Welcome to Scribd. Sign in or start your free trial to enjoy unlimited e-books, audiobooks & documents.Find out more
Download
Standard view
Full view
of .
Look up keyword
Like this
1Activity
0 of .
Results for:
No results containing your search query
P. 1
HajiMargosAgha-01

HajiMargosAgha-01

Ratings: (0)|Views: 9|Likes:
Published by Novoe71

More info:

Published by: Novoe71 on Aug 10, 2011
Copyright:Attribution Non-commercial

Availability:

Read on Scribd mobile: iPhone, iPad and Android.
download as DOC, PDF, TXT or read online from Scribd
See more
See less

08/10/2011

pdf

text

original

 
Հաճի Մարկոս աղահեղինակ՝ Վահան Թոթովենց [ էջ ] Ա 1895֊ի կոտորածեն առաջարդեն Մարտիկյան տունը իր հարստութենեն խոշոր մասմըկորսունցուցած էր տան մեծ տղա՝ Հաճի Մարկոս աղայի համառությանպատճառով, որովհետև պետք եղած կամ չեղած տեղը ուրիշներուհամար քեֆիլ եղած էր, իսկ մնացածմյուս մասն ալ կոտորածը եկավլափել և Մարտիկյան տունը բոլորովին աղքատացնել։ Խարբերդցիիհամար նախկին մեծատան շքեղության անկումեն առաջացածպատիվը փրկելու միակ միջոցը Ամերիկան է։ Եվ օր մըն ալ, կոտորածեներկու ամիս հետո, Հաճի Մարկոս աղա իր քով կանչեց իր մեծ տղան։Մեսրոպը, որ ամուսնացած էր և փոքրիկ զավկի մըն ալ տեր արդեն, ևզանազան առակներով, ավետարանական պատմությանցմեջբերումներով սկսավ իր նպատակը բացատրել։ — Տղաս, հընկ֊մընկընելը օգուտ չունի, բոլորը գացին, դուն ալ գնա և մեզ արցըկութենեազատե՛, Ամերիկան հրեշ չէ՞ ա, մարդ չի կըլլեր, եթե դուն այնտեղմարդ մը չըլլաս մարդուկ մը կ՚ըլլաս, ետևեդ կամաց֊կամաց, Օվանեսնու Պողիկն ալ կը ղրկեմ, պարտքերնես կազատինք, նամուսնիս ալտեղը կուգա։ Մեսրոպ ձայն֊ձուն չի կրցավ բարձրացնել, միայն քթինտակ հազիվ հանդգնեցավ մլավել. — Պապաս, աղեկ կ՚ըսես, բայցհարսը ի՞նչպիտի ընեմ։ — Ցավրու՜ս, հարսը դրացիին քով չես թողուր ևկ՚երթաս, իմ քով կը մնա, մայրդ զավակի պես կը պահե մինչև որդառնաս տուն գաս, ի՞նչ ընենք, բախտերնիս այսպես եկավ։ Մեսրոպայդ իրիկուն տառապալի խոհերու մեջ ընկղմեցավ և նախընտրեցառայժմ իր երիտասարդ կնոջը ոչինչ չի հայտնել, մինչև ամեն ինչիրականանար։ Հաճի Մարկոս աղա մյուս օրն իսկ գնաց շուկա ևշահագործելով իր նախկին մեծատան անունը՝ կրցավ ձեռքե փոխդրամվերցնել՝ Մեսրոպը ձգելու համար Նոր Աշխարհ։ Բայց, քանիժամանակը կանցներ, Մեսրոպի մտքին մեջ կծանրանար իր կինը և մեկհատիկ փոքրիկը ձգելու և հեռանալու [ էջ ] գաղափարը, մանավանդոր հարսի և կեսրոջ հարաբերությունները լավ չէին։ Հաճի Մարկոս աղակը ներկայացներ Խարբերդի հին դասը իր բոլոր ուժեղավանդույթներով, որուն համար կինը ուրիշ բան մը չէր, եթե ոչպագնելու կոշիկ մը, կոշիկի մը հետ վարվելու մտահոգությամբ մըմիայն երջանկացած։ Հարսը՝ Աղավնին, պետք էր արթննար առտվանարևածագին, խոշոր, խանի պես տունը պիտի մաքրեր, կովը կթեր,լվացքը ըներ, կերակուրը պատրաստեր, իրիկունը օղին և իր բոլորշքեղությունները պատրաստեր, նույնիսկ մտահոգված պիտի ըլլար իրկեսրոջ՝ Աննա Խաթունին քթախոտի մասին մտածել։ Այս բոլորեն հետոտակավին ժամանակ պիտի գտներ իր զավկին հոգ տանելու,հյուրերուն հսկելու, անկողինները փռելու իրիկվան և ծալլելու և տեղըշարելու առավոտուն և տակավին ուրիշ ինչ անակնկալներ։ Ապա ևհարսը իրավունք չուներ հիվանդանալու։ Եթե պատահեր, որ Աղավնինայսպիսի օրինազանցություն մը գործեր՝ Հաճի Մարկոս կսկսեր իրկոպտության կլասիկ խաղը խաղալ խեղճ հարսին վրա։ — Չամչնար,շնթռկեր պառկեր է, առանց մտածելու, որ տունը ոտքի ելեր և կերթա,
 
անամ՛ոթ քեզի։ — Հարսը շիտակ հիվանդ է, պապա,— կը մլավերՄեսրոպը, բայց Հաճի Մարկոս ավելի ձայնը կը բարձրացներ, որպեսզիհասկցներ նաև դրացիներուն, որ հարսը պառկեր է ծուլության համար։Աղավնիի կեսուրը, սակայն, միամիտ և բարի կին մըն էր, կը մոտենարհարսնուկի սնարին, պետք եղած հոգը կը տաներ թե՛ իր զավկի սիրույնև թե՛ վերջապես «էլին աջխինը» պետք էր քիչ մը հոգատարությունգտներ իր մոտ։ Բայց այս բոլորը Հաճի Մարկոսեն գաղտնի,որպեսզիպատճառ չըլլար, որ այդ հրեշ֊մարդուն դևերը շարժեին, երևան գայինավելի դժնդակ և այլանդակ ձևերով տանը մեջ։ Երբեմն տան մութանկյուններուն մեջ մեծ տղան և մայրը իրարու դերդ կուլային և կըմխիթարվեին։ — Օղուլ, ես 35 տարի է կը քաշիմ, որ չի մեռա, Աստված [էջ ] նայեցավ իմ զավակներուսերեսը, որ որբ չի մնան, եթե ոչ քաշվելիքբան չէ, համբերէ՛, համբերե՛։ — Համբերեմ, լավ, այա, [1] բայց մինչևե՞րբ, օր մըն ալ համբերանքս կը հատնի և ալ այնտեղ Աստված գործչունի։ Մեսրոպի համբերանքը չէր հատներ, սակայն, միայն իր մորառջև տղամարդու հոխորտանքներ էր, որ ցույց կուտար։ Երբոր հորըառջև կը կենար, Մեսրոպ կը նմաներ ճիշտ բռնված մուկի մը, որ միայնկը մտածե ծակ մը մտնել և իր օձիքը ազատել, առանց կարենալազատության և անկախության ճիգ մը փորձելու։ Իսկ խեղճ հարսնուկըիր ամուսինին մուկութենեն ավելի հուսահատված՝ միշտ կճգներ ավելիցածր քաշել և տեղի չտալ նոր և ավելի տգեղ բարդություններու։ Բայցերբեմն, և երբեմն միայն կը փորձեր իր ամուսինը հրավիրել քիչ մըանկախության։ — Ա՛յ մարդ, երբեք շնորհք չունիս, քիչ մը ձայնդբարձրացուր։ Բայց Մեսրոպի մեջ մեռած էր ըմբոստության որևէ փոքրիկկայծ։ Շատ անգամ հարսը կը դիմեր իր տագրերուն, որոնք շատ կըհամակրեին անոր, բայց անոնց խոսք չէր իյնար։ Գավառի մեջ ամոթէր,որ տագրը իր եղբոր կնոջ պաշտպանության համար մեջտեղ նետվեր։Եթե երբեք ուզեին ալ նետվիլ՝ Մեսրոպը հանգիստ լեզվով մը կըհանգստացներ զիրենք։ Աղավնին կը մտածեր իր զսւվակին վրամիայն, անիկա պիտի մեծնար և զինքը սլաշտպաներ։ Օրորոցին քովնստած Աղավնին երգեր կը հյուսեր և արցունքներու մեջ օրորոցըկօրրերև կերգեր. Դուն ես իմ ճարը, Դուն ես իմ յարը Աշխարհքիս մեջ՝Դուն ես իմ սարը։ Հաճի Մարկոս իր տան հարստությունը ամբողջովինկորսնցնելե ետք՝ երբեք չի մտածեր տան վերկազմության մասին։Կամաց֊կամաց ամենաետին կալվածներն ալ ծախեց [ էջ ] և նստավու կերավ։ Անիկա կրնար այդ դրամով փոքրիկ գործ մը ընել, ինչպեսկ՚ըսեն«տառապայի» տակ մտնել, բայց երբեք չի զիջանեցավ այդբանին։ — Այս գլուխը «տառապայի» տակ չի մտնար, ասկե առաջ չէմտած, հիմա ալ չի մտնար։ Նախկին մեծատունի վարկը երկար չիտևեց։ Առաջին անգամ իր մոտիկ ազգականները իրեն երեսդարձուցին, որովհետև գիտեին Հաճի Մարկոսի բնավորությունը, որկրնար մեկ լվի համար ամբողջ վերմակը վառել, հետզհետե հեռավորբարեկամներն ալ, այնպես որ՝ ուրիշ ճար չէր մնար, եթե ոչ Մեսրոպընետել Ամերիկա և նստիլ ու նայիլ Ամերիկայեն հասնելիք կանաչդոլլարներուն։ Աղիողորմ տեսարան էր՝ երբ Մեսրոպ տանը ետևիդուռնեն, բոլորին կեցեք բարով ըսելե հետո, ելավ քալելու քաղաքեն
 
դուրս և միանալու ջորեպանին, որ կսպասեր այնտեղ մութին մեջ։Մեսրոպ պիտի փախեր Ամերիկա, որովհետև արգիլված էր մեկնիլարտասահման։ Երբ Մեսրոպ հեռացավ տունեն և Աղավնին, տանբոլոր գործերը տեսնելե ետք, մտավ իր ննջասենյակը՝ այնպես թվեցավ,որ դագաղի մը մեջ կը քալեր, այնքան մութ էր, այնքան մինակ, այնքանդևերով լեցուն, որ հանկարծակի ինկավ իր մեկ հատիկ սրտի հատորիօրորոցին վրա և սկսավ բարձրաձայն լալ։ Լացի ձայնը հասնելովՀաճիՄարկոս աղայի՝ եկավ մտավ ներս և սկսավ գոռալ. — Տղուս ճամբունվրա՞ կուլաս, անզգա՛մ, կուզես, որ ետ գա ծոցդ մտնա, հա՞, ձայնդկտրե՛։ Այս տակավին քաղաքավարություն մըն էր Հաճի Մարկոսաղայի համար, որովհետև անիկա մեկ քանի անգամ, ատկե առաջ,մտած էր նոր ամուսնացած իր տղու ննջասենյակը և քաշելով վերմակըտղուն և հարսին վրայեն, պոռացած է։ — Կեսօր է և տակավին կըքնանա՞ք իշու պես։ Մեսրոպ քանի անգամ, լալով և աղերսագին,խնդրած էր հորմեն, որպեսզի այդպիսի բան չընէ, բայց Հաճի Մարկոսմիշտ պատասխանում էր. — Լեզուդ քեզի քաշե, մինչև կեսօր չենքնանար։ Հարսը լացը դադրեցուց հեկեկանքի մեջ և մտավ անկողին։ [էջ ] Բ Մեսրոպ Ամերիկա հասնելեն ետքը գնաց ուղղակի ԱմերիկայիՀայոց այն ատենվան մայրաքաղաք Ուսդր քաղաքը ևհաստատվեցավ«Արգ» փողոցի վրա։ Ծանր էր այս բոլորր Մեսրոպիհամար, որովհետև իրմե առաջ եկած ամերիկահայ գաղթականներենոմանք Խարբերդի մեջ իրենց տան ծառաները կամ իրենց տանբարիքներեն կշտացողներեն էին, որոնք չափազանց և անտանելիկերպով հպարտացած,«ջուլերնին փոխած», մոտեցան Մեսրոպի ևհեգնական կերպով Մեսրոպի նախկին տիտղոսը— էֆենտի—ավելցնելով ըսին
— Մեսրոպ էֆենտի, դուն ալ վերջապես եկար «Արգ»սթրիթը, զարմանալի է աշխարհը, ամեն բան կը փոխվի։ Մեսրոպ նախմտածեց չի պատասխանել, բայցիր հպարտությունը թույլ չտվավ զինքըլռելուև պատասխանեց. — Յավրո՛ւմ, դուք ինծնե աղքատներ եք, մենքտաճկին ձեռքով աղքատցանք, նորեն կը կանգնինք, Աստված մեծ է։ —Էհ՛, եթե քիթերնուդ հովը իջեր է, ինչո՞ւ չէ, նորեն ջուրին երեսը կելլաք։— Մենք տակավին ջոլրին երեսն ենք, դուք ձեզ նայեցեք,— գոչեցՄեսրոպ,— մեր ախոռին ջուլերը որ ծախենք՝ նորեն ձեզ կը գնե։ —Մեսրոպ էֆենդի, այդքան հպարտանալու պետք չիկա, էսի Խարբերդ չէ,էսի Ամերիկա է, մարդուն քթի վերությունը բոլորը կը ջրե,— հարեցՄարտիկյան տան փշրանքներով սնած Օղասաբը։ Մեսրոպ քիչ մըլռելեն հետո՝ — Օղասաբ, ոսկորներդ որ կոտրեն՝ մեր հացը կելլե դուրս,շատ մի վռվռար։ Շուրջինները նայեցան, որ կռիվ մը պիտի ելլե,անախորժության առաջքը առնելու համար՝երկուքն ալ լռեցուցին ևուրիշ խոսք բացին։ Բայց Մեսրոպի համար տաժանելի կյանքը նորպիտի սկսեր։ Երկար և փափուկ գործողություն մըն էր գործ գտնելը։Պետք էր դիմեիր զանազան մարդակերպ արարածներու, կաշառքներպիտի խոստանայիր, պիտ քծնեիր ոչ թե միայն [ էջ ] իռլանդացիտգետ բոսին, այլև քու արենակիցներուդ, չէ՞ որ Ամերիկա ավելիկանուխ գալու առավելությամբ կը հոխորտային։ Մեսրոպ ստիպվածեղավ երթալ և գործարանի դռան առջև ամեն առավոտ սպասել,

You're Reading a Free Preview

Download
scribd
/*********** DO NOT ALTER ANYTHING BELOW THIS LINE ! ************/ var s_code=s.t();if(s_code)document.write(s_code)//-->