«ՁԱՅՆ ՀԱՄՇԵՆԱԿԱՆ»

,
No. 1-2 (78-79), հունվար-փետրվար 2011 թ.

ՔԻԶԻՐՆՈՍԻ ՀԱՄՇԵՆՑԻՆԵՐԸ
Լուսինե Սահակյան
Բանասիրական գիտ. թեկնածու
Օսմանյան կայսրության բռնի իսլամացման ալիքը համշենցիների մի խլյակ էլ
դեռևս դարեր առաջ բերել է Տրապիզոնի Արաքլը 1 գավառի Քարադերեի շրջանի
Քիզիրնոս գյուղը (նոր անունը՝ Քայաջըք)։ Այն գտնվում է գավառի կենտրոնից 30-37
կմ, իսկ նահանգի կենտրոնից 60 կմ

հեռավորության վրա։ Քարադերե (Սև գետ)

գավառից մոտ 30 կմ հեռավորությամբ Քիզիրնոսի կամուրջն է, որից մինչև գյուղի
կենտրոն 7 կմ է: Այսօր գյուղն ունի 2.185 խառը բնակիչ 2։ Քիզիրնոսին դիմահայաց
գտնվում են Ֆոշա, Այվեն և Ջիմլագավա գյուղերը, որոնց միջով հոսում է
Դեյիրմենդերե գետը3։ Այս գետի ջրերում ցեղասպանության տարիներին բազմաթիվ
հայեր են խեղդվել: Ինչպես ինձ ասաց տրապիզոնցի ծանոթներիցս մեկը, դեռ այսօր էլ
այդ մասին հիշում են տեղացիները։
Գյուղի անվան հիմքում կարծում ենք, որ հայերեն գզիր, գզիրնոց բառի
տեղական բարբառային դրսևորումն է։ Համաձայն Հ. Աճառյանի՝ գզիր բառն ունի մի
քանի իմաստ՝ 1. «կնիւն, կողով կամ խսիր հիւսելու սէզ», 2. գզիր «գիւղի տանուտէրի

երկրորդը»,

նաև

նշանակում

է

«մունետիկ,

դեսպան,

պատգամավոր»,

այս

իմաստներով հայերենից փոխառել է վրացերենը 4։ Հակված ենք կարծելու, որ
տեղանվան հիմքում ընկած է բառի բացատրության առաջին իմաստը, հավանաբար
Կա տեսակետ, որ Արաքլը անունը ծագել է հունական Հերակլես հերոսի անունից (Ö. Öztürk, Karadeniz
Ansiklopedik Sözlük, Heyamola Yayınevi, İstanbul, 2005, I c., s. 88)։ Սակայն կարծում ենք, որ տեղանվան
հիմքում Առաքել հայկական անունն է, որը աղավաղվելով՝ դարձել է Արաքլը։ Դա է հաստատում նաև
15-րդ դարի իսպանացի ճանապարհորդ Ռուի Գոնսալես դե Կլավիխոյի մի հաղորդումը, ըստ որի՝
Սամարղանդ մեկնելու ճանապարհին նրա պատվիրակությունը մինչև Տրապիզոն հասնելը, անցել է
Առաքելի երկրով։ Առաքելն այդ հողերի տերն էր, ու «թեև նրա բնակիչները քիրստոնյա հայեր էին,
սակայն վատ մարդիկ էին և ավազակաբարո»։ Նրանք մինչև հարկ չէին վերցնում, թույլ չէին տալիս, որ
իրենց հողերով նամակատարներն անցնեն։ Այստեղից նրանք անցնում են Սյուրմենե, ապա՝ Տրապիզոն
(Տե՛ս Руи Гонсалес де Клавихо, Дневник Путешествия в Самарканд ко двору Тимура (1403-1406),
“Наука”, Москва, 1990, с. 160.)։ Չի բացառվում, որ հենց այս Առաքելի անունից էլ մնացել է վերոնշյալ
տեղանունը։
2
Ö. Öztürk, Karadeniz Ansiklopedik Sözlük, Heyamola Yayınevi, İstanbul, 2005, II c., s. 680-681.
3
Saklı Ezgiler Kizirnos, Derleme, Collection, Mecit Çeliktaş, Proje Yönetmeni: Birol Topaloglu, İstanbul, Temmuz,
2010, s. 5.
4
Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 1, ԵՊՀ հրատ., Երևան, 1971, էջ 548։
1

գյուղը հայտնի է եղել խսիրագործությամբ, դա է հաստատում տեղանվան –ան-ոց
վերջածանցը, որը մատնանշում է ինչ-որ մի բանի տեղ, Գ. Ջահուկյանի բնորոշմամբ՝
այն վաղնջահայկական տեղացույց ածանց է5։
Քիզիրնոսի մասին չափազանց արժեքավոր և հետաքրքիր տեղեկություններ է
պարունակում ազգությամբ լազ, սևծովյան տարածագոտու ազգագրական երգերի
գրառող և կատարող Բիրոլ Թոփալօղլուի 2010թ. Ստամբուլում լույս ընծայած
«Քիզիրնոսի թաքնված երգերը» խտասկավառակը, որում տեղ են գտել դեռևս
2006թ. Քիզիրնոս գյուղի երիտասարդ բնակիչ Մեջիթ Չելիքթաշի գրառած և
ձայնագրած համագյուղացի տարեց կանանց կատարմամբ տեղական երգերը։
Խտասկավառակին կից հրատարակվել է նաև Մեջիթ Չելիքթաշի կազմած գրքույկը,
որում հեղինակը հետաքրքիր տեղեկություններ է հայտնում գյուղացիների կենսաձևի,
ավանդույթնների

մասին։

նկարագրություններում

տեղ

Ընթերեցելով
գտած

որոշ

այդ

գրքույկը

կենցաղային

նկատեցինք,

բառեր,

անուններ

որ
և

միկրոտեղանուններ հայերենի Համշենի բարբառով են, և ինչպես գրում է Չելիքթաշը,
դեռ այսօր էլ այդ և նման շատ բառեր պահպանվել են քիզիրնոսցիների խոսակցական
թուրքերենում։
Այդ խտասկավառակի երգերը լսելով՝ «Վով ա» վոկալ-գործիքային համույթի
ղեկավար և մենակատար Հիքմեթ Աքչիչեքը, նկատում է, որ դրանք հիշեցնում են
Խոփայի համշենցիների խաղերն ու պարեղանակները։ Եվ այդ մասին տեղեկացնում է
Խոփայում

հրատարակվող

«Bir

Yaşam»

պարբերականի

խմբագրությանը։

Խմբագրությունն այնտեղ է ուղարկում խոփացի հայրենագետ Հ. Աքսուին, որը
հյուրընկալվում է Մեջիթ Չելիքթաշի տանը և նրա օգնությամբ էլ կատարում է իր
գրառումները։ Հ. Աքսուն գրանցում է չափազանց հետաքրքիր նոր բառեր, որոնք
այսօր էլ գործածական են Խոփայի համշենիցիների խոսվածքում։
Ինչպես գրում է Հ. Աքսուն, «Համշեներեն բառերից և ավանդույթներից
բավականին հարցուփորձ անելուց հետո, տան անդամները, երբ տեսան, որ մեր
ասած բառերն ամբողջովին նույնն են, իրենք սկսեցին ինձ տարբեր առարկաների
անուններ հարցնել: Իմ պատասխաններից Այշե մորաքույրը զարմանքից քար կտրեց:
Ասում էր` նման չէ, նույնն է»6: Նրանք այս բառերը սովորել էին իրենց մեծերից,
Գ. Ջահուկյան, Հայոց լեզվի պատմություն, նախագրային ժամանակաշրջան, ՀՍՍՀ ԳԱ հրատ.,
Երևան, 1987, էջ 236։
6
H. Aksu, Kizirnos: Araklı’da bir Hemşin köyü, “Bir Yaşam”,Sayı 12, Eylül-Ekim, Hopa, 2010, s. 59.
5

սակայն կարծել են, որ դրանք հունարեն են: Մեջիթն իր իմացած այս բառերից
մոտավորապես 50-ի իմաստները հարցրել է հունարեն իմացող իր համագյուղացի
ընկերոջը և պարզել, որ դրանք ոչ թե հունարեն են, այլ հայերեն7։
Բերենք մի քանի օրինակ Հ. Աքսուի գրանցած բառացանկից՝ աթոռ,
ահրեքում (արի գոմ)՝ ոչխարներնի գոմ կանցելու արտահայտություն, բեդուք
(պտուկ), գերոչ (կեռոց), գոփչա (կոչակ), գունչ (գունձ), զայիդ (սարդ), էղիչ
(եղինջ), խոզնուք (մամուռ), ջեջոռիկ (կայծոռիկ), ջիլ (ծիլ), ջեռնիկ (ճեռնիկճոճանակ), հայսենքուր (հարսնաքուր), փուն (բուն), քոթի (կոթ) և այլն8
Բնակիչների պատմածի համաձայն նրանց նախնիները Քիզիրնոս են
տեղափոխվել Չամլըհեմշին (Ներքին Վիժե) գավառից։ Թե երբ են Քիզիրնոսի
համշենցիները մահմեդականացվել, առայժմ ստուգ տեղեկություններ չունենք,
սակայն տեղացիների վկայությամբ, նրանք այնտեղ հաստատվել են 17-18-րդ
դարերում։ Աղբյուրներից հայտնի է, որ հենց այդ դարերում է Համշենում իրագործվել
զանգավածային բռնի մահմեդականացումը։ Եվ այդ ժամանակ էլ բնակչության մի
մասը ստիպված լքել է իր հայրենի բնօրրանն ու հաստատվել հարևան Քարադերե
(Սև գետ) և Սուրմենե գավառներում։ Սակայն հետագայում այդ գավառները ևս չեն
խուսափել իսլամացման դաժան քաղաքականությունից9։
Ձայնասկավառակի գրքույկում նկարագրելով Քիզիրնոսի գյուղական կյանքը՝
Մեսջիթ Չելիքթաշը գրում է, որ դեռևս 30 տարի առաջ Քիզիրնոսի ժողովուրդն իր
ապրուստը բացառապես ապահովում էր հողագործությամբ և անասնապահությամբ:
Գյուղացիների մի մասը դիմում էր կարճաժամկետ արտագնա աշատանքի, սակայն
բոլորն էլ, ի վերջո, գյուղ էին վերադառնում: Գարնանը գյուղում սկսվում էր
հողատարածքների մշակումը: Առաջին հերթին կանայք <<ահբունը>> (ախփուն)
զամբյուղներով տանում էին իրենց դաշտերը, պարարտացնում հողը10:
Նշենք, որ Համշենի բարբառի Խոփայի խոսվածքում աղփ բառը նշանակում է
բացառապես գոմաղբ, թրիք, իսկ կենցաղային աղբին ասում են ավելուսք11։
H. Aksu, Kizirnos: s. 59.
H. Aksu, նույն տեղու։
9
Լ. Սահակյան, Օսմանյան կայսրությունում համշենահայերի բռնի մահմեդականացման
քաղաքականության հետևանքները, Թուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ, Ռ.
Սաֆրաստյանի ընդհանուր խմբագրությամբ, Երևան, 2006, էջ 207-228։
10
Saklı Ezgiler Kizirnos, Derleme, s. 7.
11
Ս. Վարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը
(նյութեր և ուսումնասիրություններ), ԵՊՀ հրատ., Երևան, 2009, էջ 273, 339։
7
8

Թուրքերենը ևս հայերենից փոխառել է աղբ բառը, և թուրքական բարբառներում
հանդիպում են՝ աղփուն, աղբուն, ահբուն, ահբըն, աքբուն տարբերակները։ Աղբ
բառից

անգամ

կազմվել

են

բայաձևեր՝

ahbunlamak-հողը

պարարտացնել,

ahbunluk/ahpunluk-պարարտացում, ahbin tarla-պարարտացված դաշտ։ Տրապիզոնի
Քիզիրնոս գյուղի համշենցիների խոսակցական թուրքերենում պահանվել է ահբուն12
ձևը,

իսկ

նույն

նահանգի

Վաքֆըքեբիր

գավառի

թուրքերեն

խոսվածքում

գործածական է աղբ տարբերակը13։
Գարնանը գյուղացիները երկաթե փոցխով քարերը մի կողմ են քաշում, հետո
էլ հողը աղբունով պարարտացնում: Մայիսի կեսերին քերենդիով (գերանդի) սկսվում
է մարգագետինների հունձքը, որը բավական ծանր աշխատանք է: Մարգագետինը
հնձվում է շարքերով, որոնց գյուղացիներն անվանում են աբոսկալ, ըստ երևույթին,
բառը կազմվել է ակոս+կալ բաղադրիչներից։ Նշենք, որ համշենցի հեղինակ Ի.
Քարաջայի՝ Ռիզեի նահանգի Փազար գավառի Խաչափիթ (իմա՝ Խաչափայտ, նոր
անունը՝ Սուբաշը) գյուղի համշենցիների բարբառային բառարանում ևս գրանցվել է

«ագոս» բառը14: Հնձված

և արևի տակ փռված խոտերն էլ անվանվում են ջոր,

այսինքն՝ չոր: Չորացած խոտը հավաքում, դիզում են։ Այդ խոտի կույտերը կոչվում են

գումբուլ15: Համշենի բարբառում խոտի դեզին ասում են գունգուլ, այստեղից էլ՝
գունգուել-դիզել, կուտակել բայը16։ Քիզիրնոսի խոսվածքում գունգունի բառամիջի ն-ն
հնչյունափոխվել է մ-ի։ Ըստ Ի. Քարաջայի բառարանի՝ խաչափիթցի համշենցիների
խոսակցական թուրքերենում ևս պահպանվել է գունգուլ բառը17։ Խոփայի Համշենի
բարբառի խոսվածքում գործածական է գօնգօլ էնուշ ձևը, որ նշանակում է կծիկ անել18։
Գյուղացիները, գարնանը դաշտերում աշխատանքը վերջացնելով, ամռան
ամիսներին խմբերով բարձրանում են լեռնային արոտավայրեր։ Այնտեղ օգոստոսին
հնձվում են մարգագետիները։ Այս աշխատանքները իրականացվում էն համատեղ
օգնությամբ։ Այտեղ մնացող մարդիկ իրենց ժամանակը լցնում են տարբեր խաղերով։
Saklı Ezgiler Kizirnos, Derleme, 2010, s. 7
Տե´ս U. Bläsing, Armenisch-Türkisch Etimologische Betrachtungen ausgehend von Materialien aus dem
Hemşingebiet, pp. 124-125. Հմմտ. Emiroğlu, Kudret, Trabzon-Maçka Etimoloji sözlük, Ankara, 1989, s. 33. Տե´ս
14
İ. Karaca, Hemşin, Tarih Dil Gelenek ve Görenekler, İstanbul, 2006, S. 76.
15
Saklı Ezgiler Kizirnos, s. 8.
16
Հայոց լեզվի բարբառային բառարան, հ. Ա, Երևան, 2001, էջ 293։
17
İ. Karaca, նշվ. աշխ., էջ 92։
18
Ս. Վարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը
(նյութեր և ուսումնասիրություններ), էջ 282։
12
13

Ամենատարածված խաղերն էին <<չելիք>>, «ականջեականջ», «հինգ քար» և այլն:
Ունեին նաև մի ուրիշ զվարճանքի ավանդույթ, այն կոչում են <<գուսգուրաջան>>:
Երիտասարդները

հավաքվում,

և

ձեռքներին

մի

սկուտեղ՝

այցելում

են

արոտավայրում եղած տները: Սա համարվում է արևի աղոթք։ Դռները թակելով
ասում են՝
-Գուջամ,գուջամ,գուսգուրջամ,Ալլահից ի՞նչ ես ուզում:
-Արև:
-Կովերից ի՞նչ ես ուզում:
-Յուղ:
-Հավերի՞ց:
-Ձու։
-Մարդկանցի՞ց:
-Փայտ:
Եթե իրենց ոչինչ չեն տալիս, կրկնում են <<կույր մողես ամին>> աղոթքը, և
առանց որևէ բան ստանալու՝ ոչ մեկի դռնից չեն հեռանում: Հավատում են, որ ոչինչ
չտվողի ճաշի կաթսայի մեջ մողես է ընկնելու: Մեկից յուղ, մեկից պանիր, մեկից ձու և
հաց են հավաքում և դրանցով սեղան են բացում, միասին ուտում: Այնուհետև յուղի
կեսը լցնում են կրակի վրա, որ կրակն է՛լ ավելի բորբոքվեր ու եղանակը մեղմանար 19:
Ինչպես շարունակում է պատմել Չելիքթաշը, Քիզիրնոսում հետաքրքիր է
անցնում նաև աշունը: Գյուղացիներն, առաջին հերթին հավաքելով եգիպտացորենը,
«սարան» կամ «շարոն», այսինքն՝ շարան են պատրաստում, իրար վրա դարսում և
թողնում՝ մինչև չորանա, որից հետո զամբյուղներով տուն են տանում։ Սկսվում է
համատեղ աշխատանքը, գյուղացիները խմբվում են և կեղևներից մաքրում
եգիպտացորենը։

Այս

համատեղ

աշխատանքը՝

էղրաթլուքը

(ըրգաթլուք),

հարսանիքների նման ուրախ է անցնում: Աղջիկներն ու տղաները երգում են: Իսկ
գործն ավարտելուց հետո կավալի (սրինգ) նվագի տակ ժամերով պարում 20: Բոլոր
պատրաստություններով մարդիկ գյուղում դիմավորում են ձմեռը: Խստաշունչ
ձմեռային ծանր պայմաններում գյուղացիները տնից քիչ են դուրս գալիս: Որոշ
տներում կանայք ասեղնագործությամբ և զարդանախշությամբ են զբաղվում 21:
19

Saklı Ezgiler Kizirnos, s. 9.
Saklı Ezgiler Kizirnos, s. 10։
21
Նույն տեղում։
20

Ներկայացնենք
տեղանունները,

ավելի

բացատրություններով

նաև

գրքույկում

ճիշտ

գրանցված

ժողովրդական

հանդերձ։

Նշենք,

կամ

որ

Քիզիրնոսի

շրջակա

միկրոտեղանունները՝

դրանք

կրում

են

մեր

տեղական

խոսվածքներին բնորոշ հնչյունական մակաշերտեր, հնչյունական աղավաղումներ։
Այսպես օրինակ՝ Գարնութ (Garnut) < Կաղնուտ բառի բարբառային դրսևորումն
է։ Գումդէղ (Gumde ğ) < Գոմտէղ կազմվել է գոմ+տեղ բաղադրիչներից։ Էղրութկազմվել է էղի կամ եղի (Համշենի բարբառում ասում են դեռահաս կաթնահաս
ցորենին)22+ուտ բաղադրիչներից։ Թէհքութ

Թեղի+ուտ

բաղադրիչներից։

բաղադրիչներից։

Մօնութ

Լէնդէրէվ

(Tehkut)

<

Թեղուտ

(Lenderev)- կազվել

(Monut)- կազմվել

է

մոնի

է

(կաղնու

կազվել է

լայն

տերև

տեսակ)+ուտ

բաղադրիչներից։ Ղորղուտ -կարծում ենք կորոկտ (ձավար) բառն է։ Խոփայի
համշենցիների

խոսվածքում

գործածական

է

գորգոտ

հնչարտասանական

տարբերակը23։ Վէժոն (Vejon) < Վիժան/Վժան, կազվել է վիժ+ան բաղադրիչներից։
Վէրիփօս

(Verip ös)-կազմվել է վերի+փոս (հարթավայր) բառերից։ Հաչօվիթ

(Haçovit)-կազմվել է Խաչ+հովիտ բառերից։ Ուս-հայերեն ուս բառն է։ Ղուզհավանաբար հայերենի կուզ բառն է։ Քերենքաշ-կազմվել է քերեն>գերան+քաշել,
կտրել բառերից, այսինքն՝ գերան կտրելու տեղ։
Այսպիսով, թեև Տրապիզոնի Արաքլը գավառի Քիզիրնոս գյուղի համշենցիները
բռնի իսլամացման արդյունքում կորցրել են իրենց ինքնությունն ու մայրենին,
այդուհանդերձ նրանց խոսակցական թուրքերենում մինչև այսօր գործածվում են
հայերեն բառեր ու տեղանուններ։

Հայոց լեզվի բարբառային բառարան, հ. Ա, էջ 368։
Ս. Վարդանյան, Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը
(նյութեր և ուսումնասիրություններ), էջ 283։
22
23