You are on page 1of 2

Բենիամին Եղիշեի Մարգարյան (29.11.(12.12.

)1913, Շուլավեր
(Շահումյան, այժմ Վրաստանի Մառնեուլիի մունիցիպալիտետ)-
30.09.1985,Երևան) -հայ խորհրդային աստղագետ, Հայկական ՍՍՀ ԳԱ
ակադեմիկոս (1971): ՀՍՍՀ Գիտության վաստակավոր գործիչ (1961): ՍՍՀՄ
ԳԱ աստղագիտական խորհրդի անդամ (1964), Միջազգային
աստղագիտական միության «Գալակտիկաներ» հանձնաժողովի
փոխնախագահ (1973-1976), նախագահ (1976-79): 1938թ. ավարտել է
Երևանի պետական համալսարանը, 1941թ.` Լենինգրադի համալսարանի
ասպիրանտուրան: 1943-1957թթ. դասավանդել է ԵՊՀ-ում: 1944թ.-ից մինչև
իր մահը աշխատել է Բյուրականի աստղադիտարանում(1952-57թթ.`
փոխտնօրեն, 1957-1985թթ.` գալակտիկաների բաժնի վարիչ):

Գիտական գործունեություն

Գիտական աշխատանքները վերաբերում են աստղային և


արտագալակտիկական աստղագիտությանը: Նրա գլխավորությամբ
մշակվել է աստղերի տեսանելի բաշխման մեջ դիտվող
ֆլուկտուացիաների (տատանումների) տեսությունը`տիեզերական
կլանման հաշվի առմամբ: Վ.Հ. Համբարձումյանի հետ համատեղ
հաստատել է Գալակտիկայում երիտասարդ, անկայուն աստղային
համակարգերի` աստղասփյուռների առկայությունը, ինչը վկայում է, որ
աստղառաջացման գործընթացը շարունակվում է նաև մեր
դարաշրջանում, ընդ որում աստղերը ծնվում են խմբերով: Կատարել է
ցրված աստղակույտների դասակարգում, ուսումնասիրել է դրանց
տեղաբաշխման առանձնահատկությունները և նկարագրել է
Գալակտիկայի պարուրաձև ճյուղերի նկատմամբ դրանց դիրքը:
Բացահայտել է պայծառ գալակտիկաների շարքում գունային ու
սպեկտրալ տարականոն (անոմալ) բնութագրերով օժտված օբյեկտների
հատուկ դասի առկայությունը: Բացահայտված երևույթի բացատրման
համար առաջինն է առաջ քաշել գալակտիկաների միջուկներում ոչ
ջերմային բնույթի ուլտրամանուշակագույն ճառագայթների
առկայության գաղափարը:

Այդ ուղղությամբ մշակել է հատուկ մեթոդաբանություն և 1965թ.-ից


Բյուրականի աստղադիտարանում Շմիդտի`մեկ մետր տրամագիծ
ունեցող աստղադիտակով անցկացրել է աստղային երկնքի առաջին
սպեկտրալ շրջահայությունը: Դիտումների արդյունքում հայտնաբերել է
հատուկ դասի` սպեկտրի ուլտրամանուշակագույն տիրույթում
ճառագայթման ավելցուկ ունեցող մեծ թվով թույլ գալակտիկաներ (13-
17-րդ աստղային մեծության), որոնք կոչվում են նրա
անունով`Մարգարյանի գալակտիկաներ: Տարբեր
աստղադիտարաններում հետագա ուսումնասիրությունները ցույց
տվեցին, որ դրանք Մետագալակտիկայի ակտիվ գոյացումների
ընդարձակ դաս են կազմում: Այդ գալակտիկաների նշանակալի մասն
ունի ռադիո-, ինֆրակարմիր և ռենտգենային ճառագայթում, իսկ դրանց
շուրջ 10 %-ին հատուկ են Սեյֆերտի տիպի գալակտիկաներին բնորոշ
հատկություններ. սպեկտրներում գծերը տարբեր չափով լայնացած են:
Դրանց շարքում կան նաև քվազարներ և ВL Մողեսի տիպի օբյեկտներ:

Պարգևներ
• ԽՍՀՄ Պետական(Ստալինյան) մրցանակի դափնեկիր (1950)
• «Պատվո նշան» շքանշան (1955)
• Ժողովուրդների բարեկամության շքանշան (1983)

Գրականություն

• «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներ հաղորդումներ»


պրակ 1, 1946:
• Атлас звездных скоплений различных типов, М. 1953
• Галактики с ультрафиолетовым континуумом, Астрофизика, 3, 55, 1957
• On the Nature of Galaxies with UV Continuum Having Broad Emission Lines
«Astronomy and Astrophisics», 58, 139, 1977:

• Колчинский И.Г.,Корсунь А.А.,Родригес М.Г. Астрономы.Биографический


справочник. — Киев: Наукова думка, 1986.

Հոդվածը կարող եք գտնել Հայկական գիտական համագործակցության


կայքում`

http://armscoop.com/?p=310

You might also like