You are on page 1of 3

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ National Center of Public Policy Research NGO

Մեր կողմից իրականացվել է պետական գնումների համակարգի միջոցով


իրականացված ծախսերի ուսումնասիրություն։ Ուսումնասիրությունը նպատակ
ուներ պատասխանել հետևյալ վարկածներին.
1) Արդյոք պետական մարմիններն 2017թ ապրիլի 23-ից մայիսի 10-ը ներառյալ
աշխատել են բնականոն ռեժիմով։ Մեր կողմից իրականացված
ուսումնասիրությունը փաստում է, որ 2017թ ծախսերի վարքագիծն էականորեն
տարբերվում է 2018թ-ից։ Մասնավորապես համաձայն գնումների
հաշվետվողական կայքի տվյալների 2017թ ապրիլի 23-ից մայիսի 10-ը ներառյալ
կնքվել է 525 պայմանագիր, որի արդյունքում գեներացվել է 4.3 մլրդ դրամի
պարտավորություն։
Համաձայն գնումների հաշվետվողական կայքի տվյալների 2018թ ապրիլի 23-ից
մայիսի 10-ը ներառյալ կնքվել է 224 պայմանագիր, որի արդյունքում գեներացվել
է 2.1 մլրդ դրամի պարտավորություն։ Այսինքն՝ ծախսային առումով
պետական մարմինները բնականոն գործունեություն չեն իրականացրել։
2) Գաղտնիք չէ, որ պետական մարմինների կողմից այլընտրանքի առկայության
պարագայում ոչ մրցակցային գնումների կիրառումը (օրինակ մեկ անձ)
հանդիսանում է «ցանկալի հաղթողներին» խթանման գործիք, ընդ որում սրանք
հիմնականում իրականացվում են խոշոր պատվերների տրամադրման
ժամանակ։
Հաջորդ վարկածը որին փորձել ենք պատասխանել, արդյոք այս
ժամանակահատվածում առկա են արտառոց խոշորարժեք ոչ մրցակցային
գնումներ։
2018թ դիտարկվող ժամանակահատվածում 8 մլն դրամից ավելի պայմանագրեր
են կնքվել հետևյալ մասնակիցների հետ

2018թ ապրիլի 23-ից մայիսի 10-ը կնքված խոշոր պայմանագրերը1


No Պատվիրատու Ընտրված Պայմանագրի Գնման Պայմանագրի
մասնակիցը կնքման ընթացակարգը գումարը, մլն
ամսաթիվը դրամ
1 Տրանսպորտի ԿՏՏ
Կապավոր Ապրիլի 23 բաց մրցույթ 1095
նախարարություն ՍՊԸ
2 Աշխատանքի և սոցիալական Ինտերօրթո Մայիսի 3 գնանշման 206
հարցերի նախարարություն ՍՊԸ հարցում
3 ՊՆ Ավանգարդ Ապրիլի 26 բաց մրցույթ 189
ՍՊԸ
4 «Հայաստանի տարածքային Արհովշին ՍՊԸ Ապրիլի 27 հրատապ բաց 113
զարգացման հիմնադրամ» մրցույթ
5 ՊԵԿ Սմարթլայն Ապրիլի 23 գնանշման 39
ՍՊԸ հարցում
6 «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ ЗАО "ПЕЛЕНГ" Ապրիլի 26 գնանշման 39
հարցում

1 8 մլն դրամ և ավելի

E-mail publicpolicyresearchcenter@gmail.com
7 ԱՍՀՆ սոցիալական Վեբ Ապրիլի 25 գնանշման 34
ապահովության պետական Ֆաունդեյշն հարցում
ծառայություն ՍՊԸ
8 ԿԳՆ ՙՙՐաբունի՚՚ Ապրիլի 26 Մեկ անձ 26
ՍՊԸ
9 «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ Սիփիէս Օիլ Ապրիլի 23 գնանշման 21
Քորփորեյշն հարցում
ՍՊԸ
10 ՀՀ ֆինանսների Պանարմենիան Ապրիլի 27 գնանշման 21
նախարարւթյուն մեդիա գրուպ հարցում
ՓԲԸ
11 Չարենցավանի Սաշիկ և Սևակ Մայիսի 4 գնանշման 20
համայնքապետարան եղբայրներ հարցում
ՍՊԸ
12 Չարենցավանի Էն Շին ՍՊԸ Ապրիլի 25 գնանշման 19
համայնքապետարան հարցում
13 «Հայաստանի Սիփիէս Օիլ Մայիսի 8 գնանշման 14
հեռուստատեսային և Քորփորեյշն հարցում
ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ ՍՊԸ
14 «Հայկական ատոմային ՖԼԵՇ ՍՊԸ Ապրիլի 27 գնանշման 14
էլեկտրակայան» ՓԲԸ հարցում
15 Չարենցավանի Էն Շին ՍՊԸ Ապրիլի 25 գնանշման 13
համայնքապետարան հարցում
16 «Հայկական ատոմային «ՄԱՔՍ ՕԻԼ» Ապրիլի 27 գնանշման 13
էլեկտրակայան» ՓԲԸ ՍՊԸ հարցում
17 ԿԳՆ «Զանգակ-97» Ապրիլի 26 Մեկ անձ 12
ՍՊԸ
18 «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ ՆԻԿՕ-ՏԵԿ Ապրիլի 23 գնանշման 11
ՍՊԸ հարցում
19 Չարենցավանի Վանդաժի ՍՊԸ Մայիսի 4 գնանշման 11
համայնքապետարան հարցում
20 «Սևանի հոգեբուժական ՄԱԴԷԼ գնանշման 11
հիվանդանոց» ՓԲԸ հարցում
21 «Սևանի հոգեբուժական Հավերժ գնանշման 10
հիվանդանոց» ՓԲԸ Ընկերներ ՍՊԸ հարցում
22 «Հայաստանի տարածքային «Ինգո- Ապրիլի 23 Մեկ անձ 9
զարգացման հիմնադրամ» Արմենիա»
ԱՓԲԸ
23 «Սևանի հոգեբուժական Ռասսի ՍՊԸ Ապրիլի 26 գնանշման 9
հիվանդանոց» ՓԲԸ հարցում
24 ՊՆ Հերմինե Ապրիլի 23 գնանշման 8
Ֆարմեց ՍՊԸ հարցում
Ընդամենը նշվածի գումարը 1956
Մասնաբաժինը 92.6
ժամանակահատվածի
գնումներում, %

Ինչպես տեսնում ենք վերոհիշյալ 24 պայմանագրերը, որոնք կազմում են


դիտարկվող ժամանակահատվածում կնքված պայմանագրերի 11%-ը
գեներացնում են պայմանագրային պարտավորությունների ավելի քան 93%:
Այսինքն՝ դիտարկվող ժամանակահատվածում պատվիրատուները նախընտրել
են խոշոր պայմանագրեր կնքել։

E-mail publicpolicyresearchcenter@gmail.com
Հաջորդիվ փորձել ենք ուսումնասիրել թե որքան ոչ մրցակցային (մեկ անձից
ձեռքբերում) գնումներ են եղել դիտարկվող ժամանակահատվածում և կատարել
համադրությունները 2017/2018 մասով։ Սույն մասով ամփոփ նկարագիրը
ներկայացված է ստորև։

2017-2018թթ դիտարկվող ժամանակահատվածում մեկ անձից գնումների


դինամիկայի համեմատականը

2017 2018
Մեկ անձից գնումների 20 89
քանակը, հատ
Մեկ անձից գնումների 9 82
գումարային ծավալը, մլն
դրամ

Ինչպես տեսնում ենք չնայած դիտարկվող ժամանակահատվածում 2018թ


համապատասխանի նկատմամբ շուրջ 2.3 անգամ քիչ պայմանագրեր են կնքվել
(595՝ 224-ի համեմատ), որոնց արդյունքում գեներացված պարտավորությունն էլ քիչ
է ավելի քան 2 անգամ (4.3 մլրդ՝ 2.1 մլրդի համեմատ) սակայն ոչ մրցակցային
պայմանագրեր 2018թ դիտարկվող ժամանակահատվածում ավելին են ավելի քան 4
անգամ քանակային, և շուրջ 9 անգամ գումարային առումով։ Այսինքն 2018թ
դիտարկվող ժամանակահատվածում հնարավոր ռիսկային գնումները ավելին են
եղել, քան 2017թ համադրելի ժամանակահատվածում։

E-mail publicpolicyresearchcenter@gmail.com

You might also like