ՀԱԿՈԲ ԱՐԲԱԿԻ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ

ԴՐՎԱԳՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ
ՇԱՐԺՈՒՄԻՑ
(1985-1992 թթ.)

Երևան
Հեղինակային հրատարակություն
2015

ՀՏԴ 574(479.25)(091)
ԳՄԴ 20.1
Ս 190

Ս 190

Սանասարյան Հակոբ
Դրվագներ Հայաստանի էկոլոգիական շարժումից (1985-1992թթ.)/ Հ.
Սանասարյան - Եր.: Հեղ. հրատ/, 2015, 448 էջ:

Գրքում ամփոփված է 1985-92 թվականներն ընդգրկող ժամանակահատվածի՝ Հայաստանում էկոլոգիական շարժման առանձին դրվագներ: Նկարագրվում է էկոլոգիական շարժման ձևավորումն ու գործունեությունը, ինչպես
նաև Արարատյան դաշտում՝ արտեզյան ջրամբարի հատակի աղային զանգվածներում ռադիոակտիվ թափոնների գերեզմանոց կառուցելու ծրագրի կասեցման, ռադիոակտիվությամբ վարակված թեյի և այլ սննդամթերքի իրացման
դեմ ծավալված պայքարի պատմությունը: Համեմատաբար հանգամանալիորեն
խոսվում է Երևանի օդային ավազանի աղտոտվածության, «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման փակման ու վերաբացման մասին: Շարադրանքը
զուգորդվում է տվյալ ժամանակի հրապարակումներով, նամակներով և փաստաթղթերով:
Գիրքը կարող է օգտակար լինել Հայաստանում էկոլոգիական շարժման
պատմությունն ուսումնասիրողների և էկոլոգիական խնդիրներով հետաքրքրվողների համար:
ՀՏԴ 574(479.25)(091)
ԳՄԴ 20.1
ISBN 978-9939-0-1543-9
© Սանասարյան Հ

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Այս գիրքը գրվել է 2006 թվականին, որոշ լրացում ներ կատարել եմ հրապարակմանը նախապատրաստելիս, կառուցվածքը նախօրոք չի ծրագրվել, այն
հիմնականում պարտադրվել է գործողությունների և փաստաթղթերի ժամանակագրությամբ:
Նպատակս էր ներկայացնել Հայաստանում էկոլոգիական շարժման
սկզբնավորման, վերելքի և վայրէջքի պատմությունը, ինչպես նաև անդրադառնալ միջուկային էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, հանքահանման- հանքավերամշակման, գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի, ջրային
համակարգի, այդ թվում` Սևանա լճի, անտառների և այլ խնդիրներին: Սակայն,
որոշ աշխատանք կատարելուց հետո հասկանալի դարձավ, որ դա ծավալուն ու
շատ ժամանակ խլող գործ է և անթույլատրելի է օրվա հրատապ խնդիրներն
անտեսելով՝ տարվել «հուշագրությամբ», հետևաբար, չշարունակեցի այդ գործը: Իսկ ինչ որ գրվել էր, մեծամասամբ վերաբերում է «Նաիրիտի» փակման ու
վերաբացման խնդրիներին, ինչպես նաև դրանց նկատմամբ մասնագետների
կարծիքներին և բնակչության դիմում-բողոքներին: Եվ չնայած այն բանին, որ
այս օբյեկտին նվիրված հազարավոր ուսում նասիրություններ են կատարվել,
սակայն բնակչությունն այդ մասին շատ քիչ իրական տեղեկություններ ունի և
հիմնականում չգիտի, որ «Նաիրիտի», ինչպես նաև ատոմակայանի, Ալավերդու պղնձաձուլական և Կիրովականի քիմիական գործարանների փակումն իրականացվել է գիտական ու տնտեսական վերլուծությունների արդյունքում:
Պաշտոնական փաստաթղթերն ու նամակների պատասխանները, ինչպես
նաև լրատվամիջոցներով տարածած կարծիքները մեծամասամբ չեմ մեկնաբանել այն հիմնավորմամբ, որ դրանց պատասխաններն հիմնականում արտացոլված են հավելվածներում բերված հրապարակումների ու փաստաթղթերի մեջ:
(Դժվար ընթեռնելիության պատճառով որոշ փաստաթղթերի բնագրերը չեն
ներկայացվում):
Այս գրքում ներկայացված են էկոլոգիական շարժման հիմ նականում այն
դրվագները, որոնց վերաբերյալ տվյալ ժամանակին գրառում ներ եմ արել և
հնարավորինս խուսափել եմ ապավինել միայն հիշողությանս անգամ այն դեպքերում, երբ, իմ ընկալմամբ, մանրամասնորեն հիշում եմ կատարվածները:
Թերություն եմ համարում, որ հիմ նական շեշտը դրել եմ «Նաիրիտի» վրա
և առաջինը չեմ ներկայացրել Մեծամորի ատոմակայանի խնդիրը, այն իմաստով, որ այդ օբյեկտից սպառնացող վտանգը կարող է լինել ավելի ճակատագրական, քան մյուս օբյեկտներից են: Սակայն այսպիսի մոտեցումը պարտադրված է նրանով, որ «Նաիրիտը» դարձել է անորոշություններով քողարկված
ու մշտապես շահարկվող մի օբյեկտ, որի խնդիրը համեմատաբար ծավալուն
ներկայացնելով փորձել եմ ժխտել այլևայլ ուժերի և իշխանական լծակներ ունեցողների հովանավորությամբ տարածվող այն սուտն ու կեղծիքը, որ իբր այդ
գործարանի վտանգավորությունը չափազանցվում է, և ինչ որ հասարակական
3

կազմակերպության ցանկությամբ էլ կայացել է այդ գործարանի փակման որոշումը: Ակնհայտ է, որ գործարաններ փակելու, նույնն է, թե գործազրկության,
ընդգրկուն աղքատության և զանգվածային արտագաղթի մեղքը էկոլոգիական
շարժմանը վերագրելը մշակված ծրագիր է (այն ներքին համոզմունքն ունեմ, որ
այդ ծրագիրը ստեղծվել է արտաքին աշխարհի վերլուծական կենտրոններում):
Այս ծրագիրը բխում է մեր երկրի ավերմանը լծված գործընկերների՝ մեր իսկ
պետական ապարատի և օտարերկրյա կազմակերպությունների (գուցե, հիմնականում մեկ կազմակերպության) ընդհանուր շահերից:
Մեզ համար անսպասելի, գորբաչով յան թեկուզ կեղծ ազատությունը հնարավորություն տվեց, որ 1985 թվականի աշնանը տարբեր հիմ նարկներում
ստեղծված մշակութային անվանված (իրականում էկոլոգիական) խմբակները
միավորվեն: Եվ այսպես, ինքնաբուխ ստեղծվեց «Գոյապահպանություն» հասարակական կազմակերպությունը: 1989 թվականին այն կոչվեց «Հայաստանի
կանաչների միություն», որը հայտնի է նաև «Էկոլոգիական շարժում» անվամբ:
Անվանափոխությունը կատարվել է պատահականորեն: Մամուլը կազմակերպությունը երբեմն ներկայացնում էր «Հայաստանի կանաչներ» անվամբ, և մենք
էլ, համարյա անտեղ յակ եվրոկանաչների գործելակերպին՝ հեշտությամբ հրաժարվեցինք բազմաթիվ քննարկումների արդյունքում ընդունված և, ըստ իս` մեր
կազմակերպության բուն նպատակն առավել ճիշտ արտացոլող «Գոյապահպանություն» անվանումից:
Հարկ է նշել, որ էկոլոգիական շարժումը համալիր վերլուծելը և, հնարավորինս, իրական պատկերը ներկայացնելը կպահանջի երկարամյա լուրջ աշխատանք: Այդ գործը ձեռնարկողները պետք է ուսում նասիրեն նաև ՆԳՆ, ԱԱԾ,
Կառավարության և այլ արխիվները, լրատվամիջոցների հրապարակում ները և
միայն դրանից հետո համեմատաբար պարզ կդառնա, թե ինչքանով էին
անհրաժեշտ ու իրատեսական էկոլոգիական շարժման առաջ քաշած խնդիրները: Ցավոք, այսօր այս կարևոր աշխատանքն անտեսված է: Ափսոս, որ բարձրագույն ուսում նական հաստատությունների դիպլոմային աշխատանքների և
ատենախոսությունների թեմաներում Էկոլոգիական շարժման գործունեությունը չի ներառվում:
«Մուտքը» գրքին չպիտի մաս կազմեր, իսկ եթե հրապարակվեր էլ, ապա
առանձին գրքույկով: Սակայն արդեն կատարվել է, և քիչ ժամանակ ունեցողներն ընթերցումը կարող են սկսել 41 էջից:
Բոլոր ընդգծում ներն իմն են:

4

ՄՈՒՏՔ

Հավանաբար, շատերին կարող է հետաքրքրել, թե Հայաստանում ինչպես ձևավորվեց էկոլոգիական շարժումը և մասնակիորեն նաև այն, թե ինչպես թողնելով
իմ հիմ նական մասնագիտությունը՝ նվիրվեցի մի այնպիսի բնագավառի, որը ժամանակին բնակչության մտածելակերպում լրջությամբ չէր ընկալվում, իսկ դրանով
զբաղվելն էլ Խորհրդային իշխանության օրոք համարվում էր այլախոհություն:
Պետք է ասեմ, որ բնապահպանական խնդիրների մեջ հայտնվել եմ ինքնաբերաբար` դեպքերի բերումով: Դրանց վրա ուշադրությունս բևեռելու գործում թերևս
որոշակի դեր ունեցան ծննդավայրիս` Երանոս գյուղի յուրահատուկ բնությունը, այն
ժամանակ դեռևս պահպանված բնապաշտական ավանդույթները:
Մանկությանս տարիներին գյուղում դեռ պահպանվում էր հազարամյակներ շարունակ ձևավորված կենսակերպը` հավատալիքներ, հայ մարդուն բնորոշ բարոյական չափանիշներ, ինչպես նաև բնական երևույթների, անցյալի ժառանգության,
բույսերի ու կենդանիների նկատմամբ ակնածանք ու առանձնահատուկ վերաբերմունք:
Այդ ժամանակների գյուղական միջավայրում ապրուստի միջոցներ ապահովողն
արորն էր, տեղափոխմանը՝ սայլն ու էշը, ջերմության ու լույսի աղբյուրը՝ թոնիրն
ու ճրագը: Կարելի է ենթադրել, որ դա հենց այն ապրելակերպն էր, որ գալիս էր
հազարավոր, գուցե և միլիոնավոր տարիների խորքից: Գիտության զարգացումը
բերեց միջուկային նյութի, գենետիկորեն ձևափոխված սննդամթերքների, գեոֆիզիկական, հոգեբանական ու կենսաբանական զենքերի և միջուկային ու հանքարդյունաբերական թափոնների թագավորության: Վերջիններին պետք է ավելացվի
նաև տեղեկատվական ժամանակակից գերհզոր տեխնոլոգիաները, որոնց միջոցով
կարողանում են մարդուն օտարել բնությունից, ազգից ու հայրենիքից, ինչպես նաև
նրա մտածելակերպում հայրենասիրության փոխարեն կոսմոպոլիտիզմ պատվաստել և ծրագրված նպատակներ ու երազանքներ պարտադրել:
Կասկածից վեր է, որ մարդուն հայրենասիրությունից, ազգապաշտությունից
օտարելուց և կրոնականացնելուց հետո արդեն հեշտությամբ կարող են նրան կառավարելի դարձնել:
Իմ մանկության ու պատանեկության տարիներին, գլխավորապես գյուղական
միջավայրում, մարդկանց ազգասիրությունից-հայրենասիրությունից օտարելն այնքան էլ հեշտ գործ չէր, նույնիսկ կարելի է ասել` համարյա անհնար էր այն պարզ
պատճառով, որ կյանքն ընդհանրապես հայեցի էր, իսկ դրսի-օտարի ազդեցությունը, սկսած` սննդի, հագուստի, մեղեդու, ծեսերի և այլն, աննշան էր, ինչպես նաև
կրոնը պետականորեն բարեբախտաբար արգելված էր, ավելի ճիշտ` չէր խրախուսվում: Իմ մանկության ու երիտասարդության տարիները համընկան այնպիսի ժամանակահատվածին, երբ անցյալ և ներկա կենսակերպերի միջև անդնդաձև
տարբերություն առաջացավ: Բերեմ մի քանի համեմատություն:
Ազգայինի առումով, այսօրվա հարսանիքներում առանցքայինը սննդի առատության, երաժիշտների և սեղանապետի ընտրության հարցն է: Երաժիշտները գալիս են իրենց ճաշակով ձայնագրած, հիմ նականում օտար ու հարսանյաց ծեսի հետ
համարյա կապ չունեցող երաժշտությամբ (տեղում իրենց կատարածն էլ դրանից
5

չի տարբերվում): Էլեկտրադինամիկական բարձրախոսի տարածած խլացնող
երաժշտություն կոչվածից արձագանքում ու ցնցվում են անգամ պատուհանի ապակիները: Չնայած հարսանքավորները սթրեսային վիճակում են, սակայն ոչինչ անել
չեն կարող, քանի որ կարգն արդեն այդպես է: Քավորին փոխարինում է վարձու
սեղանապետը: Նա մեծամասամբ անծանոթ հռետոր-դերասան է, որը թե՛ հարսի
ու փեսայի, թե՛ հարսանքավորների անունները նախօրոք գրում է թղթի վրա և դրանով ղեկավարվելով` կենացներ է առաջարկում:
Այլ էր կարգը իմ նշած ժամանակներում: Մեր գյուղում երաժիշտները հայտնի
էին: Հավանաբար դրանով էին զբաղվել նաև նրանց նախնիքը, ինչը վկայում էր
նրանցից շատերի ազգանունները, օրինակ, Զուռնաչյան: Հարսանիքի յուրաքանչյուր պահին հնչում էր ավանդություն դարձած համապատասխան մեղեդին, իսկ
դրանց հերթականության խախտումն անգամ արդեն կոպիտ սխալ էր համարվում,
ինչպես նաև դառնում էր հետագա խոսակցությունների և ծաղր ու ծանակի առարկա: Երաժիշտներից ո՞ւմ մտքով կանցներ անփույթ վերաբերմունք ցուցաբերել
ընդունված կարգին կամ օտար մեղեդի նվագեր: Հարսանիքում հնչած երգերը նույնպես ազգային էին ու խրատական: Զուռնայի մասին ոչինչ չեմ կարող ասել,
բացի մի բանից. այժմ` շատ հեռու-հեռավոր այդ ժամանակներից շարունակաբար
կարծես լսում եմ, ինձ համար կարոտալի, նրա դյութիչ ճիչը, իր բազմերանգ ելևէջներով… Սեղանապետի դերը պատկանում էր քավորին, ում վրա ընկած պատասխանատվությունն էլ նույնն էր, ինչ երաժիշտներինը` չխախտել արդեն ձևավորված
և ավանդաբար փոխանցված կարգը: Հարսանիքի մասնակիցներն արդեն գիտեին,
թե ընթացքում ինչ կենացներ են ասվելու և որ կենացներից հետո, օրինակ, նորապսակներին պիտի անվանեն` հարս ու փեսա և թագավոր ու թագուհի…
Ընտանիքում նույնպես տիրում էր ազգայինը: Ռադիո-հեռուստատեսությանը
փոխարինում էր գլխավորապես ձմեռվա ամիսներին շարունակաբար կազմակերպվող հարազատ-հարևանների երեկոյան հավաքները, որտեղ հեքիաթներ էին պատմում, պատմական վեպեր և այլ գրականություն էր ընթերցվում, երգում էին,
երեխաների ֆիզիկական ուժի և գիտելիքի մրցույթներ էին կազմակերպվում, ինչպես նաև առօրյային և ապագային վերաբերող զրույցներ: Դրանք հիմ նականում
մեր և մեր գյուղացիների նախնիքի մասին էր: Ով ինչ բնավորություն է ունեցել, ինչ
հերոսություն կամ ոչ արժանի գործեր է կատարել: Այդ զրույցները շարունակական էին ու երբեմն հնարավորինս մանրամասնություններով ու տպավորիչ: Օրինակ, հիշում եմ մեր նախնիներից մեկի համարձակության և ուժի մասին հաճախ
պատմվող դրվագներն այնպիսի մանրամասնությամբ, որ այժմ կարծես տեսնում
եմ նրա (Հարթենի) բարի, բայց խիստ դեմքը և կապույտ բծերով, առասպելական
ներկայացված նրա ձիուն: Մենք` երեխաներս, կարծես մշտապես զգում էինք նրանց
ներկայությունը և նրանց նկատմամբ պատկառանքի ու պատասխանատվության
զգացողություն ունեինք:
Իմ նկարագրած ժամանակներում սննդի, հագուստի, վառելիքի, գրենական պիտույքի խիստ պակասություն կար, սակայն հպարտությունը, արժանապատվության գիտակցումը համընդհանուր մեծ արժեք էին: Հիշում եմ. ծայրահեղ աղքատ մի
քանի ընտանիքների դպրոցական երեխաների համար պետականորեն հագուստ
ու կոշիկ էր հատկացվել, սակայն այդ երեխաները ծայր աստիճան վիրավորվեցին
դրանից: Նրանք դառնագին լացով ու ողբալով հրաժարվեցին այդ օգնությունից,
այն դեպքում, երբ կոշիկ ունենալը բոլորիս երազանքն էր և աշակերտներից քչերն
6

էին կոշիկ հագնում, մեծամասնությունը տրեխ էր հագնում: Կային նաև մի քանիսը, որոնք նույնիսկ ձմռանը ոտաբոբիկ էին դպրոց գալիս...
Տան կահ-կարասին հիմ նականում կավից ու փայտից էր: Տղամարդու և կնոջ
աշխատանքը հնարավորինս սահմանազատված էր: Ծանր աշխատանքները` տուն
կառուցելը, հող մշակելը, հունձքը, ապրանքատեղափոխությունը և այլն, կատարում էին տղամարդիկ: Տնային տնտեսուհին նաև բրուտագործ էր, մանածագործ,
դերձակ, նույնիսկ՝ հեքիմ: Ի մի բերելով այդ ամենը, կարելի է մեկ բառով արտահայտել այդ ժամանակվա մեր գյուղում տիրող կարգը` բնատնտեսություն: Ճիշտ է,
իմ նշած ժամանակներում կրոնը արգելված էր, սակայն կանայք առանձնանալով
աղոթում էին: Այդ աղոթքներով նրանք միայն կույս Մարիամին և նրա որդի Քրիստոսին չէ, որ դիմում էին: Դրանք նաև ուղղված էին Արևին, աստղերին, բնական
երևույթներին և այլ աստվածներին (հող ու ջրի աստված, կրակի աստված, տուն ու
տեղի աստված...), ինչից կարելի է նաև հետևություն անել, որ այդ ժամանակներում Հայոց հավատքը` բնապաշտությունը, դեռևս լիովին արմատախիլ չէր արված:
Այսինքն, հարյուրամյակներ շարունակ մարդիկ եկեղեցում քրիստոսապաշտ են
ձևացել, իսկ իրենց տանը` բնապաշտ: Այժմ, համատարած միջոցներով` եկեղեցի,
դպրոց, հեռուստատեսություն, ռադիո, մամուլ և այլն, քարոզվող քրիստոսապաշտությունն արդեն ազգայինի համար տեղ չի թողնում: Մնում է միայն հուսալ, որ
չափից ավելի ճնշումը մարդկանց մեջ ինքնագիտակցում կարթնացնի: Նաև ակնառու է, որ եկեղեցին և պետական իշխանությունը բարյացակամ վերաբերմունք ունեն
Հայաստանի Հանրապետությունում գործող բազմապիսի կրոնական կազմակերպությունների նկատմամբ, սակայն ծայր աստիճան անհանդուրժող են Հայոց բուն
հավատքի հանդեպ:
Նշված ժամանակներում թափոն-աղբի խնդիր գոյություն չուներ, քանզի ուտելիքի մնացորդները բաժին էին հասնում ընտանի կենդանիներին, թրիքը, գյուղատնտեսական մյուս թափոնները, մաշված հագուստը և նմանատիպ բաներն
օգտագործվում էին որպես վառելիք, իսկ առաջացած մոխիրը և արտաքնոցի` երկու-երեք տարի խմորվածը` պարարտանյութ: Շինարարական թափոնի մասին
նույնպես պատկերացում չկար, քանզի օգտագործվող շինանյութն ընդամենը քարն
էր, հողը և փայտը: Որևէ շենք-շինություն քանդելիս քարն ու չփտած փայտը նորից
օգտագործվում էր որպես շինանյութ, իսկ փտած փայտը` վառելիք: Չռի Ձորից
սկիզբ առնող և մեր գյուղի միջով անցնող, սակայն ներկայումս, գրեթե կոյուղի հիշեցնող գետակի մաքրությունը գյուղացիների ուշադրության կենտրոնում էր. դրա
ջուրն օգտագործվում էր կենցաղում, նաև խմում էինք: Մարդիկ կառչած էին հազարամյա ավանդույթներից, որոնք էլ գերիշխում էին կյանքում:
Համեմատելով սայլի ու ջրաղացի և միջուկային նյութի ու գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի ժամանակաշրջանները, վստահորեն կարելի է ասել, որ
վերջինիս պայմաններում կտրականապես խաթարվել է կյանքի հուսալիությունը,
նաև այն պատճառով, որ կարողացել են պետությունների սահմանադրություններում-օրենքներում ամրագրել ինքնաոչնչացման գործընթացը: Դժբախտաբար, ինքնաոչնչացման գնացքն արդեն դրված է գծերի վրա և դրա ճարտարապետին ու
կառուցողին մնում է միայն տարվել վայելքներով, և չարախնդորեն դիտել, թե աշխարհի ժողովուրդները հիմարաբար ինչպես են ջանասիրաբար լծված ինքնաոչնչացման գործին, այն էլ՝ սեփական միջոցներով:

7

Մեր նախնիների մասին շարունակաբար պատմվող եղելությունները ցույց էին
տալիս, որ մենք նույն կենսակերպն ունեինք, ինչ նրանք են ունեցել: Հավանաբար
նաև այդ էր պատճառը, որ մեր բարքերը, կյանքը անսասան էին թվում: Վստահ
էինք, որ ինչպես եղել է, այդպես էլ կշարունակվի: Առկա էր այսօրվանից խիստ
տարբեր մի յուրահատուկ ու խորհրդավոր մթնոլորտ: Հիշում եմ` տաք խաչերկաթի
(խարճըկաթ) վրա աղ լցնելով կարկուտը կասեցնելու մեր փորձերը, կամ թե մինչ
գարնանամուտը` ձմեռը տնից դուրս վռնդելու և գարունը` ներս հրավիրելու ծեսերը («Շվոդ՝ դուրս, մարտը՝ ներս»): Մարդկանց մտածելակերպում մեծ երկյուղածությամբ ու խորհրդավոր երևակայությամբ էին պարուրված ոչ միայն կենդանիներն
ու բույսերը, այլև երկինքը, ամպերը, աստղերը, լեռները, սարերը, խոշոր ժայռերը,
ջրաշխարհը... Հենց այնպես ծառ կամ ծառի ճյուղ կտրելը, ծառի վրա քար նետելը,
կանաչն ավերելը, ջուրը պղտորելը, վայրի կենդանիներ տանջել կամ սպանելը, ոտքի տակ հացի փշրանք տրորելը մեղք էր համարվում: Ուշագրավ է ժամանակին
լոշտակի արմատ հանելու արարողությունը: Այդ բույսի օգտագործման թույլտվությունը վերապահվել է միայն գյուղի հեքիմին: Անցյալ դարի սկզբներին մեր գյուղի
հեքիմը մորս պապ Հակոբ Մարտիրոսյանն է եղել: Նա լոշտակի արմատը հողից
հանել է ուշ աշնանը, երբ համարվել է, որ բույսն արդեն քնած է, և արմատն հանելու գործն ուղեկցել է հատուկ արարողակարգով: Նախ պարզել է բույսի մոտավոր
տարիքը` ըստ որի որոշել, թե այն որպես դեղ օգտագործելու համար արդեն պիտանի՞ է, ապա նրանից թույլտվություն է խնդրել` ասելով. «Քեզ հանելու եմ` մարդկանց բուժելու համար»,- և նրա մոտ տարբեր ծեսեր է կատարել, որից հետո միայն
հողը արմատի մոտից քանդել-հեռացրել: Եվ երբ արմատը միայն մի փոքր մասով
է հողից կառչած մնացել, արու սև շուն է կապել արմատից և բույսը հանել հողից
(հավանաբար, բույսի ոչնչացման մեղքը շան վրա գցելու նպատակով):
Շրջագայությունների ընթացքում համոզվեցի, որ մեր նախնիների` բույսերի
նկատմամբ ակնածալի վերաբերմունքը, բարեբախտաբար, այսօր դեռևս պահպանվում է նաև, օրինակ, Ջավախքի, Ախալցխայի, Ապարանի, Տաշիրի և այլ վայրերի
բնակչության շրջանում, որոնք ինչպես և երանոսցիներս, ավելի քան 170 տարի
առաջ հիմ նականում Կարնո նահանգից ենք բռնագաղթվել:
Բուսապաշտությունը և, ընդհանրապես, կենսակերպի նույնությունը բնորոշ է ոչ
միայն նույն էթնոսի առանձին բնակավայրերում, այլև աշխարհի շատ ժողովուրդների սովորույթներում: Հայտնի է, որ դեռ մարդկության պատմության վաղ շրջանում բուսապաշտությունը տարածված է եղել: Օրինակ, անտառներից վերցրել են
չորուկներն ու տարբեր պատճառներով ընկած ծառերը, իսկ եթե ծառ կտրելու
խիստ անհրաժեշտություն է առաջացել, ապա հատելուց առաջ դրան դիմել են ներման խնդրանքով, անգամ` զոհեր են մատուցել: Ջ. Ֆրեզերը նկարագրում է, որ որոշ
բույսերի ծլարձակման և ծաղկման շրջանում մարդիկ դրանց հետ վարվում էին՝ ինչպես հղի կնոջ հետ: Իսկ Արևել յան Աֆրիկայի վանիկա ցեղի բնիկների համար կոկոսի արմավենի կտրելը հավասարեցվում է մայրասպանության, որովհետև «այդ
ծառը կյանք ու սնունդ է տալիս իրենց, ինչպես մայրը` երեխային»: Երբ քրիստոնեության քարոզիչ Հերոնիմոս Պրագացին (1380-1416 թվականներին) սկսեց հեթանոս լիտվացիներին համոզել, որ նրանք հատեն իրենց սրբազան պուրակները,
կանանց ամբոխը Լիտվայի թագավորին աղաչում էր հետ պահել նրան. անտառները ավերելով, հավատացնում էին նրանք, նա ավերում է տունն աստծո, որը ժողովրդին անձրև և արևի լույս է պարգևել: Ծառերին վնաս հասցնողներին խիստ
8

պատիժներ էին սահմանվում, օրինակ, գերմանների օրենքով՝ կանգուն ծառի
կեղևը պոկողի պորտը կտրում ու աղիքի ծայրը մեխում էին ծառի այն մասին, որտեղից նա կեղև էր պոկել. այնուհետև նրան պտտեցնում էին ծառի շուրջը այնքան
ժամանակ, մինչև որ աղիքները լրիվ փաթաթվում էին բնին (Ջ. Ֆրեզեր «Ոսկե ճյուղը», Երևան, 1989 թ., էջ 136-145):
Հայ ժողովրդի բնապաշտությունը արտացոլված է նաև մեր դիցաբանության
մեջ: Օրինակ, Հայոց Աստվածուհի Անահիտը համարվում է նաև բույսերի` պտղաբերության հովանավոր և արհավիրքների ժամանակ, երբ այգեգործները չեն կարողացել զբաղվել իրենց գործով, խնամել ու պահպանել է, օրինակ, Դալմայի
այգիները, որոնց հարևանությամբ էլ գտնվում է Անահիտի դիցարանը (վարպետ
Վահանը այդտեղ ազգագրական նյութեր էր ցուցադրում): Բուսապաշտության օրինակ կարելի է համարել իր անունը կրող անտառի հիմ նադիր Հայոց Խոսրով արքայի (3-րդ դար) հրամանը, որով ապօրինի ծառ կտրելու համար մեկ տարվա
ազատազրկում էր սահմանված: Բանտարկյալի սննդում հաց չէր նախատեսվում այն հիմ նավորմամբ, որպեսզի ապօրինաբար ծառ հատողը բանտից տկարացած դուրս գա և հասկանա, որ ինչպես առանց հացի մարդու ուժն է պակասում,
այնպես էլ, առանց ծառի` բնությունն է տկարանում:
Մենք` երեխաներս, շատ ու շատ անկարգություններ էինք անում, սակայն լսված
բան չէր, որ խարույկը կանաչի վրա վառեինք, կամ էլ թեկուզ արդեն պոկված որևէ կանաչ ճյուղ կամ կանաչ խոտ ու տերև գցեինք խարույկի մեջ: Մեր խոսքի հավաստիությունը նշող ամենամեծ երաշխիքներից մեկը, որն այդ տարիներին
թյուրըմբռնմամբ հասկանում էինք որպես զուտ բուսականության հետ կապված
խնդիր՝ «Կյանքիս կանաչ արևը վկա» երդումն էր: Ինձնից երկու տարով փոքր եղբայրս՝ Գուրգենը, որը յոթ-ութ տարեկանում նետած քարով պատահաբար մի
գունեղ թռչուն էր սպանել և մի անգամ էլ, նույնպես չիմանալով, մեր գյուղի Թուխմանուկ մատուռի մոտ աճած ծառից փոքրիկ ճյուղ էր պոկել` ներշնչանքից երկու
դեպքում էլ, մի քանի օրով հիվանդացավ, քանի որ քույրերս և մեր շրջապատի երեխաները, ինչպես նաև կանայք չարագուշակ մտահոգությամբ ու ողբերգությամբ
ընդունեցին կատարվածները: Եղբորս կյանքը փրկվեց, հավանաբար այն պատճառով, որ երկու դեպքում էլ, բարեբախտաբար, իմացան ու միջամտեցին մեծահասակները, գլխավորապես` պապս:
Այդ տարիքում մենք համոզված էինք, որ մարդը հոգի ունի, և այն գտնվում է
նրա մարմ նում, իսկ թե մարմ նի ո՞ր մասում` մնում էր անհայտ: Թե հոգին իմ մարմ նի ո՞ր մասում էր ապրում, «հայտնաբերեցի» մի տխուր դիպվածով:
Մի օր մայրս ինձ ու եղբորս՝ Գուրգենին հանձնարարեց, որ հետևենք հավի երկու-երեք օրեկան ճտերին, որպեսզի ագռավները չտանեն: Մենք շատ ուրախացանք, քանի որ շատ էինք սիրում ճտերի հետ խաղալ, ինչը մեզ արգելվում էր: Որոշ
ժամանակ պահակ կանգնելուց հետո, սկսեցինք մոտակայքում խաղալ ու ծտի պաշար կոչված բույսը ուտել: Խաղով ու ուտելով տարվելով, մոռացանք մեր պարտականությունը: Մեր այգու-հողամասի մոտով անցնող գետակի (որին Ձոր էինք
անվանում) ափին էինք, երբ հանկարծ տեսանք, որ մեր «պահպանած» ճտերից մեկը մեր գլխավերևով, ոչ շատ բարձր թռչող ագռավի կտուցին է: Պարզորոշ, նույնիսկ մանրազնին հիշում եմ այդ պատկերը. ագռավի լայն բացած, կլոր ու սառը
աչքերը և կտուցին՝ մեզ համար գեղեցկագույն էակ համարվող՝ նրա անօգնական
զոհը...
9

Հանկարծ զգացի մի բան, ինչը ինձ համար մինչ այդ անծանոթ էր: Նախ, խփոցներ-շարժում ու սուր ցավ կրծքիս տակ և, ապա, անսահման ատելություն ագռավի
նկատմամբ: Հուսահատությունը ինձ խեղդում էր. ես ուղղակի շնչահեղձ էի լինում:
Սկսեցի ճչալ: Աղաչում էի, որ աստված սպանի այդ ագռավին և փրկի ճտին: Սակայն դա ավարտվեց նրանով, որ ագռավը, մոտակա ծառի ճյուղերից մեկին նստելով, հենց մեր ներկայությամբ ծվատեց ու կերավ նրան: Լաց լինելով, եղբորս հետ
վերադարձանք բակ և տեսանք, որ այնտեղ միայն մի ճուտ է մնացել (հետո, հաճախ կրկնվող զրույցներից իմացա, որ ճտերն ավելի քան քսանն են եղել): Ագռավներից փրկելու համար այդ ճտին փաթաթեցինք բրդի մեջ և պահեցինք ագռավների
համար անմատչելի մի տեղ` կավե մի ամանում, վրան նորից բուրդ լցրինք և ամանի բերանը պինդ փակեցինք: Երբ մայրս տուն եկավ, մենք պատմեցինք եղելությունը և ցույց տվինք այն ամանը, որի մեջ թաքցրել էինք ճտին: Պարզվեց, որ նա էլ
խեղդվել էր մեր սարքած թաքստոցում:
Կատարվածը շանթահարել էր ինձ. ինչո՞ւ աստված չլսեց իմ աղաչանքը ու
չփրկեց անմեղ արարածին: Հետագա տարիներին այդ մասին խորհելիս փորձում
էի ինքս ինձ համոզել, որ այդ գործում միակ մեղավորը միայն ագռավն է, քանզի
նա այնպիսի արագությամբ սպանեց ու խժռեց իր զոհին, որ աստված արդեն ոչինչ
չէր կարող անել: Իսկ առանց որևէ ֆիզիկական հարվածի` կրծքավանդակումս շարժում ու ցավ զգալու պահին, իմ համոզմամբ, իբր իմ մարմ նում արդեն հայտնաբերել եմ հոգուս տեղը և կարծում էի, թե այդ ցավն զգացած պահին նա ցանկացել է
հեռանալ ինձնից, բայց հետո փոշմանել է: Այդ ժամանակներում ես, ինչպես և իմ
տարիքի մյուս երեխաները, համոզված էի, որ երբ մարդը մահանում է, հոգին աներևույթ թռչնի տեսքով հեռանում է մարմ նից: Կար նաև այն համոզմունքը, որ իբր
մահացած մարդկանց հոգիները դառնում են աստղ և հարատևում երկնակամարում: Դա արդեն բավարար էր, որ մութ գիշերներին աստղերի մեջ փնտրեի ագռավին զոհ դարձած թռչնակի աստղը, իմ երևակայությամբ, երկնակամարում`
ամենափոքրը:
Ինչպե՞ս է, որ հեռու-հեռավոր ժամանակների դատարկապաշտական ընկալում ներն այսքան վառ դաջված է իմ հիշողության մեջ, երբ այլ հարցերում շատ քիչ բան
եմ հիշում, այն էլ` աղոտ ու մշուշապատ: Առանձին եղելությունների վառ մտապահման պատճառը թերևս այն է, որ դրանք շարունակաբար եղել են իմ մտորում ների
գլխավոր առարկաներից: Իսկ նկարագրվածը, փաստորեն, դարձել էր կյանքիս ընթացքում տեղի ունեցած պատահարների և, ընդհանրապես, իրադարձությունների
հետ զուգահեռներ անցկացնելու մի յուրահատուկ նմուշ: Նկարագրված պատկերը
հատկապես ինձ հետ էր նորանկախ Հայաստանի Գերագույն խորհրդում աշխատելու տարիներին (1990-1995 թվականներին), երբ, սկզբնական շրջանում մեծ խանդավառությամբ ու հույսով լցված` կարծում էի, թե մեր երկրի բարգավաճման
ճանապարհին արդեն լուրջ խոչընդոտներ չկան, սակայն, դժբախտաբար, իրականում մասնակիցն ու ականատեսը եղա երկրի` դեպի ավերում ուղղորդող գործընթացին: Այդ ժամանակների պետական որոշ գործիչների ելույթները լսելիս, շատ
հաճախ էր աչքիս առաջ գալիս կլոր ու «ապակյա» սառը աչքերով ագռավի գլուխն
ու կտուցում` թպրտացող դեղին աղվամազով ծածկված թռչնակը:
Ինձ վրա անջնջելի հետք էին թողել և մշտական մտորում ների առարկա դարձել մեր բարեկամ Լիպարիտ Մարտիրոսյանի ընթերցում ները, գլխավորապես`
«Աստվածաշնչի» ընթերցումը, ինչից իմ մանկական երևակայության մեջ տպավոր10

վել էր միայն աշխարհի կործանման տեսարանը, երբ կրակն ու ջուրը այրում, հեղեղում ու ոչնչացնում են ամեն ինչ: Նկարագրվող հրդեհին ու ջրհեղեղին` մարդկանց,
կենդանիների ու բույսերի կուլ գնալու մեղքը ամբողջովին վերագրում էի հրեշտակներին, քանզի համարում էի, որ նրանց փող փչելու պատճառով էր, որ կատարվում
էր այդ ամենը: Մեր տանը թաքցված ժամագրքում փող փչող հրեշտակների սառը,
անհոգ ու կատարվող սպանդի նկատմամբ անտարբեր հայացքներով պատկերներն իմ երևակայության մեջ առավել առարկայական, գունեղ ու զարհուրելի էին
դարձնում աշխարհի կործանման աստվածաշնչյան այդ պատումը: Իհարկե, ամենաողբերգականն ու տառապալին այն էր, որ ես այդ հրդեհների մեջ այրվելիս կամ
ջրհեղեղին կուլ գնալիս տեսնում էի իմ հարազատ մարդկանց և մեր ընտանի կենդանիներին: Այդ մղձավանջը իմ մանկական երևակայության մեջ հստակ սյուժեով
մի շարժապատկերի էր վերածվել: Երբ առանձնանում էի, առաջին հերթին այդ
ամենօրյա պտտվող պատկերն էի «դիտում» և հաճախ մտածում, թե աստված ինչո՞ւ հրեշտակներին չի կարգադրում, որ դադարեցնեն փող փչելը, որից հետո կտիրի խաղաղ ու նորմալ կյանք, չէ՞ որ աղոթքներում մշտապես լսում էի Քրիստոսի
բարի, արդար ու ամենակարող լինելու մասին: Ինձ ուղղակի զարմանք էր պատճառում, թե հրեշտակներն ինչպես են կարողանում, նկարագրված մահվան տեսարանում մշտապես դրսևորել սառնասրտություն ու անտարբերություն: Ես փորձում
էի գտնել աստծուն դիմելու աղաչանքի ամենաազդեցիկ խոսքերն ու աղոթքները,
որպեսզի նա, ինձ լսելով, հրամայի դադարեցնել ամենակուլ հրդեհն ու ջրհեղեղը:
Մարդկանց, կենդանիներին ու բույսերին աստծո զորությամբ փրկության հույսը երբեմն խամրում էր տարիներ առաջ ճտին ագռավից փրկելու համար աստծուն ուղղված իմ խնդրանքի անպատասխան մնալու փաստը: Այդ ամենի մասին ոչ միայն
վախենում էի բարձրաձայն արտահայտվել, այլև միշտ չէ, որ համարձակություն էի
ունենում ինքս իմ մեջ մտածել, քանզի համոզված էի, որ աստված կարդում է մարդկանց մտքերը, ուստի և տեղն ու տեղը կպատժի ինձ ու իմ հարազատներին:
Հասուն տարիքում, երբ առաջին անգամ մտա կաթոլիկ եկեղեցի (Կրակովում),
սառը աչքերով սրբերի ու հրեշտակների արձաններն ինձ նորից տարան դեպի մանկությանս հուշերի մղձավանջը, և միայն հիմա եմ հասկանում, որ մինչ օրս իմ մտապատկերում դեռ չխամրած այդ երևակայական շարժապատկերը, դրանց այդպիսի
ընկալումը, փաստորեն, ինձ համար ճակատագրական են եղել ու ենթագիտակցորեն ինձ միշտ ուղեկցելով, դժբախտաբար, իրենց հետքն են թողել իմ կյանքի վրա:
Մինչև այժմ էլ ինձ համար անբացատրելի ու հանելուկային է մնում, թե ինչն էր
պատճառը, որ իմ հույզերն ու մտահոգությունները ոչ մեկի հետ չէի կիսում, ոչ մեկին դրանց հաղորդակից չէի դարձնում: Հավանաբար դա այն սարսափն էր, որի
մեջ ծրարված ու փաթեթավորված են բոլոր հավատացյալները` թե՛ մանուկները և
թե՛ հասուն տարիքի մարդիկ: Գուցե ես մտածել եմ, որ հարազատներիս հետ այդ
թեմայով զրույցին կարող է ներկա լինի որևէ լրտես հրեշտակ, ու իմ խոսքը հասնի
Քրիստոսին, որը կարող է վատթարագույն իմաստով ճակատագրական լինել մեր
ընտանիքի համար:
Հետագա տարիներին հասկանալի դարձավ, որ իմ երևակայությունը սնուցողը,
ինձ ահ ու սարսափի մեջ պահողն ու իրական աշխարհից կտրողը, գլխավորապես,
Հովհաննու Հայտնությունում նկարագրված նախճիրն է եղել: Այն կարելի է համարել նպատակայնորեն մարդկանց մոլորեցնելու, ահ ու սարսափի մեջ պահելու միտում, ինչպես նաև, մարդու ու բնության հանդեպ անսահման ատելության ու
դաժանության դրսևորում:
11

Երկնքում աստղերի, Արևի, Լուսնի դասավորվածությունն ու տեղաշարժերը, ջրի,
քամու հոսքերի ուժգնությունը և ուղղվածությունը, բույսերի ծլարձակումը, աճը, հասունացումը, տված բերքը, մարդկանց ու կենդանիների ցանկացած գործողություն,
օրինակ, թե ինչո՞ւ մեղուն բազում ծաղիկների մեջ հենց այն մեկի վրա նստեց և
առաջինն էլ` հենց այն թերթիկի վրա, այն էլ թերթիկի այդ երեսին, այս ամենը ես
համոզված «հիմ նավորում» էի, որ հենց Քրիստոսի կարգադրությամբ է կատարվում՝ այդպես է հրամայված: Կամ հողի փլվածքներում երևացող բուսարմատներն
ու նրանց մազանոթները դիտելիս էլ մտածում էի, որ Քրիստոսը ստեղծում-հյուսում է նաև հողի տակ, այսինքն` հողի տակ կատարվածն էլ նրա ձեռքով է ստեղծվում և նրա կարգադրությամբ կառավարվում... Այս հարցում ինձ համար
բարեբախտություն կարող եմ համարել այն, որ դպրոց գնալուց հետո մտքովս չէր
անցնում դասերս սովորելու գործը Քրիստոսի կամքի հետ կապել:
Ինձ պարուրած պատկերներից մեկն էլ նույն Լիպարիտի կարդացած՝ Եղիշեի
Վարդանանց պատմությունից այն դրվագն էր, երբ Ավարայրի ճակատամարտում
զոհված հերոսները լուռ ու տխրադեմ երկինք են բարձրանում: Ինձ առավել ճնշողը այդ տխրությունն էր, որը նաև կլանել էր ինձ: Մտապատկերումս անընդհատ
տեսնում էի ամպերին հասած աստիճաններին անշտապ մոտեցող ու արդեն մեծ
բարձրության հասած հերոսների հոծ և չընդհատվող շարասյունը: Քանի որ մետաղ յա և բետոնե կառույցների մասին պատկերացում չունեի, ուռենիներին նայելուց մտածում էի, թե ո՞ր ծառերից ու ի՞նչ հնարքով պետք է ամուր աստիճաններ
կառուցել, որպեսզի նրանց երկինք բարձրանալու ժամանակ այդ աստիճանները
չկոտրվեն, ու նրանք խմբովի վայր չընկնեն: Ուղղակի սոսկում էի իմ երևակայությամբ հորինված այդ տեսապատկերից, գլխավորապես ջարդված աստիճանի հետ
վայր ընկնող հերոսների տեսարանից:
Կարծում եմ, որ ըստ վերը նշված ճտի բզկտման ինձ համար ողբերգական պատահարի, ինչպես նաև ավետարանի ու Վարդանանց պատերազմի պատմությունից իմ մտապատկերում դաջված դրվագներից դժվար չէ նկատել, որ կրոնական
նախապաշարմունքը` դատարկապաշտությունը, ինձ կլանել էր ամբողջությամբ, և
ես ապավինում էի միայն երևակայական ուժերին և թողած իրական աշխարհը` հավատում գոյություն չունեցողին ու նրա պատժիչ զինվոր-հրեշտակներին: Կարելի է
ենթադրել, որ քրիստոնեական կրոնին անմ նացորդ տրվողների մեծամասնությունը, գլխավորապես մանկուց ապրել են հենց այնպես` չպատկերացնելով, թե ինչ է
իրական կյանքը:
Դարձ՝ դեպի կյանք- Իմ առաջին այցելությունը եկեղեցի, բարեբախտաբար,
կտրուկ փոփոխություն մտցրեց աշխարհընկալմանս մեջ և ամենագլխավորը` ինձ
հնարավորություն տվեց ճանաչել վերլուծական միտքը: 12-13 տարեկան էի, երբ մեր
գյուղից` Երանոսից, ուխտավորների մի մեծ խումբ սուրբ խաչի տոնին ոտքով գնալու էր Գեղարդ (մոտ 40 կմ): Ընդառաջելով իմ թախանձանքին` մայրս թույլ տվեց,
որ ես էլ իրենց հետ գնամ: Առաջին անգամ էի տեսնում գործող եկեղեցի, այն էլ
սրբատաշ քարից կառուցված (մեր գյուղի բազիլիկը վերածվել էր պահեստի), ներկա լինում ժամերգության: Ինձ համար այդ ամենը խորհրդավոր ու շլացուցիչ էր և,
տեղում քարացած ու զմայլված` դիտում էի փայլփլուն, գեղեցիկ հագուստներով
հոգևորականների կատարած կարգը և լսում երգասացությունը` նրանց մտովի
պատկերացնելով մարդկային հոգսերից ու թերություններից վեր և այսպես ասած,
12

աստվածային կյանքով ապրողների: Այդ պահին հանկարծ նկատեցի, թե ինչպես
շքեղ հագուստով մի հոգևորական բեմ բարձրանալիս` ոտքով պոկում, մի
կողմ էր շպրտում բեմ տանող քարե աստիճանների եզրերին վառվող մոմերն ու
մոմերի մնացորդները (մինչ այժմ հիշում եմ սև ու փայլփլուն կոշիկները և դրանց
հպումը մոմերին): Նախ չհավատացի տեսածիս... Դժվար չէ պատկերացնել, թե
այդ պահին ինչ հոգեկան ցնցում ապրեցի: Համոզված էի, թե ուր որ է, բոլորի ներկայությամբ, այդ` ինձ համար սրբապղծություն համարվող արարքի համար, Քրիստոսը կամ նրա սպառազինված հրեշտակները հենց տեղում այդ «հանցագործ»
հոգևորականին կսպանեն և մտովի պատկերացնում էի, թե նա ինչպես է առանց
նկատելի վերքերի տապալվելու և նրանից աչքս չէի կտրում: Սակայն, քիչ է, որ
մինչև ծիսակատարության ավարտը նրա հետ, բարեբախտաբար, ոչինչ չպատահեց, այլև, որոշ ժամանակ անց՝ նույն թե հաջորդ օրը, նրան տեսա ուխտավորների
մի խմբի հետ մատաղ ուտելիս և բարձր տրամադրությամբ աշխույժ զրուցելիս:
Միայն այժմ եմ մտածում, թե ինչ մեծ դժբախտություն կլիներ ինձ համար, եթե այդ
հոգևորականը պատահականության զոհ դառնար ու ես էլ իմ աչքով կատարվածը
տեսնեի: Կասկածից վեր է, որ այդ ժամանակների իմ հիվանդոտ երևակայությունը ինձ լիառատ նյութ կտար, որպեսզի Քրիստոսի ամենակարող և կյանքի ամեն
մի մանրամասնությունը նկատող ու ցանկացած զանցանք-հանցանքի համար
մարդկանց պատժող կերպարին հարմար մի նոր ցնդաբանություն հորինեի և անվերապահորեն դրան հավատայի: Պարզից էլ պարզ է, որ ես Գեղարդից գյուղ կվերադառնայի առավել կարծրացած հավատքով և դրանից հետո որևէ մեկը թող
փորձեր քրիստոնեական կրոնի կամ Քրիստոսի մասին նույնիսկ կասկածանքով
խոսել… Ես պետք է իմ խորին երախտագիտությունը հայտնեմ այդ հոգևորականին, որ նշված դիպվածով ինձ համար կյանք վերադառնալու ճանապարհ բացեց:
***
Օտարության մեջ- Ուսումս շարունակելու նպատակով մի քանի տարի ապրեցի
Մոսկվայում: Օտարության մեջ ապրելու այդ տարիներին կյանքս ավելի ամփոփ
էր, հիմ նականում` աշխատանք, շփում ներ տարբեր ազգերի ներկայացուցիչների
հետ, երբեմն էլ` արշավ-շրջագայություններ:
Այդ անծանոթ միջավայրի առնչություններից ինձ համար հասկանալի դարձավ,
որ մենք` հայերս, ազգային ինքնագիտակցման, ազգային արժանապատվության և
ազգը` որպես մեկ միասնական օրգանիզմ ընկալելու հարցերում սկզբունքորեն
տարբերվում ենք շատ ու շատ, գուցե և բոլոր ժողովուրդներից: Եթե մյուս ազգերն
հիմ նականում առաջնորդվում են իրենց կյանքի ապահովությունը երաշխավորող
իրատեսական սկզբունքներով և ամեն կերպ աշխատում են պահպանել իրենց ազգային ձեռքբերում ները, ապա մեր ազգայինում գերիշխում է երևակայականին
անմնացորդ տրվելու ու դրան առավել կառչած մնալու ձգտումը: Ինչ վերաբերում
է ազգային ծրագրին, նպատակին, ապա մեզ համար այդպիսի բան ընդհանրապես
գոյություն չունի: Մեր անիրատեսական լինելն այն աստիճանի է հասել, որ մեզ
թվում է, թե օտարները գիտեն կամ պարտավոր են իմանալ մեր պատմությունը,
մշակույթը, հոգսերը և պատմական ճշմարտությունը վերահաստատելու համար
պետք է անշահախնդրորեն ջանք թափեն, անգամ, զոհեր տալով, վերադարձնեն
մեր կորցրածը` տարածքների մոտ կեսը, ինչպես նաև մեր մշակույթի արժեքները և
նյութական հարստությունները: Թերևս այդ սին ու վտանգավոր երևակայությունից
13

սնվող մտայնությունն է պատճառներից մեկը` գուցե և գլխավորը, որ նույնիսկ ամենաճակատագրական խնդիրներում չենք համախմբում մեր ներուժն ու կշռադատում, ինչպես նաև անհրաժեշտ չենք համարում օտարների հետ ճշմարտությունը
պարզաբանող-բացահայտող աշխատանք տանել` ամեն ինչ թողնելով բախտի քմահաճույքին, ինչը մեր հակառակորդների ու թշնամիների համար, փաստորեն,
դրախտային պայմաններ է ստեղծում: Միաժամանակ, մեր մտածողության մեջ, հետևաբար և մեր գործողություններում, դժբախտաբար, իշխում է ազգայինն անձնականին ստորադասելու միտումը: Իրականում այդտեղ անձնականի ինքնըստինքյան
երկրորդականացմամբ, ավելի ճիշտ կլինի ասել` անձնականի չգիտակցված մերժմամբ և այդ բևեռացած թվացյալ եսասիրությամբ սեփական եսը ոչնչացնելն է:
Հիշում եմ, թե երկրագնդի ցամաքի մոտ մեկ վեցերորդին տիրած ռուս ժողովրդի
ներկայացուցիչներն ինչպիսի ցավով էին խոսում իրենց կորուստների` կորցրած
տարածքների կամ նոր հողատարածքներ գրավելու հնարավորությունները չօգտագործելու մասին, կամ ինչ նախանձախնդիր վերաբերմունք ունեին իրենց մշակույթի, գլխավորապես` լեզվի նկատմամբ: Մի պարզագույն օրինակ. հանրակացարանային իմ հարևաններից մեկի` մաթեմատիկոս Սամոզնաևի խոսակցության գլխավոր նյութը Խորհրդային Միության ժողովուրդների՝ ազգային լեզուներից հրաժարվելու և ռուսերեն խոսելու օգուտների ու առավելությունների մասին էր: Մի անգամ,
հասկանալի է` հեգնանքով, նրան ասացի, որ եթե ընդունենք, որ քո առաջարկած
մոդելն արդեն իրականացել է. արդյոք դու կհամաձայնեի՞ր, օրինակ, հայերենից
թեկուզ մեկ բառ` «հացը» փոխառել և օգտագործել ռուսերեն «խլեբ» բառի փոխարեն: Նա մի պահ մտածեց և ներքին վրդովմունքով, հիշում եմ` նույնիսկ շառագունելով, ասաց, որ դա մեծ վիրավորանք կլինի ռուսաց լեզվի ու ռուս ժողովրդի
հանդեպ, քանզի ռուս մարդը «հաց» ասելով` չի զգա այն, ինչ զգում է «խլեբ» ասելով: Եվ այդ ընդվզումն ընդամենը մեկ բառի համար էր և ոչ թե իր իսկ առաջարկած ամբողջական «լեզու» կոչվող համակարգի ոչնչացման:
Ռուս ժողովրդի նկատմամբ անուրանալի նվիրվածության և այդ ժողովրդի արժանապատվության պահպանման օրինակ կարող է ծառայել հետևյալը: 1970 թվականին, Խորհրդային Միության գիտությունների ակադեմիայի Բնական միացությունների քիմիայի ինստիտուտի (այդ ինստիտուտում ասպիրանտ էի) գիտաշխատող Պավել Կոստեցկու և նրա ուսանողական ընկեր Նիկոլայի հետ երեք շաբաթով պետք է գնայինք հյուսիս շրջագայելու, հանգստանալու և որսորդության: Որսի
սիրահար Նիկոլայը արդեն հոգացել էր ուղևորության համար անհրաժեշտ պարագաների և սննդի հարցերը, ինչպես նաև իր ընկերներից վերցրել էր հրացաններ:
Ուղևորվելուց երկու օր առաջ կազմակերպված ճաշկերույթում հիմ նականում խոսում էինք այդ ուղևորության մասին, սակայն հանկարծ Նիկոլայը ասաց, որ եթե
Խորհրդային Միությունը փլուզվի, հայերն ու վրացիները իրար կմորթոտեն, որին
ես պատասխանեցի, թե մինչ այդ՝ լենինգրադցիներն ու մոսկվացիներն արդեն միմյանց մորթոտած կլինեն: Նիկոլայի տրամադրությունը կտրուկ ընկավ, նա դարձավ
մտախոհ, մռայլ ու քչախոս: Հաջորդ օրը Պավելն ասաց, որ Նիկոլայը չի ցանկանում մասնակցել ուղևորությանը: Դրանից հետո ես նրան այլևս չեմ տեսել, չնայած
այն բանին, որ մինչ նշված բացահայտիչ զրույցը, մենք շատ հաճախ էինք հանդիպում: Նաև պետք է ասվի, որ ռուսական շովինիզմը և ոչ ռուսների նկատմամբ
խտրականությունը, օրինակ, իմ աշխատած հիմ նարկում հիմ նականում իրականաց14

վում էր ոչ էթնիկ ռուսների կողմից, հավանաբար այն պարզ պատճառով, որ այդտեղ էթնիկ ռուս գիտնականների թիվը խիստ սահմանափակ էր:
Ցանկանում եմ բերել խտրականության մի օրինակ, որը մշտապես փորձել եմ
մոռացության մատնել, սակայն ապարդյուն: Այսպես, նույն շաբաթվա մեջ ես և
Վալերի Մոյիսեևիչ Լիպկինը (աշխատում էինք նույն լաբորատորիայում և նույն սենյակում) հանձնեցինք մասնագիտական քննությունը, որը հայտնի է «մինիմում» անվամբ: Քննական հանձնաժողովի կազմում հիմ նականում հրեաներ էին: Լիպկինին
պատասխանելիք հարցերը տալուց հետո նրան թույլ էին տվել նախապատրաստվել ինստիտուտի գրադարանում: Իսկ դրանից ընդամենը 2-3 օր անց ինձ համար
ստեղծեցին մի այլ միջավայր: Նախ, այդ ինստիտուտի գիտքարտուղար Բուրիկովը հանձնաժողովի անդամ ներին ասաց. «Սանասարյանի պահանջով երկու անգամ մինիմում ընդունող հանձնաժողով եմ կազմել, սակայն նա արհամարհել է,
քննությանը չի ներկայացել»: Բարեբախտաբար, հանձնաժողովի անդամ ներից մեկը՝ Ե. Վինոգրադովան, բոլորի ներկայությամբ բացահայտեց նրա սուտը... Եվ ինձ
առաջնորդեցին տնօրենի քարտուղարուհու, ապա տնօրենի (ակադեմիկոս Յու. Ա.
Օվչիննիկովի) առանձնասենյակը, իսկ այդտեղից էլ՝ դրան կից մի փոքր սենյակ,
որտեղ բացի սեղանից և աթոռներից, ոչինչ չկար: Սրանից բացի, սեղանի մոտ, ինձ
դեմ-դիմաց նստեց տնօրենի տեղակալ, ակադեմիկոս Ա. Ս. Խոխլովը, որը իմ գրած
յուրաքանչյուր էջ վերցնում զննում էր: Նախօրոք ասել էին, որ նա քննությանը ներկա չի լինելու, քանզի մասնակցելու է Գիտությունների ակադեմիայի նախագահության նիստին: Ես էլ կարծում էի, որ նա մինչ այդ նիստին գնալը ուզում է իմանալ
իմ գիտելիքը, որպեսզի հետո իր ստորագրությամբ հաստատի հանձնաժողովի
կողմից նշանակված գնահատականը: Ես շատ ուրախ էի, որ Խոխլովը չպիտի մասնակցեր քննությանը, քանի որ նա հայտնի էր իր «տապալող» հարցերով, և քննություն հանձնողները նրանից վախենում էին: Սակայն նա մնաց մինչև քննության
ավարտը, որը տևեց ավելի քան 4 ժամ և, բարեբախտաբար, նրա տված հարցերը
շատ սովորական էին ու ամենևին «տապալող» չէին:
Այսքանը գրելուց հետո պարտավոր եմ նաև ասել, որ այդ խտրականությունը
միայն հանձնաժողովի անդամ ների կամքի արտահայտությունը չէր, ես դրան համարյա պատրաստ էի արդեն մոտ մեկուկես ամիս առաջ: Իմ ղեկավարի՝ երջանկահիշատակ ակադեմիկոս Մ. Մ. Շեմյակինի վախճանվելուց հետո ինստիտուտի
տնօրեն դարձավ նրա աշակերտ Յու. Ա. Օվչիննիկովը, որը իր ուսուցչի ասպիրանտներին հնարավորություն չտվեց ավարտելու իրենց աշխատանքները (Շեմյակինի թաղման արարողության ընթացքում նա բարձրաձայն ողբում և արցունքներ
էր հեղեղում): Նա ինձ նույնպես հրավիրեց զրույցի և ասաց, որ իմ թեման հեռանկարային չէ: Ես նրան ասացի, որ համաձայն եմ, սակայն իմ սինթեզած նյութերը
պետք է վերցնեմ ինձ հետ, որպեսզի Լենինգրադի Բարձր մոլեկուլային միացությունների ինստիտուտում կարողանամ աշխատանքս ավարտին հասցնել (տիրող
իրավիճակից ելնելով, ես արդեն այդ ինստիտուտի հետ պայմանավորվածություն
ունեի): Օրեր անց, զուտ պատահական, հանդիպեցի նրան և նա բարձր տրամադրությամբ ինձ ասաց, որ Լենինգրադ գնալու ոչ մի անհրաժեշտություն չկա.
«աշխատանքդ կշարունակես մեր ինստիտուտում»... Միաժամանակ նշելով, որ գիտի իմ ստամոքսի վատ վիճակի մասին. «Տնօրենի ֆոնդից քեզ ուղեգիր կտամ, գնա
մեկ ամիս հանգստացիր Ղրիմում, կվերադառնաս, անմիջապես կփոխեմ քո երկրորդ գիտական ղեկավարին, որը գիտությունից բավականին հեռու է, ամեն ինչ
15

լավ կլինի...», - ասաց նա: Ես զարմացած ու ապշած էի նրա մարդկայնության և
իմ՝ մարդկանց չճանաչելու, նրանց մասին բացարձակ սխալ կարծիք կազմելու
առումով: Սակայն դա երկար չտևեց: Այդ հանդիպումից մի քանի օր անց, երբ ես
նախապատրաստվում էի Ղրիմ գնալ, ինձ իր մոտ կանչեց նույն ինստիտուտի աշխատակից մի տիկին և, ինձնից ստանալով իր ասածը խիստ գաղտնի պահելու հավաստիքը, ասաց, որ չպետք է մտածեմ հանգստանալու մասին, այլ բոլոր գործերը
թողած պետք է լրջորեն պարապեմ՝ մինիմումը հանձնելու համար: Նա ինձ հայտնեց, որ Օվչիննիկովը ինստիտուտի գիտական քարտուղար Բուրիկովին իր ներկայությամբ ասել է, որ Սանասարյանը համառորեն փորձում է իր պայմանները
թելադրել, ոչինչ՝ կկազմակերպենք մինիմում և կտապալենք (նեչեգո, ուստրոիմ մինիմում ի զավալիմ): Այդ տիկնոջ անունը շատ լավ եմ հիշում, սակայն ճիշտ չեմ համարում հրապարակել այն, թեպետ արդեն տասնամյակներ են անցել, և նրան այլևս
որևէ վտանգ չի սպառնում, գուցե ինքն էլ ողջ չէ:
Անարդար ու ճիշտ չի լինի նաև չասել, որ Օվչիննիկովը հետագայում, որոշ հարցերում ինձ լուրջ աջակցություն ցուցաբերեց: Նախ, ինձ ժամանակավորապես գործի ընդունեց, երբ ասպիրանտուրայի ժամկետն ավարտվել էր, որպեսզի իմ թեզի
նախնական պաշտպանությունը կայանար, իսկ դիսերտացիայի պաշտպանությունից հետո էլ իմ ընկերոջը հայտնել էր, թե ընկերդ թող չմտահոգվի, իր դիսերտացիան օպոնենտի չի հանձնվելու, և ամենակարևորը. հետագայում իր իսկ ջանքերով
ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի նախագահությունն ինձ համար ավագ գիտաշխատողի տեղի մրցույթ հայտարարեց, բայց երբ ես վերջնականապես որոշեցի և միջնորդներին ասացի, որ Հայաստանից բացի այլ վայրում չեմ ցանկանում
աշխատել, այդ մրցույթը չեղ յալ համարվեց:
Հրեաների համախմբվածությունն ու միմյանց աջակցելը բավականին քողարկված էին: Առանձին զրույցներում և գիտական քննարկում ներում (խոսքը վերաբերում է Խորհրդային Միության ԳԱ Բնական միացությունների քիմիայի ինստիտուտին) նրանք միմյանց բարի խոսքեր չէին շռայլում, հակառակը՝ հաճախ միմյանց որակելով «տականք» և վիրավորական այլ բառերով, այդուհանդերձ, վերջում ասելով, օրինակ, ափսոս չեմ կարող սրա կատարած հիմարությունը չներել,
քանի որ նա հանճար է... Գիտական խորհուրդներում և սեմինարներում հրեաների կողմից հաղորդվող գիտական նոր տեղեկություններն ապշեցուցիչ էին: Զարմանում էի, թե դրանք ինչպես են կարողանում այդքան արագ կարդալ արտասահմանյան բոլոր նոր հրապարակում ներն ու տիրապետել նյութին: Որոշ ժամանակ
անց, այդ գործին մասնակիցներից մեկն ինձ ասաց, որ պետք չէ ուշադրություն
դարձնել մակերեսում լողացող անպատվություններին ու ձևական գժտություններին. «Ստեղծված են խմբեր, որոնցից յուրաքանչյուրը նոր հրապարակված մի ամսագիր է կարդում և այդ խմբերը հերթականությամբ հավաքվում են որևէ մեկի
տանը՝ թեյ խմելու և յուրաքանչյուր խումբ ներկայացնում է իր կարդացածը: Ահա
թե ինչու, գիտական խորհրդի նիստերում և մյուս քննարկում ներում մենք փայլում
ենք»: Եվս մեկ օրինակ: Իմ ընկեր Վ. Տոլցը մի անգամ ինձ ասած, թե միջնադարի
մասնագետ Մաշային աշխատանքի տեղավորելու և գիտական ղեկավարի հարցերով երկու հայտնի կենսաֆիզիկոսներ` Շկրոբի և Լիբերմանի հետ (նրանցից առաջինն աշխատում էր ինձ հետ նույն ինստիտուտում, իսկ երկրորդը այդ հիմ նարկի
գիտական խորհրդի անդամ էր) հանդիպել են Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ռեկտորին և ամեն ինչ բարեհաջող է անցել: Հարցրի, թե Մաշան ե՞րբ
16

է ավարտել համալսարանը, Տոլցը պատասխանեց, թե հենց նոր՝ այս տարի է ընդունվել: Նախանձելի գործ: Առաջին կուրսի ուսանողն արդեն գիտեր, որ միջնադարի մասնագետ է դառնալու և համալսարանն ավարտելուց հետո էլ որ հիմ նարկում
և ում ղեկավարությամբ է աշխատելու:
Ի հակադրություն այն բանի, որ մենք առիթը բաց չենք թողնում ասելու (իմա`
պարծենալու) կամ հասկացնելու, որ հայերս, իբր խելացի ենք ու խորամանկ, ռուսները, մատնացույց անելով իրենց որոշ հեքիաթներն ու ասացվածքները, փորձում
են երևալ միամիտ և նույնիսկ` հիմար: Եվ ինչ. ըստ որոշ աղբյուրների` 12-13-րդ դարերում համարյա նույն թվաքանակն ունեցող այդ երկու ժողովուրդներից «իմաստունն» ու «խորամանկը» այսօր նույնիսկ 15 միլիոն չի կազմում, այն էլ` մեծամասամբ ցրված ամբողջ աշխարհում ու եռանդագին լուծվում-ձուլվում է այլ ազգերին,
իսկ պատմականի համեմատությամբ աննշան հողատարածքի վրա էլ կորցնում է
իր ազգային ինքնությունը, այն դեպքում, երբ «միամիտն» ու «հիմարը» տասնապատիկ բազմապատկված` տիրում են աշխարհի հողատարածքի մոտավորապես
մեկ վեցերորդին:
Ընդհանուր առմամբ, Մոսկվայում անհնար էր, որ ռուսական ազգային արժեքների նկատմամբ ոչ միայն մերժողական, այլև քննադատական վերաբերմունք ունեցողը կարողանար աշխատանք ու հանգիստ կյանք ունենալ: Օրինակ, զարմանք էր
հարուցում այն, որ ովքեր առանձին զրույցներում խոստովանում էին իրենց ոչ ռուս
լինելը և այդ ազգի մեծապետական, շովինիստական նկրտում ների նկատմամբ
ունեցած վատ վերաբերմունքը, այդուհանդերձ, նրանց մեջ հստակ ձևավորված էր
ռուսական մշակույթի ու պետականության նկատմամբ պատասխանատվություն,
անգամ` հարգալից վերաբերմունք: Ռուսաստանի, իմ շրջագայած բնակավայրերում
ևս տեսա ազգայինի` ռուսականի գերակայությունը: Ռուսաստանում մոտ 150 միլիոն ռուս է ապրում և նրանց անունները, աննշան բացառություններով, միայն ռուսական են կամ փոխառյալ, սակայն ավանդույթ դարձած, այն դեպքում, երբ նրանց
անձնանունները շատ ավելի սակավաթիվ են, քան հայկականները: Հարկ է հաշվի
առնել նաև այն, որ գլխավորապես վերջին 200 տարիների ընթացքում ռուսների
մեջ լուծվեցին-ուծացվեցին միլիոնավոր այլազգիներ, որոնք դեռևս հիշում են իրենց
արմատները: Չնայած դրան, ռուս ժողովրդի հոգևոր ու նյութական արժեքների
նկատմամբ հոգատար վերաբերմունքը նկատելի էր գրեթե ամենուր: Օրինակ,
Մոսկվայից դուրս կազմակերպած մեր արշավների մասնակիցները մեծ մասամբ
էթնիկ ռուսներ չէին, սակայն նրանք անվերապահորեն հետևում էին բնության մեջ,
օրինակ, անտառներում շրջագայելու համար պահանջվող կարգ ու կանոնին: Այսպես, խարույկի տեղի համար աշխատում էին գտնել բուսազուրկ տարածք, խարույկի համար օգտագործում միայն չորուկներ, նույնիսկ ձգտում էին դրանցից ընտրել
վրանը տեղադրելու համար անհրաժեշտ ձողափայտերը, հանգրվանը լքելուց առաջ
հետևողականորեն հանգցնում էին խարույկը և ընդհանրապես այդ տարածքում
աղբի մնացորդ չէին թողնում: Պատահել են դեպքեր, երբ հորդառատ անձրև է
եկել, սակայն արշավի մասնակիցները, միևնույն է, ջուր են բերել, հանգցրել կրակը, որից հետո միայն հեռացել այդ վայրից:
Երբ վերադարձա Երևան, տեղեկացա, որ հենց մեր հիմ նարկում` Գիտությունների ակադեմիայի Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում, բնասերների մի
խումբ կա, որի անդամ ները շատ հետաքրքիր արշավներ են կազմակերպում: Մաս17

նակցեցի նրանց արշավներից մեկին... Որոտան գետի «Սատանայի կամրջի» մոտ
հանգստանում էինք և հանկարծ հեռվից ջարդվող ապակու ձայն եմ լսում և դրան
ուղեկցող հիացմունքի քրքիջներ: Մոտենում եմ: Այդ «բնասերները» գետի մեջտեղում` մի մեծ սալաքարի վրա ապակե շիշ դրած` քարերով նշան էին բռնում և աչքի
ու ձեռքի անվրեպության ցուցադրությամբ` կոտրում-փշրում:
Եթե Ռուսաստանի բնակչության ազգային և կայսերական մեծապաշտական
ոգին մենք` հայերս, հիմ նականում կապում ենք վերջին 500-600 տարիներին շարունակաբար գոյություն ունեցող նրանց հզոր պետականության հետ, ապա ինչո՞վ
բացատրել, օրինակ, որ կովկասյան որոշ փոքրաքանակ ժողովուրդներ, որոնք հարյուրամյակներ առաջ զրկվել են ազգային պետականությունից (նրանցից շատերը
գուցեև ընդհանրապես չեն էլ ունեցել պետականություն), այդուհանդերձ, պահպանել են իրենց ինքնությունը և ինձ հանդիպած անհատների մեջ պարզորոշ զգացվում էր նրանց ազգային ամուր ոգու առկայությունը:
***
Վերադարձ- Չորս տարվա բաժանումից հետո, երբ վերադարձա Մոսկվայից, իր
բնաշխարհով և բազում այլ հարցերով ինձ ներկայացած իմ բնօրրանը` Հայաստանը, բոլորովին այլ էր, քան այն, ինչը նախկինում կար իմ պատկերացում ներում:
Սկսեցի տեսնել այն, ինչը ժամանակին չէի նկատում, կամ ընկալել էի ոչ այն տեսանկյունից, ասենք այնպես, ինչպես միայն օտարության մեջ էի հանկարծ նկատել,
որ իմ ստորագրությունը հայերեն չէ, այլ՝ ռուսերեն և, բարեբախտաբար, անմիջապես հրաժարվել այդ արատից:
Կարծես միայն օտարության մեջ ապրելը պետք է բացեր աչքերս, որ տեսնեի,
թե ինչ հրաշագեղ բնաշխարհում եմ ծնվել ու մեծացել. մեր գյուղում հյուրընկալվողները, գլխավորապես` օտարները (տեղացիները` ազգային դաստիարակության
խիստ թերի ու ոչ հայեցի լինելու պատճառով, չեն նկատում-գնահատում իրենց
ունեցածը) Երանոս գյուղը կտեսնեն իբրև բազկաթոռին թիկնած մի բնակավայր:
Բազկաթոռի բազկակալներն աջ ու ձախ տարածվող կոկիկ բլուրներն են, թիկնակը` Ջոջ Կողն է, իսկ առջևում փռված է Սևանա ծովը, որը տարվա ցանկացած եղանակին և, նույնիսկ, օրվա տարբեր ժամերին, իր յուրօրինակ ու երբեք չկրկնվող
գույներով ու դրանց բյուրավոր երանգներով հագեցած պատկեր ունի: Մտապատկերումս պահված մի օրինակ. ամառային մի վաղորդյան առավոտ, դեռևս լեռների
թիկունքում թաքնված արեգակի` երկնքից լճի մեջ թափված ճառագայթափունջը,
կարծես թե լիճը դարձրել էր երկու բյուրեղների խաչմամբ ստեղծված և լեռնապարով երիզված մի միներալ, որը գոյացել է զմրուխտի ու ռուբինի բյուրեղների հատմամբ:
Մոսկվայում անցկացրած տարիներին բավական հաճախ, կարելի է ասել, շարունակաբար, մի երազ էի տեսնում. Սևանա լիճը. ամբողջովին իջած ափերով, սարերի մեջ ընկղմված մի փոսորակ: Պարագիծը նույնն էր, ինչ որ քարտեզներում է:
Ես էլ շատ մռայլ տրամադրությամբ քայլում եմ չորս կողմերից սարերի մեջ խեղդվող լճի ափով: Այդ ժամանակ արդեն հաճախակի էր խոսվում ու գրվում լճի
մակարդակը բարձրացնելու, այն փրկելու մասին, որը, բարեբախտաբար, իրագործվում էր արդեն Արփա-Սևան ջրատար թունելի կառուցմամբ: Հավանաբար, հենց
այդ հանգամանքով էր պայմանավորված նման երազներ տեսնելս:
Տարիներ անց, գլխավորապես Երևան վերադառնալուց հետո, դադարեցի այդ
18

երազը նման հաճախականությամբ տեսնել: Մոտ հինգ տարի առաջ, գիշերային մի
թռիչքի ժամանակ, ինքնաթիռից Սևանը տեսա նույն ձևով ու տեսքով, ինչպես տեսնում էի երազներիս մեջ: 2000 թվականի հուլիսի 25-ին Բնապահպանության փոխնախարար Սամվել Բալոյանի հետ որոշեցինք ձկնագողության` գոնե մոտավոր
ծավալները ճշտելու համար մի փոքր խմբով մեկնել Սևան: Արտանիշի հրվանդանի այն մասում էինք, որտեղ Մեծ ու Փոքր Սևանները միմյանց են միանում մի սեղմված «կոկորդով»: Գիշերը խմբից առանձնացա ու, միայնակ նստած հրվանդանի
ծայրամասում, նայում էի հանդիպակաց ափին: Հոգնած ու քնատ վիճակիս պատճառով այնպիսի զգացում ունեի, որ կարծես` կարելի էր ձեռքը պարզել ու հասցնել
լճի հանդիպակաց ափը երիզող՝ վառվող էլեկտրալամպերին: Կարծես միախառնվել էին տարիներ առաջ շարունակաբար տեսած երազս և տխուր իրողությունը...
***
Չնայած այդ տարիներին մեր հանրապետությունում սոցիալական խնդիրներն
այն չէին, ինչ այսօր են, սակայն պարզ երևում էր, որ հայերիս ապագան, մեղմ
ասած, մշուշոտ է: Դա պայմանավորված էր երկու հիմ նական հանգամանքով` նախ,
հենց բուն հայրենիքում համատարած ուծացմամբ` ռուսացմամբ, և ապա` շրջակա
միջավայրի ծայրահեղ աղտոտվածությամբ:
Հայոց լեզվի հարցում անշեղ ու անխափան գործում էր ստալինյան քաղաքականությունը, ըստ որի` Խորհրդային Միության ազգային լեզուները պետք է անցնեն իրենց զարգացման երեք փուլերը, որոնցից առաջինում նախատեսվում էր
ազգային լեզուների զարգացում, երկրորդում` լեզուների մերձեցում, երրորդում` լեզուների միաձուլում: Այսինքն` բազում ազգային լեզուների, այդ թվում և` հայոց լեզվի ոչնչացում: Միաժամանակ, քարոզվում էր մեկ լեզվով մտածելու, խոսելու
առավելությունները և այդ հարցում ռուսաց լեզվի անփոխարինելիությունը:
Խորհրդային Միության բազում ժողովուրդների լեզուների ոչնչացումը` դրանց, այսպես կոչված, միաձուլմամբ` մեկ ընդհանրական լեզու ստեղծելու ծրագիրը (հայտնի է, որ լեզուների միաձուլմամբ նոր լեզու չի առաջանում, իսկ այդ կեղծ տեսակետը
քարոզվում էր գուցե այն նպատակով, որպեսզի ռուսների ու նրանց լեզվի հանդեպ
ատելություն չառաջանար), իր անմաքուր բնույթով ճիշտ և ճիշտ նման է այժմ,
գլխավորապես, «Կայուն զարգացում» հայեցակարգով աշխարհով մեկ քարոզվող
ու պարտադրվող` ազգային պետության դերի թուլացման և, ի վերջո, վերացման
գաղափարախոսությանը: Ազգային պետությունները վերացնելը և աշխարհը մեկ
կենտրոնից կառավարելը նշանակում է մեկ երկրի-էթնոսի կամ մարդկանց մեկ
խմբի քմահաճույքին հանձնել հանուր մարդկության ճակատագիրը: Կասկածից վեր
է, որ համաշխարհային տիրապետության հասած էթնոսը բոլոր ժողովուրդներին
կպարտադրի մեկ լեզվով խոսել (գուցեև` արհեստականորեն ստեղծված լեզվով):
Միջազգային որոշ դաշնագրերի (կոնվենցիաների) առանձին դրույթներ, ինչպես
նաև այդ դաշնագրերի ուղղվածությունը, դժբախտաբար, բխում են նշված գաղափարախոսության շահերից: Եվ ինչպես Խորհրդային Միությունում հարյուրավոր
լեզուներին պետք է փոխարիներ ռուսերենը, այնպես էլ հարյուրավոր ազգային պետություններին, ըստ գործընթացի, փոխարինելու է միայն մեկ` ազգային պետություն իր, այսպես կոչված, համաշխարհային կառավարությամբ: Դժբախտաբար,
19

եվրոպական երկրները ձգտում են, գուցեև պարտադրում են, մեկ սահմանադրությամբ ղեկավարվել: Եթե այդպիսի սահմանադրություն ընդունվի, ապա այն նախադեպ կդառնա, որպեսզի նշածս շահագրգիռ ուժի միջամտությամբ ընդունվի
մայրցամաքների, ապա և համաշխարհային սահմանադրություն:
Համաշխարհային մակարդակով ուղղորդվող քաղաքականությունը մտածել է
տալիս, որ ամենևին զարմանալի չի լինի, եթե շուտով ականատես լինենք միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից ստեղծված և պետություններին պարտադրած այնպիսի նոր դաշնագրերի, որոնցով կպարտադրվի, օրինակ,
հրեական դիցա-առասպելաբանությունը և, ընդհանրապես, աստվածաշնչյան յուրաքանչյուր բառը իրականություն ու ճշմարտություն համարվի, իսկ դրանք չընդունողների համար էլ` օրենքով սահմանված կարգով՝ պատժամիջոցներ կսահմանվեն:
Վերադառնալով լեզվի խնդրին, նշեմ, որ անհասկանալի է, թե ի՞նչ իմաստ
ունեին լեզուների զարգացման առաջին երկու փուլերը, եթե միևնույն է՝ դրանք պիտի վերանային: Իսկ եթե որևէ մեկը փորձեր քննարկել լեզվին վերաբերող խնդիրը և երկրորդ կարծիք արտահայտեր, ապա դա կհամարվեր` «ձեռնոց նետել»
Խորհրդային Միությանը և ռուս ժողովրդին: Այդ էր պատճառը, որ Հայաստանում
պաշտոնական և նույնիսկ կենցաղային-ընտանեկան զրույցներում, խնջույքներում
և այլուր, մարդիկ իրենց անվտանգությունը ապահովելու և «քաղաքակիրթ» երևալու նպատակով, առիթը բաց չէին թողնում ասելու կամ հասկացնելու, որ իրենք կոսմոպոլիտ են (իմա` ապազգային), անդեմ, որը ոչ թե տվյալ անհատի կամ ժողովրդի
կամովին ինքնասպանության գնալու մղումն էր, այլ պետական մեքենայի ճզմիչ
գործունեության արդյունքը: Մեջբերեմ Խորհրդային Միության կազմավորման
60-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում Յու. Անդրոպովի ելույթից մի քաղվածք. «Ամփոփելով կատարվածի արդյունքները, մենք, բնականաբար, գլխավոր
ուշադրությունը նվիրում ենք այն բանին, ինչը դեռ պետք է արվի: Մեր վերջնական
նպատակն ակնհայտ է: Դա, Վ. Ի. Լենինի խոսքերով ասած՝ «ոչ միայն ազգերի
մերձեցումն է, այլև նրանց միաձուլումը»: Կուսակցությունը լավ է հասկանում, որ
դեպի այդ նպատակն է տանում երկար ճանապարհ: Այստեղ ոչ մի կերպ չի կարելի առաջ վազել, ինչպես նաև չի կարելի թույլ տալ արդեն հասունացած պրոցեսների կասեցում» (Ս. Մ. Ռոկոտով, Սիոնիզմը ագրեսիվ իմպերիալիստական շրջանների զենք է, Երևան, 1985 թ., էջ 16):
Ռուսամետությունը զգացվում էր ամեն ինչում: Պետական-պաշտոնական գրագրությունը վարվում էր ռուսերեն, երեխային ռուսական դպրոց տալը համարվում
էր հեղինակության ու «պատվի» խնդիր և առաջադեմ մարդ երևալու ցուցանիշ:
Ռուսերենը պահանջ էր դարձել տիրող քաղաքականության շնորհիվ: Փողոցում
գրեթե բոլորը ռուսերեն էին խոսում, մարդիկ կենցաղում զանգվածաբար միայն
ռուսերենն էին կիրառում, նույնիսկ հայերեն խոսելիս օգտագործում ռուսերեն բառեր, կամ էլ հայերեն բառն արտասանում ռուսական հնչյունաբանության կանոններին համապատասխան: Օրինակ, դիպուկը` ձիպուկ, հարմարը` հառմառ, քեռին`
քերի, մաթեմատիկան` մածեմածիկա, ակադեմիան` ակաձեմիա, դիպլոմը` ձիպլոմ,
տեխնիկան` ծեխնիկա, օպտիկան` օպծիկա, և այլն: Նույն անպատիվ ու խայտառակ վիճակն էր տիրում նաև անձնանունների հարցում: Նորածիններին, չնայած
ազգային անունների մեծ ընտրանուն, գերադասում էին տալ օտար անուններ և,
20

հաճախ, որպես անձնանուն օգտագործում աշխարհագրական տեղանունները կամ
ինչ որ մի օտարի անունը, ազգանունը, հայրանունը կամ դրանց հապավում ները:
Դա քիչ համարելով` ձևափոխվում էին բուն հայկական անունները ու դարձվում
ռուսերեն հնչողության. Արամը արտասանվում էր Առամ, Տիրուհին` Ծիրուհի, Տիգրանը` Ծիգռան և այլն: Օրինակ, հայեցի անուն-հայրանուն ունեցող նշանավոր
ակադեմիկոսին, անգամ հայերեն զրույցում, դիմում էին` Գրաչյա Խրիստաֆորովիչ, այսինքն` Խաչատուրի որդի Հրաչյա: Անվանակոչման մի դեպք. նորածնին որոշել էին տալ պապի անունը` Լևոն, սակայն պատճառաբանվեց, որ հնչեղ չի լինի
Լևոն Ալբերտովիչը և երեխային անվանեցին Ռոբերտ:
Չափազանցություն չի լինի ասելը, որ հենց Հայաստանում` դանդաղորեն «արյունաքամ» էր լինում հայ ժողովուրդը, քանզի հայոց լեզուն իր տեղը զիջում էր ռուսերենին: Ինչպես նշում են որոշ ուսում նասիրողներ՝ լեզուն ազգի արյունն է, այն
պարզ պատճառով, որ լեզվի վերացումով, վերանում-մահանում է և ազգը, իսկ որոշ
գիտնականներ գրում են, թե «լեզուն արյունից կարևոր է»:
Եթե Վրաստանում, Ադրբեջանում, Ռուսաստանում և այլ երկրներում հայկական դպրոցների փակումն առաջին հերթին պայմանավորված էր այն բանով, որ
նրանք պետական մակարդակով ձգտում էին իրենց երկրում ապրող հայերին ձուլել իրենց ժողովրդին, ապա Հայկական Խորհրդային Հանրապետությունում հայոց դպրոցների փակմամբ, փաստորեն, իրականացվում էր ինքնառուսացման
քաղաքականություն: Հայկական դպրոցների փակումն ակնհայտորեն ծրագրված
էր և կատարվում էր նրբագույնս մշակված մեթոդներով. ստեղծվել էին քարոզչական, խրախուսական, ֆինանսատնտեսական այնպիսի պայմաններ, որ հայկական
դպրոցների թուլացումը, նվազումը և ի վերջո մարումը` բնականոն երևար, թե տեսեք, մարդիկ կամովին են հրաժարվում ազգայինից: Նաև կիսադատարկ հայկական դպրոցները չփակելով` տպավորություն էր ստեղծվում, որ քանակական
առումով հայկականը ռուսականի նկատմամբ գերակայում է, մինչդեռ, ռուսական
յուրաքանչյուր դպրոցի աշակերտների թիվը երբեմն մինչև 10 անգամ գերազանցում
էր հայկական դպրոցի աշակերտների թվին: Ռուսական դպրոցները շարունակաբար հագեցվում էին գույքով, գրականությամբ, դրանց համար նորանոր մասնաշենքեր էին կառուցվում, նորոգվում և ապահովվում որակյալ ուսուցչական կազմով:
Պետական հատուկ հոգածության առարկա դարձած ռուսական դպրոցներն աստիճանաբար կլանում էին հայկական դպրոցների ապագա աշակերտներին: Հայաստանում ռուսական դպրոցների ծավալման և դրան զուգահեռ` հայկական
դպրոցների նվազման-փակման մասին խոսելն արգելված էր: Ցավոք, այսօր միտումը նոր դիմակ է ստացել և այդ ամենը` ըստ գլոբալացման հրեշավոր ծրագրի,
կրկնվում է համարյա նույնությամբ, սակայն այլ օտար լեզուների ներգրավմամբ:
1981 թվականի աշնանային մի օրվա ուշ երեկոյան Ռաֆայել Համբարձումյանի
հետ Աշտարակից էինք վերադառնում: Այնտեղ նշվում էր զինվորական-գեղանկարիչ Անդրանիկի որդու ծնունդը: Երևանի Կամոյի անվան ռուսական դպրոցի մոտ
պատահաբար զրուցեցինք երկու անձնավորության հետ (նրանցից մեկը մինչև այժմ
էլ աշխատում է ՀՀ Գիտությունների ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտում): Միայն այն հարցադրումը, թե տեսնո՞ւմ եք` ռուսական դպրոցներն ընդլայնվում են, իսկ հայկականները՝ փակվում, հարուցեց նրանց զայրույթն
ու ատելությունը, ցավոք... մեր նկատմամբ: Նրանցից մեկը հոխորտաց, թե` «այս
կեղտերին պետք է ԿԳԲ տանել» և մեքենա էին փնտրում մեզ այնտեղ տանելու
21

համար (հետագայում իմացա, որ այդ նպատակով եղել են շրջիկ մեքենաներ):
Օգտվելով հարմար պահից մենք ուղղակի փախանք:
Հայոց լեզվի խնդրի առնչությամբ լեզվաբան-պատմաբան պրոֆեսոր Ռաֆայել
Իշխանյանի և գեղանկարիչ Կարեն Սմբատյանի հետ եղել ենք բազմաթիվ հիմ նարկներում: Հարցման դեպքում հաճախ ներկայանում էինք որպես Պետական
տերմինաբանական կոմիտեի ներկայացուցիչներ, երբ երեքիցս և ոչ մեկը այդ կոմիտեի հետ կապ չուներ: Հայոց լեզվի կիրառման հարցով հիմ նարկներ այցելելու
գործում մեզ համարձակություն էր տալիս այն, որ Հայկական Խորհրդային Հանրապետությունում օրենսդրորեն ոչ միայն չէր արգելվում հայոց լեզվի օգտագործումը, այլև մեր հանրապետության Սահմանադրությունում այն ամրագրված էր
որպես պետական լեզու: Մեր այցերը կատարվում էին առանց հիմ նարկությունների ղեկավարության հետ նախնական պայմանավորվածության: Զրույցի ընթացքում
եթե անսպասելի կասկածներ էին ծագում, ապա մենք հեռանում էինք այնքան անսպասելի, ինչպես եկել էինք` հաճախ կիսատ թողնելով զրույցը:
Հակիրճ ներկայացնեմ այդ այցերից մի քանիսը:
1984 թվականի ապրիլի 13-ին ՀԽՍՀ ավտոտրանսպորտի նախարարությունում
էինք: Այդ հիմ նարկում գործավարությունը միայն ռուսերենով էր: Այնտեղ հայերենի հետքն անգամ չկար: Մեզ ընդունեց նախարարի տեղակալ Հեբեր Գրիգորի
Մանասարյանը: Նաև այն հարցին, թե ինչո՞ւ քաղաքային և միջքաղաքային ավտոբուսների ցուցանակները և երթևեկության ցուցակները միայն ռուսերեն են գրվում,
Մանասարյանը չզայրացավ, ինչպես սովորաբար նման հարցերին պատասխանելիս վրդովվում ու բորբոքվում էին շատ և շատ հիմ նարկների ղեկավարներ: Նա
համաձայնեց, որ հարցադրումը տեղին է և խոստացավ միջքաղաքային տրանսպորտում այդ բացը վերացնել մինչև 1984թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները, իսկ
ինչ վերաբերում է Երևան քաղաքի տրանսպորտին, ապա նա ասաց. «Երևանի
բնակչության 98 տոկոսը հայեր են, և բացարձակ նշանակություն չունի, որ քաղաքային տրանսպորտի ցուցանակներն ու չվացուցակները ռուսերեն են գրված, քանի
որ Երևանում, միևնույն է, հայերենը կպահպանվի: Օրինակ, իմ զավակները սովորում են Երևանի ռուսական դպրոցներից մեկում և ասում են, թե դասամիջոցներին
աշակերտները միմյանց հետ հայերեն են խոսում: Պետք չէ անհանգստանալ և լարվածություն սարքել` Երևանում հայերենը կպահպանվի»:
Այդ նույն օրը հանդիպեցինք տուրիստական ուղեգրերի իրացման Երևանի բյուրոյի տնօրեն, հայկական դպրոց ավարտած, մասնագիտությամբ երկրաբան Ֆրանց
Արամի Գևորգյանին: Այդ հիմ նարկում նույնպես հայոց տառը բացակայում էր, ամբողջ գրագրությունը, գրանցում ները և մ նացած ամեն ինչը կատարվում էր միայն
ռուսերենով: Սովետական ուժի դիրքից հոխորտացող Ֆրանցը զրույցի վերջում համեմատաբար մեղմացավ. «Հիմ նարկներում ամեն ինչ պետք է գրված լինի ռուսերեն, իսկ եթե որևէ մեկին դա հարմար չէ, թող գնա նկարչական սրահ, հայերեն
տառեր ընտրի, իր սեփական միջոցներով գնի ու բերի փակցնի մեր հիմնարկի պատերին, ես թույլ եմ տալիս»: Այդ հիմ նարկից դուրս գալուց հետո պարզվեց, որ մենք
երեքս էլ զրույցի հենց առաջին պահից և ամբողջ ընթացքում նույն վախն ենք ունեցել. Ֆրանցն ուր որ է, կզանգի այն հիմ նարկությունը, որը մեզ ահ ու սարսափի էր
մատնում:

22

1984 թվականի ապրիլի 16-ին հանդիպեցինք «Հայհամերգի» գլխավոր տնօրեն
Ասատրյանին ու նրա տեղակալին: Նրան ասացինք, որ Օպերայի ցանկապատի
հենց այդ օրվա 17 ազդագրերից (աֆիշներից) 15-ը ռուսերեն են և միայն երկուսը`
հայերեն, այն դեպքում, երբ, օրինակ, Մերձբալթյան հանրապետություններում այդ
հարցը տրամաբանական լուծում է ստացել. վերևում գրվում է ազգային լեզվով, իսկ
ներքևում` ռուսերեն, այն էլ` առաջինի համեմատությամբ մոտ 4-5 անգամ փոքր տառերով: Նրանք խոստացան վիճակը բարելավելու համար միջոցներ ձեռնարկել:
Տեղակալն ասաց, որ հենց հայ որոշ երաժիշտներ, մանավանդ` Երևանի կոնսերվատորիայի ռուսական բաժնի ուսանողները, որոնք ուսանողների 70 տոկոսն են
կազմում, գալիս` խնդրում-աղաչում են, որպեսզի իրենց համերգների ազդագրերը
ռուսերեն գրվեն... Թե՛ տնօրենը, թե՛ տեղակալը շատ դրական անձնավորություններ էին: Խոստացան հնարավորինս կարճ ժամանակամիջոցում փոփոխություն կատարել... Ապրիլի 24-ին Օպերայի ցանկապատին եղած 16 ազդագրերից 14-ն
արդեն հայերեն էին: Եզակի հաջողություն:
Պետկինոյի վարչությունում (1984 թվականի ապրիլի 26) մեզ ընդունեց հայկական կրթություն ստացած, սակայն հայ-ռուսերեն խառնալեզու օգտագործող՝ վարչության փոխնախագահ Զավեն Եփրեմի Ավագյանը, որին զայրացրեց մեր այն
հարցը, թե ինչո՞ւ են կինոթատրոնների տոմսերը, ազդագրերը, ինչպես նաև տեղեկատու ավտոմատ հեռախոսները ռուսերեն, երբ մյուս հանրապետություններում
դրանք ազգային լեզվով են: Նման հարցադրումից զայրացած ու նեղացած Ավագյանը մասնավորապես ասաց. «Տպագրվել ու Հայաստան է բերվել ավելի քան 30
մլն տոմս, որոնք պետք է իրացվեն գալիք 3-4 տարիներին մեր հանրապետության
մոտ 400 կինոթատրոններում: Ոչ մի նշանակություն չունի, որ տոմսերը գրված են
ռուսերենով, քանի որ հայերը գիտեն ռուսերեն, ինչպես նաև` այդ փոքրիկ թղթի
կտորի վրա երկու լեզվով գրելը լրացուցիչ դժվարություններ է ստեղծելու: Իսկ այն,
որ Մերձբալթյան հանրապետություններում, Ուկրաինայում, Վրաստանում տոմսերը միայն իրենց ազգային լեզվով են, ապա, կարող եմ ասել, որ նրանք մեծ սխալ
են գործում, քանի որ, եթե գրվում է մեկ լեզվով, ապա դա պետք է լինի ռուսերենը:
Ես կտրականապես դեմ եմ և քանի դեռ այս պաշտոնն եմ վարում, թույլ չեմ տա, որ
տոմսերը հայերեն լինեն, քանի որ դա հազար անգամ ավելի սխալ է, քան, երբ տոմսերը ռուսերեն են: Ինչ վերաբերում է աֆիշներին, ապա յուրաքանչյուր կինոթատրոն ունի իր նկարիչը, և նա էլ, ելնելով իր նախասիրությունից, ձևավորում է աֆիշը:
Մեր նկարիչները հակված են աֆիշները ռուսերեն գրել, քանի որ հայոց տառերը
այդ նպատակի համար այնքան էլ հարմար չեն. շատ դժվար է այդ տառերով աֆիշ
ձևավորելը: Օրինակ, մենք մի նկարիչ ունենք, որը ռուսերեն չգիտի, սակայն աֆիշները գրում-ձևավորում է ռուսերեն»:
1984 թվականի հուլիսի 2-ին Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում էինք: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ Օպերայի հայտարարությունները, ազդագրերը, ցուցանակները, տոմսերը ռուսերեն են, օպերային թատրոնի
տնօրեն Հովհաննես Չեքիջյանը, վկայակոչելով տնտեսական հարցերով իր տեղակալ Մինասյանին՝ ասաց. «Օպերայի տոմսերը պետք է լինեն ռուսերեն, տոմսերի
վրա հայերեն գրելու իրավունք չունենք, քանի որ Մոսկվան է որոշում ոչ միայն այն,
թե ինչ լեզվով պետք է գրվի, այլև գրվելիք ռուսերեն տառերի չափսը և տառատեսակը: Մենք այդքան կռասկա չունենք, որ ազդագրերն ու հայտարարությունները
23

գրվեն և՛ հայերեն, և՛ ռուսերեն: Մյուս կողմից, ի՞նչ է «Զոլոտոյ պետուշոկը» գրենք
«Ոսկե աքաղա՞ղ», ծիծաղելի է՝ ո՞վ կհասկանա, թե դա ինչ է»: Չեքիջյանը իր մոտ
կանչեց թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Լևոնյանին և հիշյալ Մինասյանին:
Մինասյանն ասաց. «Ես իմ տոմսերը, հիմ նականում, վաճառում եմ քաղաքի հյուրերին, նրանք հայերեն չգիտեն, իսկ հայերը ռուսերեն գիտեն, և այն հայերը, որոնք
դեռ ռուսերեն չգիտեն` թող սովորեն: Եվ եթե որևէ հանրապետությունում օպերայի
տոմսերը ազգային լեզվով են գրվում` սխալ է, և պետք չէ նրանցից օրինակ վերցնել, պետք չէ ոչ ճիշտ երևույթը խրախուսել: Թատրոնի միջոցները սուղ են, և այդ
պատճառով անհնար է, որ աֆիշներն ու տոմսերը ռուսերենի հետ մեկտեղ գրվեն
նաև հայերեն: Կռասկա չունենք,- շարունակեց նա,- աֆիշները հայերեն գրելու համար լրացուցիչ խուդոժնիկ է պետք, իսկ մեր ֆինանսական միջոցները սահմանափակ են: Իսկ երկլեզու տոմսերը, աֆիշները, հայտարարությունները տնտեսապես
ձեռնտու չեն, և այն հայերը, որոնք նման հարց են բարձրացնում` հայ ժողովրդի
թշնամիներն են: Այդ սուտ հայրենասերները պատերազմի օրերին զենք չեն վերցնի և մեր հայրենիքը թշնամիներից չեն պաշտպանի, իսկ եթե թուրքերը մեր հողերը վերադարձնեն, այդ կեղծ հայրենասերները չեն գնա այնտեղ ապրելու»: Տեղում
պարզվեց, որ մոսկովյան միջամտության չափազանցումը Մինասյանի հորինածն
է: Հասկացվեց նաև, թե ով է ղեկավարում հիմ նարկը և որտեղից են հարգարժան
Չեքիջյանի բառապաշարում հայտնվել կռասկա, խուդոժնիկ և այլ օտար բառերը:
Ես ուղղակի տհաճությամբ ու տագնապով էի մտնում հիմ նարկներ կամ հասարակական վայրեր, որովհետև կանխավ համոզված էի, որ ականատես եմ լինելու
հայոց տառերի և հայոց խոսքի մերժմանը և նաև գիտեի, որ ինչքան էլ փորձեմ ինձ
զսպել, միևնույն է, ինչ-որ կերպ արտահայտվելու եմ:
***
Անհրաժեշտ եմ համարում այստեղ բերել հայոց լեզվին, դպրոցին և պատմությանն առնչվող նաև այլ փաստեր, որոնք ոչ թե ամենացցուններն են եղել, այլ դրանց
վերաբերյալ ժամանակին նշում ներ եմ կատարել:
«Մենք` հայերս, նախ պետք է ռուսական կրթություն ստանանք, կուլտուրական
մարդ դառնանք, միայն դրանից հետո կարողանանք մեր հայությունը գիտակցել ու
պահպանել» (քիմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, Էդուարդ Ապրեսի Մարգարյան, ԳԱ
Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ, 1976 թ.):
«Ես իմ երեխաներին օտար դպրոց չեմ տվել: Ես իմ երեխաներին տվել եմ իմ
հայկական հողի վրա կառուցված` իմ հայկական` ռուսական դպրոցը» (ավագ գիտաշխատող Սերոբյան Սամվել, ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտ, 1982 թ.):
Գիտությունների Ակադեմիայի տարեկան հաշվետվության նիստում ԳԱ Միկրոկենսաբանության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Էվրիկ Գեղամի Աֆրիկյանը հայտարարեց. «Քանի որ ես շատ նյութ ունեմ ներկայացնելու և ժամանակը սուղ
է, ուստի խնդրում եմ, թույլ տվեք իմ զեկույցը կարդալ ռուսերեն» (1984 թվականի
դեկտեմբերի 12):

24

«Շուշանիկի վարքը» գրական հուշարձանը վրացիների կողմից սեփականելու
հարցով Թիֆլիսից Երևան եկած հայ պատվիրակներին (Սուրեն Ավչյան, Կարո Մանուկյան, Սարգիս Դարչինյան, Արտաշես Գևորգյան) Մատենադարանի տնօրեն,
ակադեմիկոս Սեն Արևշատյանն ասել է, թե պետք չէ անհանգստանալ, մենք` հայերս, այդ շրջանի գրչության բազում նմուշներ ունենք, դրանք այնքան շատ են, որ
նույնիսկ չենք կարողանում մշակել ու հրատարակել: Ոչինչ, «Շուշանիկի Վարքն»
էլ թող վրացիներին լինի (1984 թ.): Սրա և նմանատիպ գործելակերպերի
հետևանքն այն եղավ, որ ոչ միայն հայ գրչության գոհարներից մեկը` «Շուշանիկի
վարքը» մեզանից օտարվեց` դառնալով վրացիների, այսպես ասած, սեփականությունը (հուսանք, որ արդարությունը կվերականգնվի), այլև դրա հեղինակին` Շուշանիկի խոստովանահայր, նրա հետ Վրաստան մեկնած Հակոբ Ցուրտավեցին
դարձավ` Ցուրթավելի:
Որպես հայոց լեզվով գիտահանրամատչելի գրքերի հրատարակչության պատասխանատու քարտուղարի` ԳԱ փոխպրեզիդենտ, ակադեմիկոս Աբգար Ռուբենի Հովհաննիսյանին ներկայացրի լեզվաբան, պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանի
«Հայ ժողովրդի ծագումն ու հնագույն պատմությունը» գիրքը: Նա ոչ միայն հրաժարվեց տպագրության հանձնել այդ գործը` պատճառաբանելով, թե պետք չէ հայ
ժողովրդի ծագման հարցը նորից քննարկել և շրջանառության մեջ դնել, այլև հարկ
չհամարեց կարդալ այն: Ակադեմիկոսը դժգոհեց. «Որոշ գիտնականներ գիտությունից շատ են հեռացել և նույնիսկ փորձում են հերքել Բ. Պիոտրովսկու գիտական
նվաճում ները: Պիոտրովսկին իր ամբողջ կյանքում ուսում նասիրել է Ուրարտուն:
Ինչպե՞ս կարելի է համարձակվել ժխտել նրա գիտական նվաճում ները և ասել, թե
Ուրարտուն և Հայաստանը նույնն են, կարծես քիչ է, որ հայ ժողովրդի ծագումը
հաշվվում է մ.թ.ա. 7-րդ դարից» (1985 թվականի սեպտեմբերի 9):
Հայաստանի Նկարիչների միության դահլիճում (1985 թվականի սեպտեմբերի
13) դասախոսություն կարդալիս, Ճարտարապետ Վարազդատ Հարությունյանը,
պատասխանելով ունկնդիրներից մեկի հարցին, մասնավորապես ասաց. «Գիտությունը սրբություն է, գիտության մեջ պետք է բոբիկ ու մաքուր ոտքերով մտնել: Ես
ճարտարապետ եմ, իմ գրքերում և հոդվածներում Ուրարտուն ներկայացնում եմ
այնպես, ինչպես ներկայացնում են ուրարտագետներ Առաքել յանը, Պիոտրովսկին:
Գիտության շահը ազգային շահից բարձր է»: (1986 թ. փետրվարի 6-ին ակադեմիկոս Նիկոլայ Ենիկոլոպյանը մոսկովյան իր բնակարանում մի քանի մարդկանց,
այդ թվում` ակադեմիկոս Սամվել Գրիգորյանի ներկայությամբ ասաց, որ օրեր
առաջ հանդիպել է Բ. Բ. Պիոտրովսկուն և երբ խոսվել է Հայաստանի հնագույն
շրջանի պատմության մասին, նա ասել է, թե Ուրարտու-Հայաստանը նույնություն
է, Ուրարտու չկա, այդ ամենը հին և ոչ գիտական տեսակետներ էին և անցել գնացել են):
Համբարձում Գալստյան. «Նրանք, ովքեր ասում են, թե Ուրարտուն և Հայաստանը նույնն են` գիտության ու հայ ժողովրդի թշնամիներն են» (Բոլնիս-Խաչեն,
Ծուղրուղաշեն, 1984 թվականի սեպտեմբերի 28):

25

Օդերևութաբանության վարչության աշխատակից Նելլի Մեսրոպյանը (ռուսախոս) այդ հիմ նարկի գրասենյակի պետ Ժաննա Օգաննեսովնային հայերենով է
դիմել, որը ռուսերեն պատասխանել է, թե «մարդկային լեզվով խոսիր, հասկանամ»: Մեսրոպյանը հակադարձել էր, թե՝ շան լեզուն ռուսերենն է: Երբ խոսք եղավ,
որ այդ հարցը քննարկվելու է նշված հիմ նարկի ընդհանուր ժողովում, հայտնի լեզվաբան ու Հայոց պատմության գիտակ Ռաֆայել Իշխանյանը խորհուրդ տվեց անպայման հրաժարվել ասածից, հակառակ դեպքում շատ վատ ավարտ է սպասվում,
այդ գործը միայն հիմ նարկի ժողովով չի ավարտվի (19.06.1986 թվականի հունիսի
19):
ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի հատուկ պոլիկլինիկայի սրտային հիվանդությունների բժշկին զայրացրեց, երբ խնդրեցի, որ ինձ վերաբերող գրությունը հայերեն գրվի: Նա իր օգնականին կարգադրեց. «Եթե նրան ռուսերենը հարմար չէ`
լատիներեն գրիր» (1986 թվականի հունիսի 19):
198... թվականին Երևանի «Տաշիր» հանրախանութում ականատես եղա հայոց
տառի ու գրի նկատմամբ հերթական արհամարհանքին: Շաբաթ օր էր: Բարձրացա վերջին հարկը և տնօրենին գտա իր առանձնասենյակում` խորասուզված փաստաթղթերի, հավանաբար, հաշվարկների մեջ: Իմ այն հարցին, թե ինչո՞ւ հայերեն
չեն ապրանքանվանում ներն ու ցուցանակները, նա, հայացքը փաստաթղթերից
չկտրելով, զայրույթով այնպիսի անպատիվ խոսք ասաց, որ, ինձ համար անսպասելի, ես մի ծանր աթոռ օդ բարձրացրած հանկարծ սթափվեցի այն մտքից, թե այս
ի՞նչ եմ անում` մա՞րդ եմ սպանում: Այդ մտքով էի տարված, երբ նա աթոռն ակնթարթորեն խլեց իմ ձեռքից, վայր գցեց, և մենք իրար արդեն քաշքշում էինք` միմյանց
թուրք ու ռուս որակելով: Բարեբախտաբար, մեր վիճաբանությունն ավարտվեց
սոսկ քաշքշուկով: Զրույցում պարզվեց, որ այն, ինչ կատարվում է հայոց լեզվի հանդեպ, նա նույնպես ցավով է ընդունում: Նա բռնցքամարտի գծով սպորտի վարպետ
էր, անունը` Հակոբ: Զրույցի վերջում նա խոստացավ, որ իր ղեկավարած հիմ նարկում կաշխատի փոխել հայոց տառի նկատմամբ մերժողական վերաբերմունքը՝
իհարկե թույլատրելիության սահմաններում:
«Հայապահպանության» մի արտառոց օրինակ. Երևանի Վարդան Մամիկոնյանի արձանի մոտակայքի շինանյութերի խանութում աշխատող Արկադի անունով մի
երիտասարդ ասաց, որ իր երկու երեխաներն էլ ռուսաց դպրոց են գնում և ճիշտն
այն է, որ բոլոր հայ երեխաները ռուսաց դպրոցում սովորեն և ռուսերենին տիրապետեն ավելի լավ, քան ռուսները, իսկ երբեմն էլ գիտակցաբար սխալ արտաբերեն
ռուսերեն որոշ բառեր, որպեսզի ռուսները հասկանան, որ մենք հայ ենք (1983 թ.):
1984 թվականի ամռանը հյուրընկալվել էինք կնոջս մորական տատի եղբոր`
Բաբկեն Բարսեղի Գալոյանի տանը` Օրջոնիկիձե (Վլադիկավկազ) քաղաքի, Ծերեթելի փողոցի, 19 շենքում, որի բակում հանդիպեցի Հայաստանից եկած մի երեխայի` Ժաննա Ռուբենի Ստեփանյանին: Նա բնակվում էր Արարատի շրջանի
Շահումյան գյուղում, սովորում` Արարատի ռուսական դպրոցի 3-րդ դասարանում:
Ամառային արձակուրդներին նրան ուղարկել էին իր մոր ծնողների մոտ, գլխավորապես` ռուսերեն սովորելու համար: Երեխան, այդ տարիքի համար անսովոր, չէր
26

կարողանում իր միտքը լիարժեք արտահայտել ո՛չ հայերեն և ո՛չ էլ ռուսերեն: Այդ
երեխան, իր տարիքին ոչ բնորոշ մտածկոտ էր, ճնշված ու լարված: Նա պատմեց,
որ իր` ռուսական դպրոց գնալու հարցում վեճեր են եղել ընտանիքում: Ի վերջո,
մայրը հաղթել է, որն իրեն արգելում էր տանը հայերեն խոսել, այդպես էր վարվել
նաև մինչև դպրոց հաճախելը: Ժաննայի համադասարանցիները դասամիջոցներին սկսել են հայերեն խոսել միայն այն օրերին, երբ նրանց դասղեկ Լյուդմիլա
Օգաննեսովնան հիվանդացել է, և նրան ժամանակավորապես փոխարինել է մեկ
այլ ուսուցիչ: Աշակերտների անկարգություններն ու վատ սովորելը վերացնելու համար Լյուդմիլա Օգաննեսովնան հաճախ ասել է. «Այս բթամտին պետք է տեղափոխել հայկական դպրոց» կամ. «Այս խուլիգանն իսկը հայկական դպրոցի բան է»...
Օրջոնիկիձեում ապրող տատը նույնպես Ժաննային արգելում էր հայերեն խոսել
կամ հայերեն բառեր գործածել: Ժաննան ինձ խնդրեց, որ հանկարծ իր տատին չասեմ, թե մենք հայերեն ենք զրուցել: Ըստ այդ երեխայի` աշխարհի ամենագեղեցիկ
լեզուն ռուսերենն է, և լավ կլինի, եթե բոլոր մարդիկ ռուսերեն խոսեն: Ժաննայի և՛
տատը, և՛ պապը հայ են: Ես հետո իմացա, որ նրանք ավարտել են տեղի` ժամանակին գործող հայկական դպրոցը: Նրա պապի հայրը` Սողոմոն Խաչատրյանը,
իր հարևանների ներկայությամբ, հաճախ էր կշտամբում իր որդուն` Վաչագան Խաչատուրովին՝ ասելով. «Ամո՛թ քեզ, ինչպես եղավ, որ Խաչատրյանը Խաչատուրով
դարձրեցիր, մի օր էլ կտեսնենք, որ անունդ էլ ես փոխել»: Ի դեպ. Օրջոնիկիձեում
1984 թվականին ապրում էին 16 հազար հայ և 2 հազար վրացի: Այդ վիճակագրությանն հակառակ, վրացիները ունեին վրացական դպրոց, որը համալրվում էր Վրաստանի տարբեր վայրերից ուղարկվող վրացի աշակերտներով, որոնց համար
սահմանված էին Վրաստանի բարձրագույն ուսում նական հաստատություններ ընդունվելու արտոնություններ, իսկ քաղաքի տարբեր թաղամասերում ապրող աշակերտներին հատուկ ավտոբուսով էին դպրոց բերում ու տուն տանում: Այդ
քաղաքում հայկական բոլոր դպրոցներն արդեն վաղուց փակվել են (1984 թվականի հուլիսի 12):
Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի Աստվածածին եկեղեցու քահանային ուղղված իմ այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է վերաբացել Արմավիրի
հայկական դպրոցը, նա սարկազմով պատասխանեց. «Հնարավոր է, եթե Արմավիրի ռուս բնակիչներն իրենց երեխաներին հայկական դպրոց ուղարկեն: Հայերն այդ
մասին լսել անգամ չեն ցանկանում» (1984 թվականի հուլիսի 23):
Ռոստով (նախկինում` Նոր Նախիջևան) քաղաքի և նրա շրջակա գյուղերի հայ
մարդկանց հանդիպելուց հետո այն տպավորությունն է ստեղծվում, որ նրանցից
շատերն արդեն հաշտվել են ուծացման հետ և նույնիսկ «գիտական» հիմ նավորում ներ են գտել: Այսպես, հաճախ ես լսում, թե ժամանակին մեր լեզուն հնդեվրոպական ընդհանուր լեզվից է տրոհվել, իսկ հիմա, երբ ընթանում է վերամիավորման
գործընթաց, պիտի խոսենք մի ընդհանուր լեզվով` ռուսերենով:
1985-ի հոկտեմբերին 25 հոգուց բաղկացած մի խմբով Լաչին էինք գնացել:
Օտարին անցած հայոց այդ հողում ամենուրեք ականատես էինք լինում ավերված
եկեղեցիների, պղծված շիրիմ ների ու տապանաքարերի, որոնք, կենտրոնից` Բաքվից արվող կարգադրություններով տեղի բնակիչները ներկայացնում էին որպես
27

ադրբեջանցիների, այսպես կոչված, նախնիների` ալբանացիների մշակութային ժառանգություն: Այդ ողբերգական իրավիճակն ամենացավագին ու կսկիծով ընկալողը, թերևս, մեր խմբի ամենակրտսեր մասնակից՝ յոթնամյա Լուսինե Արշակունին
էր: Տեսնելով այդ ավերածությունները, նա լաց լինելով ասաց՝ եթե նրանք ավերում
են մեր եկեղեցիները, ուրեմն մենք էլ իրենց ունեցածի նկատմամբ պետք է նույն
կերպ վարվենք: Լուսինեն պատմում էր. «Իմ տատիկն անցյալ տարվա օգոստոսին
ինձ ասաց՝ արի քեզ տանեմ Չեխովի անվան ռուսական դպրոց ընդունել տամ, իսկ
ես նրան պատասխանեցի, որ իմ մայրիկն ինձ արդեն տարել է դպրոց: Ես տատիկիս խաբեցի: Շուտով մայրս վերադարձավ Երևան և ինձ տարավ հայկական
դպրոց: Իմ տատիկը փոքր քրոջս` Սեդային թույլ չի տալիս, որ հայերեն խոսի: Ասում
է. «Սեդա, ի՞նչ ես հայերեն բլբլացնում` ռուսերեն խոսիր, շուտով դպրոց պիտի
գնաս», իսկ Սեդան պատասխանում էր. «Ես այ եմ, ես այ եմ», ուզում էր ասել՝ ես
հայ եմ, սակայն հայերեն «հ» տառը չէր կարողանում արտասանել, քանի որ նրա
հետ միայն ռուսերեն են խոսում: Նրա հետ հայերեն խոսողը միայն ես եմ, այն էլ`
գաղտնի: Սեդան հենց որ հայերեն տառեր է գրում, տատիկս իսկույն այդ թղթերը
հավաքում, պատռում է, բայց տատիկս չգիտի, որ Սեդան նկարել է Մեսրոպ Մաշտոցին և այդ նկարը գաղտնի պահում է իր գրպանում»:
Մեզ հետ Լաչին էր եկել հայ ազգագրության և բանահյուսության մասնագետ
տիկին Էմմա Խաչատուրովնան: Հակառակ առաջին դասարանցի Լուսինեի, նրա
հոգեկերտվածքը օտարի էր, իսկ հայերենն էլ` երեխայի լեզվական գիտելիքներից
ոչ բարձր: Զգացվում էր, որ այդ հայ ազգագրագետի համար խորթ են հայ երգն ու
խոսքը: Դժբախտաբար, նույնիսկ այսօր` երազանքով ու դժվարություններով ձեռք
բերված ինքնիշխանության պայմաններում, մեր ճանապարհը ուղղորդում են հենց
օրորոցից հայեցի դաստիարակությունից օտարվածները:
Այդ ուղևորության ընթացքում զրուցեցի (1985 թվականի հոկտեմբերի 4) պատմաբան Ալեքսան Հակոբյանի հետ: Նա այդ տարի արդեն պաշտպանել էր (Կ.
Յուզբաշյանի և Պ. Մուրադյանի ղեկավարությամբ) իր «Աղվանք.....» թեմայով թեկնածուական թեզը, որի մեջ փորձել է ապացուցել, որ հայերը իբր քրիստոնեություն
ընդունել են միայն 314 թվականին: Միաժամանակ, հնագույն շրջանի մասնագետ
չլինելով հանդերձ, զրույցներում համառորեն քարոզում էր, որ հայերն ու ուրարտացիները տարբեր, իրար հետ կապ չունեցող ժողովուրդներ են: Երբ նրան հարցրի, թե հայ ժողովրդի քրիստոնեացման 314 թվականը գիտական ի՞նչ աղբյուրներից
է բխում, նա պատասխանեց, որ դա լուրջ մասնագիտական հարց է և կարող է
քննարկվել միայն մասնագետների շրջանում, և ինքը միայն մեկ բան կարող է ասել`
314 թիվը միակ ճիշտն է: Նա չէր ցանկանում շարունակել խոսակցությունը` պատճառաբանելով, որ եկել է ոչ թե վիճելու, այլ բնության գրկում հանգստանալու: Այնուամենայնիվ, պահանջեցի, որ հիմ նավորի իր ասածը: Ալեքսանը խոստացավ, որ
դա կանի երեկոյան խարույկի շուրջ: Երեկոյան, արշավի մասնակիցների ներկայությամբ, ճիշտ է դժկամությամբ, բայց տվեց հետևյալ «հիմ նավորումը». «Գրիգոր
լուսավորիչը Կեսարիայում 314 թվականին ձեռնադրվեց եպիսկոպոս և այդ թիվը
ստույգ է` հաղորդված օտար աղբյուրների կողմից»: Ես հարցրի, թե ինչ կապ կա
քրիստոնեության ընդունման և Կեսարիայում Գրիգորի եպիսկոպոս ձեռնադրվելու
միջև, երբ հնարավոր էր, որ նա մահանար և չձեռնադրվեր: Ալեքսանը կարծես ընդունեց, որ նշված թիվը ապացույց չէ, քանի որ ասաց. «Ափսոս, բայց արդեն գրել
եմ»: Որոշ ժամանակ անց, այդ խնդրով խոսեցի Ալեքսանի գիտական ղեկավար Կա28

րեն Յուզբաշյանի հետ: Նա ասաց, թե դա գիտական հարց է և միայն գիտական
շրջանակներում պետք է քննարկվի, իսկ Ալեքսանը գրել է այն, ինչ իրեն ասվել է:
Լաչինի շրջանի Սուլթանքենդ գյուղի եկեղեցուն կից, նախկին հայ մեծահարուստի երկհարկանի տան (տեղի քրդերը կոչում էին «մելիքի տուն», իսկ հայոց եկեղեցին` «ալբանքելիսա», այսինքն` իրենց իբրև նախնիների` աղվանների եկեղեցի)
քուրդ բնակիչը եկեղեցին դարձրել էր անասնագոմ, իսկ զանգակատանը և կից
խորաններում անասնակեր էր պահում: Նա մեզ չթույլատրեց լուսանկարել այդ շենքը, ասելով, որ Լաչինից եկել, կարգադրել են` ոչ մի հայի թույլ չտալ մոտենալ եկեղեցուն կամ, առավել ևս, լուսանկարել այն: Ես խախտեցի այդ կարգը և քիչ մնաց
ոչ միայն ջարդվեր իմ լուսանկարչական սարքը, այլև բախման տեղիք տար: Տանտիրոջ հյուրը` Սալախով Շամիլ Ռաշիդովիչը, որը, ինչպես հետագա զրույցի ընթացքում պարզվեց, ՊԱԿ-ի կապիտան էր, միջամտեց և ամեն ինչ «բարեհաջող»
անցավ: Տանտերը մեզ օղի ու նուռ հյուրասիրեց: Ես լուսանկարեցի տանտիրոջը
իր երեխայի հետ և հիացած էի նրա արարքից. նա ինձ վրա հարձակվեց, երբ իրենք
երկուսով էին, իսկ մենք` 25-ը: Կեցցե նա: Միայն այս ճանապարհով է հնարավոր
պահպանել նույնիսկ ուրիշներից խլած` բռնազավթած հողը, ջուրը, մշակույթը: Խիզախությամբ նրան չզիջեց նաև մեր տաք վեճի պահին ամուսնուն արդեն մերկացրած խանչալ տվող կինը (ես այդ խանչալը չտեսա, այդ մասին ինձ ասաց մեր խմբի
անդամ ներից մեկը՝ հանրահայտ Սամվել Կարապետյանը):
Այդ ուղևորության ընթացքում մենք եղանք ադրբեջանցի կեղծարարների կողմից նույնպես ալբանքելիսա կոչվող Կատոսավանքում: Շեյլանլիի դպրոցի մեզ
ուղեկցող կենսաբանության ուսուցիչը պատմում էր Ադրբեջանում քրդերի իրավազրկության, այդ թվում` դպրոցներում քրդերենի արգելված լինելու մասին: Նա
լավատեղ յակ էր, որ Հայաստանում քրդերը իրենց ազգային դպրոցները և թերթը
ունեն: Նա նաև տեղեկացրեց, որ Լաչինի շրջանի 120 գյուղերի բնակչությունը օրօրի աճում ու բազմանում է: Երիտասարդները բանակում ծառայելուց կամ բարձրագույն կրթություն ստանալուց հետո վերադառնում են իրենց գյուղերը:
1986 թվականի սեպտեմբերին երկու շաբաթ մնացի Թիֆլիսում` կնոջս հայրական տանը, որտեղ ապրում էին կնոջս մորաքրոջ որդին ու կինը: Երիտասարդ
ամուսինները երեխայի էին սպասում: Ամենօրյա խոսակցության նյութ էր, թե նորածնին ինչ անուն են տալու: Արմատներով կարսեցի, Ռուսաստանում ծնված ու
մեծացած ապագա հայրը հայկական անունները լսել անգամ չէր ուզում` համարելով դրանք ծերացած մարդկանց անուններ, իսկ նրա տիկինը (նա որպես հայերենի մասնագետ, աշխատում էր Թիֆլիսի ազգագրության ինստիտուտում, սակայն
դժվարանում էր գրել-կարդալ հայերեն) գտնում էր, որ օտարության մեջ հայերը
պետք է իրենց զավակներին այնպիսի անուններ տան, որպեսզի անվամբ չարտահայտվի նրա ազգային պատկանելությունը, ասենք, օրինակ, Դավիթ անունը գործածական է և՛ հայերի, և՛ վրացիների և այլ ազգերի մոտ, և երեխան էլ հետագայում
խնդիրներ չի ունենա:
1988 թվականի դեկտեմբերի 16-ին, Երևանի 62-րդ ռուսաց դպրոցի 9-րդ դասարանի դասղեկը աշակերտներին համոզելով ստորագրություն է հավաքել, որ «Հայ
ժողովրդի պատմություն» առարկան ռուսերեն դասավանդվի: Նա ասել է, որ, եթե
հայերեն դասավանդվի, ապա ձեզ ուսուցիչ է դառնալու ձեր չսիրած ուսուցիչը և
29

մատնանշել է, թե ով, մյուս կողմից դուք հայերեն վատ եք կարդում, մինչև հայերեն
բարդ բառերը կարդաք, հասկանաք, դասը կվերջանա և դուք ոչինչ չեք հասցնի սովորել: Երեխաները համաձայնություն են տվել, որ «Հայ ժողովրդի պատմությունը» դասավանդվի ռուսերենով:
Երևանում հայկական դպրոցներին առնչվող մի հաճելի օրինակ. ճարտարապետ Արշակ Ղազարյանը, որը ի միջի այլոց, էկոլոգիական շարժման ակտիվ մասնակիցներից էր, զբաղվում էր Երևանի «Ձորագյուղ» թաղամասի վերակառուցման
հարցերով (Էփրիկյանի «Բնաշխարհիկ պատկերազարդ բառարանում» այդ թաղամասը կոչվում է «Ծիրանի թաղ»): Արշակի հարազատների պատմածով, երբ նրան
ցանկացել են այն դպրոցը տանել, որտեղ իր քույրիկն է սովորում` Արշակը ընդդիմացել է. «Ես այդ դպրոց չեմ գնա, ես ուզում եմ հայկական դպրոցում սովորել»:
Ծնողները չեն կարողացել նրա համառությունը կոտրել և ստիպված հայկական
դպրոց են ուղարկել: Սակայն հաջորդ օրը նա նորից հրաժարվել է դպրոց գնալ,
ասելով, որ ինքը դպրոց կգնա միայն այն դեպքում, եթե իր քույրիկն էլ գնա այն
հայկական դպրոցը, որտեղ ինքն է սովորում: Արշակի` արդեն երրորդ դասարանում սովորող քրոջը, ստիպված, տեղափոխում են հայկական դպրոց: Այդ ժամանակվա համար, հավանաբար, դա կարելի է եզակի դեպք համարել, երբ արդեն
ռուսաց դպրոցում սովորող երեխային ծնողները տեղափոխում են հայկական
դպրոց:
1978 թվականին, ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտ տեղափոխվելուց մոտ կես
տարի հետո տնօրենին` ակադեմիկոս Արմեն Գալոյանին ակնարկեցի, թե վատ չէր
լինի, եթե գործավար-քարտուղարուհին` Նելլի Ռաֆայել յանը հայերեն իմացող օգնական ունենա, քանի որ ինքը հայերեն գրել կարդալ չգիտի, ինչպես նաև հիմ նարկը ձեռք բերի հայատառ գրամեքենա, որպեսզի ոչ խիստ պաշտոնական
գրագրությունները իրականացվեն նաև հայերեն: Տնօրենն այդ առաջարկը դրական համարեց և գործավարի օգնականի պաշտոնում աշխատանքի ընդունեց Ռաֆայել Իշխանյանի ուսանողներից մեկին` Ծովինարին (հայրենասեր ու հայոց
լեզվին անսահմանորեն նվիրված Ծովինարը հետագայում` 1995 թվականին տեղափոխվեց Քաշաթաղի գյուղերից մեկի դպրոցում հայոց լեզու և գրականություն
դասավանդելու նպատակով, ուր ուսուցիչների մեծ պակաս կար, դժբախտաբար,
բոլորիս համար անսպասելի` աղանդավորների ազդեցության տակ ընկավ): Մնում
էր լուծել հայատառ գրամեքենա ունենալու խնդիրը, և մենք ուղիներ էինք որոնում
հայատառ գրամեքենա ձեռք բերելու համար: Նախ որոշվեց, որ հիմ նարկում եղած
բազում ռուսատառ գրամեքենաներից մեկը վերափոխվի հայատառի և ապա հայատառ գրամեքենա ունենալու խնդրանքով նամակ գրեցինք Գիտությունների
ակադեմիայի կենտրոնական բազա: Այդ նամակը, շատ հաճելի ու հետաքրքիր արձագանք ստացավ: Ինձ զանգահարեցին այդ բազայից, նույնիսկ ցանկացան մեր
հիմ նարկ գալ` մեզ հետ ծանոթանալու: Հարցն այն էր, որ երկար ժամանակ է, ինչ
նրանք ստանում էին միայն լատինատառ և ռուսատառ գրամեքենաների պատվերներ, իսկ հայատառ` ոչ: Քանի որ չկար հայատառ գրամեքենաների սպառում, դրա
համար նրանք Մոսկվա չէին ներկայացնում այդպիսի մեքենաների պատվերներ:
Նրանք այնքան էին ոգևորված, որ մեր մեկ մեքենայի պահանջի փոխարեն համապատասխան խանութ էին ուղարկել չորսը, որպեսզի մնացած երեք ռուսատառ մեքենաները խանութը վաճառի իրենց համար շահեկան` հավել յալ գներով, քանզի
30

դրանց պահանջարկը շատ մեծ էր: Կարծում եմ, նամակին դրական ու բարյացկամ
արձագանքի պատճառներից մեկն էլ այն էր, որ Կենտրոնական բազայի ղեկավարին դիմել էինք ոչ թե «ընկեր»-ով, այլ «տիար»-ով:
Հուսադրող մեկ այլ փաստ. 1984-ին եղանք Վրաստանի Ծիթելի-Ծղարո շրջանի Կարմիր Սաբաթլո հայաբնակ գյուղում (200 ընտանիք): Դպրոցը վրացական
դարձնելու նպատակով 1939 թվականին Թիֆլիսից պատվիրակություն է գալիս.
ինչպես դա կատարվել է այդ երկրի հայաբնակ բազմաթիվ շրջաններում: Դպրոցի
տնօրեն Աշոտ Լալայանը (հանդիպեցինք, մեծ տպավորություն թողեց), չնայած այդ
ժամանակների համար բնորոշ համատարած վախին և հլու-հնազանդ կեցվածքին,
համառ կամք դրսևորելով կարողացել է փրկել դպրոցը: Նա անձամբ բողոք է ներկայացրել Մոսկվա` իր հետ տանելով նաև աշակերտների դիմում ները, որոնցում
շեշտված է եղել, որ իրենք չեն ցանկանում հրաժարվել «Հայոց մեսրոպյան տառերից»: Փաստորեն, իմ բազում շրջագայությունների ընթացքում սա հայապահպանության դրսևորման ամենացայտուն օրինակն է:
Ադրբեջանի Վարդաշեն քաղաքատիպ ավանի սբ Գևորգ հայկական եկեղեցու
բակում 14-15 տարեկան տղաները ֆուտբոլ էին խաղում (1985 թ.): Նրանցից միայն
մեկն էր ադրբեջանցի, իսկ մյուսները հայ էին: Ադրբեջանցին ներկայացավ որպես
թուրք, իսկ հայերը` ռուս: Չնայած Վարդաշենում միշտ գործել են հայկական
դպրոցներ, և վերջին դպրոցը փակվել է միայն 1983 թվականին, այդուհանդերձ,
այդտեղ հայերեն խոսելը, երեխային հայեցի անվանակոչելը, հայկական մշակույթի, պատմության մասին հիշատակում ներն ընկալվում էին որպես ազգայնամոլություն (Վարդաշենի կենտրոնում կա մի դարավոր սոսի, որը, ըստ ավանդույթի և
տեղի բնակչության` տնկել է Վարդան Մամիկոնյանը):
Վարդաշենի շրջանում միակ հայկական դպրոցը պահպանվել էր Ճալեթ գյուղում (143 հայ և 17 ադրբեջանցի ընտանիք, 1985 թ.): Այդ դպրոցի տնօրեն Զոյա Գրիգորյանն ասաց, որ ժամանակին ինքն իր չորս զավակներին ուղարկել է Ճալեթից
3 կմ հեռավորության վրա գտնվող Վարդաշենի ռուսական դպրոց: Նրանցից
կրտսերը` Վեներան, չի ցանկացել ռուսական դպրոց գնալ և մոտ երկու ամիս համառորեն փորձել է մասնակցել Ճալեթի հայկական դպրոցի դասերին: Ի վերջո,
մայրը, գլխավորապես ծեծի միջոցով, կարողացել է կոտրել նրա համառությունը:
1985 թվականին Վեներան Ճալեթի հայկական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցիչն էր.
նա հայերեն գիտեր, սակայն գործնականում հայերեն չէր խոսում: Վեներան հենց
իր մոր ներկայությամբ պատմեց, թե երբ արդեն համոզվել է, որ միևնույն է, իրեն
թույլ չեն տա հաճախել իրենց գյուղի հայկական դպրոցը, որոշել է որևէ վնաս
հասցնել այդ դպրոցին և հաճախ, քարեր շպրտելով, ջարդել է դրա լուսամուտների ապակիները: Նման մի դեպքի մասին ինձ պատմեց Վրաստանի Ախալցխայի
շրջանի Սուֆլիս գյուղի բնակիչ Հովհաննես Մովսիսյանը, որն իր ավագ որդուն`
Խաչիկին, ուղարկել է գյուղի հայկական, իսկ փոքրին՝ Գրիգորին՝ Ախալցխայի ռուսական դպրոց: Գրիգորը չի ցանկացել սովորել ռուսական դպրոցում և գաղտնաբար մասնակցել է գյուղի հայկական դպրոցի դասերին, սակայն ի վերջո, ենթարկվելով ծնողներին` սկսել է հաճախել ռուսական դպրոց, բայց հաճախ է քարկոծելով ջարդել իրենց գյուղի հայկական դպրոցի լուսամուտների ապակիները:

31

Աստվածածին վանքի (Ճալեթավանքի) մոտ հանդիպեցի 82-ամյա Լևոն Բաղդասարյանին: 1918 թվականին նրան հինգ այլ հայերի հետ թուրքերը բռնում են և Քուռ
գետի ափին գլխատում հինգին, իսկ 15-ամյա Լևոնը փրկվում է նրանով, որ դաշույնը կոտրվում-մնում է նրա կոկորդում և թուրքերը կարծելով, որ նա էլ է մահացել՝
հեռանում են: Հարգարժան Լևոնը մեծ դժվարությամբ էր կարողանում խոսել: Նրա
ասածից շատ բառեր պետք էր միայն գուշակել, որն էլ լրացնում էր թուրքերի արարքի վկա խռչակի վրայի վեր ու վար շարժվող մեծ գունդը: Հազիվ լսելի, դժվար հասկանալի ու խռպոտ ձայնով նա ցավով պատմեց. «Տղաներս բոլորն էլ հեռացելգնացել են: Մեկը` Երևան, մյուսը` Աբով յան, մեկն էլ՝ Չարենցավան: Ես զարմանում
եմ՝ մարդն էլ իր էփած ճաշը թողնի ու մտածի նոր ճաշ էփելու մասին, հենա` քո
պատրաստած ճաշը կեր, էլի՜: Լա՜վ, ասենք` վաղը պատերազմ եղավ, սով սկսվեց,
նրանք քաղաքում ինչո՞վ պիտի ապրեն: Այստեղ անտառում ինչ ասես կա՝ է՛լ միրգ,
է՛լ բանջար, ամեն ինչ աճում ա, թե խելք ունես ու ծույլ մարդ չես, թագավորի պես
կապրես: Բա ես՝ էս իմ կտրված կոկորդով տուն դնեմ, ու էդ տունը իմ երեխաներին, իմ թոռներին, սերունդներին չարժանանա՞: Աստված էս մեր հայերի խելքը
վերցրել ա, ամեն հայ մտածում ա` ոնց անի, որ տուն-տեղը թողնի ու գնա` մի ուրիշ
տեղ ապրի»:
1984 թվականի սեպտեմբերին, Միութենական գիտաժողովին մասնակցելու
նպատակով, Թիֆլիսից ճանապարհվեցի Թելավ: Ավտոբուսի վարորդը միացրել
էր մի ձայներիզ, և ուղևորները բարձրաձայն հռհռում էին: Երբ տեղ հասանք, վրաստանցի մի հայ ուղևոր ասաց, որ այդտեղ ծաղրուծանակի էին ենթարկվում հայերը
և Հայաստանը, և դա Վրաստանում սովորական երևույթ է: Գիտաժողովի նախորդ
օրը` սեպտեմբերի 12-ին, Թիֆլիսի պետական համալսարանի կենսաֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Բորիս Լամսաձեն, որը գիտաժողովի կազմկոմիտեի նախագահն էր և պետք է բացեր ու ղեկավարեր գիտաժողովը, երեկոյան մի քանի
հոգու հրավիրեց հյուրանոցի իր համարը` հյուրասիրության: Հրավիրվածներից
երեքը մոսկվացի հայոց պատմությանն ու մշակույթին բավականին լավատեղ յակ
իմ ծանոթներն էին: Հայտնի էր, որ լինելու են հայ-վրացական հարաբերությունների քննարկում ներ, ուրեմն` էլ ի՞նչ վրացի, եթե Լամսաձեն հայերին բամբասելու ու
վարկաբեկելու առիթը բաց թողնի (ինչ զրույց ու խոսակցություն էլ լինի, վրացիները, իրենց լավագույնս ներկայացնելուն զուգահեռ, ջանում են մերժել ու վարկաբեկել հայ ժողովրդին և այն ամենը, ինչ հայկական է): Որոշեցինք՝ այս անգամ նրան
չընդհատել և տեսնել, թե այդ հարցում իրեն ինչպես է դրսևորելու վրացի գիտնականը: Երեկոյան պայմանավորված ժամին հանդիպեցինք: Լամսաձեն ղեկավարում
էր սեղանը և հենց սկզբից սկսեց գովաբանել ու մեծարել ամենայն վրացականը:
Ահա մի հատված այդ պրոֆեսոր կոչվածի ցնդաբանությունից. «Վրացիները 12-րդ
դարում 12 միլիոն են եղել, վրացական գրչությունը 4500 տարվա պատմություն ունի, և այն, որ Մեսրոպ Մաշտոցին են վերագրում վրացական տառերի ստեղծման
պատիվը, բացարձակ սուտ է: Եթե ուզում եք, կարող եմ ձեզ պատմել, թե երբվանից են սկսել Մեսրոպ Մաշտոցին վերագրել վրացական տառերի ստեղծումը:
Ուրեմն, 50-60 տարի առաջ վրաց հայտնի լեզվաբաններից մեկը մի խեղճուկրակ
հայի, որը, ի միջի այլոց, նույնիսկ իր հայերենը լավ չգիտեր, ընդունում է ասպիրանտուրա և ղեկավարում նրան: Այդ անշնորհակալ հայն իր թեկնածուական դիսերտացիան Թբիլիսիում պաշտպանելուց հետո վերադառնում է Երևան և այնտեղ
32

գրում մի գրքույկ (Լամսաձեն մատներով ցույց է տալիս գրքի հաստությունը, որը
մոտ էր Կորյունի գրքի ծավալին): Այդ գրքույկում, հիմնվելով բացարձակ կեղծիքի
վրա, Վրաստանում դիսերտացիա պաշտպանած այդ հայը գրում է, թե իբր վրացական տառերն ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը: Եվ այդ գիրքը սկսում են կարդալ
Թբիլիսիում ապրող հայ կոշկակարները, հարբեցողները, մի խոսքով՝ ցածր կարգի
մարդիկ, ինչպես նաև Հայաստանի որոշ միամիտներ: Եվ ահա, այն դառնում է փինաչիների և նմանատիպ մարդկանց սիրելի գիրքը: Այս ամենին հավատալով` հայ
գիտնականներն սկսում են այդ մասին հոդվածներ գրել: Մի խոսքով, այդ սուտը
այնքան է տարածում գտնում, որ ամեն մի հայ, վրացու հետ խոսելիս, հիշեցնում է,
որ վրացական տառերը ստեղծողը Մաշտոցն է եղել: Այդ կարգի հայերը չեն հասկանում, որ դրանով նրանք նյարդայնացնում են վրացիներին, և նրանք ստիպված
սկսում են ատել հայերին: Հավատացեք ինձ, ես մի քանի խոշոր լեզվաբան ընկերներ ունեմ, նրանք ասում են, որ Մեսրոպ Մաշտոց անվամբ մարդ ընդհանրապես
չի եղել, իսկ եթե նույնիսկ եղել է, ապա ինչպես կարող էր իր անգրագետ, կամ կիսագրագետ տեղով հայերի և վրացիների համար տառեր ստեղծել…»:
Չնայած հենց սկզբից որոշել էինք մինչև վերջ լսել նրա սպասվելիք զառանցանքը և չմիջամտել, սակայն չկարողացա ինձ զսպել և ասացի, որ այդ կիսագրագետ
հայն իզուր է 20-րդ դարի կեսերին այդպիսի գիրք գրել, քանզի Մեսրոպ Մաշտոցի
կյանքն ու գործունեությունը, գրերի գյուտի պատմությունը դեռևս 5-րդ դարում շարադրել է հենց Մեսրոպ Մաշտոցի աշակերտը` Կորյունը, գրքի ծավալն էլ ճիշտ ու
ճիշտ քո ցուցադրածի չափին է:
Լամսաձեն ափսոսանքով ու հիասթափությամբ ողողված իր ակնապիշ հայացքն
ուղղեց ինձ: Բավական երկար ինձ նայելուց հետո, նա աջակցության ակնկալիքով,
հայացքն ուղղեց, այսպես կոչված, խնջույքի մասնակիցներին: Սակայն սոսկ քար
լռության հանդիպեց: Երկար լռելուց հետո նա վերջապես խոսեց. «Ես այդ ամենը
շատ լավ գիտեմ, բայց ինչ իմաստ ուներ փչացնել այս գեղեցիկ երեկոն և մեր երկու
մտերիմ ու հարազատ ժողովուրդների միջև թշնամանք սերմանել: Իսկ ո՞ւր մնաց
մեր բարեկամությունը»: Նրա վերջին խոսքն ընդհատվեց համընդհանուր քրքիջով:
Երբ քրքիջը հանդարտվեց, այդ պրոֆեսոր կոչվածին հարցրի, թե գիտական հոդվածներ գրելիս էլ է ինքը ղեկավարվում իրեն հարմար հորինվածքներն ու կեղծիքներն իբրև իրականություն ներկայացնելով, ինչպես վարվեց երեկոյի ընթացքում
արծարծվող, մասնավորապես` գրերի գյուտի խնդրում...
Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, նա մեկնել էր Թիֆլիս և այդպես էլ չմասնակցեց գիտաժողովի աշխատանքներին: Լամսաձեի ցուցաբերած վարքը վայել չէ ցանկացած մարդուն, առավել ևս գիտության բնագավառի աշխատողին: Այդ հանդիպման մասնակից նրա գործընկերները, կարծում եմ, դժվար թե հավատան Լամսաձեի գիտական տվյալներին, քանի որ, ինչպես ինքն ապացուցեց, նա գիտաշխատողին վայել վարքագծից զուրկ է և բամբասանքի ու ստախոսության սիրահար:
Վրաստանում լայն ճակատով է տարվել ու տարվում հակահայկական քաղաքականությունը: Վրացիների հետ առնչվողները հեշտությամբ կհամոզվեն, որ
հակահայկական վերաբերմունքը նրանց սնուցվում է «մոր կաթի հետ»: Տեղեկատվության հնարավոր բոլոր միջոցներով իրականացվում է հակահայկական քարոզարշավ: Ամենուր հայ մարդու մասին տարածվում է ամենանողկալի հերյուրանք,
այն էլ շարունակական ու հետևողականորեն: Պետական մեքենայի ծրագրված քարոզչության և հայ մարդու իրավունքների հետևողական սահմանափակման, ոտ33

նահարման ու բռնությունների հետևանքով զանգվածաբար վրացանում է այն, ինչ
հայկական է. վրացացվում է հայ բնակչությունը, վրացական են դարձել ու դառնում հայ գրչության և ճարտարապետամշակութային հուշարձանները... հայոց հողերը: Իսկ այն հայկականը, որ վրացիները դեռևս չեն կարողացել յուրացնել կամ
մարսման փուլում է` ներկայացնում են որպես վրացիների ստեղծած… Օրինակ,
Վրաստանում նույնիսկ գործող հայկական եկեղեցիները վրացիները ներկայացնում են, որ իբր վրացիները կառուցել ու նվիրել են հայերին: Վրացիներն ամենևին հաշվի չեն առնում, որ յուրաքանչյուր շենք-շինության վերաբերյալ առկա են
վավերագրեր:
Պետական մակարդակով քարոզվող կեղծիքներից մեկն էլ այն է, որ իբր Վրաստանում ապրող բոլոր հայերը ժամանակին վրացի են եղել, սակայն հայ քահանան
նրանց խաբել ու հայ է դարձրել: Առաջին հայացքից միայն ծիծաղ հարուցող և անմեղ պարզամտություն թվացող այս բացարձակ սուտը անթերի աշխատանք է կատարում: Վրացական պետական մեքենան տասնամյակներ շարունակ այդ սուտը
այլևայլ միջոցներով ներարկում է բնակչության մտածողության մեջ: Արդյունքում.
վրացի կոչվեցին նույնիսկ միատարր հոծ հայությամբ բնակեցված վայրերի մեր ազգակիցները: Այդ կեղծիքը գտել է իր գլխավոր հովանավորին` ի դեմս Վրաստանի
գիտությունների ակադեմիայի ազգագրության ինստիտուտի: Այդտեղ երկար տարիներ է, ինչ ստեղծվել ու գործում է «Նախկին էթնիկական պատկանելությանը վերադառնալու» վարչություն, որի այսպես կոչված գիտաշխատողները իրենց սև
գործն են կատարում հայաշատ վայրերում: Նմանատիպ գործելակերպին հմուտ
մեր հարևան վրացիները, ժամանակին վրացի դարձրեցին գուրիացիներին, սվաններին և բազմաթիվ այլ ազգերի:
Վրաստանում կատարած երկարամյա շրջագայությունների ընթացքում հանդիպել եմ ուծացված բազում հայերի, որոնցից շատերը (իհարկե, եթե զրույցին կողմ նակի մարդ ներկա չի լինում) դառը կսկիծով են նկարագրում հայությունից
հրաժարվելու պարտադրանքի նողկալի մանրամասները: Խոսքը ոչ միայն հարյուրամյակներ շարունակ այնտեղ ապրող, այլ հիմ նականում Մեծ Եղեռնի և ուրիշ
արհավիրքների հետևանքով Վրաստան գաղթած հայության մասին է: Եթե առաջիններն իրենց հայ լինելն ապացուցում են ընտանեկան փոխանցված հիշողությամբ, պահպանված փաստաթղթերով, նախնիների շիրմաքարերի վրա եղած
հայերեն գրերով, ապա 20-րդ դարում Վրաստան գաղթածները շատ լավ գիտեն,
թե Հայաստանի, հիմ նականում` Արևմտյան Հայաստանի որ բնակավայրերից
են:
«Մաշտոց»- 1982-ին Հայաստանի Խորհրդային Հանրապետության Գիտությունների ակադեմիայի հրատարակչությունը լույս ընծայեց «Մաշտոց» գիրքը: Ոգևորված այն իրողությունից, որ նման գիրք է լույս տեսել, մի քանի օրինակ գնեցի`
մերձավորներիս նվիրելու նպատակով: Այդ գրքի ընթերցմամբ խորը հիասթափություն ապրեցի: Առաջին զգացումը, որ համակեց ինձ, տարակուսանքն էր: Մտածեցի, թե երևի որոշ մասնագիտական բաներ լավ չեմ ընկալել: Գրքի վերընթերցումից
հետո վերջնականապես համոզվեցի, որ այդտեղ իրոք մեկ առ մեկ արտացոլվել են
թուրք-ադրբեջանական հակահայկական և ոչ գիտական տեսակետները: Հանդիպեցի գրքի հեղինակին և երբ նրան հայտնեցի իմ կարծիքը՝ նա պատճառաբանեց.
«Այս գիրքը գրված է ոչ թե քիմիկոսի, այլ՝ մասնագետի համար»: (Հայագիտության
34

դեմ կատարվող ոտնձգությունները մենք սովոր էինք սպասել գլխավորապես
թուրք-ադրբեջանական կեղծարարների և լենինգրադյան «դպրոցի» կողմից (գլխավորությամբ` Պիոտրովսկու և Դյակոնովի): «Մաշտոց» գրքի երևանյան լույսընծայումը, այն էլ ակադեմիական մակարդակով, ես ընկալեցի որպես սեփական տանը
ռումբ պայթեցնելուն համարժեք մի գործողություն):
«Մաշտոց» գրքի վերաբերյալ իմ տեսակետն արտահայտեցի մի հոդվածում, որի
օրինակները հանձնեցի գրքի հեղինակին, Մատենադարան, Գիտությունների
ակադեմիայի պատմա-բանասիրական հանդեսի խմբագրություն և պատմության
ինստիտուտ: Ակադեմիկոս Սուրեն Երեմյանը խոստացավ հոդվածը տպագրել «Լրաբերում», բայց մի քանի օր անց տեղեկացրեց, որ իրեն տարբեր տեղերից զանգել ու զգուշացրել են` այդ հոդվածին ընթացք չտալ: Պաշտոնականից զատ,
զանգահարողներից է եղել նաև Լենինգրադից Երևան ժամանած հայագետ Կարեն
Յուզբաշյանը, որն էլ ցանկություն էր հայտնել հանդիպել ինձ հետ:
Հանդիպման հենց սկզբից ինձ խիստ զարմացրեց մինչ այդ ինձ անծանոթ Կ.
Յուզբաշյանի պահվածքը: Առաջին լսածս այն էր, թե. «Խնդրում եմ, իմ ներկայությամբ, հանկարծ, հրեաների մասին վատ բան չասեք` իմ դուստրը հրեա է»: Նրա
այդ մտահոգությունն, ամեն ինչից զատ, տարօրինակ և արհեստական էր նաև այն
բանով, որ Հայաստանում ընդհանրապես այլազգիների և մասնավորապես` հրեաների հանդեպ երբեք չի նկատվել, իր բառերով ասած` «վատ բաներ ասելու» հակվածություն: Նա ասաց, որ կարդացել է իմ հոդվածը և գտնում է, որ այն չի
համապատասխանում ճշմարտությանը և ավելի լավ կլինի, որ քիմիկոսը չխառնվի
պատմագիտության հարցերին: Համեմատության համար հարցրեց` կարող եք
պատկերացնել, թե ի՞նչ կլինի, եթե պատմաբանը միջամտի քիմիայի հարցերին:
Ասաց նաև, որ այժմ ինքը գրում է մի հոդված, որով սուր քննադատության է ենթարկելու «Մաշտոց» գիրքը: Ինչ վերաբերում է պատմական այն իրողություններին, թե որքանով են հայերը եկվորներ կամ բնիկներ, հայ պատմիչների ճշմարտացի լինելուն, Ղարաբաղի բնակչության էթնիկ պատկանելությանը, կրոնի, մշակույթի խնդիրներին, ապա դրանք, ըստ նրա` գիտական հարցեր են, և քիմիկոսի
խնդիրը լինել չեն կարող… Այսօր արդեն բացահայտված է Կարեն Յուզբաշյանի
համագործակցությունը հայոց պատմության ու մշակույթի կեղծարարների հետ:
Ուշագրավ էր այս հարցի շուրջ նաև այնպիսի գիտնականի դիրքորոշումը, ինչպիսին ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանն էր: Հոդվածը Պատմաբանասիրական
հանդեսի խմբագրություն հանձնելուց մոտ մեկ ամիս հետո հանդիպեցի Մ. Ներսիսյանին: Նա ասաց, որ ուշի-ուշով կարդացել է հոդվածը, սակայն նպատակահարմար չի համարում հրատարակել այն: Նա նաև ասաց. «Եթե Օքսֆորդում
գիտնականները գտնում են, որ հայերն ու ուրարտացիները միմյանց հետ կապ չունեն, ուրեմն` այդպես է: Ի՞նչ է, գիտական խնդիրները պրովինցիալ Հայաստանո՞ւմ
պետք է լուծվեն: Մենք` հայերս, մեծ մշակույթ և պատմություն ունենք. Ուրարտուն
մեզ պետք չէ»: Նա` նաև պատմա-բանասիրական հանդեսի գլխավոր խմբագիրը,
ասաց, որ այդ հոդվածի տպագրությունն առաջ կբերի լենինգրադյան մեր գործընկերների դժգոհությունը, որից հետո իրենք ստիպված կլինեն, ամսագրի սահմանափակ ծավալի պայմաններում՝ տպագրել նրանց պատասխան հոդվածները: Նա
խորհուրդ տվեց, որ հոդվածը թողնեմ խմբագրության արխիվում, սակայն ամսագրի
պատասխանատու քարտուղարը` Նունե Դերոյանը, հրաժարվեց հոդվածը վերցնել` պատճառաբանելով, որ ինքը ծանոթացել է հոդվածին և նպատակահարմար
չի գտնում այն արխիվում պահել:
35

Ինչպես արդեն ասվեց, հոդվածի մի օրինակը տարա Մատենադարան և հանձնեցի գիտքարտուղար Լևոն Տեր-Պետրոսյանին (Լևոնի եղբայր, հայ մշակույթի
նվիրյալ Կամոյի խորհրդով): Ծանոթանալով խնդրի էությանը` նա առաջարկեց
հոդվածն իրենց ուղարկել փոստային առաքմամբ, որպեսզի հանկարծ չմտածեն,
թե ինքը մասնակից է այդ գործին: Նրա զգուշավորությունն այնքան ակնհայտ էր,
որ այդ հոդվածի հետ կապված մեր հետագա երկու հանդիպում ները եղել են Մատենադարանից դուրս: Նրա վարքագիծը ցույց էր տալիս, որ վախենում է գրքի հեղինակից: Այդ ժամանակ նա աշխատում էր իր դոկտորական ատենախոսության
վրա: Դրանից տարիներ անց, 1988 թվականի աշնանը, երբ Բաղրամյան պողոտայով դեպի Կենտկոմ շարժվող ամբոխի մեջ նկատեցի նրան, ինքս ինձ հարցրի, թե
այս վախկոտն ի՞նչ գործ ունի այստեղ: Պետք է ասեմ, որ մինչև միտինգների ծավալումը, վախն ու միմյանց կասկածելը համակել էին համարյա բոլորիս:
Ինչպես Մատենադարանի, այնպես էլ, ընդհանրապես, պատմա-բանասիրության բնագավառի ինձ հանդիպած մասնագետները ամեն կերպ խուսափում էին
«Մաշտոց» գրքի հեղինակի հետ որևէ գործ ունենալուց: Տարակուսանքի մեջ էի.
եթե Մատենադարանի աշխատակիցները չեն ցանկանում իրենց փոխհարաբերությունները փչացնել գրքի հեղինակի հետ, ապա ինչպե՞ս բացատրել այլևայլ գիտական հաստատություններում աշխատող մյուս մասնագետների դիրքորոշումը,
որոնք, փաստորեն, աչք են փակում հենց՝ հայոց հողի վրա հայոց պատմության ու
մշակույթի կեղծարարության առջև:
Այժմ, տարիներ անց, գլխավորապես Արմեն Այվազ յանի «Հայոց պատմության
խեղաթյուրումը ամերիկյան պատմագրության մեջ» գիրքն (Երևան, 1998 թ.) ընթերցելուց հետո առավել հասկանալի է դառնում այն, որ «Մաշտոց» գիրքը, հավանաբար, պատվերով է գրվել: Որոշ աղբյուրներ ցույց են տալիս, որ Հայաստանի և հայ
ժողովրդի հանդեպ վարվող այս քաղաքականությունն առավել ընդգծված է արտահայտվել սկսած 1890-ական թվականներից, երբ աշխարհում ձևավորվեց քաղաքական սիոնիզմը:
«Մաշտոց» գրքի հրապարակման և դրան նախորդող տարիներին արտերկրում
ստեղծվեցին նորանոր հայագիտական կենտրոններ, ինչը մենք, բնականաբար,
ուրախությամբ ընդունեցինք: Սակայն պարզվեց, որ այդ հայագիտական կենտրոններ կոչվածների խնդիրը ոչ այլ ինչ է, քան հայ ժողովրդին` եկվոր, հայկական տարածքները` ոչ հայկական, հայ պատմագիրներին` կեղծարար-ստախոս, հայ պատմագրությունը` հորինվածք, հայոց մշակույթը` այլ ազգերից վերցրած ու արժեզուրկ
համարելն է և առանձին տարածաշրջանների հայ մարդուն հայ էթնոսից օտարելը:
Ուշադիր ընթերցողն այս ամենը արտացոլված կտեսնի ՀՀ ԳԱ հրատարակած
«Մաշտոց» գրքի մեջ, որը մեզ հիմք է տալիս, թերևս, եզրակացնելու այդ գրքի և
նշված հայագիտական կենտրոնների նույն աղբյուրից պատվեր ստանալու փաստը: Պատվերի նպատակներից մեկն էլ, հավանաբար, բուն Հայաստանում և
սփյուռքում հայապահպանության ու ազգային ժառանգական հիշողության նկատմամբ զգոնության ճշտումն է:
«Մաշտոց» գրքին վերաբերող հոդվածի կապակցությամբ ինձ կանչեցին Հայաստանի Կենտկոմ, որտեղ գիտության բաժնի վարիչ Հ. Ազատյանը զայրույթով հարցրեց, թե ինչո՞ւ եմ թողել իմ գիտական աշխատանքը և իբր ստեղծել ղարաբաղ յան
հարցերով զբաղվող կենտրոն: «Ղարաբաղցի ես, գնա քո Ղարաբաղը»,- հոխորտաց նա: Հրավիրված էր նաև «Մաշտոց» գրքի հեղինակ Արտաշես Մարտիրոսյա36

նը: Մինչև նրա գալը մոտ 20-25 րոպե զրուցում էինք Ազատյանի հետ: «Զրույցը»
հարցաքննություն էր հիշեցնում: Մարտիրոսյանի ներս մտնելուն պես Ազատյանը
դիմեց նրան, թե` Արտաշես ջան (զրույցի ընթացքում պարզվեց, որ նրանք վաղեմի
ծանոթ-ընկերներ էին) այս ընկերը ոչ ղարաբաղցի է, և ոչ էլ ղարաբաղ յան կենտրոն է ստեղծել: Այս խոսքերից պարզ դարձավ, որ Մարտիրոսյանն ինձ զրպարտել
է: Քննարկման ընթացքում Մարտիրոսյանը չկարողացավ ժխտել իր գրած գրքում
տեղ գտած հակահայկական, հակագիտական դրույթները: Ազատյանն արդեն
մտահոգ էր, նրա դեմքից հեռացել էր ինձ ուղղված ատելությունը, ինչը ինձ հույս
ներշնչեց` գործին ընթացք տալու առումով: Դա հնարավորություն կստեղծեր, որ
արդեն մասնագետներն անդրադառնային «Մաշտոց» գրքին: Կենտկոմից դուրս
գալիս Մարտիրոսյանն ասաց, որ գրքում եղած սխալներն ինքը կվերացնի. «Իսկ
դուք, եկեք պայմանավորվենք, որ այլևս այդ գրքի խնդրով չեք զբաղվի», ապա շարունակեց. «Գիտեմ, որ պատմամշակութային հուշարձաններով եք հետաքրքրվում,
ես իմ մեքենայով ձեզ կարող եմ տանել հուշարձաններով հարուստ ամենահեռավոր վայրերը»: Մի քանի օր անց զանգահարեցի Ազատյանին, սակայն, իմ հեռախոսազանգին նա արձագանքեց կարգադրական ու կտրուկ տոնով. «Այդ խնդրով
այլևս չզբաղվե՛ք»:
Իմ ընկեր Վահագն Իսրայել յանի հետ եղանք Սերո Խանզադյանի տանը: Ծանոթանալով նյութին` նա անմիջապես զանգահարեց Մատենադարանի տնօրեն Սեն
Արևշատյանին, ասելով, թե այդ գիրքը կայրի հենց Մատենադարանի առջև, եթե
համապատասխան քայլեր չձեռնարկվեն: Խանզադյանը մեզ ասաց, որ կմիջնորդի,
որպեսզի հոդվածը տպագրվի «Գրական թերթում»: Հաջորդ օրը հանդիպեցի այդ
թերթի գլխավոր խմբագիր Նորայր Ադալ յանին: Խանզադյանի միջնորդությամբ,
նա վերցրեց հոդվածը և խնդրեց հակիրճ ներկայացնել դրա բովանդակությունը:
Երբ ասվեց, որ գրքում հայ ժողովուրդը համարվում է եկվոր, հայ պատմագրությունը` հորինված, Խորենացին և մյուս պատմիչները` կեղծարար, Ղարաբաղը` ոչ հայկական, ի զարմանս ինձ` նրա աչքերում հրճվանքի փայլ տեսա: Երբ այդ ցնցող
տպավորությունը հայտնեցի գրականության բնագավառում հայտնի և Ադալ յանին
մոտիկից ճանաչող մեկին ու նաև ասացի, որ Ադալ յանը կարծես թե հայ մարդու
հոգեբանություն չունի, կամ իրեն հայ չի զգում, նա պատասխանեց, որ զարմանալու հարկ չկա, քանզի Ադալ յանը հենց այդպիսի անձնավորություն է, և նրա կարիերան պայմանավորված է մոսկովյան հրեաների աջակցությամբ...
Սերո Խանզադյանի միջամտությամբ իմ հոդվածը պետք է տպագրվեր «Գրական թերթում», սակայն այն չհրատարակվեց Գրողների միության նախագահ
Վարդգես Պետրոսյանի արգելքով (ինձ ասացին, որ շարվածքն արդեն պատրաստ
էր, բայց քանդվեց Պետրոսյանի կարգադրությամբ):
Հանդիպեցի այդ ժամանակվա արտգործնախարար Ջոն Կիրակոսյանին: Հոդվածից առանձին հատվածներ կարդալուց հետո իր երկու օգնականներին հանձնարարեց տուն գնալ: Սակայն նրանք, ինչպես երևում էր, չէին շտապում, որը նրան
դրդեց, այս անգամ արդեն կոշտ տոնի. «Ձեզ արդեն ասացի, որ դուք այսօր այստեղ անելիք չունեք: Գնացե՛ք»: Նրանց գնալուց հետո նա լրջորեն ծանոթացավ
նյութին: Նրան ասացի նաև, որ մասնագետներն ընդունում են «Մաշտոց» գրքի հակահայկական լինելը, բայց չեն ցանկանում, ավելի ճիշտ, վախենում են դրա վերաբերյալ վերլուծական հոդված գրել: Կիրակոսյանը կցկտուր ինչ-որ բան ասաց և
նկատելով, որ չեմ հասկանում, թղթի մի կտորի վրա գրեց. «Հոդվածը բազմացրեք
և տարածեք» և անմիջապես պատռեց այն:
37

Ի՞նչ է ստացվում: Նրան, որպես պետական պաշտոնյայի, ես կասկածանքով էի
մոտեցել, բայց պարզվում է, որ նա էլ իր իսկ օգնականներին և իր աշխատանքային առանձնասենյակի հուսալիությանը չէր վստահում:
Վերոհիշյալ հոդվածը 1983-ին կրճատում ներով հրապարակվեց «Երևանի համալսարան» գիտաինֆորմացիոն հանդեսի 3-րդ համարում: Այն տպագրվել էր
խմբագրության առաջաբանով, զգալի կրճատում ներով, ու նաև գիտակցաբար`
գրքի հեղինակի հետ երկխոսության մեջ մտնելու նպատակով, հաշտեցնող վերնագիր էր ընտրվել՝ «Ավելի կատարյալ տեսնելու ցանկությամբ», փոխել էին հոդվածի առաջին նախադասության ուղղվածությունը (այդ փոփոխություններն ու
կրճատում ներն արվել են իմ համաձայնությամբ): 1984 թվականին նույն հանդեսի
առաջին համարում լույս տեսավ հեղինակի պատասխանը, որտեղ նա, փաստորեն,
չէր պատասխանել իմ հարցադրում ներից և ոչ մեկին, իսկ որոշ դեպքերում էլ՝ չիմանալով ինչ անել՝ ուղղակի անպատվել էր ինձ: 1990 թվականին «Գարուն» ամսագիրը որոշ կրճատում ներով տպագրեց նշված հոդվածը (Հավելված 1), և գրքի
հեղինակը, այս անգամ նույնպես չպատասխանելով որևէ հարցի, դարձյալ մի հայհոյական հոդված տպեց նույն ամսագրում:
Ասեմ նաև, որ «Երևանի համալսարան» գիտաինֆորմացիոն հանդեսի 1985
թվականի առաջին համարում «Մեր բանավեճը» խորագրի տակ խմբագրության
կողմից ներկայացվում էր Ա. Մարտիրոսյանի «Մաշտոց» մենագրության վերաբերյալ Կարեն Յուզբաշյանի` «Մաշտոց» մենագրության մասին. և դրան` որպես պատասխան, Մատենադարանի գիտաշխատող Շավարշ Սմբատյանի` «Կ. Յուզբաշյանի գրախոսության մասին» հոդվածները` հիմ նավորելով հետևյալ նախաբանով. «Ավելի կատարյալ տեսնելու ցանկությամբ» խորագրով հանդեսի 1983 թվականի 3-րդ համարում տպագրվել էր Հ. Սանասարյանի հոդվածը «Մաշտոց»
աշխատության վերաբերյալ, որին արձագանքել է պատմական գիտությունների
դոկտոր Կ. Յուզբաշյանը (Լենինգրադ): Ընթերցողի դատին հանձնելով Կ. Յուզբաշյանի և Մատենադարանի ավագ գիտաշխատող Շ. Սմբատյանի հոդվածները,
խմբագրությունը բանավեճը համարում է փակված և հույս հայտնում, որ այն ինչոր չափով կնպաստի մաշտոցագիտական կարևոր խնդիրների լուծմանը»: Չնայած`
հանդեսի այդ համարը տպագրվեց և տպարանից ինձ հասավ մեկ օրինակ, սակայն, ըստ ինձ հասած տեղեկության, ՀԽՍՀ Կենտկոմի կարգադրությամբ հանդեսի ամբողջ տպաքանակը ոչնչացվել է:
«Մաշտոց» գրքի հետ կապված ևս մեկ լրացում: Այս տարվա (2006 թվականի)
սկզբներին, ինձ զանգահարեց երջանկահիշատակ Բագրատ Ուլուբաբյանի որդի
Հրայրը և ասաց, որ իր հոր արխիվը կարգի բերելիս գտել է «Մաշտոց» գրքի վերաբերյալ իմ հոդվածի մասին Ուլուբաբյանի դրվատական գրախոսականը` ««Մաշտոց» գրքի լույսն ու ստվերները» վերնագրով: Այդ գրախոսականից հասկացվում
է, որ այն պատվիրել է «Գրական թերթի» խմբագրությունը և պետք է հրապարակվեր իմ հոդվածի հետ միասին՝ նույն համարում: Բնավ չեմ զարմանում, որ այդ գրախոսականի մասին ինձ չի հայտնել նաև Ուլուբաբյանը, և այդ մասին տեղեկանում
եմ նրա վախճանից տարիներ անց: Դժվար չէ գուշակել, որ նրան խստագույնս
զգուշացրել են չխոսել այդ մասին: Բագրատ Ուլուբաբյանի ձեռագիրը կարդալուց
հիշեցի Ռաֆայել Իշխանյանի խոսքերը. «Հոդվածդ տպագրվելու է «Գրական թերթում» մասնագետի կարծիքի հետ մեկտեղ, կարծիքն արդեն գրված է, իսկ թե ով է
հեղինակը` կիմանաս օրեր անց, լույս տեսնելուց հետո, խնդրել են այդ մասին ոչ
ոքի չասել»:
38

Խորհրդային Միության վերջին տարիներին Հայկական Խորհրդային Հանրապետությունում տիրող իրավիճակի մասին որոշ տեղեկություն է պարունակում
նաև հավելված երկրորդում զետեղված «Ինչո՞ւ է ոչնչանում հայոց հին մշակույթը, կամ՝ միայն հի՞նն է ոչնչանում» հոդվածը:
***
Ինչպես տեսնում ենք, վերը կցկտուր գրվածք-շարադրանքում ներկայացվում են
հայ ժողովրդի նահանջի ու ինքնամերժման բազմաթիվ օրինակներ, սակայն թող
պատկեր չստեղծվի, որ այս ամենը համատարած բնույթ էր կրում և վերաբերում է
բոլորին: Հայության մեջ, բարեբախտաբար, դեռ առկա էր ու այժմ էլ կա մի զանգված, որը պահպանել է մեր ժառանգական հիշողությունը և չի հեռացել իր արմատներից, ազգային ակունքներից և շարունակաբար դրսևորում է հայ մարդուն վայել
ու նրան բնորոշ արիություն ու կամք: Ճիշտ է՝ այդ զանգվածը հիմ նականում մեկուսացված է պետական կառավարման համակարգից, սակայն, այդուհանդերձ, նրա
շնորհիվ է, որ հայ ժողովուրդն այսօր մարդկության պատմության ասպարեզում չի
կորցնում իր արժանապատիվ տեղը: Չլինի այդ զանգվածը՝ մարդկության ասպարեզից կհեռանա և մեր ազգը: Սակայն, պետք չէ հույսեր փայփայել, որ մեր լինելիությունը երաշխավորող այդ զանգվածն ունի երևակայական անխոցելի
դիմացկունություն ու կայունություն. դա ի վերջո, հավերժական շարժիչ չէ: Արդյո՞ք
քննության անհրաժեշտություն ունի այն միտքը, որ բնության մեջ հավերժորեն կայուն ֆիզիկական ու կենսաբանական համակարգեր գոյություն չունեն: Հասկանալի է, որ հատուկ քայքայիչ գործունեության պայմաններում դրանց կայունությունը
առավել արագ է վնասվում և, եթե դրանք ենթարկվում են շարունակական քայքայիչ ազդեցությունների, ապա դրանց նորոգման ուղղությամբ անհրաժեշտ է մշտապես աշխատանք տանել:
Այդ տարիներին պարտադրված ինքնամերժումն արտահայտվում էր կյանքի
բոլոր բնագավառներում: Ինձ թվում է, որ դրա հետևանքն էր նաև այն, որ
Խորհրդային Միությունում խիստ աղտոտված օդային ավազանով յոթ քաղաքներից հինգը գտնվում էին Հայաստանում (Երևան, Հրազդան, Կիրովական, Ալավերդի և Արարատ): Օրինաչափ մի երևույթ, երբ կյանքի իրատեսական ընկալումը,
անձնական ու ազգային արժանապատվության գիտակցումը, հայրենասիրությունը
համարվում էին հակապետական` կոմունիստական գաղափարախոսությանը հակադրվող: Այլևս ի՞նչը կարող էր հենարան լինել հայրենիքի բարգավաճման ու
պաշտպանության համար:
Ճիշտ է՝ Հայաստանում ծայրահեղ աղքատ մարդիկ չկային, սակայն չէր երևում
մեր ապագան...
Վերը բերված արժանապատվությունից, տրամաբանությունից զուրկ ազգամերժ երևույթները ոչ վերլուծելու և ոչ էլ ընդգրկուն ներկայացնելու միտում ունեմ:
Իսկ առաջին հայացքից միմյանց հետ քիչ կապ ունեցող պատառ-պատառ նյութը,
ներկայացրել եմ միայն նրա համար, որպեսզի հասկանալի դառնա Հայոց բնության ավերման ոչ պատահական լինելը: Վստահ եմ, շատերն են գիտակցում, որ հայ
մարդու ազգային արմատներից օտարումն ու Հայաստանում տիրող էկոլոգիական,
նույնն է թե՝ սոցիալ-տնտեսական ճգնաժամը փոխկապակցված են և միմյանցով
փոխպայմանավորված: Յուրաքանչյուր հայ, եթե բևեռվի այս խնդրի վրա, ապա
39

հեշտությամբ կնկատի, որ ազգամերժումը որպես մի թունավոր օձ, փաթաթվելբաղեղվել է մեզ ու մեր կյանքի իրական տերն է դարձել, և նա է կանխորոշում մեր
անելիքը՝ կյանքի բոլոր բնագավառներում: Նա՝ մեզ իր օղակների մեջ սեղմած,
միանգամից չի սպանում, այլ քայքայման ու անվերապահ մահվան տոքսինը
աննկատ ու դանդաղորեն ներարկում-մատակարարում է մեր մարմ նով մեկ, ինչը
նախ, մեզ դարձնում է մեր բնատուր ֆունկցիայից շեղված արարածներ:
Ինձ բազմիցս են հարցրել` արդյոք սոսկ օդի մաքրությա՞ն, թե՞ ընդհանրապես`
բնապահպանական խնդիրներն են իմ հետաքրքրվածության առարկան: Որպես
այս հարցի պատասխան պետք է ասեմ, որ դրանք ճիշտ է գերակա են, սակայն,
ընդհանուր առմամբ, եթե սեղմ ձևակերպվի, ապա իմ առանցքային նպատակը հայ
մարդու համար առողջ սերնդատվության և հայերեն խոսելու պայմանների ապահովումն է, իսկ դրան հասնելու գլխավոր գրավականը Հայոց բնաշխարհի չխեղված լինելն է: Այն բնաշխարհի, որի պայմաններում ձևավորվել է հայ մարդու
իմունային համակարգը, նրա բնավորությունը, հայոց լեզուն...
Ընթերցողների մեջ գուցե և գտնվեն առանձին անձինք, որոնք տարակուսեն, թե
վերը շարադրվածը ի՞նչ կապ ունի էկոլոգիական խնդիրների հետ, երբ այդտեղ խոսվում է միայն հայոց լեզվի, հայոց պատմության և ընդհանրապես, հայոց մշակույթի արհամարհման, կեղծման և ոտնահարման մասին: Սակայն իմ ընկալմամբ,
վերը ներկայացված կցկտուր նյութերը և էկոլոգիական հիմ նահարցերն ամբողջովին միաձուլված ու անքակտելի են: Հեշտությամբ կարելի է հիմ նավորել, որ Հայաստանի Հանրապետությունում այսօրվա էկոլոգիական աղետալի իրավիճակը
հետևանք է ազգային լեզվամտածողության խաթարման և հայրենասիրության պակասի: Անհնար է պատկերացնել, որ բնաշխարհ-հայրենիքի, ազգային մշակույթի
և ազգային պետականության սրբազանությունը չգիտակցող մարդը կարողանա
ամբողջովին ու անկեղծորեն նվիրվել իր երկրի էկոլոգիական խնդիրներին: (Անհրաժեշտ եմ համարում նշել, որ հայոց մշակույթի վերաբերյալ առանձին անհատների կողմից արտահայտած, վերը բերված, մտքերը ներկայացրել եմ միայն տվյալ
ժամանակի շունչն ու ոգին ցույց տալու համար: Վստահ եմ, որ նրանցից շատերը
հետագայում փոխել են իրենց կարծիքն ու վերաբերմունքը):
Իմ համոզմամբ՝ բնությանը, մարդու առողջությանն ու կյանքին մեծ սպառնալիքներ ներկայացնող ծրագրերը (գենետիկորեն ձևափոխված սննդի, ընտանիքի
պլանավորման՝ իմա զրոյական աճի, անթույլատրելի վայրերում միջուկային էներգետիկայի օբյեկտների տեղադրման, բնական պաշարների հապճեպ խժռման և
բնական միջավայրի թունավորման և այլն) իրականացվել ու իրականացվում են
կա՛մ անտեղ յակների, կա՛մ հայրենիքի սրբազանությունը չճանաչողների-չգիտակցողների և կա՛մ էլ կյանքի նկատմամբ թշնամաբար տրամադրված մարդկանց
կողմից:

40

ԴՐՎԱԳՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԻՑ
ԱՌԱՋԱԲԱՆ
Բարեկամ ներս հաճախ ասում են, որ մեծ սխալ կլինի, եթե որպես էկոլոգիական շարժման ականատես ու մասնակից, գոնե հակիրճ չներկայացնես այդ օրերին կատարվածի քո ընկալում ները: Եվ, իրոք, դրա անհրաժեշտությունը կա,
քանզի արդեն այսօր, երբ դեռ ողջ են Հայաստանում էկոլոգիական շարժման կազմակերպիչներն ու գործուն մասնակիցները, նպատակայնորեն նենգափոխվում է
այդ օրերի պատմությունը, միաժամանակ երկրում կատարված ու կատարվող ավերածությունները և, ընդհանրապես, բոլոր անհաջողությունները վերագրվում են
էկոլոգիական շարժմանը:
Էկոլոգիական շարժումը թիրախ ու «քավության նոխազ» դարձնելու ուղղությամբ տարվող քարոզչությունը իրականացվում է թե՛ պետական մեքենայի (որը իրականում պետական չէ, այն պաշտպանում է Հայաստանի Հանրապետությունում
քաղաքականություն իրականացնելու արտոնություն ունեցող օտարերկրյա ուժերի
և կողոպուտի ու այլևայլ ճանապարհներով հարստացած պետական պաշտոնյաների շահերը), և թե՛ տարաբնույթ նպատակներով Հայաստան ներթափանցած քայքայիչ ուժերի և տեղական մաֆիայի կողմից ֆինանսավորվող ու նրանց նպատակին
ծառայող լրատվամիջոցների կողմից:
Պետական և ազատ կոչված լրատվամիջոցների ձեռք-ձեռքի տված գործունեությունը (շոուի են վերածվում նույնիսկ ամենաճակատագրական նշանակություն ունեցող, օրինակ, գիտության, ատոմակայանի, հանքարդյունաբերության, դպրոցի
խնդիրները) և երկրորդ կարծիքը լրջորեն ներկայացնելու հնարավորության գրեթե բացակայությունը հանգեցրել են այն բանին, որ հատուկ նպատակով հորինված կեղծիքները մարդկանց մտապատկերում ամրագրվում են որպես իրողություն:
Էկոլոգիական շարժումը և նրա մասնակիցներին վարկաբեկելը հասել է անհեթեթության աստիճանի: Օրինակ, վերջերս ծանոթներիցս մեկն իմ բարեկամ ների
ներկայությամբ ասաց, թե իբր ես էկոլոգիական շարժման վերելքի տարիներին հաճախ կրկնել եմ, որ պետք է հրաժարվել արդյունաբերությունից, ապրել քարանձավներում և միայն «Ջերմուկով» Հայաստանը կբարգավաճի: Սակայն չկարողանալով
հիմնավորել իր ասած սուտը, արդարացավ. «Ի՞նչ անենք, դու չես ասել, քո ընկերներն են ասել»: Սա ծանր վիճակում գտնվող մարդկանց զայրույթի դրսևորում է և
հասկանալի պատճառներով նրանց չի կարելի մեղադրել: Այլ է պետական պաշտոնյաների պարագայում: Ճիշտ է՝ նրանք նույնպես առաջնորդվում են սարքովի
կարծրատիպերով, այդուհանդերձ, նրանք համեմատաբար ավելի տեղ յակ են
խնդրին, սակայն, սոցիալ-տնտեսական առկա անմխիթար վիճակի մեղքը միտում նավոր վերագրում են էկոլոգիական շարժմանը:
Շարժման պատմության նենգափոխումը կատարվում է նաև առանձին անհատների կողմից: «Դրախտից հարավ արևմուտք» գրքի հեղինակը գրում է, որ ինքն է
էկոոգիական շարժման կազմակերպիչն ու առաջնորդը, իսկ մեկ այլ գրքի առաջաբանում գրված է, որ հեղինակն իր մի քանի համախոհների հետ միասին 1987 թվա41

կանի հոկտեմբերի 18-ին կազմակերպել է գոյապահպանական ցույց-հանրահավաք: Նշեմ, որ այդ հանրահավաքը իրականացվել է հարյուրավոր հիմ նարկ ձեռնարկությունների, ուսում նական հաստատությունների, բազում ակտիվիստների
համատեղ ջանքերով, իսկ գլխավոր կազմակերպիչը եղել է «Գոյապահպանություն» կազմակերպությունը:
Գուցե այսպիսի թյուրըմբռնում ների ու կեղծիքների պատճառով է, որ անհրաժեշտ եմ համարում հնարավորինս հակիրճ անդրադառնալ Հայաստանի էկոլոգիական շարժման մի քանի խնդիրներին՝ կից ներկայացնելով որոշ փաստաթղթեր և
հրապարակում ներ, ինչը կարող է պատասխան լինել եղելությունն այլ կերպ ներկայացնողներին: Հուսանք, որ էկոլոգիական շարժման ձևավորման և նրա գործունեության մասին կգրեն (իհարկե, եթե չեն գրել) Խաչիկ Ստամբոլցյանը, Կարինե
Դանիել յանը, Կարեն Սիմոնյանը, ինչը այդ օրերին տիրող իրավիճակի և կատարված գործողությունների մասին համեմատաբար մոտ պատկերը կլինի:
Էկոլոգիական խնդիրները հասարակական քննարկման առարկա դարձնելու
առումով կարելի է ենթադրել, որ Խորհրդային իշխանության ամենավերին ատյաններում գիտակցել են վարվող տնտեսական քաղաքականության անհեռանկար լինելը և նաև այն, որ օրենքի ոտնահարման (ի հակադրություն այսօրվան՝ խորհրդային
տարիների օրենքները բխում էին պետության ու ժողովրդի շահերից), բնական պաշարների չարաշահման ու շրջակա միջավայրի հարաճուն աղտոտման պայմաններում անհնար է ապահովել տնտեսության հեռանկարայնությունը և արտաքին
աշխարհի հետ տնտեսական ու գաղափարական մրցակցությունը, այսինքն՝
Խորհրդային Միության հետագա գոյությունը: Առաջին հերթին նրանց, գուցե և
միայն նրանց էր հայտնի, որ վարչահրամայական գործելակերպը, ցանկությունը
որպես իրականություն ներկայացնող քարոզչությունը և թերություններով լեցուն
տնտեսվարումն էր պատճառը, որ երկրով մեկ տնտեսական և, գլխավորապես,
էկոլոգիական ճգնաժամ էր առաջացել:
Հավանաբար, Խորհրդային Միության բարձրաստիճան պաշտոնյաները ստեղծված ծանր վիճակից դուրս գալու ուղիներից մեկը համարում էին բանական բնօգտագործման քաղաքականության անցնելու անհրաժեշտությունը (պետք չէ
անտեսել նաև հաճախակի արծարծվող այն տեսակետը, որ Գորբաչովը կեղծ ժողովրդավարության պատրվակով ցանկանում էր տապալել Խորհրդային Միությունը): Եթե չլիներ վարվող քաղաքականությունը փոխելու միտումը, ապա Հայկական
ԽՍՀ առաջին դեմքերը դժվար թե համարձակվեին Միության ամենաբարձր ատյաններում քննարկման դնել հայ ժողովրդի ներկայի ու ապագայի համար կենսական կարևոր խնդիրներ, այն էլ այնպիսի ծանրակշիռ խնդիրներ, որոնց
իրականացումը միութենական բյուջեից խոշորածավալ ֆինանսական հատկացում ներ էր պահանջում, ինչպես նաև Միությանը զրկելու էր հույժ կարևոր նշանակություն ունեցող նյութերից:
Հայաստանի տնտեսության փոշիացումը էկոլոգիական շարժման հետ կապողները կամ անտեղ յակներն են, կամ էլ նախկին պաշտոնյաներն են, ովքեր ամեն
տեսակի հնարք գործադրելով փորձում են կոծկել իրենց կատարած սխալները և
հանցանքները: Շարունակաբար տարածվող տեղեկատվությունից այն պատկերն
է ստեղծվում, որ իբր Խորհրդային Միությունը տնտեսական խնդիրներում ղեկավարվում էր ինչ-որ մի հասարակական կազմակերպության ցուցում ներով: Եվ շատերն այս ծիծաղելի անամոթությանը հավատում են, երբ նորաստեղծ այդ
42

հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն անգամ համարձակություն չունեին գրանցման ներկայացնելու իրենց ստեղծած կազմակերպությունը և
աննշան գաղտնիություն պարունակող փաստաթղթերը պահում էին ինչքան հնարավոր է հեռավոր վայրերում և ահ ու սարսափի մեջ էին:
Ինչպես բազմիցս նշվել է, Հայաստանում էկոլոգիական շարժումը կազմավորվեց ինքնաբուխ և կարճ ժամանակահատվածում մեծ ընդգրկում ունեցավ, քանզի
դրա համար առկա էին բոլոր նախադրյալները` հայ մարդու ուծացում հենց իր բնօրրանում, ծայր աստիճան աղտոտված կենսոլորտ, բնական պաշարների ոչ արդյունավետ օգտագործում, ապագա չերաշխավորող տնտեսվարում (ում մտքով կարող
էր անցնել, որ անկախ պետականության պայմաններում կարող են ընդունվել
այնպիսի օրենքներ, որոնք կարող են բերել բնական պաշարների գիշատչական
շահագործման և պատճառ դառնալ բնական համակարգի ծավալուն թունավորման
ու ոչնչացման): Թվարկված աղետաբեր երևույթների հետ մեկտեղ, բարեբախտաբար, առկա էին տարբեր բնագավառների լավագույն մասնագետներ, որոնցից շատերը գիտակցում էին իրավիճակի ոչ հեռանկարային ու վտանգավոր լինելը և
փորձում դրանից դուրս գալու ուղիներ գտնել, իսկ բնակչությունն էլ, հիմ նականում, վստահում էր էկոլոգիական շարժմանը և մեծ հույսեր էր կապում նրա հետ:
Նաև պակաս կարևոր չէր այն, որ մարդիկ ապրում էին համեմատաբար բարեկեցիկ պայմաններում, օրինակ, ավուր հացը փնտրող աղքատներ չկային, ինչպես,
դժբախտաբար, այսօր է:
Եվ իրոք, սկզբնական շրջանում, էկոլոգիական շարժման (հետայսու` Շարժում) գործունեությունը խոստում նալից էր, և մեզ թվում էր, թե ժողովրդի ոգևորվածության ու նվիրվածության այդ պայմաններում, գործերի բարեհաջող ընթացքն
այլևս անկասելի է և շուտով կհասնենք բաղձալիին: Դժբախտաբար, Շարժումը շահարկվեց հենց իր վերելքի փուլում: Եվ միայն այսօր է հասկանալի դառնում, որ այլևայլ նպատակներ հետապնդող որոշ ուժեր դժվար թե Շարժումն իրենց
նպատակներին ծառայեցնելու առիթը բաց թողնեին: Այժմ, երբ ազգային ունեցվածքի փոշիացումն ու երկրում անբարո կարգերի հաստատումը պետական քաղաքականություն է դարձել, իսկ մեր նպատակները` համարյա երազանք, միայն այսօր է
հասկացվում, որ էկոլոգիական շարժման ճանապարհի խոչընդոտումը պատահականություն չէր: Կատարված ողբերգությունից հետո է միայն նկատելի դառնում,
որ այդ շարժման շահարկումը կատարվեց ազգային գաղափարներից զուրկ շահամոլների և հայոց անուն-ազգանունը ձեռք գցած ու դրսի ուժի թելադրանքով գործող անձանց միջոցով: Վերջինների մասին պետք է ասել, որ նրանցից ոմանք մինչև
շարժումն էլ ազգային ամենանուրբ ու զգացմունքային խնդիրներում աշխատել են
ներկայանալ որպես «հայրենասեր» առաջամարտիկներ, իսկ այսօր էլ սողոսկվել
են երկրի ողնաշարը կազմող պետական կառավարման ու հասարակական համակարգերը և քայքայիչ աշխատանք են կատարում:
«ԳՈՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆՈՒՄԸ
Մինչգորբաչովյան շրջանում հասարակական կազմակերպություն ստեղծելու և
բացահայտ գործելու ակնկալիքներ չէին կարող լինել, քանզի Խորհրդային Միությունում չկային համապատասխան պայմաններ. խստիվ արգելված էր այդպիսի
43

կազմակերպություններ ստեղծելը: Իսկ այդ տարիներին գոյություն ունեցող
«Բնության պահպանության» ընկերությունը, իր օգտակարությամբ հանդերձ, իրականում կուսակցական կառույց էր:
Որոշ հիմ նարկներում պատմաճարտարապետական հուշարձանների պահպանության պատրվակով ստեղծվել էին բնապահպանական հարցերով զբաղվող
փոքր խմբեր: Այդպիսի խմբեր կային Գիտությունների ակադեմիայի փորձարարական կենսաբանության, ֆիզիկայի, լեզվի, կենսաքիմիայի, քիմիական ֆիզիկայի
ինստիտուտներում, հաշվողական կենտրոնում, Ճարտարապետների ու Գրողների
միություններում, «Երևաննախագիծ» ինստիտուտում: Եվ կարելի է ասել, որ մինչ
գորբաչովյան «գլաստնոստն» ու «պերեստրոյկան», կարծես թե արդեն ձևավորվել
էր այդ խմբերի ցանցը, հասկանալի է` ոչ բացահայտ ձևով: Նշված խմբերում կազմակերպված քննարկում ներն ու բանավեճերը հանգեցրին այն համոզման, որ մենք
գործ ունենք բարդ ու բազմաբաղադրամաս և միմյանց հետ փոխկապակցված մի
բնագավառի հետ և առանց լուրջ փաստաթղթերի ու հիմ նավորում ների, էկոլոգիական խնդրի բարձրացումն ու հասարակության շրջանում քննարկում ներ կազմակերպելը ոչ միայն անօգուտ է, այլև դրանք կարող են բացասական դեր կատարել:
Ահա թե ինչու մենք ձգտում էինք իրական տեղեկություններ ձեռք բերել` առողջապահության, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտների վերաբերյալ, որոնց վերաբերող փաստաթղթերը
հիմ նականում գաղտնի էին պահվում: Այն իմաստով, որ պաշտոնական վիճակագրական տվյալները քաղաքականացված էին և ներկայացվում էին այնպես, որպեսզի տպավորություն ստեղծվեր, թե Խորհրդային Միությունում կյանքի որակի
փոփոխումը իբր մշտապես դրական աճ է գրանցում: Էկոլոգիական իրավիճակին
վերաբերող իրական տվյալները նույնպես գաղտնի էին պահվում: Նախ, արգելված էր այդ խնդրին վերաբերող, իրական պատկերը ցույց տվող նյութերի հրապարակումը, իսկ հրապարակածներն էլ հարմարեցված էին Խորհրդային Միության
միջին տվյալներին: Սակայն, նույնիսկ այսպիսի կեղծիքով ստեղծված փաստաթղթերն էլ միշտ չէ, որ մարդկանց մատչելի էին: Իրականությանը համեմատաբար
մոտ տվյալներ պարունակող փաստաթղթերը հասու էին միայն պետական պաշտոնյաներին և կրում էին «Ծառայողական օգտագործման համար» կնիքը: Բացի
դրանից, կային նաև գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթեր:
Ստեղծվել էր զավեշտական պատկեր. մարդիկ տեսնում էին, որ օդն աղտոտված է և իրենց վրա զգում էին դրա բացասական հետևանքները, սակայն հրապարակում ներում իրենց տեսածն ու զգացածը հաստատող տվյալներ չէին գտնում:
Առանձին բնակավայրերում օդի ծայր աստիճան աղտոտված ու հեղձուցիչ լինելու
հետևանքով մարդկանց մոտ առաջանում էր հոգնածություն, թուլություն, շնչահեղձություն, սրտխառնոց, արցունքակալություն և այլն: Օդի աղտոտվածությունն այնպիսի չափերի էր հասել, որ բազմաթիվ բնակավայրերում (Երևան, Արարատ,
Հրազդան, Կիրովական, Ալավերդի) բույսերն իրենց վեգետացիան լիարժեք չէին
ապրում` գրեթե ամռան սկզբից տերևներն սկսում էին եզրերով մեկ կուչ գալ, դառնալ ծակոտկեն, գունազրկվել ու վաղաժամ չորանալ: Այդ օրերին հայտնի կինովավերագրող Արա Վահունուն խնդրեցի, որ նկարահանի Երևանում ծառերի այդ
վիճակը, բայց նա հրաժարվեց` պատճառաբանելով, որ պետական անվտանգության ծառայություններն իրեն կարող են մեղադրել, օրինակ, ծառերի տակ նախապես կրակ վառելու մեջ: Դժվարանում եմ ասել, թե այդ տարիներին երևանցիներն
44

ինչպես էին ընկալում օդի աղտոտվածությունը, սակայն իմ տեսողական ընկալմամբ Երևանի օդային ավազանը հիմ նականում մի թանձր զանգված էր, և այդտեղ
ճախրող թռչունները կարծես թե լողում էին կիսաթափանցիկ հեղուկում: Դեռևս
պահպանվում են այդ ժամանակների Երևանի օդային ավազանի հարյուրավոր գունապատկերներ (սլայդներ) և քաղաքում տեսանելիությանը վերաբերող գրառում ներ: Օրինակ, 1988 թվականի առաջին կիսամյակում՝ հունվար-հունիս ամիսներին,
Երևանում եղել է ընդամենը 20 օր, երբ օդը թափանցիկ է եղել և պարզ ու հստակ
երևացել է քաղաքն իր շրջակա բնապատկերով (հունվար՝ 1-ին և 31-ին, փետրվար՝
22-25-ին և 29-ին, մարտ՝ 1-3-ին, 5-ին, 9-ին, 11-ին, 27-ին և 28-ին, ապրիլ՝ 15-ին և
23-ին, մայիս՝ 9-ին և 30-ին, հունիս՝ 15-ին, այս ամսվա 1-4-ի վերաբերյալ նշում ներ
արված չեն):
Մղձավանջային պատկեր: Երևանը` Արարատյան փոսորակով հանդերձ, ծածկված էր թունամշուշով (սմոգ): Արագածից և մյուս բարձր լեռներից այդ թունամշուշով կարելի էր գուշակել Երևանի տեղը: Թունամշուշը ժամանակավորապես
վերանում էր միայն կայծակներով ուղեկցվող հորդառատ անձրևներից և ուժեղ քամիներից հետո:
Էկոլոգիական շարժումը կարճ ժամանակամիջոցում ծավալվեց հանրապետությունով մեկ: Էկոլոգիական խնդիրներով զբաղվող կազմակերպություններ ստեղծվեցին բոլոր քաղաքներում և շրջաններում: Այդ կազմակերպությունների գործունեության մասին կխոսվի մեկ այլ առիթով:
***
1981 թվականին Սվերդլովսկից Երևան էր եկել իմ գործընկերներից մեկը, ով երկար տարիներ Հայաստանի բնության և պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ գրականություն էր հավաքել և ուսում նասիրել: Իր ասելով, նա մշտապես
փափագել էր լինել «արևային» Հայաստանում և սեփական աչքերով տեսնել Արարատ լեռը: Սակայն նա իր ափսոսանքն ու հիասթափությունը արտահայտեց Երևան
գալու հենց առաջին օրը, ասելով, թե ո՞ւր է իր պատկերացրած կապույտ երկինքն
ու լուսանկարներից ու ֆիլմերից իրեն հայտնի Արարատ լեռն իր գեղատեսիլ բնապատկերով, որին գորշ ու մանուշակագույն գազերով հագեցած օդը դարձրել է աննկատելի: Երկու օր անց թունամշուշը մեղմվեց և նա կիսաթափանցիկ թունամշուշում տեսավ Արարատը, սակայն, իր խոսքով՝ անհրապույր: Նա զարմացած
հարցնում էր, թե մարդիկ ինչպես են կարողանում ապրել այս սոսկալի պայմաններում: Տարիներ անց նման խոսք լսեցի նաև մասնագետի և բարձրաստիճան պաշտոնյայի կողմից:
Այսպես, 1987 թվականի հունիսի 13-ից 15-ը Երևանում ընթանում էր Խորհրդային հանրապետությունների օդային ավազանի պահպանության պետական հսկիչների համամիութենական խորհրդակցությունը: Այդ բնագավառում Խորհրդային
Միության գլխավոր հսկիչ Յուրի Սարգսի Ծատուրովը, չնայած Հայաստանում տիրող իրավիճակին տեղեկացված լինելուն, նիստերի ընթացքում, ինչպես նաև
առանձնազրույցներում, անզիջում ու կոշտ վերաբերմունք էր դրսևորում: Նա ոչ
իրատեսական էր համարում մեր պահանջները, պատճառաբանելով, որ էկոլոգիական իրավիճակն ամբողջ Միությունում է ծայր աստիճան ծանր և այն բարելավելու, նորմատիվներին համապատասխանեցնելու համար պահանջվում է փոխել
տեխնոլոգիաները, իսկ դա, ցավոք, գրեթե անլուծելի է: Նա նաև ասաց, որ այդ
45

խնդիրը լուծելու համար չկա և հնարավոր չէ գտնել անհրաժեշտ քանակությամբ
ֆինանսական ու տեխնիկական միջոցներ, ինչպես նաև մասնագետներ, օրինակ, միայն Մոսկվայում, ոչ թե բարվոք, այլ միայն տանելի պայմաններ ստեղծելու
համար պահանջվում է հարյուր-հազարավոր միլիարդ ռուբլի: Նա զարմացած
հարցնում էր, թե դուք ի՞նչ հիմ նավորմամբ եք պահանջում, որ Խորհրդային Միությունը առաջին հերթին պետք է Հայաստանի խնդիրները լուծի:
Մոսկվա մեկնելու նախորդ օրվա երեկոյան արդեն ինքը` Ծատուրովը, զանգահարեց ինձ և մտահոգ ու տխուր ձայնով ասաց, թե հենց նոր է վերադարձել Հրազդան քաղաքից և ճանապարհին մշտապես դիտել է Երևանը ու նրա մոտակա
բնակավայրերը ծածկող թունամշուշը... Նա մասնավորապես ասաց. «Մոտ մեկ շաբաթ է, ինչ Հայաստանում եմ: Երևանի և Հրազդանի օդային ավազանների ծայր
աստիճան աղտոտվածությունը ինձ տխուր տրամադրության է մատնել: Հասկանալի է, երբ թունավորված է ասենք սննդամթերքը կամ ջուրը, դրանք կարելի է բերել այլ վայրերից, իսկ ի՞նչ կարելի է անել, երբ աղտոտված է` թունավորված է օդը,
այս դեպքում ինչպե՞ս փրկել մարդկանց: Միաժամանակ ուզում եմ ասել, որ խորը
համակրում ու հաջողություն եմ մաղթում այն մարդկանց, ովքեր մտահոգված են
Հայաստանի օդի աղտոտվածությունը կանխելու խնդրով»:
Այդ օրերին Երևանի աղտոտված օդի մասին հրապարակում ներ էին արել նաև
օտարերկրյա զբոսաշրջիկները…
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԽԱՅԾԸ
Գորբաչովյան «վերակառուցումն» ու «գլասնոստը» նաև խոսքի ազատություն
էր նշանակում... Հասկանալի է, որ անհնար էր գուշակել Խորհրդային իշխանության վերնախավի մտադրություններն ու նպատակները, սակայն զգացվում էր, որ
կարծես փոփոխվում է երկրի քաղաքական ու տնտեսական ուղղվածությունը և առհասարակ կյանքի ռիթմը: Սկզբնական շրջանում այդ գործընթացին մենք վերապահումով ու կասկածամտությամբ էինք մոտենում և վախենում էինք լիովին
բացահայտ արտահայտվել, սակայն աննկատելիորեն այդ անվստահությունն ու
վախը երկրորդական դարձան:
Ամենուր խոսվում էր Խորհրդային Միության քաղաքականության կտրուկ փոփոխման մասին, իսկ մարդիկ` մեծամասամբ (խոսքը հայերիս մասին է) հավատում
ու հույսեր էին կապում դրա հետ:
1986 թվականի նոյեմբերի 19-ին Խորհրդային Միության Գիտությունների ակադեմիայի սպիտակուցների ինստիտուտի դահլիճում (Մերձմոսկովյան Պուշչինո
քաղաքում` Ակադեմգորոդոկում) այդ ժամանակների համար ոչ բնորոշ անկեղծությամբ իր երկրորդ ելույթն էր ունենում Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի պրոֆեսոր, կրեմլ յան-գորբաչովյան խորհրդական, փիլիսոփա Զիկովը:
Զեկույցի առանցքը Խորհրդային Միության` տնտեսական և ռուս ազգի ապագայի
անհեռանկար քաղաքականությունն էր: Ըստ բանախոսի` Խորհրդային Միության
տնտեսությունն աստիճանաբար առավել անկայուն ու քայքայված է դառնալու,
բնական պաշարները գնում են դեպի սպառում, իսկ սխալ հիմքերի վրա կառուցված լինելու պատճառով` հնարավոր չէ ինքնաբավ տնտեսություն ունենալ: Ըստ
նրա` իրեն չարդարացրեց նաև այն կանխատեսումը, թե լենինիզմը կկարողանա
46

ինտեգրել ազգերին (զեկույցի ենթատեքստից պարզորոշ հասկացվում էր, որ խոսքը վերաբերում է Խորհրդային Միության ազգերին միաձուլելուն` ռուս դարձնելուն), և այդ խնդրում արհամարհվել են ազգերի ինտեգրացիայի այնպիսի հզոր
գործոններ, ինչպիսիք են` շուկան ու եկեղեցին: Երկրում արմատական փոփոխություններ կատարելն արդեն պարտադրանք է դարձել, հակառակ պարագայում`
միայն կորուստներ ենք ունենալու: Երկրի քաղաքական և տնտեսական կուրսի հրատապ փոխելը ոչ միայն անհրաժեշտություն, այլև հրամայական է: Իսկ եթե ոչ՝ ապա
կարող է սպառնալիքի տակ դրվի նաև Խորհրդային պետականության գոյությունը: Նա նաև ասաց, որ շուտով կատարվելիք բարեփոխում ները կանխորոշող
հոդվածներ, վերլուծականներ, գեղարվեստական ստեղծագործություններ կհրապարակվեն Լենինգրադում, Մոսկվայում` նշելով նաև ամսագրերի անվանում ները.... Խորհրդային Միությունում բնական պաշարները բարբարոսաբար ու
աննպատակայնորեն են օգտագործվում.. Կարգավորված ու պլանավորված չեն
նաև կադրերի պատրաստման ու նրանց նպատակային օգտագործման խնդիրները: Օրինակ, մեր երկրում 2,2 մլն ինժեներներ աշխատում են որպես սևագործ բանվոր: Հսկայական թիվ են կազմում թափուր աշխատատեղերը, որոնցից ամեն մեկը,
միջին հաշվով, երկրին տարեկան բերում է 20 հազար ռուբլու վնաս: Հսկիչների թիվը 17 մլն է: Կապիտալիստական երկրների միջև առևտրային ինտեգրումը 40 տոկոս է և կանխատեսվում է, որ մոտակա 10-15 տարիների ընթացքում այն կհասնի
80 տոկոսի: Սոցիալիստական երկրների միջև առևտրային ինտեգրումն այժմ կազմում է ընդամենը 4 տոկոս, իսկ մոտակա 10-15 տարիների ընթացքում այն կարող
է հասնել միայն 6-8 տոկոսի: ... Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից
հետո մերժվեցին ժողովուրդների ինտեգրման երկու ուղիներն էլ` և՛ շուկան, և՛ եկեղեցին: Այժմ ամեն կերպ պետք է վերականգնել ռուսական եկեղեցու փառքը: Ժողովուրդների միավորման գործում եկեղեցին կարող է հսկայական դեր խաղալ:
Ինչպես իսլամը 7-րդ դարում կարողացավ անապատներում թափառող բեդվիններին համախմբել ու ստեղծել արաբ ժողովուրդ, այնպես էլ Խորհրդային Միությունում պետք է իր խոսքն ասի քրիստոնեական եկեղեցին: Եվ պատահական չէ, որ
երկու տարի հետո մեծ շուքով պետք է նշվի Ռուսիայում քրիստոնեության տարածման հազարամյակը: Շուտով տպագրվելու է «Աստվածաշունչը» և կրոնական այլ
գրականություն: Ռուսական վեհարանը տեղափոխվելու է Մոսկվա, քանզի ժողովրդի մեջ ծավալուն գործ կատարելու` նրանց ինտեգրելու առումով Զագորսկը
հեռու է, համարյա` մեկուսացված ժողովրդից: Իսկ ժողովուրդների ինտեգրումը մեր
երկրում բազում հարցեր կլուծի... Հանկարծ Զիկովի զեկույցի ուղղվածությունը
կտրուկ փոխվեց, ինձ ասացին, որ դահլիճ է մտել այդ քաղաքի՝ Ակադեմգորոդոկի ՊԱԿ-ի ղեկավարը:
Զիկովի դասախոսությունը իմ մեջ ավելի ամրապնդեց հավատը գորբաչովյան
բարեփոխում ների նկատմամբ և, կարելի է ասել, նաև մեղմեց այն վախն ու սարսափը, թե ուր որ է, էկոլոգիական շարժումը կարգելվի, իսկ դրա կազմակերպիչները կբանտարկվեն:

47

ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ
Երևանի Աբովյան և Տերյան փողոցների միջև ընկած հատվածում` «Հայֆիլմ»
կինոստուդիայի նախկին տարածքում, սկսվել էին երկու բարձրահարկ շենքերի`
Լենինի թանգարանի և Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկ թատրոնի
նոր շենքի կառուցման հողային աշխատանքները: 1987 թվականի փետրվարին էկոլոգիական շարժման որոշ գործուն մասնակիցներ, շուրջ 30 հոգի (հիշում եմ` Խաչիկ Ստամբոլցյան, Կարեն Սիմոնյան, Սամվել Շահմուրադյան, Կարեն Սմբատյան,
Գոհար Սարիբեկյան, Ռուզաննա Սահակյան, Սեդա Հարությունյան, Աիդա Այանյան, Սոնա Մարդանյան, Ծովինար Տեր-Մեսրոպյան, Մուշեղ Շահինյան, Արշակ
Ղազարյան, Զոյա Սարգսյան, Անուշ Կարապետյան, Մանուշակ Տիտանյան, Ալիկ
Ջալալ յան, Մկրտիչ Հովհաննիսյան, Ռաֆայել Համբարձումյան, Ռոբերտ Դաշտոյան, Տարիել Ղաճոյան, Աշոտ Միսակյան, ...) շրջափակեցին տարածքը:
Մեր պահանջն էր` դադարեցնել շինարարական աշխատանքները և իրականացվելիք շինարարությունների համապատասխան փաստաթղթերը հանձնել փորձաքննության: Մենք արդեն տեղեկացված էինք, որ կառուցվելիք շենքերի համար
ոչ միայն փորձաքննական դրական եզրակացություններ ու շինարարության թույլտվություն չկան, այլև դրանց նախագծերը դեռևս ավարտված չեն:
Գլխավոր նպատակը Երևան քաղաքի կենտրոնում բարձրահարկ շենքերի
կառուցում թույլ չտալն էր և այդտեղ առկա խարխուլ շինությունների այնպիսի վերակառուցում ներ, որ չխաթարվեր քաղաքի այդ մասի հնաոճ տեսքը, իսկ ամենագլխավորը, որ այդ տարածքում ապրեն տեղի բնակիչները: Փաստորեն, մեր
նպատակներից մեկն էլ հին երևանցիներին իրենց բնակատեղում պահպանելու
խնդիրն էր:
Շրջափակման ժամանակ քաղաքապետարանից և պետական այլ մարմիններից
եկածները մեզնից բացատրություններ պահանջեցին, հետո մեր զրույցը շարունակվեց Հայաստանի լենինյան կոմերիտական կազմակերպության Երևանի քաղկոմում:
Ի զարմանս բոլորի, այդ օրվա բանակցություններն անցան փոխըմբռնման մթնոլորտում, և արդյունքում դադարեցվեցին շինարարական աշխատանքները: Միայն
հող տեղափոխող վարորդներն էին դժգոհ: Հաջորդ օրը, Գրողների տան մեծ դահլիճում այդ խնդրի առնչությամբ կազմակերպված միջոցառմանը հայտնի դարձավ,
որ շատ ճարտարապետներ նույնպես դժգոհ ու վրդովված են: Մի երիտասարդ, ով
հետագայում դարձավ ճանաչված ճարտարապետ ու մշակույթի սիրված գործիչ (Արթուր Մեսչյան), բեմից հայտարարեց. «Եթե այստեղ ճարտարապետներից մեկն ու
մեկին վիրավորեն, ուրեմն ես երկրորդ անգամ բանտ կնստեմ...»:
Այդպիսի ընթացքը մեզ համար անսպասելի էր, քանզի դեռևս չէինք մոռացել,
որ հանրապետության առաջին դեմքը՝ Կ. Դեմիրճյանը, միաժամանակ նաև գլխավոր քաղաքաշինարարն էր, իսկ նա, ըստ տեղեկությունների, շատ էր ուզում, որ այդ
երկու շենքերը կառուցվեն, որի համար, ըստ այդ օրերին տարածված լուրերի,
Մոսկվան արդեն հատկացրել էր 180 մլն ռուբլի: Եթե չլիներ գորբաչովյան ազատ
խոսքի հրավառությունը, ապա հեշտությամբ կիրականացվեր նշված շենքերի կառուցումը, քանի որ առկա էին բազմաթիվ մեխանիզմ ներ, որոնցով օրենքները հարմարեցվում էին պետական պաշտոնյաների նպատակներին: Կային ու շրջանառվում
էին Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Քաղբյուրոյի և Նախարարների խորհրդի հատուկ որոշում ներ, որոնցով արտոնվում էր երկրի համար
48

առանձնահատուկ նշանակություն ունեցող օբյեկտների կառուցումն իրականացնել
առանց էկոլոգիական փորձաքննության դրական եզրակացության, իսկ այդ որոշում ներին ցանկացած նախագիծ հարմարեցնելու համար, ցավոք, կային լայն հնարավորություններ, գլխավորապես անբարո ճարպիկների համար: Կարծում եմ՝
հենց այդ ճանապարհով իրականացվեց Երևանում Դավթաշեն թաղամասը կառուցելու ծրագիրը:
Այստեղ անհրաժեշտ եմ համարում նշել, որ անկախության հաստատումից հետո, երբ էկոլոգիական շարժման կազմակերպիչներից մեկը դարձավ Երևանի
քաղաքապետի տեղակալ` նա էկոլոգիական փորձաքննության դրական եզրակացություն չունեցող նախագծի ղեկավարին հուշել էր վերը բերված՝ արտոնություն
տվող որոշում ների համարները, նաև ասելով, որ հանկարծ չիմանան, թե ինքն է
խորհուրդ տվել:
ԴԱՎԹԱՇԵՆ, ԲՆԱԿԵԼԻ ՆՈՐ ԹԱՂԱՄԱՍ
Չնայած այն բանին, որ 80-ական թվականներին մայրաքաղաք Երևանը վերածվել էր արդյունաբերական խոշոր կենտրոնի, կարծես ողջ քաղաքը մի ընդհանրական գործարան լիներ, այդուհանդերձ, առկա էր քաղաքի բնակչության թվի
մեծացման (հասկանալի է` գյուղական բնակչության հաշվին) և այդտեղ նոր արտադրական ձեռնարկություններ կառուցելու միտումը: Քաղաքը հիմ նականում
աճում էր մշակովի հողատարածքների, գլխավորապես՝ պտղատու այգիների ոչնչացման հաշվին: Անհասկանալի պատճառներով խիտ բնակեցված թաղամասերում, նույնիսկ մանկապարտեզների, դպրոցների, հիվանդանոցների հարևանությամբ, երբեմն տեղակայվում էին ամենավտանգավոր արտադրություններ, օրինակ, գալվանական արտադրամասեր: (Սակայն... Այսօր, երբ ձեռք ենք բերել մեր
բաղձալի անկախությունը և արդեն հնարավորություն ենք ստացել մեր մայրաքաղաքն ավելի գեղեցիկ, հմայիչ ու ապրելու համար հարմարավետ դարձնել, ցավոք,
բոլորիս աչքի առջև այն աստիճանաբար կորցնում է իր նախկին հմայքն ու տեսքը.
ապօրինաբար ու զանգվածորեն ոչնչացվում են կանաչ տարածքները, սնկի նման
աճում են միջավայրն աղավաղող ու շինարարական նորմերին հակասող բարձրահարկ շենքեր և այլ կառույցներ):
Թեև Խորհրդային իշխանության տարիներին քաղաքաշինական խոշոր խնդիրները հիմ նականում, մասնագիտական և հասարակական քննարկման էին դրվում,
սակայն հարցի վերջնական լուծումը հաճախ լինում էր վարչահրամայականը: Այդպիսի ձևականությամբ պարուրված կամայականության օրինակ կարող է ծառայել
Դավթաշեն բնակելի նոր թաղամասի կառուցումը:
Այսպես, 1987 թվականի մարտի 26-ին Ճարտարապետների միության դահլիճում քննարկվում էր քաղաքի հյուսիս-արևել յան հատվածում երեք նոր բնակելի
թաղամասեր կառուցելու նախագիծը: Կառուցապատման համար նախատեսվող
այդ տարածքի գերակշիռ մասը խաղողի այգիներ էին: Նախագծողները երաշխավորում էին, որ խաղողի այգիները, ինչպես նաև մյուս պտղատու այգիներն ու մշակովի տարածքները, մեծմասամբ կպահպանվեն և կծառայեն իրենց բուն նպատակին: Միաժամանակ շարունակաբար շեշտելով, որ այդ հողերը երկրագործության նպատակով օգտագործելը ոչ միայն շահութաբեր չէ, այլև մեր հանրապետութ49

յանը տնտեսական վնաս է պատճառում: Նրանք պնդում էին, թե այդ թաղամասերն առանձնահատուկ են լինելու և այդտեղ կառուցվելու են ժամանակակից, յուրօրինակ շինարարական լուծում ներով բնակելի շենքեր, որոնց հարևանությամբ
պահպանվելու են բնակիչների համար հրաշալի պայմաններ ստեղծող պտղատու
այգիները, ինչպես նաև բնական լանդշաֆտը: Այդ ամենի արդյունքում միկրոշրջանը կդառնա աննախադեպ և ընդօրինակելի ոչ միայն մեր մայրաքաղաքի, այլև՝
Խորհրդային Միության շատ ու շատ քաղաքների համար: Ըստ Երևանի քաղաքային խորհրդի պաշտոնյաների, շինարարների ու ճարտարապետների փաստարկների` իբր կառուցապատման համար նպատակահարմար ու անհրաժեշտ այդ
տարածքը երկրին այժմ օգուտ չի բերում, իսկ մեր բնակչությունը բնակելի տարածքի խիստ կարիք ունի:
Այդ խնդրում էկոլոգիական շարժման գործուն անդամ ների մտահոգությունն այն
էր, որ մեր մայրաքաղաքն առանց այդ էլ շնչահեղձ է լինում, իսկ հիշյալ բնակելի
թաղամասերի կառուցումն ավելի կխորացնի տիրող ծանր վիճակը: Ինչպես արդեն ասվել է, նոր բնակելի թաղամասերի կառուցումը նաև նշանակում էր Երևանում գյուղական բնակչության ներհոսքի մեծացում (դատարկվող և լքված գյուղերի
քանակի մեծացում), շրջակա միջավայրը աղտոտող նոր գործարանների կառուցում
և եղածների ընդլայնում: Բացի այդ, չէինք հավատում բնակելի շենքերի հարևանությամբ եղած մշակովի հողերն ու այգիները պահպանելու խոստում ներին:
Արդեն սովորույթ էր դարձել հետևյալ արատավոր գործելակերպը. ներկայացվող ծրագրերում «հիմ նավորվում» էին, որ իբր դրանց իրականացմամբ ոչ միայն
կանաչ տարածքների և մշակովի հողերի կորուստ չի լինի, այլև կանաչ զանգվածները կընդլայնվեն: Սակայն արդյունքում, որպես կանոն, դրանք ոչնչացվում էին:
Փաստորեն, թղթի վրա ներկայացվածն ու իրականում կատարվածը չէին համապատասխանում միմյանց:
Ճարտարապետներն ու շինարարները միաբերան պնդում էին, որ քաղաքաշինական խնդիրները միայն իրենց են վերաբերում: Այդ օրվա նիստին մասնակից մի
ճարտարապետ, դահլիճը լքելիս, վիրավորված հայտարարեց, որ ինքը չի կարող
մասնակցել մի քննարկման, որտեղ քաղաքաշինական լուրջ խնդիրներում կարծիք
են հայտնում ֆիզիկոսներն ու քիմիկոսները: Սակայն այդ օրը ո՛չ ճարտարապետները, և ո՛չ էլ շինարարները չկարողացան հիմ նավորել այդ նախագիծը, և մենք հավատացած էինք, որ բնակելի թաղամասերի կառուցումը կիրականացվի մեկ այլ
վայրում: Սակայն ամիսներ անց ականատես եղանք, թե ինչպես են Դավթաշենի
այգիները ճարճատում կրակի ու բոցերի մեջ և կուլ գնում դրանց: Մենք եղանք տեղում: Ականատեսները վկայում էին, որ հրդեհողները նաև նավթամթերք են օգտագործել: Հրդեհը բազմաթիվ օջախներ ուներ… Եվ այսպես կառուցվեց Երևանի
Դավթաշեն թաղամասը:
ՎԱԽ ՈՒ ՍԱՐՍԱՓԻՑ ԴԵՊԻ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ
1980-ականների կեսերից, գորբաչովյան օրերին, Էկոլոգիական խնդիրներին վերաբերող գործունեությունն աստիճանաբար սկսեց բացահայտ ու զանգվածային
բնույթ կրել: Արդեն համատեղ նիստեր էին հրավիրվում, այն էլ ոչ թե կիսաքողարկված ձևով ու սահմանափակ մասնակիցներով: Եթե մինչ այդ նիստերի մասին բա50

նավոր տեղ յակ էր պահվում միայն վստահելի մարդկանց, խուսափելով այդ նպատակի համար օգտվել անգամ հեռախոսից, ապա «հրապարակայնություն» կոչվածի պայմաններում նիստերի մասին արդեն նախօրոք տեղեկացվում էր նաև
պաշտոնական («Գրական թերթ») և նոր ի հայտ եկած ոչ պաշտոնական թերթերում հայտարարություններ տպագրելով:
Նշված նիստերն անց էին կացվում հիմ նականում Գրողների, Ճարտարապետների, Ժուռնալիստների, Կինոյի տան, Երևաննախագիծ և Մարքսիզմ-լենինիզմի
ինստիտուտների դահլիճներում: Դրանք օրեցօր ավելի մարդաշատ էին դառնում:
Խնդրին վերաբերող դասախոսություններ, նիստեր, սեմինարներ և քննարկում ներ
էին կազմակերպվում ուսում նական հաստատություններում ու հիմ նարկ-ձեռնարկություններում:
Բնապահպանական խնդիրների լուսաբանման գործում արդյունավետ կերպով
օգտագործվում էր նաև «Գիտելիք» ընկերության ամբիոնը: Թե՛ «Գիտելիք» ընկերության, թե՛ վերոհիշյալ միջոցառում ների լսարաններում ընթացող քննարկում ները
ցույց էին տալիս, որ բնապահպանական խնդիրների նկատմամբ ազգաբնակչության հետաքրքրությունն արագորեն մեծանում է: Թեպետ Խորհրդային Միությունում արգելված էր սեփական երկրի շրջակա միջավայրին վերաբերող փաստերի
հրապարակումը և ներկայացվում էր միայն կապիտալիստական երկրներում տիրող իրավիճակը: Ամենուրեք օրինակ էին բերվում գլխավորապես Նյու-Յորքի և
Լոս-Անջելեսի օդային ավազանների աղտոտվածության և կենդանի օրգանիզմի
վրա դրանց բացասական ազդեցությունը, այդուհանդերձ, այդ տեղեկատվությունը
մարդկանց օգնում էր հասկանալ, թե ընդհանուր առմամբ, առողջական խնդրում
ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ, օրինակ, օդի աղտոտվածությունը: Լսարաններում, բարեբախտաբար, ներկա էին լինում Հայկական Խորհրդային Հանրապետությունում տիրող էկոլոգիական իրավիճակին լավատեղ յակ մասնագետներ: Նրանցից շատերը մասնակցում էին մարդու առողջության կախվածությունը
շրջակա միջավայրի որակից՝ գիտական ուսում նասիրություններին և մեզ էին տրամադրում խնդրին վերաբերող գիտական գրականություն, հաճախ էլ` փաստաթղթեր: Առանձնապես կուզենայի տալ նրանցից մի քանիսի անունները՝ Տիգրան Ասմանգուլ յան, Պարետ Բակալ յան, Արսեն Հայրիյան, Էմմա Խաչատրյան,
Վլադիմիր Ամատունի, Գաբրիել Դերոյան, Էմիլ Բաբայան, Սուրեն Պետրոսյան,
Ասքանազ Ավոյան, Կառլեն Ափոյան, Մադլեն Նիկողոսյան, Շավարշ Քոսյան,
Վլադիմիր Կոգան և այլք: Փաստորեն, բժշկակենսաբանության ոլորտի մասնագետներն առանձնահատուկ դեր ունեցան Հայաստանում էկոլոգիական շարժման
ձևավորման գործում:
Գիտական գրականության ու փաստաթղթերի առկայությունը և նրանցից կազմված սեղմագրերի ստեղծումն ու տարածումը նպաստում էին քննարկում ների
առարկայացմանը, ինչը մեծապես խթանում էր էկոլոգիական շարժման մեջ մարդկանց ներգրավմանը: Այդ նյութերի բազմացման գործում անգնահատելի գործ կատարեց «Հայ եկեղեցասիրած եղբայրակցություն» ընկերության անդամ Խաչիկ
Ստամբոլցյանը, որի հավատակից Սարգիս Համբարձումյանը, աշխատելով Էջիածնի հոգևոր կենտրոնում, կարողանում էր անվճար ու անշահախնդրորեն բազմացնել պետության կողմից անթույլատրելի համարվող՝ Հայաստանի էկոլոգիական
խնդիրներին վերաբերող գրականությունը («Հայ եկեղեցասիրած եղբայրակցությունը» Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող կազմակերպություն էր: Վերջերս
51

հայտնի դարձավ, որ այն նպաստում է Հայաստանում որոշ աղանդների հիմ նավորմանը): Այդ ժամանակ վերահսկողության տակ էին պատճենահանման և
տպագրական բոլոր մեքենաները, դրանք հատուկ տարբերանշաններ ունեին:
Ինչպես արդեն նշվել է, մինչգորբաչովյան շրջանում երազել անգամ չէինք կարող Հայկական Խորհրդային Հանրապետությունում տիրող էկոլոգիական իրավիճակին վերաբերող մեր հավաքած և հնարավորության սահմաններում համակարգած տեղեկությունները լայնորեն տարածելու մասին: Դրանք մեր հարազատների
ու վստահելի անձանց համար մատչելի դարձնելն արդեն հաջողություն էինք համարում: Եթե նախկինում գերատեսչություններից, արտադրական ձեռնարկություններից և գիտահետազոտական հիմ նարկներից անհրաժեշտ նյութեր ստանալու
համար մեծ եռանդ ու ժամանակ էինք տրամադրում, ինչը կարող էր նաև վտանգավոր հետևանքներ ունենալ թե՛ փաստաթուղթ տվողի և թե՛ վերցնողի համար,
ապա Գորբաչովի իշխանության գալու պահից՝ ժամանակի ընթացքում պատկերը
փոխվեց: Անհրաժեշտ տեղեկություններն ու փաստաթղթերն արդեն մեզ էին հասնում հենց հիմ նարկ-ձեռնարկությունների և գերատեսչությունների աշխատակիցների նախաձեռնությամբ ու ջանքերով:
Կարճ ժամանակահատվածում անշահախնդրորեն ձևավորվեց տեղեկություն
ստանալու մի յուրահատուկ ցանց: Վերջինս այնքան էր կատարելագործված, որ
մեզ էին հասնում ոչ միայն փաստաթղթերի պատճեններն ու երբեմն էլ՝ բնօրինակները, այլև դրանց սևագրերը և նույնիսկ` հիմ նարկ-ձեռնարկությունների ու գերատեսչությունների աշխատանքային խորհրդակցությունների առանձին ձայնագրությունները: Օպերատիվ ու շարունակական տեղեկություններ էինք ստանում
բազմաթիվ գործարանների օգտագործած նյութերի, արտադրանքի և թափոնների
իրական ծավալների, դրանց որակական հատկանիշների, արտադրական գործընթացում տեղի ունեցած տեխնոլոգիական խախտում ների, մեծ ու փոքր վթարների,
հրդեհների և այլ մանրամասների մասին, նաև այն, թե հիմ նարկների ղեկավարներն ինչ վերաբերմունք ունեին էկոլոգիական շարժման նկատմամբ: Օրինակ, 1987 թվականի հոկտեմբերի 17-ի էկոլոգիական խնդիրներին նվիրված
հանրահավաքի («Երևանին մաքուր օդ») հաջորդ օրը, «Նաիրիտի» ղեկավարության խորհրդակցությունում գլխավոր տնօրենը, պարզ է որ կատակով, ասել էր, եթե
Ղարաբաղը միանա Հայաստանին, ապա սրանք՝ էկոլոգ կոչվածները, ավելի
կոգևորվեն ու կուժեղանան և մեզ ուղղակի «կուտեն»: Այդ մասին մենք տեղեկացանք հենց նույն օրը: Մեզ համար անհրաժեշտ տեղեկություններ էինք ստանում
նաև գյուղատնտեսության, բժշկակենսաբանության, տրանսպորտի, կապի ու հաղորդակցության և այլ ոլորտներից:
Այսօր նույնիսկ դժվար է պատկերացնել, թե այդպիսի հզոր տեղեկատվական
ցանց ստեղծելու համար ինչպիսի խոշորածավալ ֆինանսական միջոցներ կպահանջվեն: Առանձին քննարկում ների ընթացքում արտադրությունների ղեկավարները, տեսնելով մեր իրազեկությունը, ուղղակի զարմացած էին մնում: Հաճախ մեր
հնարավորությունները չափազանցված էին ընկալվում: Օրինակ, ատոմակայանի
վարչակազմի հետ հանդիպման ժամանակ մեր ատոմակայանի անվտանգությանը
վերաբերող մի հարցի բարձրացումը, ինձ համար անհասկանալիորեն, նրանց
անակնկալի բերեց, իսկ պաշտոնյաներից մեկը հայտարարեց, որ ինքն այլևս նպատակահարմար չի գտնում աշխատել մի այնպիսի ոչ վստահելի կոլեկտիվում, ինչպիսին ատոմակայանի կոլեկտիվն է, քանզի սահմանափակ թվով մարդկանց
52

ներկայությամբ մի քանի ժամ առաջ կայացած փակ նիստի գաղտնի տեղեկություններն արդեն հասցվել են էկոլոգներին:
Գաղտնի և հույժ գաղտնի պաշտոնական հաշվետվություններից ու զեկույցներից, գիտահետազոտական ինստիտուտներից և գործարաններին կից լաբորատորիաներից, հիվանդանոցներից ու պոլիկլինիկաներից ստացած տեղեկությունների
համադրումը մղձավանջային պատկեր էր ստեղծում: Դժբախտաբար, իրավիճակը
շատ ավելի ծանր էր, քան կարելի էր եզրակացնել նշված փաստաթղթերից, քանզի ըստ գոյություն ունեցող կարգի, օրինակ, ձեռնարկություններն իրենց արտադրած թափոնների քանակը նվազեցված էին արտացոլում անգամ գաղտնի ու հույժ
գաղտնի պաշտոնական փաստաթղթերում: Ահա թե ինչու, Խորհրդային Միության
հետևաբար և Հայկական Խորհրդային Հանրապետության վիճակագրությամբ այն
պատկերն էր ստեղծվում, որ իբր տարեցտարի թունաթափոնների քանակը նվազում է: Բերեմ ասածս հաստատող` հրապարակված որոշ փաստեր:
Ժամանակին «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման շրջակա միջավայրի պահպանության լաբորատորիայի վարիչի պաշտոնակատար Կարապետ Քասախյանը հրապարակել է. «1983 թ. հոկտեմբերի 12-ին, «Նաիրիտի» գլխավոր
ինժեներ Ալբերտ Սուքիասյանի մոտ կազմակերպված վերջնական խորհրդակցության ընթացքին թափոնների թիվը գրչի հարվածով իջեցվեց 15520 տոննայի` սկզբնական 45559-ի փոխարեն: Այս բացահայտ զեղծման դեմ իմ առարկությանը Սուքիասյանը պատասխանեց` ինձ աշխատանքից հեռացնելու սպառնալիքով: Հանդիպման արձանագրությունը Մոսկվա` «Սոյուզքլորին» ուղարկվեց առանց իմ կարծիքի
ու ստորագրության, թեև հենց իր` Սուքիասյանի կարգադրությամբ նշանակված էի
գույքագրման հանձնաժողովի նախագահ» («Գարուն», 1988 թ., թիվ 9, էջ 17):
Այսինքն, ավելի քան 30 հազար տոննայով (3 անգամ) պակաս է ցույց տվել մեկ
տարվա ընթացքում այդ գործարանի արտադրած թունավոր թափոնների քանակը:
Կամայական ու սարքովի պաշտոնական տեղեկություն տարածելու մեկ այլ օրինակ. 1987 թվականի սեպտեմբերի 6-ին Երևանում տեղացած «կարմիր» անձրևից
հետո, քաղաքի փողոցներն ու շենքերի տանիքները կարծես ներկված էին կարմրագույն ցեխով: Այդ օրը նման անձրև է եկել Մարտունիում, Կիրովականում և այլ
վայրերում: Նույն այդ օրվա երեկոյան հեռուստատեսությամբ հանդես եկավ Հայկական ԽՍՀ օդերևութաբանության վարչության պետ Ժենյա Ավետիսյանը, ասելով, թե այդ անձրևի հետ իջած՝ հողի մակերեսին նստած գունավոր փոշին որևէ
վտանգավոր նյութ չի պարունակում, և որ կարմիր անձրևի հետ իջած նյութերը
իրենց բաղադրությամբ նույնն են, ինչ Երևանի արևել յան սարալանջի 50 սմ խորությունից վերցրած հողի նմուշն է: Օրեր անց պարզվեց, որ ոչ նշված տեղից նմուշ
է վերցվել և ոչ էլ՝ որևէ ուսում նասիրություն կատարվել ....
Նույն կամայական վիճակագրությամբ ցույց էր տրվում, որ իբր ժամանակին
զուգընթաց բարելավվում է նաև բնակչության առողջական վիճակը: Կեղծվում էին,
օրինակ, նորածնի քաշին, ժառանգական հիվանդություններին, մտավոր ու ֆիզիկական արատներին, հրեշածնությանը, մեռելածնությանը վերաբերող տվյալները,
աշխատում էին չգրանցել մինչև մեկ տարեկան երեխաների մահվան դեպքերը:
Բնակչության ընդհանուր առողջական վիճակին վերաբերող տվյալները հարմարեցնում էին Խորհրդային Միության միջին ցուցանիշներին: Տվյալների հարմարեցումն արվում էր նաև այն միտումով, որ որևէ հիվանդություն, գլխավորապես
ալերգիկ, գերակշռող չլինի: Նույն տրամաբանությանն էր ենթարկվում նաև կյան53

քի միջին տևողությունը, որը նույնպես հարմարեցվում էր միութենական միջինին
և ամեն տարի պետք է դրական տեղաշարժ նկատվեր: Մահվան պատճառ դարձած
հիվանդությունների և կյանքի միջին տևողության մասին իրական տեղեկություն
ստանալու հարցում օգտվում էինք նաև հուղարկավորության գրասենյակներից
ստացած տվյալներից, իսկ կյանքի միջին տևողությունը պարզելու համար դիմել
էինք նաև մոտավոր ու կոպիտ մի եղանակի. ստեղծվել էին խմբեր, որոնք շրջում
էին գերեզմանոցներով ու գրանցում տապանաքարերի վրա գրված ծննդյան ու
մահվան թվականները, գլխավորապես Շահումյանի վարչական տարածքում վերջին տարիներին հիմնված գերեզմանոցում: Այս հարցում եռանդուն աշխատանք
կատարողներից էին ճարտարապետներ Մկրտիչ Հովհաննիսյանը, Մանուշակ Տիտանյանը, Ալիկ Ջալալ յանը:
Չնայած պաշտոնական փաստաթղթերում տվյալներն ինչ-որ չափով կեղծված
էին, այդուհանդերձ դրանց ձեռք բերելը ծայր աստիճան անհրաժեշտ էր, նախ այն
առումով, որ պաշտոնական տեղեկատվության հուսալի մեկ այլ աղբյուր
չկար (իհարկե, օրինակ, արտադրական ձեռնարկություններում, հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում տվյալները համեմատաբար ճիշտ էին, սակայն դրանք
մինչ վիճակագրական ծառայություն հասնելը կեղծվում էին, հավանաբար, այնտեղ
նույնպես փոփոխվում էին) և ապա բնակչության` իշխանություններին ուղղված դիմում-բողոքները, եթե հիմ նավորված չլինեին նշված փաստաթղթերով, ապա որևէ
արժեք չէին ներկայացնի և ուշադրության չէին արժանանա: Ահա թե ինչու, պետական ատյաններին ուղարկված նամակներին հաճախ համապատասխան փաստաթղթեր էինք կցում:
Իշխանություններին նամակներ ու բողոքներ գրելու հիմ նական դրդապատճառներից մեկն էլ այն էր, որ նախ՝ ցանկանում էինք, որ պետական ատյաններն իմանային, որ բնակչությունն այդ աղետալի իրավիճակի մասին նույնպես իրազեկ է,
սակայն գլխավոր դրդապատճառը, թերևս, բնակչության շրջանում այդ տեղեկությունները փաստաթղթերի պատճենների տեսքով տարածելն էր: Կարող է հարց
ծագել, թե այդ դեպքում ինչո՞ւ նշված նամակներն ի սկզբանե չէին կազմվում բնակչության շրջանում տարածելու համար: Այդպես էր արվում, քանզի ակնհայտ էր, որ
բնակչությանն ուղղակիորեն դիմելն իշխանությունները կորակեին որպես թռուցիկներ տարածելու և բնակչության մեջ հակապետական տրամադրություններ հրահրելու փորձ, իսկ իշխանություններին հղված նյութերի պատճեններ տարածողները
կարող էին նաև խուսանավել, ասելով, թե իբր տեղեկատվական հոսքը կատարվել
է հենց պետական ատյաններից:
Մինչև «վերակառուցումը», Հայաստանի և Խորհրդային Միության իշխանություններին տնտեսվարման ու բնապահպանական խնդիրներին վերաբերող նամակներ, դիմում-բողոքներ հղելը կարող էր շատ վատ հետևանքներ ունենալ: Ահա թե
ինչու միայն սակավաթիվ անձինք էին համաձայնում վերոհիշյալ խնդիրներին
վերաբերող նամակների տակ ստորագրել, նույնն է թե` մասնակից լինել այդ գործընթացին: Դժվար էր նաև այդ նամակները մեքենագրելը, քանզի տարբերանշաններով գրանցված գրամեքենան այդ նպատակին ծառայեցնելը նշանակում էր այդ
գրամեքենայի տիրոջը լուրջ հարվածի տակ դնել: Այդ հարցում իր համարձակությամբ առանձնապես տարբերվում էր հնագետ Մարգարիտ Իսրայել յանը: Նրա գրամեքենայով են տպվել մի շարք նամակներ, օրինակ, բանաստեղծ Ալիս Կիրակոսյանի հետ արտասահման ուղարկած` Հայաստանում տիրող էկոլոգիական իրավի54

ճակին վերաբերող նամակը, որի մեջ մի քանի պաշտոնյաներ ներկայացված էին
որպես հայ ժողովրդի թշնամիներ (նամակը գրվել է Ռաֆայել Համբարձումյանի
հետ միասին, իսկ գեղանկարիչ Կարեն Սմբատյանը այդ նամակը հանձնել է Ալիս
Կիրակոսյանին):
Իշխանություններին ուղարկվելիք նամակները կազմվում և ներկայացվում էին
անվանի մարդկանց, որպեսզի նրանք ծանոթանային դրանց բովանդակությանը և
ցանկության դեպքում իրենց ստորագրությունը դնեին դրանց տակ: Այդ խնդրով
նրանց հետ հանդիպելն այնքան էլ հեշտ գործ չէր: Մտավախություն կար, որ եթե
փորձեինք հանդիպման համար պայմանավորվել հեռախոսով, նախ` նրանք կարող
էին իրենց համաձայնությունը չտալ, և ապա, թերևս չէր բացառվում, որ պետական
անվտանգության աշխատակիցները մեզնից ավելի շուտ հասնեին մեր պայմանավորված տեղը: Նկատի ունենալով այդ հանգամանքները, ի վերջո, օգտագործվում
էր փորձված ու հուսալի ճանապարհներից մեկը` պայմանավորվածությունները
ձեռք էին բերվում նրանց ազգականների ու մտերիմ ների միջոցով, որոնք էլ հաճախ մասնակցում էին մեր համոզչական զրույցներին: Յուրաքանչյուրի համար ընթերցվում էին նամակները, հնարավորինս մանրամասն ծանոթացնում խնդրին,
ներկայացվում էին այդ նամակներին հիմք ծառայած փաստաթղթերն ու գիտական
հրապարակում ները: Ոմանք մեզ դժկամությամբ էին լսում, իսկ ոմանք էլ ասում
էին օրինակ` «թող երիտասարդները ստորագրեն»: Գրեթե բոլորն էլ առաջարկում
էին, որ նյութի շարադրանքում փոփոխություններ կատարվեն, հանվեն քաղաքական երանգ ունեցող մտքերն ու արտահայտությունները և այլն:
Առանձնապես դժվար կացություն էր ստեղծվում, երբ օրինակ, արդեն մի շարք
ստորագրություններ հավաքած նամակում ստիպում էին որոշ մտքեր փոխել, ինչը
նշանակում էր, որ նամակը պետք է նորից մեքենագրվի, իսկ թե դրանից հետո, արդեն ստորագրած անձինք արդյոք կցանկանայի՞ն նորից ստորագրել` մեծ հարցական էր: Միայն մնում էր համբերատար համոզել և ասել, որ դժվար է, և նույնիսկ
անհնար է կազմել մի այնպիսի գրություն, որը բացարձակապես համապատասխանի բոլորի ճաշակին: Օրինակ, նրանցից մեկը՝ ակադեմիկոս Գ. Ղարիբջանյանը
պահանջեց, որ նամակներից մեկում առաջադրված հարցադրում ների ընդգծվածությունը մեղմենք և կետ առ կետ չներկայացնենք, որպեսզի բերված փաստերն
այդքան ցցուն չերևան (Նա մեզ շատ օգտակար խորհուրդներ տվեց, օրինակ, պաշտոնյաներին նամակներ գրելիս բացառել վիրավորական արտահայտությունները
և այնպես ձևակերպել, որ նրանք նամակն ընթերցեն և դրան ընթացք տան): Նրանցից շատերը չէին ցանկանում ստորագրել առաջին տողում, ինչը, իրոք, պարտավորեցնող էր, քանզի, ըստ գոյություն ունեցող կարգի, նամակի պատասխանը գալու
էր այն մարդու հասցեով, ում անունն առաջինն էր, և նա էլ դառնում էր գլխավոր
պատասխանատուն: Եղել են դեպքեր, երբ նա, ում առաջինն ենք դիմել, հենց իր
ձեռքով համարակալել և միայն երրորդ-չորրորդ համարի տակ է դրել իր ստորագրությունը: Դեռևս պահպանվում է մի նամակ, որի տակ ստորագրողների թիվը
չկարողացանք հասցնել ցանկալի քանակի, գլխավորապես առաջին տողում ստորագրող չգտնվեց և այդպես էլ իշխանություններին չուղարկվեց:
Գորբաչովյան ժամանակաշրջանում քաղաքական իրավիճակի մեղմման հետ
փոխվեց մարդկանց վերաբերմունքը, երբ իշխանություններին նամակներ գրելն
արդեն պարսավելի չէր և դարձել էր զանգվածային, անվանի մարդիկ արդեն հեշտությամբ էին ստորագրում այդ նամակների տակ:
55

Իշխանությունների նկատմամբ ձևավորված վախի ու անվստահության կարծրացած հոգեբանական պատնեշը կարծես աստիճանաբար վերանում էր: Շրջակա
միջավայրի խնդիրներին վերաբերող զանգվածային քննարկում ները սովորական
էին դառնում ոչ միայն հիմ նարկ-ձեռնարկություններում, այլև Հայաստանի
Խորհրդային Հանրապետության գերատեսչական համակարգում: Սկսվել էր աննախադեպ ծավալների հասնող ընդհանրական քննարկում ների, նամակների, դիմում-բողոքների գործընթացը:
ՌԱԴԻՈԱԿՏԻՎՈՒԹՅԱՄԲ ԱՂՏՈՏՎԱԾ ԹԵՅ
1986 թվականի ամռանը Երևանում կայացավ կենսաքիմիական խնդիրներին
նվիրված Համամիութենական գիտաժողով, որի մասնակիցներից` ԽՍՀՄ ԳԱ
Մոսկվայի կենսաօրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցներից մեկը մի
առանձնազրույցում ասաց, որ վրացական թեյը, ըստ իրեն հասած լուրերի՝ աղտոտված է ռադիոակտիվ նյութերով: Նա նաև հաղորդեց, որ այդ թեյը հավաքել են
Մոսկվայի սպառման կետերից և որոշել են այն այրել, սակայն վախենում են, որ
այրումից առաջացած աէրոզոլերը կարող են մեծ վնաս հասցնել քաղաքին: Այդ թեյը,- ասաց նա,- ըստ նույն տեղեկությունների, հավանաբար կթաղվի կամ կայրվի
Խորհրդային Միության ծայրամասերում, կամ էլ կվաճառվի Ռուսական Ֆեդերատիվ Հանրապետությունից դուրս` մյուս հանրապետություններում:
Սկզբում նրա ասածն անհավատալի թվաց: Այդուհանդերձ, անմիջապես հենց
նույն օրը, այդ զրույցին մասնակից Ալբերտ Անտոնյանի (ՀԽՍՀ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող) հետ խանութներից վրացական թեյի մի
քանի նմուշներ գնեցինք և ստուգման ենթարկեցինք մեր հիմ նարկում` Գիտությունների ակադեմիայի կենսաքիմիայի ինստիտուտի ռադիոիզոտոպային լաբորատորիայում: Չափում ներն իրականացրեց նշված լաբորատորիայի վարիչ Գևորգ
Գևորգյանը (կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հետագայում
դարձավ այդ ինստիտուտի տնօրեն): Երբ հենց սկզբից վառվեց չափիչ սարքի կարմիր լույսը, նա կարծեց, թե սարքը փչացել է (ըստ ընդունված նորմերի, եթե վառվում է սարքի կարմիր լույսը, նշանակում է, որ չափվող նյութը խիստ աղտոտված
է, և այն պետք է թաղվի ռադիոակտիվ թափոնների համար նախատեսված հատուկ
գերեզմանոցում), սակայն առկա չափորոշիչներով (էտալոններով) ճշտվեց, որ սարքը փչացած չէ և, դժբախտաբար, չափում ների բազմաթիվ կրկնությունները նույնն
էին հաստատում, որ, իրոք, թեյը ծայրաստիճան աղտոտված է: Չափման ենթարկած այդ նույն նմուշներն ուղարկեցինք գիտական այլ լաբորատորիաներ և հանրապետական սանիտարական ծառայություններ: Դժբախտաբար, նախնական
չափում ների տվյալները հաստատվեցին: Դրանից հետո, վրացական թեյի տարբեր տեսականու նմուշներ վերցվեցին ոչ միայն խանութներից, այլև պահեստներից,
հասարակական սննդի կետերից, այդ թվում` դպրոցներից ու մանկապարտեզներից: Այդ նմուշների աղտոտվածության աստիճանը նույնպես հասնում էր ահավոր
չափերի: Ընդ որում, թեյի ռադիոակտիվությամբ վարակվածության աստիճանն
ուղիղ համեմատական էր որակին. ամենաբարձր ռադիոակտիվությունն ունեին
ամենաորակյալ` ամենաթանկ թեյերը: Կարճ ժամանակում պարզվեց, որ վրացական թեյի աղտոտվածությունը անմիջականորեն կապված է Չեռնոբիլի ատոմակա56

յանի աղետի հետ (վթարի ենթարկված ատոմակայանի ռադիոակտիվ արտանետում ներն անձրևի միջոցով վարակել էին Վրաստանի թեյի դաշտերը): Ուկրաինայի և Բելոռուսի էկոլոգիական խնդիրներով մտահոգ մեր գործընկերներից
հեռախոսազրույցներով տեղեկացանք, որ Չեռնոբիլի և նրա հարակից տարածքների գյուղատնտեսական ողջ արտադրանքը ռադիոակտիվ նյութերով վարակված
է և պահեստավորվում ու արտահանվում է Միության այլ հանրապետություններ:
Նրանք նաև տեղեկացրին, որ ռադիոակտիվ նյութերով խիստ աղտոտված տարածքներում, նույնիսկ էպիկենտրոնի որոշ մասերում, շարունակվում է գյուղատնտեսական մթերքների արտադրությունը, սակայն այդտեղ աշխատողներին
արգելված է իրենց իսկ արտադրած սննդամթերքի օգտագործումը, նրանց մատակարարում են մինչչեռնոբիլ յան աղետը պահեստավորված կամ ներկրվող սննդամթերք: Սկսեցինք հավաքել և չափման հանձնել նաև մանկական սննդի, շաքարի,
խտացրած կաթի, կաթի փոշու, յուղի, մսի, ձավարեղենի և այլ սննդատեսակների
նմուշները: Այդ չափում ները կատարվում էին նաև այն հիմ նարկներում, որտեղ կային չափիչ սարքեր: Ավելի մանրակրկիտ ուսում նասիրություն կատարելու համար
նմուշներից մի քանիսը ուղարկվեցին Մոսկվա, Բեռլին, Փարիզ և այլ քաղաքներ:
Այդ վայրերում կատարված հետազոտությունները նույնն էին հաստատում...
Մեզ հաջողվեց իմանալ, որ թեյի ռադիոակտիվությամբ աղտոտվածության մասին կան նաև փաստաթղթեր: Դրանք հետագայում մեզ հասանելի դարձան Խաչիկ Ստամբոլցյանի շնորհիվ:
Բերեմ դրանցից մի քանիսի հակիրճ բովանդակությունը (որոշ փաստաթղթերի
պատճենները զետեղված են հավելված 3-ում):
1986 թվականի հուլիսի 17-ին ՀԽՍՀ գլխավոր պետական սանիտարական բժշկի
տեղակալ Ա. Մայրապետյանը հանրապետական մեծածախ գրասենյակի պետ Վ.
Սեդրակյանին գրում է (թիվ 04-502/49), որ ԽՍՀՄ առողջապահության նախարարության որոշմամբ անհրաժեշտ է ուսում նասիրել թեյի ռադիոակտիվությունը և
մինչ ուսում նասիրությունների արդյունքներն ու առողջապահության նախարարության թույլտվությունը, սննդի սպառման ցանցում թեյ չիրացնել:
Մեկ այլ փաստաթղթում Ա. Մայրապետյանի Վ. Սեդրակյանին գրում է (1986
թվականի օգոստոսի 4, թիվ 04-578/49), որ ԽՍՀՄ առողջապահության նախարարության վերջին որոշմամբ, 0,000183 Կյուրի/կգ գումարային ակտիվությամբ վրացական թեյը կարելի է իրացնել հասարակական սննդի ցանցում, սակայն ոչ
զորամասերում, քանի որ զինծառայողները վերարտադրման տարիքում են:
1986 թվականի հոկտեմբերի 4-ին ՀԽՍՀ առողջապահության նախարարության
սանիտարահամաճարակային վարչության պետ Ա. Մայրապետյանը «Հայբակալեայի» պետի պաշտոնակատար Ն. Ս. Պարոնյանին ուղարկած (թիվ 04-54/08-, ծառայողական օգտագործման համար) նամակից հասկացվում է, որ ելնելով
իրավիճակից, առևտրի և հասարակական սննդի ցանցերում իրացվող թեյի
համար ԽՍՀՄ առողջապահության նախարարությունը սահմանել է ժամանակավոր նոր նորմատիվներ: (Այդ տարիներին հաճախ էր խոսվում այն մասին,
որ կապված Չեռնոբիլի աղետի հետ, Խորհրդային Միությունում թեյի և մյուս
սննդատեսակների մեջ ռադիոակտիվ նյութերի թույլատրելի սահմանը 10 անգամ
մեծացրել են):
Ռադիոակտիվ նյութերով վարակված սննդամթերքին վերաբերող փաստա57

թղթերը Խաչիկ Ստամբոլցյանի հավատակից ընկերոջ՝ Սարգիս Համբարձումյանի
շնորհիվ բազմացվել են հազարավոր օրինակներով: Դրանք տարածում էինք ոչ
միայն Երևանում ու Հայաստանի տարբեր շրջաններում, այլև Ջավախքում,
Ախալցխայում, Դմանիսում, Թիֆլիսում, Մոսկվայում, Նոր Նախիջևանում (Դոնի
Ռոստով) և հայաշատ այլ վայրերում, ինչպես նաև նշված փաստաթղթերի պատճենները հանձնել ենք Խորհրդային Միության մեր գործընկեր ակտիվիստներին:
Նշված փաստաթղթերը բնակչության լայն շրջանին մատչելի դարձնելը լարված
ու վտանգավոր աշխատանք էր: Մեզ հաջողվում էր նաև դրանց տարածման
խնդիրն իրականացնել վստահելի ու էկոլոգիական շարժմանը նվիրված մարդկանց
միջոցով. բարեբախտաբար, լուրջ միջադեպեր չեղան:
Տեղեկանալով մեր գործունեության մասին՝ մարդիկ մեզ էին ուղարկում իրենց
գնած սննդամթերքի նմուշները: Երբեմն դրանց ռադիոակտիվությունը տասնյակ,
հարյուրավոր և անգամ հազարավոր անգամ գերազանցում էր սահմանված թույլատրելի նորման:
Մեր ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Արմեն Գալոյանի շնորհիվ այդ չափում ների արդյունքների մասին հաճախ տեղեկացվում էր հանրապետության ղեկավարությանը, գլխավորապես` առողջապահության նախարարին: Ինչքան հիշում
եմ, այդ ժամանակ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Էմիլ Գաբրիել յանը, որը
ինչ-որ չափով նպաստեց հանրապետությունում սպառման կետերից ռադիոակտիվությամբ վարակված սննդամթերքի որոշ տեսականու վերացմանը: Ցավոք, համոզված չեմ, որ վարակված սննդամթերքն ամբողջովին է ոչնչացվել: Ըստ մեզ
հասած տեղեկության, որոշ մասնագետներ, իշխանության համապատասխան մարմիններին խորհուրդ էին տվել, օրինակ, չեռնոբիլ յան աղետի հետևանքով ռադիոակտիվ նյութերով վարակված և Հայաստան ներկրված միսը խառնել տեղականի հետ և պահածո պատրաստել: Խորհրդային Միությունում, մասնավորապես
Հայաստանում, վարակված մսի առկայության փաստը նաև հիմ նավորվում է նրանով, որ վթարված չեռնոբիլ յան ատոմակայանի 30 կիլոմետրանոց գոտուց ընտանի կենդանիները տեղափոխել են համեմատաբար մաքուր վայրեր, օրինակ, այդ
գոտուց միայն Մակարովյան շրջան են տեղափոխվել 17446 կով և այլ կենդանիներ (Иллеш А. В., Пральников А. Е., Репортаж из Чернобыля, Москва, "Мысль", 1988,
с 41): Չեռնոբիլի աղետի հետևանքների, մասնավորապես ռադիոակտիվությամբ վարակված սննդամթերքի մասին որոշ տեղեկություններ կան հավելված 4-ում տեղադրված «Տեղեկություններ միջուկային էներգետիկայի մասին» հոդվածում, որը
տպվել է «Կլիմայի փոփոխության հիմ նահարցերը» ժողովածուում (Երևան, 1999
թ., էջ 332-344):
Ի պատիվ համապատասխան գերատեսչությունների որոշ աշխատակիցների,
մենք տեղեկացվել էինք, որ իշխանական ատյանների նեղ շրջանում ռադիոակտիվ
նյութերով վարակված սննդամթերքը մեր հանրապետություն ներկրելու և սպառելու հարցն ամենօրյա քննարկման առարկա էր, սակայն խստիվ արգելված էր այդ
փաստը հաստատող որևէ հրապարակում:
1987 թվականի հունիսի 19-ին, երբ արդեն մեկ տարի շարունակաբար ռադիոակտիվությամբ վարակված սննդամթերք էր ներկրվում Հայկական Խորհրդային Հանրապետություն ու սպառվում, լրագրողների տանը կայացած քննարկում ներից
մեկում բարձրացրած իմ այն հարցին, թե արդյոք Հայաստանում շարունակվո՞ւմ է
ռադիոակտիվությամբ աղտոտված թեյի, կաթնամթերքի, մսի, շաքարի և այլ տե58

սականու ներկրումն ու սպառումը, ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի
առաջին տեղակալ Յու. Խոջամիրյանը հայտարարեց. «Ընդհանրապես, առաջին
անգամ եմ նման բան լսում: Ինչպե՞ս կարող է սննդամթերքը ռադիոակտիվությամբ
աղտոտված լինել: Ձեր հայտարարությունը հերյուրանք է, դուք զրպարտում եք»:
Այն դեպքում, երբ նա լավագույնս տեղ յակ էր իրավիճակին, սակայն հավատարիմ
իր սկզբունքին` պատեհապաշտությանը, առաջնորդվում էր կեղծ տեղեկություն տարածելով: Տեղին է նշել, որ Խորհրդային Հայաստանի ինձ ծանոթ պաշտոնյաներից, թերևս, ամենաապազգայիններից մեկը հենց Յուրի Խոջամիրյանն էր: Ելույթ
ունեցավ նաև Հանրապետության գլխավոր սանիտարական բժիշկ Ալբերտ Մայրապետյանը, որը չքմեղ ու զարմացած կեցվածքով հերքեց հարցադրումս, այն որակելով սադրիչ ու խիստ վտանգավոր և հաստատեց Յու. Խոջամիրյանի ասածները:
Զարմանալ կարելի էր նրա այդ վարքագծի վրա, քանի որ մեր ձեռքի տակ արդեն
կային նույն Մայրապետյանի ստորագրությամբ փաստաթղթեր, որոնք հաստատում
էին մեր հանրապետությունում ռադիոակտիվությամբ աղտոտված սննդամթերքի
առկայությունը և սպառումը:
1986 թվականի աշնանը` Ախալցխա մեկնելիս, ավտոբուսում զրուցում էի մի երիտասարդի հետ, որին և ցույց տվեցի ռադիոակտիվ նյութերով վարակված սննդամթերքին վերաբերող փաստաթղթերի պատճենները: Այդ փաստաթղթերը տեսնելով` նա այլայլվեց ու կտրուկ ասաց, որ նման հարցերն իրեն չեն հետաքրքրում:
Լենինականում մոտ 40 րոպեանոց կանգառ կար, օգտվելով դրանից, փորձեցի այդ
քաղաքում տարածել նշված փաստաթղթերի որոշ օրինակներ: Մի քանի տեղերում
անհաջողության մատնվելուց հետո, բարեբախտաբար, հանդիպեցի երիտասարդ
ամուսինների, որոնք իրենց 5-6 տարեկան որդու հետ շուկայից էին վերադառնում:
Նրանք անչափ հետաքրքրվեցին ու մտահոգվեցին այդ խնդիրներով և երախտագիտություն հայտնելով ասացին, որ ինձ մոտ եղած փաստաթղթերի պատճեններից կվերցնեն միայն մեկական օրինակ, քանի որ իրենք աշխատում են նախագծային ինստիտուտում և իրենց համար դժվար չէ բազմացնել ու տարածել դրանք:
Շուրջ քսան տարի է անցել, բայց իմ մտքից չի հեռացել այդ պայծառ եռյակի՝ մեկ
վայրկյանում հարազատացած պատկերը: Նրանց հետ հանդիպելուց թերևս միակ
ափսոսանքս վերջին պահին կնոջ պայուսակից հանած ու ինձ սրտանց պարզած
նուռը չվերցնելս էր:
Ռադիոակտիվ թեյի հետ կապված մի ուշագրավ դեպք:
1986 թվականի վաղ աշնանը, այդ փաստը հայտնի դառնալուց հետո, էկոլոգիական շարժման համակիրներից մեկի՝ Ռաֆայել Համբարձումյանի հետ մեկնել էի
իմ հայրենի Երանոս գյուղը: Որոշեցինք մոտակա գյուղերով շրջագայել և մարդկանց զգուշացնել, որ վրացական թեյ չօգտագործեն (այդ ժամանակ թեյի աղտոտվածությանը վերաբերող փաստաթղթերը մեզ դեռ հասանելի չէին): Ձորագյուղում
եղանք երջանկահիշատակ բանաստեղծ-երգասաց Հայրիկ Ղազարյանի տանը
(ըստ նրա պատմածի՝ 1907 թվականին, Զանգեզուր մեկնելու ճանապարհին, այստեղ կանգ է առել Խրիմյան Հայրիկը: Կառքի սռնին կոտրվել է և Վեհափառը գիշերել է իրենց տանը: Նա նաև ցույց տվեց այն բաժակը, որով Խրիմյանը ջուր է
խմել): Գյուղում էր նաև Հայրիկ Ղազարյանի ավագ որդին` Վազգենը: Վերջինիս
հետ գյուղի խանութից թեյ գնեցինք և գնացինք դպրոց, մտածելով, թե այնտեղ կարող է չափիչ սարք լինել: Վազգենն ու Ռաֆայելը մտան դպրոց, իսկ ես բակում
59

սպասում էի նրանց, երբ ինձ մոտեցան երկու հոգի, որոնք, ինչպես պարզվեց, եկել
էին մեր հետքերով: Նրանք մեզ մեղադրում էին կեղծ լուրերով բնակչության շրջանում խուճապ առաջացնելու մեջ: Մեզ առաջարկեցին իրենց հետ գնալ շրջկենտրոնի համապատասխան ծառայություն: Հավանաբար, մենք գործ ունեինք պետական անվտանգության աշխատակիցների կամ գործակալների հետ: Ռ. Համբարձումյանը սկսեց խուճապահար գոռգոռալ և ինձ մեղադրել իր գլխին փորձանք բերելու համար: Չնայած այն բանին, որ այդ կազմակերպության հանդեպ իմ մեջ միշտ
խորը ահ ու սարսափ է եղել, սակայն ինձ համար էլ անսպասելի` համարձակություն ունեցա ասելու, որ ամեն ինչի պատասխանատուն միայն ես եմ, իսկ իմ ընկերը միայն տեսարժան վայրերը դիտելու նպատակով է եկել այստեղ և ոչնչից
տեղ յակ չէ: Նաև ասացի, որ ես չեմ եկել իրենց ջրամբարները թունավորելու, այլ
տեղ յակ պահելու, որ գոնե իրենց զավակներին վրացական թեյ չտան: Բարեբախտաբար, Վազգեն Ղազարյանի միջամտությամբ կասեցվեց շրջկենտրոն գնալը:
Նրանց խորհուրդ տվեցինք վրացական թեյի նմուշներ վերցնել և դրանք չափել
իրենց կազմակերպության լաբորատորիաներում:
Վարակված վրացական թեյի հետ կապված ևս մի միջադեպ: Չնայած արգելք
էր դրված էկոլոգիական խնդիրներին վերաբերող հոդվածների տպագրման վրա,
սակայն «Հայաստանի Աշխատավորուհի» ամսագրի գլխավոր խմբագիր, հարգարժան Անժիկ Չիլինգարյանը և մյուս աշխատակիցները ջանք չէին խնայում իրենց
ամսագրում տպագրելու իմ «Թունամշուշ» հոդվածը (հավելված 5), որի մեջ նաև
մասնավորապես խոսվում էր ռադիոակտիվությամբ աղտոտված թեյի և այլ սննդամթերքի մասին:
Ամսագրի խմբագիրն ու աշխատակիցները վերջապես կարողացան հերթական
համարում նախատեսել այդ հոդվածի տպագրությունը: Խմբագրությունը ինձ հանձնեց հոդվածի առաջնատիպը: Կարծում էի, որ ամեն ինչ բարեհաջող է, սակայն հենց
հաջորդ օրն ինձ Գլավլիտ կանչեցին (1988 թվականի հոկտեմբերի 10-ին): Ամսագրի
խմբագրությունից արդեն տեղեկացվել էի գլխավոր շարժառիթի մասին և ինձ հետ
վերցրի խնդրի հետ առնչվող որոշ փաստաթղթեր: Ներքին համոզվածություն
ունեի, որ լուրջ խնդիրներ չեն ծագի, քանի որ Հայաստանի իշխանությունները,
ուրեմն և Գլավլիտի պաշտոնյաները, լավատեղ յակ են ստեղծված իրավիճակին,
առավել ևս, որ շուրջ երկուսուկես տարի այդ խնդիրը բուռն քննարկում ների առարկա էր իշխանական «խոհանոցում»: Եվ, չնայած դրան, մամուլում այդ թեման բոլորովին չէր արծարծվում, իսկ հասարակական քննարկում ների ժամանակ, պետական պաշտոնյաները, որպես օրենք, ժխտում էին այդ խնդրի գոյությունն իսկ:
Գլավլիտում կայացած հիշյալ հանդիպմանը ներկա էին նաև ամսագրի գլխավոր խմբագիր տիկին Ա. Չիլինգարյանը, «Հայբակալեա» վարչության պետի պաշտոնակատար Նորայր Պարոնյանը, Հայաստանի ԽՍՀ առևտրի նախարարի
տեղակալ Վահագն Սահակյանը և երկու անծանոթ անձինք: Գլավլիտի նախագահը ինձ մեղադրում էր կեղծ տեղեկություններ տարածելու, երկրի հիմքերը քայքայելու, բնակչության մեջ խուճապ առաջացնելու մեջ: Նրա մռայլությունը և ինձ
ուղղված ատելությամբ լեցուն հայացքն ուղղակի սարսափազդու էին: Նա ինձ մեղադրում էր նաև անհիմն նյութ ներկայացնելու մեջ, ասելով, որ ես իբր իմ սեփական երևակայությունը ներկայացնում եմ որպես իրողություն: Բարեբախտաբար,
ձեռքիս տակ էին գրածս հաստատող փաստաթղթերի պատճենները, համաձայն
որոնց, մեր հանրապետության բոլոր սպառման կետերում, նույնիսկ մանկապար60

տեզներում, թույլատրվում էր սպառել ռադիոակտիվությամբ աղտոտված թեյ, և
այդ փաստաթղթերից մեկի տակ ստորագրել էր հենց քննարկմանը ներկա Վ. Սահակյանը: Նա, տեսնելով իր ստորագրությամբ այդ փաստաթուղթը, խիստ վրդովված ու կարգադրական տոնով հարցրեց, թե որտեղի՞ց եմ վերցրել այս փաստաթուղթը և պահանջեց, որ անմիջապես իրեն հանձնեմ: Ես հրաժարվեցի կատարել
նրա կարգադրությունը: Հետո արդեն նա խնդրում էր, որ փաստաթուղթն իրեն տամ:
Ես հանձնեցի նրան այդ փաստաթուղթը, ասելով, որ կարող եք չվերադարձնել, քանի որ դրա բազմաթիվ պատճենները պահված են հուսալի տեղում: Իսկ Պարոնյանը, ինձ մեղադրելով հանդերձ, փորձում էր խնդիրը տեղափոխել զավեշտի դաշտ,
ասելով նաև. «Միգուցե մո՞ւկ է մտել ձեր չափիչ սարքի մեջ» (Վերը բերված 1986 թ.
թիվ 04-54/08-Д փաստաթղթից նաև հասկացվում է, որ Պարոնյանը մինչ այդ տեղեկացված է եղել, թե ռադիոակտիվ նյութերով վարակված, օրինակ, վրացական թեյը՝ կախված աղտոտվածության աստիճանից, Խորհրդային Միության որ տարածքում կարելի է իրացնել և որտեղ՝ ոչ: Չէր կարելի իրացնել Չեռնոբիլի աղետի
հետևանքով աղտոտված տարածքներում՝ Ուկրաինական և Բելոռուսական հանրապետություններում, Բրեստի մարզում, ինչպես նաև Մոսկվա քաղաքում:
Սենյակում շիկացած, լարված մթնոլորտ էր, և հատկապես հոգեբանորեն շատ
ծանր վիճակում էր ամսագրի գլխավոր խմբագիր Ա. Չիլինգարյանը: Չէ՞ որ նաև
նրա վրա էր ընկնում կատարվածի պատասխանատվությունը՝ տպարանում արդեն
տպված էր հոդվածի առաջնատիպը:
Գլավլիտի նախագահը ուշի-ուշով կարդաց ու զննեց նշված փաստաթղթերը.
կարծես առաջին անգամն էր դրանք տեսնում: Ես ներքուստ համոզվել էի, որ իրոք
նա խիստ ազդված ու ցնցված է այդ փաստով և համոզված էի, որ անպայման կփոխի իմ նկատմամբ անհանդուրժող ու նույնիսկ կարելի է ասել, թշնամական իր վերաբերմունքը: Սակայն, պարզվեց, որ ես սխալվել եմ: Եթե մինչ այդ նա ինձ
մեղադրում էր հորինվածք ու կեղծիք տարածելու, մարդկանց Խորհրդային իշխանությունների դեմ հանելու և այլ պատճառներով, ապա փաստաթղթերի հետ ծանոթանալուց հետո արդեն մեղադրում էր, որ իմ ձեռքում ունենալով նման
փաստաթղթեր, չեմ դիմել պետական համապատասխան մարմիններին և ինձ որակում էր որպես ժողովրդի թշնամի:
Դրանից մոտ երկու տարի անց ՀԽՍՀ առևտրի նախարարությունը ռադիոակտիվ նյութերով վարակված սննդային ապրանքների ներմուծումը հանրապետություն արգելելու մասին հրաման է արձակել: Առևտրի նախարար Ռ. Ա. Սուխուդյանի
ստորագրությամբ փաստաթղթում (1990 թվականի հուլիսի 23, թիվ 222) կարդում
ենք. «Վերջին շրջանում հանրապետության բնակչությունից բազմաթիվ ահազանգեր են ստացվում ներմուծվող սննդամթերքի ռադիոակտիվ վարակվածության մասին: Ուկրաինայի ԽՍՀ-ից և Բելոռուսական ԽՍՀ-ից ռադիոակտիվ նյութերով
վարակված սննդամթերքի ներմուծումը հանրապետություն կանխելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝ 1. Մեծածախ և մանրածախ առևտրական կազմակերպությունների ու ձեռնարկատերերի ղեկավարներին՝ խստիվ արգելել Չեռնոբիլ յան վթարի
հետևանքով ռադիոակտիվ նյութերով վարակված շրջաններից, առանց բացառության, բոլոր տեսակի սննդային ապրանքների ինքնագնումներն ու ապրանքափոխանակում ները: 2. «Հայբակալեա», «Հայմիսկաթառ» հանրապետական մեծածախ
գրասենյակների պետեր ընկ. ընկ. Վ. Սեդրակյանին և Վ. Նագդալ յանին՝ Ուկրաինական ԽՍՀ-ից և Բելոռուսական ԽՍՀ-ից պետական պատվերներով առաքվող
61

բոլոր տեսակի սննդային ապրանքները անխտիր ենթարկել գամմա-սպեկտրոմետրական հետազոտության՝ սանիտարաէպիդեմիոլոգիական հանրապետական կայանի մասնագետների անմիջական մասնակցությամբ: Այդ ապրանքները մանրածախ ցանց բաց թողնել միայն ռադիոակտիվ նյութերով վարակված չլինելու մասին
եզրակացության առկայության դեպքում» (բնօրինակը՝ հավելված 3-ում):
Այս փաստաթղթից տպավորություն է ստեղծվում, որ իբր միայն 1990 թվականից է սկսվել ռադիոակտիվությամբ վարակված սննդամթերքի իրացման դեմ բնակչության բողոքները, երբ դրանք սկսվել են հենց հայտնաբերման պահից՝ 1986
թվականից: Հետևաբար հրամանում գրված՝ վերջին շրջանում արտահայտությունը իրականում պետք է հասկացվի՝ սկսած 1986 թվականի հուլիս-օգոստոս ամիսներից, ինչը հաստատում են վերը բերված փաստաթղթերն ու այդ ուղղությամբ
կատարված աշխատանքները:
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ
Ազատ խոսքի դրական տեղաշարժն ինձ համարձակություն տվեց 1986 թվականի փետրվարի 19-ին Գորբաչովին մի հակիրճ, իշխանություններին գովաբանողփառաբանող, կիսապարզունակ նամակ գրել, որի մեջ ներկայացված է Արարատյան դաշտի, մասնավորապես` Երևանի օդային ավազանի ծայրաստիճան աղտոտվածությունը: Նամակում առաջարկվում է փակել և վերապրոֆիլավորել քիմիական ամենավտանգավոր որոշ ձեռնարկություններ, դադարեցնել Հայաստանում երկրորդ ատոմակայանի և ռադիոակտիվ թափոնների զոնալ գերեզմանոցի
կառուցման աշխատանքները (հավելված 6):
Վեց օր հետո` փետրվարի 25-ին, մեզ համար բացարձակ անսպասելի, Կրեմլից
եկավ հեռագիր-պատասխան այն մասին, որ նամակը հանձնված է Խորհրդային
Միության Կենտկոմի ընդհանուր բաժին: Այդպիսի արագ արձագանքը և մեր առօրյայում նկատելի դրական տեղաշարժերը վկայում էին երկրում նոր մոտեցում ների
ու կարգերի ձևավորման մասին, և թվում էր, թե մեր սպասելիքներն արդեն հեռու
չեն:
Ինչպես պարզվեց հետագայում՝ Գորբաչովին հղված այդ նամակի պատճենները Կրեմլից ուղարկվել էին Խորհրդային Միության մի շարք գերատեսչություններին և Հայկական Խորհրդային Հանրապետության իշխանություններին: Ամիսներ
անց, 1986 թվականի հուլիսի 14-ին, ստացանք նամակի պատասխանը (2-3/a24)` ՀԽՍՀ շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտեի նախագահի
առաջին տեղակալ Յու. Աբովյանի ստորագրությամբ:
Ահա այդ պատասխան-նամակի թարգմանությունը. «Ընկեր Հ. Ա. Սանասարյանին, Քննարկելով Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության Կենտկոմի Գլխավոր քարտուղարին ուղարկված նամակը, հաղորդում ենք.
1. Հայկական Խորհրդային Հանրապետության և մասնավորապես՝ Արարատյան դաշտի և հանրապետության մայրաքաղաքի շրջակա միջավայրի վիճակի հետ
կապված ընդհանուր մտահոգությունը հիմ նավորված է: Հայաստանի Կոմկուսի և
հանրապետության Կառավարության երաշխավորությամբ Խորհրդային Միության
Կենտկոմն ու Նախարարների խորհուրդը ընդունել են Հայկական Խորհրդային
Հանրապետության համար մի շարք հիմնարար որոշումներ, որոնցում նախատես62

ված է իրականացնել շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված արմատական միջոցառում ներ: Վերոհիշյալ որոշում ներով նախատեսված և հանրապետության ղեկավար ցուցում ների հանձնարարականները կատարվում են:
2. Խորհրդային Միության Կենտկոմին ուղարկած նամակների հեղինակները
պետք է իմանան, որ հանրապետության քաղաքներում մթնոլորտային օդի, ջրերի,
հողի և բնական այլ ոլորտների աղտոտվածությունը հիմ նականում պայմանավորված է պատմականորեն ձևավորված արդյունաբերական արտադրության կառուցվածքով, որում առկա են քիմիական, մետալուրգիական և էներգետիկ ոլորտները,
և որոնք էլ առավելագույն ազդեցություն ունեն միջավայրի վրա: Դրա հետ մեկտեղ,
վերջին տարիներին, նշված ոլորտների տեսակարար կշիռը նպատակամղվածորեն
նվազել է, ինչը վկայում է հանրապետությունում էկոլոգիական խնդիրների ընկալման մասին:
3. Մի շարք հիվանդությունների «սարսափելի աճի» և երկրում դրանցով «առաջին տեղերից մեկում» լինելու մասին տվյալները բժշկական վիճակագրությամբ չեն
հաստատվում:
4. Հանրապետությունում գործող ատոմակայանը մինչև այժմ չի հանդիսացել և չի հանդիսանում միջավայրի աղտոտման աղբյուր, ինչի մասին կան
պետական վերահսկողության օրգանների մի շարք եզրակացություններ: Այդ ծառայությունն ուժեղացվում է:
5. Հայկական ատոմակայանի երկրորդ հերթի շինարարության մասին
որոշումն իրականացվում է՝ հաշվի առնելով բոլոր հնարավոր նախազգուշական միջոցները, և երկրորդ հերթը կառուցվում է նորագույն նախագծատեխնիկական փաստաթղթերով, որոնք նախատեսում են ծայրահեղ
վթարային իրավիճակների բացառում:
6. Թույլ ռադիոակտիվ թափոնների թաղման համար նախատեսվող գերեզմանոցի շինարարության հարցը կասեցված է: Առավել ևս, որպես
գոտիական (զոնայական), ուր պետք է թաղվեն նաև ուրիշ ԱԷԿ-ների թափոնները: Կան մի շարք եզրակացություններ, այդ թվում` Խորհրդային Միության Գիտությունների ակադեմիայի, այն մասին, որ անթույլատրելի է ջրարբի աղային
նստվածքներում ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների կառուցումը:
7. Մի շարք արտադրությունների գործունեության դադարեցման հարցերի առնչությամբ աշխատանքը շարունակվում է. ԿԱՆԱԶ-ում փակվել է առաջնային
ալյումինի արտադրության արտադրամասը, ավարտվում է «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման վերակառուցումը` փակվելու են մի շարք հնացած ու մարդու համար առավել վտանգավոր արտադրություններ, նվազեցվել է Ալավերդու
լեռնամետալուրգիական կոմբինատի պղնձի արտադրության հզորությունը, ինչպես
նաև՝ էլեկտրա- ֆիլտրերի ներդրմամբ կտրուկ նվազել են ծծմբագազերի ու պղնձի
փոշու արտանետումները, Կիրովականի քիմիական կոմբինատում փակվել են դիցիանդիամիդի, թույլ ազոտական թթվի ու ամիակային սելիտրայի արտադրության
արտադրամասերը և այլն»: (Բնագիրը՝ հավելված 6-ում):
Պատասխանում, իհարկե, կան իրականությանը համապատասխանող փաստեր, սակայն անընդունելի են այն պնդում ները, որ Գորբաչովին ուղղված նամակում հիվանդությունների աճի մասին տվյալները բժշկական վիճակագրությամբ
չեն հաստատվում կամ հանրապետությունում գործող ատոմակայանը չի հանդիսանում միջավայրի աղտոտման աղբյուր: Սա բացարձակ կեղծիք է: Իրականութ63

յունից հեռու է նաև այն, որ իբր Հայկական ատոմակայանի երկրորդ հերթը կառուցվում էր նորագույն նախագծա-տեխնիկական փաստաթղթերով, որոնք նախատեսում են ծայրահեղ վթարային իրավիճակների բացառում: Պետք է ասել, որ նոր
ատոմակայանի կառուցման նախագիծը շրջանառության մեջ չի էլ դրվել և նույնիսկ
հավանական է, որ շինարարությունը սկսելիս նախագիծը կազմված էլ չի եղել
(ավանդույթ էր դարձել՝ շինարարությունը սկսել առանց նախագծի):
Անհրաժեշտ եմ համարում համեմատաբար հանգամանալից խոսել Պատասխանում նշված ռադիոակտիվ թափոնների գոտիական (զոնայական) գերեզմանոցի շինարարության կասեցման մասին: Նախ նշեմ, որ այդ ծրագրի իրականացումն
աղետաբեր ու անդառնալի հետևանքներ կունենար մեր երկրի համար: Չեռնոբիլ յան աղետը ցույց տվեց, որ ռադիոակտիվությամբ աղտոտված տարածքներն արդեն
հասնում են այն սահմանին-կետին, որից դեպի նորմալ կյանք արդեն հետադարձ
չկա՝ անդառնալի է:
Խորհրդային Միությունում կառուցվելիք ռադիոակտիվ թափոնների չորս գոտիական գերեզմանոցներից մեկը ծրագրված էր կառուցել Հայկական Խորհրդային Հանրապետությունում՝ Արարատյան դաշտի արտեզ յան ջրամբարի հատակի
աղային շերտերում, ուր պետք է 30 հազար խմ ծավալով խոռոչ ստեղծվեր և այնտեղ թաղվեին ինչպես Կովկասում և Ուկրաինայում գործող ու կառուցվելիք, այնպես էլ Արևել յան Եվրոպայի բազմաթիվ ատոմակայանների ռադիոակտիվ
թափոնները: Ըստ բանավոր տեղեկության, տոպրակներում լցված թափոնները խողովակով (800 մետր երկարությամբ, որով խոռոչի՝ ամբարի շինարարության ընթացքում աղաջուրը պետք է մակերես հանվեր) պետք է լցվեին ամբարի մեջ,
այսինքն՝ անկառավարելի: Այդ գերեզմանոցում պետք է «թաղվեին» նաև քիմիական արդյունաբերության և այլ թունավոր թափոնները:
Այս ծրագիրը խիստ գաղտնի էր: Չնայած այդ գաղտնիությանը, ի շնորհիվ երջանկահիշատակ ակադեմիկոս Գևորգ Տեր-Ստեփանյանի, այդ ծրագրի դեմ բացահայտ պայքարող միակ գիտնականի, մեզ հասու եղան այդ խնդրին վերաբերող
որոշ փաստաթղթեր:
Ըստ դրանցից մեկի՝ 1984 թվականի մարտի 29-ին տեղի է ունեցել ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի նախագահությանն առընթեր ատոմային էներգիայի և
տեխնոլոգիաների օգտագործման Գիտական խորհրդի նիստ:
Բերեմ այդ ճակատագրական խնդիրը քննարկող Նիստի մասնակիցների
անունները՝ Խորհրդի անդամ ներ` Ա. Մ. Պետրոսյանց (նախագահ), Ա. Ց. Ամատունի, (նախագահի տեղակալ), Գ. Ա. Վարդանյան (նախագահի տեղակալ), Ռ. Ս. Գալեչյան (նախագահի տեղակալ), Մ. Լ. Տեր-Միքայել յան, Ս. Գ. Մատինյան, Ա. Տ.
Ասլանյան, Ռ. Տ. Ջուղարյան, Ռ. Գ. Արշակունի, Գ. Պ. Բաղդասարյան, Կ. Ա. Ղազարյան, հրավիրվածներ՝ ԳԱ ֆիզիկատեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Է. Ս. Ադոնց, ՀԽՍՀ առողջապահության նախարար
Է. Ս. Գաբրիել յան, ՀԽՍՀ Նախարարների խորհրդի ծանր արդյունաբերության
բաժնի վարիչ Գ. Ա. Հայկազունի, ՀԽՍՀ առողջապահության նախարարության
սրտաբանության ինստիտուտի փոխտնօրեն Ն. Մ. Հովհաննիսյան, ЛЯР ОИЯМ-ի
փոխտնօրեն Յու. Ց. Հովհաննիսյան, Ուկրաինական ԽՍՀ ԳԱ СКТБ ИЯИ-ի տնօրեն Ա. Ա. Կլ յուչնիկով, տեխնիկական գիտությունների դոկտոր Վ. Գ. Սավոնենկո (Վ. Տ. Խլոպինի անվան Ռադիումի ինստիտուտ), ՀԽՍՀ առողջապահության
նախարարության հանրապետական հիվանդանոցի ախտորոշման կենտրոնի լա64

բորատորիայի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Գ. Ա. Նիկողոսյան
(թարգմանությունը կատարվել է ռուսերենից, հետևաբար, որոշ անունների, հայրանունների և ազգանունների սկզբնատառերը հնարավոր է, որ աղավաղվել են):
Այդտեղ ունեցած իր ելույթում ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ա. Ասլանյանը նպատակահարմար է համարել Արարատյան դաշտի արտեզ յան ջրամբարի հատակի
աղային զանգվածներում ռադիոակտիվ թափոնների գերեզմանոց կառուցելը,
սակայն նշել է, որ տեղի երկրաշարժային ակտիվության հարցը լիարժեք ուսում նասիրված չէ: Իսկ ԽՍՀՄ ատոմային էներգիայի կոմիտեի նախագահ Ա. Պետրոսյանցը, այդ ծրագրի հովանավորներից մեկը, ասել է. «Իրոք, այդ հարցը կարևոր
է, մեծ նշանակություն ունի և ճիշտ է: Մեր Խորհրդի տեսանկյունից հեղինակներին պետք է օգնել և առաջարկել, որ նախագիծը մանրամասն մշակվի ՀԽՍՀ ԳԱ
երկրաբանության ինստիտուտի և ԽՍՀՄ ПРОМНИИПРОЕКТ ГКАЭ-ի հետ միասին: Խորհուրդը առաջարկում է նաև աջակցել Հայկական ատոմակայանի տնօրինությանը և երաշխավորել ВПО СОЮЗАТОМЭНЕРГО-ին՝ ստորգետնյա ամբարի
կառուցումը ներառել Հայկական ատոմակայանի երկրորդ հերթի պլանի մեջ...»
(Արձանագրություն թիվ 5, 29.03.1984 թ.):
Այդ Նիստի որոշման մեջ ասվում է. «Լսելով և քննարկելով «Հայկական ԽՍՀ
տարածքում ռադիոակտիվ թափոնների (միջին և ցածր ակտիվության) թաղման
առաջարկությունը», Գիտական խորհուրդը նշեց.
1. Առաջարկվել է 800 մետր խորության ուղղահայաց հորատանցքով կերակրի
աղի լուծազատման եղանակով ստեղծված ստորգետնյա ամբարում ռադիոակտիվ
թափոնների (միջին և ցածր ակտիվության) վերջնական թաղման առաջադեմ եղանակ:
2. Ստորգետնյա ամբարների կառուցման տարածքը ընտրված է Հայկական
ատոմակայանից 4 կմ հեռավորության վրա, որտեղ աղային նստվածքաշերտը
տեղադրված է 600-1600 մ միջակայքում:
3. Հաշվի է առնվել Հայկական ԽՍՀ-ում աղային նստվածքաշերտերում 1000մ
խորության վրա բնական գազի ամբարների կառուցման հարուստ փորձը:
Խնդրի կարևորությունից ելնելով` Խորհուրդը որոշեց.
Մինչ աղային նստվածքներում նշված պահեստարանի կառուցման մասին որոշում ընդունելը, ... ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտից
ստանալ համապատասխան եզրակացություն...»: (Բնագիրը՝ հավելված 7-ում):
Չնայած այն բանին, որ փաստաթղթերում գրված է, թե ստորգետնյա ծավալների ստեղծման աշխատանքները սկսել միայն նախագծի փորձագիտական եզրակացությունից (պետք է հասկացվի՝ դրական եզրակացությունից) hետո, սակայն այդ
օբյեկտի շինարարության հետ գործ ունեցողներից մի քանիսը (նաև բանվորներ)
ասում էին, որ հորատման աշխատանքները սկսվել են, և դրա մոտակայքում հսկայական տարածք նախապատրաստվում է՝ առաջանալիք աղաջուրը լցնելու-տեղավորելու համար:
Այս եղերական ծրագրի դեմ դուրս եկած Գևորգ Տեր-Ստեփանյանը մեզ փաստաթղթերի պատճեններ էր տալիս, ինչպես նաև բացատրական աշխատանք տանում՝ ասելով, որ եթե սկզբնական փուլում որոշ քանակությամբ ռադիոակտիվ
թափոններ լցնելուց հետո հասկանան դրա շահագործման անթույլատրելիությունը և կասեցնեն, միևնույն է, ռադիոակտիվ նյութերով ստորգետնյա ջրային ավա65

զանի և դրա շրջակա տարածքների աղտոտումը հնարավոր չի լինի կասեցնել:
Բարեբախտաբար, Մոսկվայում նա ուներ բարձր պաշտոններ զբաղեցնող հռչակավոր գիտնական ընկերներ ու բարեկամ ներ, որոնց նույնպես տեղեկացնում էր
խնդրի բուն էությանը: Եվ հիմ նականում այս համագործակցության արդյունքում
Խորհրդային Միության Գիտությունների ակադեմիայի երկրաբանության, երկրաֆիզիկայի և երկրաքիմիայի բաժանմունքի բյուրոն, 1985 թվականի մայիսի 31-ին,
«Հայաստանում ատոմակայաններ կառուցելու մասին» խնդրի քննարկման արդյունքում որոշում է կայացրել (Постановление, 31 мая 1985 г., N 51):
Այդ որոշման մեջ մասնավորապես ասվում է. «1. Ներկայումս Հայաստանում
ատոմակայան կառուցելը հանդիսանում է առավել իրական հնարավորություն
հանրապետության էներգետիկ կարևորագույն խնդիրները լուծելու համար... Սակայն տեխնիկապես միանգամայն իրականանալի այդ խնդրի լուծումը չպետք
է առաջացնի խիստ բարդ և տեխնիկապես անիրականանալի նոր խնդիրներ: Այդպիսի խնդիրներ կառաջանան, երբ հարցը լուծվում է այսրոպեական հարմարության հաշվարկով, առանց հետագա փոփոխությունների և դրանց
հետևանքների խոր անալիզի:
ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի երկրաբանության, երկրաֆիզիկայի, երկրաքիմիայի և հանքային բաժանմունքը նշում է, որ ատոմակայանների կառուցումը և աղային նստվածքաշերտերում ... ռադիոակտիվ թափոնների համար
ստորգետնյա գերեզմանոցների կառուցումն անթույլատրելի է, եթե աղային
նստվածքաշերտերը ենթարկված են աղային տեկտոնիկայի, եթե նրանք գտնվում
են ջրամատակարարման կամ ոռոգման արտեզ յան ջրերի տակ, եթե նրանք
գտնվում են երկրաշարժաակտիվ գոտիներում, բեկվածքներով կտրտված են կամ
հատված՝ հրաբխային երախներով...» (բնագիրը հավելված 7-ում): Փաստաթղթի
տակ ստորագրել են՝ Բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Բ. Ս.
Սոկոլովը և Բաժանմունքի գիտական քարտուղար Ի. Բ. Իվանովը:
Գիտական տարբեր հաստատությունների կողմից Խորհրդային Միության իշխանություններին հղած զեկուցագրերի ու նամակների շնորհիվ ժամանակավորապես դադարեցվեցին նշված գերեզմանոցի կառուցման աշխատանքները, սակայն
դրանք կարող էին վերսկսվել ցանկացած պահին: Եվ մինչև այդ ծրագիրը կառավարության կողմից չեղ յալ համարվելը, հետևողական աշխատանք կատարեցին
Տեր-Ստեփանյանն ու նրա համախոհները:
Ակադեմիկոս Գևորգ Տեր-Ստեփանյանը Մեծամորի ատոմակայանի տեղի սխալ
ընտրության և Հայաստանում ռադիոակտիվ թափոնների զոնալ գերեզմանոց
կառուցելու անթույլատրելիության վերաբերյալ 1985 թվականին նամակ է ուղարկել
ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի նախագահությանը: Այդ նամակի տակ
ստորագրել են նաև հանրաճանաչ այլ գիտնականներ (Նամակը բերված է 8-րդ
հավելվածում):
Այդ աշխատանքների արդյունքում, 1987 թվականի ապրիլին, Խորհրդային
Միության Գիտությունների ակադեմիայի ինժեներային երկրաբանության և
ջրաերկրաբանության Գիտական խորհուրդը Երևան էր գործուղել Ինժեներային
երկրաբանության Միջազգային ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Մ. Լանգերին (ԳՖՀ): Ապրիլի 26-ին նա ելույթ ունեցավ Երկրաբանության ինստիտուտում՝
«Լեռնային ապարներում ռադիոակտիվ թափոնների թաղման մի քանի հարցեր»
թեմայով: Նա հանգամանորեն խոսեց աղային զանգվածներում ռադիոակտիվ թա66

փոններ թաղելու մասին: Նշելով, որ ճառագայթման ազդեցությամբ աղային շերտերի հատկությունը փոխվում է. մեծանում է նրանց սահունությունը և ըստ կանխատեսում ների՝ 1000 տարվա ընթացքում ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի
գմբեթը 5 մետր բարձրանալու է (ջերմության բարձրացման հետևանքով), իսկ ամենամտահոգիչ խնդիրներից է գերեզմանոցի մուտքի՝ դռան հերմետիկ փակումը,
քանզի պետք է ապահովվի զանգվածի միաձուլությունը: Նա նշեց նաև, որ երկրաշարժաակտիվ գոտիներում ռադիոակտիվ թափոնների թաղումն անթույլատրելի է: Նրա պնդմամբ՝ մինչ ատոմակայան կառուցելը պետք է հստակեցված լինի
առաջանալիք ռադիոակտիվ թափոնների մեկուսացման՝ ապահով վայրում թաղելու հարցը:
Նա նաև ասաց, որ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում գոյություն ունի ռադիոակտիվ թափոնների պահեստավորման-թաղման խնդիրներով
զբաղվող գիտահետազոտական ինստիտուտ, իսկ Չեռնոբիլի ատոմակայանի վթարից հետո Գերմանիայի իշխանությունները ստեղծել են երկրաբանական միջավայրի պահպանման նախարարություն:
ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ինժեներային երկրաբանության և ջրաերկրաբանության Գիտական խորհրդի նախագահ, ակադեմիկոս Ե. Մ. Սոկոլովը,
ՀԽՍՀ ԳԱ նախագահ Վ. Հ. Համբարձումյանին ուղղված նամակում (14.05.1987, N
3133-19) գրում է, որ պրոֆեսոր Լանգերը Երևանում կարդացած իր դասախոսության ընթացքում շեշտադրել է, որ անթույլատրելի է թունավոր և ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցներ կառուցել երիտասարդ հրաբխայնության և բարձր
երկրաշարժաակտիվ տարածքներում... Նա շնորհակալություն է հայտնում նաև
Գևորգ Տեր-Ստեփանյանին, Երևանում Լանգերին աջակցելու համար:
Այս նամակը մեծ դժգոհություն էր առաջացրել Հայաստանում ռադիոակտիվ
թափոնների գերեզմանոց կառուցելուն կողմ գիտնականների և ինժեներների շրջանում: Նրանք համարում էին, որ Մոսկվան անտեղի միջամտում է մեր գործերին:
Հուսանք, որ ուսում նասիրողները Տեր-Ստեփանյանի արխիվում կհայտնաբերեն
ու շրջանառության մեջ կդնեն նրա գրառում ներն ու խնդրին վերաբերող փաստաթղթերը:
Կարելի է ասել, որ Արարատյան դաշտն իր ընդերքով հանդերձ փրկվեց ռադիոակտիվ նյութերով աղտոտվելուց միայն այն բարեբախտության շնորհիվ, որ
կար հայրենասեր ակադեմիկոս Գևորգ Եսայու Տեր-Ստեփանյանը և կային մարդկային բարձրագույն հատկանիշներով օժտված օտարազգի հռչակավոր գիտնականներ, որոնց կարծիքը Խորհրդային իշխանության վերին ատյաններում հաշվի
էին առնում:
Նաև պետք է նշեմ, որ Գևորգ Տեր-Ստեփանյանը ժամանակին մեծ ջանքեր է
թափել Արարատյան դաշտում ատոմակայան կառուցելը կանխելու համար: 1960ականի վերջերին իր կազմած նամակները, նշանավոր գիտնականների ստորագրությամբ ներկայացրել էր Հայկական Խորհրդային Հանրապետության
իշխանություններին, միաժամանակ նշելով, որ եթե ատոմակայան կառուցելը մեր
երկրի համար հրամայական է, ապա այն կարելի է կառուցել, օրինակ, Հայաստանի արևել յան հատվածում, որտեղ երկրաշարժա-տեկտոնիկ իրավիճակը համեմատաբար նպաստավոր է և ջրային պաշարների աղտոտման սպառնալիքները մեղմ
են, ինչպես նաև բնակչության խտությունը անհամեմատ փոքր է, քան Արարատյան
դաշտում է: Այս խնդրին վերաբերող Գևորգ Տեր-Ստեփանյանի հոդվածներն ու իշ67

խանություններին հղած դիմում ները հիմք դարձան՝ հիմ նարկներից և առանձին
անձանց կողմից իշխանություններին ուղղված նամակների համար: Չպետք է ուրանալ, որ նաև Գևորգ Տեր-Ստեփանյանի ջանքերի շնորհիվ էր, որ կասեցվեց Սևանա լճի մակարդակի իջեցումը (սկզբնական շրջանում նրան որակեցին որպես
պետության ու ժողովրդի թշնամի, այն «հիմ նավորմամբ», որ նա իբր խոչընդոտում
է լճի հատակի հողերը գյուղատնտեսական նպատակով օգտագործելուն և լճի ջրով
էլեկտրաէներգիա արտադրելուն, երբ նրա նպատակը Սևանա լճի մակարդակի
իջեցման կասեցումն էր), նա նաև գիտական հիմ նավորում ներ ներկայացրեց Սպիտակի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածների համար բնակավայրեր
կառուցելու տեղի ճիշտ ընտրություն կատարելու համար, սակայն անհասկանալի
պատճառներով արհամարհվեցին նրա առաջարկները...
1988 թվականի սեպտեմբերի 12-ին ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Յու. Խոջամիրյանը Գևորգ Տեր-Ստեփանյանին կանչել է իր
մոտ և պահանջել, որ նա իր Մոսկվա, ինչպես նաև Հայաստանի գիտությունների
ակադեմիա և Կենտկոմ ուղարկած՝ ատոմակայանի վերաբերյալ նամակները հետ
պահանջի՝ պատճառաբանելով, որ իբր ժամանակին այդ խնդիրը սխալ է ըմբռնել:
Սակայն Գևորգ Տեր-Ստեփանյանը կտրականապես հրաժարվել էր կատարել այդ
անհիմն առաջարկը: Մոտ մեկ ու կես ժամ շարունակվել է այդ սպառնալիքներով
լի զրույցը: Գևորգ Տեր-Ստեփանյանը դուրս գալով Խոջամիրյանի առանձնասենյակից` ուշաթափվել, ընկել է միջանցքում՝ այդ պաշտոնյայի դռան մոտ, որի հետևանքով վնասվել էր նրա դեմքը՝ ջարդվել էր այտոսկրը: Բուժումն անցկացվում էր
Լեչկոմիսիայի վիրաբուժական բաժնում:
Մեծամորի ատոմակայանի անվտանգության ապահովման, ատոմակայանի
երկրորդ հերթի՝ նոր ատոմակայանի և ռադիոակտիվ թափոնների զոնալ գերեզմանոցի կառուցումը կանխելու հարցում մեծ ջանքեր թափեցին նաև Խորհրդային
Միության Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսներ Տ. Ս. Խաչատուրովը,
Ա. Գ. Աղանբեկյանը, Ն. Ս. Ենիկոլոպյանը, Ս. Ս. Գրիգորյանը, Ա. Գ. Սարկիսովը,
Լ. Մ. Չայլախյանը, Ա. Լ. Յանշինը, Ն. Ն. Մոյիսեևը, Ե. Մ. Սոկոլովը, Ե. Մ. Սերգեևը, Ն.Պ. Լավյորովը, Վ. Ա. Լեգասովը, Ա. Վ. Յաբլոկովը..., որոնցից շատերը
ճանաչում էին Գևորգ Տեր-Ստեփանյանին և նրա հանդեպ մեծ հարգանք էին տածում:
Ցավով պետք է նշեմ, որ Հայաստանի պետական որոշ պաշտոնյաներ և գիտնականներ, գլխավորապես պատվեր կատարող, ամեն կերպ խոչընդոտում էին
երջանկահիշատակ Գևորգ Տեր-Ստեփանյանի այն ձեռնարկումներին, որոնք վերաբերում էին Սևանա լճին և միջուկային էներգետիկային: Նույնիսկ դեպքեր են եղել,
երբ Գիտությունների ակադեմիայի նիստերում ճանաչված ակադեմիկոսները
փորձել են խանգարել-ընդհատել նրա ելույթները, սակայն նա ուշադրություն
չդարձնելով այդ անկարգություններին, արժանապատվորեն ավարտին էր հասցնում իր ասելիքը:
Բնութպետկոմիտեն իր հերթին նույնպես աշխատում էր նրան մեկուսացնել:
Այսպես, 1990 թվականի մարտի 8-ին գնացի Մոսկվայի Հայկական ներկայացուցչություն, ԱՄՆ մեկնելու վիզա ստանալու: Ուղևորությունը մյուս օրն էր: Պարզվեց,
որ վիզաների ձևակերպման վարչության պետ Ռոբերտ Գալստյանն իմ փոխարեն
վիզա է դասավորել իր ուսանողական ընկեր Բորիս Մեհրաբյանի համար, երբ նրա
68

անունը հրավիրվածների ցանկում չկար: Երևան-Քեմբրիջ կազմակերպությունը
հրավիրել էր 6 հոգու՝ ակադեմիկոս Գևորգ Տեր-Ստեփանյանին, Կարինե Գևորգյանին, Կարինե Դանիելյանին, Կարեն Սիմոնյանին, Շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտեի փոխնախագահ Յուրի Աբովյանին և ինձ: Հրավիրվածները մոտ մեկ ամիս պետք է շրջագայեին ԱՄՆ-ի մի քանի քաղաքներով և
հանդիպումներ ունենային նաև որոշ պաշտոնյաների հետ: Հրավերը ստանալուց
որոշ ժամանակ անց, Յուրի Աբովյանն ասաց, թե իմաստ չունի, որ Գևորգ ՏերՍտեփանյանը և Կարինե Գևորգյանը Ամերիկա գնալու տոմս պատվիրեն, քանի որ
ԱՄՆ-ի դեսպանատունը նրանց գործերը մերժել է: Տեր-Ստեփանյանը հավատաց
Աբովյանի ասածին, սակայն Կարինեն կարճ ժամանակամիջոցում ճշտեց, որ
Աբովյանը ստում է և տոմս պատվիրեց:
Մոսկվայի հայկական ներկայացուցչությունում ինձ տվեցին Գ. Տեր-Ստեփանյանի անձնագիրը, որպեսզի ես նրան վերադարձնեմ: Ես տեսա, որ անձնագրում
առկա է Ամերիկայի մուտքի վիզան: Զանգահարեցի նրան, և հենց նույն օրը նա
եկավ Մոսկվա: Այդ ժամանակ ԱՄՆ մեկնելու տոմսը պետք է նախօրոք պատվիրվեր, մոտ մեկ ամիս առաջ: Ես ունեի տոմս, սակայն չկար վիզա: Մեզ խորհուրդ
տվեցին, որ իմ տոմսը մեկ օրվա ընթացքում Տեր-Ստեփանյանի անվամբ ձևակերպելու հարցը կարող է լուծել միայն Շերեմետևո օդանավակայանի տնօրենը:
Միասին գնացինք օդանավակայան, ցույց տվեցինք իմ անվամբ տոմսը: Բարեբախտաբար, նա ասաց, որ վաղ առավոտյան լինենք օդանավակայանում և ինքը կլուծի
այդ հարցը: Ստիպված էի գիշերել «Մոսկվա» հյուրանոցում և գիշերվա ժամը 4-ին
ուղևորվեցինք օդանավակայան: Մեզ հետ էր նաև Տեր-Ստեփանյանի փեսան:
Տոմսը փոխարինվեց նրա անվամբ, և նա կարողացավ հրավիրվածների և Մեհրաբյանի հետ մեկնել ԱՄՆ:
Մանր աճպարարության-խարդախության մեկ այլ դեպք:
1993-ի օգոստոսին Գևորգ Տեր-Ստեփանյանը և ես հրավիրված էինք մասնակցելու Ալմա-Աթայում տեղի ունենալիք Հակամիջուկային միջազգային կոնգրեսի
աշխատանքներին: Մեր զեկույցների թեզիսներն արդեն ուղարկել էինք կազմկոմիտեին և մնում էր միայն Ալմա-Աթա հասնել: Նավթամթերքի պակասի և այլ
պատճառներով թռիչքները խիստ սահմանափակ էին: Խոստացան մեզ Ալմա-Աթա
հասցնել բեռնատար ինքնաթիռով, ինչն այդ օրերին սովորական էր դարձել:
Ընդհանուր սրահում սպասում էինք մեր չվերթին, երբ մեզ մոտեցավ (գիշերվա մոտ
ժամը 11-ին) ծառայողներից մեկը և ասաց, թե օդանավակայանի պետը կարգադրել
է, որ ձեզ հատուկ սպասարկենք և առաջարկեց պատգամավորական սրահ
տեղափոխվել: Պատգամավորական սրահում նա մեզ ասաց, որ թռիչքը լինելու է
վաղ առավոտյան, մոտ 5 ժամ հետո և մեզ առաջինը կհրավիրի թռիչքի: Մոտ երկու
ժամ հետո եղա ընդհանուր սրահում և տեղեկացա, որ ինքնաթիռն ավելի քան մեկ
ժամ առաջ արդեն մեկնել է... Փորձեցի խոսել հերթափոխի պետի հետ, սակայն
ասացին, որ նրան շտապ կանչել են Երևան: Տեղում չէր նաև օդանավակայանի
պետը (այդպես ասաց քարտուղարուհին): Մեր ուղևորությունը չկայացավ: Եվ դա
պատահական չէր: Մինչ այդ, ես արդեն տեղյակ էի, որ, օրինակ, ինձ ուղարկված
նամակներն ու գրականությունը երբեմն հայտնվում են օդանավակայանի
աղբարկղերում-աղբակույտերում...
1987 թվականի հուլիսի 17-ին Գիտությունների ակադեմիայի ինժեներային
երկրաբանության խորհրդի նիստում քննվում էր ջրամբարների հուսալիության
69

բարձրացման հարցը: Նիստը վարում էր Խորհրդի նախագահ, ակադեմիկոս
Գևորգ Տեր-Ստեփանյանը: Այդ խորհուրդը նաև երաշխավորում էր ջրամբարների
նորոգման, ջրի քամման կասեցման, պատվարների ամրացման և այլ նախագծերի
իրականացումը: Ահա թե ինչու, նախագծեր իրականացնողները Խորհրդին հաշվետվություն էին ներկայացնում: Այդ օրվա քննարկման դրված երկու ջրամբարների
հուսալիության «բարձրացնողներն» էլ իրենց պահվածքով խիստ ագրեսիվ էին,
իսկ Տեր-Ստեփանյանը՝ անհողդողդ: Ակնհայտ էր, որ կատարված աշխատանքները
քիչ արդյունք էին տվել, սակայն կատարողներն իրենց ճշմարիտ լինելը փորձում
էին հաստատել միայն լարվածություն ստեղծելով, գոռգոռոցով և դա այն աստիճանի էր հասել, որ խորհրդի անդամներից մեկը, նկատի ունենալով ՏերՍտեփանյանի վիճակը, դիմելով ծրագրի իրականացնողներին, ասաց. «Ի՞նչ է, դուք
եկել եք այստեղ մարդ սպանելո՞ւ»: Եվ լարվածությունն ինչ-որ չափով թուլացավ:
Ջրամբարներ կառուցելիս և շահագործելիս միշտ չէ, որ հաշվի էին առնում
գոյություն ունեցող նորմերը: Օրինակ, Սևաբերդի ջրամբարը կառուցելուց ու շահագործելուց հետո միայն, երբ ջրի հսկայածավալ կորուստներ եղան, սկսեցին լրջորեն
ուսում նասիրել դրա հատակի ապարների ջրակայունության խնդիրը: Պարզվեց,
որ հատակի ապարները ջրակայուն չեն և այդպես էլ չկարողացան ապահովել
ջրամբարի շահագործման լիարժեքությունը: Այժմ դրա հատակի որոշ հատվածներում ծառեր ու թփեր են աճում...
1987 թվականի հուլիսի 21-ին շրջակա միջավայրի պահպանության օրվան նվիրված հեռուստահաղորդման ընթացքում հայտարարվեց, որ կատարված բարեփոխում ների շնորհիվ՝ ատոմակայանի կայունությունը կմեծանա 10 անգամ: Ակադեմիկոս Աշոտ Ասլանյանն ասաց, որ մեր ատոմակայանի շրջակայքի հուշարձանները կանգուն են մնացել, ուրեմն կործանիչ երկրաշարժեր չեն եղել, իսկ ատոմակայանը անվտանգ է մարդու առողջության համար: Նա նաև համարձակություն
ունեցավ ասելու այն ճշմարտությունը, որ «մեր ատոմակայանի մոտակայքով են
անցնում երկրագնդի խզում ների մեծ ցանցեր, որը (ատոմակայանի տարածքի
ստորգետնյա սալը) հիշեցնում է ջարդած ափսե: Ըստ ՄԱԳԱՏԷ-ի ընդունած կարգի,
ատոմակայանը պետք է կառուցվի 4000 քառակուսի կիլոմետր ազատ տարածության վրա»: Ատոմակայանի տնօրեն Միհրան Վարդանյան. «... Մեր ատոմակայանը աշխատում է ճապոնական ժամացույցի պես... 1984 թվի ուժեղ անձրևների
հետևանքով ռադիոակտիվ ջրերի արտահոսք եղավ, սակայն այժմ այդ նույնը երբեք չի կրկնվի: Մեզ մոտ, երբ ատոմակայանի խողովակը ճեղքվում է, ռադիոակտիվության արտահոսք տեղի չի ունենում»: Առողջապահության նախարար Էմիլ
Գաբրիել յան. «... Ատոմակայանի առկայության և նրա մոտակայքում ապրող բնակչության հիվանդությունների շատացման մեջ ոչ մի կապ չկա: Նույնիսկ ավելին,
ըստ մեր տվյալների, Սևանում ավելի շատ են վաղաժամ ծնունդները, քան Հոկտեմբերյանում»:
Անհրաժեշտ եմ համարում ասել, որ ելույթ ունեցողներին ճանաչել եմ, և նրանք
այդտեղ հայտարարել են իրենց իրական տեսակետների հակառակը:

70

ԿԵՂԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱԼԱԾԱՆՔ
1987 թվականի գարնանը ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Գոհար Սարիբեկյանի հետ գրեցինք քլորոպրենային կաուչուկների և սոսինձների ելանյութի` քլորոպրենի կենսաբանական ազդեցության վերաբերյալ գիտական հոդվածներն ընդհանրացնող մի վերլուծություն (տես՝ հավելված 9): Քլորոպրենի խնդրի քաղաքականացված լինելու պատճառով այս հոդվածը գիտական
հանդեսներում հրապարակելն արգելվեց: Հարկ է նշել, որ հատուկ կարգադրություններով մինչ այդ արդեն արգելվել էին քլորոպրենի կենսաբանական ազդեցությանը վերաբերող մի շարք գիտական թեզեր: Ստեղծվում էին, այսպես կոչված,
գիտական հանձնաժողովներ, որոնք թույլ չէին տալիս այդ թեզերի պաշտպանությունը: Եղել են նույնիսկ դեպքեր, երբ ոչ միայն արգելվել է դոկտորական ատենախոսության պաշտպանությունը, այլև այրվել-ոչնչացվել են այդ ատենախոսության
համար հիմք հանդիսացող արխիվային նյութերը, ինչպես որ դա կատարվեց, օրինակ, Էմմա Խաչատրյանի դոկտորական ատենախոսության ու դրան առնչվող
նյութերի հետ: Նշված դիսերտացիայի արգելմանը մասնակցում էին վարձու գիտնականները, ավելի ճիշտ` գիտությամբ զբաղվող աճպարարները: Միայն այս ամենին տեղ յակ մարդուն կարող է հասկանալի լինել, թե ինչ ցածր բարոյական
հատկանիշ կարող է ունենալ գիտաշխատողը, երբ ինքը տիրապետելով նյութին
կարող է սառնասրտորեն մասնակցել գիտական` իրական փաստերի աղավաղմանոչնչացմանը և նույնքան էլ սառնասրտորեն հորինված տվյալներ քարոզել:
1987 թվականի ապրիլի 16-ին Երևանում տեղի ունեցավ Լենինյան շրջանի էկոլոգիական խնդիրներին նվիրված գիտաարտադրական խորհրդակցություն: «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման վերաբերյալ մեծ զեկույցով հանդես եկավ
այդ միավորման գլխավոր տնօրենի գիտական գծով տեղակալ, պոլիմերների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գուրգեն
Մարտիրոսյանը: Նա նյութը ներկայացնում էր գիտնականին ոչ վայել կեցվածքով.
գիտակցաբար սադրանքի մղող պահվածքով: Ինձ ուղղակի ցնցել էր նաև այն, որ
իր ղեկավարած ինստիտուտի մոտ 45-ամյա ավագ գիտաշխատողին դիմում էր
«բալիկ ջան» արտահայտությամբ: Նա պնդում էր, որ «Նաիրիտը» շրջակա միջավայրը չի աղտոտում: Ահա որոշ մեջբերում ներ նրա «գիտական» զեկույցից. «Բավական է, որ ամեն մեկը, ոչինչ չիմանալով, «Նաիրիտի» հասցեին ասի այն, ինչ
ուզում է: Իմ բոլոր հարազատներն աշխատում են «Նաիրիտում», և բոլորն էլ առողջ
են: Ընդհանրապես, «Նաիրիտում» մասնագիտական հիվանդություններ գոյություն չունեն: Մեր շրջապատի ծառերն ու այգիները միշտ ծաղկուն են, օդը՝ մաքուր:
Այն գիտնականները, որ անգործությունից նամակներ են գրում Կենտկոմ, թե իբր`
«Նաիրիտը» Երևանի օդը աղտոտում է, նման բան անելու ոչ մի հիմք չունեն: Ավելի լավ կլինի այդպիսի նամակներ գրելու փոխարեն նրանք իրենց գործով զբաղվեն
և ոչ թե անարդար մեղադրանքներ հնչեցնեն իմ` Մարտիրոսյանիս հասցեին: Այդ
ինչպե՞ս եղավ, որ երբ ես բժշկական ինստիտուտում էի աշխատում, բոլոր կողմերից ինձ գովաբանում էին, թե Մարտիրոսյանը ազնիվ է, լավն է, իսկ այժմ, երբ ես
ամբող ջովին տրվել եմ գործին, տարված եմ այս աշխատանքով, երբ ես տուն չունեմ, տեղ չունեմ, հանգիստ ու քուն չունեմ, օդի մաքրման հարցում այսքան մեծ հաջողությունների եմ հասել, և հե՛նց այս ժամանակ, երբ ինձ առավել պետք է
գնահատեին, իմ հասցեին ոչ արդարացի մեղադրանքներ են հնչում»:
71

Դիմելով շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Յուրի Աբովյանին` նա ասաց. «Դուք ինչո՞ւ եք հայտարարում,
թե «Նաիրիտից» դուրս եկող կեղտաջրի 1 լիտրը պարունակում է 270 գրամ կերակրի աղ և այլ նյութեր: Ավելի լավ կլիներ, որ դուք սպասեիք մինչև այս տարվա սեպտեմբերը, և ես այդ ջրերը զտել-մաքրելով Երևանի բնակչությանը տարեկան արդեն
կվերադարձնեի 60 հազար տոննա կերակրի աղ»: Այստեղ անհրաժեշտ է նշել, որ
տարբեր քննարկում ներում Մարտիրոսյանը կտրականապես ժխտել է գործարանից Հրազդան գետ լցվող աղի մասին տեղեկությունները:
Մարտիրոսյանն անընդհատ ինչ-որ աղ յուսակներ էր ցույց տալիս և երդվում, որ
դրանցում եղած տվյալները ճիշտ են: Նա մի կողմից կտրականապես ժխտում էր
«Նաիրիտի» վտանգավորությունը, մյուս կողմից էլ՝ նույն գրգռվածությամբ բացականչում, որ ինքը բազմիցս է հիշեցրել ձեռնարկության հարևանությամբ գտնվող
դպրոցները, մանկապարտեզներն ու սահադաշտն այլ տեղ փոխադրելու մասին.
«Ախր, այդ երեխաները մեղք են, դուք խիղճ ունե՞ք, թե ոչ»:
Խորհրդակցությունում կատարված գիտական կոչված զեկույցներն ու պետական պաշտոնյաների ելույթները մի ընդհանուր ուղղվածություն ունեին` քողարկել
իրական փաստերը և կեղծիքը ներկայացնել որպես իրականություն: Այդ քննարկման ընթացքում ես առավել կաշկանդված էի, քանզի իմ պայուսակում կային մի
քանի փաստաթղթեր, որոնք պետք է հանձնեի իմ բարեկամ ներից մեկին` որևէ
ապահով տեղ թաքցնելու համար: Այդ փաստաթղթերից մեկն էլ ժամանակին
«Նաիրիտի» շրջակա միջավայրի պահպանության լաբորատորիայի վարիչի պաշտոնակատար Կարապետ Քասախյանի նամակն էր` ուղղված ակադեմիկոս Նիկոլայ Ենիկոլոպյանին (գրված է 1983 թվականի հունիսի 9-ին): Մեր հանդիպում ներից
մեկի ժամանակ այդ նամակը ինձ հանձնեց Ենիկոլոպյանը, թե` այս նամակում քեզ
համար օգտակար տեղեկություններ կան:
Նպատակահարմար եմ գտնում մեջբերել որոշ հատվածներ այդ ծավալուն նամակից, ինչը արժեքավոր է ոչ միայն «Նաիրիտում» կատարված օրինազանցությունների, այլև բնապահպանական խնդիրներում եզակի մասնագետի նկատմամբ
պաշտոնյաների անվայել ու անխիղճ վերաբերմունքի բացահայտման առումով:
Հարգարժան Քասախյանը գրում է. «... 1. Գիտությունների ակադեմիան բոլորովին երես դարձրած է հանրապետության շրջակա միջավայրի պրոբլեմ ներից:
Բացարձակապես չեն կարողանում հասկանալ թոկսիկոլոգիական հետևանքները
այդպիսի անփույթ (շրջակա միջավայրի նկատմամբ) արտանետումների պարագայում, Խորհրդային Միության յոթ ամենաթունավորված քաղաքներից հինգը Սովետական Հայաստանում են` Երևան, Կիրովական, Ալավերդի, Հրազդան, Արարատ:
2. Ղեկավար բոլոր օղակներում բնության պահպանության և շրջակա միջավայրի
հարցերով զբաղվում են թոշակի անցնելու տարիքի կամ արդեն անցած նախկին մինիստրներ ու ղեկավար աշխատողներ, որոնք այդ գծով մասնագետ չեն, կամ էլ երիտասարդներ, որոնք նույնպես մասնագետ չեն և «էկոլոգիա» անունը դրոշակ
դարձրած` ծառատնկումը շփոթում են շրջակա միջավայրի գիտության և ինժեներության հետ (environmental science and engineering), որը աշխարհի բոլոր մեծ համալսարաններում իբրև մասնագիտացում 10 տարուց ավելի է, որ գոյություն ունի արդեն...
Ըստ 1978-ի Մինիստրների խորհրդի և Հայկական Կոմունիստական կուսակցության Կենտկոմի որոշման, Սովետական Հայաստանի 650 արդյունաբերական
ձեռնարկություններից յուրաքանչյուրը պետք է ունենար 3-7 հոգուց բաղկա72

ցած отдел охраны природы, այսինքն 2000 մասնագետի պետք ունենք: 1978-ի հրահանգը` ընկ. Լյուդվիգ Ղարիբջանյանին` շրջակա միջավայրի մասնագետներ
պատրաստելու համար` մինչև հիմա զրո կետից չի շարժվել – և մենք կորցրինք
5 թանկագին տարիներ: Ճիշտ է, թերևս միայն 30 հոգի պատրաստ լիներ 1983-ին
(եթե 1978-ին սկսեին), բայց 30 մասնագետը ոչ մի հատ չունենալուց լավ է: Այդ 2000
հոգու 600-ը կրնանք այսօր տեղավորել Երևանում: Երբ այդ 2000-ին գումարենք
սանիտարա-հիգիենիկ լաբորատորիաները (շրջակա միջավայրի պարամետրերի
անալիզ) ապա կունենանք ևս մի 4000-8000 մասնագետների պատրաստման կարիք: Միայն «Նաիրիտում» շրջակա միջավայրի ՎՆԻԻՊոլիմեր բաժինը մոտ 50
հոգի է, թափոնների ուտիլիզացիայի լաբորատորիան՝ 15-20, սանհիգիենան՝ 25, և
պաշտոնական отдел охраны природы՝ 7, և այս 100 հոգին զանազան մասնագիտությունների «ձախորդ Փանոս»-ներն են, որ խցկվել են շրջակա միջավայրի
պահպանության մեջ` առանց հասկանալու ի՞նչ են անում, ինչո՞ւ են անում,
առանց տեսնելու Երևանի ու հանրապետության վիճակը...
3. 15 հանրապետություններից` 3 - փոքրամասնության մեջ ենք, որոնց Մինիստրների խորհուրդը և կամ Կենտկոմը դեռ չունեն շրջակա միջավայրի պետական կոմիտեներ:
Կոորդինացված ղեկավարություն չի կիրառվում հանրապետությունում, 30-ից
ավելի գիտա-հետազոտական լաբորատորիաներում ու պետական հիմնարկներում,
ուր 500-600 «մասնագետ» է աշխատում, հիմ նականում անալիզներ են անում: Այդպիսի ուժերի ցրումը մեր տունը քանդում է, քանի որ եղած աշխատողները կամ
կրկնում են միմյանց, կամ էլ միայն թղթի վրա գոյություն ունեն:
Հետո օդի-ջրի մաքրման կապիտալ ներդրում ների թիվը (x միլիոն ռուբլի
իրացված y տոկոս) ոչ մի նշանակություն չունի – ա) մինչև պրոյեկտը կյանքի կոչելը 10-15 տարի է վերցնում և գործարանի տեխնոլոգիան արդեն փոխվում է, իսկ կառուցված պրոյեկտը այլևս էֆեկտիվ չէ նոր տեխնոլոգիայի թափոնների նկատմամբ:
բ) Գործարանի ղեկավարությունը, ըստ իր հայեցողության, փոխում է, կրճատում է
մաքրող պրոցեսներ և ապարատուրա, առանց որևէ վերահսկող կազմակերպության թույլտվության, այսպիսով նվազեցնելով էֆեկտիվությունը:
4. 1980-ին Հայկական ՍՍՀ Մինիստրների Խորհուրդը որոշեց Երևանի արդյունաբերական թափոնները թաղելու պոլիգոն կառուցել Արարատի շրջանում (Երևանից 50 կմ հեռու): Մինչև այսօր Սովետաշեն կթափվին ամեն տեսակ տոքսիկթունավոր թափոններ (Երևանից հեռու է 1,5 կմ)... Ես 3 այդպիսի պոլիգոնի նախագծող/կառուցող/շահագործող եմ եղել Միացյալ Նահանգներում, «Նաիրիտն» էլ
1982-ին 22.000 տոննա թաղվելիք պինդ թափոն ուներ, իսկ 1985-ին կունենա 47.000 տոննա (երկու անգամ ավելի. քան Երևան քաղաքի մնացած 216 արդյունաբերական ձեռնարկությունները միասին վերցրած): Բնական էր, որ հետաքրքրվեի պոլիգոնի կառուցմամբ, որը 1983-ի վերջում արդեն պիտի ընդուներ առաջին թափոնները:
Պարզվեց, որ Պետպլանը (Սաղոյան, Ալավերդյան, Մուրադյան Բադալ) երեսի
վրա թողել է այդ պլանը, և սուսիկ-փուսիկ 1982 դեկտեմբերին նախագծելն անգամ
դադարեցրել են: 17 էջանոց զեկուցագիր գրեցի ընկ. Ֆադեյ Սարգսյանին, մանրամասն նկարագրելով, թե ինչպես պետք է նախագծել (քանի որ դեռևս ՍՍՀՄ-ում
չկան թոքսիկ թափոնների թաղելու նորմաներ, և այլն): Երկու ամիս քննարկելուց
հետո Ալավերդյանը գրում է ընկ. Սարգսյանին, թե «12 միլիոն կարժենա, այդքան
73

փող չունինք` 12-րդ հնգամյակին կպլանավորենք»: Նախ` այդպիսի պոլիգոնը, որը
խոշոր փոսեր է հիմ նականում, հերթով է կառուցվում, և 1984-1985-ին 1.5-2 միլիոնից ավելի ծախս չի լինի, մնացածը` հաջորդ հնգամյակին: Երկրորդ` նախագծումի, որը կիսատ է, ամբող ջացնելու համար ընդամենը 40 000 (քառասուն հազար)
ռուբլի է հարկավոր Երևանպրոյեկտին: Ուրեմն կարելի է նախագծումը ավարտել
հիմա և չսպասել 1986-ին, որպեսզի դրա վրա մեկ էլ ժամանակ չկորչի: Բայց ոչ մեկն
են անում, ոչ էլ մյուսը: Ընկեր Հրաչիկ Կարապետյանի հետ խոսեցի, նա էլ Կարեն
Սերոբիչին զեկուցեց այդ մասին: Ասել էր «ընկ. Ֆ. Տ. Սարգսյանին հանձնարարել
գործը»: Այսինքն` ո՛չ առաջ, ո՛չ ետ... «Նաիրիտ»-ն էլ` Աստվածատրյանով, Գուրգեն
Մարտիրոսյանով վազեցին Մինիստրների Խորհուրդ համոզելու, որ շարունակեն
այդ «կանցերոգեն» թափոնները թափել քաղաքին մոտիկ, ինչպես մինչև հիմա արել
են: Իհարկե, հարցը դրեցին փսևդո-գիտական հիմքերի վրա, ուտիլիզացիայի գծով
դեռ իրենց երևակայությունում եղած ծրագրերը իբրև կոնկրետ մշակված պրոցեսներ ներկայացնելով Մինիստրների Խորհրդին: Առնվազն գիտական աչքակապություն է արածնին, որու մասին 5-ում:
5. Հիմա աշխատում եմ ՎՆԻԻՊոլիմերում իբրև и.о. зав. лабораторией охраны
окружающей среды… ՎՆԻԻՊոլիմերի ղեկավարը Մարտիրոսյան Գուրգենն է` որը
դժբախտաբար գիտությունը շփոթում է լավ, շուլուխչի անեկդոտներով համեմված
գործ անելու հետ: Եթե նա ուրիշ տեղում լինի, ուր դուք տարին մեկ գնում եք, 2 օր
իր պաշտոնում չէր դիմանա: Հենց որ исходные данные կամ ուրիշ թվեր հիշեր, անմիջապես իրանից կպահանջեին ապացուցել այդ թվերի հիմ նավոր լինելը: Ֆանտազիան (ոչ ճիշտ խոսող մարդու քաղաքավարի վարիանտը) գիտությանն
անհրաժեշտ է երբ պիտի ստեղծագործես: Բայց երբ внедрение/освоение-ի է հասնում հարցը, արդեն կոնկրետ ոտքերդ հողին պետք է լինեն, այլապես հայրենիքին
միլիոնների կորուստ կպատճառես, ժողովուրդիդ ալ թունավորելով միաժամանակ:
Այդպիսի մարդու մոտ աշխատելը, իհարկե, շատ դժվար է` քանի սկզբունքային և
ճշմարտախոս լինելը ամեն րոպե դեմ է առնում դերասանական աճպարարության,
որը գիտության մեջ տեղ չունի և չի էլ ունենա, բայց առայժմ հաջողացնում է Մարտիրոսյանը: Հուսամ, որ ՎՆԻԻՊոլիմերը բացառություն է, և որ Հայաստանում ու
մեր մեծ Միության մեջ կան իսկապես գիտական օջախներ` ուր համաշխարհային
մակարդակը բարձր է պահվում...»:
Այս նամակի բովանդակությանը ծանոթանալուց հետո ինչ ափսոսանք ու ցավ
ես զգում, որ էկոլոգիական խնդիրները խորությամբ հասկացող և մեր երկիրը էկոլոգիական աղետալի վիճակից հանելու իրական ճանապարհ ցույց տվող, տնտեսությունը իրատեսական հիմքերի վրա կառուցելը գիտակցող, կարելի է ասել,
միակ անձնավորությանը հետապնդելով, հալածելով և աշխատելու նորմալ պայմաններից զրկելով` հեռացրել են նաև իր հայրենիքից… Ես անձնապես Քասախյանին չեմ ճանաչել, սակայն շատերս լսել էինք նրա դեմ ուղղված հետապնդում ների
ու հալածանքների մասին, բայց ո՞վ կհամարձակվեր նրան աջակցելու անգամ փորձ
անել…
Անկախությունը հաստատվելուց հետո, երբ ես ՀՀ Գերագույն խորհրդի բնապահպանության և բնական պաշարների հանձնաժողովի փոխնախագահն էի,
նրան նամակ գրեցի` Հայաստան վերադառնալու և իր սկսած գործը շարունակելու
առաջարկով, սակայն նրանից պատասխան չստացա:
1987 թվականի ապրիլի 22-ին, մեր հիմ նարկի (ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտ)
74

ընդհանուր ժողովում առաջարկվեց աշխատակիցների անունից ՀԽՍՀ իշխանություններին նամակ գրել՝ մեր հանրապետության էկոլոգիական խնդիրների վերաբերյալ: Առաջարկությունն ընդունվեց և ինձ հանձնարարվեց գրել ուղարկվելիք
նամակը և ներկայացնել հաջորդ օրը` ապրիլի 23-ին տեղի ունենալիք կոլեկտիվի,
կուսակցական և արհմիության կազմակերպությունների համատեղ դռնբաց ժողովում:
Անհրաժեշտ եմ համարում այստեղ որոշ պարզաբանում ներ տալ: Իրականում,
այդ նամակն ավելի քան մեկ ամիս առաջ արդեն գրված էր և ժողովի մասնակիցներից շատերը այն ընթերցել էին, ավելին` նամակի պատճեններն արդեն տարածվել էին վստահելի մի շարք հիմ նարկներ: Հարցին նման կերպ թատերականացված
մոտենալու նպատակը` հիմ նարկի տնօրինության, կուսակցական, կոմերիտական,
արհմիության և ամբողջ կոլեկտիվի հրապարակային համաձայնությունը ստանալն
էր: Պարզ է, որ դրանից հետո հիմ նարկի այն աշխատակիցները, որոնք լիովին համամիտ էին նամակի բովանդակությանը, սակայն վախենում էին հետագա հետևանքներից ու նամակի տակ չէին ցանկանում ստորագրել, արդեն վստահորեն
կստորագրեին, այլևս չէին լինի այն հարցերը, օրինակ, թե ի՞նչ կասեն տնօրենը,
կուսակցական-կոմերիտական կազմակերպությունների և արհմիության ղեկավարները, եթե նրանք իմանան, որ նամակը ստորագրել եմ: Բացի նշվածներից, պակաս կարևոր չէր նամակին պաշտոնական տեսք տալը:
Հաջորդ օրը` ապրիլի 23-ի ընդհանուր ժողովում ընթերցում էի Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմին, Գիտությունների ակադեմիայի նախագահությանը և «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությանը ուղղված
նամակը: Այն մոտենում էր իր ավարտին, երբ, բոլորիս համար անսպասելի, պրոֆեսոր Արմեն Սիմոնյանը (նա այդ ժամանակ նաև ինստիտուտի կուսկազմակերպության առաջին քարտուղարն էր) առաջարկեց չշարունակել ընթերցումը,
պատճառաբանելով, որ մենք նման նամակ գրելու «սանկցիա» չունենք և որ, ընդհանրապես, կոպիտ խախտում է, երբ գիտական հիմ նարկում այդպիսի հարցերով
են զբաղվում: Նա նաև ասաց, որ մենք իրավունք չունեինք դիմելու Կոմունիստական կուսակցության Կենտկոմին, քանի որ նրանք Հայաստանի էկոլոգիական իրավիճակի մասին լավագույնս տեղ յակ են և մեր նամակով նրանց միայն կվիրավորենք: Նաև նշեց, որ նամակը գրված է շատ ցածր, նրա բառերով՝ «գյուղական
ֆելդշերի մակարդակով»:
Հարգելի պրոֆեսորի ելույթն ամեն ինչ տակնուվրա արեց: Մթնոլորտը շիկացած
ու գրեթե միաբևեռ էր դարձել: Այդ ընթացքում ավագ գիտաշխատող Ինգա Ասլանյանը բարձրաձայն անիծեց պրոֆեսորին և ուշաթափվեց: Րոպեներ անց ուշաթափվեց նաև ավագ գիտաշխատող Գոհար Սարիբեկյանը: Օգնության հասան…
կատվախոտի (վալերիանի) հոտը տարածվել էր դահլիճով մեկ: Ստեղծվել էր մի
այնպիսի երևակայական իրավիճակ, որտեղ յուրաքանչյուրը կարծում էր, որ նման
կարգի միջամտություններն են, որ ի չիք են դարձնում մեր սպասելիք նվաճումները:
Այժմ, հետադարձ հայացքով հասկանալի է դառնում, որ այդպիսի ընկալումը խանգարում էր մեզ խնդրին սառը դատողությամբ մոտենալու համար, ինչն էլ հաճախ
հանգեցնում էր թյուրըմբռնումների ու տհաճությունների: Այսօր ես ինքս ինձ հարց
եմ տալիս՝ արդյո՞ք պրոֆեսոր Ա. Սիմոնյանը, ելնելով իր պաշտոնից, իրավունք
ուներ այլ բովանդակությամբ ելույթ ունենալ: Նաև պետք է նկատի ունենալ, որ նա
իր պաշտոնի բերումով հաճախ էր հանդիպում պետական-կուսակցական գործիչ75

ներին և անհամեմատ ավելի լավ էր պատկերացնում իրավիճակը, քան մենք: Մեզ
համար խիստ անցանկալի թվացող այդ ելույթը նաև խթան հանդիսացավ, որպեսզի նամակը ստորագրելու բուռն ցանկություն հայտնեին անգամ սակավաթիվ այն
աշխատակիցները, ովքեր մինչ այդ չեզոք դիրք ունեին և, փաստորեն, դրանով նաև
համալրվեց էկոլոգիական շարժման համախոհների թիվը: Այսինքն, մարդկանց
համախմբումը, խնդրի բուռն ու արագընթաց հանգուցալուծումը մեծապես պայմանավորված էին պրոֆեսորի ելույթով (առանց այդ ելույթի ինչքա՞ն եռանդ ու
ժամանակ կպահանջվեր նույն արդյունքին հասնելու համար): Նիստին մասնակից
որոշ անձանց շնորհիվ այդ ելույթի բովանդակությանը և դրա հետ կապված մանրամասներին արդեն տեղյակ էին բազմաթիվ հիմնարկների աշխատակիցներ,
գլխավորապես Գիտությունների ակադեմիայի ինստիտուտների: Եթե այդպիսի
հաջողակ մի գործողություն իրականացներ որևէ հայտնի կազմակերպություն,
հավանաբար, շատերը կմտածեին, որ, ասենք, նամակին դեմ ելույթը հատուկ
կազմակերպվել է:
Կիսատապալված՝ իրականում հաղթանակած, այդ ժողովից հետո նամակը վերընթերցվեց հիմ նարկի լաբորատորիաներում: Առաջարկվեց նամակն ուղարկել
միայն Ինստիտուտի էկոլոգիական խորհրդի անդամ ների ստորագրությամբ: Սակայն կատարվեց անսպասելին: Հենց նույն օրը մեր ինստիտուտի 151 աշխատակիցներ, այդ թվում` հիմ նարկի ղեկավարությունը` մեկ-երկու բացառությամբ, իրենց
ստորագրությունները դրեցին այդ նամակի տակ: Այնուհետև նամակի տակ ստորագրեցին Գիտությունների ակադեմիայի կենդանաբանության, քիմիական ֆիզիկայի, նուրբ օրգանական քիմիայի, փորձարարական կենսաբանության, ֆիզիկական
ուսում նասիրությունների, հաշվողական կենտրոնի, օրգանական քիմիայի ինստիտուտների 809 գիտաշխատողներ, այդ թվում՝ հանրաճանաչ գիտնականներ` նամակին կցելով իրենց հակիրճ կարծիքները (հավելված 10):
Այդ նամակի կապակցությամբ ակադեմիկոս Արաքսի Բաբայանը զանգեց ինձ`
ասելով, թե բավարարված է նամակի բովանդակությամբ և ցանկանում է ավելի
սերտ համագործակցել մեզ հետ (1973 թվականի մարտի 25-ին Ա. Բաբայանը «Կոմունիստ» թերթում հոդված է տպել, որում հիմ նավորել է «Նաիրիտը» Երևանից
հանելը և մեկ այլ վայրում կառուցելը: Դրանից մեկ տարի հետո Մասիսի շրջանում
սկսել են այդպիսի գործարանի կառուցման աշխատանքները, սակայն գրունտային ջրերի առկայությունը խանգարել է այդ նախագծի իրականացմանը):
Ապրիլի 25-ին հասցրինք նամակն ուղարկել նշված հասցեներով: Այդպիսի օպերատիվություն հնարավոր էր ապահովել միայն ազգային վերելքի այդ օրերին, երբ
միմյանց նկատմամբ հավատն ու վստահությունն ամրապնդվել էին, ու երբ հայ
մարդը վերջին հարյուրամյակներում գուցե առաջին անգամ համախմբվեց ազգային գաղափարի շուրջը և զգաց դրա քաղցրությունն ու հզոր ուժը... Այդպիսի պայմաններում մարդկանց եռանդն անսպառ է դառնում:
Ինչպես հետագայում տեղեկացանք, Կենտկոմից նամակն ուղարկվել էր կուսակցական կազմակերպություններին և Հայկական Խորհրդային Հանրապետության
Նախարարների խորհուրդ, որն էլ իր հերթին դրա պատճեններն ուղարկել էր
Պետպլան, Երքաղգործկոմ, Պետշին, Բնութպետկոմ, Առևտրի, Ներքին գործերի,
Ավտոտրանսպորտի նախարարություններ, Օդերևութաբանության պետական վարչություն, Հայէներգո և «Նաիրիտ» գիտաարտադրական միավորում: Այդ գերատեսչություններն էլ իրենց հերթին բազմացնելով` նամակն ուղարկել էին իրենց
76

ստորադաս մարմիններին ու կառույցներին: Նամակը տարածվում էր նաև մեր կողմից` ուր հնարավոր էր:
Այդ նամակը մեծ աղմուկ բարձրացրեց: Իշխանություններն ուսուցողական դասեր էին տալիս նաև նամակին միացած հիմ նարկների ղեկավարներին: Հատկապես մեծ ճնշման էր ենթարկվում մեր ինստիտուտը (ամիսներ անց տեղի ունեցած
Կոմկուսի Կենտկոմի պլենումում Կ. Դեմիրճյանն իր ելույթում քննադատական
խոսք է ասել Գիտությունների ակադեմիայի կենսաքիմիայի ինստիտուտի ղեկավարության հասցեին` որպես իրենց չվերաբերող հարցերում միջամտողների): Նամակի հետ կապված ինձ կանչեցին 26 կոմիսարների անվան շրջկոմ: Պետք է ասեմ,
որ մինչ այդ ինձ գրեթե նման տեղեր չէին կանչել, եթե չհաշվենք տարիներ առաջ
«Մաշտոց» գրքի հետ կապված միջադեպը, որի մասին արդեն ասվել է: Ինձ ընդունեց առաջին, թե երրորդ քարտուղարը, մոտ 35-40 տարեկան մի տղամարդ: Նա
ինձ հետ խոսում էր գոռգոռոցով, հոխորտանքով և ինձ մեղադրում` գիտական հիմ նարկների աշխատակիցներին ու մեր հանրապետության իշխանություններին չհիմ նավորված տվյալներով մոլորության մեջ գցելու համար: «Ինչ իրավունք ունեք,ասում էր նա,- ձեր գիտական աշխատանքը թողած` իշխանություններին սխալ տեղեկություններ հաղորդել, ինչպես նաև այդ տեղեկություններով ապակողմ նորոշել
բնակչությանը և անվստահություն սերմանել Խորհրդային իշխանության հանդեպ
և հավանաբար դուք չեք գիտակցում ձեր կատարածի վտանգավորության չափը»:
Նա մեծ զայրույթով շարունակում էր ասել, որ երկրի տնտեսության և բնակչության առողջության խնդիրները վերաբերում են միայն պետական մարմիններին ու
համապատասխան մասնագետներին... Հանկարծ նա անսպասելիորեն լռեց ու
միայն դիմախաղով հասկացրեց, որ իր հետ միջանցք դուրս գամ: Մենք դուրս
եկանք միջանցք, որտեղ նա ցածր ձայնով ասաց, որ հանկարծ չհրաժարվեմ իմ ձեռնարկածից, որ մեր կատարած աշխատանքն անչափ կարևոր գործ է, և ինքն ու իր
շրջապատը հոգով լիովին կիսում են մեր այդ մտահոգությունները ու մեզ հետ են:
Հետո նորից մտանք իր առանձնասենյակ, որտեղ նա ինձ հետ նորից սկսեց խիստ
տոնով խոսել: Զրույցի վերջում զայրացած տոնով ասաց. «Ուրեմն, պայմանավորվեցինք, վե՛րջ, այլևս բնապահպանական հարցերով չեք զբաղվելու: Կատարեք այն
աշխատանքը, ինչի համար աշխատավարձ եք ստանում»:
1987 թվականի մայիսի 4-ին մեր ինստիտուտի 87 աշխատակիցների անունից
նամակ ուղարկեցինք Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության
Կենտկոմի գլխավոր քարտուղար Մ. Գորբաչովին: Նամակում ներկայացված էին
մեր հանրապետության շրջակա միջավայրի` գլխավորապես օդային ավազանի աղտոտվածության և դրա արդյունքում՝ բնակչության առողջական վիճակի խնդիրները (հավելված 11):
Այդ տարվա հուլիսի 6-ին ստացանք մեր նամակի պատասխանը` Խորհրդային
Միության Հիդրոօդերևութաբանության և բնական պաշարների վերահսկողության
Պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Սոկոլովսկու ստորագրությամբ
(06.07.1987 թ., թիվ ГР-635):
Այդտեղ ասվում է. «Հարգելի ընկերներ, Հայկական Խորհրդային Հանրապետությունում անբավարար էկոլոգիական վիճակին վերաբերող Ձեր նամակը
Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության Կենտկոմի հանձնարարությամբ քննարկվել է Խորհրդային Միության Պետհիդրոմետկոմում:
77

Հայտնում եմ, որ հաշվի առնելով Հայկական Խորհրդային Հանրապետության
տարածքում ստեղծված անբավարար էկոլոգիական իրավիճակը, ինչի մասին մշտապես զեկուցում է ԽՍՀՄ Պետհիդրոմետկոմը, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահության՝ շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների
արդյունավետ օգտագործման հանձնաժողովը, 1987 թվականի մայիսի 18-ի իր նիստում հատուկ քննարկել է «Հայկական Խորհրդային Հանրապետությունում էկոլոգիական օրենսդրության պահպանման մասին» հարցը:
Նշելով արդյունաբերական մինիստրությունների և հանրապետության Մինիստրների խորհրդի կողմից ձեռնարկված այն միջոցառում ների անբավարար չափը, որոնք ուղղված են աղտոտող նյութերի արտանետում ների նվազմանը,
սպառումից` ջրային պաշարների պահպանմանը, հողային պաշարների պահպանմանը, կենդանական ու բուսական աշխարհի պահպանմանն ու վերարտադրմանը,
Հանձնաժողովը Հայկական Խորհրդային Հանրապետության Մինիստրների
խորհրդին հաձնարարել է՝ 12-րդ հնգամյակում ապահովել բնապահպանական օբյեկտների շինարարության համար հատկացվող կապիտալ ներդրում ների լիակատար յուրացումը, ինչպես նաև լիկվիդացնել՝ Երևան, Կիրովական, Լենինական,
Կամո և Ջերմուկ քաղաքներում նման օբյեկտների շահագործման հանձնելու հետ
կապված հապաղումը:
Նախատեսված են նաև միջոցառում ներ` կապված ջրային պաշարների, այդ
թվում՝ Սևանա լճի ռացիոնալ օգտագործման, ինչպես նաև ավտոտրանսպորտի
կողմից արտանետած գազերի նվազման հետ:
Ընդունված է որոշում` 12-րդ հնգամյակում հանրապետության բնության պահպանման տարածքային համալիր սխեմայի մշակման մասին:
Այս սխեմայի շրջանակներում, հանրապետության արդյունաբերության զարգացման վերաբերյալ կտրվեն երաշխավորագրեր` հաշվի առնելով բոլոր առանձնահատկությունները, այսինքն՝ լուծված են այն խնդիրները, որոնց արդիականությունը
նշված է Ձեր նամակում:
ԽՍՀՄ մինիստրություններին ու գերատեսչություններին տրված են առաջադրանքներ՝ կարճատև ժամկետներում իրականացնել բնության պահպանման միջոցառում ներ այնպիսի ձեռնարկություններում, որոնց մեղքով ստեղծվել է առանձնակի լարված էկոլոգիական իրավիճակ: Մասնավորապես, Խորհրդային Միության քիմիական արդյունաբերության մինիստրությանը հանձնարարված է 1987 թվականին ավարտել քլորոպրենային կաուչուկի արտադրության բնապահպանական
օբյեկտների շինարարությունը «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումում և
արագացնել այդ ձեռնարկության կողմից վնասակար նյութերի մթնոլորտային արտանետման կրճատման ուղղությամբ կատարվող միջոցառումների իրականացումը մինչև սահմանված նորմատիվները:
Կկազմակերպվեն «Նաիրիտ» միավորման, Կիրովականի քիմիական կոմբինատի, Երևանի «Պոլիվինիլացետատ» ԱՄ-ի սանիտարապահպան գոտիները: Այդ
խնդիրների իրականացման համար Կոմիտեի կողմից սահմանված է վերահսկողություն:
Ձեր կողմից առաջ քաշված հրապարակայնության հետ կապված՝ անհրաժեշտ
ենք համարում ասել, որ «Լիտերատուրնայա Գազետայում» 1987-ի հունիսի 24-ի
թիվ 26 համարում տպագրված «Երևանը աղետի մեջ է» հոդվածում մանրամասն
խոսվում է Հայաստանի էկոլոգիական բազմաթիվ խնդիրների մասին, որոնք պահանջում են օպերատիվ լուծում:
78

Միաժամանակ հայտնում ենք, որ ԽՍՀՄ Պետհիդրոմետկոմի օրգաններին
տրված է հանձնարարական՝ ռադիոյով եղանակի կանխատեսման հաղորդմամբ
նախազգուշացնել խառնուրդների ցրման համար անբարենպաստ օդերևութաբանական պայմանների մասին, որպեսզի ձեռնարկվեն օպերատիվ միջոցառում ներ՝
ուղղված ձեռնարկություններում արտանետում ների նվազեցմանը: Մոտակա հեռանկարում կսկսվի տեղական մամուլում բնական միջավայրի աղտոտման փաստացի մակարդակի մասին տվյալների հրապարակումը` աղտոտման պատճառների
վերլուծությամբ և այն կոնկրետ ձեռնարկությունների ու պաշտոնատար անձանց
մատնանշումով, որոնք թույլ են տվել բնապահպանական օրենսդրության խախտումներ:
Կտրուկ աճում է նոր օբյեկտների շինարարության, ինչպես նաև գործողների վերակառուցման նախագծերի էկոլոգիական փորձաքննության դերը, որը պետք է
հնարավորություն տա բացառել սխալ լուծում ները՝ դեռ նախագծային փուլում:
Մանրակրկիտ քննարկման և վերլուծության են ենթարկվում բոլոր այն նախագծերը, որոնք կապված են ռադիոակտիվ թափոնների թաղման հետ: Այդ հարցում
պետք է լիովին բացառվի աղտոտման հնարավորությունը:
Վերահսկող օրգանները, այդ թվում՝ Խորհրդային Միության Պետհիդրոմետին
կից մթնոլորտային օդի պահպանման Պետտեսչությունը մշտապես ուժեղացնում
են իրենց խստապահանջությունը բնապահպանական օրենսդրությունը խախտողների հանդեպ: Այսպես, 1986 թ. ընթացքում բնապահպանական օրենսդրության
խախտման համար Հայկական ԽՍՀ-ի տարածքում մթնոլորտային օդի պահպանման Պետտեսչության կողմից կայացվել է 37 որոշում՝ սարքերի, արտադրամասերի,
ձեռնարկությունների շահագործման դադարեցման կամ կասեցման վերաբերյալ,
խախտումների 18 փաստերի շուրջը նյութերը հանձնված են դատախազության օրգաններին:
Հայկական ԽՍՀ-ում բնական միջավայրի արմատական առող ջացման համար
դեռ շատ անելիքներ կան: Եվ այդ պատճառով էլ այդ հարցում շատ կարևոր է հանրապետության ողջ ազգաբնակչության դերը, Ձեր ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը: ԽՍՀՄ Պետհիդրոմետը գտնում է, որ Հայկական ԽՍՀ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտի կոլեկտիվը նույնպես կարող է իր կոնկրետ ներդրումն ունենալ
Երևան քաղաքում էկոլոգիական հարցերի վերաբերյալ` ինստիտուտի տեխնիկական բազայի հիման վրա իրականացնելով «Նաիրիտ» ԳԱՄ-ի կողմից արտանետած աղտոտող նյութերի քրոմամասսպեկտրալ անալիզ և երաշխավորագրեր
տալով այն ցնդող օրգանական միացությունների վերաբերյալ, որոնք կարող են
բարձր բաղադրություններով պարունակվել քաղաքի օդային ավազանում:
Այդպիսի հետազոտությունները թույլ կտան ԽՍՀՄ Պետհիդրոմետին ուժեղացնել Երևան քաղաքի մթնոլորտային օդի որակի վերահսկողությունը և օպերատիվ
կերպով ի հայտ բերել ու վերացնել աղտոտող նյութերի արտանետման հնարավոր
աղբյուրները: Հույս ունենք, որ այս առաջարկությունը կստանա աջակցություն Ձեր
ինստիտուտում» (բնագիրը` հավելված 11-ում):
Մեր նամակի պատասխանը լիովին գոհացնող էր, և մենք հավատով սպասում
էինք խոստացածների իրականացմանը: Նաև զարմացած էինք, որ Խորհրդային
Միության Կոմունիստական կուսակցության Կենտկոմը այդքան օպերատիվ հանձնարարել է Պետհիդրոմետկոմին՝ քննարկելու մեր նամակը:
79

***
1987 թվականի մայիսի 23-ին Խորհրդային Միության Նախարարների խորհրդի նախագահությանն առընթեր՝ շրջակա միջավայրի պահպանության ու բնական
պաշարների արդյունավետ օգտագործման հանձնաժողովին և «Իզվեստիա» թերթին ուղղված նամակում նշել էի այնպիսի փաստեր, երբ, օրինակ, շրջակա միջավայրին համեմատաբար քիչ վտանգ ներկայացնող տեխնոլոգիաները փոխարինում
են առավել վտանգավորներով և դա ներկայացնում են որպես բնապահպանական
միջոցառում (հավելված 12):
Հունիսի 1-ին «Իզվեստիա» թերթից նամակ ստացա, որտեղ ասվում է՝ «ցավոք,
չկարողացանք Ձեր նամակը հրապարակել և անհրաժեշտ համարեցինք քննարկման նպատակով այն ուղարկել ԽՍՀՄ Գոսկոմհիդրոմետ: Խնդրել ենք քննարկման արդյունքի մասին հաղորդեն խմբագրություն և Ձեզ»:
Հետագայում պարզվեց, որ իմ նամակը հասել էր նաև ԽՍՀՄ բնության պահպանության պետական կոմիտե: Օգոստոսի 22-ին նամակ ստացա այդ կոմիտեի
գլխավոր հսկիչ-տեսչական վարչության պետ Վ. Ե. Զիբերովից. «Ընկեր Հ. Ա. Սանասարյան, Երևան քաղաքի, մասնավորապես, «Նաիրիտի» էկոլոգիական խնդիրների հետ կապված՝ «Իզվեստիա» թերթի խմբագրություն ուղարկած Ձեր նամակը
քննարկվում է ԽՍՀՄ բնության պահպանության պետական կոմիտեում: Ձեր բարձրացրած հարցերը պահանջում են էկոլոգիական մանրամասն փորձաքննություն
կատարել, որի իրականացումից հետո, Ձեզ պատասխան կտրվի»:
***
1987 թվականի հունիսի 12-ին Երևանում պիտի հուղարկավորվեր մեր ինստիտուտի տնօրենի՝ ակադեմիկոս Ա. Գալոյանի աներ, Խորհրդային Միության Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պատմության ինստիտուտի
(Մոսկվա) տնօրեն, Դերենիկ Ալավերդյանը: Աշխատակիցներս հիմ նարկ էինք եկել միայն այն բանի համար, որ կոլեկտիվի հետ գնայինք Գալոյանի տուն` թաղման արարողությանը մասնակցելու: Վաղ առավոտյան մեր հիմ նարկի գործավար
Ն. Ռաֆայել յանը զանգահարեց, թե տնօրենը քեզ շտապ կանչում է: Մի պահ թվաց,
թե ճիշտ չեմ հասկացել. Գալոյանը ինչպե՞ս կարող է այդ օրը իր տանը չլինել: Եվ
իրոք՝ մեր տնօրենին տեսա իր առանձնասենյակում: Մինչև օրս շատ լավ հիշում եմ
այդ պահը: Այդ շոգ օրով նա հագել էր սև կոստյում, գունատ էր, ընկճված, հիասթափված... Հետո հասկացա, որ նրա այդ վիճակը պայմանավորված էր ոչ միայն
հուղարկավորության փաստով, այլ այն արտաքին ճնշում ներով, որի մասին խոսում էինք վերը: Նա ինձ դիմավորեց` «էս ինչ փորձանք բերիր դու մեր գլխին» բառերով: Սակայն դրանից զատ՝ ոչ մի կշտամբանք, ինչին սպասում էի: Նա ասաց,
որ իրեն նախազգուշացրել են, որ հիմ նարկում լինի, և րոպեներ անց ինստիտուտ
պետք է այցելի պետական-կուսակցական պատվիրակություն: Չեմ կարծում, որ
նրանք` Կենտկոմի պաշտոնյաները, տեղ յակ չէին նման անվանի մարդու հուղարկավորության ու նաև, որ տեղ յակ չլինեին նրա և մեր տնօրենի ազգակցական կապերի մասին, բայց նույնիսկ այդ փաստը նրանց չէր կանգնեցրել նման քայլի
դիմելու համար: Ես նույնիսկ այն կարծիքին եմ, որ օրվա այդ ընտրությունն էլ հատուկ էր արված, որպեսզի հիմ նարկի ղեկավարն անհանդուրժողականությամբ
լցվի կոլեկտիվի անունից իշխանություններին գրված նամակների հեղինակների
հանդեպ: Կարծում էինք, որ եթե նրանք հաշվի չեն առել արդեն ասված արտակարգ
վիճակը և այդ օրը հանդիպում են նշանակել, ուրեմն խիստ անհետաձգելի խնդիր
80

է քննարկվելու, իսկ պատվիրակության կազմում էլ լինելու են հեղինակավոր պաշտոնյաներ: Սակայն, պատվիրակությունը այն չէր, ինչ սպասում էինք: Այն ղեկավարում էր Հայաստանի Կենտկոմի 26 կոմիսարների շրջկոմի երկրորդ քարտուղար
Աննա Ստեփանյանը՝ համարձակ ու մեծամիտ մի տիկին, ևս 5 հոգի: Այդ հանդիպմանը մասնակցում էին մեր ինստիտուտի մոտ 40 աշխատակիցներ: Պարզվեց, որ
պատվիրակությունը եկել էր Կենսաքիմիայի ինստիտուտի և ակադեմիական մի
շարք այլ ինստիտուտների կոլեկտիվների անունից ներկայացված նամակի հետ
կապված հարցերը պարզաբանելու: Ստեփանյանը դիմելով մեր տնօրենին՝ մասնավորապես ասաց. «Դուք իրավունք չունեք Երևանի օդի աղտոտվածության հարցով դիմել Հայաստանի Կենտկոմին: Մենք Երևանի օդի վիճակի մասին ամեն ինչ
գիտենք: Դուք իզուր եք մարդկանց հանգիստը խանգարում: Դիրեկտորը պետք է
կարողանա իր բռի մեջ հավաքել իր աշխատակիցներին: Աշխատակիցներն ի՞նչ
իրավունք ունեն առանց դիրեկտորի համաձայնության Կենտկոմին նամակ գրել և
ինչ դիրեկտոր, որ չի կարողանում, ինչպես հարկն է, սանձել դրանց …»:
Վրդովեցուցիչ էր նրա և իր գործընկերների ուսուցողական, անպատկառ տոնը:
Նրանք արտահայտեցին իրենց խիստ բացասական վերաբերմունքը Կենտկոմ
ուղարկված նամակի կապակցությամբ, շեշտելով, որ այնտեղ բերված են իրականությանը չհամապաատասխանող փաստեր և դա արված է ժողովրդին Խորհրդային իշխանության դեմ գրգռելու համար:
Պետք է ասեմ, որ մեր հիմ նարկի տնօրինության և էկոլոգիական խորհրդի ակտիվիստների միջև լարվածություն կար (գոնե այժմ պետք է ասեմ, որ այդ լարվածության մեղավորը տնօրինությունը չէր: Մենք իրավիճակը ճշտորեն չէինք
կարողանում գնահատել): Այժմ, արդեն տարիներ անց, երբ շատ ու շատ խնդիրներ բացահայտվեցին, դժվար չէ տեսնել, թե ինչն էր միմյանց չհասկանալու պատճառը: Բայց այն ժամանակ թյուրըմբռնմամբ ձևավորված պատրանքներով էինք
ղեկավարվում, մտածելով, որ տնօրինության համար շատ հեշտ գործ է ակադեմիական` պաշտոնական մակարդակով բնապահպանական հարցեր բարձրացնելը և
դրանց լուծման համար միջոցներ պահանջելը: Չէինք հասկանում, չէինք ցանկանում նկատել, որ մեր ինստիտուտի տնօրինության վրա, այսպես ասած, վարչական
մեծ ճնշում կա: Իսկ մենք կարծում էինք, օրինակ, թե ակադեմիական հիմ նարկների տնօրենները, որոնցից շատերը հռչակավոր գիտնականներ էին, կուսակցական
ու պետական բարձրաստիճան պաշտոնյաները նրանց հետ խոր հարգանքով ու
ակնածանքով են վերաբերվում: Սակայն, հետագայում հասկացվեց, որ ամենևին
էլ այդպես չէր: Իրականում նույնիսկ կուսակցական երկրորդական պաշտոն զբաղեցրածները նրանց հանդեպ երբեմն ամբարտավան վերաբերմունք էին ցուցաբերում և մեծամտորեն «դասեր» տալիս նրանց:
«ՆԱԻՐԻՏԻ» ՓԱԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ
1987 թվականի հունիսի 24-ին «Լիտերատուրնայա Գազետա» թերթում տպագրվեց հայտնի գրող-հրապարակախոս Զորի Բալայանի «Երևանը աղետի մեջ է»
հոդվածը: Հրապարակման հենց հաջորդ օրը` հունիսի 25-ին, Մոսկվայից Հայաստան եկավ Խորհրդային Միության Նախարարների խորհրդի որոշմամբ ստեղծված պետական մի հեղինակավոր հանձնաժողով, որի կազմի մեջ էին Հայկական
Խորհրդային Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Ֆադեյ
81

Սարգսյանը, Խորհրդային Միության Քիմիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վ. Ռոմանովը, Խորհրդային Միության Պետհիդրոմետ վարչության
կոլեգիայի անդամ, մթնոլորտային օդի պահպանության Խորհրդային Միության
Գլխավոր տեսուչ Յու. Ծատուրովը, Խորհրդային Միության Պետական գլխավոր
բժշկի տեղակալ Ա. Զայչենկոն, Խորհրդային Միության Նախարարների խորհրդի
Գործերի կառավարման շրջակա միջավայրի պահպանության սեկտորի վարիչ Ա.
Ցիգանովը, Խորհրդային Միության Էներգետիկայի նախարարության գիտա-տեխնիկական վարչության գլխավոր ինժեներ Վ. Նեչաևը, ինչպես նաև այլ պաշտոնյաներ ու փորձագետներ:
Հանձնաժողովը երկու շաբաթ մանրամասն ուսում նասիրելով խնդիրը` հուլիսի
8-ին ներկայացրեց իր «Փաստաթուղթը», որով Երևանի օդային ավազանի հիմ նարար առողջացման համար անհրաժեշտ է համարվում մինչև 1987 թվականի վերջը
փակել արտադրության հին տեխնոլոգիայով քլորոպրենային կաուչուկի ստացման
արտադրամասը: Եվ ամենագլխավորը` այնտեղ ասվում է. «Հաշվի առնելով այն
հանգամանքը, որ Խորհրդային Միության Առող ջապահության նախարարության
տվյալներով առկա է բնակչության առող ջության վրա առանձնահատուկ ազդեցությունը, որն առաջանում է քաղաքի մթնոլորտային օդում բարձր տոքսիկություն ունեցող քլորոպրենի և նրա ածանցյալների առկայության հետևանքով, Խորհրդային
Միության Առող ջապահության նախարարությունը և Հայկական Խորհրդային Հանրապետության Առող ջապահության նախարարությունը հանդես են գալիս «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման բոլոր արտադրությունները 1988 թ.
ընթացքում Երևան քաղաքի սահմաններից դուրս հանելու մասին առաջարկությամբ, ինչպես նաև ժողովրդական տնտեսությունը քլորոպրենային կաուչուկով
ապահովելու անհրաժեշտության համար: Դրա հետ մեկտեղ մինչև 1988 թվականի
առաջին կիսամյակը պատրաստել ու ներկայացնել Խորհրդային Միության Նախարարների խորհրդի, Խորհրդային Միության Պետպլանի, Հայկական Խորհրդային
Հանրապետության Նախարարների խորհրդի, Խորհրդային Միության Առող ջապահության նախարարության, Խորհրդային Միության Պետհիդրոմետկոմի հետ
համաձայնեցված առաջարկություններ՝ «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման վերապրոֆիլավորելու մասին, հաշվի առնելով 1984 թվականի հունիսի 24-ի թիվ
1456p (կետ 191) որոշման կարգադրությունները՝ 1986-1990 թթ. ընթացքում տարեկան 100 հազար տոննա հզորությամբ քլորոպրենային կաուչուկի նոր արտադրության ստեղծման վերաբերյալ (բացի Հայկական Խորհրդային Հանրապետությունից)»: Այս փաստաթուղթն ամբողջությամբ բերված է հավելված 13-ում:
Փաստաթուղթը ցնցող էր: Դրա պատճենը մեզ տվեց նշված գործի գլխավոր դերակատարներից մեկը` Զորի Բալայանը:
Կայացած որոշումը լիովին համահունչ էր մեր ձգտում ներին: Արդեն դժվար էր
չհավատալը, որ Խորհրդային Միությունում, իրոք, հաշվի են առնում բնակչության
կենսական պահանջները և կարևորում՝ նրա ապագան:
Այդ օրը ես մի երազ տեսա. իբր թերթում եմ մեզ համար այդքան բաղձալի ու
բախտորոշ Փաստաթուղթը և տեսնում եմ, որ վերջին էջում, այնտեղ, որտեղ պիտի ստորագրությունները լինեին, ամբողջովին դատարկ է: Ճիշտ է, երազը մնում
է երազ, բայց առավոտյան տհաճ զգացողություն ունեի: Վաղ առավոտյան ինձ
զանգահարեց էկոլոգիական շարժման ամենագործուն անդամ ներից մեկը` Մարինա Ֆյոդորովան, և ասաց, որ հանձնաժողովի անդամ ներից մեկը՝ Վ. Ռոմանովը,
82

որը եզրակացության տակ ստորագրել էր դիտողություններով, մի առանձին փաստաթղթով առաջարկություն է ներկայացրել. ոչ ավել, ոչ պակաս... Երևանում քլորոպրենային կաուչուկի արտադրությունը տարեկան 25 հազար տոննայով
ավելացնելու պահանջով, որին իբր լիովին համաձայն է Կ. Դեմիրճյանը: Դժբախտաբար Մարինայի ասածը ճիշտ էր: Հետագայում Ռոմանովի առաջարկությունը
ձևակերպվեց ԽՍՀՄ քիմիական արդյունաբերության նախարարության թիվ P13523-83 փաստաթղթում, 16.12.1987 թ.:
«Նաիրիտի» խնդրով ստեղծված կառավարական հանձնաժողովի անդամ,
Խորհրդային Միության քիմիական արդյունաբերության նախարարության արդյունաբերական սանիտարիայի և բնության պահպանության վարչության պետ Միխայիլ Նիկոլայի Լևչենկոն, ով լավատեղ յակ էր Հայաստանում, մասնավորապես`
Երևանում տիրող աղետալի իրավիճակին և իր պաշտոնի բերումով ծանոթ էր գերատեսչություններում շրջանառվող գաղտնի փաստաթղթերին ու գիտեր, որ նշված
աղետում հիմ նական մեղավորը քիմիական արդյունաբերությունն է, ըստ իր պատմածի` վախեցած է Երևան եկել՝ կարծելով, թե այստեղ բնակիչներն իրեն կքարկոծեն....
1987 թվականի օգոստոսի 27-ի երեկոյան Ճարտարապետների տան դահլիճում
կազմակերպված միջոցառմանը, պետական պաշտոնյաները ներկաներին փորձում
էին համոզել, որ Երևան քաղաքի օդի աղտոտվածության մեղավորը քիմիական
արդյունաբերությունը և գլխավորապես՝ «Նաիրիտը» չէ: Որոշ գրառում ներ եմ կատարել Յու. Խոջամիրյանի ելույթից: Դիմելով էկոլոգիական շարժման ակտիվիստներին, նա ասաց. «Ընկերներ, ձեր անհիմն ելույթները միայն ինֆորմացիայի
պակասից է: Դուք հանձնաժողով կազմեք, գնացեք «Նաիրիտ» և կտեսնեք, թե ինչ
կարգ ու կանոն կա այնտեղ: Մեծ բարեփոխում ներ են կատարվել: Գազային արտանետումները նվազել են 20 անգամ: Հնգամյակում բնապահպանական նպատակով ծախսվող գումարը 64 միլիոնից հասել է 500 միլիոնի: Այդ արտադրական
միավորումում է աշխատում հայտնի դոկտոր-պրոֆեսոր Գուրգեն Մարտիրոսյանը:
Նա ձեզ ամեն ինչ կպատմի: Նույնիսկ ակադեմիկոս Արաքսի Բաբայանը, որին ես
շատ եմ հարգում, այդ գործարանի մասին ինֆորմացիայի կարիք է զգում: Ճիշտ է,
նա երկար տարիներ աշխատել է քիմիական գիտության բնագավառում, բայց վերջին տարիներին նա գործարանում չի եղել և չգիտի, թե ինչ բնապահպանական
միջոցառում ներ են կատարվել: Նոր տեխնոլոգիան, որը բարեբախտաբար կարողացանք գնել և իրագործել, հիանալիորեն լուծեց բոլոր դժվար խնդիրները...»:
Դահլիճից հակադարձեցի, թե ընկ. Խոջամիրյան, նոր տեխնոլոգիան գնելիս, այն
արդեն «նոր» չէր: Այդ տեխնոլոգիան խաբեությամբ վաճառվեց Խորհրդային
Միությանը: Նրա ելանյութերից մի քանիսը քաղցկեղածին և նարկոտիկ հատկություն ունեն, ինչն արդեն մերժում է այդպիսի տեխնոլոգիայի կիրառումը՝ շահագործումը: Նոր տեխնոլոգիան նաև ընդհատ է և ունի բազում այլ թերություններ: Հին
տեխնոլոգիան էկոլոգիապես և տնտեսապես ավելի ձեռնտու էր: Նոր տեխնոլոգիայի միայն առաջին փուլում թափոնները կազմում են 30%, իսկ մեկ տարվա հաշվով, դիքլորիդից կորզած 70 հազար տոննա կերակրի աղը լցվում է Հրազդան
գետը: Խոջամիրյանը դիմելով դահլիճին ասաց, որ գործարանից Հրազդան գետ
անգամ մեկ գրամ կերակրի աղ չի լցվում: Իսկ այն հարցին, թե ո՞ւր է թափվում կամ
կուտակվում այդ աղը, Խոջամիրյանը հայտնեց. «Ես մասնագետ չեմ և չգիտեմ,
83

գնացեք գործարան, պրոֆեսոր Գուրգեն Մարտիրոսյանը ձեզ կբացատրի և ձեզ
ամեն ինչ պարզ կդառնա»:
«ՆԱԻՐԻՏԻ» ԴԵՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԱՌԱՋԻՆ ՑՈՒՅՑԸ
Խորհրդային Միության Պետական գլխավոր սանիտարական բժիշկ, առողջապահության նախարարի տեղակալ Գ. Խլ յաբիչի կարգադրությամբ, 1987 թվի սեպտեմբերի 1-ին պիտի կնիք դրվեր «Նաիրիտի» վտանգավոր արտադրամասերի
վրա, այսինքն՝ պիտի փակվեր «Կաուչուկ-1» արտադրությունը, սակայն գործարանի ղեկավարությունը թույլ չէր տվել, որ Հայկական Խորհրդային Հանրապետության Պետական գլխավոր սանիտարական բժիշկ Ա. Մայրապետյանը մտնի գործարան ու կատարի իր վերադասի կարգադրությունը:
Այդ օրը «Նաիրիտի» գլխավոր մուտքի դիմաց մենք կազմակերպեցինք այդ
գործարանի փակմանն ուղղված առաջին ցույց-հանրահավաքը, որին մասնակցեց
մոտ 300 մարդ: Ահն ու սարսափն այնքան մեծ էր, որ մեր ակտիվիստներից
ոմանք «Նաիրիտի» մոտով անցնող տրամվայով անց ու դարձ կատարելով էին
հետևում ցույցի ընթացքին:
Ցույցի մասնակիցների տասը հոգանոց պատվիրակությանը (Խաչիկ Ստամբոլցյան, Կարեն Սիմոնյան, Սամսոն Ղազարյան, Սամվել Գևորգյան, Վահան Իշխանյան, Տիգրան Պասկևիչյան, ... ) ընդունեց գործարանի տնօրինությունը` նախօրոք
բոլորիցս վերցնելով տան և աշխատավայրի հասցեներն ու հեռախոսահամարները և այլ տվյալներ: Մեզ ընդունեցին գործարանի գլխավոր տնօրեն Ս. Աստվածատրյանի առանձնասենյակում, որտեղ, բացի նույն գործարանի տնօրինությունից
ու արհմիութենական և կուսակցական պաշտոնյաներից, ներկա էին Հայկական
Խորհրդային Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի առաջին
տեղակալ Յու. Խոջամիրյանը և Լենինյան շրջանի կուսկոմի առաջին քարտուղար
Ռ. Ակոպովը: Մենք ճանաչում էինք գրեթե բոլոր ներկաներին՝ բացի երեք տղամարդկանցից, որոնք ողջ հանդիպման ընթացքում զարմանալի խաղաղությամբ էին
ընդունում ցանկացած խոսք ու վեճ և ոչ մի զգացմունք չէին արտահայտում որևէ
հարցի կապակցությամբ, այլ միայն ուշադիր լսում էին բոլորիս ասածները: Հանդիպումից քսան րոպե էլ չէր անցել, երբ շնչակտուր ներս մտավ «Ավանգարդ» թերթի գլխավոր խմբագիրը և տարակուսած հարցրեց, թե ինչու են իրեն կանչել: Յու.
Խոջամիրյանը արհամարհական ու ոչնչացնող տոնով ասաց. «Դե լավ, որ եկել հասել ես այստեղ, նստի՛ր»: Նրան կանչել էին, քանի որ ներս հրավիրվածների թվում
էր նաև «Ավանգարդի» լրագրողը, որի ազգանունը չեմ հիշում:
Գործարանի գլխավոր տնօրեն Ստեփան Աստվածատրյանը մի ընդարձակ դասախոսություն կարդաց: Իմաստն այն էր, որ Երևանի օդի աղտոտվածության միակ
մեղավորը տրանսպորտն է: Նա հաճախ կրկնում էր, որ «Նաիրիտի» արտանետումներն անվտանգ են և Հայաստանի ու Խորհրդային Միության պետական մարմիններին ուղարկված նամակում, ինչպես նաև «Քլորոպրենի կենսաբանական
ազդեցությունը» վերլուծական հոդվածում եղած փաստերը չեն համապատասխանում իրականությանը: Իր երկար ելույթի ընթացքում նա շարունակաբար զգուշացնում էր, թե ձեր անտեղի կազմակերպած հանրահավաքի պատճառով գործարանի
բանվորությունը հավաքվել է դարպասների մոտ ու պատրաստ է փողոց դուրս գալ
84

և այն, որ նրանք թողել են իրենց աշխատանքը, կարող է առանձին արտադրությունների տեխնոլոգիական ցիկլի խախտման պատճառ դառնալ, ինչն էլ կարող է
հանգեցնել խոշոր վթարի և այդ դեպքում կատարվածի ողջ պատասխանատվությունը կընկնի այս հանրահավաքը կազմակերպողների վրա: Իհարկե, նրա ասածը
խիստ մտահոգիչ էր, քանի որ վթարի հավանականությունը նման իրավիճակներում, իրոք, մեծանում է, այն էլ այնպիսի հսկա ու բարդագույն տեխնոլոգիա ունեցող գործարանում, ինչպիսին «Նաիրիտն» է: Այդ գործարանում վթարներ միշտ էլ
եղել են: Պարզից էլ պարզ էր, որ այդ օրվա հավանական վթարը կվերագրեին ցույցին: Աստվածատրյանն աստիճանաբար ավելի ագրեսիվ կեցվածք էր ընդունում:
Դիմելով մեզ` պատվիրակության անդամ ներիս, նա ասաց. «Ընկերներ, եկեք խոսենք ինչպես հավասարը հավասարի հետ: Դե հիմա ասե°ք, ինչո՞ւ եք այդ խաժամուժին հավաքել-բերել այստեղ»: Վիրավորանքն ուղղված էր գործարանի դարպասների մոտ հավաքված այն մոտավորապես 300 հոգուն, որոնց մեծամասնությունը մտավորականության ներկայացուցիչներ էին: Բայց պետք է ասել, որ ցույցի
մասնակիցների մեջ կային նաև այնպիսիք, որոնց մենք չէինք ճանաչում: Նրանք,
հավանաբար, անվտանգության օրգանների աշխատակիցներ էին:
Աստվածատրյանը նաև ասաց, որ գործարանում մեծ բարեփոխում ներ են կատարվելու: Տարեկան 60-70 հազար տոննա կերակրի աղ պիտի ետ ստանան կեղտաջրերի մի մասի մաքրմամբ: Ես դիմեցի նրան, թե ընկ. Աստվածատրյան, այդ
դեպքում ինչո՞ւ եք այդ տվյալները գաղտնի պահում պետական պաշտոնյաներից,
օրինակ, ընկ. Խոջամիրյանը լինելով Ձեր գործարանի վերահսկողը, այդ մասին
չգիտի: Նա չորս օր առաջ ճարտարապետների տանը էկոլոգիական հարցերին
նվիրված խորհրդաժողովում ասաց, որ «Նաիրիտից» ոչ մի գրամ կերակրի աղ չի
թափվում Հրազդան գետի մեջ: Աստվածատրյանին ընդհատելով` Խոջամիրյանը
դիմեց ինձ. «Դուք զարմանալի համառություն ունեք, Ձեզ ասացին, որ ոչ մի գրամ
կերակրի աղ Հրազդան գետ չի թափվում: Իսկ, եթե ցանկանում եք իրողությունը
հաստատող փաստաթղթերի հետ ծանոթանալ, խնդրե՛մ, վաղը եկեք Նախարարների խորհուրդ` ես այդ փաստաթղթերը ցույց կտամ»:
Հաջորդ օրը` սեպտեմբերի 2-ին, գնացի նրա մոտ: Նա երկար դասախոսություն
կարդաց աշխարհում անթափոն քիմիական արդյունաբերության վերաբերյալ, այդ
բնագավառում բազմաթիվ նվաճում ների մասին խոսեց և ասաց, որ եթե կուզենաք
այս իմ ասած անթափոն տեխնոլոգիաների կիրառման մասին փաստերը տեսնել,
ապա գնացեք «Նաիրիտ» և այնտեղ կհամոզվեք, որ իմ ասածը ճիշտ է: Իմ այն
հարցին, թե ո՞ւր են անցյալ օրվա խոստացած փաստաթղթերը, որի համար էլ այսօր
եկել եմ, նա արդեն այլ բան ասաց, որ այդ փաստաթղթերը ինչո՞ւ պետք է լինեն
Նախարարների խորհրդում: Դրանք բնականաբար գտնվում են «Նաիրիտում» և
հրամայական տոնով ավելացրեց` եկեք, ընդհանրապես, «Նաիրիտի» մասին բոլոր խոսակցությունները վերջացնենք:
Իհարկե, մենք տեղ յակ էինք, թե «Նաիրիտից» տարեկան ինչ քանակությամբ,
օրինակ, կերակրի աղ է լցվում Հրազդան գետը: Սակայն մենք ուզում էինք, որ պետական պաշտոնյաների տարածած սուտ տեղեկությունները բացահայտվեն, ինչը
կպարտադրեր, որ պետականորեն կասեցվեր կամ որևէ լուծում ստանար այդ հարցը: Այս խնդրի առնչությամբ, ՀԽՍՀ Նախարարների խորհուրդ ուղարկված Տեղեկանքում, շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտեի նախագահ Հ.
Թարջումանյանը գրում է (1987 թվականի հունիսի 4-ին), որ «Նաիրիտի» միայն
85

բութադիենից քլորոպրեն ստանալու արտադրամասից Հրազդան գետ է թափվում
ժամում 40 000 լիտր քլորօրգանական նյութերով աղտոտված ջուր, որի յուրաքանչյուր լիտրում միայն կերակրի աղը կազմում է մինչև 250 գրամ: Այս գրությունից կարող ենք եզրահանգել, որ Հրազդան գետ էր թափվում օրական մինչև 240 տոննա
կերակրի աղ:
Տեղական մամուլը և, ընդհանրապես լրատվամիջոցները, սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած ցույցի մասին որևէ հաղորդում չհրապարակեցին, սակայն Երևանի
բնակչությունը ցույցի մասին շատ լավ տեղեկացված էր: Օրեր անց այդ ցույցի մասին գրեց «Լիտերատուրնայա գազետա» շաբաթաթերթը:
«Նաիրիտում» աշխատող էկոլոգիական շարժման ակտիվիստներն ու հավատարիմ անձինք մեզ հաղորդեցին, որ հենց միտինգի կազմակերպման օրվա երեկոյան՝ գործարանի պաշտոնյաները խորհրդակցություն են հրավիրել և որոշել
«Նաիրիտի» մասին հանդես գալ հեռուստատեսությամբ: Նրանք նաև մեզ հանձնեցին հեռուստահաղորդման հավանական մասնակիցների անուններն ու ելույթների թեզիսների սևագրությունները: Եվ այդ հաղորդումը չուշացավ: Սեպտեմբերի
4-ի երեկոյան ժամը 10:30-ին եթերում էին ակադեմիկոս Ս. Վարդանյանը, առողջապահության նախարար Է. Գաբրիել յանը, շրջակա միջավայրի պահպանության
կոմիտեի նախագահ Հ. Թարջումանյանը, «Նաիրիտի» գլխավոր տնօրեն Ս. Աստվածատրյանը, նրա տեղակալ պրոֆեսոր Գ. Մարտիրոսյանը, նույն գործարանի
բանվոր Ազիզ յանը, Հայկական Խորհրդային Հանրապետության պետպլանի նախագահի տեղակալ Բ. Մուրադյանը և Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Յու. Խոջամիրյանը:
Ահա պատառիկներ նրանց ելույթներից.
Պրոֆեսոր Գուրգեն Մարտիրոսյան՝ «Նոր տեխնոլոգիան հնարավորություն
տվեց 20 անգամ նվազեցնել կեղտաջրերի քանակը…»: Առողջապահության նախարար Էմիլ Գաբրիել յան՝ «100 հազար մարդու հաշվով Խորհրդային Միությունում
թուլամիտ երեխաների միջին թիվը 40 է, իսկ Հայաստանում` 14,5…»: Այս կեղծ տեղեկություններին իր զրպարտանքն ավելացրեց Յուրի Խոջամիրյանը, մասնավորապես ասելով, թե «Երևանի էկոլոգիական իրավիճակի մասին իրական տեղեկություն չունեցող որոշ մարդիկ օրերս` սեպտեմբերի 1-ին հավաքվել էին «Նաիրիտի»
մոտ և փորձում էին հակապետական տրամադրություն տարածել բանվորների
շրջանում: Գիտությունը առաջարկեց առաջավոր, անվտանգ տեխնոլոգիա և, բարեբախտաբար, մենք գտանք ու կարողացանք գնել մեր երազած տեխնոլոգիան…
»: Ս. Աստվածատրյանն ասաց, թե «այժմ մենք հանգիստ ենք, իսկ մինչև 1980 թվականը մենք տարեկան օդ էինք մղում 18 հազար տոննա քլորոպրեն, իսկ այսօր`
տարեկան ընդամենը 2800 տոննա…»: «Նաիրիտի» բանվոր Ազիզ յանն ասաց, որ
քլորոպրենի ուժեղ գազովկաների (գազային արտանետում ների) ժամանակ մեր
մազերը թափվում էին: Հենց այդ ժամանակ նա նկատեց Գուրգեն Մարտիրոսյանի՝ իրեն ուղղված ծակող հայացքը և հենց տեղն ու տեղը ավելացրեց՝ բայց հետո
մեր մազերը նորից գալիս էին…»:
Փաստորեն, պետական պաշտոնյաները հեռուստատեսությամբ սուտ էին տարածում, բայց պետք է ասվի, որ նրանցից շատերը պարտադրանքով էին այդպես
վարվում, քանի որ առանձնազրույցներում, օրինակ, Գաբրիել յանը խիստ մտահոգված էր «Նաիրիտից» բնակչությանը սպառնացող վտանգի հարցում և գիտեր, թե՛
գործարանից օդ մղվող թունավոր նյութերի քանակի, թե՛ դրանց կենսաբանական
86

ազդեցության ու արդեն թողած հետևանքների մասին: Այս հաղորդումից երկու
ամիս առաջ առողջապահության նախարար Է. Գաբրիել յանը ՀԽՍՀ Պետպլան էր
ներկայացրել «Նաիրիտի» վտանգավոր լինելու մասին ծավալուն մի տեղեկանք
(բերված է հավելված 14-ում) կամ՝ Վարդանյանը, ով մշտապես աջակցել է
շրջակա միջավայր մղվող վտանգավոր նյութերի իրական ծավալները բացահայտելու գործին:
Հաղորդման ընթացքում հրապարակվածի վերաբերյալ ասեմ, որ նոր տեխնոլոգիայի կիրառմամբ ոչ թե 20 անգամ նվազել էր կեղտաջրերի քանակը, այլ խիստ
մեծացել էր, ինչպես նաև կեղտաջրերը անհամեմատ վտանգավոր հատկությամբ
նյութեր էին պարունակում, քան հին տեխնոլոգիայի ժամանակ էր: Նաև այդ գովաբանված ու երազած տեխնոլոգիայի մասին պետք է ասվի, որ անգլիացիներն ու
ճապոնացիները կարողացան այդ մեռած տեխնոլոգիան վաճառել Խորհրդային
Միությանը: Հետաքրքիր է, եթե 1980 թվականին Նաիրիտի տնօրենին հարցնեին,
թե ի՞նչ քանակությամբ քլորոպրեն է մթնոլորտ մղվում` նա արդյոք կասեր 18 հազար տոննա, թե այլ թիվ կներկայացներ:
1987 թվականի սեպտեմբերի 25-ին Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում
էինք: Քննարկվում էր այդտեղ ստացված «Ֆենագոն» պեստիցիդի արտադրության համար (տարեկան 20 հազար տոննա հզորությամբ) գործարան կառուցելու
հարցը: Այդ գործարանի կառուցմանը համաձայնել էին շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտեն և առողջապահության նախարարությունը: Կատարվել էր նաև հողահատկացում՝ Նորագավթի վարչական տարածքի այգիներում:
Պրոֆեսոր Վ. Դովլաթյանը և իր աշխատակիցները գիտեին «Ֆենագոնի» քաղցկեղածին ու մուտագեն հատկությունների մասին, սակայն նրանք գտնում էին, որ
այդ նյութի արտադրությամբ մեծ օգուտներ կունենանք: Նրանց հարցրինք, թե ինչո՞ւ գործարանը չեն ցանկանում կառուցել մայրաքաղաքից հեռու վայրում: Դովլաթյանը պատասխանեց, թե Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում է ստացվել,
ինչո՞ւ ուրիշ քաղաքում արտադրվի, բացի այդ, կառուցվելիք գործարանում կազմակերպելու ենք մեր ստացած մյուս պեստիցիդների արտադրությունները...
Հենց այդ լաբորատորիայի աշխատակցից տեղեկացանք, որ դրանից 10 տարի
առաջ իրենց սինթեզած ֆենագոնի նմանակ մեկ այլ պեստիցիդի փորձարկման
հետևանքով Արարատյան դաշտում ոչնչացել են մեծ քանակի խաղողի այգիներ:
Խորհրդային Միության համապատասխան գերատեսչությունների կողմից հետագայում արգելվեցին «ֆենագոնի» և մի շարք այլ պեստիցիդների օգտագործումը, որի հետևանքով Երևանում, Արզնիում և հանրապետության այլ վայրերում
չեղ յալ համարվեցին դրանց արտադրության նպատակով կառուցվելիք գործարանների նախագծերը:
Շարունակաբար կազմակերպվող ժողով-քննարկում ներից մեկում անհրաժեշտ
համարվեց, որ մի մասնագետ ներկայացնի «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումում քլորոպրենային կաուչուկի ստացման հին և նոր տեխնոլոգիաների համեմատական վերլուծությունը: Ընդհանրապես, այդպիսի նիստերում զեկուցողին
ընտրելու հարցում ղեկավարվում էինք հետևյալ կերպ. մասնագետի հետ նախօրոք
զրուցում և մեր հնարավորությունների սահմաններում փորձում էինք հասկանալ
հարցը օբյեկտիվորեն ներկայացնելու նրա պատրաստակամությունը, քանզի շատ
87

մասնագետներ այլևայլ պատճառներով չէին ցանկանում բացահայտ արտահայտվել, այսինքն` խնդիրն այնպես ներկայացնել, ինչպես կա: «Նաիրիտի» հետ կապված խնդիրն առավել բարդ էր: Այն մասնագետները, ովքեր պնդում էին, թե
«Նաիրիտը» միայն օգուտ է բերում, իսկ վտանգն էլ, որի մասին այդքան խոսվում
է, խիստ չափազանցված է, ցավոք, համարվում էին պետական մտածողություն
ունեցող, ժողովրդի և պետության շահերով մտահոգված մարդիկ: Մեր կազմակերպած քննարկում ներում «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման գործունեության մասին ընդարձակ զեկուցում ներ էին ներկայացրել այդ գործարանի
շահերը պաշտպանող մի շարք մասնագետներ, այդ թվում` Բադալ Մուրադյանը...
Այս անգամ էլ փորձում էինք գտնել մասնագետներ, ովքեր պիտի ներկայացնեին
իրական վիճակը: Այստեղ անհրաժեշտ եմ համարում ասել, որ մենք ամեն կերպ
աշխատում էինք քննարկում ներին ընդգրկել հակադիր տեսակետներ ունեցողներին: Խնդիրը ներկայացնողները նախ և առաջ պետք է լավատեղ յակ լինեին գործարանի արտադրամասերի մանրամասներին և կարողանային օբյեկտիվ ներկայացնել դրանք և ապա, լինեին ճանաչված մասնագետներ: Նաև շատ ցանկալի էր,
որ խնդիրը ներկայացնող մասնագետը լիներ «Նաիրիտից»: Մեր նպատակն այն
էր, որպեսզի իշխանամետ և հեղինակավոր մասնագետի շուրթերից հնչեին պաշտոնական գաղտնի հաշվետվություններում և այլ փաստաթղթերում արտացոլված,
ինչպես նաև հենց այդ գործարանի արտադրամասերի մասնագետների հաղորդած
աղաղակող փաստերը:
Անաչառ զեկուցող գտնելու անարդյունք որոնում ներից հետո երջանկահիշատակ
Արաքսի Բաբայանը խորհուրդ տվեց «Նաիրիտի» գործունեությունը ներկայացնելու համար հրավիրել Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Կարո Թահմազ յանին, ասելով, որ երկար տարիներ
նա «Նաիրիտի» հետ սերտ համագործակցության մեջ է և լավ մասնագետ է:
1987-ի հոկտեմբերի 10-ին Խաչիկ Ստամբոլցյանի ու Կարինե Դանիել յանի հետ
միասին գնացինք պրոֆեսոր Թահմազ յանի մոտ: Երկար զրուցեցինք և շատ լավ
տպավորություն ստացանք: Նա այն եզակի մարդկանցից էր, որ «Նաիրիտի» տարբեր արտադրությունների մասին խորը գիտելիքներ ուներ: Սակայն նա, ցավոք,
հրաժարվեց ելույթ ունենալուց, պատճառաբանելով, որ տեխնոլոգիական գործընթացներում տիրող իրավիճակը հրապարակայնորեն ներկայացնել չի կարող, քանի որ, նախ, «Նաիրիտի» տնօրենը՝ Ստեփան Աստվածատրյանը, իր ընկերն է և
ապա, իր ուսանողներն էլ այնտեղ փորձնական, նախադիպլոմային ու դիպլոմային աշխատանք են կատարում, ինչպես նաև իրենք այդ գործարանի հետ համատեղ
գիտահետազոտական աշխատանքներ են իրականացնում, որոնք ֆինանսավորվում են հենց «Նաիրիտի» կողմից: «Եթե ես հարցը ներկայացնեմ, կասեմ միայն
ճշմարտությունը, բայց դուք պատկերացնո՞ւմ եք, թե դա ի՞նչ հետևանքներ կարող է
ունենալ իմ աշխատակիցների ու իմ ուսանողների համար»,- հարցրեց նա: Մենք
հիասթափված էինք և այդ մասին արտահայտվեցինք հենց իր ներկայությամբ:
Պարզվեց, որ պրոֆեսորը մեզնից դժգոհ էր մնացել, քանզի այդ նույն երեկոյան
ինձ զանգահարեց ակադեմիկոս Արաքսի Բաբայանն ու վրդովված հարցրեց, թե
ինչո՞ւ ենք վիրավորել իր ամենասիրելի աշակերտին:
Մասնագետ գտնելու մեր ջանքերն ապարդյուն անցան, սակայն գոնե հասկանալի դարձավ, որ մասնագետների նման պահվածքը պայմանավորված էր «Նաիրիտի» խնդրի խիստ քաղաքականացված լինելով: Եվ վերջապես որոշվեց, որ տեղի
88

ունենալիք նիստում հարցը ներկայացնեմ ես: Այդ նիստը տեղի ունեցավ 1987 թ.
հոկտեմբերի 16-ին Գրողների միության տան դահլիճում:
Գրողների տանը կազմակերպված միջոցառմանը ունեցած ելույթիս բովանդակությամբ նամակներ եմ ուղարկել Միութենական և Հանրապետական գերատեսչություններին, պետական պաշտոնյաներին: Անհրաժեշտ եմ համարում, ավելի
ճիշտ` ստիպված եմ նշել, որ երկար տարիներ ուսում նասիրել եմ «Նաիրիտի» գործունեության հետ կապված բազմաթիվ փաստաթղթեր, այդ գործարանի աշխատակիցներից գրավոր ու բանավոր տեղեկություններ եմ հավաքել՝ արտադրանքի
տեսակների, պահեստավորված ելանյութերի ու միջանկյալ միացությունների ծավալների, տեխնոլոգիական խախտում ների, ինչպես նաև մեծ ու փոքր վթարների
մասին: «Նաիրիտի» որոշ տեխնոլոգիական գործընթացներին ծանոթանալու նպատակով նաև կատարել եմ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահության պաշտոնական հանձնարարականները, ընդգրկված եմ եղել «Նաիրիտի»
բնապահպանական գործունեությունը հետազոտող միջգերատեսչական հանձնաժողովի կազմում, սինթետիկ կաուչուկների ու լատեքսների ստացման հիմք հանդիսացող նյութին` քլորոպրենին վերաբերող բժշկակենսաբանական գիտական
հրապարակում ների հիման վրա՝ կենսաքիմիայի ինստիտուտի գիտաշխատողներից մեկի հետ գրել էինք վերլուծական հոդված:
Կարող է հարց ծագել, թե ինչո՞ւ եմ այդքան մանրամասնում: Բանն այն է, որ այդ
ելույթից տարիներ անց, «Նաիրիտի» աշխատակիցներից Ջիլբերտ Մուրադյանը
«Նովոյե Վրեմյա» թերթում հերյուրանք էր տպագրել, թե քլորոպրենային կաուչուկի ստացման տեխնոլոգիային վերաբերող իմ ելույթն, իբր իրականության հետ
որևէ կապ չի ունեցել (նույն թերթի խմբագրությանն ուղարկեցի պատասխան հոդված, սակայն խմբագիրը կտրականապես հրաժարվեց այն հրապարակել): Թերևս,
«Նովոյե Վրեմյա» թերթի վարկաբեկիչ և պատվիրված հրապարակմանը որպես
պատասխան կարող է ծառայել նաև Հայկական ԽՍՀ շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտեի նախագահ Հ. Թարջումանյանի պաշտոնական
գրությունը (03-123, 14.09.1988 թ.)` ուղղված ԽՍՀՄ շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտեի Գլխավոր ստուգիչ-տեսչական վարչության պետ Վ.
Ե. Զիբերովին:
Այդ նամակում ասվում է. «Ի պատասխան Ձեր 22.08.1988-ի թիվ 10-229-ի նամակի, նշում ենք, որ քննարկելով ընկ. Հ. Սանասարյանի՝ 1987 թվականի մայիսի 23-ին
ուղարկված նամակում առաջ քաշած բնապահպանական խնդիրները, ՀԽՍՀ շրջակա միջավայրի պահպանության Պետկոմիտեն հայտնում է, որ ընկ. Սանասարյանի տագնապը հիմ նավորված է, իսկ նամակում առաջ քաշած հարցերը արդիական
են և պահանջում են ուշադիր ուսում նասիրություններ:
Հասարակայնության անհանգստության հետ կապված, դեռ 1988 թ. օգոստոսի
1-ին ՀԽՍՀ շրջակա միջավայրի պահպանության Պետկոմիտեի թիվ 144 հրամանով կազմավորվել է Երևան քաղաքում գտնվող՝ Խորհրդային Միության Քիմարդմինիստրության ձեռնարկություններում, այդ թվում՝ «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումում, բնապահպանական միջոցառում ների իրականացման հետազոտման հանձնաժողով: Որպես իրավասու (կոմպետենտ) մասնագետ և բնապահպանական շարժման խանդավառ անձ, ընկ. Սանասարյանը նույնպես ընդգրկված
է այդ հանձնաժողովի կազմում: «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումում կատարված բնապահպանական գործունեության հետազոտման նախ89

նական արդյունքները, մասնավորապես այն հարցերը, որոնք կապված են
արտադրության թափոնների գույքագրման հետ, ցույց են տալիս, որ ձեռնարկության պաշտոնական հաշվետվությունը չի համապատասխանում
իրականում տիրող վիճակին: Սակայն ներկայումս հանձնաժողովը շարունակում
է իր աշխատանքը, և դրա ավարտից հետո Ձեզ կներկայացվի տեղեկանք՝ առկա
իրավիճակի մասին համապատասխան առաջարկությունների հետ մեկտեղ»:
«ԵՐԵՎԱՆԻՆ ՄԱՔՈՒՐ ՕԴ» ՑՈՒՅՑ-ՄԻՏԻՆԳԸ
Միտինգ-հանրահավաք կազմակերպելը համարյա ամենօրյա մտահոգության
առարկա էր, սակայն գործնական քայլեր կատարելը բազմաթիվ հարցականներ
ուներ, և այդ հարցականները վերաբերում էին միայն անվտանգության խնդիրներին: Հասկանալի է, որ ոչ մեկը չէր ցանկանա հանրահավաքի պատճառով նաև
կազմալուծվի էկոլոգիական շարժումը: Բայց օրեցօր «կայացող» խոսքի ազատությունը և իշխանությունների ցուցաբերած հանդուրժողականությունն աստիճանաբար հավատ էին ներշնչում, որ խաղաղ, ոչ քաղաքական հանրահավաքները չեն
ճնշվելու: Նաև կար այն մտահոգությունը, թե արդյոք կազմակերպվելիք ցույցը
բազմամա՞րդ կլինի: Մինչ այդ ընդամենը երկու ցույց էր կազմակերպվել, որոնց
մասնակցել էին մոտ 30-35 և 300 մարդ, համապատասխանաբար:
Հանրահավաք կազմակերպելը ամենօրյա քննարկման (ոչ բացահայտ) առարկա էր, սակայն պակասում էր օրը նշանակելու վճռականությունը: 1987 թվականի
հոկտեմբերի 13-ին, թե 14-ին, ցույց-միտինգի մասնակիցների անվտանգությունն
ապահովելու նպատակով՝ Սամսոն Ղազարյանը և Սամվել Գևորգյանը դիմել էին
Սիլվա Կապուտիկյանին (նրանք նույն հարցով դիմել էին նաև նշանավոր այլ մարդկանց...), որպեսզի նա ներքին գործերի այն ժամանակվա նախարար Շահինյանին
ներկայացնի կազմակերպվելիք հանրահավաքի խաղաղ բնույթը և խնդրի, որ օրինապահ մարմինները այդ օրը «կոշտ» միջոցների չդիմեն: Տիկին Կապուտիկյանը,
ինչքան հիշում եմ, Շահինյանի մոտ էր գնացել Մարո Մարգարյանի և Արաքսի Բաբայանի հետ: Մյուս օրը Սամվելը և Սամսոնը ինձ հայտնեցին, որ «Գոյապահպանություն» կազմակերպության ղեկավարներից մեկը՝ Կարեն Սիմոնյանը, զանգել է
Սիլվա Կապուտիկյանին և դժգոհել այդ միջամտության համար. ասելով, թե Դուք
մեծ պատասխանատվություն եք վերցնում Ձեր վրա և ինչպե՞ս կկարողանաք ապահովել ցուցարարների անվտանգությունը: Ահա թե ինչու, կիսագաղտնի որոշ նախնական կազմակերպչական գործեր ձեռնարկվեցին. ցույցի օրվա մասին տեղ յակ
չպահվեց Խաչիկին, Կարինեին և Կարենին: Այստեղ պետք է ասվի, որ երկար ժամանակ էր, ինչ ցույցը նախապատրաստված էր (այդտեղ իր վճռորոշ խոսքն ուներ
նաև Զորի Բալայանը): Բազում հիմ նարկ-ձեռնարկություններ ու ուսում նական հաստատություններ իրենց խմբերով ու համապատասխան պաստառներով արդեն
պատրաստ սպասում էին ցույցի օրվան: Պետք է ասեմ, որ հենց հանրահավաքի
օրը Կարենը տարակուսանքով ընդունեց այդ լուրը և ասաց, որ ինքը նման բան չի
արել և որ դա ուղղակի հերյուրանք է եղել:
Հուշարձանների պահպանության և նախագծման վարչությունում պատվիրված
պաստառները պահվում էին մեր ինստիտուտի շրջակայքում գտնվող, «Տալլին»
մթերային խանութին հարող պուրակի թփուտներում՝ քաղաքային տրանսպորտի
90

կանգառի անմիջական հարևանությամբ: Հոկտեմբերի 15-ին ես այդտեղ սպասում
էի այդ վարչության աշխատակից Մկրտիչ Հովհաննիսյանին, ով դրանք պետք է
տեղափոխեր մանկավարժական ինստիտուտ, երբ հանկարծ մոտեցավ Խաչիկ
Ստամբոլցյանը: Մենք այդ օրն արդեն հանդիպել էինք (մենք աշխատում էինք հարևան ինստիտուտներում) և ես որոշել էի, որ այդ պաստառների, ինչպես նաև մեկ
օր հետո տեղի ունենալիք միտինգի մասին նրան և մեր մյուս գործընկերներին կտեղեկացնեմ հենց այդ օրվա երեկոյան` Գրողների տան փոքր դահլիճում նախատեսված ոչ ընդլայնված նիստը սկսվելուց առաջ: Խաչիկը հարցրեց, թե ես ում եմ
սպասում և ինչու եմ ինձ այդքան անսովոր պահում (Երկար տարիների մեր համագործակցությունում առաջին անգամն էր, որ նրա հետ անկեղծ չեմ եղել, սակայն
դրանից ընդամենը երկու տարի հետո արդեն լուրջ հիմքեր կային միմյանց չվստահելուն, և մեր ճանապարհները տարբեր ընթացք ունեցան): Հե՛նց այդ պահին մեզ
մոտեցավ Մկրտիչը, որին մոտիկից ճանաչում էր Խաչիկը (նրանք, ինչքան հիշում
եմ, հավատակից էին): Գաղտնիքը բացահայտվեց: Խաչիկը վրդովված հեռացավ
և երեկոյան հայտարարել էր, թե Հակոբը մեզ դավաճանել է...
Հոկտեմբերի 16-ին, Գրողների միության տան մեծ դահլիճում տեղի ունեցած
նիստի վերջում հայտարարվեց, որ հաջորդ օրը հանրահավաք է լինելու:
Եվ ահա եկավ այդքան սպասված հանրահավաքի անցկացման օրը` 1987 թվականի հոկտեմբերի 17-ը:
Հանրահավաքի երթն սկսվեց Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մոտից, որտեղ օրեր շարունակ (ոչ բացահայտ) կուտակվում էին պաստառները
և Խանջյան փողոցով վանկարկելով՝ «Երևանին մաքուր օդ», շարժվեց դեպի Կիրովի փողոց (շրջանային), և ապա՝ Օպերայի հրապարակ, որտեղ արդեն հարյուրավոր մարդիկ կային: «Երևանին մաքուր օդ» կարգախոսով միտինգին մասնակցում
էին նաև Հրազդանի, Աբովյանի, Չարենցավանի, Էջմիածնի, Արարատի և այլ վայրերի ակտիվիստները, ինչպես նաև հանրապետության գիտության ու մշակույթի
բազմաթիվ գործիչներ: Դժվարանում եմ ասել ցույցի մասնակիցների քանակը, բայց
Օպերայի ամբողջ հրապարակը և հարակից տարածքները լեցուն էր մարդկանցով:
Որոշ մարդիկ մասնակիցների թիվը գնահատում էին մոտ 10 հազար:
Վախն այնքան ուժեղ էր, որ այդ օրը ես չհամարձակվեցի լուսանկարչական
սարքը հետս վերցնել` կասկածելով, որ իմ լուսանկարածները կարող են բռնագրավվել և պատճառ դառնալ ցույցի մասնակիցների հետապնդմանը: Պետք էր
միայն տեսնել, թե մարդիկ իրենց բնակարանների լուսամուտներից ու պատշգամբներից ինչ ոգևորությամբ էին հետևում ցույց-երթին և ինչ կարգապահությամբ էր
առաջ շարժվում այդ միակուռ շքերթը: Ցուցարարները վանկարկում էին՝ «Երևանին մաքուր օդ»` տանելով այդ և այլ բովանդակությամբ, շատ գեղեցիկ ձևավորված, բազմաթիվ պաստառներ: (Միտինգի հաջորդ օրը, բնասեր-գեղանկարիչ
Գեղամի հետ, այդ պաստառների մի մասը տեղափոխեցինք հարևանությամբ
գտնվող նկարիչների բնակելի շենքի ձեղնահարկը: Գեղամն այդ շենքում էր ապրում: Տարիներ հետո ցանկացանք դրանք տեղափոխել Հայաստանի Կանաչների
միության գրասենյակ, սակայն տեղում ոչինչ չգտանք): Ես չէի հավատում, որ այս
ցույց-հանրահավաքը կարող է ավարտվել առանց միջադեպերի ու բռնությունների: Նույնիսկ այսօր, արդեն բազում տարիներ անց, ականջիս դեռևս հնչում է
սրտիս արագ զարկերի ձայնը, երբ թվում էր, թե սիրտս բախվում է կողոսկրերիս և
ձայն արձակում: Ուրախության հետ մեկտեղ, մի տեսակ տխրություն ու տագնապ
91

էին պատել ինձ: Նայելով ուրախ ու անհոգ, վանկարկում ներով առաջ շարժվող
երիտասարդությանը (մասնակիցների մեծամասնությունը)` մտածում էի, թե այդ օրվա աննախադեպ միջոցառմանը մասնակցելու համար նրանք ինչ բռնությունների
ու զրկանքների կարող են ենթարկվել:
Օպերայի հրապարակում նույնպես հանրահավաքը շատ լավ անցավ: Ցույցին
մասնակից ամեն մարդ իրեն պատասխանատու էր զգում` կարգապահության և
ընդհանրապես բոլոր հարցերում: Ինձ համար դա անհավանական էր թվում, չէի
հավատում, որ այդ բազմության մեջ չպիտի գտնվի թեկուզ մեկը, որ հատուկ անկարգություն անի, որից էլ կարող էին սկսվել բռնություններ` հանրահավաքի մասնակիցների նկատմամբ: Սակայն այդ օրը, թվում էր թե բարեբախտությունը արդեն
մարդկանց առջևից է ընթանում, և դա մշտապես է լինելու, որ խորհրդային իշխանությունը մեզ իրական ազատություն ու բարեկեցություն է պարգևելու, որ անցյալում են մնալու Հայոց բնաշխարհի աղտոտումը, հայ ժողովրդի ուծացումը և մեր
պատմության խեղաթյուրումը… Բոլոր ելույթները բովանդակալից էին, բայց ամենագլխավորը` մարդիկ, կարծես ոչ թե լսում, այլ կլանում էին այդ ելույթները, ինչպես անապատում երկար ճանապարհ անցած ծարավ մարդը հանկարծ հանդիպում
է սառնորակ ու անուշահամ աղբյուրի...
Կարգուկանոնի պահապանների կողմից ոչ մի ոտնձգություն կամ սադրանք չեղավ: Հանրահավաքի մասնակիցներն էլ իրենց զուսպ և զգոն պահեցին: Այդ ամենի արդյունքում ձևավորվեց փոխհարգալից վերաբերմունք ցուցարարների ու
օրինապահ մարմինների միջև: Հանրահավաքն անցավ առանց որևէ միջադեպի:
Սակայն, հաջորդ օրը մեր ակտիվիստներից մեկը՝ Գոհար Սարիբեկյանը, տեղեկացրեց, որ նախորդ երեկոյան՝ հանրահավաքի ավարտից հետո, մասնակցել է մի
խնջույքի, որին ներկա են եղել նաև իրավապահ մարմինների աշխատակիցներ, ու
նրանցից մեկն էլ ասել է, թե երբ բոլորը ցրվել են և Օպերայի հրապարակում մնացել են մոտ 100 հոգի՝ նրա բառերով՝ «մանրուք», մտածել են ոստիկանություն տանել այդ «մանրուքը», սակայն հետո հրաժարվել են այդ մտքից:
Այս ցույցի մասին Հայաստանում պաշտոնական որևէ հրապարակում չեղավ,
սակայն այդ մասին գրեցին օտարերկրյա թերթերը, իսկ Փարիզում՝ Խորեն Քեշիշյանի և իր համակիրների ջանքերով արտադրվեցին գրիչներ ու այրիչներ՝ «Երևանին մաքուր օդ» գրությամբ, նաև՝ ֆրանսերեն:
Գլխավորապես այս հաջողված ցույցից հետո մենք այլևս վստահ էինք, որ էկոլոգիական խնդիրներով զբաղվողների նկատմամբ հետապնդում ներ ու բռնություններ չեն լինելու: Սակայն արդեն քրոնիկական վախի ու սարսափի զգացողությունն,
օրինակ, ինձնից լիովին չէր հեռացել և պատահական չի, որ իմ բոլոր ելույթներում
ու հրապարակում ներում ես քաղաքական հայտարարություններ կամ Սովետական
Միության անցյալ և ներկա գործիչների վերաբերյալ որևէ գնահատական չեմ տվել,
բացառություն է կազմում միայն ոչ պաշտոնական մամուլում ծածկանունով հրապարակված «Հայ ժողովրդի ծրագրված ոչնչացումը կասկած չի հարուցում» հոդվածը, որը ծածկանունով հանդես գալու իմ առաջին և վերջին փորձն է («Մաշտոց»,
18-ը հուլիսի 1988 թ., 1990 թվականին, առանց իմ համաձայնությունն ունենալու, իմ
անունից այն տպվեց «Հայք» թերթում (հավելված 15):

92

***
Մենք համեմատաբար լավ տեղեկացված էինք, թե մի շարք արտադրական ձեռնարկություններում ինչ քանակությամբ նյութեր են արտադրվում և ինչ ծավալների
են հասնում արտադրական թափոնները, ինչպես նաև, թե, օրինակ, «Նաիրիտի»
խնդրով Մոսկվայից ինչ հանձնաժողով, ինչ կազմով և ինչ ծրագրով պիտի գա Հայաստան և նույնիսկ իմանում էինք, թե Երևանի որ հյուրանոցում են նրանք մնալու: Այս հարցում մեզ օգնում էր Հայաստանում ապրելու ու աշխատելու եկած,
Երևաննախագիծ ինստիտուտի աշխատակից և մեզ հետ ակտիվորեն համագործակցող Մարինա Ֆյոդորովան: Միայն հիմա եմ մտածում, որ հավանաբար, այն
ժամանակ պատահական չէր Հայաստանում նրա գտնվելը: Այն օրերին, երբ Շարժումն իր կիզակետում էր, նա արդեն անկեղծորեն մեզ տեղեկացնում էր, որ իրեն
Կրեմլից զանգահարում ու կարևոր տեղեկություններ են հաղորդում երկրում կարտարվելիք փոփոխությունների մասին, և ուշագրավն այն էր, որ այդ տեղեկությունները ժամանակի հետ հիմ նականում իրողություն էին դառնում: Կարելի է
ենթադրել, որ գտնվելով Հայաստանում, նա նպաստում էր առանց այն էլ բորբոքված մթնոլորտի է՛լ ավելի շիկացմանը: Այսպես, հղում կատարելով նույն աղբյուրների վրա, նա մի օր ուշ երեկոյան զանգեց ինձ և ասաց, թե իբր Ադրբեջանից
Հայաստան մտնող բնական գազին ադրբեջանցիները թունավոր նյութեր են խառնել: Բարեբախտաբար, պարզվեց, որ այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Համենայն դեպս, մինչև օրս ինձ համար նրա գործունեությունը
մնում է առեղծվածային:
Գործի բերումով ես այդ տարիներին հանդիպում էի բարձրաստիճան պաշտոնյաների ու գիտական բարձր կոչում ունեցող մարդկանց հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Մոսկվայում: Այս հանդիպում ներն ինձ մի տխուր եզրահանգման
են բերել, որ երբ մտահոգող որևէ հարց քննարկվում էր Մոսկվայում, ապա թե՛ գիտության գործիչները, թե՛ գերատեսչական մարմինների ներկայացուցիչներն ու պետական պաշտոնյաներն անհամեմատ ավելի օբյեկտիվ ու սրտացավ էին մոտենում
խնդրին, քան մեր հանրապետության համապատասխան անձինք: Հայաստանի
պաշտոնյաների պահվածքում հատկապես զգացվում էր սեփական պաշտոնը պահպանելու և սուր խնդիրները կոծկելու միտումը:
1987 թվականի նոյեմբերի 10-ին «Նաիրիտի» հարցով Մոսկվայից Հայաստան
պիտի ժամաներ պետական գաղտնի հաձնաժողով, որի կազմում էին ակադեմիկոս Նիկոլայ Սարգսի Ենիկոլոպյանը և արդեն հիշատակված Վալերի Եգորի Սոկոլովսկին: Այդ մասին նախապես մենք տեղեկացված էինք Մարինա Ֆյոդորովայից:
Գոհար Սարիբեկյանի և Խաչիկ Ստամբոլցյանի հետ նրանց հանդիպեցինք «Հրազդան» հյուրանոցում, որտեղ հենց նոր էին տեղավորվել: Նրանք հիասթափված ու
զարմացած էին, որ իմացել ենք իրենց Երևան գալու մասին և նույնիսկ իջևանատեղը գիտենք: Սոկոլովսկին կտրականապես հրաժարվեց մեզ հուզող խնդրի առնչությամբ մեզ հետ զրույց ունենալուց՝ ասելով, թե Մոսկվա վերադառնալուց առաջ,
երբ Հայաստանի պաշտոնյաների հետ որոշ հարցեր արդեն հստակեցված կլինեն,
անպայման կհանդիպենք ձեր կազմակերպության պատվիրակության հետ: Սակայն Ենիկոլոպյանն ասաց. «Լավ, արդեն եկել եք` էլ ի՞նչ իմաստ ունի նորից պայմանավորվել, հանդիպել...»: Այս զրույցի ընթացքում Սոկոլովսկին նույնպես կրկնեց
այն միտքը, որ մենք պիտի գիտակցենք, որ քլորոպրենային կաուչուկն արտադրվում է միայն «Նաիրիտում» և նմանատիպ որևէ արտադրություն չկա ո՛չ
93

Խորհրդային Միության այլ վայրում և ո՛չ էլ տնտեսական Փոխօգնության խորհրդի
երկրներում: Նա մասնավորապես ասաց. «Ձեր հայրերն են մեղավոր, որ թույլ են
տվել նման գործարան կառուցվի Երևանում, դուք ինչո՞ւ եք ուրիշներին մեղադրում:
Ճիշտ է՝ մեծ քաղաքում նման գործարանի առկայությունն անթույլատրելի է, բայց
մենք ոչինչ անել չենք կարող: Իհարկե, հին արտադրությունը մենք կփակենք,
սակայն գործարանի հզորությունը կմնա տարեկան 75 հազար տոննա քլորոպրենային կաուչուկ: Այժմ, ձեր բարձրացրած աղմուկի պատճառով ոչ մի հանրապետություն չի ցանկանում նման գործարան ունենալ, իսկ ձեր հանրապետությունում
այն արդեն կա և դրա հետ մեկտեղ, առկա է բարձրորակ քիմիկոսների մի հզոր բանակ: Եթե «Նաիրիտը» փակվի, նրանք ինչպե՞ս են հոգալու իրենց ապրուստը: Ըստ
ձեր հանրապետության ներկայացրած պաշտոնական տվյալների, «Նաիրիտի» և
Երևանում գոյություն ունեցող մյուս բոլոր քիմիական ձեռնարկությունների բաժնեմասը Երևանի օդային ավազանի աղտոտման մեջ չի գերազանցում 2-3%-ը: Հայաստանի ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտում գրված՝ «Քլորոպրենի կենսաբանական
ազդեցությունը» ընդհանրացնող հոդվածը հիմ նավորված չէ, դրա մեջ բերված
փաստերն ու տվյալներն աղավաղված են: Դուք, երևի չգիտեք, որ աշխարհահռչակ
«Դյուպոն» ֆիրման արդեն ապացուցել է, որ քլորոպրենը ոչ միայն չունի սաղմնաթունավոր (էմբրիոտոքսիկ), ինչպես նաև՝ հրեշածին ու քաղցկեղածին հատկություններ, այլ հակառակը՝ քլորոպրենը բուժում է քաղցկեղը: Մենք՝ ակադեմիկոս
Ենիկոլոպյանի հետ միասին ուսում նասիրել ենք «Դյուպոնի» կողմից հրապարակված այդ նյութը: Ինչ վերաբերում է Հայաստանի գիտնականների կողմից կատարված այն աշխատանքներին, որոնք վերաբերում են քլորոպրենի կենսաբանական
ազդեցությանը, ապա դրանք կոռեկտ չեն: Այդ բնագավառում կատարված բոլոր
գիտական աշխատությունները շատ ցածր մակարդակի են և իմ Մոսկվա հասնելուն պես, այդ ոլորտում կատարված դիսերտացիաները չեղ յալ կհամարվեն...»:
Այդ օրը ակադեմիկոսներ Ա. Բաբայանը, Գ. Տեր-Ստեփանյանը, Ս. Երեմյանը,
Ս. Վարդանյանը, Լ. Մացոյանը, Գ. Արեշյանը, Երևանի բժշկական ինստիտուտի
պրոռեկտոր Վ. Ամատունին նամակ էին ուղարկել Երևան քաղաքի էկոլոգիական
խնդիրների զննման պետական (ԽՍՀՄ) հանձնաժողովի նախագահ Վ. Սոկոլովսկուն. «Դիմում ենք Ձեզ Երևանի մասնագետների անունից, որոնք իրենց գործունեությունը նվիրել են այդ քաղաքի էկոլոգիական խնդիրներին և դրանց հնարավոր
լուծմանը: Վերջին տարիներին մեզ համակում է արտակարգ տագնապի զգացողություն՝ քաղաքի էկոլոգիական կրիտիկական վիճակի, գլխավորապես, սմոգային
ծանր իրավիճակի առումով: Մենք հստակորեն պատկերացնում ենք կենդանի համակարգերի հարմարվելու հնարավորության սահմանը: Ոչ մի նախապահպանական, բուժման և առող ջարար միջոցներով հնարավոր չէ վերացնել այն վտանգը,
որ ստեղծված ծայրահեղ իրավիճակում մշտապես սպառնում է միլիոնանոց քաղաքի բնակչության առող ջությանը: Մենք միջնորդում ենք կազմակերպել հանդիպում՝
Հանձնաժողովի և քննարկվող բարդ խնդրի վերաբերյալ տեղեկություններ ունեցող
մասնագետների խմբի հետ» (բնագիրը հավելված 16-ում):
Նոյեմբերի 12-ին, Գրողների տան փոքր դահլիճում կազմակերպված նիստում
ելույթ ունեցավ ակադեմիկոս Ենիկոլոպյանը: Նա հայտարարեց, որ Երևանի թունամշուշը (սմոգ) ամբողջովին ավտոտրանսպորտի գործունեության արդյունք է:
Քիմիական արդյունաբերությունն այստեղ որևէ մեղք չունի: Դիմելով ներկաներին`
նա ասաց. «Հաշվի առեք, որ 2000 թվականին Խորհրդային Միությունը կունենա
200 հազար տոննա քլորոպրենային կաուչուկի պահանջ, այն դեպքում, երբ այսօր
94

արտադրվում է ընդամենը 75 հազար տոննա: Այդքանից հետո ինչպե՞ս կարելի է
խոսել «Նաիրիտի» փակման մասին»: Այնուհետև ավելի զայրացած տոնով ավելացրեց. «Հարգելիներս, եթե Երևանի օդը աղտոտված է, ապա գնացեք ուրիշ տեղ
ապրեք: Մեր երկրին՝ Խորհրդային Միությանը քլորոպրենային կաուչուկ է պետք:
Այո, քլորը դրսից բերելը վտանգավոր է, հենց այդ պատճառով էլ այն պետք է տեղում` Երևանում արտադրվի և դրա համար էլ այստեղ քլորի արտադրության նոր
գործարան է կառուցվում...»: Նիստից հետո բոլորիս զայրույթը Ենիկոլոպյանի հանդեպ շատ մեծ էր, և նույնիսկ ներկաներից մեկն առաջարկեց նրան վարկաբեկող
մի հեռագիր ուղարկել Մոսկվա, բայց նիստի մասնակիցների մեծամասնությունը
հավանություն չտվեց նման առաջարկին:
Չի կարելի ասել, որ ակադեմիկոս Ենիկոլոպյանը «Նաիրիտը» Երևանում պահելու հարցի վերաբերյալ ուներ միակողմանի դիրքորոշում: Որպես գիտնական և
քաղաքացի, վերջապես նաև հայ մարդ, նա հոգու խորքում լիովին հասկանում էր
«Նաիրիտի» խնդիրն իր ողջ կարևորությամբ ու վտանգավորությամբ: Իր հետ ունեցածս բազմաթիվ առանձնազրույցներում նա այդ խնդրին առնչվող որոշ մանրամասներ էր պատմում: Մասնավորապես, նա ինձ ասաց, որ Տնտեսական փոխօգնության միության երկրներում կաուչուկ արտադրող երեք ձեռնարկություններ կային,
որոնցից երկուսում՝ Խորհրդային Միությունում (Ուսոլ յե-Սիբիրսկում) և Չեխոսլովակիայում խոշոր վթարներ են եղել, և պայթյուններն այնքան ուժգին են եղել, որ
դրանց վերականգնումը դարձել է անհնար: Նա նաև ասաց, որ մնացել է միայն
Երևանի «Նաիրիտը» և դրա փակման համար ջանք թափելն անիմաստ է, քանի որ
դրանք ապարդյուն են լինելու: Միևնույն է` մարդիկ գոհ են թե դժգոհ, Խորհրդային
Միությանը քլորոպրենային կաուչուկ ու լատեքսներ են պետք: Խորհրդային Միությունում նույնիսկ սովորական վթարները գաղտնի էին պահվում: Իսկ Ուսոլ յե-Սիբիրսկում տեղի ունեցած խոշոր վթարը, որի պայթյունի ու հրդեհի հետևանքով
բազում մարդկային զոհեր ու խոշորածավալ ավերածություններ էին եղել (Ենիկոլոպյանը մի առանձնազրույցում ասաց, որ գործարանի տեղում մի հսկա ձագար է
առաջացել), պարզ է, որ պիտի գաղտնի պահվեր: Այդ օրը Գրողների տան դահլիճում Ենիկոլոպյանի արած կոշտ հայտարարությունն ուղղակի պարտադրանքի
արդյունք էր, իրականում, նա «Նաիրիտի» վերաբերյալ այլ կարծիք ուներ: Չնայած իր բազմազբաղությանը, նա միշտ պատասխանատվությամբ էր մոտենում
«Նաիրիտի» խնդրին: Օրինակ, Մոսկվայում այդ հարցով կազմակերպում էր տարբեր հանդիպում ներ ու քննարկում ներ թե՛ պետական և թե՛ գիտական ոլորտներում:
Ենիկոլոպյանի հետ երկար շփում ներից հետո ես հասկացա, որ նա պաշտոնական
հանդիպում ներում կոշտ էր, սակայն ոչ պաշտոնականում՝ մտահոգ ու սրտացավ:
1987 թվին բնապահպանությանը առնչվող միջոցառում ների և տարբեր հիմ նարկ
ձեռնարկություններում կատարված այցերի ու հանդիպում ների մասին ամենօրյա
հակիրճ գրառում ներ եմ կատարել, ինչպես նաև լուսանկարել եմ (տարբեր ժամերին) Երևան քաղաքի օդային ավազանը և մթնոլորտային օդի համարյա ամենօրյա
վիճակի մասին նույնպես նշում ներ եմ կատարել: Օրինակ, այդ տարվա հունվար
ամսին ոչ մի արևոտ օր չի եղել: Մշտապես՝ թունամշուշ (սմոգ), այն էլ ծանր: Տարվա ընթացքում, փաստորեն, եզակի օրեր են եղել, երբ քաղաքում բացակայել է թունամշուշը (հիմ նականում՝ «Նաիրիտում» աշխատանքի ընդհատման օրերին): Այդ
օրերին էր, որ օդը թափանցիկ էր և օրը` արևոտ: Այդ օրերին էր, երբ կարելի էր
95

պարզորոշ տեսնել ու լուսանկարել Մասիս սարը, ատոմակայանը, Երևան քաղաքի
համայնապատկերը: Օրինակ, նոյեմբերի 30-ի գրառումը. «Ժամը 14-ին թունամպն
ավելի ծանրացավ, մնում է միայն զարմանալ, թե այս թունավոր գազերով հագեցած մթնոլորտի ճնշման տակ ինչպես ենք դիմանում… Ճիշտ է՝ ամեն օր գործի եմ
գնում, բայց միայն իմ պարտքը ձևականորեն կատարելու համար: Չորությունից
թվում է, թե ուր որ է կոկորդս պիտի ճաքի, բացի այդ` սրտխառնոց, թուլություն,
անընդհատ քնելու ցանկություն, աշխատունակության անկում: Որևէ խնդրի վրա
հնարավոր չէ լրջորեն կենտրոնանալ: Ահա այս վիճակում է իր օրն անցկացնում
Երևանի բնակչությունը, թե՛ փողոցում, թե՛ իր բնակարանում, իսկ թերթերը, ռադիոն ու հեռուստատեսությունը շարունակ քարոզում են՝ թե փրկված ու երախտապարտ հայ ժողովուրդն ընթանում է դեպի երջանիկ ապագա...»: Օդի տհաճ հոտը
երբեմն հասնում էր գարշահոտության...
Մինչ խնդրի հետ լուրջ ծանոթանալը, «Նաիրիտի» փակման ու վերապրոֆիլացման հարցում լավատեսորեն էր տրամադրված Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի պրոֆեսոր, քիմիական գիտությունների դոկտոր Վալերի Սամսոնի
Պետրոսյանը, սակայն հետո, երբ ավելի մանրամասն ծանոթացավ «Նաիրիտի»
խնդրին, գլխավորապես, երբ համոզվեց, որ այդ գործարանի արտադրանքը մեկ
այլ ձեռնարկությունում հնարավոր չէ ստանալ, փոխեց իր վերաբերմունքը: Մեր
զրույցներից մեկի ժամանակ նա ինձ ասաց, թե որքան էլ որ «Նաիրիտը» վնաս
պատճառի բնակչությանը, միևնույն է, Խորհրդային Միությունը չի հրաժարվի քլորոպրենային կաուչուկից և չի փակի «Նաիրիտը»: Պետրոսյանի շնորհիվ էր, որ ես
ծանոթացա ակադեմիկոսներ Աբել Աղանբեկյանի, Տիգրան Խաչատուրովի և գրող
Ս. Պ. Զալիգինի հետ: Այդ տարիներին Աղանբեկյանը Գորբաչովի խորհրդականն
էր, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի տնտեսագիտական բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարն էր և այլ բարձր պաշտոններ էր զբաղեցնում:
Շրջանառության մեջ դրված «Նաիրիտին» վերաբերող գիտական բազում
ուսում նասիրությունները, գաղտնի հաշվետվությունները և այլ փաստաթղթերը,
ինչպես նաև (գլխավորապես) Խորհրդային Միությունում վարվող քաղաքականության մեջ նկատելի փոփոխությունները, այդ գործարանի հետագա ճակատագիրը
լուծելու հուսալի ճանապարհ էին հարթել: Գիտական հաստատություններն արդեն
հեշտությամբ էին իրենց տեսակետը արտահայտում: 1987 թվականի նոյեմբերի
11-ին ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի քիմիական և երկրաբանական բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Ս. Հ. Վարդանյանը ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ Ֆ. Տ. Սարգսյանին հղած փաստաթղթում գրում
է. «ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի քիմիական, երկրաբանական և կենսաբանական գիտությունների բաժանմունքը, ինչպես նախկինում, անհրաժեշտ է
համարում «Նաիրիտ» ձեռնարկությունում անհետաձգելիորեն փակել քլորոպրենային կաուչուկի արտադրությունը, հետագայում այն վերապրոֆիլավորելով: Այս տեսակետը պաշտպանում է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի
անդամ ների ճնշող մեծամասնությունը: Խնդրում ենք, այս նամակը մտցնել հանձնաժողովի փաստաթղթերի մեջ» (բնագիրը՝ հավելված 17-ում):
Բազմաթիվ են այսպիսի փաստաթղթերը, սակայն մամուլը և մյուս լրատվամիջոցները նպատակայնորեն շրջանցում են դրանց և մշտապես ներկայացնում են Կանաչների կատարած «սև» գործը:
96

1987-ի հոկտեմբերի ցույց-հանրահավաքից հետո, կարելի է ասել, մշտապես
մտածում էինք հաջորդ միտինգի մասին: Այս հարցով ես ու Խաչիկը հաճախ էինք
լինում Զորի Բալայանի մոտ: Նա մեզ համար հեղինակություն էր (նա «Լիտերատուրնայա գազետա» շաբաթաթերթի հայաստանյան հատուկ թղթակիցն էր: Նրա
առանձնասենյակում էր, որ 1987 թվականի սկզբին հանդիպեցինք Իգոր Մուրադյանին, ով Ղարաբաղը Հայաստանին միացնելու օգտին ոչ միայն ստորագրություններ
էր հավաքում, այլև դրանք կազմել էր որպես գիրք ու մեր ներկայությամբ հանձնեց
Բալայանին և ամենևին ուշադրություն չդարձրեց, որ այդտեղ ներկա են անծանոթ
մարդիկ: Ճիշտ է, լսել էի Ղարաբաղի հարցով գաղտնի ստորագրահավաքի մասին, սակայն ով կերևակայեր ականատես լինել նման համարձակության, որի
հայտնաբերումը պետք է որ կալանքով ավարտվեր):
Կազմակերպվելիք ցույցերի-միտինգների վերաբերյալ Բալայանի կարծիքը
հետևյալն էր` եթե կհամոզվեք, որ մասնակիցների թիվը կհասնի մի քանի հարյուր հազարի, ապա միայն այդ դեպքում կարելի է մտածել միտինգ կազմակերպելու օրը նշանակելու մասին, քանի որ փոքրածավալ միտինգներն իշխանությունների
վրա ազդեցություն չեն գործի: Եվ այդպես, նախատեսվող միտինգը ձգձգվում էր:
Ի վերջո, որոշվեց այն կազմակերպել 1988-ի հունվարի 9-ին, սակայն Խաչիկն
ասաց, թե այդ օրը «Արյունոտ կիրակիի» օրն է և առաջարկեց մի քանի օրով հետաձգել:
ԱԲՈՎՅԱՆՑԻՆԵՐԻ ՑՈՒՅՑԸ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՈՒՄԸ
1988 թվականի փետրվարի 17-ին գնացինք Աբովյան քաղաք և մասնակցեցինք
դպրոցներից մեկում կազմակերպված հավաքին: Եղանք նաև «Սիրիուս» գործարանում: Հաջորդ օրը Աբովյանում, մոտ 500 մարդկանց մասնակցությամբ ցույց-միտինգ էր կազմակերպված՝ ուղղված կառուցվելիք կենսաքիմիական գործարանի և
ռազմական տեխնիկայի համար վառելիքի ստորգետնյա պահեստարաններ կառուցելու դեմ: Այդ միտինգին ներկա էին ակադեմիկոսներ Սարգիս Վարդանյանը և
Էվրիկ Աֆրիկյանը: 18-ի ուշ երեկոյան Աբովյանում, տեղի ակտիվիստների հետ
խորհրդակցություն կազմակերպվեց (Խաչիկ Ստամբոլցյան, Կարեն Սիմոնյան, Կարինե Դանիել յան, Սամսոն Ղազարյան, Սամվել Գևորգյան...), … դպրոցի շենքում:
Ըստ տեղի ակտիվիստների (Սմբատ Կարախանյան, Անուշ Պետրոսյան, …) կանխատեսում ների հաջորդ օրվա ցույցի մասնակիցների թիվը անհամեմատ մեծ էր
լինելու, քան նախորդ երկու օրերին էր:
Փետրվարի 19-ին ինձ զանգահարեց Վահան Իշխանյանը և ասաց, որ ցուցարարները Աբովյանից ոտքով գալիս են դեպի Երևան, գնա դիմավորելու: Սակայն
դա անհնար էր, քանի որ գոյություն ուներ ներքին պայմանավորվածություն, որ էկոլոգիական շարժման պատասխանատուներից որևէ մեկը ցուցադրաբար չպիտի
մասնակցեր ուրիշ բնակավայրերում կազմակերպված ցույցերին ու միտինգներին,
առավել ևս աննախադեպ այդպիսի մի ցույցի: Ես նրանց հանդիպեցի, երբ արդեն
հասել էին Երևան՝ Օպերայի հրապարակ: Այժմ շատ եմ ափսոսում, որ ինձ մոտ
չկա այդ օրվա թեկուզ մեկ լուսանկար: Վախենում էինք միտինգի մասնակիցներին
լուսանկարել տհաճ կամ վտանգավոր պատահարներից խուսափելու պատճա97

ռով: Աբովյանից եկած ցուցարարների թիվը գնահատվում էր մոտ հազար մարդ:
Բարեբախտաբար վերջերս հանդիպեցի այդ ցույցի մասնակիցներից մեկին՝ երկրաբան Գագիկ Հովսեփյանին: Ըստ նրա, ցուցարարները՝ պաստառներով և վանկարկում ներով («Մաքուր օդ», «Աբովյանցիներին մաքուր օդ» և այլն), կարգապահ
շարասյունով՝ առանց տրանսպորտին խանգարելու, ոտքով հասել են Երևան:
Աբովյանցիները հասել էին Օպերայի հրապարակ, որտեղ կարճ ժամանակամիջոցում նրանց միացան բազում երևանցիներ, և ցուցարարների թիվը գուցե և մոտ
10 հազար էր (Հետագայում նույնպես կբերվեն տարբեր միտինգների ու ցույցերի
մասնակիցների թվեր, սակայն դրանք պետք է համարվեն խիստ մոտավոր:
Նշված և մյուս միտինգների ու միջոցառում ների մասնակիցների մասին իրական
թվերը, լուսանկարները և ձայնագրությունները, հավանաբար, կարող են լինել ներքին գործերի և անվտանգության ծառայությունների արխիվներում: Մենք տեսնում էինք, որ մեզ անծանոթ և համարյա նույն անձինք հետևողականորեն ու
մանրակրկիտ լուսանկարում էին բազմությանը և առանձին անհատներին: Նաև չի
բացառվում, որ նշված ծառայությունները նույնպես՝ միտինգների մասնակիցների մասին իրական՝ ճշգրիտ թվեր չունենան): Այդտեղ ելույթ ունեցավ նաև ՀԽՍՀ
Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, գյուղարդի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, ով առաջարկեց` աբովյանցիների պատվիրակության հետ խնդիրը քննարկել Մինիստրների խորհրդում: Ժամը հինգին միտինգը շարունակվեց
Լենինի հրապարակում: Ինքս պատվիրակության կազմում չընդգրկվեցի (չնայած
աբովյանցիներից որոշ ցուցարարներ պարտադրում էին իմ մասնակցությունը),
վերը նշված այն պատճառով, որ մեր պայմանավորվածության համաձայն՝ մեր չորսից (Խ. Ստամբոլցյան, Կ. Դանիել յան, Կ. Սիմոնյան) և ոչ մեկը չպետք է մասնակցեր Երևանից դուրս կազմակերպված միտինգներին ու ցույցերին, որպեսզի
տպավորություն չստեղծվեր, որ Երևանից դուրս՝ էկոլոգիական խնդիրների արծարծումը ինքնաբուխ չէ: Բայց երբ հրապարակում սպասում էինք, հանկարծ կառավարության շենքի երրորդ հարկի պատշգամբում տեսա Խաչիկ Ստամբոլցյանին, որը
փաստորեն խախտել էր կարգը: Այդտեղից նա գոչեց. «Ժողովուրդ, շենքից մի քանի մետր հեռացեք»:
Միտինգի պատվիրակները մոտ երեք ժամ բանակցում էին կառավարության
պաշտոնյաների հետ, իսկ թրջված և հոգնած աբովյանցիները և միտինգի մյուս
մասնակիցները սպասում էին, թե ինչ արդյունքով կվերջանա այդ բանակցությունը: Պարզվեց, որ համաձայնության են եկել, ու պետք է ստեղծվի մեկ այլ հանձնաժողով, որի կազմում կընդգրկվեն աբովյանցիներից ևս վեց հոգի: Այսինքն՝ ապարդյուն սպասում ներ:
Այդ օրվա միտինգում, ինչպես արդեն ասվեց, շատ ելույթներ եղան: Դրանցից
ցանկանում եմ առանձնացնել մեկը, որը կարող էր էկոլոգիական շարժումը վարկաբեկողների համար մի լավ «զենք» դառնար: Եթե չեմ սխալվում, պատմաբանհնագետ Բ. Սադոյանը, իր ելույթում ասաց, որ Աբովյան քաղաքում ցանկանում են
սնդիկի գործարան կառուցել և, գուցե զգալով իր վրիպումը, ելույթից հետո շատ
հուզված ու շառագունած մոտեցավ մեզ և սրտի նոպայի դեմ որևէ դեղ խնդրեց…
Հավանաբար շատերը կարող են հարցնել, թե գլխավոր խնդիրը թողած, ինչու եմ
այդ աննշան վրիպակի մասին հիշում ու գրում, երբ նույնիսկ առօրյա կյանքում սայթաքում ներն ու վրիպում ները սովորական բան են: Հարցն այն է, որ ավելի քան
երկուսուկես տասնամյակ է, ինչ մեծ ու փոքր ծրագրերում, երբ բախվում են ժո98

ղովրդի ունեցվածքը կողոպտելու, օրինակ, անտառները հանքահանման տակ
դնելու, չհիմ նավորված վարկեր վերցնելու հարցերում շահագրգիռների և այդ հանցագործությունների դեմ ելնող մարդկանց տեսակետները, ապա կողոպտողները
դիմելով լսարաններին ասում են, թե մի հավատացեք տնտեսությունից ոչինչ չհասկացող Կանաչներին, սրանք ժամանակին ասում էին, որ Հայաստանը կպահենք
միայն Ջերմուկի ջրով…
Խոսակցություններից հասկացվում էր, որ աբովյանցիների մեծամասնությունը
գիշերելու է Երևանում՝ իրենց հարազատ-բարեկամ ների մոտ:
Փետրվարի 20-ին Օպերայի հրապարակում և հարակից տարածքներում հավաքվել էին տասնյակ հազարավոր ցուցարարներ: Եթե նախորդ օրվա միտինգում ոչ
մի քաղաքական բովանդակությամբ պաստառ չէր եղել, ապա այդ օրվա միտինգում պաստառների ճնշող մեծամասնությունը քաղաքական բովանդակությամբ էին
(Ղարաբաղը Հայաստանին միացնելուն, ինչպես նաև Գորբաչովին, Լենինին,
Խորհրդային իշխանությանը, վերակառուցումը փառաբանող): Այդ ինչ կախարդական հնարք էր, որ մի քանի ժամվա ընթացքում պատկերը կտրականապես փոխեց:
Ինձ համար անսպասելի էր քաղաքական բովանդակությամբ, այն էլ՝ բազում պաստառների առկայությունը: Այս անգամ արդեն համոզված էի, որ շուտով ցուցարարների վրա հարձակում է լինելու, ինչպես ժամանակին Բաղրամյան-Պռոշյան
փողոցների հատման մոտակայքում կոպտորեն ցրեցին Չարդախլուին վերաբերող
ցույցը: Նաև համոզված էի, որ քաղաքական հարցերով կազմակերպված այդ օրվա միտինգի պատճառով կարգելվեն նաև էկոլոգիական միտինգները: Զարմանալի էր, որ փետրվարի 20-ի միտինգը իշխանությունների կողմից չխոչընդոտվեց:
21-ի միտինգին արդեն մասնակցում էր մի քանի տասնյակ հազար մարդ: 22-ի
միտինգը ավելի բազմամարդ էր:
Փաստորեն, աբովյանցիներն իրենց խիզախությամբ ու Խորհրդային իշխանության տարիների համար աննախադեպ վարմունքով, մարդկանց համար բացեցին
այն ճանապարհը, որ շատերիս պատկերացմամբ հավերժորեն փակված էր համարվում: Նաև կարելի է ասել, որ հենց այդ երկու օրվա ընթացքում, ցավոք, էկոլոգիական շարժումը քաղաքականացվեց: Էկոլոգիական շարժման քաղաքականացմամբ
շատ հարցերում կտրուկ փոփոխություն կատարվեց: Էկոլոգիական շարժումը փաստորեն դադարեց իրավիճակի տերը լինելուց, իսկ նոր՝ քաղաքական դերակատարների համար արդեն անհրաժեշտություն չկար միտինգ կազմակերպելու մասին հոգ
տանել, քանզի ընթացքն արդեն տրված էր: Միտինգները շարունակական էին, բացառությամբ, արտակարգ իրավիճակ հայտարարված օրերի: Եթե որևէ լուրջ խնդիր
պետք է ներկայացվեր, ապա նախորդ օրվա միտինգ վարողը այդ մասին հայտարարում էր, մնում էր միայն լուծել ելույթ ունեցողների հարցը:
Փետրվարի 23-ին Օպերայի հրապարակում և շրջակայքում ցուցարարների թիվը մոտ 200 հազար էր (այդպես էր գնահատվում): Ելույթ ունեցավ նաև Հայկական
Խորհրդային Հանրապետության Կոմունիստական կուսակցության Կենտկոմի
առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը: Ժողովուրդը շատ դժգոհ մնաց նրա ելույթից, և զայրացած ցուցարարները շարժվեցին դեպի Կենտկոմի շենքը: Սակայն
ցուցարարները հենց Օպերայի հրապարակում մի պահ քարացան տեղում: Առաջին անգամ հնչեց Աշոտի շեփորը, որը հետագայում դարձավ խորհրդանիշ: Միտինգը շարունակվեց մինչև գիշերվա 12-ը, որից հետո միտինգի մասնակիցների մի
99

մասը, գուցե մեկ-երկու հազար մարդ՝ վանկարկում ներով քայլերթ կատարեց Երևանի փողոցներով:
24-ին ցուցարարների թիվը գուցե նախորդ օրվա կրկնապատիկն էր:
Այդ օրը ուշ երեկոյան, երջանկահիշատակ Ռաֆայել Իշխանյանի հետ շրջում
էինք Օպերայի շենքը երիզող մայթերով: Նա հանկարծ զրույցը ընդհատեց, ասելով, թե նախ նայիր Լուսնին: Մի հարց եմ ուզում տալ, բայց միանգամից մի պատասխանիր, մի քիչ մտածիր, հետո նոր ասելիքդ կասես: Եվ նա հարցրեց.
«Հնարավո՞ր է արդյոք, Լուսինը երկնքից իջեցնել, որպես տորթ դնել սեղանին և
դանակն ու պատառաքաղը վերցրած` կտրել և ուտել»: Իմ ժպիտը նկատելով, նա
ասաց, որ ինչքան անհնար է այս օրինակը, նույնքան էլ անհնար է, որ ռուսները
թույլ տան, որ Ղարաբաղը միանա Հայաստանին»: Եվ դա ասվում էր այն ժամանակ, երբ գորբաչովյան մարդասպան կերպարը դեռևս քողարկված էր Միության և
դրա մեջ ընդգրկված ժողովուրդների հոգսերով տարված բարի ու արդար առաջնորդի դիմակով: Իսկ միտինգի մասնակիցները տրամաբանական խնդիր էին լուծում` թե երկրի ղեկավարը պատրաստ է բարեփոխում ների, իսկ Ղարաբաղը
բացարձակ անարդարացիորեն օտարվել է Հայաստանից, և այժմ եկել է արդար
լուծում տալու ժամանակը:
Փետրվարի 25-ի գիշերը, ըստ տեղեկության, ցույցը ճնշելու համար 26 ինքնաթիռ զինվոր էին բերել Երևան (Մոսկվայից՝ Կրեմլից զանգահարել էին Մ. Ֆյոդորովային և հայտնել այդ լուրը): Երևանի հրապարակներն ու փողոցները լեցուն են
մարդկանցով: Ցուցարարների թիվն այդ օրը գնահատվում էր մեկ միլիոն (միայն
Օպերայի հրապարակում և շրջակայքում մոտ 200 հազար մարդ, «աչքի չափով»):
Չանախչեցիները ոտքով արդեն հասել էին Երևան (80 կմ): Ոտքով արդեն Երևան
էին հասել տասնյակ հազարավոր ցուցարներ՝ Գեղաշենից, Գառնիից, Աբովյանից,
Հրազդանից, Չարենցավանից, Բաղրամյանից, Մասիսից, Արտաշատից, Հոկտեմբերյանից, Էջմիածնից, Աշտարակից և այլ վայրերից: Երևան եկող լենինականցիները հասել էին Թալին: Ճանապարհին էին սևանցիները, սպիտակցիները ...
Այդ օրվա գիշերը, անհայտ մարդիկ անջատել էին «Կաուչուկ-1» արտադրամասի սառեցման համակարգի էլեկտրաէներգիան, որը կարող էր խոշոր վթարի պատճառ դառնալ: Բարեբախտաբար, աշխատակիցները հայտնաբերել ու կանխել էին...
Փետրվարի 26-ի ցույցին արդեն մասնակցում էին նաև հեռավոր վայրերից՝ Ջավախքից, Ախալցխայից, Թիֆլիսից, Նոր-Նախիջևանից, Արմավիրից, Կրասնոդարից, Սոչիից և հայաշատ այլ վայրերից եկած հայ պատվիրակները: Եզդիների
շքերթի առջևից ընթանում էր շեյխը՝ «Ղարաբաղը Հայաստանին» և նմանատիպ
այլ պաստառներով: Դժվար է ասել, թե այդ օրը ինչքան էր ցուցարարների թիվը:
Շատերի գնահատմամբ այն կազմում էր մոտ 2 միլիոն: Հարկավ, ոչ մեկը չի կարող հաստատել այս թիվը, սակայն մի բան պարզ ու հստակ էր. Երևանում էին
գտնվում հանրապետության համարյա բոլոր բնակավայրերից եկած հարյուր հազարավոր մարդիկ, ինչպես նաև բազմահազար հայեր եկել էին Վրաստանից,
Ադրբեջանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և հայաշատ այլ երկրներից: Նաև
վստահորեն կարելի է ասել, որ Երևանի բնակիչները հիմ նականում փողոցներում
էին: Ժամը 14:45 Օպերայի հրապարակում ելույթ ունեցավ Կենտկոմի առաջին
100

քարտուղար Կարեն Դեմիրճյանը: Նկատելով ժողովրդի դժգոհությունը իր ելույթից` նա մասնավորապես ասաց. «Արա, լռեք է: … Դե գնացեք ձեր ժարիտ արած
կարտոշկան կերեք... Միս չկա, իմ միսը կերեք»…
Այդ օրը, գուցե և միտինգի բոլոր մասնակիցներս, հոգու խորքում դատապարտեցինք նրան, քանզի դեռևս հավատում էինք բարի ու արդար կարծեցյալ Գորբաչով մարդասպանին, մյուս կողմից, բացարձակորեն անընդունելի է երկրի
ղեկավարի կողմից ազատ ոճով այդպիսի ելույթը, այն էլ ծայր աստիճան լարված
պայմաններում: Հավանաբար, այլ էր Դեմիրճյանի վերաբերմունքը Գորբաչովի
նկատմամբ և նաև այն, որ նա բոլորիցս շատ ավելի լավ գիտեր, որ հայ ժողովուրդը կարող էր կոտորվել խորհրդային զինվորների ձեռքով… Այդ զինվորները շրջապատել էին Կենտկոմի, Նախարարների խորհրդի, ռադիոհեռուստատեսության,
Պետական անվտանգության կոմիտեի շենքերը, կենտրոնական փոստը, Մամուլի և Գրողների տները և այլ օբյեկտներ: Բայց պետք է նաև ասեմ, որ այդ շիկացած ու պայթունավտանգ պայմաններում, Հանրապետության առաջին դեմքի`
Դեմիրճյանի գրգռիչ, ներկաների արժանապատվությունը նսեմացնող ելույթը
նույնպես կարող էր ունենալ ողբերգական հետևանքներ, եթե, իհարկե, ցուցարարների կոլեկտիվ, կարելի է ասել` ազգային զսպվածությունը խախտվեր ու հանկարծ
ճաքեր տար` որևէ մեկը իր վրդովմունքն արտահայտեր, օրինակ, ֆիզիկապես…
Այդ դեպքում, մեծ հավանականությամբ, արդեն խորհրդային սպառազինված զինվորների ձեռքերը ազատ կարձակվեին…
Չնայած 26-ին հայտարարվել էր, որ հաջորդ օրը միտինգ չի լինելու, և ընդհանրապես, միտինգները կտրականապես արգելված են, իսկ հիմ նարկ-ձեռնարկությունների ղեկավարներին կարգադրված էր աշխատակիցներին գործատեղում
պահել մինչև աշխատանքային օրվա ավարտը, նաև նրանցից պահանջեն, որ միտինգներին չմասնակցեն (որոշ հիմ նարկներում, աշխատանքային օրը սկսվելուց
հետո դռները փակում էին` մինչև աշխատանքային օրվա ավարտը, օրինակ, ԳԱ
Կենսաքիմիայի ինստիտուտում), սակայն փետրվարի 27-ին Օպերայի հրապարակում հավաքվել էին տասնյակ հազարավոր ցուցարարներ: 28-ին Երևանում ամենուրեք ռազմական տեխնիկա էր և սպառազինված զինվորներ: Օպերայի հրապարակը դատարկ էր: Մարդկանց կուտակում ները թեկուզ փոքր խմբերով կտրականապես արգելված էր: Իսկ միտինգների մասին խոսք անգամ չէր կարող լինել, սակայն հիմ նարկ-ձեռնարկություններ գնալն ու կոլեկտիվների հետ հանդիպում ներ
ունենալն հնարավոր էր: Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի դասախոս, հետագայում` Հայաստանի Կանաչների միության փոխնախագահ
Վազգանուշ Ղարիբյանի նախաձեռնությամբ ու ջանքերով փետրվարի 29-ին ֆիզիկայի ֆակուլտետում ստեղծվեց «Գոյապահպանության» երիտասարդական մասնաճյուղ:
Այդ օրերին առանձին մարդիկ խոսում էին հայերի նկատմամբ Ադրբեջանում
կատարվող բռնությունների մասին, սակայն լրատվամիջոցներն այդ մասին ոչինչ
չէին հաղորդում, իսկ տեղեկություն տարածելու լավագույն միջոցը` միտինգը, արգելված էր: Միտինգների ու ցույցերի արգելմանը դիպուկ գնահատական տվեց
ակադեմիկոս Է. Աֆրիկյանը՝ «ֆեստիվալը ավարտվեց» (մարտի 4): Տեղեկություն
կար, որ Սումգայիթը վերսկսելու է «Նաիրիտին» քլոր մատակարարելը:
Ղարաբաղ յան շարժման երկու շաբաթները ցույց տվեցին, որ էկոլոգիական
խնդիրներն օրեցօր և արագընթաց երկրորդականում են: Իմ շրջապատի մարդկանց
101

մեծամասնության կարծիքն այն էր, որ Ղարաբաղը Հայաստանին միացնելուց հետո միայն կարելի է մտածել էկոլոգիական և մյուս կարևորագույն խնդիրների լուծման մասին: Այդ օրերին էկոլոգիական շարժման կազմակերպիչներից Խաչիկ
Ստամբոլցյանն առավել բացահայտեց իր հռետորական և կրոն քարոզելու կարողությունները: Ամենուրեք նրա ուղեկիցն էր Աստվածաշունչը, որից քաղվածքներ
բերելով նա վարպետորեն համեմում էր իր ելույթները: Ղարաբաղը Հայաստանին
միացնելու գործում ամբոխին հորդորում էր լցվել համբերությամբ ու հույսով, ինչպես, օրինակ, հրեաները վստահելով Մովսեսին ու նրա հետ տասնյակ տարիներ
թափառեցին անապատում և ի վերջո հասան իրենց նպատակին՝ ազատվեցին գերությունից: Դանիել յան Կարինեն ցուցարարներին վստահեցնում էր, որ Մոսկվայի և մյուս քաղաքների իր ռուս և այլազգի ընկեր-բարեկամ ները հայ ժողովրդի հետ
են և իրենց պատրաստակամությունն են հայտնում իշխանությունների վրա ճնշում
գործադրել՝ հանուն Ղարաբաղի հարցի արդար լուծման: Նրա ելույթներից նաև
կրոնական բուրմունք էր փչում: Մարինա Ֆյոդորովան նույնպես դարձել էր քաղաքական վերլուծաբան. հաճախ շեշտում էր քրիստոնյա հայերի և մահմեդական ադրբեջանցիների բարոյաէթիկական հատկանիշների կտրուկ տարբերությունը, թե
դուք՝ հայերդ, շիտակ եք, իսկ նրանք՝ ստախոս, թալանչի: Նաև չմոռացավ ասել,
որ զգոն եղեք՝ Ղարաբաղից դուրս, Ադրբեջանում հազարավոր հայեր են ապրում:
Մարտի 9-ին Գիտությունների ակադեմիայի նախագահության նիստում քննարկվում էին Հանրապետության էկոլոգիական խնդիրները: Գիտությունների ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Սարգիս
Վարդանյանն այդ նիստում ներկայացրեց ինչպես Երևանի, այնպես էլ այլ վայրերի քիմիական արդյունաբերությունը և նրա կարևորությունը ժողովրդատնտեսության մեջ: Նա նաև ասաց, թե հրաժարվել քիմիայից մեծ սխալ կլինի, շեշտելով, որ
այդ տեսակետը գալիս է Կանաչներից (մեզ երբեմն Կանաչ էին անվանում): Եթե
քիմիական արդյունաբերությունը կազմակերպվի ճիշտ, ապա վնաս չի լինի, այլ
կունենանք միայն օգուտներ: Վիկտոր Համբարձումյանն ասաց. «Պետք չէ քիմիական գործարանին դեմ դուրս գալ, այլ պետք է քիմիական վատ տեխնոլոգիաները
փոխարինել լավերով» (Այս տեսակետը լիովին համապատասխանում էր «Գոյապահպանություն» հասարակական շարժման ձգտում ներին): «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Գուրգեն
Մարտիրոսյանը ներկայացրեց «Նաիրիտը» իր ուզած ձևով, այսինքն` նաև հորինված թվերով, որ իբր գործարանը քաղաքին այնպիսի վտանգ չի սպառնում, ինչպես
տարածում են Կանաչները: Նա բերեց գործարանում կատարված բարեփոխում ների մի ամբողջ շարք. իրենց աղ յուսակներով ու կորերով: Բարեբախտաբար, ներկաներն արդեն լավ էին ճանաչում պրոֆեսոր Մարտիրոսյանին և ակնհայտ
անվստահությամբ էին վերաբերվում նրա ասածներին: Քիմիական արդյունաբերության և մասնավորապես «Նաիրիտի» խնդիրը ներկաների համար առավել հասկանալի դարձավ ակադեմիկոս Արաքսի Բաբայանի ելույթից հետո (Անհրաժեշտ
եմ համարում ասել, որ ճիշտ է, այդ նիստի մասնակիցները հիմ նականում հռչակավոր գիտնականներ էին, բայց պետք է նկատի ունենալ, որ անգամ քիմիկոսները «Նաիրիտի» վտանգավոր թափոնների և շրջակա միջավայրի վրա դրանց
ազդեցության մասին շատ աղոտ պատկերացում ունեին, էլ չխոսենք աստղագետների, մաթեմատիկոսների մասին. որպեսզի այդ խնդրում նրանք տեղեկացված լի102

նեին, ուրեմն, պետք է ժամանակ հատկացնեին դրա ուսում նասիրության համար):
Նա հանգամանալիորեն խոսեց «Նաիրիտի» բերած օգուտների և հասցրած վնասների մասին: Իհարկե, դժվար է չընդունել ակադեմիկոսներ Ս. Վարդանյանի և Վ.
Համբարձումյանի ասածները, որոնք վերաբերում էին քիմիական արդյունաբերությունը ժամանակակից` էկոլոգիապես նախընտրելի տեխնոլոգիաներով հագեցնելուն: Բայց պետք է ասվի, որ մենք պահանջում էինք միայն «Նաիրիտի» փակումը,
քանի որ վերլուծությունը ցույց էր տալիս, որ այլ ելք չկա և նրա առկայությունը քաղաքում անթույլատրելի է:
Բերեմ մի քաղվածք ԳԱ Նախագահության այդ օրվա նիստի արձանագրությունից (N 9/1028, 09.03.1988 թ.) . «... 3. Խնդրել ՀԽՍՀ Նախարարների խորհրդին՝
խիստ պատասխանատվության կանչել հիմ նարկների ղեկավարներին, որոնք
մտածված կերպով կեղծում են (նվազեցնում են) շրջակա միջավայր արտանետված
նյութերի ցուցանիշները և ապատեղեկացնում են ղեկավար օրգաններին և հասարակությանը: 4. Շրջակա միջավայրի պահպանության բնագավառում կարևոր
խնդիր համարել, քիմիական արտադրությունների արտանետում ների և այլ թափոնների որակի և քանակի մասին իրական տեղեկության ապահովումը...»:
Խոշոր ցույցերն այդ օրերին արգելված էին, բայց արդեն կիսաքաղաքականացված, գուցե լիովին քաղաքականացված Շարժումն իր իներցիայով առաջ էր մղվում:
Եռանդուն աշխատանք էր տարվում հիմ նարկ-ձեռնարկություններում և ուսում նական հաստատություններում Ղարաբաղի և էկոլոգիական խնդիրներին վերաբերող դասախոսություններ կազմակերպելու, դրանց կոլեկտիվների անուններից`
Խորհրդային իշխանություններին ուղղված նամակներ գրելու գործում: Համարյա
բոլոր հիմ նարկ-ձեռնարկությունները ժողովներ էին կազմակերպում և աշխատում
էին այդ ժողովների արձանագրությունները՝ կնքված և կոլեկտիվի անդամ ների
ստորագրությամբ ուղարկել Խորհրդային Միության վերին ատյաններին:
Մարտի 21-ին արգելված էին ցույցերն ու միտինգները, բայց Օպերայի հրապարակում մարդիկ էին հավաքվել: Մարտի 22-ին ուղղաթիռները հռնդյունով
պտտվում էին Երևան քաղաքի վրա, և բնակչության մեջ տարածվել էր, որ բացի
մեծ քանակությամբ զինվորներից նաև ինքնաթիռներով 1500 օվչարկաներ են բերել Հայաստան, և խոսք կար, որ դրանց թիվը պետք է մեծանա: Այդ օրը երևի շատ
քչերը կարողացան քնել, և պատահական չէր, որ Խորհրդային Միության զինված
ուժերի նախարարի տեղակալը Երևանում` Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ հայտարարել էր, թե մենք պատրաստ ենք ձեր ցուցարարներին դիմավորել երկնքից և գետնի վրայից՝ ցանկացած զինատեսակով:
Զգացվում էր, որ բնակչությունը կոտրված է, և հուսահատության նշաններ էին երևում: Զինվորները կուտակված էին կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտների մոտ, փողոցներում կային տանկեր, զրահամեքենաներ, զրահատեխնիկա,
զինվորներով լեցուն բեռնատարներ: Ոչ միայն Օպերայի հրապարակն էր շրջափակված, այլ նաև Մամուլի կոմիտեի, Հեռուստատեսության պետական կոմիտեի,
Պետական անվտանգության կոմիտեի, Կենտկոմի շենքերը, Գրողների տունը և
այլն, նույնիսկ` Սարյան պուրակը:
Մարտի 23-ին ախալքալաքցի 3000 երիտասարդ, սարերով` ոտքով եկել հասել
103

էին Հրազդան քաղաք (նրանք, լսելով, որ Երևանը լցված է զինվորներով, տանկերով ու զրահամեքենաներով, կարծել են, թե կոտորածը արդեն սկսվել է: Այս տեղեկությունը ինձ հայտնել են հրազդանցիներ Վաչագան Մարտիրոսյանը և Սարգիս
Թամազ յանը): Տեղի իշխանությունները նրանց ավտոբուսներով ետ էին վերադարձրել: Դրանից օրեր առաջ՝ մարտի 20-ին Ախալցխայի շրջանի Սուֆլիս գյուղի
մարզադաշտում Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված բազմամարդ միտինգին մասնակցել էին նաև Սազել, Ծղալփիլիսա, Մոխրեբ, Մեծ ու Փոքր Պամաչ,
Ղուլալիս, Օրալ, Ուդե, Ծուղրուտ, Ծիրա և հայկական այլ գյուղերի բնակիչներ:
Էկոլոգիական շարժման ակտիվիստները լինում էին այն հանգստյան տներում,
դպրոցներում, պանսիոնատներում, որտեղ տեղավորված էին սումգայիթյան կոտորածներից փրկված փախստական հայերը: Նրանք տեղեկանում էին փախստականների համար անհրաժեշտ պահանջների մասին, քանի որ շատերը դատարկ
էին փախել տներից՝ նույնիսկ առանց փոխնորդ հագուստի: Ակտիվիստները դրամահավաք էին կազմակերպում հիմ նարկներում և նրանց մատուցում գլխավորապես հագուստ: Ադրբեջանից փախած և պանսիոնատներում և այլուր տեղավորված
հայերն այստեղ նույնպես թակարդն էին ընկել: Նրանք, առանց հատուկ թույլտվության, իրավունք չունեին իրենց հայաստանաբնակ հարազատների հետ նույնիսկ հանդիպել, պարզ է, որ խոսք չէր կարող գնալ իրենց հարազատների բնակարաններում ապրելու մասին: Տեսակցությունների համար մեծ դժվարությամբ անցաթուղթ էին տալիս, այն էլ` խիստ կարճ ժամանակով: Այնպիսի տպավորություն
էր ստեղծվում, որ կարծես թե գործ ունենք կալանավայրերի հետ, այն էլ՝ խիստ ռեժիմով: Եթե մենք փախստականներով բնակեցված որևէ հանգստյան տուն էինք
գնում, ապա դրա փակ դարպասների մոտ հսկիչ ոստիկանները սկսում էին քննությունը` ինչո՞ւ և ի՞նչ նպատակով եք ցանկանում նրանց հետ հանդիպել... Նրանց մոտ
հասնելը և գլխավորապես Երևան վերադառնալը նույնպես հեշտ չէր: Ճանապարհները հսկվում էին. եթե Երևանից այլ վայր գնացող միայն մեքենաներն էին ստուգում, ապա Երևան վերադառնալիս, ստուգում էին թե՛ մեքենաները և թե՛ անձանց`
Երևանում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը: Այլ վայրերում
գրանցվածների մուտքը Երևան արգելված էր: Սևան-Երևան մայրուղու աջ ու ձախ
եզրերին ստուգող կետեր էին տեղադրված, իսկ դրանց հարևանությամբ կանգնած
էին տանկեր ու զրահամեքենաներ, որոնց հրանոթների փողերը զինվորները ուղղել էին ճանապարհի վրա անցուդարձ անող մեքենաների վրա: Հիշում եմ նրանց
անբարտավան ու հեգնական ժպիտը:
Երևանում, գլխավորապես գիշերները, ռազմական տեխնիկայի ու զինվորներով
լցված մեքենաների տեղաշարժեր էին: Մարդիկ անընդհատ սպասում էին, թե ուր
որ է կոտորածները սկսվելու են: Ամենուրեք տիրում էր վախն ու տագնապը,
ինչն ավելի սաստկացավ, երբ (մարտի 26-ին) լուրեր տարածվեցին, թե որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց ընտանիքներին Երևան քաղաքից դուրս են հանել:
Մարտի 27-ին Հայկական Խորհրդային Հանրապետություն էր եկել Խորհրդային
Միության բիոպրոմի նախարարի տեղակալ Ամբրոսովը, որը նույն տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամն էր Երևան եկել: Նա նախ՝ հանդիպել էր Աբովյանի
«Արշալույս» թերթի գյուղբաժնի վարիչ Արամայիս Սեդրակյանին, ապա՝ շրջկոմում
հավաքել է լրագրողներին ու շրջանային պաշտոնյաներին և կարգադրել, որ Աբովյանում եղած իրենց պատկանող «Սիրիուս» գործարանի մասին ոչ մի բացասական
104

տեղեկություն չգրեն ու չտարածեն, նույնիսկ` տեղական թերթերում, իսկ նրանք,
ովքեր արդեն հոդվածներ են գրել այս գործարանի կողմից մարդկանց առողջությանը հասցված վնասների մասին, պետք է պատժվեն: Նա նաև ասել էր, որ մեր
երկրում բժշկությունն այնքան վատ է զարգացած, որ հնարավոր չի ապացուցել, որ
գործարանի աշխատակիցների հիվանդությունների պատճառը հենց գործարանի
թունավոր նյութերն են, թե՞ մեկ այլ վտանգավոր աղբյուրի հետևանք: («Սիրիուս»
գործարան՝ Անուշ Ներսիսյան, Արման՝ քիմիկոս, Սմբատ Կարախանյան՝ կոմերիտական գործիչ): Նշեմ նաև, որ Արամայիս Սեդրակյանը երկար տարիներ է, ինչ
զբաղվում է բնության և պատմամշակութային հուշարձանների պահպանության
խնդիրներով, հրապարակել է բնապահպանությանը վերաբերող բազում հոդվածներ ու հարցազրույցներ, ուսուցողական արշավներ է կազմակերպում, ղեկավարում
է իր իսկ ջանքերով ստեղծած «Հայաստանի Կանաչների միության» Աբովյանի
մասնաճյուղը: Նշեմ նաև, որ ավելի քան 30 տարի է, ինչ Աբովյանում բնակվող,
քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռոմիկ Հարությունյանը բնապահպանության տարբեր ոլորտներին վերաբերող հոդվածներ է գրում: Մի քանի անգամ վերահրատարակվել է ծխելու կորստաբեր հետևանքները ցուցանող նրա
«Ծխախոտը և մենք» գրքույկը:
***
Նկարագրված իրավիճակում՝ երբ Հայաստանում, գլխավորապես Երևան քաղաքում, լցված էին տանկեր և ռազմական այլ տեխնիկա, փողոցներում՝ խորհրդային սպառազինված զինվորներ և ոստիկաններ, մեր երկրում փորձում էին կյանքի
կոչել վտանգավոր նորանոր նախագծեր: Օրինակ, Երևանում և Արզնիում միայն
պեստիցիդների 6 գործարան կառուցելու նախագծեր կային, բացի սրանից՝ քիմիական որոշ գործարանների ծավալների ընդլայնման ծրագրեր: Իսկ ակադեմիկոս Ա.
Մկրտչյանը շրջանառության մեջ էր դրել ատոմային սուզանավերի ռեակտորների
հիման վրա փոքր ատոմակայաններ կառուցելու գաղափարը. ներկայացնելով
դրանց բացարձակ անվտանգությունը, թե՛ շահագործելիս, թե՛ շահագործելուց հետո:
Կառուցվելիք նոր գործարանների առումով հրապարակված հոդվածներից մեկը տե՛ս հավելված 18-ում:
Օրեր անց` ապրիլի 19-ին, Աբովյանում կառուցվելիք կենսաքիմիական գործարանի նախագիծը քննարկման էր դրված Երևանի պետական համալսարանում կազմակերպված էկոլոգիական կոնֆերանսում: Շահագրգիռ կողմը, գլխավորապես`
Կարաբեկովը և Շ. Քոչարյանը, անտեսելով (գլխավորապես Կարաբեկովը) նախագծում եղած փաստերը, փորձում էին ներկա գտնվողներին համոզել, որ այդ արտադրական ցիկլում ընդհանրապես որևէ վտանգավոր նյութ չի օգտագործվելու,
այն դեպքում, երբ նախագծում կային տասնյակից ավելի վտանգավոր նյութեր: Եվ
երբ ներկայացրի այդ նյութերի ցանկը և ըստ նախագծի, թե տարեկան այդ նյութերից յուրաքանչյուրից ինչ քանակությամբ են օգտագործվելու, քննարկմանը իրեն
տեր զգացող Կարաբեկովը, ներկաներին սխալ տեղեկություն հայտնելու համար ներողություն խնդրելու փոխարեն, սկսեց աղմկել, ասելով, թե իբր խանգարում են մասնագետներին և թույլ չեն տալիս, որ նրանք մեր երկրի համար
օգտակար աշխատանք կատարեն:
105

1988 թվականի մայիսի 5-ին ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտի 45 գիտաշխատողներ դիմում հղեցին Ինստիտուտի տնօրենին, կուսակցության և արհմիության
ղեկավարներին, հավանաբար, ոչ միայն հիմ նարկում էկոլոգիական հարցերի
քննարկում ներին ազատություն տալու, այլև էկոլոգիական խնդիրներն ինստիտուտի գիտական թեմաներին մոտեցնելու նպատակով: Պատահական չէր, որ գերատեսչություններից այդ ինստիտուտ նախագծեր էին ուղարկվում՝ գիտական
փորձաքննություն իրականացնելու նպատակով: Ահա այդ դիմումը. «Ինստիտուտում կազմակերպվում է էկոլոգիական խնդիրներով զբաղվելու ենթակա խումբ:
Մեր հանրապետության շրջակա միջավայրի պահպանության խնդիրները ծայրահեղ վատթար վիճակում են, հետևաբար չի կարելի նրանց լուծմանը անփութորեն
կամ հայեցողականորեն վերաբերվել: Մենք մեր հերթին ևս չենք կարող թույլ տալ,
որ այդ կարևոր պրոբլեմը դիտվի լոկ որպես ներքին ադմինիստրատիվ քննարկման
հարց: Ուստի գտնում ենք, որ այդ խմբի ղեկավարման, ինչպես նաև խմբում
ընդգրկվելիք մասնագետների ընտրության հարցերը հարկ է քննարկել ինստիտուտի գիտական խորհրդի ընդլայնված նիստում, որպեսզի հաշվի առնվի գիտական
հասարակության լայն շրջանի կարծիքը: Անհրաժեշտ է լսել ընտրության ենթակա
անձանց, թե ինչպես են նրանք պատկերացնում առկա պրոբլեմները և նրանց գործնական լուծում տալու ուղիները»:
Սա եզակի դեպք չէր: Գիտական հիմ նարկներում նկատվում էր էկոլոգիական
խնդիրները գիտական թեմաներում ներառելու միտումը: 1990-ին Հայաստանի Կանաչների միության ղեկավարը դիմել է ԳԱ նախագահ, ակադեմիկոս Վ. Հ. Համբարձումյանին, այն առաջարկով, որ հանրապետությունում էկոլոգիական խնդիրներով զբաղվող առկա լաբորատորիաները և գիտական խմբերը միավորելով,
ստեղծվի էկոլոգիայի ինստիտուտ: Պատասխանում ասվում է, որ հարցը քննարկվել է ԳԱ նախագահության նիստում և ելույթ ունեցողները (Ռ. Հովհաննիսյան և
այլք) նշել են, որ այդպիսի ինստիտուտի ստեղծման անհրաժեշտություն չկա, քանի որ արդեն ունենք ձկնաբանության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտ, որը իբր
առաջարկվածի դերն արդեն կատարում է: Ցավոք, ապատեղեկատվությամբ ի չիք
դարձավ այդ նախաձեռնությունը:
Մայիսի 6-ին հանդիպեցի «Նաիրիտի» գլխավոր տնօրեն Ս. Աստվածատրյանին: Զրույցին ներկա էին գլխավոր ինժեներ Լեոնիդ Ազատյանը, նրա տեղակալ
Ռաֆիկ Սիմոնյանը, տեխնիկական բաժնի պետ Գենադի Տոնոյանը: Աստվածատրյանն ասաց, որ քլորոպրենի սինթեզի ընթացքում առաջանում է տարեկան 15 հազար տոննա թափոն՝ քլորօրգանական միացություններ, որի այրման ընթացքում
քաղաքը լաց էր լինում, իսկ այժմ այրելու փոխարեն այդ նյութերից լաք ու ներկ ենք
ստանալու: Նա նաև ասաց, որ գործող հեղուկ քլորի արտադրամասը տարեկան
տալիս է 66 հազար տոննա հեղուկ քլոր, իսկ նոր արտադրամասի հզորությունը լինելու է տարեկան 75 հազար տոննա հեղուկ քլոր: Նրա հետ զրույցից պարզ հասկացվում էր, որ Մոսկվան «Նաիրիտը» փակելու նպատակ չունի, հակառակը,
ցանկանում է Երևանում արտադրվող քլորկաուչուկի արտադրությունը մեծացնել
տարեկան մինչև 50 հազար տոննայով, իսկ փակման խոստում ներն արվում են
միայն բնակչության շրջանում լարվածությունը թուլացնելու համար: Տոնոյանի
ուղեկցությամբ եղա մի քանի ամիս առաջ փակված «Կաուչուկ-1» արտադրամասում, որը փակվածի տպավորություն չէր գործում, այն կարելի էր շահագործել ցանկացած պահին:
106

Մոտ մեկ ամիս հետո ֆիզիկաքիմիկոս Լևոն Տեր-Մինասյանի (Փարիզ) հետ
հանդիպեցինք Լ. Ազատյանին և եղանք մի քանի արտադրամասերում: Զրույցը շարունակեցինք նրա առանձնասենյակում: Նա, ի միջի այլոց, ասաց, որ մարդու համար քլորոպրենը բացարձակ անվնաս է և ցանկության դեպքում կարելի է խմել մի
ամբողջ բաժակ քլորոպրեն: Այն հարցին, թե Դուք խմե՞լ եք, նա պատասխանեց, թե
հարկ չի եղել:
Մայիսի 25-ին Օպերայի հրապարակում արդեն հավաքներ կային: Ուսանողները նստացույց էին կազմակերպել և գիշերում էին այնտեղ... Այդ օրերին Մոսկվայից Հայաստան եկած խաղատեխնիկները (Ծատուրովա Մարինա, Մատիզոն
Վիկտոր, Կրասովսկի Վլադիմիր, Կազակով Վլադիմիր, Միլիտարիև Վիկտոր և
այլք), Կրեմլի հովանավորությամբ մի պատկառելի ջոկատ, Դիլիջանում՝ կինոյի
աշխատողների հանգստյան տանը կազմակերպեցին «գործնական խաղեր»: Սա
մասնակիցներիս համար անծանոթ ու անսովոր մի միջոցառում էր: Տարբեր բնագավառներ ներկայացնող մասնակիցները վաղ առավոտից մինչ ուշ գիշեր պատասխանում էին խաղատեխնիկների բազմապիսի ու բազմաբնույթ, իսկ երբեմն էլ
անսպասելի ու միմյանց հետ կապ չունեցող հարցերին, նրանց տված հարցաթերթիկներն էին լրացնում, այլևայլ հարցերի վերաբերյալ իրենց կարծիքն էին հայտնում, խմբագրում էին ընդհանրացած եզրահանգում ները, մասնակցում առանձին
խնդիրներում առաջացած վեճերին: Այդ վեճերը հեշտությամբ կարողանում էին
ստեղծել Մոսկվայից եկած խաղատեխնիկ կոչվածները… Ամեն մի հարց պետք է
անխտիր ստանար բոլոր մասնակիցների (մոտ 100-120 հոգի) պատասխանը:
Խաղատեխնիկները հենց սկզբից վարպետորեն կարողացան գրավել այդ միջոցառման մասնակիցների վստահությունը, նրանք նաև հասկացնել էին տալիս,
որ Հայաստանի նկատմամբ Կրեմլի ոչ ճիշտ վերաբերմունքը պայմանավորված է
միայն ոչ լիարժեք տեղեկությամբ, քանզի Խորհրդային Միության առաջնորդները,
գլխավորապես Գորբաչովը, ցանկանում են Հայաստանում լուծել թե՛ տարածքային, թե՛ էկոլոգիական խնդիրները: Հետագայում «գործնական» կոչված խաղերի եմ
մասնակցել նաև Մոսկվայում, Կիևում, Մինսկում, Պալանգայում: Կարծում եմ, Խաղերի նպատակներից մեկը մարդկանց նպատակների բացահայտումն էր...
Նշված բոլոր միջոցառում ներում խաղատեխնիկների հովանավորներն են կատարել տրանսպորտի, հյուրանոցի և սննդի համար պահանջվող գումարների վճարում ները:
Մայիսի 12-ից 25-ը և ապա հունիսի 1-ից մինչ 3-ը, Հայաստանի էկոլոգիական
իրավիճակին վերաբերվող ելույթներով հանդես եմ եկել մերձմոսկովյան Պուշչինոյի ԳԱ սպիտակուցների, ֆոտոսինթեզի և բիոֆիզիկայի ինստիտուտներում,
Մոսկվայի օվկիանոսագիտության ինստիտուտում, մանկավարժական ինստիտուտի կենդանաբանության ամբիոնում, կենսաբանական աճի ինստիտուտում: Ամենուրեք զգացվում էր Հայաստանի նկատմամբ հարգալից ու բարի վերաբերմունք,
իսկ ինձ ուղղած հարցերը մասամբ վերաբերում էին Ղարաբաղին: Այդ օրերին հանդիպում ներ եմ ունեցել Պետպլանի նախագահի տեղակալ Յու. Մ. Արսկու, Նախարարների խորհրդին կից` բնական պաշարների արդյունավետ օգտագործման
հանձնաժողովի ղեկավարի՝ Ի. Վ. Սավինի, ակադեմիկոսներ Ա. Գ. Աղանբեկյանի, Ն. Ս. Ենիկոլոպյանի, Տ. Ս. Խաչատուրովի, Ս. Ս. Գրիգորյանի, Ա. Լ. Յանշինի, Ն. Պ. Լավյորովի, Ա. Վ. Յաբլոկովի, գրող Ս.Պ. Զալիգինի հետ:
107

1988 թվի հունիսի 4-ին Օպերայի հրապարակում նստացույցը շարունակվում
էր (Շանթ Հարությունյան, Գագիկ Հարությունյան, Լեոնիդ Քոչարյան, Ռուբեն Հովսեփյան, Կարապետ Ղազարյան, Կամո Հարությունյան, Ռուզան Ավագյան): Շարունակաբար մեծանում էր հացադուլ հայտարարածների թիվը: Հացադուլից
հրաժարվելու պահանջներից էին՝ Ղարաբաղը Հայաստանին միացնելը, ինչպես
նաև ատոմակայանի, «Նաիրիտի», Ալավերդու պղնձաձուլարանի, Հրազդանի
ցեմենտի, Կիրովականի քիմիական գործարանների փակումը… Հաջորդ օրը այդտեղ եկան քաղաքի առողջապահության վարչության պետի տեղակալ Մարտիրոսյանը և Հայաստանի Կարմիր Խաչի կոմիտեի նախագահ Փարսադանյանը: Նա
ասաց, թե հացադուլ հայտարարողների հետ չգիտի, թե ինչպես վարվի, քանի որ
Խորհրդային Միությունում 70 տարի է, ինչ նման բան չի եղել, անսովոր երևույթ է:
Հունիսի 6-ին նստացույց էր կազմակերպված նաև Մարշալ Բաղրամյան մետրոյի
մոտ: Հունիսի 9-ին էկոլոգիական խնդիրներին վերաբերող նիստ-քննարկում Երևանի մանկական գեղագիտական կենտրոնի դահլիճում: 11-ին Օպերայի հրապարակում և շրջակա տարածքներում ցուցարարների թիվը գնահատվում էր 500
հազար (խիստ մոտավոր): Հունիսի 12-ին Օպերայի հրապարակում ելույթ ունեցավ
հացադուլ հայտարարած, սոցիալիստական աշխատանքի հերոս Գառնիկ Մանասյանը: Լուրեր կային, որ լենինականցիները ոտքով ու ոտաբոբիկ գալիս են Երևան
և, հավանաբար, հաջորդ օրը Երևանում կլինեն: Կոշի կալանավայրում բանտարկյալներից մի քանիսը, Ղարաբաղի խնդրով, հացադուլ են հայտարարել, ինչպես
նաև հանգանակել են 6500 ռուբլի և փոխանցել Ղարաբաղ՝ բնակելի շենքեր կառուցելու ֆոնդին: Հունիսի 13-ին Օպերայի հրապարակում հոծ բազմություն էր հավաքված՝ հավանաբար, մոտ այնքան, ինչքան փետրվարի 25-ին: Հանրահավաքը
նորից թափ էր առել: Ցույցերը Երևանում շարունակվում էին: Այդ ցույց-միտինգներին մասնակցում էին Լենինականից, Կիրովականից, Սևանից, Աբովյանից, Հրազդանից, Չարենցավանից և այլ բնակավայրերից եկածները (նաև ոտքով): Կենտկոմի շենքն ու համագումարների պալատը շրջափակված էին զինվորներով: Դեմիրճյան փողոցում, Կենտկոմի շենքի մոտակայքում կային զինվորներով լեցուն 37
ավտոբուս և բեռնատար մեքենա:
Հունիսի 17-ին Նկարիչների տան դահլիճում «Գոյապահպանություն» կազմակերպության նիստում պետք է քննարկվեին հանրապետությունում նոր կառուցվելիք գործարանների նախագծերից մի քանիսը: Նիստը սովորականի պես վարում
էր Կարեն Սիմոնյանը: Նրա ինքնաբուխ ու ազատ ոճի ելույթ-մենախոսությունը կլանեց ժամանակի մեծ մասը: Այդ օրը Կարենը դարձել էր անճանաչելի: Կորել
էր նիստեր կազմակերպելու նախկին կարգ ու կանոնը: Նա մասնավորապես ասաց.
«Ովքե՞ր են Ղարաբաղ յան Կոմիտեի անդամ ները, ովքե՞ր են նրանց ընտրել, այսուհետ միայն մեր այս ամբիոնից պետք է հայտարարվեն ազգային բոլոր կարևոր որոշում ները»: Այդ օրը ավելի հասկանալի դարձավ, որ «Գոյապահպանության»
պատասխանատուները միմյանց համարյա չեն հասկանում: Պառակտումն ակնառու էր: Հաջորդ օրը, նույն դահլիճում, էկոլոգիական խնդիրների հետ կապված,
հանդիպեցի Երևանի Պետական համալսարանի ուսանողների հետ:
Հունիսի 21-ին, ճարտարապետների տան մեծ դահլիճում քննարկում էին ռադիոակտիվ նյութերով աղտոտված թեյի և այլ սննդամթերքի խնդիրները, իսկ
հաջորդ օրը ԳԱ մեխանիկայի ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ «Վերակա108

ռուցմանը օգնող խորհրդի» անդրանիկ նիստը, որտեղ քննարկվող գլխավոր
խնդիրներից էին Ղարաբաղի հարցի արդար լուծման և Հայաստանի էկոլոգիական աղետի կանխման խնդիրները: Համարյա բոլոր ելույթ ունեցողներն ու առաջարկություններ անողները գտնում էին, որ «վերակառուցմանը» օգնելով՝ օգնում
են՝ քաղաքական, էկոլոգիական, սոցիալ-տնտեսական, մշակութային և կարևորագույն այլ խնդիրների լուծմանը:
1988 թվականի հունիսի 23-ին հանդիպեցի քաղաքացիական պաշտպանության
ծառայության փոխգնդապետ Ալբերտ Հակոբի Մկրտչյանին: Ըստ նրա, Երևան քաղաքին ամենամեծ վտանգ ներկայացնող օբյեկտներից են ատոմակայանը և «Նաիրիտը», որոնց հավանական վթարներից պաշտպանվելու համար Երևանի ամեն մի
բնակիչ պետք է ունենա հակագազ, թանզիֆով (մառլ յա) փաթաթված բամբակյա
կապոց, կալիումի յոդիդ և այլն: Ռադիոակտիվ փոշուց այդ բամբակյա կապոցն
ավելի հուսալի է, քան հակագազը: Պետական հիմ նարկների ղեկավարները պետք
է հերմետիկություն ապահովող և թարմ օդ մատակարարելու հնարավորությամբ
սենյակներ ստեղծեն, վթարների դեպքում մարդկանց այնտեղ տեղափոխելու համար: «Նաիրիտի» վթարի դեպքում պետք է թողնել-հեռանալ քաղաքից, քանի որ
քլորի դեմ հակագազեր չունենք: Այդպիսի հակագազեր կան «Նաիրիտում», բայց
նրանց արդյունավետությունն էլ 15-20 րոպեից չի անցնում: Պետք է նկատի ունենալ, որ Երևանի ամբողջ բնակչությանը նույնիսկ 1 օրով մեկ այլ վայր տեղափոխելը կարժենա միլիարդավոր ռուբլիներ:
Այդ օրը Մասիս քաղաքի կարի արտադրամասի աշխատողներից 47-ը ծանր թունավորվել և գտնվում էին Մասիսի հիվանդանոցում: Հանդիպեցի բժիշկներին,
որոնք ասացին, որ բոլորի մոտ հիմ նական ախտանշաններն են` գլխապտույտ,
գլխացավ, սրտխառնոց, խեղդող հազ, շնչահեղձություն, բրոնխիասպազմա, թոքերի այտուց, ուղեղի արգելակում, արյան ճնշման բարձրացում… Թունավորման
աղբյուրը հայտնի չէր: Առողջապահության և ոստիկանության աշխատակիցներից
զատ այդ հիմ նարկում էին եղել զինվորական պաշտոնյաներ ու մասնագետներ:
Նրանց կազմած ակտում գրված է եղել, որ մարդկանց վնաս պատճառած թունավոր նյութը մարտական չէ: Զարմանալի է: Եթե այդպիսի եզրահանգման էին եկել,
ուրեմն նրանք արդեն իմացել են, թե թունավորման պատճառ հանդիսացողը ինչ
նյութ է, սակայն այդ թունավոր նյութի կամ նյութերի անունները գաղտնի էին պահում: Հայտնի դարձավ, որ նման թունավորում ներով հիվանդանոցներ են տարվել
նաև այլ հիմ նարկների աշխատողներ:
ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտ էին բերում կտորեղենի և բրդյա, բամբակյա
թելերի նմուշներ, որոնց հետ շփվելիս թունավորման նշված դեպքեր էին եղել: Այդ
կտորեղենի ու թելերի նմուշները ես հանձնում էի Գիտությունների ակադեմիայի
օրգանական քիմիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Հասմիկ Ազատյանին,
որի ջանքերով այդ հիմ նարկում տարբեր մեթոդներով, փորձում էին հայտնաբերել, թե դրանց մեջ կողմ նակի ինչ նյութեր կան: Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում նույն գործը անում էր ավագ գիտաշխատող Սեյրան Մինասյանը:
Թունավորված համարվող նյութերի նմուշներն ինձ էին բերում Երևանի Պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներ, եթե չեմ սխալվում, Աշոտ
Ասլիբեկյանն ու Վաչե Քալաշյանը: Չեմ հիշում, թե ինչո՞ւ և ի՞նչ նպատակով, մեկ
109

այլ մարդու խնդրեցի, որ ինքը նույնպես թունավորման դեպքեր տեղի ունեցած հիմ նարկներից կասկածելի նյութերից նմուշներ բերի: Այդ մասին իմացել էին նրանք և
նեղացած ասացին, որ այդ գործը միայն իրենք պետք է կատարեն: Դա ինձ համար
անընդունելի էր: Ափսոսում եմ, որ նրանք չէին ուզում հասկանալ, որ ոչ թե ես
նրանց չէի վստահում, այլ հայտնի է, որ նույն գործը, եթե տարբեր մարդիկ են կատարում, ապա այդ դեպքում կարելի է առավել լիարժեք արդյունքի հասնել: Նշված
նմուշներից շատերում որևէ վտանգավոր նյութ չէր հայտնաբերվել... Ցավոք, չեն
պահպանվել նաև գործվածքների կտորներն ու թելերը. մի օր բացում եմ երկու կողպեքով փակված սենյակի դուռը և այդտեղ արդեն չեմ տեսնում բրդյա թելերը` երկու մեծ պարկ և մյուս նյութերը:
Այդ թունավորում ների մասին հակասական կարծիքներ էին տարածված: Ղարաբաղ կոմիտեի գործիչները միտինգներում և ամենուր տարածում էին, որ այդ
հարցում մեղավորները ռազմական գերատեսչությունն ու անվտանգության ծառայություններն են: Պաշտոնական տեսակետը խուսափողական էր, նույնիսկ սանիտարական բժիշկներից մեկը կարծիք էր հայտնում, որ այդ հիմ նարկների մոտակայքում ծառերի վրա եղած միջատների ոչնչացման համար օգտագործված թունավոր նյութերը թափանցել են նաև որոշ արտադրամասեր, որի հետևանքով էլ մարդիկ թունավորվել են: Կար նաև այն տեսակետը, որ թունավորում ների հեղինակները հենց ցույցեր-միտինգներ կազմակերպողներն են, որ նրանք այդ ճանապարհով փորձում են միտինգներն առավել մարդաշատ դարձնել, ինչպես նաև խորացնել իշխանությունների նկատմամբ ժողովրդի դժգոհությունն ու անվստահությունը:
Այս դեպքերից ավելի քան տասը տարի հետո` 1999 թվի հոկտեմբերին, երբ Օպերայի հրապարակում ՀՀ Ազգային ժողովում սպանված պատգամավորների, վարչապետի և այլ պաշտոնյաների թաղման արարողությունն էր, բազմության մեջ
նկատեցի հիշյալ ժամանակներում պետական անվտանգության կոմիտեի նախագահ Հուսիկ Հարությունյանին: Նրան հարցրի, թե արդյոք ճիշտ է տարածված այն
տեղեկությունը, որ 1988-ի թունավորում ները Ղարաբաղ կոմիտեի կողմից էին կազմակերպվում: Նա պատասխանեց, որ` այո, նրանք են կատարել այդ թունավորում ները և անվտանգության ծառայությունում կային իր ասածը հաստատող փաստաթղթեր ու տեսաֆիլմեր, սակայն ինքը վստահ չէր, որ ՀՀՇ-ական պաշտոնյաները
թողել են, որ դրանք իրենց տեղում մնան: Նա նաև ասաց այդ հարցում գլխավոր
դերակատարներից երկուսի անունները: Այստեղ նպատակահարմար չեմ համարում նրանց անունները տալ, քանզի կատարածը համարժեք է մարդասպանության, և այսպիսի հարցերում առանց փաստաթղթերի, միայն բանավոր խոսքով
ղեկավարվելը ճիշտ չէ, իսկ նրա մատնանշածները հանրությանը շատ հայտնի գործիչներից էին: Ասեմ, որ դա երկրորդ անգամն էր, որ ես հանդիպում էի Հ. Հարությունյանին. առաջին հանդիպումը եղել է դրանից տասը տարի առաջ, որի մասին
կխոսեմ հետագա շարադրանքում:
Այդ օրերին տագնապ հարուցող բազմապիսի լուրեր էին շրջանառվում: Դրանցից էին, օրինակ, որ իբր, Սևանա լճի ափին, Լճաշեն գյուղի մոտակայքում արհեստական երկրաշարժ առաջացնող օբյեկտ են կառուցում, իսկ Լոռվա Ծաղկաշատ և
Հաղպատ գյուղերի մոտակայքում ուրանի հանքաքարի վերամշակման ստորգետնյա գործարան են կառուցելու (1988 թ. հունիսի 30):
110

Հուլիսի 10-ին զինվորները շրջափակել էին Օպերայի շենքը: Երեկոյան՝ բազմամարդ միտինգ Մատենադարանի մոտակայքում: Այդ օրվա միտինգում խոսվեց
միայն «Նաիրիտի» և էկոլոգիական խնդիրների մասին: Հուլիսի 11-ին ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտի ընդհանուր ժողովը քվեարկությամբ միացավ հայտարարված Համազգային գործադուլին: Գործադուլը պետք է շարունակվեր մինչև հուլիսի
19-ը: Զանգահարեցին, թե «Ուրարտու» հուշանվերների գործարանում վթար է եղել,
և թունավորված մարդիկ (նաև երեխաներ) կան: Գնացի այնտեղ: Առաջինը նկատեցի այն, որ այդտեղի ծառերի տերևները դեղնադարչնագույն էին և այրվածի
տպավորություն էին թողնում: Ամենից շատ տուժածները գործարանի անմիջական
հարևանությամբ ապրող երկու ընտանիքներն էին, որոնք բացի թունավոր- վելուց,
կորցրել էին իրենց այգիների բերքը: Պարզվեց, որ գիշերը մոտ 3 տոննա ազոտական թթվի արտահոսք էր եղել... Այս գործարանն ուներ գալվանական չորս արտադրամաս, որոնցից յուրաքանչյուրն ամսեկան ծախսում էր 5 տոննա միայն
ազոտական թթու: Արտադրամասերում օդը հագեցած էր ազոտի և ծծմբի միացություններով, ամենուրեք թափված էին քրոմի օքսիդ և թունավոր այլ նյութեր...
1988 թվականի հուլիսի 14-ին հրավիրված էի Կենտկոմ: Այդտեղ հանդիպեցի
արդյունաբերության բաժնի պետ և ատոմակայանի անվտանգության հարցերի պատասխանատու Վիկտոր Մինասյանին: Հրավերի նպատակը պարզ դարձավ զրույցի հենց սկզբում: Նա ինձ մեղադրանք էր ներկայացնում՝ բնակչության շրջանում
պետության նկատմամբ անվստահություն քարոզելու մեջ, նաև շեշտելով, որ կուսակցության առաջին դեմքն ու մյուս գործիչները, որոնցից շատերը երկու-երեք
բարձրագույն ուսում նական հաստատության դիպլոմ ներ ունեն, լավագույնս տեղ յակ են արդյունաբերական բոլոր ձեռնարկությունների գործունեության մասին՝
սկսած արտադրանքից և վերջացրած թափոնների վտանգավորության աստիճանով: Նա խորհուրդ տվեց էկոլոգիական խնդիրների վերաբերյալ այլևս նամակներ
չգրել, քանի որ Կենտկոմում այդ մասին գիտեն և ամեն ինչ անում են, որ լինի և՛
արտադրանք և՛ առողջ միջավայր: Զրույցի վերջում նա ասաց, որ Բադալ Մուրադյանը իրեն խոստովանել է, որ «Նաիրիտի» նոր տեխնոլոգիայի գնման բանակցությունների ընթացքում ճապոնացիները չեն ասել, որ հենց ելանյութերից մի քանիսը
քաղցկեղածին ու մուտագեն հատկություն ունեն: Միայն 1981-ին, երբ շինարարական աշխատանքներն արդեն համարյա ավարտին էին հասել, ճապոնացի մասնագետները նշված նյութերին վերաբերող գիտական ուսում նասիրությունների
արդյունքները Երևան են բերել և ներկայացրել մեր պաշտոնյաներին ու մասնագետներին: Սակայն արդեն հնարավոր չէր հրաժարվել այդ տեխնոլոգիայից, որի
ֆինանսավորողն ու տերը Մոսկվան է: Մնում էր միայն այդ նյութերի վտանգավորության մասին տեղեկությունը գաղտնի պահել և շահագործել ճապոնական կոչվող այդ տեխնոլոգիան: Նա նաև իր անունից ասաց, որ ատոմակայանի վերակառուցման համար Մոսկվան տրամադրել է 369 մլն ռուբլի, իսկ դրա կազմաքանդումը կիրականացվի 1989-ից հետո:
Հուլիսի 16-ին՝ բազմամարդ միտինգ Մատենադարանի մոտ: Գործադուլը շարունակվում էր Օպերան շրջափակված: Ըստ տարածված լուրերի, Երևանից դուրս
էին հանում բարձրաստիճան զինվորականների ընտանիքի անդամ ներին և ամսի
18-ի համար հիվանդանոցներում տեղ էին ազատում՝ նկատի ունենալով ցուցարար111

ների վրա հավանական հարձակումը: Գիշերը զանգեցին, թե 150 տանկ է բերվել
Հայաստան և 200 բեռնատար մեքենա կանաչ բերետավոր զինվորներ արդեն տեղավորվել են Քանաքեռի զորանոցում:
88-ի հուլիսի 21-ին ահազանգերի հետքով եղա «Ուրարտու» հուշանվերների
գործարանի հարևանությամբ մի քանի տներում: Բացի «Ուրարտուից», նրանց հարևանությամբ էր նաև Արաբկիրի քիմիական մաքրման գործարանը, որը Երևանի
ամենավտանգավոր գործարանների ցանկում է: Բերեմ մի պատառիկ այդ օրվա
գրառումից:
Աղաջանյան Մարի. «Հունիսի 21-ին խոհանոցում ճաշ էի եփում, հարսս ներս
մտավ շնչահեղձ վիճակում, ես նույնպես շնչահեղձ էի լինում, կարծեցինք, թե քիմիական պատերազմ է սկսվել: Դուռն ու լուսամուտը բացեցինք. մեր վիճակը ավելի վատացավ: Տեսանք, որ խեղդող գազը «Ուրարտուից» է գալիս: Դռներն ու
լուսամուտները ամուր փակեցինք և վազեցինք թոռներիս փնտրելու: Փոքրը՝ (4,5
տ.), տանը քնած էր, իսկ մեծը (6 տ.), բակում խաղում էր, նրա վիճակը շատ ծանր
էր, ջերմությունը բարձրացավ 400C, երկու օր անընդհատ փսխում էր: Բոլորս թունավորվեցինք, նաև մեր հարևանները: Դուրս գալուց կես ժամ հետո մեր այգու ծառերի ու թփերի տերևները սկսեցին թառամել ու դեղնել և մի քանի օրվա ընթացքում
բոլոր ծառերը չորացան: Վիճակն ավելի ծանրացավ անձրևից հետո: Դիմում գրեցինք «Ուրարտուի» տնօրեն Քարամյանին: Նա խոստացավ, որ 10 օրվա ընթացքում բնակարան կհատկացնի ուրիշ վայրում... Երկար տարիներ է, ինչ դիմում ենք
պետությանը, սակայն անօգուտ: Մենք բոլորս էլ հիվանդ ենք, գիշերները երեխաները զարթնում և սկսում են լաց լինել, մենք չենք կարողանում քնել, առավոտյան
արդեն հոգնած ենք և քնելու ցանկություն ունենք: Նույն վիճակում են մեր մյուս
հարևանները: Երեխաների հաճախ փսխելը մենք կապում էինք սննդի հետ... Բոլորիս մոտ միշտ զգացվում է սրտխառնոց, գլխապտույտ, հավասարակշռության
խախտում, փռշտոցներ, աչքերի քոր, բերանի չորություն, նյարդայնություն: Ինձ
մոտ, բացի ասվածներից՝ բերանս միշտ դառն է, լեզվիս վրա կծկծոց-ծակծկոց եմ
զգում, ինչպես շատ ցածր լարվածության հոսանքի դեպքում է լինում»:
Աղաջանյան Արմինեն ասաց, որ իրենց այգուն կից՝ «Ուրարտուն» կառուցել է
պղնձի ձուլման արտադրամաս, որը ընդամենը 20-25 մետրով է հեռու իր երեխաների ննջասենյակից: Ձուլման ընթացքում մեծ քանակությամբ գազեր են առաջանում: Այդ արտադրամասում նաև կատարվում են փայլեցման աշխատանքներ, որի
հետևանքով շորի քայքայված կտորտանքը քրոմի օքսիդի հետ լցվում է իրենց այգին ու բնակարանը... Թթենին անմիջապես այդ արտադրամասի կողքին է, իսկ
երեխաները թութն ուտում են մեծ ախորժակով, ինչպես ասացին նրանց ծնողները:

112

ՊԱՌԱԿՏՈՒՄ
1988 թվականի հուլիսի 22-ին, Ճարտարապետների միության շենքի բակում հանդիպեցինք չորսս՝ Խաչիկ Ստամբոլցյանը, Կարեն Սիմոնյանը, Կարինե Դանիել յանը...: Նպատակն էր պարզել խոչընդոտներն ու վերացնել վերջին շրջանում մեր
միջև եղած անհամաձայնությունն ու վերջին երեք-չորս ամիսներին կազմակերպած
միջոցառում ների ոչ լիարժեքությունը: Միության բակում ծառերի կոճղերին նստած
այս հարցը երկար քննարկելուց հետո անհամաձայնությունն առավել խորացավ, և
յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով:
Խաչիկ Ստամբոլցյանն արդեն զբաղվում էր ղարաբաղ յան և գթության խնդիրներով: Կարինե Դանիել յանն իր գործն ուներ Ինֆորմացիայի ինստիտուտում, այնտեղ բաժնի վարիչ էր, իսկ հետագայում դարձավ Երևանի քաղաքապետի տեղակալ, ապա` բնապահպանության նախարար: Կարեն Սիմոնյանը վարում էր «Գրական կամուրջները» և մշակութային այլ միջոցառում ներ և հետագայում դարձավ
մամուլի Կոմիտեի նախագահ...
Այս բաժանում-տրոհումը միտինգների մասնակից մի զանգվածի մոտ դրական
էր համարվում: Նրանք կարծում էին, որ միտինգներում էկոլոգիական հարցերի
արծարծում-քննարկումը խոչընդոտում է Արցախը Հայաստանին միացնելուն: Եվ
պատահական չէ, որ այդ օրերին ինձ ոմանք մեղադրում էին, որ էկոլոգիական թևից
չհրաժարվելով, ինչ-որ չափով խոչընդոտում եմ Ղարաբաղի խնդրին և նույնիսկ ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտի գիտաշխատող Թաթոս Հակոբյանն Օպերայի հրապարակում ունեցած իր ելույթում մեղադրեց ինձ, ասելով, թե այս պահին
սխալ է էկոլոգիական խնդիրներից չհրաժարվելը...
Մի քանի խոսք այդ ժամանակների իմ գործընկերների մասին:
Խաչիկ Ստամբոլցյանին ճանաչել եմ 1970-ականների կեսերից: Նա ակտիվորեն զբաղվում էր հուշարձանների պահպանության հարցերով: Կարճ ժամանակում
մենք բարեկամացանք: Այդ հարցերով էր զբաղվում նաև նրա աները՝ Դերենիկ
Միրիջանյանը, ով այդ առնչությամբ նամակներ էր գրում Խորհրդային Միության
գիտական հաստատություններին և իշխանական ատյաններին: Խաչիկի շրջապատում շատերն էին հետաքրքրված Հայոց մշակույթով: Նա կարողանում էր արժեքավոր փաստաթղթեր ձեռք բերել և շրջանառության մեջ դնել: Իմ կարծիքով,
էկոլոգիական շարժման սկզբնավորման գործում բոլորից շատ Խաչիկը դեր կատարեց: Իսկ 1987-89 թվականներին նա արդեն հանրաճանաչ էր և շատերի մոտ
սրբի համբավ ուներ: Կոնսերվատորիայի ուսանողները նրա պատվին մոմավառություններ էին կազմակերպում: Նույնիսկ որոշ գյուղերում նրա լուսանկարը բազմացրել ու տարածել էին: Նրա հետ համարյա միշտ հաշտ եմ եղել, երբեք
ուշադրություն չեմ դարձրել, գուցե և չեմ նկատել, մեր բնավորությունների տարբերությունը: Նույնիսկ չեմ վիրավորվել, երբ, օրինակ, Խաչիկը փորձել է ավետարաններ քարոզել ու, զգալով որ անօգուտ ու անիմաստ գործ է կատարում, ի միջի
այլոց, հասկացրել է. «անհավատ մարդը՝ շնից վատն է»: Կար նպատակ, որին հասնելու համար ջանք չէինք խնայում: Միայն 1989-90-երին, երբ մենք այլևս միասին
չէինք գործում՝ սկսեցինք ճանաչել միմյանց և աշխատեցինք մեկս մյուսից հեռու
մնալ: «Նաիրիտի» շրջափակման (պիկետավորման) առաջին ամիսներին Խաչիկը, «Գթություն» բարեգործական ընկերության միջոցներից, սննդով ու հագուստով
113

օգնել է շրջափակման մասնակիցներին: Գերագույն խորհրդում, որպես պատգամավոր, նա արդեն «Նաիրիտը» չփակելու եռանդուն կողմ նակիցների հետ էր, երբ
ժամանակին այդ գործարանը ներկայացնում էր որպես հրեշ: Նրա առաջարկով
էր, որ Գերագույն խորհրդի նիստերի դահլիճից դուրս հանեցին էկոլոգիական և
Արցախյան շարժում ների աչքի ընկնող ակտիվիստներին և մասնագետներին,
որոնք մինչ այդ, մշտապես ներկա էին նիստերին՝ տեղ զբաղեցնելով դահլիճի
վերջնամասում: Դրա պատճառներից մեկն էլ այն եղավ, որ նիստերին մասնակցելու իրավունք ունեցող Կարինե Գևորգյանը (զոհվեց Արցախում, 1993 թվականին)
հայտարարեց, որ Խաչիկ Ստամբոլցյանը «Նաիրիտի» հարցի քվեարկության ընթացքում, քվեարկել է նաև բացակա երկու պատգամավորների փոխարեն: Խաչիկը ՀՀՇ-ական ամենաակտիվ պատգամավորներից էր, սակայն, իմ կարծիքով, նա,
իրականում իր գործը հետևողականորեն կատարող կրոնական գործիչ է, իսկ նրա
հավատացյալ լինել-չլինելը գիտի միայն ինքը, իհարկե՝ գիտեն նաև իր գործընկերները...
Կարինե Դանիել յան Հատկապես ուշագրավ է Կարինե Դանիել յանի հետ մեր
ծանոթությունը: Կարծեմ 1981 թվականն էր: Գրողների տան դահլիճում բուսաբան Գ. Ֆայվուշն իր դիպլոմային աշխատանքից Հայաստանում հազվադեպ և անհետացող բուսատեսակների լուսապատկերներ էր ցուցադրում: Այդ ընթացքում
բեմում իմ ուշադրությունը գրավեց ոչ հայկական արտաքինով մի համակրելի երիտասարդ կին և ենթադրելով, որ նա նույնպես օտար է, զարմացած էի այն բանից,
որ Հայաստանում բույսերի պահպանության հարցում հետաքրքրվածություն և
մտահոգություն են ցուցաբերում միայն նրանք: Ելույթ ունեցավ նաև այդ կինը: Նա
իր խոսքը սկսեց հետևյալ բառերով. «ես իմ ծնողների փոխարեն ամաչում եմ, որ
նրանք ինձ հայկական դպրոցի փոխարեն` ուղարկել են ռուսական դպրոց»: Ես ամբողջովին փշաքաղվեցի: Լսածիս դժվարանում էի հավատալ, քանի որ մեր ամբողջ
միջավայրում տիրում էր ապազգայնությունը: Միջոցառման ավարտից հետո մոտեցա և արտահայտեցի իմ հիացմունքը: Դա Կարինե Դանիել յանն էր: Նրա նկատմամբ իմ նվիրվածությունը հասավ իր գագաթնակետին, երբ նա, մեր զրույցներից
մեկում պատմեց, որ մոտ մեկ տարի անկողնային ծանր հիվանդ է եղել և մի անգամ, օրը ցերեկով աստված եկել նստել է նրա անկողնու վրա և ասել, որ նա չպետք
է մահանա, այլ պետք է ապրի, որպեսզի ծառայի իր ժողովրդին: Չնայած այն բանին, որ սնոտի, երևակայական հորինվածքներին չեմ հավատում և նույնիսկ դրանց
շատ վատ եմ վերաբերվում, սակայն տիկնոջ պատումը իր վճռորոշ դերը կատարեց. դրանից հետո ո՞վ կհամարձակվեր իմ ներկայությամբ Կարինեի մասին տհաճ
կամ վատ բան ասել... Բնապահպանության նախարարի պաշտոնը թողնելուց հետո նրա գործունեությունը մեր երկրի համար բախտորոշ դարձավ: Նրա ջանքերով
քարոզվող ու արմատավորվող «Կայուն զարգացում» հայեցակարգի դրույթներն
արդեն հիմք են դարձել Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների համար: Այսօր մեր օրենքներն ամբողջովին համապատասխանեցված են
«Կայուն զարգացում» հայեցակարգի պահանջներին, այն դեպքում, երբ այդ հայեցակարգի նպատակն աշխարհում միակենտրոն կառավարում ստեղծելն է: Եթե այդ
հայեցակարգն արժանի գնահատական չստանա ու չտապալվի, ապա հետագայում,
համայն մարդկությանը դեպի կործանումը տանող ուժը Կարինե Դանիել յանի
անունը գուցե և դնի Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն դարձնող պարթև Գրիգորի անվան կողքին, քանզի, ըստ իս, հայ ժողովրդի կյանքում
114

սրանք ամենաճակատագրականներից ու կորստաբերներից են: Կարինե Դանիել յանը, տիրապետելով նյութին, մեծ վարպետությամբ է իր գործը կատարում: Ռադիոհեռուստատեսային ելույթներում և մարդաշատ լսարաններում նա կսկիծով ու
տագնապով է խոսում էկոլոգիական խնդիրների՝ ավերվող հողային, ջրային համակարգերի, քաղաքաշինական նորմերի խախտում ների... մասին, սակայն լռում
է իր իսկական կատարած հիմ նական աշխատանքի՝ հակամարդկային ու հակաէկոլոգիական «Կայուն զարգացում» հայեցակարգի մասին: Կարինեն, որպես Հայաստանի էկոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչ, ընդգրկված է ՀՀ
նախագահական համակարգի, Ազգային ժողովի, Կառավարության, Մայր աթոռի
և այլ համապատասխան հանձնաժողովներում և ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպությունների ցանկալի գործընկեր է: Լրատվամիջոցները հեշտությամբ
տարածում են նրա տեսակետները, սակայն նրա դեմ՝ համարյա ոչինչ: Փաստորեն,
գուցե և ակամա, մասնակից է ավերման գործին, բայց ամենուրեք քննադատում է
այդ ավերման քաղաքականությունը՝ չափի գիտակցմամբ:
Կարեն Սիմոնյան Այսօր դժվար է նկարագրել, թե մարդիկ ինչ խանդավառությամբ էին մասնակցում բնապահպանական հարցերին նվիրված միջոցառումներին
և թե ինչ անհատական նախաձեռնություն էին ցուցաբերում: Գրեթե ամեն օր,
ինչպես արդեն նշվել է, քաղաքի հիմնարկ-ձեռնարկություններում, ուսումնական
հաստատություններում և այլուր կազմակերպվում էին բնակչության առողջության
և, ընդհանրապես, շրջակա միջավայրի խնդիրներին վերաբերող նիստեր, քննարկումներ, զրույցներ: Պատասխանատու նիստերը վարում էր գրող, հրապարակախոս Կարեն Սիմոնյանը: Նա մեր խմբին միացավ 1987-ի փետրվարին: Նա վարում
էր «Գրական կամուրջներ» մշակութային հաղորդաշարը: Փետրվարի վերջերին
Խաչիկ Ստամբոլցյանի հետ գնացինք Կարենի մոտ: Ժուռնալիստների միության
դահլիճում նա միջոցառում էր անցկացնում, որի ավարտին ծանոթացանք, զրուցեցինք և հայտնեցինք մեր նպատակը, որ նա վարի մեր կազմակերպած նիստերը
և եկանք համաձայնության: Պետք է ասել, որ նա այդ գործը շատ լավ էր կատարում: Այժմ, երբ վերհիշում եմ այդ օրերը, հասկանում եմ, որ, իրոք, նման պայմաններում, երբ մթնոլորտն այդքան շիկացած էր, պետք էր մեծ համարձակություն
ունենալ նիստ վարելու պատասխանատվությունն իր վրա վերցնելու համար:
Իհարկե, խոսքը վերաբերում է մինչ 88-ի փետրվարը ժամանակահատվածին:
Կարենի նաև հագն ու կապը, կեցվածքը նույնպես իսկը նիստ վարողի էր:
Կարելի է ենթադրել, որ այդ նիստերը հսկողության տակ էին, և դա տեսանելի
էր: Այդ բազմամարդ դահլիճներում միշտ ներկա էին լինում նաև անսովոր վարվելակերպով անծանոթ մարդիկ, որոնք մեր ուշադրությունից չէին վրիպում: Օրինակ,
նրանցից մի քանիսը կանգնում էին դահլիճի ծայրամասերում և ուշադիր հետևում,
թե ինչ է կատարվում միայն բեմում, իսկ մյուսները` մեջքով դեպի բեմն էին կանգնում և հետևում էին դահլիճին:
ՄԻՏԻՆԳՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Սեպտեմբերի 14-ի երեկոյան ժամը 19:30 միտինգ Օպերայի հրապարակում՝
մոտ 250 հազար մարդ (խիստ մոտավոր, ինչպես մյուս միտինգների մասնակիցների թվի դեպքում)… Մինչ այդ միտինգը, ցերեկվա ժամերին էլեկտրալամպերի գոր115

ծարանում էի: Ծրագրված էր (նախագիծն արդեն ավարտված էր) ընդլայնել սնդիկային լամպերի արտադրությունը և Խորհրդային Միության մի շարք հանրապետություններից Հայաստան ներկրել արդեն օգտագործված և ջարդված սնդիկային
լամպերը, որպեսզի Երևանի էլեկտրալամպերի գործարանի դեմերկուրացման արտադրամասում դրանցից սնդիկը հետ կորզեն, այն դեպքում, երբ Երևանում գործող այդ փորձնական արտադրամասը արդեն երկար ժամանակ է, ինչ միայն
ջարդում էր լամպերը՝ սնդիկը տարածելով շրջակա միջավայր: Այսինքն, արտադրամասը գործում էր առանց արտադրանք տալու: Սակայն հաշվետվություններում
ցույց էին տալիս, որ ամսական 100 կգ սնդիկ են հետ ստանում: Այս սուտը հիմք էր
հանդիսանում, որպեսզի գործարանի ղեկավարությունը, նշված արտադրամասի
աշխատողները, ինչպես նաև, շրջակա միջավայրը սնդիկով աղտոտող լենինգրադյան այդ խոտան տեխնոլոգիան ստեղծողները պարգևներ ու հավել յալ աշխատավարձ ստանային, և մյուս հանրապետություններից Հայաստան ներկրվեին խոտան
և փչացած սնդիկային լամպերը: Այսպիսի սարքավորում Խորհրդային Միությունում առաջին անգամ էր փորձարկվում: Ըստ տեխնիկական պահանջի, սնդիկային
լամպերի ջարդման արտադրամասի գործարկման ընթացքում այդտեղ չպետք
է որևէ մարդ լիներ, սակայն իրականում այդտեղ մշտապես մարդիկ էին լինում,
քանի որ անհնար էր առանց մարդու միջամտության-օգնության, գործարկել այդ
արտադրամասը:
Գործարանի բնության պահպանության բաժնի վարիչ Գրիգոր Ղազարյանի
հետ եղանք տարբեր արտադրամասերում (խածատման, գալվանական և այլ): Նա
նախապես ինձնից խոսք վերցրեց, որ արտադրամասերում՝ բանվորների ներկայությամբ, այստեղ օգտագործվող քիմիական նյութերի և առաջացած գազերի
վտանգավորության մասին որևէ խոսք չասեմ: Ամենուրեք ականատես էի անտանելի իրավիճակի: Ազոտի, ծծմբի օքսիդները, ֆտորաջրածինը և այլ թունավոր նյութերը պետք է որ դուրս մղվեին միայն քարշիչ պահարանների խողովակներով (նաև՝
վնասազերծվեին), սակայն դրանց զգալի մասը լցվում էր հենց արտադրական սենյակները: Գոյություն ունեցող քարշիչ պահարաններն արդյունավետ չէին գործում,
հավանաբար նաև այն պատճառով, որ աշխատողները մարդու օրգանիզմի վրա
նշված թունավոր նյութերի ազդեցության մասին համարյա պատկերացում չունեին:
Գործարանում տասնյակ անգամ ներ պակաս էին ցույց տալիս մթնոլորտ արտանետված վտանգավոր նյութերի քանակը:
Մի քանի օր անց եղա Իջևանի բենտոնիտային կավերի գործարանում, որտեղ,
ըստ փաստաթղթերի, տարեկան մթնոլորտ արտանետված 30 հազար տոննա բենտոնիտի փոշու 90-95 տոկոսը որսվում է: Սակայն հենց տեղում պարզվեց, որ միայն
փաստաթղթերում է այդպես գրվում, որի համար էլ նաև հավելավճարներ են ստանում: Իրականում որսումը աննշան է, փոշու մոտ 90 տոկոսը օդ էր մղվում: Դրա
վկաներն էին նաև տարածաշրջանում դեպի չորացում գնացող բարդիները:
1988 թվականի սեպտեմբերի 23-ին Հայկական ԽՍՀ շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտեի հրամանով ստեղծվեց «Նաիրիտի» բնապահպանական գործունեությունը ուսում նասիրող հանձնաժողով, որտեղ Գիտությունների
ակադեմիայի առաջարկով ես էլ էի ընդգրկվել: Փաստաթղթում մասնավորապես
ասվում է. «Ելնելով «Նաիրիտի» բնապահպանական գործունեության համալիր և
մանրազնին ուսում նասիրություններ կատարելու անհրաժեշտությունից և արտա116

դրական թափոնների քանակի առնչությամբ առկա տարաձայնությունը վերացնելու համար, ստեղծել հանձնաժողով-ուսում նասիրող խումբ, այդ ձեռնարկության
թափոնները մանրամասնորեն գույքագրելու համար»:
Հոկտեմբերի 14-ին հանդիպեցի Նախարարների խորհրդի նախագահ Ֆ. Տ.
Սարգսյանին: Ներկա էին նրա առաջին տեղակալ Յու. Խոջամիրյանը և բնապահպանական խնդիրների պատասխանատու Ս. Քանթարջյանը: Սարգսյանն արդեն
ստորագրել էր Գորբաչովին և Ռիժկովին ուղարկվելիք՝ Հայկական ԽՍՀ-ում կատարված բնապահպանական միջոցառում ների և մոտ ապագայի ծրագրերի մասին
ծավալուն փաստաթուղթը: Այդտեղ նկարագրվում էր, իհարկե թվային տվյալներ
բերելով, թե տարեցտարի, ինչպես են նվազում պինդ, հեղուկ և գազային թափոնների ծավալները, երբ արդյունաբերությունն անընդհատ աճ էր ապրում, իսկ թափոնների որսումն ու օգտահանումը չնչին էին: Նշված էր նաև այդ թափոնների
օգտահանման և ջրի ու էլեկտրաէներգիայի խնայողության բնագավառներում հասած լուրջ հաջողությունները: Այն դեպքում, երբ բոլոր գործարանները չէ, որ թափոնների որսման և օգտահանման տեխնոլոգիաներ ունեին և ապա, գոյություն
ունեցողներն էլ խիստ ընդհատում ներով էին գործարկում կամ, ընդհանրապես,
չէին գործարկում: Փաստորեն մեր հանրապետությունը ներկայացվում էր, որպես
էկոլոգիական խնդիրների լուծման և համարյա անթափոն արտադրություն ունեցող երկիր: Այդ փաստաթղթի ընթերցողը կկարծեր, որ նախկինում էկոլոգիական
ծանր վիճակում գտնվող հանրապետությունը դարձել է դժվարագույն խնդիրները
հաջողությամբ լուծած մի օրինակելի երկիր: Ես ներկայացրի մի քանի գործարաններում կատարվող կեղծիքները, որոնց հիման վրա էլ վիճակագրական վարչությունը տվյալներ է հրապարակում և, ի վերջո, դրանք էլ հայտնվում են նաև կառավարության հաշվետվություններում: Սակայն իմ բերած փաստերը, որոնք հաստատվում էին նաև փաստաթղթերի պատճեններով, Խոջամիրյանը որակեց որպես ծայրահեղություն, իսկ Քանթարջյանն էլ ասաց, որ էկոլոգիական ճգնաժամից դուրս
գալու համար մնացել է լուծել ընդամենը երկու խնդիր՝ բենզինի մաքրության և
Սևանա լճի օղակաձև կոլեկտորի կառուցման խնդիրները: Պետք է ասեմ, որ նա
լավագույնս գիտեր հանրապետությունում տիրող էկոլոգիական իրավիճակի մասին, նաև այն, թե որ արտադրական ձեռնարկություններն են այդ իրավիճակի
գլխավոր մեղավորները, սակայն հավատարիմ մնալով իր վերադասին, այդ մասին չխոսեց: Սարգսյանն ասաց, որ ատոմակայանը փակվելու է 1991-ին կամ ավելի
շուտ և ձևափոխվելու է ջերմաէլեկտրակայանի, որը աշխատելու է բնական գազով
և ունենալու է 1500 ՄՎ հզորություն: Հայկական ատոմակայանը աշխարհում լինելու է առաջինը, որը ձևափոխվելու է ջերմաէլեկտրակայանի: Նա նաև ասաց, որ
կարողացել է համոզել Մոսկվային, որպեսզի հարևան հանրապետություններում
կառուցվելիք երկու ջերմաէլեկտրակայանները կառուցվեն Հայաստանում (Հրազդանում):
1988 թվականի հոկտեմբերի 27-ին Հրազդանի պիոներների պալատի դահլիճում էկոլոգիական խնդիրներին նվիրված միջոցառում էր կազմակերպված, որը
վարպետորեն վարում էր Հայկ Քոթանջյանը (Հրազդանի կուսկազմակերպության
առաջին քարտուղար): Վերջապես ականատես եղա մի միջոցառման, որտեղ երկու կողմն էլ արտահայտվելու հնարավորություն ունեին՝ առանց միմյանց կոպտե117

լու: Քննարկման գլխավոր խնդիրը էներգետիկան էր և Հրազդանի ցեմենտի գործարանը: Այդ միջոցառումից ուշագրավն ու ինձ համար բացարձակ անսպասելին
այն էր, որ ընդմիջմանը, առանձնազրույցում, ատոմակայանի տնօրեն Միհրան
Վարդանյանն ինձ ասաց. «Ատոմակայանի հավանական վթարների մասին շատերն են խոսում, բայց մի տարբերակ կա, որի մասին խոսք չկա: Արդյոք քո մտքով
երբևէ անցե՞լ է, որ, օրինակ, ատոմակայանի տնօրենին՝ ինձ, ասենք 5 մլն ռուբլի
առաջարկեն՝ ատոմակայանը ներսից վթարի ենթարկելու համար»: Նրա ասածն
ինձ համար անըմբռնելի ու ցնցող էր այն աստիճանի, որ չկարողացա հենց այդ
հարցի շուրջ խոսակցությունը շարունակել...
1988 թվականի նոյեմբերի 12-ին, Յուրմալայում սկսվեց Համամիութենական էկոլոգիական կոնֆերանսը, «գործնական խաղերի» հետ մեկտեղ: Երևանից այդտեղ
ուղևորվելիս Կարինե Դանիել յանը օդանավակայանում ինքնաթիռի տոմսը կորցրեց, սակայն ոչ երկար բանակցությունից հետո ինքնաթիռի սպասարկողները
(օտարերկրյա) նրան թույլատրեցին ինքնաթիռ նստել առանց տոմսի: Սա գրում եմ
միայն այն նպատակով, որպեսզի պարզ դառնա, թե այդ օրերին մարդիկ էկոլոգիական խնդիրներին ինչ վերաբերմունք էին ցուցաբերում: Նշված կոնֆերանսում
պետական որոշ պաշտոնյաներ իրենց ելույթներում հաճախ էին օրինակ բերում
Հայաստանը որպես բնապահպանական խնդիրների արդյունավետ լուծման
ուղի ընտրած և անասելի հաջողությունների հասած հանրապետություն: Օրինակ,
«Սամարսկայա Լուկա» ազգային պարկի տնօրեն Յուրի Ռոշչևսկին ասաց.
«Մեկ տարի առաջ՝ 1987 թ., նախորդ կոնֆերանսում ելույթ ունեցավ Հայաստանի
շրջակա միջավայրի պահպանության կոմիտեի նախագահի տեղակալ Յուրի Աբով յանը: Բոլորս հիացած էինք այդ ելույթով: Փաստորեն, Հայաստանում բնապահպանական մեծ միջոցառում ներ են կատարվել և, գործնականում, Կառավարությունը և կուսակցությունը էկոլոգիական ամենածանր խնդիրներն արդեն լուծել են,
ինչը չենք տեսնում Միության մյուս հանրապետություններում»:
Իհարկե, դրական գործեր կատարվում էին, բայց Աբովյանի ներկայացրածը,
հիմ նականում թղթաբանություն է եղել: Այսինքն, ճիշտ այնպես, ինչպես մյուս
ոլորտներում, օրինակ, իբր տարեցտարի մեծանում էր բնակչության կյանքի տևողությունը և այլն: Կոնֆերանսում շրջակա միջավայրի և կյանքի որակի բարելավմանն ուղղված բազմաթիվ ելույթներ եղան: Մոսկվայի Լոմոնոսովի անվան
պետական համալսարանի պրոֆեսոր Վ. Ս. Պետրոսյանն իր լավատեսական ելույթում նաև ասաց, որ մեկ ամիս անց դեկտեմբերի 20-ին Մոսկվայում տեղի է ունենալու Գիտությունների ակադեմիայի սեսիա՝ նվիրված էկոլոգիական խնդիրներին,
իսկ 1990-ին՝ Խորհրդային Միության և Իտալիայի համալսարանների ռեկտորների
համատեղ կոնֆերանս, որը նույնպես նվիրված է լինելու նույն խնդիրներին: Առանձնապես մեծ ոգևորություն առաջացրեց այն տեղեկությունը, որ 1992-ին ՄԱԿ-ի անդամ երկրների ղեկավարները հանդիպելու են էկոլոգիական խնդիրները բարձր
մակարդակով քննելու և դրանց լուծում տալու նպատակով: Եվ իրոք նշված թվականին Ռիո-դե-Ժանեյրոյում տեղի ունեցավ ՄԱԿ-ի անդամ երկրների համաժողովը, որտեղ ընդունվեց «Կայուն զարգացում» հայեցակարգով կառավարվելու
որոշումը: Միայն տարիներ անց ինձ հասկանալի դարձավ, որ դա ոչ թե բնական
պաշարների խնայողաբար օգտագործման, ավերված բնական համակարգերի վերականգնման, արդարության ու բարեկեցության համար ուղիներ հարթելու ծրա118

գիր է, այլ՝ աշխարհում միակենտրոն կառավարում հաստատելու անմաքուր ու մարդակուլ ծրագիր: Այս հայեցակարգի մասին իմ տեսակետն ամփոփված է «Համակարգված դավադրություն» գրքի «Կայուն զարգացում» բաժնում (Համակարգված
դավադրություն, Երևան, 2011 թ., էջ 71-149, նաև՝ freebooks.do.am: Այդ գիրքը ընթերցվում և մեկնաբանվում է Louysworld.com կայքում, առաջին հաղորդումը՝ 2012
թվականի մայիսի 14-ին, այն կարելի է դիտել նաև youtube.com-ում, հավաքելով
Hamakargvatz Davadrutyun Part-1 ...):
Համամիութենական այդ կոնֆերանսի մասնակից 41 էկոլոգիական և մշակութային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ստորագրություններով դիմում հղվեց Խորհրդային Միության, Հայաստանի և Ադրբեջանի
կոմունիստական կուսակցության կենտկոմ ներին: Այդտեղ մասնավորապես ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի այդտեղի բնակչության արտահայտած կամքին համապատասխան, սակայն զանգվածային լրատվությունը
կողմ նակալ դիրք է բռնել, որը հիմ նովին հակասում է Միությունով մեկ թափ առած
վերակառուցման սկզբունքին:
Նոյեմբերի 20-ին Մոսկվայի «Երևան» կինոթատրոնի դահլիճում Հայաստանի
էկոլոգիական իրավիճակին նվիրված միջոցառում էր կազմակերպված: Ելույթ ունեցան Մոսկվայի Տիմիրյազևյան շրջանի կուսկազմակերպության երկրորդ քարտուղար Սինալաևը, բանաստեղծ Ս. Կապուտիկյանը, ակադեմիկոսներ Տ. Ս. Խաչատուրովը, Ս. Ս. Գրիգորյանը, Մատուսևսկին, Մ. Հ. Սարկիսովը և այլք …
Այդ օրը եղա նաև հայկական գերեզմանոցում, որտեղ զինվորների և ոստիկանների թիվն անհամեմատ մեծ էր, քան հայոց խնդիրներով այդտեղ եկած քաղաքացիների: Երեք-չորս օր անց հանդիպում ներ ունեցա բնության պահպանության
պետական կոմիտեի նախագահ Ֆ. Տ. Մարգունի, մթնոլորտային օդի պահպանության վարչության պետ Վ. Ե. Զիբերևի, նրա տեղակալ Ա. Ս. Դադայանի և նույն կոմիտեի աշխատակիցներ Ս. Վ. Մարկինի, Մ. Յու. Բուլինկոյի հետ: Վերջինները
ինձ օգտակար խորհուրդներ տվեցին պաշտոնյաներին նամակներ գրելու վերաբերյալ:
Այդ օրերին Լոմոնոսովի անվան համալսարանում բնապահպանական խնդիրներին նվիրված գիտական կոնֆերանսում ելույթ ունեցողները շարունակաբար շեշտում էին Հայաստանի թե՛ բնապահպանական, թե՛ Ղարաբաղ յան խնդիրները: Այդ
օրերին Միության բնակչության շրջանում հայ ժողովրդի ու նրա բարձրացրած
խնդիրների նկատմամբ հարգալից վերաբերմունք էր զգացվում: Ե. Ե. Դերգունովը իր ելույթում մեջբերեց Բ. Ելցինի խոսքը՝ «Մեր երկրում սոցիալիզմ չկա, կա
միայն սեփականության կուտակում, որը ոչ մեկին չի պատկանում... Հանրապետությունները պետք է ինքնորոշման իրավունք ունենան»: Դահլիճը ոգևորությամբ
ու երկարատև ծափահարություններով ընդունեց ելցինյան այդ արտահայտությունը: Չնայած կոնֆերանսը բնապահպանական էր, սակայն ելույթներում արծարծվում էին քաղաքական ամենասուր խնդիրներ:
Նոյեմբերի 23-ին, Ն. Ս. Ենիկոլոպյանի միջնորդությամբ «Նաիրիտին» նվիրված խորհրդակցություն կազմակերպվեց Մոսկվայի հայկական ներկայացուցչությունում (հայկական դեսպանատանը): Այդ ժամանակ մեր ներկայացուցիչ-դեսպանը
Է. Ա. Հայկազ յանն էր, որը այդ հարցում մերժողական ու շատ կոշտ դիրքորոշում
ուներ: Խորհրդակցությանը մասնակցում էին մի շարք գիտնականներ, որոնք
119

«Նաիրիտի» հասցրած վնասների և նրանից սպասվող սպառնալիքների մասին
տեղ յակ էին, սակայն նրանցից և ոչ մեկը չէր հավատում, որ Միության կենտրոնական իշխանությունը թույլ կտա, որ այդ գործարանը փակվի, քանի որ երկրում
քլոր-կաուչուկների և լատեքսների մեկ այլ արտադրություն չկար, իսկ դրանք ռազմավարական նշանակություն ունեին:
Դեկտեմբերի 2-ին նորից Մոսկվայում էի (Դանիել յան Կարինեի հետ)՝ Համամիութենական էկոլոգիամշակութային կոնֆերանսին մասնակցելու համար: Կոնֆերանսը կազմակերպել էր Համամիութենական Կոմերիտմիության Կենտկոմը:
Կոնֆերանսին մասնակցում էին էկոլոգիական և մշակութային խնդիրներով զբաղվող նորաստեղծ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև այդ
բնագավառին վերաբերող պետական ու կուսակցական կառույցների ներկայացուցիչներ:
Այստեղ պետք է գրեմ մի արտասովոր դիպվածի մասին: Մենք ուշացած տեղ
հասանք, և մեզ ասացին, որ հյուրանոցում («Սպորտ») այլևս տեղ չկա, իսկ մեզ
հարմար չէր մեկ այլ հյուրանոցում տեղավորվել, քանի որ նիստերը տեղի էին ունենալու այդ հյուրանոցի դահլիճում: Բարեբախտաբար այդտեղ եկավ Կոմերիտմիության Կենտկոմի կուլտուրայի բաժնի հրահանգիչ Ռիժկո Նատալիան, դասական սլավոնական արտաքինով և շատ տպավորիչ գեղեցկությամբ: Լսելով, որ մենք
Հայաստանից ենք, միանգամից նրա աչքերից արցունքներ հոսեցին, այն էլ շարունակաբար: Նա մեզ հետ խոսում էր լալագին ու ընդգծված կարեկցանքով, կարծես
թե մեզ հետ մի ծանր բան է պատահել: Դիմելով Կարինեին, ցածրաձայն ասացի,
հետաքրքիր է, թե մեզ ինչ մեծ վտանգ է սպառնում կամ գուցե հայազգի մտերիմ է
կորցրել, որ այսպիսի կսկիծ է ապրում: Ռիժկոն մեզ օգնեց հյուրանոցում տեղավորվելու հարցում: Պարզվեց, որ շատ ազատ տեղեր կային:
Կոնֆերանսին մասնակից 26 կազմակերպությունների անունից լրատվամիջոցներին ուղարկվեց Լեռնային Ղարաբաղին վերաբերող հայտարարություն: Բերեմ
քաղվածք այդ հայտարարությունից. «Մենք, մշակութային ժառանգությունների
պահպանությամբ զբաղվող, Համամիութենական կոնֆերանսի մասնակիցներս
լրջորեն մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետությունում,
Հայաստանում և Ադրբեջանում ստեղծված իրավիճակով: Շարունակվում է արյունալի ողբերգությունը. կործանվում-ոչնչանում են մարդիկ, ընտանիքները մնում են առանց ապրուստի, սակայն գործնական քայլեր չեն ձեռնարկվում: Մենք պահանջում
ենք, կասեցնել այդ գործընթացը և ապահովել Ադրբեջանի տարածքում ապրող հայ
բնակչության անվտանգությունը: Հասկանալով, որ մարդկային կյանքը մեծագույն
արժեք է, ուստի մենք չենք ընդունում ոչ մի գաղափարական և քաղաքական հաշվենկատություն, որը կառուցված է արյունահեղության և մի ժողովրդի կեղեքմամբ՝ մյուսների բարգավաճման վրա: Մենք խնդրում ենք մեր երկրի պետական և հասարակական բոլոր օրգաններին, առաջին հերթին օգնել երեխաներին, կանանց և ծերերին... Մենք զայրացած ենք կենտրոնական մամուլի և հեռուստատեսության դերակատարման համար, որոնք, ըստ մեզ, իրենց անպատասխանատու ելույթներով
զգալի դեր ունեցան տարածաշրջանի ապակայունացման գործում...»:
Մոսկվայում հանդիպում ներ ունեցա Ա. Աղանբեկյանի, Ն. Ենիկոլոպյանի, Ս.
Գրիգորյանի, Ա. Լ. Յանշինի, Ն. Պ. Լավյորովի, Վ. Գ. Էմինի, դիվանագետ Մ.
120

Հայկազովի հետ: Ակադեմիկոս Տ. Ս. Խաչատուրովը ափսոսանք հայտնեց, որ
խիստ զբաղվածության պատճառուվ քիչ ժամանակ է տրամադրել Հայաստանում
տիրող էկոլոգիական իրավիճակը վերլուծելու համար: Նա ջանք չէր խնայում, որպեսզի այդ մասին տեղ յակ լինեն թե՛ հեղինակավոր գիտնականները, թե՛ պետական գործիչները: Գլխավորապես նրա տված ուղեկցող նամակների և հեռախոսազանգերի շնորհիվ էր, որ ես կարողացա հանդիպում ներ ունենալ այնպիսի հռչակավոր մարդկանց հետ, որ միայն կարելի էր երազել (այդ նամակներից մեկի պատճենը բերված է հավելված 20-ում): Նրա ազգանվան վերջավորության օտար լինելն
արդեն չէի նկատում: Շատ հակիրճ՝ նրան կարելի է Հայորդի անվանել:
ԵՐԿՐԱՇԱՐԺ
1988 թվականի դեկտեմբերի 7-ին Երևանում նույնպես ցնցում ներ եղան, սակայն
այդ պահին և դրանից ժամեր անց իմ շրջապատի մարդկանցից և ոչ մեկը չգիտեր
երկրաշարժի հետևանքով ավերված շինությունների ու մարդկային զոհերի մասին:
Ցնցումից հետո մեր հիմ նարկում՝ Կենսաքիմիայի ինստիտուտում անջատվեց հեռախոսակապը: Եղա տնօրենի առանձնասենյակում: Պարզվեց, որ անջատված էր
նաև կառավարական հեռախոսակապը: Մենք կարծում էինք, թե ատոմակայանի
հետ ինչ-որ բան է պատահել: Ժամեր անց տեղեկություն տարածվեց, որ Լենինականում մի քանի խարխուլ տներ են քանդվել և մարդկային զոհեր չկան, սակայն
երեկոյան Ֆիլորետ Բերիկյանից տեղեկացա, որ շատ մարդկային զոհեր են եղել:
Նրա խոսքով. «Լենինականը այլևս չկա»: Երեկոյան ժամը իննին եղա Յուրի Խոջամիրյանի մոտ: Հաղորդեցի, որ, ըստ ինձ հասած տեղեկությունների, երկրաշարժի հետևանքով «Նաիրիտում» քլորի և օրգանական նյութերի արտանետում ներ են
եղել, իսկ ատոմակայանում խաթարվել են ինչ-որ սարքավորում ներ: Նաև հարցրի, թե այժմ ինչքա՞ն հեղուկ քլոր կա «Նաիրիտում»: Խոջամիրյանը երդվեց, որ այդ
գործարանում նույնիսկ 1 գրամ քլոր չկա… Սակայն հետագայում պարզվեց, որ այդ
օրը «Նաիրիտում» եղել է մեծ քանակությամբ ( … տոննա) հեղուկ քլոր…
1988 թվականի դեկտեմբերի 9-ին, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Վ. Վ. Ֆանարջյանի ուղեկցող նամակով (թիվ 2402-653) ՀԽՍՀ նախարարների խորհուրդ է ուղարկվել ԳԱ քիմիայի և երկրաբանական գիտությունների
բաժանմունքի որոշումը՝ քիմիայի և երկրաբանական գիտությունների ակադեմիկոսքարտուղար Ս. Հ. Վարդանյանի, այդ բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի տեղակալ, ակադեմիկոս Ա. Ա. Գաբրիել յանի և երկրաբանական գիտությունների
ինստիտուտի տնօրեն, ԳԱ թղթակից-անդամ Ս. Վ. Գրիգորյանի ստորագրությամբ:
Ներկայացնում եմ այդ նամակի թարգմանությունը. «Հայկական ԽՍՀ ԳԱ «Երկրի մասին գիտության» քիմիայի և երկրաբանական գիտությունների բաժանմունքի,
ԽՍՀՄ հայկական գիտահետազոտական երկրաքիմիական կայանի, ՀԽՍՀ պետպլանի և ինստիտուտների, երկրաշարժակայուն շինարարության հայկական բաժանմունքի ազգային կոմիտեի, ջրաերկրաբանության և ինժեներային երկրաբանության Խորհուրդների ՈՐՈՇՈՒՄԸ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայկական
ԽՍՀ-ում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետ կապված, անհետաձգելի միջոցառումների մասին.
121

Երկրաշարժը տեղի է ունեցել Հայաստանի երկրաշարժաակտիվ հանգույցներից
մեկում: Երկրաշարժի օջախի մարզում և նրա շրջապատում երկրաշարժային իրավիճակը մնում է շատ լարված ու սպառնացող: Գլխավոր հարվածներից-ցնցումից
արդեն երկու օր անց շարունակվում են միջին ուժգնության (մագնիտուդան՝ 4-5,
բալայնությունը՝ 6-7) բազմաթիվ երկրաշարժային ցնցում ներ: Երկրաքիմիական
տվյալները և հիդրոդինամիկական իրավիճակը նույնպես հաստատում են, որ 100150 կմ շառավղով տարածքում լարվածության գոյությունը շարունակվում է: Հայկական ատոմակայանի մոտակայքով անցնող երկրաշարժաակտիվ բեկվածքներիխզվածքների համակարգերի երկարությամբ, տեղի է ունենում երկրաշարժի օջախի տեղափոխություն (միգրացիա): Ցանկացած պահին այդ հատվածում կարող են
լինել ավերիչ ուժեղ երկրաշարժային ցնցումներ-հարվածներ: Նախկին երկրաշարժի հետևանքով վթարային վիճակում հայտնված Կիրովականի քիմիական կոմբինատը գտնվում է երկրաշարժի օջախի ոլորտում: Երկրաշարժի ուժեղ ցնցում ների
հնարավոր կրկնությունները մեծ սպառնալիք են նաև Երևան քաղաքում գտնվող
«Նաիրիտ» քիմիական գործարանի համար: Ելնելով շարադրվածից և հաշվի առնելով այն, որ Հայկական ատոմակայանը գտնվում է Խորհրդային Միության ամենախիտ բնակեցված մասում (1 քառակուսի կիլոմետրում ավելի քան 400 մարդ),
խոշորագույն արտեզ յան ջրամբարի վրա, որն օգտագործվում է Երևանի ջրամատակարարման և Արարատյան դաշտի ոռոգման համար, անհրաժեշտ ենք համարում անհապաղ դադարեցնել Հայկական ատոմակայանի, «Նաիրիտ»
ԳԱՄ-ի (բութադիենով, կուտակված հեղուկ քլորով և քիմիական այլ նյութերով
լցված պահեստարանները), և Կիրովականի քիմիական գործարանի աշխատանքը, որպես պայթյունավտանգ և թունավորող օբյեկտների, որոնք հազարավոր
մարդկանց մահվան սպառնալիք են: Այս հարցում չի կարելի հապաղել, քանի որ իրավիճակն անկանխատեսելի է: Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում ձեռնարկել անհրաժեշտ կազմակերպչական միջոցներ» (բնագիրը՝ հավելված 19-ում):
«Նաիրիտի» և ատոմակայանի փակումը պահանջող փաստաթղթի բնօրինակը
ներկայացնում եմ նաև այն պատճառով, որ այդտեղ իր ստորագրությունը դրած,
այժմ արդեն ակադեմիկոս, Ս. Գրիգորյանը, Սևանա լճի առնչությամբ կազմակերպված միջոցառում ներից մեկի մասնակիցների ներկայությամբ (Ա. Թարվերդյան, Հ.
Համբարձումյան) ինձ մեղադրեց, թե միամիտ մարդկանց ետևիցդ տանելով փակեցիր «Նաիրիտը», ատոմակայանը և մյուս գործարանները, որի հետևանքով
կտրուկ իջավ Սևանա լճի մակարդակը, ծավալվեցին գործազրկությունն ու արտագաղթը, քո արածն անխղճություն էր, ուղղակի հանցագործություն... Ս. Գրիգորյանը հասել է ամենաբարձր գիտական աստիճանների ու կոչում ների, ինչպես նաև
զբաղեցրել է բարձր պաշտոններ: Մնում է միայն հիշի, թե բախտորոշ ինչ փաստաթղթի տակ է ստորագրել և ինչ հիմ նավորմամբ, իսկ եթե հիշում է... ուրեմն՝
ավելի վատ:
Երկրաշարժից հետո էկոլոգիական շարժման ակտիվիստների հիմ նական աշխատանքներից էր տուժվածներին տարբեր օգնություն ցուցաբերելը: Սկզբնական
շրջանում Աղետի գոտում արտակարգ իրավիճակ էր հայտարարված, սակայն Կենսաքիմիայի ինստիտուտի աշխատակիցների համար աղետի գոտի գնալը հեշտությամբ էր լուծվում, այն հիմ նավորմամբ, որ Կենսաքիմիայի ինստիտուտը Լենինականում լաբորատորիա ուներ: Պաշտոնական նամակ էր հղվում Երևանի զինվորա122

կան պարետին, որի մեջ նշվում էին աշխատակիցների և վարորդների անձնագրային տվյալները, մեքենաների համարանիշները...
Դեկտեմբերի 13-ին հողի նմուշներ վերցնելու նպատակով երկրաբանների հետ
եղանք երկրաշարժի էպիկենտրոնում: Ողջ մնացածները սննդի և ջրի մեծ կարիք
ունեին, ամենուրեք թափված էին ընտանի կենդանիների դիակներ, ինչը նաև համաճարակի մեծ սպառնալիք էր... Շիրակամուտ գյուղի բնակիչ Սասուն Տիգրանի
Եղիազարյանը (56 տ.) մասնավորապես ասաց. «Գյուղն ամբող ջովին ավերված է
երկրաշարժից, ողջ մնացածների միայն 20-30%-ն է ապահովված տնակներով, իսկ
մնացածներս ապրում ենք խոտի դեզերի մեջ կամ ֆաներայից և այլ նյութերից
պատրաստված տնակներում: Փետրվարի 1-ից սնվում ենք ճաշարանում՝ օրական
ծախսելով մոտ 4 ռուբլի: Դեկտեմբերի 7-ից առ այսօր յուրաքանչյուր բնակիչ ստացել է 300 ռուբլի: Խմելու ջուր չկա, ջուրը բերում ենք գետից, նաև վերևում եղած
ջրավազանից, ուր մինչ այդ սատկած շուն, կատու էին գցում: Համարյա ամեն ինչը
ոչնչացված է, չունենք բնակարան, անկողին, հագուստ, զուգարան, բաղնիք և այլն»:
Ավերված շինություններ և դրան հաջորդած հրդեհներ, ջրի, գազի, էլեկտրաէներգիայի մատակարարման խաթարում, չորս կողմը` վիրավորներ, հաշմանդամ ներ, դիակներ ու դագաղներ... ցրտի դեմ պայքարող սոված ու ծարավ մարդիկ,
որոնք նաև փնտրում էին իրենց կորած հարազատներին: Եվ այս ամենի հետ մեկտեղ նրանց սպառնում էր նաև մեկ այլ արհավիրք: Դա մայրուղիների վրա «կարգ»
ու «կանոն» հաստատող ռուս զինվորներն էին, որոնք զինված հրազենով և պողպատյա մարտական բահերով լկտիորեն խոչընդոտում էին տրանսպորտի տեղաշարժը, իսկ մեքենաների մեջ բազում էին շտապ օգնության կարիք ունեցողները,
նույնիսկ մահամերձները... Այդ զինվորներն իրենց անմարդկային դաժանությամբ
գուցե անգերազանցելի էին...
Ներկայացնեմ մի հատված 88-ի դեկտեմբերի 14-ին կատարած գրառումից. «Լենինականում գիշեր է, փողոցներում, այգիներում և այլուր վառվում են խարույկներ:
Խոշոր փաթիլներով ձյուն է գալիս: Մարդիկ հիմ նականում թեթև հագուստով ու
գլխաբաց նստած են խարույկների մոտ, իսկ շրջապատում՝ անհամար դագաղներ,
դիակներ... Ողբերգական ու լացակումած կանացի ձայնը բարձրախոսով «սփոփում» է լենինականցիներին, թե ձեզ ու ձեր երեխաներին սպասում են Միջին
Ասիայում, Մերձբալթիկայում և Խորհրդային Միության այլ վայրերում, որտեղ դուք
կարող եք ապրել մինչև քաղաքը կվերականգնվի...
Լենինական մտնող և դուրս եկող լայնահուն ճանապարհներում խցանում ներ
են: Հսկիչ կետերում՝ ճանապարհի կենտրոնում տանկ է կանգնած, մյուս երկու
տանկերը կանգնած են նրա աջ և ձախ կողմերում, տեղ թողնելով միայն մեկական
մեքենա անցնելու համար: Մի կողմից քաղաք (աղետի գոտի) է մտնում փրկարար
տեխնիկա ու փրկարարներ տեղափոխող, իսկ մյուս կողմից աղետի վայրից վիրավորներին Երևան և այլ քաղաքներ տեղափոխող մեքենաները: Հաճախ լսվում են
հսկիչ զինվորների արձակած կրակոցների ձայները, որով կարգի են հրավիրում
վարորդներին, երբ հիմ նական խցանում ները հենց իրենք՝ զինվորներն են ստեղծում: Զինվորները հավանաբար գտնվում են ինչ որ նյութի ազդեցության տակ՝
ապակյա աչքեր, ատելությամբ լեցուն դեմք, լկտի կեցվածք: Նյարդայնացած ու չարացած զինվորներից մեկը մարտական պողպատյա բահով փորձեց հարվածել մեր
մեքենային, սակայն միայն թքեց մեքենայի վրա: Նրա կողքին կանգնած զինվորը
գոհունակ ժպտալով ավտոմատն ուղղեց մեր մեքենայի վրա, երբ մեր վարորդը
123

կարգ չէր խանգարել: Մայրուղիների հսկիչ կետերի մոտակայքում օդը հեղձուցիչ
է, քանի որ կանգնած մեքենաները շարժիչները չեն անջատում, որպեսզի թույլտվության դեպքում անմիջապես հեռանան: Մեզնից մի քանի մետր հեռու գտնվող
մեքենայից օգնության կանչեր լսեցինք: Մոտեցանք, մոտ 35 տարեկան, կապտածսևացած դեմքով մի տղամարդ՝ ուշաթափ պառկած էր ճանապարհի եզրին: Մոտակա մեքենաների վարորդներին խնդրեցինք անջատել շարժիչները, միաժամանակ
ջուր ճարվեց, լցրեցինք նրա դեմքին և մի քանի րոպե հետո նա ուշքի եկավ...»:
1988 թվականի դեկտեմբերի 15-ին Խորհրդային Միության Գիտությունների
ակադեմիայի կենսոլորտի խնդիրների Գիտական խորհրդի նախագահ, ակադեմիկոս Ա. Լ. Յանշինը, «Նովիյ միր» ամսագրի գլխավոր խմբագիր, «Էկոլոգիյա ի
միր» ասոցիացիայի նախագահ, խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի նախագահ Ս. Պ. Զալիգինը և Մոսկվայի Վ. Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի բնօգտագործման էկոնոմիկայի ամբիոնի վարիչ, ակադեմիկոս
Տ. Ս. Խաչատուրովը, Հայկական ատոմակայանի խնդրով նամակ են հղել
Խորհրդային Միության Կոմկուսի Կենտկոմի՝ Հայաստանում երկրաշարժի հետևանքների վերացման հանձնաժողովի նախագահ, Խորհրդային Միության Կոմկուսի Կենտրոնական Կոմիտեի քաղբյուրոյի անդամ, ԽՍՀՄ նախարարների խորհրդի
նախագահ, Ն. Ի. Ռիժկովին:
Թարգմանաբար բերեմ այդ նամակը. «Մեծարգո Նիկոլայ Իվանովիչ, Մոսկվայի գիտական հասարակությունը կիսում է հայ գիտնականների տագնապը՝ Հայկական բարձրավանդակում երկրաշարժային ակտիվության կատաստրոֆիկ բարձրացման կապակցությամբ: Ինչպես հայտնի է, Հայկական ատոմակայանը գտնվում
է երկրաշարժի էպիկենտրոնից 60-70 կմ հեռավորության վրա: Այդ կայանի հակաերկրաշարժային համակարգը՝ 7 բալանոց երկրաշարժի դեպքում՝ հետագա
սառեցմամբ` կանխատեսում է ռեակտորի ավտոմատ անջատում՝ չհավասարակշռող-չփոխհատուցող կաթոցների բացակայության պայմաններում, այսինքն՝ անվտանգության համակարգը կարող է կոմպենսել ջրի կաթոցները առաջին կոնտուրից ոչ ավելի, քան 32 մմ գումարային հատման դեպքում: Ակնառու է, որ ոչ մի
կանխիչ և լրացուցիչ միջոց չեն կարող ատոմակայանի անվնաս մնալը ապահովել
(նրա գտնվելու շրջանում)՝ հավանական 10 բալանոց սեյսմիկ հարվածի դեպքում,
քանի որ հայրենական ռեակտորաշինությունը տեխնիկապես և տեխնոլոգիապես
չի յուրացրել տարերային աղետների այդ կարգի շեմային մեծությունը՝ ոչ գործարանային կոնստրուկցիաներում և ոչ էլ շինարարամոնտաժային աշխատանքներում:
Այսօր եղած փաստերը թույլ չեն տալիս ժխտելու մի շարք գիտնականների մտահոգությունը՝ տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությամբ երկրաշարժի կրկնությունը
Հայկական ատոմակայանի մոտակայքում: ... Այդպիսի պայմաններում ատոմակայանի երկու բլոկների ամբողջ հզորությամբ աշխատանքը ներկայացնում է անթույլատրելի ռիսկ, քանի որ Հայկական ատոմակայանի 30 կիլոմետրանոց գոտում
ապրում է Հայաստանի բնակչության համարյա կեսը, ներառյալ Երևանը: Այստեղ
է ներառվում հանրապետությանը գլխավոր և միակ կերակրող Արարատյան դաշտի մեծ մասը: Հայկական ատոմակայանի գործունեության հետևանքով Հայաստանի և ամբողջ Անդրկովկասի վրա կախված իրական վտանգի հետ կապված, մենք
գտնում ենք, որ անհրաժեշտ է անհապաղ կանգնեցնել երկու բլոկն էլ, ռեակտորների կիպությունը խախտել, դատարկել վառելիքը և հեռացնել ատոմակայանի տա124

րածքից: Այժմ, Հանրապետության համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի հզորությունների խնդիրը նպատակահարմար է արագորեն լուծել՝ հաշվի առնելով
Անդրկովկասի էներգապաշարների համալիր օգտագործումը: Մեծարգո Նիկոլայ
Իվանովիչ, խնդրում ենք Ձեզ, Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի Քաղբյուրոյում քննարկման դրեք Հայկական
ատոմակայանի անհապաղ կանգնեցման և հետագա վերացման (լիկվիդացման)
հարցը, չսպասելով նրա երկտարվա աշխատանքի ժամկետի ավարտին, որի մասին Դուք ասացիք հայտնի հարցազրույցում»:
1989 թվականի հունվարի 23-ին և ապա մարտի 4-ին Մոսկվայում, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի բնօգտագործման հանձնաժողովի նախագահ, ակադեմիկոս Տ. Ս. Խաչատուրովին հանձնեցի աղետի գոտու և քիմիական որոշ
գործարանների վերաբերյալ երկու զեկուցագիր, որոնք տեղադրված են հավելված
20-ում: Այս հավելվածում է տեղադրված նաև ակադեմիկոս Ն. Լավյորովին
ուղղված՝ Տ. Խաչատուրովի նամակը և «Նաիրիտի» տարածքի երկրաշարժային
ակտիվությանը վերաբերող փաստաթուղթը:
Երկրաշարժի գոտում բնակելի շենքերի, արդյունաբերական ձեռնարկությունների և այլ շինությունների ավերման հետևանքով առաջացած շինարարական թափոնները լցվեցին հիմ նականում վարելահողերի ու արոտավայրերի վրա, երբ
դրանց մեջ կային խիստ վտանգավոր նյութեր, օրինակ, սնդիկ և այլն: Հասկանալի է, որ համատարած ու բազմամասշտաբ ավերածությունների պայմաններում, երբ
դեռևս շարունակվում էին փրկարարական աշխատանքները, գուցե և հենց այդպես էլ պիտի լիներ, քանի որ հապճեպությունը պարտադրանք էր, իսկ փրկարարական աշխատանք կատարողներն ու նրանց ղեկավարները նաև ստրեսային
վիճակում էին: Սակայն մինչ այժմ անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ և ի՞նչ նպատակով Աղետի գոտու վերականգնման աշխատանքներում թույլ տրվեցին աններելի սխալներ: Նոր բնակավայրեր ու թաղամասեր կառուցվեցին վարելահողերի վրա
և շինարարության համար ոչ նպատակահարմար տարածքներում: Օրինակ, Լենինականում բնակելի թաղամաս կառուցվեց գետնաջրեր պարունակող վարելահողերում, այն դեպքում, երբ մասնագետների կողմից կառուցապատման նպատակով
մատնանշած վայրը քարքարոտ, ամայի, գետնաջրերից զերծ էր, ինչպես նաև 2 բալով ավելի ցածր երկրաշարժայնություն ուներ, քան կառուցապատված տարածքը:
Ցավոք, Աղետի գոտու վերականգնման նպատակով ստեղծված պետական հանձնաժողովը (որի նախագահն էր Գրիգորի Լվովիչ Կոֆը) անտեսեց մասնագետների
առաջարկները: Վերականգնողական աշխատանքները գիտական հիմ նավորմամբ
իրականացնելու ուղղությամբ մեծ ջանք թափեց ինժեներային երկրաբանության
մասնագետ, ակադեմիկոս Գևորգ Տեր-Ստեփանյանը, սակայն դրանք նույնպես
մնացին անպատասխան: (Երկրաշարժի հետևանքների մասին խոսվում է նաև
«Մտորում ներ գոյապահպանության մասին» հոդվածում՝ հավելված 21):
1988 թվականի դեկտեմբերի 15-ին, մեր ինստիտուտի տնօրեն Գալոյանը իր
դստեր հետ հիմ նարկ եկավ արցունքակալած աչքերով, իսկ նրա դուստրը՝ Կարինեն, դժվարությամբ էր շնչում: Ասացին, որ, մեքենայով անցնելիս, մոտակայքում
շատ սուր հոտ է զգացվել՝ արցունքաբեր ու խեղդող հատկությամբ: Ես զանգահա125

րեցի Շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտե, ինչպես նաև օդերևութաբանության վարչության պետ Ժենյա Ավետիսյանին՝ ասելով, որ հավանաբար Զեյթունի կաթի գործարանից ամոնիակի հոսք կա (մեր կարծիքով, դա ամենահավանականն էր) և պետք է հսկիչներ ուղարկել հարցը պարզաբանելու համար:
Նա պատասխանեց, թե «ես ժամանակ չունեմ, ուրիշներին զանգեք, առավել ևս,
որ ինձնից այդ իրավունքը համարյա խլել են»: Ես խնդրեցի, որ գոնե այս անգամ հսկիչներ ուղարկի այնտեղ, քանի որ, արտանետված գազի ծավալները մեծ
են և շատերը կարող են տուժվել: Ավետիսյանը՝ թե. «Տո, թող այնքան գազեր դուրս
գան, որ դու մեռնես, տանենք թաղենք ու քեզնից ազատվենք»:
Մեր հիմ նարկի արհմիության նախագահ Ռազմիկ Կարապետյանի հետ գնացինք մոտակայքում գտնվող կաթի գործարան և համոզվեցինք, որ այնտեղ վթար
չի եղել: Պարզեցինք, որ վթարը տեղի է ունեցել Գիտությունների ակադեմիայի
Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տեխնոլոգիական բաժնում և մեծ քանակությամբ թիոնիլ քլորիդ է արտանետվել, որը խիստ թունավոր է: Արտանետվել էր նաև ամոնիակ ու վտանգավոր այլ նյութեր: Այս ամենը ճշտելուց հետո, նորից
զանգեցի Շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտե, սակայն
ապարդյուն: ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի՝ Ա. Գալոյանի առանձնասենյակում այս խնդիրների մասին էինք զրուցում (մոտ 10-12 հոգի), երբ միջանցիկ
սենյակից ներս մտավ քարտուղարուհին՝ Նելլի Ռաֆայել յանը և ասաց, որ Գալոյանը հեռախոսափողը վերցնի: Սակայն Գալոյանը չվերցրեց այն (հավանաբար
քարտուղարուհին դիմախաղով հասկացրել էր, թե որտեղից են զանգահարել) և
ինձ ասաց, որ ես գնամ միջանցիկ սենյակ ու պատասխանեմ հեռախոսազանգին:
Հեռախոսափողի մեջ միանգամից լսեցի ճչոց. «Սանասարյանը ձեր հիմ նարկո՞ւմ է
աշխատում»: Եվ երբ ես ուզեցի պատասխանեմ, որ ինքս եմ, նա ընդհանրապես
թույլ չտվեց ինձ անգամ մեկ բառ ասել ու շարունակեց. «Սանասարյանը Զեյթունի
բնակչությանը ոտքի է հանել պետության դեմ, և նա օդի մաքրության հարցով թող
չմտածի, և ընդհանրապես, թող նա չմտածի, նա այդ իրավունքը չունի» և այլ սպառնալիքներից հետո անմիջապես կախեց հեռախոսափողը: Հենց այդ օրը քարտուղարուհին ինձ ասաց, որ զանգը Պետական անվտանգության կոմիտեից էր:
Եվ միայն պետք է պատկերացնել, թե ինչ անհարգալից տոնով էին խոսում ինստիտուտի տնօրենի՝ այն էլ, վաստակաշատ գիտնականի հետ: Պարզ է, որ անվտանգության ծառայողը կարծում էր, թե խոսում է ակադեմիկոս Գալոյանի հետ:
Նաև այսպիսին էր շրջակա միջավայրի պահպանության համար ստեղծված պետական որոշ կառույցների գործելակերպը. մարդկանց առողջությանը և կյանքին
սպառնացող վտանգները մեղմելու կամ վերացնելու համար անհրաժեշտ աշխատանք կատարելու փոխարեն «օգնության» էին կանչում Պետական անվտանգության կոմիտեին, հավանաբար այն նպատակով, որպեսզի մարդիկ հետագայում
չհամարձակվեն իրենց անհանգստացնել տեղի ունենալիք հավանական վթարների առումով:
1988 թվականի դեկտեմբերին մեր հիմ նարկի էկոլոգիական խմբի և աշխատակիցների անունից, «Նաիրիտի» խնդրին վերաբերող նամակ հղվեց ԽՍՀՄ
Բնութպետկոմիտեի գլխավոր վերահսկիչ-տեսչական վարչության պետ Վ. Ե. Զիբերովին (Հավելված 22):
1989 թվականի հունվարի 9-ին, ՀԽՍՀ Շրջակա միջավայրի պահպանության
Պետական կոմիտեում քննարկվում էր բնակչության բողոքը՝ «Ֆերիտ» գործարա126

նի կառուցման դեմ: Նախագծող Ազարյանը գործարանի տեղի ընտրությունը հիմ նավորում էր կառուցապատվելիք տարածքում եղած աղբը վերացնելու նպատակով, իսկ քաղխորհրդի պաշտոնյա Արևշատյանը պնդում էր, թե կառուցվելիք
գործարանը մարդկանց առողջությանը վտանգ չի սպառնում, չէ՞ որ մարդիկ «Ֆերիտ» գործարանում սպիտակ խալաթներով են աշխատում: Գործարանի հիմ նական մասը կառուցեցին առանց շինարարական թույլտվության և առանց նախագծի:
«Ֆերիտ» գործարանը համագումարների պալատի մոտ էր, սակայն, հաշվի առնելով նրա վտանգավորությունը, իշխանությունը որոշել էր այն տեղափոխել մեկ այլ
վայր և ընտրվել էր մի տարածք, որն անմիջապես գտնվում էր բնակելի տարածքի
մոտ. հյուսիս-արևել յան կողմից նա սահմանակից էր սրտաբանության հիվանդանոցին, իսկ հարավային կողմից՝ սրտաբանության ինստիտուտ-հիվանդանոցին և
անմիջապես պատակից հարևան էր ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտին: Զանգահարեցի սրտաբանության հիվանդանոցի տնօրեն Միքայել յանին՝ հարցնելով, թե
նա ինչպե՞ս է հանդուրժում իր ղեկավարած հիվանդանոցի անմիջական հարևանությամբ այդպիսի վտանգավոր գործարանի կառուցումը: Նա պատասխանեց, թե
«կառուցողն իմ ընկերն է, եթե ես հետո համոզվեմ, որ գործարանն իրոք վտանգավոր է, իմ կաթսայատնից այլևս այդ հիմ նարկին տաք ջուր չեմ տա»:
«ՆԱԻՐԻՏԸ» ՀԻՎԱՆԴԱՆՈՑ - ՀՅՈՒՐԱՆՈՑ
1989 թվականի հունվարի 13-ից «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման
փորձարարական գործարանի մի մասը վերածել էին հիվանդանոցի և հյուրանոցի՝ երկրաշարժի հետևանքով հաշմանդամ դարձածների և անօթևան մնացածների համար: Այդտեղ էին բերել հիվանդներ (հաշմվածներ)՝ Սպիտակից, Լենինականից, Վանաձորից և երկրաշարժի հետևանքով ավերված այլ վայրերից: Հունվարի 28-ին «հիվանդանոցի» բակը, միջանցքները, հիվանդասենյակները անօթևանների համար հատկացված սենյակները լցված էին քլորօրգանական
նյութերին բնորոշ հոտով գազերով, օդը հեղձուցիչ էր: Դա ծանր էին տանում ոչ
միայն հիվանդները, այլ նաև մաքուր օդին սովոր նրանց խնամողները: Բժիշկներն
ու բուժսպասարկողները միաձայն պնդում էին, որ պայմաններն դժոխային են և
հիվանդներին պետք է տեղափոխել մեկ այլ վայր: Ըստ նրանց, գիշերները օդն
ավելի է ծանրանում: Հիվանդները՝ երկրաշարժի հետևանքով հաշմանդամ դարձածները, այդ հեղձուցիչ օդի և անտանելի հոտի պայմաններում չեն կարողանում
քնել: Թունավոր գազերի հոտը չզգալու համար հաշմանդամ ներից շատերը նույնիսկ անկողնում ծխում էին, որ իբր «չեզոքացնեն» այդ գարշելի հոտերը:
Հասկանալի է, այդ օրերին խիստ կարիք կար թե՛ մարդկանց ժամանակավոր
բնակարանով ապահովելու, թե՛ հիվանդանոցում տեղավորելու, սակայն չզբաղեցրած շատ շենքեր կային Երևանի համեմատաբար մաքուր օդ ունեցող թաղամասերում և մյուս բնակավայրերում: Մենք տեղեկացված էինք, որ իշխանությունները
այդ քայլին գնացել էին «Նաիրիտի»՝ առողջության համար իբր անվտանգ լինելը
ցույց տալու համար: Հաշմանդամ դարձածների մեջ կային նաև այնպիսինները,
որոնք չէին կարողանում նույնիսկ շրջվել անկողնում: Հիվանդների աչքերը կարմրած ու արցունքակալած էին: Նրանք ասում էին, որ չեն դիմանում սուր ու ծակող
գարշելի հոտին: Նույն կարծիքին էր նաև նրանց բժիշկ Աշոտը (ազգանունը չեմ
գրել, նա ապրում էր Քանաքեռում): Նա ասաց, որ իրոք անտանելի է վիճակը և
127

այդ մեծ ողբերգությունը տեսած մարդկանց չէր կարելի տեղավորել այսպիսի թունավոր վայրում: Սակայն երեք օր անց, երբ նորից հանդիպեցի այդ նույն բժշկին՝
Աշոտին, նա այլ երգ էր երգում, թե այդ վատ հոտ ունեցող գազերը մարդու առողջության համար վտանգավոր չեն, իսկ հիվանդների աչքերի կարմրածությունը
հետևանք է այն բանի, որ նրանք իբր ուլտրամանուշակագույն ճառագայթներ արձակող լամպեր են միացնում…
Հունվարի 25-ին Կենսաքիմիայի ինստիտուտի էկոլոգիական խմբի անդամ ները «Սովետական Հայաստան» թերթում բաց նամակ հղեցին առողջապահության
նախարար Է. Գաբրիել յանին: Այդ նամակում մասնավորապես ասվում էր, թե «ինչպե՞ս հասկանանք առաղջապահության նախարարության աշխատակիցներին,
որոնք լավատեղ յակ լինելով «Նաիրիտի» արտանետած՝ նարկոտիկ, մուտագեն,
քաղցկեղածին և մարդու առողջությանը վտանգ ներկայացնող այլ հատկություններով օժտված բազմաթիվ նյութերի կենսաբանական ազդեցությանը, կարողացան
համաձայնել նման քայլին... Թախանձագին խնդրում և պահանջում ենք մեկ այլ
վայրում լուծել աղետից փրկվածների առողջության վերականգնման հարցը» (Հավելված 23-ում բերված է այդ խնդրին վերաբերող հրապարակում ներից մեկը):
Այս հարցի առնչությամբ ՀԽՍՀ առողջապահության նախարար Է. Գաբրիել յանին հեռագիր ուղարկեցին (1989.02.06) ակադեմիկոս Արաքսի Բաբայանի, Գրողների միության նախագահ Հրաչյա Հովհաննիսյանի, ժողովրդական դերասան Լ.
Առուշանյանի, բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի, «Լիտերատուրնայա Արմենիա»
ամսագրի գլխավոր խմբագիր Ա. Նալբանդյանի, սոցիալիստական աշխատանքի
հերոս, գրող Սերո Խանզադյանի և ԽՍՀՄ լրագրողների միության անդամ Սամվել Շահմուրադյանի ստորագրությամբ. «Տագնապով Ձեզ ենք հայտնում, որ «Նաիրիտի» մասնաշենքերից մեկում տեղավորված են երկրաշարժից ավելի քան 300
տուժվածներ, այդ թվում՝ մանկահասակ երեխաներ: Նրանց գտնվելու վայրի օդային ավազանը բառացիորեն թունավորված է առող ջության համար խիստ վտանգ
ներկայացնող բազմաթիվ քիմիական նյութերով, ինչը հակասում է առողջ բանականությանը և մարդասիրությանը: Խնդրում ենք Ձեր աջակցությունը՝ տուժվածներին
մեկ այլ շենքում տեղավորելու, ցանկալի է Երևան քաղաքից դուրս» (բնագիրը՝ հավելված 36-ում: Այն գրել է Արցախյան հերոսամարտում զոհված, Մարտական Առաջին աստիճանի խաչի շքանշանակիր, երջանկահիշատակ Սամվել Շահմուրադյանը):
Հավելված 36-ում է տեղադրված նաև Սպիտակի երկրաշարժի հետևանքով
հաշմանդամ դարձած և «Նաիրիտի» մասնաշենքերից մեկում տեղավորված ավելի քան 300 աղետյալների ստորագրությամբ դիմումը՝ ուղղված ԽՍՀՄ առողջապահության նախարար Ե. Ն. Չազովին, ՀԽՍՀ առողջապահության նախարար Է.
Ս. Գաբրիել յանին և միջազգային Կարմիր խաչին, որտեղ նկարագրում են իրենց
անելա- նելի վիճակի մասին:
ՄԻ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Այստեղ նպատակահարմար եմ համարում ներկայացնել մի փաստաթղթի
ստեղծման պատմությունը: Տարբեր աղբյուրներից հայտնի էր, որ քլորոպրենի պարունակությունը Երևանի մթնոլորտային օդում գերազանցում է սահմանային
128

թույլատրելի նորմը տասնյակ և, առանձին դեպքերում, նույնիսկ` հարյուրավոր անգամ ներ: Այդ տվյալները կային Երևանի քաղաքային սանիտարահամաճարակաբանության կայանում և «Նաիրիտի» լաբորատորիաներում, սակայն Երևանի
օդային ավազանում քլորոպրենի պարունակության ամենօրյա ցուցանիշները ներկայացնող որևէ փաստաթուղթ գոյություն չուներ: Այդպիսի փաստաթղթի ստեղծմանը նպաստող մեր ջանքերն ապարդյուն էին: Սակայն մի պատահականություն
նպաստեց այդ խնդրի լուծմանը: 1989 թվականի փետրվարին՝ Համամիութենական
էկո-մշակութային ֆորումին մասնակցելու նպատակով մեկնել էի Մոսկվա:
Խորհրդային Միության շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտեի
նախագահի հետ հանդիպելու համար սպասում էի նրա ընդունարանի նախասենյակում: Այդ ժամանակ ընդունարան մտավ կոմիտեի մի աշխատակից և գործավարուհուն հարցրեց, թե Հայաստանից ստացված նամակի պատասխանի տակ արդյո՞ք
նախագահը ստորագրել է, քանի որ պատասխանն ուղարկելու ժամկետն արդեն
սպառվել է: Րոպեներ անց, պարզվեց, որ խոսքը վերաբերում էր հենց իմ նամակին: Մենք ծանոթացանք, և նա առաջարկեց մինչև նախագահի մոտ մտնելը զրուցել իրենց` հսկողակատարողական բաժնի աշխատակիցների հետ: Նրանց հետ
զրույցի ընթացքում պարզվեց, որ Գորբաչովին ու Խորհրդային Միության գերատեսչություններ ուղարկած մեր նամակները վերահասցեագրել են Միութենական
շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտե, որի համապատասխան
մասնագետները դրական են գնահատում մեր նամակների մեջ առաջ քաշված հարցադրում ները: Նրանց պատմեցի, որ մենք տարբեր ճանապարհներով տեղեկանում ենք, թե Երևանի օդային ավազանում քլորոպրենի պարունակությունը
ինչքանով է գերազանցում սահմանային թույլատրելի խտությունը, սակայն երբ
հրապարակում ենք այդ տվյալները, պաշտոնյաները մեզ մեղադրում են, որ իբր
անհիմն տեղեկություն ենք տարածում: Իսկ Երևանի օդային ավազանում քլորոպրենի պարունակության վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ ստեղծելու ուղղությամբ մեր կատարած աշխատանքներն ապարդյուն են այն առումով, որ, ըստ
մեզ հասած տեղեկությունների, պաշտոնյաները չեն ցանկանում այդպիսի փաստաթուղթ ստեղծել, որպեսզի այն չդառնա տեղեկատվական հոսքի աղբյուր: Նրանք
խորհուրդ տվեցին այդ մասին խոսել կոմիտեի նախագահի հետ և, եթե նա իր համաձայնությունը տա, ապա իրենք այդ գործը շատ արագ կկազմակերպեն: Ե՛վ կոմիտեի նախագահը, և՛ հսկողակատարողական բաժնի պետը անհրաժեշտ
համարեցին այդպիսի փաստաթղթի ստեղծումը: Հենց նույն օրը Հայաստանի ԽՍՀ
Նախարարների խորհրդին և շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտեին ուղղված նամակ գրեցին: Նամակում պահանջվում էր՝ Խորհրդային
Միության շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտեին ներկայացնել Երևանի օդային ավազանում քլորոպրենի պարունակության ամենօրյա ցուցանիշները: Բացի դրանից, նրանք այդ խնդրով Երևան գործուղեցին Կոմիտեի
աշխատակից Մարինա Բուլինկոյին: Երբ Երևան վերադարձա, նշված նամակն արդեն տեղ էր հասել, Երևանում էր նաև Մ. Բուլինկոն:
Երքաղխորհրդի սանիտարահամաճարակաբանության կայանում, աշխատակիցների խիստ զբաղված լինելու, գուցե և ցանկության բացակայության պատճառով քլորոպրենի վերաբերյալ տեղեկանք կազմելը ձգձգվում էր: Կայանի ղեկավարության համաձայնությամբ, Էկոլոգիական շարժման ակտիվիստներից կազմվեց
մի խումբ (Մանուշակ Տիտանյանի գլխավորությամբ), որն ի մի բերեց Երևանի սա129

նիտարահամաճարակաբանության կայանի մատյաններում եղած՝ Երևանի օդային
ավազանում քլորոպրենի 15 ամիսների ամենօրյա պարունակությունը: Մատյանների և կազմած աղ յուսակների տվյալների համապատասխանությունը ստուգվեց այդ
հիմ նարկի մասնագետների ու համապատասխան պաշտոնյաների կողմից, որից
հետո Երևան քաղաքի պետական սանիտարիայի գլխավոր բժիշկ Ռ. Խ. Ադամյանն
իր ստորագրությունը դրեց այդ փաստաթղթի տակ:
Ահա թե ինչ ճանապարհով ստեղծվեց «Քլորոպրենի կոնցենտրացիան Երևան
քաղաքի օդային ավազանում՝ 1988 թվականին և 1989 թվականի առաջին եռամսյակում» փաստաթուղթը, որի պատճենները տարբեր դիմում ների ուղեկցությամբ
ուղարկվում էին Միութենական և Հանրապետական համապատասխան պաշտոնյաներին:
Այդ փաստաթուղթը 1989 թվականի մարտի 17-ին Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի առողջապահության վարչության քաղաքային սանիտարաէպիդեմիոլոգիական կայանի կողմից պատվիրված նամակով ուղարկվեց ԽՍՀՄ
շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտե: Պատահականություններից խուսափելու նպատակով, մեզ համար խիստ կարևոր այդ փաստաթղթի պատճենն արդեն մեր կողմից՝ Մ. Բուլինկոյի հետ ուղարկվեց Մոսկվա: Ըստ այդ փաստաթղթի, 1988 թվականի մայիսի 28-ին, Երևանի թաղամասերից մեկի օդում քլորոպրենի պարունակությունը գերազանցել է 470 անգամ, իսկ սեպտեմբերի 9-ին՝
Լենինի հրապարակում՝ 55 անգամ:
1989 թվականի մարտի 12-ին Հայկական Խորհրդային Հանրապետությանը գիտական և գործնական օգնության՝ Խորհրդային Միության համակարգող կոմիտեի
նախագահ, ակադեմիկոս Ա. Աղանբեկյանին հանձնեցի Հայաստանի էկոլոգիական
իրավիճակին վերաբերող զեկուցագիր (Հավելված 24): 14-ին ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի կենտրոնական էկոնոմիկամաթեմատիկական ինստիտուտում
կազմակերպվեց գիտական կոնֆերանս՝ նվիրված Հայաստանի էկոլոգիական և սոցիալ-տնտեսական խնդիրներին:
1989 թվականի ապրիլի 12-ին «Նաիրիտի» բնապահպանական գործունեությունն ուսում նասիրող հանձնաժողովը շրջակա միջավայրի պետական կոմիտե
ներկայացրեց իր որոշումը: Այն ավարտվում է հետևյալ առաջարկություններով.
«1. «Նաիրիտ» ԳԱՄ-ում դադարեցնել քլորոպրենային կաուչուկի արտադրությունը: 2. Դիտարկել «Նաիրիտ» ԳԱՄ-ի վերապրոֆիլավորման հարցը»: Համաձայն
լինելով առաջարկություններին, այդուհանդերձ նշված փաստաթղթին կցեցի իմ դիտողություններն ու առաջարկությունները (Պետք է ուրախությամբ նշեմ, որ Հանձնաժողովի անդամ ների միջև, բարեբախտաբար, ձեռնամարտ չի եղել):
Հայաստանի Կանաչների միության արխիվում պահպանվում են իշխանություններին ուղղված բազմաթիվ դիմում-բողոքներ: Ներկայացնեմ դրանցից մեկը: Կապանի շրջանի Արծվանիկ գյուղի 152 բնակիչներ դիմել են ՀԽՍՀ Կենտկոմին,
Գիտությունների ակադեմիային, Շրջակա միջավայրի պահպանության պետական
կոմիտեին, առողջապահության նախարարությանը և Կապանի շրջկոմին (1989 թ.
ապրիլի 27):
Այդ դիմումում գրված է. «Էկոլոգիական ընդհանուր վատթարագույն վիճակում,
130

Արծվանիկ գյուղի պրոբլեմը առաջին հայացքից աննշան կթվա, բայց նա հանդիսանում է ընդհանուր վիճակի կործանարար արդյունքներից մեկը: Եվ մենք՝ գյուղի բնակիչներս դարձել ենք մեր կործանման ակամա հանդիսատեսներ:
Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ Արծվանիկի պոչամբարը, որը տնօրինում է Կապան քաղաքի բարձունքները, իր հրեշավոր ճանկերի մեջ է առել Արծվանիկի սովխոզի ամենաբարեբեր վարելահողերը և տնամերձ հողատարածքները:
Տասը տարվա արդյունքով մենք ականատես ենք շրջակա միջավայրի այնպիսի
բռնության, որի հետ համակերպվելը հանցագործություն է մեր և մեր սերունդների նկատմամբ: Այսօրվա վիճակով գիտակցելուց զատ հնարավորություն
է ընձեռված ցույց տալու մեր վերաբերմունքը և նպաստելու կարգավորմանը: Արդեն ակնհայտորեն նվազել է վարելահողերի և այգիների բերքատվությունը սովխոզում, իսկ բացարձակորեն այն նկատվում է թափոնները շրջապատող տնամերձ
հողամասերում: Աճել է անասունների հիվանդությունները և՛ սովխոզում և՛ անհատ
սեկտորում (լեյկոզ, թունավորում ներ և այլ հիվանդագին ախտահարում ներ): Չորանում է պոչամբարին հարող անտառաշերտը... Իսկ ինչ այլափոխությունների է
ենթարկվում մարդկանց առող ջությունը: Առանց հետազոտությունների արդեն բացահայտ է աղեստամոքսային, հիպերտոնիկ, շնչուղիների, խոցային հիվանդությունների աճը: Այս ամենով հանդերձ, նախատեսվում է թափոնների մաքրվածքը
օգտագործել շինարարության մեջ: Իսկ անհատական շինարարության մեջ դրա օգտագործումը կոմբինատի կողմից հանցավոր գաղտնիություն պահելու արդյունք է:
Քանի որ մինչև այժմ հրապարակի վրա չկան շրջակա միջավայրի վրա թափոնների ազդեցության համակարգված հետազոտություններ, ուստի օրվա հրամայական
պահանջ ենք համարում միջոցներ ձեռնարկել պոչամբարի հետագա ծավալումը
Արծվանիկի ձորում դադարեցնելու և ռեկուլտիվացիան արագացնելու համար... Հուսով ենք, որ ուշադրության կարժանանա մեր և մեր գյուղի ճակատագիրը և ուժ կունենանք ու քաջություն՝ կանխելու վերահաս չարիքը...»:
Դժբախտաբար, արծվանիկցիների պահանջներն անուշադրության մատնվեցին
թե՛ Խորհրդային Միության օրոք և թե՛ անկախության տարիներին: Պոչամբարն արդեն լիովին թունավորել է Արծվանիկ գետն իր բոլոր վտակներով հանդերձ...Այժմ
այդ պոչամբարն արագորեն ծավալվում է. կլանելով նորանոր հողատարածքներ՝
րոպե առ րոպե իր մահաբեր երախը մոտեցնելով ինչպես Արծվանիկ, այնպես էլ
Չափնի, Աճանան, Սյունիք, Սևաքար գյուղերին: Այս գյուղերի այգիների, վարելահողերի, արոտավայրերի զգալի տարածքներ (ավելի քան 1000 հեկտար) մնացել են
պոչամբարի հատակում: Պոչամբարից սփռվող վտանգավոր նյութերը զգալիորեն
նվազեցրել են հարակից տարածքների հողի բերրիությունը, ինչպես նաև ծանր մետաղներով և վտանգավոր այլ նյութերով աղտոտում են բերքը: Մոտակա գյուղերի
ընտանի կենդանիներն արածում են պոչամբարին հարող տարածքներում և խմում
պոչամբարի ջուրը: Ինչից կարելի է անել այն հետևությունը, որ նրանց կաթն ու միսը կարող են պարունակել ծանր մետաղներ: Պոչամբարում առկա նյութերից են՝
պղինձ, մոլիբդեն, ռենիում, ոսկի, արծաթ, սելեն, թելուր, բիսմուտ, նիկել, կոբալտ,
կապար, ցինկ, մկնդեղ, մագնեզիում, վանադիում, սկանդիում, երկաթ, ծծումբ,
պլատին, պալադիում, գալիում, գերմանիում, ինդիում... Գյուղացիները գանգատվում են նաև առողջական խնդիրների առումով, սակայն նրանց վիճակը բարելավելու համար ոչ մի ծրագիր չի իրականացվում: Սակայն մի հարցում պետական
բարձրաստիճան պաշտոնյաների հետևողականությունն ու նրբանկատությունն ան131

թերի է: Նրանք պոչամբարի ընդարձակման համար նշված գյուղերին պատկան հողատարածքների նպատակային նշանակությունը հեշտությամբ փոխում և հանրային գերակա շահ են ճանաչում, երբ իրականում նրանք գերակա են ճանաչում
Քաջարանի հանքավայրի շահագործողների (մի քանի ընտանիքների) շահը, իսկ
հանրությանը զրկում են հողից ու ջրից և ընդհանրապես, իր հարստություններից,
ինչպես նաև՝ իր բնակավայրում ապրելու իրավունքից: Փաստորեն, Հայաստանի
Հանրապետությունում վարվող հակաժողովրդական այս քաղաքականության
հետևանքով թվարկված գյուղերը դանդաղորեն մարում են: Նույնը կարելի է ասել
պոչամբարից ոչ հեռու գտնվող մյուս գյուղերի մասին, իսկ դրանք շատ են:
Այս մահաբեր գործելակերպն ընդգրկում է ամբողջ հանրապետությունը, իսկ
դրա ծավալման համար ՀՀ օրենսդիր, գործադիր և մյուս իշխանությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպություններն ապահովել են ավերման-բնաջնջման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Այսպես, նույն բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ ու վավերացմամբ ընդունված օրենքներով սահմանվում է, որ լեռնաարդյունահանող
իրավաբանական անձանց կողմից շրջակա միջավայրում տեղադրվող ոչ
վտանգավոր թափոնների յուրաքանչյուր տոննայի դրույքաչափը 0 (զրո)
դրամ է, ինչպես նաև հանքարդյունաբերության բոլոր թափոնները ազատվել են
հարկերից՝ հանվել են հարկային դաշտից: Չբավարարվելով այսքանից, պետական բարձրաստիճան պաշտոնյաները հանքարդյունաբերությունը դարձրել են
տնտեսության գերակա ճյուղ: Պարզից էլ պարզ է, որ սա հանցագործություն է՝ պետության ու ժողովրդի նկատմամբ, այն պարզ պատճառով, որ հանքարդյունաբերության թափոնները հարկերից ազատելը հնարավորություն է տալիս մետաղների
ցածր պարունակությամբ հանքերևակում ները, որոնք հարկման դեպքում անգամ
ծախսածածկող չեն, շահագործել որպես հանքավայր: Գործընթացը չկասեցնելու
դեպքում, շատ մոտ ապագայում, մենք չենք ունենա ծանր մետաղներով չվարակված հող ու ջուր: Այսինքն, հանքարդյունաբերության թափոնները չհարկելը դարձել է Հայաստանի վերջնական ոչնչացման ամենաահարկու ռումբը...
Նշեմ, որ Արծվանիկ գյուղի բնակիչները ժամանակին զգացել են իրենց սպառնացող վերահաս վտանգը: Եթե հայ ժողովուրդը իրատեսորեն կարողանա գնահատել Հայաստանի Հանրապետությունում մետաղական հանքավայրերի ծավալման
չափերն ու հետևանքները, ապա բառափոխելով արծվանիկցիների տարիներ առաջ
գրածը պետք է հայտարարի, որ մենք՝ հայերս, դարձել ենք մեր վերջնական
կործանման ակամա հանդիսատեսը:
ԿԱՆԱՉՆԵՐԻ «ՍԵՎ» ԳՈՐԾԸ
1989-ի մայիսի 3-ին, Գիտությունների ակադեմիայի նախագահությունում
քննարկվում էր Հրազդանի ջերմաէլեկտրակայանի՝ ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկի կառուցման հարցը, որին մասնակցում էին ակադեմիկոսներ Ս. Վարդանյանը, Գ. Արեշյանը, Ա. Գաբրիել յանը, Ս. Գրիգորյանը... Պոլիտեխնիկական ինստիտուտի
պրոֆեսոր Ղուլոյանը և ՋԷԿ-ի տնօրեն Գ. Սանթուրյանը ներկայացնում էին նախագիծը, երբ իրականում նախագիծ գոյություն չուներ: Քննարկման ընթացքում հաճախ էին ընդհատում Կանաչների միության ներկայացուցչին, ասելով, թե
132

պետք է մասնագետները խոսեն: Իսկ մասնագետներն էլ անընդհատ նույնն էին
կրկնում, որ առանց էլեկտրաէներգիայի տնտեսությունը չի գոյատևի և նման այլ
հայտնի հիմ նավորում ներ, միաժամանակ փորձում էին տպավորություն ստեղծել,
թե Կանաչները էլեկտրաէներգիայի կարևորությունը չեն գնահատում: Ի վերջո
քննարկման մասնակիցները համոզվեցին, որ Կանաչների միության տեսակետը ճիշտ է. 5-րդ բլոկի շինարարական աշխատանքները սկսել են առանց նախագծի և շինարարական աշխատանքներ կատարելու թույլտվության, իսկ քննարկման
ներկայացված նախագիծ կոչվածը ընդամենը տարբեր նյութերի հավաքածու էր:
Այս պարզաբանումից հետո նիստ վարողը (Գ. Արեշյանը) ընդհատեց քննարկումը
և ներկաների համաձայնությունը ստանալով` առաջարկեց կազմել նախագիծը, այն
հանձնել նաև էկոլոգիական փորձաքննության և միայն դրական եզրակացության
դեպքում՝ շարունակել շինարարական աշխատանքները:
Այս առումով ակադեմիկոս Ֆ. Տ. Սարգսյանը իր հուշագրքում գրում է. «1988
թվականի օգոստոսի 27-28-ին ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը որոշում ընդունեց 1990 և 1991 թվականներին Հրազդանի ՊՇԷԿ-ի 300-մեգավատտանոց բլոկներից առաջին երկուսը շահագործման հանձնելու և համապատասխանաբար
Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկների շահագործումը դադարացնելու մասին: Անկասկած, պետք է վերապահություն անել, որ Չեռնոբիլի ԱԷԿ-ի ողբերգությունը ստիպել էր վերանայել ինչպես տեխնիկական բնույթի, այնպես էլ շահագործմանը
վերաբերող բազմաթիվ դրույթներ... Բայց գլխավորը էներգետիկ կարողությունների ավելացումն էր՝ դրանց շահագործման հանձնելուց հետո Հայկական ԱԷԿ-ը փակելու համար... 1989 թվականի հունվարի 8-ին ես գնացի Մոսկվա: Եղա Ն. Ի.
Ռիժկովի մոտ և դրեցի Հրազդանի ՊՇԷԿ-ի նոր կարողությունների շահագործման
հանձնումն արագացնելու հարցը, որպեսզի հաշվեկշռից հանենք ատոմակայանի
կարողությունները... Դժբախտաբար, մեր բոլոր ջանքերը զուր անցան: Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնից իմ ազատվելուց հետո «կանաչների» սև
«պայքարի» հետևանքով անմիջապես դադարեցվեցին Հրազդանի ՊՇԷԿ-ի ընդլայնման աշխատանքները» («Կյանքի դասեր», Երևան, 2000 թ., էջ 150-151):
Կանաչներին այսպիսի գնահատական տալու պատճառը հավանաբար այն է
եղել, որ Ֆ. Սարգսյանին նշված քննարկման մանրամասները միակողմանի է ներկայացրել էներգաբլոկի կառուցման ակամա խափանողը՝ իր մտերիմ Սանթուրյանը: Նրան ի՞նչն էր խանգարում, որ նախ կազմեին նախագիծը, ստանային շինարարություն իրականացնելու թույլտվություն և միայն դրանից հետո սկսեին շինարարական աշխատանքները: Փաստորեն, Կանաչները մեղադրվում են օրենքը հարգելու համար (Հրազդան քաղաքի էկոլոգիական խնդիրներին վերաբերող հոդվածը
բերված է հավելված 25-ում):
1989 թվականի մայիսի 31-ին, Մոսկվայում, ակադեմիկոս Ա. Աղանբեկյանի
գլխավորությամբ կազմակերպվեց գիտա-գործնական սեսիա՝ «Էկոլոգիական իրավիճակը Հայկական ԽՍՀ-ում՝ խնդիրներ և դրանց լուծման ուղիները» թեմայով:
Սեսիային մասնակցում էին «Հայաստանին գիտական և գործնական օգնության՝
ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի համակարգող կոմիտեի» անդամ ներից շատերը (կազմը 39 հոգի, որոնցից ակադեմիկոսներ՝ Ա. Աղանբեկյան, Ս. Գրիգորյան,
Ա. Յանշին, Յու. Օսիպով, Ե. Պոպով, Վ. Մակարով, Վ. Ֆանարջյան, Ն. Ենիկոլոպյան ... Գ. Ստարովոյտովա ...): Աղանբեկյանի ստորագրությամբ 5 էջանոց
133

Որոշման մեջ շատ առաջարկություններ ու խոստում ներ կային, (գիտական ու գործնական բազմապիսի աջակցություն, այլընտրանքային էներգետիկայի զարգացում,
էկոլոգիական կրթության հիմ նում ու ընդլայնում), սակայն դրանցից և ոչ մեկը չիրականացվեց: Հայաստանում այդ բազմամարդ կոմիտեի երկու շրջագայության
մասնակցելուց հետո ուղղակի հիասթափություն ապրեցի՝ ավերված Հայաստան և
օգնության բաժակաճառեր...
Հունիսի կեսերին Պուշչինո (Ակադեմգորոդոկ) քաղաքում սկսվեցին «Սովետաամերիկյան էկոլոգիական դպրոցի» աշխատանքները, որոնք տևեցին մոտ երկու ամիս: Այդ դպրոցի աշխատանքներին Հայաստանից մասնակցեցին նախօրոք
ընտրված վեց աշակերտ: Ճիշտ է, դպրոցը կոչվում էր սովետաամերիկյան, սակայն
Խորհրդային Միությունից ներկայացված էին միայն Մոսկվայի, Պուշչինոյի և Երևանի դպրոցներից ընտրված աշակերտները: Հայաստանի մասնակցությունն ապահովեց ԽՍՀՄ ԳԱ սպիտակուցների ինստիտուտի փոխտնօրեն, պրոֆեսոր Յու. Վ.
Միտինը, որի հետ երկար տարիների բարեկամություն էր հաստատված, իսկ դպրոցի կազմկոմիտեի նախագահ, ԽՍՀՄ ԳԱ հողագիտության և ֆոտոսինթեզի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վ. Ի. Կեֆելին Միտինի ընկերն էր: Մասնակիցների ուղեվարձերը, հյուրանոցի և սննդի ծախսերը հոգաց «21 դարի երեխաներ»
կազմակերպությունը, որը, հավանաբար, նաև իր ծածուկ նպատակն ուներ:
Հանրապետության բնակչությունը հիմ նականում տարված էր ատոմակայանի,
«Նաիրիտի», Ալավերդու պղնձաձուլական, Կիրովականի քիմիական, Հրազդանի
ցեմենտի գործարանների փակման և Ղարաբաղը Հայաստանին միացնելու պահանջով: Դրան մասնակից էին նաև կուսակցական կազմակերպությունները: Օրինակ, 1989 թվականի հունիսի 20-ին, Երևան քաղաքի 26 կոմիսարների շրջսովետի
թիվ 23 ԲՇՏ-ի սկզբնական կուսակցական կազմակերպության ժողովի արձանագրությունում ասվում է. «... Ներկայացնել դիմում՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի հունիսի 23-ի նստաշրջանում լսելու Լեռնային Ղարաբաղի հարցի և «Նաիրիտ»
ԳԱՄ-ի փակման պահանջը... Ելույթ ունեցան մի շարք կուսակցականներ և կոլեկտիվի անդամներ, որոնք միաձայն պահանջեցին Լեռնային Ղարաբաղի ինքնավար
մարզի միացումը Մայր Հայաստանին և «Նաիրիտ» ԳԱՄ-ի անհապաղ փակումը:
...2. Նստաշրջանից պահանջել «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման՝ որպես Երևանի և Արարատյան դաշտավայրի (կենսաբեր և խիտ բնակեցված) վայրում, այդ մահաբեր օբյեկտի անհապաղ փակումը...» (բնօրինակը և «Նաիրիտի»
աշխատակիցների դիմումը՝ հավելված 26-ում):
Նմանատիպ պահանջներով իշխանություններին էին դիմում համարյա բոլոր
հիմ նարկ-ձեռնարկությունների, ուսում նական հաստատությունների և, ինչպես տեսանք՝ նաև կուսակցական կազմակերպությունները:
Ուշագրավներից է Գյումրի (Կումայրի) քաղաքի «Զարթոնք» գոյապահպանական միության այդ օրերին տարածած «Փրկենք Երևանը» կոչը. «Սիրելի երեւանցիներ, երբ Գիւմրիում տեղի ունեցաւ ահեղ երկրաշարժը և մեր շատ
հարազատներ փլուածքների տակ մնացին, այդ զարհուրելի պահին բոլորիս
մտքում մի բան էր՝ «Ի՞նչ վիճակում է Երեւանը»: Երբ փլուածքների տակից
դուրս էինք բերում վիրաւոր գիւմրեցիներին, նրանց առաջին հարցը դարձյալ նոյնն էր՝ «Ինչպե՞ս է Երեւանը»: Այո՛, եթէ Գիւմրիի ծնկի գալով հայ ազգն
134

այնուամենայնիւ ծնկի չեկաւ, ապայ, հաւատացէք, Երեւանի կործանումը
նշանակում է ամբողջ Հայ ժողովրդի կործանում: Մենք գիտենք, որ այսօր
կան մարդիկ, որոնց խաբելու միջոցով ամուր կապել են «Նաիրիտին».
նրանք տատանւում են՝ փակե՞լ թոյն արտադրող այդ գործարանը, թէ չփակել: Սիրելի Հայ ժողովուրդ, թանկագին երեւանցիներ, հարգելի նաիրիտցիներ, Հայ ժողովրդի համար բախտորոշ այս պահին չի կարելի խաղալ մեր
ազգի բախտի հետ: Մենք՝ աղէտի գոտու բնակիչներս՝ գիւմրեցիներս, դիմում ենք ձեզ՝ նաիրիտցիներիդ և բոլոր երեւանցիներիդ, ոչ թէ խնդրում, այլ
պահանջում ենք կանգնել անզիջում պայքարի եւ փակե՛լ «Նաիրիտը»: Հակառակ դէպքում, եթէ դուք այդ չանեք, մենք ստիպուած ենք կասկածել ոչ
միայն ձեր հայրենասիրութեան, այլեւ՝ ազգութեամբ հայ և նոյնիսկ մարդ լինելու վրայ»:
Շարունակում էր համատարած բնույթ կրել «Նաիրիտի» փակման պահանջով`
արտադրական ձեռնարկություններից, ուսում նական ու գիտական հիմ նարկներից
տեղական իշխանություններին և Խորհրդային Միության վերադաս մարմիններին հղած դիմում-բողոքները, իսկ ցույցերն ու միտինգներն արդեն դարձել էին սովորական, որոնց կազմակերպման համար որևէ ջանք չէր պահանջվում: Մարդիկ
այլևս չէին վախենում միտինգներին մասնակցելուց, և դա շատերի համար արդեն
պահանջ էր դարձել և որոշ դեպքերում նրանք այդտեղ իրենց մտքերն արտահայտելու հնարավորություն ունեին: Միտինգները դարձել էին թարմ տեղեկություններ ստանալու հուսալի աղբյուր: Դրանց բազմամարդ լինելուն մեծապես
նպաստում էր Խորհրդային իշխանության հակահայ լրատվությունը:
Միտինգներին մասնակից լինելու ձգողական ուժը նաև պայմանավորված էր
նրանով, որ մարդիկ այդտեղ հանդիպելու էին բանտերում տառապանքներ կրած
իրենց սիրելի և իրենց իղձերի արտահայտիչներին` «Ղարաբաղ» կոմիտեի անդամ ներին, որոնց ցանկացած խոսք միտինգի մասնակիցների համար ընդունելի
էր: Պարզ է, որ այդ պայմաններում, «Նաիրիտի» փակման պահանջը, գլխավորապես, եթե այն հնչում էր կոմիտեականների շուրթերից, ուրեմն դրա թիկունքում
կանգնած էին հարյուր հազարավոր մարդիկ:
Այստեղ անհրաժեշտ եմ համարում ասել, որ ինչքան էլ ծավալուն գործեր էկոլոգիական շարժումը` «Գոյապահպանություն» կազմակերպությունը, սակայն դժվար
է պատկերացնել, որ հնարավոր կլիներ գրավել հասարակության սերն ու համակրանքը, այն էլ այդպիսի ընդգրկմամբ ու նվիրվածությամբ և հեշտությամբ հասնել
Միության մեջ եզակի և կարևորագույն նշանակություն ունեցող գործարանի փակման որոշմանը:
Շատերի պատկերացմամբ, այդ գործարանի փակումը հավանաբար հնարավոր
կլիներ իրականացնել միայն այն ժամանակ, երբ Միության մեկ այլ վայրում քլորկաուչուկի գործարան կառուցվեր ու շահագործվեր: Շատերի հետ ես նույնպես
առանձնապես չէի հավատում, որ Մոսկվան ելնելով ստեղծված էկոլոգիական աղետալի իրավիճակից, կարող էր փակել այդ գործարանը:
«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը փակելու պահանջով 1989 թվականի փետրվարից սկսվեց ստորագրահավաք: Ստորագրությունները դրվում էին
Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Քաղբյուրոյին, ԽՍՀՄ նախարարների խորհրդին և Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրո135

նական Կոմիտեին ուղղված հետևյալ նամակի տակ. «Արարատյան դաշտում է
գտնվում «Նաիրիտ» գործարանը, որտեղ առկա են բազմատոննա պայթյունահրդեհավտանգ, խեղդող (քլոր) նյութեր: Վթարի դեպքում Երևան քաղաքի և մոտակա
շրջանների բնակչությունը փրկվելու երաշխիք չունի: Առավել ևս, որ բնակչությունը
ապահովված չէ հակաքիմիական պաշտպանիչ միջոցներով: Մեզ զայրացնում է
Երևանում քլորի նոր գործարան կառուցելու փաստը, որի նպատակն է ընդլայնել
քլորկաուչուկի արտադրական ծավալները, երբ Խորհրդային Միության գլխավոր
սանիտարական բժշկի որոշմամբ «Նաիրիտը» պետք է փակվեր 1987-88 թվականներին: Վերջերս թողարկված տարեկան 62 հազար տոննա հզորությամբ քլորի
գործարանը պահանջվածից ավելի ապահովում է քլորոպրենային կաուչուկի արտադրությունը, իսկ ի՞նչ նպատակով է կառուցվում տարեկան 102 հազար տոննա
հզորությամբ քլորի նոր գործարանը, եթե ոչ փակման ենթակա «Նաիրիտի» հզորությունների մեծացման:
Մենք կտրականապես պահանջում ենք՝ անմիջապես դադարեցնել քլորի նոր
գործարանի կառուցման աշխատանքները, անվերապահորեն կյանքի կոչել «Նաիրիտի» փակման և վերապրոֆիլացման որոշում ները» (թարգմանված է ռուսերենից):
Հավաքած ստորագրությունները պահվում էին Գիտությունների ակադեմիայի
Կենսաքիմիայի ինստիտուտում: Արդեն մոտ 300 հազար ստորագրություն էր հավաքվել, երբ էկոլոգիական շարժման ակտիվիստներից մեկը` Ռաֆայել Համբարձումյանը, ինձ ասաց, թե ձեր հիմ նարկը գտնվում է Երևանի ծայրամասում և շատ
ժամանակ է պահանջվում հավաքած ստորագրություններն այդտեղ հասցնելու համար: Ավելի հարմար է դրանք կուտակվեն քաղաքի կենտրոնում գտնվող Գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում:
Հավաքված ստորագրություններն ամբողջովին հանձնեցի նրան` փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտ տեղափոխելու համար: Նաև ստորագրահավաքով զբաղվողներին հաղորդվեց, որ նոր հավաքվածները տանեն այդ ինստիտուտ
(Հավաքված ստորագրությունները տեղափոխվեցին մեր ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռազմիկ Գալստյանի մեքենայով):
Արդեն մոտենում էր Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանի օրը:
Ռաֆայելին ասացի, որ ստորագրությունները պետք է ի մի բերվեն՝ Գերագույն
խորհուրդ հանձնելու համար: Սակայն նա ինձ ափսոսանքով ասաց, որ ստորագրություններն ամբողջովին կորել են, ոչինչ չի մնացել… Ես հարկ չհամարեցի այդ
հարցը քննարկման առարկա դարձնել, քանի որ ստորագրահավաքը Խորհրդային
Միությունում արգելված էր, նույնիսկ գորբաչովյան շրջանում, առանձնապես չէր
խրախուսվում: Ճիշտ է վերջին երկու-երեք տարիներին շատ բան էր փոխվել, սակայն սարսափի հիշողությունը դեռևս գործում էր: Ստիպված էինք նորից սկսել այդ
գործը, և մի քանի օրում հավաքվեց 66 հազար ստորագրություն և ինքս հանձնեցի
Գերագույն խորհրդի աշխատակազմին, վերցնելով համապատասխան ստացական (Սկզբում ինքներս էինք համապատասխան տեքստի տակ` ստորագրությունների համար աղ յուսակներ գծում, սակայն ընթացքում, այդ գործը շատ հեշտացավ,
երբ տեքստն ու աղ յուսակները սկսեցին բազմացնել նախագծային ինստիտուտներում և գլխավորապես, Մերգել յանի ինստիտուտում` հաշվիչ տեխնիկայի միջոցով:
Իսկ կամավոր աշխատողների թիվը բազում էր):

136

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ՝ «ՆԱԻՐԻՏԻ» ՓԱԿՄԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
1989 թվականի հունիսի 23–ին սկսվեց Հայկական ԽՍՀ տասնմեկերորդ գումարման Գերագույն խորհրդի իններորդ նստաշրջանի աշխատանքը: Քննարկման
էր դրված «Հանրապետությունում էկոլոգիական վիճակի և այն բարելավելու միջոցառում ների մասին» հարցը: Հրավիրվածների թվում էի նաև ես (հրավիրատոմս
թիվ 256):
Երեք օր շարունակ բազմաթիվ ելույթներից ու քննարկում ներից հետո, հունիսի
25-ին, Գերագույն խորհուրդը «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման
վտանգավոր արտադրությունների փակման վերաբերյալ որոշում կայացրեց:
Նշված արտադրությունների փակումն էլ պետք է իրականանար նույն տարվա հուլիս ամսվա ընթացքում, այսինքն` 35 օրում: Այս որոշումը անորոշություն էր մտցնելու «Նաիրիտի» խնդրում: Դա նշանակում էր գործ ունենալ քաշքշուկների մի
անվերջանալի շղթայի հետ, այն պարզ պատճառով, որ արտադրությունների
վտանգավորության աստիճանները ճշտելու և միմյանցից տարանջատելու համար
նորից պիտի ստեղծվեին մի շարք հանձնաժողովներ և այլ խնդիրներ: Եվ քանի որ
կառավարությունը կտրականապես դեմ էր այդ գործարանի փակմանը, հետևաբար
ակնհայտ էր, որ այդ հանձնաժողովներում կընդգրկվեին նրանք, ովքեր գիտական
տվյալները կեղծելով, այլ պատկեր կներկայացնեին, իսկ այդպիսի անձանց պակասություն չկար: Նաև այն, որ որոշման մեջ ասվում էր, որ գործարանի վտանգավոր արտադրությունները պետք է փակվեն կարճ ժամանակամիջոցում: Սա արդեն
բացահայտորեն արժեզրկում էր փակման որոշումը, քանի որ այդպիսի խոշոր գործարանի փակումն այդքան կարճ ժամանակահատվածում գործնականում անհնար
է: Այսինքն, միայն այս փաստարկով Կառավարությունը կարող էր ապացուցել, որ
Գերագույն խորհրդի որոշումը կշռադատված ու հիմ նավորված չէ, հետևաբար և
ենթակա է մերժման:
Պետք է նկատի ունենալ, որ, Կառավարության հետ մեկտեղ, այդ գործարանի
փակմանը դեմ էին գործարանի վարչակազմն ամբողջությամբ և աշխատավորներից նրանք, ովքեր բնակարան ստանալու հույսեր էին փայփայում կամ գործարանի ներսում մասնավոր արտադրություններ ունեին: Իսկ գործարանին առատորեն
ֆինանսավորող և բավականին արտոնություններ տվող Մոսկվան, որին քլորոպրենային կաուչուկն ու սոսինձները ծայր աստիճան անհրաժեշտ էին, ընդհանրապես
«Նաիրիտի» փակման մասին լսել անգամ չէր ցանկանում: Այս ամենից ելնելով,
կարելի էր եզրակացնել, որ Գերագույն խորհրդի կայացրած որոշումը հատուկ
էր այդպես ձևակերպված, որ այն հնարավոր լինի հեշտությամբ չեղ յալ համարել:
«Նաիրիտի» վերաբերյալ որոշումը կայացնելուց հետո նախագահողը (Գերագույն խորհրդի նախագահության քարտուղար Ն. Ստեփանյան) պատրաստվում էր
քննարկման դնել մեկ այլ հարց: Այդ պահին ես մոտեցա և նրան հանձնեցի մի երկտող, որով խնդրում էի «Նաիրիտի» վերաբերյալ հակիրճ խոսք ասել: Ես այդ քայլը կատարելիս նույնիսկ աննշան հույս չունեի, որ ինձ ձայն կտան, բայց հանգիստ
ու անտարբեր նստելն ուղղակի անթույլատրելի էի համարում: Ի զարմանս ինձ, նախագահողը բարյացկամորեն հասկացրեց, որ ինձ ձայն կտա:
Իմ հակիրճ ելույթում ասվեց, որ «Նաիրիտի» վտանգավոր արտադրությունների փակման առումով կայացած որոշմամբ հնարավոր չէ փակել այդ արտադրությունները և առաջարկեցի հետևյալ տարբերակը` պետք է փակվի «Նաիրիտ»
137

գիտաարտադրական միավորումը, իսկ նրա վտանգավոր արտադրությունները վերամասնագիտացնելով (վերապրոֆիլավորելով) ստեղծվեն շրջակա միջավայրին
լուրջ վնաս չհասցնող արտադրություններ, նաև այն արտադրությունները, որոնք
այժմ կան և վտանգ չեն ներկայացնում, միավորել մեկ ձեռնարկության մեջ և շարունակել դրանց շահագործումը:
Այս ելույթից հետո խոսք վերցրեց Գերագույն խորհրդի պատգամավոր Հենրիկ
Մինասյանը և շատ անկեղծ ու հուզիչ ձայնով ասաց, որ բնակչության պահանջին
գոնե մեկ անգամ պիտի լիարժեք ու իրական պատասխան տա՞նք, թե անընդհատ
պիտի ձգձգենք հասարակությանը հուզող այս խնդիրը:
Եղան մի քանի այլ ելույթներ, ափսոս, մոռացել եմ թե՛ ելույթ ունեցողներին, թե՛
նրանց ելույթների բովանդակությունը, հավանաբար այն պատճառով, որ հարգարժան Մինասյանի ելույթն արդեն ճանապարհը հարթել էր: Ի վերջո, առաջարկվեց
«Նաիրիտի» վերաբերյալ Գերագույն խորհրդի այդ օրվա ընդունած որոշումը (ընդունվել էր միաձայն) անվավեր ճանաչել և նոր որոշում կայացնել: Որոշման անվավեր ճանաչման հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց միաձայն, որից հետո
ընդմիջում հայտարարվեց` որոշման նոր նախագիծ կազմելու համար:
Որոշման նախագծի կազմմանը ներկա էին Հայկական Խորհրդային Հանրապետության Կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն
Հարությունյանը, Զորի Բալայանը, Վազգեն Մանուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը,
Բաբկեն Արարքցյանը: Ս. Հարությունյանը իրեն շատ կիրթ ու արժանապատիվ պահեց, բայց մի բան պարզ երևում էր, որ նա անակնկալի է եկել և դժվարանում է այդ
իրավիճակից դուրս գալ. նրա դեմքը ավելի ու ավելի էր գունազրկվում-սփրթնում:
Կազմվեց նոր նախագիծ հետևյալ բովանդակությամբ. «Հաշվի առնելով «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման արտադրության խիստ վտանգավորությունը Երևանի և մերձակա շրջանների համար, ինչպես նաև այն, որ մինչև այժմ
ձեռնարկված միջոցները այդ վտանգը վերացնելու համար արդյունք չեն տվել, ընդառաջելով աշխատավորների բազմաթիվ բողոքներին ու պահանջներին, 1989
թվականի ընթացքում փակել «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը»:
Նիստը սկսելուն պես, նոր նախագիծն անմիջապես դրվեց քվեարկության:
Արդյունքն ապշեցուցիչ էր. «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման փակման
որոշումն ընդունվեց միաձայն, այն դեպքում, երբ պատգամավորների մեծամասնությունը պետական պաշտոնյաներ էին, որոնցից շատերը՝ բարձրաստիճան: Առանձին քննարկում ներից ու զրույցներից հասկանալի էր դառնում, որ նրանք կտրականապես դեմ են այդ գործարանի փակմանը:
Այս որոշման մեջ նաև ասվում է. «... 3. Ստեղծել հանձնաժողով հասարակական ու գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ
«Նաիրիտ» գիտաարտադրական միավորման փակման կազմակերպման
տնտեսական և տեխնիկատեխնոլոգիական համալիր միջոցառում ներն ուսում նասիրելու և փակված վտանգավոր արտադրությունները էկոլոգիապես մաքուր
արտադրանքի թողարկման վերապրոֆիլավորելու նպատակով: 4. Ընդունել
ի գիտություն, որ ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի և տեղական մարմինների առաջադրմամբ 1989 թվականի հուլիսի 1-ից փակվելու է Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատը, դադարեցվելու են լեռնային աշխատանքները, հանքանյութի հարստացումը, սև և ռաֆինացված պղնձի, ծծմբաթթվի արտադրությունները: 5. Հանձնարարել ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին դադարեցնել քիմիական
138

նյութերի արտադրությունը Կիրովականի քիմիական գործարանում, այն լիովին վերապրոֆիլավորել արհեստական բյուրեղների և ժողովրդական սպառման ապրանքների արտադրության համար: 6. Հաշվի առնելով, որ Աբով յանի
շրջանում հեղուկ բնական գազի արտադրության և ռեգազիֆիկացման փորձնական
արդյունաբերական համալիրի կառուցումը և Հրազդանի պետշրջէլեկտրակայանի
ընդլայնումն իրագործվում են առանց անհրաժեշտ նախնական փորձաքննության,
հանձնարարել ՀԽՍՀ բնության պահպանության պետական կոմիտեին սեղմ ժամկետում կատարել կոմպլեքսային էկոլոգիական փորձաքննություն և ներկայացնել
համապատասխան եզրակացություն...»:
Նոր ընդունված որոշումը տարբերվում է նախկինից միայն «Նաիրիտին» վերաբերող մասով:
Հերթական ընդմիջմանը, նախասրահում ինձ մոտեցավ «Նաիրիտի» գլխավոր
տնօրեն Ստեփան Աստվածատրյանը և վրդովված ասաց, թե այս ինչ արեցիր: Իսկ
ես նրան հակադարձեցի, թե դու ինչո՞ւ կողմ քվեարկեցիր…
Գերագույն խորհրդի ընդունած որոշման շրջանակներում, մի քանի օրվա ընթացքում ստեղծվեց «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման փակման`
տնտեսական և արտադրական վերամասնագիտացման միջոցառում ներն իրականացնող հանձնաժողով, որի կազմում ընդգրկված էին Հայկական Խորհրդային
Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Վ. Դայանը
(նախագահ), Ժողտնտեսության ինստիտուտի ամբիոնի պրոֆեսոր Գ. Ավագյանը,
օդերևութաբանության վարչության պետ Ժ. Ավետիսյանը, առողջապահության նախարար Ա. Ազնավուրյանը, շրջակա միջավայրի պահպանության կոմիտեի նախագահ Հ. Թարջումանյանը, Պետքաղտեխհսկողության նախագահ Ա. Հակոբյանը,
Գիտությունների ակադեմիայի քիմիական բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Ս. Վարդանյանը, Արհմիության խորհրդի քարտուղար, ԳԽ
պատգամավոր Վ. Հարությունյանը, Երքաղխորհրդի նախագահի տեղակալ Բ.
Վարդանյանը, «Նաիրիտի» գլխավոր տնօրեն Ս. Աստվածատրյանը, «Նաիրիտի»
կուսկոմի քարտուղար Հ. Հախինյանը, Հանրապետության գլխավոր սանիտարական բժիշկ Ա. Մայրապետյանը, ժողովրդական վերահսկողության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ֆ. Մելքումյանը, Արարատի շրջգործկոմի նախագահ,
ԳԽ պատգամավոր Ս. Վարդանյանը, «Նաիրիտի» արհկոմի նախագահ Ժ. Հովհաննիսյանը, Պետպլանի բնության պահպանության բաժնի վարիչ Ժ. Օհանյանը,
Լենինյան շրջխորհրդի գործկոմի նախագահ Ռ. Զարգարյանը, Ս. Տոնոյանը…, Գերագույն խորհրդի պատգամավորներ, ինչպես նաև Խ. Ստամբոլցյանը, Ս. Գևորգյանը, Կ. Դանիել յանը, Վ. Իշխանյանը և ես:
Հանձնաժողովը ներառում էր` ա) «Նաիրիտի» արտադրության դադարեցման
գրաֆիկի կազմման ու հսկողության, բ) վերապրոֆիլավորման, գ) աշխատանքի
տեղավորման, դ) մասնագիտական ապահովման, ե) բնակարաններով ու հանրակացարաններով ապահովման, զ) «Նաիրիտի» վիճակի մասին տեղեկության և
ընդհանրացման խնդիրների ենթահանձնաժողովներ:
Բոլոր ենթահանձնաժողովները սահմանված ժամանակահատվածում կազմեցին և Վ. Դայանին ներկայացրին իրենց առաջարկությունները: Դրանց մեջ մասնավորապես ասվում է՝
«Նաիրիտի» փակման կապակցությամբ ազատված աշխատակիցների զբաղվա139

ծությունն ապահովելու նպատակով առաջարկվում է ազատման նպաստի վճարում
(միջին ամսեկան աշխատավարձի չափով): Գտնել հնարավորություն նրանց տրված
ապառիկի և վարկերի մնացած գումարների մարման համար, լուծել «Նաիրիտ»
գիտաարտադրական միավորման պատճառով աշխատողին հասցված վնասի հատուցման հարցը: «Նաիրիտում» բնակարանային հաշվառման հերթացուցակում
ներկայումս կա 910 մարդ ... այն քաղաքացիները, որոնք կտեղավորվեն աշխատանքի քաղաքի այլ ձեռնարկություններում՝ պետք է հաշվառման վերցվեն տեղում
«Նաիրիտի» հաշվառման վերցվելու օրից: Առաջարկվում է նաև, որ «Նաիրիտի»
բնակարանային հերթում գտնվողները շրջխորհուրդներում ունենան առանձին հերթացուցակ` պայմանով, որ նրանք բնակարանով ապահովվեն ամենաուշը 5 տարվա ընթացքում: Այն բանվորներին և ինժեներա-տեխնիկական աշխատողներին,
որոնց կենսաթոշակային տարիքը լրանում է երկու տարուց հետո և պահանջվող
արտոնյալ կամ ընդհանուր ստաժը պակասում է ոչ ավելի քան 2 տարի, թույլատրել
բացառության կարգով նրանց նշանակել կենսաթոշակ ինչպես արտոնյալ պայմաններով, այնպես էլ ընդհանուր հիմունքներով...
1989 թվականի հուլիսի 12-ին «Նաիրիտի» փակման և վերապրոֆիլավորման
առումով իր տեսակետն արտահայտեց նաև ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիան:
Նախագահության նիստի արձանագրությունում, ԳԱ պրեզիդենտ Վ. Հ. Համբարձումյանի և ակադեմիկոս-քարտուղար Դ. Մ. Սեդրակյանի ստորագրությամբ (թիվ
15/1095), ասվում է. «ՀԽՍՀ ԳԱ նախագահությունը միաձայն հավանություն տալով ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 11-րդ գումարման 9-րդ նստաշրջանի որոշմանը՝
հանրապետության էկոլոգիական վիճակի և նրա բարելավման միջոցառում ների
(հունիս 1989 թ.) և մինչև 1989 թ. վերջը «Նաիրիտ» ԳԱՄ-ի փակման մասին, նախագահությունը որոշում է.
Վերապրոֆիլավորել «Նաիրիտ» ԳԱՄ-ը՝ այն վերանվանելով «Պլաստմասսաներ» ԳԱՄ, հետևյալ արտադրություններով՝
-սինթետիկ խողովակներ, դետալներ և այլ արտադրանք՝ համաձայն ամերիկյան «Թրայ ստար ինտերնեյշնլ» ֆիրմայի (պրեզիդենտ Ռոստոմ Բոյաջյան) հետ
համատեղ ֆիրմայի ստեղծման մասին պայմանավորվածության: Նշված արտադրության զարգացումը հնարավորություն կընձեռի մինչև 1991 թ. վերջը համատեղ
ձեռնարկության համախառն արտադրանքի ծավալը հասցնել տարեկան մինչև 200
մլն ռուբլու, այդ թվում 55 մլն ռուբլի ամերիկյան դոլարներով, ունենալով 1000-1500
աշխատակից (ֆիրմայի ներդրումը՝ 24 մլն ամերիկյան դոլար և 3 մլն սովետական
ռուբլի):
-գունավոր և թանկարժեք մետաղներին փոխարինող մետաղալցոնված պլաստիկներ,
-մետաղապլաստիկներ (մեկ և երկկողմանի ծածկույթով մետաղ յա թիթեղներ),
-տեքստոլիտներ (գործած և ոչ գործած թելավոր նյութերի լցանյութով շերտավոր
պլաստիկներ),
-ապակեթելավոր և բալաստային նյութերի հիման վրա ապակեպլաստիկներ,
-փայտե տաշեղների և փշրանքի հիման վրա՝ փայտե պլաստիկներ,
-միանգամյա օգտագործման բժշկական ներարկիչներ...» (բնագիրը՝ հավելված
27-ում):
140

«ՆԱԻՐԻՏ»՝ ԿՈՂՄ ԵՎ ԴԵՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
«Նաիրիտի» փակման որոշումը կայանալուց հետո երկկողմանի պայքարն ավելի թեժացավ:
1989 թվականի օգոստոսի 3-ին «Նաիրիտի» փակման խնդիրը քննարկվում
էր այդ գործարանի դահլիճում կազմակերպված ընդհանուր ժողովում: Քննարկումը շատ լարված ու աղմկոտ էր: Գործարանի աշխատակիցներից առանձնապես ակտիվ էին Ջ. Մուրադյանը և գլխավոր ինժեների տեղակալ Ց. Խաչատրյանը,
որոնք անընդհատ խանգարում էին իրենց համար ոչ ցանկալի ելույթները, նույնիսկ
սուլոցներով: Նրանք շարունակաբար կրկնում էին, թե Գերագույն խորհրդի որոշումը սխալ է, և «Նաիրիտը» չպետք է փակվի: Շատ տպավորիչ ելույթ ունեցավ
«Նաիրիտի» քլորի արտադրության հերթափոխի պետ Կարինե Գևորգյանը (զոհվել է Արցախյան պատերազմում, 1993 թվականին Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի ազատագրման մարտում, պարգևատրվել է «Մարտական խաչի»
շքանշանով և մեդալներով): Նա նախ ներկայացրեց գործարանում տեղի ունեցած
այն վթարները, հրդեհները, այլևայլ օրինախախտում ները, որոնք գաղտնի էին
պահվում, ապա անդրադարձավ «Նաիրիտում» աշխատող այն մարդկանց, որոնք
ամեն ինչ անում են, որպեսզի գործարանը չփակվի: Նա ասաց, որ այդ մարդկանց
ամենևին չի հետաքրքրում այն հարցը, թե Երևանի և մոտակա գյուղերի բնակիչներն ամեն օր, գլխավորապես գիշերները, ինչ քանակությամբ թունավոր նյութեր
են շնչում, որ գործարանի շահագործման օգտին խոսողներն իրականում իրենց
անձնական շահերն են պաշտպանում: Գործարանի փակմանը դեմ են միայն անձնական շահով կուրացած պաշտոնյաները և այդ պաշտոնյաներից ոչ պակաս անձնական շահ ունեցող կոոպերատորները, որոնք ձրիաբար օգտվում են գործարան
մտնող էլեկտրաէներգիայից, ջրից, այլևայլ նյութերից, ինչպես նաև տեղում եղած
սարքավորում ներից ու ապարատներից… Նախագահողը խոսափողն անջատեց, և
Կարինեին թույլ չտվեց շարունակել ելույթը:
Նոյեմբերի 4-ին Հայոց համազգային շարժման հիմ նադիր համագումարում արդեն հասկանալի դարձավ, որ «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարներն արդեն իրենց
թույլ են տալիս հանդես գալ իշխանավորի կեցվածքով: Մոտ երկու տարվա փորձից նրանք արդեն համոզվել էին, որ հայ ժողովուրդն իր դարերով փայփայած և
խորախոր թաքցրած նպատակները, բաղձանքներն ու երազանքներն արդեն դուրս
է սփռել և դրանց իրականացումն անվերապահորեն կապում է «Ղարաբաղ» կոմիտեի հետ: Կոմիտեականներն արդեն վստահ էին, որ ժողովուրդն այլընտրանք
չունի և լիովին հավատում է իրենց ցանկացած խոսքին: Եվ տեսնելով իրենց
հետևից եկող ժողովրդի նվիրվածության անբեկանելիությունը, այլևս անգամ չէին
ցանկանում էկոլոգիական խնդիրների մասին լսել, նաև այն պատճառով, որ այդ
խնդիրների մասին իրենց պատկերացում ները մակերեսային էին:
Այդ համագումարում իմ ելույթից առաջ, նախագահողի (Աշոտ Մանուչարյանի)
հորդորով ինձ մոտեցավ Դավիթ Վարդանյանը և հետաքրքրվեց, թե ելույթս ինչ
բովանդակությամբ է լինելու… և ասաց, որ էկոլոգիական խնդիրների մասին շատ
է խոսվել, երբ շատ կարևոր հարցեր կան, որոնց մասին ընդհանրապես ոչ մի խոսք
չի ասվել:
Հրաշալի համերաշխություն և ներդաշնակություն կար ՀՀՇ-ական համակար141

գում. բանտարկված և ժողովրդի բաղձանքի իրականացմամբ՝ ազատ արձակված
կոմիտեական «վերնախավ» և նրան հլու-հնազանդ, արդեն համարյա ռոբոտ դարձած մի խումբ աղաղակող կարգադրիչներ, որոնք էլ որոշում էին, թե մարդաշատ
դահլիճներում ով ինչ պետք է ասեր, հասկանալի է, իրենց կուռքերից ստացած
կարգադրություններին համապատասխան: Էկոլոգիական խնդիրները նրանց համար արդեն արժեզուրկ էին:
Դեկտեմբերի 20-ին ՀՀՇ-ն կազմել էր «Համազգային ծննդյան տոների» ժամանակացույցը. «20-ին՝ «դեսանտ» (անտառում)՝ տոնածառ (եղևնի) բերելու համար,
24-ին՝ տոնածառի զարդարում, 31-ին՝ դիմակահանդես-պարահանդես, տոնական
հրավառություն, հունվարի 2-ին՝ մանկական միտինգ մինչև 12 տարեկան երեխաների մասնակցությամբ, վերջում մեծ տորթի «ոչնչացում», հունվարի 5-ին, ժամը
16-ին բոլորը գնում են եկեղեցիներ, բացվում են Հայաստանի բոլոր գործող և չգործող եկեղեցիների դռները, ճրագալույց սուրբ ծննդյան, հունվարի 6-ի ժամը 11-ին
բոլորս գնում ենք ս. ծննդյան պատարագի, Ջրօրհնեք, վերջում՝ բարեգործական
փլավ, քարոզներ, հոգեշահ խոսքեր...»:
Դեկտեմբերի 20-ին ինձ զանգեց Դիլիջանի քաղկոմի առաջին քարտուղար Ռոբերտ Մնացականյանը և շատ տխուր ձայնով ասաց, որ ՀՀՇ-ի տղաները ուղղաթիռով իջել են անտառապուրակ և ուզում են կտրել այդտեղի ամենաբարձր ու
ամենագեղեցիկ եղևնին, նաև ասաց, որ իրեն չեն ենթարկվում: Զանգեցի Վանոյին: Նա ծիծաղելով ասաց, թե մի ծառ կտրելով կուրախացնենք մի քանի տարի շարունակ սթրեսի մեջ եղած բազմաթիվ մարդկանց, իսկ ծառն արդեն կտրված է:
Ցավոք, դրանից հետո տարիներ շարունակ, Ամանորյա տոներին գյուղերում սովորույթ էր դարձել փշատերև ծառերը կտրելով կամ արմատախիլ անելով, տեղադրել գյուղի կենտրոնում:
1989 թվականի դեկտեմբերի 27-ին՝ միտինգ օպերայի հրապարակում, ժամը
14-ին միտինգի մասնակիցները երթ կազմակերպեցին դեպի «Նաիրիտ»: Միտինգը շարունակվեց «Նաիրիտի» մոտ, որտեղ ելույթ ունեցավ նաև ժողովրդի այդ ժամանակվա սիրելին` Լևոն Տեր-Պետրոսյանը:
Դեկտեմբերի 28-ին ինձ հրավիրեցին ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ Վ. Մարգարյանցի մոտ: Ասացին, որ այնտեղ լինեմ ժամը 11-ին: Ես այդ ժամին
գնացի և ակամա մասնակցեցի կառավարության նիստին, որտեղ նախարարներն
ու մյուս պատասխանատու պաշտոնյաներն էին: Քննարկվում էր «Նաիրիտի»
խնդիրը: Մարգարյանցը բացատրական աշխատանք էր տանում, թե ինչ միջոցներով կարելի է Գերագույն խորհրդի՝ «Նաիրիտի» փակման որոշումը ի չիք դարձնել: Նախարարներին և մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին հորդորում էր, որ
նրանք «Նաիրիտի» անփոխարինելիության մասին քարոզչություն պետք է կատարեն ոչ միայն իրենց ղեկավարած ոլորտներում, այլ նաև իրենց ընտանիքի անդամ ներին պետք է պարտադրեն նույնպիսի աշխատանք կատարել իրենց շրջապատում,
ինչպես նաև այդ նույն աշխատանքը պետք է կատարեն իրենց ղեկավարած հիմ նարկ-ձեռնարկությունների բանվոր ծառայողների ընտանիքների անդամ ները:
Ամենուրեք պետք է ասվի, որ, եթե փակվի «Նաիրիտը», ապա մեր հանրապետությունը, այդ տնտեսական հարվածից, այլևս ոտքի չի կանգնի: Նույն կարգի քարոզ142

չություն պետք է կատարել նաև Կանաչների շրջանում, բայց նրանց հետ չպետք է
կռվել,- հորդորում էր Մարգարյանցը:
Մարգարյանցն իր պաշտոնյաներին կարգադրեց, որ երկու-երեք ժամվա ընթացքում կազմեն և իրեն ներկայացնեն, թե քանի հիմ նարկ-ձեռնարկություններ են
կապված «Նաիրիտի» գործունեության հետ և եթե այն փակվի, ապա ինչքա՞ն կլինի գործազուրկների թիվը և հանրապետությանը հասցվելիք ընդհանուր վնասի չափը: Նա հաճախ էր կրկնում, որ ամենուրեք պետք է տարածել, որ Կանաչների
ակտիվիստները տնտեսությունից ոչինչ չեն հասկանում և հարբած վիճակում են
ելույթներ ունենում:
Ես նշում ներ էի կատարում և հանկարծ նկատեցի, որ Մարգարյանցն ուշադրությունն իմ վրա է բևեռել: Նա իր աշխատակազմի ղեկավար Հակոբյանին ցածրաձայն հարցրեց իմ ով լինելու մասին: Հակոբյանը մոտեցավ ինձ, ցանկացավ
վերցնել գրառում ներս և դուրս հրավիրեց, սակայն ես չտվեցի գրառում ները և
դուրս չեկա, պատճառաբանելով, որ իրենք են հրավիրել, իսկ Մարգարյանցն
ասաց. «Լավ, որ եկել է թող մնա»: Ինչպես հետո պարզվեց, հանդիպման ժամը
սխալ էին հայտնել: Նիստի ավարտից հետո ես հայտնվեցի որոշ պաշտոնյաների
շրջանի մեջ, որոնք բավականին ագրեսիվ էին տրամադրված: Այդ ժամանակ, սոցիալական ապահովության նախարար Նարինե Բալայանը և թեթև արդյունաբերության նախարար Ռ. Մկրտչյանն ինձ կանչեցին, թե հատուկ բան ունեն ասելու:
Նրանք ինձ ուղեկցեցին մինչև Կառավարության շենքի ելքը, ինչով և կասեցվեց
լարվածության խորացումը:
Այդ նույն օրը՝ ժամը 15-ին նորից հանդիպեցի Մարգարյանցին՝ ինչպես իրենք
նախատեսել էին: Խոսակցությունը միայն «Նաիրիտի» մասին էր: Զրույցից պարզ
երևում էր, որ նա հստակ պատկերացում ունի այդ գործարանի միայն արտադրած
նյութերի օգտագործման ու կարևորության մասին, սակայն այդտեղ առաջացած
թափոնների և դրանց կենսաբանական ազդեցության, ինչպես նաև հանրապետության տնտեսությանը հասցրած վնասի մասին նրա գիտելիքները շատ սահմանափակ էին: Նաև հասկացա, որ նրան այդ գործարանի մասին կեղծ տեղեկություններ
հաղորդողներից երկուսն աշխատում են շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտեում: Ի միջի այլոց նշեմ, որ կառավարության շենք մտնելիս տեղեկացա, որ առավոտյան ինձ ներս թողնող ոստիկանին աշխատանքից ազատելու են:
«ՆԱԻՐԻՏԻ» ՈՒՂԵԿԱԼՈՒՄԸ
1989 թվականի դեկտեմբերի 31-ին «Նաիրիտը» ուղեկալվեց-շրջափակվեց (պիկետավորվեց): Օրվա ընտրությունը պատահական չէր: ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշման համաձայն «Նաիրիտը» պետք է փակվեր 1989 թվականի ընթացքում,
այսինքն` դեկտեմբերի 31-ին արդեն պիտի փակված լիներ և գործարանում չպիտի
լինեին, օրինակ, հեղուկ քլոր, բութադիեն, քլորոպրեն և ընդհանրապես արտադրության մեջ օգտագործվող որևէ քիմիական միացություն: Սակայն այդ օրը գործարանում առկա էր 2960 տոննա, ևս 38 վագոն-ցիստեռն (յուրաքանչյուրը մոտ 60
տոննա) բութադիեն, ինչպես նաև մեծ քանակությամբ հեղուկ քլոր և վտանգավոր
այլ նյութեր:
Ուղեկալի մասնակիցները մեծ ոգևորությամբ նշեցին Նոր տարին հենց այդտեղ՝
143

«Նաիրիտի» մոտակայքում: Անձրև էր գալիս, իսկ ժամեր անց` սկսեց ձյուն տեղալ:
Շատերը գլխաբաց էին և համապատասխան հագուստ չունեին, բայց կտրականապես հրաժարվեցին տուն գնալու առաջարկից: Ավելի քան 70 հոգի գիշերեց այդտեղ: Վրանները հատակ չունեին… Գիշերվա այդ ժամերին «Նաիրիտը» ավելի
ահավոր էր թվում: Քո աչքով տեսնում ես, թե «Նաիրիտից» արտազատվող գորշագույն գազերի հսկայածավալ ամպը ինչպես է տարածվում գիշերային լամպերով
լուսավորված՝ քնած քաղաքի վրա, իսկ դրա հոսքն անընդհատ է…
Ճիշտ է, ուղեկալման (պիկետավորման) հիմ նավորումը Կանաչներն էին ապահովում, սակայն գործնական բոլոր մեխանիզմ ները ՀՀՇ-ականների ձեռքում էին:
Նրանք ապահովում էին մարդկանց ավտոբուսներով պիկետի վայր տեղափոխելու, պիկետի մասնակիցներին սննդով, հագուստով ու վառելիքով ապահովելու
խնդիրները: Պիկետին մասնակցելու ցանկություն ունեցողներին ցուցակագրում
էին Օպերայի հրապարակում և Տեխնիկայի տանը՝ ՀՀՇ-ի վարչության շենքում, սակայն գլխավոր դերը կատարում էր Օպերայի հրապարակում անընդհատ հնչող
միկրոֆոնը: Կազմված և ամենուրեք փակցված էին ուղեկալման (պիկետի) վայր
գնացող ավտոբուսների տեղաշարժի ժամանակացույցը, թե՛ ցերեկային և թե՛ գիշերային: Սնունդը և հագուստը վերցվում էին «Գթության» պահեստներից: Առանձին
դեպքերում սննդով օգնում էին նաև որոշ կոոպերատորներ:
1990 թվականի հունվարի 4-ին, մինչև գիշերվա ժամը 2:30 ուղեկալման մասնակիցների հետ էր գրող Սևդա Սևանը: Անհամեմատ մեծացել էր այդտեղ գիշերողների թիվը: Հաջորդ օրը, ուշ երեկոյան հեռախոսով հայտնեցին, որ պիկետի
մասնակիցներից մի քանի երիտասարդներ արգելել են կաուստիկ սոդայով բեռնված վագոնը Երևանի ջերմաէլեկտրակայան տեղափոխելը (զանգահարեց նաև
ՋԷԿ-ի տնօրեն Հ. Հովհաննիսյանը): Գնացի այնտեղ և ականատես եղա, որ գնացքի գծերի վրա փայտեր ու տարբեր իրեր են լցրել, ինչպես նաև՝ մի քանի հոգի պառկած են գծերի վրա... Կաուստիկ սոդայով բեռնված վագոնը ջերմաէլեկտրակայան
հասցնելուց հետո զրուցեցի այդ վտանգավոր գործը նախաձեռնած երիտասարդների հետ, որոնց շատ լավ էի ճանաչում, որպես կարգապահ ու գործունյա մարդկանց: Նրանց ասվեց, որ այդ կամայական-ինքնագլուխ գործողությունը կարող էր
խաթարել Երևան քաղաքի էլեկտրամատակարարումը, ինչպես նաև՝ վարկաբեկել
էկոլոգիական շարժումը: Սակայն նրանք փորձում էին արդարացնել իրենց արածը: Զարմացած էի, կարծես անծանոթ մարդկանց հետ էի խոսում: Հասկանալի
դարձավ, որ նրանք ինչ որ մեկի կարգադրությունն են կատարել... Վրդովված ասացի՝ ուրեմն, եթե կարգադրեն, ապա դուք կարող եք փակել նաև Երևան մտնող խմելու ջրի խողովակները: Պատասխանը անսպասելի ու ապշեցուցիչ էր. «Այո, եթե
այդպիսի կարգադրություն լինի, կանենք, սա քաղաքական հարց է, որը էկոլոգիականի հետ կապ չունի»,-ասաց Ա. Ա-յան:
Չնայած պետականորեն կայացել էր «Նաիրիտի» փակման որոշումը, սակայն
արգելք էր դրված այդ գործարանին վերաբերող հրապարակում ների ու հաղորդում ների վրա: Այդ առիթով՝ միտինգ կազմակերպվեց (հունվարի 5-ին) ռադիո և
հեռուստատեսության պետական կոմիտեի շենքի մոտ: Պատվիրակությանը ընդունեց Կոմիտեի նախագահ Ստեփան Պողոսյանը, որը բանիմաց ու հայրենասեր
մարդու տպավորություն թողեց: Միտինգավորները պահանջում էին, որպեսզի
144

«Նաիրիտին» վերաբերող հաղորդում ների վրա եղած արգելքը հանվի: Նա խոստացավ անել հնարավորը: Ճիշտ է՝ ռադիոհեռուստատեսությամբ վերականգնվեցին այդ գործարանի մասին հաղորդում ները, սակայն հիմ նականում՝ այդ գործարանը չփակելու օգտին քարոզչություն էր իրականացվում: Նույնը կատարվում էր
Միության մակարդակով: Մոսկվայի ռադիոհեռուստատեսությամբ շարունակաբար
հաղորդում ներ էին լինում, որ հայ ժողովուրդը չի ցանկանում փակել «Նաիրիտը»:
Հունվարի 6-ի գիշերը թաց ձյուն էր գալիս, անհատակ ու թրջված վրանների մեջ
մնալու համար նավթայրիչներ դրվեցին, փայտաշեն տնակում դրվեց ածուխի վառարան: Վառելիքն ապահովում էին մոտակա գործարանների աշխատողները:
Բազմաթիվ էին այդտեղ այցելող օտարերկրացիները, ինչպես նաև օտարության մեջ ապրող հայերը, որոնցից հիշում եմ՝ Սևդա Սևան, Լևոն Տեր-Մինասյան,
Լուի Գառզու, Տիգրան Շիրվանյան, Իշխան Մարտիրոսյան, Զարեհ Մասեջյան,
Լևոն Սարյան, Վիկեն Բերբերյան ... Շառլ Ազնավուրի թիմից Ռաֆայել Անտոնյան (նա ասաց, որ Ազնավուրը գիտի միայն Հայկական ատոմակայանից սպառնացող վտանգների մասին)…
Հունվարի 9-ին, Գերագույն խորհրդի նստաշրջանում Նախարարների խորհրդի նախագահ Վ. Մարգարյանցը հայտարարեց, որ 1989-ի դեկտեմբերի 30-ից
«Նաիրիտն» արդեն չի գործում, այն փակված է: Այդ օրվա նիստին հրավիրվածների ցանկում կար նաև իմ անունը, սակայն հսկիչներն ասացին, որ ցուցակում իմ
անունը չկա: Կարծելով, թե միտում նավոր խոչընդոտում են իմ մուտքը, ես նրանց
մեղադրում էի: Հսկիչներից մեկը, ի վերջո ցուցակը ցույց տվեց: Եվ իրոք, իմ անունը ջնջված էր: Նա նաև ասաց, որ «հենց քո ընկերներն են ջնջել»: Մի պատկառելի անձնավորություն, որն ավելի շուտ գիտական հիմ նարկի ղեկավարի՝ նաև բարի
ու պարկեշտ մարդու տպավորություն էր թողնում, նկատելով իմ տարակուսանքն
ու վրդովմունքը, ասաց, որ եթե խոստանամ ելույթ չունենալ և իր կողքը նստել, ապա կարող է ինձ դահլիճ մտնելու թույլտվություն տալ: Այդպես էլ եղավ: Նույն օրը
երեկոյան զանգահարեց գրող, քաղաքական գործիչ Սևդա Սևանը և ասաց. «Հուսիկին կո՞ղքը նստեցիր»: Պարզվեց, որ ինձ աջակցողն այն ժամանակվա պետանվտանգության ծառայության ղեկավար Հուսիկ Հարությունյանն է եղել: Իսկ այդ
տարիներին ԿԳԲ հապավումն անգամ ահ ու սարսափ էր ներշնչում ոչ միայն
նրանց, ովքեր փորձում էին ինչ-որ բան փոխել մեր քաղաքական կյանքում, այլև
շարքային քաղաքացիներին: Իմ մոտ այդ սարսափը շատ ցայտուն էր. պետական
անվտանգության ծառայողներին ես պատկերացնում էի, որպես ապակե աչքերով
և պողպատյա ատամ ներով անխիղճ մարդկանց, որոնք վատ գործ կատարելու
վարպետներ են: Պետանվտանգության օրգանների հանդեպ անվստահությունը
գալիս էր հատկապես մոսկովյան տարիներից: Այն ժամանակ զգում էի, որ իմ անձով հետաքրքրվում են, ինչն ինձ համար անհասկանալի էր, քանզի ես հակախորհրդային որևէ խմբավորման կամ կազմակերպության մեջ չեմ եղել: Հետագայում պարզվեց, որ այդ «ուշադրությունը» պայմանավորված էր միայն նրանով,
որ Մոսկվայում` հանրակացարանի նույն սենյակում ապրող երկու հարևաններիցս
մեկը` հայտնի այլախոհ, պատմաբան, Վլադիմիր Սոլոմոնովիչ Տոլցն էր: Ըստ խոսակցությունների, նա այն ժամանակ Անդրեյ Սախարովի քարտուղարն էր: Հետագայում Տոլցն աշխատում էր «Ազատություն» ռադիոկայանում (Մյունխեն-ՊրահաՎարշավա): Կարծում եմ, Տոլցի հետ մի սենյակում ապրելն էլ կանխորոշեց օրգան145

ների հետաքրրքությունը իմ անձի հանդեպ: Պատահական չէր, երբ վերադարձա
Երևան` ԳԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը, այդ հիմ նարկի տնօրենը`
ակադեմիկոս Սարգիս Վարդանյանը, ինձ խորհուրդ տվեց ամբողջովին նվիրվել
միայն մասնագիտական աշխատանքին. «Էլ ոչ մի Սախարով», ասաց նա: Սկզբում
չհասկացա նրա այդ բառերի տակ թաքնված իսկական իմաստը, ընդունեցի դա որպես մի սովորական կատակ: Միայն տարիներ անց` Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ Մոսկվայում հանդիպեցի իմ մտերիմ ընկերներին, պարզվեց, որ
իմ պատճառով ժամանակին նրանց կանչել են համապատասխան ծառայություններ: Անվտանգության աշխատակիցները հավանաբար կարծել են, թե մենք Տոլցի
հետ համախոհ ենք: Հավանաբար այդքանը հերիք էր, որ ես համարվեի «անվստահելի»: Օրինակ, 1980 թվականի սկզբներին Գիտությունների ակադեմիայի փորձարարական կենսաբանության ինստիտուտի աշխատակիցներից մեկին Կանադա
գիտական գործուղման մեկնելու կապակցությամբ կանչել էին անվտանգության
ծառայություն և նրանց հարցերից մեկն էլ եղել է այն, թե գործուղվողը ինչ կարծիք
ունի նույն հիմ նարկում աշխատող Խաչիկ Ստամբոլցյանի մասին: Երբ նա պատասխանել է, թե նա լավ ու հավատացյալ մարդ է, այդ ժամանակ նրա զրուցակիցը
զարմացած հարցրել է, թե Ստամբոլցյանը ինչպես կարող է լավ մարդ լինել, եթե
օրը երկու-երեք անգամ հանդիպում է Հակոբ Սանասարյանին: Այս ամենը ինձ
պատմել է Խաչիկը:
Այդ տարիներին վախն ու զգուշավորությունը դարձել էին իմ ուղեկիցները: Ես
հետաքրքրվում էի պատմա-մշակութային հուշարձաններով, նաև գունագեղ քարեր
էի հավաքում (ագաթ, հասպիս, քարացած փայտ): Ուղևորությունների էի մեկնում
միայնակ, կամ էլ` ամենավստահելի ընկերներիս հետ և գրառում ներ չէի անում:
Այդ ավանդույթը խախտվեց 1982-ին, երբ մասնակցեցի մի խմբային արշավի` դեպի Ղարաբաղ: Խմբում կային ազգագրագետներ, պատմաբաններ, լեզվաբաններ,
հուշարձանների պահպանության բնագավառի մասնագետներ և այլն: Նրանք չափագրում էին հուշարձանները, ազգագրական նյութ հավաքում: Նրանց կատարած
մանրամասն գրառում ներն էլ ինձ մոտ նշում ներ-գրառում ներ անելու համարձակություն առաջացրին:
1990 թվականի փետրվարի 14-ին, Գերագույն խորհրդի նստաշրջանում քննարկվում էր «Նաիրիտի» հարցը: Երևանի Համագումարների պալատի բակում մեծ
բազմություն էր հավաքված, իսկ մի քանի կանանց ձեռքին նաև ճիպոտներ կային,
և պատահական չէր, որ որոշ տղամարդ պատգամավորներ ուզում էին էկոլոգիական շարժման ակտիվիստների հետ մուտքից դուրս գալ: Չնայած «Նաիրիտը» գործում էր և այնտեղ մեծ քանակությամբ ելանյութերի կուտակում ներ կային, սակայն
Նախարարների խորհրդի նախագահ Վ. Մարգարյանցը կրկին հայտարարեց, որ
«Նաիրիտը» 1989 թվականի դեկտեմբերի 30-ից արդեն փակված է: Նիստի ավարտին, ԳԽ նախագահության նախագահ Հ. Ոսկանյանը հայտարարեց, որ «Նաիրիտի» վերաբացման խնդրանքով, Ն. Ռիժկովից հեռագիր են ստացել: Պարզվեց, որ
այդ հեռագիրը ՀԽՍՀ իշխանությունները ստացել էին փետրվարի 1-ին: Այդ հեռագրով Խորհրդային Միության Նախարարների խորհրդի նախագահ Ն. Ռիժկովը «Նաիրիտի» աշխատանքը վերականգնելու խնդրանքով դիմել էր ՀԽՍՀ Գերագույն խորհրդին և Նախարարների խորհրդին:
Ահա այդ հեռագրի թարգմանությունը. «Դիմում եմ Հայաստանի ԽՍՀ իշխանության բարձրագույն մարմ նին և կառավարմանը՝ «Նաիրիտ» ԳԱՄ-ում արտադ146

րանքի արտադրությունը վերականգնելու մասին որոշում ընդունելու թախանձագին խնդրանքով: Գիտեմ, որ դա ձեզ համար հասարակ հարց չէ: Բայց այն ավելի
սուր է երկրի ամբողջ ժողովրդատնտեսության համալիրի համար, որը զրկվել է
խիստ պահանջարկ ունեցող քլորոպրենային կաուչուկից և քիմիական այլ նյութերից, որոնք անհրաժեշտ են մեքենաշինության, ժողովրդական սպառման ապրանքների, բժշկական տեխնիկայի, դեղամիջոցների հարյուրավոր ձեռնարկությունների
համար: Փակման անմիջական վտանգի առջև են հայտնվել արտադրանքի բազում
տեսակներ, այդ թվում՝ մարդատար և բեռնատար ավտոմեքենաների, տրակտորների, կոշիկի, սրտանոթային և ցավազրկող պատրաստուկների և այլ դեղամիջոցների արտադրությունը: Դա հարված կլինի ոչ միայն տնտեսությանը, այլ նաև
միլիոնավոր մարդկանց ու նրանց ընտանիքներին, այդ թվում և հենց Հայաստանին: 1990 թվականին ժողովրդական տնտեսությանը հասցվելիք վնասը կարող է
կազմել 14 մլրդ ռուբլուց ոչ պակաս: Այս ամենը մեծ տագնապ է առաջացնում, գլխավորապես, երբ երկիրը դժվարությունների մեջ է: Հայաստանի ողբերգությունն ու
վիշտը կիսած մեր ժողովուրդն իր հույսը կապում է ձեր բանականության, բարեսրտության, ընդհանուրի շահերից բխող հիմնակառույց գործողության հետ, գլխավորապես՝ դժվար պահին: ԽՍՀՄ կառավարությունն իր հերթին կանի ամեն
հնարավորը՝ «Նաիրիտի» շրջակայքում էկոլոգիական անվտանգությունն ապահովելու համար» (բնագիրը և պատասխանը հավելված 28-ում):
1990 թվականի փետրվարի 27-ին, Ճարտարապետների միության դահլիճում
Կանաչների միության խորհրդի ընդլայնված նիստն էր: Նիստին մասնակցում էին
Գերագույն խորհրդի կողմից ստեղծված՝ «Նաիրիտի» փակմանը նպաստող հանձնաժողովի անդամ ների մեծամասնությունը, ինչպես նաև ակադեմիկոսներ Արաքսի Բաբայանը, Ս. Վարդանյանը, Ս. Մացոյանը, անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Ս. Կարախանյանը և այլ մասնագետներ: Քննարկման առարկան
«Նաիրիտի» փակման-վերապրոֆիլավորման և քիմիական արդյունաբերության
խնդիրներն էին, գլխավորապես անօրգանական քիմիայի զարգացման հարցը:
Հայտնի է, որ մեր երկիրը անօրգանական նյութերի շատ հարուստ պաշարներ ունի,
սակայն շատ քիչ է օգտագործվում:
Հանկարծ ներս մտավ աշխարհագրագետ, պրոֆեսոր, ԳԱ թղթակից-անդամ
(կարճ ժամանակ անց՝ ակադեմիկոս) Գրիգոր Ավագյանը և ասաց, որ աղետի գոտուց՝ Սպիտակից մեծ քանակի տեխնիկա և բանվորական ուժ է բերել, որպեսզի
կազմաքանդեն «Նաիրիտը», միաժամանակ նշելով, որ Ռիժկովին ապարդյուն նամակներ գրելու փոխարեն, պետք է վերացնել գործարանը, ինչը և վերջ կդնի քաշքշուկներին: Դահլիճում գտնվող մասնագետները, գլխավորապես, քիմիական
տեխնոլոգիային մոտ կանգնած քիմիկոսները զարմացած միմյանց էին նայում:
Բայց կար մի բարեբախտություն: Գործարանը կազմաքանդողներին բերել էին
քննարկման վայրը, այլ ոչ՝ «Նաիրիտ»: Հարգելի աշխարհագրագետին և նրա հետ
դահլիճ մտած մի քանի մարդկանց ասվեց, որ «Նաիրիտի» նման գործարանների
կազմաքանդման համար ամիսներ են պահանջվում, իսկ կազմաքանդումն էլ պետք
է իրականացնեն մասնագետները: Նախ, պետք է գործարանի տարածքից հեռացվեն պայթյունահրդեհավտանգ նյութերը, ապա աշտարակների, սարքավորում ների և խողովակների մեջ եղած նյութերը: Այս ամենից հետո, դատարկված ծավալներում պետք է օդ կամ չեզոք գազեր մղվի, որպեսզի լիարժեքորեն հեռացվեն քի147

միական նյութերի մնացորդները: Նշվածները մասնագիտորեն կատարելուց և դրա
լիարժեքությունը ստուգելուց հետո միայն կարելի է կազմակերպել կազմաքանդման աշխատանքները: Ուշադիր լսելով քիմիկոսների կարծիքները, պրոֆեսոր Ավագյանը վրդովված դուրս եկավ դահլիճից:
Այդ օրը Երևանի համար կարող էր ճակատագրական լինել… Դրանից մոտ մեկ
տարի անց, Գերագույն խորհրդի նիստերում «Նաիրիտի» վերաբացման բուռն ու
աղմկոտ քննարկում ներից մեկում, պրոֆեսոր Ավագյանը խիստ քննադատեց ինձ,
մեղադրելով, որ խանգարել եմ «Նաիրիտի» կազմաքանդմանը, որի հետևանքով
հարցը դարձել է ամենօրյա վեճերի առարկա և անլուծելի:
«Նաիրիտի» խնդրին վերաբերող որոշ հրապարակում ներ բերված են հավելվածներ 29-35-ում:
«ՆԱԻՐԻՏԻ» ՓԱԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ՝ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՆ
Չնայած այն բանին, որ Գերագույն խորհուրդը «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման փակման որոշում էր կայացրել և փակումն իրականացնող պետական հանձնաժողով ստեղծել, սակայն գործնականում Հայկական ԽՍՀ
կառավարությունը դարձել էր այդ գործի գլխավոր խոչընդոտողը: Ահա թե ինչու
Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ և այդ հանձնաժողովի նախագահ Վ. Դայանը հեշտությամբ կարողանում էր կազմալուծել հանձնաժողովի աշխատանքը: Հանձնաժողովը գործում էր, սակայն՝ իր վրա դրված առաքելությանը
հակառակ: Նկատի ունենալով այս հանգամանքը, նույն հանձնաժողովի 16 անդամ ների (Ս. Գևորգյան, Հ. Սանասարյան, Ա. Ազնաուրյան, Խ. Ստամբոլցյան, Գ.
Ավագյան, Կ. Դանիել յան, Ա. Մայրապետյան, Բ. Վարդանյան, Ա. Հակոբյան, Վ.
Իշխանյան, Ժ. Օհանյան, Ժ. Ավետիսյան, Ս. Տոնոյան, Ռ. Զարգարյան, Ս. Վարդանյան, Հ. Թարջումանյան) ստորագրությամբ դիմում հղվեց ՀԽՍՀ ԳԽ նախագահությանը:
Դիմումում ասվում է. «1989 թ. հունիսի 25-ին ՀԽՍՀ ԳԽ նստաշրջանը «Նաիրիտ» ԳԱՄ-ի փակման որոշումը կայացնելու հետ մեկտեղ, ստեղծեց այդ միավորման աշխատավորության սոցիալ-տնտեսական հարցերի լուծմանը և թունավոր
արտադրությունների վերամասնագիտացմանը նպաստող հանձնաժողով: Հանձնաժողովում ըստ խնդիրների բնույթի կազմած ենթախմբերը գործնական գրավոր
առաջարկություններ են ներկայացրել հանձնաժողովի նախագահ Վ. Դայանին:
Սակայն մինչև օրս մեզ՝ հանձնաժողովի անդամներիս պարզ չէ, թե այդ առաջարկությունները որ ատյաններում են քննարկվել և ի՞նչ ընթացք են ստացել: Բավարարված չլինելով մեր առաջարկությունների գործնական իրականացման ընթացքով
և գիտակցելով խնդրի հույժ կարևորությունը, պահանջում ենք Նախագահության
միջամտությունը՝ մոտակա օրերին հրավիրելու նշված հանձնաժողովի հերթական
նիստ: Անհրաժեշտ ենք համարում ՀԽՍՀ ԳԽ նախագահ Հ. Ոսկանյանի, Մինիստրների խորհրդի նախագահ Վ. Մարգարյանցի, ինչպես նաև Պետպլանի,
Պետմատի, այլ պատասխանատու ատյանների և հասարակական կազմակերպությունների մասնակցությունը այդ նիստին» (1990 թվականի փետրվարի 27):

148

Նույն հարցով ՀՀ ԳԽ նախագահությանն էին դիմել նաև 36 պատգամավորներ. «Մենք՝ ներքոստորագրյալ պատգամավորներս, գտնում ենք, որ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1989 թ. հունիսի 25-ի «Նաիրիտ» ԳԱՄ-ը փակելու վերաբերյալ
որոշումը իրավաբանորեն և գիտականորեն հիմ նավորված է, արտահայտում է
Երևանի բնակչության պահանջը և պետք է անվերապահորեն ի կատար ածվի:
Մենք պահանջում ենք.
- անհապաղ գործողություններ ձեռնարկել «Նաիրիտ» ԳԱՄ-ի կազմաքանդման,
վերամասնագիտացման և հանրապետության տնտեսության համար անհրաժեշտ,
շրջակա միջավայրի համար անվտանգ արտադրամասերը աշխատացնելու ուղղությամբ,
- լուծել միավորման աշխատավորների բոլոր սոցիալ-տնտեսական հարցերը,
- տալ «Նաիրիտ» ԳԱՄ-ի փակման որոշումը իրականացնելու համար վերոհիշյալ նստաշրջանում ստեղծված հանձնաժողովի (նախագահ՝ Վ. Դայան) աշխատանքի քաղաքական, իրավաբանական և բարոյական գնահատականը՝ ի նկատի
ունենալով որոշման իրականացումը ձախողելու ուղղությամբ այդ հանձնաժողովի
վարած քաղաքականությունը»: Ստորագրողներից են՝ Շավարշ Քոչարյան, Ռաֆայել Պապայան, Հրանտ Խաչատրյան, Ռաֆիկ Ղազինյան, Գևորգ Բաղդասարյան,
Վարդգես Պետրոսյան, Ռոլես Աղաջանյան, Զորի Բալայան, Ալեքսանդր Մանուչարյան, Աղասի Արշակյան, Հրանտ Մաթևոսյան ... (Բնագիրը և որոշ փաստաթղթերի պատճենները՝ հավելված 36-ում):
Ամենացավալին թերևս այն էր, որ ի չիք էին դառնում փակվելիք վտանգավոր
արտադրամասերի փոխարեն էկոլոգիապես նախընտրելի արտադրություններ
ստեղծելու նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունները:
1990-ի մարտի 6-ին Մոսկվայում, ակադեմիկոս Ա. Աղանբեկյանի ղեկավարած
ինստիտուտում քննարկվում էր «Նաիրիտի» խնդիրը: Ակադեմիկոս Ն. Ս. Ենիկոլոպյանն իր ընդարձակ ելույթում մասնավորապես ասաց. «Բազմաթիվ անգամ ներ
եմ խոսել «Նաիրիտի» մասին և վերջերս էլ Երևանում հեռուստատեսությամբ ասացի, որ այդ վիճակով «Նաիրիտը» չի կարելի շահագործել: Սակայն Հայաստանում
մարդիկ այլ կերպ են հարցը դնում, որ այդ գործարանն իրենց ընդհանրապես պետք
չէ: Այդ գործարանի կարգապահ շահագործման դեպքում քաղաքին պետք է որ
վնաս չսպառնա… Մենք Սիբիրում՝ Ուսոլ յեսիբիրսկում, կառուցել էինք «Նաիրիտի»
տիպի գործարան՝ տարեկան 100 հազար տոննա քլոր-կաուչուկի արտադրությամբ:
Այդ գործարանը պայթեց՝ տալով 500 մարդկային զոհ և, բարեբախտաբար, Երևանում «Նաիրիտը» չի պայթել, քանի որ հայերիս մոտ գործարանի շահագործման
կուլտուրան բարձր է… Վերջերս ես եղա ամենավերևներում՝ Կրեմլում, որտեղ ինձ
առաջարկեցին մտածել այն մասին, որպեսզի այդ գործարանը տեղափոխվի Սիբիր, քանի որ երկրում քլոր-կաուչուկի մեծ անհրաժեշտություն կա, իսկ Երևանը չի
կարողանում լիովին ապահովել: Ես կարծում եմ, որ իմաստ ունի, որ մենք շատ լուրջ
մտածենք, որ կառուցվող գործարանը լինի ոչ թե Ռուսաստանում, այլ թողնել Հայաստանում և տեղափոխել Արարատ քաղաք: Եթե տնտեսվարորեն մտածենք, ապա
Երևանն այդ գործարանից տարեկան 300 մլն ռուբլու օգուտ կունենա: Պետք է
բնակչության կրքերը մեղմել և նրանց հաշտեցնել Արարատում քլոր-կաուչուկի նոր
գործարան կառուցելու մտքի հետ: Ցավոք, հայերիս մեջ մտել է գործարան փակե149

լու տենդենցը (միտում), օրինակ, ինչո՞ւ փակեցին Կիրովականի քիմիական գործարանը: Նախ «Նաիրիտը» մեր հպարտությունն է, և ապա Երևանում և ընդհանրապես Հայաստանում ոչ մի գործարան պետք չի փակել, քանի որ դրանք փող արժեն,
ինչպես նաև դրանցում մեծ թվով մասնագետներ են աշխատում: Ծիրան աճեցնելով հանրապետություն չես պահի: Ուղղակի ես չգիտեմ, թե ինչ պատասխան պետք
է տամ Ռիժկովին՝ անհարմար եմ զգում»:
Այդ նույն օրվա երեկոյան նորից հանդիպեցի ակադեմիկոս Ա. Աղանբեկյանին:
Ներկա էին Ս. Կալենջյանը, Զորյան ինստիտուտի տնօրեն Ժ. Լիպարիտյանը (Բոստոն) և Կոմիտասի ինստիտուտի տնօրեն Խաչիկյանը (Փարիզ): Աղանբեկյանն ասաց, որ «Նաիրիտը» կարող է փակվել միայն մեկ պայմանով, եթե Հայաստանը
տարեկան 300 մլն դոլար հատկացնի Մոսկվային, որպեսզի օտարերկրյա ընկերություններից քլոր-կաուչուկ գնվի, հակառակ պարագայում այդ գործարանի փակման
մասին խոսք չի կարող լինել: Նրան հարցրի, թե այդ գումարը Հայաստանը որտեղից պետք է ճարի, իսկ նա, թե Հայաստանում այդ գումարը կա: Մենք միմյանցից
դժգոհ մնացինք…
1990 թվականի մարտի 21-ին «Բժիշկներ առանց սահմանի» և «Կապույտ
պղպջակ» կազմակերպությունների հրավերով Փարիզում մասնակցեցի (հրավիրված էր նաև Սամվել Գևորգյանը) էկոլոգիական և քաղաքական խնդիրներին վերաբերող միջազգային սեմինարին: Իմ զեկույցի թեման Հայաստանում տիրող
էկոլոգիական իրավիճակն էր, իսկ Գևորգյանը ներկայացրեց Ղարաբաղի հարցը:
Հայաստանի խնդիրներից խոսեցին նաև կազմկոմիտեի անդամ ներ Ֆիլիպ Բուշղոն, Պատղիս Միղոնը, Լևոն Տեր-Մինասյանը... Փարիզում հանդիպեցի Լ. ՏերՊետրոսյանին, Վ. Մանուկյանին, Բ. Արարքցյանին, Ա. Իշխանյանին:
Նույն կազմակերպության հրավերով ու միջոցներով, Փարիզից մեկնեցի Կրակով (վիզա ստանալու համար ինձ տված հարցերն էին՝ մորս և տիկնոջս պապերի
անունները, պատասխանեցի, որ երկուսի անունն էլ Հակոբ է, այլ հարցեր չեղան)
և մասնակցեցի այդտեղ կազմակերպված միջազգային կոնֆերանսին (մարտի 2930): Դրա ամբողջ իմաստն այն էր, որպեսզի քննարկվեր ու ընդունվեր Կրակովյան կոչված Խարտիան, որի ամենացայտուն դրույթը կարելի է համարել
հետևյալը. «Ես դեմ եմ մարդկանց, էթնիկ և կրոնական խմբերի նկատմամբ խտրականությանը, դեմ եմ ռասիզմի և անտիսեմիտիզմի դրսևորում ներին: Ես պարտավորվում եմ դրանք հայտնաբերել և հակադրվել դրանց»: Ահա և հսկայական միջոցներ ծախսելու նպատակը: Առանձնազրույցում Հայաստանի սոցիալտնտեսական, էկոլոգիական, քաղաքական և Ղարաբաղ յան հարցերով մեծ հետաքրքրվածություն էր ցուցաբերում Ֆրանսիայի առողջապահության նախարար,
Կոնֆերանսի կազմկոմիտեի նախագահ Բերնարդ Կուշները:
ՎԹԱՐ «ՆԱԻՐԻՏՈՒՄ»
1990 թվականի ապրիլի 14-ին վթարվել էր «Նաիրիտի» քլորոպրենային կաուչուկի արտադրության աշտարակներից մեկը (55 խմ ծավալով):
Մոտ 100 հոգի հավաքված էր այդտեղ, այդ թվում Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վ. Դայանը, Լենինյան շրջանի առաջին քարտուղար
150

Սահակյանը, շրջանի գլխավոր դատախազը, «Նաիրիտի» գլխավոր տնօրեն Ս.
Աստվածատրյանը և բազմաթիվ այլ պաշտոնյաներ: Աշտարակից դեռևս հոսում էր
թունավոր խառնուրդը, որը լցվում էր դեպի Հրազդան գետը տանող խողովակը:
Առաջարկվեց «Նաիրիտի» մոտակա շենքերից գոնե երեխաներին ու հիվանդներին թեկուզ մի քանի ժամով տեղափոխել Երևանի հյուսիս արևել յան թաղամասեր
կամ Երևանից դուրս այլ վայր: Գործարանի փոխտնօրեն Հարությունյանը հայտարարեց, որ արտանետված նյութերը մարդու համար վտանգավոր չեն. «Եթե մենք
այստեղ չենք մահանում՝ էլ ի՞նչ իմաստ ունի անհանգստանալ, թե քաղաքի բնակչությանը վտանգ է սպառնում: Բոլորդ ներկա եք և համոզվեցիք, որ այս նյութերը
անվտանգ են»: Լենինյան շրջանի գլխավոր դատախազն էլ իր հերթին ասաց. «Եթե
մասնագետները պնդում են, որ նյութերը վտանգավոր չեն, ուրեմն վտանգավոր
չեն, հետևաբար ավելորդ է անիմաստ վեճը»: Իսկ շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտեի, մթնոլորտի պահպանության վարչության պետ Լ.
Նազարյանն ասաց, որ «Գոյապահպանություն» կազմակերպության ներկայացուցիչները խնդրից հեռու են, նրանք ոչինչ չգիտեն այդ նյութերի վտանգավոր կամ
անվտանգ լինելու մասին, ուղղակի սովորական վարորդի մակարդակի մարդիկ են:
Երբ Նազարյանին ասվեց, որ նա իր պաշտոնի բերումով պետք է նմուշ վերցնի օդ
սփռվող և ջուր գնացող նյութի բաղադրությունը պարզելու համար, նա արդարացավ, որ ինքը մասնագետ չէ: Նա նաև ավելացրեց. «Դիմեք ուրիշներին: Միևնույն
է՝ մենք անալիզ անելու հնարավորություն չունենք: Էլ ի՞նչ իմաստ ունի նմուշ վերցնելը»: Կատարվածի վերաբերյալ ակտ կազմելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն
անցան: Պաշտոնյաները գտնում էին, որ անիմաստ է այդ վթարի վերաբերյալ ակտ
կազմելը: Թե՛ Լ. Նազարյանը, թե՛ գործարանի տնօրինությունը պնդում էին, որ այդ
աշտարակից հոսողը ոչ այլ ինչ է, քան ջուր, իսկ գույնն ու հոտը իբր ժանգի և անվտանգ օրգանական նյութի առկայությունն է և ուրիշ ոչինչ:
Այդ նյութից նմուշ վերցրի և ուսում նասիրության համար հանձնեցի ԳԱ օրգանական քիմիայի ինստիտուտ և Երևանի քաղաքային սանէպիդկայան: Օրգանական քիմիայի ինստիտուտի տվյալներով, վերցրած նմուշի 85 %-ը քլորոպրեն էր,
իսկ 15 %-ը տոլուոլ և քիմիական այլ միացություններ, իսկ սանէպիդկայանի տվյալներով՝ 95%-ը քլորոպրեն, 5%-ը՝ տոլուոլ և այլ նյութեր:
Այդ օրը Օպերայի հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ էին հավաքվել: Ներկայացվում էին «Նաիրիտում» կատարված վթարի մանրամասները: Այդտեղ ելույթ ունենալուց հետո ինձ հրավիրեցին հեռուստատեսություն: Նորից
վերադարձա Օպերայի հրապարակ, սակայն թունավորման նախանշաններն արդեն իրենց զգացնել էին տալիս և կիսաուշաթափ վիճակում ինձ հասցրին հանրապետական հիվանդանոց: Վերակենդանացման բաժնում որոշ ժամանակ ինձ
պահեցին բարոկամերայի մեջ: Բժիշկ Կ. Ավագյանից տեղեկացա, որ մինչ ինձ, այդ
նույն օրը, նույն թունավորմամբ բարոկամերայում են եղել Ջեյրանյան Աշոտը՝ 30
տարեկան, Գյոզալ յան Ալբինան՝ 16 տարեկան, Սիդորենկո Նատալիան՝ 32 տարեկան: Պարզվեց, որ նույն օրը Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել բազմաթիվ թունավորվածներ:
Այդ օրը նաև անսպասելի մի դեպք է տեղի ունեցել, ինչին ես տեղեկացա միայն
հաջորդ օրը և դիտեցի տեսաֆիլմը: «Նաիրիտի» վթարի առումով կազմակերպված միտինգը վերջում փաստորեն, վերածվել էր զուտ քաղաքական միջոցառման:
Միտինգի ավարտի մասին հայտարարությունից հետո մորուքավոր մի երիտասարդ
151

ժողովրդին կոչ է արել գնալ և շրջափակել պետական անվտանգության կոմիտեի շենքը՝ ասելով, որ յուրաքանչյուր մի անվտանգության ծառայողի դիմաց այստեղ բազում մարդիկ կան: Հանրահավաքի մասնակիցները շարժվել են դեպի
ՊԱԿ-ի շենքը և անարգել տեղ են հասել: Ասում էին, որ այնտեղ կրակոցներ ու
հրդեհ են եղել, նույնիսկ՝ մարդկային զոհ:
Մեր արխիվում պահպանվում են ապրիլի 14-ի վթարի առնչությամբ Գերագույն
խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և Հայաստանի Կանաչների միությանն ուղղված մի քանի տասնյակ դիմում-բողոքներ: Բերեմ դրանցից միայն երկուսը:
«Սողոմոն Տարոնցի նրբանցքի 1-ին շենքի բնակիչներս 1990 թ. ապրիլի 14-ին, ժ.
9-10-ի սահմաններում զգացինք սուր հոտ: Մեզ ծանոթ էր «Նաիրիտի» գործելու
ժամանակ «հրամցվող» ծանր օդը: Սակայն այս անգամ այն չափազանց մեծ քանակի էր: Բնակիչներիս մոտ զգացվեց սրտխառնոց, գլխացավ, փսխում, աչքերի
արցունքակալում: Ստեղծվեց տագնապալի վիճակ: Չէինք կարողանում որոշել մեր
անելիքը` մնալ տանը, թե դուրս գալ: Դրսում ևս տարածված էր օդը: Հետագայում
պարզվեց, որ օդ է արտանետվել զգալի քանակությամբ քլորոպրեն, որը հետևանք
էր «Նաիրիտում» տեղի ունեցած վթարի: Վթարից մի քանի օր հետո էլ զգացվում
էր մթնոլորտային ակտիվության պրոցես: Մենք մեր վրդովմունքն ենք հայտնում
տեղի ունեցած վթարի մեղավորների դեմ, պահանջում ենք խստագույնս պատժել
մեղավորներին և կանչել քրեական պատասխանատվության»: Գրիգորյան Աշխեն, Գրիգորյան Ալբերտ, ևս 100 բնակիչ:
Դիմելով ԳԽ նախագահին, ահա, թե ինչ են գրում Երևանի մանկապատանեկան մարզադաշտերից մեկի մարզիչները. «Լենինյան շրջանի թիվ 2 մանկապատանեկան մարզադաշտում 1990 թ. ապրիլի 14-ին, առավոտյան 9-10-ի սահմաններում
պարապմունքի ժամանակ (բացօթյա) զգացվեց սուր հոտ: Մարզական պարապմունքին մասնակցող երեխաների մոտ զգացվեց ուժեղ սրտխառնոց, գլխացավ, փսխում,
աչքերի արցունքակալում: Մարզիչ Չիչակյանը խիստ թուլություն զգաց և սրտխառնոց ու ուժեղ գլխացավ: Նման պայմաններում մարզական պարապմունք անցկացնելն անհնար էր: Երեխաներին արագ էվակուացրինք դպրոցից: Պարզվեց, որ
«Նաիրիտում» վթարային իրավիճակ է ստեղծվել և մթնոլորտ է արտանետվել մեծ
քանակությամբ քլորոպրեն:
Այն պահից, երբ դադարեցվել էր «Նաիրիտի» գործունեությունը, մաքրվել էր
Շենգավիթի օդը (դպրոցը գտնվում է Շենգավիթ թաղամասում և շատ մոտ է «Նաիրիտին»), երեխաների մոտ զգացվում էր ակտիվության պրոցես, ավելի ազատ
էին շնչում և ուշ հոգնում: Վթարային վիճակից անցել է շուրջ 4-5 օր, սակայն
այսօր էլ զգացվում է քլորոպրենի արցունքաբեր սուր հոտը: Սա պարապող
երեխաների մոտ առաջացրել է ֆիզիկական հոգնություն, թուլություն: Թիվ 2 մանկապատանեկան մարզադաշտի ողջ մարզ չական անձնակազմը խիստ վրդովմունք
է արտահայտում և իր ցասման բողոքն է բարձրացնում այն մարդկանց նկատմամբ,
որոնց «թույլտվությամբ» և մեղքով կատարվել է այս հանցագործությունը և պահանջում է խստագույնս պատժել մեղավորներին և կանչել քրեական պատասխանատվության» (Մարզիչների ստորագրություններ):
152

Ըստ ՀԽՍՀ Օդերևութաբանության վարչության մատյաններում գրանցված
տվյալների (կինս աշխատում էր այդ վարչությունում)` ապրիլի 14-ին Երևանի 8 թաղամասերի օդից վերցրած նմուշներում քլորոպրենը 25-ից մինչև 580 անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի խտությունը (ամենաբարձր ցուցանիշը՝
Էրեբունի օդանավակայանում): Պետք է ասել, որ միայն այդ օրը չէ, որ Երևանի
օդային ավազանը ծայր աստիճան աղտոտված էր: Առավել ծանր էր վիճակն ամսի
16-ին: Այդ օրը, նույն Վարչության մատյաններում գրանցված, սակայն հրապարակման համար արգելված տվյալներով, քլորոպրենի սահմանային թույլատրելի
խտությունը գերազանցող անհամեմատ բարձր ցուցանիշը գրանցվել է Էրեբունի
օդանավակայանում, որտեղ մեկ խորանարդ մետր օդում (երեկոյան ժամը 21:30)
քլորոպրենի պարունակությունը կազմել էր 2,316 միլիգրամ, այն դեպքում, երբ սահմանային թույլատրելի նորմը՝ 0,002 միլիգրամ է: Այսինքն՝ սահմանային թույլատրելին գերազանցվել է 1158 անգամ: Իսկ ապրիլի 17-ին, այդ նույն վայրում,
սահմանային թույլատրելին գերազանցվել է 220 անգամ: Շատերն էին զարմացած,
որ Երևանի սանիտարական բժիշկ Օհանյանը հեռուստատեսությամբ պաշտոնապես հայտարարեց, որ ապրիլի 14-ին միայն մի քանի թաղամասերում է սահմանային թույլատրելի նորմերի գերազանցում եղել, մյուսներում կամ սահմաններում են
եղել կամ ավելի ցածր:
1990 թվականի ապրիլի 18-ին տեղի ունեցավ Գերագույն խորհրդի նախարարության նիստ՝ նվիրված «Նաիրիտի» խնդրին, գլխավորապես, դրանից չորս օր
առաջվա վթարին: Ներկա էր 53 մարդ, այդ թվում՝ «Նաիրիտի» փակմանը նպաստող հանձնաժողովի անդամ ներ: ՀԽՍՀ Օդերևութաբանության վարչության պետ
Ժենյա Ավետիսյանն ասաց, որ վտանգված է Երևան քաղաքի բնակչության առողջությունը և պետք է պատասխանատվության կանչվեն ու պատժվեն մեղավորները: Վ. Դայանն ասաց, որ «Նաիրիտում» կատարված վթարից հետո հանձնաժողով
է կազմվել, որը գործարանում հայտնաբերել է մեծ քանակությամբ քլորոպրեն (խոշոր ծավալներում կուտակված) և այլ վտանգավոր նյութեր, որոնք այդ ծավալներում
երկար ժամանակ չի կարելի պահել, քանի որ վթարը՝ պայթյունը դառնում է անխուսափելի: Ակադեմիկոս Ս. Վարդանյանն այն տեսակետն հայտնեց, թե ավելի
լավ է ունենալ թույլ տնտեսություն, բայց՝ առողջ բնակչություն, քան հակառակը: Գործարանի տնօրեն Ս. Աստվածատրյանն ասաց՝ թե ինչ որ կատարվում է
«Նաիրիտում» դա տնօրինության իրավասությունից վեր է, «մենք էլ ունենք մեր
ղեկավարությունը, իսկ տեղի ունեցած վթարի առումով մենք պատրաստ ենք ընդունել մեզ հասանելիք պատիժը»: Միաժամանակ նշեց, որ հենց այս պահին էլ
«Նաիրիտում» հազարավոր տոննաներով քիմիական նյութեր են պահվում, որոնք
նույնպես կարող են պայթել ու հրդեհվել: Ժենյա Ավետիսյան. «Այս տարվա հունվարին ձեզնից պաշտոնապես հարցրեցի, թե ինչպիսին է իրավիճակը «Նաիրիտում» և Դուք պատասխանեցիք, որ բոլոր ծավալները դատարկ են»...
Մայիսի 7-ին Նախարարների խորհրդում քննարկվում էր «Նաիրիտի» խնդիրը,
նախագահում էր Վ. Դայանը: Ես պետք է հանդիպեի ամերիկահայ ճարտարագետներին և ելույթ ունենալուց հետո ասացի, որ պետք է գնամ: Դայանը նայելով Կարինե Դանիել յանին՝ դարձավ ինձ, թե՝ խնդրում եմ սպասեք մի քանի րոպե, հետո
կգնաք: Անմիջապես խոսք խնդրեց Կարինեն և մի պահ տպավորություն էր ստեղ153

ծում, որ հուզմունքից չի կարողանում արտահայտվել: Նա իր ելույթը սկսեց խիստ
մտածկոտ ու տխուր, թվում էր, թե ուր որ է լաց է լինելու: Բավականին երկար լուռ
մնալուց և ներկաների մոտ հետաքրքրվածություն առաջացնելուց հետո նա վերջապես խոսեց` ասելով, թե շատ է վախենում կանաչ տեռորից, ապա շարունակեց. «Ես միայն ասացի, որ չի կարելի փակել «Նաիրիտը», և իմ դեմ տեռոր
կազմակերպվեց: Այդ գործարանի անփոխարինելիության խնդիրը վերջերս ինձ
մանրամասն բացատրեց Բադալ Մուրադյանը, և ես հասկացա, որ իրոք այդ գործարանը չի կարելի փակել` դրա փակումը ուղղակի անթույլատրելի է: Իմ ասածից անմիջապես հետո Հակոբ Սանասարյանն իմ դեմ տեռոր կազմակերպեց, և ես
շատ եմ վախենում կանաչ տեռորից»:
Ուղղակի զարմացած էի՝ ես լսածիս չէի ուզում հավատալ: Պետք է ասեմ, որ մինչ
այդ Կարինեն «Նաիրիտին» վերաբերող բոլոր քննարկում ներում երբեք այդ գործարանի մասին դրական որևէ խոսք չէր ասել, հակառակը` որպես ինֆորմացիայի
ինստիտուտի բաժնի վարիչ` գործարանից արտանետված վտանգավոր նյութերի
կենսաբանական ազդեցության վերաբերյալ մշտապես տպավորիչ ու սարսափազդու փաստեր է ներկայացրել: Իսկ գործարանի փակումը ոչ այնքան նպատակահարմար լինելու մասին իր կարծիքը նա ինձ ասել էր նշված ելույթից մոտ երկու օր
առաջ: Նրա կատարած հայտարարությունը այնքան անսպասելի էր, որ ես ուղղակի շվարած լսում էի և անգամ մի խոսք չկարողացա ասել, ավելի ճիշտ` նպատակահարմար չհամարեցի ասել և հեռացա:
Հաջորդ օրը ՀՀՇ-ի նստավայրի՝ Տեխնիկայի տան մոտ (ՀՀՇ-ականները Տեխնիկայի տան աշխատակիցներին վռնդել, իսկ արխիվները կրակի էին մատնել) հանդիպեցի Դանիել յան Կարինեին և նրան Արարատ քաղաք ուղեկցող Ռաֆայել
Ղազարյանին ու Ալեքսան Հակոբյանին, որոնք նրա օգտին՝ որպես ՀՀՇ-ի կողմից
Գերագույն խորհրդի պատգամավորության թեկնածուի, պետք է քարոզչություն կատարեին: Ես Կարինեին ասացի, թե՝ դու արդյոք կարողացա՞ր այս գիշերը հանգիստ
քնել, այդ ի՞նչ սուտ բաներ էիր ասում պետական պաշտոնյաների ներկայությամբ,
դու հիշո՞ւմ ես, որ ընդամենը մեկ և կես ամիս առաջ Գիտությունների ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի նիստում անպատվեցիր ակադեմիկոսներին՝ ասելով, թե՝ դուք կաուչուկը դնում եք կշեռքի մի նժարին, մյուս նժարին` հայ
ժողովրդի ապագան և ընտրում եք կաուչուկը: Անցյալ օրվա քո ելույթը երևի ինչ-որ
պատվեր էր, որ կատարեցիր կամ էլ «Նաիրիտի» մասին պատկերացում չունենալով ես եռանդագին պայքարել այդ գործարանի դեմ: Ի՞նչ նպատակ էր հետապնդում
անցյալ օրվա քո սուտ հայտարարությունը և արդյոք բարոյական էր քո արածը՝ նշանավոր գիտնականների հանդեպ: Նա պատասխանեց, թե՝ լավ, ես ժամանակ
չունեմ, ես գնում եմ ընտրողների հետ հանդիպելու, դու համարիր, որ ես անբարոյական եմ...
Մայիսի 8-ին Աշոտ Մանուչարյանի հետ միասին հանդիպեցինք վարչապետ Վ.
Մարգարյանցին: Ներկա էր նաև նրա տեղակալ Վ. Դայանը: Մարգարյանցն ասաց,
որ մենք անցավոր ենք, իսկ հայ ժողովուրդը մշտապես կմնա, եկեք չխանգարենք
միմյանց (մեկ օր հետո տեղեկացա, որ Մարգարյանցը Գերագույն խորհրդին նամակ է ուղարկել հենց նույն ձևակերպմամբ, թե Գերագույն խորհուրդը այսօր կա,
վաղը կարող է չլինել, իսկ հայ ժողովուրդը միշտ կլինի և առաջարկել էր հունիսից
գործարկել «Նաիրիտը»): Պետք է հասկանալ, որ Մոսկվան «Նաիրիտից» չի ցան154

կանում հրաժարվել: «Նաիրիտի» փակման հետ կապված այսօր արդեն Ուկրաինան, Բելոռուսը և այլ հանրապետություններ հրաժարվում են Հայաստանին
սննդամթերք տալուց, շուտով մեզ վառելիք էլ չեն տա, իսկ միսը մեզ կվաճառեն
յոթ ռուբլով: Նա նաև ասաց, որ 90 թվին խաղող չի լինելու, քանի որ կիր չկա, իսկ
կիր կլինի, եթե «Նաիրիտը» աշխատի:
1990 թվականի մայիսի կեսերին երեկոյան ինձ զանգահարեց Ենիկոլոպյանը և
հայտնեց, որ ինքը «Հրազդան» հյուրանոցում է և խիստ մտահոգ տոնով խնդրեց,
որ անպայման գնամ իր մոտ: Մի քանի րոպե անց, երբ ես արդեն պատրաստվում
էի դուրս գալ տնից, ինձ մոտ եկան նրա երկու աշակերտները, որոնցից մեկը Արամ
Շահինյանն էր: Զարմացա, թե ինչու է նա ինձ զանգահարելուց հետո նաև իմ
հետևից մարդ ուղարկում, երբ շատ լավ գիտեր, որ իր հետ հանդիպելու առիթը ես
բաց չեմ թողնի: Հյուրանոցում Ենիկոլոպյանին տեսա շատ տխուր, մտածկոտ և
ընկճված: Նա ասաց, որ հաջորդ օրը ՀԽՍՀ Նախարարների խորհրդում տեղի
ունենալիք նիստին ինքը ելույթ է ունենալու և գիտի, որ իր ելույթի կապակցությամբ
Երևանի դպրոցականները, որպես բողոքի նշան, պիտի շրջափակեն Կառավարության շենքը: Հավատա,- շարունակեց նա,- որ այս անգամ եկել եմ ասելու միայն
ճշմարտությունը. իմ ելույթում ասելու եմ, որ մայրաքաղաքում նման գործարան
ունենալը ոչ միայն անթույլատրելի է, այլև` հանցագործություն: Դպրոցականներին
հրապարակ բերելու ծրագիրն ուղղակի ցնցել էր հարգարժան ակադեմիկոսին:
Նրան ասացի, որ եթե այդպես է, ապա նախատեսված միջոցառումը չի կայանա և
մոտեցա հեռախոսին, որպեսզի զանգահարեմ-զգուշացնեմ, որ նշված միջոցառումը թեկուզ ժամանակավոր կանխվի: Նա թույլ չտվեց, ասելով, թե` նախ ներկայացնեմ զեկույցիս սեղմ բովանդակությունը, նոր միայն դու զանգահարիր: Բնականաբար, նրա առաջարկը մերժեցի և հենց իր ներկայությամբ զանգեցի իմ գործընկերներին, և նախատեսվող միջոցառումը կանխվեց: Ենիկոլոպյանի կենսախինդ, համարձակ ու իշխող բնավորությունն իմացողների համար նրա այդ օրվա ընկճված
տրամադրությունը կարող էր անսովոր թվալ:
Հաջորդ օրը Ենիկոլոպյանը ելույթ ուենցավ Նախարարների խորհրդի նիստերի դահլիճում, մասնավորապես ասելով, որ անթույլատրելի ու հանցագործություն
է «Նաիրիտը» Երևանում աշխատեցնելը: Այս անգամ էլ նրա ելույթից շատ դժգոհ
էին արդեն պետական որոշ պաշտոնյաներ, իսկ Պետպլանի քիմիական, մետալուրգիական արդյունաբերության և երկրաբանության բաժնի պետ Ն. Է. Նաջարովան զայրացած իր տեղից բացականչեց, թե «սա ինչ բան է, ինչպե՞ս կարող է
ակադեմիկոսն իրեն նման ելույթ թույլ տալ»:
1990 թվականի մայիսի 13-ին Հայաստանի Կանաչների միության արտագնա նիստը Լենինական քաղաքում էր (նաև հուլիսի 28-ին): Ելույթ ունեցողներից
էին «Զարթոնք» էկոլոգիական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը, գեղանկարիչ Կարապետ Հարությունյանը, Լենինականի Լենինյան շրջանի
կոմկուսի առաջին քարտուղար Վ. Ավոյանը: (Տարբեր ժամանակներում արտագնա
նիստեր են կազմակերպվել Ալավերդիում, Կիրովականում, Դիլիջանում, Սևանում,
Հրազդանում, Աբովյանում և այլ քաղաքներում): Այդ նույն օրը ուշ երեկոյան` էկոլոգիական միտինգ Երևանի Էրեբունի թաղամասում, «Էրեբունի» թանգարանի անմիջական հարևանությամբ:
155

1990 թվականի հունիսի առաջին օրերին ԳՖՀ Վիզբադեն քաղաքում տեղի ունեցավ օդի աղտոտվածության և պինդ թափոններին նվիրված գիտաժողով: Եթե
նախկինում հայտարարվում էր, որ ԳՖՀ-ն օգնելու է բոլոր այն երկրներին, որոնք
էկոլոգիական խնդիրներ ունեն, ապա այդ անգամ արդեն խոսվում էր միայն Դեմոկրատական Գերմանիային օգնելու մասին, որը բնական է և հենց այդպես էլ
պետք է լիներ: Սրա օգուտն այն էր, որ մոլորեցնող կեղծավորությունը վերածվեց
անկեղծության: Հունիսի 4-ին Վիզբադենից մեկնեցի Բեռլին (հրավիրվել էի Հայաստանի էկոլոգիական խնդիրների մասին ելույթ ունենալու համար), որտեղ հանդիպեցի Շտեֆան Հայնմանին՝ «Էկոտեխի» տնօրեն Աշոտ Գրիգորյանի գործընկերոջը: Նրան ասացի, որ Աշոտը սուրճի անվան տակ Հայաստան է բերել մի անհասկանալի նյութ, որը վաճառվում է համարյա ամենուրեք, սակայն անալիզի
տվյալները ցույց են տվել, որ այդ սուրճ կոչվածն իր մեջ օրգանոլեպտիկ նյութեր է
պարունակում: Անալիտիկ փաստաթղթում նաև գրված է, որ օգտագործման համար պիտանի չէ: Նա ասաց, որ այդ սուրճը ինքը զննել է իր սեփական լաբորատորիայում և համոզվել, որ այն բացարձակ անվտանգ է: Հետաքրքրվեցի, թե այդ
ի՞նչ լաբորատորիա է և արդյո՞ք կարելի է այն տեսնել: Նա ծիծաղելով ասաց, որ
այդ լաբորատորիան կանգնած է հենց քո առջև՝ «Ես այդ սուրճից խմել եմ և ինձ
հետ ոչինչ չի պատահել»: Զրույցում պարզվեց, որ Աշոտը Շտեֆանին ասել է, որ
իբր առողջապահության նախարարության լաբորատորիան անալիզի տվյալները
ստիպված կեղծ է ներկայացրել, քանի որ նմուշը հանձնելիս Սանասարյանը պահանջել է, որ փաստաթղթում պետք է գրվի, որ այդ սուրճն օգտագործման համար
պիտանի չէ: Ահա թե ֆինանսների տիրանալու համար ինչ ստեր են մոգոնում: Հաջորդ օրը Շտեֆանը ցույց տվեց Բեռլինում տպվող թերթերից մեկում հրապարակված մի հոդված, որտեղ ասվում էր, որ բարեգործական նպատակով Հայաստան
գնացած գերմանացու (գյուղ Դվին, նրա հետ էր աշխատում Ավետը, աջակցողը՝
Սարյան ...) արտերը տեղացիներն ավերում են, որպեսզի նա չկարողանա լիարժեք
բերք ստանա և ապացուցի իր մեթոդի ճշմարտացիությունը: Ես ճանաչում էի այդ
«գյուղատնտեսին», որը բիոդինամիկ կոչված եղանակով իբր պետք է կտրուկ
բարձրացներ, օրինակ, հացազգիների բերքատվությունը, իսկ գաղտնիք-ցնորքն էլ
այն էր, որ ցանքը պետք է կատարվի վաղ առավոտյան, երբ աստղերը դեռևս
երևում են, և ցանք անողն էլ մշտապես պետք է նայի նրանց: Այս հրապարակումը,
կարծում եմ, փորձում էր քողարկել ինչ-ինչ նպատակով Հայաստանում տեղավորվածի բուն գործունեությունը: Այստեղ պետք է նշեմ, որ Շտեֆանը լավագույնս
տեղյակ էր մեր երկրի էկոլոգիական խնդիրներին և հաճախ օգնել է մեզ թարգմանություններ կատարելով: Երկրաշարժից հետո, երբ սկսվեց օտարերկրացիների
բուռն հոսքը դեպի Հայաստան, Շտեֆանը ինձ խորհուրդ տվեց առանձնապես
չվստահել նրանց. «Նրանք կօգտվեն ձեր հյուրասիրություններից և ձեզնից տեղեկություններ կհավաքեն, նրանք խիղճ չունեն, զգույշ եղեք»: Ցավոք, հակասովետական տրամադրվածությունը և օտարներին հավատալու և վստահելու ազգային
սովորույթը խանգարեցին ուշադրություն դարձնել նրա խիստ արժեքավոր խորհուրդներին: Բեռլինյան այցով հեռախոսակապ հաստատվեց Գերմանիայում
բնակվող Թադէ Գրիգորյանի հետ: Նրա շնորհիվ 1995-ին հնարավոր եղավ գնալ
Հոլանդիա և Դերսում գյուղում տեսնել կենսագազի (բիոգազի) արտադրությունը:
Թադեն շատ մեծ աշխատանք է կատարում Հայաստանի Կանաչների միության համար: Որպես Միության ներկայացուցիչ մասնակցել է Եվրոկանաչների կոնգրես156

ներին (Վիեննա, Բեռլին): Նրա շնորհիվ էր, որ, օրինակ, բացահայտվեց Եվրոկանաչների պաշտոնյա Էլզաբեթ Շրյոթըրի հակահայ ու կեղծարար էությունը... Այդ
մասին կխոսվի հետագա շարադրանքում, երբ կներկայացվի (գուցե և առանձին
գրքով) Հայաստանի Կանաչների միության առնչությունները միջազգային կազմակերպությունների հետ և ընդհանրապես՝ միության գործունեությունը: Այստեղ
պետք է նշեմ նաև մի անձնավորության անունը, ով ավելի քան 1988 թվականից
սկսած, ամեն կերպ աջակցում է Հայաստանի Կանաչների միությանը: Դա ՆյուՋերսիում բնակվող, մեր Միության միջազգային կապերի համակարգող Անահիտ
Շիրինյանն է: Նա Հայաստանի էկոլոգիական իրավիճակին վերաբերող հոդվածներ է գրում, անգլերեն է թարգմանում Միության կողմից գրված վերլուծականները, օտարերկրյա կազմակերպություններին ուղղված նամակները, Միության
համար արժեքավոր տեղեկություններ է հավաքում ջրային խնդիրների, հանքարդյունաբերության, միջուկային էներգետիկայի, գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի, վարկային քաղաքականության և այլ ոլորտների վերաբերյալ:
1990 թվականի հունիսի 29-ին Երևանի սննդառի պահեստներում հայտնաբերվեց Բելոռուսից բերված՝ ռադիոակտիվությամբ վարակված միս, հավկիթ, ձկնեղեն... Առողջապահության նախարարությունից մեզ հաղորդվեց, որ դրանք ոչնչացվել են, սակայն առանց որևէ ապացույցի:
Սեպտեմբերի 29-ին «Նաիրիտի» ղեկավարությունը Կառավարության շենքի
մոտ միտինգ էր կազմակերպել: Մասնակիցները գործարանից ոտքով էին եկել.
վանկարկում ներով ու պաստառներով՝ «Դադարեցնել էկոլոգիական դեմագոգիան», «Պահանջում ենք Կանաչների ազնիվ շարժումը չվերածել կանաչ տեռորի»,
««Նաիրիտը» պատրաստ է ծառայել ազատ Հայաստանին»: Երթի մասնակիցներից մեկը հարվածել էր «Նաիրիտի» հերթափոխի վարպետ, Կանաչների միության
ակտիվիստ Կարինե Գևորգյանին: Կարինեն շատ ճնշում ների ու հարձակում ների
է ենթարկվել և իր կյանքին սպառնացող վտանգները կանխելու հույսով դիմել է
Գերագույն խորհրդի նախագահին և ներքին գործերի նախարարին:
Ահա այդ դիմումը (01.10.1990 թ.), որոշ կրճատում ներով. «Հայտնում եմ այն
փաստերի մասին, որոնք վերջին երկու ամիսների ընթացքում տիրում են «Նաիրիտ» ԳԱՄ-ի շուրջ և խնդրում եմ Ձեր միջամտությունը այս ոչ մարդկային կոնֆլիկտները կանխելու համար: «Նաիրիտ» ԳԱՄ-ի փակման որոշումը կայացվեց շատ
ճիշտ, թեև ուշացումով: Ես, որպես նաիրիտցի, կողմ եմ այդ որոշմանը: Այն, ինչ ես
եմ տեսել «Նաիրիտում» աշխատանքի ժամանակ, թե ինչպիսի տնտեսական և էկոլոգիական աղետի մեջ էր գտնվում մեր հանրապետությունը, այլ կերպ մտածել
չէի կարող: Իմ գաղափարների համար միշտ ենթարկվել եմ գործարանի ղեկավարության ճնշմանը: Վերջին ժամանակներս այն վերածվել է ուղղակի ահաբեկման:
Հուլիս ամսին երկու անգամ ցանկացել են ինձ ավտովթարի զոհ դարձնել: Առաջին
անգամ դա տեղի ունեցավ գործարանի ներսում: Առանց պետհամարանիշի կարմիր գույնի «Ժիգուլի» ավտոմեքենան կանխամտածված փոխեց շարժման ուղղությունը և երկաթգծի մոտ ուղղվեց ինձ վրա: Ես հազիվ կարողացա նետվել մոտակա
այգին, որի հետևանքով վնասվեց ոտքս: Երկրորդ անգամ՝ գործարանի կանգառում, մոտավորապես ժամը 23-ին, սպիտակ գույնի «Ժիգուլի» ավտոմեքենան
շարժվեց կանգնած տեղից և մեծ արագություն հավաքելով, մոտենալու պահին
157

հանգցրեց լույսերը, ուղղվեց ինձ վրա: Ես հրաշքով փրկվեցի, իսկ մեքենան դժվարությամբ խուսափելով պատին հարվածելուց, մեծ արագությամբ հեռացավ: Երկար
ժամանակ տառապում էի հոդացավից, քանի որ վայր ընկա: Այս մասին ես հայտնել եմ Լենինյան շրջանի ՆԳ միլիցիայի վարչության պետ պրն Մարգարյանին:
Սեպտեմբերի 28-ին, Կառավարական շենքի մոտ «Նաիրիտ» և «Պոլիվինիլացետատ» գործարանների ղեկավարների ջանքերով կազմակերպվեց հանրահավաք,
որի մասնակիցներին կարելի էր բաժանել 2 խմբի: Մի մասը երկու գործարանների
տնօրեններն էին, իրենց տեղակալները, արտադրությունների ու արտադրամասերի պետերը, բաժնի և լաբորատորիաների վարիչները, որոնք ցանկանում էին գործարանը աշխատացնել, կարծես մոռացել էին, թե ինչ վիճակով է աշխատել և
ինչպես: Հանրահավաքի մասնակիցներից 20-25 բանվորներ, որոնք պահանջում
էին փակել և բավարարել իրենց սոցիալ-տնտեսական պայմանները, կամ, եթե ոչ,
աշխատացնել... Գերագույն խորհրդի որոշմանն աջակցողների և հակառակորդների միջև սկսվեց հրմշտոց և «Նաիրիտի» բանվորուհի Արևհատ Ակուլ յանը պայուսակով ուժեղ հարվածեց գլխիս, որի պատճառով ես հիմա վատ եմ զգում... Նաև
նշեմ, որ գործարանի ղեկավարությունը բանվորներին անընդհատ լարում է ակտիվիստների դեմ, թաքցնելով իրենց իսկ մեղքերը, գործարանի փակման հարցում,
ամբողջ մեղքը գցում է հասարակական կազմակերպությունների և անհատ մարդկանց վրա (Կ. Սիմոնյան, Հ. Սանասարյան, Խ. Ստամբոլցյան, Կ. Գևորգյան և
այլն): Նշված այս փաստերը գնալով ավելի սուր բնույթ են ստանում, ուստի
խնդրում եմ Ձեր միջամտությունը նշված փաստերը ստուգելու և մեղավորներին
պատասխանատվության կանչելու համար»:
Նոյեմբերի 22-ին Գերագույն խորհրդի նախագահության նիստում քննարկվեց
«Նաիրիտի» հարցը, բայց մասնագետներն իրենց խոսքն արտահայտելու քիչ հնարավորություն ունեին: Գլխավորապես Վազգեն Սարգսյանն էր առանձնանում իր
սպառնալիքներով, սակայն միայն գիտեր, որ այդ գործարանի արտադրանքը եզակի է և տնտեսության համար կարևոր նշանակություն ունի: Ցավոք, ընդհանուր
անվտանգության և կենսական մյուս հարցերը նրան չէին հուզում...
«ՆԱԻՐԻՏԻ» ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱՆԸ ԿՈՂՄ
Չնայած «Նաիրիտի» խնդրի բազմակողմանի ու մանրազնին ուսում նասիրված
լինելուն, այդուհանդերձ, նոր զննում ներ կատարելու, ճիշտ կլինի ասել, Գերագույն
խորհրդի որոշումը տապալելու նպատակով, ՀՀ Նախարարների խորհուրդը ստեղծեց կառավարական հանձնաժողով (կարգադրություն թիվ 669, 1990.10.08): Կարգադրությունում ասվում է. «Նախկին «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման
հետագա ճակատագրի հետ կապված հարցի նախապատրաստման և այն ՀՀ Գերագույն խորհրդի նստաշրջանի քննարկմանը ներկայացնելու համար ստեղծել կառավարական հանձնաժողով»: Նույն կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային
խումբ՝ իշխող կուսակցությանը և «Նաիրիտին» առավել նվիրվածների կազմով:
Այս հանձնաժողովի, գլխավորապես՝ Աշխատանքային խմբի կազմն անվստահություն և դժգոհություն առաջացրեց խնդրին տեղ յակ մարդկանց շրջանում: Օրինակ, 1990 թվականի հոկտեմբերի 13-ին Ազատության հրապարակում կայացած
158

գոյապահպանական հանրահավաքը, ՀՀ Գերագույն խորհրդի նախագահությանն
ուղղված դիմումում նաև անվստահություն է հայտնվում նշված հանձնաժողովի
նկատմամբ: Այդտեղ ասվում է. «ՀԽՍՀ ԳԽ 1989-ի հունիսի 25-ի «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը փակելու վերաբերյալ որոշումը իրավաբանորեն և
գիտականորեն հիմ նավորված է, արտահայտում է Երևանի բնակչության պահանջը և պետք է անվերապահորեն ի կատար ածվի: Հանրահավաքը պահանջում է.
- անհապաղ գործողություններ ձեռնարկել «Նաիրիտի» կազմաքանդման, վերամասնագիտացման և հանրապետության տնտեսության համար անհրաժեշտ,
շրջակա միջավայրի համար անվտանգ արտադրություններն աշխատացնելու ուղղությամբ,
- լուծել «Նաիրիտի» աշխատավորների սոցիալ-տնտեսական բոլոր հարցերը,
- տալ «Նաիրիտի» փակման որոշումն իրականացնելու համար ստեղծված հանձնաժողովի (նախագահ Վ. Դայան) աշխատանքի քաղաքական, իրավաբանական և
բարոյական գնահատականը, ի նկատի ունենալով ԳԽ որոշման իրականացումը
ձախողելու ուղղությամբ այդ հանձնաժողովի վարած քաղաքականությունը, ...
- քանի որ «Նաիրիտի» հարցը վերանայելու համար 1990 թ. հոկտեմբերի 12-ին
հանձնաժողովի կազմում ընդգրկված մասնագետներն ու գիտնականները լավատեղ յակ չեն «Նաիրիտի» արտադրամասերում տիրող իրավիճակին, իսկ «Նաիրիտում» աշխատողներից ներկայացված են միակողմանի դիրքորոշում ունեցողները,
հանրահավաքը պահանջում է հանձնաժողովի մեջ ներգրավել այդ գործարանի
նախկին և ներկայիս հետևյալ աշխատակիցներին՝ քլորի արտադրամասի հերթափոխի պետ Կարինե Գևորգյանին, քլորոպրենի լաբորատորիայի նախկին վարիչ
Հրաչիկ Միրզոյանին, «Կաուչուկ-2» արտադրամասի պետ Էդվարդ Սարգսյանին...»: Դիմումի տակ ստորագրել են՝ Հայաստանի Կանաչների միության փոխնախագահներ Դերենիկ Արշակյանը, Վռամ Թևոսյանը և Միության գիտքարտուղար
Սոնա Մարդանյանը:
1990 թվականի դեկտեմբերի 1-ին վերը նշված հանձնաժողովը ՀՀ կառավարությանն է ներկայացրել «Նաիրիտին» վերաբերող անհիմն ու երևակայական մի եզրակացություն (թիվ 2), որի մեջ, ինչպես և կանխատեսվում էր, այդ գործարանի
վերաբացումը համարվում է տնտեսապես և էկոլոգիապես հիմ նավորված: Եզրակացությունում գրված է, որ քլորոպրենի գերնորմատիվային արտանետում ները
կապված են միայն տեխնոլոգիական խախտում ների հետ, իսկ մյուս նյութերի համար արտանետում ների նորմայի խախտում իբր տեղի չի ունենում: Այլևայլ հորինվածքների հետ մեկտեղ, նաև ասվում է, որ բարելավվել է «Նաիրիտում» աշխատողների առողջական վիճակը:
Հանձնաժողովն առաջարկում է. «Հաշվի առնելով, որ բոլոր սարքավորում ների
անխափան գործարկման և տեխնոլոգիական ռեժիմ ների ճշգրիտ պահպանման
դեպքում քլորոպրենային կաուչուկների արտադրության արդի տեխնոլոգիան հնարավորություն է տալիս աշխատել առանց բնապահպան և սանիտարական նորմերի կոպիտ խախտում ների, վերսկսել քլորոպրենային կաուչուկների և լատեքսների
արտադրությունը «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումում, նախապես
ապահովելով համապատասխան նորմերը, որը կբացառի արտադրության հնարավոր բացասական ազդեցությունը բնակչության առող ջության վրա»:
Այս փաստաթղթի տակ ստորագրել են՝ հանձնաժողովի աշխատանքային խմբի
159

ղեկավար Ա. Գաբրիել յանը, անդամ ներ՝ Վ. Ավետիսյանը, Մ. Գիժլարյանը, Կ.
Թահմազ յանը, Ջ. Մուրադյանը, Ռ. Սիմոնյանը, Մ. Վերմիշևը:
Նախ, այն պնդումը, որ քլորոպրենի գերնորմատիվային արտանետում ները
կապված են միայն տեխնոլոգիական խախտում ների հետ, հավանաբար արդյունք
է այն բանի, որ հանձնաժողովի անդամ ները նկատի են ունեցել միայն թղթի վրա
նկարված տեխնոլոգիական գործընթացի գծագրերն ու դրանց բացատրությունները:
Ճիշտ է, այդ տեխնոլոգիայի շահագործման փաստաթղթերում գրված է, որ գերնորմատիվային արտանետում ներ չեն լինի, սակայն դա պետք է համարել՝ խաբեությամբ ապրանք վաճառելու գովազդ: Ճապոնացիներն ու անգլիացիները, մեզ
համար դեռևս չպարզաբանված ճանապարհով, կարողացան Խորհրդային Միության «գլխին կապել» այդ «մեռած» տեխնոլոգիան: Սակայն, չնայած կեղծ գովազդին՝ հայ մասնագետները, ծանոթանալով տեխնոլոգիական գործընթացի
նկարագրությանը այդտեղ շատ լուրջ թերություններ գտան: ՀԽՍՀ առողջապահության նախարարությունում ստեղծված հանձնաժողովն ուսում նասիրելով «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումում նոր տեխնոլոգիայի նախագիծը, 1978
թվականի մայիսի 31-ին, այդ նախագծին տվել է փորձագիտական բացասական եզրակացություն:
Այս ամենը հայտնի էր հանձնաժողովի անդամ ների մեծամասնությանը, սակայն
նրանք գրում են, թե քլորոպրենային կաուչուկների արտադրության արդի տեխնոլոգիան հնարավորություն է տալիս աշխատել առանց բնապահպանական և սանիտարական նորմերի կոպիտ խախտում ների:
Հավանաբար իրենց հորինածը ծածկելու, մարդկանց ուշադրությունը խնդրից
շեղելու համար է, որ գրել են, թե բութադիենից քլորոպրենի ստացման և «Կաուչուկ-2»-ի տեխնոլոգիաները գնված են արտասահմանյան ֆիրմաներից, որի համար ծախսվել է 170 մլն դոլար: Սակայն չեն գրել, որ մերժելի այդ տեխնոլոգիան
նաև կիսատ է գնվել, որի հետևանքով օտարերկրյա տեխնոլոգիային միացրել են
խորհրդային կցոնը:
Պետք է նաև ասել, որ ոչ մի փաստաթղթով չի հիմ նավորվում հանձնաժողովի
այն պնդումը, թե «մյուս նյութերի համար արտանետում ների նորմայի խախտում
տեղի չի ունենում»:
Կարծում եմ, ստորև մեջբերում ները առավել ցայտուն կդարձնեն Հանձնաժողովի կողմ նակալությունը: Այսպես, 1983 թվականի նոյեմբերի 11-ին Հայկական ԽՍՀ
Գլխավոր պետական սանիտարական բժիշկ Ու. Պողոսյանը Նախարարների խորհուրդ ուղարկած փաստաթղթում (թիվ 64-10/707) գրում է. «... Ժամանակին հանրապետության Պետական սանիտարական վերահսկման մարմինները արտահայտել էին քլորոպրենային սինթետիկ կաուչուկի ստացման նոր տեխնոլոգիայի ներդրման մասին իրենց բացասական վերաբերմունքը, նկատի ունենալով
հետևյալը` նոր տեխնոլոգիան ընդհատ է, օգտագործվում է մոտ 84 անվանում նոր
քիմիական նյութեր, որոնցից շատերը ունեն անհայտ թունաբանական հատկություններ և անհայտ առող ջաբանական գնահատական, շրջակա միջավայրում
հայտնաբերման անհայտ մեթոդներ և չհիմնված թույլատրելի սահմանային խտություններ: 1980 թվականին «Նաիրիտ» ԳԱՄ-ում փորձնական շահագործման են թողարկվել 1-18 և բութադիենից քլորոպրենի ստացման արտադրամասերը, որտեղ ի
սկզբանե անբարենպաստ պայմաններ էին ստեղծվել, ինչը բերել էր բանվորների
160

մարմնի տարբեր մասերի քիմիական այրվածքների բազմաթիվ դեպքերի: 50 մարդկանց մոտ այրվածքները ծանր էին և հանգեցրել էին աշխատունակության
երկարատև կորստի»:
ՀԽՍՀ առողջապահության նախարար Է. Գաբրիել յանը Հայկական ԽՍՀ
Պետպլանին հղած ծավալուն տեղեկանքում (1987.07.03, թիվ 04-443/10) գրում է.
«Ինչպես ժամանակը ցույց տվեց, պետական մեծ գումարներ ծախսելով «Նաիրիտ»
գիտաարտադրական միավորումում նոր տեխնոլոգիաներ ներդնելը չեն նպաստել
գործարանի արտանետում ների նվազեցմանը... «Նաիրիտի» շահագործման շարունակումը կվատթարացնի Երևան քաղաքի, գլխավորապես նրա մի շարք շրջաններում, բնակչության առող ջական վիճակը, իսկ ֆիզիկական և մտավոր առումով
ոչ լիարժեք երեխաների թիվը տարեցտարի կմեծանա»:
Կառավարության ստեղծած հանձնաժողովն իր շինծու եզրակացությամբ, վճռորոշ դեր կատարեց «Նաիրիտի» վերաբացման որոշումը կայացնելու գործում:
Խորհրդարանական քննարկում ներում իշխանության կուսակցության անդամ ների
ձեռքին այդ եզրակացությունը դրոշ էր դարձել, իսկ վարչապետ Վազգեն Մանուկյանն էլ վրդովված հայտարարում էր, որ առանձին անհատներ համառորեն անտեսում են պետական հանձնաժողովի կարծիքը, երբ այդտեղ ընդգրկված են
գիտական բարձր կոչում ներ ունեցող հայտնի մասնագետներ: Սակայն... մոտ 15
տարի հետո իր ընտրողների հետ հանդիպման ժամանակ («Անի» հյուրանոցի
դահլիճում), նա անդրադարձավ նաև այդ հանձնաժողովին, ասելով, թե ինքը զարմացած է մնացել, երբ հանձնաժողովի ակադեմիկոս նախագահը նրան ասել էր,
որ եզրակացությունը կկազմվի այնպես, ինչպես կցանկանա վարչապետը...
***
ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Ն. Ռիժկովի վերը բերված հեռագրից հետո ավելի ակտիվացավ Խորհրդային Միության և հանրապետությունների
նախարարություններից, ինչպես նաև հիմ նարկ-ձեռնարկություններից և ուսում նական հաստատություններից ուղարկված՝ «Նաիրիտի» վերաբացումը պահանջող
նամակների ու հեռագրերի հոսքը, որոնց մեջ նաև կային Հայկական Հանրապետությունը մեկուսացնելու, նրան սպառման ապրանքներ չմատակարարելու, դրանց
գները բարձրացնելու, գիտության ոլորտը չֆինանսավորելու և այլ սպառնալիքներ:
Առանձնապես մեծ էր ԽՍՀՄ առողջապահության նախարարության կողմից
իրականացվող ճնշումը, որ իբր «Նաիրիտի» փակմամբ կաթվածահար են լինելու
բժշկական արդյունաբերության որոշ ճյուղեր և անհնար է դառնալու վիտամինների, սրտանոթային, ջերմություն իջեցնող, ցավազրկող, և այլ դեղերի արտադրությունը: Այսինքն, հարվածի տակ է դրվելու Խորհրդային Միության բնակչության
առողջությունը: Իսկ 1989 թվականին Տաշքենդում կայացած Մենդելեևյան ընկերության 14-րդ համագումարի մասնակիցներն իրենց հայտարարության մեջ «Նաիրիտի» փակումը համարել են «Հակաքիմիական հետադիմություն»: Այդ
համագումարում ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիկոս Օ. Մ. Նեֆյոդովը հայ քիմիկոսներին առաջարկել էր հետևյալ այլընտրանքը. ««Նաիրիտի» փակման դեպքում մենք կվերանայենք ձեր քիմիական
հինգ ինստիտուտների ֆինանսավորումը, և Հայաստանը կզրկվի քիմիական գիտությունից»:
Այդ նույն Նեֆյոդովը հաճախ էր լինում Երևանում և, փաստորեն, ուղղորդում
161

էր «Նաիրիտի» խնդրին վերաբերող նիստերն ու քննարկում ները, թե՛ Գիտությունների ակադեմիայում և թե՛ Կառավարությունում, մշտապես ցուցադրելով կոշտ ու
անզիջում դիրքորոշում:
Մինչ նեֆյոդովյան այս «առաքելությունը», նույն նպատակով Մոսկվայից Երևան
էր գործուղվել ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, թե՞ փոխտնօրեն, ակադեմիկոս Անատոլի Լեոնիդովիչ Բուչաչենկոն: Մի անձնավորություն, որի հետ ունեցած մոտ երեք ժամյա զրույցն ինձ
համար անմոռանալի է: Ինձ հրավիրեցին Երևանի քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, որտեղ տնօրենը՝ ակադեմիկոս Ադոլֆ Մանթաշյանը, ինձ ծանոթացրեց Բուչաչենկոյի հետ: Մեր զրույցը քննություն էր հիշեցնում: Նրան գլխավորապես
հետաքրքրում էր, թե արդյոք «Նաիրիտի» մթնոլորտային արտանետում ներում կա՞ն
ֆոտոքիմիական սմոգ առաջացնող նյութեր, և ապա՝ Երևանում ֆոտոքիմիական
սմոգ նկատվո՞ւմ է, թե՞ ոչ: Զրույցից հասկանալի դարձավ, որ նրան համոզել են, թե
«Նաիրիտի» արտադրական ցիկլում և արտանետում ներում ֆոտոքիմիական սմոգ
առաջացնող նյութեր չկան և ընդհանրապես, Երևանում այդպիսի սմոգ երբևէ չի
եղել, իսկ այդպիսի լուրեր տարածողներն էլ տգետ ու քաղաքական պատվեր կատարողներ են: Նրան ասվեց, որ Երևանում ֆոտոքիմիական սմոգը հայտնաբերվել է դեռևս 1974 թվականին: Երևանում ֆոտոքիմիական սմոգի առնչությամբ
ուսում նասիրություններ է կատարել Խորհրդային Միության ԳԱ Կիրառական գեոֆիզիկայի ինստիտուտը և ցույց է տվել, որ Երևան քաղաքի օդային ավազանում
ֆոտոքիմիական սմոգ առաջանալու բոլոր պայմանները կան, իսկ առաջացած
սմոգն էլ օրեր շարունակ չի ցրվում: Նրան ներկայացվեցին նաև գիտական հրապարակում ներ, որոնք հաստատում էին այդ գործարանի արտանետում ներում ֆոտոքիմիական սմոգ առաջացնող նյութերի առկայությունը: Ա. Լ. Բուչաչենկոյին
առանձնապես հետաքրքրեցին օրվա տարբեր ժամերին լուսանկարածս այն լուսապատկերները, որոնցում պարզորոշ երևում էր, թե ինչպես արևի ակտիվության մեծացմամբ՝ մուգ գորշագույն օդային ավազանն աստիճանաբար կաթնագույն է
դառնում, որը արդյունք է օզոնի և ֆոտոքիմիական այլ նյութերի առաջացման:
Հարգարժան Բուչաչենկոն նաև տեղեկացավ, որ «Նաիրիտում» կիրառվող և
գովաբանվող նոր կոչված տեխնոլոգիան, փաստորեն, խաբեությամբ է վաճառվել
Խորհրդային Միությանը: Նախ, այդ տեխնոլոգիայի հենց ելանյութերում կան
քաղցկեղածին և թմրեցուցիչ հատկությամբ նյութեր և ապա, առաջանում են մեծածավալ ու խիստ վտանգավոր թափոններ: Զրույցի վերջում նա զայրացած ու վիրավորված ասաց. «Ես էշ չեմ և թույլ չեմ տա, որ ինձ հետ խաղ անեն, հենց այսօր ես
վերադառնալու եմ Մոսկվա: Ինքնաթիռի տոմսն ու ծախսելիք գումարը ծրարով
հանձնել են տիկնոջս, իսկ ինձ հեռախոսով հաղորդել են, որ գործուղված եմ Երևան,
տալով նաև որոշ բացատրություններ»:
Հայաստանի Կանաչների միության արխիվում պահպանվում են նաև «Նաիրիտը» գովաբանող նամակներ ու դիմում-բողոքներ: Բերեմ դրանք, առանց մեկնաբանության:
«Նաիրիտի» աշխատանքի վետերան, լրագրող Պողոս Պապյանը ծավալուն նամակ է հղել ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Գ. Գալոյանին, բանաստեղծ Ս. Կապուտիկյանին և առողջապահության նախարար Է. Գաբրիել յանին. «Բարեփոխվում է
մեր գործարանը: Քաղաքը մաքրվում է քլորոպրենից: Հիմա էլ քաղաքը թունավոր162

վում է «քլորոպրեն» բառի շշուկներով... Հրապարակված հոդվածները, թե որքանով էին ճշմարտացի և որքանով լեցուն կեղծիքներով, ես այդ մասին գրել եմ և ուղարկել Կենտկոմի քարտուղարներ Դեմիրճյանին ու Կոչետկովին (2-ը փետրվարի
1988 թ.): Ուղարկել եմ, թեև համոզված էի, որ այդ բոլորը կատարվում են ՀԿԿ
Կենտկոմի առաջին քարտուղարի համաձայնությամբ: Տարօրինակն այն է, որ հոդվածների հեղինակները «Նաիրիտ» գործարանից անտեղ յակ մարդիկ են... Բնասեր կիրովցիները (նաիրիտցիները) հայրենի բնաշխարհ բերին գործարան,
ձեռնարկությունը դարձրին մրգատու և դեկորատիվ ծառերի, թփերի ստվերախիտ
մի անտառ-այգի: Ճանապարհների եզրերին երփներանգ թերթիկներով ժպտացին
գլուխներն օրորող անյուտայի աչիկները... Արտասահմանյան չորս երկրներում
մթնոլորտում քլորոպրենի պարունակության թույլատրելի սահմանը մեկ խորհանարդ մետրում 36 գրամ է, մինչդեռ մեզ մոտ՝ 0,05 գրամ է... Մասնագետները (Վ.
Կոգան, Գ. Նարգիզ յան, Լ. Հովհաննիսյան, Ռ. Ֆրանգուլ յան, Ս. Ուլոյան) միաձայն հաստատում են, որ քլորոպրենը չի ազդում սրտի վրա, չի առաջացնում սրտային հիվանդություններ, չի առաջացնում քաղցկեղ...»:
1990 թվականի մարտի 15-ին «Նաիրիտի» աշխատավորական կոլեկտիվի խորհուրդը բաց նամակ է հղել ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ս. Գ. Հարությունյանին, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Հ. Մ.
Ոսկանյանին, ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ Վ. Ս. Մարգարյանցին,
ԽՍՀՄ քիմիական և նավթավերամշակման արդյունաբերության նախարար Ն. Վ.
Լեմաևին: Թարգմանաբար քաղվածքներ բերեմ այդ նամակից. «... Հանրապետության տնտեսությունը աղետալիորեն վատանում է, և այդ իրավիճակում հանրապետության Գերագույն խորհրդի անհիմն որոշմամբ փակվել է «Նաիրիտը»:
Այո, մենք հաստատում ենք, որ «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը
փակվել է անհիմն, քանի որ փակման որոշման համար հիմք հանդիսացող տվյալները գիտականորեն հիմ նավորված չեն... Մենք՝ նաիրիտցիներս համամիտ ենք
այն կարծիքին, որ խոշոր և խիտ բնակեցված քաղաքներում և, գլխավորապես, Երևան քաղաքում, որտեղ էկոլոգիական իրավիճակը ծայր աստիճան լարված է,
չպետք է լինեն վտանգավոր արտադրություններ, դրանք պետք է քաղաքի սահմաններից դուրս հանվեն, իսկ հնացածներն ու տնտեսության շահերին չհամապատասխանողները փակվեն: Սակայն «Նաիրիտը» չի պատկանում այդպիսի արտադրությունների դասին, քանզի արտոնագրերով արտասահմանյան ընկերություններից
գնված գործընթացներն ու սարքավորումները համապատասխանում են միջազգային չափանիշներին ու նորմերին... «Նաիրիտի» և նմանատիպ ձեռնարկությունների շուրջ ծավալված իրադարձությունները, հասարակության կողմից մեր դեմ
ուղղված հալածանքը, վիրավորանքը, ստորացումը և հանրապետության ղեկավարության կողմից նկարագրվածի նկատմամբ անտարբերությունը մեզ ստիպել են դիմել Ձեզ... 5.1. Հանրապետության իրավապահ մարմիններին՝ վերացնել «Նաիրիտի» շուրջ դրված «պիկետը», քանի որ այն հակաիրավական է և տանում է դեպի լարվածության, տնտեսության քայքայման և հայ ժողովրդի շահերի ոտնահարման: Մեղավորներն ու հակառակ գործողություններ կատարողները պետք է
պատժվեն...»:
Այս բաց նամակը մեծ վրդովմունք առաջացրեց Հանրապետության բնակչության շրջանում: «Նաիրիտում» աշխատող էկոլոգիական շարժման ակտիվիստները
163

պնդում էին, որ գործարանի կոլեկտիվն այդ նամակից տեղ յակ չէ. այն գրել է վարչակազմը: Այս առումով ուշագրավ է «Երեկոյան Երևան» օրաթերթում հրապարակված (1990 թ., 15-ը ապրիլի) «Բաց նամակ փակ դռների հետևում» հոդվածը: Բերեմ
որոշ քաղվածքներ այդ հոդվածից. «Այն օրը, երբ հանրապետության թերթերը
տպագրեցին այդ բաց նամակը, շրջակալողները նշում էին իրենց սկսած գործի 100րդ օրը: Ընդ որում, այնտեղ կային նաև նաիրիտցիներ, որոնք ևս եկել էին գոտեպնդելու, համալրելու շրջակալողների շարքերը»:
Լրագրող Վոլոդյա Կիրակոսյանը եղել է «Նաիրիտում» որպեսզի տեղեկանա,
թե նշված բաց նամակի և «Նաիրիտի» մասին ինչ կարծիք ունեն այդ գործարանի
աշխատավորները. «Ոսկան Ասրյան, քացախաթթվի արտադրության հերթափոխի
պետ,- Մենք այս նամակից տեղ յակ չենք, կարդացել եմ թերթերում... Սամվել Արզումանյան, միավորման գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող,- Կողմ եմ փակելուն, հիմ նականում այն պատճառով, որ «Նաիրիտը» սեյսմիկ
գոտում է գտնվում: Անհապաղ պետք է քաղաքից դուրս բերել կաուչուկի և քլորոպրենի արտադրությունները... Մայիս Գրիգորյան, ինստիտուտի ավագ գիտաշխատող,- Նամակը ղեկավարության կարծիքն է և ոչ բնավ կոլեկտիվի... Արա-Գեղեցիկ
Կարեյան, քլորի արտադրության ապարատավար,- ... Կինս էլ այստեղ է աշխատում, դեռ բնակարան չունենք և փակվելուց հետո մեզ էլ է այդ անորոշությունը
պատել, բայց մի րոպե էլ չենք կասկածում, որ այլևս «Նաիրիտը» չպետք է աշխատի, քանի որ այդպես է թելադրում մեր երկու երեխաների այսօրվա առողջական
վիճակը: Պետք է փրկել եկող սերունդները»:
1990 թվականի հունիսի 13-ին «Նաիրիտի» կոլեկտիվը հրապարակեց դիմում՝
ուղղված հանրապետության աշխատավորական կոլեկտիվներին: Այդտեղ մասնավորապես ասվում է. «Թանկագին հայրենակիցներ... «Նաիրիտի» մասնագետները, որոնք իրազեկ են երկրում քլորոպրենային կաուչուկի գիտության և արտադրության ողջ պրոբլեմ ներին և կարող են մասնագիտական խոր փորձաքննական
եզրակացություն տալու, փոխարինվելով պրոբլեմին ոչ իրազեկ մարդկանցով,
որոնք էլ հարցի տնտեսական և էկոլոգիական էությունը նենգափոխեցին քաղաքականի՝ պարզունականացնելով այն... «Նաիրիտի» նշանակությունը Հայաստանի
հեղինականության բարձրացման գործում՝ շնորհիվ նրա թողարկած մենաշնորհային արտադրանքի, մեծ պահանջարկ վայելող արտաքին և ներքին շուկայում, թերագնահատեցին... Ստեղծված կացության մեջ անհրաժեշտ ենք համարում
հանրապետության հասարակայնությանը տեղեկացնել «Նաիրիտի» փակմամբ հարուցվող անցանկալի հետևանքների մասին և որպես միակ ճիշտ որոշում՝ նրա աշխատանքային գործունեությունը երկարաձգել մինչև վերապրոֆիլացման իրականացումը»:
1990 թվականի սեպտեմբերի 4-ին «Նաիրիտի» պոլիմերների համամիութենական ինստիտուտի կոլեկտիվի անունից՝ նույն ինստիտուտի տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գ. Մարտիրոսյանի, աշխատավորական
կոլեկտիվի խորհրդի նախագահ Վ. Ավետիսյանի և քիմիական գիտությունների
թեկնածու Ջ. Մուրադյանի ստորագրություններով նամակ է ուղարկվել ՀՀ Գերագույն խորհրդի նստաշրջանին. «Մեր քաղաքացիական և մասնագիտական
պարտքն ենք համարում տեղեկացնել ՀՀ խորհրդարանին, որ մենք խորապես
164

մտահոգված ենք հանրապետության տնտեսության զարգացման և բնապահպանական հարցերի գրագետ լուծման հարցերով: Ուստի գտնում ենք, որ Վ. Սիրադեղ յանը և Հ. Սանասարյանը չեն կարող աշխատել «Բնության պահպանության և
բնական պաշարների օգտագործման» հանձնաժողովում, առավել ևս՝ նախագահի
պաշտոնում, քանի որ երկուսն էլ զգալիորեն հեռու են բնապահպանական հարցերի գիտատնտեսական համապարփակ ըմբռնումից: Նրանց մակերեսային պատկերացում ները և քաղաքացիական դիրքորոշումը գործողության ծրագիր դառնալու
դեպքում ժողտնտեսության մեջ կարող են հանգեցնել նոր աղետների: Ինչ վերաբերում է Հ. Սանասարյանի հայտարարությանը լրագրող Է. Սախինովի հարցադրման վերաբերյալ, ապա գտնում ենք, որ ինչպես լրագրողի բարձրացրած հարցը,
այնպես էլ հանրապետության կառավարության նախագահ Վ. Մանուկյանի պատասխանը ճշմարտացիորեն են արտացոլում այն իրականությունը, որն
առնչված է «Նաիրիտի» պրոբլեմին: Ավելորդ չենք համարում մեկ անգամ ևս շեշտել, որ առկա իրադրության մեջ «Նաիրիտի» փակումը սխալ է և անհիմն»:
Անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ պրոֆեսոր Գուրգեն Մարտիրոսյանի
ու նրա գործընկերների գնահատանքին արժանացած՝ իբր իրականությունը
ճշմարտացիորեն արտացոլող հարցին ու պատասխանին: Այսպես, լրագրող Է.
Սախինովը, 1990 թվականի օգոստոսի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում,
վարչապետ Վազգեն Մանուկյանին տվեց, ելույթ հիշեցնող, հետևյալ հարցը. «Երկար տարիներ զբաղվել եմ «Նաիրիտի» խնդրով, բայց նրա փակման օգտին ոչ մի
հիմ նավոր փաստարկ չեմ գտել: Չի եղել գիտատեխնիկական փորձաքննություն,
որը պետք է հիմնավորեր այդ միավորման փակումը: Ամեն ինչ կառուցված է, մեղմ
ասած՝ չհիմ նավորված, ոչ գիտական ենթադրությունների վրա: Երևան քաղաքի
մթնոլորտային արտանետումների 78 տոկոսը բաժին է հասնում ավտոտրանսպորտին... Գերագույն խորհուրդը վերանայելո՞ւ է իր որոշումը»: Այս հարցին վարչապետը պատասխանում է. «Ինչպես ամեն մի քաղաքակիրթ երկրում, նախ պետք է
ունենալ ցուցանիշներ: Ո՞ր ցուցանիշների դեպքում գործարանը կարող է աշխատել:
Իմ կարծիքով, մեր ցուցանիշները կարող են լինել ավելի վատ, քան Միացյալ նահանգներում է կամ Եվրոպայում: Քանի որ ինչքան աղքատ է երկիրը, այնքան ավելի քիչ իրավունք ու հնարավորություն ունի մտածելու իր առող ջության մասին... Եթե
փորձագիտական հանձնաժողովը ասի, որ այսքան դրամ ծախսելով հնարավոր է
այդ նորմաներին բավարարի, ուրեմն գործարանը կաշխատի»:
Երկար տարիներ «Նաիրիտի» խնդրով զբաղված լրագրողի ծայր աստիճան
անտեղ յակությունը և ակնհայտ կողմ նակալությունը երևում է հենց իր հարցից և
դրան անդրադառնալ իմաստ չունի: Իսկ վարչապետի ասածը, որ աղքատը նաև իր
առողջության մասին մտածելու իրավունք չունի, այդ իրողությունը կարող էր ասել
մեկ ուրիշը և որևէ դժգոհություն չէր առաջանա: Նրա հայտարարածը վիրավորական է այն առումով, որ լինելով Ղարաբաղ կոմիտեի և ՀՀՇ-ի գաղափարախոսը
(այն ժամանակ այդպես էին ասում), զարմանալիորեն մոռացել էր իր և իր գործընկերների գրչով գրված իրենց կուսակցության ծրագիրն ու մյուս փաստաթղթերը,
որոնցում «Նաիրիտի» անհապաղ փակումը որևէ այլընտրանք չուներ... Նաև
պետք է նրան հիշեցնել, որ Խորհրդային Միության մասնագետները շարունակաբար ձգտել են (նաև հսկայածավալ ֆինանսներ են ծախսվել) նշված նորմերը պահպանել, սակայն՝ ապարդյուն:

165

«ՆԱԻՐԻՏԻ» ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱՆԸ ԴԵՄ
Անհամեմատ շատ են «Նաիրիտը» փակելու պահանջով ՀՀ իշխանություններին
ուղղված նամակները, դիմում ները, հեռագրերը, որոնց հրապարակումը հատորներ
կկազմեն:
Բերեմ դրանցից միայն մի քանիսը:
Գերագույն խորհրդին են դիմել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի դասախոսներ՝ ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Ա. Մ. Գասպարյանը, ԳԱ թղթակից անդամ Կ. Ա. Կոստանյանը, տեխնիկական
գիտությունների դոկտոր, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Ա. Ա. Եդիգարյանը, քիմիական գիտությունների դոկտոր, պետական մրցանակի դափնեկիր,
պրոՖեսոր Ա. Ա. Մանթաշյանը, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կ.
Ծ. Թահմազ յանը, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ. Հ. Դանիել յանը, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս. Հ. Մկրտչյանը, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Ա. Շ. Գրիգորյանը, քիմիական
գիտությունների թեկնածու, դոցենտ Ֆ. Հ. Գրիգորյանը:
Նրանք գրում են. «Երևան քաղաքի էկոլոգիական վիճակը օրհասական է:
Դրանում մեծ դեր ունեն «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման (գազային)
արտանետում ները, պինդ թափոնները և հոսքաջրերը: Քաղցկեղածին, նարկոտիկ
հատկություններ ունեցող, գենետիկական խախտում ներ առաջացնող քլորոպրենի
և քլորօրգանական միացությունների պարունակությունը Երևանի մթնոլորտում և
հոսքային ջրերում հաճախ թույլատրված նորմաները գերազանցում է հարյուրավոր
անգամ ներ:
Գիտաարտադրական միավորումում ըստ տեխնոլոգիական անհրաժեշտության
պահեստավորված քլորը, հնարավոր վթարի դեպքում (երկրաշարժ, տեխնոլոգիական խախտում ներ) կարող է րոպեների ընթացքում ոչնչացնել միլիոնավոր մարդկանց: Այդպիսի քանակությամբ հեղուկ քլորի պահպանումը միլիոնանոց քաղաքի
տարածքում հակամարդկային է և եզակի դեպք է համաշխարհային քաղաքակրթության մեջ:
Եթե նույնիսկ պահպանվեն գործարանի բոլոր տեխնոլոգիական ռեժիմ ները, ապա այդ իդեալական դեպքում ևս թունավոր նյութերի պարունակությունը մթնոլորտում չի համապատասխանի սանիտարական նորմերին:
Տարիների փորձը ցույց է տվել, որ բազմաթիվ բնապահպանական միջոցառում ները և ծախսված հարյուրավոր միլիոնները չեն տվել ցանկալի արդյունք, հետևաբար պրոբլեմի միակ լուծումը գործարանի անհապաղ փակումն է» (1989 թվականի
հոկտեմբեր, հավելված 37):
ՀՀ Գերագույն խորհրդին ուղղած դիմումում (13.09.1990 թ.) «Նաիրիտի» աշխատակիցներ Արագեղեցիկ Կարեյանը և Աղավնի Սահակյանը մասնավորապես գրում
են, որ «Նաիրիտ» ԳԱՄ-ը փակելու մասին Գերագույն խորհրդի 1989 թվականի
հունիսի 25-ի որոշումը ճիշտ է, հիմ նավորված և ժամանակին:
Գերագույն խորհուրդ և կառավարություն ուղարկված՝ «Հայկական բժշկական
միության» վարչության նախագահ պրոֆեսոր Վ. Ամատունու և միության էկոլոգիական հանձնաժողովի նախագահ Ա. Մեդոյանի ստորագրությամբ նամակում
(25.10.1990 թ.) մասնավորապես ասվում է. «Արգելել «Նաիրիտ» ԳԱՄ-ի քլորոպրե166

նային արտադրամասերի գործարկումը, բացառելով նրանց հետագա գործունեությունը Երևան քաղաքում ...»:
«Նաիրիտի» փակումը դիտավորյալ ձգձգելու հարցով ԳԽ նախագահությանն
են դիմել Կիրովականի «Գոյապայքար» Կանաչների ընկերությունը, Լենինականի
«Զարթոնք» բնապահպանական կազմակերպությունը, Հայ կանանց դաշինքը,
«Սահմանադրական իրավունք» միությունը և այլ կազմակերպություններ:
1991-ի հունվարի 4-ին Հայաստանի Կանաչների միությունը դիմել է հանրապետության բնակչությանը. «ՀՀ կառավարությունը «Նաիրիտը» ներկայացնում է որպես մի փրկարար կամուրջ, որով մեզ պատրաստվում է անցկացնել այս կործանվող
երկրից դեպի անկախության երազած ափը: Սակայն այդ կամուրջը թղթից է: Տնտեսությունից քիչ թե շատ հասկացողին պարզ է, որ կառավարության խոստացած
տարեկան 100 մլն դոլար շահույթը «եթերային» է... Պետք է նկատի ունենալ, որ
«Նաիրիտը» տարեկան 50 մլն ռուբլու դոտացիա է ստացել... «Նաիրիտի» մասին
կառավարության չհիմնավորված խոստում ներին հակադրենք մեր պահանջը՝ փակել թույնի աղբյուր «Նաիրիտը»:
Ակադեմիկոս Արաքսի Բաբայանը նամակ է հղել (16.11.1990 թ.) ՀՀ ԳԽ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին և վարչապետ Վ. Մանուկյանին: Այդտեղ մասնավորապես ասվում է. «Նաիրիտ» ԳԱՄ-ը ընդգրկում է մի շարք արտադրություններ և
ծավալով խոշոր գիտահետազոտական ինստիտուտ: Երբ պահանջում ենք «Նաիրիտը» փակել, ապա դրա տակ հասկանում ենք քլորոպրենի և նրանից ստացվող
կաուչուկների և լատեքսների արտադրության փակումը: Ոճրագործություն է այդպիսի վտանգավոր արտադրություն ունենալը մթնոլորտը համեմատաբար նոսր,
ջրային պաշարներով սակավ և օգտակար հողերով աղքատ մեր հանրապետությունում: Մենք իրավունք չունենք օդը, ջուրը և հողն աղտոտող արտադրություն ունենալ: Կաուչուկի սկզբնական նախագծային հզորությունը տարեկան 14 հազար
տոննա էր և պետք է գործարանն անջատված լիներ քաղաքից 7 կիլոմետր շառավիղ ունեցող կանաչ գոտով: Այնինչ ներկայումս ոչ միայն հզորությունն է 3-4 անգամ մեծացել, այլ նաև գործարանը հայտնվել է 1,5 միլիոնանոց քաղաքի մեջ...»:
Նամակն ամբողջությամբ՝ հավելված 38-ում):
1991 թվականի հունվարի 9-ին, «Ազգային ինքնորոշում միությունը» «Նաիրիտը» չվերաբացելու պահանջով դիմել է ՀՀ Գերագույն խորհրդի նստաշրջանին.
«Ամենքին հայտնի է, որ «Նաիրիտ» ԳԱՄ-ի առկայությամբ իսկ վտանգված է հայության գոյությունը և «Նաիրիտի» գործարկման վերաբերյալ ՀՀ Գերագույն
խորհրդում հարց բարձրացնելը ամենամեծ հետընթաց քայլն է՝ անգամ նախկինում
ժողովրդի վստահությունը շահած անցումային ժամանակաշրջանի իշխանությունների համար: ՀՀ Գերագույն խորհուրդն այս քայլով հաստատում է իր անվճռականությունն ու անկարողությունը՝ լուծելու հայության առջև ծագած խնդիրները և
որպես կայսրության կամակատար, ներ է քաշվել քաղաքական խաղերի մեջ՝ ձգտելով մեկ ժողովրդի, մեկ Մոսկվայի առջև ձեռք բերել քաղաքական հեղինակություն:
Համարելով, որ այս դիրքորոշումը վերադարձ է դեպի ստրկություն, իսկ «Նաիրիտը» որպես կենսական միջոց ներկայացնելը՝ հանցագործություն. պահանջում ենք՝
ա. իրագործել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1989 թվականի հունիսի 25-ի «Նաիրիտ» ԳԱՄ-ի վերաբերյալ որոշումը, բ. այնուամենայնիվ, նոր որոշում կայացնելու
համառության դեպքում անցկացնել հանրաքվե...»:
167

«Նաիրիտի» փակման պահանջով իշխանություններին ուղղված նամակների մեծամասնությունը այդ գործարանի մոտակայքում ապրողներից էին: Ահա թե ինչ են
գրում այդտեղի բնակիչներից Սոնա Ավետիսյանը և նրա 24 հարևանները. «Մենք`
5 ընտրատարածքի Ներքին Շենգավիթ թաղամասի ներքոստորագրյալ բնակիչներս բողոքում ենք «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը աշխատեցնելու
դեմ: Ոչ ոք մեզնից լավ և մեզնից բացի չգիտի, թե ինչ է նշանակում օր ու գիշեր, ամռան շոգին և ձմեռվա ցրտին շնչել այդ թունավոր «օդը»: «Նաիրիտի» աշխատեցնելը մենք կգնահատենք որպես էկոլոգիական ագրեսիա սեփական ժողովրդի
դեմ՝ նորաստեղծ ղեկավարության կողմից: Եթե կառավարության անդամները, այնուամենայնիվ, իրագործեն այդ հանցավոր միտումը, մեր մնացած առող ջությունը
պահպանելու համար կպահանջենք կենտրոնում ապրող պաշտոնյաներից փոխանակել բնակարանները մեզ հետ» (Ս. Տարոնցի նրբ. 6/ 8, ևս 24 բնակիչ):
«Երեկոյան Երևան» թերթի խմբագիր Կ.Վարդանյանին հղած նամակում, աշխատանքային թոշակառու Վազգեն Սուրենի Աթանեսյանը գրում է. «Հարգելի
Վարդանյան, ես ընթերցեցի ապրիլի 10-ի և 16-ի «Նաիրիտի» վերաբերյալ հոդվածները: Ես բողոքի ամբողջ ձայնով դատապարտում եմ «Նաիրիտի» այն բանվորներին, որոնք լինելով ուրիշի ձեռքի զենք, ցանկացել են վիրավորել ս/թ ապրիլի 10-ի
բաց նամակի հեղինակներին: Ես, լինելով «Նաիրիտի» նախկին ապարատավար,
աշխատել եմ հենց այն ցեխում, որտեղ ստանում էին կաուչուկի ժապավենը և գիտեմ նրա թունավորման բազմաթիվ դեպքերը և վթարները: Եվ ես գիտեմ նրա թողած վնասարար ազդեցությունը իմ մաշկի վրա: Ես պաշտպանում եմ ս/թ ապրիլի
10-ի Լենինականի հոդվածագրերին և պաշտպանում եմ նրանց հոդվածը: ... Ես չեմ
ցանկանում մանրամասն բացատրել կաուչուկի բացասական կողմերը` եթե պետք
լինի ես առերես կարող եմ ապացուցել նրա վատթարագույն կողմերը» (1990.04.17,
Գաստելլոյի 6 փ., 17 շ., 6 բն):
Երևանի թիվ 97 դպրոցի «Շանթ» կազմակերպության նախագահ Ա.Ալեքսանյանը, դիմելով ՀՀ Գերագույն խորհրդի նախագահին, գրում է. «Սույն նամակը Ձեզ
է հղված Երևանի թիվ 97 դպրոցի «Շանթ» կազմակերպության աշակերտների կողմից: Կազմակերպություն, որը լիովին հավատացել է ՀՀՇ-ին, հավանություն տվել
նրա ծրագրին, մասնակցել նրա կողմից կազմակերպված միջոցառում ներին, մասնակցել «Նաիրիտի» արգելափակոցներին, քանի որ ամբողջ ժողովրդի հետ գտել
ենք, որ «Նաիրիտը» չարիք է: Իսկ այժմ, երբ խոսք է գնում այն նորից աշխատեցնելու մասին, այն կառավարությունը, որը մի քանի ամիս առաջ մեղադրում էր նախորդին, նույնիսկ պահանջում՝ պատասխանատվության կանչել նրանց, որոնք
չկատարելով Գերագույն խորհրդի որոշումը` չէին կազմաքանդում գործարանը,
այժմ լռում է: Եվ պարզվում է, որ ճիշտ է եղել չկազմաքանդելը: Այդ պատճառով
է, որ ժողովուրդը կորցնում է հավատը կառավարության նկատմամբ: Այո,
««Նաիրիտը» չարիք է»: Այն պետք է կազմաքանդվի: Իսկ խաթարված վստահությունը պիտի վերականգնվի» (1990 թ. ապրիլի 10):
1991 թվականի հունվարի 16-ին, Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ թաղամասի բնակիչներ՝ Հարությունյանը, Սարգսյանը, Մադաթյանը, Ալթունյանը, Հարությունյանը, Միրզոյանը, Բեյբությանը, Սարոյանը, Աթոյանը, Հակոբյանը, Կարապետյանը նամակ են հղել Գերագույն խորհրդի պատգամավոր Հ. Սանասարյանին. «Նաիրիտի» բացման հարցը... Դա նույն հարցն է, ինչ որ եղավ հայ ժողովրդի
168

գլխին 1915 թվին: Այն մարդիկ, որոնք իրենց հայ ազգի պաշտպաններ էին հանդես
բերում, հիմա արդեն ցույց են տալիս իրենց իսկական դեմքերը: Ամբիոնից խոսելուց նրանց դեմքերը նմանեցնում են` թուրք ցեղասպան կազմակերպիչներին:
Երբ խոսում է Վազգեն Մանուկյանը, կարծես թե ցեղասպան, ոճրագործ` Թալեաթն է խոսում:
Իսկ Հրանտ Բագրատյանը, հենց ինքը` Էնվերն է:
Այդպիսիններից են և նրանք, ովքեր այդ նույն միտքն են քարոզում և համոզում:
Դրանք են` Դավիթ Վարդանյանը և մի քանիսը, որոնք կառավարության մեխը
իրենց մարմինը կմտցնեն, միայն թե....
Այս վերոհիշյալ մարդիկ, ինչպես նշեց պատգամավոր Աղասի Արշակյանը, թող
իրենց ընտանիքի անդամներով տեղափոխվեն և վերապրեն Ն. Շենգավիթի, Նորագավիթի և մյուս «Նաիրիտին» մոտակա շրջաններում և այդ բոլորից հետո արտահայտեն իրենց կարծիքը: Ցեղասպաննե՛ր, ապրում եք «Նաիրիտից» տասնյակ
կմ հեռավորության վրա, այդ իսկ պատճառով էլ թքած մյուսների վրա: Հարցում ներ եք անում գործարանի բանվորության կամ ձեր նմանների կարծիքները, մոռանում եք, որ պետք է առաջնային ընդունեք շրջապատի բնակչության կարծիքը: Դո՛ւք
«հայ» Բագրատյան, ի՞նչ եք 70 տարիների փչած թոզը, նորից փչում մեր աչքերին,
թե ի՞նչ է պատահել, երբ ուզենք նորից կբացենք:
Հայ ժողովուրդը հաստատ համոզվում է, որ կգա ևս մեկ օր, դուք որպես ցեղասպան կազմակերպիչներ կկանգնեք դատարանի առջև, ինչպես Թալեաթը, Էնվերը
և մյուսները:
Հայ ժողովրդի և նրա աստվածների անեծքը թափվի ձեր և ձեր բռնած
գործի վրա:
(«Նաիրիտին») Մերձակա բնակիչների անսահման վրդովմունքները մղում ենք`
ձեզ:
Չտալ այս բնակիչների պահանջներին դրական պատասխանները, կնշանակե
լինել համախոհներ վերոհիշյալներին»:
Հ.Գ. ՀՀ ԳԽ ժող. պատգամավոր պարոն Հակոբ Սանասարյանին.
Ներքին Շենգավիթի բնակիչները չեն կորցնում իրենց հույսերը այն մասին, որ
խորհրդարանը չի կարող ազդել Ձեզ վրա փոխելու կարծիքը, ինչպես կատարվեց
մի քանիսի հետ: Ներքին Շենգավիթի ամբողջ ժողովուրդը պատրաստ է ոտքի
կանգնելու և պաշտպանելու «Նաիրիտի» վերաբերյալ Ձեր կարծիքները»: (Նույն
խնդրին վերաբերող մի քանի նամակներ բերված են հավելված 39-ում):
1991 թվականի ապրիլի 16-ին, ՀՀ ուռուցքաբանության կենտրոնի և հանրապետության հեմատոլոգիայի և արյան փոխներարկման ինստիտուտի աշխատակիցները դիմել են ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին.
«Հաշվի առնելով, որ մոտակա օրերին Գերագույն խորհրդի նիստում քննարկվելու
է «Նաիրիտ» ԳԱՄ շահագործման հարցը, մենք` մի շարք բժիշկ-գիտնականներս,
անհրաժեշտ ենք համարում խորհրդարանին հայտնել մեր կարծիքը:
Տարիների ընթացքում մեր և մեր գործընկերների կողմից տարված հետազոտություններով ապացուցված է, որ քլորոպրենը և քլորոպրենային կաուչուկի արտադրության ածանցյալ նյութերը վնասակար ազդեցություն են թողնում կենդանական
աշխարհի, հատկապես աճող օրգանիզմների վրա: Բացահայտված է, որ քլորոպրենը առաջացնում է բջիջների ժառանգական ապարատի լուրջ փոփոխություններ:
169

Օժտված լինելով էմբրիոտոքսիկ հատկությամբ նա խախտում է պտղի ներարգանդային բնականոն զարգացումը: Քլորոպրենը բացասական ազդեցություն ունի նաև
վերարտադրողական օրգանների գործունեության վրա: Ահա այս հանգամանքներով ենք մենք բացատրում Երևան քաղաքի ազգաբնակչության մեջ չբերության, իմպոտենցիայի, հղի կանանց հաճախակի վիժում ների և նորածինների ֆիզիկական
և մտավոր զարգացման արատների բարձր տոկոսը:
Ապացուցված է նաև քլորոպրենի մեծ դոզաների և իոնիզացնող ճառագայթների ազդման որոշակի նույնատիպությունը կենսաքիմիական պրոցեսների վրա: Այս
հանգամանքը հատկապես վտանգավոր է մեր հանրապետությունում, որտեղ
առանց այդ էլ բարձր է ռադիոակտիվության ֆոնը:
Փորձարարական և կլինիկական հետազոտություններով ապացուցված է նաև,
որ քլորոպրենը ընկճում է օրգանիզմի բջջային և հումորալ իմունիտետը, որը կարգավորում է օրգանիզմի պաշտպանողական ռեակցիաները: Իմունիտետի ընկճման
ֆոնի վրա բարձրանում է չարորակ նորագոյացությունների, բակտերիալ և ինֆեկցիոն հիվանդությունների զարգացման հնարավորությունը: Պատահական չէ, որ
Երևան քաղաքում չարորակ նորագոյացություններով հիվանդացությունների հաճախականությունը նկատելիորեն բարձր է Լենինյան և Օրջոնիկիձեի շրջաններում
բնակվող բնակչության մոտ և խիստ ցածր է Սովետականի շրջանում:
Հայտնի է, որ հայ ազգաբնակչության մեջ բարձր է արյան հիվանդություններով
հիվանդացությունը: Հետազոտելով մթնոլորտային օդի աղտոտվածության աստիճանը կապված Երևան քաղաքի առանձին շրջաններում արդյունաբերական ձեռնարկությունների տեղադրման հետ` մեր գործընկերները բացահայտել են, որ
գոյություն ունի ուղղակի կապ արյան հիվանդությունների հաճախության և օդի աղտոտվածության միջև: Նման կապը մասնավորապես ակնհայտ է քլորոպրենի պարունակության և սուր լեյկոզներով հիվանդացության միջև, հատկապես մինչև 18
տարեկան հասակը:
Ելնելով վերոհիշյալից, մենք գտնում ենք, որ «Նաիրիտի» քլորոպրենային
արտադրամասերի գործարկումը մեծ վտանգ է ներկայացնում հայ ժողովրդի գոյատևման համար: Մենք հուսով ենք, որ Հայաստանի Հանրապետության խորհրդարանը հաշվի կառնի մեր այս ամփոփ զեկուցագիրը «Նաիրիտ» ԳԱՄ-ի շահագործման հարցը քննարկելիս»: Նամակի տակ ստորագրել են վիրուսոլոգիայի լաբորատորիայի վարիչ, պրոՖեսոր Լ.Ա. Քամալ յանը և աշխատակիցները (բնօրինակը՝ հավելված 40-ում): Այս հավելվածում է բերված նաև Հայաստանի հիգիենայի
մասնա- գետների կարծիքը՝ ԽՍՀՄ առողջապահության նախարարության կողմից
մթնոլորտային օդում քլորոպրենի սահմանային թույլատրելի խտությունը 100
անգամ բարձրացնելու վերաբերյալ):
«ՆԱԻՐԻՏԻ» ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
1990-ի վերջերից մինչև 91-ի ապրիլի երկրորդ կեսը, Գերագույն խորհրդում հաճախ քննարկվում էր «Նաիրիտի» հարցը: Մինչ այդ, Հայաստանի Կանաչների
միությունը «Նաիրիտը» չվերագործարկելու պահանջով 7800 ստորագրություններ
հանձնել էր Գերագույն խորհրդի քարտուղարություն:
ՀՀՇ-ական գործիչները, իրենց իշխանական համակարգով հանդերձ, աշխա170

տում էին օր առաջ ունենալ «Նաիրիտի» վերաբացման որոշումը, սակայն քննարկում ները մշտապես ավարտվում էին նրանց ցանկությանը հակառակ արդյունքով:
Շատ են այն դեպքերը, երբ «Նաիրիտի» վերաբացումը մերժող որոշումը չեղ յալ
են համարել (այդ առիթով, հիմ նականում, ձայն էր խնդրում պրոֆեսոր Գրիգոր
Ավագյանը, թե «մեր ժողովուրդն ափսոս է, եկեք չեղ յալ համարենք նախկին որոշումը և հարցը նորից դնենք քվեարկության») և հարցը նորից են քվեարկության
դրել, միևնույն է՝ տապալվել են: Այդ օրերի տեսագրությունները հավանաբար պահպանվել են, և դիտողները կհամոզվեն, որ ՀՀՇ-ականները նյարդայնացած էին,
հավանաբար այն առումով, որ իշխանական լծակներն ամբողջովին իրենց ձեռքում
էին, սակայն Գերագույն խորհրդում ամեն ինչ չէ, որ իրենց ուզածով էր կատարվում: Այդ ժամանակ դեռևս կար ընդդիմադիր պատգամավորական մի զանգված,
որը վճիռներ կայացնելու հարցում որոշ դերակատարություն ուներ: Ահա թե ինչու,
այդ քննարկում ները ծանր ու լարված էին: Պատահական չէր, որ շատ բարձր պաշտոն զբաղեցրած մի պարկեշտ անձնավորություն (նա մինչ այդ գիտությամբ էր
զբաղվում և հուսամ, որ այժմ էլ ողջ է և շարունակում է գիտությամբ զբաղվել), մի
առանձնազրույցում ինձ ասաց, որ եթե ՀՀՇ-ական «տղաները» հանդուրժում են և
նիստերի ընթացքում դահլիճը չեն պայթեցնում, ապա դա, հավանաբար, դահլիճի
գեղեցկության պատճառով է...
1990-ի ապրիլի 17-ին ՀՀՇ-ականները վերջապես հասան իրենց նպատակին. ՀՀ
Գերագույն խորհուրդը չեղ յալ համարեց Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի
«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը փակելու 1989 թվականի հունիսի
25-ին ընդունած որոշումը:
Նիստը տեղի էր ունենում Կառավարության նիստերի դահլիճում, որի առջև մեծ
բազմություն էր հավաքվել՝ պաստառներով և վանկարկում ներով՝ «ուրացողներ»,
«դավաճաններ» և ավելի կոշտ որակում ներով... Այդ օրվա նիստում հնչած ելույթներից բերեմ որոշ քաղվածքներ (Ազգային ժողովի արխիվ, ՀՀ ԳԽ 1991 թվականի
ապրիլի 17-ի նիստի փաստաթղթեր): Պետք է ասեմ, որ այդ օրվա ելույթներն անհամեմատ մեղմ էին, քան նախորդ օրերինը:
Լևոն Տեր-Պետրոսյան- Ես այստեղ պետք է ընդմիջեմ, կներեք, որովհետև արդեն երկրորդ անգամ է կրկնվում: Առաջինը Հակոբ Սանասարյանը բարձրաձայնեց
այդ առթիվ, որ իբր կառավարությունը չի կատարել Գերագույն խորհրդի հանձնարարությունը: Դա թյուրիմացություն է: Կառավարությունը կատարել էր, փաստաթղթով ներկայացրել էր և՛ տնտեսական հիմ նավորումը, և՛ էկոլոգիական, և՛ այլն:
Այդ փաստաթղթերը ուսում նասիրվեցին հանձնաժողովներում, քննարկվեցին: Եվ
հենց հանձնաժողովների համատեղ նիստի որոշումն էր, որ այդ փաստաթղթերը
չներկայացնել խորհրդարան, բավարարվել միայն այս տնտեսական հիմ նավորմամբ: Խնդրում եմ թող թյուրիմացություն չստեղծվի: ... Ես պիտի կասկածեմ, ներողություն եմ խնդրում նախապես, նաև խորհրդարանի անկեղծության վրա, քանի
որ կա մի հարց, որը հրապարակախոսության մեջ շոշափվում է, փողոցներում, միտինգներում շոշափվում է, բայց մեր խորհրդարանը, չգիտեմ ինչու, վախեցավ այդ
հարցը մեզ տալուց: ՀՀՇ-ն է մեծ, եթե ոչ վճռական, դեր խաղացել «Նաիրիտի»
փակման գործում: Եվ դուք այսօր պետք է մեզ այդ հարցը տայիք, թե ինչո՞ւ մենք
այսօր հակառակ տեսակետն ենք պաշտպանում: Պետք է հստակ դրվեր այս հարցը: Եվ ես կարծում եմ, որ մինչև բոլոր կետերը, ինչպես ասում են, չդրվեն և մինչև
171

անկեղծ խոսակցություն չլինի, բացարձակ անկեղծ խոսակցություն չլինի այս հարցի շուրջ, մենք չենք կարող վճիռ կայացնել: Ես այսօր պարտավոր եմ բացել բոլոր
փակագծերը, թեև կային բաներ, որոնք, թերևս, պետք էլ չէր ասել: Իրականությունը հետևյալն է. «Նաիրիտի» փակման այդ որոշումը 1989 թվականի հունիսի 25-ին
գրվեց այս կողքի սենյակում և գրվեց ո՞ւմ ձեռքով, Վազգեն Մանուկյանի, Լևոն ՏերՊետրոսյանի, Բաբկեն Արարքցյանի, Զորի Բալայանի և Հակոբ Սանասարյանի:
Ահա այն մարդիկ, որոնք գրեցին այդ որոշումը: Զորի Բալայանը և Հակոբ Սանասարյանը առաջնորդվում էին զուտ էկոլոգիական նկատառում ներով: Սա իրականություն է, միանգամայն հարգելի տեսակետ, միանգամյան երկրպագելի
դիրքորոշում: Ես անձամբ իմ մասին կարող եմ ասել, որ էկոլոգիական նպատակահարմարությունը խորությամբ այն ժամանակ չէի զգում, ինձ համար ավելի
առաջնակարգ էին քաղաքական նկատառում ները: Առաջին հերթին, իհարկե, չանտեսելով էկոլոգիական կողմը, ամենայն լրջությամբ մոտենալով և՛ Զորի Բալայանի, և՛ Հակոբ Սանասարյանի փաստարկներին, բայց մենք` Հայոց համազգային
շարժումը և «Ղարաբաղ» կոմիտեն, առաջնորդվում էինք քաղաքական նկատառում ներով: Կար քաղաքական նկատառում: Առաջինը այն էր, որ «Նաիրիտը»
փաստորեն մերը չէր: Մենք «Նաիրիտից» ստանում էինք թույն և անարժեք թղթադրամ` 178 միլիոն ռուբլի: Սա էր այն ամենը, ինչ մենք ստանում էինք «Նաիրիտից»:
Մնացած այդ հսկայական հարստությունը տնօրինում էր Խորհրդային Միությունը: Այսինքն` դա պարզ կեղեքում էր, մեր ժողովրդի հարստահարումն էր, իսկ հատուցումն էր՝ միայն թույն և թղթադրամ: Սա է ամբողջ իրականությունը: Եվ այս
հարցի առթիվ ես նորից ստիպված եմ մեմուարային ժանր ընտրել: Լուրջ խոսակցություն է տեղի ունեցել, որին մասնակցել են Բաբկեն Արարքցյանը և ես` մի կողմից, մյուս կողմից՝ Վլադիմիր Մովսիսյանը, որն այն ժամանակ փոխվարչապետ էր
համարվում: Եվ մենք ուղղակի մատիտով, թղթով նստել և բոլոր այս տվյալները
մեկ առ մեկ քննել ենք, թե ինչ է ստանում Հայաստանը «Նաիրիտից» և ինչ կարող
էր ստանալ, եթե մենք տնօրինեինք այդ գործարանը: Մանրամասն այս խոսակցությունները ժամեր են տևել: Եվ մեզ համար պարզ դարձավ, որ «Նաիրիտի»
բացման հարցը կարող է դրվել այն ժամանակ, եթե մենք վստահ լինենք, որ դա
մեր սեփականությունն է, և մենք ենք տնօրինում այդ հարստությունը: Ուրեմն սա
քաղաքական մեկ նկատառում էր: Մյուսը կապված էր Արցախի խնդրի հետ: Սա
այն էր, որ ես ստիպված եմ ասել, թեև հարկ չկար: Բայց այսօր պետք է ամեն ինչ
պարզվի, որպեսզի դրանից հետո մենք կարողանանք հանգիստ սրտով որոշում
կայացնել, ինչպես համազգային գործադուլները, որոնք մենք կազմակերպում էինք,
կազմակերպում էր «Ղարաբաղ» կոմիտեն 1988 թվականին, որոնք տևեցին ամիսներ: Մեր ժողովուրդը, մեր աշխատավորությունը գնացին հսկայական զոհողությունների: Մեր հանրապետությունը կրեց հսկայական վնասներ այդ գործադուլներից, դա թաքցնելու բան չէ: Բայց նորից եմ կրկնում՝ այդ ամենը արվեց հանուն
գաղափարի, հանուն վեհ գործի: Գուցե պատմությունը հետագայում ցույց կտա՝ դա
ճի՞շտ քաղաքականություն էր, թե՞ ոչ... Նրանք չխորշեցին 89 միլիոն դոլար ծախսել
և արտասահմանից կաուչուկ գնել, այն էլ իրենց պահանջարկի 1/5-ի չափով: Չխորշեցին... Ուրեմն նրանց համար ավելի կարևոր են մյուս հարցերը, իրենց իշխանությունը պահելու, այս կայսրությունը պահպանելու հարցերը… դրա համար էլ ոչ մի
զիջման չգնացին: Մենք պետք է ընդունենք, որ մեր տակտիկան հաջողություն չբերեց այս հարցում:
Սամվել Շահմուրադյան- Հարգելի գործընկերներ, երբեք որևէ ուրիշ հարցում
172

ես այդքան մեծ կասկած չեմ ունեցել: Ինձ համար միանշանակ էր «Նաիրիտի»
խնդիրը սրանից հինգ տարի առաջ, երբ գոյապահպանման շարժումը ընդունեց ժողովրդական շարժման բնույթ, ես էլ այդ շարժման մասնակիցներից էի: Հարցն ինձ
համար միանշանակ էր սրանից ընդամենը վեց ամիս առաջ, բայց այսօր ես փաստորեն երկփեղկված եմ: Չեմ կարողանում հստակ որոշել, թե ինչպես պետք է վարվեմ, որովհետև պատասխանատվության բեռը շատ ճնշող է: Չի կարելի կշեռքի
նժարներին դնել մի կողմից տնտեսական շահը, մյուս կողմից` սերունդների առողջությունը: Ահա այս հարցում ես հակված եմ ավելի շատ հավատալու բժիշկներին,
քան տնտեսագետներին, կամ քաղաքական գործիչներին: Ես չգիտեմ, թե ինչ է
սպասվում մեր ժողովրդին, իսկ մենք ենք պատասխան տվողը: Առաջարկս արդեն
արել եմ, նախագահողը արդեն ընթերցեց: Ուրեմն, թող ժողովուրդն իմանա, որ
այսօր ուրիշ ճար չկա, և «Նաիրիտը» ինչ-որ մի կոնկրետ օր պիտի անպայման
փակվի: Առաջարկում 1993 թվականի դեկտեմբերի 30-նն է նշված: Ես կողմ եմ... և
սրան էլ պիտի դիմանանք: Հավաքված մեր հայրենակիցները, ինչպես լսում եք,
«ամոթ» են գոռում: Ի՞նչ արած: Դրան էլ պիտի դիմանանք:
Վիգեն Շիրինյան- Իմ խոսելու հիմ նական առիթն այն է, որ շատ-շատերին թվում
է, որ քննարկվող հարցի քաղաքական կողմը իրենց հայտնի է և շատ ճիշտ է: Երբ
փակում էինք «Նաիրիտը», մենք փակում էինք Միության վրա ճնշում գործադրելու համար: Այսօր մենք այդ Միության թշնամին ենք, բայց բացում ենք Միության
ձեռնարկությունը, որում ավելի շատ իրենք են շահագրգռված, քան մենք: Եթե նա
շահագրգռված չլիներ, այդքան միջոցներ չէր տրամադրի, որ մենք բացենք: Մենք
հետ ենք կանգնում պայքարից, մենք փաստորեն ուրիշ ազգերի նման հետևողական պայքար չենք մղում: Քաղաքական տեսակետից ես հենց դա էի ուզում շեշտել:
Մյուսը մեր նկատմամբ ժողովրդի հավատի հարցն է: Ո՞վ է գնում զոհողության,
երևանցի՞ն: Ինձ թվում է, թե երևանցին էլ պետք է որոշի` բացե՞լ, թե՞ չբացել: Երևանցին պետք է հանրաքվե անի:
Մեխակ Գաբրիել յան- Այն միտքը, թե երբ «Նաիրիտը» հիմ նականում կաշխատի Ռուսաստանի և Ուկրաինայի համար և նրանք պարտավորություն կստանձնեն
Հայաստանի շրջափակում ները թույլ չտալու: Դա համարում եմ ոչ ճիշտ, քանի որ
շրջափակում ները հիմ նականում քաղաքական նկատառում ներ են ունենում:
Վանո Սիրադեղ յան- Ես կազմակերպության անունից չեմ խոսում, այլ որպես
անհատ պատգամավոր, որպես չորս երեխայի հայր, որոնք ապրում են Երևանում:
Առաջինը՝ «Նաիրիտի» փակումը արդյոք այնպես անօգտակա՞ր էր, ինչպես այստեղ ներկայացվեց, որ իբր սխալ է եղել և փակումից ոչ մի օգուտ չկա: Երկու տարի «Նաիրիտը» չի աշխատել, և կարծում եմ՝ մեր ժողովրդի առողջությունը այդ
երկու տարում բավականին շահել է: Ես նույնպես, ինչպես Երևանում ապրող քառասուն տարին անց ամեն տղամարդ, մի քանի հիվանդություն ունեմ, և այդ երկու
տարում հինգ անգամ իմ վիճակը լավացել է: Եվ ուրեմն՝ չասենք, որ երկու տարին
իզուր է անցել: Սահմանափակե՞լ արդյոք ելույթները «Նաիրիտի» մասին: Ո՛չ, սա
այդ հարցը չի և սահմանափակման առաջարկությունները, որ արվեցին դահլիճից,
ես համարում եմ սխալ: Սա ավելորդ միաձայնություն է մտցնում դահլիճում, սա
այն հարցը չի, որ սահմանափակվի: «Նաիրիտը» մնում է «Նաիրիտ», եկեք չշտա173

պենք և չսահմանափակվենք: Խնդրում եմ պառլամենտին, այս հարցը քննարկելիս, խորին հարգանք տածել էկոլոգիական շարժման հանդեպ, որը մեր ազգային
շարժման սկզբնափուլն է եղել: Մի բան պարզ է դառնում` ուզենք, թե չուզենք, հիվանդանանք, թե չհիվանդանանք, վատ ապրենք, թե լավ, պետք է բացվի:
Նորիկ Հունանյան- Պարոնայք, ես այստեղ լսեցի, որ կառավարությունը տնտեսական հիմ նավորում է տվել: Բայց այն, իմ կարծիքով, շատ միակողմանի է և իրենից ներկայացնում է Սևանի հանրահայտ պրոբլեմը, երբ ժամանակին որոշեցին և
ջրի մակարդակը այնպես անխնա ձևով իջեցրին՝ իբր թե ազատ տարածություն
ստեղծելու, հողագործության զարգացման համար: Ներկայումս, ստացվում է, որ
«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը դառնում է հայ ժողովրդի փրկիչ:
Այստեղ մի հարց է ծագում. արդյո՞ք գյուղատնտեսության զարգացման համար մենք
ուրիշ հնարավորություններ չունենք: Չէ՞ որ դա խիստ ազդում է գյուղատնտեսության վրա: Մինչ այս (էկոլոգիական) շարժումը, բազմաթիվ գիտահետազոտական
ինստիտուտներ բազմիցս ապացուցել են, որ «Նաիրիտը» խիստ բացասաբար է
անդրադառնում գյուղատնտեսական կուլտուրաների բերքատվության վրա՝ ինչպես
քանակական իմաստով, այնպես էլ որակապես: Եթե «Նաիրիտից» մենք որևէ բան
շահում ենք, ապա կորցնում ենք Արարատյան դաշտավայրի բերքի մի մասը: Բացի
դրանից, տեղեկանքում բերված փաստերը, որ 178 միլիոն (ռուբլու) շահույթ է գոյանում այդ միավորումից, ինձ հրաշք է թվում: Ասեմ, որ միայն 1988 թվականին
ստացվել է միայն 6,6 միլիոն ռուբլու շահույթ: Այդ ինչպե՞ս եղավ, որ գործարկումից հետո, նույն քանակի արտադրանք թողարկելուց հետո շահույթը ավելի քան 11
անգամ պետք է մեծանա: Սա անհնարին բան է: Այստեղ կարող են առարկել, թե
կաուչուկի և լատեքսների գները մեծանում են: Բայց չէ՞ որ դրա հետ միասին բարձրանում են հումքի, նյութերի, էլեկտրաէներգիայի գները: Եթե մենք նախատեսում
ենք բնապահպան միջոցներ անցկացնել միավորումում, պետք է որ 200 միլիոն արժողությամբ կապիտալ ներդրում ներ կատարենք: Իսկ առանց դրա հնարավոր չէ
հասնել որոշակի արդյունքների: Այնպես որ՝ այս բերված թվական տվյալների
տնտեսական հիմ նավորմանը շատ մեծ վերապահումով մոտենանք: Ընդհակառակը, ես կասեի, որ տնտեսական այդ մեխանիզմն (թե ժողովրդական տնտեսությանը ինչքան օգուտ կտա) է հենց բացակայում այստեղ:
Կարինե Գևորգյան- Հարգելի պատգամավորներ, անցած նստաշրջանում, երբ
քննարկվում էր «Նաիրիտի» հարցը, տրվեց երկու ամիս ժամանակ, որպեսզի կառավարությունը ներկայացներ տնտեսական հիմ նավորումը՝ աշխատելու վերաբերյալ: Այսօր փաստաթղթի հետ ծանոթացա և տեսնում եմ, որ ոչ մի տնտեսական
հիմ նավորում չկա, և բոլորն էլ «Նաիրիտի» գործարկումը հիմ նավորում են մեր
ծանր վիճակով: Այդ դեպուտատները ինչպիսի՞ պատասխանատվություն են վերցնում իրենց վրա այդպիսի հայտարարություն անելու համար: Ես, որպես «Նաիրիտի» աշխատող (քլորի ստացման արտադրամասի պետի տեղակալ), տեսնում եմ,
որ այստեղ ոչ մի ճիշտ թիվ բերված չի: «Նաիրիտը» ոչ մի տարի չի աշխատել լրիվ
հզորությամբ և չի տվել այն տվյալները, որոնք նշված են:

174

Հակոբ Սանասարյան- Նախագիծը, որը ներկայացվել է որպես Գերագույն
խորհրդի որոշման նախագիծ, թերություններ ունի: Առաջինը. սա այն նախագիծն
է, որը ներկայացրեց Նախարարների խորհուրդը և մերժվեց, սակայն այս անգամ
ներկայացվում է որպես Գերագույն խորհրդի պատգամավորների կողմից կազմված նախագիծ: Երկրորդը. մենք այսօր քննարկում ենք այս խոշոր օբյեկտի հարցը, սակայն հանրապետության բնապահպան գերատեսչությունների կարծիքները
ո՛չ խորհրդարանին է հայտնի, ո՛չ էլ խնդրին վերաբերող գրավոր որևէ փաստաթուղթ կա: Եթե դա հիմք ընդունենք ու նույնիսկ, եթե առանձին կետերում տարաձայնություններ լինեն, միևնույն է, հիմքն ընդունված է, այսինքն` որոշումն
ընդունված է: Կարծում եմ, որ այդ մեթոդն ընդունելի չէ: Խնդրում եմ, հարցը պարզ
դրեք:
Լևոն Տեր-Պետրոսյան- Մեկ վայրկյան՝ ես բացատրեմ, առանց կրքեր բորբոքելու: Կներեք, արդեն ես սկսում եմ կասկածել, որ դուք ուզում եք ինչքան հնարավոր
է քաշքշել այս հարցը: Երեկ մենք ենք որոշել, մեր խորհրդարանը, կատարվել է 36
առաջարկություն, մենք ենք ստեղծել այդ հանձնաժողովը ձեր իսկ համաձայնությամբ և նրան հանձնարարել՝ կատարելու մեկ բան` համադրել կատարված առաջարկությունները: Դա կատարվել է, համադրել են, եկել են համաձայնության այս
հինգ կետերի շուրջ, կան կետեր, որոնց շուրջ համաձայնության չեն եկել: Ուրեմն,
այս հինգ կետերի շուրջ, որ համաձայնության են եկել, նշանակում է, որ ստեղծվել
է մի ընդհանուր նախագիծ: Այնպես որ, եթե մենք անենք այն, ինչ որ դուք եք
խնդրում, ես ասում եմ, կներեք, ես այստեղ տեսնում եմ լուրջ շահարկում, այս հարցը քաշքշուկի առարկա դարձնելու, որպեսզի մենք ոչ մի որոշում չկայացնենք: Հիմա
դուք համոզվա՞ծ եք ձեր ճշմարտացիության մեջ, ինչո՞ւ եք վախենում, որ խորհրդարանը սխալ որոշում կկայացնի: Եկեք հարգանքով վերաբերվենք խորհրդարանին:
Խորհրդարանը այն մարմինը չէ, որի վրա կարելի է ճնշում գործադրել կամ ազդել
նրա վրա: Վերջապես այստեղ լուրջ քննարկում է տեղի ունեցել: Բերվել են բոլոր
փաստարկները: Դուք մի կարծեք, որ այնքան անգրագետ են մարդիկ, որ չեն հասկացել ձեր բերած փաստարկները էկոլոգիական վնասների մասին: Շատ լավ էլ
հասկացել են: Դուք մի մտածեք, որ մարդիկ չեն հասկացել կառավարության բերած փաստարկները, որոնք վերաբերում են շահագործման տնտեսական նպատակահարմարությանը: Ինչո՞ւ եք դուք կասկածում խորհրդարանին: Ոչ մի առաջարկ:
Կներեք, հարցը իսկապես դառնում է այնպիսին, որ մենք ծիծաղելի վիճակի մեջ
ենք դնում մեր խորհրդարանը: Ես ասացի, որ նախագիծն արդեն քննարկվել է, սա
լիովին ծանոթ է բոլորին, երեկ մենք արդեն նույնիսկ քննարկել ենք, և այդ բոլոր
առաջարկությունները բոլորին հայտնի են: Սա կդնենք որպես հիմք, անցավ-չանցավ, միևնույն է, երկրորդը պետք է ընթերցվի: Ինչո՞ւ եք այսքան կասկածում իրար:
... Ես հիմա կընթերցեմ այդ որոշման նախագիծն էլ, որ թյուրիմացություններ չլինեն: Խնդրում եմ նստել և լսել: Դուք ասում եք նախագիծ, բայց դուք կոչել եք առաջարկ: Այսպես է գրված` առաջարկ Հայաստանի Հանրապետության Գերագույն
խորհրդի: Գուցե դու՞ք ընթերցեք, պարոն Խոսրով:
Խոսրով Հարությունյան-Առաջարկ. «ՀՀ Գերագույն խորհուրդը որոշում է.
Հիմք ընդունել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1989 թվականի 11-րդ նստաշրջանի
հունիսի 25-ի որոշումը:
175

ՀՀ Նախարարների խորհրդին հանձնարարել իրականացնելու «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման հետ կապված հետևյալ միջոցառում ները.
ա) Հայաստանի Հանրապետության տնտեսական կարիքների ծավալով գործարկել միավորման կրի, ածխաթթվի, թթվածնի, ազոտի արտադրամասերը և քլորի,
կաուստիկ սոդայի 17 էլեկտրոլիզ յորները, պայմանով, որ հեղուկ քլորի պահեստավորում չլինի:
բ) 1991 թվականի մայիսի 1-ից սկսել «Նաիրիտի» էկոլոգիապես վտանգավոր
արտադրությունների` քլորի, բացի 17 էլեկտրոլիզ յորներից, քլորոպրենային կաուչուկների և լատեքսների, ացետիլենի, քացախաթթվի փորձնական գործարանի և
դրա օժանդակ արտադրամասերի կազմաքանդման, իսկ հնարավորության դեպքում` նաև էկոլոգիական անվտանգ արտադրությունների վերամասնագիտացման
աշխատանքները:
գ) «Նաիրիտի» մեխանիկական արհեստանոցը դարձնել կենցաղային իրերի
գործարան, սառնարանային համակարգը` պտուղ-բանջարեղենի, սննդամթերքների պահեստներ, իսկ գիտահետազոտական ինստիտուտի բազայի վրա ստեղծել
էկոլոգիական ինստիտուտ:
դ) Ապահովել «Նաիրիտի» աշխատավորության սոցիալ-տնտեսական պահանջները` հաշվի առնելով Գերագույն խորհրդի կողմից ընտրված «Նաիրիտի» փակման և վերամասնագիտացման հանձնաժողովի առաջարկությունները:
ե) Գնահատական տալ «Նաիրիտի» փակման որոշման հետ կապված Հայաստանի կառավարության գործունեությանը» (Հակոբ Սանասարյան և ՌաՖիկ Ղազինյան):
Լևոն Տեր-Պետրոսյան- Ես չգիտեմ այստեղ ի՞նչ կար, պարզ հարց էր: Ձեր կոճակը սեղմելով դուք արդեն ձեր վերաբերմունքը կարտահայտեիք և փաստորեն
պաշտպանած կլինեիք ձեր այս նախագիծը: Հարցը դրված է ուղղակի մեկ բանի
մասին: Բացե՞լ, թե՞ փակել «Նաիրիտը», ինչո՞ւ ենք սար ու ձոր ընկնում... Գիտե՞ք
ինչ, սա նորից անհարգալից վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ: Դուք ձեր
հստակ տեսակետն ունեք, դուք դեմ եք, որպեսզի «Նաիրիտը» բացվի: Դա ասել
եք հազար անգամ, հազար փաստարկ բերել եք: Ինչո՞ւ է ձեզ թվում, թե պատգամավորները դա չեն հասկացել: Հիմա այս նախագծի համար կոճակը սեղմելով դուք
արդեն ձեր նախագիծն եք պաշտպանում:
Վազգեն Մանուկյան- Ես չեմ իմանում, կարողացա՞ պատասխանել ձեր հարցին:
Հակոբ ջան, ձեզ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ ես Մարսից եկել եմ
ձեր ազգը կոտորելու համար: Ես զարմանում եմ ձեր վրա:
Լևոն Տեր-Պետրոսյան- Դա այսօր էլ կարող են ներկայացնել, (Խորհրդային)
Միության նորմերը հայտնի են: Դե ուրեմն հարկ չկա մտցնելու: Այդ նորմերը կան:
Խնդրեմ, առաջին խոսափող:
Հակոբ Սանասարյան- Գրված է. «գործող բնապահպան նորմերը»: Ինչպես ձեզ
հայտնի է, նոյեմբեր ամսին Խորհրդային Միության գլխավոր սանիտարական
բժիշկ Սկլ յարովի հեռագրով քլորոպրենի խտությունը մթնոլորտային օդում 50 անգամ բարձրացվել է: Ես կուզենայի հարցնել փաստաթուղթ կազմողներին` նրանք
Սկլ յարովի հեռագրի գործող նորմերի մասի՞ն են խոսում, թե՞ մինչ այդ:
176

Լևոն Տեր-Պետրոսյան- Շատ լավ: Ես ստիպված եմ դիտողություն անել: Դուք
ասացիք, որ հենց այս հարցի մասին եք խոսելու: Կարելի է ներողություն խնդրել
խորհրդարանից:
Հակոբ Սանասարյան- Ես կարծում եմ հերթով պետք է ներողություն խնդրենք`
ձայն չտալու և միջամտելու համար... Նաև՝ իհարկե ես կողմ եմ պատգամավոր Վ.
Հարոյանի առաջարկությանը, որ նման հսկողություն պետք է ապահովվի, եթե
պատգամավորները կողմ քվեարկեն: Դուք ինքներդ շատ լավ գիտեք, որ երկար
ժամանակ է, ինչ բանակցություն է գնում Երևանի քաղաքացիական պաշտպանության և քիմիական արդյունաբերության նախարարության պաշտոնյաների միջև:
Քաղաքացիական պաշտպանությունը պահանջում է Երևանում բնակվողներին
ապահովել հակագազերով, իսկ նրանք ասում են, որ դա կարող է աղմուկ բարձրացնել: Խնդրում եմ քննարկել նաև քաղաքացիներին հակագազերով ապահովելու հարցը: Ես կարծում եմ, որ սա գործարանի անվտանգության ապահովման
հարցի բաղկացուցիչ մասն է:
Լևոն Տեր-Պետրոսյան- Չէ, անվտանգությունն ու հակագազը տարբեր բաներ
են:
Վազգեն Մանուկյան- Բայց պետք չի չափազանցնել այդ վնասը: Կապել անգամ
գենոֆոնդի փչացման հետ և այլն, և այլն: Պետք չի ծայրահեղությունների գիրկն
ընկնել:
Հ. Սանասարյան- Եթե պատգամավորները քվեարկեն հօգուտ «Նաիրիտի»
բացման, բանակցություններ սկսել և մասնագետներ հրավիրելով պարզել այդ
հարցը:
Լևոն Տեր-Պետրոսյան- Այդ բոլոր հարցերով պետք է զբաղվի այդ նոր ընտրված
հանձնաժողովը: Խոսքը Գերագույն խորհրդին ենթակա մարմ նի մասին է:
Հ. Սանասարյան- Ես կարծում եմ՝ նման հանձնաժողով դուք չեք ստեղծելու,
երբ որ կստեղծեք, կասեք:
Վալերի Միրզոյան- Նախ ինձ համար հաճելի է, որ այսպես հանգիստ է անցնում «Նաիրիտի» հարցի քննարկումը, որովհետև նախորդ անգամ, ես հիշում եմ,
այստեղ քիմիկոսներ էին եկել, լոբբիստների մի մեծ խումբ կար, որոնք ընդմիջում ների ժամանակ ճնշում էին մեզ, նույնիսկ` ահաբեկում: «Նաիրիտը» և ցանկացած
քայլ, որ մենք ձեռնարկում ենք, պետք է դիտենք անկախության տեսակետից և մեր
ազգային շահերից ելնելով: «Նաիրիտի» գործարկումը մեծացնո՞ւմ է անկախությունը, թե՞ ոչ: Ըստ իս, մենք ավելի կախյալ վիճակում ենք հայտնվում:
Վարչապետ Վազգեն Մանուկյանն իր ամփոփիչ ելույթում ասաց, որ «Նաիրիտ»
գիտաարտադրական միավորման գործարկման (Գերագույն խորհրդի 1989 թվականի հունիսի 25-ի որոշումը չեղ յալ համարելու) դեպքում, բացի Ռուսաստանի և
այլ երկրների հետ քաղաքական բարենպաստ պայմաններ ստեղծելուց և
177

Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացումից՝ մեր երկիրը տարեկան 100
միլիոն դոլարի և ավելի քան 100 միլիոն դոլարին համարժեք ռուբլու մաքուր շահույթ կունենա, լիարժեքորեն կգործեն մեր բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկությունները, իսկ «Նաիրիտի» աշխատավորներն ամսական 5 հազար դոլարին
համարժեք ռուբլի աշխատավարձ կստանան և կապահովվի նրանց բնակարաններ
ստանալու և սոցիալական մյուս խնդիրները: Միաժամանակ նշելով, որ Կառավարության կողմից ստեղծված հեղինակավոր հանձնաժողովը հաստատում է, որ նաև
արտասահմանյան առաջավոր տեխնոլոգիաներով հագեցած այդ գործարանը կարող է աշխատել առանց բնակչության առողջությանը վնաս հասցնելու...
Մի քանի ելույթներից հետո հայտարարվեց ընդմիջում:
Այդ օրվա ելույթներից և գլխավորապես ՀՀՇ-ական պատգամավորների տոնական տրամադրվածությունից և գործարանի փակմանը կողմ պատգամավորներից
շատերի մոտ առաջացած երկփեղկվածությունից ու անորոշությունից արդեն պարզորոշ երևում էր, որ «Նաիրիտի» վերաբացման որոշում է կայանալու: «Նաիրիտի» վերաբացմանը մշտապես դեմ քվեարկող պատգամավորներից շատերը
աստիճանաբար լրացնում էին ՀՀՇ-ականների շարքերը, քանզի երկրի վիճակը
բարելավելու խոստում-հավաստում ները շատ գայթակղիչ էին: Ցանկալի որոշում
տեսնելու իմ բոլոր հույսերը կորել էին: Այդ օրը՝ թե՛ դահլիճում ելույթ ունենալիս,
թե՛ ընդմիջմանը, աչքիս առջև էր գալիս 1990 թվականի հուլիսի 29-ին տեսածս
հետևյալ երազը:
Իբր Գերագույն խորհրդի դահլիճում քննարկվում է «Նաիրիտի» հարցը և ելույթ
ունեցող պատգամավորները (Ս. Բաղդասարյան, Դ. Վարդանյան, Է. Եգորյան, Ա.
Սադոյան ...), որոնք այդ հարցում մասնագիտական գիտելիք չունեին և ղեկավարվում էին քաղաքական մոտեցում ներով, միայն գովեստով էին խոսում այդ գործարանի վերաբացման և ստացվելիք անասելի մեծ շահույթի մասին: Ես էլ տրամադրված, որ իմ ձեռքի տակ ունեցած փաստաթղթերով կարող եմ իրենց ասածները ջախջախել` ինքնավստահորեն մոտենում եմ ամբիոնին: Որպեսզի ավելի համոզիչ լինի ասելիքս, որոշում եմ ընթերցել փաստաթղթերը: Ներքուստ այն
համոզվածությունն էր, որ հաղթանակ եմ տոնելու: Եվ հանկարծ զգում եմ, որ հենց
տեղում կուրացա ու ոչինչ չեմ տեսնում: Այդ բացարձակ խավարում իմ հաղթական
տրամադրությունը ակնթարթորեն վերածվում է դառը կսկիծի ու հուսահատության,
ծայր աստիճան տագնապի ու ճնշվածության: Որոշում եմ բանավոր դիմել դահլիճին և հենց որ սկսում եմ իմ խոսքը, հանկարծ լսում եմ ողջ դահլիճի աթոռների
համահունչ չխկոցները, այսինքն` բոլոր պատգամավորները միանգամից ոտքի են
կանգնել: Խավարի մեջ միայն տարբերում եմ դահլիճից հեռացող պատգամավորների ուրվագծերը:
Այդ ընդմիջմանը երազս պատմեցի ԳԽ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և
վարչապետ Վազգեն Մանուկյանին: Լսելով ասածս, Լևոնը ուրախությամբ բացականչեց. «Ուրեմն, այսօր ընդմիջումից հետո, մենք կունենանք «Նաիրիտ», սակայն
այլևս չենք ունենա Հակոբ Սանասարյան»:
Ընդմիջումից հետո նախագահող Բաբկեն Արարքցյանը հայտարարեց, որ ելույթները սահմանափակված են, սակայն ինձ ձայն տվեց, իհարկե, դահլիճի համաձայնությամբ: Այդ պահին զարմանալիորեն փոխվել էր մարտնչող ՀՀՇ-ական
պատգամավորների ոչ բարյացակամ վերաբերմունքն իմ նկատմամբ և կարծես
նրանց մոտ զգացվում էր մտահոգություն, ափսոսանք, թե դրանց նման մի բան
178

(ՀՀՇ-ական պատգամավորներից շատերն իրենց հոգու խորքում գիտակցում էին,
որ գործարանի վերաբացումը թե՛ բարոյական, թե՛ տնտեսական առումով հիմ նավորված չէ): Այդ պահը կարելի է համեմատել Ջեկ Լոնդոնի նկարագրած այն պատկերին, երբ գայլերի ոհմակի շրջափակման մեջ ընկած մարդու նկատմամբ գայլերը
որևէ ագրեսիվություն չեն ցուցաբերում, այլ հակառակը՝ փաղաքշական հայացքով
են նայում նրան՝ իրենց ակնհայտ զոհին:
Ահա իմ խոսքը. «Հարգելի պատգամավորներ, այսօր վճռվում է մի այնպիսի
հարց, որը (հավանաբար) կքննվի հաջորդ տասնամյակներում, գուցե և` հարյուրամյակներում: Ես ձեզ կուզենայի ասել, որ 1989 թվի հունիսի 25-ի որոշումը կամայական, պատահական որոշում չէ, այն հայ ժողովրդի գոյատևմանը նպաստող,
միգուցե 20-րդ դարի ամենանպաստավոր որոշումն է: Հայ ժողովրդի գոյատևման
առավել նպաստավոր որոշում չէր կայացվել: Եթե մենք բարոյականության մասին
ենք խոսում, եկեք տեսնենք` ի՞նչ կարելի է տալ, և ի՞նչ կարելի է առնել: Եթե մենք
մեր առողջության և կյանքի հարցը նույնպես դարձնում ենք առևտրի առարկա, դա
արդեն ուրիշ է: Այսօր հայոց պառլամենտը պետք է վճռի` կողմ նակի՞ց է, որ հայերս
ունենանք թեկուզ թույլ, բայց հիմ նավորված տնտեսություն, որն աստիճանաբար
պետք է առողջանա և ամրանա, այլ ոչ թե պատահականությունների վրա հիմնվի:
Կառավարության ներկայացրած փաստաթղթում չկան ոչ էկոլոգիական, ոչ սոցիալտնտեսական հարցերի հիմ նավորում ներ: Այդ փաստաթղթում բերված փաստերը
հեշտությամբ ժխտվում են»:
Քվեարկությունը սկսելուց առաջ նորից ձայն խնդրեց վարչապետ Վազգեն Մանուկյանը. «Ինձ համար «Նաիրիտի» բացումը ակնհայտ է, և ես ասեմ, որ դահլիճում նստածների 30%-ի համար էլ ակնհայտ է: Դեմ քվեարկողներից մի 10-15 մարդ
անկեղծորեն դեմ կքվեարկեն: Մյուսների համար սա կուսակցական շահ է, այլ ոչ
թե ազգային շահ: Ես առաջարկում եմ հետևյալը. եթե «Նաիրիտը» բացվի և
էկոլոգիական վթար լինի, ո՞վ է պատասխան տալու: Ես: Կառավարությունն է
առաջարկել, ես եմ կրում այդ պատասխանատվությունը: Իսկ եթե մենք
«Նաիրիտը» չբացենք, և մի քանի ամիս հետո պարզվի, թե դա ինչ է բերում
մեր ժողովրդին, ո՞վ է պատասխան տալու: Ես խնդրում եմ, որ քվեարկությունը լինի անվանական, տպվի թերթում, որպեսզի վաղը, մյուս օրը ժողովուրդը
իմանա` ով է դրա համար պատասխանատու, եթե դեմ քվեարկի»:
Գերագույն խորհուրդը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկը, անվանական քվեարկության որոշում կայացրեց և քվեարկության դրվեց որոշման հետևյալ
նախագիծը. «Քննարկելով ՀՀ Նախարարների խորհրդի առաջարկը «Նաիրիտ»
գիտաարտադրական միավորման քլորոպրենային կաուչուկների և լատեքսների
արտադրությունների գործարկման վերաբերյալ, ՀՀ Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Թույլատրել ՀՀ Նախարարների խորհրդին շահագործել «Նաիրիտ» ԳԱՄ-ի
քլորոպրենային կաուչուկների և լատեքսների արտադրությունները՝ մինչև 1995
թվականի դեկտեմբերի 31-ը առկա հզորությունների սահմաններում, պահպանելով գործող բնապահպանական նորմերը:
2. ՀՀ Նախարարների խորհրդին՝ 1991 թվականի ընթացքում լուծել «Նաիրիտ»
ԳԱՄ-ի ամբողջովին հանրապետությանը ենթարկելու հարցը:
179

3. ՀՀ Նախարարների խորհրդին՝ մեկ տարվա ընթացքում հաստատել միավորման վերամասնագիտացման ծրագիր՝ 1992 թվականից սկսած հանրապետության
սոցիալ-տնտեսական ծրագրում նախատեսելով համապատասխան միջոցառում ներ:
4. Ստեղծել ՀՀ Գերագույն խորհրդի ենթակայության տակ գործող բնապահպանական մարմին: Գերագույն խորհրդի բնության պահպանության և բնական
պաշարների մշտական հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում Գերագույն
խորհրդի հաստատման ներկայացնել վերոհիշյալ մարմ նի կառուցվածքն ու ֆունկցիաները:
5. ՀՀ Նախարարների խորհրդին՝ «Նաիրիտ» ԳԱՄ-ից ստացվող ամբողջ շահութահարկն ուղղել Երևան քաղաքի հարավային արդյունաբերական շրջանի և
հարակից բնակավայրերի բնակչության սոցիալ-կենցաղային հարցերի լուծմանը:
Այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցառում ների ծրագիրը 3-ամսյա ժամկետում ներկայացնել Գերագույն խորհրդի հաստատմանը:
6. Ուժը կորցրած ճանաչել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1989 թվականի հունիսի
25-ի որոշումը «Նաիրիտ» ԳԱՄ-ին վերաբերող մասում»:
Այս նախագծին կողմ քվեարկեց 131 պատգամավոր, և այդքանը բավարար էր
որոշում ընդունելու համար (հետագայում պարզ դարձավ, որ ՀՀՇ-ական որոշ
պատգամավորներ քվեարկել են նաև բացակաների փոխարեն): Դեմ քվեարկեց 25
պատգամավոր (Ռաֆիկ Աբգարյան, Հովիկ Աղազարյան, Միքայել Արամյան, Աղասի Արշակյան, Գևորգ Բաղդասարյան, Մեխակ Գաբրիել յան, Ռուբեն Թորոսյան,
Ռաֆիկ Իշխանյան, Գառնիկ Իսաղուլ յան, Հրանտ Խաչատրյան, Տիգրան Կյուրեղ յան, Գուրգեն Հակոբյան, Հակոբ Հակոբյան, Պարույր Հայրիկյան, Սամսոն Ղազարյան, Ռաֆիկ Ղազինյան, Նորայր Մանասերյան, Վալերի Միրզոյան, Աշոտ
Նավասարդյան, Գագիկ Ներսիսյան, Վիգեն Շիրինյան, Վարդան Պետրոսյան,
Վլադիմիր Պետրոսյան, Հակոբ Սանասարյան, Գառնիկ Սուքիասյան):
Կարելի է ենթադրել, որ կողմ և դեմ ձայների այսպիսի կտրուկ տարբերությունը, առաջին հերթին, պատգամավորների վրա գործադրած հոգեբանական ճնշման
հետևանք էր: Պարզ է, հավատացյալ ՀՀՇ-ականները մշտապես քվեարկել են ըստ
կուսակցության առաջնորդների կարգադրության, սակայն ոչ ՀՀՇ-ական պատգամավորներից շատերի համար՝ մշտապես քարոզվող քաղաքական շահը, տարեկան
ավելի քան 200 միլիոն դոլար մաքուր շահույթը, «Նաիրիտի» մոտ 6000 աշխատավորներին 5000 դոլարին համարժեք ռուբլի աշխատավարձը և վերը բերված մյուս
խոստում ներն ու ակնհայտ սպառնալիքները (օրինակ, «Իսկ եթե մենք «Նաիրիտը»
չբացենք և մի քանի ամիս հետո պարզվի, թե դա ինչ է բերում մեր ժողովրդին, ո՞վ
է պատասխան տալու...») անհետևանք չմնացին...
Նաև պետք է նկատի ունենալ, որ այդ օրերին, վերոհիշյալ նախագիծը ձեռքերին, պատգամավորների շրջանում համոզչական աշխատանք էին տանում արդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարները, «Նաիրիտին» կից գիտահետազոտական ինստիտուտի և գիտական այլ հիմ նարկների մասնագետները, ինչպես
նաև լրատվությամբ տարածվում էր գործարանի ամենափրկիչ նշանակությունը:
Այս առումով ուշագրավ է այդ օրերին տված հարցազրույցներից մեկում ՀՀ վարչապետի արտահայտած մտքերը. «... Մենք հիմա երկու գերխնդիր ունենք, նախ`
դիմանալ, գոյատևել որպես ազգ, հետո` ստեղծել զարգացած տնտեսություն:
180

Մեր տնտեսության կառուցվածքն այնպիսին է, որ նույնիսկ գոյատևելն է դժվար,
գոյատևելու համար անգամ լծակներ են պետք: «Նաիրիտը» կարող է նման լծակ
լինել: Մեր տնտեսապես քայքայված հանրապետությունն այնպիսի փակ, տեխնոլոգիապես հզոր գործարան ունի, որով կարող է դրամ վաստակել, որից և
կսկսի իր տնտեսության հետագա զարգացումը: Ունենք և հրաժարվում ենք
մեր ունեցածն օգտագործելուց: Էկոլոգների վախը, ինձ թվում է, մի փոքր չափազանցված է: Ի վերջո, էկոլոգիական շարժումն աշխարհում քաղաքակիրթ շարժում է դարձել: Ի՞նչ է նշանակում սա: Մասնագետները որոշում են այս կամ
այն օբյեկտի վտանգավորության աստիճանը, բարձրագույն մարմինն ընդունում է որոշում ներ` ինչն է ինքը վտանգավոր համարում, ինչը` ոչ: Հետո արդեն արդյունաբերողները և Կառավարությունը կարող են հիմ նել ցանկացած
ձեռնարկություն` նշված նորմերին համապատասխան: Մեր ժողովուրդն էլ պիտի սովորի էկոլոգիական շարժումն այդ ձևով տանելը... «Նաիրիտն», այո,
երկրի ապագա տնտեսությունը կառուցելու հզոր լծակ է: Բացի այդ, կուզեի,
որ մեր ժողովուրդը վերջապես հասկանար մի բան. էկոլոգիական շարժումը քաոսային, միտինգային, քաղաքական պայքար չէ: Էկոլոգիան մարդկությանն ամենահուզող խնդիրներից է և պետք է քաղաքակիրթ լինի, ինչպես ամբողջ
աշխարհում է. մասնագետ-գիտնական-Գերագույն խորհուրդ, և ոչ թե` փողոցներ, դրոշներ, մեգաֆոններ» («Գարուն», թիվ 4, 1991 թ.):
Ահա թե ինչ է ասում ժամանակին մեգաֆոններից չխորշող, միտինգների, ցույցերի, գործադուլների թևով վարչապետի պաշտոնին հասած, ինչպես նաև որպես
վարչապետ՝ «ՀՀ ժողտնտեսության օբյեկտների քիմիական վտանգավորության
դասակարգման» փաստաթուղթը հաստատած Վազգեն Մանուկյանը, երբ այդ
փաստաթղթում գրված է, որ «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման միայն
քլորի ազդեցության գոտում բնակվում է 1 միլիոն 245 հազար մարդ... «Նաիրիտի» փակման որոշումից մեկ տարի հետո՝ ի պատասխան լրագրողի այն հարցին,
թե ի՞նչ գիտեք «Նաիրիտի» մասին, նա ասել է. «Հիմա, ճիշտն ասած, «Նաիրիտով» չեմ հետաքրքրվել»:
Որոշման Նախագիծը, խարդախության առումով, կազմված էր անթերի ու նրբորեն և հաշվի էր առնված համարյա բոլորի պահանջներն ու ցանկությունները. գործարանը դառնալու է մեր սեփականությունը, չի ընդլայնվելու և փակվելու է 4 տարի
հետո, ստացվող ամբողջ շահութահարկը ուղղվելու է գործարանի արտանետում ների ազդեցության տակ գտնվող գոտու բնակչության սոցիալ-կենցաղային հարցերի լուծմանը, գործարկմանը զուգահեռ իրականացվելու է գործարանի վերամասնագիտացումը, պահպանվելու են բնապահպանական նորմերը և գոյություն ունեցող շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտեին զուգահեռ ստեղծվելու է Գերագույն խորհրդին ենթակա բնապահպանական կառույց... Ահա թե ինչու
աստիճանաբար նվազում էր փակման կողմ նակիցների թիվը: Նախագիծ կազմողները, նուրբ հոգեբան լինելով հանդերձ, հավանաբար, նաև լավատեղ յակ էին երգիծական ժանրին, օրինակ, Իլֆի և Պետրովի ստեղծագործությանը և գիտեին, թե
փչոցը (բլեֆ) մարդկանց վրա ինչ ազդեցություն է գործում:
Նաև անհրաժեշտ եմ համարում ասել, որ ՀՀ Գերագույն խորհուրդը վերոհիշյալ որոշմամբ մասնակիորեն վավերացրել է «Նաիրիտի» սեփականաշնորհումը,
քանի որ պետական գործարանը պետությանը շահութահարկ չի վճարում: Սրանից
181

նաև հետևում է, որ եթե գործարանը շահույթով աշխատեր, միևնույն է, «Նաիրիտի» ազդեցության գոտու բնակչությունը ոչինչ չէր ստանա:
«Նաիրիտի» բացման որոշումն ունենալուց մի քանի օր անց, իշխող կուսակցության պաշտոնաթերթը հրապարակեց «Երկու մեկնաբանություն «Նաիրիտի»
վերաբացման կապակցությամբ» հարցազրույցը, որը բերված է հավելված 41-ում:
«Նաիրիտի» վերաբացումից մեկ տարի անց լրագրող Կարինե Խոդիկյանը հրապարակել է «Քարեր շպրտելու ժամանակը և քարեր հավաքելու պարտադրանքը»
վերլուծական հոդվածը և մի քանի պատգամավորների հետ ունեցած հարցազրույցները: Ուղղակի զարմանք ու հիացմունք է հարուցում այդ բարդագույն խնդիրը համապարփակ պատկերացնելու նրա կարողությունը: Նաև պետք է նշեմ, որ «Նաիրիտի» հետ կապված Խոդիկյանի բոլոր կանխատեսում ները դժբախտաբար հետագայում իրականություն դարձան: Ստորև այդ հրապարակումն է:
«ՔԱՐԵՐ ՇՊՐՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ԵՎ ՔԱՐԵՐ ՀԱՎԱՔԵԼՈՒ
ՊԱՐՏԱԴՐԱՆՔԸ»
«Նաիրիտ»-ԱԷ՞Կ... «Գարունի» հարցաթերթիկը
1. Ինչպիսի՞ն էր Ձեր դիրքորոշումը նախքան «Նաիրիտի» փակումը:
2. Երբ ԳԽ նստաշրջանում քննարկվում էր «Նաիրիտի» վերաբացման հարցը,
ինչպե՞ս քվեարկեցիք Դուք:
3. Պատասխանատվություն զգո՞ւմ եք վերաբացված «Նաիրիտի» համար: Ի՞նչ
գիտեք այսօրվա «Նաիրիտի» մասին:
4. Ձեր դիրքորոշումը հայկական ԱԷԿ-ի վերաբացման վերաբերյալ:
5. Ճի՞շտ է, արդյոք, ատոմակայանի վերաբացման հարցը լուծել ժողովրդական
հանրաքվեով:
Հովհաննես Իգիթյան, – ՀՀ ԳԽ պատգամավոր
1. Ես կողմ նակից էի «Նաիրիտի» փակելուն, որովհետև նրա վնասը ստանում էինք մենք, իսկ օգուտը` Կենտրոնը:
2. Բացվելուն կողմ եմ քվեարկել, թեև լավ գիտեի, որ էկոլոգիային վնաս
է, բայց կառավարությունը տալիս է երաշխիքներ, օգուտը վնասից շատ կլինի: Այդ
պայմանով կողմ նակից էի բացմանը, նաև շատ հրապուրիչ էին 200 մլն. դոլարի
առթիվ կառավարության տված խոստում ները:
3. Իհարկե պատասխանատվություն զգում եմ ու թեև մանրամասնությունները
չգիտեմ, բայց տեղ յակ եմ, որ գործարանը շատ վատ վիճակում է: Զտիչների ու
վերանորոգում ների մասին խոստում ները չեն կատարվել, այն եկամուտները,
որոնց հույսն ունեինք, ցավոք, չստացանք: Այսօր, որքան գիտեմ, «Նաիրիտը»
ոչ օգուտ է բերում, ոչ վնաս: Օգուտ է բերում կաուստիկ սոդայի արտադրությունը, այն, ինչ կարող է գործել և առանց վնասաբեր արտադրամասերի բացման: Այսինքն` այն հիմ նական նպատակը, հանուն որի բացվեց «Նաիրիտը»,
չիրականացավ:
4. Ես կողմ նակից էի ատոմակայանի փակմանը, թեև այն օրերին ինձնից
քիչ բան էր կախված: Ի դեպ, և՛ «Նաիրիտը», և՛ ատոմակայանը հաճախ են շա182

հարկվում քաղաքական նպատակներով: Երկրաշարժից հետո Հայաստան են եկել
բազմաթիվ փորձագետներ, նրանք պետք է որոշեին ԱԷԿ-ի հետագա ճակատագիրը: Սակայն նրանցից և ոչ մեկը չստորագրեց այն ակտի տակ, համաձայն որի ատոմակայանը պետք է գործարկվի: Նման պատասխանատվություն ես չեմ կարող
վերցնել ինձ վրա, որոշել` տեխնիկապես սարքին է այն, թե ոչ:
5. Կարծում եմ այսօր ԱԷԿ-ի հարցը պետք է լուծվի մասնագետների կողմից:
Երբ խորհրդարանում քննարկում ծավալվեց հանրաքվեի առիթով, ես ձեռնպահ
մնացի, նման հարցերը չպետք է այդ ճանապարհով որոշվեն: Անպայման նախապես պետք է ունենալ մասնագետների կարծիքը: Հայաստանի ապագան կապված
է ատոմային էներգետիկայի հետ, և կողմ նակից եմ նոր ատոմակայանի կառուցմանը: Ասեմ, որ հարմար տեղ կա, իսկ կառուցելու դեպքում պետք է հաշվի առնվեն
բոլոր հանգամանքները` սկսած քամու ուղղությունից: Այսօր Եվրոպայում կան ատոմակայաններ, որոնց անվտանգության երաշխիքը հասնում է հարյուր տոկոսի:
Արա Սահակյան, – ՀՀ ԳԽ պատգամավոր
1. Ես կողմ նակից եմ եղել «Նաիրիտ» ԳԱՄ-ի փակմանը երկու պատճառով.
էկոլոգիական վտանգավոր հետևանքները և երկրորդ` այդ վտանգավոր արտադրությունից Հայաստանը ըստ էության ոչինչ չէր ստանում:
2. Կողմ եմ քվեարկել բացմանը, քանի որ պետք է վստահել կառավարությանը: Նրա խոստացած բնապահպանական միջոցառում ները ամբողջովին կկատարվեն: Եվ հետո` «Նաիրիտի» արտադրանքը հանրապետության տնտեսությանն
անհրաժեշտ էր: Ե՛վ կառավարության քայլը, և՛ իմ ընտրությունը հարկադրական են եղել:
3. Ոչինչ չգիտեմ:
4. Ատոմակայանի վերաբացման հարցը թևածում է օդում, բայց դեռ իրական չէ:
Այն ավելի որոշակի կդառնա, երբ կլսենք մասնագետների, կառավառության տեսակետը. ինչպես են ուզում գործարկել, ինչ պայմաններով, պաշտպանական ինչ
միջոցներ են առաջարկում, և այդ ժամանակ միայն յուրաքանչյուրս սեփական որոշում կկայացնի: Հարցը լուրջ ուսում նասիրության կարիք է զգում:
5. Անիմաստ է: Այսպիսի հարցերը հանրաքվեով չեն որոշում:
Վազգեն Մանուկյան, – ՀՀ ԳԽ պատգամավոր
1. Իմ կողմ նորոշումը շատ հստակ էր. ես կողմ էի «Նաիրիտի» փակմանը:
Մասնակցել եմ էկոլոգիական շարժմանը, գուցե ոչ այնքան ակտիվ, ինչպես շատերը: Միարժեք էր ինձ համար, որ «Նաիրիտը» պետք է փակվի. մեր ժողովրդի
առողջությունը վնասում էր, իսկ շոշափելի արդյունք չէինք ստանում: Այն ժամանակներում մեծ նշանակություն չուներ, թե որ հանրապետությունը ընդհանուր կաթսայի մեջ ինչ կներմուծի: Այսինքն` ինչ որ մեր հանրապետությանն էր հասնում,
առանց «Նաիրիտի» էլ կստանար:
2. Վարչապետ դառնալուց հետո կողմ նակից էի «Նաիրիտի» բացմանը,
չնայած այստեղ վնասակարության տեսակետից ոչինչ չէր փոխվել: Բայց հաշվի առնելով հանրապետության տնտեսության ծանր վիճակը, ինձ համար միակ միջոցը,
որը կկանխեր հետագա փլուզումը, «Նաիրիտն» էր: Թեև, կրկնում եմ, շատ ավելի լավ էի հասկանում վնասակար կողմը:
183

3. Հիմա, ճիշտն ասած, «Նաիրիտով» չեմ հետաքրքրվել, բայց գիտեմ, որ
էներգետիկ ճգնաժամի պայմաններում չեն աշխատում: Այսքանը: Ինձ հայտնի են բոլոր մեղադրանքները, ինչպես նաև Ռաֆայել Իշխանյանի վերջին հոդվածը, որտեղ ուղղակի և անուղղակի մեղադրվում եմ սկզբում շաքար ու ալ յուր
խոստանալու, իսկ հետո խոստումս չկատարելու համար: Իրականում «Նաիրիտը»
ինչ-որ դեր կատարեց, իհարկե, բայց համընդհանուր փլուզման պայմաններում նրա գործարկումը սպասվող արդյունքը չտվեց:
4. Նախորդ տարիներին էլ ես դեմ էի ատոմակայանի գործարկմանը և
հնարավորին չափ մասնակցել եմ այդ պայքարին: Դեռ չկար ժողովրդական շարժումը, բայց կար մտավորականների մի խումբ, որը զբաղվում էր այդ հարցով:
Վարչապետության օրոք արդեն սուր էի ընկալում էներգետիկ հիմ նահարցը: Ինձ
վրա բավական մեծ ճնշում կար: Իհարկե, շատ լավ է ունենալ 400-450 լրացուցիչ մեգավատ, որը կարևոր է տնտեսությունը պահելու համար: Կար նաև այլ
հանգամանք: Ատոմակայանի գործարկվելու դեպքում ի վիճակի կլինենք
պահելու մեր որակյալ մասնագետներին, որոնք ոսկու գին ունեն: Ահա այս
երկու փաստարկներն էին, որոնք խոսում էին հօգուտ ատոմակայանի բացման:
Բայց ինչն է վտանգավոր: Ես խոսել եմ բազմաթիվ մասնագետների հետ, նաև` արտասահմանից հրավիրվածների, որոնք պնդում են ոչ մի ծախսի գնով (ֆրանսիացիները նույնիսկ ասացին` եթե մեկ միլիարդ դոլար էլ ծախսեք, չեք կարողանա այս
ատոմակայանը համապատասխանեցնել ժամանակակից չափանիշներին) հնարավոր չէ ատոմակայանի գործարկումը: Հին վիճակի կարող ենք բերել, բայց նորի`
երբեք: Ես բազմիցս ասել եմ, որ հազարավոր տարիների ընթացքում մեր նախնիները երկար պայքարից հետո այս փոքրիկ հողակտորն են մեզ ժառանգություն թողել, իրավունք ունե՞նք մի քանի տարվա մասին մտածելով` քարուքանդ անել այս
վերջին պատառ հողը: Թեև Չեռնոբիլի վթարը աղետ էր ուկրաինացիների համար,
բայց Ուկրաինան դրանից չկործանվեց: Իսկ փոքրիկ Հայաստանում նման վթարն
ահավոր է: Ես կողմ նակից եմ, որպեսզի մասնագետների հետազոտությամբ Հայաստանի տարածքում կառուցվեն ժամանակակից, անվտանգ մեկ կամ երկու ատոմակայան: Բայց դա էլ թանկ կնստի և երկար ժամանակ կպահանջի, այսինքն`
առկա ճգնաժամը գնալով չի վերանա, թեև ապագայի համար բախտորոշ է:
5. Մի «գաղտնիք» հայտնեմ, երբ քննարկվում էր «Նաիրիտի» վերաբացման
հարցը, ձայներ հնչեցին, թե այսօր «Նաիրիտն» ենք բացում, վաղն էլ ԱԷԿ-ը
կբացենք: Այդ պատճառով, երբ հանձնաժողով ստեղծվեց, նման խոսակցություններից խուսափելու համար առաջարկեցի հետագայում ատոմակայանի վերաբացումը դարձնել հանրաքվեով որոշվելիք հարց: Այնպես որ, դա
իմ առաջարկությունն է, բայց հիմա մտածում եմ, որ, այնուամենայնիվ, դժվար կլինի ժողովրդի միջոցով լուծելը: Ժողովուրդը չի կարող մասնագիտորեն պատասխանել, զգացմունքներով պիտի առաջնորդվի: Բայց մյուս կողմից էլ, եթե ոչ
ժողովուրդը, ապա էլ ով պիտի որոշի մեր ապագա սերունդների լինել-չլինելու հարցը: Ուրեմն անհրաժեշտ է հնարավորություն տալ մասնագետներին աշխատանք
տանել ժողովրդի շրջանում:
Գրիգոր Ավագյան, – ՀՀ ԳԽ պատգամավոր
1. Ես, հավանաբար, առաջիններից մեկն էի, որ բողոքեցի «Նաիրիտի» դեմ:
1950-ական թթ. վերջերն էր. բողոքի ալիք բարձրացավ, երբ գործարանի շրջակայ184

քում գտնվող դպրոցի աշակերտների շրջանում նկատվեցին հիվանդագին երևույթներ, որոնց պատճառը թունավոր արտանետում ներն էին: Իմ նախաձեռնությամբ
«Սովետական Հայաստան» թերթում լրագրող Ռ.Մարտիրոսյանը հրապարակեց
«Դժոխքը Երևանում» հոդվածը: Ո՞րն էր իմ գլխավոր վախն այն տարիներին. քլորը բերվում էր ցիստեռներով, իսկ, ինչպես ասում էին իմ մասնագետ ընկերները, 5
տոննանոց մեկ ցիստեռնի պայթյունը բավարար էր Երևանն իր շրջակայքով ոչնչացնելու համար: Երբ փակման հարցը իրական դարձավ, ես, ինչ խոսք, անվերապահորեն համաձայն էի: Նստաշրջանում ելույթ ունեցա, պետք է փակել վտանգավոր
և թունավոր արտադրությունը: Մեր բողոքներից հետո քլորոպրենի արտադրությունն սկսեցին տեղում կազմակերպել, առանց դրսից պայթյունավտանգ նյութը ներմուծելու: Այսինքն` դրանով խոշոր պայթյուն, վնաս, առավել ևս զոհեր տալը
բացառվում է: Նման պայմաններում բացելը ճիշտ էր: Ինչպես ձևակերպեց իմ
գործընկերներից մեկը` մենք փակել ենք մի «Նաիրիտ», բացել մի այլ` նոր
«Նաիրիտ»:
2. Բացման հարցը շահարկողներ շատ կային խորհրդարանում, և ես իմ ելույթում
զայրացած ասացի` փակված է, թող փակված էլ մնա: Ու ես դեմ քվեարկեցի, թեև
ներքուստ կողմ էի բացմանը (Քվեարկության ցուցակում Գրիգոր Ավագյանի անվան դիմաց գրված է՝ «բացակա»,- Հ.Ս.):
3. Ես մասնագետ չեմ, բայց տեղում աշխատողների հետ բազմիցս զրուցել եմ,
ուզում եմ հավատալ նրանց հավաստիացում ներին, որ «Նաիրիտն» արդեն պայթյունավտանգ չէ: Եվ օգտակար է, քանի որ այս ծանր ճգնաժամում պետք է ունենանք մի խոշոր ձեռնարկություն, որի արտադրանքի նկատմամբ մեծ պահանջարկ
կա: Իսկ եթե կա պահանջարկ, ուրեմն կան և սպասելիքներ, անհրաժեշտ ապրանքներ և հումք ներմուծելու հնարավորություն:
4. Ատոմակայանի դեմ պայքարն սկսել եմ դեռ այն ժամանակ, երբ քննարկվում
էր տեղանքի հարցը: Նշում էինք առավել անվտանգ տեղ, բայց մեր առաջարկը
չանցավ, կառուցեցին այնտեղ, որտեղ ծախսերը քիչ էին: Միշտ էլ ԱԷԿ-ին դեմ եմ
եղել, մեջս միշտ վախ է եղել: Չեռնոբիլ յան վթարից հետո բաց նամակ գրեցի Մ.
Գորբաչովին, որտեղ զգուշացնում էի Հայաստանում վթարի հնարավորության մասին և պատասխանատվությունը դնում նրա վրա: Ստացված պատասխանի մեջ
գրված էր. «Ձեր ատոմակայանը որոշել ենք փակել»: Ես այսօր էլ եմ դեմ ատոմակայանի բացմանը: Բայց հիմա մասնագետները պնդում են, որ նրա մի բլոկը
կարող է անվտանգ գործել:
5. Հավատում եմ մեր ժողովրդի իմաստությանը, բայց հարցեր կան, որոնց լուծման համար կարելի է դիմել նրա շահերն արտահայտող իր իսկ ընտրյալներին:
Շահեն Պետրոսյան, – ՀՀ ԳԽ պատգամավոր
1. Պետք էր փակել:
2. Պետք էր բացել: Այն ժամանակ պետք էր փակել, որովհետև «Նաիրիտը»
մեզ չէր ծառայում, իսկ հետո պետք էր բացել, որպեսզի մեզ ծառայի:
3. Ժամանակին «Նաիրիտը» փակելու համար ինքս ցույցեր եմ արել Կաղանդ
պապիկի շորերով, «Կորչի Նաիրիտը» կարգախոսով: Ոչ այն պատճառով, որ դա
վնաս է, ես էկոլոգիայից մի քիչ հեռու մարդ եմ, տեխնոկրատ եմ, դա ինձ համար
քաղաքական պայքարի միջոց էր: Կա երկու կարծիք, որոնք միշտ էլ ուշադիր լսում
եմ. մի կարծիքը ինձ հասցնում է Հակոբ Սանասարյանը, մյուսը` կառավարությու185

նը: Երկուսն էլ լսելով չեմ կարողանում կողմ նորոշվել, թե որն է ճիշտ: Իրարամերժ
կարծիքներ են: Ես շատ զբաղված եմ և այդ հարցով զբաղվել չեմ կարող:
4. Կողմ եմ բացմանը: Այն 800 մեգավատ էներգիան, որ կտա ԱԷԿ-ը, 1-2 տարի մեզ կփրկի, գոնե արդյունաբերությունը կգործի: Առավել ևս` մասնագետներն
ասում են, որ ապահով է:
5. Համաձայն եմ հանրաքվեին:
Հակոբ Սանասարյան, – ՀՀ ԳԽ պատգամավոր
1. Միշտ էլ պայքարել եմ «Նաիրիտի» փակման համար:
2. Դեմ եմ քվեարկել:
3. Գործարկումից հետո նույնիսկ պետական հսկիչների համար «Նաիրիտում»
ստուգում ներ կատարելը խնդիր դարձավ: Գործարանի էկոլոգիական իրավիճակի մասին կեղծ տեղեկություն տվողները հովանավորվում են կառավարության կողմից, նույնիսկ պարգևներ ստանում, իսկ նրանցից մի քանիսը ընդգրկվեցին
կառավարական հաձնաժողովի կազմում: Այսօր ինչ վիճակ է միավորումում, ինչ
վթարներ են լինում,- մենք լուր ենք ստանում առանձին անձանց միջոցով. պաշտոնական տեղեկատվություն չունենք: Իսկ եկամուտների, աշխատավորության ու
«Նաիրիտի» ազդեցության ոլորտի, բնակիչներին լրացուցիչ օգնության մասին բոլոր խոստումները սուտ էին: «Նաիրիտի» հարցը լուծված չէ, մենք նյութեր ենք հավաքում: Այն պետք է փակվի և նրա փոխարեն հիմնվի էկոմաքուր արտադրություն:
4. Հայկական ատոմակայանը իր նախագծով և տեխնիկական առումով չի բավարարում ընդունված միջազգային նորմերին: ԱԷԿ-ը պետք է հեռու լինի բնակավայրերից, արդյունաբերական ձեռնարկություններից, գյուղատնտեսական համալիրներից, առողջապահական և մշակութային օբյեկտներից, կառուցվի այնպիսի
վայրում, որ նրա աշխատանքի կամ վթարի պայմաններում ապահովվեն բնակչության ռադիացիոն անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության պահանջները: Ըստ գոյություն ունեցող նորմերի, բնակչության խտությունը ԱԷԿ-ի 25
կիլոմետրանոց շառավղում չպետք է գերազանցի յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրում 100 մարդուց, միաժամանակ պետք է ապահովվեն ճանապարհների այնպիսի ցանց ու տրանսպորտի այնպիսի միջոցներ, որ հնարավոր լինի ռադիոակտիվ
վարակման դեպքում այդ 25 կմ շառավղի տարածքից բնակչությանը էվակուացնել
չորս ժամվա ընթացքում: Մեկից-մեկուկես միլիոն բնակչություն ունեցող քաղաքից
ԱԷԿ-ը հեռու պետք է լինի առնվազն 40 կմ, իսկ երկու միլիոն բնակչության դեպքում` 100 կմ: Չի կարելի ատոմակայան կառուցել ջրամատակարարման և ստորգետնյա ջրային ավազանի կամ նրան սնուցող ակունքների վրա, ինչպես նաև` երբ
տեղանքի երկրաշարժայնությունը 8 բալից բարձր է: Այս ցանկը կարելի է շարունակել, բայց բերվածից թեկուզ մեկ պահանջին չբավարարելը բացառում է ԱԷԿ-ի
կառուցումը և շահագործումը: Հայկական ատոմակայանը գտնվում է Երևանից 23
կմ հեռավորության վրա, նրա շրջակայքը խիտ բնակեցված է, տարածքի երկրաշարժայնությունը 9 բալից բարձր է, տեղադրված է ստորգետնյա խմելու ջրային
ավազանի հարևանությամբ, լուծված չէ ռադիոակտիվ թափոնների հարցը և այլն:
5. Ատոմակայանի հարցը հանրաքվեով լուծելը ճիշտ է միայն այն դեպքում, երբ
գիտության տարբեր բնագավառների մասնագետները փորձաքննության կենթարկեն խնդիրը, տվյալները անկողմ նակալ կներկայացնեն ժողովրդին և հետո միայն
ունկնդիր կլինեն նրա վճռորոշ ձայնին:
186

Խաչիկ Դումիկյան, – ՀՀ ԳԽ պատգամավոր
1. Երկար տարիներ տնտեսական բնագավառի աշխատող եմ եղել, ու երբ խոսվում էր «Նաիրիտի» մասին, լավ էի հասկանում, թե ինչ հետևանքների կբերի նման
հսկա ձեռնարկության փակումը: Թեև այն ժամանակ քվեարկեցի «Նաիրիտի»
փակման օգտին:
2. Ես կողմ էի «Նաիրիտի» վերաբացմանը: Կարող էինք մի քիչ էլ դիմանալ, կարգավորել տնտեսության վիճակը, իսկ հետո կանդրադառնայինք էկոլոգիական հարցերին:
3. Ես մասնագետ չեմ, լրջորեն չեմ զբաղվել այդ հարցերով, բայց որպես պատգամավոր պատասխանատվություն կրում եմ, թեև ավելի պատասխանատու անձինք, ովքեր բացելու համար նախագծեր են մշակել, ժամկետներ նշանակել. գուցե
ավելի ստույգ պատասխան տային այդ հարցին:
4. Ինչ խոսք, ատոմակայանի շնորհիվ մենք էներգետիկ ճգնաժամ չենք ունեցել
և ընդհանրապես, առաջնորդվելով լոկ տնտեսական նկատառում ներով, շատ լավ
բան է էներգիայի պաշար ունենալը, որը ոչ միայն տնտեսական ու սոցիալական
հարցերը կլուծեր, այլև կարտահանվեր: Բայց գիտակցելով ԱԷԿ-ի մեծ վտանգը,
կգերադասեի ապրել սուղ պայմաններում, քան վերաբացել:
5. Ինչ խոսք, որ նման կենսական հարցը պետք է որոշվի միայն հանրաքվեով,
և եթե ժողովուրդը համաձայնվի` թող բացեն: Բայց այդ որոշումը չպետք է վերապահված լինի անհատ մարդկանց, մի խմբավորման կամ մեկ կուսակցության: Ոչ
ոք նման պատասխանատվության իրավունքը չունի, բացի ժողովրդից:
Սամվել Շահմուրադյան, – ՀՀ ԳԽ պատգամավոր
1. 1986-87 թթ. ես մասնակցել եմ սկիզբ առնող գոյապահպանական շարժմանը,
և մինչև օրս իմ կարծիքը չի փոխվել. «Նաիրիտը» Հայաստանում չպետք է գործի: Չափից դուրս փոքր է մեր հողատարածքը և չափից դուրս դժվարին է այսօրվա
կյանքը, որպեսզի մեզ թույլ տալ նման հրեշավոր շռայլություն: Ամենաթանկը ժողովրդի առողջությունն է, գենոֆոնդն է և մեր նոր, անկախ հանրապետությունում
պետք է ապահովվի մարդկային մշտնջենական արժեքների առաջնայնությունը:
2. Երբ քննարկվում էր «Նաիրիտի» վերաբացման հարցը, առաջին քվեարկության ժամանակ ես դեմ եղա, իսկ երկրորդ անգամ ձեռնպահ մնացի: Բացատրեմ ինչու: Համոզված էի, որ միևնույն է, անցնելու է վերաբացման որոշումը և
փորձում էի իմ համախոհ գործընկերների հետ որքան հնարավոր է մեղմել այն,
բացի այդ` խիստ տպավորիչ էին կառավարության խոստում ները մեծ օգուտների մասին: Մասնավորապես առաջարկեցի որոշման տեքստում ավելացնել վերամասնագիտացման կետը, թեև գաղափարը վաղուց էր շրջանառության մեջ:
Երկրորդ առաջարկս էր «Նաիրիտի» գործելու ժամկետը ընդունել ոչ թե մինչև 1995
թ. դեկտեմբերի 31-ը, այլ մինչև 1993 թիվը: Այն դրվեց քվեարկման, և 48 պատգամավոր կողմ քվեարկեցին:
3. Թեև ձեռնպահ եմ մնացել, բայց ինձ պատասխանատու եմ զգում միավորման վիճակի համար: Այն գործում է բազմաթիվ խափանում ներով, արտանետում ներն առաջվա պես շատ են և մեծ վնաս են հասցնում շրջակա բնակչության
առողջությանը:
4. Դեմ եմ ատոմակայանի վերաբացմանը: Ասեմ, որ հստակ գիտակցում եմ,
որ մեր առաջընթացին շատ է խանգարելու էներգետիկ հիմ նահարցը: Դա Հայաս187

տանի աքիլլեսյան գարշապարն է: Մենք չունենք գազ, նավթ, արևի ու քամու էներգիան ապագայի խնդիրներ են և հազիվ թե կարողանան բավարարել մեր արդյունաբերության, տնտեսության պահանջները: Ուրեմն` մեզ անհրաժեշտ է էլեկտրաէներգիա, և եթե ապագայում կառուցվի նորագույն տեխնոլոգիայով ԱԷԿ, ինչպիսիք գործում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, այն ժամանակ դեմ չեմ
լինի: Բայց նորից շահագործել անկատար ԱԷԿ-ը, եթե նույնիսկ մասնագետները
դրական կարծիք տան` չեմ համաձայնվի: Ֆ.Դոստոևսկու հերոսներից մեկն ասում
է. «Չէ՞ որ նույնիսկ փականի վրա դրած ատրճանակը դուք չեք դնի երեխայի օրորոցում»: Չի կարելի ժողովրդին պահել վախի մեջ: Իսկ երկրաշարժը, որը միշտ
անկանխատեսելի է: Կարծում եմ լավ է էլի մի քանի ձմեռ ապրել դժվարություններով, բայց ազգը, որը չկարողացան բնաջնջել մեր թշնամիները, ինքներս չոչնչացնենք:
5. Ճիշտ է հարցի լուծումը թողնել ժողովրդին:
Յուրի Ալավերդյան, – ՀՀ ԳԽ պատգամավոր
1. Մինչև փակելը կարծում էի, թե «Նաիրիտը» կարող էր մի քիչ էլ գործել, հետո վերամասնագիտացվել: Միանգամից փակելը սխալ էր: Իսկ հետո, արդեն վթարային վիճակում գործարկել, սխալ էր:
2. Դեմ եմ քվեարկել և այսօր էլ այդ կարծիքին եմ:
3. Մանրամասները չգիտեմ, բայց տեղ յակ եմ, որ «Նաիրիտում» աշխատում է
միայն կաուստիկ սոդայի արտադրամասը: Փաստորեն «Նաիրիտն» աշխատում
է ու չի աշխատում, և նման վիճակը ճնշող է: Մեկ տարի առաջ, երբ քննարկվեց
բացման հարցը, շատ պատգամավորներ չէին պատկերացնում դրությունը: Իսկ
եթե այժմ նորից քննարկվի, այլ կլինի դիրքորոշումը:
4. Ես բնակվում եմ ատոմակայանից 6 կմ հեռավորության վրա և ոչ միայն որպես պատգամավոր, այլև ատոմակայանի աշխատանքին որոշ չափով իրազեկ բնակիչ, կարծում եմ, որ այն չպետք է գործի: Ծանոթ եմ և՛ տեղի աշխատողների, և՛
մասնագետների կարծիքին: Առաջին անգամ ուզում եմ նշել հետևյալ փաստը. մի
քանի տարի առաջ Մոսկվայից եկել էր փորձագետների խումբ, որի մասին ընդհանրապես չխոսվեց: Նրանք շրջակա ջրերից, հողատեսքերից լաբորատոր քննություն
անցկացրին ու պարզեցին, որ դրանցում թունավոր նյութերի տոկոսը մի քանի անգամ աճել էր, ինչն անբնական էր: Ասեմ, որ անձամբ եմ այս մասին խոսել նրանց
հետ: Երևույթը նրանք բացատրեցին այդ տարածքում ատոմակայանի առկայությամբ: Երբ ատոմակայանում վթար եղավ, այնտեղ էի: Եթե տեսնեիք այդ խուճապը, սարսափը, դուք ևս դեմ կլինեիք ատոմակայանին, ինչպես ես: Հետո` այսպիսի
սեյսմիկ գոտում ատոմակայան կառուցելը, որքան էլ այն անվտանգ լինի, մահ է
նշանակում: Նախագծերում նշված է, որ այն կառուցված է 9 բալի համար, ես դրան
էլ եմ կասկածում: Բացառված չի, որ մի քանի ամսից երկրաշարժ լինի:
5. Շատ ճիշտ որոշում է. իհարկե ժողովուրդը պիտի որոշի: Բայց այստեղ մի
բան կա. եթե մեր մամուլը, հեռուստատեսությունը ժողովրդին թյուրիմացության
մեջ գցեն, նա կարող է սխալվել: Պետք է զգույշ և հեռատես լինել: Բայց և այնպես,
իմ ընտրատարածքում գոնե ժողովրդի մեծամասնությունը դեմ է ատոմակայանի
բացմանը: Գիտենք, այդ քայլը նույնն է, թե սոված երեխային թունավորված ճաշ
տանք ու արդարանանք` ոչինչ, թող ուտի, չէ՞ որ սոված է:
Այնուհետ հարգարժան Կարինե Խոդիկյանը գրում է. «Հարցական նշանն ու
188

կախման կետը վերծանվում են այսպես՝ եթե մեր հոգածու, հեռատես իշխանությունների ու կառավարության երկու փորձություն-ձեռնարկներին դիմանանք, իմա՝
հրաշքով կամ տիրոջ ողորմածությամբ կենդանի մնանք, որն է լինելու հաջորդ քայլը, հերթական պայծառատես որոշումը, որի շնորհիվ մեր խանութները էլի կլցվեն
մթերքներով, գիշերը աստղերը էլի չեն երևա՝ վառ լույսերից խամրած, ու կապրենք
մենք անհոգ «էկոլոգիա» բառը իսպառ մոռացած...
Չեմ հավատում: Նախ՝ որ կդիմանամ «Նաիրիտի» թունավոր արտանետումների աճող և անտեսանելի, առասպելի կարգավիճակ ստացած շահույթ-օգուտների նվազող պրոգրեսիաների ճնշումներին, ատոմակայանի ու երկրաշարժի ահավոր
հարևանությունից միտքն ու հոգին կաթվածահարող սարսափի ամենօրյա նոպաներին:
Հետո՝ չեմ հավատում այն մարդկանց, ում բարեհաճ որոշումից է կախված մեր
բոլորի ապագան: Չեմ հավատում, որովհետև մեղավորիս համոզում են ոչ թե խոսքերը, որքան էլ գեղեցիկ լինեն ու մաքուր հայերեն, այլ գործերը: Իսկ այդ գործե՛րը...
Սկզբում սրբազան զայրույթով ու մոլագար համոզվածությամբ փակում են
«Նաիրիտը», հետո նույն սրբազան զայրույթով ու մոլագար համոզվածությամբ բացում են «Նաիրիտը»՝ որպես արդարացնող փաստարկ ի լուր աշխարհի հայտարարելով, որ եղածը քաղաքական խաղ էր միայն ու... այլևս տեղ յակ չեն. չգիտե՞ն
կամ չե՞ն ուզում իմանալ, թե ինչ է կատարվում իրենց իսկ ձեռքով հարություն տված
հրեշի որջում: Այո՛, հրեշի, որովհետև եթե մինչև փակելը «Նաիրիտը» «ընդամենը»
էկոլոգիական աղետ էր, ապա կիսատ-պռատ, առանց մասնագիտական լուրջ հաշվարկների, անհեռատեսությամբ ու դոլարի հեռվից լսվող զրնգոցից խելքահան եղածի շտապողականությամբ վերաբացված «Նաիրիտը» ազգի ոգին սպանող հրեշ է,
որից ստացված օգուտի մասին այս ժամանակամիջոցում կառավարության որևէ
ներկայացուցիչ, պաշտոնական անձ տեղեկություն չտվեց և որի անպտուղ, քաղաքական թղթախաղի հերթական քայլի վերածված բացումը վերջնականապես ջնջեց
շատերի հոգում հազիվ մարմրող հավատի շողը ցույցերով, միտինգներով, հացադուլներով, գործադուլներով իշխանության հասցրած երեկվա «տղերքի»՝ այսօրվա
իմաստուն պետական այրերից շատերի բարոյական նկարագրի հանդեպ:
Հպանցիկ վերլուծության ենթարկելով վերջին երկու տարին, դրանք կարելի է
բնորոշել որպես պրոֆեսիոնալիզմի նկատմամբ բացարձակ արհամարհանքի տարիներ: Պաշտոնական մեծ ու մանր սանդղակներին տեր դառնալու նոր չափանիշ
է հայտնվել, որտեղ կուսակցական պատկանելության որոշիչ հանգամանքից բացի
այլևայլ պահանջներ կան ու միայն վերջին տեղը (եթե հերթը դրան է հասնում)
հատկացվում է պրոֆեսիոնալ հատկանիշներին: Իսկ անիրազեկության հավատարիմ ուղեկիցն անտարբերությունն է: Որովհետև այդպես ապրելը հեշտ է:
Ասվածի ապացույցներից մեկն էլ «Նաիրիտի» վերաբացումն էր: Ո՞վ կարող է
այսօր համոզել, որ լուրջ հաշվարկներ էին արված (թե՛ տնտեսական, թե՛ էկոլոգիական), լսվել ու քննարկվել էին բոլոր թեր և դեմ կարծիքները: Չէ՞ որ այդ դեպքում
արդյունքն այլ կլիներ: Ավելի հաճախ լսում ես. մենք կարծում էինք, մտածում
էինք...
Երբ «Նաիրիտը» վերաբացվելու մասին կառավարության առաջարկը քննարկման դրվեց խորհրդարանում, հետագա իրադարձությունների ճնշող երանգն էլի՛
քաղաքական էր: Ընդդիմությունը, որն առաջին իսկ պահից ծառացավ այդ առաջարկի դեմ, չկարողացավ խուսափել գայթակղությունից: Նրանց մեծ մասն ավելի
189

շատ ցանկանում էր օգտվել պատեհ առիթից, վերջնականապես «ջրի երես հանել»
ձեռնարկության փակման քաղաքական նպատակները և հրապարակավ բարձրաձայն ապաշխարանքի ներկա գտնվել, քան լրջորեն քննարկել հենց «Նաիրիտի»
ճակատագիրը: Իսկ գաղափարական համոզված հակառակորդները քիչ էին,
շատ նվազ էր նրանց ձայնը, և քվեարկությունից քվեարկություն էլեկտրոնային թվատախտակը հայտնագործում էր «Նաիրիտի» վերաբացման նորանոր կողմ նակիցներ: Ինչպե՞ս, մի քանի օրվա կամ ժամվա մեջ այդ ի՞նչ «համոզիչ»
փաստարկներ էին դարձի բերում ժողովրդի ընտրյալներին, դնում ճիշտ՝ ճանապարհին: Չեմ կասկածում, որ այդ փաստարկների հիմ նական երանգը էլի քաղաքական էր, իսկ գոյապահպանականը...
«Նաիրիտը» բացվեց: Եկավ անտարբերության ժամանակը: Վերաբացումից
հետո ո՛չ մի անգամ խորհրդարանը չանդրադարձավ այդ հարցին, հաշվետվություն
չպահ