You are on page 1of 122

ՌԻՄԱ ՍԻՄՈՆՅԱՆ

ՋԱՎԱԽՔ ԱՇԽԱՐՀ

ԵՐԵՎԱՆ «ՎՄՎ-ՊՐԻՆՏ»
2018
ՀՏԴ 821.19-1Սիմոնյան
ԳՄԴ 84 (5Հ)-5
Ս 504

Սիմոնյան Ռիմա
Ս504 Ջավախք Աշխարհ / Ռ. Սիմոնյան.- Եր.:
Հեղ. հրատ., 2018.- 120 էջ:

Ժողովածուն հեղինակի առաջին հանդիպուﬓ է ընթերցողի


հետ: Գրքում դուք կգտնեք և՛ քնարական, և՛ հայրենասիրական
գործեր, և՛ ﬕասնականության կոչ:
Հեղինակը ﬕաժամանակ ﬕտում ունի տալ տեղեկատվու–
թյուն Ջավախքի անցյալի, ակունքների, առկա կյանքի և որոշ
դժվարությունների ու խնդիրների մասին:
Գիրքը հետաքրքիր են դարձնում նրանում զետեղված
երգերը:

ՀՏԴ 821.19-1Սիմոնյան
ԳՄԴ 84 (5Հ)-5

ISBN 978-9939-0-2880-4 © Սիմոնյան Ռ., 2018


ՄԱՂԹԱՆՔ ՀԵՂԻՆԱԿԻՆ

Ռիմա Անդրանիկի Սիմոնյանը ծնվել է Ջավախքի Ախալքալաքի


շրջանի Սուլդա գյուղում՝ Էրզրուﬕ Բասենի գավառի Թորդան
գյուղից գաղթածների ընտանիքում: Նրա մանկությունն անցել
է Ախալցխայի շրջանի Վալե ավանում, որտեղ ﬔծացել է
էրզրումցի և Կարնո գաղթյալների շրջապատում:
Հպարտացել է Վ. Տերյանով, Դ. Դեﬕրճյանով, Աշուղ
Ջիվանիով, իր համագյուղացի լեզվաբաններ Հովհաննես և
Առնո Մալխասյաններով և այլ նշանավոր մարդկանցով:
Ապրելով Երևանում և գրել այս գիրքը` նրան ստիպել է
հոգում կուտակված կարոտն ու բուռն սերը հայրենիքի
հանդեպ: Գրքում տեղ են գտել սերը ծննդավայրի նկատմամբ,
հայրենասիրությունը, ﬕասնության գաղափարը և որոշ
տեղեկատվություն պարունակող բանաստեղծություններ:
Ջավախքը ﬔծ, գրքի ծավալը` փոքր: Նա խորը ցավ է ապրում
և ներողամտություն է հայցում այն ընթերցողներից, որոնք
կուզեին կարդալ նաև իրենց գյուղի կամ քաղաքի մասին:
Հեղինակը նպատակ ունի, հնարավորության դեպքում կգրի
երկրորդ գիրքը արձակ ստեղծագործությամբ, որն էլ կլրացնի
այդ բացը:
Եկեք բարեմաղթենք Ռիմա Սիմոնյանին, որպեսզի կարողանա
ավարտին հասցնել իր ցանկությունը:

Ալեքսան Գոմցյան
բանաստեղծ, մանկագիր
ՀԳՄ անդամ

3
ՄՏՔԵՐՍ
Մտքերս հասկի նման
Թող դառնան հասուն,
Խոսքերս` առվի նման
Անընդհատ հոսուն:

Փառք տամ ես Հայր Աստծուն,


Ջավախքս երգեմ,
Պարտք չﬓամ այս կյանքում`
Թե հանկարծ ﬔռնեմ:

XXX

Ջավախք աշխարհին որքան լռեցնեն,


Բազում սյունե կոթողները կխոսեն,
Լինեն կանգուն, թե կյանքի հնոցում`
Ավերակ դարձած Ջավախքի ծոցում:

Կենսական մայրն է Հայաստանը,


Իսկ որդեգիրն է Վրաստանը,
Այնտեղ հառնում է խրոխտ Ջավախքը`
Նա է ﬔր սրտերի բնօրրանը:

4
ԵՐԳ ՊԱՐԳԵՎԵՑ ԻՆՁ ԱՍՏՎԱԾ
Երգ պարգևեց ինձ ﬔր Սուրբ Աստված,
Որ նրա կամոք երգեր գրեմ.
Տողերիս արևի շող մաղած`
Մտքով հուշերի` երգ տաղերգեմ:

Դարը ճամփորդի երգիս ﬔջ`


Հալեցնեմ ձյուները ես սիրով,
Սեր արարեմ դրախտ գրկիդ ﬔջ,
Պատեմ քեզ ոսկեէջ տողերով:

Երկրիս գրկի ﬔջ աշխարհը զգամ,


Հոգուս աստղերը ﬕշտ վառ ժպտան,
Թող լեռնաշխարհիս ես նոր շունչ տամ,
Ծաղիկները քարերից ժպտան:

Թող երկիրս արևով շնչի,


Ձնծաղիկի ձյունաթույր աչքով
Կյանքի արնոտ խավարը ցրվի.
Օրհնվի երգերս վառ երազով:

Երգն իմ գրչով հասկակալած`


Չդառնա մահը ﬔզ Գողգոթա,
Կյանքը Ջավախքում ամառ դարձած`
Անպարտելի հաղթությամբ ցնծա:

Հուզառատ երգով կյանքն է ծնվում,


Հանգիստ գտնում. մրրկածուփ դաշտեր,
Վայելքից խելահեղ հրճվում,
Ծիծաղում են աստղաջինջ աչքեր:

5
Ոսկի արևն է քեզ համբուրում,
Հանդարտվում է հեծեծող անձրև`
Տխրաչ լուսինը Ջավախքում
Հետևից բացում պայծառ արև:

Սիրտս Ջավախքի տան ճգնավոր՝


Հոգուս բերկրանքը նրան ես տամ,
Սաստեմ մահվան քրքջին ահավոր,
Գրկի ﬔջ, դրախտ,աշխարհը զգամ:

6
ԵՐԳՍ ՃԵՐՄԱԿ ԷՋՈՎ ԳՐՎԻ
Երգս ճերմակ էջով գրվի՝
Լի հույսով, քաջալերանքով,
Երկնի իմաստը ծագերի
Եվ կյանքը լցնի բերկրանքով:

Կյանքը երգիս ﬔջ օրհներգվի,


Երգիս հետ շրջեք աշխարհով,
Լուսնից խավարին լույս բերի,
Ջերմացնի արևի շողով:

Երգս փյունիկի թև առնի՝


Հեքիաթի բուն իմաստով.
Ձեզ հետ նա տիեզերք հառնի,
Ու պատի սուտակ աստղերով:

Դառնա շարժիչը ձեր մտքի,


Կյանքը ﬔկնի նոր իմաստով,
Հուր դառնա նորանոր մտքի,
Ուժեղ, հաստատուն հավատքով:

Ցույց տա ակունքը գրերի,


Հայ գրի ցրված աշխարհով,
Չդառնաք ստին դուք գերի,
Մնաք հաստատուն մտքերով:

Պտույտի ﬔջ կյանքի երթի


Անբասիր սերﬔր շաղ տալով`
Մահից անգամ երգս երկնի,
Մատուցվի ﬕայն խրատելով:

13.04.2018

7
ԵԶՐԱՏՈՂ
Ջ ահն ես դու ﬔր պայծառ,
Ա նցյալից ներկա վառ,
Վ առվում ես դու անմար,
Ա նուն՝ թանկ ﬔզ համար:
Խ նդություն, արև ես,
Ք աղցրություն, պարգև ես,
Ա շխարհն ես ﬔր փոքրիկ,
Շ ատ վես ու բարձրիկ:
Խ ինդ, տաղ ու սեր ես դու,
Ա նանց կարոտ ես դու.
Ր ոպեն ապրած քո ﬔջ՝
Հ ավատք դառնում ﬔր ﬔջ:

Վարձունիք բերդ

8
ՋԱՎԱԽՔ ԱՇԽԱՐՀ
Ձոն
Իմ Ջավախք աշխարհ, ինձ ծնող հայրենիք,
Դու աշխարհի ﬔջ ուրույն իմ աշխարհ,
Տեղ-տեղ ինքնատիպ բնությամբ հովտային
Համարվում ես չքնաղ դյութական աշխարհ:

Արժանավայել քո Աբուլ սարով,


Քո չքնաղագեղ Փարվանա լճով,
Գերում ես բոլորին, կանչում ես սիրով,
Նման սիրահար աղջկա կանչով:

Քեզ գովերգել են հազար տաղերով,


Հայտնի ես քչքչան Թափարվան գետով,
Եվ նրա յուրահամ կարմրախայտով,
Մարգագետիններով ու շեն գյուղերով:

Դու չունես, բնավ, քաղաքի կարիք,


Թեև քաղաքներ, իրոք, շատ ունես,
Նրանք կրել են հազար ու ﬕ չարիք,
Քաղաք է աﬔն գյուղդ` լավ գիտես:

Սարերդ գերող ու սեզապատ,


Հազար ծաղիկներ գունագեղ,
Փարթամ խոտերով կանաչապատ,
Գույնզգույն թիթեռներ աﬔն տեղ:

Ջրվեժներդ, ավա՜ղ, արդեն ցամաքած,


Բայց գեղեցիկ են, տեսքով աննման,
Արմտիքդ հողի՝ սիրով հաﬔմված
Քաղցրավենիքի համ ունեն անգամ:

9
Երկինքդ` լազուր, արևդ` պայծառ
Մթնոլորտդ` ջերմ, օդդ` կենարար,
Այնքան հարազատ է աﬔն թուփ ու ծառ,
Ջրերդ` մաքուր, զուլալ, սառնորակ:

Էլ որն ասեմ, որ ﬔկը թողնեմ՝


Գովքդ անելու չի հերիքում բառ,
Սազ ու քամանչա ձեռքիս ես առնեմ,
Թե՞ երգիչ դառնամ ու նվագեմ թառ:

Ներկապնակի գույները նկարչի


Չեն հերիքի քեզ նկարազարդելու,
Ապավինում եմ ﬕայն իմ գրչին,
Ունեցածդ գանձերը գրի առնելու:

Քո փոքր աշխարհում որ կողմը նայես,


Թե՛ սարերում, թե՛ դարավանդներում,
Չխամրող նմուշներ, անշուշտ, կտեսնես,
Հրաշք կգտնես ժայռոտ բարձունքներում:

Բերդերդ՝ անառիկ, անհամար, անթիվ,


Մեզ hամար նրանք բազմահազար,
Քարայրներդ են անգամ լույս տալիս մթին,
Հույս են տալիս ﬔզ լույսերով հազար:

Անզուգական է բնությունը քո,


Ալպիական ծածկոցով է ծածկված,
Աշխույժ դայլայլը թռչունների քո
Միշտ քեզ է ձգում կարոտով արբած:

10
Հող, ջուր, երկինքդ են յուրահատուկ,
Բնություն, որ չի ճարվի աﬔն տեղ:
Ջավախք ի՛մ աշխարհ, քո բույրն է հատուկ,
Ասես բալասան է, հոգու ճար ու դեղ:

Հոգեթով է քո տեսքը ու գերող,


Այնքան դյութիչ է, այնքան աննման,
Իր մոտ կանչող ու տուն բերող
Կարոտակեզ մոր է այն նման:

Քո զավակները ուր էլ որ գնան,


Ուր էլ որ լինեն, կվերադառնան,
Քեզ շատ կսիրեն, նրանք ետ կգան,
Քեզանով ﬕշտ կհպարտանան:

Քեզնից հեռու ուր էլ որ լինեն,


Քեզ ﬕայն պատիվ նրանք կբերեն:
Ջավախք ի՛մ աշխարհ, երգերի դավթար,
Սիրուցդ դառնում են հավերժ երգահան:

Քո գովքը շրջում է, թևածում աﬔնուր`


Թե հյուսիս, հարավ, թե՛ արևմուտք-արևելք,
Ջավախքեցու սրտերում վառում է այն հուր,
Ու փակ հոգիներին տալիս է նա ելք:

Աճի՛ր ու ծաղկի՛ր, իմ Ջավա՛խք աշխարհ,


Թո՛ղ քո փառքն ապրի, ապրի՛ դարեդար,
Թող քո անունը իմանա ողջ աշխարհ,
Զավակներիդ գովերգով անդադար:

18.03.2017

11
ԷՐԶՐՈՒՄԸ
Էրզրուﬕց, որ սուրբ վայր է Բարձր Հայքի,
Անունը դարերով փառաբանված,
Պատվով կանգնած է ﬕշտ բարձր դիրքի.
Մի ողջ ժողովուրդ տեղահանվեց,
Թուրք գազանների ձեռքով դատարկվեց:

Ու Ջավախքը էզրումցուն ջահ դարձավ,


Հայ հող էր նախկին ու մոտ էր Հայքին:
Բնահան այսպես, բռնած գաղթի ճամփան,
Գերդաստաններով գիշերով հեռացան,
Ապավինեցին նրանք Ջավախքին:

Կոտորված ու կիսատված տեղ հասան,


Ջավախքում իրենց հողին տեր դարձան,
Աշխատասեր տեսակով էրզրումցու
Կառուցեցին շեներ ու բազմացան,
Սերունդ տվեցին տիպիկ էրզրումցու:

Հիﬓադրվեցին նրանք Ջավախքում,


Ուր եղել էին ամրոցներ, վանքեր,
Շնորհակալ եղան իրենց աղոթքում,
Էրզրումցու նման մշակեցին հողեր,
Արդար քրտինքով հաց են վաստակում:

Զրկանքներով ապրուստ հայթայթեցին,


Չմոռացան իրենց մայր հայրենիք,
Պատիվը էրզրումցու վեր պահեցին,
Նախնիների մասին գրեցին գիրք,
Շատ նոր եկեղեցի կառուցեցին:

12
Հայ ձեռքերով Ջավախքը շենացավ,
Թեկուզ Էրզրումը գերի ﬓացած,
Կյանքով տարված վերքերը սպիացան:
Հոգու թևերը կրկին վեր պարզած`
Նրանք Էրզրումը երբեք չմոռացան:

Հպարտ է Էրզրումցին քեզնով, Ջավա՛խք,


Դու նրան դարձար երկրորդ հայրենիք,
Դարձավ արժանի զավակդ, Ջավա՛խք,
Հոգում նրա նվիրյալ հայրենիք,
Նրա սրտում դու ԷՐԶՐՈՒՄ ես,Ջավա՛խք:

15.11.2017

13
ՋԱՎԱԽՔՑԻՆ
Ջավախքցու թասիբը դարերից եկած
Քայլում է նրա հետ, նրան սերտ կպած,
Անբասիր ու շիտակ նա իր տեսակով
Չի փոխի թասիբ, պատիվը քսակով:

Անհիշելի ժամանակներից անգամ


Բերել է հավատամք տիեզերաչափ,
Ժառանգություն մաքրամաքուր էության,
Որն էլ առհավատչյան նրա գոյության:

Վեպ գրել անﬔկին կյանքի սրբային,


Բայց ﬓում է չվերծանված ջավախքցին,
Ունի նա վեհություն անսահմանափակ՝
Անվերապահորեն վերից է տրված:
15.11.2017
Աշուղ Ջիվանի

14
ԵՍ ՋԱՎԱԽՔԻ ԴՈՒՍՏՐ ԵՄ
Ես Ջավախքի դուստր եմ,
Հոգով շիտակ ու անﬔղ,
Սրտով բարեկամ աﬔն տեղ,
Ես Ջավախքի դուստր եմ:

Մեկ մայրաբար ես սիրող,


Մեկ էլ ենթարկվող տիրող
Գոռ մտքերին, կրքերին`
Մղող անօգուտ պայքարի:

Ես Ջավախքի դուստր եմ,


Շիտակ խոսել ես գիտեմ,
Իմ հողում սուրբ ու ներող
Դարձել եմ վախով դեգերող:

Ես Ջավախքի դուստր եմ,


Տեղ կա անահ ուստր եմ,
Թող բոլորն ինձ հասկանան,
Հող պաշտողներ շատանան:

Սիրե՛նք ﬔզ ու ﬔր հողը,
Լինենք ﬕասնական, կուռ,
Այսպես եմ մտածում
Ես՝ Ջավախքի դուստրը:

10.11.2017

15
ՍՈՒՐԲ ԽԱՉ
Խաչն է ﬔր գյուղի եռակազմ,
Սկիզբն ու հենարանը հողում,
Սյուն ունի նա որպես ցողուն,
Թևեր՝ տեղ փնտրող երկնքում:

Համապատասխան Սուրբ Խաչին՝


Պապերը նրան կանգնեցրել,
Բայց ոչ փայտից, այլ քարից,
Որ Կանգուն՝ անցնի դարերից:

Հիսուսի խաչն էր փայտից,


Քարին նա չէր դիմանա,
Մտածված տգետի կողﬕց՝
Պետք է հասներ Գողգոթա:

Գյուղի խաչն իր թևերով


Խորհուրդ երկնային կյանքի,
Երկրագնդի կողﬔրով
Նշան աշխարհիկ կյանքի:

Իսկ ցողուն սյունը ձգտում,


Երկինք դեպ անմահություն,
Հողում եղածն էլ հուշում`
Հողից ստեղծված ﬔր գոյություն:

Դեռ վաղ ժամանակներից,


Մեր պապերի հավատքից
Դարձրել այն սրբատեղի,
Անբաժան ﬔր կերպարից:

16
Անփոփոխ սիրուն տեսքով
Կանչում իր մոտ ասես ձեռքով,
Բարի լույսն ու երեկոն
Մեզնից լսում, ﬔզնից հերթով:

Հարազատ նրան անբաժան,


Իմաստին դառնում ենք արժան,
Մենք կապված ենք խաչի հետ,
Մեր սերն է նա, սերտ ﬔզ հետ:

Թույլ է տալիս բոլորիս,


Լինենք իր մոտ, իր կողքին,
Անվախ հենվենք թևերին,
Նստենք փոքրիկ շվաքին:

Երեխաներն ուսին`
Կարուսել է սարի գլխին,
Գրկաբաց նա ողջ տարին
Դիմավորում է բոլորին:

10.11. 2017

17
ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵԳՆԱՆՔ
Վիշտն ու տվայտանքը սրտերիս ﬔջ, հոգում,
Ջավախքցիներս՝ չպարտվող, պայքարում,
Չենք թողնում ավեարկները մոռացվեն,
Որոնք այսպես թե այնպես, ասես ﬔրը չեն:

Ցլիկ Ամրամը խելքին զոռ չտալով,


Հոգու վիրավորանքը կուլ չտալով,
Իր ձեռքով Ջավախքը տվեց վրացուն՝
Որպես օժիտ, աղջկա հետ` դրացուն:

Ասա` ա՜յ Ամրամ, ա՜յ հոգուդ ես մատաղ,


Ջավախքը երկնքի՞ց էր ընկել ոտքիդ տակ,
Թե՞ Աստծո ձեռքով էր քեզ այն ընծայված`
Հաշվեհարդար տեսար նրանով արված:

Բայց եկե՛ք համբերեք ի՛մ ջավախքցիներ,


Միայն Ջավախքին չի համարվում օտար:
Ճակատագրի հեգնանք է, թե հայի բախտ,
Դառն մորմոքվելով կանիծենք ﬔր բախտ:

14.11.2017

18
ՋԱՎԱԽՔԸ ՀԻՇԵԼԻՍ
Ջավախքը հիշելիս՝
Ջավախքը ﬔր ﬕ օազիս,
Լեռների ﬔջ հնավանդ,
Պատկերում եմ գաղթելիս`
Սիրտս դառնում խարանված:

Հայկազունի քաջազնյաց
Դարակերտ Սրբավայրում,
Մանուկների ողբ ու լաց՝
Շուրջը ոսոխ դարանած…

…Ջավախքը հիշելիս՝
Անգամ լերկ քարերից,
Ծաղկաբույր է ինձ հասնում,
Վեհ Աբուլի գագաթից
Ձյունե ճերմակն եմ որսում:

Նույն Աբուլի գագաթին


Բազմած երամ եմ տեսնում,
Իսկ խնկաբույր ստորոտին
Խաշնարած եմ որոնում:

Ջավախքը հիշելիս՝
Տեսնում եմ վազող առու, գետ,
Որ ﬕանում են Քուռին,
Կանաչապատ ջրվեժներ
Հոսող ջրի շուրթերին:

19
Թափարվանում խլրտացող
Կարմրախայտին պտավոր,
Փարվանայում լողացող
Լուսնի ցոլքը առկայծող:

Տեսնում՝ ծաղկած անդաստան


Պահող բերդեր ավերակ,
Կյանքը երկրում բուրաստան`
Ցանկալի ու ներդաշնակ:

13.04.2018

ՓԱՐՎԱՆԱ ԼԻՃ

20
ՍԻՐՈՂ ՍԻՐՏՍ
Սիրտս կարծես սիրո օվկիան է դարձել,
Տերն այս ինչքա՜ն, ինչքա՜ն է ինձ օրհնել,
Դատարկում եմ պարունակությունը սրտիս,
Դարձյալ լիքն է ﬓում այն ու չի սպառվում:

Մնում է կանգնեմ, բարձրաձայն ես գոչեմ,-


-Սիրում եմ քեզ, աշխա՛րհ, սիրում ձեզ մարդի՛կ:
Վեհ է, բարձր է իմ սիրո զգացմունքը,
Առաջացնում է իմ անկեղծ հիացմունքը:

Ինչո՞ւ չէի զգում անհրաժեշտությունը`


Հայտնել աշխարհին ու մարդկությանը,
Որ սերն է պահում տիեզերք, աշխարհ,
Մի քիչ խոնարհվե՛ք, Տերն այն ձեզ կտա:

Զգամ ﬕ օր վախճանս, կթողնեմ ձեզ կտակ՝


Փոխեք սիրտը ձեր, լցրեք սիրով անտակ,
Ծով խինդը կպատի ձեզ տիեզերաչափ,
Կյանքը կդառնա քաղցրահամ, մայրահամ:

02.01.2018

21
ԴԱՐՁՅԱԼ ՋԱՎԱԽՔԻՆ
Ո՛վ Տեր, այս ի՜նչ սեր ես իմ ﬔջ արթնացրել,
Ջավախքն ես բարուրել, սրտիս ﬔջ դրել,
Ջավախքի սիրով սիրտս ես հրդեհել,
Սրտիս անհունում Ջավախքն է բնակվել:

Դիմագրքում հանդիպեցի էջերի՝


Տեսա Ջավախքը բոլոր հայ սրտերի,
Անգամ «Ջավախքցին ու հայերն աշխարհի»,
Դարձյալ Ջավախքը բոլորին սիրելի:

Աﬔնուր, աﬔնքի ﬔջ կարոտն ու սերը


Միասին փաստում են, որ Ջավախքը վեհ է.
Բոլորի աչքերից Ջավախքն է խոսում
Եվ գրիչները նույն երգն են հյուսում:

Ասես դարերի տառապած անհունից


Հառնել է ﬕ նոր, ճանաչված Ջավախք.
Հեռուներից հնչում՝ ճշմարիտ ներբող,
Մասիսներից իջնող՝ ﬔզ բերող ﬔր հող…

16.12.2017

22
ՋԱՎԱԽՔԻ ՍԻՐՈՎ
(նվիրում եմ Արﬔն Թորոսյանին)

Մտքերս արդեն դարձել են հասուն,


Կարծես ջավախքցու սրտի հետ են խոսում,
Սրտիս ﬔջ երկինք, սրտիս ﬔջ երազ
Ձոնում եմ երգեր Ջավախքիս մայրահոտ:

Անհատակ սիրով ու արյան կանչով


Միացնում եմ էջերս հավերժի երթին,
Անցյալում խամրած էջեր վերծանելով՝
Գիրս նման է պոկած ծաղկի աչքին:

Ջավա՛խք, ինձ համար լուսեղեն երազ,


Դու ﬕշտ կﬓաս գարուն ծաղկավառ,
Ջավախքի ﬔծերից ես առել դաս,
Սիրով փարոսեմ, դարձնեմ քեզ բուրվառ:

Ինձ համար դո՛ւ, դո՛ւ ﬕ հատուկ մոլորակ,


Պտտվող ողջ անեզր երկրի սրտում,
Ծով խինդով է լցվում հոգիս անպարփակ,
Զավակդ եմ ես օրհնված քո հողում:

Հարալեզ լինեմ, վերքերդ ես բուժեմ.


Մորմոք է վտարանդի բառը դժխեմ,
Թափառ հոգիս ﬕայն քո կյանքի հովտում
Սրբասուրբ հողումդ է ապավեն փնտրում:

16.01.2018

23
ՇՈՒՐՋՊԱՐ
Եկե՛ք ձեռք-ձեռքի տանք ու բազմանանք,
Շուրջպար բռնենք ու շա՜տ- շատանա՜նք,
Պարենք նույն նախահոր սերունդներով,
Միանանք ﬔնք Սուրբ Խաչի թևերով:

Որ հանկարծ ﬔկը ﬔզ ցրել երազի


Խաչի զորությամբ թող ետ շպրտվի,
Թող խաչը դառնա ﬔզ կապող օղակ,
Մեզ չբաժանի, օգնի, սատարի:

Խաչին երկրպագել ու պաշտել ենք,


Այնքան ենք հենվել նրան, թեքել ենք,
Պինդ բռնենք ﬔնք ﬔր խաչի թևերից,
Հետո ﬕայն ցած իջնենք վերևից:

Իջնենք ցած դարավանդի ծերպերից,


Ամուր բռնած ﬔնք ﬕմյանց ձեռքերից,
Հասնենք գյոլերը ﬔր գյուղի պարծանք,
Արտերում ﬔր ոսկի` ոտքով ման գանք:

Գետ, առու, նույնիսկ ոչ ﬕ սառնաղբյուր,


Չթողնենք ﬔնք ոչ ﬕ ժամ ու մատուռ,
Շուրջպարը յուրովի, պարը գեղովի,
Լիանա ﬔր հոգին՝ հանց սեր փնտրողի:

Ձուլվենք ու ձգվենք սարն ի վեր,


Թողնվի հետևում ﬕ բլուր ավեր,
Գլխին դպրոցը, ընդերքը գանձեր,
Մեզ համար թանկ է այն, բոլորից վեր:

24
Մեր շուրջպարը երկա՜ր է, երկա՜ր շատ,
Երաժշտությունն էլ շատ գուսանաշատ,
Թռչկոտե՜նք, պարե՜նք ահել-ջահել,
Միասնությունն է ﬔզ ոգևորել:

Պայծառ արևը վերից ջերմացնում`


Կապույտ ու ջինջ երկինքն է պարզեցնում,
Ջերմանում է աﬔնքիս սիրտն ու հոգին,
Օգնական ենք լինում ﬔկս մյուսին:

Երախտիքով հիշում ենք ﬔր ﬔծերին,


Թողել ենք ﬔնք, որ անցյալի փոշին
Ծածկի, թե ունենք ﬔնք որևէ բաց,
Գյուղ մտնողի հետ էլ կիսենք ﬔնք հաց:

Այդպիսին է Սուլդան ու սուլդեցին,


Կողքի գյուղերի նա լավ դրացին,
Կարոտով սպասում է որդոց դարձին`
Աշխարհով ցրված իր զավակներին:

Տարբերվում ենք շատ ﬔր վարք ու բարքով,


Զբաղվում ենք ﬔնք ﬕշտ ճիշտ, արդար գործով,
Մեր շուրջպարը այնքան պիտի երկարի,
Մինչև որ հասնենք ﬔնք հաղթանակի:

Ինչ էլ որ լինի` կառչած ﬔնք ﬔր հողին,


Չենք փոխի ﬔր խնդությունը փողին,
Շուրջպարը ﬔր թող այնքա՜ն երկարի,
Հաղթանակը տոնենք ﬔնք այդ տարի:
18.11.2017

25
ՄԵՐ ԳՅՈՒՂԻ ԱՌԱՎՈՏԸ
-Օրն է բացվում,-աքլորն է ազդարարում,
Շունը` կենտ հաչոցով` լուսնին վախեցնում,
Հետո կովերի բառաչ, գառների մայուն,
Նախիրը` շարասյուն, Կանաչ բլուր է հասնում:

Արևի շողից Սուրբ խաչն է փայլում,


Թոնիրների ծուխը երկինք բարձրանում,
Ասես ﬕանում են, իրար հետ են խոսում,
Այդպես բարի լույս են իրար ավետում:

Սայլի ﬕ ճռինչ, որ լճին է հասնում,


Լճի հայելու վրա ցոլքն իր թողնում,
Օրը դառնում է լուսեղեն ﬕ երազ,
Երբ աշխատանքն է սկսվում վրահաս:

Զեփյուռը դառնում է զովաշունչ քաﬕ.


Վառ ծաղիկների բույրն էլ ՝անցողիկ,
Հասնում, տարածվում բոլոր բակերին՝
Բարև է բերում անցնող-դարձողին:

Քարե պարիսպն առնում է կենդանություն


Ու իր գույնզգույն հագուստն է հագնում:
Քարերից դուրս պրծած բույսերի բազմություն,
Արևից ջերմություն են վերցնում, թարմանում:

Մեղուների պարսն է բզզում աﬔնուր,


Թիթեռների պար կա ծաղկանց գրկում,
Ջերմացած հոգով քո արևահուր,
Թևածում, ճախրում են ասես երկնքում:

26
Շուրջը աղմկոտ ծլվլոց ու ճռվողյուն,
Ճնճղուկ, տատրակների բազմություն,
Վայելում են թռչուն, կենդանի ու մարդ,
Բնությունը նրանց տրված, որպես զարդ:

Սա չքնաղ հեքիաթ է անﬔռ կյանքի,


Որ կրկնվում է ու չի վերջանում,
Կյանքի իմաստը կապում երկնքին,
Հույս է ներշնչում, նրանով ապրեցնում:

Թե նայում ես որպես ﬕայն դիտորդ,


Մոռանում ես լինելդ հավերժի ճամփորդ,
Ապրում կենսախինդ գարուն, մտքով պայծառ,
Աշխարհը թվում է անվիշտ, կենսավառ…

25.01.2018

27
ԹԵ ՋԱՎԱԽՔՑԻ ԵՍ
Ջավախքցի ես, ուրեﬓ բարեկամ ես,
Հողն իմ դու պահող ﬕակ ապավենն ես,
Մեղքերը ﬔր քավող ﬕ Սրբավայր ես,
Ջերմացնող ու խենթացնող վառարան ես:

Դու պահպանված ﬔր խոսքի բառարանն ես,


Մեր պերճանքի, վայելքի համ ու հոտն ես,
Կենցաղին ﬔր ուժ տվող հենարանն ես,
Դու կյանքիս վերջին աղոթքն ու սնարն ես:

Ջավախքը քեզնով ﬕշտ գոյատևում է,


Ոչինչ չի պահանջում, խնդրում ﬔզանից,
Բոլորի դարձին նրա դուռը բաց է,
Երբեք չի օտարացնում ﬔզ իրենից:

Ի՞նչ սիրտ ունեք դուք, ﬕշտ ուրախ ու գոհ եք,


Գոհ ձեր ստեղծածով, չնչին ունեցածով,
Մեծից փոքր ﬕայն հարգանք ու սեր եք,
Պատրաստ դիմացինին օգնության ձեռքով:

Թե ջավախքեցին տան սեղանն է բացում,


Օջախը ուրախ խրախճանք է նա դարձնում,
Մեկ-ﬔկ աﬔնքի կենացը սրտով նա խմում,
Խմում՝ ի սրտե ու երբեք չի հարբում:

Չի կարող թաքցնել կարոտ ու թախիծ


Հարբում է ﬕայն կուտակած սիրուց,
Ապրել է ուզում, չունենալ մրոտ բիծ,
Արժեքն այդ քայլում է իր հետ վաղուց:

28
Իմացածով կատարելության ձգտում,
Կայանում, հետևից մյուսին բարձրացնում,
Ուր լինի` հեռու թե մոտ, չի մոռանում,
Չի մոռանում պարտքն հայրենի գյուղում:

Սիրո ﬔջ ջավախքցին շա՜տ –շա՜տ շռայլ է,


Որոշ պատճառներով էլ նա քիչ մռայլ է,
Ի՞նչ ունի, հողն էլ անգամ ոտքի տակի
Չի ճանաչվում հող, որպես հայրենիքի:

Այդուհանդերձ, լուռ խոնջանքով, տանջանքով


Համբերատար, քրտնաջան աշխատանքով,
Խոտ հնձելով, կալսելով, տառապելով,
Սակայն գյուղին ընդﬕշտ կառչած ﬓալով:

Ճակատագրով թե նա հեռացել է,
Կարոտած հոգին սգում է, թե մոռացվել է,
Մագնիսի նման Ջավախքը կանչում է հյուր,
Եկողը հեռանում է սրտով շատ տխուր:

Թեև նույն արևն է նրան ջերմացնում,


Բայց ջերմությունն այդ նրան չի գոհացնում,
Համարում է իրեն «Անառակ որդի»,
Որ վերադարձել է գիրկն իր հայրիկի:

Ես այնպե՜ս եմ ուզում, որ այդ վերադարձը


Լինի՛ մշտական, տուն բերի աﬔնքին,
Մեր ունեցած թեկուզ ﬕ կտոր հացը
Հավաքի՛, ընդﬕշտ գաﬕ՛ գյուղի շեﬕն:

20.12.2017

29
ԱՄԵՆ ԻՆՉ ՈՒՆԵՆՔ
Իմ ժողովուրդ ջավախքցի՛, ﬔնք ի՞նչ չունենք.
Նարինջ չունենք, նարնջագույն կակաչ ունենք,
Բանանի տեղ խնկաբույր շուշան ունենք,
Բալ, կեռասի տեղ էլ` քաղցրահամ մորի:

Միս՝ թարմ տավարի, ջուր՝ սառն ու կենարար,


Խմողին կյանք է տալիս ու շատ երկար,
Նստես աղբյուրի մոտ քչքչոցը լսես,
Երանելի գյուղ ունեմ, դու այդ կասես:

Ուրիշ որտեղ այդքան օդ ու թթվածին,


Որն ապրեցնում է աﬔն ծնվածին,
Ծաղկած եդեմ է ﬔր Ջավախքի ողջ շուրջը,
Հեշտացնում է անգամ կտրվող շունչը:

Աﬔն բույսի, աﬔն ծաղկի հոտը, համը


Տարբեր է, տարբեր նույնիսկ գյուղի չամը,
Ծառերի փոխարեն մասրաթփերն են
Ծառուղի դառնում ճամփեքի եզրերին:

Խոտն արոտավայրի չի պակասում,


Գյուղերում կուշտ են` թե՛ մարդ, թե՛ անասուն,
Բնությունը շռայլ է, կաթն էլ` առատ,
Այն դառնում է թե՛ յուղ, թե՛ պանիր, թե՛ թան:

Բուրում է անուշ բույր աﬔն թոնրատան,


Օդն է ճեղքում երդիկից ելնող քուլան,
Լեցուն ամբարներ՝ վկաները գյուղի,
Շարում են սնդուկում ծալքեր լավաշի:

13.01.2018

30
ԾՆՆԴԱՎԱՅՐՈՒՄՍ
Նստեմ տիրաբար ﬕ մամռած քարին՝
Նայեմ քարքարոսապատ նախշերին,
Հիշեմ անցած-գնացած օրերը,
Վեր կենամ, գնամ բերրի արտերը:

Սինձ քաղեմ, բերեմ գոգնոց շալակով


Նորից գնալու սրտիս փափագով.
Ե՜րբ պիտի գա նորից գարունը բարի,
Իր հետ բերի անուշահամ մորի,

Թռչուն -հավքերի երաﬕն սպասեմ,


Թրթռացող սրտիս տողերը շաղ տամ,
Գարունքներին անցած, գնացած փառք տամ,
Պապիս խոնարհ ու հեզ դեմքը պատկերեմ:

Տատիս կլոր գաթաները հիշեմ,


Ազգ- բարեկաﬕս ﬔկ-ﬔկ վերհիշեմ:
Ու այս աﬔնն ինձ թվա վայրկյան լոկ…
Ա՜խր շատ կարճ է կյանքը ո՛վ մարդիկ,

Չեմ հագենում ո՛չ անցյալից, ո՛չ ներկայից,


Չեմ ազատվում փոթորկալի մտքերից,
Իսկ գալիքը թվում է ﬕ մութ գաղտնիք,
Ուզում եմ իմանալ` կա՞ վերջ մարդի՛կ:
14.10.2017

31
ՍՈՒԼԴԱ
Սուլդայում ծնվելու ինձ երկրորդ կյանք տրվի,
Վազվզել, թավալվելու ﬔջը խոտերի,
Մեծանամ ես իմ հարազատ Սուլդայում,
Կյանքի նոր էջով ապրեմ թող Սուլդայում:

Գիտեմ, անուրջ է սա, անհասանելի,


Ի՞նչ անեմ հոգիս է ելել արշավի,
Չեմ կարող սաստել, ստիպել նրան լռի,
Դե արի՛ ու այսպես վհատված ապրի:

Տեղանքը կապված Ծունդա արքայի հետ,


Նախախնամված է ապրել երկրում եդեմ,
Լուսավորչի «Նարեկն» է անպակաս,
Թող լինի ﬔրօրյա դրախտը Սուլդան:

Թե պետք լինի, ﬔնք յոթ վանք կկառուցենք,


Բարությամբ լցված ﬔր աﬔն շեն ու դուռ,
Սիրով ու եռանդով կյանք կկառուցենք,
Չենք քանդի ﬔնք ուրիշի գեթ ﬕ մատուռ:

Չենք թողնում հողերը անբան ու անցանք,


Ցանում ենք ﬔր հողում աճող աﬔն բան,
Հավատքն է իշխում ﬔր գյուղի աﬔն տան,
Խաչ է պատկերված վրան աﬔն տան սյան:

Հնչեղ է անունը ﬔր գյուղի՝ Սուլդան,


Որ թանկ է, այն գիտի գյուղի աﬔն սան,
Չենք փոխի ﬔնք ﬔր չքնաղ գյուղը՝ Սուլդան,
Անգամ արքայություն, ապարանք ﬔզ տան:

32
Արքունիք է ﬔր Սուլդան յուրահատուկ,
Սուլդացին Սուլդայում զգում է իրեն արքա,
Ունենք թե՛ տուն, թե՛ ապրուստ ու աշխատանք,
Սուլդայում ուրախ ու երջանիկ կյանք կա:

Ունենք թառին աքլոր ծուղրուղու կանչող,


Եվ եկեղեցու զանգեր զիլ ղողանջող,
Ունենք խորան ﬕասին աղոթելու,
Ունեցածի համար Աստծուն փառք տալու:

22.12.2017

33
ԻՆՉ ԵՄ ՈՒԶՈՒՄ ԾՆՆԴԱՎԱՅՐԻՑՍ
Սալվորի բերած սառն աղբյուրի
Ջուրն եմ ուզում,
Նոր հնձած խոտի թարմ
Բույրն եմ ուզում,
Դեզի տակ կերած հացի
Հաﬓ եմ ուզում,
Սարից իջնող քչքչան առվակի
Երգն եմ ուզում,
Տուն դարձող աղջիկների
Ծիծաղն ու տաղն եմ ուզում,
Արոտից եկող գառների
Մայունն եմ ուզում,
Սարի սմբուլ, սուսամբարի
Անուշաբույրն եմ ուզում,
Թուխ մանչուկների շվիների
Շվշվոցն եմ ուզում,
Թոնրի ծաղկանախշ լավաշի
Մի պատառն եմ ուզում,
Շարված կարասների ղմու1
Համտեսելն եմ ուզում,
Սարին բազմած Սուրբ Խաչի
Թևին հենվել եմ ուզում:

02.11.2017

1. ղﬕ-շուշան

34
ԾՆՆԴԱՎԱՅՐԻՍ ԲՈՒՅՐԸ
Ծննդավայր իմ մայրաբույր,
Դու մանկությանս կաթնաբույր,
Հիշում եմ անունդ ﬔղրաբույր,
Ինձ համար հացաբույր:

Վայելքներով քո թանձրաբույր,
Գիրկդ անուշ է, սրբաբույր,
Հանդերդ ցրում են սնձաբույր,
Արտերդ էլ՝ շուշանաբույր:

Աﬔն ինչով ես քաղցրաբույր,


Տարածում ես անուշաբույր,
Հոգումս տմկած տխրաբույր,
Որտեղ կա քո ջերմ գրքաբույր:

Սարերը քո կանաչաբույր,
Տարածում են ﬔղմ զովաբույր,
Առվակներդ՝անձրևաբույր,
Շուրջդ թփեր են մասրաբույր:

Պատում է ինձ արևաբույր,


Կյանքս լցնում է ծաղկաբույր,
Վարդաբույր ու նարնջաբույր,
Մոռացնում է օտարաբույր:
26.01.2018

35
ՋԱՎԱԽՔԸ ՄԵՐՆ Է
Ջավախքը ջավախահայությանն է,
Ջավախքը ﬔր նախապապերինն է,
Ջավախքը շատերից հին ու հին է,
Ջավախքը ﬔր նախապապ Նոյինն է:

Ջավախքը անասելի դրախտային,


Ջավախքը շատ է հեքիաթային,
Ջավախքը ﬕ տեսակ եթերային,
Ջավախքը քիչ էլ հանելուկային:

Ջավախքը երկնքից կաթած ցողիկ,


Հայ ու վրացու ﬕջև կռվածաղիկ,
Ջավախքցու սրտին սերտ կպած ծաղիկ,
Երկնքից հետը փայլ բերած աստղիկ:

Ջավախքը լուրթ, լազուր երկինք ունի,


Անհավանական բուրմունք նա ունի,
Բիբլիական և առասպելական,
Կպաշտպանենք նրան ﬔնք մարտական:

Ջավախքը շատ հին պատմություն ունի,


Ասքերի, վեպերի շարան ունի,
Ունենք դրոշ Ջավախքում հայկական,
Չի իջնի նա, քանի Աբուլը կա:

Կերտվել են Ջավախքում շատ կոթողներ.


Շատերին են տեսքով նրանք գերել,
Բայց կայուն են, անառիկ, ﬓայուն.
Պատկանել են, կպատկանեն հային:

36
Չարը Ջավախքի դեմ գործում դավեր՝
Տերն անում է այն խափան ու ավեր,
Ջավախքն անսասան կապրի դարեր,
Չի ջնջվի հայի անունը հավետ:

Եղբայր ենք ընդունել վրացուն Ջավախքում,


Միասին ապրում ենք Ջավախքի հողի վրա,
Բայց թե հանկարծ ﬔզ տրորել է ուզում`
Ստիպում ենք ﬔր ինքնությանը ձեռք չտա:

Մենք հաստատ գիտենք ﬔր հողի տեղը,


Չենք ընկրկի, կպահպանենք ﬔրը,
Վրաց եղբայրները ﬔզ հետ հաշտ ապրեն,
Թող հարգանքով նրանք ﬔզ վերաբերվեն:

Ջավախքը ջավախահայերինն է,
Ջավախքը ﬔր նախապապերինն է,
Ջավախքը շատերից հին ու հին է,
Ջավախքը ﬔր նախապապ Նոյինն է:

19.02.2018

37
ՋԱՎԱԽՔԻ ԿԱՐՈՏՈՎ
Ջավախքում տիրաբար շրջեմ,
Լուռ հեքիաթս անրջեմ,
Հմայքով նրա Աստվածային
Չքնաղ ու տեսարանային:

Մտքերով սլանամ երկինք,


Ներքևում տեսնեմ հայրենիք,
Հոգուս լույսով ես փարոսեմ,
Արցունքներովս անձրևեմ:

Տարածքն իմ աչքով ես ձևեմ,


Հայկական նրան անվանեմ,
Սարերում պախրա ես դարձած՝
Շրջեմ դաշտերում նրա ծաղկած:

Ջրվորից խﬔմ ﬕ բուռ ջուր,


Սիրտս հովանա ﬕ պուճուր,
Շրջեմ դեզեր, փնտրեմ էջեր,
Որ թողել են ﬔզ հանճարներ:

Փոքրանամ ես, բոբիկանամ,


Մանկանց հետ բռնոցի խաղամ,
Ծաղիկներով վարսերս հյուսեմ,
Մի խուրց խոտ թևիս տակ տուն բերեմ:

Մտնեմ տաճար, աղոթք անեմ,


Սուգ-շիվանը ﬕջիցս հանեմ,
Այտերս թացեմ արցունքով,
Լցնեմ սիրտս լի հավատքով:

38
Հրեշտակի խաղաղ թևերով
Կարոտս հառնի Ջավախքով,
Մնամ ես սրտով անբասիր,
Մտքերով գրչիս հետ հարիր:

07.11.2017

39
ՋԱՎԱԽՔԻ ՄԵԾԵՐԻՆ
Ջիվա՛ն, Տերյա՛ն, Դեﬕրճյա՛ն,
Անուններ դուք ջավախքյան,
Չեք թողել երգ, դեպք պատմական,
Դարձրել եք այն անվանական:

Գիրը թողած սրտերիս ﬔջ՝


Ձեզ է հիշեցնում անընդﬔջ,
Որոնում դեմքեր նա ﬔր ﬔջ՝
Կարող դուրս գալու մարդաﬔջ:

Ձեզ դասել են աﬔնավերը,


Սպասել են, որ գան նորերը,
Չեն համարձակվել շատերը՝
Վախով թափ են տվել թևերը:

Հայր ու պապեր ﬔր անվանի՛,


Դուք սատարողն եք ﬔր հույսի,
Ապրեցնող աղբյուր ﬔր կյանքի.
Կարիքն ունենք ձեր լույսի:

ՎԱՀԱՆ
ՏԵՐՅԱՆԻ ՏՈՒՆ-
ԹԱՆԳԱՐԱՆԸ

40
ԶՐՈՒՅՑ ԱՇՈՒՂ ԹԻՖԻԼՈՒ ՀԵՏ
Վարպետ աշուղական երգի,
Անմահ գուսան ես, Թիֆիլի՛,
Մոռացվեցիր անհիշարժան,
Աշակերտներդ առաջ անցան:

Երգերդ ﬓացին, անցան,


Հեռացան օրերը անվարան,
Որ համարվում էին անճար,
Չգնահատվեցիր հանճար:

Գովերգում էիր անդադար,


Չի ﬓացել քո գրած շար,
Գիտեմ, ապրում ես վերևում,
Թեև տեսնում ես ու ներում:

Սխալներին շատ, տարբեր


Կանեիր դու հաշվեհարդար,
Հիմա հերթը իﬓ է, հարկավ`
Կիսատ թողնել ու հեռանալ:

Հունձքը ուրիշին ﬔր թողած`


Մնանք պիտի ﬔնք անտեսված`
Օրինակն ես դու իմ շատ թանկ,
Չունես թողած երգերիդ ցանկ:

Հոգով՝ քո քնարական, պա՛պ,


Օծի՛ր, սրի՛ր ﬕտքս քարկապ,
Գրածս չդառնա անկապ,
Չհեռանամ աննպատակ:

41
Մոռացվում ենք ﬔկի՜կ-ﬔկի՜կ,
Դառնում աչքին մանրահատիկ,
Մոռացվում ենք ժամանակի հետ,
Տեսնում ենք, երբ նայում ենք ﬔնք ետ:

Ինչ արած դա կյանքն է զավեշտ,


Թիֆիլի՝ պաշտենք քեզ հավետ,
Իսկ Ջավախքը գուսանաշատ
Ապրի ուրախ, շնչի ազատ:

14.12.2017

42
ՀԱՅՐԵՆԻՔԻԴ ՋՈՒՐԸ
Հայրենիքիդ անուշ ջուրը
Օձ ու գորտերը չեն խմում, Ջիվա՛ն,
Այլ քո թողած սերունդները.
Որ ողորﬕ են տալիս քեզ, Ջիվա՛ն:

Հայրենիքիդ ջուրը, Ջիվա՛ն,


Շատերի համար ﬓում է երազանք,
Չի հասնում մաքրասեր կանանց՝
Պետք է այն բերվի սարերից, Ջիվա՛ն:

Պետք է հասնի աղբյուրին տան,


Որ խﬔն, լիանան, ջահելանան…
Տուժված է ջավախքցին, Ջիվա՛ն,
Ցամաքած է աղբյուրը նրանց տան:

Պայքարով ջավախքցին, Ջիվա՛ն.


Իր հողում կունենա ջուր, հենարան,
Լինի ջավախքցին անվարան,
Լուծի չլուծված հարցերը, Ջիվա՛ն:

Մյուս ջուրը մայրենի լեզուն,


Պետք է ատամով պաշտպանվի, Ջիվա՛ն.
Դպրոցը դարձնի նրան սյուն,
Աﬔն հայի ու ջավախքցու, Ջիվա՛ն:

Հայրենիքին ցավող, Ջիվա՛ն,


Պետք է հիմա խոսել ﬕայն գործով.
Եռա հայրենասիրություն
Հայի ﬔջ, ﬕշտ հայի արյան կանչով:

43
Այժմ, ով լսում է երգդ,
Ծարավում է, թեկուզ գյուղում, Ջիվա՛ն,
Շարունակվի սկսած երթդ.
Հուսանք, սպասենք ջրիդ կարոտ, Ջիվա՛ն…

20.032018

44
ՄԵՐ ՕՐՅԱ «ՁԱԽՈՐԴ ՕՐԵՐ»-ը
«Ձախորդ օրերը» անշուշտ շատերն են երգել,
Երգվել է հորինողի կողﬕց, ստեղծված պահից,
Ի՞նչ իմանար աշուղ Ջիվանին, որ գրել՝
Սպասելու է, ծնվի Ջավախքում ﬕ երգիչ,
Կատարի երգը ծնունդ առած իր կողﬕց`
Իրենից առավել զգացմունքներ դնելով.
Լինի այժﬔական օրերում ﬔր ապրած`
Եվ հնչի այնպե՜ս մտերﬕկ, ﬔզ սիրտ տալով:
Ջավախքի պարծանք Մավրը երգին շունչ տալով,
Ասես երգը լսում ենք առաջին անգամ,
Մեզ հուսադրելով, որ կապրենք ﬔնք լավ օրով:
Ձախորդ օրը վհատի համար է անճար,
Ջիվանն է ասել, Մավրը նորովի հաստատել.
Կարծում եմ Ջավախքը կﬓա ջավախքցուն:
Մավրին լսելիս ցուրտ ձﬔռը տաք է դառնում,
Դժվարությունը դյուրին, ﬕտքն անվարան:

07.12.2017

45
ԽՈՍՔ ԱՇՈՒՂ ԼԵՅԼՈՒՆ
Երանելի ես, դու աշուղ կին ես,
Հայրենիքի երգով քնարական.
Շաղախված են նրանք սիրո հրով,
Լսում են երգդ ջավախքցիները սիրով:

Ունես երգերի դու ﬔծ շտեմարան.


Որ չի տրվում հաճախ աﬔն կնոջ,
Դու չքնաղ երգ գրող ու երգող ես,
Գուսանական երգը տանող առաջ:

Դափիդ ելևէջները քաղցրահունչ


Գերում են լսողների սրտերը,
Երևի չի եղել քեզնից առաջ
Կին, որ այդպես կատարի երգերը:

Աչքդ դու բարձր Աբուլին հառած `


Գովերգել ես Ջավախքին նորովի,
Տարիներով նրա առաջ ծնկած,
Արածդ գործը երբեք չի մոռացվի:

Արդյոք կունենա՞ Ջավախքը նորից


Կին աշուղ-երգիչ, որ չմոռացվի,
Տրված լինի նրան ﬕայն վերից.
Տիրոջ օրհնանքը թող գլխիդ լինի:

02.11.2017

46
ԽՈՍՔ ՄԱՍԻՍ ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ
Ջերմացնում ես դու հոգին մարդու,
Կյանք լցնում քաղցրությամբ խաղողի:
Երբ ծո՜վ է, ծո՜վ է երգում ես դու,
Աչքերդ դառնում ծով հայելի:

Երգդ սիրո երգի հայտնություն՝


Ստիպում ես ապրել սեր ու հրճվանք.
Հային պատում է հպարտություն,
Պանդուխտի սրտին դարձի պատրանք:

Հայ երգի բյուր ադամանդները


Զգում ես դու քո հոգու աստղերով,
Փոխանցում այն՝ քո ժպիտները,
Հոգին պատում թռիչքի թևերով:

Երգդ շրջում է երկրներով,


Հույս ներարկելով հոսում վետ-վետ,
Սրտերում, ուր կա կարոտի սով,
Գաղափար ծնվում դառնալու ետ:

Ձգտում ունես Մասիսին հասնող,


Ջավախքի սեգահասակ բալա,
Երգարվեստում ճախրում լուսաշող,
Դու հայ բեﬕ կենսաժպիտ տղա:

Երբ զուգորդում ես երգդ պարով,


Զգացմունքախառն դու կռանում,
Բարձրանում երգիդ ակունքներով,
Երգի իմաստն ես դու արժևորում:

47
Երգդ սավառնում է աշխարհով.
Ուրախություն, պարծանք Ջավախքի,
Պատված հայ մայրերի օրհնանքով,
Երգդ ճախրանքով թող թևածի:

1.04.2018

Մասիս Հունանյան

48
ԽՈՍՔ ՄԱՎՐԻՆ
Երգով քաղցր արբեցնող ես Մավր,
Հաﬓ այդ չի համտեսել ոչ ﬕ մավր,
Ունես դու կողքիդ ծաղկող ﬕ Շուշան,
Չի մրցի նրա հետ հազար շուշան:

Քեզ չեն հասնի շատ-շատ տարիներում,


Շուշանն էլ կնմանվի շուշանին,
Որ ծաղկում է ﬔկ, ﬔկ անգամ տարին.
Անունները ձեր հայտնի կդառնան աշխարհում:

Եվ գումարենք առանձնահատկություն,
Որ տրվում է վերից ու Սրբություն,
Տիրոջ կամոք է ﬔզ տաղանդ շնորհվում,
Նրա կամքով էլ բացահայտվում:

Ով ուզում է թող չհամաձայնի,


Աﬔն ﬔկն իրենով է յուրովի,
Տաղանդդ հազվագյուտ կհամարվի,
Երգդ սրտերում թող փառավորվի:

23.11.2017

Մավր
Մկրտչյան

49
ՋԱՎԱԽՔԸ
Ջավախքի ջուրն անուշ է,
Ուրիշ է բույրը Ջավախքի,
Ջավախքի սերը ﬔր ﬔջ է,
Մերն է հողը Ջավախքի,

Ջավախքը բարձր ու վեհ է,


Սարոտ տեղ է Ջավախքը,
Ջավախքի սերն աղբյուր է,
Հոգում ծնվում է հավատքը:

Ջավախքը պայքարել է,
Եվ հաղթել է թշնամուն,
Ջավախքը հոգին նախշել է,
Դրոշﬔլ է նա մաքրություն:

Ջավախքը գովական է,
Շատ հին է ու պատմական,
Տիրոջ ստեղծածի վկան է,
Միշտ քայլում է հաղթական:

Ջավախքը ﬔզ հենարան է,
Ցաված հոգու բալասան,
Մարող հույսի ապավեն է,
Մեր սրտում պահված ﬔծ գանձ:

17. 02. 2018

50
ՎԱՀԱԳՆԻՆ
Ձոն
Նվիրում եմ Վահագն Չախալյանին

Դու բարի, արի սրտով դյուցազնական,


Հակամարտած մարդկանց դեմ բազմահազար`
Պայքար մղեցիր ժողովրդիդ համար,
Հաղթեցիր դու պայքարում դյուցազնաբար:

Մղումով՝ Դավթի նման, հերոսաբար,


Առյուծի նման անահ մռնչացիր,
Չլռեցիր, չեղար դու տագնապահար,
Քո կամքի, ճշտի համար շղթայվեցիր:

Ո՞վ կարող էր թեկուզ զոռով կանգնեցնել,


Երբ քաջ Վահագն էր արդեն ոտքի ելել,
Անահությամբ քաջ սիրտը նա իր զինել,
Հայրենիքի համար պատնեշ էր դարձել:

Նրա կողքին այրերը ոգեշնչվել,


Վահագն էլ` քավության նոխազ դարձել,
Արդարության գոտով նա ամրապնդվել,
Հոգու հզորությունը լեզվին էր տվել:

Վահագնը գոռ՝ ﬔր Դավիթը Ջավախքի,


Մեն- ﬔնակ էլ կելներ նա գոտեմարտի,
Չէր հանդուրժի հայ լեզուն ոտնահարվի
Եվ իրավունքն ու կամքը ﬔր Ջավախքի:

51
Լսե՛ք ինձ բոլոր այրեր իմ Ջավախքի,
Մի՛ լռեք, ձայնից ձեր գոռ, քարը ճաքի՛,
Վահագնը, որ պարսպի կնմանվի,
Կանի անհնարինը, որ ﬗիթարի:

Վահա՛գն եղբայր, արի, պարթևակազմ,


Հիշեցնող ասք, առասպել դյուցազնական,
Չես թողնում Ջավախքին դու, պատրաստակամ,
Դառնա խղճուկ ու ավեր, անտիրական:

Եկե՛ք այսօր Ջավախքի ուստրեր ու դուստրեր,


Որ ծնվել, ﬔծացել ենք ﬔնք ջավախքցի,
Համախմբված, ﬕասնական, աներեր,
Կանգնենք ﬔնք կողքին ﬔր Վահագն արծվի:

Մաքառենք հանուն արդար իրավունքի,


Պաշտպան դառնանք ﬔնք ﬔր արի ազգի,
Աչալուրջ ու առանց որևէ վախի,
Վահագնը պատրաստ է, նա էլ ﬔզ կօգնի:

Դյուցազուններ են պետք հիմա Ջավախքին՝


Վեր դասի անուն, պատիվը Ջավախքի,
Սրբությամբ նայի հողին ու Ջավախքին.
Օրհնվի բազուկը հերոս Վահագնի:

20.03.2018

52
ԴԱՄԱԼԵՑԻ ԴԱՆԻԵԼԻՆ
Սիրտն Աստծու սիրով է հաﬔմված,
Անունն էլ է Աստվածաշնչյան,
Չի դառել Դանի՝ մոդայով տարված,
Սրտում գյուղն է իր հոգու մատյան:

Երբ գրիչը վերցրել է ձեռքը,


Սիրուն չի կանչել, սեր չի գովերգել,
Գյուղն է իր համար լուսե ցնորք,
Գյուղի սիրով է սիրտը մրրկվել:

Ապրում, սեր ու հրճվանք սրտի ﬔջ,


Հոգու աստղերով լուսաժպիտ,
Հպարտ քայլում է նա գյուղի ﬔջ,
Դեմքն էլ նրա` լուսակաթ ժպիտ:

Սեգ հասակով ու վեհ մտքերով,


Գրկի ﬔջ գյուղի նա իր դրախտ`
Ապրում տարված գյուղի հոգսերով,
Սրտացավությամբ նա իր անխախտ:

Գիտի աﬔն բան գյուղի մասին,


Անդավաճան նվիրված գործին,
Չի թողնում ﬔկը դիպչի մազին,
Սիրով Դամալային բնածին:

Գյուղում ասում են` Բալոյանը,


Շատ խելացի ու լավ բալայա.
Ջավախքը նրա հենարանը,
Հոգու չքնաղ պատրանք ﬔրօրյա:

23.03.2018

53
ԵԼՆԵՄ, ԵՐԹԱՄ ԵՍ ՋԱՎԱԽՔ
Ես Ջավախք ելնեմ, երթամ,
Ծանոթ տեղերով ման գամ
Մանկությանս երաշխիք՝
Կարոտս առնեմ ու ետ գամ:

Ճամփի եզրի մասրենին


Անփուշ նայի աչքերիս,
Օդում ճոճվող խնոցին
Թող ﬔղմ զարկվի ծնկներիս:

Թիթեռների հետ խաղամ,


Բռնեմ ճնճղուկ ճվճվան,
Հետը խաղա՜մ, թռվռա՜մ,
Կյանքի համը ես զգամ:

Հավին տեսնեմ իր թառին,


Աչքով ման գամ ձվերին,
Տուն եկող նախրին սպասեմ,
Մեծ բաժակով կաթ խﬔմ:

Թող մուրազս ես առնեմ,


Մտքով նորից ետ դառնամ,
Հինը նորին ես խառնեմ,
Հոգով նորից լիանամ:

Իղձս կիսատ չթողնեմ,


Երբ տարիքս բոլորեմ.
Հուշերս ես ետ բերեմ,
Ա՜խ, ծով կարոտս առնեմ:

54
Կյանքն այնտեղի ես մաղեմ,
Նոր կյանքով ոգևորվեմ,
Տեսածս ես ողջունեմ,
Մանկանց այտի բույրն առնեմ:

Գետում ոտքերս լվամ,


Նորից քարկտիկ խաղամ,
Աթարի ծալքը շուռ տամ,
Պահած խաղալիքս ման գամ:

Գամփռը ﬔր ոտքիս փարվի,


Ծանոթ փիսոն մլավի,
Երդիկից ծուխ վեր ելնի,
Օձի նման գալարվի:

Լավաշ ուտեմ ﬔր թոնրի,


Համը առնեմ ﬔր պանրի,
Մոտենամ դռանը գոﬕ,
Ուր կորած հուշ կծնվի:

Արտերում հպարտ շրջեմ,


Զեփյուռն ինձ սթափեցնի,
Ա՜խ, կարոտս ես առնեմ,
Երբե՛ք, երբե՛ք չմարի:

20.03.2018

55
ՋԱՎԱԽՔ ԱՍԵԼԻՍ
Ջավախք ասելիս՝
Պայծառանում է դեմքս,
Միտքս լուսավորվում է,
Սերս ծորում է ասես,
Սիրտս սիրակիզվում է:

Ջավախք ասելիս՝
Հոգիս սիրով է լցվում,
Խոսքերս են քաղցրանում,
Աչքերս են շողշողում,
Դեմքս ժպտուն է դառնում:

Ջավախք ասելիս՝
Երգ են երգում շուրթերս,
Ոտքերս` տակիս պարում,
Թելադրվում իղձերս՝
Գովքն ինքն իրեն է գրվում:

Ջավախք ասելիս՝
Հիշում եմ ﬔր սարերը,
Ծաղկապատ դաշտեր տեսնում.
Մինչ ինձ է հասնում բույրը՝
Սիրտս ուժգին է բաբախում…

08.03.2018

56
ՋԱՎԱԽՔԻ ԳՅՈՒՂԱՆՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՆԱՆ
Բոլոր գյուղերը «Նորշեներ» դառնան,
Իսկ «Ախալին» թող ﬓա հետևում,
Կամ թե Խաշուտ և այսպես շատ-շատ
Դառնան անունները ﬔր հայաշատ:

Գյուղին՝ կենտրոնում ունեցող տաք ջուր,


Ծղալթբիլա անո՞ւնն է ﬕայն հարմար.
Հայոց ճոխ բառերը մարաղ մտել,
Անուն որոշել ուրիշին են թողել:

Պետք է՛, պետք է Նորշենից դաս քաղել,


Ոչ հայալեզու անունները մաղել,
Հերթում սպասում են ﬔր շատ քաղաքներ.
Ինչո՞ւ եք լռել, ա՜խ դարեր, դարե՜ր:

Ինչո՞ւ եք լռել, դու՛ք վերնախավեր՝


Հանդուրժում արվեն անուններն ավեր,
Ինչու՞ եք հանդուրժում բաներ ոչ ճիշտ,
Ա՜խ, կորել է արդարությունն ընդﬕշտ:

Բոլորի սրտում դարանած պոռթկում`


Հայ անունից զրկված ﬔր Ջավախքում,
Զայրույթ-պահանջով մատներս թափ տանք,
Ազգապաշտպան անձեր ﬔնք դառնանք:

Հարմարվելով, լռել, տեղի տալով`


Ում ասես ստրուկ կﬓանք ամբողջ ցեղով,
Հողով, տուն ու տեղով ﬔր ունեցած`
Ճզﬔլ են, պահել ձայներս կտրած:

57
Արյունահոսող, ցավոտ վերքի պես
Սիրտս արտասվում է սգվորի պես,
Շատացե՛ք շեներ, դուք ﬔր Խաշուտներ,
Ունեք ավերված, բայց կանգուն բերդեր:

Մոﬕ պես հալվում է ﬔր ինքնությունը,


Հատվում է ջավախքցու համբերությունը.
Ըմբոստ ոգին մոխրից էլ կանթեղվի՝
Մենք երկրորդ տեսակ չենք, չե՛նք համարվի:

Բռնցքաչափ խոսքի ուժով հաղթե՛նք,


Հերի՛ք է կամավոր ﬔնք խավարվենք,
Բացենք ﬔր ապացույց գանձարանը,
Ճշտի արտահայտման ﬔր դարանը:

Զոռ տանք ﬔնք խոսքի ազատությանը,


Վե՛րջ կեղծիքի ամբարտավանությանը.
Մեզ թափ տանք, ﬔր Ջավախքին նոր լույս տանք,
Սերունդներին մաքուր էջեր պահ տանք:
05.04.2018

58
ՀՈԳԵՎՈՐ ԿՅԱՆՔԸ ՆՈՐՇԵՆՈՒՄ
Հայի անիծված բախտ է տրվել
Ջավախքի ճանաչված Նորշեն գյուղին.
Նրանք, որ դարերով հավատք պահել՝
Ոﬓ Իվանյուկի գերի են դարձել:

Քերոբ վարդապետ Տեր –Պողոսյանը


Դեռ վաղնջական ժամանակներում
Հիմքն է դրել եկեղեցու շինության`
Նվիրվել հայ գոյի պահպանության:

Հավատքը վառ է եղել այս վայրում,


Կառուցվել են ﬕշտ եկեղեցիներ,
Հինգերորդ դարի խաչքար է պահվում՝
Շուրջը եկեղեցու ավերակներ:

Հիմա Անատոլի Իվանյուկը՝


Ուկրաինացին, քսան տարուց ավել,
Իրենով է արել ﬔր Սրբությունը,
Հավատացյալների հոգում՝ ավեր:

Հավատքի բարձրաստիճան այրերը,


Ինչու են անտեսում հավատացյալի հոգու ձայնը,
Անհաղորդ, չեն լսում բողոքները,
Թողնում մատնված անուշադրությանը:

Երբ Անատոլի` այս խուլիգանը,


Վայրագությամբ գազանին չզիջող,
Ապրում է գյուղացու կառուցած տանը,
Պատուհաս է մարդկանց հավատքը պահող:

59
Տեր-Սիմոն Դիլանյանը իր շնորհքով
Ազատել է Նորշենը թուրքի ձեռքից.
Օտար, դաժան վարդապետի ձեռքով
Գյուղացին հեռանում է եկեղեցուց:

08.04.2018

13.04.2018

60
ՊԱՊՍ ՈՒ ՏԱՏՍ
Նախապապս արոր, մաճ է բռնել,
Պապս էլ եզներով կամ է քաշել,
Այսպես գյուղի հումուսոտ հողը
Իրենց ապրուստ ու հաց են դարձրել:

Տատս շտապել, փոցխն է ուսել,


Պապիս օգնության է նա հասել,
Բանջար քաղելու հերթը երբ հասել`
Տատիս կանչել ու դաշտն է հասցրել:

Լաչակն իրեն հովանոց է արել,


Ճարպկորեն բանջար է նա քաղել,
Կռացել է և հողի հետ է ձուլվել,
Միայն լաչակով է հողից տարբերվել:

Տատս ծամ-ծամ ավելուկ հյուսել՝


Փոխադրելու համար այն՝ նստել է սայլ.
Բարության տիպար էր ու պատվասեր,
Տատս մաքրասեր էր և շատ հյուրասեր:

Պապիս մասին ես խո՜սք չեմ գտնում,


Օրս նրա հետ շուտ չէր մթնում,
Ինձ համար ժամանակ էր գտնում
Ճանաչողական զրուցարանում:

Գյուղի բոլոր պապ ու տատերը,


Հագած ռետինե ոտնամաններ,
Կամ կաշվից տարբեր ոտնամաններ.
Գործն էլ նրանց ﬕշտ բարեբեր:

61
Սիրված են իրենց զավակներից,
Ունեցել են շատ դուռ ու դրկից,
Շատ- շատ հոգատար ﬔկը մյուսից…
Ափսոս շուտ են հեռացել ﬔզնից:

24.04.2018

ՄԱՃԿԱԼ

62
ՀԱՅԱՑՔ ՀԵՌԱՎՈՐ ԱՆՑՅԱԼ
պոեմ
Մաճկալ եմ, բեզարած եմ,
Պապերիս շուրթերին
Հորովելն էր զիլ հնչում,
Տարածվում բարձր սարերում:

Շվի էր շվացնում գառնարած տղան՝


Գրպանում բոքոնը պահած,
Հովիﬖ էլ հետը գելխեղդ շան`
Աչքը ոչխարներին hառած:

Կովերը քարի ստվերում պառկած՝


Որոճում էին, կուրծքները լցնում,
Հանգստանում`ﬔջք-ﬔջքի տված`
Նախրապանն էլ լավաշ էր փաթաթում:

Հայացքը երկնքին հառած՝


Արոր է քաշել ﬔծ պապս,
Գութանի երգը հորինած՝
Գրել է ﬔկ այլ պապս:

Սայլը ակերով՝ եզաքաշ,


Ձիերով էլ` պահակներն են շրջել,
Ունեցել են ավանակ,
Խրցով խոտ են փալանին դրել:

Իսկ տնաﬔրձում կամով են


Ցորենն անջատել, փռել.
Եվ ծղոտն արագ դիզել են,
Հետո մարագ են քարշ տվել:

63
Աթարների ﬔջտեղերում
Ցանն է տատս պահ տվել,
Եղածն էլ` գոﬕ գռերում,
Բացօթյա արտաքնոց հասցրել:

Օդայում մասրե թեյ են խﬔլ


Ապակե անգույն բաժակով,
Կերել քաղցրահամ մոմպասներ,
Խﬔլ կոտրած շաքարակտորով:

Ափսեներ՝ շարված թարեքում,


Գդալներն էլ ﬕայն ալյուﬕնե.
Քաղցրավենիք նրանք չէին համտեսում,
Չկար կոնֆետ շոկոլադե:

Գդալում կաթնապուր, թանապուր,


Սպասում էին խնոցին ծփա,
Կարագ, յուղ դառնա բնատուր,
Բերանի համը «խաս» դառնա:

Երեխաները ոլոռ են քաղել `


Կարմրավուն ծաղկից վայել հյութ,
Սնձի կաթից ծամոն են ծաﬔլ,
Ցորենի հասկից ճաշակել` կաթնահյութ:

Տատս խախալով ցորենն էրնել,


Երկանքը պտտել, դարձրել է կորկոտ,
Ջրաղացում ցորենն ալյուր դարձրել`
Տունն ապահովել են նրանք հացով:

Եթե գնանք շատ վաղ-անցյալ՝


Վարել, ցանել են աշնանացան,
Ջրելը ձյան հույսին են թողել,
Անձրևն էլ ջրել է գարնանացանը:

64
Ոչ երնեկ ﬔր անցավորներին,
Որ տեսել են համը սովի,
Տոկացել են ամբողջ տարին,
Հացը եղել է նույնիսկ ադոլի:

մաս 2

Տատերը ﬔր, շատ մաքրասեր,


Պղինձները շփում էին մոխրով,
Բուրդը նրանց սպիտակաթույր՝
Պարանն էր ծանրանում լվացքով:

Իսկ նրանց ձեռքերի մանվածքը


Շարում էր գունավոր գուլպաները,
Լաթերով էին ծածկում սնվածքը,
Իրենք էին կարում իրենց հագուստները:

Ուսերին փոցխ, գերանդի, եղան,


Երդիկում աղաﬖու ղուն-ղուն,
Գայլերը վխտում էին մոտը տան՝
Հույսը դրված էր գամփռի վրա:

Թոնիրն էր նրանց վառարան.


Ոտքերը կախում, տաքանում,
Աﬕսները շատ երկար ձմռան
Մի կերպ էին թողնում ետևում:

մաս 3

Հագուստները թանգարանային…
Կանանց զգեստը վերնազգեստն էր՝
Հագած ասեղնագործ շապիկի վրա,
Մեկ էլ շրջազգեստն ու գոգնոցն էր,
Լաչակ, գլխաշորն էլ գլխի վրա:

65
Ոտներին ոտնաման կարմրաﬕջուկ,
Հետո ունեցան կրունկ-կոշիկ,
Ցրտին փաթաթվում շալում տաքուկ,
Իսկ գնածը նրանց երազելիք:

Տղամարդկանց թումբանները
Փոխարինվեցին «գալիֆեյով»,
Իսկ թելերով տրեխները՝
Կաշվե պինդ «սապոգներով»:

Տակաշորը` վարտիք- շապիկ,


Բամբակե բաճկոն վրայից բլուզի,
Երիզավոր գլխարկ նրանց գլխին.
Սա է նկարագիրը ողջ հանդերձանքի:

27.04.2018

66
ԾԱԼԿԱՆ` ՓՐԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ
Ծալկա՛, ամպատակին դու ծավ
Թռեղք անունդ Ծալկա դարձավ,
Դարձար դու «Աղի ճանապարհ»,
Քեզ ճանաչում է ողջ աշխարհ:

Պատմությամբ դու հնադարյան,


Բնակչությամբ բազմահազար,
Ազգությամբ խառն ու հայահար,
Հայերին եղել ես սատար:

Շատ գյուղեր Ախալքալաքի


Թաքնվել են ﬔջը քո գրկի,
Երբ փախել են նորից թուրքից՝
Բռնել ճամփան Բակուրյանի:

Անտառներդ նրանց անկողին,


Նրանց հսկել է տխրաչ լուսին,
Ցերեկն էլ արևի հույսին՝
Ծածկ դու` փախուստի ճամփին:

Ականատես սրտակեղեք
Տեսարանի աﬔնուրեք,
Հոգու աչքերով ես լացել՝
Եղեռնն է աչքերիդ առաջով անցել:

Զորավիգ հային տարագիր՝


Ցրել ես արյունոտ խավարը,
Սիրտդ ահով ու մոլորված՝
Սատարել ես ազգիդ բզկտված…

67
Անցել է դար, կանցնեն դարեր,
Քեզ կհիշեն քո եղբայր հայեր.
Տերը բարօրությամբ է հատուցել,
Ձեր կյանքը նա նորով է շենացրել:

28.04.2018

68
ՆԻՆՈԾՄԻՆԴԱ
Քո անունը Նինո Սուրբ է,
Իսկ ﬔր սրտերում ﬔր Սուրբն է,
Դարպաս ես ﬔզ հյուսիսային,
Մոտ ես Հայաստանի սահմանին:

Բնությունդ ցուրտ է ու խիստ,


Ձﬔռում՝ ձյունե շերտի տակ հաստ,
Ապրում են ﬔջդ սրտով ջերմ, տաք,
Մի ժողովուրդ, որ ունի Ջավախք:

Ճանապարհ է բացվում տրակտորով,


Հիշեցնում է ﬔզ գավազանով
Ճանապարհ բացած Մովսեսի…
Ճանապարհն այդ թող հավերժի:

Ինչպես քուլա, ամպի ծվեններ,


Փռված են շուրջը քո գյուղեր,
Հիշեցնում են սնկի գլխարկ`
Պահված ձյունե սավանի տակ:

Օգտագործել են աքսորավայր,
Որպես բնություն ցրտահար,
Դոխոբորներին են վտարել՝
Տարիներով դատապարտել:

Իսկ հայերդ շատ հպարտ են,


Սրտերը նրանց ջերմ, տաք են,
Հային չի կոտրի ոչ ցուրտը,
Ոչ էլ քամուց հեծեծող մարտը:

28.04.2018

69
ՋԱՎԱԽՔԻ ԱԶՆԻՎ ԴՈՒՍՏՐ
Կ արինե Բագիրյա՛ն, հալա՛լ կաթնակեր,
Ա նուն` դու, ջավախքցուն, ﬕայն, պատվաբեր,
Ր ոպեում դու խելացի կողﬓորոշվել,
Ի սկական ազնվություն ես ցուցաբերել:
Ն ախատիպ դառնա ազնվությունդ մարդկանց,
Ե րբեք գտած փողով թող չգայթակղվեն:
Բ ժիշկ կդառնաս, դու կբուժես մարդկանց,
Ա զգ քեզանում կգտնի իրեն ապավեն:
Գ անձ ես դո՛ւ իսկական. գանձն ի՞նչ կանեիր,
Ի սկույն երեսունյոթ հազար դոլարից հրաժարվեցիր
Ր ոպե անգամ հարկավոր չէր, որ մտածեիր,
Յ ուրայնորեն գումարը տիրոջը հանձնեցիր:
Ա նչափ հպարտ ենք ﬔնք` ջավախքցիներս,
Ն այելով արարքիդ, որով գովաբանվեցիր:

ԿԱՐԻՆԵՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ


ԴԵՍՊԱՆ ՌՈՒԲԵՆ ՍԱԴՈՅԱՆԻ ՀԵՏ

70
ԳԱՆՁԱ
Բնության ծաղկազարդ գորգ,
Թանգարան բաց երկնքի տակ,
Ասես լինես ասեղնագործ,
Գեղատեսիլ դու ﬕ հարթակ:

Գանձերդ անթիվ, անհամար,


Թե՛ բնական, թե՛ մարդաշատ,
Փարվանայի հարևանությամբ,
Որ լիճ է՝բնության զարդ:

Տերյանն էլ է քեզ զարդ,


Պարտք ենք նրան գրությամբ արդ,
Կարճ կյանքում շրջել է աշխարհ՝
Նորով է օծել գիրը հայ:

Աչքը թաց, վերադարձի լույս,


Տվել է գրչին ﬕ նոր հույս…
Գանձա ունես Քյորօղլու բերդ,
Անվանիների բազմության հերթ:

Ունես Սուրբ Սարգիս կաթնաքար,


Սուրբ Կարապետ քանդած ժամ,
Կամուրջ հայ արձանագրությամբ,
Ու թանգարան Տերյանապատկան:

Հայտնի արարող բնակչությամբ,


Քո տարած աﬔն հաղթությամբ,
Պատկան ես էրզրումցուն շար,
Նա քեզ համար ﬕ ամուր պատ:

28.04.2018

71
ՓՈԿԱ
Փոկան գյուղ է բախտակից Գանձայի,
Փռված է Գանձայի մոտ կողք-կողքի,
Հնավանդ գյուղ է դարերից եկած,
Լիճ Փարվանային է դեմքն իր պարզած:

Փոկացու հոգին պայքարող է շատ,


Տեղանքով նա իր հուշարձանաշատ,
Ունեն նրանք Սուրբ Հովաննես մատուռ՝
Հավատքը հասցնում են ﬕնչ Աստծո դուռ:

Մոտ է Փարվանա լիճը անապական,


Աղճատում է նրան գետ Թափարվան,
Արտացոլում է լճում հրացոլքը,
Նաև արևի ու լուսնի արտացոլքը:

Ու լճի արծիﬖերի ճախրանքով,


Ուր ժողովուրդն ապրում է պարծանքով,
Հարուստ արոտավայրերով պես-պես
Նրանցով դառնում է սիրունատես:

Ամռանը փռվում են լճի ափին,


Երբ դեռ նոր-նոր է երևում արփին,
Կանայք ու աղջիկներ գեղանի`
Տարածում են խինդ-վայելքը երգի:

Գյուղում ստեղծվել են պանրի տեսակներ,


Շատ են գյուղում պահվող գելխեղդ շներ,
Ապրում են կյանքով ժամանակակից,
Ջավախքի ժողովրդին բախտակից:
11.05.2018

72
ԱԽԱԼՔԱԼԱՔ
Դիրքդ չափել են հայացքով,
Եվ եկել են եզրահանգման,
Անջատված ես, դու քո դիրքով՝
Դարձել գյուղերին հանգրվան:

Եղել են շատ երկրաշարժեր,


Դու դարձել ես Նոյան տապան,
Եվ ժայթքել են հրաբուխներ,
Իսկ դու դարձել ես պատվանդան:

Մոր նման փեշերդ փռել,


Գյուղերիդ առել փեշիդ տակ,
Ձորն է նրանցից քեզ զատել՝
Ապավեն ունեն կրծքիդ տակ:

Գյուղերիդ մայր ես գթառատ,


Հայ լեզվի դու պահապանն ես,
Օգտվում են սիրուցդ առատ,
Հզոր երկրի Ջավախքյան մայրն ես:

Ախալքալա՛ք, կաս, կլինես,


Ջավախքում ունես դու բարձր դիրք,
Հայկական կոչված մշտապես՝
Տիրոջ հետ կապած կուռ դաշինք:

28.04.2018

73
ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ԲԵՐԴԸ
Հին բերդը Ախալքալաքի,
Մեզ համար բերդ Նոր քաղաքի,
Կանգնած է նա փլման շեﬕն,
Լուռ նայում է ﬔր դեմքերին:

Անցել արյամբ եկող դարեր,


Շատ է տեսել բերդը ավեր,
Մնացել հետևում ստվերի,
Նմանվում է նա անտերի:

Ուզում եմ լինի հայտնություն


Ունեցող հնարավորություն`
Ջավախքցիներին աշխարհում
Բերդի ցաﬖ զգան սրտերում:

Պահվածն էլ իմ հուշերում
Տեղ գտնի իմ երգաշխարհում
Այն է ինձ ﬔծ կարոտի սով,
Երբ կար բերդում ﬔզ համար զով:

Բերդը ձեզնից գութ է աղերսում,


Ջավախքցինե՛ր, որ եք դրսում,
Սրտացավությամբ դուք զինվե՛ք,
Բերդին ﬔր օգնության հասեք:

Մի՛ խնայեք հնարավորը,


Բերդը համարե՛ք կարևորը,
Ջերմացրե՛ք դուք ձեր սրտերը՝
Ջավախքն է ﬔր վաղվա օրը:

74
Բերդը ﬔր Ախալքալաքի
Կարողությամբ ձեր փրկվի,
Չթողնենք ﬔնք ուրիշներին
Տեր կանգնեն ﬔր արժեքներին:

31.03.2018

ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ԲԵՐԴԸ

75
ԿԱՐԾԱԽ
Ունես ճամփեզրիդ հայտնի ﬕ քար,
Որ հանգստանա անցորդն հոգնահար,
Ջիվանու երգած որպես քանքարավոր՝
Դառնում ես մարդուն հարազատ ընկեր:

Մոտ ես դու նախանձ ու բիրտ թուրքին,


Չի՛ հասնի նա քո արդար կրծքին,
Նման հար դու հայոց կուռ բերդի,
Տեր չխաթարվող, անարատ վարքի:

Կռունկները շա՜տ հեռվից են եկել,


Հետևից մարդկանց երամ են բերել
Տեսակով ստեղծագործ, արարող,
Ստեղծող աﬔնն իրենց արդար ձեռքով:

Բադերն են լողում Խոզապին լճում,


Ճայերն են կռնչում պարզ երկնքում,
Պատկերը մով-կանաչ հայելում
Մի շարք բլուրներ է արտացոլում:

Եվ արևի հոգնած շողերը


Քույր են դառնում աﬔն անցորդի,
Գիշերային սուտակ աստղերը
Տարածում են համբույրը երկնի:

Բացում հոգու թաքնված աչքեր,


Դառնում են նրանք հասուն հասկեր.
Ասքեր են պտտվում քո շուրջը,
Ջիվանին գովերգեց քո ջուրը:

76
Սրտումս կուտակված գետը
Երգիս դառնա վերծանող երթ,
Միանա Ջիվանու երգին,
Լրացնի հայրենի գովերգին:

28.04.2018

ԿԱՐԾԱԽ

77
ԿՈՒԼԻԿԱՄ
Ծփում են ցորենի դաշտերդ դեղնավառ,
Արտերիդ հրճվանք տալիս գյո՛ւղ Կուլիկամ,
Հույսներդ կապված են օրվա հետ վաղվա,
Ողջ գյուղով համարում եք իրար բարեկամ:

Չորսդիդ փռված են գունագեղ արոտներ,


Նրանց հարևանությամբ էլ ձեր արտեր,
Միշտ ուրախ ու ջերմ են ձեր սրտերը,
Դուք եք ձեր գյուղի լիիրավ տերը:

Հպարտ կեցվածքով, արարող ձեռքով,


Ստացած բերքով, ձեռք բերած վարձքով՝
Ստեղծել ինչ պետք է գյուղին ու մարդուն,
Սիրում եք ձեր հողը, չարի դեմ՝ մշտարթուն:

Ախալքալաքը բարձրադիր կենտրոն


Մի թևը տարածել է ուղիղ քեզ վրա,
Կուլիկամ դառել ես տեսադաշտ կենտրոն՝
Մայր Ախալքալաքի աչքն էլ քեզ վրա:

Այնպես կուզեմ հետիոտն դառնամ,


Քաղաքից դեպի գյուղ ոտքով բարձրանամ,
Հասնեմ Կուլիկամ գյուղին, կանգ առնեմ,
Զով օդը շնչեմ ու հանգիստ առնեմ:

Մոտենամ դարպասին սովորական ﬕ տան,


Վստահ ու անվախ դուռը ես բախեմ,
Գիտեմ, որ իմ դեմ դուռը կբանա
Գեղեցիկ տանտիկինը ժպտադեմ:

78
Կհյուընկալվեմ հարազատի պես,
Տպավորությամբ կկիսվեմ պես-պես,
Չէ՞ որ զավակներ ենք ﬔնք եկած Հայքից,
Ազգակիցներ ենք, գոհ ենք ﬔր բախտից:

15.05.2018

79
ԴԱՄԱԼԱՆ ՈՒ ԴԱՄԱԼԵՑԻՆ
Սխրանքաշատ, հպարտ դամալեցին
Ընկեր դառնաս նրան աղ ու հացի.
Նրա ﬔջ ապրում է քաջ էրզրումցին,
Միա՜յն, ﬕա՜յն թե հետն ընկերացիր:

Դամալան բարձրադիր՝ նման Հայքի,


Զմայլելի, դյութական բնությամբ
Արժան իր պատմական բնութագրի,
Օժտված հայի արիականությամբ:

Գլխոﬖ անցել են շատ փորձանքներ,


Մաքառել, ուժեղացել է հոգով,
Դեռ հնուց ունեցել է ավերուﬓեր,
Կուլ չի գնացել թուրքին մարդակեր:

Կյանքը Դամալայում ծաղկում, փթթում է


Սրտացավությամբ իր որդիների,
Աﬔն հարցում նա առաջադիմում է,
Ծաղկեցնում` երթն իր եկած դարերի:

Դամալեցին ծաղկած անդաստանում


Ապրում է աշխատանքով իր արարուն,
Հավատքն իր պահում է եկեղեցում,
Գյուղի օրն էլ նշում աﬔն գարուն:

Գյուղում կառուցված նոր օջախներ են,


Ղուլուչա ձորում վանք ուխտատեղի,
Շուրջը անտառներ ու բլուրներ են
Հարևանությամբ Կուժ սարահարթի:

80
Դամալայի պատմությունը երկար.
Նկարագրելու անթիվ բաներ կա,
Դամալեցին կապրի շատ ու շատ դար,
Տիրոջով նրա առաջ բաց դուռ կա:

03.04.2018

Աշոտ Հակոբյան
ՀՀ հանրային խորհրդի անդամ

81
ՄԵԾ ԳՈՆԴՈՒՐԱ
Գոնդուրացին իր գյուղին
Նմանեցրել է կոշիկի,
Էն էլ ոչ սովորական,
Այլ կրունկովի նման…

Սակայն հեռվից նայելիս,


Լինի նա կարծես, աչք շոյելիս՝
Բոլորը կանաչ զմրուխտ՝
Երկինքը կապույտ ու ջինջ:

Աստված, ասես, չի խնայել,


Շքեղորեն նրան զուգել,
Ոչինչ չի պակասում
Գեղատեսիլ այդ վայրում:

Մտածում եմ ես այսպես,
Որ շատ է տապանի պես,
Տապանի՝ տեսքը կոշիկի,
Բայց ﬕայն հումքը փայտի:

Շողքը Նոյան տապանը


Գցել է Գոնդուրայի վրա…
Գյուղը, թող Տապան անվանվի,
Լինի տապանը Ջավախքի:

24.04.2018

82
ԱԽԱԼՑԽԱ
Պատմությանդ հին երգը շուրթերիս,
Հայի արցունքներից գոյացած զարդ,
Ձեռքեձեռք անցել՝ շատը թուրքերից,
Որդիներդ քո ﬔջ ապրում են զվարթ:

Եղել ես նստավայր, հետո կենտրոն,


Բնությամբ քո աչքի ընկնող, շենշող,
Եղել բազմարհեստ, զինագործ կենտրոն,
Բնույթդ եղել է ﬕայն կերտող:

Կառուցել ես դու ինը եկեղեցի՝


Հավատքը քո ﬔջ վառ ու կենսական,
Եղել կենտրոն նաև մշակույթի,
Թափ է առել քո ﬔջ սերը թատրոնի:

Մեջդ բեﬔլ են Վահրամ Փափազյանը


Եվ Պետրոս Ադամյանն ու Սիրանույշը,
Ծոցումդ է սերվել Կարպ Խաչվանքյանը,
Կապ ունի հետդ Շառլ Ազնավուրը:

Հոգևոր երգով երկինք է լացացրել


Գեղանի Լուսինե Զաքարյանը,
Կոջոյանն ու Սուրենյանցն են վրձնել…
Մեծ է քո անվանիների շարանը:

Ես էլ եմ քո անվան հետ սերտ կապված,


Քեզնից վերցրել եմ մարդասիրություն,
Քո գրկում եմ կրթված, դաստիարակված,
Ունեմ Ախլցխաբուխ շատ հատկություն:

28.04.2018

83
ԾԻՆՈՒԲԱՆ
Ջավախքի հեռավոր ﬕ անկյունում
Ջավախքավայել գյուղ Ծինուբա՛ն,
Ժամանակի հետ չե՛ս մոռացվում,
Աստված լինում է քեզ պահապան:

Բնությունդ անդորր, սեգ, մով,


Հագած լույս, ջերմ շողերն արևի,
Դու՝ «դիմացը բաց» քո անունով
Տարբեր ես գյուղերից սարերի:

Բարդիների սոսափով պատված,


Շուրջդ փռված են ոսկեղեն հասկեր,
Երկինքդ սուտակ, աստղատարած
Սփռում է վրադ լուսնկա գիշեր:

Ծագերում տիեզերքի հրացոլք


Օրդ արևով է հեղեղվում,
Աﬔն օր ամրացնում ես հավատք
Քո որդոց ﬔջ դու եկեղեցում:

Բնակիչներդ Կարնո գավառից


Բերել են հայրենասիրություն,
Ամուր կպած են արմատներից,
Ջատագով են հայրենասիրության:

Հողդ պարարտ է ու շատ բերրի,


Ունես բերքատու առատ այգիներ,
Տեսքը քո բանջարանոցների
Հիշեցնում է ծաղկի քնքուշ աչքեր:

84
Հեռվում սրտերը որդիներիդ
Կարոտից մրրկվում են, վարարում.
Ծինուբա՛ն, օրհնի՛ր զավակներիդ,
Որ վառ ﬓաս նրանց սրտերում:

04.04.2018

85
ՋԱՎԱԽՔԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԳԵՐ
ԵՐԿՈՒ ՄԱՅՐ
Ինչպես երկու հոսող գետ`
Հոսում են սրտիս ﬕջով,
Երկու ուժեղ սիրո գետ`
Ինձ տալիս ուժ ու կորով:

կրկներգ-2 անգամ
Մեկը մոր սերն է ինձ ծնող,
Մյուսը հայրենիքի իմ հզոր,
Երկուսն էլ մայր են հավասար,
Նրանցով եմ շնչում գիշեր-զօր:

Կրկներգ-2 անգամ
Մայրական սիրուց քնքշանում,
Մեղմանում եմ ու բարիանում,
Ջերմ գորով է սիրտս պատում`
Հայրենիքս եմ մտաբերում:

Իմ սիրաշատ մոր հետ


Օրերս մթնում են հեշտ,
Իսկ հայրենի սիրո հետ՝
Ուր գնամ, դառնում եմ ետ:

կրկներգ-2 անգամ
Իմ բարի՛ մայրիկ, անո՛ւշ մայրիկ,
Կարոտում էի դեռ գրկիդ ﬔջ.
Երգիդ տակ եմ քնել քաղցրիկ`
Պահված են նրանք հուշերիս ﬔջ:

86
Կրկներգ-2 անգամ
Պանծալի, քարքարո՛տ երկի՛ր,
Պատկերդ դաջված հոգուս ﬔջ,
Պաշտելի, մայրահամ երկիր`
Երկու մոր սեր կա հոգուս ﬔջ:

16.3.2017

Աբուլ լեռը

87
ՀՈԳԵՎՈՐ ԵՐԳ
Աղոթում ենք Տերունական աղոթք, Հա՛յր,
Աչքերս հառում վեր, քեզ ենք տեսնում, Հա՛յր,
Խնդրում ենք, որ ներես ﬔղքերս, Հա՛յր,
Ապաշխարում ենք, ների՛ր, օգնի՛ր ﬔզ, Հա՛յր:

Ապրում ենք անօրենի ներկայությամբ,


Գիտենք, պաշտպանված ենք քո պաշտպանությամբ,
Խաղալիք ենք դառնում չարի ձեռքին, Հա՛յր,
Փրկի՛ր ﬔզ Աստվա՛ծ, դու ﬔր, փառավոր Հայր:

Տեսնել ենք ուզում անուններս գրված,


Գրքում քո, ﬔզ ﬔղավորներիս ներված,
Հույսը ﬔր դու ես պաշտելի ﬔր Աստվա՛ծ,
Կանգնելու ենք քո դատաստանի առաջ:

կրկներգ

Դու փառքի ես արժան,


Դու գովքի ես արժան,
Օրհնությանդ ﬔզ արա արժան,
Տե՛ր ﬔր բարի, Տե՛ր գթարժան:

Քո անունը ﬔր շուրթերին մանանա,


Օգնությամբ քո շատ բաների դիմանանք,
Հայր խնդրում ենք չարին քշի՛ր, թող գնա,
Տենչում ենք, սպասում իշխանությունդ գա:

88
Հա՛յր, բժշկի՛ր ﬔր հիվանդ հոգիները՝
Սրտերումս թագավորի թող քո սերը,
Կանխիր անիրավությունն աշխարհով,
Դարձրու տառապյալ կյանքն ապահով:

Մենք գիտենք, որ երկնքի անհունում


Ունենք փառավոր ու ﬔզ սիրող Հայր,
Հա՛յր, գիտենք, դու ես ﬔր կյանքն օրհնում,
Քեզ հպատակ, քեզնով ենք ﬔնք գոհանում:

Տե՛ր, մաքրի՛ր ﬔր սրտերը,


Դի՛ր այնտեղ ﬕայն քո սերը,
Հեռացրո՛ւ ﬔզնից անպետքությունը,
Զգանք քո ցանկալի ներկայությունը:

89
ՎԱԼԵ
Ախալցխային պինդ են կպած
Վալե քաղաքն ու ավանը,
Համարում են իրենց Ախալցխայի,
Թեև ծաղկաքաղ են Ախալքալաքի:

Վալեն բնակչությամբ ծաղկաբույլ է,


Տարբեր գյուղերի հավաքատեղ,
Խնդիրները Վալեն լուծում է
Բոլոր բնակիչների ﬕատեղ:

Վալեն բացել է ածխահորեր,


Ջավախքցին այստեղ փող է վաստակել,
Տեղանքն ունի տարբեր ապարներ,
Ցեﬔնտ, գիպս և այն է մշակել:

Հարուստ ընդերքն ունի կոքս-ածուխ,


Շուրջն անտառներ, այգիներ պտղատու,
Անծանոթը չի էլ մտածում՝
Ածխահորը ﬕնչ Թուրքիա է ձգվում:

Մանկությունս անցել է Վալեում,


Հայկական դպրոցում եմ աշակերտել,
Ածխե վառարանի կողքին պառկել
Գիր, գրականություն եմ ուսուﬓասիրել:

Կյանքն ուրախ էր, բնույթը հայկական,


Մշակույթ կար՝ մոտ էր Ախալցխային,
Երգ, պար, ասմունքն էլ էր հայկական՝
Օրենքն էի պահանջում Թբիլիսյան:

29.04.2018

90
ՋԱՎԱԽՔ
Ջավախք, Ջավախք հին ու նոր,
Հողակտոր իմ դարավոր,
Երզրումցու հետ դու մայրաբար
Կապվեցիր, ի՛մ Ջավախք աշխարհ:

Հիմա գրկում քո տաք ու ջերմ


Եկան հայեր, գցեցին սերմ,
Եկան, եկան երաﬓերով`
Հայերը Ջավախք արյան կանչով:

Ջավախք դու գրով գրքաշատ,


Երգերով էլ քո տաղաշատ,
Ունես անվանի դու գրողներ
Ու հայտնի շատ երգահաններ:

Ջավախքի երգը գրվում է հեշտ,


Լցվում մարդկանց սրտերի ﬔջ,
Համահունչ են և հոգու հետ,
Մատուցվում է այն էջ առ էջ:

կրկներգ - 2 -անգամ

Ջավախք՝վերածնված,
Ջավախք՝ ﬔծարված,
Թող չտան քեզ հարված,
Չլինես դու պարտված,
Եղիր դու ﬕշտ կանգնած:

91
ԱԲՈՒԼ
Աբո՛ւլ, Մասիսի պես դու երկկատար,
Աբո՛ւլ, Ջավախքի հենարան դու սար,
Գովքդ են անում, ամպերին հասցնում,
Երիտասարդներն իրենց երգում:

Աբու՛լ ջավախքյան, դու շատ հայկական,


Անունների շարքում, որ շատ-շատ կան,
Քեզնից փչող զով քաﬕն անդադար
Չի թողնում շոգին լինենք տապահար:

Աբու՛լ, դու քույր ես Թռեղքի սարերին,


Սարեր շատ-շատ են տրված հայերին,
Սարերի շարքում դու ﬔր Ջավախաց`
Շարժում ես անգամ օտարի նախանձ:

Գագաթդ ձյունոտ է շատ, պսպղուն,


Լանջերիդ փռված են դաշտեր նախշուն,
Նախրապանը արածացնում է նախիր,
Հովիﬖ էլ փարախում` ոչխարներին:

Ծաղիկները ժպտում են քարերից,


Բարձունքներիցդ իջնող լանջերից,
Մեկն էլ իր ցողունով վեր սլացող,
Նմանվում պատկերիդ վեր խոյացող:

կրկներգ

Աբո՛ւլ, Ջավախքի սրտում,


Որպես ﬕ գանձ ես պահվում,
Աբո՛ւլ, քո ողջ տարածքում
Հայկական գյուղերն են փռվում:

92
ԾԱԼԿԱ
Ծալկա, Ծալկա, սիրուն Ծալկա,
Գրկումդ աﬔն բան կա,
Կանչում ես, որ ﬔնք շուտ տուն գանք,
Գրկումդ մով` շատանանք:

կրկներգ-2 անգամ
Ծալկան, Ծալկան` հայկական,
Նա դարպաս է հայոց տան,
Ծալկայում ﬕաբերան`
Հայոց լեզվով ﬕաբան:

Որդիներիդ սրտում հույս կա,


Ծալկա՛, դու դարձի ճամփա,
Քեզանում ﬔր սրտում հույս կա,
Հային դարպաս ես, Ծալկա՛:

Դու շատ սիրուն ես, ծաղկաստան,


Ծալկա՛, դու ﬕ բուրաստան,
Գիրկդ բացի, թող ﬔնք ներս գանք,
Քեզ կարոտով բարև տանք:

Թող ջուրդ խﬔնք, զովանանք,


Հավերժ քեզ հետ ﬔնք ﬓանք,
Մնանք մոտդ, ետ չգնանք,
Վտարանդի չդառնանք:

93
ԱԽԱԼՑԽԱ
(ըստ Սամսոնի գրչի)

Գեղատեսիլ ժայռերի ﬔջ
Դու բույն ես դրել,
Մեծացել ես հասակ առել,
Քաղաք ես դառել:

Կրկներգ
Դու փոքր ես, անունդ` ﬔծ,
Ջան իմ Ախալցխա,
Քո անունը պայծառ է ﬕշտ,
Սիրուն Ախալցխա:

Փոցխով չայը իր զիլ ձայնով


Կողքովդ է հոսում,
Ոռոգում է այգիներդ
Ու քեզ հետ խոսում:

կրկներգ
Տանձ, խնձորիդ համը ամբողջ
Աշխարհն է խոսում,
Մոտդ նստած Սամսոնին էլ
Դու տվիր ուսում:

կրկներգ
Դու փոքր ես,անունդ ﬔծ,
Ջան իմ Ախալցխա,
Քո անունը պայծառ է ﬕշտ,
Սիրուն Ախալցխա:

94
ԴԺԳՈՀ ԱՄՈՒՍԻՆԸ
-է, ՜է՜, դժգոհ եմ քեզանից, այ՛ կնիկ,
Մինչ իրիկուն ջու՜-ջու՜ես դու կանչում,
Ժամանակ չունես տաս ինձ ﬕ պաչիկ,
Երեկոյան շուտ կովին ես կթում,
Գիշերն էլ դու շուտ քուն ես մտնում:

Չէ, ՜այսպես չեղավ, ա՜յ, հիմա՛ր կնիկ,


Լինգերով էլ դու չես զարթնում,
Թե զարթնում՝ շուռ գալով մյուս կողքին,
Վերմակի տակ ես մարաղ մտնում:

Անճար եմ,աչքերիս դեﬓ է մթնում,


Չեմ շտապում, չեմ ուզում թե մտնեմ տուն,
Քեզ թողած՝ սեր եմ փնտրում ես դրսում,
Կարծես մոռանում եմ գալ ես ﬔր տուն:

-Ա՜յ, տնաշենի՛ հարս, խելքի արի,


Թե չէ մարդդ ուրիշին կճարի,-
Անհանգստանում է մայր սկեսուրը,
Գլուխն է կախում խեղճ սկեսրայրը:

Առաքինի ամուսինը գյուղի,


Աչքի ընկնող ջահել սիրուն տղան
Վախենում է, թե հանկարծ մոլորվի,
Շտապ տուն է գալիս՝ գրկում իր կնկան:

Կնիկը գերված մարդու տաք շնչից,


Պահում մոռացած թե՛ ջուջուն, թե՛ կով`
Զգաստանում, հետ կանգնում բռնած դիրքից,
Հարազատ մարդուն է փարվում սիրով:

95
Ախ՜,դո՛ւ, պարտադրված կյանք գյուղական,
Անխիղճ ծանրանում ես հարսի վրա,
Միևնույնն է, ﬕայն սերը բնական`
Սե՛րը, սե՛րը, հարթում է աﬔն բան:

-Ջուջուն կսպասի, հո՞ չի սատկի,


Թե ﬕ քիչ հետո էլ կուշտ կուտ ուտի,-
Մտածում է հարսը, նստում մարդու կողքին,
Թուշը քսում թշին, հենվում է ուսին:

Գիշերը դառնում է քնքշանքով կանչող,


Զույգերի սրտերն էլ իրար փնտրող.
Հաշտվում են. մարդը չի դժգոհում էլ,
Կինը գտնում է դրա ժամանակն էլ:

Վաղ առավոտյան ﬔր ջահել տղան


Շեﬕն կանգնեց, ﬕ քիչ ճմլկոտվեց,
Մտքում ճար գտավ, որոշեց տեղում
Մորթի ջուջուներին, ծախի կովին:

Շատ մտածեց, սրտնեղեց, կասկածեց:-


-Բա ո՞նց կլինի մորս հալը,
-Վա՜յ, ﬔրս կափսոսա ինձ կաթ տալը,
Հայրս էլ ինձ որդի չի համարի…

Շատ չանցած հնչեց նորից` ջո՜ւ, ջո՜ւ, ջո՜ւն,


Կոﬖ էլ բառաչով ճանապարհվեց,
Խմորը պատրաստ լավաշ թխվելու`
Հարսը դարձյալ իր գոգնոցը կապեց…

96
ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀՈՒՇ
Ամռան ﬕ օր, կեսօրին՝
Հասա քչքչան առվին,
Նստեցի ծանոթ քարին՝
Տարված նրա կտավին:

Նրանք շատ իրար նման,


Հետաքրքիր, բազմազան,
Տեսքով քարտեզանման,
Կտաﬖերով բնական:

Ասես գրքեր չթերթված,


Չեն վերծանվել դեռ նրանք,
Մարդու կյանք է` չընթերցված,
Դարձել ասես` հորինվածք:

Արևն այրում էր այտերս,


Առվից փչող հովիկը
Պարացնում էր վարսերս,
Որ հյուսել էր տատիկը:

Ջրի ﬕ շիթ աﬔհի


Տարավ իմ բոկոտիկը,
Ընկա նրա հետևից,
Նա քշեց իմ բոկոտիկը:

Ոտքս քարից ﬖասելով՝


Հուսահատված տուն հասա,
Ու նախատիք ստանալով՝
Ցավին ﬕ կերպ դիմացա:

97
Նախատիքը մշտարթուն,
Խրատն էլ վրա հասավ,
Կուլ տվեցի դառնություն,
Երբ օղին վերքիս հասավ:

Ծառս ելա ու դուրս պրծա,


Ես Չալոյին մոտեցա,
Չալոն ուտելը թողած`
Պոչը շարժեց, մոտեցավ:

Նստեցի նորից քարին,


Նոր արցունքներ հեղեցի,
Նայում էի Չալոյին,
Որ կանգնել էր դունչը ցից:

Հետո նա ինձ քսմսվեց,


Եվ ջերմությունից նրա
Ցավս ﬕ պահ մոռացվեց,
Հենվեցի նրա վրա:

Պոչն իր շարժելով` Չալոն


Ինձ ուղեկցեց ﬕնչև տուն,
Այնքան լաﬖ էր ﬔր Չալոն,
Խելացի էր, շատ լավ շուն:

26.01.2018թ.

98
ՀԱՅԻ ՏԵՍԱԿ ԵՄ
Թեկուզ հայի տեսակ եմ,
Ես ջավախքցու տեսակ եմ,
Մերթ համառ եմ ու տոկուն,
Մեկ էլ կրող պարտություն:

Նման եմ նորը կերտողին,


Չեմ տանում գողին, քծնողին,
Թույլ տեղս պինդ բռնողին,
Գերի եմ դառնում լիովին:

Թե տեսնում եմ ես ﬔկին
Ամուր կպած աթոռին,
Ինչքան էլ տա նա զոռին,
Չեմ գնահատում ստորին:

Հավաքում շուրջս բոլորին,


Ովքեր կարոտ են ճիշտ խոսքին,
Հույսով եմ լցնում բոլորին,
Չե՛մ խաբում նրանց տակավին:

Թե խառնում են թացը չորին՝


Արժեք են տալիս հագի շորին,
Խփում են ձեռքերը կուշտ փորին,
Չեմ տանում այդ կարճաﬕտներին:

Այս տեսակը յուրովի`


Տեսակ է ջավախքցիների,
Տեր են արդար մտքերի,
Չեն դառնա ոչ ﬔկին գերի:

11.11.2017

99
ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔՈ ՔԱՐԵՐԸ
Հայրենասեր դուք ﬕ՛ խաղացեք,
«Գործն է անմահ» ձեզ պատգամ,
Այդքան հեշտությամբ ﬕ՛ մոռացեք,
Հարգե՛ք Ջավախքի քարերն անգամ:

Դիմում եմ ես այն ջավախքցուն, որ


Տեղ է տալիս «մանեկեն» աղջկան,
Քան խաչքարերի՝ սուրբ են որ,
Արժեքավոր են և պատմական:

Մինչև ﬔր օրերն են հասցրել


Նրանց կերտող հեղինակները,
Վերից զգացել, ա՜խ են քաշել,
Որ պակասել է ձեր ﬔջ սերը:

Սրտիս ﬔջ տիրում է վախ ու դող,


Անհանգիստ ա՜խ եմ քաշում նաև ես,
Հպարտանա՛նք, ունենք շա՜տ կոթող՝
Որ ﬔզ հասած անﬔռ հեքիաթներ են:

Քանի դեռ ինձ կյանքն է համբուրում,


Մի՛ մարեք հոգիս երազող,
Կարոտակեզ սերն է իմ սրտում,
Ջավախքը մա՛յր է տուն կանչող:

Մի՛ փշրեք իմ լուսեղեն երազը,


Թող ապրեմ ես կյանքի տիեզերքում,
Կյանքի շուրթերին երգ է Ջավախքը,
Մի կաթիլ արցունք՝ կյանքի աչքերում:

27.1.2018

100
ԼԱՑԻՍ ՄԵՋ ԾԻԾԱՂ ԿԱ
Լացիս ﬔջ ծիծաղ կա,
Օ՜, ոչ, ճիշտ չասացի,
Դեմքիս այլևս ծիծաղ չկա՝
Չեն ուզում դեմքս թացի,
Աչքերս` պատրաստ լացի:

Ասենք ինչպես ծիծաղ գա,


Ազգիս նահատակներին,
Երբ թիվ ու համրանք չկա՛,
Այդքա՜ն զոհ ﬔնք չտայինք,
Շատ ﬔծ ազգ կունենայինք:

Ասում եք, որ չլացեմ,


Չլացե՞մ, ողբա՛մ պիտի,
Ողբս աշխարհին հայտնեմ,
Աշխարհին մատուցանեմ,
Հետո ﬕայն հանգիստ շնչեմ:

Ողբամ ես ահասարսուռ՝
Բողոքով ﬕահամուռ,
Որ հասնի Եվրո դուռ՝
Բացի փակված խղճի դուռ,
Ազգս չդառնա ﬕ բուռ:

Պահանջեմ ու չլացեմ,
Մի օր արդարադատվեմ,
Ողբալը թուրքին հանձնեմ՝
Նրանք հերթով պատանվեն,
Հայ վշտերը ﬔղմվեն:

101
Ա՜խր ինչպե՞ս չլացեմ.
Չգիտեմ ինչ եմ ուզում,
Բայց կապրեմ, կտեսնեմ`
Ոչինչ, թե սերﬔմ ցասում՝
Վիշտը կթեթևացնեմ:

Այլևս չեմ լացելու,


Այլ հույսով սպասելու եմ,
Մեր հողը ետ վերցնելու,
Ես դրան հավատում եմ,
Անշուշտ, դա տեսնելու եմ:

Գիտեմ, ﬔնակ չեմ լացում,


Դրա համար ասում եմ ձեզ,
Գալու է ﬕ օր կյանքում.
Բուﬔրանգը ճիշտ այդպես
Պատժի չարին մշտապես:

15.04.2018

102
ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀ
Հայաստան աշխարհը շատերն են գովել,
Իﬓ ուրիշ է, նա ﬕ բովանդակ աշխարհ է,
Տիեզերաչափ է այն, անտակ, անափ է,
Պատում եմ ստեղծել, որ կարդա այն ողջ աշխարհ:

Իմ Հայաստանը ﬔծ է, հասնում է առ Աստված,


Հողը փոքր է նրա ուրիշների հաﬔմատ,
Տիեզերքում եղածի հետ է նա հաﬔմված,
Ասածս ճիշտ է, տեղին, վկա է Աստված:

Հայաստանս երկնայինով է արարված,


Հայրական արդար լույսով է նա սրբված,
Արարատից իջած ﬔր պապերով հռչակված,
Տանջված դարերով, բայց երբեք չպարտված:

Թող իմ երգը գրվածներից քիչ տարբեր լինի,


Իմ Հայաստան երկրին թող այն հարիր լինի,
Չար ոսոխը նրա դեմ ﬕշտ անուժ լինի,
Դժվարության դիմակայելը Տիրոջով լինի:

Արևը ﬕշտ ﬔր արևելքում է ծագում,


Մայր է մտնում դարձյալ ﬔր արևմուտքում,
Ասես ﬕայն ﬔզ է նա լավ աչքով նայում,
Միշտ նա ﬔզ անփորձանք ու անպարտ է պահում:

Արևը կյանքի, հարատևության մայրն է,


Նշանակում է ամբողջովին նա ﬔրն է,
Արևելքով, արևմուտքով հայաշարան
Հայերով ունենք ﬔնք Սուրբ Մայր Հայաստան:

03.01.2018

103
ՓԱՐՎԱՆԱ
Փարվանան լիճ է, կենդանի լեգենդ,
Առաջացել է աղջկա արցունքից,
Արքայի աղջկա` շատ սիրունագեղ,
Անունը արքայի անունից է կնքվել:

Փարվանա արքայի չքնաղ դուստրը,


Փեսացուներից՝ որ պետք է ընտրեր,
Պահանջել է բերել սիրո հուրը,
Առանց սիրո հրի շատ է լացել:

Փարվանան փռված է սարավանդում,


Տեսքով փայլուն, սուտակ ﬕ մարգարիտ,
Դիտողը նրանից աչք չի կտրում.
Շուրջն էլ բոլորվում է բարեբեր հովիտ:

Շրջապատված է անվանի գյուղերով,


Սկիզբ է տալիս փրփրաբաշ Թափարվանին՝
Եվ իր հետ նույնանուն Փարվանա գետին,
Որ թափվում է ﬔկ այլ լիճ Սաղամոյում:

Արևն է հսկում լիճ Փարվանային


Իր փարոսատիպ չքնաղ ցոլանքով,
Գանձա գյուղն է հարում Փարվանային,
Հայտնի՝ Տերյանի տուն-թանգարանով:

Հեռվում նշմարվում են բարձրաբերձ սարեր,


Ասես լինեն հսկող պահակներ,
Ուր Ջավախքի սրտում ամուր, քարակոփ,
Բնության զարդ Փարվանան է գեղագեղ:

29.04.2018

104
ԲԵՐԴԱՇԱՏ Է ՋԱՎԱԽՔԸ
Բերդաշատ է հայրենի Ջավախքը,
Բերդերով անառիկ, պարսպապատ,
Բոլորին հայտնի է Թմկաբերդը,
Վարձունիքը`բարձրադիր սարերով պատված:

Մեկ այլ բերդ էլ անունով Խերթվիսի,


Անառիկ բարձունքից հսկում է Քուռին,
Բերդեր անունով Ախալքալաքի,
Ռաբատ բերդը՝ տարածքում Ախալցխայի:

Չեմ կարող ﬔկ-ﬔկ բոլորը թվել,


Թվարկում եմ ﬕայն հայտնիներին,
Նրանց մասին ասվել է, լսվել,
Բերդ-ամրոցներ, որ պահել են հայրենին:

Բերդապատ սարերի կանաչ հովտում


Փրփրաբաշ, ջրառատ Քուռն է հոսում.
Փարվանա, Փոցխով իր վտակներով,
Կարմրախայտ, խրամոլ, ծածան ձկներով:

Հոսում է գետը ﬔր Ասպինձակով,


Ձախ ափին Թմկաբերդն է, կամ Թմոգվի,
Ասպինձակը հայտնի հանքային ջրով՝
Նաև ապաստան էԴամալա գյուղի:

24. 03.2018

105
ԹՈՂ ՑՆԾԱ ՋԱՎԱԽՔԸ
Գանգրահեր, արևախանձ տղան
Շնչակտուր մոտեցավ տան դռան,-
-Մարի՛, դուրս արի՛ Նիկոլն է եկել,-
Վազեց՝ գյուղը պետք է ոտքի հանել:

Լուրը թափ առավ ու դարձավ ծնծղա.


Թո՛ղ զարկի ծնծղա, Ջավախքը ցնծա՛,
Նրանց դուռն էր եկել նոր ղեկավար,
Մղելու էր ազատատենչ պայքար:

Ջավախքը թնդաց, ջավախքցին ցնծաց,


Ունենալու են տեր իրենց բաղձանք…
Հնչեց խոսքը խրո՛խտ ու հաստա՛տ,
Ջավախքը կունենա տեր հարազատ:

Գյուղերն ասես լինեին քաղաքներ,


Ախալքալաքն էլ մայրաքաղաքն էր.
Մոլեգնում էր սիրո ալիքն աﬔնուր.
Ջավախքն ուներ Նիկոլի նման հյուր:

Նինոծﬕնդան կդառնա պատվանդան


Հայ- վրացական բարեկամության,
Օդում աղաﬖիներն էին խաղաղության
Կիսում ուրախությունը ջավախքյան:

01.06.2018

106
ՑՆԾԱՑ ՋԱՎԱԽՔԸ
Այցելեց Նիկոլը Վրաստան,
Հյուր եղավ հարևան դրացուն,
Արթնացավ ջավախքցին իր նիրհից,
Գոհացավ նա իր բաժին բախտից:

Խոսեց Նիկոլը խրո՛խտ, վստա՛հ,


Ջավախքցին լսեց, ուրախացավ,
Երկու օր հուսալիք ժողովուրդը
Պիտի տար զգացմունքներին հագուրդ:

Ջավախքն արթնացավ թմբիրից,


Հեռացավ հուսահատությունից,
Ջավախքը ցնծա՛ց, զարկե՛ց ծնծղա,
Ստացավ հայ իշխան վերևից ընծա:

Թող Ջավախքը ցնծա՛, զարկի՛ ծնծղա,


Ձայնը հասցնի ﬕնչև Ճանճղա…
Դուրս թափվեց ողջ բնակչությունը,
Փայլեց և վայելեց ուրախությունը:

Ծալկան, որ իջևան է Ջավախքում`


Ջերմ ընդունեց Նիկոլ իջևանցուն,
Նա բացեց իր ծածկոցը թավշյա.
Արեց վրացուն առհավատչյա:

Խոսքի տեր հմուտ ղեկավարը


Լսեց, հասկացավ ջավախքցու ցավը,
Շրջեց գյուղերում, լսեց մարդկանց,
Խոստացավ լինել նրանց հենարան:

107
Ցնծա՛ց ոգևորված, զսպված ﬕ ժողովուրդ,
Ստանար պիտի ցանկությանը հագուրդ.
Թող ցնծա՛ այսուհետ ողջ Ջավախքը.
Հաղթել, հաղթելու է իր հավատքը:

Փոխվելու է վրացին, դառնա իսկական եղբայր.


Այլևս չի լռելու, ճզմվելու ոչ ﬕ այր.
Զիլ հնչում է զուռնան` ոչ առանց դհոլ.
Շրջապատել են Նիկոլին ինչպես հոլ:

Երկնքում սպիտակ աղաﬖիները,


Դարձան խաղաղության ավետաբեր.
Ջավախքը արժան նվեր էր ստացել,
Հուսադրվել էր, անչափ երջանկացել:

Տոն էր Ջավախքում և խինդ ու ծիծաղ,


Նիկոլը բռնել էր արդար դրոշակ,
Ծեր ու մանուկ շտապում էին հանդիպման
Նոր ղեկավարին խրոխտ ու աննման:

Տիրոջ նման կդառնան եռակազմ`


Ջավախքը, Արցախը, Հայաստանը.
Վրացին կընդունի հային ինքնակամ
Ջավախք հողին տեր ու տիրական:

Այս ինչ կատարվեց սիրելի՛ Նիկոլ,


Գործի դրեցիր կախարդական փայտիկ,
Ջավախքը ջավախքցուն հալալ արեցիր,
Դու նրանց ներգաղթելու հորդորեցիր:

Աստված պահի քեզ, քո արդար գործը,


Թող կանաչի ոտք դրածդ հողը.
Թող չհնչի խոսքս ամպագոռգոռ`
Հայն ունեցել է ﬕշտ արի Նիկոլ:

108
Ջավախքցին երախտամոռ չի դառնա,
Բարի գործիդ սատար, ընկեր կդառնա,
Լուրն այս թևավորվի, երկինք հասնի,
Տիրոջ կամքը ﬔր վրա սավառնի:

Դե՛ ջավախքցիներ, արթո՛ւն ﬓացեք,


Վստահ, աներեր ձեր գործի՛ն կացեք,
Հիմա կամակատար չեք, ենթարկվող,
Անցան ժամանակներն աﬔնաթող…

01.06.2018

Նիկոլ Փաշինյանը Ջավախքում

109
ԱՊՐԻԼՅԱՆ ԾԱԾԿՈՑ
Տե՛ր ջան, խնդրում եմ շուտ-շուտ բացիր
Քո ապրիլյան ծածկոցը թավշյա,
Ծածկի՛ր, ինչպես քառօրյային
Ու հեղափոխությանը ապրիլյան:

Ծածկոցիդ ծայրը հասավ Ջավախք,


Հուսալքված քո զավակներին,
Թող շատանան ծաղկած ապրիլները,
Պոկվեն ինչպես երիցուկի թերթերը:

Գրվեն պատմության նոր սպիտակ էջեր,


Ժողովուրդդ ﬓա հայացքը վեր.
Երկարացրու դու ծածկոցիդ փեշը.
Հասցրու Մասիսին ու ﬔր հողերը:

Ապրի՜լ, որ ասել է թե ապրել.


Տե՛ր ջան, քո ձեռքով ապրեցնող
Ուզում ենք շատ ապրիլներ տեսնել,
Տեսնում ենք խոսքդ նորով կատարվող:

Շարվեն ապրիլները ﬕշտ հաղթող,


Քո թավշյա ծածկոցը նրանց քող,
Չﬓա ուրիշին ոչ ﬕ թիզ հող,
Ապրիլներն առատ հաշվվեն թող:

05.06.2018

110
ՀԱՅԱՍՏԱՆ ՎՐԱՍՏԱՆ
Ապրիլը մոտեցրեց հայ ու վրացուն,
Մայիսը նրանց եղավ արթնացում.
Հույսը պարզեց մտքերը մտացիր,
Իսկական եղբայր կդառնա վրացին:

Էլ չի լինելու սխալ որոշում,


Տիրոջ նման ենք արդեն ապրելու,
Շնչելու ենք ազատ ﬔնք ﬔր հողում,
Կյանքը Ջավախքում ամառ է դառնալու:

Էլ չի հեղեղվելու ﬔր սիրտն ահով,


Առաջնորդվելու ենք կոչով «Դուխով».
Կհեռանա ﬔզնից ցավի մառախուղը,
Ծնվել են հույսեր նոր կյանք ներարկող:

Կոչով սրտաբուխ մուժը վերացավ,


Հայ-վրացական կապն ուժեղացավ,
Հայ վարչապետը կանի ﬔզ անահ,
Ջավախքն էլ ﬔր կտրվի Աստծուն պահ:

Ցվրվում է մտքիս անգո մթարքը,


Էլ չե՜մ զգում դժոխքի խուժդուժ պար,
Սիրտս ուրախությամբ նոր, ալեկոծ՝
Ողջունում եմ վրացուն ի՛մ եղբայր:

Այսուհետ Հայաստանն ու Վրաստանը


Միասնական լինել ﬕմյանց խոստացան.
Ջավախքի հայը եղբայր վրացուն,
Հայաստանն էլ իր եղբայր դրացուն:

06.06.2018

111
ՀՈԳՍԱՇԱՏ ԱՇՆԱՆԸ ՋԱՎԱԽՔՈՒՄ
Հոգսաշատ աշնանը Ջավախքում
Աﬔնուր աշխատանքն է եռում,
Ցորենն է ծովանում ամբարում,
Կարտոֆիլը տեղ է գտնում հորում:

Հորած պանիրն է մոխիրով ծածկված`


Արդեն կանաչել, դեղինին է տալիս,
Իսկ տեղ-տեղ էլ, ուր մասուր է փռված,
Կողքով անցնողին անուշ բույր տալիս:

Աթարակույտերը շտապում են մարագ,


Խնոցին հարում է վերջին կարագը,
Աﬔն ինչ արվում է արագ-արագ.
Շարունակ կարճ է տևում աշունը:

Նախիրը վերադառնում է փարախից,


Տղամարդիկ ազատվել են հնձից,
Կանայք տաք շորեր են պատրաստում.
Շուտով ձﬔռը կհայտնվի դրսում:

Աշակերտները բռնել են դպրոցի ճամփան,


Կերտում են, ﬕշտ կերտել են իրենց ապագան.
Պինդ փակվում են դուռ ու պատուհան,
Նախապատրաստվում են դիմավորել ձմռան:

Մեծանում է շփումը հարևանների`


Երկար էին սպասել իրարից լուրերի,
Ջա՜ն Ջավախք, կլինի՞ ﬕ օր էլի գամ.
Գամ ու գրկումդ ձﬔռելու ﬓամ…

05.09.2018

112
ԿԱՐՄԻՐ ԿԱՐՈՏ
Կաթում է սրտիցս ﬕ կարﬕր կարոտ.
Չքնաղ օրերի իմ անդարձ, արևոտ,
Կրկնվում է նա աﬔն առավոտ,
Մայրամուտին պահվում ջերմ արևի մոտ:

Կարոտում եմ, հոգիս կարոտն է պատում,


Ա՜խ, ինչքա՜ն, ինչքա՜ն կուզեի հիմա
Շրջել ծննդավայրիս կանաչ հանդերում.
Ափսոս երազն իմ դժվար իրականանա:

Կարոտն իմ աչքերում, կարոտ ձայնիս ﬔջ,


Երազնե՛ր, կարոտս պատկերազարդե՛ք.
Այս մասին խոսում եմ ես անընդﬔջ,
Սրտով կոտրված, բառերով սրտակեղեք:

Սակայն բեկվում են նրանք` դառնում անզոր,


Մտքերն իմ արդեն համարվում են ուշագած,
Կարﬕր կարոտը դարձել է հոգուս իշխող,
Չեմ կարող ես նրան անել աչքաթող:

Քշի՛ր ինձ քաﬕ՛, տա՛ր հասցրու ﬔր գյուղ,


Մտքիցս հանի՛ր ծվարած ﬕ երկյուղ,
Թե չեմ տեսնելու, էլ չեմ շնչելու օդ,
Որն իﬓ էր. ուժ էր տալիս ապրելու:

08.11.2018

113
ՀՈՒՇԵՐ
Ես չգիտեմ, թե ինչո՞ւ և ինչպես
Մոլորվում եմ, վարանում եմ հանկարծ,
Կյա՞նքս է անդարձ անցել, գնացել,
Թե՞ ﬕտքս է դարձել այսքան վարանած:

Մանկությունս եմ ես մտաբերում,
Երբ շատ ալյուր կար ﬔր ամբարում.
Լավաշն էր անպակաս ծաղկում թոնրում.
Բոքոնին էի ես անհամբեր սպասում:

Մոտից չէի հեռանում խնոցու,


Տատս, երբ փութկոտ, այն հարում էր.
Կարագի հետ և՛ թան էի համտեսում,
Ե՛վ սպասում նաև ուտել կաթի սեր:

Տարիների հետ չեն մոռացվել,


Որ սարում լսել եմ հորովել…
Ավա՜ղ, այս մասին քիչ են գրվել
Տաղաշարեր ու նաև գրքեր:

Ա՜խ մտքե՛ր, մտքե՛ր դուք անհամբեր,


Պեղում եք, բերում, թարմացնում հուշեր.
Հիմա չունեմ ձեզ համար լավ լուրեր
Կյանքս բոլորել` ﬓում է սպասել:

09.09.2018

114
ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ
Ի գիտություն նրանց, ովքեր կարծում են Ջավախքը ﬕ փոքր
տարածք է, գրքում կցված է նրա տարածքի ամբողջական
աշխարհագրական քարտեզն իր 7 շրջաններով:
1. Նինոծﬕնդա 2. Ախալքալաք 3. Ասպինձա 4. Ախալցխա
5.Ադիգեն 6. Բորժոմ 7. Ծալկա

Շա՜տ-շա՜տ հարուստ Ջավախքի լճերի, գետերի, լեռնաշղթաների


մասին գրքում չկա: Չեմ ընդգրկել նաև շատ բերդերի,
ամրոցների, վանքերի, եկեղեցիների շարքում նաև Ադիգենի
շրջանի Ուդե գյուղի Սուրբ Աստվածամայր եկեղեցին, որը
եղել է հայ առաքելական եկեղեցի դեռ ԺԴ- ԺԳ դարերից: Այն
1879թ. արձանագրվել է որպես հայ կաթոլիկ եկեղեցի: Իսկ
ﬔզ հայտնի առաջին տեղեկությունը 1842 թվականից է: Այժմ
եկեղեցին վերանորոգվել է և ծառայում է վրացիներին` որպես
ուղղափառ եկեղեցի:
Ադիգենի շրջանի Աբասթուման քաղաքն ունի Դիլիջանի
նման առողջարան և տաք ջուր, ունի նաև Բյուրականի
աստղադիտարանին քույր աստղադիտարան:
Մի շատ հազվագյուտ երևույթի մասին եմ ուզում նշել:
Ախալցխայի շրջանում գտնվում է ﬕ հայկական գրությամբ,
13- 14 դարերի վանք՝ Սապարա անունով: Ապշեցուցիչ է նրա
տեղանքը. ինչպե՞ս է կառուցվել, եթե անգամ ուղղաթիռը այնտեղ
չի կարող իջնել: Երեք կողﬔրից շրջապատված է բարձրադիր
խիտ անտառներով, ﬕայն ﬕ կողﬕց է արահետանման
ճանապարհ գնում , որի ձախ ափով էլ խորխորատի ﬔջ նեղլիկ
գետ է հոսում:

Իմ կարծիքով վանականներն այն կառուցել են որպես թաքստոց


ծառայելու համար՝ այնքան աննկատ տեղում է գտնվում: Հիմա
Սապարա վանքը Վրաստանի տուրիստական համալիրի ﬔջ է
մտնում, արդեն ավտոճանապարհ բացած կլինեն:

115
Ինչևէ, ի ուրախություն ջավախքցիների և հայերի, ասեմ, որ
Սապարա վանքը այնքան յուրատիպ է ու առասպելական,
որ իրավամբ կարելի է համարել աշխարհի 8-րդ հրաշալիք:
Վանքի երեք կողﬕց կամարաձև անտառների աչքի
տեսանելի հատվածում, ուր արդեն երկինքն է երևում, շարքով
վեր են խոյանում սոճիները, որոնք այնքա՜ն բարձր են ու ոչ
հաստ ճյուղերով, որ ճոճվում են քամու տակ աննկարագրելի
նազանքով… եվ այսպես անընդհատ, օրնիբուն չի ավարտվում
նրանց ուշագրավ պարը: Ի՞նչ օրինաչափություն կա սրա ﬔջ…
կարծում եմ սա առանց Տիրոջ ﬕջամտության չի, հենց վանքն
էլ կարծես ﬕայն երկնքից կարող էր այդտեղ հանգրվանել:
Եվ ի՞նչ իմանաս, էլ ի՞նչ գաղտնիքներ ու գանձեր են թաքնված
վանքի տակ:
Ես վանք այցելել եմ երկու անգամ, և այս անմոռանալի,
երանավետ տպավորությունը կﬓա ինձ հետ ﬕնչև կյանքիս
վերջ:

116
Բովանդակություն
Մաղթանք հեղինակին ..........................................................3
Մտքերս ...............................................................................4
Երգ պարգևեց ինձ աստված.................................................5
Երգս ճերմակ էջով գրվի....................................................... 7
Եզրատողֆ ..........................................................................8
Ջավախք աշխարհ ..............................................................9
Ձոն ......................................................................................9
Էրզրումը ............................................................................12
Ջավախքցին .......................................................................14
Ես ջավախքի դուստր եմ .................................................... 15
Սուրբ խաչ ......................................................................... 16
Ճակատագրի հեգնանք ...................................................... 18
Ջավախքը հիշելիս ............................................................. 19
Սիրող սիրտս ......................................................................21
Դարձյալ ջավախքին .......................................................... 22
Ջավախքի սիրով................................................................ 23
Շուրջպար .......................................................................... 24
Մեր գյուղի առավոտը ........................................................ 26
Թե ջավախքցի ես .............................................................. 28
Աﬔն ինչ ունենք .................................................................30
Ծննդավայրումս ................................................................. 31
Սուլդա ............................................................................... 32
Ինչ եմ ուզում ծննդավայրիցս .............................................. 34
Ծննդավայրիս բույրը ..........................................................35
Ջավախքը ﬔրն է ...............................................................36
Ջավախքի կարոտով ..........................................................38
Ջավախքի ﬔծերին ............................................................40
Զրույց աշուղ թիֆիլու հետ ...................................................41
Հայրենիքիդ ջուրը .............................................................. 43
Մեր օրյա «ձախորդ օրեր»-ը ............................................... 45
Խոսք աշուղ Լեյլուն ............................................................46

117
Խոսք Մավրին .................................................................49
Ջավախքը .........................................................................50
Վահագնին ........................................................................ 51
Ձոն .................................................................................... 51
Դամալեցի Դանիելին .........................................................53
Ելնեմ, երթամ ես ջավախք ................................................ 54
Ջավախք ասելիս ................................................................56
Ջավախքի գյուղանունները հայանան ................................. 57
Հոգեվոր կյանքը Նորշենում ..............................................59
Պապս ու տատս................................................................. 61
Հայացք հեռավոր անցյալ ...................................................63
Պոեմ .................................................................................63
Ծալկան` փրկության ճանապարհ ....................................... 67
Նինոծﬕնդա......................................................................69
Ջավախքի ազնիվ դուստր ..................................................70
Գանձա ...............................................................................71
Փոկա ................................................................................ 72
Ախալքալաք ....................................................................... 73
Ախալքալաքի բերդը .......................................................... 74
Կարծախ ............................................................................ 76
Կուլիկամ ........................................................................... 78
Դամալան ու դամալեցին ....................................................80
Մեծ Գոնդուրա .................................................................. 82
Ախալցխա ..........................................................................83
Ծինուբան ..........................................................................84
Ջավախքին նվիրված երգեր ...............................................86
Երկու մայր .........................................................................86
Հոգևոր երգ .......................................................................88
Վալե..................................................................................90
Ջավախք ........................................................................... 91
Աբուլ .................................................................................. 92
Ծալկա ...............................................................................93
Ախալցխա ..........................................................................94
Դժգոհ ամուսինը ................................................................95

118
Մանկության հուշ................................................................ 97
Հայի տեսակ եմ .................................................................99
Սիրում եմ քո քարերը ....................................................... 100
Լացիս ﬔջ ծիծաղ կա ........................................................ 101
Իմ հայաստան աշխարհ ................................................... 103
Փարվանա ....................................................................... 104
Բերդաշատ է Ջավախքը ................................................... 105
Թող ցնծա Ջավախքը ....................................................... 106
Ցնծաց Ջավախքը .............................................................107
Ապրիլյան ծածկոց ............................................................. 110
Հայաստան Վրաստան .......................................................111
Հոգսաշատ աշնանը Ջավախքում ...................................... 112
Կարﬕր կարոտ ................................................................ 113
Հուշեր .............................................................................. 114
Հեղինակի կողﬕց............................................................. 115

119
ՌԻՄԱ ՍԻՄՈՆՅԱՆ

ՋԱՎԱԽՔ ԱՇԽԱՐՀ

Հրատարակչության տնօրեն՝
ՎԱՀՐԱՄ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Խմբագիր
ԻԶԱԲԵԼԼԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Սրբագրիչ
ԱՍՏՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Գեղարվեստական խմբագիր՝
ՍԵԴԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Չափսը՝ 60x840, 1/16: Ծավալը՝ 4,625 տպ. մամուլ: Թուղթը՝ օֆսեթ:


______________________________________________________________
Տպագրվել է «ՎՄՎ-ՊՐԻՆՏ» ՍՊԸ հրատարակչության տպարանում
Հասցեն՝ Ազատության 24/11, հեռ. 28 54 28
E-mail: vmv_print@yahoo.com
www.vmv-print.am

120

You might also like