You are on page 1of 3

Մոծակի մահը

                                                                                                        Աթաբեկ Խնկոյան
Ամպից խփեց հուր-կայծակ,
Կաղնուց ընկավ մի մոծակ:
Մոծակն ընկավ կաղնու մոտ՝
Թև ու թիկունք արյունոտ:

Ճանճերն եկան պըզզալով,
Տըզտըզալով, բըզզալով.
Եղբոր վրա շատ լացին,
Աղի արցունք մաղեցին.

— Ազիզ ախպեր, քաջ մոծակ,
Էլ չես թռչի թևարձակ.
Ա՛խ, խավարի մեր լույսը,
Կոտրվել է քո ուսը,
Դու տանջվում ես չարաչար,
Ափսո՛ս, չունենք ոչ մի ճար:

Մոծակն իրեն հավաքեց,
Նվազ ձայնով կտակեց.
— Իմ քուրիկներ աննման,
Փորեք դուք ինձ գերեզման,
Թաղեք կանաչ պուրակում,
Որտեղ դուք եք նվագում:
Ամեն ամեն իրիկուն,
Երբ դուք գնաք դեպի տուն,
Իմ հորքուրներ, մորքուրներ,
Ըզբոսասեր քույրիկներ,
Անցե՜ք, դարձե՜ք իմ մոտով,
Ինձ հիշեցեք կարոտով:
Ճանճերը շատ լաց եղան.
— Մեռավ, — ասին, — քաջ տղան
Ոչ թե չնչին մի ձագ էր,
Այլ մի կտրիճ մոծակ էր:

Հարցեր և առաջադրանքներ
1. Գրի՛ր դեղինով ներկված բառերին իմաստով մոտ մեկ կամ մի քանի
բառ:
2. Իսկ այս բառերին էլ իմաստով հակառակ բառեր գրիր: Կարող ես
օգտվել բառարաններից:

նվազ

չնչին

կտրիճ

3. Փորձի՛ր բացատրել.

աղի արցունք մաղել-
էլ չես թռչի թևարձակ-

ափսո՛ս, չունենք ոչ մի ճար-

4. Ստեղծագործությունը համառոտ պատմի՛ր:


5. Ստեղծագործության համար նոր վերնագիր մտածի՛ր:
6. Ինչի՞ մասին էր ստեղծագործությունը:

You might also like