You are on page 1of 5

Subject: Մենք պետք է ցույց տանք Աշխարհին որ Հայաստանը առաջին հերթին հիմնարար

գիտությունների ստեղծման բննօրան է

Հարգելի Գոհար Մամիկոնյան,


Մամիկոնյան

Շնորհակալություն պատասխանի համար։

Եթե Ժամանակ ունենաք, խնդրում եմ կարդալ 2013թ. ԱՄՆ-ից գրած իմ նամակները ուղղված ԵՊՀ-ի
ֆիզիկայի ֆակուլտետի դեկանին և դասախոս Չուբարյանին, որոնք ինձ շատ լավ էին ճանաչում։ Այդ և
բազում այլ ֆիզիկոսների իմ գրած նամակները մնացել են անպատասխան։ Իսկ 2016թ., երբ ես մշտական
բնակության վերադարձա Հայրենիք, հանդիպեցի նրանց հետ և անձամբ հանձնեցի այդ նամակները ու
նվիրեցի նրանց մեր նոր հրատարակած գիրքը։ Բայց ձայն բարաբառո անապատի...

Այդ նամակները կարող եք կարդալ այստեղ.


1.
https://www.academia.edu/27786486/%D5%86%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF_%D5%96%D5%AB%D5%A6
%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B5%D5%AB_%D5%96%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%AC%D5%B
F%D5%A5%D5%BF%D5%AB_%D4%B4%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8C%D5%B8%D5%AC%D5
%A1%D5%B6%D5%A4_%D4%B1%D5%BE%D5%A1%D5%A3%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6
2.
https://www.academia.edu/27788229/%D5%86%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF_%D5%AB%D5%B4_%D4%B
4%D5%A1%D5%BD%D5%A1%D5%AD%D5%B8%D5%BD_%D5%89%D5%B8%D6%82%D5%A2%D5%A1%D6%
80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6

(Այս նամակների մեջի հղումները այլևս չեն գործում։)

ԵՊՀ-ի մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետները (հատկապես տեսական ֆիզիկայի ամբիոնը) պետք է


ենթարկվեն վճռական բարեփոխությունների…

Մեր հիմնական աշխատությունը գրվեց Հայերեն (86 էջ) և գրանցվեց ԱՄՆ-ի Կոնգրեսի Գրադարանում
2012թ. Դեկտեմբերի 21-ին՝ հենց այն օրը երբ բոլոր տեսակի հոգու առևտրականները գուժում էին Երկիր
մոլորակի կործանումը։
Այս աշխատությունը կարող եք վերցնել այստեղից.
https://www.academia.edu/6744917/Armenian_Theory_of_Special_Relativity_Full_Article_Text_In_Armenian_86_page
s_

Արդեն Հայաստանում (2016թ.) այս աշխատությունը ես շարադրեցի ավելի հանրամատչելի ու


պատկերավոր տեսքով (Հայերեն և Անգլերեն)։ Ահա այս հատորը եթե հնարավոր լինի թարգմանել նաև
Ռուսերեն և Ֆրանսերեն, ապա դա կարող է հանդիսանալ Հայաստանում տեղի ունենալիք Ֆրանկոֆոնյայի
միջազգային համաժողովի խորհրդանիշը և գիտական վերածնունդ ապրող Նոր Հայաստանի այցեքարտը։
Այս պատկերավոր գիրքը կարող եք վերցնել այստեղից.
1. Հայերեն՝ https://www.academia.edu/28300342/Foundation_ATR_ARM
2. Անգլերեն https://www.academia.edu/28248080/Foundation_ATR_ENG

1
Մեր աշխատության մեջ արտածված բանաձևերի նկարների գովազդային վահանակները պետք է շոյեն ու
տրամադրեն Հայաստան ժամանած ֆրանկոֆոնյայի հյուրերին Զվարթնոց օդանավակայանից մինչև Երևան
ընկած ճանապարհին և այլ բարենպաստ վայրերում։

Ցանկանում եմ ցույց տալ թե ինչ նկատի ունեմ։ Ստորև ցուցադրված են Հայկական Հարաբերականության
Տեսության զարդը հանդիսացող երեք բանաձևերի նկարները, որոնց աշխարհը տեսնում է առաջին
անգամ…

Հայկական Լագրանժիան Ֆունկցիան

Էներգիայի Հայկական Բանաձևը

Թափի (momentum) Հայկական Բանաձևը

2
Հարգելի Գոհար Մամիկոնյան, ես հասկանում եմ որ ՀՀ ԿԳ նախարարությունը աշխատում է արտակարգ
ռեժիմով, բայց համենայն դեպս, քանի որ ժամանակը շատ սեղմ է և մեզ ընձեռնված է եզակի պատեհ
պատմական առիթ՝ Հայաստանում է անցկացվելու ֆրանկոֆոնյայի երկրների հերթական միջազգային
համաժողովը ու Հայաստան կժամանեն շատ երկրների առաջին դեմքեր, հետևաբար այդ օրերին մենք
պարտավորված ենք արձանագրել և ցուցադրել Աշխարհին որ Հայաստանը առաջին հերթին հիմնարար
գիտությունների ստեղծման բննօրան է և մենք կարող ենք ստեղծել այնպիսի նոր տեսություններ, որոնց
աշխարհը տեսնում է առաջին անգամ և մեր տեսությունից ստացված արդյունքները մարդկության համար
կապահովեն մի նոր ոսկե դարաշրջան։

Հարգանքով՝

Ռոբերտ
Ռոբերտ Նազարյան
08 Հունիսի 2018թ.

-----Original Message-----
From: g.mamikonyan@edu.am [mailto:g.mamikonyan@edu.am]
Sent: Wednesday, June 06, 2018 8:10 PM
To: Robert Nazaryan
Subject: Re: Հայկական Բանաձևերի Հրավառությունը Ֆրանկոֆոնյայի Օրերին Կհանդիսանա Նոր
Հայաստանի Այցեքարտը

ՀԱՐԳԵԼԻ ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆ,

Անչափ շնորհակալ եմ Ձեր նամակի համար:


Այո, ԿԳ նախարարությունը աննախադեպ իրավիճակում է, ու հին գործելաոճով գրեթե հնարավոր է ոչինչ
անել: Բոլորը ստիպված են վերանայել իրենց աշխատելաոճը, բաց ու պատրաստակամ սկսեն աշխատել
քաղաքացիների հետ:

Հանրության հետ շփումների ու պաշտոնական հաղորդակցության համար անհրաժեշտ է բոլոր


աշխատակիցների համար պաշտոնական էլեկտրոնային փոստային հասցեների տրամադրումը, այս
հարցում մեծ բացթողում է ունեցել ԿԳ նախարարությունը, որը շտկվում է:

Ես Ձեզ հետ միանշանակ համամիտ եմ, որ հեղափոխությունը պետք է տեղի ունենա մեր մտածողության
մեջ, մենք այս հարցում լիահույս ենք:

Ձեր առաջարկը անգնահատելի է, այն միանշանակ կքննարկվի նախարարի կողմից:

Հարգանքով,
ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական
Հեռ. 010547018
E-mail: mamikonyan@edu.am
www.edu.am

3
From: Robert Nazaryan [mailto:xxxxxx@yyy.zz]
Sent: Tuesday, June 05, 2018 12:57 AM
To: mamikonyan@edu.am
Cc: mamikonyan@edu.am
Subject: Հայկական Բանաձևերի Հրավառությունը Ֆրանկոֆոնյայի Օրերին Կհանդիսանա Նոր Հայաստանի
Այցեքարտը

Հարգելի Գոհար Մամիկոնյան,


Մամիկոնյան

Շնորհակալություն պատասխանի համար։

Ես հասկանում եմ որ ԿԳ Նախարարությունը գտնվում է աննախադեպ իրավիճակում և ըմբռնումով եմ


մոտենում ուշ արձագանքին։
Միայն խնդրում եմ չփորձել կարծիք ստանալու համար դիմել այսպես կոչված գիտության պետական
կոմիտեին, որոնք 10 տարվա ընթացքում իմ գրած բազմաթիվ նամակներին անգամ մեկ տողով
չպատասխանեցին։ Այդ նշյալ կոմիտեի բազում աշխատակիցներից և ոչ ոք հանրության հետ շփումների
համար չի տրամադրում իր էլ. հասցեն և իմ կարծիքով այն կարիք ունի լուրջ հեղափոխական թարմացման։

Իմ կարծիքով իրական հեղափոխությունները հիմնականում տեղի են ունենում մեր մտածողության մեջ և


շատ դեպքերում դրանք տեղի են ունենում անաղմուկ։ Ահա այդպիսի հեղափոխության մասին մենք
ազդարարեցինք 2007թ. և մինչև այժմ էլ այն շարունակում ենք։ Խոսքս տեսական ֆիզիկայում Հայկական
հեղափոխության մասին է։

Գիտության մեջ Հայկական հեղափոխությունը մենք տարածել ենք բազմաթիվ գիտական հոդվածների և
գրքերի տեսքով, սակայն այդ ասպարեզի մասնագետների շրջանում գոյություն ունեցող և կրոնական
մոլության հասնող կարծրույթները հեշտ չէ հաղթահարելը մեկ-երկու մարդու կողմից առանց պետական
աջակցության։

Մեր ստեղծած նոր տեսությունից արտածվել են բազում-բազում նոր բանաձևեր, որոնց աշխարհը տեսնում է
առաջին անգամ և դրանք կարողություն ունեն բարեփոխելու մարդկության գոյությունը։ Ահա այդ
Հայկական բանաձևերի հրավառությունը ֆրանկոֆոնյայի օրերին կհանդիսանա Նոր Հայաստանի
այցեքարտը։

Հարգանքով,

Ռոբերտ Նազարյան

Իմ գիտական և քաղաքական հոդվածների մեծ մասի հետ կարող եք ծանոթանալ այստեղ.


https://yerevan.academia.edu/RobertNazaryan

4
-----Original Message-----
From: mamikonyan@edu.am [mailto:mamikonyan@edu.am]
Sent: Monday, June 04, 2018 1:45 PM
To: xxxxxx@yyy.zz
Subject: Ի պատասխան`ԿԳ նախարարին ուղղված նամակ-առաջարկին

Հարգելի պարոն Նազարյան,


Նազարյան

Շնորհակալ ենք ՀՀ ԿԳ նախարարին ու նախարարությանն ուղղված Ձեր դիմումի և արժեքավոր


առաջարկների համար:

Ներողություն ենք խնդրում մինչ այս պահը ԿԳ նախարարության աշխատակիցների կողմից Ձեզ ուղղված
անհասցե ու անստորագիր նամակների համար:

Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում ստեղծված


աննախադեպ այս իրավիճակում ԿԳ նախարարն ու նրա աշխատակազմը ստանում են բազմաթիվ
նամակներ առաջարկներով, որոնց ծանոթանալու և քննարկելու համար անհրաժեշտ է ժամանակ:

ԿԳ նախարարի աշխատակազմը կարդացել ու ծանոթացել է Ձեր կողմից ուղարկված նամակին ու


հղումներին: Նախարարի հետ հարցի քննարկումից հետո Ձեզ հետ կապ
կհաստատենք:

Շնորհակալ ենք այս իրավիճակում մեզ ըմբռնումով մոտենալու համար:

Հարգանքով,

Գոհար Մամիկոնյան
ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական
Հեռ. 010547018
E-mail: mamikonyan@edu.am
www.edu.am

You might also like