You are on page 1of 47

Զրույցներ

Հլնում ա չհլնում մէ մարթ, մե կնիկ են հըլնում: Ըտոնք ասու քյասիբ, ախկատըն են հլնում. օրէ
հացի կարոտ: Էդի հիրանցը բօլ չէ, էդ էրկուսն էլ մեշու խելքից խեղճ են հըլնում: Համա մարթը
որ մեկ-մեկ խմում էր , որ էթում էր չարսու՝ ընդէ խմցնում ին, որ խմցնում ին, խմուկ գալում էր
տունը՝ ասլան էր դառնում, կբնում էր կնգա գլօխը ու սկսում էր արանգա-թուրանգա խոսալը,
կնգա խետ էր կռիվ անել: Մէ դան էլ էր մարթի մէշու խմցնում էն, քեֆը լավանում ա, գալում
ատուն: Որ գալումա տուն, էլի կբնում ա կնգա գըլօխը, քուֆր-քաֆարը դնում ա, որ.- Անօթի
եմ, հէլի զադ բէ ուտեմ, զարսվում տղէրքի հետ լավ խմանք, համա բան չկերանք:

Կնիկն ասումա.-Խօղերս քօ գըլխին, զադ չըկա, ի՞նչ բերեմ, որ դու զըխտկվէս, որդէ լակեր էս՝
ըբդէ էլ թո չուլամիշ հըլնիր, դու չես գիդում, որ քօ քամբախը զադ չկա ուտելու:

Մարթը եռսոտում ասումա.- Տո գօթի-թամբալ, բեր էլի . բէ թօ չհլնի :

Կնիկն ասումա.- Հիսօս- Քիրստօս, սևգալուկ, ի՞նչ ես բերե, որ ես էփեմ՝ դու էլ ուտես, ես էլ:
Որ զադ չկա, ես ի՞նչ անէմ, տան տզամարդը գիվէ թե դու ես մեռնում, դու բէր՝ ես էլ էփեմ:

Մարթը էս էլ որ լսումա, դհա յա եռսոտում, ասումա.- Տո շան ախճիկ. Էն էլ չէլազ են, ոչ չես
թխում, մենք վիրի՞ց ենք պակաս:

Կնիկն եռսոտում, ձենը քցում ա գլօխը, ասում ա.- Տո սևավոր ծուռ, հնչի՞, խացը ինչով են
թխում, հլը ես չեմ խոսում, դու՞ ես խոսում, դու՞ ես խոսում: մէնք ինչ՞ ունենք խաց թխելու
խամար:

-Տո շան տղի դէլ,- հելի յա կադղում մարթը,- հնչի՞, ինչ չունենք, ո՞ր դու լալում ես թե զաթի
սօվօր են լալ ու մռթբութեն անէլ: Թունդիրը կա, մեշու ցան չեն կանա՞ դրկցից ուզի՝ բերի, որ
մեր թունդիը վառես: Ջուրը խո բոլ ա, հախպուրը քթիտ տկովն ա էթում: մե ճանգ աղի
մայլաթն ի՞նչ ա ո՞ր էն մեկել դրկեցը չգա. Բը էլ ո՞ր օրվա դրկցութենն ա: Յա էլ չէ խացն
առանց աղի թխա, ո՞ր նշխրքի խմորի մեչ աղ թալում, նշխրքը չուդվում:Թըթխմօրը գնա խօրտ
տռնոցէն բէ, ըա էլ չէ առանց թթխմօրի թխա: Զաղճներում որ առանց թթխմօրի են բաղաճը
թխում, պակաս ա ուդվում: Զաթի տաշտը կա, խմորը հունցելու համար, հուսֆաթ են կա,
գրտնակ –տախտակ կա, շիշն ու ակիշը կա, դու էլ խաց թխել իմանում ես, էլ հնչէ՞ս
թամբալուրէն անում, փառք աստսուն, հմմէն ինչ էլ կա, ի՞նչը չկա, որ դու խաց չես թխում,
մտկէտ խանմութէն ա հասնում: Բոլ չհելավ, ըստուց-ընդուց խաց ժողվենք, որ ստրենք: Հէլի,
դու էլ խաց թխա, աբուռն էլ լավ բան ա:

Կնգա համփէրութենը կդրում ա, մարթին ասումա,- Խողերը քո գլխին, թաղեմ բոյտ,գացեր էս


չարսու,տենաս էտ ո՞րն ա արաղի կռճօն-մռճօն տվե՝ լակեր էս,ծակտ տաքացրել ես,էկեր ես
տուն, հորթուբորթ ես անում, տունը դարցէր էս աքլօրին, լավ ա աստված արէ, որ աքլօր էլ
չունէնք: Բա հնչի՞ չես ասում, ալուրը որդու՞ց ճարենք, որ խաց էխենք:
-Վայ՜, քո ախմախ խելքին ի՞նչ ասեմ,-բոռաց մարթը,- բը մէ դարդակ բանի համար խաց չէն
թխի՞: Ինչ՞ ա, ալուր չկա:Ասա գոթի եմ, գոթի Բաղդադի տռալն եմ, պրծավ գնաց…

Միզոյան Գարսևան

70 տարեկան, գյուղ Բատիկյա

Բալագյոզյան Սերյոժա՝ ասացող

59 տարեկան Ք. Կամո

Մե տղա էրում ա խանութ,իրեք խատ իրեք կոպեկանոց տալումա, գործակատարին ասումա.-


„մէ հատ կոռժիկ տուր”:

Գործակատարն ասումա. „Կորժիկը տաս կոպեկ ա”: ասում ա. „Բան չկա, բիձե ջան, մե
կոպեկըն կծա տու”:

* * *
Մէ շատախոս կնիկ կօվերի նախիրը ճամփա դնելու վախտը սկսում ա մէ բան պատմել:
Ընդէյա խոսում, մինչև սկսումա կողըկուշտի կնանիքը ձանձրանում ու ցրվում էն: Հիմքը
հիրան խօսում ա, ասում ա,- որ հինքն ասավ է, ես էլ կասէմ էլ ինչ է:
Էդ վախտը մե մարդ ըտէյով հընցնում էր, ասումա.<<Քույրիկ ջան, էդ վի՞ր խեդ էս
խօսում>>:<<Իմալ թէ վի՞ր խեդէս խօսում>>: Օլրվում՝ տէնում ա կուշտը մարթ չկա:

* **
Մէ գէղացի էթումա կարտոլ ծախելու: Մէ քաղկցիկնիկ գալումա, կարտօլն առնում ա ձեռը,
սկսում ա տնդղէլ: Ասումա.

-Այ եխպայր, այս կարտոլը մրսածա:

-Վայ քուր ջան. բը ինչա: Չուր լուս խազացէրա: Էնդէ ջուլ ու փալաս էմ թէլէ վրէն, նոր խազը
կըդրէրա:
Ասող՝ Շահինյան Օլյա

75 տարեկան, գյուղ Հացառատ

Մարթ ու կնիկ են հըլնում, էտ կնգա ծալը պակաս ա հըլնում, մարթն էլ համաշա ձեռ
աառնում, վրէն ծղզում ա: Մարթը ինչ որ ասում ա, խեղճը կնիկն էլ հավատումա:

Մէ դան էլ էտ խեղճ ու անճար կնիկը մխըկտալավ դիմում ա մարթին, խոսքը քոչօտ շօրերը
նշանց տալով, ասում ա.-Ախար էս քոչոտ, քրքրված շօրէրով ես մարթի երես չեմ կանում
հըլնեմ, բը ամօթ չէ, ինչ կհլնի՞, որ մէ խատ թազա դէըրա առնէս, խաքնէմ, ես էլ ժամ էթամ,
մարթի մեչ էրևամ, բը ես քո կնիկը՞ չեմ, մեխկը չեմ:

Մարթն էլ, որ ըսկի չէր ուզում կընգա համար մէ բան առնէր, վրէն ծըղզալով, մէկ էլ
գլխահռադ անելու համար ասում ա.- Խա, բը իմալ կնիկ ջան, հէսա իշի զատկին քեզի համար
ես դէյրա էլ կառնեմ, գլխի շալ էլ: Կնիկն ուրախանում ա, համա հա հիշկում ա, որ հիշի
զատիկը գա, մարթի էլ հիրա խամար թազա շոր առնի: Հանում ա մէ շաբաթ,էրկու շաբաթ, մէ
ամիս, էրկու ամիս, մէ տարի համա իշի զատիկը չգալումա: Կնիկն էլ հա մարթին հարցնում
ա.- Այ մարթ, բը չէկավ էտ անտել իշի զատիկը, հաշկա ջուր կդրավ:

Մարթն էլ հմմէն դան քթի տակ ծղզալով ասում ա.- Չէ այ կնիկ, հըլը չէկէ, բը որ գա, հէնա ես
իմ պարտքը կկատարեմ, քո դէըրէն կառնեմ, գըլխի շօրմ էլ խէդը:

Վերջը էս ծալը պակաս կնիկը համփէրությունից հըլնում ա, ճարը կտրած էթում ա տէր
Խշտոյի կուշտը, խարցնում ա.- Տէրդեր ջան, կարքիդ մէռնէմ, հըլը ասա, դու գիտուն մարթ էս,
զատիկների գլօխ էս, խասկնում էս էտ հըմընից, ե՞փ ա գալու էդ անտեր իշի զատիկը:

Տէրդէրը, որ տենում ա էս կնգա խէլքը մէշու պակաս, խնդմնդալով հարցնում ա.- Օրշնած, քո
խելքի՞ն ա պէտք իշի զատիկը. Ի՞նչ էս հարցնում:

Էս ծուռ սավդալուն էլ ասում ա.- Ախար տէրդէր ջան, աչտ առնէմ, իմ մարթը ընձի խոստացէր
ա, որ իշի զատկին ընձի համար դէըրա մեկ էլ գլխի շօր առնի, հըլը հիշկա իմ քոչէրը ու իմ
հալը, բը ամոթ չէ՞ տերդեր ջան:

-Օրշնած, քէսի համար ե՞փ ա խոստացէ քո մարթը,- խարցրեց Տերդերը:

-Հեսա հելավ էրկու տարին կթմմվի,- ասում ա խեղճ կնիկը:

-Խա, որ էտենց ա,- ասավ տերդերը,-քոխամար իշի զատիկը գհլնի էս օրը, որ քո մարթը քեզի
խամար թազա շօրէր կառնի:

Խնդլեն ուրախանում ա, չխասկնալով Տէրդէրի ասածը, էթում ա տուն շարունակում ա


սպասել իշի զատկի գալուն:
Ասող՝ Մուկուչ Սահակյան

70 տարեկան, ավան Վարդենիս

1. Ոչխարհ եմ արել բակը


Ջան գյուլում, ջան, ջան,
Դեմ տվի սելի ակը,
Ջան ծաղկի, ջա՜ն, ջա՜ն:

2. Ով որ իմ սիրած չտա
Ջան գյուլում, ջա՜ն, ջա՜ն
Ասսու կըտակ իմ գըլխին
Ջան ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն:

3. Ամենքի յար տուն էկավ


Ջան ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն
Իմ յարը սարով անցավ,
Ջա՜ն գյուլում, ջա՜ն. ջա՜ն:

4. Պստի-պստի տուն ունեմ


Ջա՜ն ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Մեջը ոսկի սուն ունեմ
Ջա՜ն գյուլում, ջա՜ն, ջա՜ն:

5. Սուն ու գերան բար պիտի


Ջա՜ն խաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Սրտով սիրած յար պիտի
Ջա՜ն գյուլում, ջա՜ն, ջա՜ն:

6. Ախչի անունդ ասա,


Ջա՜ն գյուլում, ջան՜, ջա՜ն,
Խոկիդ բաշդադիկ խաս ա
Ջա՜ն ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն:
7. Գնա քու նանին ասա,
Ջա՜ն ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Ինձ ասա իրան փեսա,
Ջա՜ն, գյուլում, ջա՜ն, ջա՜ն:

8. Մի զարս չիթա-չիթա,
Ես կառնեմ՝ արդեն չի տա:
Մեր, քո հոքան մեռնեմ
Ընձի ուրիշի մի տա:

9. Էրկանքը ասրով անցավ


Ջան ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Սինին խնձոր ա լըցված,
Ջան գյուլում, ջա՜ն, ջա՜ն:

10. Մեր առվների հոտոտ ա,


Ջան գյուլում, ջա՜ն, ջա՜ն,
Յարիս շապիկ կեղտոտ ա,
Ջան ծաղիկ ջա՜ն, ջա՜ն:

11. Լվամ- լվամ չսատկի


Ջան գյուլում, ջա՜ն, ջա՜ն,
Վարդի ջրով կխարկվի
Ջան ծաղիկ ջա՜ն,ջա՜ն:

12. Փույք գամ, քամեմ-չորոցնեմ,


Ջա՜ն գյույում ջա՜ն, ջա՜ն,
Տանեմ յարիս հագցնեմ,
Ջան ծաղիկ ջա՜ն, ջա՜ն:
13. Ծաղիկ եմ հոտով-մոտով
Ջան գյուլում, ջա՜ն, ջա՜ն:
Էկար անցար իմ մոտով,
Ջա՜ն ծաղիկ ջա՜ն, ջան՜:

14. Աչքս տեսավ, սիրեցի


Ջան գյուլում ջա՜ն ջա՜ն,
Քեզի մացի կարոտով,
Ջան ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն:

15. Այս սարով ջուր է գնում,


Ջան գյուլում ջա՜ն, ջա՜ն
Հարցրեք, ուր է գնում,
Ջան ծաղիկ ջա՜ն, ջա՜ն:

16. Քենին մայանա բան է,


Ջան գյուլում ջա՜ն, ջա՜ն,
Յար տեսնելու է գնում,
Ջան ծաղիկ ջա՜ն ջա՜ն:

17. Այ տղա էրիր-մերիր,


Ջան գյուլում ջա՜ն, ջա՜ն,
Խանչալը մեչքիդ փերիր,
Ջան ծաղիկ ջա՜ն, ջա՜ն:

18. Ես գիտի տղամարդ իր,


Ջան գյուլում, ջա՜ն, ջա՜ն,
Չի գիդի փտուգ փեր իր,
Ջան ծաղիկ ջա՜ն, ջա՜ն:
19. Գյանջուց էկավ բեռով նուռ,
Ջան գյուլում ջա՜ն, ջա՜ն,
Էկավ իջավ ժամ ու դուռ,
Ջան ծաղիկ ջա՜ն, ջա՜ն:

20. Ժամու դուսն ավելը,


Ջան գյուլում ջա՜ն, ջա՜ն,
Ես կըջոկեմ լավերը,
Ջան ծաղիկ ջա՜ն, ջա՜ն:

21. Այ՛, յար-յար


Ջան գյուլում, ջա՜ն, ջա՜ն,
Փըլավ էփիր բիրար ա
Ջան ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն:

22. Ծառի տակից մուխ էլավ


Ջան գյուլում ջա՜ն ջա՜ն,
Մեկ բարալիկ ծուխ էլավ,
Ջան ծաղիկ ջա՜ն, ջա՜ն:

23. Ախպեր քըվոր խոտ էլավ,


Ջան գյուլում ջա՜ն, ջա՜ն,
Ախպորը ձինը թամքած էր,
Ջան ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն:
Քըվոր բոխլեն կապած էր,
Ջան գյուլում ջա՜ն, ջա՜ն:

24. Տեղ եմ քցել, քունդ կուգա


Ջան գյուլում, ջա՜ն, ջան՜,
Բարձր տըկեն խոտ կուգա,
Ջան ծաղիկ ջա՜ն, ջա՜ն:
25. Մեջի քընող իմ յարն ա,
Ջան գյուլում ջա՜ն, ջա՜ն,
Ջահել տղա, ափսոս ա,
Ջան ծաղիկ ջա՜ն, ջա՜ն:

26. Ախպրի վրա երկնուկ


Ջան գյուլում ջա՜ն, ջա՜ն,
Երկնուկից՝ իրեքնուկ,
Ջան ծաղիկ ջա՜ն, ջա՜ն:

27. Ես չեմ առնի էդ խլրբուկ


Ջան գյուլում ջա՜ն, ջա՜ն,
Կէրթամ կառնեմ իմ ծռուց
Ջան ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն:

28. Պարի-պարի իլիկ եմ,


Ջան գյուլում ջա՜ն, ջա՜ն,
Բազուրգանի կընիկ եմ,
Ջան ծաղիկ ջա՜ն ջա՜ն:

29. Բազրգահ նստել թախրին,


Ջան գյուլում, ջա՜ն, ջա՜ն,
Աչքով կանի խանըմին,
Ջան ծաղիկ ջա՜ն, ջա՜ն:

30. Սարից էկավ ձիավոր,


Ջան գյուլում, ջա՜ն, ջա՜ն,
Ձորից էկավ ձիավոր,
Ջան ծաղիկ ջա՜ն, ջա՜ն:
31. Էրնակ կըտամ էն քըվոր,
Ջան գյուլում, ջա՜ն, ջա՜ն,
Ախպեր կայնէ թաքավոր,
Ջան ծաղիկ ջա՜ն, ջա՜ն:

Ասող՝ Հակոբյան Հասմիկ, 37 տարեկան


Ավան Մարտունի գյուղ
Վերին Բեռանս

32. Գայիր բանակ յարո ջան,


Գրիր նամակ յարո ջան,
Կարդա նամակ յարո ջան,
Առնեմ փափագ յարո ջան:

33. Սիրել եմ սերս երեսիդ


Անթառամ թելհ երեսիդ
Ով իմ սիրածն ինձ կտա
Աստծու կրակ երեսին:

34. Սիրել եմ միտս կախ ա


Ես հնչի չառա, փախա
Վախենամ ինձ չպահա
Ասլ գեղով մեկ խայտառկա:

35. Հելա սարը, սար տեսա


Ջան գյուլում, ջա՜ն, ջա՜ն,
Յարիս տեսա ետ դառա
Ջան ծաղիկ ջա՜ն, ջա՜ն:
36. Նանիկ, նանիկ նանկներով
Պաս եմ էփէ փուրկներով
Բալես ուտա թաթիկներով:

37. Քթիկ, քթիկ սոթ արի


Խափարու խորոր արնի
Ճակատը մեյդան արի
Թևերը ճորլակ արի
Պապեն էղի
Ժամեր էթի իմ տղեն:

Ասացող՝ Շուշանիկ Մանուկյան


Գյուղ Կարճաղբյուր

38. Մենք նստում ենք սազով, դամով,


Գինի խմում ոսկե ջամով,
Լեզուդ քաղցր, խոսքդ համով,
Ջան հուրեր ջան, ձեր գալ բարի:

39. Բոլորվել եք ոնց որ վարթի,


Պռոշներդ մեղրի թերթի,
Պռոշներդ մեղրի թերթի,
Ես ել գովում եմ իմ լավ բալին,
Իմ բալեք ջան, ձեր գալ բարին,
Իմ բալեք ջան, ձեր գալ բարին:

40. Ես մէ սիրուն ախջիկ տեսա,


Աղաչելով ես մոտեցա,
Սառ ջուր խնդրի ցես նրանից,
Սառ ջուր տվեց, ես խմեցի,
Հովացավ իմ սիրտս, նրան էլ կարոտեցի
Սառ ջուրն էլ ես խմեցի:

41. Ջին-Ջին
Այս քանի ջին,
Էդ տան միջին,
Մի մեքենա, մի աժդահա,
Դինջը ծռած
Բերանը բաց, իր բերանով
Լնդից, կեղտից մաքրում- զտում
Էն բամբակը արագ- արագ
Թելեր մանենք
Խաստն ու բարակ
Չթի համար
Ընդից սուքենք
Կուսպ ու օճառ:

Ասացող՝Սողոմոն Ավետիսյան
85 տարեկան, գյուղ Կարճաղբյուր

42. Իսա-իլսա պապն ըսավ,


Յաշկու քուռակ տակըս ըսավ
Հարսի պեւտուկ փտն ըսավ,
Իրիգուն տաղը լսա
Ըռավոդ լացը լըսավ:

43. Ես մի թաք տղա եմ,


Ասսու ծառայ եմ
Մի՛ լար մայրիկ, մի՛ լար
Լալողը ես եմ:
44. Պատմեմ երազըս, երազըս
Անսեր երազըս պատմեմ,
Երբ կբացվեն լույս ու բարին,
Առնեմ գառներ՝ էթամ սարին,
Երանի տամ սիրած յարիս:

45. Հըրես էկան սելերը,


Կապըմ չուխիս թևերը
Բաց խուրջիկս, տուր դանակը,
Խընձոր կիսեմ, տամ յարիս:

46. Կարոն հլել լվացք կանէ,


Դեմս օդէն դիլայ կանէ,
Ում որ տեսավ սուտ լաց կանէ:

47. Մուշեղ առաքա


Չի տըվէ պատին,
Նշան է կախված
Եղբայր ջան
Համմուդի ճակտին:

Ասող՝ Գոհար Թադևոսյան


Գյուղ Լուսակունք

48. Ախճի՛ անունդ ասա,


Վրիդ դեյրեն խաս ա,
Ջան գյուլում, ջան՜, ջան՜,
Բարակ առուն ջուր կուգա,
Ջան գյուլում ջա՜ն, ջա՜ն:
49. Գացի սարը սնգի
Ոտս դիպավ քսող գնձի,
Քոռանաս՝ չէմ առնի քեզի:
Ջախցի դուսն ավելը,
Ես կջոկեմ լավերը,
Դուք էլլ գիտեք, աղջիկ եք
Մի փեչգի վառելիք եք:

50. Քո պաչիկը Արփաչայից անց կացավ,


Գերի վերցրեց, մարդ չթողեց
Շորագյալ:

Ասացող՝ Պայծառ Դավթյան


Գյուղ Լուսակունք

51. Սարերեով սեյրան գնացի


Դարձա ջեյրան գնացի
Յարիս պտտեցի չգտա
Նստա, լացեցի
Արի յար ջան, խըռով մի մնա,
Աշխարհքի մալըքեզ չի մնա:

52. Ծառ ու ծաղիկ չորացան,


Թռչյունները մեր աշխարհքից հեռացան
Մեկը կաղ էր, մնաց ծառին:
Մեկը հետ դարձավ, ասաց,-
Մի վաղենար, Մարիամ քույրիկ,
Դորի, որ էթամ, քեզ իմ հետ կտանեմ:
Էլ ի՞նչ վախեմ, ի՞նչ չվախեմ,
Ոտըս կտրուկ, թևս կոտրուկ,
Ծառից, կընկնեմ, կըկորչեմ:
Գնացեք բարով, ձեզ բարի ճանապարհ:

53. Սիրել եմ, սէր սարի եդեմ,


Անթառամ քաջ էրեսին,
Ով իմ սիածիս չի տա,
Ասսու կըտրուկ էրեսին:

54. Կռու՛նկ, ուստից կուքյաս,


Ծարավ եմ ձեզանից,
Կռունկ, մեր վաթանից
Խապրիկ ում տուր ինձ:

55. Թողեր եմ քույր ու մարդ,


Քանի <<ախ>> կանեմ՝
Կը քաշվի հոքիս:

56. Կռու՛նկ, խնդիրք մը ունեմ,


Խնդիրքս կատարի,
Հաայրենկի մեջեն
Մի խաբար բերի
Դինջանա հոգիս:
Կանաչ արտի քյանարը,
Կուրբավ սրտիս ֆանատը,
Ա՛րի յար ջան, արի՛,
Խռով մի մնա,
Աշխարհքի մալը մեզի
Չի մնա:
Ասացող՝ Հասմիկ Հակոբյան
Ծնվել է 1930թ.-ին
Գյուղ Լճավան

57. Կռունկները այգուց թռան


գնացին.
Սիրտս վրա անբուժելի վերքեր
Թողեցին
Դառար Զոհրիս համար
Աչքերս շատ լացին
Ինչու՞ բոլոր էկա,
Զոհրանա չըկա:

58. Քեզանից հարց առնեմ


Ո՛վ երիտասարդ
Արդյոք որդիս էդ կողմերում
Չանց կացա՞վ
Քեզանից հարց առնեմ
Պարեն սայլապահ,
Արդյոք որդիս այդ
Կողմերով չանց կացա՞վ:

59. Պատասխանեց,-
- Տեսա մայրիկ,
Սիրուն որդուդ,
Ջրի վրա քնած էր,
Քար էր դրած
Բարձի տեղը
Գլխի տակ:
60. Ինչու՞ կտրի իմ թևերս
Գուցե կգաս իմ ոտքերըս:
Ես մի թռչուն՝ բնից թռած
Եկ հավատիս լալա Նարգիս:

61. Օգոստոսին ժողովին զապաս,


Տարան լցրին Գյումրի ու Կարս,
Տներ մացին աղջիկ ու հարս,
Խոսի՛ր, նամակ, վիրավոր եմ:

62. Կիրը քաղաքեն էր քար ու քոս,


Գյուլեն մեջեն կըֆռֆռա,
Վերքս խորն ա կմռմռա,
Խաբեք մորս, վիրավոր եմ:

63. Հելեք էթանք սնձի


Տղեն մեռնի ընձի
Աղջիկն առնի ընձի:

64. Էկա անցնելով յար քեզանից


Արքա՛քս, ինձ ճանապարհ տուր
Հեռացել եմ տանից, տեղից,
Արաքս, ինձ մեկ ճանապարհ տուր,
Ոտքեր ջան, դուք ինձ խղջացեք,
Գնացեք մի գյուղ, հանգդտացեք,
Էլի հելեք ու գնացեք:

65. Սաթոն էլավ գնացի


Սարերը անցի,
Թազա յար ա բռել
Չի խավնում ընձի,
Քո սովորցուցողի
Լեզուն պապանձվի:
66. Քեզ է, Սաթո ջան քեզէ
Ի՞նչ նազ ես անում,
Ասլամ լաքավի պես
Փարվաղ եմ անում:

67. Սաթեն էկավ կանգնեց


Մեր կալի դոշը,
Թևս կանթեմ- գցեմ
Ասթոյի վիզը:

68. Մեղր արել եմ կաբաց,


Փաթթել եմ լոշը,
Քելէ, Սաթո ջան քելէ,
Ինչ նազ ես անում:

69. Գյուլոմ, գյուլում, ջան գյուլում


ջա՜ն, ջա՜ն
Գյուլում քաղի, դրի վըր փշին,
Ջան գյուլում, ջա՜ն, ջան՜,
Թռավ ընգավ մըշտլի,
Ջան գյուլում, ջա՜ն, ջա՜ն:

70. Վիճակ քշի նախշուն ա,


Ջան գյուլում, ջա՜ն, ջա՜ն,
Քաշի դրի սիրած յարիս,
Ջն գյուլում, ջա՜ն, ջա՜ն:

71. Կյանք մը ունիմ, բախչի յարին,


Ջան գյուլում, ջա՜ն, ջա՜ն:
Հէլա սարը, սար տեսա,
Ջան գյուլում, ջա՜ն, ջա՜ն,
Յարիս տեսա, տէր տառա,
Ջան գյուլում, ջա՜ն, ջա՜ն:

72. Թիկունքից լայն, կոներդ փուշկին,


Ամոթ քեզի, հազար ամոթ:
Քո եղբայր կովի դաշտում
Կոտորում է թշնամին:
Ամոթ քեզի, հազար ամոթ:
Որ քո ձեռքին հրացան չունես:

Ասացող՝ Սուրեն Ավետիսյան


68 տարեկան, գյուղ Սովետակերտ

73. Արի յար ջան, արի,


Քեզ տանեմ բաղը,
Խնդալեն արի,
Խաթրիդ կասեմ խաղը:

74. Սարեր սնձորել ա,


Օխչար բրթոտել ա,
Իմ յարը ըբձնից,
Ձախել, խռովել ա:

75. Մէ մաոթ կէթա


Տարէկան տէնա,
Կըտաէ պոպէական
Յէս քսան- յէրեսուն տարէկան,
Դու՝ մէ տարեկան,
Իմա՞լ էս հէլէ ըբձի հընցէ:

76. Արի յար ջան, արի,


Խըռով մի մնա,
Ախշարհ մեռնէլ կա,
Մէեզ էլ չի մընա:

77. Ախչի անունդ ասա


Բու Լէլի
Ջէբիդ Բաղդադի հաս ա,
Բու Լէլի:

78. Ծառը յէս էմ, բաոդուն դու յէս,


Սըրտօվ սիրած յարը դու յէս,
Գընացէլ ես, էկէլ էս,
Մահ էկէկ են, գըթէլ էս:

79. Չայիր չմահ շատ բաղ ա,


Մէկ դէյրն արէք՝ օր յար գա,
Համ Մէլիք ա, համ աղա:
Մէկ տիրուն կըսիրա,
Մէկ՝ տիրուխնուն:

80. Իմ յարն էկավ, անցավ, գընաց,


Բարև չըտվեց, անցավ, գընաց,
Չինին կօդրավ, շուտ գընաց,
Յարիս Խաթըր դէն մընաց:

81. Գնա՛, արի՞ ման արի՛,


Բավիղ դընէմ, յար արի:

82. Ժամու դըռան ավէլը,


Ջան գյում, ջա՜ն, ջա՜ն,
Հէրէվանի չէ միջին
Ջան գյուլում, ջա՜ն, ջա՜ն:
Ասացող՝ Բեգլար Գրիգորյան
71 տարեկան, գյուղ Լճավան

83. Փայտից վառվող լուցկին


Փայտից է դարձել,
Ինչպես մարդն է իր մարմնից ոխակալ
Բեգլար, առյուծներ քեզ չեն վնաս տալ
Միշտ աշխատիր մարդ-գազանից զգուշացիր:

84. Թե կուզես մարմնիդ


Շուտ չըվարակվես,
Նախ աննկատ բացիլներից զգույշ կաց,
Հորդահոս գետեր քեզ չեն վնասի
Բերանփակ մութ ջրերից զգույշ կաց:

85. Տարին շատ զզվելի է և


անդուրեկան
Հազար ինևհարյուր վացցունութ
թվական
Ընտանիքիս անտեր և անօգնական
Բարի ավետաբեր մեկ սոխակ
չունեմ:

86. Ոչ մի բարին քարով երկաթ չի ծեծի


Եթե մուրճը նույն երկաթից չլինի,
Քոզ անծանոթ դոշը տունդ չի մտնի
Հացդ ուտող, կեղծ ընկերից զգույշ կաց:

87. Գիշեր-ցերեկ ախ քաշելով չունեմ քուն


Վիրավոր թռչուն եմ, անթև, առանց բուն,
Կորցրի ամեն բան, չունեցա խնդում:
88. Աշխարհիս մեչ թե քննես իմանաս
Ինձ նման սրտից սև
Ոչ մի տեղ չկա,
Բոլոր բարիքներից մնացի անմաս,
Որպես անթև թռչուն
Ինձ նման չկա:

89. Սիրտս մխկտալով, հոգիս անցադար


Թև առած հայրենիք կթռչէ աշխարհ
Այստեղից դուրս գալու չկա մեկ հնար
Բարի ավետաբեր սուրհանդակ չկա:

90. Օրերս սառնացավ,


Սիրտս անկավ դող,
Ամեն կողմից գործս գնաց անհաջող,
Թամարիս տեսնելու երբ լինեմ կարող,
Բարեսիրտ գթացող օգնական չունեմ:

91. Ո՞ր ես դու, երկնային բարի հրեշտակ


Անմեղ թռչունի պես ընկել եմ վանդակ
Ցավոց իշխաններին դարձա հպատակ
Ինձ նման բախրիկ կույր,
Ոչ մի տեխ չկա:

92. Արևս խավարեց, չրագս մարավ


Կրակ ընկավ ամբողջ իրանս վառավ,
Իմ Թամարա իր պապայից
Իր փափագը չառավ:

93. Իղձերս անկատար մնաց, չկա


Բերդիս վիչակը դառն է,
Կորավ կարողությունս, կորավ ամեն բան<
Դառել եմ խեղճ, մոլոր ես մի այգեպոս:
94. Սալին դու ես քո Բեգլարիդ
Ցավերին միշտ լացող,
Դու ես գիշեր-ցերեկ անքուն մնացող,
Դու ես հայրենիքիդ զոր տեղ գնացող,
Որպես մի խեղճ պանդուխտ, ցավակցող չկա:

95. Ալեկոծման ծովի միջում ընկած,


Ինձ դուրս հանելու մեկ հնար է չունեմ
Դու անխիղճ դարավոր կյանքիս դավաճան
Թողեցիր բալեքիս էսպես անպաշտպան
Իմ սիրտս դարձրիր վայոց կեցարան
Ցավերիս դարմանող մեկ բժիշկ չունեմ:

96. Բեգլարիս գործերը դատարանում դրիք,


Վճիռը կայացավ և արձանագրիք,
Պատիժ ու տարիքս, վշտերս հանիք,
Բարի սիրտ չունեցող, հինգ տարի տվիք:

97. Անմեղ թռչունի պես դրեցիք վանդակ,


Թե ինչ էր հանցանքս, բանից անտեղյակ,
Մի գնացող չունեմ, ուղարկեմ նամակ
Մտերիմ սրըբթաց սուրհանդակ չունեմ:

98. Գործերս կատարյալ, ինքս անմեղ,


Հալված ու մաշված, բարի մեջ զուր տեղ,
Խիղճս, դրությունս, ես մեկ ճար չունեմ:

99. Պանդուխտ եմ ես,


Հայրենիքս անջուր,
Չունեմ մեկ ցավող ինձի հարազատ,
Լամ, խնդամ, աղաչեմ,
Ում ունեմ գանգար, մոլորվել եմ
Ինձ մի օգնական չունեմ:
Ասացող՝ Շաղիկ Գրիգորյան
68 տարեկան, գյուղ Լճավան

100. Մէ հարս ունիմ շօղիկ-մօղիկ,


Էն վախտ օր կքէլաս,
Էն նխշուն-նմշուկ դուր գուքա,
Քաղցրիկ, մաղցրիկ հարսիկս,
Ունի էրգու նխշուն ճուտիկս,
Էն ճուտիկներն իմն էն,
Անուշ, քաղցր, նխշուն բալիկ են,
Մինը ախճիկ, մինն էլ տղա
Արի իմ հարսը:
Հարսըմ ունէմ, լեզուն շարբաթ,
Էն վախտ, օր բերան կբանա,
Նխշուն վարթ կթափա բերնեն:

101. Գյուլում, գյուլում, ջա՜ն գյուլում ջա՜ն, ջա՜ն


Գյուլում քաղի, դրի վեր փղի ջա՜ն գյուլում, ջա՜ն,
Թռավ ընգավ մըջ տղի ջան գյուլում, ջա՜ն:

102. Վիճակ քաշի, նխշուն ա,


ջան գյուլում, ջան
Կյանք մը ունիմ բախչի յարին
ջա՜ն, գյուլում, ջա՜ն:

103. Էլա սարը, սար տեսա,


Ջան գյուլում ջան
Յարիս տեսա ետ դառա
Ջան գյուլում, ջա՜ն:
104. Սերը սերին առել է
Ջան գյուլում ջան
Ես սիրածիս առել եմ
Ջան գյուլում ջան:

105. Ես ղարիբ եմ, ես ղարիբ եմ, ես ղարիբ,


Ահա եկա, տանդ հարազատ մայրիկ
Ու ղարիբ եմ, ես ղարիբ եմ, ես ղարիբ,
- Գալած ճանապարհիդ ծաղիկներ շաղ տամ,
Ահա եկա տանդ հարազատ մայրիկ,
Ես ղարիբ եմ, ես ղարիբ եմ, ես ղարիբ,
- Գալած ճանապարհիդ լինեմ ես մատաղ,
Արդյոք տի գա որթի ղարիբս
Մայրիկ, իմ գալած օրերին եղիր ալ էյ գյա,
Ես քո որթի ղարիբն եմ,
Քո որթի ղարիբն եմ:

Ասացող՝ Հայրիկ Մանուկյան


գյուղ Կարճաղբյուր

106. Ով պարոններ,
Մեկ եգողին նկարեք,
Մեղր ու կարագ և շաքարն եգողին,
Գին վջարեք և արժեքը հաստատեք,
Ողջ աշխարհին հավասար է եգողը
Այստեղ նստած երկու ազնիվ բանիմաց:
Մարթն այն է, որ չկորցնի աղ ու հաց
Կամ խելագար արված,
Կամ ցնորված, կամ հարփած,
Անհիմար ռամիկ է եգողը:
Անծանոթ բարեկամ է եգողը:
107. Քաղցր քնով անուշ տարված քուն որսկան,
Զարթիր որսորդ, զարթիր որսդ էկէ:
Մե մազս թողնելով քեզի մոր նշան,
Հարբում է սիրու կրակ անջարման
Խեղջ չէր ազնիվ անկանոն էր անպիտան
Ազնիվ փեսա, ազնիվ առ՛, նկարն ինչ կենեն:
Եթե որանում ես այնտեղի տունս,
Գանձակ քաղաքն է բնակչությունս,
Հայրս մըհմըդ,
Կանառ-սուլթան անունս,
Սուլթան ես եմ,
Վադ անվան տեր ի՞նչ կենես:

Ասացող՝ Եսթեր Արգարյան


79 տարեկան, ավան Վարդենիս

108. Ծառի տակը հով քամի


Ծաքյուլը քամին կտանի,
Բա դու հանդում ու ձորում,
Իմ քունը ո՞նց կտանի:

109. Այ տղա, հուրիկ, մուրիկ,


Ես ծարավ ի, դու ջու իր,
Համբաձման գիշերն ու՞ր իր
Կարմիր քաքուլով դու ու՞ր իր:

110. Երևան անծաթ շուշան


Ախպեր քո բախտն անուշ ա
Մի բան ասեմ, չնեղանաս,
Կար քեզանից անուշ ա:
111. Ա՜յ հոլա, հոլա, հոլա,
Վիճակն շխկրի շոլա,
Եկած վիճակ տանելու,
Տանես, տանես հանելու:

112. Գնացի չայիր լվացք,


Թեղր ծակվավ, ջուրը գնաց,
Յարիս շապիկը մնաց,
Յարս տեսավ, տվեց գնաց:

113. Մեր ձեռքից կանցնեն կերթան


Օրեր ջահելության,
Սեր անենք իմ ընկեր,
Մեր չամանակն է ուրախության:

114. Արազի ջրերին եմ կարոտ


Բլբուլ ու վարթին եմ կարոտ,
Հեռու տեղից յարս թող գա,
Քղցր լեզվին եմ կարոտ:

115. Ծաղիկ եմ քաղել դեղին,


Դրել եմ քարոտ տեղին,
Իմ ծաղիկը լույս կտա,
Դուշմնի աչքը լույս կտա:

116. Էսօր գութանն մերն ա,


Մանջ բռնողը իմ հերնա,
Եզնարած շեկլիկ տղեն,
Աշխարհին գիտե իմ տերնա:

117. Սարի սինձը ինչ կանեմ,


Կաթն ու բրինձ ինչ կանեմ,
Խոսքն ու խաբարն ինչ կանեմ
Ես սիրել եմ, ես կառնեմ:

118. Ժամու դռնով ես անցա,


Ժամու շուշպեն ես գողացա,
Ժամու դուռռն ավելը,
Ես կջոգեմ լավերը:

119. Ժամու դռնով ես անցա


Անձրև զանեց ես թռչա,
Արև զանեց ես չորցա,
Վարթի նման ես բացվա:

120. Պարի-Պարի տուն ունեմ,


Մեչը ոսկե տուն ունեմ,
Տուն ու գերան ինչ կանեմ,
Սրտով սիրած յար ունեմ:

121. Ախջի գնանք մեր բախչեն,


Բանանք մեր սրբի բողչեն
Պագըմ դու տու, պագըմ ես,
Թող թուշմըններ ամաչեն:

122. Պատի տըկից մուխ կըլնի,


Ախպեր քրոջ խոտ կըլնի
Քրոջ բեղջեն կապուկ ա
Ախպոր ձին էլ թամբուկ ա:
Ասացող՝ Մադոյան Հասմիկ
59 տարեկան, ավան Վարդենիս

123. Ջաղջի դուռը փոս ա,


Քար կթալեմ կսոսա,
Քար թալողին բան մի՛ ասա,
Տղամարթը ափսոս ա:

124. Այ տղա, հերովն արի,


Ողջ արի, բերովն արի,
Իմ խոր դուռը շալմաղալ,
Տերդերի դռնովն արի:

125. Բարցըմ արել եմ, էս ա,


Մեկ էլ արել եմ, էս ա,
Գյանջ ու քյարվան հես ա,
Մըջի հեյվին իմս ա:

126. Նստել եմ պարի-պարի,


Կամփի թփեր հերեսնոց,
Կոճկներ պաց գամ քու ծոց,
Խըմբրի իմ դարդ ու խոց:

127. Իմ շուրջը ավալ ու խիճ,


Չկա հենակ, չկա խիղճ,
Քեզ պես յար ունեցողի,
Գլխում խելք կմնա հեչ:

128. Ամեն ինչ դեռ նուբար է


Այգին մեր ներք ու բար է,
Խոսքն ու զրույցն իմ յարի,
Հենց գիդես երգ ու պար է:

129. Ձմռան արևն անուժ է,


Սիրած յարն իմ անուշ է,
Շութերդ մեղրահաց են,
Ինձ խայթող լեզուդ նուշ է:

130. Յարիս հետ նստա խսիրին,


Նստա մեր հին խսիրին,
Գյոզալներ կյանքում շատ կան,
Սիրտս սիրոիմ է միայն մեկին:

131. Հաչում է շունը բակում,


Էն ո՞վ է դուռը թակում,
Ա՛յ տղա, ինձ չեն տա քեզ,
Ես պիտի փախչեմ թաքուն:

132. Մի թող պարին իմ բինի


Մարթը ոստյունն իր հինի,
Քեզ տղամարդ եմ կարծել
Ինձ առ, նամարդ մի լինի:

133. Իջիր սարից, այ տղա,


Մեղք եմ, առ ինձ, ա՛յ տղա,
Հերս, մերս քնած են,
Փախցրու, տար ինձ, ա՛յ տղա:

134. Այգու հասած բարն է լավ,


Նորն է լավ, նուբարն է լավ,
Ով էլ լինի, հայ թե ռուս,
Սրտով սիրած յարն է լավ:
135. Ջրերն հէլան ճար չկա,
Ճար կա, ճար անող չկա,
Ես անբախտ աղջիկ եմ,
Ուր որ կերթամ, ճար չկա:

136. Ձվածեղ խփի տակին,


Մանուշակ թփի տակին,
Կորած յարս գտել եմ
Խնձորի ծառի տակին:

137. Միզարս չիթա-չիթա


Ես կուզեմ, մերս չի տա,
Ա՛յ մեր, քո հոգուն մատաղ,
Ինձ ուրիշին դու մի տա:

138. Ամպերը բլիկ փարա,


Ես իմ սրտով յար չառա,
Աստված, մեռնեմ դիվանուդ,
Ոչ օղում կա, ոչ չարա:

139. Ա՛յ տղա, էտիր-մետիր,


Խանչալը մեջքից փեր էր,
Ես գիդցա տղամարթ իր,
Չգիդցա սիրած փեր իր:

140. Կայնել ես ախար-մախար,


Բաղդադի ճոթեր կախ ա,
Սիրեցիր, չաուստ փախար,
Ամեն տեսնելս ախ ա:

141. Վերին մայթեն արտ ունիմ,


Խալխեր գիդեն դարդ չունիմ
Դարդս ինձ տարել ա,
Ջահել եմ, խաբար չունիմ:

142. Էրկանքը սարովն անցավ,


Սինին ծնձորով լցված,
Ամեն յար տուն էկավ
Իմ յարը սարովն անցավ:

143. Նավը հասավ ծովու կես,


Սիրուն ախջիկ, թեքվի դես,
Երկու տարի սիրել եմ,
Տանեմ, պահեմ վարթի պես:

144. Այ տղա, բաղովն արի,


Ոտներդ շաղովն արի,
Էս թաղը շալմաղալ ա,
Մանրոտ էն թաղովն արի:

145. Մի ծառ ունեմ թըմրըլղի,


Պտուղն է օձի լեղի,
Իմ հորն ու մորը ինչ ասեմ,
Ինձ տվին ղարիբ տղի:

146. Գնացի գետը լվացք,


Սապոնս էր ոսկեջրած,
Իմ հերն ու մերն ինչ անեմ
Ճակատիս էս էր գրած:

147. Գյուլում-գյուլում, գյուլ- չիչակ,


Ես ու դու մտնենք մի փլակ,
Մինչև լույսը փչփչանք,
Որ լուսանա, կչկչանք:
148. Կանցնեմ գերի էն կուռը,
Կքաղեմ դաստով նուռը
Թե որ սիրածս ինձ չտան,
Կքաղեմ խանի դուռը:

149. Գերի եմ մտել, խոր ա,


Քաթած-շապիկս նոր ա,
Իմ նանին խաբար արեք,
Ես օլքա-օլքա կորա:

150. Դու նստել ես դոշակին


Ուշքդ, միտքդ փեշակին,
Խմել ես նռան գինին,
Հոր կանես մանուշակին:

151. Դարը վեր ջուր է գնում,


Հարցրե՛ք, ու՞ր է գնում,
Քենուն մահանա արել,
Իմ յարին հյուր է գնում:

152. Գնացի սարը սնձի,


Ոտքս առավ քոլ գնձի,
Մազեր ջան դու կոնձի,
Տղերու լավն ընձի:

153. Խնձոր ունեմ կծած ա,


Չորս կողմը արծաթած ա,
Ախպերս ուզեց չտվի,
Ասի յարիս բաշխածի ա:
154. Առուն կգա շիլը խեր,
Կըզրնգզընգա ջուրն խեր,
Թանգ հելա, էժան ծախվա,
Շան տղի բոյին խաբվա:

155. Բլբուլը դարի վրա,


Խնձորը ծառի վրա,
Սիրած սիրածին տային,
Չոր գետնին քարի վրա:

156. Պար բաշի, պարդ քաշի,


Ետ դառի յարիդ աշի,
Խալխը սիրածդ տարավ,
Հողերը գլխիդ քաշի:

157. Ժամու դրան մարմար քար,


Ես չեմ առնի հերու յար,
Հերու յարը աչքի փուշ ա,
Սրտով սիրածիս անուշ ա:

158. Պար բաշի պարդ քաշե,


Աչքդ բաց, բոլորդ աշե,
Քեզ աղջիկ տվող չկա,
Ջուր տեղը սրիտ մե մաշե:

159. Էս քար ու սարը վկա,


Քո քաշած պարը վկա,
Ա՛յ տղա, խելքի արի,
Զոռով սեր-սավդա չկա:
160. Չինար ես, կուսնալ մի,
Մեր դռնեն հեռանալ մի,
Յար քու աստված կսիրես,
Հեռու ես, մոռանալ մի:

161. Ձեր բաղի դուռը բաց ա,


Ոտներս շաղով թաց ա,
Ինձանից հեռացել ես,
Աչքերս լիքը լաց ա:

162. Իմ սիրելի խաս տղա,


Անգին քար, ալմաստ տղա,
Ինձ սիրես, ուրւշին առնես
Հազար դարձի գա՛ս, տղա՛:

163. Լավ իմանաս, իմ յարն ես


Խոսքիդ մատաղ, իմ յարն ես,
Թև էլ առնես ու թռչես,
Ուր էլ գնաս, իմ յարն ես:

164. Սիրու՛ն, ինչքա՜ն լավն ես դու,


Սեգ սարի կաքավ ես դու,
Ուրիշներին խնդացնող,
Ա՜խ, իմ սրտի ցավն ես դու:

165. Լավս չանցավ բանի տեղ,


Ցավ են լսում ջանի տեղ,
Նախանձները կուզեն, որ
Սերս էլ ծախվի թանի տեղ:
166. Ես ին սազին լար չունեմ,
Խորունկ դարդին ճար չունեմ,
Ով իմ դարդւն չար անի,

167. Յա՛ր, դու ինձ էրված թողիր,


Քո սիրով գերված թողիր,
Անմեղ հոգուս հուր տվիր,
Ջիգյարս վառված թողիր:

168. Յարիս ասի լուռ կերթաս,


Ինձ մոտ արի, ու՞ր կերթաս,
Ինձանից լավին չես ճարի,
Դու ուրիշ տեղ զուր կերթաս:

169. Ախչիկն ալ թուշ ունի,


Թուխ-թուխ աչքեր նուշ ունի,
Ասին լեզուն խիստ չար է,
Ասի վարթն էլ փուշ ունի:

170. Էլ ջուր չունի վարթը խեղճ,


Խոտանի զարթը խեղճ
Անբասիր հարսը ինչ անի,
Կիսուրը՝ չար, մայրը՝ խեղճ:

171. Ասացին, թե երգ կտա,


Պարտեզի պես բերք կտա,
Թող յարը սիրուն լինի,
Խելքի քիչն էլ ձեռք կտա:

172. Սիրուն տղա սնուկն առ,


Հայոց սարի ծաղիկն առ,
Ծառն արմատից է բուսանում,
Մորը նայիր, ախջկան առ:

173. Տեսքից ուրիշ ձև կտա,


Ով կյանք կառնի և կտա,
Լավ կնիկը աշխարհում,
Մարթուն թիկունք, թև կտա:

174. Թե կուզես որակ տա քեզ,


Եվ բարի վիճակ տա քեզ,
Խելոք կին առ, խելոք մարթ,
Որ խելոք զավակ տա քեզ:

175. Ախչի հոգիդ զարթ չունես,


Բուրաստանում վարթ չունես,
Ուրախ-ուրախ ման կուգաս,
Երանի քեզ, դարդ չունես:

176. Կայնել ես աղբերակին,


Շող կտաս արեգակին,
Քո շող երեսին մեռնեմ
Ունքերիդ աղեղնակին:

Ասացող՝ Լիան Բարսեղյան


58 տարեկան, ավան Վարդենիս

177. Ծաղիկ ես բաղի միջին,


Մի հատ ես թաղի միջին,
Գիշեր-ցերեկ առանց քուն,
Գովում եմ խաղի միջին:

178. Կոկոմս թոռմած մնաց,


Սիրտս կրակած մնաց,

Ին՞չ ընեմ իմ ապրելը,


Իմ աչքերը թաց մնաց:

179. Ջուրը իր ճամփով կերթա,


Ցողածը վարթի թերթ ա,
Ինձ սիրող կտրիճ տղան<
Հազարի մեջ մի բերթ ա:

180. Աևր առավ գերանին


Ես մեռնեմ Ավեդրանին,
Ջուխտ աղավնի դուրս ելան,
Կանաչ խոտը բերանին:

181. Կաքավը քարամիջում


ԿԿարդամ ձորամիջում,
Աստված իմ մուրազը տուր,
Էս գալող շաբթու միջում:

182. Սարերումը տուն ունիմ,


Մեջին ոսկէ սյուն ունիմ,
Այ ախչի, Խորոտ ախչի,
Քեզ պես խոսուն յար ունիմ:

183. Փող ես ուզում քեզ փող տամ,


Ոսկի տամ ոչ թե հող տամ,
Թե դրան էլ հավան չես,
Հոգիս հանեմ քեզ փող տամ:

184. Սարի թրթնջուկ թազա,


Մեղր ու շաքար քեզ մազա,
Ինձ պես նազանի ախչիկ,
Քեզ պես տղին ո՞նց սազա:
185. Էն սարը բարձի սար ա,
Տակը ժնջլած քար ա,
Ես քեզ թաքուն սիրեցի,
Բաս ո՞վ արավ աշկարա:

186. Քաքուլից կալին մեռնեմ


Երեսից խալին մեռնեմ,
Լսել եմ կարդացվոր ես,
Սաղմոսիդ ծառին մեռնեմ:

187. Կիրակի էլ պաս կըլնի,


Արծաթից լավ թաս կըլնի,
Որդիդ մեռնի վարդապետ,
Սիրածը չհաս կըլնի՞:

188. Քաքուլդ թաթ ես տալիս,


Ձեռներդ ծափ ես տալիս,
Էսօր- էգուց ասելով
Ամեն օր խափ ես տալիս:

189. Հագել եմ՝ ալ եմ դառել,


Դնեցի լավ եմ դառել,
Հերվա իմ բլբուլ լեզուն,
Էս տարի լալ է դառել:

190. Սուն ու գերան վարթիթեր,


Սրտով սիրած յար գիտեր,
Ախչի աստված կսիրես,
Բաց դուռդ գամ էս գիշեր:

191. Մազեր ունեմ ծիրանի,


Քամին թել-թել կտանի,
Ամեն արժող-չարժողին,
Համ համբարձում, համ զատիկ:

192. Ծաղկաման ծաղիկ չկա,


Իմ յարին մայրիկ չկա,
Իմ յարի մայրը խորթ ա,
Վախենամ ընձի մերթա:

193. Երևան գնալու եմ,


Քերական կարդալու եմ,
Ես ինչ կանեմ քերական,
Յարս է տասնութ տարեկան:

194. Վերին հոդեն սալուկ ա,


Բուլ ձին մեջը կապուկ ա,
Բուլ ձի, ինչ կանես նազը,
Խորոտ, ինչ կանես խաղը:

195. Պստի-պստի իկիկ եմ,


Բազրգանի կնիկ եմ,
Բազըրգան նստե թախտին,
Հաշկուլ կենա խանըմին:

196. Էրկանքը սարով անցավ,


Սինին խնձորով լցվավ,
Ամենքի յար տուն եկավ
Իմ յարը սարով հնցավ:

197. Մեր չայիրը մեծ բաղ ա,


Թուխ գառը մեչ կխաղա,
Ճամփա տվեք, յարս եկավ,
Համ մելիք ա, համ աղա:
198. Հաղպրի վրեն երկունուկ,
Թռավ հելավ երեքնուկ,
Ես չեմ առնէ էդ խրբուկ,
Կերթամ կառնեմ իմ ծռուկ:

199. Յար ջան դու բարով էկար,


Կարմիր սոլերով եկար
Հեյ, խորոտիկ իմ յարս,
Հեյ, ջիգյարով իմ յարս:

Ասացող՝ Հռեփսիկ Աբգարյան


55 տարեկան, ավան Վարդենիս

200. Անձրև եկավ շաղալեն,


Ուռու տերև դողալեն,
Հրես եկավ ախպեր
Ալ ձին տակին խաղալեն:

Խալիչեքը փռել եմ
Նախշուն բարձեր շարել եմ,
Թառլան ջան, քեզ ուզելու,
Սեր, կարագը հազրել եմ:

Ղուշ մի դառնա թևավոր,


Դու խաղ կանչէ ձևավոր,
Յարաբ կըլնի էն օրը,
Որ գաս մեր տուն թաքավոր:

Կանաչ տեղը բաղուն ես,


Չայրի միջին խաղում ես,
Կաքավի պես սուրալով,
Տղաներին դաղում ես:

Ոչխարն ու էծն կթեմ,


Խնոցը մեջը լցնեմ,
Քաղցրահամ կարագ հանեմ,
Մաջալ տուր, քեզ կառնեմ:

Կլոր թունդիրը վառեմ


Տաշտումը խմոր անեմ,
Նստեմ ծաղիկ հաց թխեմ,
Յար մաջալ տուր քեզ կառնեմ:

Վըրան եմ զարկել դարին,


Պայման եմ դրել տարին,
Տարին թող գա, լրանա
Հետը բերե իր բարին:

Հենց որ ծագի արևը


Քեզի ղրկեմ բարևը,
Իմանամ դու իմ յարն ես
Առնեմ ելնեմ վերևը:

Բարի տակին պաղ աղբյուր,


Արծաթի թաս, ոսկի ջուր,
Ես կըվառեմ քո սիրուն,
Մի թաս ուզիմ երկուս տուր:

Այ տղա, հանաքիդ մեռնեմ,


Ջեբիդ դանակին մեռնեմ,
Փափախդ թեք ես դրել,
Դուքան բալայից մեռնեմ:
Տանս տակից ջուր բխար
Յարս սիրտս լվանա,
Յարիս տված վերքերը
Իրան ձեռքով լվանար:

Բաղչա ունիմ ծառներով,


Մեչը լիքն ա գառներով,
Գառներն մատաղ կտրեի,
Անուշ յարին ձեռներով:

Բաղ եմ գցել նորի նոր,


Հասցրել եմ մի խնձոր,
Յարիս խնձորի համար,
Քանի ընկնեմ սար ու ձոր:

Սարերի հովին մեռնեմ


Իմ յարի բոյին մեռնեմ ,
Էսօր ութ օր չեմ տեսել,
Տեսնողի աչքին մեռնեմ:

Ախչի ինչի քաղեցիր,


Մեր պարտեզի վարթերը,
Նոր հորդ հետ խոսեցի,
Ես պիտի լինեմ քո սերը:

Մեր տան տակը 2 ծառ


Որից մեկը ընկույզ է
Մի՛ բարկանա, ա՛յ պառավ
Քո աղջիկն ինձ կուզե:
Գնացի սարն էր քարոտ,
Իմ իմ սիրտը յարին կարոտ,
Քեզնից լավը չգտա,
Ու էկա ոլի քեզ մոտ:

Շալ բլուզդ հագել ես,


Գեղամիջին կանգնել ես,
Բոյ ու բուսիդ ես մատաղ,
Խելք ու միտքս տարել ես:

Ալ ու ալվան ես հագել,
Կարմիր լալա ես դառել,
Սուրայի կլոր մեջքիդ,
Զոսկե քամար ես կարել:

Ձեռքդ զարթեր ես առել,


Յարիդ պարգևն ես արել,
Ասա քո գլխին մատաղ
Բլուզդ ո՞վ ա կարել:

Բարցըր սարից ջուր կըգա,


Մի տեսեք, թե ու՞ր կգա,
Ի՞նչ անի հերն ու մերը,
Ախչիկ տղին դուր կուգա:

Արևի հետ զարթնել է նա,


Զրնգում է երգը նրա,
Անուշ երգող գահել տղա,
Ջան իմ յարն է, մեռնեմ նրան:

Գիշերից սև աչքեր ունի,


Հասակն ասես սոսի լինի,
Գարունքից էլ սիրուն տղան,
Գերել է ինձ, մեռնեմ նրան:

Ծանոթագրություն

Այս աշխատանքում ընդգրկված է բանահյուսական հարուստ նյութ, որը գրի է առնվել


Վարդենիսի շրջանից: Որպես ասացողներ հանդես են եկել տարբեր
տարիքի(հիմնականում մեծահասակներ) և սեռի անձիք, իսկ որպես գրառող՝
Մուսոյան Նարինեն: Ինչպես գիտենք բանահյուսությունը պատմականորեն նախորդել
է հայ գրավոր դպրությանը և սերնդեսերունդ փոխանցվելով, բյուրեղացել, հասել է
մինչև մեր օրերը` ձևավորելով ու ամբողջացնելով այն կրողների ազգային դիմագիծը և
հարուստ նյութ հանդիսացել ինչպես ժամանակակից գեղարվեստական
գրականության, այնպես էլ պատմագրության և արվեստի մյուս ճյուղերի զարգացման
համար:

Տվյալ աշխատանքում տեղ են գտել հիմնականում չափածո-երգային զրույցներ, որոնք


արտացոլում են տվյալ շրջանի ժողովրդի աշխարհընկալումը, կենսափորձն ու
իմաստությունը: Բնականաբար նյութը գրված է բարբառով, ինչն առավել տիպական է
դարձնում այն՝ ավելի բնորոշ դարձնելով ժողովրդի կենցաղը, վարքն ու բարքը:

Հիմնական թեման սերն է, աղջիկ-տղա, հարս-սկեսուր, հայր-մայր


հարաբերությունները, որտեղ ռեալիստորեն ներկայացված են կյանքի իրական,
երբեմն դաժան, երբեմն էլ քաղցր կողմերը: Ակնառու է ժողովրդի իդեալներն ու
ձգտումները, տվյալ ժամանակշրջանին բնորոշ պատմակենցաղային ու
կրոնահավատալիքային իրողությունները, ազգային շրջանների ու միջավայրի
առանձնահատկությունները, սովորույթները, դասակարգերի և սոցիալական խմբերի
գաղափարներն ու միտումներն, ,որոնց հիմքում հաճախ ընկած է կյանքի խորը
փիլիսոփայություն:

Տվյալ ժողովրդական ֆոլկլորային նյութն և առհասարակ հայ բանահյուսության


գրառած ժառանգությունը մեր ազգային մշակույթի կարևոր և արժեքավոր
իրողություններից է:

You might also like