You are on page 1of 5

Ջազում կիթառահարները հազվադեպ են արժանանում այն

ուշադրությանը, որոնք ստանում են ժանրի փողային գործիք նվագողները ՝


մասնավորապես սաքսոֆոնահարներն ու շեփորահարները: Թերեւս դա
այն պատճառով, որ ավանդաբար կիթառը, որը փոխարինում էր ռիթմ
սեկցիայում գտնվող բանջոյին, հիմնականում ընկալվում էր որպես
օժանդակ և նվագակցող գործիք, քան իմպրովիզացիոն մենակատար: Կար
մեկ այլ պատճառ,որը խանգարում էր ջազ կիթառահարնեռին հայտնվել
ուշադրության կենտրոնում: Նրանց բոլորի գործիքներն ակուստիկ էին և
ուղղակիորեն նրանք ստիպված էին մնալ փողային գործիքների շողքում:
Բայց <<amp>>-ը (էլեկտրական ուժեղացում) փոխեց ամեն ինչ ջազում
կիթառի համար: Կարողացան ստանալ կիթառի ձայնի բարձրություն:
1931-ին ներկայացվեց <<hollow-body>> (կիթառի իրանը փորված տարբերակ)
էլեկտրական կիթառ գործիքը, և միանգամից դարձավ այն շատ
պահանջված կիթառահարների կողմից: Նրանք ամեն կերպ փորձում էին
լինել ջազային մեծ նվագախմբերի կազմերում:
Այսպիսով, նրանք կարողանում էին աչքի ընկնել նվագակցելով մեծ
նվագախմբերին և կարողանում էին հանդես գալ որպես մենակատար:
Ներկայացնելով Ջանգո Րեինհարդին` հեղափոխական բելգիացի գնչու
կիթառահարին, ով իր անունը հռչակեց նվագելով փոքր անսամբլներում և
ջազում վերասահմանելով կիթառի դերը: Նրա մատների անհավանական
աշխատանքը գրիֆի վրա ոգեշնչեց կիթառահարներին ամբողջ
աշխարհում և ստեղծեց ջազ կիթառի աստղերի նոր սերունդ:
Չարլի Քրիստիանն էի հաջորդ նշանակալից կիթառահարը ջազում:
Որպես Բենի Գուդմանի նվագախմբի անդամ ՝ նա ափշեցրեց մարդկանց
սոլոյի իր տեսակով ՝ օգտագործելով միաձայն մեղեդիական գծեր փողային
գործիք նվագողի նման: Քրիստիանի նվագի հիմքում ընկած էին
սաքսոֆոնահար Չարլի Պարկերի և շեփորահար Դիզի Գիլեսփիի
նվագային երանգները: Այդպիսով հետաքրքիր գույն ուներ Քրիստիանը և
հենց այդ իր առանձնահատկությամբ նա կարողացավ դառնալ 40-
ականների հայտնություններից մեկը:Այդ ստացված հետաքրքիր
խարնուրդը տարածվեց 50-ականներին:
Ահա եկավ Ինդիանապոլիսի համեստ հանճարի հերթը, ում անունը Ուես
Մոնտգոմերի էր, ով համբավ ձեռք բերեց, 60-ականներին:Մոնթգոմերին, իր
կուռքի ՝ Չառլի Քրիստիանի նման, կարող էր փողային գործիք նվագողի
պես միաձայն գծեր նվագել, բայց նաև իր սոլոի մեջ ներառել ակորդներ և
օկտավաներ: Նրա զարմանահրաշ հնարավորությունները դարձրին իրեն
գերբնական, այսպիսով նա համարվում է լավագույն ջազ կիթառիստներից
մեկը, ով ոտք է դրել երկիր: Մոնթգոմերիի ազդեցությունը խորը էր:
Ահա բոլոր ժամանակների 50 լավագույն ջազ կիթառահարների իմ
վարկանիշային աղյուսակը:

50. Ջոն Պիզարելլի (ծն. 1960)


Ունենալով նշանավոր կիթառահար հայր (սվինգի մասնագետ Բաքի
Պիզարելլի) նա կարողացավ արագորեն հմտանալ: Դեռ պատանեկական
տարիքում նա օգտագործում էր Բեննի Գուդմանի և Կլարկ Թերրիի
հնարքներն ու մեթոդներն իմպրովիզացիոն: Պիզարելլիի նվագն այնքան
գունեղ էր, որ նշանավոր երաժիշտների աչքից չի վրիպել և վերջիններս
համագործակցել են նրա հետ: Պիզարելլին ձայնագրվել է Ստեֆան
Գրապելլիի, Ռոզմարի Քլունիի և Փոլ ՄաքՔարթնիի
ստեղծագործություններում, որն էլ դարձրեց կիթառահարին իր սերնդի
լավագույններից մեկը:
49. Նորման Բրաուն (ծն. 1970)
Նա հետաքրքրված էր Ջիմի Հենդրիքսով և The Isley Brothers-ով, բայց Ուես
Մոնտգոմերիին լսելուց հետո նա փոխեց ուղղությունը: 90-ականներին
Բրաունը իր ստեղծագործ կարիերայում սկսեց հանդես գալ որպես
մենակատար: Նրա նվագը նմանեցնում են Ջորջ Բենսոնի նվագին:
48. Մերի Օսբորն (1921-1992)
Կին կիթառահարները ջազում հազվադեպ են հանդիպում, բայց այս
Հյուսիսային Դակոտան ներկայացնող կիթառահարը, որի երաժշտական
արմատները միահյուսել էին ռեգթայմը և քանթրի երաժշտությունը, անշուշտ
կարող էր ավելին լինել: 40-ականներին Օսբորնը փոթորկեց Նյու Յորքը, բայց
իր անունով մի քանի ձայնագրություն արեց միայն:
47. Ռասել Մելոուն (ծն. 1963)
Չնայած նրան, որ այս կիթառահարը հիմնականում հանդես է եկել մի
շարք խմբերում որպես նվագակցող, նա ունի մի շարք սոլո ալբոմներ:
Մելոունը նախընտրեում է ավելի ավանդական ջազը, և բոփային մոտեցում
է ցուցաբերում կիթառի նկատմամբ` գերադասելով հարուստ, փափուկ
երանգը և համատեղելով Գրանթ Գրինի ոճով մեղեդիները ակորդային
հաջորդականության հետ:
46. Էմիլի Ռեմլեր (1957-1990)
Ողբերգական ինֆարկտը բաժին հասավ Մանհեթենում ծնված
կիթառահարին, ով սկսել է նվագել 10 տարեկանում: Չնայած նրան, որ նրա
զարգացման վրա մեծ դեր են ունեցել են Ուես Մոնթգոմերին և Ջո Պասը,
Ռեմլերը վաստակեց իր տեղը պատմության լավագյուն կիթառահարների
կողքին իր ինքնատիպության:

45. Չարլի Հանթեր (ծն. 1967)


Չբավարարվելով ավանդական վեց լարային կիթառով ՝ Ռոդ-Այլենդի բնիկ
Հանթերը նախընտրում է նվագել պատվերով պատրաստված յոթ և ութ
լարային գործիքների վրա, որոնց վրա նա կարող է նվագել բասային գծեր:
90-ականների սկզբերին նա հանդես է գալիս Մայքլ Ֆրանտի << The Disposable
Heroes Of Hiphoprisy >> խմբում, այնուհետև այս ամենից հետո շարունակում է
իր կարիերան Blue Note-ում, նվագելով այնտեղ 5 տարի: Հանթերը կապելով
իզ ջազային ոճը Ֆանկի, R&B- ի, ռոքի և փոփ էլեմենտների հետ ստեղծեց իր
ինքնատիպությունը, և դաևձավ եզակի ձայն աշխարհի լավագույն ջազ
կիթառահարների շրջանում
44. Կուրտ Ռոզենվինկել (ծն. 1970)
Ֆիլադելֆիան ներկայացնող այս տաղանդը նույնպես զերծ չիմնում
կիթառների համար նախատեսված էֆեկտների և սինթեզատորների
շարքի օգտագործումից: Նա նաև սիրում է ռիսկի դիմել և փորձարկումներ
կատարել երաժշտութան ոլորտում: Նա գերազանց համագործակցություն
է ունեցել << A Tribe Called Quest>> խմբի ավագ Q-Tip-ի հետ: Անհավանական
կատարող, ով միշտ զարմացնում է շատերին:
43. Ջուլիան Լեյջ (ծնվ. 1987)
Նորագույն սերնդի ջազ կիթառի աստղերի շարքում է Լեյջը, ով ծագումով
Կալիֆոռնիա նահանգի Սանտա Ռոզա քաղաքից է: Նա մի երեխա էր, ով
դեռահաս դարիքում արդեն լրջորեն զբախվում էր երաժշտությամբ
վիբրաֆոնահար Գարի Բարթոնի հետ: Չնայած նրան, որ իր անունով ունի
ընդամենը չորս անհատական ալբոմ, Լեյջի հեղինակությունը գնալով
աճում է ՝ շնորհիվ իր հմտության, ֆանտազիայի և ձայնի ստեղծման, որն
ամբողջովին իրենն է:
42. Էրլ Կլուղ (ծն. 1953)
Նեյլոնե լարային իսպանական կիթառը նախընտրող այս տղան՝
Դետրոյթում ծնված Կլուղը, ոգեշնչվել է վերցնել գործիքը
հեռուստատեսությամբ տեսնելով քանթրի աստղ Չեթ Աթկինսին: Նա
սովորեց Յուսեֆ Լաթեֆի մոտ, ապա նվագեց Ջորջ Բենսոնի հետ մինչև 70-
ականների վերջ: Համեղ, զգայուն երաժիշտ, ում մատների աննկատ
նրբությունը գեղեցիկ են մատուցվում: Կլուղի զարմանալի ձայնը
պարզության և էլեգանտության խառնուրդ է:
41 ՝ Ջեյմս «Արյուն» Ուլմեր (ծն. 1940)
Կարիերան R&B-ով սկսելուց հետո Ուլմերը արմատապես թոխեց իր ոճը
70-ականների սկզբին՝ նախընտրեց նվագել ազատ ջազի հանճարներից
մեկի՝ Օրնետ Քոլմանի ոճով: Վերջերս Ուլմերը ուսումնասիրել է իր բլյուզ
արմատները, չնայած ջազ կիթառի նկատմամբ իր եզակի մոտեցումը մնում
է անզուգական պատմության լավագույն ջազ կիթառահարների շրջանում:

40. Էրիկ Գեյլ (1938-1994)


Անթերի լսողությունով հայտնի այս երաժիշտը, որի հիմնական
երաժշտական ժանրները R&B-ն և ֆանկն էր, կարող էր նաև նվագել բոփ, և
դրա մասին վկայում են նրա սոլո ալբոմներից մի քանիսը: Նրա ձայնի հիմքը
դա բլյուզն էր, որը շատ նման էր ԲԲ Քինգի ձայնին:
39. Էդի Լանգ (1902-1933)
Մեծ նվագախմբի սվինգ կիթառի էվոլյուցիայի նշանակալից դեքը՝ Լանգը,
իր տեղը ստացավ աշխարհի լավագույն ջազ կիթառահարների շարքում:
Նա նվ նվագում էր Paul Whiteman- ի և Bing Crosby- ի մեծ անսամբլներում 30-
ականների սկզբին:Ջանգո Րեինհարդի վրա հսկայական ազդեցություն
թողնելով ՝ Էդդի Լանգը արդարացիորեն գնահատվում է որպես «ջազ
կիթառի հայր»:
38. Լարի Քարլթոն (ծնվ. 1948)
Ինչպես և նրա սերնդակիցները՝ Սթիվ Խանը և Լի Րիտենուրը, Լարրի
Քարլթոնը նույնպես առաջիններից էր 70-ականների: Նրա ջազային բլյուզ-
ռոքը կարող եք լսել <<The Royal Scam>> ; <<Hejira>> ալբոմներում: Քարլտոնի
նվագի հիմքում ընկած էր ֆյուժնը և նրա ավելի վաղ ձայնագրված
ալբոմբներում կզգաք այդ ամենը, որը այսոր կոչվում է <<Smooth Jazz>>:
37. Լաուրինդո Ալմեյդա (1917-1995)
Ծագումով Սան Պաուլուից, Ալմեյդան ձայնագրվեց եկամտաբեր «Johnny
Peddler» երգը, որը դարձավ հիթ ՝ <<The Andrews Sisters>> խմբի համար: Դրանից
հետո նա միացավ <<Stan Kenton's band>> խմբին և բացի նշանավոր արտիստ
լինելուց շատ աշխատանք գտավ որպես <<West Coast>> շրջանի երաժիշտ:
Տանը և՛ ակուստիկ, և՛ էլեկտրական կիթառներով, Ալմեյդան պիոներ էր, ով
ջազը խառնեց Բրազիլիայի հնչյունների և ոճերի հետ:
36. Ջորջ վան Էպս (1913-1998)
Նյու Ջերսիում ծնված այս կիթառահարն իր մեղմ, լավ կլոր հնչյունով նախ
պատանի ժամանակ ձգվեց դեպի բանջոն, բայց լսելուց հետո, երբ Էդի
Լանգը նվագում էր մեծ նվագախմբերի հետ, անցավ կիթառի: Նա իր
դեբյուտը կատարեց ռադիոյով 13 տարեկան հասակում, ապա 30-
ականներին, երբ իր հեղինակությունը մեծ թափ հավագեց, նա նվագեց մի
քանի մեծ խմբերում, այդ թվում ՝ Bennie Goodman’s- ում: Ջորջ վան Էպսը
նախագծեց իր յոթ լարային կիթառը, որը ավելացրեց ավելի ցածր բասի
նոտաներ և հնարավորություն տվեց զարգացնել մատների ընտրության իր
ոճը:

35. Սոնի Շարոկ (1940-1994)


Աշխարհի լավագույն ջազ կիթառահարներից ոչ շատերը կարող են
պնդել, որ սկսել են երգել <<doo-wop>> 50-ականներին: Այդպես սկսեց իր
կարիերան նյույորքցի Ուորեն «Սոնի» Շարոկը, չնայած 60-ականներին նա
դարձավ ավանգարդ ջազ կիթառի առաջատարներից մեկը: Սաքսոֆոնը իր
նախընտրած գործիքի ընտրությունն էր (նա սիրահարվել էր Ջոն Քոլթրեյնի
ձայնին), բայց նրա ասթման խանգարում էր նրան փողային գործիք
վերցնել: Փոխարենը, նա դիմեց կիթառին գտագործում էր փողային
գործիքներին բնորոշ մեղեդային գծեր:

You might also like