You are on page 1of 2

Վերակենդանացման հիմունքները

Վերակենդանացումը միջոցառումների համակարգ է՝ ուղղված օրգանիզմի կենսական


կարևոր օրգանների ֆունկցիաների պահպանմանը և վերականգմանը, և իրականացվում է
սահմանային վիճակներում: Սահմանային վիճակների զարգացման պատճառները տարբեր են`
արյան կորուստ, շնչուղիների խցանում, կենսական կարևոր օրգանների մեխանիկական
վնասվածքներ և այլն:
Սահմանային վիճակները ընդգրկում են 3 շրջան.
- նախահոգեվարքային շրջան, երբ գիտակցությունը խանգարված է, զարկերակային
ճնշումը չի որոշվում, անոթազարկը թույլ է (շոշափվում է միայն խոշոր անոթների վրա), մաշկը
գունատ է կամ կապտած, բբերը լայնացած են, լուսային ռեակցիան բացակայում է,
-հոգեվարքի /ագոնիայի/ շրջան՝ բնորոշվում է կենսական ցուցանիշների կարճատև
փայլատակումով, որը շուտով մարում է վերջին ներշնչումով և սրտի վերջին կծկումով,
այնուհետև վրա է հասնում կլինիկական մահը,
- կլինիկական մահվան շրջան՝ բնորոշվում է սրտի աշխատանքի և շնչառության դադարով,
գիտակցության բացակայությամբ, աչքի բբերի լայնացմամբ և լույսի նկատմամբ ռեակցիայի
բացակայությամբ: Այս շրջանը դարձելի է, եթե առաջին 3-5 րոպեի ընթացքում իրականացվի
վերակենդանացումը, քանի որ թթվածնային քաղցի նկատմամբ ամենից զգայունը գլխուղեղի
բջիջներն են, որոնք ենթարկվում են անդարձելի փոփոխությունների 5-7 րոպեի ընթացքում /այս
ժամանակը հասնում է մինչև մեկ ժամի և ավելի, եթե մարմինը գտնվում է ցածր ջերմաստիճանի
պայմաններում/:
Կենսաբանական մահը օրգանիզմի բոլոր հյուսվածքների մահն է հետևյալ
հերթականությամբ՝ սկզբում գլխուղեղի, հետո սրտի, թոքերի, լյարդի, երիկամների,
ամենավերջում՝ մաշկի:
Կենսաբանական մահվան նշաններն են՝ մաշկի սառնությունը, գունատությունը, կատվի
աչքի նշանը (երբ ակնագունդը սեղմում ենք աչքի անկյուններից, ապա բիբը ձևափոխվում է,
դառնում իլիկանման ճեղք), աչքի եղջրաթաղանթի պղտորումն ու չորացումը, դիակային բծերը,
և այնուհետև դիակային փայտացումը (2-4 ժամ հետո):
Վերակենդանացման առանձնահատկությունները
մեծահասակների և երեխաների մոտ
Վերակենդանացման համար ամենաարդյունավետ և կիրառելի միջոցը թոքերի
արհեստական օդափոխությունն է և սրտի արտաքին մերսումը:
Որպեսզի արագորեն անցնենք սիրտ-թոքային վերակենդանացմանը բավական է՝
1. աչքով համոզվել, որ շնչառությունը բացակայում է (պետք չէ ժամանակ կորցնել քթի կամ
բերանի դիմաց հայելի դնելով կամ թել պահելով),
2. ստուգել գիտակցության բացակայությունը (ձայն տալ տուժածին, ուսը հրել կամ ականջի
բլթակը սեղմել),
3. մի ձեռքով շոշափել անոթազարկը քնային զարկերակի վրա, իսկ մյուս ձեռքով բարձրացնել
աչքի վերին կոպը բիբը ստուգելու համար:
Նախօրոք ստուգում ենք շնչուղիների անցանելիությունը՝ հնարավոր է լինի լեզվի ետանկում,
բերանի խոռոչում արյան, լորձի կամ փսխման զամգվածների կուտակում, վերին շնչուղիների
սպազմ կամ այտուց:
Կլինիկական մահվան մեջ գտնվող տուժածների նկատմամբ կիրառվում է հետևյալ
մեթոդները, որոնց միջոցով կանխվում է վերին շնչուղիների փակումը լեզվարմատով, և
ապահովվում է ազատ շնչառություն.
1. գլուխը թեքում ենք դեպի ետ,
2. ստորին ծնոտը տեղաշարժում ենք առաջ և վեր,
3. բերանը բացում ենք:
Եթե ենթադրվում է, որ վնասված է տուժածի ողնաշարի պարանոցային հատվածը, ապա
շնչուղիների բացումը կատարվում է առանց տուժածի գլուխը ետ տանելու, բարձրացնում ենք
նրա կզակը, ինչը լիովին բավարար է օդի՝ թոքերը անցնելու համար:Եթե ներփչում կատարելիս,
այնուամենայնիվ, օդը թոքերը չի անցնում, գլուխը զգուշորեն մի փոքր հետ ենք տանում:
Բերանի խոռոչը մաքրելու համար տուժածի գլուխը թեքում ենք մի կողմի վրա և թանզիֆով
կամ թաշկինակով փաթաթված մատով մաքրում ենք բերանի խոռոչը:
Արհեստական օդափոխության իրականացման համար տուժածին պառկեցնում ենք կոշտ
մակերեսի վրա կամ գետնին, գլուխը թեքում հետ, բացում ենք բերանը և «բերանից-բերան»
(փակում ենք քիթը) կամ «բերանից-քիթ» (փակելով բերանը) մեթոդներով կատարում ենք օդի
արտաշնչում տուժածի շնչուղիների մեջ հետևելով կրծքավանդակին, եթե կրծքավանդակը չի
բարձրանում, ապա նշանակում է շնչուղիներում կա օտար մարմին, որն անհրաժեշտ է
հեռացնել: 1 րոպեում կատարում ենք 12 շնչական ակտ (5 վայրկյանում 1 անգամ): Եթե
նկատվում էպիգաստրալ շրջանի արտափքում, դա նշանակում է օդը լցվել է ստամոքս, այլ ոչ թե
թոքերը: Հարկավոր է ձեռքի ափով զգուշորեն սեղմել այդ շրջանը: Եթե ձեռքի տակ ունենք

1
խողովակ (T-աձև կամ S-աձև), ապա այն դնում ենք բերանի մեջ (ծայրը հասցնելով մինչև
կոկորդի մուտքը) և օդը փչում նրա մեջ: Գիտակցությունը կորցրած տուժածների մոտ լեզվի
ետանկումը կանխելու համար կիրառվում է S-աձև օդամուղ խողովակը: Շնչուղիների
օդափոխությունը ապահովելուց հետո օդամուղ խողովակը բերանի մեջ են մտցնում այնպես, որ
ծայրը ուղղված լինի քիմքին, իսկ կորությունը՝ լեզվին: Օդամուղ խողովակի կեսը բերանի մեջ
մտցնելուց հետո 1800-ով շրջում ենք ցած և առաջ տանելով շրջանաձև թիթեղը սեղմում ենք
շրթունքներին: Նորածինների արհեստական շնչառության համար մեր բերանի մեջ ենք
վերցնում միաժամանակ նրանց քիթն ու շրթունքները և օդը մղում մեկ րոպեում 20 անգամ՝
զգուշորեն, որ չառաջանան նրանց նուրբ թոքաբշտերի պատռումները:
Սրտի կանգի մասին գլխավոր ահազանգը անոթազարկի բացակայությունն է քնային և
ազդրային զարկերակների վրա:
Սրտի արտաքին մերսման նպատակով օգնողը ծնկում է տուժածի կողքին, արմնկային
հոդերը չծալված վիճակում և ձեռքերի ափերը իրար ուղղահայաց դնում է կրծոսկրի ստորին 1/3
մասի վրա թրաձև ելուստից 2 մատ վեր և այնպես է հրում, որ կրծոսկրը ներհրվի 4-5սմ-ի
խորությամբ (սիրտը սեղմվում է կրծոսկրի և ողնաշարի կրծքային ողերի միջև): Հրումները
կատարվում է 1 րոպեում 60-80 անգամ չափահաս մարդու մոտ, 1 րոպեում 100-120 անգամ
մինչև 8 տարեկանների մոտ (մի ձեռքի ափով), 1 րոպեում 120-150 անգամ նորածինների ու
կրծքահասակ երեխաների մոտ (մեկ կամ երկու մատով):
Երբ սրտի մերսումը պետք է զուգակցել արհեստական շնչառության հետ, լավ է
վերակենդանացումը կատարել 2 հոգով, այնպես, որ 1 շնչառությանը հաջորդի սրտի 5
արտաքին մերսում (1:5): Իսկ եթե օգնողը մեկն է, պետք է կատարի 2 շնչառություն և սրտի 15
արտաքին մերսում (2:15):
Վերակենդանացման հաջողության մասին դատում ենք բբերի նեղացումով և լուսային
ռեակցիայի վերականգնումով, անոթազարկի հայտնվելով քնային կամ ազդրային
զարկերակների վրա: Մաշկի գույնը սկսում է վերականգնվել:
Երբեմն սրտի կծկումների վերականգնումից հետո դեռևս կարիք է լինում շարունակել
արհեստական շնչառությունը, մինչև չառաջանա կայուն ինքնուրույն շնչառություն կամ վրա
հասնի մի այլ օգնություն: Եթե տուժածի մոտ նկատվում են կրծքավանդակի ինքնուրույն
շարժումներ, աստիճանաբար սկսում է վերանալ մաշկի կապտությունը, լույսից բբերը նեղանում
են, անոթազարկը հայտնվում է, շնչառությունը դառնում է ինքնուրույն, ուրեմն արհեստական
օդափոխությունը հաջողվել է:
Վերակենդանացումը դադարեցնում ենք, եթե բոլոր հնարավոր մեթոդները կիրառելիս
արդյունք չի երևում 30-40 րոպեների ընթացքում (բբերը մնում են լայնացած, սրտի
աշխատանքը և շնչառությունը չի վերականգնվում):

You might also like