Professional Documents
Culture Documents
Էլեկտրատեխնիկա (Recovered)
Էլեկտրատեխնիկա (Recovered)
Վ․ ԹՈՐՈՍՅԱՆ
Ուսումնական ձեռնարկ
Հայաստան 2015
-1-
Բովանդակություն
Լիցք․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․4
Հոսանք․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ․7
Լարում․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․15
Էլեկտրական էներգիա․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 22
Կիրխհոֆի հոսանքների օրենքը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 26
Կիրխհոֆի լարումների օրենքը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․31
Ռեզիստոր․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․...․ 38
Ռեզիստորների զուգակցումը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․... ․․41
Լարման բաժանարարներ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ․ 51
Կամրջակային շղթա․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․61
Լուսային ազդանշանների գրանցումը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․...․ 69
Էլեկտրասնման աղբյուրներ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․...․ 75
Տևենենի համարժեք շղթաներ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․.... 81
Նորտոնի համարժեք շղթաներ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․86
Մաքսիմում հզորության թեորեմը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․...․ 87
Կոնդենսատորներ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․... 99
Կոնդենսատորի էներգիան․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․... 104
Ինչպիսի կոնդենսատոր ընտրել․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․108
Էլեկտրական ազդանշաններ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ․․․ 110
Ազդանշանների պարամետրերը և չափումը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․.․117
Նիկվեստի նմուշարկման թեորեմը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․126
Ֆիլտրեր․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․128
Էլեկտրական չափումներ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․... 132
Դիոդ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․.․․․․․136
Լուսադիոդ․․․․․․․․․․․․․․․․․․․...․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․145
Դիոդների օգտագործումն ազդանշաններն ուղղելիս․․․․․․․․․․․․․․․․․․․․․150
Սենսորներ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․..․154
Թենզոռեզիստոր․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․...․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ․․159
Ջերմաստիճանային սենսոր-ջերմազույգ ...............................166
Ջերմաստիճանային սենսոր՝ LM35․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․170
Ինդուկտոր․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․172
Տրանզիստոր․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․179
Օպերացիոն ուժեղարար..․․․․․․..․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․189
-2-
Ինվերտորներ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․193
Շղթայի թեստը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․203
Ինտեգրատոր․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․206
Տրամաբանական շղթաներ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․208
Բուլյան հանրահաշիվ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․222
Մինթերմեր․.........................................................225
Կառնոյի աղյուսակներ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․239
Ֆլիպ-ֆլոպ...........................................................249
Չափումներ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․254
Կոմպարատոր․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․268
Թվա-անալոգային փոխակերպիչ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․271
Ստանդարտ դիմադրություններ, ունակություններ և ինդուկտիվություններ․275
Զեների դիոդ կամ ստաբիլիտրոն․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․277
Թարթող լուսադիոդի շղթաներ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 284
Ավտոմարտկոցների կողակցումը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․287
Աղմկարարներ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․288
Ռեզիստորի ստուգումը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․289
Կոնդենսատորի ստուգումը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․291
Կարճ միացում․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․295
Կոճերի, ինդուկտիվությունների ու լուծերի ստուգումը․․․․․․․․․․․․․․․․․․․․298
Անջատիչների ու ռելեների ստուգումը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․299
Դիոդների ստուգումը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․300
Լարման կարգավորիչների անսարքությունը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․305
Տրանսֆորմատորի անսարքությունը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․306
Տրանզիստորների անսարքությունը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․308
Էլեկտրական շարժիչի ստուգումը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․310
Էլեկտրական բաղադրիչների ստուգումը շղթայի մեջ․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 311
Այրված ապահովիչի անալիզ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․313
-3-
Լիցք
-4-
Լիցքերի փոխազդեցության ուժը գրավիտացիոն ուժերի պես հակադարձ
համեմատական է հեռավորության քառակուսուն։ Թե ի՞նչ է լիցքը, վերջին
հաշվով անհասկանալի է (ինչպես որ զանգվածը ), սակայն շատ մարմիններ
ունեն դրանից և ասում ենք, որ նրանք լիցքավորված են։
Լիցքերի փոխազդեցության ուժի օրենքը մի փոքր տարբեր է, քանի որ լիցքերը լինում
են երկու տեսակի՝ դրական և բացասական։
Երկու նմանատիպ լիցքեր (երկու դրական կամ երկու բացասական) իրար
վանում են, ի տարբերություն երկու զանգվածների, որոնք միշտ իրար ձգում են։
Իսկ երկու տարանուն լիցքերն իրար ձգում են։
Լիցքերի ձգողության ուժի օրենքը նման է գրավիտացիոն ուժի օրենքին։
Երկու q1 և q2 լիցքերի համար փոխազդեցության ուժը՝
Համեմատական է այդ երկու q1 և q2 լիցքերի արտադրյալին և
Հակադարձ համեմատական է r (մետրերով) նրանց հեռավորության
քառակուսուն
Այսպիսով, այդ ուժն արտահայտվում է Կուլոնի հետևյալ բանաձևով
-5-
Լիցքը ( q1 և q2) չափվում է Կուլոնով
Ուժը ( F1,2 ) չափվում է Նյուտոնով
Հեռավորությունը ( r) չափվում է մետրերով։
Խ1․ Քանի՞ էլեկտրոն է հարկավոր -1 Կուլոն լիցք ստանալու համար։
Հիշեցնենք, որ մի էլեկտրոնի լիցքը հավասար է -1.6x 10-19 Կուլոն։
Քանի որ լիցքավորված մասնիկների միջև փոխազդեցության ուժի օրենքը նման է
զանգվածների միջև փոխազդեցության օրենքին, ապա գրավիտացիոն դաշտի
հատկությունները նմանատիպ կլինեն նաև լիցքերի համար։
Հարցեր։ Ճի՞շտ է, արդյոք, որ
Հ4․Պոտենցիալ էներգիայի գաղափարը կլինի նմանատիպ։
Հ5․Ինչպես զանգվածներն են ուղեծրով պտտվում միմյանց շուրջ (ինչպես երկիրն ու
լուսինը), այնպես էլ լիցքերը կարող են պտտվել միմյանց շուրջ։
Հ6․Ինչպես և զանգվածը, լիցքը միշտ դրական է։
Հ7․Ինչպես որ ամեն մասնիկ ունի զանգված, այնպես էլ ունի լիցք։
Հ8․Ինչպես զանգվածները, այնպես էլ երկու լիցքերը միշտ ձգում են միմյանց։
Կան ևս մի քանի փաստեր լիցքերի վերաբերյալ, որ հարկավոր է իմանալ։
Էլեկտրոնի լիցքը միշտ նույնն է։ Տիեզերքի յուրաքանչյուր էլեկտրոն ունի լիցքի
ճիշտ նույն արժեքը։
Պրոտոնն ունի լիցքի ճիշտ նույն արժեքը, ինչ որ էլեկտրոնը, սակայն նրա լիցքը
բացասական չէ, այլ դրական է։
Եթե ունեք միայն մի էլեկտրոն ու մի պրոտոն (ինչպես օր․ ջրածնի ատոմը),
ապա գումարային լիցք չունեք։ Այս երկու լիցքերը ամբողջովին չեզոքացնում
են միմյանց։
Ուրիշ ֆունդամենտալ մասնիկներ ևս ունեն ճիշտ էլեկտրոնի չափ լիցք, միայն
թե այն կարող է լինել և դրական և բացասական։ Էլեկտրոնի լիցքի մեծությունը
ֆունդամենտալ բնական հաստատուն է։
-6-
մարտկոցի թիթեղների վրա։ Երբ մարտկոցն օգտագործում ենք, ապա լիցքը
դուրս է հոսում մարտկոցից։ Դա մարտկոցից հոսող հոսանքն է։
Երբ դուք խաղալիքի, ռադիոյի կամ սիդի նվագարկիչի համար մարտկոց եք
գնում, ապա գնում եք պահեստավորված էներգիա և այդ էներգիան
պահեստավորված է լիցքի պոտենցիալ էներգիայի տեսքով։
Մարտկոցները լիցքաթափվում են (կորցնում են իրենց լիցքը), բայց որոշ
մարտկոցներ հնարավոր է վերալիցքավորել (կարող եք նրանց մեջ լիցքեր հետ
բերել)։
Ամեն անգամ, երբ վարդակից մի էլեկտրական սարք ենք միացնում՝ ստերեո,
հեռուստացույց, համակարգիչ, ապա օգտվում եք սնող սարքից, որը լիցք է
կուտակում կոնդենսատորի վրա։ Այդ կուտակված լիցքը հնարավորություն է
տալիս էլեկտրական շղթային աշխատել նաև այն կարճատև ժամանակներում,
երբ փոփոխական հոսանքը անցնում է իր զրոյական կետով։ 220Վ լարումն
այդպիսի պահեր ունենում է վայրկյանում 100 անգամ։
Հոսանք
-7-
Հոսանքը նաև ինֆորմացիա տեղափոխող ազդանշան է։ Կլինեն շատ դեպքեր, երբ
առանձնապես ձեր հոգսը չէ այն լիցքը, որը տեղափոխվում է որպես հոսանք, բայց
կհոգաք այն ինֆորմացիայի համար, որն ուղարկում է այդ հոսանքը։
Կան նաև դեպքեր, երբ հենց տեղափոխվող լիցքն է կարևորություն ներկայացնում։
Կիսահաղորդչային ինժեներները սրանով են զբաղվում, երբ ուսումնասիրում են
կիսահաղորդիչներում անցքերի շարժումը։ Նրանք սկզբունք են մշակել, որը հիմնված
է բացակա էլեկտրոնների և այն ազատ տարածքների վրա, որոնք նրանք կարող են
զբաղեցնել ատոմական ցանցում և աշխատում են բացակայող էլեկտրոններով
անցքերի գաղափարի վրա, որոնք շարժվում են կիսահաղորդիչում։
Ամեն անգամ, երբ գործ ենք ունենում հոսանքի հետ, գործ ենք ունենում էլեկտրոնային
սարքերում հաղորդալարերի միջով էլեկտրոնների շարժման հետ։ Այս տեսանկյունից
էլ կքննարկենք հաղորդալարի միջով ընթացող էլեկտրոնների հոսքը։
Հոսանքը սովորաբար հոսում է հաղորդալարի միջով և ինժեներները հաճախ են
իրավիճակը իդեալականացնում։ Ներքևի նկարում ցույց է տված մի հաղորդալար,
որով հոսանք է անցնում ու նաև այն իդեալականացված պատկերը, որից օգտվում
ենք։ Դա մի սլաք է, որը ցույց է տալիս հոսանքի հոսքի ուղղությունը։ Նկատի ունեցեք,
որ հոսանքը սլաքով խորհրդանշված պատկերում հոսում է իդեալականացված
հաղորդալարի միջով, իսկ սլաքը ցույց է տալիս դրական լիցքերի հոսքի ուղղությունը։
-8-
Եթե պատկերացնենք մի ճեղքվածք՝ արված հաղորդալարի մեջտեղում ցույց տված
բաժանարարի երկայնքով, ապա հոսանքը կբաժանվի այդ տարածքների միջև։ Եթե
ամբողջ հոսանքը 12Ա է, ապա յուրաքանչյուր ուղղանկյուն հաղորդալարով կհոսի
մոտ 6Ա հոսանք։ Դա ցույց է տված ստորև։
-9-
Խնդիրներ
1․Դիցուք ունենք մի հաղորդալար և ինչ-որ մեկը նկատում է, որ այդ հաղորդալարի
միջով մեկ վայրկյանում անցնում է 2Կուլոն լիցք։ Հաշվել հոսանքի ուժի արժեքը։ 2
2․ Տեսնում ենք, որ հաղորդալարի միջով 4վրկ․- ում անցնում է 20Կուլոն լիցք։
Ինչքա՞ն է հոսանքը։ 5
Իսկ այժմ, եթե իսկապես հասկացել եք, թե ինչ է հոսանքը, կարող ենք այս ամենը մի
փոքր շուռ տալ։ Կարող ենք մի այլ հարց տալ։ Եթե ունենք հաստատուն I հոսանք,
որը հոսում է հաղորդալարի միջով, ապա կարող ենք հաշվել այն լիցքի
քանակությունը, որ կհոսի նրանով տված ժամանակում։ Այսինքն, ունենք հետևյալ
իրավիճակը՝
I = հոսանք = 3.2Ամպեր
ժամանակամիջոց = 15վրկ.
Այս դեպքում 15 վրկ ժամանակամիջոցում հաղորդալարով անցած լիցքի
քանակությունը հավասար կլինի՝
Լրիվ լիցքը = 3.2Ամպեր x 15վրկ․
= (3.2Կուլոն/վրկ) x 15վրկ
= 48Կուլոն
Խնդիր 3․Ունենք մեքենայի մի մարտկոց և մեքենայի ներսի լույսը միացրած ենք
թողել։ Լույսը մարտկոցից խլում է մեկ Ամպեր հոսանք։ Քանի Կուլոն լիցք կհոսի
լամպի միջով, եթե այն երեք ժամ միացրած թողնենք։ 10800
Եթե քննարկենք վերևի խնդիրը, ապա կտեսնենք, որ 1 Կուլոնը հոսանքի շատ փոքր
քանակություն է։ Օր․ մեքենայի մարտկոցը կարող է մեկ Ամպեր հոսանք
մատակարարել մոտավորապես 50-ից 100ժամ։ Սա Կուլոնի շատ մեծ քանակություն
է։ Մարտկոց արտադրողները օգտվում են լիցքի այլ միավորից։ Քանի որ
Լիցքը = հոսանք x ժամանակ
Q=I·t
ապա կարող ենք օգտվել այլ միավորներից։ Օրինակ, ժամանակը կարելի է
հաշվարկել ժամերով։ Այդ դեպքում Կուլոնի փոխարեն լիցքը կարող ենք չափել
Ամպեր-ժամ միավորներով։ Ինժեներ-էլեկտրիկները այդ միավորից շատ չեն օգտվում,
սակայն մարտկոց արտադրողները դրանից միշտ են օգտվում։ Մեքենայի այն
մարտկոցը, որը 80 ժամ անընդհատ կարող է մեկ Ամպեր հոսանք տալ, մակնիշվում է
որպես 80 Ամպեր-ժամ։ Իհարկե, այն կարող է նաև մեկ ժամ 80 Ամպեր հոսանք տալ։
Խնդիր 4․ Ինչքան Կուլոն կա մեկ Ամպեր-ժամում։ 3600
Խ 5․Ունենք 50 Ամպեր-ժամ մակնիշի մարտկոց։ Ինչքա՞ն Կուլոն լիցք է կուտակված
մարտկոցի վրա, եթե այն լիովին լիցքավորված է։ 180000
Խ 6․Ունենք 50 Ամպեր-ժամ մարտկոց։ Եթե նրանից վերցնենք կես Ամպեր (0.5
Ամպեր) հաստատուն հոսանք, ապա այն քանի՞ ժամ հոսանք կմատակարարի։ 100
- 10 -
Խ 7․Եվս մի խնդիր նույն մարտկոցի վերաբերյալ։ Եթե ունեք մի լիցքավորող սարք,
որը կարող է տալ 200 միլիԱմպեր հոսանք, ապա ինչքա՞ն ժամանակում մարտկոցն
ամբողջությամբ կլիցքավորվի։ 250ժ
Արդյո՞ք դա նորմալ է։
Խ8․Եվս մի խնդիր նույն մարտկոցի վերաբերյալ։ Եթե ունենք մի սարք, որով 1 Ա
հոսանք է հոսում և ամեն ժամը մեկ միանում է ընդամենը 10 րոպեով, ապա
մարտկոցը քանի՞ ժամ հոսանք կմատակարարի սարքին։ Սա կարևոր է իմանալ,
որովհետև սարքը սարի գագաթին խոր ձյան պայմաններում եղանակն է
կանխատեսում, այնպես որ անհրաժեշտ է իմանալ, թե այն ինչքան ժամանակ
կաշխատի։ 300
2Ա ևն
------------------------------------------------------------------------------------------------------
Հոսանքը, ինչպես որ ցանկացած այլ ֆիզիկական մեծություն, ունի չափման միավոր։
Հոսանքը իսկապես լիցքի հոսքն է, այնպես որ նրա չափման միավորը կչափվի
լիցք/ժամանակ միավորներով։ Միջազգային համակարգում
Հոսանքի միավորը= լիցք/ժամանակ= Կուլոն/վրկ =Ամպեր
Հոսանքը սովորաբար չափում են Ամպերով։ Եթե ունենք 3,5 Ամպեր հոսանք, ապա
գրում ենք
I = 3,5 Ամպեր կամ I = 3,5Ա
---------------------------------------------------------------------------------------------
- 11 -
Հոսանքի բևեռայնությունը
Երբ ունենք որևէ շղթա և ուզում ենք պարզել, թե ինչպես է այն իրեն դրսևորում, պետք
է ընդհանուր առմամբ փորձենք որոշել, թե ինչպիսի լարում ու հոսանք կունենանք։
Սակայն, նախքան հոսանքի արժեքը հաշվարկելը պետք է պարզ գիտակցենք, թե ինչ
նկատի ունենք հոսանք ասելով և այստեղ էլ ծագում է բևեռայնության գաղափարը։
Հարց 1․ Այս շղթայում աշակերտը ցանկանում է որոշել հոսանքը։ Նա որոշում է, որ
հոսանքը հոսում է, ինչպես ցույց է տված ձախ նկարում։ Արդյոք նա ճի՞շտ է որոշում
հոսանքը։ Թե՞ ճիշտը աջ նկարն է։
- 12 -
Այժմ, երբ ուզում ենք չափել այդ հոսանքը, պետք է հոսանքին ստիպենք անցնել
ամպերմետրի միջով։ Դա անելու համար պետք է խզենք շղթան 3 և 4 էլեմենտների
միջև և տեղադրենք ամպերմետրը հաջորդաբար 3 էլեմենտի հետ։ Ասում ենք, որ
երկու էլեմենտներ միացված են իրար հաջորդաբար, եթե մի էլեմենտով անցնող ողջ
հոսանքը ստիպված է անցնել նաև երկրորդ էլեմենտի միջով։ Նկատենք, որ առաջին
էլեմենտով (այստեղ 3 էլեմենտ) անցնող հոսանքն ամբողջությամբ անցնում է նաև
երկրորդ (այստեղ ամպերմետր) էլեմենտի միջով։ Ահա այն շղթայի սխեման, որում
երևում է, թե որտեղ է դրված ամպերմետրը։
Իսկ ահա այստեղ պատկերված է թվային ամպերմետր։ Այն ունի նույն տիպի
սեղմակներ։ Տարբերությունը կայանում է նրանում, որ այն ցույց կտա հոսանքի
թվային արժեքը լուսադիոդային ցուցանակի վրա։
- 13 -
Հոսանք չափելը այդքան էլ բարդ գործողություն չէ։ Հարկավոր է չափվելիք հոսանքն
անցկացնել ամպերմետրի միջով և նա կչափի այդ հոսանքը։ Սկզբունքորեն դա
բավական հեշտ է։
Խնդիր
10․Այստեղ նույն շղթան է, որի միջոցով ծանոթացել ենք ամպերմետրի հետ։
Ամպերմետրը թողել ենք նույն տեղում:
- 14 -
Հոսանք օգտագործում ենք ամեն անգամ, երբ օգտվում ենք որևէ տեսակի
էլեկտրական սարքից։
Եթե սեփական մեքենա ունեք, ուրեմն ունեք կուտակման մարտկոց-
ակումուլյատոր։ Մարտկոցը պահում է բավականաչափ էներգիա և թույլ է
տալիս մեքենան գործի գցել։ Մարտկոցը կուտակում է էներգիա՝ լիցք
կուտակելով իր թիթեղների վրա։ Երբ մարտկոցն օգտագործում ենք, ապա
նրանից լիցքը է դուրս հոսում։ Դա մարտկոցից դուրս եկող հոսանքն է։
Երբ պատի էլեկտրական վարդակից որևէ էլեկտրական սարքը ենք միացնում,
ապա հոսանք ենք օգտագործում։ Որպես օրինակ կարող է ծառայել լույսի
էլեկտրական լամպը։ Հոսանքը հոսում է պատի անջատիչի միացման լարի
միջով և անցնում դեպի էլեկտրական լամպ։ Այս գործընթացում հոսանքը
տաքացնում է լամպի շիկացման թելիկը, եթե իհարկե դա ցերեկային տիպի
լամպ չէ և այնուհետև մի ուրիշ ֆիզիկական երևույթ լույս է առաջացնում։
Հոսանքի ամենատարածված տեսակը, որի հետ գործ ենք ունենում, դա էլեկտրոնների
հոսքն է հաղորդալարի միջով։ Դա այդպես է 99% դեպքերում։ Բոլոր դեպքերում
ամեն տեսակի լիցքերի հոսքը դա հոսանք է։
Լարում
- 15 -
համակարգը էներգիա է տալիս լիցքին մի կետից մյուսը տեղափոխելու
համար։
Քանի որ կա էլեկտրական ուժ, ուրեմն կա նաև համապատասխան պոտենցիալ
էներգիա, որը կարելի է օգտագործել էլեկտրական համակարգում։ Էլեկտրական
ուժերը գրավիտացիոն ուժերի նման ենթարկվում են հակադարձ քառակուսային
օրենքի և քանի որ երկու դեպքում էլ մաթեմատիկան նույնն է, ուստի շատ
հասկացություններ նմանատիպ են և կիրառելի նաև էլեկտրական դաշտերի համար։
Լիցքը էլեկտրական դաշտի համար խաղում է նույնպիսի դեր, ինչ որ զանգվածը
գրավիտացիոն դաշտի համար։
Պոտենցիալ էներգիան, որը դիրքից կախված ֆունկցիա է, արդյունք է ուժի
հակադարձ քառակուսային օրենքի։ Եվ գրավիտացիոն զանգվածը և
էլեկտրական լիցքը ենթարկվում են հակադարձ քառակուսային օրենքին։
Պոտենցիալ էներգիան կարող է փոխակերպվել էներգիայի այլ տեսակների։
Գրավիտացիոն դաշտում զանգվածները փոխադարձ ձգողության
պատճառով կարող են ընկնել իրար վրա և պոտենցիալ էներգիան կարող է
փոխակերպվել ջերմության կամ կինետիկ էներգիայի։
Զանգվածը գրավիտացիոն դաշտում կարող է ձեռք բերել կինետիկ էներգիա և
այնուհետև այդ կինետիկ էներգիան կարող է փոխակերպվել ջերմության։
Լիցք կրող զանգվածները էլեկտրական դաշտում կարող են ձեռք բերել
կինետիկ էներգիա և այդ կինետիկ էներգիան կարող է փոխակերպվել
ջերմության։
Գրավիտացիոն համակարգերի համար առկա շատ գաղափարներ օգնում են նաև
հասկանալու, թե ինչ է լարումը։
Երբ երկու զանգվածներ հեռացնում ենք իրարից, (օրինակ, բարձրացնելով
որևէ մարմին երկրի մակերևույթի նկատմամբ ավելի բարձր դիրք) մենք
պոտենցիալ էներգիա ենք տալիս համակարգին։ Երբ երկու իրար ձգող
լիցքեր հեռացնում ենք իրարից, ապա պոտենցիալ էներգիա ենք տալիս
համակարգին։
Այդ պոտենցիալ էներգիան կարող է փոխակերպվել էներգիայի այլ տեսակի։
Եթե ունենք պոտենցիալ էներգիա ունեցող լիցք, ապա կարող ենք լույս,
ջերմություն, մեխանիկական շարժում առաջացնել և նույնիսկ քիմիական
էներգիա կուտակել։
Էլեկտրական դաշտի պոտենցիալ էներգիան ուսումնասիրելիս հարմար է այն
քննարկել միավոր լիցքի նկատմամբ։ Երկրի մակերևույթին մոտ m զանգվածով
մարմնի պոտենցիալ էներգիան h բարձրության վրա հավասար է mgh։ Իսկ միավոր
զանգվածի համար պոտենցիալ էներգիան կլինի պարզապես gh։ Լարումը միավոր
լիցք ունեցող լիցքի պոտենցիալ էներգիան է էլեկտրական ուժի դաշտում։
Էլեկտրական դաշտում ու ցանկացած կոնսերվատիվ դաշտում, ինչպիսին
գրավիտացիոն դաշտն է, մենք նույն աշխատանքն ենք կատարում լիցքը մի
որևէ A կետից մի այլ B կետ տեղափոխելիս՝ անկախ թե ինչ ճանապարհ
- 16 -
կընտրենք։ Կոնսերվատիվ դաշտում կատարվող աշխատանքի մեծությունը
ճանապարհի ձևից անկախ է։ Գրավիտացիոն դաշտի էներգիան և
էլեկտրական դաշտի լարումը միայն դիրքի ֆունկցիաներ են։
Երբ լիցքը A կետից տեղափոխում ենք B կետ և որոշակի աշխատանք
կատարելով էներգիա ենք հաղորդում նրան, ապա այդ նույն քանակի
էներգիա էլ ետ կբերենք, եթե այն հետ վերադառնա B կետից A կետ։ Եթե լիցքը
շարժվի փակ կորով կամ շղթայով, ապա այն համակարգի էներգիան ոչ
կավելացնի և ոչ էլ կպակասեցնի։
Եթե լիցքը շարժվում է A կետից B կետ, ապա նրա վրա կատարած
աշխատանքը կարելի հաշվել՝ Q լիցքը բազմապատկելով A և B կետերի միջև
Vab լարման տարբերությունով ՝ Q ·Vab ։
Երբ դուք մարտկոց եք գնում և նրան ինչ-որ բան միացնում, ապա այն որոշակի
լարման տակ լիցքեր է մատակարարում իրեն միացված էլեկտրական սպառիչին։ Եթե
մարտկոցը 9Վ կամ 12Վ լարման է, ապա միացնելով այն սպառիչին՝ լիցքը դուրս կգա
մարտկոցից դեպի սպառիչ և իր էներգիան կփոխանցի նրան։ Եթե սպառիչը շարժիչ է,
ապա այդ էներգիան կարող է փոխարկվել մեխանիկական էներգիայի՝
օր․պոտենցիալ (բեռ բարձրացնել) կամ կինետիկ (պտտեցնել անիվը)։ Եթե սպառիչը
լամպ է, ապա էլեկտրական էներգիան կփոխակերպվի լույսի ու ջերմության։
Ի՞նչ է այստեղ հարկավոր հիշել։ Եթե լիցքին պոտենցիալ էներգիա ենք տալիս
ինչպես օր․ մարտկոցում, ապա ինչքան էներգիա էլ որ տալիս ենք լիցքին՝ նա այն
ամբողջությամբ փոխանցում է այն տարրերին, որոնց միջով անցնում է ու երբ ետ է
վերադառնում, այլևս ոչ մի պոտենցիալ էներգիա չի ունենում։
Շղթաները պատկերելիս ինժեներներն ու տեխնիկները օգտագործում են սխեմատիկ
սիմվոլներ։
Օր․ VB սիմվոլով ցույց է տված մարտկոցի լարումը։ Մենք կարող ենք հաշվել լիցքին
հաղորդվող էներգիան, երբ նա անցնում է մարտկոցի միջով ներքևից (- նշան) դեպի
վերև (+ նշան) ՝ Q*VB։
- 17 -
Երբ Q լիցքը շարժվում է մարտկոցի ներքևի մասից (- նշան) վերևի մաս (+
նշան), ապա այն ձեռք է բերում Q*VB էներգիա։ Այստեղ լիցքի չափման
միավորն է Կուլոն, լարման՝ միավորը Վոլտ, էներգիայինը՝ Ջոուլ։
Երբ Q լիցքը շարժվում է #1 տարրի վերևից ("+" նշան) դեպի #1 տարրի
ներքևի մասը ("-" նշան), ապա այն կորցնում է Q*V1 էներգիա։
Երբ Q լիցքը շարժվում է #2 տարրի վերևից ("+" նշան) դեպի #2 տարրի
ներքևի մասը ("-" նշան), ապա այն կորցնում է Q*V2 էներգիա։
-------------------------------------------------------------------------------------------
Հարցեր
Ահա մի ավելի բարդ շղթա՝
- 18 -
այն հենակետային լարումն է, որի նկատմամբ հաշվարկվում են շղթայի մյուս բոլոր
լարումները։
Ենթադրենք մի մարտկոց միացված է որևէ էլեկտրոնային սարքի։ Շատ հաճախ
լինում է մի որոշակի հիմնակետ, որի նկատմամբ չափում են լարումը։ Տներում և
շենքերում այդ հիմնակետը հողն է։ Հետաքրքիր է, որ գետնի- հողի մակարդակն էլ
շատ հաճախ մեխանիկայում օգտագործվում է որպես հիմնակետ գետնից բարձր
մարմինների պոտենցիալ էներգիան նրա նկատմամբ հաշվարկելու համար։ Այնպես
որ սա ևս մի փոքրիկ նմանություն է էլեկտրական և մեխանիկական համակարգերի
միջև։
Ընդունված է համարել, որ հողը հենց այն հիմնակետն է, որի նկատմամբ պետք է
հաշվարկել լարումը։ Շատ էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումներում կա մի
ելուստ, որն անմիջականորեն միացված է հողի հետ։ Դրանց ելուստներն ունեն
այսպիսի տեսք՝
- 19 -
միացված է ջրագծին կամ նման մի այլ բանի հետ, որը լավ կոնտակտ է ապահովում
այդ շենքի հիմքի հողի հետ։
Լարման չափումը
Վոլտմետրի մասին անհրաժեշտ է իմանալ երեք բան
- 20 -
Լարումից ընդհանրապես հարկավոր է զգուշանալ, որովհետև նրան
մարմնի մասով հպվելիս կարող է էլեկտրաշոկ ստանաք, իսկ շատ բարձր
լարման դեպքում այն կարող է նաև ճակատագրական լինել։
Ա․ A կետից G կետ։
Բ․ B կետից G կետ։
Գ․ A կետից B կետ։
Հոսանք (Ամպեր)
2Ա
- 21 -
Էլեկտրական էներգիա
- 22 -
Կարևոր չէ, թե ինչ էլեկտրական սարք է միացված։ Այն արագությունը, որով
էներգիան փոխանցվում է սարքին՝ հավասար է VI, երբ լարումն և հոսանքը
սահմանվում են այնպես, ինչպես ցույց է տված։
Հզորությունը կարող է լինել բացասական։ Եթե միացված սարքը մարտկոց է,
ապա հոսանքը, ինչպես որոշված է նկարում, հեշտությամբ կարող է
բացասական լինել, եթե, օրինակ, մի ռեզիստոր կցվի մարտկոցին։ Եթե
հզորությունը բացասական է, ապա այն արագությունը, որով սարքը ցրում է
էներգիան, բացասական է։ Դա նշանակում է, որ այդ իրավիճակում ինքն է
էներգիա փոխանցում ։
Ռեզիստորը մի սարք է, որի համար կարող ենք հաշվել ցրվող էներգիան։
Ներքևում ցույց է տված մի ռեզիստոր, որի վրա կիրառված է Vr լարում և
որով հոսում է Ir հոսանք՝
՝
Հաշվենք ռեզիստորին հաղորդվող հզորությունը։ Այն պարզապես հավասար
է ռեզիստորի վրա կիրառված լարման և նրանով անցնող հոսանքի
արտադրյալին VrIr։
Սակայն սա դեռ վերջը չէ։ Ռեզիստորի համար կա մի առնչություն լարման և հոսանքի
միջև և կարող ենք օգտվել դրանից և ստանալ մի այլ արտահայտություն։
Քանի որ ըստ Օհմի օրենքի Vr = Rir, ապա հզորությունը կլինի՝
P= VrIr = (RIr)Ir = R(Ir)2.
Եթե օգտվենք հոսանքի ուժի Ir = Vr/R արտահայտությունից, կունենանք
P = VrIr = Vr(Vr/R) = (Vr)2/R.
Տարբեր դեպքերում այս երկու արդյունքներից որևէ մեկը կարելի է օգտագործել,
նայած թե որը կլինի նպատակահարմար։ Սրանք իրար համարժեք են։
Ռեզիստորի կողմից ցրած էներգիան միշտ դրական է։ Դա նշանակում է, որ
այն էներգիա չի արտադրում։ Այն միշտ էներգիա է ցրում տարածության մեջ՝
ավելացնելով տիեզերքի ջերմությունը։
Հզորությունը նույնպես դրական է, քանի որ R միշտ դրական է և հոսանքի
քառակուսին նույնպես կլինի դրական։
Խնդիր 1․ Ունենք 1K ռեզիստոր և նրա վրա կիրառված է 25Վ լարում։ Հաշվել նրա
ցրած էներգիան Վատտերով։
/ 0,625/
- 23 -
Խնդիր 2․ Ունենք 25Վատտ հզորության լամպ, որն աշխատում 12,6Վ լարման տակ։
Հաշվել լամպի դիմադրությունը։ / 6/
Մարտկոցների հզորությունը
Մարտկոցները շատ տարածված սարքեր են։ Նրանցից կան հեռուստացույցի
հեռավահանակի, բջջային հեռախոսների և նմանատիպ այլ սարքերի մեջ։ Դրանցից
կան նաև այնպիսի տեղերում, որ չեք էլ սպասի։ Օրինակ, կարող եք անջատել
համակարգիչը։ Երբ այն կրկին միացնեք, կտեսնեք, որ նա հիշում է ամեն ինչ և
վերահաշվարկներ է կատարում, օր․ ժամանակի։ Դուք հաստատ սպասում եք, որ
կոշտ սկավառակի վրա կուտակված ինֆորմացիան կպահպանվի։ Բայց ժամանակի
դեպքում երևի չեք էլ սպասում։
Երբ անջատում եք համակարգիչը ու հետո կրկին միացնում, ապա նա ցույց է տալիս
ճշգրիտ ժամանակը։ Ինչպե՞ս է դա տեղի ունենում։ Համակարգիչի մեջ ինչ-որ տեղ
մարտկոց է տեղադրված և երբ այն անջատում ենք, այդ մարտկոցը աշխատեցնում է
համակարգիչի մեջ թաքնված ինչ-որ մի փոքրիկ ժամացույց։ Դուք այն չեք տեսնում և
նույնիսկ չգիտեք էլ նրա գոյության մասին, բայց հաստատ տեսնում եք ժամանակը
էկրանին և որ նա բավական ճշգրիտ է աշխատում։
Այժմ կատարենք որոշ պարզ հաշվարկներ։ Ահա մի շղթա, ուր ռեզիստորը միացված է
մարտկոցին։ Գիտենք որոշ փաստեր այդ շղթայի մասին։
Մարտկոցում կա կուտակված էներգիա և մարտկոցը կուտակված էներգիան
փոխանցում է ռեզիստորին։
Ռեզիստորը ցրում է այդ էներգիան և ֆիզիկապես տեղի է ունենում այն, որ
փոխանցված էներգիան փոխակերպվում է ջերմային էներգիայի, որի հետևանքով
ռեզիստորը տաքանում է։
Հիմա նայենք սխեմային այդ իրավիճակում։
- 24 -
Վերևի մարտկոց –ռեզիստոր շղթայում հոսանքի սլաքը դուրս է գալիս մարտկոցի
դրական + ելուստից։ Սա նշանակում է, որ մարտկոցին փոխանցվող հզորությունը
պետք է հաշվարկվի այսպես՝
P = - VI
Ին՞չ է սա նշանակում։ Եկեք կատարենք թվային հաշվարկ։ Ընդունենք մարտկոցի
լարումը 12 Վ և ռեզիստորի դիմադրությունը 24 Օհմ։ Սա նշանակում է, որ հոսանքը
հավասար է 0,5 Ա, քանի որ
Ir = 12Վ/24 = 0,5Ա
Խնդիրներ
- 25 -
Խ6․1 150 Ամպեր-ժամ 12 Վ մարտկոցը լրիվ լիցքավորված վիճակում իր մեջ ունի
կուտակած էներգիա։
Խ 6․2 Պապիկի ժամացույցն ունի 2կգ քաշով կշռաքար։ Այս կշռաքարն իջնում է մեկ
մետր և երկու օր աշխատեցնում ժամացույցը։ Եթե ժամացույցը միացնենք
համապատասխան չափսի գեներատորի հետ, ապա ինչքան ժամանակ կարող է այն
լուսավորել 100 Վատտ հզորության լամպը իր կշռաքարի կուտակած էներգիայով։
- 26 -
Այն ամենը, ինչ հարկավոր է իմանալ, դա այն է, որ լիցքը պահպանվում է և այս
օրենքը հիմնված է այդ պարզ փաստի վրա։
Լիցքը չի կարող ոչ առաջանալ, ոչ անհայտանալ։
Սույն հիմնարար փաստից կարող ենք ստանալ Կիրխհոֆի հոսանքների օրենքը։
Չնայած պարզությանը, այն հիմնարար, լայնորեն օգտագործվող օրենք է, այն
հարկավոր է լավ յուրացնել էլեկտրատեխնիկայում խորանալու համար։
Լիցքը սովորաբար հոսում է մի որևէ մետաղական հաղորդալարի միջով, անցնելով
նրա ատոմական ցանցով։ Թեև դա ֆիզիկապես նման չէ խողովակով հոսող ջրին,
սակայն այս նմանակումը երբեմն օգտագործվում է։ Ինչպես ջուրն է
սահմանափակված խողովակի ներսում, այնպես էլ լիցքն է սահմանափակված
հոսելու հաղորդալարի միջով և հաղորդալարի մակերևույթից դուրս գալ չի կարող։
Գործնականում հոսանքը հոսում է հաղորդալարերի միջով և հաճախ բաժանվում է
երկու կամ ավելի սարքերի միջև։ Մեր նպատակն է պարզել, թե ի՞նչ է տեղի ունենում
հաղորդիչների այդ ցանցում։ Հոսանք կրող մեկուսի հաղորդիչները ամենակարևոր
դեպքը չեն, որ կարելի է քննարկել, հարկավոր է յուրացնել Կիրխհոֆի հոսանքի
օրենքը այն դեպքերի համար, որտեղ կան մեծ քանակի իրար համակցված
հոսանքակիր տարրեր։ Այդ տիպի շղթաներն ունեն միացման շատ կետեր՝
հանգույցներ, ուր հոսանքը բաժանվում է ավելի փոքր հոսանքների։ Ներքևում ցույց է
տված շղթայի մի մասը։ I հոսանքը գալիս է ձախից և բաժանվում է երկու մասի՝ I1 և
I2 ։ Կա պարզ առնչություն այս երկու հոսանքների և ձախից եկող հոսանքի միջև։
I2= I1+ I3
I2= I1- I3 ․
I2= -I1+ I3
Խ4․ Հաշվել I2 հոսանքը, եթե ունենք մյուս հոսանքների արժեքը
I1 = 0,75 A
I3= -0,45 A (պարտադիր չի որ դրական լինի)
Խ5․ Ահա մի այլ շղթա
- 28 -
Հարկավոր է գտնել I4 հոսանքը, եթե I3 հավասար է 0,45Ա։
Խ6. 10 վրկ ընթացքում դիտորդը տեսնում է, որ 35Կ լիցքը թողնում է շղթայի “n”
հանգույցը և մեկնում “x” հանգույցը։ (Vn “n” հանգույցի լարումն է և այլն)։ Այդ նույն 10
վրկ- ում 22 Կ լիցքը թողնում է “n” հանգույցը և մեկնում “z” հանգույց։ Գտնել Iy
հոսանքը։
- 29 -
Խնդիրը կայանում է նրանում, որ Կիրխհոֆի հոսանքի օրենքը կարելի է գրել տարբեր
A, B, C և G հանգույցների համար։ Օգտվելով Կիրխհոֆի հոսանքի օրենքից և գրելով
ամեն մի հանգույցի համար առանձին հավասարում, կստանանք 4 հատ
հավասարում։ Որպեսզի կարողանանք ամեն մի հանգույցի համար գրել
հավասարում, նախ պետք է ամեն մի հանգույցի համար հստակեցնենք բոլոր մտնող
և դուրս եկող հոսանքները։ Դա արված է սխեմայի վրա։
Նախ քննարկենք A հանգույցը։ A հանգույցի համար կան 3 հոսանքներ։ 2 հոսանքներ
(I1 և I5) դուրս են գալիս, իսկ մեկը՝ (IV) մտնում է։ Հիշենք, որ հանգույց մտնող
հոսանքների գումարը հավասար է հանգույցից դուրս եկող հոսանքների գումարին։
Հետևաբար, կունենանք
IV = I1 + I5
Սա Կիրխհոֆի հոսանքի օրենքն է այդ հանգույցի համար։ Հաջորդ քայլը պետք է լինի
այս սկզբունքի կիրառումը բոլոր մյուս հանգույցների համար՝
I1 = I2 + I3
I4 = I3 + I5
IV = I2 + I4
Խնդիր 7․ Ներքևում պատկերված է մի շղթա։
- 30 -
Այս շղթայում 4Ա հոսանք մտնում է B հանգույց #1 էլեմենտի միջով։ 2,5 Ա հոսում է #3
էլեմենտի միջով B հանգույցից դեպի C հանգույց։ Քանի Ամպեր հոսանք է հոսում #2
էլեմենտի միջով։ 1,5Ա
Խնդիր 8․ Ինչքան լիցք է հոսում #4 էլեմենտի միջով 3 վայրկյանում։ Պատասխանը
տալ Կուլոնով։ 7,5Կ
- 31 -
Ահա մի պարզ շղթա։ Այն ունի երեք տարր՝ մի մարտկոց և երկու այլ տարրեր։ Այդ
երեք տարրերից յուրաքանչյուրի միջով հոսանք է հոսում և նրանց երկայնքով կա
լարում։ Այստեղ մենք կկենտրոնանանք ամեն տարրի ծայրերին եղած լարման վրա և
թե ինչպես են այդ լարումները հարաբերվում իրար հետ։
Հարց 2. Ինչք՞ան էներգիա կկորցնի լիցքը, երբ այն շարժվի #1 տարրի գագաթից #1
տարրի միջով դեպի #1 տարրի տակը։ Q*V1
- 32 -
Հարց 3. Ինչք՞ան էներգիա կկորցնի լիցքը, երբ այն շարժվի #1 տարրի տակից #2
տարրի գագաթը։ 0
Հարց 4. Ինչք՞ան էներգիա կկորցնի լիցքը, երբ այն շարժվի #2 տարրի գագաթից #2
տարրի միջով #2 տարրի տակը։ Q*V2
Հարց 5. Ինչք՞ան էներգիա կկորցնի լիցքը, երբ այն շարժվի #2 տարրի տակից
դեպի մարտկոցի տակը։ 0
Հարց 6. Ինչք՞ան էներգիա կկորցնի լիցքը, երբ այն շարժվի մարտկոցի տակից
դեպի մարտկոցի գագաթը։ -Q*Vb
Այժմ կարող ենք հետևել, թե ինչպես է լիցքը ձեռք բերում էներգիա և շղթայով
ճամփորդելիս այն ծախսում։ Կատարելով մի ամբողջական շրջապտույտ շղթայով
մեկ և վերադառնալով իր շարժման ելակետը, նա չի կարող ունենալ էներգիայի
գումարային աճ կամ կորուստ։ Սա իրոք էներգիայի պահպանման հաստատումն է։
Այժմ այն ձևակերպենք․
Մարտկոցի միջով անցնելիս լիցքը ձեռք է բերում Vb * Q Էներգիա
#1 տարրի միջով անցնելիս լիցքը կորցնում է V2 * Q էներգիա
#2 տարրի միջով անցնելիս լիցքը կորցնում է V2 * Q էներգիա
Լիցքի լրիվ էներգիան ( ինչ ստացել է հանած ինչ կորցրել է) կլինի
Vb * Q - V1 * Q - V2 * Q = (Vb - V1 - V2)Q = 0
Նկատենք, որ այստեղ լիցքի արժեքը ոչ մի դեր չի խաղում, հետևաբար, կրճատելուց
հետո կունենանք
Vb - V1 - V2 = 0 կամ Vb = V1 + V2
- 33 -
Հարց 7․ Այս շղթայում քանի՞ հատ փակ կոնտուր կա։
- 34 -
Երեք հատ փակ կոնտուրներից ամեն մեկի համար գրենք հավասարում
Առաջին փակ կոնտուր (մարտկոց, տարր #1, տարր #2 )
-VB + V1 + V2 = 0
Երկրորդ փակ կոնտուր (տարր #2, տարր #3, տարր #4 )
-V2 - V3 + V4 = 0
Երրորդ փակ կոնտուր (մարտկոց, տարր #2, տարր #3 )
-VB + V1 - V3 + V4 = 0
Այսպիսով, ունենք 3 հավասարում, սակայն իրականում դրանք անկախ
հավասարումներ չեն։ Անկախ հավասարումները 2-ն են:
Եթե դա այդքան էլ ակնհայտ չէ, ապա 3-ն էլ գրենք այնպես, ինչպես ներքևում։
-VB + V1 + V2 = 0
-V2 - V3 + V4 = 0
-VB + V1 - V3 + V4 = 0
Խնդիր
- 35 -
Խ5․Տված է հետևյալ շղթան։ 1 տարրի վրա լարումը V1 է և այլն։
Vin և 1, 4, 5 տարրեր
Vin և 1, 2, 6, 7 տարրեր
Vin և 1, 2, 3, 8 տարրեր
- 36 -
Շղթայի տարրերի սիմվոլիկ նշանակումները
- 37 -
Ռեզիստոր
Ռեզիստորներն այսօր ամենուր են։ Նրանք բառացիորեն կան ոչ միայն էլեկտրոնային
սարքավորումներում, այլև շատ սովորական սարքերում, ինչպիսիք են արդուկները,
հացաթխման վառարանները, տաքացուցիչները և սովորական լուսային լամպերը։
Որպեսզի իսկապես լավ հասկանաք, թե ինչ են ռեզիստորները, նախ պետք է
սովորել Օհմի օրենքը, որին նրանք հնազանդորեն ենթարկվում են։ Օհմի օրենքը
տալիս է ռեզիստորի միջով հոսող հոսանքի և նրա ծայրակետերի միջև լարման
կապը։
Աշխատանքը էլեկտրական սարքերի վրա միշտ սկսվում է ռեզիստորներից և նրանց
դիմադրությունից։ Դիմադրության գաղափարը առաջինը մտցրել է Օհմը և պարզել,
որ հաղորդիչի լարումն ու հոսանքը մաթեմատիկորեն կապված են։ Օհմը նույնիսկ
ծանոթ չէր հոսանքի և լարման գաղափարին և ստիպված էր ինքը մշակել դրանք և
հետո փորձերով ցույց տալ, որ նրանց միջև կա պարզ մաթեմատիկական կապ։
Նա պարզեց, որ հաղորդիչ նյութից պատրաստված և ֆիքսված երկրաչափական
չափսեր ունեցող մարմնի համար ճիշտ է հետևյալ առնչությունը՝
V=IR (Օհմի օրենքը)
Որտեղ V- ն սարքի երկայնքով լարումն է
I-ն սարքի միջով հոսող հոսանքն է
R -ը նրա դիմադրությունն է
R-ը հաստատուն է և կախված է նյութի տեսակից ու նրա երկրաչափական
չափսերից։
Ռեզիստորների համար օգտագործում են հատուկ սիմվոլ, սակայն կան սարքեր, օր․
լամպը, որոնք իրականում ռեզիստոր են, բայց նրանց համար օգտագործում ենք ուրիշ
հատուկ սիմվոլ։
Խնդիրներ
Խ3․Ունենք մի էլեկտրական սարք։ Նկատում ենք, որ երբ նրա վրա կիրառվում է 5Վ
լարում, ապա միջով հոսում է 10 միլիԱմպեր հոսանք։ Ինչք՞ան է սարքի
դիմադրությունը։ 500 Օհմ
Խ4․Այդ նույն սարքի վրա կիրառվում է 10Վ լարում և նրա միջով հոսում է 50
միլիԱմպեր հոսանք։ Ի՞նչ կարելի է եզրակացնել։
Խ5․Միևնույն ռեզիստորի հետ կատարված չափումներից ստացել են հետևյալ
տվյալները։ Ինչք՞ան է նրա դիմադրությունը։ 81Օհմ
- 38 -
Ներքևում ցույց է տրված ռեզիստորի գրաֆիկական պատկերը՝ սիմվոլը։
Vr =- RIr
Vr = RIr
Հ13․ Որ՞ն է Օհմի օրենքի ճիշտ արտահայտությունը, եթե բևեռայնությունները
որոշված են ներքոհիշյալ ձևով։
Vr = -RIr
- 39 -
Ռեզիստորը հիմնականում պատրաստում են մի որոշակի ռեզիստիվ նյութից ու
տալիս գլանի տեսք։ Այն սովորաբար ունի շագանակագույն տեսք, որի վրա արված
են մի քանի գունավոր շերտագծեր։ Այդ շերտագծերի գույներն են տալիս կոդը, թե
քանի Օհմ դիմադրություն ունի ռեզիստորը։ Ահա գույների կոդը՝
0 սև սև
1 շագանակագույն շագանակագույն
2 կարմիր կարմիր
3 նարնջագույն նարնջագույն
4 դեղին դեղին
5 կանաչ կանաչ
6 կապույտ կապույտ
7 մանուշակագույն մանուշակագույն
8 գորշ գորշ
9 White սպիտակ
Եթե ունենք որևէ ռեզիստոր, ապա նրա դիմադրությունը հաշվելու համար օգտվում
ենք երեք գունավոր շերտագծերից ու հետևյալ բանաձևից՝
̅̅̅̅ ∙ 10Z ։
R= 𝐗𝐘
Եթե շերտագծերը 4 հատ են, ապա օգտվում ենք միայն առաջին երեքից։ Վերջին
շերտագիծը ցույց է տալիս դիմադրության արժեքի ճշտությունը՝ ոսկեգույնը- 5%,
արծաթագույնը- 10%։
Առաջին շերտագիծը R= XY ̅̅̅̅ ∙ 10Z բանաձևի ամենակարևոր թվանշանն է՝ X։
Երկրորդ շերտագիծը R= XY ̅̅̅̅ ∙ 10Z բանաձևի հաջորդ թվանշանն է՝ Y։
Երրորդ շերտագիծը R= XY ̅̅̅̅ ∙ 10Z բանաձևի էքսպոնենտն է՝ Z-ը։
- 40 -
Ահա մի օրինակ
Խ6․Ո՞րն է հետևյալ ռեզիստորի առաջին թվանշանը
R = L/A
Ռեզիստորների զուգակցումը
- 41 -
միայն ռեզիստորների համար, այլև այլ տարրերի համար ևս, օր ռեզիստորի
հաջորդական միացումը կոնդենսատորի հետ։
Ասում ենք երկու էլեմենտներ միացված են իրար հաջորդաբար, եթե նույն հոսանքը
ֆիզիկապես միշտ հոսում է այդ երկու էլեմենտների միջով։ Այստեղ ամենակարևորն
այն է, որ երկու ռեզիստորների միջով հոսում է ճիշտ նույն հոսանքը, երբ նրանք
միացված են հաջորդաբար։ Մասնակի հոսանքով համակցությունը այս դեպքին չի
առնչվում։ Հոսանքը ներհոսում է մի էլեմենտ, անցնում նրա միջով, դուրս գալիս,
ներհոսում մյուս էլեմենտի մեջ, հոսում երկրորդ էլեմենտի միջով և դուրս գալիս
այնտեղից։ Ռեզիստորով անցնելիս հոսանքից ոչ մի մաս չի պակասում և ոչ մի մաս չի
ավելանում։ Այս նկարում ցույց է տված երկու ռեզիստորների հաջորդական
միացման մի քանի տարբեր ձևեր, որոնք հանդիպում են ավելի մեծ շղթաներում։
- 42 -
Պատասխանել հետևյալ հարցերին
- 43 -
Պատկերացնենք, որ այն պարփակված է մի թափանցիկ անոթի մեջ այնպես, որ
հասանելի են հաջորդաբար միացված ռեզիստորների միայն երկու ծայրային
հանգույցները, իսկ մեջտեղի հանգույցը հասանելի չէ։ Եթե չափենք այս զուգակցման
դիմադրությունը, ապա ի՞նչ կստանանք։ Որպեսզի պատասխանենք այս հարցին,
պետք է գտնենք լարումն ու հոսանքը։ Հաշվի առնելով, որ հոսանքը նրանցում նույնն
է, կունենանք հետևյալ պատկերը՝
- 44 -
Խնդիրներ
Զուգահեռ ռեզիստորներ
- 45 -
Ia = Vp /Ra
Ib = Vp /Rb
Այստեղից կստանանք՝
Ip= Ia + Ib = Vp /Ra + Vp /Rb = Vp[ 1/Ra + 1/Rb]
Ip= Vp/Rզուգահեռ
Այստեղ մենք ընդունել ենք Rզուգահեռ որպես զուգահեռ միացմանը համարժեք
դիմադրություն և նրա համար ունենք այսպիսի արտահայտություն՝
1/ Rզուգահեռ = 1/Ra + 1/Rb
Երբեմն ավելի հարմար է լինում գրել այսպես՝
𝟏 𝟏 𝟏 𝟏 𝟏
= + + + ⋯+
𝐑 𝐑𝟏 𝐑𝟐 𝐑𝟑 𝐑𝐧
Հարց
- 46 -
38000
10000
11000
այո
- 47 -
Քննարկենք ավելի բարդ շղթաներ։
Ահա մի շղթա, որում ռեզիստորները միացված են տարբեր ձևով։ Այն ունի երկու
ելուստ աջ կողմում և ուզում ենք գտնել համարժեք դիմադրությունը այդ կետերում։
Ra = 1500
Rb = 3000
Rc = 2000
Rd = 1000
Vs = 12 Վ
- 48 -
Խ12․Ինչքա՞ն է հաջորդաբար միացված 1000 և 2000 ռեզիստորների ընդհանուր
դիմադրությունը։ 3000
Խ13․Հաջորդ քայլին կունենանք երկու զուգահեռ ռեզիստորներ։ Ինչքա՞ն է նրանց
ընդհանուր դիմադրությունը։ 1500
Խ14․Իսկ հիմա կունենանք սնման աղբյուրին հաջորդաբար միացված երկու
ռեզիստորներ։ Ինչքա՞ն է նրանց ընդհանուր դիմադրությունը։ 3000
Խ15․Ունենալով 12Վ սնման աղբյուր, ինչքան կլինի աղբյուրից դուրս հոսող հոսանքը
Ամպերներով և միլիԱմպերներով։ 0,004Ա
4մԱ
Խնդիրներ
C.
A. A. B.
D. E. F.
- 49 -
G. H.
- 50 -
Դ. Օգտագործելով բոլոր 5 ռեզիստորները, ինչքա՞ն ամենամեծ դիմադրություն
կարելի է ստանալ։
Լարման բաժանարարներ
- 51 -
ռեզիստորները միացված են հաջորդաբար։ Նրանց վրա կիրառված է մուտքի լարում,
իսկ ելքի լարումը վերցվում է նրանցից մեկի վրայից։
Ra = 1000
Rb = 500
Vin = 15 Վ 5Վ
- 52 -
Խ3․ Ունենք 9Վ սնման աղբյուր, բայց ցանկանում ենք ունենալ 5Վ։ Ra համար
ունենալով 400 , ինչքա՞ն պետք է լինի Rb արժեքը։ 500
- 53 -
լինելու համար հարկավոր է լարման բաժանարարները, ռեզիստորների
զուգակցումները և նմանատիպ բաները կարողանալ ճանաչել։
Ենթադրենք ուզում ենք չափել ջերմաստիճանը։ Կան շատ սարքեր, որոնք ինչ-որ
ձևով փոփոխվում են ջերմաստիճանից կախված։ Դրանցից մեկը թերմիստրն է։ Դա մի
ռեզիստոր է, որի դիմադրությունը փոխվում է ջերմաստիճանից կախված։ Կան
նմանատիպ այլ սարքեր, որոնք հիմնված են ոչ թե ջերմաստիճանի, այլ ֆիզիկական
այլ մեծությունների փոփոխությունների վրա։
Ֆոտոռեզիստորը փոխում է իր դիմադրության արժեքը, երբ նրա վրա ընկնող
լույսի պայծառությունը փոխվում է։ Այն օգտագործվում է, օր․
լուսանկարչական ապարատներում լույսի ինտենսիվությունը չափելու
համար։
Ճնշման սարքը փոխում է իր արժեքը, երբ նրա վրա ճնշում է ազդում։ Այն
օգտագործվում է շենքերում, կամուրջներում, ինքնաթիռի մասերում և այլ
տեղերում մեխանիկական լարվածությունը և նրա փոքր տատանումները
չափելու համար։
Օգտագործելով թերմիստր՝ հնարավոր է չափել ջերմաստիճանը։ Սակայն շատ
հաճախ դիմադրության չափումը այնքան էլ հարմար գործողություն չէ։ Ավելի հեշտ է
լինում լարման փոփոխության չափումը և նրա արժեքի ցուցադրումը։ Լարման
բաժանարարից օգտվելով հնարավոր է դիմադրության փոփոխությունը
փոխակերպել լարման փոփոխության։ Ահա լարման մի բաժանարար։
ջերմա-
զգայուն
ռեզիստոր
- 54 -
Երբ Rt արժեքը աճում է, աճում է նաև ելքի լարման արժեքը։ Երբ Rt արժեքը
նվազում է, նվազում է նաև ելքի լարման արժեքը։
Կան ջերմաստիճանի նկատմամբ զգայուն ռեզիստորներ, որոնց
դիմադրությունը ջերմաստիճանի բարձրացման հետ աճում է, սակայն
թերմիստրների դիմադրությունը ջերմաստիճանի բարձրացման հետ նվազում
է։
T (oC) R ()
0 16 300
25 5000
50 1801
Այս շղթայում Ra –ի համար կատարելով ճիշտ ընտրություն, կարող ենք պատրաստել
մի շղթա, որի ելքի լարումը կախված կլինի ջերմաստիճանից։ Գալիս ենք
եզրակացության, որ հնարավոր է այս շղթան օգտագործել ջերմաստիճանը չափելու
համար՝ նախ չափելով ջերմաստիճանից կախում ունեցող ելքի լարումը և այնուհետև
փոխակերպելով այն ջերմաստիճանային արժեքի։
Վերադառնանք Ra և սնման աղբյուրի Vsource լարման ընտրությանը։ Սկսենք շատ
տարածված 5Վ սնման աղբյուրից։ Հաջորդ քայլին հարկավոր է կատարել
ընտրություն Ra համար։ Սկզբի համար կատարենք կամայական ընտրություն։
Ընտրենք Ra այնպես, որ ելքի Vout լարումը լինի սնման լարման կեսը, այսինքն լինի
2,5 Վ սենյակային 25oC ջերմաստիճանում։ Սա նշանակում է, որ պետք է Ra = 5000.
Խնդիրներ և հարցեր
- 55 -
ջերմա-
զգայուն
ռեզիստոր
ջերմազգայուն
ռեզիստոր
Հիմա քննենք այն դեպքը, երբ 50 oC -ում Rt = 1801։ Vout հաշվելու համար հնարավոր
է կրկին օգտվել լարման բաժանարարի բանաձևից, երբ Ra = 5000 և Rt = 1801։
Հիշեցնենք, որ կրկին քննարկում ենք թերմիստրի նախնական դիրքով իրավիճակը։
Խ5․ 50 oC -ում Rt = 1801։ Ինչքա՞ն կլինի Vout արժեքը, եթե ընդունենք Ra = 5000.
- 56 -
ջերմա-
զգայուն
ռեզիստոր
1,324
Դեպի շղթա
- 57 -
Մեզ անհրաժեշտ է ունենալ հետևյալը՝
Ստանալ 5 Վ լարում։
Լարումը չպետք է փոխվի 5 Վ–ից ավել կամ պակաս 0,2 Վ
Կարողանա ապահովել 50 մԱ։
Լինի հնարավորինս արդյունավետ։
Այն տարբեր պահերի դրվում է լույսի և մթության մեջ և ցանկալի է ունենալ մի շղթա,
որը կտա մեծ ազդանշան՝ 5 Վ –ին մոտ, երբ սենսորը մթության մեջ է հայտնվում և
թույլ ազդանշան՝ 0 Վ- ին մոտ, երբ սենսորը լույսի ներքո է։
լուսա-
զգայուն
ռեզիստոր
- 58 -
այնպես, որ հանգեցնի ջերմաստիճանի ցուցմունքի։ Կցված վոլտմետրը ցույց է տված
ստորև՝
Երբ վոլտմետր ենք կցում շղթային, ապա այն կարող է իրենով որոշ հոսանք հոսեցնել։
Երբ դա տեղի է ունենում, ապա մեր վերլուծությունը այլևս ճիշտ չի լինում։ Եթե
կարողանաք վոլտմետրի ազդեցությունը ներկայացնել՝ փոխարինելով այն Rչափիչ
ռեզիստորով, ապա կկարաղանաք պարզել, թե ինչպես է այն ազդում ելքի լարման
վրա։ Անհարաժեշտ է ելքի լարման համար գրել մի անալիտիկ արտահայտություն,
որը ներառի լարման բաժանարարի և չափիչ սարքի դիմադրությունները։
0,5
0,25
0,33333
0,4
0,8
- 59 -
Բացատրել, թե ինչու՞ է այն լարման բաժանարար։
Հաշվել ելքի Vout լարումը։
- 60 -
Կամրջակային շղթա
Ջերմա-
զգայուն
ռեզիստոր
- 61 -
Ջերմաստիճանի մի նոմինալ արժեքի դեպքում (եթե ունենք
ջերմաստիճանային սենսոր) լարման բաժանարարը կունենա նոմինալ ելքի
լարում։
Ջերմաստիճանի փոփոխության հետ փոխվում է նաև լարման բաժանարարի
ելքի լարումը։
o Ջերմաստիճանի նոմինալ արժեքից շեղման հետ լարման
փոփոխությունը ջերմաստիճանից կախված հավանաբար կլինի ոչ
գծային ֆունկցիա։
Լարման բաժանարարի հետ կապված կան մի քանի խնդիրներ։ Դիտարկենք
հետևյալը՝
Հնարավոր է լինի ցանկալի, որ նոմինալ պայմաններում ելքի լարումը լինի զրո։
Այդ ժամանակ կունենանք ելքի լարում, որը դրական է, երբ ջերմաստիճանը
շեղվում է մի ուղղությամբ և բացասական, երբ ջերմաստիճանը շեղվում է
հակառակ ուղղությամբ։
Եթե ելքը ջերմաստիճանից տարբեր այլ բան է, ապա դա ավելի հասկանալի է
դառնում։
o Եթե սենսորը թենզոռեզիստոր է, ապա լարվածությունը կարող է լինել
դրական կամ բացասական և իդեալական դեպքում այն կլինի
լարվածությանը համեմատական։
o Եթե սենսորը ճնշման սենսոր է, ապա կարող է ցանկալի լինի ունենալ
դրական ազդանշան մթնոլորտայինից բարձր ճնշման դեպքում և
բացասական՝ ցածր ճնշման դեպքում։
Ընդունված գաղափար է, որ որոշակի հայտնի պայմանների դեպքում ցանկանում ենք
ունենալ զրոյական ելքի ազդանշաններ։ Կան այդ ավելորդ հաստատուն լարումից
ազատվելու մի քանի եղանակներ։ Օրինակ, հաստատուն լարումը հանելու համար
կարող ենք օգտագործել օպերացիոն ուժեղարարի շղթա։ Դա ավելի բարդ է, քան մի
այլ լուծում՝ կամրջակային շղթայի օգտագործումը։ Եվ սովորաբար այս իրավիճակում
օգտվում են կամրջակային շղթայից։ Կամրջակային շղթաները պարզ շղթաներ են և
թույլ են տալիս լուծել վերը շարադրվածին նման խնդիրներ։
Կամրջակային շղթաներ
Ահա մի կամրջակային շղթա՝
- 62 -
Կամրջակային շղթան ունի երկու թև (այստեղ Ra և Rb կազմում են մի թև, իսկ Rc և Rs
կազմում են մի այլ թև)։ Ամեն մի թև բաղկացած է հաջորդաբար միացված երկու
ռեզիստորներից և կարելի է ամեն մի թև դիտարկել որպես առանձին լարման
բաժանարար։ Ընդհանուր ելքը այդ երկու լարման բաժանարարների ելքերի
տարբերությունն է։ Վերևի կամրջակային շղթայում մենք ներառել ենք նաև աղբյուրի
ներքին դիմադրությունը, որը մտել է կամրջակային շղթա։
Կամրջակային շղթայի վերլուծություն՝ կամրջակի բալանս
Արդեն ասել ենք, որ հնարավոր է ստանալ կամրջակի ելքի 0 Վոլտ լարում։ Դա ճիշտ
է, սակայն տեղի է ունենում միայն որոշակի պայմաններում։ Երբ կամրջակի ելքի
լարումը զրո է, ապա կամրջակը բալանսի մեջ է։ Հարկավոր է պարզել այն
պայմանները, որոնց դեպքում կամրջակը կարող է գտնվել բալանսի մեջ։
Եթե կամրջակի ելքի լարումը զրո է, ապա դա կարող է տեղի ունենալ, եթե
բաժանարարների երկու ելքերն էլ լինեն միևնույն մեծության։ Ահա այդ շղթան։ Այդ
փաստարկի առնչությամբ այն կրկին ուսումնասիրելու կարիք կա։
- 63 -
V+ = Vtop. [Rb/(Ra + Rb)]
Նույն ձևով՝ լարումը աջ ելուստում ("-" նշանով) կլինի հավասար՝
V- = Vtop. [Rs/(Rc + Rs)]
Այս երկու լարումների տարբերությունը՝ ելքի լարումը, կլինի՝
V+ - V- = Vtop. [Rb/(Ra + Rb)] - Vtop. [Rs/(Rc + Rs)]
Հավասարեցնելով ելքի լարումը զրոյի (բալանսի մեջ գտնվելու պայմանը),
կստանանք՝
[Rb/(Ra + Rb)] - [Rs/(Rc + Rs)] = 0
Կամ
[Rb/(Ra + Rb)] = [Rs/(Rc + Rs)]
Հայտարարները խաչաձև բազմապատկելուց հետո՝
RbRc + RbRs= RsRa + RbRs
Նկատենք, որ հավասարման երկու կողմերում էլ կա RsRb անդամ, այդ պատճառով
այն կարող ենք արտաքսել։ Կստանանք՝
RbRc = RsRa
Սա հենց այն բալանսի պայմանն է, որ փնտրում էինք։ Սա մի շատ պարզ առնչություն
է, որին պետք է ենթարկվեն շղթայի կամրջակային տեղամասի ռեզիստորները։
Հ1․Ռեզիստորների հետևյալ արժեքների դեպքում հնարավո՞ր է ունենալ կամրջակի
բալանս։
Ra = 1000
Rb = 2000
Rc = 3000
Rs = 6000 այո
Խ1․Ռեզիստորների հետևյալ արժեքների համար գտնել Rs այն արժեքը, որի դեպքում
շղթան կլինի բալանսավորված։
Ra = 1000
Rb = 2000
Rc = 5000 10000
Խ2․Ռեզիստորների հետևյալ արժեքների համար գտնել Ra այն արժեքը, որի դեպքում
շղթան կլինի բալանսավորված։
Rb = 1000
Rc = 2000
Rs = 5000
Խ3․ Ռեզիստորների հետևյալ արժեքների համար գտնել Rs այն արժեքը, որի դեպքում
շղթան կլինի բալանսավորված։
Ra = 10
Rb = 10000
Rc = 10
- 64 -
Խ4․ Ռեզիստորների հետևյալ արժեքների համար պարզեցինք, որ այն կլինի
բալանսավորված (տես Հ1)։ Այս տվյալների դեպքում որոշել V+ և V- արժեքները։
(հիշենք, որ բալանսի վիճակում այդ լարումները իրար հավասար են)։
Ra = 1000
Rb = 2000
Rc = 3000
Rs = 6000
Vc = 10Վ
Ro = 0 (լարման իդեալ աղբյուր) 6.66
Ra = 1000
Rb = 2000
Rc = 3000
Rs = 6600
Դիցուք աղբյուրի համար ունենք հետևյալ տվյալները՝
Vc = 10Վ
Ro = 0 (իդեալական լարման աղբյուր)
Ra = 10
- 65 -
Rb = 10000
Rc = 10
Rs = 10000
- 66 -
կարող ենք ընտրել Rc մաքսիմում թեքություն ստանալու համար։ Իսկ մաքսիմում
թեքություն ստանալու համար հարկավոր է թեքության արտահայտությունը ածանցել
և արդյունքը հավասարեցնել զրոյի։ Կունենանք՝
d(dVout/Rs)/dRc = Vs(Rc - Rs)/[(Rc +Rs)3]
Այստեղից կարելի է եզրակացնել, որ մաքսիմում թեքություն կունենանք, եթե
ընդունենք Rc = Rs։
Հանրագումարի բերենք այս ամենը։ Եթե ունենք դիմադրության սենսոր և ցանկանում
ենք այն օգտագործել կամրջակի շղթայում, ապա սենսորի հետ հաջորդաբար
միացված ռեզիստորը պետք է ընտրվի այնպես, որ նրա դիմադրությունը լինի
սենսորի նոմինալ դիմադրությանը հավասար։
Օրինակ
Օ1․Ունենք 350 նոմինալ դիմադրության մի թենզոռեզիստոր։ Թենզոռեզիստորի
հետ հաջորդաբար միացված ռեզիստորը պետք է ունենա նույնպիսի դիմադրություն՝
այսինքն 350, եթե ցանկանում ենք, որ կամրջակն ունենա մաքսիմալ
զգայունություն։
Գծայնություն
Հնարավոր են դեպքեր, երբ ցանկալի կլինի, որ ելքի լարումը գծայնորեն փոփոխվի
սենսորի դիմադրության փոփոխությունից կախված։ Այդ դեպքում վերհիշենք վերևի
առնչությունը՝
Vout = Vtop. [Rb/(Ra + Rb)] - Vtop. [Rs/(Rc + Rs)]
Միակ հնարավորությունը, որ ելքի լարումը փոխվի սենսորի դիմադրության հետ
գծայնորեն, կլինի այն դեպքում, երբ՝
Rc >> Rs
Այս իրավիճակում կամրջակի աջ ոտքի ելքի լարումը կլինի համարյա զրոյին
հավասար և այդ դեպքում հանուն գծայնության զգայնությունը կզոհաբերվի։
Ստիպված կլինեք ընտրություն կատարել։
Խ1․Այս կամրջակի շղթայում Ra–ն հարմարեցվում է մինչև կամրջակի բալանս։
Ինչքան կլինի Ra արժեքը կամրջակի բալանսի ժամանակ։ Շղթայի տվյալները
հետևյալն են՝
Vs = 12v
Ro = 50
Rb = 2000
Rc = 2000
Rs = 4000
- 67 -
Խ2․ Rs ռեզիստորը ջերմաստիճանային դիմադրության սենսոր է (թերմիստր), որի
դիմադրությունը փոխվում է ջերմաստիճանի հետ։ Երբ ջերմաստիճանը 21 ºC է, ապա
ռեզիստորն ունի 1000 (1k) դիմադրություն։
Հաշվել Rb այն արժեքը, որի դեպքում կամրջակը 20 ºC-ում բալանսի մեջ է։
Երբ ջերմաստիճանը բարձրանում է 21 ºC, ապա Rt դիմադրությունը ընկնում է
990 Օհմ։
Հաշվել այդ ջերմաստիճանում կամրջակի ելքի լարումը և պարզել կամրջակի
զգայունությունը ջերմաստիճանի փոփոխության նկատմամբ (այսինքն՝ ելքի
լարման փոփոխությունը ջերմաստիճանի 1 աստիճանով փոխվելու դեպքում)։
Շղթայի մյուս պարամետրերն են՝
Vs = 12Վ
Ro = 50
Ra = 4700
Rc = 1000
- 68 -
Լուսային ազդանշանների գրանցումը
Այստեղ պատկերված է մի այլ լարման բաժանարարի շղթա։ Այս դեպքում ունենք
լուսազգայուն ռեզիստոր RL։ Լուսազգայուն ռեզիստորն ունի երկու արժեք։ Մթության
մեջ նա ունի Rմութ = 500 000 (500k) դիմադրություն, իսկ լուսավոր ժամանակ
Rլույս = 1000 (1k) դիմադրություն։ Նա տարբեր անգամներ ենթարկվում է լույսի ու
մթան ազդեցությանը և ցանկալի է, որ ունենանք մի շղթա, որը կտա մոտ 5 Վ բարձր
լարում, երբ սենսորը մութ միջավայրում է և մոտ 0 Վ լարում, երբ սենսորը լուսավոր
միջավայրում է։
լուսա-
զգայուն
ռեզիստոր
ր
- 69 -
Այստեղ կա երկու սխալմունք։ Առաջինն այն է, որ երբ մութ է, ապա մթության ի՞նչ
չափի դեպքում է մթի տրամաբանական "1" ազդանշանը կորչում։ Մյուսն այն է, որ երբ
լույս է, ապա լույսի ի՞նչ չափի դեպքում է լույսի տրամաբանական "0" ազդանշանը
կորչում։
- 70 -
Այսպիսով, մեր խնդիրն է ճշգրտել Ra արժեքն այնպես, որ ունենանք լավագույն
իրավիճակը։ Իդեալական վիճակն այն է, որ երկու սխալմունքներն էլ լինեն զրո, բայց
քանի որ Ra ունի վերջավոր արժեք (ոչ զրո, ոչ անվերջ), ապա մենք երբեք առանց
սխալմունքի իրավիճակ չենք ունենա։ Պետք է որոշում ընդունելուց առաջ
հասկանանք, թե դա ինչքանով ենք ճիշտ անում, քանի որ ճիշտ չէ հենց այնպես
վերցնել մի որևէ սխալմունք։ Մի հնարավոր լուծում է այդ երկու սխալներն իրար
գումարել և այդ գումարի չափը փոքրացնել։ Այստեղ առանձնահատուկ ինչ-որ բան
չկա, որ ցույց տա այդ միջոցի ընտրությունը, սակայն սխալմունքի ընտրությունը
ընդհանուր գումարայինի նկատմամբ տրամաբանական քայլ է։ Ահա այն, ինչ ուզում
ենք մինիմալ դարձնել՝
Այս կետում հստակեցրինք մեր խնդիրը։ Չնայած կան խնդիրը ձևակերպելու այլ
եղանակներ ևս, այս սահմանմամբ ունեցանք մի ելակետ, որի օգնությամբ կարող ենք
որոշել Ra լավագույն արժեքը։ Ra լավագույն արժեքը դա այն արժեքն է, որի դեպքում
Ընդհանուր սխալ-ի սահմանված արժեքը ստանում է մինիմալ արժեք։ Կան
Ընդհանուր սխալը մինիմալ դարձնելու տարբեր ձևեր։ Ահա երկու ձև
Խնդրի լուծումն առաջին մեթոդով դժվար չէ։ Ներքևում ցույց է տված MathCad-
ծրագրով արված Ընդհանուր սխալ ֆունկցիայի գրաֆիկը
Vs = 5Վ,
Rdark = 500 000 (500k),
Rlight = 1000 (1k).
- 71 -
Այս ֆունկցիան ունի մինիմումի բավական լայն շերտ և մինիմումը կարծես մի փոքր
բարձր է 20k-ից։ Մինիմումի կետն ավելի ճշգրիտ գտնելու համար հարկավոր է
ունենալ ավելի մանրամասն հաշվարկներ (ավելի շատ կետեր և ավելի լավ տեսնելու
համար ընդարձակել գրաֆիկը մինիմումի կետի շուրջ) կամ կատարել անալիտիկ
մոտեցում։
- 72 -
Սահող թևիկ, որը ռեզիստիվ նյութի հետ մտնում է կոնտակտի մեջ։ Սահող
թևիկը կարող է պտտվել կենտրոնական ձողի շուրջը և ունի միացման համար
առանձին հաղորդալար։
Ահա սա է, որ գտնվում է ձայնի բարձրության, ինտենսիվության կառավարման
բազմաթիվ սարքերի մեջ։
Պտտական պոտենցիոմետրի սխեմատիկ սիմվոլը նույնն է, ինչ որ գծային
պոտենցիոմետրինը և այն ցույց է տված ներքևում։
Կարող ենք տեսնել, որ երբ թևիկը ժամսլաքի ուղղությամբ լրիվ պտտած է (ժամը 8-ի
դիրքի վրա), ապա վոլտմետրի վրա լարում չկա։ Իսկ եթե մինչև վերջ հակառակ
- 73 -
ուղղությամբ թևիկը պտտեք (ժամը 10-ի դիրքի վրա), ապա մարտկոցի ամբողջ
լարումը կհայտնվի վոլտմետրի վրա (մոտ 1,5 Վ)։ Նկարում ցույց տված դիրքում
վոլտմետրը ցույց է տալիս մարտկոցի լարման մի մասը։
Բացի մարտկոցից, որպես սնման աղբյուր կարող է ծառայել նաև խոսափողը կամ այլ
աուդիո ազդանշան։ Հաղորդվող ազդանշանի առնվազն լսելի մակարդակը կախված է
պոտենցիոմետրի կարգավորումից։
Եվ վերջապես, նկատած կլինեք, որ պոտենցիոմետրի լրիվ դիմադրությունը միշտ
նույնն է մնում, այնպես որ եթե ուզում եք որպես լարման բաժանարար մոդելավորել
որևէ պոտենցիոմետր, ապա միշտ կունենաք մի հաստատուն Ra + Rab = Rtotal արժեք,
որը այն դիմադրությունն է, որ ստացվում է պոտենցիոմետրը ծայրեծայր պտտելիս և
եթե նրան ուրիշ ոչ մի բան միացված չէ։
Եզրակացություն։ Պոտենցիոմետրը կարգավորվող լարման բաժանարար է և ունի
բազմաթիվ կիրառություններ։
Լարման աղբյուր
Լարման
բաժանարարի ելք
հողանցում
- 74 -
Էլեկտրասնման աղբյուրներ
- 75 -
Կարճ ասած սա է այդ ամենը։ Իդեալական լարման աղբյուրի համար կարող ենք
կառուցել հոսանքի և լարման կախվածության գրաֆիկը։ Այդ գրաֆիկը ցույց է տված
ստորև։ Այնուամենայնիվ, պարզաբանենք որոշ հասկացություններ։
Լարումը ելուստների վրա նշանակված է Vt։
Աղբյուրից դեպի սպառիչ հոսող սպառման հոսանքը նշանակված է IL։
- 76 -
IL = հաստատուն, անկախ ելուստների լարման արժեքից։
Սպառման հոսանքի՝ ելուստների լարումից կախվածության գրաֆիկը նման է
իդեալական լարման աղբյուրի գրաֆիկին՝ միայն լարումն ու հոսանքը
տեղփոխված վիճակում։ Ահա գրաֆիկը՝
- 77 -
լարումը փոխելու համար տալ բավական հոսանք)։ Դրանք լայնորեն են
օգտագործվում շղթաներ ուսումնասիրելիս։ Արտադրողները Տևենենի և
Նորտոնի համարժեքների պարամետրական արժեքները նշում են նաև
սարքերի (օր․ ֆունկցիայի գեներատորի) դիմային մասում։
Հաճախ լինում են իրավիճակներ, երբ օգտագործվող աղբյուրները կարող են
մոտարկվել որպես իդեալական։ Ստորև ցույց է տված մարտկոցից սնուցվող
կամրջակ։ Հաճախ մարտկոցը իր ելուստների վրա պահում է բավական հաստատուն
լարում, այնպես որ շղթան ուսումնասիրելիս կարող ենք այն փոխարինել իդեալական
լարման աղբյուրով։
Շատ հաճախ օգտվում ենք փոփոխական հոսանքի աղբյուրից։ Ամեն անգամ ինչ-որ
բան միացնելով պատի վարդակից՝ մենք փոփոխական հոսանքի աղբյուրից ենք
օգտվում։ Այդ աղբյուրը՝ պատի վարդակը, նախատեսված է որպես լավ լարման
աղբյուր և այնտեղից հոսանք դուրս գալիս այն անփոփոխ է պահում իր լարումը։
Էլեկտրամատակարարող ընկերությունները բավական ջանք են գործադրում,
որպեսզի վարդակում ունենանք հուսալի և կայուն լարում։ Վարդակից միացվող
- 78 -
էլեկտրական տարբեր տիպի սարքեր արտադրողները կախվածության մեջ են այդ
լարումի պահանջվող որակից։
Կարևոր է հասկանալ, թե ինչպես է այդ աղբյուրն օգտագործվում, քանի որ շատ այլ
աղբյուրներ ևս սրա նման են։ Մենք շատ բաներ ենք միացնում վարդակներից։ Երբևէ
դուք մտածել եք, թե ինչպե՞ս են այդ վարդակները շղթայակցված։ Ներքևի նկարը
ցույց է տալիս, թե ինչպես են միացված վարդակները։
- 79 -
Եզրակացություններ
- 80 -
Խ2․Խնդիրը նման է առաջինին, սակայն 6Վ լարման աղբյուրը միացված է
կոնտակտները շուռ տված վիճակում։ Ինչքա՞ն է այս երկու իդեալական լարման
աղբյուրների հաջորդական միացման էլեկտրական համարժեքը։
- 81 -
մարտկոցը լիներ իդեալական աղբյուր, ապա լարումը երբեք չէր փոխվի և լույսերը
չէին խամրի։
Այս դասում կքննարկենք Տևենենի համարժեք շղթան-ՏՀՇ-՝ոչ իդեալական աղբյուրի
մոդելը։ Այս մոդելները կարելի է օգտագործել լարման անկման երևույթը
ուսումնասիրելիս, որը տեղի է ունենում մարտկոցի հետ՝ մեծ հոսանքների սպառման
ընթացքում։ Տևենենի համարժեք շղթան երկու բաղադրիչից կազմված մի
էլեկտրական մոդել է, ինչպիսին պատկերված է ներքևում։
Այժմ շղթայի համար գրենք հավասարում։ Նկատենք, որ եթե հոսի սպառման հոսանք,
ապա ներքին ռեզիստորի վրա կլինի այսպիսի լարում։
Vt = Vo - RoIL
- 82 -
Ունենալով ելուստի վրա լարման արտահայտությունը, կարող ենք ստանալ լարման՝
հոսանքից կախվածության գրաֆիկը։
Խնդիրներ և հարցեր
Խ1․Աղբյուրն ունի բաց շղթա ռեժիմի 24 Վ լարում և 600 ներքին դիմադրություն։
Ինչքա՞ն կլինի լարումը աղբյուրի ելուստների վրա, եթե աղբյուրին միացվի 1200
սպառման ռեզիստոր։ 16
Հ1․Եթե միացնենք մի ռեզիստոր ՏՀՇ-ով աղբյուրին, ապա լարումը կընկնի, թե՞
կբարձրանա բաց շղթա ռեժիմի լարման արժեքից։ կընկնի
Խ2․Աղբյուրի ելուստների վրա լարումը հավասար է 10 Վ, երբ նրանից 20Ա հոսանք է
դուրս գալիս։ Բաց շղթա ռեժիմում լարումը 12 Վ է։ Ինչքա՞ն է աղբյուրի ներքին
դիմադրությունը։ 0,1
- 83 -
ՏՀՇ-ն շղթայի բարդությունը նվազեցնելու օգտակար եղանակ է։ Եթե ունենք մի բարդ
շղթա, որը փոխազդում է ուրիշ այլ շղթաների հետ, ապա հաճախ կարիք չի լինում
բարդ շղթան ամբողջովին մանրամասնությամբ ուսումնասիրել։
Որպեսզի ցույց տանք ՏՀՇ-ի օգտակարությունը, վերցնենք մի ՏՀՇ լարման
բաժանարար։ Լարման բաժանարարն այնքան էլ բարդ շղթա չէ, բայց և այնպես ավելի
բարդ է, քան ՏՀՇ-ն։ Այն կարող է ներկայացվել ՏՀՇ-ով և, ընդհանրապես, որտեղ էլ որ
հանդիպեք լարման բաժանարարի, այն կարող եք փոխարինել համարժեք ՏՀՇ-ով։
Հարկավոր է պարզել լարման բաժանարարի երկու մեծություն կամ նրանց
բանաձևերը։ Ըստ էության, մեզ հարկավոր է երկու բան հետևյալներից․
Բաց շղթա ռեժիմի լարում
Ներքին դիմադրություն
Կարճ միացման հոսանք
Կենտրոնանանք բաց շղթա ռեժիմի Vo լարման վրա, որը ցույց է տված ներքևի
սխեմայում։ Բաց շղթա ռեժիմի լարումը հաշվելու համար կարող ենք օգտվել լարման
բաժանարարի բանաձևից՝
- 84 -
Հաշվենք կարճ միացման հոսանքը ՏՀՇ-ի համար՝
I o = Vo / Ro
Իսկ լարման բաժանարարի համար՝
Io = Vs / Rb
Միավորելով, կունենանք՝
Ro = Vo / Io = Vo / (Vs / Rb )
Կամ ձևափոխելով, կգտնենք
= RaRb /( Rb + Ra)
Այսպիսով, ստացանք ներքին դիմադրությունը և այն նման է դիմադրությունների
զուգահեռ միացման բանաձևին (բայց իրականում դա այդպես չէ)։
Այժմ արդեն կարող ենք հաշվել բաց շղթայի լարումն ու լարման բաժանարարի
ներքին դիմադրությունը, այնպես որ լարման բաժանարարի համար կունենանք մի
ՏՀՇ։ Կարող ենք օգտագործել այս ՏՀՇ-ն ամենուր, որտեղ կա լարման բաժանարար։
Նշանակություն չունի, թե որտեղ է գտնվում այդ լարման բաժանարարը, այն կարող
ենք փոխարինել իր ՏՀՇ-ով, ինչպես որ կարող ենք զուգահեռ միացված
ռեզիստորները փոխարինել իրենց համարժեքով։
Խնդիրներ
Խ3․ 30 Վ լարման աղբյուրը ցուցաբերում է 0,5 Վ լարման անկում, երբ 0,9 Ա հոսանքով
սպառիչը միացվում է աղբյուրին։ Որոշել աղբյուրի Տևենենի համարժեքը։ Նախ
հաշվել բաց շղթա ռեժիմի լարումը այս ՏՀՇ պատկերում։ 30
o Vo = 24 v
- 85 -
o Ro = 1,2
Vելուստ/Ro + Iսպառիչ = Io
Այստեղից կգտնենք՝
- 86 -
Եթե RoIo նույնականացնենք Vo հետ, որ կա Տևենենի մոդելում, ապա այն կդառնա
համարժեք Տևենենի մոդելին։
Հարկավոր է նկատի առնել հետևյալ առնչությունները Տևենենի և Նորտոնի
համարժեքների միջև՝
Ներքին Ro դիմադրությունը և Տևենենի և Նորտոնի համարժեք շղթաներում
նույնն է։
Vo = RoIo,
որտեղ Vo –ն բաց շղթա ռեժիմի լարումն է Տևենենի մոդելում,
իսկ Io- կարճ միացման հոսանքն է Նորտոնի մոդելում։
Սա Օհմի օրենքը չէ, որովհետև լարումն ու հոսանքը ռեզիստորի համար չեն, այլ
փաստացի տարբեր մոդելների պարամետրեր են։
Երկու շղթաներն էլ բավարարում են հետևյալ հավասարմանը՝
Vելուստ = RoIo - RoIսպառիչ = Vo - RoIսպառիչ
Խնդիրներ
Խ8․ Մի 30Վ լարման աղբյուր ցույց է տալիս 0,5Վ լարման անկում, երբ աղբյուրին
միացված սպառիչով հոսում է 0,9 Ա հոսանք։ Հաշվել աղբյուրի Տևենենի համարժեքը։
Հաշվեք այս ՆՀՇ ներկայացման համար ՆՀՇ կարճ միացման հոսանքը։ 54
- 87 -
Ռադարային ազդանշաններ մշակող ինժեներները այդ նույն խնդիրն են
լուծում, երբ ցանկանում են անտենայի միջոցով ցածր հզորության
ազդանշանից ստանալ մաքսիմում հզորություն։
Երկու դեպքում էլ կարող ենք ընդունել համակարգը որպես Տևենենի համարժեք
շղթա, որին սպառիչ է միացված։ ՏՀՇ միջոցով կգտնենք, թե աղբյուրից ինչքան
հզորություն է հնարավոր ստանալ։
Ենթադրենք ունենք աղբյուրին միացված մի սպառիչ և այդ աղբյուրը ներկայացված է
Տևենենի համարժեք շղթայով։ Իրավիճակը ներկայացված է ներքևի նկարում։
Հարկավոր է պարզել հետևյալ հարցի պատասխանը․
Ե՞րբ կարող է սպառիչը սպառել մաքսիմում հզորություն, եթե միացվի տված շղթային։
Որոշ մտորումներ
Վերևում մենք ստացանք մաքսիմում հզորության թեորեմը ինչպես այն սովորաբար
ներկայացվում է։ Այնուամենայնիվ այն տպավորությունն է ստեղծվում, թե մաքսիմում
հզորություն փոխանցվում է միայն այն ժամանակ, երբ սպառիչի դիմադրությունը
հավասար է ներքին դիմադրությանը։ Դա այնքան էլ այդպես չէ։
- 88 -
Մաքսիմում հզորություն փոխանցվում է սպառիչին, երբ այն իջեցնում է
ելուստի լարումը մինչև բաց շղթա ռեժիմի լարման կեսը և սպառիչի հոսանքը
հավասար է կարճ միացման հոսանքի կեսին։
Սակայն սա այնքան էլ այն չէ, ինչ ապացուցեցինք, այդ պատճառով
քննարկենք ավելի լայն իրավիճակ։
Դիտարկենք այսպիսի իրավիճակ
Ունենք լարման աղբյուր, որի ելուստի լարումն ու սպառիչի հոսանքը կապված
են ստորև պատկերված ձևով։
Թեքություն = -Ro
- 89 -
Հաստատուն հոսանքի աղբյուրն ունի 9,6 Վ բաց շղթա ռեժիմի լարում և 8,0 Օհմ
ներքին դիմադրություն։
Խ10․ Ո՞ր դիմադրությունը կսպառի մաքսիմում հզորություն, եթե այն միացվի
աղբյուրին։ 8
Խ11․ Ինչքա՞ն հզորություն կսպառի մաքսիմում հզորության դիմադրությունը։ 2,88
Խ12․ Աղբյուրն ունի Նորտոնի համարժեք մոդել՝ 200 միլիԱմպեր աղբյուր և 3,2 Օհմ
ներքին դիմադրություն։ Սպառիչի ի՞նչ դիմադրության դեպքում այն կունենա
մաքսիմում հզորություն։ 3,2
Խ13․ Ինչքա՞ն կլինի սպառիչի լարումը և հզորությունը սպառիչի վերևում հաշված
դիմադրության դեպքում։
- 90 -
Ամեն անգամ, երբ ունենանք Տևենենի համարժեք շղթա, այն կարող ենք
փոխարինել Նորտոնի համարժեքով։ Այժմ վերհիշենք, որ
Կարճ միացված շղթայի հոսանքը = բաց շղթա ռեժիմի լարում/ ներքին
դիմադրություն
Տևենենի և Նորտոնի շղթաների համար ներքին դիմադրությունը նույնն է
Տևենենի շղթա
Նորտոնի շղթա
Քանի որ երկու ռեզիստորներն իրար զուգահեռ են, կարող ենք նրանց համատեղել և
արդյունքում կստանանք ներքևի շղթան՝
- 91 -
Արդյունքում կունենանք ստորև ներկայացված ՏՀՇ՝
Ra+Rb
Raa+Rb
a
Խնդիրներ
Ra = 30,
Rb = 70,
Vin = 10Վ
- 92 -
Խ15․Հաշվել ՏՀՇ ներկայացման Ro ներքին դիմադրությունը։ 21
Եթե չենք կարողանում հաշվել ՏՀՇ-ն, ապա այն չափելու հնարավորություն կա։
Հեշտությամբ հնարավոր է ՏՀՇ-Ն չափել՝ չափելով բաց շղթայի լարումը։ Ներքին
դիմադրության չափումը այլ խնդիր է։ Դա անելու համար ստիպված պետք է
աղբյուրին այնպիսի սպառիչ միացնեք, որ ելուստի լարումն ընկնի։ Օր․ դա կարող է
խնդրահարույց լինել պատի վարդակին նման աղբյուրի դեպքերում։ Հաստատ չեք
ցանկանա վարդակից այնքան մեծ սպառման հոսանք ստանալ, որ տարբերությունը
չափել կարողանալու համար ստանաք բավարար չափսի լարման անկում։ Պատի մեջ
հաղորդալարերը կարող են շիկանալ այն աստիճան, որ հրդեհ կառաջացնեն։
Խ2․2․ Ներքևի շղթայի համար անհրաժեշտ է հաշվել ելքի լարումը։ Քանի որ շղթան
բարդ տեսք ունի, ապա ուսանողը պնդում է, որ ելքի լարումը հաշվելու համար կարող
ենք օգտվել Տևենենի և Նորտոնի համարժեք շղթաներից։
Խնդիր 2․3․ Այս շղթան հետաքրքիր է, քանի որ ասում են, թե այն թվա- անալոգային
փոխարկիչ է։
- 93 -
Ահա այդ լարումների հավաքածուն։
Խնդիր 2․6 Այստեղ պատկերված է մի հետաքրքիր շղթա։ Կան մի քանի լարումներ V1-
ից մինչև VN, որոնք միացված են ելքի հանգույցի մի ընդհանուր կետի։ Տվյալ պահին
կարելի է համարել, որ այդ լարման աղբյուրները LM35 ջերմաստիճանային սենսորի
ելքերն են։ Ցանկալի է, որ ելքի լարումը լինի բոլոր մուտքերի լարումների միջին
արժեքին համեմատական։
- 94 -
Հարկավոր է պատասխանել հետևյալ հարցերին՝
Արդյո՞ք ելքի լարումը համեմատական է միջինին։ Եթե դա այդպես է, ապա գրեք այդ
էֆեկտի մի համոզիչ փաստարկ։
Ինչքա՞ն է համեմատականության գործակիցը, եթե ունենք N հատ լարման աղբյուր։
Շատ լավ կլինի ունենալ մի համեմատականության գործակից, որը հավասար լինի 1-
ի։ Եթե դա հնարավոր է, ապա դիմադրության ի՞նչ արժեք պետք է ընտրել բոլոր
բաղադրիչների համար։
Խնդիր 2․7․ Երկու հոգի կանգնել են խնդրի առաջ։ Նրանք ունեն 12 Վ լարման աղբյուր
և կարիք ունեն 6 Վ աղբյուրի։ Նրանք որոշում են օգտագործել Ra = Rb արժեքով
լարման բաժանարար։ Փաստացի այդ երկու ռեզիստորներն էլ ունեն 100
դիմադրություն ստորև բերված լարման բաժանարարի շղթայում։ Նրանց խնդիրն է
որոշել, թե ինչքա՞ն հոսանք է ցրվում աղբյուրից, երբ 6 Վ բաժանարարի ելքին ունենում
ենկցված 50 սպառիչ։ Ստորև ցույց է տված լարման բաժանարարը՝
- 95 -
Ընկերներից մեկն ասում է, որ ցրվող հզորությունը հաշվելու համար հնարավոր չէ
օգտվել Տեվենենի համարժեք շղթայից։ Մյուսն ասում է, որ դա հնարավոր է։
Հարկավոր է պարզել, որ ելքի լարումն իսկապես 6 Վ է։
Բաժանարարի համար որոշել Տեվենենի համարժեք շղթան։
Բաժանարարի Ra և Rb կողմից ցրվող հզորությունը։
Հաշվել Տեվենենի համարժեք շղթայում ցրվող հզորությունը։
Խնդիր 8․Պողոսն ու Պետրոսը կանգնել են մի խնդրի առջև։ Նրանք ունեն
փոփոխական հոսանքի մի աղբյուր։ Ստորև պատկերված է Տեվենենի համարժեք
շղթան։ Լարումը երաժշտական ազդանշան է, իսկ ներքին դիմադրությունը 8 Օհմ է։
- 96 -
Այս իրավիճակում կազմակերպությունը ցանկանում է կատարել հետևյալ
աշխատանքները՝
Նրանք ցանկանում են էլեկտրագնացքը սնուցել 600Վ լարմամբ։
600Վ լարման կայանները պետք է բաշխվեն ռելսերի գծի երկայնքով
հնարավորինս հավասարաչափ։
Երբ էլեկտրագնացքը 600Վ կայանի ճիշտ մոտակայքում չէ, ապա անհրաժեշտ է
ունենալ գծերով գնացքին սնուցում և այդ պատճառով ռելսերի երկայնքով
կունենանք լարման անկում։
Վերևի շղթայում ռելսերի դիմադրությունները ցույց են տրված որպես RLeft և
RRigh
էլեկտրագնացքի դիմադրությունը ներկայացված է որպես Rմեքենա
Ռելսերի դիմադրությունը՝ 0,02/մղոն
Մեքենան ունի 2դիմադրություն
Ընկերությունը ցանկանում է իմանալ, թե ինչ հեռավորությամբ կարող են բաշխել
600Վ կայանները և դեռ էլեկտրագնացքի վրա ունենալ 550Վ կամ ավել լարում։
- 97 -
Բեռնման ինչպիսի (Rload) դիմադրությունն է ցրում մաքսիմալ հզորություն։
Ինչքան է բեռնման լարումը և բեռնման հզորությունը առաջին մասում հաշված
բեռնման դիմադրության դեպքում։
Խնդիր 11․ Ստորև ցույց է տված արևային էլեմենտի բեռնման կորը։ Չնայած որ այս
բեռնման կորը բավականին ոչ գծային է, հնարավոր է արևային էլեմենտի համար
գտնել Տեվենենի մի մոտավոր համարժեք շղթա։ Տեվենենի համարժեք շղթան
օգտագործում է գծային մոտարկում և գործում է բեռնման կորի մի մասում։
Այս սարքի համար հաշվել Տեվենենի համարժեք շղթայի մոդելը, օգտագործելով ուղիղ
գծային մոտավորությունը 0Ա հոսանքի մոտակայքում։
Օգտվելով մոտավոր մոդելից, հաշվել մաքսիմում հզորության բեռնման
դիմադրությունը և հաշվել ենթադրյալ մաքսիմում բեռնման հզորությունը։
Օգտվելով գրաֆիկից, հաշվել ամենամեծ հզորությունը, որ կարող է փոխանցել այս
աղբյուրը։
Խնդիր 2․12․Ենթադրենք ունենք փողրակով մի փոշեծծիչ։ Փողրակի ծայրին այլ
կցորդներ միացված չեն, այնպես որ երբ միացնում ենք փոշեծծիչը, ապա ունենում ենք
փողրակ առանց որևէ կցորդի։ Պատասխանել հետևյալ հարցերին։ Այս հարցերին
պատասխանելիս հիշեք, որ լսվող ձայնի դզզոցը իսկապես փոշեծծիչի շարժիչի
պտտման արագության չափն է։ Ինչքան բարձր է դզզոցը, այնքան շարժիչը արագ է
պտտվում։
Երբ միացնում ենք փոշեծծիչը, ապա շարժիչը պտտվում է մի որոշակի
հաստատուն արագությամբ։ Երբ ձեռքի ափով փակեք փողրակի ծայրը, ապա
դզզոցը կուժեղանա, թե՞ կթուլանա։
Բացատրեք, թե ինչու՞ է բարձրանում կամ իջնում դզզոցի ձայնը ափով փողրակը
փակելիս։ Բացատրության համար կարելի է օգտվել էլեկտրական նմանակումից,
սակայն այդ դեպքում պետք է բացատրեք շղթայի բոլոր բաղադրիչների
նպատակը։
Էլեկտրական նմանակումով բացատրել համակարգի պահվածքը եզրային
ծայրակետերում (ինչպես երբ ձեռքի ափով չեք փակում փողրակը)։
- 98 -
Կոնդենսատորներ
դիէլեկտրիկ
- 99 -
Հնարավոր է ցանկանանք էներգամատակարարումից ֆիլտրել գծի 50Հց
հաճախությանը մոտ ազդանշանները։ Այդ ժամանակ ստիպված կլինեք շղթայում
կոնդենսատորներ օգտագործել։
Երբեմն էներգիա կուտակելու համար կարող ենք կոնդենսատոր օգտագործել։
Հնարավոր է, որ մետրոյի գնացքում կոմուտատորը գծի երկայնքով մի քանի մետր
անջատի էներգամատակարարումը։ Էներգիա կուտակելու համար կարող ենք
օգտագործել մի մեծ կոնդենսատոր և դրա շնորհիվ գնացքը վարել մինչև էներգիա
մատակարարվող վայր։
Այս և նմանատիպ դեպքերում օգտագործում են կոնդենսատոր։
Կոնդենսատորներն ու ինդուկտիվությունները այնպիսի էլեմենտներ են, որ կարող
են մաքուր էլեկտրական էներգիա կուտակել։ Երկուսն էլ հայտնագործվել են
էլեկտրականության պատմության վաղ ժամանակներում։ Կոնդենսատորը սկզբում ի
հայտ է եկել լեգենդար լեյդենյան բանկայի ձևով, որը մի ապակե բանկա է, որի ներսի
և դրսի պատերին ամրացված է մետաղական փայլաթիթեղ, ինչպես որ ցույց է տված
ներքևի նկարում։ Այս նկարում լեյդենյան բանկա-կոնդենսատորին միացված է
մարտկոց։
Ապակե
բանկա
փայլաթիթեղ
Այս սարքն առաջին անգամ ի հայտ է եկել մոտ 1750թ․ Նիդերլանդների Լեյդեն
քաղաքում։ Այն հայտնագործել են Կլիստը և Պիտերը։ Չնայած որ դա տեղի է ունեցել
մոտ 260 տարի առաջ, այն ունի ժամանակակից կոնդենսատորի բոլոր տարրերը,
ներառյալ՝
Երկու հաղորդիչ թիթեղներ։ Դա լեյդենյան բանկայի մետաղական
փայլաթիթեղն է։
Մեկուսիչ, որը բաժանում է թիթեղներն իրարից այնպես, որ նրանք
էլեկտրական կոնտակտ չունենան։
Լեյդենյան բանկայի գործողության սկզբունքն այն է, որ երկու փայլաթիթեղներին
հնարավոր է լիցք հաղորդել։ Եթե ներսի փայլաթիթեղին դրական լիցք է հաղորդվում,
իսկ դրսինին՝ բացասական, ապա երկու լիցքերը կձգտեն մեկը մյուսին պահել իրենց
տեղում։ Ներկայիս կոնդենսատորները սրանից չեն տարբերվում և սովորաբար
կազմված են 2 մետաղական կամ հաղորդիչ թիթեղներից, որոնք այնպես են
դասավորված, որ թույլ են տալիս լիցքերին կապվել թիթեղների հետ։
Դրա մի պարզ ֆիզիկական իրավիճակ ցույց է տված նկարում։
- 100 -
Հաղորդիչ
թիթեղ
դիէլեկտրիկ
Հաղորդիչ
թիթեղ
դիէլեկ
տրիկ
- 102 -
Եթե ուզում ենք իմանալ, թե ինչպես է այս շղթան աշխատում, ապա պետք է
կիրառենք Կիրխհոֆի հոսանքի և լարման բանաձևերը ու պարզենք, թե ինչպես են
առնչվում լարումն ու հոսանքը կոնդենսատորում։ Լարման և լիցքի միջև ունենք
առնչություն և դրանից էլ ելնելով կարող ենք գտնել լարում- հոսանք առնչությունը։
Կոնդենսատորի համար հիմնական առնչությունն այն է, որ լարումը համեմատական
է "+" թիթեղի լիցքին։ Սակայն հարկավոր է գտնել առնչություն հոսանքի և լարման
միջև։ Այդ առնչությունը ստանալու համար հարկավոր է հասկանալ, որ
կոնդենսատորի մեջ հոսող հոսանքը՝ դա նրա մեջ հոսող լիցքի հոսքի արագությունն
է։ Ահա իրավիճակը։ Կոնդենսատորի վրայի լարումը պետք է համարենք ժամանակի
հետ փոխվող՝ v(t) և դեպի կոնդենսատոր հոսող հոսանքը նույնպես ժամանակի հետ
փոխվող՝ i(t)։ Եթե հիմնվենք լարման համար նշված բևեռայնության վրա, ապա i(t)
հոսանքը կհոսի դեպի "+" ելուստ։ Վերոհիշյալ նկատառումներից ելնելով, կունենանք
ic(t) = C dvc(t)/dt
Այս առնչությունը կոնդենսատորի հոսանքի և լարման համար հիմնարար
առնչություն է։ Այն նման չէ ռեզիստորի համար մեր ստացած պարզ առնչությանը։
Հոսանքի ստացման համար լարման ածանցյալը նշանակում է, որ ստիպված ենք գործ
ունենալ դիֆերենցիալ հաշվի հետ։
Հ1․ Եթե կոնդենսատորի լարումը փոքրանում է, ապա հոսանքը կլինի դրական, թե՞
բացասական։ բացասական
Քննարկենք մի կոնկրետ օրինակ։ Ենթադրենք ունենք 4,7 մկՖ ունակության
կոնդենսատոր և կոնդենսատորի լարումը կախված է ժամանակից այնպես, ինչպես
ցույց է տված ստորև։
10Վ
10մվրկ ժամանակ, t
- 103 -
Հ2․Արդյո՞ք հոսանքը հաստատուն է t = 0 ից t = 10 մվրկ ժամանակային
միջակայքում։ այո
Հ3․ Արդյո՞ք հոսանքը հաստատուն է t = 10մվրկ ժամանակից հետո։ այո
Քանի որ հոսանքը համեմատական է լարման ածանցյալին, ապա կա միայն մի
ժամանակային միջակայք՝ t = 0 ից t = 10մվրկ, երբ լարման ածանցյալը զրոյական
չէ, այնպես որ դա միակ ժամանակամիջոցն է, երբ հոսանքը զրոյական չէ։
Մի միլիվրկ անց լարման ածանցյալը դառնում է զրո, այնպես որ հոսանք չի լինում։
Իսկ եթե հոսանք չկա, ուրեմն ոչ մի լիցք չի ներհոսում կամ արտահոսում և լարումն
էլ մնում է հաստատուն։
Լարման ածանցյալը հաստատուն է t = 0 ից t = 10մվրկ ընթացքում։ Հետևաբար
հոսանքն էլ կլինի հաստատուն այդ ժամանակահատվածում։
Կոնդենսատորի էներգիան
- 104 -
Անհրաժեշտ է լինում էներգիայի փոքր քանակություն
Երբ մարտկոցները ցանկալի չեն, քանի որ կարող են փչանալ։
Կարճ ժամանակում մեծ հզորության կարիք է լինում՝ ինչպես
էներգամատակարարման ֆիլտրերում կամ համակարգչին հնարավորություն
տալ նորմալ ձևով անջատվել, երբ խափանվում է էլեկտրամատակարարումը։
Որպեսզի հաշվենք կոնդենսատորի մեջ կուտակված էներգիան, սկսենք լարման և
հոսանքի միջև հիմնական առնչությունից։
i(t) = C dv(t)/dt
Ունենալով այս առնչությունը, կարող ենք հաշվել հզորությունը
(կոնդենսատորի մեջ ներհոսող էներգիայի արագությունը),
բազմապատկելով կոնդենսատոր ներհոսող հոսանքը նրա երկայնքով
եղած լարումով։
P(t) = i(t)v(t)
Հետևաբար, կունենանք
P(t) = (C dv(t)/dt) v(t)
Քանի որ հզորությունը էներգիայի փոփոխման արագությունն է, ուրեմն
P(t) = dE/dt = (C dv(t)/dt) v(t)
Հաղորդվող էներգիան գտնելու համար էներգիայի ածանցյալը հարկավոր է ինտեգրել
Ec = (1/2)CV2
Eկ = (1/2)MV2
- 105 -
K կոշտությամբ և x երկարացմամբ զսպանակի պոտենցիալ էներգիան՝
Eզսպանակ = (1/2)Kx2
- 106 -
iC(t)- կոնդենսատորի միջով հոսանքն է
C –ունակությունն է Ֆարադներով
Սինուսոիդալ լարման համար
vC(t) = Vmax sin(t)
Իմանալով կոնդենսատորի լարումը, կարող ենք հաշվել հոսանքը՝
iC(t) = C dvC(t)/dt = C Vmax cos(t) = Imax cos(t),
որտեղ Imax = C Vmax
Համեմատելով լարման և հոսանքի արտահայտությունները, կնկատենք, որ
Եվ լարումը և հոսանքը երկուսն էլ սինուսոիդալ են (սինուսի կամ կոսինուսի
ֆունկցիա) նույն հաճախությամբ
Հոսանքը լարումից առաջ է ընկնում։ Այլ խոսքով, հոսանքի պիկի կետը
ժամանակային առումով ավելի շուտ է պատահում, քան լարմանը։
Հոսանքը լարումից առաջ է ճիշտ 90o։ Եվ այն կոնդենսատորում միշտ կլինի
ճիշտ 90o ։
Հոսանքի և լարման մեծագույն արժեքները հարաբերում են հետևյալ առնչությամբ․
Vmax/Imax = 1/ C
Այժմ, նկատի ունենալով սույն դիտարկումները, հնարավոր է այս բոլոր փաստերին և
առնչություններին տալ հանրահաշվական ձևակերպում։
Եթե ունենք սինուսոիդալ փոփոխվող լարում և հոսանք, ապա շղթայի լարման
և հոսանքի հետ կապում ենք կոմպլեքս փոփոխական։
Հոսանքի և լարման կոմպլեքս փոփոխականը կոդավորում է նրանց
ամպլիտուդն ու փուլը
Հոսանքի և լարման փոփոխականներից օգտվելով (օգտագործելով կոմպլեքս
հանրահաշիվ) կարելի կանխատեսել շղթայի վարքը այնպես՝ ինչպես եթե այն
լիներ դիմադրության շղթա։
Այստեղ հարկավոր է անել երկու բան։ Նախ այն, ինչ նկատի ունենք, կարող ենք
նկարագրել օրինակի վրա։ Երկրորդ, հարկավոր է հաստատել վերևում արված
պնդումը։ Նախ նայենք երկու օրինակների վրա։ Առաջին օրինակը պարզապես մի
կոնդենսատոր է։ Երկրորդ օրինակը կլինի այն, որ ավելի վաղ քննարկել ենք՝ պարզ
RC ցածր-հաճախային ֆիլտրը։
Օրինակ 1-Կոնդենսատոր
Սինուսոիդալ լարմամբ և հոսանքով կոնդենսատորի համար ունենք՝
որտեղ
vC(t)-ն կոնդենսատորի լարումն է
vC(t) = Vmax sin(t) կոնդենսատորի հոսանքն է
iC(t) = C Vmax cos(t) = Imax cos(t)
C –ն ունակությունն է ( ֆարադներով )
Ներկայացնենք V լարումը կոմպլեքս փոփոխականով։
- 107 -
Դիտարկելով այն որպես կոմպլեքս փոփոխական, որն ունի Vmax մաքսիմալ արժեք և
0o անկյուն,կարող ենք գրել
V = Vmax(sin (t) + cos (t + 90o))
Նմանապես կարող ենք գրել հոսանքի համար
iC(t) = C Vmax cos(t) = Imax cos(t) = Imax sin(t + 90o)
որտեղ Imax = C Vmax
Այսպիսով, ունենք
I = Imax(sin(t + 90o)- cos (t) )= Imax = C Vmax
Որտեղ -ն -1 ից քառակուսի արմատն է։ Հետևաբար
V/I = Vmax/C Vmax = 1/C
Այստեղ 1/C –ն կոչվում է կոնդեսատորի իմպեդանս։
Բևեռացում
Նախ և առաջ դրանք բաժանվում են երկու տեսակների
Բևեռացված կոնդենսատոր
Ոչ-բևեռացված կոնդենսատոր
Բևեռացված և ոչ- բևեռացված կոնդենսատորների միջև տարբերությունը կայանում է
նրանում, որ բևեռացված կոնդենսատորն ունի դրական և բացասական ելուստներ։
Այնպես որ այն պետք է տեղադրվի դրական ելուստով դեպի լարման ամենադրական
կողմը։ Իսկ ոչ- բևեռացված կոնդենսատորը կարելի է տեղադրել կամայական ձևով։
Օգտագործել բևեռացված, թե՞ ոչ բևեռացված կոնդենսատոր։ Պարզելու համար
նայենք ստորև պատկերված սխեմատիկ սիմվոլները։
Սրանք ոչ բևեռացված կոնդենսատորներ են՝
- 108 -
Ալյումինի
Տանտալի
Ալյումին
Ամենասովորականը դրանք ալյումինե կոնդենսատորներն են։ Դրանք նաև այս
երկուսից ամենաէժաններն են։ Ալյումինե գլխիկները լինում են անցքում ամրացվող
ելուստներով։ Չնայած երբեմն հանդիպում են նաև մակերևույթին ամրացվող
տարբերակներ ևս։ Ընտրեք ալյումինե գլխիկներով, եթե այլ հատուկ պահանջ չկա։
Տանտալ
Եթե կարիք ունե ավելի փոքր ու ավելի ճկուն կոնդենսատորի, ապա հարկավոր է
ընտրել տանտալի տիպի կոնդենսատոր։ Տանտալե գլխիկները մոնտաժի փոքր
տարածք են զբաղեցնում։ Նրանք կարող են աշխատել ջերմաստիճանային լայն
տիրույթում։ Նկատենք, որ տանտալե գլխիկներ պատահում են նաև ոչ-
բևեռացված տարբերակով։
։
Ոչ-բևեռացված կոնդենսատորներ
Եթե անհրաժեշտ է ոչ-բևեռացված կոնդենսատոր, ապա ընտրեք կամ
կերամիկական կամ ժապավենե տիպի կոնդենսատոր։
Կերամիկական գլխիկները փոքր են ու էժան։ Դա ոչ- բևեռացված կոնդենսատորի
ամենտարածված տեսակն է։
- 109 -
Եթե կան հատուկ պահանջներ ճշտության, հուսալիության կամ ասենք բարձր
ջերմաստիճանայի տակ գործելու նկատմամբ, ապա ընտրեք ժապավենե
կոնդենսատոր։
Ժապավենե գլխիկները լինում են պոլիստիրենից, պոլիկարբոնատից կամ
տեֆլոնից։ Դրանցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն հատկությունները։
Էլեկտրական ազդանշաններ
- 110 -
ալիքը, հարմարեցնում ձայնը և այլն՝ ազդանշան ուղարկելով
հեռուստացույցին։
Այս ամենում ընդհանուրն այն է, որ պետք է կարողանանք ազդանշանները
ձևափոխել տարբեր ձևերով։ Դա կարող է ներառել հետևյալ գործողություններից մեկը
կամ մի քանիսը՝
Ուժեղացնել ազդանշանը՝ դարձնել այն ավելի ուժեղ
Ազդանշանից հեռացնել աղմուկը
Փոփոխել ազդանշանը շեշտելու համար որոշ բնութագրեր՝օր․ձայնային
ազդանշանին բաս ավելացնել։
Երբ այս ձևով սկսում եք ազդել ազդանշանների վրա, ապա արդեն մտնում եք
ազդանշանների վերամշակման ոլորտ։ Ներկայումս ազդանշանների մշակումը ավելի
հաճախ արվում է ազդանշանը նախորոք թվայնացնելուց հետո և այդ պրոցեսը
կոչվում է ազդանշանների թվային մշակում։
Եթե գործ ունենաք ազդանշանների հետ, ապա կարիք կլինի ազդանշանների համար
ունենալ որևէ մոդել։ Սովորաբար դա լինում է մաթեմատիկորեն ներկայացված ձևով։
Ազդանշանի ներկայացման ամենապարզ ձևը դա այն ներկայացնելն է որպես
ֆունկցիա ժամանակից կախված։ Օրինակ, խոսափողի ելուստների վրա ի հայտ եկող
լարումը կփոխվի ժամանակի հետ, եթե այն ձայն է ընդունում։ Կարող ենք ասել, որ
Խոսափողի լարում = Vխոս(t)
Ազդանշանը որպես ժամանակի ֆունկցիա ներկայացնելը սովորական բան է և կան
բազմաթիվ գործիքներ ու տվյալներ հավաքող սարքեր, որոնք տալիս են լարման՝
ժամանակից կախվածության գրաֆիկական պատկերը։ Այդպիսի ամենասովորական
սարք է օսցիլոգրաֆը։
Պարբերական ազդանշաններ
- 111 -
ազդանշանների հետ, ինչպիսիք են ձայնային, ռադարային, չափման, ռադիոյի և
հեռուստացույցի ազդանշանները։
Սինուսոիդալ ազդանշանների ներկայացումը
Եթե օսցիլոգրաֆի վրա լարման տեսքով ազդանշան է կիրառվում, ապա կարող ենք
էկրանի վրա տեսնել, թե ինչպես է ժամանակի հետ այն փոփոխվում։
Սինուսոիդալ ազդանշանները շատ հաճախ հենց լարումներ են, որոնք ժամանակի
հետ փոփոխվում են սինուսոիդալ ձևով։ Սինուսոիդալ ազդանշանները կարող են
լինել նաև այլ ֆիզիկական փոփոխականի ազդանշաններ, օր․ հոսանք, ճնշում և այլն։
Ներքևում պատկերված են տիպային սինուսոիդալ ազդանշաններ։
- 112 -
Սինուսոիդալ ազդանշանի հաճախությունը
Հաճախությունը մի պարամետր է, որը ցույց է տալիս, թե ինչ հաճախությամբ է
ազդանշանը կատարում մեկ լրիվ տատանում։ Այն սովորաբար նշանակվում է f
տառով և չափվում է Հերցերով (վրկ-1)։ Եթե ազդանշանը կրկնվում է 4 վրկ մեկ, ապա
ասում ենք, որ նրա պարբերությունը հավասար է 4 վրկ և պարբերությունը
նշանակում ենք T տառով։ Մեր դեպքում T = 4 վրկ։ Ազդանշանի հաճախությունը
պարբերության հակադարձ մեծությունն է։ Հետևաբար՝
f = 1/T
Մեր դեպքում հաճախությունը կլինի 0,25 Հց։
V(t) = A cos(2ft)
- 113 -
Այս երկու ազդանշանները ունեն նույն ամպլիտուդն ու հաճախությունը, բայց նրանք
նույնը չեն։ Ազդանշանների տարբերությունը կայանում է նրանց փուլի մեջ։ Փուլը
սինուսոիդի մի այլ պարամետր է։ Սինուսոիդալ ազդանշանի մաթեմատիկական
արտահայտության ընդհանուր տեսքը կլինի՝
Խնդիրներ
- 114 -
Բացի սինուսոիդալ ազդանշաններից կան բազմաթիվ այլ ազդանշաններ ևս։
Որոշ ազդանշաններ պարբերական են, բայց ոչ սինուսոիդալ։ Դրանք կարող են
ներկայացվել Ֆուրյեի շարքի տեսքով։ Դա պարզապես պարբերական
ազդանշանի ներկայացնելն է որպես սինուսոիդալ ազդանշանների գումար։
Կան նաև ոչ պարբերական ազդանշաններ։ Դրանք նույնպես որոշակի
հետաքրքրություն են ներկայացնում։ Ահա մի ոչ պարբերական ազդանշանի
օրինակ՝
Ելքի v3(t) լարումը կլինի ավելի մեծ, քան այդ երկուսից ամեն մեկի լարումն է։ Այդ
երկու լարումների գրաֆիկները ցույց են տված ստորև։ Կարմիր գույնովը v1(t)
լարումն է, իսկ կապույտ գույնովը v2(t)։
- 115 -
Այս երկու լարումները տարբերվում են իրարից 120o–ով։
Ելքի v3(t) լարումը կլինի ավելի մեծ, քան այդ երկուսից ամեն մեկի լարումն է։ Այդ
երկու լարումների գրաֆիկները ցույց են տված ստորև։ Կարմիր գույնովը v1(t)
լարումն է, իսկ կապույտ գույնովը v2(t)։
- 116 -
Այս երկու լարումները տարբերվում են իրարից 120o–ով։
- 117 -
Ամպլիտուդը՝ երբ չափում եք ազդանշանի ուժգնությունը հաղորդակցության
համակարգում
Vmax = ամպլիտուդն է
= անկյունային արագացումն է
o և = 2f.
= սկզբնական փուլն է
Մոտիկից ուսումնասիրելով՝ նկատենք, որ այն ընկած է -10 -ից +14 Վ տիրույթում։ Այն
հնարավոր չէ ներկայացնել որպես մաքուր սինուսոիդ
V(t) = Vmaxsin(t + )
- 118 -
արտահայտությամբ։ Դա հնարավոր չէ անել, քանի որ իսկական սինուսոիդը ունի
բացարձակ արժեքով իրար հավասար դրական և բացասական էքստրեմալ արժեքներ։
Այս ազդանշանը նկարագրելու մի եղանակ է նրա ծայրակետային՝ պիկից պիկ
արժեքների ներկայացումը։ Պիկից պիկ Vpp արժեքն ազդանշանի ամենամեծ և
ամենափոքր լարման արժեքների հանրահաշվական տարբերությունն է՝
Vpp = 14 - (-10) = 24Վ
Պիկից պիկ լարում
Պիկից պիկ լարումը բավական պարզ գաղափար է։ Եթե ունենք մի ազդանշան, ապա
լարման պիկից պիկ արժեքը պարզապես լարման ամենամեծ (սովորաբար
դրական) և ամենափոքր (սովորաբար բացասական) արժեքների տարբերությունն է։
Ստորև պատկերված է վերևի օրինակը՝
- 119 -
Միջին արժեքը
Այժմ քննարկենք ազդանշանի մի այլ առանձնահատկություն, որը երբեմն շատ
կարևոր է։ Ազդանշանները կարող են ունենալ միջին արժեք։ Vavg միջին արժեքը
որոշվում է հետևյալ բանաձևով՝
V(t) = 2 + 12sin(2500t)
Սա պարբերական ազդանշան է և մենք կարող ենք հաշվել նրա միջին արժեքը։ Քանի
որ միջին արժեքը հաշվում են մեկ պարբերության ընթացքում ազդանշանի
ֆունկցիան ինտեգրելով, ապա մենք ազատ ենք պարբերության սկիզբն ընտրելիս։ Այս
օրինակում ինտեգրման ամենապարզ սահմանը կլինի t = 0 մինչև t= T։ Նկատի
ունենալով, որ ազդանշանը կրկնվում է մեկ վրկում 500 անգամ, պարբերության
համար կունենանք 0,002 վրկ։ Կատարելով ինտեգրում, կստանանք՝
- 120 -
Միջին արժեքին շատ հաճախ անվանում են ազդանշանի հաստատուն
բաղադրիչ։
Լարման գործող արժեքը
Լարման գործող արժեքն ավելի բարդ գաղափար է՝ չնայած որ ունի ավելի երկար
պատմություն, քան շատ էլեկտրական հասկացություններ։
Երբ փոփոխական և հաստատուն հոսանքի մատակարարումները արդեն գոյություն
ունեին, այս երկու իրարից տարբեր համակարգերը ստանդարտացնելու
անհրաժեշտություն ծագեց։ Երբ գնում եք մի 100 Վտ հզորության լամպ, ապա եթե
լարումները նույնն են մնացել այն կսպառի միայն 100 Վտ։ Սակայն ինչպես չափենք
փոփոխական հոսանքի լարումը, որ սպառողը համոզված լինի որ այն կարձակի նույն
քանակի լույս, ինչքան նույն արժեքի հաստատուն լարման դեպքում։ Վերջ ի վերջո
փոփոխական հոսանքն անընդհատ փոխում է իր արժեքը, այնպես որ չեք կարող
հետևել այդ լարմանը, քանի որ այն արագ փոխվում է։ Դա լամպի համար ոչ մի օգուտ
չի տա։ Անհրաժեշտ է ստանալ փոփոխական լարման այնպիսի արժեք, որը
հնարավորություն տա փոփոխական լարման արժեքն օգտագործել այն նույն ձևով,
ինչ ձևով որ օգտվում ենք հաստատուն հոսանքի լարման դեպքում հզորությունը
հաշվարկելիս։
Խնդիրն այն է, որ հզորությունը հաշվարկվում է V2/R բանաձևով։ Եթե ունենք 100 Վ և
այդ լարումը հաստատուն է, ապա խնդիրը պարզ է։ Իսկ եթե ունենք փոփոխական
լարում, ապա հնարավոր է ունենանք ստորև պատկերվածին նման լարում։
Արդյո՞ք այս փոփոխական հոսանքի լարումը 100 Վ է։ Ըստ էության երբեմն այն 100 Վ-
ից մեծ է և կարծես թե դրական պիկը +140 Վ շրջանում է, իսկ բացասական պիկը -140
Վ շրջանում է։ Սա նշանակում է, որ երբեմն այն 100 Վ-ից էլ շատ մեծ է։ Սակայն կան
պահեր, երբ լարումը 100 Վ –ից շատ փոքր է և նույնիսկ շատ հաճախ անցնում է 0-ով։
Այնպիսի տեսք ունի, որ հնարավոր չի ասել, թե ինչ լարում ունի, քանի որ անընդհատ
փոխվում է։
Կրկին նայենք այդ լույսի լամպին։ Լամպում ինչով որ պայմանավորված է արձակված
լույսի քանակությունը, դա նրա շիկացման թելի հզորությունն է։ Հենց այդ հզորության
համար է, որ պետք է հոգ տանենք։
- 121 -
Էլեկտրականության վաղ շրջանում ամենատարածված սարքերից էին շիկացման
թելիկով լամպերը։ Լամպում արձակված լույսի քանակությունը կախված է շիկացման
թելիկի ջերմաստիճանից, որն էլ իր հերթին կախված է ջերմության տեսքով
անջատվող հզորությունից։ Բացի այդ մենք չենք ընկալում, որ լամպը 1 վրկ․-ում 100
անգամ միանում ու անջատվում է։ (Վերևում պատկերված ազդանշանը 1 վրկ․- ում
120 անգամ ունի կամ դրական կամ բացասական պիկ, որովհետև այն 60 Հց
ազդանշան է)։ Երբ լարումը դառնում է զրո, ապա հզորությունը նույնպես այդ կետում
դառնում է զրո։ Չնայած որ հզորությունը դառնում է զրո, բայց և այնպես լամպը
ակնթարթորեն չի սառչում կամ տաքանում։ Ինչը որ իրականում դեր է խաղում
լամպում դա նրա միջին հզորությունն է։ Հաշվենք միջին հզորությունը։ Ենթադրենք R
ռեզիստորի վրա ի հայտ է գալիս լարում
Pմիջ =
Pմիջ
Pմիջ
Pմիջ
- 122 -
Փաստացի լարման այս արժեքը հազվադեպ է կոչվում համարժեք լարում։ Եթե հետ
գնանք, կտեսնենք, որ համարժեք լարումը լարման միջինի քառակուսայինի արմատն
է։ Այն սովորաբար կոչվում է լարման գործող արժեք։
V(t) = 311sin(250t + )
Խնդիրներ
Այստեղ պատկերված է մի սինուսոիդալ ազդանշան։ Որոշեք նրա ամպլիտուդը։
- 123 -
Ինչպե՞ս են չափում լարման ազդանշանը
Հարկավոր է հիշել, որ լարման ազդանշանը ժամանակի հետ փոխվող ազդանշան է։
Այն երկայնքով փոփոխական է, այնպես որ ցանկացած սարքով գործ անելիս
հարկավոր է վարվել այնպես, ինչպես վոլտմետրի կոնտակտների հետ։
Քանի որ լարումը ժամանակի հետ փոփոխական է, ապա որպես սարք պետք է
ծառայի օսցիլոգրաֆը։
Ժամանակակից օսցիլոգրաֆները սովորաբար ցույց են տալիս ալիքի պատկերը և
հաշվում են ազդանշանի պարամետրերը, ինչպես օրինակ ամպլիտուդը,
հաճախությունը, պիկից պիկ լարումը և լարման գործող արժեքը։
Խնդիր 1․Ահա մի ազդանշան։ Այն անվերջ կրկնվում է, փոխվելով +170 Վ -ից -170Վ։
Հաշվել՝
Ազդանշանի գործող արժեքը։
Ազդանշանի պիկից պիկ արժեքը։
Այս ազդանշանի միջին արժեքը։
o Չմոռանալ, որ այս պատասխաններից յուրաքանչյուրն ունի
չափողականություն։
Խնդիր 2․ Ահա մի ազդանշան։ Այն անվերջ կրկնվում է, փոխվելով +190Վ -ից -150Վ։
- 124 -
Հաշվել՝
Ազդանշանի գործող արժեքը։
Ազդանշանի պիկից պիկ արժեքը։
Այս ազդանշանի միջին արժեքը։
V(t) = 2 + 12sin(2500t)
Հաշվել՝
Ազդանշանի գործող արժեքը։
Ազդանշանի պիկից պիկ արժեքը։
Այս ազդանշանի միջին արժեքը։
- 125 -
Հաշվել՝
Ազդանշանի գործող արժեքը։
Ազդանշանի պիկից պիկ արժեքը։
Այս ազդանշանի միջին արժեքը։
- 126 -
Վերջում նմուշարկված տարբերակը օգտագործվում է սկզբնական ազդանշանի
պատճենը գեներացնելու համար։
Կարող է խնդիր ծագել այն պատճառով, որ նմուշարկման հաճախությամբ է
որոշվում, թե ինչ որակով կարող ենք վերականգնել ազդանշանը՝ որպեսզի կառուցվի
նրա գրաֆիկը կամ ճշգրտորեն պատճենվի ձայնային ազդանշանը։ Նախ հարկավոր
է մտորել որոշ գաղափարների վրա։
Նմուշարկվող ազդանշանը ունի հաճախային սպեկտր։ Դիցուք ազդանշանի
հաճախության ամենամեծ բաղադրիչը հավասար է fmax ։
o Եթե ծանոթ եք Ֆուրյեի ձևափոխություններին, ապա կհասկանաք, որ
իրական ազդանշանների հաճախային սպեկտրը մի որևէ կամայական
հաճախությունից բարձր հավասար չէ զրոյի։ Իրական ազդանշանը
կունենա այնպիսի սպեկտր, որը բարձր հաճախություններում
աստիճանաբար փոքրանում է, սակայն զրոյի է մոտենում ասիմպտոտիկ
ձևով։ Իրականում ենթադրում ենք, որ մեր ազդանշանը fmax –ից վերև
ունի արհամարհելի փոքր մեծության բաղադրիչներ։
Ամենաբարձր հաճախային բաղադրիչով fmax ազդանշանը վերարտադրելու
համար նմուշարկման հաճախությունը պետք է առնվազն երկու անգամ բարձր
լինի հաճախության ամենամեծ բաղադրիչից։ Այլ խոսքով, ազդանշանը
հնարավոր չէ որակով վերարտադրել, քանի դեռ նմուշարկման հաճախությունը
առնվազն հավասար չէ 2fmax , որը կոչվում է ազդանշանի Նիկվեստի
հաճախություն։ Եթե ազդանշանի հաճախությունը փոքր է Նիկվեստի
հաճախությունից, ապա դա կոչվում է թերնմուշարկում։
Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է դա նշանակում և ինչ կարող է պատահել
նման դեպքում։ Ունենք մի սիմուլյատոր, որը կարող եք օգտագործել հասկանալու
թերնմուշարկման որոշ առանձնահատկություններ։ Սեղմել սիմուլյատոր
առանձին պատուհանի վրա այն տեսնելու համար։
Հարց 1․Հնարավո՞ր է, արդյոք, վերականգնել սկզբնական սինուսոիդալ ալիքը
նմուշարկված կետերով (խոշոր կետեր)։
Փորձ 1․Հաճախությունը դարձրեք 2 Հց։ Նայեք, թե ինչ տեղի կունենա։ Հնարավո՞ր է,
արդյոք, նմուշների օգնությամբ վերականգնել ազդանշանը։ ոչ
Նմուշարկման պարբերությունը դարձրեք 0,5 վրկ։ Պատասխանեք հետևյալ
հարցերին
Հարց 2․Երբ նմուշարկման պարբերությունը 0,5 վրկ է, ապա ինչքա՞ն է Նիկվեստի
հաճախությունը, այսինքն՝ ազդանշանի ամենամեծ հաճախության սահմանը։ 1Հց
Փորձ 2․ Երբ ազդանշանի հաճախությունը հավասար է 1,0 Հց և այն նմուշարկում ենք
ճիշտ Նիկվեստի հաճախությամբ, ապա կարո՞ղ ենք վերականգնել ազդանշանը։ ոչ
Փորձ 3․Դարձրեք հաճախությունը 0,9 Հց։ Նայեք, թե ինչ է տեղի ունենում։ Հնարավո՞ր
է, արդյոք, նմուշների միջոցով վերականգնել ազդանշանը։
- 127 -
Փորձ 4․ Փոխեք հաճախությունը 1,1 Հց։ Նայեք, թե ինչ է տեղի ունենում։ Հնարավո՞ր է,
արդյոք, նմուշների միջոցով վերականգնել ազդանշանը։
Փորձ 5․Փոխեք հաճախությունը 2,1 Հց։ Նայեք, թե ինչ է տեղի ունենում։ Հնարավո՞ր է,
արդյոք, նմուշների միջոցով վերականգնել ազդանշանը:
Ֆիլտրեր
- 128 -
խանգարում է մասնիկների տեսքով աղտոտ նյութերի հոսքին։ Էլեկտրական
ֆիլտրերը կարող են կատարել նույն բանը՝ հեռացնել աղճատող ազդանշանները,
սակայն տարբեր են ֆիզիկական գործողությունները։ Էլեկտրական ֆիլտրերում
օգտվում ենք ֆիլտրերի տարբեր հաճախությունների նկատմամբ տարբերակված
արձագանքից և այն փաստից, որ աղմուկով աղճատված շատ ազդանշաններ ունեն
ազդանշանի և աղմուկի հաճախային տարբեր բաղադրիչ։ Օրինակ, ցածր հաճախային
ազդանշանը, որն աղճատված է բարձր հաճախային աղմուկով, հնարավոր է
մաքրազերծել ցածր հաճախային ֆիլտրով։
Ֆիլտրերն ունենում են տարբեր առանձնահատկություններ։ Վերևում հիշատակված
ցածր հաճախային ֆիլտրը այնպիսի ֆիլտրի օրինակ է, որն ընտրողաբար անց է
կացնում ցածր հաճախությունները և անց չի կացնում բարձր հաճախային
ազդանշանները։ Ֆիլտրերի այլ տեսակներ կարող են ներառել հետևյալ
հատկությունները՝
Բարձր-հաճախային ֆիլտրեր, որոնք ընտրողաբար անց են կացնում բարձր
հաճախության ազդանշանները
Շերտավոր-անցման-ֆիլտրեր, որոնք ընտրողաբար անց են կացնում մի ուժեղ
հաճախային բաղադրիչ հաճախությունների իր շրջակա տիրույթով։
Շերտավոր- արգելող-ֆիլտրեր, որոնք ընտրողաբար որոշակի հաճախային
տիրույթում արգելակում են ազդանշանների անցումը։
Ցածր-հաճախային ֆիլտրեր
Այս ֆիլտրն ունի նույն բաղադրիչները, ինչ ցածր հաճախային ֆիլտրը։ Սակայն այս
ֆիլտրում ելքի լարումը վերցվում է ոչ թե կոնդենսատորի, այլ ռեզիստորի վրայից։
Ահա թե ինչպես է շղթան աշխատում ՝
Ցածր հաճախային ֆիլտրում ելքը վերցվում է կոնդենսատորի վրայից և
կոնդենսատորի վրա ցածր հաճախային բաղադրիչներ են հայտնվում։ Դա
նշանակում է, որ ցածր հաճախային բաղադրիչները ռեզիստորի վրա չեն
հայտնվում։
Բարձր հաճախային բաղադրիչները կոնդենսատորի վրա չեն հայտնվում։
Քանի որ Կիրխհոֆի լարման օրենքը ճիշտ է ցանկացած հաճախության
դեպքում, ապա դա նշանակում է, որ բարձր հաճախային բաղադրիչները
հայտնվում են ռեզիստորի վրա։
Այսպիսով, բարձր հաճախային բաղադրիչները հայտնվում են ռեզիստորի վրա,
իսկ ցածրերը ոչ և այդպիսով շղթան դառնում է բարձր հաճախային ֆիլտր։
Ելքի և մուտքի լարումների ամպլիտուդների հարաբերությունը հավասար է
- 130 -
Երբ ֆիլտր ենք օգտագործում, երբեմն բեռնման խնդիրներ են առաջանում։ Օր, երբ
օգտագործում ենք ցածր հաճախային ֆիլտր բարձր հաճախությունները կրճատելու
նպատակով (որովհետև սիրում եք միայն բաս լսել), ապա ականջակալները
անմիջապես ֆիլտրին միացնելիս ֆիլտրից հոսանք կքաշի (բեռնավորում է ֆիլտրը) և
սպասածին չափ լարում չի լինի։
Խնդիր 1․ Ունենք մի ազդանշան, որն ունի 100 Հց կամ ավելի ցածր հաճախության
բաղադրիչներ։ Ազդանշանը աղավաղվում է 1000 Հց ուժեղ ազդանշանով։ Հարկավոր է
1000 Հց ազդանշանի ազդեցությունը 10 անգամ փոքրացնել։ Ստորև առաջարկվում է
ֆիլտրի սխեման։
Հարկավոր է նախագծել մի ֆիլտր (այս դեպքում հաշվարկել ֆիլտրի
ժամանակային հաստատունը), որը 10 անգամ կթուլացնի 1000 Հց ազդանշանը։
Երբ ամբողջ ազդանշանը դրվի ֆիլտրի մեջ, ապա ինչ ազդեցություն կունենա
100 Հց ազդանշանի վրա։
- 131 -
Հաշվարկել, թե այս շղթան ինչպես կազդի 1 Հց ազդանշանի վրա։
Խնդիր 3․ Անհրաժեշտ է ազդանշանից ֆիլտրել որոշակի աղմուկ։ Պահանջները
հետևյալներն են՝
Ազդանշանն ունի ուժեղ տարբեր բաղադրիչներ, որոնց հաճախությունը կարող
է լինել մինչև 10 Հց բարձրության։
Աղմուկը 60 Հց վրա է։
Ազդանշանը պետք է անցնի ֆիլտրով 1% -ից ոչ ավել փոխվելով։
Հաշվել աղմուկի նկատմամբ ամենամեծ թուլացումը, որ հնարավոր է ստանալ։
Խնդիր 5․Անհրաժեշտ է ազդանշանից ֆիլտրել որոշ աղմուկ։ Պահանջները
հետևյալներն են՝
Ազդանշանն ունի ուժեղ տարբեր բաղադրիչներ, որոնց հաճախությունը կարող
է լինել մինչև 10 Հց բարձրության։
Աղմուկը 60 Հց վրա է։
Ազդանշանը պետք է անցնի ֆիլտրով 1% -ից ոչ ավել փոխվելով։
Աղմուկը պետք է թուլացվի մինչև ներկա արժեքի 10%-ից էլ ցածր։
Պարզել, հնարավոր է արդյոք օգտագործել երկաստիճան ֆիլտր պահանջվող
հատկությունները ստանալու համար։
Էլեկտրական չափումներ
- 132 -
հաճախություն (լարման ազդանշանի) և դիմադրություն։ Տեստերից օգտվելիս
հարկավոր է նկատի ունենալ հետևյալը՝
Լարման չափումը
- 133 -
Ուշադրություն դարձրեք բևեռայնության որոշման վրա և թե ինչպես է կարմիր
ելուստը միացված #4 էլեմենտի "+" ծայրին։ Եթե շուռ տաք կոնտակտների
տեղերը, միացնելով կարմիր կոնտակտը #4 էլեմենտի "-" ելուստին, իսկ սև
կոնտակտը #4 էլեմենտի "+" ելուստին, ապա կչափեք -V4 լարում։
Հիշեք նաև, որ
Երբ լարում եք չափում, ապա վոլտմետրը չպետք է խախտի շղթան այն տեղում,
որտեղ ուզում եք չափել լարումը։ Վերևի շղթայի համար խախտումը՝ դա
վոլտմետրի առաջացրած հոսանքն է։ Ցանկալի է, որ այդ հոսանքը հնարավորինս
մոտ լինի զրոյին։ Դա նշանակում է, որ վոլտմետրի դիմադրությունը պետք է լինի
հնարավորինս մեծ։ Իդեալական դեպքում այն պետք է լինի անվերջություն։
Հոսանքի չափումը
Հաճախ շղթայում կարիք է լինում նաև հոսանքի չափումը, թեև լարման չափումն
ավելի սովորական է։ Հոսանքը չափվում է ամպերմետրով։ Երբ չափում եք հոսանքը՝
հարկավոր է հիշել, որ այն հոսող փոփոխական է։ Հոսանքը հոսում է էլեկտրական
էլեմենտների միջով ու երբ ցանկանում եք չափել հոսանքը, ապա պետք է հոսանքին
ստիպեք հոսել ամպերմետրի միջով։ Դիտարկենք, թե ինչ պետք է անենք #4 էլեմենտի
միջով հոսող հոսանքը չափելու համար։
Եթե ցանկանում ենք չափել #4 էլեմենտի միջով հոսող հոսանքը, ապա պետք է այդ
հոսանքն անցկացնենք նաև ամպերմետրի միջով։ Այդ անելու համար ահա թե ինչպես
պետք է տեղադրել ամպերմետրը՝
- 134 -
Այնուամենայնիվ սա դեռ ամենը չէ։ Հիշենք, որ բևեռայնությունը ևս կարևոր է։
Շղթայում #4 էլեմենտի վրա լարման բևեռայնությունը ցույց է տված, սակայն
հոսանքի բևեռայնությունը որոշված չէ։ Ներքևի նկարում որոշված է հոսանքի
ուղղությունը և նշանակված Im-ով։
Հաճախության չափումը
Երբ չափում ենք լարման ազդանշանի հաճախությունը, ապա սարքը պետք է անի
հետևյալը․
Նախ, սարքը պետք է միացվի ինչպես վոլտմետրը և դրվի հաճախության
չափման սանդղակի վրա։
- 135 -
Երբ չափում է կատարվում, սարքը հաշվում է ազդանշանները։ Նա կարող է
հաշվել ազդանշանի զրոյական կետով անցումների քանակը կամ կարող է
ընդունել, որ ազդանշանը պարզապես պուլսերի հաջորդականություն է և հաշվել
այդ պուլսերը։ Բոլոր դեպքերում սարքը հաշվարկ է կատարոմ նախապես
որոշված T ժամանակահատվածում, որը հնարավոր է նաև կարգավորել։
Այնուհետև, հաճախությունը հաշվում է ստացված թիվը T –ի վրա բաժանելով։
Հաճախության հաշվարկը չի կարող ավելի ճշգրիտ լինել, քան 1 Հց-ն է։
Օրինակ, եթե սարքը հաշվարկը կատարում է մեկ վայրկյանի ընթացքում,
ապա 10 քանակի հաշվարկը ցույց կտա որպես 10 Հց, իսկ 11 քանակի
հաշվարկը որպես 11 Հց։ Հնարավոր չէ, որ ստանաք 10,5 Հց որպես ավելի լավ
արդյունք, այն միշտ 0,5 Հց –ով պակաս կլինի։ Ինչ որ ստանում եք կախված է
այն հաշվարկի ժամանակից, որի ընթացքում դա կատարվում է։
Երբ հետաքրքրված ենք 20 կՀց կարգի հաճախության ազդանշանով և սարքը
հաշվարկ է կատարում մեկ վրկ ընթացքում, ապա այսպիսի ճշտությունը
ընդունելի է, բայց պետք է գիտակցեք, թե ինչ է տեղի ունենում։
Դիոդ
- 136 -
Ընդհանուր առմամբ դիոդները հոսանքը բաց են թողնում մի ուղղությամբ, իսկ
հակառակ ուղղությամբ հոսանքի ճանապարհը փակում են։ Ներքևի գրաֆիկը ցույց է
տալիս, թե դիոդի համար ինչպես է հոսանքը կախված լարումից՝
Նկատենք հետևյալը՝
Երբ լարումը դիոդի երկայնքով դրական է, ապա լարման բավարար չափով մեծ
արժեքի դեպքում դիոդով շատ հոսանք կարող է հոսել։
Երբ լարումը դիոդի երկայնքով բացասական է, փաստացի ոչ մի հոսանք չի
հոսի։
Դիոդի շղթայի սիմվոլը այնպես է նախագծված, որ այն մեզ հուշում է, որ հոսանքը
դիոդի միջով մի ուղղությամբ հեշտությամբ է հոսում։ Ներքևում ցույց է տված դիոդի
շղթայի սիմվոլը՝ նրանով հոսանքի և նրա երկայնքով լարման սովորական
նշանակումներով։
- 137 -
Քննարկենք դիոդի պարզեցված մոդելը։ Փոխանակ դիոդի իրական վոլտ ամպերային
բնութագրի, որը ցույց է տված բարակ կարմիր գծով, կհամարենք, որ դիոդի վոլտ-
ամպերային բնութագիրը ունի ավելի հաստ մուգ գծով գրաֆիկի տեսք։
- 138 -
Պարզապես ունենք մուտքի լարման վրա գործող մի դիոդ ու մի ռեզիստոր։ Ուզում
ենք պարզել, թե ինչպես է ելքի լարումը կախված մուտքի լարումից։
Երբ դիոդը միացված է, ապա լարումը նրա երկայնքով զրո է, որովհետև այն
գործում է կարճ միացված շղթայի պես։
Երբ դիոդը անջատված է, ապա հոսանքը նրա միջով զրո է, որովհետև այն
գործում է բաց շղթայի պես։
Մենք ունենք այս իրավիճակներից կամ մեկը կամ մյուսը։ Այն չի կարող լինել
երկուսը միաժամանակ, կամ մեկն է կամ մյուսը։ Սա տալիս է մեզ դիոդային
շղթան ուսումնասիրելու ռազմավարություն։
Պարզենք, թե ինչ է կատարվում շղթայում այս երկու իրավիճակներում։
Կարող ենք ենթադրել, որ դիոդը միացված է ու մեր ունեցած գիտելիքներով՝
Կիրխհոֆի լարման և հոսանքների օրենքներն օգտագործելով ստուգել, արդյոք
այդ ենթադրությունը խելամիտ է։
Կարող ենք ենթադրել, որ դիոդն անջատված է և մեր ունեցած գիտելիքներով՝
Կիրխհոֆի լարման և հոսանքների օրենքներն օգտագործելով ստուգել, արդյոք
այդ ենթադրությունը խելամիտ է։
Այս խնդիրը լուծելու համար օգտվենք հակասության մեթոդից։
Ենթադրենք դիոդը միացված է։ Եթե դիոդը միացված է, ապա այն կարող ենք համարել
կարճ միացված շղթա։ Ստորև ներկայացված է դիոդով շղթան և նրա հոսանքի ու
լարման սիմվոլները։
- 139 -
Քանի որ այն այժմ կարճ միացված շղթա է, ապա Vd պետք է լինի զրո։ Շարունակենք՝
Դիոդը միացված է և նրա երկայնքով լարումը զրո է։
Դիոդի միջով հոսող Id հոսանքը պետք է լինի դրական։ Այն բացասական չի
կարող լինել։ Դիոդի միջով հոսող հոսանքը երբեք չի կարող լինել
բացասական։
Դիոդի միջով հոսող հոսանքն ըստ Օհմի օրենքի հավասար է Vin/R, այնպես որ
չենք կարող ունենալ բացասական մուտքի լարում։
Սա նշանակում է, որ մեր ենթադրությունը, որ դիոդը միացված է, սխալ կլինի
բացասական մուտքի լարման դեպքում։
Դիոդը միացված է Vin > 0 դեպքում։
Դիոդը անջատված է Vin < 0դեպքում։
Ենթադրենք դիոդը անջատված է։ Այդ դեպքում դիոդը կարելի փոխարինել բաց
շղթայով։ Ահա համարժեք շղթան՝
- 140 -
Դիոդը միացված է, երբ Vin > 0 ։
Վերևում ամեն ինչ համատեղելի է։ Մենք դիոդի համար քննարկեցինք բոլոր
հնարավոր դեպքերը (միացված և անջատված) և ինչ որ ստացանք
համատեղելի է, այնպես որ այս շղթայում ունեցանք դիոդի աշխատանքի լավ
կանխատեսում։
Ի՞նչ կարելի է եզրակացնել այստեղից։
Եթե մուտքի լարումը դրական է, ապա հոսանքը հոսում է դիոդի միջով և ելքի
լարումը հավասար է մուտքի լարմանը։
Եթե մուտքի լարումը բացասական է, ապա դիոդով հոսանք չի հոսում և ելքի
լարումը զրո է։
Եթե շղթան ավելի բարդ է, ապա կրկին պետք է հիշենք, որ ամեն մի դիոդ կարող է
լինել կամ միացված կամ անջատված։ Ստորև պատկերված է երկու դիոդով մի շղթա։
D1 անջատված, D2 անջատված
- 141 -
D1 անջատված, D2 միացված
D1 միացված, D2 անջատված
D1 միացված, D2 միացված
D1 անջատված, D2 անջատված
- 142 -
Այս դեպքում երկու դիոդներն էլ անջատված են։
Քանի որ երկու դիոդներն էլ անջատված են, ապա նրանցից և ոչ մեկով հոսանք
չի հոսում։ Հետևաբար, ռեզիստորով ևս հոսանք չի հոսում ու Vout = 0։
Եթե Vout = 0, ապա ունենք բավական ինֆորմացիա ամեն մի դիոդի երկայնքով
լարումը հաշվելու համար՝ ընդունելով, որ հայտնի է մուտքի լարումները։
Կարող ենք գրել Կիրխհոֆի լարման հավասարումները ամեն մի կոնտուրի
համար։ Ամեն մի կոնտուր ներառում է միայն մի դիոդ։
Առաջին կոնտուրի համար ունենք՝
VD1 = V1 - Vout = V1
Քանի որ դիոդի երկայնքով լարումը պետք է բացասական լինի, երբ նրանով հոսանք
չի հոսում, կունենանք V1 < 0։
Երկրորդ կոնտուրի երկայնքով ունենք՝
VD2 = V2 - Vout = V2
Քանի որ դիոդի երկայնքով լարումը պետք է բացասական լինի, երբ նրանով հոսանք
չի հոսում, կունենանք V2 < 0։
Կատարենք եզրակացություն
Vout = 0, երբ V1 < 0 և V2 < 0.
Բառերով ասած, ելքի լարումը զրո է, երբ երկու մուտքի լարումները բացասական են։
Հիմա քննենք երկրորդ դեպքը։ Ստորև պատկերված է երկրորդ դեպքի համարժեք
շղթան։
D1 անջատված, D2 միացված
- 143 -
Քանի որ D2 միացված է, ապա այն փոխարինված է կարճ միացված շղթայով և
դա մեզ տալիս է Vout = V2
Եթե D2 միացված է, ապա հոսանքը կլինի դրական և դա տեղի կունենա միայն
V2 > 0 դեպքում։
Եթե Vout= V2, կունենանք բավական ինֆորմացիա D1 երկայնքով լարումը
հաշվելու համար։
Կարող ենք գրել Կիրխհոֆի լարման հավասարումը ռեզիստորն ու D1
ընդգրկող կոնտուրի համար։ Կունենանք
VD1 = V1 - Vout = V1- V2
Քանի որ անջատված դիոդի երկայնքով լարումը պետք է բացասական լինի, ապա
պետք է ունենանք V1< V2.
Բառերով ասած, երբ V2 դրական է և ունենք V1< V2, ապա ելքի լարումը կլինի V2 ։
Հիմա քննենք երրորդ դեպքը։
D1 միացված, D2 անջատված
D1 միացված, D2 միացված
- 144 -
Քանի որ երկու դիոդներն էլ միացված են, դրանք երկուսն էլ փոխարինվել են
կարճ միացված շղթայով;
Ելքի Vout լարումը հավասար է և V1- ին և V2- ին։
Միակ հնարավորությունը, որ դա տեղի ունենա, կլինի, երբ Vout = V1 = V2
Բառերով ասած, եթե երկու մուտքի լարումները հավասար են, ապա այդքան էլ
կլինի ելքի լարումը։
ի մի բերենք այն ամենը, ինչ պատահեց այս շղթայի հետ։
Լուսադիոդ
- 145 -
Լուսադիոդի շղթայական սիմվոլը շատ նման է սովորական դիոդի սիմվոլին, քանի որ
այն փաստացի դիոդ է։ Այնտեղ սովորաբար լրացուցիչ սլաք է լինում, որը ցույց է
տալիս, որ դիոդից լույս է դուրս գալիս։ Ահա նրա սիմվոլը՝
Լուսադիոդի լարումները
- 146 -
220 220
Օհմ Օհմ
220 220
Օհմ Օհմ
- 147 -
Օգտագործեք 47 Օհմ
պայծառության համար
Լուսադիոդները կարելի է
միացնել իրար զուգահեռ
միայն այն դեպքում, եթե
նրանք նույն գույնի են։
Ստորև պատկերված
շղթայում կարմիր գույնի
- 148 -
լուսադիոդն ունի 1,7Վ բնութագրիչ լարման անկում և եթե դրանք նույն
արտադրողից են կամ նույն պարտիայից, ապա լավ կաշխատեն։
Չնայած ասում ենք, որ կարմիր լուսադիոդի բնութագրիչ լարման անկումը 1,7Վ է, այն
կարող է թեթևակի տարբերվել տարբեր արտադրողների մոտ և այդ պատճառով մի
լուսադիոդը կարող է մյուսից ավելի պայծառ լուսարձակել։
Տարբեր գույնի լուսադիոդները իրար զուգահեռ հնարավոր չէ միացնել։ Կարմիր
լուսադիոդի երկայնքով լարումը 1,7Վ է։ Սա էլ հենց դառնում է սնման լարում կանաչ
լուսադիոդի համար և դա շատ փոքր լարում է։ Կանաչ լուսադիոդին անհրաժեշտ է
2,1Վ-ից մինչև 2,3 Վ սնման լարում։ Կվառվի միայն կարմիր լուսադիոդը։
Եթե չունեք 220 Օհմ դիմադրություն, ապա
կարելի է վերցնել 2 հատ 100 Օհմ հաջորդաբար
միացնելով իրար։ Ընդհանուր դիմադրությունը
կլինի 200 Օհմ, սակայն ռեզիստորները ճշգրիտ
չեն և արդյունքը շատ մոտ կլինի 220 Օհմ-ին։
Էլեկտրական շղթաները այնքան էլ շատ
կրիտիկական չեն։ Պայծառությունների
տարբերություն դուք չեք կարող նկատել 200
Օհմ և 220 Օհմ դիմադրությունների միջև։
Կան հատուկ տեսակի լուսադիոդներ, որոնք կարելի է անմիջականորեն միացնել 3Վ
–ից մինչև 9Վ լարման և նրանք լուսավորվում են տարբեր գույներով։ Այդ
լուսադիոդները էֆեկտ առաջացնելու համար իրենց ներսում չիպ և ռեզիստոր ունեն
տեղադրված, որոնք թույլ են տալիս լուսադիոդին գործել առանց հոսանքը
սահմանափակող ռեզիստորի։
- 149 -
Դիցուք ունենք 1,8 Վ լարում լուսադիոդի երկայնքով։
Այդ դեպքում կունենանք 3,2 Վ լարում ռեզիստորի երկայնքով։
Ուրեմն ռեզիստորի միջով կհոսի 3,2/R Ա հոսանք։
Այդ հոսանքն է պատճառը, որ լուսադիոդը լույս է տալիս։
- 150 -
Ի՞նչ կլինի, եթե սխալմամբ շղթայում տեղադրենք 3,2։ Դա կնշանակի, որ
լուսադիոդով կունենանք մեկ Ամպեր հոսող հոսանք։ Այդ դեպքում լուսադիոդը
կդադարի լույս տալ։ Այն լույս արձակողից կդառնա մթություն արձակող։
- 151 -
Այստեղ պատկերված է ազդանշանի մի պարզ ուղղիչ։ Երբ մուտքի լարումը դրական
է, ապա ելքի լարումը մոտավորապես հավասար է մուտքի լարմանը։
- 152 -
լարումն սկսում է ավելի արագ նվազել)։ Երբ մուտքի լարումը շատ արագ չի
նվազում, ապա կոնդենսատորից դուրս հոսող լիցքը կարող է հոսել ռեզիստորի
միջով ու դեռևս դիոդի միջով հոսանք կունենանք։ (Դիոդով հոսող հոսանքի մի
մասը գալիս է կոնդենսատորի լիցքից)։ Սակայն ուշ թե շուտ մուտքի լարումը
հասնում է մի կետի, երբ այն նվազում է ավելի արագ, քան կարող է փոխվել
կոնդենսատորի լարումը։ Այն սահմանը, թե ինչ արագությամբ կարող է
լիցքաթափվել կոնդենսատորը, որոշվում է ռեզիստորով։ Կոնդենսատորի համար
տված Vout լարումով նրանից դուրս եկող հոսանքը սահմանափակված է մինչև
Vout/R։ Քանի որ կոնդենսատորի հոսանքը հավասար է CdVout/dt, ապա
կոնդենսատորի լարման փոփոխության արագության համար կունենանք dVout/dt
= -Vout/(RC)։
Այս շղթայի վերաբերյալ կան մի քանի դիտողություններ։
Կոնդենսատորին զուգահեռ միացված ռեզիստորը հեշտությամբ կարող է լինել
կոնդենսատորի ներքին դիմադրություն։
Վերևի սիմուլյացիայում համարվում է, որ դիոդն իդեալական է։ Նրա գրաֆիկը
պատկերված է ստորև հաստ կարմիր գույնով։
- 153 -
Սենսորներ
Այսպես, չափում ենք 50oC։ Այդ դեպքում ելքի լարումը կլինի 0,5Վ։ Այդ ելքի լարումը
0,49Վ փոխելու համար (մի աստիճանի սխալ), մենք կունենանք 0,01Վ լարման անկում
- 154 -
0,1 ներքին դիմադրության վրա, այն կխլի 0,1Ա կամ 100մԱ հոսանք։ Դա կլինի
բավական մեծ հոսանք, որ կհոսի LM35 –ից և դա կլինի նրա սահմաններից դուրս։
Ավելի առաջադեմ մեթոդ՝ համակարգային դինամիկա
Հաճախ սենսորներն ունենում են ժամանակի հաստատուններ։ Եթե ժամանակի
հաստատունը հաշվի առնենք, ապա չպետք է սպասել, որ ջերմաստիճանի
հանկարծակի փոփոխության հետ ելքի լարումը անմիջապես կփոխվի։ Շղթայի մի
մոդել, որը դա հաշվի է առնում, ներկայացված է ստորև՝
- 155 -
Ջերմություն
մեկուսիչ
սենսոր
- 156 -
Կամ
dT(t)/dt = -T(t)/RthCs = -T(t)/th
որտեղ th ջերմության ժամանակային հաստատուն է։ Կարելի է ստուգել, որ այն
ունի ժամանակի չափողականություն։
Այժմ մեր նպատակն է՝ օգտվելով այս դիֆերենցիալ հավասարումից, ստանալ մի
խելամիտ բացատրություն, թե սենսորն ինչպես է արձագանքում։
Կան մի քանի հատուկ իրավիճակներ, որոնք այստեղ կքննարկենք։ Դրանք մեզ չեն
տալիս այն ընդհանուր պատկերը, թե ինչ տեղի կունենա յուրաքանչյուր կոնկրետ
դեպքում։ Դրա համար կա ընդհանուր դիֆերենցիալ հավասարում։ Որպեսզի
պարզենք, թե իրենից ի՞նչ է ներկայացնում սենսորի ժամանակային հաստատունը,
լուծենք դիֆերենցիալ հավասարումը մի քանի հատուկ դեպքերի համար։ Այդ
իրավիճակները հետևյալներն են՝
Վիճակ, երբ շրջապատի ջերմաստիճանը հանկարծակի փոխվում է և պետք է գա
հավասարակշիռ վիճակի մի նոր ջերմաստիճանում։
Վիճակ, երբ սենսորը վերցվում է մի ջերմաստիճանի տակից և դրվում նոր
միջավայր և թողնվում, որ սառչի (կամ տաքանա) մինչև շրջապատի
ջերմաստիճանը։
Ըստ էության կարևոր չէ, թե սրանցից կոնկրետ որ իրավիճակն ունենք։ Երկու
դեպքում էլ և դիֆերենցիալ հավասարումը և նրա լուծումը նույնն է։ Կպարզենք, որ
միակ բանը, որ այստեղ նշանակություն ունի, դա սենսորի սկզբնական և վերջնական
ջերմաստիճանն է, այսինքն՝ նրա շրջակա միջավայրերի ջերմաստիճանը։
Ենթադրենք սենսորը վերցվում է մի ջերմաստիճանից և պետք է ջերմային
հավասարակշռության գա նոր միջավայրի հետ։ Համարենք, որ այն վերցվում է
բարձր ջերմաստիճանով միջավայրից և տեղափոխվում ավելի սառը միջավայր։
Դիֆերենցիալ հավասարումը դիտարկենք այս դեպքի համար
dT(t)/dt = -T(t)/RthCs = -T(t)/th
Բայց, ի սկզբանե, ունենք T(0) = [Ta(0) - Ts(0)] և այս քանակը փորձի սկզբից
ֆիքսված է։
Լուծելով սույն դիֆերենցիալ հավասարումը, կստանանք՝
T(t) = T(0)e-t/th
- 157 -
Գրաֆիկը կառուցվել է հետևյալ պարամետրերի համար․
T(0) = 25 աստիճան
th = 20 վրկ
Գրաֆիկի վերաբերյալ կան դիտողություններ՝
Ջերմաստիճանների T(t) տարբերությունը ժամանակի աճման հետ
ասիմպտոտիկ ձևով ձգտում է զրոյի։
Քանի որ ժամանակային հաստատունը մեր օրինակում հավասար է 20
վրկ, կարծես թե արձագանքին հինգ ժամանակային հաստատուն է պետք
այն վիճակին հասնելու համար, երբ համոզված կարող ենք ասել, թե այն
կայունացել է, նույնիսկ եթե այդ կայուն կետին նա միայն մոտեցել է և
տեսականորեն այն անհասանելի է։
Եթե ունենք մի իրավիճակ, երբ սենսորը հայտնվում է մի միջավայրում, ուր
ջերմաստիճանը ավելի բարձր է նրա ընթացիկ ջերմաստիճանից, ապա
սենսորի ջերմաստիճանը ստիպված կբարձրանա։ Այս իրավիճակում
կունենանք հետևյալ գրաֆիկի պես մի բան՝
Թենզոռեզիստոր
Թենզոռեզիստորը մի ռեզիստոր է, որում դիմադրությունը փոխվում է մեխանիկական
լարվածությունից կախված։ Թենզոռեզիստորը հաղորդիչ նյութի մի կտոր է, որը
կարող է ունենալ ստորև բերված տեսքը։ (Կան նաև կիսահաղորդչային
թենզոռեզիստորներ)։ Այն բառացիորեն սոսնձված է այն սարքի վրա, որի վրա ուզում
ենք չափել լարվածությունը։
Այժմ ենթադրենք ունենք մի սարքի վրա սոսնձված թենզոռեզիստոր և այդ սարքը
լարվածության տակ է։ Երբ փորձարկման տակ գտնվող սարքը դրվում է
լարվածության տակ, ապա այն կարող է ձգվել կամ սեղմվել։ Թենզոռեզիստորը
զգայուն է երկրաչափական չափսերի փոքր փոփոխություններին։
- 159 -
Սենսորները լարման բաժանարարի շղթայում
- 160 -
Նյութը չի երկարացվի 12,5 մմ-ից ավել, եթե նրա երկարությունը լինի 250
սմ։
Եթե մաքսիմալ լարվածությունը հավասար է 0,005 (0,5%), ապա
դիմադրության մաքսիմալ հարաբերական փոփոխությունը կլինի 1% և սա
շատ մեծ թիվ է, քան կարելի էր սպասել, քանի որ սա ծայրահեղ դեպքն է։
- 161 -
հաստատուն լարում։ Օհմմետրը բացառություն է կազմում։ Սակայն, եթե
ցանկանում ենք չափումների արդյունքը մտցնել համակարգիչ և չենք
ցանկանում դրանք մտցնել տպելով, ապա լարում չափելու կարիք
կունենանք։
Այսպիսով պարզ է դառնում, որ լարման բաժանարարը որոշ առումներով
լավ գաղափար է։
Այժմ կարող ենք ստուգել, թե ինչ տեղի կունենա, երբ դիմադրությունը փոխվի
տիպային փոքր արժեքով։
- 162 -
V1 = Vin*350,03/(350+350,03) = 0,50002142*Vin
Եթե սնման լարումը 5Վ է, ապա այդ փոփոխությունը կլինի
0,00002142*Vin = 0,0001071v.
Սա միլիՎոլտի մոտ մեկ տասներորդն է։ Որպեսզի չափենք
փոփոխությունը մինչև 3Վ սահման ունեցող սանդղակի վոլտմետրով,
ապա առաջին նշանակալից թվանշանը տեսնելու համար պետք է
օգտագործենք 5-1/2 նիշ ճշտությամբ վոլտմետր։
Այժմ կարող ենք հստակեցնել խնդրի էությունը՝
Եթե օգտագործում ենք լարման բաժանարար, ապա լարման
փոփոխությունը շատ փոքր է և սովորաբար ի հայտ է գալիս
տասնորդական մասի հինգերորդ թվանշանում։
- 163 -
Այդ լարումը կարող է փոքր լինել, բայց այն հնարավոր է ուժեղացնել։ Բայց
դա չենք անի հաստատուն հոսանքի լարման միջոցով։ Կօգտագործենք
դիֆերենցիալ ուժեղարարի նման մի բան։ Կամրջակի ելքի լարումը կարող
է ուժեղացվել մինչև օգտագործելի մակարդակ և այն կարելի է դարձնել զրո
զրոյական լարվածության դեպքում։
Կան նաև այլ տարբերակներ։
Կամրջակի ելքի լարումը կարելի է ուժեղացնել դիֆերենցիալ ուժեղարարի
տվյալների ստացման պլատայի վրա։ Կարիք չկա պատրաստելու
սեփական ուժեղարարը։ Ներկայումս առկա տվյալների ստացման
պլատաների մեծ մասը ունեն դիֆերենցիալ ուժեղարարներ, որոնք
կմեծացնեն մուտքի երկու լարումների տարբերությունը։
Կարելի է չափել ելքի լարումը լավ վոլտմետրով՝ չհողանցելով մուտքը։
Երբ օգտագործում ենք կամրջակային շղթա, կարևոր է այդ ռեզիստորների
ընտրությունը։ Նոր քննարկված կամրջակում միայն թենզոռեզիստորի
դիմադրությունն էր ֆիքսված։ Այդ պատճառով հարց է ծագում՝
Ինչպե՞ս ընտրել կամրջակային շղթայի ռեզիստորները, որպեսզի ունենանք
օպտիմալ իրավիճակ։
Դիցուք ունենք մի թենզոռեզիստոր։ Կատարել ենք չափումներ և պարզել, որ
Զրոյական լարվածության դեպքում դիմադրությունը հավասար է 350։
Ցանկանում ենք կառուցել մի կամրջակ, որը ունենա ելքի զրոյական
լարում վիճակի զրոյական լարվածության դեպքում։ Այլ խոսքով, ուզում
ենք կառուցել մի հավասարակշռված կամրջակ։
Հարցը նրանումն է, թե ինչպե՞ս կառուցենք այդ կամրջակը։ Ենթադրենք ունենք 5 Վ
սնման աղբյուր։
Ենթադրենք թենզոռեզիստորը Rs-ն է։ Սա նշանակում է, որ Rs-ը 350 է։
Կան հավասարակշռված կամրջակ կառուցելու շատ տարբերակներ։ Ահա
մի քանիսը։
Շղթա 1․
Ra = Rb = 10 000.
Rc = Rs = 350.
Կամրջակի ելքի երկու կետերի լարումներն էլ (Vout,+ և Vout,-) հավասար են սնման
լարման կեսին և քանի որ իրար հավասար են, կամրջակի ելքի լարումը հավասար
կլինի զրոյի։
Շղթա2․
Ra = 1 000, Rb = 10 000.
Rc = 3500, Rs = 350
Կամրջակի ելքի երկու կետերի լարումներն էլ (Vout,+ և Vout,-) հավասար են սնման
լարման 1/11 մասին, հետևաբար, քանի որ իրար հավասար են, կամրջակի ելքի
լարումը հավասար կլինի զրոյի։
Շղթա 3․
- 164 -
Ra = 10 000, Rb = 1 000.
Rc = 35, Rs = 350
Կամրջակի ելքի երկու կետերի լարումներն էլ (Vout,+ և Vout,-) հավասար են սնման
լարման 10/11 մասին, հետևաբար, քանի որ իրար հավասար են, կամրջակի ելքի
լարումը հավասար կլինի զրոյի։
- 165 -
Երբ կատարեցինք ռեզիստորների ընտրություն, որոնք տեղադրեցինք Vs և
Vd տեղամասում, այսինքն զրո/հողանցման կամ սնման լարման մոտ,
տեսանք, որ լարումը շատ չի փոխվում, երբ թենզոռեզիստորը լարվում է։
Լավագույն զգայնությունը՝ լարման փոփոխության տեսակետից նույն
դիմադրությունների փոփոխման դեպքում կարծես ստացվում է, երբ ոչ
լարված վիճակում բոլոր ռեզիստորներն է իրար հավասար են։
Ջերմաստիճանային սենսոր-ջերմազույգ
- 166 -
Փոխակերպումը հարմար է կատարել թվային ձևով, որովհետև այն կարող է լինել ոչ
գծային։
Որտեղ որ ջերմազույգը միանում է սարքավորումին (նրա պղնձե լարերին), ունենում
ենք ևս երկու հանգույց, որոնք ևս առաջացնում են ջերմաստիճանից կախված լարում։
Այդ հանգույցները ցույց են տված դեղին ձվաձև շրջանի ներսում։
Ջերմազույգի
լարեր (2 տեսակ)
վոլտմետր
Պղնձե լար
Զգայուն
Հանգույց
հաշվարկային
ջերմաստիճան
Երբ ջերմազույգ ենք օգտագործում, պետք է համոզված լինենք, որ
միացումները մի որոշակի ստանդարտ ջերմաստիճանի տակ են գտնվում,
այլապես պետք է օգտագործենք էլեկտրոնային փոխհատուցող
համակարգ, որը հաշվի կառնի այդ լարումները։
Վոլտմետրով ստանալով լարման արդյունքները՝ դրանք պետք է վերածվեն
ջերմաստիճանի։ Ջերմաստիճանը սովորաբար արտահայտվում է չափված
լարման նկատմամբ բազմանդամ ֆունկցիայի տեսքով։ Երբեմն
ջերմաստիճանային սահմանափակ տիրույթում հնարավոր է լինում
ստանալ շատ լավ գծային մոտարկում։
Չափված լարումը ջերմաստիճանի վերածելու համար կա երկու ձև։
Չափել լարումը և օպերատորին թույլ տալ ինքնուրույն հաշվարկներ կատարել։
Օգտագործել չափված լարումը որպես ներդնում անալոգային կամ թվային
փոխակերպող շղթայում։
Դիտարկենք մետաղական հիմքով ջերմազույգերի այլ տեսակներ։ T տիպի
ջերմազույգերը որպես K տիպ և N տիպ լայնորեն օգտագործվում են։
K (Ni-Cr/Ni-Al) տիպի ջերմազույգերը լայնորեն օգտագործվում են
արդյունաբերության մեջ։ Այն ունի բարձր ջերմային Էլշու և օքսիդացման
նկատմամբ բարձր կայունություն։ K տիպի ջերմազույգի
ջերմաստիճանային տիրույթը ընդգրկում է -269 oC մինչև +1260 oC։
Սակայն այս ջերմազույգերը վատ են դրսևորում իրենց մթնոլորտում նոսր
թթվածնի պայմաններում։
- 167 -
T (Cu/Cu-Ni) տիպի ջերմազույգերը կարող են օգտագործվել իներտ
մթնոլորտի օքսիդացման դեպքում ջերմաստիճանային -250 oC –ից +850
o
C տիրույթում։ Միջավայրի թթվածնով նոսր կամ թեթևակի օքսիդացված
վիճակում հնարավոր է օգտագործել այս ջերմազույգը մինչև +1000 oC.
N (Nicrosil/Nisil) տիպի ջերմազույգերը նախատեսված են մինչև +1200 oC
արդյունաբերական միջավայրում օգտագործելու համար։
Ջերմաստիճանային լայն տիրույթում ջերմազույգի լարումը ջերմաստիճանի (oC)
փոխակերպելու համար օգտագործում են բազմանդամ հավասարում։ Այն ունի
հետևյալ տեսքը՝
𝑇 = ∑ 𝑎𝑛 ∙ 𝚅𝑛
𝑛=0
K Տիպ
Բազմանդամի
գործակիցներ
n an
0 0,226584602
1 24152,10900
2 67233,4248
3 2210340,682
4 -860963914,9
5 4,83506x1010
6 -1,18452x1012
7 1,38690x1013
8 -6,33708x1013
- 168 -
Ծայրահեղ բարձր ջերմաստիճաններ չափելու այլընտրանք են ռադիացիան կամ
աղմուկի պիրոմետրը։ Չօքսիդացված մթնոլորտում վոլֆրամ-ռենիում հիմքով
ջերմազույգերը լավ արդյունք են ցույց տալիս մինչև +2750 oC։ Կարճ ժամանակով
նրանք կարող են օգտագործվել մինչև +3000 oC։
Ցածր ջերմաստիճանների զգայնությամբ ջերմազույգերի ընտրության հարցը ուղղակի
հիմնված է ջերմազույգի մետաղների վրա։ Բացի այդ, ցածր ջերմաստիճաններում
Էլշուն շատ փոքր է ստացվում։
Այլ փաստեր ջերմազույգերի վերաբերյալ
Ներկայումս ջերմազույգերի բազմազանությունը ծածկում է -250 oC մինչև
+3000 oC ջերմաստիճանային տիրույթ։ Տարբեր տիպի ջերմազույգերին
տրված են տարբեր տառային նշանակումներ՝ B, E, J, K, R, S, T և N ։
R, S և B տիպերը ազնիվ մետաղական ջերմազույգեր են, որոնք
օգտագործվում են բարձր ջերմաստիճաններ չափելու համար։ Իրենց
ջերմաստիճանային տիրույթում նրանք կարող են գործածվել օքսիդացնող
միջավայրում ավելի երկար ժամանակ։
S և R տիպի ջերմազույգերը պատրաստվում են պլատինի և ռոդիումի
տարբեր հարաբերակցությամբ խառնուրդներից։ Յուրահատուկ Pt/Rh
հարաբերակցությունն օգտագործվում է, որովհետև այն առաջացնում է
ավելի կայուն և վերարտադրելի արդյունքներ։ S և R տիպերն ունեն վերին
+1200 oC ջերմաստիճանային սահման օքսիդացնող մթնոլորտում, երբ
լարի տրամագիծը 0,5 մմ է։
B տիպի ջերմազույգերն ունեն Pt/Rh այլ հարաբերակցություն, քան S և R
տիպերը։ Այն ունի վերին +1750 oC ջերմաստիճանային սահման
օքսիդացնող մթնոլորտում։ Ռոդիումային բաղադրիչի ավելացված քանակի
պատճառով B տիպի ջերմազույգերը այնքան էլ կայուն չեն, ինչպես R կամ
S տիպերը։
E, J, K, T և N տիպերը մետաղական հիմքով ջերմազույգեր են, որոնք
օգտագործվում են ցածր ջերմաստիճանները գրանցելիս։ Դրանք չեն կարող
օգտագործվել բարձր ջերմաստիճաններ գրանցելիս իրենց հալման
համեմատաբար ցածր ջերմաստիճանի և օքսիդացման տակ դանդաղ
քայքայվելու պատճառով։
E (Ni-Cr/Cu-Ni) տիպի ջերմազույգերն ունեն -250 oC մինչև +800 oC
ջերմաստիճանի աշխատանքային տիրույթ։ Դրանց օգտագործումը քիչ
տարածված է, քան այլ մետաղական հիմքով ջերմազույգերինը իրենց
աշխատանքային ցածր ջերմաստիճանի պատճառով։ Սակայն E տիպով
արված չափումները ունեն սխալմունքի ավելի փոքր տիրույթ։ Ունենալով
3մմ հաստության լարեր՝ E տիպի ջերմազույգը 1000 ժամ +760oC -ի տակ
օդում աշխատելով չի բերում +1 oC-ից ավել տարբերություն։
- 169 -
J (Fe/Cu-Ni) տիպի ջերմազույգերը իրենց բարձր Էլշու-ի և ցածր գնի
շնորհիվ լայնորեն են օգտագործվում արդյունաբերության մեջ։ Այս տիպի
ջերմազույգերն ունեն 0 oC մինչև +760 oC ջերմաստիճանի
աշխատանքային տիրույթ։
- 170 -
5Վ կամ 12 Վ տիպային արժեքներ են։
Ra = Vc /10-6
Փաստացի այն կարող է փոխվել 80 K -ից մինչև 600 Kսակայն
մեծամասամբ օգտագործում են 80 K
- 171 -
Այսպես օրինակ, եթե Vելք =1Վ , ապա ջերմաստիճանը կլինի 100 oC։
Ինդուկտոր
Երբ հաղորդալարի միջով հոսանք է հոսում, ապա նրա շուրջը մագնիսական դաշտ է
առաջանում։ Կա մի առնչություն հաղորդիչի շուրջ մագնիսական հոսքի ուղղութան և
այդ նույն հաղորդիչի միջով հոսող հոսանքի ուղղության հետ։ Դա հայտնի է ֆլեմինգի
ձախ ձեռքի կանոն անունով։
Սակայն կոճի փաթույթի հետ կապված կա մի այլ կարևոր հատկություն ևս։ Այդ նույն
կոճի ներսում մագնիսական հոսքի փոփոխությամբ պայմանավորված մակածվում է
երկրորդական լարում, որը հակառակվում և դիմադրում է նրանում հոսող հոսանքի
ամեն մի փոփոխության։
Ինդուկտորը սովորաբար իրենից ներկայացնում է կենտրոնական միջուկի շուրջը
փաթաթված մի հաղորդալարի կոճ։ Կոճով հոսող ( i ) հոսանքը նրա շուրջն
առաջացնում է ( NΦ ) մագնիսական հոսք, որը համեմատական է այդ էլեկտրական
հոսանքին։
Ինդուկտորը 2 ելուստանի պասիվ տեսակի էլեկտրական էլեմենտ է, որը պարզապես
հաղորդալարի մի կոճ է և նախատեսված է այդ առնչությունն առաջնային դարձնելու
նպատակով՝ մակածելով մագնիսական դաշտ իր ներսում կամ
միջուկում որպես հետևանք կոճով հոսող հոսանքի։ Սա հանգեցնում է
շատ ավելի ուժեղ մագնիսական դաշտի, քան այն, որ կարող է
առաջանալ հաղորդալարի պարզ կոճով։
Ինդուկտորները կազմված են կենտրոնական պինդ միջուկի շուրջը
սերտորեն փաթաթված հաղորդալարից։ Մագնիսական հոսքը
կենտրոնացնելու նպատակին ծառայող միջուկը կարող է լինել կամ մի
ուղիղ գլանաձև ձող կամ փակ շարունակական հանգույց կամ օղակ։
Ստորև ցույց է տված ինդուկտորի սխեմատիկ սիմվոլը։ Ինդուկտորները սովորաբար
տարբերվում են իրենց միջուկի տեսակով։ Դատարկ միջուկ (օդ), պինդ երկաթե կամ
փափուկ ֆերրիտե միջուկ ունեցող հիմնական տեսակների են բաժանվում՝
մետաղալարի կոճի նշանի կողքին ավելացնելով անընդհատ կամ զուգահեռ
կետագծեր՝ ինչպես ցույց է տրված ստորև։
- 172 -
ինդուկտորի սիմվոլները
միջուկի նյութը
երկարություն (L)
հատույթի
մակերեսը (A)
Օրինակ՝
1մՀ = 1 միլի-Հենրի-հավասար է Հենրիի մեկ հազարերրորդ (1/1000) մասին
100մկՀ = 100 միկրո-Հենրի - հավասար է Հենրիի մեկ միլիոներրորդ (1/1,000,000)
մասին
- 173 -
Ինդուկտորները կամ կոճերը շղթաներում շատ սովորական բաներ են և կան շատ
գործոններ, որոնցով որոշում են կոճի ինդուկտիվությունը։ Դրանցից են կոճի ձևը,
մեկուսացված լարերի գալարների թիվը, լարի շերտերի թիվը, գալարների միջև
տարածքը, միջուկի նյութի մագնիսական թափանցիկությունը, միջուկի չափսը կամ
լայնական հատույթի մակերեսը։
Ինդուկցիոն կոճն ունի կենտրոնական միջուկի հատույթի մակերես ( A )
երկարության միավորի վրա լարի գալարների հաստատուն թվով ( l )։ Այսպես, եթե N
գալարներով կոճը կապված է Φ մագնիսական հոսքի հետ, ապա կոճը ունի NΦ
մագնիսական հոսքակցում և կոճով հոսող ցանկացած հոսանք կառաջացնի
հոսանքին հակադիր ուղղության մագնիսական հոսք։ Համաձայն Ֆարադեյի օրենքի,
այդ մագնիսական հոսքի ամեն մի փոփոխություն կոճում առաջացնում է
ինքնինդուկցիայի էլշու
d N 2 A di di
VL N L
dt l dt dt
որտեղ՝
N -գալարների թիվն է,
A-հատույթի մակերեսն է,
Φ- մագնիսական հոսքն է Վեբերներով
μ -միջուկի նյութի թափանցիկություն է,
l -կոճի երկարությունն է մետրերով
di/dt -հոսանքի փոփոխման արագությունն է
L - ինդուկտիվությունն է
Ժամանակի հետ փոփոխվող մագնիսական դաշտը մակածում է մի լարում, որը
համեմատական է հոսանքի փոփոխման արագությանը։ Եթե այն ունի դրական
արժեք, ապա Էլշու-ն (էլեկտրաշարժ ուժ) աճում է, իսկ եթե ունի բացասական արժեք,
ապա նվազում է։ Ինքնինդուկցիայի լարման, հոսանքի և ինդուկտիվության կապի
հավասարումը կարելի է ստանալ, փոխարինելով μN2A / l-ն համեմատականության L
գործակցով, որը կոչվում է կոճի ինդուկտիվություն։
Ինդուկտորի ներսում մագնիսական հոսքի և նրանով հոսող հոսանքի միջև կապը
տրվում է Φ = Li հավասարումով։ Քանի որ ինդուկտորը բաղկացած է հաղորդալարով
կոճից, ապա սա բերում է վերոհիշյալ հավասարմանը՝ տալով ինքնինդուկցիայի
էլշու-ն, որը երբեմն նաև կոչվում է կոճի հետադարձ էլշու։
- 174 -
Ինդուկտորի գեներացրած հետադարձ էլշուն
d dLi di
VL (t ) L
dt dt dt
որտեղ L ինդուկտիվություն է, իսկ di/dt հոսանքի փոփոխման արագությունը։
Այսպիսով այս հավասարումից կարելի է ասել, որ «ինքնինդուկցիայի էլշու
= ինդուկտիվություն x հոսանքի փոփոխման արագություն» և որ 1 Հենրի
ինդուկտիվություն ունեցող կոճը կառաջացնի 1 Վ էլշու, եթե կոճով հոսող
հոսանքը 1 վրկ․ում փոփոխվում է 1Ա արագությամբ։
Վերևի հավասարման վերաբերյալ կա մի կարևոր դիտողություն։ Այն
վերաբերվում է կոճի երկայնքով առաջացած էլշու-ին հոսանքի փոփոխման
դեպքում, որովհետև եթե ինդուկտորի հոսանքը հաստատուն է և չի փոխվում,
ապա մակածվող էլշու-ի լարումը կլինի զրոյի հավասար, որովհետև հոսանքի
փոփոխման արագությունը կլինի զրո՝ di/dt = 0։
Երբ ինդուկտորի միջով հոսում է հաստատուն հոսանք և այդպիսով նրա երկայնքով
մակածվում է զրոյական լարում, ապա ինդուկտորը իրեն դրսևորում է որպես կարճ
կամ շատ փոքր դիմադրությամբ միացված շղթա։ Այլ խոսքով ինդուկտորի
դիմակայությունը հոսանքի նկատմամբ շատ տարբեր է փոփոխական (ՓՀ) և
հաստատուն հոսանքների (ՀՀ) շղթաների դեպքում։
- 175 -
ինդուկտիվության արտադրյալը տալիս է կոճի երկայնքով մակածված և Ֆարադեյի
հավասարումով որոշվող ինքնինդուկցիայի Էլշուի մի որոշակի ֆիքսված արժեք՝
VL = Ldi/dt։
Ինդուկտորի երկայնքով մակածված ( VL ) էլշու-ն պայքարում է կիրառված լարման
դեմ, քանի դեռ հոսանքը չի հասել իր մաքսիմալ և կայուն արժեքին։ Այդ ժամանակ
արդեն կոճով հոսող հոսանքը որոշվում է միայն հաստատուն հոսանքով և կոճի
փաթույթների “մաքուր” դիմադրությամբ, որովհետև կոճի ռեակտիվ դիմադրությունը
նվազում է և դառնում զրո, իսկ հոսանքի փոփոխության արագությունը (di/dt) կայուն
անփոփոխ վիճակում հավասար է զրոյի։ Այլ խոսքով, հոսանքի նկատմամբ կոճի
ներքին դիմադրությունը այժմ արդեն միայն հաստատուն հոսանքի նկատմամբ
դիմադրության արժեքով է որոշվում։
Նմանապես, երբ անջատիչը բացվում է, կոճով հոսող հոսանքը անկում է ապրում,
սակայն ինդուկտորը կրկին սկսում է պայքարել հոսանքի այդ փոփոխության դեմ և
փորձում է այն պահել նախկին արժեքին՝ մակածելով լարում և առաջացնելով
հակառակ ուղղությամբ հոսող հոսանք։ Անկման թեքությունը կլինի բացասական և
կախված կլինի նաև կոճի ինդուկտիվության արժեքից։
անջատիչը անջատիչը
փակ է բաց է
կիրառված
լարումը
լ
հոսանքը
հաստատուն է
էակ է
ինդուկտորի
հոսանքը
փակ է
ինդուկտորի գործում է
որպես կարճ միացված
շղթա
ինդուկտորի
լարումը
- 176 -
այնպիսին է, որ այն միշտ հակառակվում է այդ փոփոխությունն առաջացնող
պատճառին։
Նվազող հոսանքի ժամանակ լարման բևեռայնությունը գործում է որպես աղբյուր, իսկ
աճող հոսանքի ժամանակ լարման բևեռայնությունը գործում է որպես բեռնում։ Կոճի
միջով հոսանքի փոփոխման միևնույն արագության դեպքում և աճելիս և նվազելիս
մակածված էլշու-ի ամպլիտուդը կլինի միևնույնը։
Ինդուկտորի օրինակ 1
0,5 Հն սոլենոիդ կոճի միջով հոսում է հաստատուն 4 Ա հոսանք։ Ինչքան կլինի կոճում
մակածված լարումը, եթե անջատիչն անջատվի 10մվրկ ընթացքում և կոճով հոսող
հոսանքը ընկնի՝ դառնալով 0Ա։
𝑑𝑖 4
𝑉𝐿 = 𝐿 = 0,5 ∙ = 200Վոլտ
𝑑𝑡 0,01
Ինդուկտորի հզորությունը
Շղթայի մեջ գտնվող ինդուկտորը հակառակվում է հոսանքի հոսքի փոփոխմանը,
որովհետև այդ հոսանքի փոփոխությունը մակածում է էլշու, որն էլ համաձայն Լենցի
օրենքի հակազդում է դրան։ Արտաքին սնուցման աղբյուրը պետք է աշխատանք
կատարի, որպեսզի մակածված էլշու-ի դեմ հոսանք հոսեցնի։ Այդ մակածված էլշու-
ին ընդդեմ ( i ) հոսանք հոսեցնելու համար ակնթարթային հզորություն է
օգտագործվում, և ( VL ) տրվում է վերևի բանաձևով՝
di
VL ( t ) L
dt
Քանի որ հզորությունը շղթայում հավասար է P = V·I, հետևաբար կունենանք՝
di 1 di 2 d 1 2
P Vi ( L ) i L Li
dt 2 dt dt 2
Իդեալական ինդուկտորը դիմադրություն չունի, այլ ունի միայն ինդուկտիվություն,
այնպես որ R = 0 Ω և հետևաբար կոճի վրա հզորություն չի ցրվում: Կարող ենք ասել,
որ իդեալական ինդուկտորն ունի հզորության զրոյական կորուստ։
Նույն ձևով, եթե հոսանքը ինդուկտորում նվազում է և di/dt փոքր է զրոյից, ապա
ակնթարթային հզորությունը նույնպես պետք է զրոյից փոքր լինի ( P < 0 ), այսինքն
լինի բացասական, ինչը նշանակում է, որ ինդուկտորը էներգիան ետ է վերադարձնում
դեպի շղթա։ Վերևի հզորության հավասարումը ինտեգրելով կստանանք
ինդուկտորում կուտակված ընդհանուր մագնիսական էներգիան, որը միշտ դրական
է՝
- 177 -
1 2
W( t ) Li( t )
2
որտեղ W-ն չափվում է Ջուլով, L-ը Հենրիով, իսկ i-ն Ամպերով։
Էներգիան փաստացի կուտակվում է մագնիսական դաշտի տիրույթում, որը
շրջապատում է ինդուկտորը նրանով հոսող հոսանքի հետևանքով։ Իդեալական
ինդուկտորը, որը չունի դիմադրություն և ունակություն, երբ նրանով հոսող հոսանքը
աճում է, ապա էներգիա է հոսում դեպի ինդուկտոր և առանց որևէ կորստի
կուտակվում մագնիսական դաշտի տիրույթում։ Այն պահպանվում է, քանի դեռ
հոսանքը չի փոքրանում ու մագնիսական դաշտը կորչում։
Եթե ինդուկտորով հոսող հոսանքը հաստատուն է, ապա կուտակված էներգիայում
փոփոխություն չի կատարվում, քանի որ P = Li(di/dt) = 0.
Այսպիսով, ինդուկտորները կարելի է դիտարկել որպես պասիվ էլեմենտներ, քանի որ
նրանք կարող են էներգիա կուտակել և շղթային փոխանցել, սակայն իրենք էներգիա
չեն կարող գեներացնել։ Իդեալական ինդուկտորը դասակարգվում է որպես
էներգիայի աննշան կորուստ ունեցող, որը նշանակում է, որ այն կարող է էներգիան
պահել իր մեջ անվերջ ժամանակ, քանի որ էներգիայի կորուստ չի լինում։
Սակայն իդեալական ինդուկտորները ունեն որոշակի դիմադրություն՝ կախված կոճի
փաթույթներից և երբ այդ դիմադրությունով հոսանք է հոսում, տեղի է ունենում
ջերմության տեսքով էներգիայի կորուստ ( P = I2 R ), անկախ նրանից հոսանքը
հաստատուն է, թե փոփոխական։
Ինդուկտորներն օգտագործվում են ֆիլտրացիայի, ռեզոնանսի և հոսանքի
սահմանափակման շղթաներում։ Ինդուկտորը շղթայում կարող է օգտագործվել
փոփոխական հոսանքը կամ էլ նրա հաճախությունների տիրույթը փակելու կամ
ձևափոխելու համար։ Այսօրինակ դերում ինդուկտորը կարող է օգտագործվել պարզ
ռադիոընդունիչի ալիքները լարելու համար։ Այն կարող է նաև զգայուն
սարքավորումները պահպանել լարման հանկարծակի կտրուկ աճից և սարքի
միացման ժամանակ պատահող բարձր հոսանքներից։
Տեսնենք, թե ինչպես է աշխատում ինդուկտորը
շղթայում։ Ներքևում ցույց է տրված
համապատասխան շղթա։ Այնտեղ առկա է
սնուցիչ, լուսավորման լամպ, երկաթի շուրջը
(դեղին) փաթաթված հաղորդալարի կոճ և մի
անջատիչ։ Հաղորդալարի կոճը իրենից
ներկայացնում է մի ինդուկտոր։ Այն
սովորական էլեկտրամագնիս է։ Եթե
ինդուկտորը հեռացնենք այս շղթայից, ապա
կունենանք սովորական լուսատու լամպ։
Փակելով անջատիչը՝ կմիացնենք լույսը։
Ինդուկտորի առկայությամբ շղթայի
վարքագիծը բոլորովին այլ է։ Լուսավորման լամպը մի ռեզիստոր է, որը տաքանալով
- 178 -
սպիրալից լույս է արձակվում։ Կոճի հաղորդալարն ունի անհամեմատ ավելի փոքր
դիմադրություն (այն պարզապես հաղորդալար է), այնպես որ կարելի է սպասել, որ
այս շղթան միացնելիս լամպը կլուսավորի շատ աղոտ լույսով։ Հոսանքի մեծ մասը
կհոսի փոքր դիմադրությամբ կոնտուրով։ Սակայն իրականում կտեսնենք, որ երբ
փակում ենք շղթան՝ միացնելով անջատիչը, ապա լամպը սկզբում լուսավորում է շատ
պայծառ և այնուհետև խամրում։ Երբ բացում ենք շղթան՝ անջատելով անջատիչը,
ապա լամպը պայծառանում է և այնուհետև արագ հանգչում։
Այս տարօրինակ վարքագծի պատճառը ինդուկտորն է։ Երբ հոսանքը սկզբում սկսում
է հոսել կոճի մեջ, ապա կոճը մագնիսական դաշտ է սկսում առաջացնել։ Երբ դաշտ է
առաջանում, այդ ժամանակ կոճը խոչնդոտում է հոսանքի ընթացքին։ Երբ դաշտը
վերջնական առաջանում է, ապա հոսանքը հաղորդալարով կարողանում է ազատ
հոսել։ Իսկ երբ անջատիչը բացվում է, ապա կոճի շուրջը առկա մագնիսական դաշտը
կոճի ներսում հոսանք է շարունակում պահել՝ քանի դեռ դաշտը չի անհայտացել։
Չնայած անջատիչի բաց վիճակին՝ այդ հոսանքը շարունակում է վառ պահել լամպի
լույսը մի ինչ-որ ժամանակահատված։ Այլ խոսքով, ինդուկտորը կարողանում է իր
մագնիսական դաշտում էներգիա կուտակել և հակառակվում է իրենով հոսող
հոսանքի ամեն մի փոփոխության։
Տրանզիստոր
Կան երկբևեռ տրանզիստորների երկու հիմական տիպեր՝ PNP և NPN, որոնք ըստ էության
նկարագրում են P-տիպի և N-տիպի կիսահաղորդիչային այն նյութերը, որոնցից նրանք
պատրաստված են։
- 179 -
Երկբևեռ տրանզիստորը բաղկացած է երկու PN- հանգույցներից, առաջացնելով 3 հաղորդիչ
ելուստներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հատուկ անվանումը։ Այդ երեք ելուստները
հայտնի են էմիտեր (E), բազա (B) և կոլեկտոր (C) անվանումներով։
Երկբևեռ տրանզիստորները հոսանք կարգավորող սարքեր են և կարգավորում են իրենցով
հոսող հոսանքը կախված բազայի ելուստին տրված լարման արժեքից՝ գործելով որպես
հոսանք կարգավորող փոխանջատիչ։ PNP և NPN տիպի տրանզիստորների գործողության
սկզբունքը նույնանման է, միակ տարբերությունը նրանց կառուցվածքի հիմքն է ու
կիրառվող լարման բևեռայնությունը։
բ) 2-դիոդի անալոգը
գ) Շղթայական սիմվոլները
Վերևում ցույց է տրված PNP և NPN տիպի երկբևեռ տրանզիստրի կառուցվածքն ու նրա
շղթայական սիմվոլը, ինչպես նաև նրա սիմվոլում բազայի և էմիտերի ելուստների միջև
հոսանքի սովորական ուղղությունը սլաքով։ Սլաքի ուղղությունը երկու տեսակի
տրանզիստորների համար էլ միշտ ուղղված է դրական P-տիպի տիրույթից դեպի
բացասական N-տիպի տիրույթ՝ ինչպես սովորական դիոդի սիմվոլում։
Երկբևեռ տրանզիստորի միացումները
- 180 -
Քանի որ երկբևեռ տրանզիստորը հանդիսանում է երեք ելուստանի սարք, ապա
էլեկտրական շղթայում միացումներ կատարելիս հնարավոր է այն իրականացնել երեք
հնարավոր եղանակներով, ուր ելուստներից մեկը մուտքի և ելքի համար ընդհանուր է։
Միացման ամեն մի ձևում մուտքի ազդանշանին շղթան արձագանքում է յուրովի, քանի որ
միացումների ձևից կախված տրանզիստորի ստատիկ բնութագրերը իրարից տարբերվում
են։
Ընդհանուր բազայով միացում- տալիս է լարման, բայց ոչ հոսանքի ուժեղացում
Ընդհանուր էմիտերով միացում -տալիս է և լարմաև և հոսանքի ուժեղացում
Ընդհանուր կոլեկտորով միացում-տալիս է հոսանքի, բայց ոչ լարման ուժեղացում
Այս տիպի ուժեղարարը լարման ոչ ինվերտող ուժեղարարի շղթա է՝ նրանում մուտքի Vin և
ելքի Vout լարումները համափուլ են։ Լարման անսովոր շատ մեծ ուժեղացման բնութագրի
պատճառով տրանզիստորի այս տիպի միացումը ոչ սովորական միացում է։ Ելքի
բնութագրերը դեպի առաջ ուղղված դիոդի բնութագրեր են, իսկ մուտքինը լուսավորված
ֆոտոդիոդի բնութագրեր են։
Այս տիպի երկբևեռ տրանզիստորի միացումն ունի ելքի դիմադրության մուտքինի
նկատամամբ հարաբերության մեծ արժեք, կամ ավելի ավելի ճիշտ ասած բեռնման
դիմադրության և մուտքի դիմադրության հարաբերության մեծ արժեք՝ ձեռք բերելով
- 181 -
դիմադրության աճ։ Այդ պատճառով ընդհանուր բազայով տրանզրստորի միացման
ժամանակ լարման ուժեղացումը տրվում է հետևյալ բանաձևով՝
Vout I c RL
AV
Vin I E RIN
Որտեղ 𝐼𝐶 ⁄𝐼𝐵 հոսանքի ուժեղացման գործակիցն է՝ ալֆա (α), իսկ 𝑅𝐿 ⁄𝑅𝐼𝑁 –ն
դիմադրության ուժեղացման գործակիցը։
Ընդհանուր բազայով միացումը հիմնականում օգտագործվում է մեկ փուլով ուժեղարարի
շղթաներում, ինչպիսիք են խոսափողի նախնական ուժեղարարը կամ ռադիոհաճախային
(ՌՀ) ուժեղարարները շնորհիվ բարձր հաճախականությունների նկատմամբ ունեցած շատ
լավ արձագանքի։
- 182 -
Ընդհանուր էմիտերով միացման դեպքում էմիտերի հոսանքը որոշվում է հետևյալ
կերպ՝ IE = Ic + IB, իսկ Ic/IE հարաբերությունը կոչվում է ալֆա՝ α։ Նկատենք, որ
ալֆայի արժեքը միշտ փոքր է մեկից։
Քանի որ այս երեք IB, Ic և IE հոսանքների միջև էլեկտրական առնչությունը որոշվում է
տրանզիստորի ֆիզիկական կառուցվածքով, ապա բազայի IB հոսանքի փոքր
փոփոխությունը առաջ է բերում կոլեկտորի Ic հոսանքի մեծ փոփոխություն։
Հետևաբար, դեպի բազա հոսող հոսանքի փոքր փոփոխությունը կղեկավարի էմիտեր-
կոլեկտոր շղթայի հոսանքը։ Ընդհանուր օգտագործման տրանզիստորների մեծ մասի
համար սովորաբար β-ի արժեքն ընկած է 20-ի և 200-ի միջև։
Իրար զուգակցելով α և β-ի արտահայտությունները, կստանանք այդ պարամետրերի
միջև մաթեմատիկական առնչություն և հոսանքի ուժեղացման գործակիցը կլինի՝
IC IC
α= , β=
IE IB
IC = αIE = βIB
IE = IC+ IB
Այստեղ IC –ն դեպի կոլեկտոր ներհոսող հոսանքն է, IB-ն դեպի բազա ներհոսող
հոսանքն է, իսկ IE –ն էմիտերից դուրս հոսող հոսանքն է։
Հիմա մի փոքր ամփոփենք։ Երկբևեռ տրանզիստորի այս տիպի միացումն ունի
մուտքի ավելի մեծ իմպեդանս, հոսանքի և հզորության ուժեղացում, քան ընդհանուր
բազայով միացումը, սակայն նրա լարման ուժեղացումը շատ ավելի մեծ է։ Ընդհանուր
էմիտերով միացումը ինվերտող ուժեղարարի շղթա է։ Սա նշանակում է, որ
արդյունարար ելքի ազդանշանը մուտքի լարման ազդանշանի նկատմամբ ունի 1800
փուլային շեղում։
- 183 -
Ընդհանուր կոլեկտորով տրանզիստորի միացումը
IE = IC + IB
IE IC +IB
Ai = =
IB IB
IC
Ai = +1
IB
Ai = β + 1
Երկբևեռ տրանզիստորի այս տիպի միացումը ոչ ինվերտող շղթա է, որում մուտքի Vin
և ելքի Vout լարումները համափուլ են։ Այն ունի լարման ուժեղացման գործակից, որը
միշտ փոքր է մեկից։ Ընդհանուր կոլեկտորով միացման ժամանակ բեռնման
դիմադրությունը ստանում է և կոլեկտորի և բազայի հոսանքները, դրանով ստանալով
հոսանքի մեծ ուժեղացում (ինչպես ընդհանուր էմիտերով միացման դեպքում էր),
- 184 -
դրանով իսկ առաջ բերելով հոսանքի շատ լավ ուժեղացում լարման շատ փոքր
ուժեղացմամբ։
- 185 -
Փորձ 1․ Սույն փորձում կկառուցենք մեկ տրանզիստորային շղթա և կդիտարկենք
արդյունքը։ Հարկավոր է զգուշանալ, որպեսզի երկու բաց ելուստները իրար չհպվեն,
որովհետև այդ դեպքում տրանզիստորը կփչանա։ Շղթայի տրանզիստորը
ուժեղացնում է ձեր մատներով անցնող հոսանքը և այն կլինի շատ թույլ։
բաց
լար
բաց
լար
- 186 -
կամ այլ NPN
տրանզիստոր
Առաջին տրանզիստորը թույլ է տալիս ավելի շատ հոսանք հոսել դեպի երկրորդ
տրանզիստորի բազա և այդպիսով երկրորդ տրանզիստորն ավելի շատ է բացվում։
Դա թույլ է տալիս լուսադիոդով հոսել ավելի շատ հոսանք ու այն ավելի է
պայծառանում։
Փորձ 3․Ստորև ներկայացված շղթան ունի ահռելի մեծ ուժեղացում։ Ամեն մի
տրանզիստոր տալիս է 200 անգամից ավելի մեծ ուժեղացում և արդյունարար
ուժեղացումը կլինի ավելի, քան 200 x 200 x 200=8 000 000։ Ութ միլիոն:
կամկամ
այլայլ
NPNNPN
տրանզիստոր
տրանզիստոր
Այս շղթան շատ զգայուն է օդում ստատիկ լարումների հանդեպ կամ էլեկտրական
ալիքների հանդեպ, ինչպիսիք առաջացնում են բնակարանի
էլեկտրահաղորդալարերը։ Կարելի է նախագիծը տեղաշարժել սենյակով մեկ ու
գրանցել բոլոր էլեկտրական ազդանշաննեը։
- 187 -
Փորձ 4․Ելքին պիեզոդիաֆրագմա ավելացնելով կարելի է լսելի դարձնել
էլեկտրական ցանցի դզզոցը։ Դա սենյակի հոսանքամատակարարման
հաճախությունն է։ Այն հավասար է 50Հց։
Վերևի մեկ տրանզիստորանի շղթան կարելի է վերածել դետեկտորի, որը ցույց կտա, թե երբ
է բույսն անհրաժեշտ ջրել։ Տեղադրեք երկու զոնդերը հողի մեջ և ջրեք բույսը։ Լուսադիոդը
կհանգչի։ Ջրի գոլորշիանալուց հետո լուսադիոդը կվառվի՝ հուշելով, որ բույսը հարկավոր է
ջրել։
- 188 -
Օպերացիոն ուժեղարար
- 189 -
Օպերացիոն ուժեղարարը մի ունիվերսալ բաղադրիչ է, որը կարողանում է շատ
բաներ կատարել չափումների, ազդանշանների մշակման և ղեկավարման համար։
Այդ բազմակողմությունը այն հիմնական պատճառն է, որ հանդիպում ենք
օպերացիոն ուժեղարարներն օգտագործելիս։
Այս դասի նպատակն այն է, որ կարողանանք ճիշտ միացնել օպերացիոն
ուժեղարարի սնման դրական և բացասական կետերը։
Կարողանանք պարզել մուտքի շրջելի և ոչ շրջելի ելուստները։
741-տիպային օպերացիոն ուժեղարար
Սա օպերացիոն ուժեղարարի լուսանկարն է ստանդարտ տպասալիկի վրա։
- 190 -
Ի՞նչ է օպերացիոն ուժեղարարը։ Օպերացիոն ուժեղարարը բարձր ուժեղացման
գործակցով, դիֆերենցիալ լարման ուժեղարար է։
Այն լարման ուժեղարար է։ Նրա և մուտքը և ելքը լարումներ են։
Ուժեղացման գործակիցը բարձր է։ Սովորաբար այն 100 000 –ից բարձր է։
Այն դիֆերենցիալ ուժեղարար է։ Այն փաստորեն ուժեղացնում է երկու
լարումների տարբերությունը։
Օպերացիոն ուժեղարարները ի հայտ են եկել 40-ական թվականների վերջում։
Եթե դուք ուզում եք օգտագործել օպերացիոն ուժեղարար, ապա պետք է իմանաք մի
քանի բան՝
Հարկավոր է իմանալ, թե ինչպես միացնել չիպի սնուցումը։ Եթե նրան
սնուցում չմիացնեք, ապա այն որպես ուժեղարար չի աշխատի։
Ուսումնասիրեք չիպի կոնտակտները։ Սովորաբար չիպը կամ տեղադրվում է
ստանդարտ տպասալիկի վրա, կամ միացվում է տպասալիկի շղթային։ Երկու
դեպքում էլ չիպին սնուցում տալու համար պետք է կատարեք երկու միացում։
Աղբյուրի դրական բևեռը պետք է միացվի չիպի 7 կոնտակտին։
Աղբյուրի բացասական բևեռը պետք է միացվի չիպի 4 կոնտակտին։
Ամեն մի օպերացիոն ուժեղարար սնման համար ունի միացման կոնտակտներ։
Հաճախ դրանք շղթայի սխեմայում ցույց չեն տրվում։ Անհրաժեշտության դեպքում
դրանք ցույց են տրվում այնպես, ինչպես դա արված է ստորև։ Այստեղ Vcc սնման
դրական բևեռն է։ Սովորաբար, Vcc լինում է 12-ից մինչև 15Վ։ Սովորաբար անհրժեշտ
է լինում կատարել նաև բացասական բևեռի միացում, թեև շուկայում կան
ուժեղարարներ, որոնք աշխատում են միայն սնուցման դրական բևեռը միացնելով։
Բացասական -Vcc սնուցումը սովորաբար -12 –ից -15Վ տիրույթում է։ Երբ երկու
սնուցումներն էլ օգտագործվում են, ապա համարյա բոլոր դեպքերում նրանք նույն
մեծության և հակադարձ նշանի լարումներ են։
- 191 -
Հաճախ ինտեգրալ շղթան ունենում է ընդամենը մեկ օպերացիոն ուժեղարար։ Այդ
օպերացիոն ուժեղարարի սիմվոլը ցույց է տրված ստորև։ Այս սիմվոլի հետ առնչված
են երեք լարումներ։ Ամեն մի լարում չափված է հիմքի՝ հողի նկատմամբ։
- 192 -
Կարիք չկա ավելի շատ բան իմանալ օպերացիոն ուժեղարարի միացումների կամ էլ
նրանց ներքին միացումների վերաբերյալ։ Կան միացման որոշ թեթևակի
ճշգրտումներ, որոնք կարելի է կատարել, սակայն առայժմ այսքանը բավարար է։
Ինվերտորներ
Լարման ազդանշաններով օպերացիոն ուժեղարարները կարելի է օգտագործել
հակադարձման՝ ինվերսիայի, գումարման, հանման, ինտեգրման, ածանցման և
հաստատունով բազմապատկման գործողություններ կատարելու նպատակով։
Հարկավոր է հասկանանք, թե ինչպես է գործում օպերացիոն ուժեղարարը։ Սկսենք մի
պարզ շղթայից, որը հնարավորություն կտա բացահայտել մի մեթոդ, որից էլ
օգտվելով կկարողանանք հասկանալ, թե ինչպես են այդ շղթաներն աշխատում և
այնուհետև ավելի բարդ շղթաների համար կունենանք ավելի ընդհանրական մեթոդ։
Այսպիսով, այս բաժնում ունենք երկու նպատակ։
Ինվերտող ուժեղարար
- 193 -
Դիտողություն։ Էլեկտրասնուցման միացումները ցույց չեն տրված։ Որպեսզի
օպերացիոն ուժեղարարը ճիշտ աշխատի՝ նրան հարկավոր է էլեկտրասնուցում
միացնել։
Նկատենք նաև, որ "+" նշանով մակնիշված մուտքը վերաբերվում է ոչ ինվերտող
մուտքին, իսկ "-" նշանով մակնիշվածը՝ ինվերտող մուտքին։ Օպերացիոն
ուժեղարարը ուժեղացնում է ոչ ինվերտող և ինվերտող մուտքի կոնտակտների միջև
լարման տարբերությունը։ Այլ խոսքով՝
Օպերացիոն ուժեղարարի ելքի լարումը = A (V+ - V-), ուր
A –ն ուժեղացման գործակիցն է։ Այն սովորաբար շատ մեծ թիվ է, հաճախ 100
000 կամ 200 000-ից մեծ։
V+ -ոչ ինվերտող մուտքի՝ կորպուսի նկատմամբ չափված լարումն է,
V- -ինվերտող մուտքի՝ կորպուսի նկատմամբ չափված լարումն է։
Քանի որ օպերացիոն ուժեղարարը մեկ լարման փոխարեն ուժեղացնում է երկու
լարումների միջև եղած տարբերությունը, այդ պատճառով էլ այն հանդիսանում է
դիֆերենցիալ ուժեղարար։
- 194 -
շատ ուրիշների շնորհիվ օպերացիոն ուժեղարարները վաճառվում են ընդամենը 25
ցենտով և այն երևի օգտագործվող ամենատարածված անալոգային շղթան է։
Ինվերտող ուժեղարարի վերլուծություն
Որպեսզի վերլուծենք ինվերտող ուժեղարարը, ենթադրենք ելքի Vout լարումն ունի մի
որոշակի խելամիտ արժեք՝ ընկած սնման դրական և բացասական լարումների միջև։
Սա սկզբի համար կարող է տարօրինակ բան թվալ, բայց սկսենք այս ենթադրության
հետևանքների քննարկումը։
Օրինակ, ունենք ելքի 10 Վ լարում։ Պարզենք, թե ինչպիսի մուտքի լարումն է
առաջացրել այդ ելքի 10 Վ լարումը։ Եթե օպերացիոն ուժեղարարի ուժեղացման
գործակիցը հավասար է 100 000, ապա մուտքի լարումների տարբերությունը ՝ (V+ - V-)
կլինի հավասար 10/100 000 կամ 0,00001 Վ։ Սա 100 միկրոՎոլտ է և այն ահավոր փոքր
է։
Դիտարկենք, թե ինչ է այստեղ կատարվում։ Այս ենթադրությունը պարզապես
հետևանք է օպերացիոն ուժեղարարի ինվերտող և ոչ-ինվերտող մուտքի լարումների
միջև տարբերության շատ մեծ ուժեղացման գործակցի։ Սա առանձնահատուկ դեպք
չէ այս շղթայի համար։ Սա մի ընդհանուր գաղափար է, որից կարող ենք օգտվել այլ
ուժեղացուցիչ սխեմաների դեպքում։
Գործնականում բոլոր դեպքերում, երբ լարումների տարբերությունը զրոյին շատ մոտ
է, այն զրո կհամարենք շղթայի վարքը հաշվարկելիս։ Գիտենք, որ այն զրո չէ, բայց
ունի այնքան փոքրիկ արժեք, որ մեր հաշվարկների վրա ազդեցություն չի ունենա։
Հարկավոր է հիշել ներքոհիշյալ տրամաբանությունը՝
Եթե օպերացիոն ուժեղարարի ելքը ունի լարման խելամիտ արժեք
(սովորաբար 10Վ կամ դրանից ցածր, կամ դրական կամ բացասական,
քանի դեռ ուժեղարարը չի հագեցել)։
Եվ, եթե օպերացիոն ուժեղարարն ունի իսկապես մեծ ուժեղացման
գործակից (հիշեք, որ 100 000-ը սովորական ուժեղարարի համար փոքր
գործակից է),
ապա ուժեղարարի մուտքի լարումը զրո է բոլոր գործնական դեպքերի համար։
Եվ նկատենք հետևյալը՝
Լարումը զրո լինելիս ուժեղարարի ուժեղացման գործակից պետք է լինի
անվերջություն։ Երբ քննարկում են այս ենթադրությունը, հաճախ
ենթադրում են անվերջ մեծ ուժեղացում։
Անվերջ մեծ ուժեղացումը հանգեցնում է նրան, որ կարող ենք համարել
երկու մուտքի լարումների տարբերությունը զրո։
Քանի որ օպերացիոն ուժեղարարի մուտքի լարումների տարբերությունը
գործնականում հավասար է զրոյի, իսկ ներքին դիմադրությունը շատ մեծ է, կարող
ենք ենթադրել, որ ուժեղարարի երկու մուտքի ելուստներով էլ ներհոսող հոսանքը
արհամարհելի չափ փոքր է։ Հիմնականում սա շատ լավ ենթադրություն է, որովհետև՝
Մուտքի լարումը փոքր է
Օպերացիոն ուժեղարարի մուտքի դիմադրությունը շատ մեծ է
- 195 -
Այստեղ պատկերված է մի ձևափոխված շղթայի սխեմա, ուր ցույց է տված
օպերացիոն ուժեղարարի մուտքի ռեզիստորը։ Կարող ենք մուտքի դիմադրությունը
դարձնել տեսանելի՝ ներկայացնելով այն որպես օպերացիոն ուժեղարարի մուտքի
ելուստներին միացված մի ռեզիստոր։
- 196 -
Նկատի ունեցեք, որ այն իրավիճակը, երբ V+ ~= 0 , պատահում է այնքան հաճախ, որ
այն ստացել է ընդհանրական անուն։ Ոչ ինվերտող ելուստի սրա նման միացման
դեպքը, երբ ինվերտող ելուստը միացված է հողին, կոչվում է վիրտուալ հող։
Վերջապես, կարող ենք ելքի լարման նկատմամբ լուծել հավասարումը։ Կստանանք՝
Vout = - V1 R0 / R1
Ելքի լարման այս արտահայտության վերաբերյալ կա երկու դիտողություն՝
Մուտքի լարումը բազմապատկած է մի հաստատունով, որը կախված է
միայն երկու R0 և R1 ռեզիստորներից։
Վերջնական արտահայտության մեջ ուժեղարարի հատկությունը դեր
չունի, չնայած առանց ուժեղարարի շղթան չի աշխատի։
Ուժեղարարի այն հատկությունները, որոնք փաստացի ներառված են այս
արտահայտության մեջ, հետևյալներն են՝
Շատ մեծ ուժեղացման գործակից (անսահմանության մոտեցող),
Երկու մուտքի ելուստների միջև շատ բարձր դիմադրություն։
Վերջապես նկատենք նաև մինուս նշանը
Խնդիրներ և հարցեր
Հ1․Այս շղթայի համար ինչպիսի՞ն է ելքի լարման հարաբերությունը մուտքի
լարմանը (Vout/V1)։ - R0 / R1
- 197 -
Խ2․Այս շղթայում ստանում ենք -10 ուժեղացում։ Մուտքի լարումը 0,24Վ է։ Ինչքա՞ն է
ելքի լարումը։ -2,4 Վ
Խ3․2 խնդրի պայմաններով մուտքը փոխվում է -0,35Վ։ Ինչքա՞ն կլինի ելքի լարումը։
3,5
Խ4․Ենթադրենք ունենք ինվերտող ուժեղարար R1 = 10 000դիմադրությամբ։ Հաշվել
այն Ro արժեքը, որ կառաջացնի 3,3 ուժեղացում։ 33000
Խ5․ Ենթադրենք ունենք ինվերտող ուժեղարար Ro = 4 700 դիմադրությամբ։ Հաշվել
R1 համար այն արժեքը, որը կառաջացնի -5 ուժեղացում։ 940
Ամփոփենք այն ամենը, ինչ արեցինք ինվերտող ուժեղարարի ելքի լարումը գտնելու
համար։ Ամեն մի քայլ պարզ էր, սակայն դրանք բոլորը միասին մեզ տալիս են մի
հզոր մեթոդ, որից կարելի է օգտվել այլ օպերացիոն ուժեղարարների շղթաները
քննելիս։ Այդ պատճառով արժե ի մի բերել ողջ պրոցեսը։
Մենք ենթադրեցինք, որ շղթան աշխատում է այնպես, որ ելքի լարումը
գտնվում է սնման աղբյուրի կողմից նախադրված սահմաններում։ Եթե
ունենք +12 և -12 Վոլտ սնուցում, ապա սա նշանակում է, որ ելքը
սահմանափակված է ինչ որ տեղ -10 կամ -11 և +10 կամ +11 Վ միջև։ Այլ
խոսքով, ենթադրեցինք, որ ուժեղարարը աշխատում է իր գծային
սահմանների ներսում ինչ որ տեղ և հագեցած չէ։ Հենց սա նկատի ունենք,
երբ ասում ենք, որ ելքի լարումը ողջամիտ տիրույթում է։ Եթե փորձեք ելքի
լարումը շատ բարձրացնել կամ իջեցնել, ապա դա հնարավոր կլինի անել
միայն օգտագործվող էներգասնման օգնությամբ։
Դուք չեք կարող ելքը դարձնել 11 Վ-ից բարձր, եթե օգտվում եք +12 և -12 Վ
սնման աղբյուրից։ Ավելի բարձր սնման լարումը թույլ կտա ստանալ ավելի
լայն ելքի լարման տիրույթ միայն մինչ այն աստիճան, երբ չիպը վառվում է։
(Վառվելը տեխնիկական նկարագրությունն է այն բանի, ինչ տեղի է ունենում, երբ
էլեկտրական էլեմենտը գործում է իր համար նախասահմանված տիրույթից դուրս
ավելի բարձր լարման տակ)։
Հարկավոր է լինել ավելի կոնկրետ, երբ ասում ենք լարումն ունի ողջամիտ արժեք։
Երբ օգտագործում ենք օպերացիոն ուժեղարար, ապա պետք է ունենանք երկու
սնուցում։ Հաճախ օգտվում ենք +12 Վ և -12Վ սնուցումից, թեև +/- 15Վ նույնպես
տարածված է։ Ինչպիսին էլ լինի էներգասնուցումը, օպերացիոն ուժեղարարի ելքը
- 198 -
սնման պատճառով սահմանափակ է։ Սովորաբար ելքը սնման լարման արժեքի
նկատմամբ 1 Վ սահմաններում է։ Այսպես, երբ սնման լարումը +/-12 Վ է, ապա կարող
ենք օպերացիոն ուժեղարարը վեր աշխատեցնել մինչև 10,8 Վ կամ ցած մինչև -10,8Վ։
(Սա ոչ միշտ է լինում սիմետրիկ, այնպես որ հարկավոր է ուշադիր լինել)։
Եթե շղթան ստիպում է օպերացիոն ուժեղարարին ունենալ ելքի 17,3 Վ լարում, դուք
այն չեք տեսնի։ Դրա փոխարեն կտեսնեք 10,8 Վ։ Երբ դա տեղի է ունենում, ասում ենք
օպերացիոն ուժեղարարը հագեցել է։ Այն դեպքում, երբ ամեն ինչ հիանալի է և
ուժեղարարն էլ հագեցած չէ, ասում ենք օպերացիոն ուժեղարարը գործում է գծային
տիրույթում։
Երբ օպերացիոն ուժեղարարը գործում է գծային տիրույթում, ապա ելքի լարման
համար կա ուժեղացման գործակցով կապված առնչություն՝
Vout = ուժեղացում ·( V+-V- )
Այստեղ՝
V+ = ոչ ինվերտող մուտքի վրա լարումն է,
V- = ինվերտող մուտքի վրա լարումն է,
ուժեղացում = Օպերացիոն ուժեղարարի ուժեղացման գործակիցն է։
741 օպերացիոն ուժեղարարի գործակիցը 100 000 –ից բարձր է։ Այսպես, եթե ելքը
սահմանափակված է 10 կամ 11 Վ-ով, մուտքի V+ -V- տարբերությունը չի կարող ավելի
մեծ լինել 100մկՎ –ից։
Խնդիր
Խ6․Օպերացիոն ուժեղարարն ունի 250 000 ուժեղացում։ Ելքի լարումը 3,75Վ է։ Հաշվել
մուտքի լարումների տարբերությունը ուժեղարարի ինվերտող և ոչ ինվերտող
կոնտակտների վրա։ 0,000015
Ինվերտող ուժեղարարը կարևոր է և հաճախ է օգտագործվում օպերացիոն
ուժեղարարի շղթայում։ Այն կարելի է դիտարկել նաև որպես շղթայի նախատիպ,
սկզբնակետ ավելի բարդ և հետաքրքիր շղթաների։
- 199 -
Տեղադրենք օպ․ ուժեղարարը ստանդարտ տպասալիկի վրա։ Չիպը
տեղադրենք այնպես, որ այն իր ելուստներով նստի զույգ անցքերի
հավաքածուի մեջտեղում՝ ինչպես ցույց է տված նկարում։ Նկատենք, որ
խազը վերևում է։
o
Միացնենք հետադարձ կապի R0 ռեզիստորը։ Միացնենք R0-ն մուտքի
ինվերտող 2 կոնտակտի և ելքի 6 կոնտակտին։ Հաճախ կարելի է
օպերացիոն ուժեղարարը կամրջել, այսինքն՝ կարող ենք ռեզիստորը
պարզապես տեղադրել օպերացիոն ուժեղարարի վրա նրա 2 և 6
կոնտակտների միջև, ինչպես ցույց է տված ստորև՝
- 200 -
Միացնենք ելքի ազդանշանի լարը։ Միացնենք այն օպերացիոն
ուժեղարարի ելքին։ Լարը գնում է այնտեղ, ուր կարող ենք տեսնել շղթայի
ելքը։ Օր․ օսցիլոգրաֆով։
Միացնենք մուտքի R1 ռեզիստորը։
- 201 -
- 202 -
Շղթայի թեստը
Քայլ 1․ Այս կետում շղթայի բոլոր միացումները արված են և պատրաստ ենք այն
թեստավորել։ Թեստավորման նպատակն է համոզվել, որ այն ճիշտ է աշխատում։
Հարկավոր է ստուգել միացումները։ Գծեք շղթան, համոզվեք, որ յուրաքանչյուր
բաղադրիչից դուրս եկող միացումները օպերացիոն ուժեղարարի ճիշտ
ելուստների հետ են միացված։
Քայլ 2․Միացրեք էլեկտրասնուցումը և նայեք, արդյո՞ք ծուխ է դուրս գալիս։ Ըստ
էության հարկավոր է սնուցում միացնել և համոզվել, որ կոնտակտների վրա ճիշտ
լարում է կիրառված։ 7 կոնտակտը պետք է լինի +Vc, 4 կոնտակտը -Vc, իսկ 3-ը զրո,
երբ բոլորն էլ չափվում են հողի նկատմամբ (Vc սնման աղբյուրի լարումն է)։
Քայլ 3․Համոզվելուց հետո, որ միացումները ճիշտ են և սնման լարման
կոնտակտները ևս ճիշտ են արված, կարող ենք ստուգել, թե ինչպես է իրեն
դրսևորում շղթան՝ օգտվելով թեստային ազդանշանի մուտքի կոնտակտից։
Թեստային ազդանշան առաջացնելու համար հարկավոր է ունենալ
ազդանշանային/ֆունկցիոնալ գեներատոր, իսկ մուտքի և ելքի ազդանշանները
չափելու համար՝ օսցիլոգրաֆ կամ վոլտմետր։ Ավելի լավ է ունենալ օսցիլոգրաֆ,
քանի որ նրանով հնարավոր է աչքով տեսնել մուտքի և ելքի ազդանշանների
ալիքային պատկերը։ Միացրեք այն՝ ինչպես ցույց է տված ներքևում։
- 203 -
Քայլ 5․ Հարկավոր է չափել և մուտքը և ելքը։ Ներքևում ցույց է տված օսցիլոգրաֆի
միացումը ելքի հետ։ Կետերով ցույց են տված այն դիրքերը, ուր պետք է
տեղափոխել օսցիլոգրաֆի կոնտակտը մուտքը չափելու համար։
- 204 -
Վերջնական արդյունքն այն է, որ միշտ էլ, երբ մուտքի լարումն այնպիսին է, որ ելքի
լարմանը դուրս է հանում իր հունից, ապա ելքի լարումը կտրվում է (չի անցնում
հագեցման լարումից բարձր) և երբեք ցանկալի արժեքին չի հասնում։ Սա
առաջացնում է ելքի լարման աղավաղում, երբ ցանկանում եք, օրինակ, ուժեղացնել
ձայնային կամ երաժշտական ազդանշանները և այդ աղավաղումը լսելի է դառնում։
Կան ինվերտող շղթաների փոփոխման այլ հնարավորություններ։ Կարելի
օգտագործել երկու մուտքի ռեզիստորներն այնպես, ինչպես արված է այս շղթայում։
- 205 -
Vout = - (V1 / R1 + V2 / R2 )R0
կամ
Vout = - (V1R0 / R1 + V2R0 / R2 )
Ինտեգրատոր
- 206 -
t
−1
Vout = ∙ ∫ V1 (τ)dτ
RC
0
Եթե ուշադիր քննենք այս շղթան, էլի հնարավոր է ուշադրությունից վրիպի այն
փաստը, որ երկու մուտքերը տեղփոխ են արված։ Ինվերտող մուտքը հողանցված է,
իսկ Ro –ով արված հետադարձ կապը միացված է ոչ ինվերտող մուտքին։ Դա է այն
փոփոխությունը, որ այստեղ արել ենք։
Արդյո՞ք սա ելքում փոփոխության կբերի։ Այո, այն կբերի մեծ փոփոխություն։ Այս
շղթան ունի դրական հետադարձ կապ, որը նշանակում է, որ այն անկայուն է։ Այն
կարող է տատանվել կամ էլ կախված մնալ հագեցման սահմանին։ Չնայած որ մի
փոքր հույս կա, որ այն կաշխատի, բայց այն հավանաբար չի աշխատի։ Սա ավելի
բարդ խնդիր է, որովհետև հասկանալու համար հարկավոր է ուսումնասիրել
Լապլասի ձևափոխությունները, գծային համակարգերը և այլն։
Վերջին դիտողությունն այն է, որ նույնիսկ եթե մուտքի բևեռայնությունը ճիշտ է
ընտրված, այն կարող է չաշխատել։ Այդ ամենը կախված է օպերացիոն ուժեղարարի
հաճախային բնութագրից։ Կան հատուկ նշանակության օպերացիոն ուժեղարարներ,
որոնք որոշ պարզ շղթաներում չեն աշխատում։ Հարկավոր է փորձառու լինել,
որպեսզի կարողանաք պարզել, թե ինչումն է սխալը։ Եթե օպ․ ուժեղարարը միացնում
եք ու այն չի աշխատում այնպես ինչպես նախատեսել էիք, ապա հավանաբար ճիշտ
միացումներ չեք կատարել, սակայն կա նաև շատ փոքրիկ ոչ զրոյական
հավանականություն, որ երբ ամեն ինչ ճիշտ է արված, բայց էլի շղթան ճիշտ չի
աշխատում։
Հարցեր և խնդիրներ
Հ3․ Ի՞նչ տեսակի ուժեղարար է օպերացիոն ուժեղարարը։
Ընդգծել-Հոսանքի ուժեղարար, սիմվոլիկ ուժեղարար, լարման ուժեղարար
Հ4․ Ինչքա՞ն է օպերացիոն ուժեղարարի տիպային ուժեղացման գործակիցը։
100, 10 000, 100 000
Հ5․Ինչքա՞ն է 741 -ի սնման տիպային լարումը։
- 207 -
+5 և -5, +12 և -12, +15 և -15
Հ6․Ինչքան է 741-ի ելքի տիպային լարման սահմանները, երբ այն աշխատում է
-12 և +12 Վ սնուցմամբ։
-15 ից +15 -10,5 ից +10,5 -5 ից +5
Խ7․ Ունենք ինվերտող ուժեղարար R1 = Ro = 2 700 պարամետրերով։ Հաշվել ելքի
լարումը, երբ մուտքի լարումը +5 Վ է։ -5
Տրամաբանական շղթաներ
- 208 -
Կա առնվազն երկու բնագավառ, որոնց հետ հարկավոր է ծանոթ լինել։ Դրանք
են՝
Առաջին, հարկավոր է իմանալ թվային տրամաբանության հիմքը՝ զրոներ և
մեկեր (0-ներ և 1-եր) և թե ինչպես կարելի է ներկայացնել ազդանշանը
զրոների և մեկերի հաջորդականության տեսքով։ Ի վերջո կցանկանաք իմանալ,
թե ինչպես զրոների և մեկերի հոծ զանգվածի միջոցով հնարավոր է
համակարգիչների ֆայլերում կուտակել նկարների, փաստաթղթերի, ձայնի և
նույնիսկ շարժանկարի ինֆորմացիան և ինչպես կարող է այն համակարգչի և
թվային ազդանշանի աղբյուրի միջև փոխանակվել։
Անհրաժեշտ կլինի ծանոթանալ նաև թվային շղթաների՝ փականների, ֆլիպ-
ֆլոպների, հիշողության էլեմենտների և այլնի հետ, որպեսզի կարողանաք
թվային ազդանշանների հետ գործողություններ կատարելու նպատակով շղթա
նախագծել։
Տրամաբանական ազդանշաններ
Երկուական ինֆորմացիան ֆիզիկական համակարգում ներկայացնելու համար կան
մի քանի տարատեսակ համակարգեր։ Ահա մի քանիսը՝
Լարման (0) զրո ազդանշանը համապատասխանում է 0 Վոլտին, իսկ մեկը (1)
համապատասխանում է 5 կամ 3 Վոլտին։
Սինուսոիդալ ազդանշանի համար զրոն համապատասխանում է մի
հաճախության, իսկ մեկը՝ մի ուրիշ հաճախության։
Հոսանքի զրո ազդանշանին համապատասխանում է 4 միլիԱմպերը, իսկ մեկին
համապատասխանում է 20 միլիԱմպերը։
Եվ վերջինը փոխանջատիչների օգտագործումն է՝ բաց վիճակ "0" համար և
փակ վիճակ "1" համար։
Կան նաև շատ ուրիշ եղանակներ։
Տրամաբանական ազդանշանների բնութագրերը
Հարկավոր է ընդգծել, որ այս բոլոր ազդանշանները կարող են և սովորաբար
ժամանակի ընթացքում փոխվում են, այնպես որ մենք իրականում դիտում ենք դրանք
դինամիկ իրավիճակներում։ Սակայն սկսենք այդ ազդանշանների քննարկումը
որպես ժամանակի հետ չփոխվող մեծություն։
Որպես աշխատանքային օրինակ վերցնենք լարման ազդանշանը։ Այն կարող է
ունենալ երկու արժեք՝ 0 և 1 համապատասխանաբար։
Այդ տրամաբանական ազդանշանին վերագրենք մի փոփոխական և այն
նշանակենք որևէ տառով՝ ասենք A։
Քննենք մի տիպային իրավիճակ։ Ունենք մի սարք, որը տրամաբանական
ազդանշաններ է առաջացնում՝ գեներացնում։
Դա կարող է լինել մի հեռախոս, որը ձևափոխում է ձայնային ազդանշանները
զրոների և մեկերի հաջորդականության։
- 209 -
Դա կարող է լինել սենյակային թերմոստատ, որը գեներացնում է 1, երբ
ջերմաստիճանը շատ ցածր է և 0, երբ ջերմաստիճանը նախապես
կարգաբերված ջերմաստիճանից բարձր է։
Տրամաբանական ազդանշանը ընդունում է 0 (FALSE, OFF) կամ 1 (TRUE, ON)
արժեքներ՝ (0 (ՍԽԱԼ, ԱՆՋԱՏԱԾ) կամ 1 (ՃԻՇՏ, ՄԻԱՑՐԱԾ))։ Այդ ազդանշանը
իրականում կարող է լինել լարում, անջատիչ ևն։ Այնուամենայնիվ, ցանկալի է
մտածել զրո և մեկ տերմիններով, այլ ոչ թե լարման արժեքներով։
Տրամաբանական
+ լարում տրամաբանական
ազդանշանի
գեներատոր - ազդանշան
------------------------------------------------------------------------------------------------------
Գործողություններ տրամաբանական ազդանշանների հետ
Քանի որ արդեն ունենք տրամաբանական ազդանշանի գաղափարը, կարող ենք քննել
դրանց հետ կատարվող գործողությունները։ Դիցուք ունենք երկու տրամաբանական
ազդանշաններ՝ A և B։ Ենթադրենք, որը այդ երկու տրամաբանական ազդանշանները
մի որևէ շղթայի համար համարվում են որպես մուտք և որ նրա ելքը նույնպես
տրամաբանական ազդանշան է։ Այդ իրավիճակը պատկերված է ստորև։
A
Տրամաբանական C
B շղթա
- 210 -
A B C
Սխալ Սխալ Սխալ
Սխալ Ճիշտ Սխալ
Ճիշտ Սխալ Սխալ
Ճիշտ Ճիշտ Ճիշտ
A B C
Սխալ Սխալ Սխալ
Սխալ Ճիշտ Սխալ
Ճիշտ Սխալ Սխալ
Ճիշտ Ճիշտ Ճիշտ
AND փականներ
AND (ԵՎ) ֆունկցիան կարող է էլեկտրապես իրագործել AND փական անվամբ
սարքի միջոցով։ Պատկերացրեք օր․մի համակարգ, որում զրոն (0) ներկայացնում է
զրո (0) Վոլտը, իսկ մեկը (1) ներկայացնում է երեք (3) Վոլտը։ Եթե պատրաստվում
ենք օգտագործել էլեկտրական սարքեր, ապա կարիք կա դրանց սիմվոլիկ
ներկայացման։ Ահա AND փականի ստանդարտ խորհրդանշանը՝ սիմվոլը․
- 211 -
Տրամաբանական զրո ունենալու համար միացրեք փականի մուտքը հողին,
որպեսզի ունենանք (0) Վ մուտք։
Տրամաբանական մեկ ունենալու համար միացրեք փականի մուտքը հինգ (5)
Վոլտ աղբյուրին, որպեսզի մուտքում ունենանք 5 Վ։
Միացումները կատարվում են երկու փոխանջատիչների միջոցով։ Ամեն
անգամ փոխանջատիչը սեղմելով, անջատում եք միացված կոնտակտը և
փոխարենը միացնում հակառակ դիրքի կոնտակտը։
+ +
- 5Վ -
Հարց
Հ1․ Ունենք AND փական։ Երկու մուտքերն էլ զրո են։ Ի՞նչ է ելքը։ 0
Այժմ ունենք AND փականը ներկայացնելու երկու ձև՝ իսկության աղյուսակ և շղթայի
սխեմա։ Սակայն կա այս ինֆորմացիան ներկայացնելու մի երրորդ եղանակ՝
սիմվոլիկ եղանակ, որը ստացել է Բուլյան հանրահաշիվ անվանումը։
Ենթադրենք մեր A, B և C փոփոխականները հանրահաշվական փոփոխականներ են,
սակայն այնպիսի փոփոխականներ, որոնք կարող են ընդունել միայն երկու արժեք՝ 0
և 1։ Այդ դեպքում AND ֆունկցիան սիմվոլիկ ձևով ներկայացվում է հետևյալ երկու
ձևերով՝
C = A·B կամ C = AB
Խնդիրներ
- 212 -
Խ1․ A = 1, B = 0 0
Խ2․ A = 0, B = 1 0
Խ4․ A = 1, B = 1 1
A B C
0 0 0
0 1 0
1 0 0
1 1 1
----------------------------------------------------------------------------------------------------
OR (ԿԱՄ) փականներ
Քննարկենք մի դեպք, երբ և ճնշումը և ջերմաստիճանը կարող են բարձր լինել։ Դիցուք
ունենք երկու սենսորներ, որոնք չափում են ջերմաստիճանը և ճնշումը։ Առաջին
սենսորը ունի T ելք, որը 1 է, երբ ջերմաստիճանը ջեռուցիչում շատ բարձր է և 0
հակառակ դեպքում։ Երկրորդ սենսորը առաջացնում է P ելք, որը 1 է, երբ ճնշումը
շատ բարձր է և 0 հակառակ դեպքում։ Կաթսայի համար ունենք վտանգավոր
իրավիճակ, երբ կամ ջերմաստիճանը կամ ճնշումը շատ բարձր են։ Այն ընդունում է
միայն մի արժեք։ Կառուցենք այդ իրավիճակի իսկության աղյուսակը։ D ելքը 1 է, երբ
վտանգն առկա է։
T P D
Սխալ Սխալ Սխալ
Սխալ Ճիշտ Ճիշտ
Ճիշտ Սխալ Ճիշտ
Ճիշտ Ճիշտ Ճիշտ
- 213 -
Այն ինչ արեցինք, սահմանվում է OR (ԿԱՄ) փականով։ OR փականը այն փականն է,
որի համար ելքը 1 է, երբ մուտքերից առնվազն մեկը 1 է։ OR փականի ելքը 0 է միայն
այն դեպքում, երբ բոլոր մուտքերն էլ 0 են։ Ներքևում ցույց է տված OR փականի
սիմվոլիկ նշանը։
A B C
0 0 0
0 1 1
1 0 1
1 1 1
Խնդիրներ
Դիցուք ունենք A և B երկու մուտքանի OR փական։ Հետևյալ դեպքերի համար գտնել C
ելքը։
Խ5․ A = 1, B = 0 1
Խ6․ A = 0, B = 1 1
Խ7․ Եթե երկու մուտքերն էլ մեկ են, ապա ի՞նչ է ելքը։ 1
NOT (ՈՉ) փականներ (Ինվերտորներ)
Երրորդ կարևոր տրամաբանական էլեմենտը ինվերտորն է։ Ինվերտորը շատ բաներ է
անում, որ հուշում է անվանումը։ Երբ մուտքը 0 է, ապա ելքը 1 է։ Եվ հակառակը, երբ
մուտքը 1 է, ապա ելքը 0 է։ Ինվերտորի սիմվոլը պատկերված է ներքևում։
Ինվերտորի իսկության աղյուսակը շատ պարզ է, քանի որ այն ունի միայն մեկ մուտք։
Եթե մուտքը նշանակենք A, իսկ ելքը C, ապա իսկության աղյուսակը կլինի՝
A C
0 1
1 0
Խնդրի օրինակ
- 214 -
Հարկավոր է հսկել երկու պոմպեր, որոնք երկու տարբեր կոնցենտրացիաներով
բաղադրանյութեր են սրսկում քիմիական պրոցեսին։ Ուժեղ բաղադրանյութն
օգտագործվում է, երբ լուծույթի pH թթվայնությունը շատ հեռու է ցանկալի արժեքից և
թույլ բաղադրանյութն է օգտագործվում, երբ pH մոտ է ցանկալի արժեքին։
Հարկավոր է համոզված լինել, որ ամեն պահի միայն մի պոմպն է աշխատում։ Ամեն
մի պոմպի հսկիչ սարքը արձագանքում է ստանդարտ տրամաբանական
ազդանշանների, այսինքն՝ երբ պոմպի հսկիչ սարքի մուտքում ունենում ենք 1, ապա
պոմպը աշխատում է, իսկ եթե նրա մուտքը 0 է, ապա պոմպը չի աշխատում։
Պետք է ունենանք յուրաքանչյուրից մի զույգ մուտքի AND փականներ (IC չիպեր),
OR փականներ և ինվերտորներ ու պոմպերը հսկելու համար պետք է նախագծենք մի
տրամաբանական շղթա։ Կարող ենք գեներացնել մի ազդանշան, որը 1 է, երբ S
պոմպը միացված է և 0, երբ W պոմպը միացված է։ Կարո՞ղ եք նախագծել նման մի
շղթա։
Որպեսզի լուծենք խնդիրը, ենթադրենք պոմպերի հսկիչները ստանում են
տրամաբանական ինվերս (շրջված) ազդանշաններ։ Երբ պոմպերից մեկի ազդանշանը
1 է, մյուսինը 0 է։ Այստեղ, երբ X 1 է, S պոմպն աշխատում է։
S Պոմպի
հսկիչ
+ W Պոմպի
- 5Վ հսկիչ
Իրականում NAND սիմվոլը ինվերտորի սիմվոլին դուրս է հրում դեպի ելքի կետ
ինչպես պատկերված է ստորև՝
- 215 -
A B C
0 0 1
0 1 1
1 0 1
1 1 0
-------------------------------------------------------------------------------------------------
Quad-NAND չիպի միացումները
Եթե ցանկություն ունեք փականներ օգտագործել, ապա հարկավոր կլինի որոշ չափով
ուսումնասիրել դրանց ֆիզիկական բնութագրերը։ Այս բաժնում կդիտարկենք
փականի մի պարզ սխեմա, օգտագործելով հատուկ ինտեգրալ շղթա՝ 7400 չիպ։ Սա
լավ ներածություն է ավելի բարդ տրամաբանական չիպեր օգտագործելու
ճանապարհին։
Ներկայացված է 7400 չիպի ստանդարտ տպասալիկը։ Սա ըստ էության մի N74LS00P
է։ LS ցույց է տալիս, որ այն ցածր հզորության Շոտկի չիպ է։
- 216 -
7400-ի միացումների համար առաջին քայլը սնման դրական բևեռը միացնելն է։
Օգտագործեք 5Վ սնման աղբյուր և առայժմ այն մի միացրեք։ Միացրեք լարը 14
կոնտակտին ինչպես ստորև, իսկ մյուս ծայրը 5Վ սնման աղբյուրին։ Սնուցումը թողեք
անջատած վիճակում, քանի դեռ ամեն ինչ միացված չէ։ Ահա թե ինչ տեսք ունի այն,
երբ չիպի դրական սնման լարը միացված է։
- 217 -
Ուշադրություն դարձրեք այս միացման նկարին։ Այս թվային տրամաբանական չիպի
մոտ սնուցումը գնում է դեպի եզրակետեր։ Հիշեք, սնուցումը տրամաբանական
չիպերի մոտ եզրակետերի վրա է։
Հիմա կարող ենք չիպի փականներից մեկի երկու մուտքերի միացումը կատարել։
Հարկավոր է այդ մուտքերից յուրաքանչյուրին տալ 5 Վ 1 ունենալու համար և մուտքը
հողանցել 0 ունենալու համար։ Նկարում պատկերված են երկու լարեր, որոնք
միացած են չիպի 1 և 2 կոնտակտներին։ Այդ կոնտակտները չիպի NAND
փականներից մեկի կոնտակտներն են։
Հիմա կարող ենք միացնել փականի ելքը։ Հարկավոր է դրանք միացնել վոլտմետրին
կամ օսցիլոգրաֆին այնպես, որ կարողանանք չափել և դիտել փականի ելքի լարումը։
(Վոլտմետրը կամ օսցիլոգրաֆը նույնպես պետք միացված լինեն հողի հետ։ Պետք է
- 218 -
չափեք ելքի լարումը հողի նկատմամբ)։ Ելքը պետք է լինի մոտ 5 Վ, երբ այն 1 է և
զրոյին մոտ, երբ ելքը 0 է։
Երբ փականի ելքը 1 է, ապա ելքի լարումը կլինի 5 Վ։ Հոսանքը կհոսի հաջորդաբար
միացված ռեզիստորով ու լուսադիոդով և լուսադիոդը կվառվի։ Երբ փականի ելքը 0 է,
ապա ելքի լարումը կլինի զրո և լուսադիոդը չի վառվի։ Կարող եք օգտագործել այս
ինդիկացիոն սխեման ցանկացած ազդանշանի վիճակը ցույց տալու համար։
(Պարտադիր չէ, որ այն լինի փականի ելք)։
- 219 -
Խնդրի օրինակ
Քննարկենք պոմպի խնդիրը։ Ինչ է տեղի ունենում, երբ լինում են պահեր, երբ
ցանկանում եք, որ երկու պոմպերն էլ չաշխատեն։ Ենթադրենք ունենք թվային
ազդանշան, որը 1 է, երբ երկու պոմպերից մեկը պետք է աշխատի և 0, երբ ոչ մի պոմպ
չպետք է աշխատի։ Օրինակ, երբ pH –ը շատ մոտ է ցանկալի արժեքին, չեք ուզում
ընդհանրապես որևէ բան անել, այսինքն՝ ուզում եք ոչ մի պոմպ չաշխատի։
Դեռ ունենք մի ազդանշան, որը որոշում է, թե կոնկրետ որ պոմպը պետք է աշխատի,
երբ նրանցից մեկնումեկը պետք է անպայման աշխատի։
Մշակենք մի սխեմա, որը կերաշխավորի, որ երկու պոմպերն էլ անջատված են, երբ
պոմպ ազդանշանը 0 է և կճշտի այն պոմպը, որը պետք է աշխատի պոմպ
ազդանշանի 1 արժեքի դեպքում։
Մշակվող սխեման բավականին պարզ է, այնպես որ այն կարելի է իրականացնել մի
քանի չիպերով։ Հարկավոր է ունենալ AND փականով չիպեր և ինվերտորներ։
Լուծման օրինակ
Նայենք այս խնդրին իսկության աղյուսակով։ Ահա իսկության աղյուսակը՝
Բառերով ասած՝ ասում ենք միացնել S (ուժեղ ռեագենտով) պոմպը, երբ պոմպերը
ON միացվածի վրա են ու կատարված է ուժեղ ռեագենտի ընտրություն (ընտրություն
3) և միացնել W (թույլ ռեագենտով) պոմպը, երբ պոմպերը ON միացվածի վրա են ու
կատարված է թույլ ռեագենտի ընտրություն (ընտրություն 2)։ Հակառակ դեպքում
ոչինչ էլ չանել։
Եթե ուշադիր նայենք, կտեսնենք որ ամեն մի գործողության համար կա միայն մի
թերմ։ S –ը 1 է միայն 3 դեպքում, այսինքն՝ երբ ուզում ենք պոմպերը միացված լինեն
ու ունենանք միայն ուժեղ ռեագենտ։ Նույն ձևով W –ն 1 է միայն 2 ընտրության
դեպքում։
Կրկին ցույց է տված իսկության աղյուսակը։ Նկատենք հետևյալը՝
Բուլյան փոփոխականներ ենք սահմանել P, C, S, և W տարբեր
ազդանշանների համար։
Մուտքերը ցույց են տված կանաչ գույնով, իսկ ելքերը նարնջագույն։
- 220 -
P C S W
0 0 0 0 0
1 0 1 0 0
2 1 0 0 1
3 1 1 1 0
Նայելով «S –ը 1 է ․․․․ երբ ուզում ենք պոմպերը ON լինեն և AND ունենանք միայն
ուժեղ ռեագենտ » պնդմանը՝ կարող ենք այդ պնդումը ներկայացնել տրամաբանական
արտահայտության տեսքով։
Ինչպես նաև
- 221 -
Բուլյան հանրահաշիվ
Այստեղ մենք մտնում ենք մի այլ տիպի հանրահաշվի աշխարհ։ Մինչ այժմ արդեն իսկ
հանդիպել ենք այդ հանրահաշվի հասկացություններից որոշ օրինակների հետ։
A B C
0 0 0
0 1 0
1 0 0
1 1 1
o 0·0 = 0
o և 1·1 = 1
o և 0·1 = 0
A B C
0 0 0
0 1 1
1 0 1
1 1 1
- 222 -
Այսպիսով, պարզապես ունենք
o 0+0=0
o և 1+1=1
o և 0+1=1
Այժմ, երբ մասնակցում եք քոլեջի դասընթացներին և ձեր ծնողներին
հաղորդագրություն եք ուղարկում, որ հենց նոր սովորեցիք, որ 1 + 1 = 1, ապա ձեր
ծնողները հաստատ կպահանջեն ուսման վարձը ետ վերադարձնել։
Իսկ այժմ ընդունելով վերևի պնդումը, կարող ենք ընդունել նաև հետևյալը՝
A·A = A
Պարզապես հարկավոր է A համարել կամ զրո կամ մեկ և հիշել AND-ի իսկության
աղյուսակը։
Ունենք նաև
A+A=A
Կրկին A-ն համարում ենք կամ զրո կամ մեկ և հիշում OR –ի իսկության աղյուսակը։
Եվ․․․․․․ կուզեք հավատացեք, կուզեք ոչ, սակայն այս արդյունքը շատ օգտակար է,
որովհետև այն հիմնարար արդյունք է և մեզ հնարավորություն է տալիս կառուցել
շղթաներ ավելի քիչ փականներ օգտագործելով։
Կան մի քանի հետաքրքիր թեորեմներ, որոնք կարելի է ապացուցել։ Ուշադրություն
դարձրեք հետևյալի վրա՝
Այս երկու փոքր թեորեմները օգտակար են։ Այս թեորեմները ապացուցելու համար
հարկավոր է պարզապես իմանալ AND, OR և NOT փականների հատկությունները։
Դա ինքնուրույն կատարելու վարժություն է։
Երբ մի թեորեմ ենք ապացուցում, ապա ելնում ենք այն մոտեցումից, որ
քննարկում ենք փոփոխականների բոլոր հնարավոր զուգակցումները։ Այդ
եղանակը հնարավոր է կիրառել, քանի որ զուգակցումները սահմանափակ
քանակի են։
Ահա իսկության մի աղյուսակ։ Այն ներկայացնում է երկու փոփոխականների
բոլոր զուգակցումները՝
- 223 -
A B
0 0 1 1 1 1
0 1 1 0 0 0
1 0 0 1 0 0
1 1 0 0 0 0
Իսկության այս աղյուսակը ապացուցում է հետևյալ թեորեմը։
Թեորեմ (Մորգան)։
- 224 -
Մինթերմեր
Մինթերմ ընդլայնում
Սովորաբար կան Բուլյան ֆունկցիան արտահայտելու շատ եղանակներ և այդպիսի
ամեն մի արտահայտություն ինքնըստինքյան բերում է AND փականների, OR
փականների և ինվերտորների մի ամբողջ շարանի։ Ֆունկցիան արտահայտելու
տարբեր եղանակներն ունեն իրարից շատ տարբեր բարդության մակարդակներ։
Ավելի բարդ շղթաները պահանջում են ավելի շատ փականներ և ինվերտորներ,
այնպես որ հարկավոր է այնպես նախագծել շղթաները, որ դրանք լինեն
հնարավորինս պարզ։
Այս դասում կսովորենք, թե օգտվելով Բուլյան հանրահաշվից, ինչպես կարելի է
տարբեր ձևերով ներկայացնել շղթաները։ Կհասնենք այն քննարկմանը, թե ինչպես
կարելի է իրականացնել տարբեր Բուլյան արտահայտություններ ունեցող շղթան։ Այդ
հասկացությունները կարևոր են, քանի որ CPU չիպի նման ցանկացած բարդ շղթա
նպատակահարմար է նախագծել քիչ բաղադրիչներ օգտագործելով։ Սա հատկապես
կարևոր է մեծ շղթաներում, ուր առկա են միլիոնավոր տրանզիստորներ կամ
փականներ։ Բաղադրիչներ խնայելու փոքր տոկոսն անգամ կարող է բերել
հազարավոր տրանզիստորների կամ փականների խնայողության։
Ֆունկցիայի օրինակ
Քննարկենք երեք փոփոխականով մի պարզ Բուլյան ֆունկցիա։ Նկարագրենք այդ
ֆունկցիան իսկության աղյուսակով։ Այն ներկայացված է ստորև։ Մուտքի
փոփոխականներն են X, Y և Z-ը , իսկ ֆունկցիայի ելքը F–ն է։
X Y Z F
0 0 0 0
0 0 1 0
0 1 0 1
- 225 -
0 1 1 0
1 0 0 0
1 0 1 1
1 1 0 0
1 1 1 0
Քննարկենք այս ֆունկցիան ավելի մանրամասն։ Նրա միակ ոչ-զրո մուտքերն են՝
X = 0, Y = 1, Z = 0
և
X = 1, Y = 0, Z = 1
Ֆունկցիան 1 է երկու մուտքերի այս վիճակների դեպքում և զրո մուտքի մնացած
բոլոր վիճակների դեպքում։
Այժմ պարզենք, թե ինչպես կարելի է իրականացնել այս ֆունկցիան։ Ահա դրա
նկարագրությունը՝
Ուզում ենք, որ ելքը լինի 1 ամեն անգամ, երբ կամ
X=0 AND Y=1 AND Z=0
կամ երբ
- 226 -
Մինթերի սահմանումը
Շղթան իրականացնելիս ստիպված եղանք օգտվել հետևյալ արտահայտությունից՝
- 227 -
Կարելի է ի մի բերել այս եզրակացությունը հետևյալ կերպ՝
իսկության աղյուսակը տալիս է արտադրյալների գումարի մի յուրահատուկ
ֆունկցիա, որն ուղղակի հետևում է իսկության աղյուսակը որպես մինթերմ
ընդլայնելուց։
Մինթերմի օգտագործման օրինակ
Որպեսզի ցույց տանք տրամաբանական շղթայի իրականացման համար մինթերմի
օգտակարությունը, քննարկենք հետևյալ խնդիրը։ Երեք շրջանավարտներ՝ Աննան,
Բելան և Կամոն համակարգի շփումը փոքրացնելու խնդիր ունեն։ Բոլոր փոքր
որոշումների համար նրանք ուզում են մի շղթա օգտագործել, որը կորոշի, թե երբ է
նրանց երեքի մեծամասնությունը քվեարկել առաջարկին կողմ։ Ըստ էության նրանք
ցանկանում են երեք մուտքանիմի արկղ ունենալ, որը ելքում 1 կունենա, երբ
մուտքերի երկու կամ ավելի արժեքները 1 լինեն։
Խնդրի լուծումն սկսվում է իսկության աղյուսակի ստացումից։ Այն պատկերված է
ստորև։ Նկատենք, որ աղյուսակում կան չորս մուտքեր։ Դրանց 1 երը լինում են այն
ժամանակ, երբ երկու հոգի միասին քվեարկում են այո կամ բոլոր երեքն էլ կողմ են։
A B C V
0 0 0 0
0 0 1 0
0 1 0 0
0 1 1 1
1 0 0 0
1 0 1 1
1 1 0 1
1 1 1 1
Ստանալով իսկության աղյուսակը, հաջորդ քայլը պետք է լինի մինթերմերի որոշումը։
Դա ցույց է տված ստորև, ուր մինթերմերը իսկության աղյուսակի համապատասխան
մուտքերի աջ կողմում են։ իսկության աղյուսակում կան 1 ելքով չորս մուտքեր և
դրանց համապատասխան մինթերմի չորս արտահայտություններ։
A B C V
0 0 0 0
0 0 1 0
0 1 0 0
0 1 1 1
1 0 0 0
1 0 1 1
1 1 0 1
1 1 1 1
- 228 -
Առաջին թերմը, ուր Բելան և Կամոն կողմ են քվեարկել, իսկ Աննան դեմ՝ կլինի T1
թերմը։ Նշենք, որ այն համապատասխանում է հետևյալին՝
Այսպիսով, երբ մենք այս թերմերը միասին AND ենք անում, ապա այդ պայմանների
դեպքում այստեղ 1 ենք ստանում։
Կան ևս երեք հատ թերմեր և մենք նրանց վերաբերյալ կարող ենք կատարել
նմանատիպ դիտարկումներ։
Ամբողջական լուծման համար մեզ հարկավոր է սրան ինչ-որ ձևով նման ևս երեք
շղթաներ։ Այժմ դուք ի վիճակի պետք է լինեք մյուս երեքը կառուցել։ Դրանք վերևինին
նման են։ Ահա դրանք։ Ամեն մի շղթա ցույց է տալիս իսկության աղյուսակի ելքի մի
թերմ։
- 229 -
Այժմ քննարկենք, թե ինչպես պետք է փոխազդեն այս փոքր շղթաները։ Ֆունկցիան 1 է,
եթե առաջին թերմը 1 է, OR (կամ) եթե երկրորդ թերմը 1 է, OR (կամ) եթե երրորդ
թերմը 1 է, OR (կամ) եթե չորրորդ թերմը 1 է։ Դա իրականացնելու համար մեզ
անհրաժեշտ է հետևյալ շղթան՝
- 230 -
Հիշեք, թե ինչպես երևան եկավ այս շղթան։ Ամեն մի AND փական զգում է իսկության
աղյուսակի միայն մի թերմ և այն 1 է աղյուսակից համապատասխան էլեմենտի ամեն
մի ընտրության դեպքում (իսկության աղյուսակից տվյալ կետի համար ընտրելով
ճիշտ մուտքեր)։ Ավելի վաղ արտահայտության մեջ տեսանք, որ բոլոր AND
փականների ելքերը մի ընդհանուր ելք առաջացնելու համար միասին OR են արված։
Ահա կրկին այդ արտահայտությունը՝
- 231 -
o Երբ ասում ենք երկու շերտ, ապա անտեսում ենք այն
հնարավորությունը, որ կարող է կարիք ունենանք մի քանի (NOT)
ինվերտորների որոշ մուտքի ազդանշաններ լրացնելու համար։ Այլ
խոսքով, այդ ինվերսված ազդանշանները կարող է համակարգում լինեն
և հնարավոր է ինվերտորների կարիք չունենանք։
Շղթայի պարզեցումը
Աշխատենք այդ երկու վերջին թերմերի վրա։ Այս երկու թերմերը իրարից
տարբերվում են միայն A –ի ներկայացված տեսքով։ Այնտեղ առկա է և A-ն և նրա
ինվերսը։ Կարելի է փորձել այդ արտահայտությունը գրել հետևյալ տեսքով՝
Ըստ էության սա լավ ռազմավարական քայլ է, սակայն նախ պետք է հաշվի առնել
Բուլյան հանրահաշվի մի քանի հիմնական հատկություններ։ Նախ և առաջ
հարկավոր է իմանալ Բուլյան հանրահաշվի մի քանի փաստեր։ Համոզվեք, որ
հասկանում եք, թե ինչու են դրանք ճիշտ։
AND-երի համար
- 232 -
X-նշանակումով, X կարող է լինել 0 կամ 1.
Եթե X = 0, ապա ինվերսը 1- է և ընդհակառակը
OR –երի համար
պարզեցվում է հետևյալին՝
- 233 -
Հաճելի կլիներ, եթե կարողանայինք ABC թերմը զուգակցել մնացած բոլոր երեք
թերմերի հետ։ Կարծես թե ամոթ է, որ կարողացանք զուգակցել միայն մի թերմի հետ։
Տրամաբանական արտահայտությունները մի տեսակ յուրահատկություն ևս ունեն։
Կարող ենք փաստացի անել այն, ինչ ուզում ենք- զուգակցել մնացած բոլոր երեք
թերմերի հետ։ Որպեսզի դա անենք, հարկավոր է նկատել հետևյալը՝
ABC = ABC + ABC
Սա պարզապես այն բանի պնդումն է, որ եթե ինչ որ բան ինքն իրեն հետ OR ենք
անում, ապա սկզբնական արդյունքն ենք ստանում (X + X = X)։ Հիշենք, որ 0 + 0 = 0
և 1 + 1 = 1 և որ ABC արտահայտությունը կամ 0 է կամ 1։
Այժմ կարող ենք քվեարկության ֆունկցիայի համար մի ավելի պարզ
արտահայտություն ստանալ։ Սկսենք քվեարկության ֆունկցիայի սկզբնական
տեսքից ՝
Իսկ եթե՞
Այստեղ կան ակնհայտ «իսկ եթե՞» հարցեր։ Ինչ կլինի, եթե շղթան իսկապես մեծ է։ Այդ
դեպքում պետք է ունենանք ֆորմալ ալգորիթմների ծրագրեր, որոնք էլ պետք է
օգտագործենք։ Հենց դա էլ արվում է։ Կան նախագծման գործիքների հավաքածուներ,
որոնք կօգնեն դա անել։ Այդ նախագծման գործիքները սովորաբար օգտագործում են
փոքր սխեմաների շաբլոններ և սովորաբար մեծ շղթաները ունենում են մեծ մասեր,
որոնք պարզապես ավելի փոքր շղթաների շաբլոնների բազմակի կրկնությունն են։
Որոշակի հույս կա, որ մեծ շղթաները իրոք կարող եք հասկանալ։ Այս դասի նյութը
կօգնի հասկանալ, թե ինչպես են նախագծվում մեծ շղթայի փոքր, բայց բազմակի
օգտագործվող մասերը։
- 234 -
Մեր դիտարկելիք կառույցը երկու շերտանի մի կառույց է, որի առաջին շերտում AND
փականներ են և OR փականներ ելքի շերտում։ Միշտ էլ հարկավոր է ունենալ
նմանատիպ կառուցվածք, եթե օգտագործում ենք մինթերմերով մոտեցում։
Մինթերմերին հաճախ անվանում են արտադրյալների գումարի արտահայտություն։
Արտադրյալների գումարի արտահայտությունները ինքնըստինքյան առաջ են բերում
AND-OR կառուցվածք, երբ դրանք իրականցվում են։
Երկրորդ, նկատի առեք, որ մեր գտած կառույցը անհրաժեշտաբար ոչ միշտ է
ամենապարզը։ Հնարավոր է լինեն, օր․երեք շերտանի ավելի պարզ կառույցներ։
Վերջապես, հնարավոր է, որ այս ամենից մի փոքր շփոթված եք։ Գուցե մեր բախտը
բերել է, որ ստացել ենք ավելի պարզ արտահայտություն։ Դեռևս պարզ չէ, թե ինչ
անենք, կամ ինչպես իմանանք, թե ինչ անենք, երբ դա հնարավոր է։ Հաջորդ բաժնում
կքննարկենք Կառնոյի աղյուսակները, որոնք ակնառու են դարձնում, թե ինչ կերպ
պետք է խմբավորել թերմերը, որ հնարավոր լինի բարդ արտահայտությունները
պարզեցնել։
Երկշերտանի կառույցներ
Այստեղ պատկերված է երկշերտանի շղթայի մի օրինակ, որը տեսել ենք նաև ավելի
վաղ։ Մուտքի շերտը կազմված է AND –երից, իսկ ելքի շերտը մի եզակի OR է։ Այս
շղթան ի կատար է ածում արտադրյալների գումարի արտահայտությունը։
- 235 -
Տված է իսկության աղյուսակ, որի մեկ կամ ավելի տեղերում ֆունկցիան
ստանում է 1 արժեք։
o Աղյուսակի այն տեղերի համար, որոնցում ֆունկցիան ստանում է 1
արժեք, գրեք մինթերմերը։
o Այդ բոլոր մինթերմերը միասին OR արեք։
P Q F
0 0 1
0 1 0
1 0 1
1 1 0
P Q F Մինթերմ
0 0 1
0 1 0
1 0 1
1 1 0
- 236 -
Կազմեք իսկության աղյուսակով ներկայացվող ֆունկցիան, նախ որոշելով այն
մինթերմը, որից ստացվում են իսկության աղյուսակի անդամները։
Դրանք այն մինթերմերն են, որոնք ցույց են տված մուտքերից աջ վերևի
աղյուսակում։
Կազմեք մինթերմի արտահայտությունը, ստեղծեք մի երկշերտանի շղթա, որը
իրականացնում է նախորդ քայլում ստացած ֆունկցիան։
- 237 -
Բառացի, կարող ենք NAND անել մուտքի թերմերը (վերևի ձախ կողմի) և այնուհետև
NAND անել արդյունքը։ Ուշադրություն դարձրեք այս արդյունքի կառուցվածքին։
- 238 -
Հնարավոր է դժվարություն ունենաք դրանք նկատելի դարձնելիս, այնպես որ
հարկավոր է հաշվի առնել հետևյալը՝
Եթե դուք թևի թվային ժամացույց եք կրում, ապա նայեք նրան։ Ժամացույցի
ներսում ինչ-որ տեղ կա մի հաշվիչ, որը ղեկավարում է ամեն մի թվանշանին
լուսավորվելիս։ Եթե այդ թիվը զրոյից մինչև ինն է, ապա այն ունի 4 բիթանի
հաշվիչ։ Սակայն հաշվարկը 10 կամ դրանից բարձր չի կարող լինել, այնպես որ
երբ դեկոդեր եք նախագծում, ապա այն թվերը, որոնք երբեք չեն երևում, ձեզ չեն
անհանգստացնում։ Երբեք տասնչորս անց եռեսունտասնմեկ չի կարող լինել։
Կան շատ իրավիճակներ, երբ կարևոր չէ վիճակ է հանդիպում։ Հարցը
նրանումն է, թե ինչ անել այդ դեպքում։ Հարկավոր է անել հետևյալը՝
Եթե ունեք մի ֆունկցիա, որի իսկության աղյուսակում կա կարևոր չէ, ապա
կարող եք անել այն, ինչը լավ է ստացվում։ Ընտրեք ցանկացած կարևոր չէ
որպես մեկ կամ զրո ձեր ցանկությամբ։ Չպետք է բոլոր կարևոր չէ-երը ընտրել
որպես զրո կամ մեկ, դրանք կարելի ընտրել լրիվ պատահական ձևով։ Դա
այնքան էլ խելացի միտք չէ, սակայն կարելի է։
Երբ հասնեք շղթայի պարզեցմանը, ապա կպարզեք, որ կա կարևոր չէ-ի
ընտրության եղանակ, որով հնարավոր է ստանալ շղթայի իրականացման
ամենապարզ ձևը։
Կառնոյի աղյուսակներ
- 239 -
վերցված է մինթերմերի դասի քվեարկության շղթայից։ Նախ ցույց է տված իսկության
աղյուսակը։ Այնուհետև ցույց է տված իսկության աղյուսակի Կառնոյի աղյուսակը։
A B C V
0 0 0 0
0 0 1 0
0 1 0 0
0 1 1 1
1 0 0 0
1 0 1 1
1 1 0 1
1 1 1 1
- 240 -
o
աղյուսակում մոխրագույն ներկված տարածքի աջ թերմը
համապատասխանում է
o
Այս թերմերը կարելի է զուգակցել, որից հետո կստանանք
o
Կառնոյի աղյուսակի գեղեցկությունը կայանում է նրանում, որ այն այնպիսի խելացի
ձևով է նախագծված, որ աղյուսակի ամեն երկու կից բջիջներ իրարից տարբերվում են
մի փոփոխականի փոփոխմամբ։ Այն ամեն անգամ մի փոփոխականի փոփոխություն
է, երբ հատում ենք հորիզոնական կամ ուղղահայաց սահմանները։ (Անկյուններով
անցնելիս ճիշտ չէ)։
Նկատենք, որ թերմերի դասավորությունը պատահական չէ։ Նայենք Կառնոյի
աղյուսակի վերին սահմանի երկայնքով թերմերը դասավորությանը՝ 00, 01, 11,
10. Եթե երկուական համակարգից լավ եք, ապա կարող եք թերմերը դասավորել
այսպես՝ 00, 01, 10, 11։ Սա 0, 1, 2, 3 թվերի երկուական համակարգով
հաջորդականությունն է։ Սակայն Կառնոյի աղյուսակում թերմերը դասավորված չեն
թվային հաջորդականությամբ։ Դա արված է գիտակցաբար, որպեսզի յուրաքանչյուր
հորիզոնական կամ ուղղահայաց բջջային սահման հատելիս արտացոլի միայն մեկ
փոփոխականի փոփոխություն։ Թվային հաջորդականությունում մեջտեղի երկու 01 և
10 թերմերն իրարից տարբերվում են երկու փոփոխականով։ Այնուամենայնիվ, երբ
միայն մեկ փոփոխական է փոխվում, դա նշանակում է, որ դուք կարող եք վերացնել
այդ փոփոխականը՝ ինչպես վերևի օրինակում գորշ տարածքի թերմերի համար։
Կառնոյի աղյուսակը մի տեսանելի տեխնիկա է, որը հնարավորություն է տալիս
գեներացնել թերմերի խմբավորում այնպես, որ հնարավոր է լինում խմբավորել այն
պարզապես վիզուալ զննելով։ Օգտագործվող տեխնիկան կայանում է նրանում, որ
պարզապես հարկավոր է քննել Կառնոյի աղյուսակում մեկեր հանդիպող խմբերը։
Մեկերի խմբավորումը խոշոր խմբերի մեջ հնարավոր է և աղյուսակի բոլոր մեկերի
ներառումը Կառնոյի աղյուսակի օգտագործման առաջին քայլն է։
Մինչ այժմ կենտրոնացանք երեք փոփոխականով Կառնոյի աղյուսակների վրա։
Կառնոյի աղյուսակներն օգտակար են երեքից ավել փոփոխականների դեպքում։
Դիտարկենք, թե ինչպես կարելի է այդ գաղափարը ընդլայնել չորս փոփոխականների
դեպքում։ Ստորև ցույց է տված Կառնոյի աղյուսակը չորս փոփոխականների դեպքում։
- 241 -
Չորս փոփոխականով Կառնոյի աղյուսակի համար հարկավոր է նկատի ունենալ
հետևյալը՝
աղյուսակում կան 16 բջիջներ։ Ամեն անգամ, երբ կլինեն N փոփոխականներ,
ապա կունենանք 2N հնարավոր զուգակցություններ և 2N տեղեր իսկության
աղյուսակում կամ Կառնոյի աղյուսակում։
Դիցուք շարժվում ենք Կառնոյի աղյուսակի երկայնքով։ Ամեն անգամ, երբ
հատում ենք հորիզոնական կամ ուղղահայաց մեկ -և միայն մեկ –սահմանը՝
փոփոխականը փոխում է իր արժեքը։
Փոփոխականների երկու զույգերն էլ՝ WX և YZ փոխվում են նման ձևով։
Հիշեք հետևյալ հիմնական կանոնները, որոնք վերաբերվում են ցանկացած չափսի
Կառնոյի աղյուսակի։
Ցանկացած չափսի Կառնոյի աղյուսակում ուղղահայաց կամ հորիզոնական
բջջի սահմանային հատումը բերում է միայն մի փոփոխականի փոխման՝
անկախ այնտեղ եղած փոփոխականների քանակից։
Ամեն մի 1 պարունակող առանձին բջիջ իրենից ներկայացնում է ֆունկցիայի
մինթերմ և ամեն մի մինթերմ կարելի պատկերացնել որպես N հատ
փոփոխականների արտադրյալ։
Փոփոխականները զուգակցելու համար օգտագործեք 2, 4, 8 ևն ական խմբեր։ N
փոփոխականով Կառնոյի աղյուսակում 2 -ական խմբերը կտան N-1
փոփոխականներով արդյունարար թերմ։ 4 հատանոց խումբը կունենա N-2
հատ փոփոխականներ ևն։
Երբեք չեք ունենա 3 հատով խումբ, 5 հատով խումբ ևն։ Այդ մասին մի էլ
մտածեք։
Քննարկենք 4- փոփոխականով Կառնոյի աղյուսակի խմբերի օրինակներ։
Օրինակ 1․ 2 ական - խմբեր
Ահա 4 փոփոխականով աղյուսակի 2-ական խմբերը՝
- 242 -
Ուշադրություն դարձրեք, որ Y և Z –ը 00 և 01 են երկու տողերի վերևում, որտեղ կան
երկու 1-եր։ Z փոփոխականը փոխվում է 0-ից 1, երբ շարժվում ենք ձախ բջջից դեպի
աջ բջիջ։ Հետևաբար, այս երկու 1-երը կախվածություն չունեն Z արժեքից և Z -ը չի
հայտնվի արդյունարար թերմում, որը ստացվում է, երբ միավորում ենք 1-երը 2-ի
խմբում։ Ընդհակառակը, W, X և Y կլինեն արդյունարար թերմում։ Նկատենք, որ այն
տողում, ուր հայտնվում են 1-եր, W = 0 և X = 1. Ինչպես նաև, այն երկու սյուներում,
ուր 1-եր են հայտնվում, ունենք Y = 0։ Սա նշանակում է, որ այդ երկու բջիջներով
ներկայացվող թերմը կլինի՝
Խնդիր
Խ1․Այստեղ պատկերված է երկու մուտքանի Կառնոյի աղյուսակ։ Որոշել այս
աղյուսակով ներկայացվող արդյունարար թերմը։
𝑊 · ̅̅̅
𝑌 ̅· 𝑍
Ցանկացած չափսի Կառնոյի աղյուսակի մեծ խմբեր կարող են բերվել ավելի շատ
պարզեցման։ Քննարկենք ստորև ստվերագծված խումբը։ Ստվերագծված տիրույթում
կան 4 թերմեր։
- 243 -
վերևի ձախ մասում՝
o
Վերևի աջ մասում՝
o
Ներքևի ձախ մասում՝
o
Ներքևի աջ մասում՝
- 244 -
Նկատենք, թե ինչպես է մեծ խմբավորումը կրճատում արդյունարար թերմի
փոփոխականների քանակը։ Այդ պարզեցումը օգնում է, երբ սկսում ենք Կառնոյի
աղյուսակով ներկայացված ֆունկցիան իրականացնելու համար իրար միացնել
փականները։
Այժմ արդեն կարելի է եզրակացության գալ Կառնոյի աղյուսակի արտադրյալների
գումարի ստացման կանոնների վերաբերյալ
Խմբում մեկերի քանակը 2-ի աստիճան է՝ 2, 4, 8 ևն։
Եթե փոփոխականը Կառնոյի աղյուսակի տարբեր մուտքերի դեպքում երկու
արժեքներն էլ (0 և 1) ընդունում է, ապա այդ փոփոխականը չի լինի
արտադրյալների գումարի ներկայացման մեջ։ Նկատի ունեցեք, որ
փոփոխականը պետք է լինի 1 Կառնոյի աղյուսակի 1երի կեսում և զրո
(ինվերսված) մյուս կեսում։
Եթե փոփոխականը միշտ մեկ կամ միշտ զրո է (դա հայտնվում է կամ միշտ
ինվերսված բոլոր մեկով մուտքերում, կամ միշտ ինվերսված չէ), ապա այդ
փոփոխականը հայտնվում է արտադրյալների գումար արտահայտությունում։
Տեսնենք, թե ինչպես կարելի է օգտագործել այս կանոնները։
Խնդիր
WZ
- 245 -
XZ
̅X
W
- 246 -
o Հնարավոր է լինեն հավասար բարդությամբ մեկից ավելի լուծումներ։
Ահա Կառնոյի աղյուսակի մի օրինակ։ Կան ակնհայտ երկու խմբեր՝ մեկը
նարնջագույն, մյուսը բաց կապույտ։
Մի այլ դիտողություն
- 247 -
Այս ֆունկցիայի համար կազմել Կառնոյի աղյուսակ։
Օգտվելով Կառնոյի աղյուսակ, այս ֆունկցիայի համար ստանալ ամենապարզ
արտադրյալների գումարի արտահայտությունը։
Գծել շղթայի սխեման՝ օգտագործելով բոլոր NAND-երը։
W X Y Z F
0 0 0 0
0 0 0 1
0 0 1 0
0 0 1 1
0 1 0 0
0 1 0 1
0 1 1 0
0 1 1 1
1 0 0 0
1 0 0 1
1 0 1 0
1 0 1 1
1 1 0 0
1 1 0 1
1 1 1 0
1 1 1 1
- 248 -
Օգտվելով Կառնոյի աղյուսակից, ստանալ այս ֆունկցիայի արտադրյալների
գումարի ամենապարզ արտահայտությունը։
Գծել շղթայի սխեմա՝ օգտագործելով AND, OR և NOT-եր։
Գծել շղթայի սխեմա՝ օգտագործելով բոլոր NAND-երը։
Ֆլիպ-ֆլոպ
Կան շղթաներ, որոնք այնքան էլ պարզ չեն, ինչպես փականների շղթաները։ Չնայած
դրան անհրաժեշտ է ուսումնասիրել այդ շղթաները, որոնք կարողանում են
ինֆորմացիա կուտակել ու պահպանել։ Դրանք այն տեսակի շղթաներն են, որոնք
օգտագործվում են համակարգիչների մեջ ծրագրի ինֆորմացիան կուտակելու
համար՝ RAM հիշողությունը։
Այս դասում կուսումնասիրենք այդ տեսակի հիշողության շղթաների հիմունքները։
Մեր նպատակը հետևյալն է՝
Տված է մի ֆլիպ-ֆլոպ շղթա
Պարզել, թե շղթան ինչպես կարձագանքի մուտքերի փոխվող
հաջորդականությանը
Մի եզակի բիթ ինֆորմացիա կուտակելու համար կարողանալ օգտագործել
ֆլիպ-ֆլոպ
Հիմնական շղթան
- 249 -
Ստորև պատկերված է երկու NAND փական ունեցող հիմնական շղթան։ Այս շղթան
ունի երկու մուտք՝ X և Y։ Կարո՞ղ եք այս շղթայի համար կառուցել իսկության
աղյուսակ։
X Y P Q
0 0 1 1
0 1
1 0
1 1
- 250 -
Դա մեզ տալիս է վերևի իսկության աղյուսակի երկրորդ մուտքը։ Ահա իսկության
աղյուսակը այն վիճակում, ինչ մինչ հիմա պարզել ենք՝
X Y P Q
0 0 1 1
0 1 1 0
1 0
1 1
X Y P Q
0 0 1 1
0 1 1 0
1 0 0 1
1 1 1 0
- 251 -
Սա հետաքրքիր է, սակայն հարկավոր է նկատի առնել հետևյալը։
Այս արդյունքը այնքան էլ ինտուիտիվ չէ։
o Շղթան սիմետրիկ է։
o Եթե ունենք սիմետրիկ մուտքեր (X = 1, Y = 1), ապա պետք է ունենանք
սիմետրիկ ելքեր։
o Դրա փոխարեն տեսնում ենք, որ ունենք P = 1 և Q = 0։ Սա բոլորովին էլ
սիմետրիկ չէ և անհանգստացնող է։
Արդյունքը ստացանք, կատարելով ոչ սիմետրիկ ենթադրություն։
Ենթադրեցինք, որ P = 1։
X Y P Q
0 0 1 1
0 1 1 0
1 0 0 1
1 1 0 1
Մենք չենք կարող ունենալ և մեկը և մյուսը։ Այս իսկության աղյուսակը ի մի է բերում
այն ամենը, ինչ պարզեցինք՝
X Y P Q
0 0 1 1
0 1 1 0
1 0 0 1
1 1 0 1
1 0
Այստեղ անկասկած մի յուրահատուկ բան կա։ Ելքը պետք է լինի այս երկու դեպքերից
կամ մեկը կամ մյուսը։ Ո՞րն է այդ ելքը։
Սակայն մի հարց կա սրա վերաբերյալ։
- 252 -
Երբ փոքր էիք և գնում էիք խաղահրապարակ ճոճանակի մոտ, ապա ո՞ր կողմ
էր ճոճանակը թեքվում։
Ինչպես և ճոճանակը, այս շղթան ևս կախված է նրանից, թե ինչ է եղել մինչ այդ։
Այն կարող է երկու վիճակում էլ լինել։ Ճոճանակը կարող է երկու կողմերի վրա
էլ՝ դես ու դեն ճոճվել։ Թե որ կողմի վրա է թեքված, կախված է անցյալի
պատմությունից։
Այս շղթայի անվանումն էլ դրա նմանակն է՝ ֆլիպ-ֆլոպ։
Դիցուք կատարում ենք այսպիսի մուտք՝ X = 0 և Y =1։ Այդ դեպքում ելքը կլինի
P =1, Q = 0. Ահա այդ վիճակի ֆլիպ-ֆլոպը՝
Դիտողություններ
- 253 -
Այս շղթան հիշողության էլեմենտի նախատիպն է։ Այն կարող է կուտակել և
հիշել 1 բիթ ինֆորմացիա։
Ֆլիպ-ֆլոպի հնարավոր վիճակները որոշելու մեր մեթոդը հակասության
մեթոդն է (ներառյալ հատկապես այն դեպքը, երբ մուտքերն ունեին երկու
հնարավոր կայուն վիճակ)։
1 բիթ հիշողության էլեմենտ՝ ֆլիպ-ֆլոպի օգտակարությունը
Չափումներ
- 254 -
o Ֆիզիկական շղթան՝
- 255 -
Իսկ հիմա շուռ տվեք մի մարտկոցը և կրկին չափեք լարումը ու գրանցեք արդյունքը։
Բացատրեք, թե ինչ է տեղի ունենում։
Հիմա ավելացրեք ևս մի մարտկոց և կրկին չափեք լարումը։ Բացատրեք, թե ինչ է
տեղի ունենում։
- 256 -
արված են մեծ բարձիկներ, որպեսզի ռեզիստորը հնարավորություն ունենա
օհմմետրի ելուստների հետ կոնտակտ ապահովել։ Համոզվեք, որ ձեր ռեզիստորը լավ
լցված է և երբ պատրաստ է, չափեք դիմադրությունն ու գրանցեք։
Հարցեր
Հ1․Ինչքա՞ն կլինի նոր ռեզիստորի դիմադրությունը։
ա․ ինչքան առաջինը բ․ առաջինից քիչ
R = L/A
- 257 -
Այսպիսով՝ կարելի է սպասել, որ նույնանման ֆիզիկական կառուցվածքի դեպքում
կունենանք նույն դիմադրությունը։
Հարցեր
Հ2․ Եթե ռեզիստորի երկարությունը կրկնապատկվի, ապա ինչպե՞ս կփոխվի նրա
դիմադրությունը։
ա․ կկիսվի բ․ կկրկնապատկվի
Հ3․Ինչքա՞ն դիմադրություն կարելի է ակնկալել, որ կունենա ձեր պատրաստած
հաջորդաբար միացված ռեզիստորների զուգակցումը։
ա․ կկիսվի բ․ կկրկնապատկվի
Հ4․ Երկրորդ ռեզիստորի դիմադրությունը չափելու համար ո՞ր կետերին (X, Y և Z)
պետք է միացնել օհմմետրի ելուստները։
ա․ X և Z բ․ Y և Z
ա․ X և Z բ․ Y և Z
Ռեզիստորների ճշտությունը
- 258 -
է պատրաստել 1000 ռեզիստորներ։ Դրանք թողարկելուց հետո կլինեն մի
ամբողջ փունջ ռեզիստորներ 800 -ից 1200 տիրույթում։ Սա նշանակում է,
որ դրանք ընկած են 800 մինչև 1200 տիրույթում։
Երբ չափում եք ռեզիստորները, առանձրացրեք նրանք, որոնք ընկած են ձեր
ցանկացածի 1% տիրույթում։ Մնացածը թողեք առանձին արկղում։ Հնարավոր
է, որ նրանց մեջ, որոնք ընկած չեն 1% տիրույթում, կան այնպիսիները, որ
ընկած են 5% տիրույթում։ Դրանք տեղավորեք առանձին արկղում։ Այս
պրոցեսի արդյունքն այն է, որ մնում եք մի փունջ ռեզիստորներով, որոնք
չունեն ցանկալի ճշտություն։ Դուք դրանք վաճառում եք որպես սովորական
20% ռեզիստորներ։
Փաթեթավորում եք 1% ռեզիստորները և 5% ռեզիստորները առանձին-
առանձին և դրանք վաճառում ավելի բարձր գնով։
- 259 -
Ճի՞շտ է, արդյոք, հաջորդական միացման բանաձևը։
Կապ ունի՞, արդյոք, ռեզիստորների հերթականությունը։ Եթե ռեզիստորների
տեղերը փոխենք, կփոխվի, արդյոք, հաջորդական միացման դիմադրությունը։
- 260 -
Երկու լուսային լամպերի խնդիրը
Այս խնդիրը պահանջում է իրարից տարբեր երկու լամպեր։ Լամպերի օրինակը ցույց
է տված ստորև։ Եթե ուշադիր նայեք լամպերին, կտեսնեք, որ նրանք նույնը չեն։ Պետք
է ուշադրություն դարձնեք հետևյալի վրա։
- 261 -
Հարկավոր է ունենալ սնման աղբյուր, որը տալիս է մինչև 25 կամ 30 Վ
փոփոխական լարում։
Իսկ հիմա կատարեք հետևյալը
Պատկերացնենք, որ V1 լարումը տալիս ենք զուգահեռ միացված
ռեզիստորներին։ Ենթադրենք երկու ռեզիստորներն էլ ունեն նույնպիսի Վատտ
հզորություն։
Գուշակեք, թե որ ռեզիստորն ավելի շատ կտաքանա և գրանցեք տետրում։
Պատկերացրեք, որ տալիս ենք V2 լարումը երկու հաջորդաբար միացված
ռեզիստորներին։ Ենթադրենք երկու ռեզիստորներն էլ ունեն նույնպիսի Վատտ
հզորություն։
Գուշակեք, թե որ ռեզիստորն ավելի շատ կտաքանա և գրանցեք տետրում։
Այժմ երկու ռեզիստորների դիմադրությունը չափելուց հետո
100 ռեզիստորը 150 ռեզիստորին զուգահեռ միացված շղթային տվեք 5 Վ
սնուցում։ Սպասեք մինչև երկու ռեզիստորները գան ջերմային
հավասարակշռության։ Առնվազն երկու րոպե սպասեք։
Այդ ընթացքում ռեզիստորներին չկպչեք։ Այնուհետև փորձեք պարզել, թե որ
ռեզիստորն է ավելի տաք։
Պարզեք, արդյոք ռեզիստորները գործում են իրենց նախասահմանված
տիրույթում։
Այժմ լարումը 5 Վ-ից դանդաղ բարձրացրեք։ Այս կետում դուք ռեզիստորների
երկայնքով լարում եք տալիս, որն աստիճանաբար նրանց դուրս կբերի
սահմանված Վատտ տիրույթից։ Երբ դուք զգուշորեն և դանդաղ բարձրացնում
եք լարումը, ապա այն ռեզիստորը, որն առաջինը ծուխ կարձակի, նա էլ կլինի
ամենատաքը։ Անջատեք սնուցումը և թույլ տվեք, որ այն հովանա մինչև
սենյակային ջերմաստիճան։ Չափեք ռեզիստորի դիմադրությունը և պարզեք,
արդյոք այն փոխվել է։
Այժմ օգտագործելով երկու այլ ռեզիստորներ, չափեք դրանց դիմադրությունը։
Այնուհետև
100 ռեզիստորը 150 ռեզիստորին հաջորդաբար միացված շղթային տվեք
12 Վ սնուցում։ Սպասեք մինչև երկու ռեզիստորները գան ջերմային
հավասարակշռության։ Սպասեք առնվազն երկու րոպե։ Այդ ընթացքում
ռեզիստորներին չկպչեք։ Այնուհետև փորձեք պարզել, թե որ ռեզիստորն է
ավելի տաք։
Պարզեք, արդյո՞ք ռեզիստորները գործում են իրենց նախասահմանված
տիրույթում։
Այժմ լարումը 12 Վ-ից դանդաղ բարձրացրեք։ Այս կետում դուք ռեզիստորների
երկայնքով լարում եք տալիս, որն աստիճանաբար նրանց դուրս կբերի
սահմանված Վատտ տիրույթից։ Երբ զգուշորեն և դանդաղ բարձրացնում եք
լարումը, ապա այն ռեզիստորը, որն առաջինը ծուխ կարձակի, նա էլ կլինի
ամենատաքը։
- 262 -
Անջատեք սնուցումը և թույլ տվեք, որ այն հովանա մինչև սենյակային
ջերմաստիճան։ Չափեք ռեզիստորի դիմադրությունը և պարզեք, արդյո՞ք այն
փոխվել է։
- 263 -
- 264 -
5․ Ձեր կարծիքով, որ սենսորն է օգտագործելիս ամենահարմարը։ Ինչու՞։
- 265 -
Եթե դա այդպես է, ապա դուք պրոբլեմի առաջ եք կանգնած։
Հարց․ Երբ լարումը չափում էիք վոլտմետրով, ապա որտեղի՞ց կարող էիք
իմանալ, որ այն ունի վերոհիշյալ նկարի տեսք։
Պատ․ Դա վոլտմետրով չեք կարող պարզել։ Նման բաները տեսնելու համար
հարկավոր է ունենալ օսցիլոգրաֆ։
Իսկ այժմ չափեք սնուցման լարումը։ Չափեք սնման աղբյուրի ելքի լարումը
օսցիլոգրաֆով և ստուգեք, արդյոք ձեր սնման աղբյուրի լարման վրա կա որևէ
ծածանվող ալիք։
Օսցիլոգրաֆները փոփոխական և հաստատուն հոսանքների միջև
կարգաբերման հնարավորություն ունեն։
Հաստատուն հոսանքի վրա կարգաբերված վիճակում երևում է ողջ
ազդանշանը։
Փոփոխական հոսանքի վրա կարգաբերված վիճակում հաստատուն հոսանքի
բաղադրիչը, այսինքն՝ ազդանշանի հաստատուն բաղադրիչը հանվում է և
միայն տատանվող «փոփոխական հոսանք» բաղադրիչն է երևում։
Ծածանվող ազդանշանում հաստատուն հոսանք բաղադրիչը դա ձեր դրած
հաստատուն լարումն է, իսկ փոփոխական բաղադրիչը ծածանումն է։
Ցանկացած սնման աղբյուր ունի ծածանում։ Տեսնելու համար այն կարող է շատ
փոքր լինել, սակայն դրանից մի քիչ այնտեղ կա։ Կարող եք օսցիլոգրաֆը
փոփոխական հոսանքի վրա դնել և փոխելով զգայնությունը տեսնել այն։
Եթե ձեր սնման աղբյուրում ծածանում չեք տեսնում, ապա ինչ որ մեկը դրա
համար հավելյալ վճարել է։ Շատ փոքր ծածանմամբ սնման աղբյուրները թանկ
արժեն։
- 266 -
Ստորև ցուցադրված է Hewlett-Packard (HP) 54601A օսցիլոգրաֆը։
- 267 -
o Եթե ունեք 1000 Հց ազդանշան, ապա ազդանշանի պարբերությունը 1
միլիվրկ է (0,001 վրկ) և պետք չէ, որ ժամանակի սանդղակը դրվի
այնպես, որ դիտեք միայն միկրովրկ տվյալները ու էլի շատ բան չեք
տեսնի, եթե ցուցադրեք 10 վրկ-անոց տվյալներ։
o Եթե ունեք 10 միլիՎոլտ ազդանշան, ապա շատ բան չեք տեսնի, եթե
օսցիլոգրաֆը կարգաբերեք 20 Վ լրիվ սանդղակի վրա։
Ընդհակառակը, 20 Վ ազդանշանից շատ բան չեք տեսնի, եթե
օսցիլոգրաֆը դրվի 10 միլիՎոլտ սանդղակի վրա։
Օսցիլոգրաֆի հետ ծանոթանալու նպատակով կարող եք ցուցադրել
սինուսոիդալ ազդանշան։ Կարելի է փորձել հետևյալ արժեքները
1 Վ (2վ պիկից պիկ) ազդանշան։ Այլ խոսքով, այն ունի 1 Վ պիկի արժեք ու -1 Վ
բացասական պիկի արժեք։
Հաճախությունը 1000 Հց (այսինքն 1 կՀց)։
Սինուսոիդալ ազդանշան։ Այլ խոսքով այն ունի սինուս ալիքի տեսք։
Կոմպարատոր
- 268 -
Անհրաժեշտ է «զրո-մեկ» ազդանշան ստանալ, որը կախված կլինի անալոգային
ազդանշանի իր արժեքային թույլատրելի սահմանը գերազանցելու արժեքից։
o Կարողանանք ցանկալի ազդանշան ստանալու համար օգտագործել
կոմպարատոր
o Կարողանանք կոմպարատորի լարային միացումները ճիշտ կատարել։
Ի՞նչ է կոմպարատորը
Կամպարատորը այն ամենապարզ շղթան է, որն ազադնշաններ է փոխանակում
անալոգային և թվային միջավայրերի միջև։
Պարզ ասած, կոմպարատորը համեմատում է երկու անալոգային
ազդանշանները և առաջացնում մեկ բիթ թվային ազդանշան։ Ստորև ցույց է
տված կոմպարատորի սիմվոլը։
Իրական կոմպարատորներ
LM339-ը մի սովորական կոմպարատոր է, որը չորս կոմպարատորից բաղկացած չիպ
է։ Բոլոր չորս կոմպարոտորներն էլ ունեն ելքի բաց կոմպարատոր։ Այժմ դրանք
կքննարկենք։
Ստորև պատկերված է ելքի շղթան, ուր երևում է, թե ինչպես է կոմպարատորը
իր ելքում միացվում տրանզիստորի հետ և թե ինչպես է տրանզիստորի
կոլեկտորը միացվում չիպի ելքի ելուստին։
- 269 -
Կոմպարատորը միացվում է այնպես, որ սպառիչը տեղադրվում է 5 Վոլտի և չիպի
կոլեեկտորի միջև, ինչպես ստորև։
- 270 -
Թվա-անալոգային փոխակերպիչ
Համակարգիչի շարժիչը որոշակի արագությամբ պտտվելու համար լարման կարիք
ունի։ Համակարգիչը պետք է լարում գեներացնի և այն պետք է տրվի շարժիչին։ Եթե
համակարգիչը լարում է հաշվարկում, ապա թվա-անալոգային փոխակերպիչը
համակարգիչից կարող է վերցնել թվային ազդանշան ու անհրաժեշտ լարում
գեներացնել։
Կան բազմաթիվ այլ իրավիճակներ ևս, երբ համակարգիչը որոշակի նպատակների
համար կարիք ունի առանձնահատուկ լարում ունենալու ։
Թվա-անալոգային պարզ փոխակերպիչ
Սկսենք մի պարզ շղթա քննելուց։ Այդ շղթան երեք մուտքանի լարման օպերացիոն
ուժեղարար է։
Rc = 2Rb = 4Ra
- 271 -
Այս դեպքում ելքի լարման արտահայտությունը կդառնա՝
Ամեն մի մուտքի լարում կամ զրո է (0) կամ հինգ (5) Վոլտ, ներկայացնելով կամ զրո
կամ մեկ։ Թեև չպետք է խառնել Բուլյան հանրահաշվի փոփոխականները
սովորական հանրահաշվի փոփոխականների հետ, սակայն մենք դա պատրաստվում
ենք անել։ Ուզում ենք ասել, որ
Va = 5A2
Vb = 5A1
Vc = 5Ao
Հետևաբար,
Vout = (Rf/4Ra)(4Va + 2Vb + Vc )
Vout = (5Rf/4Ra)(4A2 + 2A1 + Ao )
Մնում է պատասխանել այն հարցին, թե ինչ է (4A2 + 2A1 + Ao )։
(4A2 + 2A1 + Ao )-արտահայտությունը կարելի է դիտարկել որպես A2, A1 և Ao- ով
ներկայացված երկուական համակարգի թիվ։ Այս աղյուսակը ցույց է տալիս դրանց
համարժեքությունը։
A2 A1 Ao Binary # 4A2+2A1+Ao
0 0 0 0 0
0 0 1 1 1
0 1 0 2 2
0 1 1 3 3
1 0 0 4 4
1 0 1 5 5
1 1 0 6 6
1 1 1 7 7
Այլ խոսքով, A2 -ը 4 բիթ է, A1 -ը 2 բիթ և Ao -ն 1 բիթ։
- 272 -
Մուտքերը կարելի է դիտարկել որպես երկուական թիվ, որը կարող է լինել (0)-
ից (7).
Ելքը մի լարում է, որը համեմատական է երկուական թվով մուտքին։
Շղթան փոխակերպում է երկուական ներկայացմամբ թիվը նույն թվի անալոգ
տարբերակի։ Այս շղթան թվա-անալոգային փոխակերպիչ է՝ կարճ Թ/Ա
փոխակերպիչ։
Ի՞նչ անենք, եթե ուզում ենք ավելի շատ բիթերով թվի ազդանշան փոխակերպել։ Այս
հարցի պատասխանը բավականին ակնհայտ է։
- 273 -
Ցածր հզորության լազերը թարթելով ընկնում է սի դի սկավառակի վրա և
անդրադառնում։ Որտեղ փոսիկներ կան անդրադարձումը այլ ձևով է
կատարվում։ Սա նշանակում է, որ անդրադարձված լազերային ազդանշանը
կարող է օգտագործվել սի դի վրայի զրոներն ու մեկերը կարդալու համար։
Այսպիսով, երբ սի դին պտտվում է, զրոների և մեկերի հաջորդականություն է
գեներացվում ու հաղորդվում։
Այդ զրոների ու մեկերի հաջորդականությունը փոխակերպվում է անալոգային
լարման, որն ուժեղացվում է ու փոխանցվում ականջակալներին կամ
դինամիկներին։
Այսպիսով, տեսնում ենք, որ մինչ այս արդեն գործ ունեցել ենք Ա/Թ
փոխակերպիչի հետ (եթե, իհարկե, երբևէ օգտագործել եք սի դի նվագարկիչ)։
- 274 -
Ստանդարտ ռեզիստորների դիմադրությունները (±5%)
- 275 -
Ստանդարտ կոնդենսատորների ունակությունները (±10%)
- 276 -
6.2 62 620 6200
6.8 68 680 6800
7.5 75 750 7500
8.2 82 820 8200
8.7 87 870 8700
9.1 91 910 9100
- 277 -
Զեների դիոդի Վոլտ-ամպերային բնութագիրը
սիմվոլ
Ուղիղ
հոսանք
Կաթոդ անոդ Առաջ
(K) (A) ուղղված
տիրույթ
Հակառակ
ուղղություն
Ուղիղ
միացում
Զեների
ծակման
տիրույթ
հակադարձ
Զեների հոսանք
հաստատուն
լարում
- 278 -
կարգավորել՝ մինչև հակադարձ ծակման տիրույթում դիոդի հասանքն ընկնի IZ(min)
մինիմալ արժեքից ցած։
Զեների դիոդը որպես կարգավորիչ
Զեների դիոդը կարող է օգտագործվել կայուն ելքի լարում ստանալու համար՝
ունենալով թույլ ծփանք բեռնման հոսանքի փոփոխվող արժեքից կախված։ Լարման
աղբյուրից հասանքը սահմանփակող (RS) ռեզիստորով անցկացնելով փոքր հոսանք
դիոդ միջով՝ զեների դիոդը կանցկացնի բավական հոսանք՝ առաջացնելով Vout
լարման անկում։
Հայտնի է, որ ուղղիչից ստացվող հաստատուն հոսանքի ելքի լարումը ունի
պուլսացիաներ, որը վերադրվում է հաստատուն հոսանքի լարմանը ու երբ փոխվում
է բեռնման արժեքը՝ փոխվում է նաև ելքի լարումը։ Ողղիչի ելքին միացնելով մի պարզ
զեների դիոդի կայունարար շղթա՝ ինչպես ներկայացված է ստորև, կարելի ստանալ
ավելի կայուն ելքի լարում։
Զեների դիոդի լարման կարգավորիչ
Հաստ․ հոսանքի
մուտքի լարում
ուղղիչից
- 279 -
մաքսիմում հզորության սահմանը այդ չբեռնված կամ բարձր իմպեդանսով
իրավիճակներում։
Բեռնումը զեների դիոդին միացված է զուգահեռ, այնպես որ RL երկայնքով լարումը
միշտ այնքան է, ինչքան զեների լարումը ( VR = VZ )։ Ծակման տիրույթում բեռնման
տակ գործելիս զեների դիոդի լարումը կայուն մնալու համար զեների հոսանքը իր
մինիմալ արժեքից միշտ բարձր պետք է լինի։ Իսկ հոսանքի վերին սահմանը կախված
է սարքի հզորության կարգից։ Սնման VS լարումը պետք է մեծ լինի VZ –ից։
Զեների դիոդով կայունարարի շղթայում կա մի փոքր խնդիր։ Դիոդը երբեմն կարող է
առաջացնել էլեկտրական խանգարումներ հաստատուն հոսանքի սնուցման վերին
շերտում, երբ փորձում է լարումը կայունացնել։ Սովորաբար դա նրա
կիրառությունների մեծ մասում խնդիր չէ, սակայն զեների ելքին մեծ ունակոիթյամբ
կոնդենատաոր զուգակցելիս կարող է կայունացման լրացուցիչ կարիք առաջանալ։
Հիմա մի փոքր ամփոփենք։ Զեների դիոդը միշտ գործում է իր հակադարձ ձևով
տեղադրված տիրույթում։ Կարելի է նախագծել լարման կարգավորիչ՝ օգտագործելով
զեների դիոդ՝ ստանալով բեռնման երկայքով ելքի հաստատուն լարում մուտքի
լարման կամ բեռնման հոսանքի փոփոխություններից անկախ։ Զեների լարման
կարգավորիչը բաղկացած է մուտքի VS լարմանը հաջորդաբար միացված հոսանքը
սահմանափակող RS ռեզիստրից, RL բեռնմանը զուգահեռ հակադարձ դիրքով
միացված զեների դիոդից։ Որպես կայունացված ելքի լարում միշտ ընտրվում է այն,
ինչ որ դիոդի ծակման լարումն է։
Զեների դիոդի օրինակ 1
Անհրաժեշտ է ունենալ 5,0Վ կայուն սնուցում, ստանալով այն 12Վ հաստատուն
հոսանքի սնման մուտքի աղբյուրից։ Զեների դիոդի մաքսիմում PZ հզորության
արժեքը 2 Վատտ է։ Օգտագործելով վերևում պատկերված զեների դիոդի լարման
կարգավորիչը, հաշվել՝
ա) Զեների դիոդով հոսող մաքսիմում հոսանքը՝
հզորություն 2Վատտ
Մաքսիմում հոսանքը = = = 400մԱ
լարում 5Վ
բ) Հաջորդաբար միացված RS ռեզիստորի մինիմալ դիմադրությունը՝
VS − VZ 12Վ − 5Վ
Rs = = = 17,5 Օհմ
IZ 400մԱ
գ) Բեռնման հոսանքը, եթե զեների դիոդի երկայնքով միացված է 1kΩ դիմադրություն՝
VZ 5Վ
IL = = = 5 մԱ
R L 1000Օհմ
դ)Լրիվ բեռնման զեների IZ հոսանքը՝
IZ = IS − IL = 400մԱ − 5մԱ = 395մԱ
- 280 -
դիոդների հետ հաջորդաբար միացնելով ստանալով ելքի բազմապիսի հիմնային
լարումներ, ինչպես ցույց է տրված ստորև։
Հաջորդաբար միացված զեների դիոդներ
- 281 -
Զեների դիոդով հատվող շղթաներ
Մինչ այժմ մենք դիտարկում էինք, թե ինչպես կարող է զեների դիոդն օգտագործվել
հաստատուն հոսանքի լարումը կարգավորելու համար։ Իսկ ինչ՞ տեղի կունենա, եթե
մուտքի լարումը կայուն հաստատուն հոսանք չէ, այլ փոփոխական ալիքի տեսքով է։
Արդյո՞ք զեների դիոդն ինչ որ ձևով կազդի անընդհատ փոփոխվող ազդանշանի վրա։
Դիոդի հատող ու կտրող շղթաները այն շղթաներն են, որոնք օգտագործվում են
ձևավորելու ու ձևափոխելու մուտքի փոփոխական հոսանքի ալիքի տեսքը՝
առաջացնելով այլ տեսքի ելքի ալիք շղթայի դասավորությունից կախված։ Դիոդի
հատող շղթաները կոչվում են նաև սահմանափակիչներ, քանի որ նրանք
սահմանափակում կամ կտրում են մուտքի փոփոխական ազդանշանի դրական (կամ
բացասական) ծայրամասերը։ Քանի որ զեների հատող շղթաները սահմանափակում
կամ մասնակի կտրում են իրենց երկայնքով կիրառված փոփոխական ազդանշանը,
նրանք հիմնականում օգտագործվում են շղթաները պաշտպանելիս կամ ալիքային
ձևավորման շղթաներում։
Օրինակ, եթե ուզում ենք հատել ելքի ալիքը +7,5Վ –ում, ապա պետք է օգտագործենք
7,5Վ զեների դիոդ։ Եթե ելքի ալիքը փորձում է գերազանցել 7,5Վ սահմանը, ապա
զեների դիոդը կկտրի ավելցուկային մուտքի լարումը, առաջացնելով հարթ գագաթով
ալիք՝ պահելով այն հաստատուն +7,5Վ ելքի լարման տակ։ Նկատենք, որ ուղիղ
միացմամբ դիրքում զեների դիոդը դեռևս դիոդ է ու երբ ելքի փոփոխական հոսանքի
ալիքը դառնում է բացասական -0,7Վ ցածր, ապա զեների դիոդը միանում է
սովորական սիլիկոնային դիոդի նման ու ելքը հատում է -0,7Վ –ում, ինչպես ցույց է
տված ստորև։
- 282 -
Քառակուսային ալիքի ազդանշան
մի զեների
Սինուս- դիոդով հատում
ոիդալ
ալիք Ելքի ալիք
երկու զեների
դիոդով
հատում
Սինուս-
ոիդալ
ալիք Ելքի ալիք
- 283 -
Թարթող լուսադիոդի շղթաներ
Այնտեղ առկա է մի մարտկոց, ռելե (կարմիր քառակուսու մեջ) և լամպ։ Երբ ռելեն
լարման տակ է հայտնվում, անջատիչն անջատում է լարումը էլեկտրամագնիսից և
փոխարենը միացնում է լամպի լարումը , այնպես որ այն կսկսի լույս տալ։
Սակայն երբ ռելեն այլևս լարման տակ չի գտնվում, ապա այն անջատվում է ու
դադարեցնում լամպին տրվող լարումը և կրկին էլեկտրամագնիսին է լարում տալիս։
Այնուհետև ցիկլը սկսվում է նորից կրկնվել։ Այս շղթայում խնդիրն այն է, որ
փոխանջատումը այնքան արագ է կատարվում, որ հնարավոր չէ թարթող լույսը
փաստացի նկատել։ Խնդիրը լուծելու համար կարելի է ժամանակի հապաղում
իրականացնել՝ օգտագործելով ռեզիստոր և էլեկտրոլիտիկ կոնդենսատոր։
- 284 -
Երբ վերևի շղթայում սնուցում է միացվում ու կոնդենսատորը ռելեյի կոճով սկսում է
լիցքավորվել, ապա լուսադիոդը մի անգամ կարճ ժամանակով կվառվի ։ Մի փոքր անց
ռելեյի կոճն իրեն ուրիշ դիրքի է բերում։ Դա ստիպում է լուսադիոդին հանգչել։
Կոնդենսատորը լիցքաթափվում է ռելեյի կոճի միջով։ Երբ կոնդենսատորը լրիվ
լիցքաթափվում է, ռելեն վերադառնում է իր նախնական վիճակին և կրկին միացնում
լուսադիոդը։ Այնուհետև այս ցիկլը կրկնվում է։
- 285 -
տրանզիստորները։ Երբ տրանզիստորը միացված է, ապա այն թույլ է տալիս իրենով
հոսանք հոսել, այնպես որ համապատասխան լուսադիոդը վառվում է։
Հիշողության բջջիջ
Երկու տրանզիստորներ կարող են ևս մի գործողություն անել։ Նրանք կարող են նաև
հիշել։ Այստեղ պատկերված է մի շղթա։ Սեղմելով A անջատիչը՝ վառում ենք
լուսադիոդը և սեղմելով B անջատիչը՝ հանգցնում ենք լուսադիոդը։ Շղթան «հիշում է»
կամ մնում է ամեն մի վիճակում, որոնք կոչվում են կայուն վիճակներ։ Այս շղթայի
տեխնիկական անվանումն է երկկայուն մուլտիվիբրատոր կամ երկկայուն անջատիչ։
Սա է համակարգիչի ողջ հիշողության հիմքը։
- 286 -
Ավտոմարտկոցների կողակցումը
Լավ Շարժիչի
մարտկոց բլոկ
Ավտոմեքենայի նստած մարտկոցը լրիվ լիցքավորված չէ, սակայն այն ունի լիցքի
որոշ տոկոս ու երբ այն որոշ ժամանակ մնում է ոչ լրիվ լիցքավորված վիճակում,
ապա լարումն 12,6Վ-ից ընկնում է 12Վ՝ 25% ավել քիչ լիցքով։ Սակայն երբ
ցանկանում եք մեքենան գործի գցել, ապա լարումն ընկնում է մինչև 7Վ -ից էլ ցածր և
ստարտերը շարժիչին չի կարողանում պտտել։
Պատճառը կայանում է հետևյալում։ Երբ մարտկոցը լրիվ լիցքավորված է, ապա
ստարտերի էլեկտրաշարժիչի կողմից վերցվող հոսանքը հավասար է 300Ա։ Սա
մոտավորապես հավասար է 11Վ x 300 Ա= 3300 Վատտ = 4.4ձիաուժ։ (1ձիաուժ
=735,49875 Վատտ)։ Սակայն երբ լարումն ընկնում է մինչև 7Վ, ապա հոսանքը
ընկնում է մինչև 190Ա և փոխանցվում է 7Վ x 190 Ա= 1336 Վատտ = 1,8 ձիաուժ։ Սա
նորմալի միայն 40% -ն է ու այդ պատճառով մեքենան գործի չի գցվում։
Եկեք դիտարկենք հետևյալ կերպ։ Եթե ունենք բոլորովին նոր 7Վ մարտկոց, ապա
մեքենան չի գործարկվի։ Երբ սնուցումը 7Վ է,ապա ստարտերի էլեկտրաշարժիչը
կստանա միայն 190Ա հոսանք։
Այդ պատճառով հարկավոր է բարձրացնել լարումը։
Դա անելու համար նստած մարտկոցին զուգահեռ կողակցում ենք 12,6Վ մարտկոց։
Նստած մարտկոցի լարումն անմիջապես բարձրանում է 12,6 Վ։ Դա կարող է տևել 2
րոպե, սակայն նստած մարտկոցը կողակցված մարտկոցից կստանա փոքր հոսանք
- 287 -
(1-ից մինչև 10Ա) և այդպիսի միացումը կտա 12,6Վ լարում։ Ստարտերի շարժիչը
միացումից հետո արդեն կստանա 300 Ա հոսանք։ Զարմանալիորեն նստած
մարտկոցի բջիջները կտան 200Ա հոսանք և կողակցված մարտկոցն իր հերթին կտա
100 Ա հոսանք։ Հոսանքի փաստացի բաժնեմասերը կախված կլինեն այդ երկու
մարտկոցներից, սակայն հաջողության գաղտնիքը կայանում է նրանում, որ կցումից
լարումը մարտկոցի ելուստներում աճում է։
Կողակցվող մարտկոցի հզորությունն էական չէ։ Այն կարող է լինել 7Ա·ժ-ից մինչև
40Ա·ժ։ Մեքենան գործարկելիս մենք օգտվում են նրա հզորության միայն շատ փոքր
մասից և համարյա ցանկացած մարտկոց կարճ ժամանակով 200Ա հոսանք ի վիճակի
է տալ։
Մեքենայի մարտկոցի լարումը շատ կարևոր է։ Ստարտերի էլեկտրաշարժիչի խլած
հզորությունը որոշվում է հետևյալ բանաձևով՝ P(Վատտ) = V2/R։ Քանի որ
դիմադրությունը մնում է հաստատուն, ապա 7Վ լարումը առաջացնում է 7x7=49
միավոր, իսկ 11Վ լարումը առաջացնում է 11x11=121 միավոր։ Սա է տալիս վերևում
պարզաբանված 40%-ից մինչև 100% հարաբերակցությունը։
Աղմկարարներ
- 288 -
Շղթայի հիմքն է կազմում երկու տրանզիստորանի թարթիչը, որի առաջին
տրանզիստորի բազային կիրառված է հաճախային մոդուլյացիա։ Երբ սեղմակի
կոճակը սեղմվում է, ապա տատանման հաճախությունը ցատկում է պիկի արժեք ու
երբ կոճակը բաց է թողնվում է՝ապա 22մկՖ ունակությամբ կոնդենսատորի վրա
լարման աճման ու անկման պատճառով հաճախությունն ընկնում է։ Փոփոխության
տեմպը որոշվում է կոնդենսատորի ունակությամբ ու սեղմակի 100կՕհմ ռեզիստորով։
Տատանումներն ի վերջո դադարում են, եթե սեղմակը չի սեղմվում ու հոսանքի
սպառումը ընկնում է մինչև չնչին մակարդակ, այնպես որ անջատիչի կարիք չի
լինում։
0,1մկՖ որոշում է ձայնի բարձրությունը։ 0,047մկՖ կտա ավելի բարձր ձայն, իսկ 0,001
մկՖ կտա 15կՀց –ից 30կՀց ուլտրաձայնային ազդանշան, որը կարող է հետաքրքիր
ազդեցություն ունենալ հարևան շների վրա։ PNP –ի կոլեկտորից դեպի NPN բազա
33կՕհմ ռեզիստորը լայնացնում է խոսափողի պուլսը՝ տալով ավելի մեծ ծավալ։
Թարթող շղթան սնում է PNP տրանզիստորը, որը սնում է խոսափողին։
Տրանզիստորը շատ կիրառություններում կարող է լինել փոքր ազդանշանի
տրանզիստոր՝ ինչպես 2N4403-ը, քանի որ այն շնորհիվ արագ միացման ու
անջատման շատ հզորություն չի սպառի։ Խոսափողի հետ հաջորդաբար միացված 100
Օհմ ռեզիստորն ու 100մկՖ կոնդենսատորը սահմանափակում են հոսանքը մինչև
60մԱ ու ավելի բարձր ձայն ստանալու համար դրանք կարելի է փոխարինել կարճ
միացմամբ այնքան ժամանակ, քանի դեռ տրանզիստորը ի վիճակի է դիմանալ աճած
հոսանքին։ Սրա նախատիպը կարճ միացված վիճակում հոսեցնում է 120մԱ հոսանք,
որը 2N4403 համար նորմալ է։
Տրանազիստորների փոխարինումը նուրբ գործ է։ Հարկավոր է նախ փորձել որևէ
ցածր ազդանշանային տրանզիստոր, սակայն խուսափել բարձր հաճախային
տիպերից, այնպես որ ի վերջո չստանաք ռադիոհաճախային անցանկալի
տատանումներ։
Ռեզիստորի ստուգումը
- 289 -
Այրված ռեզիստոր
Այրված ռեզիստորի դիմադրությունը երբեմն հնարավոր է որոշել արտաքին ծածկը
հեռացնելով, եթե այն պատրաստված է սպիրալաձև ռեզիստիվ նյութից։ Հնարավոր է
գտնել այն այրված կետը, ուր սպիրալը վնասվել է։
Նորմալ 1Կ ռեզիստոր
Այրված տիրույթ
Այրված ռեզիստոր
- 290 -
Կոնդենսատորի ստուգումը
- 291 -
Չի կարելի 63Վ վարկանիշ ունեցող կոնդենսատորը տեղադրել100Վ շղթայում, քանի
որ մեկուսիչը կվնասվի ու կոնդենսատորը շղթան կկարճի։ Լավ է 0,22մկՖ 50Վ
կոնդենսատորը փոխարինել 0,22մկՖ 250Վ –ով։
Զատող կոնդենսատորներ
Զատող կոնդենսատորը կարող է կատարել մինչև երեք գործողություն։ Այն ծառայում
է որպես փոքրիկ մարտկոց, որն ընդունակ է էներգիայի փոքր քանակ փոխանցել, երբ
շղթայում լարումն ընկնում է ու նաև կլանել էներգիայի կարճ պուլսը, երբ գծում
լարումը հանկարծակի աճում է։
Զատող կոնդենսատորները լինում են 100 նանոՖարադից մինչև 1000 մկՖ։
- 293 -
100նՖ կոնդենսատորները նախատեսված են կլանել լարման փոռթկումներն ու նաև
ունեն բարձր հաճախային տիրույթում ռելսերը համահարթեցնող ազդեցություն։
Դրանք ցածր հաճախային տիրույթում, ինչպիսին է ձայնային հաճախությունը՝
ազդեցություն չունեն։
Այս կոնդենսատորները հիմնականում կերամիկական են, ունեն շատ ցածր ներքին
իմպեդանս ու այդ պատճառով գործում են բարձր հաճախային տիրույթում։
10մկՖ բարձր կոնդենսատորները զատման համար են ու համարյա միշտ
էլեկտրոլիտիկ են։
Զատում նշանակում է սնման ռելսերի ամրացում։ էլեկտրոլիտիկը գործում է ճիշտ
փոքրիկ վերալիցքավորվող մարտկոցի նմանությամբ՝ շղթայի մի քանի
բաղադրիչներին հարթ ու կայուն լարում ապահովելով։
Էլեկտրոլիտիկը սովորաբար սնվում է լարման անկում առաջացնող ռեզիստորով ու
այդ ռեզիստորը լիցքավորում է կոնդենսատորը ու էլեկտրոլիտիկին
հնարավորություն տալիս ստեղծել առանձին սնուցում։
Այս երկու բաղադրիչները միասին օգնում են վերացնել լարման փոռթկումները,
քանի որ էլեկտրոլիտիկը առանձին չի կարող փոռթկումները վերացնել, եթե
անմիջապես միացված է սնման ռելսերին, քանի որ նրա ներքին իմպեդանսը բարձր է
ու փոռթկումները չեն կլանվում։
Զատող կոնդենսատորների ստուգումը շատ դժվար է։
Նրանք հազվադեպ են փչանում, սակայն եթե նախագիծը տառապում է անհայտ
հանկարծակի ժամանակավոր անսարքություններից ու լարման փոռթկումներից,
ապա ամենաճիշտը սալիկի տակ 100նՖ բարձր զատող կոնդենսատոր ավելացնելն է
ու բոլոր էլեկտրոլիտիկների փոխարինումը։
Որոշ փոքր էլեկտրոլիտիկներ գործարանային դեֆեկտի պատճառով կարող են
չորանալ ու սալիկի վրա դրանց բոլորի փոխարինումը կլուծի խնդիրը։
Զատող կոնդենսատորի որոշ ֆունկցիաներից են՝
Ծփանքի վերացումը- ուժեղարարի ֆոնային ղզզոցը կամ բզզոցը։
Հանկարծակի անսարքություններն ու փոռթկումները
Շարժիչի աղմուկը- ցածր հաճախային ձայնը (առաջանում է ելքի կողմից սնման
ռելսերի վրա ծփանք վերադրելու պատճառով և որը նախաուժեղարարի կողմից
կլանվում ու ուժեղացվում է) կրճատելու կամ վերացնելու նպատակով փուլերի
իրարից առանձնացում։
- 294 -
Կոնդենսատորի գույների կոդը
ջերմաստճանային
թիվ թիվ բազմապատկիչ ճշտություն ճշտություն
գույն գործակից
A B D (T) > 10pf (T) < 10pf
(TC)
Սև 0 0 x1 ± 20% ± 2.0pF
մանուշակագույն 7 7 -750x10-6
ոսկեգույն x0.1 ± 5%
Կարճ միացում
- 295 -
Եթե կարճ միացումը մոտակա երկու գալարների միջև է, ապա դիմադրության
փոփոխությունը շատ չնչին կլինի։ Եթե կարճ միացումը երկու տարբեր շերտերի միջև
է, ապա դիմադրությունը կփոքրանա ու այն հնարավոր է հայտնաբերել։
Երբ կարճ միացում է տեղի ունենում, ապա փաթույթը վեր է ածվում
տրանսֆորմատորի։ Ավելի ճիշտ ասած՝ վեր է ածվում ավտոտրանսֆորմատորի։
Ստորև ներկայացված A պատկերում կարող եք տեսնել նորմալ փաթույթը՝
- 296 -
2․Հաջորդ քայլին հարկավոր է անջատել սնուցումը և չափել բաղադրիչի
դիմադրությունը։ Եթե այն սպասվածից փոքր է, ուրեմն բաղադրիչը փչացել է։
3․Հաջերդ քայլին հարկավոր է չափել լարումը բաղադրիչի երկայնքով։ Եթե այն
նորմալից բարձր է, ուրեմն բաղադրիչը փչացել է։
4․Հաջորդ քայլին հարկավոր է չափել բաղադրիչի խլած հոսանքը։ Եթե այն նորմալից
բարձր է, ուրեմն բաղադրիչը փչացել է։
5․Եթե բաղադրիչը ինդուկտոր է, ինչպես ասենք շարժիչը, կոճը կամ
տրանսֆորմատորը, ապա կարող եք օգտվել ինդուկտիվություն չափող սարքից։
Համեմատեք լավ փաթույթը վնասվածի հետ։ Երբեմն դեֆեկտը անհայտանում է,
որովհետև վնասված տեղում բաղադրիչի աշխատանքի ընթացքում է կայծ
առաջանում։
Ներքին ու արտաքին կարճ միացումներ
Ներքին կարճ միացումը դա երկու փաթույթների իրար հետ կարճ միացումն է, իսկ
փաթույթի ու կարկասի միջև դիմադրությունը շատ բարձր է։ Արտաքին կարճ
միացումը՝ դա բաղադրիչի փաթույթի ու իր միջուկի միջև կարճ միացումն է, երբ
գալարներից մեկը կարճ միանում է երկաթե միջուկին, որի վրա այն փաթաթված է։
Սա կարող է կարևոր չլինել, քանի դեռ մի այլ գալար նույնպես կարճ չի միացել
մետաղե միջուկին ու առաջացրել նույն փաթույթի գալարի հետ ներքին խնդիր։
Կարճ միացման հակառակը բաց շղթան է։
Սա հիմնականում առաջանում է կոտրված ելուստից կամ կոնտակտից կամ էլ
այրված կամ թթվից ու կամ ջրի ու լարման (հոսանքի) գալվանական ազդեցությունից
քայքայված լարից։
1. Բաց շղթայի դեպքում նրանով հոսանք չի հոսի։
2. Բաց շղթայի ամեն մի ծայրում լարումը նույնը չի լինի։
3. Չափեք հոսանքը բաց շղթայի երկայնքով ու պարզեք, թե արդյոք ավելցուկ
հոսանք է հոսում։
4. Բաց շղթայի երկու ծայրերն իրար միացրեք ու տեսեք, արդյո՞ք շղթան նորմալ
աշխատում է։
- 297 -
Կոճերի, ինդուկտորների ու լուծերի ստուգումը
- 299 -
Կան ռելեների շատ տարբեր տեսակներ և դրանք հիմնականում կարելի
բաժանել երկու խմբի։
1․Էլեկտրամագնիսական ռելեն մագնիսական ուժով աշխատող ռելե է։ Այդ
ուժն առաջանում է կոճի միջով հոսող հոսանքի պատճառով։ Ռելեն բացում ու
փակում է մի խումբ կոնտակտներ։ Կոնտակտները թույլ են տալիս հոսանքին
հոսել ու այդ հոսանքը կարող է վնասել կոնտակտները։ Միացրեք 5Վ կամ 12Վ
(կամ 24Վ) կոճին ու լսեք կոնտակտների փակման կտտոցը։ Ստուգելու համար
այդ կետերում չափեք դիմադրությունը։ Կոնտակտների վրա հարկավոր է
բեռնում ապահովել՝ համոզվելու համար, որ նրանք մաքուր են ու ի վիճակի են
հոսանք հաղորդել։
Կոճը երկու ուղղություններով էլ կարող է աշխատել։
Եթե դա այդպես չէ, ապա ռելեն երևի CMOS ռելե է կամ էլ պինդ ամբողջական
ռելե է։
2․ Էլեկտրոնային ռելեն (պինդ ամբողջական ռելեն) փաթույթներ չունի։ Այն
աշխատում է օպտո-շղթայակցման սկզբունքով, ելքում ցածր դիմադրություն
առաջացնելու համար օգտագործում է լուսադիոդ, լուսակտիվ SCR կամ Opto-
TRIAC ։ Ռելեն ակտիվացնող երկու կոնտակտները պետք է միացվեն 5Վ-ին
(կամ12Վ-ին) ճիշտ ձևով, քանի որ լարումը տրվում է լուսադիոդով ու նրան
հաջորդաբար միացված ռեզիստորով։ Լոսադիոդը լույս է արձակում ու
ակտիվացնում լուսազգայուն սարքը։
Դիոդների ստուգումը
- 300 -
(Բարձր դիմադրության տիրույթն ավելի լավ է- այն երբեմն այդ տիրույթի համար
ունենում է բարձր լարման մարտկոց, սակայն դա ստուգման վրա չի ազդում)։
Հարկավոր է հիշել երկու բան՝
1․ Երբ դիոդը չափվում է մի ուղղությամբ, ապա սլաքը ընդհանրապես չպետք է
շարժվի։ Սա նշանակում է, որ դիոդը թարս է տեղադրված։ Այն ոչ մի հոսանք հոսել
թույլ չի տա։ Այնպես որ սլաքը չի շարժվի։
Իսկ երբ դիոդը միացվում է հակառակ ձևով, ապա սլաքը ցուցանակով մոտ 80% աջ
(դեպի վեր) կշարժվի։ Այդ դիրքը ցույց է տալիս դիոդների ելուստներով լարման
անկումը ու դա դիմադրության արժեք չէ։ Եթե փոխեք դիմադրության տիրույթը, ապա
սլաքը չափիչ սարքի ներքին դիմադրության պատճառով թեթևակի կշարժվի մի այլ
դիրք։ Սա նշանակում է, որ դիոդը ուղիղ է միացված։ Սա ցույց է տալիս, որ դիոդը
սարքին է։
Ի տարբերություն Շոտկեյի դիոդի՝ նորմալ դիոդի մոտ սլաքը կկանգնի մի փոքր այլ
դիրքի վրա։ Դրա պատճառը հանգույցով անցման լարման տարբեր անկումներն են։
Սակայն դրանով դիոդը ստուգում ենք շատ ցածր լարման տակ ու այն կարող է
շղթայում առկա բարձր լարման կամ հոսանքի պատճառով ձախողվել։
2․ Անալոգային չափիչ սարքի ելուստներից սև գույնը միացված է մարտկոցի
դրական բևեռին ու ստորև ցույց է տրված աշխատող դիոդի համար ցուցմունքները
միացման երկու դեպքերում
սա համարժեք շղթան է
- 301 -
Ամենաճիշտը կասկածելի դիոդի փոխարինումն է նորով։ Պատճառն այն է, որ դիոդն
ունի մի շարք բնութագրիչներ, որոնք սովորական պարզ սարքով հնարավոր չէ
ստուգել։ Որոշ դիոդներ ունեն բարձր հաճախության տակ արագ վերականգման
հատկություն։ Նրանք շատ արագ հաղորդում ու անջատում են, այնպես որ ալիքը
մշակվում է ճշտորեն ու էֆեկտիվորեն։
Եթե դիոդը փոխարինվում է սովորական դիոդով, ապա այն կտաքանա, քանի որ
չունի բարձր արագության բնութագրիչ։
Այլ դիոդներ իրենց երկայնքով ունեն լարման թույլ անկում ու երբ սովորական դիոդ է
օգտագործվում, ապա այն տաքանում է։ Փչանալիս դիոդների մեծ մասում կարճ
միացում է առաջանում։ Սա հնարավոր է ստուգել ցածր դիմադրության տիրույթում
(x1 կամ x10 Օհմ տիրույթ) երկու ուղղություններով։
Դիոդը կարող է վնասվելով դառնալ նաև բաց շղթա։ Այս անսարքությունը գտնելու
համար ստուգվող դիոդին զուգահեռ կարելի տեղադրել մի այլ նույնական դիոդ։
Ծակված դիոդը կարելի է հայտնաբերել մի ուղղությամբ ցածր, իսկ մյուսով թեթևակի
արժեքով։
Այնուամենայնիվ, այսպիսի դեֆեկտը կարելի է հայտնաբերել միայն շղթայի
աշխատանքի ընթացքում։ Շղթայի ելքը կլինի ցածր ու երբեմն դիոդը կտաքանա
(նորմալից շատ)։
Դիոդը կարող է բացվել լրիվ բեռնման տակ ու աշխատել մեկընդմեջ։ Դիոդները
մակերեսային մոնտաժում հանդիպում են զույգերով, իսկ կամրջակում լինում են 4
հատ։
Դրանցից պատահում են նաև զույգերով, որը նման է 3 ելուստանի տրանզիստորի։
Դիոդի մակերևույթի ծայրի գիծը ցույց է տալիս կաթոդը ու դուք չեք կարող ասել, որ
դա դրական ելուստն է։ Նկարագրման ճիշտ ձևն է ասել, որ այն կաթոդի ելուստն է։
Մյուս ելուստը անոդն է։ Կաթոդը սահմանվում է որպես մի էլեկտրոդ, որով
էլեկտրական հոսանքը դուրս է գալիս սարքից։
Ստորև ներկայացված պատկերում ցույց են տված դիոդների տարբեր տեսակներ։
- 302 -
Փոփոխական հոսանքի ուղղիչի կամրջակի փչացած դիոդ
Կամրջակի դիոդներից մեկը կարող է բացվել (ցանկացած այլ դիոդ կառաջացնի նույն
էֆեկտը) ու առաջացնել ելքի այնպիսի լարում, որը կարող է թեթևակի ցածր լինել
սկզբնական լարումից։ Փաստացի լարման անկումը կախված կլինի շղթայի կողմից
վերցվող հոսանքից ու տանսֆորմատորի պահանջվող լարումը արտադրելու
ունակությունից ու կիսաալիքի գործողության ընթացքում առկա հոսանքից։ Լարումն
ամեն մի կիսապարբերության ընթացքում (երբ դիոդներից ոչ մեկը շղթային էներգիա
չի փոխանցում) ստացվում է էլեկտրոլիտիկից ու նրա չափսը կորոշի ծփանքի չափը,
որն առաջանում է դիոդի փչանալուց հետո։ Ծփանքը կլինի 100-ից 1000 անգամ ավելի
մեծ, կախված ֆիլտրող կոնդենսատորից։
Գտնելու համար փչացած դիոդը, պարզապես վերցրեք մի որևէ դիոդ ու միացված
վիճակում այն հերթով տեղադրեք կամրջակի ամեն մի դիոդի երկայնքով։
Կամրջակային ուղղիչի դեպքում պուլսացիայի հաճախությունը կլինի հիմնական
հաճախության կրկնապատիկը ու նրա ծփանքը կլինի շատ փոքր, եթե ընտրված է
ճիշտ արժեքով էլեկտրոլիտիկ։ Երբ դիոդը փչանում է, ապա ծփանքի հաճախությունը
հավասար կլինի հիմնական հաճախությանն ու ամպլիտուդը զգալի կմեծանա։ Դուք
- 303 -
նույնիսկ կարող է ֆոնային բզզոցի ձայն լսեք աուդիո սարքավորումից։ Եթե չեք
կարողանում գտնել փչացած դիոդ, ապա կարող է փչացած լինել ֆիլտրող
կոնդենսատորը։ Անջատեք սարքը ու ֆիլտրող կոնդենսատորի երկայնքով
ցատկալարերով մի էլեկտրոլիտիկ միացրեք։ Միացրեք սնուցումը և ստուգեք, արդյո՞ք
բզզոցը նվազեց։
- 304 -
Լարման կարգավորիչների անսարքությունը
- 305 -
Տրանսֆորմատորի անսարքությունը
Կդիտարկենք կոճի նման մեկ փաթույթի դեպքը։ Դա ցույց է տված վերևի նկարի
առաջին մասում, ուր փաթույթը փաթաթված է կարկասի շուրջ ու կրկին ետ
փաթաթած, առաջացնելով երկու շերտ։ Ներքևի և վերևի շերտերն իրար են կպչում
նկարում պատկերված կետում ու հոսանքը, որը սկզբում հոսում էր A, B, C, D կետերով,
այժմ անցնում է A և D-ով։
B C փաթույթները դառնում են առանձին փաթույթ, ինչպես ցույց է տված երկրորդ
պատկերում։ Այլ խոսքով կոճը դառնում է տրանսֆորմատոր, որի երկրորդային
փաթույթը կարճ միացված է՝ ինչպես ցույց է տված երրորդ պատկերում։
Երբ տրանսֆորմատորի ելքը կարճ միացվում է, ապա այն շատ մեծ հոսանք է խլում,
քանի որ առաջանում է կարճ շղթա։ Այդ կարճ շղթան ստիպում է տրանսֆորմատորին
շատ ուժեղ տաքանալ։
Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ որևէ կոճ կամ տրանսֆորմատոր կարճված
փաթույթ է ունենում։ Կարճված փաթույթները կարող է լինեն մի գալարով կամ մի
քանի գալարներով։
Այս տիպի անսարքությունը հնարովոր չէ ստուգել տեստերով, քանի որ պարզ չէ, թե
ինչքան է աշխատող կոճի կամ փաթույթի դիմադրությունը ու վնասված փաթույթի
դիմադրությունը կարող է փոքր լինել ընդամենը 0,001Օհմ-ով։
Սակայն եթե տրանսֆորմատորը կամ կոճը չափվում է ինդուկտիվություն չափող
սարքով, ապա ծփացող կամ փոռթկացող լարում է անցնում կոճի մեջ՝ առաջացնելով
մագնիսական հոսք, այնուհետև այդ մագնիսական հոսքը փլվում է ու էներգիան
անցնելով փաթույթի մեջ՝ լարման ալիք է առաջացնում։ Ինդուկտիվության գործիքը
կարդում է դա ու Հենրիներով (միլիՀենրի կամ միկրոՀենրի) ինդուկտիվության
ցուցմունք է տալիս։
- 306 -
Սա արվում է տրանսֆորմատորը շղթայից հեռացված վիճակում ու կատարելը կարող
է շատ դժվար լինել, քանի որ տրանսֆորմատրների մեծ մասը մի քանի միացումներ
ունի։
Եթե կոճը կամ տրանսֆորմատորը կարճված գալար ունի, ապա մագնիսական հոսքի
էներգիան կանցնի կարճված գալարների մեջ ու հոսանք կառաջացնի։ Փաթույթից
համարյա ոչ մի լարում չի գրանցվի։
Ինդուկտիվության չափիչ գործիքի ցուցմունքը կլինի ցածր կամ շատ ցածր ու դուք
պետք է աշխատեք, եթե այն ճիշտ է։
Սակայն անսարք տրանսֆորմատորը կամ կոճը չափելիս կա մի բարդ խնդիր։ Այն
կարող է շարքից դուրս գալ միայն լարում կիրառելիս։
Գալարների միջև կարող է լարումը կայծ առաջացնել կամ արանքով ցատկ կատարել
ու խնդիր առաջացնել։ Տեստերով այս խնդիրը հնարավոր չէ պարզել։
Երկրորդ, ինդուկտիվություն չափող սարքը կարող է ցուցմունք տալ, բայց դուք չեք
իմանա, արդյո՞ք այն ճիշտ է։ Դրա համար հարկավոր է օգտագործել ավելի
կատարյալ սարք։
Անսարք տրանսֆորմատորը ստոգելու մի ձև է նաև այն շղթային միացնելն ու
տաքանալն ստուգելը, երբ երկրորդային փաթույթին ոչ մի բան միացված չէ։
Այն չպետք է տաքանա։
Կարճված գալարների հայտնաբերումը հեշտ գործ չէ, քանի որ արդյունքները
համեմատելու համար հարկավոր է ունենալ ճիշտ նույնանման ևս մի սարքին
բաղադրիչ։
Երբ կարճված գալար է առաջանում, ապա տրանսֆորմատորների մեծ մասը ուժեղ
տաքանում է։ Այն կարող է լարում փոխանցել, սակայն ջերմություն է առաջանում ու
տրանսֆորմատորից սկսում է հոտ գալ։
- 307 -
Տրանզիստորների անսարքությունը
- 308 -
կարճ միացում առաջանալ բոլոր երեք ելուստների միջև։ Կարճված տրանզիստորը
թույլ կտա մեծ հոսանք հոսել ու այլ բաղադրիչների տաքանալու պատճառ դառնալ։
Տրանզիստորները կարող են առաջացնել նաև բաց շղթա բազայի ու կոլեկտորի,
բազայի ու էմիտերի կամ կոլեկտորի ու էմիտերի միջև։
Տրանզիստորը ստուգելու առաջին քայլը նրա տաքանալու նշանները ստուգելն է։
Հնարավոր է այն այրվի, հալվի կամ պայթի։ Եթե սարքը անջատված է, ապա կարող
եք ստուգել, թե արդյո՞ք այն անսովոր տաք չէ։ Ձեր զգացած ջերմության քանակը
համեմատական կլինի տրանզիստորի տակի ջերմակլանիչի չափսերին։ Եթե
տրանզիստորը ջերմակլանիչ չունի ու այն շատ տաք է, ապա կասկածանք է
առաջանում։
Չի կարելի կպչել տրանզիստորին, եթե այն 220 Վ փոփոխական հոսանքի շղթայի մաս
է կազմում։ Միշտ հարկավոր է նախքան բաղադրիչին կպչելը սարքը նախորոք
անջատել։
Տրանզիստորի փոխարինումը
Եթե ճշգրիտ փոխարինում չեք ճարում, ապա տրանզիստորի փոխարինման
ուղեցույցում նայեք նրա մոտակա համարժեքը։
Կարևոր պարամետրերն են․
-լարումը
-հոսանքը
-հզորությունը
-աշխատելու մաքսիմում հաճախությունը
Փոխարինվող մասը պետք է ունենա օրիգինալին հավասար կամ ավելի բարձր
պարամետրեր։
Ի՞նչ է հարկավոր հիշել․
-տրանզիստորի բևեռայնությունը՝ PNP կամ NPN։
-առվազն նույն լարումը, հոսանքը ու հզորությունը
-ցածրհաճախային կամ բարձրհաճախային տիպը
-ստուգեք փոխարինվող մասի ելուստները
-տրանզիստորը հեռացնելիս տպասալիկը չվնասելու համար օգտագործեք
ապազոդող պոմպ
-ստուգեք փայլարե տափողակը և ջերմակլանիչ բաղադրանյութը
-ձգեք պնդողակը կամ պտուտակը ոչ շատ ձիգ ու ոչ շատ թույլ
-հորիզոնական ելուստներով ու ինտեգրված դիոդ ունեցող տրանզիստորները պետք է
փոխարինվեն նույն տիպի հետ
- 309 -
Էլեկտրական շարժիչի ստուգումը
- 310 -
հետադարձ լարում՝ մեծացնելով չափիչ սարքի ցուցմունքը, որը կլինի սխալ
ցուցմունք։
- 312 -
Կարող է կարիք լինի ստուգել հետքի անընդհատությունը ու դա կարող է տպասալիկի
մի կողմից մյուս կողմը անցնել։
Օգտվեք ցածր Օհմի վրա դրված տեստերից ու համոզվեք, որ ունեք զրո Օհմ։
Շատ վտանգավոր է որևէ նախագծում ստուգում կատարելը տեստերը Ամպերի կամ
միլիԱմպերի վրա դրված վիճակում։
Հնարավոր չէ ստուգել բաղադրիչով հոսող հոսանքը տեստերի կոնտակտները
բաղադրիչի ծայրերին հպելով։ Դրանով շղթայի մնացյալ մասը պարզապես կդնեք
գերբեռնվածության տակ ու խնդիր կառաջանա։ Պարզելու համար, արդյո՞ք հոսանք է
հոսում թեկուզև շղթայով կամ ցածր արժեքով ռեզիստորով, միացրեք նախագիծն ու
չափեք բաղադրիչի երկայնքով լարումը կամ էլ լարումը նախ նրա մի ծայրում, ապա
նաև մյուս ծայրում։
Լարման անկումը ցույց է տալիս, որ հոսանք է հոսում։
- 313 -
Ապահովիչը կարող է նախագծվել 50մԱ, 100մԱ, 250մԱ, 315մԱ, 500մԱ, 1Ա, 1,5Ա, 2Ա,
3Ա, 3,15Ա, 5Ա, 10Ա, 15Ա, 20Ա, 25Ա, 30Ա, 35Ա, 50Ա և ավելի բարձր ամպերաժով։
Որոշ ապահովիչներ արագ այրվող են, իսկ որոշներ դանդաղ այրվող։
- 314 -
Կարող եք փոխել արագ այրվող (նորմալ) ապահովիչը դանդաղ այրվողով, եթե արագ
գործող ապահովիչը սարքը միացնելիս քայքայման պատճառով արդեն մի քանի
անգամ փոխվել է։
Սակայն չեք կարող դանդաղ գործող ապահովիչը փոխել արագ գործող ապահովիչով,
քանի որ ամեն անգամ սարքը միացնելիս այն թեթևակի կվնասվի ու վերջապես
կփչանա։
- 315 -