You are on page 1of 2

Armenian (arm), day 1

Երկուշաբթի, հուլիսի 9, 2018

Խնդիր 1. Դիցուք ABC սուրանկյուն եռանկյանն արտագծած է Γ շրջանագիծը։ Դիցուք AB և AC


հատվածների վրա նշված են համապատասխանաբար D և E կետերն այնպես, որ AD = AE։ Դիցուք
BD և CE հատվածների միջնուղղահայացները Γ շրջանագծի AB և AC փոքր աղեղները հատում են
համապատասխանաբար F և G կետերում։ Ապացուցել, որ DE և F G ուղիղները զուգահեռ են կամ
համընկնում են։

Խնդիր 2. Գտնել բոլոր n ≥ 3 բնական թվերը, որոնց համար գոյություն ունեն a1 , a2 , . . . , an+2 թվեր,
որոնց համար an+1 = a1 , an+2 = a2 , ինչպես նաև ցանկացած i = 1, 2, . . . , n բնական թվի համար
բավարարվում է
ai ai+1 + 1 = ai+2
առնչությունը։

Խնդիր 3. Հակապասկալյան եռանկյուն կանվանենք հավասարակողմ եռանկյան տեսքով աղյուսակը,


որի ցանկացած թիվ, բացառությամբ ամենաներքևի տողում գրված թվերի, հավասար է իրենից
անմիջապես ներքև գտնվող երկու թվերի տարբերության բացարձակ արժեքին։ Ստորև բերված է
4 տող ունեցող հակապասկալյան եռանկյուն, որում հանդիպում են 1-ից մինչև 10 բոլոր բնական
թվերը։

4
2 6
5 7 1
8 3 10 9

Պարզել, թե արդյո՞ք գոյություն ունի 2018 տող ունեցող և 1-ից մինչև 1 + 2 + · · · + 2018 բոլոր բնական
թվերը պարունակող հակապասկալյան եռանկյուն։

Language : Armenian Աշխատաժամանակը՝ 4ժամ 30րոպե


Յուրաքանչյուր խնդիր գնահատվում է առավելագույնը 7 միավոր
Armenian (arm), day 2

Երեքշաբթի, հուլիսի 10, 2018

Խնդիր 4. Կոորդինատական հարթության վրա բնական կոորդինատներով (x, y) այն կետերը, որոնց
համար x և y կոորդինատները չեն գերազանցում 20-ը կանվանենք ”աղյուսակային կետեր”։
Սկզբում բոլոր 400 աղյուսակային կետերն ազատ են։ Գուրգենն ու Սմբատը հերթով քայլեր
են կատարում, ընդ որում սկսում է Գուրգենը։ Իր քայլով Գուրգենը զբաղեցնում է որևէ ազատ
աղյուսակային կետ՝ վրան դնելով կարմիր քար, ընդ որում կարմիր քարեր պարունակող
√ ցանկացած
երկու աղյուսակային կետերի միջև եղած հեռավորությունը պետք է տարբեր լինի 5-ից։ Իր քայլին
Սմբատը զբաղեցնում է ցանկացած ազատ աղյուսակային կետ՝ վրան դնելով կապույտ քար։ (Կապույտ
քարի զբաղեցրած աղյուսակային կետի հեռավորությունը այլ քարի կողմից զբաղեցված աղյուսակային
կետից կարող է լինել ցանկացած։) Խաղը դադարում է հենց որ խաղացողներից որևէ մեկը չի
կարողանում քայլ կատարել։
Գտնել K-ի ամենամեծ արժեքը, որ Գուրգենը ի վիճակի է տեղադրել առնվազն K կարմիր քար՝
անկախ Սմբատի գործողություններից։

Խնդիր 5. Դիցուք տրված է բնական թվերի a1 , a2 , . . . անվերջ հաջորդականությունը։ Հայտնի է, որ


գոյություն ունի N > 1 բնական թիվ, որ ցանկացած n ≥ N թվի համար
a1 a2 an−1 an
+ + ··· + +
a2 a3 an a1
արտահայտության արժեքը բնական թիվ է։ Ապացուցել, որ գոյություն ունի M բնական թիվ, որ
ցանկացած m ≥ M թվի համար տեղի ունի am = am+1 հավասարությունը։

Խնդիր 6. Դիցուք ABCD ուռուցիկ քառանկյան համար AB · CD = BC · DA։ Դիցուք ABCD


քառանկյան ներսում նշված է X կետն այնպես, որ

∠XAB = ∠XCD և ∠XBC = ∠XDA :

Ապացուցել, որ ∠BXA + ∠DXC = 180◦ ։

Language : Armenian Աշխատաժամանակը՝ 4ժամ 30րոպե


Յուրաքանչյուր խնդիր գնահատվում է առավելագույնը 7 միավոր

You might also like