You are on page 1of 2

Գռեհկություն քաղաքական բանավեճի փոխարեն

Չորեքշաբթի, 01 Հուլիս 2009

Մի պահ պատկերացնենք, որ Եվրոպայի խորհրդում թուրք և ադրբեջանցի


պատգամավորներից ստորագրություն վերցնողը ոչ թե կին, այլ տղամարդ  պատգամավոր
էր: Ոմանք ակնհայտորեն նրան կմեղադրեին դավաճանության և ազգային շահը ամեն ինչից
վեր չդասելու մեջ: Ոմանք էլ կհակադարձեին, թե դավաճանությունը ընտրություններ
կեղծելն ու ժողովրդավարական արժեքները ոտնահարելն է: Այսինքն, կարելի է ենթադրել,
որ բանավեճը, միգուցե որոշ շեղումներով, այնուամենայնիվ կպահպաներ քաղաքական
բանավեճի շրջանակները: Բայց Զարուհի Փոստանջյանի դեմ ուղղված “քննադատության”
դրսևորումների ստվար մասը առիթ է տալիս լրջորեն մտածելու հայ հասարակության մեջ
կնոջ հանդեպ վերաբերմունքի մասին: Արդյո՞ք մի հասարակությունում, որտեղ կին
քաղաքական գործչի որևէ հրապարակային գործողության քննադատության հիմնական
թիրախը դառնում է ոչ թե գործողությունը որպես այդպիսին, այլ նրա մարդկային և կանացի
արժանապատվությունը ու նրա ընտանիքը, հնարավոր է խոսել մարդու իրավունքների
պաշտպանության մասին:

Զարուհի Փոստանջյանի հասցեին հնչած որոշ “մեղադրանքերից” թերևս իրեն վիրավորված


պետք է զգար ողջ հասարակությունը և առաջին հերթին` բոլոր տղամարդիկ: Բայց
հասարակությունը, փոքր բացառություններով, առանձնապես զանգվածային բուռն
վրդովմունքով չարձագանքեց 21-րդ դարում քաղաքակիրթ եվրոպական հասարակության
կոչմանն անհարիր այդ դրսևորումներին: Որովհետև հասարակությունն ամբողջովին կարծես
ընդունում է այն խաղի կանոնները, ըստ որոնց, եթե կինը որոշել է զբաղվել ակտիվ
հասարակական-քաղաքական կյանքով, ուրեմն պետք է պատրաստ լինի նման
հարձակումների: Այդ նույն կանոններից է նաև այն կարծրատիպը, թե “կարգին” տղամարդը
թույլ չի տա, որ իր կինը զբաղվի “հայ կնոջն անվայել” գործունեությամբ: Մինչդեռ, թե
որքանով է հայ տղամարդուն վայել ամենաանպարկեշտ արտահայտություններով
հրապարակավ խոսել կնոջ մասին, ոչ ոք չի էլ քննարկում: Ընդհանրապես,
հասարակությունը թողնում է, որ տղամարդը որոշի, թե ինչն է իրեն վայել, ինչը` ոչ, և որն է
հայ տղամարդու դերը: Բայց հայ կնոջ կերպարը հստակ “չափանիշներ” ունի:  Այդ մասին են
վկայում նաև ամեն տարի մարտի 8-ին և ապրիլի 7-ին պետական այրերի ուղերձները,
որտեղ որպես կանոն հստակ գծվում են կնոջ դերի շրջանակները, որոնք
սահմանափակվում են ազգապահպանությամբ, հայապահպանությամբ և մատաղ սերնդի
դաստիարակությամբ:

Իհարկե եվրոպական կառույցների պահանջով Հայաստանում էլ կանայք ներկայացված են


հասարակական-քաղաքական կյանքում, բայց այդ ներկայությունը, որպես կանոն, տեսական
դրսևորում ունի: Տղամարդկանց հետ գործնականում հավասար գործունեության հավակնող
կինն ի սկզբանե հասարակության կողմից դատապարտված է իր անձնական և ոչ
քաղաքական կամ հասարակական հատկանիշների` ամենատհաճ դրսևորումներով
քննարկմանը:

1/2
Գռեհկություն քաղաքական բանավեճի փոխարեն
Չորեքշաբթի, 01 Հուլիս 2009

Գենդերային հավասարությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և արդար


ընտրությունները տեսական արժեքներ չեն, որոնք հարկ է միայն ձևականորեն պահպանել,
Եվրոպային ցույց տալու համար, որ մենք համապատասխանում ենք ինչ-որ չափանիշների:
Առանց այս բաղադրիչներից որևէ մեկի, այդ թվում և առանց գենդերային հավասարության,
հնարավոր չէ դառնալ ժամանակակից, զարգացած եվրոպական հասարակություն: Երբ
հասարակությունը հանդուրժում է, որ հասարակական կյանքին մասնակցելու կնոջ
իրավունքներն ի սկզբանե ավելի սահմանափակ են, քան տղամարդու իրավունքները, այդ
“հանդուրժողականությունը” տարածվում է նաև ընտրելու և ընտրվելու, արդարադատության
և մնացած բոլոր իրավունքների վրա: 

2/2

You might also like