You are on page 1of 1

Ըստ պատասխանող կողմի եզրակացության խորհրդարանական

ընտրությունների թեկնածուները չեն կարող տարբեր ընտրական խոստումներ


տալ արտասահմանում գտնվող քաղաքացիներին, իսկ վերջիններս պակաս
ազդեցություն ունեն թեկնածուների ընտրության կամ նրանց ընտրական
ծրագրերի ձևավորման վրա, և սա է հիմնավորումներից մեկը , ըստ որի
արտասահմանում սովորող ուսանողները զրկվում են ընտրությանը
մասնակցելու հնարավորությունից: Ըստ Սահմանադրության հոդված 90-ի 1-ին
մասի Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով: Հայաստանի
Հանրապետությունից ուսանողները կարող են սովորելու նպատակով մեկնել
արտերկիր տարբեր ժամանակահատվածներով: Կարելի է ողջամտորեն
եզրակացնել որ տվյալ ժամանակահատվածը կարող է տևել 2-ից 6 տարի, հաշվի
առնելով համապատասխանաբար բակալավրիատի և մագիստրատուրայի
տևողությունը, որոշ դեպքերում այն կարող է տևել ավելի շատ կամ քիչ:
Հետևաբար կարող ենք եզրակացնել, որ տվյալ ուսանողները որոշակի
ժամանակահատվածում ապրելու են տվյալ իշխանության ներքո: Սրանից
հետևում է, որ թեև այդ պահին տվյալ պատգամավորի թեկնածուների
խոստումները ուղղակիորեն չեն վերաբերում արտասահմանում սովորող
ուսանողներին, բայց Հայաստան տեղափոխվելուն պես , այդ խոստումների
իրագործումը իր ազդեցությունն է ունենալու նաև տվյալ ուսանողների վրա,
որոնք ընտրության պահին երկրում չեն եղել և չեն մասնակցել
ընտրություններին: Ստացվում է, որ արտասահմանում սովորող ուսանողները
զրկվում են Հայաստան վերադառնալուն պես իրենց ցանկալի իշխանության
ներքո ապրելու հնարավորությունից: Ինչ վերաբերում է այն մասին , որ
ուսանողները պակաս ազդեցություն ունեն թեկնածուների ընտրության կամ
նրանց ընտրական ծրագրերի ձևավորման վրա, ապա կարող ենք ասել, որ այն
դեպքում երբ արտասահմանում գտնվող ուսանողներին իրավունք տրվի
մասնակցել ընտրություններին, ապա թեկնածուները նրանց վերաբերող կետեր
ևս կներառեն իրենց ընտրական ծրագրերում:Կարելի է նշել նաև այն
հանգամանքը, որ տվյալ ուսանողների ընտանիքները շարունակում են իրենց
բնակությունը ՀՀ-ի տարածքում և վստահաբար կարելի է ասել, որ
ուսանողներին ևս վերաբերում է երկրում ընտրված
իշխանությունը:Ողջամտորեն կարելի է ենթադրել, որ արտասահմանում սովորող
ուսանողները և ուսման մեջ գտնվող զինծառայողները, որոնց Ընտրական
օրենսգրքի սահմանադրական օրենքի 62-րդ հեդվածի 3-րդ մասի համաձայն
տրված է ընտրելու իրավունքը, հավասարապես են տեղյակ երկրում ընթացող
ներքաղաքական գործողություններից , թեկնածուները նրանց ևս չեն կարող
տարբեր ընտրական խոստումներ տալ և վերջիններս պակաս ազդեցություն
ունեն թեկնածուների ընտրության կամ նրանց ձևավորման վրա: Հետևաբար
տվյալ ուսանողների տարբերակումը կարելի է դիտարկել որպես
խտրականություն և ընտրություններին մասնակցելու ազատության իրավունքից
զրկում: Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերոգրալ
եզրակացությունը չի կարող պատճառ հանդիսանալ արտասահմանում սովորող
ուսանողներին ընտրության իրավունքից զրկելու կամ այդ զրկումը հիմնավորելու
համար:

You might also like