You are on page 1of 15

? ? ? ? ? ??

ARM RUS ENG


Երկուշաբթի, Հուլիս 20

 Բանկեր

 Վարկային կազմակերպություններ

 Ապահովագրություն

 Ավտոապահով. բյուրո

 Աուդիտ և քոնսալթինգ

 Ֆին. հաշտարար

 Ուսուցում
 Արժեթղթեր

 IT - ծառայություններ

 Վճարային համակարգեր

 Վարկային բյուրոներ

 Սերտիֆիկացում

 Վերահսկող մարմիններ

 այլ

job.banks.am  - 

Հարցազրույցներ

Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ
 

Հայկական փողի անցած ուղին՝ ԿԲ այցելուների


կենտրոնում. մաս 2-րդ
 
inShare12

 Շաբաթ 21 Մարտ 2015

Photo: Մեդիամաքս
 

Դրամը ոչ միայն առեւտրային հարաբերությունների, այլեւ տեղեկության փոխանցման լավագույն


տարբերակ է եղել դեռ հին ժամանակներից: Հռոմեական կայսրության տիրապետության
տարիներին, օրինակ, Հայաստանին վերաբերող մի քանի մետաղադրամ է հատվել, որոնք կրում են
հայկական տարածքների զավթման մասին տեղեկություն: Արքաներն իրենց պատկերում էին
մետաղադրամների վրա՝ այդպիսով ապահովելով իրենց հայտնիությունը: 

ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) այցելուների կենտրոնում հայկական դրամաշրջանառության ամբողջ


պատմությունը հավաքված է մոտ երկու տասնյակ ցուցափեղկի տակ: Banks.am-ն
արդեն  ներկայացրել է  կենտրոնի ստեղծման պատմությունը, այժմ առաջարկում է ծանոթանալ
առավել ուշագրավ ցուցանմուշներին: 

Դրամի նախահայրերը
Փողը՝ մետաղադրամի տեսքով, առավելագույնը 3 հազ. տարվա պատմություն ունի: ԿԲ այցելուների
կենտրոնում դրամի պատմությունը սկսում է նախադրամյան ժամանակահատվածի՝ բարտերային
տնտեսության շրջանի ցուցադրությամբ, երբ փողի փոխարեն ժամանակին արժեքավոր համարվող
տարբեր իրեր էին օգտագործում: Մարդիկ երկար ժամանակ ապրանքները փոխանակում էին աղով,
ցորենով, մետաղից պատրաստված իրերով: Որսորդական ցեղերի մոտ դրամի գործառույթը
մորթեղենն էր կատարում, ձկնորսների մոտ՝ խեցեղենը: Առաջին մետաղադրամը, որի վրա դրոշմ
կար, հատվել է Ք.ա. 7-րդ դարում, Լիդիա անունը կրող պետությունում, որը գտնվում էր Էգեյան ծովի
ափին եւ հունական քաղաքակրթության մասն էր: 

Հայկական առաջին մետաղադրամները

Հայերն այն եզակի ազգերից են, որ կարող են հպարտանալ իրենց փողի շատ հին պատմությամբ: 
Այցելուների կենտրոնում ցուցադրվող հայկական ծագմամբ առաջին մետաղադրամները վերաբերում
են Ք.ա. 3-րդ դարին: Կոմմագենե եւ Ծոփք՝ այստեղ են հատվել հայկական առաջին
մետաղադրամները: 

Տիգրան Մեծի մետաղադրամները

Հայկական դրամաշրջանառությունը ծաղկում է ապրում Արտաշիսյանների թագավորության


ամենավառ ներկայացուցչի՝ Տիգրան Մեծի օրոք: Այցելուների կենտրոնում ներկայացված
մետաղադրամները հիմնականում օրիգինալներն են, որոնք մեզ են հասել տարբեր պեղումների
արդյունքում: Այդպիսիններից են մեր օրեր հասած Տիգրան Մեծի պղնձյա եւ արծաթյա
մետաղադրամները: Պեղումների ընթացքում արծաթ եւ պղինձ է հայտնաբերվում, ինչը թույլ է տալիս
ենթադրել, որ ոսկի, ըստ ամենայնի, չի հատվել: 

Տիգրան Մեծը մի քանի քաղաքներում է դրամ հատել, դրանք համապետական են եղել: Արծաթյա
մետաղադրամներն օգտագործվել են հարեւանների հետ առեւտուր անելու համար, իսկ պղնձյա
մետաղադրամները՝ ներքին շուկայում: Տիգրան Մեծի արծաթյա դրամները կոչվում են դրախմաներ եւ
տետրադրախմաներ (քառադրախմաներ), գրառումները դրանց վրա հունարեն են:

Քաղաքային դրամները
Հնում կային փողեր, որոնք միայն քաղաքային օգտագործման էին: Այդպիսինները եղել են Մետաքսի
ճանապարհին գտնվող Արտաշատ քաղաքում, որը սեփական փողն է ունեցել: 

Առաջին հայատառ մետաղադրամները

Հայկական դրամաշրջանառությունն Արշակունիների դինաստիայի ժամանակ ընդհատվում է:


Հայաստանում առեւտուր են անում պարթեւական եւ հռոմեական փողերով, քանի որ հայ արքաները
կախման մեջ էին նրանցից, եւ միայն ուժեղ արքաները կարող էին դրամ հատել: Հետագայում
Հայաստանը կորցնում է պետականությունը, ինչի պարագայում հայկական դրամներ չեն հատվում:
Ուշագրավ է, որ չնայած դրան, Հայաստանում դրամահատարանները գործում էին եւ արաբական
մետաղադրամներ հատում էին, օրինակ, Դվինում: 

Հայաստանում երկար ընդմիջումից հետո դրամ է սկսում հատել Բագրատունիների տոհմից Կյուրիկե
2-րդ արքան: Այս արքայի օրոք հատված դրամը մեծ կարեւորություն ունի, քանի որ դրա վրա
առաջին անգամ հայտնվում են հայերեն գրեր: Պղնձյա մետաղադրամները նման են
բյուզանդականներին. դրանց վրա Հիսուս Քրիստոսի պատկերն է, դարձերեսին գրված՝ «Տեր, օգնիր
Կյուրիկե Բ Կյուրողապատին»: 

Այցելուների կենտրոնում ներկայացված են նաեւ Կիլիկյան թագավորության, մոնղոլ-թաթարական,


պարսկական եւ Օսմանյան կայսրության ժամանակահատվածի մետաղադրամներ, որոնք
շրջանառվել են Հայաստանի տարածքում, ինչպես նաեւ Ռուսական կայսրության մետաղադրամներն
ու թղթադրամները:  

Հայատառ գրառումով թղթադրամները

1917թ. փետրվարյան հեղափոխությունից հետո ստեղծվեց Անդրկովկասյան սեյմը, որը 1918թ.


թողարկեց թղթադրամներ, որոնց վրա առաջին անգամ հայտնվեցին  հայատառ գրառումներ: Այդ
փողերի վրա, բացի հայերենից, ռուսերեն, վրացերեն եւ ադրբեջաներեն գրառումներ կային
(Ադրբեջանն այդ ժամանակ օգտագործում էր արաբական տառերը):  

Առաջին Հանրապետության փողերը


Հայաստանում Հայոց ցեղասպանությունից հետո ծանր պայմաններում ստեղծված Առաջին
Հանրապետությունն ունեցավ նաեւ փող: Հայկական առաջին հանրապետությունում թողարկվեցին
երեք անվանական արժեքի թղթադրամներ՝ 50, 100 եւ 250 ռուբլի:  250-ռուբլիանոցին ժողովուրդը
տվեց «ճախարակ» անունը: Դրա վրա պատկերված էր կին՝ երիտասարդ Հայաստանը, որը
ճախարակով թել է մանում: Գրառումները հայերեն են, ռուսերեն եւ ֆրանսերեն: Դրանք տպագրվել
են Լոնդոնում, ինչի համար նաեւ ստացել են «լոնդոնյան ռուբլիներ» անունը: Հայաստանի
խորհրդայնացմամբ այս փողը չշրջանառվեց: 

Այցելուների կենտրոնում ներկայացված են նաեւ Խորհրդային Հայաստանի թղթադրամները,


Անդրֆեդերատիվ միության եւ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության
թղթադրամներն ու մետաղադրամները:

Երրորդ Հանրապետության դրամը 


Հայաստանն անկախացել է 1991թ.: Անկախությունից երկու տարի երկու ամիս անց՝ 1993թ.
նոյեմբերի 22-ին, շրջանառության մեջ է մտել հայկական դրամը: Այն երկար ճանապարհ անցնելուց
հետո արդեն ձեռք է բերել ներկայիս տեսքը: 

Հայկական թղթադրամի երկու թողարկում է եղել: Առաջինը 1993-98/99 թթ. է շրջանառվել: Տպագրվել
է Գերմանիայում: Պաշտպանական հատկանիշներով թույլ էր, քանի որ որակյալ թղթադրամ տպելու
համար միջոցներ էին հարկավոր, իսկ պատերազմական վիճակում գտնվող Հայաստանը նման
շռայլություն թույլ տալ չէր կարող: Առաջին թղթադրամներն ունեցել են 10, 25, 50, 100, 200 եւ 500
դրամ անվանական արժեքներ: Այնուհետեւ տպագրվել են 1000 եւ 5000 դրամ անվանական արժեքով
թղթադրամները: Շրջանառության մեջ է մտել նաեւ հայկական մանրադրամը՝ լուման (1 դրամը
հավասար է 100 լումայի): Շրջանառվել են 1,3,5,10 դրամ եւ 10,20,50-լումայանոց
մետաղադրամները:

Տնտեսության կայունացումից հետո՝ 1998թ. վերջից, շրջանառության մեջ են դրվել այսօրվա


թղթադրամները, որոնց պաշտպանական հատկանիշները պարբերաբար զարգանում են:
50000-դրամանոց թղթադրամը նվիրված է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն
ընդունման 1700-ամյակին եւ շրջանառության մեջ է մտել 2001-ից: Թղթադրամը հոբելյանական
թողարկում է. դիմերեսին պատկերված է Մայր Աթոռը, իսկ դարձերեսին՝ Գրիգոր Լուսավորիչը եւ
Տրդատ թագավորը, որոնք վեր են խոյացնում Հայ եկեղեցին: Թղթադրամի վրա գրված է «Աստված
ընդ մեզ է»:  

100000-դրամանոց թղթադրամը շրջանառվել է 2009թ., դրա վրա պատկերված է 1-ին դարում ապրած
հայկական Եդեսիայի Աբգար 5-րդ թագավորը, որը, տառապելով բորոտությամբ, օգնության
խնդրանքով նամակ է հղում Տեր Հիսուս Քրիստոսին: Փրկիչը պատասխան նամակ է ուղարկում
թագավորին, որը բժշկվում, մկրտվում եւ դառնում է աշխարհում առաջին քրիստոնյա թագավորը:  

Ամենամեծ եւ ամենափոքր հուշադրամները


Կենտրոնական բանկը 1994-ից հուշադրամներ է թողարկում, որոնք սահմանափակ քանակությամբ
են հատվում: Այս հուշադրամների թեման պատմական իրադարձություններն են, հայ ժողովրդի
կրոնը, հայտնի մարդիկ, գործիչները, հայկական մշակույթը: Եկեղեցական թեմայով հուշադրամներ
կան նվիրված հայ սրբերին, խաչքարերին, ճարտարապետությանը: Հուշադրամներ են թողարկվել
նվիրված հայոց արքաներին, Հայաստանի պետականությանը, բանակին, Շուշիի ազատագրմանը,
հայկական դրամին, տառերին, հայ նկարիչներին եւ այլն: ԿԲ թողարկած մի շարք հուշադրամներ
արժանացել են պատվոգրերի եւ միջազգային մրցույթներում հաղթող ճանաչվել:

Առանձնահատուկ է 1 կգ կշռող հուշադրամը, որը նվիրված է Հայաստանի 20-րդ դարի


կաթողիկոսներին: Հատվել է 25 օրինակ:  

ԿԲ-ն նաեւ ամենափոքր հուշադրամն է թողարկել, որի վրա նուռ է պատկերված: Այս հուշադրամը
կշռում է 1,2 գ:

Ցեղասպանության 100-ամյակի հուշադրամը

ԿԲ-ն վերջերս շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված
հուշադրամ: Այս հուշադրամի վրա արտացոլված են աշխարհի տարբեր ծայրերում Հայոց
ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողներից պատկերներ: Հուշադրամը թողարկվել է
1000 տպաքանակով:

Մարի Թարյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
 
վերադառնալ
Դիտումների քանակը՝  2894
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի
ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող
մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում
ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

 
Նորությունների արխիվ
? ? ???
Օր    Ամիս       Տարի    
Classified

25.02.15 - Վարկավորման հատուկ առաջարկ


Itel.am
Ամենաընթերցվածը

այսօրվա

շաբաթվա

ամսվա
 
Գլխավոր էջ
Նախագծի մասինԿապԿայքի քարտեզՕգտագործման կարգԳովազդ

Լուրեր
Ֆինանսներ/ԲանկերԱրժեթղթերի շուկաԲիզնեսԱռեւտուր

Job.banks.am
ԱշխատատեղերՌեզյումեներԳործատու

Mediamax.am
Banks.amMediamax.amBravo.amItel.amAuto.amMediabrand.amAdver.am
? ? ? ? ? ??

     

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright © 2006 -2014 MEDIAMAX.  Design support by StudioOne

You might also like