You are on page 1of 280

Անչափահասների

արդարադատությունը սոցիալական
աշխատանքի համատեքստում.
տեսություն և պրակտիկա
Ձեռնարկ

Երևան 2013

Ձեռնարկը երաշխավորված է տպագրության Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական աշխատանքի և
սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի կողմից՝ որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ

Անչափահասների արդարադատությունը
սոցիալական աշխատանքի համատեքստում.
տեսություն և պրակտիկա
Սույն ձեռնարկում ներկայացված է անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում։ Ձեռնարկում
առանձին բաժին է նվիրված օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների
հետ սոցիալական աշխատանքի առանձնահատկություններին։ Այն կիրառական կլինի ոլորտում ներգրավված սոցիալական աշխատողների, իրավագետների, ուսանողների և, առհասարակ, երեխաների պաշտպանության ոլորտում աշխատող մասնագետների համար։
Ձեռնարկը տպագրվել է «Անչափահասների գործերով արդարադատության իրականացման արդիական հայեցակարգերի առաջքաշումը ՀՀ–
ում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում գործընկեր կազմակերպությունների՝
«Միջազգային բանտային բարեփոխումներ» (PRI) կազմակերպության,
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ի և Հայ օգնության
ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի կողմից։
Ձեռնարկում ներկայացված տեսակետները, մեկնաբանությունները
և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և չեն արտացոլում Եվրոպական միության տեսակետները։

2

Հեղինակային խումբ՝

Միրա Անտոնյան, ս.գ.թ., դոցենտ, ԵՊՀ
Նունե Գեղամյան, տ.գ.թ., ասիստենտ, ԵՊՀ
Համահեղինակներ՝

Արտակ Խաչատրյան, փ.գ.թ., դոցենտ, ԵՊՀ
Արթուր Հովհաննիսյան, ՀՀ ԱՆ համակարգի իրավական
ապահովման վարչություն

Լևոն Ավետիսյան, ՀՀ ԱՆ այլընտրանքային պատիժների
կիրառման բաժին

Նելլի Դուրյան, ՀՀ Ոստիկանության ՔՀԳՎ անչափահասների գործերով վարչություն

Վահե Դեմիրճյան, ՀՀ ԱՆ միջազգային իրավական հարաբերությունների վարչություն
Գիտական խմբագիրներ՝

Արտակ Խաչատրյան, փ.գ.թ., դոցենտ, ԵՊՀ
Միրա Անտոնյան, ս.գ.թ., դոցենտ, ԵՊՀ
Խմբագրական խորհուրդ՝
Անահիտ Սահակյան, հ.գ.թ., դոցենտ, ԵՊՀ
Արամ Օրբելյան, ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ
Արթուր Մկրտիչյան, փիլ. գիտ. դոկտոր, պրոֆ., ԵՊՀ
Արթուր Աթանեսյան, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆ., ԵՊՀ
Աշոտ Կարապետյան, ՀՀ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ
Հայկ Խեմչյան, «Միջազգային բանտային բարեփոխումներ»
ՀԿ, երևանյան գրասենյակի համակարգող

3

Հեղինակների մասին
Արթուր Հովհաննիսյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը, այնուհետև՝ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան։ 2002
թ–ից աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարությունում, այժմ՝
որպես ՀՀ ԱՆ աշխատակազմի համակարգի իրավական ապահովման
վարչության պետ։ 2002 թ–ից մինչ այսօր զբաղվել է իրավական ակտերի
նախագծերի մշակմամբ, այդ թվում նաև քրեակատարողական ոլորտը
կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակմամբ (ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագիծ, «Քրեակատարողական ծառայության
մասին» ՀՀ օրենքի նախագիծ, «Ձերբակալված և կալանավորված անձանց
պահելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ և այլն)։
Արտակ Խաչատրյանը Երևանի պետական համալսարանի Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչն
է, փ.գ.թ., դոցենտ։ Նա ավելի քան 30 տարի դասավանդում է ԵՊՀ–ում, մեծ
ներդրում ունի Հայաստանում «Սոցիոլոգիա» և «Սոցիալական աշխատանք» մասնագիտությունների զարգացման գործում։ Ա. Խաչատրյանը
1990 թ–ից զբաղվում է սոցիալական աշխատանքի գծով կադրերի պատրաստմամբ, ակտիվորեն մասնակցում է հանրապետության սոցիալական
պաշտպանության համակարգի բարեփոխումների ծրագրերին, ինչպես
նաև ՀՀ քրեակատարողական համակարգում վերականգնողական ծառայությունների ստեղծման և զարգացման գործին։ Հեղինակ և համահեղինակ է 40–ից ավելի տպագիր աշխատությունների։
Լևոն Ավետիսյանը 1999 թ. ավարտել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետը, 2008 թ.՝ «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը։ 2001 թ–ից աշխատում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունում։ 2005 թ–ից ծառայում է այլընտրանքային պատիժների կիրառման բաժնում, սկզբում՝ որպես Կենտրոն և Նորք–Մարաշ բաժանմունքի
պետ, իսկ 2008–ից՝ որպես բաժնի պետի տեղակալ։ Հետաքրքրված է ոլորտի բարեփոխումներով և ակտիվորեն մասնակցում է գործընթացների
կազմակերպմանը։

5

Միրա Անտոնյանը Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս է, ս.գ.թ., դոցենտ։ Մ. Անտոնյանը «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հիմնադիրներից է Հայաստանում, ինչպես նաև Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի հիմնադիրն ու նախագահը։ Իր մասնագիտական աշխատանքի ընթացքում խթանում և աջակցում է սոցիալական աշխատանքի ծառայությունների մասնագիտացմանը Հայաստանում։ Մ. Անտոնյանը փորձագետ է երեխաների բարեկեցության և իրավունքների պաշտպանության
ոլորտում (պաշտպանություն, այլընտրանքային խնամք, ծառայությունների ինստիտուցիոնալ բարեփոխումներ), ինչպես նաև համայնքային սոցիալական աշխատող մասնագետների պատրաստման ոլորտում։ Մասնակցում է երկրում սոցիալական քաղաքականության բարեփոխման
գործընթացներին։ Ներկայումս ղեկավարում է Հայ օգնության ֆոնդի
«Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը։
Մ. Անտոնյանը մի շարք ուղեցույցների, հետազոտությունների, գիտական հոդվածների հեղինակ է։
Նելլի Դուրյանը ՀՀ Ոստիկանության Քրեական հետախուզության
գլխավոր վարչության 3–րդ վարչության պետի տեղակալն է, անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ։ Ն. Դուրյանը հանդիսանում է նաև երեխաների իրավունքների պաշտպանության
ազգային հանձնաժողովի անդամ, տարբեր միջգերատեսչական հանձնաժողովների անդամ։
Անչափահասների հիմնախնդիրներին վերաբերող մի շարք ձեռնարկների հեղինակ է, այդ թվում՝ աշակերտների և ուսուցիչների համար
նախատեսված «Ձեռնարկ ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով աշխատակիցների համար», «Երեխաների պաշտպանություն»
ուսումնական ձեռնարկ մասնագետների համար, «Վերականգնողական
արդարադատությունն ու համայնքային վերականգնողական կենտրոնները Հայաստանում»՝ անչափահաս իրավախախտների հետ աշխատող
կազմակերպությունների և անհատների համար և այլն։ Ընդգրկված է
ՄԱԿ–ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ազգային զեկույցի
նախապատրաստման և պաշտպանության աշխատանքային խմբում։ Ն.
Դուրյանը մշակել է «ՀՀ ոստիկանությունը և անչափահասների արդարա-

6

դատությունը» մոդուլները, որոնք նախատեսված են ՀՀ ոստիկանության
կրթահամալիրում դասավանդելու համար։
Նունե Գեղամյանը ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական
տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ է, տ.գ.թ.։ Ն. Գեղամյանը ԵՊՀ–ում
աշխատում է 2005 թ–ից։ Նա նաև «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի հիմնադիրներից է։
Բազմիցս մասնակցել է միջազգային կոնֆերանսների և սեմինարների,
որոնք տեղի են ունեցել ՌԴ–ում, Իռլանդիայում և Հունաստանում։ Նրա
մասնագիտական հետաքրքրությունների ոլորտն ընդգրկում է սոցիալական քաղաքականությունը, «Սոցիալական աշխատանք» մասնագիտության արդի հիմնախնդիրները։ Ն. Գեղամյանը մի շարք ուսումնաօժանդակ ձեռնարկների և գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ է։
Վահե Դեմիրճյանն աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարությունում 2003 թ–ից՝ դատաիրավական բարեփոխումների վարչության
իրավական բարեփոխումների բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ, այնուհետև՝ առաջատար մասնագետ, ապա նույն բաժնի պետ։ 2008
թ–ից աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետի
պաշտոնում։ Աշխատանքի ընթացքում ներգրավված է եղել անչափահասների արդարադատության հետ կապված մի շարք ծրագրերում,
որոնք իրականացվել են ՄԱԿ–ի Մանկական հիմնադրամի, ԵԽ–ի և այլ
միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ, իրականացրել է սեմինար դասախոսություններ դատավորների և դատախազների համար՝ կապված անչափահասների արդարադատության խնդիրների հետ, ընդգրկված է ՄԱԿ–ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ազգային զեկույցի նախապատրաստման և պաշտպանության
աշխատանքային խմբում։ 2003 թ–ից դասավանդում է Հայաստանի ֆրանսիական համալսարանում։

7

Կարծիքներ ձեռնարկի մասին
Վերջին տարիներին անչափահասների արդարադատության ոլորտում տեղի են ունենում արմատական փոփոխություններ, ինչը ենթադրում է արդեն իսկ առկա կարծրատիպային մոտեցումների փոփոխություն և ոլորտում հիմնախնդիրների նորովի լուծումների որոնում։ Կարևորում ենք ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների գործընթացը,
որում ոստիկանության կողքին իրենց նշանակալի դերը կարող են ունենալ սոցիալական աշխատողները։
Հատկանշական է, որ «Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա»
ձեռնարկում անչափահասների արդարադատությունը մեկնաբանվում է
թե՛ սոցիալական, թե՛ իրավական տեսանկյուններից. այս փաստը թույլ է
տալիս ունենալ համապարփակ պատկեր հիմնախնդիրների վերաբերյալ,
ինչն ավելի արժեքավոր է դարձնում ձեռնարկը։
Ողջունում ենք հեղինակների նախաձեռնությունը, քանզի ձեռնարկը
հնարավորություն կտա անչափահասների հետ աշխատող ոստիկանների և այլ դերակատարների, մասնավորապես՝ սոցիալական աշխատողների միջև համագործակցությունը դարձնել առավել գրագետ և կանոնակարգված։
Աշոտ Կարապետյան
ՀՀ Ոստիկանության Քրեական հետախուզության
գլխավոր վարչություն
«Անչափահասների գործերով արդարադատության իրականացման
արդիական հայեցակարգերի առաջքաշումը Հայաստանում» ծրագրի
շրջանակներում մշակված «Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա»
ձեռնարկը կարևոր նախաձեռնություն է, որը կունենա իր ներդրումն անչափահասների արդարադատության ներկա բարեփոխումների գործընթացում։
Առավել կարևորվում է ձեռնարկի երրորդ գլուխը, որն անդրադառնում է ՀՀ օրենքներում և պրակտիկայում անչափահասների արդարադատության հայեցակարգի արտացոլմանը։
Ձեռնարկն արժեքավոր է ոչ միայն պրակտիկ և տեսաբան սոցիալական աշխատողների, սոցիոլոգների, հոգեբանների և օգնող այլ մասնագետների, այլև ապագա իրավագետների համար։
8

Ինքնին փաստը, որ ձեռնարկի առանձին բաժիններ գրված են ՀՀ ոստիկանության, արդարադատության նախարարության տարբեր ստորաբաժանումների մասնագետների կողմից, վկայում է ձեռնարկի լրջության
և համապարփակության մասին. մի հանգամանք, որ շատ կարևոր է
օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանքում։
Ողջունում ենք նախաձեռնությունը և հույս հայտնում, որ այն օգտակար կլինի նրանց համար, ում հասցեագրված է։
Արամ Օրբելյան
ՀՀ Արդարադատության նախարարություն

«Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա» ձեռնարկի ստեղծումը
հանդիսանում է ժամանակի հրամայականը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոլորտում իրագործվում են լայնածավալ բարեփոխումներ և
հետզհետե առավել շատ է կարևորվում ոլորտում սոցիալական ոլորտի
մասնագետների, մասնավորապես՝ սոցիալական աշխատողների ներառումը, ձեռնարկը կարող է էականորեն նպաստել ոլորտի մասնագետների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանը, նրանց կողմից մատուցվող ծառայությունների և նրանց միջև համագործակցության
արդյունավետության աճին։ Այն նաև հույժ կարևոր է ապագա մասնագետների պատրաստման համար և կարող է արդյունավետորեն օգտագործվել ուսումնական գործընթացներում։
Անդրադառնալով ձեռնարկի բովանդակային մասին՝ պետք է նշենք,
որ այն բաղկացած է 6 հիմնական գլուխներից։ Թերևս այդ բաժիններից
կարևորում ենք 6–րդ գլուխը, որն անդրադառնում է օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների հետ սոցիալական աշխատանքի առանձնահատկություններին և այդ գործընթացում սոցիալական աշխատողի դերերին ու պարտականություններին։
Սույն ձեռնարկն օգտակար կարող է լինել թե՛ ուսանողների, թե՛ տեսաբան և պրակտիկ սոցիալական աշխատողների, ինչպես նաև ոլորտում
ընդգրկված այլ մասնագետների համար։
Եվգինե Վարդանյան
ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական
տեխնոլոգիաների ամբիոն

9

«Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա» ձեռնարկի արդիականությունը դժվար է թերագնահատել` հաշվի առնելով հայաստանյան արդարադատության համակարգում սոցիալական աշխատողի, մասնավորապես, և սոցիալական աշխատանքի, ընդհանուր առմամբ, նկատմամբ
կարևորումը համակարգի տարբեր դերակատարների կողմից, ինչպես
նաև սոցիալական աշխատանքի և արդարադատության համակարգի
միջև սերտ առնչությունը, հատկապես՝ անչափահասների մասով։
Բովանդակային տեսանկյունից ձեռնարկը բավականին համապարփակ տեղեկություն է պարունակում անչափահասների գործերով արդարադատության համակարգի բաղադրիչների վերաբերյալ։ Կառուցվածքային առումով դյուրընթեռնելի է, ինչը թույլ է տալիս ոլորտում ներգրավված յուրաքանչյուր դերակատարի գտնել հարակից բնագավառներում
իրեն հուզող հարցերի պատասխանները։
Ձեռնարկի երրորդ գլխում անդրադարձ է կատարված անչափահասների գործերով արդարադատությանը ՀՀ օրենսդրությունում հատկացված տեղին։
Այն կարող է նաև որպես տեղեկատվության աղբյուր և ուղեցույց
հանդիսանալ երկրում պրոբացիոն ծառայություն ստեղծելու (առկա ծառայություններն ամրապնդելու և ընդլայնելու), ինչպես նաև անչափահասների գործերով արդարադատության ոլորտում ներգրավված անձանց մասնագիտացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքում։
Հատկանշական է, որ ձեռնարկը կիրառելի է ոչ միայն սոցիալական
աշխատողների, այլև իրավագետների և երեխաների պաշտպանության
ոլորտում ներգրավված բոլոր մասնագետների համար։
Հայկ Խեմչյան
«Միջազգային բանտային բարեփոխումներ» ՀԿ
երևանյան գրասենյակ

10

Երկու խոսք հեղինակների կողմից
ՀՀ–ում վերջին տարիներին լուրջ բարեփոխումներ են նկատվում
ընդհանուր առմամբ արդարադատության և մասնավորապես՝ անչափահասների արդարադատության ոլորտում1, սակայն այդ համակարգում
սոցիալական աշխատանքի հնարավորությունները դեռևս լիարժեք կերպով չեն կիրառվում։
Սույն ձեռնարկը ստեղծվել է «Անչափահասների գործերով արդարադատության իրականացման արդիական հայեցակարգերի առաջքաշումը ՀՀ–ում» ծրագրի2 շրջանակներում և հասցեագրված է ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացում արդեն իսկ ներգրավված
սոցիալական մասնագետներին՝ հոգեբաններին, մանկավարժներին և
հատկապես՝ սոցիալական աշխատողներին։ Գիտակցումը, որ ոլորտի
բարեփոխումները տրամաբանորեն կհանգեցնեն սոցիալական ոլորտի
մասնագետների ներգրավմանը, մղեց հեղինակներին ստեղծելու այս ձեռնարկը։ Այն օգտակար կլինի ինչպես պրակտիկների, այնպես էլ սոցիալական ոլորտի ապագա մասնագետների՝ ուսանողների համար։
Կառուցվածքային առումով ձեռնարկը բաղկացած է 6 հիմնական
գլուխներից։ Ձեռնարկում անդրադարձ է կատարվում շեղվող վարքի և
հանցագործության սահմանման առանձնահատկություններին, առկա
մոտեցումներին (Գլուխ 1), ինչպես նաև օրենքի հետ խնդիրներ ունեցող
երեխաների արդարադատության համակարգի հայեցակարգային և համակարգային խնդիրներին, անչափահասների արդարադատության՝ որպես համակարգի ձևավորման պատմությանը (Գլուխ 2)։ Ձեռնարկի
շրջանակներոմ դիտարկվում են իրավական դաշտը, օրենքի հետ խնդիրներ ունեցող անչափահասներին վերաբերող ՀՀ օրենսդրությունը և
դրանք համադրվում միջազգային փորձի հետ (Գլուխ 3)։ Ձեռնարկում անդրադարձ է կատարվում նաև անչափահասների արդարադատության

                                                            
1
سëݳ·Çï³Ï³Ý ·ñ³Ï³ÝáõÃÛ³Ý Ù»ç ·áñͳÍíáõÙ են «³Ýã³÷³Ñ³ëÝ»ñÇ ·áñÍ»ñáí ³ñ‐
¹³ñ³¹³ïáõÃÛáõݦ, «³Ýã³÷³Ñ³ëÝ»ñÇ Ñ³ñó»ñáí ³ñ¹³ñ³¹³ïáõÃÛáõݦ ϳ٠«³Ýã³÷³Ñ³ëÝ»‐
ñÇ ³ñ¹³ñ³¹³ïáõÃÛáõݦ »½ñáõÛÃÝ»ñÁª »ÉÝ»Éáí ÏÇñ³é³Ï³Ý Ýå³ï³Ï³Ñ³ñÙ³ñáõÃÛáõÝÇó: êáõÛÝ
Ó»éݳñÏÇ ßñç³Ý³ÏÝ»ñáõÙ ÏÏÇñ³éíÇ «³Ýã³÷³Ñ³ëÝ»ñÇ ³ñ¹³ñ³¹³ïáõÃÛáõݦ եզրույթը:  
2
Ìñ³·ÇñÁ ýÇݳÝë³íáñíáõÙ ¿ ºíñáå³Ï³Ý ÙÇáõÃÛ³Ý ÏáÕÙÇó: Ìñ³·ñÇ Ýå³ï³ÏÝ ¿ Ëó‐
Ý»É ³Ýã³÷³Ñ³ëÝ»ñÇ ³ñ¹³ñ³¹³ïáõÃÛ³Ý Å³Ù³Ý³Ï³ÏÇó ѳۻó³Ï³ñ·»ñÇ Ý»ñ¹ñáõÙÝ áõ
åñ³ÏïÇÏ ÏÇñ³éÙ³Ý Ñ³Ù³ñ ³ÝÑñ³Å»ßï ϳñáÕáõÃÛáõÝÝ»ñÇ ½³ñ·³óáõÙÁ г۳ëï³ÝáõÙ: Æ
ÃÇíë ³ÛÉ ·áñÍáÕáõÃÛáõÝÝ»ñÇ՝ Íñ³·ñÇ ßñç³Ý³ÏÝ»ñáõÙ ëï»ÕÍí»É են »ñÏáõ í»ñ³Ï³Ý·ÝáճϳÝ
Ï»ÝïñáÝÝեր՝ ûñ»ÝùÇ Ñ»ï ËݹÇñÝ»ñ áõÝ»óáÕ »ñ»Ë³Ý»ñÇÝ í»ñ³Ï³Ý·ÝáÕ³Ï³Ý Í³é³ÛáõÃÛáõÝ‐
Ý»ñ Ù³ïáõó»Éáõ ѳٳñ:

11

ոլորտում գործող հիմնական դերակատարներին (Գլուխ 4), մասնավորապես՝ անչափահասների հետ իրականացվող վերականգնման գործընթացների կազմակերպման միջազգային փորձին և այդ գործընթացներում
համայնքային վերականգնողական կենտրոնների դերին։ Հատուկ անդրադարձ է կատարված նաև օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների
հետ աշխատանքի մոտեցումներին, մանրամասն դիտարկվում է բազմամասնագիտական թիմի գործունեությունը և դրանում հատկապես՝ սոցիալական աշխատողի դերը (Գլուխ 6)։
Ձեռնարկում ներկայացված են պրակտիկ գիտելիքներ և մեխանիզմներ, որոնք կնպաստեն օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների հետ
աշխատող սոցիալական ոլորտի մասնագետների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, մասնավորապես իրականացվող գործողություններն առավել երեխայակենտրոն դարձնելուն՝ զերծ իներցիոն
գործելակերպից և կարծրատիպերից։

12

Բովանդակություն
Հապավումների ցանկ ................................................................................................. 16
Հասկացությունների բառարան ................................................................................ 17
Ներածություն .............................................................................................................. 23
Գլուխ 1. Օրենքի հետ կոնֆլիկտ. ընկալման և մեկնաբանման
առանձնահատկությունները .................................................................... 26
1.1. «Շեղվող վարք», «հանցագործություն», «նորմ» հասկացությունների
մեկնաբանությունները .......................................................................................
1.2. Շեղվող վարքի «բնութագիրը» ............................................................................
1.3. Շեղվող վարքի զարգացման փուլերը և դրսևորման
առանձնահատկությունները ..............................................................................
1.4. Հանցագործ վարքը մեկնաբանող սոցիոլոգիական տեսությունները .........
1.5. Անչափահասների մոտ շեղվող վարքի ձևավորմանը հանգեցնող
գործոնները ...........................................................................................................
1.6. Ընտանիքը և երեխաների հանցագործ վարքը ................................................

26
34
38
41
46
51

Գլուխ 2. Անչափահասների արդարադատություն. հայեցակարգային
խնդիրների շրջանակը ............................................................................... 67
2.1. «Անչափահասների արդարադատություն» հասկացության
մեկնաբանությունը ...............................................................................................
2.2. Անչափահասների արդարադատություն. համառոտ պատմական
անդրադարձ ..........................................................................................................
2.3. Անչափահասների արդարադատության գաղափարախոսական
հիմքը .....................................................................................................................
2.4. Անչափահասների արդարադատություն. համակարգի
գործառնման միջազգային իրավական համատեքստը .................................
2.5. Անչափահասների արդարադատություն. հայաստանյան
իրականություն, համեմատություն միջազգային փորձի հետ .....................
2.6. Անչափահասների արդարադատության համակարգի ներդրման
խնդրի արդիականությունը ՀՀ–ում ..................................................................

67
69
75
83
86
95

Գլուխ 3. Անչափահասների արդարադատության հայեցակարգի
արտացոլումը ՀՀ օրենքներում և պրակտիկայում.
առանձնահատկություններ անչափահասների մասո՞վ,
թե՞ ԱԱ համակարգ .................................................................................... 106
3.1. Անչափահասների գործերով վարույթի
առանձնահատկությունները .............................................................................. 106

13

3.2. Անչափահասների գործերով վարույթի նախաքննության
և դատավարության փուլերը ..............................................................................
3.3. Անչափահասների հարցաքննությունը ............................................................
3.4. Անչափահասների նկատմամբ նշանակվող պատիժները
կամ խափանման միջոցները .............................................................................
3.5. Անչափահասին պատասխանատվությունից և պատժից ազատելու
առանձնահատկությունները ..............................................................................
3.6. Անչափահասների նկատմամբ կիրառվող պատժի «վերջին շղթան»՝
ազատազրկումը ...................................................................................................
Գլուխ 4. Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների
կանխարգելում. հիմնական դերակատարները ....................................
4.1. Անչափահասների հետ աշխատող ոստիկանների
գործառույթները ....................................................................................................
4.2. Անչափահասների արդարադատության համակարգի ավանդական
և ոչ ավանդական դերակատարները ...............................................................
4.3. «Այլընտրանքային պատիժ» հասկացությունը. պրոբացիոն
ծառայությունները` որպես ԱԱ դերակատար. արտասահմանյան
և տեղական փորձը ..............................................................................................

110
120
123
131
139

142
142
147

156

Պրակտիկ մաս
Գլուխ 5. Վերականգնողական արդարադատություն .......................................... 173
5.1. Վերականգնողական արդարադատություն. համեմատություն
ներկա համակարգի հետ ....................................................................................
5.2. Օրենքի հետ խնդիրներ ունեցող անչափահասների
վերականգնման միջազգային փորձից .............................................................
5.3. Անչափահաս իրավախախտների հետ իրականացվող
վերականգնողական սոցիալական աշխատանքի մոտեցումները ..............
5.3.1. Դատարանում իրականացվող վերականգնողական
սոցիալական աշխատանք .......................................................................
5.3.2. Ազատազրկված անչափահասների հետ տարվող սոցիալական
աշխատանքի առանձնահատկությունները ..........................................
5.3.3. Համայնքային վերականգնողական կենտրոնի գործառնման
առանձնահատկությունները ....................................................................

173
184
191
193
196
198

Գլուխ 6. Անչափահաս իրավախախտների հետ սոցիալական
աշխատանքում սոցիալական դեպքի վարման գործընթացը ............. 212
6.1. Սոցիալական դեպքի վարման փուլերը ........................................................... 212
6.2. Անչափահաս իրավախախտների սոցիալական դեպքի վարման
գործընթացի առանձնահատկությունները ...................................................... 224
14

6.3. Սոցիալական դեպքի վարման գործընթացում միջմասնագիտական
թիմի դերը ..............................................................................................................
6.4. Անչափահաս իրավախախտների հետ սոցիալական աշխատանքում
անհրաժեշտ պրակտիկ հմտություններ ...........................................................
6.4.1. Համակարգի քարտեզագրումը ................................................................
6.4.2. Ցանցային աշխատանքի առանձնահատկությունները ......................
6.4.3. Հարցազրույցի արդյունավետ իրականացման հմտությունները ......

225
229
229
232
234

Հավելվածներ ............................................................................................................... 239
Աշխատանքային գործիքներ ..................................................................................... 274
Օգտագործված գրականության ցանկ ..................................................................... 277

15

Հապավումների ցանկ
ԱԳ
ԱԱ
ԱՆ
ԱՊԿԲ
ԱՊՀ
ԵԻԿ
ԵԽ
ԽՀՀ
ԽՍՀՄ
ՀԴՄ
ՀԿ
ՀՀ
ՀՀ ԱՆ
ՀՕՖ
ՄԱԿ
ՎԱ
ՎԿ
ՔԿՀ
ՔՀԳՎ ԱԳԲ

Անչափահասների գործեր
Անչափահասների արդարադատություն
Արդարադատության նախարարություն
Այլընտրանքային պատիժների կիրառման բաժին
Անկախ պետությունների համագործակցություն
Երեխաների իրավունքների կոնվենցիա
Եվրոպայի խորհուրդ
Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների
Միություն
Հաշվիչ դրամարկղային մեքենա
Հասարակական կազմակերպություն
Հայաստանի Հանրապետություն
Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարություն
Հայ օգնության ֆոնդ
Միավորված ազգերի կազմակերպություն
Վերականգնողական արդարադատություն
Վերականգնողական կենտրոն
Քրեակատարողական հիմնարկ
Քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժին

16

Հասկացությունների բառարան3
Ազատությունից զրկում
Դատական կամ վարչական մարմնի որոշման հիման վրա հատուկ
հաստատությունում տեղավորելը, որտեղից մարդն իրավունք չունի իր
կամքով հեռանալ։
Անհատական աշխատանքային ծրագիր
Անհատական աշխատանքային ծրագիրը գրավոր փաստաթուղթ է,
որն ընդգծում է, թե ինչպես, երբ և ով պետք է բավարարի երեխայի զարգացման կարիքները թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ առումներով։ Խնամքի պլանավորումը պետք է ներառի երեխաների, ծնողների և
այլ շահագրգիռ անձանց մասնակցությունը և պետք է ներգրավված լինի
գրավոր փաստաթղթում, որը կանոնավոր կերպով թարմացվում է և վերանայվում բոլոր ներգրավված անձանց կողմից։ Խնամքի պլանավորումը
մեր երկրում իրականացվում է Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից (ներկայումս՝ Կանանց, երեխաների, ընտանիքի
պաշտպանության բաժիններ), որոնք կազմում են եզրակացություն տեղավորման ձևի վերաբերյալ բոլոր այն դեպքերում, երբ երեխան պետք է
ընտանիքից հեռացվի։
Անչափահասների արդարադատության համակարգ (Juvenile Justice
System)
Անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների կապակցությամբ արդարադատություն իրականացնող հաստատությունների և կազմակերպությունների համակարգ։ Անչափահասների արդարադատության համակարգը ենթադրում է ոչ դատական, նույնիսկ ոչ իրավական մարմինների մի ամբողջ համալիր, որոնք կոչված են ծառայելու
դրան, ունեն օժանդակ գործառույթներ «ջուվենալ» արդարադատության
պատմական զարգացման ընթացքում, ոչ հազվադեպ սկսել են ակտիվորեն հետին պլան մղել դատարանը` իբրև արդարադատություն իրականացնող մարմին։ (Տե՛ս նաև՝ Երեխային հարմարեցված արդարադատություն, էջ 18)
Անչափահաս կասկածյալ/մեղադրյալ/ամբաստանյալ
Երեխա, ում մեղսագրվում է հանցագործություն, կամ ով մեղավոր է
ճանաչվել այն հանցագործության համար, որը կատարվել է 14 (սահմա-

                                                            

3
гëϳóáõÃÛáõÝÝ»ñÁ μ»ñí³Í »Ý ÇÝãå»ë ÙÇç³½·³ÛÇÝ åñ³ÏïÇϳÛÇó, ³ÛÝå»ë ¿É ÐЖáõÙ
ÁݹáõÝí³Í Ó¨³Ï»ñåáõÙÝ»ñÇó: лÕÇݳÏÝ»ñÇ Ï³ñÍÇùáí՝ ÝÙ³Ý Ùáï»óáõÙÁ Ñ»ï³ùñùñ³Ï³Ý ¿
ѳٻٳï»Éáõ Ñݳñ³íոñáõÃÛ³Ý ï»ë³ÝÏÛáõÝÇó:

17

նափակ թվով հանցագործությունների դեպքում) կամ 16–18 տարեկան
հասակում, և որի գործերի քննությունն իրականացվում է չափահասների
գործերով վարույթից տարբերվող ընթացակարգով։ Երիտասարդ անձ, ով
կասկածվում է այնպիսի հանցանքի կատարման մեջ, որը կատարվել է
մինչև 18 տարին լրանալը, սակայն դատավարության ընթացքում, կամ
մինչև դատավարությունը սկսելը դարձել է չափահաս։
Այլընտրանքային պատիժ
Դատավորի կողմից արձակված դատավճիռ, որը ներառում է տարաբնույթ միջոցառումներ ու միջամտություններ, այդ թվում` վերահսկողություն, ուղղորդում և աջակցություն։
Արագացված դատական քննություն
Այն հանցագործությունների վերաբերյալ դատավարությունների
անցկացման կարգ, որոնց համար առավելագույն պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը, որոնց կատարումը ամբաստանյալը խոստովանում է, հետևաբար քրեական գործով ձեռք բերված
ապացույցներն ընդհանուր կարգով չեն հետազոտվում։
Դատավճիռ
Իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշում, որում դատարանը հայտնում է գործի վերաբերյալ իր եզրակացությունը։
Դատվածության ժամկետ
Այն ժամանակահատվածը, որը սկսում է հաշվարկվել անձի կողմից
պատիժը կրելու պահից և ավարտվում է պատժի կրումից որոշակի ժամանակահատված անց։
Երեխա
Մինչև 18 տարեկան ցանկացած անձ։
Երեխային հարմարեցված արդարադատություն
Արդարադատության այնպիսի համակարգ, որը երաշխավորում է
հարգանք և երեխայի բոլոր իրավունքների արդյունավետ իրականացում՝
որքան հնարավոր է բարձր մակարդակում՝ հաշվի առնելով երեխայի հասունության աստիճանը, կատարած հանցանքը, դրա հետևանքները հասկանալու ունակությունը, ինչպես նաև յուրաքանչյուր երեխայի անհատական հանգամանքները։ Մասնավորապես՝ արդարադատության այնպիսի
մոտեցում, որի միջոցով նվազագույնի են հասցվում տրավման և վախի
զգացողությունը, որոնց անչափահասը սովորաբար կարող է ենթարկվել
չափահասների համար նախատեսված ընթացակարգերի պայմաններում։
Այն պետք է հասանելի լինի, համապատասխանի տարիքին, լինի արագ,
երեխայի իրավունքներին և կարիքներին համապատասխանեցված, հար18

գանք ցուցաբերի երեխայի իրավունքների հանդեպ, այդ թվում՝ արդար
դատաքննության, դատավարությանը մասնակցելու և այն հասկանալու,
մասնավոր կյանքի անձեռնմխելիության և արժանապատվության իրավունքների հանդեպ։
Երեխայի լավագույն շահերի առաջնահերթության գաղափարը
Խիստ գործընթացային երաշխիքներով նախագծված ֆորմալ գործընթաց` հաշվի առնելով անչափահասի առանձնահատուկ կարիքները,
մասնավորապես՝ կարևոր այնպիսի որոշումներ կայացնելիս, որոնք ազդում են երեխայի վրա։ Այն կարող է նաև կիրառվել՝ որպես որոշումների
կայացման այլընտրանքային ձև, երբ իշխանությունները չեն կարողանում կամ չեն ցանկանում կայացնել համապատասխան որոշումներ երեխաների համար։ Այն հեշտացնում է անչափահասի համապատասխան
մասնակցությունը՝ առանց որևէ խտրականության, ներգրավում է նրանց
որոշումների կայացման գործընթացում և հավասարակշռում է բոլոր
գործոնները` գնահատելու համար լուծման լավագույն տարբերակը։
Խնամակալ
Երեխայի հետ ապրող անձ, ով տրամադրում է երեխային ամենօրյա
խնամք։ Եթե հնարավոր է, երեխան պետք է ունենա շարունակական կայուն խնամող` ամենօրյա խնամքն ապահովելու նպատակով (տեղավորումների և խնամակալի հաճախակի փոփոխություններից հնարավորինս պետք է խուսափել)։ (Տե՛ս նաև՝ Օրինական ներկայացուցիչ, էջ 22)
Հանցանք
Քրեական օրենսդրությամբ նախատեսված ցանկացած վարքագիծ
(գործողություն կամ անգործություն), որն ապացուցվելու դեպքում պատժելի է օրենքով։
Հարկադրանքի միջոցներ
Անչափահասի նկատմամբ դատարանի կողմից նշանակվող դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ.
1) նախազգուշացում.
2) ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կամ տեղական ինքնակառավարման կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի հսկողությանը հանձնելն
առավելագույնը վեց ամիս ժամկետով.
3) պատճառված վնասը փոխհատուցելու պարտականություն դնելը`
դատարանի սահմանած ժամկետում.
4) ժամանցի ազատության սահմանափակում և վարքագծի նկատմամբ
հատուկ պահանջների սահմանում՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով։
19

Ձերբակալություն
Անձին արգելանքի վերցնելը հանցագործություն կատարելու կասկածանքով կամ որևէ մարմնի որոշման համաձայն` առավելագույնը 72
ժամ տևողությամբ։
Մեդիացիա կամ միջնորդություն
Կամավորության և գաղտնիության սկզբունքի վրա հիմնված գործընթաց, որի ընթացքում մեղադրյալին, կասկածյալին և տուժողին հնարավորություն է տրվում ոչ շահագրգիռ միջնորդի աջակցությամբ լուծելու
հանցագործության հետևանքով ծագած վեճը և վերականգնելու տուժողի
խախտված իրավունքը։
Մենթոր կամ ուսուցիչ
Որոշակի փորձ ունեցող անձնավորություն, ով պատրաստ է կիսել իր
գիտելիքները պակաս փորձառու անձանց հետ` փոխադարձ վստահության մթնոլորտում։ Անչափահասների պարագայում, մենթորի ներգրավվածությունը պետք է համատեղվի ինչպես ծնողների, այնպես էլ հասակակիցների դերերի հետ։ Ուսուցիչը պետք է կարողանա «բարձրացնել ոգին» և
խրախուսել անչափահասին՝ ամրապնդելու դրական վարքագիծը։
Նորմ
Հանդիսանում է վարքի պարտադիր կանոն։
Նորմատիվ վարք
Այն վարքը, որը համապատասխանում է տվյալ հասարակությունում
գործող նորմերին և չի խախտում դրանք։
Շեղվող վարք
Տվյալ հասարակության մեջ ընդունված առավել արժեքավոր նորմերին հակասող վարք։
Պաշտպան
Քրեական գործընթացում պաշտպան է համարվում այն մարմինը, ով
իրականացնում է մեղադրյալի շահերի պաշտպանություն նախաքննության և/կամ դատական գործընթացում։ Ընդհանուր առմամբ, պաշտպան
է հանդիսանում փաստաբանը, սակայն պարտադիր պայման չէ, որ միայն
փաստաբանը կարող է իրականացնել անձի պաշտպանություն։
Պրոբացիա
Պրոբացիա նշանակում է փորձաշրջան։ Իմաստը կայանում է նրանում, որ դատարանը փորձաշրջան է սահմանում այն մարդկանց համար,
ովքեր խախտել են օրենքը և ենթակա են ազատազրկման։ Բանտ ուղարկվելու փոխարեն նրանք հանձնվում են համապատասխան մասնագետների հսկողությանը, որոնք փորձում են նրանց ճիշտ ճանապարհի վրա
20

դնել։ Այն զբաղվում է իրավախախտների ուղղմամբ և սոցիալական վերականգնմամբ։ Այն իրենից ներկայացնում է սոցիալհոգեբանական ծառայությունների համակարգ, որը տրամադրվում է այն անձանց, ովքեր
սպասում են իրենց դատավճռին, և նրանց, ովքեր դատապարտվել են
պայմանական ազատազրկման։ (Տե՛ս նաև՝ Քրեական պատիժ, էջ 22)
Սանկցիա
Համարվում է հասարակության պատասխան ռեակցիան, որն ուղղված է խրախուսելու նորմատիվ վարքի դրսևորումը և պատժելու շեղվող
վարքաձևերը։ Սանկցիաները լինում են ձևական և ոչ ձևական։ Սանկցիաները կարող են լինել նաև դրական և բացասական։
Սոցիալական ծառայություն
Լայն իմաստով` սովորաբար հասկանում ենք տարբեր միջոցառումներ, որոնք մշակվում են՝ որպես առկա սոցիալական հիմնախնդիրներին
հակազդման եղանակներ։ Յուրաքանչյուր պետություն ունի սոցիալական
ծառայությունների իր յուրահատուկ համակարգը։ Այնուամենայնիվ, գոյություն ունեն սոցիալական ծառայություններ, որոնք բնորոշ են բոլոր երկրներին։ Դրանք ընդունված է համարել հիմնական կամ գլխավոր սոցիալական ծառայություններ։ Դրանց թվին են պատկանում սոցիալական
ապահովությունը, առողջապահությունը, բնակարանային ապահովությունը, կրթությունը և սոցիալական աշխատանքը, որոնք հասանելի
պետք է լինեն ողջ բնակչությանը կյանքի դժվարին իրավիճակներում։
Սոցիալական վարք
Մարդու ցանկացած վարքն է, որը դրսևորվում է սոցիալական ոլորտում, և որը կարող է ուղղված լինել մարդու պահանջմունքների, կարիքների, ձգտումների բավարարմանը։
Վերականգնողական արդարադատություն
Ի տարբերություն պատժի՝ վերականգնողական արդարադատությունը հանցագործությանը հակազդում է ոչ թե պատժի միջոցով, այլ կողմերի հաշտեցման և վնասի փոխհատուցման։ Քրեաիրավական վեճերի
լուծման այս նոր մեթոդը հիմնված է փոխհամաձայնության, փոխադարձ
զիջումների, այլ ոչ թե ինչպես ավանդական արդարադատությունում՝
առճակատման հիման վրա։
Վերականգնողական կենտրոն օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների համար
Ինտենսիվ սոցիալհոգեբանական մասնագիտացված օգնության ծառայություն է, որը հնարավորություն է տալիս օրենքի հետ խնդիրներ
ունեցող անչափահասներին կարգավորելու իրենց կյանքում ստեղծված
21

ճգնաժամային իրավիճակը և վերադառնալու հնարավորինս լիարժեք
բնականոն կյանքի։ Սա ծառայություն է, որը, հենվելով մասնագիտական
օգնության և հոգևոր վերածննդի վրա, վարքային և այլ բնույթի խնդիրներ
ունեցող երիտասարդների ու պատանիների համար ապահովում է ցանկալի շրջադարձ դեպի ավելի դրական կենսակերպ։
Քրեական պատասխանատվություն
Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանքն է,
այսինքն` այնպիսի արարք կատարելը, որն իր մեջ պարունակում է քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության բոլոր հատկանիշները։ Սրանից հետևում է, որ քրեական պատասխանատվության ենթակա է միայն այն անձը, ում կողմից կատարված հանրորեն վտանգավոր
արարքն ուղղակիորեն նախատեսված է քրեական օրենսգրքի հատուկ
մասի որևէ նորմով։
Քրեական պատասխանատվության փոխարինումն այլընտրանքային միջոցներով
Գործընթաց, որի միջոցով իրավախախտ անձին հնարավորություն է
տրվում շրջանցել դատական ընթացակարգերը (մինչդատական վարույթի ընթացքում քրեական պատասխանատվության փոխարինում այլընտրանքային միջոցներով և ոչ ֆորմալ/այլընտրանքային պատժամիջոցների
կիրառում)։
Քրեական պատիժ
Քրեական պատիժը պետական հարկադրանքի միջոց է, որը դատարանի դատավճռով պետության անունից նշանակվում է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ և արտահայտվում է
այդ անձին իրավունքներից ու ազատություններից օրենքով նախատեսված զրկմամբ, կամ դրանց սահմանափակմամբ։
Օմբուդսմեն կամ մարդու իրավունքների պաշտպան
(Հին նորվեգերենից թարգմ. umboðsmaðr նշանակում է «ներկայացուցիչ») Որոշ երկրներում պաշտոնական մարմին, որը պարտավորվում է
վերահսկել քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունը և իրականացումը գործադիր մարմինների կողմից։
Օրինական ներկայացուցիչ
Երեխայի օրինական ներկայացուցիչ են հանդիսանում նրա ծնողները կամ օրենքով սահմանված խնամակալը։

22

Ներածություն
Յուրաքանչյուր հասարակություն ստեղծում է բազմաթիվ նորմեր,
որոնք կարգավորում են մարդկանց վարքը։ Նորմերին հետևելը վերահսկվում է հասարակության կողմից` դրանց հավատարիմ մնալու պարագայում որոշակի խրախուսանք, իսկ խախտելու դեպքում՝ պատիժ
սահմանելու միջոցով։
Հասարակությունն ու պետությունը, որքան էլ կատարյալ լինեն,
ստիպված են համակերպվել հանցագործության երևույթի գոյության հետ։
Բայց, միևնույն ժամանակ, պետությունը և հասարակությունն ի վիճակի
են վերահսկել, որոշակի սահմաններում պահել հանցավորությունը,
հաղթահարել դրա առավել անբարենպաստ միտումները, չեզոքացնել
պատճառներն ու պայմանները4։
Այն դեպքում, երբ մարդն ապրում է անբարենպաստ սոցիալական
պայմաններում ու նույնքան անբարենպաստ միջավայրում, նա դառնում
է սոցիալապես անպաշտպան և խոցելի, ըստ այդմ աճում է հակասոցիալական վարքագծի դրսևորման հավանականությունը։
Հասարակական կյանքի սոցիալական փորձը ցույց է տալիս, որ եթե
հանցագործները միայն պատժվեն, և չկարևորվի ուղղման անհրաժեշտությունը, ապա հանցագործությունների թիվը չի նվազի։ «Արարք–պատիժ» մոտեցումը ենթադրում է, որ իրավախախտ վարք ցուցաբերող անհատը խնդիրներ է ստեղծում հասարակության և իր համար, ուստի նրան
մեկուսացնում են։ Սա խնդրի միայն մասնակի, ընդ որում` պակաս արդյունավետ լուծում է, այնուամենայնիվ, այս մոտեցումը շարունակում է
կիրառվել մինչ մեր օրերը5։
Այսօր տարբեր երկրներում իրավախախտների ուղղման գործում
հաջողությամբ կիրառվում է սոցիալական աշխատանքը։ Սոցիալական

                                                            
4

Àëï ýñ³ÝëdzóÇ ëáóÇáÉá· ¾. ¸ÛáõñùÑ»ÛÙÇ՝ ѳÝó³·áñÍáõÃÛáõÝÁ ÝáñÙ³É »ñ¨áõÛà ¿: ²ÛÝ
μËáõÙ ¿ ѳë³ñ³ÏáõÃÛ³Ý ·áÛáõÃÛ³Ý ÷³ëïÇó ¨ ß³ï ï³ñ³Íí³Í ¿. §Ոñï»Õ ϳ ѳë³ñ³ÏáõÃ‐
ÛáõÝ, ϳ ݳ¨ ѳÝó³·áñÍáõÃÛáõݦ: ²í»ÉÇÝ՝ ¸ÛáõñùÑ»ÛÙÁ ·ñáõÙ ¿, áñ ß³ï ѳñ³μ»ñ³Ï³Ý ¿ §Ñ³Ý‐
ó³·áñÍáõÃÛáõݦ »½ñáõÛÃÁ: ܳ ÝßáõÙ ¿. §Պ³ïÏ»ñ³óñ»ù ëñμ»ñÇ Ñ³ë³ñ³ÏáõÃÛáõÝ, áñÁ ÑÇß»óÝáõÙ
¿ ÙÇ ûñÇÝ³Ï³Ý Ù»Ý³ëï³Ý, áñï»Õ ³åñáõÙ »Ý ǹ»³É³Ï³Ý Ù³ñ¹ÇÏ: Üñ³Ýù ÝáõÛÝÇëÏ ·³Õ³‐
÷³ñ ãáõÝ»Ý ³ÛÝ ³Ù»ÝÇ Ù³ëÇÝ, ÇÝãÁ Ù»Ýù ³Ýí³ÝáõÙ »Ýù ѳÝó³·áñÍáõÃÛáõÝ, ÙǨÝáõÛÝ Å³Ù³‐
Ý³Ï ³ñ³ñùÝ»ñÁ, áñáÝù ÃíáõÙ »Ý ³ÝÝß³Ý ß³ñù³ÛÇÝ ³ß˳ñѳϳÝÇ Ñ³Ù³ñ, Ýñ³Ýó Ùáï ϳ‐
ñáÕ »Ý ³é³ç³óÝ»É ³ÛÝåÇëÇ Çñ³ñ³ÝóáõÙ, í»×, ÇÝãÁ ëáíáñ³μ³ñ ѳÝó³·áñÍáõÃÛáõÝÝ ¿ ³é³‐
ç³óÝáõ٠ѳë³ñ³Ï Ù³ñ¹Ï³Ýó ѳٳñ¦:
5
´³½Ù³ÃÇí ѻﳽáïáõÃÛáõÝÝ»ñ íϳÛáõÙ »Ý, áñ Ù»Ïáõë³óáõÙÝ ÇÝùÝÇÝ ãÇ ³å³Ñáí³·ñáõÙ
ѳë³ñ³ÏáõÃÛáõÝÁ ѳÝó³·áñÍáõÃÛáõÝÝ»ñÇó: ²í»ÉÇÝ՝ ³½³ï³½ñÏÙ³Ý í³ÛñÇó Ù³ñ¹Á ÏñÏÇÝ §í»‐
ñ³¹³éÝáõÙ ¿¦ Çñ ݳËÏÇÝ ËݹÇñÝ»ñÇݪ »ñμ»ÙÝ ³í»ÉÇ ã³ñ³ó³Í ¨ ³·ñ»ëÇí:

23

աշխատողները ներգրավված են բանտերում, այլընտրանքային համայնքային ծառայություններում, դատարաններում և բոլոր այն հաստատություններում/կառույցներում, որոնցում աշխատանք է տարվում իրավախախտների հետ։ Օրինակ՝ յուրաքանչյուր դեպք դիտարկելիս դատարանը փորձում է օրենքի շրջանակներում անհատականացնել դեպքը, հաշվի
առնել դրա առանձնահատկությունները, իսկ այդ գործընթացն ապահովող կարևոր դերակատարը սոցիալական աշխատողն է։
Անչափահասների արդարադատության շրջանակներում սոցիալական աշխատողների և առհասարակ օգնող մասնագետների դերը կարևորվում է մի շարք առումներով։ Նախ՝ անչափահասների հարցերով
արդարադատությունը չի դիտարկում անչափահասին միանշանակ մեղավոր, այլ դիտարկում է՝ որպես սոցիալական միջավայրում, այսպես
կոչված «դժվար հասանելի» ռեսուրսների, կամ այդ ռեսուրսների ոչ հավասար բաշխելու պատճառով տուժած անձ, ով այդ ռեսուրսների համար
մղվող «պայքարում» կարող է երբեմն դրսևորել հակասոցիալական վարք։
Մոտեցումը կառուցվում է այն համոզմունքի վրա, որ անգամ այդ դեպքում հասարակությունը չպետք է պատժի երեխային, այլ պետք է օգնի
վերջինիս գիտակցելու իր արարքը, փոխհատուցելու վնասը ոչ թե ազատազրկման, այլ նրան հասարակություն վերաինտեգրելու միջոցով։
Միջազգային փորձի վերլուծությունը վկայում է, որ շատ քաղաքակիրթ երկրներում անչափահասների պատիժն իրականացվում է պրոբացիոն և համայնքային վերականգնողական կենտրոնների միջոցով, որոնց
անձնակազմը հիմնականում բաղկացած է սոցիալական աշխատողներից
և հոգեբաններից։ Սոցիալական աշխատողների գործունեությունն իրավախախտների հետ աշխատանքում հնարավորություն է տալիս. ա) խորությամբ ուսումնասիրել հանցագործության մղող պատճառները. բ) մեղմել դատավճիռը, անգամ հնարավոր որոշ դեպքերում կանխել իրավախախտի ազատազրկումը (ինչի բացասական ներգործությունը միանշանակ հաստատված է). գ) ապացուցել դատարանին՝ մեղադրյալին պայմանական ազատազրկման ենթարկելու որոշման նպատակահարմարության մեջ և այլն։ Ամենակարևորը՝ այն հնարավորություն է տալիս կազմել
անհատական վերականգնման պլան, այդպիսով կանխարգելել կրկնահանցագործությունը։ Այս մասնագետների գիտելիքներն այսօր լայնորեն
կիրառվում են պրոբացիոն ծառայություններում, մեդիացիայի գործընթացում, կանխարգելիչ և վերականգնողական արդարադատության համակարգի այլ ծառայություններում/կառույցներում։

24

ՀՀ–ում ԱԱ ոլորտում ներկայումս ընթանում են լուրջ բարեփոխումներ, որոնք անհրաժեշտաբար առաջ են բերում ոլորտի տարբեր բնագավառներում, կառույցներում սոցիալական աշխատանքի տեխնոլոգիաների կիրառման նպատակահարմարությունը։
Հեղինակները, հաշվի առնելով այդ իրողությունը, ստեղծել են այս
ձեռնարկը, որը ներառում է ԱԱ արդիական հայեցակարգերի և օրենքի
հետ խնդիրներ ունեցող անչափահասների հետ աշխատանքի արդիական
ու պրակտիկ մոտեցումների վերաբերյալ համապատասխան տեղեկություններ և գիտելիքներ։

25

Գլուխ 1.
Օրենքի հետ կոնֆլիկտ. ընկալման և մեկնաբանման
առանձնահատկությունները
1.1. «Շեղվող վարք», «հանցագործություն»,
«նորմ» հասկացությունների մեկնաբանությունները
Հանցագործությունը՝ որպես սոցիալական երևույթ, հատուկ է բոլոր
հասարակություններին։ Այսօր այն, ցավոք, նույնքան տարածված երևույթ
է, որքան, օրինակ` բարեգործությունը։ Այսինքն՝ հասարակության գործառնման տարբեր իրադրություններում հասարակության որոշ անդամներ կարող են դրսևորել այնպիսի վարք, որը չի բխում հասարակության
շահերից։ Յուրաքանչյուր հասարակություն ստեղծում է իր անդամների
համար նորմեր, որոնք կարգավորում են վերջիններիս վարքը։ Նորմերին
հետևելը և սեփական վարքը կառուցելը՝ համաձայն այդ նորմերի, խրախուսվում է հասարակության կողմից. օրինակ`գնումներ կատարելիս
պահանջելով ՀԴՄ կտրոնը՝ կարելի է շահել գումար։ Այսպես պետությունը խրախուսում է դրսևորել որոշակի վարք, այն է` պահանջել ՀԴՄ
կտրոն։ Մինչդեռ այդ նորմերը խախտելու համար հասարակությունը նախատեսում է տարբեր տեսակի պատիժներ։ Համեմատաբար խիստ պատիժներ են նախատեսվում իրավական նորմերի6 խախտման դեպքում։
Տարբեր հասարակություններում տարբեր ժամանակաշրջաններում
հանցագործների նկատմամբ պատիժը եղել է տարբեր։ Դեռևս մ.թ.ա. հնագույն ցեղերի շրջանում գողություն կատարողներին քարկոծում էին այնքան, մինչև վերջիններս մահանային։ Մահմեդական որոշ հասարակություններում մինչ օրս գողություն կատարողի ձեռքը կտրում են։ Հայ հասարակությունում պատիժն այդքան անմարդկային բնույթ չի կրում, ավելին՝
2003 թ–ից Հայաստանում մահապատիժը՝ որպես պատժաձև, վերացվել է։
Առհասարակ վարքը սահմանվում է՝ որպես մարդու պատասխան
ռեակցիան ներքին և արտաքին ազդակների նկատմամբ։ Վարքը հանդիսանում է մարդու ներքին հատկանիշների (խառնվածք, բնավորություն) և

                                                            

6
Æñ³í³Ï³Ý »Ý ³ÛÝ ÝáñÙ»ñÁ, áñáÝù ϳñ¨áñ »Ý ѳë³ñ³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ, ûñ»Ýë¹ñáñ»Ý ³Ù‐
ñ³·ñíáõÙ »Ý  ¨ áõÝ»Ý ûñ»ÝùÇ áõÅ: îíÛ³É ÝÛáõÃÇ ßñç³Ý³ÏÝ»ñáõÙ ÏÏÇñ³éí»Ý §¹»ídzÝï, ß»ÕíáÕ
í³ñù ¹ñë¨áñáÕ »ñ»Ë³Ý»ñ¦, §Çñ³í³Ë³Ëï, ûñ»ÝùÇ Ñ»ï ËݹÇñÝ»ñ áõÝ»óáÕ »ñ»Ë³Ý»ñ¦ Ñ³ë‐
ϳóáõÃÛáõÝÝ»ñÁ, ¨ ïíÛ³É Ñ³Ù³ï»ùëïáõÙ ³Û¹ μáÉáñ ѳëϳóáõÃÛáõÝÝ»ñÁ ÏÝáõÛݳϳݳóí»Ý
Çñ³í³Ï³Ý ÝáñÙ»ñÁ ˳Ëï³Í ϳ٠˳ËïÙ³Ý »½ñÇÝ Ï³Ý·Ý³Í »ñ»Ë³Ý»ñÇ Ñ»ï:

26

սոցիալականացման արդյունք։ Վարքը հանդիսանում է գենետիկական և
կենսաբանական գործոնների, սոցիալականացման և կենսափորձի ազդեցությամբ արտահայտվող դրսևորումների համակարգ։ Սոցիոլոգիայում
առանձնացվում են «սոցիալական վարք» և «սոցիալական գործողություն»
հասկացությունները։ Սոցիալական գործողությունը Վեբերը սահմանել է՝
որպես գիտակցված վարքաձևերի համակարգ, որը դրսևորվում է ի պատասխան այլ գործողության։ Սոցիալական վարքը մարդու ցանկացած
վարքն է, որը դրսևորվում է սոցիալական ոլորտում և որը կարող է ուղղված լինել մարդու պահանջմունքների, կարիքների, ձգտումների բավարարմանը։ Հասարակությունը, սակայն, չի կարող անտարբեր լինել այն
հանգամանքի նկատմամբ, թե ինչպիսի վարք է դրսևորում մարդն իր պահանջմունքների բավարարման նպատակով։ Այդ իսկ պատճառով հասարակությունում գործում են նորմեր, որոնք այն չափանիշներն են, որ
ստեղծված են մարդու վարքը սահմանափակելու և գնահատելու համար։
Այսպիսով՝ յուրաքանչյուր հասարակությունում գործում են հասարակական կյանքը կարգավորող և կանոնավորող նորմեր, որոնք մարդկանց
վարքը վերահսկում են և դարձնում կանխատեսելի։
Այն նորմերը, որոնք կանոնակարգում են մարդու վարքը և սոցիալական փոխհարաբերությունները, կոչվում են սոցիալական նորմեր։ Սոցիալական նորմերն իրենց հերթին լինում են երկու տեսակի` ընդհանուր
վարվելաձևի և կոնկրետ բնագավառը կանոնակարգող նորմեր։ Սոցիալական նորմերը լինում են նաև իրավական և բարոյական բնույթի։ Եթե
վարքը համապատասխանում է տվյալ հասարակությունում գործող նորմերին և չի խախտում դրանք, ապա այն կոչվում է նորմատիվ վարք։
Սովորաբար մարդիկ նորմատիվ վարք դրսևորում են` առաջնորդվելով
հետևյալ նախադրյալներով.
1.
պատժված լինելու վախ.
2. սոցիալական բնազդ կամ ինքնավերահսկողություն, որը ենթադրում
է մարդու հակվածությունը՝ առանց մտածելու ենթարկվել նորմերին
և օրենքներին։ Սոցիալական բնազդը և ինքնավերահսկողությունը
ձևավորվում են սոցիալականացման ընթացքում.
3. գաղափարախոսական համակարգի առկայություն (կրոնական, քաղաքական և այլն).
4. մարդու բարոյական արժեքներ և սկզբունքներ (մեղքի, ամոթի զգացում և այլն):
Նորմերը հասարակությունում կատարում են բավականին լուրջ դեր,
քանի որ ստիպում են մարդկանց դրսևորելու նորմատիվ վարք, սակայն
27

ոչ բոլորն են ենթարկվում նորմերին ու ցուցաբերում նորմատիվ վարք։
Այդպիսի դեպքերում մենք գործ ունենք շեղվող վարքի հետ, որը կարելի է
սահմանել որպես տվյալ հասարակությունում գործող նորմերից շեղվող
կամ այդ նորմերը խախտող վարք։ Մեկ այլ սահմանման համաձայն` շեղ-

վող վարքը տվյալ համակարգի կողմից դատապարտելի և անընդունելի
համարվող վարքն է։ Նորման համարվում է այն երևույթը, որն ունի
կրկնվելու հաճախականություն։ Իհարկե, սոցիալական կյանքում իրավիճակը մի փոքր այլ է։ Այստեղ «նորմալ» վարքը համարվում է այն նմուշներում, որոնք համապատասխանում են հասարակության սպասումներին։
Վերջիններս թելադրում են որոշակի կանոններ, համապատասխան
վարք տվյալ իրավիճակում և արգելում դրսևորելու մեկ այլ վարքաձև։
Հասարակության կողմից ձեռք են առնվում միջոցներ, որոնք նպատակ են հետապնդում երաշխավորելու նորմերին հետևելը։ Դրանք սանկցիաներն են։ «Սանկցիա» է համարվում հասարակության պատասխան

ռեակցիան, որն ուղղված է խրախուսելու նորմատիվ վարքի դրսևորումը
և պատժելու շեղվող վարքաձևերը։ Սանկցիաները լինում են ձևական
(ֆորմալ) և ոչ ձևական (ոչ ֆորմալ)։ Սանկցիաները կարող են լինել նաև
դրական և բացասական։ Դրական սանկցիաները հիմնված են խրախուսանքի վրա, իսկ բացասականները` պատժի։ Ձևական են համարվում
այն սանկցիաները, որոնք կիրառվում են ամրագրված օրենքները խախտելու դեպքում։ Ձևական սանկցիաների իրագործման համար հասարակությունում գործում են համապատասխան կառույցներ կամ կազմակերպություններ (դատարան, ոստիկանություն և այլն)։ Ոչ ձևական սանկցիաների իրագործման համար կարևոր դերակատարներ են ընտանիքը,
համայնքը և այլն։ Հաճախ սանկցիաների վերը թվարկված տիպերը հանդես են գալիս համակցված տարբերակով՝ դրական ձևական սանկցիաներ, դրական ոչ ձևական սանկցիաներ, բացասական ձևական և բացասական ոչ ձևական սանկցիաներ։
Շեղվող վարքի վերաբերյալ պատկերացումները բավականին տարբեր են։ Օրինակ` կրոնական պատկերացումների շրջանակներում շեղվող վարք դրսևորող անձը կարող է դիտվել որպես «չարի մարմնավորում», արդարադատության տեսանկյունից այն կարող է դիտվել որպես օրինազանց վարք, բժշկության կողմից` հիվանդություն և այլն։ Այս հարցի
շուրջ սոցիոլոգիական մոտեցումն այլ է։ Մասնավորապես՝ Է. Դյուրքհեյմը կարծում է, որ շեղվող վարքը նորմալ երևույթ է։ Ըստ նրա` մենք ապրում ենք ոչ թե սրբերի, այլ մահկանացուների աշխարհում։ Ավելին՝ գոյու-

28

թյուն ունի հանցագործությունների թվի սահման (10–12%)7, և եթե տվյալ
հասարակությունում հանցագործությունների թիվը չի գերազանցում այդ
սահմանը, ուրեմն նորմալ է։ Կան շեղվող վարքի այնպիսի դրսևորումներ,
որոնք նույնիսկ դրական բնույթ ունեն։ Հասարակությունում գործում են
տարբեր կարևորության և նշանակության նորմեր, հետևաբար կարելի է
ասել, որ շեղվող վարքն ընդգրկում է բավականին լայն ոլորտ` սկսած
ամենափոքր խախտումներից մինչև լուրջ հանցագործություններ։ Այդ
իսկ պատճառով առանձնացնում են շեղվող վարքի երեք մակարդակ.
1.

հասարակական սպասումների և բարոյական արժեքների խախտում
(օրինակ` արտամուսնական կամ մինչամուսնական սեռական կապեր որոշ ավանդական հասարակություններում),
2. իրավական նորմերի և ակտերի խախտում (խուլիգանական վարք,
երթևեկության կանոնների խախտումներ և այլն),
3. օրենքների լուրջ խախտումներ, որոնք կոչվում են հանցագործություններ։ Հանցագործ է անվանվում այն վարքը, որը խախտում է
քրեական օրենսգիրքը։
Ինչպես արդեն նշվել է, տարբեր հասարակություններում գործում են
նորմերի տարբեր համակարգեր. եթե մի որևէ նորմ տվյալ հասարակության համար մեծ կարևորություն ունի, հնարավոր է` մեկ այլ հասարակությունում այն այդքան էլ կարևոր չլինի։ Հետևաբար, նույնը վերաբերում
է նաև շեղվող վարքին։ Այսինքն` մի հասարակությունում շեղվող համարվող վարքը կարող է նորմատիվ համարվել մեկ այլ հասարակությունում։ Օրինակ` մարմնավաճառությունը մեր հասարակությունում զանցանք է8, իսկ Ֆրանսիայում` ոչ։ Այսպիսի դեպքերում մենք գործ ունենք
շեղվող վարքի որակման կարևորագույն չափանիշներից մեկի հետ։ Դա
տարածքային չափանիշն է։
Շատ դեպքերում գործող նորմերը ժամանակի ընթացքում կարող են
փոխվել, դադարել գործել կամ կորցնել իրենց նշանակությունը։ Հետևաբար, եթե մի վարքը որոշակի ժամանակաշրջանում համարվել է շեղվող,
ապա այլ ժամանակաշրջանում կարող է դադարել այդպիսին համարվելուց։ Միևնույն հասարակությունում տարբեր խմբեր, տարբեր խավեր կարող են տարբեր կարծիքներ ունենալ շեղվող վարքի վերաբերյալ։

                                                            

7
Дюркгейм Э. Самоубийство: Социологический этюд/Пер. с фр. с сокр.; Под ред. В.
А. Базарова.—М.: Мысль, 1994. с. 58.
8
Քրեական օրենսգրքով մարմնավաճառությունը պատժելի չէ. պատիժը նախատեսված
է վարչականով:

29

Հանցավոր վարքագիծը տարբերվում է խնդրահարույց կամ արտասովոր վարքագծի դրսևորման բոլոր ձևերից իր իրավական բնույթով։
Հանցագործությունները սահմանվում են կառավարող քաղաքական
շրջանների, օրինակ` պետության, կառավարության, օրենսդրական կամ
դատական մարմինների կողմից։ Որևէ գործողություն հանցավոր որակելը հնարավորություն է տալիս պետությանը կիրառելու օրինական
հարկադրանք իր քաղաքացիների նկատմամբ և կարող է հանգեցնել
ազատազրկման, իսկ որոշ դեպքերում նույնիսկ մահապատժի` կախված
երկրում ընդունված իրավական գործընթացներից և պատժաչափերից։
Իրավագետներն ու փիլիսոփաները փորձել են գտնել այնպիսի ռացիոնալ հիմնավորում, թե դատապարտելի որ արարքները պետք է որակվեն որպես քրեական հանցագործություն, և որոնք` ոչ։ Հիմնական հարցը
վերաբերում է քրեական իրավունքի զուտ բարոյական բաղադրատարրերի և հասարակությանը հասցված սոցիալական վնասների ու վտանգների միջև հավասարակշռությանը։
Որոշ մասնագետների կարծիքով՝ քրեական իրավունքի հիմնական
նպատակներն ու առաջադրանքներն ընկած են հասարակության բարոյական ավանդույթների և բարքերի հիմքում։ Պետությունը քրեական է
բնորոշում այն վարքագիծը, որը համարվում է անբարոյական, և նրա
գործողություններն ուղղված են բարոյական դատապարտմանը, իսկ
պատժամիջոցները նախատեսվում են` ելնելով իրավախախտման բնույթից։
Պատճառային մյուս այլընտրանքը տարածվում է ոչ թե բարոյական
հարթության, այլ ավելի շուտ հասարակության նկատմամբ սոցիալական
վտանգի առկայության վրա։ Հանցագործությունները գործողություններ
են, որոնք վտանգ են ներկայացնում հասարակության համար, այդ թվում
նաև բարոյական բնույթի։ Այս տեսակետից պետք է հստակ սահմանազատել հանցագործությունը և մեղքը։ Հանցագործությունը մի գործողություն
է, որը վտանգավոր է հասարակության համար։ Մեղքն ընդգրկված է ընտանիքի ու եկեղեցու գործունեության ոլորտում և հանդիսանում է բարոյական արժեքների արմատավորման գործընթացի աղավաղման և խախտումների դրսևորում, որի կարգավորումը իրավունքի առաջնային նպատակը չի հանդիսանում։
Պատճառական այս երկու ուղղությունները հավասարապես վերագրվում են ավանդական քրեական իրավունքին, քանի որ այս իրավունքը յուրահատուկ կերպով անդրադառնում է այն վարքագծերին,
որոնք համարվում են և՛ հասարակության համար վտանգավոր, և՛ բարո30

յապես դատապարտելի։ Բոլոր հասարակությունները հավանաբար անհրաժեշտ են գտել հաստատելու որոշակի սահմանափակումներ` կանխամտածված կերպով ուրիշին կյանքից զրկելու, ունեցվածքը ոչնչացնելու կամ գողանալու, մարդկային հարաբերություններում ազատորեն
ստելու, խաբեության և խարդախության վրա։ Երբ մեր դատարանները
շարունակում են կիրառել իրավական նորմեր, որոնք կազմում են մեր
մշակութային ժառանգության մասը, կամ երբ օրենսդիր մարմիններն ընդունում են քրեական օրենսգրքեր, որոնք վերաբերում կամ հավանաբար
պարզաբանում են քրեական ընդհանուր իրավունքի դրույթները, մենք
կարող ենք տեսնել պատճառական սերտ կապ օրենսգրքերում ամրագրված իրավունքի և հասարակության կազմակերպված վերաբերմունքի
միջև։ Չնայած շատերը կարող են խախտել այս կանոնները, ժամանակակից հասարակությունների մեծամասնությունում շատ քչերն են, որ չեն
համաձայնում դրանց օրինականության հետ։
Որքան բարդանում է հասարակական կյանքը, այնքան հասարակությունը հեռանում է ավելի պարզ և միատարր հասարակական կազմակերպման ձևերից, և որքան ենթամշակույթները զարգանում են առանձին
հասարակական հատվածներում, այնքան ավելի դժվարանում է սերտ
կապերի ապահովումն իրավական և բարոյական կարգերի միջև։ Սոցիալական այս փոփոխությունների հետ կապված` երկու նոր պայմաններ
փոխում են ավանդական հարաբերակցությունը քրեական իրավունքի և
նրա բարոյական ու սոցիալական համակարգերի միջև։ Առաջին՝ ի հայտ
են գալիս նոր արտադրանքներ, հայտնագործություններ ու մտածելակերպի նոր տեսակներ և ազդեցություն են գործում այն ոլորտներում, որտեղ
գոյություն չունի հաստատված հասարակական կարծիք։ Նոր տարրերի
առկայությունը և հաստատագրված կարծիքի բացակայությունը նպաստում են ավանդական հարաբերությունների խախտմանը, քանի որ նոր
պայմանները մերժվում են հասարակության որոշակի հատվածների կողմից և չեն արտահայտում հաստատված իրավական կամ հասարակական
կարծիքը։
Կրոնի ինստիտուտում սոցիալական փոփոխությունները, որոնք
ստեղծում են անկայուն հարաբերություններ, ուղղակի բնութագրվում են
որպես սեկուլյարիզացիայի (աշխարհիկայնացման) հետագա հետևանքներ, որոնք հանգեցնում են հոգևոր ոլորտից բարոյական ավանդական
արժեքների անջատմանը։ Այս պոտենցիալ բաժանումը և բարոյականության ու իրավունքի միջև սահմաններ դնելու խնդիրը համառորեն ծագել
են առավել աշխարհիկ հասարակություններում և ունեցել են իրենց ազ31

դեցությունը ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական իրավունքի
ոլորտների օրենսդրության վրա։
Ժամանակակից պրակտիկայում առանձնացնում են իրավախախտման երկու հիմնական տեսակ՝ զանցանք, որն իր բնույթով ավելի շատ ենթադրում է հասարակական նորմերի խախտում (թեև այդ նորմերից շատերը կարող են ունենալ նաև իրավական բնույթ), և հանցագործություն,
որը, ինչպես նշվեց, հանդիսանում է քրեական նորմերի խախտում։ Ընդ որում՝ յուրաքանչյուր իրավախախտման տեսակ իր հերթին ունի ծանրության մակարդակ, ըստ որի նշանակվում է սանկցիան օրենքը խախտած
անձի նկատմամբ (առավել մանրամասն տե՛ս Գծագիր 1)։
Գծագիր 1 Իրավախախտման տեսակները

32

Միգուցե այս տարբերակման կարևորության ամենապարզ ընթացիկ լուսաբանումը արվամոլների միջև սեռական հարաբերությունները կարգավորող օրենսդրությունն է։ Պատմականորեն Ամերիկայում
քրեական նորմերը՝ որպես քրեական հանցագործություն որակում են
սեռական հարաբերությունների գրեթե բոլոր ձևերը, բացի ամուսնականից։ Որոշ կանոնագրքեր, այնուամենայնիվ, արգելում են սեռական
հարաբերությունների այն բոլոր ձևերը, որոնք համարվում են անբնական։ Արտամուսնական կապերը, ամուսնական դավաճանությունը, անառակ և անբարոյական համատեղ կյանքը, էլ չենք խոսում համասեռական հարաբերությունների մասին արական սեռի ներկայացուցիչների միջև. գրեթե բոլորը հանդիսանում են քրեական իրավախախտումներ ԱՄՆ–ի նահանգների մեծամասնությունում։
Երբ Վուլֆենդենի զեկույցը ներկայացվեց Անգլիայի Համայնքների
պալատի քննարկմանը, պալատի անդամները միակարծիք էին այն
հարցում, որ հասարակության համար վտանգ և վնասներ չառաջացնող վարքագիծը չպետք է արգելված լինի քրեական իրավունքով։ Բայց,
միևնույն ժամանակ, նրանք համոզված չէին, որ, օրինակ, համասեռամոլությունը վտանգ չի ներկայացնում հասարակության համար։
Նրանք վախենում էին, որ իրավական պատժամիջոցները հանելու
դեպքում շատ ավելի մեծ թվով մարդիկ հակված կլինեն ընտրելու նմանատիպ վարքագիծ։ Այսինքն, չնայած այս համասեռական ակտերի սոցիալական վնասների բացահայտ բացակայությանը, կանխատեսվում
էր, որ հետագայում դրանք կունենան բավական մեծ վտանգավոր
հետևանքներ։ Այս ուղղությամբ էլ շատ փաստարկներ կարող են բերվել, և գործնականում դժվար է մերժել այս տեսակետը, քանի որ կանխատեսվող հետևանքները ներառում են երկարատև ժամանակահատված։ Այս կերպ ասած՝ որևէ սոցիալական ակնհայտ վտանգի բացակայության պայմաններում բարոյական պատկերացումները հավանաբար
կօգնեն հասկանալու, թե ինչն է իրենից վտանգ ներկայացնում հասարակության համար, ինչը` ոչ։ Հստակ սահմանազատիչ գիծ քաշելու
փորձն այս երկու չափանիշների միջև կարող է կատարվել բերված
փաստարկների պարզաբանման միջոցով, բայց դժվար թե դա ամբողջությամբ լուծի տվյալ հիմնախնդիրները։

33

1.

2.
3.
4.

Հարցեր ստուգման համար
Սահմանե՛ք հետևյալ հասկացությունները. «վարք», «սոցիալական
վարք», «սոցիալական գործողություն», «նորմ», «շեղվող վարք»,
«սանկցիա»։
Որո՞նք են նորմատիվ վարքի դրսևորման նախադրյալները։ Մեկնաբանե՛ք դրանք։
Որո՞նք են շեղվող վարքի մակարդակները։
Ի՞նչ չափանիշներով են վարքագծի կանոնները մտնում իրավական նորմերի համակցության մեջ։

1.2. Շեղվող վարքի «բնութագիրը»
Նախորդ հատվածում նշված հանցագործության բնութագիրը բացատրող տեսությունները ևս տարբեր են. որոշները մատնանշում են ժամանակակից արդյունաբերական հասարակությունների ընդհանուր առանձնահատկությունը և կարևոր են բացատրելու համար, թե ինչպես
կարող են հանցագործության չափանիշներն այդքան տարբեր լինել նախաինդուստրիալ կամ զարգացող հասարակություններում, մյուսները
մատնանշում են ավելի կոնկրետ գործոններ։ Մասնավորապես՝ սոցիալական հարաբերությունների քայքայում. հանցագործության տոկոսների
բազմազանությունը ներկայացնելու համար որոշ փորձեր կենտրոնանում
են քայքայված սոցիալական կապերի վրա։ Հիմնական գաղափարն այն է,
որ հասարակության նորմերին հետևելու համար անհրաժեշտ մարդկային կայունությունն ու կամքը կախված են սոցիալական կապերի և հարաբերությունների կայունությունից։ Անհատները սերտորեն կապված են
այն խմբերի կամ անհատների հետ, ում իրենք գիտեն, ուստի նման խմբերի նորմերը ոտնահարելը ճիշտ չի լինի։
Այսպիսի իրավիճակները բնորոշ են արդյունաբերական հասարակություններին։
1. Սոցիալական փոփոխություններն այնպես արագ են կատարվում, որ
նոր սերունդը հանդիպում է նոր իրավիճակների։ Սա սոցիալականացման գործընթացի խաթարում է նշանակում։
2. Ոչ միայն հիմնարար սոցիալական իրավիճակների փոփոխությունները կարող են տեղ գտնել նոր սերնդի կյանքում, այլ նաև կարող են
փոփոխվել անհատի սոցիալական կապերը։ Սոցիալական անկայու34

նության բարձր մակարդակն առաջացնում է սոցիալական կապերի
և համերաշխության քայքայում։
3. Սոցիալական տարբերության և տարասեռության աճը կարող է առաջացնել սոցիալական հարաբերությունների քայքայում այն խմբերի
մեջ, որոնք ներառում են տարբեր կարգավիճակներ և իրականացնում են տարբեր ֆունկցիաներ, նույնիսկ եթե նրանք կայուն կապեր
ունեն նման խմբերի հետ։
Երբ կապերը խզվում են, առաջանում են տարբեր խմբային արժեքներ և հետաքրքրություններ։ Այդպիսի հարաբերությունները կարող են
զարգացնել դեվիանտ ենթամշակույթներ՝ հակառակ արժեքներով։
ԱՄՆ–ում դրա պարզ օրինակ է հանցավոր խմբերի հանցագործությունը,
Հայաստանում՝ էմոյական և այլ ենթամշակույթների ի հայտ գալը, կամ
ղարաբաղյան պատերազմի սինդրոմից տուժած փոքր հանցավոր խմբերի
ձևավորումը։
Դերերի և կարգավիճակների սահմանման բնույթը. որոշ գաղափարներ կենտրոնանում են հասարակության գլխավոր կարգավիճակի և դերի
կառուցվածքի վրա, այսպես՝ տղամարդիկ ընդդեմ կանանց, դեռահասներն ընդդեմ չափահասների, միջին դասի երիտասարդներն ընդդեմ
ցածր դասի երիտասարդների և այլն։ Համապատասխան վարքի սահմանումը կարող է համոզել, եթե ոչ պնդել հանցագործ վարքի բնութագրի
ձևերը։ Տղամարդկանց հանցագործության գերակշռության գլխավոր
պատճառն այն է, որ տղամարդիկ են ապահովում նյութական ապրանքներ և ծառայություններ։ Նրանք ավելի շատ են լինում ագրեսիվ, մինչդեռ
կանայք ավելի պասիվ են։ Պետք է հաշվի առնել, որ կնոջ և տղամարդու
դերերի միջև տարբերությունը կարող է տարբերություններ բերել սեռերի
միջև՝ հանցագործությունների առումով։ Մի հետաքրքիր հետազոտության միջոցով Գրոսերը ցույց տվեց, որ իրավազանց աղջիկների՝ հանցագործություն կատարելու մոդելները գլխավորապես տարբերվում են
տղամարդկանց մոդելներից։ Որոշ հետազոտողներ, ինչպիսիք են մարդաբան Միլլերը, կարծում են, որ գոյություն ունի ստորին դասի մշակութային արժեքների և խնդիրների մի խումբ, որը տարբերում է այդ դասի
ներկայացուցիչներին մյուսներից և առաջացնում է հավանականություն,
որ այդ մշակույթից յուրաքանչյուրը կարող է զբաղվել օրինազանցությամբ։
Համապատասխան վարքի արտահայտման մշակութային սահմանումը նույնպես կապված է հանցագործության հետ, որի շնորհիվ որոշները կոչվել են «բռնության ենթամշակույթներ»։
35

Պայքար հաջողության համար և պատասխան ձախողման հանդեպ.

հանցագործության պատճառների մասին ազդեցիկ դատողություններից
մեկը զարգացրել է գիտնականների մի մեծ շարք (Դյուրքհեյմ, Մերտոն,
Կոհեն, Կլովարդ և այլք)։ Հիմնական գաղափարը կենտրոնանում է մշակութային նպատակների և ինստիտուցիոնալ ու լեգիտիմ միջոցների
տարբերության վրա. նպատակն այն է, ինչի համար արժե ջանքեր գործադրել, իսկ լեգիտիմ միջոցները բազմաթիվ գործընթացներ են, որոնց միջոցով կարող ենք հասնել այդ նպատակներին՝ առանց խախտելու սոցիալական կամ օրինական նորմեր։ Մերտոնի փաստարկը սկիզբ է առնում
այս առանձնահատկություններից 2 ուղիով.
1. Հասարակությունները տարբերվում են համապատասխանաբար
նրանով, թե ինչպես են նրանք սահմանում նպատակներ և դրանց
հասնելու ինստիտուցիոնալ միջոցներ։ Որոշները, որոնց անվանում
ենք «իշխանական կողմնորոշում ունեցողներ», սահմանում են ճշմարիտ և ուղիղ նորմեր, որոնք ցույց են տալիս, թե ինչն է թույլատրվում
նպատակներին հասնելու համար մրցակցելիս։ Մյուսները շեշտը
դնում են ավելի շատ նպատակների, քան դրանց հասնելու միջոցների լեգիտիմության վրա։
2. Մարդիկ հասարակության ներսում իրենք են ընտրում լեգիտիմ միջոցներ նպատակներին հասնելու համար. որոշներն ունեն այնպիսի
կարգավիճակ, որ հեշտությամբ կարող են նպատակներին հասնել
լեգիտիմ միջոցներով, մյուսներն իրենց կարգավիճակի պատճառով
դժվարությունների են հանդիպում այդ դեպքերում։ Այստեղ գլխավոր
միտքը հնարավորությունների կամ հաջողությունների տարբերությունն է։
Միավորելով այս մտքերը՝ կարելի է կանխագուշակել հանցագործության տոկոսները հասարակությունների ներսում և դրանց միջև։ Համեմատելով տարբեր հասարակություններ, օրինակ՝ կանխագուշակումն
այն կլինի, որ այն հասարակությունները, որոնք շեշտը դնում են ավելի
շատ անձնական նպատակների վրա, հակված են հանցագործության
բարձր տոկոսներ ունենալու։ Մերտոնն ապացուցել է, որ ԱՄՆ–ի հասարակությունն այնպիսին է, որ գովաբանում է հաջողության արժեքն՝
առանց ուշադրություն դարձնելու դրան հասնելու միջոցների վրա։ Եթե
հնարավորությունները մատչելի են բոլորի համար, ապա խնդիր չի ծագի,
քանի որ հնարավոր կլինի նպատակներին հասնել լեգիտիմ միջոցներով։
Շատ կարևոր է նշել, որ այս կանխագուշակումը չի պարունակում այն
հանգամանքը, որ բոլոր հասարակություններում էլ ցածր սոցիալտնտե36

սական կարգավիճակ ունցող մարդիկ հանցավորության բարձր ցուցանիշներ են ունենում։
Քլովարդն առաջարկել է ևս մեկ կարևոր փոփոխություն այս տեսության մեջ։ Նա առաջադրել է հետևյալ հարցը. որո՞նք են հաջողության
հասնելու հնարավորությունները հանցագործ աշխարհում։ Եթե մենք կարողանանք պատասխանել, թե լեգիտիմ միջոցներով հաջողության հասնելու ինչպիսի հնարավորություններ են դասակարգվում սոցիալական
կառուցվածքի մեջ, արդյո՞ք դա կվերաբերի նաև ապօրինի միջոցներին։
Հանցագործությունը միանման ռեֆլեքսային գործողություն չէ՝ առանց
որևէ նախորդող փորձարկման կամ նախապատրաստման։ Նա նշում է.
«Քանի՞ ուսանող, ովքեր կարդացին այս գլուխը, կարող են մեքենա գողանալ, գտնել թաքստոց գողոնի համար, ունենալ հատուկ ճարպկություն,
լինել հաջողակ գրպանահատ, ունենալ սոցիալական կապեր հանցավոր
խմբերի միավորումների հետ։ Հարցը զուր չի տրվում, և իմաստն էլ պարզ
է։ Շատերի համար մեծ դժվարություն է նույնիսկ այն դեպքում, երբ սովորեցնեն իրենց»։
Անօրինականության տեսությունն արժեք է՝ ստեղծելու նոր մտքեր,
ինչը կհանգեցնի տեսության հղկվածությանն ու ձևափոխմանը։

Անօրինականության սոցիալական փորձը և «պատմական ավանդույթը». հասարակությունների պատմական փորձի ժառանգությունը ենթադրում է, որ շատ մարդկային արատներ խստորեն դատապարտվել են։
Օրինական վերահսկման շրջանակների ամրագրման նպատակը հանցագործ վարքի կանխումն է։ Ուստի մոլախաղերը, ալկոհոլի օգտագործումը,
մինչամուսնական և արտաամուսնական սեքսուալ կապերն ու վարքային
այլ ձևերը, օրինակ, ամերիկյան շատ արդարադատության համակարգերում հանցագործություն են համարվել։ Եվրոպական երկրներում հանցագործության հետ կապված գլխավոր խնդիրները «տեղափոխվել են» նաև
ԱՄՆ–ի զարգացող քաղաքներ։ Էթնիկ ներգաղթի և քաղաքականության
համակցված ուժերը հանգեցնում են կազմակերպված հանցագործության
բարձր տոկոսների։ Խորամանկությունը, չափավորությունը և համանման
կարծիքների պատշաճության պարզաբանումը կարևոր խնդիրներ են,
որոնք հանդիպում են հանցագործության առանձնահատկությունների
ուսումնասիրությամբ հետաքրքրված սոցիալական գիտնականներին։

37

1.
2.

Հարցեր ստուգման համար
Որո՞նք են արդյունաբերական հասարակություններին բնորոշ
գործոնները, որոնք ազդում են հանցագործությունների թվի վրա։
Ինչպիսի՞ն է դերերի և կարգավիճակների ստանձնման և հանցագործությունների միջև կապը։
1.3. Շեղվող վարքի զարգացման փուլերը
և դրսևորման առանձնահատկությունները

Շեղվող վարքն ունի զարգացման իր փուլերը, այսինքն` այն կարելի
է դիտարկել իր զարգացման տեսակետից։ Այս առումով առանձնացվում
են շեղվող վարքի զարգացման հետևյալ փուլերը.
1. նորմերի սահմանում,
2. շեղվող վարքի դրսևորում (նորմերի խախտում),
3. վարքի որակումը՝ որպես շեղվող,
4. անձի որակումը՝ որպես շեղվող,
5. պիտակավորում,
6. պիտակավորման հետևանքներ,
7. կոլեկտիվ շեղվող վարքի ձևավորում:
Առհասարակ նորմերը սահմանվում են բարոյական «արշավանքներից» հետո։ Շատ են լինում դեպքեր, երբ հասարակությունը բախվում է
այնպիսի երևույթների հետ, որոնք վտանգ են ներկայացնում նրա տարբեր խավերի համար։ Հասարակության շահագրգիռ խավերն ահազանգում են, որ կա նոր օրենքների կարիք, որոնք կպաշտպանեն իրենց անվտանգությունը և բարեկեցությունը։ Օրինակ` 19–րդ դարում լուրջ վտանգի ենթարկվեցին ընտանեկան արժեքները, բարոյական սկզբունքները,
ինչը հետևանք էր հասարակական լուրջ փոփոխությունների (միգրացիա,
ուրբանիզացիա, ինդուստրալիզացիա և այլն)։ Այս շրջանում եվրոպական
հասարակությունների միջին խավի կանայք հարց բարձրացրին նոր
օրենսդրություն հիմնելու անհրաժեշտության վերաբերյալ, որը կկանոնակարգեր անչափահասների վարքը։ Արդյունքում ստեղծվեց այդ
օրենսդրությունը, և առաջ եկավ «անչափահասների իրավախախտում»
հասկացությունը։ Օրենսդրության համաձայն ստեղծվեցին անչափահասների համար հատուկ հաստատություններ, որոնք նպատակ ունեին ամրապնդելու նրանց սոցիալական վերականգնումը (ռեաբիլիտացիան)։
Որոշ ժամանակ անց այդ հաստատությունները վերածվեցին անչափահասների համար գաղութների։ Հետագա զարգացման փուլերում մանկա38

կան գաղութներն աստիճանաբար փոխարինվեցին վերականգնողական
ծառայություններով։
Համաձայն Հովարդ Բեքերի «Սոցիալական խնդիրներ. ժամանակակից մոտեցում» գրքի9՝ հանցագործությունների մեծամասնությունը կապված է ունեցվածքի հետ։ Ոստիկանության, դատարանների և բանտերի
աշխատանքը գլխավորապես կապված է սեփականության, ունեցվածքի
դեմ հանցագործություններին, քան անձի դեմ հանցագործությունների
հետ։ Չնայած ունեցվածքի դեմ հանցագործության գերակշռությանը՝ անձի դեմ բռնությունների չափը ևս մեծ է, հավանաբար ավելի մեծ, քան շատ
այլ արևմտյան ազգություններում։ ԱՄՆ–ում հատկապես մեծ է նաև սպանությունների ու հարձակումների թիվը, քան եվրոպական երկրներում։
Հանցագործության էության առանձնահատկությունը կազմակերպված
հանցանքի առկայությունն է՝ հանցագործությունների համար նախատեսված կազմակերպությունների լայնամաշտաբ զարգացումը։ Այդ կազմակերպություններն իրականացնում են ապօրինի ծառայությունների և ապրանքների կառավարում և բաշխում՝ ալկոհոլը, թմրանյութը, մարմնավաճառությունը և մոլախաղը։ Ի հավելումն դրա` մի շարք փորձեր են եղել
մեծ թվով օրինական բիզնեսային գործողություններ կառավարելու համար։ Բանդաների բռնությունն ամերիկյան գլխավոր քաղաքային կենտրոններում կռիվների գերիշխող մասն է կազմում։ Այն հայտնաբերվել է
հատկապես մեծ քաղաքներում, ինչպիսիք են Նյու Յորքն ու Չիկագոն։
Վերջին տարիներին նման օրինակներ զարգացել են նաև Արևմտյան
Եվրոպայում, ինչպես, օրինակ՝ ռոքերներն Անգլիայում և նման այլ երիտասարդ խմբեր այլուր։
Նայը և Շորթը, օգտագործելով հանցանքի վերաբերյալ ինքնազեկուցման մեթոդը, հայտնաբերել են, որ նման ոչ մի ակնհայտ փորձ չի կատարվել ցածր դասի պատանիների միջև։ Նրանց հայտնաբերումը այնուհետ
քրոնիկ դարձավ քաղաքային լայն շրջաններում։ Սոցիոմշակութային
կարգավիճակի և հանցագործության միջև կապի ակներևությունը նշանակում է լուրջ հանցագործությունների քանակի էական տարբերություն
ցածր և միջին դասի մարդկանց միջև։ Շատ դատարանային պաշտոնյաներ կարծում են, որ հանցագործներին աղքատ շրջապատից դեպի փակ
ինստիտուտ տեղափոխելը կարող է ավելի շահավետ լինել, քան թողնել
նրանց իրենց չսիրող շրջապատում։ Նման գործողությունները որակվում

                                                            
9

Howard Saul Becker, “Social problems: a modern approach”, p. 211–225.

39

են որպես մարդասիրություն, բայց դրանց հետևանքն այն է լինում, որ հասարակությունն ընդունում է դա խիստ ռեակցիայով։
Հանցագործության և սոցիալտնտեսական կարգավիճակի միջև կապի կարևոր առանձնահատկությունն այն է, որ «սպիտակ օձիքավորների
կողմից» իրականացված հանցագործությունները չեն մտնում այս վիճակագրության մեջ։
Հանցավորության աստիճանը հակված է բարձր լինել վաղ և միջին,
ինչպես նաև ուշ երիտասարդության շրջանում գլխավոր քաղաքների
կենտրոնական շրջաններում (ԱՄՆ–ում դժվար է ձեռք բերել ադեկվատ
չափումներ, քանզի նրանք սովորաբար գործում են հատուկ ադմինիստրատիվ գործընթացների միջոցով։ Նրանք շատ քիչ են հակված թողնելու
մատնահետքեր և ունենալու պաշտոնական գրանցումներ Հետախուզությունների դաշնային բյուրոյում (FBI–ում))։
Հանցագործությունների աստիճանը բարձր է նաև որոշ փոքրամասնությունների շրջանում, օրինակ՝ սևամորթների, պուերտոռիկացիների և
մեքսիկաամերիկացիների շրջանում, որոնք ապրում են ԱՄՆ–ի մեծ քաղաքներում 10։
Հանցագործ վարքի ամերիկյան այս բնութագիրը եթե համեմատենք
այլ երկրների հետ, կնշմարենք որոշ առանձնահատկություններ, օրինակ՝
կարող ենք տեսնել, որ մարդասպանության աստիճանը Նորվեգիայում
ավելի ցածր է, քան ԱՄՆ–ում, իսկ դրա պատճառները կարող են կախված
լինել տարբեր գործոններից. զարգացման ցուցիչ, չափ, քաղաքական համակարգի բնույթ, ինդուստրալիզացիայի մակարդակ, ռասայական հարցեր, քաղաքակրթության աճի մակարդակ, եկամտի միջին մակարդակ,
երեխաների կրթության ձևերի տարբերություն և այլն։ Շատ քիչ են այնպիսի տեխնոլոգիաները, որոնցով հնարավոր կլինի կառավարել այս
տարբերությունները՝ տեսնելու համար, թե արդյոք ազդեցությունը մնում
է նույնը։ Օրինակ՝ կարող ենք համեմատել մարդասպանության տոկոսները քաղաքային և գյուղական շրջանների մարդկանց մեջ և՛ ԱՄՆ–ում, և՛
Նորվեգիայում՝ տեսնելու համար, թե արդյոք այդ տարբերությունը քաղաքակրթության տոկոսների բազմազանության պատճառն է։ Այնուամենայնիվ, այսպիսի համեմատությունները դժվար են կատարվում, որովհետև
անհրաժեշտ փաստերը քիչ են։

лï³ùñùñ³Ï³Ý ¿, áñ ³Û¹ ³ëïÇ׳ÝÁ ÷áùñ ¿ ׳åáÝ³Ï³Ý ¨ ãÇÝ³Ï³Ý Í³·áõÙ áõÝ»óáÕÝ»ñÇ ßñç³ÝáõÙ:
10

40

Հարցեր ստուգման համար
1. Որո՞նք են շեղվող վարքի զարգացման փուլերը։ Մեկնաբանե՛ք
դրանք։
2. Որո՞նք են հանցագործությունների առաջացման պատճառները։

1.4. Հանցագործ վարքը մեկնաբանող
սոցիոլոգիական տեսությունները
Անոմիայի տեսություն: Անոմիան անօրինականության վիճակն է,
որտեղ բացակայում են նորմերը։ Անոմիայի տեսության հիմքը դրել է
ֆրանսիացի սոցիոլոգ Էմիլ Դյուրքհեյմը։ Նա գտնում էր, որ շեղվող վարքը
և հանցագործությունը նորմալ երևույթներ են։ Եթե հասարակության մեջ
այդպիսի վարք չկա, նշանակում է, որ այն չափից ավելի հսկողության
տակ է գտնվում։ Երբ հանցագործությունները վերանում են, առաջընթացը նույնպես դադարում է։ Հանցագործությունների առկայությունը, ըստ
Դուրքհեյմի, այն գինն է, որը պետք է վճարել սոցիալական փոփոխությունների համար։ Որքան հանճարը պետք է հնարավորություն ունենա
ինքնազարգացման համար, նույնքան էլ հանցագործը պետք է հնարավորություն ունենա հանցագործություն կատարելու։ Հասարակությունն առանց հանցագործությունների պատկերացնելն անհնար է։ Եթե դադարի
գոյություն ունենալ այն ամենը, ինչը հիմա հանցագործություն է կոչվում,
ապա այդ կատեգորիայի մեջ ստիպված պետք է լինենք մտցնել վարքի
նոր ձևեր, քանի որ հանցագործություններն անխուսափելի են, իսկ դրանց
վերացումը` անհնար։ Եվ սրա պատճառը ոչ թե այն է, որ մարդիկ չար են
կամ թույլ, այլ այն, որ հասարակության մեջ գոյություն ունեն վարքի տարաբնույթ տեսակներ։ Իսկ մարդկային հասարակության մեջ համերաշխությունը ձեռք է բերվում միայն այն ժամանակ, երբ վարքի դրսևորման
այդ բազմազանության հանդեպ կիրառվում է կոնֆորմիստական ճնշում։
Այդ ճնշումն ապահովում են պատիժները։ Հանցագործությունները հասարակության առողջության ցուցիչներ են. առանց հանցագործությունների հասարակության մեջ կոլեկտիվ գիտակցության ճնշումն այնքան մեծ
կլիներ, որ որևէ մեկը չէր կարող դրան դիմադրել։ Այս դեպքում հանցագործությունները, իհարկե, չէին լինի։ Բայց դրա հետ մեկտեղ կոչնչանար
նաև առաջադիմական սոցիալական զարգացման հնարավորությունը։
Հանցագործը ոչ թե սոցիալականացմանը անկարող էակ է, ոչ թե «մակա41

բույծ», որը հասարակության համար օտար մարմին է, այլ հասարակական կյանքում որոշակի դեր խաղացող հանգամանք։
Ըստ Դյուրքհեյմի՝ հանցագործություններն աննշան են այն հասարակություններում, որտեղ բավարար մակարդակի վրա են գտնվում մարդկային համերաշխությունն ու սոցիալական համակեցությունը։ Սոցիալական փոփոխությունների արդյունքում, որոնք կարող են ընթանալ ինչպես
տնտեսական փլուզման, այնպես էլ զարգացման ուղղությամբ, ստեղծվում են աշխատանքի բաժանման և կյանքի բազմազանության համար
բարենպաստ պայմաններ, իսկ ինտեգրող ուժերը թուլանում են։ Հասարակությունը տրոհվում և փլուզվում է։ Դրա առանձին բեկորները մեկուսանում են։ Երբ սոցիումի միասնությունը քանդվում է, իսկ դրա բաղադրիչների մեկուսացումը ուժեղանում է, շեղվող վարքը և հանցագործությունները շատանում են։ Հասարակությունը հայտնվում է անոմիայի վիճակում։ Այս իրավիճակը Դյուրքհեյմը փաստարկում է հետևյալ կերպ.
ֆրանսիական հասարակությունը վերջին 100 տարիների ընթացքում
մտադրված կերպով արմատախիլ է արել մարդկային բնազդների և կրքերի ինքնակառավարման փաստարկները։ Կրոնը գրեթե ամբողջությամբ
կորցրել է իր ազդեցությունը մարդկանց վրա։ Ավանդական մասնագիտական միավորումները, ինչպիսիք են արհեստագործական համքարությունները (ցեխեր, կորպորացիաներ), դադարել են գործել։ Կառավարությունը որդեգրել էր ազատ շուկայական հարաբերությունների և տնտեսության անկախ զարգացման քաղաքականություն, իսկ այդպիսի քաղաքականության արդյունք հանդիսացավ ստեղծված այն իրավիճակը, երբ
երազանքներն ու ձգտումներն այլևս ոչնչով չէին զսպվում։ Ձգտումների
այդ ազատությունը դարձավ ֆրանսիական արտադրական հեղափոխության շարժիչ ուժը, և հենց նա էլ ծնեց անոմիայի խրոնիկ իրավիճակ՝
դրան ուղեկցող ինքնասպանությունների բարձր մակարդակով։
Հասարակական համերաշխության պահպանման գործում, ըստ
Դյուրքհեյմի, մեծ դեր ունի հանցագործությունների համար պատիժը։ Հասարակական համերաշխության առաջնային կարևորագույն աղբյուրը արդարության և պարկեշտության ճիշտ ընկալումն է։ Հանցագործին պատժելն անհրաժեշտ է հասարակ քաղաքացու՝ տվյալ սոցիալական կառուցվածքի հանդեպ հանձնառության պահպանման համար։ Առանց պատժի
սպառնալիքի հասարակ քաղաքացին կարող է կորցնել տվյալ հասարակությանն իր խորին կապվածության զգացողությունը և իր պատրաստակամությունը՝ այդ կապվածության պահպանման համար անհրաժեշտ զոհողություն անելու։ Բացի դրանից, հանցագործներին պատժելը ծառայում
42

է՝ որպես հանցագործի ստորադասության տեսանելի հասարակական
հաստատում և յուրաքանչյուր հանցավոր խմբավորման հանդեպ քննադատության արդարացում։ Այս քննադատությունն ու հանցագործի արժանապատվության պակասեցումը հասարակության հիմնական զանգվածների
մոտ ուժեղացնում են առավելության և սեփական ճշմարտացիության զգացումը, ինչն իր հերթին ամրացնում է հասարակական համերաշխությունը։
Այն խմբավորում է հանցագործներին ըստ կատեգորիաների՝ քրեական
պատիժը դարձնելով սոցիալական համերաշխության պահպանման և արդարացման համար ամենաուժեղ միջոցը։
Անոմիայի տեսությունը՝ ըստ Ռ. Մերտոնի: Դյուրքհեյմի հիմնադրած
տեսությունը շարունակել է Ռ. Մերտոնը (1938)։ Եթե Դյուրքհեյմի համար
անոմիան հասարակության անկարողությունն է կարգավորելու իր բնական իմպուլսները, ապա, ըստ Մերտոնի, անհատների շատ ցանկություններ պարտադիր չէ, որ բնական լինեն, այլ պայմանավորված են տվյալ
հասարակության քաղաքակրթական գործունեությամբ։ Սոցիալական
կառուցվածքը սահմանափակում է որոշակի հասարակական խմբավորումների՝ իրենց ցանկությունների բավարարման հնարավորությունները։ Այն ճնշում է գործադրում որոշակի անհատականությունների վրա՝
ստիպելով նրանց դրսևորել ոչ թե կոնֆորմիստական վարք, այլ ճիշտ հակառակը։ Արևմտյան քաղաքակրթության բարձրագույն նպատակը հանդիսանում է նյութական բարեկեցության և բարօրության ձեռքբերումը։
Այս կուտակվող բարեկեցությունը սկզբունքորեն հավասարեցվում է
անձնական արժեքների ու ձեռքբերումների հետ և կապվում բարձր հեղինակության և սոցիալական կարգավիճակի հետ։ Քաղաքակրթությունն
արևմտյան և արդյունաբերական հասարակություններում անհատներին
մղում է հասնելու հնարավորինս շատ նյութական բարեկեցության։ Միևնույն ժամանակ գոյություն ունի էգալիտար/հավասարեցնող գաղափարախոսություն, որը ստիպում է մարդկանց մտածել, որ հասարակության
ցանկացած անդամ ունի բարեկեցությանը հասնելու հավասար հնարավորություններ։ Բայց և այնպես, ոչ ոք չի ակնկալում, որ բոլոր մարդիկ
կհասնեն այդ նպատակին, թեև յուրաքանչյուրն էլ ցանկանում է մոտենալ
դրան։ Հակառակ դեպքում նրան կհամարեն «անբան և փառասիրությունից ու ամբիցիաներից զուրկ»։
Արևմտյան քաղաքակրթությունը մարդուն ընձեռում է այդ նպատակին հասնելու ինստիտուցիոնալ միջոցներ, որոնք հասարակության կողմից հավանության են արժանացել և ստուգվել են վարքային նորմայի
փորձով։ Հասարակությունը պահանջում է այդ նորմերի պահպանում
43

նրա բոլոր անդամների կողմից, որոնք ցանկանում են քաղաքակիրթ ձևով
հասնել բարեկեցության։ Արևմտյան հասարակություններում ինստիտուցիոնալ միջոցներ են հանդիսանում միջին խավի արժեքները, որոնք
հիմնված են աշխատանքի բողոքական էթիկայի վրա։ Այդ նպատակներին
(նյութական բարեկեցություն) հասնելը պետք է ապահովվի համառ աշխատանքով, ազնվությամբ, մարդկանց լավ դաստիարակությամբ, սեփական պահանջմունքների առաջնային բավարարմամբ։ Բռնությունն ու
խաբեությունը, որպես բարեկեցության հասնելու միջոցներ, արգելվում
են։ Անհատը, որը կիրառում է թույլատրվող մեթոդները, ստանում է ավելի պակաս ճանաչում հասարակության մեջ, եթե նա չի հասնում գոնե միջին խավին համապատասխանող բարեկեցության աստիճանին։ Իսկ այն
անհատը, որը հասնում է նյութական բարեկեցության բավականին բարձր
մակարդակի, ձեռք է բերում հասարակական ճանաչում, հեղինակություն
և բարձր սոցիալական կարգավիճակ նույնիսկ այն դեպքում, երբ նա օգտագործել է ոչ ինստիտուցիոնալ միջոցներ և ոչ սոցիալական կառուցվածքային ճանապարհներ։ Այս մոտեցումն առաջացնում է ինստիտուցիոնալ միջոցների բարձր պահանջարկ, ունենում է հատուկ ազդեցություն
մարդկանց արժեքային պատկերացումների վրա, որոնք չեն կարողանում
հասնել նյութական բարեկեցության հասարակայնորեն թույլատրելի ճանապարհով։ Դրանք նախ և առաջ ստորին դասի ներկայացուցիչներն են։
Այս դեպքերում բարեկեցությանը հասնելու հնարավորությունները սահմանափակվում են ոչ միայն անհատի տաղանդի կամ անհրաժեշտ հատկությունների բացակայությամբ կամ պակասով, այլ հենց սոցիալական
կառուցվածքով։ Ինստիտուցիոնալ մեթոդների և միջոցների օգնությամբ
ստորին խավի միայն այն ներկայացուցիչները կարող են հասնել բարեկեցության, ովքեր օժտված են բացառիկ տաղանդով և աշխատասիրությամբ։ Իսկ ստորին խավի ներկայացուցիչների մեծամասնության համար
այդ հնարավորություններն ուղղակի անիրական են, և դրա պատճառով
հատկապես մեծ է լինում հանցագործության տեսքով շեղվող վարքի
դրսևորման հավանականությունը, որոնց նրանց մղում են պայմանները։
Այսպիսով՝ այդ ուժեղ ճնշման հիմքում, որին ենթարկվում են ստորին
խավի արժեքային կողմնորոշումները, ընկած են հետևյալ երկու հանգամանքները.
1. Արևմտյան քաղաքակրթությունը շեշտադրում է նյութական բարեկեցության ձեռքբերումը՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ այդ
նպատակին կարող է հասնել յուրաքանչյուրը։

44

2.

Սոցիալական կառուցվածքը զգալիորեն սահմանափակում է ստորին խավի ներկայացուցիչների՝ այդ նպատակին հասարակայնորեն
ընդունված ճանապարհով հասնելու հնարավորությունները։

Այստեղից էլ առաջանում է անոմիայի վիճակ, որը, ըստ Մերտոնի,
«անհատական ցանկությունների կարգավորման համակարգի փլուզումն
է», որի արդյունքում անհատը սկսում է ցանկանալ ավելին, քան նա կարող է ձեռք բերել առկա սոցիալական կառուցվածքի պայմաններում։
Անոմիան տարբերությունն է հայտարարվող քաղաքակիրթ նպատակների և դրանց հասնելու սոցիալական կառուցվածքային միջոցների միջև։
Անհատական մակարդակում անոմիան բարոյական հիմքերի ոչնչացումն
է։ Անհատն այս դեպքում զրկվում է անընդհատության, ավանդականության զգացումից, զրկվում է յուրաքանչյուր տեսակի պատասխանատվությունից։ Նրա կապը հասարակության հետ խախտվում է։ Անոմիան հոգեբանական և սոցիալական ինտեգրացիայի, ինչպես նաև անհատի և հասարակության ամբողջականության բացակայությունն է։ Իսկ երբ արժեքային և սոցիալական կառուցվածքները վատ են ինտեգրվում, երբ արժեքային կառուցվածքն ինքնին պահանջում է որոշակի վարք և հայացքներ,
իսկ սոցիալական կառուցվածքը խանգարում է դրան, ապա դրանից
հետևում է անոմիայի միտում, բոլոր նորմերի «փշրում», բոլոր իրավական
նորմերի բացակայություն։
Մերտոնն առանձնացնում է անհատական հարմարվողականության
5 տեսակ.
1

2

3

4

5

Կոնֆորմիզմ. ենթադրում է հանրության կողմից ընդունելի նպատակների և օրինական միջոցներով դրանց հասնելու միջոցների ամբողջություն։
Ինովացիա. ենթադրում է հանրության կողմից ընդունելի նպատակների առկայություն, սակայն մերժում է դրանց հասնելն օրինական
միջոցներով։
Ռիտուալիզմ. ենթադրում է տվյալ մշակույթի կողմից ընդունելի
նպատակների մերժում, սակայն կիրառում է սոցիալապես խրախուսելի միջոցներ՝ դրանց հասնելու համար։
Փախուստ իրականությունից կամ ռետրեատիզմ. նկատվում է այն
դեպքում, երբ մարդը միաժամանակ մերժում է և՛ նպատակները, և՛
դրանց հասնելու սոցիալապես խրախուսելի միջոցները:
Ըմբոստություն. ինչպես նախորդ դեպքում, նման վարքը ևս մերժում
է նպատակները և դրանց հասնելու սոցիալապես նշանակալից մի45

ջոցները, սակայն այս դեպքում տեղի է ունենում հին նպատակների
և միջոցների փոխարինում նորերով, ձևավորվում է նոր գաղափարախոսություն (այն կարող է լինել հեղափոխական)։

Հարցեր ստուգման համար
Որո՞նք են հանցագործ վարքը մեկնաբանող սոցիոլոգիական տեսությունները։ Նշե՛ք դրանց միջև առկա հիմնական նմանությունները և տարբերությունները։
Ո՞րն է Դյուրքհեյմի կողմից առաջարկված անոմիական տեսության հիմնական գաղափարը։

1.

2.

1.5. Անչափահասների մոտ շեղվող վարքի ձևավորմանը
հանգեցնող գործոնները
Շեղվող վարքի դրսևորումը պայմանավորված է տարբեր փոխկապակցված գործոններով։ Հայտնի է, որ անձի զարգացումը պայմանավորված է տարբեր գործոններով` ժառանգականություն, դաստիարակություն, անձի սեփական փորձ։ Որպես կանոն, այդ գործոնները հանդես են
գալիս զուգահեռաբար11։ Անչափահասների մոտ շեղվող վարքի առաջացմանը նպաստող գործոնները կարելի է բաժանել մի քանի խմբերի`
1. Կենսաբանական գործոններ. արտահայտվում են երեխայի օրգանիզմի անբարենպաստ ֆիզիոլոգիական և անատոմիական առանձնահատկություններով, որոնք դժվարեցնում են նրա սոցիալական հարմարումը։ Որպես կանոն, այս գործոնները երեխան ժառանգում է ի ծնե և
դրանք հետագայում պայմանավորում են երեխայի վարքը։ Դրանց թվին
են դասվում`

Գենետիկական հատկանիշներ, որոնք փոխանցվում են ժառանգաբար։ Այս գործոնների թվին են դասվում մտավոր զարգացման խանգարումները, տեսողության և լսողության խանգարումները, նյարդային համակարգի խանգարումները։ Որպես կանոն, նման հիվանդություններն առաջանում են երեխայի մոտ դեռևս մոր հղիության

                                                            
11

Фельдштейн Д. И. Перекрёсток. // Психология развивающейся личности. – М. – Воронеж,
1996. с. 251–256.

46

շրջանում՝ պայմանավորված թերսնուցմամբ, ալկոհոլի և թմրանյութերի օգտագործմամբ, հոգեբանական տրավմաներով և այլն։

Հոգեֆիզիոլոգիական. այս գործոնները պայմանավորված են երեխայի օրգանիզմի վրա շրջակա միջավայրի քիմիական բաղադրությունների, կոնֆլիկտային իրավիճակների ազդեցությամբ։ Այս ազդեցություններն առաջացնում են տարբեր` սոմատիկ, ալերգիկ, տոքսիկ հիվանդություններ։

Ֆիզիոլոգիական. ենթադրում է խոսքի խանգարումներ, արտաքին
տգեղություն, որը նպաստում է հասակակիցների շրջանում երեխայի
միջանձնային շփումների բացակայությանը։
2. Հոգեբանական գործոններ, որոնք ներառում են երեխայի մոտ հոգեպաթոլոգիաների առկայությունը կամ առանձին բնավորության գծերի
սրացումը։ Այս շեղումները կարող են վերածվել նյարդահոգեբանական
հիվանդությունների, նյարդային համակարգի տարբեր խանգարումների,
ինչպես նաև երեխան կարող է ունենալ ոչ համապատասխան ռեակցիա
շրջապատի ազդակներին։ Երեխայի զարգացման յուրաքանչյուր փուլում
նրա մոտ ձևավորվում են որոշակի հոգեբանական որակներ, անձնային
հատկանիշներ և բնավորության գծեր։ Երեխայի, մասնավորապես՝ դեռահասի մոտ նկատվում է հոգեկան զարգացման երկու ձև` կա՛մ օտարում
այն սոցիալական միջավայրից, որտեղ նա ապրում է, կա՛մ համակերպում։ Այս գործընթացում շատ կարևոր է ընտանիքի դերը։ Եթե ընտանիքում երեխան շրջապատված չէ սիրով, հոգատարությամբ, ուշադրությամբ, ապա այս դեպքում նա սկսում է կիրառել «օտարում» պաշտպանական մեխանիզմը։ Այդ մեխանիզմը կարող է արտահայտվել նևրոտիկ
ռեակցիայով, շրջապատի հետ շփման պակասով, էմոցիոնալ անկայունությամբ, խոցելիության բարձր մակարդակով և այլն։ Որպես կանոն,
երեխաների շրջանում նմանատիպ վարքի դրսևորումները հիմնականում
կապված են ընտանիքում առկա խնդիրների հետ։ Այն դեպքում, երբ երեխայի մոտ ձևավորված չէ բարոյական արժեհամակարգը, նրա հետաքրքրությունների ոլորտը դառնում է շահադիտական, բռնարարական և մակաբույծ։ Նման երեխաների մոտ առկա է մանկամտություն, դատողությունների պարզունակություն, ժամանցային շահերի գերակայություն։
Նման երեխաների եսակենտրոն բնույթը բերում է սեփական վարքի
նկատմամբ ցածր պատասխանատվության, «կեղծ» լիդերության, ագրեսիվության և այլն։ Այսինքն՝ նման հոգեվիճակների առկայությունը կարող է
գործոն հանդիսանալ երեխայի մոտ շեղվող վարք դրսևորելու համար։

47

3. Սոցիալմանկավարժական գործոններն առաջանում են դպրոցական, ընտանեկան և հասարակական դաստիարակության թերացումների
հետևանքով, որի հիմքում ընկած են երեխայի զարգացման սեռատարիքային և անհատական առանձնահատկությունները, որոնցում առկա շեղումները բերում են վաղ սոցիալականացման շեղումների և բացասական
փորձի կուտակման։ Նման երեխաները, օրինակ, անտարբեր են դպրոցի
նկատմամբ, վատ են վերաբերվում տնային հանձնարարություններին և
այլն, ինչը վկայում է նրանց կրթական դեզադապտացիայի մասին։ Կրթական դեզադապտացիան անցնում է հետևյալ փուլերը.


կրթական դեկոմպենսացիա, երբ երեխան դժվարանում է յուրացնել
մեկ կամ մի քանի դպրոցական առարկաներ.
դպրոցական դեզադապտացիա, երբ երեխան ունենում է կոնֆլիկտ
ուսուցիչների, դասընկերների հետ, սկսում է բաց թողնել դասերը.
սոցիալական դեզադապտացիա, երբ երեխան ընդհանրապես հետաքրքրված չէ կրթությամբ, ներգրավվում է հակասոցիալական
վարքը խրախուսող խմբերում, շահագործում է սպիրտային խմիչքներ.
ազատ ժամանցի անցկացում հակասոցիալական վարքը խրախուսող միջավայրում, այսպես, օրինակ` երեխան, դուրս մնալով կրթական հաստատությունից, չի կարողանում գտնել օրինական աշխատանք. որպես կանոն, նման երեխան անապահով ընտանիքից է և
գումարի հայթայթման նպատակով ներգրավվում է հանցագործ միջավայրում։

Երեխայի` օրենքի հետ խնդիրներ ունենալուն նպաստող սոցիալմանկավարժական գործոններից է նաև ընտանիքում աղքատության և լարված
փոխհարաբերությունների առկայությունը։ Միջազգային վիճակագրության վերլուծությունը վկայում է այն մասին, որ անչափահաս դատապարտվածների զգալի մասը սերում է հենց խնդրահարույց ընտանիքներից։ Թեև Հայաստանում նման վիճակագրությունը բացակայում է, սակայն ակնհայտ է, որ անչափահաս իրավախախտների ընտանիքներում
ևս առկա են խնդիրներ, որոնք հատուկ են, օրինակ, ոչ լրիվ, անապահով,
ալկոհոլից կախվածություն ունեցող և այլ ընտանիքներին։ Ընտանեկան
փոխհարաբերությունների որոշակի ոճեր «նպաստում են» երեխայի մոտ
հակաօրինական վարքի ձևավորմանը։ Մասնավորապես` դաստիարակչական և ներընտանեկան հարաբերությունների աններդաշնակ ոճը են48

թադրում է մի կողմից՝ երեխայի նկատմամբ գերխնամք, իսկ մյուս կողմից` երեխայի մոտ հակաօրինական վարք դրսևորելու խրախուսում։ Ինչ
վերաբերում է անկայուն, դաստիարակության կոնֆլիկտային ոճին, ապա
սա հատկապես հանդիպում է ոչ լրիվ` ապահարզանի գործընթացում
գտնվող ընտանիքներում, կամ երբ ծնողներից որևէ մեկը բացակայում է։
Հակասոցիալական ոճը ենթադրում է ծնողների կողմից ալկոհոլի, թմրանյութերի չարաշահումներ, դատվածության առկայություն։ Ծնողների
կողմից դրսևորված հակաօրինական վարքն օրինակ է դառնում հենց
երեխայի համար, ընտանիքում երեխայի նկատմամբ կիրառվում են
բռնության բոլոր ձևերը։ Այն երեխաները, որոնք ենթարկվել են բռնության, չունեն անվտանգության զգացում, որն անհրաժեշտ է նրանց կայուն
զարգացման համար։ Սա նպաստում է նրան, որ երեխան սկսում է մտածել, որ ինքն անպետք է, չսիրված։ Դաժան վերաբերմունքի յուրաքանչյուր
ձև ունենում է տարբեր հետևանքներ, սակայն առավել բացասական
հետևանք այն ունենում է երեխայի առողջության կամ կյանքի և սոցիալական ադապտացիայի վրա։ Երեխայի արձագանքը դաժան վերաբերմունքին կարող է լինել տարբեր` կախված երեխայի տարիքից և անձնային
հատկանիշներից։ Հոգեբանական ռեակցիային զուգահեռ՝ երեխայի մոտ
նկատվում են վարքային շեղումներ ևս, ինչպես, օրինակ` ագրեսիվություն, կռվարարություն, դաժանություն կամ անվստահություն, վախ,
ցածր ինքնագնահատական։ Հատկանշական է այն, որ հետագայում
բռնություն կիրառողների մեծ մասը երեխա տարիքում իրենք են եղել
բռնության զոհ։
Ընտանիքի և նրա ազդեցության վերլուծությունը երեխայի հոգեսոցիալական զարգացման վրա վկայում է, որ այն հանդիսանում է անչափահասի մոտ շեղվող վարք առաջացնող առավել կարևոր գործոններից
մեկը։ Այդ տեսանկյունից անչափահասների արդարադատության համակարգում աշխատող մասնագետների ուշադրությանը պետք է արժանանան համայնքի վերոնշյալ ոճերը դրսևորող ընտանիքները և նրանց երեխաները։ Ընտանեկան գործոնների առավել մանրամասն վերլուծությունը
ներկայացված է առանձին ենթագլխով։
4. Սոցիալտնտեսական գործոնները ենթադրում են սոցիալական
անհավասարության առկայությունը, հասարակության բաժանումը հարուստների և աղքատների, գործազրկությունը, աղքատությունը, որը շատ
հաճախ նպաստում է հակաօրինական վարքի դրսևորմանը։ Այսինքն՝ միջոցների անհավասար բաշխումն ինքնին նպաստում է անչափահասի
մոտ շեղվող վարքի ձևավորմանը։ Ընտանիքում առկա սոցիալտնտեսա49

կան կարիքները ստիպում են շատ անչափահասների կատարել հանցագործություն՝ ընտանիքի հոգսերը թեթևացնելու նպատակով։ Շատ հաճախ հենց այս գործոնն է, որ որոշիչ է դառնում անչափահասի կողմից
շեղվող վարք դրսևորելու համար։
5. Սեռատարիքային գործոնները. որպես կանոն, շեղվող վարք
դրսևորելու առավել հակված են արական սեռի ներկայացուցիչները։ Տարիքային տեսանկյունից ռիսկային խմբի մեջ են մտնում հիմնականում
դեռահաս տարիքում գտնվող անչափահասները։
6. Բարոյաէթիկական գործոններն արտահայտվում են ներկայիս հասարակության բարոյական նորմերի անկարևորությամբ, հասարակության
անտարբերությամբ, ինչպես նաև կրոնի ինստիտուտի դերի թուլացմամբ։
Ներկայիս հասարակությունը երեխաների կողմից շեղվող վարքի դրսևորումը դիտարկում է որպես բնական երևույթ, ընտանիքի, դպրոցի, նաև
որոշ այլ ինստիտուտների գործառույթների թերացում։ Այդ տեսանկյունից
այս գործոնների դեմ կարելի է «պայքարել»՝ իրականացնելով այնպիսի
գործողություններ, որոնք դեռևս փոքր հասակից կձևավորեն երեխաների
մոտ արժեքներ, որոնք խստիվ կդատապարտեն հակաօրինական վարքի
կիրառումը։ Այս տեսանկյունից նաև շատ կարևոր է եկեղեցու դերը և այն
քրիստոնեական արժեքները, որոնք տարածում է եկեղեցին։
Անչափահասների հանցավորության թվի աճի վրա, չափահասների
համեմատությամբ, շատ ավելի մեծ ազդեցություն ունեն սոցիալ–մշակութային, տնտեսական, հոգեբանական և այլ գործոններ։ Անչափահասներն
առավել ընկալունակ են այս գործոնների ազդեցության նկատմամբ, և հասարակական կյանքում ցանկացած խաթարված հարաբերություն հեշտությամբ իր արտացոլումն է գտնում անչափահասների հանցավորության
մակարդակի կամ դինամիկայի, երբեմն նաև կառուցվածքի վրա։ Մասնավորապես` զանգվածային լրատվության միջոցներով բռնության կամ սեռական սանձարձակության բացահայտ կամ ոչ բացահայտ քարոզչությունը, որը հատկապես ակնհայտ է վերջին տասնամյակներում, կարող է հանգեցնել անչափահասների կողմից բռնության մոտիվացիայով կատարվող
հանցագործությունների։ Հանցավոր ենթամշակույթի «քարոզը» կարող է
հանգեցնել արժեքային համակարգի խեղաթյուրման և մղել անչափահասին անհատապաշտական մոտիվացիայով կատարվող հանցագործությունների (խուլիգանություն և այլն)։ Սոցիալական ծանր պայմաններն
իրենց հերթին կարող են պարարտ հող հանդիսանալ շահադիտական
շարժառիթներով կատարված հանցագործությունների համար։ Ինչպես
արդեն նշվել է, նման հանցագործությունների կատարման համար երբեմն
50

նաև նպաստավոր պայմաններ են դառնում ընտանիքում հուզական կապերի բացակայությունը, ծնողների հակասոցիալական վարքագիծը, ռեֆերենտ խմբերի հակասոցիալական ուղղվածությունը և այլն։
Այսպիսով, եթե ամփոփենք, սրանք են այն հիմնական գործոնները,
որոնք նպաստում են անչափահասների կողմից հակաօրինական վարքի
դրսևորմանը, և շեղվող վարքի կանխարգելման տեսանկյունից շատ
կարևոր են այս գործոնների վաղ բացահայտումն ու արձագանքումը։
Գրականության ուսումնասիրությունը վկայում է, որ թեև այս բոլոր
գործոններն էլ ազդեցիկ են օրենքի հետ խնդիրներ ունենալու տեսանկյունից, սակայն առավել ազդեցիկը հանդիսանում են ընտանեկան գործոնները։

1.
2.

3.

Հարցեր ստուգման համար
Որո՞նք են անչափահասների մոտ շեղվող վարքի ձևավորմանը
հանգեցնող հիմնական գործոնները։
Ինչպիսի՞ն է սոցիալմանկավարժական գործոնների ազդեցությունն անչափահասների մոտ շեղվող վարքի ձևավորման գործընթացում։
Ինչպիսի՞ն է ընտանիքի ազդեցությունն անչափահասների մոտ
շեղվող վարքի ձևավորման գործընթացում։

1.6. Ընտանիքը և երեխաների հանցագործ վարքը
Ընտանիքը թերևս մարդկությանը հայտնի միակ ինստիտուտն է, որի
հետ բոլորն առնչվում են։ Իր կյանքի բոլոր փուլերում էլ մարդ արարածը
կապված է որևէ ընտանիքի հետ։ Որպես կանոն, ընտանիքն է նրան
ծնում, սնում ու ճանապարհում դեպի կյանք։ Ընտանիքին է նա ապավինում, երբ կյանքում հանդիպում է դժվարությունների և աջակցության կարիք է զգում։ Իսկ երբ ինքն ուժեղ է ու էներգիայով լի, սովորաբար ստեղծում է իր ընտանիքը՝ ստանձնելով ուրիշների խնամքն ու դաստիարակությունը։ Անգամ այն դեպքերում, երբ մարդը ծնվում է ընտանիքից
դուրս կամ որևէ տարիքում մնում է միայնակ, դարձյալ մնում է կապված
որևէ ընտանիքի հետ։ Առայժմ ընտանիքը մնում է որպես հասարակության արտադրության և վերարտադրության հիմնական միջոցը։ Հայ հասարակության համար, որը հայտնի է իր ընտանեկան ավանդույթներով
ու արժեքներով, նման պնդումն առավել ևս ճշմարիտ է։
51

Ընտանիքը մարդուն օժտում է որոշակի մեկնարկային կարգավիճակով, կարևոր ներուժ է հանդիսանում այդ կարգավիճակի հետագա բարձրացման համար, սատարում է նրան կենսական դժվար իրավիճակներում։ Հատկապես, երբ սոցիալական ծառայությունները թույլ են զարգացած, ընտանիքը դառնում է մարդու հիմնական հենարանը ողջ կյանքի
ընթացքում։ Արյունակցական և ազգակցական կապերն ընտանիքին ստիպում են պատասխանատվություն զգալ իր անդամների համար կենսական տարբեր իրադրություններում։ Եվ այդ պատասխանատվությունն
ամենամեծն է, երբ ընտանիքի անդամը երեխան է։ Իրենց ծնողներից ժառանգելով նրանց կենսաբանական շատ հատկանիշներ, իսկ հետո ապրելով նրանց կողքին ու նրանց կողմից ստեղծված միջավայրում՝ երեխաները ձեռք են բերում նաև սոցիալական հատկանիշներ, որոնք էլ պայմանավորում են նրանց սոցիալական վարքը։ Ընտանիքի միջոցով է իրականանում երեխայի առաջին ծանոթությունը մեծ հասարակության հետ ու
մուտքը նրա մեջ։ Այստեղ է ընթանում երեխայի առաջնային սոցիալականացումը, որն էլ հաճախ որոշիչ է լինում նրա անձի կայացման գործում։
Իհարկե, երեխայի անձի ձևավորմանը, ընտանիքից բացի, մասնակցում են բազմաթիվ այլ գործակալներ՝ կրթական հաստատությունները,
զանգվածային տեղեկատվության միջոցները, զանազան առաջնային և
երկրորդային խմբեր, այնուամենայնիվ, անժխտելի է ընտանիքի որոշիչ
դերը։ Հետևաբար, նրա անդամների մոտ հանցագործ վարքի դրսևորման
ժամանակ, հատկապես, երբ նրա կատարողը անչափահասն է, անհրաժեշտություն է առաջանում դրա արմատները որոնելու ընտանիքում։
Պատմության ընթացքում, անչափահասների արդարադատության
հետ կապված, ընտանիքի դերը պարադոքսալ է եղել։ Երբեմն այն դիտվել է՝
որպես հանցագործությանը նպաստող գործոն, որն առաջացնում է իրավախախտ վարք։ Երբեմն էլ այն դիտվել է՝ որպես հանցագործ վարքի սանձման ամենաարդյունավետ ներուժը։ Այս պարադոքսը հնարավորություն է
տալիս ոչ միայն հասկանալ, որ ընտանեկան պայմանները և ծնողական
վարքը բանալի են հանդիսանում անչափահասների իրավախախտումները բացատրելիս, այլև նրա միջոցով կարելի է գտնել անչափահասների
իրավախախտ վարքի ուղղման ամենաարդյունավետ միջոցը։
Ժամանակի ընթացքում այս կամ այն պետության մեջ հնչել են կոչեր
երեխաների հանցագործություն գործելու դեպքում ծնողներին պատասխանատվության ենթարկելու մասին։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում 1991
թ. ընդունված օրենքն ուղղակի շեշտում էր, որ ծնողները պատասխանատու են երեխաների վարքագծի համար։ Մասամբ սրանով էր պայմանա52

վորված իրավախախտ անչափահասներին հաստատություններ ուղարկելու փոխարեն համայնքում պատժելու մասին որոշումը։ Սկսեցին կառուցվել համայնքային ուղղման հաստատություններ։ Շատ կարևոր նորամուծություն էր երիտասարդական դատարանների փոխարինումը ընտանեկան դատարաններով, որտեղ ծնողները կենտրոնական տեղ էին
զբաղեցնում։ Քրեական արդարադատության հայեցակարգի առանցքը
կազմող «անհատական պատասխանատվություն», «մեղք», «անմեղություն» և «պատիժ» հասկացությունները փոխարինվեցին «խնամք»,
«պաշտպանություն», «բարեկեցություն», «բուժում» և «վերականգնում»
հասկացություններով։ Հատուկ վերաբերմունք ձևավորվեց իրավախախտ
աղջիկների նկատմամբ։ Կարծում էին, որ աղջիկների իրավախախտումների արմատները գտնվում են հենց նրանց ընտանիքներում։ Եվ կար այն
սպասումը, որ աղջիկները պետք է դառնան մայրեր և տնային տնտեսուհիներ։ Համապատասխանաբար, նրանց վերականգնողական ծրագրերը
ներառում էին աղջիկներին նման զբաղմունքների մեջ ընդգրկելը և սովորեցնելը։ Այստեղ կարևոր դեր էին խաղում կնոջ մասին ավանդական
պատկերացումները։ Ակտը նաև շեշտում էր, որ հանցագործության կանխումը սկսվում է տանը։ Ակտի արդյունքում դատարաններն իրավունք
ստացան անչափահասների հետ կապված որոշ դեպքերում ուղղակի
պատասխանատվության ենթարկել ծնողներին՝ նրանց կանչել դատարան, ստիպել վճարել տուգանքներ, ստիպել վերահսկել երեխաների վարքը։ Լավ ծնող լինելը դարձավ օրենք ու կարգ, և պատիժը տեղափոխվեց
ընտանիք։ Համայնքային ծառայության միջոցով պատժի սահմանումը
երիտասարդ իրավախախտներին պահում էր հենց ընտանիքում, և
հետևաբար, հսկողությունը դրվում էր նաև ծնողների վրա, որոնք ստանում էին հսկիչի գործառույթ12։
Երբ հանցագործության երևույթը դիտարկում ենք ընտանիքի հետ
հնարավոր կապի տեսանկյունից, առաջին միտքը, որ ծագում է, այն է, որ
ժառանգականության մեխանիզմների միջոցով ընտանիքն իր երիտասարդ սերնդի մոտ ծնում է հանցագործ վարքագիծ։ Այսինքն, եթե ծնողներից որևէ մեկի մոտ նկատվել է հանցագործ վարքագիծ, ապա նրանց երեխաները մեծ հավանականությամբ նույնպես պետք է դրսևորեն նման
վարքագիծ։ Կամ էլ երեխաները ծնողներից ժառանգում են կենսաբանական այնպիսի հատկանիշներ, որոնք բարենպաստ նախադրյալներ են
հանդիսանում հանցագործ վարքի ձևավորման համար։ Հանցագործու-

                                                            
12

R. Dallos and E. McLaughlin/Ed./, Social Problems and the Family, London, 1995. p. 155–185. 

53

թյան առաջացման կենսաբանական բացատրությունը շրջանառության
մեջ է դրվել շատ վաղուց։ Դեռևս 19–րդ դարի վերջին իտալացի բժիշկ Չեզարե Լոմբրոզոն որոշակի կապ է տեսել հանցագործ վարքի և մարդու
ֆիզիկական որոշ հատկանիշների միջև։ Ըստ նրա՝ հանցագործությունը
նույնքան բնական և անհրաժեշտ երևույթ է, որքան մարդու ծնունդը և
մահը։ Լոմբրոզոյի գնահատմամբ՝ հանցագործների մոտավորապես 35
տոկոսը կազմում են բնածին հանցագործները։ Նա պնդում էր, որ հանցագործ տիպն աչքի է ընկնում ներքևի առաջ ընկած ծնոտով, ծնոտի վրա
նոսր մազերով և ցավի նկատմամբ ցածր զգայունակությամբ13։ Իսկ ամերիկացի հոգեբան և բժիշկ Շելդոնը պնդում էր, որ հանցագործ վարքին
առավել հակված են մեզոմորֆ տիպին պատկանող անհատները՝ մարմնի
ուժով ու սլացիկությամբ աչքի ընկնող մարդիկ14։ Հետագայում որոշ հետազոտողներ փորձում էին զարգացնել այն թեզը, որ իրենց գեներում մեկ
ավելի y տիպի քրոմոսոմ ունեցող տղամարդիկ ավելի են հակված հանցագործ վարքին, քան մյուսները15։ Իհարկե, անժխտելի է մարդու կենսաբանական և հոգեբանական առանձնահատկությունների դերը հանցագործ վարքագծի դրսևորման գործում։ Երբեմն դրանց առկայությունը
պայմանավորում է դժվար հարմարվող տիպի անձի ձևավորումը, որն էլ
հաճախ ոտնահարում է իրավական նորմերը։ Այդ առանձնահատկությունները երբեմն փոխանցվում կամ վերարտադրվում են ծնողների միջոցով, բայց միանշանակ պնդել, որ նրանց ամուսնության ժամանակ կարելի է կանխատեսել նրանց երեխաների մոտ հանցագործ վարքի առկայությունը կամ բացակայությունը, չի կարելի։ Ընտանիքը մեկուսացած չէ
հասարակությունից, և երեխայի անձը ձևավորվում է բազմաթիվ ուրիշ
գործոնների ազդեցության ներքո։
Եվ վերջապես՝ չնայած մարդ արարածն իր ծնողներից ժառանգում է
հարյուրավոր հատկանիշներ, ընդհանուր առմամբ, նրա վարքը սովորելու արդյունք է։
Սոցիալականացման գործընթացն սկսվում է դեռևս ներարգանդային զարգացման շրջանում և շարունակվում մարդու ողջ կյանքում։ Եվ
այդ գործընթացի հիմնական գործակալներից մեկը, ինչպես նշվեց, ընտանիքն է՝ որպես ինստիտուտ և որպես խումբ։ Ընտանիքում է, որ երեխան
առաջին անգամ ծանոթանում է մարդկային դերերին ու վարքի մոդելնե-

                                                            
13

 Н. П. Дубинин, Н. И. Карпец, В. Н. Кудрявцев, Генетика, поведение, отвтственность, 
М., 1982. с. 42. 
14
Э. Гидденс, Социология, М., 1999. с.124. 
15
Նույն տեղում: 

54

րին։ Այստեղ են ձևավորվում նրա արժեքային կողմնորոշումները և բարոյական սկզբունքները։ Դա հասարակություն է հասարակության մեջ և
չնայած, որպես սոցիալական ինստիտուտ, ստեղծված է հասարակության
կարիքները բավարարելու համար, սակայն դա չի նշանակում, որ այն
միշտ և ամենուրեք բարեխղճորեն ու սոցիալապես ցանկալի ձևով բավարարում է հասարակության պահանջմունքները։ Ընտանիքը նաև անհատներից բաղկացած փոքր խումբ է, որտեղ ձևավորվում են որոշակի ներխմբային նորմեր ու սովորույթներ, որոշակի արժեքային կողմնորոշումներ,
որոնք կարգավորում են նրա անդամների վարքը։ Իհարկե, դա չի բացառում, որ ընտանիքի անդամները երբեմն ունենան կողմնորոշումներ,
որոնք չհամընկնեն ոչ միայն հասարակության, այլև ընտանիքի կողմնորոշումներին։ Ահա հարաբերությունների այդ բարդ հանգույցը, դրան
ավելացրած նաև օբյեկտիվ և սուբյեկտիվ կարգի մի շարք պայմաններ
(բնակավայր, բնակարան, կենցաղ, նյութական պայմաններ, կրթական
ստատուս և այլն), կազմում են այն միկրոմիջավայրը, որն ակտիվորեն
մասնակցում է երեխայի անձի, այդ թվում և հանցագործ, կերտմանը։
Իհարկե, շատ քիչ ընտանիքներ են հանդիպում, որոնք ուղղակիորեն իրենց երեխաներին դարձնում են հանցագործ։ Բացառություն են կազմում
այն ընտանիքները, որտեղ հանցագործությունը դարձել է որոշակի ապրելակերպ, և նույնիսկ որոշակի ավանդույթներ ու սովորույթներ կան,
օրինակ՝ քրեական կառույցների մեջ մտնող ընտանիքները։ Ընտանիքը
հիմնականում անուղղակիորեն է նպաստում իր ժառանգների մոտ հանցագործ վարքի ձևավորմանը՝ իր գործառույթները լիարժեք կամ նորմալ
չիրականացնելու հետևանքով։
Այսպիսով՝ ընտանիքը մեղավոր է հանցագործ վարքագծի արտադրության մեջ։ Հասարակության մեջ հանցագործությունը՝ որպես սոցիալական երևույթ, առկա է նաև այն պատճառով, որ որոշ ընտանիքներ չեն
կարողանում (կարևոր չէ, թե ինչ պատճառով) լիարժեք իրականացնել
իրենց գործառույթները։ Այդպիսի ընտանիքները կարելի է անվանել «ռիսկային ընտանիքներ»։ Ռիսկային ընտանիքները նրանք են, որոնք սոցիալապես բարեհաջող չեն և բարենպաստ միջավայր են հանցագործ վարքի
ձևավորման ու զարգացման համար։ Այդ ընտանիքներն են.
1.

2.

անբավարար ծնողական կարողություններով (երբ ծնողները չունեն
երեխաների խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ
գիտելիքներ ու հմտություններ) ընտանիքը,
ոչ լրիվ ընտանիքը (երբ ծնողներից մեկը բացակայում է),
55

3.
4.
5.
6.

կոնֆլիկտային ընտանիքը,
անցյալում կամ ներկայում հանցագործության համար դատապարտված ծնող ունեցող ընտանիքը,
աղքատ ընտանիքը,
հարբեցող և թմրամոլ ծնողներ ունեցող ընտանիքը:

Ի՞նչ է նշանակում լավ ծնող լինել:
Կախված նրանից, թե ապագա մայրը ինչպիսի ֆիզիկական և սոցիալհոգեբանական միջավայրում է ապրում, ինչ նյութեր է ընդունում իր
օրգանիզմի մեջ, երեխան կարող է դրսևորել տարբեր շեղումներ ու հակվածություն։ Նրա ծնվելուց անձը ձևավորող սուբյեկտների և գործոնների
շրջանակը հսկայական չափով ընդարձակվում է։ Սակայն մարդկային
վարքի առաջին մոդելներին նա ծանոթանում է ընտանիքում՝ ծնողների
միջոցով։ Ծնողների վարքն այն առաջին կաղապարն է, որի նմանակմամբ
սկսում է ձևավորվել երեխայի սոցիալական դեմքը։
Իր գիտակցության զարգացմանը զուգընթաց, երեխան սկսում է արժեքավորելով և գնահատելով յուրացնել այն ամենը, ինչ տեղի է ունենում
իր շուրջը։ Այստեղից կարելի է ենթադրել, թե որքան կարևոր են այն
սկզբնական պայմանները, որոնք ստեղծվում են ընտանիքում երեխայի
խնամքի ու դաստիարակության համար։ Դրանցից թերևս կարելի է
առանձնացնել երեխաների խնամքի ու դաստիարակության վերաբերյալ
ծնողների ունեցած գիտելիքներն ու հմտությունները, փորձը, այսինքն՝
ինչ արդյունավետությամբ կարող են կատարել ծնողներն իրենց դերերն
ընտանիքում։ Սովորաբար մարդիկ մինչև ծնող դառնալն արդեն ինչ–որ
պատկերացումներ են ունենում իրենց ծնողական պարտականությունների մասին։ Հասարակությունը, որը շահագրգռված է իր վաղվա քաղաքացիների լինելիության հարցում, աշխատում է վերահսկել ծնող դառնալու
այդ գործընթացը և ապագա ծնողներին նախապատրաստել այդ ծանր ու
պատասխանատու գործի համար։ Իսկ այնտեղ, որտեղ դա թողնվում է
ինքնահոսի, ապագա ծնողները սովորաբար օգտագործում են այն փորձն
ու հմտությունները, որոնք ձեռք են բերում տարերայնորեն՝ իրենց շրջապատում հանդիպած մարդկանցից, հիմնականում իրենց իսկ ծնողներից։
Եվ յուրաքանչյուր ծնող սկսում է իր երեխաների մեջ մարմնավորել դաստիարակչական այն կարողությունները, որոնցով օժտված է։ Արդյունքը
լինում է հասարակական սպասումներից շեղումների այն բազմազանությունը, որոնց մեջ է մտնում նաև հանցագործ երեխան։ Երեխան ընտանի56

քի սեփականությունը չէ, այլ հասարակության անդամը և պետության
վաղվա քաղաքացին։ Եվ հասարակության շահերը պահանջում են, որ
երեխան մեծանա ընտանիքում և հասարակության հսկողության տակ։
Այս տեսանկյունից մարդիկ որքան պատրաստ լինեն իրենց ծնողական
դերերին, այնքան փոքր կլինի նրանց երեխաների հանցագործ դառնալու
հավանականությունը։ Նման կապի առկայությունը նշվում է բազմաթիվ
հետազոտությունների արդյունքում։ Որքան փոքր են մարդկանց ծնողական կարողությունները, այնքան մեծ է հետագայում երեխայի իրավախախտ դառնալու հավանականությունը. եթե ծնողները ծանոթ չեն երեխայի զարգացման տարիքային առանձնահատկություններին, չունեն
ծնողավարման տարրական հմտություններ, ապա հնարավոր է, որ իրենց
թողտվությամբ կամ անհամապատասխան վերաբերմունքով զգալի վնաս
հասցնեն իրենց երեխաների անձի ձևավորման գործին։
Իհարկե, կարևոր դեր են խաղում նաև երեխայի անհատական
առանձնահատկությունները, որոնց բացահայտման ու հաշվառման համար դարձյալ, եթե որոշակի հմտություններ չունեն ծնողները, ապա երեխաների զարգացումը կարող է անցանկալի ուղիով ընթանալ։
Բազմաթիվ հետազոտություններ են արվել երեխաների մոտ իրավախախտ վարքի ձևավորման հնարավորության և ընտանիքի հետ կապի
բացահայտման ուղղությամբ։ Հետազոտողներն իրենց ուշադրությունը
սևեռել են տարբեր գործոնների ազդեցության վրա՝ բնակարանային պայմաններից մինչև ընտանիքի անդամների փոխհարաբերությունները։ Ազդող գործոնների թվում թերևս ամենակարևորը ծնողների դաստարակչական ներուժն է։ Սա բացատրվում է նրանով, որ ծնողներն ունեն բավարար դաստիարակչական կարողություններ, որոնք կարող են զգալիորեն
չեզոքացնել մյուս ռիսկային գործոնների ազդեցությունը երեխայի անձի
ձևավորման վրա։
Օրինակ՝ հետազոտությունները հաստատում են, որ ծնողների անբավարար դաստիարակչական գործունեությունն ամենամեծ նախազգուշացնողն է ավելի ուշ տարիքում երեխայի մոտ անձի և սեփականության
նկատմամբ ոտնձգությունների մասին16։ Ուեսթը և Ֆարինգտոնը վկայում
են, որ խիստ և ոչ ճիշտ ծնողական դիրքորոշումը, վատ դաստիարակությունը և ծնողական կոնֆլիկտը, որոնք դիտվում են մինչև երեխայի ութ
տարին լրանալը, հուշում են ավելի ուշ պատանեկան խախտումների մասին17։

                                                            
16
17

H. Wilson, Delinquency and Child Neglect, London, 1962. p. 96. 
ÜáõÛÝ ï»ÕáõÙ, ¿ç 104: 

57

Ծնողների դաստիարակչական կարողությունները պայմանավորված են նրանց գիտելիքներով ու հմտություններով, նրանց հոգեբանական
առանձնահատկություններով ու արժեքային կողմնորոշումներով։ Երեխային շատ սիրելը և փայփայելը, ունեցած ողջ ներուժը նրան տրամադրելը դեռ չի նշանակում ծնողական դերի լավագույն կատարում։ Հաճախ
առաջին հայացքից երեխայի համար ծնողի կողմից իդեալական պայմանների ստեղծումը հանգեցնում է դժբախտության այդ նույն ծնողի և երեխայի համար։ Օրինակ՝ հետազոտողները բացահայտել են, որ ծնողների
դաստիարակչական հնարավորությունները մեծապես պայմանավորված
են նաև նրանց հոգեբանական առանձնահատկություններով։ Նրանց հոգեբանական կապը երեխաների հետ, այդ կապի էմոցիոնալ դրսևորումները կարող են նպաստել կամ խանգարել դաստիարակության գործին։
Որոշ հետազոտողներ, ելնելով ծնողների հոգեբանական առանձնահատկություններից և դաստիարակչական ոճից, նրանց բաժանում են չորս
խմբի՝ ջերմ–զուսպ, ջերմ–թույլատրող, սառը–զուսպ և սառը–թույլատրող,
և պնդում, որ վերջին տիպի ծնողների երեխաները հետագայում դառնում
են չար՝ իրավախախտ վարքի մեծ հավանականությամբ18։
Հիրսչին, ուսումնասիրելով երեխաների վարքագիծը ծնողների հետ
նրանց կապվածության տեսանկյունից, բացահայտել է, որ իրավախախտ
երեխաներն ավելի մեծ հաճախականությամբ, քան նորմալ վարքագիծ
ունեցողները, իրենց մայրերի հետ ունեցած կապը գնահատում են թույլ՝
շեշտելով, որ վերջիններս իրենց դաստիարակությամբ չեն զբաղվել,
նրանց հետ մտերմիկ կապ չի եղել, որ ծնողները ճիշտ չեն բացատրել
իրենց դերերը19։
Երեխայի դաստիարակության և սոցիալականացման գործընթացների մասին խոսելիս նրան սովորաբար պատկերացնում ենք՝ որպես
նյութ, հումք, որից ինչ ուզենանք, այն էլ կպատրաստենք։ Իրականում
երեխան նաև անհատ է, որի անհատականությունը սկսում է դրսևորվել
դեռ փոքրուց և երբեմն հակադրվում այն ջանքերին, որոնք թափում են
նրան դաստիարակողներն ու խնամողները։ Որոշ հետազոտողներ երեխաներին դասակարգում են երեք տիպի՝ նկատի ունենալով նրանց դաստիարակվելու առանձնահատկությունները։ Այդ տիպերն են՝ հեշտ երեխաներ, դժվար երեխաներ և համեմատաբար պասիվ, դանդաղ հարմարվող երեխաներ։ Նրանք պնդում են, որ դժվար երեխաների մոտավորապես 70 տոկոսը հետագայում ունենում են վարքային խնդիրներ, որոնք

                                                            
18
19

J. Q. Wilson and R. J. Herrnstein/Ed./, Crime and Human Nature, London, 1985. p. 129.
ÜáõÛÝ ï»ÕáõÙ, ¿ç 83: 

58

պահանջում են հոգեբուժական միջամտություն։ Հեշտ երեխաների միայն
18 տոկոսի մոտ են նման խնդիրներ նկատվում։ Դժվար երեխաները,
որոնք մեծանում են սթրեսային պայմաններում, ապակազմակերպված,
անկայուն ընտանիքներում, ավելի մեծ հավանականությամբ կարող են
դրսևորել իրավախախտ վարք, քան նրանք, ովքեր ստացել են ավելի լավ
խնամք ու դաստիարակություն20։
Քանի որ ծնողն ավելի շատ ժամանակ է անցկացնում երեխայի կողքին, ընդ որում՝ տարբեր իրավիճակներում, նա կարող է հետևել երեխայի
վարքին և նրանում հայտնաբերել իրավախախտ տարրեր։ Իրավախախտ
վարքի նմուշների հայտնաբերման դեպքում ծնողը պարտավոր է պատժել երեխային։ Սովորաբար ծնողները կամ ժամանակ չեն ունենում երեխաներին հետևելու համար, կամ էլ անկարող են լինում բացահայտել և
համապատասխան ձևով արձագանքել շեղվող վարքին։ Օրինակ՝
գերզբաղված ծնողները սովորաբար բավարար ժամանակ չեն ունենում
իրենց երեխաներով զբաղվելու համար։ Ցածր կրթական մակարդակ
ունեցող ծնողները հաճախ են դիմում պատժի անընդունելի ձևերին,
որոնք երեխայի մոտ հետագայում ծնում են վարքային խնդիրներ։ Սխալ
պատիժը թուլացնում է երեխա — ծնող կապը և առաջինի մոտ զարգացնում ագրեսիվություն։ Հնարավոր է նաև, որ երեխան թաքցնի անցանկալի
վարքը ընտանիքում, և ծնողները չտեսնեն այն կամ տեսնեն այն ժամանակ, երբ արդեն ուշ է։
Տարբեր դասակարգերի պատկանող ծնողներ դաստիարակչական
տարբեր հմտություններ ունեն։ Հետազոտողները բացահայտել են, որ միջին դասին պատկանող ծնողներն ավելի դեմոկրատական մոտեցում
ունեն երեխաների դաստիարակության նկատմամբ, իսկ բանվոր դասակարգը` ավելի ավտորիտար։ Նրանք պնդում են, որ բանվոր դասակարգի
ավանդական խիստ ծնողական դաստիարակությունը (դաստիարակչական գործունեությունը) մեծապես հաջողակ է տղաներին ոստիկանության միջամտություններից պաշտպանելու տեսակետից անգամ ուշ պատանեկության շրջանում21։
Երբ ընտանիքի եկամուտները չեն աճում, ապա նրանում հայտնված
ամեն մի հաջորդ երեխա կտրուկ նվազեցնում է նյութական և հոգևոր միջոցների քանակը, որն ընտանիքն ի վիճակի է ծախսել յուրաքանչյուր
երեխայի վրա։ Օրինակ՝ այսօր հայ հասարակությունում զգալիորեն
դժվարացած է բազմազավակ ընտանիքների հոգսը, քանի որ հիմնական

                                                            
20
21

H. Wilson. Delinquency and child Neglect, London, 1962, p. 108.   
M. Barret and M. McIntosh, The Anti–social Family. London, 1982. p. 72.

59

կենսական ծառայությունները դարձել են վճարովի, իսկ ընտանեկան
բյուջեն դատարկ է։ Հաճախ կարելի է հանդիպել այնպիսի երևույթի, ինչպիսին երեխայի լքվածությունն է, երբ նա չի ստանում իր տարիքին համապատասխան անհրաժեշտ ծնողական խնամք և ուշադրություն։

Կոնֆլիկտային ընտանիքներ
Երեխաների մոտ իրավախախտ վարքի ձևավորման տեսանկյունից
ռիսկի մեծ գործոն է հանդիսանում ընտանեկան կոնֆլիկտը, հատկապես՝
երեխաների առաջնային սոցիալականացման շրջանում։
Ընտանիքի անդամների, հատկապես՝ ծնողների միջև փոխհարաբերությունները մեծապես պայմանավորում են երեխաների հոգեբանության
զարգացումը։ Անձի նկատմամբ ճնշում, բռնություն, նվաստացում թույլատրող ընտանիքների երեխաները, որպես կանոն, հոգեբանական
խնդիրներ են ունենում։ Ոմանց մոտ դրանք նույնիսկ հետագայում վերածվում են հոգեկան շեղման։ Ագրեսիվությունը ծնում է ագրեսիվություն,
և իրենց վաղ տարիքում ընտանիքում ագրեսիվություն տեսած երեխաները հետագայում այն տանում են դուրս և դրսևորում ուրիշների հետ փոխհարաբերություններում։ Ծնողների միջև կոնֆլիկտը հաճախ հանգեցնում
է ընտանիքի քայքայմանը։ Հայրը կամ մայրը լքում են երեխային։ Շատ հետազոտողներ դա դիտում են որպես ռիսկի գործոն երեխաների մոտ շեղվող վարք դրսևորվելու տեսանկյունից։
Հայ հասարակության մեջ հաճախ է պատահում, որ ամուսինների
միջև կոնֆլիկտը դառնա քրոնիկ ու անընդհատ անհանգստացնի կողմերին՝ այդպես էլ արմատական լուծում չստանալով, ինչպիսին ամուսնալուծությունն է։ Նման դեպքերում հաճախ ամուսիններն իրենց երերուն
միության պահպանումն արդարացնում են երեխաների շահերով, ինչն
իրականում հիմնավորված չէ։ Կոնֆլիկտային ընտանիքի համեմատ՝ ոչ
լրիվ ընտանիքն ավելի բարեհաջող միջավայր է երեխայի համար։ Բազմաթիվ ուսումնասիրությունները վկայում են, որ ամուսնական կոնֆլիկտն ավելի խիստ կոռելացիոն կապով է կապված երեխաների իրավախախտ վարքի հետ, քան ամուսնալուծությունը22։

                                                            
22

 J. Q. Wilson and R. J. Herrnstein/Ed./, Crime and Human Nature, London, 1985. p. 74. 

60

Ոչ լրիվ ընտանիքներ
Իրենց երկու կենսաբանական ծնողների հետ ապրող երեխաների
շրջանում իրավախախտ վարքի դրսևորումները շատ ավելի քիչ են, քան
ոչ լրիվ ընտանիքներում աճող երեխաների մոտ։ Որպեսզի երեխան լիարժեք սոցիալականացվի, անհրաժեշտ է, որ նա իր կողքին ունենա երկու
ծնողներին էլ։ Երբ ծնողներից որևէ մեկը հեռանում է, ընտանիքում տեղի
է ունենում դերերի վերաբաշխում, և սովորաբար երեխաների հետ մնացած ծնողը չի կարողանում լիարժեք իրականացնել մյուս կողմի դերերը։
Հայրիշխանական խիստ ավանդույթներով հասարակության մեջ, երբ
հայրն է բացակայում ընտանիքից, ոչ միայն կտրուկ ընկնում է ընտանիքի
կենսամակարդակը, այլև խիստ վտանգվում է երեխաների, հատկապես՝
տղա երեխաների սոցիալականացման գործընթացը։ Հայաստանում
այսօր բավականին շատ են անհայր ընտանիքները։ Դրանց մեջ մտնում
են ամուսնալուծված, բաժանված և միայնակ մայրերի ընտանիքները։ Եթե
ամուսնալուծությունների միտումը հետխորհրդային Հայաստանում էական փոփոխություն չի կրել, ապա բաժանված ընտանիքների թիվը բազմապատիկ աճել է՝ շնորհիվ աշխատանքի համար արտերկիր մեկնած ամուսինների։ Միայնակ մայրերի ինստիտուտն էլ մեր հասարակության
վերջին «նվաճումներից» է, որը բուռն զարգացում ապրեց նաև հանրապետությունում վարվող սոցիալական քաղաքականության շնորհիվ։ Այս
երեք տիպի ընտանիքներն էլ անբարեհաջող են հանցագործ վարքի արտադրության տեսանկյունից։ Միայնակ մայրերի երեխաները սոցիալապես ավելի դժվար հարմարվող են, քան մյուս ընտանիքներից սերածները։ Խորթ հայր–մայր ընտանիքները, ըստ էության, ավելի հաջող չեն, քան
միայնակ մայրերի ընտանիքները։ 2001 թ. ՀՀ Աբովյանի քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների շրջանում կատարված զանգվածային ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ազատազրկման դատապարտված կանայք և անչափահաս տղաները հիմնականում սերում էին
ոչ լրիվ և անբարենպաստ ընտանիքներից։ Դատապարտված անչափահասների 39 տոկոսի ընտանիքում բացակայում էր հայրը։ Նրանց մի
մասն ուներ անցյալում կամ ներկայում դատապարտված եղբայրներ։ Դատապարտված կանանց 9 տոկոսը ամուսնացած չէր, 21 տոկոսը ամուսնացած էր, 49 տոկոսից մի փոքր ավելին՝ ամուսնալուծված, իսկ 23 տոկոսը՝ այրի։ Դատապարտված կանանց ընտանիքներում նույնպես դիտվում
էր ընտանիքի այլ անդամների՝ ծնողներ, եղբայրներ և քույրեր, անցյալում
կամ ներկայում դատապարտված լինելու փաստը։ Վերջին երկու խումբը
61

կազմող կանանց մեծ մասն իրենց խնամքի տակ ունեին երեխաներ։ Ակնհայտ է, որ ազատազրկման դատապարտվածների բավականին մեծ մասը
ընտանեկան միջավայրի զոհն է. երեխաները չեն արժանանում անհրաժեշտ ուշադրության ու չեն ստանում պահանջվող խնամքը, կանայք
ստիպված են լինում իրենց ուսերին տանել նաև տղամարդկանց համար
նախատեսված ընտանեկան բեռը և այլն։
Օրինակ՝ անչափահաս դատապարտյալներն իրենց հանցագործ կարիերայի այսպիսի մեկնաբանություն էին ներկայացնում։ «Երբ հայրս
մեզանից բաժանվեց, սկսեցի այս ու այն կողմ ընկնել։ Հետո ինձ տարան գիշերօթիկ, որտեղից փախա։ Տուն չէի գնում, որովհետև կբռնեին
ու նորից կտանեին գիշերօթիկ»։ Մեկ ուրիշը պատմում էր. «Երբ եղբայրս չէր գնացել բանակ, երկուսով առևտուր էինք անում ու տունը
պահում։ Հենց որ նա գնաց բանակ, ես ստիպված էի աշխատանք որոնել։ Քանի որ աշխատանք չկար, սկսեցի գողություն անել»։ Երրորդը
պատմում էր. «Հայր չունեինք, իսկ ապրել հարկավոր էր։ Ու այդպես ես
ու եղբայրս դարձանք գող»։ Ու այսպես նույն ճակատագիրը, նույն ճանապարհն ու ձեռագիրը։ Իսկ այստեղից՝ բանտից, նրանց փոքրիկ ճակատագրերը արդեն լցվում են ընդհանուր հունի մեջ ու քշվում հոսանքի ուղղությամբ։
Այսինքն՝ միանշանակ կարելի է պնդել, որ արդեն ազատազրկվածները ոչ միայն անբարենպաստ ընտանեկան պայմանների ու միջավայրի
զոհն են հանդիսանում, այլև հենց նրանք են ակտիվորեն մասնակցում
նոր հանցագործ տարրերի պատրաստմանը՝ հանձինս իրենց անհայր մեծացող երեխաների։ Նորմալ ու լիարժեք ընտանիքը կայունացնում է նրա
անդամների կյանքը, այն դարձնում ավելի ապահով ու պաշտպանված։
Այդպիսի ընտանիքը բարենպաստ տնտեսական, սոցիալհոգեբանական և
բարոյական միջավայր է հանդիսանում իր անդամների համար։ Ընտանիքը նեցուկ է լինում իր անդամների համար դժվար իրավիճակներում,
խնամում ու աջակցում նրանց։ Հետևաբար՝ ընտանիքը շատ կարևոր նեցուկ է նաև այն դեպքերում, երբ նրա այս կամ այն անդամը սայթաքում է
կյանքում, խնդիրներ ունենում օրենքի և օրինականության հետ,
հայտնվում օրենքի պահապանների գործունեության դաշտում։

62

Հանցագործ ծնող ունեցող ընտանիքներ
Գրականության մեջ լայնորեն քննարկվում է նաև հանցագործ ծնողներ ունեցող ընտանիքների դեպքը23։ Նշվում է, որ ընտանիքի որևէ անդամի հանցագործ վարքը մեծապես ավելացնում է ընտանիքի մյուս անդամների հանցագործություն կատարելու հավանակությունը։ Հանցագործ
ծնողների կողմից (երկու սեռի) հանցագործ երեխաներ մեծացնելու միտում է նկատվում։ Կա նաև հակադիր տեսակետը։ Դա այն է, որ հանցագործ արձանագրությամբ ծնողներն իրենց երեխաների մոտ չեն զարգացնում իրավախախտ վարք և ավելի զգայուն են իրենց հանցագործ վարքագծի նկատմամբ, քան մյուս ծնողները։ Այս երկու տեսակետն էլ կարելի
է հիմնավորել բավականին ծանրակշիռ փաստարկներով։
Երբ ընտանիքում ծնողներից որևէ մեկն արդեն հասցրել է դատապարտվել հանցագործություն կատարելու համար, առավել ևս, եթե դրա
համար ազատազրկվել է, ապա այդ ընտանիքը կարելի է համարել ռիսկային` քննարկվող համատեքստում վերը նշված մյուս գործոնների տեսանկյունից։ Այսինքն՝ հանցագործ ծնողի ներկայությունն արդեն վկայում
է ընտանիքի սոցիալականացնող փոքր ներուժի և եկամուտների կրճատման, այսինքն՝ աղքատացման մասին։ Ազատազրկման դատապարտված
ծնողի առկայությունը խոսում է նաև բաժանված ընտանիքի առկայության մասին։ Ազատազրկման արդյունքում երբեմն նույնիսկ նման ընտանիքները քայքայվում են, ինչը նույնպես նախադրյալ է ստեղծում երեխաների հանցագործ սոցիալականացման համար։ Սակայն, մյուս կողմից,
հայտնի է, թե ազատազրկվածներն ինչ զրկանքների են ենթարկվում
ազատազրկման հաստատություններում։ Որպես ծնող՝ նրանցից ոմանք
ամեն գնով աշխատում են կանխել իրենց երեխաների գնալն իրենց հետքերով։ Նրանց ավտորիտար «մանկավարժությունը» երբեմն ավելի արդյունավետ է լինում այս ուղղությամբ, քան հանցագործ անցյալ չունեցող և դաստիարակության դեմոկրատական մեթոդներին հետևող ծնողներինը։

Հարբեցող և թմրամոլ ծնողներ ունեցող ընտանիքներ
Հարբեցողությունը և թմրամոլությունը հակումներ են, որոնք, որպես
կանոն, ուղեկցում են հանցագործ վարքը։ Ոչ սթափ և ինքնատիրապետումը կորցրած մարդը շատ հեշտ է ընկնում այլոց ազդեցության տակ և

                                                            
23

 T. Hirschi, ,,Crime and the Family,, – Crime and Public Policy, San Francisco, 1983. p. 53–69.

63

կարող է հեշտությամբ կատարել հակաիրավական գործողություններ,
գերի դառնալ իր կենդանական բնազդներին ու մղումներին և այլն։
Այն դեպքում, երբ ընտանիքում կան հարբեցողությամբ կամ թմրամոլությամբ տառապող ծնողներ, երեխաները խիստ խոցելի են դառնում
նման կախվածության, իսկ նրա միջոցով նաև հանցագործ վարքի
դրսևորման տեսանկյունից։ Նման ծնողները սովորաբար վատնում են ընտանիքի՝ առանց այդ էլ աղքատիկ բյուջեն իրենց հակումները բավարարելու համար, ինչն արդեն վտանգում է երեխաների կարիքների բավարարումը։ Այդպիսի ծնողների երեխաները սովորաբար տառապում են
«լքվածության» երևույթից, հաճախակի են դառնում բռնության օբյեկտ,
իսկ նման փորձությունների ենթարկված երեխաները սովորաբար հետագայում իրենք են բռնանում ուրիշների հանդեպ։ Հարբեցող և թմրամոլ
ծնողների միջավայրն անառողջ է բարոյահոգեբանական տեսանկյունից և
կոնֆլիկտային, հետևաբար՝ բարենպաստ երեխաների մոտ հանցագործ
վարքագիծ զարգացնելու տեսանկյունից։

Աղքատ ընտանիք
Որպեսզի ընտանիքը կարողանա բավարարել իր անդամների պահանջմունքները, կարիք ունի անընդհատ արտադրվող նյութական միջոցների։ Առանց այդ միջոցների՝ նրա անդամները չեն կարող ոչ միայն գոյատևել, այլև կզրկվեն իրենց պահանջմունքների բավարարման հնարավորություններից։ Աղքատությունը սոցիալական ամենամեծ չարիքներից
մեկն է։ Այն մի վիճակ է, որը վերարտադրում է իրեն։ Աղքատ ընտանիքի
կյանքի որակի բարելավման հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Աղքատ ընտանիքը ստիպված է լինում շահագործել իր անդամներին, նրանց մղել անօրինական գործողությունների։ Ապահովված ընտանիքը մեծացող երեխային պատժելու ավելի մեծ հնարավորություններ
ունի, քան՝ աղքատը։ Առաջին ընտանիքում մեծացող երեխայի մոտ սովորաբար ձևավորվում են արժեքային կողմնորոշումներ և ձգտումներ,
որոնց բավարարումը կապված է ընտանիքի ներուժի օգտագործման հետ։
Եվ եթե ընտանիքը ցանկանում է այդ գործոնն օգտագործել՝ որպես երեխայի վարքի կառավարման միջոց, ապա հաջողությամբ կարող է անել
այդ։ Աղքատի ունեցած միջոցները սահմանափակ են, հետևաբար, եթե
երեխայի մոտ շեղվող վարքի միտումներ կան, ապա ընտանիքը նրա
վարքագիծը վերահսկելու ավելի քիչ լծակներ ունի։ Եվ հաճախ է պատա64

հում, որ այդպիսի ընտանիքներն իրենց երեխաներին պատժելիս դիմում
են պատժի ֆիզիկական ձևերին։
Ընտանիքը մի միջավայր է, որտեղ կարող է արտադրվել և վերարտադրվել հանցագործ վարք։ Նրա շրջանակներում ազդում են բազմաթիվ
գործոններ, որոնք էականորեն մեծացնում են երեխաների մոտ իրավախախտ վարքի ձևավորման հավանականությունը։ Դրանք ռիսկային գործոններ են։
Երեխաների մոտ իրավախախտ վարքի առաջացման հավանականության և նրանց ընտանիքների միջև կապը դիտարկող մասնագետներն
առանձնացնում են այդպիսի կապի չորս մոդել։ Դրանք են՝
1. Բարձիթողության (լքվածության) մոդել: Ըստ այս մոդելի՝ այն ծնողները, ովքեր քիչ ժամանակ են անցկացրել իրենց երեխաների հետ և
լավ չեն խնամել ու դաստիարակել նրանց, կանգնած են հետագայում
իրավախախտ երեխաներ ունենալու մեծ ռիսկի առջև։
2.

Կոնֆլիկտի մոդել, որի համաձայն հաճախակի ագրեսիվ փոխհարաբերություններն ընտանիքի անդամների միջև, որոնք տատանվում են
քրոնիկական ցածր մակարդակի հարկադրական փոխազդեցություններից մինչև ֆիզիկական բռնության դրսևորումները, կարող են երեխաների մոտ ծնել իրավախախտ վարք։ Կոնֆլիկտի մյուս ասպեկտն
այն է, որ ծնողները սովորաբար ունեն դեպի երեխան ունեցած
ժխտող դիրքորոշում, որը հաճախ փոխադարձ է։

3.

Երրորդ մոդելը ներառում է ծնողական շեղվող վարքը և դիրքորոշումները, և հավանաբար նաև ժառանգական հետևանքները։ Այս մոդելը գործում է նաև այն ժամանակ, երբ ծնողները մտածում են, որ
շեղվող վարքը ցանկալի է իրենց երեխաների համար։ Սա կարող է
պատահել ստորին մակարդակի վրա, ինչպես, օրինակ, երբ ծնողներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն թույլատրում են տղաների
բացակայությունը դպրոցից։

4.

Չորրորդ մոդելը քայքայվող մոդելն է։ Այն կապված է ընտանեկան
կյանքի քայքայման և ընտանեկան այն գործընթացների հետ, որոնք
կարող են ազդել երեխաների վարքի վրա24։

                                                            
24

“The Delinquent Way of Life”. – The Third Report of the Cambridge Study in Delinquent
Development by D. J. West and D. P. Farrington, London, 1977. p. 24.

65

Առանձնացված ռիսկային գործոնների և հանցագործ վարքի միջև
չկա խիստ պատճառահետևանքային կապ։ Ուղղակի վիճակագրությունն
է հուշում նման կապի մասին։ Ընտանիքը փակ համակարգ չէ, հատկապես, երբ երեխաները մեծ են և տարբեր թելերով կապված «մեծ հասարակության հետ»։ Եթե ընտանիքը մեղավոր է երեխաների հանցագործ դառնալու հարցում, ապա այն կարող է և պետք է ակտիվորեն ներգրավվի
հանցագործների ուղղման գործում։ Ավելին՝ միջամտելով ընտանիքի
կյանքին՝ հասարակությունը կարող է կանխել հանցագործ վարքագծի
ձևավորումը և զարգացումը։ Նման ծրագրերը կարող են կյանքի կոչվել
սոցիալական ծառայությունների կողմից, որոնց ներգործության օբյեկտը
պետք է լինի ռիսկային ընտանիքը։ Միջամտությունը կարող է իրականացվել ինչպես երեխաների ծնվելուց առաջ, այնպես էլ նրանց վաղ մանկության տարիներին։ Առաջին դեպքում շեշտը կարող է դրվել ապագա
ծնողներին իրենց դերերին նախապատրաստող ծրագրերի վրա։ Երկրորդ
դեպքում դրանց կարող են ավելանալ նաև բուն երեխաներին ուղղված
ծրագրերը։

1.
2.
3.

Հարցեր ստուգման համար
Ինչպիսի՞ն է ընտանիքի դերն անչափահասի կյանքում։
Ինչպիսի՞ն է ԱԱ հետ կապված ընտանիքի դերը։
Որո՞նք են ռիսկային ընտանիքները։ Ինչպիսի՞ն է ռիսկային ընտանիքների և անչափահասների կողմից հանցագործ վարքի
դրսևորումների միջև կապը։

66

Գլուխ 2.
Անչափահասների արդարադատություն.
հայեցակարգային խնդիրների շրջանակը
2.1. «Անչափահասների արդարադատություն»
հասկացության մեկնաբանությունը
Անչափահասների արդարադատությունը (Juvenile justice. լատ.՝
juvenalis — երիտասարդական, յũstitia — արդարադատություն) կարող է
մեկնաբանվել՝ որպես անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների, անչափահաս վկաների ու տուժողների խնդիրներով
զբաղվող հաստատությունների և կազմակերպությունների համակարգ։
Այն ենթադրում է որոշակի սուբյեկտներ կամ գործող անձինք, համապատասխան հաստատություններ, որոնք կազմում են այդ համակարգի բաղկացուցիչ օղակները, ինչպես նաև որոշակի նորմատիվ հիմք (օրենքներ
կամ այլ իրավական ակտեր), որոնք սահմանում են այդ համակարգի
գործառնման կանոնները։

Անչափահասների արդարադատության համակարգը հաստատությունների և կազմակերպությունների համակարգ է, որոնք համատեղ աշխատում են անչափահաս իրավախախտի, վկայի ու տուժողի
հետ, և որոնց գործունեությունն իրականացվում է անչափահասների
հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերով։ Այդ հաստատությունների թվին են պատկանում՝
ոստիկանությունը, դատարանները, դատախազությունը, քրեակատարողական հիմնարկները, պրոբացիոն ծառայությունները, վերականգնողական և այլ հաստատությունները։

Անչափահասների արդարադատությունը կարելի է հասկանալ լայն
և նեղ իմաստներով։ Լայն իմաստով այն շատ ավելի մեծ սուբյեկտների
շրջանակ և գործընթացներ է նախատեսում, քանի որ դրանում ներգրավվում են այնպիսի գործող անձինք և հաստատություններ, որոնք առկա
չեն դասական իմաստով արդարադատության իրականացման ժամանակ։ Լայն իմաստով` անչափահասների արդարադատության գործընթացում կամ համակարգում ներգրավված դերակատարների խայտաբղե67

տությունը (երբեմն նույնիսկ ստվերում) երկրորդական պլան է մղում արդարադատություն իրականացնող հիմնական սուբյեկտին՝ դատարանին։
Այսպես՝ լայն իմաստով անչափահասների արդարադատության մեջ
ներգրավված են ոչ դատական, նույնիսկ երբեմն ոչ իրավաբանական
բնույթ ունեցող այնպիսի մարմիններ, ինչպիսիք են հասարակական կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման և տարածքային
կառավարման մարմինները, խնամակալության և հոգաբարձության մարմինները, որոշ երկրներում՝ երեխայի իրավունքների օմբուդսմենը, սոցիալական ծառայությունները և այլն։
Նեղ իմաստով՝ անչափահասների արդարադատությունն իրենից
ներկայացնում է կոնկրետ իրավական ընթացակարգ, որի նպատակն է
անչափասների կողմից կատարվող իրավախախտումների, անչափահաս
վկաների ու տուժողների հետ կապված գործերի քննությունը և լուծումը։
Բնականաբար, նեղ իմաստով՝ անչափահաների արդարադատության
համակարգի առանցքային և հիմնական սուբյեկտը հանդիսանում է դատարանը՝ որպես արդարադատություն իրականացնող մարմին, որը, որպես կանոն, լինում է որոշում կայացնող վերջին ատյանը։
Շատ երկրներում ստեղծված են անչափահասների գործեր քննող
հատուկ դատարաններ, և մասնագետները հենց նման դատարանների
առկայությամբ են պայմանավորում երկրում անչափահասների արդարադատության համակարգի առկայությունը։ Այդ մոտեցումը չի կարելի
լիարժեք համարել. անգամ անչափահասների մասնագիտացված դատարաններ չունենալու պարագայում կարող են լինել հստակ օրենքով սահմանված առանձնահատկություններ և ընթացակարգեր, որոնք կարգավորում են անչափահաս իրավախախտների պատասխանատվության
խնդիրը։
Հայաստանի Հանրապետությունը պատկանում է այն երկրների
խմբին, որտեղ չկան անչափահասների գործերը քննող հատուկ դատարաններ։ Դա, որպես կանոն, բացատրվում է անչափահասների հանցավորության ցածր մակարդակով. անչափահասների վերաբերյալ քննվող
գործերի փոքր թվից ելնելով` առանձին մասնագիտացված դատարաններ
ունենալը նպատակահարմար չի համարվում։ Վերջերս արձակված նախագահի հրամանագրով ՀՀ ընդհանուր իրավասության յուրաքանչյուր
դատարանում նշանակվել է մեկական դատավոր, ով, ի թիվս այլ գործերի, զբաղվելու է անչափահասների վերաբերյալ բոլոր գործերով։ Միջազգային կազմակերպությունների աջակցությամբ այդ դատավորները վերապատրաստվել են։
68

Կարծիք կա, որ ԱԱ ենթադրում է միմիայն դատարանների ներգրավումը, սակայն իրականում համակարգի գործառնումը ոչ միայն պատժի
սահմանումն է, այլ նաև վերականգնումը։ Այլ հարց է, որ համակարգի
մնացած տարրերը՝ վերականգնմանն ուղղված ծառայությունները, դեռևս
զարգացած չեն։

1.
2.

Հարցեր ստուգման համար
Ինչպե՞ս կմեկնաբանեք «անչափահասների արդարադատություն»
հասկացությունը։
Անչափահասների արդարադատության մեկնաբանման լայն և
նեղ մոտեցումները ինչպե՞ս կարող են ազդել ԱԱ համակարգի
գործառնման վրա։

2.2. Անչափահասների արդարադատություն.
համառոտ պատմական անդրադարձ
Անչափահասների արդարադատության ներկայիս ընկալումն ունի
բավականին երկար և հետաքրքիր պատմություն։ Հին Հռոմում «Յուվենալիա» էին կոչում երիտասարդության աստվածուհուն նվիրված տոնակատարությունները։ Հռոմեական իրավունքում, ինչպես նաև առավել ուշ
շրջանի եվրոպական երկրների իրավական ակտերում նկատվում են
փորձեր՝ պաշտպանելու օրենքը խախտած երեխաներին դաժան պատժի
կիրառումից։
Հուստինիանոս կայսեր Դիգեստների չորրորդ գրքում կա 4–րդ կոչումը, որը վերաբերում է 25 տ. չլրացած անձանց։ Համաձայն այդ կոչման՝
«…առավել երիտասարդները կարիք ունեն պաշտպանության, քանզի
նրանց դատողությունը երերուն է և ոչ ամուր ու ենթակա խաբեությունների…»։ Հռոմեական իրավունքը թողել է մեզ մեկ այլ վկայություն, որով պետությունը պաշտպանում է անչափահասներին։ Սա պետության՝ որպես
հոր, դոկտրինան է։ Պետությունն է հայտարարվում որպես երեխայի վերին խնամակալ։ Եթե խոսենք, թե ինչ են մեզ թողել անտիկ աշխարհը և
միջնադարը անչափահասների հանցագործությունների և դատարանի
առջև նրանց պատասխանատվության վերաբերյալ, ապա օրենքներում
խոսքը հիմնականում երեխաների պատժի մասին էր։ Թերևս այս շրջանում է, որ առաջին անգամ խոսվեց անչափահասներին պատժից ազատելու վերաբերյալ։ Հռոմեական իրավունքի XII օրենքում առկա էր երկու
69

պայման, որոնց դեպքում հնարավոր էր անչափահասին ազատել պատժից։ Դրանք էին՝
1. երբ հանցագործը չէր գիտակցում արարքի բնույթը,
2. երբ հանցագործությունն իր ավարտին չէր հասցվել25։
Այս սկզբունքը տարածված էր բոլոր այն երկրներում, որոնք ընդունում էին հռոմեական իրավունքը։ XII օրենքը նաև տարբերակում էր կանխամտածված և ոչ կանխամտածված հանցանքի տեսակները։ Համաձայն
օրենքի՝ կանխամտածված հանցանքը համարվում էր չփոխհատուցվող,
դրան պետք է հետևեր պատիժ։ Անչափահասի դեպքում, որը դիտարկվում է հոգեբանորեն ոչ հասուն էակ, թույլատրվում էր մեղմել պատիժը։
Անչափահասների իրավունքներն ուսումնասիրող հայտնի ֆրանսիացի
հետազոտող Ֆիլիպ Ռոբերը գնահատում է XII օրենքը՝ որպես հիմնարար` հետագայում անչափահասների արդարադատության ոլորտը կարգավորող օրենքների շարքում26։
Մանկության փաստի մերժումը բնորոշ էր միջին դարերին։ Հայտնի
շվեյցարացի հետազոտողներ Մորիս և Էնրիկա Վեյար–Ցիբուլսկիները,
ովքեր հատկապես հետաքրքրված էին միջին դարերում անչափահասների հանցագործություններով, փաստում են, որ այդ շրջանում բավականին
տարածված էր անչափահասների նկատմամբ մահապատիժների կիրառումը։ Մասնավորապես՝ թվում էր, թե անչափահասները պաշտպանված
են մահապատժից, հատկապես Կարլ V–ի կողմից 16–րդ դարում քրեադատավարության կանոններում, որոնք ստացել էին «Կարոլինաներ» անվանումը, նշվում էր. «Եթե գողը կլինի 14 տարեկանից ցածր, նրան չեն
կարող դատապարտել մահապատժի, այլ պետք է ենթարկել մարմնական
կտտանքների, և նա պետք է տա խոստում՝ նման գործողություն երբևիցե
չիրականացնելու մասին»։ Թվում էր, թե անչափահասները պաշտպանված էին մահապատժի կիրառումից, սակայն վերոնշյալ օրենքը շարունակվում էր հետևյալ կերպ. «Սակայն եթե գողը 14 տարեկան է և ավելին,
և գողոնն էլ նշանակալի է, իսկ մեղմացուցիչ հանգամանքներ էլ առկա
չեն, դատավորները պետք է որոշեն, թե արդյոք արժե նման անչափահասի ընդհանրապես ազատել մահապատժից»27։ Միջին դարերում անչափահասների և չափահասների պատիժների նկատմամբ բացակայում էր
տարբերակումը, ազատազրկումը կիրառվում էր անգամ 7 տարեկան

                                                            

25
Исмаилова Б. И., Рахимова М. А. Правовые основы системы ювенальной юстиции.
Учебное пособие. Ташкент, 2003, с. 31–35.
26
"Вопросы ювенальной юстиции". N 1(6) 2006. Журнал, ред. А. С. Автономов, с. 2.
27
Նույն տեղում:

70

երեխաների նկատմամբ։ Միջնադարյան Եվրոպայում երեխաների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունն անգամ չէր դիտարկվում։ Միայն առանձին երկրներում ուշադրություն էր դարձվում երեխաների սոցիալական պաշտպանությանը, այն էլ՝ հիմնականում եկեղեցու
կողմից։ Այդ երկրներում օրենքը խախտած և որբ երեխաների աջակցությամբ զբաղվում էր եկեղեցին։
18–րդ դարի երկրորդ կեսին արդեն հայտնվեցին որոշակի վիճակագրական տվյալներ՝ դատարաններում անչափահասների համար նախատեսած հատուկ պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ։ Անգլիացի փաստաբան Քինգը ուսումնասիրել է 1762–1782 թթ. Անգլիայում տեղի
ունեցած հանցագործությունները և եկել այն եզրահանգման, որ անչափահաս ազատազրկվածները բոլորովին պաշտպանված չէին անգլիական բանտերում։ Ազատազրկվածների մեծ խումբ էին փոքրահասակ
տղաները և 10–13 տարեկան աղջիկները, ովքեր դատապարտված էին և
կրում էին իրենց պատիժը միևնույն հաստատություններում, ինչ չափահասները28։
Նման մոտեցում առկա էր միջնադարում և միայն 19–րդ դարի կեսերին մի շարք երկրներում սկսվեցին ձևավորվել օրենքներ, որոնք նախատեսում էին հատուկ անչափահասների համար ստեղծված հաստատություններ, որոնք կաշխատեին անչափահասների հետ արդարադատության տարբեր փուլերում։
Այսպես՝ 1824 թ. Նյու Յորքում ստեղծվեց առաջին մեկուսարանը, որի
նպատակն էր առանձնացնել անչափահասներին չափահասներից բանտերում։ 1831 թ. Իլինոյս նահանգը նախատեսեց, որ որոշ օրենքներ, որոնք
նախատեսված էին անչափահասների և չափահասների համար, չպետք է
տարածվեն անչափահասների վրա։ 1869 թ. Բոսթոնում առաջին անգամ
կազմակերպվեցին դատական լսումներ հատուկ անչափահասների համար, ինչպես նաև իրականացվեց նրանց նկատմամբ պրոբացիան։ Այդ
նույն շրջանում էր, երբ ԱՄՆ–ի դաշնային օրենքը մինչև 16 տ. անչափահասների գործերը դիտարկում էր առանձին չափահասների գործերից։
Սրանք թեև առանձին օրինակներ էին, սակայն քրեական քաղաքականությունն անչափահասների նկատմամբ, այնուամենայնիվ, շարունակում էր մնալ ոչ երեխայակենտրոն29։

                                                            
28

King P. Decision–makers and Criminal Law. 1750–1800//Hist. Journal 1984, Vol. 27, N 1, p.

25–58.
29

Исмаилова Б. И., Рахимова М. А. Правовые основы системы ювенальной юстиции.
Учебное пособие. Ташкент, 2003, с. 31–35.

71

Չնայած դրան՝ այդ փոփոխությունները պատահական չէին և թելադրված էին հենց անչափահասների արդարադատության պատմությամբ։ Ակնհայտ էր, որ հենց պատմությունը և ժամանակը թելադրեցին
անչափահասների հարցերով մասնագիտացված համակարգ ունենալու
պահանջմունքը առաջադեմ երկրներում 30։
Իրավախախտ երեխաների հանդեպ անչափահասների արդարադատության նորովի մոտեցումը սկիզբ է առել 19–րդ դարի կեսերից, երբ
ԱՄՆ–ում առաջին անգամ փորձ արվեց տարբերակված մոտեցում ցուցաբերել անչափահաս իրավախախտների նկատմամբ։ Այդ ժամանակներից
ի վեր անչափահաս իրավախախտների խնդիրը բազմաթիվ ուսումնասիրությունների է ենթարկվել թե՛ իրավաբանների, թե՛ հոգեբանների, թե՛
սոցիոլոգների, թե՛ կրիմինոլոգների և թե՛ սոցիալական աշխատողների
կողմից։
Անչափահասների արդարադատությունն օրենքի հետ խնդիրներ
ունեցող անչափահասների վերականգնմանն ուղղված հիմնական եղանակներից է` ի տարբերություն պատժի։ Անչափահասների արդարադատության համակարգի զարգացումը պայմանականորեն կարելի է բաժանել մի քանի փուլերի 31.

20–րդ դարի առաջին կես` անչափահասների արդարադատության
դասական մոդելի ձևավորում, որը հետազոտողները սահմանում են՝
որպես «մարդասիրական պատերնալիզմ», որը ենթադրեց պատժի
միջոցների նշանակալի մեղմում.

60–70–ական թթ. անչափահասների արդարադատության դասական
մոդելի ճգնաժամ, անչափահասների նկատմամբ պատժի միջոցների
խստացում.

70–90–ականներ. անչափահասների արդարադատության կազմակերպում՝ սոցիալական ոլորտի ազդեցության ներքո և համակարգի
լիբերալացման միջոցով.

90–ականներից մինչ օրս. անչափահասների արդարադատության
նոր ձևերի զարգացում (վերականգնողական արդարադատություն,
ընտանեհեն աշխատանք և այլն):
Նման բաժանումը բնորոշ է եվրոպական երկրների մեծամասնությանը, ինչպես նաև ԱՄՆ–ին և Կանադային, սակայն, օրինակ՝ Իտալիա30
Исмаилова Б. И., Рахимова М. А. Правовые основы системы ювенальной юстиции. Учебное пособие.
Ташкент, 2003, с. 31–35:
31
Шмидт В. Р. ИНТЕГРАЦИЯ ПОДРОСТКОВ В КОНФЛИКТЕ С ЗАКОНОМ: ЗАРУБЕЖНЫЙ ОПЫТ,
Москва, 2007. с. 12.

72

յում և Իսպանիայում անչափահասների արդարադատության համակարգը ձևավորվել է ավելի ուշ՝ 20–րդ դարի երկրորդ կեսերին, և միանգամից
ձուլվել քրեական արդարադատության դեմոկրատացման գործընթացին։
Անչափահասների արդարադատության պատմությունը տվյալ երկրում կարելի է ներկայացնել՝ որպես հին նորմերից հրաժարում և նոր
նորմերի ձեռքբերում, որոնք կնպաստեն տվյալ ոլորտի առավել զարգացմանը։ Այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ–ը, Մեծ Բրիտանիան և
Ճապոնիան, անչափահասների արդարադատության համակարգի առաջացման պատճառն այն էր, որ մինչ այդ տվյալ ոլորտում անհասկանալի
խստություն էր կիրառվում։
Շատ երկրներում անչափահասների արդարադատության համակարգի ներդրումն ունեցավ նաև բացասական հետևանքներ, ինչպես, օրինակ՝ Ֆրանսիայում 1945 թ., երբ ներդրվեց երեխաների արդարադատության համակարգը, անչափահասների շրջանում հանցագործությունների
թվի զգալի աճ նկատվեց։
20–րդ դարի 2–րդ կեսին անչափահասների արդարադատության
խնդիրը հայտնվեց միջազգային հեղինակավոր կազմակերպությունների
ուշադրության ներքո, ընդունվեցին բազմաթիվ միջազգային իրավական
փաստաթղթեր, շատ երկրներ իրենց օրենսդրություններում և հասարակական կյանքում ներդրեցին այս ինստիտուտը։
Ներպետական օրենսդրությունն անչափահասների արդարադատությանն անդրադարձ է կատարում՝ իրավական ակտերում համապատասխան առանձնահատկություններ սահմանելով, մասնավորապես՝ անչափահասների քրեական պատասխանատվության, անչափահասների գործերով վարույթի, ինչպես նաև անչափահասների նկատմամբ կիրառվող
հարկադրանքի միջոցներին ու դրանց կիրառման առանձնահատկություններին։
Անչափահասների արդարադատությունն առաջացրել է ոչ դատական, նույնիսկ ոչ իրավաբանական մարմինների մի ամբողջ համալիր,
որոնք կոչված են ծառայելու դրան, ունեն օժանդակ գործառույթներ և
«ջուվենալ» արդարադատության պատմական զարգացման ընթացքում ոչ
հազվադեպ սկսել են ակտիվորեն հետին պլան մղել դատարանը` իբրև
արդարադատություն իրականացնող ավանդական մարմին։
Իրականում միջազգային չափանիշները ոչ թե ուղղակիորեն պահանջում են, այլ կոչ են անում ստեղծել անչափահասների համար հատուկ առանձին դատարանների համակարգ, որովհետև մասնագիտացված համակարգի առկայությունն ինքնին չի նշանակում խնդիրների բա73

ցակայություն։ Նույն կերպ, ինչպես և համակարգի բացակայությունն ինքնին չի նշանակում, թե անչափահաս իրավախախտների, վկաների ու
տուժողների իրավունքները տվյալ երկրում համատարած ոտնահարվում
են։ Բազմաթիվ են երկրները, որտեղ պարզապես նախատեսված են
առանձնահատկություններ (օրինակ՝ փակ լսումներ), երբ դատարանը
լսում է անչափահասների գործերը, և նշանակվող պատիժները տարբեր
են և/կամ ավելի մեղմ են չափահասների համար սահմանված պատիժներից։

Շոտլանդիայում «երեխաների լսումների» համակարգը
Այս համակարգը նախատեսված է 18 տարին չլրացած իրավախախտների համար, բացի այն դեպքերից, երբ իրավախախտումները
շատ լուրջ բնույթի են։ Դատարանի առաջ հայտնվելու փոխարեն նրանք
մասնակցում են լսումների, որոնց պայմանները նվազ պաշտոնական և
հարկադրական են, քան դատարաններինը։ Այստեղ մասնագիտացված
անդամների խորհուրդը ընտանիքի, սոցիալական աշխատողների,
ուսուցիչների և տվյալ երեխայի հետ խորհրդակցությունից հետո որոշում է կայացնում միջոցառումների վերաբերյալ՝ ելնելով երեխայի սոցիալական ապահովությունից։ Լսման որոշումները կարելի է գանգատարկել դատական կարգով, սակայն երեխան լսումների ժամանակ չի կարող ունենալ իրավական ներկայացուցիչ։ Քանի որ սա հակասության
մեջ է մտնում ԵԻԿ–ի Հոդված 37(դ)–ի հետ, որը երաշխավորում է իրավական ներկայացուցչից օգտվելու իրավունքը, Միացյալ Թագավորության կառավարությունը վերապահում արտահայտեց ԵԻԿ վավերացման ժամանակ։ Վերապահման հիմքն էր «ներկա երեխաների լսումների
աշխատանքները շարունակելու իրավունքը...», որը «տարիների ընթացքում փաստել է, որ երեխաների հիմնախնդիրների լուծման արդյունավետ եղանակ է...»։ Այս վերապահումը հանվեց 1997 թ. ապրիլի 18–ին։

1.
2.

Հարցեր ստուգման համար
Որո՞նք էին անչափահասների արդարադատության համակարգի
ստեղծման պատմական նախադրյալները։
Որո՞նք են անչափահասների արդարադատության համակարգի
զարգացման հիմնական փուլերը։
74

2.3. Անչափահասների արդարադատության
գաղափարախոսական հիմքը
Անչափահասների արդարադատության դասական մոդելը ձևավորվել է հետևյալ համոզմունքի շրջանակներում. «Երեխան չի կարող լինել
հանցագործ. նա հանգամանքների զոհ է»։ Այս համոզմունքից բխում են մի
շարք սկզբունքներ.
1. Երեխայի շահերը գերակա են ընտանիքի շահերից։ Հետևաբար ծառայությունները, որոնք ներկայացնում են երեխայի շահն ու աշխատում երեխաների հետ, ունեն իրավունք միջամտելու ընտանիքի
կյանքին՝ երեխայի իրավունքների ոտնահարման դեպքում։
2. «Հանցանքին համապատասխան պատիժ» սկզբունքի փոխարեն անհրաժեշտ է ուսումնասիրել երեխայի համապատասխան իրավիճակը և կարիքները. «Ինչո՞ւ է հանցանք գործել»։
3. «Ոչ թե պատիժ, այլ ուղղում». մի շարք երկրներում առկա է միտում
չհասցնել անչափահասի գործը մինչև դատարան, այլ հիմնվել սոցիալական և այլ ծառայությունների միջամտության և աջակցության
վրա (diversion)։
4. Դատական նվազ ֆորմալ գործընթաց, մասնավորապես՝ փակ լսումներ, կոնֆիդենցիալություն և այլն։
5. Համընդհանուր օրենքներ կիրառելու փոխարեն դիտարկել յուրաքանչյուր դեպք առանձին–առանձին։ Այլ խոսքերով՝ իր բնույթով անչափահասների դատավորը պետք է տիրապետի նաև հոգեբանի որոշակի հմտությունների, որպեսզի կարողանա բացահայտել արարքի
դրդապատճառը32։
Դասական պատկերացումներում սովորաբար դատարանը քրեական դատավարության շրջանակներում իրականացնում է հետևյալ երեք
հիմնական գործառույթները.
1. բարձրաձայնում և վերահաստատում է անձի խախտված իրավունքը,
2. «զգուշացնում» է ուրիշ հնարավոր հանցագործներին այնպես, որ հետ
պահի նրանց իրավախախտումներից,
3. մեկուսացնում է հանցագործին այնպես, որ խոչընդոտի նրա կողմից
կրկնվող իրավախախտ վարքագիծը33։

                                                            
32

 Junger–Tas J. Youth Justice in the Netherlands //Crime and justice. 2004. Vol.31. p. 315–316.
 Âîëêîâ Â. Í. Þðèäè÷åñêàÿ ïñèõîëîãèÿ, Ìîñêâà, 2003, ñ.171.

33

75

Քրեական դատավարության խնդիրն է ոչ միայն պայքարել հանցավոր արարքների և դրանք կատարած մեղավոր անձանց դեմ, այլև երաշխիք հանդիսանալ անձի և հասարակության համար, պաշտպանել նրանց
քրեական դատավարության ոլորտում պետական մարմինների և պաշտոնատար անձանց հնարավոր ինքնիրավ գործողություններից և չարաշահումներից։
Այսպիսով՝ քրեական դատավարության նպատակն է հանցավորության դեմ պայքարը և հանցավորության նկատմամբ վերահսկողության
սահմանումը։
Ըստ այդմ՝ օրենսդիրը վարույթ իրականացնող մարմիններին յուրաքանչյուր քրեական գործով պարտավորեցնում է ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի իրենց գործունեության արդյունքում.
1. քրեական օրենսգրքով արգելված արարք կատարած յուրաքանչյուր
ոք բացահայտվի.
2. ոչ մի անմեղ անձ հանցանքի կատարման մեջ չկասկածվի, չմեղադրվի և չդատապարտվի.
3. ոչ ոք անօրինական կամ առանց անհրաժեշտության չենթարկվի դատավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների և
ազատությունների այլ սահմանափակման34։
Մինչև քրեական գործի դատական քննությունն անհրաժեշտ է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի մեղադրյալը չխուսափի քննությունից
ու դատից և հնարավոր լինի հատուցել հանցագործության հետևանքով
հասցված նյութական վնասը։ Այս հարցերը պետք է լուծում ստանան նախքան դատական նիստը։ Յուրաքանչյուր քրեական գործի հիմքը դրվում է
նախնական քննության ընթացքում։ Քրեական դատավարության այս փուլը
կոչված է պարզելու այն բոլոր հարցերը, որոնք անհրաժեշտ են գործով
ճշմարտության բացահայտման համար և դատարանին հնարավորություն
են տալիս արդարացի և հիմնավոր դատավճիռ կայացնելու։
Քրեական հանցագործության կատարման մեջ կասկածվող կամ մեղադրվող ձերբակալված անձն անմեղ է համարվում (և իրավունք ունի, որ
իր հետ այդպես վարվեն) այնքան ժամանակ, քանի դեռ նրա մեղավորությունն օրենքի համաձայն ապացուցված չէ դատավարության ընթացքում,
որի ժամանակ նա ունի իր պաշտպանության համար անհրաժեշտ բոլոր
երաշխիքները։ Քրեական, հետևաբար նաև պատժողական քաղաքականության խստացումը առաջին հայացքից համարժեք արձագանք է թվում

                                                            
34

«Ð³Ýó³íáñáõÃÛ³Ý ¹»Ù å³Ûù³ñÁ ¨ Ù³ñ¹áõ Çñ³íáõÝùÝ»ñի áõ ³½³ïáõÃÛáõÝÝ»ñÇ
å³ßïå³ÝáõÃÛ³Ý ÑÇÙݳËݹÇñÁ¦, ԵՊՀ Ññ³ï., º., 2004, ¿ç 67:

76

հանցավորության վիճակագրության ներկայիս պատկերին, սակայն, ինչպես վկայում է զարգացած եվրոպական երկրների փորձը, հանցավորության նույնիսկ արագընթաց աճի պայմաններում գերակշռում է քրեական
քաղաքականության ոչ թե խստացման, այլ մեղմացման միտումը։
Չափազանց խիստ պատիժները, որոնք չեն համապատասխանում
կատարված արարքի բնույթին և հասարակական վտանգավորության
աստիճանին, միայն առաջին հայացքից կարող են հանգեցնել հասարակական արդարության զգացումի բավարարման, սակայն անվիճելիորեն
կհանգեցնեն կրկնակի անարդարության, որի վերականգնումը կլինի
նույնքան դժվար, որքան առաջնային անարդարությունը, միևնույն ժամանակ չափազանց մեղմ պատիժներն ունակ չեն լինի վերականգնել հանցագործության հետևանքով խաթարված անարդարությունը, այլ ընդամենը լրացուցիչ տառապանքներ կպատճառեն հանցագործության զոհերին,
կխորացնեն հասարակության և մարդկանց հիասթափությունն ու կամրապնդեն հանցավորության դեմ պայքարելու պետության և իշխանությունների անկարողության վերաբերյալ հասարակական կարծիքը։
Անչափահասների իրավախախտումներին արձագանքելու մի տարբերակ է 1960–ականներին և 1970–ականներին մեծ նշանակություն ստացած «սոցիալական ապահովության մոտեցումը»։ Այս դոկտրինի համաձայն՝ երիտասարդ իրավախախտը դիտվում էր՝ որպես խնամքի և պաշտպանության կարիք ունեցող և քրեական հետապնդման փոխարեն, դառնում սոցիալական ապահովության միջոցառումների «օբյեկտ»։ Լատինական Ամերիկայի երկրներում այս մոտեցումն արտացոլվում էր այն փաստի մեջ, որ այն երիտասարդը, որը կատարում էր «հակասոցիալական»
արարքը համարվում էր «ոչ նորմալ» իրավիճակի զոհ, այսպես կոչված՝
«ոչ սովորական իրավիճակ», որտեղ վտանգվում է նրա բարոյական և ֆիզիկական բարեկեցությունը։ Այս մոտեցումը համատեղում է նաև քրեական պատասխանատվության նվազագույն տարիքի ավելի բարձր շեմի
դրական կողմերը (որոշ դեպքերում՝ 18 տարեկան) ոչ ճնշողական միջոցառումների հետ։ Այդուհանդերձ, երեխաների իրավունքների պաշտպանները շատ երկրներում հարցականի տակ են դնում այս մոտեցման
կոնցեպտուալ հիմքերի և գործնական հետևանքների նպատակահարմարությունը։ Պերուն, օրինակ, հրաժարվել է նրանից։
Քննադատություններից մեկը վերաբերում է դոկտրինի «հայրական»
բնույթին, համաձայն որի երիտասարդը գործնականորեն դառնում է պետության խնամակալության տակ գտնվող անձ՝ իրավունքներ և իրավական լեգիտիմություն ունեցող անձի փոխարեն։ Հաճախակի տեղավորու77

մը «խնամքի» հաստատություններում իրականում շատ քիչ է տարբերվում ուղղիչ հաստատություններում տեղավորելուց, որտեղ երիտասարդը կարող է պահվել տարիներ շարունակ` «պաշտպանության» նկատառումներով։ Ավելին՝ հակասոցիալական համարվող արարքները նախօրոք չէին սահմանվել, և հետևաբար համապատասխան պատշաճ ընթացակարգը բացառվում էր։

Երեխաների իրավունքների պաշտպանության գործիքներից
մեկն է հակաիրավական գործողություն կատարած անչափահասների նկատմամբ դատավարության հատուկ կարգի ձևավորումը, այն
է` «ջուվենալ» արդարադատություն։ Այն իրենից ներկայացնում է
անչափահասների նկատմամբ արդարադատության հատուկ համակարգ։ Այդ համակարգի հիմքում ընկած է «parens patrie» դոկտրինան, համաձայն որի պետությունը հանդես է գալիս իբրև խնամակալ կամ անչափահասների համար պատասխանատու անձ` պաշտպանելով նրանց վտանգավոր վարքագծից և վնասակար միջավայրից։
Անչափահասների գործով առաջին դատարանը ստեղծվել է
Ավստրալիայում (1890 թ.), ապա նման դատարաններ են ստեղծվել
Կանադայում (1894 թ.) և ԱՄՆ–ում (1899 թ.)։ Նրանց օրինակին են հետևել այլ երկրներ, որտեղ կարճ ժամանակ անց առաջացել են ազգային
դատարաններ անչափահասների համար։ Այսօր «ջուվենալ» դատարաններ են գործում աշխարհի առավել քան 60 երկրներում։
Անչափահասների դատարանների կոնցեպցիայի զարգացման
պատմությունը վկայում է տվյալ հարցի առնչությամբ տարբեր մոտեցումների առկայության մասին։ Ինքնավար յուվենալ արդարադատությունն առաջացել է ոչ բոլոր երկրներում, ուր ստեղծված են եղել դատարաններ անչափահասների համար։ Բավականին հստակ նշմարվել
է երկու տարբերակ.
1. ընդհանուր դատարանի հետ չկապված ինքնուրույն դատարան,
2. ընդհանուր դատարանի` անչափահասների գործերը քննելու գործառույթ ունեցող կազմ:
Անչափահասների գործերով դատարանների առաջացման հենց
սկզբում ինքնուրույն «ջուվենալ» արդարադատությունը ձևավորվել է
ԱՄՆ–ում, Կանադայում, Անգլիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Նիդեռլանդներում, Ռուսաստանում, Լեհաստանում,
Հունգարիայում, Եգիպտոսում, Ճապոնիայում, Ավստրալիայում, Նոր
78

Զելանդիայում, Շվեյցարիայի ֆրանսիական կանտոններում։ Գերմանիայում, Ավստրիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Շվեյցարիայի գերմանական կանտոններում, խնամակալության գործերով դատարանների գործառույթները միացվել են անչափահասների գործերով դատարանների գործառույթներին, որի հետևանքով նրանց գործունեության առաջին պլան է մղվել անչափահասների իրավունքների
դատական պաշտպանության, այլ ոչ թե հանցավորության դեմ պայքարի խնդիրը, ինչը տեղի է ունեցել առաջին խմբի երկրների դատարաններում։
Որոշ երկրներ գնացել են անչափահասների գործերով դատավորների մասնագիտացված կազմերի ստեղծման ճանապարհով։ Դա տեղի
է ունեցել Իռլանդիայում, Իտալիայում, Հունաստանում, Շվեյցարիայում, Ճապոնիայում, Նոր Զելանդիայում։
Հատված Save the Children «Երեխաների պաշտպանությունը բռնություններից» ձեռնարկից

Անչափահասների արդարադատության հիմնական նպատակը սոցիալական ծառայությունների և տեղական իշխանությունների մակարդակում իրականացվող բարեփոխումներն են՝ ուղղված անչափահասների վերականգնողական գործընթացի կազմակերպմանը։ 70–ական թթ–ից
անչափահասների հարցերով արդարադատության ներկայիս հիմունքները մնացել են անփոփոխ. –ական թթ. սկզբին տեղի ունեցած որոշ փոփոխություններ կապված էին անչափահասների կրթության կոմպոնենտի զարգացման հետ։
Անչափահասների արդարադատության դասական մոդելը ստեղծվել
է՝ որպես անչափահասների նկատմամբ պատերնալիստական վերաբերմունքի արձանագրություն, երբ վերադաս ինստիտուտները` անչափահասների հարցերով դատարանները, հատուկ հաստատությունները, դատախազությունները և ոստիկանությունը, ստանձնում էին անսահմանափակ իշխանություն որոշումների կայացման հարցում և պահպանում էին
գաղտնիության այնպիսի աստիճան, որ անչափահասների արդարադատությունը դարձել էր այդ ինստիտուտների սեփական սկզբունքների գերին և կոտրել էր դասական արդարադատության հիմքերը` կապված անչափահասների նկատմամբ ներքին արդարադատության հետ։

79

–ական թթ. կեսերին ԱՄՆ վճռաբեկ դատարանն ուշադրություն
դարձրեց անչափահասների հետ աշխատանքում փոխհատուցման
հանգամանքի վրա։ Աղմկահարույց Գաուլթիի դեպքն ապացուցեց
տվյալ ժամանակաշրջանի արդարադատության համակարգի ոչ կայուն լինելու փաստը, այսինքն` պետք էին փոփոխություններ` կապված երկուստեք համադրությամբ՝ և՛ պատժի կրմամբ, և՛դատապարտյալի իրավունքների պաշտպանությամբ։
1964 թ. 15–ամյա Ջերալդ Գաուլթիին կալանավորեց Գիլա քաղաքի
ոստիկանապետը՝ առանց վերջինիս ծնողներին հայտնելու։ Ջերալդին
ձերբակալելու պատճառը նրա հարևանուհի տիկին Օրա Քուքին հեռախոսով անպատվելն էր։ Համաձայն Գաուլթիի ցուցմունքի՝ իր ընկերներից մեկը զանգահարել էր իրենց տանից, երբ ինքը դուրս էր եկել սենյակից։ Վերադառնալով սենյակ՝ Գաուլթին լսել է, թե ինչպես է ընկերն անպատվում ինչ–որ մեկին, որից հետո վերցրել է հեռախոսը նրա ձեռքից,
դրել այն և դուրս հրավիրել իրենց տանից։ Դրա մասին նա հայտնեց
նաև քաղաքի՝ անչափահասների հարցերով մասնագիտացված դատավորին, որից հետո անչափահասին պահեցին կալանավորված ևս մի
քանի օր, հետո ազատեցին՝ առանց որևէ բացատրության։ Դրանից հետո Ջերալդի ծնողները ստացան դատական լսման վերաբերյալ ծանուցում։ Գաուլթիին մեղադրանք առաջադրվեց չափահասների համար
նախատեսված հոդվածով՝ 2 ամիս ազատազրկում և տուգանք՝ 50$։ Դատական լսմանը ներկա չէր տուժողը, և շուրջ 40 տարի անց Գաուլթին
նշեց, որ ինքը մինչ օրս չի էլ տեսել այդ կնոջ դեմքը։ Ընտանիքին մերժեցին փաստաբան ունենալու իրավունքը։ Ընտանիքը բողոքարկեց այս
որոշումը, որի արդյունքում ԱՄՆ բարձրագույն դատարանը որոշեց, որ
տեղի է ունեցել իրավունքների խախտում, քանի որ երեխային մերժել
էին փաստաբան ունենալ, չէր նշանակվել պաշտոնական մեղադրանք,
չէր տեղեկացվել սեփական անձի դեմ ցուցմունքներ չտալու իրավունքի
մասին, ինչպես նաև կայացված պատիժը համապատասխանում էր չափահասներին, այլ ոչ թե անչափահասներին35:
Գաուլթիի գործով կայացված որոշումն ունեցավ մի շարք
հետևանքներ և նպաստեց անչափահասների արդարադատության
համակարգի վերանայմանը։

                                                            
35

²é³í»É Ù³Ýñ³Ù³ëÝ տե՛ս http://en.wikipedia.org/wiki/In_re_Gault

80

Իրականացրած արարքների համար անչափահասների պատասխանատվությունը դարձել է արդիական թեմա` անչափահասների արդարադատության բարեփոխման կարևորման վերաբերյալ դեբատների տեսանկյունից։
1974 թ. քրեաբան Ռոբերտ Մարտինսոնի կողմից հրապարակված
հաշվետվությունը վերաբերում էր բանտային համակարգում իրականացված բարեփոխումներին, մասնավորապես իրավախախտների վերականգնմանն ուղղված բարեփոխումների ուսումնասիրությանը։ Գնահատումը ցույց տվեց, որ այլընտրանքային պատիժների արդյունավետության մակարդակը ցածր է, երբ շեշտադրվում է անչափահասի նկատմամբ վերահսկողությունը, որի արդյունքում չի իրականացվում կարևորագույն գործառույթը, այն է` ռեցիդիվի կանխարգելումը36: Միևնույն ժամանակ վերականգնողական ծառայություններն ունենում են իրենց դրական ազդեցությունը իրավախախտների հետագա վերաինտեգրման
վրա37: Անչափահասների արդարադատությունն այդ ժամանակահատվածում չդարձավ թափանցիկ և անվերապահորեն ընդունելի, սակայն
դասական արդարադատության նկատմամբ վստահությունը «կոտրվեց»։
Լիբերալիզմին զուգահեռ՝ առաջ եկավ քրեական արդարադատության
առավել դաժանացման դարաշրջան, որը չէր կարող չվերաբերվել նաև
անչափահասների արդարադատության ոլորտին։ Վոն Հիրշի հայտնի
գիրքը՝ «Արդարադատություն. պատիժների ընտրությունը» (Doing Justice։
The Choice of Punishments) (1976), բացեց վիճակագրության նոր դարաշրջան` կապված անչափահասների հանցագործությունների թվի աճի հետ։
«Պատիժ ըստ արժանվույնի» կրման հետ կապված սկզբունքը վերափոխվեց պատժի մեղմացման և վերականգնման, սակայն, նոր դասի տեսության հետևորդների կարծիքով, անչափահասները պետք է կրեն պատիժ,
պարզապես, կախված հանգամանքներից և իրավիճակից, պետք է որոշվի
պատժի մեղմացման աստիճանը։ Սակայն, ինչպես հայտնի է, քաղաքական պրակտիկան և տեսությունը միանգամայն տարբեր բևեռներ են։ Նիդեռլանդներում պատժի դաժանացման գաղափարը, առանց այլընտրանքների առաջարկի, այնքան համոզիչ էր, որ հետազոտողներին մնում
էր միայն ընդունել այն։ Անչափահասների արդարադատության համակարգը եկավ փոխարինելու դաժանացման գաղափարներին, որոնք մինչ
այդ տիրում էին հասարակությունում` պայմանավորված պատժիչ ար-

                                                            
36

  Lafave W. Criminal Justice and Supreme Court. New York MacMillan Publishing Company,
1991. p. 36.
37
²é³í»É Ù³Ýñ³Ù³ëÝ տե՛ս http://www.sagepub.com/upm-data/36811_6.pdf

81

դարադատությամբ։ Անչափահասների արդարադատության համակարգը
կլինիկասոցիալական մոդելներ կամ մոտեցումներ են, որոնք ուշադրությունը հանգամանորեն սևեռում են իրավախախտի վարքի վրա, միևնույն
ժամանակ գործում է համագործակցությունը։
Այսպիսով՝ անչափահասների արդարադատության համակարգի
ներդրման հիմնավորումը դեպքերի մեծամասնությունում դուրս է իրավագիտության սահմաններից և առավել մոտ է հումանիզմի գաղափարներին։ Անչափահասների արդարադատության համակարգի գործառնումն այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ–ը, Մեծ Բրիտանիան,
Ճապոնիան, պայմանավորված էին քրեական արդարադատության նորմերի և սանկցիաների չհիմնավորված դաժանությամբ (մասնավորապես
երեխաների նկատմամբ)։ Եվ այս նոր համակարգին անցում կատարելու
որոշիչ գործոններից մեկը հանդիսացավ հետևյալ պնդումը. «Կյանքի
սկզբնական փուլում չխանգարել և չվնասել մարդուն»։ Սակայն շատ գիտնականներ այս համակարգի ձևավորման հիմնավորումը կապեցին ոչ թե
հումանիզմի գաղափարների հետ, այլ 19–20–րդ դարերում մանկության
նկատմամբ հասարակական գիտակցության փոփոխման։ Պոստինդուստրիալ հասարակություններում երեխան դարձավ արժեք` որպես ապագա
աշխատուժ38: Հետևաբար առաջացավ ուղղակի պահանջարկ մի համակարգի ներդրման, որը չէր «արժեզրկի» ապագա աշխատուժին։ Անշուշտ,
գտնվեցին նաև այնպիսի երկրներ, որոնցում անչափահասների արդարադատության համակարգի ներդրումը պայմանավորված էր պարզապես
արդարադատության համակարգի արդյունավետության բարձրացմամբ,
ինչպես, օրինակ` Ֆրանսիան, որն ընդունեց 1945 թ. անչափահասների
արդարադատության մասին օրենքը։
Հարցեր ստուգման համար
Որո՞նք են անչափահասների արդարադատության դասական մոդելի հիմք հանդիսացող հիմնական սկզբունքները։
Բնութագրե՛ք անչափահասների արդարադատության դասական մոդելը։
ԱԱ հայեցակարգի զարգացման ինչպիսի՞ փուլեր կարող եք նկարագրել։

1.
2.
3.

                                                            
38

  Davis A.. (De)Constructing Dependency: Institutional, Historical Perspectivities of Welfare //
Review of Radical Political Economics. 2004. Winter. Vol. 36. N 1. p. 37–51.

82

2.4. Անչափահասների արդարադատություն. համակարգի
գործառնման միջազգային իրավական համատեքստը
Խոսելով ցանկացած համակարգի մասին՝ կարևոր է առանձնացնել
այն տարրերը, որոնք պայմանավորում են տվյալ համակարգը։ Այս տեսանկյունից անչափահասների արդարադատությունը՝ որպես համակարգ, բաղկացած է երկու կարևոր տարրերից, որոնք և պայմանավորում
են վերջինիս գործառնումը հասարակությունում։ Դրանք են`
1. իրավական դաշտը, որը լեգիտիմացնում և կարգավորում է տվյալ
համակարգի գործառնումը տվյալ հասարակությունում.
2. ինստիտուցիոնալ համակարգը, այսինքն՝ բոլոր այն կառույցները,
որոնք իրականացնում են համակարգում տեղի ունեցող գործընթացները:
Անչափահասների արդարադատության և, ընդհանուր առմամբ, երեխայի իրավունքների վերաբերյալ միջազգային կառույցների կողմից ընդունվել և ընդունվում են բազմաթիվ իրավական փաստաթղթեր, որոնց
նպատակն է պարտավորեցնել միջազգային իրավունքի սուբյեկտներին,
հատկապես պետություններին, հարգելու անչափահասների իրավունքները, ստեղծելու նրանց նորմալ զարգացման կենսապահովման համար
անհրաժեշտ պայմաններ։
Միջազգային այդ գործիքները շատ հաճախ տալիս են այն ուղենիշները, որոնց ուղղությամբ պետք է զարգանան պետությունների օրենսդրությունները և պրակտիկան՝ ապահովելու երեխաների հիմնական իրավունքների պաշտպանությունը և դրանց հանդեպ հարգանքը անչափահասների արդարադատության ոլորտում։
Այդ փաստաթղթերի շարքում կան ինչպես միջազգային պայմանագրեր (հիմնականում բազմակողմ համաձայնագրեր), որոնք պետությունների համար սահմանում են պարտադիր կատարման ենթակա միջազգային իրավական պարտավորություններ, այնպես էլ խորհրդատվական
բնույթի փաստաթղթեր և հանձնարարականներ։


Դրանք են՝
ՄԱԿ–ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան (տե՛ս
Հավելվածներ. Գլուխ 2.1),
Բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքի նվազագույն ստանդարտ կանոններ (United Nations Standard Minimum Rules for the
Treatment of Prisoners),

83

Անչափահասների գործերով արդարադատության իրականացման
ՄԱԿ–ի նվազագույն ստանդարտ կանոններ (Պեկինյան կանոններ)՝
մեկնաբանություններով (United Nations Standard Minimum Rules for
the Administration of Juvenile Justice ("The Beijing Rules", with
commentaries) (տե՛ս Հավելվածներ. Գլուխ 2.2),
Միավորված ազգերի կազմակերպության ուղենիշները անչափահասների հանցավորությունը կանխելու վերաբերյալ (Ռիադյան ուղենիշներ) (United Nations Guidelines for the Prevention of Juvenile
Delinquency (The Riyadh Guidelines)),
Քրեական գործերով վերականգնողական արդարադատության
ծրագրերի կիրառման հիմնական սկզբունքներ (Basic Principles on the
Use of Restorative Justice Programmes in Criminal Matters),
Ազատությունից զրկված անչափահասների պաշտպանության վերաբերյալ ՄԱԿ–ի կանոններ (Հավանայի կանոններ) (United Nations
Rules for the Protection of Juveniles Deprived of their Liberty (The
Havana Rules)),
Քրեական արդարադատության համակարգում հայտնված երեխաների նկատմամբ գործողությունների ուղենիշներ (Guidelines for
Action on Children in the Criminal Justice System),
Հանցագործությունից տուժած և հանցագործության վկա երեխաների
գործերով արդարադատության ուղենիշներ (Guidelines on Justice in
Matters Involving Child Victims and Witnesses of Crime),
Ազատությունից զրկելու հետ չկապված միջոցների վերաբերյալ
ՄԱԿ–ի նվազագույն ստանդարտ կանոններ (Տոկիոյի կանոններ)
(United Nations Standard Minimum Rules for Non–custodial Measures
(The Tokyo Rules)),
Կալանքի կամ ազատազրկման որևէ ձևի ենթարկված բոլոր անձանց
պաշտպանության հիմնական սկզբունքներ (Body of Principles for the
Protection of All Persons under Any Form of Detention or Imprisonment),
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ CM/Rec(2008)11
հանձնարարականն անդամ երկրներին` Պատիժների կամ այլ միջոցների ենթարկված անչափահաս իրավախախտների վերաբերյալ
եվրոպական
կանոնների
վերաբերյալ
(Recommendation
CM/Rec(2008)11 of the Committee of Ministers to Member States on the
European Rules for Juvenile Offenders Subject to Sanctions or Measures),
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ Rec(2003)20
հանձնարարականն անդամ երկրներին` անչափահասների հանցա84

վորությանն արձագանքելու նոր ուղիների և անչափահասների գործերով արդարադատության դերի վերաբերյալ (Recommendation
Rec(2003)20 of the Committee of Ministers to Member States Concerning
New Ways of Dealing with Juvenile Delinquency and the Role of Juvenile
Justice),
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ Rec(2005)5 հանձնարարականն անդամ երկրներին` փակ հաստատություններում
պահվող երեխաների իրավունքների վերաբերյալ (Recommendation
Rec(2005)5 of the Committee of Ministers to Member States on the Rights
of Children Living in Residential Institutions),
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ R(87)20 հանձնարարականն անդամ երկրներին` անչափահասների հանցավորությանը սոցիալական արձագանքների վերաբերյալ (Recommendation
No. R (87) 20 of the Committee of Ministers to Member States on Social
Recations to Juvenile Justice),
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ R(99)19 հանձնարարականը անդամ երկրներին` քրեական գործերով մեդիացիայի
վերաբերյալ (Recommendation No. R (99) 19 of the Committee of
Ministers to Member States Concerning Mediation in Penal Matters),
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ R(89)12 հանձնարարականը անդամ երկրներին` բանտում կրթության վերաբերյալ
(Recommendation No. R(89)12 of the Committee of Ministers to Member
States on Education in Prison),
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ CM/Rec(2010)1
հանձնարարականն անդամ երկրներին` Եվրոպայի խորհրդի պրոբացիոն կանոնների վերաբերյալ (Recommendation CM/Rec(2010)1 of
the Committee of Ministers to Member States on the Council of Europe
Probation Rules),
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ Rec(2006)2 հանձնարարականն անդամ երկրներին` Եվրոպական բանտային կանոնների վերաբերյալ (Recommendation Rec(2006)2 of the Committee of
Ministers to Member States on the European Prison Rules):

Կան նաև բազմաթիվ այլ միջազգային կոնվենցիաներ, որոնք ուղղակիորեն չեն վերաբերում անչափահաներին, բայց անուղղակի կերպով
կարգավորում են նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված
խնդիրները, օրինակ՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատու85

թյունների մասին եվրոպական կոնվենցիան», «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը», «Խոշտանգումների դեմ ՄԱԿ–ի կոնվենցիան», «Երեխայի առևանգման քաղաքացիական ասպեկտների մասին կոնվենցիան», Եվրոպական բանտային կանոնները և այլն։

1.
2.

Հարցեր ստուգման համար
Որո՞նք են այն հիմնական իրավական փաստաթղթերը, որ կարգավորում են ԱԱ ոլորտը։
Ի՞նչ դեր ունեն այդ փաստաթղթերն ԱԱ ոլորտի կարգավորման
գործընթացում:

2.5. Անչափահասների արդարադատություն. հայաստանյան
իրականություն, համեմատություն միջազգային փորձի հետ
Անչափահասների արդարադատությունը ներկայացվում է որպես
արդարադատության մի համակարգ, որն առաջնորդվում է հետևյալով.

արդարադատական գործընթացի մեղմում (հումանիզմի նկատառումներով),

այն բացերի լրացում, որոնք խոչընդոտ են հանդիսանում անչափահասին հասարակությունում ներգրավվելու համար,

երեխայի հակաօրինական վարքի ցուցաբերման կանխարգելում:
Անկասկած, այս ամենը վերաբերում է նաև ընդհանուր քրեական
արդարադատության համակարգին։

Ժամանակակից անչափահասների արդարադատությունը բնութագրվում է երկակիությամբ։ Մի կողմից՝ այն առանձին իրավական
նորմերի համակարգ է անչափահասների համար, առանձին երկրներում՝ նաև չափահասների համար, մյուս կողմից՝ անչափահասների
արդարադատությունն ընկալվում է՝ որպես արդարադատության
առավել մարդասիրական ձև, քանզի այն կենտրոնացած է մարդու
վրա, այլ

86

ոչ թե համակարգի կողմից պատժի իրականացման գաղափարի շեշտադրման վրա։ Անչափահասների արդարադատությունն այն աստիճան յուրահատուկ պետք է լինի, որ տարբերվի դասական արդարադատությունից, լինի երեխայակենտրոն և բխի ոչ միայն հասարակության շահերից, այլև հենց իր` դատապարտյալի շահերից։ Այն նաև
պետք է ուղեկցվի ոչ միանշանակության սկզբունքով39:
«Անչափահասների արդարադատություն» հասկացությունը չի կարելի նույնականացնել միայն անչափահասների դատարանների հետ, այլ
անհրաժեշտ է դիտարկել այն որպես համակարգ, որը ներառում է
հետևյալ տարրերը40.
1.
2.
3.
4.
5.

մարդկանց որոշակի խումբ (անչափահասներ), ում ներառում է
տվյալ համակարգի գործառնական շրջանակը,
իրավական միջոցառումներ, որոնք կիրառվում են անչափահասների
նկատմամբ,
հատուկ նորմեր, որոնցով կկարգավորվեն հետաքննության և դատական քննության գործընթացները,
հատուկ դատական մարմիններ, որոնք կդիտարկեն գործերը,
մարմիններ ու ծառայություններ, որոնք կիրականացնեն պատիժը և
վերականգնումը:

ՀՀ–ում գոյություն չունի անչափահասների արդարադատության
առանձին համակարգ, որը բնորոշ է անգլոսաքսոնական և եվրոպական
շատ երկրների։ ՀՀ–ում անչափահասների գործերի քննությունը կազմում
է քրեական, քաղաքացիական, վարչական ընդհանուր դատավարության
մի մաս, որը կարող է կարգավորվել համապատասխան օրենսդրական
ակտի առանձին գլխով` նվիրված անչափահասների գործերով առանձնահատկություններին։ Այս մոտեցման պարագայում օրենսդրական կարգավորումից դուրս են մնում մի շարք հարցեր, որոնք պահանջում են
ոլորտի ավելի մանրամասն կարգավորում։
Դիտարկելու համար համակարգում գործընթացի կազմակերպման
առանձնահատկությունները, տարանջատենք անչափահասների արդա-

                                                            

39
§àã ÙdzÝ߳ݳÏáõÃÛáõݦ ï»ñÙÇÝÁ Ù»Ïݳμ³ÝíáõÙ ¿ Ñ»ï¨Û³É Ï»ñå. Ûáõñ³ù³ÝãÛáõñ ¹»åù
Ûáõñ³Ñ³ïáõÏ ¿ª ³ÝÏ³Ë ÁݹѳÝñáõÃÛáõÝÝ»ñÇó:
40
²é³í»É Ù³Ýñ³Ù³ëÝ տե՛ս http://tmu-pmr.ru/view_konf.php?id=18

87

րադատության համակարգի յուրաքանչյուր փուլի ինստիտուցիոնալ կառուցվածքը41.
Նախաքննության փուլ: Անչափահասների արդարադատության համակարգում կարևորվում է ոստիկանության դերի սահմանումը։ Շատ
երկրներում ոստիկանությունը սահմանափակ է իր գործողություններում
և պարտավոր է իր կողմից բացահայտած տեղեկատվությունը հայտնել
դատախազին (ինչպես Գերմանիայում) կամ անչափահասների դատավորին (ինչպես Ֆրանսիայում)։ Ոստիկանությունը կարող է ներգրավել նաև
հատուկ մարմիններ` գործող ոստիկանության կազմում, որոնք կաշխատեն անչափահասի հետ (Նիդեռլանդներ, Ավստրիա, Բելգիա) և կհամագործակցեն տարածքային սոցիալական ծառայությունների հետ։ Նման
մարմինների առկայությունը հեշտացնում է դատարանի գործը (օրինակ`
Մեծ Բրիտանիայում անչափահասների դատարանը պարտավոր է հավաքել տեղեկատվություն անչափահասի մասին գործը հարուցելուց հետո 10 օրվա ընթացքում)42։ Նախաքննության փուլն անչափահասների
արդարադատության համակարգում իրականացվում է հիմնականում
անչափահասների դատավորի, դատախազի կամ հատուկ մարմնի կողմից, սակայն հազվադեպ` ոստիկանների կողմից (ԱՄՆ, Կանադա, Նիդեռլանդներ)։ Մինչդեռ մեր երկրում չկան հստակ սահմանված այդ կառույցների պարտականություններն անչափահասների արդարադատության ոլորտում։
Դատավարության փուլը ենթադրում է հատուկ տիպի դատարանների առկայություն և հատուկ մասնագետներ` անչափահասների դատավորներ։
Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բազմաթիվ երկրներ, ինչպիսիք են Ավստրիան, Կանադան, Խորվաթիան, Չեխիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան,
Նիդեռլանդները, Սերբիան, Սլովենիան, Ղազախստանը (երկու քաղաք),
Շվեյցարիան և այլն, ունեն անչափահասների համար նախատեսված հատուկ դատարաններ և/կամ դատավորներ։ Այլ երկրներում օրենքը լրացուցիչ պահանջներ է սահմանում անչափահասների գործերը վարող դատավորների համար։ Որոշ երկրներում (Ռումինիա, Կոսովո, Գերմանիա)
գոյություն ունեն նաև անչափահասների գործերով մասնագիտացված

                                                            
41

  Шмидт В. Р. ИНТЕГРАЦИЯ ПОДРОСТКОВ  В КОНФЛИКТЕ С ЗАКОНОМ:
ЗАРУБЕЖНЫЙ ОПЫТ. Москва, 2007. с. 32. 
42
  The Law and Social Work. Contemporary Issues for Practice / Ed. by L.–A. Cull, J. Roche
Palgrave. England, Open University, 2001. p. 99. 

88

դատախազներ և անչափահասների գործերով մասնագիտացված ոստիկանություն (Թուրքիա)։ Անգլիայում և Ուելսում «անկախ փաստաբանները» պատրաստ են օգնություն ցույց տալ ազատությունից զրկված անչափահասներին։ Գերմանիայում գոյություն ունի Պատանիների սոցիալական ապահովության գրասենյակի հատուկ մասնաճյուղ, անչափահասների գործերով դատարանի օժանդակություն, որն օգնում է դատախազին
և դատարանին դատական քննության ժամանակ։ Անչափահասների դատական քննության ժամանակ պահանջվում է սոցիալական դատարանի
օգնականի մասնակցությունը, որը պետք է լինի համայնքի անչափահասների սոցիալական ապահովության վարչության աշխատակից։ Վերջինս
պետք է սոցիալական հաշվետվություն պատրաստի և անչափահասի
անձնական կյանքի մասին փաստեր ներկայացնի, ինչպես նաև օգնի դատավորին գտնելու համապատասխան պատժամիջոց43:
Ինչպես վերը նշվեց, ՀՀ օրենսդրությունը չի պարունակում անչափահասների արդարադատության մասնագիտացված գործող օրենքներ կամ
ընթացակարգեր, իսկ անչափահասների գործերը վարում են ընդհանուր
իրավասության դատարանները։ Մինչդեռ ԵԻԿ–ի 40(3)–րդ հոդվածում
սահմանված է, որ մասնակից պետությունները պետք է խթանեն քրեական օրենսդրությունը խախտած անչափահասների նկատմամբ կիրառելի հատուկ օրենքների, ընթացակարգերի, մարմինների և հաստատությունների ստեղծումը։
Պատժի կիրառման փուլ: Անչափահասների արդարադատության
ոլորտում ենթադրվում է լավ զարգացած պրոբացիոն համակարգ, որը
հնարավորություն կտա առավելագույնս և արդյունավետ կերպով օգտագործել այնպիսի միջոցներ, ինչպիսիք են հսկողության հանձնում, պրոբացիա, համայնքային դիտարկում կամ ցերեկային կենտրոններ և վաղաժամ ազատելու հնարավորություն։ Քրեական պատասխանատվության
փոխարինումն այլընտրանքային միջոցներով մեղմում է ազատազրկումն
ուղեկցող ստիգմատիզացիան, բռնությունը, ստորացումը և սոցիալական
խզումը։ Այն հնարավորություն է տալիս խուսափել անչափահասների
պիտակավորումից և նրանց քրեական անցյալն ամրապնդելուց՝ մեկուսացնելով նրանց հանցանք կատարածների շրջանում, ինչպես նաև զերծ

                                                            
43

¦²Ýã³÷³Ñ³ëÝ»ñÇ ·áñÍ»ñáí ¹³ï³í³ñáõÃÛáõÝÝ»ñÇ ¹Çï³ñÏáõÙ. ѳßí»ïíáõÃÛáõݧ,
ø³Õ³ù³óÇ³Ï³Ý Ñ³ë³ñ³ÏáõÃÛ³Ý ÇÝëïÇïáõï, ºñ¨³Ý, 2011, ¿ç 34:

89

մնալ անչափահասների վերաինտեգրվելու և հետագա զարգացման հնարավորությունների սահմանափակումից44։
Ֆրանսիայում գոյություն ունեն բազմապիսի հաստատություններ,
որտեղ օրենքի հետ խնդիրներ ունեցող անչափահասը կարող է կրել այլընտրանքային պատիժը.

կրթական տներ (Educational Action Homes). երեխան շարունակում է
հաճախել հանրակրթական դպրոց, շեշտադրվում է ազատ ժամանցի
կազմակերպումը.

կարճատև մեկուսացման կենտրոններ (մինչև 3 ամիս). անչափահասը մեկուսանում է հասարակությունից և ստանում ինտենսիվ սոցիալհոգեբանական աջակցություն.

ինտենսիվ ուսուցման կենտրոններ. աշխատանքները իրականացվում են անչափահասների փոքր խմբերի հետ` 6–8 հոգի, որոնց
նպատակն է անդամների պոտենցիալի հզորացումը:
Ժամանակավոր մեկուսացման բոլոր այս կենտրոնները նախատեսված են այն անչափահասների համար, ովքեր ունակ են կրկնահանցագործության։ Տարվում են ակտիվ աշխատանքներ մոտ 6 ամիս թե՛ անչափահասի, թե՛ նրա ընտանիքի հետ։
Օրինակ` Ֆրանսիան, զարգացնելով անչափահասների արդարադատության համակարգը, շեշտադրեց նախ և առաջ ծառայությունների համակարգը։ Արդարադատության նախարարության անչափահասների արդարադատության վերաբերյալ 2005 թ. զեկույցը նվիրված էր հիմնականում կադրային քաղաքականությանը, այսինքն՝ այն մասնագետներին,
ովքեր պետք է ներգրավվեն այս համակարգ45:
ՀՀ–ում գոյություն ունի հանրապետական թիվ 1 հատուկ համալիրը
(կրթության նախարարության ենթակայության տակ), որտեղ սովորում
են օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաներ, մեկ ուղղիչ հիմնարկ` դատապարտված անչափահասների համար, և անչափահաս կալանավորվածներին պահելու վայր («Աբովյան» քրեակատարողական հիմնարկ)։
Որոշ երկրներ շարունակում են կիրառել փակ հաստատություններում օրենքի հետ խնդիրներ ունեցող անչափահասների տեղավորելու
սկզբունքը (ԱՄՆ, Կանադա)։ Այս երկրներում հատուկ հաստատություններ են տեղափոխում ինչպես դատապարտվածներին, այնպես էլ կանխարգելիչ նպատակներով։

                                                            

44
Шмидт  В.  Р.  Интеграция    подростков  в  конфликте  с  законом:  зарубежный  опыт.  Москва, 
2007. с. 21. 
45
The Juvenile Justice System in France. France, Paris, 2005. p. 96.

90

Այլ երկրներ ազատվում են մասնագիտացված հատուկ հաստատություններից՝ փոխարինելով դրանք ցերեկային կենտրոններով, պրոբացիոն ծառայություններով և այլն (Սկանդինավյան երկրները, Գերմանիան,
Նիդեռլանդները), հետևաբար այս երկրներում առավել հաճախ են կիրառվում պատժի այլընտրանքային ձևերը։
Վերականգնման գործընթացը, որպես կանոն, ընթանում է բոլոր
փուլերում, սակայն ունի տարբեր դրսևորումներ։ Որոշ երկրներում
(Սկանդինավյան երկրներ, Գերմանիա) վերականգնումը դիտարկվում է
որպես սոցիալական իրավունքների իրացում, իսկ որոշ երկրներում` որպես ուղղվելու միջոց (ԱՄՆ, Իտալիա)։ Մինչդեռ մեր երկրում վերականգնողական ծառայությունները մատուցվում են ՀԿ սեկտորի կողմից և
ուղղված են հիմնականում հանցագործությունների կանխարգելմանը։

Հատված «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ի
կողմից կատարված «Անչափահասների գործերով արդարադատությունը Հայաստանում. օրենսդրության վերլուծությունից»46.
Հայաստանի Հանրապետությունում անչափահասների արդարադատության համակարգը զգալիորեն տարբերվում է ընդունված միջազգային չափանիշներից։
Մասնավորապես՝ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան
պահանջում է մասնակից պետություններից մշակել և իրականացնել
անչափահասների արդարադատության համապարփակ քաղաքականություն՝ հատուկ ուշադրություն դարձնելով անչափահասների իրավախախտումների կանխարգելմանը, այլընտրանքային միջոցների
ներդրմանը, որոնք հնարավորություն կտան անչափահասների իրավախախտումներին արձագանքելու՝ առանց դատավարական ընթացակարգերին դիմելու։
«Պեկինյան կանոնները» խրախուսում են իրավական ընթացակարգերի և պաշտոնական քննության փոխարեն համայնքային ծրագրերի, ցանկացած պետական մարմնում առավելագույնս երեխայի շահերից ելնելով քննության իրականացումը, մինչև անչափահասին
ազատությունից զրկելը գործի մանրակրկիտ քննությունը, անչափահասների գործերով զբաղվող անձնակազմի համար պարտադիր մասնագիտացված վերապատրաստումը, ազատությունից զրկելու դեպ-

                                                            
46

²é³í»É Ù³Ýñ³Ù³ëÝ  տե՛ս http://www.hra.am/i/up/Legislsation%20Analysis%202012-ARMseparate_pages-FINAL.pdf

91

քում վաղաժամ ազատվելու հնարավորության դիտարկումը, արդյունավետ ծրագրման և քաղաքականության ձևավորման համար անհրաժեշտ հետազոտությունների կազմակերպումը և խթանումը։
Հայաստանի Հանրապետության անչափահասների արդարադատությունն աչքի է ընկնում մի շարք բացթողումներով։
Առաջին հերթին հատկանշական է այն հանգամանքը, որ ՀՀ
օրենսդրությունն անչափահասների արդարադատության վերաբերյալ
սահմանափակ թվով դրույթներ է պարունակում։ Անչափահասների
արդարադատության վերաբերյալ առանձին օրենսդրական ակտ գոյություն չունի, իսկ օրենսդրական հիմքերի բացակայությամբ արդարադատության իրականացումը անհնարին է դառնում։ Ակնհայտորեն Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի հանցագործությունների կանխարգելման պետական համընդհանուր քաղաքականություն,
իսկ գոյություն ունեցող սոցիալական ծրագրերը, որոնք միտված են
անչափահասների հանցավորության կանխարգելմանը, բարձր արդյունավետությամբ աչքի չեն ընկնում։
ՀՀ–ում գոյություն չունեն անչափահասների գործերով մասնագիտացված հատուկ դատարաններ կամ հատուկ դատավորներ, որոնք
կքննեն միայն անչափահասների գործերը։
Նման բացթողում նկատելի է նաև դատախազության համակարգում։ Այստեղ ևս գոյություն չունի անչափահասների գործերի քննություն և քրեական հետապնդում իրականացնող մասնագիտացված
ստորաբաժանում։
Փաստորեն, Հայաստանի Հանրապետության ինստիտուցիոնալ և
օրենսդրական խնդիրների առկայությամբ անչափահասների արդարադատությունը չի համապատասխանում ընդունված չափանիշներին։

Վերջին տարիներին հաճախ է խոսվում Հայաստանում անչափահասների գործերով մասնագիտացված դատարան ունենալու մասին, սակայն դեռևս այդ հարցում առաջընթաց չի գրանցվել։ Երբեմն դոմինանտ է
անգամ այն տեսակետը, որ անչափահասների արդարադատությունն
իրենից ենթադրում է հենց մասնագիտացված դատարանների գործունեությունը, և միայն այդ բաղադրիչն է շեշտադրվում։
Հայաստանի Հանրապետությունում քրեական գործերով արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները։ Ոչ ոք չի կարող
հանցագործության համար մեղավոր ճանաչվել, ինչպես նաև ենթարկվել
92

քրեական պատժի այլ կերպ, քան դատարանի դատավճռով և օրենքին
համապատասխան։ Դատարաններն այն հաստատություններն են, որոնք
զբաղվում են օրինականության խախտման դեպքերի ուսումնասիրմամբ
և համապատասխան պատիժների սահմանմամբ։ Յուրաքանչյուր դեպք
դիտարկելիս դատարանը փորձում է օրենքի շրջանակներում անհատականացնել դեպքը, հաշվի առնել դրա առանձնահատկությունները։
Պատիժը, որը հետապնդում է սոցիալական արդարության վերականգնման նպատակ, պետք է արդարացի լինի, այսինքն` համապատասխանի հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանին և բնույթին, հանցավորի անձը բնութագրող տվյալներին, այդ
թվում` նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներին։
Հանրային պաշտպանի գրասենյակի ստեղծումը և հասարակական
կազմակերպություններից կազմված մոնիթորինգի խմբերն իրենց էությամբ նոր հնարավորություններ են ստեղծել երկրում անչափահասների
արդարադատության համակարգի բարեփոխումների իրականացնելու
համար։
Չնայած որ անչափահասների արդարադատության ոլորտը կարգավորող համապարփակ օրենք երկրում չկա, այնուամենայնիվ, օրենսդրության զգալի մասը համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին։
Անչափահասների քրեական պատասխանատվության հետ կապված
հարցերը հիմնականում կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, որը մի ամբողջ գլուխ է նվիրել այդ հարցերին (Գլուխ 14)։ (Տե՛ս Հավելվածներ. Գլուխ 2.3)
ՀՀ քրեական օրենսգրքի հիմքում ընկած է գործած հանցանքի ծանրությանը համապատասխան փոխհատուցման սկզբունքը. որքան ծանր է
հանցանքը, այնքան խիստ է պատիժը։
ՀՀ քրեական օրենսգրքի բարեփոխումների հետևանքով մի շարք փոփոխություններ կատարվեցին ՀՀ անչափահասների արդարադատության
համակարգում, օրինակ` ձերբակալման պահից ի վեր անչափահաս կասկածյալը կամ մեղադրյալը անվճար իրավաբանական օգնության իրավունք ունի, ավելին՝ հարցաքննությունների ժամանակ պաշտպանի մասնակցությունը պարտադիր է։ Պարտադիր է նաև անչափահասի օրինական ներկայացուցչի ներկայությունն այդ հարցաքննությունների ժամանակ։ Սակայն կա օրենսդրական բաց, քանի որ անչափահաս վկաները

93

չեն օգտվում անվճար փաստաբան ունենալու իրավունքից, այսպիսով
դեռևս դժվար է խոսել այդ համակարգի արդյունավետության մասին47:
Քրեակատարողական հիմնարկները 2001 թ. ներքին գործերի նախարարությունից անցան արդարադատության նախարարության ենթակայության ներքո՝ այսպիսով կարևորելով ոչ այնքան պատիժը, որքան՝
«ճշմարտության բացահայտումը»։ Մեկ այլ բարեփոխում էր նաև Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում սոցիալական, իրավական,
հոգեբանական, կրոնական ծառայությունների ներդրումը, որտեղ ներառված են սոցիալական աշխատող, իրավաբան, հոգեբան և քահանա։
Չնայած իրականացված բարեփոխումներին՝ ՀՀ անչափահասների
արդարադատության համակարգը դեռևս հիմնվում է պատժի` որպես
համակարգի գերակա գործողության վրա, մինչդեռ միջազգային փորձի
վերլուծությունը վկայում է, որ գերական այդ գործընթացում պետք է հանդիսանա վերականգնումը։
Այսօր Հայաստանում պետական մակարդակով չի գործում որևէ կառույց, որը կիրագործի անչափահաս իրավախախտների վերականգնումը
համայնքում՝ պատիժը կրելուց հետո։ Դուրս գալով քրեակատարողական
հիմնարկից՝ անչափահասը բախվում է մի շարք սոցիալհոգեբանական
խնդիրների հետ, որոնցից առաջնայինը շրջապատի կարծրատիպային
վերաբերմունքն է։

                                                            
47

²é³í»É Ù³Ýñ³Ù³ëÝ տե՛ս www.hra.am/am/tag/child

94

1.
2.
3.
4.

5.
6.

Հարցեր ստուգման համար
Ինչպիսի՞ն է անչափահասների արդարադատության համակարգը նախաքննության փուլում։
Ինչպե՞ս է գործառնում անչափահասների արդարադատության
համակարգը դատական փուլում։
Ինչպե՞ս է գործառնում անչափահասների արդարադատության
համակարգը պատժի իրականացման փուլում։
Ինչպե՞ս է գործառնում անչափահասների արդարադատության
համակարգը ՀՀ–ում, համադրե՛ք այն միջազգային փորձի հետ։
Որո՞նք են ՀՀ–ում անչափահասների արդարադատության համակարգի տարրերը։
Նշե՛ք անչափահասների արդարադատության ոլորտին առնչվող
բարեփոխումները ՀՀ–ում։
Որո՞նք են քրեական դատավարության շրջանակներում դատարանների հիմնական գործառույթները և նպատակը։
2.6. Անչափահասների արդարադատության համակարգի
ներդրման խնդրի արդիականությունը ՀՀ–ում

Հայաստանի Հանրապետությունը միացել է ՄԱԿ–ի երեխաների
իրավունքների կոնվենցիային (ԵԻԿ) 1992 թ., ըստ որի բոլոր անդամ պետությունները պարտավորվում են ընդունել ԱԱ հայեցակարգը և զարգացնել հայտնի «Պեկինյան կանոնների» պահանջներին համապատասխան համակարգ։
ՀՀ–ի կողմից ՄԱԿ–ի երեխաների իրավունքների կոմիտեին ներկայացված պարբերական զեկույցներից մեկում նշվում է, որ մանկական հաստատությունների բարեփոխման վերաբերյալ օրինագիծը, որը մշակվում
էր դեռևս 1996 թ–ից, հաստատվել է 2003 թ.։ Բացի այդ, ստեղծվել է մարդու
իրավունքների պաշտպանի ինստիտուտը, որի գործունեության թիրախներից մեկը դարձավ երեխաների իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև վերջերս մշակվել և հաստատվել է երեխաների իրավունքների
պաշտպանության ռազմավարական ծրագիրը 2012–2016 թթ. համար,
որում առանձին հատված է հատկացվել անչափահասների արդարադատության տարբեր ասպեկտներին` մասնագետների վերապատրաստումներից մինչև վերականգնողական ծառայություններ օրենքի հետ խնդիր
ունեցող երեխաների համար։
95

Չնայած նման զարգացումներին՝ ՄԱԿ–ի ԵԻ կոմիտեն իր եզրափակիչ դիտարկումներում առաջարկում է, որպեսզի Հայաստանն ապահովի
օրենսդրության և պրակտիկայի ամբողջական համատեղելիությունը՝
Երեխայի իրավունքների կոնվենցիայից ելնելով։ Այդ նպատակով անհրաժեշտ է ապահովել համապատասխան աջակցություն տեղական իշխանություններին և ներգրավել քաղաքացիական հասարակությանը` ՀԿ–
ներին, երեխաների իրավունքների վրա ազդող քաղաքականության
մշակման գործընթացում։ Մասնավորապես՝ ԵԻԿ–ն կարևորում է անչափահասների դատարանների, հատուկ օրենքների ներդրման անհրաժեշտությունը։ Այս առումով կառավարությանն արդեն առաջարկվել է ձեռնարկել բոլոր միջոցները լիովին ինտեգրելու օրենսդրական և պրակտիկ
դրույթները` մասնավորապես ԵԻԿ–ի 37, 39 և 40 հոդվածների (Հավելված.
Գլուխ 2.1)։ Հոդված 37–ն ապահովում է երեխայի իրավունքը՝ պաշտպանված լինելու.
 խոշտանգումներից,
 այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից կամ
պատժից,
 մահապատժից,
 ցմահ բանտարկությունից,
 ազատությունից անօրինական կամ կամայական կերպով զրկումից։
Այս առումով հատկանշական է, որ նոր մշակվող քրեական դատավարության օրենսգրքում դրույթներ են նախատեսվել, որոնք ընդունվելու
դեպքում կապահովեն, որպեսզի անչափահասների նկատմամբ կիրառվեն ձերբակալման և կալանքի չափահասների համեմատ կրճատ ժամկետներ։
Հոդվածն ամրագրում է ցանկացած ձերբակալման, ազատազրկման
կամ կալանքի նախապայմանները, որոնք պետք է՝
 իրականացվեն օրենքի համաձայն.
 գործադրվեն միայն որպես ծայրահեղ միջոց, և
 որքան հնարավոր է կարճ ժամանակամիջոցում։
Այնուհետև հոդվածն ամրագրում է այն պայմանները, որոնք անհրաժեշտ է ապահովել ազատությունից զրկված յուրաքանչյուր երեխայի պարագայում.
 մարդասիրական վերաբերմունք և հարգանք մարդկային անօտարելի
արժանապատվության հանդեպ,
 անձանց՝ տարիքից բխող պահանջմունքների հաշվի առնում,
96

 մեծահասակ դատապարտյալներից առանձնացված պայմաններ, եթե
հակառակը չի բխում երեխայի լավագույն շահերից,
 իրավունք՝ իր ընտանիքի հետ նամակագրության և տեսակցությունների միջոցով կապ պաշտպանելու, բացառությամբ հատուկ դեպքերի,
 իրավունք՝ անհապաղ ստանալու համապատասխան իրավական և
այլ օգնություն,
 իրավունք՝ դատարանի կամ իրավասու, անկախ և անկողմնակալ այլ
մարմնի առաջ վիճարկելու իրեն ազատությունից զրկելու որոշումը,
 իրավունք՝ նման ցանկացած գործողության առնչությամբ անհապաղ
որոշում ակնկալելու։
Հոդված 37–ը, հոդված 40–ի հետ մեկտեղ (անչափահասների հարցերով արդարադատության իրականացում), և հոդված 39–ը (վերականգնում և վերաինտեգրում) Կոնվենցիայի այն հատուկ հոդվածներն են,
որոնք վերաբերում են օրինազանց երեխաներին։ Վկայակոչելով այս հոդվածը և Միավորված ազգերի անչափահասների արդարադատությանը
վերաբերող կանոնները և ուղեցույցները՝ Կոմիտեն շարունակում է մասնակից պետությունների մեծամասնությանը, որոնց զեկույցները քննության են առնվել, խրախուսել անցկացնելու անչափահասների հարցերով
արդարադատության համակարգի համապարփակ վերափոխումներ։
Սակայն հոդված 37–ի դրույթները, որոնք վերաբերում են խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից
կամ պատժից պաշտպանությանը, բացարձակ դրույթներ են, քանի որ
պահանջում են պետությունից՝ պաշտպանել երեխաներին, որտեղ էլ
նրանք գտնվեն48:
Հոդված 39–ը սահմանում է պարտավորություններ՝ ապահովելու
խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի զոհ դարձած երեխաների վերականգնումը և վերաինտեգրումը։
Կոնվենցիան կոչ է անում երեխայի իրավունքների իրականացմանն
առավել նպաստող դրույթների կիրառմանը և, հետևաբար, փոխկապակցված է նաև համապատասխան այլ փաստաթղթերի հետ, այն է՝ «Պեկինյան կանոնների», «Ռիադի ուղենիշների» և «Ազատությունից զրկված անչափահասների պաշտպանության կանոնները»։
Համաձայն 39–րդ հոդվածի՝ մասնակից պետությունները պետք է
ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ նպաստելու դաժան վե-

                                                            
48

§ºñ»Ë³ÛÇ Çñ³íáõÝùÝ»ñÇ Ù³ëÇÝ ÏáÝí»ÝódzÛÇ ÏÇñ³éÙ³Ý Ó»éݳñϦ, Ø²Î–Ç Ø³ÝϳϳÝ
ÑÇÙݳ¹ñ³Ù, 2002 Ã., ¿ç 583: 

97

րաբերմունքի, շահագործման կամ չարաշահման ցանկացած ձևի, խոշտանգումների կամ ցանկացած այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխմանը, զինված ընդհարումների զոհ դարձած երեխայի ֆիզիկական կամ հոգեբանական վերականգնմանը և սոցիալական վերաինտեգրմանը49:
Հոդված 40–ը վերաբերում է անչափահասների արդարադատության
իրականացմանը։ Այս հոդվածը վերաբերում է բոլոր այն երեխաների
իրավունքներին, ովքեր կասկածվում, մեղադրվում կամ քրեական նորմերը խախտող են ճանաչվում։ Հետևաբար, այս հոդվածն անդրադառնում է
երեխայի հանդեպ վերաբերմունքին նրան կասկածի տակ դնելու պահից,
հետաքննության միջոցով մինչև ձերբակալումը, մեղադրանքը, ընդգրկում
է նախաքննական ժամանակահատվածը, դատաքննությունը և դատավճռի կայացումը։ Հոդվածը պահանջում է պետություններից՝ աջակցել
երեխաների համար անջատ՝ անչափահասների արդարադատության
համակարգի հիմնադրմանը՝ շեշտադրելով ավելի շատ դաստիարակչական, քան պատժիչ նպատակները։ Հոդված 40–ը մանրամասնում է երեխաներին վերաբերող նվազագույն երաշխիքների ցանկը և պահանջում
մասնակից պետություններից՝ սահմանել քրեական պատասխանատվության ենթարկելու համար նվազագույն տարիքը, միջոցներ ձեռնարկել այն
երեխաների հանդեպ, ովքեր խախտել են քրեական նորմերը, առանց
իրավական ընթացակարգերին դիմելու և ինստիտուցիոնալ խնամքի փոխարեն՝ առաջարկելով բազմաթիվ այլընտրանքային հնարավորություններ50:
Կոմիտեն առաջարկում է, որ մասնակից երկրները վերանայեն քրեական օրենսդրության բոլոր դրույթները, ներառյալ մինչև 18 տարեկան
երեխաներին վերաբերող քրեական ընթացակարգերը, որպեսզի երաշխավորվի, որ օրենսդրությունը համապատասխանաբար արտացոլում է
ԵԻԿ դրույթները։ Կոմիտեն նաև առաջարկում է, որ մասնակից պետությունները քննարկեն ՄԱԿ–ի «Պեկինյան կանոնները» և «Ռիադի ուղենիշները», Միավորված ազգերի կանոններն ազատությունից զրկված անչափահասների պաշտպանության վերաբերյալ և Քրեական արդարադատության համակարգում երեխաների հանդեպ գործողությունների ուղենիշները համապատասխան ազգային օրենքներում և ընթացակարգերում
ներառելու հնարավորությունները։ Մասնավորապես՝ Կոմիտեն առա-

                                                            
49
«Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի կիրառման ձեռնարկ»,  ՄԱԿ–ի Մանկական հիմնադրամ, 2002 թ., ¿ç 621: 
50
ÜáõÛÝ ï»ÕáõÙ, ¿ç 628: 

98

ջարկել է, որ անչափահասների հանդեպ կիրառվող պատժիչ օրենսդրությունը վերանայվի՝ ապահովելու, որ դատարանները չսահմանափակվեն՝
հանցանքին համապատասխան բանտարկության վերաբերյալ դատավճիռ կայացնելով (Քսանհինգերորդ նստաշրջանի զեկույց, սեպտեմբեր/հոկտեմբեր, 2000, CRC/C/100 պար. 688.7)51:
«Երեխաների շահերին ծառայող համակարգի» վերաբերյալ այս կոչը
կրկնվում է մասնակից պետությունների զեկույցների վերաբերյալ ներկայացված «Եզրափակիչ դիտողություններում»։ Կոմիտեն հաճախ է իր մեկնաբանություններում և մասնակից պետությունների հետ քննարկումներում ուշադրություն հրավիրում անչափահասների կողմից կատարված
հանցագործությունների սոցիալական արմատներին և բռնությանը։
Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան առանձնակի չի անդրադառնում հանցագործության կանխարգելմանը, բայց, ինչպես վերը
նշվեց, Երեխայի իրավունքների կոմիտեն ուշադրություն հրավիրեց հանցագործության սոցիալական արմատներին, նաև հետևողականորեն
առաջարկում է, որ անչափահասների շրջանում իրավախախտումների
կանխարգելման նպատակով «Էր Ռիյադի ուղենիշները» կիրառվեն՝ որպես համապատասխան չափանիշներ։
Այս ոլորտում այլ համապատասխան միջազգային չափանիշների
կիրառումը (օրինակ` «Պեկինյան կանոնները» Ռիադի ուղենիշներում,
ՄԱԿ–ի կանոններ` պաշտպանությունն ազատությունից զրկված անչափահասներին և Վիեննայի պայմաններ՝ երեխաների քրեական արդարադատության համակարգի գործողությունների վերաբերյալ) ևս նպաստում
է անչափահասների արդարադատության համակարգի արդյունավետ
գործառնմանը և միջազգային պահանջներին դրա համապատասխանությանը։ ՄԱԿ–ի Մանկական հիմնադրամն իրականացրել է հետազոտություն Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում` օրենքի հետ
խնդիրներ ունեցող երեխաների իրավիճակին ուղղված, որը մասնավորապես ընդգծում է տարածաշրջանային խնդիրները և նշում, որ վերոնշյալ տարածաշրջանների երկրներում անչափահասների արդարադատության համակարգը կարիք ունի խիստ փոփոխությունների (եթե այն
առկա է)։ Հետազոտության արդյունքներից պարզ դարձավ, որ միանշանակ կան մի շարք խնդիրներ, և Հայաստանը ևս համարվում է այդ խնդիրները կրողներից մեկը։

                                                            
51

«Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի կիրառման ձեռնարկ» ՄԱԿ–ի Մանկական հիմնադրամ, 2002 թ., ¿ç 630: 

99

Թեև մեր երկիրը ստորագրել է անչափահասների արդարադատության ոլորտին վերաբերող մի շարք իրավական ակտեր, այնուամենայնիվ, դրանցից շատերի իրականացումը պահանջում է լուրջ համակարգային փոփոխություններ։
Դատավճռի տարբերակները «Պեկինի կանոններում»
«Պեկինի կանոնները» սահմանում են դատավճռի հետևյալ տարբերակները.
 խնամքի, ուղղորդման և վերահսկման վճիռներ,
 փորձաշրջան,
 հասարակական աշխատանքների վճիռներ,
 ֆինանսական տուգանքներ, փոխհատուցումներ և հատուցումներ,
 միջանկյալ և այլ միջոցառումների վճիռներ,
 հոգեբանական օգնության խմբերին մասնակցելու և այլ համանման միջոցառումների վճիռներ,
 սոցիալական խնամքի ներքո ներառելու, որոշակի համայնքում
կամ այլ կրթական միջավայրում ապրելու վճիռներ։
«Պեկինի կանոնները» նշում են նաև, որ նախքան դատավճիռ կայացնելը պետք է պահանջվի սոցիալական պատմության վերլուծություն, բացի մանր իրավախախտումների դեպքերից։ Այս տեղեկանքների նպատակն է հաշտարար դատավորին կամ դատավորին հնարավորություն տալ հաշվի առնելու իրավախախտին վերաբերող հանգամանքները (հետևելով «համամասնության սկզբունքին»)՝ նրա և նրա ընտանիքի անցյալի և ներկա պայմանների վերաբերյալ տեղեկությունների հիման վրա։
Կանոն 16–ի մեկնաբանություններում նշվում է, որ «պետք է առկա
լինեն բավարար սոցիալական ծառայություններ, որպեսզի կարողանան տրամադրել հավաստի վերլուծություններ»։ Սակայն շատ երկրներում գոյություն չունեն նման ծառայություններ՝ թե՛ որակապես և թե՛
քանակի տեսանկյունից։ Հետևաբար, նման վերլուծություն պահանջելը
կարող է պատճառ դառնալ վարույթի հետաձգմանը մի քանի շաբաթով, անգամ ամիսներով (աշխատանքային ծանրաբեռնվածության բերումով), ուստի արդյունքներն այդքան էլ օգտակար չեն լինի որոշումներ կայացնելու հարցում։ Եթե, մասնավորապես, անչափահասը նման
վերլուծության պատրաստման ընթացքում պետք է մնա մինչդատական կալանքի տակ, ապա նման գործընթացը բացասական հետևանքներ կարող է ունենալ ավելի, քան դրական։
100

Նշենք նաև, որ «Պեկինյան կանոնները» բնորոշում են անչափահասին՝ որպես երեխայի կամ երիտասարդի, ով կատարած հանցանքի
համար կարժանանա մեծահասակների հանդեպ կիրառվող վերաբերմունքից տարբերվող վերաբերմունքի՝ համապատասխան իրավական
համակարգերի համաձայն։

Հայաստանում անչափահասների արդարադատության մասնագիտացված համակարգի բացակայությունը խոչընդոտում է երեխաների
իրավունքների լիարժեք պաշտպանության իրականացմանը։
Հանցագործություն գործած անչափահասի նկատմամբ կարող են կիրառվել ծանր և թեթև պատժաձևեր՝ պայմանավորված տվյալ անչափահասի տարիքով, ինչպես նաև գործած հանցագործության բնույթով։ Յուրաքանչյուր դեպքում առկա են որոշակի կառույցներ, որոնք իրականացնում են տվյալ անչափահասի պատիժը և վերականգնումը (առավել մանրամասն տե՛ս Գծագիր 2)։
Գծագիր 2. ՀՀ անչափահասների արդարադատության համակարգ.
իրականացվող քայլերը

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանն արդեն իսկ կատարել է
առաջին քայլերը՝ ընդունելով երեխաների իրավունքների մասին ռազմա101

վարական ծրագիրը, որը ներառում է որոշակի տարրեր անչափահասների արդարադատության վերաբերյալ, այնուամենայնիվ, այն հիմնական
շեշտը դնում է այլ կարևոր հարցերի վրա` բաց թողնելով անչափահասների արդարադատության համակարգ ստեղծելու անհրաժեշտությունը։
Այս հանգամանքը թերևս պայմանավորված է «խնդրի թեթևությամբ»։ Տեսակետ կա, որ դատապարտվող անչափահասների թիվը ՀՀ–ում առանձնապես տպավորիչ չէ, ուստի հատուկ համակարգ ունենալու անհրաժեշտություն չկա։ Այսպես՝ Երեխայի իրավունքների կոմիտեին ներկայացրած ՀՀ նախնական զեկույցում նշված է, որ «1989 թ. անչափահասների
կողմից կատարված հանցագործությունների թիվն ամենացածրն է՝ ԽՍՀՄ
15 հանրապետությունների համեմատությամբ»։ Անչափահասների կողմից 1989 թ. կատարվել է 243, իսկ 1990 թ.` 256 հանցագործություն։ Երկրորդ զեկույցում ասված է, որ 1997 թ. անչափահասների կողմից կատարվել է 741 հանցագործություն52: Այս փոփոխության հիմնական պատճառը
հետխորհրդային տարիներին կյանքի որակի կտրուկ անկման հետևանքով ծնողական խնամքից ու կրթությունից դուրս մնացած երեխաների
թվի մեծացումն էր53:
Համաձայն ոստիկանության քննչական վարչության կողմից արձանագրված վիճակագրության` անչափահաս իրավախախտների կողմից
կատարվող հանցագործությունների թիվն իր գագաթնակետին է հասել
1997 թ. (424 անչափահաս դատապարտվել է), 1998 թ. կտրուկ նվազել է
(201), ինչն էլ կայուն է մնացել մինչև տասնամյակի ավարտը։ 2009 թ. արձանագրվել է անչափահասների կողմից կատարված 532 հանցագործության դեպք, 2010–ին՝ 534, 2011–ին՝ 527, իսկ 2012 թ. առաջին 6 ամիսների
ընթացքում արձանագրվել է 187 դեպք։
Ոստիկանության տվյալների համաձայն` 2005 թ. ընթացքում կրկնահանցագործություն է կատարել 22 անչափահաս, 2006–ին` 22–ը, 2007–ին`
19–ը, 2008–ին` 13, 2009–ին՝ 19, 2010–ին՝ 14, 2011 թ.՝ 8, իսկ 2012 թ. առաջին
կիսամյակի տվյալներով՝ 0 դեպք։ Անչափահասների կողմից կատարված
կրկնահանցագործությունների մեծ մասը վերաբերում է մարմնական
վնասվածքներին, խուլիգանությանը և կողոպուտներին։

                                                            
52

CRC/C/28/Add.9, para.151. ÎáÙÇï»ÇÝ Ý»ñϳ۳óí³Í »ñÏñáñ¹ ½»ÏáõÛóáõÙ Ù»çμ»ñí³Í ¿ñ
ն»ñùÇÝ ·áñÍ»ñÇ Ý³Ë³ñ³ñáõÃÛ³Ý ïñ³Ù³¹ñ³Í ï»Õ»Ï³ïíáõÃÛáõÝÝ ³ÛÝ Ù³ëÇÝ, áñ
³Ýã³÷³Ñ³ëÝ»ñÇ ÏáÕÙÇó 1989 Ã. ϳï³ñí»É ¿ 243, ÇëÏ 1990 Ã.` 256 ѳÝó³·áñÍáõÃÛáõÝ:
53
§Ð³Û³ëï³ÝáõÙ ³Ýã³÷³Ñ³ëÝ»ñÇ ³ñ¹³ñ³¹³ïáõÃÛ³Ý Ñ³Ù³Ï³ñ·Ç ³é³çÁÝóóÁ¦,
Ø²Î–Ç Ø³ÝÏ³Ï³Ý ÑÇÙݳ¹ñ³Ù, 2010 Ã.: 

102

Համաձայն ՀՀ գլխավոր դատախազության՝ 2011 թ. հուլիսի 1–ի դրությամբ ազատազրկման վայրում են գտնվել 43 անչափահաս (2010 թ. առաջին կիսամյակում՝ 47), որոնցից 1–ը` սպանության, 6–ը դիտավորությամբ
առողջությանը ծանր վնաս պատճառելու, 16–ը՝ ավազակության, 3–ը՝ կողոպուտի, 11–ը՝ գողության մեղադրանքով։
2012 թ. առաջին կիսամյակում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը նվազել է 68–ով կամ 26,7%–ով (2011 թ.
6 ամսում՝ 255), իսկ քրեական պատասխանատվության կանչված անչափահասների թիվը՝ 33–ով (2011 թ. 6 ամսում՝ 217)։
Հանցանք գործած և հատկապես կրկնակի գործած անչափահասների մեծամասնությունն աղքատ և կազմալուծված ընտանիքներից են, իսկ
անչափահասների կողմից հանցագործությունների թվի նվազումն ավելի
շատ կապված է երկրում տնտեսության և սոցիալական պայմանների
ընդհանուր բարելավման։ Հանցագործություն կատարած բոլոր անչափահասներին տրամադրվում է փաստաբանի ծառայություն՝ հաշվի առնելով,
որ երեխաները տեղեկացված չեն իրենց իրավունքներից, և նրանց ծնողները չունեն միջոցներ նմանատիպ ծառայությունների համար։
Փո՞քր է խնդիրը, թե՞ մեծ՝ քննարկումների առարկա է. մի կողմից՝
թվերը շատ մեծ չեն, մյուս կողմից՝ դրանք մարդկային ճակատագրեր են...
և այդ ճակատագրերը շտկելու արդյունավետ ճանապարհը, որը Հայաստանում դեռևս ներդրված չէ։ Խնդիրը միայն այն չէ, որ միջազգային ուղենիշներին և կանոններին երկրում առկա իրավիճակը, մեղմ ասած, չի համապատասխանում, այլ այն, որ նման համակարգ չունենալը թույլ չի տալիս հանցագործությունների սոցիալական արմատները հասկանալ և ըստ
այդմ կիրառել հակազդման, մեղմացման և կանխարգելման սոցիալական
գործոն սոցիալական մոդելներ ու մեխանիզմներ, որոնք ի վերջո կօգնեն
հանրությանը մարդկային կապիտալի առումով կորուստներ չունենալ և
մեծացնել հասարակության ինքնաբավ անդամների թիվը։ ԱԱ համակարգի սոցիալական գինն արդարացված է՝ դրա ներդրման համար պահանջվող ռեսուրսների և ֆինանսական միջոցների համեմատ։ Ահա ինչու ԱԱ
համակարգի ներդրման անհրաժեշտության հարցը խիստ արդիական է
մեր իրականության համար։

103

1.

2.
3.

Հարցեր ստուգման համար
Ինչպիսի՞ հիմնական պարտավորություններ ունի ՀՀ–ն՝ անչափահասների արդարադատության համակարգ ստեղծելու համար.
մեկնաբանե՛ք։
Ինչո՞ւ է կարևոր ՀՀ–ում ԱԱ համակարգ ունենալը, որո՞նք են այս
խնդրի արդիականության պատճառները։
Որո՞նք են ՀՀ ԱԱ համակարգում հիմնական բացերը։ Հիմնավորե՛ք Ձեր պատասխանը՝ օգտվելով ներդիր 1–ից։

Ներդիր 1. Լրացուցիչ նյութ ընթերցանության համար
Հատված «Անչափահասների գործերով դատավարությունների դիտարկում» հաշվետվությունից։ Ամբողջական հաշվետվությունը տե՛ս
http։//www.osce.org/hy/yerevan/84568
Առաջարկություններն առավել մանրամասն տե՛ս Հավելվածներ.
Գլուխ 2–ի 2.4 բաժնում։

Ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխանող երեխայակենտրոն, անչափահասների վերականգնողական արդարադատության զարգացած համակարգ։

Նախատեսել այլընտրանքային համայնքային միջոցներ՝ արդարադատության պաշտոնական ընթացակարգերի փոխարեն (ներառյալ
մեդիացիա և քրեական պատասխանատվության այլընտրանքային
միջոցներով փոխարինում՝ հստակեցնելով այս առումով ոստիկանության, քննիչների, դատախազների և դատարանների դերը)։

Ստեղծել իրավական և դատավարական նոր ընթացակարգեր՝
ուղղված անչափահասներին կառուցողական ինտեգրմանը հասարակությանը, այլ ոչ թե հանցագործությունների բացահայտմանը և
պատժիչ քաղաքականությանը։

Կրճատել կալանավորման՝ որպես խափանման միջոցի, ինչպես
նաև ազատազրկման ձևով նշանակված պատժի չափից ավելի օգտագործումը և տևողությունը՝ քննարկելով նաև նոր այլընտրանքային միջոցների ստեղծումը։

Մասնագիտացնել անչափահասների գործերը քննող դատավորներին, դատախազներին, քննիչներին, ոստիկանության աշխատակիցներին և հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբաններին։

Գաղտնիության պահպանման պարտականություն դնել այն բոլոր
104


անձանց վրա (դատավորներ, ոստիկանության աշխատակիցներ,
քննիչներ, պաշտպաններ, վկաներ, դատապարտյալներ և այլք), ովքեր ներգրավված են անչափահաս մեղադրյալի մասնակցությամբ
գործերում։
Մինչև 18 տարեկանը կատարած հանցանքի առնչությամբ դատվածության վերաբերյալ բոլոր գրանցումները վերացնել։
Դատական քննությունները վարել անչափահասներին հարմարեցված պայմաններում՝ նրանց նկատմամբ կոպիտ վերաբերմունք
չցուցաբերելով և տրավմայի չենթարկելով։
Կիրառել անչափահասների համար հատուկ վերաբերմունք պահանջող ընթացակարգեր՝ ներառյալ անչափահասների կարիքներին հարմարեցված դատարանային պայմաններ։
Դատավարության ընթացքում պատշաճ ձևով վերաբերվել անչափահասի տարիքին, մտավոր ունակություններին, ֆիզիկական վիճակին և էմոցիոնալ կայունությանը։
Հաշվի առնելով ամբաստանյալների կրթական մակարդակի և հոգեբանահուզական վիճակի կարևորությունը՝ մեղադրանքը ներկայացնել հնարավորինս պարզ լեզվով, որը հասկանալի կլինի անչափահասներին։
Մեծ ուշադրություն դարձնել անչափահասի տարիքային առանձնահատկություներին և ներկա մտավոր ու էմոցիոնալ վիճակին և
նախնական զրույցի ընթացքում հնարավորինս երկար զրուցել անչափահասի հետ։
Ուշադրություն դարձնել անչափահասի սոցիալական շրջապատին, արժեքներին և կրթությանը, որոնք գործի քննությունից հետո
անչափահասի` հասարակությանը հարմարման և վերաինտեգրման գործընթացները պայմանավորող ամենակարևոր գործոններն
են։
Անչափահաս ամբաստանյալի, վկայի կամ տուժողի հարցաքննության ժամանակ խստագույնս հաշվի առնել նրանց առկա հոգեվիճակը, տարիքային առանձնահատկությունները, խոսքի և ընկալման արագությունը, տեմպը։ Հարցերը ձևակերպել նրանց բառապաշարին և խոսքի զարգացածությանը համահունչ, պատասխաններն ակնկալել` հաշվի առնելով նրանց խոսքի և ընկալման տեմպը։

105

Գլուխ 3.
Անչափահասների արդարադատության հայեցակարգի
արտացոլումը ՀՀ օրենքներում և պրակտիկայում.
առանձնահատկություններ անչափահասների մասո՞վ,
թե՞ ԱԱ համակարգ
3.1. Անչափահասների գործերով վարույթի առանձնահատկությունները
Քրեական դատավարությունը մի բարդ ընթացակարգ է, որը կարող է
ուղեկցվել անձի որոշակի իրավունքների և ազատությունների սահմանափակմամբ։ Բնականաբար, քրեական գործերի քննության ընթացքում
իրականացվում են այնպիսի գործողություններ, կամ կայացվում են այնպիսի որոշումներ, որոնք այս կամ այն կերպ կարող են առնչվել մարդու
սահմանադրական իրավունքների սահմանափակման խնդրին: Այս
առումով հատկապես կարևոր է ունենալ իրավական երաշխիքների կենսունակ և գործուն համակարգ, որը հնարավորինս կապահովագրի նման
դեպքերում հավանական չարաշահումներից։ Ինչ վերաբերում է անչափահասներին, ապա նրանք՝ որպես խոցելի խումբ, առավել ևս կարիք
ունեն նման երաշխիքների։
Անչափահասների արդարադատության բոլոր փուլերից ձերբակալման և դրան անմիջապես հաջորդող կալանավորման ընթացքում է, որ
մեղադրվող անչափահասը կարող է խոշտանգումների կամ այլ դաժան
վերաբերմունքի զոհ դառնալ։ Չնայած մեր երկրում անչափահաս աղջիկների ձերբակալման կամ կալանավորման պրակտիկան խիստ հազվադեպ է, այնուամենայնիվ, միջազգային փորձը ցույց է տալիս, որ հատկապես աղջիկներն առավել խոցելի են ձերբակալման և հարցաքննության
ընթացքում սեռական ոտնձգությունների և չարաշահումների նկատմամբ։
Նաև այս փուլում է ավելի հավանական, որ անչափահասը զրկվի այն անձանց ներկայությունից (ծնողներ, սոցիալական աշխատողներ, օրինական ներկայացուցիչներ), որոնք արդյունավետ կերպով նրան կարող են
պաշտպանել նման գործողություններից։ Այսօր կան շատ երկրներ, որտեղ տեղի են ունենում անչափահասների նկատմամբ ոտնձգություններ
ձերբակալման և կալանավորման ընթացքում։ Այդ իսկ պատճառով խիստ
անհրաժեշտ է օրենքով առավելագույն երաշխիքներ ապահովել, որպեսզի բացառվեն անչափահաս իրավախախտների իրավունքների, ազատու106

թյունների, արժանապատվության ոտնահարման դեպքերը։ Չնայած
պետք է նշել, որ զուտ իրավական կարգավորումներն այս հարցը չեն լուծի, քանի որ օրենսդրության մեջ որոշակի երաշխիքներ այս ուղղությամբ
սահմանելը չի ապահովագրում անչափահասներին նրանց իրավունքների ոտնահարման դեպքերից։

1996 թ. հունվարին Թուրքիայի Մենիսա քաղաքում միջնակարգ
դպրոցի մի խումբ աշակերտներ, ովքեր մեղադրվում էին մի արգելված
կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ, սակայն վերջում անմեղ ճանաչվեցին, ոստիկանության տեղամասում պահվեցին 11 օր և
ենթարկվեցին խոշտանգումների։ Պառլամենտի անդամներից մեկը
տեսել էր նրանց ոստիկանատան հատակին պառկած և աչքերը փակած։ Բժշկական հաշվետվությունները հաստատեցին խոշտանգումների գործադրման փաստը։ Նույն աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայում խոշտանգումների տարածվածության պատճառ
հանդիսացող գործոններն են ոստիկանության կալանքի տակ մնալու
երկար ժամանակահատվածը և կալանքի ենթարկվածներին հաղորդակցությունից զրկելը` գրեթե անհնարին դարձնելով նրանց հաղորդակցվելն իրավապաշտպանների կամ ընտանիքի անդամների հետ։
Նման փաստեր են հայտնաբերվել նաև Պակիստանի Լահուր քաղաքում կատարված ուսումնասիրությունների ընթացքում, որտեղ նշվում
է, որ երկար ժամկետներով ոստիկանական կալանքի տակ գտնվող 50
երեխաներից 39–ը ենթարկվել են ոստիկանության դաժան վերաբերմունքի կամ խոշտանգումների։
Այլ հարց է, որ որոշ պրակտիկ աշխատողների և տեսաբանների
կարծիքով՝ այդ երաշխիքները, որոշ դեպքերում՝ նաև տարբերակված մոտեցումը, բավարար չեն լիովին ապահովելու անչափահասների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը քրեական դատավարության ընթացքում։ Միանշանակ է այն, որ անչափահասի հարցաքննության, նրա նկատմամբ որոշակի խափանման միջոցներ կիրառելու, նրան
որոշակի տեսակի քննչական գործողություններում ներգրավելու կամ
նրան իր իրավունքները և պարտականությունները բացատրելու հարցում անհրաժեշտ է որոշակի տարբերակում։ Սակայն զուտ օրենսդրական մակարդակում այդ տարբերակումը բավարար չէ։ Անչափահասի
հետ աշխատող պաշտոնատար անձը, լինի հետաքննություն իրականաց107

նող անձ, քննիչ կամ դատավոր, պետք է տիրապետի որոշակի հմտությունների՝ կապված անչափահասների առանձնահատկությունների հետ,
անցած լինի որոշակի պատրաստվածություն, քանի որ առաջին հայացքից չնչին թվացող ցանկացած մանրուք հետագայում անչափահասի
կյանքում կարող է հանգեցնել լուրջ հոգեբանական կամ այլ տեսակի
խնդիրների։
ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն առանձին գլխով փորձ է
արել կարգավորելու անչափահասների գործերով վարույթի առանձնահատկությունները։ Իրականում այդ գլխում զետեղված են հիմնականում
ընդհանուր բնույթի կանոններ, որոնք ապահովում են ընդամենը մակերեսային կարգավորում, այնինչ այստեղ անհրաժեշտ էր առավել խոր և
մանրակրկիտ կարգավորել բոլոր այն առանձնահատկությունները,
որոնք կարող են առկա լինել անչափահասների մասնակցությամբ վարույթների ժամանակ։ Նշված գլխի կանոնները տարածվում են հանցանքը
կատարելու պահին 18 տարին չլրացած անձանց վրա, այսինքն՝ նույնիսկ,
եթե անձը հանցանքը կատարելուց հետո դարձել է չափահաս, միևնույնն
է, նրա նկատմամբ գործը կքննվի այս գլխի կանոններով, քանի որ հանցանքը կատարելու պահին նա եղել է անչափահաս։
Օրենքը սահմանում է երեք լրացուցիչ հանգամանքներ, որոնք, ի
թիվս այլ հանգամանքների, պարտադիր պետք է հաշվի առնվեն անչափահասների մասնակցությամբ գործեր քննելիս։ Դրանք են՝

տարիք (ծննդյան օր, ամիս, տարեթիվ),

կյանքի և դաստիարակության պայմաններ,

առողջության և ընդհանուր զարգացման վիճակ։
Բնականաբար, անձի տարիքը պարզելու առաջին պատճառը հանցանքը կատարելու պահին նրա անչափահաս լինելու փաստի հաստատումն է։ Չի կարելի ասել, թե մնացած գործերով անձի տարիքը չի
պարզվում, սակայն անչափահասների դեպքում այն պետք է պարզվի առաջնահերթ, նույնիսկ, եթե բացակայում են համապատասխան փաստաթղթերը՝ ծննդյան վկայականը, անձնագիրը։ Նման դեպքերում անձի
տարիքը կարող է որոշվել համապատասխան փորձաքննություն նշանակելու միջոցով։
Կյանքի և դաստիարակության պայմանները պարզվում են՝ վեր հանելու համար անչափահասի կողմից հանցագործության կատարման
պատճառները, մասնավորապես՝ ընտանեկան դրությունը, ծնողների
կրիմինոգեն վարքագիծը և դրա հնարավոր ազդեցությունն անչափահասի վրա, նրա արժեքային համակարգը, զգայական կապերն ընտանիքի
108

անդամների միջև, նշանակալից (ռեֆերենտային) խմբերի ազդեցությունն
անչափահասի վարքագծի վրա, սոցիալական և հոգեբանական գործոնները, որոնք կարող են բերել հանցավոր վարքագծի։ Ի վերջո, այս բոլոր
հանգամանքները կարող են էական նշանակություն ունենալ պատժի չափի կամ տեսակի վերաբերյալ վճիռ ընդունելիս։
Առողջության և ընդհանուր զարգացման վիճակն ուսումնասիրվում
է, որպեսզի բացահայտվի, թե արդյոք անչափահասի մոտ առկա չէ քրեական պատժի հետ անհամատեղելի՝ անմեղսունակությունը չբացառող հոգեկան որևէ հիվանդություն։ Այն օգնում է հասկանալ, թե արդյոք անչափահասը չի տառապում ՀՀ քրեական օրենագրքի 24–րդ հոդվածով նախատեսված հիվանդությամբ, համաձայն որի, եթե անձը հասել է նշված
հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված տարիքի, սակայն
մտավոր զարգացման մեջ հետ մնալու հետևանքով ընդունակ չի եղել ամբողջ չափով գիտակցել իր արարքի բնույթն ու նշանակությունը կամ ղեկավարել դա, ապա նա ենթակա չէ քրեական պատասխանատվության։
Այլ կերպ ասած՝ պարզել, թե արդյոք անչափահասի մոտ չկա մտավոր հետամնացություն։
Հաջորդ առանձնահատկությունը կապված է կալանավորման հետ, և
նախատեսված է, որ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարելու
մեջ մեղադրվելու դեպքում անչափահասի նկատմամբ կալանավորումը՝
որպես խափանման միջոց չի կարող կիրառվել։ Այսինքն՝ այս դեպքում ևս
օրենսդիրը ցուցաբերում է արտոնյալ մոտեցում, սակայն պետք է նշել, որ
այժմ արդիական է ոչ միայն անչափահասներին, այլև բոլորին ոչ մեծ
ծանրության հանցանք կատարելու դեպքում չկալանավորելու հարցը,
ուստի առավել հումանիստական և համաչափ կլիներ անչափահասին
չկալանավորել նաև միջին ծանրության հանցանք կատարելու դեպքում։

1.
2.

Հարցեր ստուգման համար
Որո՞նք են անչափահասի հետ աշխատող պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ հմտությունները։
Որո՞նք են այն հիմնական հանգամանքները, որոնք պետք է հաշվի առնվեն անչափահասների մասնակցությամբ գործեր քննելիս։ Մեկնաբանե՛ք, թե ինչու են դրանք հատկապես կարևոր։

109

3.2. Անչափահասների գործերով վարույթի նախաքննության
և դատավարության փուլերը
Քրեական դատավարությունում անչափահասը կարող է հանդես
գալ տարբեր սուբյեկտների «դերում». կարող է լինել վկա, տուժող, մեղադրյալ և այլն, հետևաբար, խնդիրը կայանում է նրանում, որ անկախ անչափահասի դերից՝ համապատասխան իրավական կառուցակարգերը կարողանան ապահովել նրա համար անվտանգ և անվնաս քրեական դատավարություն։
Այս մոտեցումներն իրենց արտացոլումն են գտել ոչ միայն մեր քրեադատավարական օրենսդրության մեջ, այլ նաև շատ միջազգային իրավական փաստաթղթերում, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը։ Դրանք սահմանում են որոշակի չափանիշներ, սկզբունքներ,
որոնք միտված են անչափահասների իրավունքների պաշտպանությանը
քրեական դատավարության ընթացքում։
Օրինական ներկայացուցիչների ներգրավման խնդիրը
Մինչդատական վարույթին անչափահասի մասնակցությունը քիչ թե
շատ կարգավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։ Նախ՝
օրենսգիրքը նախատեսել է օրինական ներկայացուցիչների ինստիտուտը, և դատավարության մասնակցող որոշակի սուբյեկտների դեպքում
հնարավորություն է ստեղծվում օրինական ներկայացուցչի ներգրավվածության համար, մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության
օրենսգիրքը տարբեր հոդվածներով սահմանում է, որ տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի անչափահաս լինելու դեպքում նրանց իրավունքներն օրենքով սահմանված կարգով իրականացվում են օրինական ներկայացուցիչների միջոցով։ Այս դրույթների նպատակը գործունակության ոչ ամբողջական ծավալ ունեցող անձանց (իսկ
անչափահասները հենց այդպիսի անձինք են) իրավունքների և պարտականությունների իրականացման երաշխիքներ ապահովելն է, քանի որ
մասնակի գործունակ անձը չի կարող իր ինքնուրույն գործողություններով ամբողջությամբ իրականացնել սեփական իրավունքներն ու պարտականությունները։ Ասվածը թերևս վերաբերում է դատավարական բոլոր իրավունքներին և պարտականություններին։
ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն առանձին անդրադառնում է նաև անչափահաս վկայի օրինական ներկայացուցիչներին։ Ի
տարբերություն մյուս սուբյեկտների՝ վկայի դեպքում կա որոշակի
110

առանձնահատկություն՝ տարիքը։ Վկայի դեպքում օրինական ներկայացուցիչներն ունեն դատավարական լիարժեք իրավունքներ միայն այն
դեպքում, երբ չի լրացել վկայի 14 տարին։ 14 տարեկանից մեծ վկայի օրինական ներկայացուցիչը կարող է մասնակցել քննչական գործողություններին կամ ուղեկցել վկային միայն վարույթն իրականացնող մարմնի
թույլտվությամբ։ Այսինքն՝ 14–18 տարեկան վկայի դեպքում արդեն վարույթն իրականացնող անձն է որոշում օրինական ներկայացուցչի միջոցով դատավարությանը մասնակցելու վկայի իրավունքը։ Օրենսգիրքը չի
նշում այն չափանիշները, որոնք կարող են հիմք հանդիսանալ նման
թույլտվություն տալու կամ չտալու համար։ Սա, իհարկե, պրակտիկայում
կարող է հանգեցնել որոշակի չարաշահումների։

Հոդված 76.
Տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի,
մեղադրյալի օրինական ներկայացուցիչները.
1. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի
օրինական ներկայացուցիչներ են համարվում նրանց ծնողները, որդեգրողները, խնամակալները կամ հոգաբարձուները, որոնք քրեական
գործով վարույթի ընթացքում ներկայացնում են դատավարության համապատասխան անչափահաս կամ անգործունակ մասնակցի օրինական շահերը։ Օրինական ներկայացուցիչ չունենալու դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը տուժողի, կասկածյալի կամ
մեղադրյալի օրինական ներկայացուցիչ է նշանակում խնամակալության և հոգաբարձության մարմնին։
2. Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատարանն իրենց որոշմամբ թույլատրում են քրեական գործով վարույթին՝
որպես համապատասխան տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչներ մասնակցել
նրանցից յուրաքանչյուրի ծնողներից, որդեգրողներից, խնամակալներից կամ հոգաբարձուներից մեկին։ Ընդ որում՝ որպես օրինական ներկայացուցիչ պետք է թույլատրվի մասնակցել այն ծնողին, որդեգրողին,
խնամակալին կամ հոգաբարձուին, որի թեկնածությունն իր համաձայնության առկայության դեպքում պաշտպանում են մյուս բոլոր օրինական ներկայացուցիչները։ Հակառակ դեպքում քրեական գործով վարույթին որպես օրինական ներկայացուցիչ մասնակցող անձին ընտրում է դատախազը կամ դատարանը։

111

Օրենսգիրքը սպառիչ կերպով թվարկում է անչափահաս վկայի օրինական ներկայացուցչի իրավունքները և պարտականությունները դատավարության ընթացքում։ Դրանք են.
1. Մասնակցելով քննչական կամ այլ դատավարական գործողությանը` վկայի օրինական ներկայացուցիչն իրավունք ունի`
1) հարուցել միջնորդություններ.
2) առարկել քրեական գործով վարույթն իրականացնող մարմինների
գործողությունների դեմ և պահանջել իր առարկությունները մտցնել
քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ.
3) առարկել դատական նիստը նախագահողի գործողությունների դեմ.
4) ծանոթանալ քննչական և այլ դատավարական գործողությունների
արձանագրություններին, որոնց ինքը մասնակցել է մինչդատական
վարույթի ընթացքում, և դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, քննչական և այլ դատավարական գործողությանը մասնակցելու, դատարանի նիստին ներկա գտնվելու դեպքում պահանջել
նշված գործողության կամ դատարանի նիստի արձանագրության
մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր
կարծիքով, պետք է նշվեն։
2. Քննչական կամ այլ դատավարական գործողությանը մասնակցելիս վկայի օրինական ներկայացուցիչը պարտավոր է`
1) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի օրինական կարգադրություններին.
2) դատական նիստի ժամանակ պահպանել կարգուկանոն։
Պաշտպանի ներգրավվածության խնդիրը
Բացի օրինական ներկայացուցչի ներգրավման պահանջից, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը պարունակում է դրույթ՝ համաձայն
որի կասկածյալի կամ մեղադրյալի անչափահաս լինելու դեպքում պաշտպանի մասնակցությունը պարտադիր է։ Այսինքն՝ այս դեպքում նույն անչափահասի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից պաշտպանից
հրաժարվելու վերաբերյալ ցանկացած հայտարարություն չի կարող լինել
իրավաչափ, և պաշտպանից հրաժարվելուն ուղղված ցանկացած գործողություն որևէ հետևանք չի ունենա։ Եթե անձը չունենա պաշտպան, ապա
հանրային գրասենյակի միջոցով նրան կտրամադրվի անվճար պաշտպան։

112

Անչափահաս կասկածյալի կամ մեղադրյալի դեպքում պաշտպանի
մասնակցությունը պարտադիր է։
Այստեղ կարևոր է նկատի ունենալ մի հանգամանք. համաձայն ՀՀ
քրեական դատավարության օրենսգրքի՝ պաշտպանի պարտադիր մասնակցությունը նախատեսված է, երբ հանցանքը կատարելու պահին անձը
եղել է անչափահաս։ Ասվածը նշանակում է, որ եթե նույնիսկ հանցանքը
կատարելուց հետո դատավարության ընթացքում անձը դարձել է չափահաս, միևնույնն է, նրա մասնակցությամբ քննվող գործերով պաշտպանի
մասնակցությունը պարտադիր է։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անչափահասները հանդիսանում են խոցելի խումբ, ինչպես նաև այն, որ նրանց կողմից հանցագործություն կատարելու հարցում, պատկերավոր ասած, իրենց մեղքի մեծ բաժինն ունեն նաև հասարակությունը, պետությունը, ընտանիքը, շրջապատը և այլ սոցիալական սուբյեկտներ՝ ՀՀ քրեական օրենսգիրքն անչափահասների նկատմամբ դրսևորում է տարբերակված, «արտոնյալ» մոտեցում, այլ խոսքով՝ հաշվի են առնվում առանձնահատկությունները։
Տարիքի գործոնը
Համաձայն ՀՀ քրեական օրենասգրի 24–րդ հոդվածի 1–ին մասի՝ քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում 16 տարին լրացել է նախքան հանցանք կատարելը։ Ասվածը նշանակում է, որ 16 տարեկանից ցածր տարիք ունեցող անձինք, բացառությամբ նույն հոդվածի 24–
րդ հոդվածի 2–րդ մասում նշված հանցագործություններ կատարելու
դեպքերի, չեն կարող կրել քրեական պատասխանատվություն իրենց կողմից կատարված հանրորեն վտանգավոր արարքի համար։ Ընդ որում՝
հարկ է նշել այն հանգամանքը, որ ասվածը վերաբերում է հանցանք կատարելու տարիքին, այլ ոչ թե քրեական պատասխանատվության ենթարկելու ժամանակ անձի տարիքին։ Այսինքն, եթե նույնիսկ անձը մեծ է 16
տարեկանից, սակայն հանցանքը կատարելու ժամանակ նրա 16 տարին
դեռ չէր լրացել, նա, միևնույնն է, ենթակա չէ քրեական պատասխանատվության։

Նման դեպքերում իրավաբաններն ասում են, որ բացակայում է
հանցագործության սուբյեկտը, որը հանցագործության, ինչպես նաև
հանցակազմի պարտադիր տարր է։
Հանցագործության սուբյեկտը (հանցանք կատարող անձը) ունի երեք պարտադիր հատկանիշ.

113

ա) Նա պետք է լինի ֆիզիկական անձ (իրավաբանական անձինք՝
ընկերությունները, կազմակերպությունները և այլն, չեն կարող կրել
քրեական պատասխանատվություն):
բ) Նա պետք է լինի մեղսունակ, այսինքն՝ կարողանա գիտակցել
իր գործողությունների հանրային վտանգավորությունը և ղեկավարել
դրանք:
գ) Պետք է հասած լինի քրեական օրենքով սահմանված տարիքի,
որը, ինչպես վերը նշվեց, 16 տարեկանն է։
Այս երեք հատկանիշներից ցանկացածի բացակայությունը վկայում է հանցագործության սուբյեկտի բացակայության մասին։ Տես
Գծագիր 3:

Գծագիր 3. Հանցակազմի տարրերը

Հանցակազմ

Օբյեկտ
Հանցակազմ

Սուբյեկտ

Օբյեկտիվ
կողմ

Ֆիզիկական անձ

Սուբյեկտիվ
կողմ

Մեղսունակ անձ

Որոշակի
տարիքի

Այսինքն, եթե հանրորեն վտանգավոր արարք կատարած անձը 13
տարեկան է, ապա տվյալ դեպքում բացակայում է հանցակազմը, քանի որ
չկա հանցագործության սուբյեկտի պարտադիր հատկանիշ տարիքը54:

                                                            
54

 ²Û¹ ѳïϳÝÇßÇ μ³ó³Ï³ÛáõÃÛáõÝÁ ѳݷ»óÝáõÙ ¿ ݳ¨ ëáõμÛ»ÏïÇ μ³ó³Ï³ÛáõÃÛ³ÝÁ, ù³ÝÇ
áñ ëáõμÛ»ÏïÇ ï³ññ»ñÁ å³ñï³¹Çñ »Ý: ¸ñ³ÝóÇó ûÏáõ½ Ù»ÏÇ μ³ó³Ï³ÛáõÃÛáõÝÁ ѳݷ»óÝáõÙ ¿
ëáõμÛ»ÏïÇ μ³ó³Ï³ÛáõÃÛ³Ý, ¨ ѻ勉μ³ñ ݳ¨ ãϳ ѳÝó³·áñÍáõÃÛáõÝÁ, ù³ÝÇ áñ ëáõμÛ»ÏïÝ Çñ

114

Քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքը տարբեր
երկրներում տարբեր է55: Այն տարբերակվում է նաև նմանատիպ իրավական համակարգեր ունեցող պետություններում։ Դա պայմանավորված է
կոնկրետ պետության պատմական, մշակութային, կրոնական առանձնահատկություններով կամ սովորույթներով։ Պետք է նշել, որ քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքի հարցը միայն իրավաբանական խնդիր չէ, այն նաև հանդիսացել է հոգեբանների, սոցիոլոգների, փիլիսոփաների, կենսաբանների ուսումնասիրության առարկա։
Ամբողջ խնդիրն այստեղ կայանում է նրանում, որ պետք է որոշել, թե
որ տարիքից է անձը սկսում հասկանալ իր գործողությունների նշանակությունը, այլ կերպ ասած՝ որ տարիքից է անձը գիտակցում, որ ինքը կատարում է հանրորեն վտանգավոր արարք՝ հանցագործություն, ընդ
որում՝ այստեղ ամենևին պարտադիր չէ, որ անձը գիտակցի իր կողմից
կատարվող հանցանքի համար նախատեսված պատժի չափը կամ իմանա այն հոդվածը, որով նախատեսված է այդ հանցանքը։ Բավական է միայն, որ անձն ընդհանուր գծերով պատկերացնի, որ իր կողմից կատարվող արարքը հանցագործություն է՝ մերժելի, պարսավելի, հակաբարոյական կամ հակաիրավական արարք։ Իսկ ուսումնասիրությունները ցույց
են տվել, որ, որպես կանոն, անձը լիարժեք այդ հանգամանքը գիտակցում
է 16 տարեկանում, իսկ որոշ դեպքերում՝ 14 տարեկանում։ Բնական է՝
անհատական մակարդակում անձը կարող է նաև գիտակցել դա ավելի
շուտ կամ ավելի ուշ։ Օրենքը չի կարող ցույց տալ տարբերակված մոտեցում և սահմանել է մի տարիք, որն իր էությամբ միջին տարիք է մտավոր
զարգացման նորմալ մակարդակ ունեցող անձի համար56:
Ինչպես վերը նշվեց, կան հանցագործություններ, որոնց համար քրեական պատասխանատվության տարիքը սահմանված է 14 տարեկանը,
այդ հանցագործությունները թվարկված են ՀՀ քրեական օրենսգրքի 24–րդ
հոդվածի 2–րդ մասում, որի համաձայն այն անձինք, որոնց տասնչորս
տարին լրացել է մինչև հանցանք կատարելը, ենթակա են քրեական պա-

                                                                                                                                         
Ñ»ñÃÇÝ Ñ³Ý¹ÇսաÝáõÙ ¿ ѳÝó³Ï³½ÙÇ å³ñï³¹Çñ ï³ññ. ãϳ ëáõμÛ»Ïï, ãϳ ѳÝó³Ï³½Ù: âϳ
ѳÝó³Ï³½Ùª ѳÝñáñ»Ý íï³Ý·³íáñ ³ñ³ñùÁ ãÇ Ï³ñáÕ Ñ³Ù³ñí»É ѳÝó³·áñÍáõÃÛáõÝ:
55
  ²ÝÓÇÝ ùñ»³Ï³Ý å³ï³ë˳ݳïíáõÃÛ³Ý »ÝóñÏ»Éáõ ï³ñÇùÁ ï³ñμ»ñ »ñÏñÝ»ñáõÙ.
²Øܪ 16 ï³ñ»Ï³ÝÇó, üñ³Ýëdzª 13 ï³ñ»Ï³ÝÇó, ¶»ñÙ³Ýdzª 14 ï³ñ»Ï³ÝÇó, Ö³åáÝdzª 14
ï³ñ»Ï³ÝÇó, Ø»Í ´ñÇï³Ýdzª 10–17 ï³ñ»Ï³ÝÇó (Áëï ï³ñμ»ñ ѳÝó³·áñÍáõÃÛáõÝÝ»ñÇ),
Æéɳݹdzª 7 ï³ñ»Ï³ÝÇó, üÇÝɳݹdzª 15 ï³ñ»Ï³ÝÇó, èáõë³ëï³Ýª 16 ï³ñ»Ï³ÝÇó (áñáß
ѳÝó³·áñÍáõÃÛáõÝÝ»ñÇ ¹»åùáõÙª 14 ï³ñ»Ï³ÝÇó):
56
ÆѳñÏ», ûñ»ÝùÁ ë³ÑÙ³ÝáõÙ ¿ ݳ¨ Ùï³íáñ Ñ»ï³ÙݳóáõÃÛ³Ý ¹»åùáõÙ å³ï³ë˳ݳ‐
ïíáõÃÛ³Ý ³é³í»É μ³ñÓñ ï³ñÇù, ë³Ï³ÛÝ ¹³ ³í»ÉÇ ßáõï μ³ó³éáõÃÛáõÝ ¿, ù³Ý ûñÇݳã³÷áõ‐
ÃÛáõÝ:

115

տասխանատվության՝ սպանության, դիտավորությամբ առողջությանը
ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, մարդուն առևանգելու,
բռնաբարության, սեռական բնույթի բռնի գործողությունների, ավազակության, գողության, կողոպուտի, շորթման, առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար
տիրանալու, ծանրացուցիչ հանգամանքներում գույքը դիտավորությամբ
ոչնչացնելու կամ վնասելու, զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ
պայթուցիկ սարքեր հափշտակելու կամ շորթելու, թմրամիջոցներ կամ
հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր հափշտակելու կամ շորթելու,
տրանսպորտային միջոցները կամ հաղորդակցության ուղիները փչացնելու, խուլիգանության համար։
Այսինքն՝ նշված հանցագործությունների համար նախատեսված է
քրեական պատասխանատվության ենթարկելու առավել վաղ տարիք՝ 14
տարեկան։ Ընդ որում՝ հատկանշական է այն հանգամանքը, որ վերը
նշված հանցագործությունների համար առավել վաղ տարիք սահմանելն
ամենևին պայմանավորված չէ այդ հանցագործությունների ծանրության
աստիճանով։ Ինչպես ցույց է տալիս այդ հանցագործությունների ցանկի
ուսումնասիրությունը, այնտեղ կան ծանրության տարբեր աստիճանի
հանցագործություններ, օրինակ՝ սպանություն (առանձնապես ծանր
հանցագործություն) և առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային
կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալ (ոչ մեծ
ծանրության հանցանք)։ Ասվածը նշանակում է, որ նշված հանցագործությունների համար քրեական պատասխանատվության տարիք սահմանելու համար հիմք է ընդունվել ոչ թե արարքի ծանրության աստիճանը, այլ
այն, որ անձը, որպես կանոն, նման հանցանքների հանրային վտանգավորությունը գիտակցում է ավելի վաղ տարիքում։ Այլ հարց է, որ այդպիսի
հանցագործությունները հիմնականում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններն են։ Դա, իհարկե, հոգեբանական և կրիմինոլոգիական որոշակի ուսումնասիրությունների արդյունք է։ Միևնույն ժամանակ,
օրենքը նաև հակառակ ուղղությունից է մոտեցել հարցին և սահմանել է
դրույթ, համաձայն որի, եթե անձը հասել է հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված տարիքի (այսինքն՝ 16, իսկ որոշ դեպքերում՝
14 տարեկանի), սակայն մտավոր զարգացման մեջ հետ մնալու հետևանքով ընդունակ չի եղել ամբողջ չափով գիտակցել իր արարքի բնույթն ու
նշանակությունը, ապա նա ենթակա չէ քրեական պատասխանատվության։ Այս մոտեցման տեսական հիմնավորումը կապված է «ֆունկցիոնալ
գրագիտության» բրիտանական ասացվածքի հետ. «Աշխատավայրում և
116

ընդհանրապես հասարակության մեջ գործելու համար կարդալու, գրելու
և խոսելու կարողության անհրաժեշտ մակարդակ»57: Այս սահմանումը
հատկապես օգտակար է միջազգային համատեքստում, քանի որ այն
հիմնված չէ բացարձակ կամ ընդհանուր չափանիշների վրա։ Մայրենի
լեզվով արդյունավետ հաղորդակցվելու կարողությունը համարվում է սոցիալական ինտեգրման կարևոր առաջնայնություն։ «Ֆունկցիոնալ գրագիտության» հասկացությունն այն մակարդակն է, որը պահանջվում է հասարակության մեջ արդյունավետ գործելու համար։ Սա նշանակում է, որ
պահանջվող գրագիտության մակարդակը կախված է հասարակության
բարդությունից ու առաջադիմության մակարդակից։ Կենտրոնական և
Արևելյան Եվրոպայի անչափահասներից պահանջվող ֆունկցիոնալ գրագիտության մակարդակը հնարավոր է՝ ավելի ցածր լինի, քան Արևմտյան
Եվրոպայի անչափահասներից պահանջվողը։ Հետևաբար, սահմանումը
համապատասխանում է ողջ տարածաշրջանին, մասնավորապես կրթական մակարդակի պակասի և էթնիկ մեկուսացման պատճառով նորմալ
սոցիալական ընտրություններից ու հնարավորություններից զրկվածների
համար։
Սահմանումը նաև հնարավորություն է տալիս իրավապահ գործակալությունների ուսուցանողներին խուսափել «գրագետ» և «անգրագետ»
տերմինների ոչ օգտակար և կամայական օգտագործումից։ Արևմտյան
Եվրոպայում համեմատաբար քիչ մարդիկ կան, որոնց կարելի է անվանել
բացարձակ անգրագետ, և հավանաբար նույն պատկերն է արևելքում։ Այնուամենայնիվ, կան մեծ թվով անչափահասներ, որոնց հմտությունները
չեն բավարարում արդյունավետ գործելուն։ Հավանական է, որ անչափահաս կալանավորների և հատուկ հաստատություններում գտնվողների
մեծ մասը չի ունենա բավարար գրագիտություն համայնք վերադառնալիս
արդյունավետ գործելու համար։ Այլընտրանքներից զրկված լինելու և
չբավարարված կարիքներից դրդված՝ նրանք գողությունը կամ անգամ
բռնությունը կարող են համարել ռացիոնալ ընտրություններ։ Ֆունկցիոնալ գրագիտության մակարդակի բարձրացումը նոր հնարավորություններ է ստեղծում և շոշափելիորեն նվազեցնում է ռեցիդիվը։

Դատվածության մարումը
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի՝ ազատազրկման հետ չկապված
պատիժների դեպքում անչափահասի դատվածությունը մարվում է պատիժը կրելուց անմիջապես հետո, այն դեպքում, երբ չափահասների հա-

                                                            
57

ØdzóÛ³É Â³·³íáñáõÃÛ³Ý ÐÇÙÝ³Ï³Ý ÑÙïáõÃÛáõÝÝ»ñÇ ë³ÑÙ³ÝáõÙ:

117

մար սահմանված է մեկ տարի ժամկետ։ Միջին ծանրության հանցագործության դեպքում անչափահասների դատվածությունը մարվում է մեկ
տարի հետո, իսկ չափահասներինը` 3 տարի հետո, ծանր հանցագործության դեպքում, անչափահասներինը` 3 տարի հետո, իսկ չափահասներինը` 5 տարի հետո, առանձնապես ծանր հանցագործության դեպքում անչափահասներինը` 5 տարի հետո, իսկ չափահասներինը` 8 տարի հետո։
Ընդ որում՝ այստեղ առկա է օրենսդրական բաց, այն առումով, որ ՀՀ քրեական օրենսգիրքը չի անդրադարձել ոչ մեծ ծանրության հանցագործության դեպքում անչափահասների դատվածության մարման ժամկետներին, ինչը բերում է նրան, որ տվյալ դեպքում մեխանիկորեն գործում է ՀՀ
քրեական օրենսգրքի 84–րդ հոդվածով նախատեսված դատվածության
մարման ժամկետը, որը 3 տարի է։
Ինչպես վերը նշվել էր, Հայաստանում անչափահասների գծով մասնագիտացված դատարանների բացակայությունը կարելի է փոխհատուցել մասնագիտացված դատավորներ ունենալով։ ՀՀ քրեական օրենսգրքի
90–րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ անչափահասի նկատմամբ
պատիժ նշանակելիս հաշվի են առնվում նրա կյանքի և դաստիարակության պայմանները, հոգեկան զարգացման աստիճանը, առողջության վիճակը, անձի այլ առանձնահատկությունները, ինչպես նաև նրա վրա այլ
անձանց ազդեցությունը։ Այս հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը, անչափահասի վրա դրանց ազդեցության աստիճանը կարող է օբյեկտիվ և ճիշտ գնահատել միայն տվյալ ոլորտում մասնագիտացած դատավորը։ Ավելին՝ տվյալ պահանջը վերաբերում է ոչ միայն դատավորին, այլև հետաքննության մարմնին, քննիչին և դատախազին։ Ցանկալի է, որ նրանք նույնպես ունենան համապատասխան մասնագիտական հմտություններ։
Անչափահասների գործերով վարույթի միջազգային փորձից
Ընտանեկան խմբային հանդիպումներ
Նոր Զելանդիայի մոդելը: Հանդիպումը կայանում է ընտանիքի
կողմից որոշված վայրում և ժամին, որին մասնակցում են անչափահաս իրավախախտը, ընտանիքը, տուժածը, ոստիկանությունը, դատապաշտպանը, եթե արդեն նշանակված է, և որևէ այլ անձ, ում ընտանիքը նպատակահարմար է տեսնում հրավիրել։ Հանդիպումը
կազմակերպվում է անչափահասների արդարադատության համակարգողի կողմից, որը հանդիսանում է ընտանիքի և ոստիկանության
միջև միջնորդ և վարում է հանդիպումը, թեպետ համակարգողը կա118

րող է նաև ուրիշին հրավիրել հանդիպումը վարելու համար։ Սովորաբար ներածականներից և բարեմաղթանքներից հետո ոստիկանությունը նկարագրում է իրավախախտումը, և անչափահաս իրավախախտը կա՛մ մերժում է, կա՛մ ընդունում է իր մասնակցությունը։ Եթե
մասնակցությունը չի մերժվում, հանդիպումը շարունակվում է տուժածի պարզաբանումներով, իրավախախտման նրան պատճառած
հետևանքների վերաբերյալ։ Այնուհետև մտքերի փոխանակում է իրականացվում խնդրի լուծման վերաբերյալ։ Ընտանիքը խորհրդակցում է
առանձին, որից հետո հանդիպումը շարունակվում է բոլոր հրավիրյալների մասնակցությամբ և քննարկում ընտանիքի կողմից առաջարկված առաջարկություններն ու պլանները58:
Ավստրալիա, Վագա մոդելը: Հանդիպում է կազմակերպվում որպես արդարադատության ավանդական ընթացակարգի այլընտրանք,
և հանդիպումը վարում է ոստիկանության աշխատակիցը։ Մասնակիցներն են իրավախախտները և տուժածները, ինչպես նաև նրանց
ընտանիքներն ու ընկերները և իրավախախտման հետ ուղղակի
կապված այլ անձինք։ Հանդիպումը կազմակերպվում է այն դեպքում,
երբ իրականացվել է նախնական հետաքննություն, և մեղավորությունը չի ժխտվել, ինչպես նաև ապահովված է տուժածի և իրավախախտի կամավոր մասնակցությունը։ Հանդիպումը համակարգվում է ոստիկանության աշխատակցի կողմից, որի դերը կայանում է նրանում,
որ խրախուսի մասնակիցներին՝ արտահայտելու իրենց զգացումներն
իրավախախտման վերաբերյալ, և հասնել միասնական համաձայնության իրավախախտման պատճառած վնասի հետևանքները նվազագույնի հասցնելու վերաբերյալ։ Համաձայնությունները սովորաբար
լինում են ինչ–որ փոխհատուցման տեսքով։ Այս համաձայնությունները պաշտոնական են համարվում, սակայն իրավական առումով ոչ
պարտավորեցնող59:

                                                            
58
¶. سùëí»É, ². ØáñÇë, ԸÝï³Ý»Ï³Ý ËÙμ³ÛÇÝ Ñ³Ý¹ÇåáõÙÝ»ñÇ Üáñ ¼»É³Ý¹Ç³ÛÇ Ùá¹»ÉÁ:
ÀÝï³Ý»Ï³Ý ѳݹÇåáõÙÝ»ñ ¨ ³Ýã³÷³Ñ³ëÝ»ñÇ ³ñ¹³ñ³¹³ïáõÃÛáõÝ, ¼³ñ·³óÙ³Ý áõÕÇ՞, û՞
ã³ñ¹³ñ³óí³Í ɳí³ï»ëáõÃÛáõÝ: ²¹É»ñ ¨ ìáõÝûñëÇý, Քñ»³·ÇïáõÃÛ³Ý ³íëïñալի³Ï³Ý ÇÝë‐
ïÇïáõï, γÝμ»ñ³, ²íëïñ³Édz, 1994:
59
¸. ´. Øáõñ, ԱÝã³÷³Ñ³ëÝ»ñÇ ³ñ¹³ñ³¹³ïáõÃÛ³Ý Ýáñ Ùáï»óáõÙª ì³·³–ì³·³ÛáõÙ
ÁÝï³Ý»Ï³Ý ѳݹÇåÙ³Ý ·Ý³Ñ³ïáõÙ: ¼»ÏáõÛó՝ Ý»ñϳ۳óí³Í ùñ»³·Çï³Ï³Ý ѻﳽáïáõ‐
ÃÛáõÝÝ»ñÇ Ï»ÝïñáÝÇÝ: ì³·³–ì³·³, Üáñ гñ³í³ÛÇÝ àւ»Éë, ԳÛáõÕ³Ï³Ý í³Ûñ»ñÇ ëáódzɳ‐
Ï³Ý Ñ»ï³½áïáõÃÛáõÝÝ»ñÇ Ï»ÝïñáÝ, â³ñɽ êÃñիà ѳٳÉë³ñ³Ý, èÝí»ñÇݳ, ²íëïñ³Édz,
1995:

119

Ավստրիալիա, Կանբերայի մոդել: Հետևելով Վագա մոդելին՝
հանդիպում տուժածի ներկայությամբ կամ բացակայությամբ կամ օգտագործելով կամավորների՝ որպես տուժածների փոխարինող, այն
դեպքերում, երբ վնաս չի պատճառվել կոնկրետ տուժածին60։
Իրական արդարադատության մոդել՝ Վագա մոդելի տարբերակ,
որպես այլընտրանք կամ զուգահեռ ավանդական քրեական արդարադատության գործընթացին։ Հանդիպումը վարում է ոստիկանության
աշխատակիցը կամ արդարադատության այլ պաշտոնյա, կամ նրանց
անունից մասնակցող դպրոցի ներկայացուցիչը կամ համայնքի կամավորը61։

1.

2.
3.
4.

Հարցեր ստուգման համար
Ինչպիսի՞ն են անչափահասների քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքի հետ կապված առանձնահատկությունները ՀՀ–ում։
Որո՞նք են հանցագործության սուբյեկտի հատկանիշները. համադրե՛ք այդ հատկանիշները չափահասների հետ։
Ինչպիսի՞ն են մինչդատական վարույթին անչափահասների
մասնակցությունը կարգավորող առանձնահատկությունները։
Մեկնաբանե՛ք անչափահասների դեպքում «օրինական ներկայացուցիչ» և «պաշտպան» եզրույթները։
3.3. Անչափահասների հարցաքննությունը

Երեխաների հարցաքննությունը զգալիորեն տարբերվում է չափահասների հարցաքննությունից և հատուկ մոտեցում է պահանջում։ Հարցաքննություն անցկացնողները պետք է երեխաների հետ աշխատելու
որոշակի փորձ ունենան և վերապատրաստված լինեն երեխաների հետ
հարցաքննություն անցկացնելու համար, հակառակ դեպքում հարցաքննությանը կարող է ավելի շատ վնասել, քան օգուտ բերել։ Հարցաքննությունն իրականացնելիս կարևոր է ուշադրություն դարձնել ոչ բանավոր
նշանների վրա։ Բանավոր արտահայտվելու երեխաների ունակությունը
կախված է նրանց տարիքից և զարգացման փուլից, և նրանց պահելաձևը

                                                            

60
§ì»ñ³ÇÝï»·ñáÕ ³ÙáóÝùÇ ÷áñÓ¦, ëáóÇ³É³Ï³Ý Ñ»ï³½áïáõÃÛáõÝÝ»ñÇ Ï»ÝïñáÝ,
²íëïñ³ÉdzÛÇ ³½·³ÛÇÝ Ñ³Ù³Éë³ñ³Ý, γÝμ»ñ³, ²íëïñ³Édz:
61
²é³í»É Ù³Ýñ³Ù³ëÝ տե՛ս www.realjustice.org

120

կարող է ավելի շատ բան բացահայտել կատարվածի մասին, քան նրանց
խոսքերը62:
ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է անչափասների հարցաքննության որոշակի առանձնահատկություններ։ Դա
պայմանավորված է անչափահասի՝ որպես խոցելի անձի իրավունքներն
ապահովելու նպատակով։ Հարցաքննությունը երբեմն կարող է թե՛ հոգեբանական և թե՛ ֆիզիկական առումով ճնշող և ծանր գործընթաց լինել
հարցաքննվողի համար։ Անչափահասի դեպքում առավել ևս պետք է
հաշվի առնվեն կենտրոնանալու, ուշադրության, հիշողության, սնվելու և
այլ առանձնահատկությունները։ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը զարմանալիորեն առավել մանրամասն կարգավորում է անչափահաս վկայի և տուժողի հարցաքննության կարգը, այնինչ պակաս կարևոր
չէ անչափահաս կասկածյալի կամ մեղադրյալի հարցաքննությունը։ Ընդհանրապես, արգելանքի տակ չգտնվող անչափահասները, որպես կանոն,
հարցաքննության են կանչվում իրենց օրինական ներկայացուցիչների միջոցով։
Վերը նշված առանձնահատկություններից ելնելով՝ անչափահասի
հարցաքննությունը չի կարող տևել 2 ժամից ավելի. խոսքը անընդմեջ
հարցաքննության մասին է։ Չափահասի դեպքում դա 4 ժամ է։ Անչափահասի հարցաքննության ընդհանուր տևողությունը օրվա ընթացքում չի
կարող գերազանցել 6 ժամը, այն դեպքում, երբ չափահասների դեպքում
դա 8 ժամ է։ Ընդ որում՝ հարցաքննության ընթացքում անձին պետք է
տրվի հանգստի և սնվելու համար առնվազն 1 ժամ ժամանակ։
Անչափահաս վկան կամ տուժողը կարող են հարցաքննվել, պայմանով, եթե նրանք կարող են հայտնել գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ, սակայն թե ինչպես պետք է հարցաքննողը մինչև
հարցաքննությունն իմանա՝ անչափահասը կարո՞ղ է հայտնել նման տեղեկություններ, թե՞ ոչ՝ պարզ չէ։ Այս դրույթը հավանաբար նախատեսվել
է այն նպատակով, որ վարույթն իրականացնող անձն առավել զգույշ լինի
անչափահասին հարցաքննության կանչելիս և անհարկի չկանչի, քանի որ
եթե հետո պարզվի, որ անչափահասը չգիտեր և չի հայտնել գործի համար
նշանակություն ունեցող հանգամանքներ, առաջ կգա վարույթն իրականացնող մարմնի կողմից անչափահասին կանչելը հիմնավորելու հարցը։
Մինչև 16 տարեկան անչափահաս վկայի կամ տուժողի հարցաքննությունը կատարվում է մանկավարժի մասնակցությամբ։ Սակայն

                                                            
62

øáÝáñ üáÉÇ, ä³Ûù³ñ Ëáßï³Ý·áõÙÝ»ñÇ ¹»Ù: Ò»éݳñÏ ¹³ï³Ë³½Ý»ñÇ ¨ ¹³ï³íáñÝ»ñÇ
ѳٳñ, سñ¹áõ Çñ³íáõÝùÝ»ñÇ Ï»ÝïñáÝ, ¾ë»ùëÇ Ñ³Ù³Éë³ñ³Ý, ¿ç 84:

121

տվյալ դեպքում կարևոր է, որպեսզի այդ մանկավարժը լինի հենց անչափահասի մանկավարժը, որպեսզի անչափահասը վստահի նրան, հակառակ դեպքում այս դրույթը կարող է անիմաստ լինել և չծառայել իր նպատակին։ Հարցաքննությանը ներկա գտնվելու իրավունք ունի նաև անչափահաս վկայի կամ տուժողի օրինական ներկայացուցիչը։
Հարցաքննությունը սկսելուց առաջ օրինական ներկայացուցչին բացատրվում են հարցաքննությանը ներկա գտնվելու, քննիչի թույլտվությամբ իր դիտողությունները շարադրելու և հարցեր տալու իր իրավունքները, ինչպես նաև պարտականությունները։ Քննիչն իրավունք ունի չընդունելու տրված հարցերը, սակայն դրանք պետք է ներառվեն արձանագրությունում։
Տասնվեց տարին չլրացած վկային կամ տուժողին բացատրվում է
գործին վերաբերող ամեն ինչի մասին ճշմարտացիորեն պատմելու նրա
պարտականությունը, բայց նա չի նախազգուշացվում ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու կամ ակնհայտ սուտ ցուցմունքներ
տալու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին,
քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար քրեական պատասխանատվության ենթակա են 16 տարին լրացած անձինք։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված են նաև
որոշակի առանձնահատկություններ դատաքննության ընթացքում անչափահաս վկայի կամ տուժողի հարցաքննության համար, մասնավորապես՝ անչափահաս վկայի հարցաքննությունը, եթե դա անհրաժեշտ է գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման
համար, կողմերի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ
կարող է կատարվել ամբաստանյալի բացակայությամբ։ Դատարանի
դահլիճ վերադառնալուց հետո ամբաստանյալի համար հրապարակվում
են անչափահաս վկայի ցուցմունքները, նրան հնարավորություն է ընձեռվում տվյալ վկային տալ հարցեր և ցուցմունքներ` վկայի հաղորդած
տվյալների վերաբերյալ։
Տասնվեց տարին չլրացած վկան պետք է հեռացվի դատական նիստի
դահլիճից նրա հարցաքննությունն ավարտվելուց հետո, բացի այն դեպքերից, երբ դատարանը կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ
անհրաժեշտ է համարում այդ վկայի հետագա ներկայությունը։
Ցավոք, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը մյուս քննչական
և դատավարական գործողությունների կատարման ժամանակ չի նախատեսել որևէ առանձնահատկություն անչափահասների համար, այնինչ
122

դրանք անհրաժեշտ են անչափահասի իրավունքներն ու ազատություններն ապահովելու տեսանկյունից։

1.

2.

Հարցեր ստուգման համար
Ինչպիսի՞ն են անչափահասների հարցաքննության առանձնահատկությունները՝ համաձայն քրեական դատավարության
օրենսգրքի։
Որո՞նք են հիմնական հանգամանքները, որոնք պետք է հաշվի
առնվեն անչափահասների հարցաքննությունն իրականացնելիս։

3.4. Անչափահասների նկատմամբ նշանակվող պատիժները
կամ խափանման միջոցները
ՀՀ օրենսդրությունը տարբերակված մոտեցում է ցուցաբերում անչափահասների նկատմամբ նշանակվող պատիժների և հարկադրանքի այլ
միջոցների հարցում։ Սրա պատճառը, ինչպես վերը նշվեց, անչափահասների՝ առավել խոցելի խումբ լինելն է, ինչպես նաև նրանց կողմից հանցագործություն կատարելու պատճառների և պայմանների առանձնահատկությունները։
Անչափահասների հանցավորության պատճառների և պայմանների
առումով առկա են որոշակի առանձնահատկություններ, մասնավորապես՝ ոչ միշտ է անչափահասի կողմից կատարվող հանցագործությունը
դասական առումով համապատասխանում տվյալ հանցագործության՝
տեսության կողմից ընդունված մոտիվացիային, պարզ ասած, օրինակ,
եթե գողության մոտիվացիան հիմնականում նյութական շահ ստանալն է,
ապա անչափահասի դեպքում դա կարող է լինել արկածախնդրությունը,
կամ, ասենք, սպանության մոտիվացիան կարող է լինել ինքնահաստատման մղումը, շրջապատի աչքում «բարձրանալու» ձգտումը և այլն։
Օրենսդիրը ՀՀ քրեական օրենսգրքի մակարդակով ցույց է տալիս
պետության վերաբերմունքն անչափահասների նկատմամբ՝ նրանց համար սահմանելով ոչ միայն սահմանափակ թվով պատիժներ, այլ նաև
սահմանված պատիժների առավել մեղմ տարբերակները։ Սա, անկասկած, արվում է անչափահասի շահերից ելնելով, որպեսզի պատժի կրումը
չունենա հակառակ ազդեցությունը և անչափահասին ուղղելու փոխարեն
ավելի չխթանի նրա մոտ հանցավոր վարքագծի առաջացում, ձևավորում
123

կամ խորացում, այլ հարց է, թե առկա պատիժների համակարգում որքանով է դա հաջողվում։ Ստորև ներկայացվող աղյուսակից հստակ երևում է
այդ մեղմ մոտեցումը։

Աղյուսակ 1
Պատժի տեսակ

Չափահասի համար

Անչափահասի համար

Տուգանք

Նվազագույն աշխատավարձի 30–ապատիկից 1000–ապատիկի չափով

Նվազագույն աշխատավարձի 10–
ապատիկից 500–
ապատիկի չափով

Հանրային աշխատանքներ

270–2200 ժամ

270–2200 ժամ

Կալանք

15 օրից 3 ամիս

15 օրից 2 ամիս

Ազատազրկում որոշակի ժամկետով

3 ամսից 20 տարի

3 ամսից 10 տարի

Ընդ որում, բացի ժամկետներից, կան նաև այլ առանձնահատկություններ անչափահասների նկատմամբ նշանակվող պատիժների դեպքում։
Մասնավորապես՝
ա) տուգանքն անչափահասների նկատմամբ նշանակվում է միայն ինքնուրույն վաստակի կամ այնպիսի գույքի առկայության դեպքում, որի
վրա կարող է տարածվել բռնագանձում.
բ) հանրային աշխատանքները չեն նշանակվում դատավճիռ կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած անձանց նկատմամբ.
գ) կալանքը նշանակվում է միայն դատավճիռը կայացնելու պահին 16
տարին լրացած անձի նկատմամբ.
դ) որոշակի ժամկետով ազատազրկումը.
1) ոչ մեծ ծանրության հանցագործության համար` առավելագույնը
մեկ տարի ժամկետով (չափահասների դեպքում մինչև 2 տարի է), իսկ միջին ծանրության հանցագործության համար՝ առավելագույնը երեք տարի
ժամկետով (չափահասների դեպքում մինչև 5 տարի է).

124

2) մինչև տասնվեց տարին լրանալը կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի համար՝ առավելագույնը յոթ տարի ժամկետով
(չափահասների դեպքում ծանրի համար մինչև 10 տարի է, առանձնապես
ծանրի համար՝ մինչև 20 տարի).
3) տասնվեցից մինչև տասնութ տարին լրանալը կատարած ծանր
կամ առանձնապես ծանր հանցանքի համար՝ առավելագույնը տասը տարի ժամկետով։
Անչափահասների նկատմամբ տարբերակված մոտեցումն իր արտացոլումն է գտնում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 90–րդ հոդվածի 1–ին
մասում, համաձայն որի անչափահասի նկատմամբ պատիժ նշանակելիս
հաշվի են առնվում նրա կյանքի և դաստիարակության պայմանները, հոգեկանի զարգացման աստիճանը, առողջության վիճակը, անձի այլ
առանձնահատկություններն, ինչպես նաև նրա վրա այլ անձանց ազդեցությունը։ Այսինքն՝ ցանկացած կոնկրետ դեպքում դատարանը պետք է
հաշվի առնի, թե ինչպիսի ընտանիքում է դաստիարակվել տվյալ անչափահասը, առկա են արդյոք հուզական կապեր ծնողների և անչափահասի
միջև։ Ընդ որում՝ պետք է նշել, որ հուզական կապերի առկայությունը
միշտ չէ, որ հակակրիմինոգեն նշանակություն է ունենում։ Բոլոր այն
դեպքերում, երբ գործ ունենք հակասոցիալական վարքագիծ ունեցող ծնողի հետ (թմրանյութեր, ալկոհոլ չարաշահող, սպառողական հոգեբանությամբ, հանցավոր վարքագիծ ունեցող), ապա այս դեպքում հուզական
կապերը երեխայի և ծնողի միջև, ընդհակառակը, կարող են ավելի վնասել
անչափահասին և խթանել նրա քրեական վարքագիծը։ Այսինքն՝ ցանկացած դեպքում անհրաժեշտ է բավական մանրակրկիտ և մասնագիտական
մոտեցում դատարանների կողմից՝ հասկանալու համար անչափահասի
կողմից հանցանք կատարելու իրական դրդապատճառները, վերլուծելու
դրանք անչափահասի դաստիարակության, շրջապատի նյութական կամ
առողջական վիճակի համատեքստում և կարողանալ այս բոլոր հանգամանքների մեջ որոշել անչափահասի մեղքի աստիճանը։ Նշվածը կարող է
լիարժեք իրականացվել միայն հատուկ պատրաստվածություն ու մասնագիտական համապատասխան որակներ ունեցող դատավորի և նրան
աջակցող մասնագիտացված կառույցների կողմից։
Իհարկե, անհերքելի է մնում այն դիրքորոշումը, որ անչափահասի
քրեական պատասխանատվության դեպքում առավելագույնս պետք է կիրառվեն ազատազրկման և, ընդհանրապես, քրեական պատժի այլընտրանքները։ Աշխարհի շատ առաջատար երկրներում ներդրվել և կիրարկվում են այլընտրանքային ներգործության միջոցներ, լայնորեն օգտագործ125

վում են պրոբացիայի և մեդիացիայի ինստիտուտների ընձեռած հնարավորությունները, որպեսզի հնարավորինս զերծ պահեն անչափահասներին
պատիժ կրելուց, մանավանդ ազատազրկման ձևով։ Շատ երկրներում, այդ
թվում նաև Հայաստանում, պատիժների գործող համակարգը թույլ չի տալիս լիարժեքորեն հասնել անչափահասի ուղղմանը, և պետությունները,
միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ միասին, փորձում են գտնել և ներդնել այլընտրանքային ինստիտուտները, որոնք թույլ
կտան իրականացնել պատժի փոխարեն ուղղումը։
Քրեական դատավարության ընթացքում անձի իրավունքների և ազատությունների սահմանափակման հիմնական մասը բաժին է ընկնում
հենց խափանման և հարկադրանքի այլ միջոցներին։ Այս միջոցների կիրառման ժամանակ է հատկապես մեծանում անձի իրավունքների ոտնահարման ռիսկը։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սպառիչ կերպով թվարկված են բոլոր այն խափանման միջոցները, որոնք կարող են
կիրառվել քրեական դատավարության ընթացքում։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված են խափանման հետևյալ միջոցները.
1) կալանավորումը,
2) գրավը,
3) ստորագրությունը` չհեռանալու մասին,
4) անձնական երաշխավորությունը,
5) կազմակերպության երաշխավորությունը,
6) հսկողության հանձնելը,
7) հրամանատարության հսկողության հանձնելը։
Դրանց պրակտիկ կիրառումը երբեմն առաջացնում է որոշակի
խնդիրներ, մասնավորապես՝ կալանավորման դեպքում, երբ այն կիրառվում է ոչ որպես ծայրահեղ միջոց։
Նշված խափանման միջոցներից անչափահասի նկատմամբ տեսականորեն կարող են կիրառվել բոլորը, բացառությամբ 7–րդ կետում
նշված՝ հրամանատարության հսկողությանը հանձնելուց, քանի որ այն
կիրառվում է միայն զինծառայող կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ։
Եվրոպական տարբեր երկրներում առկա են խափանման այնպիսի
միջոցներ, որոնք հնարավորինս նվազեցնում են անձի իրավունքների և
ազատությունների սահմանափակումը և այլընտրանք են հանդիսանում
կալանավորմանը, մասնավորապես՝ տնային կալանքը, անձի տեղաշարժերը վերահսկող հեռակա մեխանիզմների կիրառումը և այլն։ Նշված մի126

ջոցներից որոշները պահանջում են զգալի ֆինանսական միջոցներ, սակայն դրանց ներդրումը բխում է դատավարության ընթացքում անձի իրավունքների և ազատությունների առավելագույնս ապահովման հրամայականից։
Ինչևէ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առկա է հատուկ
անչափահասների համար նախատեսված խափանման միջոց՝ հսկողության հանձնելը։
1. «Հսկողության հանձնելը» նշանակում է, որ անչափահաս կասկածյալի կամ մեղադրյալի վերահսկման պարտավորությունը դրվում է
ծնողների, խնամակալների, հոգաբարձուների կամ փակ մանկական
հիմնարկների վարչակազմի վրա, որտեղ նա պահվում է։ Պարտավորվածությունը վերաբերում է կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագծի ապահովմանը, քրեական վարույթն իրականացնող
մարմնի կանչով նրա ներկայանալը և այլ դատավարական պարտականությունների կատարմանը։
2. Անչափահասի նկատմամբ որպես խափանման միջոց «հսկողության
հանձնելը» կիրառելու դեպքում քրեական վարույթն իրականացնող
մարմինը նրա ծնողներին, խնամակալներին, հոգաբարձուներին,
փակ մանկական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչին ծանոթացնում է կայացված որոշմանը և նրանց հանձնում որոշման պատճենը, ծանոթացնում կասկածանքի կամ մեղադրանքի բովանդակությանը, նրանց բացատրում է իրենց իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, ինչն արտացոլվում է արձանագրությունում։
3. Ծնողները, խնամակալները, հոգաբարձուներն իրավունք ունեն հրաժարվել անչափահաս կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ
հսկողություն իրականացնելուց։
4. Իրենց պարտականությունները չկատարելու համար հսկողություն
իրականացնելու պարտավորություն ստանձնած անձինք կրում են
օրենքով նախատեսված պատասխանատվություն։
Ըստ էության, հսկողության հանձնելը պետք է հանդիսանա անչափահասին կալանավորելու հիմնական այլընտրանքը (իհարկե, կախված
անձի կատարած արարքի ծանրությունից, նրա վտանգավորությունից և
այլ հանգամանքներից)։
ՀՀ քրեական օրենսգիրքը որոշակի երաշխիքներ է նախատեսել նաև
անչափահասներին բերման ենթարկելու դեպքում։ Բերման ենթարկելը
դատավարական հարկադրանքի միջոց է, երբ առանց հարգելի պատճառ127

ների դատավարության չներկայացած մասնակցին հարկադրաբար բերում են վարույթն իրականացնող մարմնի մոտ։
Արգելվում է 14 տարին չլրացած անչափահասին բերման ենթարկել,
բացառությամբ, եթե նա կասկածվում է ծանր կամ առանձնապես ծանր
հանցագործության կատարման մեջ։
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 91–րդ հոդվածի՝ առաջին անգամ
ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անչափահասը դատարանի կողմից կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե դատարանը համոզվի, որ նրա ուղղվելը հնարավոր է դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառմամբ։ Դատարանները խուսափում են դրանց նշանակումից, քանի որ առկա չէ դրանց վերահսկման հստակ կառուցակարգը։
Այսինքն՝ օրենքն այս միջոցների կիրառման համար նախատեսում է
երկու խոշոր սահմանափակում. նախ՝ արարքը պետք է կատարված լինի
առաջին անգամ, և երկրորդ՝ արարքը պետք է լինի ոչ մեծ կամ միջին
ծանրության հանցագործություն63։
Դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցները ներկայացված են ստորև բերվող աղյուսակում։

Նախազգուշացում,
ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կամ տեղական ինքնակառավարման կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ
վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի հսկողությանը հանձնելն առավելագույնը վեց ամիս ժամկետով,
պատճառված վնասը փոխհատուցելու պարտականություն դնելը՝ դատարանի սահմանած ժամկետում,

                                                            
63

  ²é³çÇÝ ³Ý·³Ù ³ë»Éáí ѳëϳÝáõÙ »Ýù, áñ ³ÝÓÝ ³ñ³ñùÁ ϳï³ñ»Éáõ å³ÑÇÝ ¹³ïí³‐
ÍáõÃÛáõÝ ãáõÝÇ, ϳ٠ݳËÏÇÝ ¹³ïí³ÍáõÃÛáõÝÁ ѳÝí³Í ϳ٠ٳñí³Í ¿: ÆÝã í»ñ³μ»ñáõÙ ¿ áã Ù»Í
¨ ÙÇçÇÝ Í³ÝñáõÃÛ³Ý Ñ³Ýó³·áñÍáõÃÛáõÝ Ï³ï³ñ»ÉáõÝ, ³å³, ѳٳӳÛÝ ÐÐ ùñ»³Ï³Ý ûñ»Ýë‐
·ñùÇ 19–ñ¹ Ñá¹í³ÍÇ, áã Ù»Í Í³ÝñáõÃÛ³Ý Ñ³Ýó³·áñÍáõÃÛáõÝÝ»ñ »Ý ѳٳñíáõÙ ¹Çï³íáñáõ‐
ÃÛ³Ùμ ϳï³ñí³Í ³ÛÝ ³ñ³ñùÝ»ñÁ, áñáÝó ѳٳñ ëáõÛÝ ûñ»Ýë·ñùáí ݳ˳ï»ëí³Í ³é³‐
í»É³·áõÛÝ å³ïÇÅÁ ãÇ ·»ñ³½³ÝóáõÙ »ñÏáõ ï³ñÇ Å³ÙÏ»ïáí ³½³ï³½ñÏáõÙÁ, ϳ٠áñáÝó ѳ‐
Ù³ñ ݳ˳ï»ëí³Í ¿ ³½³ï³½ñÏÙ³Ý Ñ»ï ϳå ãáõÝ»óáÕ å³ïÇÅ, ÇÝãå»ë ݳ¨ ³Ý½·áõßáõ‐
ÃÛ³Ùμ ϳï³ñí³Í ³ÛÝ ³ñ³ñùÝ»ñÁ, áñáÝó ѳٳñ ëáõÛÝ ûñ»Ýë·ñùáí ݳ˳ï»ëí³Í ³é³í»‐
ɳ·áõÛÝ å³ïÇÅÁ ãÇ ·»ñ³½³ÝóáõÙ »ñ»ù ï³ñÇ Å³ÙÏ»ïáí ³½³ï³½ñÏáõÙÁ:
ØÇçÇÝ Í³ÝñáõÃÛ³Ý Ñ³Ýó³·áñÍáõÃÛáõÝÝ»ñ »Ý ѳٳñíáõÙ ¹Çï³íáñáõÃÛ³Ùμ ϳï³ñí³Í
³ÛÝ ³ñ³ñùÝ»ñÁ, áñáÝó ѳٳñ ëáõÛÝ ûñ»Ýë·ñùáí ݳ˳ï»ëí³Í ³é³í»É³·áõÛÝ å³ïÇÅÁ ãÇ ·»‐
ñ³½³ÝóáõÙ ÑÇÝ· ï³ñÇ Å³ÙÏ»ïáí ³½³ï³½ñÏáõÙÁ, ÇÝãå»ë ݳ¨ ³Ý½·áõßáõÃÛ³Ùμ ϳï³ñí³Í
³ÛÝ ³ñ³ñùÝ»ñÁ, áñáÝó ѳٳñ ëáõÛÝ ûñ»Ýë·ñùáí ݳ˳ï»ëí³Í ³é³í»É³·áõÛÝ å³ïÇÅÁ ãÇ
·»ñ³½³ÝóáõÙ ï³ëÁ ï³ñÇ Å³ÙÏ»ïáí ³½³ï³½ñÏáõÙÁ:

128

ժամանցի ազատության սահմանափակումը և վարքագծի նկատմամբ հատուկ պահանջների սահմանումն առավելագույնը վեց
ամիս ժամկետով։

Դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների առավելությունը կայանում է նրանում, որ դրանց ժամանակ անձի նկատմամբ չի
նշանակվում պատիժ։ Նա, ըստ էության, չի ենթարկվում քրեական պատասխանատվության, դրանք շատ ավելի մեղմ բնույթ են կրում, քան պատիժները, դրանք չեն առաջացնում դատվածություն՝ դրանից բխող բոլոր
անբարենպաստ հետևանքներով։ Այժմ քննարկենք դաստիարակչական
բնույթի հարկադրանքի վերը նշված միջոցներից յուրաքանչյուրը։
ա. Նախազգուշացում: Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի՝ նախազգուշացումն անչափահասի արարքով պատճառած վնասի, ինչպես նաև
օրենսգրքով նախատեսված հանցանքների կրկնակի կատարման
հետևանքների պարզաբանումն է անչափահասին։ Այսինքն՝ նախազգուշացումն ավելի շատ կրում է բարոյահոգեբանական ազդեցության բնույթ,
որի դեպքում անչափահասին բացատրվում է իր կողմից կատարված
արարքի սոցիալական նշանակությունը և պարզաբանվում է, որ հաջորդ
անգամ նման արարք կատարելու դեպքում արդեն նա կկրի քրեական
պատասխանատվություն։
բ. Հսկողության հանձնելը ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն
իրականացնող իրավասու մարմնի կամ տեղական ինքնակառավարման
մարմնի վրա անչափահասի նկատմամբ դաստիարակչական ներգործության և նրա վարքագծի նկատմամբ վերահսկողության պարտականություն դնելն է։
գ. Պատճառված վնասը փոխհատուցելու պարտականությունը
դրվում է՝ հաշվի առնելով անչափահասի գույքային դրությունը և համապատասխան աշխատանքային ունակությունների առկայությունը։ Գործնականում այս միջոցը կարող է կիրառվել միայն ինքնուրույն վաստակ
ունեցող անչափահասի նկատմամբ. հիմնականում դա կարող է լինել 15
տարին լրացած և ավելի մեծ անչափահասը, քանի որ աշխատելու իրավունքն անձը ձեռք է բերում այդ տարիքից։ Տեսակետ կա, որ որպես ինքնուրույն վաստակ կարող են հանդիսանալ նաև ձեռնարկատիրական
գործունեությունից ստացված եկամուտը, կրթաթոշակը և այլն։ Հնարա-

129

վոր է, որ անչափահասը կարողանա նաև իր ուժերով փոխհատուցել
վնասը, ասենք՝ վերանորոգի վնասված գույքը և այլն։
դ. Ժամանցի ազատության սահմանափակումը և անչափահասի
վարքագծի նկատմամբ հատուկ պահանջների սահմանումը կարող են
նախատեսել որոշակի վայրեր այցելելու, ժամանցի որոշակի ձևերի, այդ
թվում՝ մեխանիկական տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված արգելք, օրվա որոշակի ժամերից հետո տանից դուրս գտնվելու,
առանց տեղական ինքնակառավարման մարմնի համաձայնության այլ
վայրեր ուղևորվելու իրավունքի սահմանափակում։ Անչափահասին կարող է նաև ուսումնական հաստատություն վերադառնալու կամ տեղական ինքնակառավարման մարմնի միջնորդությամբ աշխատանքի տեղավորվելու պահանջ ներկայացվել։
Հարկ է նշել նաև, որ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ դատարանն անչափահասի նկատմամբ կարող է նշանակել դաստիարակչական բնույթի հարկադրանքի այլ միջոցներ։ Անչափահասի նկատմամբ
կարող է միաժամանակ նշանակվել դաստիարակչական բնույթի հարկադրանքի մի քանի միջոց։
Եթե անչափահասը դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցից պարբերաբար խուսափում է, ապա տեղական ինքնակառավարման մարմնի կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ նյութերն
ուղարկվում են դատարան՝ նշանակված միջոցը վերացնելու և անչափահասին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու
համար։
Նոր հանցանք կատարելիս անչափահասը նախկին հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթակա չէ, եթե վերջինիս կապակցությամբ նրա նկատմամբ կիրառվել է դաստիարակչական
բնույթի հարկադրանքի միջոց։

130

1.

2.
3.

4.
5.
6.

Հարցեր ստուգման համար
Որո՞նք են անչափահասների նկատմամբ նշանակվող պատիժների և
հարկադրանքի այլ միջոցների հարցում ՀՀ օրենսդրությունում տարբերակված մոտեցում ցուցաբերելու հիմնական պատճառները։
Մեկնաբանե՛ք անչափահասների նկատմամբ նշանակվող պատիժների մեղմ մոտեցման արտահայտումը։
Ո՞րն է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առկա հատուկ
անչափահասների համար նախատեսված խափանման միջոցը։ Մեկնաբանե՛ք այն։
Որո՞նք են անչափահասների նկատմամբ նշանակվող պատիժները՝
համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի։
Որո՞նք են դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցները։
Մեկնաբանե՛ք դրանք։
Ո՞ր կառույցներն են իրականացնում անչափահասի նկատմամբ
դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ սահմանելու
և վերահսկելու գործառույթը։

3.5. Անչափահասին պատասխանատվությունից
և պատժից ազատելու առանձնահատկությունները
ՀՀ քրեական օրենսգիրքը տարբերակված մոտեցում է ցուցաբերում
անչափահասի նկատմամբ նաև պատասխանատվությունից և պատժից
ազատելու հարցում։ Ընդհանրապես, քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելը դիտվում է որպես քրեական իրավունքի մարդասիրության սկզբունքի արտահայտման ձև, երբ հանցանք կատարած
անձի նկատմամբ, հաշվի առնելով որոշակի հանգամանքներ, կիրառվում
է մեղմ մոտեցում, և նա ազատվում է քրեական պատասխանատվությունից կամ պատժից։
Անչափահասների դեպքում այս ինստիտուտի առանձնահատկությունները դրսևորվում են հետևյալ դեպքերում.
1. քրեական պատասխանատվությունից ազատելը՝ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելով,
2. պատժից ազատելը՝ հատուկ ուսումնադաստիարակչական կամ բժշկական–դաստիարակչական հաստատությունում տեղավորելու միջոցով,
3. պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելը,
131

4.

քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելը՝ վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով։
Նշվածը չի նշանակում, որ չափահասների դեպքում այս մոտեցումները կիրառելի չեն, պարզապես անչափահասների դեպքում դրանք
ապահովում են անչափահասի համար առավել բարենպաստ արտոնյալ
պայմաններ։
Նշվածը նաև չի նշանակում, որ պատասխանատվությունից և պատժից ազատելու այլ տեսակներն անչափահասի նկատմամբ չեն կիրառվում, պարզապես մյուս տեսակների դեպքում արտոնյալ տարբերակված
մոտեցում չկա։ ՀՀ քրեական օրենսգրքում առկա են պատասխանատվությունից (գործուն զղջալու դեպքում, տուժողի հետ հաշտվելու դեպքում,
իրադրության փոփոխման դեպքում) և պատժից (պատիժը պայմանականորեն չկիրառելը, պատժից ազատելը ծանր հիվանդության դեպքում, արտակարգ հանգամանքների դեպքում և այլն) ազատելու այլ դեպքեր ևս,
որոնք, սակայն, անչափահասի նկատմամբ կիրառվում են ընդհանուր հիմունքներով։

Աղյուսակ 2
Անչափահասներին պատժից և պատասխանատվությունից ազատելու դեպքերը.

քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու
դեպքում,

քրեական պատասխանատվությունից ազատելը տուժողի հետ
հաշտվելու դեպքում,

քրեական պատասխանատվությունից ազատելն իրադրության փոփոխման դեպքում,

քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով,

պատիժը պայմանականորեն չկիրառելը,

պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը,

պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը,

հղի կանանց կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց
պատիժը կրելը հետաձգելը կամ պատժից ազատելը,

պատժից ազատելը ծանր հիվանդության հետևանքով,

պատժից ազատելն արտակարգ հանգամանքների հետևանքով,

պատժից ազատելը մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով,
132


համաներում,
ներում:

Միայն պայմանական վաղաժամկետ ազատելու և վաղեմության
ժամկետներն անցնելու դեպքում է, որ անչափահասի նկատմամբ առկա է
առավել բարենպաստ մոտեցում, բացի այդ, նշված աղյուսակում չկան
պատասխանատվությունից և պատժից ազատելու այն տեսակները,
որոնք կիրառվում են բացառապես անչափահասների նկատմամբ։ Դրանք
են՝ քրեական պատասխանատվությունից ազատելը դաստիարակչական
բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելով և պատժից ազատելը հատուկ ուսումնադաստիարակչական կամ բժշկական–դաստիարակչական
հաստատություն տեղավորելու միջոցով։
Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատումը պրոբացիայի ենթատեսակներից է, և նրա կիրառման նշանակությունն այն է, որ
պատժի որոշակի ժամկետ կրելուց հետո հնարավոր է, որ անձը ուղղվի և
այլևս վտանգ չներկայացնի հասարակության համար։ Այդ դեպքում դատարանը կարող է նրան ազատել հետագա պատիժը կրելուց՝ նրա վրա
դնելով որոշակի պարտականություններ, որոնց կատարման նկատմամբ
կնշանակվի վերահսկողություն։ Սակայն, կախված հանցագործության
ծանրության աստիճանից, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ժամկետները տարբեր են։ Սա հանդիսանում է և՛ մարդասիրության դրսևորում, և՛ դրական վարքագիծ ունենալու խթան։
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 76–րդ հոդվածի 1–ին մասի՝ ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով
պատիժ կրող անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե
դատարանը որոշի, որ նա ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի։ Ընդ որում՝ անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել լրացուցիչ պատժից։ Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելիս դատարանը հաշվի է առնում
նաև դատապարտվածի կողմից տուժողին պատճառված վնասը փոխհատուցելու հանգամանքը։
Հավելվածներ. Գլուխ 3.1–ում բերված աղյուսակում ներկայացված է
պատժի կիրառման ժամկետների տարբերությունը չափահասի և անչափահասի համար։
Փաստորեն, անչափահասի նկատմամբ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում հնարավոր է միայն ազատազրկման դեպ-

133

քում64: Վաղեմության ժամկետներն անցնելու դեպքում քրեական պատասխանատվությունից ազատելու դեպքում ևս տարբերակված մոտեցումը դրսևորվում է ժամկետների հարցում։
Մինչև տասնութ տարին լրանալը հանցանք կատարած անձին վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելիս քրեական օրենսգրքի 75–րդ և
81–րդ հոդվածներով նախատեսված վաղեմության ժամկետները համապատասխանաբար կրճատվում են՝ կիսով չափ։
Վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու նշանակությունը կայանում է նրանում, որ
օրենքով նախատեսված որոշակի ժամկետ անցնելուց հետո անձը կամ
նրա կողմից կատարված հանցանքը, որպես կանոն, կորցնում են իրենց
հասարակական վտանգավորությունը։ Եթե հանցանքը կատարելուց որոշակի ժամանակ անցնելուց հետո անձը չի կատարում նոր հանցանք, ապա
նրա նկատմամբ պատիժ նշանակելը դառնում է անիմաստ։ Իհարկե, այդ
ժամկետները տարբեր են՝ կախված անձի կատարած հանցագործության
ծանրության աստիճանից։ Ավելին՝ կան հանցագործություններ, որոնց վրա
վաղեմության ժամկետներ ընդհանրապես չեն տարածվում (օրինակ՝ խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ)։
Ստորև բերվում է այդ ժամկետների տարբերությունն ընդգծող
աղյուսակ։

Աղյուսակ 3
Հանցանքի ծանրության աստիճանը

Չափահասի
համար

Անչափահասի
համար

Ոչ մեծ ծանրության

2 տարի

1 տարի

Միջին ծանրության

5 տարի

2.5 տարի

Ծանր

10 տարի

5 տարի

Առանձնապես ծանր

15 տարի

7.5 տարի

Իրավիճակը նույնն է նաև մեղադրական դատավճռի վաղեմության
ժամկետներն անցնելու հետևանքով անձին պատժից ազատելու դեպքում,

                                                            
64

ø³ÝÇ áñ ϳñ·³å³Ñ³Ï³Ý ·áõÙ³ñï³ÏáõÙ å³Ñ»ÉÁ áñå»ë å³ïųï»ë³Ï ³Ýã³÷³Ñ³ë‐
Ý»ñÇ ÝϳïÙ³Ùμ ãÇ Ý߳ݳÏíáõÙ:

134

երբ անձի նկատմամբ կայացվում է մեղադրական դատավճիռ, սակայն
ինչ–ինչ պատճառներով այն չի կատարվում։
Դատվածության մարման ժամկետների հարցում ևս առկա է նմանատիպ իրավիճակ։ Դատվածությունն այն ժամանակահատվածն է, որ
սկսում է հաշվարկվել անձի կողմից պատիժը կրելու պահից և ավարտվում է պատժի կրումից որոշակի ժամանակահատված անց։ Այսինքն՝
դատվածության ժամկետները և պատժի կրման ժամկետները հիմնականում չեն համընկնում։ Դատվածությունն իրենից ներկայացնում է փորձաշրջանի մի տեսակ, որի ընթացքում, նոր հանցանք չկատարելով, անձը
ապացուցում է իր ուղղված լինելը։ Դատվածության քրեաիրավական
նշանակությունը հիմնականում արտահայտվում է ռեցիդիվի ինստիտուտի կիրառման ժամանակ, երբ դատվածություն ունեցող անձը գործում է
նոր հանցանք, ինչն էլ, ըստ էության, խստացնում է նրա պատիժը։
Սակայն խնդրահարույց է անչափահասների դեպքում դատվածության ինստիտուտի կիրառման նպատակահարմարության հարցը, քանի
որ, ինչպես նշվեց, դատվածության հիմնական նպատակը ռեցիդիվի դեպքում է արտահայտվում։ Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 22–րդ հոդվածի 4–րդ մասի՝ այն հանցանքների համար դատվածությունը, որը հանվել
կամ մարվել է օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև այն հանցանքները, որոնք կատարվել են մինչև անձի տասնութ տարին լրանալը, ռեցիդիվը գնահատելիս հաշվի չեն առնվում։ Այսինքն՝ անչափահասի կողմից
հանցանք կատարելու դեպքում այն չի կարող համարվել ռեցիդիվ, և
հետևաբար իմաստազրկվում է նաև դատվածության հիմնական նշանակությունը։ Այնուամենայնիվ, անչափահասների համար օրենքը սահմանում է դատվածության ինստիտուտի կիրառման դեպքեր, ընդ որում պետք
է նշել, որ ազատազրկման հետ կապ չունեցող հանցանքների դեպքում
դատվածությունը մարվում է պատիժը կրելուց անմիջապես հետո։

Աղյուսակ 4
Դատվածության մարման ժամկետ, որը
հաշվարկվում է պատիժը կրելուց հետո

Չափահաս

Անչափահաս

Պատիժը պայմանականորեն չկիրառելու
դեպքում

փորձաշրջանն անցնելուց հետո

փորձաշրջանն անցնելուց հետո

135

Ազատազրկումից ավելի մեղմ պատժի դատապարտված անձանց նկատմամբ

1 տարի

պատիժը կրելուց անմիջապես հետո

Ոչ մեծ ծանրության
հանցագործության
համար

3 տարի

պատիժը կրելուց անմիջապես հետո

Միջին ծանրության
հանցագործության
համար

3 տարի

1 տարի

Ծանր հանցագործության համար

5 տարի

3 տարի

Առանձնապես ծանր
հանցագործության
համար

8 տարի

5 տարի

Հատված «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հկ–ի
կողմից կատարված «Անչափահասների գործերով արդարադատությունը Հայաստանում. օրենսդրության վերլուծությունից»65.
Չնայած ՀՀ քրեական օրենսգիրքը հնարավորություն է տալիս
առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած
անչափահասին ազատել քրեական պատասխանատվությունից և
նշանակել դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ, այնուամենայնիվ, անչափահասների նկատմամբ կիրառվող այլընտրանքային պատժատեսակների անհրաժեշտությունը դեռևս մեծ է։ Քրեական պատասխանատվությունն այլընտրանքային միջոցներով փոխարինելը հնարավորություն է ընձեռում անչափահասներին հեռու մնալ
քրեադատավարական ընթացակարգերից և քրեական անցյալ ունենալուց։ Այլընտրանքային միջոցների կիրառությունը մեղմում է ազատազրկումն ուղեկցող ստիգմատիզացիան, բռնությունը, ստորացումը
և սոցիալական խզումը։ Խնդիրն այն է, որ ազատազրկման ձևով կի-

                                                            
65

²é³í»É Ù³Ýñ³Ù³ëÝ տե՛ս http://www.hra.am/i/up/Legislsation%20Analysis%202012-ARMseparate_pages-FINAL.pdf

136

րառվող պատժի դեպքում անչափահասի մեջ ձևավորվում է հանցագործի ինքնություն։ Անչափահասները սովորում են հանցագործության հնարքները, ձեռք են բերում համապատասխան խոսելաձև և ընտելանում են բանտային մշակույթին։ Մեկ անգամ սեփական անձը
հանցագործ ընկալելուց հետո այլևս դժվար է դառնում հետագայում
փոխվել և հարմարվել դպրոցական ու ընտանեկան կյանքին։
Հետևաբար, անչափահասներին պետք է հեռու պահել քրեական
ընթացակարգերից և անհիմն ազատազրկումներից։
Միջազգային չափորոշիչներով պահանջվում է իրավախախտ անչափահասների նկատմամբ միջոցներ ձեռնարկել` առանց դատաքննության դիմելու, մարդու իրավունքների լիակատար պաշտպանության և իրավական երաշխիքների պահպանմամբ։ Հաշվի առնելով այն
փաստը, որ անչափահաս իրավախախտների մեծ մասը կատարում է
միայն ոչ մեծ ծանրության հանցանք` պետք է արմատավորվի անչափահասներին քրեական արդարադատության համակարգից հեռացնելու և այլընտրանքային (սոցիալական) ծառայություններին դիմելու
(այսինքն` քրեական պատասխանատվության փոխարինումն այլընտրանքային միջոցներով) գործելաոճ, որը կարող է և պետք է կիրառվի
դեպքերի մեծ մասի դեպքում։
Հետևաբար, անհրաժեշտ է մշակել և իրականացնել անչափահասների արդարադատության ընդգրկուն քաղաքականության մաս
հանդիսացող բազմազան միջոցառումներ, որոնք կապահովեն հանցանք կատարած անչափահասների բարեկեցությունը և համարժեք
կլինեն հանցագործության կատարման հանգամանքներին ու արարքի
ծանրությանը։ Այդ միջոցառումները պետք է ընդգրկեն`

խնամքը,

նախազգուշացումները,

խնամակալությունը,

վարքագծի նկատմամբ հսկողությունը,

պրոբացիան,

խորհրդատվությունը,

դաստիարակչական, վերապատրաստման ծրագրերը,

հատուկ հաստատությունում տեղավորելու այլընտրանքային միջոցների կիրառումը։
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվությունն այլընտրանքային միջոցներով փոխարինելու
համար բացակայում են օրենսդրական հիմքերը.
137

1.

2.
3.

Հայաստանի Հանրապետությունում հանցանք կատարած անչափահասը որակապես չի տարբերվում չափահաս հանցագործներից, հետևաբար գոյություն չունի անչափահասների արդարադատության ինքնուրույն համակարգ:
Ոչ պատժիչ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցները հնարավոր է կիրառել միայն դատական քննության փուլում՝
հակասելով քրեական պատասխանատվությունը այլընտրանքային միջոցներով փոխարինելու առաջնային նպատակներից մեկին՝ լուծել իրավախախտ անչափահասների գործերը` առանց
դատական ընթացակարգի դիմելու:
ՀՀ օրենսդրության համատեքստում տուժողի և հանցագործի միջև
հաշտեցումը պետք է քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք ծառայի՝ առանց այլընտրանքային միջոցներին դիմելու։ Փաստորեն, տուժողի և հանցագործի միջև հաշտեցումը ծառայում է քրեական պատասխանատվությունից ազատելու ֆորմալ պայման։ Այնուամենայնիվ, մեղադրյալի ակնհայտ հանցավոր վարքագծի դեպքում միայն հաշտեցումն ինքնին չի վերացնում հանցագործության կատարմանը նպաստող պատճառներն
ու պայմանները:
Քրեական դատավարության վաղ փուլերում կիրառվող միջոցների ցանկը խիստ սահմանափակ է։ Ի տարբերություն դրա՝ բազմաթիվ երկրներում ստեղծվել են բազմաթիվ համայնքային ծրագրեր, ինչպես, օրինակ` համայնքային ծառայություն, ինտենսիվ
դաստիարակչական ծրագրեր, ընտանիքների հետ խորհրդակցություններ և վերականգնողական արդարադատության այլ եղանակներ, ներառյալ՝ վնասների վերականգնում և տուժողների
փոխհատուցում։

Հարցեր ստուգման համար
Որո՞նք են չափահասների և անչափահասների դեպքում քրեական պատասխանատվությունից ազատելու տարբերությունները։
Որո՞նք են չափահասների և անչափահասների դեպքում պատիժը կրելու ժամկետային տարբերությունները։
Որո՞նք են չափահասների և անչափահասների դեպքում դատվածության մարման ժամկետները։
138

3.6. Անչափահասների նկատմամբ կիրառվող պատժի
«վերջին շղթան»՝ ազատազրկումը
Անչափահասի նկատմամբ նշանակված պատժի կատարմամբ, ըստ
էության, ամբողջանում է անչափահասների արդարադատության համակարգը։ Այլ հարց է, որ անչափահասին ազատությունից զրկելու հետ
կապված պատիժները պետք է նշանակվեն միայն ծայրահեղ դեպքում,
երբ հիմնավորվում է այն հանգամանքը, որ մնացած պատիժներն ի զորու
չեն լինի ապահովել պատժի նպատակների իրականացումը։ Ընդհանրապես, առավել ճիշտ մոտեցում է, նախ և առաջ, պարտադիր քննարկել անչափահասի նկատմամբ ընդհանրապես պատժի այլընտրանքային միջոցների կիրառման հնարավորությունը, այնուհետև քննարկել պատժի հնարավորությունը, որից հետո նոր քննարկել ազատությունից զրկելու հետ
կապված պատիժ նշանակելու հնարավորությունը։
Ոլորտը կարգավորող բոլոր իրավական ակտերն էլ այս կամ այն չափով անդրադառնում են անչափահաս կալանավորված անձանց և դատապարտյալների պահման պայմաններին։ Այդ իրավական ակտերում
նախատեսված են որոշակի դրույթներ, որոնք փորձում են կարգավորել
այդ պայմանները։ Բնականաբար, այդ պայմանները պետք է լինեն առավել բարենպաստ, քան չափահասների դեպքում՝ հաշվի առնելով անչափահասի առանձնահատուկ կարիքները։
Այս ոլորտում գործող հիմնական իրավական ակտերն են.
1. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը,
2. ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը,
3.
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին
պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը:
«Ձերբակալված և կալանավորված անձնաց պահելու մասին» ՀՀ
օրենքում, ինչպես նաև այլ իրավական ակտերում հստակ սահմանված է
անչափահասների՝ չափահասներից անջատ պահելու մասին դրույթը։
Սա ընդունված պրակտիկա է բոլոր երկրների համար. այս դրույթի շնորհիվ հնարավոր է լինում խուսափել չափահասների կողմից անչափահասների նկատմամբ վատ ազդեցությունը, ինչպես նաև առավել արդյունավետ արձագանքել անչափահասների՝ որպես ինքնուրույն կարիքներ
ունեցող սոցիալական խմբի կարիքներին։
Առաջին առանձնահատկությունը վերաբերում է սննդին։ Բնականաբար, անչափահաս կալանավորված անձը, հաշվի առնելով ֆիզիկական և
139

մտավոր զարգացման պահանջմուքները, ունի առանաձնահատուկ սննդակարգի կարիք, այդ իսկ պատճառով «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ ձերբակալված կամ կալանավորված հղի կանայք, կերակրող մայրերը, անչափահասները, ինչպես
նաև ձերբակալված կամ կալանավորված հիվանդ անձինք ապահովվում են
անվճար հատուկ սննդով, որի տեսականին և նվազագույն չափաբաժինները
սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Բացի այդ, օրենքը հստակ նշում է, որ ձերբակալված կամ կալանավորված կանանց և անչափահասների համար ձերբակալվածներին պահելու վայրերում և կալանավորվածներին պահելու վայրերում ստեղծվում
են բարելավված նյութակենցաղային պայմաններ։
Հայաստանի Հանրապետությունում անչափահաս կալանավորված
անձինք և դատապարտյալները պահվում են ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, որտեղ
հնարավորության սահմաններում ստեղծված են նրանց ֆիզիկական,
մտավոր և հոգևոր պահանջմունքները բավարարող պայմաններ (սպորտ,
կրթություն, կենդանիների հետ շփում և այլն): Իհարկե, այդ պայմանները
դեռևս լիարժեքորեն չեն համապատասխանում անչափահասների բոլոր
պահանջմունքներին, սակայն առկա նյութական հնարավորությունները
բավարար չեն ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։
Առանձնահատուկ կարևորություն ունի անչափահասի բացօթյա զբոսանքը, որը, ի տարբերություն չափահասների, տրամադրվում է օրական
նվազագույնը երկու ժամ, որի ընթացում հնարավորություն է տրվում
զբաղվել մարմնամարզությամբ։
Անչափաս կալանավորված անձանց նկատմամբ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում նաև տույժի միջոցներ նշանակելիս, հատկապես
ամենախիստ տույժի միջոցի, այն է՝ պատժախուց տեղափոխելու համար։
Եթե չափահասների դեպքում անձը պատժախուց է տեղափոխվում մինչև
10 օր ժամկետով, ապա անչափահասի դեպքում այդ ժամկետը կիսով
չափ կրճատված է։
Առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում անչափահասին
կալանավորումից ազատելուց հետո որոշակի աջակցության ցուցաբերումը,
քանի որ հնարավոր են դեպքեր, երբ անչափահասն ազատվելուց հետո չունենա ապաստան կամ զգա որոշակի աջակցության կարիք։ Մեր օրենսդրությունը, զուտ օրենսդրական մակարդակով, կարգավորում է այս հարցը, սակայն բավականին ոչ հստակ և դեկլարատիվ ձևով։ Համաձայն «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 43–րդ հոդվա140

ծի՝ առողջական վիճակի պատճառով խնամքի կարիք ունեցող անձանց, հղի
կամ մանկահասակ երեխաներ ունեցող կանանց, ինչպես նաև անչափահասներին արգելանքից կամ կալանքից ազատելիս ձերբակալվածներին
պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմն
ազատման մասին նախօրոք հայտնում է նրանց մերձավոր ազգականներին
կամ այլ անձանց։ Մերձավոր ազգականներ չունենալու դեպքում անհրաժեշտ օգնությունը ցույց է տալիս տվյալ հիմնարկի վարչակազմը։
Սույն հոդվածի երրորդ մասում թվարկված անձինք բնակության
վայր են ուղարկվում մերձավոր ազգականների կամ այլ անձանց կամ
տվյալ հիմնարկի աշխատակցի ուղեկցությամբ։
ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը ևս սահմանում է նմանատիպ նորմեր՝ կապված անչափահասների պատժի կրման առանձնահատկությունների
հետ, մասնավորապես սահմանվում է անչափահասների՝ չափահասներից
անջատ պահելու սկզբունքը, ընդ որում՝ անչափահասը կարող է անչափահասների համար նախատեսված ուղղիչ հիմնարկում պատիժը կրել մինչև
քսանմեկ տարին լրանալը. այս դրույթի իմաստը ևս կայանում է նրանում, որ
տասնութ տարին լրանալուց հետո անչափահասը չփոխի իր սոցիալական
միկրոմիջավայրը, որի դեպքում հնարավոր են անբարենպաստ սոցիալհոգեբանական հետևանքներ, մասնավորապես չափահաս դատապարտյալների
կրիմինալ ազդեցություն, ֆրուստրացիա և այլն։ Սակայն եթե անձը դրսևորում
է բացասական վարքագիծ և դրանով կարող է վատ ազդեցություն ունենալ իր
հետ պատիժ կրող անչափահասների վրա, նա կարող է տասնութ տարին
լրանալուց հետո տեղափոխվել այլ քրեակատարողական հիմնարկ։
ՀՀ քրեակատարողական օրենսգրքում անչափահասների համար նախատեսված առանձնահատկություններից են զբոսանքի տևողությունը
(մեկ ժամի փոխարեն նվազագույնը երկու ժամ), փակ տիպի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու արգելքը, հավելյալ սնունդը, տեսակցությունների քանակը, որպես տույժի միջոց պատժախուց տեղափոխելու ժամկետը, ուղղիչ
հիմնարկի տեսակն ավելի բաց տիպով փոխելու համար անհրաժեշտ նվազագույն ժամկետները, որոնք անչափահասների դեպքում կրճատված են և
այլն։

1.
2.

Հարցեր ստուգման համար
Ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ ազատազրկումը անչափահաս անձի վրա։
Որո՞նք են անչափահաս կալանավորված անձանց նկատմամբ
տարբերակված մոտեցումները։
141

Գլուխ 4.
Անչափահասների կողմից կատարվող
հանցագործությունների կանխարգելում. հիմնական
դերակատարները
4.1. Անչափահասների հետ աշխատող ոստիկանների
գործառույթները
Ոստիկանության դերակատարությունն անչափահասների արդարադատության շրջանակներում հանդիսանում է նրանց կողմից կատարված հանցագործությունների բացահայտումը, ինչպես նաև կանխարգելիչ
միջոցառումների իրականացումը։
ՀՀ ոստիկանության հիմնական խնդիրներից է հանդիսանում անձի
կյանքի պաշտպանության ապահովման, մասնավորապես անձի դեմ
ուղղված հանցագործությունների կանխարգելմանն ու կատարված հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքների իրականացումը՝ գործընթացում առանձնահատուկ ուշադրություն դարձնելով
անչափահաս անձանց նկատմամբ կատարվող բռնությունների կանխարգելմանը և կատարված բռնությունների բացահայտմանը։ ՀՀ ոստիկանության տեղական բաժիններում գործում են անչափահասների գործերով
ստորաբաժանումներ` բաժանմունքներ կամ խմբեր՝ կախված ազգաբնակչության թվաքանակից, իսկ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունում գործում է անչափահասների գործերով բաժին, որի կողմից կազմակերպվում և ղեկավարվում են վերոհիշյալ ստորաբաժանումների աշխատանքները։
Վերոգրյալ բոլոր ստորաբաժանումները զբաղվում են ինչպես անչափահասների կողմից, այնպես էլ նրանց նկատմամբ կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների, այդ թվում՝ բռնությունների
կանխարգելման և բացահայտման աշխատանքների իրականացմամբ,
գործընթացում սերտ համագործակցելով ինչպես ոստիկանության այլ
ստորաբաժանումների ու ծառայությունների, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմիններում գործող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների, խնդրո առարկայով շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների, ինչպես նաև միջազգային կառույցների և տեղական հասարակական կազմակերպությունների հետ։

142

Ոստիկանությունն ընդունում է երեխայի շահագործման դեմ պայքարում միջգերատեսչական համագործակցության սկզբունքի կարևորությունը։ Ոստիկանները կրում են հիմնական պատասխանատվությունը
երեխայի շահագործման դեպքերը հետաքննելու համար։ Ոստիկանության մասին ՀՀ օրենքով հատկապես կարևորված են ոստիկանության
պարտականությունները, և հենց այդ նպատակով է, որ օրենքում նախ
թվարկվել են պարտականությունները, հետո իրավունքներն, իսկ առանձին հոդվածով սահմանված են «ոստիկանության գործունեությունը և քաղաքացիների իրավունքները»։
Իր խնդիրները ոստիկանությունը պարտավոր է լուծել օրենքին համապատասխան` հիմնվելով օրինականության, անձի իրավունքներն ու
ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և հրապարակայնության սկզբունքների վրա։

Օրենքով ամրագրված են ոստիկանության կարևորագույն պարտականությունները.
 Ոստիկանության աշխատակիցները մարդու իրավունքների ու
ազատությունների սահմանափակման յուրաքանչյուր դեպքում
պարտավոր են նրան անմիջապես ներկայացնել սահմանափակման հիմքերը և բացատրել նրա իրավունքներն ու պարտականությունները.
 ձերբակալված կամ կալանավորված անձանց իրական հնարավորություն ընձեռել օգտվելու իրենց իրավունքից, օրենքով սահմանված կարգով տեղյակ պահել նրանց հարազատներին, աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմին, նրանց գտնվելու վայրի մասին.
 անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել նրանց բժշկական կամ այլ օգնություն ցույց տալու, ինչպես նաև անձի կամ նրա
ընտանիքի անդամների կյանքին, առողջությանը, գույքին սպառնացող վտանգը վերացնելու ուղղությամբ.
 հնարավորություն ընձեռել ծանոթանալու այն փաստաթղթերին
կամ նյութերին, որոնք անմիջականորեն առնչվում են նրա իրավունքներին և ազատություններին.
 չհավաքել, չպահել, չօգտագործել և չտարածել մարդու ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություններ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

143

նկատի ունենալ, որ ոստիկանի կողմից մարդուն խոշտանգումների, դաժան կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթարկելը կամ նրա նկատմամբ բռնություն կիրառելն
արգելվում են, և առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով նախատեսված կարգով։

Անչափահասների կողմից և նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունների, իրավախախտումների նախականխման և բացահայտման աշխատանքներում մեծ է այսօր ոստիկանության՝ անչափահասների
գործերով ծառայության դերն ու նշանակությունը։ Այս ծառայությունը
հետխորհրդային տարիներին ստիպված էր ստանձնել անչափահասների
հետ կապված բոլոր ոլորտների, այդ թվում՝ սոցիալական ոլորտի պարտականություններն ու անելիքները՝ սոցիալհոգեբանական օգնությունից
մինչև հանցագործությունների բացահայտումը։ Ներկա վերափոխումների պարագայում, երբ սոցիալական ոլորտը վերստանձնում է սոցիալհոգեբանական օգնության շրջանակը, ոստիկանության ծանրաբեռնվածությունը կնվազի, և կաճի աշխատանքի արդյունավետությունը։
Անչափահասների գործերով ծառայությունը հանդիսանում է ՀՀ ոստիկանության ստորաբաժանում, որը կոչված է իրականացնելու անչափահասների կողմից և նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունների և իրավախախտումների նախականխման ու բացահայտման,
նրանց նկատմամբ հսկողության և անհրաժեշտ դաստիարակչական ներգործության աշխատանքներ։
ԱԳ աշխատակիցներն իրենց աշխատանքային գործունեությունն
իրականացնելիս ղեկավարվում են ՀՀ գործող օրենսդրությամբ, ՀՀ նախագահի հրամանագրերով, ՀՀ կառավարության որոշումներով, ՀՀ ոստիկանության պետի հրամաններով, ցուցումներով և այլ իրավական ակտերով։ ԱԳ ծառայության աշխատակիցները գործում են օրինականության
ապահովման, քաղաքացիների սահմանադրական իրավունքների, շահերի և ազատությունների հարգման սկզբունքներով։
ԱԳ ստորաբաժանման աշխատակիցներն իրենց գործառութային
պարտականություններն իրականացնում են տարածքային սկզբունքով։
ԱԳ ծառայության աշխատակիցները պարտավոր են իմանալ իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքը, բնակելի հատվածը, ուսումնական հաստատությունների, մշակութային, սպորտային հաստատությունների, ձեռնարկությունների և հասարակական կազմակերպությունների
144

տեղաբաշխումը, բնակչության թվաքանակը, կազմը, տեղամասի առանձնահատկությունները, սովորույթներն ու ավանդույթները։
ԱԳ ծառայության աշխատակիցներն իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնելիս համագործակցում են վերոհիշյալ հաստատությունների պատասխանատուների, տեղական ինքնակառավարման
մարմիններում գործող խնամակալության և հոգաբարձության մարմինների, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների, ոստիկանության այլ ստորաբաժանումների և այլ շահագրգիռ գերատեսչությունների հետ։ Կանխարգելիչ աշխատանքներն
անչափահասների շրջանում ԱԳ ծառայության աշխատակիցների կողմից
իրականացվում են ամենուր` բնակավայրերում, դպրոցներում և այլ
ուսումնական հաստատություններում։

Սպասարկվող վարչական տարածքներում գործող հանրակրթական դպրոցներում և ուսումնական հաստատություններում պարբերաբար անց են կացվում զրույց–զեկուցումներ տարբեր իրավական
թեմաներով` «Անչափահասը և հանցագործությունը», «Թմրամոլությունը և անչափահասը», «Պետությունը և անչափահասը» և այլ իրավական թեմաներով։ Միաժամանակ հանրակրթական դպրոցներում
իրականացվում է «ԶԱՆԳ» իրավական սոցիալականացման ծրագիրը՝
«Զարգացնենք արդարադատությանը նպաստող գաղափարները» վերնագրով։
Ծրագրի շրջանակներում մշակվել է հիմնական ձեռնարկը, որն իր
մեջ ներառում է 5 թեմաներ. 1. Պետությունը և անչափահասը, 2. Օրենքը
և անչափահասը, 3. Վնասակար սովորույթներ, 4. Անչափահասը փողոցում, 5. Բռնություն։
Վերոհիշյալ թեմաներով հանրապետության հանրակրթական
դպրոցներում և ուսումնական այլ հիմնարկություններում պարբերաբար անցկացվող դասընթացները անչափահասներին հնարավորություն են տալիս սովորել և գիտենալ իրենց իրավունքներն ու պարտականությունները, իրազեկվել ՀՀ–ում գործող օրենսդրական դաշտին և
զերծ մնալ այլ անձանց շահագործումից։

ԱԳ ծառայության աշխատակիցների կողմից հատուկ ուշադրություն
է դարձվում նաև անչափահասների շրջանում թմրանյութերի օգտագործ145

ման, տարածման, անչափահասներին մուրացկանության և այլ հակաիրավական գործունեության մեջ ներգրավող, անչափահասների նկատմամբ բռնություն գործադրող անձանց հայտնաբերման ուղղությամբ։ Այս
նպատակով բազմաբնույթ միջոցառումներ են իրականացվում ինչպես
շահագրգիռ կառույցների ու հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչների, այնպես էլ սպասարկվող վարչական տարածքների
բնակչության շրջանում։
ԱԳ ծառայության ուժերով պարբերաբար կազմակերպվում և անց են
կացվում լայնածավալ միջոցառումներ, բազմաբնույթ աշխատանքներ,
որոնց ընթացքում բռնության և այլ հանցագործությունների զոհ դարձած
անչափահասների հայտնաբերման դեպքերում ոստիկանության ստորաբաժանումներ են հրավիրվում անչափահասների ծնողները (կամ ծնողը)
կամ վերջիններիս փոխարինող անձինք (խնամակալները), վեր են հանվում անչափահասների՝ նման իրավիճակում հայտնվելու պայմաններն
ու պատճառները, որից ելնելով՝ օրենքի սահմաններում իրականացվում
են համապատասխան միջոցառումներ։
Վերը նշված ռիսկի խմբի անչափահասների մի մասն անհրաժեշտության դեպքում տեղավորվում են ՀՕՖ–ի Երեխաների աջակցության կենտրոն (ՀՕՖ–ում գործում է ոստիկանության ՔՀԳՎ ԱԳԲ բաժանմունքը), ուր
գործող բազմամասնագիտական թիմի կողմից (հոգեբան, մանկավարժ,
սոցիալական աշխատող) անչափահասներին ցուցաբերվում է անհրաժեշտ ինչպես բժշկական, այնպես էլ բարոյահոգեբանական օգնություն։
Վերջիններս ապահովվում են ժամանակավոր կացարանով, սնունդով և
հագուստով, անհրաժեշտության դեպքում նաև անհրաժեշտ փաստաթղթերով (ծննդյան վկայական, անձնագիր)։
ԱԳ ծառայության աշխատակիցները, ոստիկանության ԱԳ ծառայության գործունեությունը կարգավորող հրաման–հրահանգների պահանջների համաձայն, առանձնակի հետևողական, անհատական կանխարգելիչ աշխատանքներ են իրականացնում հանցագործություն կամ զանցանք
կատարած (թմրանյութեր և այլ հոգեներգործուն նյութեր օգտագործող,
ուսումից չարամտորեն խուսափող, թափառաշրջիկությամբ և մուրացկանությամբ զբաղվող) անչափահասների հետ՝ հետագայում նրանց իրավախախտումներից զերծ պահելու նպատակով։
Վերոհիշյալ խմբի անչափահասները, ըստ իրենց կողմից ցուցաբերած վարքագծի, վերցվում են համապատասխան պրոֆիլակտիկ հաշվառման ԱԳ ծառայության աշխատակիցների կողմից, և հաշվառման
վերցնելու պահից սկսած՝ նրանց հետ իրականացվում են բազմաբնույթ
146

կանխարգելիչ աշխատանքներ։ ԱԳ աշխատակիցները հաճախակի այցելություններ են կատարում հաշվառվողի ուսման, աշխատանքի և բնակության վայրեր, որտեղ համապատասխան կանխարգելիչ բնույթի զրույցներ
են անցկացնում նրանց դասավանդող ուսուցիչների, հարևանների և
նրանց հարազատների հետ` նպատակ ունենալով պարզելու վերջիններիս վարքագիծը շրջապատում։ Միաժամանակ ԱԳ ծառայության աշխատակիցները վերոհիշյալ աշխատանքներն իրականացնելիս փոխհամագործակցում են ինչպես համայնքների պատասխանատու անձանց, այնպես էլ մանկավարժական կոլեկտիվների և շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ։ Անհրաժեշտության դեպքում հաշվառվողներից շատերը տեղավորվում են ուսման կամ աշխատանքի, ինչպես նաև սպորտային և այլ մշակութային կենտրոններ։

1.
2.
3.
4.

Հարցեր ստուգման համար
Որո՞նք են անչափահասների հետ աշխատող ոստիկանների հիմնական գործառույթները և պարտականությունները։
Ինչպիսի՞ն է ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող բաժնի կառուցվածքը։
Որո՞նք են անչափահասների գործերով զբաղվող տեսուչների աշխատանքի հիմնական ուղղությունները։
Որո՞նք են անչափահասների գործերով զբաղվող տեսուչների աշխատանքային պարտականությունները։

4.2. ԱԱ համակարգի ավանդական և ոչ ավանդական
դերակատարները
Անչափահասների կողմից հանցագործությունների կատարումը
կանխելու հարցում առավել մեծ պատասխանատվություն կրող մարմիններից են ոստիկանության անչափահասների գործերով բաժինները մարզերում, իսկ Երևանում՝ նորաստեղծ ոստիկանության համայնքային հենակետային՝ անչափահասներով զբաղվող համապատասխան մարմինները։ Ինչպես երկրների մեծամասնությունում, ոստիկանությունն իրավունք ունի հետաքննության նպատակով արգելանքի վերցնել հանցագործության մեջ կասկածվող անձանց՝ անկախ նրանից՝ այդ անձը չափահա՞ս

147

է, թե՞ անչափահաս, նա կարող է առանց դատարանի թույլտվության
մինչև 74 ժամ պահվել ոստիկանությունում66։
Բացի այդ, ոստիկանությունն օժտված է քրեական գործ հարուցելու և
հանցագործությունների փաստով հետաքննություն իրականացնելու լայն
լիազորություններով67։ Եթե ոստիկանությունը բավարար ապացույցներ
ունի կասկածյալի դեմ, գործն ուղարկվում է քննչական գլխավոր վարչություն, քննիչները կատարում են նախնական քննություն կամ ավարտում
են այն68:
Ոլորտի կարևոր դերակատարներից են նաև Երեխայի իրավունքների պաշտպանության բաժինը Երևանում, իսկ մարզերում՝ Ընտանիքի,
կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները,
որոնք միջամտում են բոլոր այն դեպքերում, երբ երեխայի իրավունքները
ոտնահարված են։
Եթե անչափահասի նկատմամբ մեղադրանք է առաջադրվում, և դատարանը որպես խափանման միջոց ընտրում է կալանավորումը, ապա
անչափահասը պետք է տեղափոխվի արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող՝ կալանավորվածներին պահելու վայր։
Կասկածյալը, այդ թվում և անչափահաս, առանց դատարանի որոշման
արգելանքի տակ կարող է պահել մինչև 72 ժամ։ Այդ ժամկետի ավարտից
հետո կա՛մ նրան մեղադրանք է առաջադրվում, կա՛մ քննությունը դադարեցվում է։ Դատարանի կողմից մեղադրանքը հաստատելու դեպքում դատախազը կարող է միջնորդել կալանավորման թույլտվություն ստանալու
համար։
Անչափահաս դատապարտյալների և կալանավորվածների համար
նախատեսված քրեակատարողական հիմնարկի երկու տեղամասերը տեղակայված են միասին։ Այս հաստատությունն անչափահաս դատապարտվածների համար նախատեսված միակ վայրն ու ուղղիչ հիմնարկն
է։ Կալանավորվածներին պահելու վայրն օգտագործվում է միայն արական սեռի կալանավորվածներին պահելու համար։ Իգական սեռի անչափահաս իրավախախտները պահվում են կանանց համար նախատեսված
տեղամասում։
ԱԱ ոլորտի կարևոր դերակատարներից են հանդիսանում դատարանները։ Թեև Հայաստանում չկան հատուկ մասնագիտացված դատարաններ, որոնք կզբաղվեին անչափահասների գործերով, այնուամենայ-

                                                            
66

øñ»³Ï³Ý ¹³ï³í³ñáõÃÛ³Ý ûñ»Ýë·Çñù, 62–ñ¹, 129–ñ¹ Ñá¹í³ÍÝ»ñ:
ÜáõÛÝ ï»ÕáõÙ, 57.2 Ñá¹í³Í:
68
Նույն տեղում, 192 ¨ 197–ñ¹ Ñá¹í³ÍÝ»ñ:
67

148

նիվ, 2004 թ. առաջին ատյանի յուրաքանչյուր դատարանից մեկական դատավոր անցել է անչափահասների գործերով արդարադատության և
այլընտրանքային պատիժների վերաբերյալ վերապատրաստում։ 2008 թ.
Դատական դպրոցը ևս կազմակերպել է երեխայի իրավունքների վերաբերյալ վերապատրաստում։ Թեև երեխաների վերաբերյալ գործերով
մասնագիտացված դատարաններ ստեղծելու վերաբերյալ ԵԻԿ հանձնարարականին, հայաստանյան իշխանության ներկայացուցիչները դա
նպատակահարմար չեն համարում69:
2005 թ–ից ոլորտի մեկ այլ դերակատար է նաև Հանրային պաշտպանի գրասենյակը։ Անչափահաս իրավախախտների (կամ անչափահաս
տուժողների) վերաբերյալ գործերով մասնագիտացված փաստաբաններ
չկան։ Գործնականում անվճար իրավական օգնություն տրամադրվում է
հանցանքի կատարման մեջ մեղադրվող բոլոր անչափահասներին, սակայն ոչ անչափահաս վկաներին և տուժողներին70:
Ոլորտի դերակատարներից է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որը միջամտում է համակարգի դեմ բողոքարկումների դեպքում, ինչպես նաև իրականացնում է հատուկ հաստատությունների մշտադիտարկում։
Անչափահասների համար նախատեսված ուղղիչ հիմնարկը
գտնվում է ք. Աբովյանում, որտեղ կարող են պահվել 100 և ավելի անչափահասներ։

                                                            
69

§Ð³Û³ëï³ÝáõÙ աÝã³÷³Ñ³ëÝ»ñÇ ·áñÍ»ñáí ³ñ¹³ñ³¹³ïáõÃÛ³Ý áÉáñïÇ μ³ñ»÷áËÙ³Ý
Ó»éùμ»ñáõÙÝ»ñÇ ·Ý³Ñ³ïáõÙ¦, Ø²Î–Ç Մ³ÝÏ³Ï³Ý ÑÇÙݳ¹ñ³Ù, հáõÝí³ñ, 2010, ¿ç 26:
70
ÜáõÛÝ ï»ÕáõÙ, էջ 26:

149

Հատված «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–
ի կողմից իրականացված «Աբովյան» ՔԿՀ–ում անչափահասների հետ
տարվող սոցիալ–հոգեբանական աշխատանքների և կրթական գործընթացի ուսումնասիրությունից71.
«Աբովյան» ՔԿՀ–ն նախատեսված է կալանավորված և դատապարտյալ կանանց և երեխաների պահման համար։
Սույն հետազոտության ընթացքում «Աբովյան» ՔԿՀ–ում աշխատում էր 158 մարդ, առկա էին 9 թափուր հաստիքներ։ Խնդրահարույց
է ոչ միայն թափուր հաստիքների առկայությունը, որը վկայում է ՔԿՀ
կադրային խնդիրների մասին, այլ նաև համապատասխան որակավորում ունեցող մասնագետների պակասը, մասնավորապես սոցիալ–
հոգեբանական ծառայությունում հաստիքների վերանայման անհրաժեշտություն է զգացվում. մեկ հոգեբանը դժվարանում է արդյունավետ սպասարկել և՛ կանանց, և՛ անչափահասներին։
«Աբովյան» ՔԿՀ կադրային ապահովվածության ոչ բավարար մակարդակը պայմանավորված է հետևյալ հիմնախնդիրների առկայությամբ.

աշխատակիցների սոցիալական ապահովության ոչ բավարար
պայմանները,

գերծանրաբեռնված աշխատանքը,

ցածր աշխատավարձը,

անբավարար կոմունալ–կենցաղային պայմանները,

ոչ բավարար աշխատանքային պայմանները:
ՔԿՀ աշխատակազմի անդամները պարբերաբար վերապատրաստումներ են անցնում։ Սակայն դրանք չեն տրամադրում բավական խոր և նեղ մասնագիտական գիտելիքներ և անչափահասների
հետ աշխատանքի մեթոդաբանություն։
«Աբովյան» ՔԿՀ–ում գործող հանրապետական ենթակայության
դպրոցի անձնակազմը բաղկացած է 15 աշխատակցից։ Ուսուցիչներից
յուրաքանչյուրը ստիպված է դասավանդել մի քանի առարկա։ Դասարանները խմբավորված են, ինչը խոչընդոտում է ուսումնական գործընթացի կազմակերպմանը և արդյունավետությանը։ Դասապրոցեսը
հստակ համակարգված չէ։ Լուծված չէ նաև ՔԿՀ–ում գտնվող անչափահասներին դասագրքերով և գրենական պիտույքներով ապահովման հարցը։

                                                            
71

²é³í»É Ù³Ýñ³Ù³ëÝ տե՛ս http://www.hra.am/i/up/Prison_monitoring-ARM.pdf

150

Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ ՔԿՀ–ում անչափահասները փորձում են խուսափել պարտադիր ուսուցումից։
Դպրոցն ավարտելիս երեխաները ստանում են հասունության
վկայական (ատեստատ), որի մեջ նշվում է, որ երեխան հատուկ
դպրոց է ավարտել։
ՔԿՀ տարածքում գործում է իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն։ Կենտրոնի աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար աշխատանքային պայմաններ չկան, տարածքը բավարար չէ, առկա են
ջեռուցման խնդիրներ։
Ի տարբերություն դատապարտյալ անչափահասների` կալանավորված անչափահասները մասնակցում են միայն հանրակրթական դասընթացներին, արհեստագործական խմբակներին չեն մասնակցում։
Հայ առաքելական եկեղեցու ՔԿՀ–ն սպասարկող բաժնի քահանայի հետ շփվելու հնարավորությունը ընձեռված է թե՛ կալանավորված, թե՛ դատապարտյալ անչափահասներին։
«Աբովյան» ՔԿՀ–ում պահվող կալանավորված անչափահասները չեն
մասնակցում որևէ աշխատանքի։ Որոշ դատապարտյալներ ներգրավվում
են տեխնիկատնտեսական ոլորտի սպասարկման աշխատանքներին, որի
դիմաց վարձատրություն են ստանում։ Մյուսները մասնակցում են հանրօգուտ աշխատանքներին` հիմնարկի բարեկարգում, մաքրության ապահովում, կանաչապատում, իրենց սենյակների վերանորոգում, տոն օրերին` համերգների կազմակերպում, ձմռանը` ձյան մաքրում։
Կալանավորված անչափահասների ժամանցի ու հանգստի հնարավորությունները սահմանափակ են։ Հիմնարկին կից գործում է
մարզական ակումբ. ամռանը մարզական խաղերով զբաղվում են բակում, իսկ ձմռանը ցրտի և համապատասխան պայմանների (ջեռուցման) բացակայության պատճառով անհնար է նման միջոցառումներ
կազմակերպել։
ՔԿՀ կարևորագույն գործառույթն է անչափահասների ուղղումը։ Այդուհանդերձ, անչափահասի ուղղման հատուկ մեթոդաբանություն չկա։
Ազատվելուց հետո անչափահասների կենսագործունեության
պայմանների վերահսկման գործընթացին, մասնավորապես՝ բնակության պայմանների ուսումնասիրությանը ուղղված հստակ գործողություններ են նախատեսված։ Սակայն անչափահասների ազատվելուց
հետո ՔԿՀ–ի կողմից վերահսկում չի իրականացվում, քանի որ այն չի
դասվում ՔԿՀ գործառույթների շարքը։
151

ԱԱ համակարգի այլ դերակատարներից է նաև Վարդաշենի թիվ 1
հատուկ կրթահամալիրը, որը հանցանքի կատարման ռիսկի գոտում
գտնվող անչափահասներին աջակցելու ուղղությամբ պետական հաստատություններից է։ Աշակերտների մի մասն այն երեխաներն են, ովքեր
հանցագործություն են կատարել, սակայն փոքրահասակ են քրեական հետապնդման ենթարկվելու համար, և հատուկ դպրոցներում տեղավորելը
համարվում է որպես հազվադեպ կիրառվող այլընտրանքային միջոց անչափահաս իրավախախտների համար72:
ԱԱ համակարգի օրինակելի փորձի հետ կարելի է ծանոթանալ
ստորև ներկայացվող Գծագիր 4–ից, որտեղ նշված են ներկայիս համակարգը և այն բացերը, որոնք կամբողջացնեն համակարգի արդյունավետ
գործառնումը։

                                                            
72

§Ð³Û³ëï³ÝáõÙ աÝã³÷³Ñ³ëÝ»ñÇ ·áñÍ»ñáí ³ñ¹³ñ³¹³ïáõÃÛ³Ý áÉáñïÇ μ³ñ»÷áËÙ³Ý
Ó»éùμ»ñáõÙÝ»ñÇ ·Ý³Ñ³ïáõÙ¦, Ø²Î–Ç Մ³ÝÏ³Ï³Ý ÑÇÙݳ¹ñ³Ù, հáõÝí³ñ, 2010, ¿ç 32:

152

Գծագիր 4. ԱԱ համակարգը ՀՀ–ում

153

Համակարգի ոչ ավանդական դերակատարներն են հանդիսանում
ՀԿ–ները, մասնավորապես՝ Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն»–ը, «Փրոջեքթ Հարմոնի», ՄԱԿ–ի Մանկական հիմնադրամը, «World Vision», «Օրրան», տեղական և միջազգային այլ հասարակական կազմակերպություններ ևս, որոնք ծրագրեր են իրականացնում
ՀՀ–ում դժվար իրավիճակում հայտնված երեխաների համար։
2003 թ–ից «Փրոջեքթ Հարմոնի» միջազգային հասարակական կազմակերպությունը հանրակրթական դպրոցներում իրականացնում է
«ԶԱՆԳ» իրավական սոցիալականացման ծրագիրը՝ «Զարգացնենք արդարադատությանը նպաստող գաղափարները» վերնագրով։
Միաժամանակ իրավախախտ անչափահասների շրջանում իրականացվող կանխարգելիչ աշխատանքների ու «Երեխաների իրավունքների
պաշտպանության ազգային ծրագրի» շրջանակներում ՀՀ ոստիկանության
կողմից, համագործակցելով միջազգային կազմակերպությունների (ՀՕՖ–ի
«Երեխաների աջակցության կենտրոն», «Փրոջեքթ Հարմոնի», «World
Vision») հետ, 2006–2012 թթ. Երևան (2 կենտրոն), Վանաձոր, Գյումրի, Ալավերդի, Իջևան, Ճամբարակ, Թալին, Կապան, Աբովյան, Արտաշատ և Վաղարշապատ քաղաքներում բացվեցին համայնքային արդարադատության
վերականգնողական կենտրոններ, որոնց հիմնախնդիրն է կանխարգելիչ
աշխատանքներ իրականացնել հանցագործություն և այլ իրավախախտումներ կատարած անչափահասների շրջանում։ Համայնքային վերականգնողական կենտրոնը հանրապետության համար այլընտրանքային
ծառայության նոր մոդել է օրինազանց անչափահասների համար։
ՀԿ սեկտորն ունի նաև մեկ այլ կարևոր առաքելություն։ Այն իրականացնում է փակ հաստատությունների մշտադիտարկում (Վարդաշենի թ.
1 կրթահամալիր, մեկուսարաններ, դատարաններ, քրեակատարողական
հիմնարկներ)։
Միջազգային կառույցների հետ իրականացվող փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ ոստիկանության և «Save the Children» միջազգային կազմակերպության միջև կնքված փոխըմբռնման հուշագրի
համաձայն, համատեղ աշխատանքներ են իրականացվում «Միավորվենք
հանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագրով։ Այս ծրագրի շրջանակներում ստեղծվել է ուղղորդման ընթացակարգ և ոստիկանների կարողությունների զարգացում՝ ուսուցումների միջոցով։
Բոլոր այս կառույցները գործառնում են 3 հիմնական մակարդակներում՝ ազգային, մարզային և համայնքային։ Առավել մանարամասն տե՛ս
Գծագիր 5։
154

Գծագիր 5. ԱԱ եռաստիճան համակարգը ՀՀ–ում

155

1.
2.

Հարցեր ստուգման համար
Ո՞ր հիմնական կառույցներն են հանդիսանում ԱԱ ոչ ավանդական դերակատարները։
Որո՞նք են ԱԱ ավանդական դերակատարները, ինչպիսի՞ն են
նրանց փոխհարաբերությունները ոչ ավանդական դերակատարների հետ։

4.3. «Այլընտրանքային պատիժ» հասկացությունը.
պրոբացիոն ծառայությունները՝ որպես ԱԱ դերակատար.
արտասահմանյան և տեղական փորձը
Պրոբացիան
դա1841 թ. բոստոնցի կոշիկ արտադրող Ջոն
տավորի կողմից ար- Ավգուստուսը դիմել է քաղաքի դատավորնեձակված դատավճիռն է, րից մեկին` առաջարկելով, որպեսզի իրեն
որը ներառում է տա- հնարավորություն տան աշխատանքներ իրաբնույթ միջոցառում- րականացնել հարբեցողության համար դաներ ու միջամտություն- տապարտված անհատների հետ։ Ջոնը դաներ, այդ թվում` վե- տարանին խոստացավ էական, շոշափելի
րահսկողություն,
ուղ- արդյունքների հասնել այդ մարդկանց ուղղղորդում և աջակցու- ման գործում։
թյուն։ «Պրոբացիա» անգԱվգուստուսի կողմից ձեռնարկված գորլերենից թարգմանաբար ծունեությունը իր մեջ ներառում էր իրավանշանակում է փորձա- խախտ անձանց ուսումնասիրությունը և իշրջան։ Իմաստը կայա- րավախախտ վարքը պայմանավորող գորնում է նրանում, որ դա- ծոնների բացահայտումը։
տարանը փորձաշրջան
Ջոն Ավգուստուսը հոգ էր տանում, որ
է սահմանում այն մարդ- անհրաժեշտության դեպքում իր «խնամյալնեկանց համար, ովքեր րը» ստանան կրթություն, նյութական աջակխախտել են օրենքը և ցություն, աշխատանք և սոցիալական ծառաենթակա
էին
ազա- յություններ։ Նրա փորձն այնքան հաջող էր,
տազրկման։ Բանտ ու- որ Մասաչուսեթս նահանգի օրենսդիրները օղարկվելու
փոխարեն րենք ընդունեցին probation (պրոբացիոն) ծանրանք հանձնվում են ռայության մասին։
համապատասխան
մասնագետների հսկողությանը, որոնք փորձում էին նրանց «ճիշտ ճանապարհի վրա դնել»։ Այն զբաղվում է իրավախախտների ուղղմամբ և սոցիալական վերականգնմամբ։ Եզրույթը ներառում է դատարանի կողմից
156

արձակված ցանկացած պատիժ, որը կարող է լինել սահմանափակող
ցանկացած միջոցների համակցություն` առանց ազատազրկման։ Այն
նպատակաուղղված է հանցագործություն կատարած անձի վերաինտեգրմանը հասարակություն և կարող է գործարկվել առանձին կամ այլ
պատժամիջոցների հետ համադրմամբ։
ԵՄ երկրներում պրոբացիոն համակարգերը կարող են խմբավորվել
ըստ հետևյալ հիմնական ծառայությունների` պրոբացիոն ծառայություններ՝ հիմնված հանրային միջոցառումների և պատիժների խրախուսման
վրա, դատական համակարգին օժանդակելու վրա հիմնված պրոբացիոն
ծառայություններ, ուղղման մոդելի/հանրային պաշտպանության վրա
հիմնված պրոբացիոն ծառայություններ և պատժի կամ պատժի իրականացման վրա հիմնված պրոբացիոն ծառայություններ։
Պրոբացիոն ծառայությունների տարաբնույթ գործառույթների միջև
առկա են նաև ակնհայտ նմանություններ։ Այսպիսով՝ կարելի է տարբերակել հետևյալ չորս հիմնական գործառույթները.
1. դատական իշխանության մարմիններին և այլ շահագրգիռ մարմիններին հավաստի տեղեկություններ հաղորդելը (այն է` քրեական վարույթի ընթացքում մինչև դատավճռի ընդունումը հաշվետվությունների/անհատի վերաբերյալ սոցիալական հարցումների և խորհրդատվական զեկույցների տրամադրումը) և վերլուծությունների ներկայացումը։
Դրանց նպատակն է աջակցել այդ մարմիններին դատավճիռներ և այլ
որոշումներ ընդունելու համար.
2. պատիժների կիրառումը և հանցագործություն կատարած անձանց
նկատմամբ վերահսկողության իրականացումը.
3. համայնքային սանկցիաների և միջոցառումների մշակումը, կազմակերպումը, վերահսկողությունը և դրանց արդյունավետ իրականացման երաշխավորումը.
4. հանցագործություն կատարած անձին գործնական, ֆինանսական,
սոցիալական և հոգեբանական աջակցության տրամադրումը ինչպես
պատժի կրման, այնպես էլ պատիժը կրելուց հետո (վերականգնողական
աշխատանքներ (after–care)), որոնք հիմնվում են սոցիալական բնույթի
աշխատանքների մեթոդների վրա։
Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գոյություն չունի
պրոբացիայի առանձին ծառայություն։ Վերջինիս բնորոշ մի շարք լիազորություններ իրականացնում են ՀՀ քրեակատարողական ծառայության
այլընտրանքային պատիժների կատարման բաժինը և սոցիալական, հոգեբանական ու իրավական աշխատանքներ իրականացնող ստորաբա157

ժանումները, մասնավորապես՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու,
պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի կատարումը հետաձգելու դեպքում դատապարտյալի նկատմամբ վերահսկողություն իրականացնելը և հանրային աշխատանքներ պատժատեսակի կիրառումն ապահովելը։
Պրոբացիոն ծառայությունների աշխատակիցները շատ հաճախ սոցիալական աշխատողներն են։ Իրավախախտների հետ նրանք աշխատում են տարբեր հաստատություններում` դատարաններում, ազատազրկման հաստատություններում, համայնքային հիմքի վրա գործող
զանազան գործակալություններում և ծառայություններում։ Պրոբացիոն
ծառայությունը հանդես է գալիս որպես ազատազրկման այլընտրանք։
Այն իրենից ներկայացնում է սոցիալհոգեբանական ծառայությունների
համակարգ, որը տրամադրվում է այն անձանց, ովքեր սպասում են իրենց
դատավճռին, և նրանց, ովքեր դատապարտվել են պայմանական ազատազրկման։
Վերը նշված դեպքերից հետո ի հայտ են գալիս առաջին վարձու
պրոբացիոն ծառայողները, իսկ 1970 թ. նրանց թիվն ԱՄՆ–ում արդեն
կազմում էր 25.000։ Սակայն սոցիալական աշխատողի մուտքը քրեական
դատարան և դատական գործընթացին մասնակցության իրավունքի
ձեռքբերումը բավականին երկարատև և դժվարություններով լի գործընթաց է եղել։ Պրոբացիոն ծառայությունը` որպես իրավախախտներին
սպասարկող սոցիալական աշխատանքի ծառայություն, աստիճանաբար
զարգացավ և կատարելագործվեց ԱՄՆ–ում, Մեծ Բրիտանիայում և եվրոպական մի շարք երկրներում։
Այսօր պրոբացիոն ծառայությունն արևմտյան շատ երկրների արդարադատության համակարգի կարևոր բաղադրիչ է հանդիսանում։
Այսպիսով՝ դատարանում գործող պրոբացիոն ծառայողները սոցիալական աշխատողներն են, ովքեր հանձնարարական ստանալու դեպքում
հավաքում և դատավորին են հանձնում սոցիալական տեղեկություն, որի
հիման վրա դատավորը սահմանում է այլընտրանքային պատիժ։
Այսօր տարբեր երկրներում իրավախախտների ուղղման գործում
հաջողությամբ կիրառվում է սոցիալական աշխատանքը։ Սոցիալական
աշխատողի ներկայությունը պրոբացիոն ծառայությունում հնարավորություն է տալիս ավելի խորն ուսումնասիրել հանցագործությունը ծնող
պատճառները, մեղմել դատավճիռը, որոշ դեպքերում նաև կանխել իրավախախտի ազատազրկումը կամ ապացուցել դատարանին մեղադրյալին
պայմանական ազատազրկման նպատակահարմարության մեջ։
158

Սոցիալական աշխատողը պետք է ցուցաբերի մարդասիրական,
մարդկային արժանապատվությունը չոտնահարող վերաբերմունք, պետք
է պաշտպանի մեղադրյալի իրավունքները, պետք է պաշտպանի նրան
խտրականության ցանկացած տեսակից, ֆիզիկական և հոգեբանական
բռնությունից, վիրավորանքից, սեռական կամ այլ տեսակի չարաշահումից։
Սոցիալական աշխատողի գործունեությունը պրոբացիոն ծառայությունում հիմնվում է օրինականության, ժողովրդավարության սկզբունքի,
մեղադրյալի նկատմամբ մարդկային վերաբերմունքի, անհատական մոտեցման, նախնական հետաքննության և դատաքննության վարման ժամանակ այն պատճառների և պայմանների ներկայացման պատրաստակամության, որոնք նպաստել կամ դրդել են հանցագործության կատարման համար։
Եթե մեղադրող կողմը փաստեր է հավաքում, որ ապացուցի մեղադրյալի հանցանքը, իսկ պաշտպանող կողմը փաստարկներ է բերում մեղադրանքը հերքելու կամ սպասվող պատիժը մեղմելու համար, ապա սոցիալական աշխատողը տեղեկություններ է հավաքում, որպեսզի հասկանա իրավախախտ վարքի ձևավորմանը նպաստող սոցիալական պայմանները և գնահատի հանցագործի «ուղղման» հնարավորությունները։
Աշխարհի շատ երկրներում իրավախախտների գծով մասնագիտացած սոցիալական աշխատողները (probation officer — պրոբացիոն աշխատակից) իրենց մշտական տեղն ունեն քրեական գործեր քննող դատարաններում։ Նման ծառայությունները կազմակերպում են մշտական հերթապահություն դատարանում։
Եվրոպական պրոբացիայի և արդարադատության կառավարման
մոդելներում կան օրինակներ, որոնք վերաբերում են իրավախախտների՝
հանցագործություն կատարելու հակվածության և նրանց կարիքների շարունակական գնահատման վրա հիմնված անհատական դատավճիռների
կայացմանը։ Արդարադատության կառավարումը պետք է նաև նվազագույնի հասցնի իրավապահ մարմինների հետ շփումներից երեխաների և
ընտանիքների կրած վնասները։ Հասարակությունը միշտ պահանջ կզգա
կարգ ու կանոն պահպանողների՝ օրենքը խախտած անձանց նկատմամբ
տուժածների ցասումն ու փոխհատուցման պահանջն արտահայտելու
համար։ Այնուամենայնիվ, քրեական օրենքի որևէ համակարգում անհրաժեշտ է վերականգնողական հավասարակշռություն՝ համամասնությունների պահպանում հետևյալ դեպքերում.

159



պատժի և վերաբերմունքի,
վերահսկողության և խնամքի,
ամոթի և վերականգնման։
Պետք է գնահատել պատժի հետևանքներն ու նշանակությունն իրավախախտի համար, ինչպես նաև հասարակության համար պատժամիջոցի տնտեսական և սոցիալական վերջնական հետևանքները։ Տուժածները
նույնպես իրավունք ունեն իրենց խոսքն ասելու՝

անձնական կորուստների և փոխհատուցումների,

ներողամտություն խնդրելու արժեքի, երբ այն նպատակահարմար է,
և վնասված հարաբերությունների վերականգնման,

հետագա վնասներից պաշտպանված լինելու վերաբերյալ։

Անչափահասների միջնորդող գրասենյակ. անչափահասների այլընտրանքային և միջանկյալ լուծումների բրիտանական մոդել.
Միջգերատեսչական թիմերում ընդգրկված են պրոբացիայի, սոցիալական աշխատանքի, ոստիկանության և դպրոցի ներկայացուցիչները։ Նրանց պարտականությունն է վերանայել ձերբակալված անչափահասների նախորդ օրվա կամ շաբաթվա արձանագրությունները։
Նրանք հաշվի են առնում ներկայացված իրավախախտման մանրամասնությունները, տուժածի առկայությունը և նախորդ ձերբակալությունների դեպքերը։ Առանց երկար քննարկումների այս փորձառու
միջգերատեսչական թիմը պատրաստված է արագորեն գնահատել իրավախախտման լրջությունը և ընտրում է իր նախընտրած տարբերակը՝ սովորաբար ոչ դատական համայնքային այլընտրանքի ինչ–որ
տարբերակ, որը դատավարություն չի պահանջում։ Անչափահաս իրավախախտին հաշտարար դատավորի մոտ կամ ընտանեկան հանդիպումների ուղարկելը նշանակվող ամենախիստ տարբերակներն են,
սակայն գոյություն ունեն նաև այլ վերականգնողական միջոցառումներ, որոնցից ամենատարածվածը պաշտոնական զգուշացումն է ծնողների կամ օրինական խնամակալների ներկայությամբ։ Միջանկյալ այլընտրանքային լուծումների թվում են՝
 տուժածին փոխհատուցելու անձնական ինչ–որ եղանակ,
 փոխհատուցում վճարելը,
 ներողամտություն խնդրելը,
 սոցիալական աշխատողի կամ պրոբացիայի պատասխանատուի կողմից կազմակերպված խմբային միջոցառումը,

160

 ուղեգրում մասնագիտացված խորհրդատվության, հոգեբանական կամ բժշկական օգնության, օրինակ՝ թմրանյութերի կամ ալկոհոլի
հետ կապված հանցագործությունների դեպքում։
Նպատակահարմար ընտրությունը կատարվում է անչափահասների գրասենյակի անդամների քննարկման արդյունքում։ Նրանց նպատակն է արագ լուծել անչափահաս իրավախախտի խնդիրը համայնքի
ներսում՝ համաձայն ՄԱԿ–ի և Եվրոպայի խորհրդի ստանդարտներին՝
այդպիսով հնարավորին չափ խուսափելով հաստատություններում
տեղավորելուց, քրեականացումից և իրավախախտին կանոնավոր
իրենց նորմալ միջավայրից՝ ընտանիքից, դպրոցից և հասակակիցներից
օտարացնող պատժամիջոցների վնասակար ազդեցությունից։

Ներդիր 2. Մանրամասն տե՛ս Հավելվածներ. Գլուխ 4.1–ում:
Օրենքը պետք է պարունակի հատուկ դրույթներ այն մասին, թե ո՛ր
դեպքերում է հնարավոր քրեական պատասխանատվությունը փոխարինել այլընտրանքային միջոցներով։ Ոստիկանության, դատախազության և/կամ այլ հաստատությունների լիազորությունները այս դեպքում պետք է վերանայվեն և կարգավորվեն, որպեսզի պաշտպանեն
անչափահասին խտրականությունից և ազատազրկումից հետո բարձրացնեն հասարակությանը նրա վերաինտեգրման հավանականությունը։ ԵԻԿ և միջազգային չափորոշիչների համաձայն` քրեական
պատասխանատվության փոխարինումն այլընտրանքային միջոցներով պետք է քննարկվի բոլոր դեպքերի համար։ Ավելին՝ պաշտպանության կողմին պետք է հանձնարարել անչափահասին հարմարեցված
քրեական պատասխանատվության այլընտրանքային միջոցներով
փոխարինման ոչ պաշտոնական տարբերակներ ներկայացնել, քանի
որ պաշտպաններն անչափահասին ավելի լավ են ճանաչում, քան արդարադատության այլ ներկայացուցիչներ` շնորհիվ հաճախորդների
հետ կոնֆիդենցիալ հարաբերությունների։ Նման փոխհարաբերությունների արդյունքում պաշտպանության կողմից առաջարկվող տեղեկատվությունը կլինի արժեքավոր, որը ոչ թե կկրկնի, այլ կլրացնի
արդարադատության այլ դերակատարների գործողությունները։ Բացի
այդ, անձն ավելի հակված է կատարելու այդ գործողությունները։ Այնուամենայնիվ, բոլոր դեպքերում քրեական պատասխանատվություն

161

այլընտրանքային միջոցներով փոխարինելու համար պետք է հստակորեն սահմանվեն չափանիշները և պայմանները։
1. Այն դեպքերում, երբ իրավասու մարմիններն առաջարկում են
անչափահասի նկատմամբ քրեական պատասխանատվութան
այլընտրանքային միջոցներ, երեխային պետք է տրվի այդ միջոցի
ընտրության համապատասխանության և նպատակահարմարության վերաբերյալ իրավական կամ այլ խորհրդատվություն
(պաշտպանության կողմը պետք է աշխատի նույն հետևողականությամբ, ինչ ոստիկանությունը/դատախազությունը, որպեսզի
մշակվի և ընտրվի յուրաքանչյուր երեխայի անհատական հանգամանքներին համապատասխան այլընտրանքային միջոց)։
2. Երեխայի նկատմամբ քրեական պատասխանատվության այլընտրանքային միջոցների կիրառման դեպքում գործը պետք է
վերջնականորեն դադարեցվի, իսկ բոլոր քրեական գրանցումները` ոչնչացվեն։

Հատված «Անչափահասների գործերով դատավարությունների
դիտարկում» հաշվետվությունից

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» կազմակերպության կողմից իրականացված անչափահասների դատավարությունների
դիտարկման ընթացքում բազմաթիվ դեպքեր են ուսումնասիրվել, երբ
հանցանք կատարած անչափահասին պետք է տրվեր քրեական պատասխանատվությունն այլընտրանքային միջոցներով փոխարինելու հնարավորություն, սակայն նրա գործն ուղարկվել էր դատարան։ Այս առումով
ՀՀ օրենսդրական դաշտը թույլ է և անկատար՝ անչափահասների գործերով օպերատիվ և ոչ խտրական քրեական պատասխանատվության փոխարինումն այլընտրանքային միջոցներով իրականացնելու հարցում73:
Անչափահաս դատապարտյալի նկատմամբ նշանակված ազատությունից զրկելու հետ չկապված պատիժները՝ տուգանք, հանրային աշխատանքներ, և վերահսկողությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժինը։
Կալանքի և ազատազրկման ձևով պատիժները անչափահաս դատա-

                                                            
73

§²Ýã³÷³Ñ³ëÝ»ñÇ ·áñÍ»ñáí ¹³ï³í³ñáõÃÛáõÝÝ»ñÇ ¹Çï³ñÏáõÙ¦ ѳßí»ïíáõÃÛáõÝ, ø³‐
Õ³ù³óÇ³Ï³Ý Ñ³ë³ñ³ÏáõÃÛ³Ý ÇÝëïÇïáõï, ºñ¨³Ý, 2011, ¿ç 21–23:

162

պարտյալները կրում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։
Երբ դատարանի դատավճռով կալանքի կամ ազատազրկման ձևով
նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվում, սահմանվում է
փորձաշրջան և դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն, ապա անչափահաս դատապարտյալներն իրենց փորձաշրջանն
անցնում են այլընտրանքային պատիժների կատարման բաժնի վերահսկողության ներքո։ Պարտադիր զինվորական ծառայության մեկնելուց
հետո նրանց նկատմամբ վերահսկողությունը շարունակվում է զորամասի հրամանատարության կողմից՝ ՀՀ կառավարության 18.10.2007 թ. թիվ
1221–Ն որոշմամբ հաստատված «Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում զինծառայողների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգի» համաձայն։
Ազատազրկման ձևով պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում ևս անչափահաս դատապարտյալի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է այլընտրանքային պատիժների կատարման բաժինը։
Այլընտրանքային պատիժների կատարման բաժինը կազմավորվել և
սկսել է գործել 2005 թ–ից։ Բաժինը բաղկացած է 17 բաժանմունքներից,
որոնցից 7–ը գտնվում են Երևան քաղաքում, իսկ 10–ը՝ ՀՀ մարզերում։ Բաժինն իրականացնում է ազատությունից զրկելու հետ չկապված երեք
տեսակի պատիժներ՝ տուգանք, հանրային աշխատանքներ, որոշակի
պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում։ Բաժինը վերահսկողություն է իրականացնում պատիժը
պայմանականորեն չկիրառելու հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող,
պատժից պայմանական վաղաժամկետ ազատված դատապարտյալների,
ինչպես նաև հղի կանանց և մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց
նկատմամբ, ում պատիժը դատարանի կողմից հետաձգվել է։
Բաժինը գործում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեական օրենսգրքի,
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի, ՀՀ քրեակատարողական ծառայության մասին օրենքի, ՀՀ կառավարության կողմից 26.10.2006 թ. թիվ 1561–
Ն որոշմամբ հաստատված «ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների
կատարման բաժնի տարածքային մարմինների գործունեության կարգը
հաստատելու մասին» որոշման համաձայն։
Այլընտրանքային պատիժների կատարման բաժնում անչափահասների վերաբերյալ տարվում է առանձին հաշվառում։ Բաժնի աշխատա163

կիցները այցելություններ են կատարում անչափահասների բնակության
և ուսման վայրեր, զրուցում են նրանց ծնողների, ուսուցիչների և հարազատների հետ։ Ծառայության աշխատակիցների կողմից առավել հետևողական աշխատանքներ են տարվում անչափահաս դատապարտյալների
հետ` նպատակ ունենալով նրանց մոտ ձևավորել օրինապահ վարքագիծ,
բարձրացնել իրավագիտակցության մակարդակը, որպեսզի անչափահաս
դատապարտյալները խորապես գիտակցեն իրենց կատարած հանցանքի
լրջությունը և հետևանքները, նրանց մոտ ձևավորվի պատասխանատվության զգացում իրենց վարքագծի և կատարած արարքների նկատմամբ,
զերծ մնան քրեական շրջապատից։

Լրացուցիչ նյութ ընթերցանության համար
Վերջին տարիների ընթացքում անչափահաս դատապարտյալների համար կազմակերպվել են հետևյալ միջոցառումները.
2008 թ. կազմակերպվել է միջոցառում հանրակրթական դպրոցում սովորող անչափահասների, այլընտրանքային պատիժների կատարման բաժնի բաժանմունքներում վերահսկողության մեջ գտնվող
անչափահասների և ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ազատազրկման ձևով պատիժ կրող անչափահաս դատապարտյալների համար։ Աշխատակիցների կողմից իրավական թեմաներով ներկայացվեցին զեկույցներ, որոնց նպատակն էր բարձրացնել
անչափահասների իրավագիտակցության մակարդակը, ծանոթացնել
որոշ իրավական հասկացությունների հետ (ՀՀ քրեական օրենսգիրք,
պատիժ, հանցանք, անազատություն, ՔԿ հիմնարկներ), որից հետո եղավ հարց ու պատասխան։
2010 թ. կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված ՀՀ Սահմանադրության 15–ամյակին։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին «Առաջին Հանրապետության կայացումը», «ՀՀ Սահմանադրությունը»
թեմաներով ելույթներ, տեղի ունեցավ այցելություն Կոմիտասի անվան պանթեոն և Զորավար Անդրանիկի տուն–թանգարան, որտեղ
անչափահասները հաղորդակից եղան հայ ժողովրդի մեծերի կյանքին
ու գործունեությանը։ Այցելությունից հետո Հայաստանի ռազմական
թեքվոնդոյի ֆեդերացիայի սաների կողմից ներկայացվեց ռազմահայրենասիրական ցուցադրական ելույթ, որը ոգեշնչող օրինակ հանդիսացավ նրանց համար։

164

2011 թ. ապրիլի 22–ին կազմակերպվել է այցելություն հայոց Մեծ
Եղեռնի հուշահամալիր, որտեղ անմեղ զոհերի հիշատակին իրենց
հարգանքի տուրքը մատուցեցին անչափահաս դատապարտյալները
և այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատակիցները, որից հետո այցելեցին թանգարան։ Այցելությունը ոչ միայն տեղեկատվական, այլ նաև դաստիարակչական էր. նրանց մեջ ազգային գիտակցություն, հայրենասիրական զգացումներ արթնացնելու նպատակ ուներ, քանի որ նրանցից յուրաքանչյուրը հանդիսանում է մեր
երկրի քաղաքացին, վաղվա զինվորը ու մեր հայրենիքի պաշտպանը։
2012 թ. մարտի 6–ին այլընտրանքային պատիժների կատարման
բաժինը «Փրոջեքթ Հարմոնի» միջազգային կազմակերպության հետ
համատեղ անչափահաս դատապարտյալների համար կազմակերպեց
այցելություն Հայաստանի պատմության թանգարան։ Անչափահասները ծանոթացան հին և հնագույն ժամանակաշրջանների գտածոներին, հնադարյան աշխատանքային գործիքներին, զարդերին, կահ–
կարասուն և այլ հետաքրքիր ցուցանմուշների։
Այլընտրանքային պատիժների կատարման բաժինը փորձում է
ապահովել նմանատիպ այցելությունների հաճախակիությունն ու
պարբերականությունը, քանի որ միջազգային փորձի ուսումնասիրության և այլ երկրների պրոբացիոն ծառայությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում պարզվեց, որ իրենց երկրներում դատապարտյալների նկատմամբ կարող են նշանակվել հարկադրանքի այնպիսի միջոցներ, ինչպես, օրինակ՝ այցելություններ
տարբեր մշակութային օջախներ և միջոցառումների։ Չնայած այն
հանգամանքին, որ այլընտրանքային պատիժների կատարման բաժինը հարկադրանքի միջոցներ կիրառելու գործառույթներ չունի, սակայն միջոցառումը կազմակերպելու նպատակներից է հարկադրանքի
այս միջոցի փորձի ներմուծումը, տեղայնացումը, ինչպես նաև ծառայության համապատասխանեցումը եվրոպական օրենսդրությանը և
չափանիշներին։

(2007–2011 թթ. ընթացքում այլընտրանքային պատիժների կատարման բաժնի վիճակագրական տվյալներն անչափահաս դատապարտյալների վերաբերյալ, տե՛ս Հավելվածներ. Գլուխ 4.2–ում)

165

Գործունեության ընթացակարգը
Առաջին հերթին անչափահաս դատապարտյալների նկատմամբ
բաժնում տարվում է առանձին հաշվառում՝ նպատակ ունենալով մշտապես վերահսկել հաշվառված անչափահասների նկատմամբ նշանակված
պատիժների և վերահսկողությունների իրականացման ընթացքը, ինչպես
նաև նրանց քանակային փոփոխությունները։
Համաձայն ՀՀ կառավարության 26.10.2006 թ. թիվ 1561–Ն որոշմամբ
հաստատված «ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման
բաժնի տարածքային մարմինների գործունեության կարգի»՝ դատավճիռը
ստանալուց հետո այլընտրանքային պատիժների կատարման բաժնի՝
դատապարտյալի բնակության վայրի բաժանմունքը կազմում է անձնական գործ, դատապարտյալի անվամբ լրացնում հաշվառման քարտ և ուղարկում ծանուցագիր բաժանմունք ներկայանալու վերաբերյալ։
Դատապարտյալի՝ բաժանմունք ներկայանալուց հետո, նրան բացատրվում են իր իրավունքներն ու պարտականությունները, պատիժը
կամ վերահսկողությունը կրելու կարգն ու պայմանները, ինչպես նաև
դրանցից խուսափելու իրավական հետևանքները։ Սովորաբար անչափահաս դատապարտյալները բաժանմունք են ներկայանում ծնողների, խնամակալների կամ այլ օրինական ներկայացուցիչների հետ։
Այլընտրանքային պատիժների կատարման բաժնում անչափահասները հիմնականում հաշվառվում են պատիժը պայմանականորեն չկիրառելու հետևանքով փորձաշրջան սահմանվելու դեպքերում։
Պատիժը պայմանականորեն չկիրառելու հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող անչափահասների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ՀՀ ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմիններում գործող ԽՀՀ հետ համատեղ։ Այցելություններ են կատարվում
նրանց բնակության, ուսման կամ աշխատանքի վայրեր, զրույցներ են
անցկացվում հարազատների, ծնողների, ուսուցիչների հետ, ինչի մասին
կազմվում են արձանագրություններ, որոնք կցվում են անչափահաս դատապարտյալների անձնական գործերին։
Եթե անչափահաս դատապարտյալը փորձաշրջանի ընթացքում թույլ
է տալիս վերահսկողության կրման կարգի խախտումներ, բաժանմունքի
պահանջով չի ներկայանում, բացակայում է մշտական բնակության վայրից, ապա բաժանմունքն իրավասու է միջնորդություն ներկայացնել դատարան՝ պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու և նշանակված պատիժն ի կատար ածելու վերաբերյալ։

166

Ազատազրկման ձևով պատժից պայմանական վաղաժամկետ ազատված անչափահաս դատապարտյալների վարքագծի նկատմամբ
նույնպես իրականացվում է վերահսկողություն վերը շարադրված տարբերակով։
Անչափահաս դատապարտյալի վերաբերյալ տուգանք սահմանող
դատավճիռ ստանալուց հետո, եթե տուգանքը չի վճարվում սահմանված
ժամկետներում, բաժանմունքը միջնորդություն է ներկայացնում դատարան` տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ։ Դատարանը կբավարարի բաժանմունքի միջնորդություները, եթե
արդեն լրացել է անչափահաս դատապարտյալի 16 տարին։
Տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելուց հետո հանրային աշխատանքների կատարման վայրը որոշելիս բաժանմունքը հաշվի է առնում դրա մոտ գտնվելը դատապարտյալի բնակության վայրին,
նրա մասնագիտությունը և այնպիսի աշխատանքների կատարումը, որոնք անչափահասի ուժերից վեր չեն։

Բելգիա: Դատախազը կարող է որոշել կասեցնել դատական
քննությունը, եթե անչափահասը համաձայնվում է քրեական պատասխանատվությունը փոխարինել այլընտրանքային միջոցներով, ինչպես, օրինակ՝ վնասը փոխհատուցել, աշխատել որպես կամավոր։ Դատախազները և դատավորները կարող են գործերն ուղարկել հաշտեցման կենտրոններ։ Ուշադրությունը կենտրոնացվում է տուժողի և մեղադրյալի հաշտեցման, ինչպես նաև դաստիարակչական, հատուցողական և վերականգնողական միջոցների վրա։ Դեպքերի ավելի քան
70 տոկոսը լուծվում են ոչ ֆորմալ պատժի ձևով, և քրեական պատասխանատվությունը փոխարինվում է այլընտրանքային միջոցներով։
Հաշտեցման մեթոդը կիրառվում է նաև Ֆինլանդիայում և Հունաստանում։
Նիդեռլանդներ: Մեղադրանքից հնարավոր է հրաժարվել, եթե մեղադրյալը տուժողին հատուցում վճարի կամ մասնակցի HALT (Het Al–
Ternatief) ծրագրին։ Անչափահաս մեղադրյալները կարող են մասնակցել այդ ծրագրին, եթե ինքնախոստովանություն են կատարել և նախկինում երկու անգամից ավելի չեն մասնակցել այդ ծրագրին։ Այն երիտասարդները, որոնք մասնակցում են այդ ծրագրերին, պետք է իրենց կողմից պատճառված վնասը հատուցեն, իսկ խորհրդատուները աշխատում են երիտասարդների հետ՝ աջակցելով նրանց աշխատանքի տեղավորման, բնակության և կրթության խնդիրները լուծելու հարցում։
167

Ծրագիրը բարեհաջող ավարտելուց հետո մեղադրանքները հանվում
են, քրեական գործը՝ կարճվում։ Դատախազը կարող է մեղադրանքից
հրաժարվել նույնիսկ առանց դատավորի համաձայնության, եթե իրավախախտ անչափահասի կողմից բավարարվում են որոշ պայմաններ,
այդ թվում, օրինակ՝ մինչև քառասուն ժամ հասարարակական աշխատանքների, մինչև քառասուն ժամ կրթական դասընթացների մասնակցել կամ մինչև վեց ամիս անչափահասների պրոբացիա։
Առաջին երեք տարբերակները իրականացվում են երեխաների
պաշտպանության խորհրդի շրջանակներում այլընտրանքային պատժամիջոցների բյուրոյի կողմից։
Նոր Զելանդիա: Ընտանիքի հետ խորհրդակցություններ են անցկացվում։ Դրանք կազմակերպվում են հետևյալ վեց իրավիճակներում.
ա) անչափահաս մեղադրյալի խնամքի և պաշտպանության
խորհրդակցություն,
բ) մինչև մեղադրանք առաջադրելն ընտանիքի հետ խորհրդակցության անցկացում,
գ) կալանավորման վերաբերյալ խորհրդակցություն,
դ) դատական պատվերով ընտանիքի հետ խորհրդակցություն,
երբ անչափահասն ընդունում է հանցանքը,
ե) երբ մեղադրանքը հաստատվում է անչափահասների դատարանում, և մինչ այդ հնարավորություն չի եղել անչափահաս մեղադրյալի վերաբերյալ պատշաճ որոշում կայացնել, այս խորհրդակցության ժամանակ կարող է որոշվել, թե ինչ գործողություններ կամ ինչ
պատժամիջոցներ պետք է կիրառվեն,
զ) անչափահասների գործերով դատարանը կարող է կարգադրել
ընտանիքի հետ խորհրդակցություն կազմակերպել դատական քննության ցանկացած փուլում, եթե դա համարվում է անհրաժեշտ կամ
նպատակահարմար։
Ռուսաստանի Դաշնություն: Այստեղ անչափահասների նկատմամբ, որպես պատիժ, կիրառվում են տուգանքը, որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկումը, պարտադիր աշխատանքները, ուղղիչ աշխատանքները, ազատության սահմանափակումը և որոշակի ժամկետով ազատազրկումը։
Տուգանքը նշանակվում է անչափահասի ինքնուրույն վաստակի
կամ սեփական գույքի առկայության դեպքում, որի նկատմամբ կարող
է բռնագանձում կիրառվել, 1.000–50.000 ռուբլու չափով, և կարող է
168

բռնագանձվել նաև անչափահասի ծնողի կամ խնամակալի վաստակից։
Որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կիրառվում է այնպիսի դեպքերում, երբ անչափահասն օրինական հիմունքներով զբաղվում է որևէ գործունեությամբ, օրինակ՝ որսորդությամբ (հյուսիսային շրջաններում տասնչորս տարեկանից թույլատրվում է զբաղվել ձկնորսությամբ), թերթերի, պաղպաղակի կամ այլ առարկաների վաճառքով։
Պարտադիր աշխատանքներն օրենսդրության մեջ պատժի նոր
տեսակ են։ Դրանք նշանակվում են 40–160 ժամ տևողությամբ, և ենթադրում են այնպիսի աշխատանքներ, որոնք ի զորու է կատարել անչափահասը դասերից և աշխատանքից ազատ ժամերին։ Մինչև 15 տարեկան անչափահասը չի կարող ներգրավվել օրական երկու ժամից ավելի տևողությամբ պարտադիր աշխատանքների, իսկ 16 տարեկանից
բարձր՝ օրական երեք ժամ։ Պատիժն իրականացվում է անչափահասի
բնակության վայրին մոտ գտնվող տարածքում։
Ուղղիչ աշխատանքներն անչափահաս դատապարտյալի նկատմամբ նշանակվում են երկու ամսից մինչև մեկ տարի ժամկետով։ Աշխատավարձից պահումները կատարվում են 5–20 տոկոսի սահմաններում։ Այս պատժատեսակը կարող է կիրառվել այն անչափահաս դատապարտյալների նկատմամբ, ովքեր աշխատում են ձեռնարկություններում, կազմակերպություններում, անկախ սեփականություն ունենալու փաստից։ Աշխատավարձից պահումների չափը սահմանելիս
պետք է հաշվի առնել անչափահասի աշխատավարձի չափը, ինչպես
նաև նրա նյութական դրությունը, ընտանիքի առկայությունը։
Ազատության սահմանափակումն անչափահաս դատապարտալի
նկատմամբ նշանակվում է որպես հիմանական պատիժ երկու ամսից
մինչև երկու տարի ժամկետով։ Ազատության սահմանափակում հանդիսանում են դատարանի կողմից սահմանված հետևյալ սահմանափակումները. բնակության վայրից չբացակայելը օրվա որոշակի ժամերին (տուն կամ այլ բնակելի տարածք), չայցելել տվյալ շրջանում տեղակայված որոշակի վայրեր, դուրս չգալ համապատասխան շրջանի
տարածքից, չայցելել զանգվածային միջոցառումների անցկացման
վայրեր և չմասնակցել այդպիսի միջոցառումների, չփոխել բնակության, գտնվելու, կրթության, աշխատանքի վայրերը՝ առանց վերահսկողություն իրականացնող մարմնի համաձայնության։

169

Որոշակի ժամկետով ազատազրկումը հանցանք կատարած մինչև
16 տարեկան անչափահաս դատապարտյալի նկատմամբ նշանակվում է վեց տարուց ոչ ավել ժամկետով, իսկ առանձնապես ծանր հանցանք կատարած անչափահասների նկատմամբ՝ տասը տարուց ոչ ավել ժամկետով։
Անչափահասի նկատմամբ նաև կարող են կիրառվել դաստիարակչական բնույթի հետևյալ հարկադրանքի միջոցները.
ա) նախազգուշացումը,
բ) ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կամ հատուկ պետական մարմնի հսկողությանը հանձնելը,
գ) պատճառված վնաս փոխհատուցման պարտավորեցնելը,
դ) ժամանցի սահմանափակումը և անչափահասի վարքագծի
նկատմամբ հատուկ պահանջների սահմանումը։
Անչափահասի նկատմամբ կարող են միաժամանակ նշանակվել
դաստիարակչական բնույթի մի քանի հարկադրանքի միջոցներ։
Առավել մանրամասն երկրների փորձը տե՛ս Հավելվածներ.
Գլուխ 4.4.3:

Այլընտրանքային պատիժների կիրառման ոլորտում առկա խնդիրներն են.
 ԱՊԿԲ գործունեության կարգում չկա տարաբաժանում անչափահաս դատապարտյալների համար։ Ելնելով անչափահասների առանձնահատկություններից՝ տրամաբանական կլիներ, եթե հաճախակի այցելություններ կատարվեին անչափահաս դատապարտյալների բնակության և ուսման վայրեր, հաճախակի
զրույցներ ունենալ անչափահասի ծնողների կամ խնամակալ անձի հետ, քանի որ շատ կարևոր է, թե ինչպես են նրանք արձագանքում, ինչպիսի վերաբերմունք են ցուցաբերում անչափահաս դատապարտյալի արարքի նկատմամբ։ Անձնական գործը համալրել
անկետայի նոր ձևով, որն իր մեջ ներառում է տվյալներ անչափահասի անձնային որակների, սոցիալական, ընտանեկան վիճակի
մասին և այլ կարևոր տեղեկություններ, ինչը կնպաստի ուղղման
և վերահսկողության առավել լիարժեք իրականացման համար։
 Հաջորդ խնդիրը այլ երկրների նմանատիպ կառույցների հետ
փորձի փոխանակումն է, հաջողված աշխատելաոճի ներմուծու170

1.
2.
3.
4.
5.
6.

7.

մը՝ հաշվի առնելով հայ հոգեկերտվածքը (մենթալիտետը), մասնավորապես ԵԽ փորձագետների կողմից առաջարկվեց մեր
օրենսդրությունում նոր պատժատեսակների կիրառումը՝ հատկապես տնային կալանքի, որը արդյունավետորեն կիրառվում է
նաև անչափահասների նկատմամբ, պրոբացիոն ծառայության,
անչափահասների դատարանների և մեդիացիայի (հաշտեցման)
ներդրման անհրաժեշտությունը։ Ինչպես նաև կարևորվում է մոնիթորիգի ներմուծումը՝ վերահսկողությունը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։
Մյուս խնդիրը գործունեությունում հոգեբանական և սոցիալական
ծառայության բացակայությունն է։ Անհրաժեշտ է, որ նման անչափահաս դատապարտյալների նկատմամբ ոչ միայն վերահսկողություն իրականացվի, այլ նաև նպատակաուղղված սոցիալհոգեբանական աշխատանք տարվի՝ հաշվի առնելով բոլոր գործոնները, այդ թվում նաև տարիքային և անհատական առանձնահատկությունները։

Հարցեր ստուգման համար
Ո՞ր պատժաձևերի նկատմամբ է իրականացնում վերահսկողություն ՀՀ այլընտրանքային պատիժների կատարման բաժինը։
Ինչպիսի՞ն է ՀՀ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի գործունեությունը անչափահասների հետ աշխատանքում։
Ի՞նչ է իրենից ենթադրում պրոբացիոն ծառայությունը։
Որո՞նք են պրոբացիոն ծառայության հիմնական գործառույթները։
Ո՞րն է սոցիալական աշխատողի դերը պրոբացիոն ծառայությունում։
Որո՞նք են քրեական պատասխանատվության այլընտրանքային
միջոցներով փոխարինելու պատճառները։

Որո՞նք են ԵԻԿ–ով սահմանված պայմանները քրեական պատասխանատվությունն այլընտրանքային միջոցներով փոխարինելու համար։
171

8.

Ինչպիսի՞ն է այլընտրանքային պատիժների կիրառման փորձը
Եվրոպական երկրներում։
9. Ինչպիսի՞ն է այլընտրանքային պատիժների կիրառման փորձը
ՌԴ–ում։
10. Համադրե՛ք եվրոպական երկրների և ՌԴ–ի այլընտրանքային
պատիժների կիրառման փորձը։
11. Որո՞նք են այլընտրանքային պատիժների ոլորտի հիմնական խնդիրները։
12. Հիմնվելով Ձեր գիտելիքների վրա՝ ինչպիսի՞ առաջարկներ կկատարեիք այլընտրանքային պատիժների ոլորտը բարելավելու համար։

172

Պրակտիկ մաս
Գլուխ 5.
Վերականգնողական արդարադատություն
5.1. Վերականգնողական արդարադատություն.
համեմատություն ներկա համակարգի հետ
Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում հանցագործությունների դեմ պայքարի ավանդական միջոցների և մասնավորապես պատժի
ճգնաժամը հանգեցրեց նրան, որ իրավագիտության մեջ հաճախակի
դարձան քրեական հետապնդման այլընտրանքային միջոցների անհրաժեշտության վերաբերյալ առաջարկությունները։
Հանցագործությանը արձագանքելու նոր` վերականգնողական միջոցի մշակման հիմնական պատճառն այն էր, որ առկա արդարադատությունն առավելապես պատժիչ ուղղվածություն ուներ։
Նախ և առաջ գործող արդարադատությունն առանձնանում է հանցագործության զոհերի նկատմամբ իր անուշադրությամբ. շատ տուժողներ նյութական վնասի վերականգնման, մարդկանց նկատմամբ վստահության, անվտանգության զգացողության վերականգնման կարիքն ունեն։ Հիվանդագին վերապրումները, վախը, դժբախտությունը, անպաշտպանվածությունը, մարդկանց նկատմամբ անվստահությունը, ինքն իրեն
մեղադրելը կարող են երկար տարիներ տանջել տուժողին։ Հանցագործությունից տուժած որոշ անձանց համար իր հետ կատարվածի մասին
խոսելու, անմիջականորեն իրավախախտից իրեն հուզող հարցերի պատասխաններն ստանալու հնարավորությունը շատ կարևոր է։
Ընդհանրապես, հանցագործությունից տուժածները կրկնակի վնաս
են կրում. առաջինը՝ հանցագործությունից, և երկրորդը՝ արդարադատության կազմակերպման պատժիչ միջոցից, որը թույլ չի տալիս համընդգրկուն լուծելու իրենց խնդիրները։ Քրեական արդարադատության պատժիչ ուղղվածությունն ուղղակիորեն կապված է հանցագործության` որպես պետության օրենքների խախտման փաստի հետ, այլ ոչ թե որպես
կոնկրետ անձանց և իրենց հարաբերություններին վնաս հասցնելու հետ։
Պետք է նշել նաև այն հանգամանքը, որ հանցագործությունից հետո
շատ հաճախ հասարակության ուշադրությունը հիմնականում ուղղված է
հանցագործի վրա։ Դրա հետ մեկտեղ տուժողի և նրա հարազատների մա173

սին, ում հանցագործության հետևանքով վնաս է հասցվել, մոռանում են։
Քրեական հետապնդման մարմինները, օգտվելով տուժողի օգնությունից,
հիմնականում լուծում են իրենց ծառայողական խնդիրները։ Մեղադրյալների և դատապարտյալների սահմանադրական իրավունքների պաշտպանության հարցը բարձրացնելիս քչերն են խոսում հանցագործությունից տուժած անձի սահմանադրական իրավունքների խախտման մասին։
Միևնույն ժամանակ հասարակությունը տուժողի հանդեպ տարբեր
դիրքորոշումներ է ունենում` կարեկցանք, անվստահություն, նույնիսկ
չարախնդություն։ Հազվադեպ չեն նաև այն դեպքերը, երբ տուժածին
շրջապատող մարդիկ փորձում են խուսափել նրա հետ շփումից։ Որոշ
դեպքերում տուժածը նույնիսկ իր հանդեպ ակնհայտ ագրեսիայի է հանդիպում։
Ամենալուրջ հոգեկան, սոցիալական և բարոյական վնասը հասցվում
է բռնությամբ զուգորդված հանցագործություններից տուժած անձանց։
Կողոպուտի, ավազակային հարձակման, բռնաբարության, առևանգման,
պատանդ վերցնելու հանցագործություններից տուժողները շատ խորը
հոգեբանական շոկ են ապրում։ Հանցագործությունից առաջացած վնասը
գիտակցելիս տուժողի մոտ դիտարկվում են նույն նախանշաններն, ինչ
դիտարկվում է այն անձանց մոտ, ովքեր ստիպված են կրել հանկարծակի
ծանր, բարոյական առումով, կորուստ։ Տուժողների մոտ զարգանում է ապատիա, դեպրեսիա և այլն։ Կորչում է հարգանքը սեփական անձի նկատմամբ, շրջապատի նկատմամբ վստահությունը, սրվում է խոցելիության
զգացումը։
Իրավապահ մարմինները հանցագործությունը բացահայտելուց և
մեղավորներին պատժելուց հետո ընդհանրապես դադարում են հետաքրքրվել տուժողի վիճակով և նրա ճակատագրով, քանի որ իրենց գործունեության գնահատման հիմնական չափանիշը հանցագործությունների բացահայտումը, հանցագործին հետախուզելն ու պատժելն է։ Հանցագործությունից տուժած անձը միայնակ է մնում իր դժբախտության հետ,
ինչը հաճախ բերում է ծանր հետևանքների։
Միևնույն ժամանակ քրեական գործերի քննության ընթացակարգը
կրում է պիտակավորող բնույթ, որով է՛լ ավելի է դժվարանում հանցագործություն կատարած անձի վերաինտեգրումը հասարակությանը։
Ազատազրկման վայրերը էականորեն դժվարեցնում են իրավախախտի
վերաինտեգրումն օրինապահ հասարակություն։ Պատիժների խստացումը, քրեակատարողական հիմնարկներում իրավախախտների թվի ավելացումը նպաստում են քրեական ենթամշակույթի զարգացմանը։
174

Քրեաիրավական վեճերի լուծման արդյունավետ միջոցների որոնման արդյունքում ձևավորվել է հանցագործությանը հակազդելու նոր
հայեցակարգ, որը կոչվում է «վերականգնողական արդարադատություն»։
Դա նոր վերականգնողական միջոց է, որի մշակումը քրեական արդարադատության առավելապես պատժողական ուղղվածությանը հակազդեցությունն է։
Ի տարբերություն պատժի՝ վերականգնողական արդարադատությունը հանցագործությանը հակազդում է ոչ թե պատժի միջոցով, այլ կողմերի հաշտության և վնասի հատուցման։ Քրեաիրավական վեճերի լուծման այս նոր միջոցը հիմնված է փոխհամաձայնության, փոխադարձ զիջումների, այլ ոչ թե ինչպես ավանդական արդարադատությունում՝ առճակատման հիման վրա։
Տարբերում են վերականգնողական արդարադատության տարբեր
մոտեցումներ (McDonald and Moore 2001։ 144,145), սակայն նրանց բոլորի
պարագայում էլ կան որոշակի ընդհանրություններ, ներառյալ զոհի և իրավախախտի հաշտեցումը, նրանցից յուրաքանչյուրի աջակցությունը,
համայնքային ներկայացուցիչների ներգրավումն այդ գործընթացում։ Զոհը հնարավորություն է ստանում խոսելու իրեն հատկացված վնասից
հենց իրավախախտի ներկայությամբ։ Իրավախախտն էլ իր հերթին հնարավորություն է ունենում խոսելու հանցագործություն իրականացնելու
իր պատճառների մասին74:
Փորձենք համեմատել ավանդական արդարադատությունը և վերականգնողական արդարադատությունը75:
Ավանդական (պատժող) արդարադատություն
Հանցագործությունը պետության դեմ
ուղղված գործողություն է. այն օրենքի ոտնահարում է։
Հանցագործության վերահսկումը կատարում է քրեական արդարադատության համակարգը։

Վերականգնողական արդարադատություն
Հանցագործությունը մեկ այլ
մարդու և համայնքի դեմ
ուղղված գործողություն է։
Հանցագործության վերահսկումը կատարում է համայնքը։

                                                            
74

 McDonald, J. and Moore, D. B. (2001). Community Conferencing as a Special Case of Conflict
Transformation. in H. Strang and J. Braithwaite Restorative Justice and Civil Society, Cambridge
University Press. p. 58.
75
²é³í»É Ù³Ýñ³Ù³ëÝ տե՛ս
http://www.cscsb.org/restorative_justice/retribution_vs_restoration.html

175

Իրավախախտի պատասխանատվություն կրելու, ինչպես նաև հաշվետու
լինելու մեխանիզմ է համարվում ազատազրկող պատիժը։

Հանցագործությունը անհատական
գործողություն է և ենթադրում է անհատական պատասխանատվություն։
Պատիժն արդյունավետ է, որովհետև՝
 պատժի սպառնալիքը կրճատում է
հանցագործությունների թիվը.
 պատիժը փոխում է վարքը:

Տուժողները գործընթացի եզրագծում
են մնում։
Համարվում է, որ իրավախախտը որոշակի թերություններ ունեցող անհատ է։
Կենտրոնացում անցյալի մեղադրանքի վրա (արդյո՞ք նա է արել)։

Շեշտադրվում են ընդդիմադիր և բացառող հարաբերությունները։
Ցավի հարկադրանք՝ որպես պատժելու և կանխելու միջոց։
Համայնքը գործընթացի անմիջական
մասնակից չէ, այլ անուղղակիորեն
ներկայացվում է պետության կողմից։

176

Հանցագործության համար
պատասխանատվություն
կրելը սահմանվում է որպես
իրավախախտի կողմից պատասխանատվության ստանձնում և վնասի վերականգնում։
Հանցագործությունն ունի և՛
անհատական, և՛ սոցիալական պատասխանատվության
սահմաններ։
Միայն պատիժը արդյունավետ չէ վարքագիծը փոխելու
համար և դեռ ավելին, այն
քայքայում է համայնքի ներդաշնակությունն ու լավ հարաբերությունները։
Տուժողները հանցագործության լուծման գործընթացի
կենտրոնում են։
Համարվում է, որ իրավախախտն ունակ է վերականգնել իր իսկ պատճառած վնասը։
Կենտրոնացում ապագայում
խնդիրը լուծելու և պարտավորությունների վրա (ի՞նչ է
արվելու)։
Շեշտադրվում են երկխոսությունը և բանակցությունը։
Հատուցումը որպես երկու
կողմերի վերականգնման միջոց։
Համայնքը հանդես է գալիս
որպես վերականգնողական
գործընթացի կազմակերպիչ։

Արձագանքը կենտրոնանում է հանցագործի՝ անցյալում դրսևորած վարքի վրա։
Կախվածություն լիազորված մասնագետից։

Արձագանքը կենտրոնանում է
հանցագործի արարքի վնասակար հետևանքների վրա և
շեշտադրում է ապագան։
Մասնակիցների ուղղակի
ներգրավվածություն։

Համայնքի դերի կարևորումը և հանցագործության հիմնական դերակատարների միջև հարաբերությունների հարթեցումը քրեական միջադեպերի լուծման նորարարական մի եղանակ է հանդիսանում, որը հենց վերականգնողական մոտեցման հիմք է։ Ըստ էության, վերականգնողական
արդարադատության գործընթացում համայնքը համախմբվում է հանուն
երեխայի շահի։
Վերականգնողական արդարադատությունը հիմնվում է երեք հիմնական սկզբունքների վրա.
1. Վերականգնողական արդարադատությունը հանցագործությունը
դիտում է նախևառաջ որպես վնաս հասցնելու, տուժողին կորուստներ
պատճառելու երևույթ, այլ ոչ թե առաջին հերթին քրեական իրավունքի
նորմի խախտում (հանցագործության կատարում)։ Այսինքն՝ վերականգնողական արդարադատության գաղափարի հիմքում ընկած է այն մոտեցումը, որ հանցագործությունը, լինելով ոտնձգություն կոնկրետ անձանց
նկատմամբ, չպետք է դիտարկել որպես արարք, որն ունի միայն հանրային նշանակություն։ Վերականգնողական արդարադատության անկյունաքարն է՝ տուժողի կարիքների բացահայտումը և հաշվի առնելը։
Կարևորագույն խնդիրն է պատճառված վնասը ինչպես իրական, այնպես
էլ սիմվոլիկ հատուցելը։
2. Երկրորդ հիմնարար սկզբունքն է իրավախախտի կողմից իր կատարածի համար պատասխանատվություն կրելը և կոնկրետ գործողություններ ձեռնարկելը պատճառված վնասի հատուցման ուղղությամբ։
3. Երրորդ սկզբունքի իմաստն այն է, որ գործին առնչվող կողմերը
հնարավորություն ունեն արտահայտվել։ Դա վերաբերում է ոչ միայն հանցագործին և տուժողին, այլև այն անձանց, ում այս կամ այն կերպ առնչվել
են հանցագործի գործողությունները։ Այդ անձինք իրավունք ունեն ակտիվ
մասնակցելու վերականգնողական արդարադատության գործընթացին։ Ի
տարբերություն ավանդական արդարադատության՝ վերականգնողական
արդարադատությունն առավել ամբողջական է հաշվի առնում իրավա-

177

խախտի, հանցագործության զոհի և հասարակության այն անդամների շահերը, ում հետ տվյալ արարքն անմիջականորեն առնչվում է։
Վերոնշյալից հետևում է, որ ավանդական արդարադատությունից
վերականգնողական արդարադատությունը տարբերվում է նախևառաջ
նրանով, որ այս դեպքում տեղի է ունենում քրեական դատավարությունում գործող գլխավոր անձանց փոփոխություն։ Եթե ավանդական արդարադատության համակարգում գործող անձինք են պետությունը և իրավախախտը, ապա վերականգնողական արդարադատության դեպքում առաջին տեղում են տուժողը և իրավախախտը։ Այսինքն՝ վերականգնողական արդարադատության առաջնային խնդիրներից է քրեաիրավական
վեճի կողմերին ապահովել հնարավորություն իրենց վեճը քննարկելու և
լուծելու փոխադարձ համաձայնությամբ. սա նշանակում է, որ հանցագործությունների հակազդեցության վերականգնողական մոդելը հիմնված
է հանցագործություն—վնասի հատուցում (այլ ոչ թե հանցագործություն—պատիժ) բանաձևի վրա։ Այս դեպքում բացառվում են մրցակցությունը և կողմերի միջև վեճը, խոսքը վերաբերում է երկու կողմի փոխհամաձայնությանը։
Ի լրումն այս երեք հիմնական սկզբունքների՝ միջազգային պրակտիկայում տարբերակում են վերականգնողական արդարադատության հետևյալ սկզբունքները76.
Սկզբունք 1
Հանցագործությունը նախևառաջ մարդկային հարաբերությունների
դեմ ուղղված հանցանք է և ապա' օրենքի ոտնահարում, քանզի օրենքները գրված են մարդկային հարաբերություններում անվտանգությունն ու
արդարությունը պաշտպանելու համար։
Սկզբունք 2
Վերականգնողական արդարադատությունը համարում է, որ հանցագործությունը ոչ ցանկալի երևույթ է և մարդկային հարաբերությունների ոտնահարում, որն ընդհանրապես պետք է տեղի չունենա։ Սակայն եթե ամեն դեպքում հանցագործությունը կատարվել է, ապա դրա հետ
կապվում են ինչպես վտանգներ, այնպես էլ հնարավորություններ։
Վտանգը կայանում է նրանում, որ հանցագործության նկատմամբ ունեցած արձագանքի արդյունքում թե՛ համայնքի անդամները, թե՛ տուժածները և թե՛ իրավախախտները կարող են իրենց զգալ ավելի մեկուսացած,

                                                            
76

²é³í»É Ù³Ýñ³Ù³ëÝ տե՛ս http://peace.fresno.edu/rjprinc.html

178

վնասված և վտանգված, իսկ հնարավորությունը կայանում է նրանում, որ
կոնֆլիկտի ճիշտ լուծման և կառուցողական ելքի ապահովման ժամանակ անարդարությունն ընկալվում և ընդունվում է, անաչառությունն ու
արդարությունը վերականգնվում են, ինչն ապահովում է հարաբերությունների դրական զարգացում, և ընդգրկված բոլոր կողմերն իրենց զգում
են ավելի ապահով, ավելի հարգալից մեկը մյուսի նկատմամբ։
Սկզբունք 3
Վերականգնողական արդարադատությունն ամեն ինչ հնարավորինս ճիշտ դարձնելու գործընթաց է, որը ներառում է հետևյալը.
ա) իրավախախտման արդյունքում ի հայտ եկած վնասների գիտակցումն իրավախախտի կողմից,
բ) հանցանքի հետևանքով ի հայտ եկած կարիքների բավարարումը,
գ) վնասների և հարաբերությունների վերականգնումը,
դ) հանցանքը ծնող պատճառների վերհանումը։
Սկզբունք 4
Հանցագործության առաջնային զոհեր են համարվում նրանք, ովքեր
անմիջականորեն են տուժել հանցանքից, իսկ երկրորդային՝ ընտանիքի
անդամները, ընկերները, համայնքը։
Սկզբունք 5
Իրավախախտի, տուժողի և հասարակության անվտանգությանն
առնչվող խնդիրները բավարարելուց հետո վերականգնողական արդարադատությունն իրավախախտի համար տվյալ իրավիճակը դիտարկում
է իբրև ուսուցանող փորձ, որից կարելի է դասեր քաղել։
Սկզբունք 6
Վերականգնողական արդարադատությունը նախընտրում է հանցագործությանն արձագանքել հնարավորինս վաղ փուլում՝ առավելագույն
չափով կիրառելով կամավոր համագործակցության սկզբունքները, քանզի հարաբերությունների բարելավումը և նոր դասեր քաղելը կամավոր և
համագործակցություն ենթադրող գործընթաց է։
Սկզբունք 7
Վերականգնողական արդարադատությունը նախընտրում է հանցագործությունների մեծ մասը դիտարկել համագործակցային մեխանիզմով՝
ներգրավելով հանցանքից առավել տուժածներին՝ նրանց աջակցելու և
հաշվետու լինելու նպատակով։ Այս գործընթացին կարող են մասնակցել
առաջնային և երկրորդային տուժողներն ու նրանց ընտանիքները (կամ
նրանց փոխարինողները, եթե վերջիններս չեն ցանկացել մասնակցել),

179

իրավախախտը և նրա ընտանիքը, համայնքի, կառավարության, կրոնական համայնքի, դպրոցի ներկայացուցիչները։
Սկզբունք 8
Վերականգնողական արդարադատությունն ընդունում է, որ ոչ բոլոր
իրավախախտները կընտրեն համագործակցության ճանապարհը։ Հետևաբար, կարող է իշխանության միջամտության անհրաժեշտություն առաջանալ, որը որոշումներ կկայացնի իրավախախտի փոխարեն։ Իշխանության գործողությունները և դրանց հետևանքները պետք է լինեն ողջամիտ, վերականգնողական բնույթի և հարգալից տուժողների, իրավախախտների և համայնքի նկատմամբ։
Սկզբունք 9
Վերականգնողական արդարադատությունը նախընտրում է չհամագործակցող և հասարակության համար էական վտանգ ներկայացնող իրավախախտներին ուղղորդել այնպիսի վայրեր, որտեղ շեշտը դրված է
անվտանգության, արժեքների, էթիկայի, պատասխանատվության, հաշվետվողականության և բարեկրթության վրա։ Պետք է այնպես անել, որ
նրանք հնարավորություն ունենան տեսնելու, զգալու և ընկալելու տուժողների վրա իրենց հանցագործության ունեցած հետևանքը/ազդեցությունը, պետք է նրանց քաջալերել սովորել ապրումակցել, ցավակցել, և
հասարակության արդյունավետ անդամ դառնալու համար պետք է
նրանց համար ստեղծել անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման համար դաստիարակչական հնարավորություններ։ Նրանց անընդհատ
պետք է կոչ անել (ոչ թե ստիպել) դառնալ համայնքի հետ ավելի համագործակցող, և պետք է նրանց անընդհատ տալ հնարավորություն՝ համապատասխան հանգամանքներում հնարավորինս շուտ դրսևորելու իրենց
համագործակցելու ունակությունը։
Սկզբունք 10
Վերականգնողական արդարադատությունը պահանջում է շարունակականության և հաշվետվողականության մեխանիզմներ՝ հնարավորինս օգտագործելով համայնքի բնական հնարավորությունները, քանզի
վստահող համայնք կառուցելու ամենակարևոր պայմաններից է ձեռք
բերված համաձայնությունների կատարումը։
Սկզբունք 11
Վերականգնողական արդարադատությունը ընդունում և քաջալերում է համայնքային հաստատությունների՝ ներառյալ կրոնական/հավատքի խմբերի դերը համայնքի հիմնասյուն հանդիսացող բարոյական և
էթիկական չափանիշներն ուսուցանելու և հաստատելու գործում։
180

Այսօր աշխարհում գործում են վերականգնողական արդարադատության տարբեր ծրագրեր, որոնց շարքում կենտրոնական տեղ է զբաղեցնում միջնորդությունը կամ մեդիացիան՝ որպես հատուկ կազմակերպվող
ընթացակարգ։ Դատավարական–իրավական իմաստով մեդիացիան ընդունված է համարել վերականգնողական արդարադատության գաղափարի առավել մշակված ինստիտուտը։
Միջնորդություն կամ մեդիացիա
Մեդիացիա ասելով՝ հասկացվում է կամավորության և գաղտնիության սկզբունքի վրա հիմնված գործընթաց, որի ընթացքում մեղադրյալին,
կասկածյալին և տուժողին հնարավորություն է տրվում ոչ շահագրգիռ
միջնորդի աջակցությամբ լուծելու հանցագործության հետևանքով ծագած
վեճը և վերականգնելու տուժողի խախտված իրավունքը։
Միջնորդությունը՝ որպես վեճերի լուծման այլընտրանքային միջոց,
ներկայումս լայն տարածում է ստացել տարբեր երկրների օրենսդրություններում. այն կիրառվում է Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում, Սերբիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Նիդեռլանդներում և
այլուր։ Ընդ որում՝ տարբեր երկրներում գործում են մեդիացիայի կիրառման տարբեր իրավական հիմքեր։ Այդ երկրներում հիմնականում մեդիացիայի կիրառման հիմքերն ամրագրված են դատավարական օրենսդրությամբ։ Որոշ երկրներում ընդունվել են մեդիացիոն ծառայության մասին
առանձին օրենքը, մյուսները մեդիացիայի ընթացակարգը սահմանել են
դատավարության օրենսգրքերում և այլն։
Քրեադատավարական իմաստով մեդիացիայի հիմքում ընկած է
«քրեական հետապնդման նպատակահարմարության» սկզբունքը։ Այս
սկզբունքի իմաստն այն է, որ վարույթն իրականացնող մարմնին տրվում
է հայեցողություն հանցագործություն կատարելու յուրաքանչյուր դեպքում քրեական հետապնդում հարուցելու կամ դրանից ձեռնպահ մնալու
հարցում։ Այլ կերպ ասած՝ նպատակահարմարություն նշանակում է հրաժարվել քրեական հետապնդում հարուցելուց ոչ ձևական–իրավաբանական կամ ապացույցների անբավարարության հիմքերով։
Ավանդաբար Հայաստանի քրեական դատավարությունում հանցագործության հակազդեցությունը տեղի է ունենում հետևյալ բանաձևով.
հանցագործության հայտնաբերում – քրեադատավարական գործունեության շրջանակներում քրեական հետապնդման իրականացում – պատժի
նշանակում – պատժի կատարում։ Մինչդեռ քրեական հետապնդման
նպատակահարմարությունը ենթադրում է հանցագործության հայտնա181

բերում և քրեական հետապնդման իրականացումից հրաժարում՝ ելնելով
դրա աննպատակահարմարությունից։
Քրեական հետապնդման նպատակահարմարության սկզբունքը
մասնավորապես արտացոլված է ՀՀ քր. դատ. օր. 37–րդ հոդվածում, որում դատարանի, դատախազի և քննիչի համար սահմանված է հայեցողական լիազորություն քրեական հետապնդում հարուցելու կամ իրականացնելու հարցում։ Այսպես, ըստ հիշյալ հոդվածի՝ դատարանը, դատախազը, ինչպես նաև, դատախազի համաձայնությամբ, քննիչը կարող են
(հայեցողություն ունեն) հարուցված քրեական գործի վարույթը կարճել և
քրեական հետապնդումը դադարեցնել, ինչպես նաև դատախազը կամ
դատախազի համաձայնությամբ քննիչը կարող են (հայեցողություն ունեն) չհարուցել քրեական գործ և չիրականացնել քրեական հետապնդում,
եթե առկա են ՀՀ քր. օր. 72–րդ, 73–րդ և 74–րդ հոդվածներով նախատեսված հիմքերը: ՀՀ քր. օր. 72–րդ հոդվածի համաձայն՝ առաջին անգամ ոչ
մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նա հանցանք
կատարելուց հետո կամովին ներկայացել է մեղայականով, աջակցել է
հանցագործությունը բացահայտելուն և փոխհատուցել հանցագործությամբ պատճառված վնասը։ Համաձայն 73–րդ հոդվածի՝ ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նա հաշտվել է տուժողի հետ և հատուցել կամ այլ
կերպ փոխհատուցել նրան պատճառված վնասը։ Նույն օրենսգրքի 74–րդ
հոդվածի իմաստով քրեական պատասխանատվությունից կարող է ազատվել առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անձը, եթե պարզվի, որ իրադրության փոփոխման հետևանքով
այդ անձը կամ նրա կատարած արարքը դադարել է հանրության համար
վտանգավոր լինելուց։
Անհրաժեշտ է նկատել, որ ՀՀ քր. դատ. օր. 37–րդ հոդվածը ոչ միայն
սահմանում է քրեական հետապնդման նպատակահարմարության
սկզբունքը, այլև մեդիացիայի որոշ տարրեր է բովանդակում։ Խոսքը մասնավորապես վերաբերում է ՀՀ քր. օր. 73–րդ հոդվածում սահմանված հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելուն, որի իմաստով վարույթն իրականացնող մարմինը քրեական հետապնդում իրականացնելու հայեցողություն ունի, եթե ոչ մեծ
ծանրության հանցանք կատարած անձը հաշտվել է տուժողի հետ և հատուցել կամ այլ կերպ փոխհատուցել նրան պատճառված վնասը։ Այս
դեպքում, փաստորեն, վարույթն իրականացնող մարմինը, ելնելով կողմե182

րի փոխադարձ համաձայնությունից, իրավունք ունի որոշելու քրեական
հետապնդման նպատակահարմարության հարցը։
ՀՀ քր. օր. 73–րդ և ՀՀ քր. դատ. օր. 37–րդ հոդվածները կարելի է դիտել
մեդիացիայի «սաղմեր» ՀՀ քրեական արդարադատության համակարգում։
Թեև անհրաժեշտ է փաստել, որ նախ՝ դասական իմաստով վերոնշյալ
նորմերում ամրագրված կանոնակարգումները չի կարելի համարել մեդիացիա, քանի որ այստեղ բացակայում են մեդիացիային բնորոշ հիմնական տարրերը՝ երրորդ անկախ կողմ, արտադատական ընթացակարգ և
այլն։ Այն կարելի է համարել այսպես կոչված «սովորական» մեդիացիա,
քանի որ այս դեպքում օրենսդրությունը ոչ միայն չի պարտադրում նորմ՝
հաշտեցնելու համար երրորդ կողմի ծառայությանը դիմելու վերաբերյալ,
այլև վարույթն իրականացնող մարմինները նույնիսկ չունեն պարտականություն տուժողին և հանցանք կատարած անձին հաշտեցնելու։ Նրանք
ընդամենը պարտավոր են տուժողին կամ հանցանք գործած անձին բացատրել նրանց իրավունքը՝ հաշտվելու դեպքում հանցանք կատարած
անձին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին։
Երկրորդ՝ հիշյալ նորմերը գործնականում չեն կարող պատշաճ ապահովել կողմերի միջև հաշտության համաձայնության կայացմանը դատավարական և այլ անհրաժեշտ կառուցակարգերի բացակայության
պատճառով։
Ի դեպ, Հայաստանի Հանրապետության համար այս փուլում կարելի
է սահմանափակվել ՀՀ քրեական օրենսգրքի 73–րդ հոդվածի կիրառման
պատշաճ դատավարական ընթացակարգերի սահմանմամբ։
Քրեական պատասխանատվությունից ազատելու էությունը հանգում
է անձի կատարած արարքը դատավճռով բացասական, պարսավական
գնահատականի չարժանացնելուն։ Սա միշտ նշանակում է պետության
կողմից անձին և նրա կատարած արարքը դատապարտելուց հրաժարվել։
Դրա համար, որպեսզի այդ հրաժարումը լինի իրավաչափ, քրեական օրենսգրքի 73–րդ հոդվածում սահմանված են որոշակի պայմաններ, որոնց
առկայության դեպքում միայն կարող է քննարկվել պատասխանատվությունից ազատելու հարցը։ Դրանք են՝
1) անձի կողմից ոչ մեծ ծանրության հանցանք կատարած լինելը,
2) տուժողի և հանցանք կատարած անձի հաշտությունը,
3) պատճառված վնասը հատուցած կամ այլ կերպ փոխհատուցած
լինելը։

183

1.
2.
3.
4.

Հարցեր ստուգման համար
Ո՞րն էր վերականգնողական արդարադատության համակարգի
առաջացման պահանջը։
Ինչպիսի՞ն են վերականգնողական արդարադատության և պատժողական համակարգերի տարբերությունները։
Որո՞նք են վերականգնողական արդարադատության հիմնական
սկզբունքները։
Նկարագրե՛ք մեդիացիան՝ որպես վերականգնողական արդարադատության բաղադրիչ։
5.2. Օրենքի հետ խնդիրներ ունեցող անչափահասների
վերականգնման միջազգային փորձից

Օրենքի հետ խնդիրներ ունեցող անչափահասների վերականգնման
մոդելը մեծամասամբ կիրառելի է ԱՄՆ–ում, որտեղ իշխում է հետևյալ
տեսակետը, որ անչափահասների արդարադատության համակարգը
դասվում է ոչ միայն քրեական համակարգին, այլ նաև սոցիալական աջակցության համակարգին։ Իրականացվում են վերականգնողական
կենտրոնների բացում՝ արդարադատությանը կից։ Ուստի և վերականգնողական գործընթացը կարևորվում է՝ հիմնվելով անչափահասների համար նախատեսված դատարանների կայացրած վճռի վրա։
«Անչափահասների արդարադատություն» հասկացությունն ԱՊՀ
տարածաշրջանում առաջին անգամ գործածվել է Ռուսաստանում դեռևս
1995 թ., որը հանդիսանում էր սոցիալական քաղաքականության իրականացման հիմնական ուղղվածությունը։
ԱՄՆ
ԱՄՆ–ն առաջիններից էր թե՛ անչափահասների արդարադատության համակարգի ներդրման և թե՛ այդ ոլորտում բարեփոխումների իրականացման առումով։ Անչափահասների արդարադատության դասական
մոդելը մշակվել և առաջին անգամ իրականացվել է հենց ԱՄՆ–ում։
ԱՄՆ–ում շարունակվում է տվյալ ոլորտի զարգացման գործընթացը,
և այդ երկիրը շարունակում է մնալ առաջատար պետություններից մեկը,
որն ունի առավել քան արդյունավետ անչափահասների արդարադատության համակարգ։ ԱՄՆ–ում գործում են անչափահասների համար նախատեսված դատարաններ, որտեղ աշխատում են հատուկ մասնագետ184

ներ` մասնագիտացած կոնկրետ անչափահասների ոլորտում, հետևաբար, այս դատարանները կրում են երեխայակենտրոն բնույթ։
Անչափահասների արդարադատության համակարգում կարելի է
ակնկալել մի շարք հեռանկարներ, ինչպիսիք են`
1. անչափահասների արդարադատության սկզբունքների փոփոխում,
2. ծառայությունների մատուցման զարգացումը միկրոհամակարգերում,
որոնք կհանդիսանան այլընտրանք քրեական արդարադատության
համար,
3. անչափահասների շրջանում վճիռների կայացում, որոնք կլինեն խառը
տիպի` ներառելով իրենց մեջ տարրեր և՛ անչափահասների, և՛ չափահասների արդարադատության համակարգերից:
Այս երեք միտումները ներառված են ոչ միայն մասնագիտական
քննարկումների օրակարգերում, այլ նաև մի շարք նախագծերում, որոնք
նախատեսված են տարբեր նահանգներում գործող համակարգերը և
դրանց միջև տարբերությունները հետազոտելու, ինչպես նաև անհրաժեշտ բարեփոխումների ներդրումը իրականացնելու համար։
ԱՄՆ–ում առանձնացնում են անչափահասների արդարադատության համակարգի աշխատանքի երեք հիմնական փուլ77.
1. քննության փուլ,
2. դատավճռի կայացման ընթացք,
3. դատավճռի կայացում և վերականգնում:
Քննության փուլ: Եթե խախտումը լուրջ է, ոստիկանությունը պետք է
տանի անչափահասին ոստիկանական բաժանմունք՝ հարցազրույցի
նպատակով։ Նախքան հարցազրույցը ոստիկանը պետք է հայտնի անչափահասին, որ վերջինս իրավունք ունի պահպանել լռություն, ունենալ իրավապաշտպան, պետք է ապահովվի օրինական խնամակալի ներկայությունը։ Եթե անչափահասը համամիտ է, և բավարարվում են նրա վերոնշյալ պահանջները, ապա հարցազրույցը մեկնարկում է։ Շատ կարևոր է,
որպեսզի անչափահասի ծնողները տեղեկացվեն նրա գտնվելու վայրի
մասին։ Առավել ծանր հանցագործությունների դեպքում քննության փուլին (երբ պարզվում են հանցագործության առանձնահատկությունները)
հաջորդում է դատավարության փուլը։ Եթե խախտումը պակաս կարևոր
է, անչափահասը ուղղորդվում է վերականգնողական կենտրոն։
Դատավճռի կայացման ընթացք: Այս փուլը ներառում է բոլոր նախապատրաստական աշխատանքները և դատական գործի քննումը։ ԱՄՆ

                                                            
77

 DC to the Juvenal Justice System. Council for Court Excellence. June 2009. p. 28. 

185

գրեթե բոլոր նահանգներում գործում են անչափահասների գործերով
զբաղվող հատուկ դատարաններ, որոնց դատավորները, մեղադրողները
և դատավարություն լսողները հատուկ նախապատրաստված են անչափահասների արդարադատության ոլորտում աշխատելու համար։ Դատական գործի քննմանը հաջորդում է դատական գործի որոշման ընդունումը, որն էլ հանդիսանում է հենց հաջորդ փուլը` դատական վճռի կայացում և վերականգնում։ Սա այն փուլն է, երբ դատավորը արդեն հավաքագրել է ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը որոշում ընդունելու համար, և այս գործընթացում կարևորվում է սոցիալական աշխատողի դերը,
որը ներդրվել է նաև ամերիկյան դատական համակարգ։ Սոցիալական
աշխատողը հավաքագրում է տեղեկատվություն երեխայի ընտանիքի և
նրա սոցիալական ցանցի մասին։ Վերականգնողական կենտրոնը, ուր
ուղղորդվում է անչափահասը նախքան դատավարության սկիզբը, պետք
է գնահատի երեխային ու նրա ընտանիքը և դատարանին ներկայացնի
հաշվետվություն։ Վերականգնողական կենտրոնը իրավասու է հանդես
գալ անչափահասին արդարացնելու նախաձեռնությամբ և խնդրել դատավորին արդարացնող վճիռ կայացնել, որի դեպքում վերականգնողական կենտրոնը պետք է կազմի երեխայի վերականգնողական ծրագիրը և
ներկայացնի այն հաշվետվության հետ։ Անկախ նրանից՝ դատապարտվել
է երեխան պատիժը կրելու, թե՞ ոչ, նա պետք է անցնի համալիր վերականգնողական կուրս ինչպես բանտում, այնպես էլ համայնքում։ ԱՄՆ–
ում սկզբունքային է ոչ միայն պատիժը, այլ նաև վերականգնումը։
Միջազգային փորձի վերլուծությունը վկայում է այն մասին, որ այդ
երկրներում անչափահասների արդարադատության համակարգը երեխայակենտրոն է, և հենց այդ նպատակով ստեղծվում են հատուկ անչափահասների արդարադատության համակարգում գործող դատարաններ։
Համակարգը հիմնվում է ոչ այնքան պատժի, որքան վերականգնման և
վերաինտեգրման վրա. լայնորեն կիրառվում են այլընտրանքային ծառայություններ և այլն։ Փորձի վերլուծությունը նաև վկայում է այն մասին, որ
դատավճռի կայացման գործընթացում մեծ դեր է խաղում այն գործոնների
վերլուծությունը, որը նախորդել և նպաստել է անչափահասի կողմից շեղվող վարքի դրսևորմանը։
Հետազոտողներն առանձնացնում են խառը տիպի վճռի կայացման 3
տիպ.
1. Անչափահասների դատարանը կայացնում է կոնկրետ մի համակարգի վրա հիմնված վճիռ՝ կա՛մ անչափահասների, կա՛մ չափահասնե-

186

2.
3.

րի արդարադատության համակարգի վրա հիմնված։ Այս մեթոդը կիրառվում է ԱՄՆ–ի Նյու Մեքսիկա նահանգում։
Անչափահասների դատարանը կայացնում է վճիռ` հիմնված երկու
համակարգերի վրա։ Այս մեթոդը գործում է ԱՄՆ 5 նահանգներում։
Անչափահասների դատարանը կայացնում է դատավճիռ նախ՝
հիմնված անչափահասների արդարադատության վրա, այնուհետև,
եթե բախվում են կրկնահանցագործության հետ, ապա արդեն վճիռը
կայացվում է չափահասների արդարադատության համակարգի համաձայն։

Ֆրանսիա
Անչափահասների արդարադատության համակարգի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դատավորը հանդիսանում է
կարևորագույն և կենտրոնական օղակ անչափահասների հետ տարվող
պրոֆիլակտիկ աշխատանքներում, միևնույն ժամանակ պաշտոնական
արդարադատության համակարգի ներկայացուցիչ, ով որոշում է երեխայի
հետագա ճակատագիրը։ Ընդ որում՝ դատավորն աշխատում է ոչ միայն
օրենքը խախտած երեխաների հետ, այլ նաև սոցիալապես վտանգավոր
իրավիճակներում հայտնված, սակայն դեռևս օրենքը չխախտած երեխաների հետ։ Ինչպես նշում են հետազոտողները, դատավորի աշխատանքի
մեծ մասը անցնում է ոչ թե դատավարության սրահում, այլ իր աշխատասենյակում։ Հենց այդտեղ է, որ դատավորը փորձում է կապ հաստատել
մասնագետի հետ, որից հետո նրա հետ համատեղ փորձում է գտնել
ստեղծված իրավիճակից լուծումներ` ուղղորդելով տարբեր սոցիալական
ծառայություններ։ Ֆորմալ դատական գործընթացին դատավորը դիմում է
հազվադեպ, միայն ծայրահեղ դեպքերում, երբ օգնության այլ ձևերը չեն
արդարացրել իրենց։
Ֆրանսիական համակարգի կարևոր կողմն է այն, որ դատավորը
դեպքը վարում է հենց առաջին օրվանից, երբ առաջացել է դժվարին իրավիճակը։ Այս իսկ պատճառով դատավորը քաջատեղյակ է դեռահասի և
նրա ընտանիքի իրավիճակին, և գիտի առավել, քան ինչ–որ այլ անձ, թե
ինչպես օգնել այդ ընտանիքին և դեռահասին։ Նման համակարգում դատավորը համատեղում է «պաշտոնական արդարադատություն իրականացնողի» և սոցիալական աշխատողի դերերը։ Անչափահասները դիտարկում են դատավորին որպես աջակից և ոչ թե որպես սպառնացող։
Թերևս սա չի նշանակում, որ ֆրանսիացի դատավորները երբեք չեն
պատժում անչափահաս իրավախախտներին, պարզապես դա իրակա187

նացվում է բավականին հազվադեպ և միայն ծայրահեղ իրավիճակներում, քանի որ վաղուց ի վեր ապացուցված է պրոֆիլակտիկ ազդեցության արդյունավետությունն անչափահասների շրջանում78:
Շվեդիա
Ընդհանուր առմամբ, Շվեդիայում գործող սոցիալական ծառայություններին բնորոշ 4 առանձնահատկություն կարելի է առանձնացնել։
Առաջին՝ անչափահաս իրավախախտներին ծառայություններ մատուցող
կազմակերպություններն ունեն լիազորությունների շատ լայն շրջանակ և
կրում են մեծ պատասխանատվություն հանրության առջև։ Երկրորդ՝ սոցիալական աշխատողի կարգավիճակը շատ բարձր է, իսկ մասնագիտությունը՝ հեղինակավոր։ Երրորդ՝ սոցիալական ծառայությունները Շվեդիայում հանդիսանում են մունիցիպալ ծառայություն, դրանք տեղակայված
են տարածքային սկզբունքով։ Սա թույլ է տալիս լուծել կոնկրետ անչափահասի խնդիրները նրա հետ միևնույն տարածքում աշխատող մասնագետների ջանքերով, ինչը դարձնում է ծառայություններն ավելի հասցեական և արդյունավետ, և հաշվի են առնվում ոչ միայն անչափահասի
անձնային առանձնահատկությունները, այլև նրա ընտանիքի և համայնքի
առանձնահատկությունները։ Եվ չորրորդ՝ շվեդական սոցիալական ծառայություններն անկախ են իրենց աշխատանքներում ոստիկանությունից
և դատարանից։ Սոցիալական աշխատողի անկախությունը թույլ է տալիս
երաշխավորել անչափահասի իրավունքների և շահերի պաշտպանությունը, ինչն ապահովում է անչափահասի և սոցիալական աշխատողի
միջև վստահելի հարաբերությունների ձևավորում։
Համաձայն շվեդական օրենսդրության՝ ոստիկանությունը և սոցիալական ծառայությունները պետք է սերտ համագործակցեն։ Այդ իսկ
պատճառով ոստիկանության ցանկացած բաժնում կա հատուկ սոցիալական բաժին, որն աշխատում է անչափահասների հետ։ Բաժնում աշխատում են հիմնականում սոցիալական աշխատողներ։ Թեև ոստիկանները
և սոցիալական աշխատողները աշխատում են սերտ համագործակցության ներքո, այնուամենայնիվ, սոցիալական աշխատողներն ամբողջովին
անկախ են ոստիկաններից։ Ցանկացած անչափահաս, որ տարվում է ոստիկանական բաժին, ուղղորդվում է սոցիալական բաժին։ Անչափահասի
բոլոր հարցաքննություններին մասնակցում է սոցիալական աշխատողը,
սակայն հարցերը տալիս է միմիայն ոստիկանը։ Սոցիալական աշխատո-

                                                            
78

,,Вопросы ювенальной юстицииʼʼ. Журнал. Автономов А. С. N 2(7), 2006, с. 21.

188

ղի մասնակցությունը հարցաքննությանը հետապնդում է երկու նպատակ՝ անչափահաս իրավախախտի սոցիալական կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքումը և երեխայի իրավունքներն ու շահերը պաշտպանելը։
Սոցիալական աշխատողի անկախ կարգավիճակը թույլ է տալիս
ընդհատել ոստիկանին, երբ կարծում է, որ նրա հարցերը ոչ պրոֆեսիոնալ են, կամ երբ խախտվում է անչափահասի իրավունքը, թեև Շվեդիայի
սոցիալական աշխատողները պնդում են, որ պրակտիկայում նման դեպքերը խիստ հազվադեպ են։ Հարցաքննությունից անմիջապես հետո սոցիալական աշխատողը հրավիրում է անչափահասին և նրա ծնողներին
հարցազրույցի, որն անցկացվում է իրավիճակը բացահայտելու նպատակով, որում գտնվում են անչափահասը և իր ընտանիքը, ինչպես նաև
պարզելու այն հիմնական գործոնները, որոնք նպաստել են անչափահասի կողմից հանցագործության իրականացմանը։ Կազմելով սեփական
հատուկ հաշվետվությունը, նշելով իրավիճակի մանրամասները, ինչպես
նաև պատժի միջոցներ առաջարկելով՝ ուղարկում է այն անչափահասի
տարածքային սոցիալական ծառայություն։ Անչափահասի հետ հետագա
աշխատանքներն իրականացվում են համայնքում։
Ակնհայտ է, որ Շվեդիայում օրենքը խախտած անչափահասների
հետ աշխատող սոցիալական աշխատողների հիմնական նպատակն է
կանխարգելել հանցագործությունների հետագա դրսևորումները։ Եվ այդ
իսկ պատճառով սոցիալական աշխատողը սկսում է աշխատել դեպքի
հետ հենց այն պահից, երբ անչափահասը հայտնվել է ոստիկանության
բաժանմունքում79:
Նիդեռլանդներ
Նիդեռլանդներում ևս անչափահասների հարցերով արդարադատության համակարգը ներդրվել է դեռևս 20–րդ դարի սկզբին։ Ինչպես ԱՄՆ–
ում, այնպես էլ այստեղ այս համակարգը ենթարկվում է շարունակական
փոփոխությունների։
Այդ փոփոխությունները հումանիստական համակարգից տանում են
դեպի բոլորի համար ընդհանուր՝ սահմանափակող համակարգը։ Այստեղ
անչափահասների արդարադատությունը դիտարկվում է երկու տեսանկյունից` քրեական արդարադատության և սոցիալական աջակցության։

                                                            
79

,,Вопросы ювенальной юстицииʼʼ. Журнал. Автономов А. С. N 2(7), 2006, с. 24.

189

Բազում ծրագրեր են մշակվում և իրականացվում Նիդեռլանդներում
անչափահասների օրինախախտ վարքի ցուցաբերման կանխարգելման
նպատակով, ինչպես, օրինակ՝ իրավախախտ անչափահասների ընտանիքների ներգրավումը այնպիսի խնդիրների լուծման մեջ, ինչպիսիք են՝
երեխայի հասակակիցների կողմից երեխային ուղղված կոնֆլիկտների և
ճնշման վերացումը, ընտանիքի անդամներից մեկի բռնարարությունը երեխայի նկատմամբ, երեխայի համապատասխան կրթության ապահովումը և այլն։
Այս ամենը վկայում է այն մասին, որ Նիդեռլանդներում կարևորվում
է անցկացնել աշխատանք ոչ միայն օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխայի, այլ նաև նրա ընտանիքի հետ։
Գերմանիա
Անչափահասների արդարադատության համակարգի ներդրումն ու
զարգացումը Գերմանիայում հետաքրքիր է նրանով, որ այստեղ համակարգի ինստիտուցիոնալ ձևավորումը (անչափահասների արդարադատության վերաբերյալ օրենքների ընդունումը) հանդիսանում է համակարգի ներդրման վերջնական փուլը, մինչդեռ շատ երկրներում այն համարվում է առաջնային փուլ։ Գերմանիան, ինչպես և նախորդող երկու երկրները, հանդիսանում է առաջիններից, ով ներդրեց անչափահասների
արդարադատության համակարգը դեռևս 1908 թ–ից։
Գերմանիայում 14–17 տարեկան անչափահասները ծանր հանցանք
իրագործելու դեպքում ենթարկվում են նվազագույնը 6 ամսից սկսած
մինչև 5 տարի ժամկետով ազատազրկման, եթե անչափահասն իրականացրել է հանցանք, որի համար, ըստ արդարադատության, նախատեսվում է 10 և ավելի տարի ազատազրկում, ապա նրան վճռվում է 10 տարի։
Նմանապես այս կանոնը գործում է նաև 18–20 տարեկան պատանիների
համար։ Լավ վարքի ցուցաբերման դեպքում ազատազրկման ժամկետը
կարող է կրճատվել 1–3 տարով։
Գերմանիայում անչափահասների արդարադատության համակարգը զուգակցվում է քրեական արդարադատության և մարդասիրական հայացքների համադրմամբ։ Խրախուսվում է սոցիալական վերականգնողական գործընթացի առկայության փաստը և շեշտադրվում է այն։
Անդրադարձն այս 3 պետություններին առավելապես կարևոր է, քանի որ հենց այս երեք պետություններն են համարվում առաջիններն անչափահասների արդարադատության համակարգի ներդրման մեջ։

190

Այն դեպքում, երբ անչափահասների արդարադատության համակարգը սկսել է ներդրվել նշված պետություններում դեռևս 20–րդ դարի
սկզբից, ապա Հայաստանի Հանրապետությունում դեռ նոր են միտումներ
նկատվում նմանատիպ համակարգի ներդրման համար։
Հարցեր ստուգման համար
Ինչպիսի՞ն է անչափահաս իրավախախտների վերականգնման
մոդելն ԱՄՆ–ում։
Որո՞նք են ԱՄՆ–ում անչափահասների արդարադատության համակարգի ձևավորման հիմնական փուլերը։
Նկարագրե՛ք անչափահասների վերականգնողական արդարադատության եվրոպական երկրների փորձը։ Համադրե՛ք այն հայրենական փորձի հետ։

1.
2.
3.

5.3. Անչափահաս իրավախախտների հետ իրականացվող
վերականգնողական սոցիալական աշխատանքի
մոտեցումները
19–րդ դարի վերջին մեծ մասշտաբների հասած էմիգրացիայի և աղքատության հետևանքով մեծ թվով երեխաներ զրկվեցին ընտանիքի և համայնքի աջակցությունից, ինչի պատճառով էլ նրանք հաճախ դիմում էին
գողության և մուրացկանության՝ գոյությունը պահպանելու նպատակով։
Հենց այս ժամանակահատվածում ԱՄՆ–ում ձևավորվեցին անչափահասների դատարանները։ Նրանք շատ դաժանորեն պատժվում էին կատարած հանցագործությունների համար։ Այնուհետև սկսվեց բարեփոխումների շրջան, որոնք կոչվեցին «երեխայախնա»։ Այդ բարեփոխումների
արդյունքում անչափահասների արդարադատության համակարգը հիմք
ընդունեց, որ քրեական վարքը կենսաբանական հիմքեր չունի, այլ հանդիսանում է սոցիալական և ընտանեկան բացասական միջավայրի արդյունք, որը կարող է փոխվել միայն վերականգնման արդյունքում։ Եթե
այս տեսանկյունից դիտարկենք, ապա սոցիալական աշխատողի միջամտությունը նախ և առաջ պետք է ուղղվի՝ բացահայտելու շեղվող վարքի
դրսևորմանը նպաստող միջավայրային գործոնները80: Այս դեպքում, որպես գործոն, հիմնականում հանդիսանում են աղքատությունը և սոցիա-

                                                            
80

,,ПСИХОСОЦИАЛЬНЫЙ ПОДХОД В РАБОТЕ С ДЕТЬМИ, НАХОДЯЩИМИСЯ В
КОНФЛИКТЕ С ЗАКОНОМʼʼ. Методические рекомендации. Душанбе –2009, ЮНИСЕФ.

191

լականացման խնդիրները, և հետևաբար սոցիալական աշխատողի գործունեությունը ներառում է ինչպես երեխայի, այնպես էլ նրա սոցիալական միջավայրի հետ աշխատանք։
Հանցագործություններն անչափահասների շրջանում ստիպում են
փնտրել կանխարգելման և միջամտության արդյունավետ ուղիներ։ Ժամանակակից պայմաններում ձևավորվում է օրենսդրության նոր ճյուղ`
անչափահասների իրավունք, որը կարգավորում է անչափահասների
իրավունքները և ազատությունները կենսագործունեության տարբեր
ոլորտներում, նշում նրանց պատասխանատվության աստիճանը կատարած հանցագործությունների համար։ Անչափահասների արդարադատության համակարգի կարևորագույն բաղադրիչներից է ոչ միայն մասնագիտացված դատարանը, այլև սոցիալական աշխատանքի ինստիտուտը,
որի միջոցով էլ իրականացվում են անչափահասների վերականգնումը և
ներառումը հասարակություն։ Սոցիալական աշխատողն անչափահասների արդարադատության համակարգում լուծում է կարևորագույն խնդիր, այն է` օրենքի հետ խնդիրներ ունեցող անչափահասի սոցիալհոգեբանական զարգացման ապահովումը և վարքի շտկումը։ Սոցիալական
աշխատանքի զարգացած ինստիտուտ ունեցող շատ երկրներում անչափահասների արդարադատության համակարգում սոցիալական աշխատողների կարգավիճակը հստակ սահմանված է օրենքով։ Սոցիալական
աշխատողը հավաքում է տեղեկատվություն անչափահասի, նրա ընտանիքի վերաբերյալ, բացահայտում է պատճառները և պայմանները, որոնք
դրդել են հակաօրինական վարքի։ Յուրաքանչյուր մասնագետ ստեղծում է
համագործակցության ցանց՝ կազմված այն կառույցներից և անհատներից, ովքեր շահագրգռված են տվյալ դեպքով81: Փաստորեն, սոցիալական
աշխատողն աջակցում է դատարանին բացահայտելու անչափահասի
անձնային առանձնահատկությունները, հակաօրինական վարք դրսևորելու դրդապատճառները, որն էլ թույլ է տալիս սահմանելու անչափահասի
ուղղման առավել արդյունավետ ուղիները։ Սոցիալական աշխատողի
կարևորագույն նպատակն է կազմակերպել անչափահասի վերականգնման գործընթացը դեռևս քննչական փուլում, քանի որ անչափահասների իրավունքների պաշտպանության լավագույն ձևն է համարվում
սոցիալական ադապտացիայի, ընտանիքում կոնֆլիկտների հաղթահարման գործընթացների կազմակերպումը։ Այդ իսկ պատճառով օգնող հարաբերությունների հաստատումը հանդիսանում է սոցիալական աշխա-

                                                            
81

  ,,Справка  о  внедрении  ювенальных  технологий  в  суды  общей  юрисдикцииʼʼ 
(Редакционный материал) // Вопросы ювенальной юстиции.  2009. № 2. с. 4–12.

192

տանքի կարևոր գործառույթներից մեկը։ Կարևոր են նաև սոցիալական
աշխատողի և քննչական մարմինների միջև համագործակցությունը, ինչպես նաև դեռևս նախաքննության փուլում տարվող աշխատանքները։
Անչափահասի իրավունքների պաշտպանությունը սոցիալական աշխատողի կողմից դեռևս նախաքննության փուլում դրական կանդրադառնա
ողջ գործընթացի վրա։
Սոցիալական աշխատանքի վերականգնողական մոտեցումներն անչափահասների արդարադատության համակարգում տարբերվում են՝
կախված այն կառույցից, որում աշխատում է մասնագետը։ Բոլոր այս կառույցներում սոցիալական աշխատանքը հիմնվում է առանձնահատուկ
մոտեցումների վրա։
Ըստ այդմ՝ կանխարգելման և միջամտության ծառայությունները կարող են լինել.

դատարանում իրականացվող վերականգնողական սոցիալական
աշխատանք,

ոստիկանությունում հաշվառված և համայնքային վերականգնողական կենտրոն ուղղորդված անչափահասների հետ սոցիալական աշխատանք,

քրեակատարողական հիմնարկում իրականացվող վերականգնողական աշխատանք:

5.3.1. Դատարանում իրականացվող վերականգնողական
սոցիալական աշխատանք
Դատարանում ներգրավված սոցիալական աշխատողը պատասխանատու է ուղղակիորեն աշխատելու այն երեխաների և երիտասարդների
հետ, ովքեր անցնում են դատական գործընթացով՝ որպես մեղադրյալներ,
զոհեր և վկաներ։ Երբ անչափահասը հանդես է գալիս որպես մեղադրյալ,
սոցիալական աշխատողի կարևորագույն դերն է այստեղ հանդես գալ
նախադատարանային «սոցիալական» զեկույցով, որտեղ մանրամասնորեն կբացահայտի և կհիմնավորի անչափահասի կողմից գործած հանցանքի պատճառները, ինչպես նաև հանդես կգա առաջարկություններով՝
պատժի և վերականգնման վերաբերյալ։ Սոցիալական տեղեկատվության
զեկույցների օգտագործումը դատավճիռը կայացնելու գործընթացում
հնարավորություն է տալիս դեպքի քննարկման ժամանակ հաշվի առնել
բազմաթիվ առանձնահատկություններ, որոնք հաստատում են անհատի
մեղավորությունը կամ անմեղությունը։ Զեկույցների կազմումն այդ գոր193

ծընթացի կարևոր մասն է հանդիսանում։ Քանի որ համակարգը կարիք
ունի տարբերություն դնել պատժվող անհատների միջև, արդարացնել
տարբեր դատավճիռները, հետևաբար զեկույցները հզոր միջոցներ կլինեն, ընդ որում` բարոյական բնույթի։ Սոցիալական աշխատողների կողմից սոցիալական տեղեկատվության զեկույցների կազմումը, սոցիալական աշխատողներին պահում է ուշադրության կիզակետում, նրանց առավելագույնս ազդեցիկ է դարձնում։ Զեկույցը կազմելիս սոցիալական
աշխատողներն ակնկալում են, որ այն կարող է դատարանի ուշադրությանն արժանանալ, և գործը համապատասխան կերպով կվճռվի։ Զեկույցի կազմումը արդյունք ստանալու ուղիների մասին է, և արդյունքների
ստացումը որոշակի ռազմավարություններ է պահանջում։ Այս գործընթացը տարբեր ձևերով է նկարագրվում, բայց բոլորն էլ ներառում են տեղեկությունների ընտրողական օգտագործումը, հասկացությունների և
հայեցակարգերի հստակ կիրառումը` ակնկալվող արդյունքներ ստանալու համար։
Հատկանշական է այն փաստը, որ դատարանում աշխատող սոցիալական աշխատողը հանդիսանում է չեզոք կողմ, այսինքն՝ նրա գործողությունները բխում են երեխայի իրական շահերից, և դրանք պետք է լինեն
պատճառաբանված ու հիմնավորված։
Դատարանում աշխատող սոցիալական աշխատողի աշխատանքը
իրականացվում է 2 հիմնական ուղղություններով։ Դրանք են՝

երեխաների և ընտանիքների հետ աշխատանք,
աշխատանք սոցիալական ցանցի հետ:

Երեխաների և ընտանիքների հետ աշխատանք։ Դատական համակարգում ներգրավված սոցիալական աշխատողներն իրականացնում են
սոցիալական դեպքի վարում, որի ընթացքում սոցիալական աշխատողը
ստանձնում է ողջ պատասխանատվությունը։
Սոցիալական աշխատողից պահանջվում է.

աշխատել երեխաների, երիտասարդների և նրանց ընտանիքների
հետ՝ նրանց կարիքների ամբողջական գնահատման նպատակով,
մասնավորապես պարզել հանցագործության իրականացման պատճառները,

194

մշակել անհատական վերականգնման պլան յուրաքանչյուր երեխայի համար՝ երեխայի և նրա ընտանիքի հետ խորհրդատվությունների արդյունքում,
իրականացնել անհատական ծրագրեր՝ նախաձեռնելով միջամտությունների մի ամբողջ շարք, որը կարող է ընդգրկել սոցիալական
դեպքերի հետ անհատական աշխատանք, խմբային աշխատանք, ընտանեկան աշխատանք, ինչպես նաև հանդես գալ համապատասխան առաջարկություններով երեխայի պատժի իրականացման վերաբերյալ։

Աշխատանք սոցիալական ցանցի հետ։ Սոցիալական ցանցի հետ աշխատանքը ենթադրում է .

հանդիպումներ և քննարկումներ սոցիալական ցանցի անդամների
հետ երեխայի հետագա սոցիալական վերականգնման գործընթացի
իրականացման ընթացքի վերաբերյալ,

աշխատանք և համագործակցություն տվյալ սոցիալական դեպքի
հետ առնչվող բոլոր գործակալությունների և շահագրգիռ կողմերի
հետ, ովքեր ևս կստանձնեն պարտավորություններ՝ երեխայի սոցիալական վերականգնումն իրականացնելու գործընթացում։



Այսպիսով՝ դատարանում սոցիալական աշխատողը.
իրականացնում է մեղադրյալի քրեական գործի բազմակողմանի
ուսումնասիրություն, որն ընդգրկում է նաև մեղադրյալի սոցիալհոգեբանական և հոգեհուզական առանձնահատկությունների ուսումնասիրությունը՝ ներգրավելով նաև հարակից անհրաժեշտ մասնագետների (ընդ որում` ինչպես պետական, այնպես էլ հասարակական սեկտորը ներկայացնող).
նախնական հետաքննության և դատաքննության ժամանակ մեղադրյալի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում
կազմակերպում է իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն.
տեղեկացնում է դատավորին մեղադրյալի իրավունքների և օրինական շահերի խախտման մասին՝ դրանց կանխման նպատակով.
մեղադրյալի համար կազմում է հասցեական վերականգնողական
ծրագիր և կազմակերպում դրա իրականացումը.
նյութեր է պատրաստում և անցկացնում հաշտեցման գործընթացը.
195

կազմակերպում է մեղադրյալի հետ անհատական սոցիալական աշխատանք.

մեղադրյալի սոցիալհոգեբանական վիճակի մասին իրականացված
հետազոտության արդյունքների մասին վերլուծական զեկույցներ է
պատրաստում՝ դատավորին ներկայացնելու համար.

կազմում և ներկայացում է առաջարկներ, որոնք վերաբերում են մեղադրյալին անհրաժեշտ սոցիալական վերականգնողական օգնության կազմակերպմանը.

կազմում է իրականացված աշխատանքի մասին հաշվետվություն և
ներկայացնում այն դատարան։
Սոցիալական աշխատողը դատարանում գտնվում է դատավորի հետ
անմիջական շփման մեջ։ Սոցիալական աշխատողը դատարանում իրավունք ունի.

դիմել դատավորին ցանկացած հարցով, ինչը վերաբերում է մեղադրյալի իրավունքներին և շահերին.

ծանոթանալ բոլոր փաստաթղթերին, որոնք վերաբերում են մեղադրյալին.

հանդիպել մեղադրյալի հետ անհատական սոցիալական աշխատանքի իրականացման համար.

իր աշխատանքի մեջ ներգրավել մասնագետներին, ովքեր ունեն մեղադրյալի հետ աշխատանքի փորձ.

մասնակցել խորհրդակցություններին, գիտական և գործնական գիտաժողովներին, «կլոր սեղանների» նիստերին, որոնք վերաբերում
են մեղադրյալի իրավունքների և շահերի պաշտպանության հարցերին։
5.3.2. Ազատազրկված անչափահասների հետ տարվող
սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները
Անչափահասը, մուտք գործելով քրեակատարողական հիմնարկ,
բախվում է մի շարք խնդիրների հետ՝ պայմանավորված նոր միջավայրով, մեկուսացմամբ, նոր դերերով և կարգավիճակով, ինչպես նաև նոր
շփման ցանցով։ Սակայն, անշուշտ, այս խնդիրներից առավել խնդրահարույցն անչափահասի համար թերևս մնում է ընտանիքից բաժանումը։
Առհասարակ, սոցիալական աշխատանքն ազատազրկված անչափահասների հետ պայմանականորեն բաժանվում է հետևյալ փուլերի.

196

Ազատազրկման սկզբնական փուլ, երբ սոցիալական աշխատողը
նախապատրաստում է անչափահասին նոր միջավայրին։ Այս փուլում սոցիալական աշխատողն անչափահասին օգնում է յուրացնել
իր նոր դերերը և կարգավիճակը։ Սոցիալական աշխատողն օգնում է
ադապտացվել նոր միջավայրին, ինչպես նաև հնարավորինս փորձում է պահպանել շահառուի նախկին օգտակար սովորույթները
կամ ձևավորել նորերը, օրինակ՝ սպորտով զբաղվելը, կազմակերպել
շահառուի կրթությունը, աջակցել մասնագիտության ձեռքբերման
գործում և այլն։ Այսինքն՝ այս փուլի կարևոր խնդիրներից է դատապարտյալի հիմնական կարիքների գնահատումը և համապատասխան միջամտության պլանի կազմումը։
Այս փուլում սոցիալական աշխատողը կապ է հաստատում շահառուի ընտանիքի հետ և փորձում պահպանել այն ազատազրկման ողջ ընթացքում։ Սոցիալական աշխատողի և շահառուի հանդիպումները տեղի
են ունենում հիմնականում անհատական եղանակով։ Այս փուլում սոցիալական աշխատողը բազմամասնագիտական թիմի և շահառուի հետ
համատեղ կազմում են սոցիալական վերականգնման պլան։ Սոցիալական վերականգնման պլանը իրենից ներկայացնում է անհատական և
խմբային սոցիալ–հոգեբանական խորհրդատվությունների համակարգ,
որն իրականացվում է համապատասխան մասնագետների կողմից, որն
ուղղված է անչափահասի առջև ծագող սոցիալ–հոգեբանական հիմնախնդիրների լուծմանը, նրա մոտ իր վարքի փոփոխության շարժառիթի առաջացմանը, ինքնագիտակացության զարգացմանը և առավել ընդունելի
արժեքային համակարգի ձևավորմանը։ Այս ամենին զուգընթաց` ծրագրի
մեջ ներառվում են միջոցառումներ, որոնք ուղղված են սոցիալապես
դրական գործունեության համար անհրաժեշտ ունակությունների ձևավորմանը (աշխատանքային, ստեղծագործական, սպորտային և այլն)։

Երբ անչափահասն արդեն ադապտացվել է, և սոցիալական
վերականգնման պլանն արդեն հստակ մշակված է, սկսվում է բուն
միջամտության փուլը, երբ հստակ ուրվագծված են շահառուի հիմնախնդիրները: Այս փուլում սոցիալական աշխատողը և բազմամասնագիտական թիմը սկսում են աշխատել դրանց հաղթահարման ուղղությամբ։ Մասնավորապես այդ խնդիրները կարող են լինել առողջապահական, սոցիալհոգեբանական, կրթական և այլն։ Այս փուլում
ևս ակտիվ կապ է պահպանվում շահառուի ընտանիքի հետ։ Եթե ընտանիքի հետ հարաբերությունները խաթարված են, սոցիալական
աշխատողը կենտրոնացնում է իր ջանքերը դրանք կարգավորելու
197

ուղղությամբ, քանի որ հատկապես քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո ընտանիքի աջակցությունը շատ կարևոր է
երեխայի համար։ Կարևորվում է այս փուլում նաև շահառուի մոտ
նոր հմտությունների և կարողությունների զարգացումը։

Ազատման նախապատրաստական փուլ։ Առաջին հայացքից կարող
է թվալ, որ շահառուն կարող է հեշտությամբ վերաինտեգրվել հասարակություն ազատազրկումից հետո, սակայն իրականում, մասնավորապես, երբ ազատազրկման ժամկետը երկար է, անչափահասը
բախվում է լուրջ խնդիրների։ Շատ կարևոր է, որ արդեն այս փուլում
սոցիալական աշխատողը կազմակերպի և ձեռք բերի պայմանավորվածություններ անչափահասի կրթության և աշխատանքային զբաղվածության վերաբերյալ։ Աշխատանքի այս փուլում սոցիալական
աշխատողը պետք է սերտ համագործակցի այն համայնքային կառույցների (պետական, մասնավոր և հասարակական սեկտորների)
հետ, որտեղ ապրում է և ազատազրկումից հետո վերադառնալու է
շահառուն։
Վերաինտեգրումից հետո սոցիալական աշխատողը մի քանի ամիսների ընթացքում իրականացնում է շարունակական վերահսկում։

5.3.3. Համայնքային վերականգնողական կենտրոնի
գործառնման առանձնահատկությունները
Վերականգնողական կենտրոնը սոցիալհոգեբանական մասնագիտացված ինտենսիվ օգնության ծառայություն է, որը հնարավորություն է
տալիս 11–18 տարեկան, օրենքի հետ խնդիրներ ունեցող անչափահասներին կարգավորելու իրենց կյանքում ստեղծված ճգնաժամային իրավիճակը և վերադառնալու հնարավորինս լիարժեք բնականոն կյանքին։ Սա
ծառայություն է, որը, հենվելով մասնագիտական օգնության և հոգևոր վերածննդի վրա, վարքային և այլ բնույթի խնդիրներ ունեցող երեիտասարդների ու պատանիների համար ապահովում է ցանկալի շրջադարձ դեպի
ավելի դրական կենսակերպ։ Վերականգնողական կենտրոնը այն պատանիների և աղջիկների համար է, որոնք իրենց կյանքում ստեղծված դժվար
իրավիճակի պատճառով ունեն սոցիալական, անձնային և վարքային
բնույթի խնդիրներ, և որոնց համար համայնքում գործող կառույցների ու
ծառայությունների շրջանակը բավարար չէ։ Օրենքի հետ խնդիրներ ունեցող նշված տարիքի պատանիների և աղջիկների հանդեպ այլընտրան198

քային ստեղծագործական մոտեցումները, որոնք հիմնված են ազատ ընտրության, հոգևոր վերածննդի, քաջալերանքի, լիարժեք հասկացման և ամբողջական ընդունման, նրանց սեփական ներուժի և առկա արտաքին
հնարավորությունների մոբիլիզացման վրա, կարող են լրջորեն փոխել
նրանց կյանքը։ Այս մոտեցումը նշանակում է ճանաչել և ընդունել սոցիալական իրականությունը, հանգիստ, ընդունող, ըմբռնող պայմաններում
տալ հնարավորություն զգալու սիրո, ընդունման, դրական հարաբերությունների արդյունքները (որոնք աստիճանաբար կդառնան նաև նրանց
սեփականը)։ Ընդունելով նրանց այնպիսին, ինչպիսին նրանք կան, ստեղծելով հանդուրժողական, բարի ու ջերմ միջավայր, միաժամանակ կիրառելով նախ քաջալերանքի, հորդորանքի և ուղղորդման անհատականացված ձևերը և նոր միայն վերահսկման, այսպիսով կփոխհատուցվի այն
վնասը, որը երեխան կրել է` ժամանակին մերժվելով թե՛ տանը, թե՛ միջավայրում։
Երբ ընտանիքի որևէ անդամն արդեն կատարել է հանցագործություն, ապա ուղղիչ ծրագրերի մեջ ընտանիքի ներառումը դառնում է
ուղղման արդյունավետությունը պայմանավորող անհրաժեշտ պայման։
Ազատազրկման հաստատություններում հասարակությունից մեկուսացված են բազմաթիվ իրավախախտներ, որոնք հայրեր են ու մայրեր, երեխաներ ու ազգականներ։ Անկախ այն հանգամանքից՝ հանցագործությունը կատարվել է ընտանեկան ճգնաժամի արդյունքում, թե ոչ, նրանց
ուղղումը և սոցիալական վերականգնումը չի կարող իրագործվել ընտանիքից զատ։ Հետևաբար, շատ կարևոր է դատապարտյալների վերականգնողական ծրագրերն իրականացնել՝ նկատի ունենալով ընտանիքը որպես օրգանական ամբողջություն։ Դրանցում ուղղակիորեն շահագրգռված է նաև ընտանիքը, քանի որ նրա հանցագործություն կատարած
անդամներն ընտանիք են բերում խնդիրների այն բազմությունը, որոնք
ազատազրկման պատճառով ուղեկցում են նրանց։ Անգամ այն դեպքում,
երբ ընտանիքի անդամի հանցագործությունն ուղղված է մեկ այլ անդամի
կամ ընտանիքի դեմ, ընտանիքը պետք է ակտիվորեն մասնակցի իրավախախտի ուղղման գործընթացին։
Իրավախախտների հետ աշխատող սոցիալական աշխատողների
հիմնական թիրախներից մեկն ընտանիքն է։ Նրա հետ գործ ունենալիս
մասնագետներն առաջնորդվում են երկու նկատառումով։ Նախ՝ ենթադրելով, որ այն կարող է պայմանավորել իրավախախտ վարքը, երկրորդ՝
որ այն մեծ ներուժ է, որը կարող է օգտագործվել իրավախախտի ուղղման
և սոցիալական վերականգնման գործընթացում։ Ընտանիքը՝ որպես սո199

ցիալական ինստիտուտ և սոցիալական խումբ, սոցիալական վերահսկողության կարևոր դեր է կատարում։ Այն վերահսկում է իր անդամների ոչ
միայն ներընտանեկան, այլև արտաընտանեկան կյանքը։ Հետևաբար, այն
դեպքերում, երբ ընտանիքի որևէ անդամ ազատազրկվում է, սոցիալական
աշխատողը փորձում է ամրապնդել դատապարտյալ—ընտանիք կապը՝
նրան հաղորդելով դրական ուղղվածություն և բովանդակություն։ Հատկապես, երբ դատապարտվածն անչափահաս է, ապա ընտանիքին ոչ միայն հարկավոր է նախապատրաստել, որ հետ ընդունի իր երեխային, այլև
պետք է նրան ներգրավել երեխայի ուղղման և հասարակության մեջ վերաինտեգրվելու գործընթացի կազմակերպման մեջ։ Հայ հասարակության
մեջ ընտանիքի վերաբերմունքն իր ազատազրկված անդամի նկատմամբ
միատեսակ չէ, և այդ տարբերությունը պայմանավորված է ընտանիքի
ինստիտուտում տվյալ անդամի կարգավիճակով։ Համեմատաբար ավելի
լավ վիճակում են հայտնվում չափահաս տղամարդիկ, քանի որ հայրիշխանական հասարակության նորմերով պայմանավորված՝ նրանք օժտված են մեծ իշխանությամբ։ Եվ ընտանիքն էլ սկսում է ծառայել նրան, երբ
նա հայտնվում է բանտի պատերի ներսում։ Այսօր Հայաստանում ընտանիքը հայտնվել է խիստ ծանր վիճակում։ Հազարավոր ընտանիքներ աղքատ են, զուրկ տարրական կենսապայմաններից, մնացել են անպաշտպան սոցիալական փորձությունների այս շրջանում։ Դրանից ամենից
շատ տուժում է աճող սերունդը, որը թերսնվում է, մրսում, չի ստանում լիարժեք կրթություն, թափառում է փողոցում, չի ստանում իրեն հասանելիք
ծնողական ջերմությունն ու գուրգուրանքը, աշխատանքի ստացման հեռանկարները շատ անհրապույր են և այլն։ Նրանք են վաղը կյանքի տարբեր ոլորտներում ընդունելու հերթափոխը, և եթե այսօր ընտանեկան միջամտության ու աջակցության արդյունավետ ծրագրեր չիրագործվեն, ապա վաղը ստիպված ենք լինելու շատ ավելի թանկ վճարել, իսկ որոշներն
էլ նաև անդառնալիորեն կորցնել։
Այսպիսով՝ անչափահաս իրավախախտների հետ աշխատող սոցիալական աշխատողի դերերն են.

ուսուցանող. ծառայությունների համակարգից օգտվելու հմտու-

թյունների ձևավորում, շահառուի ռեսուրսների ու ջանքերի մոբիլիզացում,
իրավապաշտպան. շահառուի շահերի և իրավունքների պաշտպանություն, ծառայությունների մատչելիության ապահովում,
200

միջնորդի. երկու հակամարտող կողմերի՝ շահառուի և ոստիկանության միջև բանակցություններ կազմակերպում, նոր ծառայությունների ներմուծում շահառուի բնական ցանց, շահառուի խնդիրների
լուծման գործընթացում հասարակական ուշադրության ապահովում։
Գծագիր 6

Վերականգնողական կենտրոնը համայնքային վերականգնողական
ծրագիր է, որը անչափահաս իրավախախտներին, անհատական զարգացման ծրագրերին համապատասխան, տրամադրում է սոցիալհոգեբանական, կրթական և պրակտիկ ծառայություններ, որոնք ուղղված են իրավախախտումներ կատարելու արմատական պատճառներին և դրանց
ազդեցության հետագա կանխարգելմանը։
ՎԿ–ի նպատակն է.

զարգացնել արդյունավետ համայնքային վերականգնողական ծառայություն օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների համար.
կառուցել համագործակցության ցանց համայնքային ծառայությունների միջև՝ օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաներին աջակցելու
համար՝ բաղկացած պետական, մասնավոր և հասարակական սեկտորի ներկայացուցիչներից.
201


նվազեցնել կրկնահանցագործությունների թիվը.
դատավորներին տրամադրել ազատազրկման հետ կապված արդյունավետ այլընտրանքներ.

զարգացնել երեխայի իրավունքների հիման վրա կայացված քրեական արդարադատության համակարգը Հայաստանում:
ՎԿ–ն իրականացնում է վերականգնողական աշխատանք երեխաների հետ, ովքեր ուղղորդվել են ոստիկանության, հանրակրթական դպրոցների և այլ կառույցների կողմից։ ՎԿ–ն պատասխանատու է գնահատելու
երեխայի սոցիալական և ընտանեկան իրավիճակը, մշակելու կառուցվածքային գործողությունների ծրագիր՝ երեխայի անհատական պահանջներին համապատասխան, որպեսզի արձագանքի նրա խնդրահարույց
վարքին և աշխատի անմիջականորեն երեխայի և նրա ընտանիքի հետ՝
կանխարգելելու կրկնահանցագործությունը։
ՎԿ–ում ներառված բազմամասնագիտական թիմի անդամների
նպատակն է ապահովել անչափահասների լիարժեք սոցիալական վերականգնումը և ներառումը։ Վերականգնողական կենտրոնների նպատակն
է նաև անչափահասների շրջանում շեղվող վարքի կանխարգելմանն
ուղղված գործողությունների իրականացումը։ Այդ տեսանկյունից հատկապես կարևոր է ստեղծել ռիսկային ընտանիքների ցուցակներ` հաշվի
առնելով այն գործոնները, որոնք նպաստում են անչափահասների մոտ
շեղվող վարքի դրսևորմանը։
Համայնքային վերականգնողական կենտրոններում իրականացվող
անչափահասի վերականգնումը ենթադրում է թե՛ սոցիալական, թե՛ մանկավարժական և թե՛ հոգեբանական աշխատանք։
Վերականգնողական կենտրոնների աշխատանքը ներառում է`
1. անչափահասների շրջանում շեղվող վարքի կանխարգելում`
ստեղծելով համայնքում վաղ արձագանքման խմբեր, որոնք ուշադրության տակ կպահեն ռիսկային ընտանիքների երեխաներին.
2. սոցիալական, իրավաբանական, մանկավարժական, բժշկական և
հոգեբանական ծառայությունների մատուցում անչափահասներին և
նրանց ընտանիքի անդամներին.
3. երեխաների և ընտանիքների ուղղորդում այլ ծառայություններ։
Անչափահասների համար, ովքեր դուրս են եկել քրեակատարողական հիմնարկից, հատկապես կարևոր է համայնքային վերականգնողական կենտրոնի կողմից մատուցված սոցիալհոգեբանական աջակցությունը։ Նախ և առաջ այդ աշխատանքը նախատեսում է երեխայի և նրա ընտանիքի հետ անհատական աշխատանք, որն ուղղված է անչափահասի
202

վերաինտեգրմանը հասարակություն։ Աշխատանքը ներառում է հոգեբանական թեստավորում, անչափահասի անձի որակների գնահատում, ագրեսիվության հաղթահարում, սոցիալական կապերի վերականգնում։
Նաև շատ կարևոր է անչափահասի ընդգրկումը ինքնօգնության, կրթական խմբերում, հատկապես՝ համընդհանուր նորմերի ուսուցանում։
Գծագիր 7. ՎԿ ուղղորդման եղանակներ
¶áñÍÇ
í³ñáõÛÃ
øñ»³Ï³Ý
·áñÍի
ѳñáõóáõÙ.

ÜÛáõûñÇ
Ù»ñÅáõÙ
øñ. ·áñÍÇ
ϳñ×áõÙ

ì»ñ³Ï³Ý·‐
ÝáճϳÝ
Ï»ÝïñáÝ

ä³ïÅÇ
Ý߳ݳÏáõÙ

îáõ·³Ýù

гÝñ.
³ßË.

гßí³éáõÙ
áëïÇϳÝáõÃÛáõÝáõÙ
²ÛÉÁÝïñ³Ýù³‐
ÛÇÝ å³ïÇÅ

γɳÝù,
ùñ»³Ï.
ÑÇÙÝ.

²½³ï³‐
½ñÏáõÙ

Ընդհանուր առմամբ, անչափահասների վերականգնման իրականացումը շատ կարևոր է ոչ միայն կանխարգելման, այլ նաև նրանց վերաին203

տեգրման տեսանկյունից։ Այսպիսի կենտրոնների դերը կարևորվում է
նաև նրանով, որ քրեակատարողական հիմնարկների հետ համագործակցությունը լուրջ հիմքեր կստեղծի և կնպաստի անչափահասների վաղաժամկետ ազատմանը և վերաինտեգրմանը։ Վերականգնողական կենտրոնը հնարավորություն կտա իրականացնել ոչ միայն անչափահասի վերահսկողությունը համայնքում, այլ նաև կապահովի նրա ներառումը։

Գծագիր 8. Վերականգնողական կենտրոնը
որպես սոցիալական տեխնոլոգիա

ì»ñ³Ï³Ý·ÝáÕ³Ï³Ý Ï»ÝïñáÝÇ ·áñͳéáõÛÃÝ»ñÁ

ØÇç³ÙïáõÃÛáõÝ ¨
å³ßïå³ÝáõÃÛáõÝ

úñ»ÝùÇ Ñ»ï
ËݹÇñÝ»ñ áõÝ»‐
óáÕ »րե˳ݻñÇ
å³ßïå³Ýáõ‐
ÃÛáõÝ (μáõÅáõÙ ¨
ÙÇç³ÙïáõÃÛáõÝ)

ì³Õ
ÙÇç³ÙïáõÃÛáõÝ

ÐÇÙÝ³Ï³Ý Ï³ñÇùÝ»ñÇ
μ³í³ñ³ñÙ³ÝÝ áõÕÕí³Í
ͳé³ÛáõÃÛáõÝÝ»ñÇ ëï»ÕÍáõÙ
¨ ·áñÍáÕÝ»ñÇ
ѳëó»³Ï³ÝáõÃÛ³Ý
μ³ñÓñ³óáõÙ, é»ëáõñëÝ»ñÇ
ÙáμÇÉǽ³óáõÙ
(ϳÝ˳ñ·»ÉáõÙ ¨
³ç³ÏóáõÃÛáõÝ)

ì»ñ³Ï³Ý·ÝáõÙ

êáódzɳϳÝ
Ý»ñ³éÙ³ÝÝ áõÕÕí³Í
ç³Ýù»ñ ¨
ͳé³ÛáõÃÛáõÝÝ»ñ
(ÙÇç³ÙïáõÃÛáõÝ ¨
³ç³ÏóáõÃÛáõÝ)

ºñ»Ë³+
ÁÝï³ÝÇù
úñ»ÝùÁ
˳Ëï³Í
»ñ»Ë³

êáódzɳϳÝ
ó³ÝóÇ Ñ»ï
³ß˳ï³Ýù+ 
»ñ»Ë³

204

ՎԿ–ում միջամտությունն իրականացվում է տարբեր ուղղություններով, մասնավորապես՝

Զոհ—իրավախախտ հարաբերությունների կարգավորում: Եթե առկա է տուժող, ապա վերականգնողական արդարադատության տեսանկյունից տուժողի հետ հաշտեցումը հանդիսանում է
վերականգնման կարևոր բաղադրիչ, մասնավորապես հանցագործությունից տուժածը դիտարկվում է իրավիճակային զոհ։

Վնասի փոխհատուցում: Վերականգնողական արդարադատության
կարևոր բաղադրիչներից է հանդիսանում վնասի փոխհատուցման
գաղափարը, որի դեպքում ցանկացած հակաօրինական արարք դիտվում է ոչ միայն տուժողի տեսանկյունից, այլ նաև հասարակության
տեսանկյունից, որը ևս տուժում է տվյալ արարքից։ Վերականգնողական արդարադատության պարագայում կարևորվում է իրավախախտի կողմից իր հակասոցիալական արարքի հետևանքների գիտակցումը և այդ արարքի համար փոխհատուցումը։ Առհասարակ փոխհատուցումն իրենից ենթադրում է գործողություն, որի նպատակն է
օրենքը խախտած անչափահասի կողմից սեփական արարքի գիտակցումը և դրա փոխհատուցումը։ Ընդ որում՝ այն կարող է ուղղված լինել ինչպես զոհին, այսինքն՝ որևէ գործողություն՝ ուղղված
հենց տուժածին, այնպես էլ հասարակությանը, այսինքն՝ հանրօգուտ
գործողություն։

Նոր արժեքների ձևավորում: Օրենքի հետ խնդիրներ ունեցող շատ երեխաների շրջանում հակասոցիալական վարքը դիտվում է որպես
բնական և անգամ ընդունելի, խրախուսելի երևույթ, այն խրախուսվում է ընկերների և անգամ ընտանիքի անդամների կողմից։ Այս
դեպքում աշխատանքները միտված են արժեհամակարգի վերաձևավորմանը։

Ազատ ժամանցի արդյունավետ կազմակերպում: Հակաօրինական
վարքի դրսևորման պատճառներից կարող է հանդիսանալ անչափահասների շրջանում զբաղվածության պակասը։ Այդ նպատակով անչափահաս իրավախախտների սոցիալական վերականգնման կարևոր բաղադրիչներից է տարբեր սպորտային–մշակութային ուղղվածության խմբակների հաճախելը։

Մասնագիտության ձեռքբերում: Սա դիտվում է որպես հասարակության կողմից ընդունելի միջոցներով հաջողության հասնելու տարբերակ և դիտարկվում է նաև որպես հետագա հանցագործությունների
կանխարգելման միջոց։
205

Խաթարված ես–կոնցեպցիայի վերանայում: Այս դեպքում օրենքի
հետ խնդիրներ ունեցող անչափահասներից շատերն ունեն սեփական ես–ի ընկալման խնդիր, բնավորության այնպիսի գծեր, ինչպիսիք են՝ դյուրաբորբոքություն, ագրեսիվություն, անհանդուրժողականություն, ընկճվածություն, բայց միևնույն ժամանակ՝ ինքնուրույնություն։ Այս դեպքում սոցիալական վերականգնման գործընթացն
ուղղված է մասնագետների կողմից նոր վարքային մոդելների, նոր
«դրական» կերպարների ներմուծմանը, շահառուի նոր աշխարհընկալման ձևավորմանը։
Սոցիալական միջավայրի բարեփոխում: Իրավախախտ երեխաներից շատերը հիմնականում սերում են անբարենպաստ ընտանիքներից, և արդյունավետ աջակցություն ցուցաբերելու համար մասնագետները պետք է աշխատեն երեխաների ընտանիքների և առհասարակ սոցիալական միջավայրի հետ, քանի որ հակասոցիալական
վարքի դրսևորման հիմնական խթանները շատ հաճախ թաքնված են
երեխայի սոցիալական միջավայրում։

Վերականգնողական կենտրոնի սկզբունքները
Երեխայի լավագույն շահը պետք է լինի ՎԿ–ի գերակա ուղղությունը,
այսինքն՝ ցանակացած գործողություններ իրականացնելիս կենտրոնն առաջնորդվում է երեխայի իրավունքներին և շահերին համապատասխան։
Աշխատանքների ողջ ընթացքում պահպանվում է մասնակցային
սկզբունքը, այսինքն՝ երեխան և նրա ընտանիքը ներառված են իրենց իսկ
վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում։ Աշխատանքները
նախաձեռնելիս երեխան և իր ծնողները, իրավական խնամակալը պետք
է տան իրենց համաձայնությունը կենտրոն հաճախելու, ինչպես նաև ծառայությունների մատուցման գործընթացում ակտիվություն ապահովելու։
Երեխաների իրավունքները և կարծիքը հարգվում են վերկանգնողական
ծրագրի իրականացման բոլոր փուլերում։ Ծրագրում ներգրավված բոլոր
կողմերը ապահովում են համագործակցություն դեպքի շուրջ աշխատանքների ողջ ընթացքում և պետք է ջանան, որ դեպքն ունենա լավագույն լուծումը։

Ուղղորդման չափանիշներ
ՎԿ կարող են ուղղորդվել այն երեխաները (տղաներ և աղջիկներ),
ովքեր համապատասխանում են հետևյալ չափանիշներին.
 Տարիքը՝ 11–18 տարեկան:
206

Հանցանքի տեսակը: ՎԿ–ն աջակցում է ցանկացած հանցանքի դեպքում, բացառությամբ սեռական բռնություն կատարած և թմրամոլության։ ՎԿ–ն չունի հատուկ հմտություններ աջակցելու այն երեխաներին, ովքեր ունեն կախվածության այս կամ այն ձևը (օրինակ` թմրամիջոցներից, սոսնձից), և այն երեխաներին, ովքեր գործել են սեռական հանցագործություն։ Այս խմբի երեխաների հետ աշխատող մասնագետները պետք է հատուկ վերապատրաստվեն։ ՎԿ–ի գործառնման արդյունավետությունն ապահովելու համար կարևոր է, որ երեխաները և ընտանիքները կարողանան այցելել, և այդ երեխաները
կարողանան տեղաշարժվել։ Այդ իսկ պատճառով վերականգնողական կենտրոնի շահառուները պետք է բնակվեն նույն տարածքում։
ՎԿ–ն չի աշխատում «փողոցի» երեխաների հետ։ «Փողոցի» երեխաները պահանջում են աջակցության այլ ձևեր, որոնք այս կենտրոնում
չեն կարող մատուցվել։ ՎԿ–ն կենտրոնանում է հանցավոր վարքի և
օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների և նրանց ընտանիքի
հետ աշխատանքի վրա։
Երեխաները պետք է համաձայնվեն մասնակցելու ՎԿ–ի աշխատանքներին։ Երեխաները և նրանց ծնողները (օրինական ներկայացուցիչները) պետք է համաձայնեն, որպեսզի երեխան մասնակցի
ՎԿ–ի աշխատանքներին։ Բոլոր քայլերը պետք է նախաձեռնվեն՝ համոզվելու, որ երեխան կամ ծնողը տեղեկացված են և տվել են իրենց
համաձայնությունը։ Ոստիկանության և ՎԿ–ի կողմից պետք է իրականացվեն ակտիվ գործողություններ՝ համոզվելու, որ երեխան և իր
ծնողներն ունեն համապատասխան տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ, որն էլ կնպաստի նրանց կողմից որոշման կայացմանը։

Վերականգնողական կենտրոններում սոցիալական աշխատողների
մասնագիտական նկարագիրը
Սոցիալական աշխատողներն իրականացնում են դեպքի վարում, որի ընթացքում սոցիալական աշխատողը ստանձնում է ողջ պատասխանատվությունը։
Սոցիալական աշխատողը պետք է.

կատարի շահառուի և նրա ընտանիքի կարիքների ամբողջական
գնահատում.

մշակի անհատական միջամտության պլան յուրաքանչյուր երեխայի
համար՝ երեխայի և նրա ընտանիքի հետ խորհրդատվությունների
արդյունքում.
207


իրականացնի անհատական ծրագրեր՝ նախաձեռնելով միջամտությունների մի ամբողջ շարք, որը կարող է ընդգրկել սոցիալական
դեպքերի հետ անհատական աշխատանք, խմբային աշխատանք, ընտանեկան աշխատանք.
ստեղծի կապեր և աշխատի կրթական հաստատությունների հետ՝
վերաինտեգրելու երեխաներին կրթական համակարգ.
ստեղծի համագործակցության հիմքեր և համագործակցի բոլոր այն
գործակալությունների և շահագրգիռ կազմակերպությունների հետ,
որոնք առնչվում են տվյալ սոցիալական դեպքի հետ։

ՀՀ Երևան և Աբովյան քաղաքներում գործող վերականգնողական
կենտրոնների գործառնման առանձնահատկությունները. առկա փորձի
ներկայացում
Երևան և Աբովյան քաղաքներում գործող վերականգնողական կենտրոնների հիմնական գործունեությունն իրականացվում է 3 մակարդակներում՝

միկրո,

մեզո,

մակրո:
Միկրոպրակտիկայում կենտրոնների գործունեությունն ուղղված է
հաշվառված, ինչպես նաև ոստիկանության ուշադրության ներքո գտնվող
երեխաների հետ տարվող վերականգնողական աշխատանքներին։ Որպես կանոն, վերականգնողական կենտրոն դեպքերն ուղղորդվում են
հիմնականում ոստիկանության ԱԳԲ–ների և կրթական հաստատությունների՝ դպրոցների կողմից։ Վերականգնողական կենտրոնի սոցիալական աշխատողներն իրականացնում են երեխայի և նրա ընտանիքի
կարիքի առաջնային գնահատում՝ պարզելու, թե որքանով են կենտրոնի
ծառայությունները համապատասխանում երեխայի կարիքներին։ Վերականգնողական կենտրոնի շահառու կարող են դառնալ՝


օրենքի հետ խնդիրներ ունեցող անչափահասները,
ոստիկանությունում հաշվառված անչափահասները,
վարքային խնդիրներ ունեցող և «դժվար դաստիարակվող երեխաների շարքին» դասվող անչափահասները, որոնք հայտնվել են ոստիկանության ուշադրության կենտրոնում, սակայն հաշվառված չեն,
208

հասակակիցների կամ մեծահասակների հետ կոնֆլիկտի մեջ
գտնվող անչափահասները:
Սոցիալական աշխատանքն իրականացվում է հետևյալ փուլերով.

I փուլ. առաջնային գնահատում
Առաջնային գնահատումը հիմնականում իրականացվում է տունայցի միջոցով, որի ժամանակ տեղի է ունենում ընտանիքի անդամների և
շահառուի հետ հանդիպում, ծրագրի ներկայացում, վերականգնողական
կենտրոնի գործունեության ներկայացում հենց շահառուի սոցիալական
միջավայրում։ Այդպիսի գնահատումը նպատակ է հետապնդում շփում
հաստատել շահառուի հետ նրան առավել հարազատ միջավայրում, որը
կօգնի նաև կատարել երեխայի վարքի նախնական դիտարկումներ։ Այնուհետև կազմակերպվում են հանդիպումներ նաև երեխայի կյանքի հիմնական դերակատարների հետ, ինչպես, օրինակ՝ դպրոց, սպորտային
խմբակ և այլն։ Եթե շահառուն համապատասխանում է կենտրոնի չափանիշներին, ապա գնահատման գործընթացը շարունակվում է, իսկ եթե ոչ,
ապա երեխան և նրա ընտանիքը սոցիալական աշխատողի կողմից ուղղորդվում են համապատասխան կառույց։

II փուլ. ընդլայնված քննարկում և գործողությունների պլանավորում
Գնահատումն իրականացնելուց հետո դեպքի համար հրավիրվում է
ընդլայնված քննարկում, որին մասնակցում է երեխայի ողջ սոցիալական
ցանցը։ Քննարկման ժամանակ ներկայացվում է դեպքը, և կազմվում է
անհատական միջամտության ծրագիր՝ համապատասխան խնդիրների
առաջնահերթությամբ, դրանց հասնելու համար նախանշված հստակ
քայլերով, դերակատարներով և ժամանակացույցով։ Հանդիպմանը մասնակցում են նաև շահառուն և նրա ծնողները, ովքեր ներկա են գտնվում որոշումների կայացման գործընթացին և հանդիսանում գործընթացի ակտիվ մասնակիցը։

III փուլ. միջամտություն և վերականգնում
Թիմի անդամների միջև պարտականությունները բաշխելուց հետո
սկսվում է միջամտության փուլը։ Թիմի անդամներ են հանդիսանում ինչպես վերականգնողական կենտրոնի ներկայացուցիչները՝ սոցիալական
աշխատողները, հոգեբանը, այնպես էլ երեխայի սոցիալական ցանցը՝ ոստիկանության, ԽՀՀ, ԵԻՊԲ, դպրոցի ներկայացուցիչները և այլն։ Ընդհանուր առմամբ, խնդիրները, որոնք առկա են անչափահասների մոտ, համալիր բնույթ ունեն։ Կենտրոնում ընդգրկված դեպքերի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կենտրոնում հայտնված երեխաների հիմ209

նական խնդիրն է նրանց ընտանիքների ծանր սոցիալտնտեսական վիճակը, որն էլ հանդիսանում է հակասոցիալական վարք դրսևորելու հիմնական պատճառ։ Այս և բազմաթիվ այլ տարաբնույթ խնդիրների լուծումը
պահանջում է տարբեր մասնագետների ներգրավվածություն, ովքեր
կստանձնեն պատասխանատվություն միջամտության պլանով նախատեսված գործողություններն իրականացնելու համար։ Այս փուլում յուրաքանչյուր մասնագետ աշխատում է իր մշակած միջամտության պլանով, և
պարբերաբար կազմակերպվում են համատեղ քննարկումներ սոցիալական դեպքի վարման ընթացքը վերահսկելու, առաջացած նոր խնդիրները
և խոչընդոտները հաղթահարելու համար։
Մեզոմակարդակում գործողությունները հիմնականում ուղղված են
կանխարգելմանը։ Հանրակրթական դպրոցներում իրականացվող կանխարգելիչ աշխատանքները ոչ միայն նպաստում են անչափահասների
շրջանում հանցագործությունների թվի նվազմանը, այլև հանդիսանում են
համայնքների ուժեղացման յուրահատուկ մի եղանակ։
Դպրոցներում կանխարգելիչ աշխատանքների իրականացում
Դպրոցների ընտրանքն իրականացվում է՝ հաշվի առնելով հետևյալ
չափորոշիչները.

դպրոցներ, որտեղ առկա են ծրագրի մեծաթիվ շահառուներ,

ռիսկային դպրոցներ (ըստ համայնքի ներկայացուցիչների՝ հիմնականում ավագ դպրոցներ):
Աշակերտների ընտրության հիմնական չափորոշիչներն են`

տարիք (13–17 տ.),

սեռ (տղաներ, աղջիկներ),

վարք (ինչպես կարգապահներ, այնպես էլ ոչ կարգապահներ),

ընդունակություններ (ինչպես գերազանց սովորողներ, այնպես էլ
բավարար սովորողներ),

լիդերներ, ավագներ,

աշակերտական խորհրդի ներկայացուցիչներ (մասնավորապես
կարևորվում է նախագահի ներկայությունը)։
Յուրաքանչյուր ընտրված դպրոցում տեղի են ունենում հանդիպումներ աշակերտների հետ, որոնց նպատակն է ձևավորել հանդուրժողականություն, կոնֆլիկտները հաղթահարելու հմտություններ, կանխարգելել
հակասոցիալական երևույթների դրսևորումները։ Բացի աշակերտների
հետ հանդիպումներից, տեղի են ունենում հանդիպումներ նաև մանկավարժների և ծնողների հետ։
210

Մեզոմակարդակում վերականգնողական կենտրոնների ջանքերն
ուղղված են նաև խթանելու համայնքներում երեխաների պաշտպանությամբ զբաղվող մասնագետների կարողությունների զարգացմանը և
նրանց միջև համագործակցային հարաբերությունների հաստատմանը։
Այն հանդիսանում է կարևոր առանձնահատկություն այս ոլորտում ներգրավված մասնագետների համար, քանի որ հենց աշխատանքների արդյունավետ իրականացման տեսանկյունից այս կառույցների միջև միայն
սերտ համագործակցությունը կարող է ապահովել սպասված արդյունքներ։ Այս աշխատանքը ևս նպաստում է համագործակցության ցանցերի
ամրապնդմանը։
Մակրոմակարդակում կենտրոնի ջանքերը հիմնականում ուղղված
են օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների նկատմամբ կարծրատիպերի հաղթահարմանը, օրենսդրական նախաձեռնություններում առաջարկություններով հանդես գալուն։

1.
2.
3.

4.

5.

6.
7.
8.
9.
10.

Հարցեր ստուգման համար
Որո՞նք են անչափահասների արդարադատության ոլորտում սոցիալական աշխատողի միջամտության պատճառները։
Որո՞նք են օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանքում սոցիալական աշխատանքի հիմնական ուղղությունները։
Ինչպիսի՞ն են դատարանում օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների հետ սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները։
Ինչպիսի՞ն են ազատազրկման վայրում սոցիալական աշխատանքի
առանձնահատկությունները օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանքում։
Որո՞նք են օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանքում սոցիալական աշխատողի հիմնական դերերը։ Ի՞նչ է իրենից ենթադրում վերականգնողական կենտրոնը, ինչպիսի՞ն է նրա
կառուցվածքը։
Որո՞նք են ՎԿ–ի նպատակները։
Ինչպիսի՞ն են ՀՀ–ում ՎԿ ուղղորդման չափանիշները։
Որո՞նք են ՎԿ գործառնման հիմնական ուղղությունները։
Որո՞նք են ՎԿ–ում միջամտության հիմնական ձևերը։
Նկարագրե՛ք համայնքային ՎԿ–ում անչափահասների հետ տարվող
սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները։

211

Գլուխ 6.
Անչափահաս իրավախախտների հետ
սոցիալական աշխատանքում սոցիալական դեպքի
վարման գործընթացը
6.1. Սոցիալական դեպքի վարման փուլերը
Սոցիալական դեպքի վարումը իրականացվում է հետևյալ հաջորդական փուլերով.
1.
2.
3.
4.
5.
6.

գնահատում,
միջամտության պլանի կազմում և պլանավորում,
միջամտություն,
միջամտության արդյունքների գնահատում,
աշխատանքի ավարտ,
շարունակական վերահսկում:

Գծագիր 10. Սոցիալական դեպքի վարման գործընթացի փուլերը

¸»åùÇ í³ñÙ³Ý ·áñÍÁÝóóÇ 6 ÑÇÙ³Ï³Ý ÷áõÉ»ñ

¶Ý³Ñ³ïáõÙ
ØÇç³ÙïáõÃÛáõÝ
ØÇç³ÙïáõÃÛ³Ý
åɳÝÇ Ï³½ÙáõÙ ¨
åɳݳíáñáõÙ

ØÇç³Ùïáõ‐
ÃÛ³Ý
³ñ¹ÛáõÝù‐
Ý»ñÇ
·Ý³Ñ³ïáõÙ

212

Þ³ñáõݳ‐
ϳϳÝ
í»ñ³ÑëÏáõÙ

²ß˳ï³Ý
ùÇ ³í³ñï

1. Գնահատում
Գնահատումը դեպքի վարման փուլերից է, որի ժամանակ թիմը փորձում է հասկանալ անչափահաս իրավախախտի և նրա ընտանիքի խնդիրները, առկա ռեսուրսներն ու խնդրի լուծման ուղիները։ Որպես կանոն, այս փուլում մասնագետը լրացնում է գնահատման քարտը։ (Տե՛ս Աշխատանքային գործիքներ. Գլուխ 6.1)։ Գնահատումը միաժամանակ և՛
գործընթաց է, և՛ արդյունք։
Գնահատման ժամանակ թիմը`


բացահայտում և հասկանում է անչափահասի խնդիրները, ընդ որում
բացահայտում է հիմնախնդրի առաջացման պատճառները` հիմնված
անվերապահ դրական վերաբերմունքի վրա.
փորձում է հասկանալ՝ ինչպես է իրավախախտ անչափահասը տեսնում իր իսկ ունեցած խնդիրների լուծման ճանապարհները.
իրավախախտ անչափահասի շահերից ելնելով՝ սոցիալական դեպքի հետ աշխատող սոցիալական աշխատողը, բազմամասնագիտական թիմի մյուս անդամների հետ միասին մշակում է հիմնախնդիրների լուծմանն ուղղված պլան։

Գնահատման փուլն իր հերթին ենթադրում է հետևյալ գործողությունների իրականացում.

Երեխայի և նրա ընտանիքի հետ կոնտակտի հաստատում
Այս փուլը ենթադրում է օգնող փոխհարաբերությունների հաստատում, դրական մթնոլորտի և էմպաթիայի ստեղծում սոցիալական
դեպքը կառավարողի կողմից։ Առաջին հանդիպումը կարող է տեղի
ունենալ ինչպես շահառուի միջավայրում՝ տունայցի ժամանակ, այնպես էլ վերականգնողական սոցիալական ծառայությունում։
Իրավիճակի գնահատում
Իրավիճակի գնահատումը ենթադրում է գնահատման ողջ փուլի միայն մի հատված, երբ վեր են հանվում շահառուի և նրա ընտանիքի
խնդիրները։ Դա երեխայի պահանջմունքների առավելագույն սահմանումն է, նրա և ընտանիքի ուժեղ ու թույլ կողմերի բացահայտումն
է և սոցիալական միջավայրի ռեսուրսների գնահատումը։ Որպես
կանոն, իրավիճակի գնահատումն իրականացվում է՝ կիրառելով տեղեկատվության ստացման տարբեր մեթոդներ, մասնավորապես՝
հարցազրույց, դիտարկում, փաստաթղթերի վերլուծություն։
213

2. Միջամտության պլանավորում
Բազմակողմանի գնահատմանը և վարքի դրդապատճառների խորքային վերլուծությանը հաջորդում է հիմնախնդրի լուծման ուղիների
փնտրման գործընթացը, որն իրականացնում է սոցիալական աշխատողը
այլ մասնագետների և կառույցների հետ համագործակցությամբ։ Միջամտության պլանը ենթադրում է հստակ նախանշված գործողություններ,
որոնց իրականացումը կնպաստի անչափահաս իրավախախտների և
նրանց ընտանիքների հիմնախնդիրների լուծմանը կամ դրանց մեղմացմանը (Միջամտության պլանի օրինակ տե՛ս Աշխատանքային գործիքներ.
Գլուխ 6.2)։ Այն իրենից ենթադրում է վերականգնողական ծրագիր՝ կոնկրետ ձևակերպված նպատակներով, դրանց հասնելու քայլերով։
Համատեղ մշակվում է սոցիալական դեպքի վարման պլան, որը ներառում է՝




իրավախախտ անչափահասների կյանքում առկա խնդիրների բազմազանության հստակեցում,
համատեղ ընտրված առկա խնդիրների հնարավոր լուծումների ճանապարհների հստակեցում,
պահանջվող ռեսուրսների հստակեցում,
ժամկետների հստակեցում,
ակնկալվող արդյունքների հստակեցում:

Անչափահաս իրավախախտների կարիքների բավարարման համար
ձեռնարկվելիք քայլերը ևս պետք է ներառվեն սոցիալական դեպքի պլանում։

214

Գծագիր 11

¸»åùÇ
åɳݳíáñáõÙÁ

ÆÝýáñÙ³ódz ¨
í»ñ³Ñ³ëó»³·ñáõÙ

è»ëáõñëÝ»ñÇ Ñ³ÛóÛÃáõÙ

²éϳ é»ëáõñëÝ»ñÇ
½³ñ·³óáõÙ

öáËѳٳӳÛÝáõÃÛáõÝ
ųÙÏ»ïÝ»ñÇ ßáõñç

²ñ¹ÛáõÝùÝ»ñÇ ßáõñç
ѳٳӳÛÝáõÃÛáõÝ

Þ³ñáõݳϳϳÝ
í»ñ³ÑëÏÙ³Ý (ѻﳷ³
³ß˳ï³Ýù) åɳÝ

3. Միջամտություն
Միջամտությունը դեպքի վարման փուլերից է, որի ժամանակ անչափահաս իրավախախտը սոցիալական դեպք վարողի հետ միասին փորձում են իրականացնել միջամտության պլանում նախատեսված գործընթացները և միջոցառումները` հիմնվելով առկա ռեսուրսների վրա։ Ինչ215

պես սոցիալական դեպքի վարման ցանկացած փուլում, այս փուլում ևս
պետք է խրախուսվի երեխայի/ընտանիքի ակտիվությունը` հատկապես
իր խնդրի լուծման ուղիների ընտրության և իրականացման ժամանակ։
Այս փուլում օրենքի հետ խնդիրներ ունեցող անչափահասի/նրա ընտանիքի հետ միասին հնարավորինս սահմանվում են գործողությունների
իրականացման ժամկետները, ինչպես նաև համատեղ քննարկվում
ակնկալվող արդյունքները։
Այս փուլի հիմքը կազմում է ինքնորոշումը։ Որքան մեծ է անչափահաս իրավախախտի/ընտանիքի ինքնուրույն որոշումներ կայացնելու և
այդ որոշումներն իրականացնելու ունակությունը, այնքան արդյունավետ
է աշխատանքը։ Այս փուլում սոցիալական աշխատողն աջակցում է ոչ միայն խնդրի լուծմանը, այլ նաև ուժեղացնում է անչափահասի ինքնօգնության և ինքնուղղորդման ունակությունները։
Եթե անդրադառնանք Ս–ի դեպքին, ապա նրա համար կարելի է մշակել
միջամտության հետևյալ պլանը.
Հիմնա
Կատարող
խնդիր
Նպատակներ
Քայլեր
N
սոց. դեպք վա1. Ներգրավել շահառուին
Նպաստել շահառուի ժաման- սոցիալական միջոցառում- րող
1.
ներում
ցի արդյունավետ կազմասոց. աշխակերպմանը
տող + երեխա/
2. Ուղղորդել շահառուին
ընտանիք
սեղանի թենիսի խմբակ

2.

Դատական գործընթացով պայմանավորված՝
շահառուի մոտ
հոգեբանական
լարվածության
մեղմացում

1. Ուղղորդել հոգեբանի
մոտ

սոց. դեպք վարող

2. Հոգեբանի հետ
խորհրդատվություն` պայմանավորված դատական
գործընթացի իրականացմամբ, ինչպես նաև հնարավոր ազատազրկմամբ

հոգեբան +
երեխա

216

3.

4.

Ուղղորդել երեխայի հորը ԶՏԿ

Նպաստել շահառուի և հոր
միջև լարված
փոխհարաբերությունների
թուլացմանը

1. Իրազեկել ընտանիքին
կենտրոնի գործառնման
մասին
2. Ճշտել գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը
1. Անհատական հանդիպումներ կազմակերպել
շահառուի հոր հետ, նախապատրաստել նրան հոգեբանի հետ հանդիպման

սոց. աշխատող + ընտանիք

սոց. աշխատող + հոգեբան + ընտանիք

2. Անհատական խորհրդատվություն շահառուի
հոր հետ

5.

6.

Նպաստել շահառուի կողմից
վնասի փոխհատուցմանը

1. Մշակել վնասի փոխհատուցման ծրագիր, մասնավորապես վարսահարդարման հետ կապված

սոց. աշխատող + շահառու

Խթանել «զոհ–իրավախախտ»
հարաբերությունների բարելավումը

2. Ներգրավել շահառուին
այդ գործընթացում
1. Նպաստել շահառուի
կողմից հարաբերությունների կարգավորման
կարևորության գիտակցմանը

սոց. աշխատող + ոստիկան + հոգեբան + ընտանիք

2. Հանդիպել զոհի հետ

7.

Կազմակերպել
շահառուի

3. «Զոհ–իրավախախտ»
թերապիայի իրականացում
1. Իրականացնել շահառուի բուժզննումը
217

բժիշկ + ընտանիք

8.

9.

բուժզննումը և
համապատասխան միջամտությունը
Նպաստել շահառուի մոտ
նոր արժեքների
ձևավորմանը

Նպաստել շահառուի կրտսեր
եղբոր մոտ նոր
արժեքների
ձևավորմանը

Իրականացնել համապատասխան բժշկական միջամտություն
1. Անհատական հանդիպումներ հոգեբանի և սոցիալական աշխատողի
հետ

սոց. աշխատող + հոգեբան + երեխա

2. Խմբային աշխատանքներ
1. Անհատական հանդիպումներ հոգեբանի և սոցիալական աշխատողի
հետ

սոց. աշխատող + հոգեբան + երեխա

2. Խմբային աշխատանքներ

4. Միջամտության արդյունքների գնահատում
Միջամտության փուլի ավարտից հետո իրականացվում է միջամտության արդյունքների գնահատում։ Թիմի յուրաքանչյուր մասնագետ
դեպքի ողջ ընթացքն արձանագրում է մասնագիտական օրագրերի մեջ։
Տե՛ս Աշխատանքային գործիքներ. Գլուխ 6.3։

218

Գծագիր 12
²ñ¹ÛáõÝùÝ»ñÇ ·Ý³Ñ³ïÙ³Ý
ѳٳñ ³ÝÑñ³Å»ßï ¿ ëïáõ·»É

Իñ³Ï³Ý³óí»՞É
¿ ÙÇç³Ùïáõ‐
ÃÛ³Ý ÑÇÙݳ‐
ϳÝ
Ýå³ï³ÏÁ

Մ³ïáõóí³Í
ͳé³ÛáõÃÛáõÝ‐
Ý»ñÁ ѳٳå³‐
ï³ë˳Ýá՞õÙ »Ý
³Ûó»ÉáõÇ
կարÇùÝ»ñÇÝ

Սï³óí³Í
³ñ¹ÛáõÝùÁ
ѳٳñÅ»՞ù ¿
³ß˳ï³ÝùÇ
ÁÝóóùáõÙ
ͳËëí³Í
é»ëáõñëÝ»ñÇÝ

ԱÛó»ÉáõÇÝ
Ù³ïáõóí³Í
ͳé³‐
ÛáõÃÛáõÝÝ»ñÝ
áõÝ»՞Ý Ñ³Ù³‐
å³ï³ë˳Ý
áñ³Ï ¨ ³ÛÉÝ

Արդյունքների գնահատումը կարող է լինել ընթացքում կամ աշխատանքի ավարտին։ Ընթացիկ գնահատումները հնարավորություն են տալիս վերանայել, իսկ անհրաժեշտության դեպքում փոփոխություններ իրականացնել միջամտության պլանում ներառված հիմնախնդիրների և
համապատասխան նպատակների վերաբերյալ։
Արդյունքների գնահատումն առավել օբյեկտիվ և արդյունավետ է
դառնում, երբ այն իրականացվում է բազմամասնագիտական թիմի կողմից։ Յուրաքանչյուր մասնագետ վերլուծում և արձանագրում է միջամտության փուլում կատարած գործողությունների հետևանքով ստացված
արդյունքները և ներկայացնում է սոցիալական դեպք վարողին։ Եթե վերլուծությունը վեր է հանել միջամտության պլանի հետ անհամապատասխանություններ կամ չիրականացված գործողություններ, ապա մասնագետը պարտավոր է տալ օբյեկտիվ հիմնավորումներ։ Արդյունքների գնահատումը սոցիալական դեպքի վարման գործընթացը դարձնում է առավել
վերահսկելի և հնարավորություն է տալիս միջմասնագիտական թիմում
ընդգրկված մասնագետներին սեփական աշխատանքների վերլուծությունների հիման վրա գրանցել մասնագիտական աճ։

219

Ս–ի դեպքում մասնագիտական թիմի կողմից պարբերաբար կկազմակերպվի միջամտության պլանի վերանայում։ Թիմի յուրաքանչյուր
անդամ պարտավոր է իրականացնել միջամտության պլանով նախատեսված իր անելիքները և համապատասխան դժվարությունների բախվելու դեպքում փորձել մշակել միջամտության նոր քայլեր։

5. Աշխատանքի ավարտ
Աշխատանքի ավարտի ժամկետները պետք է նախապես ամրագրված լինեն դեռևս աշխատանքի սկզբում, որին հետագա աշխատանքի
ընթացքում մշտապես հետևում են մասնագետը և այցելուն։ Աշխատանքի
ավարտին՝
Գծագիր 13

سëݳ·»ïÁ

¶Ý³Ñ³ïáõÙ ¿
Ý»ñ¹ñáõÙÝ»ñÁ
ì»ñ ¿ ÉáõÍáõÙ
³ß˳ï³ÝùÇ
ÁÝóóùáõÙ ¨ í»ñçáõÙ
³ñï³Ñ³Ûïí³Í
½·³óÙáõÝùÝ»ñÁ

Վ»ñ³Ý³ÛáõÙ ¿
³ß˳ï³ÝùÇ áÕç
ÁÝóóùÁ

Այս փուլում մասնագետը կազմում է գրավոր հաշվետվություն, որտեղ ամփոփվում են աշխատանքի ընթացքը` դժվարություններով ու
ձեռքբերումներով։
220

Հարկ է նշել, որ Ս–ի դեպքով տեղի ունեցավ համապատասխան
միջամտություն։ Ս–ն չազատազրկվեց, այլ դատապարտվեց պայմանական ազատազրկման 1 տարի ժամկետով։ Նրա հետ աշխատանքները` ուղղված նոր արժեքների և նորմերի ձևավորմանը, շարունակվում են ինչպես անհատական, այնպես էլ խմբային մեթոդների կիրառմամբ։

6. Մոնիթորինգ (շարունակական վերահսկում)
Միջամտության ողջ ընթացքում մասնագետը և անչափահաս իրավախախտը պետք է հետևեն կազմված պլանին և պահպանեն պայմանավորված ժամկետները։ Մասնագետն աշխատանքի ողջ ընթացքում անդրադառնում է կնքված պայմանագրին և կատարում միջամտության ընթացքի շարունակական վերահսկում։ Գծապատկեր 14–ում հստակ պատկերված են մոնիթորինգի նպատակները։
Գծագիր 14

ØáÝÇÃáñÇÝ·Ç Ýå³ï³ÏÝ»ñ

ì»ñ³ÑëÏ»É
³ß˳ï³Ý‐
ùÇ ÁÝóóùÁ
¨ Ù³ïáõó‐
í³Í ͳé³‐
ÛáõÃÛáõÝÝ»ñÇ
áñ³ÏÁ 

Վ»ñ³ÑëÏ»É
ͳé³ÛáõÃÛáõÝÝ»ñÇ
ѳٳå³‐
ï³ë˳ÝáõÃÛáõÝÁ ³Ûó»ÉáõÇ Ï³ñÇùÝ»ñÇÝ ¨
߳ѻñÇÝ 

Տ»ëÝ»É
³ñ¹»Ý ÇëÏ
ï»ÕÇ áõÝ»ó³Í ÷á÷áËáõÃÛáõÝÝ»ñÁ

221

Հ»ï¨»É
»ñ»Ë³ÛÇ
÷á÷áËíáÕ
ϳñÇùÝ»ñÇÝ

Գծագիր 15

ØáÝÇÃáñÇÝ·Ç Ñݳñ³íáñ
Ó¨»ñ

ì»ñ³ÑëÏíáÕ ³Ûó»ñ ³í³ñïÇó Ñ»ïá՝
6 ³ÙÇëÁ Ù»Ï ³Ý·³Ù՝ »ñÏáõ ï³ñÇ
ï¨áÕáõÃÛ³Ùμ
޳ѳéáõÇ Ñ»ï ϳåÇ
å³Ñå³ÝáõÙ Ñ»é³ËáëÇ ÙÇçáóáí,
ï»Õ»Ï³ïíáõÃÛ³Ý ïñ³Ù³¹ñÙ³Ùμ

¶ñ³ë»ÝÛ³ÏáõÙ ÝáñÇó
ѳݹÇåáõÙÝ»ñÇ Ï³½Ù³Ï»ñåáõÙ
³ÝÑñ³Å»ßïáõÃÛ³Ý ¹»åùáõÙ

î»Õ»Ï³ïíáõÃÛ³Ý Ñ³í³ù³·ñáõÙ
³ÛÉ ³ÕμÛáõñÝ»ñÇó` Ù³ëݳ·»ïÝ»ñ,
ͳé³ÛáõÃÛáõÝÝ»ñ,
·áñͳϳÉáõÃÛáõÝÝ»ñ

Համատեղ գործողությունների մշակմանը համընթաց աճում է նաև
դրանց գնահատման կարևորությունը։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ ինչպես յուրաքանչյուր բարդ նախաձեռնության պարագայում,
մենք պետք է ստուգենք, թե արդյոք հասնում ենք ի սկզբանե սպասվող
արդյունքներին։ Այս փուլում սոցիալական դեպք վարողն ուղղորդում է
աջակցային ցանցի անդամների մտորումները դեպի նրանց ընթացիկ
գործողություններ` մտապահելով այն ընդհանուր նպատակները, որոնք
սահմանվել են ցանցի ձևավորման և այնուհետև ընդլայնման պահին։ Սո222

ցիալական դեպքի վարման տեսանկյունից, ինչպես և այս գործընթացի
այլ փուլերում, սոցիալական դեպք վարողները պետք է խուսափեն սեփական չափորոշիչներով ծրագրի իրագործման և արդյունքների ինքնուրույն գնահատումից։ Նույնիսկ, եթե նպատակները չեն փոխվել ծրագրի
սկզբից, միևնույնն է, հնարավոր է, որ ընթացիկ գործողությունները նախատեսվածից այլ հունով են ընթացել։ Սակայն ավելի հաճախ այնպես է
պատահում, որ հարկավոր է փոխել նպատակները։ Ընդհանուր աշխատանքի ծավալը որոշում է ցանցը, ոչ թե սոցիալական դեպք վարողը։ Սոցիալական դեպք վարողը պետք է տրամադրի ցանցին բոլոր անհրաժեշտ
տեղեկությունները և ուղղորդի այն հետագա քննարկումներում82:

Վարժություն 1
Ներքոնշյալ դեպքի հիման վրա իրականացրե՛ք դեպքի վարում՝
փուլերով։
Կենտրոն է ուղղորդվել 16–ամյա Հ.–ն, ով հաշվառված է ոստիկանությունում գողության համար։
Հ.–ի ընտանիքը բաղկացած է 4 անդամից։ Հայրը աշխատում է
որպես տաքսու վարորդ, մայրը չի աշխատում։ Երեխան ևս աշխատում է՝ որպես շինարար, դպրոց չի հաճախում, ունի պարտադիր
կրթության վկայական։ Նա ունի նաև կրտսեր քույր՝ 12 տ.։
Դեպքի նախապատմությունը: Հ.–ն ընկերների հետ միասին կատարել է գունավոր մետաղների խմբային գողություն։ Մետաղների
տերը հայտնել է այդ մասին ոստիկանությանը։ Գողացած մետաղը
տղաները վաճառել են և վճարել մոտակա խանութում գոյացած
պարտքերը, ինչպես նաև նշել ընկերներից մեկի ծնունդը։ Գողությունից 2 ամիս անց ընկերներից մեկը պատահաբար հայտնել է ոստիկանությանը, որտեղ նա գտնվում էր մեկ այլ գործով՝ որպես վկա, որ իրենք են կատարել այդ գողությունը։ Տղաներին հրավիրել են ոստիկանություն, հարցաքննել։ Խմբի անդամներին վերցրել են պրոֆիլակտիկ
հաշվառման ոստիկանության անչափահասների բաժնում։
Հ.–ն բավականին ագրեսիվ է իրեն դրսևորում, ոչնչով հետաքրքրված չէ, բացի շինարարությունում իր աշխատանքից։ Մերժում է
նաև մասնագիտության ձեռքբերման կարևորությունը, ուսման շարունակության անհրաժեշտությունը։ Ունի արժեքային կողմնորոշման խնդիրներ, հակասոցիալական վարքը դիտում է որպես ուժի և

                                                            
82

«ÆÝï»·ñí³Í ëáóÇ³É³Ï³Ý Í³é³ÛáõÃÛáõÝÝ»ñ: Ò»éù Ù»ÏÝ»É ³é³í»É Ëáó»ÉÇÝ»ñÇݧ,
áõëáõÙÝ³Ï³Ý ÷³Ã»Ã ¹»åù í³ñáÕÝ»ñÇ Ñ³Ù³ñ, ¿ç 65:

223

հեղինակության կարևոր բաղադրիչ։ Պատճառներից մեկն էլ այն է, որ
ընկերական շրջապատում հակասոցիալական վարքը խրախուսվում
է։ Նրա մտերիմ ընկերները ևս հաշվառված են ոստիկանությունում։
Հ.–ի մոտ նկատվում են տարբեր «դիմակներ». ընկերների շրջանում
նա լիդեր չէ, հնազանդվում է խմբի լիդերին, մինչդեռ ընտանիքում և
կենտրոնում փորձում է հավաստիացնել, որ խմբում լիդերը հենց
ինքն է, և ինքն է որոշումներ կայացնում։ Հեշտությամբ կարող է ստել,
չափազանցնել։ Ակնհայտ է, որ ընկերները նրա համար ռեֆերենտ
խումբ են։
Հ.–ն ունի լարված հարաբերություններ մոր հետ՝ անտեսելով մորը։ Սակայն դրա պատճառն է նաև հայրը, ով ևս անտեսում է մորն ընտանիքում։

6.2. Անչափահաս իրավախախտների սոցիալական դեպքի վարման
գործընթացի առանձնահատկությունները
Երեխաների պաշտպանության համակարգում սոցիալական դեպքի
վարումը համալիր միջոցառումների ամբողջություն է, որն իրականացվում է տարբեր ոլորտների մասնագետների հետ սերտ համագործակցությամբ և նպատակ է հետապնդում բարելավել երեխայի կյանքի որակը,
պաշտպանել նրա շահերը և իրավունքները։ Այսպիսով՝ դեպքի վարման
հիմնական նպատակն է երեխայի կենսակերպի բարելավումը՝ առավել
ադեկվատ և արդյունավետ միջոցներով83:
Անչափահաս իրավախախտների սոցիալական դեպքի վարման առանձնահատկություններն են՝
1. երեխայի շահերի և պահանջմունքների գերակայությունը,
2. շահառուի ակտիվ մոտիվացիան՝ սեփական խնդիրները լուծելու
հարցում,
3. համալիր մոտեցում դեպքին, երբ երեխայի բոլոր խնդիրները և պահանջմունքները դիտարկվում են սեփական իրավիճակի և սոցիալական միջավայրի համատեքստում,
4. աշխատանքների համակարգում և համագործակցություն հնարավոր
բոլոր կառույցների միջև։

                                                            
83

  ,,ПСИХОСОЦИАЛЬНЫЙ ПОДХОД В РАБОТЕ С ДЕТЬМИ, НАХОДЯЩИМИСЯ В
КОНФЛИКТЕ С ЗАКОНОМʼʼ. Методические рекомендации. Душанбе –2009, ЮНИСЕФ. 

224

Դեպքի վարման սկզբունքներն են՝









միջմասնագիտական խմբի անդամների պրոֆեսիոնալիզմ և բարձր
որակավորում,
շահառուի շահերի գերակայություն և ծառայությունների ստացման
կամավորություն,
շահառուի ակտիվ մասնակցություն դեպքի վարման ողջ գործընթացին և սեփական ներուժի զարգացում,
տեղեկատվության արդյունավետ փոխանակում թիմի անդամների
միջև,
շահառուի մասին տեղեկատվության գաղտնիություն,
օգնության տրամադրման հերթականության և արդյունավետության
ապահովում,
մասնագետների մոտ անհատական պատասխանատվություն տվյալ
սոցիալական դեպքի նկատմամբ,
հանրային ռեսուրսների լիարժեք կիրառում և ծախսերի նվազեցում,
միջմասնագիտական աջակցության որակի և արդյունավետության
մշտական դիտարկում,
միջմասնագիտական թիմի անդամների միջև ծանրաբեռնվածության
արդյունավետ բաշխում։

Անչափահաս իրավախախտների հետ սոցիալական աշխատանքում
սոցիալական դեպքերի վարումը համակարգված և կազմակերպված գործընթաց է, որի նպատակն է աջակցել նրանց, ստանալ վերականգնողական ծառայություններ բազմամասնագիտական թիմի կողմից։
6.3. Սոցիալական դեպքի վարման գործընթացում
միջմասնագիտական թիմի դերը
Արդյունավետ սոցիալական դեպքի վարումը հնարավոր է միջմասնագիտական թիմի արդյունավետ համագործակցության դեպքում։ Մասնավորապես անչափահաս իրավախախտների հետ աշխատանքում
կարևոր է սոցիալհոգեբանական բաղադրիչի հիման վրա ստեղծված միջմասնագիտական թիմը։ Այն իրենից ենթադրում է մարդկանց խումբ, ովքեր միավորված են մեկ ընդհանուր նպատակով։ Թիմին բնորոշ է նպատակի համաձայնեցումը, գործառույթների, դերերի և պարտականությունների հստակ բաժանումը։ Որպես թիմի բնութագրիչներ՝ կարելի է
նշել համագործակցությունը, թիմային աշխատանքի արժեքների և նորմե225

րի ընդունումը, ընդհանուր գործում ներդրում ունենալը, փոխադարձ աջակցությունը, վստահությունը և անկեղծությունը, գիտելիքների և տեղեկատվության փոխանակումը։ Որպես կանոն, անչափահաս իրավախախտների հետ աշխատող միջմասնագիտական թիմի անդամ են հանդիսանում սոցիալական աշխատողը, հոգեբանը, սոցիալական մանկավարժը, իրավաբանը և հարակից այլ մասնագետները (ըստ անհրաժեշտության)։ Թիմում ընդգրկվում են նաև այն մասնագետները, ովքեր քաջատեղյակ են ընտանիքից կամ երեխայից, ինչպես, օրինակ՝ երեխայի
հետ աշխատող ոստիկանը, պոլիկլինիկայի բժիշկը, ուսուցիչը և այլն։ Արդյունավետ համագործակցության կարևոր գրավական են հանդիսանում
վստահությունը և տեղեկատվության փոխանակումը թիմի անդամների
միջև, ինչպես նաև պարտականությունների օպտիմալ բաշխումը, այդ
թվում՝ երեխայի և նրա ընտանիքի միջև։
Միջմասնագիտական թիմում սոցիալական աշխատողը հանդիսանում է նաև թիմի համակարգող, ում պարտականությունների մեջ է
մտնում տարբեր մասնագետների գործողությունների համաձայնեցումը։
Սոցիալական դեպքի վարման ժամանակ թիմի կողմից տրամադրվող ծառայությունները պետք է համապատասխանեն անչափահաս իրավախախտի և նրա ընտանիքի կարիքներին։
Սոցիալական դեպք վարողը խնդիրը դիտարկում է որպես առաջադրանքների մի շարք, որոնք պետք է կատարվեն ոչ թե մեկ մարդու (շահառուի և մասնագետի), այլ ողջ աջակցային ցանցի կողմից։
Ցանցի բոլոր անդամների ներառումը և հնարավոր գործողությունների քննարկումները սովորաբար տեղի են ունենում սոցիալական դեպք
վարողի կողմից կազմակերպված հանդիպումների և քննարկումների ժամանակ։ Որպես սոցիալական ցանցի ուղղորդող՝ սոցիալական դեպք վարողը պետք է հասնի երկու նպատակի.
ա. օգնել ցանցին դիտարկելու խնդիրը ոչ թե որպես անհատական
թերի իրավիճակ, այլ որպես ցանցի կողմից դեռևս ոչ բավարար ջանքերի
գործադրում.
բ. սոցիալական դեպք վարողը պետք է հաշվի առնի, որ աջակցային
ցանցը պետք է գործի ակտիվորեն՝ ուղղորդված դեպի հստակ գործողությունների իրականացում։

226

Դեպքի վարման գործնական կիրառում
Ս.–ն հաշվառված է ոստիկանության անչափահասների բաժնում՝
մարմնական վնասվածք հասցնելու պատճառով։ Սա շահառուի արդեն
երկրորդ հաշվառումն է. նախկինում ևս նա հաշվառված է եղել
խմբային ծեծկռտուքին մասնակցելու պատճառով (այս դեպքից մոտ
մեկ տարի առաջ)։ Այս անգամ ևս տեղի է ունեցել խմբային կռիվ, որին
ներգրավված են եղել ևս 2 անչափահաս։ Կռվի ժամանակ Ս.–ն հասցրել
է մարմնական վնասվածք չափահաս անձի, որի արդյունքում հարուցվել է քրեական գործ։
Այժմ ընթանում է դատական վարույթը, նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 112–րդ հոդվածի 1–ին մասով, այն է՝

«… դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի
համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի
համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ
կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում»: Այս
իրավախախտման համար նախատեսվում է 3–7 տարի ազատազրկում։
Երեխան ունի շատ ցածր ինքնագնահատական, ամբիվալենտ
զգացմունքներ, մի կողմից՝ թաքնված մեղքի զգացում ընտանիքի համար այդքան խնդիրներ ստեղծելու պատճառով, սակայն նաև ուրախ է
ընկերներին աջակցելու համար, ինչի արդյունքում դիտվում է «հերոս»
ընկերների շրջանում։ Դեպքից հետո ընկերների շրջանում լիդեր է, ինչն
առկա չէր նախքան այս միջադեպը։ Ս.–ի մոտ առկա են վախեր՝ ազատազրկվելու հետ կապված։ Ունի արժեքային կողմնորոշման խնդիրներ, հակասոցիալական վարքը դիտում է որպես արժեք։ Ս.–ն ունի նաև
առողջական խնդիրներ՝ սրտի հետ կապված։
Ընտանիքում տիրում են լարված փոխհարաբերություններ, մասնավորապես հոր հետ, ով մեղադրում է որդուն արարքի համար, ընկերներին պաշտպանելու, ընտանիքին պարտքերի մեջ գցելու համար։
Մայրը փորձում է արդարացնել որդու արարքը և մերժում է, որ իր որդին կարող է նման արարք անել, նա ամեն կերպ արդարացնում է և
227

նշում, որ որդին միայն պաշտպանվել է և վերցրել ընկերոջ մեղքը իր
վրա։ Այդ ամենի արդյունքում մոր և հոր հարաբերությունները ևս լարված են։ Բացի այդ, Ս.–ի ո՛չ մայրը և ո՛չ հայրը չեն աշխատում, ընտանիքն ունի կուտակված շատ պարտքեր։ Ս.–ն ունի նաև կրտսեր եղբայր,
ում ևս քաջալերում է կիրառել հակասոցիալական վարք։
Ս–ի կապերը սահմանափակվում են ընկերական խմբով, իսկ
զբաղվածությունը` մասնագիտական ուսումնարանով, որտեղ սովորում է վարսահարդարման խմբակում։

Նախքան դեպքի վարման գործընթացի մեկնարկը կարևոր է որոշել մասնագետների շրջանակը, ովքեր կազմում են երեխայի սոցիալական ցանցը, և որոշել միջմասնագիտական թիմի կազմը։ Մասնավորապես երեխայի սոցիալական ցանցն են կազմում`




Ս.–ի մայրը և հայրը,
ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող տեսուչը,
կրթական հաստատությունը,
դատարանը,
զբաղվածության տարածքային գործակալության մասնագետ:
Այս մարդկանց/կառույցներին է գումարվում նաև միջմասնագիտական թիմը` սոցիալական դեպք վարողի համակարգմամբ։ Մասնավորապես երեխայի հետ աշխատող միջմասնագիտական թիմը կկազմեն`

սոցիալական դեպք վարողը,

սոցիալական աշխատողը,

հոգեբանը,

փաստաբանը,

բժիշկը:
Այս փուլում ցանցը դեռևս չի կարող տնօրինել խնդիրը. այն դեռ
կայացած չէ և թույլ է։ Չնայած այս հանգամանքին` դեպքը վարողը աշխատում է՝ ելնելով դրանից, և փորձում է բարելավել ինչպես ցանցը,
այնպես էլ նրա գործնական կարողությունները։
Դեպք վարողը միաժամանակ հանդիսանում է և՛ ցանցի անդամ, և՛
ցանցի ուղղորդող։ Այս երկակի դերը պահպանվելու է աջակցության
ողջ գործընթացի ժամանակ։

228

6.4. Անչափահաս իրավախախտների հետ սոցիալական
աշխատանքում անհրաժեշտ պրակտիկ հմտություններ

6.4.1. Համակարգի քարտեզագրումը84
Մեզոմակարդակում աշխատանքներն իրականացնելիս շատ
կարևոր է իրականացնել համակարգի քարտեզագրում, որը կօգնի թիմի
աշխատանքներն առավել արդյունավետ կառուցել։ Քարտեզի կազմումն
իրականացվում է անչափահասների արդարադատության համակարգի
վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու միջոցով՝ ներառելով ցանկացած ներպետական գործընթաց։ Ստացված քարտեզի հիման վրա իրականացվում է գործընթացի ընդհանուր ղեկավարում և իրազեկում։
Քարտեզագրումն ինքնանպատակ չէ։ Այն միջոց է՝ վերարտադրելու և
ներկայացնելու ընդհանուր համակարգը։ Քարտեզագրման մեջ են ներառվում առանձին հաստատությունները և անձինք, որոնք պատասխանատու են իրավախախտ երեխաների վերաբերյալ որոշումներ կայացնելու և ծառայություններ մատուցելու համար, ինչպես նաև առհասարակ երեխաների պաշտպանությամբ զբաղվող կառույցները։ Ըստ գտնվելու
վայրի՝ քարտեզագրման մակարդակները ևս կարող են դասակարգվել՝

տեղական,

շրջանային,

տարածաշրջանային կամ կենտրոնական։
Համակարգի քարտեզը թույլ է տալիս պարզել տեղեկատվության բոլոր համապատասխան աղբյուրները և պետք է արտահայտի անչափահասների արդարադատության համակարգի հետևյալ կողմերը.
1. օրենքները, որոնք վերաբերում են իրավախախտ երեխաներին,
ներառյալ քրեական և քրեակատարողական ոլորտի համապատասխան
օրենքները, քրեադատավարական օրենսգիրքը, անչափահասների արդարադատության համակարգի վերաբերյալ հատուկ օրենսդրությունը, երեխայի պաշտպանության կամ բարեկեցության մասին օրենքները, համապատասխան պետական քաղաքականությունը, հրահանգները և տեղական ենթաօրենսդրական ակտերը.
2. երեխաների համար նախատեսված ծառայությունների ամբողջությունը, ներառյալ այն մարմինները կամ հաստատությունները, որոնք
պատասխանատու են հետևյալ բնագավառների համար.

                                                            
84

§²Ýã³÷³Ñ³ëÝ»ñÇ ·áñÍ»ñáí ³ñ¹³ñ³¹³ïáõÃÛ³Ý áÉáñïÇ óáõó³ÝÇßÝ»ñÇ ã³÷Ù³Ý
áõÕ»óáõÛó¦, زÎ, ÜÛáõ Úáñù, 2006:

229


պատիժն իրականացնող կառույցներ,
երեխայի բարեկեցությունն ապահովող կառույցներ։

Օրենքների վերլուծության դեպքում պետք է առնվազն պարզվի
հետևյալ խնդիրներին վերաբերող իրավական նորմերի առկայությունը.
 ներպետական օրենսդրությամբ ո՞վ է համարվում երեխա,
 քրեական պատասխանատվության տարիքը,

արդյո՞ք գոյություն ունեն միայն երեխաներին վերաբերող որոշակի հանցակազմեր,

արդյո՞ք նախատեսված է հատուկ քրեադատավարական օրենսդրություն երեխաների վերաբերյալ,
 գործի արդարադատական լուծման հնարավորությունը,
 երեխայի կողմից իրավախախտում կատարելու փաստը պարզելու նպատակով հետաքննություն իրականացնելու և քրեական
գործ հարուցելու համար պատասխանատու անձինք,
 իրավախախտ երեխաների վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար պատասխանատու իրավասու մարմինները,
 պատժատեսակները, որոնց կարող է դատապարտվել երեխան,
 երեխայի նկատմամբ նշանակված միջոցների կատարումը վերահսկելու համար պատասխանատու անձինք,
 սոցիալական ծառայությունների դերակատարությունը երեխայի
ձերբակալման կամ իրավասու մարմնի կողմից նրա նկատմամբ
գործ հարուցելու ժամանակ։
Հատված «Անչափահասների գործերով արդարադատության
ոլորտի ցուցանիշների չափման ուղեցույց»–ից, ՄԱԿ, Նյու Յորք, 2006
Համապատասխան օրենքների և համակարգերի մասին իրազեկվածությունն ինքնին բավարար չէ՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում օրենքը խախտած երեխայի հետ։ Անհրաժեշտ է նաև հասկանալ օրենքների և համակարգերի միջև կապը։ Հարց է ծագում. ի՞նչ է սպասվում
այն երեխային, ով գործ է ունենում անչափահասների արդարադատության համակարգի հետ։ Իրականում համակարգի քարտեզի վերջնական
ձևակերպման համար պահանջվում է «երեխայամետ» մոտեցում, որի
պայմաններում հաշվի են առնվում առանձին իրավախախտ երեխայի
շահերը, և որտեղ նրա հետագա տեղաշարժը վերահսկվում է։ Ո՞ր մարմինների կամ հաստատությունների հետ ամենից առաջ առնչություն կու230

նենա իրավախախտ երեխան։ Սկզբնական շրջանում որտե՞ղ կկրի պատիժը։ Ո՞վ է իրավասու երկարաձգելու քննության նախնական փուլը։ Այնուհետև ո՞ւ ր կարող է փոխադրվել երեխան։
Մարմինները և հաստատությունները որոշելու համար հարկավոր է
սկսել նրանցից, որոնց հետ երեխան առնչվում է առաջին հերթին, իսկ
դրանից հետո պարզել, թե ուր է նա փոխադրվել` տեղեկացվելու համար,
թե ինչպես է երեխան առնչվում համապատասխան այլ համակարգերի
հետ։
Այդ կապերը կարելի է պատկերել սլաքային գծապատկերի տեսքով,
որը համակարգային քարտեզի հիմքն է կազմում։ Այդ քարտեզի նպատակն է սխեմատիկ ձևով ցույց տալ երեխայի տեղաշարժը տվյալ երկրի
համակարգի ներսում։ Բացի այդ, քարտեզում կարելի է լրացուցիչ տեղեկատվություն հավելել գործող օրենքների և այս կամ այն մարմնի կամ
հաստատության գործունեության դաշտի վերաբերյալ։
Եթե փորձենք պատկերել ՀՀ անչափահասների արդարադատության
ոլորտի հիմնական կառույցների քարտեզը, ապա կարևոր է նախ առանձնացնել բոլոր կառույցները, որոնք աշխատում են օրենքի հետ խնդիրներ
ունեցող երեխայի հետ։ Այդ կառույցներն են՝

ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող բաժիններ,

համայնքային վերականգնողական կենտրոններ,

ՏԻՄ (Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին՝ Երևանում, իսկ մարզերում՝ Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններ),

համայնք. Խնամակալության և հոգեբարձության հանձնաժողովներ,

Արդարադատության նախարարության ենթակայության տակ գործող դատարաններ,

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկ,

այլընտրանքային պատիժների կիրառման ծառայություն,

ՀԿ սեկտորում գործառնող կառույցներ,

կրթական հաստատություններ:

231

Գծագիր 9. Անչափահաս իրավախախտների հետ աշխատող կառույցների քարտեզի օրինակ

ºÆä´/
ÀκÆä´

ì³ñ¹³ß»ÝÇ ÃÇí 1
ÏñóѳٳÉÇñ

àëïÇϳÝáõÃÛ³Ý ²¶´

ìÎ

²ÛÉÁÝïñ³Ýù³ÛÇÝ
å³ïÇÅÝ»ñÇ ÏÇñ³éÙ³Ý Í³é³ÛáõÃÛáõÝ
§²μáí۳ݦ ՔԿՀ

ÊÐÐ
ÐԿ–Ý»ñ

ÎñóϳÝ
ѳëï³ïáõÃÛáõÝÝ»ñ

¸³ï³ñ³ÝÝ»ñ

6.4.2. Ցանցային աշխատանքի առանձնահատկությունները
Արդյունավետ ցանցը ընդգրկված մասնակիցների կարիքներին արձագանքն է, և այն զարգանում, գործում և կառավարվում է նրանց կողմից
սկզբից մինչև վերջ։ Արդյունավետ ցանցը բավարարում է համաձայնեց-

ված նպատակները և խնդիրները, որոնք որոշվել են մասնակիցների կողմից։ Սեփականության և անդամների մասնակցության այս հարցը վճռական է ցանցի հաջողության համար, և պետք է ուշադրություն դարձվի
ցանցի զարգացման բոլոր փուլերին։ Սա մի սկզբունք է, որի մասին անհրաժեշտ է հիշել ցանցի առաջընթացի յուրաքանչյուր փուլի ընթացքում։
Ցանցի զարգացումն ընթանում է երեք փուլերով։ Դրանք են՝

հետազոտում. տեսլականի կիսում և քննարկում ապագա ցանցի
պոտենցիալ անդամների շրջանում,

կազմավորում. անհատներին և խմբերին միասին հավաքագրելու փուլ՝ ցանցի զարգացումը ծրագրավորելու համար,

գործողություն. միացյալ ռազմավարությունների և խնդիրների իրագործում և ցանցի բուռն զարգացում։
Այս եռափուլ գործընթացը մասնակիցներին հնարավորություն է
տալիս.
232

ճանաչել միմյանց և հիմք դնել արդյունավետ փոխհարաբերությունների,

որոշել ցանցի զարգացման հեռանկարները՝ բազմապատկելով իրենց
ծառայությունների ներգործությունը,

որոշել առանձին դեպքերում միասնական գործողությունների ցանկը։
Համագործակցությունը պլանավորված գործողություն է, որը կազմակերպվում է մեկ կամ մի քանի սոցիալական աշխատողների կողմից,
պրակտիկայում կրում է փոխհարաբերությունների բնույթ և ենթադրում է
մարդկանց միավորող գործողություն։ Համագործակցությունը հնարավորություն է տալիս մարդկանց համախմբել իրենց ջանքերը և ստանալ իրական արդյունքներ85:
Որպես կանոն, սոցիալական աշխատանքի մասնագետներն աշխատում են երկու ուղղությամբ`
1. հանդիսանում են համագործակցությունը ձևավորողներ.
2. հանդիսանում են սուպերվայզեր և «կառավարում են» առաջին խմբի մասնագետներին՝ ձևավորելու և ամրապնդելու փոխհարաբերությունները ցանցի ներսում։
Ցանցային աշխատանքի գաղափարը՝ որպես փոխհարաբերություն
այլ փոխհարաբերությունների հետ աշխատելու համար, առաջացնում է
հարց. իսկ որո՞նք են այլ փոխհարաբերությունները։ Սոցիալական աշխատանքում այս եզրույթը կիրառվում է որպես բնական օգնող ցանց կամ
բնական վերին ցանց։ Խոսելով ընդհանրական՝ բնական ցանցը հանդիսանում է սոցիալական իրականությունը, որը դիմակայում է արտաքին
դիտարկմանը։ Ձևայնացված միջամտության տեսանկյունից դա այն է, ինչ
սոցիալական աշխատողները տեսնում են, երբ առաջին անգամ դիտարկում են մարդկանց, ովքեր անմիջականորեն ներգրավված են բարեկեցության ապահովման խնդրում86:
«Բնական» ենթադրվում են այն փոխհարաբերությունները, որոնք
առկա են եղել խմբում նախքան սոցիալական աշխատողի մուտք գործելը
և ուղեցույց հանդիսանալը։ Դրանք ընթացիկ հարաբերություններն են, որոնք չեն ղեկավարվում ինչ–որ մեկի կողմից։ Բնական–օգնող փոխհարաբերությունները կարող են հանդիսանալ հիմնական և կարող են գոյություն ունենալ ոչ միայն նախքան պրակտիկ մասնագետների միջամտությունը, այլև նախքան խնդրի գիտակցելը։ Այսինքն՝ դեռևս նախքան խնդրի ծագելը ներգրավված մարդիկ հանդիսանում են բնական–օգնող ցան-

                                                            
85
86

 Fabio Folgheraiter “Relational Social Work toward Networking and Societal Practices”, p. 163–225.
ÜáõÛն ïեÕáõÙ, ¿ç 163–225: 

233

ցը, իսկ դրանից հետո արդեն խնդրի լուծման բուն գործողություններում
ներգրավված մարդիկ հանդիսանում են երկրորդային ցանցը։ Այս տեսանկյունից շատ կարևոր է ապահովել բնական և երկրորդային ցանցերի
միջև օգնող հարաբերությունների ձևավորումը և կայացումը։
Շատ կարևոր է հասկանալ, թե բնական միջավայրի մասնակիցների
միջև ինչպիսի փոխհարաբերություններ են տիրում։ Ընդհանուր առմամբ,
բնական միջավայրում մասնակիցների միջև փոխհարաբերությունները
լինում են մի քանի ձևի.
1. ոչ համագործակցային, երբ մասնակիցները գործում են միևնույն
տիրույթում, սակայն չեն համագործակցում, և յուրաքանչյուրն ունի նպատակին հասնելու իր մեխանիզմները.
2. հանդիսանում է համագործակցային կամ օգնող փոխհարաբերությունների դասական մոդելը, երբ մասնակիցները հստակ կիսում են դերերը և պարտականությունները, հստակ պլանավորում են խնդրին հասնելու մեխանիզմները.
3. խառը մոդելը, երբ մասնակիցները պարբերաբար փոխում են ռազմավարությունը համագործակցայինից ոչ համագործակցային, և ընդհակառակը։
Ցանցային համագործակցությունն ունի նաև ինքնաբուխ բնույթ։
Ցանցի յուրաքանչյուր անդամ հանդիսանում է անկախ անդամ և կարող է
ազդել այլ անդամների վրա, ինչպես նաև կրել նրանց ազդեցությունը։ Յուրաքանչյուր անդամ նաև կարող է ազդել ինչպես խնդրի, այնպես էլ ուրիշների վրա, ովքեր այդ խնդրի վրա ևս ունեն ազդեցություն։
Օգնող ցանցը ունի իր ուրույն նպատակները և դինամիկան, որն ավելին է, քան իր անդամների նպատակների մեխանիկական գումարը. այդ
տեսանկյունից այն ունի նաև որոշակի ինքնաբուխ (սպոնտան) բնույթ և
կառավարման տեսանկյունից պահանջում է մեծ ջանքեր ֆասիլիտատորից, որպեսզի կարողանա նպաստել ցանցի արդյունավետ գործառնմանը։

6.4.3. Հարցազրույցի արդյունավետ իրականացման
հմտությունները
Հարցազրույցի իրականացման հմտությունների զարգացումն իրենից
ենթադրում է շարունակական գործընթաց։
Արդյունավետ հարցազրույցը վճռական դեր է խաղում, քանի որ այն
հանդիսանում է հիմք սոցիալական աշխատողի միջամտության պլանավորման և հետագայում նաև միջամտության իրականացման համար։
234

Արդյունավետ հարցազրույցի ներքո սոցիալական աշխատողից պահանջվում են հետևյալ մասնագիտական հմտությունները.

իրազեկվածություն այն մասին, թե որքանով է սեփական վարքն ազդում շահառուի հետ մասնագիտական փոխհարաբերությունների
ստեղծման վրա.
մարդկանց հասկանալու ունակություն` ոչ միայն անցյալի վերաբերյալ իրազեկվածություն, որը կարող է առավել մոտիվացնել մարդկանց, այլ նաև ունակություն՝ ուսումնասիրելու, թե ինչ մոտիվացիաների համալիր է թաքնված շահառուի վարքի տակ.
որոշ տեխնիկաներ, որոնք կարող են օգնել սոցիալական աշխատողին կիրառել վերոնշյալ երկու հմտություններն իր պրակտիկայում և
այդպիսով երաշխավորել արդյունավետ հարցազրույց։

Մինչև հարցազրույցը
1.
2.
3.
4.

Հարկավոր է նախօրոք պլանավորել հարցազրույցը.
Ո՞րն է հարցազրույցի նպատակը։
Ի՞նչ հարցերի եք ցանկանում անդրադառնալ։
Եթե երկու սոցիալական աշխատողներ են ներկա գտնվում աշխատանքի ընթացքում, ո՞րն է նրանցից յուրաքանչյուրի դերը։
Ինչպիսի՞ դժվարությունների կարող եք հանդիպել, ինչպե՞ս եք
պատրաստվում դրանց անդրադառնալ:

Հարցազրույցի մեկնարկ
1.

Դիտարկե՛ք, թե որտեղ եք պատրաստվում իրականացնել հարցազրույցը։ Եթե դա կազմակերպություն է, փորձե՛ք գտնել որևէ մասնավոր տարածք, որն առավել հանգիստ և հարմարավետ է։ Եթե տունայց է, հաշվի՛ նստեք շահառուի ցանկությունների հետ, ինչպես նաև
կարևորեք այն, թե ով է ներկա գտնվում հարցազրույցի ընթացքում։
Եթե տունը չափազանց բազմամարդ է, դա կարող է դժվարացնել
տարվող աշխատանքը, և պետք է լինել չափազանց ճկուն, որպեսզի
կարողանալ ապահովել որոշակի մասնավոր տարածք։ Ինչպես, օրինակ՝ կարող եք առաջարկել շահառուին դուրս գալ միասին զբոսնելու։

Հարկավոր է ուշադրություն դարձնել շահառուի ժեստերին։ Երբ
հարցազրույց եք անցկացնում գրասենյակում, համոզվեք, որ նվազագույնի են հասցված ֆիզիկական խոչընդոտները մասնագետի և շահառուի
միջև։ Ինչպես, օրինակ`
235


փորձեք բացառել սեղանի առկայությունը Ձեր և շահառուի միջև.
հնարավորինս փորձեք բացառել տարբեր բարձրությունների վրա
գտնվող աթոռների օգտագործումը։
Օրինակ, եթե կա նստելու տեղ, փորձեք նստել անմիջապես շահառուի կողքին, այդպիսով Դուք ստիպված չեք լինի խոսել նրա հետ մեծ
տարածություն հաղթահարելու միջոցով։
Եթե առաջին անգամ եք հանդիպում շահառուի հետ, չմոռանաք՝
1. նշել Ձեր անունը, պաշտոնը,
2. նշել կազմակերպության անվանումը,
3. բացատրել կազմակերպության դերը և հնարավորության դեպքում
տալ շահառուին կազմակերպության տեղեկատվական թերթիկի
օրինակ։
Բացատրե՛ք շահառուին, որ Դուք՝
1. հավաքագրում եք փաստացի տեղեկություններ նրա ընտանիքի վերաբերյալ, ինչպես, օրինակ` անունները, հասցեն, ծննդյան տարեթվերը և այլն, որոնք կօգնեն հասկանալ ընտանիքի դրությունը և
կնպաստեն ընտանիքի հետ հետագա աշխատանքի համար գործողությունների պլանի մշակմանը.
2. կատարում եք որոշակի գրառումներ, որպեսզի համոզվեք, որ ամեն
բան կհիշեք և բաց չեք թողնի տրամադրված տեղեկատվության և ոչ
մի կետ։

Հարցազրույցի ընթացքը
Անհրաժեշտ է հիշել, որ կան որոշակի այլ խոչընդոտներ, որոնք ազդում են սոցիալական աշխատողի և շահառուի միջև արդյունավետ փոխհարաբերությունների հաստատման վրա։ Սա իր մեջ կարող է ներառել`

շահառուի զգացմունքները,
սոցիալական աշխատողի կեցվածքը:

Այս խոչընդոտները հաշվի առնելով` պետք է կարողանալ ստեղծել
այնպիսի պայմաններ շահառուի համար, որպեսզի նա իրեն զգա հարգված, ինչպես նաև զգա, որ իրեն լսում են և հասկանում։
Ուշադիր և ակտիվ լսելու ունակությունը կարևորագույնն է սոցիալական աշխատանքում, որը ներառում է՝

տեսողական կապի պահպանումը (անշուշտ, ոչ գնահատողական
կոնտակտի առկայություն),
236


ձայնարկությունների օգտագործումը, ինչպես՝ «մմ», «ահա», «հա»,
ոչ վերբալ հաղորդակցությունը, ինչպես, օրինակ՝ գլխով շարժումների օգտագործումը, որոնք կարող են վկայել, որ շահառուն հասկացված է։

Հիշե՛ք, որ հարցադրումների օգտագործումը հետապնդում է բազում
նպատակներ, դրանք են`


տեղեկատվության ստացում,
զգացմունքների, կարծիքների, մտքերի և գաղափարների, տեսակետերի ուսումնասիրություն,
օգնություն շահառուին և սոցիալական աշխատողին՝ հասնելու համաձայնության հետագա աշխատանքների իրականացման վերաբերյալ:

Արդյունավետ հարցադրումների օգտագործման տեխնիկան կարող է
օգնել սոցիալական աշխատողին զարգացնելու սեփական հմտությունները և ընտրելու համապատասխան հարցեր, որոնք կտարբերվեն հարցաքննությունից, մասնավորապես սա կարևոր է հենց անչափահաս իրավախախտների հետ սոցիալական աշխատանքում։


Հնարավորինս փորձեք հաճախ օգտագործել բաց հարցեր. դրանք
շահառուին հնարավորություն են տալիս մտածել և առավելապես
հիմնավոր արտահայտվել։ Բաց հարցերը հնարավորություն են տալիս սոցիալական աշխատողին խուսափել հետագա ավելորդ հարցերից։ Օրինակ՝ «Ինչպե՞ս Դուք Ձեզ զգացիք այդ իրադարձության
հետևանքով». սա բավականին տեղ է թողնում շահառուին մտածելու
համար, քան եթե հարցնեք. «Դա ստիպե՞ց Ձեզ զայրացած զգալ»։
Խուսափեք «ինչո՞ւ» պարունակող հարցերից. դրանք կարող են որպես գնահատող հարց հնչել և խոչընդոտել վստահության մթնոլորտի ձևավորմանը։ Օրինակ՝ «Դուք փախա՞ք դեպքի վայրից» հարցի
փոխարեն ձևակերպեք հարցը հետևյալ կերպ. «Ո՞րն էր հանդիսացել
դեպքի վայրից Ձեր փախուստի գլխավոր պատճառը»։
Խոսափեք միաժամանակ մի քանի հարց տալուց։
Խուսափեք հարցերից, որոնք կարող են ստիպել շահառուին մտածել,
որ Դուք ղեկավար եք։ Օրինակ՝ «Ես ստիպված եմ մտածել, որ Դուք
իրոք տխուր եք զգացել Ձեզ, իրո՞ ք դա այդպես է», փոխարենը հարցրեք. «Ինչպե՞ս Ձեզ զգացիք այդ պահին»:
237

Խուսափե՛ք կարծրատիպային մտածելակերպից։

Հիշեք, որ չպետք է ընդհատել շահառուին և առաջ քաշել սեփական
ակնկալիքները, ժամանակ տրամադրեք նրան խոսելու և մտածելու համար։
Ռեֆլեքսիայի կիրառման միջոցով սոցիալական աշխատողը կարող
է շահառուին հետ փոխանցել նրա արտահայտած մտքերը։ Այս տեխնիկայի կիրառումը ունի 2 չափազանց կիրառելի նպատակ.
1.

Այն օգնում է շահառուին հասկանալ արտահայտած մտքերի բուն իմաստը և հասկանալ՝ արդյո՞ք իրեն ճիշտ են հասկացել:
Այն օգնում է նաև մասնագետին համոզվել, որ ճիշտ է հասկացել շահառուի ասելիքը։

2.

1.
2.
3.
4.
5.

Հարցեր ստուգման համար
Որո՞նք են սոցիալական դեպքի վարման փուլերը։
Նկարագրե՛ք ցանցային աշխատանքի բովանդակությունը։
Նկարագրե՛ք հարցազրույցի կիրառման առանձնահատկությունները սոցիալական աշխատանքում։
Ովքե՞ր են ընդգրկված միջմասնագիտական թիմում։
Ո՞րն է քարտեզագրման հիմնական նպատակը։

238

Հավելվածներ
Գլուխ 2.
2.1. Հատվածներ երեխաների իրավունքների
մասին կոնվենցիայից
Հոդված 37. Մասնակից պետություններն ապահովում են, որ.
ա) ոչ մի երեխա չենթարկվի խոշտանգումների կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։ Ո՛չ մահապատիժ, ո՛չ ցմահ բանտարկություն, որն ազատման հնարավորություն չի
նախատեսում, չի սահմանվում տասնութ տարին չլրացած անձանց կողմից կատարված հանցագործությունների համար.
բ) ոչ մի երեխա չզրկվի ազատությունից անօրինական կամ կամայական կերպով։ Երեխայի ձերբակալությունը, կալանքը կամ ազատազրկումն իրականացվում են համաձայն օրենքի, գործադրվում են միայն
որպես ծայրահեղ միջոց և, որքան հնարավոր է, կարճ ժամանակամիջոցով.
գ) ազատությունից զրկված յուրաքանչյուր երեխա օգտվի մարդասիրական վերաբերմունքից և մարդկային անօտարելի արժանապատվության նկատմամբ հարգանքից՝ հաշվի առնելով նրա տարիքի անձանց
պահանջմունքները։ Մասնավորապես ազատությունից զրկված յուրաքանչյուր երեխա պետք է առանձնացվի մեծահասակներից, եթե միայն չի
համարվում, որ երեխայի լավագույն շահերից ելնելով, հարկավոր չէ այդ
անել և պետք է իրավունք ունենա կապ պահպանել իր ընտանիքի հետ՝
նամակագրության և տեսակցությունների միջոցով, բացառությամբ հատուկ հանգամանքների.
դ) ազատությունից զրկված յուրաքանչյուր երեխա պետք է իրավունք
ունենա անհապաղ օգտվելու համապատասխան իրավական և այլ օգնությունից, ինչպես նաև դատարանի կամ այլ իրավասու, անկախ և անկողմնակալ մարմնի առաջ վիճարկելու իրեն ազատությունից զրկելու օրինականությունը և անհապաղ որոշում ակնկալելու նման ցանկացած գործողության կապակցությամբ։
Հոդված 39. Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ նպաստելու համար դաժան վերաբերմունքի, շահագործման կամ չարաշահման ցանկացած ձևի, խոշտանգումների կամ
239

ցանկացած այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, զինված ընդհարումների զոհ դարձած երեխայի ֆիզիկական կամ հոգեբանական վերականգնմանը և սոցիալական վերաինտեգրմանը։
Նման վերականգնումը և վերաինտեգրումն իրականացվում են երեխայի առողջությունը, ինքնահարգանքը և արժանապատվությունն ապահովող պայմաններում։
Հոդված 40
1. Մասնակից պետությունները ճանաչում են մեղադրվող կամ քրեական օրենսդրությունը խախտած համարվող յուրաքանչյուր երեխայի իրավունքը՝ արժանանալու այնպիսի վերաբերմունքի, որը նպաստում է
նրա արժանապատվության և նշանակալիության զգացումի զարգացմանը, երեխայի մեջ ամրապնդում է հարգանքը մարդու իրավունքների և ուրիշների հիմնարար ազատությունների նկատմամբ, և որի դեպքում հաշվի են առնվում երեխայի տարիքը և հասարակության մեջ նրա վերաինտեգրման ու հետագա դրական դեր խաղալուն նպաստելու ցանկալիությունը։
2. Այդ նպատակով և ուշադրության առնելով համապատասխան միջազգային փաստաթղթերի դրույթները՝ մասնակից պետությունները
մասնավորապես ապահովում են, որ.
ա) ոչ մի երեխա չմեղադրվի կամ չճանաչվի որպես քրեական օրենսդրությունը խախտող այն գործողությունների կամ անգործունեության պատճառով, որոնք դրանք կատարելու պահին արգելված չեն եղել
ներպետական կամ միջազգային իրավունքով.
բ) մեղադրվող կամ քրեական օրենսդրությունը խախտած համարվող
յուրաքանչյուր երեխա ունենա առնվազն հետևյալ երաշխիքները.
1) համարվի անմեղ, քանի դեռ նրա մեղքը չի ապացուցվել՝ համաձայն օրենքի.
2) անհապաղ և անմիջականորեն կամ, անհրաժեշտության դեպքում,
ծնողների կամ օրինական խնամակալների միջոցով տեղեկացվի իր դեմ
ներկայացված մեղադրանքների մասին և ստանա իրավաբանական կամ
այլ համապատասխան օգնություն՝ իր պաշտպանությունը նախապատրաստելիս և իրականացնելիս.
3) իր գործի կապակցությամբ որոշում կայացվի իրավասու, անկախ
և անկողմնակալ մարմնի կամ դատարանի կողմից արդար քննության ընթացքում՝ օրենքի համաձայն՝ փաստաբանի կամ համապատասխան այլ
240

անձի, և, եթե դա չի հակասում երեխայի լավագույն շահերին, մասնավորապես հաշվի առնելով նրա տարիքը կամ վիճակը, ծնողների կամ օրինական խնամակալների ներկայությամբ.
4) չհարկադրվի վկայություն տալու կամ մեղքը խոստովանելու, ինքնուրույն կամ այլ անձանց օգնությամբ հարցաքննելու մեղադրող կողմի
վկաներին և հավասարության պայմաններում ապահովելու պաշտպանության կողմի վկաների մասնակցությունը և նրանց հարցաքննումը.
5) քրեական օրենսդրությունը խախտած համարվելու դեպքում հնարավորություն ունենա այդ որոշման և դրա արդյունքում կիրառված ցանկացած միջոցի վերանայման՝ վերադաս իրավասու, անկախ և անկողմնակալ մարմնի կամ դատարանի կողմից՝ օրենքի համաձայն.
6) ստանալու թարգմանչի անվճար օգնություն, եթե երեխան չի հասկանում գործածվող լեզուն կամ չի խոսում այդ լեզվով.
7) լիովին հարգվի նրա անձնական կյանքի անձեռնմխելիությունը
քննության բոլոր փուլերում։
3. Մասնակից պետությունները ձգտում են նպաստել մեղադրվող
կամ քրեական օրենսդրությունը խախտած համարվող երեխաների
նկատմամբ հատկապես կիրառելի օրենքների, ընթացակարգերի, մարմինների և հաստատությունների ստեղծմանը, մասնավորապես.
ա) այն նվազագույն տարիքի սահմանմանը, որից ցածր երեխաները
համարվում են անընդունակ՝ խախտելու քրեական օրենսդրությունը,
բ) անհրաժեշտության և ցանկալիության դեպքում նման երեխաների
նկատմամբ միջոցներ ձեռնարկել, առանց դատաքննության դիմելու, մարդու իրավունքների լիակատար պաշտպանության և իրավական երաշխիքների պահպանման պայմանով։
4. Անհրաժեշտ է այնպիսի բազմազան միջոցառումների առկայությունը, ինչպիսիք են խնամքի, խնամակալության և հսկողության մասին
հրամանները, խորհրդատվական ծառայությունները, փորձաշրջանի
նշանակումը, դաստիարակությունը, կրթական և մասնագիտական
պատրաստության ծրագրերը և առանձին հաստատություններում խնամքի այլընտրանքային այլ ձևեր, որոնք ապահովում են երեխայի նկատմամբ նրա բարեկեցությանը, ինչպես նաև դրությանն ու հանցագործության բնույթին համապատասխանող վերաբերմունք։

241

2.2. Միավորված ազգերի կամակերպության նվազագույն
ստանդարտ կանոնները անչափահասների նկատմամբ
արդարադատություն իրականացնելու վերաբերյալ.
Պեկինյան կանոններից հատված

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
1. Հիմնական նպատակները
1.1. Անդամ պետությունները պետք է, իրենց ընդհանուր շահերին
համապատասխան, ձգտեն նպաստել անչափահաս տղայի կամ աղջկա և
նրա ընտանիքի բարեկեցությանը։
1.2. Անդամ պետությունները պետք է ձգտեն պայմաններ ստեղծել,
որոնք հնարավորություն կտան դեռահասի համար բովանդակալից
կյանք ապահովել, որը կյանքի այն փուլում, երբ տղան կամ աղջիկը առավել հակված են ոչ ճիշտ վարքագծի, բարերար ազդեցություն կունենա
հանցագործությունների և իրավախախտումների հնարավորությունից առավել չափով զերծ անձի զարգացման և կրթություն ստանալու համար։
1.3. Անհրաժեշտ է բավականաչափ ուշադրություն նվիրել դեռահասի բարեհաջողությանն օժանդակելու նպատակով դրական միջոցների
բոլոր հնարավոր աղբյուրներին, ներառյալ ընտանիքը, կամավորները և
հասարակության ուրիշ խմբեր, ինչպես նաև դպրոցները, հասարակական
այլ հաստատություններ, որպեսզի կրճատվի օրենքի կողմից միջամտության անհրաժեշտությունը, օրենքի հետ կոնֆլիկտի մեջ եղած դեռահասի
հետ վարվելաձևը լինի արդյունավետ, արդարացի և մարդասիրական։
1.4. Անչափահասների նկատմամբ արդարադատությունը պետք է
յուրաքանչյուր երկրի ազգային զարգացման ընթացքի հիմնական բաղադրիչ մասը հանդիսանա` բոլոր անչափահասների համար սոցիալական արդարությունը բազմակողմանիորեն ապահովելու շրջանակներում՝
այսպիսով միաժամանակ օժանդակելով երիտասարդության պաշտպանությանը և հասարակության մեջ ապահովելով խաղաղ կարգ ու կանոն։
1.5. Սույն կանոնները պետք է իրագործվեն յուրաքանչյուր անդամ
պետությունում գոյություն ունեցող տնտեսական, սոցիալական և մշակութային պայմաններին համապատասխան։
1.6. Անհրաժեշտ է պարբերաբար զարգացնել ու կոորդինացնել անչափահասներին առնչվող արդարադատության ծառայությունները, այդ
ծառայությունների անձնակազմերի որակավորումը, ներառյալ նրանց մե-

242

թոդները, մոտեցումները և վերաբերմունքը անհրաժեշտ մակարդակի
բարձրացնելու ու պահելու նպատակով։
2. Կանոնների կիրառման ոլորտը և օգտագործվող սահմանումները
2.1. Հետևյալ նվազագույն ստանդարտ կանոնները անաչառ կերպով
կիրառվում են անչափահաս իրավախախտների նկատմամբ՝ անկախ ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, հավատքից, քաղաքական կամ այլ
համոզմունքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, գույքային, դասակարգային կամ այլ դրության տարբերությունից։
2.2. Սույն Կանոնների նպատակների համար անդամ պետությունները, իրենց իրավական համակարգերին և ըմբռնումներին համապատասխան, կիրառում են հետևյալ սահմանումները.
ա) անչափահաս է համարվում այն երեխան կամ երիտասարդը, որը
իրավախախտման համար, գործող իրավական համակարգի շրջանակներում, կարող է ենթարկվել պատասխանատվության մեծահասակի նկատմամբ գործադրվող պատասխանատվության ձևից տարբերվող ձևով.
բ) գործող իրավական համակարգի շրջանակներում օրենքով
պատժվող յուրաքանչյուր արարք (գործողություն կամ գործողության բացակայություն) իրավախախտում է.
գ) անչափահաս իրավախախտ է երեխան կամ երիտասարդը, որը
կասկածվում է իրավախախտում կատարելու մեջ կամ, ինչպես պարզվել
է, կատարել է այն։
2.3. Պետք է ջանքեր գործադրել յուրաքանչյուր ազգային օրենսդրության շրջանակներում համալիր օրենքներ, կանոններ, դրույթներ ընդունելու համար, որոնք անմիջականորեն վերաբերեն անչափահաս իրավախախտներին և այն ատյաններին ու հիմնարկներին, որոնց իրավասությանն են վերաբերում անչափահասների նկատմամբ արդարադատության իրականացումը, և որոնք կոչված են.
ա) բավարարելու անչափահաս իրավախախտների զանազան պահանջները՝ դրա հետ միասին պաշտպանելով նրանց հիմնական իրավունքները,
բ) բավարարելու հասարակության պահանջները,
գ) անշեղորեն և անաչառ կերպով կյանքում կիրառելու նշյալ կանոնները։

243

3. Կանոնների կիրառման ոլորտների ընդլայնումը
3.1. Կանոնների համապատասխան դրույթները կիրառվում են ոչ միայն անչափահաս իրավախախտների, այլ նաև այն անչափահասների
նկատմամբ, որոնք կարող են պատասխանատվության ենթարկվել ամեն
մի կոնկրետ արարքի համար, որն անպատժելի է մեծահասակների կողմից կատարվելու դեպքում։
3.2. Պետք է ջանքեր գործադրել Կանոններում շարադրված
սկզբունքների ազդեցությունը տարածելու բոլոր անչափահասների վրա,
որոնց նկատմամբ սոցիալական ապահովության և խնամակալության
հաստատման միջոցներ են ձեռնարկվում։
3.3. Պետք է ջանքեր գործադրել Կանոններում շարադրված
սկզբունքների ազդեցությունը նաև չափահաս երիտասարդ իրավախախտների վրա տարածելու համար։
4. Քրեական պատասխանատվության տարիքը
4.1. Այն իրավական համակարգերում, որոնցում ընդունվում է «անչափահասների քրեական պատասխանատվության տարիք» հասկացությունը, այդպիսի տարիքի ցածր սահմանը չպետք է հաստատվի շատ
ցածր տարիքային մակարդակով՝ հաշվի առնելով զգացմունքային, հոգեկան և մտավոր հասունության գործոնները։
5. Արդարադատության նպատակներն անչափահասների վերաբերյալ
5.1. Անչափահասների վերաբերյալ արդարադատության համակարգն ուղղված է առաջին հերթին անչափահասի բարեկեցության ապահովմանը, որպեսզի անչափահաս իրավախախտների վրա ազդեցություն
գործող ցանկացած միջոց միշտ համաչափ լինի ինչպես իրավախախտի
անհատական առանձնահատկություններին, այնպես էլ իրավախախտման հանգամանքներին։
6. Դիսկրեցիոն (ազատ գործելու/ընտրության) լիազորությունների
ծավալը
6.1. Նկատի առնելով անչափահասների զանազան հատուկ պահանջմունքները, նաև ունեցած միջոցների բազմազանությունը՝ դատաքննության բոլոր փուլերում, արդարադատություն իրականացնելու տարբեր մակարդակներում, այդ թվում՝ հետաքննության, դատաքննության,
դատավճռի որոշման և դատավճռի իրականացման հսկողության իրա244

գործման փուլերում, անչափահասների վերաբերյալ պետք է նախատեսել
դիսկրեցիոն լիազորությունների համապատասխան ծավալ։
6.2. Դրա հետ միասին պետք է ջանքեր գործադրել դիսկրեցիոն իրավասությունների իրագործման բոլոր փուլերում և մակարդակներում համապատասխան հաշվետվության ապահովման համար։
6.3. Դիսկրեցիոն լիազորություններն օգտագործող անձինք պետք է
ունենան անհրաժեշտ որակավորում կամ պատրաստվածություն` իրենց
պարտականություններին և լիազորություններին համապատասխան`
դրանք խելացիորեն կիրառելու համար։
7. Անչափահասների իրավունքները
7.1. Դատավարական հիմնական երաշխիքները, ինչպես անմեղության կանխավարկածը, առաջադրված մեղադրանքի մասին տեղյակ պահելու իրավունքը, ցուցմունքներ տալուց հրաժարվելու իրավունքը, ծնողների կամ խնամակալի մասնակցության իրավունքը, վկաների հետ առերեսման և նրանց խաչաձև հարցաքննության իրավունքը, բարձրագույն
ատյաններին բողոքարկելու իրավունքը պետք է երաշխավորված լինեն
դատաքննության բոլոր փուլերում։
8. Գաղտնապահության ապահովումը
8.1. Անչափահասների գաղտնիքի պահպանման իրավունքը պետք է
հարգվի բոլոր փուլերում, աղջկա կամ տղայի` անհարկի հրապարակայնությունից կամ անվանարկելուց խուսափելու համար։
8.2. Սկզբունքորեն չպետք է հրապարակվի ոչ մի տեղեկատվություն,
որը կարող է անչափահաս իրավախախտի անձը մատնանշել։
9. Պաշտպանական վերապահություն
9.1. Սույն կանոններում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես ՄԱԿ–ի
կողմից ընդունված Կալանավորների հետ վարվելաձևի նվազագույն
ստանդարտ կանոնների և միջազգային հանրության կողմից ընդունված և
երիտասարդ անձանց պաշտպանությանը և նրանց խնամքին:

245

2.3. ՀՀ Քրեական օրենսգիրք
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ
ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏԺԻ
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Քաղվածք ՀՀ Քրեական օրենսգրքից
ԳԼՈՒԽ 14. ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ
ԵՎ ՊԱՏԺԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 85. ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԻԺԸ
1. Անչափահասները քրեական պատասխանատվության են ենթարկվում, և նրանց նկատմամբ պատիժ է նշանակվում սույն օրենսգրքի
դրույթներին համապատասխան` հաշվի առնելով սույն բաժնում նախատեսված կանոնները։
2. Հանցանք կատարած անչափահասի նկատմամբ կարող է նշանակվել պատիժ, կամ կարող են նշանակվել դաստիարակչական բնույթի
հարկադրանքի միջոցներ։
ՀՈԴՎԱԾ 86. ՊԱՏԺԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Անչափահասների նկատմամբ նշանակվող պատժի տեսակներն են`
1) տուգանքը,
2) հանրային աշխատանքները,
3) կալանքը,
4) որոշակի ժամկետով ազատազրկումը։
ՀՈԴՎԱԾ 87. ՏՈՒԳԱՆՔԸ
1. Տուգանքը կիրառվում է անչափահասի ինքնուրույն վաստակի
կամ այնպիսի գույքի առկայության դեպքում, որի վրա կարող է տարածվել բռնագանձում։

246

2. Տուգանքը նշանակվում է պատիժ նշանակելու պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի
տասնապատիկից հինգհարյուրապատիկի չափով։
ՀՈԴՎԱԾ 88. ԿԱԼԱՆՔԸ
Կալանքը տասնհինգ օրից երկու ամիս ժամկետով նշանակվում է
դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին լրացած անչափահասի նկատմամբ։
ՀՈԴՎԱԾ 89. ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄԸ (89–րդ հոդվածի 1–ին մասն ուժը
կորցրել է 24.12.04 ՀՕ–67–Ն օրենք)
2. Ազատազրկումն անչափահասների նկատմամբ նշանակվում է`
1) ոչ մեծ ծանրության հանցագործության համար` առավելագույնը
մեկ տարի ժամկետով, իսկ միջին ծանրության հանցագործության համար` առավելագույնը երեք տարի ժամկետով,
2) մինչև տասնվեց տարին լրանալը կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի համար` առավելագույնը յոթ տարի ժամկետով,
3) տասնվեցից մինչև տասնութ տարին լրանալը կատարած ծանր
կամ առանձնապես ծանր հանցանքի համար` առավելագույնը տասը
տարի ժամկետով։
(89–րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ–67–Ն օրենք)
ՀՈԴՎԱԾ 90. ՊԱՏԻԺ ՆՇԱՆԱԿԵԼԸ
1. Անչափահասի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի են
առնվում նրա կյանքի և դաստիարակության պայմանները, հոգեկանի
զարգացման աստիճանը, առողջության վիճակը, անձի այլ առանձնահատկություններ, ինչպես նաև նրա վրա այլ անձանց ազդեցությունը։
2. Մինչև տասնվեց տարին լրանալը միջին ծանրության, ծանր կամ
առանձնապես ծանր հանցանք կատարած անձանց նկատմամբ ազատազրկումը, ըստ հանցագործությունների համակցության, չի կարող գերազանցել յոթ տարին։
3. Տասնվեցից մինչև տասնութ տարին լրանալը միջին ծանրության,
ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած անձանց նկատմամբ
ազատազրկումը, ըստ հանցագործությունների համակցության, չի կարող
գերազանցել տասը տարին։

247

4. Ըստ դատավճիռների համակցության` ազատազրկման ձևով նշանակվող վերջնական պատիժը չի կարող գերազանցել տասներկու տարին։

ՀՈԴՎԱԾ 91. ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ`
ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՎ
1. Առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անչափահասը դատարանի կողմից կարող է ազատվել քրեական
պատասխանատվությունից, եթե դատարանը որոշի, որ նրա ուղղվելը
հնարավոր է դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառմամբ։
2. Անչափահասի նկատմամբ դատարանը կարող է նշանակել դաստիարակչական բնույթի հարկադրանքի հետևյալ միջոցները.
1) նախազգուշացում.
2) ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կամ տեղական ինքնակառավարման կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի հսկողությանը հանձնելն առավելագույնը վեց ամիս ժամկետով.
3) պատճառված վնասը հարթելու պարտականություն դնելը` դատարանի սահմանած ժամկետում.
4) ժամանցի ազատության սահմանափակումը և վարքագծի նկատմամբ հատուկ պահանջների սահմանումն առավելագույնը վեց ամիս
ժամկետով։
3. Դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ դատարանն անչափահասի նկատմամբ կարող է նշանակել դաստիարակչական բնույթի
հարկադրանքի այլ միջոցներ։
4. Անչափահասի նկատմամբ կարող է միաժամանակ նշանակվել
դաստիարակչական բնույթի հարկադրանքի մի քանի միջոց։
5. Եթե անչափահասը դաստիարակչական բնույթի հարկադրանքի
միջոցից պարբերաբար խուսափում է, ապա տեղական ինքնակառավարման մարմնի կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ նյութերն
ուղարկվում են դատարան` նշանակված միջոցը վերացնելու և անչափա-

248

հասին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու
համար։
6. Նոր հանցանք կատարելիս անչափահասը քրեական պատասխանատվության ենթակա չէ նախկին հանցագործության համար, եթե վերջինիս կապակցությամբ նրա նկատմամբ կիրառվել է դաստիարակչական
բնույթի հարկադրանքի միջոց։

ՀՈԴՎԱԾ 92. ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1. Նախազգուշացումը անչափահասի արարքով պատճառած վնասի, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված հանցանքների կրկնակի կատարման հետևանքների պարզաբանումն է անչափահասին։
2. Հսկողության հանձնելը ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն
իրականացնող իրավասու մարմնի կամ տեղական ինքնակառավարման
մարմնի վրա անչափահասի նկատմամբ դաստիարակչական ներգործության և նրա վարքագծի նկատմամբ վերահսկողության պարտականություն դնելն է։
3. Պատճառված վնասը հարթելու պարտականությունը դրվում է`
հաշվի առնելով անչափահասի գույքային դրությունը և նրա մոտ համապատասխան աշխատանքային ունակությունների առկայությունը։
4. Ժամանցի ազատության սահմանափակումը և անչափահասի
վարքագծի նկատմամբ հատուկ պահանջների սահմանումը կարող են
նախատեսել որոշակի վայրեր այցելելու, ժամանցի որոշակի ձևերի, այդ
թվում` մեխանիկական տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված արգելք, օրվա որոշակի ժամերից հետո տանից դուրս գտնվելու, առանց տեղական ինքնակառավարման մարմնի համաձայնության այլ
վայրեր ուղևորվելու իրավունքի սահմանափակում։ Անչափահասին կարող է նաև ուսումնական հաստատություն վերադառնալու կամ տեղական ինքնակառավարման մարմնի միջնորդությամբ աշխատանքի տեղավորվելու պահանջ ներկայացվել։

249

ՀՈԴՎԱԾ 93. ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ
ԿԱՄ
ԲԺՇԿԱԿԱՆ–ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԱՎՈՐԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ
1. Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անչափահասը կարող է պատժից ազատվել, եթե դատարանը որոշի, որ պատժի
նպատակներին կարելի է հասնել նրան անչափահասների հատուկ ուսումնադաստիարակչական կամ բժշկական–դաստիարակչական հաստատությունում տեղավորելու միջոցով։
2. Հատուկ ուսումնադաստիարակչական կամ բժշկական–դաստիարակչական հաստատությունում տեղավորելը նշանակվում է առավելագույնը երեք տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան չափահաս դառնալը։
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասում նշված հաստատություններում գտնվելը կարող է վաղաժամկետ դադարեցվել, եթե դատարանը ուսումնադաստիարակչական կամ բժշկական–դաստիարակչական հաստատության ղեկավարի միջնորդությամբ որոշի, որ անչափահասը տվյալ միջոցը կրելու կարիք այլևս չունի։
ՀՈԴՎԱԾ 94. ՊԱՏԺԻ ԿՐՈՒՄԻՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ
ԱԶԱՏԵԼԸ
Անչափահաս տարիքում հանցանք կատարած և ազատազրկման
դատապարտված անձի նկատմամբ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել, եթե դատապարտյալը փաստացի կրել է`
1) ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ քառորդը.
2) ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս,
քան մեկ երրորդը.
3) առանձնապես ծանր հանցագործության համար նշանակված
պատժի ոչ պակաս, քան կեսը։
(94–րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ–97–Ն, 24.12.04 ՀՕ–67–Ն օրենքներ)

ՀՈԴՎԱԾ 95. ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՄ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Մինչև տասնութ տարին լրանալը հանցանք կատարած անձին վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով քրեական պատասխա250

նատվությունից կամ պատժից ազատելիս սույն օրենսգրքի 75–րդ և 81–րդ
հոդվածներով նախատեսված վաղեմության ժամկետները համապատասխանաբար կրճատվում են կիսով չափ։

ՀՈԴՎԱԾ 96. ԴԱՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՐՈՒՄԸ
1. Ազատազրկման հետ չկապված պատիժը կրելուց հետո անձի
դատվածությունը համարվում է մարված։
2. Մինչև տասնութ տարին լրանալը հանցանք կատարած անձանց
համար սույն օրենսգրքի 84–րդ հոդվածով նախատեսված դատվածությունը մարվելու ժամկետները կրճատվում են և համապատասխանաբար
հավասար են`
1) մեկ տարվա` միջին ծանրության հանցագործության համար ազատազրկումը կրելուց հետո.
2) երեք տարվա` ծանր հանցագործության համար ազատազրկումը
կրելուց հետո.
3) հինգ տարվա` առանձնապես ծանր հանցագործության համար ազատազրկումը կրելուց հետո։

2.4. Առաջարկություններ՝
ուղղված ԱԱ համակարգի բարելավմանը ՀՀ–ում

Հատված «Անչափահասների գործերով դատավարությունների դիտարկում» հաշվետվությունից, էջ 78–82։ Ամբողջական հաշվետվությունը
տե՛ս http։//www.osce.org/hy/yerevan/84568

Կրճատել անչափահասների նկատմամբ որպես խափանման միջոց
կիրառված կալանավորումների տևողությունը՝ առավելագույնը
մինչև 6 ամիս։
Աջակցել Փաստաբանների պալատին` մասնավոր փաստաբանների
համար անչափահասների արդարադատության հատուկ դասընթացներ կազմակերպելու գործում։
Երաշխավորել երեխայի իրավունքների և լավագույն փորձի վերաբերյալ թեմաների պաշտոնական ներմուծումը մասնագետների կրթության և աշխատանքի վայրում անցկացվող վերապատրաստման

251



դասընթացների ծրագրերում, ապահովել կրկնվող, կայուն և հետևողական դասընթացներ։
Մամուլին և լրատվամիջոցներին արգելել հեռարձակելու, հրապարակելու անչափահասի անունը, լուսանկարը կամ որևէ այլ տեղեկություն, որոնք կարող են բացահայտել երեխայի ինքնությունը։
Գաղտնի պահել երեխայի անունը դատարանի որոշման մեջ կամ այլ
փաստաթղթերում, որոնք հրապարակվում են։
Դատավորները պետք է ձեռնպահ մնան տեսակետներ արտահայտելուց կամ մեկնաբանություններ կատարելուց, որը վերաբերում է
ամբաստանյալի հանցանքի հանդեպ իրենց դիրքորոշմանը։
Պետք է անցկացվեն դատավորների վերապատրաստման դասընթացներ անմեղության կանխավարկածի և դրա իրացման արդյունքում սխալների նվազեցման թեմայով։
Դատավորի կողմից անմեղության կանխավարկածի պահանջի
խախտումը պետք է օրինական հիմք հանդիսանա՝ (1) դատավորի
պարտադիր ինքնաբացարկման, (2) եթե այդ դատավորը հրաժարվում է ինքնաբացարկումից, դատավճիռը չեղյալ համարելու, (3) դատավորների վրա կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու համար։
Երաշխավորել դատավորների` քրեադատավարական օրենսդրության պահանջներին հետևելը և անչափահաս ամբաստանյալների իրավունքները պատշաճ բացատրելը։
Խուսափել անչափահաս ամբաստանյալների, տուժողների, վկաների
կամ դատական նիստի այլ մասնակիցների նկատմամբ հոգեբանական կամ այլ կարգի ճնշում գործադրելուց։
Ապահովել դատական քննությունը ժամանակին սկսելը՝ առանց
որևէ չարդարացված ուշացումների։
Հնարավորինս տեսանելի դարձնել անչափահասի նկատմամբ վերաբերմունքը, որը պետք է հստակ տարանջատվի չափահաս ամբաստանյալների նկատմամբ վերաբերմունքից, հատկապես ձայնի
հնչերանգով, խոսքի կառուցվածքով, դիմելաձևով։ Անհրաժեշտ է լինել ապրումակցող, նրբանկատ, միևնույն ժամանակ` օրենսդրության
խիստ պահանջները հստակ կիրառելու առումով։
Հնարավորինս ապահովել անչափահասների ակտիվ ներգրավվածությունը դատավարության ընթացքին։ Մասնավորապես` խոսքում
օգտագործելով իրավական տերմիններ, միևնույն ժամանակ ապահովել, որ անչափահասը հասկանա իր իրավունքները և պարտակա252

նությունները, իրեն տրված հարցերը և շուրջը կատարվող իրադրությունները։
Անհրաժեշտության դեպքում (խոսքի խանգարում, հաղորդակցման
դժվարություն, բարձր ագրեսիվություն, նյարդահոգեկան անկայունություն և այլն) դատավարության ընթացքում ապահովել նեղ մասնագետների ներկայությունը (արատաբան, լոգոպեդ, կլինիկական
հոգեբան և այլք)։
Բարձրացնել դատավորների ինքնատիրապետման, զգացողությունների կառավարման, նյարդահոգեկան կայունության մակարդակը։
Դատարանում պահպանել հարմար, նվազ սթրեսային և էմոցիոնալ
տեսակետից հանգիստ մթնոլորտ։ Նիստերի տևողությունը հնարավորության սահմաններում պետք է կրճատել՝ յուրաքանչյուրը մինչև
1 ժամ՝ անչափահասի կենտրոնացվածությունը պահպանելու ժամկետը։
Հանրային պաշտպանի գրասենյակի պաշտպաններից և մասնավոր
փաստաբաններից ձևավորել անչափահասների գործերով մասնագիտացված խումբ։
Բարելավել փաստաբանների կողմից տրամադրվող իրավաբանական ծառայությունների որակը՝ վերապատրաստման դասընթացների և, անհրաժեշտության դեպքում, այլ միջոցառումների օգնությամբ։
Պաշտպանի կողմից տրամադրվող ծառայությունները պետք է համալրվեն նաև հոգեբանասոցիալական աջակցությամբ։ Բուհական
ուսումնառության ծրագրի փոփոխությունը ևս կարող է օգտակար
լինել վերոհիշյալ խնդրի լուծման համար։
Անչափահասների գործերով մասնագիտացված պաշտպանի գործունեության հիմնական կիզակետը պետք է լինի իր հաճախորդի ապագան և նրա այն խնդիրների լուծումը, որոնք կարող էին ենթադրյալ
հակաիրավական վարքագծի պատճառ հանդիսանալ, այլ ոչ թե գործերի շուտափույթ վարումը։ Պաշտպանի համար պետք է առաջնահերթ լինի այնպիսի գործողությունների ծրագրումը, որոնք կապահովեն գործի ելքի՝ ազատությունից զրկելու հետ չկապված լուծումներ։
Օգտվելով պաշտպան—հաճախորդ փոխադարձ վստահելի հարաբերություններից՝ պաշտպանները պետք է մշակեն հաճախորդի կարիքներին համապատասխանեցված անհատականացված լուծումներ, որոնց միջոցով կնվազեցվի քրեական արդարադատության համակարգի հետ հետագա շփումների հավանականությունը։

253




Անչափահասների գործերով արգելել դատական քննության արագացված կարգի կիրառումը։
Դատավորները պետք է անվերապահորեն կիրառեն առկա իրավական երաշխիքներ՝ թույլատրելով անչափահասների կողմից արդար
դատաքննության իրավունքի որոշ երաշխիքներից գիտակցաբար և
կամավոր հրաժարումը։
Անչափահասների գործերով դատական քննությունների արագացումը չպետք է պայմանավորվի մեղքի ընդունմամբ։
Բոլոր դեպքերում անչափահասի՝ իր կարծիքը հայտնելու իրավունքը պետք է խստորեն պահպանվի։
Անչափահասների հանցագործությունների կանխարգելման արդյունավետ ծրագրեր իրականացնելու համար պետք է բացահայտել և
համարժեքորեն գնահատել անչափահասների սոցիալտնտեսական
և հոգեբանական պայմանները։
Վերանայել գործող ներպետական օրենքները, ընթացակարգերն ու
գործելաոճը և համոզվել, որ անչափահաս տուժողների և վկաների
պաշտպանության միջազգային չափորոշիչներն ամբողջությամբ
պահպանվում են ՀՀ օրենսդրությամբ։ Ընդունել անչափահաս տուժողների և վկաների պաշտպանության մասին հատուկ օրենք՝ հիմք
ընդունելով Վկաների պաշտպանության տիպային օրենքը, որը պարունակում է տուժողի և վկայի արդյունավետ պաշտպանության
նվազագույն անհրաժեշտ երաշխիքներ։
Խիստ պատժամիջոցներ կիրառել այն դեպքում, երբ անչափահասները հարցաքննվել են՝ որպես վկա և հետագայում ճանաչվել են մեղադրյալ։
Կազմակերպել պարբերական հանդիպումներ արդարադատություն
իրականացնող մասնակից կողմերի հետ (առանց մեղադրյալի ներկայության), որոնք ներգրավված են անչափահասի յուրաքանչյուր
գործով՝ քննարկելու գործի լուծման մինչդատական տարբերակները,
իսկ դատապարտյալների դեպքում՝ ազատազրկման այլընտրանքային պատիժներ կիրառելու տարբերակները։
Դատավորները պետք է արձագանքեն ճնշումների, բռնությունների,
վատ վերաբերմունքի մասին բոլոր հայտարարություններին և
դրանք փոխանցեն պատկան մարմիններին` քննություն անցկացնելու համար։
Ընդլայնել պաշտպանության միջոցների գործող ցուցակը՝ կարևորելով անչափահասների ֆիզիկական պաշտպանությունը։
254

Վերանայել պաշտպանության միջոցների կիրառման պրակտիկան և
նախաձեռնել բոլոր կողմերի մասնակցությամբ քննարկում՝ այդ միջոցների կիրառման արդյունավետությունը բարձրացնելու համար։
Նվազեցնել հնարավոր բռնությունների դեպքերը՝ օգտագործելով, օրինակ` օժանդակությունը ցուցմունքի տրմանը կամ անչափահաս
ամբաստանյալների հարցաքննության ժամանակ ներգրավել հոգեբան փորձագետներին։
Դատարանի դահլիճում դատավորի, դատախազի կամ պաշտպանի
հարցաքննությունները նույնպես պետք է անցկացվեն անչափահասին հարմարեցված պայմաններում և մասնագետների օժանդակությամբ։
Մեղադրյալ անչափահասի հետագա բռնությունները կանխելու համար մշակել հոգեբանասոցիալական միջոցառումների ծրագրեր (միայն այն դեպքերում, երբ անչափահասն ակնհայտորեն հոգեկան հիվանդություն ունի, դատարանը պետք է դիմի հոգեբույժի խորհրդատվությանը, եթե անչափահասն ի վիճակի չէ մասնակցելու դատական նիստին, կամ երբ պաշտպանությունն առաջարկում է դիմել
հոգեբանական աջակցությանը)։
Կազմակերպել վերապատրաստման համապատասխան դասընթացներ, ընտրության ընթացակարգեր, ինչպես նաև անչափահասների հետ աշխատող տվյալ մասնագետների (կրթության, հոգեբանասոցիալական և բժշկության ոլորտի մասնագետներ, իրավաբաններ և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, այդ թվում` դատավորներ և ոստիկանության աշխատակիցներ) համար հասանելի
դարձնել կրթական և տեղեկատվական ծրագրերը, որպեսզի մասնագիտական մեթոդները, մոտեցումները բարելավվեն՝ երեխաների
նկատմամբ ավելի արդյունավետ և հոգատար վերաբերմունք ձևավորելու համար։
Իրականացնել հարցաքննության մեթոդների մանրակրկիտ անկախ
ուսումնասիրություն՝ համոզվելու համար, որ ցուցմունքները տրվել
են հոժարակամ և չեն կորզվել բռնությամբ՝ օգտվելով անչափահասի
խոցելիությունից։

Մեկ այլ փաստաթղթի՝ «Հայաստանում անչափահասների գործերով
արդարադատության ոլորտի բարեփոխման ձեռքբերումների գնահատում», առաջարկություններն են՝
255

Անհրաժեշտ է ձեռնամուխ լինել համայնքային կենտրոնների գործունեության ընդլայնմանը։ Այս կենտրոնների գոյությունը կարևոր
նախապայման է կոնֆլիկտային վարք ցուցաբերող անչափահասներին հասարակությունում ինտեգրելու և նրանց լիարժեք կյանքի համար նախադրյալներ ստեղծելու համար։ Կենտրոնները կարող են
նպաստել անչափահասների ազատազրկման դեպքերի նվազեցմանը
և ազատազրկման այնպիսի բացասական հետևանքների կանխմանը, ինչպիսիք են ստիգմատիզացիան, անազատության ընթացքում
սոցիալական կապիտալի, ազատ կյանքում կենսագործունեության
որոշ հմտությունների կորուստը և այլն։
Հրատապ միջոցառումներ են անհրաժեշտ ոստիկանությունում անչափահասների ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների,
նրանց արժանապատվությունը վիրավորող գործողությունների, հոգեբանական ճնշումների և սպառնալիքների կանխման, ինչպես նաև
ոստիկանության աշխատակիցների կոմպետենտության և անաչառության բարձրացման ուղղությամբ։
Հրատապ և կարևոր է հանրային պաշտպանի ինստիտուտի բարեփոխումը, այլապես անչափահասների իրավական պաշտպանվածությունը կախված է լինում ֆինանսական գործոնից։ Այս ինստիտուտի կայացումը կարևոր է բոլոր անչափահասների իրավական
պաշտպանվածությունն անկախ նրանց սոցիալական նկարագրից և
նրանց ընտանիքի եկամուտներից ապահովելու համար։ Միջոցառումներ են անհրաժեշտ հանրային պաշտպանների կոմպետենտության, բարեխղճության և անաչառության բարձրացման ուղղությամբ։
Կարևոր է անչափահասների արդարադատության համակարգում
անչափահասների իրավունքների պաշտպանության բարձրացումը։
Այս առումով անհրաժեշտ է ձեռնարկել միջոցառումներ հետաքննության և դատավարության ընթացքում անչափահասների իրավունքների տեղեկացվածության բարձրացման, դրանց պաշտպանության և
դրանց ոտնահարման դեպքերի կանխման ուղղությամբ։
Որքանով ուսումնասիրության արդյունքները թույլ են տալիս դատել,
փորձաշրջանին ու այլընտրանքային պատժին անչափահասները
հաճախ վերագրում են սոսկ վերահսկողության գործառույթներ։
Փորձաշրջանի և այլընտրանքային պատժի արդյունավետությունը
բարձրացնելու տեսանկյունից նպատակահարմար է առաջին հերթին փորձաշրջան անցնող կամ այլընտրանքային պատիժ կրող անչափահասներին ավելի լավ բացատրել ազատազրկում չենթադրող
256

պատիժների նպատակը։ Անչափահասների վերականգնմանը
նպաստելու համար խորհուրդ է տրվում նաև նրանց ներգրավել
կրթական, արվեստի կամ սպորտի խմբակներում, ինչպես նաև
տրամադրել հոգեբանական աջակցություն և աշխատանք գտնելու
հարցում խորհրդատվություն։
Անհրաժեշտ է զարգացնել անչափահասների ՔԿՀ–ի գործունեության
արդյունավետ կողմերը։ Մասնավորապես՝ միջոցառումներ ձեռնարկել արհեստագործական խմբակների գործառնության զարգացման,
դրանցում հնարավորինս շատ անչափահասներ ներգրավելու և
դրանց գործառնության պայմանները բարելավելու ուղղությամբ։
Միջոցառումներ են անհրաժեշտ ազատազրկման վայրերից վերադարձած անչափահասների վերաինտեգրման և ազատության մեջ
նրանց լիարժեք կյանքի ապահովման համար։ Վերականգնողական
ծառայություններն անհրաժեշտ են ազատված անչափահասներին
անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն տրամադրելու, աշխատանք գտնելու, կրթությունը շարունակելու և այլ հարցերում աջակցելու համար։ Նման կենտրոնների գոյությունը կարևոր է
ոչ միայն անչափահասների վերականգնման և վեաինտեգրման, այլև
կրկնահանցագործության դեպքերի նվազեցման համար, քանի որ,
ինչպես ցույց են տալիս ուսումնասիրության արդյունքները, որպես
կանոն, երկրորդ անգամ անչափահասները հանցանք են գործում հետազատազրկման կյանքում հիմնախնդիրներ ունենալու և վերաինտեգրման խոչընդոտների պատճառով։
Գլուխ 3
3.1. Պատժի ինստիտուտի կիրառման ժամկետների
տարբերությունը չափահասի և անչափահասի համար
Պայմանական վաղաժամկետ
ազատում կարող է կիրառվել միայն, եթե չափահաս դատապարտյալը փաստացի կրել է՝

257

Անչափահաս
տարիքում
հանցանք կատարած և ազատազրկման
դատապարտված
անձի նկատմամբ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել, եթե դատապարտյալը փաս-

տացի կրել է՝
1) ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար
նշանակված պատժի ոչ պակաս,
քան մեկ երրորդը.

1) ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար նշանակված պատժի ոչ
պակաս, քան մեկ քառորդը.

2) ծանր հանցագործության
համար նշանակված պատժի ոչ
պակաս, քան կեսը.

2) ծանր հանցագործության
համար նշանակված պատժի ոչ
պակաս, քան մեկ երրորդը.

3) առանձնապես ծանր հանցագործության,
բացառությամբ
սույն մասի 4–րդ կետով նախատեսված հանցագործությունների
համար, ինչպես նաև նախկինում
պայմանական վաղաժամկետ ազատված անձի (եթե պայմանական
վաղաժամկետ ազատումը վերացվել է սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված հիմքերով)
նկատմամբ նշանակված պատժի ոչ
պակաս, քան երկու երրորդը.

3) առանձնապես ծանր
հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս,
քան կեսը։

4) Քրեական օրենսգրքի 104–
րդ հոդվածի երկրորդ մասով, 132–
րդ հոդվածի երկրորդ, երրորդ մասերով, 132.2–րդ հոդվածի երկրորդ,
երրորդ մասերով, 138–րդ հոդվածի
երրորդ մասով, 139–րդ հոդվածի
երրորդ մասով, 175–րդ հոդվածի
երրորդ մասով, 217–րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 218–րդ
հոդվածի երրորդ մասով, 221–րդ

4) անչահասների դեպքում
նման
առանձնահատկություն
նախատեսված չէ։

258

հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 222–րդ հոդվածի առաջին մասով, 266–րդ հոդվածի երրորդ մասով, 269–րդ հոդվածի երրորդ մասով, 299–րդ հոդվածի առաջին մասով, 305–րդ հոդվածով, 384–րդ
հոդվածի երկրորդ մասով, 387–րդ
հոդվածի երկրորդ մասով, 388–րդ
հոդվածի երկրորդ մասով, 389–րդ
հոդվածով, 390–րդ հոդվածի առաջին և երրորդ մասերով, 391–րդ
հոդվածի երրորդ մասով, 392–րդ,
393–րդ և 394–րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար նշանակված պատժի ոչ
պակաս, քան երեք քառորդը։

Գլուխ 4
4.1. Քրեական պատասխանատվության փոխարինումն այլընտրանքային միջոցներով

Հատված «Անչափահասների գործերով դատավարությունների դիտարկում» հաշվետվությունից, էջ 21–23։ Ամբողջական հաշվետվությունը
տե՛ս http։//www.osce.org/hy/yerevan/84568
Քրեական պատասխանատվությունը փոխարինելով այլընտրանքային միջոցներով՝ անչափահաս իրավախախտներին դատական ընթացակարգերից հետ են պահում և հնարավորություն ընձեռում ոչ դատական մարմիններին զբաղվել նրանցով՝ դրանով խուսափելով ֆորմալ դատական քննության բացասական ազդեցությունից և քրեական
անցյալ ունենալուց՝ նվազեցնելով հետագա իրավախախտումների հավանականությունը։ Քրեական պատասխանատվության փոխարինումն
այլընտրանքային միջոցներով նաև վերականգնողական արդարադատության կարևոր բաղադրիչներից է, որը հոգ է տանում այն անձանց
մասին, որոնք տուժել են ենթադրյալ հանցագործությունից։ Դրա միջոցով բողոք ներկայացնող անձին հնարավորություն է ընձեռվում անմի259

ջականորեն խոսել անչափահասի հետ նրա պատճառած վնասների և
վնասվածքների մասին։ Որոշ դեպքերում կարող է տեղի ունենալ մեդիացիա, կամ կողմերը կարող են համաձայնության գալ այն հարցի շուրջ,
թե անչափահասն ինչպես կարող է հատուցել տուժողին կամ ինչ–որ
դրական բան անել հասարակության համար, ինչպես, օրինակ՝ տուժողից ներողություն խնդրել անօրինական վարքագիծ դրսևորելու համար, ֆինանսական կամ այլ հատուցումներ կատարել կամ անչափահասի ընտանիքի և հասարակության ուժերի ներգրավմամբ օգնել կրկնահանցագործության կանխմանը։
Քրեական պատասխանատվության փոխարինումն այլընտրանքային միջոցներով մեղմում է ազատազրկումն ուղեկցող ստիգմատիզացիան, բռնությունը, ստորացումը և սոցիալական խզումը։ Այն հնարավորություն է տալիս խուսափել անչափահասների պիտակավորումից և նրանց քրեական անցյալն ամրապնդելուց՝ մեկուսացնելով
նրանց հանցանք կատարածների շրջանում, ինչպես նաև զերծ մնալ
անչափահասների վերաինտեգրվելու և հետագա զարգացման հնարավորությունների սահմանափակումից։
Դատապարտված անչափահասներին պատժի ենթարկելը (հատկապես ազատազրկման ձևով) ձևավորում է «հանցագործի» ինքնություն։ Նրանք սովորում են հանցագործության հնարքներ, խոսում են
հանցագործների ժարգոնով և ընտելանում են հանցագործների մշակույթին, որը, ամենայն հավանականությամբ, կամրապնդի անչափահասի սեփական ընկալումը իբրև հանցագործի։ Երբ նրանք մեկ անգամ
իրենց ընկալում են որպես հանցագործ, ինչպես նաև հանցագործ են
ճանաչվում լայն հասարակության կողմից, նրանց համար ավելի
դժվար է լինում հետագայում փոխվել և հարմարվել դպրոցական և ընտանեկան կյանքին։ Հետևաբար, բոլոր հնարավոր դեպքերում անչափահասներին պետք է հեռու պահել դատական ընթացակարգերից և
ազատությունից զրկելուց այն դեպքերում, երբ հնարավոր է87: Ավելին`
անչափահասի շահերից չի բխում նախկինում դատապարտվածներին
զրկել քրեական պատասխանատվության փոխարինման այլընտրանքային միջոցներից։ Նման մոտեցումը կլինի չափազանց նեղ։ Ամեն
դեպքում պետք է որդեգրել անհատական մոտեցումը և անչափահասի
անձի ու նրան վերագրվող հանցանքի վերլուծության հիման վրա նրա
նկատմամբ կիրառել նվազագույն սահմանափակող միջոցը։

                                                            
87

Petty, C. and Brown, M. (eds), Justice for Children, 1998, p. 12.

260

Մյուս կողմից` քրեական պատասխանատվությունը այլընտրանքային միջոցներով փոխարինելուց շահում է նաև ամբողջ հասարակությունը։ Ազատելով հասարակությանը դատավարությունների անցկացման ծախսերից և դատապարտման ստիգմատիզացիոն հետևանքներից՝ քրեական պատասխանատվության այլընտրանքային միջոցներով
փոխարինման ենթարկված անձանց հնարավորություն է տրվում ինտեգրման միջոցով, այլ ոչ թե սոցիալական մեկուսացմամբ հատուցել իրենց համայնքներին։
Նույն կերպ՝ ազատազրկման սոցիալական ծախսերի վերլուծությունները վկայում են, որ հասարակությունը բարձր գին է վճարում
ուղղիչ հիմնարկների ծախսերի հատուցման համար, ինչպես նաև
բարձր սոցիալական գին, երբ բանտում ստիգմատիզացիան և սոցիալականացումը հանգեցնում են ապագայում կրկնվող կալանավորումների և դատապարտումների։
ԵԻԿ–ով սահմանվում են որոշակի պայմաններ, որոնք պետք է բավարարվեն քրեական պատասխանատվության այլընտրանքային միջոցներով փոխարինվելու դեպքում։ Դրանցից առավել կարևոր պայմաններն են.
3. Քրեական պատասխանատվությունը պետք է փոխարինվի այլընտրանքային միջոցներով միայն այն դեպքում, երբ գոյություն ունեն
արժանահավատ ապացույցներ, որ անչափահասը կատարել է ենթադրյալ հանցանքը, որ նա ազատորեն և կամավոր խոստովանում է իր
մեղքը, և որ այդ խոստովանությունը ստանալու համար չեն կիրառվի
ահաբեկման կամ ճնշման միջոցներ, և, ի վերջո, որ այդ մեղքի ընդունումը չի օգտագործվելու անչափահասի դեմ հետագա որևէ իրավական
ընթացակարգի շրջանակներում88:
4. Օրենքը պետք է պարունակի հատուկ դրույթներ այն մասին,
թե որ դեպքերում է հնարավոր քրեական պատասխանատվությունը
փոխարինել այլընտրանքային միջոցներով։ Ոստիկանության, դատախազության և/կամ այլ հաստատությունների լիազորությունները այս
դեպքում պետք է վերանայվեն և կարգավորվեն, որպեսզի պաշտպա-

                                                            

88
ºÆÎ–Ç ³Ûë ¹ñáõÛÃÁ Ëݹñ³Ñ³ñáõÛó ¿ ÃíáõÙ: ºÃ» ³Ýã³÷³Ñ³ëÁ ãÇ Ï³ï³ñ»É
ѳÝó³·áñÍáõÃÛáõÝ, áñáõÙ Ù»Õ³¹ñíáõÙ ¿, ³å³ Ýñ³ ѳݹ»å ãÇ Ï³ñáÕ ÏÇñ³éí»É ùñ»³Ï³Ý
å³ï³ë˳ݳïíáõÃÛ³Ý ÷á˳ñÇÝáõÙÝ ³ÛÉÁÝïñ³Ýù³ÛÇÝ ÙÇçáóÝ»ñáí, áñÇ Ñ»ï¨³Ýùáí ³ÝÙ»Õ
³Ýã³÷³Ñ³ëÁ ϳñáÕ ¿ ϳɳݳíáñí»É, ÇëÏ Ù»Õ³íáñÁ` ³½³ï ³ñÓ³Ïí»É: öá˳ñÇÝÙ³Ý
¿áõÃÛ³Ý ³ÛëåÇëÇ ÁÝϳÉáõÙÁ ϳñáÕ ¿ ³ñ³ï³íáñ åñ³ÏïÇϳ ³ñÙ³ï³íáñ»É, »ñμ μáÉáñ
³Ýã³÷³Ñ³ë Ù»Õ³¹ñÛ³ÉÝ»ñÁ Ëáëïáí³Ý»Ý Çñ»Ýó ѳÝó³ÝùÁ` ÷á˳ñÇÝÙ³Ý §³ñïáÝ۳ɦ
Ñݳñ³íáñáõÃÛáõÝÇó û·ïí»Éáõ ѳٳñ:

261

նեն անչափահասին խտրականությունից և ազատազրկումից հետո
բարձրացնեն հասարակությանը նրա վերաինտեգրման հավանականությունը։ ԵԻԿ և միջազգային չափորոշիչների համաձայն` քրեական
պատասխանատվության փոխարինումն այլընտրանքային միջոցներով
պետք է քննարկվի բոլոր դեպքերի համար։ Ավելին՝ պաշտպանության
կողմին պետք է հանձնարարել անչափահասին հարմարեցված քրեական պատասխանատվության այլընտրանքային միջոցներով փոխարինման ոչ պաշտոնական տարբերակներ ներկայացնել, քանի որ
պաշտպաններն անչափահասին ավելի լավ են ճանաչում, քան արդարադատության այլ ներկայացուցիչներ` շնորհիվ հաճախորդների հետ
կոնֆիդենցիալ հարաբերությունների։ Նման փոխհարաբերությունների
արդյունքում պաշտպանության կողմից առաջարկվող տեղեկատվությունը կլինի արժեքավոր, որը ոչ թե կկրկնի, այլ կլրացնի արդարադատության այլ դերակատարների գործողությունները։ Բացի այդ, անձն
ավելի հակված է կատարելու այն գործողությունները։ Այնուամենայնիվ, բոլոր դեպքերում քրեական պատասխանատվության փոխարինումն այլընտրանքային միջոցներով կիրառելու համար պետք է հստակորեն սահմանվեն չափանիշներ և գործոններ։
5.
Այն դեպքերում, երբ իրավասու մարմիններն առաջարկում են
անչափահասի նկատմամբ քրեական պատասխանատվության այլընտրանքային միջոցներ, երեխային պետք է տրվի այդ միջոցի ընտրության
համապատասխանության և նպատակահարմարության վերաբերյալ իրավական կամ այլ աջակցություն։ (Պաշտպանության կողմը պետք է
աշխատի նույն հետևողականությամբ, ինչ ոստիկանությունը/դատախազությունը, որպեսզի մշակվի և ընտրվի յուրաքանչյուր երեխայի անհատական հանգամանքներին համապատասխան այլընտրանքային
միջոց)։
6.
Երեխայի նկատմամբ քրեական պատասխանատվության այլընտրանքային միջոցների կիրառման դեպքում գործը պետք է վերջնականորեն դադարեցվի, իսկ բոլոր քրեական գրանցումները` ոչնչացվեն։
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ կազմակերպության կողմից իրականացված անչափահասների դատավարությունների դիտարկման ընթացքում բազմաթիվ դեպքեր են ուսումնասիրվել,
երբ հանցանք կատարած անչափահասին պետք է տրվեր քրեական
պատասխանատվությունն այլընտրանքային միջոցներով փոխարինելու հնարավորություն, սակայն նրա գործն ուղարկվել էր դատարան։
Այս առումով ՀՀ օրենսդրական դաշտը թույլ է և անկատար անչափա262

հասների գործերով օպերատիվ և ոչ խտրական քրեական պատասխանատվության փոխարինումն այլընտրանքային միջոցներով իրականացնելու հարցում։

4.2. 2007–2011 թթ. ընթացքում այլընտրանքային պատիժների կատարման բաժնի վիճակագրական տվյալներն անչափահաս դատապարտյալների վերաբերյալ
2007 թ. ընթացքում այլընտրանքային պատիժների կատարման բաժնում անչափահաս դատապարտյալների վերաբերյալ ստացվել են 119
դատավճիռներ. 2008 թ. ընթացքում՝ 115, 2009 թ. ընթացքում՝ 92, 2010 թ.
ընթացքում՝ 106, 2011 թ. ընթացքում՝ 63 դատավճիռներ։
Այժմ ներկայացնենք այս թվերը գրաֆիկի տեսքով։

2007–2011 թթ. ընթացքում այլընտրանքային պատիժների
կատարման բաժնում հաշվառված անչափահասների կողմից
կատարված հանցագործությունները՝ ըստ ՀՀ քրեական
օրենսգրքի հոդվածների

Առավել մեծ քանակ են կազմում ՀՀ քրեական օրենսգրքի 177–րդ
հոդվածով (գողություն) կատարված հանցագործությունները։ Այնուհետև,
ըստ քանակի, տեղ են գրավում ՀՀ քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածով
(խուլիգանություն) կատարված հանցագործությունները։ Զգալի թիվ է
կազմում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 176–րդ հոդվածը (կողոպուտ)։ Հաջորդը ՀՀ քրեական օրենսգրքի 112–րդ (դիտավորությամբ առողջությանը
ծանր վնաս պատճառելը) և 113–րդ (դիտավորությամբ առողջությանը մի263

ջին ծանրության վնաս պատճառելը) հոդվածներն են։ Ցավով պետք է
նշենք, որ 2007–2011 թթ. ընթացքում 5 հոգի դատապարտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 268–րդ հոդվածով (թմրամիջոցների և հոգեմետ նյութերի
ապօրինի շրջանառություն` առանց իրացնելու նպատակի), և մեկ դեպք է
արձանագրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266–րդ հոդվածով, այն է` թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի
շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը։ 2009 թ. ստացվել է 1 դատավճիռ ՀՀ քրեական օրենսգրքի 139–րդ հոդվածով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը)։

 

2007–2011 թթ. ընթացքում այլընտրանքային պատիժների կատարման բաժնի բաժանամունքներում հաշվառվել են 11 անչափահաս աղջիկներ, որոնք դատապարտվել են հիմնականում ՀՀ քրեական օրենսգրքի
177–րդ հոդվածով (7 հոգի), 1–ական հոգի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106–րդ
(մոր կողմից նորածին երեխայի սպանությունը), 118–րդ (ծեծ), 175–րդ
(ավազակություն) և 333–րդ (սուտ մատնություն) հոդվածներով։
2007–2011 թթ. ընթացքում 37 անչափահաս դատապարտյալներ հանվել են այլընտրանքային պատիժների կատարման բաժնի բաժանամունքների հաշվառումից նոր հանցանք կատարելու կապակցությամբ, որոնցից
5–ը կատարվել են 2007 թ., 8–ը՝ 2008 թ., 16–ը` 2009 թ. ընթացքում, 6–ը՝
2010 թ., իսկ 2–ը՝ 2011 թ. ընթացքում։
264

Այս թիվը գրաֆիկորեն ունի հետևյալ տեսքը.

‐5 
 

‐8 
 

‐16
 

‐6 
 

‐2 

4.3. Հատված «Անչափահասների գործերով դատավարությունների
դիտարկում» հաշվետվությունից, էջ 83–89։ Ամբողջական հաշվետվությու-

նը տե՛ս http։//www.osce.org/hy/yerevan/84568
ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՔՐԵԱԿԱՆ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ՝ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ
ՓՈԽԱՐԻՆՄԱՆՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ
Քրեական պատասխանատվության փոխարինումն այլընտրանքային միջոցներով
Իռլանդիա
Իռլանդական Գարդայի (ոստիկանության) քրեական պատասխանատվության փոխարինումն այլընտրանքային միջոցներով ծրագիր, կիրառում է ընտանիքի հետ խորհրդակցություններ (հանցավոր վարքագծի
հիմքում ընկած խնդիրների բացահայտում), վերականգնողական արդարադատություն, հսկողություն (իրականացվում է հատուկ վերապատրաստված մասնագետների կողմից)։
Բոսնիա–Հերցեգովինա
Օրենքներ, որոնցով առաջարկվում է առանց դատական քննություն
անցկացնելու դաստիարակչական բնույթի միջոցների կիրառում։

265

Ֆինլանդիա
Կիրառվում է տուժողի և մեղադրյալի հաշտեցում, որը կարող է
քրեական հետապնդումից հրաժարվելու հիմք ծառայել։
Իտալիա
Մինչդատական վարույթ, դատարանի կողմից հաստատված պրոբացիայի ընթացքում պատշաճ վարքագծի դեպքում անձին կարող է ներում
շնորհվել։
Բելգիա
Դատախազը կարող է որոշել կասեցնել դատական քննությունը, եթե
անչափահասը համաձայնում է քրեական պատասխանատվության՝ այլընտրանքային միջոցներով փոխարինմանը, ինչպես, օրինակ` վնասը
փոխհատուցել, որպես կամավոր աշխատել։ Դատախազները և դատավորները կարող են գործերն ուղարկել հաշտեցման կենտրոններ։ Ուշադրությունը կենտրոնացվում է տուժողի և մեղադրյալի հաշտեցման, ինչպես նաև դաստիարակչական, հատուցողական և վերականգնողական
միջոցների վրա։ Դեպքերի ավելի քան 70%–ը լուծվում են ոչ ֆորմալ և
քրեական պատասխանատվությունը այլընտրանքային միջոցներով փոխարինելով։
Ֆրանսիա
Դատախազները կարող են նշանակել դատական քննության այլընտրանքային միջոցներ, այդ թվում` Maisons de Justice կամ արդարադատության համայնքային կենտրոններ, որտեղ վեճը արտադատական կարգով
լուծելու համար առաջարկվում է տուժողի և մեղադրյալի հաշտեցում։
Ավստրալիա
Ոստիկանության նախազգուշական գործողությունների ընդլայնված
կիրառում, ինչպես նաև, այսպես կոչված, ընտանեկան խմբային
խորհրդակցություններ, վերականգնողական արդարադատություն, երբ
տուժողը, իրավախախտը և նրանց ընտանիքները հանդիպում են պրոֆեսիոնալ համակարգողի հետ։
Սերբիա
ՄԱԿՄՀ–ը վերջերս հայտնել է հաջողությամբ իրականացվող տուժողի և մեղադրյալի միջնորդության ծրագրի մասին։
Նիդեռլանդներ
Մեղադրանքից հնարավոր է հրաժարվել, եթե մեղադրյալը տուժողին
հատուցում վճարի կամ մասնակցի HALT (Het AL–Ternatief) ծրագրին։
Անչափահաս մեղադրյալները կարող են մասնակցել HALT ծրագրին, եթե
ինքնախոստովանություն են կատարել և նախկինում երկու անգամից
266

ավելի չեն մասնակցել այս ծրագրին։ Այն երիտասարդները, որոնք մասնակցում են այդ ծրագրերին, պետք է իրենց կողմից պատճառված վնասները հատուցեն, իսկ խորհրդատուներն աշխատում են երիտասարդների
հետ՝ աջակցելով նրանց աշխատանքի տեղավորման, բնակության և կրթության խնդիրները լուծելու հարցերում։ Ծրագիրը բարեհաջող ավարտելուց հետո մեղադրանքները հանվում են, քրեական գործը` կարճվում։
Դատախազը կարող է մեղադրանքից հրաժարվել նույնիսկ առանց դատավորի համաձայնության, եթե իրավախախտ անչափահասի կողմից
բավարարվում են որոշ պայմաններ, այդ թվում, օրինակ` մինչև 40 ժամ
հասարակական աշխատանքներ, մինչև 40 ժամ կրթական դասընթացներին մասնակցել (որտեղ ընգրկված են սեռական դաստիարակության,
տուժողների մասին թեմաներ, սոցիալական հմտությունների դասընթացներ) կամ մինչև 6 ամիս անչափահասների պրոբացիա։ Առաջին երեք
տարբերակներն իրականացվում են Երեխաների պաշտպանության
խորհրդի շրջանակներում այլընտրանքային պատժամիջոցների բյուրոյի
կողմից։
Ալբանիա
ՄԱԿ–ի մանկական հիմնադրամը վերջերս հայտնել է հաջողությամբ
իրականացվող տուժողի և մեղադրյալի միջնորդության ծրագրի մասին։
Անգլիա/Ուելս
Ոստիկանության կողմից իրականացվող քրեական պատասխանատվության փոխարինումն այլընտրանքային միջոցներով.
1) ոչ մի հետագա գործողություն,
2) ոչ պաշտոնական զգուշացում, առանց որևէ գրանցումների,
3) նկատողություն առաջին անգամ հանցանք կատարողին, ինչպես
նաև այն դեպքում, երբ ոչ ծանր հանցանք է կատարվել կամ
4) վերջնական նախազգուշացում և անչափահասի ուղեգրում Երիտասարդների հանցավորությամբ զբաղվող խումբ` հարկադիր վերականգնման կամ «դրական փոփոխությունների» ծրագրին համապատասխանությունը գնահատելու համար։
Քրեական պատասխանատվությունը այլընտրանքային միջոցներով
փոխարինման համակարգն այժմ ունի ավելի շատ սահմանափակումներ,
քան Հանցագործության և իրավախախտման մասին 1998 թ. օրենքն ընդունելուց առաջ։
Դատախազի կողմից նշանակվող քրեական պատասխանատվության փոխարինումն այլընտրանքային միջոցներով. դատախազն է ի վերջո որոշում՝ արդյո՞ք գործը պետք է դատարան ուղարկել, թե՞ կարելի է
267

չուղարկել՝ ելնելով հասարակության շահերից, սակայն այդ դեպքերը
հազվադեպ են։
Հունաստան
Դատախազը կարող է պայմանականորեն կասեցնել գործը, իսկ անչափահասը պարտավորվում է ենթարկվել որոշակի դաստիարակչական
միջոցների, այդ թվում` տուժողին հասցված վնասի փոխհատուցումը։
Պայմանները կատարելուց հետո դատախազը կարճում է գործը։
Գերմանիա
Չի կիրառվում քրեական պատասխանատվության փոխարինումն
այլընտրանքային միջոցներով, ինչպես Անգլիայում/Ուելսում, քրեական
պատասխանատվության փոխարինման այլընտրանքային միջոցների բոլոր տեսակներն իրականացվում են միայն անչափահասների գործերով
դատախազի կամ դատավորի մակարդակով։ Օրենքը նախատեսում է անչափահաս կամ պատանի չափահաս մեղադրյալների (18–21 տարեկան)՝
պատասխանատվությունից ազատում ոչ մեծ ծանրության հանցագործությունների կամ արդեն կիրառված սոցիալական/դաստիարակչական այլ
միջամտությունների դեպքում։ Հանցագործությունների բնույթի առումով
սահմանափակումներ չկան, նույնիսկ քրեական ծանր հանցագործությունների դեպքում քրեական պատասխանատվությունը որոշ հանգամանքներում կարող է փոխարինվել այլընտրանքային միջոցներով, օրինակ` կողոպուտի դեպքում, եթե իրավախախտը վերականգնում է վնասները կամ տուժողից այլ կերպ ներողություն է խնդրում։ Այս գործելակերպը կիրառվում է նաև 18–21 տարեկան երիտասարդների նկատմամբ։
Քրեական պատասխանատվության այլընտրանքային միջոցներով
փոխարինումն ունի չորս մակարդակ.
1) քրեական պատասխանատվության փոխարինումն այլընտրանքային միջոցներով, առանց որևէ պատժամիջոց կիրառելու՝ հիմնականում ոչ ծանր հանցանքների ժամանակ,
2) քրեական պատասխանատվության փոխարինումն այլընտրանքային միջոցներով այլ ինստիտուտների կողմից միջոցների կիրառմամբ
(ծնողներ/դպրոց) կամ հաշտեցման զուգորդմամբ, և գործի կարճումը
դաստիարակչական միջոցներ կիրառելուց հետո (հատուկ ուշադրություն
է դարձվում հաշտեցմանը՝ որպես հատուկ դաստիարակչական միջոցի),
3) քրեական պատասխանատվության փոխարինումն այլընտրանքային միջոցներով՝ միջամտության կիրառման զուգորդմամբ. դատախազն առաջարկում է, որ անչափահասների գործերով դատավորը մեղմ
պատժամիջոց նշանակի, ինչպես, օրինակ` նախազգուշացում, հասարա268

կական աշխատանքներ, վերապատրաստման դասընթացների մասնակցություն, որոշակի պարտավորությունների ստանձնում, օրինակ` փոխհատուցում/վնասների հատուցում, տուժողից ներողություն խնդրել կամ
տուգանք վճարել։ Երբ դա արվում է, դատախազը դատավորի հետ միասին գործը կարճում է կամ
4) մեղադրանք ներկայացնելուց և քննությունն արդեն սկսելուց հետո
1–3–րդ միջոցներից մեկի կիրառում։
Չեխիա
Առկա միջոցներից են.
ա) գործի պայմանական կարճում՝ 6 ամսից մինչև 2 տարի պրոբացիա նշանակելով կամ
բ) քրեական պատասխանատվության փոխարինումն այլընտրանքային միջոցներով և քրեական հետապնդումից հրաժարում։
Այս միջոցները կարող են իրականացվել դատախազի, ինչպես նաև
դատարանի կողմից, սակայն մինչ այժմ դատավորներն առանձնապես
չեն ձգտում կիրառել նման միջոցներ, դատախազները նույնպես չեն դիմում այդ միջոցներին։
Սլովենիա
Գործերի մեծ մասը կարճվում է (2002 թ.գործերի մոտ 2/3–ը)։
Ավստրիա
1) Միջամտության հետ զուգորդվող քրեական պատասխանատվության փոխարինումն այլընտրանքային միջոցներով, ներառյալ փոքր տուգանքները և տուժողի/մեղադրյալի հաշտեցումը։
2) «Ապաքրեականացում»՝ 14–15 տարեկան ամբաստանյալներին
տրվում են արտոնություններ միջին, ոչ ծանր հանցանքների համար, եթե
չկան համոզիչ պատճառներ, որ դատարանը կիրառի անչափահասների
վերաբերյալ քրեական օրենսդրությունը՝ ամբաստանյալի հետագա հանցագործությունները կանխելու համար։
Կանադա
Պատանիների և քրեական արդարադատության մասին օրենքը կարևորում է քրեական պատասխանատվության այլընտրանքային միջոցներով փոխարինման ծրագրերը և հաստատում է, որ նրանք պետք է «այնպիսին լինեն, որ սովորեցնեն անչափահասներին պատասխանատու լինել
իրենց վարքագծի համար» (հոդված 4(գ)(դ))։ Եթե երիտասարդը կատարում
է ծրագրի բոլոր պահանջները, բոլոր մեղադրանքները կարճվում են։
Ոստիկանությունը և դատախազությունը լիազորված են կիրառել
մասնավորապես հետևյալ միջոցները.
269

1) ոչ մի հետագա գործողություն,
2) ոստիկանի կողմից ոչ պաշտոնական նախազգուշացում,
3) ոստիկանության կողմից պաշտոնական նախազգուշացում,
4) ոստիկանները ուղեգրում են գործերը համայնքային ծրագրեր կամ
հաստատություններ կամ
5) «Քրաուն» նախազգուշացում. տրվում է դատախազի կողմից, երբ
ոստիկանությունը գործն ուղարկում է դատախազություն։
Նոր Զելանդիա
Ընտանիքի հետ խորհրդակցությունների անցկացում։ Դրանք կազմակերպվում են հետևյալ վեց իրավիճակներում, և յուրաքանչյուրի ժամանակ պետք է հետևյալ որոշումները կայացվեն.
1. «Անչափահաս մեղադրյալի խնամքի և պաշտպանության
խորհրդակցություն», որը վերաբերում է երիտասարդ մեղադրյալին, երբ
իրավապահ մարմինների աշխատակցի կարծիքով` անչափահասը
խնամքի ու պաշտպանության կարիք ունի, և որ համակարգողի հետ
խորհրդակցելուց հետո և հասարակության շահերից ելնելով՝ անհրաժեշտ է ճանաչման խնդրանքով դիմել անչափահասի խնամքի և պաշտպանության ապահովմանը։
Ընտանիքի հետ խորհրդակցության ժամանակ որոշվում է՝ արդյո՞ք
հանցանքը կատարվել է, և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, այդ թվում՝
պե՞տք է երեխային ճանաչել որպես խնամքի և պաշտպանության կարիք
ունեցող։
2. «Մինչև մեղադրանք առաջադրելը ընտանիքի հետ խորհրդակցության անցկացում», երբ պատանին կասկածվում է հանցանք կատարելու
մեջ, նրան չեն ձերբակալում, չի կարող մեղադրանք առաջադրվել անչափահասների գործերով դատարանում, մինչև ոստիկանության և ընտանիքի հետ խորհրդակցության համակարգողի մասնակցությամբ խորհրդակցություն չի անցկացվում։ Եթե խորհրդակցությունից հետո էլ ոստիկանությունը հակված է գործ հարուցել անչափահասի նկատմամբ, պետք է ընտանիքի հետ խորհրդակցություն հրավիրել։
Ընտանիքի հետ խորհրդակցության ժամանակ կարող է որոշվել՝ արդյո՞ք հանցանքն իրականում կատարվել է, և արդյո՞ք պետք է գործը դատարան ուղարկել։
3. «Կալանավորման վերաբերյալ խորհրդակցություն», երբ անչափահասը չի ընդունում հանցանքը, սակայն մինչև որոշում կայացնելը անչափահասների դատարանը կարգադրում է անչափահասին ուղարկել «Երեխայի, երիտասարդի և ընտանիքի ծառայություն» (որը սոցիալական զար270

գացման նախարարության ծառայություն է) կամ կալանքի տակ պահել
ոստիկանությունում. այդ դեպքում պետք է կազմակերպել ընտանիքի
հետ խորհրդակցություն։
Ընտանիքի հետ խորհրդակցության ժամանակ որոշվում է՝ արդյո՞ք
պետք է շարունակել անչափահասին կալանքի տակ պահել, և որտե՞ղ է
նա պահվելու, մինչև գործի վերաբերյալ որոշում կայացվի։
4. Երբ անչափահասն ընդունում է հանցանքը անչափահասների
գործերով դատարանում, դատարանը պետք է կարգադրի ընտանիքի հետ
խորհրդակցություն անցկացնել՝ «Դատարանի պատվերով ընտանիքի
հետ խորհրդակցություն»։ Սա ընտանիքի հետ խորհրդակցությունների
ամենատարածված տեսակն է։
Ընտանիքի հետ խորհրդակցության ժամանակ կարող է որոշվել, թե
ինչ գործողություններ և/կամ ինչ պատժամիջոցներ պետք է կիրառվեն։
5. Երբ մեղադրանքը հաստատվում է անչափահասների դատարանում, և մինչ այդ հնարավորություն չի եղել անչափահաս մեղադրյալի վերաբերյալ պատշաճ որոշում կայացնել, պետք է ընտանիքի հետ
խորհրդակցություն կազմակերպել։
Ընտանիքի հետ խորհրդակցության ժամանակ կարող է որոշվել, թե
ինչ գործողություններ և/կամ ինչ պատժամիջոցներ պետք է կիրառվեն։
6. Անչափահասների գործերով դատարանը կարող է կարգադրել ընտանիքի հետ խորհրդակցություն կազմակերպել դատական քննության
ցանկացած փուլում, եթե դա համարվում է անհրաժեշտ կամ նպատակահարմար, այդ թվում` եթե դեպքն ակնհայտորեն ենթակա է քննության
պաշտոնապես առաջադրված մեղադրանքի շրջանակներում, անկախ
այն բանից, որ գործը գտնվում է անչափահասների գործերով դատարանի
իրավասության ներքո։ Ընտանիքի հետ խորհրդակցելու խումբը բաղկացած է անչափահասներից, նրանց պաշտպանից, եթե նշանակված է, ընտանիքի անդամներից (ընտանիքի խումբ) և յուրաքանչյուր հրավիրված
անձից, տուժողներից և նրանց աջակցողներից կամ տուժողների ներկայացուցիչներից, ոստիկաններից, անչափահասների արդարադատության
համակարգողից: Այն դեպքերում, եթե «Երեխայի, երիտասարդի և ընտանիքի ծառայությունը» դեր է խաղացել անչափահասին պահելու, խնամակալության և հոգաբարձության համար, այդ կազմակերպության ներկայացուցիչը նույնպես պետք է մասնակցի խորհրդակցությանը։

271

Այլընտրանքային պատժամիջոցներ
Գերմանիա
Կիրառվում են այլընտրանքային պատժամիջոցներ, ներառյալ հաշտեցում։ Առավել հաճախ կիրառվում են այլընտրանքային պատժամիջոցներ, թեև վերջին տարիներին այլընտրանքային պատժամիջոցների կիրառման տոկոսը նվազել է. դա պայմանավորված է քրեական պատասխանատվության` այլընտրանքային միջոցներով փոխարինման ընդլայնված կիրառմամբ։ Պրոբացիան և պայմանական պատիժը լայնորեն կիրառվում են, նույնիսկ կրկնահանցագործության դեպքում։ Անչափահասների գործերով դատավորները ղեկավարվում են ազատազրկումը որպես
ծայրահեղ պատժամիջոց կիրառելու սկզբունքով և այն նշանակում են որքան հնարավոր է կարճ ժամկետով։
Իռլանդիա
Ըստ օրենքի՝ կիրառվում են ծնողների հսկողությանը հանձնելը,
դաստիարակի հսկողությանը հանձնելը, բնակավայրի նկատմամբ հսկողությունը և կրթական դասընթացներին մասնակցությունը։ Օրենքը սահմանում է, որ ազատազրկումը որպես պատժամիջոց չի կարող կիրառվել,
և այն կիրառելի է միայն այն դեպքում, երբ գոյություն չունի այլ ողջամիտ
այլընտրանք։
Բելգիա
ա) Դատարանները կարող են կարգադրել տեղավորել անչափահասներին սոցիալական ծառայության հսկողության տակ, որն ունի կրթության պայմաններ, կամ կարող են վստահելի անձի հետ ուղարկել
խնամատար ընտանիքներ կամ դիտարկման և դաստիարակչական նպատակներով տեղավորել հսկողություն իրականացնող հաստատությունում։
բ) Լայնորեն կիրառվում է հաշտեցման պրակտիկան։
գ) Կիրառվում է ընտանեկան խորհրդակցությունը։
Բոսնիա–Հերցեգովինա
Վերականգնողական արդարադատության տարբերակ՝ հաշտեցման
ընթացակարգի միջոցով, ներառյալ անձի ներողությունը, փոխհատուցումը և սոցիալական կամավոր աշխատանքների կատարումը։
Նիդեռլանդներ
Վերականգնողական արդարադատությունը և բարեկեցության ապահովումը` սոցիալական ծառայությունների ներգրավմամբ։

272

Անգլիա/Ուելս
Անչափահասների վերականգնման կարգ. հնարավորություն է տալիս դատարաններին որոշում կայացնել՝ ընտրելով համայնքային միջոցների ամբողջական ցուցակից։
Ֆինլանդիա
Տուգանքներն ամենատարածված պատժամիջոցն են 15–17 տարեկան ամբաստանյալների դեպքում՝ կազմելով դատարանի որոշումների
74%–ը։ Ազատազրկման շատ ցածր տոկոս (2006 թ.՝ դատարանի բոլոր
գործերի 0,8%–ը)։
Հունաստան
Գործերի 75%–ում նշանակվում են դաստիարակչական բնույթի միջոցներ, դրանցից 50%–ը՝ նկատողություն։ Ազատազրկումը երկրորդ ամենահաճախ կիրառվող պատժամիջոցն է և կազմում է բոլոր ազատազրկման որոշումների 20%–ը։
Սլովենիա
Ազատազրկումը խիստ հազվադեպ է կիրառվում (բոլոր գործերի 1%–
ը), ավելի հաճախ կիրառվում է անչափահասներին հատուկ հաստատություն ուղարկելը (2006 թ.՝ բոլոր գործերի 7%–ը)։ Բոլոր դատավճիռների
50%–ից ավելի դեպքերում նշանակվում է հսկողություն։

273

Աշխատանքային գործիքներ
Գլուխ 6.1
Քարտ N
ԸՆՏԱՆԻՔԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
թերթիկ
Համայնք
Ռեֆերենտ սոցիալական աշխատող(ներ)`
Ամսաթիվ

Բաժին 1. Ընդհանուր տվյալներ
Շահառուի անունը
Ընտանիքի գլխավորի անունը
Ընտանիքի հասցեն

Հեռ.`
Ում հետ է իրականացվել հարցազրույցը

Շահառուի հայտնաբերման ճանապարհը
Շահառուի զբաղվածությունը (կրթություն, աշխատանք, հետաքրքրություններ)
Շահառուի կապերը (այդ թվում` նույն գործով այլ անչափահասների
հետ կապը)
Շահառուի առողջական վիճակը
Շահառուի՝ ծրագրում ընդգրկվելու հիմքը
274

Բաժին 2. Ընտանիքի ժողովրդագրական տվյալները
Ծննդյան օր,
ամիս, տարի

Անուն, ազգանուն, հայրանուն

Շահառուի հետ
ազգակցական
կապը

1
2
3
4
5
6
7

Բաժին 3. Ընտանիքի իրավիճակը
3.1. Ընտանիքի վիճակի նախնական գնահատում
3.2. Ո՞վ է հանդիսանում ընտանիքի հիմնական եկամտի աղբյուր
3.3. Ընտանիքի սոցիալական ցանցը
3.4. Ներընտանեկան հարաբերություններ

Լրացուցիչ տեղեկատվություն
Մասնագետի դիտարկումներ
Նկարի առկայություն
Ընտանիքի գենոգրամ
Ընտանիքի էկոգրամ

275

Գլուխ 6.2
Շահառուի անհատական զարգացման ծրագրի միջամտության պլան
Լրացման ամսաթիվ _____________
Սոցիալական աշխատող`___________________
Շահառուի անուն, ազգանուն, հայրանուն
__________________________________________________________________
Հիմնախնդիր N
1

Նպատակներ

Քայլեր

Կատարող

Շահառուի
ակտիվությունը

1.
2.

Շահառուի ստորագրություն՝ _________
Թիմի անդամների ստորագրություն՝ _________________
Գլուխ 6.3
Օրագիր
Ռեֆերենտ սոցիալական աշխատող`
Շահառուի անուն, ազգանուն
Այցի/զանգի
ա/ա–թ

Նպատակը

Ընթացքը

276

Պլանավորված աշխատանքներ/խնդրի լուծմանն ուղղված քայլեր

Օգտագործված գրականության ցանկ

1.

«Անչափահասների գործերով արդարադատության ոլորտի ցուցանիշների չափման ուղեցույց», ՄԱԿ, Նյու Յորք, 2006:
2. «Անչափահասների գործերով դատավարությունների դիտարկում.
հաշվետվություն», Քաղաքացիական հասարակության ինստիտուտ,
Երևան, 2011:
3. «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի կիրառման ձեռնարկ», ՄԱԿ–ի մանկական հիմնադրամ, 2002:
4. «Ինտեգրված սոցիալական ծառայություններ: Ձեռք մեկնել առավել
խոցելիներին», ուսումնական փաթեթ դեպք վարողների համար,
ՅՈՒՆԻՍԵՖ, 2011:
5. «Հայաստանում անչափահասների արդարադատության համակարգի առաջընթացը», ՄԱԿ–ի մանկական հիմնադրամ, 2010:
6. «Հայաստանում անչափահասների գործերով արդարադատության ոլորտի բարեփոխման ձեռքբերումների գնահատում», ՄԱԿ–ի մանկական հիմնադրամ, 2010:
7. «Հանցավորության դեմ պայքարը և մարդու իրավունքներն ու ազատությունների պաշտպանության հիմնախնդիրը», Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, Երևան, 2004:
8. Մաքսվել Գ., Մորիս Ա., Ընտանեկան խմբային հանդիպումների Նոր
Զելանդիայի մոդելը։ Ընտանեկան հանդիպումներ և անչափահասների արդարադատություն, Զարգացման ուղի՞, թե՞ չարդարացված լավատեսություն։ Ադլեր և Վունթերսիթզ, Քրեագիտության ավստրալիական ինստիտուտ, Կանբերա, Ավստրալիա, 1994:
9. Մուր Դ., Անչափահասների արդարադատության նոր մոտեցում՝
Վագա–Վագայում ընտանեկան հանդիպման գնահատում։ Զեկույց՝
ներկայացված քրեագիտական հետազոտությունների կենտրոնին։
Վագա–Վագա, Նոր Հարավային Ուելս, գյուղական վայրերի սոցիալական հետազոտությունների կենտրոն, Չարլզ Սթրիթ համալսարան, Ռնվերինա, Ավստրալիա, 1995:
10. «Վերաինտեգրող ամոթանքի փորձ», սոցիալական հետազոտությունների կենտրոն, Ավստրալիայի ազգային համալսարան, Կանբերա, Ավստրալիա:
11. Аберкромби Н., Хилл С., Тернер Б. Социологический словарь. Пер. с
англ. под ред. к.с.н. С.А. Ерофеева. М.։ Экономика, 1999.
277

12. "Актуальные проблемы девиантного поведения, борьба с социальными болезнями". Ежегодник РАН, институт социологии. М., 1995.
13. Арзуманян С. Д. Психолого–криминологическая теория становления
личности правонарушителя. Ереван, Зангак–97, 2000.
14. Букаев Н. М., Мальцев В.В. Расследования преступлений несовершеннолетних. Ростов–на–Дону, 2006.
15. Волков В. Н. – "Юридическая психология", Москва, 2003.
16. "Вопросы ювенальной юстиции". N 1(6) 2006. Журнал, ред. А. С.
Автономов.
17. "Вопросы ювенальной юстицииЩ. N 2(7), 2006. Журнал, ред. А. С.
Автономов.
18. Гидденс Э., Социология, М., 1999.
19. Дубинин Н., Карпец Н., Кудрявцев В., Генетика, поведение, отвтственность, М., 1982.
20. Дюркгейм Э. Самоубийство։ Социологический этюд /Пер. с фр. с
сокр.; Под ред. В. А. Базарова. М.։ Мысль, 1994.
21. Забрянский Г.И. Социология преступности несовершеннолетних.
Минск, 1997.
22. Исмаилова Б.И., Рахимова М. А. Правовые основы системы ювенальной юстиции. Учебное пособие. Ташкент, 2003.
23. "ПСИХОСОЦИАЛЬНЫЙ ПОДХОД В РАБОТЕ С ДЕТЬМИ, НАХОДЯЩИМИСЯ В КОНФЛИКТЕ С ЗАКОНОМ". Методические рекомендации. Душанбе – ЮНИСЕФ, 2009.
24. "Справка о внедрении ювенальных технологий в суды общей
юрисдикции" (Редакционный материал) № 2. // Вопросы ювенальной
юстиции, 2009.
25. Брейтуэйт Д. Преступление, стыд и воссоединение /Пер. с англ. Н. Д.
Хариковой; Под общей редакцией М. Г. Флямера; Комм. д.ю.н.,
профессора Я. И. Гилинского. М.։ Центр «Судебно–правовая
реформаʼʼ, 2002.
26. Фельдштейн Д. Перекрёсток. // Психология развивающейся личности.
– М. – Воронеж, 1996.
27. Шмидт В. В., Шмидт В. Р. Готовить и готовиться к свободе։ как помочь
осужденному подростку и его окружению. М., 2007.
28. Шмидт В. Р. ИНТЕГРАЦИЯ ПОДРОСТКОВ В КОНФЛИКТЕ С
ЗАКОНОМ։ ЗАРУБЕЖНЫЙ ОПЫТ, Москва, 2007.
29. Barret M. and McIntosh M., The Anti–social Family. London, 1982.
278

30. Dallos R. and McLaughlin E./Ed./, Social Problems and the Family,
London, 1995.
31. Davis A.. (De)Constructing Dependency։ Institutional, Historical
Perspectivities of Welfare // Review of Radical Political Economics,
Winter. Vol. 36. N 1. 2004.
32. DC to the Juvenal Justice System. Council for Court Excellence. June,
2009.
33. Dunkel F. Juvenile Justice in Germany։ Between Welfare and Justice.
Germany, Koln, 2004.
34. Folgheraiter F., Relational Social Work toward Networking and Societal
Practices. Jessica Kingsley; 1 edition, 2003.
35. Hirschi T., Crime and the Family – Crime and Public Policy, San
Francisco, 1983.
36. Howard Saul Becker, “Social Problems։ a Modern Approach” John Wiley &
Sons Inc, 1966.
37. Jenson J. M., Potter С. C., Howard M. O. American Juvenile Justice։
Recent Trends and Issues in Youth Offending/Social policy and
administration, Vol. 35, No. 1, March, 2001.
38. Junger–Tas J. Youth Justice in the Netherlands //Crime and Justice. Vol.
31. 2004.
39. Kennedy D. The Dark Sides of Virtue։ Reassessing International
Humanitarianism, Princeton University Press, 2004.
40. King P. Decision–makers and Criminal Law. 1750–1800//Hist. Journal
1984, Vol. 27, N 1.
41. Lafave W. Criminal Justice and Supreme Court. New York MacMillan
Publishing Company, 1991.
42. McDonald, J. and Moore, D. B. Community Conferencing as a Special Case
of Conflict Transformation. in H. Strang and J. Braithwaite Restorative
Justice and Civil Society, Cambridge University Press, 2001.
43. Sampson, R. J. & Laub, J. Н. Crime in the Making։ Pathways and Turning
Points through Life. Cambridge and London։ Harvard University Press.
1993.
44. The law and Social Work. Contemporary Issues for Practice/ еd. by L. A.
Cull, J. Roche Palgrave. England, 2001.
45. West D. J. and Farrington D. P., The Delinquent Way of Life. – Third
Report of the Cambridge Study in Delinquent Development by, London,
1977.
279

46. Western European Penal systems. A Critical Anatomy /еd. by V.
Ruggeriero, M. Ryan, J Sim. SAGE Publications, London, 1995.
47. Wilson H., Delinquency and Child Neglect, London, 1962.
48. Wilson J. Q. and Herrnstein R. J. /Ed./, Crime and Human Nature, London,
1985.
Ինտերնետային կայքեր
49. http։//www.sagepub.com/upm-data/36811_6.pdf
50. http։//tmu-pmr.ru/view_konf.php?id=18
51. www.hra.am/am/tag/child
52. www.realjustice.org
53. http։//www.cscsb.org/restorative_justice/retribution_vs_restoration.html
54. http։//en.wikipedia.org/wiki/In_re_Gault
55. http։//peace.fresno.edu/rjprinc.html
56. www.rfdeti.ru/files/1270213575_nesoverwennoletnie.doc
57. http։//www.hra.am/i/up/Prison_monitoring-ARM.pdf
58. http։//www.hra.am/i/up/Legislsation%20Analysis%202012-ARMseparate_pages-FINAL.pdf

280