You are on page 1of 2

Փոքր սխալը

Բիլն ու Թեդը նստած ինչ-որ բանի շուրջ էին խոսում... 


-Հնարավոր չի որ դու այդքան խմեիր, չեմ հավատում: 
-Եսել ասում եմ հնարավորա: 
-Էլ մի խաբի: 
-Լուրջ եմ ասում, հայրս նույնիսկ չնկատեց: 
-Իմանալով քո հորը ես վստահ եմ որ նա կնկատեր: 
-Բա տեսնում ես նույնիսկ նա չնկատեց, երդվում եմ որ չեմ խաբում: 
Հանկարծ այդ պահին երկինքը տարօրինակ կայծակներով պատվեց. տղաները 
զարմացան և վախեցան: Այդ պահին երկինքը կարծես ծակվեր. և լույսի սյան միջից իջավ 
հեռախոսատուփ որից ծուխ էր գալիս: Դուռը բացվեց և այդտեղից դուրս եկավ մի 
ակնոցավոր մարդ: Նա մոտեցավ տղաներին և ասաց որ նրանք պետք է իրեն օգնեն: 
Նրանք այնքան էին վախեցել որ չկարողացան մերժել: Դեյվը ասաց որ օգնելուց առաջ 
Բիլն ու Թեդը պարտավոր են լսեն իր պատմությունը: 
Նա սկսեց... 
Օգոստոսի 25-ին, սողունների սիրահար ​Դեվիդ Ուոթսոնը​ուղղաթիռի տոմս է պատվիրել 
իր և իր սիրելի կոկորդիլոսի համար, քանի որ այդ շաբաթ գործում էր ակցիա ՝ «Թռիչք 
փոքր ընկերոջ հետ»։ Ընկերության ղեկավարությունը չի էլ պատկերացրել, որ 
«Braggart» անունով կենդանին սովորական շուն չէ, այլ իրական կոկորդիլոս։ Երբ Դեյվը 
փորձեց պայուսակի մեջ փոքր կոկորդիլոսին անցկացնել, նրան ձերբակալեցին: 
Առավոտյան Դեյվն արդեն դատարանի դահլիճում էր: Նա տխուր նստած էր: Եվ 
վերջապես խոսեց դատավորը: 
- 389 գործով դատավարությունը հայտարարված է բաց: Դեվիդ Ուոթսոնի քրեական 
գործը դեռևս ընթացքի մեջ է, թիվ 498 հոդվածի համաձայն... 
Դատավորի ամեն բառից հետո Դեյվիդը իրեն ավելի վատ էր զգում: Նա այլևս չէր 
հասկանում դատավորի խոսքերը: Դեվիդը ճոճվեց և կորցրեց գիտակցությունը:  
Նա արթնացավ արդեն բանտում, դատարանը որոշեց Դեյվին բանտարկել 10 տարի 
ժամկետով: 
Բայց նա այն մարդը, չեր ով կհանձնվեր, և մի շաբաթվա ընդացքում նա հասկացավ 
ինչպես, և երբ հնարավորություն կլինի փախնելու: 
Առավոտյան Դեվիդը արդեն պատրաստ էր, այն ժամանակ երբ անվտանգության 
աշխատակիցները փոխանակվում էին և այդ պահին Դեվիդը կամաց բացում է դռան 
վրաի կողպեկը, նա գիշերը գողացել էր բանալին քնած պահակի գրպանից ով այդ գիշեր 
Դեյվի մոտ էր: Քանի դեռ չեր եկել անվտանգության աշխանակիցը Դեվիդը Վազեց և 
թաքնվեց դեպի նկուղ տանող աստիճանի տակ, դա միակ տեղն էր որտեղ չկար 
տեսախցիկ: 
Սպասելով 1 րոպե տա վազեց դեպի բանտի մառան դուռը իհարկե կողպած էր բայց 
նույնիսկ այդ մասին Դեյվը մտածել էր, բանալիով բացեց դուռը և պատուհանով 
փախուստի դիմեց: Բացի Դեյվից էլ ոչ ոք չգիտեր որ նա ունի ժամանակի մեքենա: 
Դեվիդը ստիպված էր ոտքով գնալ իր առանձնատուն: Երբ նա հասավ տեղ նա մի կերպ 
թաքուն մտավ ներս, Դեյվը տանը ուներ գախտնի սենյակներ այնտեզից մեկում 
ժամանակի մեքենան էր: Նա իհարկե օգտագործեց այն բայց սխալմամբ ընկավ 58 տարի 
հետ:  
-Եվ հենց այսպես ես հիմա այստեղ եմ 
Տղաները մի քիչ խմած էին և տրանք մտածեցին որ կայծակներն ու հեռախոսատուփը դա 
խմիչքի ազդեցուտյունն է, իսկ այդ մարդը ծանր հոգեվիճակում է գտնվում: 
 
Բիլը և Թեդը նայեցին իրար, Թեդը հասկացրեց Բիլին որպեզսի նա զբաղացնի Դեվիդին: 
Հենց այդ ժամանակ նա գնաց մի քիչ հեռու և զանգահարեց հոգեբուժարան: 15 րոպե 
հետո լսվեցին ավտոմեքենայի ձայներ` դահոգեբուժարանի աշխատակիցներն էին: 
Դեվիդը տեսավ նրանց և փորձեց փաղչել, դա նրա մոտ չստացվեց: Աշխատակիցները 
կապեցին Դեյվին և մցրեցին մեքենան: Դեվիդը գոռաց Բիլին ու Թեդին 
-Ես դեռ կվերադառնամ… 
Դեյվը նայում էր անցնող ծառերին, և լսում էի մեքենաի կողքով անցնող մարդկանց 
ձայները: Նա հասկանում է թե ինչու տղաները նրան գժի տեղ դրեցին: Նրանք կանգ 
առան լուսացույցի մոտ, այնտեղ կանգնած էր մի կին մոտ 35 տարեկան նրա վրաից 
ուժեղ բայց հաճելի օծանելիքի բույր էր գալիս: Նա փակեց աչքերը… 
 
Երբ փակում ես աչքերը, ակտիվացնում ես քո մյուս զգայարանները: Ի վերջո, ոչ միայն 
պետք է տեսնել, այլև պետք է զգալ։ Այդ իսկ պատճառով նույն բույրը փակ և բաց 
աչքերով տարբեր է։ 
 
Երբ նրանք ժամանեցին և մտան շենք Դեյվին ուղեկցեցին ինչ-որ սենյակ: Նա տեսավ մի 
բարձրահասակ թխահերի, կանաչ աչքերով, որոնք ասես կրակ՝ վառվում էին: Նա նստած 
էր կաշվե աթոռի վրա ՝ փայտե մեծ սեղանի շուրջ:  
 
Դեյվ 
-Ներս մտեք: Ասաց նա 
Ես ինձ անհարմար զգացի: նա կրկնեց 
-մտեք 
Ես մտա ներս, ես չեմ թաքցնի, որ վախենում էի նրա հետ խոսելուց: Նստեցի: 
-Խնդրում եմ ասեք ձեր անունը 
-Դեյվ 
-Դեյվ այստեղ գալու ճանապարհին գիշերային քաղաքում ինչ-որ գրավեց ձեզ: 
-Այո 
-ինչը 
-Մի կնոջ օծանելիք: Երբ փակեցի աչքերս զգացի մի սուր հոտ, այնպիսի տպավորություն 
էր որ ես գտնվում եմ օծանելիքի գործարանում որտեղ վթար է տեղի ունեցել և բոլոր 
նուրբ հոտերը միաձուլվել էին ու դարձել մի շատ սուր, և բազմերանգ բույր։ Զգացվում են 
հատապտուղների նոտաները ինչպես նաև դաշտաին ծաղիկների քնքուշ բույրը։ 
Նա զարմացած նայեց ինձ և խնդրեց, որ ինձ տեղափոխեն հիվանդասենյակ:

You might also like