You are on page 1of 1

Տրիոն Տոկիոյում ( նոյեմբեր 1997)

Տրիոն Տոկիոյում Միշել Պետրուչչիանիի հետմահու ջազային


ալբոմն է, որը թողարկվել է Դրեյֆուսի կողմից 1999 թ.-ին`
դաշնակահարի մահից մի քանի ամիս անց։
Ձայնագրությունները հրապարակավ տեղի են ունենում 1997
թվականի նոյեմբերին Տոկյոյի << Blue Note >> ակումբում։
Այսպիսով Պետրուչչիանիին նվագակցում են Էնթոնի Ջեքսոնը`
բասով և Սթիվ Գեդը` հարգածային գործիքներով։ Մոտ մեկ ժամ
տևած համերգի ժամանակ ներկայացրել են հետևյալ
ստեղծագործությունները` Training, September Second, Home, Little
Peacein C for U, Love Letter, Cantabile, Colors, So What։
AllMusic երաժշտական ուղեցույցում Միշել Գ. Նաստոսը
մեկնաբանում է ալբոմը և մասնավորապես ասում է, որ սա ևս
մեկ հետմահու հիշեցում է այն մասին, թե որքան վեհ է
Պետրուչչիանին որպես ստեղծագործող և կատարող:
JazzTimes-ում Հարվի Սայդերսը նշում է, որ Պետրուչչիանիի ոճը
կարող է տպավորություն թողնել իբրև նա գերիշխում է
բեմին,բայց դաշնակահարը Ջեքսոնին և Գեդին տալիս է
հնարավորություն դրսևորվելու նաև սոլոներից զատ։ Նշեմ, որ
վաղամեռիկ այս ֆենոմենը կնքել է մահկանացուն հունվարի 6-
ին 1999 թվականին։

You might also like