You are on page 1of 345

1

ՀԱԿՈԲ ԱՐԲԱԿԻ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ

ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ,
ԹԵ՞ ԿՈՂՈՊՈՒՏ ՈՒ ԱՄԱՅԱՑՈՒՄ

ԵՐԵՎԱՆ
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
2020

2
ՀՏԴ 622.3։338.45
ԳՄԴ 33+65.304.11
Ս 190

Սանասարյան Հակոբ
Ս 190 Հանքարդյունաբերություն, թե՞ կողոպուտ ու ամայացում/
Հ. Սանասարյան.- հեղինակ. հրատարակություն։ 340 էջ։

Նվիրում եմ Ամուլսարի պահապաններին՝ հայ ժողովրդի իրա-


կան հերոսներին, ովքեր մեկուկես տարի է, ինչ շրջափակել են Ամուլ-
սարի հանքերևակում տանող ճանապարհները: Սա հայ ժողովրդի
կյանքում աննախադեպ մի հերոսամարտ է, երբ կանխատեսելով Հա-
յաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին ուղղված իրական
սպառնալիքներն ու սպասվելիք անդառնալի կորուստները, անտեսե-
լով աշխատավարձի բացակայությունը, սառնամանիքը, տոթը, տա-
րաբնույթ զրկանքները, հոգեբանական ճնշումներն ու մյուս դժվա-
րությունները՝ չեն լքում իրենց դիրքերը: Եվ ահա, մեր այս հերոսները,
հայոց պատմության մեջ մի նոր էջ բացեցին:

Ժողովածուի մեջ ամփոփված են հեղինակի հանքարդյունաբերությա-


նը վերաբերող հոդվածների և հարցազրույցների մի մասը, որոնցում ցույց է
տրված ՀՀ օլիգարխիաjի ստեղծած շահադիտական օրենքներով ժողովրդի-
պետության ունեցվածքի կողոպուտը և բնական համակարգի թունավորումն
ու ավերումը: Հորինված տերմիններով նենգափոխելով օրենքների բովանդա-
կությունը՝ հանքարդյունաբերական թափոնները հանել են հարկային դաշտից
և հանքարդյունաբերությամբ զբաղվողներին տվել են անթույլատրելի այլ ար-
տոնություններ: Սա հանքշահագործողին գերշահույթ է ապահովում՝ նույնիսկ
մետաղների շատ ցածր պարունակության դեպքում: Արդյունքում, որոշ
մարդիկ գերհարստանում են, իսկ պետությունը՝ աղքատանում: Բացի այդ,
Հայաստանը մաս առ մաս կորցնում է իր տարածքը և ջրային համակարգը՝
անօգտագործելի լինելու պատճառով: Գործընթացը չկասեցնելու դեպքում,
Հայաստանը կվերածվի ամայի տարածքի:
Ժողովածուն կարող է օգտակար լինել հանքարդյունաբերության հե-
տևանքով առաջացող խնդիրներով հետաքրքրվողներին:

ISBN 978-9939-0-3257-3 © Սանասարյան Հակոբ 2020


3
ԳՈՅԱՊԱՅՔԱՐ

(Նախաբանի փոխարեն)

Դժվար է պատկերացնել, թե ինչպիսի հայրենասիրություն ու


նվիրվածություն, սկզբունքայնություն և հետևողականություն, վճ-
ռականություն և համառություն, շրջահայացություն և աշխատա-
սիրություն, համապարփակ գիտելիքներ և երևույթների մեջ խո-
րամուխ լինելու կարողություններ պետք է ունենա անհատը, որ
կարողանա համակողմանիորեն ուսումնասիրել և գնահատել
հանքաարդյունաբերության անվերահսկելի ու տարերային ըն-
թացքի հետևանքով Հայաստանի առջև կանգնած և բնակչությանը
սպառնացող էկոլոգիական վտանգները և կյանքի իմաստ դարձնել
պայքարը հանուն բնության և ժողովրդի առողջության պահպան-
ման: Կարծում եմ, որ դա բնորոշ է մեծ մտավորականին (ով խո-
րամուխ է լինում իր ժողովրդի ցավերի և տառապանքների մեջ և
ելք է փնտրում նրան այնտեղից հանելու համար), գաղափարի
զինվորին, ազգային հոգեկերտվածք և քաղաքացիական կեցվածք
ունեցող մարդուն: Զարմանալ այդպիսի մարդու վրա միշտ կարելի
է, բայց գերագնահատել նրա գործը՝ գրեթե անհնար:
Հայաստանի Կանաչների միության նախագահ, Հայաստանի
էկոլոգիական շարժման նահապետ Հակոբ Սանասարյանի «Հան-
քաարդյունաբերություն, թե՞ կողոպուտ ու ամայացում» վերնա-
գրով հոդվածների, նամակների, խորհրդածությունների, հարցա-
զրույցների հավաքական ժողովածուն ուսումնասիրելիս թվում է,
թե հողը հոսում է ոտքերիդ տակից, կանգ է առնում արյունդ ու
շնչառությունդ, մթնում են աչքերդ, խամրում մտածողությունդ և ո-
րոշ ժամանակ անց քեզ սկսում է ցնցել միակ զգացումը՝ հիասթա-
փությունը քեզնից այն բանի համար, որ դու անցնում ես կյանքի
(ասել է թե պայքարի) կողքով, որ մթնոլորտի ազոտի նման իներտ
ես եղել, որ թերագնահատել ես քո անձնական մասնակցության
դերը ազգիդ հրատապ խնդիրների լուծմանը և մտածել, որ դրանք
առանց քեզ էլ կլուծվեն, և չես կանգնել այդ հայրենասեր ու ուժեղ
մարդու կողքին, որպեսզի պայքարն ավելի նպատակասլաց լինի,

4
ժամ առաջ հաղթանակի ճշմարտությունը և հաստատվի բնության
անխոցելիությունն ու կյանքի հարատևությունը քո միակ ու անփո-
խարինելի հայրենիքում:
Սիրելի ընթերցող, հիշիր, որ «ամենամեծ կույրը նա չէ, ով իրա-
կանում կույր է այլ նա, ով կույր է ձևանում»:
Մարդը բարոյապես և ֆիզիկապես կապված է բնության հետ և
նրա անբաժանելի մասն է կազմում: Եթե մարդու ազդեցության
տակ բնությունը թառամում է, ապա նրա հետ միասին, ինչպես ա-
սում է ճապոնացի ականավոր կինոռեժիսոր Ակիրա Կուրոսա-
վան, թառամում է նաև մարդը: Իհարկե, հայ ժողովուրդն ամուր
կպել, կառչել է այս փոքրիկ հողակտորին, որը դաժանորեն բզ-
կտվում է մի շարք ապազգային և հայրենադավ մարդկանց կող-
մից, սակայն մեր իմաստուն ժողովուրդը, որը համախմբվում է ա-
մենածայրահեղ պահերին, կհաղթահարի նաև այդ քայքայիչ գոր-
ծունեությունը:
Կասկած չկա, որ մեր ամենամեծ դժբախտություններից մեկը
միշտ եղել է հատվածական մտածողությունը և անհատական ե-
սասիրությունը, մեզ օտար է եղել հասարակական գիտակցության
ըմբռնումը և քաղաքացիական կեցվածքի դրսևորումը, չենք կարո-
ղացել ժամանակին համախմբվել ազգային և պետական նշանա-
կության խնդիրների շուրջ, և երբ «դանակը հասել է ոսկորին», ար-
դեն շատ ուշ է եղել և ստիպված ենք եղել գոյության պայքար մղել
անդունդի եզրին, գերբնական ջանքեր գործադրել անդունդը չգլոր-
վելու համար: Բայց հիմա դեռ ուշ չէ, պետք է լրջանալ, սթափվել և
դիմակայել բոլոր արտաքին ու ներքին մարտահրավերներին, ա-
պազգային և հայրենադավ գործընթացներին, երկրի ղեկավար
բյուրոկրատական ընչաքաղց համակարգին, որը կուրացած իր
թալանած հարստությունից, չի գիտակցում, որ կտրում է այն ճյու-
ղը, որի վրա նստած է ինքը, իր երեխան, չի գիտակցում, որ պա-
տասխան է տալու ներկա և ապագա սերունդների առաջ:
1975 թվականին հայերեն լույս տեսավ լեհ գիտնական Անտո-
նինա Լենկովայի «Մաշկազերծված երկիրը» գիրքը (թարգ. ռուսե-
րենից Լ.Հ. Նազարյանի «Հայաստան» հրատ., Երևան, 360 էջ), որ-
տեղ հեղինակը նկարագրում է ամբողջ կենսոլորտի և մասնավո-

5
րապես Լեհաստանի էկոլոգիական վիճակը 2-րդ համաշխարհա-
յին պատերազմից հետո, վեր է հանում ամենուրեք մարդու թողած
տխուր հետքերը իր երկրի և աշխարհի վրա: Բայց Լեհաստանի
տարածքը 11 անգամ ավելի մեծ է ՀՀ տարածքից (323 հազ. կմ2), և
լեհ ժողովուրդն իր համախմբվածությամբ կարողացավ լիովին
հաղթահարել էկոլոգիական ճգնաժամը, վերահսկել մարդու բազ-
մաբնույթ գործունեությունը և պահպանել բնության ինքնավերար-
տադրությունն ու անաղարտությունը: Կարելի է ասել, որ այսօր
թափանցիկ և հրապարակային ներքին քաղաքականություն վա-
րող երկրները և այդ երկրներում ապրող ժողովուրդներն արդեն
ըմբռնել են, որ կյանքի պահպանման առաջնային բաղադրիչը կեն-
սական բնական միջավայրի պահպանումն է, որը տնտեսության և
մարդու կյանքի մյուս ոլորտների զարգացման հիմնաքարն է:
Խորհրդային Միության տարիներին լեռնահանքային արդյու-
նաբերությունը մեր հանրապետությունում գերակա ոլորտ չի եղել
և հանքաքարի արդյունահանումը չափավոր բնույթ ուներ՝ հաշվի
էր առնվում շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների (օդ, հող,
ջուր, բուսական և կենդանական աշխարհ, մարդ) ֆունկցիոնալ
նշանակությունն ու փոխկապակցվածությունը: Ինչպես ասվում է
ամերիկացի էկոլոգ Բարրի Կոմոների (1974թ.) էկոլոգիական առա-
ջին օրենքում՝ կենսոլորտում ամեն ինչ կապված է ամեն ինչի հետ:
Կարևոր և հիշարժան է ՀԽՍՀ Կենտկոմի առաջին քարտուղար
Կարեն Դեմիրճյանի ազգային մեծ նշանակություն ունեցող այն
միտքը, որ տնտեսության բոլոր ոլորտներում կարելի է գերակա-
տարել պլանները, բացառությամբ հանքային արդյունաբերության
ոլորտի, քանի որ այդ համալիրը հսկայական բացասական ազդե-
ցություն է թողնում շրջակա միջավայրի որակի վրա: Բացի դրա-
նից, երկրի ընդերքի հարստությունները պատկանում են նաև գա-
լիք սերունդներին, ուստի պետք է խնայողաբար օգտագործվեն:
Դրա ցայտուն օրինակը Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբի-
նատի գործունեությունն է, որը մինչև 1995 թվականը տարեկան 8
մլն տ հանքաքարից ավել չի արդյունահանել՝ այն դեպքում, երբ
այսօր այդ թիվը հասել է 20 մլն տոննայի՝ դրանից բխող էկոլոգիա-
կան հետևանքներով, և անընդհատ ավելանալու միտում ունի: Այ-

6
սինքն, մեր ընդերքի հարստությունը գիշատչորեն հոշոտվում է
տարբեր երկրների և անհայտ ծագման կազմակերպությունների
կողմից, և այնպիսի տպավորություն է, կարծես հայ պաշտոնյան
շտապում է ամեն ինչը վաճառել-ոչնչացնել, որպեսզի հայ ժողո-
վուրդը հեռանա իր բնօրրանից:
ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում վերջին 20 տարում տեղի
ունեցած և շարունակվող կողոպուտի և շրջակա միջավայրի քայ-
քայման վերաբերյալ Հակոբ Սանասարյանի գիտականորեն հիմնա-
վորված բացահայտումները շոկային էֆեկտ են առաջացրել այդ
մասին իրազեկված հանրության շրջանում, և թեպետ հանրապե-
տության բնակչության մեծամասնությունը դեռևս «լեթարգիական
քնի մեջ է», սակայն ջինն արդեն դուրս է եկել շշից, և ինքնասիրա-
հարված որևիցե ղեկավար պաշտոնյա այլևս չի կարող այն ետ վե-
րադարձնել: Ծանոթանալով այդ բացահայտումներին, կամա թե ա-
կամա հակվում ես այն գաղափարին, որ Հայաստանն իրոք դարձել
է որբի գլուխ, որն ով ինչպես ուզում է, այնպես էլ խուզում է: Եվ մի-
թե՞ այդպես չէ, երբ բազմամետաղյա հանքի շահագործողն առայ-
սօր, առանց պահպանելու բնօգտագործման սկզբունքները, կիսատ-
պռատ կորզել է հանքաքարում պարունակվող առանձին մետաղ-
ներ և պետության գանձարան չի վճարել ոչ մի դրամ բնական ռելիե-
ֆի քայքայման, հարյուր միլիոնավոր տոննա ապարային լցակույ-
տերով և պոչանքներով կիրճերն ու գետերի հուները լցնելու, ան-
տառթփուտներն ու բնական մարգագետինները ոչնչացնելու, ջրա-
յին համակարգերն ու հողատարածքները ծանր մետաղներով աղ-
տոտելու դիմաց: Ասվածը վերաբերում է ՀՀ բոլոր հանքերին՝ Մեղ-
րի, Ագարակ, Տաշտուն, Քաջարան, Կապան, Դաստակերտ, Ալա-
վերդի, Ախթալա, Թեղուտ, Թուխմանուկ, Հրազդան, Արարատ,
Սոթք, Ամուլսար և այլն: Այս համընդհանուր աղետին գումարվում է
նաև հանրապետության մի կերպ գոյատևող և ինքնմաքրման ցածր
կարողություններ ունեցող գետերի վրա մասնավոր հէկերի կառու-
ցումը, որոնք իրենց հերթին աքցանի մեջ են առնում բաց էկոհամա-
լիրները՝ դրանց դատապարտելով ոնչացման:
Այսօրվա ՀՀ տարածքն ընդամենը 30 հազար կմ2 է, ըստ այդմ,
մեր էկոհամակարգերը չունեն մեծ դիմադրողականություն, տա-

7
րողություն, իներցիա, ցածր է անտառների բոնիտետը, քիչ են բնա-
կան ջրային օբյեկտները, ուստի թույլ է նաև այդ էկոհամակարգե-
րի կայունությունը (կառուցվածքն ու ֆունկցիան) և արտաքին
մարդածին ազդակներին դիմակայելու կարողություններն ու հնա-
րավորությունները: Դիտարկումները ցույց են տալիս, որ հասա-
րակության լայն շրջանները իրազեկված չեն մեր հանրապետութ-
յունում տիրող էկոլոգիական իրավիճակին: Դրա հիմնական
պատճառը համապատասխան տեղեկատվության բացակայութ-
յունն է: Ցավոք, վերջին տասնամյակներում տեղեկատվական մի-
ջոցները քիչ կամ հպանցիկ են անդրադարձել շրջակա միջավայրի
խնդիրներին: Այս առումով, Հ. Սանասարյանի հրապարակումնե-
րի ներկայացվող շարքը, ընթերցողին հնարավորություն կտա
ստանալ իրեն հուզող շատ հարցերի պատասխանները: Ըստ տա-
րածքների էկոլոգիական գնահատման չափանիշների ՀՀ ամբողջ
տարածքը համապատասխանում է էկոլոգիական լարված կամ
ռիսկային վիճակին, որն արդեն մոտենում է ճգնաժամային իրա-
դրությանը, ուստի ազգովին պետք է մեծ ճիգեր գործադրենք էկոլո-
գիական ճգնաժամից խուսափելու համար: Իսկ էկոլոգիական ճգ-
նաժամից մինչև էկոլոգիական աղետ մեկ քայլ է: ՀՀ ղեկավարութ-
յունը՝ նախագահը, վարչապետը, նախարարները, ԱԺ պատգա-
մավորները պետք է ուշադիր լսեն, հավատան և գնահատեն տեղի
մասնագետներին, ժողովրդին և ոչ թե մեծ գումարներ ծախսեն օ-
տարերկրյա անհայտ կազմակերպությունների միջոցով սեփական
երկրի մասին տեղեկություններ ստանալու համար: Գերմանացի
մեծ փիլիսոփա Ֆ. Հեգելն ասել է. «Ամենամեծ իմաստունը նա է, ով
ականջ է դնում ժողովրդի ձայնին»: Այդ ձայնը չլսողն ու արհա-
մարհողը միշտ արժանանալու է ժողովրդի ատելությանը, անեծ-
քին ու անվերապահ պատժին:
Վյաչեսլավ Հարությունյան
Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ռոմիկ Հարությունյան
Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
2020.01.22

8
Հեղինակի խոսքը

Հայաստանում հանքարդյունաբերությունը հիշեցնում է ֆան-


տաստիկ-անհավատալի գրականության սյուժե: Կեղծ եզրեր հո-
րինելով, նենգափոխել են օրենքները (թափոնը քողարկել են լցա-
կույտ, իսկ պոչամբարը՝ տեխնածին հանք անվան տակ՝ չհարկվե-
լու նպատակով), որպեսզի անարգել ու անաղմուկ, ապահովվի
երկրի ընդերքի կողոպուտը:
Ցանկացած մարդու, սակավ բացառությամբ, ներկայացրեք այդ-
տեղ տիրող կարգն ու կանոնը և նա ոչ միայն չի հավատա ձեր ասա-
ծին, այլ կմտածի, որ դուք տրամաբանությունից զուրկ տեղեկութ-
յուններ ներկայացնելով, դիտավորյալ նյարդայնացնում եք նրան:
Եվ իրոք, ընդերքի հարստությունները կողոպտելու, մի քանի
ընտանիքների բաժին դարձնելու գործընթացը վարպետորեն է
կազմակերպված: ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովը, նախա-
գահական համակարգը և իշխանական մյուս կառույցները, միա-
համուռ ջանքերով, այնպիսի օրենքներ են ստեղծել, որոնք պե-
տության ունեցվածքի կողոպուտը դարձրել են «օրինական»:
Այս ամենը կատարվել է վերջին քսան տարիների առաջին դեմ-
քի գլխավորությամբ և, իհարկե հեղինակավոր միջազգային կազ-
մակերպությունների դրամաշնորհային աջակցությամբ ու թելադ-
րանքով: Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղե-
կավար Ժան-Միշել Հափինի 168 ժամ օրաթերթում հրապարակված
(2014.05.03) «Ռիսկայինից դեպի պատասխանատու բիզնես» հոդվա-
ծում գրում է. «Եթե ինձնից պահանջվեր ընտրել Հայաստանի ար-
տահանման հիմնական աղբյուրը և տնտեսական աճի առանցքա-
յին շարժիչը, ապա ես կընտրեի հանքարդյունաբերությունը»։
Համաշխարհային բանկի խաբեությունը ճիշտ և ճիշտ համա-
հունչ էր ՀՀ իշխանավորների նպատակին: 2006-ին, ՀՀ պաշտպա-
նության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ արդեն
ստեղծվել էր «Ազգային անվտանգության ռազմավարություն»
փաստաթուղթը, որտեղ ասվում է, որ Հայաստանի Հանրապե-
տությունը կարևորում է լեռնահանքային արդյունաբերության ծա-
վալների բարձրացումը: 2007 թվականին նորընտիր վարչապետ
9
Սերժ Սարգսյանը, Ազգային Ժողով ներկայացրեց կառավարութ-
յան ծրագիրը, որտեղ հանքարդյունաբերությունը գերակա ճյուղ էր
համարվում:
2018-ի իշխանափոխությունից հետո վստահ էինք, որ անմիջա-
պես մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելով, դրանք
կհարմարեցվեն պետության շահին. կփոխվի հանքարդյունաբե-
րության ոլորտում վարվող քաղաքականությունը, հարկային դաշտ
կբերվի այդ ոլորտը և այդտեղ առաջացած ֆինանսական հոսքերը
կուղղվեն պետական բյուջե: Նաև համոզված էինք, որ հանքարդյու-
նաբերությունը կազգայնացվի և չի համարվի տնտեսության գերա-
կա ճյուղ, կարգելվի հանքերևակումը՝ որպես հանք շահագործելը,
ժողովրդի ունեցվածքի կողոպուտը և բնական համակարգի լայնա-
ծավալ թունավորումն ու ոչնչացումը: Այսինքն՝ վերջ կտրվի կողո-
պուտին և երկիրը՝ Հայաստանի Հանրապետության տարածքը, մաս
առ մաս ամայացնելու և մշտապես կորցնելու գործընթացին:
Այս ամենի ճակատագրական լինելու գիտակցումն է, որ բնակ-
չությունը նորընտիր իշխանությունից սպասում է արմատական
փոփոխություն հանքարդյունաբերության ոլորտում:
Վարչապետի այն հայտարարությունը, որ մետաղական նոր
հանքավայրերի ուսումնասիրության և շահագործման գործընթացը
կասեցվելու է մինչ ոլորտում կարգ ու կանոն հաստատելը, առավել
ևս՝ Մարջանի, Ազատեկի և Թուխմանուկի ոսկի-բազմամետաղային
հանքավայրերի ընդերքօգտագործման իրավունքների դադարեցու-
մը, մեծ ոգևորություն առաջացրեց բնակչության շրջանում և մեծաց-
րեց հավատն առ այն, որ իշխանությունները կհաղթահարեն խոչըն-
դոտները և կկարգավորեն հայոց պետականության համար ճակա-
տագրական նշանակություն ունեցող այս խնդիրը:
Միայն նշված արգելքով, թունավորումից փրկվեցին Մարջան,
Արփա և Հրազդան գետերը: Օրինակ, Թուխմանուկի աղտոտած
ջրերը կլցվեին Հալավարի և Ապարանի ջրամբարները, իսկ այդ-
տեղից Հրազդան գետով՝ նաև Արարատյան դաշտի ոռոգման հա-
մակարգ:
Չնայած այս խիստ կարևոր քայլի, բնակչության մեջ դեռևս չի
վերացել այն տագնապը, որ հանքարդյունաբերության ոլորտում

10
արմատական փոփոխություն դժվար թե լինի, և հավանաբար,
կշարունակի գործել նախկին իշխանությունների հաստատած
կարգը: Դժբախտաբար, այսօրվա իշխանությունների մեկուկես
տարիների գործունեությունից այն տպավորությունն է ստեղծվում,
որ նրանք լիարժեք չեն գիտակցում կամ ինչ-որ ուժեր, նրանց թույլ
չեն տալիս, որ այդ ոլորտը համահունչ դառնա պետության ու ժո-
ղովրդի շահերին:
Այսօր, հանքարդյունաբերության ոլորտում դեռևս շարունակ-
վում է նույն իրավախախտումն ու վայրագ կողոպուտը, ինչպես
նախկին իշխանության օրոք էր: Պետությունը աղքատանում է,
հանքատերը՝ գերհարստանում: Ավելին, որոշ հանքատերեր, օգտ-
վելով նորաթուխ իշխանավորների պետական կառավարման հա-
մար անհրաժեշտ գիտելիքների ոչ բավարար լինելուց և աշխա-
տանքային փորձի համարյա բացակայությունից՝ կարողացել են
Հայաստանի իշխանավորների համար սարսափի մթնոլորտ
ստեղծել և իրենց նպատակներին ծառայեցնել նույնիսկ պետական
բարձրաստիճան պաշտոնյաներին և ոմանց դարձնել իրենց քարո-
զիչներ: Վերջերս, ՀՀ վարչապետը դժգոհություն հայտնեց, որ հան-
քարդյունաբերության, գլխավորապես, Ամուլսարի հանքերևակ-
ման դեմ են դուրս եկել շատերը, և հետաքրքիր է, «ո՞ւր էին նրանք
մեկուկես տարի առաջ»: Միայն վարչապետը չէ, որ այդպիսի հարց
է բարձրացնում:
Այս կարգի հարցեր շրջանառում են անտեղյակները և խնդրին
լավագույնս տիրապետող, սակայն շահ հետապնդող անձիք: Ազ-
նիվ ու հայրենասեր, սակայն խնդրից անտեղյակ մարդկանց, տա-
րիներ շարունակ քարոզել են, որ նույնիսկ հանքարդյունաբերութ-
յան ծավալների նվազեցումը կբերի նրան, որ պետությունը հնա-
րավորություն չի ունենա աշխատավարձեր, թոշակներ և մյուս
նպաստներ վճարել, կթուլանա բանակի հզորությունը, կվատթա-
րանա՝ սոցիալական վիճակը, կընկնի ՀՀ վարկանիշը...
Այսպես մտածողները, պետք է նախ իմանան, թե հանքարդյու-
նաբերությունից առաջացած շահույթի ո՞ր տոկոսն է մտնում պե-
տական բյուջե և այդտեղ ի՞նչ կշիռ ունի և ամենակարևորը՝ ի՞նչ է
սպասվում հայ ժողովրդին ու հայոց պետականությանը:

11
Նրանց համար նշեմ, որ մինչև 2015 թվականը, պետական բյու-
ջե էր մուծվում մաքուր շահույթի միայն 20 տոկոսը, սակայն այդ
տարվանից այն ավելի կրճատվեց և այժմ կազմում է ընդամենը 2
տոկոս: Այսինքն, հանքատիրոջը բաժին է հասնում մաքուր շա-
հույթի 98 տոկոսը, երբ այդ շահույթը գոյանում է ժողովրդի ունեց-
վածքի շահագործման արդյունքում:
Հայ ժողովրդի ճակատագիրը հանքարդյունաբերության հետ
կապողները, օգտակար կլինի, եթե պարզեն, թե անկախանալուց
հետո շահագործված ոսկու հանքերից քանի տոննա ոսկի է կորզ-
վել, և արդյո՞ք թեկուզ մեկ կիլոգրամ ոսկի մնացել է Հայաստա-
նում: Նշված տարիների տարբեր ժամանակահատվածներում շա-
հագործվել են՝ Սոթքի, Մեղրաձորի, Թուխմանուկի, Տերտերասա-
րի, Լեհվազի, Շահումյանի, Արմանիսի, Մղարթի, Դրմբոնի, Կաշե-
նի, Զիրակի... հանքավայրերը:
Իրական տեղեկության պակասը և կեղծ տեղեկության առա-
տությունը կատարել են իրենց դերը. բնակչությունը հիմնականում
չգիտի, որ ընդերքի հարստությունները պատկանում են իրեն՝ իր
սեփականությունն են և եթե դրանց շահագործման խնդիր առա-
ջանա, ապա հենց ինքը պիտի որոշի. շահագործել, թե ոչ, իսկ շա-
հագործման դեպքում էլ, ինքը պետք է տիրապետի շահույթը:
Որպես որոշ հարցադրումների պատասխան, իմ բարեկամի
խորհրդով, որոշեցի ի մի բերել նախկինում հրապարակված և
չհրապարակված նյութերի (հոդվածներ, հարցազրույցներ, նա-
մակներ) մի մասը, ինչը հուսամ, գուցե օգտակար լինի այդ խնդրով
հետաքրքրվողների համար: Այսպիսի մի գործ կատարել եմ 2007 և
2008 թվականներին՝ հրապարակելով «Թեղուտ» և «Աղետաբեր
Թեղուտը» գրքույկները:
Ցանկանում եմ ընթերցողի ուշադրությունը հրավիրել գլխավո-
րապես առաջին երեք հոդվածների վրա, որոնց մեջ խոսվում է
հանքարդյունաբերության հայեցակարգի բացակայության ավերիչ
հետևանքների, ժողովրդի ունեցվածքի կողոպուտի մեխանիզմնե-
րի և վերջիններին նպաստող օրենսդրության մասին:
Ընտրված նյութերից առավել մեծ ծավալ են զբաղեցնում Ամուլ-
սարի խնդրին վերաբերողները, այն պարզ պատճառով, որ այդ

12
հանքերևակման շահագործումը սպառնում է միլիոնավոր մարդ-
կանց կյանքին, նաև այն, որ ցիանիդային եղանակով մետաղների
շատ ցածր պարունակությամբ ապարների մշակումը (Ամուլսարի
դեպքում մշակման ենթակա է համարվում 0,15-0,2 գրամ ոսկու
պարունակությունը մեկ տոննա հանքաքար կոչվածում) կործա-
նարար կլինի Հայաստանի համար, քանի որ այդտեղ միլիարդա-
վոր տոննա այդպիսի ապարներ կան:
Ամուլսարի հանքերևակման շահագործումը արգելելու խնդ-
րում այլևս անհասկանալի ոչինչ չկա: Խնդիրը բազմակողմանի ու-
սումնասիրել են Հայաստանի անկախ փորձագետները և Միացյալ
Նահանգներում բնակվող, հոսքաջրերի կառավարման քիմիկոս-
ճարտարագետ, Հարութ Բրոնոզյանի գիտական խումբը, որոնց
բացահայտած՝ լայնածավալ և անդառնալի վնաս-կորուստներն ու
սպառնալիքները հաստատվեցին նաև լիբանանյան «ԷԼԱՐԴ» ըն-
կերության կատարած ուսումնասիրություններով: Ամուլսարի խն-
դիրը արդեն հիշեցնում է շատ լավ եփած հաց և մնում է, որ ՀՀ կա-
ռավարությունը արդար, պետականամետ որոշում կայացնի:
Դիմելով պետական հաստատություններին և առանձին մաս-
նագետների, կոչ եմ անում՝ ՀՀ-ում հանքարդյունաբերության դերի,
նշանակության, նրա տված օգուտների և վնասների մասին գիտա-
հանրամատչելի գրքեր գրել և տարածել, որպեսզի ՀՀ քաղաքացի-
ները կարողանան կողմնորոշվել ճակատագրական նշանակութ-
յուն ունեցող այդ խնդրում:
Կյանքը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր մետաղական հանքա-
վայրի շահագործումը Հայաստանի տարածքի մի հատված դարձ-
նում է անօգտագործելի և իր հարակից տարածքներին թույն մա-
տակարարող աղբյուր: Այսինքն, այս ճանապարհով՝ մաս առ մաս
կորցնում ենք մեր Հայրենիքը:
Նախկին իշխանավորները գուցեև դա հասկացել են, սակայն
չեն կարողացել կասեցնել անձնական հարստություն կուտակելու
տենչը: 2014 թվին, պաշտոնյաներից մեկը, պատասխանելով «Հետ-
քի» հարցին, ասել է, թե հանքավայրերի շահագործումից հետո Հա-
յաստանի տնտեսությունը կգոյատևի կուտակային կենսաթոշա-
կային բարեփոխումների հաշվին:

13
Պաշտոնյայի ասածից պետք է ենթադրել, որ մենք պետք է
հաշտվենք այն մտքի հետ, որ մոտ ապագայում չենք ունենալու, օ-
րինակ՝ գյուղատնտեսություն, մաքուր ջուր...
Հուսադրող է, որ վերջին տարիներին բնակչության շրջանում
լուրջ առաջընթաց կա հանքարդյունաբերության հետևանքների
գիտակցման հարցում: Այս գիտակցման ու կատարած ակտիվ
գործողությունների շնորհիվ կասեցվեցին՝ Թեժսարի նեֆելինային
սիենիտների, Հանքավանի պղնձի, Ֆիոլետովոյի ոսկու, Կանչելա-
քարի և Ախետկայի պղինձ-մոլիբդեն-բազմամետաղ, Ծաղկաշատի
և հարակից բնակավայրերի՝ պղինձ-մոլիբդեն-ուրան-բազմամե-
տաղ, Հրազդանի, Կապուտանի, Սվարանցի՝ երկաթի, Փխրուտի՝
ուրանի, Թեքսարի՝ ոսկի-պղինձ-մոլիբդեն-բազմամետաղ, Վազա-
շենի՝ ոսկու և այլ հանքավայրերի ուսումնասիրության և շահա-
գործման թույլտվությունները:
Եթե չլիներ այս արգելքը, ապա այժմ կայուն թունավոր նյութե-
րով արդեն աղտոտված կլինեին Փամբակ, Դեբետ, Հանքավան,
Մարմարիկ, Մեղրաձոր, Ուլյաշկա, Հրազդան, Արփա, Որոտան և
այլ գետերն իրենց հարակից հողատարածքներով հանդերձ: Եվ
չպետք է մոռանալ, որ սա կատարվել է նախկին իշխանության օ-
րոք, երբ օլիգարխներն էին իրական հանքատերերը:
Նոր իշխանությունը պետք է գործնականում ցույց տա իր հայ-
րենանվեր ու ժողովրդավար լինելու խոստումները:
Ամփոփելով, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում և խո-
րապես երախտապարտ եմ քիմիկոս-ինժեներ Հարութ Բրոնոզյա-
նին (ԱՄՆ)՝ Ամուլսարի փրկության պայքարին նպաստող հիմնա-
րար ու բեկումնային աշխատանք կատարողին և սույն ժողովա-
ծուի ստեղծման գաղափարի հեղինակին, ինչպես նաև գյուղատն-
տեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վյաչեսլավ Հա-
րությունյանին և քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ռոմիկ Հարությունյանին, որոնք չնայած ծայր աստիճան զբաղվա-
ծությանը, մանրազնին ուսումնասիրելով՝ գրախոսեցին սույն ժո-
ղովածուն:

14
ԸՆԴԵՐՔԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՎԱՐՎՈՂ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ

Անհատները հարստանում են, հայ ժողովուրդը կորցնում է


կյանքի հենարանները
2007.06.13, «Ազգ», 2008-ին վերատպվել է «Հետք»-ում

Վերջին տարիներին մեր երկրում կտրուկ փոխվել է ընդերքի


նկատմամբ պետական վերաբերմունքը: Անընդունելիորեն պար-
զեցվել ու հեշտացվել է մեր երկրում իրականացվելիք նախագծե-
րի, այդ թվում նաև ընդերքօգտագործման նախագծերի ընթացա-
կարգը, իսկ պարզեցման ու արագացման անվան տակ ուղղակի
քայքայել-ամայացրել է նախկին ընթացակարգը:
Տասնամյակ առաջ նախագծերը մանրազնին ուսումնասիրվում
էին պետականորեն հատուկ լիազորված գերատեսչություններում,
իսկ յուրաքանչյուր գերատեսչության եզրակացության համար
հիմք էր ծառայում մասնագիտական ստորաբաժանումների եզրա-
կացությունները:
Այժմ նշված ուսումնասիրություններին փոխարինում է մեկա-
կան ներկայացուցիչով կազմված միջգերատեսչական հանձնաժո-
ղովի եզրակացությունը, որով և հիշյալ ծրագրերին ընթացք է
տրվում: Դժբախտաբար, միջգերատեսչական հանձնաժողովի ո-
րոշումները կայացվում են առանց լուրջ քննարկումների:
Բացի նշվածից, ՀՀ բնապահպանության նախարարը. լուծարեց
երկրաբանական վարչության գիտական խորհուրդը, որը համա-
կարգում ու ամփոփում էր երկրաբանահետախուզական աշխա-
տանքների հաշվետվությունները և հանքավայրերը շահագործելու
կամ չշահագործելու խնդիրներում ուներ իր վճռորոշ ձայնը: Նա-
խարարը լուծարեց նաև պետական էկոլոգիական փորձաքննա-
կան վարչության հանձնաժողովը, որը ամփոփում էր իրականաց-
վելիք նախագծերի մասնագիտական ու անկախ փորձագետների
եզրակացությունները: Նույն բնապահպանության նախարարութ-
յունը ընդունում և հաստատում է նշված ուսումնասիրությունները
և իրականացնում դրանց հիման վրա ստեղծված նախագծերի է-
15
կոլոգիական փորձաքննությունը և տալիս` եզրակացություն, այն
դեպքում, երբ այդտեղ ժամանակին գործող մասնագիտական կա-
ռույցները քայքայվել` ձևական են դարձել:
Պատահական չէ, որ այսօր պետականորեն այնպիսի ծրագրեր
են իրականացվում կամ նախատեսում են իրականացնել, որոնք
ուղղված են հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ:

Հանքարդյունաբերության ոլորտում հայեցակարգ


գոյություն չունի

Հայաստանի Հանրապետությունում բացակայում է այն հայեցա-


կարգը, թե, ո՞ր հանքավայրերը պետք է շահագործվեն, որո՞նք
ընդհանրապես չի կարելի շահագործել, ո՞ր հանքավայրերը պետք
է պահպանվեն ապագա սերունդների համար կամ առկա յուրա-
քանչյուր հանածո հարստությունից տարեկան ի՞նչ քանակություն
կարելի է օգտագործել (չկա նույն հանքատեսակի տարեկան օգ-
տագործման չափաբաժնի սահմանումը):
Հանքավայրերի միաժամանակյա և հապճեպ օգտագործելու այ-
սօրվա քաղաքականության և հանքահանման-հանքավերամշակ-
ման բնագավառում առկա նորագույն հզոր տեխնիկան, մեկ-երկու
տասնամյակների ընթացքում ակնհայտորեն կարող են բերել Հա-
յաստանի Հանրապետության հանածո հարստությունների պա-
շարների սպառման, սակայն չափավոր և արդյունավետ օգտա-
գործման պարագայում դրանք կարելի է հարյուրավոր տարիներ
շահագործել: Օրինակ, Խորհրդային իշխանության օրոք ծրագր-
ված էր Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագոր-
ծել 300-350 տարիների ընթացքում: Այժմ Քաջարանի հանքավայ-
րից տարեկան հանվում է 10,8 մլն տոննա, իսկ մոտակա տարինե-
րին նախատեսվում է տարեկան` 20-25, իսկ հեռանկարում` 40-45
մլն տոննա հանքաքար վերամշակել:
Չբավարարվելով աշխարհի խոշորագույն հանքավայրերից մե-
կի` Քաջարանի և մի քանի այլ պղնձամոլիբդենային հանքավայ-
րերի շահագործմամբ` այժմ, ՀՀ կառավարությունը բազմաթիվ ըն-

16
կերությունների նորանոր հանքավայրեր շահագործելու արտո-
նագրեր է տվել:
Միայն 2004-2006 թթ. օտարերկրյա և տեղական ընկերություննե-
րին` ոսկու 27 հանքավայրերում ուսումնասիրություններ կատա-
րելու (հետագայում շահագործելու նպատակով) արտոնագրեր է
տրվել: Այսքանը միայն երեք տարիներին: Եթե դրան ավելացվի
մետաղային այլ հանքավայրերին` վերջին 5-6 տարիներին տված
արտոնագրերը և շահագործվողները ու ոչ մետաղային հանքա-
վայրերի ցանկը, ապա պարզ կդառնա, թե ինչ գիշատչային արա-
գությամբ կարող է հոշոտվել Հայաստանի Հանրապետության օր-
գանիզմը:
Այսօրվա հանքարդյունաբերության տրամաբանությունը հետև-
յալն է` հանք շահագործողները գերշահույթներ են ստանում և
հանքանյութը սպառվելուց հետո վերադառնում իրենց երկրները,
որոշ իշխանավորներ և միջնորդներ հարստանում են, իսկ հայ ժո-
ղովրդին բաժին են հասնում` դատարկ հանքախորշեր, անառողջ
ու բզկտված բնական համակարգեր, հազարամյակներ շարունակ
կենդանի աշխարհին վտանգ սպառնացող թափոններ, ինչպես
նաև ոչնչացված գետերի, կիրճերի, անտառների, վարելահողերի,
արոտավայրերի, ինչպես նաև բնակավայրերի ու մշակութային օբ-
յեկտների հուշեր:
Ահա թե ուր է տանում հանքարդյունաբերության հայեցակարգի
բացակայությունը, օրենքների անտեսումը, ընկերությունների շա-
հերին ծառայող նոր օրենքների ընդունումը, ոչ մասնագիտական
պետական կառավարման համակարգը, պաշտոնյաների անձնա-
կան հարստություն կուտակելու մոլուցքը և տնտեսական ու քա-
ղաքական խնդիրներում տհաս լինելը:
ՀՀ պետական մարմինների ղեկավարների գործունեությունից
կարելի է անել այն տխուր հետևությունը, որ կարծես հայ ժողովր-
դի ապագան նրանց առանձնապես չի հուզում և ղեկավարվում են
հակազգային-հակապետական այն մտայնությամբ, թե միևնույն է,
այդ հանքերը ապագայում կարող է շահագործվեն, ուրեմն թող շա-
հագործվեն հենց իրենց իշխանության օրոք: Գուցե այդպիսի մտա-
ծելակերպն է պատճառը, որ ցանկանում են մեր երկրում ուրանի

17
հանքահանություն իրականացնել, ինչպես նաև անտառային տա-
րածքները հանքահանության տակ դնել:

Ինչո՞վ է պայմանավորված օտարերկրյա ընկերությունների Հա-


յաստանում հանքարդյունաբերությամբ զբաղվելու շահագրգռվա-
ծությունը

Ներկայումս աննախադեպ ակտիվություն է տիրում Հայաստանի


ընդերքի շահագործման խնդրում: Մեր ընդերքի հարստություննե-
րին տիրանալու գործում առանձնահատուկ հետաքրքրվածութ-
յուն են դրսևորում օտարերկրյա ընկերությունները (անհրաժեշտ է
նշել, որ առանձին նախագծերի ուսումնասիրությունները և այդ
նախագծերի հետ կապված զարգացումները հուշում են, որ օտա-
րերկրյա ընկերությունների անվան տակ, հավանաբար գործում են
մեր երկրի ազդեցիկ անձիք), ինչը պայմանավորված է այն բանով,
որ մեր երկրում առկա են հանքավայրերը հեշտությամբ ձեռք բե-
րելու, օրինականությունը շրջանցելով գերշահույթ ստանալու և
անպատիժ մնալու լայն հնարավորություններ: Սակայն հանքարդ-
յունաբերության ոլորտի գործարարների համար գերշահույթ ունե-
նալու գլխավոր գրավականը այն է, որ Հայաստանում օրենսդրո-
րեն արտոնված է տրիլիոնավոր դրամի հարկեր չվճարել և պե-
տական գանձարան չմուծել նախագծերի իրականացման հետ-
ևանքով առաջացած տնտեսական վնասը:
Փորձենք պարզաբանել, թե արդյո՞ք հիմնավորված են իրակա-
նացվելիք նախագծերի հետևանքով առաջացած տնտեսական
վնասը չհատուցելը և հանքարդյունաբերական թափոնների դի-
մաց հարկեր չվճարելը, ինչպես նաև այն, թե դրանք ինչ աղետալի
հետևանքներ կարող են ունենալ մեր երկրի տնտեսության և բնա-
կան համակարգերի համար:

ա) Հայաստանում հանքարդյունաբերությամբ զբաղվողներին


արտոնված է իրականացվելիք նախագծերի հետևանքով առաջա-
ցած տնտեսական վնասը չհատուցել: Օրինակ, Թեղուտի հանքա-
վայրի Աշխատանքային նախագծում գրված է. «Տնտեսական վնա-

18
սը բնութագրում է ձեռնարկության ազդեցությունը շրջակա միջա-
վայրի վրա: Չնայած որ տնտեսական վնասը հաշվարկվում է պայ-
մանականորեն և վճարման ենթակա չէ» (Աշխատանքային նախա-
գիծ, հատոր 7, էջ 67):
Հետաքրքիր է իմանալ, թե ինչ հիմնավորմամբ` պետական պաշ-
տոնյանները շահագրգռված չեն, որ պետական գանձարան մտնեն
հսկայածավալ գումարներ: Օրինակ, նույն Թեղուտի հանքավայրի
նախագծում գրված է, որ հանքավայրի շահագործման դեպքում
տնտեսական վնասը կազմում է տարեկան 2,078 մլրդ դրամ, սա-
կայն ընկերությունը արտոնված է անգամ այդ չնչին գումարը չմու-
ծել:
բ) «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օ-
րենքի երրորդ հոդվածը սահմանում է. «Շրջակա միջավայրում
արտադրության և սպառման թափոնների յուրաքանչյուր տոննայի
սահմանված կարգով տեղադրման (պահման) համար վճարի
դրույքաչափերն են`
- առաջին դասի վտանգավորության թափոններ` 48000 դրամ,
- երկրորդ դասի վտանգավորության թափոններ` 24000 դրամ,
- երրորդ դասի վտանգավորության թափոններ` 4800 դրամ,
- չորրորդ դասի վտանգավորության թափոններ` 1500 դրամ,
- ոչ վտանգավոր թափոններ (բացառությամբ լեռնաարդյունա-
հանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող և հողա-
ծածկույթի քանդման ու շինարարության հետևանքով առաջացած
ոչ վտանգավոր թափոնների)` 600 դրամ,
- լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կողմից տե-
ղադրվող ոչ վտանգավոր թափոններ` 0 դրամ»:

Ի՞նչ հիմնավորմամբ է հանքավայրերը շահագործողներին օ-


րենսդրորեն արտոնվում իրենց արտադրած թափոնները շրջակա
միջավայրում տեղադրելու դիմաց չվճարել: Ինչ է, հանքարդյունա-
բերությամբ զբաղվողները համարվում են Հայաստանի Հանրապե-
տության տե՞րը:
Խորհրդային իշխանության օրոք, հանքարդյունաբերական թա-
փոններ պահեստավորելու համար վճարներ սահմանված չէին,

19
բայց դա հենց այդպես էլ պետք է լիներ, քանզի պետությանն էին
պատկանում բնական պաշարներն ու դրանց շահագործման մե-
նաշնորհը, և պետությունն էլ լուծում էր նշված թափոնները մեկու-
սացնելու, օգտահանելու, երկարաժամկետ կառավարելու և մյուս
խնդիրները:
Փոխվել է հասարակարգը, փոխվել են սեփականության ձևերը,
նաև` իրերի դրությունը: Մեր պետությունը զրկվել է իր իսկ բնա-
կան հարստությունները շահագործելու իրավունքից: Այժմ ՀՀ կա-
ռավարությունը ոչ միայն նոր հանքավայրեր չի շահագործում,
այլև օտարերկրյա ընկերություններին է հանձնում շահագործվող
հանքավայրերը (օրինակ, Քաջարանի պղնձամոլիբդենային, Սոթ-
քի ոսկու և այլ հանքավայրերը):
Հանքարդյունաբերությունը դարձել է ընկերությունների և ան-
հատների մենաշնորհ, սակայն թափոնների կառավարման խնդ-
րում չի փոխվել նախկին կարգը: Թափոնների երկարաժամկետ
կառավարման խնդիրն ինչպես կար, այնպես էլ մնացել է պետութ-
յան վրա: Իսկ պետությունն ինչպե՞ս կկարողանա իրականացնել
հսկայածավալ ֆինանսական, տեխնիկական միջոցներ պահան-
ջող այդ խնդիրը, երբ հանքարդյունաբերությունից առաջացած շա-
հույթին հիմնականում տիրանում են շահագործողները, իսկ պե-
տությանը միայն փշրանքներ են հասնում: Անհրաժեշտ է նկատի
ունենալ, որ հանքարդյունաբերական թափոնների, գլխավորապես
պոչանքների անվտանգ պահպանությունը հազարամյակներ շա-
րունակ ֆինանսական խոշոր ծախսեր է պահանջելու:
Օրենքով գործարարների շահերը պաշտպանելու հետևանքով,
օրինակ, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը 2007 թ.
մակաբացման ապարներ ու պոչանք (10,65 մլն տոննա) շրջակա
միջավայրում տեղադրելու դիմաց պետական գանձարան չի մու-
ծել ավելի քան 36 միլիարդ դրամ: Այդ թվին վերամշակել է 10,8 մլն
տոննա հանքաքար: Ըստ հանքավայրի մակաբացման գործակցի`
ամեն մեկ տոննա հանքանյութ հանելիս առաջանում է մոտ 2,4
տոննա մակաբացման ապար (միջին ծավալային կշիռը` 2,4), այ-
սինքն` մոտ 26 մլն տոննա: 10,8 մլն տոննա հանքաքարի վերամ-
շակումից առաջանում է մոտ 10,65 մլն տոննա պոչանք:

20
Առայժմ, մակաբացման ապարները համարվում են ոչ վտանգա-
վոր թափոններ, իսկ պոչանքը` չորրորդ դասի վտանգավորության
թափոն, այն դեպքում, երբ հայտնի է, որ պոչանքը և մակաբացման
ապարները պարունակում են բուսակենդանական աշխարհի հա-
մար խիստ վտանգավոր նյութեր` ծանր մետաղներ և այլ թունա-
վոր նյութեր, որոնք ունեն սաղմնաթունավոր, մուտագեն, իմունա-
յին համակարգը վնասող հատկություն, առաջացնում են ժառան-
գական խաթարումներ և այլաբնույթ հիվանդություններ: Մակա-
բացման ապարները և պոչանքը, միմյանցից հիմնականում տար-
բերվում են նրանով, որ պոչանքը փոշիացված-ակտիվացված է և
ծանր մետաղների հետ մեկտեղ` պարունակում է թունավոր այլ
նյութեր և հեշտությամբ է տարածվում: Այսինքն` հիմնավորված չէ
նաև մակաբացման ապարները ոչ վտանգավոր, իսկ պոչանքը
միայն չորրորդ դասի վտանգավորության թափոն համարելը:
Վստահորեն կարելի է ասել, որ մանրազնին ուսումնասիրութ-
յունների և անկողմնակալ մոտեցման դեպքում պոչանքը հավա-
նաբար, կհամարվի առաջին, իսկ դատարկ ապարները` միջինաց-
ված երրորդ կամ չորրորդ դասի վտանգավորության թափոններ
(մակաբացման ապարները, ըստ ծանր մետաղների պարունա-
կության խտությունների լինում են ոչ վտանգավորից մինչև խիստ
վտանգավոր):
Ակնառու է, որ հանքարդյունաբերական թափոններն իրենց
վտանգավորության աստիճանին համապատասխան չդասելը և դ-
րանք համապատասխան վայրերում լցնելու դիմաց բնապահպա-
նական վճարներ չպահանջելը, փաստորեն, նշանակում է հափշ-
տակել պետության-ժողովրդի ունեցվածքը:
Օրենսդրորեն սահմանված այդ կարգը ճանապարհ է հարթում
օգտակար հանածոների շատ ցածր պարունակությամբ հանքա-
վայրերի շահագործման համար, ինչն ակնհայտորեն կբերի փոխ-
կապակցված աղետալի ու կործանարար հետևյալ երևույթների`
- օգտակար հանածոների պաշարների արագ սպառման,
- բնական համակարգերի լայնածավալ ավերման, դրանց կայուն
աղտոտման և ոչնչացման,

21
- ջրագոյացման համակարգերի ավերման և վերացման, ինչպես
և ջրերի աղտոտման և դրանց որակական հատկանիշների վա-
տացման,
- վարելահողերի, անտառների, այգիների, արոտավայրերի
կորստի, ինչպես նաև պահպանված տարածքների աղտոտման և
անօգտագործելի դառնալուն,
- ավանդական երկրագործության գոյություն ունեցող մշտակա-
յուն աշխատատեղերի նվազեցման և վերացման, գյուղատնտեսա-
կան մթերքի որակական հատկանիշների վատացման և արտադ-
րական ծավալների նվազեցման,
- հողի բերրիության անկման,
- աղքատության խորացման և ծավալման,
- կենդանիների, այդ թվում` մարդկանց հիվանդացությունների
աճի,
- կենսատարածքի նվազման,
- բնակչության արտագաղթի,
- պետության հիմքերի թուլացման:
Ամփոփում Համարելով բարեկեցության հիմք և սերունդների
գանձ, հայ ժողովուրդը հպարտացել է իր ընդերքի հարստություն-
ներով, սակայն ներկայումս, երբ համաժողովրդական այդ հարս-
տությունը հիմնականում բաժին է հասնում սահմանափակ թվով
մարդկանց, այն էլ` օտարներին, և միաժամանակ մահաթույն նյու-
թերով աղտոտվում է կենսոլորտը` երկրի բնական հարստություն-
ները բարեկեցության երաշխիքից ուղղակի վերածվում են համազ-
գային չարիքի:
Հանքահանությունը օգտակար ու տանելի է իր չափի մեջ: Հանա-
ծո հարստությունների պաշարները միաժամանակյա ու խոշոր
ծավալներով շահագործումը նաև բազում անլուծելի խնդիրներ է
առաջացնում: Ընդամենը մոտ 30 հազար քառ. կմ տարածք ունե-
ցող Հայաստանը միաժամանակ չի կարող երաշխավորել համընդ-
հանուր ու հապճեպ հանքահանություն և մարդու կյանքի համար
տանելի պայմաններ:
Հետագա զարգացումներում պետք է նկատի ունենալ, որ օրեցօր
դեպի սպառում են գնում բնական չվերականգնվող պաշարները,

22
այդ թվում` մետաղային հանքավայրերը, կտրուկ բարձրանում են
մետաղների գները: Ահա թե ինչու, այժմ արդեն սկսել են շահա-
գործել մետաղների ցածր պարունակությամբ հանքավայրերը: Իսկ
Հայաստանը բարձր լեռնային, սեյսմոտեկտոնիկ բեկվածքներով
ակոսված երկիր է, հետևաբար և մեր ընդերքը, հիմնականում բազ-
մամետաղային հանածո հարստություններ է պարունակում: Եթե
չփոխվի ընդերքի նկատմամբ վարվող քաղաքականությունը և
չհամապատասխանեցվի հայ ժողովրդի ու հայոց պետականութ-
յան շահերին, ապա ամենևին չի բացառվում, որ մոտ ապագայում
մեր Երկիրը մի ընդհանրական հանքավայր դառնա:
Հայաստանի գերակա խնդիրիներից է` չափավորել հանքարդյու-
նաբերությունը, պետությանը վերադարձնել ընդերքի շահագործ-
ման մենաշնորհը, արգելել մետաղների խտանյութերի արտահա-
նումը, կառուցել մաքուր մետաղների և դրանց ուղեկցող թանկար-
ժեք ու հազվագյուտ մետաղների որսման ժամանակակից` էկոլո-
գիապես նախընտրելի արտադրություններ, ինչպես նաև` հան-
քարդյունաբերությամբ զբաղվողներից գանձել` թափոնները
շրջակա միջավայրում տեղադրելու համար և հասցվելիք տնտե-
սական վնասի գումարները, այսինքն` հանքարդյունաբերությու-
նը համապատասխանեցնել հայ ժողովրդի ու հայոց պետակա-
նության շահերին:

23
ՀՀ մեծարգո վարչապետ Հովիկ Աբրահամյանին

Մեր երկրում հանքավայրերը շահագործվում են առանց կշռա-


դատության՝ հաշվի չառնելով ժողովրդի ու պետության շահերը:
Այս ոլորտի կողմից տնտեսությանը հասցվելիք վնասները քո-
ղարկվում են հարկային արտոնություններով, որի հետևանքով
հանքերևակումները շահագործվում են հանքավայրերի անվան
տակ, երբ օգուտ-վնասների հաշվարկների դեպքում, դրանք նույ-
նիսկ ծախսածածկող էլ չեն: Նախնական հաշվարկները ցույց են
տալիս, որ հանքարդյունաբերությունից մեր տնտեսությանը հասց-
վող վնասները բազմապատիկ անգամներ գերազանցում են օ-
գուտներին:
Հայաստանում հանքարդյունաբերությամբ զբաղվողներին տր-
ված են հետևյալ չհիմնավորված արտոնությունները.
1. Հանքարդյունաբերության հետևանքով Հայաստանի հողին,
ջրային համակարգին, բուսական ու կենդանական աշխարհին
հասցրած վնասը նախագծերում հաշվարկվում է, սակայն չի
վճարվում: Թեպետ վնասի հատուցումը չի կատարվում, այդու-
հանդերձ, տնտեսական վնասի գնահատումը արվում է թերհաշ-
վարկներով, որպեսզի այն փոքր երևա: Օրինակ, «Թեղուտ» հան-
քավայրի շահագործման հետևանքով ՀՀ տնտեսությանը հասցվե-
լիք վնասը, ըստ Նախագծի կազմում է 2,07 մլրդ դրամ (4,5 մլն դո-
լար, Նախագծում 1 դոլարի փոխարժեքը 450 դրամ է): Վնասվող,
աղտոտվող և ոչնչացվող հողատարածքը 1491 հեկտար է: «Բնա-
պահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական
և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սա-
կագների մասին» ՀՀ օրենքով՝ անտառային հողերում արդյունաբե-
րական թափոններ տեղադրելու դեպքում յուրաքանչյուր քառա-
կուսի մետրի հաշվով վնասի հատուցումը սահմանված է 10 հա-
զար դրամ, 1 հեկտարին՝ 100 մլն դրամ (անծայրածիր հողատա-
րածք ունեցող Ռուսաստանում՝ յուրաքանչյուր հեկտարի հաշվով՝
2,6 մլն դոլար է): Եթե անգամ հողի աղբակալման սակագնով հաշ-
վարկենք 1491 հեկտարին հասցվելիք վնասը, ապա այն կկազմի
149,1 մլրդ դրամ, իսկ Ռուսաստանի համեմատությամբ՝ 3,876 մլրդ
24
դոլար: Այս 1491 հա տարածքի զգալի մասը հավերժորեն մնալու է
ծանր մետաղներ և թունավոր այլ նյութեր պարունակող պոչանքի
և «դատարկ» ապարների տակ, իսկ 240 հեկտար բաց հանքի տա-
րածքը դառնալու է հարյուրավոր մետր խորության անդնդախո-
ռոչ: Փորձը ցույց է տալիս, որ այդ 1491 հեկտարը դառնալու է ա-
նօգտագործելի և շրջակա տարածքների համար թույն սփռող օբ-
յեկտ: Հողատարածքի ոչնչացման համար հատուցվելիք գումարն
առայժմ որևէ օրենքում չենք գտել, հետևաբար և հնարավոր չէ ոչն-
չացվելիք տարածքների հետևանքով Հայաստանին հասցվելիք
վնասի անգամ մոտավոր հաշվարկ կատարել:
2. Հանքարդյունաբերությամբ զբաղվողներն ազատված են մա-
կաշերտը, «դատարկ» ապարները և պոչանքը շրջակա միջավայ-
րում տեղադրելու դիմաց հարկ վճարելուց (2011 թ. ընդունված «Ըն-
դերքի օրենսգրքում» պոչամբարները համարվեցին «տեխնածին
հանքեր» և այս ճանապարհով նորից արտոնվեց պոչանքի համար
հարկ չվճարել, ինչը ակնհայտ աչքակապություն է: Զարմանալի է,
առանց պաշարների հաշվարկման՝ հանքավայր: Անհեթեթություն:
Հանքշահագործողները պետք է օգտակար տարրերի կորզումը
կատարեն, ինչքանով թույլ են տալիս տեխնոլոգիաները, քանի որ
պոչամբարների վերամշակումը շրջակա միջավայրի աղտոտման
նոր խնդիրներ է առաջացնում, օրինակ՝ նոր պոչամբարների կա-
ռուցումը):
Նույն «Թեղուտ» հանքավայրի Նախագծով, 25 տարիների ըն-
թացքում վերամշակվելու է 175 մլն տոննա հանքաքար: Մակա-
բացման գործակիցը՝ 0,664 մ3/տոննա է, այսինքն, յուրաքանչյուր
տոննա հանքաքարի հաշվով առաջանալու է 1,66 (0,664 X 2,5)
տոննա թափոն՝ մակաշերտ և «դատարկ» ապարներ: Հետևաբար,
թափոնները կկազմեն 290 մլն տոննա: Նաև՝ վերամշակվելիք 175
մլն տոննա հանքաքարից, ըստ Նախագծի, կառաջանա 172,8 մլն
տոննա պոչանք: Ծանր մետաղների բարձր պարունակությամբ
պոչանքը պետք է համարվի վտանգավորության առաջին, իսկ
«դատարկ» ապարները՝ երրորդ դասի թափոն («Թափոնների մա-
սին» ՀՀ օրենքում հանքարդյունաբերական այս թափոնները մի-
տումնավոր արտացոլված չեն, որպեսզի հարկման չենթարկվեն):

25
Առաջին դասի վտանգավորության թափոնի մեկ տոննան
շրջակա միջավայրում տեղադրելու դիմաց սահմանված է 48 000,
իսկ երրորդինը՝ 4800 դրամ հարկ (1 տոննա պոչանքի դիմաց պա-
հանջվող 48 հազար դրամ հարկը շատ փոքր է, քանզի ծանր մե-
տաղներ պարունակող այդ փոշին, շրջակա միջավայրից մեկու-
սացնելու և հավանական վթարները վերացնելու համար հազա-
րավոր տարիներ ֆինանսական ծախսեր է պահանջվելու: Նա-
խագծերից մեկում նշված էր, որ փակված՝ ռեկուլտիվացիայի են-
թարկված պոչամբարներում յուրաքանչյուր տոննա պոչանքի
պահպանության համար միջին հաշվով տարեկան պահանջվում է
1,4 դոլար): 172,8 մլն տոննա պոչանքը ՀՀ տարածքում տեղադրելու
դիմաց հարկը կկազմի 8,294 տրիլիոն դրամ կամ 18,43 մլրդ դոլար,
իսկ եթե 290 մլն տոննա թափոնից 200 մլն տոննան համարենք
«դատարկ» ապարներ, իսկ 90 մլն տոննան՝ ոչ վտանգավոր թափոն
(յուրաքանչյուր տոննայի համար 600 դրամ), ապա պետությանը
մուծվելիք հարկը կկազմի 1,014 տրիլիոն դրամ կամ 2,25 մլրդ դո-
լար: Այսինքն, միայն երեք տեսակի թափոնների (պոչանք, «դա-
տարկ» ապարներ, մակաշերտ) դիմաց Vallex ընկերության վճարե-
լիք հարկը կազմում է ավելի քան 9,3 տրիլիոն դրամ (20,68 մլրդ դո-
լար): Այն դեպքում, երբ, ըստ Թեղուտի Նախագծի, այդ հանքավայ-
րի շահագործման արդյունքում «Vallex» ընկերության մաքուր շա-
հույթը կարող է կազմել 406,2 մլն դոլար, իսկ Հայաստանին վճարե-
լիք շահութահարկը՝ 101,7 մլն դոլար: Այստեղ ՀՀ կառավարության
և Vallex ընկերության երկխոսությունը կարելի է ներկայացնել
հետևյալ կերպ՝ «տուր ինձ 101,7 մլն դոլարի խոստում և իմ տնտե-
սությանը հասցրու հազարավոր միլիարդ դոլարների անվերա-
կանգնելի վնաս»:
Մեկ այլ օրինակ: Շահագործման իրավունք ստացած Մեղրու
տարածաշրջանի Այգեձորի «Թխկուտ» տեղամասի պղնձամոլիբ-
դենային հանքավայրում առկա է 13,48 մլն տոննա հանքա-
քար`պղնձի հաշվարկային պաշարը 21890,7 տոննա է, իսկ մոլիբ-
դենինը՝ 5389 տոննա: Մակաբացման միջին գործակիցը՝ 7,88 մ3/տ,
հանքաքարի տեսակարար կշիռը՝ 2,97, հետևաբար, հանքաքարի
յուրաքանչյուր տոննայի հաշվով առաջանալու է 23,4 տոննա «դա-

26
տարկ» ապար և լեռնային զանգված: 13,48 մլն տոննա հանքաքար
հանելիս առաջանալու է 315 մլն տոննա թափոն, իսկ 13,48 մլն
տոննա հանքաքարի վերամշակումից կառաջանա 13,32 մլն տոն-
նա պոչանք, որի պետական հարկը կկազմի 639 մլրդ դրամ կամ
1,42 մլրդ դոլար: 315 մլն տոննա թափոնից մոտ մեկ միլիոն տոն-
նան մակաշերտն է, իսկ 314-ը հանքաքարը պարփակող ժայռային
ապարներ են, այսինքն՝ «դատարկ» ապարներ: Այս երկու թափոն-
ների դիմաց հարկային վճարումը կկազմի ավելի քան 1,5 տրիլիոն
դրամ կամ 3,33 մլրդ դոլար (1 դոլարը 450 դրամ): Այսինքն, միայն
պոչանքի և նշված թափոնների համար վճարելիք հարկը կկազմի
2,139 տրիլիոն դրամ (4,75 մլրդ դոլար), այն դեպքում, երբ պղնձի և
մոլիբդենի 75%-ով կորզման դեպքում, հանքավայրի շահագործ-
ման իրավունքը ստացած «Թաթսթոուն» ընկերության եկամուտը,
պղնձի և մոլիբդենի այսօրվա գներով, կկազմի մոտ 200-210 մլն դո-
լար:
Հանքարդյունահանման հետևանքով առաջացած մակաշերտը,
«դատարկ» ապարները և պոչանքը հարկման չենթարկելն է պատ-
ճառը, որ հանքատերերը չեն ցանկանում հանքավայրերը փակ ե-
ղանակով շահագործել և փակ եղանակով շահագործվող հանքա-
վայրերն էլ դարձնում են բաց հանք: Օրինակ, թունելային և բաց ե-
ղանակով շահագործվող Սոթքի ոսկու հանքավայրում ոչնչացրել
են նախկինում շահագործված թունելները, միլիոնավոր տոննա
թափոնները սփռելով Սևանա լճի ավազանի և Արցախի տարածք-
ներում:
3. Հանքավայրերի շահագործման իրավունք ստացած ընկե-
րությունները պետական գանձարան չեն մուծում այդ հանքավայ-
րերի երկրաբանական ուսումնասիրության համար նախկինում
կատարված ծախսերը, երբ յուրաքանչյուր մետաղական հանքա-
վայրի ուսումնասիրության համար հսկայական գումարներ են
ծախսվել: Օրինակ, Շահումյանի ոսկու հանքավայրի երկրաբանա-
կան ուսումնասիրության վրա ծախսվել է 160 մլն ռուբլի: Այդ գու-
մարները պետության-ժողովրդի միջոցներից են ծախսվել և պետք
է ետ վերադարձվեն:

27
4. Հանքարդյունահանող ընկերությունների կողմից անդրսահ-
մանային՝ հողի, ջրի աղտոտման և բուսական ու կենդանական
աշխարհին հասցրած վնասի հատուցումը կատարելու են ոչ թե
աղտոտողները, այլ Հայաստանի Հանրապետությունը, ինչ առողջ
տրամաբանությամբ անընկալելի է:
5. Հանքարդյունահանող ընկերություններին արտոնված է ի-
րենց կողմից օգտագործվող տեխնիկական ջրի համար վարձ հա-
մարյա չվճարել՝ մեկ խորհանարդ մետրի դիմաց՝ 50 լումա:
6. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական
վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքով սահ-
մանվում է, որ ... հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերութ-
յունների կողմից վճարվող բնապահպանական վճարներից մասնա-
հատումներ կատարվում և առանձին տողով արտացոլվում են այն
համայնքների բյուջեներում, որոնց տարածքում նշված ընկերութ-
յունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն...
Այս ճանապարհով մեծանում է ընկերությունների ազդեցությանը
համայնքների վրա: Պետությունը իր ֆունկցիան չպիտի հանձնի
հանքատերերին:
7. Հանքարդյունաբերությունից առաջացած գերշահույթը հիմ-
նականում բաժին է դառնում հանքշահագործողներին, երբ այդ
գերշահույթը առաջանում է ժողովրդի սեփականության շահագոր-
ծումից:
8. Հանքարդյունաբերողներին ներմուծման և արտահանման
արտոնություններ են տրված և այլն:
Վերը բերված մոտավոր և ոչ ընդգրկուն հաշվարկներից երևում
է, որ օրինակ, Թեղուտի և Թխկուտի հանքավայրերը ոչ թե հանքա-
վայրեր են, այլ հանքերևակումներ, որոնց հանքանյութերում օգ-
տակար տարրերի պարունակություններն այնպիսին չեն, որ նույ-
նիսկ ծախսածածկող լինեն: Դժբախտաբար, մեր երկրում հարյու-
րավոր հանքերևակումներ կան, որոնք արհեստականորեն հան-
քավայր են կոչվում, որոնցից տասնյակների համար արդեն ու-
սումնասիրության և շահագործման իրավունք է տրված: Միաժա-
մանակ, համացանցով և այլ ճանապարհներով գովազդվում են

28
հանքերևակումները, որպես մետաղական հանքավայրեր և Հա-
յաստան հրավիրվում օտարերկրյա նորանոր ընկերություններ:
Դիտարկումները ցույց են տալիս, որ միջազգային շուկայում
մետաղների գները ցածր են, քան նրանց իրական ինքնարժեքները,
ինչը հավանաբար, կանխամտածված է և հեռահար նպատակ է
հետապնդում:
Տարիներ առաջ Հայաստանի Կանաչների միությունը հանքար-
դյունաբերական թափոնները հարկման դաշտ բերելու հարցով դի-
մել է ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին: 2008 թվականի հունիսի 20-ին
նրա մոտ կայացած խորհրդակցության թիվ 50-88 արձանագրութ-
յան զ) կետում գրված է. «Քննարկել Հ. Սանասարյանի Հայաստա-
նում առկա հանքարդյունահանման հետևանքով առաջացած թա-
փոնների հաշվարկման և դրանց օրենքով սահմանված կարգով
հարկման հաշվարկի վերաբերյալ առաջարկությունը և հաջորդ
հանդիպման ժամանակ ներկայացնել համապատասխան հիմնա-
վորող հաշվարկներ»: Նույն տարվա սեպտեմբերին վարչապետը
նորից անդրադարձել է այդ խնդրին և տվել է հետևյալ հանձնարա-
րությունը. «6-ամսյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարար Տ.
Դավթյանի, էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանի, էներգետիկայի
և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանի, և ԿԱ պետա-
կան եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանի հետ
համատեղ քննարկել Հայաստանում առկա հանքարդյունահան-
ման հետևանքով առաջացած թափոնների հաշվարկման և դրանց
օրենքով սահմանված կարգով հարկման հաշվարկի վերաբերյալ
հարցերը և սահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայաց-
նել առաջարկություն» (արձանագրություն թիվ 88-180, 12.09.2008
թ.): Ցավոք այդ նախաձեռնությունը լուրջ ընթացք չստացավ:
Մինչ այսօր արտոնագիր ստացած բոլոր հանքավայրերի շա-
հագործման դեպքում Հայաստանում չթունավորված գետ չի լինե-
լու՝ ծանր մետաղներով և ռադիոակտիվ տարրերով թունավորվե-
լու է ոչ միայն ոռոգման համակարգը, այլև վարելահողերը, արո-
տավայրերը, խմելու ջուրը...
Հանքարդյունաբերությունը արհեստականորեն դուրս են հա-
նել տնտեսվարման կանոններից և դարձրել Հայաստանը համա-

29
տարած ամայացնող գործոն: Փաստորեն, հանքարդյունաբերութ-
յան ոլորտում վարվող քաղաքականությունը շահեկան է միայն մի
քանի ընտանիքների համար, սակայն ուղղված է Հայաստանի հե-
տագա գոյության դեմ:
Պահանջում ենք, հանքարդյունաբերության թափոնները
հարկման դաշտ մտցնել, հանքարդյունաբերությամբ զբաղվողնե-
րին զրկել վերոհիշյալ արտոնություններից, կասեցնել ընդերքի
հարստությունների կողոպուտը, հանքարդյունաբերության ոլոր-
տում վարվող քաղաքականությունը արմատապես վերանայել և
համապատասխանեցնել ժողովրդի ու պետության շահերին:
Ժամանակն է անհապաղ կասեցնել Հայաստանի կործանումը:
2014.04.29

Այս նյութը տպվել է «168 Ժամ» օրաթերթում՝ «Բաց նամակ Հո-


վիկ Աբրահամյանին. Լսելի դարձրեք հասարակության ձայնը»
վերնագրով (2014.05.15,
http://168.am/2014/05/15/365430.html ):

2018-ի հունիսին այս բովանդակությամբ նամակը ուղարկվել է


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դեռևս (2020 փետրվար)
պատասխան չենք ստացել:

30
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին

Այժմ գործող ՀՀ ընդերքի օրենսգիրքն ընդերքօգտագործողների


համար դրախտային պայմաններ է ստեղծել: Հանքարդյունաբե-
րությամբ զբաղվողներն արտոնված են իրենց արտադրած թա-
փոնները (մակաշերտի ապարներ, ոչ արդյունաբերական նշանա-
կության հանքանյութեր և պոչանքներ) շրջակա միջավայրում տե-
ղադրելու դիմաց պետությանը հարկ չվճարել:
Երբ հայտնի դարձավ, որ նոր օրենսգրքի նախագիծ է մշակվել,
կարծում էինք, որ սրա գլխավոր նպատակներից մեկը պետք է լի-
նի հանքարդյունաբերական թափոնների կարգավորումը նաև այն
իմաստով, որ դրանք հարկման դաշտ բերվեն: Սակայն ՀՀ Ազգա-
յին Ժողով ներկայացված ընդերքի նոր օրենսգրքի նախագծում
նշված թափոնների մասին ուղիղ իմաստով խոսք չկա, միայն մի
քանի հոդվածներում հանդիպում ենք որևէ օրենքով չկարգավոր-
վող «լցակույտեր» եզրի...
56-րդ հոդվածը սահմանում է. «Օգտակար հանածոյի արդյու-
նահանման իրավունք ստացած անձը պարտավոր է` ապահովել
օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունա-
հանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տե-
ղադիրքի և դրանց հարակից համայնքների անվտանգության և
բնակչության առողջության ապահովման նպատակով մշտադի-
տարկումների համար նախատեսված վճարի վճարումը»:
3-րդ հոդվածում «լցակույտերը» մեկնաբանվում են. «Արտադ-
րական լցակույտեր` օգտակար հանածոների ուսումնասիրութ-
յան, արդյունահանման կամ վերամշակման արդյունքում առաջա-
ցած ապարների կուտակումներ` տեղադրված երկրի մակերևույ-
թի վրա կամ լեռնային փորվածքներում»:
Ինչպես տեսնում ենք, մի անորոշ եզրը փոխարինվել է մեկ այլ
անորոշ, մեկնաբանություն պահանջող եզրով` արտադրական
«լցակույտերը» անվանվում են ապարների «կուտակումներ»: Սա-
կայն պարզից էլ պարզ է, որ այդ «լցակույտերը»` կամ «կուտա-
կումները» մակաբացման ապարների ու ոչ արդյունաբերական
նշանակության հանքանյութերի կույտեր և պոչամբարներ են, այ-
31
սինքն` հանքարդյունաբերական թափոններ են (Պետք է նշել, որ
հանածոների վերամշակման ընթացքում ոչ թե ապարներ են առա-
ջանում, ինչպես անհիմն կերպով ասվում է հոդվածում, այլ` պո-
չանք):
Եթե ընդերքի մասին նոր օրենսգրքի նախագծում հանքարդյու-
նաբերական թափոնները քողարկված են «լցակույտեր» անվան
տակ, ապա ՀՀ «Թափոնների մասին» օրենքում դրանք ընդհանրա-
պես արտացոլված չեն: Սրա 2-րդ հոդվածը սահմանում է. «Օրեն-
քի գործողությունը չի տարածվում` հանքարդյունահանող կազ-
մակերպությունների մակաբացման շերտի ապարների վրա: Սույն
մասով նախատեսված` թափոնների գործածության հետ կապված
հարաբերությունները կարգավորվում են ՀՀ այլ օրենքներով և ի-
րավական ակտերով»:
Այս հոդվածից տպավորություն է ստեղծվում, որ իբր, հան-
քարդյունաբերական թափոնները միայն մակաբացման շերտի ա-
պարներն են, երբ իրականում ամենածավալուն ու խիստ թունա-
վոր թափոնները ոչ արդյունաբերական նշանակության հանքան-
յութերն ու պոչանքներն են: Նաև` բացատրություն չի տրվում, թե
ինչու ամենավտանգավոր թափոնների մասին որևէ խոսք չի աս-
վում և ի՞նչ հիմնավորմամբ` հանքարդյունաբերական թափոննե-
րը պետք է կարգավորվեն ՀՀ այլ օրենքներով ու չենթարկվեն «Թա-
փոնների մասին» օրենքի պահանջներին կամ ի՞նչ նպատակ է հե-
տապնդում այս տրոհում-մասնատումը:
Փաստորեն, ՀՀ Ընդերքի գործող օրենսգրքում, ընդերքի նոր օ-
րենսգրքի նախագծում և «Թափոնների մասին» ՀՀ օրենքում մի-
տումնավոր արտացոլված չեն հանքարդյունաբերական թափոն-
ները, իսկ եթե արտացոլված են, ապա քողարկված ձևով:
Ակնհայտորեն նույն միտումն ենք տեսնում՝ նաև «Բնապահ-
պանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում, որ-
տեղ գրված է, որ լեռնաարդյունահանող իրավաբանական ան-
ձանց կողմից տեղադրվող ոչ վտանգավոր թափոնների մեկ տոն-
նայի վճարը 0 դրամ է: Այս հոդվածում «կարգավորվում» են (այ-
սինքն` հարկումից ազատվում են) միայն` լեռնաարդյունահանող
իրավաբանական անձանց կողմից տեղադրվող ոչ վտանգավոր

32
թափոնները, նրանց կողմից տեղադրվող հողածածկույթի քանդ-
ման հետևանքով առաջացած ոչ վտանգավոր թափոնները և շինա-
րարության հետևանքով առաջացած ոչ վտանգավոր թափոնները,
սակայն` լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կող-
մից տեղադրվող ոչ արդյունաբերական նշանակության հանքան-
յութերի և լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կող-
մից տեղադրվող պոչանքի խնդիրները չեն կարգավորվում:
Այստեղ բնականաբար հարց է առաջանում, թե ինչո՞ւ և ի՞նչ
նպատակով ՀՀ օրենքներում արտացոլված չեն հանքարդյունաբե-
րության հետևանքով առաջացող ոչ արդյունաբերական նշանա-
կության հանքանյութերն ու պոչանքները, իսկ ընդերքի մասին նոր
օրենսգրքում էլ` դրանք քողարկվել են «լցակույտեր» անվան տակ:
Նպատակը պարզ է: Այժմ հանքարդյունաբերողներն իրենց ար-
տադրած թափոնների համար պետական հարկեր չեն վճարում, և
իշխանական լծակներ ունեցող անձինք ջանք են թափում, որ այդ
հարկերը հետագայում նույնպես չվճարվեն: Իսկ դրանք մեծ գու-
մարներ են: Օրինակ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործա-
րանը տարեկան վերամշակում է շուրջ 16 մլն տոննա հանքաքար
(արդյունքում առաջանում է մոտ 15,8 մլն տոննա պոչանք): Այս
հանքաքարի հանքահանման ընթացքում նաև առաջանում են մոտ
16 մլն տոննա թափոններ` մակաշերտի ապարներ և ոչ արդյունա-
բերական նշանակության հանքանյութեր (առանձին ծրագրերում
պոչանքը ներկայացվում է որպես երրորդ դասի վտանգավորութ-
յան թափոն, իսկ ոչ արդյունաբերական նշանակության հանքան-
յութերի մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում, երբ խիստ
վտանգավոր նյութեր պարունակող պոչանքը պետք է համարվի
առաջին, իսկ ոչ արդյունաբերական նշանակության հանքանյու-
թերը` գոնե երրորդ դասի վտանգավոր թափոններ): Եթե անգամ
ընդունենք, որ պոչանքը երրորդ դասի թափոն է, ապա Զանգեզու-
րի պղնձամոլիբդենային գործարանը միայն այդ թափոնը շրջակա
միջավայրում տեղադրելու համար պետությանը պետք է տարե-
կան 76 միլիարդ դրամ հարկ վճարի, իսկ ոչ արդյունաբերական
նշանակության հանքանյութերի համար` 9,6 միլիարդ դրամ (ըն-
դունելով այն անգամ` որպես հինգերորդ դասի թափոն): Նաև`

33
հանքարդյունաբերությամբ զբաղվողներն առայժմ արտոնված են
պետությանը չվճարել իրենց գործունեության հետևանքով ՀՀ
տնտեսությանը հասցրած վնասը: Եթե այժմ գործող հարյուրավոր
հանքարդյունաբերության օբյեկտները (մետաղային և ոչ մետա-
ղային) հարկային դաշտ բերվեն, ապա ֆինանսական մեծ հոսքեր
կլինեն դեպի ՀՀ պետական բյուջե, հետևաբար և կտրուկ կբարե-
լավվի կյանքի որակը, դրա հետ մեկտեղ կկասեցվի բնական պա-
շարների գիշատչական սպառումը և կենսականորեն անհրաժեշտ
բնական համակարգերի քայքայումն ու աղտոտումը:
56-րդ հոդվածում նշվում է, որ օգտակար հանածոյի արդյունա-
հանման իրավունք ստացած անձը պարտավոր է վճարումներ կա-
տարել լցակույտերի առնչությամբ իրականացվելիք մշտադի-
տարկումների համար, սակայն «լցակույտեր»-ից շրջակա միջա-
վայրին և մարդկանց սպառնացող վտանգի առումով որևէ պար-
զաբանում չի տրվում, չի ասվում, թե դա ի՞նչ վտանգ է: Ինչպես
սույն հոդվածում, այնպես էլ նոր օրենսգրքի նախագծում բաց է
մնում այն հարցը, թե շրջակա մշակովի հողերին և մարդկանց ա-
ռողջությանն ու կյանքին հասցվելիք վնասի դեպքում ի՞նչ փոխհա-
տուցումներ են լինելու և մինչև ե՞րբ, ի՞նչ ժամկետներում: Եվ ա-
պա, պարզ չէ, թե նշված անձն ինչ ժամանակահատվածում է պար-
տավոր մշտադիտարկումների համար վճարել կամ նրանից հետո
այդ վճարումներն ով պետք է կատարի, քանզի հայտնի է, որ շրջա-
կա միջավայրին և մարդու առողջությանը` ոչ արդյունաբերական
նշանակության հանքանյութերի կույտերի և պոչամբարների կող-
մից սպառնալիքները տևելու են հազարավոր տարիներ:
Նախ, որոշ տեղեկություններ այդ երկու թափոնների մասին:
ա) Օդի և ջրի առկայության պայմաններում ոչ արդյունաբերա-
կան նշանակության հանքանյութերի կույտերում առաջանում է
ծծմբական թթու, որը տարրալուծելով այդ ապարների մեջ եղած
ծանր մետաղների աղերն ու մյուս թունավոր նյութերը կարող է
աղտոտել շրջակա տարածքներն ու ընդերքի ջրերը:
բ) Պոչանքը՝ մանրացրած, փոշի դարձրած հանքանյութն է, ո-
րից` վերամշակման ընթացքում կորզել են որոշ օգտակար տար-
րեր: Պոչանքը նաև պարունակում է վերամշակման ընթացքում ա-

34
վելացրած քիմիական և այլ բնույթի բազմաթիվ նյութեր: Հայտնի է,
որ պոչամբարներում առաջանում է ծծմբական թթու, որն իր մեջ է
լուծում նաև այդտեղ առկա ծանր մետաղների աղերը: Չվերամ-
շակված հանքաքարի համեմատությամբ պոչանքներում տեսա-
կարար մակերեսը մեծանում է տասը հազարից մինչև հարյուր
հազար, իսկ քամման գործակիցը` տասից մինչև հարյուր անգամ,
ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում նրանցից վտանգավոր
տարրերի արտազատման համար (նշված թափոնների քամման
գրադիենտը զգալիորեն բարձր է, քան բնական պայմաններում):
Թվարկած գործոնների գումարային ազդեցությունը հարյուրավոր
ու հազարավոր անգամ մեծացնում է դրանցով քամվող ջրում
ծանր մետաղների աղերի պարունակությունը: Պոչանքները բույ-
սերի սնուցման տարրեր (ազոտ, ֆոսֆոր, կալիում) ոչ բավարար
քանակով են պարունակում կամ չեն պարունակում: Պոչանքի մեջ
գործնականում բացակայում են հողային միկրոօրգանիզմներ, սա-
կայն հաճախ դրանք պարունակում են հավելյալ քանակությամբ
ջրում լուծվող ծանր մետաղների աղեր: Պոչանքներով աղտոտված
վայրերում կտրուկ նվազում է հողի բերրիությունը:
Պատահական չէ, որ պոչամբարների անվտանգությանը վերա-
բերող փաստաթղթում (Проект ЕЭК ООО, Руководство по
безопосности и рекомендуемым нормам для хвостохранилищ,
23.04.2008) ասվում է, որ պոչամբարների պատվարները պետք է
կառուցվեն 1000 և ավելի տարիների հուսալիության հաշվով: Այս
փաստաթղթից բերենք մի քանի դրույթներ` «Կան բազմաթիվ օրի-
նակներ, երբ հարյուրավոր, նույնիսկ հազարավոր տարիներ ա-
ռաջ կատարված հանքահանման մնացորդներն ու պոչանքները
դեռևս արտազատում են աղտոտիչների այնպիսի քանակություն-
ներ, որոնք վտանգավոր են շրջակա միջավայրի համար»... «Փակ-
ված և լքված պոչամբարների իրավիճակի գնահատման և դրանց
անվտանգության ապահովման համար պետք է իրավասու իշխա-
նության կազմակերպական կառույցներ ստեղծվեն: Սրանք իրենց
պարտականությունը կատարելու համար պետք է ապահովված
լինեն համապատասխան հաստիքներով, տեխնիկական միջոցնե-
րով և բյուջեով»... «Յուրաքանչյուր պոչամբարի համար պետք է

35
մշակված լինի արտակարգ իրավիճակի գործողությունների
պլան` պոչամբարի կառուցման, շահագործման և փակման փուլե-
րում: Արտակարգ իրավիճակի գործողությունների համապա-
տասխան պլանը պետք է ձևակերպված լինի մինչև պոչամբարի
կառուցման, շահագործման կամ փակման թույլտվություն տալը»:
Նկատի ունենալով վերը նշվածները, ուրեմն՝ եթե նոր օրենս-
գիրք է ընդունվելու, ապա այն առաջին հերթին պետք է կարգավո-
րի պոչամբարների խնդիրը:
Ի՞նչ հիմնավորմամբ է հանքավայրերը շահագործողներին օ-
րենսդրորեն արտոնվում իրենց արտադրած թափոնները շրջակա
միջավայրում տեղադրելու-թափելու դիմաց չվճարել:
Այժմ մեր պետությունը զրկվել է իր իսկ ընդերքի հարստություն-
ները շահագործելու իրավունքից: ՀՀ կառավարությունը ոչ միայն
նոր հանքավայրեր չի շահագործում, այլև անհատներին հանձնեց
իր կողմից շահագործվող հանքավայրերը (օրինակ, Քաջարանի
պղնձամոլիբդենային, Սոթքի ոսկու և այլ հանքավայրերը): Հան-
քարդյունաբերությունը դարձել է ընկերությունների և անհատների
մենաշնորհ, սակայն թափոնների կառավարման խնդրում չի փոխ-
վել նախկին կարգը: Թափոնների երկարաժամկետ կառավարման
խնդիրն ինչպես կար, այնպես էլ մնացել է պետության վրա: Իսկ պե-
տությունն ինչպե՞ս կկարողանա իրականացնել հսկայածավալ ֆի-
նանսական, տեխնիկական միջոցներ և մարդուժ պահանջող այդ
խնդիրը, երբ հանքարդյունաբերությունից առաջացած շահույթին
հիմնականում տիրանում են շահագործողները: Անհրաժեշտ է
նկատի ունենալ, որ հանքարդյունաբերական թափոնների, գլխավո-
րապես պոչանքների անվտանգ պահպանությունը հազարամյակ-
ներ շարունակ ֆինանսական խոշոր ծախսեր է պահանջելու:
Ակնառու է, որ հանքարդյունաբերական թափոններն իրենց
վտանգավորության աստիճանին համապատասխան չդասելը և դ-
րանք շրջակա միջավայրում տեղադրելու-լցնելու դիմաց վճար
չպահանջելը, փաստորեն, նշանակում է հափշտակել հայ ժողովրդի
ունեցվածքը: Նաև` օրենսդրորեն սահմանված այդ կարգը ճանա-
պարհ է հարթում օգտակար հանածոների շատ ցածր պարունա-
կությամբ հանքավայրերի շահագործման համար, ինչն ակնհայտո-

36
րեն կբերի փոխկապակցված աղետալի ու կործանարար հետևյալ
երևույթների` օգտակար հանածոների պաշարների արագ սպառ-
ման, բնական համակարգերի լայնածավալ ավերման, ջրագոյաց-
ման համակարգերի աղտոտման և վերացման, վարելահողերի, ան-
տառների, այգիների, արոտավայրերի կորստի, ինչպես նաև պահ-
պանված տարածքների աղտոտման և անօգտագործելի դառնալուն,
ավանդական երկրագործության գոյություն ունեցող մշտակայուն
աշխատատեղերի նվազեցման և վերացման, գյուղատնտեսական
մթերքի որակական հատկանիշների վատացման և արտադրական
ծավալների նվազեցման և այլն:
Քննարկվող նախագծի 37-րդ հոդվածը սահմանում է. «Օգտա-
կար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրա-
բանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումին 15 օր-
յա ժամկետում բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության
նախնական գնահատման վերաբերյալ համապատասխան եզրա-
կացություն չտրամադրելու դեպքում` այն համարվում է դրական...
Եթե երկու կամ ավելի անձ դիմում է ներկայացրել ընդերքի միև-
նույն տեղամասի կամ ընդերքի այնպիսի տեղամասերի համար, ո-
րոնք ունեն ընդհանուր մաս, ապա նախապատվություն է տրվում
այն դիմումատուին, որի դիմումն առաջինն է գրանցվել... Սույն հոդ-
վածում չսահմանված այլ հիմքերով դիմումի մերժումն արգելվում
է»:
Ոչ միայն այս հոդվածի, այլև օրենսգրքի նախագծի ընդհանուր
ոգին` հանքավայրերը հնարավորինս արագ շահագործման հանձ-
նելն է: Պատահական չէ, մոտ երկու շաբաթ առաջ ՀՀ Ազգային ժո-
ղովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում կազմա-
կերպված խորհրդարանական լսումներում (իրականում` միա-
կողմանի քարոզչություն էր, իսկ պատգամավորներից ներկա էին
4-5-ը) ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար
Արեգ Գալուստյանը ընդերքի նոր օրենսգրքի անհրաժեշտությունը
հիմնավորեց նաև նրանով, որ այն ընդերքօգտագործման թույլտ-
վություն ստանալու խնդրում հիմնում է «մեկ պատուհանի
սկզբունք»:

37
Երբ առանց այդ էլ վերջին տարիներին անընդունելիորեն
պարզեցվել ու հեշտացվել է մեր երկրում ընդերքօգտագործման
նախագծերի ընթացակարգը, իսկ պարզեցման ու արագացման
անվան տակ ուղղակի քայքայվել-ամայացել է նախկին ընթացա-
կարգը: Նախկինում նախագծերը մանրազնին ուսումնասիրվում
էին պետականորեն հատուկ լիազորված գերատեսչություններում,
իսկ յուրաքանչյուր գերատեսչության եզրակացության համար
հիմք էին ծառայում մասնագիտական ստորաբաժանումների եզ-
րակացությունները: Այժմ նշված ուսումնասիրություններին փո-
խարինում է մեկական ներկայացուցիչներով կազմված միջգերա-
տեսչական հանձնաժողովի եզրակացությունը, որով և հիշյալ
ծրագրերին ընթացք է տրվում: Բացի նշվածից, ՀՀ բնապահպա-
նության նախարարը 2005 թ. լուծարեց երկրաբանական վարչութ-
յան գիտական խորհուրդը, որը համակարգում ու ամփոփում էր
երկրաբանահետախուզական աշխատանքների հաշվետվություն-
ները և հանքավայրերը շահագործելու կամ չշահագործելու
խնդիրներում ուներ իր վճռորոշ ձայնի իրավունքը: Նախարարը
լուծարեց նաև պետական էկոլոգիական փորձաքննական վար-
չության հանձնաժողովը, որը ամփոփում էր իրականացվելիք նա-
խագծերի մասնագիտական ու անկախ փորձագետների եզրակա-
ցությունները...
Զարմանք է հարուցում նաև այն, որ ընդերքի երկրաբանական
ուսումնասիրության իրավունքը տրվում է նրան, ում դիմումն ա-
ռաջինն է գրանցվել: Հետաքրքիր է, թե սա ի՞նչ հիմնավորում ունի
և, եթե այդպիսի կարգ է սահմանվում, ապա ինչ իմաստ ունի
գրանցել երկրորդ և հաջորդ հայցվորների դիմումները: Հակամր-
ցակցային այս դրույթը կարող է նաև` տեղիք տալ կոռուպցիայի:
Տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք ոչ թե բնական
պաշարների, այլ ժամկետանց սննդամթերքի հետ` որը պետք է ա-
րագ վաճառել ...
Հոդված 25. «Ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն
արգելվում է` ազգային անվտանգության ապահովման, մարդ-
կանց կյանքի և առողջության, պատմամշակութային արժեքների
կամ բնության և շրջակա միջավայրի պահպանության տեսանկյու-

38
նից, երբ հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող ա) հողամա-
սը հատկացված է գերեզմանի համար, բ) հողամասում գտնվում են
բնության, պատմության և մշակույթի հուշարձաններ, գ) հողամա-
սում գտնվում են ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կեն-
դանիների բնակատեղիներ, ինչպես նաև տվյալ տարածքով անց-
նում են կենդանիների միգրացիոն ուղիներ: Ընդերքօգտագործու-
մը բնության հատուկ պահպանվող տարածքներում կարող է իրա-
կանացվել ՀՀ բնապահպանական օրենսդրությամբ սահմանված
կարգով»:
Հոդվածը, փաստորեն, անտառներում հանքարդյունաբերութ-
յան իրականացում է սահմանում: Այս հոդվածում առաջինը պետք
է լիներ հետևյալը` Ընդերքի առանձին տեղամասերի օգտագոր-
ծումն արգելվում է` երբ հայցվող ընդերքի տեղամասի վրա
գտնվող հողամասը անտառածածկ է:
Նոր օրենսգրքի նախագծի անընդունելի դրույթներից է նաև ըն-
դերքօգտագործման իրավունքի փոխանցման կարգը: 21-րդ հոդ-
վածում ասվում է՝ «ընդերքօգտագործման իրավունքը փոխանցելի
է», ինչը կարող է պայմաններ ստեղծել ընդերքի հարստություն-
ներն առք ու վաճառքի առարկա դառնալուն: Իսկ 23-րդ հոդվածի
այն դրույթը, թե «ընդերքօգտագործման իրավունքը կարող է փո-
խանցվել ժառանգական կարգով», արդեն պարզ ու հասկանալի է.
հանքավայրերին տիրացած և իշխանական լծակներ ունեցող
պաշտոնյաներն իրենց դինաստիական իրավունքն են հիմնում:
Առանձին անհատների-ընտանիքների շահերից է բխում նաև
հետևյալ սահմանումը. «Ընդերքօգտագործողին ընդերքօգտագործ-
ման իրավունքով տրամադրված երկրաբանական տեղեկությունը
չի կարող բացահայտվել առանց այդ ընդերքօգտագործողի համա-
ձայնության... Երկրաբանական տեղեկության գաղտնիության բա-
ցահայտման դեպքում բացահայտողը ենթարկվում է պատասխա-
նատվության ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով...» (հոդված
13):
Փաստորեն, օրենսգրքում անհատներին արտոնվում է երկրա-
բանական ուսումնասիրություններ կատարել, գնահատել հան-
քանյութի ծավալները, նրա մեջ օգտակար տարրերի քանակը, շա-

39
հագործել և նշված տվյալների վրա էլ գաղտնիության կնիք դնել:
Այսպիսի կարգը պետք է մերժվի միայն այն բանի համար, քանի որ
ընդերքօգտագործողները, պետական չնչին հարկերը չմուծելու
նպատակով թաքցնում են կորզած օգտակար տարրերի իրական
քանակները և այլ ապօրինություններ են գործում: Վերջին տարի-
ներին հրապարակվել է ընդերքօգտագործողների կողմից տոննա-
ներով ոսկու և արծաթի գողության փաստեր: Նաև` անհասկանա-
լի է, թե ի՞նչ իրավունքով, ժողովրդի սեփականության մասին տե-
ղեկությունը նույն ժողովրդից գաղտնի է պահվում:
Հոդված 11. «ՀՀ ընդերքը պետության բացառիկ սեփականութ-
յունն է, որը կարող է տրամադրվել օգտագործման միայն երկրա-
բանական ուսումնասիրությունների և օգտակար հանածոների
արդյունահանման նպատակով»:
Այս հոդվածը զավեշտական է: Քանզի ըստ գործող կարգի,
հանքանյութը տնօրինում են ընդերքօգտագործողները, իսկ Հա-
յաստանին որպես սեփականություն մնում են հանքախորշերը,
խախտված ու ավերված (փաստորեն, գյուղատնտեսական նպա-
տակով այլևս անօգտագործելի) տարածքներն ու հանքարդյունա-
բերական թափոնները, որոնք հազարամյակներ շարունակ ֆի-
նանսական ծախսեր են պահանջելու: Այս սահմանումն ինչ-որ չա-
փով ճշմարտության մոտ կարող էր լինել, եթե ՀՀ կառավարությա-
նը թույլատրվեր գոնե մեկ-երկու հանքավայր շահագործել:
ՀՀ ընդերքի նոր օրենսգրքի ընդունումը ՀՀ կառավարությունը
հիմնավորում է նրանով, որ իբր նոր օրենսգրքով կարգավորվում
են ընդերքն օգտագործելիս շրջակա միջավայրը վնասակար ազ-
դեցություններից պաշտպանության, ինչպես նաև ընդերքօգտա-
գործման ընթացքում պետության և անձանց իրավունքների և օրի-
նական շահերի պաշտպանության հետ կապված հարաբերութ-
յունները: Սակայն այս օրենսգրքի նախագծի բովանդակությունից
հասկացվում է, որ այն ոչ շրջակա միջավայրը վնասակար ազդե-
ցություններից պաշտպանության հարցն է լուծում, ոչ էլ պետութ-
յան ու ժողովրդի շահերն է պաշտպանելու, այլ միտված է առան-
ձին անհատների-ընտանիքների շահերի պաշտպանությանը:

40
Փաստորեն, գործադիր և օրենսդիր իշխանություններն այնպի-
սի օրենքներ են կազմում և ընդունում, որոնք ճանապարհ են հար-
թում համաժողովրդական ունեցվածքի կողոպուտի և պետության
աղքատացման համար:
Հայաստանի գերակա խնդիրներից է` չափավորել հանքարդ-
յունաբերությունը, պետությանը վերադարձնել ընդերքի ուսում-
նասիրության և շահագործման մենաշնորհը, արգելել մետաղների
խտանյութերի արտահանումը, կառուցել մաքուր մետաղների և դ-
րանց ուղեկցող թանկարժեք ու հազվագյուտ մետաղների ստաց-
ման ժամանակակից (էկոլոգիապես նախընտրելի) արտադրութ-
յուններ: Ինչպես նաև` հանքարդյունաբերությամբ զբաղվողներից
գանձել` իրենց արտադրած թափոնները, գլխավորապես, պոչան-
քը շրջակա միջավայրում տեղադրելու համար և ծրագրերի իրա-
կանացման հետևանքով երկրին հասցված տնտեսական վնասի
գումարները, այսինքն` հանքարդյունաբերությունը համապա-
տասխանեցնել հայ ժողովրդի ու հայոց պետականության շահե-
րին:
Ամփոփելով ընդերքի նոր օրենսգրքի նախագծի ընդամենը մի
քանի հոդվածների մասին ասած հակիրճ խոսքը, նշենք`
- օրենսգիրքը չի կարգավորում հանքարդյունաբերական թա-
փոնների խնդիրը, ավելին` հանքարդյունաբերության ամենավ-
տանգավոր թափոնները` ոչ արդյունաբերական նշանակության
հանքանյութերը և պոչանքները միտումնավոր, հարկումից խու-
սափելու նպատակով` քողարկված են «լցակույտեր» անվան տակ,
- օրենսգրքում կարգավորված չէ հանքարդյունաբերության ո-
լորտը. անտեսված է գալիք սերունդների ընդերքի հարստություն-
ներից օգտվելու իրավունքը,
- օրենսգրքում բացակայում է այն հայեցակարգը, թե այժմ որ
հանքավայրերը պետք է շահագործվեն, ո՞ր հանքավայրերը ընդ-
հանրապես չի կարելի շահագործել, ո՞ր հանքավայրերը պետք է
պահպանվեն սերունդների համար կամ յուրաքանչյուր հանածո
հարստությունից տարեկան ի՞նչ քանակություն կարելի է օգտա-
գործել: Չկա նաև այն սահմանումը, թե նույն հանքատեսակից տա-
րեկան ինչ չափաբաժին կարելի է օգտագործել:

41
- օրենսգիրքը փաստորեն սահմանում է, որ անտառային տա-
րածքներում կարելի է զբաղվել հանքարդյունաբերությամբ,
- օրենսգիրքը հեշտացնում է հանքավայրին տիրանալու ընթա-
ցակարգը,
- օտարերկրյա ընկերություններին ու անհատներին երկրաբա-
նահետախուզական աշխատանքներ կատարելու իրավունք է վե-
րապահում, ինչը անթույլատրելի է` ազգային անվտանգության ա-
ռումով,
- օրենսգրքով սահմանված ընդերքօգտագործման իրավունքի
փոխանցելիությունը կարող է պայմաններ ստեղծել ընդերքի
հարստություններն առք ու վաճառքի առարկա դառնալու համար,
Ընդհանուր առմամբ, օրենսգիրքը բխում է առանձին անհատ-
ների շահերից և հակասում է ժողովրդի շահերին:
Անհրաժեշտ է մերժել ՀՀ Ազգային ժողով ներկայացրած ընդեր-
քի նոր օրենսգրքի նախագիծը և կազմել մի այնպիսի նախագիծ, ո-
րի դրույթները բխեն ոչ թե առանձին ընտանիքների, այլ հայ ժո-
ղովրդի շահերից:
Օրենսգրքի նախագծի ստեղծման աշխատանքներում չպետք է
ընդգրկվեն իշխանական լծակներ ունեցող և հանքավայրերի շա-
հագործման իրավունք ստացած անձիք, ինչպես նաև օրենսգրքի
վերամշակման գործում պետք է բացառվի միջազգային կազմա-
կերպությունների, ուրիշ պետությունների և շահագրգիռ անձանց
կողմից առաջարկվող դրամաշնորհները:
Օրենսգրքի նոր նախագիծը պետք է կարգավորի հանքարդյու-
նաբերական բոլոր թափոնները և դրանք պետք է հարկային դաշտ
բերի: Առանձին հոդվածներով պետք է կարգավորվեն ամենավ-
տանգավոր թափոնների` պոչանքների խնդիրը: Պետք է արտա-
ցոլված լինի պոչամբարների տեղի ընտրության, նախագծման,
շահագործման, փակման հետ կապված պահանջները (Այժմ պո-
չամբարները տեղադրվում են շահագործվող հանքավայրերի տա-
րածքում կամ հարևանությամբ և հոգ չի տարվում դրանց հնարա-
վորինս կենտրոնացման ուղղությամբ: Հայտնի է, որ պոչանքները
ծայր աստիճան վտանգավոր են կենդանի աշխարհի համար և պո-
չամբարների պահպանությունը հազարավոր տարիներ շարունակ

42
պետությունից ֆինանսական հատկացումներ է պահանջելու):
Նկատի ունենալով առկա պոչամբարների աղետալի վիճակը և
համայնքներին հասցվող առողջական ու նյութական վնասները,
նոր օրենսգրքում պետք է ամրագրվեն այնպիսի դրույթներ, որոնց
միջոցով հնարավոր լինի պոչամբարները հնարավորինս հուսալի
մեկուսացնել շրջակա միջավայրից, հատուցել բնակչության առող-
ջության ու արժանապատվությանը հասցրած վնասը, ինչպես նաև
զբաղեցրած և աղտոտված հողերին հասցրած վնասը հատուցելու
համար համայնքներին իրատեսական հատկացումներ կատար-
վեն: Նաև` բնությանն ու մարդու առողջությանն ու կյանքին հասց-
րած վնասների դեպքում` պետական լիազորված համապատաս-
խան պաշտոնյաներն ու հանքարդյունաբերություն իրականաց-
նողները պետք է պատասխանատվության ենթարկվեն...
Օտարերկրյա ընկերություններին ու անհատներին չպետք է
թույլատրվի ՀՀ-ում երկրաբանահետախուզական աշխատանքներ
կատարել, այդ իրավունքը պետք է վերապահվի միայն ՀՀ կառա-
վարությանը:
Օգտակար հանածոների արդյունահանման իրավունք պետք է
տրվի ոչ թե ընկերություններին ու անձանց (այժմ հանքարդյունա-
բերությամբ զբաղվում են հիմնականում օտարերկրյա ընկերութ-
յունները, որոնք էլ «ներդրում» անվան տակ տիրանում են հայ ժո-
ղովրդի հարստություններին), այլ` համայնքներին և ՀՀ քաղաքա-
ցիներով ձևավորված միություններին, այն էլ բաց բաժնետիրակա-
նի սկզբունքով (ՀՀ հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերութ-
յունները փակ բաժնետիրականի կարգավիճակ ունեն, ինչը պայ-
մաններ է ստեղծում այդ ոլորտում առկա չարաշահումներին), իսկ
բաժնետոմսերի 51 և ավելի տոկոսները պետք է պատկանեն պե-
տությանը,
Պետք է կարգավորվեն` հանքահանման-հանքավերամշակման
ընթացքում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, բոլոր
օգտակար տարրերի արդյունավետ ու լիարժեք կորզումը...
- ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումը պետք է հաս-
կացվի` այն վերադարձնելը պետությանը և մերժվի դրա ժառան-
գական կարգով փոխանցումը,

43
- անտառածածկ տարածքներում պետք է արգելվի հանքարդ-
յունաբերություն իրականացնելը, հանքարդյունաբերությունը
պետք է արգելվի նաև ջրագոյացման, ջրաբաշխման բնական հա-
մակարգերում և գյուղատնտեսական հատուկ նշանակություն ու-
նեցող տարածքներում,
- հանքարդյունաբերության ոլորտում պետք է սահմանափա-
կումներ լինեն. պետք է հստակ սահմանվի, թե այժմ որ հանքա-
վայրերը պետք է շահագործվեն, ո՞ր հանքավայրերը ընդհանրա-
պես չի կարելի շահագործել, ո՞ր հանքավայրերը պետք է պահ-
պանվեն սերունդների համար կամ առկա յուրաքանչյուր հանածո
հարստությունից տարեկան ի՞նչ քանակություն կարելի է օգտա-
գործել, նաև` պոչամբարներում առկա օգտակար տարրերի կոր-
զումը կկանխի նոր հանքավայրերի շահագործումը,
- պետք է կասեցվի ընդերքօգտագործման թույլտվության արագ
ընթացակարգը, ընդերքօգտագործումը պետք է հարմարեցվի ժո-
ղովրդի ու պետության շահերին, երբ այժմ վարվող քաղաքակա-
նությամբ` մի քանի ընտանիքների հարստացնելով մարդկանցից
խլվում է սեփական երկրում ապրելու իրավունքը:
27.02.2011 թ.

44
ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
ՎՆԱՍԱԲԵՐ Է
Գլենդեյլ, 2008.10.04

Շնորհակալություն եմ հայտնում Գլենդեյլի Հանրային Գրադա-


րանին հրավերի համար, ինչպես նաև Կալիֆոռնիայի նահանգա-
յին համագումարի 43-րդ ընտրատարածքի ներկայացուցիչ Փօլ
Գրիգորյանին և Գլենդեյլի քաղաքապետ Ջոն Դրայմենին. Հայաս-
տանի Կանաչների միության գործունեությունը գնահատելու հա-
մար և, իհարկե` Թադէ և Էլզաբեթ Գրիգորյաններին և սույն միջո-
ցառման մասնակիցներին:
Այսօր պիտի խոսեմ Հայաստանի բնապահպանական բազում
խնդիրներից մեկի` «Թեղուտ» ծրագրի մասին, սակայն մինչ բուն
խնդրին անցնելը, անհրաժեշտ եմ համարում հակիրճ տեղեկութ-
յուն տալ Հայաստանի Կանաչների միության մասին:
Այն հասարակական կազմակերպություն է. ստեղծվել է 1985
թվին “Գոյապահպանություն” անվամբ, որը 1989-ին վերանվան-
վեց “Հայաստանի Կանաչների միություն” (ՀԿՄ):
Միության նվաճումներից ներկայացնեմ մի քանիսը.
Խորհրդային միությունում կառուցվելիք ռադիոակտիվ թափոն-
ների 4 զոնալ գերեզմանոցներից մեկը նախատեսված էր կառուցել
Արարատյան դաշտում, արտեզյան ջրամբարի հատակի աղային
զանգվածում: Այդ ծրագիրը կանխվեց նաև մեր կազմակերպութ-
յան գործուն միջամտությամբ:
1986 թվականին մեր կազմակերպությունը` իշխանություննե-
րին ներկայացրեց ուսումնասիրություններ, որը նպաստեց Խորհր-
դային Հայաստանի մեջ սպառվող չեռնոբիլյան աղետի հետևան-
քով Վրաստանից, Բելոռուսիայից, Ռուսաստանից և Ուկրաինայից
ներմուծված ռադիոակտիվ նյութերով աղտոտված որոշ սննդամ-
թերքի օգտագործման կասեցմանը:
1994-ին ՀԿՄ կողմից կազմված Անտառային օրենսգրքի նախա-
գիծը վավերացվեց Ազգային Խորհրդարանի կողմից և գործեց
մինչև 2006 թիվը:

45
Կանաչների միության վերջին շրջանի աշխատանքներից են`
Սևանա լճին, անտառային համակարգին, ջրային և հանքարդյու-
նաբերության ոլորտներին, ազգային ունեցվածքի ապապետակա-
նացմանը, վարկադրամաշնորհային քաղաքականությանը, Դալ-
մայի այգիներին վերաբերող վերլուծականները: Հայաստանի Կա-
նաչների միության կողմից ներկայացված` հանքարդյունաբերա-
կան թափոնները հարկման ենթարկելու հարցը ներկայումս
քննարկվում է ՀՀ կառավարությունում:
ՀԿՄ Ազգային Խորհրդարան է դիմել ջրից օգտվելու իրավուն-
քի, ծխելը կանխելու և այլ խնդիրներով, ինչպես նաև բնապահպա-
նական իրավախախտումների առնչությամբ հայցեր է ներկայաց-
րել դատական մարմիններին:
Վերջերս, ՀԿՄ կազմած «Աղետաբեր Թեղուտը» վերլուծականը
հիմք է հանդիսանում Թեղուտի հանքավայրի նախագծի դեմ` դա-
տական գործ հարուցելու համար, որը կարող է իրականանալ, հա-
վանաբար, առաջիկա ամիսների ընթացքում:
Վերադառնալով Թեղուտի խնդրին, նշեմ` նպատակս է փաս-
տերով հիմնավորել, թե ինչո՞ւ ենք ջանք թափում այդ բնական հա-
մակարգը պահպանելու համար, նաև` շատ հակիրճ կներկայաց-
նեմ, թե այդ հանքավայրի շահագործման դեպքում ի՞նչ ենք շահե-
լու և ի՞նչ ենք կորցնելու: Նաև` նպատակահարմար եմ համարում
ձեզ հայտնել, թե այսօրվա ասելիքիս հետ կապված ի՞նչ մտահո-
գություն ունեմ:
Ելույթիս մեջ դուք կլսեք Հայաստանի Հանրապետության մեջ
օտարերկրյա ընկերության կողմից օրենքների նկատմամբ ոչ հար-
գալից վերաբերմունքի և պետական` նույնն է` թե ազգային ունեց-
վածքին տիրանալու ձգտումների մասին: Այդ ամենը ասելով բոլո-
րովին նպատակ չեմ հետապնդում գնահատական տալու ՀՀ երեկ-
վա և այսօրվա իշխանավորներին: Իմ միակ նպատակն է` փաս-
տեր ներկայացնել և, եթե դրանք ձեզ համոզիչ թվան` ակնկալել
ձեր մասնագիտական և բարոյական աջակցությունը` մեր Երկրի
համար կարևորագույն նշանակություն ունեցող խնդիրներից մե-
կին բանական լուծում տալու համար:

46
Բուն խնդրին անցնելուց առաջ նաև ասեմ, որ երկար տարիներ
շրջագայել և զուգահեռներ անցկացնելով եկել եմ այն եզրահանգ-
ման, որ Հայաստանի Հանրապետությունում կարելի է ստեղծել
արժանապատիվ կյանքի համար բոլոր պայմանները, որի համար
միայն պետք է գիտակցել այդ, հայ մարդուն, անկախ` որ երկրում
ապրելու հանգամանքի, ընդունել որպես հարազատի-հենարանի,
ձերբազատվել համայնքային ու կուսակցական հիմնազուրկ ու
կործանարար պառակտումներից, փայփայել պետության հիմքերն
ամրապնդող նույնիսկ ամենաչնչին ձեռքբերումը: Վստահ եմ, որ
ներկա գտնվողները, հիմնականում, ընդունում են, որ Ազգային
նպատակներին հակասող մեր այսօրվա բռնած ուղին ակնհայտո-
րեն տանում է ինքնաոչնչացման: Միաժամանակ` ցանկանում եմ
շեշտել` որ իմ համոզմամբ, մեր Երկրին սպառնացող բնապահ-
պանական (էկոլոգիական) աղետը չկանխելու դեպքում դրանից
սպասվելիք վտանգները Հայ ժողովրդի համար կունենան ավելի
կործանարար հետևանքներ, քան` Մեծ Եղեռնի հետևանքներն են:
Այդ համոզմունքներն են, որ երկար տարիներ, ինձ կառչած են
պահում բնապահպանական խնդիրներին:

Այժմ, վերջապես Թեղուտի մասին:


Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը գտնվում է հյու-
սիսային Հայաստանում, Լոռվա մարզում: Հանքավայրի տերը
«Արմենիան Քափըր Փրոգրամ» (ԱՔՓ) ընկերությունն է, որի բաժ-
նետոմսերի 81 տոկոսը պատկանում է Լիխտենշտեյնում գրանց-
ված Vallex F.M. Establishment ընկերությանը, իսկ 19 տոկոսը` Ռու-
սաստանի քաղաքացի Վալերի Մեջլումյանին:
«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը Թեղուտի հան-
քավայրի նախագիծը կազմել է ՀՀ օրենքների կոպիտ խախտում-
ներով, այն պարունակում է նաև թերհաշվարկներ ու կեղծիք: Չնա-
յած դրան, ՀՀ բնապահպանության նախարարությունը նախագծին
դրական եզրակացություն է տվել: Իսկ ՀՀ կառավարությունը, հիմք
ընդունելով բնապահպանության նախարարության կողմից
տրված Եզրակացությունը` թույլատրել է շահագործել այդ հան-

47
քավայրը, ինչպես նաև` ծրագիրը համարել է բացառիկ` գերակա
հանրային շահ։
Այժմ փորձենք հասկանալ, թե ինչքանով է հիմնավորված այդ
որոշումը:
- Հանքարդյունաբերության տակ դրվելիք տարածքը, բնության
հրաշալիքներից է: Այդտեղի անտառը, թերևս, Հայաստանի Հան-
րապետության ամենալավ պահպանված ու ամենահարուստ կեն-
սաբազմազանություն ունեցող հատվածն է:
Ըստ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության կազմած Թե-
ղուտի հանքավայրի Նախագծի` հանքահանման-հանքվերամ-
շակման համար նախատեսված անտառային տարածքում կան
բազմաթիվ բուսատեսակներ, որոնցից 58 դեղաբույս և 78 ուտելի
բույսեր: Ծառատեսակներից թվարկեմ միայն Կարմիր գրքում
գրանցվածները` թխկի դուրեկան, ընկուզենի հունական, գիհի
բազմապտուղ, գիհի գարշահոտ, գիհի կազակական, կենի հա-
տապտղային, կաղնի ծաղկատերևավոր, սոճի կովկասյան, բալենի
անտառային, բալենի մահալեբյան, թզենի, խուրմա կովկասյան,
ունաբ, տխլենի սովորական և այլն:
Այդ նույն Նախագծի մեջ գրված է, որ ավերվելիք-ոչնչացվելիք
տարածքներում հայտնի են. կաթնասունների 55 տեսակներ (գորշ
արջ, կովկասյան ջրասամույր, անտառային կատու, մանուլ, առա-
ջավորասիական ընձառյուծ, բեզոարյան այծ, ազնվացեղ եղջերու,
լուսան, այծյամ և այլն), ձկների 5 տեսակներ (կարմրախայտ, Քռի
բեղլու, լերկաձուկ, հայկական տառեխ), թռչունների 86 տեսակներ,
որոնցից 7 տեսակը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում
(ըստ ուսումնասիրությունների, այդտեղ հայտնաբերված է 208 տե-
սակի թռչուններ, որոնցից 28-ը գրանցված են Կարմիր գրքում),
ինչպես նաև այլ կենդանատեսակներ, որոնցից որոշ տեսակներ
գրանցված են Միջազգային և Հայաստանի Կարմիր գրքերում:
-Հանքահանման-հանքավերամշակման համար հատկացված
անտառային և հարակից տարածքներում կան լեռնային 6 գետակ-
ներ, որոնք հանդիսանում են Շնող գետի վտակներ: Այդ գետակնե-
րից երկուսի հուներում-կիրճերում լցվելու են հանքարդյունաբե-
րական թափոններ` մեծ խտություններով ծանր մետաղներ պա-

48
րունակող մակաբացման (մակերեսային շերտի) ապարներ և պո-
չանք: Երբ հանքավայրի հարևանությամբ գտնվող Թեղուտ և Շնող
գյուղերի խմելու և ոռոգման ջրի մատակարարման միակ աղբյուրը
Շնող գետն է:
Նշեմ, որ պոչանքը ջարդած-մանրացրած-աղացած-սղկելով՝
փոշի դարձած հանքաքարից մետաղները կորզելուց հետո առա-
ջացած զանգվածն է: Եվ հայտնի է, որ չվերամշակված հանքաքա-
րի համեմատությամբ, պոչանքներում զգալիորեն նվազում են ար-
ժեքավոր բաղադրիչները, միաժամանակ դրանց տեսակարար մա-
կերեսը մեծանում է տաս հազարից մինչև հարյուր հազար, իսկ
քամման (ֆիլտրացման) գործակիցը` մինչև հարյուր անգամ, ինչը
նպաստավոր պայմաններ է ստեղծում դրանց արտազատման հա-
մար: Բացի դրանից, մթնոլորտային տեղումները և մանավանդ
պոչամբարում խյուսի ջրիկ ֆազան զգալիորեն մեծ քանակությամբ
թթվածին ու ածխաթթու գազ են պարունակում, քան գրունտային
ջրերը: Վերը թվարկված գործոնների գումարային ազդեցությունը
հարյուրավոր ու հազարավոր անգամ մեծացնում են դրանցով
քամվող ջրում ծանր մետաղների աղերի պարունակությունը: Նաև
պետք է նկատի ունենալ, որ հանքավայրը սուլֆիդային է, ինչը
նպաստում է ծծմբական թթվի առաջացմանը և ծանր մետաղների
միացությունների թափանցմանը մակերեսային և ստորգետնյա
ջրերը:
Պոչամբարներում ջրիկ խյուսի անընդհատ լցվելը, ինչպես նաև
հատակում հակաքամման էկրանների և շրջափակող պատվար-
ների բացակայությունը բերում են 40-70 տոկոսով ջրի կորստի, որի
հետևանքով ինտենսիվ հեղեղման են ենթարկվում շրջակա տա-
րածքները, իսկ ստորգետնյա ջրերը աղտոտվում են ծանր մետաղ-
ների աղերով: Պոչանքները բույսերի համար սնուցման տարրեր
(ազոտ, ֆոսֆոր, կալիում) չեն պարունակում կամ ոչ բավարար
քանակով են պարունակում: Պոչանքի մեջ գործնականում բացա-
կայում են հողային միկրոօրգանիզմներ, սակայն դրանք պարու-
նակում են հավելյալ քանակությամբ ջրում լուծվող ծանր մետաղ-
ների աղեր: Բացի հողի բերրիությունը կասեցնելուց ծանր մետաղ-
ներն ունեն սաղմնաթունավոր, մուտագեն, իմունային համակար-

49
գը վնասող հատկություն, առաջացնում են ժառանգական խաթա-
րումներ և այլաբնույթ հիվանդություններ:
Նախատեսվող պոչամբարի տեղանքը ընտրված է բնակավայ-
րերից բարձրադիր վայրում, ջրագոյացման և ջրամատակարար-
ման հանգույցում, անտառածածկ տարածքում, բարձր թեքություն-
ների վրա և հաճախակի սելավներով հայտնի գետի հունում:
Թվարկածներից յուրաքանչյուրն արդեն բացառում է այդ վայրում
պոչամբարի կառուցումը:
- Նշված ավերվելիք-բնաջնջվելիք տարածքում կան հնագույն և
այլ ժամանակաշրջանների պատմամշակութային բազում հուշար-
ձաններ:
- Նախագծում մետաղների կորզման արդյունավետությունը
(պղնձինը` 85%, մոլիբդենինը` 70%) ցածր է: Նաև` անկախ մաս-
նագետի գնահատմամբ պոչանքի հետ թափվելու է 14,3 մլն տոննա
երկաթ, 15,3 մլն տոննա ծծումբ, 573 տոննա սելեն, 401 տոննա տե-
լուր և այլն:
Օգտակար հանածոների այդպիսի օգտագործումը հակասում է
Հայաստանի հանրապետության Օրենսդրությանը: Օրինակ, «Ըն-
դերքի մասին ՀՀ օրենսգրքի» 51-րդ հոդվածը սահմանում է. «Ըն-
դերքի պահպանության հիմնական պահանջներն են` օգտակար
հանածոների պաշարների լիակատար կորզումը և հիմնական ու
համատեղ գտնվող օգտակար հանածոների և դրանց ուղեկցող բա-
ղադրամասերի արդյունավետ օգտագործումը»:
- Թեղուտի հանքավայրի շահագործման նախագիծը հակա-
սում է ՀՀ բազմաթիվ օրենքներին, ինչպես նաև ՀՀ կողմից վավե-
րացված միջազգային պայմանագրերին:
Օրինակ, «Բնության պահպանության մասին ՀՀ օրենսդրութ-
յան հիմունքներում» ասվում է. «Արգելվում է նախագծերի մշա-
կումն ու իրականացումը, որոնք կարող են խախտել բնական հա-
վասարակշռությունն ու էկոլոգիական համակարգերը, ոչնչացնել
բույսերի և կենդանիների գենետիկ ֆոնդը կամ մարդու առողջութ-
յան և բնական միջավայրի համար առաջացնել այլ անուղղելի
հետևանքներ» (հոդված 14):

50
Նախագծի ուսումնասիրողը հեշտությամբ կհամոզվի, որ Թե-
ղուտի հանքավայրի շահագործման դեպքում կոտնահարվի
նշված հոդվածն ամբողջությամբ` ոչնչացվելու է բնական համա-
կարգն իր հարուստ կենսաբազմազանությամբ, բույսերի ու կեն-
դանիների գենետիկ ֆոնդերը, երկրաբանական կառուցվածքը,
ջրագոյացման եւ ջրաբաշխման բնական օբյեկտները, փոխվելու է
գետերի հունը, գետերի հուները լցվելու են բարձր խտություննե-
րով ծանր մետաղներ պարունակող թափոններ` մակաբացման ա-
պարներ եւ պոչանք: Մարդու առողջությանը սպառնալու են` աղ-
մուկը, վիբրացիան, ցնցումները, հանքանյութի տոքսիկ փոշին,
աղտոտվելիք գյուղատնտեսական մթերքները և անտառի բարիքը:
«Հողային օրենսգիրքը» սահմանում է. «Հողամասի թույլատր-
ված օգտագործումը կարող է պարունակել պահանջներ, որոնք
ուղղված են` հողամասի օգտագործման միջոցների և դրանց այն
մասի արգելմանը, որոնք հանգեցնում են հողի որակի ու բեր-
րիության անկմանը կամ շրջակա բնական միջավայրի վատթա-
րացմանը, մարդու առողջության վրա վնասակար ազդեցություն
թողնող կամ դրա վտանգի մեծացման հետ կապված հողօգտա-
գործման ձևերին...» (հոդված 8):
Միայն նշեմ, որ պոչանքներում և դրանցով աղտոտված հողի
բերրիությունը նվազում է մինչև 95 տոկոսով:
Նույն հոդվածում նաև ասվում է. «Պատմական և մշակութային
հողամասերի վրա արգելվում է դրանց նպատակային և գործառ-
նական նշանակությանը հակասող ցանկացած գործունեություն»:
Ըստ նախագծի, ոչնչացվելու են հնադարյան և այլ ժամանա-
կաշրջանների բազմաթիվ հուշարձաններ, դամբարանադաշտեր:
«Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում նշվում է. «Մարդու առող-
ջությունը, ազգային անվտանգությունը և շրջակա միջավայրի
պահպանությունն ապահովելու նպատակով ընդերքի առանձին
տեղամասերի օգտագործումը կարող է սահմանափակվել կամ
արգելվել ՀՀ օրենքներով և իրավական այլ ակտերով» (հոդված 8):
ՀՀ «Անտառային օրենսգրքի» սահմանումներից է. «… անտառային
հողերի նկատմամբ օգտագործողների իրավունքները կարող են
սահմանափակվել` 4. անտառային հողերի նպատակային օգտա-

51
գործման փոփոխման արգելքով, 5. բնապահպանական պահանջ-
ների պահպանման կամ որոշակի աշխատանքներ կատարելու,
ներառյալ` կենդանական աշխարհը, հողաշերտերը, հազվագյուտ
բույսերը, բնության, պատմության ու մշակույթի հուշարձանները,
հնեաբանական օբյեկտները պահպանելու պայմանով, 7. վայրի
կենդանիների գոյության, բնական միջավայրի և միգրացիայի ու-
ղիների պահպանման պայմանով» (հոդված 46): «Անտառային օ-
րենսդրության խախտման դեպքերն են` ... անտառային հողերում
ծառեր ու թփեր հատելը և արմատախիլ անելը, անտառները... ար-
տադրական կեղտաջրերով, արդյունաբերական արտանետումնե-
րով, արտադրական թափոններով աղտոտելը» (հոդված 60):
Օրենքներից մեջբերումների առումով նշեմ, որ Թեղուտի հան-
քավայրի Նախագծի վերլուծությունից կարելի է եզրահանգել, որ
այդ հանքավայրի շահագործումը չի բխում մեր ազգային շահերից
և հակոտնյա է ազգային ու էկոլոգիական անվտանգությանը,
սպառնում է բնակչության առողջությանը, փոխվելու է անտառա-
յին հողերի նպատակային օգտագործումը, վնասվելու և ոչնչանա-
լու են բուսակենդանական տարատեսակները, վայրի կենդանինե-
րի բնական միջավայրը և նրանց միգրացիայի ուղիները, պատ-
մամշակութային հուշարձանները ևն:

Օգուտներ և վնասներ
Հանքավայրի շահագործումից սպասվելիք օգուտները`
- Ըստ Նախագծի, Թեղուտի հանքարդյունաբերության մեջ աշ-
խատելու է 1431 մարդ, միջին աշխատավարձը 60 հազար դրամ
(շինարարական աշխատանքները տևելու են 4, իսկ հանքահան-
ման-վերամշակման աշխատանքները` 25 տարի, ընթացքում վե-
րամշակվելու է 175 մլն տոննա հանքաքար):
- Նշված 25 տարիներին Ընկերությունը, որպես շահութահարկ`
պետական գանձարան կարող է մուծել տարեկան մոտ 1,5 մլրդ
դրամ, 25 տարվա հաշվով` 37,5 մլրդ դրամ:
Հանքավայրի շահագործումից սպասվելիք վնասները`
- Նշված 1431 ժամանակավոր աշխատատեղերի ստեղծմամբ,
միայն Շնող և Թեղուտ գյուղերի հաշվով, կորցվելու է (հասկանալի

52
է` տարիների ընթացքում) ավանդական երկրագործության ավելի
քան 3000 աշխատատեղ:
- Ծանր մետաղներով և այլ վտանգավոր նյութերով աղտոտվե-
լու են օդը, մշակովի հողերը, արոտավայրերը, անտառները, ջրա-
յին համակարգերը:
- Ընկերությանը օրենսդրորեն արտոնված է հանքարդյունաբե-
րական թափոնները՝ դատարկ ապարներ և պոչանք, շրջակա մի-
ջավայրում տեղադրելու դիմաց հարկ չվճարել: Ըստ իմ հաշվարկի,
միայն պոչանքից գանձվելիք հարկը մեկ տարվա հաշվով կազմում
է շուրջ 330 մլրդ դրամ, իսկ 25 տարվա հաշվով` 8,25 տրիլիոն
դրամ: Պետք է նկատի ունենալ, որ դատարկ ապարների և գլխա-
վորապես, հարյուր հազարավոր տարիներ շարունակ ֆինանսա-
կան ներդրումներ պահանջող պոչանքների երկարաժամկետ կա-
ռավարումը պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետութ-
յունը:
- «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը արտոնված է
պետական գանձարան չմուծել նաև տվյալ Նախագծի իրականաց-
ման հետևանքով Հայաստանի Հանրապետությանը հասցվելիք
տնտեսական վնասը 2,07 մլրդ դրամ:
Կարծում եմ, շատերի համար հետաքրքիր կլինի իմանալ, թե
«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը, այդ 2,07 մլրդ դ-
րամը ինչ հաշվարկներով է ստացել:
Ներկայացնեմ դրանցից մի քանիսը.
- «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության կողմից կազմ-
ված Թեղուտի հանքավայրի նախագծում ամենահաստաբուն
կաղնին ներկայացված է 28 սմ, այն դեպքում, երբ տեղում հայտ-
նաբերել ենք կոճղի տրամագիծը մեկ մետրը գերազանցող բազմա-
թիվ կաղնիներ (ՀՀ Օրենսդրության պահանջով, 26 սմ կոճղի տրա-
մագծի գերազանցման յուրաքանչյուր սանտիմետրի համար պետք
է վճարվի 1500 դրամ),
- 36 սմ կոճղի տրամագծով տանձենին գնահատվել է 1000
դրամ, երբ այդպիսի ծառի տարեկան բերքը կազմում է հազարա-
վոր դրամ,

53
- Նախագծում բացակայում է վնասվելիք-ոչնչացվելիք տա-
րածքներում առկա բուսատեսակներին, այդ թվում` դեղաբույսե-
րին, ուտելի բույսերին ու սնկերին, հարյուր հազարավոր պտղա-
տու թփերին, ավելի քան 2 մլն մատաղատի ծառերին հասցվելիք
տնտեսական վնասը,
- վնասվելիք-ոչնչացվելք տարածքի ամբողջ կենդանական աշ-
խարհին հասցվելիք տնտեսական վնասը ներկայացված է ընդա-
մենը 175 հազար դրամ,
- բաց հանքի տարածքում ոչնչացվելիք անտառային 1 քմ հողը
գնահատվել է 2,8 դրամ,
- արհեստական լճակի տակ դրվելիք 1 քմ հողը գնահատված է
0,8 դրամ...
Ահա թե ինչ չնչին ու վիրավորական արժեքով են գնահատվել
Հայաստանի Հանրապետության հարստությունները` Հայ ժողովր-
դի կյանքի հենարանները:
Զարմանալի է, որ շրջակա միջավայրը կայուն աղտոտիչներով
վարակելու սպառնալիք ներկայացնող, թերություններ, թերհաշ-
վարկներ, կոծկումներ ու կեղծիք պարունակող Նախագիծը բացա-
ռիկ` գերակա հանրային շահ է համարվել:

ԱՅԼԸՆՏՐԱՆՔ
Խորհրդային իշխանության տարիներին քննարկվող տարած-
քում գյուղատնտեսությունը մեծ շահույթ էր բերում, արտահան-
վում էին նաև պտուղ-բանջարեղենի պահածոներ, շրջանում կար
պահածոների 2 գործարան:
Այժմ, ոռոգման ցանցի խաթարված լինելու պատճառով, այգի-
ների բերքատվությունը ընկել է, իսկ պահածոների գործարաննե-
րի փակման պատճառով` հարակից անտառների ուտելի բույսե-
րը, միրգն ու հատապտուղը մասնակիորեն են օգտագործվում:
Լոռվա տարածաշրջանը իր գեղատեսիլ բնությամբ և այլ հարս-
տություններով` զբոսաշրջության մեծ հեռանկար ունի:

54
Հասարակական կարծիք
Բարեբախտաբար, վերջին երկու տարիներին տեղի բնակչութ-
յան զգալի զանգված գիտակցում է իրենց ներկային ու ապագային
սպառնացող վտանգը: Նույնը կարելի է ասել հասարակության
մասին: Երիտասարդությունը Թեղուտի պահպանման խնդրում
գործուն միջոցների է դիմում` այցելություններ ավերվելիք-ոչնչաց-
վելիք վայրերը, բողոքի ցույցեր` ՀՀ նախագահի նստավայրի, Ազ-
գային Ժողովի, Կառավարության, ՎՏԲ-ի շենքերի առջև...
Կարծում եմ, ձևավորված հասարակական կարծիքի շնորհիվ է,
որ “անխոցելի” ներկայացվող Թեղուտի հանքավայրի նախագիծը
որակազրկվել է. ՀՀ վարչապետի հանձնարարականով նոր նա-
խագիծ է կազմվում:

Եզրակացություն
Թեղուտի հանքավայրի շահագործումը կործանարար կլինի
ողջ տարածաշրջանի համար: Այն կաղքատացնի մեր հանրապե-
տության կենսաբազմազանությունը, կոչնչացնի անկրկնելի մի
բնական համակարգ իր սարերով, կիրճերով, բուսականությամբ,
ջրագոյացման ու ջրաբաշխման բնական օբյեկտներով, պատմամ-
շակութային հուշարձաններով և անգամ շրջակա տարածքներում
անհնար կդարձնի գյուղատնտեսական անվտանգ մթերքի ար-
տադրությունն ու մարդու նորմալ կյանքը:
Թեղուտի հանքավայրի շահագործումը կարող է նախադեպ
դառնալ ՀՀ անտառածածկ մյուս տարածքները հանքարդյունաբե-
րության տակ դնելուն:
Նախագծի իրականացումը բխում է սահմանափակ թվով
մարդկանց, գլխավորապես օտարերկրյա ընկերությունների շահե-
րից և հակասում է մեր ազգի ու պետականության շահերին:

55
«Թեղուտ» հանքավայրի շահագործումը կունենա
աղետալի հետևանքներ
«Հետք», 2012.03.06

ՀՀ բնապահպանության նախարարության արտոնագրով «Ար-


մենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությանը թույլատրվել է ու-
սումնասիրել և ապա շահագործել Լոռվա մարզի Թումանյանի
շրջանի անտառներում գտնվող «Թեղուտ» պղնձամոլիբդենային
հանքավայրը: Ընկերությանը տրամադրվել է 1970 հա, որից 1589,6-
ը՝ անտառային ֆոնդի, իսկ 380,4-ը համայնքային հողեր են:
Հանքարդյունաբերության համար հատկացված տարածքի ռե-
լիեֆը բարդ է, կտրտված չորս կիրճով, որոնցով հոսում են Շնող
գետը և նրա երեք վտակները՝ Կռունկ, Խառատաձոր, Դուքանա-
ձոր լեռնային գետակները:
Այդտեղի անտառը Հայաստանի Հանրապետության ամենահա-
րուստ կենսաբազմազանություն ունեցող հատվածն է: Ըստ Ընկե-
րության ներկայացրած Նախագծի, այդտեղ առկա են սողունների
10, երկկենցաղների 4, թռչունների 86 (ըստ մասնագետների՝ այս
վայրում հայտնի է 208 թռչնատեսակ, որից 28-ը գրանցված է ՀՀ
Կարմիր գրքում), ձկների 5, կաթնասունների 55 տեսակներ: Այդ
կենդանիներից շատերը գրանցված են Հայաստանի Հանրապե-
տության և Միջազգային Կարմիր գրքերում:
Տարածքում կան հնագույն և այլ ժամանակաշրջանների հնա-
գիտական ու պատմամշակութային բազում հուշարձաններ:
Թեղուտ և Շնող գյուղերի խմելու և ոռոգման ջրի մատակարար-
ման աղբյուրը Շնող գետն է, որի վտակները սնվում են հանքա-
հանման համար նախատեսվող տարածքներից. Կռունկի և Դուքա-
նաձորի հուներում լցվելու են մակաշերտը և դատարկ ապարները,
իսկ Խառատանոցի հունում՝ պոչանքները:
Հանքավայրի շահագործման դեպքում, ըստ «Շրջակա միջա-
վայրի վրա ազդեցության գնահատում» փաստաթղթի, 25 տարվա
ընթացքում վերամշակվելու է 175 մլն տոննա պղինձ-մոլիբդենա-
յին հանքաքար (պղնձի պարունակությունը՝ 0,355, իսկ մոլիբդենի-
նը՝ 0,0215 տոկոս է): Կորզվելու է պղնձի 85,78, իսկ մոլիբդենի՝ 70,05
56
տոկոսը: Ձեռնարկության շինարարության ժամանակ (3,5 տարի)
ստեղծվելու է 1100, իսկ շահագործման ընթացքում 900 (ըստ «Աշ-
խատանքային նախագծի»՝ 1432) աշխատատեղ: 28,5 տարվա ըն-
թացքում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության կողմից Հա-
յաստանի Հանրապետությանը տրվելիք շահութահարկը կանխա-
տեսվում է 101,7 մլն դոլար, իսկ Ընկերությունը մաքուր շահույթը՝
406,2 մլն դոլար:
Թեղուտի հանքավայրի «Շրջակա միջավայրի վրա ազդեցութ-
յան գնահատումը» (ՇՄԱԳ) և «Աշխատանքային նախագիծը» (Նա-
խագիծ) ստեղծվել են ՀՀ օրենքների խախտումներով, ինչպես նաև
իրականացվելիք ծրագիրը կիսատ է, այդտեղ առկա են թերհաշ-
վարկներ, կոծկումներ, կեղծիքներ:
Նշեմ դրանցից մի քանիսը:
1. Թեղուտի հանքավայրի ՇՄԱԳ-ում և Նախագծում հանքա-
քարի, մակաբացման ապարների, արտադրական ու կենցաղային
թափոնների, ծախսվելիք ջրի, վառելիքի, կորզվելիք մետաղների
ծավալները հաշվարկված են 25 տարվա համար, մինչդեռ հողե-
րին, ջրային համակարգերին, բուսական ու կենդանական աշ-
խարհին հասցվելիք վնասները հաշվարկված են միայն 8 տարվա
համար: Օրինակ՝ այդտեղ բաց հանքի մակերեսը 240 հեկտար է,
սակայն տնտեսական վնասը հաշվարկված է միայն 65 հեկտարի,
իսկ պոչամբարի համար նախատեսված 214 հեկտարից վնասը
հաշվարկված է 54 հեկտարի համար (Նախագիծ, հատոր 7, էջ 72):
2. ՇՄԱԳ-ում և Նախագծում Հայաստանի Հանրապետության
տնտեսությանը հասցվելիք վնասի գնահատումը կատարվել է
խիստ նվազեցված հաշվարկներով: Օրինակ՝ պոչամբարի համար
հատկացված անտառային տարածքի 1 մ2 գնահատված է 22,4
դրամ: Հազարավոր տարիներ շարունակ բուսակենդանական աշ-
խարհին մեծ վտանգ սպառնացող պոչանքը լցվելու է Խառատա-
նոց գետի հուն-կիրճ: Այս տարածքում այժմ առկա են նաև բազմա-
թիվ պտղատու ծառեր (ընկույզի, սալորի, բալի, կեռասի, ծիրանի,
նշի, տանձի, խնձորի, սալորի, հոնի և այլ), թփեր, ինչպես նաև
մշակովի հողեր, պատմամշակութային հուշարձաններ:

57
3. Լցակույտերի՝ մակաշերտի և ծանր մետաղներ պարունակող
«դատարկ» ապարների տակ մնալիք անտառային տարածքի 1 մ2
գնահատված է 7,4 դրամ: Նշված թափոնները լցվելու են Կռունկ և
Դուքանաձոր գետերի հուներ-կիրճերը: Ինչպես Խառատանոցի
կիրճում, այս կիրճերում նույնպես մեծ բազմություն են կազմում
նաև պտղատու ծառերն ու թփերը:
4. Բաց հանքի համար հատկացված տարածքի 1 մ2 գնահատ-
ված է 2,8 դրամ, այն դեպքում, երբ անտառածածկ այդ տարածքը,
հանքավայրը շահագործելուց հետո, դառնալու է ավելի քան 600
մետր խորության մի խոռոչ... Ինչպիսի արտոնություն՝ ընդամենը 1
դոլար գնահատելով տիրանալ ու հիմնովին ոչնչացնել 143 մ2 ան-
տառային տարածք:
5. Հանքաքարի վերամշակման գործարանի և անհրաժեշտ այլ
օբյեկտների կառուցման համար հատկացված անտառային տա-
րածքի 1 մ2 գնահատված է 1,2 դրամ:
6. Արհեստական լճակի համար հատկացված անտառային
տարածքի 1 մ2 գնահատված է 0,8 դրամ:
7. ՇՄԱԳ-ի «Հաշվեկշռային պաշարների բնութագիրը» աղյու-
սակում բերված է տարբեր մակարդակներով ուսումնասիրված
հանքաքարերի երեք զանգված (էջ 23): Առաջին զանգվածի 5,448
մլն տոննա հանքաքարում արծաթի պարունակությունը յուրա-
քանչյուր մեկ տոննայում 31,7 գրամ է, քանակը՝ 303,8 կգ, ռենիումի-
նը՝ 5,6 գրամ, քանակը՝ 44,8 կգ այն դեպքում, երբ հենց նույն աղյու-
սակում բերված տվյալների հիման վրա մեր հաշվարկներով՝ այդ-
տեղ առկա է 172701 կգ արծաթ, 30509 կգ ռենիում, այսինքն՝ արծա-
թի պարունակությունը 568, իսկ ռենիումինը՝ 681 անգամ փոքր են
ներկայացրել: Նշված աղյուսակը նույն սխալներով առկա է
ՇՄԱԳ-ից մեկ տարի հետո կազմած Նախագծում:
8. ՇՄԱԳ-ում և Նախագծում, «Վնասակար նյութերի արտա-
նետման քանակը ճանապարհներից և բեռնատարներից՝ հանքա-
քարը և դատարկ ապարը մեքենաներով տեղափոխելու ընթաց-
քում» հաշվարկի բանաձևում մթնոլորտ մուտք գործող փոշու բաժ-
նեմասը արտահայտող գործակիցը, բացատրականում՝ 0,1 է, բա-
նաձևում՝ 0,001, այսինքն, 100 անգամ փոքր:

58
9. Ըստ ՇՄԱԳ-ի տեքստի՝ հատվելու է 127 000 ծառ այն դեպ-
քում, երբ այդ նույն փաստաթղթի աղյուսակների հաշվարկները
ցույց են տալիս, որ այդտեղ առկա է 170883 ծառ: Հատվելիք 43883
ծառ կոծկել են, դրանց հաշվով տնտեսական վնասը չեն ներկա-
յացրել թե ՇՄԱԳ-ում, թե Նախագծում:
10. ՇՄԱԳ-ի համապատասխան աղյուսակներում չկա 53333
խնձորենու (սրա 43333-ը 26 սմ տրամագծով կոճղ ունեցող) նախա-
տեսված հատումից գոյանալիք բնափայտը: Նշված 43333 խնձորե-
նու հատումից առաջանալիք տնտեսական վնասը ներկայացված է
584,995 մլն դրամ այն դեպքում, երբ վնասը, նույն հաշվարկային
գործակցով կկազմի 866,66 մլն դրամ, այսինքն՝ 281,665 միլիոնով
պակաս է ներկայացվել:
11. Տնտեսական վնասի գնահատում չի կատարված հարյուր
հազարավոր պտղատու և այլ կարգի թփերի համար, ինչպես նաև
ուտելի և դեղաբույսերի համար:
12. Ըստ ՇՄԱԳ-ի՝ խախտվող և ոչնչացվող տարածքներում
առկա է ավելի քան 2 մլն մատաղատի ծառ (էջ 140): Միայն սրանց
հաշվով հասցվելիք տնտեսական վնասը վերը բերված հաշվար-
կային գործակցով կկազմի 9 մլրդ դրամ, ինչը չի արտացոլվել
ՇՄԱԳ-ում և Նախագծում:
13. 36 սմ տրամագծով կոճղ ունեցող տանձենին գնահատվել է
ընդամենը 1000 դրամ:
14. ՇՄԱԳ-ի և Նախագծի մեջ բերված 260 տեսակի միջատները
վերաբերում են ոչ թե Լոռվա մարզի Թեղուտի հանքավայրի ան-
տառներին, այլ Տավուշի մարզի Թեղուտ գյուղի (Դիլիջան քաղաքի
հարևանությամբ) մոտակայքի անտառներին:
15. Հանքահանման-վերամշակման հետևանքով խախտվելիք-
ավերվելիք-ոչնչանալիք տարածքների կենդանական աշխարհին
հասցվելիք վնասը ներկայացված է ընդամենը 175000 դրամ, այն էլ
միայն մեկ տարվա ընթացքում որսվող ձկների համար, իսկ մյուս
կենդանիներին հասցվելիք վնասն անտեսված է: Ձկնաշխարհին
հասցվելիք վնասը սխալ մեթոդով է հաշվված: Ըստ ՇՄԱԳ-ի և Նա-
խագծի՝ Շնող գետում և նրա վտակներում տարեկան որսվում են
130 կգ տարբեր ձկնատեսակներ, որոնց շուկայական արժեքը (կի-

59
լոգրամի հաշվով) կազմում է 175000 դրամ: Այն դեպքում, երբ օ-
րենսդրությունը այլ բան է սահմանում, օրինակ՝ «Բնապահպանա-
կան իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսա-
կան աշխարհին պատճառած վնասի հատուցման սակագների
մասին օրենքը»: Այս օրենքը, որով հաշվարկվել է ծառատեսակնե-
րին հասցվելիք վնասը, սահմանում է, որ կենդանատեսակների ա-
պօրինի որսի և (կամ) ոչնչացման դեպքում՝ յուրաքանչյուր միավո-
րի (անկախ տարիքից) համար սակագներն են՝ կարմրախայտ՝
5000, այլ տեսակի ձկներ 1000 դրամ: Հաշվարկները ցույց են տա-
լիս, որ Նախագծում նշված քանակի ձկնատեսակների սակագինը
կազմում է 6,3 մլրդ դրամ՝ նկատի ունենալով այն, որ յուրաքանչ-
յուր հասուն ձկան հաշվով պետք է, որ առկա լինի նվազագույնը
2000 մանրաձուկ:
16. Նախագծում ասվում է, որ 25 տարվա ընթացքում հանվելու
է 175 մլն տոննա հանքաքար (մակաբացման գործակիցը՝ 0,664 մ3),
արդյունքում առաջանալու են 116,25 մլն խմ «դատարկ» ապարներ
(Նախագիծ, հատոր 7, էջ 39), խտությունը ընդունելով 2,5՝ կստաց-
վեն 290 մլն տոննա «դատարկ» ապարներ: 175 մլն տոննա հանքա-
քարի վերամշակման դեպքում առաջանալու է 172,8 մլն տոննա
պոչանք (պոչանքը փոշի դարձրած հանքաքարն է, որից կորզել են
հիմնական օգտակար տարրերը):
Ծանր մետաղներ և այլ վտանգավոր նյութեր պարունակող
պոչանքը և «դատարկ» ապարները, որպես թափոն չեն արտացոլ-
ված «Թափոնների մասին» ՀՀ օրենքում: Նպատակը պարզ է. որ-
պեսզի հանքարդյունաբերությամբ զբաղվողներն այդ թափոնների
համար հարկ չվճարեն: Հանքավայրերի շահագործման նախագծե-
րում պոչանքից ու «դատարկ» ապարներից հասցվելիք վնասը չի
հաշվարկվում, երբ այդպիսի մոտեցումը կտրուկ կփոխի օգուտ-
վնասների պատկերը: Այս գործելակերպի պատճառով է, որ հան-
քարդյունաբերությունը չի ենթարկվում երկրի տնտեսության կա-
նոններին և դարձել է Հայաստանի համար խիստ վնասաբեր, ան-
լուծելի խնդիրներ առաջացնող մի ոլորտ:
Կասկածից վեր է, որ պոչանքը՝ առաջին, իսկ «դատարկ» ա-
պարները՝ երկրորդ կամ երրորդ դասի վտանգավորության թա-

60
փոններ են: Ըստ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի
մասին» օրենքի՝ առաջին դասի թափոնի յուրաքանչյուր տոննան
շրջակա միջավայրում տեղադրելու սակագինը 48000 դրամ է, երկ-
րորդինը՝ 24000 դրամ, իսկ երրորդինը՝ 4800 դրամ:
Հետևաբար, 172,8 մլն տոննա պոչանքը շրջակա միջավայրում
տեղադրելու դիմաց պետությանը պետք է վճարվի 8,294 տրիլիոն
դրամ, իսկ 290 մլն տոննա «դատարկ» ապարների դիմաց, եթե
դրանք համարենք անգամ երրորդ դասի վտանգավորության թա-
փոններ՝ 1,392 տրիլիոն դրամ: Այսինքն՝ նշված երկու թափոնների
համար «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը պետք է, որ
պետական գանձարան մուծի ավելի քան 9,686 տրիլիոն դրամ:
Սակայն հանքարդյունաբերությամբ զբաղվողներն օրենսդրորեն
արտոնված են նշված թափոնների համար ընդհանրապես հարկ
չվճարել:
17. ՇՄԱԳ-ի մեջ գրված է. «Շրջակա միջավայրին հասցվող գու-
մարային վնասը Վ=Վմ+Վջ+Վհ+Վհօ+Վը=6465,4+366,9+21917,25+-
2475425+3709,5=2,508 մլրդ դրամ» (Վ-ընդհանուր հասցվելիք վնա-
սը, Վմ - վնասակար նյութեր մթնոլորտ արտանետում ներից
հասցվելիք տարեկան վնասը, Վջ - ջրավազաններ թափվող վնա-
սակար նյութերից հասցվելիք տարեկան վնասը, Վհ - հողերի
խախտումից ու աղտոտումից հասցվելիք տարեկան վնասը, Վհօ -
հողերի օտարումից հասցվելիք տարեկան վնասը, Վը - ընդերքի
խախտումից սպասվելիք տարեկան վնասը): Սա ցույց է տալիս, որ
մեկ տարվա և 28,5 տարում սպասվելիք վնասները միավորել են
մեկ գումարում: Նաև ինչպես տեսնում ենք, առաջանալիք հան-
քարդյունաբերական թափոններից հասցվելիք վնասի մասին որևէ
խոսք չկա թե ՇՄԱԳ-ում, թե Նախագծում:
Ահա այսպիսի կողմնակալ հաշվարկների արդյունքում է, որ
Հայաստանին հասցվելիք աներևակայելի մեծ վնասը չի երևում:
Ըստ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության կազմած
ՇՄԱԳ-ի՝ Թեղուտի հանքավայրի շահագործումը Հայաստանի
Հանրապետությանը իբր կհասցնի ընդամենը 2,508 մլրդ դրամի
վնաս: Նախագծում այդ չնչին գումարն էլ շատ են համարել՝ իջեց-

61
նելով մինչև 2,07 մլրդ դրամ: Պետք է ասվի, որ այս գումարը նույն-
պես չի մուծվելու պետական գանձարան:
Թեղուտի հանքավայրի շահագործման Նախագիծը հակասում
է ՀՀ Սահմանադրությանը և դրանից բխող բազմաթիվ օրենքներին
(Բնության պահպանության մասին ՀՀ օրենսդրության հիմունքնե-
րին, Հողային և Ընդերքի օրենսգրքերին, Բուսական և Կենդանա-
կան աշխարհի մասին օրենքներին, Պատմության ու մշակութային
անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպա-
նության ու օգտագործման մասին օրենքին և այլն), ինչպես նաև ՀՀ
կողմից վավերացված միջազգային մի շարք պայմանագրերին, օ-
րինակ, մշակույթի ու բնության ժառանգությունների պահպա-
նության, անապատացման դեմ պայքարի, կենսաբազմազանութ-
յան, լանդշաֆտների, կլիմայի փոփոխության մասին պայմանա-
գրերին և այլն:
ՀՀ նախագահին և վարչապետին հղած դիմումներում, հրապա-
րակումներում ցույց է տրվել, որ ՀՀ բնապահպանության նախա-
րարությունը Թեղուտի հանքավայրի ՇՄԱԳ-ի և Նախագծի փոր-
ձագիտական ուսումնասիրություններ չի կատարել, սակայն տվել
է դրական եզրակացություն: Դժբախտաբար, ՀՀ կառավարությու-
նը, հիմք ընդունելով իրավական հիմքերից զուրկ այս դրական եզ-
րակացությունը, փոխել է 1572,284 հեկտար հողերի կարգավիճա-
կը և 50 տարի ժամկետով տրամադրվել է «Վալլեքս գրուպ»-ի մեջ
ընդգրկված «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը՝ թույ-
լատրելով հատել շուրջ 357 հեկտար անտառային ծածկույթ և շա-
հագործել Թեղուտի հանքավայրը (01.11.2007 թ., որոշում N1278-Ն):
Իսկ N1279-Ն որոշումով ֆիզիկական և իրավաբանական անձանց
պատկանող գյուղատնտեսական նշանակության 81,483 հա հողե-
րի նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ:
Բացի նրանից, որ Կառավարության որոշումները օրինական
հիմնավորում չունեն, դրանց մեջ նաև անհասկանալի շատ բաներ
կան: Օրինակ՝ կառուցվելիք բաց հանքի տակ ընկնող տարածքը 50
տարի ժամկետով վարձակալության է տրվում, երբ ակնառու է, որ
անտառածածկ այդ տարածքը մոտ 600 մետր խորության փոսի է
վերածվելու կամ պոչամբարի և «դատարկ» ապարների տակ ընկ-

62
նող, նույն ժամկետով վարձակալությամբ տրվող տարածքները
ընդհանրապես հնարավոր չէ վերադարձնել իրենց նախնական
նշանակությանը, քանզի այդ տարածքներում լցվելու են թունավոր
թափոններ:
Այսինքն՝ պետականորեն ձևակերպվում է, որ այդ տարածքնե-
րը 50 տարով վարձակալության են տրվում, երբ իրականում
դրանց մի մասն ընդհանրապես ոչնչանալու է, իսկ մյուս մասը հա-
վերժորեն ծածկվելու է միլիոնավոր տոննաների ծայր աստիճան
վտանգավոր թափոններով: Կամ՝ ինչո՞ւ է ասվում, թե հատվելու է
շուրջ 357 հեկտար անտառ, երբ հատվելիք անտառի տարածքը
անհամեմատ մեծ է:
Օրինակ՝ Նախագծում գրված է, որ միայն բաց հանքի (240 հա),
պոչամբարի (214 հա) և լցակույտերի (107,4 հա) համար հատկաց-
ված տարածքը 561,4 հեկտար է: Այդ տարածքները անտառածածկ
են և ամբողջովին հատվելու են: Հատվելու են նաև արտադրական
ձեռնարկությունների, ճանապարհների և այլ կառույցների համար
հատկացված անտառածածկ տարածքները: Նաև լուրջ հիմքեր
կան ասելու, որ օրինակ, պոչամբարի և լցակույտերի տակ մնալու
է ավելի մեծ տարածք, քան ներկայացված է Նախագծում և Կառա-
վարության որոշման մեջ:
Թե ինչքան խախուտ է Թեղուտի ծրագիրը, բերենք ևս մի օրի-
նակ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ կայացած, Թեղուտի
հանքավայրի շահագործման խնդիրների վերաբերյալ խորհրդակ-
ցությունում, երբ հիմնավորվեց, որ Թեղուտի հանքավայրի ՇՄԱԳ-
ը և Նախագիծը, թերհաշվարկներ ու կեղծիքներ պարունակելուց
զատ, նաև թերի են՝ 25 տարվա փոխարեն 8 տարվա հաշվով են
կազմված, վարչապետի գլխավորությամբ որոշվեց կազմել Թեղու-
տի հանքավայրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահա-
տումը (ՇՄԱԳ)՝ 25 տարվա հաշվով (Արձանագրություն N 50-88,
20.06.2008թ.):
Արձանագրության գ) կետում ասվում է. «Տեղական և անհրա-
ժեշտության դեպքում նաև միջազգային փորձագետների մասնակ-
ցությամբ իրականացնել հանքարդյունահանման նախագծի
ՇՄԱԳ-ի փորձաքննություն հանքավայրի շահագործման 25 տա-

63
րիների համար: Սա էլ իր հերթին է հիմնավորում, որ Թեղուտի
հանքավայրի շահագործման՝ ՀՀ կառավարության որոշման հիմք
հանդիսացող նախկին ՇՄԱԳ-ն ու Նախագիծը այլևս իրավական
փաստաթղթեր չեն: Խորհրդակցությունում «Վալլեքս գրուպ»-ի
ներկայացուցիչները ՀՀ վարչապետին հավաստեցին, որ Թեղուտի
հանքավայրի 25 տարվա համար ՇՄԱԳ-ը պատրաստ կլինի 2008
թ. դեկտեմբերին, սակայն մինչ այսօր այդ փաստաթուղթը չի
ստեղծվել:
Այս ամենից ելնելով՝ կարելի է ասել, որ իրավական հիմքերից
զուրկ է նաև Շնող և Թեղուտ գյուղերի իրավաբանական անձանց
պատկանող գյուղատնտեսական նշանակության հողերի նկատ-
մամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու ՀՀ կառավա-
րության որոշումը: Այս որոշման հետևանքով Շնող և Թեղուտ գյու-
ղերի բնակիչներից շատերը կորցրել են իրենց սեփական հողերը՝
իրենց ապրուստի հիմնական միջոցը:
Ընկերությունը նրանցից 107-ի գործը մտցրել է դատարան եւ
շահել` հիմք ընդունելով այդ հողերի նկատմամբ ՀՀ կառավարութ-
յան բացառիկ՝ հանրային գերակա շահ համարելու որոշումը, բո-
լոր հայցերը լուծել է հօգուտ «Վալլեքս գրուպ»-ի, որն էլ այդ հողերի
համար վճարելիք գումարները փոխանցել է տեղի նոտարային
ծառայություններին և տիրացել նշված գյուղացիների հողերին:
Այգիների 1 մ2 արժեքը գնահատվել է միջինը 72 դրամ, վարելա-
հողինը՝ 50 դրամ, խոտհարքինը՝ 36 դրամ: Պետք է նկատի ունե-
նալ, որ այս հողերը մնալու են պոչամբարի և «դատարկ» ապարնե-
րի տակ, այսինքն՝ գյուղացիներն այս հողերը կորցնում են մշտա-
պես: Սա ուղղակի կողոպուտ է: Կողոպտվում է թե պետական, թե
սեփականատիրոջ ունեցվածքը:
ՀՀ կառավարության N1279-Ն որոշման մեջ ասվում է, որ ֆիզի-
կական և իրավաբանական անձանց պատկանող գյուղատնտեսա-
կան նշանակության հողերի նկատմամբ ճանաչել բացառիկ՝ գե-
րակա հանրային շահ՝ այն հիմնավորումներով, որ Թեղուտի հան-
քավայրի ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակութ-
յուն, որի իրականացումը մեծապես կնպաստի երկրի տնտեսա-

64
կան անվտանգության ամրապնդմանը և լուրջ խթան է տարա-
ծաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար:
Սակայն այս ծրագիրը ուսումնասիրողները հեշտությամբ կհա-
մոզվեն, որ այս Ծրագրում գերակա շահը վերաբերում է հանքա-
վայրը շահագործողին: Եվ ապա, համապետական նշանակություն
ունի «Թեղուտ» հանքավայրի երկրաբանական կառուցվածքի, լեռ-
նային գետերի, ջրագոյացման ու ջրամատակարարման համա-
կարգերի, անտառների, պատմամշակութային հուշարձանների,
վարելահողերի, այգիների, արոտավայրերի և ընդհանրապես
բնական համակարգերի պահպանությունն ու այսօրվա վիճակում
դրանց բանական օգտագործումը, այլ ոչ թե հանքավայրի շահա-
գործումը:
Ինչ վերաբերում է այն հավաստմանը, թե իբր ծրագրի իրակա-
նացումը մեծապես կնպաստի երկրի տնտեսական անվտանգութ-
յան ամրապնդմանը, ապա սա նույնպես հիմնավորված չէ: Ավելի
քան 3000 գյուղատնտեսական կայուն աշխատատեղին կորուստ
պատճառելով, բնակության կենարար միջավայրն ավերելով, աղ-
տոտելով, ոչնչացնելով, բարեբեր տարածքներն ապրելու համար
ոչ պիտանի դարձնելով՝ ժամանակավոր աշխատատեղեր ստեղ-
ծելով, բնական պաշարներն արագընթաց սպառման տանելով՝ ոչ
միայն հնարավոր չէ երկրի տնտեսական անվտանգությունն ամ-
րապնդել, այլև այդպիսի գործելակերպը ակնհայտորեն բերելու է
տնտեսության քայքայման:
Հիմնավորված չէ նաև Որոշման այն դրույթը, թե իբր ծրագրի ի-
րականացումը լուրջ խթան է տարածաշրջանի սոցիալ-տնտեսա-
կան զարգացման համար: Կցանկանայինք իմանալ՝ այդ ո՞ր բնա-
կավայրերն են, որոնց սոցիալական վիճակը բարելավվել է իրենց
տարածքներում կամ հարևանությամբ գտնվող հանքավայրերի
շահագործման հետևանքով:
Չնայած այն բանի, որ Թեղուտի հանքավայրի նախագիծը
դեռևս գոյություն չունի, սակայն «Վալեքս գրուպը» հանքավայրում
անտառահատումներ է կատարում, մեծ ավերածություններ պատ-
ճառելով՝ փոխել է լեռնային գետերի հուները...

65
Ամփոփելով կարելի է ասել, որ եթե մանրազնին ու անկողմնա-
կալ հաշվարկվեն Հայաստանին հասցվելիք վնասները՝ բոլոր հնա-
րավոր բաղադրամասերով, և օգտագործվեն իրականությունն ար-
տացոլող մեթոդներ ու սակագներ, ապա կարելի է ենթադրել, որ
վնասները միլիարդավոր անգամներ կգերազանցեն Նախագծում
բերված 28,5 տարվա հաշվով 900-1432 ժամանակավոր աշխատա-
տեղի (տարեկան միջին աշխատավարձը՝ 2400 ԱՄՆ դոլար, Նա-
խագիծ, հատոր 9, էջ 14) ստեղծման և պետական գանձարան մուծ-
վելիք 101,7 մլն դոլար շահութահարկի այսպես կոչված օգուտնե-
րին:
Թեղուտի հանքավայրին վերաբերող նյութերի ուսումնասիրող-
ները հեշտությամբ կհամոզվեն, որ թե Նախագիծ կազմողները, թե
դրան դրական եզրակացություն տվողները, թե խնդրին վերաբե-
րող Կառավարության որոշում կայացնողները անտեսել են բնութ-
յան-ժողովրդի-պետության շահերը:

«Թեղուտը» հանք չէ, այն հանքերևակում է


http://www.lragir.am/index/arm/0/right/view/98583
2014.05.01

Մամուլի հաղորդագրությամբ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը


այցելելով Թեղուտի հանքավայր, ծանոթացել է համալիրի տնտե-
սությանը, հանքահարստացուցիչ ֆաբրիկային, իրականացված
ներդրումներին և ներկա է գտնվել Թեղուտի լեռնահարստացուցիչ
կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայ-
րի շահագործման ծրագրի շնորհանդեսին: Հաղորդագրության մեջ
նաև նշվում է, որ Թեղուտ հանքավայրի շահագործումը մեծ նշա-
նակություն ունի նաև համայնքների տնտեսական կյանքում և
հանդիսանում է այդ համայնքների միակ արդյունաբերական ձեռ-
նարկությունը:
Այստեղ զարմանալու ոչինչ չկա: Թեղուտի նկատմամբ ՀՀ նա-
խագահ Սերժ Սարգսյանի հատուկ վերաբերմունքը վաղուց է
հայտնի: Դառնալով վարչապետ, հաշվի չառնելով Թեղուտի նա-
խագծի վերաբերյալ հրապարակված խիստ բացասական կարծիք-
66
ները, նա առանց հապաղելու ընթացք տվեց այդ հանքավայրի շա-
հագործմանը, այն էլ՝ «բացառիկ հանրային գերակա շահի» կար-
գավիճակով: 2007 թ. նոյեմբերի 1-ին, նրա մասնակցությամբ մեծ
շուքով տոնախմբություն կազմակերպվեց Թեղուտում և հանքա-
քարի վերամշակման գործարանի հիմքում թաղվեց գալիք սե-
րունդներին հղված ուղերձը:
Այժմ էլ, հաշվի չառնելով մասնագետների և հասարակության
կարծիքներն ու բողոքները, նույն տոնական տրամադրությամբ
հայտարարում են, որ շուտով սկսվելու է հանքաքարի վերամշակ-
ման աշխատանքները, որը իբր մեծ նշանակություն ունի նաև հա-
մայնքների տնտեսական կյանքում, երբ իրականում այդ հանքա-
վայրի շահագործումը տակնուվարա է անելու ոչ միայն տեղի
տնտեսական կյանքը, այլև կյանքն ընդհանրապես:
Նախ, մինչ այդ շնորհանդեսին մասնակցելը, որպես ՀՀ նախա-
գահ, Սերժ Սարգսյանը պետք է ուշադրություն դարձներ տարիներ
շարունակ հնչեցվող այն հայտարարություններին, որոնք ցույց են
տալիս, որ Թեղուտի նախագիծը լեցուն է թերհաշվարկներով և
կեղծիքներով, որ այդ հանքավայրի շահագործմամբ մեր երկրին
մեծածավալ տնտեսական, էկոլոգիական և այլ կարգի վնասներ են
հասցվելու...
Նույնիսկ մոտավոր և ոչ ընդգրկուն հաշվարկներից արդեն եր-
ևում է, որ «Թեղուտը» ոչ թե հանքավայր է, այլ՝ հանքերևակում,
քանի որ հանքանյութում օգտակար տարրերի պարունակություն-
ներն այնպիսին չեն, որ նրա շահագործումը օգուտ բերի և պե-
տությանը և շահագործողին: Եթե Թեղուտի հանքավայրի շահա-
գործմամբ Հայաստանի Հանրապետությանը հասցվելիք վնասը
հաշվարկվի բոլոր բաղադրիչներով և անկողմնակալ, ապա հասց-
վելիք վնասը կկազմի հազարավոր տրիլիոններ՝ ընկերության
ներկայացրած 2,07 մլրդ դրամի դիմաց: Փաստորեն, ընկերությունը
թերհաշվարկներ ու կեղծ փաստեր ներկայացնելով գերշահույթ է
հետապնդում: Ողբերգական է, որ մեր երկրի տնտեսագետները
լռում են, իրավապահ օրգանները չեն տեսնում կատարվող բացա-
հայտ հանցագործությունը... իսկ ՀՀ նախագահը, փաստորեն ա-
ջակցում է ընկերությանը՝ դեռևս վարչապետ եղած տարիներից :

67
Միջազգային կազմակերպությունների գործուն մասնակցութ-
յամբ մեր երկրում ընդունվել են նաև ընդերքի հարստությունները
կողոպտելուն աջակցող օրենքներ, որոնց կասեցման ուղղությամբ
որևէ գործ չի կատարվում: Այդ օրենքները պետք է համապատաս-
խանեցվեն Հայաստանի Հանրապետության շահերին, ինչը կկան-
խի ժողովրդի ունեցվածքի կողոպուտը, ինչպես նաև շրջակա մի-
ջավայրի լայնածավալ աղբակալումը: Ահա թե ինչում պետք է
դրսևորվի ՀՀ նախագահի առաքելությունը, եթե նա իր ապագան
կապում է Հայաստանի հետ:
Ինչ վերաբերում է իրականացված ներդրումներին, ապա դա
հիմնականում թանկարժեք տեխնիկա, սարքավորումներ, պայ-
թուցիկ նյութեր գնելու, ինչպես նաև աշխատուժ վարձելու համար
ֆինանսներ ծախսելն է, որպեսզի կարողանան փոխել գետերի
հուները, պայթեցնելով և այլ միջոցներով քանդել սարերը, թափոն-
ները տեղափոխել ու լցնել գետերի հուները և կատարած մեծածա-
վալ ավերածությունների համեմատությամբ՝ ընդամենը պղնձի ու
մոլիբդենի չնչին քանակություններին տիրանալու նպատակով:
Մեզ անհայտ է, թե 2007 թ. վարչապետը և Vallex ընկերությունը
ի՞նչ բովանդակությամբ ուղերձ են հղել գալիք սերունդներին, սա-
կայն կարելի է գուշակել, որ խոսքը հանքավայրի շահագործման
մասին է եղել: Այսօր, երբ ավելի ու ավելի ակնհայտ են դառնում
հանքավայրի շահագործման ավերիչ հետևանքներն ու սպառնա-
լիքները, գալիք սերունդներին այլ ուղերձ հղելու անհրաժեշտութ-
յուն է առաջանում: Այդ ուղերձը հարկ է, որ լինի միայն ՀՀ նախա-
գահի անունից, թերևս այսպիսի բովանդակությամբ. «Բազմակող-
մանի ու խորությամբ քննելով «Թեղուտի» հանքավայրի շահա-
գործման ծրագիրը, հանուն ձեզ՝ կասեցնում եմ այդ հանքավայրի
շահագործումը, չնայած արդեն հարյուրավոր միլիոն դոլարների
ծախսեր են կատարված: Միաժամանակ խոստանում եմ, հետայ-
սու շրջանցել Միջազգային կազմակերպությունների պարտադ-
րանքները և մեր երկրում զարգացնել գյուղատնտեսությունը, իրա-
կան արդյունաբերությունը, կասեցնել արտագաղթը և հաստատել
արդարադատություն: Հոգ չէ, եթե արածս պատճառ դառնա ան-
գամ կյանքիս կորստին: Նաև ձեզ պատվիրում եմ. կառավարելով

68
ձեր ընտանիքը կամ մեր երկիրը՝ խորությամբ ընկալեք և մշտա-
պես հիշեք ժողովրդական հետևյալ իմաստությունը. Երբ կհատվի
վերջին ծառը,երբ կթունավորվի վերջին գետը, երբ կորսվի վերջին
թռչունը, միայն դրանից հետո մարդիկ կհասկանան, որ փողը
(դրամը) չի ուտվում»:
Եթե ՀՀ նախագահը կասեցնի Թեղուտի հանքավայրի շահա-
գործման աղետաբեր ծրագիրը, ապա իրոք գալիք սերունդները լի-
նելու, ապրելու իրավունք կունենան, ակնհայտ է, որ նաև կասեն,
թե տեսեք ինչ փառավոր նախնիք ենք ունեցել...

Վալերի Մեջլումյանին՝ «Ձեր նշած շները գողերին են


հայտնաբերում»
2015.01.16, «Առավոտ»
http://www.aravot.am/2015/01/16/532407/

Նախորդ տարի դեկտեմբերի 20-ին Թեղուտի հանքավայրի շա-


հագործման առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանքը շա-
հագործող «Վալլեքս» ընկերության ղեկավար Վալերի Մեջլումյա-
նին պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայության հա-
մար» մեդալով եւ նրա կատարածը ներկայացնում է որպես սխրա-
գործություն: Իսկ Մեջլումյանն էլ այդ հանքավայրի շահագործմա-
նը դեմ արտահայտվող բնապահպաններին, ակտիվիստներին
համեմատել է իրենց կերակրողներին ծառայող շների հետ: Վալե-
րի Մեջլումյանն արդեն կարող է ասել այն, ինչ ցանկանա: Հավա-
նաբար, տարիներ առաջ նրան հուշել-թելադրել էին, որ հնարավո-
րինս ուշադրություն չդարձնի իր հասցեին ներկայացված ակն-
հայտ մեղադրանքներին եւ բարեկիրթ երեւա, սակայն այժմ, թվում
է, նրա լեզվին ազատություն են տվել: Թեղուտի հանքավայրի շա-
հագործման ընդդիմախոսների խոսքը շան հաչոց համարող Մեջ-
լումյանը, ինչպես երեւում է, շատ է վախենում շներից, քանի որ
նա, հավանաբար, շատ լավ գիտի, որ շները մշտապես հայտնաբե-
րել են գողերին (շների կատարած աշխատանքն ապարդյուն է ան-
ցել միայն այն պարագայում, երբ գողությանը մասնակից է նաեւ
հսկիչը): Մեջլումյանը, որպես կեղծիքներով լեցուն եւ հակաիրա-
69
վական փաստաթուղթ կազմող եւ շրջանառության մեջ դնող՝ պե-
տությանը մեծածավալ վնաս հասցնող անձ, պետք է, որ արդեն
դատապարտված լիներ: «Թեղուտի հանքավայրի նախագիծ եւ Շր-
ջակա միջավայրի ազդեցության գնահատում, 2005 թ.». սա իրենց
աշխատանքային նախագիծն է, որը ներկայումս իրականացվում
է, եւ հենց այս նախագծում են բազմաթիվ կեղծիքները, որոնք ես
բացահայտել եմ եւ բազմիցս ուղարկել եմ բարձրաստիճան պաշ-
տոնյաներին՝ ՀՀ նախագահին, վարչապետին, գլխավոր դատա-
խազին, սակայն դատելով այս պաշտոնատար անձանց լռությու-
նից (նրանք որեւէ պատասխան չեն տվել իմ ներկայացրած մե-
ղադրանքներին), պետք է ենթադրել, որ այդ պաշտոնյաները հո-
վանավորում են ընկերությանը: Մեծ հավանականություն կա, որ
«Վալեքս» ընկերությունը «սարքովի» փաստաթղթեր կազմելով՝ մո-
լորեցրել է մեր պետության պաշտոնյաներին: Թեղուտի հանքա-
վայրի շահագործման նախագծով իրականացվում է Հայաստանի
ֆիզիկական ոչնչացման ծրագիր: Եթե դա ծրագիր չլիներ, ապա
իշխանական համակարգի պաշտոնյաներից ոմանք դրան դեմ
դուրս կգային: Այս ծրագիրը, ինչպես ականատես ենք, նրբորեն ու
համակողմանի մշակված է, միաժամանակ կատարված է ամե-
նագլխավորը՝ անթերի լուծված են թելադրողի կարգադրություն-
ներն անվերապահորեն կատարող պաշտոնյաներ ընտրելու եւ
լրատվամիջոցները համարյա ամբողջովին կառավարելի դարձնե-
լու խնդիրները: Չի կարելի ասել, որ իբր բարձրաստիճան բոլոր
պաշտոնյաները ընդունակ չեն խորամուխ լինելու այն խնդրում,
որ բնական համակարգի ֆունկցիայի փոփոխմամբ կարելի է հեշ-
տությամբ ու անաղմուկ իրականացնել որեւէ ժողովրդի ոչնչա-
ցում: Լավ, ընդունենք, որ այս հարցը շատերին հասու չէ, ապա
ինչպե՞ս հասկանալ նրանց լռությունը, երբ հանքերևակումները
շահագործվում են որպես հանքավայրեր՝ հաշվի չառնելով պե-
տությանը հասցվելիք անասելի վնասներն ու անդառնալի կո-
րուստները: Վալերի Մեջլումյանն ու իր նմանները համարձակո-
րեն գումարներ են ներդնում հանքարդյունաբերության ոլորտում,
երբ հանքերևակումները շահագործվում են որպես հանքավայր եւ
ազատված են հիմնական հարկերից, հավանաբար այն վստա-

70
հությամբ, որ մոտակա 20-30 տարիներին իշխանափոխություն չի
լինելու, հարկավ, խոսքը այն իշխանափոխության մասին է, երբ
նորընտիր իշխանավորները բացահայտում են նախորդի թերութ-
յուններն ու կատարած հանցագործությունները եւ մեղավորներին
պատասխանատվության կանչում: Զավեշտականն ու ողբերգա-
կանը նաեւ այն է, որ Վալերի Մեջլումյանի նմաններն ու նրանց
հովանավորները՝ հայ մարդուն hայրենիքից ու կյանքից զրկողնե-
րը, ամիսներ անց ամենաբարձր ամբիոններից, մեծ հավանակա-
նությամբ, հենց իրենք կխոսեն 100 տարի առաջ կատարված եղեռ-
նի մասին:

Բաց նամակ. Եվրոպայում Անվտանգության և


Համագործակցության Կազմակերպության Երևանյան
գրասենյակի ղեկավար, Դեսպան՝ Անդրեյ Սորոկինին
Նոյեմբեր 14, 2013 | 19:42 NEWS.am

Հարգելի Դեսպան, սույն թվի հոկտեմբերի 10-ին Հայաստանի


Կանաչների միությունը Ձեզ էր դիմել այն հարցով, թե իրո՞ք ԵԱՀԿ
Երևանյան գրասենյակը 2006 թ. կողմ է եղել Թեղուտի հանքավայ-
րի շահագործմանը, թե՞ դա «Vallex Group»-ի հորինածն է: Մեզ հա-
մար անսպասելի, ստացանք ոչինչ չասող պատասխան` Թոմաշ
Դեմբսկի (Tomasz Dembski – Economic and Environmental Officer)
ստորագրությամբ:
Պարոն Թոմաշ Դեմբսկին պատահականորեն, թե գիտակցա-
բար, մեր ոչ մի հարցին չի պատասխանել: Պատասխան նամակը
հիմնականում Հելսինկյան Ակտից հղումներ են: Սակայն ընդհա-
նուր նամակի բովանդակությունից կարելի է հասկանալ, որ
ԵԱՀԿ-ն Թեղուտի հանքավայրի շահագործմանը կողմ է:
Ահա պարոն Թոմաշ Դեմբսկիի պատասխանն առանց Հելսինկ-
յան Ակտի հղումների. «Ինչ վերաբերում է Ձեր նամակում (10 հոկ-
տեմբերի, 2013) նշված խնդրին առ այն, որ 2006 թ. հոկտեմբերի 12-
ին ԵԱՀԿ ներկայացուցիչը կարծիք է արտահայտել Թեղուտի ըն-
դերքշահագործման ծրագրի հանրային լսումների ժամանակ, ա-
պա սիրով տեղեկացնում եմ, որ արտահայտված կարծիքը ԵԱՀԿ
71
հիմնարար փաստաթղթի՝ Հելսինկյան ակտի մեջ նշված դրույթնե-
րի շնչեցումն է ռեսուրսների խելամիտ օգտագործման ու բնության
պաշտպանության մասին»:
Ուղղակի զարմանք է հարուցում, որ բնական համակարգերի
ավերման ու ոչնչացման, կյանքի հենարանների բնաջնջման, սո-
ցիալական իրավիճակը դեպի վատթարացում տանող և արտա-
գաղթի համար ճանապարհ հարթող ծրագիրը ԵԱՀԿ-ի պաշտոն-
յան ներկայացնում է որպես Հելսինկյան Ակտի դրույթների «շնչե-
ցում»: Ուրեմն մեզ ուղղակի մնում է միայն ուսումնասիրել, խորհել
ու հասկանալ, թե ի՞նչ առաքելությամբ է ԵԱՀԿ-ն Հայաստան եկել,
և ի՞նչ նպատակ է հետապնդում Հելսինկյան Ակտը:

Հարգելի Դեսպան, խնդիրն ավելի հասկանալի դարձնելու հա-


մար այստեղ բերեմ Հայաստանի Կանաչների միության կողմից
Ձեզ հղված նամակն ամբողջությամբ.
«Հարգելի Դեսպան Անդրեյ Սորոկին, «Vallex Group»-ի կողմից
կազմված «Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարա-
րության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման
բնապահպանական կառավարման պլանում»(հետայսու՝ Կառա-
վարման պլան) ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աշխատակցի ա-
նունից գրված է. «Ցանկանում եմ արտահայտել ԵԱՀԿ տեսանկյու-
նը: Հանքավայրի շահագործումն, այո, պետք է իրականացվի, սա-
կայն խելամիտ եղանակով՝ լուծելով ինչպես շրջակա միջավայրի
պահպանության, այնպես էլ տնտեսական զարգացման խնդիրնե-
րը: Հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել միջազգային փորձին,
քանի որ առկա են ընդերքի շահագործման նոր տեխնոլոգիաներ,
որոնք հնարավորություն են տալիս շրջակա միջավայրին հասց-
վող վնասը սահմանափակել բաց հանքից մեկ մետր հեռավորութ-
յամբ: Անհրաժեշտ է ուսումնասիրել այս ասպարեզում առկա
փորձն ու ձեռք բերել համապատասխան գիտելիքներ…» (էջ 89):
Մեզ անհրաժեշտ է իմանալ՝ ի՞նչ հիմնավորմամբ է ԵԱՀԿ-ն գտ-
նում, որ Թեղուտի հանքավայրի շահագործումը պետք է իրակա-
նացվի:

72
Հայաստանի Կանաչների միությունը հնարավորինս ուսումնա-
սիրել է Թեղուտի հանքավայրի նախագիծը, բազմիցս եղել է տե-
ղանքում ու հանգել է այն եզրակացության, որ այդ հանքավայրի
շահագործումը խոշորածավալ վնաս կհասցնի Հայաստանի Հան-
րապետության տնտեսությանը, միաժամանակ կհանգեցնի էկոլո-
գիական այնպիսի աղետի, որի հետևանքների վերացումը գործ-
նականում անհնար կլինի: Այսպիսի կարծիք են արտահայտել
նաև բազմաթիվ հասարակական այլ կազմակերպություններ և
անկախ փորձագետներ:
Եվ դա պատահական չէ: Օրինակ, Շնող գետի երեք վտակների
հուներում լցվելու են պոչանք և հանքարդյունաբերական այլ թա-
փոններ, այսինքն, հանքի շահագործման ընթացքում և շահագոր-
ծումից հետո այս գետը դառնալու է մեռյալ, սակայն անգամ այժմ,
երբ իրականացվում են միայն շինարարական աշխատանքներ,
այդ գետում վերացել են ոչ միայն ձկնատեսակները, որոնք մշտա-
պես որսացել են տեղի բնակիչները, այլ նաև` ջրային բոլոր կեն-
դանիները: Ըստ Թեղուտի հանքավայրի նախագծի՝ հատվելու է
53333 միայն խնձորենի, ավերվելու և վերանալու է տարածքի երկ-
րաբանական կառուցվածքը:
Բազում անգամ ասվել ու հրապարակվել է, որ Թեղուտի նա-
խագիծը թերի է, կազմվել է ՀՀ օրենսդրության բազմաթիվ խախ-
տումներով, այնտեղ առկա են թերհաշվարկներ և կեղծիքներ, ա-
նասելի ցածր է գնահատված Հայաստանի Հանրապետության ու-
նեցվածքը, օրինակ, ոչնչացվող անտառային տարածքի 1 մ2 գնա-
հատվել է 0.8 դրամ, այն դեպքում, երբ 1 մ2 այդպիսի տարածքում
արդյունաբերական թափոններ տեղադրելու համար սահմանված
է 10 հազար դրամի տուգանք:
«Vallex Group»-ը Թեղուտի հանքավայրի շահագործումը փոր-
ձում է հիմնավորել պետական գանձարանի հարստացման, նոր
աշխատատեղերի ստեղծման, սոցիալական իրավիճակի բարե-
լավման հավաստումներով: Սակայն դրանք իրատեսական չեն:
Պետական գանձարան մտնելու են չնչին գումարներ, իսկ հիմ-
նական շահույթը հասնելու է հանքավայրը շահագործող ընկե-
րությանը:

73
Հանքավայրի շահագործմամբ ստեղծվելու են ժամանակավոր
աշխատատեղեր, սակայն վերանալու են գյուղատնտեսական
մշտակայուն աշխատատեղերը:
Ինչ վերաբերում է սոցիալական իրավիճակի բարելավմանը,
ապա պետք է ասվի, որ այդ տարածաշրջանը գլխավորապես հան-
քարդյունաբերական թափոնների հետևանքով դուրս է գալու գյու-
ղատնտեսության ոլորտից և աստիճանաբար ամայանալով դառ-
նալու է անմարդաբնակ:
Փաստորեն, ստացվում է, որ բազում հասարակական կազմա-
կերպությունների ու փորձագետների տեսակետները տրամագծո-
րեն հակառակ են ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի տեսակետին:
Կառավարման պլանում ԵԱՀԿ-ի անունից Թեղուտի հանքավայրի
շահագործմանն ուղղված գովազդը, գուցե և հորինված է, այն են-
թադրությամբ, որ «Vallex Group»-ը իր այս հանցագործ ծրագիրը ի-
րականացնելու համար ամեն գնով ձգտում է ցույց տալ, որ Թեղու-
տի հանքավայրի շահագործմանը իբր իրենց համաձայնությունն
են տվել հասարակական և միջազգային կազմակերպությունները:
Օրինակ, իմ անունից նույն Կառավարման պլանում գրված է, որ
իբր ես դեմ չեմ Թեղուտի հանքավայրի շահագործմանը: Այն դեպ-
քում, երբ բազմաթիվ հոդվածներում, «Աղետաբեր Թեղուտը»
գրքում, ռադիոհեռուստատեսային հաղորդումներում և խնդրին
վերաբերվող հասարակական ու պետական քննարկումներում
հստակորեն ասել եմ, որ Թեղուտի հանքավայրի շահագործումը
անթույլատրելի է և դրա շահագործման դեպքում ինչպիսի կործա-
նարար հետևանքներ են սպասվում Հայաստանի Հանրապետութ-
յանը, ինչպես նաև Թեղուտի շահագործումը հակասում է պետութ-
յան ու ժողովրդի շահերին և բխում է առանձին ընտանիքների շա-
հերից:
Հարգելի Դեսպան, ակնկալում ենք, որ Ձեր պատասխանում
նշված կլինի, թե արդյո՞ք նախկինում ԵԱՀԿ-ի տեսակետը եղել է ի
նպաստ Թեղուտի հանքավայրի շահագործմանը, թե՞ դա «Vallex
Group»-ի հորինվածքի արդյունք է: Ցանկանում ենք նաև իմանալ,
թե այժմ ինչպիսի՞ն է ԵԱՀԿ-ի տեսակետը Թեղուտի հանքավայրի
շահագործման վերաբերյալ:

74
Ճիշտ է՝ Թեղուտում հողային և շինարարական ծավալուն աշ-
խատանքները շարունակվում են և մեծ ավերածություններ են կա-
տարված, սակայն դեռևս չի սկսվել հանքաքարի վերամշակման
գործընթացը, որից հետո այդ տարածաշրջանը այլևս անհնար կլի-
նի տնտեսական նշանակությամբ օգտագործելը, այն կդառնա նաև
հարակից տարածքները ծանր մետաղներով թունավորող աղբյուր:
Այս կործանարար գործընթացը կանխելու գործում, մեր կարծի-
քով, իր վճռորոշ դերը կարող է ունենալ նաև այն, եթե Դուք հստա-
կորեն արտահայտեք ԵԱՀԿ-ի տեսակետը և հայտարարությամբ
հանդես կգաք Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ:
Ցանկանում ենք նաև տեղեկանալ, թե այդ ի՞նչ նոր տեխնոլո-
գիաներ են, որոնք թույլ են տալիս շրջակա միջավայրին հասցվե-
լիք վնասը սահմանափակել բաց հանքից մեկ մետր հեռավորութ-
յամբ, ինչը մեզ բացարձակ անհավանական է թվում (կից ուղար-
կում ենք Հայաստանի Կանաչների միության կազմած՝ Թեղուտի
նախագծին վերաբերվող տեղեկատուն)¦:

Ինչպես մեր նամակից պարզ երևում է, մենք ցանկացել ենք


պարզել՝
ա) արդյո՞ք 2006 թվականին ԵԱՀԿ-ն կողմ է եղել Թեղուտի
հանքավայրի շահագործմանը,
բ) արդյո՞ք այժմ էլ ԵԱՀԿ-ն չի փոխել իր կարծիքը և կողմ է Թե-
ղուտի հանքավայրի շահագործմանը և եթե իրոք կողմ է, ապա ի՞նչ
գիտական ու սոցիալ-տնտեսական փաստարկներով է հիմնավոր-
ված այդ տեսակետը,
գ) ԵԱՀԿ-ին հայտնի այդ ի՞նչ նոր տեխնոլոգիաներ են, որոնք
թույլ են տալիս շրջակա միջավայրին հասցվելիք վնասը սահմա-
նափակել բաց հանքից մեկ մետր հեռավորությամբ:
Ակնկալում ենք այս հարցերի պատասխանները:
14-ը նոյեմբերի, 2013 թ.

75
Մղձավանջային ուղեւորություններ Սյունիքի մարզում-1
«Հետք», https://hetq.am/hy/article/29393 2013.09.17

Սյունիք մարզի Արծվանիկ գյուղում եմ: Ժամանակին… ավելի


ճիշտ` մինչ ավերիչ երկրաշարժը եւ նրան հաջորդած մյուս ոչ պա-
կաս ցնցումները (քաղաքական, տնտեսական), այստեղ եղել եմ
տասնյակ անգամներ:
Շուրջ 20 տարի է, ինչ այստեղ չեմ եկել: Ինձ ձգողը հրաշագեղ
բնությունն էր, գետակների հուներում, կիրճերում եւ սարալանջե-
րում սփռված Արծվանիկի զարմանահրաշ ագատները:
Հայաստանի մյուս վայրերի ագատներից դրանք առանձնանում
են իրենց յուրահատուկ նրբագեղությամբ, գունախաղերով եւ հա-
ճախ նմանվում են աչքի` հստակ ուրվագծված բիբով, եղջրաթա-
ղանթով, ընդհանուր ձեւով…
Արծվանիկ գյուղի դիրքադրվածքը նույնպես առանձնահատուկ
է: Գյուղը տեղադրված է բարձրադիր սարալանջին, որտեղից
«հսկում է» շրջակա լեռներն ու լեռնապարերը: Տարվա ցանկացած
եղանակի այդ միջավայրը պարուրված է բազմերանգ գույներով,
խորհրդավորությամբ, մի անբացատրելի մագնիսական զորութ-
յամբ, զմայլելի ջերմությամբ…
Անցյալի հուշերից միայն մեկը` թանձր մառախուղը , «ճեղքե-
լով»՝ հասնում ենք Երիցվանքի քերծերին եւ հանկարծ դուրս ենք
պրծնում խավարից: Առաջին տեսանելի պատկերը ձնծաղիկների
գորգն է` անձյունածածկ դաշտում: Կապուտակ երկնքում բարկ
Արեւն է:
Մեզնից ներքեւ` անծայրածիր ու խորախոր գոգավորության
փոխարեն, կաթնագույն մշուշի օվկիանոսի հանդարտ հայելին է,
որից մեն-մենակ վեր է խոյանում Խուստուփ լեռան կատարը…
Քսանյոթ տարի առաջ էր դա, դեկտեմբերի սկզբին: Հավանա-
բար, նաեւ լեռնային ու լեռնահովտային յուրահատուկ հրաշալիք-
ների պատճառով է, որ հնագույն շրջաններում մեր հարեւան ժո-
ղովուրդները Հայաստանը ճանաչել-համարել են որպես Արեւի եր-
կիր եւ աստվածների արարչավայր ու նրանց բնակատեղի:

76
Սակայն այժմ այդ երկիրը կանգնած է աղացով անցնելու լուրջ
վտանգի առջեւ… գետի եւ նրա վտակների կուսական կիրճերը,
որտեղից հավաքել եմ ագաթի անկրկնելի ու բազմերանգ նմուշ-
ներ, ավա՜ղ, արդեն լցված են Քաջարանի եւ Կապանի պղնձամո-
լիբդենային կոմբինատների «պոչանք» կոչված արտադրական
թունավոր թափոններով, որոնք օրեցօր ծավալվում են:
Այժմ, կարծում եմ, նույնիսկ ամենամոլի ագատասեր հայը պո-
չամբարին հարող ագատաբեր տարածքներում ագաթ որոնելու
ցանկություն դժվար թե ունենա: Ճիշտ է, դեռեւս պահպանվում են
սարերն ու լեռները, բայց ո՞վ գիտի սրանց սպասվելիք ճակատա-
գիրը, եթե այստե՛ղ էլ հանքավայրեր հայտնաբերվեն:
Այդ դեպքում, գործարար աշխարհ կոչվածը, ունենալով ժամա-
նակակից գերհզոր տեխնոլոգիաներ եւ խղճի բացակայություն,
նշված սարերն ու լեռներն ուղղակի քանդելով, պայթեցնելով, ջար-
դելով, աղալով, սղկելով՝ փոշի կդարձնի, ճիշտ եւ ճիշտ այնպիսի
փոշի, ինչպիսին Արծվանիկի պոչամբարում լցված ու լցվող «պո-
չանքի» փոշին է: Այդ փոշին ժամանակին, իր բնական տեսքով ու
կառուցվածքով մաս է կազմել այժմ հուշ դարձած Քաջարանի եր-
բեմնի հրաշագեղ բնական համակարգին:
Այժմ, երբ անտեսվում է մարդու ապրելու իրավունքը, եւ գերիշ-
խում է առանձին ընտանիքներին գերհարուստ դարձնելու մոլուց-
քը, դժբախտաբար, Քաջարանի բնական համակարգի ճակատա-
գրին կարող է արժանանալ ամբողջ լեռնային Հայաստանն իր Ար-
ցախ Աշխարհով:
Այդ դեպքում արդեն ապրելու համար ոչ պիտանի կլինի նաեւ
դաշտային Հայաստանը, քանզի հանքարդյունաբերական ծայր
աստիճան վտանգավոր թափոններն աստիճանաբար օգտագործ-
ման համար ոչ պիտանի կդարձնեն հողն ու ջուրը:
Այո, Արծվանիկի շրջակայքում ընդհանուր բնապատկերը դե-
ռեւս լուրջ խաթարված չէ, սակայն պոչամբարի վտանգավորութ-
յան եւ այսօրվա գործընթացների մասին որոշակի պատկերացում
ունեցողների գիտակցության մեջ ասես խամրում են առկա բնա-
կան հրաշալիքները, եւ մարդիկ ընկնում են մռայլ մտքերի, թախծի
եւ ելք չտեսնող հուսահատության մեջ: Ինչ երջանիկ են այն ազգե-

77
րը, որոնց երկրներում մետաղական հանքերը սակավ են, իսկ օ-
րենքները բխում են ժողովրդի ու պետության շահերից…
Այժմ թախծոտ ու տխուր են նաեւ ժամանակին կենսախինդ ու
հյուրասեր արծվանիկցիները…

Արծվանիկի պոչամբար

Դեռեւս 1989 թ., երբ այստեղ կուտակված պոչանքի քանակն


անհամեմատ փոքր էր, քան այսօր է, Արծվանիկ գյուղի բնակիչնե-
րը ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին, Գիտությունների ակադեմիա-
յին, Շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտեին
եւ Առողջապահության նախարարությանն ուղղված դիմումում
գրել են.
«Էկոլոգիական ընդհանուր վատթարության վիճակում, Արծ-
վանիկ գյուղի պրոբլեմը առաջին հայացքից աննշան կթվա, բայց
նա հանդիսանում է ընդհանուր վիճակի կործանարար արդյունք-
ներից մեկը: Եվ մենք, գյուղի բնակիչներս, դարձել ենք մեր կոր-
ծանման ակամա հանդիսատեսները:
Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պո-
չամբարը իր հրեշավոր ճանկերի մեջ է առել Արծվանիկի սովխոզի
ամենաբարեբեր վարելահողերը եւ տնամերձ հողատարածքները:
Տասը տարվա արդյունքով, մենք ականատես ենք լինում շրջակա
միջավայրի նկատմամբ այնպիսի բռնության, որի հետ համակերպ-
վելը հանցագործություն է մեր եւ մեր սերունդների նկատմամբ…
Արդեն ակնհայտորեն նվազել են վարելահողերի եւ այգիների բեր-
քատվությունը սովխոզում, իսկ այն նկատվում է նաև թափոնները
շրջապատող տնամերձ հողամասերում: Աճել են անասունների հի-
վանդությունները և սովխոզում, և անհատ սեկտորում (լեյկոզ, թու-
նավորումներ, այլ հիվանդագին ախտահարումներ): Չորանում է
պոչամբարին հարող անտառաշերտը… Իսկ ինչ այլափոխություն-
ների է ենթարկվում մարդկանց առողջությունը: Առանց հետազո-
տությունների արդեն բացահայտ է աղեստամոքսային, հիպերտո-
նիկ, շնչուղիների, խոցային հիվանդությունների աճը… Օրվա հրա-
մայական պահանջ ենք համարում միջոցներ ձեռնարկել պոչամբա-
78
րի ծավալումը Արծվանիկի ձորում դադարեցնելու եւ ռեկուլտիվա-
ցիան արագացնելու համար...» (1989 Թ. ապրիլի 27):
Նշված դիմումի (152 ստորագրություն) պատճենը, բարեբախ-
տաբար, ինձ մոտ պահպանվել է, եւ այն ես հանձնեցի Արծվանիկ
գյուղի բնակիչներից մեկին: Նա ասաց, որ ջանք կթափի, որ այս
հարցը գյուղում քննարկման առարկա դառնա եւ, եթե բոլորը հա-
մաձայնեն եւ անհրաժեշտ լինի, նամակ-դիմում կուղղեն ՀՀ Ազգա-
յին ժողովին ու Կառավարությանը:
Այդ նույն անձնավորությունն ինձ տվեց նշված դիմումի քսան-
մեկ տարի առաջ ստացված պատասխանի պատճենը (1989.06.08):
Այդ փաստաթղթում Հայկական ԽՍՍՀ Բնության պահպանության
պետական կոմիտեն հավաստում է. «Ղափանի շրջանի Արծվանիկ
գյուղի բնակիչներին… վիզուալ ուսումնասիրություններից պարզ-
վեց, որ պոչամբարին հարող հողահատվածներում աճող բուսա-
կանությունը չի տուժում պոչամբարի պարունակությունից (ձո-
րակների մեջ աճում է փարթամ բուսականություն): Համաձայն
Ղափանի շրջանային սանէպիդ կայանի վիճակագրական տվյալ-
ների` վերջին տարիների ընթացքում անասունների հիվանդութ-
յունների աճի դինամիկա չի նկատվում… ԽՍՀՄ գունավոր մետա-
լուրգիայի մինիստրության կողմից կատարվել են մանրամասն եւ
բազմակողմանի հետազոտություններ, կոնցենտրատի (պոչանքի)
բաղադրության մեջ չի հայտնաբերվել մարդկանց առողջության
վրա ազդող քիմիական էլեմենտների առկայություն… Արծվանիկ
գյուղի բնակիչների առողջությանը սպառնացող առկա վտանգ
չկա: Արծվանիկ գյուղի եւ նրա բնակիչների ճակատագիրը մեզ հա-
մար նույնպես թանկ է»:
Խորհրդային Հայաստանի բնապահպանական գերատեսչութ-
յան այս պատասխանը զուրկ է գիտական հիմնավորումից եւ ամ-
բողջովին կեղծիք ու շողոքորթություն է: Ասածը հաստատելու հա-
մար հակիրճ ներկայացնենք, թե այդ պոչամբարում ինչ վտանգա-
վոր նյութեր կան:
Այսպես, Արծվանիկի պոչամբարում առկա պոչանքը պարու-
նակում է բարձր խտություններով պղինձ եւ մոլիբդեն (պղինձը`
հանքաքարի նախնական պարունակության մոտ 20, իսկ մոլիբդե-

79
նը` 17%-ը), ինչպես նաեւ հանքաքարերում առկա այն բոլոր
վտանգավոր նյութերը, օրինակ` ծծումբ, կադմիում, արսենիում,
կապար, ցինկ, վիսմուտ, սելեն, տելուր եւ բազում այլ էլեմենտներ
ու միացություններ, որոնք ընդհանրապես չեն կորզվում կամ
կորզվում են մասնակիորեն (թվարկված էլեմենտներից-նյութերից
մի քանիսի թունաբանական ցուցանիշները բերված են ստորեւ
ծանոթագրությունում):
Հավելյալ դրան` այս պոչանքը պարունակում է նաեւ հանքան-
յութի վերամշակման ընթացքում օգտագործված քիմիական բազ-
մաթիվ նյութեր (Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի
հետ մեկտեղ Արծվանիկի պոչամբարում 1978-2008 թթ. իր պո-
չանքն է լցրել նաեւ Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը,
որը կորզում է պղինձ, ոսկի, ցինկ եւ այլ մետաղներ):
Բնապահպանական գերատեսչության պատասխանը ցույց է
տալիս, որ տվյալ խնդրում խորհրդային իշխանության պաշտոն-
յաները բնակչության հանդեպ դրսեւորել են անխիղճ վերաբեր-
մունք… Այսօր, դժբախտաբար, պետական պաշտոնյաների կող-
մից մարդկանց նկատմամբ դրսեւորվող արհամարհանքն ու
նրանց ներկայի ու ապագայի նկատմամբ անտարբերությունն ա-
ռավել ցայտուն է, քան նախկինում էր: ՀՀ բնապահպանության նա-
խարարությունը բացահայտորեն պաշտպանում է բնական պա-
շարները գիշատչորեն սպառողների եւ շրջակա միջավայրն ավե-
րողների ու աղտոտողների շահերը: Պատահական չէ, որ օրինակ,
ինձ հետ զրուցած արծվանիկցիները, նկատի ունենալով իշխանա-
վորների վերաբերմունքը, չեն ցանկանում իրենց առողջությանը եւ
նյութականին շարունակաբար հասցվող վնասի խնդրով դիմել
պետական ատյաններին: Նրանք գրեթե նույն միտքն էին արտա-
հայտում` եթե բողոքեն էլ, միեւնույն է` ոչինչ չի փոխվի:
Պոչամբարի տակ մնացած Արծվանիկ գյուղի հողերի յուրա-
քանչյուր մեկ քառակուսի մետրի համար պոչամբարի տերը` Քա-
ջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, տարեկան վճարում է
360 դրամ: Պոչամբարի տակ է մնացել Արծվանիկ գյուղի ավելի
քան 500 հեկտար հող, սակայն Քաջարանի պղնձամոլիբդենային
կոմբինատը վճարում է միայն 342 հեկտար վարելահողի համար:

80
Պոչամբարից գյուղին հասցրած հիմնական վնասը քամիների հետ
օդ բարձրացող եւ վարելահողերի, այգիների, արոտավայրերի, ան-
տառների վրա սփռվող, ծանր մետաղներ եւ վնասակար այլ նյու-
թեր պարունակող պոչանքի փոշին է:
Այս պոչամբարի տակ են մնացել նաեւ մոտակա գյուղերի` Սե-
ւաքարի, Խալաջի եւ Սյունիքի որոշ հողատարածքներ:
Արծվանիկի պոչամբարը հսկայական ծավալ ունի, ըստ գրա-
կան տվյալների՝ դեռեւս 2003 թ., երբ այս պոչամբարում կար ընդա-
մենը 95 մլն մ3 պոչանք, այն համարվում էր աշխարհի ամենամեծ
պոչամբարը: Ըստ նախագծի՝ այստեղ լցվելու է 310 մլն մ3 պոչանք:
Այժմ Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանից մեկ տարվա
ընթացքում այստեղ է լցվում մոտ 14 մլն տոննա պոչանք` մոտ 40
մլն մ3 ջրի հետ խառնված: Արծվանիկ գյուղի բնակիչներից մեկի ա-
սելով` պոչամբարի եզրամասերի չորացած մակերեսից քամիները
պոչանքն օդ են բարձրացնում եւ երբեմն՝ այն դարձնում անթա-
փանց: Պոչամբարի եզրամասերի կիրճերի խոռոչներում հավաք-
ված ջրերում ձկներ են ապրում… Արդյոք տեղի բնակիչները գի-
տե՞ն, թե ինչ վտանգ է սպառնում այն մարդկանց, ովքեր կհամար-
ձակվեն ուտել-համտեսել այդ ձկները:
Սեպտեմբեր-նոյեմբեր, 2010 թ.
Վերատպվել է ՝ «Հետք», 2011թ., թիվ 3 (63)-ից
http://old.hetq.am/am/ecology/syunik-22/

Մղձավանջային ուղեւորություններ Սյունիքի մարզում – 2


2013.09.18 https://hetq.am/hy/article/29408

Լեռնաձոր
«Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» փակ
բաժնետիրական ընկերությանը (իրականում այս ընկերությունը
ոչ թե պետական է, այլ պատկանում է անհատների) արտոնագիր է
տրված՝ Սյունիքի մարզում ուրանի հանքավայրի երկրաբանահե-
տախուզական աշխատանքներ իրականացնելու եւ ապա շահա-
գործելու: Այժմ այդ աշխատանքներն իրականացվում են միայն
Փխրուտի հանքավայրի տարածքում (միայն 25 քառակուսի կիլո-
81
մետր տարածքում ուրանի կանխատեսվող պաշարը կազմում է
1000-3000 տոննա): Ուրանի հանքավայրն ընդգրկում է Կապանից
Քաջարան ավտոճանապարհի Ողջի գետի աջափնյա եւ ձախափն-
յա տարածքները՝ ձգվելով դեպի գետի ակունքը՝ մինչեւ Դավաչի
տեղամասը, Քաջարան քաղաքից 6 կմ դեպի հյուսիս-արեւմուտք:
Այս հանքավայրը մոտ 50 տարի առաջ մանրազնին ուսումնասիր-
վել է մասնագիտացված արշավախմբի կողմից, որի աշխատանք-
ներին որպես բանվոր մասնակցել է Փխրուտ գյուղի բնակիչ Գե-
դեոն Հովհաննիսյանը: Նա որպես ականատես շատ հետաքրքիր
տեղեկություններ հայտնեց ժամանակին այստեղ կատարված
դեպքերի… մասին:
Ուրանի հանքավայրի տարածքում գտնվող բնակավայրերն են
Քաջարան քաղաքը, Լեռնաձոր, Ձագեձոր, Կաթնառատ, Փխրուտ
գյուղերը, եւս չորս համայնքներ: Հանքավայրի ապագա շահագոր-
ծողներն առաջարկում են շահագործումից մոտ տասը տարի հետո
միայն վճռել բնակչությանը տեղահանելու կամ տեղում թողնելու
խնդիրը:
Լեռնաձոր գյուղի, ինչպես եւ մարզի բնակչությունը կտրակա-
նապես դեմ է այդ հանքավայրի շահագործմանը: Անորոշությունը,
դժգոհությունը եւ ուրանի նկատմամբ սարսափն այն աստիճանի
է, որ 1968 թ. երկրաշարժից տուժած լեռնաձորցիներից ոմանք ան-
գամ պետական միջոցներով կառուցվող իրենց տները չեն ցանկա-
նում ավարտին հասցնել եւ թողել են կիսավարտ վիճակում (2005
թ. ՀՀ Կառավարությունը երկրաշարժից տուժածներին տներ կա-
ռուցելու նպատակով 240 մլն դրամ է հատկացրել):
Լեռնաձոր գյուղի ավագանու անդամները դիմել են (19.08.2010
թ.) ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, Կառավարությանը: Այս
դիմումի մեջ ասվում է. «ՀՀ Կառավարության 2008 թ. մարտի 6-ի
թիվ 234 որոշմամբ նախատեսվում է ուրանի հանքավայրի որոնո-
ղական-հետախուզական աշխատանքներ իրականացնել Սյունի-
քի մարզի Լեռնաձորի համայնքի չորս գյուղերի տարածքում:
Հաշվի առնելով համայնքի բնակչության դժգոհությունն ու մեր-
ժողական վերաբերմունքի արժանացած հարցի արդիականությու-
նը, մտահոգվելով այն հետեւանքներով, որ կարող են առաջանալ

82
ինչպես հետազոտման, այնպես էլ հետագա շահագործման արդ-
յունքում` վնասակար ազդեցություններ մարդու առողջության,
շրջակա միջավայրի, տնտեսական ու սոցիալական բնականոն
զարգացման վրա, միանալով մեր տարածաշրջանում գործող հա-
սարակական կազմակերպությունների կոչին, հարկ ենք համա-
րում հանդես գալ հետեւյալ ուղերձով.
Հնարավոր բազմաթիվ էկոլոգիական անկանխատեսելի հետե-
ւանքները, ռադիոակտիվ ճառագայթման անխուսափելիությունը,
հանքի գտնվելու վայրը (համայնքի գյուղերի անմիջական հարե-
ւանությամբ), Ողջի գետի ավազանի աղտոտումը ռադիոակտիվ
նյութերով կհանգեցնի համայնքի բնակչության արտագաղթին`
հետագայում դրանից բխող բոլոր հետեւանքներով: Խնդրում ենք
… կրկին անդրադառնալ ուրանի հանքավայրերի շահագործման
ծրագրին` դրանք կասեցնելու եւ ՀՀ Կառավարության վերոնշյալ
որոշումը չեղյալ համարելու նպատակով»:
Այսպիսի ուղերձով ՀՀ իշխանություններին են դիմել Կապանի
եւ այլ բնակավայրերի ավագանիները: Կապանում մոտ 14 հազար
(նոյեմբերի վերջի տվյալներով) մարդ ստորագրել է ուրանի հան-
քավայրի շահագործման դեմ: Ստորագրահավաքը շարունակվում
է:
Ուրանի հանքավայրի դեմ պայքարում իրենց վճռականութ-
յունն են հայտնել անցած տարվա նոյեմբերի 11-ին Կապանում
կազմակերպված միտինգի մասնակիցները: Այս միտինգից մոտ
մեկ շաբաթ անց Լեռնաձորի մոտակա հանդամասում հրդեհվել է
ուրանի հանքավայրի ուսումնասիրության նպատակով բերված
տեխնիկան:
Այդ օրվանից առ այսօր հարցաքննում են լեռնաձորցիներին եւ
մոտակա մյուս գյուղերի բնակիչներին: Ինձ հանդիպած հար-
ցաքննվողները հավաստում են, որ հարցաքննությունների ընթաց-
քում սպառնալիքներից զատ որեւէ բռնություն չի եղել:
Կան մարդիկ, ովքեր հավանական են համարում մեքենայի
ինքնաբռնկումը կամ ուրանի ծրագրի դեմ պայքարողներին վար-
կաբեկելու նպատակով շահագրգիռ ընկերության կողմից դիտա-
վորյալ հրդեհումը:

83
Տեղի բնակչության ուշադրությունից չի վրիպել այն, որ հրդեհ-
ված մեքենան եղել է հին ու մաշված վիճակում: Կապանցի իմ
զրուցակիցն ասում է, որ ուրանի հանքահանությամբ շահագրգիռ
ընկերության պաշտոնյաները մշտապես իրենց համոզում են, թե
ուսումնասիրության եւ հանքահանման-վերամշակման ընթաց-
քում կիրառվելու են նորագույն սարքավորումներ ու տեխնոլո-
գիաներ, սակայն այստեղ բերված առաջին տեխնիկան մետաղա-
ջարդոնի տպավորություն էր թողնում:
«Եթե տեխնիկայի հրդեհումն իրականացրել են ընկերության
ծրագրով, ապա հրդեհումը անպայման, տեղացիներից մեկի գլխին
կկապեն, որպեսզի կարողանան միշտ ճնշման տակ պահել ուրա-
նի հանքավայրի շահագործման դեմ պայքարողներին»,- ասաց
զրուցակիցս:
Լեռնաձորի հարեւանությամբ` Ողջի գետի ավելի բարձր նի-
շում, գտնվում է Դարամազի պոչամբարը: Այդտեղ լցված է Զանգե-
զուրի պղնձամոլիբդենային գործարանի պոչանքը (3 մլն մ3):
Անմիջապես գյուղի հարեւանությամբ է նաեւ Փխրուտի պո-
չամբարը: Այն գտնվում է Ողջի գետի վտակ Փխրուտ գետի հու-
նում, պարունակում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործա-
րանի արտադրած 3,2 մլն մ3 պոչանքը: Պոչամբարը ծածկված է հո-
ղի բարակ շերտով, որի մի հատվածում տեղացիները բանջարե-
ղեն եւ գյուղատնտեսական այլ կուլտուրաներ են աճեցնում: Պո-
չամբարի սարալանջին հարող եզրամասում ճահճուտ է առաջա-
ցել: Բանջարանոցներ, նույնիսկ այգիներ կան նաեւ պոչամբարից
ցածր` կիրճում:
Ողջիի պոչամբարը պարունակում է 35 մլն մ3 պոչանք, տեղա-
կայված է Ողջի գետի հունում, երկարությունը՝ մոտ 1,5 կմ: Այստեղ
նույնպես լցված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի
արտադրած պոչանքը: Ինչպես Դարազամի եւ Փխրուտի պոչամ-
բարները, այնպես էլ այս պոչամբարը ծածկված է հողի շերտով,
սակայն ամենուրեք կարելի է տեսնել պոչանքի մարմնի բաց հատ-
վածներ եւ ջրով ակոսված առուներ…
Նույն տարածքում արդեն շահագործման է հանձնվել Գեղիձո-
րի հանքավայրը, որի պոչամբարը տեղադրվելու է Ողջի գետի

84
վտակ Գեղի գետի կիրճում, այդտեղ են լցվելու նաեւ մակաշերտը
եւ «դատարկ» ապարները:
Գեղիձորի պղնձամոլիբդենային նոր հանքավայրում հանքա-
քարն արդեն հանվում է, երբ դրա վերամշակման արտադրություն-
ները շահագործման հանձնված չեն, ինչպես նաեւ դեռեւս չկա
հանքավայրի շահագործման թույլտվությունը (հանքավայրի սե-
փականատերերից մեկը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատր-
յանն է):

Նորաշենիկի պոչամբար
Ողջի գետի վտակ Նորաշենիկ գետի հենց ափին է տեղադրված
այս պոչամբարը: Այստեղ է կուտակվել Զանգեզուրի պղնձամոլիբ-
դենային եւ Կապանի հանքավերամշակման գործարանների պո-
չանքը Արծվանիկի պոչամբար տեղափոխող խողովակների վթա-
րի հետեւանքով Սյունիք գյուղի հողատարածքներում թափված
պոչանքը:
Պոչամբարի եւ Նորաշենիկ գետի հատակները նույն մակար-
դակի վրա են: Պոչամբարի եւ գետի արանքում հողից թումբ են կա-
ռուցել, իսկ որոշ մասերում հողի փոխարեն օգտագործել են տա-
րիներ առաջ այստեղ լցված եւ արդեն չորացած պոչանքը:
Պոչամբարից քամվող ջրերը լցվում են Նորաշենիկ գետը, որի
ջրով ոռոգվում են Սյունիք գյուղի, Զանգելանի եւ այլ համայնքների
հողերը: Սյունիքի համայնքապետ Սամվել Սարգսյանը հայտնեց,
որ իրենց գյուղի հողերն աղտոտված են հանքարդյունաբերական,
գլխավորապես Կապանի հանքավերամշակման գործարանի թա-
փոններով:
80 հեկտար հանված է մշակումից, իսկ 330 հեկտար վարելահո-
ղի օգտագործումը ծայր աստիճան աղտոտվածության եւ ցածր
բերքատվության պատճառով անիմաստ է դարձել: Նա նաեւ ա-
սաց, որ իրենց տնտեսության հողերը մինչեւ 1983 թվականը հայտ-
նի են եղել իրենց բարձր բերքատվությամբ:
Սյունիք գյուղն արտադրել է Կապանում եւ Քաջարանում ի-
րացված բանջարեղենի մոտ 40%-ը: Նշված թվականին մեկ հեկ-
տարից ստացել են մինչեւ 30 տոննա վարունգ, երբ այժմ մեկ հեկ-

85
տարից մեկ տոննա էլ չի ստացվում… Նորաշենիկ գետի ափերն ու
հատակը ծածկված են պոչանքով:
Սեպտեմբեր-նոյեմբեր, 2010 թ.
Վերատպվել է ՝ «Հետք», 2011թ., թիվ 4 (64)-ից
http://old.hetq.am/am/ecology/syunik-22/

Մղձավանջային ուղեւորություններ Սյունիքի մարզում – 3


2013.09.20 https://hetq.am/hy/article/29473

Գեղանուշի պոչամբարը
Տեղադրված է Ողջի գետի վտակ, Գեղանուշ գետի հունում: Այդ
պոչամբարը փակվել է 1978 թ., երբ Կապանի լեռնահարստացուցիչ
կոմբինատի պոչանքը սկսել են թափել Արծվանիկի պոչամբարը:
Փակելիս պոչամբարում կար 4,6 մլն մ3 պոչանք: 2008 թ.-ից Գեղա-
նուշի պոչամբարում իր թափոններն (պոչանք) է լցնում Կապանի
լեռնահարստացուցիչ կոմբինատը (այժմ դրա սեփականատերն է
«Դինո գոլդ մայնինգ» ընկերությունը):
Նաեւ հաշվի առնելով Գեղանուշ գյուղի բնակիչների առողջա-
կան աղետալի վիճակը, հողի բերրիության անկումը եւ շրջակա
տարածքներում ընդհանուր էկոլոգիական իրավիճակը` 1978 թ.
այդ պոչամբարը պետականորեն փակվեց, չնայած այն բանին, որ
այդտեղ, ըստ նախագծի, պետք է լցվեր 8,7 մլն մ3 պոչանք:
Գեղանուշցիների բողոքները շարունակվեցին նաեւ այդ պո-
չամբարը փակելուց հետո, քանի որ վերականգնողական աշխա-
տանքները թերի էին կատարված, եւ շարունակվում էր պոչանքի
տարածումը շրջակա միջավայրում:
Պետականորեն երաշխավորվեց պոչամբարը շրջակա միջա-
վայրից մեկուսացնելու հուսալի միջոցառումներ իրականացնել եւ
բարելավել էկոլոգիական իրավիճակը: Սակայն կատարվեց խոս-
տացվածի ճիշտ հակառակը ու, թերեւս, վատթարագույնը:
«Դինո գոլդ մայնինգ» ընկերությունը ՀՀ բնապահպանության
նախարարության հետ համաձայնեցված ներկայացրեց աղետալի
իրավիճակից դուրս գալու բնապահպանական միջոցառումների
ծրագիր: Հետագայում պարզվեց, որ դա ընդամենը պոչամբարի
86
մեծացման եւ այն նորից շահագործելու ծրագիր է: Իրականում
«Դինո գոլդ մայնինգ» ընկերությունը բարձրացրեց պոչամբարի հո-
ղաշեն պատվարը եւ այդ նույն պոչամբարը 2008 թ. նորից սկսեց
շահագործել:
Արդյունքում` օրեցօր մեծանում է պոչամբարի ծավալը: Մեր
օրերում ահա թե ինչպես են արձագանքում բնակչության բողոքնե-
րին:
Հանդիպեցի Գեղանուշի համայնքապետ Կամո Ավանեսյանին,
եւ նա ասաց, որ
«Դինո գոլդ մայնինգ» ընկերությունը խոստացել էր պոչամբարը
շահագործելուց առաջ ծառատունկ կազմակերպել, սակայն իր
խոստումը չկատարեց: Պոչամբարի տակ են մնացել գյուղացինե-
րին պատկանող այգիների զգալի հատվածներ, ինչի դիմաց նրանք
գոնե հատուցում չեն ստացել:
Ամենաաղետալին այն է, որ տարեցտարի առավել անկում է
ապրում հողի բերրիությունը: Փոխվել է անգամ հողի տեսքը. հողը,
չգիտենք ինչու, սեղմվել, ասես կուչ եկել, կարծրացել է:
Նույն գյուղի բնակիչ Հովիկ Էլչյանն ավելացրեց. «Մեր գյուղում
գյուղատնտեսությամբ զբաղվելն արդեն անիմաստ է դարձել, քա-
նի որ ցանածից բերք չենք ստանում, հողը մի անսովոր ձեւով
կարծրացել է, ցանած դաշտը չորանում է, ծառերը չորանում են,
իսկ դեռ չչորացածներն էլ բերք չեն տալիս: Մեզ ի՞նչ օգուտ են տա-
լիս կանգուն հարյուրավոր ընկուզենիները եւ մյուս մրգատու ծա-
ռերը, որոնք բերք չեն տալիս, պարապ կանգնած են: Ես լավ եկա-
մուտ ունեի ընկույզ ու լոբի վաճառելուց, սակայն ոչ ընկույզ է լի-
նում, ոչ լոբի: Այժմ իմ տան համար շուկայից եմ լոբի գնում: Բերք
չեն տալիս ոչ միայն պտղատու ծառերը, այլեւ հացազգիները,
նաեւ` պոմիդորը, վարունգը… Օրինակ՝ վարունգի թուփը, դեռ
լրիվ չձեւավորված, սկսում է դեղնել ու չորանալ: Բերքազրկվել են
անգամ անտառի մրգատու ծառերը: Պոչամբարից զզվելի հոտ է
փչում, գլխավորապես առավոտյան: Օդում փոշին այնքան շատ է,
որ անձրեւից հետո մեքենաները, լվացքը կեղտոտվում են` ծածկ-
վելով սպիտակավուն փոշով: Անցյալ տարի (2009 թ.) իմ կովերից
8-ը ծնեցին, հորթերից 3-ը չէին կարող ոտքի կանգնել` սատկեցին,

87
իսկ այս տարի 16 կովերից ծնեցին միայն 3-ը: Անասունները չեն
բեղմնավորվում: Բացի դրանից, տնային բոլոր կենդանիների մոտ
շատ մեծ է նաեւ վիժումների թիվը: Իմ հարեւանի խոզը օրերս
միայն մի խոճկոր ծնեց: Պատկերացնո՞ւմ եք, հսկա մերուն մի խոճ-
կոր է ունենում, երբ ժամանակին մեր գյուղում խոզերը միջինը
մոտ 10 խոճկոր էին ծնում, պատահել է` անգամ 16 խոճկոր: Այժմ,
եթե խոզը ծնում է 4-5 խոճկոր, հենց առաջին օրերին դրանց մոտ
կեսը սատկում է: Այծն ու ոչխարը նույնպես աստիճանաբար վե-
րանում են, աճ չկա: Ինչո՞ւ ոչխար պահեմ, երբ գառ չի ծնվում:
Նույնն է նապաստակների, հավերի մոտ: Մեղվապահությունը
նույնպես անիմաստ է դարձել: Ես հողի աշխատանքն ու անասնա-
պահությունը շատ եմ սիրում, սակայն երկուսն էլ դարձել են ոչ
շահութաբեր: Ծննդաբերությունը նվազել է, իսկ երեխաներն ար-
դեն հիվանդ են ծնվում: Երկու օր առաջ երեխա ծնվեց. այժմ մայրը
Կապանի հիվանդանոցում է, իսկ երեխային տարել են Երեւան`
հիվանդությունը ճշտելու, ասում են՝ արյան պակասություն ունի:
Ինչքան ես եմ հասկանում, այս պոչամբարը չարիքի բույն է, դրա-
նից պրծում չկա»,- եզրափակեց Հովիկ Էլչյանը:
Ինչպես պարզ երեւում է, պոչամբարների հարեւանությամբ
ապրողների բողոքները համընկնում են` վատացել է հողի որակը,
նվազել է վարելահողերի եւ այգիների բերքատվությունը, անա-
սունների ծնելիությունը, չորանում են ծառերը, աճել են մարդկանց
եւ անասունների հիվանդությունները…
Այս առումով նպատակահարմար է կարդալ գրականությունից
քաղված ստորեւ ծանոթագրությունը, որտեղ խոսվում է պոչամ-
բարներում առկա` պարունակվող նյութերից միայն մի քանիսի
վտանգավոր հատկությունների մասին:
Ողջի լեռնային գետը, փաստորեն, կոյուղի է դարձել: Հետագա-
յում այդ գետի աղտոտվածության մեծացումը կասկած չի հարու-
ցում. միայն Քաջարանի հանքավայրը միլիարդավոր տոննա հան-
քաքար է պարունակում, նոր հանքավայրեր են շահագործվելու,
նաեւ առկախ է ուրանի հանքավայրի շահագործման հարցը, որի
շահագործումը կործանարար կլինի ոչ միայն Սյունիք մարզի հա-
մար…

88
Կարծես որոշ բան հասկանալի է դառնում: Արտոնյալները օրը
ցերեկով վերցնում-կողոպտում են հայ ժողովրդի ունեցվածքը՝
նույնիսկ ամենաչնչին չափով հարկ չվճարելով:
Օրինակ՝ տարեկան միլիոնավոր տոննա վերը նկարագրված
պոչանքը լցնում են գետերի հուներն ու կիրճերը, տարեկան հար-
յուրավոր միլիոն տոննա մակաբացման ապարներ եւ ոչ մետաղա-
կան հանքերի թափոնները նույնպես թափվում են գետերի կիրճե-
րը, հուներն ու այլուր, սակայն ոչինչ չեն վճարում դրա համար,
քանզի ՀՀ Ազգային ժողովի ընդունած օրենքներով նշված թափոն-
ներն ազատված են հարկումից: Նույնիսկ խոսակցություն կա, որ
Կառավարության առաջարկով օրենսդիրը պետք է սահմանի, որ
պոչամբարները հետայսու համարվեն տեխնածին հանքեր:
Հայաստանը՝ հանքավայր… Կյանքի համար տանելի պայման-
ներ ապահովելու փոխարեն արդեն հայերն իրենց երկրից արտա-
գաղթում են միջպետական պայմանագրով…
Սեպտեմբեր-նոյեմբեր, 2010 թ.

Վտանգավոր տարրերի կենսաբանական հատկությունների


մասին տես՝ էջ 197:

Վերատպվել է ՝ «Հետք», 2011թ., թիվ 5 (65)-ից


http://old.hetq.am/am/ecology/syunik-22/

Բաց նամակ` «Գլոբալ Գոլդ Մայնինգ»-ին


2013.02.13 econews.am

«Թուխմանուկ» հանքավայրի առնչությամբ՝ էկոլոգիական հա-


սարակական կազմակերպությունների «Դաշինքի» և Հայաստանի
Կանաչների միության բաց նամակին վիրավորանքներով ու չհիմ-
նավորված հայտարարություններով լեցուն պատասխան է գրել
«Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղը: Այն
դեպքում, երբ այդ նամակով փորձել ենք պարոն Վան Կիրկորյանի
և ընկերության մյուս ազդեցիկ անձանց ուշադրությունը բևեռել
այն խնդրի վրա, թե այդ հանքավայրի շահագործումը ինչպիսի
89
լուրջ ու անուղղելի վնասներ կբերի Հայաստանի Հանրապետութ-
յանը:
«Թուխմանուկ» հանքավայրը և նրա շահագործումից առաջա-
ցած երկու պոչամբարները գտնվում են Արագած սարին հարող
բարձրադիր վայրում, որի ցածրադիր մասերում խմելու ջրի աղբ-
յուրներն են, Հայաստանի Հանրապետության միակ ջրաբանական
արգելավայրը և այլ արգելավայրեր: Նաև՝ «Թուխմանուկ» հանքա-
վայրը և պոչամբարները Գետիկ գետակի կիրճում են, իսկ այդ գե-
տակի ջրերը Քասախ և Հրազդան գետերով լցվում են Արաքս գե-
տը: Այսինքն՝ հանքավայրի հետագա շահագործումը և Գետիկ գե-
տակի հարևանությամբ արդեն առկա երկու պոչանբարները մեկ
այլ նպատակահարմար վայր չտեղափոխելը կարող են պատճառ
դառնալ հողը, խմելու և ոռոգման ջրերը ծանր մետաղներով վա-
րակելուն, ինչպես նաև` ջրագոյացման համակարգերի ավերման
ու ոչնչացման:
Այստեղ Հայաստանի Կանաչների միության անունից հակիրճ
կխոսվի բաց նամակին «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ հայաստան-
յան մասնաճյուղի կողմից տրված պատասխանում (հետայսու՝
պատասխան) տեղ գտած հորինվածքներից ու կեղծիքներից միայն
մի քանիսի մասին, իսկ դրանց ավելի հանգամանալից կանդրա-
դառնա էկոլոգիական հասարակական կազմակերպությունների
«Դաշինքը»:
Պատասխանում ասվում է. «Հակառակ նամակի պնդումների`
ոչ մի ջրագոյացման համակարգեր չեն խախտվել կամ ավերվել…
Թուխմանուկի պոչամբարից թունավոր ջրեր չեն «քամվում», պո-
չամբարը կառուցված է պատշաճ և բոլոր պահանջներին համա-
պատասխան, մշտապես դիտարկվում է, սեյսմակայուն է: …Պո-
չամբարի ջրավազանում ապրում են ձկներ և գորտեր… Միջավայ-
րային մշտադիտարկումներ արվում է նաև պոչամբարի տարած-
քը, ուստի որևէ թունավոր նյութի թափանցումը դեպի որևէ ջրային
կամ այլ միջավայր բացառվում է»:
Նախ, հնարավոր չէ, որ ջրագոյացման համակարգերը
չխախտվեին կամ չավերվեին, երբ ընկերության կողմից շահա-
գործվող հանքավայրը մաս է կազմում հենց ջրագոյացման և ջրա-

90
մատակարարման համակարգերին: Այդ հանքավայրի շահագործ-
ման շարունակումը պարզորոշ նշանակում է` վերջնականապես
ավիրել ու ոչնչացնել այդ համակարգը. այն պարզ պատճառով, որ
հանքահանման և հանքվերամշակման ընթացքում պայթեցվում,
ջարդվում, մանրացվում, փոշի է դառնում այդ նույն ջրագոյացման
և ջրամատակարարման համար հիմք հանդիսացող երկրաբանա-
կան կառույցը:
2012 թ. նոյեմբերի 27-ին, «Թուխմանուկ» հանքավայրի նոր՝ եր-
րորդ պոչամբարին նվիրված հասարակական լսումներում, Մելիք
գյուղի բնակիչներից մեկը Ընկերության հայաստանյան մասնաճ-
յուղի տնօրեն Աշոտ Պողոսյանի և քննարկման մյուս մասնակից-
ների ներկայությամբ ասաց. «Մեր գյուղն ունեցել է 4 ջրաղաց, հի-
մա եկեք գնանք, տեսեք ջուր կա՞, էնքան տրաքացրին, ջուրը փա-
խավ. չկա…»: Այդ նույն մարդը նաև նշեց, որ հանքվերամշակման
արտադրությունից հաճախ հոսող սպիտակավուն «մածնաջրով»
բանջարանոցները ջրելուց հետո բույսերը չորանում են, ապա, դի-
մելով նույն Աշոտ Պողոսյանին, թե. «Երկու տարի աշխատեցին,
սարի կեսը արդեն չկա, որ երկու տարի էլ (հանքը) աշխատի, կհա-
նեք ժողովրդին: Ամբողջ արոտավայրը շարքից հանել եք, անաստ-
ված», ապա շարունակեց. «60 տնտեսություն այս տարի մի հատ
կարտոշկա չի ստացել էդտեղի ամեն ինչից, հենց էդ ջրից… 500
մետր ջրագիծը դուք քանդեցիք, ավիրեցիք, չսարքիք, էսօր եկել
կանգնել ես ու ժողովրդին համոզում ես էդ տարիքիդ, չի կարելի»:
«Թուխմանուկ» հանքավայրի պոչամբարի պատվարը հողա-
թումբ է, այլ ոչ երկաթբետոնե կառույց, և ասել, թե այն սեյսմակա-
յուն է, նշանակում է` անպատասխանատու հայտարարություն ա-
նել: Օրինակ, պոչամբարների անվտանգությանը վերաբերող
փաստաթղթերից մեկի (Проект ЕЭК ООН, Руководство по
безопосности и рекомендуемым нормам для хвостохранилищ) չա-
փանիշներով՝ պոչամբարների պատվարները պետք է կառուցվեն
1000 և ավելի տարիների հուսալիության հաշվով: Այդտեղ նաև
նշվում է, որ նույնիսկ հազարավոր տարիներ առաջվա հանքա-
հանման մնացորդներն ու պոչանքը դեռևս արտազատում են աղ-
տոտիչների այնպիսի քանակություններ, որոնք վտանգավոր են

91
շրջակա միջավայրի համար: Թուխմանուկի պոչամբարի հատակը
ինչպես հարկն է՝ մեկուսացված չէ, հետևաբար պոչամբարի պատ-
վար կոչվող հողաթմբից և հատակից քամվող ջրերը կարող են
հայտնվել թե մակերեսային, թե ընդերքի ջրերում: Այսինքն, Ընկե-
րության այն հավաստումը, որ Թուխմանուկի պոչամբարը կա-
ռուցված է բոլոր պահանջներին համապատասխան, հեռու է իրա-
կանությունից. թե տեղի ընտրության (բարձրադիր նիշերում պո-
չամբար, ցածրադիրում՝ այգեգործություն-գյուղատնտեսություն),
թե կառուցման որակով այն չի համապատասխանում պոչամբար-
ների անվտանգության չափանիշներին: Այսպիսի պոչամբարներ
կարող են կառուցվել միայն այն երկրներում, որտեղ ընդերքի
հարստությունների կողոպուտին, այլևայլ ձևակերպումներով,
մասնակից են նաև պետական պաշտոնյաները:
Առկա երկու պոչամբարների հարևանությամբ, Գետիկ գետակի
կիրճում նախատեսվող նոր պոչամբարի կառուցման առումով,
հասարակական լսումների օրը (2012.11.27) Մելիք գյուղի մեկ այլ
բնակիչ, քննարկման մասնակիցների ներկայությամբ հայտարա-
րեց. «Ո՞նց կարելի է էդտեղ պոչամբար կառուցել, որ էդտեղ սահող
տեղ է: Վաղը որ դա եկավ, էդ 60 տնտեսության հողը կտանի»: Ահա
և Ընկերության չափանիշներով «պատշաճ և բոլոր պահանջներին
համապատասխան» կառուցված պոչամբարին տված` տեղանքին
լավատեղյակի արդարացի գնահատականը:
Պատասխանի հեղինակները, գրելով, թե «պոչամբարի ջրավա-
զանում ապրում են ձկներ և գորտեր», փաստորեն հորդորում են,
որ պոչանքը, նրա մեջ եղած ջրերը և հանքային փոշին որևէ
վտանգ չեն ներկայացնում: Սակայն Պատասխանի հեղինակներին
խորհուրդ ենք տալիս նույնիսկ չհամտեսել Թուխմանուկի պոչամ-
բարի ջրավազանում ապրող ձկներից պատրաստված կերակուրը:
Այդ ջրերի մեջ, ինչպես և պոչամբարում տարբեր խտություններով
կան (ելնելով հանքաքարի բաղադրությունից), օրինակ՝ ցինկի, կա-
պարի, մկնդեղի, ծարիրի, բիսմուտի, պղինձի, մոլիբդենի, մանգա-
նի, տիտանի, նիկելի, կոբալտի, ծծմբի,սելենի, տելուրի, գալիումի,
կադմիումի և կյանքի համար խիստ վտանգավոր այլ միացություն-
ներ, այսինքն` այն նյութերը, որոնք առկա են Թուխմանուկի հան-

92
քաքարում և «դատարկ» ապարներում (Երևանի Պետական հա-
մալսարան, Գիտական տեղեկագիր, երկրաբանություն և աշխար-
հագրություն, Երևան, 2010թ., հա. 3, էջ 3-11): Իսկ այդ նյութերի կեն-
սաբանական ազդեցությունը համարյա բոլորին է հայտնի՝ հողի
բերրիության անկում, բազմապիսի հիվանդությունների առաջա-
ցում, գենետիկական խաթարումներ…
Անտեսելով Մելիք գյուղի բնակչության մտահոգություններն ու
բողոքները, ինչպես նաև իրական փաստերը` Պատասխանի հեղի-
նակները գրում են. «Իրականում, համայնքի անդամները ոչ միայն
չեն տեսնում հանքարդյունահանման ծրագրերը մերժելու որևէ
պատճառ, այլ նաև հասկանում են որոշ անձանց դատարկ, սին,
ինքնանպատակ և համայնքի շահերի դեմ ուղղված միտումները։
Մարդիկ կարդալ գիտեն և պարզապես հասկանում են, որ իրենց
ընդամենը փորձում են խաբել։ Ուստի, մի փորձեք խաբել գյուղա-
ցուն… մարդկանց գիտակցության մեջ «բնապահպան» եզրույթը
կնույնացվի «կեղծարարի» հետ, դա անթույլատրելի է»:
Իրականում համայնքի անդամները հասկանում ու մերժում են
ներկայացված ծրագիրը: Օրինակ, նոր պոչամբարի նախագծի
քննարկման ժամանակ, «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ հայաստան-
յան մասնաճյուղի պաշտոնյաների ու աշխատակիցների ներկա-
յությամբ ահա թե ինչպես էին իրենց անհամաձայնությունը հայտ-
նում Մելիք գյուղի որոշ բնակիչներ. «Թող գյուղը տեղափոխեն, որ
պիտի թույն շնչենք, թող տեղափոխեն, … ոչ մեկ էլ համաձայն չի
հանքի շահագործմանը, կարող է բնակչության 0,1 տոկոսը համա-
ձայն լինի»:
Պատասխանից տպավորություն է ստեղծվում, որ Ընկերությու-
նը հանդես է գալիս Մելիք գյուղի բարերարի դերում, երբ իրակա-
նում այդ գյուղի քայքայման ու փոշիացման հիմքն է դնում: Եթե
Ընկերությունը այդ հանքավայրի շահագործումը համարում է Մե-
լիք գյուղի համայնքի շահերից բխող գործ, ապա թող ցույց տա թե-
կուզ մի բնակավայր, որի հարևանությամբ իրականացված հան-
քահանումն ու հանքվերամշակումը բազմապիսի անլուծելի
խնդիրներ չի առաջացրել այդ բնակավայրի համար (ջրերի, մշա-
կովի հողերի, արոտավայրերի, խոտհարքերի աղտոտում և կո-

93
րուստ, գյուղատնտեսական մթերքի թերարտադրություն և աղ-
տոտվածություն, առողջական վիճակի վատացում): Ընկերությու-
նը նաև փորձում է վարկաբեկել այն հասարակական կազմակեր-
պություններին, որոնք ուղղակի մատնացույց են անում առկա և
սպառնացող իրական վտանգները:
Պատասխանից ևս մի քաղվածք. «Նամակի փաստը եւ բովան-
դակությունը մեզ ստիպում է համոզվել, որ Ընկերության՝ ըստ տե-
սակի բնապաշտ լինելը եւ միջավայրայի նոր եւ է վնաս բացառելը
զայրացրել է ոմանց այն աստիճան, որ անցել են ինքնանպատակ,
բաց նամակների»։ Ուստի, ներողություն ենք խնդրում նաեւ նրան-
ցից, քանզի չենք արդարացրել նրանց հույսերն ու ցանկություննե-
րը եւ միջավայրին վնաս չենք պատճառել, եւ այդ առումով խոստո-
վանում ենք մեր մեղքն ամբողջությամբ… Վերջում ներողություն
ենք խնդրում համայնքի անդամներից, աշխատակիցներից, եւ բո-
լոր նրանցից ում փորձել են վիրավորել Նամակի հեղինակները»։
Այս կեղծավոր մեղայականից կարելի է ենթադրել, որ Ընկե-
րությունը, «Թուխմանուկ» հանքավայրը շահագործելու և այդտեղ
նոր պոչամբար կառուցելու իրավական հիմքեր չգտնելով, փոր-
ձում է համայնքին և բնապահպանական կազմակերպություննե-
րին միմյանց դեմ հանել և ստեղծվելիք հավանական խառնաշփո-
թում՝ հասնել իր նպատակին:
Այժմ տեսնենք, թե իրեն «բնապաշտ», միջավայրային վնասը
«բացառող» և բարոյաէթիկական վերամբարձ կեցվածքում ներկա-
յացող Ընկերությունը, ինչ բարեխղճությամբ է կազմել ու ներկա-
յացրել 2012թ. նոյեմբերի 27-ին կայացած հասարակական լսումնե-
րի արդյունքները:
Արձանագրության մեջ բացակայում են նախագիծը մերժող բո-
լոր ելույթները, դրական են արտահայտվել միայն Ընկերության
պաշտոնյաները և նրանց պատվերով նախագիծ կազմողը: Հայաս-
տանի Կանաչների միության ներկայացուցչի անունից կամայա-
կանորեն հարց են ձևակերպել, իսկ նրա ելույթից և ոչ մի բառ ար-
ձանագրված չէ… Արձանագրության վերջում կարդում ենք. «Սո-
վորաբար հանքի, ֆաբրիկայի և պոչամբարի հանրային լսումները
կատարվում են միասին, բայց մենք որոշել ենք չգնալ այդ ճանա-

94
պարհով և քննարկել առանձին, առանձին: Հիմնականում գյուղա-
ցիները բողոքում էին աշխատավարձի ուշացումներից և ձեռնար-
կության ոչ զգալի աջակցությունից: Պոչամբարի նախագծի վերա-
բերյալ առարկություններ չկան… ՈՐՈՇԵՑԻՆ՝ հավանություն տալ
Թուխմանուկի հարստացուցիչ ֆաբրիկայի բնապահպանական
մասին»: Արձանագրության տակ ստորագրել են՝ Արագածոտնի
մարզի Մելիք գյուղի գյուղապետ Հ. Մկրտչյանը (նաև կնքել է) և
«ՄԷԳՈ ԳՈԼԴ» ՍՊԸ տնօրեն Ա. Պողոսյանը:
Այն դեպքում, երբ քննարկման վերջում գյուղապետը հայտա-
րարեց. «Իմ կարծիքը, ես տեսնում եմ ժողովրդի մեջ… Որորշման
մասին դուք կիմանաք մի ամիս հետո»: Քննարկման մասնակիցնե-
րը սպասում են, թե մեկ ամիս հետո ինչ որոշում կկայացնի Մելիք
գյուղը, սակայն պարզվեց, որ հենց նույն օրը կազմել ու ստորագրել
են, գրելով նաև՝ «որոշեցին», այսինքն՝ իբր քննարկման բոլոր մաս-
նակիցները հավանություն են տվել այդ հանցագործ ծրագրին: Ա-
հա թե ինչպես է ստեղծվել կեղծիքով հագեցած այդ Արձանա-
գրություն-Որոշումը:
Վերջում մի քանի խոսք «ԳլոբալԳոլդՄայնինգ» ընկերության
տարօրինակ բնապաշտության մասին:
Եթե Ընկերությունը իրական բնապաշտ կամ բնասեր լիներ, ա-
պա «Թուխմանուկ» հանքավայրի երկրաբանական, աշխար-
հագրական պայմանների հետ ծանոթանալուց հետո պետք է հրա-
ժարվեր այդ հանքավայրը շահագործելու մտքից, քանզի աներևա-
կայելի է, որ բնապաշտ Ընկերությունը լեռնային գետերի սկզբնա-
վորման ակունքներում հանք հանի, վերամշակի, պոչամբար տե-
ղադրի:
Եթե «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությունը բնապաշտ ու
պարկեշտ լիներ, ապա ընդհանրապես կհրաժարվեր Հայաստանի
Հանրապետությունում հանքարդյունաբերությամբ զբաղվելուց`
այն հիմնավորմամբ, որ երկրում ստեղծվել են այնպիսի օրենքներ,
որոնք նպաստում են ժողովրդի սեփականություն հանդիսացող
ընդերքի հարստությունների արագ սպառմանը և դրանք առան-
ձին ընտանիքների բաժին դառնալուն… Բնապաշտ ընկերություն

95
չի կարող մասնակից լինել որևէ ժողովրդի ունեցվածքի կողոպու-
տին:
Հայաստանի Հանրապետությունում հանքարդյունաբերութ-
յամբ զբաղվողները իրենց արտադրած թափոնների համար հարկ
չեն վճարում, նախագծերը իրականացնելիս տնտեսությանը
հասցրած վնասը նույնպես չեն հատուցում: Արդյունքում շահա-
գործելի են դառնում նաև այն հանքավայրերը, որոնք լիարժեք
հարկման դեպքում անգամ ծախսածածկող չեն կարող լինել: Այս
պայմաններում լայնածավալ ավիրվում ու աղտոտվում է Հայաս-
տանի Հանրապետության տարածքը և եթե չկասեցվի այս հանցա-
գործ գործելակերպը, ապա Հայաստանի Հանրապետությունը աս-
տիճանաբար կդառնա կյանքի համար ոչ պիտանի:
Մի խոսքով, մեր երկրում սպանում են ոչ թե մարդուն, այլ նրան
կյանք տվող բնական միջավայրը: Թող Հայաստանի Հանրապե-
տությունում հանքարդյունաբերությամբ զբաղվողները չասեն, թե
իրենք դա չեն գիտակցում. նրանք ուղղակի Հայաստանի Հանրա-
պետության պետական համապատասխան պաշտոնյաների հետ
գործընկերներ են, որոնց համագործակցությունը փաստորեն
ուղղված է բնության ու մարդու դեմ:

Թուխմանուկի պոչամբարին տված բացասական


եզրակացությունը խորամանկ քայլ է
econews.am 2013.06.21

Բնապահպանության նախարարությունը 2013 թվականի ապ-


րիլի 26-ին «Մեգո գոլդ» ընկերության Թուխմանուկ հանքավայրի
պոչամբարի նախագծին բացասական եզրակացություն տվեց, ին-
չը մեծ ոգևորություն առաջացրեց հասարակության շրջանում:
Սակայն այդ բացասական եզրակացությունը ուսումնասիրողը
հեշտությամբ կհամոզվի, որ դա ուղղակի խորամանկ քայլ է և հիմք
է հանդիսանում հետագայում դրական եզրակացություն տալու
համար, քանզի այնպիսի պատճառաբանություններով են բացա-
սական եզրակացություն տվել, որոնք «Մեգո գոլդ» ընկերության
համար հեշտությամբ հաղթահարելի են:
96
Բերենք բնապահպանության նախարարության փորձաքննա-
կան բացասական եզրակացության գլխավոր «հիմնավորումները»:
1. 1. «Նախագծային փաստաթղթերում բացակայում են
ազդակիր համայնքի որոշումը տվյալ վարչատարածքային
միավորի զարգացման պլանով նախատեսվող գործունեության
համապատասխանության մասին, ինչպես նաև՝ ազդակիր հա-
մայնքի որոշումը հողահատկացման մասին»:
Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում այժմ տի-
րող մթնոլորտում «Մեգո գոլդ» ընկերության համար ազդակիր հա-
մայնքի հողահատկացման և մյուս որոշումներ ստանալը որևէ
դժվարություն չի ներկայացնելու: Փաստաթղթերի կեղծումն ու պե-
տական կառույցներում այն շրջանառության մեջ դնելը սովորա-
կան երևույթ է դառնում: Օրինակ, 2012 թ. նոյեմբերի 27-ին Մելիք
գյուղում այդ պոչամբարի նախագծի լսումների ժամանակ պոչամ-
բարը կառուցելուն դեմ ուղղված կտրուկ ելույթներ եղան թե՛ գյու-
ղացիների և թե՛ անկախ փորձագետների կողմից: Գյուղապետը
հայտարարեց, որ խնդիրը նորից կքննվի համայնքում և միայն
դրանից մեկ ամիս հետո նա կհայտնի համայնքի կարծիքը, թե
գյուղացիները համաձայն են այդտեղ պոչամբար կառուցել, թե ոչ:
Սակայն հենց այդ նույն օրը կազմվել և «Մեգո գոլդ» ընկերության
տնօրեն Ա. Պողոսյանի կողմից ստորագրվել է մի արձանագրութ-
յուն, որտեղ առկա է բացահայտ կեղծիքը. «Պոչամբարի նախագծի
վերաբերյալ առարկություններ չկան»:
Պարզվում է, որ համայնքը միայն ընտրություններում չէ, որ
զրկված է իր սեփական ձայնը արտահայտելու իրավունքից,
դժբախտաբար նա զրկված է նաև իր տարածաշրջանում իրակա-
նացվելիք նախագծերի մասին իր իսկական կարծիքն արտահայ-
տելու և վճռին մասնակից լինելու իրավունքից: Նաև անհրաժեշտ է
նշել, որ եթե մենք խոսում ենք ազդակիր համայնքի մասին, ապա
ոչ միայն Մելիք գյուղը պետք է համարվի Թուխմանուկ հանքա-
վայրի ազդակիր, այլ ազդակիր պետք է համարվեն նաև այն բնա-
կավայրերը, որոնք օգտագործում են Քասախ, Հրազդան, Արաքս
գետերի ջրերը:

97
Վերջին տարիներին շահադիտական աշխարհի ջանքերով ՀՀ-
ում ընդունվել են օրենքներ, որոնք չեն պաշտպանում պետության
և ժողովրդի շահերը: Օրինակ, հանքարդյունաբերության ոլորտում
վճռական խոսքի իրավունքը ոչ թե նեղ մասնագետներին է վերա-
բերվում, այլ համայնքներին, որը ժողովրդի համար հղի է վտան-
գավոր հետևանքներով:
1. «Ելնելով փոխկապակցվածությունից, նոր պոչամբարի
հետ անհրաժեշտ էր փորձաքննության ներկայացնել նաև ոս-
կու բացհանքի շահագործման, ինչպես նաև հարստացուցիչ
ֆաբրիկայի վերակառուցման նախագծերը»:
Այստեղ բնապահպանության նախարարությունը ճիշտ մոտե-
ցում է դրսևորում, սակայն պոչամբարի նախագիծը ընդունել է
փորձաքննության, երբ նա պետք է այն մերժեր որպես կիսատ ու
թերի նախագիծ: Հանքի, ֆաբրիկայի և պոչամբարի նախագծերը
ընդհանրական են և պետք է ներկայացվեն մեկ նախագծով:
Դրանք առանձին-առանձին ներկայացնելն անթույլատրելի է: Սա-
կայն բնապահպանության նախարարությունն անպատիժ կերպով
տարիներ շարունակ գործում է այս հակաիրավական գործելա-
կերպով:
Շատերին կարող է թվալ, թե բնապահպանության նախարա-
րությունը զուտ պատահականորեն վրիպել է, երբ «հանքի» փոխա-
րեն գրել է «բացհանք», սակայն խնդրով հետաքրքրվածները շատ
լավ գիտեն, թե «Մեգո գոլդ» ընկերությունը, անտեսելով լիցենզիոն
պարտավորությունները, ինչ հետևողական ու համառ պայքար է
մղում Թուխմանուկի հանքավայրի փակ (թունելային) եղանակով
հանքահանումը բացով փոխարինելու համար:
1. 3. «Նախագծում բացակայում են այլընտրանքային լու-
ծումները՝ այդ թվում պոչամբարի պատնեշի և հատակի կավա-
յին շերտը պոլիէթիլենային թաղանթով փոխարինելը»:
Պարզ է, որ պոլիէթիլենի առկայությունն, իհարկե, իր դրական
դերը կունենա, սակայն պոլիէթիլենի առկայությունը չի վերացնում
կավային շերտի անհրաժեշտությունը և ապա՝ պոլիէթիլենը նույն-
պես սահմանափակ դիմացկունություն ունի, իսկ պոչանքը միլիո-

98
նավոր տարիների խնամք ու շրջակա միջավայրից մեկուսացնելու
երաշխիք է պահանջում:
Բնապահպանության նախարարությունը Գետիկ գետի կիր-
ճում՝ Մելիք գյուղի հարևանությամբ պոչամբար կառուցելու խնդի-
րը դիտարկելուց առաջին հերթին պետք է ներկայացներ, թե այդ-
տեղի երկրաբանաաշխարհագրական պայմաններում արդյո՞ք
թույլատրելի է պոչամբար կառուցելը: Նշենք, որ պոչամբարը կա-
ռուցվելու է ջրագոյացման, ջրաբաշխման համակարգում, Քասախ
լեռնային գետի հունին շատ մոտ, դրա ձևավորման վերին նիշում,
իսկ ցածրադիր նիշերում բնակավայրերն են՝ իրենց այգիներով,
վարելահողերով, արոտավայրերով, խմելու և ոռոգման ջրի աղբ-
յուրներով: Այստեղ հարկ եմ համարում նշել, որ Թուխմանուկի
անմիջական հարևանությամբ գտնվում է Հանքավանի ջրաբանա-
կան պետական արգելավայրը, որի տարածքը վերջին տարիներին
9300-ից դարձրել են 5202,98 հեկտար: Այսինքն 44 %-ով կրճատել
են տարածքը: Չպետք է զարմանալ, եթե պարզվի, որ այդ կրճա-
տումը արվել է այդտեղ հանքարդյունաբերությունը ընդլայնելու
նպատակով:
Արդյո՞ք պարզ չէ, որ այս ու նմանատիպ խնդիրները պետք է
հանդիսանային բացասական եզրակացության հիմնավորում, ո-
րոնք կարտահայտեին իրերի իրական դրությունը: Այս պարագա-
յում «Մեգո գոլդ» ընկերությունը այլևս չէր կարողանա մտածել իր
կործանարար ծրագիրն իրականացնելու մասին:
Բնապահպանության նախարարությունը «Մեգո գոլդ» ընկե-
րության կողմից ներկայացրած Թուխմանուկի երրորդ պոչամբա-
րի նախագիծը փորձաքննության ընդունելիս և վերլուծական-փոր-
ձագիտական աշխատանք կատարելիս պետք է նաև նկատի ունե-
նար, թե ինչ վիճակում են այդ ընկերության կողմից արդեն շահա-
գործված երկու պոչամբարները նույն գետի կիրճում, և՝ արդյո՞ք
այդ գործարարը բարեխիղճ է: 2007 թվի փետրվարի 20-ին բնա-
պահպանության նախարարության կողմից երկրորդ պոչամբարի
նախագծին «Մեգո գոլդ» ընկերությանը տված դրական եզրակա-
ցությունում նշվում է, որ ջրաթափանցելիությունը բացառելու հա-
մար դրա պատնեշն ու հատակը մեկուսացվելու են համապա-

99
տասխանաբար 3 և 1 մետր հաստությամբ կավային շերտերով և
ընդհանրապես պոչամբարից հեղուկ և պինդ վտանգավոր նյութե-
րի արտազատում չի լինելու: Այսօր մենք ականատես ենք խոստա-
ցածին տրամագծորեն հակառակ պատկերին՝ պոչամբարի պատ-
վարն ու հատակը մեկուսացված չեն կավային շերտերով, իսկ տե-
ղումների բացակայության ժամանակ մակերեսից արտազատվում
է պոչանքի թունավոր փոշին և տարածվում շրջակա միջավայր:
Ուղղակի զարմանք է հարուցում, որ նախարարությունը, փորձա-
գիտական եզրակացությունում խոսելով պոչանքի բաղադրության
մասին, չի նշում, թե ինչ վտանգավոր նյութեր կան պոչանքում, երբ
հայտնի է, որ Թուխմանուկի հանքաքարում, հետևաբար և պոչան-
քում, առկա են կապար, ցինկ, մկնդեղ, սելեն, տելուր, բիսմուտ,
տիտան, նիկել, կոբալտ, մոլիբդեն, պղինձ, գալիում, վանադիում,
ծարիր, գերմանիում, ծծումբ, երկաթ, մանգան, սնդիկ, անագ, թա-
լիում, ինդիում, վոլֆրամ… Սակայն բնապահպանության նախա-
րարությունը, լռելով այս մասին, նշում է. «Պոչերը հրդեհապայթ-
յունավտանգ չեն»: Անհեթեթություն է, երբ բնապահպանության
նախարարությունը հայտարարում է, թե մանրացրած, փոշիաց-
րած հանքաքարը հրդեհապայթյունավտանգ չէ:
Ահա և բնապահպանության նախարարության «բարեխղճութ-
յունը» բնապահպանական փորձաքննություն կատարելու գոր-
ծում:
Նաև ոչ պակաս կարևոր մի հանգամանք. էկոլոգիական փոր-
ձաքննության առարկան բնությանը և տնտեսությանը հասցվելիք
վտանգների մեղմացումն ու կանխարգելումն է: Այս առումով զար-
մանալի է, որ բնապահպանության նախարարությունը ընկերութ-
յան հետ համագործակցելիս ամենևին չի անդրադարձել ընկե-
րության կողմից բնությանը հասցված վնասներին և հարկային
պատասխանատվությունից խուսափելուն: Բերեմ մի օրինակ: ՀՀ
կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի
քննչական վարչությունը ՀՀ փաստաբանների պալատին գրում է.
«… 2011 թ. մարտի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի
1-ին մասի հատկանիշներով «Մեգո գոլդ» ՍՊ ընկերության տնօ-
րեն Աշոտ Պողոսյանի կողմից հարկման հիմք հանդիսացող փաս-

100
տաթղթերում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջո-
ցով խոշոր չափի՝ 13.252.700 դրամ հարկերի վճարումից չարամ-
տորեն խուսափելու դեպքի առթիվ ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության
վարչությունում հարուցվել է հ. 83156811 քրեական գործը, որը
21.03.2011 թ. ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՊԵԿ
քննչական վարչություն: Քրեական գործի նախաքննությունը շա-
րունակվում է»:
Պարզից էլ պարզ է, որ բնապահպանության նախարարությու-
նը կամա, թե ակամա պաշտպանում է «Մեգո գոլդ» ընկերության
շահերը և Թուխմանուկ հանքավայրի պոչամբարին նրա տված
բացասական եզրակացությունն իրականում կանաչ ճանապարհ է
այդ նախագծին դրական եզրակացություն տալու համար:
econews.am

Պոչամբարների իրական ծավալների ճշտումը


շատ հարցեր կպարզաբանի
«Այսօր», 2013.10.15

Ըստ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության


տվյալների, Արագածոտնի մարզի «Թուխմանուկ» ոսկու հանքա-
վայրում Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությունը 2006-2012 թթ. արդ-
յունահանել ու վերամշակել է 86,42 հազար տոննա հանքաքար:
Սակայն հանքարդյունաբերության ոլորտում հայտնի գործարար
Բիլ Մավրիդիսի (Bill Mavridis) հրապարակած տվյալներով «Գլո-
բալ Գոլդ Մայնինգ» ընկերությունը Նյու-Յորքի բորսայում ներկա-
յացրել է, որ 2006-2012 թթ. այդ հանքավայրում արդյունահանել ու
վերամշակել է 176,4 հազար տոննա հանքաքար: Թվերի ավելի
քան կրկնակի տարբերության պարզաբանմանը կօգնի «Թուխմա-
նուկ» հանքավայրի շահագործման հետևանքով առաջացած՝ Գե-
տիկ գետի ափին գտնվող երկու պոչամբարների ծավալների
ճշտումը, որից հետո պարզ կդառնա, թե ինչ քանակությամբ հան-
քաքար է վերամշակվել:
«Մեգո Գոլդ Մայնինգ» ընկերությունը 2012թ. ՀՀ բնապահպա-
նության նախարարություն է ներկայացրել «Թուխմանուկ» հան-
101
քավայրի երրորդ պոչամբարի նախագիծը՝ պատճառաբանելով, որ
երկու պոչամբարներն էլ արդեն հասել են իրենց նախագծային
հզորություններին: Այդ երկու պոչամբարներից առաջինում, ըստ
ընկերության տարբեր միջոցառումներում արված հայտարարութ-
յան, կա մոտ 40 հազար տոննա պոչանք: Մեզ անհայտ է մնում
երկրորդ պոչամբարում եղած պոչանքի քանակը:
«Մեգո Գոլդ Մայնինգ» ընկերության կազմած երկրորդ պոչամ-
բարի նախագծին ՀՀ բնապահպանության նախարարության կող-
մից տրված դրական եզրակացության («Շրջակա միջավայրի վրա
ազդեցության փորձաքննական թիվ 15 եզրակացություն (հետայ-
սու՝ Եզրակացություն)», 2007.02.20) մեջ նշվում է, որ երկրորդ պո-
չամբարի տարողությունը 150 հազար տոննա է: Այս եզրակացութ-
յան մեջ նաև գրված է, որ հետագայում հնարավոր է պոչամբարի
պատնեշի 2,5 մետրով բարձրացմամբ այնտեղ լցնել ևս 40 հազար
տոննա պոչանք: Երկրորդ պոչամբարում պոչանքի քանակը իմա-
նալու համար անհրաժեշտ է պարզաբանել՝ արդյո՞ք պոչամբարը
շահագործելիս նրա պատնեշը 2,5 մետրով բարձրացվել է, թե ոչ:
Եզրակացության մեջ նաև գրված է հետևյալը. «Ֆաբրիկայում
ստացվող խտանյութի ելքը կազմում է 15%, իսկ համապատաս-
խան պոչերի ելքը՝ մշակվող հանքաքարի ընդհանուր ծավալի
85%-ը»:
Եթե ընդունենք, որ ընկերությունը երկրորդ պոչամբարի պատ-
նեշը չի բարձրացրել և այն արդեն լիքն է, այսինքն՝ պարունակում
է 150 հազար տոննա պոչանք, ապա ըստ առաջացող խտանյութի
ու պոչանքի հարաբերակցության, ուրեմն ընկերությունը արդյու-
նահանած ու վերամշակած կլինի 176 հազար տոննա հանքաքար,
այսինքն՝ այնքան, ինչքան «Մեգո Գոլդ Մայնինգը» ցույց է տվել
Նյու-Յորքի բորսայում և 89 հազար տոննայով ավելի, քան ներկա-
յացրել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարութ-
յուն: Իսկ եթե պատնեշը բարձրացվել է, ապա պոչանքը կարող է
լինել 190 հազար տոննա, այս դեպքում վերամշակված հանքաքա-
րը կկազմի 223 հազար տոննա…
«Թուխմանուկ» հանքավայրի երկու պոչամբարների ծավալնե-
րի որոշումը բարդ խնդիր չէ: Դրա համար պետք է, որ բնապահ-

102
պանության նախարարությունը կատարի այդ գործողությունը՝ նե-
րառելով մասնագետներ նաև այլ գերատեսչություններից և հասա-
րակական կազմակերպություններից:
Ընդհանրապես խիստ կարևոր է Հայաստանի Հանրապետութ-
յունում բոլոր պոչամբարների (շահագործվող և փակված) իրական
ծավալների գնահատումը:
econews.am

Բնապահպանության նախարարությունը ստելով


ո՞ւմ պատվերն է կատարում
Ցրված ուրան
«Հետք», 2013.08.15
http://hetq.am/arm/news/28715/bnapahpanutyan-
nakhararutyuny-stelov-umpatvern-e-katarum.html

Վերջերս մամուլում հրապարակվեց Մեղրի քաղաքի ավագա-


նու ուղերձը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ուղերձում, մաս-
նավորապես ասվում է, որ մետաղական հանքավայրերի շահա-
գործման հետևանքով տարածաշրջանում արդեն աղետալի իրա-
վիճակ է ստեղծվել, այդուհանդերձ 14 նոր հանքավայրերի ուսում-
նասիրության ու շահագործման արտոնագրեր են տրվել: Ուղեր-
ձին կցվել է «Հայաստանի ուրան պարունակող հանքային դաշտե-
րի և հանքային շրջանների քարտեզը», որպեսզի ցույց տրվի ցրված
ուրանի առկայությունը նաև իրենց տարածաշրջանում:
Զարմանալի է, որ ՀՀ նախագահին հղած ուղերձին պատաս-
խանել է բնապահպանության նախարարության աշխատակազմի
ղեկավարը, ով համարձակորեն գրում է. «Նախագահին հղած ու-
ղերձում Լիճք, Տաշտուն և Լիճքավազ-Թեյ հանքավայրերը ներկա-
յացված են որպես ուրանի և թորիումի առավել բարձր պարունա-
կությունների օբյեկտներ, ինչպես նաև ներկայացված «Հայաստա-
նի ուրան պարունակող հանքային դաշտերի և հանքային շրջան-
ների քարտեզը» իրականությանը չեն համապատասխանում»,
միաժամանակ թվարկելով, թե Մեղրու տարածաշրջանում նորա-
նոր ինչ հանքավայրեր են շահագործվելու:
103
Բնապահպանության նախարարությունը մեղրեցիներին ծայ-
րահեղ հուսահատության մեջ գցող այս պատասխանով, փաստո-
րեն ժխտում է Հայաստանի Հանրապետությունում ուրանի և թո-
րիումի առկայությունը, այն դեպքում, երբ բազում են դրանց տա-
րածվածությունն ապացուցող փաստերը:
Խորհրդային տարիներին Հայաստանը դիտարկվել է որպես
ռադիոակտիվ հումքի հեռանկարային շրջան: Ահա թե ինչու, 1948-
ից այստեղ գործել են Խորհրդային միության Մինգեոյի մասնագի-
տացված Գրոմովյան, իսկ 1965-1975 թթ.՝ Կոլցովյան արշավախմ-
բերը: Ուրանի և ռադիոակտիվ այլ տարրերի որոնման այդ աշխա-
տանքներին մասնակցել են նաև հայ գիտնականներ և տարբեր
բնագավառների մասնագետներ: Արդյունքում ձևավորված փաս-
տաթղթերը, որպես հույժ գաղտնի նյութեր, հիմնականում տեղա-
փոխվել են Ռուսաստան:
Երկրաբանական գիտությունների դոկտոր Պ.Գ. Ալոյանը
«Ураноносность геологических формаций Армени» (Ереван,
ГЕОИД, 2010) գրքում գրում է, որ իր այդ աշխատությունում օգտա-
գործել է հրապարակված և գլխավորապես Ա.Ե. Քոչարյանի, Բ.Ի.
Պիգուլսկու, Վ.Վ. Շելխովսկու, Մ.Դ. Զագայնովի, Ա.Պ. Պանչենկոյի,
Վ.Ա. Մարկովիչի, Մ.Ա. Ենգոյանի, Լ.Ս. Ռուդիցկայի, Գ.Ե. Քոչինյա-
նի, Ա.Մ. Անտրոպցևի, Է.Լ. Սարուխանյանի, Ի.Բ. Խառատովայի,
Գ.Կ. Պետոյանի, Բ.Կ. Արխիպովի ֆոնդային նյութերը:
Այս գրքից բերենք որոշ քաղվածքներ՝
«Ըստ կատարված երկրաբանահետախուզական աշխա-
տանքների, Հայաստանի տարածքում պայմանականորեն կարելի
է եզրագծել ռադիոակտիվ էլեմենտների հեռանկար ունեցող 4 խո-
շոր շրջաններ՝ 1. Սյունիքյան՝ Զանգեզուրի խորքային խզվածքի
գոտում՝ Որոտան-Ողջի-Արաքս գետերի միջագետք, 2. Վանաձոր--
Դիլիջանյան՝ Սևան-Շիրակյան խորքային խզվածք, 3.Արզական-
Փարաքարյան՝ Հրազդան գետի հյուսիս-արևելյան տարածք, 4. Վե-
դի-Վայքյան՝ Արաքսի ձախ ափ և Արփայի ներքին միջնահոսք:
Դրանցից բացի. Շամլուղյան և Ջերմուկյան ոչ մեծ գոտիներ» (էջ
13-14):

104
«Փխրուտյան երևակումը գտնվում է Քաջարանի պղնձամոլիբ-
դենային հանքավայրից 5-6 կմ արևելք, Մեղրու խորքային մագմա-
յական մարմնի (պլուտոնի) հյուսիս-արևելյան գոտում, Ողջի գետի
կիրճի լանջերում: Հետախուզված է Ողջի, Լեռնաձոր և Փխրուտ
տեղամասերը: Այս տեղամասերում, ավելի քան 300 մ խորությամբ,
որոնվել են ուրան-մոլիբդենային ավելի քան 20 հանքային մար-
միններ՝ 0,2% ուրանի միջին պարունակությամբ (էջ 20-21): Փխ-
րուտ-Լեռնաձորյան հանքային դաշտին հարող Անդյան երևակու-
մում առկա 22 հանքային մարմիններից համեմատաբար մանրազ-
նին ուսումնասիրված է Առաջին հանքային մարմինը՝ ուրանի մի-
ջին պարունակությունը 0,2-0,3%: 1968 թվին Առաջինի հանքաքա-
րից 2,5 տոննա վերամշակվել է» (էջ 22-23):
«Ուրան-ոսկի-բազմամետաղ հանքերևակումներից են Կայա-
տեղի (ք. Վայք, Արփա գետի աջ ափին, ուրանի միջին պարունա-
կությունը 0,06 %) և Ատդարի տեղամասերը...» (էջ 29):
«Ուրան-մոլիբդենային հանքերևակումներից է Անտառայինի
(Աղվերան գետի ձախ ափին՝ ուրանի պարունակությունը 0,03-
0,14%)... Ուրան-թորիում-հազվագյուտ հողեր հանքերևակումնե-
րից է Ուլյաշիկ գետի վերին հոսանքում գտնվող Թեժսարի տեղա-
մասը (Փամբակի լեռնաշղթա). ուրանի պարունակությունը հաս-
նում է մինչև 0,086%» (էջ 30-33):
«Նոր փաստացի նյութերը և մետալուրգիական հատուկ փորձե-
րի արդյունքները գրականության և ֆոնդային նյութերի հետ մեկ-
տեղ մեզ հիմք են տալիս Մեղրու խզվածքը ..., դրա տակ փռված
Մեղրու խորքային մագմայական մարմնի (պլուտոնի) գրանի-
տոիդների հետ մեկտեղ, դիտարկել որպես ոսկի-ուրան-հազ-
վագյուտ մետաղների հանքայնացման կանխատեսումային-հե-
ռանկարային խոշոր հանքավայր» (էջ 65):
«Ներկայումս տնտեսապես նպատակահարմար է համարվում
0,05-0,07 % ուրանի օքսիդ պարունակող հանքանյութի վերամշա-
կումը: Խորհրդային շրջանում տարրալվացվել են 0,012-0,02% ու-
րան պարունակող հանքանյութերը, որը կարող է լավ կողմնորշիչ
լինել այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է» (էջ 126):

105
«Փաստացի նյութը վկայում է, որ մոտակա տարիներին, հան-
րապետությունում կարելի է ստեղծել հանքավառելիքային հումքի
պաշարներ ատոմային էներգետիկայի համար, որոնք կապահո-
վեն ոլորտի զարգացումն ապագայում: Այս պարագայում անհրա-
ժեշտ է առանձնացնել ռադիոակտիվ հումքի տեսակետից հեռան-
կարային հանքային դաշտերը, հանքավայրերը և դրանց տեղամա-
սերը: Ուսումնասիրվածության արդի վիճակով Հայաստանի հա-
մար առավել հեռանկարային են ուրան-մոլիբդենային, ուրան-ոս-
կի-բազմամետաղային, ուրան-մկնդեղային հանքավայրերն և ու-
րանինիտ-ֆլյուորիտ-բիոտիտային տեսակի հազվագյուտ հողային
հանքայնացմամբ. ուրանի պարունակությունը տատանվում է լայն
սահմաններում, միջինը՝ 0,2-0,5%: Առավել հեռանկարային են Քա-
ջարանի պղինձ-մոլիբդենային և Ազատեկի ոսկի-բազմամետաղա-
յին (ոսկի-ծարիր-մկնդեղային) հանքավայրերը և Մարմարիկ գե-
տի ավազանի հանքային դաշտը: Որոշակի հեռանկարներ կապ-
ված են Փխրուտ և Անդ հանքավայրերի մոլիբդեն-ուրանային են-
թաֆորմացիայի հետ, որոնք տեղայնացված են Քաջարանի
պղինձ-մոլիբդենային հանքավայրի թևերում և կապված են Լեռ-
նաձորի խորքային խախտման հետ՝ Մեղրու խորքային մագմայա-
կան մարմնի կոնտակտային մասերում: Արդյունաբերական հե-
տաքրքրություն են ներկայացնում Փամբակի խմբի Թեժսարի և
Անտառայինի ուրան-հազվագյուտհողային հանքերևակումները,
որոնք գտնվում են Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթանների
բլոկների միջև ձգվող Մարմարիկի խախտման գոտում և որոնց
յուրացումը կարող է ապահովվել Մարմարիկ գետի ավազանի ա-
րագ զարգացող լեռնահանքային ինֆրակառույցների շնորհիվ,
հաշվի առնելով ոսկեբեր, պղինձ-մոլիբդենային և ոսկի-երկաթա-
յին ու տիտանամագնետիտային հանքաքարերի խոշոր պաշարնե-
րը: Ոսկին և ուրանը ավելի հաճախ գտնվում են նուրբ-դիսպերս
վիճակում ու հաճախ սերտաճած են լինում պիրիտի և հազվա-
դեպ՝ տուխոլիտի հետ, ինչն էլ հանքաքարին տալիս է դժվարամ-
շակ բնույթ, որի հետևանքով սովորական մեթոդներով դրանք
դժվար են հայտնաբերվում ու դժվար են կորզվում» (էջ 157-165):

106
Նույն հեղինակի մեկ այլ աշխատությունից տեղեկանում ենք
Հայաստանում ուրանի կանխատեսումային պաշարների մասին,
օրինակ, Փխրուտում՝ 20 հազար տոննա, Վայքում՝ 20-30 հազար
տոննա, Վեդիում՝ 10-15 հազար տոննա, Անտառայինում՝ 30-40
հազար տոննա... (Г. П. Алоян, Ресурсный потенциал радиоак-
тивного сырья Армении и перспективы его освоения, Горный
журнал, 2007, № 635).
Պրոֆեսոր Հ. Ավագյանը «Լեռնահանքային և մետալուրգիա-
կան արդյունաբերություն ների զարգացման ուղիներն ու հեռան-
կարները ՀՀ-ում» (Երևան, «Գիտություն», 2011 թ., էջ 260) գրքում
գրում է, որ Ամուլսարի հանքաքարի 40 նմուշների տվյալներով
այդտեղ առկա է 195 տոննա ուրան:
Հայաստանի Հանրապետությունում ցրված ուրանի և ուրանա-
յին հանքերևակումների առկայության հետ կապված, բերեմ մի
քաղվածք վերջերս կատարված գիտական աշխատանքից. «Ուրա-
նային հանքայնացումը ձգվում է Պիրամսարյան լեռնաշղթայի հա-
րավային լանջհորիզոնականով՝ մոտ 700 մետր, որը ուրանային
հանքավայրերի համար խոշոր բացվածք է: Քվարցիտներում ու-
րանի հանքայնացումը կրում է ցրված բնույթ» (Երևանի Պետական
համալսարանի գիտական տեղեկագիր, 2010 թ., թիվ 3, էջ 18-24):
Բացի վերը նշվածներից, Հայաստանում ուրանի առկայությու-
նը հաստատվում է նաև այն փաստով, որ 2007 թվին Հայաստանի
Հանրապետության և Ռուսաստանի դաշնության կառավարութ-
յունների միջև համաձայնագիր է կնքվել՝ ՀՀ-ում ուրանի և թորիու-
մի հանքավայրերի համատեղ ուսումնասիրության և շահագործ-
ման վերաբերյալ: Այդ նպատակով ստեղծված, «Հայ-Ռուսական
լեռնահանքային կազմակերպության» կազմած՝ «ՀՀ Սյունիքի մար-
զում ուրանի և ուղեկցող օգտակար հանածոնների երկրաբանահե-
տախուզական աշխատանքների իրականացման 2009-2012 թթ.»
Նախագծում (հետայսու՝ նախագիծ) գրված է, որ 2008 թ. «Ռուսա-
տոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի, Ռուսաս-
տանի Դաշնության և ՀՀ բնապահպանության նախարարության
միջև ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզման, արդ-

107
յունահանման և վերամշակման ոլորտում համագործակցության
մասին» Հուշագիր է ստորագրվել:
Նույն Նախագծի 17-րդ էջում կարդում ենք. «Տաշտունի խզված-
քի... ծայրամասային հատվածներում կենտրոնացված են դայկաձև
մարմիններ և հապլիտների ու պեգմատիտների երակներ, որոնք
ուրան և թորիում պարունակող միներալի հաշվին բնորոշվում են
բարձր՝ մինչև 800 մկռ/ժ ռադիոակտիվությամբ»: Իսկ 18-19 էջերում
գրված է. «Հյուսիս-արևմտյան խախտումները գլխավորապես
զարգացած են հրապարակի արևմտյան և արևելյան մասում, որ-
տեղ դրանք կազմում են Տաշտունի, Քիրսի և Լեռնաձորի բեկվածք-
ների համակարգերը: Շրջանի հիմնական կառուցվածքն է հանդի-
սանում Տաշտունի բեկվածքը, որը բաժանում է երկրորդ կարգի
բլոկները և վերահսկում բազմամետաղների, պղնձի, մոլիբդենի
(ներառյալ՝ ուրանային) բոլոր հիմնական հանքերի և հանքերևա-
կումների տեղադրումը: Այն արտահայտված է անընդհատ՝ Մեղ-
րու խորքային մագմայական մարմնի (պլուտոնի) հարավային
սահմաններից մինչև Գեղի գետի գետաբերանը... Տաշտունի բեկ-
վածքը իրենից ներկայացնում է 100 մետրից մինչև 2 կմ լայնութ-
յամբ շերտ, որը կազմված է մանրացված, տրորված և ճեղքավոր-
ված ապարների մոտեցված տեկտոնական կարերի և գոտիների
համակարգից, որոնք մեծ մասամբ ինտենսիվորեն հիդրոջերմային
վերափոխված են սուլֆիդային, հազվադեպ ուրանային հանքայ-
նացում կրող քվարցային և կարբոնատային երակներով:Զանգե-
զուրի հանքային շրջանում խիստ գերակշռող հանքայնացումը
պղնձամոլիբդենայինն է... Հանքերևակումների հանդիպող հաճա-
խականության աստիճանով երկրորդը ուրանային հանքայնա-
ցումն է»:
Մասնագիտական գրականությունից վերը բերված քաղվածք-
ները, ինչպես նաև 2008թ. Հայաստանում ուրանի և թորիումի հան-
քավայրերի համատեղ ուսումնասիրության ու շահագործման վե-
րաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայ-
նագիրն ու դրա արդյունքում կազմած Նախագիծը ցույց են տալիս,
որ ՀՀ-ում ցրված ուրանը և ուրանային հանքերևակումները մեծ
տարածք են զբաղեցնում, ինչպես նաև «Հայաստանի ուրան պա-

108
րունակող հանքային դաշտերի և հանքային շրջանների քարտեզը»
համապատասխանում է իրականությանը:
Պարզից էլ պարզ է, որ ցրված և արդյունաբերական հեռանկար
ունեցող ուրանի ներկայությունը ծածուկ պահելը հատուկ նպա-
տակ է հետապնդում: Ցրված ուրան ասելավ, պետք է հասկացվի
տարբեր հանքավայրերում օգտակար տարրերին ուղեկցող ուրա-
նի այնպիսի ցածր խտություններ, որոնց կորզումը գործնականում
հնարավոր չէ և ուրանն ամբողջությամբ մնալու է պոչանքում:
Հետևաբար, ցրված ուրան պարունակող հանքավայրերի շահա-
գործումը Հայաստանի նման փոքր տարածք ունեցող երկրում՝
ուղղակի հանցագործություն է: Վստահ եմ, որ հանքարդյունաբե-
րական մաֆիան դա շատ լավ հայտնի է: Ցրված ուրանի գոյության
կոծկումը նրան հնարավորություն է տալիս անաղմուկ, առանց
խոչընդոտների շահագործել ցրված ուրան պարունակող հանքա-
վայրերը, իսկ դա նշանակում է Հայաստանի տարածքի թունավո-
րում՝ հայ ժողովրդի կյանքի ընթացքի կասեցում:
Դժբախտաբար, լավատեսության համար ոչինչ չի երևում, հա-
կառակը՝ Հայ-Ռուսական վերը բերված Նախագծում ասվում է, որ
նախատեսվող աշխատանքները թույլ կտան նախորդ տարիներին
կատարված աշխատանքների արդյունքների նորագույն մեթոդնե-
րով վերամեկնաբանմամբ՝ «խոտանել» արդյունաբերական նշա-
նակություն չունեցող ցրված ուրանային հանքայնացման բազմա-
թիվ գոտիներ, ինչպես նաև երկրաքիմիական անոմալիաներ, ո-
րոնք ներկայացված են որպես ըստ խորության անհեռանկարային
(էջ 11): Այստեղից կարելի է ենթադրել, որ Խորհրդային իշխանութ-
յան տարիներին շահագործման համար անթույլատրելի համար-
վող հանքավայրերը կարող են շահագործվել, եթե, իհարկե, հայ
մարդը քնից չարթնանա և չսթափվի:
Այսօր հանքարդյունաբերական մաֆիայի հետ բանակցելը.
նրան մահաբեր ծրագրերի իրականացնելուց հեռու պահելը հա-
մարյա անհնար է դարձել: Նրա «թուրը կտրում է» բոլոր ուղղութ-
յուններով: Հանքարդյունաբերական մաֆիայի թիկունքում է կանգ-
նած ոչ միայն բնապահպանության նախարարությունը, այլև իշ-

109
խանական բոլոր համակարգերն ու նրանց ձեռքում գտնվող տեղե-
կատվության միջոցները:
Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում իրակա-
նացվող քաղաքականությունը ներմուծված է: Հանքարդյունաբե-
րության թափոնները հարկային դաշտից հանելը, հանքատերե-
րին՝ երկրի տնտեսությանը հասցրած վնասը հատուցելուց ազա-
տելը և բազում այլ արտոնություններ, բխում են մեր երկրում վա-
վերացված Միջազգային կոնվենցիաներից, որոնց հիման վրա էլ
ստեղծվել են ՀՀ օրենքներն ու իրավական դաշտը: Հենց այդ հար-
կային արտոնություններն են, որ շահագործելի են դարձնում մե-
տաղների շատ ցածր պարունակությամբ հանքավայրերը, որոնք
հարկման դեպքում անգամ ծախսածածկող չեն լինի, իսկ երկրում
բազում են այդպիսի հանքավայրերը: Պարզ է, որ այդպիսի հան-
քավայրերի համատարած շահագործումը, նշանակում է հարյու-
րամյակ առաջ գործը կիսատ թողած յաթաղանը փոխարինել գի-
շատչական եղանակով իրականացվող հանքարդյունաբերութ-
յամբ:
Ցանկանում եմ նաև ասել, որ չնայած ուրանի տարածվածութ-
յանը Հայաստանի Հանրապետությունը կյանքի համար խիստ
նպաստավոր պայմաններ ունի. կարծր մարմիններում քողարկ-
ված ուրանը կյանքին վտանգ չի սպառնում, ուրիշ հարց է, երբ այդ
կարծր մարմինները՝ հանքաքարերը ընդերքից հանում, մանրաց-
նում ու փոշի են դարձնում:
2013.08.10

Կառավարությունը «ԱՏ-մետալս»-ին հովանավորելով


բացահայտում է իր հակաժողովրդական-
հակապետական էությունը

ՀՀ կառավարության և իշխանական մյուս ոլորտների կողմից


«ԱՏ-մետալս» ընկերությանը հովանավորելու խնդիրը համեմա-
տաբար ակնհայտ դարձնելու համար, նախ հակիրճ ներկայացնեմ,
թե հանքավայրի շահագործման թույլտվություն ստանալու հա-
մար ինչ ընթացակարգ է սահմանված:
110
Այսպես, հանքավայրի ուսումնասիրության թույլտվություն
ստացած ընկերությունը ճշտում է հանքանյութի քանակը և որակը
(ծավալը, դրա մեջ պարունակվող օգտակար տարրերի կոնցենտ-
րացիաները) և ներկայացնում ՀՀ օգտակար հանածոների պաշար-
ների գործակալություն, որը ընդերքաբանական փորձաքննություն
իրականացնելուց հետո հաստատում է պաշարները, իհարկե՝ եթե
այն համապատասխանում է ընդունված չափանիշներին: Հաս-
տատված պաշարները ներկայացնում են Հանրապետական երկ-
րաբանական ֆոնդ՝ գրանցման համար: Պաշարների հաստատու-
մից ու գրանցումից հետո այդ ընկերությունը դիմում է Էներգետի-
կայի և բնական պաշարների նախարարություն՝ հանքավայրի շա-
հագործման թույլտվություն ստանալու համար: Ընկերությունը
այդ իրավունքը ստանալու դեպքում՝ կազմում է նախագիծ (հան-
քավայրի շահագործման, հանքաքարի վերամշակման գործարա-
նի և պոչամբարի) և ներկայացնում Արտակարգ իրավիճակների
նախարարություն՝ տեխնիկական և տեխնոլոգիական փորձաքն-
նության, իսկ Բնապահպանության նախարարություն՝ բնապահ-
պանական փորձաքննություն իրականացնելու նպատակով: Ըն-
թացքում կազմակերպվում են նախագծի հասարակական լսում-
ներ: Արդյունքում տրվում է դրական կամ բացասական եզրակա-
ցություն: Բնապահպանության նախարարության կողմից տրված
դրական եզրակացության դեպքում Էներգետիկայի և բնական պա-
շարների նախարարությունը տալիս է հանքավայրի շահագործ-
ման թույլտվություն, իսկ Կառավարությունը փոխում է հանքա-
վայրի, ինչպես նաև հանքանյութի վերամշակման գործարանի և
պոչամբարի կառուցման համար անհրաժեշտ հողերի նպատակա-
յին նշանակությունը: Սա օրենքով սահմանված կարգն է:
Հանքշհագործման թույլտվություն ստանալու ընթացակար-
գում, ընկերությունները հիմնականում փորձում են շրջանցել սահ-
մանված կարգի առանձին դրույթներ, բայց կա մի դեպք, երբ ընդ-
հանրապես անտեսվում է օրենքը: Օրինակ, Քարասարի և Պրիխ-
րեբտովոյե ոսկու հանքերևակումներում որոնողագնահատողա-
կան աշխատանքներ կատարող «ԱՏ-մետալս» ընկերությունը
շուրջ 4 ամիս է, ինչ Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի տարածքում

111
հանքաքարի վերամշակման գործարան է կառուցում, այն դեպ-
քում, երբ որոնողագնահատողական աշխատանքները դեռևս ա-
վարտված չեն, պաշարները հաստատված ու գրանցված չեն, նա-
խագիծը գոյություն չունի… Սակայն արդեն ավերվել ու ոչնչացվել
են Տաշտուն գյուղին պատկան գյուղատնտեսական նշանակութ-
յան հողերը, աղբակալվել է Տաշտուն լեռնային գետը, վեր են խոյա-
նում ապօրինի շինությունները:
Ստորև կներկայացվի, թե «ԱՏ-մետալս»-ը ինչ ճանապարհով է
փորձում ձեռք բերել հանքավայրի շահագործման թույլտվությունը
և՝ ովքե՞ր են նրա երևացող հովանավորները:
Ապօրինությունների շարքը սկսվում է նրանից, որ 2012 թվա-
կանին «ԱՏ-մետալս»-ը Սյունիքի մարզի Տաշտուն գյուղում հասա-
րակական լսում է կազմակերպել, որի արձանագրության մեջ
գրված է. «Սույն թվականի դեկտեմբերի 14-ին Տաշտուն գյուղի
մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ հասարակական լսում՝
նվիրված «Ատ-մետալս» ՍՊԸ-ի պատվերով կատարված Քարա-
սարի Պրիխրեբտովոյե (Մեղրասար) նախագծի բնապահպանա-
կան մասի վերաբերյալ... Որոշեցին՝ հավանություն տալ «ԱՏ-մե-
տալս» ՍՊԸ-ի պատվերով կատարված «Մեղրասարի» բացհանքի
շահագործման և ֆաբրիկայի նախագծերին»:
Հակառակ արձանագրության մեջ գրվածի, վստահորեն կարելի
է ասել, որ այդ օրը նախագիծ չի քննարկվել, հավանաբար միայն
բանավոր հավաստումներ են եղել կամ ինչ-որ նյութեր ներկայաց-
րել են որպես նախագիծ, քանի որ առ այսօր «ԱՏ-մետալս» ընկե-
րությունը համապատասխան մարմիններին նախագիծ չի ներկա-
յացրել: Ընկերությունը կկարողանա նախագիծ կազմել միայն այն
բանից հետո, երբ քննարկվող հանքերևակման պաշարները կհաս-
տատվեն ու կգրանցվեն և այն հանքավայրի կարգավիճակ կստա-
նա: Հետևաբար, 2012թ. դեկտեմբերի 14-ին Տաշտուն գյուղում կազ-
մակերպված լսումը սովորական կեղծիք է, իսկ դրա արձանագ-
րությունը՝ առոչինչ:
Այս լսում կոչված կեղծիքից 4 ամիս անց, «ՀՀ հողերի օգտա-
գործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգե-
րատեսչական հանձնաժողովը» (հետայսու՝ Հանձնաժողով) դրա-

112
կան եզրակացություն է տվել Տաշտուն գյուղի գյուղատնտեսական
նշանակության հողերից 2,155 հա արդյունաբերության, ընդերքօգ-
տագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հո-
ղերի կատեգորիա փոխադրելուն՝ հանքաքարի մշակման գործա-
րանի կառուցման համար (Եզրակացություն թիվ 34, 29.04.2013 թ.):
Սա բացահայտ օրինախախտում է: Հանձնաժողովը դրական
եզրակացությունը տվել է այն ժամանակ, երբ Քարասար և Պրիխ-
րեբտովոյե հանքերևակումները դեռևս հանքավայրի կարգավի-
ճակ չեն ունեցել և պարզ չէ, թե դրանք հետագայում կդառնան շա-
հագործելի հանքավայր, թե ոչ: Հանձնաժողովի անդամները կար-
ծես թե չգիտեն, որ հանքաքարի մշակման գործարանի կառուցման
համար հողերի կարգավիճակի փոփոխումը կատարվում է հան-
քավայրի շահագործման թույլտվությունից հետո, այլ ոչ թե հան-
քերևակման ուսումնասիրության փուլում, նաև հավանաբար, այս
Հանձնաժողովի անդամները չեն էլ պատկերացնում, թե Տաշտուն
գյուղի տարածքում՝ Մեղրու բնակավայրերի «տանիքում», հանքա-
քարի վերամշակման գործարանի կառուցումը ինչ կործանարար
հետևանքներ կունենա այդ տարածաշրջանի համար:Առավել
մտահոգիչ է, որ այդ եզրակացության տակ ստորագրողներից են՝
պետական կառավարման համակարգում երկարամյա փորձ ունե-
ցող, բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս.
Պապյանը, քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռ. Ալա-
վերդյանը և այլոք: Իսկ նույն Հանձնաժողովի նախագահ Վ. Տեր-
տերյանն էլ, ով նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարի
առաջին տեղակալն է, հողերի կատեգորիայի փոփոխման դրա-
կան եզրակացության տակ ստորագրելով այն ուղարկել է Սյունի-
քի մարզպետին. «Խնդրում եմ Ձեզ այն սահմանված կարգով փո-
խանցել Տաշտունի համայնքի ղեկավարին և ՀՀ տարածքային կա-
ռավարման նախարարություն ներկայացնել տեղեկություն՝ հա-
մայնքի ավագանու «Հողամասի նպատակային նշանակությունը
փոխելու մասին» որոշումը հաստատվելու և իրավունքի պետա-
կան գրանցում ստանալու դեպքում» (07.05.2013 թ., թիվ 03/16/2346-
13):

113
Այս հիմնազուրկ փաստաթղթերի հետ ծանոթանալուց հետո է
միայն հասկանալի դառնում, թե Տաշտունի գյուղապետը, ապօրի-
նի շինարարության վայրում (29.06.2013 թ.), ինչու էր համարձակո-
րեն հայտարարում, թե իր մոտ իբր կան Տաշտունի վարչական
տարածքում հանքաքարի վերամշակման գործարան կառուցելը
հիմնավորող փաստաթղթեր, սակայն ինքը դրանք ցույց կտա
միայն այն դեպքում, եթե ունենա տարածքային կառավարման նա-
խարարի կարգադրությունը (հետագայում պարզ դարձավ, որ նա
այդպիսի փաստաթղթեր չի ունեցել):
Հավանաբար, Տաշտուն գյուղում տեղի ունեցած լսումի ապօ-
րինի որոշումը և «ՀՀ հողերի օգտագործման ժամանակավոր սխե-
մաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի»
հակաիրավական դրական եզրակացությունն են հիմք հանդիսա-
ցել Կառավարության թիվ 514-Ա որոշման (23.05.2013 թ.) համար:
Այս որոշման մեջ ասվում է. «ՀՀ կառավարության սահմանված
կարգով ընտրված «ԱՏ-մետալս» ընկերության կողմից իրակա-
նացվող ներդրումային ծրագրի շրջանակներում՝ 2013 թվականի
մայիսի 30-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ՀՀ ներմուծվող
300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների՝ համա-
ձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող
ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև
2016 թվականի մայիսի 30-ը»: Որոշման հավելվածում նշված ապ-
րանքներն են՝ հոսքագծի փոխարկիչ, ժապավենային փոխարկիչ,
պոմպ, էլեկտրալիզոր, ղեկավարման վահանակ, վառարան, տի-
տանից խառնիչ, կոմպրեսորային գեներատոր, այտային ջարդիչ,
աղաց և այլն:
Որոշումից չի հասկացվում, թե հարկային արտոնությամբ ներ-
մուծվող ապրանքները որ ոլորտում ու օբյեկտներում են օգտա-
գործվելու: Այս հարցը հասկանալի է դարձնում «105 աշխատա-
տեղ՝ 270 հազ. դրամ միջին աշխատավարձով. գործադիրը աջակ-
ցում է ներդրումային ծրագրին» հոդվածը («Հայաստանի Հանրա-
պետություն», 24.05.2013 թ.): Այդտեղ գրված է. «Ըստ էկոնոմիկայի
նախարար Վահրամ Ավանեսյանի, «ԱՏ-մետալս»-ը ներդրումային
ծրագրի շրջանակներում նախատեսում է կազմակերպել Սյունիքի
114
մարզի Մեղրասար հանքավայրի ուսումնասիրություն, հանքաքա-
րի վերամշակում՝ ոսկու և արծաթի ստացման համար: Ընկերութ-
յան ներդրումային ծրագրի շրջանակներում կկառուցվի բազմամե-
տաղների վերամշակման արտադրամաս, որի համար նախատես-
ված ընդհանուր ներդրումները կկազմեն շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար...
Ընկերությունը նախատեսում է հետագայում վերամշակման արդ-
յունքում առաջացած պոչերը կիրառել շինարարության, ապակու
ձուլման և այլ բնագավառներում: Ներդրումային ծրագրի շրջա-
նակներում «ԱՏ-մետալս» ընկերության կողմից կառուցվող ար-
տադրական համալիրը թույլ կտա 2013 թ. թողարկել շուրջ 1,4 մլրդ
դրամի արտադրանք՝ հաջորդ տարիներին այն հասցնելով մինչև
2,2 մլրդ դրամի»:
Էկոնոմիկայի նախարարի խոսքը շատ հարցեր է հանգուցալու-
ծում: Միայն նրա ասածից է հասկացվում, որ ՀՀ կառավարության
տված հարկային արտոնությունը վերաբերում է «Մեղրասարին»,
իմա՝ «Պրիխրեբտովոյե» և «Քարասար» հանքերևակումներին:
Զարմանք է հարուցում, որ էկոնոմիկայի նախարարը հանքերևա-
կումը ներկայացնում է որպես հանքավայր, ինչը անթույլատրելի է
այդքան բարձր պաշտոն զբաղեցնողի համար: Փաստորեն, հասա-
րակությանը կեղծ տեղեկություն է մատուցվում:
Հայտնի է, որ «ԱՏ-մետալս»-ը Քարասարի և Պրիխրեբտովոյե
հանքերևակումներում որոնողագնահատողական աշխատանքներ
կատարելու թույլտվություն է ստացել (2007-2012 թթ.), որի ժամկե-
տը երկարաձգվել է մինչև 2014 թվականը: 2013-2014 թթ. աշխա-
տանքային ծրագրում ասվում է. «Սույն ծրագրի կազմման նպա-
տակն է գնահատել Մեղրու հանքային շրջանի Քարասարի և
Պրիխրեբտովոյե ոսկու երևակումները, դրանց հնարավոր արդյու-
նաբերական նշանակության պարզաբանման և հետագա երկրա-
բանահետախուզական աշխատանքների կատարման և ամփոփ-
ման համար: Աշխատանքների իրականացման համար նախա-
տեսվում է ամփոփել տեղամասի վերաբերյալ բոլոր ֆոնդային
նյութերը, ինչպես նաև ... ընկերության կողմից 2007-2012 թթ. ըն-
թացքում կատարված երկրաբանահետախուզական աշխատանք-
ների տվյալները»:
115
Ինչպես տեսնում ենք, ընկերության կողմից 2013 թ. ներկայաց-
ված փաստաթղթում գրված է, որ նոր պիտի գնահատվեն այդ եր-
ևակումները և պարզվեն դրանց հնարավոր արդյունաբերական
նշանակությունը, երկրաբանահետախուզական աշխատանքներ
կատարվեն, ֆոնդային նյութերն ամփոփվեն: Նույնիսկ ամփոփ-
ված չեն 2007-2012թթ. կատարած աշխատանքները: Այսինքն,
դեռևս հսկայածավալ աշխատանքներ կան կատարելու: Եվ այդ
վիճակում դրանք հանքավայր ներկայացնելը կամ անտեղյակութ-
յուն է կամ՝ խաբեություն:
Ինչ վերաբերում է առաջացած պոչանքը շինարարության կամ
ապակու արտադրության մեջ օգտագործելուն, ապա նախ պետք է
ապացուցվի, որ դա թույլատրելի է՝ վտանգավոր չէ, այսինքն՝ պո-
չանքի մեջ գտնվող վտանգավոր նյութերը չեն գերազանցում սահ-
մանային թույլատրելի քանակները: Եթե պոչանքը շինարարութ-
յան մեջ այդքան հեշտ օգտագործելի լիներ, ապա այսօր հարյուրա-
վոր ավազահանքեր չէին շահագործվի, քանզի ՀՀ տարածքում
հարյուրավոր միլիոն տոննաների հասնող պոչանք կա: Մետաղա-
կան նոր հանքավայրի գովազդ անողը նախ, պետք է տեղյակ լինի
թե պոչամբարները (ռեկուլտիվացված և շահագործվող) ինչ վիճա-
կում են և ինչ ծավալների վնաս են հասցնում Հայաստանի Հանրա-
պետության հողին, ջրին, օդին, բուսական ու կենդանական աշ-
խարհին:
Պոչանքից ջրային համակարգին հասցրած վնասի առումով,
շատ հակիրճ դիտարկենք նույն տարածաշրջանի Ողջի գետը: Այս
գետի և նրա Դարազամ, Փխրուտ, Գեղի, Գեղանուշ, Արծվանիկ
վտակների հուներում, իսկ Նորաշենիկի ափում՝ պոչամբարներ են
տեղադրված: Արդեն փակված, ռեկուլտիվացված Դարամազի պո-
չամբարի վրա տասնամյակներ շարունակ բանջարաբոստանային
կուլտուրաներ ու մրգատու ծառեր են աճեցվում՝ փաստորեն պո-
չամբարը դարձել է սննդամթերք արտադրող ջրովի տարածք, իսկ
Փխրուտի և Ողջիի պոչամբարները օգտագործվում են որպես ա-
րոտավայր («ռեկուլտիվացված»` մի կերպ հողով ծածկված,
բզկտված պոչամբարների վրա արածեցումները, հունձքը, գյու-
ղատնտեսական մշակաբույսերի աճեցումը արդեն հասկանալի են

116
դարձնում, թե ՀՀ պաշտոնյաները ինչո՞ւ են պնդում, որ հանքարդ-
յունաբերությունը երկրագործությանը-գյուղատնտեսությանը և
մարդու առողջությանը վտանգ չի սպառնում):
Ողջի գետի հունում տեղադրված պոչամբարի վերին եզրը ծա-
ռայում է որպես պատնեշ՝ Քաջարանի պղնձամոլիբդենային գոր-
ծարանին տեխնիկական ջուր մատակարարող ջրամբարի համար:
Այս տարվա հունիսի 25-ին այդ ջրամբարը վթարվեց: Պոչամբարի
տակով՝ Ողջի գետի հոսքը իր մեջ վերցնող բետոնյա խողովակի
տարողունակությունը բարեբախտաբար, այս անգամ բավարարեց
նաև վթարային ջրի համար և պոչամբարը չհեղեղվեց (Միայն ան-
տերության պայմաններում է հնարավոր պոչամբարի մարմինը
ծառայեցնել որպես ջրամբարի պատվար, այն էլ մեծ թեքության
վրա, փաստորեն պոչամբարին ջուր է մատակարարվում, որը կա-
րող է աղետի պատճառ դառնալ: Նույն անտերությունն է, որ ան-
թույլատրելի տեղում կառուցել են Գեղիի պոչամբարը, որը հունի-
սի 25-ի վթարվեց, սակայն պետական համապատասխան ծառա-
յությունները «չնկատեցին» կատարվածը): Փխրուտի և Ողջիի պո-
չամբարները ակոսված են տեղումների ջրերի առուներով, խորը
առուներ ու փլվածքներ են առաջացել նաև բարբարոսաբար խողո-
վակաշար անցկացնելու հետևանքով: Նույն օրինախախտ վիճա-
կում են նաև շահագործվող Արծվանիկի, Գեղանուշի և Գեղիի պո-
չամբարները: Դրանց հատակները նույնպես մեկուսացված չեն,
շրջապատը ապականված է պոչանքով, իսկ օրինակ, Արծվանիկ
գյուղի նախիրը արածում է պոչամբարի ափերում և խմում ծանր
մետաղներ պարունակող պոչամբարի ջուրը: Այս պոչամբարի
զբաղեցրած տարածքի 700 հեկտարը Արծվանիկ գյուղի հողերն են,
որոնք Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանին տրվել է
նաև բացառիկ հանրային շահի անվան տակ: Ահա թե մասնավորի
համար գերշահույթ ապահովելու խնդրում ինչ հակաժողովրդա-
կան ձևակերպումներ են արվում ու մնում անպատիժ:
Ողջի լեռնային գետը, որի ավազանում հաշվվում է 842 գետ ու
գետակ՝ տարեկան 302 մլն խմ ջրի հոսքով, իրականում ՀՀ ջրային
հաշվեկշռում չպետք է տեղ գտնի, քանի որ արդեն դարձել է խմե-
լու և ոռոգման համար ոչ պիտանի՝ մեռյալ գետ: Այս գետը շարու-

117
նակաբար բազմապիսի բարիք է պարգևել բուսակենդանական
աշխարհին, սակայն վերջին տասնամյակներին, պոչանքով աղ-
տոտվելու պատճառով, դարձել է չարիքի աղբյուր՝ շատերը այդ
ջրով ոռոգում են կատարում: Լեռնային գետի 302 միլիարդ լիտր
ջրի գինը թող որոշի էկոնոմիկայի նախարարությունը և հաշվար-
կի, թե Հայաստանը միայն այս գետի ջրի հաշվով տարեկան ինչ
կորուստներ է կրում... Նաև՝ պոչամբարները լուրջ սպառնալիք են
ընդերքի ջրերի աղտոտման-թունավորման առումով:
Եթե չկասեցվեն Մեղրու տարածաշրջանում տրված հանքշա-
հագործման թույլտվությունները, ապա մի քանի տարիների ըն-
թացքում Մեղրի գետը նույնպես կդառնան պոչանքով և հանքարդ-
յունաբերական մյուս թափոններով թունավորված, ձկնատեսակ-
ները մշտապես կորցրած մի կոյուղի, այսինքն՝ կարժանանա Ողջի
գետի ճակատագրին: Նաև պետք է նկատի ունենալ, որ Ողջի և
Մեղրի գետերը հոսում են մեծ թեքություններով և այդ գետերում
վարարումները հաճախ են լինում, օրինակ 1965 թ. վարարման
ժամանակ Ողջի գետի ջրի ծախսը վայրկյանում կազմել է 322 խմ,
երբ միջին տարեկանում՝ 9,6 խմ է... Հայտնի է, որ վարարումների
ժամանակ գետերը հաճախ «հիշում» են իրենց բուն հուները: Դժ-
վար չէ հաշվարկել, թե ինչ քանակությամբ պոչանք կսփռվի շրջա-
կա միջավայր, եթե Ողջի գետի ավազանում խոշորածավալ վարա-
րումներ լինեն:
Այստեղ ցանկանում եմ հարց տալ լեռնաշղթայի հենց կատա-
րում, ջրագոյացման ու ջրամատակարարման համակարգերում
բազմամետաղային նոր հանքավայրի շահագործումը և Տաշտունի
տարածքում հանքաքարի վերամշակման գործարանի կառուցումը
գովազդող Էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ պետական ծրագրում
արդյո՞ք կա թեկուզ մի գետ, որի ջրերը անաղարտ են մնալու և
չպիտի թունավորվեն պոչանքով: Ասեմ՝ ծանոթ լինելով մետաղա-
կան հանքերի շահագործման և հանքերևակումների ուսումնասի-
րությունների թույլտվությունների ցանկին, Հայաստանում ես այդ-
պիսի գետ չեմ տեսնում: Այսինքն, մեր երկրին սպառնում է խմելու
և ոռոգման ջրերի անօգտագործելի դառնալու իրական վտանգը,

118
նաև բարձրադիր լեռներում և լեռնաշղթաներում հանքահանում ի-
րականացնելը ակնհայտորեն կնվազեցնի ջրային պաշարները:
Տաշտուն գյուղի տարածքում ապօրինաբար հանքվերամշակ-
ման արտադրություն կառուցելու խնդրով՝ ՀՀ ոստիկանություն,
դատախազություն, բնապահպանության նախարարություն, վար-
չապետին և նախագահին են դիմել Մեղրի քաղաքի ավագանին և
մի շարք հասարակական կազմակերպություններ:
Բերեմ այդ դիմումներից մեկը: ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հով-
սեփյանին ուղղված՝ Հայաստանի Կանաչների միության դիմու-
մում (15.07.2013 թ.) ասվում է. «Այս տարվա հունիսի 28-ին և 29-ին
ականատես եղա այն փաստին, որ «ԱՏ-մետալս» ընկերությունը
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի վարչական տարածքում հանքա-
վերամշակման արտադրամաս է կառուցում, ընթացքում առաջա-
ցած հողային զանգվածը լցնելով Տաշտուն լեռնային գետի հունի
անմիջական հարևանությամբ. այդ ժամանակ արդեն հողը լցվում
էր նաև Տաշտուն գետը: Շինարարություն իրականացնողները
հրաժարվեցին փաստաթղթեր ներկայացնելուց, պատճառաբանե-
լով, թե դրանք գտնվում են «ԱՏ-մետալս» ընկերության Երևանյան
գրասենյակում: Հուլիսի 1-ին գնացի նշված գրասենյակ, որի պա-
տասխանատու անձ Հայկ Մեժլումյանն ասաց, որ շինարարության
թույլտվության փաստաթղթերը գտնվում են Տաշտուն գյուղում:
Այդ նույն օրը՝ հուլիսի 1-ին, ՀՀ բնապահպանության նախարա-
րությունից տեղեկացա, որ ընկերությունը այս հարցին առնչվող
որևէ փաստաթուղթ դեռևս չէր ներկայացրել փորձաքննության:
Նախարարությունից նույնպիսի պատասխան ստացա նաև այսօր՝
հուլիսի 15-ին: Պարզվում է, որ «ԱՏ մետալս» ընկերությունը ոչ
միայն շինարարական աշխատանքներ սկսելու թույլտվություն
չունի, այլև համապատասխան նախագիծը դեռևս չի ներկայացրել
բնապահպանության նախարարություն՝ փորձաքննություն իրա-
կանացնելու համար: Վստահ ենք, որ Ձեր միջամտությամբ կկա-
սեցվի «ԱՏ-մետալս» ընկերության կողմից իրականացվող նշված
ապօրինի գործունեությունը, իրավախախտները պատասխա-
նատվության կենթարկվեն և «ԱՏ-մետալս» ընկերության միջոցնե-
րով ավերված տարածքները կբերվեն նախնական տեսքի»:
119
Այս դիմումի հետ կապված առայժմ ստացվել է երեք տեղեկա-
ցում: ՀՀ Գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցա-
գործությունների գործերով վարչության պետ Դ. Սարգսյանը Սյու-
նիքի մարզի դատախազ Ն. Հակոբյանին գրում է (թիվ 16-358-13,
19.07.2013 թ.). «Քննարկման նպատակով ուղարկվում է Հայաստա-
նի Կանաչների միության կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաս-
ցեագրված 15.07.2013 թ. դիմումը «ԱՏ-մետալս» ընկերության կող-
մից Սյունիքի մարզի Տաշտուն գյուղում ապօրինի շինարարական
աշխատանքներ կատարելու վերաբերյալ...»: Իսկ Սյունիքի մարզի
ավագ դատախազ Ս. Համբարձումյանը Սյունիքի մարզի քննչա-
կան բաժնի պետի պաշտոնակատար Կ. Գաբրիելյանին գրում է
(թիվ 16-246-13, 31.07.2013 թ.). «Ուղարկում եմ Հայաստանի Կա-
նաչների միության դիմումը՝ «ԱՏ-մետալս» ՍՊ ընկերության կող-
մից Սյունիքի մարզի Տաշտուն գյուղում ապօրինի շինարարական
աշխատանքներ կատարելու վերաբերյալ նախապատրաստված
նյութերին կցելու և համատեղ ընթացք տալու»: Երրորդ տեղեկա-
ցումը հետևյալն է՝ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վար-
չության Մեղրիի բաժնի պետ Հ. Խաչատրյանը՝ Հայաստանի Կա-
նաչների միության նախագահին գրում է. «Ձեր 30.06.2013 թ. դիմու-
մին հայտնում ենք, որ ոստիկանության Մեղրիի բաժնում «ԱՏ-մե-
տալս» ՍՊԸ-ի կողմից Տաշտուն համայնքի վարչական տարած-
քում առանց համապատասխան փաստաթղթերի շինարարություն
կատարելու դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր և
29.07.2013 թ. նյութերը ուղարկվել են Սյունիքի մարզի քննչական
բաժին հետագա ընթացքը որոշելու համար» (թիվ 79-3/1-1067,
26.07.2013 թ.):
Տաշտունում ապօրինաբար շինարարություն կատարելու հետ
կապված՝ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատա-
կազմի ղեկավարը Համահայկական բնապահպանական ճակատի
անդամ Լ. Գալստյանին գրում է (թիվ 5/12.1/9271, 25.07.2013 թ.).
«...Սյունիքի մարզի Տաշտուն համայնքի վարչական տարածքում
«ԱՏ-մետալս» ընկերության կողմից հանքաքարի վերամշակման
գործարանի կառուցման... Ապօրինի շինարարության դեպքը
հայտնաբերվել էր բնապահպան ակտիվիստներից ստացված ա-
120
հազանգի հետևանքով՝ բնապահպանական պետական տեսչութ-
յան Սյունիքի տարածքային բաժնի կողմից տեղում կատարված
ուսումնասիրության արդյունքներով դադարեցվել էր միայն գոր-
ծարանի կառուցման գործընթացը: Ինչ վերաբերում է նշված աշ-
խատանքների հետևանքով շրջակա միջավայրին պատճառած
վնասին, ապա դրանք հաշվարկվելու են գործող օրենսդրությամբ
սահմանված կարգով և ընկերությանը կներկայացվի վնասի հա-
տուցման պահանջ: Գործի հանգամանալից քննությունից հետո օ-
րենքով նախատեսված կարգով ՀՀ բնապահպանության նախա-
րարությունը կդիմի իրավապահ մարմիններին»:
ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական
գլխավոր տեսուչը նույն անձին՝ Լ. Գալստյանին տեղեկացրել է. «ՀՀ
Սյունիքի մարզի Տաշտուն համայնքի տարածքում «ԱՏ-մետալս»
ընկերության կողմից առանց քաղաքաշինական և իրավական
փաստաթղթերի ձևակերպման, փաստորեն ինքնակամ, իրակա-
նացվում են բետոնապատման և հողային աշխատանքներ: Մեր
կողմից 2013 թ. հուլիսի 12-ին Տաշտուն համայնքի ղեկավարին ու-
ղարկված թիվ 25/25.2/4345-13 գրությամբ առաջարկվել է կասեցնել
ինքնակամ իրականացվող շինարարությունը և միջոցներ ձեռնար-
կել հետևանքների վերացման ուղղությամբ»:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի
մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Առաքելյանը Մեղրիի ա-
վագանու բնապահպանական հանձնաժողովի նախագահին գրում
է (թիվ 79-8/2-1238, 23.08.2013 թ.). «Հայտնում եմ Ձեզ, որ Տաշտուն
համայնքի վարչական տարածքում «ԱՏ-մետալս» ՍՊ ընկերութ-
յան կողմից ապօրինի հողօգտագործման և ինքնակամ շինարա-
րության դեպքի առիթով նախապատրաստվում են նյութեր,
01.08.2013 թ. ոստիկանության Մեղրիի բաժնին տրվել է հանձնա-
րարություն՝ շինարարությունն անհապաղ դադարեցնելու համար,
որից հետո կրկին հանձնարարություն է տրվել ամենօրյա հսկո-
ղություն իրականացնելու՝ շինարարության հնարավոր վեր-
սկսումն անհապաղ հայտնաբերելու և կանխելու»:
Այն, որ ապօրինությունների դեմ պայքարողների դիմումնե-
րին՝ պետական տարբեր մարմինների պատասխաններում հա-

121
վաստվում է, որ ստուգել ու հաստատել են ապօրինի հողօգտա-
գործման ու ինքնակամ շինարարության փաստը, որ շինարա-
րությունը իրականացվում է առանց քաղաքաշինական և իրավա-
կան փաստաթղթերի ձևակերպման, դադարեցրել են շինարարա-
կան աշխատանքները, ընկերությանը շրջակա միջավայրին հասց-
րած վնասի հատուցման պահանջ են ներկայացնելու ու նրա դեմ
դատական հայց են նախապատրաստում, խնդրի արդար լուծման՝
տարածքները նախնական տեսքի բերելու, մեղավորներին պատ-
ժելու հույս էր առաջացել: Նաև վստահություն կար, որ ՀՀ կառա-
վարությունը հաշվի առնելով վերը բերված ապօրինությունների
աղաղակող փաստերը առոչինչ կճանաչի «ԱՏ-մետալս»-ին հար-
կային արտոնություն տվող իր թիվ 514-Ա որոշումը:
Սակայն պարզվեց, որ ՀՀ կառավարությունը անհողդողդ է իր
ապօրինի որոշումը պաշտպանելու և իր իսկ ենթակայության
տակ գտնվող գերատեսչությունների կարծիքն անտեսելու գոր-
ծում: Օգոստոսի 15-ի թիվ 864-Ա որոշմամբ, ՀՀ կառավարությունը
վերահաստատել է ամիսներ առաջ «ԱՏ-մետալս»-ին հարկային
արտոնություն տվող իր 514-Ա որոշումը: Այս անգամ էլ այդ ընկե-
րությանը թույլատրել է արտոնյալ պայմաններում ՀՀ ներմուծել
ամբարձիչ, թրթուրավոր բուլդոզեր, թրթուրավոր էքսկավատոր,
կշեռքներ...(Այսպիսի արտոնություն ստանում են նաև հանքարդ-
յունաբերությամբ զբաղվող մյուս ընկերությունները, իսկ նրանց
ներմուծածն է՝ երկրաբանական կառուցվածքները՝ կյանքի հենա-
րանը քանդող, ջարդող, մանրացնող, աղացող, փոշի դարձնող
տեխնիկա և հանքանյութի վերամշակման համար անհրաժեշտ
սարքավորումներ ու նյութեր):
Ահա ՀՀ կառավարության իրական դեմքը. արհամարհանք ժո-
ղովրդի ու պետության նկատմամբ, սակայն հետևողականություն՝
ժողովրդի ունեցվածքը փոշիացնելու և Հայաստանի Հանրապե-
տության տարածքը կայուն թույներով վարակելու գործում:
Չնայած սկզբնական շրջանում հուսադրող պատասխանների,
քննարկվող խնդրում օրենքի նկատմամբ անհարգալից վերաբեր-
մունք դրսևորեց նաև դատաիրավական համակարգը:

122
«ԱՏ-մետալս»-ի գործողությունների դեմ հասարակական կազ-
մակերպությունների բողոքներին պատասխանել է ՀՀ ոստիկա-
նության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչա-
կան բաժինը (27.08.2013 թ., No 79-8/2-1246): Ավագ քննիչ Ա.Առա-
քելյանի ստորագրությամբ պատասխանում գրված է. «… Սյունիքի
մարզի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, ո-
րոնցով պարզվել է, որ «ԱՏ-մետալս» ՍՊ ընկերությունը հայ-ռու-
սական համատեղ ձեռնարկություն է, որն իրականացնում է ներդ-
րումային ծրագիր… 2013 թ. ընթացքում ընկերության կողմից կա-
տարվել է 3,5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ներդրում… Դեռևս 2012
թ. նոյեմբերի 29-ին «ԱՏ-մետալս» ՍՊ ընկերությունը դիմել է Տաշ-
տունի համայնքի ղեկավար Հ. Գաբրիելյանին՝ ընկերության կող-
մից բազմամետաղների վերամշակման փորձարարական գործա-
րան կառուցելու նպատակով տարածք հատկացնելու համար:
Դրանից հետո համայնքի բնակչության շրջանում կատարվել են
լսումներ և գործարան կառուցելու համար նախատեսվել է տրա-
մադրել 2,155 հա հողատարածք, որի նպատակային նշանակութ-
յունը «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համա-
ձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 2013 թ. ապրիլի
23-ի դրական եզրակացության հիման վրա փոխվել է արդյունաբե-
րության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակութ-
յան օբյեկտների հողերի…Մինչև «ԱՏ-մետալս» ընկերության կող-
մից բազմամետաղների վերամշակման փորձարարական գործա-
րան կառուցելու համար օրենքով սահմանված կարգով համապա-
տասխան փաստաթղթերի ձևակերպումը և թույլտվության ստա-
ցումը՝ ընկերության ղեկավարությունը 2013 թ. ապրիլի 30-ին դի-
մել է Տաշտունի համայնքի ղեկավարին՝ խնդրելով թույլատրել
նշված հողամասի վրա կատարել նախապատրաստական աշխա-
տանքներ գործարանի կառուցման համար՝ մինչև օրենքով սահ-
մանված կարգով թույլտվություն ստանալը, որից հետո ընկերութ-
յունը... սկսել է ինքնակամ շինարարություն իրականացնել: Հա-
մայնքի ղեկավար Հ. Գաբրիելյանը… ինքնակամ կառույց իրակա-
նացնող անձանց նկատմամբ վարչական պատասխանատվության
միջոցներ դիտավորությամբ չի կիրառել: Այսինքն՝ Հ. Գաբրիելյանը
123
կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով նախա-
տեսված ոչ մեծ ծանրության հանցագործություն…2013 թ. օգոստո-
սի 26-ին Տաշտուն համայնքը նշված հողամասը օտարելու համար
իրականացրել է աճուրդ վաճառք, որի արդյունքում հողամասը
ձեռք բերելու համար հայտ ներկայացրած ընկերություններից
հաղթել է «ԱՏ-մետալս» ՍՊԸ-ն… Համաձայն ՀՀ քրեական օ-
րենսգրքի 74 հոդվածի՝ առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծան-
րության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական
պատասխանատվությունից, որ իրադրության փոփոխման հետ-
ևանքով այդ անձը կամ նրա կատարած արարքը դադարել է հան-
րության համար վտանգավոր լինելուց: Նկատի ունենալով, որ
«ԱՏ-մետալս» ՍՊԸ-ն օրենքով սահմանված կարգով ձեռք է բերել
Տաշտուն համայնքի ... հողամասը և կառուցապատման համար
ստացել ճարտարապետահատակագծային առաջադրանք, իսկ
ներկա պահին դադարեցվել է ինքնակամ շինարարությունը, ղե-
կավարության օրենսգրքի 37 հոդվածի 2-րդ մասով… ՈՐՈՇԵՑԻ՝ 1.
Սյունիքի մարզի Տաշտուն համայնքի ղեկավար Հ. Գաբրիելյանի
կողմից իրավական ակտերով իր վրա դրված՝ համայնքային սե-
փականություն հանդիսացող հողամասի ինքնակամ զավթումը,
շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու
ուղղությամբ օրենքով սահմանված կարգով դիտավորությամբ մի-
ջոցներ չձեռնարկելու, ինչպես նաև հողամասն ինքնակամ զավ-
թած, ինքնակամ կառույց իրականացնող անձանց նկատմամբ
վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ
նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ դի-
տավորությամբ չկիրառելու վերաբերյալ նախապատրաստված
նյութերով քրեական գործի հարուցումը մերժել՝ իրադրության փո-
փոխման հիմքով նրա կատարած արարքը հանրության համար
վտանգավոր լինելուց դադարելու պատճառաբանությամբ»:
Այս պատասխանին համաձայնել է Սյունիքի մարզի դատա-
խազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դա-
սի խորհրդական Ս. Համբարձումյանը:
Ներկայացնեմ՝ ծայրից-ծայր սարքովի այս փաստաթղթի բո-
վանդակության հետ իմ անհամաձայնություններից մի քանիսը:

124
1. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունի-
քի մարզի քննչական բաժնի ավագ քննիչի ներկայացնմամբ այն-
պիսի տպավորություն է ստեղծվում, որ «ԱՏ-մետալս»-ը օրինա-
պահ ընկերություն է և հենց սկզբից խոսում է ընկերության կողմից
կատարված ներդրումների մասին, հավանաբար լավ իմանալով,
որ բնակչությունը, պետականորեն իրականացվող միակողմանի
քարոզչության հետևանքով, դեռևս տեղյակ չէ և չի գիտակցում, որ
ներդրումները, գլխավորապես հանքարդյունաբերության ոլոր-
տում կատարվող ներդրումները, որը հիմնականում ընդերքը քան-
դող-ջարդող-աղացող, փոշի դարձնող թանկարժեք տեխնիկա
գնելն է, շահեկան են միայն ներդրում կատարողների և այդ ներդր-
մանը ճանապարհ հարթող պետական պաշտոնյաների համար:
Ինչպես տեսանք, թե Կառավարության որոշման մեջ, թե էկոնոմի-
կայի նախարարի խոսքում «ներդրում» բառի առատություն է: Եվ
դա պատահական չէ: Պետական պաշտոնյաների բառապաշա-
րում առանձնահատուկ տեղ զբաղեցնող «ներդրումներ»-ը, կար-
ծում եմ ոչ թե ճաշակի հարց է, այլ միջազգային վարկատու և ազ-
դեցիկ այլ կազմակերպություններին իրենց հավատարմությունը
վերահաստատելու միջոց է: Հայտնի է, որ ավելի քան 20 տարի ա-
ռաջ ՀՀ իշխանավորները համաձայնվեցին տնտեսությունը վարել
«Վաշինգտոնյան կոնսենսուսի» շոկային թերապիայի 10 պատվի-
րաններին համապատասխան, որոնցից մեկը հետևյալն է՝ «Պետք է
ընդունվի օտարերկրյա ներդրմանը խթանող քաղաքականութ-
յուն»: Ներդրումային քաղաքականությանը հավատարիմ մնալն է,
որ Հայաստանի Հանրապետությունում բացի հարկային արտո-
նություններ ունեցող և մեր երկիրը աստիճանաբար անապատ
դարձնող հանքարդյունաբերությունից, մնացած ոլորտներում
կյանքը համարյա սառած է: Այնպիսի մի փակ շղթա է ստեղծված,
որ նույնիսկ ստորացուցիչ աշխատավարձի և առողջության
սպառնացող վտանգի պարագայում հանքարդյունաբերության մեջ
աշխատելը դարձել է ցանկալի, քանզի հակառակ պարագայում,
սպասվում է գործազրկություն ու սով: Տեղին է հիշել նախկին նա-
խագահ, իսկ այժմ հանքատիրոջ-միլիարդատիրոջ և հաջողակ որ-

125
սորդի համբավ ունեցող Ռոբերտ Քոչարյանի սպառնալի խոսքը.
«ներդրումներին խոչընդոտողները կպատժվեն»...
2. Ավագ քննիչը և Որոշմանը համաձայնող դատախազության
պաշտոնյան մեծ պատասխանատվություն են վերցնում իրենց
վրա, ասելով, թե դեռևս 2012 թ. ընկերությունը գործարան կառու-
ցելու համար տարածք ստանալու նպատակով դիմել է Տաշտունի
համայնքի ղեկավարին: Փաստորեն փորձ է արվում տպավորութ-
յուն ստեղծել, որ «ԱՏ-մետալս»-ի կողմից կատարված ապօրինի
հողօգտագործումն ու շինարարությունը իբր օրինական են: Կարե-
լի է երթադրել, որ նրանք կամ պատկերացում չունեն տվյալ բնա-
գավառին վերաբերող օրենքների մասին կամ պատվեր են կատա-
րում, քանի որ ըստ գոյություն ունեցող ընթացակարգի՝ ընկերութ-
յունը նախ պետք է կազմեր գործարանի կառուցման նախագիծը,
համապատասխան գերատեսչություններից դրական եզրակա-
ցություն ստանար, որից հետո միայն հողամասի հարցով դիմեր
համայնքապետին: Մեկ անգամ ևս ստիպված եմ կրկնել, որ առ այ-
սօր այդ գործարանի կառուցման նախագիծը դեռևս գոյություն չու-
նի:
3. Ինչ վերաբերում է համայնքի բնակչության շրջանում տեղի
ունեցած լսումներին և միջգերատեսչական հանձնաժողովի կող-
մից տրված դրական եզրակացությանը,ապա արդեն ասվել է, որ
երկուսն էլ ապօրինի են, քանի որ դրանց իրականացման ժամա-
նակ բացակայել է հիմնական փաստաթուղթը՝ նախագիծը, որը
պետք է դառնար թե լսումի քննարկման առարկան, թե հողի նշա-
նակությունը փոխելու հիմնավորումը:
4. «ԱՏ-մետալս»-ը ապoրինաբար գործարան է կառուցում, սա-
կայն իրավապահ մարմինները չեն ցանկանում այդ ընկերության
դեմ քրեական գործ հարուցել: Խնդիրը մեղմելու նպատակով Ո-
րոշման մեջ ասվում է, որ ընկերությունը մինչ այդ դիմել է համայն-
քի ղեկավարին և ապա՝ խնդրելով թույլատրել...Իսկ այդ «թույլատ-
րելը» պետք է հասկացվի՝ ավերել ու ոչնչացնել Տաշտունի հողերը,
առայժմ հողով ու շինարարական աղբով, իսկ հետո՝ պոչանքով
աղտոտել-թունավորել նաև Տաշտուն լեռնային գետը: Եթե ընկե-
րությունն, ինչ-ինչ պատճառներով, չի ցանկանում հարգել օրենքը

126
և գործում է ըստ իր ցանկության, ապա իրավապահ մարմինները
պարտավոր են իմանալ, որ Տաշտուն գյուղի տարածքում հանքա-
քարի վերամշակման գործարան կառուցելու հարցը պետք է լուծ-
վի 10-12 գերատեսչությունների համաձայնությամբ, այլ որ թե հա-
մայնքապետին դիմելով ու խնդրելով:
5. Այն պնդումը, որ Տաշտունի համայնքապետը, կատարել է ոչ
մեծ ծանրության հանցագործություն, քանի որ ինքնակամ կառույց
իրականացնող անձանց նկատմամբ վարչական պատասխանատ-
վության միջոցներ դիտավորությամբ չի կիրառել, կարելի է ասել,
որ սա ուղղակի զավեշտ է: Հենց Որոշումից հասկացվում է, որ ըն-
կերությունը և համայնքի ղեկավարը փոխհամաձայնությամբ են
այդ ապօրինի գործը կատարել: Հասարակական կազմակերպութ-
յունները դիմել են իրավապահ մարմիններին, որպեսզի օրենքի
իշխանությունը հաստատվի և մեղավորները պատժվեն, իսկ Ո-
րոշման մեջ առաջարկվում է փոքր հանցանք կատարողը պատժի
ՀՀ կառավարության կողմից ակնհայտորեն հովանավորվող մեծ
հանցանք կատարողին՝ «ԱՏ-մետալս»-ին, այն էլ այն դեպքում, երբ
նրանք արդեն բարեկամ-գործընկերներ են և հողատարածքը կա-
ռուցապատման տակ դնելիս նրանց միջև հակասություն, վեճ,
բռնություն ցույց տվող որևէ փաստ գոյություն չունի: Հակառակը,
համայնքի ղեկավարը այս տարվա հունիսի 29-ին, ապօրինի շի-
նարարության վայրում, ակտիվորեն պաշտպանում էր ընկերութ-
յանը:
6. Ինչ վերաբերում է հողամասի աճուրդ-վաճառքին, ապա այն
կատարվել է փակ դռների ետևում, երբ հայտարարության մեջ
նշված չէր, որ այն փակ է լինելու («Հայաստանի Հանրապետութ-
յուն», 27.07.2013 թ.): Այդ աճուրդ կոչվածին մասնակցել են երեք հո-
գի, որոնցից մեկը՝ Տաշտունի համայնքապետը: Որոշման մեջ
գրված է, որ հողամասը ձեռք բերելու համար հայտ ներկայացրած
ընկերություններից հաղթել է «ԱՏ-մետալսը»: Սրանից կարելի է
եզրակացնել, որ աճուրդին՝ որպես գնորդ մասնակցել են երկու ըն-
կերություններ («ԱՏ-մետալս»-ը և հանքարդյունաբերությամբ
զբաղվող մեկ այլ ընկերություն), քանի որ ըստ հայտարարության՝
հողամասը ծառայելու է արդյունաբերական օբյեկտի՝ ֆաբրիկայի

127
կառուցման համար: Եթե վստահենք գրվածին, ապա ստացվում է,
որ մեկ այլ հանքավայրի տեր նույնպես ցանկացել է Տաշտունի
վարչական տարածքում հանքաքարի վերամշակման գործարան
կառուցել, այսինքն՝ Տաշտուն գյուղի մոտակայքում շահագործվե-
լու է նաև մեկ ուրիշ հանքավայր: Եվ դա հավանական է, քանի որ
2005 թվականի դեկտեմբերի 7-ին «Հեմատիտ» ընկերությանը
տրվել էր Տաշտունի «Ջրկապի տեղամասի» ոսկու հանքերևակման
ուսումնասիրության լիցենզիա (Մեղրու տարածաշրջանի բնակիչ-
ները պետք է իմանան, որ «Սթորթրանս» ՓԲԸ օգտակար հանածո-
ների արդյունահանման նպատակով 2013-2016 թթ. Տաշտունի
բազմամետաղային հանքերևակումում երկրաբանական ուսում-
նասիրություններ կատարելու թույլտվություն է ստացել ): Նաև ա-
մենագլխավորը՝ հողատարածքը արդեն ավերված է, շենքերը կա-
ռուցվում են, նախագիծը բացակայում է և այս պայմաններում ա-
ճուրդ-վաճառք է հայտարարվում: Դժբախտաբար, ավագ քննիչը և
դատախազության պաշտոնյան այս աղաղակող ապօրինություն-
ները նույնպես չեն նկատում, հակառակը Որոշման մեջ գրված է.
«Նկատի ունենալով, որ «ԱՏ-մետալս» ՍՊԸ-ն օրենքով սահման-
ված կարգով ձեռք է բերել Տաշտուն համայնքի հողամասը»: Փաս-
տորեն, ոտնահարելով ՀՀ Սահմանադրությունը, կատարված ի-
րավախախտումը ներկայացվում է, որպես օրենքով սահմանված
կարգով կատարված:
7. Որոշում կազմողն ու դրան համաձայնողը խնդիրը հանգու-
ցալուծում են այն կեղծ հիմնավորմամբ, որ արդեն դադարեցվել է
ինքնակամ շինարարությունը և առաջին անգամ ոչ մեծ կամ միջին
ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեա-
կան պատասխանատվությունից, որ իրադրության փոփոխման
հետևանքով այդ անձը կամ նրա կատարած արարքը դադարել է
հանրության համար վտանգավոր լինելուց: Փաստաթղթից հաս-
կացվում է, որ մեղքի թողություն ստացած անձն էլ գյուղապետն է
և վերջ, այլ մեղավոր չկա: Որոշման մեջ, փաստերը շրջանցելով, չի
ասում, որ օրինակ, հուլիսին բնապահպանական պետական տես-
չության Սյունիքի տարածքային բաժնի կողմից դադարեցվել է
հանքաքարի վերամշակման գործարանի կառուցման աշխա-

128
տանքները, իսկ օգոստոսի 1-ին շինարարությունն անհապաղ դա-
դարեցնելու հանձնարարություն է տրվել նաև ոստիկանության
Մեղրիի բաժնին, սակայն «ԱՏ-մետալս»-ը շարունակել է ապօրինի
շինարարությունը և այն դադարեցրել է միայն օգոստոսի 24-ին:
Նաև հիմնազուրկ է այն պնդումը, թե իբր կատարած արարքը դա-
դարել է հանրության համար վտանգավոր լինելուց: Ակնառու է, որ
Տաշտունի տարածքում կառուցվող հանքաքարի վերամշակման
գործարանի հավանական շահագործումը՝ կդառնա մեծ սպառնա-
լիք ներքևի նիշերում գտնվող խմելու ջրի աղբյուրներին, պոչան-
քով կաղտոտի-կթունավորի նաև Մեղրի գետը և դրա հովիտը
կկորցնի իր գյուղատնտեսական նշանակությունը: Այստեղ չեմ
խոսի մարդկանց առողջությանը սպառնացող վտանգների մասին,
քանզի դա բոլորին է հայտնի: Ակնհայտ է, որ Տաշտունի տարած-
քում հանքաքարի վերամշակման գործարանի կառուցումը Մեղ-
րու տարածաշրջանի դեմ կատարվելիք հանցագործության
սկզբնամասն է, որի իրական՝ մարդակուլ կերպարանքը տեսանե-
լի կդառնա նշված օբյեկտների շահագործելուց միայն տարիներ
անց, եթե իհարկե, ոսկի և մյուս մետաղներ կորզելու մոլուցքով
տառապողների, հայ ժողովրդի հարստությունները կողոպտողնե-
րի ցանկությունները չզսպվեն:
Սյունիքի մարզի քննչական բաժնի կազմած փաստաթղթում,
անտեսելով առկա փաստերը, ամեն կարգի ջանք թափելով փորձել
են «ԱՏ-մետալս»-ին անմեղ ներկայացնել, իսկ «Քրեական գործի
հարուցումը մերժելու մասին որոշումը» կարդալիս դժվարանում
ես հավատալ, որ դրա գրողը և գրածի հետ համաձայնողը իրավա-
բանության ոլորտում են աշխատում: Մնում է ենթադրել, որ որո-
շումը ճնշման տակ է ձևակերպվել, իսկ ճնշումն էլ կատարվել է մի
մարդու կողմից կամ նրա անունից, ով վստահ է, որ ինքը ավելի
բարձր է քան Հայաստանի Հանրապետության Սահմանադրութ-
յունը, իսկ պաշտոնաթող լինելուց հետո էլ իրեն կպաշտպանի ար-
դեն սեփական թիկնազորը:
Ընդհանրապես տպավորություն է ստեղծվում, որ պետական
պաշտոնյաներին Հայաստանի Հանրապետությունը, մասնավո-
րապես Մեղրու տարածաշրջանը հետաքրքրում է միայն ընդեր-

129
քում եղած մետաղների առումով, այն էլ ոչ թե պետական կարիք-
ների, այլ առանձին ընտանիքներին հարստացնելու համար: Դժ-
վար է հավատալ, որ պետական պաշտոնյաները չեն գիտակցում,
որ այդ տարածաշրջանում մետաղական հանքերի համատարած
շահագործման հետևանքով, ինչպես դա երևում է տրված արտո-
նագրերի ցանկից, այդտեղ վերանալու է երկրագործությունը և այն
դառնալու է անմարդաբնակ:
Եթե Հայաստանի Հանրապետությանը նայենք հանքարդյունա-
բերության տեսանկյունից, ապա հեշտությամբ կհամոզվենք, որ
նա նման է շաքարի մի կտորի, որի վրա հավաքվել-հարձակվել է
տեղական և այլևայլ երկրներից եկած անկուշտ ճանճերի մի գար-
շելի բազմություն, որը նաև կենդանի աշխարհը թունավորող նյութ
է արտադրում: Մեր երկրի նկատմամբ հանքարդյունաբերությամբ
զբաղվողների բուռն ակտիվությունը պատահական չէ: Իմ ընկալ-
մամբ, դժվար թե գտնվի մեկ այլ երկիր, որտեղ հանքշահագործող-
ները գերշահույթ ստանալու ավելի մեծ հնարավորություններ ու-
նենան, քան մեր երկիրն է: Հայաստանի Հանրապետությունում
գերշահույթ ստանալու գլխավոր գրավականը՝ հարկային արտո-
նություններն են: Վերը արդեն ասվել է այդ արտոնությունների
մասին: Բերեմ հանքշահագործողներին պարգևած արտոնություն-
ներից ևս մի քանիսը:
Ստեղծվել է անելանելի իրավիճակ. մի կողմից նոր օրենքներ
ընդունելով և օրենքների մեջ փոփոխություններ կատարելով հա-
սել են այն բանին, որ ժողովրդի-պետության բացառիկ սեփակա-
նությանը՝ ընդերքի հարստություններին հեշտությամբ տիրանում
են առանձին ընտանիքներ և օրը ցերեկով կատարվող այս հանցա-
գործության դեմ պայքարողներն առաջին հերթին հանդիպում են
օրենսդրական խոչընդոտների, մյուս կողմից, երբ ցույց են տրվում
դեռևս ժողովրդի-պետության շահերը պաշտպանող օրենսդրա-
կան դրույթներին հակասող ծրագրեր, այս անգամ էլ խնդիրը հիմ-
նականում լուծվում է ճիշտ այնպես, ինչպես օրինակ, «ԱՏ-մե-
տալս»-ի պարագայում՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր
վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնից ստացված հու-
սահատեցնող, հակաիրավական պատասխանն է:

130
Ոստիկանության և դատախազության ծառայողները գուցե
սթափվեն ու գիտակցեն, որ նաև իրենց գործունեության հետևան-
քով է, որ Հայաստանի Հանրապետությունը կարճ ժամանակա-
հատվածում դարձավ դրախտ՝ օրենքից վեր կանգնած արտոնյալ-
ների, սակայն մղձավանջ՝ հայ մարդու համար, ինչպես նաև հայ
մարդկանց զգալի զանգված արդեն լքել է իր երկիրը:
Այս պայմաններում, բարեբախտաբար կա մի հուսադրող լույս,
դա այն է, որ հայ մարդկանց մեծամասնությունն արդեն հասկա-
նում է, որ տիրող անարդարությունն ու աշխատատեղեր չստեղծե-
լը արվում է նաև այն նպատակով, որ Հայաստանի Հանրապե-
տությունում հնարավորինս քիչ հայ մնա: Այս գիտակցումն է, որ ի-
րավունքների ոտնահարման և ապրուստի միջոցների ծանր պայ-
մաններում, նրանց կառչած է պահում իրենց բնօրրանին: Ստեղծ-
ված իրավիճակում ծայր աստիճան կարևոր է ժողովրդի ակտիվ
վերաբերմունքը իր ապագայի նկատմամբ: Միայն հասարակութ-
յան ակտիվ միջամտությամբ հնարավոր կլինի կանխել, մասնավո-
րապես Մեղրու տարածաշրջանի ամայացումը:
2013.09.14

ՀՀ գյուղատնտեսությանը սպառնացող վտանգները և


դրանց կանխարգելման ուղիները

Մեր երկրի գյուղատնտեսությանը սպառնացող վտանգները


բազում են, որոնցից պետք է առանձնացնել միջուկային էներգետի-
կան և հանքարդյունաբերությունը, որոնց հասցրած վնասի հետ-
ևանքների վերացումը գործնականում անհնար է, իսկ հետևանք-
ների մեղմման համար հսկայածավալ ֆինանսական հատկացում-
ներ են պահանջվում:
Միջուկային էներգետիկայի առումով նշեմ, որ գործող ատոմա-
կայանի շինհրապարակում նախատեսվում է 1060 ՄՎ հզորութ-
յամբ նոր ռեակտոր դնել, այն դեպքում, երբ սեյսմոտեկտոնիկ ակ-
տիվ գոտում, հոծ բնակեցված, գյուղատնտեսական համալիրի
տարածքում, ինչպես նաև ջրային համակարգի առկայության պայ-
մաններում, ըստ ատոմակայանների նախագծման, կառուցման և

131
շահագործման նորմերի, ատոմակայան կառուցելն անթույլատրե-
լի է: Օրինակ, Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքով 70 հազար
քառակուսի կիլոմետր տարածք դարձել է բնակության և տնտեսա-
կան օգտագործման համար ոչ պիտանի: Միայն Բելոռուսի գյու-
ղատնտեսությանը հասցրած վնասը 1986-2016 թթ. հաշվվում է մո-
տավորապես 590 մլրդ դոլար:
Մեր երկրի ընդհանուր շահերից ելնելով անհրաժեշտ է՝
ա) հրաժարվել Արարատյան դաշտում նոր ատոմակայան կա-
ռուցելու ծրագրից.
բ) լուծել արդեն առաջացած ռադիոակտիվ թափոնների թաղ-
ման, ինչպես նաև շահագործումից հանվելիք ռեակտորի վնասա-
զերծման և թաղման խնդիրները:
Ինչ վերաբերում է հանքարդյունաբերությանը, ապա այսօր շա-
հագործվող և ուսումնասիրության և շահագործման թույլտվութ-
յուն ստացած հանքավայրերի քանակն ու տեղաբաշխումը ցույց են
տալիս, որ մոտ ապագայում մեր հանրապետության հողատա-
րածքի և ջրային համակարգի զգալի զանգվածը աղտոտվելու է
ծանր մետաղներով: Հանքարդյունաբերության թափոններից առա-
վել մեծ վտանգ է ներկայացնում պոչանքը, որն իրենից ներկայաց-
նում է մանրացրած, փոշի դարձրած հանքաքար, որից կորզել են
համապատասխան տարրերը:
Ըստ արդեն տրված հանքարդյունաբերության արտոնագրերի
(լիցենզիաներ)՝ ծանր մետաղներով աղտոտվելու վտանգի առջև են
կանգնած Քաղսի-Հրազդան-Արաքս, Հանքավան-Թեժ-Մարմարիկ,
Փամբակ-Դեբեդ, Որոտան, Արփա, Աղստև գետերը: Նույնպիսի
սպառնալիք կա նաև Սևանա լճին:
Քաղսի գետի ակունքում Թուխմանուկի հանքավայրն է՝ իր եր-
կու պոչամբարներով: Այստեղ կանխատեսվում է ևս հինգ հանքա-
վայրերի շահագործում: Մարմարիկ գետի և իր վտակների հովիտ-
ներում տրված է 11 ոսկու, 3 նեֆելինային սիենիտների, 1 պղնձի և
1 պղնձամոլիբդենային հանքավայրերի ուսումնասիրության և շա-
հագործման արտոնագրեր:
Լոռվա մարզում, Փամբակ-Դեբեդ գետերի հովիտներում և հա-
րակից տարածքներում միայն 14 ոսկու և ազնիվ մետաղների նոր

132
հանքավայրերի ուսումնասիրության և շահագործման արտոնագ-
րեր են տրված:
Գեղարքունիքի մարզում ուսումնասիրության և շահագործման
արտոնագրեր են տրված՝ ոսկու 12, պղնձի 3, կապարի 1 և երկաթի
1 հանքավայրերի:
Վայոց Ձորի մարզում ուսումնասիրության և շահագործման
արտոնագրեր են տրված՝ ոսկու և ոսկի բազմամետաղների 11,
պղինձ-մոլիբդենային 1 և պղինձ բազմամետաղների 1 հանքավայ-
րերի:
Սյունիքի մարզում ուսումնասիրության և շահագործման ար-
տոնագրեր են տրված՝ ոսկու և ոսկի-բազմամետաղների 20,
պղինձ-մոլիբդենի 10, նեֆելինային սիենիտների 1, երկաթի 1 և ու-
րանի 1 հանքավայրերի:
Տավուշի մարզում ուսումնասիրության և շահագործման ար-
տոնագրեր են տրված՝ ոսկու 2, պղնձի 3, պղինձ-մոլիբդենի 1 հան-
քավայրերի:
Հանքավայրերի ուսումնասիրության և շահագործման արտո-
նագրեր են տրված նաև այլ վայրերում:
Նշեմ, որ պոչամբարներ են տեղադրված Ողջի գետի վտակներ՝
Դարազամի, Փխրուտի, Գեղիի, Գեղանուշի, Արծվանիկի, Նորաշե-
նիկի և հենց Ողջի գետի հունում, որի հետևանքով այդ գետի ջուրը
այլևս օգտագործման համար պիտանի չէ: Նույն ճակատագրին
կարող են արժանանալ մեր երկրի մյուս գետերն ու լճերը: Պոչամ-
բարներից սփռվող ծանր մետաղները և մյուս վտանգավոր նյութե-
րը աղտոտում են նաև վարելահողերը, արոտավայրերը:
Այսօր կարելի է ճակատագրական համարել Մեղրու տարա-
ծաշրջանի համար մի շարք նոր հանքավայրերի շահագործումը,
քանի որ արդեն շահագործվող Ագարակի, Տերտերասարի, Լեհվա-
զի հանքավայրերին զուգահեռ սկսել են նոր հանքավայրերի շա-
հագործում, որոնք գնտվում են Մեղրի գետի ձևավորման և ա-
ռափնյա մասերում: Եթե նշված հանքավայրերի շահագործումը
չկարգավորվի, ապա Մեղրու տարածաշրջանը դուրս կգա գյու-
ղատնտեսության ոլորտից:

133
Հայաստանի Հանրապետության պտուղ-բանջարեղենը, գյու-
ղատնտեսական մյուս արտադրանքը այժմ մեծ համբավ ունի՝ որ-
պես էկոլոգիապես նախընտրելի սննդամթերք: Պարզ է, որ ջրերն
ու հողը ծանր մետաղներով վարակվելու դեպքում նշված սննդամ-
թերքը օգտագործման համար կդառնա ոչ պիտանի:
Առաջնահերթ խնդիրներից են՝
-հանքարդյունաբերության կողմից առաջացած թափոնները
պետք է հարկման ենթարկվեն, ինչպես նաև հանքարդյունահանո-
ղը պետք է պետական գանձարան մուծի իր գործունեության հետ-
ևանքով երկրի տնտեսությանը հասցրած վնասը, ինչպես նաև
հանքավայրի երկրաբանական ուսումնասիրության համար նախ-
կինում պետության կողմից ծախսած միջոցները: Նշվածներն իրա-
կանություն դարձնելու դեպքում բազմաթիվ հանքավայրեր այլևս
հանքավայր չեն կոչվելու, քանի որ դրանք այլևս ծախսածածկող
չեն լինի: Սա հնարավորություն կտա երկրում զբաղվել նաև գյու-
ղատնտեսությամբ:
-ուսումնասիրել և գնահատել պոչամբարներից գյուղատնտե-
սությանը սպառնացող վտանգի ծավալները,
-շահագործումից արդեն հանված պոչամբարները ռեկուլտի-
վացիայի ենթարկել, իսկ ոչ լիարժեք ռեկուլտիվացիայի ենթարկ-
վածներն էլ՝ նորից ծածկել հողաշերտով և ոչ ջրաթափանց թա-
ղանթով,
-պոչամբարները պետք է շրջափակված լինեն չափառներով,
կտրականապես պետք է դրանց վրա արգելվի արածեցումը և գյու-
ղատնտեսական մշակաբույսերի աճեցումը,
-յուրաքանչյուր պոչամբար պետք է ունենա իր պահակակետը,
-շահագործվող պոչամբարների հատակները պետք է մեկու-
սացված լինեն կավային շերտով և ջրամերժ թաղանթով,
-պոչամբարներից դեպի ջրային ավազանները հոսող ջրերը
պետք է նախօրոք մաքրման ենթարկվեն, իսկ այսօրվա վիճակով
դրանց օգտագործումը հողագործության և անասնապահության ո-
լորտներում պետք է արգելվի:
Փաստորեն, միջուկային էներգետիկան և հանքարդյունաբե-
րությունը պետության ու ժողովրդի շահերին համապատասխա-

134
նեցնելով կտրականապես կնվազեն գյուղատնտեսությանը սպառ-
նացող վտանգները, ինչը հնարավորություն կտա գյուղատնտե-
սության գոյության և զարգացման համար: 2013, նոյեմբեր

Ամուլսարը հոշոտելու տենդը թեժանում է


https://hetq.am/hy/article/55481 2014-07-02

Կողոպտվում է հայ ժողովրդի ունեցվածքը, ավերվում է Հայաս-


տանի բնությունը
Հարգելի Թոմաս Լուբեկ (Thomas Lubeck, IFC Regional Manager
for the South Caucasus)
Պատասխանելով Հայաստանի Կանաչների միության նամա-
կին, Դուք նշում եք, որ մասնավոր ընկերություններին ֆինանսա-
վորելով, ցանկանում եք Հայաստանում զարգացնել կայուն հան-
քարդյունաբերություն, որը կօգնի աշխատատեղերի ստեղծմանն
ու Հայաստանի տնտեսության աճին, իսկ Ամուլսարի առումով
գրում եք, թե այդ հանքավայրի շահագործումը չի սպառնում ջրա-
յին պաշարներին:
Ամենևին այդպես չէ:
Նախ, կայուն հանքարդյունաբերություն հասկացությունը ան-
հիմն է, քանի որ հանքանյութի պաշարը սպառվելուց հետո այն
այլևս գոյություն չի ունենա և ապա, հանքարդյունաբերության ո-
լորտում ստեղծած աշխատատեղերը ժամանակավոր են, իսկ
դրանց հետևանքով ոչնչանում են հազարամյակներ շարունակա-
բար գոյություն ունեցող մշտակայուն աշխատատեղերը, օրինակ,
գյուղատնտեսության ոլորտում:
Նորություն չէ, որ IFC-ը ֆինանսավորում է հանքարդյունա-
բերությամբ զբաղվող մասնավոր ընկերություններին, այն էլ հիմ-
նականում օֆշորային գոտում գրանցված: Այդպես են վարվում
նաև մեզ հայտնի մյուս բանկերը: Բանկերի տրամաբանությունը,
հատկապես հայաստանցիներիս համար, արդեն հասկանալի է՝
պետությանը զրկել իր սեփական տնտեսությունը վարելու և մաս-
նավորապես՝ հանքավայրերը շահագործելու հնարավորությու-
նից, իսկ մասնավորի, գլխավորապես օտարերկրյա ընկերություն-
135
ների համար պայմաններ ստեղծել, որպեսզի տիրեն ժողովրդի ու-
նեցվածքին:
Այս ամենը կատարվում է բառիս բուն իմաստով կողոպուտի,
գողության և թալանի ճանապարհով: Ժողովրդի ունեցվածքը
գլխավորապես օտարերկրացիներին բաժին դարձնելուն հիմք են
հանդիսանում Հայաստան ներկրված և Համաշխարհային բանկի
ու միջազգային այլ կազմակերպությունների դրամաշնորհներով
կյանքի կոչված օրենքները:
Պարզվում է, որ դրսից թելադրված օրենքներով կարգավորվող
ժողովրդի ունեցվածքի գողությունը և դրան զուգորդված՝ բնական
համակարգը ապրելու համար ոչ պիտանի դարձնելը, այսինքն՝
հայ ժողովրդի արտագաղթի-ոչնչացման համար հիմքեր ստեղծելը
շատերի ճաշակով է:
Շուրջ 8 տարի է, ինչ Հայաստանի ընդերքօգտագործման ոլոր-
տում իրարանցում է: Ընկերությունների միջև մրցակցություն է
գնում, թե ով ավելի շատ գողանալու հնարավորություն կունենա:
Դրա վառ ապացույցը. այժմ Հայաստանում մետաղական հանքա-
վայրերի ընդերքօգտագործման ուսումնասիրության և շահագործ-
ման իրավունք ստացած ընկերություններին թվարկելն անգամ
մեծ ժամանակ կպահանջի: Այն դեպքում, երբ Հայաստանում ի-
րական հանքավայրերը միայն մի քանիսն են:
Կողոպտելու մոլուցքը ընկերություններին զրկել է գիտակցե-
լուց, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը հիմնականում
հանված է հարկային դաշտից և դրվել է ոճրագործ հիմքերի վրա:
Նրանք չեն ուզում նկատել, որ վաղ թե ուշ այս ոճրագործության
մասնակիցները Օրենքի առջև պատասխան են տալու: Եթե ժողո-
վուրդը տեղեկանա իրավիճակի մասին ու ոտքի կանգնի, ապա
մեղավորները ավելի ծանր կհատուցեն:
Հանքշահագործողները ազատվելով հիմնական հարկերից, մե-
տաղների ցածր պարունակությամբ հանքերևակումները շահա-
գործում են որպես հանքավայրեր, ինչը Հայաստանի համար կա-
տաստրոֆիկ հետևանքներ է ունենալու:

136
Ինչ վերաբերում է Ամուլսարին, ապա այն Հայաստանը կողոպ-
տելու և ապրելու համար ոչ պիտանի դարձնելու ծրագրի միայն մի
մասն է:
Ըստ մամուլի հրապարակումների, Ամուլսարի հանքավայր
կոչվածի շահագործմանը ձգտող «Լիդիան ինթերնեյշնլի» հիմնա-
կան բաժնետերերը Համաշխարհային բանկի խմբի անդամ բան-
կերն են, այդ թվում նաև Միջազգային ֆինանսական կորպորա-
ցիան, այսինքն՝ Ձեր բանկը: Այս ծրագիրը ֆինանսավորելու բուռն
ցանկություն են դրսևորել նաև այլ բանկեր (Unicredit, BNP, Rand
Merchant Bank, ING, Raiffeissen, Societe General, Natixis, Nedbank,
Standard Bank, Citibank):
Շահագործման ձգտող կողմը հայտարարում է, որ Ամուլսարի
ծրագրից կշահեն թե՛ ընկերությունը, թե՛ շրջակա համայնքները,
թե՛ Հայաստանը:
Հայտարարածը միայն մասնակիորեն է ճիշտ:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ ծրագրից կշահի բացա-
ռապես ընկերությունը, իսկ համայնքն ու Հայաստանը կկրեն ա-
նասելի և անդառնալի կորուստներ:
Բերենք որոշ փաստեր:
Ամուլսարի նախագծում գրված է, որ Տիգրանես տեղամասի
հանքաքարի պաշարները կազմում են 56,43 մլն տոննա՝ 52,66
տոննա ոսկու և 210,5 տոննա արծաթի պարունակությամբ: Մոտա-
վոր հաշվարկներով այս հանքանյութից լավագույն պայմաննե-
րում կարելի է կորզել մոտ 45 տոննա ոսկի և 180 տոննա արծաթ,
մոտավորապես 2,5 մլրդ դոլար արժողությամբ, եթե ուղեկցող
մյուս հազվագյուտ մետաղների արժեքը ընդունենք 500 մլն դոլար,
ապա ընկերության եկամուտը կկազմի մոտ 3 մլրդ դոլար, եթե
այդքան կազմի:
Այժմ տեսնենք, թե «Լիդիան ինթերնեյշնլը» նշված քանակի
հանքաքար հանելու և վերամշակելու համար պետությանը ինչ
հարկեր պետք է մուծեր (որոնցից ազատվում է ժողովրդի շահերին
հակասող, դրսից թելադրված օրենքների օգնությամբ):
-Ցիանիդային լուծույթով տարրալվացված մոտ 56 մլն տոննա
մանրացրած հանքաքարը որպես առաջին դասի թափոն, շրջակա

137
միջավայրում տեղադրելու համար ընկերությունը պետությանը
պետք է, որ մուծեր 6,72 մլրդ դոլար, եթե չլինեին այդ բնագավառը
կարգավորող անհիմն ու շինծու օրենքները:
-Հանքահանման ընթացքում առաջանալու է 222 մլն տոննա
«դատարկ» ապարներ: Նույնպես ծանր մետաղներ պարունակող
այս թափոնը, եթե ընդունենք անգամ երրորդ դասի թափոն, ապա
նշված շինծու օրենքների բացակայության դեպքում, ընկերության
կողմից պետությանը մուծելիք գումարը կկազմեր 2,66 մլրդ դոլար:
-Հանքավայրի մակերեսը 80, տարրալվացման հարթակինը՝
147, «դատարկ» ապարների զբաղեցնելիք տարածքը՝ 161 հեկտար
է: Այս 388 հեկտար տարածքը հազարամյակներ շարունակ կորց-
նելու է իր բնատուր ֆունկցիան և դառնալու է շրջակա միջավայրի
աղտոտման-թունավորման աղբյուր: Պետք է հաշվել, թե թունա-
վոր թափոնների տակ հավերժորեն մնացող, մի մասն էլ հանքա-
խոռոչ դարձած 388 հեկտար տարածքի համար պետությանը ինչ
գումար պետք է վճարվի... , որից ընկերությունը ազատված է ան-
հիմն օրենքներով:
-Ամուլսարի ծրագիրը իրականացնելու դեպքում վնասվելու է
բուսականությունը, վայրի և ընտանի կենդանիները, աղտոտվելու
են արոտավայրերը, վարելահողերը... Որոտան գետը, Սպանդար-
յան ջրամբարը, հետևաբար և Սևանա լիճը...
Ինչպես տեսնում ենք, հանքավայրի շահագործման դեպքում,
միայն երկու թափոնների համար վճարելիք գումարը կազմում է
9,38 մլրդ դոլար, այն դեպքում, երբ ընկերության եկամուտը կարող
է կազմել մոտ 3 մլրդ դոլար: Այսինքն, Ամուլսարի հանքավայրը
հարկային դաշտ բերվելուց հետո, այն անգամ ծախսածածկող չի
լինի:
Զազրելի գործելակերպ: Ֆինանսական և քաղաքական լծակնե-
րով ծնկի են բերում երկրներին, ոչնչացնում են կյանք ապահովող
աշխատատեղերը և կողոպտում, օրինակ, բնական պաշարները,
որի ընթացքում թունավորում և ավերում են կյանքի հենարան
հանդիսացող բնական համակարգերը: Սա աշխարհի բնակչութ-
յան թվի նվազեցման հուսալի ու արյունալի եղանակներից մեկն է:

138
Ձեզ, անշուշտ հայտնի է , որ աշխարհում միայն սովից օրական
ավելի քան 30 հազար մարդ է մահանում և այս անմեղ զոհերի
մահվան գերանդին հիմնականում վարկային կազմակերպութ-
յունների ձեռքում է դրված:
Վարկային քաղաքականության փոփոխման և ուրիշ երկրների
ներքին կյանքին չմիջամտելու ակնկալիքով:
2014.06.30

Ամուլսարի հանքի շահագործման տնտեսական և


էկոլոգիական հետևանքները
http://hetq.am/arm/news/84915/ 2018-01-12

Ամուլսարը և նրան հարակից ընդարձակ տարածքները հա-


մարվում են Հայաստանի Հանրապետության ամենամաքուր ու ա-
ռողջարար վայրը, և որպես էտալոն, այդ վայրի հետ են համեմատ-
վում մարդու առողջության և արտադրվող սննդի որակի անկում
ունեցող բնակավայրերը: Այս տարածքում արտադրվող գյուղատն-
տեսական մթերքը՝ կաթնամթերքը, մսեղենը, բանջարեղենը, մրգե-
րը, մեղրը, ուտելի վայրի բույսերը, որպես էկոլոգիապես մաքուր
սննդամթերք, մեծ պահանջարկ ունեն, ինչպես Հայաստանի Հան-
րապետությունում, այնպես էլ արտերկրում:
Ամուլսարի հանքի շահագործումից մեր երկրին հասցվելիք
սպառնալիքները անհամեմատելի մեծ են լինելու, քան մինչ այժմ
իրականացված նման ծրագրերը: Այն ներառելու է Դարբ, Արփա,
Որոտան գետերն իրենց ջրամբարներով ու հովիտներով, Սևանա
լիճը, ինչպես նաև դրանց հարակից տարածքներն ու բնակավայ-
րերը: Սրա դիմաց «Լիդիան ինտերնեյշնլ» ընկերությունը խոստա-
նում է 11 տարվա ընթացքում մեր տնտեսության մեջ ներդնել ավե-
լի քան 5 մլրդ դոլար, ստեղծել ժամանակավոր աշխատատեղեր:
Ամուլսարի հանքավայրի նախագծին տրված պետական փոր-
ձաքննական դրական եզրակացությունը օրինական չէ. այն արվել
է առանց պատշաճ փորձաքննություն իրականացնելու՝ Նախագծի
սեղմագրմամբ, հետևաբար, ընկերության կողմից այժմ կատար-
վող շինարարական աշխատանքները ապօրինի են:
139
«Լիդիան ինտերնեյշնլ» ընկերությունը հավաստում է, որ Ա-
մուլսարի հանքավայրի շահագործումը միայն օգուտներ կբերի
Հայաստանի Հանրապետությանը՝ ընկերությունը լուրջ ներդրում
կկատարի երկրի տնտեսության մեջ, կստեղծի նոր աշխատատե-
ղեր, պետական բյուջե կմուծի հարյուրավոր միլիոն դոլարի հար-
կեր, խախտված և ավերված տարածքները կվերականգնի ու կբե-
րի նախնական տեսքի, աղտոտված ջրերը կմաքրի, հանքի շահա-
գործումը չի սպառնա բնակչության առողջությանը, ինչպես նաև
գյուղատնտեսության ու անասնապահության զարգացմանը և,
ընդհանրապես, կնպաստի Հայաստանի տնտեսության վերելքին և
սոցիալական իրավիճակի բարելավմանը:
Նույն քարոզն է անում նաև Հայաստանի կառավարությունը,
միաժամանակ կեղծ փաստաթղթեր ստեղծելով, փորձում է ցույց
տալ, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը իբր օրինական
հիմքեր ունի և բխում է Հայաստանի շահերից: Եվ սա եզակի դեպք
չէ. երկար տարիներ են, ինչ կառավարությունը կանգնած է հան-
քատերերի թիկունքում և օրինականացնում է նրանց կողմից կա-
տարվող կեղծարարությունները, բնական պաշարների կողոպու-
տը, բնական համակարգերի ավերումն ու ոչնչացումը:
Նախ, փորձենք հասկանալ, թե ինչքանո՞վ են իրատեսական ու
հիմնավորված «Լիդիան ինտերնեյշնլ» ընկերության խոստումնե-
րը:
«Լիդիան ինտերնեյշնլ» ընկերության կազմած «Շրջակա միջա-
վայրի վրա ազդեցության գնահատում» (ՇՄԱԳ) փաստաթղթում
(հետայսու՝ Նախագիծ) գրված է. ««Գեոթիմը» պարտավորվել է ա-
ռաջին երկու տարիների ընթացքում կատարել ավելի քան 426 մլն
դոլարի ներդրում՝ շինարարության և սարքավորումների տեսքով:
Ակնկալվում է, որ Ծրագրի իրականացման ողջ ընթացքում ընկե-
րությունը 485 մլն դոլարի չափով ներդրում կանի պետական բյու-
ջե՝ հարկերի և ընդերքօգտագործման վճարների տեսքով: Ծրագրի
իրականացման ընթացքում ակնկալվում է վճարել 230 մլն դոլար
աշխատավարձ: Ակնկալվում է, որ Ծրագիրը կավելացնի Հայաս-
տանի եկամուտները արտահանումից տարեկան միջինը 285 մլն
դոլարի չափով, շահագործման տարիների ընթացքում» (էջ 672):
140
Իսկ Ծրագրի ընդհանուր կուտակային և անուղղակի ներդրումնե-
րին վերաբերող աղյուսակ 5.8.2-ում ասվում է, որ կատարվելու է
5262,3 մլն դոլար ներդրում, որից 4679,1 միլիոնը՝ ուղղակի, իսկ
583,2 մլն դոլարը՝ անուղղակի:
Ինչպես տեսնում ենք, ընկերությունը խոստանում է 11 տարի-
ների ընթացքում 5 մլրդ 262 մլն 300 հազար դոլարի ուղղակի և ա-
նուղակի ներդրում կատարել Հայաստանի հանրապետության
տնտեսության մեջ, սակայն, գործը չսկսած՝ հարկային արտոնութ-
յուններ է խնդրում ՀՀ կառավարությունից:
Ըստ նախագծի, վերամշակվելիք հանքաքարը 89376300 տոննա
է, որտեղ ոսկին 73733 կգ է, արծաթը՝ 294 տոննա: Այդտեղ ասվում
է, որ հանքաքարի հանման ընթացքում՝ ոսկու կորուստը կկազմի
1100 կգ, իսկ արծաթինը՝ 4 տոննա, ուրեմն՝ ապրանքային հանքա-
քարում ոսկին կկազմի 72633 կգ, իսկ արծաթը՝ 290 տոննա: Ոսկին
կորզվելու է 87, իսկ արծաթը՝ 43 տոկոսով, հետևաբար արտադր-
վելիք ոսկին կկազմի 63191 կգ, արծաթը՝ 124,7 տոննա: Այսօրվա
գներով 63191 կգ ոսկու արժեքը 2,55 մլրդ դոլար է, իսկ 124,7 տոննա
արծաթինը՝ 63 մլն դոլար: Այսինքն, Ամուլսարի հանքավայրի շա-
հագործման դեպքում «Լիդիան ինտերնեյշնլի» ոսկուց և արծաթից
սպասվելիք հասույթը կկազմի շուրջ 2,62 մլրդ դոլար: Այն դեպ-
քում, երբ այդ ընկերությունը՝ աշխատանքի կազմակերպման-ի-
րականացման, հարկերի և կորզած մետաղների արտահանման
արդյունքում, խոստանում է 5,26 մլրդ դոլարի ներդրում-շրջանա-
ռություն Հայաստանի տնտեսության մեջ:
Կարելի է ենթադրել, որ ընկերությունը ֆինանսական լրացու-
ցիչ մուտքեր կարող է ունենալ կամ Նախագծում չներկայացված,
սակայն հանքաքարում իրականում գոյություն ունեցող օգտակար
տարրերով, ասենք՝ ռադիոակտիվ էլեմենտներով կամ էլ ցիանա-
յին եղանակով ոսկին, արծաթը և որոշ այլ էլեմենտներ կորզելուց
հետո, ֆլոտացիայի եղանակով կկորզի նույն հանքաքարի մեջ ե-
ղած մյուս օգտակար տարրերը:
Մոտավոր հաշվարկով, 89376300 տոննա հանքաքարում կա
5518713 տոննա երկաթ, 1036 տ գալիում, 121 տ բերիլիում, 175 տ
բիսմուտ, 133 տ կադմիում, 2739 տ կապար, 1639 տ կոբալտ, 1547 տ

141
ծարիր, 2017 տ մկնդեղ, 1168 տ նիկել, 9228 տ պղինձ, 1256 տ սկան-
դիում, 245 տ սնդիկ, 41349 տ ստրոնցիում, 14569 տ վանադիում,
325833 տ տիտան, 49763 տ ցինկ, 683 տ ուրան, 1011 տ քրոմ և այլ
մետաղներ: Այս հաշվարկի համար հիմք է դարձել 25 մլն տոննա
հանքաքարի նախկինում կատարված ուսումնասիրությունը՝ 40
նմուշի տվյալներով (Հ. Ավագյան, Լեռնահանքային և մետալուր-
գիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հե-
ռանկարները, Երևան, 2011 թ., էջ 257): Հանքաքարում մեծ է ծծմբի
քանակը: Եթե հիմք ընդունվի այն, որ այդտեղ երկաթը հանդես է
գալիս հիմնականում պիրիտի տեսքով, ապա ծծմբի քանակը
միայն այդ միացությունում կկազմի 6,3 մլն տոննա:
Չնայած Նախագծում բացակայում է հանքաքարում էլեմենտնե-
րի պարունակության ցանկը, սակայն դա արված է 222,9 մլն տոն-
նա դատարկ ապարների համար: Ըստ այդմ, այդտեղ առկա են.
922230 տոննա ալյումին, 103 տ արծաթ, 3464 տ բիսմուտ, 1219 տ
գալիում, 22,3 տ գերմանիում, 8610000 տ երկաթ, 68 տ թալիում, 653
տ թորիում, 17420 տ ծարիր, 1224000 տ ծծումբ, 127 տ կադմիում,
286 տ կապար, 72406 տ մկնդեղ, 1564 տ մոլիբդեն, 938 տ նիկել, 952
տ սելեն, 408 տ սկանդիում, 44817 տ պղինձ, 10744 տ ստրոնցիում,
571 տ ռուբիդիում, 503 տ տելլուր, 1947 տ ցերիում, 39973 տ քրոմ:
Բացի այստեղ նշված 1,224 մլն տոննա ծծմբից, եթե նկատի ունե-
նանք երկաթի պիրիտային միացությամբ լինելը, ապա ծծումբը
միայն պիրիտում կկազմի 8,2 մլն տոննա:
Զարմանալի է բազմաթիվ օգտակար տարրերի չկորզելը կամ
ոչ լիարժեք կորզելը, օրինակ, արծաթի 43 տոկոսով կորզումը, ո՞ւր
է պետական վերահսկողությունը և ինչո՞ւ չի գործում հանքանյու-
թի արդյունավետ վերամշակման-օգտահանման կարգը:
Քանի որ մեր երկրին բերվելիք «օգուտների» մասին ասվեց,
այժմ էլ մոտավոր հաշվարկներ կատարելով, փորձեմ հակիրճ
ցույց տալ, թե այդ հանքավայրի շահագործումը ի՞նչ վնասներ է
հասցնելու Հայաստանի Հանրապետությանը:
1. Նախագծում գրված է. «Ծրագրի խախտած տարածքը զբա-
ղեցնում է մոտ 920 հա» (էջ 405): Չտիրապետելով համապատաս-
խան նորմատիվային փաստաթղթերի, ուստի անհնար է հաշվար-

142
կել հողային ռեսուրսներին հասցվելիք իրական վնասի ծավալնե-
րը: Փորձենք դա կատարել կողմնակի ճանապարհով: Ըստ «Բնա-
պահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական
և բուսական աշխարհին պատճառած վնասի հատուցման սա-
կագնի մասին» ՀՀ օրենքի՝ անտառային ֆոնդի հողերում արդյու-
նաբերական թափոններ տեղադրելու դեպքում յուրաքանչյուր քա-
ռակուսի մետրի հաշվով վնասի հատուցումը սահմանված է 10
հազար դրամ, մեկ հեկտարի հաշվով՝ 100 մլն դրամ և եթե 920 հեկ-
տարի համար նույն դրույթը կիրառվի, ապա վնասը կկազմի 92
մլրդ դրամ կամ 192 մլն դոլար (Համեմատության համար նշեմ, որ
Ռուսաստանի ՖՀ-ում մեկ հեկտար տարածքը արդյունաբերական
թափոններով աղտոտելու դիմաց վճարը կազմում է 2,6 մլն դոլար,
այսինքն՝ ավելի քան 12 անգամ շատ, քան մեր երկրում): Գուցե
հարց առաջանա, թե ավերվելիք տարածքները հիմնականում ան-
տառային չեն: Կարծում եմ, այդ տարածքների դերը ոչնչով չի զի-
ջում սովորական անտառային հողերին և նույնիսկ ավելի բարձր
արժեք ունեն այն առումով, որ դրանք իրենցից ներկայացնում են
ջրագոյացման ու ջրաբաշխման համակարգեր:
Նշված 920 հեկտարից 152,3-ը՝ երկու բաց հանքերի խոռոչներն
են, 118-ը՝ մնալու է ցիանիդով վերամշակված հանքաքարի, 141-ը՝
դատարկ ապարների, 55-ը՝ մետաղների ցածր պարունակությամբ
հանքաքարի տակ: Փաստորեն 466 հա տարածքը ոչ միայն հարյու-
րամյակներ շարունակ դառնալու է անօգտագործելի, այլև ծանր
մետաղներ ու թունավոր այլ նյութեր շրջակա միջավայր սփռող
աղբյուր: Եթե այս տարածքի համար ընդունենք 100 միլիոնի գոնե
հազարապատիկը, ապա Հայաստանի Հանրապետությանը հասց-
վելիք վնասը կկազմի 46,6 տրիլիոն դրամ կամ 97 մլրդ դոլար: Ի-
հարկե, այդ գումարը չնչին է նշված տարածքների թունավորման
ու կորստի դիմաց և անհնար է հողի կորուստը դրամով արտա-
հայտել:
Անտեսելով այս ամենը, Նախագծի «Շրջակա միջավայրին
հասցված վնասի գնահատում» բաժնում գրված է, որ հողային ռե-
սուրսներին հասցվելիք համալիր վնասը կազմում է 4820690248
դրամ (10 մլն դոլար), ինչից պետք է հասկացվի, որ դա ՀՀ հողային

143
ռեսուրսներին հասցվելիք վնասն է: Սակայն այդպես չէ: Իրակա-
նում ՀՀ հողային ռեսուրսների առումով վնասի գնահատում չի
կատարվել, քանի որ նշված 4,82 մլրդ դրամը վերաբերում է միայն
ռեկուլտիվացիայի, կանաչապատման, համայնքային հողերի, ազ-
դեցության հետևանքների ուսումնասիրության և վերլուծության
հետ կապված ծախսերին: Այսինքն՝ այն ծախսերը, որոնք ընկե-
րությունը պիտի կատարի իր գործունեությունը իրականացնելու
համար, անվանել է հողային ռեսուրսներին հասցվելիք վնաս, իսկ
այդ նախագծի փորձաքննությունն իրականացնող գերատեսչութ-
յունները, իրենց տված եզրակացություններով ցույց են տալիս, որ
այդ կեղծիքը չեն տեսնում:
2. Արփա գետի տարեկան հոսքը կազմում է 764 մլն մ3, Որոտա-
նինը՝ 725 մլն մ3: Այս երկու գետերի տարեկան հոսքը 1,489 մլրդ մ3
է: Նախագծում նշվում է, որ Ամուլսարի հանքավայրում և դրան
հարող տարածքներում կա 120 հոսող և 24 խոնավ աղբյուրներ՝
18,2 լ/վրկ հոսքով (տարեկան 574 մլն լիտր): Այս հանքի շահագործ-
ման դեպքում, ծանր և վտանգավոր այլ մետաղներով ու քիմիա-
կան նյութերով աղտոտվելու են Արփա, Դարբ, Որոտան գետերի
ջրերը և դառնալու են օգտագործման համար ոչ պիտանի: Նույնը
կարելի է ասել նաև նշված 144 քաղցրահամ և Ջերմուկի հանքային
ջրի աղբյուրների առումով, հավելելով, որ որոշ աղբյուրների հոս-
քը նվազելու է կամ դրանց զգալի մասը ցամաքելու է, սակայն Նա-
խագծում գրված է, որ ջրային համակարգին հասցվելիք տնտեսա-
կան վնասը կազմում է զրո դրամ:
Դարբ, Արփա և Որոտան գետերի հովիտներում ու հարակից
տարածքներում գտնվող և դրանց ջրերից օգտվող բնակավայրերն
են՝ Սարավան, Սարալանջ, Ուրցաձոր, Գնդեվազ, Կեչուտ, Վայք,
Ազատեկ, Զառիթափ, Փոռ, Զեդեյա, Արտավան, Մալիշկա, Ագա-
րակաձոր, Եղեգնաձոր, Արփի, Արենի, Խաչիկ, Հերհեր, Արին, Գոր-
հայք, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան, Շատախ, Անգեղակոթ,
Բալաք, Շաքի, Սիսիան, Բռնակոթ, Տոլորս, Աղիտու, Նորավան,
Դարպաս, Վաղատուն, Որոտնավան, Շամբ, Լցեն, Առջիս, Տաթև,
Տանձաթափ, Հալիձոր, Շինուհայր, Որոտան... Որոտանի ջուրը
Տաթևի ՀԷԿ-ի կարգավորիչ ջրամբարից մատակարարվում է նաև

144
Հարթաշեն, Քարահունջ, Գորիս, Խնձորեսկ, Քարաշեն, Տեղ, Կոր-
նիձոր, Խնածախ, Արավուս, Ակներ, Շինուհայր բնակավայրերին...,
Կեչուտի ջրամբարից աղտոտված ջրերը կթափանցեն Սևանա
լիճ..., իսկ նշված 144 աղբյուրը զգալի դեր են կատարում Ամուլսա-
րի և հարակից տարածքներում անասնապահության գոյության ու
զարգացման գործում:
Գուցե ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, տնտեսագիտութ-
յան ինստիտուտը և մյուս կառույցները իրական հաշվարկներ կա-
տարելով ցույց տան, թե միայն այդ երեք գետերի ջրերի ծանր մե-
տաղներով աղտոտումը, դրամական արտահայտությամբ, տարե-
կան ի՞նչ վնաս է հասցնելու մեր երկրին, նկատի ունենալով դրանց
օգտագուծումը՝ խմելու, ոռոգման, կենցաղային և այլ նպատակնե-
րով, ինչպես նաև բերքատվության անկման, առողջական վիճակի
վատացման, աշխատունակության անկման և այլ առումներով:
Նույն հաշվարկը կատարելով նաև 10, 50, 100... տարիների
կտրվածքով:
3. Ամուլսարի հանքի հանքաքարը 89,376 մլն տոննա է, դա-
տարկ ապարները՝ 374,87 մլն տոննա, այսինքն՝ հանքարդյունաբե-
րական ընդհանուր թափոնները կազմում են ավելի քան 464 մլն
տոննա: Հանքերևակումները որպես հանքավայր շահագործելուն
ճանապարհ է հարթում այն խարդախությունը, որ հանքարդյունա-
բերության կողմից առաջացած թափոնները «Թափոնների մասին»
ՀՀ օրենքով չեն կարգավորվում: Օգտվելով այս հանգամանքից,
Նախագծում այս թափոնները թափոն չեն անվանվում, դրանք ներ-
կայացված են որպես լցակույտեր, ինչը ընկերությանը հնարավո-
րություն է տալիս իր արտադրած թափոնների դիմաց պետական
հարկեր չվճարել: ՀՀ իշխանավորների կողմից իրականացվող պե-
տական այս հանցագործությունը կասեցնելու-վերացնելու դեպ-
քում «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը 89,37 մլն տոննա առա-
ջին դասի և 374,63 մլն տոննա երրորդ դասի թափոնները Հայաս-
տանի Հանրապետության տարածքում տեղադրելու դիմաց, ըստ
«Բնապահպանական վճարների դրույքաչափի մասին» ՀՀ օրենքի,
պետական գանձարան պետք է մուծեր ավելի քան 6 տրիլիոն
դրամ (12,5 մլրդ դոլար), այն դեպքում, երբ իր կորզելիք ոսկու և

145
արծաթի գումարային արժեքը կազմում է ընդամենը 2,62 մլրդ դո-
լար (1,56 տրիլիոն դրամ):
Համեմատելով պետական հարկերն ու ստացվելիք հասույթը,
պարզ է դառնում, որ հանքարդյունաբերությունը հարկային դաշտ
բերելու դեպքում, ոչ ոք չէր մտածի Ամուլսարի հանք կոչվածի շա-
հագործման մասին:
4. Նախագծում ասվում է, որ շինարարության ընթացքում
Ծրագրում կընդգրկվի 1300, իսկ հանքշահագործման ընթացքում՝
657 աշխատող (էջ 683): Այդտեղ նաև գրված է, որ շինարարությու-
նը տևելու է 2, իսկ հանքշահագործումն ու հանքաքարի վերամշա-
կումը՝ 9 տարի: Ցավոք, սա ընդունվում է որպես նոր աշխատատե-
ղերի ստեղծում, երբ դրանք ընդամենը 10-12 տարվա կյանք ունեն,
իսկ արդյունքում մասնակիորեն կամ հիմնովին ոչնչանալու են
մշտապես գոյություն ունեցող աշխատատեղերը՝ անասնապա-
հության, գյուղատնտեսության, այգեգործության, ուտելի բույսեր և
դեղաբույսեր, սնկեր հավաքելու, ձկնորսության և այլ ոլորտնե-
րում: Արդյո՞ք, դժվար է տեսնել ու գնահատել, թե Ամուլսարի ծրա-
գիրը, հրեշավոր հիդրայի պես, ինչ ընդգրկում ունի... Մամուլից
տեղեկանում ենք (2017 թ.), որ վարչապետ Կ. Կարապետյանը
կարևորել է Հայաստանում «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի կողմից իրա-
կանացվող ներդրումային ծրագիրը և նշել, որ ՀՀ կառավարությու-
նը բոլոր նախաձեռնություններում, որոնք ուղղված են տնտեսութ-
յան զարգացմանն ու զբաղվածության աճին, կանգնած է ներդրող-
ների կողքին որպես գործընկեր: Եվ սա ասում է մի մարդ, ով
տնտեսագուտության դոկտոր է:
5. Ըստ Ամուլսարի հանքավայրի նախագծի՝ օդին, ջրայի համա-
կարգին, հողային տարածքին, բուսական ու կենդանական աշ-
խարհին հասցվելիք գումարային վնասը կազմում է մի չնչին գու-
մար՝ 4985695500 դրամ (մթնոլորտային օդին՝ 165005252, ջրային
համակարգին՝ 0, բուսական աշխարհին՝ 0, կենդանական աշխար-
հին՝ 0, հողային ռեսուրսներին՝ 4820690248 դրամ): Շատերը կար-
ծում են, թե այստեղ ներկայացված 4,985 մլրդը (10,3 մլն դոլար), որ-
պես վնասի հատուցում, մուծվում է պետական գանձարան: Այդ-
պես չէ: Ըստ Հայաստանի Հանրապետությունում ընդունված ու

146
գործող կարգի՝ պետական, նույն է՝ ժողովրդին պատկան հողա-
տարածքին, ջրային համակարգին, օդին, բուսական ու կենդանա-
կան աշխարհին հասցվելիք տնտեսական վնասը հանքարդյունա-
բերությամբ զբաղվողները հաշվարկում են, սակայն ստացված
գումարը պետական գանձարան չեն մուծում: Այս հարցը բազմա-
թիվ անգամ բարձրացվել է, սակայն երկրի նախագահն ու պետա-
կան համապատասխան պաշտոնյաները լռում են:
Ամուլսարի Նախագծում բազում են թյուրիմացության մեջ գցող
կոպիտ սխալները, սակայն այդտեղ ամենաճակատագրական
խնդիրներից է տարրալվացման հրապարակը Որոտանի ավազա-
նից Արփայի ավազան տեղափոխելն է: Ընկերությունը դա կատա-
րել է ճարպկորեն: ՀՀ ԳԱԱ «Սևանա լճի պահպանության փորձա-
գիտական հանձնաժողովը» քննարկվող ծրագիրը մերժել էր՝ նկա-
տի ունենալով Սևանա լճի վրա ազդեցությունը: Ընկերությունը իր
«բարելավված» նախագծում կատարել է նշված տեղափոխությունը
և նույն հանձնաժողովից ստացել է դրական եզրակացություն, երբ
մինչ տեղափոխելը հիմնականում Որոտան գետն էր աղտոտվելու
ծանր մետաղներով և վտանգավոր այլ նյութերով, իսկ տեղափոխ-
ման հետևանքով աղտոտելու է նաև Արփա գետը: Գոհ է ընկե-
րությունը, որ հասավ իր կործանիչ նպատակին, հավանաբար, գոհ
է նաև ակադեմիական հանձնաժողովը, քանի որ իր ասածին ար-
ձագանքեցին, հոգ չէ, որ Սևանա լճին սպառնացող վտանգը չվե-
րացավ:
Ամուլսարի հանքի խնդրում բնակչության շրջանում մեծ հուզ-
մունք է առաջացնում նաև սնդիկի և ռադիոակտիվ էլեմենտների,
գլխավորապես ուրանի առկայության հարցը: Չնայած Նախագ-
ծում բացակայում է թե բացի ոսկուց ու արծաթից հանքաքարում
ինչ էլեմենտներ կան, սակայն ներկայացված է 222,9 մլն տոննա
դատարկ ապարներում առկա էլեմենտները, որոնց թվում՝ 653
տոննա թորիում:
Ամուլսարում ուրանի առկայության վերաբերյալ որոշ տեղե-
կություն է հայտնում պրոֆեսոր Պ. Ալոյանը՝ 2007 թվականին հրա-
պարակած՝ «Հայաստանի ռադիոակտիվ հումքային պաշարների
պոտենցիալը և նրա յուրացման հեռանկարները» հոդվածում:

147
Այդտեղ նա գրում է, որ Վայոցձորյան ուրանային հանքերևա-
կումներում ամենահեռանկարայինը հանդիսանում են Վայքյան և
Ամուլսարյան հանքերևակումները: Ամուլսարյան ուրանի երևա-
կումը գտնվում է Կեչուտ գյուղից 4 կմ դեպի հարավ-արևելք և Ա-
մուլսարի կատարից 5 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Տեղանքում
ստորգետնյա փորվածքների և հորատային ճեղքվածքներով պա-
րագծվել է 15 տեղամաս՝ ուրանային երկրորդական հանքայնաց-
մամբ (օտենիտ, տորբենիտ, մետատօրբենիտ): Հանքայնացումը
հայտնաբերվել է մինչև 50-60 մետր խորությունը: Կանխատեսվում
է, որ 100 մետր խորությունում այն կմարի: 5 ամենանշանակալի
տարածքներում ուրանի պարունակությունը տատանվում է հա-
զարերորդականից մինչև 0,5 տոկոսը, 0,025-0,03 տոկոս միջին պա-
րունակությամբ: Ամուլսարյան 5 տեղամասում հաշվարկված է մո-
տավորապես 70 տոննա ուրան, իսկ հաշվի առնելով թորիումային
տեղամասի ուրանը, ապա նրա ընդհանուր պաշարները կարելի է
գնահատել 100 տոննա: Վայքյան երևակումներում ուրանի պաշա-
րը կանխատեսվում է 20-30 հազար տոննա, իսկ Վայքի ուրանային
հանքաքարի արդյունաբերական յուրացումը կապված է նախ այդ
հանքաքարում ոսկու պարունակության հետ (Г.П. Алоян, Ресурс-
ный потенциал радиоактивного сырья Армении и перспективы его
освоения, Горный журнал, 2007, N 635):
Ամուլսարի հանքի շահագործման դեպքում ավերվելու է նրա
երկրաձևաբանական կառուցվածքն՝ իր ջրագոյացման-ջրաբաշխ-
ման համակարգով, Արփա, Դարբ, Որոտան գետերի հովիտները
ջրի աղտոտման պատճառով կդառնան բնակության համար
վտանգավոր և ժամանակի ընթացքում կամայացվեն, որը կհան-
գեցնի Հայաստանի Հանրապետության բնակչության կենսատա-
րածքի առավել փոքրացմանը: Այդ հանքի շահագործումը ծանր ու
անդառնալի հարված կհասցնի Հայաստանի Հանրապետության
տնտեսությանը, գլխավորապես գյուղատնտեսությանը, ինչը առա-
վել կխորացնի սոցիալական լարվածությունը:
ՀՀ կառավարության, Ազգային ժողովի և նախագահական հա-
մակարգի միասնական ջանքերով ստեղծվել են այնպիսի օրենք-
ներ, որոնք հնարավորություն են տալիս կողոպտել նաև ընդերքի

148
հարստությունները: Պետական այս հանցագործությունը կանխվե-
լու փոխարեն այն առավել արմատավորվում է, քանզի իրական
հանքատերերը հիմնականում օլիգարխներն են: Եթե Հայաստանի
Հանրապետությունում կոռուպցիան ծաղկուն ու երկարակյաց չլի-
ներ, ապա չէին ստեղծվի ժողովրդի ունեցվածքի կողոպուտին
նպաստող պայմաններ և մեր երկրում ոտք չէին դնի «Լիդիան ին-
տերնեյշնլը» և իր նման ընկերությունները:
Արդեն տրված արտոնագրերից պարզ երևում է, որ մեր երկ-
րում չի լինելու որևէ հայտնի գետ, որի հովտում, իսկ երբեմն՝ նաև
հենց ակունքում մետաղական հանքերևակման շահագործումը
բացառված լինի: Փաստորեն կատարվում է մարդու սպանություն,
բայց միայն այն տարբերությամբ, որ թունավորվում ու ոչնչացվում
է մարդուն կյանք տվող միջավայրը, իսկ այդ գործը կամա, թե ա-
կամա իրականացնողներից պատասխանատվություն պահանջող
չկա:
Ո՞ւմ է ձեռնտու Հայաստանի կործանումը կամ ովքե՞ր են շա-
հագրգռված դրանում: Թողնենք անընդհատ արծարծվող պատվի-
րատուին, որը մեզ համար միայն գուշակելի է և գանք մեր պետա-
կան պաշտոնյաներին, ովքեր մեր աչքի առջևն են ու ապրում են
ժողովրդի միջոցների հաշվին և պետք է ապահովեն մեր երկրի
անվտանգությունը՝ բոլոր առումներով: Սակայն երկիրը քայքայ-
վում ու փոշիանում է ներսից՝ մեր ընդունած օրենքներով և իհակե,
իշխանական կամայականությամբ և այնպիսի կամայականութ-
յամբ, որ երբեմն թվում է, թե այդ ամենը կատարվում է պետությու-
նից դուրս՝ անապատում:
Պատմությունից հայտնի են շատ դեպքեր, երբ ոսոխը գրավելով
որևէ երկիր, աշխատել է նրա զարգացման համար պայմաններ
ստեղծել, իհարկե՝ սեփական շահերից ելնելով՝ ավելի շատ հար-
կեր հավաքելու միտումով: Նմանօրինակ մի բան պատմում են
Հիտլերի մասին, որ իբր 1944-ի վերջերին Գերմանիան արդեն ա-
տոմային ռումբ ուներ և դրա փորձարկումից հետո, երբ նա համոզ-
վել է, որ այդ զենքով գրավված տարածքները ապրելու և օգտա-
գործելու համար դառնում են ոչ պիտանի, այն էլ հարյուրամյակ-
ներ շարունակ, նա հրաժարվել է այդ զենքի կիրառումից, ասելով,

149
թե ինքը տարածքներ է գրավում, որպեսզի դրանք նպաստեն իր
երկրի հարստացմանը: Դժվար է ասել սա իրականություն է եղել,
թե ոչ, սակայն այդտեղ առկա է առողջ տրամաբանությունը, ինչը
ցավոք, բացակայում է մեր երկրի կառավարման համակարգում,
գլխավորապես՝ հանքարդյունաբերության ոլորտում:

Ամփոփում Ամուլսարի հանքի շահագործման դեպքում ա-


վերվելու է նրա երկրաձևաբանական կառուցվածքն՝ իր ջրագոյաց-
ման-ջրաբաշխման համակարգով, Արփա, Դարբ, Որոտան գետե-
րի հովիտները ջրի աղտոտման պատճառով կդառնան բնակութ-
յան համար վտանգավոր և ժամանակի ընթացքում կամայացվեն,
որը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության բնակչության
կենսատարածքի առավել փոքրացմանը: Այդ հանքի շահագործու-
մը ծանր ու անդառնալի հարված կհասցնի Հայաստանի Հանրա-
պետության տնտեսությանը, գլխավորապես գյուղատնտեսությա-
նը, ինչը առավել կխորացնի սոցիալական լարվածությունը: Ահա
թե ինչու պետք է արգելել Ամուլսարի հանքի շահագործումը, որը
կարող է հարստացնել «Լիդիան ինտերնեյշնլ» ընկերությանը և ՀՀ
պետական որոշ պաշտոնյաների, սակայն տնտեսական և էկոլո-
գիական առումներով աղետալի հետևանքներ կունենա մեր երկրի
համար:
Նախագծում մանրամասն նկարագրվում է հողային ու ջրային
ռեսուրսներին, բույսերին ու կենդանիներին հասցվելիք վնասը,
սակայն վնասի գնահատման բաժնում ներկայացվել է, որ ջրային
համակարգին և բուսակենդանական աշխարհին հասցվելիք վնա-
սը հավասար է զրոյի: Այսինքն, Նախագծի բովանդակությունը և
դրանից արված եզրակացությունը հակասական են: Նշված սպառ-
նալիքների համեմատաբար մանրամասն նկարագրությունը հա-
վանաբար, արված է այն հեռահար նպատակով, որ եթե հանքա-
վայրը շահագործվի և ի հայտ գան նշված սպառնալիքները, ինչից
ելնելով ընկերությունը դատարանի առջև կանգնի, կարողանա
ցույց տալ իր կազմած Նախագիծը և արդարանալ, որ այդ ամենը
գրված է Նախագծում, սակայն բնապահպանության նախարա-
րության կողմից տրված փորձաքննական դրական եզրակացութ-

150
յան մեջ դրանք չեն արտացոլվել: Այսինքն, ստացվում է, որ կա-
տարվածի միակ մեղավորը ՀՀ կառավարությունն է:
Ամուլսարի հանքավայր կոչվածի Նախագիծը կարդալիս, շա-
րունակաբար մտապատկերիս մեջ ներկա է Ավետիք Իսահակյանի
նկարագրածը, երբ գայլը լիզում է հոշոտվող ոչխարի վերքերը, իսկ
ոչխարը կարծում է, թե դա արվում է ոչ թե արյունը ծծելու, այլ՝
վերքերը բուժելու նպատակով:

Պետք է արգելել Ամուլսարի հանքի շահագործումը, որը կարող


է հարստացնել «Լիդիան ինտերնեյշնլ» ընկերությանը և պետական
որոշ պաշտոնյաների, սակայն տնտեսական և էկոլոգիական ա-
ռումներով աղետալի հետևանքներ կունենա մեր երկրի համար:
2018-01-07

Ամուլսարի հանքի շահագործումը հանցագործություն է


Պատասխան «Ով է վարակված Ամուլսարի ոսկու
տենդով» հոդվածին կամ ո՞ւր է ՀՀ գլխավոր դատախազը
2018.06.07 http://hetq.am/arm/news/89905/hakob-sanasaryan-
amulsari-hanqi-shahagortsumy-hancagortsutyun-e.html

«Լիդիան Արմենիա» ընկերությունը այս հոդվածով փորձում


է վարկաբեկել իրենց ապրելու իրավունքը պաշտպանելու նպա-
տակով՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ դուրս ելած
տեղի բնակչությանը, այդ խնդրով մտահոգ հասարակական կազ-
մակերպություններին և առանձին անհատներին, ինչպես նաև
շինծու տեղեկությամբ հոգեբանական ճնշում գործադրել նորըն-
տիր իշխանավորների վրա, թե իբր Ամուլսարի հանքավայրը չշա-
հագործելու դեպքում երկիրը թաղվելու է քաոսի և անկառավարե-
լիության մեջ: Նաև հորդորում է, որ կառավարության անդամները
քաղաքացիական ակտիվիստից պետք է վերածվեն պետական
պաշտոնյայի և կարողանան մտածել ոչ միայն սեփական հեղինա-
կության, այլև պետական շահի մասին:

151
Ի սկզբանե ասեմ, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը
բխում է միայն հանքատերերի շահերից, իսկ պետությունը ան-
դառնալի կորուստներ է ունենալու:
Հասկանալի է, այդ հանքավայրին ապօրինաբար տիրացած
«Լիդիան Արմենիան», կորցնելով ՀՀ իշխանական համակարգում
վճռորոշ լծակներ ունեցող որոշ պաշտոնյաների, և անսպասելիո-
րեն հայտնվելով շոկային վիճակում, փորձում է ամեն ճիգ ու ջանք
գործադրելով հասնել իր նպատակին՝ շահագործել Ամուլսարի
հանք կոչվածը: Ընկերությունը հավանաբար, համոզվել է, որ դրան
հասնելու «լավագույն» ճանապարհը սուտն ու կեղծիքը առավել ա-
ռատությամբ սփռելն է և սպառնալիքներ հնչեցնելը, անգամ հայ-
տարարելով, թե օգնե՛ք, շրջակա համայնքների բնակիչներն ու
բնապահպանները ցանկանում են խլել իմ օրինական ունեցվածքը,
որպեսզի այն հանձնեն մեկ ուրիշի:
Այդ հոդվածում կարդում ենք. «Աֆրիկյան երկրներում գործում
է ներդրողներին քշելու շատ յուրահատուկ տեխնոլոգիա. սկզբում
ներդրողին թույլ են տալիս գալ և զբաղվել հանքավայրի շահա-
գործմամբ, հետո ցեղային առաջնորդները կազմակերպում են հե-
ղափոխություն, և սպիտակ շահագործողների դեմ ըմբոստացած
աֆրիկացիները հարձակվում են իրենց երկրի ընդերքը կողոպտե-
լու եկած օտարերկրացիների վրա ու նրանց քշում իրենց պապերի
հողից: Հետո այդ ամբողջ բարիքը մնում է ցեղային առաջնորդնե-
րին... Հայաստանում փորձ է արվում իրականացնել նույն այդ
սխեման, միայն մի քիչ ավելի քաղաքակիրթ ձևով. հանրային
դժգոհություն, ճանապարհներ փակել: Բարեբախտաբար, դեռ ոչ
ոքի չեն կերել»:
Նախ, հայտնի է, որ այդ ընկերությանը թույլատրել են զբաղվել
այդ հանքավայրի շահագործմամբ ոչ թե օրինական ճանապար-
հով, այլ ապօրինաբար: Իսկ այն, որ աֆրիկացիները իրենց երկրի
ընդերքը կողոպտելու եկած օտարերկրացիներին քշում են իրենց
պապերի հողից, դա արդարացի է և ամենուր այդպես էլ պետք է
լինի, քանզի ցանկացած երկրի ընդերքի հարստությունը իր իսկ
ժողովրդի սեփականությունն է և եթե ընդերքը շահագործվում է
տեղի ցեղային առաջնորդների կողմից, ուրեմն որևէ խնդիր չկա:

152
Առավել ևս, որ ոչ մի ցեղային առաջնորդ չի շահագործի բազում
ծանր մետաղներ, գլխավորապես՝ սնդիկ, թորիում, ուրան և մա-
հաբեր այլ նյութեր պարունակող հանքավայրը, որին շրջափակում
են երեք կենարար գետեր, որոնց ջրերը կյանք են պարգևում նաև
հարյուր հազարավոր մարդկանց, որի հարևանությամբ է գտնվում
այդ երկրի ամենամաքուր տարածքն՝ իր հռչակավոր բուժիչ ջրե-
րով ու առողջարանական քաղաքով: Այդպիսի հիմար կամ հան-
ցագործ ցեղային առաջնորդը Աֆրիկայում դժվար թե երկար կյանք
ունենա: Նաև՝ Լիդիանին և իր թիմակիցներին պիտի ասեմ, որ
պետք չէ վաղաժամ բախտավոր զգալ, քանի որ դուք ձեռք եք
բարձրացնում հայ ժողովրդի վրա, սակայն այդ հարցը առայժմ
սահմանափակվում է միայն ճանապարհներ փակելով և բարե-
բախտաբար, դեռ ոչ ոքի չեն կերել: Վստահ եմ, որ դուք Հայաստա-
նում կստանաք ձեր արժանի պատիժը, ինչպես ձեր հոդվածում է
գրված՝ ավելի քաղաքակիրթ ձևով՝ դատարանում:
Ինչ վերաբերում է հոդվածի այն ակնարկին, որ Հայաստանում
իրականացված թավշյա հեղափոխությունը իբր միայն նրա հա-
մար էր, որպեսզի Ամուլսարը մի կողոպտիչ առաջնորդից մեկ այլ
կողոպտիչ առաջնորդին հանձնվի, կարծում եմ, սա կարող են
պնդել նրանք, որոնց համար ազգ, հայրենիք, բնօրրան ասածները
անարժեք են և գործում են միայն կաշառքի ու կոռուպցիայի քողով
պարփակված մթնոլորտում: Հասկանալի է, ոսկու տենդով շլա-
ցած, դուք չեք կարող տեսնել, որ Հայ ժողովուրդը տոնում է չարի
դեմ տարած իր մեծ հաղթանակը և վստահ է, որ այն ամրապնդվե-
լու է, և նախկին վարչապետն իր կուսակցությամբ հանդերձ այլևս
տեղ չի գտնելու Հայոց կյանքում:
Նույն հոդվածից բերեմ մեկ այլ քաղվածք. «Հայաստանի նոր
կառավարությունը կանգնած է լուրջ երկընտրանքի առաջ. մի կող-
մից՝ երկրի բնակչության մի մասն է, որը պայքարում է իր առող-
ջության համար, մյուս կողմից՝ երկրի միջազգային վարկն ու հեղի-
նակությունը: Եթե կառավարությունը դեմ գնա ջերմուկցիների
պահանջներին, ապա կարող է կորցնել իր ունեցած հանրային
վստահության մի մասը: Բայց նոր կառավարությունը նախորդ
կառավարության իրավահաջորդն է և կրում է նախորդ կառավա-

153
րության կողմից ստանձնած պարտավորությունների ամբողջ պա-
տասխանատվությունը: Իսկ նախորդ կառավարությունը «Լիդիան
Արմենիային» հանքը շահագործելու լիցենզիա է տվել, և դա տեղի
է ունեցել օրինական ընթացակարգերը պահպանելով: Եթե նոր
կառավարությունը փորձի չեղարկել այդ լիցենզիան, ապա կարող
է վնասել ոչ միայն երկրի բյուջեն, քանի որ ստիպված կլինի վճա-
րել, տարբեր գնահատականներով, մինչև 300 մլն դոլարի հասնող
տույժ և տուգանքներ, այլ նաև էապես կվնասի երկրի ներդրումա-
յին վարկանիշին»:
Քաղվածքից տպավորություն է ստեղծվում, որ «Լիդիան Արմե-
նիան» իբր լծված է Հայաստանի վարկանիշի բարձրացման և նրան
տույժ ու տուգանքից զերծ պահելու հոգսերով, իսկ հանք շահա-
գործելու արտոնագիրն էլ ստացել է օրինական ճանապարհով:
Այս ընկերությանը պետք է ասվի, որ այդ հանքավայրի դեմ է
դուրս եկել ոչ թե երկրի բնակչության միայն մի մասը, այլ աշխար-
հասփյուռ հայությունը, բոլոր նրանք ովքեր տեղյակ են այդ հան-
քավայրի շահագործման դեպքում առաջանալիք սպառնալիքնե-
րին: Իսկ օրինական իշխանությունը, երբ ականջալուր է լինում
բնակչության ձայնին, այն էլ այսպիսի ճակատագրական հարցում,
ոչ միայն կվայելի իր ժողովրդի սերն ու վստահությունը, այլև
կհարգվի միջազգայնորեն:
Ինչ վերաբերում է նախորդ կառավարության ստանձնած
պարտավորությունների պատասխանատվությանը, ապա պետք է
ասվի, որ նախորդ կառավարությունը կոռուպցիայի մեջ թաղված
էր և հանքը շահագործելու լիցենզիան ապօրինաբար է տվել, հետ-
ևաբար, նոր կառավարությունը պետք է քանդի ու բացահայտի ա-
նօրինականությունների կծիկն ու շղթան և աղբանոց նետի կեղծ ու
հակաիրավական փաստաթղթերը, այդ թվում՝ Ամուլսարի հան-
քավայրի շահագործման թույլտվությունը:
ՀՀ-ին 300 մլն դոլար տուգանքի սպառնալիք ներկայացնող ըն-
կերությունը նախ պետք է պատասխան տա, թե ինչ հիմնավոր-
մամբ՝ պետական փորձաքննության է հանձնել ՀՀ օրենքներին հա-
կասող, կեղծիք ու կոծկում պարունակող նախագիծը: Այս ամենը

154
պարզելուց հետո, ընկերությունը ստիպված կլինի որպես տու-
գանք՝ համապատասխան գումար մուծել պետական գանձարան:
Այդ նախագծի բազում կոծկումներից բերեմ ընդամենը մեկ օրի-
նակ: Այդտեղ գրված է, որ բաց հանքի պատերի հետ շփվելիս ջրե-
րը կարող են բերել թթվային դրենաժի (էջ 506), հանքի շահագործ-
ման արդյունքում ազդեցության կենթարկվեն ստորգետնյա ջրերի
քանակն ու որակը... կնվազի նաև աղբյուրները, ջրհոսքերն ու գե-
տերը սնող հիմնական հոսքը: Թթվագոյացնող դատարկ ապարնե-
րի կառավարումը, ինչպես նաև կույտային տարրալվացման հրա-
պարակից հարստացած կամ աղքատ տարրալվացման լուծույթ-
ների արտահոսքերը ևս կարող են ազդել ստորգետնյա ջրերի որա-
կի վրա (էջ 510), դատարկ ապարների լցակույտի մոտակայքում
ակնկալվում է ստորգետնյա ջրերի մակարդակների իջեցում 60
մետրով... աղբյուրների հոսքի կրճատում՝ 36%-ով (էջ 512), փոշու
մի մասը ծանր մետաղներով աղտոտված կլինի, ինչը կհանգեցնի
օդի, ջրի և հողի ծանր մետաղներով երկարաժամկետ աղտոտման,
ինչը կազդի բուսականության ու կենդանիների վրա (էջ 605),
ծրագրի տարածքում կանխատեսվում է բնական կենսամիջավայ-
րի մշտական կորուստ... բուսականությունը կփոփոխվի կամ կվե-
րացվի (էջ 619)... ծանր մետաղներով աղտոտվելու են Արփա և Ո-
րոտան գետերի ջրերը, որոնց տարեկան հոսքը կազմում է 1,489
մլրդ մ3:
Նախագծում հարյուրավոր էջերում բերված են նաև այլ սպառ-
նալիքներ, սակայն Հայաստանի Հանրապետությանը հասցվելիք
վնասի գնահատման մեջ՝ ջրային համակարգերին, բուսականութ-
յանը և կենդանական աշխարհին հասցվելիք վնասները ներկա-
յացված են որպես զրոյական, սակայն նախկին կառավարությունը
չի «նկատել» այդ և նման աղաղակող փաստերը և դրական եզրա-
կացություն ու ընթացք է տվել այդ կործանարար նախագծին:
Հոդվածի հեղինակը փաստորեն խոստովանում է, որ Լիդիանը
մասնակից է կոռուպցիոն գործընթացին. «Ասում են, որ Ամուլսա-
րի շահագործման լիցենզիայի տրամադրումը կոռուպցիոն ռիսկեր
է պարունակում: Բայց Հայաստանում բոլոր հանքերի շահագոր-
ծումը այս կամ այն կերպ կապված է կոռուպցիայի հետ, և այդ

155
տրամաբանությամբ պետք է դադարեցվի բոլոր հանքերի շահա-
գործումը: Ընդհանրապես ամբողջ երկիրը թաթախված է եղել կո-
ռուպցիայի մեջ, և այդ տրամաբանությամբ պետք է դադարեցնել
ամբողջ երկրի կենսագործունեությունը, քանի որ դպրոցից սկսած
մինչև հիվանդանոց, համայնքապետարաններից սկսած մինչև կա-
ռավարություն, բոլորը թաթախված են եղել կոռուպցիայի մեջ: Ի
վերջո, հանքավայրի շահագործման դեմ բողոքողներին էլ են մե-
ղադրում ֆինանսապես շահագրգռված լինելու մեջ»:
Այս քաղվածքը մեկնաբանելու կարիք չունի, գրված է պարզ ու
հստակ, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվութ-
յան հիմքը՝ կոռուպցիան է: Հենց սրա համար, պետք է շնորհակա-
լություն հայտնել հոդվածի հեղինակին և հուսանք, որ գոնե այժմ
ՀՀ գլխավոր դատախազը կզբաղվի այս խնդրով:

Բաց նամակ վարչապետին`


Ամուլսարի ոսկու հանքավայրի վերաբերյալ
2018.06.29 http://hetq.am/arm/news/90823/bac-namak-
varchapetin-amulsari-osku-hanqavayri-veraberyal.html

Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանա-


սարյանը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ա-
մուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ, որը
ներկայացնում ենք ստորեւ:
Սույն թվականի մայիսի 25-ին, Խնկո Ապոր գրադարանի դահ-
լիճում, Հայաստանի Կանաչների միությունը կազմակերպել էր Ա-
մուլսարի հանքավայրին վերաբերող նիստ, որին ներկա էին ավե-
լի քան 150 մարդ (գերակշիռ մասը տարբեր բնագավառների մաս-
նագետներ): Քննարկվեց «Լիդիան ինտերնեյշնլ» ընկերության կող-
մից կազմած՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի Շրջակա միջավայրի
վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ) փաստաթուղթը և դրան
առնչվող այլ նյութեր:
Ըստ այդ փաստաթղթի, Ամուլսարի հանքավայրի շահագործ-
ման դեպքում, ծանր մետաղներով, ռադիոակտիվ և վտանգավոր
այլ նյութերով աղտոտվելու են հողային և ջրային պաշարները,
156
անդառնալի կորուստներ է ունենալու բուսական ու կենդանական
աշխարհը: Այդտեղ նաև գրված է, որ նվազելու է Դարբ, Արփա, Ո-
րոտան գետերի, ինչպես նաև այդտեղ առկա աղբյուրների հոսքը,
մինչև 60 մետր իջնելու է ստորգետնյա ջրերի մակարդակները, ին-
չը պատճառ կդառնա բազմաթիվ աղբյուրների ցամաքեցման, իսկ
ծանր մետաղներով աղտոտված ջրի օգտագործումը կնվազեցնի
բույսերի ու կենդանիների կենսազանգվածը:
Ընկերության ներկայացրած տվյալները ցույց են տալիս, որ
նշված հանքավայրի շահագործման դեպքում, այդ տարածաշրջա-
նում և հարակից տարածքներում անհնարին է դառնալու մարդու
լիարժեք կյանքը: Պետք է նկատի ունենալ, որ այդ հանքավայրի
շահագործման հետևանքով օգտագործման համար ոչ պիտանի
կդառնան Արփա և Որոտան գետերի ջրերը, երբ այդ երկու գետերի
տարեկան հոսքը՝ 1 մլրդ 489 մլն մ3 է... Այս ծրագրի իրականացումը
լուրջ վտանգ է սպառնում նաև Սևանա լճին՝ Սպանդարյանի և Կե-
չուտի ջրամբարները ծանր մետաղներով և ռադիոակտիվ ու այլ
վտանգավոր նյութերով աղտոտվելու հետևանքով:
«Լիդիան ինտերնեյշնլ» ընկերության կողմից կազմված ՇՄԱԳ-
ը հակասում է ՀՀ մի շարք օրենքներին, ունի բազում թերություն-
ներ, կոծկումներ, բովանդակությունը և դրանից արված եզրակա-
ցությունները միմյանց հակասում են: Օրինակ, բազմաթիվ էջերում
հստակ ներկայացվում է ջրային պաշարներին սպասվելիք աղտո-
տումն ու խոշորածավալ նվազումը, սակայն ջրային պաշարներին
հասցվելիք վնասը գնահատված է զրո դրամ:
ՀՀ բնապահպանության նախարարությունը, խախտելով օ-
րենսդրությունը, առանց պատշաճ փորձաքննություն իրականաց-
նելու, ուղղակի սեղմագրել է 839 էջանոց ՇՄԱԳ-ը՝ 8 էջի վրա և
դրան տվել է դրական եզրակացություն: Այստեղ պարզաբանման
կարիք ունի այն հարցը, թե ինչու բնապահպանության նախարա-
րությունը այդ սեղմագրության մեջ ընդհանրապես չի արտացոլել
նախագծում առկա՝ հողային ու ջրային համակարգերին, բուսա-
կան ու կենդանական աշխարհին և մարդու առողջությանն ու
կյանքին սպառնացող վտանգները:

157
Փաստորեն այդ դրական եզրակացությունը առոչինչ է, սա-
կայն այդ փաստաթուղթ կոչվածը հիմք է հանդիսացել Ամուլսարի
հանքավայրի շահագործման համար:
Քննարկման մասնակիցները առաջարկեցին դիմել Ձեզ, որպես-
զի անհապաղ կասեցվի Ամուլսարի հանքավայրում կատարվող
բոլոր աշխատանքները և ապա լուրջ ու բազմակողմանի քննութ-
յան ենթարկվեն ՇՄԱԳ-ը, բնապահպանության նախարարության
կողմից տրված եզրակացությունը և այդ խնդրին առնչվող այլ
փաստաթղթերը:
Մենք վստահ ենք, որ ուսումնասիրությունների արդյունքում
հանքավայրի շահագործումը կարգելվի: Անհրաժեշտության դեպ-
քում կարող ենք ներկայացնել վերոշարադրյալը հիմնավորող նյու-
թեր: Պատրաստ ենք նախաձեռնող խմբով հանդիպել Ձեզ և մեր
ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող այս
հարցը ավելի հանգամանորեն ներկայացնել:
Ստորև բերվում է քննարկման որոշ մասնակիցների անուննե-
րը՝

Սոնա Մարդանյան, ՀՀ ԳԱ կենսաքիմ ի-տ, կ.գ. դոկտոր,


պրոֆեսոր
Ալվարդ Անտոնյան, ՀՀ ԳԱ կենսաքիմ ի-տ,
կենս.գիտ. թեկնածու
Ռոմիկ Հարությունյան, ԵՊՀ, քիմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Վյաչեսլավ Հարությունյան, ՀԱԱՀ, գյուղատնտ. գիտ. դոկտոր,
պրոֆեսոր
Լևոն Մարգարյան, ՀԱԱՀ, տնտ. գիտ. թեկն, պրոֆեսոր
Կարինե Սահակյան, ՀԱԱՀ, կենսաբ. գիտ. թեկն, դոցենտ
Գրիգոր Բարսեղյան, ԳԱԱ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Գևորգ Բաղդասարյան, Գերագույն խորհրդի պատգամավոր,
քիմիկոս
Վարդան Պետրոսյան, Գերագույն խորհրդի պատգամավոր,
ֆիզիկոս
Մանվել Եղիազարյան, Գերագույն խորհրդի պատգամավոր,
ռազմագետ

158
Էդվարդ Մարգարյան, Գերագույն խորհրդի պատգամավոր,
իրավագետ
Արսեն Դավթյան, Գերագույն խորհրդի պատգամավոր,
տնտեսագետ
Սամվել Տոնոյան, Գերագույն խորհրդի պատգամավոր,
տեխն. գիտ. թեկն.
Ալբերտ Բաղդասարյան, Գերագույն խորհրդի պատգամավոր,
ֆիզիկոս
Թորոս Թորանյան, գրող, թարգմանիչ, բժիշկ,
հասարակական գործիչ
Աշոտ Մանուչարյան, պետական, քաղաքական,
հասարակական գործիչ, ֆիզիկոս
Կառլեն Ալեքսանյան, ֆիզմաթ. գիտ. թեկնածու
Լևոն Գալստյան, աշխարհագրագետ,
Հայկ. բնապահպ. ճակատի համակարգող
Գրետա Գաբրիելյան, քիմ. գիտ. թեկնածու
Ալիս Հովհաննիսյան, գրող, հրապարակախոս
Բակուր Կարապետյան, գրող, հրապարակախոս
Շահեն Խաչատրյան, ԵՊՀ, երկրաբ. գիտ. թեկնածու
Նազելի Վարդանյան իրավաբանական գիտ. թեկնածու
Արման Ռեվազյան, հայագետ
Ինգա Զարաֆյան, կենսաբ. գիտ. թեկնածու
Զոհրաբ Մուղդուսյան, արևելագետ-պատմաբան
Տիգրան Սանասարյան, ինժեներ-տնտեսագետ, իրավաբան
Մարգարիտ Օհանովա, տնտեսագետ
Մովսես Մանուկյան, տնտեսագետ
Հարություն Չալիկյան, ճարտարապետ, նկարիչ
Ներսես Ներսեսյան, էներգետիկ, «Հանուն Հայրենիքի» ՀԿ
Արմենակ Ղազինյան, բանաստեղծ, լրագրող
Հովհաննես Ազիզբեկյան, երկրաբան
Սիլվա Ադամյան, կենդանաբան
Գևորգ Հովսեփյան, կիբեռնետիկ
Գագիկ Արծրունի, մեխանիկ
Խաչատուր Խաչատրյան, գյուղատնտես

159
Արամայիս Դավթյան, ռազմագետ-գնդապետ
Գագիկ Հայրապետյան, կիբեռնետիկ
Արթուր Բունիաթյան, շինարար
Արթուր Արամյան, տնտեսագետ
Ռոբերտ Դաշտոյան, ԵՐՊԻ, ինժեներ
Անդրանիկ Հովհաննիսյան, ԵՐՊԻ, ինժեներ
Կարեն Հակոբյան, քիմիկոս-ինժեներ-էկոլոգ
Վարդան Հայկազյան, քիմ. գիտ. թեկնածու
Ֆեդյա Գսպոյան, բժիշկ-մանկաբույժ
Քնարիկ Հովհաննիսյան, տեխն. գիտ. թեկնածու, ջրաբան
Նազելի Մարգարյան, բանասիրական գիտ. թեկնածու
Գուրգեն Կարապետյան, տնտեսագետ-պատմաբան
Արթուր Գրիգորյան, պատմաբան
Հովհաննես Հովհաննիսյան, ֆիզիկոս
Հարություն Մինասյան, բժիշկ
Արկադի Ասրյան, պոլիգրաֆիստ
Էդվարդ Արզումանյան, էներգետիկ
Վահագն Վարդանյան, բժիշկ
Հակոբ Սանասարյան, քիմ. գիտ. թեկնածու, ՀԿՄ նախագահ:

-Այս նամակը 2018 թվի հունիսի 28-ին ուղարկվել է ՀՀ վար-


չապետ Ն. Փաշինյանին, որից 4 ամիս հետո ստացել ենք մի անհե-
թեթ պատասխան՝ բնապահպանության նախարարից:

ԱՄՈՒԼՍԱՐԸ՝ ԳՈՐԴՅԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ


HTTP://WWW.GRAKANTERT.AM/01-06-18,
2018.06.01
«Այս տարի Ամուլսարի հանքի բացմանը չեմ հավատում: Նաև
գիտեմ, որ հայերը ոչխար չեն: Աֆրիկայի նման չէ, որ կարողանաս
մի զինվորական գեներալի ուղարկես ու փակես գյուղացիների բե-
րանը. դա այստեղ չի աշխատի: Ուստի Ամուլսարում խնդիր
կա…»: Ամուլսարի բաժնետեր
Ամուլսարը գտնվում է Զանգեզուրի լեռնաշղթայում, որի հար-
ևանությամբ հոսում են Դարբ, Արփա և Որոտան գետերը: Այդ սա-
160
րին հարակից ընդարձակ տարածքը՝ բնակավայրերով հանդերձ,
համարվում է Հայաստանի ամենամաքուր ու առողջարար վայրը:
Այս տարածքում արտադրվող գյուղատնտեսական մթերքը, որպես
էկոլոգիապես մաքուր սննդամթերք, մեծ պահանջարկ ունի ինչ-
պես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
Այս սարի կատարային մասում է գտնվում Ամուլսարի ոսկու
հանքավայր կոչվածը: Իրականում սա հանքերևակում է, քանի որ
ոսկու պարունակությունը շատ քիչ է: Հանքավայրի շահագործ-
ման դեպքում Հայաստանի տարածքների վրա լցվելու է ավելի քան
460 մլն տոննա միայն հանքային թափոն, որը պարունակում է բա-
զում ծանր մետաղներ, ռադիոակտիվ էլեմենտներ և կյանքի հա-
մար խիստ վտանգավոր հազարավոր տոննա քիմիական թունա-
վոր նյութեր:
Հայտնի է, որ ծանր մետաղների և ռադիոակտիվ էլեմենտների
բարձր խտությունները ծայրաստիճան վտանգավոր են բույսերի ու
կենդանիների համար: Դրանք նվազեցնում են բույսերի վերար-
տադրողականությունը, մարդու մոտ առաջացնում են նյարդային,
սրտանոթային, աղեստամոքսային, ոսկրային, թոքերի, լյարդի,
շնչուղիների հիվանդություններ, քաղցկեղ, լուսավախություն,
կմախքի փոփոխություն, հասակի փոքրացում, մկանային ցավ,
ընդհանուր թուլություն, օրգանիզմի ջրազրկում, խոսքի խախտում,
հոգեճնշվածություն, գիտակցության մթագնում, քնի խանգա-
րում… ինչպես նաև՝ նյութափոխանակության խախտում, պաշտ-
պանիչ ռեֆլեքսների մարում, ֆերմենտների ակտիվության նվա-
զում, օրգանիզմի իմունային համակարգի թուլացում, ծնելիության
ֆունկցիայի խախտում, վիժումներ, սաղմնաթունավորություն,
հրեշածնություն, մեռելածնություն:
Այս ամենը վերաբերում է ոչ միայն մարդուն. նաև բոլոր տեսա-
կի կենդանիներին:
Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում ծանր մե-
տաղներով, ռադիոակտիվ և այլ վտանգավոր նյութերով աղտոտ-
վելու են ընդերքի ջրերը, Դարբ, Արփա, Որոտան գետերն իրենց
ջրամբարներով ու հովիտներով, Սևանա լիճը, ինչպես նաև դրանց
հարակից տարածքներն ու բնակավայրերը: Այդ հանքավայրի շա-

161
հագործումը անդառնալի կորուստներ է պատճառելու հողատա-
րածքներին, ջրային համակարգին, մարդու կյանքի որակին ու ա-
պագային, կենդանական և բուսական աշխարհին:
Եթե բոլոր կորուստները թվարկենք, էջեր կզբաղեցնի: Միայն
ասեմ, որ այդ հանքավայրի շահագործման դեպքում տարեկան ա-
նօգտագործելի է դառնալու մեկուկես միլիարդ խորանարդ մետր
ջուր, դա միայն Արփա և Որոտան գետերի տարեկան հոսքն է, իսկ
նշված վտանգավոր նյութերով այդ ջրերի աղտոտումը շարունակ-
վելու է հարյուրամյակներով: Ջերմուկի հանքային ջրերի ու մյուս
աղբյուրների, Սևանա լճի և Ջերմուկ առողջարանական քաղաքի
մասին՝ մեկ այլ անգամ:
Այս ամենի դիմաց «Լիդիան ինտերնեյշնլ» ընկերությունը խոս-
տանում է 11 տարվա ընթացքում մեր տնտեսության մեջ ներդ-
րումներ կատարել և ստեղծել ժամանակավոր աշխատատեղեր:
Սակայն համապատասխան փաստաթղթեր ուսումնասիրողները
հեշտությամբ կհամոզվեն, որ նրա ներդրումը ներդրում չէ, իր կող-
մից ներդրում համարվող գումարներով նա արտերկրից գնելու է
հանքահանման և հանքաքարի վերամշակման համար անհրա-
ժեշտ տեխնիկա, սարքավորումներ, պայթուցիկ և այլ նյութեր,
վճարելու է աշխատավարձ: Զարմանալի է, որ ընկերությունը
բնօգտագործման վճարը նույնպես ներդրում է համարում: Իսկ ինչ
վերաբերում է ժամանակավոր աշխատատեղերին, ապա բոլորին
է հայտնի, որ այդ աշխատատեղերը ի չիք են դարձնելու արդեն ե-
ղած մշտակայուն, հազարամյակներ շարունակ գոյություն ունեցող
աշխատատեղերը, այն էլ՝ մշտապես:
Ամուլսարի հանքավայրի աղետաբեր ծրագիրը շրջանառութ-
յան մեջ է դրվել, կարելի է ասել, հանցագործ ճանապարհով: Ընկե-
րությունը իրավական հիմք չունեցող փաստաթղթով սկսել է հան-
քավայրի շինարարական աշխատանքները, և չնայած վերջին շա-
բաթներին կատարված իշխանափոխությանը, ընկերությունը հա-
մառորեն շարունակում է շինարարական աշխատանքները:
Տեղի բնակչությունը չորս օր շարունակ արգելափակեց հանքա-
վայր տանող ճանապարհը և հարգելով նորանշանակ հարգարժան
վարչապետ Փաշինյանի հորդորը՝ վերացրին արգելափակումը:

162
Այստեղ անհրաժեշտ է ասել, որ վարչապետի հորդորում պետք է
լիներ նաև, որ բոլոր այն ծրագրերը, որոնք կասկածելի են, առավել
ևս՝ աղմկահարույց, պետք է ժամանակավորապես կասեցվեն,
մինչև դրանց պարզաբանումը: Այ, սա արդեն կլիներ լիարժեք ու
արդար հորդոր:
Հասկանալի է, որ Հայաստանի առջև ծառացած և հրատապ լու-
ծում պահանջող բազում խնդիրներին անհապաղ լուծում տալը
անհնարին է: Հավատում եմ, որ ժամանակի ընթացքում դրանք
լուծում կստանան: Սակայն կան խնդիրներ, որոնք պահանջում են
անհապաղ լուծում: Այդպիսիներից է Ամուլսարի հանքի շահա-
գործման խնդիրը: Եվ եթե այս հարցում հապաղում լինի, ապա
մեր երկիրը կունենա խոշորածավալ ու անդառնալի կորուստներ,
այն առումով, որ կեղծ փաստաթղթերով ընթացք է տրվել դրա շի-
նարարությանն ու շահագործմանը, և ըստ նախագծի, հիմնական
ավերիչ աշխատանքները կսկսվեն մոտ ժամանակներս, որից հե-
տո այլևս անհնար կլինի կանխել ծանր մետաղներով, ռադիոակ-
տիվ տարրերով և վտանգավոր այլ նյութերով շրջակա միջավայրի
աղտոտումը:

Որոշ դիտարկումներ «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների


հանքավայրի հանքարդյունահանման համալիր փոփոխված
նախագծի՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահա-
տում» փաստաթղթի և դրան տրված պետական փորձաքննա-
կան եզրակացության վերաբերյալ
https://www.ecolur.org/hy/news/mining/--
/10594/?fbclid=IwAR3zPlwK7ciT3mT2d4tpLcUt651ODmZ2zQHIzVlbs
BGXQ3fjBke1G83Khao

«Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության կազմած «Ամուլսարի ոս-


կեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման հա-
մալիր փոփոխված նախագծի՝ «Շրջակա միջավայրի վրա ազդե-
ցության գնահատում» (ՇՄԱԳ, 2016 թ., հետայսու՝ Նախագիծ)
փաստաթուղթը պարունակում է օրենսդրական խախտումներ և
այլևայլ թերություններ, սակայն այդ կարգի փաստաթղթերի հա-
163
մար, Նախագիծը բացառիկ է նաև նրանով, որ ներկայացված նյու-
թի բովանդակությունն ու դրանից բխեցված եզրակացությունը հա-
ճախ կտրականապես հակասում են միմյանց, իսկ պետական
փորձաքննություն իրականացնող գերատեսչությունը հետևողա-
կանորեն չի նկատում այդ իրողությունը:
ՀՀ իշխանավորների թողտվությամբ, շրջանառության մեջ է
դրվել մի նախագիծ, որի իրականացումը տնտեսական, սոցիալա-
կան ու էկոլոգիական անդառնալի կորուստներ կպատճառի Հա-
յաստանի Հանրապետությանը: Այսուհանդերձ, ՀՀ բնապահպա-
նության նախարարությունը, առանց պատշաճ փորձաքննություն
իրականացնելու, փաստորեն՝ առանց փորձաքննություն իրակա-
նացնելու, դրան տվել է պետական փորձաքննական դրական եզ-
րակացություն: Այս խնդրում իրենց անպատասխանատու վերա-
բերմունքն են դրսևորել նաև մյուս գերատեսչություններն ու կազ-
մակերպությունները:
Նախագծից և հարակից նյութերից քաղվածքներ բերելով փորձեմ
հիմնավորել վերը գրվածը:

Պաշարներ
Նախագծի 342-րդ էջում հանքաքարը 89,38 մլն տոննա է, որով
և հաշվարկված է մետաղների՝ ոսկու և արծաթի կորզումը, սա-
կայն նույն էջի աղյուսակում (4.1.)՝ հանքաքարը 78,41 մլն տոննա է,
իսկ 356-րդ էջում՝105 մլն տ, 388 էջում՝104 մլն տոննա: 2014 թ.
ՇՄԱԳ-ում գրված է, որ կույտային տարրալվացման հրապարակը
կկառուցվի 106 մլն տոննա հզորությամբ (էջ 9): Այս անհամապա-
տասխանությունները չեն նկատել Նախագիծը փորձաքննության
ենթարկողները: Նրանք նաև չեն նկատել, որ 4.1. աղյուսակում
հանքաքարի, դատարկ ապարների և լեռնային զանգվածի ծավալ-
ներում միլիոնավոր տոննաների անհամապատասխանություն
կա և այդ աղյուսակը նույն սխալներով ներկայացված է նաև «Շա-
հագործման նախագծում» (2016 թ., հատոր 2, էջ 15):
Նախագծի լուրջ թերություններից է այն, որ չի կատարվելու օգ-
տակար տարրերի լիարժեք, համալիր ու արդյունավետ կորզում:
Ընկերությունը բազմամետաղային հանքանյութից կորզելու է

164
միայն ոսկին, իսկ արծաթը՝ 6,2 տոկոսով (էջ 395), ինչը հակասում է
ՀՀ օրենսդրությանը, ինչպես նաև ռեսուրսների օգտագործման
արդյունավետության ՄՖԿ ԿՍ3-ի պահանջներին (էջ 333): Փաս-
տորեն, թափոնների մեջ է մնալու արծաթի մոտ 96 տոկոսը, ինչ-
պես նաև հարյուր հազարավոր տոննա բազմապիսի մետաղներ:
ՀՀ երկրաբանական ֆոնդում գտնվող «Ամուլսարի ոսկեբեր
քվարցիտների հանքավայրի 2006-2008 թթ. համալիր երկրաբանա-
կան ուսումնասիրությունների արդյունքների մասին, պաշարների
հաշվարկմամբ» հաշվետվությունում (հատոր 1, 202 էջ) գրված է,
որ ատոմաբսորբցիոն անալիզի է ենթարկվել 13662 նմուշ: Ուսում-
նասիրված 27 տարրերից՝ մեկ տոննա հանքաքարում պարունա-
կում է 3700 գրամ ալյումին, 2298 գ քրոմ, 37000 գ պղինձ, 160 գ մո-
լիբդեն, 620 գ երկաթ, մոտ 30 գ թալիում, մոտ 20 գ ուրան, 8400 գ
տիտան և այլն (էջ 91): Եթե ելնենք այս թվերից, ապա 90 մլն տոննա
հանքաքարը պետք է պարունակի՝ 333000 տ ալյումին, 206820 տ ք-
րոմ, 3330000 տ պղինձ, 14400 տ մոլիբդեն, 55800 տ երկաթ, 2700 տ
թալիում, 1800 տ ուրան, 756000 տ տիտան: Այս և մյուս տարրերի
չկորզելը կարելի է համարել ժողովրդի ունեցվածքի փչացում (տա-
րակուսանք է առաջացնում պղնձի մեծ և երկաթի փոքր քանա-
կությունները):
Հաշվետվության մեջ գրված է. «Տեխնոլոգիական փորձարկում-
ների արդյունքները ցույց են տվել, որ նման աղքատ ոսկու պարու-
նակությամբ հանքաքարից (ըստ նմուշների ընդհանուր քանակի
ոսկու միջին պարունակությունը կազմում է 0,425 գ/տ, իսկ հանքա-
քարի 62 %-ի մոտ ոսկու պարունակությունը 0,15 գ/տ-ից ցածր է)
օգտակար տարրերի կորզման լավագույն տարբերակը կույտային
տարրալվացման մեթոդն է» (էջ 90):
Պարզ է, աղքատ հանքաքարից ֆլոտացիայի եղանակով անն-
շան քանակությամբ ոսկի կկորզվի, իսկ ցիանային եղանակով՝ ոս-
կին կկորզվի համարյա ամբողջովին: Ոսկին կորզելուց հետո ընկե-
րությունը արդեն ինքը կորոշի թե ինչպես վարվել մեծ քանակութ-
յամբ մետաղներ պարունակող թափոնի հետ:
Այս մութ գործում հավանական է հետևյալ տարբերակը: Ցիա-
նային եղանակով ոսկին կորզելուց հետո, ընկերությունը կկիրառի

165
նաև մետաղների կորզման ֆլոտացիայի եղանակը՝ թափոնում
առկա մետաղները կորզելու համար: Ինչը իրականացնելու հա-
մար ընկերությանը մնում է կառավարության հետ «լեզու գտնել»,
ինչպես դա արվել է վերջին 15 տարիներին, պոչամբարի և գործա-
րանի կառուցման հարցում: Իսկ թե ինչ աղետալի հետևանքներով
է հղի հավանական սցենարը, դա արդեն բոլորին է հայտնի:
Ընկերությունը չի կատարում իր իսկ վերցրած պայմանագրա-
յին պարտավորությունը, oրինակ, ՀՀ կառավարության հետ կնքած
ընդերքօգտագործման պայմանագրում (ՊՎ-245, 2012.09.26) գրված
է, որ լիազոր մարմինը` կառավարությունը պահանջելու է ընդեր-
քօգտագործողից օգտակար հանածոների լիակատար կորզում և
հիմնական ու համատեղ գտնվող օգտակար հանածոների ու
դրանց ուղեկցող բաղադրամասերի ողջամիտ և համալիր օգտա-
գործում: (Այդ պայմանագրում նաև ասվում է, որ «ընդեքօգտագոր-
ծողի ստացած շահույթը նրա սեփականությունն է»: Զարմանալի է,
օգտագործվում-շահագործվում է ժողովրդի սեփականությունը,
իսկ շահույթի տերը դառնում է օգտագործողը):

Կույտային տարրալվացման հրապարակ


Նախագծում բազում են թերությունները, սակայն այդտեղ ամե-
նաճակատագրականը կույտային տարրալվացման հրապարակը
(ԿՏՀ) Որոտանի ավազանից Արփայի ավազան տեղափոխելն է: Ե-
թե մինչ տեղափոխելը հիմնականում Որոտան գետն էր աղտոտ-
վելու ծանր մետաղներով և վտանգավոր այլ նյութերով, ապա տե-
ղափոխման հետևանքով, առավել վատթար վիճակում է հայտնվել
Արփա գետը:
Նախագծում ասվում է (էջ 38), որ 2013 թվի հուլիսին Լիդիանի և
ՀՀ կառավարության կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ՝
ԿՏՀ-ի նոր վայր գտնելու համար: 343-րդ էջում գրված է, որ ըստ
նույն թվի հոկտեմբերին ՀՀ կառավարության հետ ստորագրված
համաձայնագրի՝ ԿՏՀ-ի համար ընտրվել է Գնդեվազից մոտ 1,25
կմ հարավ գտնվող վայրը, որը համարվում է պոտենցիալ նա-
խընտրելի:

166
Նախագծում փորձ է արվում հիմնավորել, որ Գնդեվազ գյուղի
վարչական տարածքում, գյուղի անմիջական հարևանությամբ,
հանքաքարը ցիանիդով վերամշակելու նպատակով ընտրված
տարածքը իբր նախընտրելի է. «2012 թ. ԿՏՀ-ի համար առաջարկ-
ված նախնական տեղը գտնվում էր Գորհայքի կարևորագույն
թռչնաբանական տարածքում (ԿԹՏ): ԿԹՏ-ում բնակվում է հողմա-
վար տափաստանային բազե ՀՀ-ում ձվադրող միակ համակեցութ-
յունը, որը պահպանվում է հանրապետության մասշտաբներով:
Բացի այդ, սահմանված չափանիշների հիման վրա, ԿԹՏ-ն դասա-
կարգվել է նաև որպես «կենսաբազմազանության առանցքային գո-
տի»: Ելնելով այս պատճառներից՝ հնարավորության դեպքում
ԿՏՀ-ում տեղամասից խուսափումը համարվել է կարևոր, քանի որ
տեխնիկապես իրագործելի էր ԿՏՀ տարածքին այլընտրանք գտնե-
լը, ԿՏՀ-ն տեղափոխվել է՝ խուսափելու տեղամասի վրա ուղղակի
ազդեցություններից: ԿՏՀ-ի կառուցման համար տեղամաս ընտրե-
լիս կարևոր չափանիշ է եղել նաև բնական կենսամիջավայրերի
վրա տեխնածին ներգործությունից խուսափելու սկզբունքը: Ի հա-
կադրություն Գորայքի ԿՏՀ-ի սահմաններում նախնական տեղա-
մասի՝ ներկայիս տեղամասի տարածքը համարվում է էապես փո-
փոխված կենսամիջավայր» (էջ 360):
Նախ, Գորհայքի մոտակայքի տարածքի տարրալվացման հրա-
պարակի ընտրության մասին ընկերությունը ժամանակին գրել
է, որ ընտրված է մանրազնին ուսումնասիրությունների արդյուն-
քում և համապատասխանում է միջազգային չափանիշներին, իսկ
տեղափոխելուց հետո արդեն բազմակողմանի զննվածը, միջազ-
գային չափանիշներին համապատասխանողը և ամենանախընտ-
րելին դառնում է Գնդեվազի այգիների տարածքում, Արփա գետի
«շրթունքին», մեծ ճանաչում ունեցող առողջարանային քաղաքի
միակ մայրուղու անմիջապես եզրին գտնվող տարածքը: Փաստո-
րեն, ընկերությունը չարաշահում է միջազգային կոչված չափանի-
շը և արժեզրկում նախկինում իր գրածը: Լրջության ու պատաս-
խանատվության բացակայություն:
Քաղվածքում առկա այն միտքը, որ ԿՏՀ-ի կառուցման համար
տեղամաս ընտրելիս կարևոր չափանիշ է եղել բնական կենսամի-
167
ջավայրերի վրա տեխնածին ներգործությունից խուսափելու
սկզբունքը և բազեի պահպանությունը, այնպիսի տպավորություն
է ստեղծում, որ կարծես նոր ընտրված վայրը բնակավայրերից
հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող անապատ
է: Ինչից կարելի է անել այն հետևությունը, որ այդ տարածաշրջա-
նի բնակչությունը և դրա հետ յուրաքանչյուր տարի առնչվող
տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը Լիդիան-ի համար որևէ
արժեք չունի, ընկերության համար կարևորն այն է, որ ցույց տա,
թե իբր շատ է մտահոգված բազեի ապագայով, երբ իրեն լավա-
գույնս հայտնի է, որ պայթեցումները, տեխնիկայի շուրջօրյա աշ-
խատանքը, աղմուկը, վիբրացիան, գիշերայի լուսավորվածությու-
նը, տարեկան հազարավոր բեռնատեղափոխող մեքենաների հոս-
քը, այդ բազեին և ընդհանրապես մյուս թռչնատեսակներին կօտա-
րեն այդ տարածքներից:
ՀՀ գերատեսչությունների փորձաքննությունների բովանդա-
կությունը ցույց է տալիս, որ պետական համապատասխան պաշ-
տոնյաների ու փորձագետների համար նույնպես նշված տարա-
ծաշրջանի բնակչությունը և ընդհանրապես, պետական շահը ար-
ժեք չունեն:
Իհարկե, տարրալվացման հրապարակն Արփայի հովիտ տե-
ղափոխելու հիմնական նպատակը Սևանա լիճը ծանր մետաղնե-
րով աղտոտելը կանխելն է եղել, սակայն հանքի շահագործման
դեպքում, ինչպես մանրամասն նկարագրված է Նախագծում,
Սպանդարյան ջրամբարը և Սպանդարյան-Կեչուտ ջրատարն աղ-
տոտվելու են այդ նյութերով: Այսինքն, այդ տեղափոխությունը
միայն մասնակիորեն է լուծում խնդիրը, աղտոտիչների ծավալ-
ներն են փոխվելու, սակայն Սևանա լճի աղտոտման սպառնալիքը
և Սևանա լճի օրենքի խախտումը չեն վերանում:
Հանքաքարի վերամշակման ընթացքում ցիանիդի արտանե-
տումը վերացնելու առումով գրված է. «ԿՏՀ-ում ցիանիդի լուծույթը
լցվում է կույտավորված ապարների վրա, ինչն ստեղծում է ցիանի-
դի գոլորշիների տարածման վտանգ: Դրանից կարելի է խուսափել
կաթոցիչների օգտագործման և ցիանիդի հետ աշխատելու նորմե-
րի պահպանման դեպքում» (էջ 357):
168
Այս հավաստումը իրատեսական չէ: Իսկ ինչ վերաբերում է
մեջբերման բովանդակությանը, ապա՝ հայտնի է, որ աշխատանք
իրականացնողը, առանց կոչերի, պետք է նորմերը պահպանի: Ի՞նչ
իմաստ ունի դրա մասին խոսելը, երբ չի երաշխավորվում վտանգի
կանխումը:
Ընկերությունը ցիանիդի քանակը կրկնակի կրճատել է. 2014
թվականի Նախագծում, 10 մլն տոննա հանքաքարի վերամշակ-
ման համար անհրաժեշտ տարեկան ծախսը 2000 տոննա էր, իսկ
նոր Նախագծում (2016 թ.)՝ 1000 տոննա, սակայն չի ասվում թե ինչ
հիմնավորմամբ: Նախագծում նաև չի ներկայացված, թե տարրալ-
վացման գործընթացում ինչ քանակությամբ տիոցիանատ է առա-
ջանալու և այն ինչ ազդեցություն է ունենալու տարրալվացման
գործընթացի վրա և հավանական շրջակա միջավայր թափանցելու
դեպում: ճիշտ է, Նախագծում գրված է՝ «ապարում առկա և վերամ-
շակման փուլում առաջացող սնդիկը պետք է դիտարկել մարդու
վրա դրա պոտենցիալ ազդեցությունից ելնելով: Ելնելով նախագ-
ծից` սնդիկը առաջանում է ոսկու կորզման նստեցման փուլում:
Համաձայն Ծրագրի թափոնների կառավարման պլանի, սնդիկը
կպահվի զմռսած, դիմացկուն հատուկ տարաներում: Այս տարա-
ները պետք է փաթեթավորվեն այնպիսի նյութերով, որոնք կկան-
խեն կոտրվածքները պահեստավորման, բեռնման և տեղափոխ-
ման ժամանակ» (էջ 721), սակայն որևէ տվյալ չկա՝ հանքաքարում
սնդիկի պարունակության և ոսկու կորզման համար ծախսվելիք
սնդիկի քանակի մասին:
Տարրալվացման գործընթացի համար տարեկան ծախսվելիք
նյութերի քանակը կազմում է 39596 տոննա (էջ 396), որից 1000 տ
նատրիումի ցիանիդ: Եթե բեռնատեղափոխող մեքենաների միջին
տարողությունը ընդունենք 5 տոննա, ապա միայն նշված նյութերը
տեղ հասցնելու համար կպահանջվի 7920 մեքենա, որից 200-ը՝
ցիանիդի համար: Սրան պետք է ավելացվի բաց հանքերի շահա-
գործման համար տարեկան պահանջվող ավելի քան 17 մլն լիտր
դիզելային վառելիք, յուղ, քսուքներ և 12088 տոննա պայթուցիկ
նյութեր (էջ 381) ներկրող մեքենաները, որը նույն հաշվարկով
կկազմի 5830 մեքենա: Այսինքն, հանքավայրի շահագործման դեպ-

169
քում, յուրաքանչյուր տարի, միայն Ամուլսարի բացհանքերի և
տարրալվացման գործընթացի համար անհրաժեշտ նյութեր բերող
13750 բեռնատարներ անցնելու են մեր երկրի մայրուղիներով,
բնակավայրերով և գլխավորապես Եղեգնաձորի և Վայքի դժվա-
րանացնելի կիրճային ճանապարհներով: Մնում է միայն ենթա-
դրել, թե տարեկան հավանական քանի վթար կարող է տեղի ունե-
նալ և դրանց հետևանքների ու ծավալների մասին, ինչպես նաև
այն, թե ինչ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ դրանց հետ-
ևանքները մեղմելու համար:
Նշվածի հետևանքների մասին Նախագծում գրված է. «Ակնկալ-
վում է, որ պատահարների և վնասվածքների հետ կապված ազդե-
ցությունները կլինեն հեռահար, դուրս չեն գա շրջանի սահմաննե-
րից և առողջության վրա կունենան չափավոր բացասական ազդե-
ցություն: Հնարավոր է, որ առողջության վրա այդ հետևանքները ի
հայտ կգան՝ որպես առողջության վրա, ընդհանուր առմամբ, մեծ
ազդեցության դրսևորում: Այս հնարավոր ազդեցությունները կա-
րող են ի հայտ գալ բոլոր հինգ ՊԱՀ-ներում: Ծրագրի ծավալումը և
շահագործման աշխատանքները կավելացնեն ճանապարհային
երթևեկությունն անմիջականորեն ուսումնասիրվող տարածքում,
ինչպես նաև Երևան և, հնարավոր է, Վրաստան տանող ճանա-
պարհային միջանցքներում: Սա կներառի ապրանքների և աշխա-
տողների փոխադրումները Ծրագրի կարիքների համար» (էջ 752):
Վառելիք և ցիանիդ տեղափոխելու առումով ասվում է. «Մատա-
կարարման ուղին դեռ պետք է հաստատվի, սակայն պետք է իրա-
կանացվի հիմնական ճանապարհներով` հնարավորության սահ-
մաններում խուսափելով երկրորդական ճանապարհներից: Ցիա-
նիդը մատակարարելիս խստագույնս ընտրվելու են խիտ բնակեց-
ված տեղանքները շրջանցող ուղիներ` ռիսկերը հնարավորինս
նվազեցնելու համար» (էջ 340):
Անհասկանալի է, թե ընկերությունը ինչ հնարքով է ցիանիդի
ներկրման ռիսկը նվազեցնելու: Օրինակ, Վրաստանով բերելու
դեպքում. կամ ընտրվելու է Նոյեմբերյան-Սարիգյուղ-Իջևան-Հա-
ղարծին-Դիլիջան-Սևան կամ Ստեփանավան- … Վանաձոր ճա-
նապարհները: Երևանը շրջանցելու դեպքում օգտագործվելու է Ս-

170
ևանա լճի ափով անցնող մայրուղին… նաև՝ ինչպե՞ս է շրջանցվե-
լու Եղեգնաձորը, Վայքը… Կարծում եմ, ՇՄԱԳ-ը կազմելիս այդ ու-
ղին պետք է արդեն հաստատված լիներ:
Պետական փորձաքննություն իրականացնողները վերը բեր-
ված խնդիրներին նույնպես չեն անդրադարձել:
Հայաստանի Հանրապետությունում հանքաքարից ցիանիդա-
յին եղանակով ոսկու կորզումը թույլատրելի համարելու դեպքում,
դժվար չէ պատկերացնել, թե տարիներ հետո ինչ պատկեր է ունե-
նալու մեր բնաշխարհը, և բնակչության համար ինչ մղձավանջա-
յին իրավիճակ է ստեղծվելու, քանի որ ՀՀ-ում բազում են Հաշվետ-
վությունում նշված՝ 0,15 գ/տ-ից ցածր ոսկու պարունակությամբ
հանքերևակումները:

Երկրաշարժ-պայթեցումներ
Նախագծում ամենախոցելի օբյեկտներից է նաև հազարամյակ-
ներ խնամք ու պահպանություն պահանջող՝ մանրացված-վերամ-
շակված հանքաքարի առնվազն 120 մ բարձրություն ունեցող կույ-
տը, որը կարելի է պոչամբար անվանել: Դրա պարունակությունը
շրջակա միջավայր տարածվելու պատճառ կարող են դառնալ՝ հա-
տակը մեկուսացնող թաղանթի քայքայումը, երկրաշարժը, դիվեր-
սիան, պատերազմական իրավիճակը, երկնային մարմնի կամ
ինքնաթիռի անկումը, ժամանակի (հազարամյակների) ընթացքում
մակերեսի կավահողային շերտի քայքայումը…
Թող մասնագետներն ասեն, թե պոչամբարի հատակը մեկու-
սացնող՝ մինչև 2 մմ հաստություն ունեցող թաղանթը երկարա-
ժամկետ ինչ հուսալիություն ունի, գլխավորապես միլիոնավոր
տոննա պոչանքի ճնշման պայմաններում, սակայն զգալի ուժգ-
նության երկրաշարժի դեպքում կավերվի պոչամբարը և ծանր մե-
տաղներով ու վտանգավոր այլ նյութերով կաղտոտվեն մակերևու-
թային և ստորգետնյա ջրերը, հողը, օդը:
Նախագծում գրված է. «Ծրագրի լիցենզիայի տարածքը գտն-
վում է Արաբա-Եվրասիական սալի սեյսմիկ ակտիվ գոտու սահ-
մաններում: Տարածքի մոտավորապես 250 կմ սահմաններում առ-
կա է խախտումների 17 գոտի, ընդհանուր 53 խախտումներով» (էջ
171
84): «Պատմական փաստաթղթերը վկայում են, որ վերջին 900 տա-
րիների ընթացքում առնվազն 3 անգամ տեղանքում տեղի են ունե-
ցել ուժեղից մինչև շատ ուժեղ (ՄՇԿ սանդղակով VI-VII բալ) զգալի
երկրաշարժեր» (էջ 85):
Հայտնի է, որ ավերիչ երկրաշարժերի հավանականությունը
մեծ է այն վայրերում, որտեղ շարունակաբար պայթեցումներ են
կատարվում, երբ պայթեցման և բնական (անգամ թույլ) երկրա-
շարժի ալիքները համադրվում են: Ամուլսարի հանքերևակման
շահագործման դեպքում, միայն բաց հանքերի շահագործման հա-
մար նախատեսված 9 տարիներին օգտագործվելու է ավելի քան
120 հազար տոննա պայթուցիկ նյութեր, շարունակական պայթե-
ցումներով, որոնք կարող են ակտիվացնել տարածքի սողանքները,
ինչպես նաև լուրջ վտանգ սպառնալ, օրինակ, ջրամբարների
պատվարներին և Սպանդարյան-Կեչուտ ջրատար թունելին: Կար-
ծում եմ, հենց այս առումով է, որ Նախագծում գրված է. «Կեչուտի և
Սպանդարյանի ջրամբարները հավանաբար, դիմացկուն կլինեն
Ծրագրի տարածքում տեղի ունեցող փոփոխությունների նկատ-
մամբ: Դրանք ունեն ազգային նշանակություն» (էջ 547):
Եթե ջրամբարների պատվարների, ջրատար թունելի, հավա-
նաբար և մոտակայքով անցնող մայրուղու սողանքային անվտան-
գությունն ընկերությունը թողնում է աստծո կամքին, ապա բնակ-
չության համար «լուրջ» միջոցառում են իրականացնելու. «Պայթե-
ցումների ազդեցությունը մերձակա համայնքներում ապրող բնա-
կիչների վրա նվազագույնի հասցնելու նպատակով հարևան հա-
մայնքները կտեղեկացվեն պայթեցումների իրականացման ժամ-
կետների, թե որքան կարող է յուրաքանչյուր պայթեցումը տևել, և
ինչ հաճախականությամբ» (էջ 474): Ահա թե ինչպես է ընկերութ-
յունը պայթեցումների ազդեցությունը, «մեղմելու՝ նվազագույնի
հասցնելու»:
Նախագծում պարզ չէ հանքաքարի իրական ծավալը, հանքա-
քարում առկա մյուս օգտակար տարրերը չկորզելու և արծաթի
աննշան կորզման հարցը:
Պետական փորձաքննություն, այսպես ասած, իրականացնող-
ներն այս խնդիրների մասին որևէ խոսք չեն ասում:

172
Հողային պաշարներ
Նախագծում գրված է. «Ծրագրի շինարարության և շահագործ-
ման ընթացքում գործողությունների իրականացման հետևանքով
հանքաքարերից առաջացող փոշին կարող է նստել Ծրագրի զբա-
ղեցրած գոտու շրջակա մերկացած հողերի վրա: Կոշտ մասնիկնե-
րի նստվածքը կարող է կարճաժամկետ և երկարաժամկետ բացա-
սական ազդեցություն ունենալ հողի որակի վրա: Կարճաժամկետ
ազդեցությունները ներառում են Կենսաբանական ֆունկցիայի և
սննդաշրջանառության ժամանակավոր կորուստը, որը կհանգեց-
նի հողի արժեքի ժամանակավոր անկման, քանի որ հողօգտա-
գործման տեսանկյունից քիչ պիտանի կլինեն: … Հողի քիմիական
կազմի երկարաժամկետ փոփոխությունները, որոնք առաջացել են
մասնիկների նստեցման հետևանքով, կարող են ունենալ երկարա-
ժամկետ հետևանքներ տեսակների մրցակցության և բնական կեն-
սամիջավայրերում նրանց խմբերի կազմի վրա» (էջ 487):
«Թթվային ապարների դրենաժը (ԹԱԴ) կարող է հանգեցնել հո-
ղի պրոֆիլի աղտոտման: Աղտոտված հողերը կարող են պոտեն-
ցիալ ազդեցություն ունենալ հողերի էկոհամակարգերի, սննդա-
րար նյութերի փոխանակման, ստրուկտուրային կայունության և
ջրի պահպանման հնարավորության վրա» (էջ 486): «Կարճաժամ-
կետ ազդեցությունները Ծրագրի շինարարության և շահագործ-
ման փուլերի ընթացքում առաջացած ազդեցություններն են:
Դրանք ներառում են՝ հողային ռեսուրսի կորուստ, հողի կառուց-
վածքի վատացում, հողի բերրի շերտի աղտոտում» (էջ 503):
«Ցիանիդով հողի աղտոտումը կարող է պայմանավորված լինել
ոսկու հանքաքարի կորզման և մշակման ժամանակ կույտային
տարրալվացման հրապարակից (ԿՏՀ), կուտակման ավազաննե-
րից և ավելի քիչ ԱԴՌՎ տեղամասից արտահոսքերով: Ցիանիդով
հողի աղտոտման ռիսկը անհավանական է, սակայն եթե պատնեշ-
ները, դրենաժային ջրանցքների և գեոմեմբրանային միջադիրների
աշխատանքը խափանվի կամ աղտոտված փոշին լցակույտից ար-
տանետվի օդ և նստի հողի մակերեսին, ազդակիր տարածքում
ազդեցությունները կլինեն բացասական» (էջ 488): Այդտեղ նաև աս-
վում է, որ Ծրագրի զբաղեցրած տարածքի ազդեցությունից բացի,

173
կլինեն որոշ տարածքներ, որտեղ փոշու, աղտոտիչների նստված-
քագոյացման կամ էվտրոֆիկացիայի արդյունքում կփոխվեն բույ-
սերի համակցությունները: … «Ենթադրվում է, որ ընդհանուր առ-
մամբ, 1945 հա տարածք կարող է ուղղակի ազդեցության ենթարկ-
վել: Անուղղակի բնապահպանական ազդեցություններ կարող են
լինել շատ ավելի ընդարձակ տարածքում, որն անհնար է հաշվել՝
սոցիալ—տնտեսական փոփոխությամբ և դրան առնչվող հողօգ-
տագործման փոփոխությամբ պայմանավորված» (էջ 613-614): Այդ-
տեղ նաև ասվում է, որ օտար նյութերի ներմուծումը կբերի հողի
քիմիական կազմի և բաղադրության փոփոխության («Ամուլսարի
հողերի հիմնական տիպերի կառուցվածքի և ֆիզիկաքիմիական
կազմի հետազոտություն» հաշվետվությունում՝ լեռնահատկաց-
ման տարածքը 4442 հա է; 2013 թ., էջ 31):
Ինչպես տեսնում ենք, Նախագծում գրված է, որ հանքի շահա-
գործման դեպքում, լինելու է հողային տարածքների կորուստ, ինչ-
պես նաև թթվային դրենաժը և հանքային փոշին ազդելու են հողի
էկոհամակարգի, սննդային նյութերի, կառուցվածքային կայու-
նության հնարավորությունների վրա, աղտոտելու է հողի բերրի
շերտը, օտար նյութերի ներմուծումը կբերի հողի քիմիական կազ-
մի և բաղադրության փոփոխության: Այսինքն, ծանր մետաղներով,
ռադիոակտիվ տարրերով և կյանքի համար վտանգավոր այլ նյու-
թերով աղտոտվելու են վայրի և մշակովի բույսերը, նվազելու է հո-
ղի բերրիությունը՝ բերքատվությունը: Այս ամենից կարելի է անել
այն հետևությունը, որ հանքավայրին հարող տարածաշրջանում և
դրա ազդեցությանը ենթակա մյուս տարածքներում՝ վատանալու
է կյանքի որակն ու առողջական վիճակը, նվազելու է ծնելիությու-
նը, կարճանալու է կյանքի տևողությունը… (Ամուլսարի հանքա-
քարում և դատարկ ապարներում առկա ծանր մետաղների և
վտանգավոր այլ էլեմենտների կենսաբանական հատկությունների
մասին տվյալները բերված են հավելվածում):
Նախագծում ասվում է, որ վերը նշված վտանգավոր նյութերի ա-
նուղղակի ազդեցությունները կարող են լինել շատ ավելի ընդար-
ձակ տարածքում, որն անհնար է հաշվել: Այստեղ ընկերությունը
հավանաբար նկատի ունի այն փաստը, որ օրինակ, Արփա և Որո-

174
տան գետերի հովիտների և դրանց հարակից տարածքների շուրջ 50
գյուղ, այդ գետերի ջուրը օգտագործում է նաև ոռոգման նպատա-
կով, իսկ հանքի շահագործման դեպքում՝ ծանր մետաղներով, ռա-
դիոակտիվ տարրերով և կյանքի համար վտանգավոր այլ նյութերով
կվարակվեն նաև այդ գյուղերի ոռոգելի հողերը (Սևանա լճի աղ-
տոտման մասին կխոսվի հետագա շարադրանքում):
Հողերի աղտոտման խնդրում մեծ սպառնալիք է նաև հանքային
փոշին (հայտնի է, որ հանքային փոշին կարող է տարածվել տասն-
յակ կմ): Ամուլսարի հանքավայրի շինարարական աշխատանքնե-
րի ընթացքում, Ջերմուկ քաղաքի օդային ավազանի աղտոտումն
արդեն ցույց տվեց, որ հանքային փոշին կարող է հասնել մոտ 15
կմ: Ինչից կարելի է եզրակացնել, թե հանքավայրի շահագործման
դեպքում, ինչ ահռելի տարածքներ կարող են աղտոտվել: Այսու-
հանդերձ, Նախագծի «Շրջակա միջավայրին հասցված վնասի
գնահատում» բաժնում գրված է, որ հողային ռեսուրսներին հասց-
վելիք համալիր վնասը կազմում է 4 820 690 248 դրամ, երբ սրա ան-
գամ հազարապատիկը շատ փոքր կլիներ այն վնասից, որը, հան-
քավայրի շահագործման դեպքում, կհասցվի Հայաստանի Հանրա-
պետությանը:
Ընկերությունը փորձում է հավատացնել, որ տարածքների
հանքային փոշով աղտոտվելը նաև «դրական ազդեցություններ
նույնպես ակնկալվում են, այդ թվում՝ հողի փխրեցում. ապարների
փոշին գյուղատնտեսության մեջ օգտագործվել է որպես հողի պա-
րարտացման արդյունավետ միջոց: Այն կարող է բարձրացնել հո-
ղի ստրուկտուրային կայունությունը՝ ջրի և սննդանյութերի պա-
հեստավորման հնարավորության մեծացման շնորհիվ, որի արդ-
յունքում հողը կդառնա բարենպաստ բույսերի ավելի շատ տեսակ-
ների համար և տարբեր նպատակներով օգտագործման համար:
Ավելին, հայտնաբերվել է, որ մասնիկների նստեցումը նպաստում
է հողի հիդրոլոգիայի բարելավմանը, թթվային հողերի կանխմանը
և հողում բույսերին հասանելի կալիումի պարունակության բարձ-
րացմանը» (էջ 487): «Հողի վրա փոշու նստվածքագոյացման հնա-
րավոր դրական ազդեցությունները կլինեն երկարաժամկետ և
ակնհայտ կդառնան հանքի փակումից հետո» (էջ 488):
175
Հայտնի է որոշ ապարների փոշու օգտագործումը հողի բեր-
րիության բարձրացման և այլ առումներով, սակայն բազմամետա-
ղային հանքավայրի՝ ծանր մետաղներ և ռադիոակտիվ տարրեր
պարունակող հանքային փոշու՝ որպես պարարտանյութ և հողի
վիճակի բարելավման միջոց ներկայացնելը, կարելի է համարել ի-
րական սպառնալիքների քողարկում:
Այստեղ բերված և Նախագծում առկա հողային պաշարներին
վերաբերող բազում սպառնալիքներից և ոչ մեկը բնապահպա-
նության նախարարությունում «իրականացված» պետական փոր-
ձաքննության մեջ տեղ չի գտել: Այդ սպառնալիքները չեն նկատել
կամ անտեսել են նաև ՀՀ մյուս համապատասխան գերատեսչութ-
յունները:
Այս ամենից կարելի է անել այն եզրակացությունը, որ «Լիդիան
ինթերնեյշնլ» ընկերության և ՀՀ նախկին կառավարության նպա-
տակները նույնն են՝ կեղծիքի ու խաբեության ճանապարհով ըն-
թացք տալ Ամուլսարի հանքավայրի շահագործմանը:

Ջրային պաշարներ
Ըստ Նախագծի, Ամուլսարի ծրագրի ազդեցությանը ենթակա
են բազում ջրային համակարգեր: Դրանցից են Արփա և Որոտան
գետերը (տարեկան գումարային հոսքը՝ 1,489 մլրդ մ3): Նախա-
գծում նշվում է, որ Ամուլսարի հանքավայրում և դրան հարող տա-
րածքներում կա 148 աղբյուր՝ 18,2 լ/վրկ հոսքով (էջ 154): Սրանք նո-
յեմբեր ամսվա տվյալներ են: Գարնանային ձնհալից հետո կա-
տարված ուսումնասիրությունները հայտնաբերել են ավելի մեծ
քանակի (հարյուրավոր) աղբյուրներ և ավելի մեծ հոսք: 2014 թ
ապրիլ-մայիս ամիսներին Արփա և Դարբ ջրհավաք ավազաններ
հոսող աղբյուրների ընդհանուր չափը կազմել է 145,6 լ/վրկ (էջ 157),
Որոտանի ավազանի աղբյուրների հոսքը՝ 106 լ/վրկ (էջ 158),
Սպանդարյան-Կեչուտ թունելի ծախսը՝ 190 լ/վրկ (էջ 162):
Նախագծում գրվածից պարզորոշ հասկացվում է, որ հանքի
շահագործման դեպքում, ծանր և վտանգավոր այլ մետաղներով ու
քիմիական այլևայլ նյութերով աղտոտվելու են Արփա, Դարբ, Որո-
տան գետերի և դրանց սնուցող աղբյուրների, ինչպես նաև Որո-

176
տան-Կեչուտ ջրատար թունելի ջուրը, հավելելով, որ որոշ աղբ-
յուրների հոսքը նվազելու է կամ դրանց զգալի մասը ցամաքելու է,
կրճատվելու են ստորգետնյա ջրերի ծավալները: Սակայն, ի զար-
մանս, նույն Նախագծում ջրային համակարգին հասցվելիք տնտե-
սական վնասը համարվել է զրո դրամ:
Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում ջրային հա-
մակարգին զրոյական վնաս հասցնելու անհամապատասխանութ-
յունը ցույց տալու համար, Նախագծից որոշ մեջբերումներ կատա-
րեմ:
Այդտեղ գրված է. «Բաց հանքի տարածքում մշտահոս աղբ-
յուրները հիմնականում գտնվում են բաց հանքի վերջնական հատ-
վածից ներքև և … բոլոր աղբյուրները ընկած են մակերևութային
հոսքերի գոտում: Սա ենթադրում է, որ լեռան գագաթների բոլոր
մշտահոս աղբյուրները շարունակելու են հոսել: Սակայն, ջրերի
համալրման կրճատման պատճառով, ըստ ստորգետնյա ջրերի
հոսքի մոդել կանխատեսումների, բաց հանքերի տարածքում ակն-
կալվում է ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցում: Այս իջեցու-
մը, իր հերթին, կարող է հանգեցնել աղբյուրների ելքի կանխատե-
սելի, մոտ 10 %, իջեցմանը» (էջ 512):
«Բաց հանքերի պատերի հետ շփված ջրերը կարող են ազդե-
ցության ենթարկվել թթվային ապարների դրենաժի և ամոնյակա-
յին նիտրատի հենքով պայթուցիկների մնացորդային ամոնյակի և
նիտրատի ազդեցությամբ… Ենթադրվել է, որ բաց հանքերում ջուր
կարող է կուտակվել գարնանը, որը կարող է պահպանվել 2 կամ 3
ամիս: Տարվա այլ սեզոնների ընթացքում ենթադրվել է, որ յուրա-
քանչյուր բաց հանքում լինելու է 300 մ3-ից պակաս ծավալ» (էջ 506):
«Շահագործման ընթացքում բաց հանքերի պարզարաններից
արտահոսքերը կարող են ազդել մշտահոս աղբյուրների ջրի որա-
կի վրա: Շահագործման ընթացքում բաց հանքերում առկա ջրերի
մեծամասնությունը հավաքվելու է պարզարաններում և պոմպի
միջոցով դուրս է մղվելու՝ ջրի կառավարման փակ համակարգում
օգտագործման նպատակով, իսկ արտահոսքերը հասցվելու են
նվազագույնի: Հետևապես, որակի փոփոխության աղբյուրները ևս
նվազեցվելու են: Առավել խոշոր արտահոսքեր կարող են տեղի ու-
177
նենալ բաց հանքերում երկարաժամկետ ջրամբարման արդյուն-
քում, օրինակ, ձնհալից կամ ուժեղ անձրևներից հետո: Սակայն,
տեղումների հետ միախառնման արդյունքում, բաց հանքերի տա-
րածքում ժամանակավոր հոսքով աղբյուրների բեռնաթափման ո-
րակի հնարավոր փոփոխությունների ուժգնությունը համարվել
է ցածր» (էջ 512):
«(Հանքի) փակման ընթացքում զարգացված տարածքներում
պաշարների համալրման կրճատված արագությունը կարող է ո-
րոշ տարածքներում հանգեցնել ստորգետնյա ջրերի մակարդակ-
ների երկարաժամկետ իջեցման, մինչդեռ տեղումների կուտակու-
մը ցանկացած բաց հանքում հանգեցնելու է պաշարների համալր-
ման ավելացմանն ու տեղական մասշտաբով ստորգետնյա ջրերի
մակարդակների բարձրացմանը» (էջ 518):
«Ծրագրի (հանքավայրի) շահագործման արդյունքում հնարա-
վոր է ազդեցության ենթարկվեն ստորգետնյա ջրերի քանակն ու ո-
րակը: Ջրերի կառավարման և հանգույցների երեսպատման աշ-
խատանքների արդյունքում, Ծրագրի տարածքում ջրերի համալ-
րումը կնվազի՝ հանգեցնելով ստորգետնյա ջրերի ցածր մակար-
դակների, որի արդյունքում կնվազի նաև աղբյուրները, ջրահոս-
քերն ու գետերը սնող հիմնական հոսքը: Թթվագոյացնող դատարկ
ապարների կառավարումը, ինչպես նաև ԿՏՀ-ից հարստա-
ցած կամ աղքատ տարրալվացման լուծույթների արտահոսքե-
րը ևս կարող են ազդել ստորգետնյա ջրերի որակի վրա» (էջ 510):
«ԴԱԼ մոտակայքում մշտահոս աղբյուրների համալր-
ման կրճատման արդյունքում, ակնկալվում է ստորգետնյա ջրերի
բարձրության մինչև 60մ իջեցում և հնարավոր է դրանց չորացում:
Շահագործման արդյունքում ԴԱԼ տարածքում մշտահոս աղբյուր-
ների բեռնաթափման քանակի հնարավոր փոփոխությունների
ուժգնությունը համարվել է բարձր, իսկ աղբյուրների որակի վրա
հնարավոր փոփոխությունները հաշվի չեն առել» (էջ 512-513):
«ԴԱԼ-ից դեպի արևմուտք ընկած հովտում կա մի մշտահոս
աղբյուր: Ստորգետնյա ջրերի մոդելի կանխատեսմամբ ԴԱԼ-ում
ջրային պաշարների համալրման կրճատման արդյունքում, կան-
խատեսվում է 36 % հոսքի կրճատում: Հետևաբար, քանակի վրա
178
ազդեցությունը համարվել է միջին ուժգնության… Կանխատես-
վում է, որ ԿՏՀ շրջակայքում ջրային պաշարների համալրման
կրճատման հետևանքով, դիտվելու է ստորգետնյա ջրերի մակար-
դակների 3-10 մ իջեցում» (էջ 513):
«Բերիլլիումի, կոբալտի և նիկելի կոնցենտրացիաների բարձ-
րացումը պայմանավորված է լցափակման շերտից այս տարրերի
հոսքով: Բացհանքերից արտահոսքի արդյունքում Որոտան գետի
հարակից ստորգետնյա ջրերի որակին ևս սպառնում է էական ազ-
դեցություն: … Բաց հանքերի շրջակայքում գտնվող աղբյուրների
ջրերի որակի վրա կանխատեսվող էական ազդեցությունը կապ-
ված է բաց հանքերից արտահոսքի արդյունքում բերիլլիումի, կո-
բալտի, նիկելի և նիտրիտի կոնցենտրացիաների հետ... Կանխա-
տեսվում է ստորգետնյա ջրերի որակի մեծ փոփոխություն…» (էջ
529-530):
Այն, որ մշտահոս աղբյուրները գտնվում են բաց հանքի վերջ-
նահատվածից ներքև, դա արդեն նշանակում է, որ դրանց ջրերը
աղտոտվելու են ծանր մետաղներով և բաց հանքում առկա մյուս
աղտոտիչներով, ինչը բավականին մանրամասն գրված է Նախա-
գծում: Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե տեղումների հետ միա-
խառնման արդյունքում, աղբյուրների բեռնաթափման որա-
կի հնարավոր փոփոխությունների ուժգնությունը համարվել է
ցածր, սա ուղղակի զավեշտական է, այն առումով, որ նման
պնդմամբ, նույնիսկ շատ բարձր խտությամբ ամենաթունավոր
նյութերով աղտոտված հոսքաջրերը, ցանկացած ջրային ավազան
լցնելը դառնում է թույլատրելի: Նաև՝ անվիճելի է, որ տեղումների
կուտակումը բաց հանքում հանգեցնելու է ջրի պաշարների ավե-
լացմանն ու ստորգետնյա ջրերի մակարդակների բարձրացմանը,
սակայն այստեղ պետք է նկատի ունենալ, որ Ամուլսարի բաց հան-
քերը՝ աղբյուրների և ստորգետնյա ջրերի համար դառնալու են
ծանր մետաղներով աղտոտված ջուր սնուցող յուրահատուկ «ձա-
գարներ»: Քաղվածքներում նաև պարզորոշ ասվում է, որ հանքի
շահագործման դեպքում կնվազեն աղբյուրները և գետերը սնող
հոսքերը, տասնյակ մետրերով իջնելու է ստորգետնյա ջրերի մա-
կարդակը, ցամաքելու են բազմաթիվ աղբյուրներ, միաժամանակ՝

179
աղտոտման հետևանքով կվատանա ջրերի որակը, ինչպես նաև
տարրալվացման լուծույթների արտահոսքերը նույնպես կարող են
ազդել ստորգետնյա ջրերի որակի վրա, հասկանալի է, խոսքը
ծանր մետաղների, ցիանիդի և այլ աղտոտիչների մասին է, երբ ըն-
կերությունը երաշխավորում է, որ տարրալվացման գործընթա-
ցում ապահովվելու է զրոյական արտահոսքի սկզբունքը:
Ընկերությունը ջրերի աղտոտման և քանակի նվազման վերա-
բերյալ առաջարկում է մեղմման այնպիսի միջոցներ, որոնցից
հասկացվում է, որ ընկերությունն այդ խնդրի լուծման մեխանիզմ-
ներ չունի, այլ ուղղակի գրում է՝ «առավել երկար ժամանակահատ-
վածում այս առավելագույն կոնցենտրացիաները կարող են իջնել,
իսկ որակական փոփոխությունը նվազել», «տեղումների հետ միա-
խառնման արդյունքում, բաց հանքերի տարածքում ժամանակա-
վոր հոսքով աղբյուրների բեռնաթափման որակի հնարավոր փո-
փոխությունների ուժգնությունը համարվել է ցածր», «տեղումների
կուտակումը ցանկացած բաց հանքում հանգեցնելու է պաշարների
համալրման ավելացմանն ու տեղական մասշտաբով ստորգետն-
յա ջրերի մակարդակների բարձրացմանը»:
Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում ծանր մե-
տաղներով, ռադիոակտիվ և այլ էլեմենտներով կաղտոտվեն
Դարբ, Արփա և Որոտան գետերի ջուրը: Այս գետերի հովիտնե-
րում ու հարակից տարածքներում առկա ավելի քան 50 գյուղեր
օգտվում են այդ ջրից: Գուցե ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը,
տնտեսագիտության ինստիտուտը և մյուս կառույցները իրական
հաշվարկներ կատարելով ցույց տան, թե միայն այդ երեք գետերի
ջրերի նշված նյութերով աղտոտումը, դրամական արտահայտութ-
յամբ, տարեկան ի՞նչ վնաս է հասցնելու մեր երկրին, նկատի ունե-
նալով դրանց օգտագուծումը՝ խմելու, ոռոգման, կենցաղային և այլ
նպատակներով, ինչպես նաև բերքատվության անկման, բնակ-
չության առողջական վիճակի վատացման, աշխատունակության
անկման և այլ առումներով: Նույն հաշվարկը կատարելով նաև 10,
50, 100… տարիների կտրվածքով:
Ընկերությունը բավականին մանրամասն ներկայացրել է ջրա-
յին ռեսուրսներին սպառնացող վտանգները, թե՛ քանակի նվազ-

180
ման, և թե՛ որակի անկման առումներով, սակայն հասցվելիք
տնտեսական վնասը չի հաշվարկել, համարել է զրո: Դժբախտա-
բար, ՀՀ կառավարությունը ընդունել է այդ հորինվածքը: Ահա թե
ինչու, Նախագծին տված դրական եզրակացության մեջ ջրային
համակարգերի ու դրանց աղտոտման վերաբերյալ որևէ խոսք չկա:
Փաստորեն, ՀՀ կառավարությունը հանրությունից քողարկել-
թաքցրել է մեր երկրի համար ճակատագրական նշանակություն
ունեցող այդ փաստերը:

Սևանա լիճ
Նախագծի իրականացման դեպքում Սևանա լիճը սնուցող Կե-
չուտի ջրամբարի աղտոտման սպառնալիքներն են՝ ծանր մետաղ-
ներ, ռադիոակտիվ և այլ վտանգավոր նյութեր պարունակող հան-
քային փոշին, նույն նյութերով աղտոտված՝ Որոտան գետ լցվող
աղբյուրները և Սպանդարյան-Կեչուտ թունել ներթափանցող աղ-
տոտված ջուրը:
ա. Նախագծում ասվում է, որ հանքային փոշին կարող է տա-
րածվել մինչև մեկ կմ, ինչից կարելի է ենթադրել, որ իբր հանքա-
վայրից մոտ 8 կմ հեռավորության վրա գտնվող Կեչուտի ջրամբա-
րին հանքային փոշով աղտոտվելու վտանգ չի սպառնալու, սա-
կայն գործնականում արդեն ապացուցվեց, որ հանքավայրի շինա-
րարական աշխատանքների ընթացքում, այդ փոշին հասնում էր
մոտ 12 կմ հեռավորության վրա գտնվող Ջերմուկ քաղաքը: Այ-
սինքն, պարզ է, որ փոշին լցվելու է նաև Կեչուտի ջրամբարը. եթե
Ջերմուկում դա երևում էր, օրինակ, հագուստի և մեքենաների աղ-
տոտմամբ, ապա ջրամբարում դա չի նկատվում:
բ. Որոտան գետը կաղտոտեն հանքային փոշին և բաց հանքե-
րից ու հանքային թափոնների տարածքներից սնվող և այդ գետը
թափվող աղբյուրների աղտոտված ջրերը: Նախագծում փոշու մա-
սին խոսք չկա, սակայն այդ աղբյուրների աղտոտումը ներկայաց-
ված է բավականին մանրամասն (էջ՝ 506, 510, 512, 513, 518, 529-
530…): Պարզ է, որ Որոտան գետի աղտոտումը նույնն է, ինչ՝
Սպանդարյան, Կեչուտ ջրամբարների և Սևանա լճի աղտոտումը:

181
գ. Նախագծում գրված է՝ «Սպանդարյան-Կեչուտ թունել ներ-
թափանցող ստորգետնյա ջրերի վրա կանխատեսվում է հնարա-
վոր էական ազդեցություն: Սակայն ստորգետնյա ջրերի ներհոսքը
թունելում՝ Կեչուտի ջրամբարը ջրով ապահովող միակ աղբյուրը
չէ, հետևաբար, որակի այս անկումը տարածքի ջրային ռեսուրսնե-
րի վրա նյութական ազդեցություն չպետք է համարվի: Հետևաբար,
այս ազդեցության սահմանափակման կամ կանխման նպատակով
լրացուցիչ մեղմացման միջոցառումներ չեն ներկայացվում» (էջ
529-530): Փաստորեն, ընկերությունն ընդունում է, որ Սպանդար-
յան-Կեչուտ ջրատար-թունել ներթափանցող ջրերի վրա կանխա-
տեսվում է հնարավոր էական ազդեցություն, պարզ է, խոսքը ծանր
մետաղներով, ռադիոակտիվ և այլ վտանգավոր նյութերով ջրի աղ-
տոտմանն է վերաբերում, այն ջրի, որը Կեչուտի ջրամբարից լցվե-
լու է Սևանա լիճ: Այսինքն, ընկերությունն հաստատում է, որ հան-
քի շահագործումը կհանգեցնի Սևանա լճի աղտոտման, սակայն
«հայտնագործում է», որ Կեչուտի ջրամբար լցվում են նաև այլ աղբ-
յուրներ, հասկացնելով, որ Սևանա լիճ մտնող ջրում ծանր մետաղ-
ների և մյուս նյութերի խտությունները (կոնցենտրացիաները)
կնվազեն: Սա ուղղակի ոտնահարում է Սևանա լճի մասին օրենքը,
որի 3-րդ հոդվածում ասվում է, որ Սևանա լճի ջրհավաք ավազա-
նի մաս են կազմում նաև Կեչուտ և Սպանդարյան ջրամբարները,
Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանները՝ մինչև Կեչու-
տի ջրամբար, իսկ 10-րդ հոդվածով արգելվում է Սևանա լճի վրա
վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործու-
նեություն, գլխավորապես՝ հանքանյութեր վերամշակող օբյեկտ-
ների տեղաբախշումը: Ընկերությունն օրենքը հակասող-խախտող
գործողությունը փորձում է իրականացնել այդ նույն օրենքի ան-
հիմն ու կեղծ մեկնաբանմամբ: Նախ, ընկերությանը վերապահված
չէ օրենքի մեկնաբանությունը և ապա, ամենևին կարևոր չէ ազդե-
ցության, այսինքն՝ աղտոտման էական կամ ոչ էական լինելը, օ-
րենքը կտրականապես արգելում է ցանկացած ազդեցություն՝ աղ-
տոտում:
Ինչպես տեսնում ենք, Ամուլսարի հանքավայրի շահագործման
դեպքում խախտվելու է Սևանա լճի մասին օրենքը, սակայն ՀՀ Բ-

182
նապահպանության նախարարության կողմից Նախագծին տված
եզրակացության մեջ այս հարցը նույնպես քննության չի ենթարկ-
վել:

Կենսաբազմազանություն
Նախագծում բուսական ու կենդանական աշխարհին հասցվե-
լիք վնասը զրոայկան է ներկայացրել: Սակայն այդ նույն Նախագ-
ծում գրված է, որ բուսական ու կենդանական աշխարհին ահռելի
վնաս է հասցվելու:
«Ծրագրի զբաղեցրած տարածքում կանխատեսվում է բնական
կենսամիջավայրի մշտական կորուստ, քանի որ հանքի շինարա-
րության, շահագործման և շահագործման դադարեցման ընթաց-
քում տեղի կունենա հողի/հիմնահողի զգալի փոփոխություն: Բու-
սականությունը կվերացվի կամ հիմնովին կփոփոխվի, և հետևա-
բար, ակնկալվում է, որ այն կմնա զգալիորեն փոփոխված պայ-
մաններում» (էջ 614):
«Ծրագրի զբաղեցրած տարածքի ազդեցությունից բացի, կլինեն
որոշ տարածքներ, որտեղ փոշու, աղտոտիչների նստվածքագո-
յացման կամ էվտրոֆիկացիայի արդյունքում կփոխվեն բույսերի
համակցությունները» (էջ 613):
«Փոշու առավել խոշոր հատիկների նստվածքը կարող է վնա-
սակար ազդեցություն ունենալ բույսերի աճի վրա` տերևների մա-
կերևույթը փակելու հետևանքով հանգեցնելով ֆոտոսինթեզի և ա-
ճի տեմպի նվազեցման» (էջ 52):
«Մոտավորապես 1030 հա ենթալպյան մարգագետիներ կեն-
թարկվեն ազդեցության… Փոշին կարող է խեղդել ցամաքային և
ջրային բուսականությանը՝ նվազեցնելով արտադրողականությու-
նը (էջ 607): «Հնարավոր են բուսականության տեսակային կազմի
փոփոխություններ» (էջ 615):
«Կարճաժամկետ պայմաններում (Մատնունի ծիրանավորի)
պոպուլյացիայի վրա կլինի մնացորդային ազդեցություն և Ամուլ-
սարի ենթապոպուլյացիայի առնվազն 21 %, առավելագույնը՝ 33
%-ի կորուստ: Պոպուլյացիան պետք է մնա կենսունակ՝ չնայած
նրա չափերի կրճատմանը, սակայն ցուցաբերվում է նախազգու-
183
շական մոտեցում: Եթե հետազոտությունների, մշտադիտարկում-
ների ու մոդելավորման արդյունքում պարզվի, որ հնարավոր չէ
վերականգնել մինչև հանքի շահագործումը եղած պոպուլյացիայի
թվաքանակը, ապա կուսումնասիրվեն փոխհատուցման տարբե-
րակներ» (էջ 645):
«Ջրաբանական և ջրաերկրաբանական կառուցվածքի փոփո-
խությունը կազդի բուսականության և կենդանիների վրա, որոնք
աղբյուրներից և ջրափոսերից կախում ունեն» (էջ 605):
«Բնական բուսածածկույթի վրա Ծրագրի զբաղեցրած տարած-
քով և շինարարության ու շահագործման հետ կապված խախտ-
մամբ պայմանավորված՝ կարող են ազդեցություններ լինել Կար-
միր գրքում որպես խոցելի տեսակ գրանցված որոշ մշտաբնակ
թռչունների բազմացման արդյունավետության վրա: Դրանցից են
կարմիր բադը, մարգահավը, փոքր արծիվը, գաճաճ արծիվը, ցա-
խաքլորարոսը, քարարծիվը և օձակեր արծիվը» (էջ 619-620):
«Ստորին հոսքերի աղտոտումը կեղտաջրերից կբերի ջրային
կենսամիջավայրի աղտոտման, որը հնարավոր հետևանք կունե-
նա անողնաշարավորների, երկկենցաղների, ձկների և բույսերի
վրա: Երկարաժամկետ թթվային դրենաժի և ծանր մետաղներով
աղտոտման ռիսկի առկայություն» (էջ 610):
«Հանքափոսերի և հանքատար ճանապարհների սահմաննե-
րում, ինչպես նաև ջարդիչ կայանի, ԿՏՀ-ի և ԴԱԼ-ի տեղամասե-
րում կլինի էկոհամակարգերի անդառնալի փոփոխություն: Կնվա-
զի որոշ կենդանիների կենսամիջավայրի առկայությունը և որակը:
Կկրճատվի լայն տարածված մանր կաթնասուների և երկկենցաղ-
ների կենսազանգվածը: Տեղի կունենա գորշ արջերի համար բազ-
մացման, կերի հայթայթման, հանգստանալու և ձմեռելու վայրերի
կորուստ» (էջ 607):
«Ակտիվությունն ու աղմուկը կարող են վախեցնել նրանց (տա-
փաստանային հողմավար բազեններին), ինչպես նաև փոշու
նստվածքագոյացման հետևանքով կարող է փչանալ նրանց սնվե-
լու կենսամիջավայրը. փոշին կնստի բուսականության և տարած-
քում առկա բազմաթիվ մորեխների թրթուռների վրա, որոնցով այս
թռչունները սնվում են… Ջրի աղտոտումը և սննդի շղթայում ծանր
184
մետաղների թափանցումը նույնպես կարող են ազդել թռչունների
բազմացման արդյունավետության վրա, եթե մեղմացման միջոցա-
ռում չլինի» (էջ 649):
«Որոշ թռչուններ և կաթնասուններ կարող են տեղափոխվել
այլ վայրեր, քանի որ աղմուկն ու անհանգստությունը տեղի է ունե-
նում 24 ժամ շարունակ: Ամենայն հավանականությամբ, գորշ ար-
ջը կարող է ազդեցություն կրել» (էջ 609):
«Ծրագրի ազդակիր տարածքը կարող է դադարի կարևոր
վայր հանդիսանալ չվող գիշատիչ թռչունների համար» (էջ 248):
«Ծրագիրը կազդի հետևյալ ձկնատեսակների վրա՝ կարմրա-
խայտ, արագաշարժ տառեխիկ, ձիածածան սովորական, բեղլու,
մուրծա, սպիտակաձուկ, Սևանի կողակ» (էջ 604):
«Սողունների համար կենսամիջավայրի կորուստ: Ճանա-
պարհներին ավտոմեքենաների կողմից սպանված սողունների
դեպքերի ավելացում» (էջ 608):
Ինչպես տեսնում ենք, Նախագծում մանրամասն ասվում է, թե
այդ հանքավայրի շահագործման դեպքում կենսաբազմազանութ-
յանը սպառնացող ինչ վտանգներ ու իրական կորուստներ կարող
են ի հայտ գալ: Կանխատեսվում է կենսամիջավայրի մշտական
կորուստ, բուսականության մի մասը հիմնովին կփոփոխվի կամ
կվերանա, կփոփոխվեն բույսերի համակցությունները և տեսակա-
յին կազմը: Երկարաժամկետ թթվային դրենաժի և ծանր մետաղ-
ներ պարունակող փոշու ազդեցությամբ, կնվազի ցամաքային և ջ-
րային բուսականության արտադրողականությունը, ջրաբանական
և ջրաերկրաբանական կառուցվածքի փոփոխությունը կազդի բու-
սականության և կենդանիների վրա, ջրային կենսամիջավայրի
աղտոտումը և կորուստը, հոսքի խաթարումը, գերխոնավ տա-
րածքների սնուցման կրճատումը կարող են բացասական հետ-
ևանք ունենալ բույսերի, անողնաշարավորների, երկկենցաղների
և ձկների վրա, կրճատելով նրանց կենսազանգվածը, սննդի շղթա-
յում ծանր մետաղների թափանցումը կարող է ազդել կենդանինե-
րի բազմացման վրա…
Նախագիծը փորձաքննության ենթարկած գերատեսչություն-
ներն ու կազմակերպությունները վերը բերված և Նախագծում առ-

185
կա բազում այլ սպառնալիքները չեն ներկայացրել իրենց եզրակա-
ցություններում: Փոխհամաձայնեցված կոծկում-քողարկում:
Նախագծում առկա են բազում մեղմման միջոցառումներ, ո-
րոնք չհիմնավորված, անիրականալի ու անհեթեթ են: Բերեմ
դրանցից մի քանիսը:
«Պահպանվող տարածքների կամ կենսաբազմազանության
կարևոր տարածքների վրա ազդեցություններից խուսափելու
նպատակով նախագիծը ձևափոխվել է, օրինակ, ԿՏՀ-ն տեղափոխ-
վել է` Գորայքի կարևորագույն թռչնաբանական տարածքի (ԿԹՏ)
վրա ուղղակի ազդեցությունից խուսափելու համար» (էջ 630):
«… Թփուտների, մասնավորապես գիհու վրա ազդեցությունից
խուսափել հնարավոր չէ, քանի որ դրա որոշ հատվածներ ընկնում
են ԿՏՀ-ի զբաղեցրած տարածքում: Փորձ կարվի տեղափոխել որոշ
թփեր, սակայն արդյունավետությունը անորոշ է» (էջ 650):
«Չղջիկները այս մոբիլ կենդանիները դժվար թե ընկճվեն կամ,
առավել ևս, վերանան ԿՏՀ շահագործման համար նախատեսված
վայրից: Ոչ հեռու են հարմար. ջրառատ և միջատներով հարուստ
վայրերը, ուր առանց որևէ նկատելի կորուստների՝ կտեղափոխ-
վեն չղջիկները» (էջ 242):
«Տարածքի շահագործման ժամանակ արդյունավետ բնապահ-
պանական միջոցառումներից են սողունների հազվագյուտ տե-
սակների հավաքն ու վերաբնակեցումը անվտանգ տեղամասեր»
(էջ 247):
«Հնարավորության սահմաններում շինարարական աշխա-
տանքների ժամանակացույցը կկազմվի այնպես, որ հնարավոր լի-
նի խուսափել խաթարել գորշ արջի բազմացման կենսամիջավայ-
րը վաղ գարնանը՝ մարտից մինչև հունիսն ընկած ժամանակա-
հատվածում» (էջ 629):
«Կերավայրի կորստով պայմանավորված՝ գորշ արջի կերի պա-
շարները ավելացնելու նպատակով կարող են պահանջվել միջո-
ցառումներ, և դրանք կարող են մշակվել, եթե մոնիտորինգի արդ-
յունքները ցույց տան պոպուլյացիայի նվազում» (էջ 649):
«Մանր կաթնասունները, սողուններն ու երկկենցաղները
պետք է տեղափոխվեն աշխատանքային հրապարակներից: Ծու-
186
ղակի մեջ հայտնված առանձնյակները կտեղափոխվեն համապա-
տասխան որակավորման մասնագետի կողմից» (էջ 630):
«Ինչպես յուրացման համար նախատեսված այլ տարածքներում,
օգտագործման ավարտից հետո … տվյալ տարածքներ կվերադառ-
նան այդտեղ նախկինում ապրող բոլոր տեսակները» (էջ 238):
«Հաշվի առնելով ԲՊՄՄ-ի Կարմիր ցուցակում ընդգրկված գի-
շանգղի և բալոբանի համաշխարհային մակարդակով վտանգված
կարգավիճակը, Ծրագրի իրականացման ընթացքում, սահման-
ված կարգով, կմշտադիտարկվի նշված տեսակների ներկայութ-
յունն ու վարքը: Եթե պարզվի, որ այս տեսակներից որևէ մեկը բա-
ցասական ազդեցություն է կրում, ապա կնախատեսվեն համապա-
տասխան մեղմացման միջոցառումներ, օրինակ՝ կստեղծվի այս-
պես կոչված «անգղների ռեստորան»՝ գիշանգղի համար կերի պա-
շարներ ապահովելու նպատակով» (էջ 645):
Նախագծի 38 էջում գրված է, որ կույտային տարրալվացման
վայրը տեղափոխելը կապված է Սևանա լճի խնդրի հետ, իսկ այս-
տեղ դրան լրիվ ուրիշ երանգ է տրվում: Ինչ վերաբերում է, թե
փորձ կարվի տեղափոխել որոշ թփեր, սակայն արդյունավետութ-
յունը անորոշ է, չղջիկները դժվար թե ընկճվեն կամ վերանան, սո-
ղունների հազվագյուտ տեսակները կվերաբնակեցվեն, կստեղծվի
անգղների ռեստորան և այլ լիրիկական ու զավեշտալի միջոցա-
ռումներ կոչվածներին, ապա ընկերությունը պետք է լրջորեն մո-
տենար այդ խնդիրներին և յուրաքանչյուր միջոցառման համար
նախագիծ ներկայացներ՝ անհրաժեշտ ֆինանսներով, մասնագետ-
ների կազմով, տեխնիկական միջոցներով և ժամանակացույցով:
Վերը բերված և բազում այլ անդառնալի կորուստների սպառ-
նալիքներ պարունակող Նախագծում, անսպասելիորեն կարդում
ենք հետևյալը. ««Գեոթիմ» ընկերության կենսաբազմազանության
քաղաքականության համաձայն, Ծրագրի նպատակն է, չունենալ
կենսաբազմազանության ոչ մի կորուստ և երաշխավորել, որ
Ծրագրի աշխատանքների արդյունքում չի լինի կենսաբազմազա-
նության և էկոհամակարգերի գործառույթների համակարգված
դեգրադացում կամ կորուստ: Սա նշանակում է, որ Ծրագրի ազդե-
ցության տարածքում հանդիպող տեսակները Ծրագրի իրակա-
187
նացման պարագայում պետք է ունենան երկարաժամկետ գո-
յատևման նույն հնարավորությունները, որքան և Ծրագրի բացա-
կայության դեպքում, և տեսակների համար կլինի նույնատիպ ծա-
վալներով համապատասխան կենսամիջավայր, որն ունեցել են ե-
լակետային պայմաններում» (էջ 590):
Տպավորություն է ստեղծվում, որ այս քաղվածքի հեղինակը
տեղյակ չէ Նախագծի բովանդակությանը կամ արհամարհական
վերաբերմունք ունի ՀՀ համապատասխան գերատեսչությունների
մասնագիտական կարողությունների նկատմամբ: Նաև՝ ինչպիսի
անպատկառություն՝ կենսաբազմազանությունը վնասողը, վերաց-
նողը և այդ ամենը հստակորեն ներկայացնողը, երաշխավորում է,
որ կենսաբազմազանության ոչ մի կորուստ չի լինելու և նույնիսկ
երաշխավորում է՝ կենսաբազմազանության «հաշվեկշռի ավելա-
ցում» (էջ 592): Սակայն, այս խնդրում առավել անպատկառ են ՀՀ
պետական այն մանր ու խոշոր պաշտոնյաները, որոնք իրենց
պաշտոնական դիրքը չարաշահելով, վերը բերված սպառնալիքնե-
րը հասարակությունից ծածուկ են պահել՝ չեն հրապարակել և Ա-
մուլսարի ծրագրին ընթացք են տվել:

Ռադիոակտիվ տարրեր
Նախագծում գրված է. «Ծրագրի շահագործման ընթացքում
Ծրագիրը չի օգտագործի, չի պահեստավորի, և չի մշակի ռա-
դիոակտիվ նյութեր: Ավելին, Ծրագրի տարածքում չկան արդյու-
նաբերական կամ մարդածին ռադիացիայի աղբյուրներ: 1970 թ.
ընթացքում, Ամուլսար են եկել ուրանի հանքեր փնտրող երկրա-
բաններ: Բացի այդ, ռադոն գազի բարձր կոնցենտրացիաներ են
հայտնաբերվել հարակից համայնքների մի քանի շինություննե-
րում» (էջ 730): «Ծրագրի տարածքում առկա լցակույտերը 1950-ա-
կան թթ. ուրանի համար իրականացված հետախուզական աշխա-
տանքների արդյունք են» (էջ 95): … «Ռադոն գազը առկա է տարա-
ծաշրջանում և հատկապես, մտահոգիչ է տեղական բնակիչների
համար: Գորհայքի, Գնդեվազի և Սարավանի համայնքների որոշ
շենքերում գրանցվել է ռադոնի բարձր մակարդակ: Հայտնի է, որ
Ծրագրի տարածքում առկա են ռադոն պարունակող ապարներ:

188
Ռադոն 222-ը ուրան 238-ի տրոհման արդյունք է, իսկ ռադոն 220-ը՝
թորիում 232-ի» (էջ 731): «Լիդիան ընկերության կողմից ապարնե-
րի 81.939 նմուշների հետախուզական տվյալների համաձայն
Ծրագրի տարածքում ուրանի կոնցենտրացիան 14.54 ppm (մգ/կգ)
է, իսկ թորիումինը՝ 5.13 ppm (էջ 732):
Նախագծից բերված քաղվածքները ցույց են տալիս, որ քննվող
տարածքում առկա են ուրան, թորիում և ռադոն, իսկ ինչպես
հայտնի է, ուրանին մշտապես ուղեկցում են նաև ռադիումը և պո-
լոնիումը:
Միայն այդ քաղվածքները բավարար են, որպեսզի ՀՀ կառավա-
րությունը հրաժարվեր Ամուլսարի աղետաբեր ծրագիրը շրջանա-
ռության մեջ դնելուց կամ պետական փորձաքննություն իրակա-
նացնող կազմակերպությունը Նախագիծը ետ վերադարձներ:
Եթե հիմք ընդունենք Լիդիանի կատարած հետազոտություննե-
րի արդյունքները, ապա այդ ապարների յուրաքանչյուր տոննա-
յում առկա է 14,5 գրամ ուրան և 5,1 գրամ թորիում:
Չնայած Նախագծում բացակայում է թե բացի ոսկուց ու արծա-
թից հանքաքարում ինչ էլեմենտներ կան, սակայն հավելվածում
ներկայացված է 222,9 մլն տոննա դատարկ ապարներում առկա է-
լեմենտները, որոնց թվում՝ 653 տոննա թորիում, ինչպես նաև ու-
րան, որի քանակի հաշվարկը չեմ կատարել: 89,4 մլն տոննա հան-
քաքարում հաշվարկվել է մոտավորապես 245 տոննա սնդիկ և 683
տոննա ուրան: Այս հաշվարկի համար հիմք է ընդուվել 25 մլն տոն-
նա հանքաքարի նախկինում կատարված ուսումնասիրությունը՝
40 նմուշի տվյալներով (Հ. Ավագյան, Լեռնահանքային և մետալուր-
գիական արդյունաբերու թյունների զարգացման ուղիներն ու հե-
ռանկարները, Երևան, 2011 թ., էջ 257):
Ամուլսարի հանքաքարում ռադիոակտիվ տարրերի առկայութ-
յան մասին է վկայում նաև «Գեոթիմ» ՓԲԸ տնօրեն Հ. Ալոյանին
ուղղված ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտան-
գության կոմիտեի նախագահ Ա. Մարտիրոսյանի նամակը
(2012.02.17, N11-Մ-7): Որտեղ ասվում է. «Հաշվի առնելով հանքա-
քարում առկա բնական ռադիոակտիվ իզոտոպներով շրջակա մի-
ջավայրի աղտոտման հնարավորությունը, «Գեոթիմ» ՓԲԸ-ն պետք

189
է կազմակերպի հանքավայրին հարակից տարածքի ճառագայթա-
յին մոնիթորինգ՝ համաձայնեցնելով կոմիտեի հետ մոնիթորինգի
ծրագիրն ու ծավալը: Մոնիթորինգի տվյալները «Գեոթիմ» ՓԲԸ-ն
պետք է եռամսյակը մեկ ներկայացնի կոմիտե»:
Ամուլսարում ուրանի առկայության վերաբերյալ որոշ տեղե-
կություն է հայտնում պրոֆեսոր Պ. Ալոյանը՝ 2007 թվականին հրա-
պարակած՝ «Հայաստանի ռադիոակտիվ հումքային պաշարների
պոտենցիալը և նրա յուրացման հեռանկարները» հոդվածում: Այդ-
տեղ նա գրում է, որ Վայոցձորյան ուրանային հանքերևակումնե-
րում ամենահեռանկարայինը հանդիսանում են Վայքյան և Ամուլ-
սարյան հանքերևակումները: Ամուլսարյան ուրանի երևակումը
գտնվում է Կեչուտ գյուղից 4 կմ դեպի հարավ-արևելք և Ամուլսա-
րի կատարից 5 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Տեղանքում ստոր-
գետնյա փորվածքների և հորատային ճեղքվածքներով պարագծ-
վել է 15 տեղամաս՝ ուրանային երկրորդական հանքայնացմամբ
(օտենիտ, տորբենիտ, մետատօրբենիտ): Հանքայնացումը հայտ-
նաբերվել է մինչև 50-60 մետր խորությունը: Կանխատեսվում է, որ
100 մետր խորությունում այն կմարի: 5 ամենանշանակալի տա-
րածքներում ուրանի պարունակությունը տատանվում է հազարե-
րորդականից մինչև 0,5 տոկոսը, 0,025-0,03 տոկոս միջին պարու-
նակությամբ: Ամուլսարյան 5 տեղամասում հաշվարկված է մոտա-
վորապես 70 տոննա ուրան, իսկ հաշվի առնելով թորիումային տե-
ղամասի ուրանը, ապա նրա ընդհանուր պաշարները կարելի է
գնահատել 100 տոննա: Վայքյան երևակումներում ուրանի պաշա-
րը կանխատեսվում է 20-30 հազար տոննա, իսկ Վայքի ուրանային
հանքաքարի արդյունաբերական յուրացումը կապված է նախ այդ
հանքաքարում ոսկու պարունակության հետ (Г.П. Алоян,
Ресурсный потенциал радиоактивного сырья Армении и перспек-
тивы его освоения, Горный журнал, 2007, N 635): Այս հոդվածից և
քննարկվող Նախագծից բերված քաղվածքներից պարզ ու ակն-
հայտ է դառնում, որ այդ տարածքներում առկա է նաև ցրված ու-
րանը:
Հաշվի առնելով տվյալ տարածքում միայն ռադիոակտիվ տար-
րերի, գլխավորապես ցրված ուրանի առկայությունը, Ամուլսարի

190
հանքավայրի շահագործումը պետք է համարվի հայ ժողովրդի
ինքնաոչնչացման գործընթացի սկզբնավորում:
Բնապահպանության նախարարության կողմից Նախագծին
տված պետական փորձաքննական դրական եզրակացության մեջ
ռադիոակտիվ տարրերի մասին որևէ խոսք չկա:

Պետական փորձաքննության խաբկանքնը


Ամուլսարի հանքավայրի Նախագծին ՀՀ բնապահպանության
նախարարության կողմից տրված պետական փորձաքննական
դրական եզրակացությունը (թիվ ԲՓ 35, 29.04.2016 թ.), ինչպես ար-
դեն ասվել է, իրենից ներկայացնում է Նախագծի սեղմագիրը, սա-
կայն այն բացառությամբ, որ այդտեղ ընդհանրապես չի արտացոլ-
ված Նախագծում բավականին մանրամասն նկարագրված և հար-
յուրավոր էջեր զբաղեցնող՝ հողի, օդի, ջրի ծանր մետաղներով ու
վտանգավոր այլ նյութերով աղտոտման և դրա հետևանքով բու-
սական ու կենդանական աշխարհին սպառնացող վտանգների
մասին: Փաստորեն, 839 էջանոց Նախագիծն ընտրողաբար սեղ-
մագրվել է 8 էջի վրա՝ ներկայացնելով այն բաժինները, որոնք վե-
րաբերում են բացհանքերին, հանքաքարին, դատարկ ապարներին
և դրանց բեռնատեղափոխմանը, հանքաքարի մանրացմանը,
տարրալվացման եղանակով ոսկու կորզմանը, արտադրական
փուլում ջրերի մաքրմանը, հանքի փակմանը, ռեկուլտիվացմանը
և այլն: Իսկ կենսաբազմազանության պահպանության առումով
այդ եզրակացության մեջ գրված է. «Նախագծի նպատակն է, չունե-
նալ կենսաբազմազանության ոչ մի կորուստ և երաշխավորել, որ
ծրագրի աշխատանքների արդյունքում չի լինի կենսաբազմազա-
նության և էկոհամակարգերի գործառույթների համակարգված
դեգրադացում կամ կորուստ: Սա նշանակում է, որ ծրագրի ազդե-
ցության տարածքում հանդիպող տեսակները ծրագրի իրականաց-
ման պարագայում պետք է ունենան երկարաժամկետ գոյատևման
նույն հնարավորությունները, որքան և ծրագրի բացակայության
դեպքում, և տեսակների համար կլինի նույնատիպ ծավալներով
համապատասխան կենսամիջավայր, որն ունեցել են ելակետային
պայմաններում»:
191
Նախագծին անծանոթները կհասկանան, որ սա բնապահպա-
նության նախարարության տեսակետն է, քանի որ եզրակացութ-
յան մեջ նշված չէ, որ այս խաբեությունը վերցված է Նախագծից (էջ
590): Փորձաքննություն «իրականացնողները» այս քաղվածքը ար-
տագրելով և հատուկ հղում չկատարելով, փաստորեն բնապահ-
պանության նախարարության վրա են վերցրել հանքի շահագործ-
ման դեպքում կենսաբազմազանությանը զրոյական վնաս հասցնե-
լու երաշխավորությունը: Սա առանձնապես վտանգավոր է դառ-
նում գլխավորապես այն դեպքերում, երբ օրինակ, պետական
բարձրաստիճան պաշտոնյաները, բնականաբար, վստահելով ի-
րենց մասնագետներին և հիմք ընդունելով նրանց ներկայացրած
փաստաթղթերը՝ վճիռ են կայացնում:
Նախագծի բովանդակությունը սեղմագրելը միայն մեկ նպա-
տակով պետք է արվեր, որպեսզի այն քննության ենթարկելով,
վերլուծելով ի հայտ բերվեին Հայաստանի Հանրապետությանը
սպառնացող բոլոր վտանգները նաև՝ ապագայի առումով: Այ-
սինքն՝ կատարվեր օրենքի այն պահանջը, որ գնահատման նպա-
տակն է շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա նախա-
տեսվող գործունեության իրականացման արդյունքում հնարավոր
վնասակար ազդեցությունների կանխատեսումը, կանխարգելու-
մը… Սակայն այդպիսի աշխատանք չի կատարվել: Անհասկանա-
լի է, թե նշված 8 էջ սեղմագրությունում ինչո՞ւ է տեղ գտել 26 մ3
տարողությամբ շերեփ ունեցող էքսկավատորը, սակայն այդտեղ
բացակայում են Նախագծում մանրամասն նկարագրված սպառ-
նալիքները՝ որ հանքավայրի շահագործման դեպքում ավելի քան
4000 հա տարածք ենթարկվելու է ուղղակի և անուղղակի ազդե-
ցության, որ ծանր մետաղներով աղտոտվելու են այդ տարածքնե-
րը, նույն վտանգավոր նյութերով աղտոտվելու են Ամուլսարից
բխող աղբյուրները, ինչպես նաև Դարբ, Արփա, Որոտան գետերը,
աղբյուրների հոսքը նվազելու է, ինչպես նաև որոշ աղբյուրներ ցա-
մաքելու են, իջնելու են ստորգետնյա ջրերի մակարդակները, որոշ
դեպքերում՝ մինչև 60 մետր, որ ծանր մետաղները մտնելով սննդի
շղթա կարող են ազդել բույսերի և կենդանիների վերարտադրութ-
յան վրա, նվազելու է բուսականության և կենդանիների կենսա-

192
զանգվածը… Նաև՝ եզրակացությունում ինչու խոսք չկա արծաթի
6,2 %-ով կորզման և հանքաքարում առկա բազում օգտակար
տարրերը չկորզելու մասին, երբ օրենքը պահանջում է, որ բնական
պաշարները պետք է արդյունավետ ու համալիր օգտագործվեն…
Նախագծի սեղմագրումից անմիջապես հետո ներկայացվում է
փորձաքննական 3 պահանջներ՝
Փորձաքննական առաջին պահանջն է. «Հանքավայրի և տար-
րալվացման հարթակի կույտի շինարարության, շահագործման և
փակման ընթացքում հետևողականորեն ղեկավարվել ՀՀ Գիտութ-
յունների Ազգային Ակադեմիայի Սևանա լճի պահպանության
փորձագիտական հանձնաժողովի 24.02.2014 թ., N 7/14-փ արձա-
նագրությունում թվարկված օրենսդրական նորմատիվների պա-
հանջներով»:
Նախ, ընկերությունը օրենսդրական այդ նորմատիվներին
պետք է տեղյակ լինի և հիշեցնելու կարիք չկա, և ապա, N 7/14-փ
արձանագրությունում գրվածները վերաբերում են մեկ այլ փաս-
տաթղթի՝ 2014 թ. կազմած հանքավայրի հին նախագծին, որը
այլևս գոյություն չունի և նրան փոխարինում է 2016-ին կազմած
նոր նախագիծը: «Լիդիան»-ի 2014 թ. նախագծին՝ Սևանա լճի պահ-
պանության ԳԱԱ փորձագիտական հանձնաժողովի կողմից
տրված դրական եզրակացությունը նույնպես լուրջ հիմք չունի: Չ-
նայած այդ փաստաթուղթը այլևս առոչինչ է, բայց քանի որ բնա-
պահպանության նախարարությունը դրա վրա հղում է կատարել,
ուստի անհրաժեշտ եմ համարում ներկայացնել, թե N 7/14-փ ար-
ձանագրությունում (4 էջ) հիմնականում ինչ է գրված: Այդտեղ աս-
վում է, որ հանքի շահագործման ընթացքում կօգտագործվի մի-
ջազգային փորձը, մատնունի ծիրանավորի պահպանման նպա-
տակով նախատեսված է 680 հազար ԱՄՆ դոլար, հղումներ կա-
տարելով 2014 թ. նախագծի 7, 10, 13, 21, 22 և 25 հավելվածներին,
ասվում է, որ անհրաժեշտ տեղերում կիրականացվի համապա-
տասխան մոնիտորինգ, հանքում իրականացվելիք պայթեցումնե-
րը չեն ազդի Ջերմուկի աղբյուրների կենսունակության ու ջրի ո-
րակի վրա, Կեչուտի և Սպանդարյան ջրամբարների, Որոտան գե-
տի և մոտակա գյուղերի ջրի որակի վրա հնարավոր ազդեցութ-

193
յունները կվերահսկվեն ինժեներական վերահսկողության միջոց-
ներով, հանքավայրի հողի հումուսային շերտը կպահեստավորվի՝
ռեկուլտիվացման ընթացքում օգտագործելու համար, մշակված է
արդյունաբերական և կենցաղային կեղտաջրերի մաքրման կա-
յաններ ստեղծելու ծրագիր: Իսկ Սևանա լճի առումով գրված է, որ
Սպանդարյան և Կեչուտ ջրամբարները իրենց հարակից տարածք-
ներով մաս են կազմում Սևանա լճի ջրհավաք ավազանին, հետ-
ևաբար այդ տարածքներում արգելված է … գլխավորապես հան-
քանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը… և ապա,
գրված է. «Հանձնաժողովը նախագծին տալիս է դրական եզրակա-
ցություն հանձնաժողովի առաջարկություններում նշված ՀՀ օ-
րենսդրության պահանջները ընկերության կողմից պարտադիր
կատարման պայմանով»:
Ինչպես տեսնում ենք, Սևանա լճի պահպանության փորձագի-
տական հանձնաժողովը փորձաքննություն իրականացնելու փո-
խարեն, վերապատմում է նախագծի հավելվածների բովանդա-
կությունը և գովազդում է նախագիծը: Նաև ամենակարևորը՝ հեղի-
նակավոր գիտական հաստատության անունից հանդես եկող
հանձնաժողովը, օրենքին հղում կատարելով գրում է, որ արգել-
վում է նախատեսվող ծրագիրը, սակայն բացասականի փոխարեն,
նախագծին տալիս է դրական եզրակացություն:
Ահա այսպիսին է ակադեմիական փորձագիտությունը. Հայաս-
տանի Հանրապետության շահը անտեսող, Սևանա լճի նկատ-
մամբ՝ անտարբեր, ընկերության շահերը պաշտպանող, փորձաքն-
նությունից հեռու մի խառնաշփոթ:
Քննարկումների ժամանակ հաճախ փորձել ենք ճշտել, թե
Սևանա լճի հանձնաժողովը ինչ եզրակացություն է տվել 2016 թ.
շրջանառության մեջ դրված նոր նախագծի վերաբերյալ: Պետա-
կան փորձաքննություն իրականացնողները միշտ պատասխանել
են, որ այդ հանձնաժողովը նոր նախագծի վերաբերյալ եզրակա-
ցություն չի ներկայացրել: Սակայն միայն օրերս հայտնի դարձավ,
որ կա այդպիսի եզրակացություն:
2016 թ. փետրվարի 29-ին, Սևանա լճի պահպանության փոր-
ձագիտական հանձնաժողովը, Նախագծին տվել է դրական եզրա-

194
կացություն (Արձանագրություն N 3/16-փ), այս անգամ նույնպես
առանց փորձաքննություն իրականացնելու: Մեկուկես էջանոց այս
Արձանագրությունում ասվում է, որ նիստին մասնակցում էին
հանձնաժողովի 6 անդամ և «Գեոթիմ» ՓԲԸ-ից Արթուր Պեպանյա-
նը, Արմեն Ստեփանյանը և Վռամ Թևոսյանը:
Կասկածից վեր է, որ «Գեոթիմ» ընկերության կողմից կազմված
Նախագծի վերաբերյալ վճիռ կայացնելու նպատակով կազմակեր-
պած նիստին, այդ նույն ընկերության ներկայացուցիչներին հրա-
վիրելը անթույլատրելի է, սակայն ակադեմիական հանձնաժողովը
իրեն իրավունք է վերապահել այդպես վարվել, հավանաբար ակն-
թարթային որոշում կայացնելու հարցում օգնություն ստանալու
համար:
Նույն կերպ են վարվել նաև առողջապահության նախարա-
րությունում: «Գեոթիմի» տնօրենին ուղղված նամակում
(2016.04.02, N ԱԿ/3462-16) նախարար Ա. Կարապետյանը գրում է.
«ՀՀ առողջապահության նախարարությունում Ձեր ներկայացու-
ցիչների մասնակցությամբ աշխատանքային կարգով քննարկվել է
«Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շրջակա միջա-
վայրի ազդեցության գնահատման հաշվետվության» նախագծի
վերաբերյալ նախարարության կողմից ներկայացված դիտողութ-
յունները և առաջարկությունները: Նախագծի վերջնական փո-
փոխված տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջար-
կություններ չկան»:
Պետության անվտանգությանը սպառնացող Նախագիծը ու-
սումնասիրելու և մասնագիտական եզրակացություն ներկայաց-
նելու փոխարեն, առողջապահության նախարարությունը հայտա-
րարում է, որ դիտողություններ չունի, այսինքն՝ կողմ է հանքավայ-
րի շահագործմանը, երբ հանքավայրի շահագործման դեպքում
ծանր մետաղներով, ռադիոակտիվ էլեմենտներով և այլ նյութերով
աղտոտվելու է հողը, ջուրը, օդը: Հայտնի է, որ այդ նյութերը նվա-
զեցնում են բույսերի վերարտադրողականությունը, մարդու մոտ
առաջացնում են նյարդային, սրտանոթային, աղեստամոքսային,
ոսկրային, թոքերի, լյարդի, շնչուղիների հիվանդություններ, քաղց-
կեղ, լուսավախություն, կմախքի փոփոխություն, հասակի փոքրա-

195
ցում, ընդհանուր թուլություն, օրգանիզմի ջրազրկում, խոսքի
խախտում, հոգեճնշվածություն, գիտակցության մթագնում, քնի
խանգարում… ինչպես նաև՝ նյութափոխանակության խախտում,
պաշտպանիչ ռեֆլեքսների մարում, ֆերմենտների ակտիվության
նվազում, օրգանիզմի իմունային համակարգի թուլացում, ծնե-
լիության ֆունկցիայի խախտում, վիժումներ, սաղմնաթունավո-
րություն, հրեշածնություն, մեռելածնություն: Այս ամենը վերաբե-
րում է ոչ միայն մարդուն, այլ նաև բոլոր տեսակի կենդանիներին:
Փորձաքննական երկրորդ պահանջն է. «ՀՀ Կարմիր գրքում
գրանցված ծիրանավոր մատնունի բուսատեսակի պահպանումն
ու վերարտադրությունը իրականացնել համաձայն՝ ՀՀ բնապահ-
պանության նախարարության և Գեոթիմ ՓԲԸ-ի միջև 2015 թ. օ-
գոստոսի 7-ին կնքված «Հայաստանի Հանրապետության բույսերի
Կարմիր գրքում գրանցված բուսական տեսակի նոր պոպուլյա-
ցիաների առանձնյակների տեղափոխման մասին» պայմանագրի»:
Բնապահպանության նախարարությունը ընկերությանը հիշեց-
նում է, որ մեկ տարի առաջ միասին պայմանագիր են կնքել: Այ-
սինքն, անիմաստ թղթաբանություն և ուրիշ ոչինչ:
Փորձաքննական երրորդ պահանջն է. «Հանքի փակումից եր-
կու տարի առաջ սահմանված կարգով ՀՀ բնապահպանության
նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փոր-
ձաքննության ներկայացնել հանքի փակման ծրագիրը»:
Բնությունը «պահպանող» բնապահպանության նախարա-
րություն, պետք չէ անհանգստանալ և ապարդյուն եռանդ ծախսել,
քանի որ առանց զգուշացման, դա պարտադիր կարվի՝ օրենքով
սահմանված կարգով և բնապահպանության նախարարությունը
փորձաքննություն «իրականացնելու» հնարավորություն կունենա:
Հավանաբար, նշված երեք փորձաքննական անիմաստ ու
խնդրից շեղող պահանջների առկայությունն է, որ բնապահպա-
նության նախարարությանը իրավունք է վերապահում այդ զավեշ-
տալի, սակայն մեր երկրի համար աղետաբեր հետևանքով հղի
սեղմագիրը պետական էկոլոգիական փորձաքննություն անվանել:
Այսուհանդերձ, «Պետական փորձաքննական եզրակացություն»
փաստաթղթի վերջում ասվում է, որ Նախագծին տրվում է դրա-

196
կան եզրակացություն՝ վերը նշված փորձաքննական պահանջնե-
րի պարտադիր կատարման պայմանով»:
Բնապահպանության նախարարությունը հայտարարում է, որ
Նախագծի փորձաքննության գործընթացն իրականացվել է օրեն-
քի շրջանակներում, իսկ կառավարությունը իր անհեթեթ որոշու-
մով թիվ 519-Ն (2016.05.19) փորձում է անխոցելի դարձնել Նախա-
գիծն ու նրան տված դրական եզրակացությունը. «Ամուլսարի
ծրագրի իրականացման շահը գերակայում է սեփականության սե-
փականատերերի շահերից, քանի որ ծրագիրը ունի համապետա-
կան նշանակություն, ծրագրի իրականացումը մեծապես կապա-
հովի երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանը,
ծրագրի իրականացումը լուրջ խթան է տարածաշրջանի սոցիալ-
տնտեսական զարգացման համար»:
Ընկերության և կառավարության տեսակետների համահունչ
կողմնակալությունից, և քննարկվող խնդրի վերաբերյալ կառավա-
րության սահմանափակ գիտելիքներից կարելի է անել այն ենթադ-
րությունը, որ հավանաբար, քննարկվող տխրահռչակ եզրակա-
ցությունը կազմվել է ընկերության և կառավարության համատեղ
աշխատանքի արդյունքում կամ նույնիսկ՝ ընկերությունը կազմել
է, իսկ կառավարությունը դրել է իր ստորագրությունն ու կնիքը:
Փաստորեն, բնապահպանության նախարարությունը «Լի-
դիան ինթերնեյշնլ» ընկերության կազմած Նախագիծը փորձաքն-
նության չի ենթարկել, միաժամանակ քողարկել է հանքի շահա-
գործման դեպքում՝ հողային ու ջրային պաշարներին, կենդանա-
կան ու բուսական աշխարհին սպառնացող վտանգները, սակայն
ՀՀ անվտանգությանն սպառնացող այդ սեղմագրումն անվանվում
է պետական փորձաքննական եզրակացություն, որը յուրաքանչ-
յուր էջի վրա կրում է բնապահպանության նախարարության կնի-
քը և հիմք է հանդիսացել Ամուլսարի հանքավայրի շինարարութ-
յան ու հետագա շահագործման համար

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ բնապահպանության նախարա-


րությունը առանց փորձաքննություն իրականացնելու «Լիդիան
ինթերնեյշնլ» ընկերության կազմած «Ամուլսարի ոսկեբեր քվար-

197
ցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիր փոփոխ-
ված նախագծի՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահա-
տում» փաստաթղթին տվել է պետական փորձաքննական դրա-
կան եզրակացություն: Այդ իրավական ու գիտական հիմքերից
զուրկ փաստաթուղթ կոչվածը հիմք է հանդիսացել ՀՀ կառավա-
րության՝ պետության շահերը հակասող որոշումների կայացման
և հանքավայրի շահագործման թույլտվության համար:
Առաջարկում եմ՝
1. Առոչինչ ճանաչել նշված պետական փորձաքննական եզրա-
կացությունը և կասեցնել հանքավայրի շինարարական աշխա-
տանքները:
2. Պարզաբանել, թե ինչն է պատճառը, որ պետական որոշ մար-
միններ, անտեսելով Հայաստանի Հանրապետության շահը, տա-
րիներ շարունակ հետևողականորեն աջակցել են ընկերությանը:
2018.08.29

Հավելված
Ստորև բերված են Ամուլսարի հանքավայրի հանքաքարի և
դատարկ ապարների մեջ պարունակող որոշ էլեմենտների կեն-
սաբանական հատկությունների վերաբերյալ տվյալներ, այդ էլե-
մենտներից շատերը, փոքր քանակություններով կարևոր դեր են
կատարում բույսերի ու կենդաննիների կյանքում, սակայն նրանց
մեծ քանակությունները՝ խիստ վտանգավոր են, բուսական և կեն-
դանական աշխարհի համար: Այդ նյութերը վերցվել են՝ Вредные
химические вещества, Ленинград, Неорганические соединения эле-
ментов I-IV групп, 1988, և Вредные химические вещества, Неорга-
нические соединения элементов V-VIII групп, Ленинград, 1989,
գրքերից:

Ալյումինի (Al) փոշին ախտահարում է թոքերը (թոքերի ալյու-


մինոզ), առաջացնում է օրգանիզմի հյուծվածություն, ախորժակի
անկում, մարսողության խանգարում, կտրուկ նիհարում, շնչահեղ-
ձություն, հազ, շնչուղիների բորբոքում, էպիլեպսիա, թոքերի աստ-

198
մա և ֆիբրոզ, քթի միջնապատի քայքայում, լսողության վատա-
ցում,աչքերի արցնքակալում ու ցավ, լնդերի արյունահոսություն…
Բերիլիումը (Be) և նրա միացությունները ունեն ընդհանուր
թունավոր, ալերգիկ, գրգռիչ, քաղցկեղածին, սաղմնաթունավոր
ազդեցություն, առաջացնում են՝ օրգանիզմի իմունոկենսաբանա-
կան վիճակի և մի շարք ֆերմենտների ակտիվության փոփոխում,
բրոնխիտ, պնեվմոնիա, լյարդի, սիրտանոթային, շնչառական ու-
ղիների հիվանդություններ…
Բիսմուտը (Bi) և նրա միացությունները ունեն սաղմնաթունա-
վոր հատկություն, խախտում են ֆերմենտների ակտիվությունը,
առաջացնում՝ գլխուղեղի բորբոքում, ուռուցքներ, ոսկրային տար-
բեր հիվանդություններ:
Գալիումը (Ga) և նրա միացությունները առաջացնում են երի-
կամների, լյարդի, փայծաղի ախտահարում, շարժման կորդինա-
ցիայի խախտում, շնչառական ռիթմի դանդաղում…
Գերմանիումը (Ge) և նրա միացությունները առաջացնում են
ճնշվածություն, ցնցումներ, վերին շնչուղիների և աչքերի գրգռվա-
ծություն, բրոնխիտ…
Երկաթը (Fe) և նրա միացությունները ունեն ընդհանուր թու-
նավոր ազդեցություն, առաջացնում են թոքերի քաղցկեղ, վերին
շնչուղիների գրգռում, լյարդի ֆունկցիայի խաթարում, հոտառութ-
յան խախտում, թքագեղձերի ատրոֆիա, բրոնխիտ, էմֆիզեմիա,
լյարդի և լնդերի բորբոքում, ատամների քայքայում, սիլիկոզ (SiO2-
ի բացակայությամբ), աղեստամոքսային, սիրտանոթային, մաշկա-
յին հիվանդություններ…
Թալիումը (Tl) ունի կայուն և ռադիոակտիվ իզոտոպներ: Այն
կենտրոնական և պերիֆերիկ համակարգերի թույն է, առաջաց-
նում է անքնություն, թուլություն, քայլվածքի խախտում, դողոցք,
ցնցումներ, մկանային ցավ, սրտանոթային, գլխուղեղի, մաշկային
հիվանդություններ, դիմանյարդի անդամալույծ, քաշի նվազում,
նյարդային խանգարումներ, տեսողության խախտում…
Թորիում (Th) և նրա միացությունները: Ռադիոակտիվ բնա-
կան իզոտոպներն են՝ 232Th (համարյա 100%, կիսատրոհումը՝
1.39.1010): Նրա կենսաբանական էֆեկտը պայմանավորված է իո-

199
նացիոն ճառագայթումով և քիմիական թունավորությամբ: Առա-
ջացնում են հյուսվածքների քայքայում, էնդոկրինային համակար-
գի ախտահարում, թոքերի քաղցկեղ, ոսկրային ուռուցք…
Ծարիրը (Sb) և իր միացությունները առաջացնում են արյան
կարմիր գնդիկների և ֆերմենտների ակտիվության նվազում,
պաշտպանիչ ռեֆլեքսների մարում, տղամարդկանց սեռական
ֆունկցիայի խախտում, մաշկային, գինեկոլոգիական հիվանդութ-
յուններ…
Ծծումբը (S) և նրա միացությունները բարձր կոնցենտրացիա-
ներում բերում են հողի բերրիության անկման, բույսերի աճի ու վե-
րարտադրության կանխման, մուտագեն են, խախտում են ջրային
կենդանիների մի շարք կարեւորագույն ֆերմենտային համակար-
գերի գործունեությունը, առաջացնում են՝ նյարդային, լյարդի, երի-
կամների, թոքերի, սրտանոթային, ատամների, աղեստամոքսա-
յին, շնչառական ուղիների հիվանդություններ, ընդհանուր թու-
լություն, գլխացավ, գլխապտույտ, արցունքահոսություն, հազ, լու-
սավախություն, գրգռվածություն, շնչահեղձություն, քթի ցավ,
խռպոտություն, շրթունքների կապտախտ:
Կադմիումը (Cd) և նրա միացությունները նվազեցնում են մար-
սողական ֆերմենտների ակտիվությունը: Կադմիումով խրոնիկ
թունավորման հետեւանքով առաջանում է կալցիումի փոխանա-
կության խախտում, ատամների վզիկներին դեղին պսակ է առա-
ջանում, արյան մեջ քչանում են ծծմբաջրածնային խմբերը…
կմախքի ձեւափոխում, հասակի փոքրացում, գոտկատեղում և ոտ-
քերի մկաններում` ծանր ցավեր, բադի քայլվածքով, ամենաանն-
շան լարվածության դեպքում` ջարդվածքներով, օրինակ՝ հազից
կողոսկրի կոտրվելը…
Կապարը (Pb) և նրա միացությունները հողում նվազեցնում են
միկրոօրգանիզմների քանակությունը եւ բույսերի աճը:Առաջաց-
նում են գլխացավ, գլխապտույտ, քնի խանգարում, խոսքի և տեսո-
ղության խախտում, գիտակցության մթագնում, հիշողության վա-
տացում, ծնելիության ֆունկցիայի խախտում, վիժումներ, մեռե-
լածնություն…

200
Կոբալտն (Co) ու իր միացությունները առաջացնում են արյան
ճնշման անկում, էնդոկրինային համակարգի խախտում, ֆեր-
մենտների ակտիվության նվազում, վերարտադրման ֆունկցիայի
նվազում, տկարություն, գլխացավ, ծարավ, չոր հազ, շնչահեղձութ-
յուն, տենդ, հոդացավ, մաշկային և այլ հիվանդություններ, բույսե-
րի աճի ու բերքատվության նվազում…
Մկնդեղը (As) և նրա միացություններն առաջացնում են հյուս-
վածքային շնչառության խախտում, նվազեցնում բջիջների էներգե-
տիկ պաշարները, օրգանիզմի ջրազրկում, հեմոլիզ, հյուսվածքնե-
րի դեգեներացման ու մահացման ախտահարում, սակավարյու-
նություն, սաղմնաթունավորություն, հրեշածնություն, մաշկի
քաղցկեղ, փսիխոզ, հիշողության և խոսքի խախտում, խռպոտութ-
յուն…
Մոլիբդենը (Mo) արգելակում է սաղմի ոսկորների ձևավորու-
մը, առաջացնում է աճի ուշացում, ատաքսիա, աղեստամոքսային
խանգարումներ, սակավարյունություն, իմունակենսաբանական
ցուցանիշների նվազում, կմախքի փոփոխություն:
Նիկելը (Ni) և նրա միացությունները սաղմնաթունավոր են, ա-
ռաջացնում են արյան ճնշման բարձրացում, շնչուղիների, երի-
կամների, փայծաղի, ուղեղի, սրտանոթային, թոքերի, քթի հիվան-
դություն, գլխացավ, շնչահեղձություն, ախորժակի անկում, ստա-
մոքսային ցավեր, թոքերի, աղիների և ստամոքսի քաղցկեղ, էկզե-
մա և մաշկային այլ հիվանդություն, զգայնության խախտում, տե-
սողության սրության անկում, պերիֆերիկ նյարդային համակար-
գի ախտահարում…
Պղնձի (Cu) և նրա միացությունների մեծ քանակությունները
թունավոր ազդեցություն են գործում բուսակենդանական աշխար-
հի վրա, խաթարվում են հողի հստակ կառուցվածքը և ջրաթա-
փանցելիությունը: Պղնձի միացությունները խիստ թունավոր են
ջրային բոլոր տեսակի բույսերի և կենդանիների համար: Սահմա-
նային թույլատրելիից բարձր խտությունների դեպքում պղինձը
մարդկանց մոտ առաջացնում է լորձաթաղանթի գրգռվածություն,
գլխացավ, թուլություն, սրտխառնոց, մկանային ցավ, դող, ջեր-
մության բարձրացում, թոքերի այտուց, թոքաբորբ, նյարդային հա-

201
մակարգի, լյարդի և երիկամների ֆունկցիոնալ խանգարում, անց-
քեր` քթի միջնապատում…
Սելենը (Se) և իր միացությունները առաջացնում են մազերի
թափում, հոգնածություն, գլխապտույտ, գլխացավ, քնատություն,
քնի խանգարում, աշխատունակության անկում, մկանային և ոսկ-
րային ցավ, սրտանոթային և աղեստամոքսային, թոքերի, լյարդի,
երիկամների, շնչուղինների, մաշկային հիվանդություններ, ե-
ղունգների ձևափոխում, լյարդի ցերոզ, հրեշածնություն…
Սնդիկը (Hg) բարձրակարգ թույն է կյանքի ցանկացած ձևի
համար: Կանխում է բույսերի աճը, խաթարում է ֆոտոսինթեզը, ա-
րագացնում է ծերացումը, առաջացնում է թուլություն, գլխացավ,
ջերմության բարձրացում, շնչուղիների բորբոքում, բրոնխիտ, լնդե-
րի, մաշկային և այլ հիվանդություններ, ստամոքսի ցավեր, թոքերի
բորբոքում, ձեռքերի դողոցք, սրտխառնոց, փսխում, արյունախառն
փորլուծ, լեյկոցիտոզ, հիշողության վատացում-կորուստ, երիկամ-
ների ախտահարում…
Ստրոնցիումը (Sr) և նրա միացությունները նյարդային և մկա-
նային թույն են, առաջացնում են ոսկրային հյուսվածքի, լյարդի և
արյան ախտահարում, ոսկորների դյուրաբեկություն և այլանդա-
կություն, կողմնորոշիչ ռեֆլեքսի խախտում, մկանային ուժի ան-
կում, շնչառության և շարժման կորդինացիայի խախտում, ցավ՝
սրտի շրջանում, քաշի նվազում…
Վանադիումը (V) ինչպես և կադմիումը, բարձրակարգ բույսե-
րի համար ամենաթունավոր էլեմենտն է: Առաջացնում է նյութա-
փոխանակության խախտում, ֆերմենտների ակտիվության ան-
կում, սաղմնաթունավորում, իմունային համակարգի թուլացում,
կենտրոնական նյարդային և սիրտանոթային համակարգի և ար-
յան շրջանառության խախտում, բրոնխիտ, գլխուղեղի այտուց, էմ-
ֆիզեմիա, աղեստամոքսային, թոքերի, շնչուղիների հիվանդութ-
յուններ…
Վոլֆրամը (W) և նրա միացությունները… օրգանիզմի ջերմա-
կարգավորման խախտում, լյարդի ածխաջրային և լիպիդային
ֆունկցիայի, ինչպես նաև արյան սպիտակուցային չափանիշի
խախտում, խոլեստերինի քանակի մեծացում, նյարդային համա-

202
կարգի քայքայում, էնցեֆալոպատիա, գաստրիտ, խոցային հիվան-
դություններ, կոլիտ (հաստ աղիի բորբոքում), խոլեցիստիտ, էկզե-
մա…
Տելուրը (Te), 123Te (0,87 %, կիսատրոհմումը՝ 1,25.1013 տարի)
օրգանիզմի վրա ազդեցությամբ շատ նման է սելենին և մկնդեղին,
այն թիոլային թույն է, ախտահարում է արյան և աղեստամոքսա-
յին և երիկամային համակարգերը, առաջացնում է նյարդային հա-
մակարգի խախտում և քայքայում, նյութափոխանակության խախ-
տում, օրգանիզմի աճի կասեցում, մազերի աճի վատացում, շնչու-
ղիների հիվանդություն, ցիանոզ, գիտակցության կորուստ…
Տիտանը (Ti) և նրա միացությունները ճնշում են ֆոտոսինթեզը,
նվազեցնում բույսերի բերքատվությունը, օրգանիզմում խախտում
են սպիտակուցային փոխանակությունը և քթի շնչառական-հո-
տառական ֆունկցիան, վերին և խորքային շնչուղիների հիվան-
դություններ…
Ցինկը (Zn) և նրա միացությունները հողում նվազեցնում են
միկրոօրգանիզմների քանակությունը… մարդու մոտ առաջաց-
նում են հոգեճնշվածություն, չոր հազ, սրտխառնոց, աղմուկ` ա-
կանջներում, գրգռվածություն, անքնություն, հիշողության ու լսո-
ղության վատացում, թոքերի ծավալի հիվանդոտ մեծացում, շնչու-
ղիների, թոքերի, աղեստամոքսային և այլ հիվանդություններ:
Ուրանը (U) և նրա միացությունները: Բնական ուրանը կազմ-
ված է երեք իզոտոպներից՝ 238U (99,27 %, կիսատրոհումը՝
4,51.109), 235U (0,7 %, կիսատրոհումը՝ 7,13.108), 234U (0,0057 %, կի-
սատրոհումը՝ 1,36.107): Ուրանի աղերը ջրում լավ են լուծվում: Ու-
րանի հանքաքարի հորատման, հանման, մանրացման, տեղա-
փոխման ընթացքում շրջակա միջավայր է տարածվում ուրան,
ռադոն, ռադիում, պոլոնիում: Ուրանը ընդհանուր բջջային թույն է,
ազդում է բոլոր օրգանների ու հյուսվածքների վրա: Ուրանի և նրա
միացությունների վնասաբեր ազդեցությունը բնութագրվում է
խիստ արտահայտված քիմիական թունավորությամբ և ուրանի ի-
զոտոպների ռադիոկենսաբանական էֆեկտով: Ուրանի միացութ-
յունների ճնշող մեծամասնությունը կուտակվում են երիկամնե-

203
րում և քայքայիչ ազդեցություն ունենում՝ առաջացնելով ֆունկցիո-
նալ և մորֆոլոգիական խանգարումներ….
Քրոմը (Cr) և նրա միացությունները առաջացնում են մաշկի,
ստամոքսի և թոքերի քաղցկեղ, շնչուղիների, լյարդի, երիկամի և
այլ հիվանդություններ, խախտում են աբստրակտ-տրամաբանա-
կան մտածողությունը…

Ամուլսարի հանքերևակման վերաբերյալ այս վերլուծականը


գրվել է ՀՀ վարչապետի կարգադրությամբ ստեղծված «ՀՀ-ում մի-
ջազգային չափանիշներին համապատասխանող՝ հաշվետու հան-
քարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրա-
գործմանն աջակցող աշխատանքային խմբի» գործունեության
շրջանակներում, որը 2018 թ. օգոստոսի 29-ին, տեսչական մարմնի
ղեկավար Արթուր Գրիգորյանը հանձնել է ՀՀ կառավարություն: Ա-
ռայժմ պատասխան չենք ստացել:

Անտեղյակը՝ ճակատագրական որոշում կայացնող


2019.09.18.
https://mamul.am/am/news/160741?fbclid=IwAR2AQaDbTzIi-
z4H_8tAQl2T4jhn6OvpT-EVRUtvsPp5oqr-n9IHkmZz55E

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանա-


սարյանը հանդես է եկել հայտարարությամբ. «Վարչապետ Ն. Փա-
շինյանը, սեպտեմբերի 16-ի մամուլի ասուլիսում հայտարարել է,
որ «Ամուլսարի հարցում պետք է մինչև վերջ գնալ ճշմարտության
ետևից և այդ ճանապարհը կտանի դեպի ճիշտ որոշում»:
Լիովին ընդունելի տեսակետ: Սակայն Ամուլսարի հարցում ա-
վելի քան տասը տարի է ինչ, որոշում կայացնողները համառորեն
ճշմարտության ետևից չեն գնացել: Նույնը անում եք նաև դուք, «իմ-
քայլականներով» հանդերձ:
Ճիշտ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է Ամուլսարի
խնդրին վերաբերող փաստաթղթերը քննելիս լինել ազնիվ, մերժել
կոռուպցիան ու կողմնակալությունը:

204
Հարցն՝ անաչառ ուսումնասիրողը կտեսնի, որ «Լիդիանի» կազ-
մած ՇՄԱԳ-ը հակասում է ՀՀ օրենքներին, թերի է, ունի կոծկում-
ներ, իսկ Բնապահպանության նախարարությունը, առանց փոր-
ձաքննություն իրականացնելու և Հայաստանի Հանրապետությա-
նը սպառնացող կորուստները թաքցնելով, այս ՇՄԱԳ-ին տվել է
պետական փորձաքննական դրական եզրակացություն:
Հարգելի վարչապետ, այս ակնհայտ ճշմարտությունը դուք ոտ-
նահարում եք, չեք ցանկանում նկատել:
Կոռուպցիայի դեմ պայքար հայտարարած այսօրվա իշխա-
նություններին՝ մնում է անվավեր ճանաչել հակաիրավական այդ
եզրակացությունը, սակայն այսօրվա մեր կառավարությունը ան-
տեսելով իրական փաստերն ու ՀՀ շահը, Ամուլսարի խնդրին ար-
դար լուծում տալու փոխարեն՝ անհասկանալի ու կեղծ տեղեկութ-
յուններ տարածելով՝ փորձում է մոլորեցնել հասարակության
զգալի զանգվածին: Այսինքն, այսօրվա կառավարությունը և իշխող
կուսակցությունը ոչ միայն ճշմարտության ետևից չեն գնում, այլև
ցուցադրաբար արհամարհում են ճշմարտությունը:
Վարչապետը նաև ասել է՝ «ես կարևորում եմ, որ հանրությունը
մանիպուլյացիաների չտրվի»:
Հարգելի՛ վարչապետ, հանրությունը դրա կարիքը չունի, հան-
րությունը շատ լավ գիտակցում է խնդրի բուն էությունը և պայքա-
րում է հանուն իր սահմանադրական իրավունքի: Իրականում մա-
նիպուլյացիաների տրվել է կառավարությունը, Ձեր գլխավորութ-
յամբ, «իմքայլական» կուսակցությունով հանդերձ, որի առավել
ակտիվ և Ամուլսարի խնդրից անտեղյակ որոշ գործիչներ նաև քա-
րոզում են, որ Փաշինյանի որոշումը ժողովրդի որոշումն է, քանի
որ ընտրությունում ժողովուրդը իր ձայնը տվել է նրա թիմին: Ին-
չից կարելի է հասկանալ, որ Փաշինյանը ցանկացած որոշում կա-
տարելուց հետո կարող է ասել, թե ժողովուրդ այս որոշումը դուք
եք կատարել:
Նման անհեթեթության առաջին անգամ եմ հանդիպում: Ահա
թե ինչ եղանակով են ուզում լուծել մեր երկրի այսօրվա և ապագա-
յի համար ճակատագրական խնդիրը: Ափսոս, նրանք չեն ուզում
հասկանալ, որ իշխանավորը օրենքից վեր չէ և կառավարության

205
որոշումները պետք է բխեն ՀՀ Սահմանադրությունից, այլ ոչ թե իշ-
խանավորի ցանկությունից:
Նաև պետք է ասեմ, որ տիպիկ մանիպուլյացիայի օրինակ է
այն, երբ կառավարությունը հայտարարեց, թե Ամուլսարի
խնդրում միջազգային անկախ կազմակերպության կարծիքը լինե-
լու է վճռորոշ՝ որոշում կայացնելու համար, սակայն երբ ՀՀ կառա-
վարությունը միջազգային կազմակերպությունից՝ ԷԼԱՐԴ-ից
ստացավ իր համար ոչ ձեռնտու կարծիքը, այն ուղղակի արհա-
մարհվեց: Այսինքն, ինչպես մեր տեղական փորձագետների, այդ-
պես էլ միջազգային կազմակերպության կարծիքները անտեսվե-
ցին: Հիշենք ԷԼԱՐԴ-ի փորձագետի խոսքերը, թե «Լիդիանի կազ-
մած ՇՄԱԳ-ը թերի է»:
Նույն ասուլիսում վարչապետը, դիմելով Ամուլսարի պահա-
պաններին, պահանջում է՝ «ճանապարհները բացեք, որովհետև, ե-
թե ճանապարհները փակելու անհրաժեշտություն լինի կառավա-
րությունը կփակի դրանք»:
Իհարկե, օրենքի գերակայության երկրներում այդպես է: Սա-
կայն Ամուլսարի հարցում ականատես ենք մի այլ իրավիճակի,
երբ կառավարությունը չի ցանկանում տեսնել օրինախախտումը,
կեղծիքը, կոռուպցիան և նույնիսկ ինքն է գնում կեղծիքի, ինչպես
դա արվեց ԷԼԱՐԴ-ի եզրակացության դեպքում. Քննչական կոմի-
տեն այդ եզրակացության բովանդակությունը կեղծ՝ բացարձակո-
րեն հակառակ իմաստով ներկայացրեց, իսկ երբ բացահայտվեց
այդ սուտն ու հանցագործ մոտեցումը, կառավարության կողմից
խնդրին պատշաճ լուծում չտրվեց, շրջանցվեց: Արդյո՞ք սա կո-
ռուպցիոն դրսևորում չէ:
Հարգելի վարչապետ, Դուք ուղղակի սպառնում եք, թե «վարչա-
կան դատարանը որոշում ունի, որ ճանապարհը պետք է բացվի»
(Հենց այսօր պարզվեց, որ նման որոշում չկա, Դուք ուղղակի մոլո-
րեցնում եք հասարակությանը), նույն սպառնալիքն են հնչեցնում
«իմքայլական» գործիչները, ասելով թե՝ «հուսանք հարցը ոստիկա-
նության միջամտությանը չի հասնի», Ջերմուկում կուտակվում են
ոստիկանական ստորաբաժանումներ, իսկ ՀՀ գլխավոր ոստիկա-
նապետը արդեն կարգադրել է, որ եթե լինի ուժ գործադրելու կար-

206
գադրություն և որևէ ոստիկան չենթարկվի դրան, ապա խստա-
գույնս կպատժվի նա ու նրա վերադաս պաշտոնյաները:
Թվում է, թե կառավարությունը անսասան է հանքավայրը շա-
հագործելու խնդրում, երբ դրա համար իրավական հիմքեր չունի:
Վստահորեն անսասան են տեղի և ՀՀ այլ վայրերի բնակիչները և
խնդրին տեղյակ սփյուռքի հայերը: Նույնիսկ ասվում է, որ անհրա-
ժեշտ պահին կանայք ու երեխաներն էլ կկանգնեն Ամուլսարի
պահապաների կողքին:
Սա պատերազմի նախապատրաստություն է: Մի կողմում ոս-
տիկանությունը, իսկ մյուսում՝ անզեն բնակչությունը, այն բնակ-
չությունը, որ դեռևս մեծ հույսեր է կապում անցյալի ճահիճից իրեն
հանողի հետ...
ՀՀ կառավարությունը պետք է լսի ժողովրդի ձայնը, չղեկա-
վարվի խաբեությամբ, զերծ մնա տնտեսությունը թուլացնող-քայ-
քայող ծրագրերից, ինչպես նաև իր ժողովրդի հանդեպ սադրանք-
ներ հրահրելուց»,-ասված է հայտարարության մեջ:

Ամուլսար՝ ռադիոակտիվ տարրեր


2019.10.16
https://hetq.am/hy/article/108680?fbclid=IwAR3DnmL-
v3zbv0Z26YBSCObR34PoUziAWS8W_eF1zLY1fjTO1ODtUkpGgtQ

Տարիներ շարունակ որոշ փորձագետներ հրապարակում են,


որ Ամուլսարի հանքավայր կոչվածում առկա են ռադիոակտիվ
նյութեր՝ ուրան, թորիում, սակայն «Լիդիան Արմենիա» ընկերութ-
յան ներկայացուցիչները, այս խնդրին վերաբերող քննարկումնե-
րում ու հաղորդումներում հայտարարում են, որ իբր հանքաքա-
րում և հարակից ապարներում ռադիոակտիվ տարրեր գոյություն
չունեն, իսկ եթե կան, ապա ընդունված թույլատրելի սահմաննե-
րում: Այդ ընկերության տնօրեն Հ. Ալոյանը, Պետրոս Ղազարյանի
հետ հեռուստահաղորդման ընթացքում (2019թ.) հայտարարեց, որ
հանքաքարի տասնյակ հազարավոր նմուշների ուսումնասիրութ-
յունը ցույց է տվել, որ այդտեղ ուրան չկա:

207
Փորձենք պարզել այս տարբեր տեսակետների հիմնավորվա-
ծությունները:
1. «Լիդիան Արմենիա» ընկերության կազմած՝ «Ամուլսարի ոս-
կեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման հա-
մալիր փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցութ-
յան գնահատում» (ՇՄԱԳ) փաստաթղթում գրված է. «1970 թթ. ըն-
թացքում, Ամուլսար են եկել ուրանի հանքեր փնտրող երկրաբան-
ներ: Բացի այդ, ռադոն գազի բարձր կոնցենտրացիաներ են հայտ-
նաբերվել հարակից համայնքների մի քանի շինություններում:
Բնակիչները, հատկապես մտահոգված են նրանով, որ Ծրագրի
գործունեության հետևանքով հողում և ապարներում փոշու և ռա-
դոն գազի տեսքով կարող են կուտակվել առկա բնական ռա-
դիոակտիվ նյութեր... Ուսումնասիրության հիմնական շեշտադ-
րությունը դրվել է ռադոնի, ուրանի և թորիումի հետ կապված
հնարավոր ռիսկերի գնահատման վրա: Ռադոն գազը առկա է տա-
րածաշրջանում և հատկապես մտահոգիչ է տեղի բնակիչների հա-
մար... Գորայք, Գնդեվազ և Սարավան համայնքների որոշ շենքե-
րում գրանցվել է ռադոնի բարձր մակարդակ: Հայտնի է, որ Ծրա-
գրի տարածքում առկա են ռադոն պարունակող ապարներ: Ռա-
դոն 222-ը ուրան 238-ի տրոհման արդյունք է, իսկ ռադոն 220-ը՝ թո-
րիում 232-ի» (էջ 730-731):
«Ծրագրի տարածքում առկա լցակույտերը 1950-ական թթ. ու-
րանի համար իրականացված հետախուզական աշխատանքների
արդյունք են» (էջ 95):
2. «Լիդիան արմենիա» ընկերության կողմից՝ ապարների 81939
նմուշների հետախուզական տվյալների համաձայն Ծրագրի տա-
րածքում ուրանի կոնցենտրացիան 14.54 ppm (մգ/կգ) է, իսկ թո-
րիումինը՝ 5.13 ppm (մգ/կգ)» Այսինքն, մեկ տոննա հանքաքարը
պարունակում է 14,54 գրամ ուրան և 5,13 գրամ թորիում (էջ 732):
ՀՀ երկրաբանական ֆոնդում գտնվող «Ամուլսարի ոսկեբեր
քվարցիտների հանքավայրի 2006-2008 թթ. համալիր երկրաբանա-
կան ուսումնասիրությունների արդյունքների մասին, պաշարների
հաշվարկմամբ» հաշվետվությունում (հատոր 1, 202 էջ) գրված է,
որ ատոմաբսորբցիոն անալիզի է ենթարկվել 13662 նմուշ: Ուսում-

208
նասիրվել է 27 տարր... Յուրաքանչյուր մեկ տոննա հանքաքարում
պարունակում է մոտ 30 գրամ թորիում, մոտ 20 գրամ ուրան (էջ
91):
Այսինքն, ոսկու հանքավայր անվանվածի հանքաքարում՝ թո-
րիումը 38, իսկ ուրանը՝ 25 անգամ գերազանցում են ոսկու պարու-
նակությանը (մեկ տոննա հանքաքարում ոսկու միջին պարունա-
կությունը 0,78 գրամ է):
3.«Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ամուլսարի հան-
քավայրի 222,9 տոննա դատարկ ապարների քիմիական բաղա-
դրության ուսումնասիրության արդյունքում որոշվել է ավելի քան
50 քիմիական տարրերի քանակական բաղադրությունը: 86,9 մլն
տոննա ներքին հրաբխային ապարներում՝ մեկ տոննա հանքաքա-
րում առկա է 0,05-3,8 գրամ ուրան, 0,1- 25,6 գրամ թորիում, 0,5
գրամ թալիում (Lidian 2017, ESIA 2015, Appendix 4.6.2.):
4.Ամուլսարում ուրանի առկայության վերաբերյալ տեղեկութ-
յուն է հայտնում նաև երկրաբան Պ. Ալոյանը՝ «Հայաստանի ռա-
դիոակտիվ հումքային պաշարների պոտենցիալը և նրա յուրաց-
ման հեռանկարները» հոդվածում: Այդտեղ նա գրում է, որ Վայոց-
ձորյան ուրանային հանքերևակումներում ամենահեռանկարայի-
նը հանդիսանում են Վայքյան և Ամուլսարյան հանքերևակումնե-
րը: Ամուլսարյան ուրանի երևակումը գտնվում է Կեչուտ գյուղից 4
կմ դեպի հարավ-արևելք և Ամուլսարի կատարից 5 կմ դեպի հյու-
սիս-արևմուտք: Տեղանքում ստորգետնյա փորվածքների և հորա-
տային ճեղքվածքներով պարագծվել է 15 տեղամաս՝ ուրանային
երկրորդական հանքայնացմամբ (օտենիտ, տորբենիտ, մետատօր-
բենիտ): Հանքայնացումը հայտնաբերվել է մինչև 50-60 մ խորութ-
յունը: Կանխատեսվում է, որ 100 մ խորությունում այն կմարի: 5 ա-
մենանշանակալի տարածքներում ուրանի պարունակությունը
տատանվում է հազարերորդականից մինչև 0,5 տոկոսը, 0,025-0,03
տոկոս միջին պարունակությամբ: Ամուլսարյան 5 տեղամասում
հաշվարկված է մոտավորապես 70 տոննա ուրան, իսկ հաշվի առ-
նելով թորիումային տեղամասի ուրանը, ապա նրա ընդհանուր
պաշարները կարելի է գնահատել 100 տոննա: Վայքյան երևակում-
ներում ուրանի պաշարը կանխատեսվում է 20-30 հազար տոննա,

209
իսկ Վայքի ուրանային հանքաքարի արդյունաբերական յուրացու-
մը կապված է նախ այդ հանքաքարում ոսկու պարունակության
հետ (Г.П. Алоян, Ресурсный потенциал радиоактивного сырья
Армении и перспективы его освоения, Горный журнал, 2007, N 635):
Ինչպես տեսնում ենք, պրոֆեսոր Պ. Ալոյանի տվյալներով, մեկ
տոննա հանքաքարում պարունակում է 250-300 գրամ, իսկ առան-
ձին դեպքերում՝ 5 կգ ուրան: Վերջին նմուշներում ուրանի պարու-
նակությունը 6410 անգամ գերազանցում է ոսկուն: Այս տվյալներն
նույնպես ՇՄԱԳ-ում չէն ներկայացվել:
5.Երկրաբան Շահեն Խաչատրյանը գրում է, որ Պ. Ալոյանի և Հ.
Ալոյանի ուսումնասիրությունները կարևոր են նրանով, որ նրանք
ուրանի և թորիումի հանքայնացումը հայտնաբերել են նաև Ամուլ-
սարի երկրորդային քվարցիտներում, որտեղ դրանք ոսկու և ար-
ծաթի հետ առաջացնում են ոսկի-արծաթ-ուրան-թորիումային ա-
սոցիացիա և պատկանում են հանքավայրերի էպիթերմալ ջրա-
ջերմային (հիդրոթերմալ) ծագումաբանական տիպին, ինչպիսին
համարվում է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրը
(Алоян П.Г., Алоян Г. П., Ресурсный потенциал рудного сырья
Армении. Ереван, Геоид, 2008, 604с.): Ստացվում է, որ Ամուլսարի
քվարցիտները ոչ միայն ոսկեբեր են այլև ուրան և թորիում են պա-
րունակում:
Ամուլսարի երևակման լեռնային փորվածքներից վերցված ա-
կոսային և կետային նմուշներում քիմիական անալիզների տվյալ-
ներով թորիումի պարունակությունը տատանվում է 0.001 - 0.082 %
իսկ ուրանինը՝ 0.001 - 0.068 % սահմաններում: Եզակի նմուշնե-
րում ուրանի պարունակությունը որոշվել է 0,5 % (Саруханян Э.Л.
Сводный очет Амулсарской поисково-разведочной партии по
работам за 1952-54 гг. Ереван, 1955 г., 118 с. ՀՀ «երկրաբանական
ֆոնդ» ՊՈԱԿ, ինվ. համար՝ 011118) ... Պ.Ալոյանն ու Հ.Ալոյանը երկ-
րորդային քվարցիտներում ուրանի և թորիումի միներալներ
հայտնաբերել են Ամուլսարի երկրորդային քվարցիտների տա-
րածման շրջանում 2006 - 2008 թ. «Գեոթիմ» ՍՊ Ընկերության կող-
մից (հետագայում «Լիդիան Արմենիա» ՓԲԸ) երկրաբանահետա-
խուզական աշխատանքների ընթացքում հանքաքարի նմուշների

210
միներալաբանական հետազոտությունների շնորհիվ, որոնց մա-
սին «Գեոթիմ» ընկերության երկրաբանական հաշվետվություննե-
րում, և «Լիդիան Արմենիա» ընկերության ՇՄԱԳ-ում որևէ խոսք
չկա: Այնինչ ընկերությունը պարտավոր էր անդրադառնալ նախ-
կինում կատարված բոլոր հետազոտություններին. կատարեր վեր-
լուծություն և ապա ներկայացներ իր հետազոտությունների արդ-
յունքները:
6.Երկրաբան-տնտեսագետ Հ. Ավագյանը, հիմք ընդունելով Ա-
մուլսարի հանքաքարի 40 նմուշների անալիզները, 25,5 մլն տոննա
հանքաքարում հաշվարկել է մոտ 195 տոննա ուրան (Հ. Ավագյան,
Լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերությունների
զարգացման ուղիներն ու հեռանկարները, Երևան, 2011 թ., էջ 257-
260):
7.Ամուլսարի Ծրագրի տարածքում ռադիոակտիվ տարրերի
առկայության մասին է վկայում ՀՀ կառավարությանն առընթեր
միջուկային անվտանգության կոմիտեի նախագահ Ա. Մարտի-
րոսյանի նամակը՝ ուղղված «Գեոթիմ»՝ նույն «Լիդիան Արմենիա»
ՓԲԸ տնօրեն Հ. Ալոյանին (2012.02.17, N11-Մ-7): Որտեղ ասվում է.
«Հաշվի առնելով հանքաքարում առկա բնական ռադիոակտիվ ի-
զոտոպներով շրջակա միջավայրի աղտոտման հնարավորությու-
նը, «Գեոթիմ» ՓԲԸ-ն պետք է կազմակերպի հանքավայրին հարա-
կից տարածքի ճառագայթային մոնիթորինգ՝ համաձայնեցնելով
կոմիտեի հետ մոնիթորինգի ծրագիրն ու ծավալը: Մոնիթորինգի
տվյալները «Գեոթիմ» ՓԲԸ-ն պետք է եռամսյակը մեկ ներկայացնի
կոմիտե»:
Ընկերությունը իրեն բնորոշ եղանակով է «լուծում» այս հարցը՝
ՇՄԱԳ-ում գրելով. «Ռադիոլոգիական գնահատման արդյունքները
ցույց են տալիս, որ շրջակա համայնքների վրա ճառագայթային
տեսանկյունից Ծրագրի գործողություններից ոչ մի պոտենցիալ
ազդեցություն չի ակնկալվում... Ռադոնի նվազեցման միջոցները
սովորաբար ներառում են գազի անթափանց մեմբրաններ, որոնք
կանխելու են ռադոնի ներթափանցումը շենքեր: Պաշտպանության
միջոցները վերահսկելու նպատակով նկուղներում, առաջին հար-
կերի փակ տարածքներում իրականացվելու է ռադոնի մոնիտո-
211
րինգ: Վերոհիշյալ պաշտպանական միջոցների ճիշտ տեղադրման
դեպքում համարվում է, որ ծրագրի աշխատողներին սպառնացող
ռադոնի ռիսկն աննշան է և հնարավոր է հասցնել չեզոքի» (ՇՄԱԳ,
էջ 740):
Սա շատ նման է Ամուլսարի մոտակայքում գտնվող ջրամբար-
ների անվտանգության «ապահովմանը», երբ «Լիդիան Արմենիա»
ընկերությունը գրում է. «Կեչուտի և Սպանդարյան ջրամբարները
հավանաբար դիմացկուն կլինեն Ծրագրի տարածքում տեղի ունե-
ցող փոփոխությունների նկատմամբ: Դրանք ունեն ազգային նշա-
նակություն» (էջ 547): Ընկերությունը առանց հիմնավորման ասում
է այն, ինչ ցանկանում է, առանց ուշադրություն դարձնելու ասածի
տրամաբանությանն ու բովանդակությանը, քանի որ նախկին և
ներկա իշխանավորները եղել են ու կան իր կամակատարները:
Վերը բերվածից պարզ է դառնում, որ տասնամյակներ շարու-
նակ, բազում մասնագետներ, պետական հատուկ պատվերով, ու-
սումնասիրել են տարածաշրջանը և արդյունքում ցույց են տվել Ա-
մուլսարի հանքաքարում և հարակից ապարներում ռադիոակտիվ
նյութերի՝ ուրանի, թորիումի, ռադոնի բարձր պարունակություններ:
Այդ ուսումնասիրություններին մասնակցել են նաև հանքավայրի
շահագործմամբ շահագրգիռ մասնագետներ, որոնք հետագայում
«Լիդիան Արմենիա» ընկերությունում առանցքային պաշտոն զբա-
ղեցնելով՝ ՇՄԱԳ-ում մասնակիորեն են ներկայացրել ռադիոակտիվ
նյութերի առկայությունը, հիմնականում կոծկելով դրանք: Ընկե-
րության իրականացրած քարոզչությունից հասկացվում է, որ նա
ժխտում է նաև հենց իր գրածը՝ տարածելով, որ հանքանյութում ռա-
դիոակտիվ նյութեր չկան: Հավանաբար, նկատի ունենալով այն, որ
շատ քչերն են ՇՄԱԳ ուսումնասիրողները, իսկ լրատվամիջոցների
ունկնդիրները՝ հազարավոր են ու միլիոնավոր, ինչպես նաև ուրա-
նին, թորիումին վերաբերող նյութերը հույժ գաղտնի են պահվել և ի-
րական պատկերը միայն իրենց է հասու եղել:
Բարեբախտաբար որոշ անհրաժեշտ նյութեր արդեն գաղտնա-
զերծվել են և իրական պատկերը ընդհանրացել է: Այժմ մնում է,
Հայաստանը դուրս բերել «Լիդիան Արմենիա» ընկերության ճի-
րաններից, իսկ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարվեն

212
այդ ընկերության քարոզչի դերակատարումից և պաշտպանեն սե-
փական երկրի շահերը:
2019-09-24

Ամուլսար` ցիանիդի առեղծվածը


2019.10.27 https://hetq.am/hy/article/109124

«Լիդիան արմենիա» ընկերության՝ «Ամուլսարի ոսկեբեր քվար-


ցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիր փոփոխ-
ված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատ-
ման հաշվետվություն» (ՇՄԱԳ) փաստաթղթում թերությունները,
կոծկումները, կեղծիքները անհաշվելի են: Այդտեղ գրված է, որ
թունավորվելու և ոչնչանալու են հողատարածքներ, ջրային հա-
մակարգեր, բերվում են բուսականության ու կենդանիների զանգ-
վածային վնասման ու ոչնչացման բազում օրինակներ, սակայն
այս ամենի արդյունքում պետությանը հասցվելիք տնտեսական
վնասը ներկայացված է զրո դրամ: Թաքցված է՝ ուրանի և մյուս
ռադիոակտիվ նյութերի (որոշ բացառությամբ), սնդիկի, ծանր մե-
տաղներով, ռադիոակտիվ նյութերով և ցիանիդով աղտոտված
մոտ մեկ մլն մ3 ջրի առկայությունը: Նվազեցված է տեղանքի քա-
մու արագությունը, ապարներում թթվագոյացնող գործընթացի մե-
ծությունը...
Այս ամենը կասկած է հարուցում նաև այն հարցում, թե արդյոք
ընկերությունը ճիշտ է ներկայացրել օգտագործվելիք նատրիումի
ցիանիդի քանակը: Առավել ևս, «Լիդիան Արմենիա» ընկերությունը
2014 թ. ՇՄԱԳ-ի համեմատությամբ, 2016 թ. ՇՄԱԳ-ում նատրիու-
մի ցիանիդի ծախսը կրկնակի քիչ է ներկայացրել:
2016 թվականին կազմած ՇՄԱԳ-ում կարդում ենք. «Ռեագենտ-
ների պատրաստման ժամանակ առաջանում են ցիանիդի և ա-
ղաթթվի գոլորշիներ: Ռեագենտների ընդունման, լուծույթների
պատրաստման և մղման գործընթացների համար արտանետում-
ների հաշվարկման ընդունված մեթոդական ցուցումներ և եղա-
նակներ չկան: Ելնելով այս հանգամանքից հաշվարկի համար օգ-
տագործվել են միջազգային փորձագետների փորձը, ըստ որի մի-
213
ջին առմամբ օգտագործվող ռեագենտների առավելագույնը 0.5%-ը
արտանետվում է տեխնոլոգիական շղթայի տարբեր տեղամասե-
րից: Ցիանական նատրիումի տարեկան պահանջարկը կկազմի
1000.86 տոննա: Տարեկան արտանետումները կկազմեն` HCN – 5.0
տ» (էջ 440):
Նատրիումի ցիանիդի ծախսը
«Լիդիան արմենիա» ընկերությունը 2014 թ. կազմած ՇՄԱԳ-ում
10 մլն տոննա հանքաքարի հաշվով նատրիումի ցիանիդի ծախսը
ներկայացրել է 2000 տոննա (մեկ տոննա հանքաքարի համար 200
գրամ), իսկ 2016 թ. ՇՄԱԳ-ում, առանց որևէ հիմնավորման, այդ
ծախսը կրկնակի նվազեցրել է`դարձնելով մոտ 100 գրամ, այն
դեպքում, երբ «Պետական կադաստրի մետաղական հանքավայ-
րեր՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտներ» անձնագրում (N 52)
գրված է, որ մեկ տոննա հանքաքարի հաշվով, նատրիումի ցիանի-
դի ծախսը կազմում է 400 գրամ: Սրանից հետևում է, որ տարեկան
վերամշակվելիք 10 մլն տոննա հանքաքարի համար կպահանջվի
ոչ թե 1000,86, այլ 4000 տոննա նատրիումի ցիանիդ:
Այսինքն, ընկերությունը ՇՄԱԳ-ում նատրիումի ցիանիդի քա-
նակը մոտ 4 անգամ պակաս է ներկայացրել, քան կադաստրային
նշված փաստաթղթում է: Հարկ է նշել, որ Սոթքի ոսկու մեկ տոննա
հանքանյութի հաշվով ծախսվում է 2,04 կգ նատրիումի ցիանիդ,
իսկ Լոռվա մարզի Արջուտի հանքավայրի Նախագծում (2014 թ.)
այդ ծախսը 1,5 կգ/տ է:
Ամուլսարի հանքավայր կոչվածը շահագործվելու է 9 տարի,
տարեկան վերամշակվելու է 10 մլն տ հանքաքար: Համեմատելով
նշեմ՝ 2016 թ. ՇՄԱԳ-ում նատրիումի ցիանիդի տարեկան ծախսը
1000,86 տ է, 9 տարվա հաշվով այն կկազմի 9007 տ, իսկ կադաստ-
րային փաստաթղթով՝ տարեկան ծախսը կկազմի 4000 տ, 9 տար-
վա հաշվով՝ 36000 տ: Արջուտի և Սոթքի գործակիցներով՝ տարե-
կան ծախսը կկազմի 15000 և 20400 տ, իսկ 9 տարվա հաշվով՝
135000 և 183000 տ: Այսինքն, ցիանիդի ծախսը Արջուտի համեմա-
տությամբ 15, իսկ Սոթքի համեմատությամբ՝ 20 անգամ պակաս է
ներկայացված:

214
Փորձենք ճշտել, թե ինչքանով է իրատեսական «Լիդիան արմե-
նիա» ընկերության ներկայացրած՝ մեկ տոննա հանքանյութի հաշ-
վով 100 գրամ նատրիումի ցիանիդի ծախսը:
Չնայած տեսականորեն ոսկու կորզման համար ցիանիդի պա-
հանջարկը շատ փոքր է (մեկ գրամ ոսկու համար մոտ 0,5 գրամ
նատրիումի ցիանիդ), սակայն ցիանիդի ծախսը կախված է հան-
քանյութի բաղադրությունից:
Հայտնի է, որ ծծմբով ու նրա միացություններով հարուստ բազ-
մամետաղային հանքանյութը ցիանիդը անօգուտ ծախսելու՝ խժռե-
լու հատկություն ունի: Նշված նյութերի ցիանիդային միացություն-
ները ջրում լուծելի չեն, հետևաբար՝ մնում են թափոնում: Այդ մա-
սին արժեքավոր տեղեկություն է պարունակում Վ. Վ. Բարչենկովի
«Ոսկու լուծման գործընթացում ցիանիդի անվերադարձ կորստի և
նրա նվազեցման միջոցառումների մասին» հոդվածը:
Այդտեղ մասնավորապես ասվում է, որ հանքաքարը ցիանիդով
մշակելիս նատրիումի ցիանիդի կորուստ առաջացնողները, հիմ-
նականում տարբեր միներալների տեսքով հանքաքարում առկա
վտանգավոր խառնուրդներն են: Դրանցից են, օրինակ, ցիանիդ
քայքայող նյութերը և այն միներալները, որոնք կապում են ցիանի-
դը՝ առաջացնելով գունավոր մետաղների (պղինձ, ցինկ, նիկել, կո-
բալտ) ցիանային կոմպլեքսներ: Հանքաքարում նույնիսկ պիրիտի
աննշան քանակությունը կարող է ոսկու ցածր կորզման պատճառ
դառնալ և ցիանիդի այնպիսի ծախս պահանջել, որ հանքաքարի
ցիանիդով մշակումը դառնա տնտեսապես ոչ ձեռնտու: Ծծումբը
նաև միանալով նատրիումի ցիանիդի հետ, առաջացնում է նատ-
րիումի ռոդանատ (NaCNS), որը ոսկուն չի լուծում:
Ոսկու կորզման գործարանների գործնական տվյալները հաշվի
առնելով, կարելի է մոտավորապես տալ նատրիումի ցիանիդի կո-
րուստի մեծությունը.
-մինչև 5% ցիանիդի մեխանիկական կորուստ՝ խողովակներց և
այլ հանգույցներից...
-10-15% ցիանիդի կորուստ՝ սորբցիոն ցիանացման ընթացքում,
-10-15% ցիանիդի կորուստ՝ հանքաքարի շլամի մակերեսին
CN- իոնի ադսորբցիայի հետևանքով,

215
-մինչև 15% ցիանիդը կորչում է հեղուկ ֆազայում,
-15-20% ցիանիդը կորչում է հիդրոլիզի հետևանքով,
-20-40% ցիանիդի քիմիական կորուստ՝ հանքաքարում գտնվող
վնասակար խառնուրդների, գունավոր մետաղների և երկաթի՝
սուլֆիդների, կարբոնատների, սուլֆատների հետ փոխազդեցութ-
յան հետևանքով («О безвозвратных потерях цианида в процессе
растворения золота и мерах по его снижению», Барченков В.В., ЗАО
«ИИС Минерал», Золотодобыча, №187, Июнь, 2014):
Իհարկե կան հանքանյութեր, երբ ցիանիդի ծախսը կարող է
կազմել 0,1 կգ/տոննա, սակայն Ամուլսարի նման բազմամետաղա-
յին և խիստ սուլֆիդային հանքաքարի դեպքում, նատրիումի ցիա-
նիդի ծախսը հավանական է, որ գերազանցի կադաստրային փաս-
տաթղթում նշված 400 գ/տ կամ Արջուտի և Սոթքի ծախսերը:
Ընկերությունը անտեսելով Ամուլսարի հանքաքարի բաղա-
դրությունը, ներկայացրել է ցիանիդի ամենացածր ծախսը, ինչը
վստահություն չի ներշնչում և կարելի է ենթադրել, որ քողարկել է
իրական ծախսը, որը կարող է մի քանի անգամ մեծ լինել:

Ցիանիդի արտանետումները

«Լիդիան արմենիա» ընկերությունը ներկայացնում է, որ օգտա-


գործելով միջազգային փորձը, կապտաթթվի (HCN) ցիանիդի ա-
ռավելագույն արտանետումները համարել է 0.5%, այսինքն՝ տա-
րեկան 5 տոննա, որը միջոցառումների արդյունքում՝ կկազմի տա-
րեկան 0,7 տոննա:
Այս առումով ուշագրավ է ԷԼԱՐԴ-ի դիտողությունը «Լիդիան
Արմենիա» ընկերության կազմած ՇՄԱԳ-ի վերաբերյալ. «Ավստ-
րալիայի NPI (2006)-ում նշվում է, որ ցիանիդի ընդհանուր քանակի
մոտավորապես 1%-ը, որն ավելացվում է տարրալվացման շրջա-
նառությանը, կորչում է HCN-ի օդում գոլորշիացման հետևանքով՝
տարրալվացման ադսորբցիայի գործընթացում: Օրինակ, դա
տարբերվում է ՇՄԱԳ-ում նշված առավելագույն տոկոսից, որը
կազմում է 0,5%: Մեկ այլ օրինակ, որը ցույց է տալիս Ավստրալիա-
յի NPI (2006)-ի ձեռնարկում քննարկված բարդությունը, կայանում

216
է ցիանիդի մոտավորապես 7%-ի ներդրումը շրջանառության մեջ
HNC արտանետումների առումով, որը կարող է տեղի ունենալ
տարբեր ճանապարհներով տարրալվացման/ադսորբցիայի փուլե-
րում, ինչպես նաև՝ պոչամբարի պահեստավորման օբյեկտներում:
Բացի այդ, SGS-ի կիրառումը ոսկու-պղնձի հանքաքարի տարրալ-
վացման SART գործընթացում Չիլի՝ Մարիկունգա ոսկու հանքա-
վայրում 5% գոլորշիացում է նախատեսում HCN-ի համար»
(ԷԼԱՐԴ, Հաշվետվություն, էջ 225):

Եթե հիմք ընդունենք ԷԼԱՐԴ-ի նշած 7% արտանետումները, ա-


պա ընկերությունը արտանետելու է տարեկան ոչ թե 5, այլ 70 տոն-
նա HCN: Ստացվում է, որ Ավստրալիական ընկերության համե-
մատությամբ՝ «Լիդիան արմենիա» ընկերությունը 14 անգամ պա-
կաս է ներկայացրել HCN-ի արտանետումները: Իսկ եթե ելնենք
Կադաստրային փաստաթղթում նշված 400 գ/տ նատրիումի ցիա-
նիդի ծախսից, ապա կապտաթթվի տարեկան արտանետումը
կկազմի 280 տոննա, այսինքն՝ 56 անգամ շատ, քան ներկայացրել է
«Լիդիան արմենիա» ընկերությունը (Այս եղանակով կարելի է
հաշվել 1 և 5 տոկոսով օդ արտանետվելիք HCN-ի քանակը նաև
Արջուտի և Սոթքի ծախսերով): Նշեմ, որ Եվրոմիության շատ
երկրներ օրենսդրորեն արգելել են ցիանիդային եղանակով ոսկու
կորզումը:
Ցիանիդները օրգանիզմ են ներթափանցում մարսողական և շն-
չառական օրգաններով և մաշկով: Նրանք հեմոգլոբինի հետ առա-
ջացնում են կոմպլեքս միացություն և կանխում թթվածնի տեղա-
փոխումը դեպի հյուսվածքներ, որի հետևանքով խախտվում է
գլխուղեղի և շնչառական կենտրոնի ֆունկցիան: Ցիանիդները օր-
գանիզմում առաջացնում է թթվածնային քաղց (հիպօքսիա), արդ-
յունքում՝ առաջին հերթին խախտվում է կենտրոնական նյարդա-
յին համակարգի ֆունկցիան: Նատրիումի և կալիումի ցիանիդնե-
րը, օդում՝ խոնավության պայմաններում, առաջացնում են կապ-
տաթթու (HCN): Կապտաթթվով թեթև թունավորման դեպքում ա-
ռաջանում է կոկորդի գրգռվածություն, գլխապտույտ, սարսափ,
փսխում, օրգանիզմի բոլոր ֆունկցիաների ծանր խանգարում:

217
Ծանր թունավորման դեպքում՝ գիտակցության կորուստ, ցնցում-
ներ, շնչառական կենտրոնի կաթված: Կապտաթթվի գոլորշիները
շնչելիս, մահը վրա է հասնում մեկ րոպեի, իսկ նատրիումի կամ
կալիումի ցիանիդը բերանի խոռոչ ընկնելու դեպքում՝ մի քանի
րոպեի ընթացքում: Կապտաթթվի մահացու դոզան (հասուն
տարիքի մարդկանց) 50 միլիգրամ է, իսկ նատրիումի և կալիումի
ցիանիդներինը՝ 100 և 120 միլիգրամ: Այսինքն, մեկ տոննա HCN-ը
կարող է 20 մլն մարդու մահվան պատճառ դառնալ:
Ամփոփելով նշեմ, որ «Լիդիան արմենիա» ընկերության ներկա-
յացրած նատրիումի ցիանիդի ծախսը և կապտաթթվի արտանետ-
ման քանակը հավատ չեն ներշնչում: Վերը քննարկածից կարելի է
ենթադրել, որ ընկերությունը նատրիումի ցիանիդի իրական
ծախսն ու արտանետումների քանակը թաքցրել է: Հասկանալի է,
նատրիումի ցիանիդի քանակի մեծացումից համապատասխանա-
բար մեծանում է շրջակա միջավայր արտանետվող կապտաթթվի
քանակը: Հետևաբար, ցիանիդի ծախսի և կապտաթթվի արտա-
նետման քանակի ճշտումը առանցքային նշանակություն ունի:
Ուստի այդ նպատակով անհրաժեշտ է փորձարարական աշխա-
տանք կատարել, ինչը իրականացնելու համար Կառավարությու-
նը պետք է ստեղծի մասնագիտական հանձնաժողով, այդտեղ
ընդգրկելով նաև ՀՀ համապատասխան նախարարությունների,
ԳԱԱ, ԱԱԾ և ոստիկանության ներկայացուցիչներ, ինչպես նաև
անկախ փորձագետներ:
2019-09-18

ԱՄՈՒԼՍԱՐ. ՎԱՐՉԱՊԵՏՆ ԻՐ ԹԻՄՈՎ


ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵ՞Մ
Վերջին տասնամյակների արատավոր ավանդույթը չի փոխվում

Շրջանառվող փաստաթղթերը ցույց են տալիս, որ Ամուլսարի


ծրագիրը շարունակաբար հովանավորվել է պետական բարձրաս-
տիճան պաշտոնյաների կողմից, հետևաբար, նոր իշխանավորնե-
րին մնում է միայն արգելել հանքի շահագործումը, քանի որ մինչ
այդ արդեն բացահայտվել ու հրապարակվել է այդ ծրագրի հետ
218
կապված ապօրինություններն ու Հայաստանի Հանրապետությա-
նը ուղղված սպառնալիքները:
Զարմանալի է, որ նոր իշխանավորներն այս հարցի լուծումը
ձգձգում են, և տպավորություն է ստեղծվում, որ նրանք շարունա-
կում են նախկին իշխանավորների՝ ոչ պետականամետ գործելա-
կերպը:
2018 թ. հուլիսին, ՀՀ վարչապետի կարգադրությամբ, կառավա-
րությանը ենթակա բնապահպանության և ընդերքի տեսչական
մարմնի շրջանակներում, ստեղծվեց աշխատանքային խումբ, հան-
քարդյունաբերության ոլորտում բարեփոխում կտարելու նպատա-
կով: Այդ խմբին նաև հանձնարաված էր՝ կարծիք հայտնել Ամուլսա-
րի խնդրի վերաբերյալ: Երկու ամիս անց՝ օգոստոսին, աշխատան-
քային խմբում ընդգրկվածները, Ամուլսարի խնդրին վերաբերող ի-
րենց եզրակացությունները հանձնեցին կառավարություն, որտեղ
կա նաև իմ եզրակացությունը՝
https://www.ecolur.org/files/uploads/sanasaryanamulsar.pdf:
ՀՀ կառավարությունը, չբավարարվելով տեղի մասնագետների
և ԱՄՆ-ի բնակիչ, հոսքաջրերի մաքրման մասնագետ, Հարութ Բրո-
նոզյանի գիտական խմբի կատարած աշխատանքով, որոշեց իմա-
նալ նաև օտարերկրյա որևէ կազմակերպության տեսակետը և այս
նպատակով ընտրվեց լիբանանյան «ԷԼԱՐԴ» կազմակերպությունը:

«ԷԼԱՐԴ»
Այս ընկերության կողմից, Ամուլսարի շրջակա միջավայրի վրա
ազդեցության գնահատում (ՇՄԱԳ) փաստաթղթի ուսումնասի-
րությունը կատարելու ընթացքում, շահագրգիռ կողմը՝ ի դեմս «Լի-
դիանի» և ՀՀ կառավարության, տարածում էր, թե իբր, «ԷԼԱՐԴ»-ի
կատարած ուսումնասիրությունը հանգեցնելու է հանքավայրի շա-
հագործմանը:
«ԷԼԱՐԴ»-ը նախատեսված ժամանակում, այս տարվա մայի-
սին, ներկայացրեց Եզրակացությունը, սակայն ՀՀ կառավարութ-
յունը երկար ժամանակ այն չէր հրապարակում և խոսվում էր այն
մասին, որ իբր թարգմանությունը մասնագիտական դժվարութ-
յուններ է պարունակում, հետևաբար, երկար ժամանակ է պահան-

219
ջում: Նույն դաշինքը նաև տարածում էր, որ Եզրակացությունը ի
նպաստ «Լիդիան» ընկերության է, ուստի կառավարությունը չի
համարձակվում այն հրապարակել՝ վախենալով բնակչության
ընդվզումներից:
Ի վերջո, օգոստոսի 14-ին հրապարակվեց այդ Եզրակացությու-
նը (295 էջ): Պարզվեց, որ դրա բովանդակությունը՝ քարոզածի
ճիշտ հակառակն է: Այդտեղ Լիդիանի կազմած ՇՄԱԳ-ը համար-
վում է թերի և նրա մասին ասվում է՝ տվյալների բացակայություն,
մոլորեցնող, թերագնահատված, կասկածելի, անվստահելի, սխալ,
անորոշ, անբավարար, շփոթեցնող, չհիմնավորված...
Ճիշտ է, Եզրակացության մեջ, որոշ հարցերում, «Լիդիանի» շա-
հերից ելնող տողեր կան, սակայն ընդհանուր առմամբ, այդտեղ
սուր քննադատության է ենթարկվում «Լիդիանի» կազմած ՇՄԱԳ-ն
ու մյուս փաստաթղթերը և հիմնականում հաստատում է ՇՄԱԳ-ի
վերաբերյալ անկախ փորձագետների մատնանշած՝ օրենքի խախ-
տումները, հակասությունները, թերությունները և կեղծիքները, ինչ-
պես նաև Հայաստանի Հանրապետությանը հասցվելիք վնասների
ու անդառնալի կորուստների իրատեսական լինելը և նորանոր թե-
րություններ է բացահայտում:
Ասածս հիմնավորելու նպատակով որոշ մեջբերումներ կատա-
րեմ «ԷԼԱՐԴ»-ի Եզրակացությունից.

-Ամուլսարի տեղանքի երկրաբանական գնահատումը թերի է,


-Ամուլսարի տեկտոնիկ բլոկը շրջապատող խզվածքները չեն
ուսումնասիրվել (բոլոր ընդգծումները իմն են,-Հ.Ս.), առկա
խզվածքները հաշվի չեն առնվել սեյսմիկ ռիսկերի վերլուծություն-
ների ժամանակ, խզվածքային համակարգի շարժը կարող է երկ-
րակեղևի խախտում առաջացնել՝ հավանաբար ռիսկի ենթարկե-
լով դատարկ ապարների լցակույտի և կույտային տարրալվացման
հրապարակի տակ գտնվող միջնաշերտերը և վերին հողածածկե-
րը, երբ ցանկացած մերկացած պոտենցիալ թթվագոյացնող ա-
պար, կարող է ազդել շրջակա միջավայրի վրա հարյուրավոր կամ
հազարավոր կամ գուցե և ավելի տարիների ընթացքում,

220
-դատարկ ապարների լցակույտի և կույտային տարրալվաց-
ման հրապարակի տակ գտնող խախտված շերտերի համար անհ-
րաժեշտ կլինի ժամանակավորապես կամ մշտապես տեղափոխել
դատարկ ապարները և մշակված հանքաքարը,
-գնահատման մեջ չի քննարկվում այն սողանքների պոտեն-
ցիալ ակտիվացումը և հետևանքները, որոնք հնարավոր է առաջա-
նան պայթեցումների հետևանքով, որը կազդի շրջակա միջավայրի
և Ծրագրի տարածքում գտնվող համայնքների վրա,
-մոդելավորում չի նախատեսվել սնդիկի համար,
-մոդելավորման ժամանակ արդյունքում ստացված կոնցենտ-
րացիաները չեն ավելացվել ֆոնային արժեքներին՝ օդի որակի տե-
ղական չափանիշների խախտումը գնահատելու համար,
-HCN-ի արտանետումները ներկայացված է ելանյութի 0,5%,
երբ նմանատիպ արտադրություններում առկա է մինչև 7% արտա-
նետում,
-բացակայում է հանքաքարի ցիանիդային եղանակով մշակ-
ման ընթացքում մոտ մեկ միլիոն խորանարդ մետր աղտոտված
ջրի մաքրման միջոցառումը,
-չի առաջարկվում որևէ արտակարգ միջոցառում կամ արտա-
կարգ իրավիճակների համար պլաններ՝ պասիվ մաքրման համա-
կարգի ձախողման դեպքում՝ կույտային տարրալվացման հրա-
պարակի կեղտաջրերի արդյունավետ մաքրման համար,
-ընդհանուր առմամբ, ջրի որակի մոդելավորումը և լուծույթնե-
րի տեղափոխման ուղու սիմուլյացիաները վատ և թերի են իրա-
կանացված, և այդ սիմուլյացիաների հիման վրա կատարված եզ-
րակացություններն անվստահելի են,
-Հաշվարկված զանգվածային հոսքերը, որոնք փոխանցվում են
դատարկ ապարների լցակույտի հիմք, մեծ ծավալով թերագնա-
հատված են:
-սխալ է ասել, որ հոսքը չի կարող ազդել տարածքների վրա
(այդ թվում՝ քաղցրահամ ջրերի), որոնք գտնվում են Ամուլսարի
տեկտոնիկ բլոկի մերձակայքում,
-առավելագույն թթվային պոտենցիալը սխալ է հաշվարկված,
թերագնահատվել է պոտենցիալ թթվագոյացումը և դրա հետ

221
կապված ջրի որակի և շրջակա միջավայրի վրա ունեցած ազդե-
ցությունը,
-Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի հանքային աղբ-
յուրների միջև կապի առկայությունն անորոշ է,
-շատ աղբյուրների վերաբերյալ բացակայում են ելակետային
տվյալները, մի շարք աղբյուրների հոսքի ծավալը չի չափվել, մի
շարք պոտենցիալ կարևորություն ունեցող աղբյուրներ այցեր չեն
եղել...
Այս Եզրակացությունում բազմաթիվ անգամ նշվում է, որ
Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում աղտոտվելու
են Դարբ, Արփա, Որոտան գետերը և Սևանա լիճը:
Ընդհանուր առմամբ, «ԷԼԱՐԴ-ի Եզրակացության բովանդա-
կությունը ի չիք է դարձնում «Լիդիանի» կազմած ՇՄԱԳ-ը և բնա-
պահպանության նախարարության կողմից դրան տրված փոր-
ձաքննական դրական եզրակացությունը:

ՀՀ քննչական կոմիտեի կեղծարարությունը

ՀՀ քննչական կոմիտեն, «ԷԼԱՐԴ»-ի Եզրակացությունը կառա-


վարություն ներկայացրեց հետևյալ ամփոփ բովանդակությամբ.
1.«Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի տերմալ աղբ-
յուրների միջև որևէ կապ չկա»:
2. «Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանի ավազանի միջև
որևէ կապ չկա: Սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է
թթվային դրենաժի ինչ-որ կոնցենտրացիայի ներթափանցում
Սպանդարյան-Կեչուտ ջրամբարի միջոցով Սևանա լճի ավազան,
բայց այդ կոնցենտրացիայի համակցությունը Սևանա լճի ավազա-
նի ծավալներում աննշան կլինի»:
3. «Ամենակարևոր հանգամանքը՝ Ամուլսարի ստորգետնյա
ջրերի ազդեցությունն է Դարբ, Որոտան, Արփա գետերի վրա, որը
հնարավոր է լինի, սակայն եթե «Լիդիան» ՓԲԸ-ն ձեռնարկի փոր-
ձագիտական խմբի կողմից ներկայացվող, առաջարկվող 16 մեղմ-
ման միջոց, այդ ռիսկերը կառավարելի կլինեն»:

222
Եվ այս սուտն ու կեղծիքը՝ կառավարության նիստում, մամուլի
ասուլիսներում և այլ քննարկումներում քարոզում են քննչական
կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաները՝ գնդապետի և գենե-
րալի ուսադիրներով: Իհարկե, նրանցից հետ չեն մնում կառավա-
րության բարձրաստիճան որոշ պաշտոնյաներն ու Ազգային ժողո-
վի պատգամավորները:
Այժմ կետ առ կետ քննենք ՀՀ քննչական կոմիտեի ներկայաց-
րածը:

1.«Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի տերմալ աղբ-


յուրների միջև որևէ կապ չկա»:
ա. «ԷԼԱՐԴ»-ի Եզրակացությունում գրված է, որ Ծրագրի տա-
րածքում երկրաբանական բնութագրերի աշխատանքները կա-
տարվել են Ամուլսարի բարձունքներում՝ հանքավայրի և դատարկ
ապարների լցակույտի մերձակայքում: Երեք գետերի կողմից
շրջապատված մնացած տարածքը միայն մակերեսորեն է նկա-
րագրված… երկրաբանական մոդելի հատումները ցույց են տալիս
միայն լեռնաշղթայի (բաց հանքի տարածք) մերձակայքում երկրա-
բանական կապերը: Եթե բացակայում են լեռնաշղթայից դուրս
գտնվող տարածքների վերաբերյալ երկրաբանական տվյալները ...,
ապա այդ տվյալների թերությունը հանգեցնում է ստորգետնյա
ջրերի աղտոտման աղբյուրների և ընկալիչների միջև ենթամա-
կերևույթի թերի ընկալում (էջ 36): Նաև՝ ինչպես արդեն ասվել է,
Եզրակացությունում գրված է, որ Ամուլսարի ստորգետնյա ջրերի
և Ջերմուկի հանքային աղբյուրների միջև կապի առկայությունն ա-
նորոշ է:
Ինչպես տեսնում ենք, «ԷԼԱՐԴ»-ը չի ասում, որ «Ամուլսարի
ստորգետնյա ջրերի և Ջերմուկի տերմալ աղբյուրների միջև որևէ
կապ չկա»: Նա ասում է, որ այդ կապը կարող է լինել կամ չլինել:
Փաստորեն, ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնյաները ստում են:
բ. ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի
փոխտնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու Լիլիթ
Սահակյանը՝ Ամուլսարի խնդրին վերաբերող՝ ՀՀ կառավարությա-
նը ներկայացրած իր մասնագիտական եզրակացության մեջ գրում

223
է. «Ընդհանուր հիդրոերկրաբանական պատկերացումներից ելնե-
լով, Ջերմուկի հանքային ջրերի վրա Ամուլսարից ազդեցությունը
պետք է որ չլինի, սակայն Ամուլսարի տարածքում երկարաժամ-
կետ աշխատանքների դեպքում, երբ զգալիորեն խախտվելու է
բնական պայմանների հավասարակշռությունը, այդ թվում՝ ջրերի
(ինչպես մակերևութային, այնպես էլ ստորերկրյա) այդ ազդեցութ-
յունը բացառել չի կարելի։ Նաև՝ երկրաբան Հովհաննես
Ազիզբեկյանը ցույց է տալիս, որ Ամուլսարը և Ջերմուկը իր ջրերով
հանդերձ գտնվում են Մեղրի-Հանքավան տեկտոնիկ բեկվածքի
նույն հանգույցում։
Ասվածներից կարելի է ենթադրել, որ Ամուլսարի ստորգետնյա
ջրերի և Ջերմուկի հանքային աղբյուրների միջև կապի առկայութ-
յունն առայժմ անորոշ է, ճշտման կարիք ունի, իսկ ՀՀ քննչական
կոմիտեն, նենգափոխելով փաստերը, կեղծ ու սուտ տեղեկություն է
տարածում:

2. «Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանի ավազանի միջև


որևէ կապ չկա: Սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է
թթվային դրենաժի ինչ-որ կոնցենտրացիայի ներթափանցում
Սպանդարյան-Կեչուտ ջրամբարի միջոցով Սևանա լճի ավազան,
բայց այդ կոնցենտրացիայի համակցությունը Սևանա լճի ավազա-
նի ծավալներում աննշան կլինի»:

ա. «ԷԼԱՐԴ»-ի Եզրակացությունում ասվում է, որ Զիրակի բեկ-


վածքը կարող է աղտոտված ստորգետնյա ջրերը տանել դեպի Կե-
չուտի ջրամբար և Որոտան գետ (Եզրակացություն, էջ 39):
«Կեչուտ ջրամբարի ներհոսքը ցույց է տալիս, որ ստորգետնյա
ջրեր են ներթափանցում թունել: Դատարկ ապարների լցակույտը
(ԴԱԼ) տեղակայված է Սևանա լճի անմիջական ազդեցության գո-
տում» (էջ 81):
«Սեյսմիկորեն ակտիվ PSSF խզվածքային համակարգի շարժը
կարող է երկրակեղևի խախտում առաջացնել հետազոտման տա-
րածքում՝ հավանաբար ռիսկի ենթարկելով դատարկ ապարների
լցակույտի տակ գտնվող միջնաշերտը և վերին հողածածկը, ինչ-

224
պես նաև անկայունացնել ԴԱԼ-ը (ԴԱԼ-ի տակ գտնվող Զիրակի
խզվածքը): Այս խզվածքը կարող է միախառնել թթվային դրենաժի
ենթարկված ջրհոսքերը դատարկ ապարների լցակույտից դեպի
Կեչուտի ջրամբար» (էջ 181): Այսինքն՝ դեպի Սևանա լիճ:
«Բացահանքերը և ԴԱԼ-ը գտնվում են Սևանա լճի անմիջական
ազդեցության գոտում» (էջ 254)։ «Բացահանքի տակ գտնվող աղ-
տոտված ստորգետնյա ջրերը կարող են պոտենցիալ կերպով հո-
սել և հասնել Դարբ և Որոտան գետեր» (էջ 231): Այսինքն՝ աղտոտ-
ված ջրերը կարող են հասնել Սևանա լիճ:
բ. «Լիդիանի» կազմած ՇՄԱԳ-ում կարդում ենք. «Սպանդար-
յան-Կեչուտ թունել ներթափանցող ստորգետնյա ջրերի վրա կան-
խատեսվում է հնարավոր էական ազդեցություն» (էջ 529): Այ-
սինքն՝ ազդեցություն Սևանա լճի վրա:
Նաև՝ «ԷԼԱՐԴ»-ի եզրակացության և Լիդիանի ՇՄԱԳ-ի բազում
էջերում ասվում է, որ Ամուլսարի հանքերևակման շահագործման
դեպքում, Որոտան գետը և Կեչուտի ջրամբարը աղտոտվելու են,
ինչը պետք է հասկացվի՝ Սևանա լճի աղտոտում: Եվ այս ամենը ոչ
թե երկրաշարժի հետևանքով, այլ սովորական պայմաններում:
Փաստորեն, ՀՀ քննչական կոմիտեն, անտեսելով «ԷԼԱՐԴ»-ի և
«Լիդիանի» քննվող փաստաթղթերի բովանդակությունները, կա-
մայականորեն իր կեղծ տեսակետն է տարածում:
Ինչ վերաբերում է «այդ կոնցենտրացիայի համակցությունը
Սևանա լճի ավազանի ծավալներում աննշան կլինի» բացատրութ-
յանը, ապա թե «ԷԼԱՐԴ»-ը, թե «Լիդիանը» և թե ՀՀ քննչական կոմի-
տեն պետք է հարգեն օրենքը և գիտակցեն, որ օրենքը մեկնաբանե-
լու, իրենց նպատակին հարմարեցնելու իրավունքը չունեն: Սևա-
նա լճի մասին օրենքի 10-րդ հոդվածում ասվում է, որ լճի կենտրո-
նական անմիջական և ոչ անմիջական ազդեցության գոտիներում
արգելվում է Սևանա լճի վրա վնասակար ազդեցություն ունեցող
ցանկացած տեսակի գործունեություն, ռադիոակտիվ նյութերի և
թափոնների կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգ-
տագործումը, պահեստավորումը և տեղադրումը, հանքանյութեր
վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը:

225
Նաև, պետք է նկատի ունենալ, որ Ամուլսարի հանքաքարում և
դատարկ ապարներում առկա են ուրան, թորիում և այլ ռադիոակ-
տիվ տարրեր:
Այս կետում, քննչական կոմիտեն նույնպես ստում է:

3. Ամենակարևոր հանգամանքը՝ Ամուլսարի ստորգետնյա


ջրերի ազդեցությունն է Դարբ, Որոտան, Արփա գետերի վրա, որը
հնարավոր է լինի, սակայն եթե «Լիդիան» ՓԲԸ-ն ձեռնարկի փոր-
ձագիտական խմբի կողմից ներկայացվող, առաջարկվող 16 մեղմ-
ման միջոց, այդ ռիսկերը կառավարելի կլինեն:

Քննչական կոմիտեն, հավանաբար անտեղյակ է, որ Լիդիանի


կազմած ՇՄԱԳ-ում և «ԷԼԱՐԴ»-ի եզրակացությունում տասնյակ
էջերում բերված են, որ հանքի շահագործման դեպքում՝ Դարբ, Ո-
րոտան, Արփա գետերի ջրերի վրա լինելու են որակական և քա-
նակական ազդեցություններ:
Առայժմ պարզ չէ, թե ինչո՞ւ, ՀՀ քննչական կոմիտեն գրում է, որ
«ԷԼԱՐԴ»-ի կողմից առաջարկվող 16 մեղմման միջոցները կիրա-
ռելու դեպքում, այդ ռիսկերը կառավարելի կլինեն:
Նախ, այդ 16 մեղմման միջոցները դեկլարացիաներ են, այնտեղ
բացակայում է որևէ նախագիծ կամ վստահելի հիմնավորում, և ա-
պա, ՀՀ քննչական կոմիտեն ի՞նչ իրավունքով ու հիմնավորմամբ է
«ԷԼԱՐԴ»-ին պատվիրել՝ շրջակա միջավայրի աղտոտումը մեղմե-
լու լրացուցիչ միջոցառումներ ներկայացնել: Պետք է պարզաբան-
վի, թե սա քննչական կոմիտեի սեփական նախաձեռնությո՞ւնն է,
թե՞ կատարվել է վերադաս որևէ պաշտոնյայի կարգադրությամբ:
Եթե դա փոխվարչապետի կամ այլ պաշտոնյայի կարգադրութ-
յամբ է արվել, ուրեմն նրանք գործում են ի շահ «Լիդիանի», ի
վնաս՝ Հայաստանի Հանրապետության:
Եթե լրացուցիչ մեղմման միջոցառումների անհրաժեշտություն
կար, ապա այն պետք կատարեր «Լիդիանը», այն էլ մինչ 2016
թվականին ՇՄԱԳ-ը շրջանառության մեջ դնելը, պարզ է, իր սե-
փական միջոցներով և առանց ՀՀ պետական պաշտոնյաների շա-
հագրգռությամբ:

226
Անհասկանալի է, թե ինչ դրդապատճառով, ՀՀ քննչական կո-
միտեն փորձում է «ԷԼԱՐԴ» կազմակերպությանը ներքաշել կեղծի-
քով ու իրավական խախտումներով լեցուն և հասարակական
հնչեղություն ունեցող մի գործընթացում և դարձնել է «Լիդիանի»
քարշիչը (լոկոմոտիվը)՝ Ամուլսարի հանքավայրը ապօրինաբար
ու խարդախությամբ դեպի շահագործումը տանող գործընթացում,
այն էլ ՀՀ ֆինանսական միջոցներով:
Պարզաբանման կարիք ունի նաև այն, թե ՀՀ քննչական կոմի-
տեն ինչո՞ւ է «ԷԼԱՐԴ»-ին հանձնարարել փորձաքննության են-
թարկել, ՇՄԱԳ-ը շրջանառության մեջ դնելուց հետո «Լիդիանի»
կազմած մյուս փաստաթղթերը (Բնապահպանական և սոցիալա-
կան ազդեցությունների գնահատում), երբ խնդրո առարկան եղել է
այն, որ փորձաքննության ենթարկվեր 2016 թվին կազմած ՇՄԱԳ-
ը և ցույց տրվեր բնապահպանության նախարարության կողմից
դրան տված փորձաքննական դրական եզրակացության պատշա-
ճությունը, լիարժեքությունն ու օրինականությունը:

ՀՀ քննչական կոմիտեն, հավանաբար, կառավարության բարձ-


րաստիճան պաշտոնյայի կամ պաշտոնյաների հետ փոխհամա-
ձայնեցված են այս կեղծիքին գնացել, վստահ լինելով, որ
«ԷԼԱՐԴ»-ի Եզրակացությունը չի հանրայնացվելու, քանի որ այն-
տեղ յուրաքանչյուր էջ սկսվում է «Գաղտնի և սահմանափակ հա-
սանելիությամբ» զգուշացումով: Ինչից կարելի է ենթադրել, որ
նրանք՝ կոմիտեն և կառավարությունը, պայմանավորվել են, Եզ-
րակացության անվամբ՝ հանրայնացնել իրենց նպատակին համա-
պատասխանեցրած կեղծիքն ու սուտը, սակայն ինչ-ինչ պատճառ-
ներով հանրայնցվեց բուն Եզրակացությունը:

227
Հարութ Բրոնոզյանի գիտական խմբի
ուսումնասիրությունը

Հարութ Բրոնոզյանը, լինելով հոսքաջրերի մաքրման ու կառա-


վարման մասնագետ, տեղեկանալով Ամուլսարի հանքերևակման
հավանական շահագործման մասին և նախնական ուսումնասի-
րություն կատարելով, անհրաժեշտ է համարել տարբեր երկրների
( Կանադա, Ավստրալիա, ԱՄՆ) չորս փորձառու մասնագետների՝
պատվիրել է, որպեսզի ուսումնասիրվի Ամուլսարի հանքերևակ-
ման ապարների թթվագոյացման պոտենցիալը, որը ճակատա-
գրական նշանակություն ունի հանքավայրը շահագործելու և,
գլխավորապես, շահագործման ավարտից հետո հարյուրավոր ու
հազարավոր տարիների կտրվածքով:
Այդ ուսումնասիրությունները ավարտելուց հետո, արդյունքնե-
րը հրապարակվեցին և լայն տարածում ունեցան: Բացի այդ, Հա-
րութ Բրոնոզյանի գլխավորությամբ ու ֆինանսական միջոցներով,
նրանք եկան Հայաստան՝ հանդիպումներ ունենալով համապա-
տասխան գերատեսչությունների և տեղի անկախ փորձագետների
ու հասարակության հետ: Այս ամենը մեծ դեր կատարեցին Ամուլ-
սարի խնդրով հետաքրքրվողներին հիմնարար գիտելիքներ տալու
գործում:
Համոզված եմ, որ միայն ստորև ներկայացված Հարութ Բրոնոզ-
յանի՝ «Ինչպե՞ս վերջնական որոշում կայացնել Ամուլսարի նա-
խագծի վերաբերյալ» ամփոփ նյութը կարող է հիմք հանդիսանալ,
որպեսզի ՀՀ կառավարությունը Ամուլսարի հանքերևակման շա-
հագործումն արգելող վճիռ կայացնի:
-Ինչպե՞ս վերջնական որոշում կայացնել Ամուլսարի նախագ-
ծի վերաբերյալ
Թվարկելով այս նախագծում ընդգրկված հիմնական ռիսկերը
և հասկանալով բացասական հետևանքների մեծությունը, և աղ-
տոտման կանխարգելման քաղաքականություն մշակելով, Հայաս-
տանի կառավարությունը կարող է խուսափել բազմաթիվ աղետ-
ներից Ամուլսարի և առաջիկա հանքարդյունաբերական ծրագրե-
րից: Շրջակա միջավայրի աղտոտումը կանխելը, որպես ռազմա-
228
վարական կառավարման սկզբունք հնարավորություն է տալիս
խուսափել կամ նվազագույնի հասցնել մետաղների արդյունա-
հանման բնապահպանական նշանակալի ազդեցությունները: Ա-
մուլսարի դեպքում լավագույն տարբերակը այս նախագիծը դա-
դարեցնելն ու չեղարկելն է, քանի որ բնության աղտոտման ամբող-
ջական կանխարգելումն այս դեպքում անհնար է:
Կից հոդվածում, նշվում է, որ նորաստեղծ կրտսեր ընկերութ-
յունների հետ կապված ռիսկերը շատ ավելի բարձր են, քան ավագ
ընկերությունները:
Ստորև բերված են Ամուլսարի համար տարբեր ռիսկային գոր-
ծոնները:
Խնդրում եմ դիտել այս տեսանյութը թթվային դրենաժի բացասա-
կան և կործանարար ազդեցությունների մասին գաղափար տալու
համար, թե ինչ կարող է տեղի ունենալ Ամուլսարում:
https://www.youtube.com/watch?v=bjAUm_0wf9s Լիդյանի այս
փաստաթուղթը https://goo.gl/FYwyRD ցույց է տալիս և վկայում է, որ
ստորերկրյա ջրերի հոսքի ուղիները գործառնական ժամանա-
կաշրջանում ԱԶԴՈՒՄ են շրջակա ջրային ռեսուրսների վրա,
ներառյալ Ջերմուկի և Սևանա լճի վրա: Այն, ինչ ասում են Քննչա-
կան կոմիտեի հանձնաժողովի նախագահը լիովին սխալ է:
Ռիսկ = Առաջացման հավանականությունը X Հետևանք
Ամուլսարի համար հավանականությունը շատ մեծ է `կապված
Ամուլսարի գտնվելու վայրի, Լիդիանի կողմից նախկին փորձի
բացակայության, հանքաքարի մեջ ոսկու շատ ցածր կոնցենտ-
րացիայի և Լիդիանի թույլ ֆինանսական և տեխնիկական հնարա-
վորությունների հետ: Բացասական կործանարար հետևանքները
հարյուրամյակների ընթացքում կանդրադառնան բոլոր ջրային ռե-
սուրսներին, ներառյալ Ջերմուկը և Սևանա լիճը:
Ամուլսարի վայրը, իմ կարծիքով ամենից կարեւոր ռիսկային
գործոնն է: Խնդրում եմ վերանայել Ամուլսարի տեղանքը
https://goo.gl/rx1pi5 եւ http://bit.ly/2JKnvep, Ջերմուկի մոտ, երեք գե-
տերի, երկու ջրամբարների եւ ստորգետնյա թունելի միջեւ: Թթվա-
յին դրենաժի անկառավարելի բարձր մակարդակով, ի՞նչ եք կար-
ծում, կարող է պատահել Հայաստանի լավագույն ջրային ռեսուրս-

229
ների սրտում, հարյուրավոր տարիների ընթացքում: Ընդհանրա-
պես, հանքարդյունաբերական գործունեությունը չպետք է մոտ լինի
ջրային ռեսուրսներին: Դուք արդեն տեսնում եք, թե ինչ է տեղի ու-
նենում Սեւանի հետ, վատ կառավարման արդյունքում:
Կարդացեք Լիդիանի 2017-ի մարտի՝ վերջնական տեխնիկական
փաստաթղթից էջ 397-ը, որտեղ ասվում է, որ լրացուցիչ ուսումնա-
սիրություններ անհրաժեշտ են գեոքիմիայի, ջրերի մաքրման և
ջրային հաշվեկշիռների համար:
https://www.lydianinternational.co.uk/images/TechnicalReports-
pdfs/2017/Lydian_43-101_March_30,_2017.pdf Սակայն, մինչ օրս էլ
Լիդիանը նման վերջնական և հաստատված գրավոր տեղեկութ-
յուններ չունի այս ուղղությամբ, սակայն պնդում է, որ պետք է հան-
քավայրի շահագործումը շարունակվի: Առանց վերջնական գեոքի-
միայի, ջրերի մաքրման և ջրային հաշվեկշիռների բալանսավորման
պլանների, բոլոր երաշխիքներով, ոչ մի հանք չի կարող թույլտվութ-
յուն ստանալ եւ գործել որեւէ վայրում եւ համապատասխանի մի-
ջազգային չափանիշներին: Այդ հիմնական ուսումնասիրություննե-
րը Լիդիանի պարտականությունն են, և դրանք պետք է արվեին
նախքան թույլտվություն ստանալու դիմումը և գործի սկսելը, ոչ թե
դրանից հետո: Սա 2016 թ. պայմանագրի պայմաններից փոփո-
խություն է: Հետևաբար, ՀՀ Կառավարությունը եւ Շրջակա միջա-
վայրի նախարարությունը պետք է ծրագիրը չեղյալ հայտարարեն և
կատարված ցանկացած աշխատանք, գործողություն, շինարարութ-
յուն կամ ներդրում դառնում է Լիդիանի և ոչ թե Հայաստանի կառա-
վարության պատասխանատվությունը:
Լիդիանը հանքարդյունաբերության ոլորտում որեւէ նախնական
փորձ եւ վարկանիշ չունի, ունի շատ թույլ ֆինանսական հնարավո-
րություններ եւ աշխարհում որեւէ վայրում չի իրականացրել նման
քիմիականապես և էկոլոգիապես վտանգավոր նախագիծ: Լիդիանի
առաջին և միակ ծրագիրը Ամուլսարն է:
Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի դեպքում, երկարա-
ժամկետ կործանարար բնապահպանական եւ թթվային դրենաժի
հետևանքները կշարունակվեն հարյուրավոր տարիներ: Արդյուն-
քում երկարաժամկետ կորուստները բազմաթիվ անգամ ավելին

230
կլինեն, քան 10 տարվա կարճաժամկետ օգուտները: Ուստի ինչու՞
Հայաստանի կառավարությունը դեռ ցանկանում է իրականացնել
այս նախագիծը:
Ինչպիսի՞ն է Հայաստանի ռիսկային հանդուրժողականությու-
նը Ամուլսարի համար: Հավանաբար, շատ ցածր է, զգայուն դիրքի /
վայրի, Լիդիանի անփորձ վարկանիշի եւ հսկայական հանրային
ընդդիմության շնորհիվ:
Լրացուցիչ ռիսկի գործոն է նաև հանքային ապարների կառուց-
վածքը, 0,75 գրամ ոսկի մեկ տոննա հանքաքարի մեջ: Դա նշանա-
կում է տարածքի մեծ ավերում:
Անիրատեսական է ենթադրել, որ Ամուլսարի նախագիծը ոչ մի
ջուր չի թողնի շրջակա միջավայրին: Կլինի ջրի աղտոտում: Մի՛
ընկերություն, որը երբեք չի շահագործել հանքավայրը, առաջար-
կում է հանքարդյունաբերություն ՝ բարձր թթվային արտադրութ-
յամբ և աղտոտող արտահոսող ներուժով Հայաստանի ջրամատա-
կարարման համակարգի սրտում: Միացյալ Նահանգներում լայ-
նածավալ հանքերի վրա կատարված ուսումնասիրությունները
ցույց են տվել, որ հանքերի 75-ից 93% -ը բացասաբար է անդրա-
դարձել ջրի որակի վրա, և որ մեղմացման միջոցառումները ձա-
խողվել են հանքերի 64% -ում:
ELARD-ը նշում է, որ Լիդիանի բնութագրման ուսումնասիրութ-
յունները անբավարար են և հետևաբար, չեն կարող հանգեցնել
արդյունավետ մեղմացման միջոցառումների նախագծման: Նաև
հանքի բնութագրումը լիովին անբավարար է: Բայց առանց մեծա-
պես բարելավված բնութագրման, շրջակա միջավայրի վրա ազդե-
ցության կանխատեսումները չափազանց անորոշ են հանքարդյու-
նաբերության հետ կապված: Այս միջոցները պետք է իրականաց-
վեն ցանկացած հանքարդյունաբերությունից շատ առաջ, և պետք է
լրացնել բացերը որոշակիությունը բարձրացնելու և բնական ռե-
սուրսներն ու համայնքները պաշտպանելու համար: Չնայած Լի-
դիան պարտավորվել է կիրառել մեղմացման առաջարկվող շատ
միջոցներ, սակայն ինժեներական մանրամասներ չեն ներկայաց-
վում, ուստի արդյունքների և հետևանքների մասին հնարավոր չէ
համոզվել:

231
Lydian-ի Ամուլսարի ներդրողներին չի հաջողվել ներկայացնել
այս նախագծում հուսալի տեխնիկական, բնապահպանական և
ֆինանսական երաշխիքներ, որոնց համար իրենք միայն պատաս-
խանատու են: Լիդիանը իր թերի փաստաթղթերով և ապակողմնո-
րոշող քարոզչությամբ ապատեղեկացրեց Հայաստանին, ներդրող-
ներին, բանկերին, Սփյուռքին, հետևաբար, ի վիճակի չէ իրակա-
նացնել հաջող հանքարդյունաբերական գործողություն:
Ես հավատում եմ, որ Լիդիանի թերի տեխնիկական փաս-
տաթղթերը և 2016-ին թույլտվություն ստանալուց առաջ Լիդիա-
նին ներգրավված ռիսկերի ոչ թափանցիկ ներկայացումը, նույնիսկ
մինչև այսօր, բավարար հիմքեր են այս նախագիծը օրինականո-
րեն դադարեցնելու համար:
Այս նախագիծն ունի բազմաթիվ բացասական սոցիալական,
տնտեսական և շրջակա միջավայրի ռիսկեր և հետևանքներ, որոնք
հարյուրամյակներ շարունակ հետապնդելու են Հայաստանին
տարբեր եղանակներով: Այս նախագծի չեղարկումը այդ ապակա-
ռուցողական հետևանքները կանխելու միակ միջոցն է:

Լիդիանը պետք է թափանցիկ լիներ Ամուլսարի նախագծի բո-


լոր բացասական ռիսկերը և հետևանքները ներկայացնելու հա-
մար, նախքան թույլտվություն ստանալու դիմումը: Նույնիսկ այ-
սօր նրանք համարձակություն չունեն դա անել:
Այս անորոշություններից ազատվելու համար Հայաստանի,
Լիդիանի և ներդրողների համար լավագույն տարբերակը Ամուլ-
սարի ոսկու հանքի նախագիծը դադարեցնելն է:
Գովելի է նաև այն, որ վարչապետ Փաշինյանը ELARD-ի հետ
անցավ այս նախագծի մանրակրկիտ գնահատման և հարցաքն-
նության: Սա վստահություն է տալիս ցանկացած ներդրողի, որ այ-
սուհետև Հայաստանը, հուսով եմ, հետևելու է խիստ օրենքներին և
խրախուսելու է փորձառու և որակավորված ընկերությունների ի-
րական ներդրումները, ի տարբերություն Լիդիանի:
Հուսով եմ, որ կարողացա աջակցել Հայաստանին՝ այս նախա-
գծի վերաբերյալ փաստերը բերելու համար, և որոնք գուցե ձեզ ա-
ռաջնորդեն ճիշտ որոշումների կայացման գործընթացում:

232
Մաղթում եմ ձեզ հաջողություն ՝ ձեր որոշումների կայացման
գործընթացում:
Հարգանքներով՝ Յարութ Բրոնոզեան, Քիմիական / բնապահ-
պանական ինժեներ, MS
Գլենդել, Կալիֆորնիա 2019, սեպտեմբեր

Ամուլսարի հանքերևակման վերաբերյալ տեղի փորձագետնե-


րի, Հարութ Բրոնոզյանի գիտական խմբի, «ԷԼԱՐԴ»-ի ուսումնա-
սիրությունները և «Լիդիանի» ՇՄԱԳ-ի բովանդակությունները
ցույց են տալիս, թե տվյալ հանքերևակման շահագործման դեպ-
քում, ինչ աղետալի ու եղերական հետևանքներ են սպասվում Հա-
յաստանի Հանրապետության-հայ ժողովրդին...
ՀՀ կառավարությունը ինչ-ինչ պատճառներով ձգձգում է հարցի
լուծումը:
Վստահ ենք, որ այս հարցում, կառավարության կայանալիք ո-
րոշումը, կբխի հայ ժողովրդի շահերից:

2019, հոկտեմբեր

233
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

«рассеять пессимизм АСР» не смогла экологов


Деловой экспресс, 31 марта, 2006г., N 12(669) стр. 1- окончание стр.7

Неблагополучная экология сегодня является проблемой номер


один в масштабах всей планеты. Необдуманная и неосмотрительная
деятельность человека в погоне за сиюминутной выгодой привела к
тому, что мы ежедневно сталкиваемся с природными и техноген-
ными катастрофами. К сожалению, все предостережения экологов
продолжают оставаться гласом вопиющего в пустыне
АКОП САНАСАРЯН, председатель Союза заленых: Поскольку
сегоня проект Техутского горно-обогатительного комбината еще не
готов, мы не имеем окончательного мнения по этому поводу. А по
предварительным данным можно однозначно сказать: разрушение
этой лесной экосистемы недопустимо. В Армении мы имеем
достаточно большие запасы молибдена и меди в Каджаране. Эти
запасы нужно использовать в первую очередь и при необходимости
увеличить добычу, а Техутское месторождение не трогать до тех
пор, пока не станет рентабельной его подземная разработка путем
строительства рудника. Между тем, на территории Техутского мес-
торождения уже проложены дороги, начаты какие-то строительные
работы, что, по моему мнению, нарушает законодательство Арме-
нии, в частности, законы РА «Об экологической экспертизе», «Об
охране окружающей среды», Земельный кодекс РА. В соответствии
с требованиями законодательства, чтобы начать какие-либо работы,
в том числе и прокладку дорог, необходимо иметь проект, который
прошел экспертизу в соответствующих инспекциях, а также госу-
дарственную экологическую экспертизу. И только после положи-
тельного заключения всех инстанций можно начинать прокладку
дорог и реализацию прочих мероприятий. Что касается документа
по «Оценке влияния на окружающую среду эксплуатации Техут-
ского местоè»рождения», то его нельзя назвать таковым, поскольку
оценка влияния разрабатывается на основе проекта, а проекта пока
234
нет. Заверения руководства компании, что будет насажен лес, а
хвостохранилище будет безопасным, на сегодня для нас просто
разговоры, не имеющие под собой каких-либо гарантий.
Теперь относительно хвостохранилища. Если разговор о концес-
сии заключен на 25 лет (или будет продлен до 50 лет), то добываю-
щей компании здесь уже не будет. А все отходы, накопленные в
ущелье, представляют собой потенциальную опасность не только
для жителей прилегающих сел, но и для всей этой территории.
Когда нам говорят, что там будет сооружена мощная дамба, которая
не разрушится ни при каких обстоятельствах, то это ничем не
обоснованное утверждение. Не этой территории, в соответствии с
представленным документом, возможны землетрясения силой до 8
баллов, но из других источников известно, что здесь возможны
землетрясения силой более 9 баллов. Кроме них, возможны и
другие воздействия, в частности, военные действия или диверсии.
Эта дамба не может быть вечной, рано или поздно она разрушится.
И тогда все накопленные измельченные ядовитые отходы, уже
ничем не сдерживаемые, из хвостохранилища попадут в реку и
отравят все вокруг.
О Техутском горно-обогатительном комбинате можно будет
серьезно говорить тогда, когда будет готов проект, а пока это всего
лишь разговоры. Если бы наши власти вели действительно нацио-
нальную политику, то об эксплуатации этого месторождения сегодня
не было бы речи, так как острой необходимости в этом нет. Следует
отметить, что мы обеспокоены тем, что добычу полезных ископае-
мых государство передало в частные руки. Я ничего не имею против
этой компании, но сегодня всего 10-15% прибыли от добычи
полезных ископаеных попадает в государственный бюджет. Мы
хотели бы, чтобы в бюджет шла вся прибыль от добычи, т.е.
государство само бы получало кредиты привлекало инвестиции и
эксплуатировало месторождения. Тогда оно имело бы средства для
осуществления долговременной программы по обезвреживанию
отходов и хвостохранилищ и проведения дорогостоящих природо-
охранных мероприятий. Я не могу себе представить, что этот райский

235
уголок скоро превратится в место, непригодное для жизни, и
предложил компании посадить лес сегодня, а не через 25 лет.
Записала Юлия Кулешова

УРАНОВАЯ ОПАСНОСТЬ
Планы по открытию урановых рудников вызывают
тревогу «зеленых»
Деловой экспресс, 26 мая, 2006г., N 20 (677) стр. 1- 2

Недавно американская компания Global Gold Corporation объя-


вила о намерении расширить сферу деятельности в Армении и заня-
ться переработкой и экспортом урана. В пресс-релизе компании
отмечалось, что она приобрела большой участок в Гегаркуникской
области на севере Армении, который, по мнению геологов, богат
запасами урана и золота. Компания приобрела 80% зарегистриро-
ванного в Армении предприятия «Athelea Investments», которое
принадлежит группе граждан из США и Австралии и имеет эксклю-
зивное право на геологоразведку горной территории, площадью в 27
кв.км возле реки Гетик. В течение трех лет компания намерена
провести геологоразведку территории на предмет изучения запасов
урана и золота. Насколько нам известно, геологоизыскательские
работы в районе реки Гетик уже начаты.
Недавно на этой территории побывали представители двух об-
щественных экологических организаций «Леса Армении» и «Союз
зеленых Армении». О том, каким может быть возможный сценарий
дальнейшего развития в районе речки Гетик и за ее пределами мы
попросили прокомментировать председателя Союза зеленых
Армении Акопа Санасаряна.
- Хочу сразу отметить, что поскольку меня сильно встревожила
информация о том, что компания Global Gold намерена заняться до-
бычей и переработкой урена, я побывал в Министрестве охраны
природы и говорил с первым заместителем министра Симоном Па-
пяном, который заверил меня, что договор правительства с этой
компанией аннулирован, и оснований для беспокойства нет.
236
Однако вскоре выаснилось, что это не так. Как оказалось, компания
Global Gold имеет пятилетний договор, в соответствии с которым
первый год будет проводиться только мониторинг.
Поездка на месторождение в район речки Гетик, протекающей
недалеко от Чамбарака (бывший Красносельск) примерно в 15 км от
озера Севан, была организована компанией Global Gold. Речка Гетик
течет по дну глубокого ущелья. Месторождение располагается на
правом берегу реки. Эта территория в 1970 году была исследована
советскими специалистами, которые дали заключение, что
территория перспективна радиоактивными элементами, включая
запасы урана, а также золота, молибдена и меди. После осмотра мес-
торождения на месте, мы убедиливь, что какими бы не оказались
запасы урана и других элементов в данном месторождении, о
промышленной добыче этого металла в Армении не может быть и
речи. Особенности ландшафта таковы, что если добычу и можно
организовать (чисто теоретически), то переработка руды должна
проводиться где-то в другом месте. Естественно, что компания
Global Gold заинтересована в извлечении не только урана, но и всех
остальных металлов, содержащихся в данной руде (золото,
молибден, медь). Во время поездки мы поняли, что в качестве
одного из возможных вариантов, где может быть организована
переработка руды (включающая операции дробления, измельчения
руды в порошок и собственно извлечения металлов), рассмат-
ривается город Раздан.
Проведем ситуационный анализ. Нам показали так называемые
проявления урана, которые находятся буквально в нескольких
метрах от реки. При начале добычи руды произойдет активация
урана, и он обязательно попадет в окружающую среду, в том числе
и воды реки, что приведет к ее загрязнению, радиоактивными
веществами. Река Гетик понесет радиоактивные загрязнения мимо
Дилижанского заповедника к Иджевану. Далее она впадает в реку
Агстсв, воды которой будут также загрязнены устойчивыми радио-
активными веществами. Отмечу, что воды этих рек используются
для орошения полей, следовательно, все земли, которые орошаются

237
этими водами, также будут загрязнены радиоактивными вещест-
вами.
Далее. Если руда будет перевозиться в Раздан, то, скорее всего,
транспортировка будет производиться по железной дороге. Однако
до железной дороги, которая проходит прямо по берегу Севана,
руду нужно везти 10-15 км автомобильным транспортом. Чтабы пе-
регрузить руду с автомобилей в вагоны, понадобится промежуточ-
ный слкад, где руда должна быть складирована. Поэтому несмотря
на то, что русло реки Гетик находится ниже уровня озера, провоз и
слкадирование радиоактивной руды в непосредственной близости
от озера вызывает серьезные опасения экологов. Теперь, допустим,
руда доставлена в г.Раздан. Ее нбеобходимо раздробить и измель-
чить в порошок, чтобы затем извлечь из него уран (о других метал-
лах мы не говорим). В процессе измельчения руды неизбежно обра-
зуется пыль (в данном случае радиоактивная), которую полностью
уловить невозможно. Эта пыль ветром будет разноситься достаточ-
но далеко. Кроме того, при этом неизбежно образуются так назы-
ваемые хвосты – то, что остается после извлечения целевого метал-
ла, обычно токсичные отходы производтсва, а в данном случае еще
и радиоактивные, которые по разным причинам могут попасть в
окружаэщую среду, в том числе и реку Раздан, воды которой ис-
пользуются для орошенеия во всей Араратской долине и других
территорий. Кстати, подобный случай произошел в середине мая в
Сюникской области, когда вследствие утечки стоков из хвостохра-
нилища бывшего Капанского горно-обогатительного комбината
(ныне компания «Динго Голд Майнинг Ко») жидкость желто-зеле-
ного цвета смешалась с водами речки, протекающей через сельскую
общину Сюника и затопила приусадебные участки близлежащего
села.
Таким образом, через оросительную сеть все орошаемые земли
могут быть загрязнены ураном. Я уже не говорю о том, что река
Раздан протекает через сердце Армении – Ереван, далее впадает в
Аракс, который впадает в Куру, которая в свою очередь впадает в
Каспийское море. Радиоактивные загрязнения водными артериями

238
будут вынесены далеко за пределы Армении, что чревато между-
народным скандалом.
Продолжим наш ситуационный анализ. Предположим, что бу-
дут построены очень надежные хвостохранилища. Однако это не
исключает опасности в случае форс-мажорных обстоятельств. На-
пример, в случае землетрясений, диверсий или военных действий
(противнику для победы будет достатиочно разбомбить одно из
таких хвостохранилищ или могильников радиоактивных отходов). Я
не могу сказать является ли эта программа результатом недомыслия
нашего правительства или же хорошо обдуманным планом дивер-
сии, которая будет иметь последствия для всего региона. К сожа-
лению, изучая глобальные процессы, протекающие сегодня в мире,
мы не можем полностью исключить последний вариант, хотя еще
двадцать лет назад я с уверенностью сказал бы, что этого не может
быть.
Хочу отметить, что Союз зеленых опубликовал в Интернете со-
общение, в котором выразил свою обеспокоенность и недоумение
по поводу того, как правительство Армении допускает возможность
добычи урана (я уже не говорю о других металлах) в такой малень-
кой стране как наша. Как показывает опыт стран, где добывют уран