You are on page 1of 2

Ավտոմոբիլը որպես տրանսպորտային հոսքի հիմնական տարր։

Ժամանակակից ավտոմոբիլային ճանապարհներին բնորոշ են մեծ թվով


տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների առկայությունը, որոնք երթևեկում
են միաժամանակ եւ ձևավորում են միասնական տրանսպորտային հոսք։

Այդ հոսքի շարժման պարամետրերը կախված են դրա կազմից, այսինքն՝


տրանսպորտային միջոցների տեսակների հարաբերությունից։

Տրանսպորտային հոսքի կազմը կարող է տարբեր լինել: Քաղաքային


պայմաններում այն բաղկացած է մարդատար եւ բեռնատար մեքենաներից,
ավտոբուսներից, տրոլեյբուսներից, տրամվայներից, մոտոցիկլներից եւ
ավտոգնացքներից: Բնակավայրերից դուրս՝ տրամվայները և տրոլեյբուսները
բացակայում են, մոտոցիկլետների եւ ավտոբուսների թիվը նվազում է, բայց շատ
են՝ տրակտորները, ինքնագնացները, ինչպես նաեւ տարբեր տեսակի
գյուղատնտեսական մեքենաները եւ շինարարական ինքնագնաց մեքենաներ եւ
մեխանիզմներ (Բուլդոզերներ, Կռունկներ եւ այլն):

Տրանսպորտային հոսքերի դիտարկումները ցույց են տալիս, որ դրանց


հիմնական զանգվածը կազմում են թեթև մարդատարները, որոնց բաժին է ընկնում,
որպես կանոն, բոլոր տրանսպորտային միջոցների մինչեւ 75-80 տոկոսը:
Համապատասխանաբար բարձր է նաեւ ճանապարհատրանսպորտային
պատահարների մեջ թեթր մարդատարների մասնակցության մասնաբաժինը։
Միջինում ընդհանուր ՃՏՊ-ների թվից թեթև մարդատարներինը կազմում է մոտ 80-
85%, 10-15% ինքնագնաց մեքենաներինը, 2-3% մոտոցիկլներով, տրամվայով եւ
տրոլեյբուսներով՝ 1—2%. Այսպիսով, թեթև մարդատար ավտոմոբիլները
հանդիսանում են տրանսպորտային հոսքի հիմնական տարրը եւ հիմնականում
հենց իր անվտանգությունից է կախված ճանապարհային երթեւեկության
անվտանգությունը՝ որպես ամբողջություն. Հետեւաբար, տրանսպորտային
միջոցների անվտանգության ուսումնասիրությունները այժմ դիտարկվում են
առաջին հերթին ավտոմոբիլներինը, այլ տրանսպորտային միջոցների մոտ
դիտարկվում են միայն դրա հատուկ առանձնահատկությունները, որոնք ազդում են
երթևեկության անվտանգությանը։

Շահագործական հատկանիշների պարամետրերը և ցուցանիշները՝

Ավտոմեքենայի արդյունավետ օգտագործման հնարավորություն որոշակի


ռեժիմներում և դրա կառուցվածքի համապատասխանությունը շահագործման
պահանջներին որոշվում է իր շահագործական հատկանիշներվ։ Առանձին
շահագործական հատկանիշների գնահատման համար ծառայում են
պարամետրերի և ցուցանիշների համակարգը:

Պարամետր - դա այն է, որը բնութագրում է ավտոմոբիլի շահագործական


հատկանիշը։ Օրինակ, դինամիկ հատկությունների պարամետրերը հանդիսանում
են ավտոմոբիլի արագությունը եւ արագացումը։ Պարամետրը բնութագրում է
շահագործական հատկանիշները՝ որակի տեսանկյունից; երբեմն ամբողջական
հատկությունների գնահատման համար անհրաժեշտ են մի քանի պարամետրեր:

Ցուցանիշ – դա այն թիվն է, որը բնութագրում է պարամետրի մեծությունը, դրա


քանակական արժեքը։ Ցուցանիշը հնարավորություն է տալիս գնահատել
ավտոմեքենայի շահագործման հատկությանիշները՝ աշխատանքի որոշակի
ռեժիմներում։ Որպես կանոն, ցուցանիշը օգտագործում են շահագործման կոնկրետ
պայմաններում՝ ավտոմոբիլի սահմանային հնարավորությունները գնահատելու
համար։ Այսպես, ավտոմոբիլի քարշային ցուցանիշներից մեկը՝ դա առավելագույն
արագությունն է, որը ավտոմոբիլը կարող է զարգացնել լավ ծածկույթով
հորիզոնական ճանապարհին։

You might also like