You are on page 1of 4

Բարիդրացիական Իրանի այլընտրանքը

Վարդան Օսկանյան, Project Syndicate


Հինգշաբթի, 16 Հոկտեմբեր 2008

Իրանը ռմբահարելու կամ այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին


խոսակցությունները դարձյալ ակտիվացել են: Տարիներ շարունակ, Իրանի վերաբերյալ
վիճաբանությունները տարուբերվում են երկու վատթար այլընտրանքների միջև: Ոմանք
համոզված են, որ միջուկային զենք ունեցող Իրանը տարածաշրջանային հնարավոր
զարգացումներից վատթարագույնն է, անգամ ավելի վատը, քան կանխարգելիչ
ռմբահարումը: Բայց, ո'չ միջուկային զենքի տիրապետող Իրանը, և ո'չ էլ կանխարգելիչ
ռմբահարումը առնվազն այս տարածաշրջանի համար խելամիտ այլընտրանք չեն:

Իրանի ռմբահարման հետևանքները պետք է որ հստակ լինեն` այն է, Հորմուզի նեղուցի


փակումը, նավթի գների գերաճը, Իսրայելի դեմ հնարավոր հակահարվածը (անկախ այն
բանից թե ով էր հարվածողը), և Իրաքում ու Աֆղանստանում իրադրության էլ ավելի
շիկացումը: Իրականում, կանխարգելիչ ցանկացած հարվածները անշրջելի և երկարընթաց
վնաս են հասցնելու տարածաշրջնային անվտանգությանը և քաղաքական ու տնտեսական
կայունությանը:

Իհարկե, այս ամենի այլընտրանքը պակաս վտանգավոր չէ: Միջուկային զենք ունեցող
Իրանը կարող է փոխել ամբողջ տարածաշրջանի անվտանգության միջավայրը և, Իրանի ու
Իսրայելի թշնամանքի պայմաններում, միջուկային երկու տերությունների դիմակայությունը
իրական սպառնալիք է ստեղծում:

Այս երկընտրանքի լուծման համար պետք է հասկանալ, թե Իրանն իրականում ինչ է ուզում,
և ինչպես է հնարավոր նրա ցանկությունները համադրել մյուսների անվտանգության
մտահոգությունների հետ:

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ասել է, որ Իրանը ցանկանում է ունենալ


ուրանի հարստացման տեխնոլոգիաներ` արդյունաբերական նպատակներով: Իրանի այդ
իրավունքը ոչ ոք չի վիճարկում: Սակայն աշխարհն առայժմ երկփեղկված է առ այն, թե
արդյոք Իրանն անկեղծ է իր հայտարարություններում:

Իսկապես, եթե ինչպես ոմանք համոզված են, Իրանն անկեղծ չէ, ուրեմն արդյունաբերական
նպատակներով ուրանի հարստացման տեխնոլոգիաների առաջին փուլին տիրապետելուց
հետո այդ երկիրը կարող է հեշտությամբ անցում կատարել դեպի միջուկային զենքի
ստեղծումը, ինչի պարագայում միջազգային հանրությունը պարզապես կկանգնի
կատարված փաստի առջև` ընդ որում, հաղորդակցության հնարավորության

1/4
Բարիդրացիական Իրանի այլընտրանքը

Վարդան Օսկանյան, Project Syndicate


Հինգշաբթի, 16 Հոկտեմբեր 2008

բացակայության պայմաններում, առանց տեղում գործող դիտորդական խմբերի և առանց


վերահսկիչների, ովքեր անհրաժեշտության դեպքում ահազանգ կհնչեցնեին:

Ահա թե ինչու աշխարհը չպետք է սևեռվի այդ առաջին փուլի վրա, որն արդեն իսկ կորսված
է: Իրանն արդեն ունի ուրանի հարստացման ավելի քան 3.000 կենտրոնախույս
սարքավորումներ` ցենտրիֆուգներ, չնայած միջազգային բոլոր պատժամիջոցներին ու
արգելանքներին: Փոխարենն աշխարհը պետք է կենտրոնանա երկրորդ փուլի վրա, քանի որ
հենց այստեղ է ուրվագծվում միջուկային զենքի ի հայտ գալու սպառնալիքը, և հենց այսպիսի
դեպքերի համար են նախատեսված դիտարկման ու վերահսկման միջազգային
մեխանիզմները:

Իրանում միշտ էլ պնդել են, որ կհարգեն սեփական հանձնառությունները և,


սպառազինությունների չտարածմանը ձգտող միջազգային համայնքի ջանքերին համահունչ`
բաց կպահեն իրենց դռները դիտորդների առջև: Միաժամանակ, միջազգային հանրությունն
էլ պետք է հարգանք դրսևորի Իրանի ներկայիս արդյունաբերական նպատակների
նկատմամբ, եթե կամենում է ստանալ այդ երկրի համագործակցությունը:

Առաջին քայլը Իրանի` շրջափակված երկիր լինելու զգացողության փարատումն է:


Բարեբախտաբար, ԱՄՆ-ում և այլուր արդեն ձայներ են հնչում Իրանը բարձրագույն
մակարդակով ներգրավելու անհրաժեշտության մասին: Սակայն Իրանի հետ արդյունավետ
երկխոսություն վարելու համար պետք է հասկանալ այդ երկրի մտածելակերպն ու
արժեքները:

Իրանցիներն ունեն ավագության, եթե ոչ գերազանցության մի զգացողություն, որը ծնունդ է


առել մինչև մեր օրերը հասած մշակութային հարուստ ու հնամենի ժառանգության օրրանից:
Միևնույն ժամանակ, երկարընթաց նվաճումների ու ճնշման ենթարկված լինելու
պատմական հանգամանքների բերումով նրանք ունեն խոր արմատներ նետած
անապահովության զգացում, ինչն այսօր ամրապնդվում է ամերիկյան զորքերի
ներկայությամբ իրենցից արևմուտք` Իրաքում, և իրենցից արևելք` Աֆղանստանում: Ուստի
նրանց արդի աշխարհայացքը խարսխվում է այս երկու իրողություններին` նրանք
կասկածամիտ են այլոց շարժառիթների նկատմամբ, և հպարտ` խելամի, անզիջում
բանակցորդների իրենց ունակություններով, ինչպես նաև իրենց սեփական ռեսուրսներով:

Սիրիայի և Իրանի անցյալ ու ներկա առաջնորդների հետ իմ հանդիպումներում, ինչպես նաև


Սադամ Հուսեյնի հետ իմ զրույցի ժամանակ լսել եմ միևնույն բանը` Արևմուտքը ցանկանում է
իրենց ծնկի բերել: Իրենց բացատրությունն այն էր, որ Արևմուտքը չի կարողանում

2/4
Բարիդրացիական Իրանի այլընտրանքը

Վարդան Օսկանյան, Project Syndicate


Հինգշաբթի, 16 Հոկտեմբեր 2008

հանդուրժել գաղափարախոսությունների վրա հենված պետությունների վարքագիծն ու


շարժառիթները: Սիրիան, Իրանը և սադամյան Իրաքը հենց այդպիսի պետություններ էին,
որոնք ունեին գերագույն խնդիրներ` իսլամը, արաբական միասնությունը կամ
հակասիոնիզմը:

Եվ ուստի իրանցիների համար, ովքեր հավատի ու ազգային հպարտության կրողներ են,


անհրաժեշտ ու ընդունելի է այնպիսի արձագանքը, ինչն ուրիշների համար
ինքնահավանության և անտրամաբանականության դրսևորում է:

Զանգվածային ոչնչացման զենքերի հետ կապված սադամյան պատմությունը պատմական


վառ օրինակն է այն բանի, թե ինչպես ոմանք պատրաստ են գնալ մահվան դուռը` գլուխը
բարձր պահած: Սադամը գիտեր, որ ինքը զանգվածային ոչնչացման զենքեր չունի, սակայն
այդպես էլ չկամեցավ ստորակայել իր իրավունքները տեսչական առաքելությունների
պահանջներին:

Ինչպես Հյուսիսային Կորեայի դեպքում, Իրանի հարևանները ևս կարող էին երևան բերել
Իրանի և մնացյալ աշխարհի միջև հարաբերությունների կարգավորման իրական
մեխանիզմներ: Այսպես կոչված ՙվեցակողմ բանակցությունների՚ ձևաչափում Հյուսիսային
Կորեայի հարևանները շոշափելի խթաններ առաջարկեցին Կիմ Յոնգ-Իլի վարչակարգին`
հրաժարվելու համար սեփական միջուկային ծրագրերից: Նման խթաններից առավել
նշանակալիցը Հյուսիսային Կորեայի տնտեսական շրջափակման վերացումն էր:

Իրանը նույնպես իրեն շրջափակված է զգում, թեև մեկուսացված չէ: Նրա տնտեսությունը
մեծապես կախված է առևտրից, և ոչ միայն նավթի արտահանումից: Այդ երկրի
ազգաբնակչության երկու երրորդը 30 տարեկանից երիտասարդ է, և գոյություն ունի բարձր
գործազրկություն: Երկիրը կարիք ունի օտարերկրյա ներդրումների իր գազի և նավթի
արդյունաբերությունն արդիականացնելու, ճանապարհաշինությունն ու
ենթակառուցվացքային այլ ծրագրերը ֆինանսավորելու համար:

Հարևան Թուրքիայի հետ համեմատություններն ուսուցողական են: Մինչև Իսլամական


հեղափոխությունը, Իրանը Թուրքիային շրջանցում էր ուղղակի արտաքին ներդրումների
ծավալով, մեկ շնչին ընկնող եկամուտների ցուցանիշով և ՀՆԱ-ի աճով: Այժմ արդեն
Թուրքիան է առաջ անցել և անգամ չի բացառվում, որ անդամակցի Եվրոպական միությանը:

3/4
Բարիդրացիական Իրանի այլընտրանքը

Վարդան Օսկանյան, Project Syndicate


Հինգշաբթի, 16 Հոկտեմբեր 2008

Տարածաշրջանային կտրվածքում այլ համեմատությունները էլ ավելի ակնառու են դարձնում


այդ միտումը: Կատարը գերազանցել է Իրանին իրենց ընդհանուր սահմանների տիրույթում
գտնվող գազային պաշարների շահագործմամբ: Փոքրիկ Դուբայը կարողանում է շատ ավելի
օտարերկրյա ներդրումներ հրապուրել, և իրանցիներն այնտեղ են մեկնում բանկային
գործարքներ ու առևտուր անելու, ինչպես նաև պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու
համար:

Իրանի հարևանները պետք է համոզեն այդ երկրի ղեկավարներին, որ Իրանը ևս կարող է


մասնակցել տարածաշրջանային զարգացմանը, և անգամ դառնալ տարածաշրջանի
առաջատար: Միայն բաց և թափանցիկ Իրանը, լիապես ընդգրկվելով տարածաժրջանային
տնտեսական զարգացումներում և ստանձնելով այն դերակատարությունը, որը համամասն է
իր չափերին և տնտեսական ներուժին, կկարողանա հաղթահարել շրջափակվածության իր
բարդույթը:

Ուստի Արևմուտքի համար կարևոր քայլ կարող է լինել Իրանը որպես գազի
այլընտրանքային մատակարար դիտարկելը, և այդ երկիրը Կենտրոնական Ասիայից
Եվրոպա գազ արտահանելուն ուղղված` Սպիտակ հոսանք և Նաբուկո խողովակաշարերի
քննարկվող ծրագրեում ներգրավելու առաջարկը:

Աշխարհի պատկերացումները Իրանի շարժառիթների ու գործողությունների վերաբերյալ


չպետք է սխալ ընկալվեն իրանցիների հպարտության պատճառով: Մենք Իրանի իրական
մտադրություններին կարող ենք հասու լինել միայն այն ժամանակ, երբ այդ երկրի
նկատմամբ կվարենք ներգրավման, այլ ոչ թե անկյուն քշելու քաղաքականություն:

4/4

You might also like