You are on page 1of 1

Հասանը՝ Թոմսոնն է, Օնիկը՝ Ռիչարդ Հովհաննիսյանը:

ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՎ ՁԵՐ ՆԱՄԱԿԻՆ


Հարգելի Անի Գասպարյան, փորձեմ բացել փակագծերը, որպեսզի բոլորին պարզ լինի մեխանիզմները:
Թոմսոնները, Ռասսելներն ու Քաուիները աշխատում են հայկական դաշտի վրա: Միջագային գիտական
դաշտում՝ Ք. Աթկինսոնի, Ռ. Գրեյի, Քոլին Ռենֆյուի, Իվանովի, Գինզբուռգի, Ռուհլենի եւ այլոց գիտական
աշխատությունները փաստում են, որ հայերեն լեզուն իր իսկ բնօրրանում՝ Հայկական լերնաշխարհում եւ
հարակից տարածքներում Նախա-հնդեւրոպական լեզվից անջատվել է որպես արանձին ինքնուրույն լեզու
առնվազն ութ հազար տարի առաջ, իսկ ըստ այս կեղծարարների՝ հայերը եկվորներ են, որ իբր 2500 տարի
առաջ ներխուժելով Հայկական լեռնաշխարհ ոչնչացրել են ուրարտացինեին ու հաստատվել են: Թվում է թե
հակասությո՞ւն կա: Ո՛չ, որովհետեւ այս կեղծարարների առջեւ դրված խնդիրը ոչ թե գիտական, այլ՝
քաղաքական է: Միեւնույն ժամանակ, արեւմտյան բոլոր հայագիտական ամբիոնները վերահսկվում են
կեղծարարների կողմից, որի վերջնական նպատակը Հայաստան թափանցելն է՝ կեղծ հայագիտությամբ
պարուրելու համար Հայաստանի ակադեմիական,բուհական եւ դպրոցական կրթական համակարգերը: Եվ նրանք
դրսից ուղարկված գրանտերի ուժով, արդեն այսօր, Հայաստանում, ունեն իրենց սատարող լուրջ բանակ
հայրենական գիտական օջախներում: Նորից կրկնեմ. այս կեղծարարների առջեւ դրված խնդիրը ոչ թե գիտական,
այլ՝ քաղաքական է: Ու նրանց քաղաքական նրանցից դա են պահանջում: Իսկ եթե Հայաստանի գիտնականները
չծախվեն գրանտերին եւ լուրջ հակահարված տան՝ փակելով Հայաստանի գիտական օջախների դռները
կեղծարարնեի առաջ ու նրանց հայտարարեն՝ անգրագետ կեղծարար, ապա արեւմտյան այս կեղծարարները
իրենց ֆունկցիան կատարած չեն լինի, բայց հաշիվ պիտի տան, չէ՞: Ասեմ նաեւ, որ նրանց գիտական
մակարդակը նույնիսկ չի հերիքում Հայաստանի ճմարիտ հայագետների հետ բանավիճելու համար: Նրանց
մեծամասնությունը բավարար չի տիրապետում հայերենին, չեն հասկանում բարբառները, գրաբարով
աղբյուրներին ծանոթ են միայն սակավաթիվ թարգմանությունների շնորհիվ: Այս կեղծարարներն իրականում, ի
տարբերություն իմ կողմից վերոնշյալ օտար գիտնականների որոնք համաշխարհային ճանաչում ունեն,
գիտությամբ չեն զբաղվում, այլ՝ զբաղված են՝ գիտությունը քաղաքական ծուռ հայելու մեջ ներկայացնելով ոչ
թե միջազգային գիտական դաշտում, այլ՝ հիմնականում հայկական սփյուռքում եւ Հայաստանյան դաշտում:
Նպատակը՝ ուսուցողական դասագրքերի օգնությամբ մեր սերունդների ուղեղի լվացումն է կրթական
համակարգում: Եվ այս մարտավարությունը նույնիսկ մեր հայրենի գիտնականներից շատերը չհասկանալով,
փորձում են գիտականորեն նրանց հակադրվել, առանց հասկանալու, որ իրենց դիմաց քաղաքական
պնակալեզներ են կանգնած եւ նրանց դեմ միայն քաղաքական ակցիա է պետք կատարել: Օրինակ,
անկոմպիտենտ եւ անգրագետ հայտարարելով կեղծարարներին, փակել նրանց առջեւ Հայաստանի գիտական
օջախների դռները: Հավատացեք այս դեպքում սրանք վակումի մեջ են հայտնվելու: Միայն մեկ օրինակ, 1998
թվին Հայաստանի գիտական օջախները այնպիսի գիտական հարված տվեցին Թոմսոնին, նրան հայտարարելով
անկոմպիտենտ եւ կեղծարար, որ սա արդեն ոչնչացած էր: Բայց հրահանգով Ռիչարդ Հաովհաննիսյանը
Թոմսոնին վերցնելով հայտնվեց Հայաստանում, եւ Թոմսոնին նորից լեգիտիմ սարքեց՝ “բարիշացնելով” նրան
հայաստանյան գիտնականներին հետ: Այնպես որ Թոմսոնների գոյությունը պայմանավորված է Հայաստանում
նրա եւ նրա կեղծ տեսությունների ընդունելիությամբ, այլապես նա իր ֆունկցիան կատարած չի լինի: Այնպես
որ, եթե շպիոն Հասանին շպիոն Օնիկը չսատարի՝ իր երկիրն ավիրելու համար, ապա շպիոն Հասանը ոչ մի
արդյունքի չի կարող հասնել: Շպիոն Հասանին իր իսկ հրամանատարը գործից կազատի արդյունքների
չհասնելու համար /այս դեպքում Հասանը՝ Թոմսոնն է, Օնիկը՝ Ռիչարդ Հովհաննիսյանը/:
Հարգանքով,
Արթուր Արմին

You might also like