Welcome to Scribd. Sign in or start your free trial to enjoy unlimited e-books, audiobooks & documents.Find out more
Download
Standard view
Full view
of .
Look up keyword
Like this
2Activity
0 of .
Results for:
No results containing your search query
P. 1
55 Raffi Harem

55 Raffi Harem

Ratings:
(0)
|Views: 270|Likes:
Published by Novoe71

More info:

Published by: Novoe71 on Aug 09, 2011
Copyright:Attribution Non-commercial

Availability:

Read on Scribd mobile: iPhone, iPad and Android.
download as DOC, PDF, TXT or read online from Scribd
See more
See less

10/17/2014

pdf

text

original

 
ՀԱՐԵՄԱՌԱՋԻՆ
 
ՄԱՍ
18...
թվականն
 
էր
:
Ամառնային
 
արեգակը
 
սաստիկ
 
այրում
 
էր
 
դրսումը
:
ՊարսկաստանիԹեհրան
 
քաղաքում
 
մի
 
հոյակապ
 
ապարանք
 
էր
 
այն
 
բախտավորտներից
 
մինն
,
ուր
 
երկնքի
 
բոցերը
 
չէին
 
թափանցում
 
նույն
 
ժամուն
:
Այդ
 
բնակարանը
 
պատկանում
 
էր
 
մի
 
իշխանի
,
որի
 
երակներումվազում
 
էր
 
երևելի
 
Նադիր
-
Շահի
 
արյունը
:
Ապարանքը
 
բաժանված
 
էր
 
երկու
 
մասն՝
 
դրսի
— 
տուն
 
և
 
ներսիտուն
:
Առաջինի
 
մեջ
 
զետեղված
 
էին՝
 
շահզադեի
 
դիվանխանան
,
հյուրանոցը
,
ծառաների
 
կացարանը
 
և
 
նրա
 
տակում՝
 
ստորերկրյամթին
 
զնդանում
— 
բանտը
:
Երկրորդ
 
մասը
 
պարունակում
 
էր
 
 յուր
 
մեջհարեմխանան
— 
կանանց
 
նվիրական
 
կացարանը
:
Նա
 
բաժանվածէր
 
զանազան
 
բակերով
,
որոնց
 
ամեն
 
մինի
 
մեջ
 
բնակվում
 
էր
 
միառանձին
 
հարեմ՝
 
 յուր
 
աղախիններով
 
և
 
փոքրիկ
 
մինչև
 
տասնտարեկան
 
տղա
— 
սպասավորներով
:
Դրախտն
 
 յուր
 
բոլորչքնաղությամբ
 
հազիվ
 
կարող
 
էր
 
մրցություն
 
անել
 
այդ
 
բակերի
 
ամենմինի
 
հետ
:
Նրանք
 
հովանավորված
 
էին
 
մշտականաչ
 
ծառերով
 
ևծաղիկներով
,
ուր
 
վարդենին
 
թագավորում
 
էր
 
բոլորի
 
վրա
:
Այնտեղմեղմ
-
կուսական
 
ժպիտով
 
ծփում
 
էին
 
լճակները
 
և
 
արծաթափայլջուրը
,
մարմարյա
 
շատրվաններից
 
դեպի
 
բարձր
 
և
 
բարձրարտահոսվելով
,
ցողում
 
էր
 
մարգարտյա
 
կաթիլները
:
Հարեմներըծովային
 
ներեաղների
 
նման
,
հովասուն
 
վաղորդյան
 
պահուն
,
կամերբ
 
երեկոյան
 
արեգակն
 
ոսկեզօծում
 
էր
 
մինարեթների
 
գմբեթները
,
խմբովին
 
լողանում
 
էին
,
թրթռում
 
էին
 
և
 
զվարճանում
 
էինավազանների
 
մեջ
:
Եվ
 
հարեմխանայի
 
իշխանը
— 
միայնակ
 
նստած յուր
 
բալախանում
(
վերնատնում
)
բաց
 
լուսամուտի
 
հանդեպ
,
ղեյլանի
 
ծխի
 
անուշ
 
արբեցության
 
մեջ
,
 յուր
 
փառքի
 
բարձրությունից
 — 
նայում
 
է
 
այդ
 
կախարդական
 
տեսարանին
:
Նա
 
հիանում
 
է
գրգռվում
 
է
...
բորբոքվում
 
է
...
և
 
բախտավորեցնում
 
է
 
մինին
 
այնգեղեցկուհիներից
Ոչ
 
մի
 
օտար
 
արարած
 
համարձակ
 
մուտք
 
չունի
 
այդ
 
փակյալ
 
դրախտիմեջ
:
Զգույշ
 
ներքինին
 
հրեղեն
 
սրով
 
հսկում
 
է
 
նրա
 
դռանը
:
Կեսօր
 
էր
:
Խորին
,
սրբազան
 
լռությունը
 
տիրել
 
էր
 
հարեմխանայի
 
վրա
:
Կարծեսթե
,
այն
 
տոթային
— 
միջօրեական
 
պահուն
 
ամբողջ
 
բնությունըթուլացած
,
թմրած
,
նիրհում
 
էր
 
հսկայական
 
քնով
,
արթուն
 
էր
 
միայնմի
 
հոգի
:
Շքեղազարդ
 
սենյակում
,
գեղեցիկ
 
գլուխը
 
դրածմարգարտյա
 
փունջերով
 
զարդարված
 
բարձերին
,
կիսով
 
չափ
 
ծածկված
 
բարակ
 
քիշմիրյան
 
շալով
,
պառկել
 
էր
 
մի
 
մանկահասակկին
:
Թավախիտ
 
ծամերը
,
սև
 
որպես
 
ծիծեռնակի
 
թևքն
,
արձակհյուսերով
`
փռվել
 
էին
 
կիսամերկ
 
կուրծքի
 
վրա
:
Ոսկյա
 
օղամանյակըվառվում
 
էր
 
գույնզգույն
 
գոհարներով
,
որ
 
զարդարում
 
էր
 
նրագեղեցիկ
 
պարանոցը
:
Նա
 
 յուր
 
հոգեկան
 
խռովության
 
մեջ
 
քնքուշձեռքով
 
բռնել
 
էր
 
նարգիլեի
 
օձապտույտ
 
ծխաքարշն
,
երբեմնհպեցնում
 
էր
 
 յուր
 
բերնին
 
նրա
 
արծաթյա
 
ամզուկը
 
և
 
անուշահոտծուխը
 
մանրիկ
 
օղակներով
 
դուրս
 
էր
 
թափվում
 
վարդագույնշրթունքի
 
միջից
:
Սևամորթ
 
աղախինը
,
նստած
 
տիկնոջ
 
բարձի
 
մոտ
,
սիրամարգիփետուրներից
 
հյուսած
 
հովհարով
,
զով
 
էր
 
սփռում
 
նրա
 
երեսին
 
ևզվարճացնում
 
էր
 
նրան
,
պատմելով
 
հրապուրիչ
 
հեքիաթներ
 
ջիներից
,
գեղեցիկ
 
հուրիներից
 
և
 
փերիներից
,
մինչև
 
որ
 
նա
 
կքներ
:
Երկարառանց
 
լռելու
 
պատմում
 
էր
 
նա
,
երբ
 
նշմարեց
,
որ
 
տիկնոջ
 
քունր
 
չէրտանում
.
վերջացրեց
 
աղախինն
 
 յուր
 
հեքիաթն
 
այսպիսի
 
խոսքերով
.
Ջեննաթի
 
հրեշտակները
 
թո՜ղ
 
անուշցնեն
 
քո
 
նինջը
 
քաղցրիկերազներով
,
հանգստության
 
վարդեր
 
թո՜ղ
 
սփռեն
 
քո
 
մահճի
 
վրա
: — 
Ա՛խ
,
Մարջան
, — 
բացականչեց
 
տիկինը
 
ցավալի
 
ձայնով
.– 
իմմահիճը
 
խռովեցուցիչ
 
է
 
ինձ
,
որպես
 
Արաբիայի
 
փշալի
 
անապատն
...
ես
 
երբեք
 
հանգիստ
 
լինել
 
կարող
 
չեմ
...
Մարջանն
, — 
այդպես
 
էր
 
աղախնի
 
անունը
, — 
մի
 
կարեկցականհայացք
 
ձգելով
 
տիկնոջ
 
երեսին
,
խոսեց
. — 
Մարջանը
 
քո
 
ոտքերուն
 
մատա՜ղ
 
լինի
,
տիկին
,
այդ
 
այսպատճառով
 
է
,
որ
 
այն
 
անապատում
 
մաջնուններ
 
են
 
թափառում
...
Մի
 
խորհրդական
 
ժպիտ
 
խաղաց
 
խանումի
 
գունատ
 
դեմքի
 
վրա
: — 
Դու
 
շատ
 
խորամանկ
 
ես
,
Մարջան
... — 
ասաց
 
նա
 
և
 
ձեռքը
 
նեցուկտալով
 
երեսին
,
գլուխը
 
բարձրացրեց
 
բարձի
 
վրայից
: — 
Ցավդ
 
առնի
 
Մարջանը
, — 
խոսեց
 
աղախինը՝
 
չդադարելով
 
շարժելհովհարը
, — 
քանի
 
ժամանակ
 
է
,
որ
 
քո
 
ստրկուհին
 
նշմարում
 
է
,
 յուրտիկինը
 
տանջվում
 
է
 
հոգու
 
անհանգստությունից
,
և
 
նրա
 
դեմքըտխուր
 
է
,
որպես
 
ձմեռվա
 
լուսնյակը
...
նա
 
շատ
 
քիչ
 
է
 
քնում
...
Զեյնաբ
-
խանումը
— 
այդպես
 
էր
 
տիկնոջ
 
անունն
— 
 յուր
 
ցավալի
 
աչքերըդարձնելով
 
դեպի
 
աղախինն
,
ասաց
. — 
Ա՛խ
,
ո՜րքան
 
անուշ
 
է
 
մահվան
 
քունը
,
Մարջան
,
գերեզմանիխորքումը
 
հանգստանում
 
են
 
ամեն
 
դառնությունները
...
բայցգերեզմանն
 
էլ
,
Մարջան
,
խնայում
 
է
 
ինձանից
 
 յուր
 
վերջինմխիթարությունը
...
 
Սարսափի
 
նման
 
մի
 
բան
 
փայլեց
 
խափշիկի
 
խոշոր
 
աչքերում
,
և
 
նահամբուրելով
 
 յուր
 
տիկնոջ
 
ոտքը
,
ասաց
. — 
Պանդուխտների
 
տերն՝
 
Իմամ
-
Մուրզան
,
թո՜ղ
 
մխիթարե
 
քո
 
հոգին
,
իմ
 
տիրուհին
 
ինչ
 
առիթ
 
ունի
 
 յուր
 
սիրտը
 
մաշել
 
այդպիսի
 
ցավերով
...
Շահզադեն
(
տիկնոջ
 
ամուսինն
)
 յուր
 
բոլոր
 
հարեմներից
 
ավելիսիրում
 
է
 
քեզ
,
նա
 
պահում
 
է
 
քեզ
 
ոսկու
,
արծաթի
 
և
 
թանկագին
 
քարերիմեջ
: —«
Է՛հ
,
ինչ
 
կանեմ
 
ոսկի
 
լագանն
,
երբ
 
նրա
 
մեջ
 
արյուն
 
պետք
 
է
 
թքեմ
», — 
ասաց
 
տիկինը
 
պարսկական
 
առածը
 
և
 
խոսքը
 
փոխեց
,
հարցնելովաղախնից
. — 
քեզ
 
երդում
 
եմ
 
տալիս
 
քո
 
հոր
 
ոսկերքով
,
ճշմարիտնասա՜
,
Մարջան
,
դու
 
սիրո՞ւմ
 
ես
 
քո
 
տիկնոջը
,
դու
 
հավատարի՞մկմնաս
 
դեպի
 
նա
: — 
Այդ
 
ի՜նչ
 
հարցմունք
 
է
,
տիրուհի
, — 
պատասխանեց
 
աղախինը
. — 
Մարջանը
 
քո
 
ոտքերի
 
փոշին
 
է
,
նա
 
քո
 
ստրկուհին
 
է
,
ո՜րպես
 
կարող
 
էնա
 
չսիրել
 
և
 
հավատարիմ
 
չմնալ
 
քեզ
:
Թո՜ղ
 
Ալիու
 
ղուլֆուղարան
 
իմսիրտը
 
կտոր
-
կտոր
 
անե
,
թող
 
ես
 
զրկվիմ
 
Մուհամմեդի
 
լույսից
,
թո՜ղՇիմրին
 
և
 
Յազիդին
 
տված
 
նզովքներն
 
իմ
 
գլխին
 
թափվին
,
եթե
 
եսծուռն
 
աչքով
 
նայեմ
 
դեպի
 
քեզ
: — 
Ես
 
բոլորովին
 
հավատում
 
եմ
 
քեզ
, — 
առաջ
 
տարավ
 
տիկինը
, — 
բայց
 
դու
 
ուղիղն
 
ասա՜
,
Մարջան
,
քո
 
կյանքում
 
պատահե՞լ
 
է
,
որ
 
դուսիրահարված
 
լինեիր
: — 
Ի՞նչպես
 
մեղքս
 
թաղեմ
,
տիկին
,
պատահել
 
է
... — 
պատասխանեցաղախինն
 
անմեղությամբ
: — 
Պատմի՜ր
,
ի՞նչպես
 
է
 
պատահել
:
Աղախինը
 
սկսեց
 
պատմել
: — 
Մեր
 
ցեղի
 
մեջ
 
կար
 
մի
 
տղամարդ
,
նա
 
կոչվում
 
էր
 
Սադդա
— 
 յի
 
որդիԲիլալ
:
Նրա
 
դեմքը
 
սև
 
փայլուն
 
էր
,
որպես
 
թուխ
 
էբենոս
:
Նրա
 
աչքերըվառվում
 
էին
,
որպես
 
Յամենի
 
սև
 
չավա
:
Նրա
 
ատամները
 
սպիտակէին
,
որպես
 
կարմիր
 
ծովից
 
նոր
 
դուրս
 
բերած
 
սադաֆ
:
Նրա
 
ճակատընկարված
 
էր
 
զանազան
 
գույներով
,
որպես
 
կրիայի
 
խայտաճամուկմեջքը
:
Բիլալը
 
մեր
 
ցեղի
 
քաջ
 
տղամարդերից
 
մինն
 
էր
:
Սահարայիառյուծը
 
չուներ
 
նրա
 
սիրտը
.
անապատի
 
ջայլամն
 
այնպես
 
սրընթացչէր
,
որսպես
 
Բիլալը
.
Նևղոսի
 
եղեգների
 
մեջ
 
օձն
 
այնքան
 
թեքուն
 
ևգալարուն
 
չէր
,
որպես
 
նա
:
Բիլալը
 
մի
 
համարձակ
 
որսորդ
 
էր
:
Նրանետերն
 
երբեք
 
չէին
 
շեղվում
 
նպատակից
:
Նրա
 
նիզակը
 
զարհուրելիէր
:
Շատ
 
անգամ
 
հեղեղատի
 
եզերքում
 
ես
 
բանջար
 
քաղելիս
`
հանդիպում
 
էր
 
ինձ
 
Բիլալը
:
Մի
 
անգամ
 
կապեց
 
նա
 
իմ
 
պարանոցիցծովային
 
խխունջներից
 
և
 
նախշուն
 
խիճերից
 
մի
 
վզանոց
,
որոնք
 
նա

You're Reading a Free Preview

Download
scribd
/*********** DO NOT ALTER ANYTHING BELOW THIS LINE ! ************/ var s_code=s.t();if(s_code)document.write(s_code)//-->