You are on page 1of 4

2019թ.

7-րդ դասարան /առաջին փուլ/


Տևողությունը 90 րոպե
Տարբերակ 1

1. Գտնել ( ) ( ) արտահայտության արժեքը:


1) 505 2) 4040 3) 3030 4) այլ պատասխան
2. Միևնույն վանդակներից բաղկացած ուղղանկյունը կտրել են
երկու մասի: Մասերից մեկը տրված է նկարում: Ո՞րն է երկրորդ մասը:

Նկ.

1) 2) 3) 4)
3. Ինչի՞ հավասար չէ 5 թիվը:
1) 25 միավոր մակերես ունեցող քառակուսու կողմին
2) Կետերի քանակին, որոնք շրջանագիծը բաժանում են 5 մասերի
3) ՖԻԶԻԿԱ բառում տարբեր տառերի քանակին
4) եռանկյան կողմերի, գագաթների և քառանկյան կողմերի քանակների միջին
թվաբանականին
4. Քանի՞ տարի հետո եղբայրը երկու անգամ մեծ կլինի քրոջից, եթե նա այժմ 12 տարեկան է և
քրոջից մեծ է չորս անգամ:
1) 4 2) 2 3) 3 4) այլ պատասխան
5. Վեցերորդ դասարանում սովորող Անուշն ու Լիլիթը ընկերություն են անում 1-ին
դասարանից: Նրանք նկատել են, որ ամեն տարի իրենց ծննդյան օրերը տեղի են ունենում
շաբաթվա միևնույն օրը: Անուշը ծնվել է գարնանը: Ո՞ր ամսին չի կարող ծնված լինել Լիլիթը:
1) մարտ 2) հուլիս 3) հոկտեմբեր 4) հունվար
6. Եթե 1մ կողմ ունեցող խորանարդը կտրատեն 1դմ կողմով խորանարդիկների, այնուհետև
այդ խորանարդիկները դնեն իրար վրա, ապա ստացված աշտարակի բարձրությունը կլինի.
1) 100մ 2) 1կմ 3) 10կմ 4) այլ պատասխան
7. Արմենը եռանիշ թվի թվանշանները փոփոխում է դրանց տեղը գրելով նրա քառակուսու
վերջին թվանշանը /օրինակ 7-ի տեղը գրում է 9, 2-ի տեղը Քանի՞ թվանշան փոփոխելուց
հետո է նա ստացել 465 թիվը:
1) 2 2) 3 3) 1 4) այլ պատասխան
8. Արամը գումարեց մի քանի բնական թվեր, իսկ Գագիկը հաշվեց այդ թվերի միջին
թվաբանականը: Արամն արդյունքում ստացավ 156, իսկ Գագիկը 3: Քանի՞ բնական թվեր էր
գումարել Արամը:
1) 10 2) 13 3) 15 4) այլ պատասխան
1 3
9. 4x4 աղյուսակի յուրաքանչյուր վանդակում պետք է գրել 1,2,3 կամ
2 1
4 թվերն այնպես, որ յուրաքանչյուր տողում և յուրաքանչյուր սյունում
3 2
այդ թվերը գրվեն մեկական անգամ: Ի՞նչ թիվ կգրվի * վանդակում:
1) 1 2) 2 3) 3 4) 4 *
10. Գտնել արտահայտության արժեքը ( )( )( )( )( )( )( )( )
1) 2) 3) 2 4) 1
11. Թվային ուղղի վրա նշված են 1/4 և 2/3 թվերը: Ո՞ր տառով է նշված 1/2 թիվը:

1) P 2) Q 3) R 4) այլ պատասխան
12. Արմենի գնացքը ըստ չվացուցակի շարժվում է ժամը 20 անց 20 րոպեին: Նա, կարծելով թե
իր ժամացույցը 30 րոպե առաջ է, քայլում էր դեպի կայարան: Բայց իրականում նրա
ժամացույցը հետ էր մնում 20 րոպեով: Ո՞ր ժամին նա հասավ կառամատույց և նստեց մեկ այլ
գնացք, եթե նրան թվում էր, որ նա նստել է իր գնացքը և ճիշտ շարժման ժամին:

1) 1930 2) 2050 3) 2100 4) 2110


13. A պատկերը կազմված է թղթի 4 շերտերից: Յուրաքանչյուր շերտի երկարությունը 1սմ-ով
ավել է իրենից ձախ տեղադրված շերտի երկարությունից: B պատկերը կազմված է նույն
այդպիսի 4 շերտերից բայց այլ դասավորվածությամբ: Քանի՞ սմ-ով է A պատկերի պարագիծը
փոքր B պատկերի պարագծից:

A B
1) 1 2) 2 3) 3 4) 4
14. AB հատվածի երկարությունը 10 սմ է: Գտնել AA1A2...A10B բեկյալի երկարությունը, եթե
բեկյալի և AB հատվածի հատումից առաջացել են 5 քառակուսիներ:
A1 A2 A5 A6
A9 A10

A B

A3 A4 A7 A8
1) 30 սմ 2) 40 սմ 3) 50 սմ 4) 60 սմ
15. 4 թվերից յուրաքանչյուրը մեծ է 5-ից և փոքր է 9-ից: Այդ դեպքում նրանց գումարը կարող է
հավասար լինել.
1) 21 2) 22 3) 30 4) 33

16. Երկու դրական կոտորակների գումարը հավասար է 41/65: Ինչի՞ է հավասար այդ
կոտորակներից մեծի համարիչը, եթե նրանց հայտարարները փոքր են 65-ից:

17. Դասարանում անցկացվեց շախմատի առաջնություն տղաների և աղջիկների միջև: Բոլոր


տղաները խաղացին բոլոր աղջիկների հետ մեկական խաղ, ընդամենը 77 խաղ: Քանի՞
աշակերտ է սովորում այդ դասարանում:

18. Երկվորյակներ Արմենի և Անիի ծննդյան օրը նրանց հյուր եկան ընկերները: Պարզվեց, որ
Արմենը ծանոթ է նրանց 80%-ին, Անին %-ին, իսկ նրանցից վեցին ծանոթ են երկուսն էլ:
Քանի՞ հյուր էր այցելել, եթե նրանցից յուրաքանչյուրը ծանոթ էր երկվորյակներից առնվազն
մեկին:

19. Վանդակավոր տետրի էջի վանդակները ներկված են շախմատային կարգով սև և


սպիտակ գույներով: Այդ էջի վրա վերցված է քառակուսի, որը պարունակում է 25 սև գույնի
վանդակ: Քանի՞ վանդակ է տեղավորված այդ քառակուսու կողմի վրա:

20. Ի՞նչ թվանշանով է սկսվում ամենափոքր բնական թիվը, որի թվանշանների արտադրյալը
հավասար է 120-ի:
2019թ.
7-րդ դասարան /առաջին փուլ/
Տևողությունը 90 րոպե
Տարբերակ 2

1. Գտնել ( ) ( ( )) արտահայտության արժեքը:


1) 673 2) 1346 3) 2692 4) այլ պատասխան
2. Միևնույն վանդակներից բաղկացած ուղղանկյունը կտրել են երկու
մասի: Մասերից մեկը տրված է նկարում: Ո՞րն է երկրորդ մասը:

Նկ.

1) 2) 3) 4)
3. Ինչի՞ հավասար չէ 4 թիվը:
1) 16 միավոր մակերես ունեցող քառակուսու կողմին
2) Կետերի քանակին, որոնք հատվածը բաժանում են 5 մասերի
3) ՄԱԹԵՄԱՏԻԿԱ բառում տարբեր տառերի քանակի կեսին
4) Քառակուսու գագաթների և կողմերի քանակների միջին թվաբանականին
4. Թվային ուղղի վրա նշված են 1/4 և 2/3 թվերը: Ո՞ր տառով է նշված 5/12 թիվը:

1) P 2) Q 3) R 4) այլ պատասխան
5. Քանի՞ տարի հետո եղբայրը երկու անգամ մեծ կլինի քրոջից, եթե նա այժմ 15 տարեկան է և
քրոջից մեծ է երեք անգամ:
1) 4 2) 2 3) 3 4) այլ պատասխան
6. Եթե 1դմ կողմ ունեցող խորանարդը կտրատեն 1սմ կողմով խորանարդիկների, այնուհետև
այդ խորանարդիկները դնեն իրար վրա, ապա ստացված աշտարակի բարձրությունը կլինի.
1) 100մ 2) 1կմ 3) 10մ 4) այլ պատասխան
7. Արամը գումարեց մի քանի բնական թվեր, իսկ Գագիկը հաշվեց այդ թվերի միջին
թվաբանականը: Արամն արդյունքում ստացավ 132, իսկ Գագիկը 1: Քանի՞ բնական թվեր էր
գումարել Արամը:
1) 10 2) 13 3) 15 4) այլ պատասխան
8. Արմենը եռանիշ թվի թվանշանները փոփոխում է դրանց տեղը գրելով նրա քառակուսու
վերջին թվանշանը /օրինակ 7-ի տեղը գրում է 9, 2-ի տեղը Քանի՞ թվանշան փոփոխելուց
հետո է նա ստացել 905 թիվը:
1) 1 2) 2 3) 3 4) այլ պատասխան
9. Վեցերորդ դասարանում սովորող Անուշն ու Լիլիթը ընկերություն են անում 1-ին
դասարանից: Նրանք նկատել են, որ ամեն տարի իրենց ծննդյան օրերը տեղի են ունենում
շաբաթվա միևնույն օրը: Անուշը ծնվել է ամռանը: Ո՞ր ամսին չի կարող ծնված լինել Լիլիթը:
1) փետրվար 2) ապրիլ 3) օգոստոս 4) նոյեմբեր
10. Գտնել արտահայտության արժեքը ( )( )( )( )( )( )( )( )
1) 2) 3) 2 4) 1
11. 4x4 աղյուսակի յուրաքանչյուր վանդակում պետք է գրել 1,2,3 կամ 1 3
4 թվերն այնպես, որ յուրաքանչյուր տողում և յուրաքանչյուր սյունում 2 1
այդ թվերը գրվեն մեկական անգամ: Ի՞նչ թիվ կգրվի * վանդակում: 3 2
1) 1 2) 2 3) 3 4) 4 *

12. Արմենի գնացքը ըստ չվացուցակի շարժվում է ժամը 20 անց 20 րոպեին: Նա, կարծելով թե
իր ժամացույցը 20 րոպե առաջ է, քայլում էր դեպի կայարան: Բայց իրականում նրա
ժամացույցը հետ էր մնում 10 րոպեով: Ո՞ր ժամին նա հասավ կառամատույց և նստեց մեկ այլ
գնացք, եթե նրան թվում էր, որ նա նստել է իր գնացքը և ճիշտ շարժման ժամին:
1) 1930 2) 2050 3) 2100 4) 2110
13. A պատկերը կազմված է թղթի 5 շերտերից: Յուրաքանչյուր շերտի երկարությունը 1սմ-ով
ավել է իրենից ձախ տեղադրված շերտի երկարությունից: B պատկերը կազմված է նույն
այդպիսի 5 շերտերց բայց այլ դասավորվածությամբ: Քանի՞ սմ-ով է A պատկերի պարագիծը
փոքր B պատկերի պարագծից:

A B
1) 1 2) 2 3) 3 4) 4
14. AB հատվածի երկարությունը 20 սմ է: Գտնել AA1A2...A8B բեկյալի երկարությունը, եթե
բեկյալի և AB հատվածի հատումից առաջացել են 4 քառակուսիներ:
A6
A1 A2 A5

A B

A3 A4 A7 A8
1) 30 սմ 2) 40 սմ 3) 50 սմ 4) 60 սմ
15. 4 թվերից յուրաքանչյուրը մեծ է 6-ից և փոքր է 10-ից: Այդ դեպքում նրանց գումարը կարող
է հավասար լինել.
1) 24 2) 34 3) 38 4) 27

16. Դասարանում անցկացվեց շախմատի առաջնություն տղաների և աղջիկների միջև: Բոլոր


տղաները խաղացին բոլոր աղջիկների հետ մեկական խաղ, ընդամենը 91 խաղ: Քանի՞
աշակերտ է սովորում այդ դասարանում:

17. Երկու դրական կոտորակների գումարը հավասար է 47/77: Ինչի՞ է հավասար այդ
կոտորակներից փոքրի համարիչը, եթե նրանց հայտարարները փոքր են 77-ից:

18. Վանդակավոր տետրի էջի վանդակները ներկված են շախմատային կարգով սև և


սպիտակ գույներով: Այդ էջի վրա վերցված է քառակուսի որը պարունակում է 13 սև գույնի
վանդակ: Քանի՞ վանդակ է տեղավորված այդ քառակուսու կողմի վրա:

19. Ի՞նչ թվանշանով է սկսվում ամենամեծ բնական թիվը, որի թվանշանների արտադրյալը
հավասար է 120-ի:

20. Երկվորյակներ Արմենի և Անիի ծննդյան օրը նրանց հյուր եկան ընկերները: Պարզվեց, որ
Արմենը ծանոթ է նրանց 70%-ին, Անին 50%-ին, իսկ նրանցից չորսին ծանոթ են երկուսն էլ:
Քանի՞ հյուր էր այցելել, եթե նրանցից յուրաքանչյուրը ծանոթ էր երկվորյակներից առնվազն
մեկին:

You might also like