You are on page 1of 1

ՄԻՋԱԴԵՊ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

[21:26] 09 Ապրիլի, 2008

Հանրապետության հրապարակում, որտեղ սկսվել է տոնական համերգ Սերժ Սարգսյանի


ինագուրացիայի առիթով, տեղի է ունեցել միջադեպ: Ըստ ականատեսների` ցայտաղբյուրից ոչ
շատ հեռու ծեծի են ենթարկվել մի խումբ երիտասարդներ, որոնք վանկարկել են ՚Լեւոն,
Լեւոնՙ: Այսօր հրապարակ էին եկել ոչ միայն Սերժ Սարգս յանի, այլեւ Լեւոն Տեր-
Պետրոսյանի համակիրները: Վերջիններս իրենց մասնակցությամբ ցանկացել են բողոքել Սերժ
Սարգսյանի նախագահ դառնալու առթիվ:

Ըստ ականատեսների` ծեծի է ենթարկվել նաեւ ՚ Ղարաբաղ ՙ կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը:
Մի կին հայտնեց, որ ոստիկանները իր աչքի առաջ ծեծել են մի քանի երիտասարդի
ուշաթափվելու աստիճան: Երբ նույն տեղեկությունը ՚ Ա 1+ ՙ - ի լրագրողը փորձեց ճշտել
ոստիկաններից, վերջիններս խորհուրդ տվեցին այդպիսի հարցեր չտալ եւ իրավիճակը չսրել: Մի
երիտասարդ տեղեկացրեց, թե ծեծողների մեջ ճանաչել է օրինակ` Կենտրոնի ոստիկանապետ
Արթուր Մեհրաբյանին, Ավանի ոստիկանության բաժնից Արմեն Իսրայելյանին, Ռոբերտ
Մելքոնյանին: Ընդդիմադիր երիտասարդներին ոստիկանները ստիպել են հեռանալ Հյուսիսային
պողոտա: ՚ Ես ընդդիմադիր եմ, բայց եկել եմ համերգ լսելու: Չի՞ կարելի: Հրապարակը
միայն իրենցն է… ՙ ,- դժգոհեց մի կին:

from a1plus.am april 9

You might also like