Ակսել Բակունց - Հիմար մարդը (Հեքիաթ

)
Լինում է չի լինում, մի հարուստ մարդ է լինում . նա ունենում է
7 աղջիկ, բայց ոչ մի տղա: Մարդը կամաց-կամաց սկսում է
ծերանալ: Նա իր յոթ աղջիկներին ամուսնացնում է և ունեցածչունեցածը ծախելով ճանապարհ է ընկնում Աստծու մոտ
գանգատվելու , թե ինչո՞ւ իրեն տղա զավակ չի պարգևել :
Ճանապարհին նա տեսնում է մի մարդու , որ տխուր ու
տրտում, վիզը ծռած կանգնած էր իր արտի մոտ: — Բարի օր, —
ասում է մարդը: — Աստծու բարին, — պատասխանում է
արտատերը տխուր: — Ինչո՞ւ ես տխուր, — հարցնում է մարդը:
— Ինչ անեմ, որ չտխրեմ. ամեն տարի արտումս 100 սոմար
ցորեն եմ ցանում, բայց որ գալիս է հնձելու ժամանակը ,
իսկույն ժանգը պատում է արտս: Չեմ իմանում՝ ո՞ր մեղքիս
համար է այդպես լինում : — Ես գնում եմ Աստծու մոտ . եթե
կուզես, քո դարդն էլ կպատմեմ: — Շատ լավ կլինի , — ասում է
արտատերը ուրախացած: — Մարդը շարունակում է իր
ճանապարհը: Անցնում է շատ երկրներ, սարեր ու ձորեր, և մի
խիտ անտառում պատահում է նրան մի գայլ, որ տխուր
կանգնած էր ճանապարհի վրա: — Բարի օր, — ասում է մարդը:
— Բարով եկար, — պատասխանում է գայլը տխուր: — Ինչո՞ւ ես
այդպես տխուր, գայլ աղբեր, — հարցնում է մարդը, — թե մի
դարդ ունես, ասա՜ , ես գնում եմ Աստծու մոտ , քո դարդն էլ
կպատմեմ Նրան: — Իմ դարդն այն է, — պատասխանում է
գայլը ուրախացած, — որ ես ինչքան միս եմ ուտում, չեմ
կշտանում. չեմ իմանում՝ ինչո՞ւ : Խնդրում եմ խնդիրքս
կատարես: Մարդը շարունակում է իր ճանապարհը և
վերջապես հասնում է Աստծու մոտ ու պատմում իր դարդը: —
Աստված պատասխանում է. — Քո վերջին օրերը շատ
փառավոր կլինեն , եթե դու ցանկանաս, և քո դարդն էլ
կմոռանաս: Կգնաս Մ.....թագավորի մոտ, որը կին է, կհայտնես
նրան այդ գաղտնիքը և դու փոխարենը կթագավորես: — Բայց
այն մարդու արտը ինչո՞ւ է այնպես փչանում: — Որովհետև, —
շարունակում է Աստված, — նրա արտի մեջ գտնվում է յոթ
կարաս ոսկի : Ամառ ժամանակ ոսկին տաքանում է , և արտը
ժանգով է պատում: — Իսկ գայլը ինչո՞ւ է այնպես քաղցած
մնում : — Նա կկշտանա, եթե մի հիմար մարդու միս ուտի:
Մարդը գնում է այն թագավորի մոտ և հայտնում նրան
գաղտնիքը: — Խնդրում եմ, — ասում է թագավորը, — դու
հագիր շորերս և իմ փոխարեն թագավորիր: Ոչ ոք չի իմանա,
բացի մեզնից: — Չէ՛, չեմ ուզում, — ասում է մարդը և
հեռանում: Հասնում է արտատերին, որը էլի կանգնել էր տխուր
իր արտի մոտ: — Էլ մի՛ տխրիր . Աստված ասել է, որ քո արտում
գտնվում է յոթ կարաս ոսկի , և դրանից է, որ քո արտը ժանգով
է պատում: — Խնդրում եմ, — ասում է արտատերը, — ոչ ոքի
չասես, թե չէ կթափվեն, ոսկին կտանեն և արտս կկոխրտեն: Այս
գիշեր չորս կարաս տանենք, իսկ մյուս գիշեր՝ երեքը: Ասացին ու
կատարեցին: — Այժմ, — ասում է արտատերը, — կամ կեսը քեզ,
կեսը ինձ, կամ, եթե ցանկանում ես, ինձ մոտ մնա մինչ մահ

փառավոր ապրիր : — Չէ՜, չեմ ուզում,— ասում է մարդը և
հեռանում: Վերջապես նա պատահում է գայլին: — Գայլ աղբեր,
Աստված ասաց, որ եթե դու մի հիմար մարդու միս ուտես ,
կկշտանաս: — Եվ մարդը պատմեց իր գլխի անցածը՝
թագավորության, փառքի և ոսկու մասին: Գայլը մտածում է . —
Այս մարդը ոչինչ չունի այլևս և բավականին ծեր է: Նրան
առաջարկել են թագավորություն, փառք ու ոսկի, չի վերցրել.
սրանից էլ հիմար մա՛րդ : Մինչ այդ մարդը մի քիչ հեռացել էր :
— Էյ, մարդ աղբեր,— կանչում է գայլը և մոտենում,— ոտքիդ
թելը բացվել է : Մարդը կռանում է, որ կապի ոտքի թելը: Իսկ
գայլը, հարմար համարելով և ցատկելով մարդու մեջքի վրա,
հոշոտում է հիմար մարդուն :

Sign up to vote on this title
UsefulNot useful