You are on page 1of 12

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 1
ԳԼՈՒԽ I: ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԱՆՁԻ ՀԱՄԱԿՈՂՄԱՆԻ ԵՎ ՆԵՐԴԱՇՆԱԿ
ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑ 2
ԳԼՈՒԽ II: ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐ 3

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 4

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ 5


ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Անձի զարգացման վրա ազդող հիմնական գործոններից են`

 Ժառանգականությունը
 Միջավայրը
 Դաստիարակությունը։

Վերը թվարկված գործոններից դաստիարակությանն է բաժին հասնում անձի


ձևավորմանը նպաստող գործողությունների զգալի մասը։ Դաստիարակության դերը
անձի ձևավորման հարցում ունի վճռորոշ նշանակություն։ Դաստիարակությունը
ավագ սերնդի փորձի փոխանցումն է կրտսեր սերնդին։ Փորձ, որն օգնում է ազդել
մարդու որակական հատկանիշների վրա և նրան տանել լավ ու ճշմարիտ ուղիով։
Դաստիարակությունը աննպատակ երբեք չպետք է լինի. այն նպատակային
գործողություն է ` ուղղված որոշակի տարիքային խմբի։ Դաստիարակության
հիմնական նպատակը անձի` հասարակական և մշակութային կյանքին
նախապատրաստելն է։ Երեխայի դաստիարակությունը բավական երկար տևող
գործընթաց է, որ հիմնականում տևում է մինչ երեխայի հասուն դառնալը։
Դաստիարակության պրոցեսի հիմնական ապահովողները ընտանիքն ու դպրոցն
են, առաջինը, որովհետև երեխայի ծննդի պահից սկսած նրա անձի ձևավորումը տեղի
է ունենում ընտանիքում, իսկ երկրորդը, որպես անհատի ձևավորմանն ուղղված
կառույց, որտեղ դաստիարակությունը կատարվում է բուն դասապրոցեսին
համընթաց։
Մեր աշխատանքի նպատակն է քննել «Դաստիարակությունը` որպես անձի
համակողմանի և ներդաշնակ ձևավորմանը նպաստող գործընթաց»։
Սույն աշխատանքի հիմնական խնդիրներից է վեր հանել դաստիարակության
հետ առնչվող հիմնական հարցերը, դաստիարակչական գործընթացում տեղ գտած
հիմնական սխալները, հաջող անհատ դաստիարակելուն ուղղված հիմանական
գործողությունները։
Սույն աշխատանքի արդիականությունը կապված է հիմնականում
ժամանակակից աշխարհում ծնող-երեխա, ուսուցիչ-աշակերտ առողջ
հարաբերությունների նորարարական միտումներին։
Աշխատանք կատարելիս հիմնականում կատարել ենք վերլուծական-
հետազոտական ուսումնասիրություն` համադրելով եղած կարծիքները և
անպայմանորեն հիմնվելով սեփական մտածողության և փորձի վրա։
Սույն աշխատանքը բաղկացած է ներածությունից, երկու գլխից,
եզրակացությունից և օգտագործված գրականության ցանկից։
ԳԼՈՒԽ I
ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԱՆՁԻ ՀԱՄԱԿՈՂՄԱՆԻ ԵՎ
ՆԵՐԴԱՇՆԱԿ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Դաստիարակությունը այնքան էլ մեծ խնդիր չէ, եթե միտված է նրան, ինչին պետք
է։ Դաստիարակություն ասելիս առաջին հերթին պետք է նկատի ունենալ հետևյալը`
1. Օգնենք երեխային գտնել ինքն իրեն,
2. Օգնել նրան սովորել ապրել , շփվել իր նման երեխաների հետ,
3. Ուշադրություն հրավիրել նոր և օգտավետ երևույթների վրա,
4. Սովորեցնել երեխային գնահատել սեփական զգացմունքները իր հետ
կատարված իրավիճակները,
5. Զարգացնել երեխայի հետաքրքրությունները և այլն։
Սակայն վերը թվարկածները իրագործելու մեթոդները ուսուցիչների և ծնողների
համար կրում են անհատական բնույթ։ Երեխային դաստիարակելու ձևը կախված է
այն բոլոր հատկանիշներից, որոնցով երեխան նմանվում կամ տարբերվում է իրեն
շրջապատող մարդկանցից1։
Դաստիարակությունը բնավ չի ենթադրում ստիպել երեխային անել այն, ինչ նա չի
ցանկանում կամ ստիպել անել այն, ինչ մենք ենք ցանկանում։ Դաստիարակելը չի
նշանակում նրան «լավը» դարձնելու համար նրան հարվածել, սպանել նրա ներսի
ձգտումները և հլու-հնազանդ մեծացնել, ինչը կստիպի հասուն տարիքում լինել
ընկճված զանազան հարաբերություններում2։
Երեխաների համար նրանց կյանքի առաջին օրինակները ծնողներն են,
հետևաբար կյանքի որոշակի փուլում սկսում են կրկնել իրենց ծնողների պահվածքը։
Սա է պատճառը, որ ծնողները պետք է պատասխանատու լինեն իրենց պահվածքի և
կատարած ամեն քայլի համար հենց իրենց երեխաների առաջ։

1
Տե՛ս Բաբանսկի Յու., Մանկավարժություն, Հ. 1, Եր., 1996, էջ 65։
2
Ղույումչյան Գ. Ե., Մանկավարժություն:Դասգիրք բուհերի համար, Եր.,,2005, էջ 61։
Ինչպես նկատում է Յու. Ամիրջանյանը «Դաստիարակությունը իրականացնելու
համար հասարակությունը օգտագործում է իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցները`
արվեստը, գրականությունը, լրատվական միջոցները, ժամանակակից
միկրոտեխնիկան, մշակույթը, նրա հիմնարկները, ուսումնական
հաստատությունները, հասարակական կազմակերպությունները, ընտանքիը և այլն» 3։
Եվ մեր` ուսուցիչներիս, և ծնողների երազանքն է համեստ և դաստիարակված
երեխաներ տեսնելը։ Հատկապես ուսուցիչներս առավել հեշտ ենք աշխատում այն
երեխաների հետ, որոնք համեստ են, լսող, որովհետև նրանք դրսևորում են գերազանց
վարք և մեծ հետաքրքրություն դեպի դասապրոցեսը։ Սակայն, կրկնվելով նշենք, որ
այսպիսի երեխաները հասուն տարիքում ունենում են թույլ կամքի դրսևորումներ։
Ինչպես առաջ այնպես էլ հիմա, դաստիարակելը շատ հաճախ շփոթում են ծեծի
հետ` մտածելով, որ մի թեթև ապտակը (կամ դրա ուժգին տարբերակները) երեխային
ճիշտ ուղու վրա կբերի։ Սա մեծ թյուրիմացություն է, որովհետև նման ոճը ազդում է
երեխայի ֆիզիկական առողջության վրա, ինչպես նաև խաթարում է նրա հոգեկան
ապրումակցումը։ Նման կերպ դաս տալը վնասում է երեխայի ինքնավստահությանը
ու սեփական ուժերի նկատմամբ հավատին։ Այս ամենի պատճառով, ինչպես
Աստվածաշնչում է ասվում, «երեխաներն ասես ալիքներից տարուբերված և
ուսմունքների ամեն քամուց այս ու այն կողմ քշված լինեն ( Եփեսացիներ 4։14)։
Աճող սերնդի դաստիարակությունը ճիշտ և համակարգված իրագործելու
համար տարիքային հոգեբանությունը կատարել է տարիքային հետևյալ բաժանումը.
1. Նախադպրոցական տարիք (ծննդի պահից մինչև 6 տարեկան)
2. Դպրոցական տարիք, որը դաստիարակության փուլերին համապատասխան
բաժանվում է
 Կրտսեր դպրոցական տարիք ` I-III դասարաններ (7-10 տարեկան
երեխաներ),
 Միջին դպրոցական տարիք` IV -VIII դասարաններ (11-15 տարեկան
երեխաներ),
 Ավագ դպրոցական տարիք` IX-XII դասարաններ (15-18 տարեկաններ)։

3
Յու. Ամիրջանյան, Մանկավարժություն, Եր., 2005, էջ 44։
Յուրաքանչյուր տարիքային խմբի համար դաստիարակության մոտեցումները
տարբեր են և առանձնահատուկ, քանի որ ամեն տարիք ունի իր առավելությունները
ու ճգնաժամի դրսևորումները։ Այսպես , օրինակ, միջին դպրոցի երեխաների
դաստիարակությունը բարդ է նրանով, որ այս տարիքում երեխեաների մոտ ի հայտ
են գալիս ֆիզիոլոգիական փոփոխություններ` հատկապես սեռական զարգացման
հետ կապված։ Դաստիարակության դերը ավելի նշանակալից է ավագ դպրոցում,
որտեղ համախմբվում են տարբեր դպրոցների աշակերտներ, և ի մի են բերվում միջին
դասարաններում ստացած դաստիարակության արդյունքները 4։
Այնուամենայնիվ` դաստիարակությունը «պատվաբեր» և մեծ հոգածություն
պահանջող «աշխատանք է»։ Ի վերջո`դաստիարակողը աշխարհը փոխելու
հնարավորություն է ստանում` կրթելով մարդկանց, որոնք վաղվա իրականությունը
կերտողներն են։ Բոլորս էլ տարբեր ենք, հետևաբար բոլոր երեխաները ևս տարբեր են։
Բայց դաստիարակելու հիմնականա սկզբունքները պետք է պահպանել։

4
Յու. Ամիրջանյան, Մանկավարժություն..., էջ 46։
ԳԼՈՒԽ II
ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐ

Երեխային պետք է այնպես սովորեցնել, որ նրա մեջ ինքնակրթությամբ


զբաղվելու ցանկություն առաջանա. նրան պետք է այնպես դաստիարակել, որ նրա
մեջ ինքնադաստիարակման նկատմամբ ձգտում առաջանա։
Վասիլի Սուխոմլինսկի

Պետք է միշտ նկատի ունենալ, որ բոլոր տարիքների դաստիարակության գործում


մեծ է ուսուցման և կրթության նշանակությունը։ Պրակտիկ և գիտական
հետազոտությունները հաստատել են, որ ուսուցման, կրթության գործընթացներում
են ձևավորվում սովորողների բարոյական, աշխատանքային, գեղագիտական,
պատկերացումները, հայացքներն ու համոզմունքները, ինչպես նաև հասարակության
մեջ վարքի ու գործունեության եղանակները, իդեալները, հարաբերությունները,
ֆիզիկական կուլտուրան և այլ որակներ:
Դաստիարակությունը, ըստ բովանդակության, ունի հետևյալ տեսակները`
 Մտավոր
 Աշխատանքային
 Ֆիզիկական
 Գեղագիտական
 Սեռական
 Բնապահպանական
 Բարոյական և այլն։

Մտավոր դաստիարակությունը նպատակաուղղված գործունեություն է`


սովորողների մտավոր ներուժի (մտավոր կարողությունների և հմտությունների)
զարգացման, մտածողության կուլտուրայի ձևավորման ուղղությամբ: Ուսուցումն
ինքնաբերաբար դաստիարակում է
միտքը. երբ աշակերտը խնդիր է լուծում կամ շարադրություն գրում, ինքնաբերաբար
զարգանում են տրամաբանությունը, ստեղծագործական կարողությունները, սակայն
ուսուցումն ինքնին բավարար չի կարող լինել մտավոր դաստիարակության
արդյունավետ իրականացման համար, եթե դաստիարակողները նպատակաուղղված
չեն զարգացնում մտածողության կոնկրետ տեսակներ, որակներ, ծանոթ չեն դրանց
զարգացման ուղիներին և մեթոդներին5:
Ֆիզիկական դաստիարակությունը անձնավորության համակողմանի և
ներդաշնակզարգացման կարևոր բաղադրիչ է: Այս տիպը հիմանականում միտված է
իրագործելու առողջ մարմնում առողջ հոգի մտաբևեռումը։
Ֆիզիկական դաստիարակության նպատակն է ժամանակին ձևավորել
երեխաների շարժողական կարողություններն ու հմտությունները,զարգացնել
հետաքրքրություն՝ երեխային մատչելի շարժողական գործունեությանզանազան
ձևերի նկատմամբ, դաստիարակել անձի բարոյակամային հատկանիշներ,
որիիրագործման համար մանկապարտեզում լուծվում են մեկը մյուսի հետ սերտորեն
կապված հետևյալ խնդիրները.
1. Առողջության պահպանում և ամրապնդում.
2. Օրգանիզմի կոփում, ճիշտ կեցվածքի ձևավորում, հարթաթաթության
կանխում.
3. Անձի բարոյակամային որակական գծերի՝ ինքնուրույնության, ակտիվության,
մարդկային փոխհարաբերության կուլտուրայի դաստիարակում.
4. Ֆիզիկական որակների ձևավորում՝ ճարպկության,
արագաշարժության,դիմացկունության, ուժի զարգացում, կատարելագործում.
5. Կենսականորեն անհրաժեշտ շարժողական կարողությունների և
հմտություններիձևավորում. քայլքի, վազքի, ցատկի, սողանցելու, մագլցելու,
նետելուունակությունների և հմտությունների մշակում.
6. Խաղային գործողությունների տարրերի ուսուցում.
7. Պարապմունքների օգտակարության, հիգիենիայի պահանջների ու
գիտելիքներիձևավորում և կատարելագործ
Աշխատանքային դաստիարակության այս կամ այն ձևով գոյություն է ունեցել
բոլոր հասարակական-տնտեսական ֆորմացիաներում, սակայն ունեցել է իր
յուրահատկությունները, որոնք պայմանավորված են եղել հասկացության սոցիա-

5
Տե՛ս Բալյան Ա.Ա., Դաստիարակության հոգեբանական հիմունքներ, Երևան, 1973, էջ 35։
տնտեսական հարաբերությունների բնույթով6։ Աշխատանքային դաստիարակության
հիմքը դրվում է ընտանիքում, շարունակվում դպրոցում, կյանքում։
Գեղագիտական դաստիարակությունը սերն ու հարգանքն է գեղեցկության
նկատմամբ: Մարդը մանուկ հասակից սկսում է գնահատել իր շրջապատը և իրեն
շրջապատող միջավայրն` իր բոլոր «պարագաներով», դասում է որոշակի
սանդղակների վրա՝ այդ թվում և գեղեցկության ու տգեղի : Կարծում ենք, որ
գեղագիտական դաստիարակություն սկսում է ստանալ դեռ մոր արգանդում: Ապագա
մանուկները դեռ լույս աշխարհ չեկած շրջապատվում են գեղեցիկով ու բարով:
Ապագայում` ծնվելուց հետո, երեխային փորձում են շրջապատել գեղեցիկով: Իսկ եթե
այդ գեղեցիկը լոկ գեղեցիկ իրերով չի սահմանափակվում, դա սկսում է վերածվել
դաստիարակության: Այսինքն գալիս է պահ, երբ երեխան սկսում է շրջապատի մեջ
տեսնել ոչ թե նյութական գեղեցկությունը, այլ այդ գեղեցկության հոգին ու շունչը,
այսինքն այն ամենը, ինչը կազմում է այդ գեղեցկության արժեքը: Աստիճանաբար
զարգացնելով երեխայի մեջ գեղեցիկի գնահատման սանդղակը երեխային տրվում է
հենց այդ գեղագիտական դաստիարակությունը: Այս ամենի հետ միասին`
գեղագիտական դաստիարակսւթյան նպատակն է բացահայտել գեղեցիկը, տեսնել ,
զգալ և հասկանալ «Գեղեցիկի օրենքներով»։
Սեռական դաստիարակությունը (սեռակրթություն) բժշկական ու
մանկավարժական միջոցառումների համակարգ է, որը նպատակաուղղված է
երեխաների, դեռահասների ու երիտասարդների շրջանում սեռական կյանքի
նկատմամբ խելամիտ վերաբերմունքի դաստիարակմանը:
Սեռական դաստիարակության խնդիրն է՝ նպաստել մատաղ սերնդի ներդաշնակ
զարգացմանը, սեռական վարքի և մանկածնության գործառույթի լիարժեք
ձևավորմանը, ամուսնության և ընտանիքի ֆիզիոլոգիական և բարոյական հիմքերի
ստեղծմանը: Երեխաների լիարժեք սեռական դաստիարակությունը ներառում է նաև
մինչ սեռական հասունացումն ընկած շրջանը:
Էկոլոգիական դաստիարակությունը հասարակության առջև կանգնած գլխավոր
խնդիրներից մեկն է: Էկոլոգիական սխալներ չանելու համար ժամանակակից մարդը

6
Տե՛ս Ի․ Ս․ Կոնի, Բարոյագիտական բառարան, Երևան, ««Հայաստան» հրատարակչություն», 1985 էջ
200։
պետք է զինված լինի տարրական էկոլոգիական գիտելիքներով և նոր էկոլոգիական
մտածողությամբ: Դպրոցում այն կարելի է կազմակերպել ակտիվ ուսուցման
մեթոդներով: Դասի կազմակերպման հիմնական ձևը տեսական և գործնական
պարապմունքներն են: Ուսուցման ձևերից են միջոցառումները, արշավների
կազմակերպումները բնության մեջ ուսումնական ճամփորդությունները դեպի
հիդրոէլեկտրոկայաններ, ջերմակայաններ, արգելավայրեր և արգելոցներ: Կարելի է
կազմակերպել ծառատունկ, թղթի թափոնների հավաքում տարածքի կարգի բերում,
ծառերի խնամք։
Բարոյական դաստիարակությունն անձի բարոյական զարգացումն է: Ինչպես
բարոյական վարքի սովորույթների դաստիարակությունը, այնպես էլ բարոյական
գիտակցության ձևավորումը բարդ գործընթաց է և ձեռք է բերվում մի շարք մեթոդների
օգտագործումով: Դրանց միջոցով է դաստիարակ-ուսուցիչը հասնում այն բանին, որ
երեխաները գիտելիքներ յուրացնեն բարոյականության և նրա կանոնների մասին։
Դաստիարակության` որպես մանակավարժական գործընթացի, մասին
անընդհատ կարելի է խոսել և միշտ էլ դեռ ասելու բան մնում է, այդուհանդերձ
փորձեցինք հնարավորինի սահմաններում ներկայացնել թեման։
Վերը թվարկված տեսակներով` դաստիարակությունը ներքին բազմազանություն
ունեցող մի համապարփակ համակարգ է, որն ուսումնասիրելն էլ մեր հետազոտական
աշխատանքի հիմքն էր։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Ուսումնասիրելով «Դաստիարակությունը` որպես անձի համակողմանի և
ներդաշնակ ձևավորմանն ուղղված գործընթաց» թեման` հանգեցինք հետևյալ
եզրակացությունների.
 Դաստիարակությունը անձի համակաղմանի և ներդաշնական
ձևավորման հարցում ունի վճռորոշ նշանակություն միջավայրի և
ժառանգականության հետ միասին։
 Դաստիարակչական գործընթացը սկսվում է երեխայի ծննդի պահից
(որոշ հոգեբանների կարծիքով` ներարգանդային շրջանից) և տևում է
մինչև հասուն դառնալը։
 Դաստիարակելու գործընթացը, երբեք չպետք է շփոթել պաժիչ
գործողությունների հետ, քանզի վերջիններս մեծ հակում ունեն երեխայի
հոգեկան արժեհամակարգը խաթարելու, մինչդեռ դաստիարակությունը
հետապնդում է հետևյալ գլխավոր նպատակը` սոցիումին և կյանքին
արժանի անձ ձևավորել, որը ազատված կլինի հոգեկան բարդույթնորից և
ինտեգրված կլինի հասրակությանը։
 Երեխաների տարիքային ռանձնահատկությունները հաշվի առնելով`
դաստիարակության ավելի նպատակահարմար կազմակերպման համար
կատարվել է տարիքային բաժանում։ Յուրաքանչյուր տարիք ինքնին ունի
համապատասխան պահանջներ, որոնք դրված են դաստիարակողի
առաջ։
 Դաստիարակությունը միշտ էլ պետք է հետապնդի կոնկրետ նպատակ,
հանուն որի էլ պետք է ըստ արժանվույն պետք է կատարել այդ ծանր ,
բայց միաժամանակ հաճելի աշխատանքը։
 Հաշվի առնելով դաստիարակության բովանդակությունը, այն ներառել է
որոշակի տեսակներ` մտավոր, ֆիզիկական, սեռական, աշխատանքայի,
գեղագիտական, բարոյական, բնապահպանական և այլն։

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ


1. Ամիրջանյան Յու., Մանկավարժություն, Եր., 2005,
2. Բաբանսկի Յու., Մանկավարժություն, Հ. 1, Եր., 1996,
3. Բալյան Ա. Ա., Դաստիարակության հոգեբանական հիմունքներ, Երևան, 1973,
4. Կոնի Ւ. Ս, Բարոյագիտական բառարան, Երևան, ««Հայաստան»
հրատարակչություն», 1985։
5. Ղույումչյան Գ. Ե., Մանկավարժություն:Դասգիրք բուհերի համար, Եր.,,2005։

You might also like