8 Ֆինանսական առողջացման ծրագրի էությունը և կառուցվածքը

Ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատվում է ԿԲ-ի որոշմամբ: Բանկի ֆինանսական
առողջացման ծրագիրը պարտադիր պետք է պարունակի`
 Բանկի ֆինանսական վիճակի մասին գնահատականներ,
 Բանկի մասնակիցների և այլ անձանց մասնակցությունը ֆինանսական առողջացմանը,
 Բանկի պահպանությանը ուղղված ծախսերի կրճատման միջոցառումներ,
 Վարկերի և դեբիտորական պարտքերի վերադարձման ուղղված միջոցառումներ,
 Բանկի կազմակերպական կառուցվածքի փոփոխությանը ուղղված միջոցառումներ,
 Ընթացիկ իրացվելիության և հիմանական կապիտալի բավարար մակարդակ, այլ
տնտեսական նորմատիվների վերականգնմանը ուղղված ծախսեր,
 Կանոնադրական կապիտալի նվազեցումների և ավելացումների դեպքերում, կարգը,
պայմանները և ժամկետները:
Բանկի ակտիվների և պարտավորությունների կառավարչան փոփոխությունը կարող են
նախատեսվել`
 Վարկային պորտֆելի որակի բարելավմամաբ,
 Ակտիվների կառավարման փոփոխությունները, ըստ ժամկետների,
 Բանկի ծախսերի կրճատում,
 և այլն:
Պարտավորությունների կառուցվածքային փոփոխություն`
 ընդհանուր և կանոնադրական կապիտալի մեծացում,
 ցպահանջ և կարճաժամկետ պարտավորությունների տեսակարար կշռի չափի
նվազեցում,
 երկարաժամկետ և միջին ժամկետային պարտավորությունների տեսակարար կշռի
մեծացում,
 պարտավորությունների կառավարման այլ բնույթի փոփոխություններ
Կազմակերպական կառուցվածքի փոփոխություններ
 աշխատակիցնեերի թվի և կազմի փոփոխություն
 կառուցվածքի փոփոխություն,
 տարածքային կամ կառուցվածքային ստորաբաժանման լւծարում,
 այլ միջոցներ, որոնք նպաստում են բանկի ֆինանսական առողջացմանը;