You are on page 1of 2

«Պ տ ղ աբ ո ւ ծ ո ւ թ յ ան շ ո ւ կ այ ի զ ար գ աց մ ան »

ծ ր ագ ի ր

ՓՈՔ Ր ԴՐ ԱՄԱՇ ՆՈՐ Հ ՆԵՐ Ի


ԾՐ ԱԳՐ Ի
հ այ տե ր ի ն ե ր կ այ աց մ ան
հ ր ավ ե ր
«Ս յ ո ւ ն ի ք -Զ ա ր գ ա ց ո ւ մ » և «Շ ե ն » Հ Կ -ն ե ր ը հ ա յ տ ա ր ա ր ո ւ մ
ե ն դ ր ամ աշ ն ո ր հ այ ի ն մ ր ց ո ւ յ թ

1. Պ տ ղ ա բ ո ւ ծ ո ւ թ յ ա ն շ ո ւ կ ա յ ի զ ա ր գ ա ց մ ա ն
ծ ր ագ ի ր
«Պտղաբուծության շուկայի զարգացման» ծրագիրը իրականացվում է Շեն և Սյունիք-Զարգացում
հասարակական կազմակերպությունների կողմից Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում: Ծրագիրը
ֆինանսավորվում է շվեյցարական EPER կազմակերպության կողմից:
Ծրագրի նպատակն է աջակցել ֆերմերներին արտադրել և իրացնել շուկայի պահանջներին
համապատասխան բարձրորակ պտուղ, ինչպես նաև կայուն եկամուտ ստանալու նպատակով
խրախուսել նրանց առավել արդյունավետ ընդգրկվել Հայաստանի պտղի արժեշղթաների մեջ իրենց
արտադրության ավելացված արժեք ունեցող թարմ և վերամշակված մրգերով:
Ելնելով ծրագրի նպատակից և խնդիրներից, «Պտղաբուծության շուկայի զարգացման» ծրագիրը
տրամադրում է փոքր դրամաշնորհներ երկու ուղղություններով.

1. պտղի վերամշակում` չոր մրգերի արտադրություն, հյութեր, պահածոներ և այլն,


2. հետ-բերքահավաքային պահպանություն` սառնարանային տնտեսություններ, մթերման կետեր և
այլն:

Ծրագրի շրջանակներում իրականացվող դրամաշնորհային մրցույթին կարող են մասնակցել՝

 Պտղաբուծությամբ հետաքրքրված ֆերմերային խմբերը (նախաձեռնող խմբեր)


 Պտղաբուծության մեջ մասնագիտացված կոոպերատիվները
 Պտուղ վերամշակող փոքր և մեծ արտադրողները
 Պտղի պահպանությամբ զբաղվող բիզնեսները
 հետ-բերքահավաքային պահպանության միավորները՝ սառնարանային տնտեսություններ,
մթերման կետեր և այլն:

2. Դ ր ա մ ա շ ն ո ր հ ի պ ա յ մ ա ն ն ե ր ը
 Հայցվող գումարը չպետք է գերազանցի 3.500.000 դրամի սահմանը
 Հայցվող գումարի 50% չափով պետք է լինի սեփական ներդրումը , որից առնվազն 25%-ը պետք է
լինի դրամային տեսքով, իսկ 25%-ը նյութական (սեփական միջոցներ, գույք, սարքավորումներ և
այլն)
 Ծրագիրը պետք է իրականացվի ՀՀ տարածքում, նախապատվությունը կտրվի Վայոց Ձորի և
Գեղարքունիքի մարզերում իրականացվող ծրագրերին, կամ այն ծրագրերին, որոնք հումքը
կմթերեն այս երկու շահառու մարզերից:
 Դրամաշնորհային ծրագրից օգտվողները պետք է միրգ մթերեն միայն Վայոց ձորի և
Գեղարքունիքի ֆերմերներից: Յուրաքանչյուր ծրագիր պետք է ապահովի առնվազն 10 տ հումքի
մթերում երկու մարզերի այգեգործներից:
 Ծրագիրը պետք է ուղղված լինի ոչ թե առանձին անհատների, այլ հասարակության լայն խմբերի
համար նոր հնարավորությունների ստեղծմանը,
 Ծրագիրը պետք է իրականացվի 2018թ-ին: Ծրագրի արդյունավետությունը պետք է լինի
երկարաժամկետ՝ առնվազն երկու տարվա արդյունավետությամբ
 Ծրագրի իրականացումը պետք է անվտանգ լինի շրջակա միջավայրի համար:

Դրամաշնորհը մեկնարկում է 01.03.2018: Դրամաշնորհային առաջարկներ ներկայացնելու


վերջնաժամկետն է 31.03.2018թ: Մրցույթային հանձնաժողովը կհրապարակի դրամաշնորհի
արդյունքները մինչև 2018թ. մայիսի 1-ը:

 դրամաշնորհների ծրագրի բիզնես պլանները (հայտի հետ միասին) պետք է ուղարկել


hmdp@gmail.com էլ. հասցեին, վերնագրի տողում նշելով ներկայացվող ծրագրի անվանումը:
 Առաջարկը պետք է կազմված լինի հայերեն լեզվով, համակարգչային MS Word ծրագրով, Sylfaen
տառաձևով, 12 տառաչափով, տողերի հեռավորությունը՝ 1:
 Ծրագրի հայտի փաթեթը կարելի է ներբեռնել http://www.shen.am/ և http://www.syunikngo.am/
կայքերից:

Ծրագրի խորհրդատվական խումբը ներկայացնելու է Դրամաշնորհի փաթեթը և բացատրելու է թե


ինչպես պատրաստել բիզնես պլան.

 Վայոց ձորի մարզում՝ 27.02.2018թ, ժամը 11:00 «Գիտելիք» համալսարանի շենք, Մոմիկի 5 փողոց
 Գեղարքունիքի մարզում՝ 28.02.2018թ, ժամը 11:00 Վարդենիսի քաղաքապետարանի նիստերի
դահլիճում

Հարցերի դեպքում դիմել խորհրդատվական խմբին hmdproject2018@gmail.com էլ. հասցեով:

3. Դ ր ա մ ա շ ն ո ր հ ի ծ ր ա գ ի ր ը ի ր ա կ ա ն ա ց ն ո ղ
կ ազ մ ակ ե ր պո ւ թ յ ո ւ ն ն ե ր ը
«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն (www.syunikngo.am) հարավային Հայաստանի ամենամեծ
հասարակական կազմակերպություններից է՝ հիմնադրված 1995թ-ին: ՀԿ-ի առաքելությունն է աջակցել
ՀՀ մարզերի բնակչությանը առկա սոցիալական, կրթական, մշակութային, տնտեսական և
բնապահպանական խնդիրների լուծման, 21-րդ դարի պահանջներին համահունչ համայնքերի
ստեղծման, ազգամիջյան կապերի զարգացման հարցերում: Այժմ ՀԿ-ն իրականացնում է
գյուղատնտեսական, սոցիալական, երիտասարդական, տուրիզմի զարգացման և համայնքային
կարճաժամկետ ծրագրեր:
«Շեն» ԲՀԿ-ն (www.shen.am) հիմնադրվել է 1988թ.-ին: Այդ ժամանակից ի վեր Շենը մասնակցում է
ավելի քան 350 գյուղական համայնքներում զարգացման նպատակով իրականացված
աշխատանքներին, որոնք ներառել են գյուղական համայնքների զարգացման համարյա բոլոր փուլերն,
ինչպիսիք են.

 Մարդասիրական օգնություն,
 Գյուղերի համապարփակ զարգացում,
 Գյուղական համայնքներում ֆիզիկական և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնում,
 Համայնքային զարգացում տեղի ռեսուրսների օգտագործման միջոցով,
 Արժեշղթաների զարգացում «Շուկաներն ի շահ աղքատների» (M4P) մոտեցման միջոցով,
 Գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացում:

You might also like