You are on page 1of 315

Հ.

Վ․ ԹՈՐՈՍՅԱՆ

Ուսումնական ձեռնարկ

Հայաստան 2015

-1-
Բովանդակություն

Լիցք․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․4
Հոսանք․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ․7
Լարում․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․15
Էլեկտրական էներգիա․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 22
Կիրխհոֆի հոսանքների օրենքը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 26
Կիրխհոֆի լարումների օրենքը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․31
Ռեզիստոր․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․...․ 38
Ռեզիստորների զուգակցումը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․... ․․41
Լարման բաժանարարներ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ․ 51
Կամրջակային շղթա․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․61
Լուսային ազդանշանների գրանցումը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․...․ 69
Էլեկտրասնման աղբյուրներ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․...․ 75
Տևենենի համարժեք շղթաներ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․.... 81
Նորտոնի համարժեք շղթաներ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․86
Մաքսիմում հզորության թեորեմը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․...․ 87
Կոնդենսատորներ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․... 99
Կոնդենսատորի էներգիան․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․... 104
Ինչպիսի կոնդենսատոր ընտրել․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․108
Էլեկտրական ազդանշաններ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ․․․ 110
Ազդանշանների պարամետրերը և չափումը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․.․117
Նիկվեստի նմուշարկման թեորեմը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․126
Ֆիլտրեր․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․128
Էլեկտրական չափումներ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․... 132
Դիոդ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․.․․․․․136
Լուսադիոդ․․․․․․․․․․․․․․․․․․․...․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․145
Դիոդների օգտագործումն ազդանշաններն ուղղելիս․․․․․․․․․․․․․․․․․․․․․150
Սենսորներ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․..․154
Թենզոռեզիստոր․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․...․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ․․159
Ջերմաստիճանային սենսոր-ջերմազույգ ...............................166
Ջերմաստիճանային սենսոր՝ LM35․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․170
Ինդուկտոր․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․172
Տրանզիստոր․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․179
Օպերացիոն ուժեղարար..․․․․․․..․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․189

-2-
Ինվերտորներ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․193
Շղթայի թեստը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․203
Ինտեգրատոր․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․206
Տրամաբանական շղթաներ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․208
Բուլյան հանրահաշիվ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․222
Մինթերմեր․.........................................................225
Կառնոյի աղյուսակներ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․239
Ֆլիպ-ֆլոպ...........................................................249
Չափումներ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․254
Կոմպարատոր․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․268
Թվա-անալոգային փոխակերպիչ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․271
Ստանդարտ դիմադրություններ, ունակություններ և ինդուկտիվություններ․275
Զեների դիոդ կամ ստաբիլիտրոն․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․277
Թարթող լուսադիոդի շղթաներ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 284
Ավտոմարտկոցների կողակցումը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․287
Աղմկարարներ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․288
Ռեզիստորի ստուգումը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․289
Կոնդենսատորի ստուգումը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․291
Կարճ միացում․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․295
Կոճերի, ինդուկտիվությունների ու լուծերի ստուգումը․․․․․․․․․․․․․․․․․․․․298
Անջատիչների ու ռելեների ստուգումը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․299
Դիոդների ստուգումը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․300
Լարման կարգավորիչների անսարքությունը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․305
Տրանսֆորմատորի անսարքությունը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․306
Տրանզիստորների անսարքությունը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․308
Էլեկտրական շարժիչի ստուգումը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․310
Էլեկտրական բաղադրիչների ստուգումը շղթայի մեջ․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 311
Այրված ապահովիչի անալիզ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․313

-3-
Լիցք

Հին հույները առաջինն են նկատել, որ նյութի փոքրիկ կտորները ձգվում են շփված


սաթի (չորացած ծառի խեժ) կողմից։
 Սա լիցքի վերաբերյալ արված առաջին գրավոր արձանագրությունն է։
 Նկատած կլինեք, թե ինչպես է նոր օգտագործված սանրը իրեն ձգում թղթի
մանր կտորներ։
 Սրանք վկայությունն են գոյություն ունեցող մի ուժի, որը չունի գրավիտացիոն
բնույթ։ Այս ուժը բնության հիմնարար ուժերից մեկն է և նաև մեկն է այն երկու
ուժերից (մյուսը գրավիտացիոն ուժերն են), որ մարդը կարող է ուղղակի
փորձարկել։
Այս մանր երևույթները մանրամասն ուսումնասիրվել ու սկսել են օգտագործվել
հատկապես վերջին մեկուկես դարում։ Սկսելով մանր երևույթների դիտարկմամբ,
գիտնականներն ու ինժեներները բացահայտեցին դրանց հիմնական սկզբունքները և
հայտնագործեցին այլ էլեկտրական երևույթներ ևս, որոնք էլ զարգացրին
արդյունաբերության այնպիսի ճյուղեր՝ ինչպիսիք են էլեկտրամատակարարումը,
էլեկտրոնային հաղորդակցությունը և համակարգիչների ողջ աշխարհը։
Այն ազդեցությունը, որն ունեն այս մանր երևույթները մարդկության վրա, այլևս փոքր
չեն։ Հասարակության գլխավոր շարժիչ ուժը՝ անընդհատ հաղորդակցվելու
հնարավորությունը և մեծ խնդիրների միաժամանակյա քննարկման
հնարավորությունը անմիջականորեն կախված են էլեկտրականության մասին մեր
գիտելիքից։ Իսկ էլեկտրականության մասին մեր գիտելիքը սկսվում է լիցքից՝ այն
անտեսանելի մասնիկից, որն էլեկտրական ուժ է առաջացնում։
 Գոյություն ունեն երկու տեսակի ուժեղ ուժեր, որոնք մենք կարող ենք
փորձարկել։ Դրանք են գրավիտացիոն ուժերը և էլեկտրամագնիսական ուժերը։
 Այս երկու ուժերն էլ ազդում են հեռավորության վրա և երբեմն շատ մեծ
հեռավորությունների վրա։
 Գրավիտացիոն ուժերը ստիպում են լուսնին և մոլորակներին էլիպսաձև
ուղեծրով պտտվել ավելի զանգվածեղ մարմնի շուրջը։ Գրավիտացիոն
ձգողություն առաջացնում են զանգվածները։ Սակայն ոչ մեկը չի կարող հստակ
լավ բացատրություն տալ, թե ինչ է իրենից ներկայացնում զանգվածը, բացի
այն, որ դա նյութի մի հատկություն է, որն առաջացնում է գրավիտացիոն
ձգողություն։
Սակայն կա մի ուրիշ ուժ ևս
 Որոշ մասնիկներ իրար միջև ցուցաբերում են ոչ գրավիտացիոն բնույթի
փոխազդեցություն, որի ուժը շատ անգամ ավելի մեծ է գրավիտացիոն ուժից։
 Ոչ բոլոր մասնիկներն են ցուցաբերում այդպիսի փոխազդեցություն, բայց
նրանք, որոնք ունեն նման հատկություն, անվանվում են լիցքեր։

-4-
 Լիցքերի փոխազդեցության ուժը գրավիտացիոն ուժերի պես հակադարձ
համեմատական է հեռավորության քառակուսուն։ Թե ի՞նչ է լիցքը, վերջին
հաշվով անհասկանալի է (ինչպես որ զանգվածը ), սակայն շատ մարմիններ
ունեն դրանից և ասում ենք, որ նրանք լիցքավորված են։
Լիցքերի փոխազդեցության ուժի օրենքը մի փոքր տարբեր է, քանի որ լիցքերը լինում
են երկու տեսակի՝ դրական և բացասական։
 Երկու նմանատիպ լիցքեր (երկու դրական կամ երկու բացասական) իրար
վանում են, ի տարբերություն երկու զանգվածների, որոնք միշտ իրար ձգում են։
Իսկ երկու տարանուն լիցքերն իրար ձգում են։
Լիցքերի ձգողության ուժի օրենքը նման է գրավիտացիոն ուժի օրենքին։
Երկու q1 և q2 լիցքերի համար փոխազդեցության ուժը՝
 Համեմատական է այդ երկու q1 և q2 լիցքերի արտադրյալին և
 Հակադարձ համեմատական է r (մետրերով) նրանց հեռավորության
քառակուսուն
 Այսպիսով, այդ ուժն արտահայտվում է Կուլոնի հետևյալ բանաձևով

F1, 2 = q1 q2/ (4o r2)

Այստեղ o բնության ֆունդամենտալ հաստատուն է և = ~8.885419x10-12 Ֆ/մ.

Ինչպես ամեն մի ֆիզիկական մեծություն, այնպես էլ լիցքն ունի չափման միավոր

 Լիցքը չափվում է Կուլոնով


 Կուլոնը անվանվել է Չարլզ Ավգուստին Կուլոնի անունով, ով առաջինն է
հայտնաբերել, որ լիցքերի փոխազդեցության ուժը հակադարձ համեմատական
է նրանց միջև եղած հեռավորության քառակուսուն։
 Բացի այն, որ լիցքերը լինում են երկու տարբեր տեսակի, նրանք ունենում են
նաև դիսկրետ արժեք։ Յուրաքանչյուր էլեկտրոն ու պրոտոն ունի լիցքի
միևնույն չափը՝ 1.6x 10-19 Կուլոն, սակայն հակադիր - և + բևեռայնությամբ։
 Նկատենք, որ էլեկտրոնի լիցքը ընդունված է համարել բացասական, իսկ
պրոտոնի լիցքը դրական, չնայած դա միայն համաձայնության հարց է և
դրական կամ բացասական լինելու հետ կապված ոչ մի առավելություն կամ
թերություն առկա չէ։
Երբ օգտվում ենք լիցքերի փոխազդեցության Կուլոնի օրենքից՝

F1,2 = q1 q2/(4o r2)

-5-
 Լիցքը ( q1 և q2) չափվում է Կուլոնով
 Ուժը ( F1,2 ) չափվում է Նյուտոնով
 Հեռավորությունը ( r) չափվում է մետրերով։
Խ1․ Քանի՞ էլեկտրոն է հարկավոր -1 Կուլոն լիցք ստանալու համար։
Հիշեցնենք, որ մի էլեկտրոնի լիցքը հավասար է -1.6x 10-19 Կուլոն։
Քանի որ լիցքավորված մասնիկների միջև փոխազդեցության ուժի օրենքը նման է
զանգվածների միջև փոխազդեցության օրենքին, ապա գրավիտացիոն դաշտի
հատկությունները նմանատիպ կլինեն նաև լիցքերի համար։
Հարցեր։ Ճի՞շտ է, արդյոք, որ
Հ4․Պոտենցիալ էներգիայի գաղափարը կլինի նմանատիպ։
Հ5․Ինչպես զանգվածներն են ուղեծրով պտտվում միմյանց շուրջ (ինչպես երկիրն ու
լուսինը), այնպես էլ լիցքերը կարող են պտտվել միմյանց շուրջ։
Հ6․Ինչպես և զանգվածը, լիցքը միշտ դրական է։
Հ7․Ինչպես որ ամեն մասնիկ ունի զանգված, այնպես էլ ունի լիցք։
Հ8․Ինչպես զանգվածները, այնպես էլ երկու լիցքերը միշտ ձգում են միմյանց։
Կան ևս մի քանի փաստեր լիցքերի վերաբերյալ, որ հարկավոր է իմանալ։
 Էլեկտրոնի լիցքը միշտ նույնն է։ Տիեզերքի յուրաքանչյուր էլեկտրոն ունի լիցքի
ճիշտ նույն արժեքը։
 Պրոտոնն ունի լիցքի ճիշտ նույն արժեքը, ինչ որ էլեկտրոնը, սակայն նրա լիցքը
բացասական չէ, այլ դրական է։
 Եթե ունեք միայն մի էլեկտրոն ու մի պրոտոն (ինչպես օր․ ջրածնի ատոմը),
ապա գումարային լիցք չունեք։ Այս երկու լիցքերը ամբողջովին չեզոքացնում
են միմյանց։
 Ուրիշ ֆունդամենտալ մասնիկներ ևս ունեն ճիշտ էլեկտրոնի չափ լիցք, միայն
թե այն կարող է լինել և դրական և բացասական։ Էլեկտրոնի լիցքի մեծությունը
ֆունդամենտալ բնական հաստատուն է։

Որտե՞ղ են օգտագործվում լիցքերը

Երևի հակված եք մտածելու, թե լիցքը մի վերացական բան է և այն երբեք չենք


օգտագործում։ Սխալվում եք։ Լիցքն անընդհատ օգտագործվում է և մենք շատ բաներ
ենք գնում, որոնք իրենց մեջ լիցք են պարունակում։
 Երբ էլեկտրական սարքը միացվում է պատի վարդակին, մենք լիցք ենք
օգտագործում։ Դրա մի օրինակ է լույսի լամպը։ Լիցքը դուրս է հոսում
վարդակից, անցնում հաղորդալարով և մտնում լամպի մեջ։ Արդյունքում հոսող
լիցքը տաքացնում է լամպի շիկացման թելիկը՝ լույս առաջացնելով (եթե դա
ցերեկային տիպի լամպ չէ)։ Փաստացի հոսող լիցքին հոսանք են անվանում։
 Մեքենայի մեջ կա մարտկոց։ Այն կուտակում է բավարար էներգիա մեքենան
գործարկելու համար։ Մարտկոցը էներգիա է կուտակում՝ լիցքեր կուտակելով

-6-
մարտկոցի թիթեղների վրա։ Երբ մարտկոցն օգտագործում ենք, ապա լիցքը
դուրս է հոսում մարտկոցից։ Դա մարտկոցից հոսող հոսանքն է։
 Երբ դուք խաղալիքի, ռադիոյի կամ սիդի նվագարկիչի համար մարտկոց եք
գնում, ապա գնում եք պահեստավորված էներգիա և այդ էներգիան
պահեստավորված է լիցքի պոտենցիալ էներգիայի տեսքով։
 Մարտկոցները լիցքաթափվում են (կորցնում են իրենց լիցքը), բայց որոշ
մարտկոցներ հնարավոր է վերալիցքավորել (կարող եք նրանց մեջ լիցքեր հետ
բերել)։
 Ամեն անգամ, երբ վարդակից մի էլեկտրական սարք ենք միացնում՝ ստերեո,
հեռուստացույց, համակարգիչ, ապա օգտվում եք սնող սարքից, որը լիցք է
կուտակում կոնդենսատորի վրա։ Այդ կուտակված լիցքը հնարավորություն է
տալիս էլեկտրական շղթային աշխատել նաև այն կարճատև ժամանակներում,
երբ փոփոխական հոսանքը անցնում է իր զրոյական կետով։ 220Վ լարումն
այդպիսի պահեր ունենում է վայրկյանում 100 անգամ։

Հոսանք

Ինչպես որ կենդանիների մոտ է, այնպես էլ ամենահետաքրքիրն այն լիցքն է, որը


տեղում հանգիստ մնալու փոխարեն անընդհատ շարժման մեջ է։
Շարժվող-հոսող լիցքերին անվանում են հոսանք։
Հոսանքը կարող է գոյություն ունենալ ֆիզիկական բազմաթիվ տեսքերով, քանի որ
կան բազմաթիվ ֆիզիկական վիճակներ, երբ լիցքը կարող է հոսել։
Լիցքի շարժման ամենասովորական երևույթը՝ դա էլեկտրոնների շարժումն է
հաղորդալարի միջով։ Այն հոսանքի տարատեսակներից մեկն է։
Ջրի մեջ իոնները լիցք են տեղափոխում և նրանց առկայության դեպքում լուծույթում
կարող է հոսանք հոսել։
Լիցքավորված մասնիկների շարժումը վակուումում հոսանքի մի այլ տեսակ է և դա
մենք փորձարկում ենք ամեն անգամ՝ նայելով հեռուստացույց կամ համակարգիչի
էկրանին։ Լիցքավորված մասնիկները թռչում են պատկերի կամ մոնիթորի
խողովակի հետևի էլեկտրոններ կրակող զենքից, հարվածում էկրանին և այդ
հարվածի հետևանքով արձակված լույսը պատկերի տեսքով տեսնում ենք էկրանին։
Նույնիսկ թանաք կրակող տպիչ սարքերը լիցքավորում են թանաքը և նույնպես
հոսանքի օրինակ են։
Խողովակով հոսող ջուրը հոսանքի նմանակում է։ Ջուրը հոսում է խողովակի միջով,
իսկ հոսանքը փաստացի հոսում է հաղորդալարի ատոմների միջև դատարկ
տարածքով և այս նմանակումը կարող է օգտակար լինել։ Նմանակումն օգնում է
հասկանալ նոր անծանոթ բաներ, ինչպիսին է, օրինակ, էլեկտրական հոսանքը՝ երբ
այն համեմատում ենք լավ ծանոթ հասկանալի երևույթների հետ։

-7-
Հոսանքը նաև ինֆորմացիա տեղափոխող ազդանշան է։ Կլինեն շատ դեպքեր, երբ
առանձնապես ձեր հոգսը չէ այն լիցքը, որը տեղափոխվում է որպես հոսանք, բայց
կհոգաք այն ինֆորմացիայի համար, որն ուղարկում է այդ հոսանքը։
Կան նաև դեպքեր, երբ հենց տեղափոխվող լիցքն է կարևորություն ներկայացնում։
Կիսահաղորդչային ինժեներները սրանով են զբաղվում, երբ ուսումնասիրում են
կիսահաղորդիչներում անցքերի շարժումը։ Նրանք սկզբունք են մշակել, որը հիմնված
է բացակա էլեկտրոնների և այն ազատ տարածքների վրա, որոնք նրանք կարող են
զբաղեցնել ատոմական ցանցում և աշխատում են բացակայող էլեկտրոններով
անցքերի գաղափարի վրա, որոնք շարժվում են կիսահաղորդիչում։
Ամեն անգամ, երբ գործ ենք ունենում հոսանքի հետ, գործ ենք ունենում էլեկտրոնային
սարքերում հաղորդալարերի միջով էլեկտրոնների շարժման հետ։ Այս տեսանկյունից
էլ կքննարկենք հաղորդալարի միջով ընթացող էլեկտրոնների հոսքը։
Հոսանքը սովորաբար հոսում է հաղորդալարի միջով և ինժեներները հաճախ են
իրավիճակը իդեալականացնում։ Ներքևի նկարում ցույց է տված մի հաղորդալար,
որով հոսանք է անցնում ու նաև այն իդեալականացված պատկերը, որից օգտվում
ենք։ Դա մի սլաք է, որը ցույց է տալիս հոսանքի հոսքի ուղղությունը։ Նկատի ունեցեք,
որ հոսանքը սլաքով խորհրդանշված պատկերում հոսում է իդեալականացված
հաղորդալարի միջով, իսկ սլաքը ցույց է տալիս դրական լիցքերի հոսքի ուղղությունը։

Փաստացի էլեկտրոնները հոսում են հակառակ ուղղությամբ, սակայն հոսանքը


պատկերում ենք որպես դրական լիցքերի շարժում։ Հարկավոր է շեշտել, որ հոսանքը
անցնում է փոփոխվող չափսի հատույթով։ Երբ որ խոսում ենք հոսանքի մասին, միշտ
էլ կոնկրետացվում է այն տարածքը, որով այն հոսում է։ Ներքևի նկարը ցույց է տալիս
այն հոսանքը, որը հոսում է ուղղանկյունաձև հատույթ ունեցող հաղորդալարի միջով։

-8-
Եթե պատկերացնենք մի ճեղքվածք՝ արված հաղորդալարի մեջտեղում ցույց տված
բաժանարարի երկայնքով, ապա հոսանքը կբաժանվի այդ տարածքների միջև։ Եթե
ամբողջ հոսանքը 12Ա է, ապա յուրաքանչյուր ուղղանկյուն հաղորդալարով կհոսի
մոտ 6Ա հոսանք։ Դա ցույց է տված ստորև։

Ավելի ուշ, երբ քննարկենք ռեզիստորի տիպի էլեկտրական էլեմենտներ, կդիտարկենք


զուգահեռ միացված էլեմենտներ, ուստի հարկավոր է ճիշտ հասկանալ նման
իրավիճակը։ Եթե վերևում պատկերված հաղորդիչի երկու մասերը դիտարկենք
որպես ռեզիստոր, ապա նրանք այդ նկարում կլինեն իրար զուգահեռ։ Կարող ենք
միացնել ինչ-որ բան այդ երկու ծայրերին և հոսանքը կճյուղավորվի՝ մտնելով այդ
զուգահեռ հաղորդալարերի մեջ ու կրկին կվերամիավորվի զուգահեռ
հաղորդալարերից դուրս գալուց հետո։
Հոսանքը՝ դա լիցքն է շարժման մեջ։ Ավելի ճշգրիտ լինելու համար պատկերացնենք
հետևյալը։ Եթե մտքով կտրենք հաղորդալարը, ապա կարող ենք հաշվել կտրվացքով
անցնող լիցքի հոսքի արագությունը։ Դա ցույց է տրված ներքևի նկարում՝

Պարզ է, որ լիցքի հոսքի արագությունը հատույթով կչափվի Կուլոն/վրկ -ով։ Սակայն


Կուլոն/վրկ ունի մի այլ անվանում՝ Ամպեր։ Հոսանքը սովորաբար չափվում է
Ամպերով (իրականում լիցք/ վրկ)։ Այսպիսով, հաղորդիչով անցնող հոսանքը
չափելու համար հարկավոր է նստել մութ գույնի հատույթի վրա և դիտել արագ
անցնող լիցքերը, հաշվել այն Կուլոն լիցքը, որ անցնում է տրված ժամանակի
ընթացքում, այնուհետև բաժանել Կուլոնով ստացված լիցքի քանակը այդ ժամանակի
վրա և ստանալ հոսանքի արժեքը։

-9-
Խնդիրներ
1․Դիցուք ունենք մի հաղորդալար և ինչ-որ մեկը նկատում է, որ այդ հաղորդալարի
միջով մեկ վայրկյանում անցնում է 2Կուլոն լիցք։ Հաշվել հոսանքի ուժի արժեքը։ 2
2․ Տեսնում ենք, որ հաղորդալարի միջով 4վրկ․- ում անցնում է 20Կուլոն լիցք։
Ինչքա՞ն է հոսանքը։ 5
Իսկ այժմ, եթե իսկապես հասկացել եք, թե ինչ է հոսանքը, կարող ենք այս ամենը մի
փոքր շուռ տալ։ Կարող ենք մի այլ հարց տալ։ Եթե ունենք հաստատուն I հոսանք,
որը հոսում է հաղորդալարի միջով, ապա կարող ենք հաշվել այն լիցքի
քանակությունը, որ կհոսի նրանով տված ժամանակում։ Այսինքն, ունենք հետևյալ
իրավիճակը՝
I = հոսանք = 3.2Ամպեր
ժամանակամիջոց = 15վրկ.
Այս դեպքում 15 վրկ ժամանակամիջոցում հաղորդալարով անցած լիցքի
քանակությունը հավասար կլինի՝
Լրիվ լիցքը = 3.2Ամպեր x 15վրկ․
= (3.2Կուլոն/վրկ) x 15վրկ
= 48Կուլոն
Խնդիր 3․Ունենք մեքենայի մի մարտկոց և մեքենայի ներսի լույսը միացրած ենք
թողել։ Լույսը մարտկոցից խլում է մեկ Ամպեր հոսանք։ Քանի Կուլոն լիցք կհոսի
լամպի միջով, եթե այն երեք ժամ միացրած թողնենք։ 10800

Եթե քննարկենք վերևի խնդիրը, ապա կտեսնենք, որ 1 Կուլոնը հոսանքի շատ փոքր
քանակություն է։ Օր․ մեքենայի մարտկոցը կարող է մեկ Ամպեր հոսանք
մատակարարել մոտավորապես 50-ից 100ժամ։ Սա Կուլոնի շատ մեծ քանակություն
է։ Մարտկոց արտադրողները օգտվում են լիցքի այլ միավորից։ Քանի որ
Լիցքը = հոսանք x ժամանակ
Q=I·t
ապա կարող ենք օգտվել այլ միավորներից։ Օրինակ, ժամանակը կարելի է
հաշվարկել ժամերով։ Այդ դեպքում Կուլոնի փոխարեն լիցքը կարող ենք չափել
Ամպեր-ժամ միավորներով։ Ինժեներ-էլեկտրիկները այդ միավորից շատ չեն օգտվում,
սակայն մարտկոց արտադրողները դրանից միշտ են օգտվում։ Մեքենայի այն
մարտկոցը, որը 80 ժամ անընդհատ կարող է մեկ Ամպեր հոսանք տալ, մակնիշվում է
որպես 80 Ամպեր-ժամ։ Իհարկե, այն կարող է նաև մեկ ժամ 80 Ամպեր հոսանք տալ։
Խնդիր 4․ Ինչքան Կուլոն կա մեկ Ամպեր-ժամում։ 3600
Խ 5․Ունենք 50 Ամպեր-ժամ մակնիշի մարտկոց։ Ինչքա՞ն Կուլոն լիցք է կուտակված
մարտկոցի վրա, եթե այն լիովին լիցքավորված է։ 180000
Խ 6․Ունենք 50 Ամպեր-ժամ մարտկոց։ Եթե նրանից վերցնենք կես Ամպեր (0.5
Ամպեր) հաստատուն հոսանք, ապա այն քանի՞ ժամ հոսանք կմատակարարի։ 100

- 10 -
Խ 7․Եվս մի խնդիր նույն մարտկոցի վերաբերյալ։ Եթե ունեք մի լիցքավորող սարք,
որը կարող է տալ 200 միլիԱմպեր հոսանք, ապա ինչքա՞ն ժամանակում մարտկոցն
ամբողջությամբ կլիցքավորվի։ 250ժ
Արդյո՞ք դա նորմալ է։
Խ8․Եվս մի խնդիր նույն մարտկոցի վերաբերյալ։ Եթե ունենք մի սարք, որով 1 Ա
հոսանք է հոսում և ամեն ժամը մեկ միանում է ընդամենը 10 րոպեով, ապա
մարտկոցը քանի՞ ժամ հոսանք կմատակարարի սարքին։ Սա կարևոր է իմանալ,
որովհետև սարքը սարի գագաթին խոր ձյան պայմաններում եղանակն է
կանխատեսում, այնպես որ անհրաժեշտ է իմանալ, թե այն ինչքան ժամանակ
կաշխատի։ 300

Խ 9. Նույն մարտկոցի վերաբերյալ սա վերջին խնդիրն է։ Ներքևում ցույց է տված


սարքով հոսող հոսանքը։ Մարտկոցը սարքին քանի՞ ժամ հոսանք կմատակարարի։ 50

2Ա ևն

0,1 0,2 0,3 ժամանակ (վրկ)

------------------------------------------------------------------------------------------------------
Հոսանքը, ինչպես որ ցանկացած այլ ֆիզիկական մեծություն, ունի չափման միավոր։
Հոսանքը իսկապես լիցքի հոսքն է, այնպես որ նրա չափման միավորը կչափվի
լիցք/ժամանակ միավորներով։ Միջազգային համակարգում
Հոսանքի միավորը= լիցք/ժամանակ= Կուլոն/վրկ =Ամպեր
Հոսանքը սովորաբար չափում են Ամպերով։ Եթե ունենք 3,5 Ամպեր հոսանք, ապա
գրում ենք
I = 3,5 Ամպեր կամ I = 3,5Ա
---------------------------------------------------------------------------------------------

- 11 -
Հոսանքի բևեռայնությունը
Երբ ունենք որևէ շղթա և ուզում ենք պարզել, թե ինչպես է այն իրեն դրսևորում, պետք
է ընդհանուր առմամբ փորձենք որոշել, թե ինչպիսի լարում ու հոսանք կունենանք։
Սակայն, նախքան հոսանքի արժեքը հաշվարկելը պետք է պարզ գիտակցենք, թե ինչ
նկատի ունենք հոսանք ասելով և այստեղ էլ ծագում է բևեռայնության գաղափարը։
Հարց 1․ Այս շղթայում աշակերտը ցանկանում է որոշել հոսանքը։ Նա որոշում է, որ
հոսանքը հոսում է, ինչպես ցույց է տված ձախ նկարում։ Արդյոք նա ճի՞շտ է որոշում
հոսանքը։ Թե՞ ճիշտը աջ նկարն է։

Հարկավոր է շեշտել, որ բևեռայնության ընտրությունը լրիվ կամայական է, այն շղթան


ուսումնսիրողն ինքն է ընտրում իր կամքով կամ քանի դեռ ձեր ղեկավարը չի տալիս
որոշակի ուղղություն կամ գրքում այդ մասին չկա կոնկրետ նշում։ Ձեզ համար պարզ
պատկերացրեք, թե ինչպիսի բևեռայնություն եք ընտրել հոսանքի և լարման համար։
Այլապես խնդիրը կլուծեք և կստանաք I5 = 7Ա, իսկ մի ուրիշը կստանա -7Ա։
Հնարավոր է երկար վիճեք և հետո միայն պարզվի, որ դուք և նա բևեռայնությունը
տարբեր ձևով եք պատկերել։
Հոսանքի չափումը
Հոսանքը հոսում է ինչ որ բանի միջով։ Այն կարող է հոսել հաղորդալարի միջով, որը
նորմալ իրավիճակ է, բայց այն կարող է հոսել նաև իոնական լուծույթի միջով, հողի
միջով և ուրիշ շատ բաների միջով։ Այստեղ ամենակարևոր բառը միջով բառն է։
Հոսանքը միշտ հոսում է ինչ-որ բանի միջով։
Սա նշանակում է, որ որպեսզի չափվի հոսանքը, պետք է հոսանքին ստիպեք անցնել
չափիչ սարքի միջով։ Ամպերմետրը հոսանքի ուժը չափելու սարքի օրինակ է։
Այստեղ պատկերված է մի շղթա, որում հոսանքը չափելու համար ներառված է
ամպերմետր։ Այս շղթայում կան մի քանի տարբեր հոսանքներ։ Մեզ հետաքրքրում է I
հոսանքը, որը հոսում է 3 տարրի միջով։ Ուզում ենք չափել I հոսանքը։

- 12 -
Այժմ, երբ ուզում ենք չափել այդ հոսանքը, պետք է հոսանքին ստիպենք անցնել
ամպերմետրի միջով։ Դա անելու համար պետք է խզենք շղթան 3 և 4 էլեմենտների
միջև և տեղադրենք ամպերմետրը հաջորդաբար 3 էլեմենտի հետ։ Ասում ենք, որ
երկու էլեմենտներ միացված են իրար հաջորդաբար, եթե մի էլեմենտով անցնող ողջ
հոսանքը ստիպված է անցնել նաև երկրորդ էլեմենտի միջով։ Նկատենք, որ առաջին
էլեմենտով (այստեղ 3 էլեմենտ) անցնող հոսանքն ամբողջությամբ անցնում է նաև
երկրորդ (այստեղ ամպերմետր) էլեմենտի միջով։ Ահա այն շղթայի սխեման, որում
երևում է, թե որտեղ է դրված ամպերմետրը։

Այստեղ ամենակարևորն է տեսնել, թե ամպերմետրը ինչպես է տեղադրվում,


որպեսզի չափվող ողջ հոսանքն ստիպված անցնի նրա միջով։ Երբ հոսանքն անցնի,
ամպերմետրը կչափի հոսանքի ուժը։ Մեզ մոտ դա այն հոսանքն է, որ հոսում է
ամպերմետրի միջով՝ մինչ այդ անցնելով 3 էլեմենտի միջով, իսկ հետո անցնելով նաև
4 էլեմենտի միջով։
Այստեղ ներկայացված է անալոգային ամպերմետրի պատկերը։ Դա սովորական
ամպերմետր է։ Այն ունի 2 միացման տեղ։ Դրանք սովորաբար կարմիր և սև են։ Երբ
ունենաք մի կարմիր և մի սև միացման տեղ նկարում պատկերված ձևով, համոզված
եղեք, որ ամպերմետրը կկարդա հոսանքը։ Երբ նկարում ցույց տված հոսանքը
դրական է, ամպերմետրի շեղված սլաքը ցույց կտա չափվող հոսանքի արժեքը։

Իսկ ահա այստեղ պատկերված է թվային ամպերմետր։ Այն ունի նույն տիպի
սեղմակներ։ Տարբերությունը կայանում է նրանում, որ այն ցույց կտա հոսանքի
թվային արժեքը լուսադիոդային ցուցանակի վրա։

- 13 -
Հոսանք չափելը այդքան էլ բարդ գործողություն չէ։ Հարկավոր է չափվելիք հոսանքն
անցկացնել ամպերմետրի միջով և նա կչափի այդ հոսանքը։ Սկզբունքորեն դա
բավական հեշտ է։
Խնդիր
10․Այստեղ նույն շղթան է, որի միջոցով ծանոթացել ենք ամպերմետրի հետ։
Ամպերմետրը թողել ենք նույն տեղում:

Ամպերմետրը տեղադրված է այնպես, որպեսզի չափենք 3 տարրի միջով անցնող


հոսանքը։
Հ1․Արդյ՞ոք ամպերմետրը չափում է նաև 4 տարրի միջով անցնող հոսանքը։
Հ2․ Արդյ՞ոք ամպերմետրը չափում է նաև 1 տարրի միջով անցնող հոսանքը։

Դիտողություն լիցքի դիսկրետ բնույթի վերաբերյալ

Կա քննարկման մեկ այլ թեմա։ Լիցքը գալիս է դիսկրետ արժեքներով, բայց


հաճախ օգտակար է ենթադրել, որ այն կարող է ունենալ անընդհատ արժեքներ։ Դա
հնարավորություն է տալիս հաշվարկները հեշտացնել։ Հոսանքը լիցքի հոսքն է և դա
ճիշտ է համարվում ժամանակի փոքր տիրույթի համար ևս։ Սակայն մենք հաճախ
ուզում ենք այս հայեցակարգը հասցնել այն սահմանին, որ այն անընդհատ
մեծություն է։ Այնուհետև ժամանակի միջակայքը նեղացնելով՝ ձգտեցնում ենք այն
զրոյի, այնպես որ դիտարկում ենք հոսանքը որպես լիցքի ածանցյալ
i (t) = dQ (t) / dt
Մենք գիտակցում ենք, որ լիցքը գալիս է դիսկրետ փաթեթներով և որ այդ
սահմանը ի վերջո մաթեմատիկական անհեթեթություն է: Այդուհանդերձ, էլեկտրոնի
լիցքն այնքան փոքր է, որ մենք կարող ենք մտածել այս կերպ բազմաթիվ գործնական
իրավիճակներում։ Երբ քննարկենք ավելի բարդ սխեմաներ՝ օգտակար կլինի
համարել, որ լիցքն ընդունում է անընդհատ արժեքներ։

Որտե՞ղ է հոսանքն օգտագործվում

- 14 -
Հոսանք օգտագործում ենք ամեն անգամ, երբ օգտվում ենք որևէ տեսակի
էլեկտրական սարքից։
 Եթե սեփական մեքենա ունեք, ուրեմն ունեք կուտակման մարտկոց-
ակումուլյատոր։ Մարտկոցը պահում է բավականաչափ էներգիա և թույլ է
տալիս մեքենան գործի գցել։ Մարտկոցը կուտակում է էներգիա՝ լիցք
կուտակելով իր թիթեղների վրա։ Երբ մարտկոցն օգտագործում ենք, ապա
նրանից լիցքը է դուրս հոսում։ Դա մարտկոցից դուրս եկող հոսանքն է։
 Երբ պատի էլեկտրական վարդակից որևէ էլեկտրական սարքը ենք միացնում,
ապա հոսանք ենք օգտագործում։ Որպես օրինակ կարող է ծառայել լույսի
էլեկտրական լամպը։ Հոսանքը հոսում է պատի անջատիչի միացման լարի
միջով և անցնում դեպի էլեկտրական լամպ։ Այս գործընթացում հոսանքը
տաքացնում է լամպի շիկացման թելիկը, եթե իհարկե դա ցերեկային տիպի
լամպ չէ և այնուհետև մի ուրիշ ֆիզիկական երևույթ լույս է առաջացնում։
Հոսանքի ամենատարածված տեսակը, որի հետ գործ ենք ունենում, դա էլեկտրոնների
հոսքն է հաղորդալարի միջով։ Դա այդպես է 99% դեպքերում։ Բոլոր դեպքերում
ամեն տեսակի լիցքերի հոսքը դա հոսանք է։

Լարում

Լարումը փոփոխական ֆիզիկական մեծություն է և այն կարելի է պատկերացնել


տարբեր ձևերով։
 Լարումը կարելի դիտարկել որպես հոսանքի շարժիչ ուժ, չնայած այն
իրականում ուժ չէ։ Մարտկոցների տիպի սարքերը լարման աղբյուր են։
Մարտկոցի լարումը ելուստների վրա ձգտում է մնալ հաստատուն։ Երբ
միացնում ենք որևէ սարք մարտկոցի ելուստներին, ապա այդ սարքի միջով
հոսանք է հոսում։
 Հոսանքը հոսում է էլեկտրական տարրի միջով, երբ այդ տարրի ելուստների
վրա լարում է կիրառվում, ինչպես ջուրն է հոսում խողովակով, երբ այդ
խողովակի ծայրերին ճնշումների տարբերություն է ի հայտ գալիս։ Կարելի է
օգտվել այս նմանակումից լարման մասին քննարկում սկսելիս։
 Լարումը փոփոխական է երկայնքով։ Ջրի ճնշումը, որը ստիպում է նրան հոսել,
նույնպես երկայնական փոփոխական է։ Խոսում ենք երկայնքով ճնշումների
տարբերության և երկայնքով լարումների տարբերության մասին։
 Լարումը մի գաղափար է, որը հարաբերվում է պոտենցիալ էներգիայի հետ։
Լարումը էլեկտրական պոտենցիալ էներգիա է, որ ունի լիցքը տարածության
մեջ գտնվելով։ Լիցքը էներգիա է ունենում, որովհետև այլ լիցքեր ուժ են
գործադրում նրա վրա։ Երբ լիցքի վրա ուժեր են գործադրվում, ապա էներգիա է
պահանջվում լիցքը մի կետից մյուսը տեղաշարժելու համար, այլ կերպ ասած

- 15 -
համակարգը էներգիա է տալիս լիցքին մի կետից մյուսը տեղափոխելու
համար։
Քանի որ կա էլեկտրական ուժ, ուրեմն կա նաև համապատասխան պոտենցիալ
էներգիա, որը կարելի է օգտագործել էլեկտրական համակարգում։ Էլեկտրական
ուժերը գրավիտացիոն ուժերի նման ենթարկվում են հակադարձ քառակուսային
օրենքի և քանի որ երկու դեպքում էլ մաթեմատիկան նույնն է, ուստի շատ
հասկացություններ նմանատիպ են և կիրառելի նաև էլեկտրական դաշտերի համար։
Լիցքը էլեկտրական դաշտի համար խաղում է նույնպիսի դեր, ինչ որ զանգվածը
գրավիտացիոն դաշտի համար։
 Պոտենցիալ էներգիան, որը դիրքից կախված ֆունկցիա է, արդյունք է ուժի
հակադարձ քառակուսային օրենքի։ Եվ գրավիտացիոն զանգվածը և
էլեկտրական լիցքը ենթարկվում են հակադարձ քառակուսային օրենքին։
 Պոտենցիալ էներգիան կարող է փոխակերպվել էներգիայի այլ տեսակների։
Գրավիտացիոն դաշտում զանգվածները փոխադարձ ձգողության
պատճառով կարող են ընկնել իրար վրա և պոտենցիալ էներգիան կարող է
փոխակերպվել ջերմության կամ կինետիկ էներգիայի։
 Զանգվածը գրավիտացիոն դաշտում կարող է ձեռք բերել կինետիկ էներգիա և
այնուհետև այդ կինետիկ էներգիան կարող է փոխակերպվել ջերմության։
Լիցք կրող զանգվածները էլեկտրական դաշտում կարող են ձեռք բերել
կինետիկ էներգիա և այդ կինետիկ էներգիան կարող է փոխակերպվել
ջերմության։
Գրավիտացիոն համակարգերի համար առկա շատ գաղափարներ օգնում են նաև
հասկանալու, թե ինչ է լարումը։
 Երբ երկու զանգվածներ հեռացնում ենք իրարից, (օրինակ, բարձրացնելով
որևէ մարմին երկրի մակերևույթի նկատմամբ ավելի բարձր դիրք) մենք
պոտենցիալ էներգիա ենք տալիս համակարգին։ Երբ երկու իրար ձգող
լիցքեր հեռացնում ենք իրարից, ապա պոտենցիալ էներգիա ենք տալիս
համակարգին։
 Այդ պոտենցիալ էներգիան կարող է փոխակերպվել էներգիայի այլ տեսակի։
Եթե ունենք պոտենցիալ էներգիա ունեցող լիցք, ապա կարող ենք լույս,
ջերմություն, մեխանիկական շարժում առաջացնել և նույնիսկ քիմիական
էներգիա կուտակել։
Էլեկտրական դաշտի պոտենցիալ էներգիան ուսումնասիրելիս հարմար է այն
քննարկել միավոր լիցքի նկատմամբ։ Երկրի մակերևույթին մոտ m զանգվածով
մարմնի պոտենցիալ էներգիան h բարձրության վրա հավասար է mgh։ Իսկ միավոր
զանգվածի համար պոտենցիալ էներգիան կլինի պարզապես gh։ Լարումը միավոր
լիցք ունեցող լիցքի պոտենցիալ էներգիան է էլեկտրական ուժի դաշտում։
 Էլեկտրական դաշտում ու ցանկացած կոնսերվատիվ դաշտում, ինչպիսին
գրավիտացիոն դաշտն է, մենք նույն աշխատանքն ենք կատարում լիցքը մի
որևէ A կետից մի այլ B կետ տեղափոխելիս՝ անկախ թե ինչ ճանապարհ

- 16 -
կընտրենք։ Կոնսերվատիվ դաշտում կատարվող աշխատանքի մեծությունը
ճանապարհի ձևից անկախ է։ Գրավիտացիոն դաշտի էներգիան և
էլեկտրական դաշտի լարումը միայն դիրքի ֆունկցիաներ են։
 Երբ լիցքը A կետից տեղափոխում ենք B կետ և որոշակի աշխատանք
կատարելով էներգիա ենք հաղորդում նրան, ապա այդ նույն քանակի
էներգիա էլ ետ կբերենք, եթե այն հետ վերադառնա B կետից A կետ։ Եթե լիցքը
շարժվի փակ կորով կամ շղթայով, ապա այն համակարգի էներգիան ոչ
կավելացնի և ոչ էլ կպակասեցնի։
 Եթե լիցքը շարժվում է A կետից B կետ, ապա նրա վրա կատարած
աշխատանքը կարելի հաշվել՝ Q լիցքը բազմապատկելով A և B կետերի միջև
Vab լարման տարբերությունով ՝ Q ·Vab ։
Երբ դուք մարտկոց եք գնում և նրան ինչ-որ բան միացնում, ապա այն որոշակի
լարման տակ լիցքեր է մատակարարում իրեն միացված էլեկտրական սպառիչին։ Եթե
մարտկոցը 9Վ կամ 12Վ լարման է, ապա միացնելով այն սպառիչին՝ լիցքը դուրս կգա
մարտկոցից դեպի սպառիչ և իր էներգիան կփոխանցի նրան։ Եթե սպառիչը շարժիչ է,
ապա այդ էներգիան կարող է փոխարկվել մեխանիկական էներգիայի՝
օր․պոտենցիալ (բեռ բարձրացնել) կամ կինետիկ (պտտեցնել անիվը)։ Եթե սպառիչը
լամպ է, ապա էլեկտրական էներգիան կփոխակերպվի լույսի ու ջերմության։
Ի՞նչ է այստեղ հարկավոր հիշել։ Եթե լիցքին պոտենցիալ էներգիա ենք տալիս
ինչպես օր․ մարտկոցում, ապա ինչքան էներգիա էլ որ տալիս ենք լիցքին՝ նա այն
ամբողջությամբ փոխանցում է այն տարրերին, որոնց միջով անցնում է ու երբ ետ է
վերադառնում, այլևս ոչ մի պոտենցիալ էներգիա չի ունենում։
Շղթաները պատկերելիս ինժեներներն ու տեխնիկները օգտագործում են սխեմատիկ
սիմվոլներ։
Օր․ VB սիմվոլով ցույց է տված մարտկոցի լարումը։ Մենք կարող ենք հաշվել լիցքին
հաղորդվող էներգիան, երբ նա անցնում է մարտկոցի միջով ներքևից (- նշան) դեպի
վերև (+ նշան) ՝ Q*VB։

Նկարագրենք, թե ինչ է տեղի ունենում ողջ շղթայով լիցքի շարժման ընթացքում։

- 17 -
 Երբ Q լիցքը շարժվում է մարտկոցի ներքևի մասից (- նշան) վերևի մաս (+
նշան), ապա այն ձեռք է բերում Q*VB էներգիա։ Այստեղ լիցքի չափման
միավորն է Կուլոն, լարման՝ միավորը Վոլտ, էներգիայինը՝ Ջոուլ։
 Երբ Q լիցքը շարժվում է #1 տարրի վերևից ("+" նշան) դեպի #1 տարրի
ներքևի մասը ("-" նշան), ապա այն կորցնում է Q*V1 էներգիա։
 Երբ Q լիցքը շարժվում է #2 տարրի վերևից ("+" նշան) դեպի #2 տարրի
ներքևի մասը ("-" նշան), ապա այն կորցնում է Q*V2 էներգիա։
-------------------------------------------------------------------------------------------
Հարցեր
Ահա մի ավելի բարդ շղթա՝

Պատկերացրեք ունենք մի Q լիցք, որը շարժվում է շղթայի տարբեր կետերի միջև։


Կետերը պատկերված են փոքր կանաչ քառակուսիներով և ունեն այբբենական
նշանակումներ։ Պատասխանեք հետևյալ հարցերին
Հ1․Երբ լիցքը շարժվում է B կետից C կետ, ինչքա՞ն էներգիա է այն կորցնում։
Q*V1.
Հ2․Երբ լիցքը շարժվում է C կետից D կետ, ինչքա՞ն էներգիա է այն կորցնում։

Հ3․Երբ լիցքը շարժվում է D կետից E կետ, ինչքա՞ն էներգիա է այն կորցնում։


Q*V4
Հ4․Երբ լիցքը շարժվում է E կետից F կետ, ինչքա՞ն էներգիա է այն կորցնում։
0
Հ5․Երբ լիցքը շարժվում է F կետից A կետ, ինչքա՞ն էներգիա է այն կորցնում։
-Q*VB
Խ8․Ենթադրենք ունենք 12 Վ լարմամբ մարտկոց։ Քանի Ջոուլ աշխատանք պետք է
կատարենք 0,4 Կ լիցքը բացասական բևեռից դրական բևեռ տեղափոխելու համար։ 4.8

Եվ վերջապես, սխեմայում նկատած կլինեք E կետին միացված փոքրիկ արտասովոր


նշանը։ Դա հողանցման նշանն է և այն ունի որոշակի կարևորություն։ Հողը՝ հիմքը

- 18 -
այն հենակետային լարումն է, որի նկատմամբ հաշվարկվում են շղթայի մյուս բոլոր
լարումները։
Ենթադրենք մի մարտկոց միացված է որևէ էլեկտրոնային սարքի։ Շատ հաճախ
լինում է մի որոշակի հիմնակետ, որի նկատմամբ չափում են լարումը։ Տներում և
շենքերում այդ հիմնակետը հողն է։ Հետաքրքիր է, որ գետնի- հողի մակարդակն էլ
շատ հաճախ մեխանիկայում օգտագործվում է որպես հիմնակետ գետնից բարձր
մարմինների պոտենցիալ էներգիան նրա նկատմամբ հաշվարկելու համար։ Այնպես
որ սա ևս մի փոքրիկ նմանություն է էլեկտրական և մեխանիկական համակարգերի
միջև։
Ընդունված է համարել, որ հողը հենց այն հիմնակետն է, որի նկատմամբ պետք է
հաշվարկել լարումը։ Շատ էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումներում կա մի
ելուստ, որն անմիջականորեն միացված է հողի հետ։ Դրանց ելուստներն ունեն
այսպիսի տեսք՝

Էլեկտրոնային սարքավորման սև գույնի միացման ելուստը հենց այդ


հողանցման միացումն է։
Ինչպես և մեխանիկական պոտենցիալ էներգիան, այնպես էլ էլեկտրական
պոտենցիալ էներգիան ու լարումը չափվում են հիմնակետի նկատմամբ։
Մեխանիկական էներգիայի համար դա կարող է լինել հողի մակերևույթը։
Էլեկտրական համակարգը ևս կարիք ունի հիմնակետի և այդ հիմնակետը
սովորաբար հողն է։ Դա նշանակում է, որ հիմնակետը ինքը գետինն է։ Ցանկացած
էլեկտրական կամ էլեկտրոնային սարքավորման մեջ «հողի» լարումն առկա է։ Դա
պատի վարդակի երրորդ կոնտակտի լարումն է, որով միացվում է սարքը։
Ամեն դեպքում՝ մոտակայքում հողի լարման արժեքը ընտրվում է որպես
հիմնակետային լարում և հաճախ լարումը չափվում է այդ հիմնակետի նկատմամբ։
Քանի որ միշտ խոսում ենք լարման տարբերություններից, պետք է հասկանանք, որ
երբ ասում ենք, որ ինչ-որ էլեկտրական ելուստ (տարածության մի կետ) գտնվում է 220
Վ լարման տակ, ապա նկատի ունենք, որ 220 Վ լարման տարբերություն կա այդ կետի
և հողի միջև։
 Հարկավոր է ընդմիշտ հիշել, որ երբ խոսում ենք լարման մասին, ապա
նկատի ունենք լարման տարբերությունը և պետք է հստակեցնել
տարածության այն երկու կետերը, որոնց միջև գոյություն ունի այդ
տարբերությունը։
Ներքևում պատկերված է պատի վարդակ։

Ներքևի փոքր անցքն անմիջականորեն միացված է հողի հետ։ Եթե ուսումնասիրեք,


թե դեպի ուր է գնում հողանցման այդ լարը, ապա կտեսնեք, որ այն պատերի հետևում

- 19 -
միացված է ջրագծին կամ նման մի այլ բանի հետ, որը լավ կոնտակտ է ապահովում
այդ շենքի հիմքի հողի հետ։
Լարման չափումը
Վոլտմետրի մասին անհրաժեշտ է իմանալ երեք բան

 Վոլտմետրն ունի ցուցանակ (դիսփլեյ)։ Սա այն տեղն է, որի վրա երևում է


ցուցմունքը։ Վոլտմետրը կարող է լինել անալոգային կամ թվային։ Եթե այն
անալոգային է, պետք է կարողանաք օգտվել սանդղակից։ Իսկ եթե թվային է,
ապա սովորաբար ունենում է լուսադիոդային ցուցանակ, որի վրա էլ երևում
է վոլտմետրի չափած թվային արժեքը։
 Վոլտմետրն ունի մուտքի դրական ելուստ և այն համարյա միշտ կարմիր է։
 Վոլտմետրն ունի մուտքի բացասական ելուստ և այն համարյա միշտ սև է։
 Վոլտմետրը չափում է լարման տարբերությունը իր մուտքի դրական ելուստի
և մուտքի բացասական ելուստի միջև։
Սա նշանակում է, որ դուք կարող եք չափել լարման տարբերությունը շղթայի
ցանկացած երկու կետերի միջև՝ վոլտմետրի ելուստները հպելով այդ կետերին։
Ներքևի նկարում ցույց է տված, թե ինչպես է վոլտմետրը միացվում շղթային։

Այստեղ վոլտմետրը չափում է #4 տարրի երկայնքով +V4 լարումը։


Ուշադրություն դարձրեք բևեռայնության վրա և որ կարմիր ելուստը միացված է #4
տարրի "+" ին։ Եթե փոխեք բևեռայնությունը, ապա կչափեք -V4.
Եվ միշտ հիշեք հետևյալը՝

- 20 -
 Լարումից ընդհանրապես հարկավոր է զգուշանալ, որովհետև նրան
մարմնի մասով հպվելիս կարող է էլեկտրաշոկ ստանաք, իսկ շատ բարձր
լարման դեպքում այն կարող է նաև ճակատագրական լինել։

Խնդիր1․ Հաշվել 1 Կուլոն լիցքի կատարած աշխատանքը, եթե այն շարժվում է՝

Ա․ A կետից G կետ։
Բ․ B կետից G կետ։
Գ․ A կետից B կետ։

Խնդիր 2․ 12 Վ մարտկոցի համար ցույց է տված դրական բևեռից դուրս եկող


հոսանքը։ Ինչքա՞ն էներգիա է տալիս մարտկոցը 1 վայրկյանում։ Ալիքի ցույց տված
ձևը անընդհատ կրկնվում է։

Հոսանք (Ամպեր)

0 0,1 0,2 0,3 ժամանակ (վրկ)

- 21 -
Էլեկտրական էներգիա

էլեկտրակայանը մի վայր է, որտեղ այլ տեսակի էներգիանները՝ ածխի, գազի, ջրի


պոտենցիալ էներգիան և միջուկային վառելիքի էներգիան փոխակերպվում են
էլեկտրական էներգիայի և տեղափոխվում այլ վայրեր, որտեղ այդ էլեկտրական
էներգիան օգտագործում են։ Էլեկտրատեխնիկան զբաղվում է էներգիայի և
ինֆորմացիայի փոխանցմամբ և սպառմամբ։ Այստեղ մենք պատրաստվում ենք
կենտրոնանալ հզորության և էներգիայի վրա։ Այս դասում կիմանանք հետևյալը՝
Տված է էլեկտրական շղթա կամ սարք
Պետք է կարողանանք հաշվարկել էներգիայի օգտագործման ակնթարթային
արժեքը (հզորությունը).
Կարողանանք հաշվարկել, թե որքան էներգիա է օգտագործվում տված
ժամանակահատվածում.
Կարողանանք հաշվարկել, թե որքան էներգիա է կուտակվում մարտկոցի և
կոնդենսատորի տիպի էլեկտրական կուտակիչ սարքերում։

Ին՞չ է Էլեկտրական էներգիան

Դիտարկենք մի սարք, որի ծայրերին կիրառված է լարում և որի միջով հոսանք է


հոսում։ Այդ իրավիճակը ցույց է տված նկարում։

 Լարումը սարքի երկայնքով էներգիայի այն չափն է՝ արտահայտված


Ջոուլներով, որ մեկ միավոր Կուլոն լիցքը ցրում է սարքի միջով հոսելիս: Եթե
սարքը ռեզիստոր է, ապա էներգիան ռեզիստորի վրա կհայտնվի ջերմության
տեսքով։ Եթե սարքը մարտկոց է, ապա էներգիան կարող է կուտակվել
մարտկոցի մեջ։
 Հոսանքը Կուլոնների այն քանակն է, որ հոսում է սարքի միջով մեկ
վայրկյանում։
 Եթե յուրաքանչյուր Կուլոն ցրում է V Ջոուլ էներգիա և մի վայրկյանում
հոսում է I Կուլոն լիցք, ապա ցրված էներգիան կլինի դրանց արտադրյալը՝
VI։
Դա հենց հզորությունն է, էներգիայի ցրման արագությունը։ Մնացած պատմությունը
ներառում է հետևյալը՝

- 22 -
 Կարևոր չէ, թե ինչ էլեկտրական սարք է միացված։ Այն արագությունը, որով
էներգիան փոխանցվում է սարքին՝ հավասար է VI, երբ լարումն և հոսանքը
սահմանվում են այնպես, ինչպես ցույց է տված։
 Հզորությունը կարող է լինել բացասական։ Եթե միացված սարքը մարտկոց է,
ապա հոսանքը, ինչպես որոշված է նկարում, հեշտությամբ կարող է
բացասական լինել, եթե, օրինակ, մի ռեզիստոր կցվի մարտկոցին։ Եթե
հզորությունը բացասական է, ապա այն արագությունը, որով սարքը ցրում է
էներգիան, բացասական է։ Դա նշանակում է, որ այդ իրավիճակում ինքն է
էներգիա փոխանցում ։
Ռեզիստորը մի սարք է, որի համար կարող ենք հաշվել ցրվող էներգիան։
 Ներքևում ցույց է տված մի ռեզիստոր, որի վրա կիրառված է Vr լարում և
որով հոսում է Ir հոսանք՝

՝
 Հաշվենք ռեզիստորին հաղորդվող հզորությունը։ Այն պարզապես հավասար
է ռեզիստորի վրա կիրառված լարման և նրանով անցնող հոսանքի
արտադրյալին VrIr։
Սակայն սա դեռ վերջը չէ։ Ռեզիստորի համար կա մի առնչություն լարման և հոսանքի
միջև և կարող ենք օգտվել դրանից և ստանալ մի այլ արտահայտություն։
Քանի որ ըստ Օհմի օրենքի Vr = Rir, ապա հզորությունը կլինի՝
P= VrIr = (RIr)Ir = R(Ir)2.
Եթե օգտվենք հոսանքի ուժի Ir = Vr/R արտահայտությունից, կունենանք
P = VrIr = Vr(Vr/R) = (Vr)2/R.
Տարբեր դեպքերում այս երկու արդյունքներից որևէ մեկը կարելի է օգտագործել,
նայած թե որը կլինի նպատակահարմար։ Սրանք իրար համարժեք են։
 Ռեզիստորի կողմից ցրած էներգիան միշտ դրական է։ Դա նշանակում է, որ
այն էներգիա չի արտադրում։ Այն միշտ էներգիա է ցրում տարածության մեջ՝
ավելացնելով տիեզերքի ջերմությունը։
 Հզորությունը նույնպես դրական է, քանի որ R միշտ դրական է և հոսանքի
քառակուսին նույնպես կլինի դրական։
Խնդիր 1․ Ունենք 1K ռեզիստոր և նրա վրա կիրառված է 25Վ լարում։ Հաշվել նրա
ցրած էներգիան Վատտերով։

/ 0,625/

- 23 -
Խնդիր 2․ Ունենք 25Վատտ հզորության լամպ, որն աշխատում 12,6Վ լարման տակ։
Հաշվել լամպի դիմադրությունը։ / 6/

Մարտկոցների հզորությունը
Մարտկոցները շատ տարածված սարքեր են։ Նրանցից կան հեռուստացույցի
հեռավահանակի, բջջային հեռախոսների և նմանատիպ այլ սարքերի մեջ։ Դրանցից
կան նաև այնպիսի տեղերում, որ չեք էլ սպասի։ Օրինակ, կարող եք անջատել
համակարգիչը։ Երբ այն կրկին միացնեք, կտեսնեք, որ նա հիշում է ամեն ինչ և
վերահաշվարկներ է կատարում, օր․ ժամանակի։ Դուք հաստատ սպասում եք, որ
կոշտ սկավառակի վրա կուտակված ինֆորմացիան կպահպանվի։ Բայց ժամանակի
դեպքում երևի չեք էլ սպասում։
Երբ անջատում եք համակարգիչը ու հետո կրկին միացնում, ապա նա ցույց է տալիս
ճշգրիտ ժամանակը։ Ինչպե՞ս է դա տեղի ունենում։ Համակարգիչի մեջ ինչ-որ տեղ
մարտկոց է տեղադրված և երբ այն անջատում ենք, այդ մարտկոցը աշխատեցնում է
համակարգիչի մեջ թաքնված ինչ-որ մի փոքրիկ ժամացույց։ Դուք այն չեք տեսնում և
նույնիսկ չգիտեք էլ նրա գոյության մասին, բայց հաստատ տեսնում եք ժամանակը
էկրանին և որ նա բավական ճշգրիտ է աշխատում։
Այժմ կատարենք որոշ պարզ հաշվարկներ։ Ահա մի շղթա, ուր ռեզիստորը միացված է
մարտկոցին։ Գիտենք որոշ փաստեր այդ շղթայի մասին։
Մարտկոցում կա կուտակված էներգիա և մարտկոցը կուտակված էներգիան
փոխանցում է ռեզիստորին։
Ռեզիստորը ցրում է այդ էներգիան և ֆիզիկապես տեղի է ունենում այն, որ
փոխանցված էներգիան փոխակերպվում է ջերմային էներգիայի, որի հետևանքով
ռեզիստորը տաքանում է։
Հիմա նայենք սխեմային այդ իրավիճակում։

Սխեմայի վրա նշված են մարտկոցի լարումը՝ Vb և հոսանքը՝ Ir։


Նկատենք, որ մենք օգտվել ենք հոսանքի բևեռայնության բնական սահմանումից։
Ունենք մարտկոցից դուրս եկող և դեպի ռեզիստորն ուղղված հոսանքի սլաք։ Դա
արված է, որովհետև դրական լիցքը փաստացի հոսում է մարտկոցի ելուստից դեպի
ռեզիստոր։ Էներգիան, որ հոսում է դեպի մարտկոց կամ մի այլ սարք, դա VI
արտադրյալն է, ուր V սարքի ծայրերի միջև լարումն է, իսկ I–ն դեպի սարք հոսող
հոսանքը։

- 24 -
Վերևի մարտկոց –ռեզիստոր շղթայում հոսանքի սլաքը դուրս է գալիս մարտկոցի
դրական + ելուստից։ Սա նշանակում է, որ մարտկոցին փոխանցվող հզորությունը
պետք է հաշվարկվի այսպես՝
P = - VI
Ին՞չ է սա նշանակում։ Եկեք կատարենք թվային հաշվարկ։ Ընդունենք մարտկոցի
լարումը 12 Վ և ռեզիստորի դիմադրությունը 24 Օհմ։ Սա նշանակում է, որ հոսանքը
հավասար է 0,5 Ա, քանի որ

Ir = 12Վ/24 = 0,5Ա

Այլ խոսքով, մարտկոց մտնող հզորությունը կլինի՝


P = - Vb Ir = - 12 * 0,5 = - 6Վտ
Մարտկոց ներհոսող էներգիան բացասական է։
Մարտկոցից դուրս եկող էներգիան դրական է։
Դա այդպես է, որովհետև մարտկոցը էներգիա է մատակարարում։
Ւ՞նչքան էներգիա է կուտակված մարտկոցում։
Մարտկոցները սովորաբար մակնիշում են Ամպեր-ժամով կամ միլիԱմպեր-ժամով և
Ամպեր ժամը իրականում լիցքի միավոր է։
Երբ մարտկոցն օգտագործվում է, այն լիցքաթափվում է՝ լիցքը հոսում է մարտկոցից
դուրս, բայց նա ձգտում է լարումը պահել հաստատուն։ Սա մարտկոցի ներքին
դիմադրությունից տարբեր բան է։ Ուզում ենք ասել, որ ժամանակի ընթացքում նույն
հոսանքը պահելով՝ լարումը մոտավորապես նույնն է մնում։ Հնարավոր է թեթևակի
անկում, բայց դա շատ մեծ չէ։ Այսպես, եթե ունենք 12,6 Վ մարտկոց, ապա նա
կունենա մոտ 12,6 Վ լարում այնքան ժամանակ, քանի դեռ այն չի փոքրացել
լիցքաթափվելուն մոտ աստիճանի։
Եթե ունենք 12,6Վ մարտկոց 70 Ամպեր·ժամ մակնիշով, ապա ընդունելով, որ այն
կարող է 1 Ամպեր հոսանք տալ 70 ժամ անընդհատ, ուրեմն կարող է փոխանցել
այսպիսի հզորություն՝
P= 12,6Վ x1,0Ա =12,6Վտ· 70 ժամ
Այն կսպառվի 12.6 x 70 = 882Վտ· ժամ–ից կամ 0,882 կՎտ· ժամ -ից։ Հիշենք, որ վարձը
վճարում ենք հոսանքի համար կՎտ·ժամ սակագնով։
Ջոուլով արտահայտված կունենանք՝ 882Վտ · 3600վրկ =3 175 200 Ջոուլ։

Խնդիրներ

- 25 -
Խ6․1 150 Ամպեր-ժամ 12 Վ մարտկոցը լրիվ լիցքավորված վիճակում իր մեջ ունի
կուտակած էներգիա։

 Ինչքա՞ն հզորություն է տալիս մարտկոցը, եթե նրանից դուրս հոսող հոսանքը


20 Ա է։
 Ինչքա՞ն էներգիա (Ջոուլներով) կարող է տալ լրիվ լիցքավորված մարտկոցը։
 Ի՞նչ բարձրության կարող է բարձրացնել այս մարտկոցը 60 կգ քաշ ունեցող
մարդուն, եթե ամբողջ պոտենցիալ էներգիան փոխանցվի մարդուն
բարձրացնելու աշխատանքի վրա։

Խ 6․2 Պապիկի ժամացույցն ունի 2կգ քաշով կշռաքար։ Այս կշռաքարն իջնում է մեկ
մետր և երկու օր աշխատեցնում ժամացույցը։ Եթե ժամացույցը միացնենք
համապատասխան չափսի գեներատորի հետ, ապա ինչքան ժամանակ կարող է այն
լուսավորել 100 Վատտ հզորության լամպը իր կշռաքարի կուտակած էներգիայով։

Խ6․3 Հաշվել 1Վատտ հզորությամբ լամպի դիմադրությունը, որը նախատեսված է


աշխատել 3 Վ լարման տակ՝ երկու իրար հաջորդաբար միացված մարտկոցներից։

Խ6․4 Հաշվել, թե ինչքան հզորություն է ցրում 1000Օհմ դիմադրությամբ ռեզիստորը,


երբ նրա վրա կիրառվում է 1Վ լարում։ Նույնը հաշվել 10 Վ դեպքում։ Պարզել, թե
արդյոք ռեզիստորը իր հզորության սահմանի մեջ է, եթե այն 1/4Վատտ հզորության է։

Խ6․5 Ունենք իրար հաջորդաբար միացված 500 և 1000Օհմ դիմադրությամբ


ռեզիստորներ։ Այդ միացումով հոսում է 8 միլիԱմպեր հոսանք։

 Գծել այդ հաջորդաբար միացված ռեզիստորների շղթայի սխեման։


 Ինչքա՞ն էներգիա է ցրում յուրաքանչյուր ռեզիստոր։
 Երկու ռեզիստորներն էլ նախատեսված են 1/4 Վատտ հզորության համար։ Ո՞ր
ռեզիստորն ավելի շատ կտաքանա։

Կիրխհոֆի հոսանքների օրենքը

Կիրխհոֆի հոսանքների օրենքը կամ Կիրխհոֆի առաջին օրենքը


էլեկտրատեխնիկայի ամենահիմնական օրենքներից մեկն է: Մյուսը Կիրխհոֆի
լարումների օրենքն է։
Կիրխհոֆի հոսանքների օրենքը հիմնարար օրենք է, ինչպիսին, օրինակ, զանգվածի
պահպանման օրենքն է, որովհետև այն ըստ էության լիցքի պահպանման օրենք է։
Այդ օրենքները շղթայի ուսումնասիրման սկզբնակետն են։
Կիրխհոֆի հոսանքների օրենքը այնքան էլ բարդ չէ, որքան կարելի է պատկերացնել։

- 26 -
Այն ամենը, ինչ հարկավոր է իմանալ, դա այն է, որ լիցքը պահպանվում է և այս
օրենքը հիմնված է այդ պարզ փաստի վրա։
Լիցքը չի կարող ոչ առաջանալ, ոչ անհայտանալ։
Սույն հիմնարար փաստից կարող ենք ստանալ Կիրխհոֆի հոսանքների օրենքը։
Չնայած պարզությանը, այն հիմնարար, լայնորեն օգտագործվող օրենք է, այն
հարկավոր է լավ յուրացնել էլեկտրատեխնիկայում խորանալու համար։
Լիցքը սովորաբար հոսում է մի որևէ մետաղական հաղորդալարի միջով, անցնելով
նրա ատոմական ցանցով։ Թեև դա ֆիզիկապես նման չէ խողովակով հոսող ջրին,
սակայն այս նմանակումը երբեմն օգտագործվում է։ Ինչպես ջուրն է
սահմանափակված խողովակի ներսում, այնպես էլ լիցքն է սահմանափակված
հոսելու հաղորդալարի միջով և հաղորդալարի մակերևույթից դուրս գալ չի կարող։
Գործնականում հոսանքը հոսում է հաղորդալարերի միջով և հաճախ բաժանվում է
երկու կամ ավելի սարքերի միջև։ Մեր նպատակն է պարզել, թե ի՞նչ է տեղի ունենում
հաղորդիչների այդ ցանցում։ Հոսանք կրող մեկուսի հաղորդիչները ամենակարևոր
դեպքը չեն, որ կարելի է քննարկել, հարկավոր է յուրացնել Կիրխհոֆի հոսանքի
օրենքը այն դեպքերի համար, որտեղ կան մեծ քանակի իրար համակցված
հոսանքակիր տարրեր։ Այդ տիպի շղթաներն ունեն միացման շատ կետեր՝
հանգույցներ, ուր հոսանքը բաժանվում է ավելի փոքր հոսանքների։ Ներքևում ցույց է
տված շղթայի մի մասը։ I հոսանքը գալիս է ձախից և բաժանվում է երկու մասի՝ I1 և
I2 ։ Կա պարզ առնչություն այս երկու հոսանքների և ձախից եկող հոսանքի միջև։

Այստեղ կարմիր կետով նշված են երկու հանգույցները։ Դիտարկենք շատ փոքր dt


ժամանակահատված։ Համարենք, որ այդ dt ժամանակի ընթացքում հոսանքը
հաստատուն է։
I հոսանքը ներհոսում է վերևի հանգույցի մեջ, իսկ I1 և I2 արտահոսում են այդ
հանգույցից։ Այնտեղ ոչ մի լիցք չի կուտակվում, այսինքն՝ dt ժամանակի ընթացքում
հանգույց մտնող լիցքերի ընդհանուր քանակը հավասար է զրոյի։ Հետևաբար,
Idt- I1dt- I2dt = 0
Այստեղ Idt-ն ներհոսող լիցքն է, I1dt-ն ձախ ռեզիստորով հոսող լիցքն է, իսկ I2dt- ն
աջ ռեզիստորով հոսող լիցքն է։ Բաժանելով բոլոր մասերը dt –ի վրա, կստանանք՝
- 27 -
I- I1- I2 = 0
Սա նշանակում է, որ հանգույց հոսող հոսանքների գումարը հավասար է զրոյի:
Կամ ձևափոխելուց հետո՝
I= I1+ I2
Հետևաբար, հանգույց մտնող հոսանքը հավասար է հանգույցից դուրս եկող
հոսանքների գումարին։
Երբ ունենք I- I1- I2 = 0 արտահայտությունը կամ երբ ասում ենք, որ հանգույց
ներհոսող հոսանքների գումարը հավասար է զրոյի, հարկավոր է կատարել մի
ճշգրտում։ I հոսանքը դիտարկվում է որպես ներհոսող հոսանք և - I1 ու- I2
նույնպես դիտարկվում են որպես ներհոսող հոսանքներ։ Ուշադրություն դարձրեք
մինուս նշանի վրա։ Քանի որ I1 դուրս է գալիս հանգույցից, ապա կարող ենք ասել, որ
- I1 մտնում է հանգույցի մեջ։ Նույնը կասենք նաև I2 և - I2 մասին։
Երբ արտահայտությունը ունենում է I= I1+ I2 տեսք, ասում ենք, որ ներհոսող
հոսանքների գումարը հավասար է արտահոսող հոսանքների գումարին։ Այստեղ I
համարվում է ներհոսող, իսկ I1 և I2 արտահոսող հոսանք։
Խնդիր 3․Ներքևում պատկերված շղթայի համար գտնել I2 հոսանքը՝
արտահայտելով այն երկու այլ հոսանքներով։ Հարկավոր է գրել Կիրխհոֆի հոսանքի
օրենքը կարմիր կետով նշված հանգույցի համար։ Նկատի ունեցեք, որ նշել ենք առկա
բոլոր հոսանքներն ու նրանց բևեռայնությունը։

I2= I1+ I3
I2= I1- I3 ․
I2= -I1+ I3
Խ4․ Հաշվել I2 հոսանքը, եթե ունենք մյուս հոսանքների արժեքը
I1 = 0,75 A
I3= -0,45 A (պարտադիր չի որ դրական լինի)
Խ5․ Ահա մի այլ շղթա

- 28 -
Հարկավոր է գտնել I4 հոսանքը, եթե I3 հավասար է 0,45Ա։

Խ6. 10 վրկ ընթացքում դիտորդը տեսնում է, որ 35Կ լիցքը թողնում է շղթայի “n”
հանգույցը և մեկնում “x” հանգույցը։ (Vn “n” հանգույցի լարումն է և այլն)։ Այդ նույն 10
վրկ- ում 22 Կ լիցքը թողնում է “n” հանգույցը և մեկնում “z” հանգույց։ Գտնել Iy
հոսանքը։

Հարկավոր է ընդգծել, որ Կիրխհոֆի հոսանքների օրենքը ճիշտ է ամեն մի հանգույցի


համար և այն ճիշտ է ժամանակի ցանկացած պահի համար։
Ավելի բարդ շղթաներ
Շղթաները կարող են լինել շատ բարդ, բազմաթիվ հանգույցներով ու
ճյուղավորումներով և շղթան ուսումնասիրելու համար ստիպված կլինեք բազմաթիվ
անգամներ գրել Կիրխհոֆի հոսանքների օրենքը։
Ահա 4 հատ հանգույց A, B, C և հողակցում (G) ունեցող մի շղթա։ Ամեն մի հանգույց,
որի համար կարելի է գրել Կիրխհոֆի հոսանքների օրենքը, նշված է կարմիր
քառակուսով։ Ուսումնասիրենք այս շղթան և գրենք Կիրխհոֆի հոսանքների օրենքը
բոլոր հնարավոր վիճակներում։

- 29 -
Խնդիրը կայանում է նրանում, որ Կիրխհոֆի հոսանքի օրենքը կարելի է գրել տարբեր
A, B, C և G հանգույցների համար։ Օգտվելով Կիրխհոֆի հոսանքի օրենքից և գրելով
ամեն մի հանգույցի համար առանձին հավասարում, կստանանք 4 հատ
հավասարում։ Որպեսզի կարողանանք ամեն մի հանգույցի համար գրել
հավասարում, նախ պետք է ամեն մի հանգույցի համար հստակեցնենք բոլոր մտնող
և դուրս եկող հոսանքները։ Դա արված է սխեմայի վրա։
Նախ քննարկենք A հանգույցը։ A հանգույցի համար կան 3 հոսանքներ։ 2 հոսանքներ
(I1 և I5) դուրս են գալիս, իսկ մեկը՝ (IV) մտնում է։ Հիշենք, որ հանգույց մտնող
հոսանքների գումարը հավասար է հանգույցից դուրս եկող հոսանքների գումարին։
Հետևաբար, կունենանք
IV = I1 + I5
Սա Կիրխհոֆի հոսանքի օրենքն է այդ հանգույցի համար։ Հաջորդ քայլը պետք է լինի
այս սկզբունքի կիրառումը բոլոր մյուս հանգույցների համար՝
I1 = I2 + I3
I4 = I3 + I5
IV = I2 + I4
Խնդիր 7․ Ներքևում պատկերված է մի շղթա։

- 30 -
Այս շղթայում 4Ա հոսանք մտնում է B հանգույց #1 էլեմենտի միջով։ 2,5 Ա հոսում է #3
էլեմենտի միջով B հանգույցից դեպի C հանգույց։ Քանի Ամպեր հոսանք է հոսում #2
էլեմենտի միջով։ 1,5Ա
Խնդիր 8․ Ինչքան լիցք է հոսում #4 էլեմենտի միջով 3 վայրկյանում։ Պատասխանը
տալ Կուլոնով։ 7,5Կ

Խնդիր 9․ Հետևյալ շղթայի համար հարկավոր է որոշել #4 էլեմենտով հոսող


հոսանքը։

Շղթայի վերաբերյալ հայտնի են հետևյալ տվյալները՝

 #1 էլեմենտով հոսող հոսանքը հավասար է 3 Ա։


 #2 էլեմենտով հոսող հոսանքը հավասար է -3 Ա։
 (Vin) աղբյուրը ամեն 20 վրկ մեկ 90 Կուլոն լիցք է տալիս

Կիրխհոֆի լարումների օրենքը

Կիրխհոֆի լարումների օրենքը կամ Կիրխհոֆի երկրորդ օրենքը էլեկտրատեխ-


նիկայի հիմնարար օրենքներից մեկն է։
Կիրխհոֆի լարումների օրենքը հիմնարար օրենք է, ինչպիսին է, օր․ էներգիայի
պահպանման օրենքը մեխանիկայում, որովհետև այն իսկապես էներգիայի
պահպանման օրենք է։
Կիրխհոֆի լարումների և հոսանքների օրենքները շղթան ուսումնասիրելու
ելակետերն են։
Կիրխհոֆի լարումների և հոսանքների օրենքները միշտ տեղի ունեն և սովորաբար
շղթայից հետո ինֆորմացիայի ամենակարևոր աղբյուրն են։

- 31 -
Ահա մի պարզ շղթա։ Այն ունի երեք տարր՝ մի մարտկոց և երկու այլ տարրեր։ Այդ
երեք տարրերից յուրաքանչյուրի միջով հոսանք է հոսում և նրանց երկայնքով կա
լարում։ Այստեղ մենք կկենտրոնանանք ամեն տարրի ծայրերին եղած լարման վրա և
թե ինչպես են այդ լարումները հարաբերվում իրար հետ։

Մենք կկարողանանք չափել լարումը՝


մանուշակագույն լարի վրա ամեն տեղ,
կանաչ լարի վրա ամեն տեղ,
կապույտ լարի վրա ամեն տեղ։
Դիտողություն․ Կանաչ լարն ամեն կետում ունի նույն լարումը և սա ճիշտ է նաև
մանուշակագույն և կապույտ լարերի համար։
Խնդիր
Հարց 1․Ինչք՞ան էներգիա կկորցնի լիցքը, երբ այն շարժվի մարտկոցի գագաթից
դեպի #1 տարրի գագաթ։ 0

Հարց 2. Ինչք՞ան էներգիա կկորցնի լիցքը, երբ այն շարժվի #1 տարրի գագաթից #1
տարրի միջով դեպի #1 տարրի տակը։ Q*V1

- 32 -
Հարց 3. Ինչք՞ան էներգիա կկորցնի լիցքը, երբ այն շարժվի #1 տարրի տակից #2
տարրի գագաթը։ 0
Հարց 4. Ինչք՞ան էներգիա կկորցնի լիցքը, երբ այն շարժվի #2 տարրի գագաթից #2
տարրի միջով #2 տարրի տակը։ Q*V2
Հարց 5. Ինչք՞ան էներգիա կկորցնի լիցքը, երբ այն շարժվի #2 տարրի տակից
դեպի մարտկոցի տակը։ 0
Հարց 6. Ինչք՞ան էներգիա կկորցնի լիցքը, երբ այն շարժվի մարտկոցի տակից
դեպի մարտկոցի գագաթը։ -Q*Vb
Այժմ կարող ենք հետևել, թե ինչպես է լիցքը ձեռք բերում էներգիա և շղթայով
ճամփորդելիս այն ծախսում։ Կատարելով մի ամբողջական շրջապտույտ շղթայով
մեկ և վերադառնալով իր շարժման ելակետը, նա չի կարող ունենալ էներգիայի
գումարային աճ կամ կորուստ։ Սա իրոք էներգիայի պահպանման հաստատումն է։
Այժմ այն ձևակերպենք․
Մարտկոցի միջով անցնելիս լիցքը ձեռք է բերում Vb * Q Էներգիա
#1 տարրի միջով անցնելիս լիցքը կորցնում է V2 * Q էներգիա
#2 տարրի միջով անցնելիս լիցքը կորցնում է V2 * Q էներգիա
Լիցքի լրիվ էներգիան ( ինչ ստացել է հանած ինչ կորցրել է) կլինի
Vb * Q - V1 * Q - V2 * Q = (Vb - V1 - V2)Q = 0
Նկատենք, որ այստեղ լիցքի արժեքը ոչ մի դեր չի խաղում, հետևաբար, կրճատելուց
հետո կունենանք

Vb - V1 - V2 = 0 կամ Vb = V1 + V2

Սա կարելի է վերաձևակերպել մի քանի կերպ։


Լարումը մարտկոցի երկայնքով հավասար է լարմանը #1 տարրի երկայնքով
+լարմանը #2 տարրի երկայնքով։
Փակ կոնտուրով լարումների հանրահաշվական գումարը հավասար է զրոյի։
Այս եզրակացությունը կախված չէ շղթայի կոնտուրում եղած տարրերի տեսակից։
Այն կարող է լինել ինչ ասես և էլի լարումների հանրահաշվական գումարը փակ
կոնտուրով կլինի զրո։
Եթե ունենք շատ փակ կոնտուրներով որևէ շղթա, ապա շղթայի ամեն մի փակ
կոնտուրի երկայնքով լարումների հանրահաշվական գումարը զրո է։
Այս վերջին դիտողությունը մի փոքր պարզաբանման կարիք ունի։ Ենթադրենք ունենք
մի շղթա՝

- 33 -
Հարց 7․ Այս շղթայում քանի՞ հատ փակ կոնտուր կա։

Ինչպե՞ս գրել Կիրխհոֆի լարման հավասարումները։


Փակ կոնտուրի համար Կիրխհոֆի լարման հավասարումները գրելու համար կա
մի լավ ալգորիթմ։ Ահա այն.
այն փակ կոնտուրի վրա, որի համար ուզում ենք գրել Կիրխհոֆի
հավասարումները, նախ վերցնում ենք մի սկզբնակետ
 Պատկերացրեք, որ շարժվում եք փակ կոնտուրով ժամսլաքի ուղղությամբ կամ
հակառակ
 Երբ հասնում եք որևէ տարրի, ապա նրա երկայնքով պետք է որոշված լինի
լարումը՝ մի ծայրով դրական, մյուսով բացասական։
 Տարրի սկզբում որոշեք լարման նշանը։
 Գրի առեք լարման արժեքը՝ հաշվի առնելով նախորդ կետում որոշված ձևը և
նշանը։
 Կրկնեք այս ամենը փակ կոնտուրով մեկ մինչև վերադառնաք սկզբնակետ։
 Գումարը հավասարեցրեք զրոյի

Հիմա նման բան անենք ներքևի շղթայի համար

- 34 -
Երեք հատ փակ կոնտուրներից ամեն մեկի համար գրենք հավասարում
Առաջին փակ կոնտուր (մարտկոց, տարր #1, տարր #2 )
-VB + V1 + V2 = 0
Երկրորդ փակ կոնտուր (տարր #2, տարր #3, տարր #4 )
-V2 - V3 + V4 = 0
Երրորդ փակ կոնտուր (մարտկոց, տարր #2, տարր #3 )
-VB + V1 - V3 + V4 = 0
Այսպիսով, ունենք 3 հավասարում, սակայն իրականում դրանք անկախ
հավասարումներ չեն։ Անկախ հավասարումները 2-ն են:
Եթե դա այդքան էլ ակնհայտ չէ, ապա 3-ն էլ գրենք այնպես, ինչպես ներքևում։

-VB + V1 + V2 = 0
-V2 - V3 + V4 = 0

-VB + V1 - V3 + V4 = 0

Երրորդ հավասարումը կարող է ստացվել առաջին երկուսն իրար գումարելով,


այնպես որ այն անկախ հավասարում չէ։ Սա նշանակում է, որ հավասարումները
գրելիս հարկավոր է լինել ուշադիր։ Սակայն գրելով շատ հավասարումներ և լինելով
զգուշավոր, հնարավոր է գրեք ոչ բավարար քանակի հավասարումներ։
Բարեբախտաբար, զննելով շղթան, համարյա միշտ կարելի ասել, թե քանի հատ փակ
կոնտուր կա նրանում։

Խնդիր

Օգտվելով նույն շղթայից, պատասխանել հետևյալ հարցերին։


Խ1․Եթե մարտկոցի լարումը 9Վ է և իմանալով, որ V1 = 3,7Վ, ինչքան կլինի V2 լարումը։
5,3
Խ2․Հայտնի է նաև, որ V4 = 1,3Վ։ Ինչքա՞ն կլինի V3 լարումը։ -4
Խ3. Այժմ ստուգեք Կիրխհոֆի հավասարումները, տեղադրելով արժեքները։
Խ4․Հետևյալ շղթայի համար որոշել փակ կոնտուրները և ամեն մի կոնտուրի համար
գրել Կիրխհոֆի հավասարումները։

- 35 -
Խ5․Տված է հետևյալ շղթան։ 1 տարրի վրա լարումը V1 է և այլն։

Գրել Կիրխհոֆի հավասարումները հետևյալ փակ կոնտուրների համար

 Vin և 1, 4, 5 տարրեր
 Vin և 1, 2, 6, 7 տարրեր
 Vin և 1, 2, 3, 8 տարրեր

Խ7․ Գրել Կիրխհոֆի հավասարումները հետևյալ փակ կոնտուրների համար


* 5, 4, 2, 6, 7 տարրեր
* 5, 4, 2, 3, 8 տարրեր

- 36 -
Շղթայի տարրերի սիմվոլիկ նշանակումները

Դուք հավանաբար արդեն գիտեք, որ ինժեներները յուրաքանչյուր շղթա


պատկերելիս գեղանկարչությամբ չեն զբաղվում։ Փոխարենը, նրանք գծում են
սիմվոլիկ դիագրամներ, որը և ներկայացնում է շղթայի ֆիզիկական վիճակը։
Այդ դիագրամները կարող է և նման չլինեն ֆիզիկական համակարգին, բայց նրանք
ստեղծել են մի տեսակ գրավոր լեզու, որն ինժեներներին հնարավորություն է տալիս
հստակ հասկանալու, թե իրենից ի՞նչ է ներկայացնում կոնկրետ շղթան։ Տարբեր
տեսակի էլեկտրական տարրեր տարբեր սիմվոլներ ունեն։ Երբեմն նոր սիմվոլ
պետք է հորինել, երբ ինչ - որ մեկը հորինում է նոր էլեկտրական սարք։ Ահա որոշ
տարածված սիմվոլներ՝

Մարտկոց հողակցում ռեզիստոր (Եվրոպա)

Կոնդենսատոր դիոդ լարման աղբյուր

ռեզիստոր (ԱՄՆ) փոփոխական ռեզիստոր

Ինդուկտոր Օպերացիոն ուժեղարար

- 37 -
Ռեզիստոր
Ռեզիստորներն այսօր ամենուր են։ Նրանք բառացիորեն կան ոչ միայն էլեկտրոնային
սարքավորումներում, այլև շատ սովորական սարքերում, ինչպիսիք են արդուկները,
հացաթխման վառարանները, տաքացուցիչները և սովորական լուսային լամպերը։
Որպեսզի իսկապես լավ հասկանաք, թե ինչ են ռեզիստորները, նախ պետք է
սովորել Օհմի օրենքը, որին նրանք հնազանդորեն ենթարկվում են։ Օհմի օրենքը
տալիս է ռեզիստորի միջով հոսող հոսանքի և նրա ծայրակետերի միջև լարման
կապը։
Աշխատանքը էլեկտրական սարքերի վրա միշտ սկսվում է ռեզիստորներից և նրանց
դիմադրությունից։ Դիմադրության գաղափարը առաջինը մտցրել է Օհմը և պարզել,
որ հաղորդիչի լարումն ու հոսանքը մաթեմատիկորեն կապված են։ Օհմը նույնիսկ
ծանոթ չէր հոսանքի և լարման գաղափարին և ստիպված էր ինքը մշակել դրանք և
հետո փորձերով ցույց տալ, որ նրանց միջև կա պարզ մաթեմատիկական կապ։
Նա պարզեց, որ հաղորդիչ նյութից պատրաստված և ֆիքսված երկրաչափական
չափսեր ունեցող մարմնի համար ճիշտ է հետևյալ առնչությունը՝
V=IR (Օհմի օրենքը)
 Որտեղ V- ն սարքի երկայնքով լարումն է
 I-ն սարքի միջով հոսող հոսանքն է
 R -ը նրա դիմադրությունն է
 R-ը հաստատուն է և կախված է նյութի տեսակից ու նրա երկրաչափական
չափսերից։
Ռեզիստորների համար օգտագործում են հատուկ սիմվոլ, սակայն կան սարքեր, օր․
լամպը, որոնք իրականում ռեզիստոր են, բայց նրանց համար օգտագործում ենք ուրիշ
հատուկ սիմվոլ։
Խնդիրներ
Խ3․Ունենք մի էլեկտրական սարք։ Նկատում ենք, որ երբ նրա վրա կիրառվում է 5Վ
լարում, ապա միջով հոսում է 10 միլիԱմպեր հոսանք։ Ինչք՞ան է սարքի
դիմադրությունը։ 500 Օհմ
Խ4․Այդ նույն սարքի վրա կիրառվում է 10Վ լարում և նրա միջով հոսում է 50
միլիԱմպեր հոսանք։ Ի՞նչ կարելի է եզրակացնել։
Խ5․Միևնույն ռեզիստորի հետ կատարված չափումներից ստացել են հետևյալ
տվյալները։ Ինչք՞ան է նրա դիմադրությունը։ 81Օհմ

Լարում (Վ) հոսանք (մԱ)


0,95 12,0
2,03 24,8
2,99 37,1
5,11 60,0

- 38 -
Ներքևում ցույց է տրված ռեզիստորի գրաֆիկական պատկերը՝ սիմվոլը։

 Ռեզիստորի սիմվոլը պետք է պարունակի նրա վրա կիրառվող լարումը՝ Vr և


միջով հոսող հոսանքը՝ Ir։
 Պետք է պարունակի բևեռայնության + և - նշաններ լարման համար ու նաև
սլաք հոսանքի ուղղության համար։
Հարկավոր է լինել շատ ուշադիր Օհմի օրենքը կիրառելիս, որովհետև
բևեռայնությունը շատ կարևոր է։
Օհմի օրենքը Vr = RIr տեսքով ճիշտ է, երբ հոսանքը որոշված է դրական և մտնում է
դրական նշված ելուստ։
Հ11․Որ՞ն է Օհմի օրենքի ճիշտ արտահայտությունը, եթե բևեռայնությունները
որոշված են ներքոհիշյալ ձևով։

Vr =- RIr

Հ12․ Որ՞ն է Օհմի օրենքի ճիշտ արտահայտությունը, եթե բևեռայնությունները


որոշված են ներքոհիշյալ ձևով։

Vr = RIr
Հ13․ Որ՞ն է Օհմի օրենքի ճիշտ արտահայտությունը, եթե բևեռայնությունները
որոշված են ներքոհիշյալ ձևով։

Vr = -RIr

Ֆիզիկական իրական ռեզիստորներ


Ռեզիստորները պատրաստվում են դիմադրության կոնկրետ արժեքներով և
սովորաբար միանման տեսք ունեն, ինչպես ցույց է տրված նկարում։ Այն կարող է
լինել շատ փոքր, մինչև 2 սմ։

- 39 -
Ռեզիստորը հիմնականում պատրաստում են մի որոշակի ռեզիստիվ նյութից ու
տալիս գլանի տեսք։ Այն սովորաբար ունի շագանակագույն տեսք, որի վրա արված
են մի քանի գունավոր շերտագծեր։ Այդ շերտագծերի գույներն են տալիս կոդը, թե
քանի Օհմ դիմադրություն ունի ռեզիստորը։ Ահա գույների կոդը՝

0 սև սև
1 շագանակագույն շագանակագույն
2 կարմիր կարմիր
3 նարնջագույն նարնջագույն
4 դեղին դեղին
5 կանաչ կանաչ
6 կապույտ կապույտ
7 մանուշակագույն մանուշակագույն
8 գորշ գորշ
9 White սպիտակ

Եթե ունենք որևէ ռեզիստոր, ապա նրա դիմադրությունը հաշվելու համար օգտվում
ենք երեք գունավոր շերտագծերից ու հետևյալ բանաձևից՝
̅̅̅̅ ∙ 10Z ։
R= 𝐗𝐘
Եթե շերտագծերը 4 հատ են, ապա օգտվում ենք միայն առաջին երեքից։ Վերջին
շերտագիծը ցույց է տալիս դիմադրության արժեքի ճշտությունը՝ ոսկեգույնը- 5%,
արծաթագույնը- 10%։
Առաջին շերտագիծը R= XY ̅̅̅̅ ∙ 10Z բանաձևի ամենակարևոր թվանշանն է՝ X։
Երկրորդ շերտագիծը R= XY ̅̅̅̅ ∙ 10Z բանաձևի հաջորդ թվանշանն է՝ Y։
Երրորդ շերտագիծը R= XY ̅̅̅̅ ∙ 10Z բանաձևի էքսպոնենտն է՝ Z-ը։

- 40 -
Ահա մի օրինակ
Խ6․Ո՞րն է հետևյալ ռեզիստորի առաջին թվանշանը

(դեղին, մանուշակագույն, կարմիր)


Խ7․ Ո՞րն է այդ նույն ռեզիստորի երկրորդ թվանշանը։
Խ8․ Ո՞րն է այդ նույն ռեզիստորի երրորդ թվանշանը։
Խ9․ Ինչքա՞ն է այդ ռեզիստորի դիմադրությունը: 4700

Դիմադրության հաշվարկը երկրաչափական տվյալներով


Սահմանափակվենք այնպիսի հաղորդիչի դիմադրության հաշվարկով, որի
լայնական հատույթը հաստատուն է։ Եթե հաղորդիչի երկարությունը L -է, լայնական
հատույթի մակերեսը՝ A, իսկ նյութի տեսակարար դիմադրությունը՝ , ապա նրա
դիմադրությունը կլինի՝

R = L/A

Տեսակարար դիմադրությունների աղյուսակ

նյութ Տեսակարար դիմադրություն (Օհմ-մ)


պղինձ 1,7 x 10-8
ալյումին 2,8 x 10-8
արծաթ 1,6 x 10-8
ոսկի 2,4 x 10-8
երկաթ 14-22 x 10-8

Ռեզիստորների զուգակցումը

Սովորաբար ռեզիստորները հանդիպում են ոչ միայնակ։ Նրանք համարյա միշտ


կազմում են մի մեծ շղթայի մաս, իսկ այդ մեծ շղթան պարունակում է բազմաթիվ
ռեզիստորներ։ Եվ նրանք հաճախ հանդես են գալիս զուգակցումներով։
Այս դասում կքննարկենք երկու ռեզիստորների պարբերաբար հանդիպող
հաջորդական և զուգահեռ միացումները։ Դրանք սովորական միացումներ են ոչ

- 41 -
միայն ռեզիստորների համար, այլև այլ տարրերի համար ևս, օր ռեզիստորի
հաջորդական միացումը կոնդենսատորի հետ։

Ռեզիստորների հաջորդական միացումը

Ասում ենք երկու էլեմենտներ միացված են իրար հաջորդաբար, եթե նույն հոսանքը
ֆիզիկապես միշտ հոսում է այդ երկու էլեմենտների միջով։ Այստեղ ամենակարևորն
այն է, որ երկու ռեզիստորների միջով հոսում է ճիշտ նույն հոսանքը, երբ նրանք
միացված են հաջորդաբար։ Մասնակի հոսանքով համակցությունը այս դեպքին չի
առնչվում։ Հոսանքը ներհոսում է մի էլեմենտ, անցնում նրա միջով, դուրս գալիս,
ներհոսում մյուս էլեմենտի մեջ, հոսում երկրորդ էլեմենտի միջով և դուրս գալիս
այնտեղից։ Ռեզիստորով անցնելիս հոսանքից ոչ մի մաս չի պակասում և ոչ մի մաս չի
ավելանում։ Այս նկարում ցույց է տված երկու ռեզիստորների հաջորդական
միացման մի քանի տարբեր ձևեր, որոնք հանդիպում են ավելի մեծ շղթաներում։

Հարցեր։ Ահա մի շղթա․

- 42 -
Պատասխանել հետևյալ հարցերին

Հ1․Արդյո՞ք #3 և #4 էլեմենտները միացված են հաջորդաբար։

Հ2․Արդյո՞ք #1 և #2 էլեմենտները միացված են հաջորդաբար։

Հ3․ Արդյո՞ք մարտկոցը որևէ էլեմենտի հետ միացված է հաջորդաբար։

Հնարավոր է, որ ձեզ հետաքրքրի, թե հաճա՞խ է, արդյոք, պատահում ռեզիստորների


հաջորդական միացումներ։ Պատասխանն այն է, որ միշտ են հանդիպում։

Շատ էլեկտրական շղթաներում հաջորդաբար միացված ռեզիստորներն


օգտագործում են նրանցից որևէ մեկի վրա այլ լարում ստանալու համար։ Դրանց
անվանում են լարման բաժանարարներ։ Ահա մի լարման բաժանարար՝

Բացի հաջորդաբար միացված ռեզիստորներից, կարող է ունենանք հաջորդաբար


միացված այլ էլեմենտներ ևս՝ կոնդենսատորներ, ինդուկտորներ, դիոդներ։ Օր․ ցածր
հաճախությունների աղմուկը զտելու համար անհրաժեշտ ֆիլտրի ամենապարզ
տեսակը հնարավոր է ստանալ պարզապես կոնդենսատորին հաջորդաբար
ռեզիստոր միացնելով և վերցնելով կոնդենսատորի ելքի լարումը։
Քննարկենք հաջորդաբար միացված ռեզիստորների ամենապարզ տեսակը, երբ իրար
են միացված ընդամենը երկու ռեզիստոր։ Կատարենք մտավոր փորձ։

- 43 -
Պատկերացնենք, որ այն պարփակված է մի թափանցիկ անոթի մեջ այնպես, որ
հասանելի են հաջորդաբար միացված ռեզիստորների միայն երկու ծայրային
հանգույցները, իսկ մեջտեղի հանգույցը հասանելի չէ։ Եթե չափենք այս զուգակցման
դիմադրությունը, ապա ի՞նչ կստանանք։ Որպեսզի պատասխանենք այս հարցին,
պետք է գտնենք լարումն ու հոսանքը։ Հաշվի առնելով, որ հոսանքը նրանցում նույնն
է, կունենանք հետևյալ պատկերը՝

 Հոսանքը երկու ռեզիստորներում էլ նույնն է՝ Is


 լարումը ծայրակետերի վրա կլինի Vs= Va + Vb
 Երկու ռեզիստորների վրայի լարումներն ըստ Օհմի օրենքի կլինեն
Va = Is Ra, Vb = Is Rb
Հետևաբար, կունենանք
Vs= Va + Vb = Is Ra + Is R = Is (Ra + Rb)
Vs= Is Rհաջորդ
Այստեղ Rհաջորդ հաջորդաբար միացված ռեզիստորների համարժեք
դիմադրությունն է և այն կլինի հավասար
Rհաջորդ = Ra + Rb
Ի՞նչ նկատի ունենք, երբ ասում ենք համարժեք։
 Եթե հոսանքն ու լարումը համեմատական են, ապա սարքը ռեզիստոր է։
Մենք ցույց տվեցինք, որ Vs= Is Rհաջորդ , այնպես որ լարումն ու հոսանքը իրար
համեմատական են, իսկ համեմատականության գործակիցը դիմադրությունն է։
 դրան էլ հենց անվանում են համարժեք դիմադրություն։

Ընդհանուր դեպքում n հատ իրար հաջորդաբար միացված ռեզիստորների համարժեք


դիմադրությունը հաշվում են հետևյալ բանաձևով՝
R = R1 + R2 + R3 + ….. Rn

- 44 -
Խնդիրներ

Խ1․Ո՞րն է երկու հաջորդաբար միացված 1000  ռեզիստորների համարժեք


դիմադրությունը։ 2000

Խ2․Ո՞րն է երկու հաջորդաբար միացված 1000  և 2700  ռեզիստորների


համարժեք դիմադրությունը։ 3700

Խ3․Ո՞րն է երեք հաջորդաբար միացված 1000  ռեզիստորների համարժեք


դիմադրությունը։ 3000

Խ4․Ենթադրենք ունենք մի 200  ռեզիստոր։ Երբ կիրառված է 220Վ լարում, ուզում


ենք նրան հաջորդաբար միացնել մի ռեզիստոր, որպեսզի սահմանափակենք
հոսանքը 0,5 Ա։ Ինչքա՞ն պետք է լինի այդ ռեզիստորի դիմադրությունը։
120

Զուգահեռ ռեզիստորներ

Մյուս տարածված զուգակցումը դա էլեմենտների զուգահեռ միացումն է։ Երկու


ռեզիստորներ կամ կամայական երկու սարքեր համարվում են զուգահեռ միացված,
եթե նույն ֆիզիկական լարումն է կիրառված նրանց ծայրերին։ Այդ իրավիճակը
սխեմատիկորեն ցույց է տրված ներքևում՝

Մենք ընդունել ենք այդ երկու ռեզիստորներից յուրաքանչյուրի վրայի լարումը Vp ,


նրանցից յուրաքանչյուրով հոսող հոսանքը Ia և Ib, իսկ զուգահեռ միացման լարումը
Vp։
Թվարկենք, թե ինչ գիտենք՝
 Լարումը երկու ռեզիստորների վրա նույնն է։
 Հոսանքը այդ զուգահեռ միացման համար կլինի
I p= I a + I b
 Ամեն մի ռեզիստորի միջով հոսող հոսանքը կարող ենք գտնել Օհմի օրենքով՝

- 45 -
Ia = Vp /Ra
Ib = Vp /Rb
Այստեղից կստանանք՝
Ip= Ia + Ib = Vp /Ra + Vp /Rb = Vp[ 1/Ra + 1/Rb]
Ip= Vp/Rզուգահեռ
Այստեղ մենք ընդունել ենք Rզուգահեռ որպես զուգահեռ միացմանը համարժեք
դիմադրություն և նրա համար ունենք այսպիսի արտահայտություն՝
1/ Rզուգահեռ = 1/Ra + 1/Rb
Երբեմն ավելի հարմար է լինում գրել այսպես՝

Rզուգահեռ = (Ra·Rb)/(Ra + Rb)

Ընդհանուր դեպքում n հատ իրար զուգահեռ միացված ռեզիստորների համարժեք


դիմադրությունը հաշվում են հետևյալ բանաձևով՝

𝟏 𝟏 𝟏 𝟏 𝟏
= + + + ⋯+
𝐑 𝐑𝟏 𝐑𝟐 𝐑𝟑 𝐑𝐧

Հարց

Հ5․Զուգահեռ միացված ռեզիստորների ընդհանուր դիմադրությունը մեծ է, թ՞ե փոքր


առանձին ռեզիստորների դիմադրությունից։ փոքր
Խնդիրներ
Խ5․Ինչքա՞ն է երկու զուգահեռ միացված 1000 ռեզիստորների ընդհանուր
դիմադրությունը։ 500
Խ6․Ինչքա՞ն է զուգահեռ միացված 1000 և 1500 ռեզիստորների ընդհանուր
դիմադրությունը։ 600
Խ7․Ինչքա՞ն է զուգահեռ միացված երեք հատ 1000 ռեզիստորների ընդհանուր
դիմադրությունը։ 333,3

Հարկավոր է հիշել, որ երկու զուգահեռ ռեզիստորների ընդհանուր դիմադրությունը


ավելի փոքր է նրանցից յուրաքանչյուրի դիմադրությունից։

Խ8․Ինչքա՞ն է այս ռեզիստորների ընդհանուր դիմադրությունը։

- 46 -
38000

Խ9․Ինչքա՞ն է այս ռեզիստորների ընդհանուր դիմադրությունը։

10000

Խ9․Ինչքա՞ն է այս ռեզիստորների ընդհանուր դիմադրությունը։ Այստեղ բոլոր երեք


ռեզիստորներն էլ 33 k են։

11000

Խ10․Տված է օպերացիոն ուժեղարարի շղթա՝ Վիեն-կամրջակ օսցիլյատոր։


Ընդունելով, որ ուժեղարարները հոսանք չեն ընդունոմ "+" և "-" ելուստներով,
պատասխանել, թե արդյո՞ք R3 և R4 ռեզիստորները միացված են հաջորդաբար։

այո

- 47 -
Քննարկենք ավելի բարդ շղթաներ։

Ահա մի շղթա, որում ռեզիստորները միացված են տարբեր ձևով։ Այն ունի երկու
ելուստ աջ կողմում և ուզում ենք գտնել համարժեք դիմադրությունը այդ կետերում։

Ենթադրենք ունենք հետևյալ թվային արժեքները

 Ra = 1500 
 Rb = 3000 
 Rc = 2000 
 Rd = 1000 
 Vs = 12 Վ

Նախ հարկավոր է պարզել, թե որտեղից սկսենք։ Սկզբի համար պարզենք, թե կա՞ն,


արդյոք, զուգահեռ կամ հաջորդական միացումներ։ Եթե ուշադրություն չդարձնենք +
և - նշաններին, ապա կարող ենք ասել, որ վերջին երկու ռեզիստորներն իրար
հաջորդաբար են միացված և նրանց կարող ենք փոխարինել համարժեքով։ Նկատենք,
որ նրանց միջև կա հանգույցի կետ և նման բան անելով, մենք կորցնում ենք այդ կետի
լարման մասին ինֆորմացիան։ Առայժմ մեզ չի հետաքրքրում այդ լարումը և կարող
ենք բաց թողնել այդ ինֆորմացիան։ Պարզապես փոխարինենք այդ ռեզիստորները
իրենց համարժեքով։ Ցույց տանք նույն շղթան թվային արժեքներով։

- 48 -
Խ12․Ինչքա՞ն է հաջորդաբար միացված 1000 և 2000 ռեզիստորների ընդհանուր
դիմադրությունը։ 3000
Խ13․Հաջորդ քայլին կունենանք երկու զուգահեռ ռեզիստորներ։ Ինչքա՞ն է նրանց
ընդհանուր դիմադրությունը։ 1500
Խ14․Իսկ հիմա կունենանք սնման աղբյուրին հաջորդաբար միացված երկու
ռեզիստորներ։ Ինչքա՞ն է նրանց ընդհանուր դիմադրությունը։ 3000
Խ15․Ունենալով 12Վ սնման աղբյուր, ինչքան կլինի աղբյուրից դուրս հոսող հոսանքը
Ամպերներով և միլիԱմպերներով։ 0,004Ա
4մԱ

Խնդիրներ

Խ1․ Երբեմն ձեռքի տակ առկա ռեզիստորներից որոշակի մեծության դիմադրություն


բացակայում է։ Ենթադրենք մեզ հարկավոր է 23 k ռեզիստոր։ Ունենք 10, 22, 27 և
47 kռեզիստորներ։ Անհրաժեշտ դիմադրությունը ստանալու համար հնարավոր է
դրանք միացնել ցանկացած ձևով։ Այդպիսի մի քանի զուգակցումներ ցույց են տված
ստորև։

C.

A. A. B.

D. E. F.

- 49 -
G. H.

 Գտնել այս բոլոր զուգակցումների համարժեք դիմադրությունը։


 Գտնել, թե որ դիմադրությունն է ամենամոտը 23 k –ին։
 Կարող ե՞ք գտնել մի այլ զուգակցություն, որն ավելի մոտ լինի պահանջվող
արժեքին։

Խ2․Այս շղթան կոչվում է կամրջակային շղթա և սենսորների օգնությամբ այն կարելի


է օգտագործել տարբեր տեսակի շատ փոփոխականներ չափելու համար։ Ձեր խնդիրն
է պարզել, թե Vs սնման աղբյուրի կողմից նայելիս ինչ համարժեք դիմադրություն այն
ունի։

Խ3․Դիցուք ունենք 5 հատ 1000 Օհմ դիմադրության (1 k) ռեզիստոր։


Ա.Կազմեք 1333 Օհմ համարժեք դիմադրությամբ մի շղթա։
Բ.Կազմեք 750 Օհմ համարժեք դիմադրությամբ մի շղթա։
Գ. Օգտագործելով բոլոր 5 ռեզիստորները, ինչքա՞ն ամենափոքր
դիմադրություն կարելի է ստանալ։

- 50 -
Դ. Օգտագործելով բոլոր 5 ռեզիստորները, ինչքա՞ն ամենամեծ դիմադրություն
կարելի է ստանալ։

Խ 4. Եթե ունենք հաջորդաբար միացված 2 ռեզիստոր, ապա հնարավո՞ր է, արդյոք,


Ա.ստանալ ավելի փոքր դիմադրություն, քան ունի նրանցից որևէ մեկը։
Բ. ստանալ ավելի մեծ դիմադրություն, քան ունի նրանցից ամեն մեկը։
 Եթե ունենք զուգահեռ միացված 2 ռեզիստոր, ապա հնարավո՞ր է, արդյոք,
Ա.ստանալ ավելի փոքր դիմադրություն, քան ունի նրանցից որևէ մեկը։
Բ․ ստանալ ավելի մեծ դիմադրություն, քան ունի նրանցից ամեն մեկը։
 Եթե ունեք մի ռեզիստոր, որն ունի մի քիչ ավելի փոքր դիմադրություն, քան
մեր ցանկացածն է, ապա պետք է
Ա.Ավելացնենք մի ավելի մեծ արժեքի ռեզիստոր հաջորդաբար
Բ. Ավելացնենք մի ավելի փոքր արժեքի ռեզիստոր հաջորդաբար
Գ. Ավելացնենք մի ավելի մեծ արժեքի ռեզիստոր զուգահեռաբար
Դ. Ավելացնենք մի ավելի փոքր արժեքի ռեզիստոր զուգահեռաբար

Խ 5.Եթե ունենք մի ռեզիստոր, որի դիմադրությունը մի փոքր մեծ է մեր ցանկացածից,


ապա պետք է
Ա.Ավելացնենք մի ավելի մեծ արժեքի ռեզիստոր հաջորդաբար
Բ. Ավելացնենք մի ավելի փոքր արժեքի ռեզիստոր հաջորդաբար
Գ. Ավելացնենք մի ավելի մեծ արժեքի ռեզիստոր զուգահեռաբար
Դ. Ավելացնենք մի ավելի փոքր արժեքի ռեզիստոր զուգահեռաբար

Լարման բաժանարարներ

 Պոտենցիոմետրը՝ դա մի փոփոխական լարման բաժանարար է և հաճախ է


օգտագործվում ձայնի վերահսկման, խաղերի կառավարման և այլ
իրավիճակներում, ուր օպերատորը ցանկանում է ինչ-որ բան անընդհատ
ղեկավարել։
 Երկրորդ օրինակը թենզոռեզիստորն է՝ ճկման լարվածության չափման
էլեկտրամեխանիկական սենսորը։ Այդ սենսորը հաճախ է օգտագործվում
կամրջակային շղթայում, որն ունի երկու լարման բաժանարար։
 Երրորդ՝ փոփոխական լարման բաժանարարի օրինակ է ֆիլտրը։
Այս դասում կուսումնասիրենք ամենապարզ լարման բաժանարարը, սակայն
հարկավոր է հիշել, որ այն միայն սկզբնակետն է բազմապիսի էլեկտրական
շղթաների, ներառյալ կամրջակներն ու ֆիլտրերը։ Ներքևում պատկերված է
ամենահիմնական տեսակի լարման բաժանարարի մի շղթա։ Նրանում երկու

- 51 -
ռեզիստորները միացված են հաջորդաբար։ Նրանց վրա կիրառված է մուտքի լարում,
իսկ ելքի լարումը վերցվում է նրանցից մեկի վրայից։

Ելքի լարումը կլինի մուտքի լարման կոտորակային մասը։


Կոտորակի արժեքը որոշվում է այդ երկու ռեզիստորների դիմադրություններով։ Մեր
սկզբնական նպատակն է պարզել, թե ինչպես է ելքի Vout լարումը կախված մուտքի Vin
լարումից և երկու Ra և Rb ռեզիստորների դիմադրությունից։
Հարց
Հ1․Ինչքա՞ն Iհաջորդ հոսանք է հոսում հաջորդաբար միացված Ra և Rb
ռեզիստորներով։
Կատարելով հաշվարկ, կստանանք
Iհաջորդ = Vin /( Ra + Rb )
Այժմ իմանալով հոսանքի արժեքը և օգտվելով Օհմի օրենքից, կարող ենք հաշվել
լարման անկումը ռեզիստորներից ամեն մեկի վրա։ Rb-համար
Vout = Vin Rb/( Ra + Rb)
Խնդիրներ և հարցեր
Խ1․Նույն լարման բաժանարարի շղթայի համար գտնել ելքի Vout լարումը Վոլտերով,
եթե

 Ra = 1000
 Rb = 500
 Vin = 15 Վ 5Վ

Խ2․Այդ նույն լարման բաժանարարի շղթայում ռեզիստորներն ունեն միևնույն


արժեքը։ Ինչքա՞ն է ելքի և մուտքի լարումների հարաբերությունը։
0,5Վ
Հ3. Հնարավո՞ր է, արդյոք, ընտրել այնպիսի ռեզիստորներ, որ ելքի լարումը մեծ լինի
մուտքի լարումից։ ոչ

- 52 -
Խ3․ Ունենք 9Վ սնման աղբյուր, բայց ցանկանում ենք ունենալ 5Վ։ Ra համար
ունենալով 400  , ինչքա՞ն պետք է լինի Rb արժեքը։ 500

Կարող ենք գծել մուտքի և ելքի լարումների հարաբերության մեծության գրաֆիկը՝


կախված ելքի լարման համար վերցված Rb ռեզիստորի դիմադրության արժեքից։ Այս
գրաֆիկը կառուցված է Ra = 10 համար։ Հորիզոնական առանցքը Rb -է, իսկ
ուղղահայացը՝ Vout/Vin

Vout = Vin Rb/( Ra + Rb)

Կարևոր է, թե ինչպես է փոփոխվում լարման բաժանարարի ելքի լարումը։ Ելքի


լարման համար կստանանք զրոյական լարում, եթե Rb լինի զրո՝

Vout = Vin Rb/( Ra + Rb) = 0, եթե Rb = 0

Դա ցույց է տված վերևի գրաֆիկում։ Արդյո՞ք այն իմաստ ունի։


Եթե Rb= 0, ապա նույնն է, թե ունենք կարճ միացում ելքի ելուստների միջև։ Սա
նշանակում է, որ ելքի լարումը զրո է, եթե այն վերցված է կարճ միացված շղթայից,
այնպես որ Rb=0 իմաստ ունի։
Իսկ եթե Rb մեծանա ձգտելով անվերջության, ապա դա նույնն է, թե ելքի ելուստների
միջև ունենանք բաց շղթա։ Բաց շղթայում Rb միջով հոսանք չի անցնի, այնպես որ ելքի
լարումը հավասար կլինի մուտքի լարմանը։
Մի քանի դիտողություն լարման բաժանարարի արտահայտության վերաբերյալ

 Ստացված արտահայտությունը ճիշտ է, եթե բաժանարարից հոսանք դուրս չի


գալիս։ Ամենասկզբում ընդունեցինք, որ ելքի հանգույցից որևէ հոսանք դուրս չի
գալիս և ստացված առնչությունը սխալ կլինի, եթե նրանից հոսանք դուրս գա։
Կարելի է ձևափոխել ստացված առնչությունը այդ դեպքի համար, սակայն
հաշվարկները բավականին կբարդանան։
 Լարման բաժանարարը շատ կարևոր հիմնական փոքրիկ շղթա է և այն շատ
հաճախ է հանդիպում մեծ շղթաներում որպես նրա ենթամաս։ Լավ մասնագետ

- 53 -
լինելու համար հարկավոր է լարման բաժանարարները, ռեզիստորների
զուգակցումները և նմանատիպ բաները կարողանալ ճանաչել։

Ջերմաստիճանի չափումը լարման բաժանարարի միջոցով

Ենթադրենք ուզում ենք չափել ջերմաստիճանը։ Կան շատ սարքեր, որոնք ինչ-որ
ձևով փոփոխվում են ջերմաստիճանից կախված։ Դրանցից մեկը թերմիստրն է։ Դա մի
ռեզիստոր է, որի դիմադրությունը փոխվում է ջերմաստիճանից կախված։ Կան
նմանատիպ այլ սարքեր, որոնք հիմնված են ոչ թե ջերմաստիճանի, այլ ֆիզիկական
այլ մեծությունների փոփոխությունների վրա։
 Ֆոտոռեզիստորը փոխում է իր դիմադրության արժեքը, երբ նրա վրա ընկնող
լույսի պայծառությունը փոխվում է։ Այն օգտագործվում է, օր․
լուսանկարչական ապարատներում լույսի ինտենսիվությունը չափելու
համար։
 Ճնշման սարքը փոխում է իր արժեքը, երբ նրա վրա ճնշում է ազդում։ Այն
օգտագործվում է շենքերում, կամուրջներում, ինքնաթիռի մասերում և այլ
տեղերում մեխանիկական լարվածությունը և նրա փոքր տատանումները
չափելու համար։
Օգտագործելով թերմիստր՝ հնարավոր է չափել ջերմաստիճանը։ Սակայն շատ
հաճախ դիմադրության չափումը այնքան էլ հարմար գործողություն չէ։ Ավելի հեշտ է
լինում լարման փոփոխության չափումը և նրա արժեքի ցուցադրումը։ Լարման
բաժանարարից օգտվելով հնարավոր է դիմադրության փոփոխությունը
փոխակերպել լարման փոփոխության։ Ահա լարման մի բաժանարար։

ջերմա-
զգայուն
ռեզիստոր

Այս շղթայում կա թերմիստր Rt և հաստատուն Vsource լարմամբ սնման աղբյուր։


Նկատենք մի քանի կարևոր փաստ։

- 54 -
 Երբ Rt արժեքը աճում է, աճում է նաև ելքի լարման արժեքը։ Երբ Rt արժեքը
նվազում է, նվազում է նաև ելքի լարման արժեքը։
 Կան ջերմաստիճանի նկատմամբ զգայուն ռեզիստորներ, որոնց
դիմադրությունը ջերմաստիճանի բարձրացման հետ աճում է, սակայն
թերմիստրների դիմադրությունը ջերմաստիճանի բարձրացման հետ նվազում
է։

Ենթադրենք ունենք մի սովորական թերմիստր, որն ունի 5000 դիմադրություն


25oC –ում։ Այդ թերմիստրի դիմադրության համար ունենք հետևյալ արժեքները
ջերմաստիճանից կախված։

T (oC) R ()

0 16 300
25 5000
50 1801
Այս շղթայում Ra –ի համար կատարելով ճիշտ ընտրություն, կարող ենք պատրաստել
մի շղթա, որի ելքի լարումը կախված կլինի ջերմաստիճանից։ Գալիս ենք
եզրակացության, որ հնարավոր է այս շղթան օգտագործել ջերմաստիճանը չափելու
համար՝ նախ չափելով ջերմաստիճանից կախում ունեցող ելքի լարումը և այնուհետև
փոխակերպելով այն ջերմաստիճանային արժեքի։
Վերադառնանք Ra և սնման աղբյուրի Vsource լարման ընտրությանը։ Սկսենք շատ
տարածված 5Վ սնման աղբյուրից։ Հաջորդ քայլին հարկավոր է կատարել
ընտրություն Ra համար։ Սկզբի համար կատարենք կամայական ընտրություն։
Ընտրենք Ra այնպես, որ ելքի Vout լարումը լինի սնման լարման կեսը, այսինքն լինի
2,5 Վ սենյակային 25oC ջերմաստիճանում։ Սա նշանակում է, որ պետք է Ra = 5000.

 Ընտրելով Ra = 5000 կունենանք 2,5 Վ ելքի լարում սենյակային 25oC


ջերմաստիճանում։

Այժմ ունենալով Ra արժեքը, կարող ենք հաշվարկել ելքի լարումն ուրիշ


ջերմաստիճանի տակ։ Նախ հաշվենք ելքի լարումը 0 oC ջերմաստիճանում, երբ Rt
դիմադրությունը հավասար է 16 330

Խնդիրներ և հարցեր

Խ4․Ներքևում ցույց է տրված լարման բաժանարար 0 oC –ում Rt = 16 330։ Ինչքա՞ն


կլինի Vout լարումը 0 oC-ում, եթե ընտրենք Ra = 5000.։ 3,8279

- 55 -
ջերմա-
զգայուն
ռեզիստոր

Հ3․Ջերմաստիճանը նվազում է 25 oC մինչև 0 oC։ Այդ ցածր ջերմաստիճանում ելքի


լարումը կմեծանա, թ՞ե կփոքրանա։ կմեծանա

Փաստորեն ստացվում է, որ թերմիստրի դիմադրությունը մեծանում է


ջերմաստիճանի իջեցման հետ ու երբ թերմիստրի դիմադրությունը մեծանում է,
մեծանում է նաև այս լարման բաժանարարի ելքի լարումը։

Խ4․Հետևյալ շղթայում ջերմաստիճանի 25 oC մինչև 0 oC անկման դեպքում ելքի


լարումը կաճի, թե՞ կնվազի։ Այստեղ միակ տարբերությունը նախորդից կայանում է
նրանում, որ թերմիստրը՝ ջերմաստիճանային կախում ունեցող ռեզիստորը, լարման
բաժանարարում դրված է մի այլ դիրքում։ Որպես օրինակ կարելի է ընդունել Rb =
5000, այնպես որ հնարավոր կլինի համեմատություն անցկացնել նախորդ
իրավիճակի հետ։

ջերմազգայուն
ռեզիստոր

Հիմա քննենք այն դեպքը, երբ 50 oC -ում Rt = 1801։ Vout հաշվելու համար հնարավոր
է կրկին օգտվել լարման բաժանարարի բանաձևից, երբ Ra = 5000 և Rt = 1801։
Հիշեցնենք, որ կրկին քննարկում ենք թերմիստրի նախնական դիրքով իրավիճակը։

Խ5․ 50 oC -ում Rt = 1801։ Ինչքա՞ն կլինի Vout արժեքը, եթե ընդունենք Ra = 5000.

- 56 -
ջերմա-
զգայուն
ռեզիստոր

1,324

Հ5․Ջերմաստիճանն աճել է 25 oC- ից 50 oC։ Ելքի լարումը կմեծանա, թ՞ե կփոքրանա։

Կատարենք որոշ եզրակացություններ

Այս շղթան կարելի օգտագործել ջերմաստիճանը չափելիս։ Ելքի լարումը


ակնհայտորեն կախման մեջ է թերմիստրի ջերմաստիճանից։

Շղթայի հետ կապված կան մի քանի դիտողություններ։


 Ելքի լարումը փոփոխվում է ոչ ճիշտ ուղղությամբ։
 Երկրորդ, լարման փոփոխությունն անկայուն է։ Երբ ջերմաստիճանն աճում է
25oC-ով, լարումն իջնում է 1,176Վ- ով։ Իսկ երբ ջերմաստիճանը նվազում է
25oC-ով, լարումը բարձրանում է 1,328 Վ- ով։ Լարման փոփոխության
մեծությունը նույնը չէ, երբ ջերմաստիճանը փոխվում է նույն չափով, սակայն
հակադիր ուղղություններով։
 Այլ խոսքով, ջերմաստիճանի փոփոխությունից կախված ելքի լարման
արձագանքը գծային չէ։

Խ1․Ունենք մի էլեկտրոնային սարք, որին աշխատելու համար անհրաժեշտ է 5 Վ։


Ունենք 9 Վ սնման աղբյուր։ Առաջարկվում է ստորև բերված շղթան։

Դեպի շղթա

- 57 -
Մեզ անհրաժեշտ է ունենալ հետևյալը՝

 Ստանալ 5 Վ լարում։
 Լարումը չպետք է փոխվի 5 Վ–ից ավել կամ պակաս 0,2 Վ
 Կարողանա ապահովել 50 մԱ։
 Լինի հնարավորինս արդյունավետ։

Խ2․Այստեղ պատկերված է մի այլ լարման բաժանարար։ Այս դեպքում ունենք


լուսազգայուն RL ռեզիստոր։ Լուսազգայուն ռեզիստորն ունի երկու արժեք՝

 Մթության մեջ ունի Rմութ = 500 000 (500k) դիմադրություն։


 Լույսի ներքո ունի Rլույս = 1000 (1k) դիմադրություն։

Այն տարբեր պահերի դրվում է լույսի և մթության մեջ և ցանկալի է ունենալ մի շղթա,
որը կտա մեծ ազդանշան՝ 5 Վ –ին մոտ, երբ սենսորը մթության մեջ է հայտնվում և
թույլ ազդանշան՝ 0 Վ- ին մոտ, երբ սենսորը լույսի ներքո է։

լուսա-
զգայուն
ռեզիստոր

Խնդիրը կայանում է նրանում, որ հարկավոր է ստանալ հնարավորին չափ լավ


տրամաբանական ազդանշան ելքի լարման ելուստների վրա գումարային սխալի
իմաստով։

 Ra հաշվելու համար հարկավոր է ստանալ մի անալիտիկ արտահայտություն,


որն արտահայտի ամենափոքր գումարային սխալ։

Խ3․Այստեղ պատկերված է մի լարման բաժանարար, որի ելքի լարումը չափելու


համար կցված է վոլտմետր։ Համարում ենք, որ ելքի ելուստներից հոսանք չի
արտահոսում։ Փաստացի լարումը պարզելու համար պետք է ինչ-որ բան միացնենք
ելքի ելուստներին։ Այդ ինչ-որ բանը կարող է լինել վոլտմետր կամ օսցիլոգրաֆ, որը
չափում է ելքի լարումը՝ օգտագործողին թողնելով փաստացի ջերմաստիճանի
հաշվարկը։ Այդ ինչ-որ բանը կարող է լինել նաև մի շղթա, որը վերաձևում է լարումն

- 58 -
այնպես, որ հանգեցնի ջերմաստիճանի ցուցմունքի։ Կցված վոլտմետրը ցույց է տված
ստորև՝

Երբ վոլտմետր ենք կցում շղթային, ապա այն կարող է իրենով որոշ հոսանք հոսեցնել։
Երբ դա տեղի է ունենում, ապա մեր վերլուծությունը այլևս ճիշտ չի լինում։ Եթե
կարողանաք վոլտմետրի ազդեցությունը ներկայացնել՝ փոխարինելով այն Rչափիչ
ռեզիստորով, ապա կկարաղանաք պարզել, թե ինչպես է այն ազդում ելքի լարման
վրա։ Անհարաժեշտ է ելքի լարման համար գրել մի անալիտիկ արտահայտություն,
որը ներառի լարման բաժանարարի և չափիչ սարքի դիմադրությունները։

Խ4․Դիցուք ունենք 1000 Օհմ ռեզիստորների մեծաքանակ մատակարարում։


Նախագծել լարման բաժանարարներ, որոնք կունենան լարման հարաբերությունների
հետևյալ արժեքները՝

 0,5
 0,25
 0,33333
 0,4
 0,8

Հարկավոր է օգտագործել միայն 1000 Օհմ ռեզիստորներ։

Խ5․Ստորև ներկայացված է աշխարհի “ամենաբարդ” լարման բաժանարարը՝

- 59 -
 Բացատրել, թե ինչու՞ է այն լարման բաժանարար։
 Հաշվել ելքի Vout լարումը։

Խ6․Գտել ենք նախորդից ավելի բարդ մի լարման բաժանարար։ Ահա այն՝

 Հաշվել ելքի Vout լարումը։

- 60 -
Կամրջակային շղթա

Սենսորների օգնությամբ չափումներ կատարելը սովորական բան է, որ կատարում են


շատ ինժեներներ և գիտնականներ։ Կան շատ տարբեր եղանակներ, որոնց միջոցով
կարելի է էլեկտրականապես չափել ջերմաստիճանի, լույսի ինտենսիվության,
ճնշման և շատ այլ ֆիզիկական փոփոխականներ։ Ֆիզիկական փոփոխականներ
չափող սարքերը կոչվում են սենսորներ։ Սենսորները լինում են տարբեր տեսակի՝
 Սենսորներ, որոնք փոխում են իրենց դիմադրությունը, երբ փոխվում է
ֆիզիկական մեծությունը։
 Թերմիստրներ՝ ջերմաստիճանի չափման համար
 Ֆոտոռեզիստորներ՝ լույսի չափման համար
 Թենզոռեզիստորներ՝ մեխանիկական լարվածության չափման համար
 Սենսորներ, որոնք առաջացնում են լարման փոփոխություն ֆիզիկական
փոփոխականի փոփոխության ժամանակ
 Ջերմազույգեր՝ ջերմաստիճանի չափման համար
 Լույսի արևային մարտկոցներ
Այլ տեսակի սենսորներ են՝
 Սենսորներ, որոնք առաջացնում են այլ տիպի էլեկտրական փոփոխություն։
Դրա որոշ օրինակներից են՝
o Տախոմետրերը, որոնք առաջացնում են պտտման հաճախությանը
համեմատական հաճախություն
o Սենսորներ, որոնք առաջացնում են ճնշմանը համեմատական
երկուական կոդով ազդանշանների համախումբ
o Սենսորներ, որոնք առաջացնում են լարման ազդանշան, որի
հաճախությունը համեմատական է թողունակությանը
Նախ քննարկենք, թե ինչ է տեղի ունենում, երբ ջերմաստիճանային սենսորը
(թերմիստր) տեղադրում ենք լարման բաժանարարի մեջ։ Ահա այդ շղթան՝

Ջերմա-
զգայուն
ռեզիստոր

Լարման բաժանարարի վերաբերյալ դասում պարզեցինք, որ

- 61 -
 Ջերմաստիճանի մի նոմինալ արժեքի դեպքում (եթե ունենք
ջերմաստիճանային սենսոր) լարման բաժանարարը կունենա նոմինալ ելքի
լարում։
 Ջերմաստիճանի փոփոխության հետ փոխվում է նաև լարման բաժանարարի
ելքի լարումը։
o Ջերմաստիճանի նոմինալ արժեքից շեղման հետ լարման
փոփոխությունը ջերմաստիճանից կախված հավանաբար կլինի ոչ
գծային ֆունկցիա։
Լարման բաժանարարի հետ կապված կան մի քանի խնդիրներ։ Դիտարկենք
հետևյալը՝
 Հնարավոր է լինի ցանկալի, որ նոմինալ պայմաններում ելքի լարումը լինի զրո։
 Այդ ժամանակ կունենանք ելքի լարում, որը դրական է, երբ ջերմաստիճանը
շեղվում է մի ուղղությամբ և բացասական, երբ ջերմաստիճանը շեղվում է
հակառակ ուղղությամբ։
 Եթե ելքը ջերմաստիճանից տարբեր այլ բան է, ապա դա ավելի հասկանալի է
դառնում։
o Եթե սենսորը թենզոռեզիստոր է, ապա լարվածությունը կարող է լինել
դրական կամ բացասական և իդեալական դեպքում այն կլինի
լարվածությանը համեմատական։
o Եթե սենսորը ճնշման սենսոր է, ապա կարող է ցանկալի լինի ունենալ
դրական ազդանշան մթնոլորտայինից բարձր ճնշման դեպքում և
բացասական՝ ցածր ճնշման դեպքում։
Ընդունված գաղափար է, որ որոշակի հայտնի պայմանների դեպքում ցանկանում ենք
ունենալ զրոյական ելքի ազդանշաններ։ Կան այդ ավելորդ հաստատուն լարումից
ազատվելու մի քանի եղանակներ։ Օրինակ, հաստատուն լարումը հանելու համար
կարող ենք օգտագործել օպերացիոն ուժեղարարի շղթա։ Դա ավելի բարդ է, քան մի
այլ լուծում՝ կամրջակային շղթայի օգտագործումը։ Եվ սովորաբար այս իրավիճակում
օգտվում են կամրջակային շղթայից։ Կամրջակային շղթաները պարզ շղթաներ են և
թույլ են տալիս լուծել վերը շարադրվածին նման խնդիրներ։

Կամրջակային շղթաներ
Ահա մի կամրջակային շղթա՝

- 62 -
Կամրջակային շղթան ունի երկու թև (այստեղ Ra և Rb կազմում են մի թև, իսկ Rc և Rs
կազմում են մի այլ թև)։ Ամեն մի թև բաղկացած է հաջորդաբար միացված երկու
ռեզիստորներից և կարելի է ամեն մի թև դիտարկել որպես առանձին լարման
բաժանարար։ Ընդհանուր ելքը այդ երկու լարման բաժանարարների ելքերի
տարբերությունն է։ Վերևի կամրջակային շղթայում մենք ներառել ենք նաև աղբյուրի
ներքին դիմադրությունը, որը մտել է կամրջակային շղթա։
Կամրջակային շղթայի վերլուծություն՝ կամրջակի բալանս
Արդեն ասել ենք, որ հնարավոր է ստանալ կամրջակի ելքի 0 Վոլտ լարում։ Դա ճիշտ
է, սակայն տեղի է ունենում միայն որոշակի պայմաններում։ Երբ կամրջակի ելքի
լարումը զրո է, ապա կամրջակը բալանսի մեջ է։ Հարկավոր է պարզել այն
պայմանները, որոնց դեպքում կամրջակը կարող է գտնվել բալանսի մեջ։
Եթե կամրջակի ելքի լարումը զրո է, ապա դա կարող է տեղի ունենալ, եթե
բաժանարարների երկու ելքերն էլ լինեն միևնույն մեծության։ Ահա այդ շղթան։ Այդ
փաստարկի առնչությամբ այն կրկին ուսումնասիրելու կարիք կա։

Առաջին նկատելի բանն այն է, որ երկու բաժանարարն էլ կամրջակի գլխամասում


ունեն նույն լարումը։ Նշանակենք այդ լարումը Vtop։ Այդ դեպքում լարումը ձախ
ելուստում ("+" նշանով) կլինի հավասար՝

- 63 -
V+ = Vtop. [Rb/(Ra + Rb)]
Նույն ձևով՝ լարումը աջ ելուստում ("-" նշանով) կլինի հավասար՝
V- = Vtop. [Rs/(Rc + Rs)]
Այս երկու լարումների տարբերությունը՝ ելքի լարումը, կլինի՝
V+ - V- = Vtop. [Rb/(Ra + Rb)] - Vtop. [Rs/(Rc + Rs)]
Հավասարեցնելով ելքի լարումը զրոյի (բալանսի մեջ գտնվելու պայմանը),
կստանանք՝
[Rb/(Ra + Rb)] - [Rs/(Rc + Rs)] = 0
Կամ
[Rb/(Ra + Rb)] = [Rs/(Rc + Rs)]
Հայտարարները խաչաձև բազմապատկելուց հետո՝
RbRc + RbRs= RsRa + RbRs
Նկատենք, որ հավասարման երկու կողմերում էլ կա RsRb անդամ, այդ պատճառով
այն կարող ենք արտաքսել։ Կստանանք՝
RbRc = RsRa
Սա հենց այն բալանսի պայմանն է, որ փնտրում էինք։ Սա մի շատ պարզ առնչություն
է, որին պետք է ենթարկվեն շղթայի կամրջակային տեղամասի ռեզիստորները։
Հ1․Ռեզիստորների հետևյալ արժեքների դեպքում հնարավո՞ր է ունենալ կամրջակի
բալանս։
 Ra = 1000 
 Rb = 2000 
 Rc = 3000 
 Rs = 6000  այո
Խ1․Ռեզիստորների հետևյալ արժեքների համար գտնել Rs այն արժեքը, որի դեպքում
շղթան կլինի բալանսավորված։
 Ra = 1000 
 Rb = 2000 
 Rc = 5000 10000
Խ2․Ռեզիստորների հետևյալ արժեքների համար գտնել Ra այն արժեքը, որի դեպքում
շղթան կլինի բալանսավորված։
 Rb = 1000 
 Rc = 2000 
 Rs = 5000 
Խ3․ Ռեզիստորների հետևյալ արժեքների համար գտնել Rs այն արժեքը, որի դեպքում
շղթան կլինի բալանսավորված։
 Ra = 10 
 Rb = 10000 
 Rc = 10 

- 64 -
Խ4․ Ռեզիստորների հետևյալ արժեքների համար պարզեցինք, որ այն կլինի
բալանսավորված (տես Հ1)։ Այս տվյալների դեպքում որոշել V+ և V- արժեքները։
(հիշենք, որ բալանսի վիճակում այդ լարումները իրար հավասար են)։

 Ra = 1000 
 Rb = 2000 
 Rc = 3000 
 Rs = 6000 

Աղբյուրի համար ընդունել հետևյալ արժեքները՝

 Vc = 10Վ
 Ro = 0  (լարման իդեալ աղբյուր) 6.66

Այժմ ցանկանում ենք կամրջակը բալանսից թեթևակի հանել։ Ենթադրենք սենսորի


դիմադրությունը փոխվում է 10% –ով՝ դառնալով 6600 ։ Հաջորդ խնդրում
անհրաժեշտ է հաշվել անբալանսի չափը՝ նախ հաշվելով ձախ կողմի լարումը և
հաշվելով աջ կողմի լարումը (դա հարկավոր է անել, քանի որ այդ կողմում
դիմադրությունը փոխվել է) և այնուհետև հաշվել դրանց տարբերությունը։

Խ5․Դիմադրությունների հետևյալ արժեքների դեպքում շղթան բալանսի մեջ չէ։

 Ra = 1000 
 Rb = 2000 
 Rc = 3000 
 Rs = 6600 
Դիցուք աղբյուրի համար ունենք հետևյալ տվյալները՝
 Vc = 10Վ
 Ro = 0  (իդեալական լարման աղբյուր)

Հաշվել կամրջակի ելքի լարումը նրա անբալանս վիճակի համար և համոզվել, որ


նշանը ճիշտ է։ -0.215

Ռեզիստորը փոխելուց հետո ելքի լարման համար ստացանք էական փոփոխություն։


Փաստորեն, ռեզիստորի դիմադրությունը 10% փոխելով կամրջակի աջ կողմում
լարման համար ստացանք 3,1% փոփոխություն։

Խ6․Դիմադրությունների հետևյալ արժեքների դեպքում կամրջակը բալանսի մեջ է։

 Ra = 10 

- 65 -
 Rb = 10000 
 Rc = 10 
 Rs = 10000 

Սենսորի դիմադրությունը 10% –ով փոխվելուց հետո դառնում է 11000  ։ Հաշվել


կամրջակի աջ կողմում ելքի լարման փոփոխությունը։ 0,00096

Պարզվում է, որ առաջ է գալիս լարման շատ փոքր փոփոխություն և տոկոսային


փոփոխությունը չնչին է։ Սենսորի դիմադրության 10% փոփոխությունն առաջ է
բերում ելքի լարման 0,01% փոփոխություն։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ
սենսորի դիմադրության 10% փոփոխությունները ոչ միշտ են համարժեք։
Այստեղ մի թաքնված նրբություն կա։ Այժմ արդեն հասկանալի է, որ հնարավոր է
ունենալ բալանսի մեջ գտնվող կամրջակ, սակայն այն կարող է լինել անօգտագործելի,
եթե լարման բաժանարարների ելքի լարումները երկու տարբեր թևերում ընկնեն
հետևյալ երկու չափանիշերից մեկի մեջ։
 Լարման բաժանարարների ելքի լարումը կարող է շատ փոքր լինել (զրոյին
մոտ), եթե երկու Rs և Rb դիմադրությունները փոքր են մյուս
դիմադրությունների համեմատ։
 Լարման բաժանարարների ելքի լարումները կարող են շատ մոտ լինեն սնման
լարմանը, եթե երկու Rs և Rb դիմադրությունները մեծ լինեն մյուս
դիմադրությունների համեմատ։ Այդպիսի իրավիճակ ունեցանք վերևում։
Այս երկու դեպքերում էլ լարման բաժանարարի ելքի լարումը մոտ է էքստրեմալ
արժեքներից որևէ մեկին և երկու դեպքերում էլ ելքի լարումը շատ չի փոխվում
նույնիսկ դիմադրությունների էական փոփոխության դեպքում։ Կարելի է կռահել, որ
լավագույն իրավիճակը կլինի այն դեպքում, երբ լարման բաժանարարների ելքի
լարումը մոտ է 0Վ (հող) և սնման լարման միջին արժեքին։ Հիանալի կլինի, եթե դա
լինի ավելին, քան գուշակություն և այն հնարավոր լինի ցույց տալ մաթեմատիկորեն։
Այժմ ցույց տանք, որ դա լիովին հնարվոր է անել։
Կամրջակի ելքի լարման զգայունությունը
Ավելի վաղ պարզեցինք, որ կամրջակի ելքի լարումը հավասար է՝
Vout = Vtop. [Rb/(Ra + Rb)] - Vtop. [Rs/(Rc + Rs)]
Ցանկանում ենք գտնել այն պայմանները, երբ դիմադրության տված փոփոխության
դեպքում ելքի լարումը կփոխվի առավելագույն չափով ու ընտրենք սենսորի
դիմադրությունը։ Պարզենք ելքի լարման որպես ֆունկցիա փոփոխության
կախվածությունը Rs and Rc-ից։ Ելքի լարման՝ սենսորի դիմադրության նկատմամբ
ածանցյալը կլինի՝
dVout/Rs = VsRc/[(Rc +Rs)2]
Եթե ցանկանում ենք առավելագույն թեքություն, պետք է ընդունենք Rs = 0։
Այնուամենայնիվ, մենք չենք կարող ղեկավարել սենսորի դիմադրությունը, սակայն

- 66 -
կարող ենք ընտրել Rc մաքսիմում թեքություն ստանալու համար։ Իսկ մաքսիմում
թեքություն ստանալու համար հարկավոր է թեքության արտահայտությունը ածանցել
և արդյունքը հավասարեցնել զրոյի։ Կունենանք՝
d(dVout/Rs)/dRc = Vs(Rc - Rs)/[(Rc +Rs)3]
Այստեղից կարելի է եզրակացնել, որ մաքսիմում թեքություն կունենանք, եթե
ընդունենք Rc = Rs։
Հանրագումարի բերենք այս ամենը։ Եթե ունենք դիմադրության սենսոր և ցանկանում
ենք այն օգտագործել կամրջակի շղթայում, ապա սենսորի հետ հաջորդաբար
միացված ռեզիստորը պետք է ընտրվի այնպես, որ նրա դիմադրությունը լինի
սենսորի նոմինալ դիմադրությանը հավասար։
Օրինակ
Օ1․Ունենք 350 նոմինալ դիմադրության մի թենզոռեզիստոր։ Թենզոռեզիստորի
հետ հաջորդաբար միացված ռեզիստորը պետք է ունենա նույնպիսի դիմադրություն՝
այսինքն 350, եթե ցանկանում ենք, որ կամրջակն ունենա մաքսիմալ
զգայունություն։
Գծայնություն
Հնարավոր են դեպքեր, երբ ցանկալի կլինի, որ ելքի լարումը գծայնորեն փոփոխվի
սենսորի դիմադրության փոփոխությունից կախված։ Այդ դեպքում վերհիշենք վերևի
առնչությունը՝
Vout = Vtop. [Rb/(Ra + Rb)] - Vtop. [Rs/(Rc + Rs)]
Միակ հնարավորությունը, որ ելքի լարումը փոխվի սենսորի դիմադրության հետ
գծայնորեն, կլինի այն դեպքում, երբ՝
Rc >> Rs
Այս իրավիճակում կամրջակի աջ ոտքի ելքի լարումը կլինի համարյա զրոյին
հավասար և այդ դեպքում հանուն գծայնության զգայնությունը կզոհաբերվի։
Ստիպված կլինեք ընտրություն կատարել։
Խ1․Այս կամրջակի շղթայում Ra–ն հարմարեցվում է մինչև կամրջակի բալանս։
Ինչքան կլինի Ra արժեքը կամրջակի բալանսի ժամանակ։ Շղթայի տվյալները
հետևյալն են՝

 Vs = 12v
 Ro = 50 
 Rb = 2000 
 Rc = 2000 
 Rs = 4000 

- 67 -
Խ2․ Rs ռեզիստորը ջերմաստիճանային դիմադրության սենսոր է (թերմիստր), որի
դիմադրությունը փոխվում է ջերմաստիճանի հետ։ Երբ ջերմաստիճանը 21 ºC է, ապա
ռեզիստորն ունի 1000  (1k) դիմադրություն։
 Հաշվել Rb այն արժեքը, որի դեպքում կամրջակը 20 ºC-ում բալանսի մեջ է։
 Երբ ջերմաստիճանը բարձրանում է 21 ºC, ապա Rt դիմադրությունը ընկնում է
990 Օհմ։
Հաշվել այդ ջերմաստիճանում կամրջակի ելքի լարումը և պարզել կամրջակի
զգայունությունը ջերմաստիճանի փոփոխության նկատմամբ (այսինքն՝ ելքի
լարման փոփոխությունը ջերմաստիճանի 1 աստիճանով փոխվելու դեպքում)։
 Շղթայի մյուս պարամետրերն են՝
 Vs = 12Վ
 Ro = 50 
 Ra = 4700 
 Rc = 1000 

- 68 -
Լուսային ազդանշանների գրանցումը
Այստեղ պատկերված է մի այլ լարման բաժանարարի շղթա։ Այս դեպքում ունենք
լուսազգայուն ռեզիստոր RL։ Լուսազգայուն ռեզիստորն ունի երկու արժեք։ Մթության
մեջ նա ունի Rմութ = 500 000 (500k) դիմադրություն, իսկ լուսավոր ժամանակ
Rլույս = 1000 (1k) դիմադրություն։ Նա տարբեր անգամներ ենթարկվում է լույսի ու
մթան ազդեցությանը և ցանկալի է, որ ունենանք մի շղթա, որը կտա մոտ 5 Վ բարձր
լարում, երբ սենսորը մութ միջավայրում է և մոտ 0 Վ լարում, երբ սենսորը լուսավոր
միջավայրում է։

լուսա-
զգայուն
ռեզիստոր
ր

Մեր խնդիրն է ելքի լարման ելուստներում ստանալ հնարավորին չափ որակյալ


տրամաբանական ազդանշան։

Տրամաբանական ազդանշանի տիպային արժեքներն են՝ 0Վ լարում


տրամաբանական "0" –ի համար և 5Վ լարում տրամաբանական "1" –ի համար։
Հետևաբար, մթության մեջ լարումը կլինի բարձր, քանի որ սենսորի դիմադրությունը
մթնով մեծ է։ Լույսի ներքո լարումը կլինի ցածր, քանի որ սենսորի լույսով
դիմադրությունը փոքր է։ Ներքևում ցույց է այդ տված իրավիճակը (Dark voltage-մթով
լարում, light voltage- լույսով լարում)։

- 69 -
Այստեղ կա երկու սխալմունք։ Առաջինն այն է, որ երբ մութ է, ապա մթության ի՞նչ
չափի դեպքում է մթի տրամաբանական "1" ազդանշանը կորչում։ Մյուսն այն է, որ երբ
լույս է, ապա լույսի ի՞նչ չափի դեպքում է լույսի տրամաբանական "0" ազդանշանը
կորչում։

Խնդիրը լուծելու համար կա երկընտրանք։ Կարող ենք փոքրացնել մի սխալմունքի


չափը, բայց դրանով իսկ շատ կմեծացնենք մյուս սխալմունքը։ Ցանկալին այն է, որ
երկու սխալմունքներն էլ լինեն հնարավորինս փոքր։ Դրա մի ձևը Ra հաստատուն
ռեզիստորի դիմադրության ընտրությունն է։

Որպեսզի մի տեղից սկսենք, եկեք քննենք երկու սխալմունքների չափսերի


գումարման ու այդ գումարային չափսի փոքրացման հնարավորությունը։
Արտահայտենք մեր պայմանները սիմվոլիկ ձևով։

 Յուրաքանչյուր դեպքի համար սխալմունքը կարելի է մեկնաբանել որպես


ռեզիստորի վրայի լարման չափ։
 Երբ մութ է, ցանկանում ենք ֆոտոռեզիստորի վրա ունենալ 5Վ, սակայն եթե
ամբողջական 5Վ այնտեղ չի հայտնվում, ապա տարբերությունը՝ սխալմունքը
հայտնվում է Ra վրա։
 Լարումը Ra –ի վրա հավասար է՝
 Vdarkerror = Vs Ra/(Ra + Rdark)
 Եթե սենսորը լույսի տակ է, ապա ելքի լարման սխալմունքը փաստացի
սենսորի ելքի լարումն է, քանի որ նրա վրա ցանկացած ոչ զրոյական լարում
սխալմունք է։ Այս իրավիճակում ֆոտոռեզիստորի վրա լարումը կլինի (հիշենք,
որ հարկավոր է օգտվել լուսային Rlight դիմադրությունից)
 Vlighterror = Vs Rlight/(Ra + Rlight)

Այս իրավիճակն օպտիմալացնելու համար կա միայն մի բան, որ կարելի է անել՝ դա


Ra ռեզիստորը փոխելն է։ Արդեն նշել ենք, որ Ra հաստատուն է։ Մի անգամ
ընտրություն կատարելով՝ այն իր արժեքն այլևս չի փոխում։ Սակայն մենք ազատ ենք
նրա արժեքն ընտրելիս։ Ֆոտոռեզիստորը կփոխի իր դիմադրությունը կախված իր
«տեսած» լույսից։

- 70 -
Այսպիսով, մեր խնդիրն է ճշգրտել Ra արժեքն այնպես, որ ունենանք լավագույն
իրավիճակը։ Իդեալական վիճակն այն է, որ երկու սխալմունքներն էլ լինեն զրո, բայց
քանի որ Ra ունի վերջավոր արժեք (ոչ զրո, ոչ անվերջ), ապա մենք երբեք առանց
սխալմունքի իրավիճակ չենք ունենա։ Պետք է որոշում ընդունելուց առաջ
հասկանանք, թե դա ինչքանով ենք ճիշտ անում, քանի որ ճիշտ չէ հենց այնպես
վերցնել մի որևէ սխալմունք։ Մի հնարավոր լուծում է այդ երկու սխալներն իրար
գումարել և այդ գումարի չափը փոքրացնել։ Այստեղ առանձնահատուկ ինչ-որ բան
չկա, որ ցույց տա այդ միջոցի ընտրությունը, սակայն սխալմունքի ընտրությունը
ընդհանուր գումարայինի նկատմամբ տրամաբանական քայլ է։ Ահա այն, ինչ ուզում
ենք մինիմալ դարձնել՝

 Ընդհանուր սխալ =Մթի սխալ+լույսի սխալ

Այս կետում հստակեցրինք մեր խնդիրը։ Չնայած կան խնդիրը ձևակերպելու այլ
եղանակներ ևս, այս սահմանմամբ ունեցանք մի ելակետ, որի օգնությամբ կարող ենք
որոշել Ra լավագույն արժեքը։ Ra լավագույն արժեքը դա այն արժեքն է, որի դեպքում
Ընդհանուր սխալ-ի սահմանված արժեքը ստանում է մինիմալ արժեք։ Կան
Ընդհանուր սխալը մինիմալ դարձնելու տարբեր ձևեր։ Ահա երկու ձև

 (Թվային մեթոդ) Ենթադրենք ունենք լույսով, մթնով դիմադրությունը և սնման


լարումը։ Կարող ենք կառուցել Ընդհանուր սխալ-ի կախվածության գրաֆիկը
Ra-ից։
 (Անալիտիկ մեթոդ) Օգտվելով ընդհանուր սխալի արտահայտությունից որպես
ֆունկցիա կախված Ra-ից, կարող ենք այն ածանցել ըստ Ra-ի, հավասերեցնել
զրոյի՝ գտնելով Ra-ի այն արժեքը, որի դեպքում ֆունկցիան ստանում է մինիմալ
արժեք։

Խնդրի լուծումն առաջին մեթոդով դժվար չէ։ Ներքևում ցույց է տված MathCad-
ծրագրով արված Ընդհանուր սխալ ֆունկցիայի գրաֆիկը

 Vs = 5Վ,
 Rdark = 500 000 (500k),
 Rlight = 1000 (1k).

- 71 -
Այս ֆունկցիան ունի մինիմումի բավական լայն շերտ և մինիմումը կարծես մի փոքր
բարձր է 20k-ից։ Մինիմումի կետն ավելի ճշգրիտ գտնելու համար հարկավոր է
ունենալ ավելի մանրամասն հաշվարկներ (ավելի շատ կետեր և ավելի լավ տեսնելու
համար ընդարձակել գրաֆիկը մինիմումի կետի շուրջ) կամ կատարել անալիտիկ
մոտեցում։

Պրակտիկ լարման բաժանարարներ


Ամենասովորական լարման բաժանարարներից մեկն այն է, որն օգտագործվում է
ստերեո, ռադիո սարքերում և հեռուստացույցներում ձայնի բարձրության և
տոնայնության ղեկավարման համար։ Դրանց լարման բաժանարարը հիմնված է
պտտական պոտենցիոմետրի վրա։ Երբ պտտական բնույթի ղեկավարումից են
օգտվում, ապա հիմնականում օգտագործում են լարման բաժանարար։ Սրանք
լարման բաժանարարների գործածվող օրինակներ են՝
 ստերեո, ռադիո և հեռուստացույցներում ձայնի ղեկավարում
 Լույսի պայծառության կարգավորիչ
 Էլեկտրոնա-ճառագայթային խողովակում ինտենսիվության ղեկավարում

Սա մի պտտական պոտենցիոմետրի էսքիզ է։ Այն ունի մի քանի կարևոր մասեր։


 Ռեզիստիվ նյութի մի շրջանաձև մաս։ Այն կարող է լինել հաղորդիչ պոլիմեր,
կարող է լինել փաթաթված հաղորդալար։ Վերևի էսքիզում կարելի է
պատկերացնել հաղորդիչ նյութը (սև) որպես մի բանի մեջ ներծծված ածխածին
այնպես, որ ունենանք հարթ հաղորդիչ ժապավեն։
 Հաղորդիչ նյութի երկու ծայրերում կան ելուստներ, որոնք փակ շղթա չեն
կազմում։

- 72 -
 Սահող թևիկ, որը ռեզիստիվ նյութի հետ մտնում է կոնտակտի մեջ։ Սահող
թևիկը կարող է պտտվել կենտրոնական ձողի շուրջը և ունի միացման համար
առանձին հաղորդալար։
Ահա սա է, որ գտնվում է ձայնի բարձրության, ինտենսիվության կառավարման
բազմաթիվ սարքերի մեջ։
Պտտական պոտենցիոմետրի սխեմատիկ սիմվոլը նույնն է, ինչ որ գծային
պոտենցիոմետրինը և այն ցույց է տված ներքևում։

 Ռեզիստիվ նյութը պատկերված է ռեզիստորի տեսքով։


 Սահող թևիկը պատկերված է ռեզիստիվ նյութի մեջ մտնող սլաքի տեսքով
 Սլաքը նախատեսված է պատկերել մի բան, որը կարող է տարբեր դիրքեր
զբաղեցնել

 Սահող թևիկը կարող է տեղաշարժվել պոտենցիոմետրի ներքևից դեպի վերև


Քննարկենք պոտենցիոմետրի մի գործնական օրինակ։ Ներքևում պատկերված
է մի էսքիզ, որտեղ մարտկոցը միացված է պտտական պոտենցիոմետրին ու
նաև նրա սահող թևիկի և ծայրերից մեկի հետ միացված է վոլտմետր։

Կարող ենք տեսնել, որ երբ թևիկը ժամսլաքի ուղղությամբ լրիվ պտտած է (ժամը 8-ի
դիրքի վրա), ապա վոլտմետրի վրա լարում չկա։ Իսկ եթե մինչև վերջ հակառակ

- 73 -
ուղղությամբ թևիկը պտտեք (ժամը 10-ի դիրքի վրա), ապա մարտկոցի ամբողջ
լարումը կհայտնվի վոլտմետրի վրա (մոտ 1,5 Վ)։ Նկարում ցույց տված դիրքում
վոլտմետրը ցույց է տալիս մարտկոցի լարման մի մասը։
Բացի մարտկոցից, որպես սնման աղբյուր կարող է ծառայել նաև խոսափողը կամ այլ
աուդիո ազդանշան։ Հաղորդվող ազդանշանի առնվազն լսելի մակարդակը կախված է
պոտենցիոմետրի կարգավորումից։
Եվ վերջապես, նկատած կլինեք, որ պոտենցիոմետրի լրիվ դիմադրությունը միշտ
նույնն է մնում, այնպես որ եթե ուզում եք որպես լարման բաժանարար մոդելավորել
որևէ պոտենցիոմետր, ապա միշտ կունենաք մի հաստատուն Ra + Rab = Rtotal արժեք,
որը այն դիմադրությունն է, որ ստացվում է պոտենցիոմետրը ծայրեծայր պտտելիս և
եթե նրան ուրիշ ոչ մի բան միացված չէ։
Եզրակացություն։ Պոտենցիոմետրը կարգավորվող լարման բաժանարար է և ունի
բազմաթիվ կիրառություններ։

Ի՞նչ տեսք ունի լարման բաժանարարը։

Այստեղ ցույց է տված ստանդարտ տպասալիկի վրա հավաքված լարման


բաժանարարի գծագիրը։

Լարման աղբյուր

Լարման
բաժանարարի ելք

հողանցում

Ներքևի շղթան համապատասխանում է այդ գծագրին՝ համարելով, որ սնման


աղբյուրի ներքևի բացասական բևեռը հողանցված է։ Ելքի լարումը վերցված է երկու
ռեզիստորների մեջտեղի կետից։ Հիշեցնենք, որ ամեն հինգ խումբ ելուստ մի հանգույց
է։

- 74 -
Էլեկտրասնման աղբյուրներ

Գոյություն ունեն իդեալական սնման աղբյուրների երկու տարբեր տեսակներ՝


լարման աղբյուր և հոսանքի աղբյուր։ Այս դասում նախ կքննարկենք լարման
աղբյուրները, այնուհետև հոսանքի աղբյուրները։ Դրանք կքննարկվեն իդեալական
լարման աղբյուրից հետո։
Ի՞նչ է իդեալական լարման աղբյուրը
Քննարկենք իդեալական լարման աղբյուրի գաղափարը։ Երբ դուք որևէ մարտկոց եք
գնում, ապա դա լինում է 9Վ կամ 1,5Վ մարտկոց կամ 12Վ մեքենայի մարտկոց կամ էլ
մի այլ կոնկրետ լարման մարտկոց։ Պարզ ասած ենթադրվում է, որ այդ
մարտկոցները՝ էլեկտրական սնման աղբյուրները՝ ունեն որոշակի լարում։ Երբ դուք
գնում եք մարտկոց ձեր հաշվիչի, հեռախոսի կամ ուրիշ սարքի համար՝ ապա պետք է
նայեք սնման աղբյուրի լարման արժեքին։ Դրանք սովորաբար լինում են մի քանի
նախասահմանված լարումներով։ Պարզապես շատ աղբյուրներ նախագծված են
որոշակի լարում տալու և այդ լարումը հաստատուն պահելու նպատակով։
Իդեալական լարման աղբյուրներ
Իդեալական լարման աղբյուրը՝ դա այն լարման աղբյուրն է, որը աղբյուրի
ելուստների վրա պահում է նույն լարման արժեքը անկախ այն բանից, թե ինչքան
հոսանք է դուրս գալիս աղբյուրի ելուստներից կամ ինչքան հոսանք է մտնում այնտեղ։

- 75 -
Կարճ ասած սա է այդ ամենը։ Իդեալական լարման աղբյուրի համար կարող ենք
կառուցել հոսանքի և լարման կախվածության գրաֆիկը։ Այդ գրաֆիկը ցույց է տված
ստորև։ Այնուամենայնիվ, պարզաբանենք որոշ հասկացություններ։
Լարումը ելուստների վրա նշանակված է Vt։
Աղբյուրից դեպի սպառիչ հոսող սպառման հոսանքը նշանակված է IL։

 Ներքևում ցույց է տված այդպիսի նշանակումներով աղբյուրի սիմվոլը։ Այն


պարզապես բևեռները ցույց տված շրջան է։

Իսկ սա ելուստների լարման սպառման հոսանքից կախվածության գրաֆիկն է։

Հաշվի առնելով վերոհիշյալը, կարող ենք ասել, որ

 Vt -ն հաստատուն է, անկախ սպառման հոսանքի արժեքից։

Հիմնականում սա է իդեալական լարման աղբյուրի նկարագրությունը։ Այն շատ բարդ


չէ, բայց կարևոր հասկացություն է։

Ի՞նչ է իդեալական հոսանքի աղբյուրը

Իդեալական հոսանքի աղբյուրը բազմաթիվ հոսանքի աղբյուրների իդեալական


մոդելն է։ Այն հիշեցնում է իդեալական լարման աղբյուրին՝ միայն լարումն ու
հոսանքը տեղփոխված վիճակում։

 Իդեալական հոսանքի աղբյուրի համար կա հատուկ սիմվոլ։

- 76 -
 IL = հաստատուն, անկախ ելուստների լարման արժեքից։
 Սպառման հոսանքի՝ ելուստների լարումից կախվածության գրաֆիկը նման է
իդեալական լարման աղբյուրի գրաֆիկին՝ միայն լարումն ու հոսանքը
տեղփոխված վիճակում։ Ահա գրաֆիկը՝

Նկատենք, որ իդեալական հոսանքի աղբյուրը ձևով նման է իդեալական լարման


աղբյուրին։ Սակայն շղթան ուսումնասիրելու ժամանակ, երբ օգտվում ենք
իդեալական աղբյուրից, կա զգալի տարբերություն։
Իրականում իդեալական աղբյուր գոյություն չունի։ Եթե այդպիսի բան
լաբորատորիայի դարակներում դրված չէ, ապա ի՞նչ իմաստ ունի խոսել դրա մասին։
Այս հարցի պատասխանն այն է, որ մենք օգտվում ենք իդեալական աղբյուրներից, երբ
շղթայում նույնիսկ ունենք ոչ իդեալական աղբյուր։ Հարկավոր է նկատի առնել երկու
կարևոր բան։
 Կան աղբյուրներ, որոնք շատ լավ աղբյուրներ են և կարող են դիտարկվել
որպես իդեալական։ Այդպիսի դեպքերից են հետևյալները՝
o Սենյակի հոսանքամատակարարումը։ Այդ հոսանքին ամեն անգամ ինչ-
որ էլեկտրական շղթա միացնելուց հետո տեսնում ենք, որ լարումն
էական փոփոխություն չի կրել։ Այս կոնկրետ դեպքում
հոսանքամատակարարումը կարելի դիտարկել որպես իդեալական
աղբյուր։
 Կան շատ աղբյուրներ, որոնք իդեալական չեն։ Այնուամենայնիվ, դա
արդարացված է, քանի որ հնարավոր է սարքել իրական աղբյուրների մոդելներ
և այդ մոդելները հաճախ իդեալական աղբյուրի հետ միասին պարունակում են
այլ իդեալական էլեմենտներ (օր․ ռեզիստորներ և այլն)։ Տևենենի և Նորտոնի
համարժեք շղթաները իրական աղբյուրներով մոդելների այնպիսի օրինակ են,
որոնք կարող են հաշվի առնել բեռնվածքի ազդեցությունը (օր․ աղբյուրի ելքի

- 77 -
լարումը փոխելու համար տալ բավական հոսանք)։ Դրանք լայնորեն են
օգտագործվում շղթաներ ուսումնասիրելիս։ Արտադրողները Տևենենի և
Նորտոնի համարժեքների պարամետրական արժեքները նշում են նաև
սարքերի (օր․ ֆունկցիայի գեներատորի) դիմային մասում։
Հաճախ լինում են իրավիճակներ, երբ օգտագործվող աղբյուրները կարող են
մոտարկվել որպես իդեալական։ Ստորև ցույց է տված մարտկոցից սնուցվող
կամրջակ։ Հաճախ մարտկոցը իր ելուստների վրա պահում է բավական հաստատուն
լարում, այնպես որ շղթան ուսումնասիրելիս կարող ենք այն փոխարինել իդեալական
լարման աղբյուրով։

Այստեղ պատկերված մարտկոցը իդեալական լարման աղբյուրով փոխարինած մի


շղթա է։ Այս պահից սկսած մենք գիտենք, թե ինչպես պետք է ուսումնասիրել շղթան։

Փոփոխական հոսանքի աղբյուրներ

Շատ հաճախ օգտվում ենք փոփոխական հոսանքի աղբյուրից։ Ամեն անգամ ինչ-որ
բան միացնելով պատի վարդակից՝ մենք փոփոխական հոսանքի աղբյուրից ենք
օգտվում։ Այդ աղբյուրը՝ պատի վարդակը, նախատեսված է որպես լավ լարման
աղբյուր և այնտեղից հոսանք դուրս գալիս այն անփոփոխ է պահում իր լարումը։
Էլեկտրամատակարարող ընկերությունները բավական ջանք են գործադրում,
որպեսզի վարդակում ունենանք հուսալի և կայուն լարում։ Վարդակից միացվող

- 78 -
էլեկտրական տարբեր տիպի սարքեր արտադրողները կախվածության մեջ են այդ
լարումի պահանջվող որակից։
Կարևոր է հասկանալ, թե ինչպես է այդ աղբյուրն օգտագործվում, քանի որ շատ այլ
աղբյուրներ ևս սրա նման են։ Մենք շատ բաներ ենք միացնում վարդակներից։ Երբևէ
դուք մտածել եք, թե ինչպե՞ս են այդ վարդակները շղթայակցված։ Ներքևի նկարը
ցույց է տալիս, թե ինչպես են միացված վարդակները։

Վարդակին լարում տվող հաղորդալարերը վերևում պատկերված են կարմիր և


կապույտ գույներով։ Այդ լարերի միջև լարման տարբերությունը հավասար է
170 * sin(260t).----------------------ԱՄՆ
311 * sin(20t).-----------------Եվրոպա
Նկատենք, որ բոլոր երեք վարդակներն էլ փաստացի միացված են իրար զուգահեռ
այնպես, որ երեք վարդակների վրա էլ նույն լարումն է լինում։ Քանի որ նրանք
զուգահեռ են և նրանցից յուրաքանչյուրում լարումը նույնն է, փաստորեն այս
աղբյուրը համարում ենք շատ լավ լարման աղբյուր՝ հնարավորինս մոտ
իդեալական լարման աղբյուրին։ Ամեն ինչ, որ միացվում է վարդակից, նախատեսված
է ունենալ հենց վարդակի վրայի լարումը, այնպես որ ողջամիտ է սպասել, որ բոլոր
վարդակներն էլ ունենան նույնպիսի լարում։
Նկատենք, որ վերևի նկարագրած իրավիճակում մենք չենք պնդում, թե լարումը
ցանկացած պահի միշտ նույնն է։ Փոխարենը ուզում ենք, որ ցանկացած պահի
լարումը բոլոր վարդակների վրա էլ լինի ճիշտ մեր սպասածի չափ։ Դա այն է, որ
ժամանակի հետ վարդակի լարումը փոխվի սինուսոիդալ ձևով։ Երբ էլ որ
միացումներ կատարենք, կպարզվի, որ նույն բանն է տեղի ունենում։
Ահա երեք տրամաբանական չիպերի մի պատկեր, որոնք սնուցվում են +5Վ
աղբյուրից։ Ամեն մի չիպի համար պահանջվում է +5Վ։ Ամեն մի չիպով հոսանք է
հոսում։ Էլեկտրասնուցումը պետք է կատարվի այնպես, որ +5Վ տրվի անկախ այն
բանից, թե ինչքան հոսանք է հոսում՝ մինչև մի ինչ-որ սահման։ Այն նախագծված է
լինել հնարավորինս չափ մոտ իդեալական լարման աղբյուրին։

- 79 -
Եզրակացություններ

Հարկավոր է կատարել մի քանի եզրակացություն։ Շատ սարքեր՝ սկսած մեծերից


մինչև ինտեգրալ չիպերը, նախատեսված են աշխատել յուրահատուկ լարման տակ։
Այն աղբյուրները, որոնք սնուցում են այդ սարքերին, պետք է նախագծված լինեն
այնպես, որպեսզի կարողանան տալ իդեալականին մոտ հաստատուն լարում
այնքան, ինչքան որ նախագծողն է ցանկանում։ Այս ամենի հակառակ երեսն այն է, որ
երբ ուզում ենք օգտագործել այդ սարքերը, պետք է նախապես համոզվենք, որ ճիշտ
լարում ենք կիրառում։ Դա անում ենք այդ սարքերը զուգահեռ, այլ ոչ թե հաջորդաբար
իրար միացնելով։

Ի՞նչ կլինի, եթե աղբյուրը իդեալական չէ


Սա բարդ հարց է։ Գիտենք, որ կան ոչ իդեալական աղբյուրներ։ Լաբորատորիայում
բաղադրիչները միացնելիս լարումները փոխվում են։ Երբ գործի ենք գցում մեքենան
լույսերը միացրած վիճակում, ապա նրանք թուլանում են։ Սրանք իրական կյանքում
ոչ իդեալական աղբյուրների օրինակներ են։
Ոչ իդեալական աղբյուրների հետ գործ ունենալիս կարող ենք օգտվել Թեվենինի կամ
Նորտոնի համարժեք շղթաներից։ Երկու դեպքում էլ կպարզենք, որ այդ համարժեք
շղթայի բաղադրիչը իդեալական աղբյուր է, եթե նույնիսկ համարժեքը օգտագործում
է ոչ իդեալական աղբյուր։

Խ1․Ունենք երկու իդեալական լարման աղբյուր, որոնք միացված են հաջորդաբար՝


ինչպես պատկերված է ստորև։ Հաշվել այդ երկու աղբյուրների հաջորդական
միացման էլեկտրական համարժեքը, եթե նրանց լարումներն են 3 Վ և 6 Վ
համապատասխանաբար։

- 80 -
Խ2․Խնդիրը նման է առաջինին, սակայն 6Վ լարման աղբյուրը միացված է
կոնտակտները շուռ տված վիճակում։ Ինչքա՞ն է այս երկու իդեալական լարման
աղբյուրների հաջորդական միացման էլեկտրական համարժեքը։

Խ3․ Երկու իդեալական լարման աղբյուրներ միացված են զուգահեռ։ Հարկավոր է


որոշել այս զուգակցման համարժեք շղթան, եթե դա հնարավոր է։

Տևենենի համարժեք շղթաներ

Տևենենի համարժեք շղթան օգտագործում են, երբ լարման աղբյուրներից օգտվելիս


կարիք է լինում բացատրել որոշ երևույթներ։ Դրա մի վառ օրինակ է այն, թե ինչ է
տեղի ունենում, երբ մեքենան գործի է գցվում դիմային լույսերը միացված վիճակում։
Եթե երբևէ նման բանի ականատես եք եղել, ապա հավանաբար նկատած կլինեք, որ
այդ ընթացքում լույսերի պայծառությունը խամրում է։
Ակնհայտորեն ինչ-որ բան է տեղի ունենում, որի պատճառով լույսերին եկող լարումը
փոխվում է։ Մարտկոցը լարման իդեալական աղբյուր չէ, քանի որ խամրումը տեղի է
ունենում, երբ մեքենայի ստարտերը մարտկոցից շատ հոսանք է ստանում։ Եթե

- 81 -
մարտկոցը լիներ իդեալական աղբյուր, ապա լարումը երբեք չէր փոխվի և լույսերը
չէին խամրի։
Այս դասում կքննարկենք Տևենենի համարժեք շղթան-ՏՀՇ-՝ոչ իդեալական աղբյուրի
մոդելը։ Այս մոդելները կարելի է օգտագործել լարման անկման երևույթը
ուսումնասիրելիս, որը տեղի է ունենում մարտկոցի հետ՝ մեծ հոսանքների սպառման
ընթացքում։ Տևենենի համարժեք շղթան երկու բաղադրիչից կազմված մի
էլեկտրական մոդել է, ինչպիսին պատկերված է ներքևում։

 Vo իդեալական լարման աղբյուր է,


 Ro ռեզիստոր է։
Իդեալական լարման աղբյուրն ու ռեզիստորը միացված են այնպես, ինչպես ցույց է
տված վերևում։
ՏՀՇ- ի մի այլ կարևոր հատկությունն այն է, որ այն կարող է բացատրել ելուստի
լարման անկումը։ Կարող ենք գրել այն հավասարումները, որոնք նկարագրում են
ՏՀՇ-վարքը, երբ այն փոխազդում է այլ բաղադրիչների հետ։ Նախ սահմանենք մի
քանի փոփոխականներ։ Եթե ելուստներին սպառիչ է միացված, ապա կհոսի որոշակի
սպառման հոսանք։ Սահմանենք ՏՀՇ-ի սպառման հոսանքն ու ելուստների լարումն
այնպես, ինչպես ցույց է տված ներքևում։

Այժմ շղթայի համար գրենք հավասարում։ Նկատենք, որ եթե հոսի սպառման հոսանք,
ապա ներքին ռեզիստորի վրա կլինի այսպիսի լարում։

Vt = Vo - RoIL

- 82 -
Ունենալով ելուստի վրա լարման արտահայտությունը, կարող ենք ստանալ լարման՝
հոսանքից կախվածության գրաֆիկը։

Կան ՏՀՇ-ի մի քանի կարևոր հատկություններ,


որոնք նրան օգտակար մոդել են դարձնում։ թեքությունը =- Ro
Առաջին կարևոր հատկությունն այն է, որ Vo Ro
այն լարումն է, երբ ոչ մի սպառիչ միացված չէ։
Այն կոչվում է բաց շղթա ռեժիմի լարում։ Եթե
վոլտմետրը միացնեք ելքի ելուստներին և ուրիշ
ոչ մի բան չմիացնեք, ապա վոլտմետրը կկարդա Vo
արժեքը։

Մյուս հետաքրքիր հատկությունն այն է, որ կա որոշակի սահման, թե ինչքան հոսանք


կարող է տալ սպառիչին այդ աղբյուրը։ Եթե մտովի (այլ ոչ իրականում) կարճ
միացնենք ելուստները, ապա հոսանքը կլինի

Կարճ շղթայի հոսանք = Vo/Ro= Io.

Նկատենք մի հետաքրքիր առնչություն, որ կա բաց շղթա ռեժիմի Vo լարման, ներքին


Ro դիմադրության և կարճ միացված շղթայի Io հոսանքի միջև։ Այն նման է Օհմի
օրենքին, բայց իրականում այդպես չէ։ Այն չի վերաբերվում ռեզիստորի միջով հոսող
հոսանքին ու նրա վրայի լարմանը։

Խնդիրներ և հարցեր
Խ1․Աղբյուրն ունի բաց շղթա ռեժիմի 24 Վ լարում և 600  ներքին դիմադրություն։
Ինչքա՞ն կլինի լարումը աղբյուրի ելուստների վրա, եթե աղբյուրին միացվի 1200
սպառման ռեզիստոր։ 16
Հ1․Եթե միացնենք մի ռեզիստոր ՏՀՇ-ով աղբյուրին, ապա լարումը կընկնի, թե՞
կբարձրանա բաց շղթա ռեժիմի լարման արժեքից։ կընկնի
Խ2․Աղբյուրի ելուստների վրա լարումը հավասար է 10 Վ, երբ նրանից 20Ա հոսանք է
դուրս գալիս։ Բաց շղթա ռեժիմում լարումը 12 Վ է։ Ինչքա՞ն է աղբյուրի ներքին
դիմադրությունը։ 0,1

- 83 -
ՏՀՇ-ն շղթայի բարդությունը նվազեցնելու օգտակար եղանակ է։ Եթե ունենք մի բարդ
շղթա, որը փոխազդում է ուրիշ այլ շղթաների հետ, ապա հաճախ կարիք չի լինում
բարդ շղթան ամբողջովին մանրամասնությամբ ուսումնասիրել։
Որպեսզի ցույց տանք ՏՀՇ-ի օգտակարությունը, վերցնենք մի ՏՀՇ լարման
բաժանարար։ Լարման բաժանարարն այնքան էլ բարդ շղթա չէ, բայց և այնպես ավելի
բարդ է, քան ՏՀՇ-ն։ Այն կարող է ներկայացվել ՏՀՇ-ով և, ընդհանրապես, որտեղ էլ որ
հանդիպեք լարման բաժանարարի, այն կարող եք փոխարինել համարժեք ՏՀՇ-ով։
Հարկավոր է պարզել լարման բաժանարարի երկու մեծություն կամ նրանց
բանաձևերը։ Ըստ էության, մեզ հարկավոր է երկու բան հետևյալներից․
 Բաց շղթա ռեժիմի լարում
 Ներքին դիմադրություն
 Կարճ միացման հոսանք
Կենտրոնանանք բաց շղթա ռեժիմի Vo լարման վրա, որը ցույց է տված ներքևի
սխեմայում։ Բաց շղթա ռեժիմի լարումը հաշվելու համար կարող ենք օգտվել լարման
բաժանարարի բանաձևից՝

Այսպիսով, մենք ի վիճակի ենք հաշվել վերևում


հիշատակված մեծություններից մեկը։

Հիմա կենտրոնանանք կարճ միացման ռեժիմի Io


հոսանքի վրա։ Կարճ միացման հոսանքը այն
հոսանքն է, որը կհոսի, եթե շղթայի ելքի
ելուստները լինեն իրար կարճ միացված։ Կարող
ենք պատկերացնել լարման բաժանարարի կամ
ՏՀՇ կարճ միացում։ Դրանց կարճ միացնող
լարերը և կարճ միացման Isc հոսանքը ցույց են տված ներքևի նկարում։
ՏՀՇ-ի համար կարելի է հեշտությամբ նկատել, որ կարճ
միացման հոսանքը պարզապես հավասար է Vo/Ro։ Լարման
բաժանարարի համար դա նույնպես դժվար չէ հաշվել։ Այնտեղ
կարճ միացման հոսանքը հավասար է Vs/Rb։ Կարող ենք
օգտագործել այս երկու դիտարկումները ՏՀՇ լարման
բաժանարարի ներքին դիմադրությունը հաշվելու համար։

- 84 -
Հաշվենք կարճ միացման հոսանքը ՏՀՇ-ի համար՝
I o = Vo / Ro
Իսկ լարման բաժանարարի համար՝
Io = Vs / Rb
Միավորելով, կունենանք՝
Ro = Vo / Io = Vo / (Vs / Rb )
Կամ ձևափոխելով, կգտնենք

Ro= Vo / (Vs / Rb ) = [ Vs ( Ra/( Rb + Ra))] / (Vs / Rb )

= RaRb /( Rb + Ra)
Այսպիսով, ստացանք ներքին դիմադրությունը և այն նման է դիմադրությունների
զուգահեռ միացման բանաձևին (բայց իրականում դա այդպես չէ)։
Այժմ արդեն կարող ենք հաշվել բաց շղթայի լարումն ու լարման բաժանարարի
ներքին դիմադրությունը, այնպես որ լարման բաժանարարի համար կունենանք մի
ՏՀՇ։ Կարող ենք օգտագործել այս ՏՀՇ-ն ամենուր, որտեղ կա լարման բաժանարար։
Նշանակություն չունի, թե որտեղ է գտնվում այդ լարման բաժանարարը, այն կարող
ենք փոխարինել իր ՏՀՇ-ով, ինչպես որ կարող ենք զուգահեռ միացված
ռեզիստորները փոխարինել իրենց համարժեքով։
Խնդիրներ
Խ3․ 30 Վ լարման աղբյուրը ցուցաբերում է 0,5 Վ լարման անկում, երբ 0,9 Ա հոսանքով
սպառիչը միացվում է աղբյուրին։ Որոշել աղբյուրի Տևենենի համարժեքը։ Նախ
հաշվել բաց շղթա ռեժիմի լարումը այս ՏՀՇ պատկերում։ 30

Խ4․ Հաշվել ՏՀՇ ներկայացմամբ Ro ներքին դիմադրությունը։ 0,55


Խ5․Աղբյուրն ունի Տևենենի համարժեք շղթա հետևյալ տվյալներով․

o Vo = 24 v

- 85 -
o Ro = 1,2 

Ինչքա՞ն է ելուստի լարումը, եթե աղբյուրից 200 մԱ հոսանք է դուրս գալիս։


Հ2․Ունենք բաց շղթա ռեժիմի 12,6 Վ լարմամբ և 0,05 ներքին դիմադրությամբ մի
մարտկոց։ Մարտկոցի մեջ կա՞, արդյոք, 0,05 դիմադրությամբ ռեզիստոր։ ոչ
Խ6․Երբ մեքենայի ստարտերից օգտվելիս 200 Ա հոսանք է դուրս հոսում նրա
մարտկոցից, ապա դիմացի լույսերը խամրում են և լարումը մարտկոցի վրա ընկնում
է 12 Վ-ից մինչև 10 Վ։ Պարզել մեքենայի մարտկոցի Տևենենի համարժեք մոդելը։
Նախ հարկավոր է պարզել այդ ներկայացմամբ բաց շղթա ռեժիմի Vo լարումը։ 12

Խ7․Հաշվել ՏՀՇ ներկայացմամբ Ro ներքին դիմադրությունը։ 0,01

Նորտոնի համարժեք շղթաներ


Էլեկտրատեխնիկայում կա կրկնվող երկակիություն։ Լարումն ու հոսանքը երկակի են
և որտեղ էլ դրանցից մեկին որպես փոփոխական հանդիպենք որևէ
արտահայտության կամ թեորեմի մեջ, ապա սովորաբար հանդիպում ենք նաև
մյուսին։ Տևենենի համարժեք շղթայի այլընտրանքը Նորտոնի համարժեք շղթան է,
որի մի օրինակ ցուցադրված է ստորև։
Այս շղթայի համար ելուստի լարման և սպառման հոսանքի միջև առնչությունը շատ
հետաքրքրիր է, որովհետև այն անզանազանելի է Տևենենի շղթայից և երկուսն էլ
էլեկտրապես համարժեք են։ Գրենք Կիրխհոֆի լարման օրենքը Նորտոնի շղթայի
համար սպառիչը միացված վիճակում՝

Vելուստ/Ro + Iսպառիչ = Io

Այստեղից կգտնենք՝

Vելուստ = RoIo - RoIսպառիչ

- 86 -
Եթե RoIo նույնականացնենք Vo հետ, որ կա Տևենենի մոդելում, ապա այն կդառնա
համարժեք Տևենենի մոդելին։
Հարկավոր է նկատի առնել հետևյալ առնչությունները Տևենենի և Նորտոնի
համարժեքների միջև՝
 Ներքին Ro դիմադրությունը և Տևենենի և Նորտոնի համարժեք շղթաներում
նույնն է։
 Vo = RoIo,
որտեղ Vo –ն բաց շղթա ռեժիմի լարումն է Տևենենի մոդելում,
իսկ Io- կարճ միացման հոսանքն է Նորտոնի մոդելում։
Սա Օհմի օրենքը չէ, որովհետև լարումն ու հոսանքը ռեզիստորի համար չեն, այլ
փաստացի տարբեր մոդելների պարամետրեր են։
Երկու շղթաներն էլ բավարարում են հետևյալ հավասարմանը՝
Vելուստ = RoIo - RoIսպառիչ = Vo - RoIսպառիչ
Խնդիրներ
Խ8․ Մի 30Վ լարման աղբյուր ցույց է տալիս 0,5Վ լարման անկում, երբ աղբյուրին
միացված սպառիչով հոսում է 0,9 Ա հոսանք։ Հաշվել աղբյուրի Տևենենի համարժեքը։
Հաշվեք այս ՆՀՇ ներկայացման համար ՆՀՇ կարճ միացման հոսանքը։ 54

Խ9․Հաշվեք ՆՀՇ ներկայացմամբ Ro ներքին դիմադրությունը։ 0,5555

Մաքսիմում հզորության թեորեմը

Երբ էլ որ ունենանք էլեկտրական էներգիայի որևէ աղբյուր, մեզ կարող է հետաքրքրել,


թե ինչ պայմաններում այն կարող է տալ մաքսիմում էներգիա։
 Պատանիները լուծում են նմանատիպ խնդիր, երբ կարողանում են պարզել, թե
բարձրախոսների ինչպիսի միացումների դեպքում է հնարավոր ստերեո
համակարգից կորզել առավելագույն աղմուկ։

- 87 -
 Ռադարային ազդանշաններ մշակող ինժեներները այդ նույն խնդիրն են
լուծում, երբ ցանկանում են անտենայի միջոցով ցածր հզորության
ազդանշանից ստանալ մաքսիմում հզորություն։
Երկու դեպքում էլ կարող ենք ընդունել համակարգը որպես Տևենենի համարժեք
շղթա, որին սպառիչ է միացված։ ՏՀՇ միջոցով կգտնենք, թե աղբյուրից ինչքան
հզորություն է հնարավոր ստանալ։
Ենթադրենք ունենք աղբյուրին միացված մի սպառիչ և այդ աղբյուրը ներկայացված է
Տևենենի համարժեք շղթայով։ Իրավիճակը ներկայացված է ներքևի նկարում։
Հարկավոր է պարզել հետևյալ հարցի պատասխանը․
Ե՞րբ կարող է սպառիչը սպառել մաքսիմում հզորություն, եթե միացվի տված շղթային։

Նախ հաշվենք սպառիչ-ռեզիստորի վրայի Vսպառ լարումը՝


Vսպառ = Vo Rսպառ/(Ro+ Rսպառ)
Rսպառ-ի վրա սպառվող հզորությունը կլինի
(Vսպառ)2 / Rսպառ = (Vo)2 Rսպառ/(Ro+ Rսպառ)2
Էքստրեմումը գտնելու համար ածանցենք ըստ Rսպառ , այնուհետև հավասարեցնենք
զրոյի։ Ածանցյալը կլինի՝
(Vo)2(Ro- Rսպառ)/(Ro+ Rսպառ)
Մաքսիմում հզորությունը կլինի, երբ
Rսպառ = Ro
Երբ սպառիչի դիմադրությունը հավասար է աղբյուրի ներքին դիմադրությանը, ապա
սպառիչի լարումը հավասար է բաց շղթայի լարման ուղիղ կեսին, այնպես որ
սպառիչին տված մաքսիմում հզորությունը կլինի՝
Pmax = (Vo )2/(4Ro)
Երբ սպառիչի դիմադրությունը հավասար է աղբյուրի ներքին դիմադրությանը, ապա
ասում ենք, որ այդ երկուսն իրար բռնում են։

Որոշ մտորումներ
Վերևում մենք ստացանք մաքսիմում հզորության թեորեմը ինչպես այն սովորաբար
ներկայացվում է։ Այնուամենայնիվ այն տպավորությունն է ստեղծվում, թե մաքսիմում
հզորություն փոխանցվում է միայն այն ժամանակ, երբ սպառիչի դիմադրությունը
հավասար է ներքին դիմադրությանը։ Դա այնքան էլ այդպես չէ։

- 88 -
 Մաքսիմում հզորություն փոխանցվում է սպառիչին, երբ այն իջեցնում է
ելուստի լարումը մինչև բաց շղթա ռեժիմի լարման կեսը և սպառիչի հոսանքը
հավասար է կարճ միացման հոսանքի կեսին։
 Սակայն սա այնքան էլ այն չէ, ինչ ապացուցեցինք, այդ պատճառով
քննարկենք ավելի լայն իրավիճակ։
Դիտարկենք այսպիսի իրավիճակ
 Ունենք լարման աղբյուր, որի ելուստի լարումն ու սպառիչի հոսանքը կապված
են ստորև պատկերված ձևով։

Թեքություն = -Ro

Սպառիչի հզորությունը կլինի․

Pսպառիչ = VսպառիչIսպառիչ = (Vo - IսպառիչRo)Iսպառիչ.


Այժմ ածանցենք ըստ Iսպառիչ–ի՝
dPսպառիչ/dIսպառիչ = Vo - 2 Iսպառիչ Ro.
Այժմ հաշվենք սպառիչի այն հոսանքը, որի դեպքում հզորությունը դառնում է
մաքսիմում՝
Iսպառիչ = Vo/2Ro
Սա կարճ միացման հոսանքի կեսն է և եթե այս արժեքը տեղադրենք ելուստի լարման
հավասարման մեջ, ապա կստանանք, որ ելուստի լարումը մաքսիմում հզորության
ժամանակ հավասար է բաց շղթա ռեժիմի հոսանքի կեսին։
Դիտարկենք մի այլ տեսանկյունից։ Սպառիչի լարման և հոսանքի կորի վրա
սպառիչի Vսպառիչ·Iսպառիչ հզորությունը կարելի է դիտարկել որպես որևէ կետում
ուղղանկյան մակերես։ Այս գրաֆիկի ամեն մի կետում սպառիչի լարման և հոսանքի
արտադրյալը փոխանցված հզորությունն է։ Դա նաև այն ուղղանկյան մակերեսն է,
որի բարձրությունը հավասար է ելուստի լարմանը, իսկ երկարությունը հավասար է
սպառիչի հոսանքին։ Այսպես մի քանի կետերի համար նայելով սպառման կորի տակ
գտնվող ուղղանկյուններին, ամենամեծ հզորությունը կլինի ամենամեծ մակերեսի
դեպքում։
Ոչ բոլոր շղթաներն ունեն սպառիչի հոսանքի և լարման միջև գծային կապ։ Արևային
էլեմենտի սպառիչի հոսանքի կորը կարող է ունենալ ստորև պատկերված տեսքը՝

- 89 -
Հաստատուն հոսանքի աղբյուրն ունի 9,6 Վ բաց շղթա ռեժիմի լարում և 8,0 Օհմ
ներքին դիմադրություն։
Խ10․ Ո՞ր դիմադրությունը կսպառի մաքսիմում հզորություն, եթե այն միացվի
աղբյուրին։ 8
Խ11․ Ինչքա՞ն հզորություն կսպառի մաքսիմում հզորության դիմադրությունը։ 2,88
Խ12․ Աղբյուրն ունի Նորտոնի համարժեք մոդել՝ 200 միլիԱմպեր աղբյուր և 3,2 Օհմ
ներքին դիմադրություն։ Սպառիչի ի՞նչ դիմադրության դեպքում այն կունենա
մաքսիմում հզորություն։ 3,2
Խ13․ Ինչքա՞ն կլինի սպառիչի լարումը և հզորությունը սպառիչի վերևում հաշված
դիմադրության դեպքում։

ՏՀՇ օգտագործումը շղթան ուսումնասիրելիս

Ստորև ներկայացված է մի լարման բաժանարար

Այժմ քննարկենք հետևյալը՝


 Լարման բաժանարարը գծային շղթա է,
 Հետևաբար, լարման բաժանարարն ունի Տևենենի համարժեք շղթա
 Հարկավոր է որոշել ՏՀՇ-ն

- 90 -
Ամեն անգամ, երբ ունենանք Տևենենի համարժեք շղթա, այն կարող ենք
փոխարինել Նորտոնի համարժեքով։ Այժմ վերհիշենք, որ
 Կարճ միացված շղթայի հոսանքը = բաց շղթա ռեժիմի լարում/ ներքին
դիմադրություն
 Տևենենի և Նորտոնի շղթաների համար ներքին դիմադրությունը նույնն է

Տևենենի շղթա

Նորտոնի շղթա

Քանի որ երկու ռեզիստորներն իրար զուգահեռ են, կարող ենք նրանց համատեղել և
արդյունքում կստանանք ներքևի շղթան՝

 Սա Նորտոնի համարժեք շղթան է լարման


բաժանարարի համար
 Եթե ցանկանում ենք ունենալ Տևենենի
համարժեք շղթա, ապա կարող ենք Նորտոնի
համարժեքը շրջել ՏՀՇ-ի բաց շղթա ռեժիմի Ra+Rb
լարումը հաշվելով՝

Vo = (Vin/Ra) (RaRb/(Ra + Rb))

- 91 -
 Արդյունքում կունենանք ստորև ներկայացված ՏՀՇ՝

Ra+Rb
Raa+Rb
a

Նկատենք, որ համարժեք շղթան ունի հետևյալ հատկությունները՝


 Բաց շղթա ռեժիմի լարումը այն լարումն է, ինչ որ ստացանք լարման
բաժանարարի բանաձևից։
 Ներքին դիմադրությունը հաշվելու բանաձևն ունի զուգահեռ միացված
դիմադրությունների բանաձևի տեսք, չնայած որ այդ երկու ռեզիստորները
սկզբնական լարման բաժանարարում գտնվում են հաջորդաբար վիճակում։

Խնդիրներ

Հետևյալ լարման բաժանարարում ՝

 Ra = 30,
 Rb = 70,
 Vin = 10Վ

Խ14․Նախ հաշվեք բաց շղթա ռեժիմի Vo լարումը հետևյալ ՏՀՇ ներկայացմամբ։ 7

- 92 -
Խ15․Հաշվել ՏՀՇ ներկայացման Ro ներքին դիմադրությունը։ 21

Եթե չենք կարողանում հաշվել ՏՀՇ-ն, ապա այն չափելու հնարավորություն կա։
Հեշտությամբ հնարավոր է ՏՀՇ-Ն չափել՝ չափելով բաց շղթայի լարումը։ Ներքին
դիմադրության չափումը այլ խնդիր է։ Դա անելու համար ստիպված պետք է
աղբյուրին այնպիսի սպառիչ միացնեք, որ ելուստի լարումն ընկնի։ Օր․ դա կարող է
խնդրահարույց լինել պատի վարդակին նման աղբյուրի դեպքերում։ Հաստատ չեք
ցանկանա վարդակից այնքան մեծ սպառման հոսանք ստանալ, որ տարբերությունը
չափել կարողանալու համար ստանաք բավարար չափսի լարման անկում։ Պատի մեջ
հաղորդալարերը կարող են շիկանալ այն աստիճան, որ հրդեհ կառաջացնեն։

Խնդիր 2․1 Տան հաղորդալարերի միացումներում կա դիմադրություն, որը միշտ չէ որ


կարելի է անտեսել։ Ենթադրենք ունենք 250 Վտ հզորության լամպ։ Երբ այն միացնենք
ներս մտնող լարերից հեռու տան մի ծայրում, ապա վարդակի երկայնքով լարումը 1,6
Վ չափով կընկնի սկզբնական 220 Վ լարման արժեքից։ Համարելով լարումը
սինուսոիդալ, հաշվել վարդակի Տևենենի համարժեքը մոդելը։

Խ2․2․ Ներքևի շղթայի համար անհրաժեշտ է հաշվել ելքի լարումը։ Քանի որ շղթան
բարդ տեսք ունի, ապա ուսանողը պնդում է, որ ելքի լարումը հաշվելու համար կարող
ենք օգտվել Տևենենի և Նորտոնի համարժեք շղթաներից։

Խնդիր 2․3․ Այս շղթան հետաքրքիր է, քանի որ ասում են, թե այն թվա- անալոգային
փոխարկիչ է։

- 93 -
Ահա այդ լարումների հավաքածուն։

 Մուտքի Va, Vb և Vc լարումերից յուրաքանչյուրը կամ 0 Վ է կամ 5 Վ։


 5Վ –ը մեկնաբանվում է որպես թվային 1 և 0Վ-ը որպես թվային 0։
 Մուտքի 3 լարումները իրենցից ներկայացնում են որպես 3 բիթ ունեցող
երկուական թվեր։ Այդ թիվը կարող է լինել 0-ից մինչև 7 կամայական թիվ։

Հարկավոր է պատասխանել հետևյալ հարցերին՝

 Լարման աղբյուրներից ո՞րն է ամենաքիչ կարևոր բիթը (ՔԿԲ) և որը


ամենաշատ կարևոր բիթը (ՇԿԲ)։
 Արդյո՞ք ելքը համեմատական է մուտքի լարման թվային արժեքին։
 Եթե կա համեմատականություն, ապա ինչքա՞ն է համեմատականության
գործակիցը։
 Ցանկալի է, որ ելքի լարումը փոխվի ոչ ավել, քան 1%։ Ո՞րն է այն ամենափոքր
դիմադրությունը, որ կարելի օգտագործել այս շղթան բեռնելու համար և որ ելքի
լարումը չփոխվի 1%-ից ավել։

Խնդիր 2․6 Այստեղ պատկերված է մի հետաքրքիր շղթա։ Կան մի քանի լարումներ V1-
ից մինչև VN, որոնք միացված են ելքի հանգույցի մի ընդհանուր կետի։ Տվյալ պահին
կարելի է համարել, որ այդ լարման աղբյուրները LM35 ջերմաստիճանային սենսորի
ելքերն են։ Ցանկալի է, որ ելքի լարումը լինի բոլոր մուտքերի լարումների միջին
արժեքին համեմատական։

- 94 -
Հարկավոր է պատասխանել հետևյալ հարցերին՝
Արդյո՞ք ելքի լարումը համեմատական է միջինին։ Եթե դա այդպես է, ապա գրեք այդ
էֆեկտի մի համոզիչ փաստարկ։
Ինչքա՞ն է համեմատականության գործակիցը, եթե ունենք N հատ լարման աղբյուր։
Շատ լավ կլինի ունենալ մի համեմատականության գործակից, որը հավասար լինի 1-
ի։ Եթե դա հնարավոր է, ապա դիմադրության ի՞նչ արժեք պետք է ընտրել բոլոր
բաղադրիչների համար։
Խնդիր 2․7․ Երկու հոգի կանգնել են խնդրի առաջ։ Նրանք ունեն 12 Վ լարման աղբյուր
և կարիք ունեն 6 Վ աղբյուրի։ Նրանք որոշում են օգտագործել Ra = Rb արժեքով
լարման բաժանարար։ Փաստացի այդ երկու ռեզիստորներն էլ ունեն 100
դիմադրություն ստորև բերված լարման բաժանարարի շղթայում։ Նրանց խնդիրն է
որոշել, թե ինչքա՞ն հոսանք է ցրվում աղբյուրից, երբ 6 Վ բաժանարարի ելքին ունենում
ենկցված 50  սպառիչ։ Ստորև ցույց է տված լարման բաժանարարը՝

Իսկ այստեղ պատկերված է Տեվենենի համարժեք շղթան։.

- 95 -
Ընկերներից մեկն ասում է, որ ցրվող հզորությունը հաշվելու համար հնարավոր չէ
օգտվել Տեվենենի համարժեք շղթայից։ Մյուսն ասում է, որ դա հնարավոր է։
 Հարկավոր է պարզել, որ ելքի լարումն իսկապես 6 Վ է։
 Բաժանարարի համար որոշել Տեվենենի համարժեք շղթան։
 Բաժանարարի Ra և Rb կողմից ցրվող հզորությունը։
 Հաշվել Տեվենենի համարժեք շղթայում ցրվող հզորությունը։
Խնդիր 8․Պողոսն ու Պետրոսը կանգնել են մի խնդրի առջև։ Նրանք ունեն
փոփոխական հոսանքի մի աղբյուր։ Ստորև պատկերված է Տեվենենի համարժեք
շղթան։ Լարումը երաժշտական ազդանշան է, իսկ ներքին դիմադրությունը 8 Օհմ է։

Պողոսն ու Պետրոսը ցանկանում են աղբյուրից ստանալ հնարավորինս մեծ


հզորություն և գիտեն, որ հարկավոր է ունենալ 8 Օհմ դինամիկ։ Ցավոք չափելուց
հետո պարզվում է, որ նրանց ունեցած դինամիկները կամ 4 Օհմ են կամ 16 Օհմ՝
ցանկալիի կեսը կամ կրկնապատիկը։
 Եթե նրանց նպատակն է ունենալ աղմուկ/ձայն հզորության մաքսիմում, ապա
որ դինամիկը պետք է օգտագործեն։
 Ինչքան «ներկայացում» են նրանք կորցնում այդ դինամիկներն օգտագործելիս
և արդյոք երկուսի համար էլ դա նույնն է։
Վերլուծության նպատակով կարող եք հաշվարկները համեմատել V0 = 10Վ
համար։

Խնդիր 2․9․Անհրաժեշտ է փոխանցման գծի երկայնքով կանխորոշել լարումը։


Խմբի ղեկավարն ասում է, որ իրավիճակը կարելի է կանխորոշել ստորև
ներկայացված շղթայի միջոցով։

- 96 -
Այս իրավիճակում կազմակերպությունը ցանկանում է կատարել հետևյալ
աշխատանքները՝
 Նրանք ցանկանում են էլեկտրագնացքը սնուցել 600Վ լարմամբ։
 600Վ լարման կայանները պետք է բաշխվեն ռելսերի գծի երկայնքով
հնարավորինս հավասարաչափ։
 Երբ էլեկտրագնացքը 600Վ կայանի ճիշտ մոտակայքում չէ, ապա անհրաժեշտ է
ունենալ գծերով գնացքին սնուցում և այդ պատճառով ռելսերի երկայնքով
կունենանք լարման անկում։
 Վերևի շղթայում ռելսերի դիմադրությունները ցույց են տրված որպես RLeft և
RRigh
 էլեկտրագնացքի դիմադրությունը ներկայացված է որպես Rմեքենա
 Ռելսերի դիմադրությունը՝ 0,02/մղոն
 Մեքենան ունի 2դիմադրություն
Ընկերությունը ցանկանում է իմանալ, թե ինչ հեռավորությամբ կարող են բաշխել
600Վ կայանները և դեռ էլեկտրագնացքի վրա ունենալ 550Վ կամ ավել լարում։

Երկար վիճաբանություններից հետո խմբի ղեկավարը հասկանում է, որ վերևի շղթան


շատ բարդ է և հնարավոր է փոխարինել ներքևի համարժեք շղթայով։ Նա նաև
գիտակցում է, որ ամենավատ իրավիճակը այն ժամանակ է, երբ էլեկտրագնացքը
գտնվում է երկու 600Վ կայանների միջև, այնպես որ հարկավոր է գտնել գնացքի
հնարավոր ամենամեծ հեռավորությունը կայանից՝ հաշվելով Rrail = Rleft = Rright
թույլատրելի ամենամեծ արժեքը։

Խնդիր 2․10․ Աղբյուրն ունի 200միլիԱմպեր աղբյուրով և 3,2 ներքին դիմադրությամբ


Նորտոնի համարժեք շղթա։

- 97 -
Բեռնման ինչպիսի (Rload) դիմադրությունն է ցրում մաքսիմալ հզորություն։
Ինչքան է բեռնման լարումը և բեռնման հզորությունը առաջին մասում հաշված
բեռնման դիմադրության դեպքում։
Խնդիր 11․ Ստորև ցույց է տված արևային էլեմենտի բեռնման կորը։ Չնայած որ այս
բեռնման կորը բավականին ոչ գծային է, հնարավոր է արևային էլեմենտի համար
գտնել Տեվենենի մի մոտավոր համարժեք շղթա։ Տեվենենի համարժեք շղթան
օգտագործում է գծային մոտարկում և գործում է բեռնման կորի մի մասում։

Այս սարքի համար հաշվել Տեվենենի համարժեք շղթայի մոդելը, օգտագործելով ուղիղ
գծային մոտավորությունը 0Ա հոսանքի մոտակայքում։
Օգտվելով մոտավոր մոդելից, հաշվել մաքսիմում հզորության բեռնման
դիմադրությունը և հաշվել ենթադրյալ մաքսիմում բեռնման հզորությունը։
Օգտվելով գրաֆիկից, հաշվել ամենամեծ հզորությունը, որ կարող է փոխանցել այս
աղբյուրը։
Խնդիր 2․12․Ենթադրենք ունենք փողրակով մի փոշեծծիչ։ Փողրակի ծայրին այլ
կցորդներ միացված չեն, այնպես որ երբ միացնում ենք փոշեծծիչը, ապա ունենում ենք
փողրակ առանց որևէ կցորդի։ Պատասխանել հետևյալ հարցերին։ Այս հարցերին
պատասխանելիս հիշեք, որ լսվող ձայնի դզզոցը իսկապես փոշեծծիչի շարժիչի
պտտման արագության չափն է։ Ինչքան բարձր է դզզոցը, այնքան շարժիչը արագ է
պտտվում։
Երբ միացնում ենք փոշեծծիչը, ապա շարժիչը պտտվում է մի որոշակի
հաստատուն արագությամբ։ Երբ ձեռքի ափով փակեք փողրակի ծայրը, ապա
դզզոցը կուժեղանա, թե՞ կթուլանա։
Բացատրեք, թե ինչու՞ է բարձրանում կամ իջնում դզզոցի ձայնը ափով փողրակը
փակելիս։ Բացատրության համար կարելի է օգտվել էլեկտրական նմանակումից,
սակայն այդ դեպքում պետք է բացատրեք շղթայի բոլոր բաղադրիչների
նպատակը։
Էլեկտրական նմանակումով բացատրել համակարգի պահվածքը եզրային
ծայրակետերում (ինչպես երբ ձեռքի ափով չեք փակում փողրակը)։

- 98 -
Կոնդենսատորներ

Ինչո՞ւ են կոնդենսատորները կարևոր։


Կոնդենսատորը լայնորեն օգտագործվող էլեկտրական էլեմենտ է։ Այն ունի մի քանի
առանձնահատկություններ, որոնք նրան դարձնում են օգտակար և կարևոր։
 Կոնդենսատորը կարող է էներգիա կուտակել, այդ պատճառով հաճախ կարելի
է հանդիպել էլեկտրասնման սարքերում։
 Կոնդենսատորն ունի լարում, որը համեմատական է նրանում կուտակված
լիցքին (հոսանքի ինտեգրալին) և դրա շնորհիվ այն կարող է օգտագործվել օր․
օպերացիոն ուժեղարարների շղթաներում անհրաժեշտ հաշվարկներ
կատարելիս։
 Կոնդենսատոր պարունակող շղթաները ցուցաբերում են հաճախությունից
կախված վարք, այնպես որ հնարավոր է կառուցել ընտրողաբար՝ որոշակի
հաճախությունների համար ուժեղարար։
Ի՞նչ է կոնդենսատորը
Կոնդենսատորները երկու ելուստ ունեցող էլեկտրական էլեմենտներ են։ Դրանք ըստ
էության մեկուսիչով՝ դիէլեկտրիկով առանձնացված երկու հաղորդիչ թիթեղներ են և
այդ հաղորդիչ թիթեղներին հաղորդալարեր են միացված։
Հողորդիչ
թիթեղ

դիէլեկտրիկ

Կոնդենսատորները հանդիպում են ինքնիստինքյան։ Տպասալիկի հակադիր


երեսների վրա գտնվող երկու իրար զուգահեռ լարեր կազմում են կոնդենսատոր։ Դա
ակամա հանդիպող կոնդենսատոր է և մենք կգերադասեինք, որ այդպես չլիներ։ Բայց
դրանք կան։ Այն ունի էլեկտրական ազդեցություն և ազդում է շղթայի վրա։ Դուք պետք
է հասկանաք, թե դա ինչ է։
Երբեմն ցանկալի է լինում օգտագործել կոնդենսատորներ հատուկ նրանց
հաճախային կախվածության վարքի պատճառով։ Լինում են բազմաթիվ դեպքեր, երբ
ցանկանում ենք նախագծել որոշակի հաճախությունից կախվածության վարքագիծ։
Հնարավոր է, որ ցանկանանք ցածր հաճախային ազդանշանից ֆիլտրել որոշ բարձր
հաճախային աղմուկներ։

- 99 -
Հնարավոր է ցանկանանք էներգամատակարարումից ֆիլտրել գծի 50Հց
հաճախությանը մոտ ազդանշանները։ Այդ ժամանակ ստիպված կլինեք շղթայում
կոնդենսատորներ օգտագործել։
Երբեմն էներգիա կուտակելու համար կարող ենք կոնդենսատոր օգտագործել։
Հնարավոր է, որ մետրոյի գնացքում կոմուտատորը գծի երկայնքով մի քանի մետր
անջատի էներգամատակարարումը։ Էներգիա կուտակելու համար կարող ենք
օգտագործել մի մեծ կոնդենսատոր և դրա շնորհիվ գնացքը վարել մինչև էներգիա
մատակարարվող վայր։
Այս և նմանատիպ դեպքերում օգտագործում են կոնդենսատոր։
Կոնդենսատորներն ու ինդուկտիվությունները այնպիսի էլեմենտներ են, որ կարող
են մաքուր էլեկտրական էներգիա կուտակել։ Երկուսն էլ հայտնագործվել են
էլեկտրականության պատմության վաղ ժամանակներում։ Կոնդենսատորը սկզբում ի
հայտ է եկել լեգենդար լեյդենյան բանկայի ձևով, որը մի ապակե բանկա է, որի ներսի
և դրսի պատերին ամրացված է մետաղական փայլաթիթեղ, ինչպես որ ցույց է տված
ներքևի նկարում։ Այս նկարում լեյդենյան բանկա-կոնդենսատորին միացված է
մարտկոց։
Ապակե
բանկա

փայլաթիթեղ

Այս սարքն առաջին անգամ ի հայտ է եկել մոտ 1750թ․ Նիդերլանդների Լեյդեն
քաղաքում։ Այն հայտնագործել են Կլիստը և Պիտերը։ Չնայած որ դա տեղի է ունեցել
մոտ 260 տարի առաջ, այն ունի ժամանակակից կոնդենսատորի բոլոր տարրերը,
ներառյալ՝
 Երկու հաղորդիչ թիթեղներ։ Դա լեյդենյան բանկայի մետաղական
փայլաթիթեղն է։
 Մեկուսիչ, որը բաժանում է թիթեղներն իրարից այնպես, որ նրանք
էլեկտրական կոնտակտ չունենան։
Լեյդենյան բանկայի գործողության սկզբունքն այն է, որ երկու փայլաթիթեղներին
հնարավոր է լիցք հաղորդել։ Եթե ներսի փայլաթիթեղին դրական լիցք է հաղորդվում,
իսկ դրսինին՝ բացասական, ապա երկու լիցքերը կձգտեն մեկը մյուսին պահել իրենց
տեղում։ Ներկայիս կոնդենսատորները սրանից չեն տարբերվում և սովորաբար
կազմված են 2 մետաղական կամ հաղորդիչ թիթեղներից, որոնք այնպես են
դասավորված, որ թույլ են տալիս լիցքերին կապվել թիթեղների հետ։
Դրա մի պարզ ֆիզիկական իրավիճակ ցույց է տված նկարում։

- 100 -
Հաղորդիչ
թիթեղ

դիէլեկտրիկ

Եթե վերին թիթեղը պարունակում է դրական լիցք, իսկ ներքևինը՝ բացասական,


ապա լիցքերը կապված մնում են կոնդենսատորի թիթեղներին, քանի որ դրական
լիցքերը ձգում են բացասական լիցքերին (այդպիսով չթողնելով բացասական
լիցքերին հեռանալ կոնդենսատորից) և բացասական լիցքերն էլ փոխադարձաբար
իրենց տեղում կապված են պահում դրական լիցքերին։ Լիցքը՝ հայտնվելով
կոնդենսատորի թիթեղների վրա, կձգտի այնտեղ անշարժ մնալ այնքան ժամանակ,
քանի դեռ չի առաջացել հոսանքահաղորդիչ որևէ ճանապարհ, որով այն կարող է
հոսել մի թիթեղից մյուսը։ Կոնդենսատորը շղթայում պատկերելու համար կա
ստանդարտ սիմվոլ։ Ներքևի նկարում ցույց է տված ֆիզիկական կոնդենսատորի
պատկերը և համապատասխան շղթայական սիմվոլը։ Ուշադրություն դարձրեք, թե
ինչպես է կոնդենսատորի սիմվոլը պատկերում երկու թիթեղներն ու նրանց միջև
գտնվող մեկուսիչ-դիէլեկտրիկը։

Հաղորդիչ
թիթեղ

դիէլեկ
տրիկ

Հիմա պատկերացնենք մի կոնդենսատոր, որն իր թիթեղների վրա լիցք չունի։ Եթե


կոնդենսատորը միացվի շղթային, ապա ինչքան լիցք որ կներհոսի մի թիթեղի վրա,
այդքան էլ կարտահոսի մյուսից։ Արդյունքը կլինի այն, որ նույն քանակի, բայց
հակադիր նշանի լիցքեր կունենանք կոնդենսատորի յուրաքանչյուր թիթեղի վրա։ Դա
սովորական իրավիճակն է և մենք սովորաբար համարում ենք, որ եթե Q քանակի
լիցք կա դրական թիթեղի վրա, ապա -Q քանակի լիցք էլ կլինի բացասական թիթեղի
վրա։
Կոնդենսատորի էությունը լիցք կուտակելու մեջ է։ Քանի որ դրանք լիցք են
կուտակում, ապա ունեն ավելի վաղ արված հատկությունները՝ էներգիա են
կուտակում և ունեն հաճախությունից կախված վարքագիծ։ Ուսումնասիրելով լիցքի
կուտակումը կոնդենսատորի վրա, կհասկանանք նրա վարքագծի մյուս կողմերը ևս։
- 101 -
Կոնդենսատորի վրա լիցքը կարող է կուտակվել երկու թիթեղների վրա։ Սովորաբար
հակառակ բևեռայնության լիցքերը կուտակվում թիթեղների վրա՝ մեկի վրա դրական,
իսկ մյուսի վրա բացասական։ Այդ լիցքերը հնարվորություն ունեն այնտեղ անշարժ
մնալու։ Մի թիթեղի դրական լիցքը ձգում և պահում է մյուս թիթեղի բացասական
լիցքին։ Այս իրավիճակում լիցքը այնտեղ կարող է մնալ երկար ժամանակ։

Լարման և հոսանքի կապը կոնդենսատորում


Կոնդենսատորի լիցքի և լարման միջև կա մաթեմատիկական
առնչություն։ Այդ առնչությունը ունի շատ պարզ տեսք։ Դիէլեկտրիկ-
մեկուսիչ նյութերի մեծ մասի համար լիցքն ու լարումը կախված են
գծայնորեն։

Այստեղ V -ն թիթեղների միջև լարումն է։


Հարկավոր է որոշել այդ լարման բևեռայնությունը։ Վերևի նկարում մենք դա արել ենք։
Նկատենք, որ "+" և "-" տեղերը կարելի փոխել։
Q-ն + նշանով թիթեղի վրայի լիցքն է լարման բևեռայնության սույն որոշմամբ։
Կոնդենսատորի լիցքի և V լարման միջև կա գծային կապ C հաստատունով, որին
անվանում են ունակություն՝
Q=CV
C չափման միավորը Ֆարադն է։ Եթե V չափվում է Վոլտով, իսկ Q Կուլոնով, ապա
այն կչափվի Կուլոն/Վոլտ։
Q = C V առնչությունը ամենակարևոր բանն է, որ հարկավոր է իմանալ
կոնդենսատորի վերաբերյալ։ Ներքևում ցույց է տված մի շղթա, որն ունի լարման
աղբյուր՝ Vs, ռեզիստոր՝ R և
կոնդենսատոր՝ C։

- 102 -
Եթե ուզում ենք իմանալ, թե ինչպես է այս շղթան աշխատում, ապա պետք է
կիրառենք Կիրխհոֆի հոսանքի և լարման բանաձևերը ու պարզենք, թե ինչպես են
առնչվում լարումն ու հոսանքը կոնդենսատորում։ Լարման և լիցքի միջև ունենք
առնչություն և դրանից էլ ելնելով կարող ենք գտնել լարում- հոսանք առնչությունը։
Կոնդենսատորի համար հիմնական առնչությունն այն է, որ լարումը համեմատական
է "+" թիթեղի լիցքին։ Սակայն հարկավոր է գտնել առնչություն հոսանքի և լարման
միջև։ Այդ առնչությունը ստանալու համար հարկավոր է հասկանալ, որ
կոնդենսատորի մեջ հոսող հոսանքը՝ դա նրա մեջ հոսող լիցքի հոսքի արագությունն
է։ Ահա իրավիճակը։ Կոնդենսատորի վրայի լարումը պետք է համարենք ժամանակի
հետ փոխվող՝ v(t) և դեպի կոնդենսատոր հոսող հոսանքը նույնպես ժամանակի հետ
փոխվող՝ i(t)։ Եթե հիմնվենք լարման համար նշված բևեռայնության վրա, ապա i(t)
հոսանքը կհոսի դեպի "+" ելուստ։ Վերոհիշյալ նկատառումներից ելնելով, կունենանք
ic(t) = C dvc(t)/dt
Այս առնչությունը կոնդենսատորի հոսանքի և լարման համար հիմնարար
առնչություն է։ Այն նման չէ ռեզիստորի համար մեր ստացած պարզ առնչությանը։
Հոսանքի ստացման համար լարման ածանցյալը նշանակում է, որ ստիպված ենք գործ
ունենալ դիֆերենցիալ հաշվի հետ։
Հ1․ Եթե կոնդենսատորի լարումը փոքրանում է, ապա հոսանքը կլինի դրական, թե՞
բացասական։ բացասական
Քննարկենք մի կոնկրետ օրինակ։ Ենթադրենք ունենք 4,7 մկՖ ունակության
կոնդենսատոր և կոնդենսատորի լարումը կախված է ժամանակից այնպես, ինչպես
ցույց է տված ստորև։

10Վ

10մվրկ ժամանակ, t

Լարումը մի միլիվայրկյանում բարձրանում է 0-ից 10Վ, իսկ այնուհետև մնում է


հաստատուն՝ հավասար 10Վ։
Հարցեր

- 103 -
Հ2․Արդյո՞ք հոսանքը հաստատուն է t = 0 ից t = 10 մվրկ ժամանակային
միջակայքում։ այո
Հ3․ Արդյո՞ք հոսանքը հաստատուն է t = 10մվրկ ժամանակից հետո։ այո
Քանի որ հոսանքը համեմատական է լարման ածանցյալին, ապա կա միայն մի
ժամանակային միջակայք՝ t = 0 ից t = 10մվրկ, երբ լարման ածանցյալը զրոյական
չէ, այնպես որ դա միակ ժամանակամիջոցն է, երբ հոսանքը զրոյական չէ։
Մի միլիվրկ անց լարման ածանցյալը դառնում է զրո, այնպես որ հոսանք չի լինում։
Իսկ եթե հոսանք չկա, ուրեմն ոչ մի լիցք չի ներհոսում կամ արտահոսում և լարումն
էլ մնում է հաստատուն։
Լարման ածանցյալը հաստատուն է t = 0 ից t = 10մվրկ ընթացքում։ Հետևաբար
հոսանքն էլ կլինի հաստատուն այդ ժամանակահատվածում։

Կոնդենսատորի էներգիան

Էներգիայի կուտակումը շատ կարևոր է։ Դուք ապավինում եք ձեր վառելիքի բաքում


եղած էներգիային, երբ վարում եք մեքենան աշխատանքի կամ այլ տեղ գնալիս։ Սա
էներգիայի կուտակման ակնհայտ օրինակ է։ Կան շատ այլ ուրիշ տեղեր, որտեղ
էներգիա է կուտակվում։ Դրանցից շատերն այդքան էլ ակնհայտ չեն, ինչպես որ
մեքենայի վառելիքի բաքն է։ Ահա մի քանիսը։
 Կարդում եք որևէ բան համակարգիչի վրա և նա միշտ պահում է ճիշտ
ժամանակը։ Համակարգիչի մի փոքր մասը աշխատում է, երբ կարծում եք, թե
այն անջատված է։ Կա մի փոքր մարտկոց, որն էներգիա է կուտակում և
շարունակում է աշխատեցնել ժամացույցը, երբ մնացած ամեն ինչ անջատված
է։
 Եթե ունեք ստերեո համակարգ կամ հեռուստացույց, ապա պետք է այն
միացնեք պատի վարդակին։ Վարդակի լարումը մի վայրկյանում 100 անգամ
զրո է դառնում։ Երբ դա տեղի է ունենում, համակարգը շարունակում է իր
աշխատանքը, որովհետև նրա ներսում կան կոնդենսատորներ, որոնք էներգիա
են կուտակում և նպաստում համակարգի անընդհատ աշխատանքին այն
պահերին, երբ պահանջվող լարումը բավարար չէ։
Կոնդենսատորներն իրականում մեծ քանակի էներգիա կուտակելու համար չեն
կարող օգտագործվել, սակայն կան շատ իրավիճակներ, երբ կոնդենսատորի էներգիա
կուտակելու ընդունակությունը լինում է շատ կարևոր։ Այժմ պարզենք, թե ինչքան
էներգիա կարող է կուտակել կոնդենսատորը։
Կոնդենսատորները հաճախ են օգտագործվում էներգիա կուտակելու նպատակով,
երբ

- 104 -
 Անհրաժեշտ է լինում էներգիայի փոքր քանակություն
 Երբ մարտկոցները ցանկալի չեն, քանի որ կարող են փչանալ։
 Կարճ ժամանակում մեծ հզորության կարիք է լինում՝ ինչպես
էներգամատակարարման ֆիլտրերում կամ համակարգչին հնարավորություն
տալ նորմալ ձևով անջատվել, երբ խափանվում է էլեկտրամատակարարումը։
Որպեսզի հաշվենք կոնդենսատորի մեջ կուտակված էներգիան, սկսենք լարման և
հոսանքի միջև հիմնական առնչությունից։
i(t) = C dv(t)/dt
Ունենալով այս առնչությունը, կարող ենք հաշվել հզորությունը
(կոնդենսատորի մեջ ներհոսող էներգիայի արագությունը),
բազմապատկելով կոնդենսատոր ներհոսող հոսանքը նրա երկայնքով
եղած լարումով։

P(t) = i(t)v(t)

Հետևաբար, կունենանք
P(t) = (C dv(t)/dt) v(t)
Քանի որ հզորությունը էներգիայի փոփոխման արագությունն է, ուրեմն
P(t) = dE/dt = (C dv(t)/dt) v(t)
Հաղորդվող էներգիան գտնելու համար էներգիայի ածանցյալը հարկավոր է ինտեգրել

Այժմ, ընդունելով սկզբնական լարումը հավասար զրոյի (նախապես կոնդենսատորի


մեջ էներգիա կուտակված չէ), կգտնենք, որ կոնդենսատորի մեջ կուտակված
էներգիան ուղիղ համեմատական է ունակությանը և կոնդենսատորի երկայնքով
եղած լարման քառակուսուն՝

Ec = (1/2)CV2

Կոնդենսատորի մեջ կուտակված էներգիայի արտահայտությունը հիշեցնում է


էներգիայի այլ արտահայտություններ։

Օր․, M Զանգվածով և V արագությամբ մարմնի կինետիկ էներգիան՝

Eկ = (1/2)MV2

- 105 -
K կոշտությամբ և x երկարացմամբ զսպանակի պոտենցիալ էներգիան՝

Eզսպանակ = (1/2)Kx2

 Քանի որ էներգիայի արտահայտության մեջ լարումը հանդես գալիս է


քառակուսային տեսքով, ուստի կուտակված էներգիան միշտ կլինի դրական։
Կոնդենսատորի մեջ բացասական էներգիայի քանակություն հնարավոր չէ
ունենալ։ Դա նշանակում է, որ կոնդենսատորի մեջ հնարավոր է էներգիա
մտցնել և հնարավոր է այն ետ ստանալ այնտեղից, բայց ոչ ավել քանակի, քան
մտցրել ենք։
 Կոնդենսատորի հզորությունը կարող է լինել բացասական։ Լարումը կարող է
լինել դրական այն դեպքում, երբ հոսանքը բացասական է։ Պատկերացրեք մի
լիցքավորված կոնդենսատոր։ Այն կարելի է լիցքավորել, օրինակ, ծայրերին
մարտկոց միացնելով։ Այնուհետև, եթե կոնդենսատորի երկայնքով տեղադրենք
մի ռեզիստոր, ապա լիցքը կլքի կոնդենսատորը՝ այնտեղից հոսանք
կարտահոսի և կոնդենսատորի էներգիան կհեռանա նրանից՝ պարզապես
ռեզիստորի վրա վերածվելով ջերմային էներգիայի։ Իսկ երբ էներգիան
հեռանում է կոնդենսատորից, ապա հզորությունը լինում է բացասական։
 Երբ շղթայում կոնդենսատոր է օգտագործվում, ապա շղթան քննարկելիս
հարկավոր է նշանների հարցում լինել ուշադիր։

Փորձ․ Ստորև ներկայացված է մի փորձ, որով ցույց է տրվում, թե ինչքան էներգիա է


հնարավոր կուտակել 100 մկՖ էլեկտրոլիտիկ կոնդենսատորի մեջ։ Երբ սահող
փոխանջատիչը "B" դիրքում է, ապա 100u լիցքավորված է 6Վ մարտկոցից։ Երբ սահող
փոխանջատիչը տեղափոխվում է "A"
դիրք, ապա էլեկտրոլիտիկ
կոնդենսատորը էներգիա է
մատակարարում՝ լուսվորելավ 220 Օհմ
ռեզիստորով միացված լուսադիոդը։ Այն
մի կարճ ժամանակահատվածով
կլուսավորվի։ Տեղաշարժելով
փոխանջատիչը հետ ու առաջ՝ կարելի է
լուսադիոդը պահել լուսավորված
վիճակում։

Կոնդենսատորի հաճախային կախվածությունը


Քննարկենք կոնդենսատորի վրա սինուսոիդալ լարման դեպքը․
 vC(t)- կոնդենսատոր երկայնքով լարումն է

- 106 -
 iC(t)- կոնդենսատորի միջով հոսանքն է
 C –ունակությունն է Ֆարադներով
Սինուսոիդալ լարման համար
vC(t) = Vmax sin(t)
Իմանալով կոնդենսատորի լարումը, կարող ենք հաշվել հոսանքը՝
iC(t) = C dvC(t)/dt = C Vmax cos(t) = Imax cos(t),
որտեղ Imax = C Vmax
Համեմատելով լարման և հոսանքի արտահայտությունները, կնկատենք, որ
 Եվ լարումը և հոսանքը երկուսն էլ սինուսոիդալ են (սինուսի կամ կոսինուսի
ֆունկցիա) նույն հաճախությամբ
 Հոսանքը լարումից առաջ է ընկնում։ Այլ խոսքով, հոսանքի պիկի կետը
ժամանակային առումով ավելի շուտ է պատահում, քան լարմանը։
 Հոսանքը լարումից առաջ է ճիշտ 90o։ Եվ այն կոնդենսատորում միշտ կլինի
ճիշտ 90o ։
Հոսանքի և լարման մեծագույն արժեքները հարաբերում են հետևյալ առնչությամբ․
Vmax/Imax = 1/ C
Այժմ, նկատի ունենալով սույն դիտարկումները, հնարավոր է այս բոլոր փաստերին և
առնչություններին տալ հանրահաշվական ձևակերպում։
 Եթե ունենք սինուսոիդալ փոփոխվող լարում և հոսանք, ապա շղթայի լարման
և հոսանքի հետ կապում ենք կոմպլեքս փոփոխական։
 Հոսանքի և լարման կոմպլեքս փոփոխականը կոդավորում է նրանց
ամպլիտուդն ու փուլը
 Հոսանքի և լարման փոփոխականներից օգտվելով (օգտագործելով կոմպլեքս
հանրահաշիվ) կարելի կանխատեսել շղթայի վարքը այնպես՝ ինչպես եթե այն
լիներ դիմադրության շղթա։
Այստեղ հարկավոր է անել երկու բան։ Նախ այն, ինչ նկատի ունենք, կարող ենք
նկարագրել օրինակի վրա։ Երկրորդ, հարկավոր է հաստատել վերևում արված
պնդումը։ Նախ նայենք երկու օրինակների վրա։ Առաջին օրինակը պարզապես մի
կոնդենսատոր է։ Երկրորդ օրինակը կլինի այն, որ ավելի վաղ քննարկել ենք՝ պարզ
RC ցածր-հաճախային ֆիլտրը։

Օրինակ 1-Կոնդենսատոր
Սինուսոիդալ լարմամբ և հոսանքով կոնդենսատորի համար ունենք՝
որտեղ
 vC(t)-ն կոնդենսատորի լարումն է
 vC(t) = Vmax sin(t) կոնդենսատորի հոսանքն է
 iC(t) = C Vmax cos(t) = Imax cos(t)
 C –ն ունակությունն է ( ֆարադներով )
 Ներկայացնենք V լարումը կոմպլեքս փոփոխականով։

- 107 -
Դիտարկելով այն որպես կոմպլեքս փոփոխական, որն ունի Vmax մաքսիմալ արժեք և
0o անկյուն,կարող ենք գրել
V = Vmax(sin (t) +  cos (t + 90o))
Նմանապես կարող ենք գրել հոսանքի համար
iC(t) = C Vmax cos(t) = Imax cos(t) = Imax sin(t + 90o)
որտեղ Imax = C Vmax
Այսպիսով, ունենք
I = Imax(sin(t + 90o)- cos (t) )=  Imax = C Vmax
Որտեղ -ն -1 ից քառակուսի արմատն է։ Հետևաբար
V/I = Vmax/C Vmax = 1/C
Այստեղ 1/C –ն կոչվում է կոնդեսատորի իմպեդանս։

Ինչպիսի կոնդենսատոր ընտրել

Բևեռացում
Նախ և առաջ դրանք բաժանվում են երկու տեսակների
 Բևեռացված կոնդենսատոր
 Ոչ-բևեռացված կոնդենսատոր
Բևեռացված և ոչ- բևեռացված կոնդենսատորների միջև տարբերությունը կայանում է
նրանում, որ բևեռացված կոնդենսատորն ունի դրական և բացասական ելուստներ։
Այնպես որ այն պետք է տեղադրվի դրական ելուստով դեպի լարման ամենադրական
կողմը։ Իսկ ոչ- բևեռացված կոնդենսատորը կարելի է տեղադրել կամայական ձևով։
Օգտագործել բևեռացված, թե՞ ոչ բևեռացված կոնդենսատոր։ Պարզելու համար
նայենք ստորև պատկերված սխեմատիկ սիմվոլները։
Սրանք ոչ բևեռացված կոնդենսատորներ են՝

Իսկ սրանք բևեռացված կոնդենսատորներ են՝

Եթե ձեզ անհրաժեշտ է բևեռացված կոնդենսատոր, ապա ուրեմն անհրաժեշտ է


էլեկտրոլիտիկ կոնդենսատոր։ Կան էլեկտրոլիտիկ կոնդենսատորների երկու տեսակ՝

- 108 -
 Ալյումինի
 Տանտալի
Ալյումին
Ամենասովորականը դրանք ալյումինե կոնդենսատորներն են։ Դրանք նաև այս
երկուսից ամենաէժաններն են։ Ալյումինե գլխիկները լինում են անցքում ամրացվող
ելուստներով։ Չնայած երբեմն հանդիպում են նաև մակերևույթին ամրացվող
տարբերակներ ևս։ Ընտրեք ալյումինե գլխիկներով, եթե այլ հատուկ պահանջ չկա։

Տանտալ
Եթե կարիք ունե ավելի փոքր ու ավելի ճկուն կոնդենսատորի, ապա հարկավոր է
ընտրել տանտալի տիպի կոնդենսատոր։ Տանտալե գլխիկները մոնտաժի փոքր
տարածք են զբաղեցնում։ Նրանք կարող են աշխատել ջերմաստիճանային լայն
տիրույթում։ Նկատենք, որ տանտալե գլխիկներ պատահում են նաև ոչ-
բևեռացված տարբերակով։

։
Ոչ-բևեռացված կոնդենսատորներ
Եթե անհրաժեշտ է ոչ-բևեռացված կոնդենսատոր, ապա ընտրեք կամ
կերամիկական կամ ժապավենե տիպի կոնդենսատոր։
Կերամիկական գլխիկները փոքր են ու էժան։ Դա ոչ- բևեռացված կոնդենսատորի
ամենտարածված տեսակն է։

- 109 -
Եթե կան հատուկ պահանջներ ճշտության, հուսալիության կամ ասենք բարձր
ջերմաստիճանայի տակ գործելու նկատմամբ, ապա ընտրեք ժապավենե
կոնդենսատոր։
Ժապավենե գլխիկները լինում են պոլիստիրենից, պոլիկարբոնատից կամ
տեֆլոնից։ Դրանցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն հատկությունները։

Կան կոնդենսատորների այլ տեսակներ ևս, սակայն վերևում պատկերվածները


ամենատարածվածներն են։ Այլ տեսակները հարկավոր է ընտրել, եթե դրա համար
կան հատուկ պահանջներ։ Օր․ եթե անհրաժեշտ է մեծ ունակությամբ
կոնդենսատոր, ապա անհրաժեշտ կլինի ընտրել սուպերկոնդենսատոր։

Էլեկտրական ազդանշաններ

Կան էլեկտրական ազդանշանների բազմազան տեսակներ։ Եթե նայենք, թե ինչպես են


ազդանշանները գեներացվում, ապա կպարզենք, որ կան էլեկտրական
ազդանշանների աղբյուրների բազմաթիվ տեսակներ։ Ահա մի քանիսը՝
 Խոսափողներ
 Ֆաքս մեքենաներ
 Ջերմազույգեր
 Հեռուստացույցների հեռավահանակ
Ին՞չ ընդհանուր բան ունեն այս բոլոր ազդանշանները։ Դրանք բոլորն էլ
էլեկտրականապես գեներացված ազդանշաններ են և էլեկտրատեխնիկայի
մասնագետները գործ են ունենում դրանց հետ։
 Եթե ձայնային ինժեներ եք, ապա գործ կունենաք խոսափողների ստեղծած
փոքր լարումների հետ և պետք է հոգ տանեք ազդանշաններն այնպես մշակել,
որ կարողանաք ձայնային ազդանշանները որակով վերարտադրել։
 Եթե նախագծում եք ֆաքս մեքենա, ապա կարիք կունենաք վստահանալու, որ
ձեր ազդանշանները ճշգրտորեն են փոխանցվում, այնպես, որ ինֆորմացիան
փոխանցելիս չի վնասվում։
 Երբ հարկ է լինում արտադրության ընթացքում հսկել ջերմաստիճանը, ապա
կարիք կունենաք հոգալու ջերմազույգերի փոքր լարումների համար, թե
ինչպես այն ուժեղացնել ու մշակել։
 Հեռուստացույցի հեռավահանակը նախատեսված է ձեր ցանկացած
հեռուստաալիքը կարգաբերելու համար։ Նրանք կարգավորում են ձեր ուզած

- 110 -
ալիքը, հարմարեցնում ձայնը և այլն՝ ազդանշան ուղարկելով
հեռուստացույցին։
Այս ամենում ընդհանուրն այն է, որ պետք է կարողանանք ազդանշանները
ձևափոխել տարբեր ձևերով։ Դա կարող է ներառել հետևյալ գործողություններից մեկը
կամ մի քանիսը՝
 Ուժեղացնել ազդանշանը՝ դարձնել այն ավելի ուժեղ
 Ազդանշանից հեռացնել աղմուկը
 Փոփոխել ազդանշանը շեշտելու համար որոշ բնութագրեր՝օր․ձայնային
ազդանշանին բաս ավելացնել։
Երբ այս ձևով սկսում եք ազդել ազդանշանների վրա, ապա արդեն մտնում եք
ազդանշանների վերամշակման ոլորտ։ Ներկայումս ազդանշանների մշակումը ավելի
հաճախ արվում է ազդանշանը նախորոք թվայնացնելուց հետո և այդ պրոցեսը
կոչվում է ազդանշանների թվային մշակում։
Եթե գործ ունենաք ազդանշանների հետ, ապա կարիք կլինի ազդանշանների համար
ունենալ որևէ մոդել։ Սովորաբար դա լինում է մաթեմատիկորեն ներկայացված ձևով։
Ազդանշանի ներկայացման ամենապարզ ձևը դա այն ներկայացնելն է որպես
ֆունկցիա ժամանակից կախված։ Օրինակ, խոսափողի ելուստների վրա ի հայտ եկող
լարումը կփոխվի ժամանակի հետ, եթե այն ձայն է ընդունում։ Կարող ենք ասել, որ
Խոսափողի լարում = Vխոս(t)
Ազդանշանը որպես ժամանակի ֆունկցիա ներկայացնելը սովորական բան է և կան
բազմաթիվ գործիքներ ու տվյալներ հավաքող սարքեր, որոնք տալիս են լարման՝
ժամանակից կախվածության գրաֆիկական պատկերը։ Այդպիսի ամենասովորական
սարք է օսցիլոգրաֆը։

Պարբերական ազդանշաններ

Պարբերական են կոչվում այն ազդանշանները, որոնք ժամանակի ընթացքում


պարբերաբար կրկնվում են։ Ամենահիմնական պարբերական ազդանշանը
սինուսոիդալ ազդանշանն է։ Մյուս պարբերական ազդանշանները կարելի է
դիտարկել որպես իրար գումարված սինուսոիդալ ազդանշաններ։ Այս մոտեցումը
հիմնված է Ֆուրյեի շարքի վրա։
Սինուսոիդալ ազդանշանները, որոնք հիմնված են սինուսի կամ կոսինուսի
ֆունկցիայի վրա, ամենակարևոր ազդանշաններն են, որ մենք գործ ենք ունենում։
Դրանք կարևոր են, որովհետև ըստ էության մյուս բոլոր ազդանշանները հնարավոր է
դիտարկել որպես մի քանի այլ սինուսոիդալ և կոսինուսոիդալ ազդանշանների
գումար։ Դրանք են կազմում այն հիմքը, որ ունի ազդանշանների մշակման ու
փոխանցման բնագավառը։ Հետագայում գործ կունենանք այնպիսի իրարից տարբեր

- 111 -
ազդանշանների հետ, ինչպիսիք են ձայնային, ռադարային, չափման, ռադիոյի և
հեռուստացույցի ազդանշանները։
Սինուսոիդալ ազդանշանների ներկայացումը
Եթե օսցիլոգրաֆի վրա լարման տեսքով ազդանշան է կիրառվում, ապա կարող ենք
էկրանի վրա տեսնել, թե ինչպես է ժամանակի հետ այն փոփոխվում։
Սինուսոիդալ ազդանշանները շատ հաճախ հենց լարումներ են, որոնք ժամանակի
հետ փոփոխվում են սինուսոիդալ ձևով։ Սինուսոիդալ ազդանշանները կարող են
լինել նաև այլ ֆիզիկական փոփոխականի ազդանշաններ, օր․ հոսանք, ճնշում և այլն։
Ներքևում պատկերված են տիպային սինուսոիդալ ազդանշաններ։

Կարող ենք գրել ազդանշանի լարման մաթեմատիկական արտահայտությունը


որպես ֆունկցիա ժամանակից։ Նշանակենք այդ արտահայտությունը V(t) –ով։ Այն
կունենա հետևյալ ընդհանրական տեսքը՝
V(t) = Vmaxsin(t + )
Այս ազդանշանն ունի երեք պարամետր՝ լարման մաքսիմալ արժեք կամ ամպլիտուդ-
Vmax, անկյունային հաճախություն-սկզբնականփուլ-։Սրանք առանձին-
առանձին քննարկենք։

Սինուսոիդալ ազդանշանի ամպլիտուդը


Սինուսոիդալ ազդանշանի ամպլիտուդը՝ դա նրա ընդունած ամենամեծ արժեքն է
(երբ սինուսն ընդունում է +1 կամ-1 արժեք)։ Ամպլիտուդն ունի այն նույն
չափողականությունը, ինչ որ ունի ֆիզիկական մեծությունը, այնպես որ եթե դա
լարման ազդանշան է, ապա վերևի նկարի դեպքում այն հավասար է 1Վ։ Եթե ձեր
մեքենայի ամորտիզատորները վատն են, ապա մեքենան վարելիս այն մոտ 8 սմ
ամպլիտուդով ուղղահայաց ցնցումներ կունենա։
Խնդիր 1․Այստեղ ներկայացված է մի սինուսոիդալ ազդանշան։ Որոշեք նրա
ամպլիտուդը։

- 112 -
Սինուսոիդալ ազդանշանի հաճախությունը
Հաճախությունը մի պարամետր է, որը ցույց է տալիս, թե ինչ հաճախությամբ է
ազդանշանը կատարում մեկ լրիվ տատանում։ Այն սովորաբար նշանակվում է f
տառով և չափվում է Հերցերով (վրկ-1)։ Եթե ազդանշանը կրկնվում է 4 վրկ մեկ, ապա
ասում ենք, որ նրա պարբերությունը հավասար է 4 վրկ և պարբերությունը
նշանակում ենք T տառով։ Մեր դեպքում T = 4 վրկ։ Ազդանշանի հաճախությունը
պարբերության հակադարձ մեծությունն է։ Հետևաբար՝
f = 1/T
Մեր դեպքում հաճախությունը կլինի 0,25 Հց։

Խ2․ Վերևի նկարի համար գտնել ազդանշանի հաճախությունը։

Սինուսոիդալ ազդանշանը կարելի է ներկայացնել մաթեմատիկորեն։

V(t) = A cos(2ft)

Այս արտահայտության մեջ A ամպլիտուդն է, f- հաճախությունը,  = 2f-


անկյունային հաճախությունը։

Սինուսոիդալ ազդանշանի փուլը


Սինուսոիդալ ազդանշանները պարտադիր չէ, որ t = 0 ժամանակի պահին սկսվեն
զրոյից։ Կան այլ հնարավորություններ ևս։ Ահա երկու սինուսոիդալ ազդանշաններ՝

- 113 -
Այս երկու ազդանշանները ունեն նույն ամպլիտուդն ու հաճախությունը, բայց նրանք
նույնը չեն։ Ազդանշանների տարբերությունը կայանում է նրանց փուլի մեջ։ Փուլը
սինուսոիդի մի այլ պարամետր է։ Սինուսոիդալ ազդանշանի մաթեմատիկական
արտահայտության ընդհանուր տեսքը կլինի՝

 vsignal(t) = Asin(2ft + ), որտեղ


 A = ամպլիտուդն է
 f = հաճախությունը,
  = սկզբնական փուլը

Խնդիրներ

Խ3․Ունենք երկու ազդանշաններ։ Նրանք երկուսն էլ ունեն նույն ամպլիտուդը։ Գտնել


այդ ամպլիտուդը։

Խ4․Գտնել այդ ազդանշանների հաճախությունը։


Խ5․Գտնել կապույտ ազդանշանի փուլը՝ ընդունելով կարմիր ազդանշանը որպես
հենակետային։

- 114 -
Բացի սինուսոիդալ ազդանշաններից կան բազմաթիվ այլ ազդանշաններ ևս։
 Որոշ ազդանշաններ պարբերական են, բայց ոչ սինուսոիդալ։ Դրանք կարող են
ներկայացվել Ֆուրյեի շարքի տեսքով։ Դա պարզապես պարբերական
ազդանշանի ներկայացնելն է որպես սինուսոիդալ ազդանշանների գումար։
 Կան նաև ոչ պարբերական ազդանշաններ։ Դրանք նույնպես որոշակի
հետաքրքրություն են ներկայացնում։ Ահա մի ոչ պարբերական ազդանշանի
օրինակ՝

Դժվար է պատկերացնել, բայց այս ազդանշանը կարելի է ներկայացնել որպես


սինուսոիդալ ազդանշանների գումար։

Խնդիր 1․ Մարինեին անհրաժեշտ է ունենալ 300 Վ լարման աղբյուր։ Նա


հաջորդաբար իրար է միացնում երկու ավելի փոքր աղբյուրներ ինչպես ցույց է տված։

Ելքի v3(t) լարումը կլինի ավելի մեծ, քան այդ երկուսից ամեն մեկի լարումն է։ Այդ
երկու լարումների գրաֆիկները ցույց են տված ստորև։ Կարմիր գույնովը v1(t)
լարումն է, իսկ կապույտ գույնովը v2(t)։

- 115 -
Այս երկու լարումները տարբերվում են իրարից 120o–ով։

 Հաշվել այս երկու լարումների գումարի ամպլիտուդը։ Հուշում՝ հարկավոր է


կատարել որոշ հանրահաշվական ձևափոխություններ։
 Կարո՞ղ է, արդյոք, Մարինեն ստանալ իրեն անհրաժեշտ 300 Վ լարումը։

Խնդիր 2․ Մարինեին անհրաժեշտ է ունենալ 300 Վ լարման աղբյուր։ Նա


հաջորդաբար իրար է միացնում երկու ավելի փոքր աղբյուրներ ինչպես ցույց է տված։

Ելքի v3(t) լարումը կլինի ավելի մեծ, քան այդ երկուսից ամեն մեկի լարումն է։ Այդ
երկու լարումների գրաֆիկները ցույց են տված ստորև։ Կարմիր գույնովը v1(t)
լարումն է, իսկ կապույտ գույնովը v2(t)։

- 116 -
Այս երկու լարումները տարբերվում են իրարից 120o–ով։

 Նա լարման աղբյուրները միացնում է սխալ, շուռ տալով v2(t) –ի կոնտակտները։


 Ստանալ ելքի լարման մաթեմատիկական արտահայտությունը և պարզել, արդյոք
Մարինեն կարող է ստանալ իրեն անհրաժեշտ 300 Վ լարումը։

Խնդիր 3․Ինչքան է պատի վարդակի լարումը Վոլտերով ժամանակի t =0,01; 0,02;


0,05 և 0,1 վրկ. պահերին, եթե այն տրվում է հետևյալ արտահայտությամբ՝

V(t) = Vmax sin(2ft)


Vmax = 1,414·115

Նկատի առեք, որ անհրաժեշտ է իմանալ պատի վարդակի լարման հաճախությունը։


Այն հավասար է 60 Հց ԱՄՆ –ում և 50 Հց Եվրոպայում։

Ազդանշանների պարամետրերը և չափումը


Էլեկտրական ազդանշանները՝ ժամանակի ընթացքում փոխվող լարումներն ու
հոսանքները շատ դեպքերում ունեն կարևոր հատկություններ և այն չափելու
անհրաժեշություն է առաջանում։ Հնարավոր է հետագայում կարիք ունենաք
կատարելու այսպիսի չափումներ՝
 Աուդիո ազդանշանի հզորությունը՝ երբ ստուգում եք աուդիո ուժեղարարի ելքի
կարողությունը
 Հաճախությունը՝ երբ օգտագործում եք փոփոխական հոսանքի տախոմետր
մեքենայի շարժիչի պտտման հաճախությունը հաշվելիս

- 117 -
 Ամպլիտուդը՝ երբ չափում եք ազդանշանի ուժգնությունը հաղորդակցության
համակարգում

Ի՞նչ կարող ենք չափել ազդանշաններում

Կան ազդանշանների բազմաթիվ հատկություններ, որոնք կարող ենք չափել։ Երբ


ուսումնասիրում ենք սինուսոիդալ ազդանշաններ, ապա կան մի քանի
հատկություններ, որոնք կցանկայինք չափել։ Դրանք երեք պարամետրեր են, որոնք
անհրաժեշտ է ունենալ սինուսոիդալ ազդանշանի նկարագրության համար։
Սինուսոիդալ ազդանշանի նկարագրման համար օգտվում են սինուս ֆունկցիայի
ընդհանուր մաթեմատիկական նշանակումից։ Դիցուք ունենք V(t) լարման
սինուսոիդալ ազդանշան։ Այդ դեպքում կունենանք՝
V(t) = Vmaxsin(t + )
Այստեղ կան երեք պարամետրեր՝

 Vmax = ամպլիտուդն է
  = անկյունային արագացումն է
o և  = 2f.
  = սկզբնական փուլն է

Տարիների ընթացքում ամպլիտուդը, հաճախությունը և փուլը չափելու համար


տարբեր տեսակի սարքավորումներ են նախագծվել։ Սակայն կան այնպիսի սարքեր,
որոնք չափում են սինուսոիդալ ազդանշանի այլ առանձնահատկություններ ևս։ Կան
ազդանշանների այնպիսի առանձնահատկություններ, որ հնարավոր է ձեզ անծանոթ
են։ Դիտարկենք այս գրաֆիկում պատկերված ազդանշանը։

Մոտիկից ուսումնասիրելով՝ նկատենք, որ այն ընկած է -10 -ից +14 Վ տիրույթում։ Այն
հնարավոր չէ ներկայացնել որպես մաքուր սինուսոիդ
V(t) = Vmaxsin(t + )
- 118 -
արտահայտությամբ։ Դա հնարավոր չէ անել, քանի որ իսկական սինուսոիդը ունի
բացարձակ արժեքով իրար հավասար դրական և բացասական էքստրեմալ արժեքներ։
Այս ազդանշանը նկարագրելու մի եղանակ է նրա ծայրակետային՝ պիկից պիկ
արժեքների ներկայացումը։ Պիկից պիկ Vpp արժեքն ազդանշանի ամենամեծ և
ամենափոքր լարման արժեքների հանրահաշվական տարբերությունն է՝
Vpp = 14 - (-10) = 24Վ
Պիկից պիկ լարում

Պիկից պիկ լարումը բավական պարզ գաղափար է։ Եթե ունենք մի ազդանշան, ապա
լարման պիկից պիկ արժեքը պարզապես լարման ամենամեծ (սովորաբար
դրական) և ամենափոքր (սովորաբար բացասական) արժեքների տարբերությունն է։
Ստորև պատկերված է վերևի օրինակը՝

Ինչպես պարզեցինք ավելի վաղ, պիկից-պիկ լարումը կլինի


Vpp = 14 - (-10) = 24Վ
Ազդանշանն ավելի ուշադիր զննելով կարող ենք եզրակացնել, որ վերևի գրաֆիկով
տրվող ազդանշանը մաթեմատիկորեն կարելի է նկարագրել հետևյալ կերպ՝
V(t) = 2 + 12sin(2500t)
Սա մեր գեներացված ազդանշանի ֆունկցիան է։ Այն ցուցադրում է ազդանշանների
երկու առանձնահատկություն
 Բարդ ազդանշանները հաճախ հնարավոր է ներկայացնել որպես պարզ
ազդանշանների գումար։ Սա կարևոր է, երբ կարիք է լինում օգտվել Ֆուրյեի
շարքից։
 Ազդանշանները պարտադիր չէ, որ զրոյի նկատմամբ լինեն սիմետրիկ։ Նրանք
ընդհանրապես չպետք է լինեն սիմետրիկ։
 Հաստատուն բաղադրիչը տեղաշարժում է ազդանշանը;

- 119 -
Միջին արժեքը
Այժմ քննարկենք ազդանշանի մի այլ առանձնահատկություն, որը երբեմն շատ
կարևոր է։ Ազդանշանները կարող են ունենալ միջին արժեք։ Vavg միջին արժեքը
որոշվում է հետևյալ բանաձևով՝

Այժմ քննարկենք մի օրինակ։

Ունենք ազդանշան, որը ներկայացվում է հետևյալ արտահայտությամբ՝

V(t) = 2 + 12sin(2500t)

Սա պարբերական ազդանշան է և մենք կարող ենք հաշվել նրա միջին արժեքը։ Քանի
որ միջին արժեքը հաշվում են մեկ պարբերության ընթացքում ազդանշանի
ֆունկցիան ինտեգրելով, ապա մենք ազատ ենք պարբերության սկիզբն ընտրելիս։ Այս
օրինակում ինտեգրման ամենապարզ սահմանը կլինի t = 0 մինչև t= T։ Նկատի
ունենալով, որ ազդանշանը կրկնվում է մեկ վրկում 500 անգամ, պարբերության
համար կունենանք 0,002 վրկ։ Կատարելով ինտեգրում, կստանանք՝

 Սինուսի ինտեգրալը մեկ լրիվ պարբերության ընթացքում հավասար է զրոյի։


o Ստուգեք դա ինտեգրալը հաշվելով։
o Դիտարկեք սինուսոիդալ ալիքի գրաֆիկը մեկ լրիվ պարբերության
ընթացքում և նկատեք, որ գրաֆիկի x առանցքի վերևի մակերեսը
հավասար է առանցքի ներքևի մակերեսին։ Հիշեցնենք, որ սա
վերաբերվում է միայն սինուսոիդալ ալիքին և 2 –ը չի ներառում։
 Հաստատուն մասի ինտեգրալը կլինի՝
o (1/T)*(2T) = 2
o Այսպիսով, 2-ի միջինը 2 է։ Կարծես թե ճիշտ է։

Արդյունարար արդյունքը եղավ այն, որ ազդանշանի միջին արժեքը հավասար է 2Վ։


Ուշադրություն դարձրեք հետևյալի վրա՝
 Սինուսոիդալ ազդանշանները միջին արժեք չունեն։
 Հաստատուն մեծությունների միջին արժեքը հավասար է իրենց արժեքին։

- 120 -
 Միջին արժեքին շատ հաճախ անվանում են ազդանշանի հաստատուն
բաղադրիչ։
Լարման գործող արժեքը
Լարման գործող արժեքն ավելի բարդ գաղափար է՝ չնայած որ ունի ավելի երկար
պատմություն, քան շատ էլեկտրական հասկացություններ։
Երբ փոփոխական և հաստատուն հոսանքի մատակարարումները արդեն գոյություն
ունեին, այս երկու իրարից տարբեր համակարգերը ստանդարտացնելու
անհրաժեշտություն ծագեց։ Երբ գնում եք մի 100 Վտ հզորության լամպ, ապա եթե
լարումները նույնն են մնացել այն կսպառի միայն 100 Վտ։ Սակայն ինչպես չափենք
փոփոխական հոսանքի լարումը, որ սպառողը համոզված լինի որ այն կարձակի նույն
քանակի լույս, ինչքան նույն արժեքի հաստատուն լարման դեպքում։ Վերջ ի վերջո
փոփոխական հոսանքն անընդհատ փոխում է իր արժեքը, այնպես որ չեք կարող
հետևել այդ լարմանը, քանի որ այն արագ փոխվում է։ Դա լամպի համար ոչ մի օգուտ
չի տա։ Անհրաժեշտ է ստանալ փոփոխական լարման այնպիսի արժեք, որը
հնարավորություն տա փոփոխական լարման արժեքն օգտագործել այն նույն ձևով,
ինչ ձևով որ օգտվում ենք հաստատուն հոսանքի լարման դեպքում հզորությունը
հաշվարկելիս։
Խնդիրն այն է, որ հզորությունը հաշվարկվում է V2/R բանաձևով։ Եթե ունենք 100 Վ և
այդ լարումը հաստատուն է, ապա խնդիրը պարզ է։ Իսկ եթե ունենք փոփոխական
լարում, ապա հնարավոր է ունենանք ստորև պատկերվածին նման լարում։

Արդյո՞ք այս փոփոխական հոսանքի լարումը 100 Վ է։ Ըստ էության երբեմն այն 100 Վ-
ից մեծ է և կարծես թե դրական պիկը +140 Վ շրջանում է, իսկ բացասական պիկը -140
Վ շրջանում է։ Սա նշանակում է, որ երբեմն այն 100 Վ-ից էլ շատ մեծ է։ Սակայն կան
պահեր, երբ լարումը 100 Վ –ից շատ փոքր է և նույնիսկ շատ հաճախ անցնում է 0-ով։
Այնպիսի տեսք ունի, որ հնարավոր չի ասել, թե ինչ լարում ունի, քանի որ անընդհատ
փոխվում է։
Կրկին նայենք այդ լույսի լամպին։ Լամպում ինչով որ պայմանավորված է արձակված
լույսի քանակությունը, դա նրա շիկացման թելի հզորությունն է։ Հենց այդ հզորության
համար է, որ պետք է հոգ տանենք։

- 121 -
Էլեկտրականության վաղ շրջանում ամենատարածված սարքերից էին շիկացման
թելիկով լամպերը։ Լամպում արձակված լույսի քանակությունը կախված է շիկացման
թելիկի ջերմաստիճանից, որն էլ իր հերթին կախված է ջերմության տեսքով
անջատվող հզորությունից։ Բացի այդ մենք չենք ընկալում, որ լամպը 1 վրկ․-ում 100
անգամ միանում ու անջատվում է։ (Վերևում պատկերված ազդանշանը 1 վրկ․- ում
120 անգամ ունի կամ դրական կամ բացասական պիկ, որովհետև այն 60 Հց
ազդանշան է)։ Երբ լարումը դառնում է զրո, ապա հզորությունը նույնպես այդ կետում
դառնում է զրո։ Չնայած որ հզորությունը դառնում է զրո, բայց և այնպես լամպը
ակնթարթորեն չի սառչում կամ տաքանում։ Ինչը որ իրականում դեր է խաղում
լամպում դա նրա միջին հզորությունն է։ Հաշվենք միջին հզորությունը։ Ենթադրենք R
ռեզիստորի վրա ի հայտ է գալիս լարում

 Նախ նկատի ունենանք, որ ակնթարթային հզորությունը հավասար է v2(t)/R.


 Երկրորդ, միջին հզորությունը հաշվելու համար հարկավոր է հաշվել հետևյալ
ինտեգրալի արժեքը՝

Pմիջ =

Հիմա նայենք այս ինտեգրալի հաշվարկմանը։ Կարող ենք տեղադրել լարման


արտահայտությունը որպես ժամանակակից կախված ֆունկցիա։ Կստանանք՝

Pմիջ

Ինտեգրալը հաշվելու ամենահեշտ ձևը սինուսի քառակուսուց ազատվելն է՝

Pմիջ

Քանի որ գիտենք, որ կոսինուսի ֆունկցիան (կրկնակի հաճախությամբ)


արդյունարար մակերես չունի, ապա ինտեգրալը կլինի

Pմիջ

Իսկ այժմ, երբ R ռեզիստորի վրա ունենք հաստատուն հոսանքի V լարումը,


հզորությունը կլինի V2/R։ Եթե ուզում ենք V լարումն այնպես փոխել, որ այն
առաջացնի նույնպիսի միջին հզորություն, ինչ փոփոխական հոսանքի լարումը (և այդ
նույն հզորությունն առաջացնող լարումը նշանակենք Veq), կունենանք՝

- 122 -
Փաստացի լարման այս արժեքը հազվադեպ է կոչվում համարժեք լարում։ Եթե հետ
գնանք, կտեսնենք, որ համարժեք լարումը լարման միջինի քառակուսայինի արմատն
է։ Այն սովորաբար կոչվում է լարման գործող արժեք։

Գիտենք, որ փոփոխական գծի լարումը 220Վ է։ Սա նշանակում է, որ լարման գործող


արժեքը 220 Վ է։ Եթե ցանկանանք գրել լարման ժամանակային ֆունկցիան, ապա
կունենանք՝

V(t) = 311sin(250t + )

Որտեղից գտանք 311-ը։ Այն գտանք 115-ը 2-ի քառակուսի արմատով


բազմապատկելով։ Իսկ ֆունկցիան գրելիս փուլի համար վերցրել ենք կամայական
անկյուն։

Խնդիրներ
Այստեղ պատկերված է մի սինուսոիդալ ազդանշան։ Որոշեք նրա ամպլիտուդը։

Խ1․ Ինչքա՞ն է այս ազդանշանի պիկից պիկ լարումը։ 50

Խ2․ Ինչքա՞ն է այս ազդանշանի լարման գործող արժեքը։ 17,68

- 123 -
Ինչպե՞ս են չափում լարման ազդանշանը
Հարկավոր է հիշել, որ լարման ազդանշանը ժամանակի հետ փոխվող ազդանշան է։
Այն երկայնքով փոփոխական է, այնպես որ ցանկացած սարքով գործ անելիս
հարկավոր է վարվել այնպես, ինչպես վոլտմետրի կոնտակտների հետ։
 Քանի որ լարումը ժամանակի հետ փոփոխական է, ապա որպես սարք պետք է
ծառայի օսցիլոգրաֆը։
 Ժամանակակից օսցիլոգրաֆները սովորաբար ցույց են տալիս ալիքի պատկերը և
հաշվում են ազդանշանի պարամետրերը, ինչպես օրինակ ամպլիտուդը,
հաճախությունը, պիկից պիկ լարումը և լարման գործող արժեքը։

Խնդիր 1․Ահա մի ազդանշան։ Այն անվերջ կրկնվում է, փոխվելով +170 Վ -ից -170Վ։

Հաշվել՝
 Ազդանշանի գործող արժեքը։
 Ազդանշանի պիկից պիկ արժեքը։
 Այս ազդանշանի միջին արժեքը։
o Չմոռանալ, որ այս պատասխաններից յուրաքանչյուրն ունի
չափողականություն։

Խնդիր 2․ Ահա մի ազդանշան։ Այն անվերջ կրկնվում է, փոխվելով +190Վ -ից -150Վ։

- 124 -
Հաշվել՝
 Ազդանշանի գործող արժեքը։
 Ազդանշանի պիկից պիկ արժեքը։
 Այս ազդանշանի միջին արժեքը։

Խնդիր 3․ Ահա մի ազդանշան։ Այն անվերջ կրկնվում է։ Այս ազդանշանի


մաթեմատիկական արտահայտությունն է

V(t) = 2 + 12sin(2500t)

Հաշվել՝
 Ազդանշանի գործող արժեքը։
 Ազդանշանի պիկից պիկ արժեքը։
 Այս ազդանշանի միջին արժեքը։

Խնդիր 4․ Ահա մի ազդանշան։ Այն անվերջ կրկնվում է՝ աճելով 0 Վ և 2 Վ միջև։

- 125 -
Հաշվել՝
 Ազդանշանի գործող արժեքը։
 Ազդանշանի պիկից պիկ արժեքը։
 Այս ազդանշանի միջին արժեքը։

Նիկվեստի նմուշարկման թեորեմը


Այս բաժնում կքննենք մի կարևոր սահմանափակում, որի հետ առնչվում ենք
անընդհատ ազդանշանները նմուշարկելիս։ Նմուշարկված ազդանշաններ
պատահում են բազմաթիվ միջավայրերում, ներառյալ ներքոհիշյալները՝
 Երբ լաբորատորիայում տվյալներ եք չափում և կուտակում ֆայլի մեջ
հետագայում Mathcad, Matlab կամ Excel ծրագրերով անալիզի ենթարկելու
նպատակով, ապա կուտակում եք ազդանշանների նմուշներ (ինչպես նաև այդ
նմուշների կատարման ժամանակները)։
 Եթե հեռախոս եք օգտագործում, ապա շատ զանգեր (բոլոր միջազգային
զանգերը) նմուշարկում են ձեր ձայնային ազդանշանները, փոխանցում թվային
կոդով ինֆորմացիան ու հետո կապի հեռավոր ծայրում վերականգնվում է
ձայնային ազդանշանը։
Երբ լաբորատորիայում տվյալներ եք չափում և անալիզի ենթարկում, ապա
ամենայն հավանականությամբ գրաֆիկորեն եք պատկերում, որպեսզի պարզեք,
թե նրանք ինչ տեսք ունեն։ Երբ հեռախոսով խոսում եք, ապա ցանկանում եք
կապի հեռավոր ծայրում գեներացնել սկզբնական ազդանշանի ճշգրիտ պատճենը։
Երկու դեպքում էլ երկու կարևոր բան է տեղի ունենում։
 Սկզբնական ազդանշանը դիսկրետ պահերի նմուշարկվում է և սովորաբար
նմուշարկվում է միահավասար միջակայքով։

- 126 -
 Վերջում նմուշարկված տարբերակը օգտագործվում է սկզբնական ազդանշանի
պատճենը գեներացնելու համար։
Կարող է խնդիր ծագել այն պատճառով, որ նմուշարկման հաճախությամբ է
որոշվում, թե ինչ որակով կարող ենք վերականգնել ազդանշանը՝ որպեսզի կառուցվի
նրա գրաֆիկը կամ ճշգրտորեն պատճենվի ձայնային ազդանշանը։ Նախ հարկավոր
է մտորել որոշ գաղափարների վրա։
 Նմուշարկվող ազդանշանը ունի հաճախային սպեկտր։ Դիցուք ազդանշանի
հաճախության ամենամեծ բաղադրիչը հավասար է fmax ։
o Եթե ծանոթ եք Ֆուրյեի ձևափոխություններին, ապա կհասկանաք, որ
իրական ազդանշանների հաճախային սպեկտրը մի որևէ կամայական
հաճախությունից բարձր հավասար չէ զրոյի։ Իրական ազդանշանը
կունենա այնպիսի սպեկտր, որը բարձր հաճախություններում
աստիճանաբար փոքրանում է, սակայն զրոյի է մոտենում ասիմպտոտիկ
ձևով։ Իրականում ենթադրում ենք, որ մեր ազդանշանը fmax –ից վերև
ունի արհամարհելի փոքր մեծության բաղադրիչներ։
 Ամենաբարձր հաճախային բաղադրիչով fmax ազդանշանը վերարտադրելու
համար նմուշարկման հաճախությունը պետք է առնվազն երկու անգամ բարձր
լինի հաճախության ամենամեծ բաղադրիչից։ Այլ խոսքով, ազդանշանը
հնարավոր չէ որակով վերարտադրել, քանի դեռ նմուշարկման հաճախությունը
առնվազն հավասար չէ 2fmax , որը կոչվում է ազդանշանի Նիկվեստի
հաճախություն։ Եթե ազդանշանի հաճախությունը փոքր է Նիկվեստի
հաճախությունից, ապա դա կոչվում է թերնմուշարկում։
Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է դա նշանակում և ինչ կարող է պատահել
նման դեպքում։ Ունենք մի սիմուլյատոր, որը կարող եք օգտագործել հասկանալու
թերնմուշարկման որոշ առանձնահատկություններ։ Սեղմել սիմուլյատոր
առանձին պատուհանի վրա այն տեսնելու համար։
Հարց 1․Հնարավո՞ր է, արդյոք, վերականգնել սկզբնական սինուսոիդալ ալիքը
նմուշարկված կետերով (խոշոր կետեր)։
Փորձ 1․Հաճախությունը դարձրեք 2 Հց։ Նայեք, թե ինչ տեղի կունենա։ Հնարավո՞ր է,
արդյոք, նմուշների օգնությամբ վերականգնել ազդանշանը։ ոչ
 Նմուշարկման պարբերությունը դարձրեք 0,5 վրկ։ Պատասխանեք հետևյալ
հարցերին
Հարց 2․Երբ նմուշարկման պարբերությունը 0,5 վրկ է, ապա ինչքա՞ն է Նիկվեստի
հաճախությունը, այսինքն՝ ազդանշանի ամենամեծ հաճախության սահմանը։ 1Հց
Փորձ 2․ Երբ ազդանշանի հաճախությունը հավասար է 1,0 Հց և այն նմուշարկում ենք
ճիշտ Նիկվեստի հաճախությամբ, ապա կարո՞ղ ենք վերականգնել ազդանշանը։ ոչ
Փորձ 3․Դարձրեք հաճախությունը 0,9 Հց։ Նայեք, թե ինչ է տեղի ունենում։ Հնարավո՞ր
է, արդյոք, նմուշների միջոցով վերականգնել ազդանշանը։

Այո, բայց դժվարությամբ

- 127 -
Փորձ 4․ Փոխեք հաճախությունը 1,1 Հց։ Նայեք, թե ինչ է տեղի ունենում։ Հնարավո՞ր է,
արդյոք, նմուշների միջոցով վերականգնել ազդանշանը։

Այո, բայց դժվարությամբ

Փորձ 5․Փոխեք հաճախությունը 2,1 Հց։ Նայեք, թե ինչ է տեղի ունենում։ Հնարավո՞ր է,
արդյոք, նմուշների միջոցով վերականգնել ազդանշանը:

Այո, բայց դա կլինի սխալ հաճախության

5-րդ փորձը իսկական գլուխկոտրուկ է։ Թվում է, թե նմուշներով հնարավոր է


վերականգնել սինուսոիդալ ալիքները, սակայն այն ակնհայտ ազդանշանը, որ
կվերականգնեք, չի լինի ձեր ուզած սկզբնական ազդանշանը։ Այն սխալ
հաճախության վրա է։ Ըստ էության ստանում ենք նմուշներ, որոնք
համապատասխանության մեջ չեն սինուսոիդալ ալիքի ցածր հաճախությունների հետ
և եթե ֆայլում այդպիսի տվյալներ ունենանք (ընդամենը նմուշարկված կետերը),
ապա ոչ մի կերպ չենք կարող պարզել, որ ազդանշանը նմուշարկվել է ոչ ճիշտ ձևով
(այսինքն՝ ով որ տվյալներ է գեներացնել, արել է թերնմուշարկում) և դուք ճիշտ
կլինեք ընդունելով, որ ակնհայտ ցածր հաճախությամբ սինուսոիդալ ազդանշանը դա
սկզբնական գրանցված ազդանշանն է։
Թերնմուշարկման հետևանքն այն է, որ Նիկվեստի սահմանից վեր ընկած
հաճախությունները Նիկվեստի հաճախության սահմանում գտնվող այլ ազդանշանի
կեղծ նմանակն է։ Շփոթությունը ազդանշանից հեռու հաճախություններում բերում է
հաճախային բաղադրիչների ամպլիտուդների հաշվարկման սխալների, որը
խնդիրներ է առաջացնում։
Այստեղից հարկավոր է եզրակացնել, որ տվյալների ֆայլում շատ հնարավոր է
ստանալ կեղծ ինֆորմացիա, եթե նմուշարկումը բավական արագ չի արված և պետք է
ծանոթ լինեք այս տեսակ սխալներին։

Ֆիլտրեր

Էլեկտրական ֆիլտրերը նման են մեխանիկական ֆիլտրերին։ Նրանք օգտագործվում


են ազդանշաններից աղբը հեռացնելու համար։ Մեխանիկական ֆիլտրը՝ ինչպես
օրինակ մեքենայի վառելիքի կամ յուղի ֆիլտրը, կարելի է պատրաստել այնպիսի
մեմբրանից, որը հնարավորություն է տալիս հեղուկին իր միջով հոսելու, սակայն

- 128 -
խանգարում է մասնիկների տեսքով աղտոտ նյութերի հոսքին։ Էլեկտրական
ֆիլտրերը կարող են կատարել նույն բանը՝ հեռացնել աղճատող ազդանշանները,
սակայն տարբեր են ֆիզիկական գործողությունները։ Էլեկտրական ֆիլտրերում
օգտվում ենք ֆիլտրերի տարբեր հաճախությունների նկատմամբ տարբերակված
արձագանքից և այն փաստից, որ աղմուկով աղճատված շատ ազդանշաններ ունեն
ազդանշանի և աղմուկի հաճախային տարբեր բաղադրիչ։ Օրինակ, ցածր հաճախային
ազդանշանը, որն աղճատված է բարձր հաճախային աղմուկով, հնարավոր է
մաքրազերծել ցածր հաճախային ֆիլտրով։
Ֆիլտրերն ունենում են տարբեր առանձնահատկություններ։ Վերևում հիշատակված
ցածր հաճախային ֆիլտրը այնպիսի ֆիլտրի օրինակ է, որն ընտրողաբար անց է
կացնում ցածր հաճախությունները և անց չի կացնում բարձր հաճախային
ազդանշանները։ Ֆիլտրերի այլ տեսակներ կարող են ներառել հետևյալ
հատկությունները՝
 Բարձր-հաճախային ֆիլտրեր, որոնք ընտրողաբար անց են կացնում բարձր
հաճախության ազդանշանները
 Շերտավոր-անցման-ֆիլտրեր, որոնք ընտրողաբար անց են կացնում մի ուժեղ
հաճախային բաղադրիչ հաճախությունների իր շրջակա տիրույթով։
 Շերտավոր- արգելող-ֆիլտրեր, որոնք ընտրողաբար որոշակի հաճախային
տիրույթում արգելակում են ազդանշանների անցումը։
Ցածր-հաճախային ֆիլտրեր

Ֆիլտրի սովորական տեսակ է ցածր հաճախային ֆիլտրը։ Ցածր-հաճախային ֆիլտրի


ամենապարզ իրականացումը ստորև ցույց տված պարզ RC ֆիլտրն է։

 Եթե vin(t) մուտքը տված է հետևյալ առնչությամբ՝


vin(t) = A sin(t)
 Ապա vout(t) ելքը կլինի
vout(t) = B sin(t + )
 Որտեղ
o 𝐁/𝐀 = 𝟏/√𝟏 + (𝛚𝐑𝐂)𝟐
իսկ  = tg-1(RC)
- 129 -
Այս արտահայտություններից ստացվող հիմնական եզրակացությունները հետևյալն
են՝
 Ցածր հաճախություններում ( = 1/RC-ից շատ ցածր)՝
ելքի ամպլիտուդը մոտավորապես հավասար է մուտքի ամպլիտուդին (B/A = 1),
ելքի փուլը մոտավորապես հավասար է մուտքի փուլին ( = 0)։
 Բարձր հաճախություններում ( = 1/RC-ից շատ բարձր)՝
Ելքի լարումը մարում է այնպես, որ B/A ~= 1/(RC)
Մուտքի և ելքի փուլերի միջև տարբերությունը մոտենում է -90o.
Բարձր հաճախային ֆիլտրեր
Ֆիլտրերը լինում են տարբեր տեսակի։ Ստորև ցույց է տված մի բարձր-հաճախային
ֆիլտր՝

Այս ֆիլտրն ունի նույն բաղադրիչները, ինչ ցածր հաճախային ֆիլտրը։ Սակայն այս
ֆիլտրում ելքի լարումը վերցվում է ոչ թե կոնդենսատորի, այլ ռեզիստորի վրայից։
Ահա թե ինչպես է շղթան աշխատում ՝
 Ցածր հաճախային ֆիլտրում ելքը վերցվում է կոնդենսատորի վրայից և
կոնդենսատորի վրա ցածր հաճախային բաղադրիչներ են հայտնվում։ Դա
նշանակում է, որ ցածր հաճախային բաղադրիչները ռեզիստորի վրա չեն
հայտնվում։
 Բարձր հաճախային բաղադրիչները կոնդենսատորի վրա չեն հայտնվում։
Քանի որ Կիրխհոֆի լարման օրենքը ճիշտ է ցանկացած հաճախության
դեպքում, ապա դա նշանակում է, որ բարձր հաճախային բաղադրիչները
հայտնվում են ռեզիստորի վրա։
 Այսպիսով, բարձր հաճախային բաղադրիչները հայտնվում են ռեզիստորի վրա,
իսկ ցածրերը ոչ և այդպիսով շղթան դառնում է բարձր հաճախային ֆիլտր։
 Ելքի և մուտքի լարումների ամպլիտուդների հարաբերությունը հավասար է

𝐁/𝐀 = 𝛚𝐑𝐂/√𝟏 + (𝛚𝐑𝐂)𝟐

- 130 -
Երբ ֆիլտր ենք օգտագործում, երբեմն բեռնման խնդիրներ են առաջանում։ Օր, երբ
օգտագործում ենք ցածր հաճախային ֆիլտր բարձր հաճախությունները կրճատելու
նպատակով (որովհետև սիրում եք միայն բաս լսել), ապա ականջակալները
անմիջապես ֆիլտրին միացնելիս ֆիլտրից հոսանք կքաշի (բեռնավորում է ֆիլտրը) և
սպասածին չափ լարում չի լինի։

Խնդիր 1․ Ունենք մի ազդանշան, որն ունի 100 Հց կամ ավելի ցածր հաճախության
բաղադրիչներ։ Ազդանշանը աղավաղվում է 1000 Հց ուժեղ ազդանշանով։ Հարկավոր է
1000 Հց ազդանշանի ազդեցությունը 10 անգամ փոքրացնել։ Ստորև առաջարկվում է
ֆիլտրի սխեման։
 Հարկավոր է նախագծել մի ֆիլտր (այս դեպքում հաշվարկել ֆիլտրի
ժամանակային հաստատունը), որը 10 անգամ կթուլացնի 1000 Հց ազդանշանը։
 Երբ ամբողջ ազդանշանը դրվի ֆիլտրի մեջ, ապա ինչ ազդեցություն կունենա
100 Հց ազդանշանի վրա։

Խնդիր 2․Ունենք շատ դանդաղ փոփոխվող ջերմաստիճանային ազդանշան, որն ունի


1 Հց հաճախությունից ցածր բոլոր հաճախությունների բաղադրիչներ։ Այդ
ջերմաստիճանային ազդանշանը չափվում է մի սենսորով, որը ենթարկվում է 60 Հց
հաճախության աղմուկի (սնման գծից)։ Ահա բնութագրիչ տվյալները՝
 Սենյակային ջերմաստիճանում ջերմաստիճանային սենսորը ելքի մոտ ունի 0,3
Վ լարում։
 60 Հց հաճախության ազդանշանն ունի 0,1 Վ մաքսիմալ լարում։
 Առաջարկվում է ստորև ցույց տված RC ֆիլտրը։
 Կոնդենսատորի ունակությունը 1,0 մկՖ է։
 Հաշվել R այնպես, որ 60 Հց աղմուկը թուլանա 0,01 Վ։

- 131 -
 Հաշվարկել, թե այս շղթան ինչպես կազդի 1 Հց ազդանշանի վրա։
Խնդիր 3․ Անհրաժեշտ է ազդանշանից ֆիլտրել որոշակի աղմուկ։ Պահանջները
հետևյալներն են՝
 Ազդանշանն ունի ուժեղ տարբեր բաղադրիչներ, որոնց հաճախությունը կարող
է լինել մինչև 10 Հց բարձրության։
 Աղմուկը 60 Հց վրա է։
 Ազդանշանը պետք է անցնի ֆիլտրով 1% -ից ոչ ավել փոխվելով։
 Հաշվել աղմուկի նկատմամբ ամենամեծ թուլացումը, որ հնարավոր է ստանալ։
Խնդիր 5․Անհրաժեշտ է ազդանշանից ֆիլտրել որոշ աղմուկ։ Պահանջները
հետևյալներն են՝
 Ազդանշանն ունի ուժեղ տարբեր բաղադրիչներ, որոնց հաճախությունը կարող
է լինել մինչև 10 Հց բարձրության։
 Աղմուկը 60 Հց վրա է։
 Ազդանշանը պետք է անցնի ֆիլտրով 1% -ից ոչ ավել փոխվելով։
 Աղմուկը պետք է թուլացվի մինչև ներկա արժեքի 10%-ից էլ ցածր։
 Պարզել, հնարավոր է արդյոք օգտագործել երկաստիճան ֆիլտր պահանջվող
հատկությունները ստանալու համար։

Էլեկտրական չափումներ

Էլեկտրական չափումները սովորաբար վերաբերվում են հոսանքի կամ լարման


չափմանը։ Եթե նույնիսկ հաճախություն եք չափում, ապա դա կլինի հոսանքի կամ
լարման ազդանշանի հաճախություն և այդ պատճառով պետք է նախ իմանաք, թե
ինչպես չափել լարումը կամ հոսանքը։
Լարումը կամ հոսանքը չափելու համար առավել հաճախ օգտվում են թվային
մուլտիմետրից (տեստեր)։ Փաստացի տեստերով հնարավոր է չափել նաև

- 132 -
հաճախություն (լարման ազդանշանի) և դիմադրություն։ Տեստերից օգտվելիս
հարկավոր է նկատի ունենալ հետևյալը՝

 Բևեռայնությունը կարևոր է։ Սովորաբար տեստերի ելուստների վրա


բևեռայնությունը նշված է լինում։ Սովորաբար դրանք կարմիր (դրական) և սև
(բացասական) ելուստներ են։ Այլ դեպքերում բևեռայնությունը ցույց տալու
համար ելուստների վրա գրություններ են արված լինում։
 Հաճախ տեստերի մի ելուստը միացվում է հողանցմանը (կորպուսին)։ Դա
սովորաբար սև ելուստն է կամ հողանցման նշան ունեցող ելուստը։

Լարման չափումը

Լարումը սովորաբար ամենահաճախ չափվող մեծություններից մեկն է։ Պատճառն


այն է, որ մյուս փոփոխականները, ինչպես օր․ ջերմաստիճանը, չափվում են սենսորի
վրա լարում տալով։ Այնպես որ, եթե նույնիսկ ցանկանում եք ջերմաստիճան չափել,
ապա ստիպված կլինեք այդ անել լարում չափելով և այնուհետև այդ ցուցմունքը
փոխակերպել ջերմաստիճանային ցուցմունքի։
Լարումը չափվում է վոլտմետրով։ Այնուամենայնիվ, թվային մուլտիմետրը՝ տեստերը
ավելի տարածված է իր շատ այլ հնարավորությունների շնորհիվ։ Կան այլ սարքեր
ևս, օր օսցիլոգրաֆը, որը չափում է լարումը և կարելի է այն դիտարկել որպես
վոլտմետր։ Անկախ նրանից, թե դա ինչ սարք է, եթե նա լարում է չափում, ուրեմն
համարվում է վոլտմետր։
Երբ լարում եք չափում, պետք է հիշել, որ լարումը երկայնքով փոփոխական է։ Երբ
լարում եք չափում, հարկավոր է վոլտմետրը միացնել շղթայի այն երկու կետերին,
որոնց միջև ցանկանում եք չափել լարումը։ Ստորև ցույց է տված մի շղթա, որի #4
էլեմենտի երկայնքով լարումը չափելու համար վոլտմետր է միացված

Դիտողություն այս չափման վերաբերյալ․

 Նկատենք, որ վոլտմետրը չափում է +V4 լարումը #4 էլեմենտի երկայնքով


(պլյուս նշանը կարևոր է բևեռայնության պատճառով)։

- 133 -
 Ուշադրություն դարձրեք բևեռայնության որոշման վրա և թե ինչպես է կարմիր
ելուստը միացված #4 էլեմենտի "+" ծայրին։ Եթե շուռ տաք կոնտակտների
տեղերը, միացնելով կարմիր կոնտակտը #4 էլեմենտի "-" ելուստին, իսկ սև
կոնտակտը #4 էլեմենտի "+" ելուստին, ապա կչափեք -V4 լարում։
Հիշեք նաև, որ
 Երբ լարում եք չափում, ապա վոլտմետրը չպետք է խախտի շղթան այն տեղում,
որտեղ ուզում եք չափել լարումը։ Վերևի շղթայի համար խախտումը՝ դա
վոլտմետրի առաջացրած հոսանքն է։ Ցանկալի է, որ այդ հոսանքը հնարավորինս
մոտ լինի զրոյին։ Դա նշանակում է, որ վոլտմետրի դիմադրությունը պետք է լինի
հնարավորինս մեծ։ Իդեալական դեպքում այն պետք է լինի անվերջություն։

Հոսանքի չափումը

Հաճախ շղթայում կարիք է լինում նաև հոսանքի չափումը, թեև լարման չափումն
ավելի սովորական է։ Հոսանքը չափվում է ամպերմետրով։ Երբ չափում եք հոսանքը՝
հարկավոր է հիշել, որ այն հոսող փոփոխական է։ Հոսանքը հոսում է էլեկտրական
էլեմենտների միջով ու երբ ցանկանում եք չափել հոսանքը, ապա պետք է հոսանքին
ստիպեք հոսել ամպերմետրի միջով։ Դիտարկենք, թե ինչ պետք է անենք #4 էլեմենտի
միջով հոսող հոսանքը չափելու համար։

Եթե ցանկանում ենք չափել #4 էլեմենտի միջով հոսող հոսանքը, ապա պետք է այդ
հոսանքն անցկացնենք նաև ամպերմետրի միջով։ Այդ անելու համար ահա թե ինչպես
պետք է տեղադրել ամպերմետրը՝

- 134 -
Այնուամենայնիվ սա դեռ ամենը չէ։ Հիշենք, որ բևեռայնությունը ևս կարևոր է։
Շղթայում #4 էլեմենտի վրա լարման բևեռայնությունը ցույց է տված, սակայն
հոսանքի բևեռայնությունը որոշված չէ։ Ներքևի նկարում որոշված է հոսանքի
ուղղությունը և նշանակված Im-ով։

 Երբ չափում եք հոսանքը, ապա ամպերմետրը չպետք է խախտի շղթայի այն


մասը, որտեղ հոսանք եք ցանկանում չափել։ Վերևի շղթայում այդ խախտումը
կատարվում է ամպերմետրի վրայի լարման անկումով։ Ցանկալի է, որ այդ
անկումը լինի հնարավորինս չափ զրոյին մոտ։ Սա նշանակում է, որ ցանկալի է
ամպերմետրի դիմադրությունը լինի ինչքան հնարավոր է փոքր։ Իդեալական
վիճակում այն պետք է լինի զրո։

Հաճախության չափումը

Երբ չափում ենք լարման ազդանշանի հաճախությունը, ապա սարքը պետք է անի
հետևյալը․
 Նախ, սարքը պետք է միացվի ինչպես վոլտմետրը և դրվի հաճախության
չափման սանդղակի վրա։

- 135 -
 Երբ չափում է կատարվում, սարքը հաշվում է ազդանշանները։ Նա կարող է
հաշվել ազդանշանի զրոյական կետով անցումների քանակը կամ կարող է
ընդունել, որ ազդանշանը պարզապես պուլսերի հաջորդականություն է և հաշվել
այդ պուլսերը։ Բոլոր դեպքերում սարքը հաշվարկ է կատարոմ նախապես
որոշված T ժամանակահատվածում, որը հնարավոր է նաև կարգավորել։
 Այնուհետև, հաճախությունը հաշվում է ստացված թիվը T –ի վրա բաժանելով։
Հաճախության հաշվարկը չի կարող ավելի ճշգրիտ լինել, քան 1 Հց-ն է։
Օրինակ, եթե սարքը հաշվարկը կատարում է մեկ վայրկյանի ընթացքում,
ապա 10 քանակի հաշվարկը ցույց կտա որպես 10 Հց, իսկ 11 քանակի
հաշվարկը որպես 11 Հց։ Հնարավոր չէ, որ ստանաք 10,5 Հց որպես ավելի լավ
արդյունք, այն միշտ 0,5 Հց –ով պակաս կլինի։ Ինչ որ ստանում եք կախված է
այն հաշվարկի ժամանակից, որի ընթացքում դա կատարվում է։
Երբ հետաքրքրված ենք 20 կՀց կարգի հաճախության ազդանշանով և սարքը
հաշվարկ է կատարում մեկ վրկ ընթացքում, ապա այսպիսի ճշտությունը
ընդունելի է, բայց պետք է գիտակցեք, թե ինչ է տեղի ունենում։

Դիոդ

Դիոդները բազմատեսակ և օգտակար էլեկտրական էլեմենտներ են։ Նրանք ունեն


բազմապիսի կիրառություններ՝
 ռադիոների, հեռուստացույցների, համակարգիչների և շատ այլ էլեկտրոնային
սարքերում 50 Հց հաճախությամբ փոփոխական հոսանքի փոխարկումը
հաստատուն հոսանքի
 ռադիոընդունիչներում ռադիո հաճախային ազդանշանների փոխարկումը
լսելի ազդանշանների
Դիոդներն ունեն հետևյալ հատկությունները
 Դիոդները ռեզիստորների և կոնդենսատորների նման երկու ելուստանի
սարքեր են։ Նրանք տրանզիստորների և ինտեգրալ շղթաների պես շատ
ելուստներ չունեն։
 Դիոդներում, ինչպես որ ռեզիստորներում հոսանքը ուղղակի կապված է
լարման հետ։ Դրանք նման չեն կոնդենսատորներին, որում հոսանքը կախված
է լարման ժամանակային ածանցյալից կամ ինդուկտորներին, որում հոսանքի
ժամանակային ածանցյալը կախված է լարումից։
 Դիոդներում հոսանքը կախված չէ լարումից գծայնորեն, ինչպես որ
ռեզիստորներում է։
 Դիոդները միայն հոսանք են սպառում։ Նրանք մարտկոցի նման էներգիա չեն
առաջացնում։ Դրանք պասսիվ սարքեր են։
 Դիոդները ոչ գծային, երկու ելուստանի, պասսիվ էլեկտրական սարքեր են։

- 136 -
Ընդհանուր առմամբ դիոդները հոսանքը բաց են թողնում մի ուղղությամբ, իսկ
հակառակ ուղղությամբ հոսանքի ճանապարհը փակում են։ Ներքևի գրաֆիկը ցույց է
տալիս, թե դիոդի համար ինչպես է հոսանքը կախված լարումից՝

Նկատենք հետևյալը՝
 Երբ լարումը դիոդի երկայնքով դրական է, ապա լարման բավարար չափով մեծ
արժեքի դեպքում դիոդով շատ հոսանք կարող է հոսել։
 Երբ լարումը դիոդի երկայնքով բացասական է, փաստացի ոչ մի հոսանք չի
հոսի։
Դիոդի շղթայի սիմվոլը այնպես է նախագծված, որ այն մեզ հուշում է, որ հոսանքը
դիոդի միջով մի ուղղությամբ հեշտությամբ է հոսում։ Ներքևում ցույց է տված դիոդի
շղթայի սիմվոլը՝ նրանով հոսանքի և նրա երկայնքով լարման սովորական
նշանակումներով։

Դիոդները մի փոքր շիզոֆրենիկ են։

 Երբեմն նրանք թույլ են տալիս իրենց միջով անցնել բավական հոսանք


 Երբեմն էլ հոսանքին թույլ չեն տալիս իրենց միջով անցնել
Այս շիզոֆրենիկ վարքագիծը մեզ հնարավորություն է տալիս հասկանալ, թե ինչ է
կատարվում բազմաթիվ դիոդային շղթաներում։

- 137 -
Քննարկենք դիոդի պարզեցված մոդելը։ Փոխանակ դիոդի իրական վոլտ ամպերային
բնութագրի, որը ցույց է տված բարակ կարմիր գծով, կհամարենք, որ դիոդի վոլտ-
ամպերային բնութագիրը ունի ավելի հաստ մուգ գծով գրաֆիկի տեսք։

Մոտավոր վոլտ-ամպերային բնութագրի կորը մեզ հնարավորություն է տալիս քննել


դիոդ պարունակող շղթաները և հաշվի առնել նրանց շիզոֆրենիկ վարքագիծը։
 Երբ հոսանք է հոսում, ապա այս մոտավոր մոդելում դիոդի երկայնքով լարում
չի նախատեսվում։ Այս իրավիճակում ասում ենք, որ դիոդը միացված է։
 Երբ դիոդի երկայնքով լարումը բացասական է, ապա այս մոտավոր մոդելում
դիոդով հոսող հոսանք չի նախատեսվում։ Այս իրավիճակում ասում ենք, որ
դիոդը անջատված է։
 Երբ դիոդը միացված է, այն իր երկայնքով լարում չունի, այնպես որ գործում է
որպես կարճ միացված շղթա։ Երբ դիոդը միացված է, ապա դիոդով հոսող
հոսանքը դրական է և լարումը դիոդի երկայնքով զրո է։
 Երբ դիոդը անջատված է, հոսանքը զրո է, այնպես որ այն գործում է բաց շղթայի
պես։ Երբ դիոդը անջատված է, լարումը դիոդի երկայնքով բացասական է և
դիոդի միջով հոսանքը զրո է։
Այսպիսով, դիոդի այս իդեալականացված մոդելը երբեմն բաց շղթա է, իսկ երբեմն
փակ շղթա- իսկապես շիզոֆրենիկ երևույթ։ Դիոդի այս մոդելը հաճախ անվանում
են իդեալական դիոդի մոդել։
Դիոդների օգտագործումը
Այժմ քննենք դիոդի մի պարզ շղթա։ Համարենք, որ դիոդն իդեալական է։

- 138 -
Պարզապես ունենք մուտքի լարման վրա գործող մի դիոդ ու մի ռեզիստոր։ Ուզում
ենք պարզել, թե ինչպես է ելքի լարումը կախված մուտքի լարումից։
 Երբ դիոդը միացված է, ապա լարումը նրա երկայնքով զրո է, որովհետև այն
գործում է կարճ միացված շղթայի պես։
 Երբ դիոդը անջատված է, ապա հոսանքը նրա միջով զրո է, որովհետև այն
գործում է բաց շղթայի պես։
 Մենք ունենք այս իրավիճակներից կամ մեկը կամ մյուսը։ Այն չի կարող լինել
երկուսը միաժամանակ, կամ մեկն է կամ մյուսը։ Սա տալիս է մեզ դիոդային
շղթան ուսումնասիրելու ռազմավարություն։
Պարզենք, թե ինչ է կատարվում շղթայում այս երկու իրավիճակներում։
 Կարող ենք ենթադրել, որ դիոդը միացված է ու մեր ունեցած գիտելիքներով՝
Կիրխհոֆի լարման և հոսանքների օրենքներն օգտագործելով ստուգել, արդյոք
այդ ենթադրությունը խելամիտ է։
 Կարող ենք ենթադրել, որ դիոդն անջատված է և մեր ունեցած գիտելիքներով՝
Կիրխհոֆի լարման և հոսանքների օրենքներն օգտագործելով ստուգել, արդյոք
այդ ենթադրությունը խելամիտ է։
 Այս խնդիրը լուծելու համար օգտվենք հակասության մեթոդից։
Ենթադրենք դիոդը միացված է։ Եթե դիոդը միացված է, ապա այն կարող ենք համարել
կարճ միացված շղթա։ Ստորև ներկայացված է դիոդով շղթան և նրա հոսանքի ու
լարման սիմվոլները։

Ստորև դիոդը փոխարինել ենք կարճ միացումով։

- 139 -
Քանի որ այն այժմ կարճ միացված շղթա է, ապա Vd պետք է լինի զրո։ Շարունակենք՝
 Դիոդը միացված է և նրա երկայնքով լարումը զրո է։
 Դիոդի միջով հոսող Id հոսանքը պետք է լինի դրական։ Այն բացասական չի
կարող լինել։ Դիոդի միջով հոսող հոսանքը երբեք չի կարող լինել
բացասական։
 Դիոդի միջով հոսող հոսանքն ըստ Օհմի օրենքի հավասար է Vin/R, այնպես որ
չենք կարող ունենալ բացասական մուտքի լարում։
 Սա նշանակում է, որ մեր ենթադրությունը, որ դիոդը միացված է, սխալ կլինի
բացասական մուտքի լարման դեպքում։
Դիոդը միացված է Vin > 0 դեպքում։
Դիոդը անջատված է Vin < 0դեպքում։
Ենթադրենք դիոդը անջատված է։ Այդ դեպքում դիոդը կարելի փոխարինել բաց
շղթայով։ Ահա համարժեք շղթան՝

 Դիոդը անջատված է և նրանով հոսանքը զրո է։


 Vd լարումը դիոդի երկայնքով պետք է լինի բացասական։ Այն չի կարող լինել
դրական։
 Vd լարումը դիոդի երկայնքով պարզապես Vin է, այնպես որ չենք կարող
ունենալ մուտքի դրական լարում։
 Մուտքի դրական լարումը հակասում է այն ենթադրությանը, որ դիոդը
անջատված է։
Դիոդը անջատված է, երբ Vin < 0 ։

- 140 -
Դիոդը միացված է, երբ Vin > 0 ։
Վերևում ամեն ինչ համատեղելի է։ Մենք դիոդի համար քննարկեցինք բոլոր
հնարավոր դեպքերը (միացված և անջատված) և ինչ որ ստացանք
համատեղելի է, այնպես որ այս շղթայում ունեցանք դիոդի աշխատանքի լավ
կանխատեսում։
Ի՞նչ կարելի է եզրակացնել այստեղից։
 Եթե մուտքի լարումը դրական է, ապա հոսանքը հոսում է դիոդի միջով և ելքի
լարումը հավասար է մուտքի լարմանը։
 Եթե մուտքի լարումը բացասական է, ապա դիոդով հոսանք չի հոսում և ելքի
լարումը զրո է։

Եթե շղթան ավելի բարդ է, ապա կրկին պետք է հիշենք, որ ամեն մի դիոդ կարող է
լինել կամ միացված կամ անջատված։ Ստորև պատկերված է երկու դիոդով մի շղթա։

Այս շղթայում դիոդների վիճակների համար կան չորս հնարավոր զուգորդություններ։


Քննարկենք բոլոր հնարավոր դեպքերը։ Ահա այդ չորս զուգորդությունները, ուր ամեն
մի դիոդ փոխարինված է կամ կարճ միացված կամ բաց շղթայով, կախված այն բանից,
թե դիոդը դիտարկվում է միացված, թե անջատված։

 D1 անջատված, D2 անջատված

- 141 -
 D1 անջատված, D2 միացված

 D1 միացված, D2 անջատված

 D1 միացված, D2 միացված

Որպեսզի պարզենք, թե ինչպես է այս շղթան աշխատում, պետք է ստուգենք ամեն մի


հնարավորություն։ Սկսենք առաջին դեպքից։ Այդ դեպքի համար ունենք՝

 D1 անջատված, D2 անջատված

- 142 -
Այս դեպքում երկու դիոդներն էլ անջատված են։
 Քանի որ երկու դիոդներն էլ անջատված են, ապա նրանցից և ոչ մեկով հոսանք
չի հոսում։ Հետևաբար, ռեզիստորով ևս հոսանք չի հոսում ու Vout = 0։
 Եթե Vout = 0, ապա ունենք բավական ինֆորմացիա ամեն մի դիոդի երկայնքով
լարումը հաշվելու համար՝ ընդունելով, որ հայտնի է մուտքի լարումները։
 Կարող ենք գրել Կիրխհոֆի լարման հավասարումները ամեն մի կոնտուրի
համար։ Ամեն մի կոնտուր ներառում է միայն մի դիոդ։
Առաջին կոնտուրի համար ունենք՝
VD1 = V1 - Vout = V1
Քանի որ դիոդի երկայնքով լարումը պետք է բացասական լինի, երբ նրանով հոսանք
չի հոսում, կունենանք V1 < 0։
 Երկրորդ կոնտուրի երկայնքով ունենք՝
VD2 = V2 - Vout = V2
Քանի որ դիոդի երկայնքով լարումը պետք է բացասական լինի, երբ նրանով հոսանք
չի հոսում, կունենանք V2 < 0։
 Կատարենք եզրակացություն
 Vout = 0, երբ V1 < 0 և V2 < 0.
Բառերով ասած, ելքի լարումը զրո է, երբ երկու մուտքի լարումները բացասական են։
Հիմա քննենք երկրորդ դեպքը։ Ստորև պատկերված է երկրորդ դեպքի համարժեք
շղթան։

 D1 անջատված, D2 միացված

- 143 -
 Քանի որ D2 միացված է, ապա այն փոխարինված է կարճ միացված շղթայով և
դա մեզ տալիս է Vout = V2
 Եթե D2 միացված է, ապա հոսանքը կլինի դրական և դա տեղի կունենա միայն
V2 > 0 դեպքում։
 Եթե Vout= V2, կունենանք բավական ինֆորմացիա D1 երկայնքով լարումը
հաշվելու համար։
 Կարող ենք գրել Կիրխհոֆի լարման հավասարումը ռեզիստորն ու D1
ընդգրկող կոնտուրի համար։ Կունենանք
VD1 = V1 - Vout = V1- V2
Քանի որ անջատված դիոդի երկայնքով լարումը պետք է բացասական լինի, ապա
պետք է ունենանք V1< V2.
Բառերով ասած, երբ V2 դրական է և ունենք V1< V2, ապա ելքի լարումը կլինի V2 ։
Հիմա քննենք երրորդ դեպքը։
 D1 միացված, D2 անջատված

Այս դեպքը ճիշտ երկրորդ դեպքն է միայն մի տարբերությամբ, որ դիոդները շուռ են


տված։ Երկրորդ դեպքի համար օգտագործված փաստարկը կաշխատի այստեղ 1 և 2
աղբյուրները տեղփոխված, այնպես որ եզրակացնում ենք՝
 Բառերով ասած, երբ V1 դրական է և ունենք V2< V1, ապա ելքը կլինի V1։
Վերջապես հասանք վերջին դեպքին։

 D1 միացված, D2 միացված

- 144 -
 Քանի որ երկու դիոդներն էլ միացված են, դրանք երկուսն էլ փոխարինվել են
կարճ միացված շղթայով;
 Ելքի Vout լարումը հավասար է և V1- ին և V2- ին։
 Միակ հնարավորությունը, որ դա տեղի ունենա, կլինի, երբ Vout = V1 = V2
Բառերով ասած, եթե երկու մուտքի լարումները հավասար են, ապա այդքան էլ
կլինի ելքի լարումը։
ի մի բերենք այն ամենը, ինչ պատահեց այս շղթայի հետ։

 Ստորև տրված է դիոդային շղթա այն ենթադրությամբ, որ դիոդները


իդեալական են՝

Երբ երկու մուտքի լարումները բացասական են, ապա ելքը զրո է։


Երբ մուտքի մի կամ երկու լարումներն էլ դրական են, ապա ելքի լարումը
հավասար է մուտքի երկու լարումներից ամենամեծին։

Լուսադիոդ

 Լուսադիոդները լույս արձակող դիոդներ են։


Սովորաբար այդ լույսը շատ թույլ է, բավական
մոնոքրոմատիկ և հանդիպում է սահմանափակ
գույներով։ Նրա ամենասովորական գույնը կարմիրն է։
 Այն դիոդ է։ Սա նշանակում է, որ հոսանքը նրանով
հոսում է միայն մի ուղղությամբ։ Եթե փորձեք հոսանքին
ստիպել հոսել հակադիր ուղղությամբ, ապա հոսանք չի հոսի և ոչ մի լույս չեք
ունենա, քանի որ լույս ստանալու համար նրանով պետք է հոսանք հոսի։

- 145 -
Լուսադիոդի շղթայական սիմվոլը շատ նման է սովորական դիոդի սիմվոլին, քանի որ
այն փաստացի դիոդ է։ Այնտեղ սովորաբար լրացուցիչ սլաք է լինում, որը ցույց է
տալիս, որ դիոդից լույս է դուրս գալիս։ Ահա նրա սիմվոլը՝

Լուսադիոդի լարումները

Շատ դեպքերում լուսադիոդը կարելի դիտարկել որպես սովորական դիոդ, սակայն


կա մի առանձնահատկություն, որով այն տարբերվում է սովորական սիլիկոնային
դիոդից։
 Սովորական սիլիկոնային դիոդում լարման անկումը լինում է 0,6 կամ 0,7 Վ։
Այլ խոսքով, երբ դիոդով հոսանք է հոսում, ապա նրա երկայնքով կունենանք
0,6 կամ 0,7 Վ լարում։
 Լուսադիոդի համար լարման անկումը մոտ 1,6 կամ 1,7 Վ կարգի է։ Լարման
անկումը կարող է կախված լինել նաև լուսադիոդի գույնից, սակայն այս
արժեքը կարմիր լուսադիոդի համար տիպային է։
Երբ լուսադիոդը միացվի 3Վ մարտկոցին, ապա ամեն մի լուսադիոդի վրա
կառաջանա ստորև ներկայացված բնութագրիչ լարման անկումներ։ Նկատենք, որ
մենք ռեզիստորի արժեքը չենք փոխել։ Այն հավասար է 222 Օհմ։ Լուսադիոդն
առաջացնում է լարման անկում ու եթե ռեզիստորի դիմադրությունը փոքրացվի, ապա
լուսադիոդն ավելի պայծառ կլուսարձակի։ Սակայն եթե այն լուսարձակի շատ
պայծառ, ապա այն կփչանա։

- 146 -
220 220
Օհմ Օհմ

220 220
Օհմ Օհմ

Լուսադիոդը չի կարելի անմիջականորեն միացնել 3Վ լարման մարտկոցին։ Այն


պարզապես կայրվի ու կփչանա։ Հարկավոր է ներառել նաև հոսանքը
սահմանափակող ռեզիստոր։

Լուսադիոդների հաջորդական միացումները


Լուսադիոդները հնարավոր է միացնել հաջորդաբար, եթե նրանց ընդհանուր
բնութագրիչ լարման անկումները ավելի փոքր են սնման աղբյուրի լարումից։

- 147 -
Օգտագործեք 47 Օհմ
պայծառության համար

Կոնկրետ այս դեպքում լուսադիոդների վրայի լարումը հավասար է


1,7Վ+1,7Վ+1,7Վ=5,1Վ։
Սնման լարումը 6Վ է և այն հոսանքը սահմանափակող ռեզիստորի համար տալիս է
0,9 Վ լարում։ 220 Օհմ դիմադրությամբ լուսադիոդները շատ պայծառ չեն լինի։
Հարկավոր է օգտագործել 47 Օհմ ռեզիստոր։
Եթե 4 հատ լուսադիոդ միացնենք հաջորդաբար, ապա ընդհանուր բնութագրիչ
լարման անկումը կլինի 6,8Վ և ոչ մի լուսադիոդ չի վառվի,
որովհետև ընդհանուր լարումն ավելի մեծ է ստացվում
սնման 6Վ լարումից։

Տարբեր գույնի լուսադիոդները հնարավոր է միացնել


հաջորդաբար։ Հարկավոր է գումարել 5 լուսադիոդների
բնութագրիչ լարումները իրար և տեսնել, թե արդյոք այն 12
Վ –ց փոքր է։ Լուսադիաոդների պայծառությունը մեծացնելու
համար 220 Օհմ ռեզիստորը պետք է փոքրացվի 47 Օհմ։

Լուսադիոդները կարելի է
միացնել իրար զուգահեռ
միայն այն դեպքում, եթե
նրանք նույն գույնի են։
Ստորև պատկերված
շղթայում կարմիր գույնի

- 148 -
լուսադիոդն ունի 1,7Վ բնութագրիչ լարման անկում և եթե դրանք նույն
արտադրողից են կամ նույն պարտիայից, ապա լավ կաշխատեն։
Չնայած ասում ենք, որ կարմիր լուսադիոդի բնութագրիչ լարման անկումը 1,7Վ է, այն
կարող է թեթևակի տարբերվել տարբեր արտադրողների մոտ և այդ պատճառով մի
լուսադիոդը կարող է մյուսից ավելի պայծառ լուսարձակել։
Տարբեր գույնի լուսադիոդները իրար զուգահեռ հնարավոր չէ միացնել։ Կարմիր
լուսադիոդի երկայնքով լարումը 1,7Վ է։ Սա էլ հենց դառնում է սնման լարում կանաչ
լուսադիոդի համար և դա շատ փոքր լարում է։ Կանաչ լուսադիոդին անհրաժեշտ է
2,1Վ-ից մինչև 2,3 Վ սնման լարում։ Կվառվի միայն կարմիր լուսադիոդը։
Եթե չունեք 220 Օհմ դիմադրություն, ապա
կարելի է վերցնել 2 հատ 100 Օհմ հաջորդաբար
միացնելով իրար։ Ընդհանուր դիմադրությունը
կլինի 200 Օհմ, սակայն ռեզիստորները ճշգրիտ
չեն և արդյունքը շատ մոտ կլինի 220 Օհմ-ին։
Էլեկտրական շղթաները այնքան էլ շատ
կրիտիկական չեն։ Պայծառությունների
տարբերություն դուք չեք կարող նկատել 200
Օհմ և 220 Օհմ դիմադրությունների միջև։
Կան հատուկ տեսակի լուսադիոդներ, որոնք կարելի է անմիջականորեն միացնել 3Վ
–ից մինչև 9Վ լարման և նրանք լուսավորվում են տարբեր գույներով։ Այդ
լուսադիոդները էֆեկտ առաջացնելու համար իրենց ներսում չիպ և ռեզիստոր ունեն
տեղադրված, որոնք թույլ են տալիս լուսադիոդին գործել առանց հոսանքը
սահմանափակող ռեզիստորի։

Այժմ դիտարկենք լուսադիոդը մի պարզ շղթայում։ Պատկերացրեք ունենք հետևյալ


իրավիճակը՝
 Ունենք փոփոխական ազդանշան։ Մի վիճակում դա 0 Վ է՝ 0 երկուական
համակարգով և մի այլ վիճակում դա 5 Վ է՝ 1 երկուական համակարգում։
 Երբ ազդանշանը մեկ է, ապա ցանկալի է որ լուսադիոդը վառվի, իսկ երբ
ազդանշանը զրո է, ապա ցանկալի է, որ լուսադիոդը չվառվի։
Ահա այդ շղթան, որը ճիշտ բաղադրիչների ընտրության դեպքում անում է մեր ուզած
գործողությունը։ 5 Վ սնուցման լարումը այն է, երբ ազդանշանը երկուականի մեկն է։
Այդ դեպքում հոսանքը կհոսի ռեզիստորի միջով և դիոդը լույս կտա։

- 149 -
 Դիցուք ունենք 1,8 Վ լարում լուսադիոդի երկայնքով։
 Այդ դեպքում կունենանք 3,2 Վ լարում ռեզիստորի երկայնքով։
 Ուրեմն ռեզիստորի միջով կհոսի 3,2/R Ա հոսանք։
 Այդ հոսանքն է պատճառը, որ լուսադիոդը լույս է տալիս։

Լուսադիոդներն ունեն շատ կիրառություններ։

 Հատուկ տիպի լուսադիոդներն օգտագործվում են բազմապիսի դիսփլեյներում։


 Լուսադիոդը կարելի է օգտագործել տրամաբանական շղթայում որպես
ինդիկատոր։

Տրամաբանական շղթայում ազդանշանի ցուցադրմամբ մի տիպային շղթա


պատկերված է ստորև։ Այս շղթայում լուսադիոդը լույս է տալիս, երբ AND փականի
ելքը տրամաբանական մեկ է։

Եթե ունենք տրամաբանական ազդանշան, ապա տեղի կունենա հետևյալը՝


 Եթե մուտքի Vin լարումը 5Վ է և R ճիշտ է ընտրված, իսկ լուսադիոդը ճիշտ է
տեղադրված շղթայում, ապա լուսադիոդը կվառի։
 Եթե Vin զրո է, ապա լուսադիոդը չի վառի։
 Այս պնդումը ճիշտ կլինի նույնիսկ իրական դեպքում, երբ տրամաբանական 1-
ը ճիշտ 5Վ չէ ու երբ տրամաբանական զրոն կարող է մոտ լինել 1Վ –ին։ Դրան
օգնում է այն, որ լուսադիոդը խլում է 1,5Վ և սկսում լույս արձակել, քանի որ
տրամաբանական մեկը կարող է լինել 1,5Վ բարձր լարումը։
Այս շղթան օգտագործելիս հարկավոր է զգուշանալ, քանի որ
 Լուսադիոդը շղթայում կարելի է տեղադրել երկու դիրքով։ Մի դիրքում այն
կաշխատի, իսկ մյուս դիրքում ոչ։
 Լուսադիոդի սարքը իր եզրին ունի փոքր տափակություն։ Այդ տափակությունը
համապատասխանում է լուսադիոդի վերջին։ Դիոդի շղթայում այդ
տափակությունը համապատասխանում է նկարի ստորին մասին։

- 150 -
Ի՞նչ կլինի, եթե սխալմամբ շղթայում տեղադրենք 3,2։ Դա կնշանակի, որ
լուսադիոդով կունենանք մեկ Ամպեր հոսող հոսանք։ Այդ դեպքում լուսադիոդը
կդադարի լույս տալ։ Այն լույս արձակողից կդառնա մթություն արձակող։

Դիոդների օգտագործումն ազդանշաններ ուղղելիս

Ազդանշանի ուղղումը մի պրոցես է, երբ փոփոխական հոսանքի ազդանշանը


(հաճախ սինուսոիդալ) դառնում է հաստատուն հոսանքի ազդանշան կամ ստանում է
հաստատուն հոսանքի բաղադրիչ։
Կան բազմաթիվ իրավիճակներ, երբ ազդանշանի ուղղումը ցանկալի է լինում։ Ահա մի
քանի սովորական իրավիճակներ՝
 Փոփոխական հոսանքի (50 Հց պատի վարդակից) էներգամատակարարումը
փոխակերպվում է հաստատուն հոսանքի այն սարքերի էլեկտրոնային
շղթաներին սնուցել տալու համար, որոնց գործելու համար հաստատուն
լարում է պահանջվում։
Այդպիսի օրինակներ են՝
Համակարգիչները
Հեռուստացույցները
Ռադիոընդունիչները
Ստերեո համակարգերը
Կիթառի ուժեղարարը և ընդհանրապես ձայնային համակարգը
 Ազդանշանային համակարգերում, ուր ինֆորմացիան կոդավորվում է
սինուսոիդալ ազդանշանի ամպլիտուդի միջոցով, պետք է ուղղվի նրանից
ինֆորմացիա ստանալու համար։

Այդպիսի օրինակներ են՝


AM ռադիոընդունիչները
Սենսորները, ինչպես տախոմետրի որոշ տիպերում, երբ սինուսոիդալ ազդանշան է
առաջանում, որի ամպլիտուդով կոդավորված է պտտական արագության նման
ֆիզիկական մեծություն։
Ազդանշանների ուղղումը կարևոր գաղափար է և բազմազան համակարգերում
հաճախ է օգտագործվում։

- 151 -
Այստեղ պատկերված է ազդանշանի մի պարզ ուղղիչ։ Երբ մուտքի լարումը դրական
է, ապա ելքի լարումը մոտավորապես հավասար է մուտքի լարմանը։

Կոնդենսատորի օգտագործումը ուղղիչում՝ պիկային դեդեկտոր


Ստորև ներկայացված է շղթան։

Ահա թե ինչ է տեղի ունենում այս շղթայում։


 Երբ սինուսոիդալ մուտքը աճում է և կոնդենսատորը լիցքավորված չէ, ապա
հոսանքը հոսում է դիոդի միջով և լիցքավորում կոնդենսատորին։ (Հիշենք, որ
հոսանքը պարզապես հոսող լիցքն է, այնպես որ երբ հոսանքը հոսում է դիոդի
միջով դեպի կոնդենսատոր, ապա լիցք է կուտակվում կոնդենսատորի վրա)։
 Ժամանակի մի պահ մուտքի լարումը սկսում է նվազել։ Այդ պահից սկսած
դիոդը դադարում է հաղորդելուց և կոնդենսատոր/ ռեզիստոր զուգակցությունը
անջատվում է շղթայի մնացած մասից և կոնդենսատորը սկսում է ռեզիստորի
միջով լիցքաթափվել։
 Երբ կոնդենսատորը լիցքաթափվում է, ի վերջո մուտքի լարումը հասնում է մի
արժեքի, երբ այն հավասար է դառնում կոնդենսատորի լարմանը և դիոդը
սկսում է կրկին հաղորդել՝ այդ ընթացքում լիցքավորելով կոնդենսատորին։
Այս (սեղմել) սիմուլյատորը ցույց է տալիս ազդանշանները շղթայում։
Կան որոշ բաներ, որոնք հարկավոր է հաշվի առնել։ Առաջինն այն է, թե ինչքան է
ընկնում լարումը իր ամենամեծ արժեքից, մինչև որ այն կրկին կսկսի աճել։ Հենց
պիկի արժեքից քիչ անց կոնդենսատորի լարումը շատ կարճ ժամանակով կնվազի։
Տեղի է ունենում այն, որ մուտքի լարումը (սինուսոիդալ լարումը) նվազում է, բայց
դա շատ արագ չի կատարվում։ (Ինչքան հեռանում ենք պիկային արժեքից,

- 152 -
լարումն սկսում է ավելի արագ նվազել)։ Երբ մուտքի լարումը շատ արագ չի
նվազում, ապա կոնդենսատորից դուրս հոսող լիցքը կարող է հոսել ռեզիստորի
միջով ու դեռևս դիոդի միջով հոսանք կունենանք։ (Դիոդով հոսող հոսանքի մի
մասը գալիս է կոնդենսատորի լիցքից)։ Սակայն ուշ թե շուտ մուտքի լարումը
հասնում է մի կետի, երբ այն նվազում է ավելի արագ, քան կարող է փոխվել
կոնդենսատորի լարումը։ Այն սահմանը, թե ինչ արագությամբ կարող է
լիցքաթափվել կոնդենսատորը, որոշվում է ռեզիստորով։ Կոնդենսատորի համար
տված Vout լարումով նրանից դուրս եկող հոսանքը սահմանափակված է մինչև
Vout/R։ Քանի որ կոնդենսատորի հոսանքը հավասար է CdVout/dt, ապա
կոնդենսատորի լարման փոփոխության արագության համար կունենանք dVout/dt
= -Vout/(RC)։
Այս շղթայի վերաբերյալ կան մի քանի դիտողություններ։
 Կոնդենսատորին զուգահեռ միացված ռեզիստորը հեշտությամբ կարող է լինել
կոնդենսատորի ներքին դիմադրություն։
 Վերևի սիմուլյացիայում համարվում է, որ դիոդն իդեալական է։ Նրա գրաֆիկը
պատկերված է ստորև հաստ կարմիր գույնով։

Դիոդի մոդելին կարելի է որոշ բաներ ավելացնել իրականությանը մոտ լինելու


համար։

- 153 -
Սենսորներ

Սենսորները սարքեր են, որոնք օգտագործվում են չափելու համար այնպիսի


ֆիզիկական փոփոխականներ, ինչպիսիք են ջերմաստիճանը, լուծույթի pH
թթվայնությունը, արագությունը, պտտական արագությունը, ճնշումը և շատ այլ
բաներ։ Ներկայումս սենսորների մեծ մասը հաշվարկի արդյունքը չի ցուցադրում
անալոգային ցուցանակի վրա (ինչպես ջերմաչափը), այլ առաջացնում է լարում կամ
թվային ազդանշան, որն իր չափած ֆիզիկական փոփոխականի ինդիկատորն է։ Այդ
ազդանշանները սովորաբար փոխանցվում են համակարգչային ծրագրերի մեջ,
պահվում գրաֆիկական ֆայլերով և մշակվում մինչև վերջ։
Ֆիզիկական փոփոխականներ չափող սենսորները լինում են տարբեր տեսակի ու
ձևի։ Բայց և այնպես շատ սենսորներ ունեն ելքի լարման որոշակիություն։ Դա ունի մի
քանի հետևանք։ Ահա մի քանիսը՝
 Եթե սենսորն ունի ելքի լարում, ապա այն լարման աղբյուր է, որը հսկվում է
սենսորով չափվող ֆիզիկական մեծության կողմից։
 Եթե սենսորը լարման աղբյուր է, ապա հարկավոր է հիշել, որ ոչ մի ֆիզիկական
լարման աղբյուր իդեալական չէ։ Ոչ իդեալական լարման աղբյուրներն ավելի լավ
նկարագրվում են Տևենենի համարժեք շղթայով, որն ունի լարման աղբյուր և
ներքին դիմադրություն։
 Եթե աղբյուրն ունի ներքին դիմադրություն, ապա հնարավոր է աղբյուրը բեռնել։
Եթե աղբյուրին միացված է ուժեղ սպառիչ, ապա ելուստի լարումը կընկնի։ Այդ
դեպքում ելուստի լարումը չի լինի այն, ինչ նախապես ենթադրվում է (ըստ
տվյալների փաստաթղթի, կալիբրացիայի և այլն)։
Օրինակ
LM35 ջերմաստիճանային սենսորը տվյալների փաստաթղթով ունի ներքին 0,1
դիմադրություն։ Քանի որ LM35 առաջ է բերում 0,01v/oC, կարող ենք հաշվել, թե
ինչքան հոսանք կհոսի ցուցմունքի տված փոփոխությունը կարդալիս։

Այսպես, չափում ենք 50oC։ Այդ դեպքում ելքի լարումը կլինի 0,5Վ։ Այդ ելքի լարումը
0,49Վ փոխելու համար (մի աստիճանի սխալ), մենք կունենանք 0,01Վ լարման անկում

- 154 -
0,1 ներքին դիմադրության վրա, այն կխլի 0,1Ա կամ 100մԱ հոսանք։ Դա կլինի
բավական մեծ հոսանք, որ կհոսի LM35 –ից և դա կլինի նրա սահմաններից դուրս։
Ավելի առաջադեմ մեթոդ՝ համակարգային դինամիկա
Հաճախ սենսորներն ունենում են ժամանակի հաստատուններ։ Եթե ժամանակի
հաստատունը հաշվի առնենք, ապա չպետք է սպասել, որ ջերմաստիճանի
հանկարծակի փոփոխության հետ ելքի լարումը անմիջապես կփոխվի։ Շղթայի մի
մոդել, որը դա հաշվի է առնում, ներկայացված է ստորև՝

Եթե ծանոթ եք Լապլասի ձևափոխություններին, ապա հայտարարը ցույց է տալիս, որ


մուտքը՝ չափվելիք մեծությունը, մշակվում է մեկ ժամանակային հաստատուն
ունեցող (միաբևեռ) համակարգով։ Եթե այս սենսորը օգտագործում եք բլոկ
սխեմայում, ապա փոխանցման ֆունկցիան հարկավոր է հաշվի առնել։

Սենսորների դինամիկայի ներածություն

Ջերմաստիճանային սենսորները շատ հաճախ հանդես են գալիս որպես մի որոշակի


մեկուսիչի մեջ պարփակված զգայուն սարքեր։ Մեկուսիչը հաճախ օգտագործվում է
էլեկտրական նկատառումներով՝ էլեկտրականապես մեկուսացնել սենսորը։
Այնուամենայնիվ, լավ էլեկտրական մեկուսիչը հաճախ նաև լավ ջերմամեկուսիչ է և
ջերմամեկուսիչի առկայությունը սենսորին ստիպում է տաքանալիս ուշացումով
արձագանքել։
Փորձենք հավաքել մի պարզ մոդել, որպեսզի կարողանանք նման վարքագիծը
բացատրել։ Երբ ասում ենք բացատրել, նկատի ունենք, որ փնտրում ենք մի
մաթեմատիկական մոդել մաթեմատիկական բացատրություն տալու համար։ Սկսենք
ստորև պատկերված ֆիզիկական մոդելից։

- 155 -
Ջերմություն
մեկուսիչ

սենսոր

Այս մոդելում նկատի ունենք հետևյալը՝


 Սենսորը պարփակված է մեկուսիչ շերտով այնպես, որ այդ շերտը մեկուսացնում
է սենսորին այն ջերմության աղբյուրից, որի հետ պետք է շփվեր։
 Ենթադրում ենք, որ սենսորի ջերմաստիճանը հավասար է Ts(t) և այն
ժամանակից կախված ֆունկցիա է, քանի որ ցանկանում ենք տեսնել, թե ինչպես է
փոխվում այն ժամանակի ընթացքում, երբ վրան ազդող ջերմաստիճանը
փոխվում է։
 Արտաքին ջերմաստիճանը նշանակված է Ta(t)
 Ընդունում ենք, որ դրսից սենսորի ներսն անցնող ջերմությունը տրվում է հետևյալ
բանաձևով՝
Սենսորին անցնող ջերմությունը = [Ta(t) - Ts(t)]/Rth
Այլ խոսքով, սենսորին անցնող ջերմությունը կախված է արտաքին
ջերմաստիճանի և սենսորի ջերմաստիճանի տարբերությունից և ջերմության
հոսքը փոքրանում է, երբ սենսորի և արտաքին միջավայրի միջև ջերմային
դիմադրությունը մեծանում է (ավելի ուժեղ մեկուսիչի դեպքում)։
 Ենթադրում ենք, որ հաղորդվող ջերմաքանակի հետ համեմատական
բարձրանում է նաև սենսորի ջերմաստիճանը։ Այլ խոսքով, սենսորի
ջերմաստիճանը ուղիղ համեմատական է նրա ունեցած ջերմության քանակին։
Սենսորի ջերմաքանակը = CsTs(t)
 Այսպիսով, կարող ենք գրել մի հավասարում, որն իրար է կապում սենսորի
ջերմաքանակը նրան հաղորդվող ջերմաքանակի արագության հետ։ Ցավոք այն
դիֆերենցիալ հավասարում է։
Սենսորի ունեցած ջերմաքանակի փոփոխության արագությունը հավասար է
նրան հաղորդվող ջերմաքանակի փոփոխությանը՝
CsdT(t)s/dt = [Ta(t) - Ts(t)]/Rth
 Այս իրավիճակում, փոփոխականների փոփոխությունը կօգնի ստանալ մի այլ
դիֆերենցիալ հավասարում, որն ավելի հեշտ է լուծել։
Ընդունենք, որ T(t) = [Ta(t) - Ts(t)]
Եթե շրջակա միջավայրի Ta(t) ջերմաստիճանը հաստատուն է, ապա կունենանք՝
dT(t)/dt = - dTs(t)/dt և
dT(t)/dt = - dTs(t)/dt = -[Ta(t) - Ts(t)]/RthCs = T(t)/th

- 156 -
Կամ
dT(t)/dt = -T(t)/RthCs = -T(t)/th
որտեղ th ջերմության ժամանակային հաստատուն է։ Կարելի է ստուգել, որ այն
ունի ժամանակի չափողականություն։
Այժմ մեր նպատակն է՝ օգտվելով այս դիֆերենցիալ հավասարումից, ստանալ մի
խելամիտ բացատրություն, թե սենսորն ինչպես է արձագանքում։
Կան մի քանի հատուկ իրավիճակներ, որոնք այստեղ կքննարկենք։ Դրանք մեզ չեն
տալիս այն ընդհանուր պատկերը, թե ինչ տեղի կունենա յուրաքանչյուր կոնկրետ
դեպքում։ Դրա համար կա ընդհանուր դիֆերենցիալ հավասարում։ Որպեսզի
պարզենք, թե իրենից ի՞նչ է ներկայացնում սենսորի ժամանակային հաստատունը,
լուծենք դիֆերենցիալ հավասարումը մի քանի հատուկ դեպքերի համար։ Այդ
իրավիճակները հետևյալներն են՝
 Վիճակ, երբ շրջապատի ջերմաստիճանը հանկարծակի փոխվում է և պետք է գա
հավասարակշիռ վիճակի մի նոր ջերմաստիճանում։
 Վիճակ, երբ սենսորը վերցվում է մի ջերմաստիճանի տակից և դրվում նոր
միջավայր և թողնվում, որ սառչի (կամ տաքանա) մինչև շրջապատի
ջերմաստիճանը։
Ըստ էության կարևոր չէ, թե սրանցից կոնկրետ որ իրավիճակն ունենք։ Երկու
դեպքում էլ և դիֆերենցիալ հավասարումը և նրա լուծումը նույնն է։ Կպարզենք, որ
միակ բանը, որ այստեղ նշանակություն ունի, դա սենսորի սկզբնական և վերջնական
ջերմաստիճանն է, այսինքն՝ նրա շրջակա միջավայրերի ջերմաստիճանը։
Ենթադրենք սենսորը վերցվում է մի ջերմաստիճանից և պետք է ջերմային
հավասարակշռության գա նոր միջավայրի հետ։ Համարենք, որ այն վերցվում է
բարձր ջերմաստիճանով միջավայրից և տեղափոխվում ավելի սառը միջավայր։
Դիֆերենցիալ հավասարումը դիտարկենք այս դեպքի համար
 dT(t)/dt = -T(t)/RthCs = -T(t)/th
 Բայց, ի սկզբանե, ունենք T(0) = [Ta(0) - Ts(0)] և այս քանակը փորձի սկզբից
ֆիքսված է։
 Լուծելով սույն դիֆերենցիալ հավասարումը, կստանանք՝

T(t) = T(0)e-t/th

Այս ժամանակային ֆունկցիան ունի հետևյալ գրաֆիկական տեսքը՝

- 157 -
Գրաֆիկը կառուցվել է հետևյալ պարամետրերի համար․
 T(0) = 25 աստիճան
 th = 20 վրկ
Գրաֆիկի վերաբերյալ կան դիտողություններ՝
 Ջերմաստիճանների T(t) տարբերությունը ժամանակի աճման հետ
ասիմպտոտիկ ձևով ձգտում է զրոյի։
 Քանի որ ժամանակային հաստատունը մեր օրինակում հավասար է 20
վրկ, կարծես թե արձագանքին հինգ ժամանակային հաստատուն է պետք
այն վիճակին հասնելու համար, երբ համոզված կարող ենք ասել, թե այն
կայունացել է, նույնիսկ եթե այդ կայուն կետին նա միայն մոտեցել է և
տեսականորեն այն անհասանելի է։
Եթե ունենք մի իրավիճակ, երբ սենսորը հայտնվում է մի միջավայրում, ուր
ջերմաստիճանը ավելի բարձր է նրա ընթացիկ ջերմաստիճանից, ապա
սենսորի ջերմաստիճանը ստիպված կբարձրանա։ Այս իրավիճակում
կունենանք հետևյալ գրաֆիկի պես մի բան՝

Այս գրաֆիկը կառուցվել է այն նույն պարամետրական արժեքներով, ինչ որ


նախկինը՝ միայն այն տարբերությամբ, որ այստեղ ցույց է տրված փաստացի
- 158 -
ջերմաստիճանը։ Եթե ունենաք այս գրաֆիկի նման գրաֆիկ, ապա ստիպված կլինեք
հանել ջերմաստիճանային տարբերությունը։ Այստեղ կայուն վիճակը 0-ից սկսած մոտ
25 է և ջերմաստիճանի տարբերությունը՝ որը ձգտում է զրոյի, ստացվում է 25
աստիճանից փաստացի ջերմաստիճանը հանելով։

Թենզոռեզիստոր
Թենզոռեզիստորը մի ռեզիստոր է, որում դիմադրությունը փոխվում է մեխանիկական
լարվածությունից կախված։ Թենզոռեզիստորը հաղորդիչ նյութի մի կտոր է, որը
կարող է ունենալ ստորև բերված տեսքը։ (Կան նաև կիսահաղորդչային
թենզոռեզիստորներ)։ Այն բառացիորեն սոսնձված է այն սարքի վրա, որի վրա ուզում
ենք չափել լարվածությունը։
Այժմ ենթադրենք ունենք մի սարքի վրա սոսնձված թենզոռեզիստոր և այդ սարքը
լարվածության տակ է։ Երբ փորձարկման տակ գտնվող սարքը դրվում է
լարվածության տակ, ապա այն կարող է ձգվել կամ սեղմվել։ Թենզոռեզիստորը
զգայուն է երկրաչափական չափսերի փոքր փոփոխություններին։

Թենզոռեզիստորի մի փոքր երկարացումը առաջ է բերում թենզոռեզիստորի


դիմադրության փոփոխություն։ Հենց այդ փոքր փոփոխություն էլ կօգտագործենք
որպես չափանիշ ձողի լարվածության։ Դիմադրության այդ փոքր փոփոխության
փոխակերպումը որպես օգտագործելի ազդանշան անհնարին չէ, բայց մի փոքր
աշխատանք է պահանջում։ Հաճախ թենզոռեզիստորը օգտագործվում է ստորև
բերված կամրջակային շղթային նմանատիպ շղթաներում։

- 159 -
Սենսորները լարման բաժանարարի շղթայում

Այստեղ կքննարկենք ռեզիստիվ տիպի սենսորներ կամ ավելի կոնկրետ կդիտարկենք


թենզոռեզիստոր՝ չափելու համար որևէ մեխանիկական լարվածություն։ Ստորև
պատկերված է այդ (Rs) ռեզիստորը մի այլ Ra ռեզիստորի հետ լարման
բաժանարարում։

Քննարկենք, թե ինչ է տեղի ունենում այս շղթայում։

 Երբ փոխվում է սենսորի դիմադրությունը, փոխվում է նաև ելքի լարումը։


 Չնայած որ լարումը փոխվում է, բայց եթե դիմադրության փոփոխությունը
փոքր է, ապա փոքր կլինի նաև լարման փոփոխությունը։
 Եթե փոխվի սնման լարումը, ապա կփոխվի նաև ելքի լարումը։
 Ենթադրենք ունենք մի սովորական թենզոռեզիստոր։ Սովորաբար
թենզոռեզիստորն ունենում է 120 կամ 350  դիմադրություն։
 Հիշեցնենք, որ լարվածությունը՝ դա նյութի երկարության հարաբերական
փոփոխությունն է, երբ այն ենթարկվում է արտաքին ազդեցության։
 Սովորաբար մետաղների մեծամասնության համար լարվածությունը չի
գերազանցում 0,125 մմ/մմ։

- 160 -
 Նյութը չի երկարացվի 12,5 մմ-ից ավել, եթե նրա երկարությունը լինի 250
սմ։
 Եթե մաքսիմալ լարվածությունը հավասար է 0,005 (0,5%), ապա
դիմադրության մաքսիմալ հարաբերական փոփոխությունը կլինի 1% և սա
շատ մեծ թիվ է, քան կարելի էր սպասել, քանի որ սա ծայրահեղ դեպքն է։

 Այստեղ պատկերված է մի թենզոռեզիստոր, որն ամրացված է 25 սմ


երկարության և 1,27 մմ հաստությամբ ձողին։ Այն ցույց է տված նկարի
վերևի մասում, ուր ձողը դուրս է գալիս փայտե չորսուի միջից։
 Ձողի և վերևի և ներքևի մասերում ամրացված է թենզոռեզիստոր, այնպես
որ մեկը միշտ կերկարի, իսկ մյուսը կսեղմվի։
 Ձողը մի ծայրով ամրացված է, իսկ մյուս ծայրն ազատ է։ Ձողի ազատ
ծայրին տեղադրելով 75 գրամ մետաղադրամ՝ 5-1/2 ճշտության թվային
օհմմետրը դիմադրության չափելի փոփոխություն չի գրանցում։
 Բայց ծանրաբեռնված դրամապանակը փոխում է դիմադրությունը
350 550 -ից մինչև 350 520։ Դիմադրության փոփոխությունը
ստացվում է շատ փոքր։

Այժմ, երբ արդեն ունենք դիմադրության փոփոխության մասին պատկերացում,


կարող ենք մտածել, թե ինչպես զգանք այդ կարգի փոփոխությունը։ Քանի որ
փոփոխությունը շատ ու շատ փոքր է, պետք է մտածենք, թե ինչպես օգտագործենք
դիմադրության այդ փոքրիկ փոփոխությունը։ Ունենք ընտրության երկու
հնարավորություն, թե ինչպես կատարենք այդ չափումը։

 Կարելի է ուղղակի չափել այդ դիմադրությունը։ Բայց ինչպես տեսանք,


դիմադրության փոփոխությունը շատ փոքր է և օհմմետրները
դժվարություններ կունենան այն չափելիս։
 Կարող ենք թենզոռեզիստորը տեղադրել լարման բաժանարարի նման մի
շղթայի մեջ, որում դիմադրության փոփոխությունը կառաջացնի լարման
փոփոխություն և չափել այդ փոփոխությունը։
 Մեր խնդրի դժվարությունը կայանում է նրանում, որ էլեկտրական
չափումներ կատարող սարքերի մեծամասնությունը չափում է

- 161 -
հաստատուն լարում։ Օհմմետրը բացառություն է կազմում։ Սակայն, եթե
ցանկանում ենք չափումների արդյունքը մտցնել համակարգիչ և չենք
ցանկանում դրանք մտցնել տպելով, ապա լարում չափելու կարիք
կունենանք։
 Այսպիսով պարզ է դառնում, որ լարման բաժանարարը որոշ առումներով
լավ գաղափար է։

Հաշվենք լարման բաժանարարի ելքի լարումը՝


V1 = Vin Rs/( Ra + Rs)
 Լարման բաժանարարի ելքի լարումը աճում է սենսորի դիմադրության
աճման հետ։
Իսկ այժմ որոշ տիպային մեծությունների համար կատարենք հաշվարկ։
 Ենթադրենք ունենք 5 Վ լարման աղբյուր։
 Դիցուք ունենք մի ստանդարտ՝ 350 նոմինալ դիմադրությամբ
թենզոռեզիստորային սենսոր։
 Լարման բաժանարարի մյուս ռեզիստորի համար ևս ընտրենք այդ նույն
դիմադրության արժեքը՝ 350։

Այժմ կարող ենք ստուգել, թե ինչ տեղի կունենա, երբ դիմադրությունը փոխվի
տիպային փոքր արժեքով։

 Ենթադրենք դիմադրությունը փոխվում է 350–ից մինչև 350,03։


 Հարկավոր է ստանալ այն հարցի պատասխանը, թե ինչքա՞ն կփոխվի
լարման արժեքը, եթե դիմադրությունը փոխվի 350-ից մինչև 350,03։
Երկու դեպքերի համար էլ հաշվենք ելքի լարման արժեքը։
 Երբ սենսորը լարված չէ և ունի 350 դիմադրություն, ապա ելքի լարումը
կլինի՝
V1 = Vin/2։ Հիշեցնենք, որ ընդունել ենք Ra = 350.։

Երբ սենսորի դիմադրությունը փոխվի 350,03, ապա ելքի լարումը ևս կփոխվի՝


դառնալով

- 162 -
V1 = Vin*350,03/(350+350,03) = 0,50002142*Vin
 Եթե սնման լարումը 5Վ է, ապա այդ փոփոխությունը կլինի
0,00002142*Vin = 0,0001071v.
 Սա միլիՎոլտի մոտ մեկ տասներորդն է։ Որպեսզի չափենք
փոփոխությունը մինչև 3Վ սահման ունեցող սանդղակի վոլտմետրով,
ապա առաջին նշանակալից թվանշանը տեսնելու համար պետք է
օգտագործենք 5-1/2 նիշ ճշտությամբ վոլտմետր։
Այժմ կարող ենք հստակեցնել խնդրի էությունը՝
 Եթե օգտագործում ենք լարման բաժանարար, ապա լարման
փոփոխությունը շատ փոքր է և սովորաբար ի հայտ է գալիս
տասնորդական մասի հինգերորդ թվանշանում։

Կամրջակային շղթայի օգտագործումը


Այս խնդիրը լուծելուն կարող է օգնել կամրջակային շղթան։ Ստորև ներկայացված է
մի կամրջակային շղթա՝

Նույն արժեքն ունենալու համար պետք է Ra և Rb -ի ընտրություն կատարենք։ Այն


առաջ կբերի 2,5 Վ լարում ձախ տեղամասի մեջտեղում։
 Քանի որ և Rc և Rs հավասար են 350, ապա լարումը Rc և Rs մեջտեղում
կլինի 2,5 Վ։
 Սա նշանակում է, որ երբ թենզոռեզիստորը լարված վիճակում չէ, ապա
ելքի լարումը՝ Vout = 0 Վ;
Այս կամրջակային շղթայի արդյունքներից ելնելով՝ կարելի անել որոշ
հետևություններ։
 Երբ սենսորը լարված չէ, լարումը հավասար է լինում զրոյի, նշանակում է
կամրջակը հավասարակշիռ վիճակում է, իսկ երբ սենսորը լարվում է՝
լարումը դառնում է 0,0001071Վ և փոփոխությունը տոկոսային առումով
մեծ է ստացվում։

- 163 -
 Այդ լարումը կարող է փոքր լինել, բայց այն հնարավոր է ուժեղացնել։ Բայց
դա չենք անի հաստատուն հոսանքի լարման միջոցով։ Կօգտագործենք
դիֆերենցիալ ուժեղարարի նման մի բան։ Կամրջակի ելքի լարումը կարող
է ուժեղացվել մինչև օգտագործելի մակարդակ և այն կարելի է դարձնել զրո
զրոյական լարվածության դեպքում։
Կան նաև այլ տարբերակներ։
 Կամրջակի ելքի լարումը կարելի է ուժեղացնել դիֆերենցիալ ուժեղարարի
տվյալների ստացման պլատայի վրա։ Կարիք չկա պատրաստելու
սեփական ուժեղարարը։ Ներկայումս առկա տվյալների ստացման
պլատաների մեծ մասը ունեն դիֆերենցիալ ուժեղարարներ, որոնք
կմեծացնեն մուտքի երկու լարումների տարբերությունը։
 Կարելի է չափել ելքի լարումը լավ վոլտմետրով՝ չհողանցելով մուտքը։
Երբ օգտագործում ենք կամրջակային շղթա, կարևոր է այդ ռեզիստորների
ընտրությունը։ Նոր քննարկված կամրջակում միայն թենզոռեզիստորի
դիմադրությունն էր ֆիքսված։ Այդ պատճառով հարց է ծագում՝
Ինչպե՞ս ընտրել կամրջակային շղթայի ռեզիստորները, որպեսզի ունենանք
օպտիմալ իրավիճակ։
Դիցուք ունենք մի թենզոռեզիստոր։ Կատարել ենք չափումներ և պարզել, որ
 Զրոյական լարվածության դեպքում դիմադրությունը հավասար է 350։
 Ցանկանում ենք կառուցել մի կամրջակ, որը ունենա ելքի զրոյական
լարում վիճակի զրոյական լարվածության դեպքում։ Այլ խոսքով, ուզում
ենք կառուցել մի հավասարակշռված կամրջակ։
Հարցը նրանումն է, թե ինչպե՞ս կառուցենք այդ կամրջակը։ Ենթադրենք ունենք 5 Վ
սնման աղբյուր։
 Ենթադրենք թենզոռեզիստորը Rs-ն է։ Սա նշանակում է, որ Rs-ը 350 է։
Կան հավասարակշռված կամրջակ կառուցելու շատ տարբերակներ։ Ահա
մի քանիսը։
 Շղթա 1․
Ra = Rb = 10 000.
Rc = Rs = 350.
Կամրջակի ելքի երկու կետերի լարումներն էլ (Vout,+ և Vout,-) հավասար են սնման
լարման կեսին և քանի որ իրար հավասար են, կամրջակի ելքի լարումը հավասար
կլինի զրոյի։
 Շղթա2․
Ra = 1 000, Rb = 10 000.
Rc = 3500, Rs = 350
Կամրջակի ելքի երկու կետերի լարումներն էլ (Vout,+ և Vout,-) հավասար են սնման
լարման 1/11 մասին, հետևաբար, քանի որ իրար հավասար են, կամրջակի ելքի
լարումը հավասար կլինի զրոյի։
 Շղթա 3․

- 164 -
Ra = 10 000, Rb = 1 000.
Rc = 35, Rs = 350
Կամրջակի ելքի երկու կետերի լարումներն էլ (Vout,+ և Vout,-) հավասար են սնման
լարման 10/11 մասին, հետևաբար, քանի որ իրար հավասար են, կամրջակի ելքի
լարումը հավասար կլինի զրոյի։

Չլարված վիճակում երկու կողմերն էլ ձևավորում են լարման բաժանարարներ՝


բաժանարարի երկու կողմերում էլ հավասար 350 և 10 000 արժեքներով, այնպես
որ 5Վ սնման դեպքում երկուսի ելքի լարումներն էլ 2,5 Վ է։
 Այժմ հաշվարկենք կամրջակի վրա սենսորի կողմում փոխված լարումը,
երբ թենզոռեզիստորը լարված է։ Ենթադրում ենք, որ լարված վիճակը
վերևում քննարկված դեպքն է և որ թենզոռեզիստորի դիմադրությունը
փոխվում է 350,03։
Երբ թենզոռեզիստորի դիմադրությունը փոխվի 350,03, ապա կամրջակի սենսորի
կողմի ելքի լարումը կփոխվի՝
Vout,- = 5*350,03/(350+350,03) = 0,50002142*5 = 2,500107.
Այս լարումով կամրջակի ելքի լարումը կլինի
2,5 – 2,500107 =0,000107 = 107մկՎ
Այն, ինչ ցուցադրեցինք, ցույց է տալիս, որ կամրջակի համար մեր ընտրած
ռեզիստորների դեպքում ունեցանք լարման փոփոխության շատ փոքր արժեք։ Միշտ
էլ հնարավորություն կա, որ ռեզիստորների այլ ընտրության դեպքում կարելի է ավելի
լավ արդյունք ստանալ։ Այժմ դա կպարզենք։ Նայենք 2 շղթային։ Այստեղ ունենք՝
 Շղթա 2․
Ra = 1 000, Rb = 10 000
Rc = 3500, Rs = 350
Կամրջակի ելքի երկու կետերի լարումներն էլ (Vout,+ և Vout,-) հավասար են սնման
լարման 1/11 մասին, հետևաբար, քանի որ նրանք հավասար են, կամրջակի ելքի
լարումը հավասար կլինի զրոյի։
Հիմա, երբ լարվածության բացակայությամբ կամրջակը հավասարակշիռ վիճակում է,
5Վ սնման լարման դեպքում կունենանք 5Վ-ի 10/11 մասը կամ 0,4545454 Վ։ Երբ
լարվածություն կիրառվի և սենսորի դիմադրությունը փոխվի, ապա կամրջակի
սենսորի կողմում լարումը կդառնա՝
 Vout,- = 5*350,03/(350,03+3500) = 0,4545808734
 Լարումը փոխվեց 35,4 մկՎ -ով, այնպես որ սա էլ կլինի կամրջակի ելքի
լարումը։
 Ելքի լարումը այստեղ շատ ավելի փոքր է, քան 1 շղթայի դեպքում էր։
Խնդիր
Հաշվել 3 շղթայի լարված վիճակում ելքի լարումը։
Ի՞նչ կարելի է եզրակացնել այստեղից։

- 165 -
 Երբ կատարեցինք ռեզիստորների ընտրություն, որոնք տեղադրեցինք Vs և
Vd տեղամասում, այսինքն զրո/հողանցման կամ սնման լարման մոտ,
տեսանք, որ լարումը շատ չի փոխվում, երբ թենզոռեզիստորը լարվում է։
 Լավագույն զգայնությունը՝ լարման փոփոխության տեսակետից նույն
դիմադրությունների փոփոխման դեպքում կարծես ստացվում է, երբ ոչ
լարված վիճակում բոլոր ռեզիստորներն է իրար հավասար են։

Ջերմաստիճանային սենսոր-ջերմազույգ

Ջերմազույգը երկու տարատեսակ մետաղներից կազմված հանգույց է։ Փաստացի այն


երկու հանգույց է։ Մեկը հենակետային ջերմաստիճանի (օր․ 0 oC) տակ գտնվողն է,
իսկ մյուսը չափվելիք ջերմաստիճանի տակ գտնվողը։ Ջերմաստիճանների
տարբերությունը առաջ է բերում մի այնպիսի լարում, որը կախված է
ջերմաստիճանից։ Լարման առաջացման այս երևույթը կոչվում է Սիբեքի էֆեկտ։
Ջերմաստիճանը չափելու համար ջերմազույգերը լայնորեն են կիրառվում, քանի որ
նրանք թանկ չեն, ամուր ու հուսալի են և կարող են օգտագործվել ջերմաստիճանների
լայն տիրույթում։ Մասնավորապես, մյուս ջերմաստիճանային սենսորները (ինչպես
թերմիստրները և LM35 սենսորները ) օգտակար են միայն սենյակային
ջերմաստիճանային տիրույթում, իսկ ջերմազույգերը ավելի ընդգրկուն են։
Ի՞նչ տեսք ունի ջերմազույգը։ Ստորև դա ցույց է տրված։ Նկատենք, որ երկու տարբեր
տեսակի մետաղներից հաղորդալարերը մի հանգույցով իրար են միացված։

Ինչպե՞ս է օգտագործվում ջերմազույգը։


Չափում ենք ջերմազույգի առաջացրած լարումը և այդ լարումը փոխակերպում
ջերմաստիճանային ցուցմունքի։

- 166 -
Փոխակերպումը հարմար է կատարել թվային ձևով, որովհետև այն կարող է լինել ոչ
գծային։
Որտեղ որ ջերմազույգը միանում է սարքավորումին (նրա պղնձե լարերին), ունենում
ենք ևս երկու հանգույց, որոնք ևս առաջացնում են ջերմաստիճանից կախված լարում։
Այդ հանգույցները ցույց են տված դեղին ձվաձև շրջանի ներսում։

Ջերմազույգի
լարեր (2 տեսակ)
վոլտմետր
Պղնձե լար

Զգայուն
Հանգույց
հաշվարկային
ջերմաստիճան
 Երբ ջերմազույգ ենք օգտագործում, պետք է համոզված լինենք, որ
միացումները մի որոշակի ստանդարտ ջերմաստիճանի տակ են գտնվում,
այլապես պետք է օգտագործենք էլեկտրոնային փոխհատուցող
համակարգ, որը հաշվի կառնի այդ լարումները։
 Վոլտմետրով ստանալով լարման արդյունքները՝ դրանք պետք է վերածվեն
ջերմաստիճանի։ Ջերմաստիճանը սովորաբար արտահայտվում է չափված
լարման նկատմամբ բազմանդամ ֆունկցիայի տեսքով։ Երբեմն
ջերմաստիճանային սահմանափակ տիրույթում հնարավոր է լինում
ստանալ շատ լավ գծային մոտարկում։
 Չափված լարումը ջերմաստիճանի վերածելու համար կա երկու ձև։
Չափել լարումը և օպերատորին թույլ տալ ինքնուրույն հաշվարկներ կատարել։
Օգտագործել չափված լարումը որպես ներդնում անալոգային կամ թվային
փոխակերպող շղթայում։
Դիտարկենք մետաղական հիմքով ջերմազույգերի այլ տեսակներ։ T տիպի
ջերմազույգերը որպես K տիպ և N տիպ լայնորեն օգտագործվում են։
 K (Ni-Cr/Ni-Al) տիպի ջերմազույգերը լայնորեն օգտագործվում են
արդյունաբերության մեջ։ Այն ունի բարձր ջերմային Էլշու և օքսիդացման
նկատմամբ բարձր կայունություն։ K տիպի ջերմազույգի
ջերմաստիճանային տիրույթը ընդգրկում է -269 oC մինչև +1260 oC։
Սակայն այս ջերմազույգերը վատ են դրսևորում իրենց մթնոլորտում նոսր
թթվածնի պայմաններում։

- 167 -
 T (Cu/Cu-Ni) տիպի ջերմազույգերը կարող են օգտագործվել իներտ
մթնոլորտի օքսիդացման դեպքում ջերմաստիճանային -250 oC –ից +850
o
C տիրույթում։ Միջավայրի թթվածնով նոսր կամ թեթևակի օքսիդացված
վիճակում հնարավոր է օգտագործել այս ջերմազույգը մինչև +1000 oC.
 N (Nicrosil/Nisil) տիպի ջերմազույգերը նախատեսված են մինչև +1200 oC
արդյունաբերական միջավայրում օգտագործելու համար։
Ջերմաստիճանային լայն տիրույթում ջերմազույգի լարումը ջերմաստիճանի (oC)
փոխակերպելու համար օգտագործում են բազմանդամ հավասարում։ Այն ունի
հետևյալ տեսքը՝

𝑇 = ∑ 𝑎𝑛 ∙ 𝚅𝑛
𝑛=0

Գործակիցների արժեքները կարելի է գտնել աղյուսակներում։ Ստորև ներկայացված


են K տիպի ջերմազույգի բազմանդամային գործակիցները՝

K Տիպ
Բազմանդամի
գործակիցներ
n an
0 0,226584602
1 24152,10900
2 67233,4248
3 2210340,682
4 -860963914,9
5 4,83506x1010
6 -1,18452x1012
7 1,38690x1013
8 -6,33708x1013

Ի՞նչ տեղի կունենա, եթե շրջակա միջավայրի ջերմաստիճանը դուրս գա իր


սահմաններից։
Իրականում չկան պլատին-ռոդիումայինից ուժեղ այնպիսի ջերմազույգեր, որոնք
կարողանան դիմակայել մթնոլորտն օքսիդացնող սահմանայինից բարձր
ջերմաստիճանին։ Հետևաբար, մենք ի վիճակի չենք այդպիսի բարձր ջերմության տակ
ջերմաստիճան չափել։

- 168 -
Ծայրահեղ բարձր ջերմաստիճաններ չափելու այլընտրանք են ռադիացիան կամ
աղմուկի պիրոմետրը։ Չօքսիդացված մթնոլորտում վոլֆրամ-ռենիում հիմքով
ջերմազույգերը լավ արդյունք են ցույց տալիս մինչև +2750 oC։ Կարճ ժամանակով
նրանք կարող են օգտագործվել մինչև +3000 oC։
Ցածր ջերմաստիճանների զգայնությամբ ջերմազույգերի ընտրության հարցը ուղղակի
հիմնված է ջերմազույգի մետաղների վրա։ Բացի այդ, ցածր ջերմաստիճաններում
Էլշուն շատ փոքր է ստացվում։
Այլ փաստեր ջերմազույգերի վերաբերյալ
 Ներկայումս ջերմազույգերի բազմազանությունը ծածկում է -250 oC մինչև
+3000 oC ջերմաստիճանային տիրույթ։ Տարբեր տիպի ջերմազույգերին
տրված են տարբեր տառային նշանակումներ՝ B, E, J, K, R, S, T և N ։
 R, S և B տիպերը ազնիվ մետաղական ջերմազույգեր են, որոնք
օգտագործվում են բարձր ջերմաստիճաններ չափելու համար։ Իրենց
ջերմաստիճանային տիրույթում նրանք կարող են գործածվել օքսիդացնող
միջավայրում ավելի երկար ժամանակ։
 S և R տիպի ջերմազույգերը պատրաստվում են պլատինի և ռոդիումի
տարբեր հարաբերակցությամբ խառնուրդներից։ Յուրահատուկ Pt/Rh
հարաբերակցությունն օգտագործվում է, որովհետև այն առաջացնում է
ավելի կայուն և վերարտադրելի արդյունքներ։ S և R տիպերն ունեն վերին
+1200 oC ջերմաստիճանային սահման օքսիդացնող մթնոլորտում, երբ
լարի տրամագիծը 0,5 մմ է։
 B տիպի ջերմազույգերն ունեն Pt/Rh այլ հարաբերակցություն, քան S և R
տիպերը։ Այն ունի վերին +1750 oC ջերմաստիճանային սահման
օքսիդացնող մթնոլորտում։ Ռոդիումային բաղադրիչի ավելացված քանակի
պատճառով B տիպի ջերմազույգերը այնքան էլ կայուն չեն, ինչպես R կամ
S տիպերը։
 E, J, K, T և N տիպերը մետաղական հիմքով ջերմազույգեր են, որոնք
օգտագործվում են ցածր ջերմաստիճանները գրանցելիս։ Դրանք չեն կարող
օգտագործվել բարձր ջերմաստիճաններ գրանցելիս իրենց հալման
համեմատաբար ցածր ջերմաստիճանի և օքսիդացման տակ դանդաղ
քայքայվելու պատճառով։
 E (Ni-Cr/Cu-Ni) տիպի ջերմազույգերն ունեն -250 oC մինչև +800 oC
ջերմաստիճանի աշխատանքային տիրույթ։ Դրանց օգտագործումը քիչ
տարածված է, քան այլ մետաղական հիմքով ջերմազույգերինը իրենց
աշխատանքային ցածր ջերմաստիճանի պատճառով։ Սակայն E տիպով
արված չափումները ունեն սխալմունքի ավելի փոքր տիրույթ։ Ունենալով
3մմ հաստության լարեր՝ E տիպի ջերմազույգը 1000 ժամ +760oC -ի տակ
օդում աշխատելով չի բերում +1 oC-ից ավել տարբերություն։

- 169 -
 J (Fe/Cu-Ni) տիպի ջերմազույգերը իրենց բարձր Էլշու-ի և ցածր գնի
շնորհիվ լայնորեն են օգտագործվում արդյունաբերության մեջ։ Այս տիպի
ջերմազույգերն ունեն 0 oC մինչև +760 oC ջերմաստիճանի
աշխատանքային տիրույթ։

Ջերմաստիճանային սենսոր՝ LM35

LM35 սենսորը ինտեգրալ շղթայական սենսոր է։ Այն կարելի է օգտագործել


ջերմաստիճան չափելիս, քանի որ նրա ելքի էլեկտրական լարումը համեմատական է
ջերմաստիճանին (արտահայտված oC)։
LM35 սենսորի օգնությամբ հնարավոր է ջերմաստիճանի չափումներ կատարել
ջերմազույգերի համեմատ ավելի ճշգրտորեն։
Սենսորի շղթան հերմետիկ է և օքսիդացման չի ենթարկվում։
LM35 առաջացնում է ավելի բարձր ելքի լարում, քան ջերմազույգերը և կարիք չկա
ելքի լարումն ուժեղացնելու։
LM35 սենսորն ունի ստորև բերված տեսքը՝

Այս սենսորն ունի 0,01 Վ/oC ճշտություն։


LM35 –ը որևէ արտաքին կալիբրացիայի՝ ուղղման կարիք չունի և սենյակային
ջերմաստիճանում պահպանում է +/-0,4 oC ճշտություն ու +/- 0,8 oC ճշտություն՝ 0 oC
–ից +100 oC տիրույթում։
LM35DZ-ի մի այլ կարևոր առանձնահատկությունն այն է, որ նա սնման աղբյուրից
խլում է ընդամենը 20 միկրոԱմպեր հոսանք և ունի ինքնատաքացման թույլ
հատկություն, որը հանդարտ օդում առաջ է բերում 0,1 oC –ից փոքր
ջերմաստիճանային աճ։
Ստորև ներկայացված է LM35-ի օգտագործման սովորական շղթան։ Միացումների
ճշտման համար նայեք վերևի նկարը։
Այս շղթայում սովորաբար օգտագործվող պարամետրերն են՝
 Vc = 4 մինչև 30Վ

- 170 -
 5Վ կամ 12 Վ տիպային արժեքներ են։
 Ra = Vc /10-6
 Փաստացի այն կարող է փոխվել 80 K -ից մինչև 600 Kսակայն
մեծամասամբ օգտագործում են 80 K

Այստեղ պատկերված է LM 35 լուսանկարը ստանդարտ տպասալիկի վրա։


 Սպիտակ լարը գնում է դեպի սնման աղբյուր։
 Եվ ռեզիստորը և սև լարը գնում են հիմք՝ կորպուս՝ հողանցում։
 Ելքի լարումը չափվում է մեջտեղի կետի և հիմքի միջև։

Vելք չափելու համար հարկավոր է օգտվել վոլտմետրից։ Ելքի լարումը փոխարկվում է


ջերմաստիճանի պարզ փոխարկող արտադրիչով։
Սենսորն ունի 10 մՎ / oC զգայունություն։
Օգտագործվում է փոխարկման շրջելի արտադրիչ, որը հավասար է 100 oC/Վ։
Փոխարկման ընդհանուր բանաձևն ունի հետևյալ տեսքը՝
Ջերմաստիճան՝ T (oC) = Vելք * (100 oC/Վ)

- 171 -
Այսպես օրինակ, եթե Vելք =1Վ , ապա ջերմաստիճանը կլինի 100 oC։

Ինդուկտոր

Երբ հաղորդալարի միջով հոսանք է հոսում, ապա նրա շուրջը մագնիսական դաշտ է
առաջանում։ Կա մի առնչություն հաղորդիչի շուրջ մագնիսական հոսքի ուղղութան և
այդ նույն հաղորդիչի միջով հոսող հոսանքի ուղղության հետ։ Դա հայտնի է ֆլեմինգի
ձախ ձեռքի կանոն անունով։
Սակայն կոճի փաթույթի հետ կապված կա մի այլ կարևոր հատկություն ևս։ Այդ նույն
կոճի ներսում մագնիսական հոսքի փոփոխությամբ պայմանավորված մակածվում է
երկրորդական լարում, որը հակառակվում և դիմադրում է նրանում հոսող հոսանքի
ամեն մի փոփոխության։
Ինդուկտորը սովորաբար իրենից ներկայացնում է կենտրոնական միջուկի շուրջը
փաթաթված մի հաղորդալարի կոճ։ Կոճով հոսող ( i ) հոսանքը նրա շուրջն
առաջացնում է ( NΦ ) մագնիսական հոսք, որը համեմատական է այդ էլեկտրական
հոսանքին։
Ինդուկտորը 2 ելուստանի պասիվ տեսակի էլեկտրական էլեմենտ է, որը պարզապես
հաղորդալարի մի կոճ է և նախատեսված է այդ առնչությունն առաջնային դարձնելու
նպատակով՝ մակածելով մագնիսական դաշտ իր ներսում կամ
միջուկում որպես հետևանք կոճով հոսող հոսանքի։ Սա հանգեցնում է
շատ ավելի ուժեղ մագնիսական դաշտի, քան այն, որ կարող է
առաջանալ հաղորդալարի պարզ կոճով։
Ինդուկտորները կազմված են կենտրոնական պինդ միջուկի շուրջը
սերտորեն փաթաթված հաղորդալարից։ Մագնիսական հոսքը
կենտրոնացնելու նպատակին ծառայող միջուկը կարող է լինել կամ մի
ուղիղ գլանաձև ձող կամ փակ շարունակական հանգույց կամ օղակ։
Ստորև ցույց է տված ինդուկտորի սխեմատիկ սիմվոլը։ Ինդուկտորները սովորաբար
տարբերվում են իրենց միջուկի տեսակով։ Դատարկ միջուկ (օդ), պինդ երկաթե կամ
փափուկ ֆերրիտե միջուկ ունեցող հիմնական տեսակների են բաժանվում՝
մետաղալարի կոճի նշանի կողքին ավելացնելով անընդհատ կամ զուգահեռ
կետագծեր՝ ինչպես ցույց է տրված ստորև։

- 172 -
ինդուկտորի սիմվոլները

միջուկի նյութը
երկարություն (L)

հատույթի
մակերեսը (A)

օդի միջուկ երկաթե միջուկ

գալարների թիվը (N)

ֆերիտե միջուկ փոփոխական միջուկ

Ինդուկտորի միջով հոսող i հոսանքը առաջացնում է մագնիսական հոսք, որը


համեմատական է հոսանքին։ Սակայն ի տարբերություն կոնդենսատորի, որը
հակառակվում է իր թիթեղների վրայի լարման փոփոխությանը, ինդուկտորը
հակառակվում է իրենով հոսող հոսանքի փոփոխման արագությանը շնորհիվ իր
մագնիսական դաշտի տիրույթում առաջացած ինքնինդուկցիայի էներգիայի։
Այլ խոսքով, ինդուկտորը հակառակվում կամ դիմադրում է հոսանքի
փոփոխությանը, սակայն հեշտությամբ կարող է անց կացնել կայուն հաստատուն
հոսանք։ Ինդուկտորի հոսանքի փոփոխությանը դիմակայելու այս հատկությունը
կախված է նաև i հոսանքի արժեքից մագնիսական NΦ հոսքի միջոցով, որում
համեմատականության գործակիցը կոչվում է ինդուկտիվություն, նշանակվում է L
տառով և չափվում է Հենրի (Հն) միավորներով։
Քանի որ Հենրին ինդուկտիվության համար համեմատաբար շատ մեծ միավոր է,
ապա այն չափելու համար ավելի փոքր միավորներ են օգտագործվում։ Օր․

նախածանց սիմվոլ բազմապատիկ տասի աստիճան


միլի m 1/1 000 10-3
միկրո µ 1/1 000 000 10-6
նանո n 1/1 000 000 000 10-9

Օրինակ՝
1մՀ = 1 միլի-Հենրի-հավասար է Հենրիի մեկ հազարերրորդ (1/1000) մասին
100մկՀ = 100 միկրո-Հենրի - հավասար է Հենրիի մեկ միլիոներրորդ (1/1,000,000)
մասին

- 173 -
Ինդուկտորները կամ կոճերը շղթաներում շատ սովորական բաներ են և կան շատ
գործոններ, որոնցով որոշում են կոճի ինդուկտիվությունը։ Դրանցից են կոճի ձևը,
մեկուսացված լարերի գալարների թիվը, լարի շերտերի թիվը, գալարների միջև
տարածքը, միջուկի նյութի մագնիսական թափանցիկությունը, միջուկի չափսը կամ
լայնական հատույթի մակերեսը։
Ինդուկցիոն կոճն ունի կենտրոնական միջուկի հատույթի մակերես ( A )
երկարության միավորի վրա լարի գալարների հաստատուն թվով ( l )։ Այսպես, եթե N
գալարներով կոճը կապված է Φ մագնիսական հոսքի հետ, ապա կոճը ունի NΦ
մագնիսական հոսքակցում և կոճով հոսող ցանկացած հոսանք կառաջացնի
հոսանքին հակադիր ուղղության մագնիսական հոսք։ Համաձայն Ֆարադեյի օրենքի,
այդ մագնիսական հոսքի ամեն մի փոփոխություն կոճում առաջացնում է
ինքնինդուկցիայի էլշու

d N 2 A di di
VL   N   L
dt l dt dt

որտեղ՝
N -գալարների թիվն է,
A-հատույթի մակերեսն է,
Φ- մագնիսական հոսքն է Վեբերներով
μ -միջուկի նյութի թափանցիկություն է,
l -կոճի երկարությունն է մետրերով
di/dt -հոսանքի փոփոխման արագությունն է
L - ինդուկտիվությունն է
Ժամանակի հետ փոփոխվող մագնիսական դաշտը մակածում է մի լարում, որը
համեմատական է հոսանքի փոփոխման արագությանը։ Եթե այն ունի դրական
արժեք, ապա Էլշու-ն (էլեկտրաշարժ ուժ) աճում է, իսկ եթե ունի բացասական արժեք,
ապա նվազում է։ Ինքնինդուկցիայի լարման, հոսանքի և ինդուկտիվության կապի
հավասարումը կարելի է ստանալ, փոխարինելով μN2A / l-ն համեմատականության L
գործակցով, որը կոչվում է կոճի ինդուկտիվություն։
Ինդուկտորի ներսում մագնիսական հոսքի և նրանով հոսող հոսանքի միջև կապը
տրվում է Φ = Li հավասարումով։ Քանի որ ինդուկտորը բաղկացած է հաղորդալարով
կոճից, ապա սա բերում է վերոհիշյալ հավասարմանը՝ տալով ինքնինդուկցիայի
էլշու-ն, որը երբեմն նաև կոչվում է կոճի հետադարձ էլշու։

- 174 -
Ինդուկտորի գեներացրած հետադարձ էլշուն

d dLi di
VL (t )    L
dt dt dt
որտեղ L ինդուկտիվություն է, իսկ di/dt հոսանքի փոփոխման արագությունը։
Այսպիսով այս հավասարումից կարելի է ասել, որ «ինքնինդուկցիայի էլշու
= ինդուկտիվություն x հոսանքի փոփոխման արագություն» և որ 1 Հենրի
ինդուկտիվություն ունեցող կոճը կառաջացնի 1 Վ էլշու, եթե կոճով հոսող
հոսանքը 1 վրկ․ում փոփոխվում է 1Ա արագությամբ։
Վերևի հավասարման վերաբերյալ կա մի կարևոր դիտողություն։ Այն
վերաբերվում է կոճի երկայնքով առաջացած էլշու-ին հոսանքի փոփոխման
դեպքում, որովհետև եթե ինդուկտորի հոսանքը հաստատուն է և չի փոխվում,
ապա մակածվող էլշու-ի լարումը կլինի զրոյի հավասար, որովհետև հոսանքի
փոփոխման արագությունը կլինի զրո՝ di/dt = 0։
Երբ ինդուկտորի միջով հոսում է հաստատուն հոսանք և այդպիսով նրա երկայնքով
մակածվում է զրոյական լարում, ապա ինդուկտորը իրեն դրսևորում է որպես կարճ
կամ շատ փոքր դիմադրությամբ միացված շղթա։ Այլ խոսքով ինդուկտորի
դիմակայությունը հոսանքի նկատմամբ շատ տարբեր է փոփոխական (ՓՀ) և
հաստատուն հոսանքների (ՀՀ) շղթաների դեպքում։

Ինդուկտորի ժամանակային հաստատունը


Հոսանքը ինդոկտորում ակնթարթորեն չի կարող փոխվել, քանի որ այդ դեպքում
անհրաժեշտ է, որ հոսանքը զրոյի հավասար ժամանակում փոխվի վերջավոր
մեծությամբ, որն իր հերթին կբերի հոսանքի անվերջ մեծ փոփոխության արագության՝
𝑑𝑖
= ∞ , դարձնելով նաև Էլշու-ն անվերջ մեծ, իսկ անվերջ մեծ լարում պարզապես չի
𝑑𝑡
կարող գոյություն ունենալ։ Սակայն, եթե ինդուկտորով հոսող հոսանքը փոխվում է
շատ մեծ արագությամբ, ինչպես օրինակ անջատիչի գործողության ընթացքում, ապա
ինդուկտորի կոճի երկայնքով կարող են առաջանալ բարձր լարումներ։
Քննարկենք աջ կողմում ներկայացված ինդուկտորի շղթան։
Երբ ( S1 ) անջատիչը բաց է, ապա ինդուկտորի կոճով
հոսանք չի հոսում։ Ու քանի որ ինդուկտորի միջով հոսանք
չի հոսում, ապա հոսանքի փոփոխման արագությունը՝
(di/dt) կլինի զրո։ Իսկ եթե հոսանքի փոփոխման
արագությունը զրո է, ապա ինդուկտորի կոճում չկա
ինքնինդուկցիայի Էլշու՝ ( VL = 0 )։
Իսկ եթե հիմա միացնենք անջատիչը (t = 0), ապա շղթայով
հոսանք կհոսի և դանդաղորեն կաճի մինչև իր մաքսիմալ արժեքը այնպիսի
արագությամբ, որը որոշվում է ինդուկտորի ինդուկտիվությամբ։ Ինդուկտորով հոսող
հոսանքի փոփոխման արագության և նրա Հենրիներով արտահայտված

- 175 -
ինդուկտիվության արտադրյալը տալիս է կոճի երկայնքով մակածված և Ֆարադեյի
հավասարումով որոշվող ինքնինդուկցիայի Էլշուի մի որոշակի ֆիքսված արժեք՝
VL = Ldi/dt։
Ինդուկտորի երկայնքով մակածված ( VL ) էլշու-ն պայքարում է կիրառված լարման
դեմ, քանի դեռ հոսանքը չի հասել իր մաքսիմալ և կայուն արժեքին։ Այդ ժամանակ
արդեն կոճով հոսող հոսանքը որոշվում է միայն հաստատուն հոսանքով և կոճի
փաթույթների “մաքուր” դիմադրությամբ, որովհետև կոճի ռեակտիվ դիմադրությունը
նվազում է և դառնում զրո, իսկ հոսանքի փոփոխության արագությունը (di/dt) կայուն
անփոփոխ վիճակում հավասար է զրոյի։ Այլ խոսքով, հոսանքի նկատմամբ կոճի
ներքին դիմադրությունը այժմ արդեն միայն հաստատուն հոսանքի նկատմամբ
դիմադրության արժեքով է որոշվում։
Նմանապես, երբ անջատիչը բացվում է, կոճով հոսող հոսանքը անկում է ապրում,
սակայն ինդուկտորը կրկին սկսում է պայքարել հոսանքի այդ փոփոխության դեմ և
փորձում է այն պահել նախկին արժեքին՝ մակածելով լարում և առաջացնելով
հակառակ ուղղությամբ հոսող հոսանք։ Անկման թեքությունը կլինի բացասական և
կախված կլինի նաև կոճի ինդուկտիվության արժեքից։

Ինդուկտորի հոսանքն ու լարումը

անջատիչը անջատիչը
փակ է բաց է

կիրառված
լարումը
լ

հոսանքը
հաստատուն է
էակ է
ինդուկտորի
հոսանքը
փակ է

ինդուկտորի գործում է
որպես կարճ միացված
շղթա

ինդուկտորի
լարումը

Թե ինչքան լարում է առաջացնում ինդուկտորը, կախված է հոսանքի փոփոխման


արագությունից։ Լենցի օրենքն ասում է, որ մակածված էլշու-ի ուղղությունն

- 176 -
այնպիսին է, որ այն միշտ հակառակվում է այդ փոփոխությունն առաջացնող
պատճառին։
Նվազող հոսանքի ժամանակ լարման բևեռայնությունը գործում է որպես աղբյուր, իսկ
աճող հոսանքի ժամանակ լարման բևեռայնությունը գործում է որպես բեռնում։ Կոճի
միջով հոսանքի փոփոխման միևնույն արագության դեպքում և աճելիս և նվազելիս
մակածված էլշու-ի ամպլիտուդը կլինի միևնույնը։
Ինդուկտորի օրինակ 1
0,5 Հն սոլենոիդ կոճի միջով հոսում է հաստատուն 4 Ա հոսանք։ Ինչքան կլինի կոճում
մակածված լարումը, եթե անջատիչն անջատվի 10մվրկ ընթացքում և կոճով հոսող
հոսանքը ընկնի՝ դառնալով 0Ա։

𝑑𝑖 4
𝑉𝐿 = 𝐿 = 0,5 ∙ = 200Վոլտ
𝑑𝑡 0,01

Ինդուկտորի հզորությունը
Շղթայի մեջ գտնվող ինդուկտորը հակառակվում է հոսանքի հոսքի փոփոխմանը,
որովհետև այդ հոսանքի փոփոխությունը մակածում է էլշու, որն էլ համաձայն Լենցի
օրենքի հակազդում է դրան։ Արտաքին սնուցման աղբյուրը պետք է աշխատանք
կատարի, որպեսզի մակածված էլշու-ի դեմ հոսանք հոսեցնի։ Այդ մակածված էլշու-
ին ընդդեմ ( i ) հոսանք հոսեցնելու համար ակնթարթային հզորություն է
օգտագործվում, և ( VL ) տրվում է վերևի բանաձևով՝
di
VL ( t )   L
dt
Քանի որ հզորությունը շղթայում հավասար է P = V·I, հետևաբար կունենանք՝
di 1 di 2 d  1 2 
P  Vi  ( L )  i  L  Li 
dt 2 dt dt  2 
Իդեալական ինդուկտորը դիմադրություն չունի, այլ ունի միայն ինդուկտիվություն,
այնպես որ R = 0 Ω և հետևաբար կոճի վրա հզորություն չի ցրվում: Կարող ենք ասել,
որ իդեալական ինդուկտորն ունի հզորության զրոյական կորուստ։
Նույն ձևով, եթե հոսանքը ինդուկտորում նվազում է և di/dt փոքր է զրոյից, ապա
ակնթարթային հզորությունը նույնպես պետք է զրոյից փոքր լինի ( P < 0 ), այսինքն
լինի բացասական, ինչը նշանակում է, որ ինդուկտորը էներգիան ետ է վերադարձնում
դեպի շղթա։ Վերևի հզորության հավասարումը ինտեգրելով կստանանք
ինդուկտորում կուտակված ընդհանուր մագնիսական էներգիան, որը միշտ դրական
է՝

- 177 -
1 2
W( t )  Li( t )
2
որտեղ W-ն չափվում է Ջուլով, L-ը Հենրիով, իսկ i-ն Ամպերով։
Էներգիան փաստացի կուտակվում է մագնիսական դաշտի տիրույթում, որը
շրջապատում է ինդուկտորը նրանով հոսող հոսանքի հետևանքով։ Իդեալական
ինդուկտորը, որը չունի դիմադրություն և ունակություն, երբ նրանով հոսող հոսանքը
աճում է, ապա էներգիա է հոսում դեպի ինդուկտոր և առանց որևէ կորստի
կուտակվում մագնիսական դաշտի տիրույթում։ Այն պահպանվում է, քանի դեռ
հոսանքը չի փոքրանում ու մագնիսական դաշտը կորչում։
Եթե ինդուկտորով հոսող հոսանքը հաստատուն է, ապա կուտակված էներգիայում
փոփոխություն չի կատարվում, քանի որ P = Li(di/dt) = 0.
Այսպիսով, ինդուկտորները կարելի է դիտարկել որպես պասիվ էլեմենտներ, քանի որ
նրանք կարող են էներգիա կուտակել և շղթային փոխանցել, սակայն իրենք էներգիա
չեն կարող գեներացնել։ Իդեալական ինդուկտորը դասակարգվում է որպես
էներգիայի աննշան կորուստ ունեցող, որը նշանակում է, որ այն կարող է էներգիան
պահել իր մեջ անվերջ ժամանակ, քանի որ էներգիայի կորուստ չի լինում։
Սակայն իդեալական ինդուկտորները ունեն որոշակի դիմադրություն՝ կախված կոճի
փաթույթներից և երբ այդ դիմադրությունով հոսանք է հոսում, տեղի է ունենում
ջերմության տեսքով էներգիայի կորուստ ( P = I2 R ), անկախ նրանից հոսանքը
հաստատուն է, թե փոփոխական։
Ինդուկտորներն օգտագործվում են ֆիլտրացիայի, ռեզոնանսի և հոսանքի
սահմանափակման շղթաներում։ Ինդուկտորը շղթայում կարող է օգտագործվել
փոփոխական հոսանքը կամ էլ նրա հաճախությունների տիրույթը փակելու կամ
ձևափոխելու համար։ Այսօրինակ դերում ինդուկտորը կարող է օգտագործվել պարզ
ռադիոընդունիչի ալիքները լարելու համար։ Այն կարող է նաև զգայուն
սարքավորումները պահպանել լարման հանկարծակի կտրուկ աճից և սարքի
միացման ժամանակ պատահող բարձր հոսանքներից։
Տեսնենք, թե ինչպես է աշխատում ինդուկտորը
շղթայում։ Ներքևում ցույց է տրված
համապատասխան շղթա։ Այնտեղ առկա է
սնուցիչ, լուսավորման լամպ, երկաթի շուրջը
(դեղին) փաթաթված հաղորդալարի կոճ և մի
անջատիչ։ Հաղորդալարի կոճը իրենից
ներկայացնում է մի ինդուկտոր։ Այն
սովորական էլեկտրամագնիս է։ Եթե
ինդուկտորը հեռացնենք այս շղթայից, ապա
կունենանք սովորական լուսատու լամպ։
Փակելով անջատիչը՝ կմիացնենք լույսը։
Ինդուկտորի առկայությամբ շղթայի
վարքագիծը բոլորովին այլ է։ Լուսավորման լամպը մի ռեզիստոր է, որը տաքանալով

- 178 -
սպիրալից լույս է արձակվում։ Կոճի հաղորդալարն ունի անհամեմատ ավելի փոքր
դիմադրություն (այն պարզապես հաղորդալար է), այնպես որ կարելի է սպասել, որ
այս շղթան միացնելիս լամպը կլուսավորի շատ աղոտ լույսով։ Հոսանքի մեծ մասը
կհոսի փոքր դիմադրությամբ կոնտուրով։ Սակայն իրականում կտեսնենք, որ երբ
փակում ենք շղթան՝ միացնելով անջատիչը, ապա լամպը սկզբում լուսավորում է շատ
պայծառ և այնուհետև խամրում։ Երբ բացում ենք շղթան՝ անջատելով անջատիչը,
ապա լամպը պայծառանում է և այնուհետև արագ հանգչում։
Այս տարօրինակ վարքագծի պատճառը ինդուկտորն է։ Երբ հոսանքը սկզբում սկսում
է հոսել կոճի մեջ, ապա կոճը մագնիսական դաշտ է սկսում առաջացնել։ Երբ դաշտ է
առաջանում, այդ ժամանակ կոճը խոչնդոտում է հոսանքի ընթացքին։ Երբ դաշտը
վերջնական առաջանում է, ապա հոսանքը հաղորդալարով կարողանում է ազատ
հոսել։ Իսկ երբ անջատիչը բացվում է, ապա կոճի շուրջը առկա մագնիսական դաշտը
կոճի ներսում հոսանք է շարունակում պահել՝ քանի դեռ դաշտը չի անհայտացել։
Չնայած անջատիչի բաց վիճակին՝ այդ հոսանքը շարունակում է վառ պահել լամպի
լույսը մի ինչ-որ ժամանակահատված։ Այլ խոսքով, ինդուկտորը կարողանում է իր
մագնիսական դաշտում էներգիա կուտակել և հակառակվում է իրենով հոսող
հոսանքի ամեն մի փոփոխության։

Տրանզիստոր

Տրանզիստորները տարբեր տեսակի կիսահաղորդիչ նյութերից


պատրաստված 3 ելուստանի ակտիվ սարքեր են, որոնք կարող են գործել և
որպես մեկուսիչներ և որպես հաղորդիչներ՝ կիրառելով լարման փոքր
ազդանշան։ Տրանզիստորների այդ երկու վիճակների միջև փոփոխվելու
ունակությունը հնարավորություն է տալիս ունենալ երկու հիմնական
ֆունկցիա՝ թվային էլեկտրոնիկայում որպես փոխանջատիչ և անալոգային
էլեկտրոնիկայում որպես ուժեղարար։ Երկբևռանի տրանզիստորներն ունեն
3 տարբեր տիրույթներում գործելու ունակություն՝
 Ակտիվ տիրույթ- տրանզիստորը գործում է որպես ուժեղարար և
Ic = βIb
 Հագեցում- տրանզիստորը <<լրիվ միացված է>>, գործելով որպես անջատիչ և
Ic = I(հագեցում)
 անջատված- տրանզիստորն<< լրիվ անջատված է>>, գործելով որպես անջատիչ և
Ic = 0

Կան երկբևեռ տրանզիստորների երկու հիմական տիպեր՝ PNP և NPN, որոնք ըստ էության
նկարագրում են P-տիպի և N-տիպի կիսահաղորդիչային այն նյութերը, որոնցից նրանք
պատրաստված են։

- 179 -
Երկբևեռ տրանզիստորը բաղկացած է երկու PN- հանգույցներից, առաջացնելով 3 հաղորդիչ
ելուստներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հատուկ անվանումը։ Այդ երեք ելուստները
հայտնի են էմիտեր (E), բազա (B) և կոլեկտոր (C) անվանումներով։
Երկբևեռ տրանզիստորները հոսանք կարգավորող սարքեր են և կարգավորում են իրենցով
հոսող հոսանքը կախված բազայի ելուստին տրված լարման արժեքից՝ գործելով որպես
հոսանք կարգավորող փոխանջատիչ։ PNP և NPN տիպի տրանզիստորների գործողության
սկզբունքը նույնանման է, միակ տարբերությունը նրանց կառուցվածքի հիմքն է ու
կիրառվող լարման բևեռայնությունը։

PNP տրանզիստոր NPN տրանզիստոր


էմիտեր կոլեկտոր էմիտեր կոլեկտոր

բազա ա) ֆիզիկական բազա


կառուցվածքը

բ) 2-դիոդի անալոգը

գ) Շղթայական սիմվոլները

Վերևում ցույց է տրված PNP և NPN տիպի երկբևեռ տրանզիստրի կառուցվածքն ու նրա
շղթայական սիմվոլը, ինչպես նաև նրա սիմվոլում բազայի և էմիտերի ելուստների միջև
հոսանքի սովորական ուղղությունը սլաքով։ Սլաքի ուղղությունը երկու տեսակի
տրանզիստորների համար էլ միշտ ուղղված է դրական P-տիպի տիրույթից դեպի
բացասական N-տիպի տիրույթ՝ ինչպես սովորական դիոդի սիմվոլում։
Երկբևեռ տրանզիստորի միացումները

- 180 -
Քանի որ երկբևեռ տրանզիստորը հանդիսանում է երեք ելուստանի սարք, ապա
էլեկտրական շղթայում միացումներ կատարելիս հնարավոր է այն իրականացնել երեք
հնարավոր եղանակներով, ուր ելուստներից մեկը մուտքի և ելքի համար ընդհանուր է։
Միացման ամեն մի ձևում մուտքի ազդանշանին շղթան արձագանքում է յուրովի, քանի որ
միացումների ձևից կախված տրանզիստորի ստատիկ բնութագրերը իրարից տարբերվում
են։
 Ընդհանուր բազայով միացում- տալիս է լարման, բայց ոչ հոսանքի ուժեղացում
 Ընդհանուր էմիտերով միացում -տալիս է և լարմաև և հոսանքի ուժեղացում
 Ընդհանուր կոլեկտորով միացում-տալիս է հոսանքի, բայց ոչ լարման ուժեղացում

Ընդհանուր բազայով (ԸԲ) միացում


Ինչպես որ անվանումն է հուշում, ընդհանուր բազայով միացման ժամանակ մուտքի և ելքի
ազդանշանների համար բազան ընդհանուր է և մուտքի ազդանշանը կիրառվում է բազայի և
էմիտերի ելուստների միջև։ Համապատասխան ելքի ազդանշանը վերցվում է բազայի և
կոլեկտորի ելուստներից՝ ինչպես ցույց է տրված ստորև, ուր բազայի ելուստը հողանցված է
կամ միացված է մի հիմնային ֆիքսված լարման հետ։
Դեպի էմիտեր հոսող մուտքի հոսանքը բավական մեծ է, քանի որ այն բազայի և կոլեկտորի
հոսանքների գումարն է, հետևաբար կոլեկտորի ելքի հոսանքը փոքր է էմիտերի մուտքի
հոսանքից՝ արդյունքում այս տիպի շղթայում ունենում ենք հոսանքի 1 կամ դրանից փոքր
ուժեղացում, այլ խոսքով ընդհանուր բազայով միացման ժամանակ ունենում ենք մուտքի
ազդանշանի թուլացում։

Ընդհանուր բազայով տրանզիստորային շղթա

Այս տիպի ուժեղարարը լարման ոչ ինվերտող ուժեղարարի շղթա է՝ նրանում մուտքի Vin և
ելքի Vout լարումները համափուլ են։ Լարման անսովոր շատ մեծ ուժեղացման բնութագրի
պատճառով տրանզիստորի այս տիպի միացումը ոչ սովորական միացում է։ Ելքի
բնութագրերը դեպի առաջ ուղղված դիոդի բնութագրեր են, իսկ մուտքինը լուսավորված
ֆոտոդիոդի բնութագրեր են։
Այս տիպի երկբևեռ տրանզիստորի միացումն ունի ելքի դիմադրության մուտքինի
նկատամամբ հարաբերության մեծ արժեք, կամ ավելի ավելի ճիշտ ասած բեռնման
դիմադրության և մուտքի դիմադրության հարաբերության մեծ արժեք՝ ձեռք բերելով

- 181 -
դիմադրության աճ։ Այդ պատճառով ընդհանուր բազայով տրանզրստորի միացման
ժամանակ լարման ուժեղացումը տրվում է հետևյալ բանաձևով՝
Vout I c  RL
AV  
Vin I E  RIN
Որտեղ 𝐼𝐶 ⁄𝐼𝐵 հոսանքի ուժեղացման գործակիցն է՝ ալֆա (α), իսկ 𝑅𝐿 ⁄𝑅𝐼𝑁 –ն
դիմադրության ուժեղացման գործակիցը։
Ընդհանուր բազայով միացումը հիմնականում օգտագործվում է մեկ փուլով ուժեղարարի
շղթաներում, ինչպիսիք են խոսափողի նախնական ուժեղարարը կամ ռադիոհաճախային
(ՌՀ) ուժեղարարները շնորհիվ բարձր հաճախականությունների նկատմամբ ունեցած շատ
լավ արձագանքի։

Ընդհանուր էմիտերով (ԸԷ) միացում


Ընդհանուր էմիտերով կամ հողանցված էմիտերով միացման ժամանակ մուտքի
ազդանշանը կիրառվում է էմիտերի և բազայի միջև, մինչդեռ ելքը վերցվում է կոլեկտորի և
բազայի միջև՝ ինչպես ցույց է տրված ստորև։ Այս տիպի միացումը տրանզիստորի հիման
վրա ուժեղարարների ամենատարածված ձևն է և այն երկբևեռ տրանզիստորի միացման
սովորական ձևն է։
Ընդհանուր էմիտերով ուժեղարարը տալիս է հոսանքի և հզորության ամենամեծ
ուժեղացումը երկբևեռ տրանզիստորի բոլոր երեք տեսակի միացումներից։ Սրա պատճառն
այն է, որ մուտքի իմպեդանսը ցածր է, քանի որ այն միացված է առաջ ուղղված PN-
հանգույցի վրա, մինչդեռ ելքի իմպեդանսը բարձր է, քանի որ վերցվում է հակառակ ուղղված
PN-հանգույցից։

Այս տիպի միացման ժամանակ տրանզիստորից դուրս եկաղ հոսանքը հավասար է


տրանզիստորի ներսը հոսող հոսանքների գումարին, քանի որ էմիտերի հոսանքը
տրվում է հետևյալ կերպ՝ Ie = Ic + IB.
Քանի որ բեռնման դիմադրությունը կոլեկտորի հետ միացված է հաջորդաբար, ապա
ընդհանուր էմիտերով տրանզիստորի միացման դեպքում հոսանքի ուժեղացումը
բավականին մեծ է, քանի որ այն հավասար է հետևյալ հարաբերությանը՝ IC/IB։
Տրանզիստորի հոսանքի ուժեղացման գործակիցը տրվում է β տառով։

- 182 -
Ընդհանուր էմիտերով միացման դեպքում էմիտերի հոսանքը որոշվում է հետևյալ
կերպ՝ IE = Ic + IB, իսկ Ic/IE հարաբերությունը կոչվում է ալֆա՝ α։ Նկատենք, որ
ալֆայի արժեքը միշտ փոքր է մեկից։
Քանի որ այս երեք IB, Ic և IE հոսանքների միջև էլեկտրական առնչությունը որոշվում է
տրանզիստորի ֆիզիկական կառուցվածքով, ապա բազայի IB հոսանքի փոքր
փոփոխությունը առաջ է բերում կոլեկտորի Ic հոսանքի մեծ փոփոխություն։
Հետևաբար, դեպի բազա հոսող հոսանքի փոքր փոփոխությունը կղեկավարի էմիտեր-
կոլեկտոր շղթայի հոսանքը։ Ընդհանուր օգտագործման տրանզիստորների մեծ մասի
համար սովորաբար β-ի արժեքն ընկած է 20-ի և 200-ի միջև։
Իրար զուգակցելով α և β-ի արտահայտությունները, կստանանք այդ պարամետրերի
միջև մաթեմատիկական առնչություն և հոսանքի ուժեղացման գործակիցը կլինի՝

IC IC
α= , β=
IE IB

IC = αIE = βIB

IE = IC+ IB
Այստեղ IC –ն դեպի կոլեկտոր ներհոսող հոսանքն է, IB-ն դեպի բազա ներհոսող
հոսանքն է, իսկ IE –ն էմիտերից դուրս հոսող հոսանքն է։
Հիմա մի փոքր ամփոփենք։ Երկբևեռ տրանզիստորի այս տիպի միացումն ունի
մուտքի ավելի մեծ իմպեդանս, հոսանքի և հզորության ուժեղացում, քան ընդհանուր
բազայով միացումը, սակայն նրա լարման ուժեղացումը շատ ավելի մեծ է։ Ընդհանուր
էմիտերով միացումը ինվերտող ուժեղարարի շղթա է։ Սա նշանակում է, որ
արդյունարար ելքի ազդանշանը մուտքի լարման ազդանշանի նկատմամբ ունի 1800
փուլային շեղում։

Ընդհանուր կոլեկտորով (ԸԿ) միացում

Ընդհանուր կամ հողանցված կոլեկտորով միացման ժամանակ կոլեկտորը սնման


տիրույթում ընդհանուր է։ Մուտքի ազդանշանը անմիջապես միացված է բազային,
մինչդեռ ելքը վերցված է էմիտերի բեռնումից՝ ինչպես ցույց է տրված ստորև։ Այս
տիպի միացումը հայտնի է որպես լարում կրկնող կամ էմիտեր կրկնող շղթա։
Ընդհանուր կոլեկտոր կամ էմիտեր կրկնող միացումը շատ օգտակար է իմպեդանսը
համաձայնեցնող կիրառություններում, որովհետև այն ունի շատ մեծ մուտքի
իմպեդանս՝ մի քանի հարյուր հազարի կարգի հասնող Օհմ և համեմատաբար ցածր
ելքի իմպեդանս։

- 183 -
Ընդհանուր կոլեկտորով տրանզիստորի միացումը

Ընդհանուր էմիտերով միացումն ունի հոսանքի այնպիսի ուժեղացման գործակից,


որը մոտավորապես հավասար է տրանզիստորի β –ի արժեքին։ Ընդհանուր
կոլեկտորով միացման ժամանակ բեռնման դիմադրությունը էմիտերի հետ
տեղադրված է հաջորդաբար, այնպես որ նրա հոսանքը հավասար է էմիտերի
հոսանքին։

Քանի որ էմիտերի հոսանքը հավասար է կոլեկտորի և բազայի հոսանքների


գումարին, ապա տրանզիստորի այս տիպի միացման ժամանակ բեռնման
դիմադրությունով հոսող հոսանքը նույնպես կոլեկտորի հոսանքի և բազայի մուտքի
հոսանքների գումարն է։ Այդ պատճառով հոսանքի ուժեղացումը կլինի՝

IE = IC + IB
IE IC +IB
Ai = =
IB IB

IC
Ai = +1
IB

Ai = β + 1
Երկբևեռ տրանզիստորի այս տիպի միացումը ոչ ինվերտող շղթա է, որում մուտքի Vin
և ելքի Vout լարումները համափուլ են։ Այն ունի լարման ուժեղացման գործակից, որը
միշտ փոքր է մեկից։ Ընդհանուր կոլեկտորով միացման ժամանակ բեռնման
դիմադրությունը ստանում է և կոլեկտորի և բազայի հոսանքները, դրանով ստանալով
հոսանքի մեծ ուժեղացում (ինչպես ընդհանուր էմիտերով միացման դեպքում էր),

- 184 -
դրանով իսկ առաջ բերելով հոսանքի շատ լավ ուժեղացում լարման շատ փոքր
ուժեղացմամբ։

Երկբևռ տրանզիստորի ամփոփում

Երկբևեռ տրանզիստորի վարքը վերևի շղթաներից յուրաքանչյուրում իրարից շատ


տարբեր է և առաջացնում է շղթայի տարբեր բնութագրիչներ մուտքի, ելքի
իմպեդանսի և ուժեղացման գործակցի առումով՝ լինի դա լարման, հոսանքի, թե
հզորության ուժեղացում։ Այս ամենը ամփոփված է ստորև ներկայացված
աղյուսակում։

2 պորտանի ընդհանուր ընդհանուր ընդհանուր


մոդել բազա էմիտեր կոլեկտոր

Բնութագիրը Ընդհանուր Ընդհանուր Ընդհանուր


բազա էմիտեր կոլեկտոր
Մուտքի փոքր միջին մեծ
իմպեդանսը
Ելքի իմպեդանսը շատ մեծ մեծ փոքր
Փուլային անկյունը 00 1800 00
Լարման մեծ միջին փոքր
ուժեղացումը
Հոսանքի փոքր միջին մեծ
ուժեղացումը
Հզորության փոքր շատ մեծ միջին
ուժեղացումը

- 185 -
Փորձ 1․ Սույն փորձում կկառուցենք մեկ տրանզիստորային շղթա և կդիտարկենք
արդյունքը։ Հարկավոր է զգուշանալ, որպեսզի երկու բաց ելուստները իրար չհպվեն,
որովհետև այդ դեպքում տրանզիստորը կփչանա։ Շղթայի տրանզիստորը
ուժեղացնում է ձեր մատներով անցնող հոսանքը և այն կլինի շատ թույլ։

բաց
լար

բաց
լար

Երբ երկու մատները կպչում են հաղորդալարերին, ապա տրանզիստորը միանում է։


Մատը առաջացնում է դիմադրություն և դա իր հերթին տրանզիստորին
փոխակերպում է ավելի ու ավելի փոքր դիմադրությամբ ռեզիստորի։ Այդ կերպ ավելի
ու ավելի շատ հոսանք է հոսում լուսադիոդի միջով և այն դառնում է ավելի ու ավելի
պայծառ։

Փորձ 2․Ավելացնելով ևս մի տրանզիստոր, մենք մատի միջով հոսանքը


կուժեղացնենք 200 անգամ ու այդպիսով լուսադիոդը պայծառ կլուսարձակի։
Հարկավոր է զգուշանալ, որպեսզի բաց հաղորդալարերը իրար չհպվեն, քանի որ
դրանից երկու տրանզիստորներն էլ կփչանան։

- 186 -
կամ այլ NPN
տրանզիստոր

Առաջին տրանզիստորը թույլ է տալիս ավելի շատ հոսանք հոսել դեպի երկրորդ
տրանզիստորի բազա և այդպիսով երկրորդ տրանզիստորն ավելի շատ է բացվում։
Դա թույլ է տալիս լուսադիոդով հոսել ավելի շատ հոսանք ու այն ավելի է
պայծառանում։
Փորձ 3․Ստորև ներկայացված շղթան ունի ահռելի մեծ ուժեղացում։ Ամեն մի
տրանզիստոր տալիս է 200 անգամից ավելի մեծ ուժեղացում և արդյունարար
ուժեղացումը կլինի ավելի, քան 200 x 200 x 200=8 000 000։ Ութ միլիոն:

Մետաղի կտոր կամ


պղնձապատ
տպասալիկ

կամկամ
այլայլ
NPNNPN
տրանզիստոր
տրանզիստոր

Այս շղթան շատ զգայուն է օդում ստատիկ լարումների հանդեպ կամ էլեկտրական
ալիքների հանդեպ, ինչպիսիք առաջացնում են բնակարանի
էլեկտրահաղորդալարերը։ Կարելի է նախագիծը տեղաշարժել սենյակով մեկ ու
գրանցել բոլոր էլեկտրական ազդանշաննեը։

- 187 -
Փորձ 4․Ելքին պիեզոդիաֆրագմա ավելացնելով կարելի է լսելի դարձնել
էլեկտրական ցանցի դզզոցը։ Դա սենյակի հոսանքամատակարարման
հաճախությունն է։ Այն հավասար է 50Հց։

Մետաղի կտոր կամ


պղնձապատ
տպասալիկ

կամ այլ NPN


տրանզիստոր

Վերևի մեկ տրանզիստորանի շղթան կարելի է վերածել դետեկտորի, որը ցույց կտա, թե երբ
է բույսն անհրաժեշտ ջրել։ Տեղադրեք երկու զոնդերը հողի մեջ և ջրեք բույսը։ Լուսադիոդը
կհանգչի։ Ջրի գոլորշիանալուց հետո լուսադիոդը կվառվի՝ հուշելով, որ բույսը հարկավոր է
ջրել։

- 188 -
Օպերացիոն ուժեղարար

Օպերացիոն ուժեղարարները լայն կիրառություն ունեն ազդանշանների մշակման,


հսկման շղթաներում և սարքաշինությունում։ Բոլոր անալոգային ինտեգրալ
շղթաների դասից օպերացիոն ուժեղարարը առանձնանում է որպես մի անալոգային
շղթա, որն էլեկտրոնային շղթաներից ամենաշատ վաճառվողն ու ամենաշատ
օգտագործվողն է։ Եթե դուք ինժեներ-էլեկտրիկ եք, ապա հավանաբար ավելի հաճախ
օպերացիոն ուժեղարարների կհանդիպեք, քան այլ ինտեգրալ շղթաներով սարքերի։
Սա շղթաներ նախագծող ինժեներ-էլեկտրիկների կողմից օգտագործվող կարևոր
բաղադրիչ է։ Սա չափումներ և հսկողություն իրականացնող շղթաների համար
օպերացիոն ուժեղարարներից օգտվող այլ ինժեներների համար ևս կարևոր է։
Օպերացիոն ուժեղարարներն օգտագործվում են հետևյալ տեղերում՝
 Թենզոռեզիստորային շղթաներում՝ այնպիսի կառուցվածքների
դեֆորմացիաները չափելու համար, ինչպիսիք են կամուրջները, օդանավի
թևերը և շենքերի երկտավր հեծանները։
 Եռման կաթսաներում և ցուրտ միջավայրով բարձր թռչող օդանավերում
ջերմաստիճանի չափման շղթաներում։
 Օդանավերի ղեկավարման, օդանավակայաններում և մետրոներում
մարդկանց տեղաշարժող շարժասանդուղքների և շատ այլ տարբեր
տեսակի գործողությունների ղեկավարման շղթաներում։

- 189 -
Օպերացիոն ուժեղարարը մի ունիվերսալ բաղադրիչ է, որը կարողանում է շատ
բաներ կատարել չափումների, ազդանշանների մշակման և ղեկավարման համար։
Այդ բազմակողմությունը այն հիմնական պատճառն է, որ հանդիպում ենք
օպերացիոն ուժեղարարներն օգտագործելիս։
Այս դասի նպատակն այն է, որ կարողանանք ճիշտ միացնել օպերացիոն
ուժեղարարի սնման դրական և բացասական կետերը։
Կարողանանք պարզել մուտքի շրջելի և ոչ շրջելի ելուստները։
741-տիպային օպերացիոն ուժեղարար
Սա օպերացիոն ուժեղարարի լուսանկարն է ստանդարտ տպասալիկի վրա։

Այս մասնակի օպերացիոն ուժեղարարը ինտեգրալ շղթա է։ Ներկայիս օպերացիոն


ուժեղարարների մեծ մասը ինտեգրալ շղթաներ են։ Այդպիսին են նույնիսկ
հզորության օպերացիոն ուժեղարարները, որոնք ի վիճակի են աշխատեցնել փոքր
շարժիչներ։ Իրականում նրա չափսերն ավելի փոքր են, քան պատկերված է վերևի
նկարում։
Ուշադիր նայեք օպերացիոն ուժեղարարին։ Կարևոր է նկատել, որ օպերացիոն
ուժեղարարի մի ծայրին՝ նկարի վերևի մասում մի խազ է արված, (երբեմն շրջանաձև
տեսքի)։ Խազի տակ գտնվող կոնտակտը 1 համարի կոնտակտն է, իսկ մյուսը 8
համարի կոնտակտն է։ Նրանք համարակալված են չիպի շուրջ ժամսլաքին
հակառակ։ Ահա կոնտակտների համարակալման սխեման՝

- 190 -
Ի՞նչ է օպերացիոն ուժեղարարը։ Օպերացիոն ուժեղարարը բարձր ուժեղացման
գործակցով, դիֆերենցիալ լարման ուժեղարար է։
 Այն լարման ուժեղարար է։ Նրա և մուտքը և ելքը լարումներ են։
 Ուժեղացման գործակիցը բարձր է։ Սովորաբար այն 100 000 –ից բարձր է։
 Այն դիֆերենցիալ ուժեղարար է։ Այն փաստորեն ուժեղացնում է երկու
լարումների տարբերությունը։
Օպերացիոն ուժեղարարները ի հայտ են եկել 40-ական թվականների վերջում։
Եթե դուք ուզում եք օգտագործել օպերացիոն ուժեղարար, ապա պետք է իմանաք մի
քանի բան՝
 Հարկավոր է իմանալ, թե ինչպես միացնել չիպի սնուցումը։ Եթե նրան
սնուցում չմիացնեք, ապա այն որպես ուժեղարար չի աշխատի։
Ուսումնասիրեք չիպի կոնտակտները։ Սովորաբար չիպը կամ տեղադրվում է
ստանդարտ տպասալիկի վրա, կամ միացվում է տպասալիկի շղթային։ Երկու
դեպքում էլ չիպին սնուցում տալու համար պետք է կատարեք երկու միացում։
 Աղբյուրի դրական բևեռը պետք է միացվի չիպի 7 կոնտակտին։
 Աղբյուրի բացասական բևեռը պետք է միացվի չիպի 4 կոնտակտին։
Ամեն մի օպերացիոն ուժեղարար սնման համար ունի միացման կոնտակտներ։
Հաճախ դրանք շղթայի սխեմայում ցույց չեն տրվում։ Անհրաժեշտության դեպքում
դրանք ցույց են տրվում այնպես, ինչպես դա արված է ստորև։ Այստեղ Vcc սնման
դրական բևեռն է։ Սովորաբար, Vcc լինում է 12-ից մինչև 15Վ։ Սովորաբար անհրժեշտ
է լինում կատարել նաև բացասական բևեռի միացում, թեև շուկայում կան
ուժեղարարներ, որոնք աշխատում են միայն սնուցման դրական բևեռը միացնելով։
Բացասական -Vcc սնուցումը սովորաբար -12 –ից -15Վ տիրույթում է։ Երբ երկու
սնուցումներն էլ օգտագործվում են, ապա համարյա բոլոր դեպքերում նրանք նույն
մեծության և հակադարձ նշանի լարումներ են։

- 191 -
Հաճախ ինտեգրալ շղթան ունենում է ընդամենը մեկ օպերացիոն ուժեղարար։ Այդ
օպերացիոն ուժեղարարի սիմվոլը ցույց է տրված ստորև։ Այս սիմվոլի հետ առնչված
են երեք լարումներ։ Ամեն մի լարում չափված է հիմքի՝ հողի նկատմամբ։

 Vout ելքի լարումն է,


 V+ ոչ շրջելի մուտքի լարումն է,
 V- շրջելի մուտքի լարումն է։

Չիպի սխեման ցույց է տալիս, թե ինչպես է օպերացիոն ուժեղարարը ներսում


միացվում տիպային 741 ինտեգրալ շղթայի չիպի հետ։ Նկատի առեք, որ վերևում ցույց
տրված լարումները փաստացի այն կոնտակտներն են, որոնք հարկավոր է
օգտագործել ուժեղարարից օգտվելու համար։ Դրանք չեն հանդիսանում սնման
աղբյուրի շղթայի մաս, դա առանձին մաս է։
Հարկավոր է հիշել, որ օպերացիոն ուժեղարարն ունի ուժեղացման բարձր գործակից
և այն լարման դիֆերենցիալ ուժեղարար է։ Տվյալ դեպքում ելքի լարումը մուտքի
լարման շատ անգամ մեծ բազմապատիկն է։ Այդ բազմապատիկի մեծությունը
կոչվում է ուժեղացման գործակից։ 741 օպերացիոն ուժեղարարի համար ուժեղացման
գործակիցը առնվազն 100 000 է և կարող է լինել 1 000 000 –ից բարձր։ Սա շատ
կարևոր հանգամանք է և հարկավոր է այն հաշվի առնել, երբ 741 տեղադրում ենք
շղթայում։

- 192 -
Կարիք չկա ավելի շատ բան իմանալ օպերացիոն ուժեղարարի միացումների կամ էլ
նրանց ներքին միացումների վերաբերյալ։ Կան միացման որոշ թեթևակի
ճշգրտումներ, որոնք կարելի է կատարել, սակայն առայժմ այսքանը բավարար է։

Ինվերտորներ
Լարման ազդանշաններով օպերացիոն ուժեղարարները կարելի է օգտագործել
հակադարձման՝ ինվերսիայի, գումարման, հանման, ինտեգրման, ածանցման և
հաստատունով բազմապատկման գործողություններ կատարելու նպատակով։
Հարկավոր է հասկանանք, թե ինչպես է գործում օպերացիոն ուժեղարարը։ Սկսենք մի
պարզ շղթայից, որը հնարավորություն կտա բացահայտել մի մեթոդ, որից էլ
օգտվելով կկարողանանք հասկանալ, թե ինչպես են այդ շղթաներն աշխատում և
այնուհետև ավելի բարդ շղթաների համար կունենանք ավելի ընդհանրական մեթոդ։
Այսպիսով, այս բաժնում ունենք երկու նպատակ։

 Տված է օպերացիոն ուժեղարարի մի շղթա իր ռեզիստորների


դիմադրության արժեքներով։
Պետք է կարողանանք հաշվարկել շղթայի ուժեղացման գործակիցը։
 Տված է ինվերտող ուժեղարարի նման օպերացիոն ուժեղարարի մի շղթա։
Ազդանշանների և էլեկտրական էլեմենտների տեսանկյունից ելնելով պետք է
կարողանանք հաշվարկել շղթայի ելքի լարումը։

Ինվերտող ուժեղարար

Քննարկվող շղթան պատկերված է ստորև։ Այս շղթան լարումն ուժեղացնում է (- Ro /


R1) բազմապատիկ չափով։ Այս շղթայում կարևորն այն է, որ այն ուժեղացնում է
համարյա ճիշտ (-Ro /R1) անգամ, այնպես որ շղթայի ուժեղացման գործակիցը կարելի
է ճշտորեն կարգավորել ռեզիստորների դիմադրության արժեքների ընտրության
միջոցով։ Ուժեղացման գործակիցը կախված չէ օպերացիոն ուժեղարարի
պարամետրերից։ Քննարկենք այս շղթան նրա աշխատանքի մաթեմատիկական
կանխատեսումը ստանալու համար։

- 193 -
Դիտողություն։ Էլեկտրասնուցման միացումները ցույց չեն տրված։ Որպեսզի
օպերացիոն ուժեղարարը ճիշտ աշխատի՝ նրան հարկավոր է էլեկտրասնուցում
միացնել։
Նկատենք նաև, որ "+" նշանով մակնիշված մուտքը վերաբերվում է ոչ ինվերտող
մուտքին, իսկ "-" նշանով մակնիշվածը՝ ինվերտող մուտքին։ Օպերացիոն
ուժեղարարը ուժեղացնում է ոչ ինվերտող և ինվերտող մուտքի կոնտակտների միջև
լարման տարբերությունը։ Այլ խոսքով՝
 Օպերացիոն ուժեղարարի ելքի լարումը = A (V+ - V-), ուր
A –ն ուժեղացման գործակիցն է։ Այն սովորաբար շատ մեծ թիվ է, հաճախ 100
000 կամ 200 000-ից մեծ։
V+ -ոչ ինվերտող մուտքի՝ կորպուսի նկատմամբ չափված լարումն է,
V- -ինվերտող մուտքի՝ կորպուսի նկատմամբ չափված լարումն է։
Քանի որ օպերացիոն ուժեղարարը մեկ լարման փոխարեն ուժեղացնում է երկու
լարումների միջև եղած տարբերությունը, այդ պատճառով էլ այն հանդիսանում է
դիֆերենցիալ ուժեղարար։

Օպերացիոն ուժեղարարն ունի երկար պատմություն։ Այն առաջին անգամ ի հայտ է


եկել վակուումային խողովակով սարքերում 1950-ական թվերին։ Այդ ուժեղարարները
ծանր էին, թանկ ու շուտ փչացող։ Դրանք սովորաբար այնպիսի էլեկտրասնուցում էին
պահանջում, որ սովորական մարդը ի վիճակի չէր այն գետնից բարձրացնել։ Այդ
ուժեղարարների գինը կազմում էր մոտ 100 դոլար և տեղափոխման համար ևս մի
քանի 100 դոլար այն ժամանակներում, երբ այդ գումարը շատ ավելի մեծ արժեք
ուներ։ 1960-ական թվականներին շուկայում հայտնվեցին օպերացիոն
ուժեղարարների տրանզիստորային տարբերակները, իսկ 1960թ․ վերջերին շուկայում
հայտնվեցին օպերացիոն ուժեղարարների առաջին ինտեգրալ շղթաները։ Չնայած
տարբեր ժամանակներում օգտագործվել են տարբեր տեխնոլոգիաներ,
ուժեղարարներն ունեն ընդհանրական հատկություններ, որը նրանց առանձնեցնում է
մյուսներից որպես օպերացիոն ուժեղարարներ՝ չնայած ունեցած բազմազան ձևերին։

Կոլեկտիվ ինժեներության մեր ժամանակներում հետաքրքիր է նկատել, որ մի


անձնավորություն՝ Ռոբերտ Վիդլարն է պատասխանատու օպերացիոն ուժեղարարի
շղթայի այն տեսակի համար, որը ներկայումս լայնորեն տարածված է։ Այսօր նրա և

- 194 -
շատ ուրիշների շնորհիվ օպերացիոն ուժեղարարները վաճառվում են ընդամենը 25
ցենտով և այն երևի օգտագործվող ամենատարածված անալոգային շղթան է։
Ինվերտող ուժեղարարի վերլուծություն
Որպեսզի վերլուծենք ինվերտող ուժեղարարը, ենթադրենք ելքի Vout լարումն ունի մի
որոշակի խելամիտ արժեք՝ ընկած սնման դրական և բացասական լարումների միջև։
Սա սկզբի համար կարող է տարօրինակ բան թվալ, բայց սկսենք այս ենթադրության
հետևանքների քննարկումը։
Օրինակ, ունենք ելքի 10 Վ լարում։ Պարզենք, թե ինչպիսի մուտքի լարումն է
առաջացրել այդ ելքի 10 Վ լարումը։ Եթե օպերացիոն ուժեղարարի ուժեղացման
գործակիցը հավասար է 100 000, ապա մուտքի լարումների տարբերությունը ՝ (V+ - V-)
կլինի հավասար 10/100 000 կամ 0,00001 Վ։ Սա 100 միկրոՎոլտ է և այն ահավոր փոքր
է։
Դիտարկենք, թե ինչ է այստեղ կատարվում։ Այս ենթադրությունը պարզապես
հետևանք է օպերացիոն ուժեղարարի ինվերտող և ոչ-ինվերտող մուտքի լարումների
միջև տարբերության շատ մեծ ուժեղացման գործակցի։ Սա առանձնահատուկ դեպք
չէ այս շղթայի համար։ Սա մի ընդհանուր գաղափար է, որից կարող ենք օգտվել այլ
ուժեղացուցիչ սխեմաների դեպքում։
Գործնականում բոլոր դեպքերում, երբ լարումների տարբերությունը զրոյին շատ մոտ
է, այն զրո կհամարենք շղթայի վարքը հաշվարկելիս։ Գիտենք, որ այն զրո չէ, բայց
ունի այնքան փոքրիկ արժեք, որ մեր հաշվարկների վրա ազդեցություն չի ունենա։
Հարկավոր է հիշել ներքոհիշյալ տրամաբանությունը՝
 Եթե օպերացիոն ուժեղարարի ելքը ունի լարման խելամիտ արժեք
(սովորաբար 10Վ կամ դրանից ցածր, կամ դրական կամ բացասական,
քանի դեռ ուժեղարարը չի հագեցել)։
 Եվ, եթե օպերացիոն ուժեղարարն ունի իսկապես մեծ ուժեղացման
գործակից (հիշեք, որ 100 000-ը սովորական ուժեղարարի համար փոքր
գործակից է),
ապա ուժեղարարի մուտքի լարումը զրո է բոլոր գործնական դեպքերի համար։
Եվ նկատենք հետևյալը՝
 Լարումը զրո լինելիս ուժեղարարի ուժեղացման գործակից պետք է լինի
անվերջություն։ Երբ քննարկում են այս ենթադրությունը, հաճախ
ենթադրում են անվերջ մեծ ուժեղացում։
 Անվերջ մեծ ուժեղացումը հանգեցնում է նրան, որ կարող ենք համարել
երկու մուտքի լարումների տարբերությունը զրո։
Քանի որ օպերացիոն ուժեղարարի մուտքի լարումների տարբերությունը
գործնականում հավասար է զրոյի, իսկ ներքին դիմադրությունը շատ մեծ է, կարող
ենք ենթադրել, որ ուժեղարարի երկու մուտքի ելուստներով էլ ներհոսող հոսանքը
արհամարհելի չափ փոքր է։ Հիմնականում սա շատ լավ ենթադրություն է, որովհետև՝
 Մուտքի լարումը փոքր է
 Օպերացիոն ուժեղարարի մուտքի դիմադրությունը շատ մեծ է

- 195 -
Այստեղ պատկերված է մի ձևափոխված շղթայի սխեմա, ուր ցույց է տված
օպերացիոն ուժեղարարի մուտքի ռեզիստորը։ Կարող ենք մուտքի դիմադրությունը
դարձնել տեսանելի՝ ներկայացնելով այն որպես օպերացիոն ուժեղարարի մուտքի
ելուստներին միացված մի ռեզիստոր։

Համարելով մուտքի լարումների տարբերությունը փոքր, կարող ենք գրել Կիրխհոֆի


հոսանքների բանաձևը ինվերտող հանգույցի համար։ (Նկատեք փոքրիկ կարմիր
կետը շղթայի սխեմայում)։ (Նկատեք նաև, որ նշել ենք երկու V1 և Vout լարումները,
որոնք չափված են հողի նկատմամբ)։

Սա Կիրխհոֆի հոսանքների հավասարումն է այն ենթադրությամբ, որ լարումը


ուժեղարարի մուտքի վրա՝ այդ հանգույցում զրո է՝
I1 + I0 = 0
Կարող ենք գրել Կիրխհոֆի հոսանքների հավասարումը լարումները ներառելով
(վերցնելով V+ և V- լարումները "+" և "-" ելուստներից հողի նկատմամբ)։
Կստանանք՝
( V1 - V- )/ R1 + ( Vout - V- )/ R0 = 0
Քանի որ համարում ենք, որ V+ և V- ի միջև լարման տարբերություն չկա, կարող ենք
փոխարինել V- -ը V+ ով ու քանի որ ունենք հողին միացված մուտքի ինվերտող
ելուստ, ապա V- = 0։ Այսպիսով, կստանանք՝
V1 / R1 + Vout / R0 = 0

- 196 -
Նկատի ունեցեք, որ այն իրավիճակը, երբ V+ ~= 0 , պատահում է այնքան հաճախ, որ
այն ստացել է ընդհանրական անուն։ Ոչ ինվերտող ելուստի սրա նման միացման
դեպքը, երբ ինվերտող ելուստը միացված է հողին, կոչվում է վիրտուալ հող։
Վերջապես, կարող ենք ելքի լարման նկատմամբ լուծել հավասարումը։ Կստանանք՝
Vout = - V1 R0 / R1
Ելքի լարման այս արտահայտության վերաբերյալ կա երկու դիտողություն՝
 Մուտքի լարումը բազմապատկած է մի հաստատունով, որը կախված է
միայն երկու R0 և R1 ռեզիստորներից։
 Վերջնական արտահայտության մեջ ուժեղարարի հատկությունը դեր
չունի, չնայած առանց ուժեղարարի շղթան չի աշխատի։
 Ուժեղարարի այն հատկությունները, որոնք փաստացի ներառված են այս
արտահայտության մեջ, հետևյալներն են՝
Շատ մեծ ուժեղացման գործակից (անսահմանության մոտեցող),
Երկու մուտքի ելուստների միջև շատ բարձր դիմադրություն։
 Վերջապես նկատենք նաև մինուս նշանը
Խնդիրներ և հարցեր
Հ1․Այս շղթայի համար ինչպիսի՞ն է ելքի լարման հարաբերությունը մուտքի
լարմանը (Vout/V1)։ - R0 / R1

Խ1․ Այս շղթայում ցանկանում ենք ունենալ 10 ուժեղացման գործակից։ Փաստացի,


պետք է ստանանք -10 ուժեղացում, քանի որ մինուս նշանից հնարավոր չէ ազատվել։
Եթե R1 5 k է, ապա ի՞նչ արժեք պետք է օգտագործենք R0 համար։ 50000 Օհմ

- 197 -
Խ2․Այս շղթայում ստանում ենք -10 ուժեղացում։ Մուտքի լարումը 0,24Վ է։ Ինչքա՞ն է
ելքի լարումը։ -2,4 Վ

Խ3․2 խնդրի պայմաններով մուտքը փոխվում է -0,35Վ։ Ինչքա՞ն կլինի ելքի լարումը։
3,5
Խ4․Ենթադրենք ունենք ինվերտող ուժեղարար R1 = 10 000դիմադրությամբ։ Հաշվել
այն Ro արժեքը, որ կառաջացնի 3,3 ուժեղացում։ 33000
Խ5․ Ենթադրենք ունենք ինվերտող ուժեղարար Ro = 4 700 դիմադրությամբ։ Հաշվել
R1 համար այն արժեքը, որը կառաջացնի -5 ուժեղացում։ 940

Ամփոփենք այն ամենը, ինչ արեցինք ինվերտող ուժեղարարի ելքի լարումը գտնելու
համար։ Ամեն մի քայլ պարզ էր, սակայն դրանք բոլորը միասին մեզ տալիս են մի
հզոր մեթոդ, որից կարելի է օգտվել այլ օպերացիոն ուժեղարարների շղթաները
քննելիս։ Այդ պատճառով արժե ի մի բերել ողջ պրոցեսը։
 Մենք ենթադրեցինք, որ շղթան աշխատում է այնպես, որ ելքի լարումը
գտնվում է սնման աղբյուրի կողմից նախադրված սահմաններում։ Եթե
ունենք +12 և -12 Վոլտ սնուցում, ապա սա նշանակում է, որ ելքը
սահմանափակված է ինչ որ տեղ -10 կամ -11 և +10 կամ +11 Վ միջև։ Այլ
խոսքով, ենթադրեցինք, որ ուժեղարարը աշխատում է իր գծային
սահմանների ներսում ինչ որ տեղ և հագեցած չէ։ Հենց սա նկատի ունենք,
երբ ասում ենք, որ ելքի լարումը ողջամիտ տիրույթում է։ Եթե փորձեք ելքի
լարումը շատ բարձրացնել կամ իջեցնել, ապա դա հնարավոր կլինի անել
միայն օգտագործվող էներգասնման օգնությամբ։
 Դուք չեք կարող ելքը դարձնել 11 Վ-ից բարձր, եթե օգտվում եք +12 և -12 Վ
սնման աղբյուրից։ Ավելի բարձր սնման լարումը թույլ կտա ստանալ ավելի
լայն ելքի լարման տիրույթ միայն մինչ այն աստիճան, երբ չիպը վառվում է։
(Վառվելը տեխնիկական նկարագրությունն է այն բանի, ինչ տեղի է ունենում, երբ
էլեկտրական էլեմենտը գործում է իր համար նախասահմանված տիրույթից դուրս
ավելի բարձր լարման տակ)։
Հարկավոր է լինել ավելի կոնկրետ, երբ ասում ենք լարումն ունի ողջամիտ արժեք։
Երբ օգտագործում ենք օպերացիոն ուժեղարար, ապա պետք է ունենանք երկու
սնուցում։ Հաճախ օգտվում ենք +12 Վ և -12Վ սնուցումից, թեև +/- 15Վ նույնպես
տարածված է։ Ինչպիսին էլ լինի էներգասնուցումը, օպերացիոն ուժեղարարի ելքը

- 198 -
սնման պատճառով սահմանափակ է։ Սովորաբար ելքը սնման լարման արժեքի
նկատմամբ 1 Վ սահմաններում է։ Այսպես, երբ սնման լարումը +/-12 Վ է, ապա կարող
ենք օպերացիոն ուժեղարարը վեր աշխատեցնել մինչև 10,8 Վ կամ ցած մինչև -10,8Վ։
(Սա ոչ միշտ է լինում սիմետրիկ, այնպես որ հարկավոր է ուշադիր լինել)։
Եթե շղթան ստիպում է օպերացիոն ուժեղարարին ունենալ ելքի 17,3 Վ լարում, դուք
այն չեք տեսնի։ Դրա փոխարեն կտեսնեք 10,8 Վ։ Երբ դա տեղի է ունենում, ասում ենք
օպերացիոն ուժեղարարը հագեցել է։ Այն դեպքում, երբ ամեն ինչ հիանալի է և
ուժեղարարն էլ հագեցած չէ, ասում ենք օպերացիոն ուժեղարարը գործում է գծային
տիրույթում։
Երբ օպերացիոն ուժեղարարը գործում է գծային տիրույթում, ապա ելքի լարման
համար կա ուժեղացման գործակցով կապված առնչություն՝
Vout = ուժեղացում ·( V+-V- )
Այստեղ՝
 V+ = ոչ ինվերտող մուտքի վրա լարումն է,
 V- = ինվերտող մուտքի վրա լարումն է,
 ուժեղացում = Օպերացիոն ուժեղարարի ուժեղացման գործակիցն է։
741 օպերացիոն ուժեղարարի գործակիցը 100 000 –ից բարձր է։ Այսպես, եթե ելքը
սահմանափակված է 10 կամ 11 Վ-ով, մուտքի V+ -V- տարբերությունը չի կարող ավելի
մեծ լինել 100մկՎ –ից։
Խնդիր
Խ6․Օպերացիոն ուժեղարարն ունի 250 000 ուժեղացում։ Ելքի լարումը 3,75Վ է։ Հաշվել
մուտքի լարումների տարբերությունը ուժեղարարի ինվերտող և ոչ ինվերտող
կոնտակտների վրա։ 0,000015
Ինվերտող ուժեղարարը կարևոր է և հաճախ է օգտագործվում օպերացիոն
ուժեղարարի շղթայում։ Այն կարելի է դիտարկել նաև որպես շղթայի նախատիպ,
սկզբնակետ ավելի բարդ և հետաքրքիր շղթաների։

Ինվերտող օպերացիոն ուժեղարարի սխեման

Այժմ ցույց տանք, թե ինչպես են արվում ինվերտող շղթաների միացումները։ Այստեղ


ցույց են տված տիպային 741 օպ․ ուժեղարարի կոնտակտները՝

- 199 -
 Տեղադրենք օպ․ ուժեղարարը ստանդարտ տպասալիկի վրա։ Չիպը
տեղադրենք այնպես, որ այն իր ելուստներով նստի զույգ անցքերի
հավաքածուի մեջտեղում՝ ինչպես ցույց է տված նկարում։ Նկատենք, որ
խազը վերևում է։

o
 Միացնենք հետադարձ կապի R0 ռեզիստորը։ Միացնենք R0-ն մուտքի
ինվերտող 2 կոնտակտի և ելքի 6 կոնտակտին։ Հաճախ կարելի է
օպերացիոն ուժեղարարը կամրջել, այսինքն՝ կարող ենք ռեզիստորը
պարզապես տեղադրել օպերացիոն ուժեղարարի վրա նրա 2 և 6
կոնտակտների միջև, ինչպես ցույց է տված ստորև՝

- 200 -

 Միացնենք ելքի ազդանշանի լարը։ Միացնենք այն օպերացիոն
ուժեղարարի ելքին։ Լարը գնում է այնտեղ, ուր կարող ենք տեսնել շղթայի
ելքը։ Օր․ օսցիլոգրաֆով։


 Միացնենք մուտքի R1 ռեզիստորը։

Միացնենք Էլեկտրասնուցման ու հողանցման լարերը։

- 201 -

Հիշենք, որ պետք է հողակցել ոչ ինվերտող մուտքը։ Դա հաջորդ միացումն է՝

Միացնենք մուտքի ազդանշանի լարը։

Այժմ հարկավոր է ստուգել, որ բոլոր միացումները ճիշտ են կատարված։ Եթե


ամեն ինչ ճիշտ է արված, կարող ենք միացնել սնուցումը և շղթան թեստի
ենթարկել։

- 202 -
Շղթայի թեստը

Կրկին ներկայացված է շղթա։ Քայլ առ քայլ նկարագրենք, թե ինչ է հարկավոր


անել շղթայի միացումների ճշտությունը ստուգելու համար։

Քայլ 1․ Այս կետում շղթայի բոլոր միացումները արված են և պատրաստ ենք այն
թեստավորել։ Թեստավորման նպատակն է համոզվել, որ այն ճիշտ է աշխատում։
Հարկավոր է ստուգել միացումները։ Գծեք շղթան, համոզվեք, որ յուրաքանչյուր
բաղադրիչից դուրս եկող միացումները օպերացիոն ուժեղարարի ճիշտ
ելուստների հետ են միացված։
Քայլ 2․Միացրեք էլեկտրասնուցումը և նայեք, արդյո՞ք ծուխ է դուրս գալիս։ Ըստ
էության հարկավոր է սնուցում միացնել և համոզվել, որ կոնտակտների վրա ճիշտ
լարում է կիրառված։ 7 կոնտակտը պետք է լինի +Vc, 4 կոնտակտը -Vc, իսկ 3-ը զրո,
երբ բոլորն էլ չափվում են հողի նկատմամբ (Vc սնման աղբյուրի լարումն է)։
Քայլ 3․Համոզվելուց հետո, որ միացումները ճիշտ են և սնման լարման
կոնտակտները ևս ճիշտ են արված, կարող ենք ստուգել, թե ինչպես է իրեն
դրսևորում շղթան՝ օգտվելով թեստային ազդանշանի մուտքի կոնտակտից։
Թեստային ազդանշան առաջացնելու համար հարկավոր է ունենալ
ազդանշանային/ֆունկցիոնալ գեներատոր, իսկ մուտքի և ելքի ազդանշանները
չափելու համար՝ օսցիլոգրաֆ կամ վոլտմետր։ Ավելի լավ է ունենալ օսցիլոգրաֆ,
քանի որ նրանով հնարավոր է աչքով տեսնել մուտքի և ելքի ազդանշանների
ալիքային պատկերը։ Միացրեք այն՝ ինչպես ցույց է տված ներքևում։

Քայլ 4․Ֆունկցիոնալ գեներատորը կարգաբերեք այնպես, որ մուտքն ունենա


այնպիսի լարում, որ ելքում առաջացնի 10Վ-ից ցածր լարում։ Ներքևի շղթայում R1
= Rf = 2700 այնպես որ ուժեղացումը հավասար է -1։ Ուստի մուտքի 5Վ
ամպլիտուդով սինուսոիդալ ալիքը կառաջացնի 5Վ ելքի լարում 1800 փուլային
շեղմամբ։ Ստուգեք մուտքը և ելքը, որպեսզի համոզվեք, որ շղթան տալիս է ճիշտ
ուժեղացում։ Եթե ձեր ռեզիստորները այլ դիմադրություն ունեն, հաշվեք
ուժեղացումը և համոզվեք, որ այն ճիշտ է։

- 203 -
Քայլ 5․ Հարկավոր է չափել և մուտքը և ելքը։ Ներքևում ցույց է տված օսցիլոգրաֆի
միացումը ելքի հետ։ Կետերով ցույց են տված այն դիրքերը, ուր պետք է
տեղափոխել օսցիլոգրաֆի կոնտակտը մուտքը չափելու համար։

Մի քանի գործնական նկատառումներ


Երբ օգտագործում եք օպերացիոն ուժեղարար, ապա սնման աղբյուրի լարումը
սահմանափակում է ելքի լարումը։ Վերադառնանք այս բաժնում քննարկված
ինվերտորի շղթային։ Դիցուք ունենք -2 ուժեղացմամբ ինվերտոր (այսինքն՝ Ro/R1 =
2)։ Եթե V1 = 5,0 Վ, ապա պետք է սպասել, որ ելքի լարումը կլինի -10 Վ։ Դա ըստ
էության ճիշտն է։ Իսկ եթե V1 = 10,0, ապա կարող ենք ակնկալել, որ ելքի լարումը
կլինի -20Վ։ Սակայն ելքի լարումը չի կարող լինել -20Վ։ Եթե ունենք +/- 12Վ սնման
լարում, այն կարող է իջնելով հասնել -10,5 կամ նման մի բան, այնպես որ հենց դա էլ
կլինի ելքի լարումը՝ -10,5 Վ։
Կատարեցինք եզրակացություն, որ ելքի լարումը միշտ էլ սահմանափակված է
սնման լարումով և ինչքան էլ չարչարվենք, չենք կարող ելքի լարումը դուրս հանել
մուտքի լարման սահմանափակած տիրույթից։ Եթե պատրաստենք -10 ուժեղացմամբ
ինվերտորի շղթա, ապա ելքի՝ մուտքի նկատմամբ լարման գրաֆիկը կունենա ստորև
բերված տեսքը։ Առանց սնման սահմանափակումների մենք կունենանք -1
թեքությամբ ուղիղ գիծ և ներքևի գրաֆիկում ելքի՝ մուտքի նկատմամբ հագեցման
բնութագիր չենք ունենա։

- 204 -
Վերջնական արդյունքն այն է, որ միշտ էլ, երբ մուտքի լարումն այնպիսին է, որ ելքի
լարմանը դուրս է հանում իր հունից, ապա ելքի լարումը կտրվում է (չի անցնում
հագեցման լարումից բարձր) և երբեք ցանկալի արժեքին չի հասնում։ Սա
առաջացնում է ելքի լարման աղավաղում, երբ ցանկանում եք, օրինակ, ուժեղացնել
ձայնային կամ երաժշտական ազդանշանները և այդ աղավաղումը լսելի է դառնում։
Կան ինվերտող շղթաների փոփոխման այլ հնարավորություններ։ Կարելի
օգտագործել երկու մուտքի ռեզիստորներն այնպես, ինչպես արված է այս շղթայում։

Սա լայնորեն կիրառվող շղթայի տարբերակ է և այն այնքան է կարևոր, որ հարկավոր


է հասկանալ նրա աշխատանքը։ Այս շղթան հետաքրքիր է, որովհետև այն ունի երկու
մուտք և ելքը կախված է ստացվում այս երկու մուտքերից։
 Ելքի Vout լարումն ընկած է սնման դրական և բացասական լարումների միջև։
Դա խելամիտ արժեք է։
 Մուտքի (V+ - V- ) տարբերությունը բավական փոքր է և կարող ենք դրա
մեծությունը համարել մոտավորապես զրո։ Սրա պատճառը ուժեղարարի շատ
մեծ ուժեղացումն է՝ ենթադրաբար անսահման։ Կենթադրենք, որ մուտքի
լարումների տարբերությունը զրո է։
 Քանի որ համարում ենք մուտքի տարբերությունը զրո և մուտքի
դիմադրությունը (ոչ ինվերտող և ինվերտող մուտքերի միջև դիմադրությունը)
անվերջ մեծ, ապա ուժեղարարի երկու մուտքերով էլ հոսող հոսանքը կլինի
այնքան փոքր, որ կարելի է անտեսել։ Կենթադրենք, որ օպերացիոն
ուժեղարարի մուտքի ելուստներով հոսանք չի մտնում։
Եթե այս ենթադրությունները ճիշտ են, ապա դրանք մեզ շատ կօգնեն, քանի որ այդ
դեպքում կարող ենք մուտքի լարումը (շղթայի սխեմայում կարմիր գնդիկով նշված
հանգույցում) համարել զրո՝ V- = 0։ Այլ խոսքով, ինվերտող մուտքի լարումը դառնում
է վիրտուալ հող։ Կարող ենք գրել Կիրխհոֆի հոսանքների հավասարումը այդ
կարմիր՝ վիրտուալ հող կետում։ Այդ հավասարումները համեմատաբար պարզ են՝

 (V1 - V- )/R1 + (V2 - V- )/R2 + (Vout - V- )/R0 = 0


 Քանի որ V- համարվեց զրո, կստանանք՝
 V1 / R1 + V2 / R2 + Vout / R0 = 0
 կամ
 Vout / R0 = - V1 / R1 - V2 / R2
 կամ

- 205 -
 Vout = - (V1 / R1 + V2 / R2 )R0
 կամ
 Vout = - (V1R0 / R1 + V2R0 / R2 )

Արդյունքն այն է, որ ելքը երկու մուտքերի համակշիռ գումարն է։ Եթե ուզենանք


պարզապես գումարել երկու մուտքերը, կարող ենք բոլոր ռեզիստորների
դիմադրությունները վերցնել իրար հավասար։ Բայց իհարկե, ունենալով մինուս նշան,
որն անխուսափելի է։
Որտե՞ղ կարելի է օգտագործել այս տիպի շղթան։
Եթե ունենք երկու խոսափող և ուզում ենք երկու ազդանշանները գումարելով
ստանալ մի ազդանշան այնպես, որ հնարավոր լինի լսել երկու ազդանշանները
միասին, ապա կարող եք օգտագործել այս շղթան։ Աուդիո շղթաներում սա կոչվում է
միքսեր։
Սովորական վերահսկման համակարգերում ազդանշանները համեմատական են
սխալմունքի ազդանշանին և սխալները գումարվում են իրար ու այս շղթան հաճախ է
օգտագործվում։ Սա PI (Proportional + Integral) controller- ն է՝
(համեմատական+ինտեգրալ) վերահսկիչը։

Ինտեգրատոր

Ինտեգրատորը պարզապես անում է այն, ինչ հուշում է անվանումը։ Նա հաշվում է


մուտքի ազդանշանի ինտեգրալը՝ ստանալով ելքի ազդանշան։ Կա մի սանդղակային
բազմապատկիչ և մինուս նշան, բայց ինչ կատարվում է՝ բավական շատ է։

Քննարկենք շղթան։ Կատարել ենք սովորական ենթադրություններ՝


 V- = 0։ Ենթադրում ենք, որ մուտքի լարումը ինվերտող կետում վիրտուալ հող
է։
 Ենթադրում ենք, որ օպ․ ուժեղարարի մուտքի ելուստներով հոսանք չի մտնում։
Այսպիսով, ունենք հետևյալ հավասարումը՝
C(dVout/dt) + V1/R = 0
Հետևաբար՝

- 206 -
t
−1
Vout = ∙ ∫ V1 (τ)dτ
RC
0

 Հնարավոր է ծագի ևս մի հարց։ Իսկ ի՞նչ կպատահի, եթե երկու մուտքերի


տեղերը փոխենք։ Դա արդյո՞ք ազդեցություն կունենա և եթե այո, ապա ինչպես
կաշխատի շղթան։ Կատարելով դա ինվերտորի համար, կստանանք ներքևի
պատկերը՝

Եթե ուշադիր քննենք այս շղթան, էլի հնարավոր է ուշադրությունից վրիպի այն
փաստը, որ երկու մուտքերը տեղփոխ են արված։ Ինվերտող մուտքը հողանցված է,
իսկ Ro –ով արված հետադարձ կապը միացված է ոչ ինվերտող մուտքին։ Դա է այն
փոփոխությունը, որ այստեղ արել ենք։
Արդյո՞ք սա ելքում փոփոխության կբերի։ Այո, այն կբերի մեծ փոփոխություն։ Այս
շղթան ունի դրական հետադարձ կապ, որը նշանակում է, որ այն անկայուն է։ Այն
կարող է տատանվել կամ էլ կախված մնալ հագեցման սահմանին։ Չնայած որ մի
փոքր հույս կա, որ այն կաշխատի, բայց այն հավանաբար չի աշխատի։ Սա ավելի
բարդ խնդիր է, որովհետև հասկանալու համար հարկավոր է ուսումնասիրել
Լապլասի ձևափոխությունները, գծային համակարգերը և այլն։
Վերջին դիտողությունն այն է, որ նույնիսկ եթե մուտքի բևեռայնությունը ճիշտ է
ընտրված, այն կարող է չաշխատել։ Այդ ամենը կախված է օպերացիոն ուժեղարարի
հաճախային բնութագրից։ Կան հատուկ նշանակության օպերացիոն ուժեղարարներ,
որոնք որոշ պարզ շղթաներում չեն աշխատում։ Հարկավոր է փորձառու լինել,
որպեսզի կարողանաք պարզել, թե ինչումն է սխալը։ Եթե օպ․ ուժեղարարը միացնում
եք ու այն չի աշխատում այնպես ինչպես նախատեսել էիք, ապա հավանաբար ճիշտ
միացումներ չեք կատարել, սակայն կա նաև շատ փոքրիկ ոչ զրոյական
հավանականություն, որ երբ ամեն ինչ ճիշտ է արված, բայց էլի շղթան ճիշտ չի
աշխատում։
Հարցեր և խնդիրներ
Հ3․ Ի՞նչ տեսակի ուժեղարար է օպերացիոն ուժեղարարը։
Ընդգծել-Հոսանքի ուժեղարար, սիմվոլիկ ուժեղարար, լարման ուժեղարար
Հ4․ Ինչքա՞ն է օպերացիոն ուժեղարարի տիպային ուժեղացման գործակիցը։
100, 10 000, 100 000
Հ5․Ինչքա՞ն է 741 -ի սնման տիպային լարումը։
- 207 -
+5 և -5, +12 և -12, +15 և -15
Հ6․Ինչքան է 741-ի ելքի տիպային լարման սահմանները, երբ այն աշխատում է
-12 և +12 Վ սնուցմամբ։
-15 ից +15 -10,5 ից +10,5 -5 ից +5
Խ7․ Ունենք ինվերտող ուժեղարար R1 = Ro = 2 700 պարամետրերով։ Հաշվել ելքի
լարումը, երբ մուտքի լարումը +5 Վ է։ -5

Խ8․Ունենք ինվերտող ուժեղարար R1 = Ro = 2 700 պարամետրերով։ Հաշվել ելքի


լարումը, երբ մուտքի լարումը -5 Վ է։ +5

Տրամաբանական շղթաներ

Այստեղ կծանոթանանք թվային տրամաբանությանը։ Թվային տրամաբանություն


սովորելու համար կան մի շարք դրդապատճառներ։ Ահա մի քանիսը՝
 Թվային տրամաբանությունը թվային համակարգիչների հիմքն է։ Եթե
ցանկանում եք հասկանալ համակարգիչի ներքին կառուցվածքը, ապա պետք է
նախ իմանաք թվային տրամաբանություն։
 Թվային տրամաբանությունն առնչություն ունի այլ տեսակի
տրամաբանությունների հետ, ներառյալ՝
o Ձևական տրամաբանություն- ինչ սովորեցնում են շատ
փիլիսոփայական հաստատություններում,
o Անհստակ տրամաբանություն- գործիք, որն օգտագործվում է հսկման և
բազմաթիվ այլ համակարգեր նախագծելիս։
o Այնպես որ, սովորելով թվային տրամաբանություն, սովորում եք մի բան,
որը կարող է պետք գալ նաև այլ տեղերում։
 Թվային տրամաբանությունն ուսումնասիրելը ոմանց համար նաև զվարճալի է։

- 208 -
Կա առնվազն երկու բնագավառ, որոնց հետ հարկավոր է ծանոթ լինել։ Դրանք
են՝
 Առաջին, հարկավոր է իմանալ թվային տրամաբանության հիմքը՝ զրոներ և
մեկեր (0-ներ և 1-եր) և թե ինչպես կարելի է ներկայացնել ազդանշանը
զրոների և մեկերի հաջորդականության տեսքով։ Ի վերջո կցանկանաք իմանալ,
թե ինչպես զրոների և մեկերի հոծ զանգվածի միջոցով հնարավոր է
համակարգիչների ֆայլերում կուտակել նկարների, փաստաթղթերի, ձայնի և
նույնիսկ շարժանկարի ինֆորմացիան և ինչպես կարող է այն համակարգչի և
թվային ազդանշանի աղբյուրի միջև փոխանակվել։
 Անհրաժեշտ կլինի ծանոթանալ նաև թվային շղթաների՝ փականների, ֆլիպ-
ֆլոպների, հիշողության էլեմենտների և այլնի հետ, որպեսզի կարողանաք
թվային ազդանշանների հետ գործողություններ կատարելու նպատակով շղթա
նախագծել։
Տրամաբանական ազդանշաններ
Երկուական ինֆորմացիան ֆիզիկական համակարգում ներկայացնելու համար կան
մի քանի տարատեսակ համակարգեր։ Ահա մի քանիսը՝
 Լարման (0) զրո ազդանշանը համապատասխանում է 0 Վոլտին, իսկ մեկը (1)
համապատասխանում է 5 կամ 3 Վոլտին։
 Սինուսոիդալ ազդանշանի համար զրոն համապատասխանում է մի
հաճախության, իսկ մեկը՝ մի ուրիշ հաճախության։
 Հոսանքի զրո ազդանշանին համապատասխանում է 4 միլիԱմպերը, իսկ մեկին
համապատասխանում է 20 միլիԱմպերը։
 Եվ վերջինը փոխանջատիչների օգտագործումն է՝ բաց վիճակ "0" համար և
փակ վիճակ "1" համար։
 Կան նաև շատ ուրիշ եղանակներ։
Տրամաբանական ազդանշանների բնութագրերը
Հարկավոր է ընդգծել, որ այս բոլոր ազդանշանները կարող են և սովորաբար
ժամանակի ընթացքում փոխվում են, այնպես որ մենք իրականում դիտում ենք դրանք
դինամիկ իրավիճակներում։ Սակայն սկսենք այդ ազդանշանների քննարկումը
որպես ժամանակի հետ չփոխվող մեծություն։
 Որպես աշխատանքային օրինակ վերցնենք լարման ազդանշանը։ Այն կարող է
ունենալ երկու արժեք՝ 0 և 1 համապատասխանաբար։
 Այդ տրամաբանական ազդանշանին վերագրենք մի փոփոխական և այն
նշանակենք որևէ տառով՝ ասենք A։
Քննենք մի տիպային իրավիճակ։ Ունենք մի սարք, որը տրամաբանական
ազդանշաններ է առաջացնում՝ գեներացնում։
 Դա կարող է լինել մի հեռախոս, որը ձևափոխում է ձայնային ազդանշանները
զրոների և մեկերի հաջորդականության։

- 209 -
 Դա կարող է լինել սենյակային թերմոստատ, որը գեներացնում է 1, երբ
ջերմաստիճանը շատ ցածր է և 0, երբ ջերմաստիճանը նախապես
կարգաբերված ջերմաստիճանից բարձր է։
Տրամաբանական ազդանշանը ընդունում է 0 (FALSE, OFF) կամ 1 (TRUE, ON)
արժեքներ՝ (0 (ՍԽԱԼ, ԱՆՋԱՏԱԾ) կամ 1 (ՃԻՇՏ, ՄԻԱՑՐԱԾ))։ Այդ ազդանշանը
իրականում կարող է լինել լարում, անջատիչ ևն։ Այնուամենայնիվ, ցանկալի է
մտածել զրո և մեկ տերմիններով, այլ ոչ թե լարման արժեքներով։

Տրամաբանական
+ լարում տրամաբանական
ազդանշանի
գեներատոր - ազդանշան

------------------------------------------------------------------------------------------------------
Գործողություններ տրամաբանական ազդանշանների հետ
Քանի որ արդեն ունենք տրամաբանական ազդանշանի գաղափարը, կարող ենք քննել
դրանց հետ կատարվող գործողությունները։ Դիցուք ունենք երկու տրամաբանական
ազդանշաններ՝ A և B։ Ենթադրենք, որը այդ երկու տրամաբանական ազդանշանները
մի որևէ շղթայի համար համարվում են որպես մուտք և որ նրա ելքը նույնպես
տրամաբանական ազդանշան է։ Այդ իրավիճակը պատկերված է ստորև։

A
Տրամաբանական C
B շղթա

C ելքը կախված է A և B մուտքերից։ Կան բազմաթիվ ձևեր, երբ C կախված կլինի A և


B- ից։ C ելքը A և B մուտքերից կախված տրամաբանական ֆունկցիա է։
Կուսումնասիրենք մի քանի հիմնական տրամաբանական ֆունկցիաներ- AND, OR և
NOT ֆունկցիաները և կսովորենք այն շղթայի կառուցվածքը, որն օգտագործվում է
այս ֆունկցիաներն իրականացնելիս։
Տրամաբանական փականներ
Եթե դիտարկենք A և B երկու ազդանշաններ որպես երկու տարբեր դրույթների
իսկության գնահատական, ապա այն կարող է լինել կամ ՃԻՇՏ (տրամաբանական 1)
կամ ՍԽԱԼ (տրամաբանական 0)։ B նույնպես կարող է ունենալ նույնպիսի
արժեքներ։ Այժմ քննարկենք մի իրավիճակ, երբ ելքը ՃԻՇՏ է միայն այն դեպքում, երբ
և A –ն է ՃԻՇՏ և B –ն է ՃԻՇՏ։ Այս իրավիճակի համար կարող ենք կազմել իսկության
աղյուսակ։ Այդ իսկության աղյուսակում մտցրել ենք մուտքերի բոլոր հնարավոր A և
B զուգակցումները ու ամեն մի A և B զուգակցության համար գրել ենք C ելքը։

- 210 -
A B C
Սխալ Սխալ Սխալ
Սխալ Ճիշտ Սխալ
Ճիշտ Սխալ Սխալ
Ճիշտ Ճիշտ Ճիշտ

AND (ԵՎ) օրինակ


Պատկերացնենք մի բժիշկ, որը երկու դեղ է նշանակում։ Որոշ իրավիճակներում
նշանակում է A դեղ և ուրիշ իրավիճակներում նշանակում է B դեղ։ Առանձին
վերցրած ամեն մի դեղ անվտանգ է։ Իսկ երբ օգտագործվում են միասին, ապա
կողմնակի վտանգավոր էֆեկտներ են ի հայտ գալիս։
Դիցուք՝
 A = «Նշանակվել է 'A' դեղը» պնդման իսկությունն է
 B = «Նշանակվել է 'B' դեղը» պնդման իսկությունն է
 C = «Հիվանդի վտանգի մեջ է» պնդման իսկությունն է
Այդ դեպքում ներքևի իսկության աղյուսակը ցույց կտա, թե երբ է հիվանդը վտանգի
մեջ

A B C
Սխալ Սխալ Սխալ
Սխալ Ճիշտ Սխալ
Ճիշտ Սխալ Սխալ
Ճիշտ Ճիշտ Ճիշտ

Նկատենք, որ C ՃԻՇՏ է, երբ և A և B ճիշտ են ու միայն այդ դեպքում։

AND փականներ
AND (ԵՎ) ֆունկցիան կարող է էլեկտրապես իրագործել AND փական անվամբ
սարքի միջոցով։ Պատկերացրեք օր․մի համակարգ, որում զրոն (0) ներկայացնում է
զրո (0) Վոլտը, իսկ մեկը (1) ներկայացնում է երեք (3) Վոլտը։ Եթե պատրաստվում
ենք օգտագործել էլեկտրական սարքեր, ապա կարիք կա դրանց սիմվոլիկ
ներկայացման։ Ահա AND փականի ստանդարտ խորհրդանշանը՝ սիմվոլը․

Որպեսզի ցույց տանք, թե երբ է ազդանշանը 0 կամ 1, հաճախ հարմար է լինում


օգտվել լուսադիոդից։ Սովորաբար 1 նշանակում է, որ լուսադիոդի լույսը վառ է։

- 211 -
 Տրամաբանական զրո ունենալու համար միացրեք փականի մուտքը հողին,
որպեսզի ունենանք (0) Վ մուտք։
 Տրամաբանական մեկ ունենալու համար միացրեք փականի մուտքը հինգ (5)
Վոլտ աղբյուրին, որպեսզի մուտքում ունենանք 5 Վ։
 Միացումները կատարվում են երկու փոխանջատիչների միջոցով։ Ամեն
անգամ փոխանջատիչը սեղմելով, անջատում եք միացված կոնտակտը և
փոխարենը միացնում հակառակ դիրքի կոնտակտը։

+ +
- 5Վ -

Հարց
Հ1․ Ունենք AND փական։ Երկու մուտքերն էլ զրո են։ Ի՞նչ է ելքը։ 0
Այժմ ունենք AND փականը ներկայացնելու երկու ձև՝ իսկության աղյուսակ և շղթայի
սխեմա։ Սակայն կա այս ինֆորմացիան ներկայացնելու մի երրորդ եղանակ՝
սիմվոլիկ եղանակ, որը ստացել է Բուլյան հանրահաշիվ անվանումը։
Ենթադրենք մեր A, B և C փոփոխականները հանրահաշվական փոփոխականներ են,
սակայն այնպիսի փոփոխականներ, որոնք կարող են ընդունել միայն երկու արժեք՝ 0
և 1։ Այդ դեպքում AND ֆունկցիան սիմվոլիկ ձևով ներկայացվում է հետևյալ երկու
ձևերով՝

C = A·B կամ C = AB

Ոմանք նախընտրում են փոփոխականների միջև միշտ կետ դնել, որպեսզի AND


գործողությունը հստակ երևա։ Շատ հաճախ տեքստի բովանդակությունը թույլ կտա
օգտվել պարզապես AB նշանակումից առանց նրանց միջև կետանշանի, սակայն եթե
լինի AB նշանակմամբ փոփոխական, ապա հնարավոր է շփոթություն առաջանա։

Խնդիրներ

Դիցուք ունենք A և B երկու մուտքանի փական։ Գտնել C ելքը հետևյալ դեպքերում՝

- 212 -
Խ1․ A = 1, B = 0 0

Խ2․ A = 0, B = 1 0

Խ3․ Եթե երկու մուտքերն էլ զրո են, ապա որ՞ն է ելքը։ 0

Խ4․ A = 1, B = 1 1

Քանի որ ծանոթացանք Բուլյան փոփոխականների հետ, կարող ենք


վերաիմաստավորել իսկության աղյուսակի գաղափարը։ Ներքևի իսկության
աղյուսակում A, B ու C իսկության փոփոխականի արժեքներն են, ունենք AND
փական A և B մուտքերով ու C ելքով՝

A B C
0 0 0
0 1 0
1 0 0
1 1 1

----------------------------------------------------------------------------------------------------

OR (ԿԱՄ) փականներ
Քննարկենք մի դեպք, երբ և ճնշումը և ջերմաստիճանը կարող են բարձր լինել։ Դիցուք
ունենք երկու սենսորներ, որոնք չափում են ջերմաստիճանը և ճնշումը։ Առաջին
սենսորը ունի T ելք, որը 1 է, երբ ջերմաստիճանը ջեռուցիչում շատ բարձր է և 0
հակառակ դեպքում։ Երկրորդ սենսորը առաջացնում է P ելք, որը 1 է, երբ ճնշումը
շատ բարձր է և 0 հակառակ դեպքում։ Կաթսայի համար ունենք վտանգավոր
իրավիճակ, երբ կամ ջերմաստիճանը կամ ճնշումը շատ բարձր են։ Այն ընդունում է
միայն մի արժեք։ Կառուցենք այդ իրավիճակի իսկության աղյուսակը։ D ելքը 1 է, երբ
վտանգն առկա է։

T P D
Սխալ Սխալ Սխալ
Սխալ Ճիշտ Ճիշտ
Ճիշտ Սխալ Ճիշտ
Ճիշտ Ճիշտ Ճիշտ

- 213 -
Այն ինչ արեցինք, սահմանվում է OR (ԿԱՄ) փականով։ OR փականը այն փականն է,
որի համար ելքը 1 է, երբ մուտքերից առնվազն մեկը 1 է։ OR փականի ելքը 0 է միայն
այն դեպքում, երբ բոլոր մուտքերն էլ 0 են։ Ներքևում ցույց է տված OR փականի
սիմվոլիկ նշանը։

Բուլյան փոփոխականների նշանակումներով OR փականի իսկության աղյուսակը


կունենա հետևյալ տեսքը՝

A B C
0 0 0
0 1 1
1 0 1
1 1 1

Խնդիրներ
Դիցուք ունենք A և B երկու մուտքանի OR փական։ Հետևյալ դեպքերի համար գտնել C
ելքը։
Խ5․ A = 1, B = 0 1
Խ6․ A = 0, B = 1 1
Խ7․ Եթե երկու մուտքերն էլ մեկ են, ապա ի՞նչ է ելքը։ 1
NOT (ՈՉ) փականներ (Ինվերտորներ)
Երրորդ կարևոր տրամաբանական էլեմենտը ինվերտորն է։ Ինվերտորը շատ բաներ է
անում, որ հուշում է անվանումը։ Երբ մուտքը 0 է, ապա ելքը 1 է։ Եվ հակառակը, երբ
մուտքը 1 է, ապա ելքը 0 է։ Ինվերտորի սիմվոլը պատկերված է ներքևում։

Ինվերտորի իսկության աղյուսակը շատ պարզ է, քանի որ այն ունի միայն մեկ մուտք։
Եթե մուտքը նշանակենք A, իսկ ելքը C, ապա իսկության աղյուսակը կլինի՝

A C
0 1
1 0
Խնդրի օրինակ

- 214 -
Հարկավոր է հսկել երկու պոմպեր, որոնք երկու տարբեր կոնցենտրացիաներով
բաղադրանյութեր են սրսկում քիմիական պրոցեսին։ Ուժեղ բաղադրանյութն
օգտագործվում է, երբ լուծույթի pH թթվայնությունը շատ հեռու է ցանկալի արժեքից և
թույլ բաղադրանյութն է օգտագործվում, երբ pH մոտ է ցանկալի արժեքին։
Հարկավոր է համոզված լինել, որ ամեն պահի միայն մի պոմպն է աշխատում։ Ամեն
մի պոմպի հսկիչ սարքը արձագանքում է ստանդարտ տրամաբանական
ազդանշանների, այսինքն՝ երբ պոմպի հսկիչ սարքի մուտքում ունենում ենք 1, ապա
պոմպը աշխատում է, իսկ եթե նրա մուտքը 0 է, ապա պոմպը չի աշխատում։
Պետք է ունենանք յուրաքանչյուրից մի զույգ մուտքի AND փականներ (IC չիպեր),
OR փականներ և ինվերտորներ ու պոմպերը հսկելու համար պետք է նախագծենք մի
տրամաբանական շղթա։ Կարող ենք գեներացնել մի ազդանշան, որը 1 է, երբ S
պոմպը միացված է և 0, երբ W պոմպը միացված է։ Կարո՞ղ եք նախագծել նման մի
շղթա։
Որպեսզի լուծենք խնդիրը, ենթադրենք պոմպերի հսկիչները ստանում են
տրամաբանական ինվերս (շրջված) ազդանշաններ։ Երբ պոմպերից մեկի ազդանշանը
1 է, մյուսինը 0 է։ Այստեղ, երբ X 1 է, S պոմպն աշխատում է։

S Պոմպի
հսկիչ

+ W Պոմպի
- 5Վ հսկիչ

Նկատեք այն պարզ ձևը, երբ մի եզակի տրամաբանական ազդանշան առաջացնելու


համար կարող ենք օգտագործել մի փոխանջատիչ և մի 5Վ լարման աղբյուր, որը 0 է
(հող) կամ 1 (5 Վոլտ)։
------------------------------------------------------------------------------------------------------
NAND փականներ
Կա փականի ևս մի կարևոր տեսակ՝ NAND (ՈՉԵՎ) փական։ Ըստ էության ՝ NAND
փականը իրենից ներկայացնում է AND փական, որի ելքում է տեղադրված ինվերտոր։
Դա ցույց է տրված ստորև՝

Իրականում NAND սիմվոլը ինվերտորի սիմվոլին դուրս է հրում դեպի ելքի կետ
ինչպես պատկերված է ստորև՝

- 215 -
A B C
0 0 1
0 1 1
1 0 1
1 1 0

-------------------------------------------------------------------------------------------------
Quad-NAND չիպի միացումները
Եթե ցանկություն ունեք փականներ օգտագործել, ապա հարկավոր կլինի որոշ չափով
ուսումնասիրել դրանց ֆիզիկական բնութագրերը։ Այս բաժնում կդիտարկենք
փականի մի պարզ սխեմա, օգտագործելով հատուկ ինտեգրալ շղթա՝ 7400 չիպ։ Սա
լավ ներածություն է ավելի բարդ տրամաբանական չիպեր օգտագործելու
ճանապարհին։
Ներկայացված է 7400 չիպի ստանդարտ տպասալիկը։ Սա ըստ էության մի N74LS00P
է։ LS ցույց է տալիս, որ այն ցածր հզորության Շոտկի չիպ է։

Նկատենք, որ այս չիպն ունի քառասուն հատ կոնտակտ։


Եթե ցանկանում եք միկրոսխեմա օգտագործել, ապա միշտ կարիք կունենաք իմանալ
նրա կոնտակտների դասավորությունը։ Սա էլեկտրատեխնիկայի ժարգոն է, որով
ցույց են տալիս չիպի ներքին կոնտակտների միացումները։ Պետք է իմանալ, թե
որտեղ է միանում սնուցումը և որ կոնտակտների հետ են փականների մուտքերն ու
ելքերը միացված։ Ահա7400 չիպի կոնտակտները։

- 216 -
7400-ի միացումների համար առաջին քայլը սնման դրական բևեռը միացնելն է։
Օգտագործեք 5Վ սնման աղբյուր և առայժմ այն մի միացրեք։ Միացրեք լարը 14
կոնտակտին ինչպես ստորև, իսկ մյուս ծայրը 5Վ սնման աղբյուրին։ Սնուցումը թողեք
անջատած վիճակում, քանի դեռ ամեն ինչ միացված չէ։ Ահա թե ինչ տեսք ունի այն,
երբ չիպի դրական սնման լարը միացված է։

7400 միացումների հաջորդ քայլին հարկավոր է կատարել հողի միացումը։ Միացրեք


լարի մի ծայրը 7 կոնտակտին, իսկ մյուս ծայրը հողին՝ ինչպես ստորև։

- 217 -
Ուշադրություն դարձրեք այս միացման նկարին։ Այս թվային տրամաբանական չիպի
մոտ սնուցումը գնում է դեպի եզրակետեր։ Հիշեք, սնուցումը տրամաբանական
չիպերի մոտ եզրակետերի վրա է։

Հիմա կարող ենք չիպի փականներից մեկի երկու մուտքերի միացումը կատարել։
Հարկավոր է այդ մուտքերից յուրաքանչյուրին տալ 5 Վ 1 ունենալու համար և մուտքը
հողանցել 0 ունենալու համար։ Նկարում պատկերված են երկու լարեր, որոնք
միացած են չիպի 1 և 2 կոնտակտներին։ Այդ կոնտակտները չիպի NAND
փականներից մեկի կոնտակտներն են։

Հիմա կարող ենք միացնել փականի ելքը։ Հարկավոր է դրանք միացնել վոլտմետրին
կամ օսցիլոգրաֆին այնպես, որ կարողանանք չափել և դիտել փականի ելքի լարումը։
(Վոլտմետրը կամ օսցիլոգրաֆը նույնպես պետք միացված լինեն հողի հետ։ Պետք է

- 218 -
չափեք ելքի լարումը հողի նկատմամբ)։ Ելքը պետք է լինի մոտ 5 Վ, երբ այն 1 է և
զրոյին մոտ, երբ ելքը 0 է։

Տեսանելի ինդիկացիա ստանալու համար ըստ էության կարող ենք լուսադիոդ


միացնել։ 1- դեպքում լուսադիոդը վառվում է, իսկ 0 –ի դեպքում՝ ոչ։ Այստեղ ցույց են
տված մի քանի լուսադիոդներ հոսանքը սահմանափակող 1kΩ ռեզիստորների հետ։
Եթե ձեր շղթայում լուսադիոդ -ինդիկատոր եք միացնում, հիշեք, որ լուսադիոդը
երկու ուղղություններով էլ նույնը չէ և ռեզիստորի հետ պետք է նրա ճիշտ ծայրը
միացվի։ Լուսադիոդի մյուս ծայրը միացվում է հողին (կամ պարզապես «հողանցվում
է»)։ Ներքևի շղթայում ցույց է տրված NAND փականի ելքը․

Երբ փականի ելքը 1 է, ապա ելքի լարումը կլինի 5 Վ։ Հոսանքը կհոսի հաջորդաբար
միացված ռեզիստորով ու լուսադիոդով և լուսադիոդը կվառվի։ Երբ փականի ելքը 0 է,
ապա ելքի լարումը կլինի զրո և լուսադիոդը չի վառվի։ Կարող եք օգտագործել այս
ինդիկացիոն սխեման ցանկացած ազդանշանի վիճակը ցույց տալու համար։
(Պարտադիր չէ, որ այն լինի փականի ելք)։

- 219 -
Խնդրի օրինակ

Քննարկենք պոմպի խնդիրը։ Ինչ է տեղի ունենում, երբ լինում են պահեր, երբ
ցանկանում եք, որ երկու պոմպերն էլ չաշխատեն։ Ենթադրենք ունենք թվային
ազդանշան, որը 1 է, երբ երկու պոմպերից մեկը պետք է աշխատի և 0, երբ ոչ մի պոմպ
չպետք է աշխատի։ Օրինակ, երբ pH –ը շատ մոտ է ցանկալի արժեքին, չեք ուզում
ընդհանրապես որևէ բան անել, այսինքն՝ ուզում եք ոչ մի պոմպ չաշխատի։
Դեռ ունենք մի ազդանշան, որը որոշում է, թե կոնկրետ որ պոմպը պետք է աշխատի,
երբ նրանցից մեկնումեկը պետք է անպայման աշխատի։
Մշակենք մի սխեմա, որը կերաշխավորի, որ երկու պոմպերն էլ անջատված են, երբ
պոմպ ազդանշանը 0 է և կճշտի այն պոմպը, որը պետք է աշխատի պոմպ
ազդանշանի 1 արժեքի դեպքում։
Մշակվող սխեման բավականին պարզ է, այնպես որ այն կարելի է իրականացնել մի
քանի չիպերով։ Հարկավոր է ունենալ AND փականով չիպեր և ինվերտորներ։
Լուծման օրինակ
Նայենք այս խնդրին իսկության աղյուսակով։ Ահա իսկության աղյուսակը՝

պոմպը Պոմպի պոմպ պոմպ


միացած է ընտրություն S W
1 = ON 0=S
1=W
0 0 0 0 0
1 0 1 0 0
2 1 0 0 1
3 1 1 1 0

Բառերով ասած՝ ասում ենք միացնել S (ուժեղ ռեագենտով) պոմպը, երբ պոմպերը
ON միացվածի վրա են ու կատարված է ուժեղ ռեագենտի ընտրություն (ընտրություն
3) և միացնել W (թույլ ռեագենտով) պոմպը, երբ պոմպերը ON միացվածի վրա են ու
կատարված է թույլ ռեագենտի ընտրություն (ընտրություն 2)։ Հակառակ դեպքում
ոչինչ էլ չանել։
Եթե ուշադիր նայենք, կտեսնենք որ ամեն մի գործողության համար կա միայն մի
թերմ։ S –ը 1 է միայն 3 դեպքում, այսինքն՝ երբ ուզում ենք պոմպերը միացված լինեն
ու ունենանք միայն ուժեղ ռեագենտ։ Նույն ձևով W –ն 1 է միայն 2 ընտրության
դեպքում։
Կրկին ցույց է տված իսկության աղյուսակը։ Նկատենք հետևյալը՝
 Բուլյան փոփոխականներ ենք սահմանել P, C, S, և W տարբեր
ազդանշանների համար։
 Մուտքերը ցույց են տված կանաչ գույնով, իսկ ելքերը նարնջագույն։

- 220 -
P C S W
0 0 0 0 0
1 0 1 0 0
2 1 0 0 1
3 1 1 1 0

Նայելով «S –ը 1 է ․․․․ երբ ուզում ենք պոմպերը ON լինեն և AND ունենանք միայն
ուժեղ ռեագենտ » պնդմանը՝ կարող ենք այդ պնդումը ներկայացնել տրամաբանական
արտահայտության տեսքով։

Ինչպես նաև

Այսպիսով՝ պարզ է դառնում, որ այս ֆունկցիաներն իրականացնելու համար շատ


բան հարկավոր չէ։ Նկատենք, որ անհրաժեշտ է ունենալ միայն մի ինվերտոր և երկու
AND փական։
Իսկ ի՞նչ անենք, երբ խնդիրը այդքան հեշտ չէ։
Ոչ բոլոր ֆունկցիաներն են այսքան պարզ և անշուշտ ամեն ինչ չէ, որ կարելի է
իրականացնել մի քանի փականներով։ Այնուամենայնիվ, այս պարզ ֆունկցիայի
իրականացումը մեզ տալիս է ավելի բարդ ֆունկցիաներն իրականացնելու բանալին։

- 221 -
Բուլյան հանրահաշիվ

Այստեղ մենք մտնում ենք մի այլ տիպի հանրահաշվի աշխարհ։ Մինչ այժմ արդեն իսկ
հանդիպել ենք այդ հանրահաշվի հասկացություններից որոշ օրինակների հետ։

Այս հանրահաշիվն արտասովոր է, քանի որ նրանում փոփոխականները (S, P, C և W


օրինակում) կարող են ունենալ միայն երկու արժեք՝ 0 և 1։ Այս բաժնում
կուսումնասիրենք այս հանրահաշվի մի քանի հատկություններ ու դրանց
հետևանքները։
Նախքան շարունակելը հարկավոր է սահմանել մի քանի պարզ բան։
 AND փականն ունի իսկության սույն աղյուսակը, երբ մուտքերն են A ու B, իսկ
C –ն ելքն է։

A B C
0 0 0
0 1 0
1 0 0
1 1 1

Այսպիսով, պարզապես ունենք

o 0·0 = 0
o և 1·1 = 1
o և 0·1 = 0

Հարկավոր է սահմանել նաև OR փականը։

OR փականն ունի իսկության սույն աղյուսակը, երբ մուտքերն են A ու B, իսկ C


–ն ելքն է։

A B C
0 0 0
0 1 1
1 0 1
1 1 1

- 222 -
 Այսպիսով, պարզապես ունենք
o 0+0=0
o և 1+1=1
o և 0+1=1
Այժմ, երբ մասնակցում եք քոլեջի դասընթացներին և ձեր ծնողներին
հաղորդագրություն եք ուղարկում, որ հենց նոր սովորեցիք, որ 1 + 1 = 1, ապա ձեր
ծնողները հաստատ կպահանջեն ուսման վարձը ետ վերադարձնել։
Իսկ այժմ ընդունելով վերևի պնդումը, կարող ենք ընդունել նաև հետևյալը՝
A·A = A
Պարզապես հարկավոր է A համարել կամ զրո կամ մեկ և հիշել AND-ի իսկության
աղյուսակը։
Ունենք նաև
A+A=A
Կրկին A-ն համարում ենք կամ զրո կամ մեկ և հիշում OR –ի իսկության աղյուսակը։
Եվ․․․․․․ կուզեք հավատացեք, կուզեք ոչ, սակայն այս արդյունքը շատ օգտակար է,
որովհետև այն հիմնարար արդյունք է և մեզ հնարավորություն է տալիս կառուցել
շղթաներ ավելի քիչ փականներ օգտագործելով։
Կան մի քանի հետաքրքիր թեորեմներ, որոնք կարելի է ապացուցել։ Ուշադրություն
դարձրեք հետևյալի վրա՝

Այս երկու փոքր թեորեմները օգտակար են։ Այս թեորեմները ապացուցելու համար
հարկավոր է պարզապես իմանալ AND, OR և NOT փականների հատկությունները։
Դա ինքնուրույն կատարելու վարժություն է։
 Երբ մի թեորեմ ենք ապացուցում, ապա ելնում ենք այն մոտեցումից, որ
քննարկում ենք փոփոխականների բոլոր հնարավոր զուգակցումները։ Այդ
եղանակը հնարավոր է կիրառել, քանի որ զուգակցումները սահմանափակ
քանակի են։
Ահա իսկության մի աղյուսակ։ Այն ներկայացնում է երկու փոփոխականների
բոլոր զուգակցումները՝

- 223 -
A B
0 0 1 1 1 1
0 1 1 0 0 0
1 0 0 1 0 0
1 1 0 0 0 0
Իսկության այս աղյուսակը ապացուցում է հետևյալ թեորեմը։
Թեորեմ (Մորգան)։

Ապացույց։ Այս թեորեմի ապացույցն ընկած է վերևի իսկության աղյուսակում, որտեղ


թվարկված են A և B բոլոր հնարավոր զուգակցումները և այնտեղից երևում է, որ
թեորեմը ճիշտ է։
Մի վերջին դիտողություն։ Կան մի քանի պարզ փաստեր, որոնք հետագայի համար
օգտակար են։ Նկատենք հետևյալը՝

Բուլյան հանրահաշիվը կարող է շփոթեցնող և ապակողմնորոշող զբաղմունք թվալ։


Մորգանի թեորեմը համարյա տրիվյալ է թվում։ Սակայն այն ունի մի շատ
հետաքրքիր հետևանք։ Ահա այն՝
 Եթե ունենք մի Բուլյան ֆունկցիա, որը արտահայտում է արտադրյալների
գումար, ապա այն կարելի է իրականացնել՝ օգտագործելով երկու շերտանի
շղթա։ Նրանում առաջին շղթան կազմված է AND փականներից, իսկ երկրորդ
շղթան OR փականներից։
 Կիրառելով Մորգանի թեորեմը՝ այդ շղթան կարելի է կառուցել օգտվելով նույն
կառուցվածքից, սակայն ամեն մի AND և OR փական փոխելով NAND
փականով։

- 224 -
Մինթերմեր

Թվային տրամաբանության առաջին դասում ուսումնասիրեցինք, թե ինչպես կարելի է


օգտվել իսկության աղյուսակից ու փականներից տված իսկության աղյուսակն
էլեկտրականապես իրականացնելու համար։ Այս դասում կուսումնասիրենք այդ
պրոցեսը ավելի ֆորմալ ձևով։
Ավելի մեծ տրամաբանական խնդիրներ լուծելու համար դրանք պահանջում են
սիստեմատիկ մոտեցում։ Ժամանակակից ինտեգրալ չիպերը՝ օր․ անհատական
համակարգիչների CPU չիպերը կարող են օգտագործել միլիոնավոր
տրամաբանական սարքեր։ Այդ նախագծերի մասշտաբը հենց ֆորմալ մոտեցման
բացահայտ նշան է։

Մինթերմ ընդլայնում
Սովորաբար կան Բուլյան ֆունկցիան արտահայտելու շատ եղանակներ և այդպիսի
ամեն մի արտահայտություն ինքնըստինքյան բերում է AND փականների, OR
փականների և ինվերտորների մի ամբողջ շարանի։ Ֆունկցիան արտահայտելու
տարբեր եղանակներն ունեն իրարից շատ տարբեր բարդության մակարդակներ։
Ավելի բարդ շղթաները պահանջում են ավելի շատ փականներ և ինվերտորներ,
այնպես որ հարկավոր է այնպես նախագծել շղթաները, որ դրանք լինեն
հնարավորինս պարզ։
Այս դասում կսովորենք, թե օգտվելով Բուլյան հանրահաշվից, ինչպես կարելի է
տարբեր ձևերով ներկայացնել շղթաները։ Կհասնենք այն քննարկմանը, թե ինչպես
կարելի է իրականացնել տարբեր Բուլյան արտահայտություններ ունեցող շղթան։ Այդ
հասկացությունները կարևոր են, քանի որ CPU չիպի նման ցանկացած բարդ շղթա
նպատակահարմար է նախագծել քիչ բաղադրիչներ օգտագործելով։ Սա հատկապես
կարևոր է մեծ շղթաներում, ուր առկա են միլիոնավոր տրանզիստորներ կամ
փականներ։ Բաղադրիչներ խնայելու փոքր տոկոսն անգամ կարող է բերել
հազարավոր տրանզիստորների կամ փականների խնայողության։

Ֆունկցիայի օրինակ
Քննարկենք երեք փոփոխականով մի պարզ Բուլյան ֆունկցիա։ Նկարագրենք այդ
ֆունկցիան իսկության աղյուսակով։ Այն ներկայացված է ստորև։ Մուտքի
փոփոխականներն են X, Y և Z-ը , իսկ ֆունկցիայի ելքը F–ն է։

X Y Z F
0 0 0 0
0 0 1 0
0 1 0 1

- 225 -
0 1 1 0
1 0 0 0
1 0 1 1
1 1 0 0
1 1 1 0

Քննարկենք այս ֆունկցիան ավելի մանրամասն։ Նրա միակ ոչ-զրո մուտքերն են՝

X = 0, Y = 1, Z = 0

և
X = 1, Y = 0, Z = 1
Ֆունկցիան 1 է երկու մուտքերի այս վիճակների դեպքում և զրո մուտքի մնացած
բոլոր վիճակների դեպքում։
Այժմ պարզենք, թե ինչպես կարելի է իրականացնել այս ֆունկցիան։ Ահա դրա
նկարագրությունը՝
 Ուզում ենք, որ ելքը լինի 1 ամեն անգամ, երբ կամ
X=0 AND Y=1 AND Z=0
կամ երբ

X=1 AND Y=0 AND Z=1.

Այս բառացի պնդումը շատ մոտ է մեր ցանկացած ֆունկցիային։ Մենք


առանձնացրինք ֆունկցիայի կարևոր կողմերը։ Ահա այդ ֆունկցիան՝

Այս ֆունկցիան կարդացվում է այսպես (NOT-X AND Y AND NOT-Z) OR (X AND


NOT-Y AND Z) և երբ կարդում ենք NOT-X, ապա դա նշանակում է, որ պետք է
ունենանք X=0 երեք մուտքերն իրար AND -ով կապելիս, որ ստանանք 1 ելք։

Այժմ դիտարկենք այս ֆունկցիան իրականացնող շղթան։ Ահա այդ շղթան։


Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են մուտքերը 3- ական խմբավորվել և միասին
AND արվել (անհրաժեշտության դեպքում ինվերսիայի ենթարկվելուց հետո) և
արդյունքը վերջում OR ացվել։

- 226 -
Մինթերի սահմանումը
Շղթան իրականացնելիս ստիպված եղանք օգտվել հետևյալ արտահայտությունից՝

Այս արտահայտությունը կազմված է 3 անդամ ունեցող երկու խմբերից։ Այդ երեքից


կազմված ամեն մի խումբ մինթերմ է։ Մինթերմի արտահայտությունը՝ այսինքն երեք
անդամից բաղկացած ամեն մի խումբ նախատեսված է այն բանի համար, որ դրանք
ընդունեն 1 արժեք X, Y և Z –ի և նրանց ինվերսիայից կազմված ութ զուգորդումներից
միայն մեկի դեպքում։ Մինթերմի վերաբերյալ կարևոր կետերը հետևյալն են՝
 Մինթերմում X, Y կամ Z փոփոխականներից յուրաքանչյուրը հանդիպում է
միայն մեկ անգամ՝ կամ փոփոխականն ինքը կամ իր ինվերսը։
 Ամեն մի մինթերմ ճշտորեն համապատասխանում է իսկության աղյուսակի
միայն մի մուտքի։
Այս երկու կետերի կիրառությունն այն է, որ օգտվելով մինթերմերից կարող ենք
կառուցել կամայական Բուլյան ֆունկցիա։ Այս պնդումը բացառություն չունի։
Իրոք, ցանկացած Բուլյան ֆունկցիա կարելի է կառուցել՝ օգտվելով մինթերմերից և
այդ կառուցման պրոցեսը պարզ է։
Մինթերմերից կամայական Բուլյան ֆունկցիա ստանալու համար հարկավոր է
անել հետևյալը՝
 Վերցնում ենք ֆունկցիայի իսկության աղյուսակը։ Համոզվում ենք, որ
փոփոխականների և նրանց ինվերսների բոլոր հնարավոր զուգորդություններն
առկա են։
 իսկության աղյուսակի ամեն մի մուտքի համար, որում ֆունկցիան ստանում է
1 արժեք, որոշում ենք համապատասխան մինթերմ արտահայտությունը՝
հիշելով, որ ամեն մի փոփոխական կամ նրա ինվերսը պետք է ներկա լինի
յուրաքանչյուր մինթերմի մեջ։
 Երկրորդ քայլից հետո բոլոր մինթերմերը միասին հարկավոր է OR անել։

- 227 -
Կարելի է ի մի բերել այս եզրակացությունը հետևյալ կերպ՝
իսկության աղյուսակը տալիս է արտադրյալների գումարի մի յուրահատուկ
ֆունկցիա, որն ուղղակի հետևում է իսկության աղյուսակը որպես մինթերմ
ընդլայնելուց։
Մինթերմի օգտագործման օրինակ
Որպեսզի ցույց տանք տրամաբանական շղթայի իրականացման համար մինթերմի
օգտակարությունը, քննարկենք հետևյալ խնդիրը։ Երեք շրջանավարտներ՝ Աննան,
Բելան և Կամոն համակարգի շփումը փոքրացնելու խնդիր ունեն։ Բոլոր փոքր
որոշումների համար նրանք ուզում են մի շղթա օգտագործել, որը կորոշի, թե երբ է
նրանց երեքի մեծամասնությունը քվեարկել առաջարկին կողմ։ Ըստ էության նրանք
ցանկանում են երեք մուտքանիմի արկղ ունենալ, որը ելքում 1 կունենա, երբ
մուտքերի երկու կամ ավելի արժեքները 1 լինեն։
Խնդրի լուծումն սկսվում է իսկության աղյուսակի ստացումից։ Այն պատկերված է
ստորև։ Նկատենք, որ աղյուսակում կան չորս մուտքեր։ Դրանց 1 երը լինում են այն
ժամանակ, երբ երկու հոգի միասին քվեարկում են այո կամ բոլոր երեքն էլ կողմ են։

A B C V
0 0 0 0
0 0 1 0
0 1 0 0
0 1 1 1
1 0 0 0
1 0 1 1
1 1 0 1
1 1 1 1
Ստանալով իսկության աղյուսակը, հաջորդ քայլը պետք է լինի մինթերմերի որոշումը։
Դա ցույց է տված ստորև, ուր մինթերմերը իսկության աղյուսակի համապատասխան
մուտքերի աջ կողմում են։ իսկության աղյուսակում կան 1 ելքով չորս մուտքեր և
դրանց համապատասխան մինթերմի չորս արտահայտություններ։
A B C V
0 0 0 0
0 0 1 0
0 1 0 0
0 1 1 1
1 0 0 0
1 0 1 1
1 1 0 1
1 1 1 1

- 228 -
Առաջին թերմը, ուր Բելան և Կամոն կողմ են քվեարկել, իսկ Աննան դեմ՝ կլինի T1
թերմը։ Նշենք, որ այն համապատասխանում է հետևյալին՝

o A = 0 – որը նշանակում է NOT-A 1 է


o B=1
o C=1

Այսպիսով, երբ մենք այս թերմերը միասին AND ենք անում, ապա այդ պայմանների
դեպքում այստեղ 1 ենք ստանում։

Կան ևս երեք հատ թերմեր և մենք նրանց վերաբերյալ կարող ենք կատարել
նմանատիպ դիտարկումներ։

Իսկ այժմ, ունենալով մինթերմերի արտահայտությունները, կարող ենք գրել 3 հոգու


քվեարկության ֆունկցիայի արտահայտությունը։ Ունենք՝

Այս արտահայտությունը ուղղակի հանգեցնում է AND-երով, OR-երով և


ինվերտորներով շղթայի իրականացման։ Ամեն մի մինթերմ կարելի է իրականացնել 3
մուտքանի AND փականներով։ Առաջին թերմը ցույց է տված ստորև՝

Ամբողջական լուծման համար մեզ հարկավոր է սրան ինչ-որ ձևով նման ևս երեք
շղթաներ։ Այժմ դուք ի վիճակի պետք է լինեք մյուս երեքը կառուցել։ Դրանք վերևինին
նման են։ Ահա դրանք։ Ամեն մի շղթա ցույց է տալիս իսկության աղյուսակի ելքի մի
թերմ։

- 229 -
Այժմ քննարկենք, թե ինչպես պետք է փոխազդեն այս փոքր շղթաները։ Ֆունկցիան 1 է,
եթե առաջին թերմը 1 է, OR (կամ) եթե երկրորդ թերմը 1 է, OR (կամ) եթե երրորդ
թերմը 1 է, OR (կամ) եթե չորրորդ թերմը 1 է։ Դա իրականացնելու համար մեզ
անհրաժեշտ է հետևյալ շղթան՝

- 230 -
Հիշեք, թե ինչպես երևան եկավ այս շղթան։ Ամեն մի AND փական զգում է իսկության
աղյուսակի միայն մի թերմ և այն 1 է աղյուսակից համապատասխան էլեմենտի ամեն
մի ընտրության դեպքում (իսկության աղյուսակից տվյալ կետի համար ընտրելով
ճիշտ մուտքեր)։ Ավելի վաղ արտահայտության մեջ տեսանք, որ բոլոր AND
փականների ելքերը մի ընդհանուր ելք առաջացնելու համար միասին OR են արված։
Ահա կրկին այդ արտահայտությունը՝

Համոզվեք, որ կարողանում եք տեսնել, թե ինչպես է վերևի շղթան այս ֆունկցիան


իրականացնում։

Այս ֆունկցիան բաղկացած է չորս մինթերմերից և ինչպես շեշտվել է վերևում, ամեն


մի մինթերմ համապատասխանում է վերևի իսկության աղյուսակի մի մուտքի։ Դա
ենթադրում է իսկության աղյուսակից Բուլյան հանրահաշվի ֆունկցիան
գեներացնելու հետևյալ ալգորիթմը։

 Տված է իսկության մի աղյուսակ, որտեղ մեկ կամ ավելի տեղերում ֆունկցիան


ստանում է 1 արժեք։
o Աղյուսակի ամեն տեղի համար, ուր ֆունկցիան ստանում է 1 արժեք,
գրեք իր մինթերմը։
o Այդ բոլոր մինթերմերը միասին OR արեք։

Ուշադրություն դարձրեք այս ալգորիթմի հատկությունների վրա՝

 Այն միշտ կաշխատի՝ հնարավորություն տալով իսկության աղյուսակից


գեներացնել Բուլյան ֆունկցիա։
 Բուլյան ֆունկցիան կլինի մինթերմերի քանակը միասին OR արված։
o Մինթերմերի քանակը կլինի իսկության աղյուսակի այն (1եր) տեղերի
քանակը, որտեղ ֆունկցիան ստանում է 1 արժեք։
o Այս տիպի ֆունկցիան հաճախ անվանում են «արտադրյալների գումար»
տեսքի։
 Արտադրյալների գումար տեսքը ուղղակի բերում է երկշերտանի
իրականացման առաջին շերտում AND երով և երկրորդ շերտում մի եզակի
OR։
o AND երի քանակը կլինի իսկության աղյուսակի այն (1եր) տեղերի
քանակը, որտեղ ֆունկցիան ստանում է 1 արժեք։
o Ֆունկցիայի արտադրյալների գումարի ամեն մի մինթերմի համար կա
մի AND փական։

- 231 -
o Երբ ասում ենք երկու շերտ, ապա անտեսում ենք այն
հնարավորությունը, որ կարող է կարիք ունենանք մի քանի (NOT)
ինվերտորների որոշ մուտքի ազդանշաններ լրացնելու համար։ Այլ
խոսքով, այդ ինվերսված ազդանշանները կարող է համակարգում լինեն
և հնարավոր է ինվերտորների կարիք չունենանք։

Շղթան իրականացնելիս մինթերմերից օգտվելը ոչ միշտ է ամենաարդյունավետ


եղանակը։ Չնայած մինթերմ ընդլայնումը ցանկացած իսկության աղյուսակի համար
միշտ էլ կբերի ֆունկցիայի իրականացման, սակայն կան ավելի լավ եղանակներ,
որոնք օգտագործում են ավելի քիչ փականներ և հետևաբար քիչ ծախսատար են։ Այդ
մասին հաջորդիվ։

Շղթայի պարզեցումը

Բուլյան ֆունկցիաները որոշ իմաստով ինքնատիպ են, որովհետև բարդ Բուլյան


ֆունկցիան հաճախ կարող է լինել պարզ ֆունկցիա՝ ավելի բարդի քողի տակ
ծածկված։ Այս բաժնում կքննարկենք այդ երևույթը։
Այս հարցը շատ կարևոր է, քանի որ ավելի պարզ Բուլյան ֆունկցիան ուղղակի
բերում է ավելի քիչ փականներով ավելի էժան շղթայի։ Տնտեսապես կարևոր է
պատրաստել հնարավոր ամենապարզ շղթան ցանկացած նախագծային
աշխատանքի համար։ Դիտարկենք ֆունկցիայի օրինակը քվեարկության շղթայի
համար։ Ահա կրկին այդ ֆունկցիան իր ամբողջ փայլով՝

Ֆունկցիայում կան արտահայտություններ, որոնք պահանջում են որոշ


գործողություններ կատարել։ Օրինակ, սրանք ֆունկցիայի վերջին երկու թերմերն են՝

Աշխատենք այդ երկու վերջին թերմերի վրա։ Այս երկու թերմերը իրարից
տարբերվում են միայն A –ի ներկայացված տեսքով։ Այնտեղ առկա է և A-ն և նրա
ինվերսը։ Կարելի է փորձել այդ արտահայտությունը գրել հետևյալ տեսքով՝

Ըստ էության սա լավ ռազմավարական քայլ է, սակայն նախ պետք է հաշվի առնել
Բուլյան հանրահաշվի մի քանի հիմնական հատկություններ։ Նախ և առաջ
հարկավոր է իմանալ Բուլյան հանրահաշվի մի քանի փաստեր։ Համոզվեք, որ
հասկանում եք, թե ինչու են դրանք ճիշտ։

 AND-երի համար

- 232 -
 X-նշանակումով, X կարող է լինել 0 կամ 1.
 Եթե X = 0, ապա ինվերսը 1- է և ընդհակառակը

 OR –երի համար

 X-նշանակումով, X կարող է լինել 0 կամ 1.


Եթե X = 0, ապա ինվերսը 1- է և ընդհակառակը
Վերադառնալով քվեարկության ֆունկցիայի վերջին թերմերին, կունենանք՝
Վերջին երկու թերմ =

Այստեղ մենք օգտվեցինք OR ֆունկցիայի աղյուսակի վերջին հատկությունից՝


վերացնելով A-տառերը։
Օգտվելով մեր ստացած արդյունքից կարող ենք նկատել, որ քվեարկության
ֆունկցիան հնարավոր է պարզեցնել։

պարզեցվում է հետևյալին՝

Կարողացանք վերջին երկու թերմերը խմբավորել մի ավելի պարզ թերմի՝ A –ն


նրանից արտաքսելով։ Սակայն մենք դեռ խրված ենք թերմերի հետ, այն է՝ F-ի
առաջին երկու թերմերում առկա են երեք փոփոխականներ։
Եթե խորհեք մեր արածի վրա, ապա կհասկանաք, որ ABC թերմը (ինվերսիվ անդամ
չունեցող թերմը) կարելի է զուգակցել մնացած երեք թերմերից ցանկացածի հետ։
Այդպիսի ամեն մի զուգակցում կարտաքսի մի ուրիշ փոփոխական՝ հանգեցնելով
ավելի կարճ արդյունքի։ Երրորդ թերմի հետ նրա զուգակցումը կամայական որոշում
էր։
Բոլոր դեպքերում զուգակցելով երեք թերմերից մեկի հետ, մենք սպառեցինք ABC
թերմը։

- 233 -
Հաճելի կլիներ, եթե կարողանայինք ABC թերմը զուգակցել մնացած բոլոր երեք
թերմերի հետ։ Կարծես թե ամոթ է, որ կարողացանք զուգակցել միայն մի թերմի հետ։
Տրամաբանական արտահայտությունները մի տեսակ յուրահատկություն ևս ունեն։
Կարող ենք փաստացի անել այն, ինչ ուզում ենք- զուգակցել մնացած բոլոր երեք
թերմերի հետ։ Որպեսզի դա անենք, հարկավոր է նկատել հետևյալը՝
ABC = ABC + ABC
Սա պարզապես այն բանի պնդումն է, որ եթե ինչ որ բան ինքն իրեն հետ OR ենք
անում, ապա սկզբնական արդյունքն ենք ստանում (X + X = X)։ Հիշենք, որ 0 + 0 = 0
և 1 + 1 = 1 և որ ABC արտահայտությունը կամ 0 է կամ 1։
Այժմ կարող ենք քվեարկության ֆունկցիայի համար մի ավելի պարզ
արտահայտություն ստանալ։ Սկսենք քվեարկության ֆունկցիայի սկզբնական
տեսքից ՝

Ընդարձակենք արտահայտությունը վերջին թերմի բազմակի կրկնօրինակներով՝

Այնուհետև օգտվելով քվեարկության ֆունկցիան պարզեցնելու նախկին մեթոդից,


կստանանք՝

Իսկ եթե՞

Այստեղ կան ակնհայտ «իսկ եթե՞» հարցեր։ Ինչ կլինի, եթե շղթան իսկապես մեծ է։ Այդ
դեպքում պետք է ունենանք ֆորմալ ալգորիթմների ծրագրեր, որոնք էլ պետք է
օգտագործենք։ Հենց դա էլ արվում է։ Կան նախագծման գործիքների հավաքածուներ,
որոնք կօգնեն դա անել։ Այդ նախագծման գործիքները սովորաբար օգտագործում են
փոքր սխեմաների շաբլոններ և սովորաբար մեծ շղթաները ունենում են մեծ մասեր,
որոնք պարզապես ավելի փոքր շղթաների շաբլոնների բազմակի կրկնությունն են։
Որոշակի հույս կա, որ մեծ շղթաները իրոք կարող եք հասկանալ։ Այս դասի նյութը
կօգնի հասկանալ, թե ինչպես են նախագծվում մեծ շղթայի փոքր, բայց բազմակի
օգտագործվող մասերը։

Արդյունքի կառուցվածքը և ինչ պետք է նկատի ունենալ

- 234 -
Մեր դիտարկելիք կառույցը երկու շերտանի մի կառույց է, որի առաջին շերտում AND
փականներ են և OR փականներ ելքի շերտում։ Միշտ էլ հարկավոր է ունենալ
նմանատիպ կառուցվածք, եթե օգտագործում ենք մինթերմերով մոտեցում։
Մինթերմերին հաճախ անվանում են արտադրյալների գումարի արտահայտություն։
Արտադրյալների գումարի արտահայտությունները ինքնըստինքյան առաջ են բերում
AND-OR կառուցվածք, երբ դրանք իրականցվում են։
Երկրորդ, նկատի առեք, որ մեր գտած կառույցը անհրաժեշտաբար ոչ միշտ է
ամենապարզը։ Հնարավոր է լինեն, օր․երեք շերտանի ավելի պարզ կառույցներ։
Վերջապես, հնարավոր է, որ այս ամենից մի փոքր շփոթված եք։ Գուցե մեր բախտը
բերել է, որ ստացել ենք ավելի պարզ արտահայտություն։ Դեռևս պարզ չէ, թե ինչ
անենք, կամ ինչպես իմանանք, թե ինչ անենք, երբ դա հնարավոր է։ Հաջորդ բաժնում
կքննարկենք Կառնոյի աղյուսակները, որոնք ակնառու են դարձնում, թե ինչ կերպ
պետք է խմբավորել թերմերը, որ հնարավոր լինի բարդ արտահայտությունները
պարզեցնել։

Երկշերտանի կառույցներ

Այստեղ պատկերված է երկշերտանի շղթայի մի օրինակ, որը տեսել ենք նաև ավելի
վաղ։ Մուտքի շերտը կազմված է AND –երից, իսկ ելքի շերտը մի եզակի OR է։ Այս
շղթան ի կատար է ածում արտադրյալների գումարի արտահայտությունը։

Այստեղ հարկավոր է շեշտել, որ միշտ էլ կարող ենք օգտվել վերևում հիշատակված


ալգորիթմից։

- 235 -
 Տված է իսկության աղյուսակ, որի մեկ կամ ավելի տեղերում ֆունկցիան
ստանում է 1 արժեք։
o Աղյուսակի այն տեղերի համար, որոնցում ֆունկցիան ստանում է 1
արժեք, գրեք մինթերմերը։
o Այդ բոլոր մինթերմերը միասին OR արեք։

Այս ալգորիթմն արդյունքում միշտ բերում է երկշերտանի կառույցի՝ ինչպես որ


վերևում։ (Ինվերտորները շերտ չենք համարում)։ Սա ճիշտ գաղափար է և այն
երաշխավորում է, որ իսկության աղյուսակով ներկայացված ցանկացած ֆունկցիայի
համար կարող ենք շղթա կառուցել։ Թեև այս պրոցեսը շղթա ստանալ երաշխավորում
է, սակայն որ դա կլինի լավագույն շղթան՝ չի երաշխավորում։

Քննարկենք մի հասարակ օրինակ։ Տված է իսկության մի պարզ աղյուսակ։

P Q F
0 0 1
0 1 0
1 0 1
1 1 0

Հիմա նայենք իսկության աղյուսակում բերված մինթերմերը։

P Q F Մինթերմ
0 0 1
0 1 0
1 0 1
1 1 0

Եթե ունեք սրա նման աղյուսակ, ապա

- 236 -
 Կազմեք իսկության աղյուսակով ներկայացվող ֆունկցիան, նախ որոշելով այն
մինթերմը, որից ստացվում են իսկության աղյուսակի անդամները։
Դրանք այն մինթերմերն են, որոնք ցույց են տված մուտքերից աջ վերևի
աղյուսակում։
 Կազմեք մինթերմի արտահայտությունը, ստեղծեք մի երկշերտանի շղթա, որը
իրականացնում է նախորդ քայլում ստացած ֆունկցիան։

Այստեղ հարկավոր է որոշ բաներից զգուշանալ։


 Ֆունկցիան բաղկացած է փոփոխականներից և AND-ով լրացումից
 Միասին։
 Սա նշանակում է, որ լրացումներ ունենք։ Սակայն կարող ենք լրացումներ
գեներացնել
 Ազդանշանները ինվերսիայի ենթարկելով։
Իսկ այժմ քննարկենք շղթան Մորգանի թեորեմի լույսի ներքո։ Մորգանի
թեորեմն ասում է՝

Մորգանի թեորեմը կարելի է ձևափոխել, եթե վերևի հավասարման երկու կողմերն էլ


ինվերսիայի ենթարկենք։

Եթե քննարկենք նախորդ ֆունկցիան, կունենանք՝

Եթե իրականացնենք այս ֆունկցիան, ապա այն կունենա հետևյալ տեսքը

Այժմ կիրառենք Մորգանի թեորեմը, կունենանք՝

- 237 -
Բառացի, կարող ենք NAND անել մուտքի թերմերը (վերևի ձախ կողմի) և այնուհետև
NAND անել արդյունքը։ Ուշադրություն դարձրեք այս արդյունքի կառուցվածքին։

 Կան բազմաթիվ NAND գործողություններ։ Օրինակ, P և Q NAND -վել են,


ինչպես նաև նրանց ինվերսները։
Փաստորեն երկու մինթերմերն էլ ինվերտվել են։ Դրանք հենց այն երկու AND
արված և ինվերսիայի ենթարկված վերևի վերջին հավասարման աջ կողմի
մինթերմերն են։
 Մինթերմերն ինվերսիայի ենթարկելուց հետո նրանք ինվերսիայի են
ենթարկվում և կրկին AND արվում, վերջնականապես նրանց NAND ելով։
 Սա նշանակում է, որ այդ ամբողջը կարելի իրականացնել ներքևի շղթայով։

Հնարավո՞ր է, արդյոք, այս մոտեցումը ընդհանրացնել


 Ավելի շատ փոփոխականներ ունեցող ֆունկցիաները կունենան ավելի մեծ
իսկության աղյուսակներ, սակայն ամեն մի մուտք, որը մեկ է,
համապատասխանում է մի մինթերմի- նույնիսկ ավելի մեծ իսկության
աղյուսակում։
 Ամեն մի մինթերմ կարելի է իրականացնել փոփոխականներն ու
փոփոխականների լրացումները (փոփոխականների NOT -ը) իրար հետ AND
անելով։
 Այսպիսով, մինթերմը կարելի է իրականացնել AND փականով, պայմանով, որ
անհրաժեշտ քանակի լրացումներն առկա են։
 Լրացումները կարելի գեներացնել փոփոխականներն ինվերսիայի
ենթարկելով-ազդանշանն ուղարկելով ինվերտորի միջով։
Կարևոր չէ
Կա մի բան, որ հարկավոր է նկատի առնել իսկության աղյուսակում։ Երբեմն
իսկության աղյուսակի որոշ տարրերի նկատմամբ անտարբեր ենք լինում։

- 238 -
Հնարավոր է դժվարություն ունենաք դրանք նկատելի դարձնելիս, այնպես որ
հարկավոր է հաշվի առնել հետևյալը՝
 Եթե դուք թևի թվային ժամացույց եք կրում, ապա նայեք նրան։ Ժամացույցի
ներսում ինչ-որ տեղ կա մի հաշվիչ, որը ղեկավարում է ամեն մի թվանշանին
լուսավորվելիս։ Եթե այդ թիվը զրոյից մինչև ինն է, ապա այն ունի 4 բիթանի
հաշվիչ։ Սակայն հաշվարկը 10 կամ դրանից բարձր չի կարող լինել, այնպես որ
երբ դեկոդեր եք նախագծում, ապա այն թվերը, որոնք երբեք չեն երևում, ձեզ չեն
անհանգստացնում։ Երբեք տասնչորս անց եռեսունտասնմեկ չի կարող լինել։
Կան շատ իրավիճակներ, երբ կարևոր չէ վիճակ է հանդիպում։ Հարցը
նրանումն է, թե ինչ անել այդ դեպքում։ Հարկավոր է անել հետևյալը՝
 Եթե ունեք մի ֆունկցիա, որի իսկության աղյուսակում կա կարևոր չէ, ապա
կարող եք անել այն, ինչը լավ է ստացվում։ Ընտրեք ցանկացած կարևոր չէ
որպես մեկ կամ զրո ձեր ցանկությամբ։ Չպետք է բոլոր կարևոր չէ-երը ընտրել
որպես զրո կամ մեկ, դրանք կարելի ընտրել լրիվ պատահական ձևով։ Դա
այնքան էլ խելացի միտք չէ, սակայն կարելի է։
 Երբ հասնեք շղթայի պարզեցմանը, ապա կպարզեք, որ կա կարևոր չէ-ի
ընտրության եղանակ, որով հնարավոր է ստանալ շղթայի իրականացման
ամենապարզ ձևը։

Կառնոյի աղյուսակներ

Կառնոյի աղյուսակներն օգտագործվում են նախագծման բազմաթիվ փոքր խնդիրներ


լուծելիս։ Ճիշտ է և այն, որ շատ մեծ նախագծեր արվում են տարբեր ալգորիթմների
համակարգչային իրականացմամբ։ Սակայն շատ հաճախ հանդիպում են քիչ քանակի
փոփոխականներով նախագծեր և դա Կառնոյի աղյուսակները սովորելը դարձնում է
կարևոր։ Բացի այդ, եթե դուք ուսումնասիրում եք Կառնոյի աղյուսակները, ապա ձեռք
կբերեք թվային տրամաբանական շղթաների իմացության մեծ հմտություն։
Այս բաժնում կուսումնասիրենք երեք և չորս փոփոխականներով մի քանի Կառնոյի
աղյուսակներ։ Քանի որ դրանք օգտագործում ենք, ապա պետք է լավ տիրապետեք, թե
ինչպես են օգտագործվում Բուլյան ֆունկցիաները պարզեցնելիս։
Ի՞նչ տեսք ունեն Կառնոյի աղյուսակները
Կառնոյի աղյուսակը իսկության աղյուսակի ցանցանման ներկայացումն է։ Այն
պարզապես իսկության աղյուսակի մի այլ ներկայացման ձև է, սակայն այդ
ներկայացման ձևը ավելի լավ պատկերացումներ է տալիս։ Կառնոյի աղյուսակը
տարբեր դիրքերում ունի զրո և մեկ մուտքեր։ Աղյուսակի ամեն մի դիրք
համապատասխանում է իսկության աղյուսակի մի մուտքի։ Ահա մի օրինակ, որը

- 239 -
վերցված է մինթերմերի դասի քվեարկության շղթայից։ Նախ ցույց է տված իսկության
աղյուսակը։ Այնուհետև ցույց է տված իսկության աղյուսակի Կառնոյի աղյուսակը։

A B C V
0 0 0 0
0 0 1 0
0 1 0 0
0 1 1 1
1 0 0 0
1 0 1 1
1 1 0 1
1 1 1 1

Ինչպե՞ս կարող է օգնել Կառնոյի աղյուսակը


Նախ՝ կարող է թվալ, թե Կառնոյի աղյուսակը իսկության աղյուսակում
ինֆորմացիայի ներկայացման մի այլ ձև է։ Մի կողմից դա ճիշտ է։ Սակայն,
ցանկացած ժամանակ դուք հնարավորություն ունեք խնդիրը դիտարկել մի այլ
տեսանկյունից և դա կարող է առավելություններ տալ։ Կառնոյի աղյուսակի դեպքում
առավելությունն այն է, որ այն նախագծված է ինֆորմացիան ներկայացնել այնպես,
որ այն հնարավորություն է տալիս հեշտությամբ խմբավորել թերմերը։
Նայենք արդեն ծանոթ Կառնոյի աղյուսակին։ Նայենք իրար կողքի մուտքերին։
Սկսենք ուշադրությունը մոխրագույն ներկվածների վրա սևեռելուց։

Կրկին քննենք աղյուսակը։


 աղյուսակում մոխրագույն ներկված տարածքի ձախ թերմը
համապատասխանում է

- 240 -
o
 աղյուսակում մոխրագույն ներկված տարածքի աջ թերմը
համապատասխանում է
o
 Այս թերմերը կարելի է զուգակցել, որից հետո կստանանք
o
Կառնոյի աղյուսակի գեղեցկությունը կայանում է նրանում, որ այն այնպիսի խելացի
ձևով է նախագծված, որ աղյուսակի ամեն երկու կից բջիջներ իրարից տարբերվում են
մի փոփոխականի փոփոխմամբ։ Այն ամեն անգամ մի փոփոխականի փոփոխություն
է, երբ հատում ենք հորիզոնական կամ ուղղահայաց սահմանները։ (Անկյուններով
անցնելիս ճիշտ չէ)։
Նկատենք, որ թերմերի դասավորությունը պատահական չէ։ Նայենք Կառնոյի
աղյուսակի վերին սահմանի երկայնքով թերմերը դասավորությանը՝ 00, 01, 11,
10. Եթե երկուական համակարգից լավ եք, ապա կարող եք թերմերը դասավորել
այսպես՝ 00, 01, 10, 11։ Սա 0, 1, 2, 3 թվերի երկուական համակարգով
հաջորդականությունն է։ Սակայն Կառնոյի աղյուսակում թերմերը դասավորված չեն
թվային հաջորդականությամբ։ Դա արված է գիտակցաբար, որպեսզի յուրաքանչյուր
հորիզոնական կամ ուղղահայաց բջջային սահման հատելիս արտացոլի միայն մեկ
փոփոխականի փոփոխություն։ Թվային հաջորդականությունում մեջտեղի երկու 01 և
10 թերմերն իրարից տարբերվում են երկու փոփոխականով։ Այնուամենայնիվ, երբ
միայն մեկ փոփոխական է փոխվում, դա նշանակում է, որ դուք կարող եք վերացնել
այդ փոփոխականը՝ ինչպես վերևի օրինակում գորշ տարածքի թերմերի համար։
Կառնոյի աղյուսակը մի տեսանելի տեխնիկա է, որը հնարավորություն է տալիս
գեներացնել թերմերի խմբավորում այնպես, որ հնարավոր է լինում խմբավորել այն
պարզապես վիզուալ զննելով։ Օգտագործվող տեխնիկան կայանում է նրանում, որ
պարզապես հարկավոր է քննել Կառնոյի աղյուսակում մեկեր հանդիպող խմբերը։
Մեկերի խմբավորումը խոշոր խմբերի մեջ հնարավոր է և աղյուսակի բոլոր մեկերի
ներառումը Կառնոյի աղյուսակի օգտագործման առաջին քայլն է։
Մինչ այժմ կենտրոնացանք երեք փոփոխականով Կառնոյի աղյուսակների վրա։
Կառնոյի աղյուսակներն օգտակար են երեքից ավել փոփոխականների դեպքում։
Դիտարկենք, թե ինչպես կարելի է այդ գաղափարը ընդլայնել չորս փոփոխականների
դեպքում։ Ստորև ցույց է տված Կառնոյի աղյուսակը չորս փոփոխականների դեպքում։

- 241 -
Չորս փոփոխականով Կառնոյի աղյուսակի համար հարկավոր է նկատի ունենալ
հետևյալը՝
 աղյուսակում կան 16 բջիջներ։ Ամեն անգամ, երբ կլինեն N փոփոխականներ,
ապա կունենանք 2N հնարավոր զուգակցություններ և 2N տեղեր իսկության
աղյուսակում կամ Կառնոյի աղյուսակում։
 Դիցուք շարժվում ենք Կառնոյի աղյուսակի երկայնքով։ Ամեն անգամ, երբ
հատում ենք հորիզոնական կամ ուղղահայաց մեկ -և միայն մեկ –սահմանը՝
փոփոխականը փոխում է իր արժեքը։
 Փոփոխականների երկու զույգերն էլ՝ WX և YZ փոխվում են նման ձևով։
Հիշեք հետևյալ հիմնական կանոնները, որոնք վերաբերվում են ցանկացած չափսի
Կառնոյի աղյուսակի։
 Ցանկացած չափսի Կառնոյի աղյուսակում ուղղահայաց կամ հորիզոնական
բջջի սահմանային հատումը բերում է միայն մի փոփոխականի փոխման՝
անկախ այնտեղ եղած փոփոխականների քանակից։
 Ամեն մի 1 պարունակող առանձին բջիջ իրենից ներկայացնում է ֆունկցիայի
մինթերմ և ամեն մի մինթերմ կարելի պատկերացնել որպես N հատ
փոփոխականների արտադրյալ։
 Փոփոխականները զուգակցելու համար օգտագործեք 2, 4, 8 ևն ական խմբեր։ N
փոփոխականով Կառնոյի աղյուսակում 2 -ական խմբերը կտան N-1
փոփոխականներով արդյունարար թերմ։ 4 հատանոց խումբը կունենա N-2
հատ փոփոխականներ ևն։
 Երբեք չեք ունենա 3 հատով խումբ, 5 հատով խումբ ևն։ Այդ մասին մի էլ
մտածեք։
Քննարկենք 4- փոփոխականով Կառնոյի աղյուսակի խմբերի օրինակներ։
Օրինակ 1․ 2 ական - խմբեր
Ահա 4 փոփոխականով աղյուսակի 2-ական խմբերը՝

- 242 -
Ուշադրություն դարձրեք, որ Y և Z –ը 00 և 01 են երկու տողերի վերևում, որտեղ կան
երկու 1-եր։ Z փոփոխականը փոխվում է 0-ից 1, երբ շարժվում ենք ձախ բջջից դեպի
աջ բջիջ։ Հետևաբար, այս երկու 1-երը կախվածություն չունեն Z արժեքից և Z -ը չի
հայտնվի արդյունարար թերմում, որը ստացվում է, երբ միավորում ենք 1-երը 2-ի
խմբում։ Ընդհակառակը, W, X և Y կլինեն արդյունարար թերմում։ Նկատենք, որ այն
տողում, ուր հայտնվում են 1-եր, W = 0 և X = 1. Ինչպես նաև, այն երկու սյուներում,
ուր 1-եր են հայտնվում, ունենք Y = 0։ Սա նշանակում է, որ այդ երկու բջիջներով
ներկայացվող թերմը կլինի՝

Խնդիր
Խ1․Այստեղ պատկերված է երկու մուտքանի Կառնոյի աղյուսակ։ Որոշել այս
աղյուսակով ներկայացվող արդյունարար թերմը։

𝑊 · ̅̅̅
𝑌 ̅· 𝑍

Ցանկացած չափսի Կառնոյի աղյուսակի մեծ խմբեր կարող են բերվել ավելի շատ
պարզեցման։ Քննարկենք ստորև ստվերագծված խումբը։ Ստվերագծված տիրույթում
կան 4 թերմեր։

- 243 -
 վերևի ձախ մասում՝

o
 Վերևի աջ մասում՝

o
 Ներքևի ձախ մասում՝

o
 Ներքևի աջ մասում՝

Այս թերմերը հնարավոր է խմբավորել (համարելով, որ նրանք բոլորն էլ մեկեր են


Կառնոյի աղյուսակում)։ Արդյունքը կլինի՝
 Զուգակցելով վերևի առաջին երկու թերմերը (Կառնոյի աղյուսակի վերևի երկու
թերմերը): -
o

 Զուգակցելով վերևի վերջին երկու թերմերը (Կառնոյի աղյուսակի ներքևի երկու


թերմերը):

 Այս երկու թերմերը զուգակցելով՝ կստանանք

- 244 -
Նկատենք, թե ինչպես է մեծ խմբավորումը կրճատում արդյունարար թերմի
փոփոխականների քանակը։ Այդ պարզեցումը օգնում է, երբ սկսում ենք Կառնոյի
աղյուսակով ներկայացված ֆունկցիան իրականացնելու համար իրար միացնել
փականները։
Այժմ արդեն կարելի է եզրակացության գալ Կառնոյի աղյուսակի արտադրյալների
գումարի ստացման կանոնների վերաբերյալ
 Խմբում մեկերի քանակը 2-ի աստիճան է՝ 2, 4, 8 ևն։
 Եթե փոփոխականը Կառնոյի աղյուսակի տարբեր մուտքերի դեպքում երկու
արժեքներն էլ (0 և 1) ընդունում է, ապա այդ փոփոխականը չի լինի
արտադրյալների գումարի ներկայացման մեջ։ Նկատի ունեցեք, որ
փոփոխականը պետք է լինի 1 Կառնոյի աղյուսակի 1երի կեսում և զրո
(ինվերսված) մյուս կեսում։
 Եթե փոփոխականը միշտ մեկ կամ միշտ զրո է (դա հայտնվում է կամ միշտ
ինվերսված բոլոր մեկով մուտքերում, կամ միշտ ինվերսված չէ), ապա այդ
փոփոխականը հայտնվում է արտադրյալների գումար արտահայտությունում։
Տեսնենք, թե ինչպես կարելի է օգտագործել այս կանոնները։
Խնդիր

Խ2․ Ստորև պատկերված է չորս մուտքանի Կառնոյի աղյուսակ։ Ո՞րն է


արտադրյալների գումարի արտահայտությունը ներքևի չորս փոփոխականների
համար։

WZ

Խ3․ Ստորև պատկերված է չորս մուտքանի Կառնոյի աղյուսակ։ Ո՞րն է


արտադրյալների գումարի արտահայտությունը ներքևի չորս փոփոխականների
համար։

- 245 -
XZ

Խ4.Ստորև պատկերված է չորս մուտքանի Կառնոյի աղյուսակ։ Ո՞րն է


արտադրյալների գումարի արտահայտությունը ներքևի չորս փոփոխականների
համար:

̅X
W

Խ5. Ստորև պատկերված է ութ մուտքանի Կառնոյի աղյուսակ։ Ո՞րն է


արտադրյալների գումարի արտահայտությունը ներքևի չորս փոփոխականների
համար։

Որոշ լրացուցիչ դիտողություններ

- 246 -
o Հնարավոր է լինեն հավասար բարդությամբ մեկից ավելի լուծումներ։
Ահա Կառնոյի աղյուսակի մի օրինակ։ Կան ակնհայտ երկու խմբեր՝ մեկը
նարնջագույն, մյուսը բաց կապույտ։

o Այս օրինակում ցույց տրված երկու թերմերն են՝


o Կա ևս մի մուտք, որ հարկավոր է հաշվի առնել։ Կա մի 1, որը խումբ կազմելու


համար կարելի է միացնել այդ երկու մուտքերից որևէ մեկին։ Այստեղ
լավագույն եղանակ գոյություն չունի։ Երկու եղանակներն էլ բերում են նույն
քանակի փականների, մուտքերի ևն։

Մի այլ դիտողություն

 Եթե կան չորսից ավել փոփոխականներ, ապա դեռևս հնարավոր է օգտվել


Կառնոյի աղյուսակից։ Շատ դասագրքերում կարելի է գտնել Կառնոյի ավելի
մեծ աղյուսակներ։ Այնուամենայնիվ փոփոխականների թվի աճմանը
զուգընթաց ավելի դժվար է դառնում նմուշների հայտնաբերումը և այդ
պատճառով համակարգչային մեթոդներն ավելի գրավիչ են։
Տրամաբանական խնդիր 3․1։ Ահա մի իսկության աղյուսակ։
A B C F
0 0 0 1
0 0 1 0
0 1 0 1
0 1 1 1
1 0 0 1
1 0 1 0
1 1 0 0
Անհրաժեշտ է 1 1 1 0 կատարել հետևյալը՝

- 247 -
 Այս ֆունկցիայի համար կազմել Կառնոյի աղյուսակ։
 Օգտվելով Կառնոյի աղյուսակ, այս ֆունկցիայի համար ստանալ ամենապարզ
արտադրյալների գումարի արտահայտությունը։
 Գծել շղթայի սխեման՝ օգտագործելով բոլոր NAND-երը։

Տրամաբանական խնդիր 3․2։ Դոկտոր Աբները աշխատում էր մի տրամաբանական


շղթայի վրա։ Նա ուներ դրա շղթան, սակայն կասկածում էր, որ հնարավոր է այն
պարզեցնել։ Ահա այդ շղթան՝

Հարկավոր է կատարել հետևյալ աշխատանքը։

 Որոշել այդ շղթայով ի կատար ածվող իսկության աղյուսակը։ Լրացնել ներքևի


իսկության աղյուսակը։

W X Y Z F
0 0 0 0
0 0 0 1
0 0 1 0
0 0 1 1
0 1 0 0
0 1 0 1
0 1 1 0
0 1 1 1
1 0 0 0
1 0 0 1
1 0 1 0
1 0 1 1
1 1 0 0
1 1 0 1
1 1 1 0
1 1 1 1

- 248 -
 Օգտվելով Կառնոյի աղյուսակից, ստանալ այս ֆունկցիայի արտադրյալների
գումարի ամենապարզ արտահայտությունը։
 Գծել շղթայի սխեմա՝ օգտագործելով AND, OR և NOT-եր։
 Գծել շղթայի սխեմա՝ օգտագործելով բոլոր NAND-երը։

Ֆլիպ-ֆլոպ

Կան շղթաներ, որոնք այնքան էլ պարզ չեն, ինչպես փականների շղթաները։ Չնայած
դրան անհրաժեշտ է ուսումնասիրել այդ շղթաները, որոնք կարողանում են
ինֆորմացիա կուտակել ու պահպանել։ Դրանք այն տեսակի շղթաներն են, որոնք
օգտագործվում են համակարգիչների մեջ ծրագրի ինֆորմացիան կուտակելու
համար՝ RAM հիշողությունը։
Այս դասում կուսումնասիրենք այդ տեսակի հիշողության շղթաների հիմունքները։
Մեր նպատակը հետևյալն է՝
 Տված է մի ֆլիպ-ֆլոպ շղթա
Պարզել, թե շղթան ինչպես կարձագանքի մուտքերի փոխվող
հաջորդականությանը
Մի եզակի բիթ ինֆորմացիա կուտակելու համար կարողանալ օգտագործել
ֆլիպ-ֆլոպ
Հիմնական շղթան

- 249 -
Ստորև պատկերված է երկու NAND փական ունեցող հիմնական շղթան։ Այս շղթան
ունի երկու մուտք՝ X և Y։ Կարո՞ղ եք այս շղթայի համար կառուցել իսկության
աղյուսակ։

 Ուշադրություն դարձրեք, որ ելքից դուրս եկող այն լարերը, որոնք ետ են գալիս


դեպի մուտք, չեն հատվում՝ նրանց միջև կապ չկա։
Այս հարցը նայենք իսկության աղյուսակում։ Ստորև պատկերված է իսկության
աղյուսակը, որը հարկավոր է լրացնել։
X Y P Q
0 0
0 1
1 0
1 1
Քննարկենք, թե ինչ գիտենք այս շղթայի վերաբերյալ։ Կարող ենք կենտրոնանալ, թե
ինչ կպատահի, երբ X= 0 և Y = 0, որոնք իսկության աղյուսակի առաջին մուտքերն են։
 Եթե X = 0, ապա P = 1. Գիտենք, որ եթե NAND փականի երկու մուտքերից
մեկը 0 է, ապա ելքը 1 է։
 Այժմ օգտվենք այն բանից, որ P = 1։ Եթե P = 1 AND Y = 0, ապա Q = 1. Կարևոր
չէ, թե ինչ է P -ն, քանի որ երբ Y = 0, Q կլինի 1
Սա մեզ տալիս է վերևի իսկության աղյուսակի առաջին մուտքը։ Ահա իսկության
աղյուսակը այն վիճակում, ինչ մինչ հիմա պարզել ենք՝

X Y P Q
0 0 1 1
0 1
1 0
1 1

Հիմա անցնենք իսկության աղյուսակի երկրորդ մուտքին։ Այդ իրավիճակում


X = 0 և Y = 1։
 Եթե X = 0, ապա P = 1. Գիտենք, որ եթե NAND փականի երկու մուտքերից
մեկը 0 է, ապա ելքը 1 է։ Նույնը՝ ինչ նախորդում։
 Այժմ օգտվենք այն բանից, որ P = 1։ Եթե P = 1 AND Y = 1, ապա Q = 0;

- 250 -
Դա մեզ տալիս է վերևի իսկության աղյուսակի երկրորդ մուտքը։ Ահա իսկության
աղյուսակը այն վիճակում, ինչ մինչ հիմա պարզել ենք՝
X Y P Q
0 0 1 1
0 1 1 0
1 0
1 1

Իսկ այժմ դիտարկենք իսկության աղյուսակի երրորդ մուտքը։ Այդ իրավիճակում


X = 1, և Y = 0
 Եթե Y = 0, ապա Q = 1։ Գիտենք, որ եթե NAND փականի երկու մուտքերից
մեկը 0 է, ապա ելքը 1 է։ Նույնը՝ ինչ նախկինում։ Սակայն այս անգամ
օգտվեցինք այն բանից, որ Y = 0։ Մինչ այդ X էր, որը հավասար էր զրոյի,
սակայն այստեղ X = 1 և սկսելու համար դրանից օգուտ չկա։
 Հիմա օգտվենք այն բանից, որ Q = 1. Եթե Q = 1 AND X = 1, ապա P = 0.
Սա մեզ տալիս է վերևի իսկության աղյուսակի երրորդ մուտքը։ Ահա իսկության
աղյուսակը այն ամենով, ինչ մինչ հիմա պարզեցինք։
X Y P Q
0 0 1 1
0 1 1 0
1 0 0 1
1 1
Եվ վերջապես, ունենք մի դեպք, երբ X = 1 և Y = 1։
 Եթե X = 1, ապա P-ն որոշելու համար հարկավոր է իմանալ Q –ն։
 Եթե Y = 1, ապա Q -ն որոշելու համար հարկավոր է իմանալ P–ն։
 Սա փակուղի է։ Շարունակելու ակնհայտ ճանապարհ չկա։
Կա առաջ գնալու միայն մի ճանապարհ։ Մենք օրինակի համար կարող ենք
պարզապես համարել P = 1։ Այժմ դա փորձենք։
 Եթե Y = 1 և P = 1, ապա գիտենք, որ Q = 0.
 Եթե գիտենք, որ Q = 0, որը վերևի NAND փականի մուտքն է, իսկ այնտեղ ելքը
1 է։ Այսպիսով՝ P = 1։ Մենք սկզբում դա էլ ընդունեցինք, այնպես որ
հակասություն չկա։
 Ահա իսկության աղյուսակը՝

X Y P Q
0 0 1 1
0 1 1 0
1 0 0 1
1 1 1 0

- 251 -
Սա հետաքրքիր է, սակայն հարկավոր է նկատի առնել հետևյալը։
 Այս արդյունքը այնքան էլ ինտուիտիվ չէ։
o Շղթան սիմետրիկ է։
o Եթե ունենք սիմետրիկ մուտքեր (X = 1, Y = 1), ապա պետք է ունենանք
սիմետրիկ ելքեր։
o Դրա փոխարեն տեսնում ենք, որ ունենք P = 1 և Q = 0։ Սա բոլորովին էլ
սիմետրիկ չէ և անհանգստացնող է։
 Արդյունքը ստացանք, կատարելով ոչ սիմետրիկ ենթադրություն։
Ենթադրեցինք, որ P = 1։

Ի՞նչ կլինի, եթե կատարենք հակառակ ենթադրությունը։ Ենթադրենք P = 0։


 Եթե P = 0, ապա Q = 1, քանի որ P-ն ներքևի NAND փականի ելք է։
 Եթե գիտենք, որ Q = 1, որը վերևի NAND փականի մուտք է, ապա ելքն այնտեղ
կլինի P = 0, քանի որ վերևի փականի մյուս մուտքը նույնպես 1 է։
 Սակայն P = 0 այն է, ինչ ենթադրել էինք այս ամենի սկզբում։ Կրկին ոչ մի
հակասություն չունենք, այնպես որ ամեն ինչ կարծես թե լավ է։
Ահա այդ իրավիճակի իսկության աղյուսակը։

X Y P Q
0 0 1 1
0 1 1 0
1 0 0 1
1 1 0 1

Մենք չենք կարող ունենալ և մեկը և մյուսը։ Այս իսկության աղյուսակը ի մի է բերում
այն ամենը, ինչ պարզեցինք՝

X Y P Q
0 0 1 1
0 1 1 0
1 0 0 1
1 1 0 1
1 0

Այստեղ անկասկած մի յուրահատուկ բան կա։ Ելքը պետք է լինի այս երկու դեպքերից
կամ մեկը կամ մյուսը։ Ո՞րն է այդ ելքը։
Սակայն մի հարց կա սրա վերաբերյալ։

- 252 -
 Երբ փոքր էիք և գնում էիք խաղահրապարակ ճոճանակի մոտ, ապա ո՞ր կողմ
էր ճոճանակը թեքվում։
 Ինչպես և ճոճանակը, այս շղթան ևս կախված է նրանից, թե ինչ է եղել մինչ այդ։
 Այն կարող է երկու վիճակում էլ լինել։ Ճոճանակը կարող է երկու կողմերի վրա
էլ՝ դես ու դեն ճոճվել։ Թե որ կողմի վրա է թեքված, կախված է անցյալի
պատմությունից։
 Այս շղթայի անվանումն էլ դրա նմանակն է՝ ֆլիպ-ֆլոպ։

Այժմ ենթադրենք կատարում ենք հետևյալը՝

 Դիցուք կատարում ենք այսպիսի մուտք՝ X = 1 և Y = 0։ Այդ դեպքում ելքը կլինի


P = 0, Q = 1. Ահա այդ վիճակի ֆլիպ-ֆլոպը՝

 Այժմ տեսնենք, թե ինչ տեղի կունենա, երբ Y փոխվի 0-ից 1։ Քանի որ P = 0,


ապա Q-ն չի փոխվի, երբ Y –ը փոխվում է։ Այն ընդունում է միայն մուտքի զրո
արժեք ելքում NAND փականը մեկ պահելու համար։ Սա նշանակում է, որ ելքը
չի փոխվում, երբ Y փոխվում է 1։
Կարող ենք սկզբնական մուտքերը շուռ տալ։

 Դիցուք կատարում ենք այսպիսի մուտք՝ X = 0 և Y =1։ Այդ դեպքում ելքը կլինի
P =1, Q = 0. Ահա այդ վիճակի ֆլիպ-ֆլոպը՝

 Այժմ քննարկենք, թե ինչ է տեղի ունենում, երբ X փոխվում է 1-ից 0։ Քանի որ


Q = 0, ապա X փոխվելիս P չի փոխվի։ Այն ընդունում է միայն մուտքի զրո
ելքի NAND փականը 1 պահելու համար։ Սա նշանակում է, որ X-ը 1
փոխվելիս ելքը չի փոխվում։

Դիտողություններ

- 253 -
 Այս շղթան հիշողության էլեմենտի նախատիպն է։ Այն կարող է կուտակել և
հիշել 1 բիթ ինֆորմացիա։
 Ֆլիպ-ֆլոպի հնարավոր վիճակները որոշելու մեր մեթոդը հակասության
մեթոդն է (ներառյալ հատկապես այն դեպքը, երբ մուտքերն ունեին երկու
հնարավոր կայուն վիճակ)։
1 բիթ հիշողության էլեմենտ՝ ֆլիպ-ֆլոպի օգտակարությունը

Այժմ պատրաստվում ենք ֆլիպ-ֆլոպն ավելի օգտակար դարձնելու համար որոշակի


շղթա ավելացնել։
Մինչ այժմ ունեինք մի աստիճանի հիշողության կուտակման սարք։ Այժմ ցանկանում
ենք այդ եզակի աստիճանը կրկնօրինակել և այն տանել երկրորդ աստիճան։ Դրա
համար կա լավ առիթ։ Այս շղթայում կարող ենք վերջին կետին հասնելիս փորձել
փոխել ելքը այն նույն պահին, երբ փորձում ենք կարդալ ելքը։ Դա երբեք չի լինի,
այնպես որ պատրաստվում ենք շղթա նախագծել, որը երկրորդ աստիճանում ելքը
հաստատուն կպահի այն ժամանակ, երբ առաջին աստիճանում մուտք ենք
կատարում։ Սակայն եթե պատկերում ենք բոլոր բաղադրիչները, ապա ի վիճակի չենք
լինի անբողջը ցույց տալ։ Այսպիսով, պատրաստվում ենք վերևի ողջ շղթան ներփակել
պարզապես տվյալների, ժամանակի մուտքով ու վերևի ելքը ցուցադրելով։
Ուշադրություն դարձրեք, որ մենք միայն մի ելքի կարիք ունենք, քանի որ ֆլիպ-ֆլոպի
երկու ելքերը միշտ իրար լրացնում են։
Դուք պետք է իմանաք, որ ինժեներների համար իրենց սարքերում ավելի ձեռնտու է
օգտագործեն ավելի բարձր կարգի աբստրակցիաներ։ Տրամաբանական փականները
(NAND փականներըֆլիպ-ֆլոպներում) իրականում կազմված են տրանզիստրներից,
իսկ ֆլիպ-ֆլոպները՝ փականներից։ Սակայն հնարավոր չէ միշտ աշխատել
տրանզիստրի մակարդակում, երբ փականներով շղթա եք կառուցում։ Նմանապես չեք
կարող միշտ աշխատել փականների մակարդակում, երբ ֆլիպ-ֆլոպներով շղթա եք
կառուցում։

Չափումներ

Մարտկոցի լարման չափումը։


Այստեղ պատկերված է շղթայի ֆիզիկական պատկերը և նրա համարժեք սխեման։
 Միացրեք այս շղթան, այնուհետև չափեք և գրանցեք մարտկոցի լարումը։

- 254 -
o Ֆիզիկական շղթան՝

 Համարժեք շղթայի սխեման՝

Այժմ փոխեք վոլտմետրի ելուստների տեղերը, չափեք լարումը և գրանցեք ձեր


արդյունքները։ Ուշադրություն դարձրեք ցուցմունքների փոփոխության վրա և
կհասկանաք, թե ինչու է դա տեղի ունենում։

 Հաջորդ քայլին միացրեք երկու մարտկոց հաջորդաբար՝ ինչպես պատկերված


է ստորև։ Չափեք երկու մարտկոցների ընդհանուր լարումը և գրանցեք ձեր
արդյունքը։

- 255 -
Իսկ հիմա շուռ տվեք մի մարտկոցը և կրկին չափեք լարումը ու գրանցեք արդյունքը։
Բացատրեք, թե ինչ է տեղի ունենում։
Հիմա ավելացրեք ևս մի մարտկոց և կրկին չափեք լարումը։ Բացատրեք, թե ինչ է
տեղի ունենում։

 Հիմա շրջեք մի մարտկոցը և կրկին չափեք լարումը և գրանցեք արդյունքները։


Բացատրեք, թե ինչ է տեղի ունենում։ Այս օրինակում մեջտեղի մարտկոցը
շրջված է։ Գծեք այս վիճակի սխեման։

Ռեզիստորի պարզ փորձեր

Ռեզիստոր ստանալու համար կարելի է օգտագործել ցանկացած հաղորդիչ նյութ։


Ցանկացած մետաղ կամ մետաղական համաձուլվածք կարելի է օգտագործել։ Այլ
հաղորդիչ նյութեր ևս, ինչպես ածխածինը, գերմանիումը կամ սիլիկոնը կարելի է
օգտագործել, թեկուզ եթե այդ նյութը մետաղի նման լավ հաղորդիչ չէ։ Այս
վարժությունում որոշ ռեզիստորներ կպատրաստենք ածխածնից։
Նախ հարկավոր է որոշ քանակի ածխածին ճարել։
Մեր օգտագործելիք ածխածինը կլինի մատիտի ծայրին եղած ածխածինը։ Մաքուր
տպաթղթի վրա նկարեք ստորև բերված պատկերը։ Այն կարող է մի քիչ փոքր լինել,
բայց հարկավոր է համամասնությունը պահպանել։ Պատկերի երկու ծայրերին

- 256 -
արված են մեծ բարձիկներ, որպեսզի ռեզիստորը հնարավորություն ունենա
օհմմետրի ելուստների հետ կոնտակտ ապահովել։ Համոզվեք, որ ձեր ռեզիստորը լավ
լցված է և երբ պատրաստ է, չափեք դիմադրությունն ու գրանցեք։

Այժմ դուք պատրաստեցիք մի ռեզիստոր և չափեցիք նրա դիմադրությունը։


1․ Երբ դուք չափում եք ռեզիստորի դիմադրությունը, ապա օգտագործած օհմմետրը
փոքր լարում է կիրառում ռեզիստորի ծայրերին և նրանով հոսանք է անցնում։ Հաճախ
ռեզիստորի սիմվոլի կողքին այլ սիմվոլներ են նկարում, որպեսզի ցույց տան, թե
ինչպես է կիրառված լարումը ու հոսանքի դրական ուղղությունը։ Այդպիսի դեպք
պատկերված է ստորև՝

Այս սիմվոլները ցույց են տալիս լարման բևեռայնությունը։ Եթե ռեզիստորի


երկայնքով լարումը դրական է, ինչպես ցույց է տված, ապա դրական հոսանք կհոսի
ռեզիստորի միջով հոսանքի ցույց տված սլաքի ուղղությամբ։
V=IR
Այժմ մեր սկզբնական ռեզիստորին հաջորդաբար միացնենք մի երկրորդ ռեզիստոր։
Պատկերեք երկրորդ ռեզիստորը ինչպես արված է ստորև։ Առաջին ռեզիստորի մի
բարձիկը օգտագործվել է որպես երկրորդի մաս։

Հարցեր
Հ1․Ինչքա՞ն կլինի նոր ռեզիստորի դիմադրությունը։
ա․ ինչքան առաջինը բ․ առաջինից քիչ

Երկրորդ ռեզիստորը պետք է ունենա նույն ֆիզիկական չափսերը, ինչ առաջինը։


Քանի որ դրանք նույն չափսի են, պատրաստված են նույն նյութից, ապա պետք է
ունենան նույն դիմադրությունը։ Դրա համար կան ֆիզիկական պատճառներ։ A
հաստատուն լայնական հատույթ, L երկարություն և տեսակարար դիմադրություն
ունեցող ռեզիստորի դիմադրությունը հավասար է

R = L/A

- 257 -
Այսպիսով՝ կարելի է սպասել, որ նույնանման ֆիզիկական կառուցվածքի դեպքում
կունենանք նույն դիմադրությունը։
Հարցեր
Հ2․ Եթե ռեզիստորի երկարությունը կրկնապատկվի, ապա ինչպե՞ս կփոխվի նրա
դիմադրությունը։
ա․ կկիսվի բ․ կկրկնապատկվի
Հ3․Ինչքա՞ն դիմադրություն կարելի է ակնկալել, որ կունենա ձեր պատրաստած
հաջորդաբար միացված ռեզիստորների զուգակցումը։
ա․ կկիսվի բ․ կկրկնապատկվի
Հ4․ Երկրորդ ռեզիստորի դիմադրությունը չափելու համար ո՞ր կետերին (X, Y և Z)
պետք է միացնել օհմմետրի ելուստները։

ա․ X և Z բ․ Y և Z

Հ5․Ո՞ր կետերին (X, Y և Z) պետք է միացնել օհմմետրի ելուստները հաջորդաբար


միացման դիմադրությունը չափելու համար։

ա․ X և Z բ․ Y և Z

Եթե ձեր երկրորդ ռեզիստորի դիմադրությունը սպասվածի չափ չստացվի, հնարավոր


է գեղանկարչությունից թույլ եք։ Հնարավոր է նաև միացումներն են թույլ։
Խորհելու մի քանի հարցեր
 Ի՞նչ կլինի, եթե մեջտեղի ոտքն ավելի երկար արվի։
 Ի՞նչ կլինի, եթե մեջտեղի ոտքն ավելի լայն արվի։
 Ի՞նչ կլինի, եթե մեջտեղի ոտքն ավելի մուգ արվի։
Պատասխանները կարելի է ստուգել փորձնականորեն։

Ռեզիստորների ճշտությունը

 Ենթադրենք, թե դուք ռեզիստոր արտադրող եք։ Արտադրական գծից դուրս


գալուց հետո անհրաժեշտ է չափել նրանց դիմադրությունը։ Ասենք հարկավոր

- 258 -
է պատրաստել 1000 ռեզիստորներ։ Դրանք թողարկելուց հետո կլինեն մի
ամբողջ փունջ ռեզիստորներ 800 -ից 1200 տիրույթում։ Սա նշանակում է,
որ դրանք ընկած են 800 մինչև 1200 տիրույթում։
 Երբ չափում եք ռեզիստորները, առանձրացրեք նրանք, որոնք ընկած են ձեր
ցանկացածի 1% տիրույթում։ Մնացածը թողեք առանձին արկղում։ Հնարավոր
է, որ նրանց մեջ, որոնք ընկած չեն 1% տիրույթում, կան այնպիսիները, որ
ընկած են 5% տիրույթում։ Դրանք տեղավորեք առանձին արկղում։ Այս
պրոցեսի արդյունքն այն է, որ մնում եք մի փունջ ռեզիստորներով, որոնք
չունեն ցանկալի ճշտություն։ Դուք դրանք վաճառում եք որպես սովորական
20% ռեզիստորներ։
 Փաթեթավորում եք 1% ռեզիստորները և 5% ռեզիստորները առանձին-
առանձին և դրանք վաճառում ավելի բարձր գնով։

Այս լաբորատոր առաջադրանքում ստուգեք այդ գաղափարը և կստանաք


ռեզիստորները չափելու որոշ փորձառություն։

Ի՞նչ է հարկավոր անել


 Մատակարարից ստանում եք նույն չափի քսան ռեզիստոր։
 Ընտրեք մի քանի ռեզիստորներ 100 ից մինչև 10 000 տիրույթում։
 Չափեք և գրանցեք այդ ռեզիստորների դիմադրությունները և ձեր չափած
մեծություններից եզրակացություն արեք։
 Ձեր եզրակացությունը պետք է հաստատի, որ ռեզիստորները վաճառվում են
արժեքների ճշտությունը ստուգելուց հետո և դրանք իրարից առանձին են
վաճառվում։
 Եզրակացությունը պետք է հիմնված լինի փորձնական չափումների տվյալների
վրա և վիճակագրության վերաբերյալ ձեր գիտելիքներից։
 Վերցրեք մի քանի ռեզիստորներ - 10k, 22k, 47k և միացրեք դրանց
հնարավոր բոլոր զույգերը հաջորդաբար և հաշվեք ամեն մեկի ու
զուգակցության դիմադրությունը։
 Որպեսզի երկու ռեզիստորներ միացվեն հաջորդաբար, վերցրեք ստանդարտ
տպասալիկ՝ ինչպես ցույց է տված ստորև։ Նկատենք, որ երկու ռեզիստորների
համար ընդհանուր կետը՝ նրանց միացման հանգույցը արված է այնպես, որ մի
ընդհանուր սյան վրա հինգ կետերի խումբ միացված են իրար։

- 259 -
 Ճի՞շտ է, արդյոք, հաջորդական միացման բանաձևը։
 Կապ ունի՞, արդյոք, ռեզիստորների հերթականությունը։ Եթե ռեզիստորների
տեղերը փոխենք, կփոխվի, արդյոք, հաջորդական միացման դիմադրությունը։

Զուգահեռ միացված ռեզիստորներն ունեն այնպիսի համարժեք դիմադրություն, որը


կարելի է հաշվել հայտնի բանաձևից օգտվելով։ Այս լաբորատոր աշխատանքում
կստուգենք տեսական պնդումը և ձեռք կբերեք էլեմենտները զուգահեռ միացնելու
որոշակի փորձ։
Ահա թե ինչ է հարկավոր անել՝
 Վերցրեք մի քանի ռեզիստորներ և բոլոր հնարավոր զույգերը միացրեք իրար
զուգահեռ և չափեք ամեն մեկի ու զուգակցության դիմադրությունը։
 Որպեսզի երկու ռեզիստորներ միացվեն իրար զուգահեռ, օգտագործեք
ստանդարտ տպասալիկ և երկու ռեզիստոր՝ ինչպես ցույց է տված ստորև։
Նկատեք, որ երկու ռեզիստորների համար ընդհանուր կետը՝ նրանց միացման
հանգույցը արված է այնպես, որ մի ընդհանուր սյան վրա հինգ կետերի խումբ
միացված են իրար։

 Ճի՞շտ է, արդյոք, զուգահեռ միացման բանաձևը։


 Կապ ունի՞, արդյոք, ռեզիստորների հերթականությունը։ Եթե ռեզիստորների
տեղերը փոխենք, կփոխվի՞, արդյոք, զուգահեռ միացման դիմադրությունը։

- 260 -
Երկու լուսային լամպերի խնդիրը

Այս խնդիրը պահանջում է իրարից տարբեր երկու լամպեր։ Լամպերի օրինակը ցույց
է տված ստորև։ Եթե ուշադիր նայեք լամպերին, կտեսնեք, որ նրանք նույնը չեն։ Պետք
է ուշադրություն դարձնեք հետևյալի վրա։

 Երկու լամպերն էլ նախատեսված են գործելու նույն լարման տակ։ Նշանակենք


սնման աղբյուրի լարումը Vs-ով։
 Սնվելով նույն սնման աղբյուրից, նրանք տարբեր քանակի էներգիա են ցրում։
Նշանակենք այդ էներգիանները P1 և P2։
Հարկավոր է պատասխանել հետևյալ հարցերին։
 Եթե երկու լամպերը միացվեն զուգահեռ, ապա ո՞ր լամպը ավելի շատ լույս
կտա։
 Քանի որ երկու լամպերը ցրում են տարբեր քանակի էներգիա, երբ միացվում
են նույն աղբյուրին, ապա ո՞ր լամպն ավելի շատ լույս կտա։
 Պարզելու համար, թե որ լամպն ունի ավելի մեծ հզորություն՝ Վատտ արժեք,
մշակեք փորձնական սխեմա։
Այժմ քննարկենք, թե ինչ տեղի կունենա, եթե լամպերը միացվեն հաջորդաբար։
 Գուշակեք, թե որ լամպը ավելի շատ լույս կտա, եթե սնուցումը տրվի
հաջորդաբար միացված լամպերին։ Մեծ հզորության, թե՞ փոքր հզորության։
Այժմ միացրեք լամպերը զուգահեռ և տվեք սնուցում։
Փորձնականորեն պարզեք, թե ո՞ր լամպն ունի ավելի մեծ հզորություն։
Փորձնականորեն պարզեք, թե ո՞ր լամպն է ավելի շատ լույս տալիս։

Երկու ռեզիստորների խնդիրը


Այս խնդրի համար հարկավոր է ունենալ երկու ռեզիստոր։ Օգտագործենք չորս հատ
¼ Վատտ հզորությամբ ռեզիստորներ։ Հարկավոր է ունենալ երկու ռեզիստոր մի Ra
արժեքի, իսկ մյուս երկուսը մի այլ Rb արժեքի։

- 261 -
 Հարկավոր է ունենալ սնման աղբյուր, որը տալիս է մինչև 25 կամ 30 Վ
փոփոխական լարում։
Իսկ հիմա կատարեք հետևյալը
 Պատկերացնենք, որ V1 լարումը տալիս ենք զուգահեռ միացված
ռեզիստորներին։ Ենթադրենք երկու ռեզիստորներն էլ ունեն նույնպիսի Վատտ
հզորություն։
 Գուշակեք, թե որ ռեզիստորն ավելի շատ կտաքանա և գրանցեք տետրում։
 Պատկերացրեք, որ տալիս ենք V2 լարումը երկու հաջորդաբար միացված
ռեզիստորներին։ Ենթադրենք երկու ռեզիստորներն էլ ունեն նույնպիսի Վատտ
հզորություն։
 Գուշակեք, թե որ ռեզիստորն ավելի շատ կտաքանա և գրանցեք տետրում։
Այժմ երկու ռեզիստորների դիմադրությունը չափելուց հետո
 100 ռեզիստորը 150 ռեզիստորին զուգահեռ միացված շղթային տվեք 5 Վ
սնուցում։ Սպասեք մինչև երկու ռեզիստորները գան ջերմային
հավասարակշռության։ Առնվազն երկու րոպե սպասեք։
 Այդ ընթացքում ռեզիստորներին չկպչեք։ Այնուհետև փորձեք պարզել, թե որ
ռեզիստորն է ավելի տաք։
 Պարզեք, արդյոք ռեզիստորները գործում են իրենց նախասահմանված
տիրույթում։
 Այժմ լարումը 5 Վ-ից դանդաղ բարձրացրեք։ Այս կետում դուք ռեզիստորների
երկայնքով լարում եք տալիս, որն աստիճանաբար նրանց դուրս կբերի
սահմանված Վատտ տիրույթից։ Երբ դուք զգուշորեն և դանդաղ բարձրացնում
եք լարումը, ապա այն ռեզիստորը, որն առաջինը ծուխ կարձակի, նա էլ կլինի
ամենատաքը։ Անջատեք սնուցումը և թույլ տվեք, որ այն հովանա մինչև
սենյակային ջերմաստիճան։ Չափեք ռեզիստորի դիմադրությունը և պարզեք,
արդյոք այն փոխվել է։
Այժմ օգտագործելով երկու այլ ռեզիստորներ, չափեք դրանց դիմադրությունը։
Այնուհետև
 100 ռեզիստորը 150 ռեզիստորին հաջորդաբար միացված շղթային տվեք
12 Վ սնուցում։ Սպասեք մինչև երկու ռեզիստորները գան ջերմային
հավասարակշռության։ Սպասեք առնվազն երկու րոպե։ Այդ ընթացքում
ռեզիստորներին չկպչեք։ Այնուհետև փորձեք պարզել, թե որ ռեզիստորն է
ավելի տաք։
 Պարզեք, արդյո՞ք ռեզիստորները գործում են իրենց նախասահմանված
տիրույթում։
 Այժմ լարումը 12 Վ-ից դանդաղ բարձրացրեք։ Այս կետում դուք ռեզիստորների
երկայնքով լարում եք տալիս, որն աստիճանաբար նրանց դուրս կբերի
սահմանված Վատտ տիրույթից։ Երբ զգուշորեն և դանդաղ բարձրացնում եք
լարումը, ապա այն ռեզիստորը, որն առաջինը ծուխ կարձակի, նա էլ կլինի
ամենատաքը։

- 262 -
 Անջատեք սնուցումը և թույլ տվեք, որ այն հովանա մինչև սենյակային
ջերմաստիճան։ Չափեք ռեզիստորի դիմադրությունը և պարզեք, արդյո՞ք այն
փոխվել է։

Սենսորների լարման չափումը


Այս վարժությունում կօգտագործենք որոշ սարքեր, որոնք այնպիսի լարում են
առաջացնում, որը փոփոխվում է ջերմաստիճանի հետ։ Դրանք են՝
 Ջերմազույգը
 Ինտեգրալ շղթայի ջերմաստիճանային սենսորը-LM35.
 Թերմիստրը լարման բաժանարարում
Այս բոլոր սարքերն էլ կոչվում են սենսորներ, որովհետև նրանք զգում են ֆիզիկական
մեծության որոշակի տեսակ (այս սենսորների համար ջերմաստիճան և լույս) և
լարում են առաջացնում, որը փոխվում է ֆիզիկական մեծության փոփոխության հետ,
չնայած անհրաժեշտ է լինում լարման բաժանարար կամ կամրջակային շղթա
դիմադրության փոփոխությունը լարման փոփոխության վերածելու համար։
Նկատենք, որ ոչ բոլոր սենսորներն են լարում փոխում։ Որոշ սենսորներ, օր․
թերմիստրները և թենզոռեզիստորները փոխում են իրենց դիմադրությունը դրա հետ
կապված ֆիզիկական մեծության փոփոխությունից կախված։
Ջերմաստիճանային սենսորներ
Ջերմաստիճանային սենսորները լինում են մի քանի տեսակի՝
ջերմազույգեր, որոնք թանկ չեն և լայնորեն են օգտագործվում։ Սակայն
ջերմազույգերը այնպիսի լարում են առաջացնում, որը միլիՎոլտի կարգի է։ Ստորև
պատկերված է ջերմազույգ։ Դա պարզապես երկու տարատեսակ լարեր են, որոնք
լարում են առաջացնում համապատասխան ջերմաստիճանային միջավայրում։

Թերմիստրները ջերմազգայուն ռեզիստորներ են։ Ստորև պատկերված է մի


թերմիստր։ Անհրաժեշտ է թերմիստրը դնել մի որոշ տեսակի շղթայի մեջ, որպեսզի
այն դիմադրության փոփոխությունը փոխակերպի լարման փոփոխության։

- 263 -

Ինտեգրալ շղթայով ջերմաստիճանային սենսորները, ինչպես օր LM35,


նախատեսված են լարում առաջացնել, որն ուղիղ համեմատական է
ջերմաստիճանին։ Ստորև պատկերված է ինտեգրալ շղթայով ջերմաստիճանային
LM35 սենսորը։ Երբ LM35-ին սնուցում ենք տալիս, ապա այն ջերմաստիճանային
կախվածությամբ լարում է առաջացնում։

Կատարենք չափումներ բոլոր երեք սենսորների վրա

 Չափեք ջերմազույգի ելքի լարումը և դա արեք երկու տարբեր


ջերմաստիճաններում։ Հիշենք, որ ունենք սենյակային ջերմաստիճան և
մարմնի ջերմաստիճան։
 Հարկավոր է միացնել LM35։ Կատարեք դա և չափեք այդ նույն երկու
ջերմաստիճանները։
 Հարկավոր է ունենալ թերմիստր լարման բաժանարարի մեջ կամ կամրջակում։
Պատասխանեք հետևյալ հարցերին․
1․ Ո՞ր սենսորն է առաջացնում ամենամեծ լարումը, երբ ջերմաստիճանը
փոխվում է սենյակայինից մարմնի։ Այլ խոսքով, ո՞ր սենսորն է ամենազգայունը։
2․ Արդյո՞ք որևէ սենսոր ունի այնքան փոքր լարում, որ այն դժվար է չափվում։
3․Ո՞ր սենսորը կարիք ունի այլ շղթայի կիրառման, որպեսզի այն դառնա
օգտագործելի։
4․Դասավորեք սենսորները ամենադանդաղից ամենաարագի։

- 264 -
5․ Ձեր կարծիքով, որ սենսորն է օգտագործելիս ամենահարմարը։ Ինչու՞։

Էլեկտրասնման լարման չափումը

Էլեկտրասնման սարքերը շատ օգտակար գործիքներ են։ Նրանք նախագծված են


տարբեր մակարդակի ՝դրական և բացասական հաստատուն լարում առաջացնելու
համար։ Դրանք հաճախ լինում են սնման բազմակի փաթեթով, որովհետև
էլեկտրոնային շղթաները հաճախ մի քանի տարբեր հաստատուն լարումների կարիք
են ունենում։
 Տրամաբանական շղթաներն օգտագործում են 5,0 Վ, չնայած նրանք իջնում են
ավելի ցածր լարման արժեքի հոսանքի սպառումը կրճատելու նպատակով։
 Անալոգային էլեկտրոնային շղթաները հաճախ երկու սնման կարիք ունեն,
սովորաբար +12Վ և -12 Վ կամ +15 Վ և-15 Վ։ Կարող եք գնել ոչ թանկ սնման
աղբյուր, որը տալիս է երեք տիպի լարում՝ +5 Վ, +12 Վ և -12 Վ, բոլորն էլ
չափված ընդհանուր հողի նկատմամբ։
Այս բաժնում պատրաստվում ենք չափել սնման աղբյուրի լարումը և քննել այդ
լարման որոշ նրբություններ։ Ահա թե ինչ է հարկավոր անել։
 Վերցրեք սնման աղբյուրը։ Եթե ունեք այնպիսին, որը տալիս է +5 Վ, +12 Վ և -12
Վ, ապա դա կարող եք օգտագործել։ Եթե ունեք փոփոխվող սնման աղբյուր,
դրեք այն +5 Վ լարման վրա ինչքան հնարավոր է ճշգրիտ։
 Հաջորդ քայլին պետք է չափեք սնման աղբյուրի ելքի լարումը։ Ի՞նչ տիպի սարք
է անհրաժեշտ։
ա․ Վոլտմետր բ․ օսցիլոգրաֆ
 Չափեք սնման աղբյուրի ելքի լարումը վոլտմետրով կամ տվյալներ հավաքող
սարքով։ Եթե ձեր սնման աղբյուրը կարգավորվող է, ապա դրեք այն 5 Վ վրա
ինչքան հնարավոր է ճշգրիտ։ Չափեք այն վոլտմետրով։
 Դիտեք սնման աղբյուրի լարումը օսցիլոգրաֆի վրա և չափեք հաստատուն
լարման արժեքը։
Այժմ ենթադրենք հետևյալը։ Երբ դուք օսցիլոգրաֆի օգնությամբ չափում էիք լարումը,
արդյո՞ք այն ուներ ստորև բերված տեսքը։

- 265 -
Եթե դա այդպես է, ապա դուք պրոբլեմի առաջ եք կանգնած։
 Հարց․ Երբ լարումը չափում էիք վոլտմետրով, ապա որտեղի՞ց կարող էիք
իմանալ, որ այն ունի վերոհիշյալ նկարի տեսք։
 Պատ․ Դա վոլտմետրով չեք կարող պարզել։ Նման բաները տեսնելու համար
հարկավոր է ունենալ օսցիլոգրաֆ։
Իսկ այժմ չափեք սնուցման լարումը։ Չափեք սնման աղբյուրի ելքի լարումը
օսցիլոգրաֆով և ստուգեք, արդյոք ձեր սնման աղբյուրի լարման վրա կա որևէ
ծածանվող ալիք։
 Օսցիլոգրաֆները փոփոխական և հաստատուն հոսանքների միջև
կարգաբերման հնարավորություն ունեն։
 Հաստատուն հոսանքի վրա կարգաբերված վիճակում երևում է ողջ
ազդանշանը։
 Փոփոխական հոսանքի վրա կարգաբերված վիճակում հաստատուն հոսանքի
բաղադրիչը, այսինքն՝ ազդանշանի հաստատուն բաղադրիչը հանվում է և
միայն տատանվող «փոփոխական հոսանք» բաղադրիչն է երևում։
 Ծածանվող ազդանշանում հաստատուն հոսանք բաղադրիչը դա ձեր դրած
հաստատուն լարումն է, իսկ փոփոխական բաղադրիչը ծածանումն է։
 Ցանկացած սնման աղբյուր ունի ծածանում։ Տեսնելու համար այն կարող է շատ
փոքր լինել, սակայն դրանից մի քիչ այնտեղ կա։ Կարող եք օսցիլոգրաֆը
փոփոխական հոսանքի վրա դնել և փոխելով զգայնությունը տեսնել այն։
 Եթե ձեր սնման աղբյուրում ծածանում չեք տեսնում, ապա ինչ որ մեկը դրա
համար հավելյալ վճարել է։ Շատ փոքր ծածանմամբ սնման աղբյուրները թանկ
արժեն։

Լարման չափումը օսցիլոգրաֆով

Այժմ կսովորենք, թե իչպես օգտագործել օսցիլոգրաֆը։

- 266 -
 Ստորև ցուցադրված է Hewlett-Packard (HP) 54601A օսցիլոգրաֆը։

Նշենք օսցիլոգրաֆի հատկությունները


 Այն ունի էլեկտրոնա-ճառագայթային խողովակ, որի վրա արտացոլվում են
ազդանշանները։ Դա ձախ կողմում է։
 Կան ղեկավարման բազմաթիվ էլեմենտներ՝ ինչպես
Ներկայացման ժամանակային սանդղակ
Ուղղահայաց սանդղակ
 Կա համակարգչին միացնելու մալուխ (IEEE-488)։ Այն հնարավորություն է
տալիս՝
Օսցիլոգրաֆից վերցնել չափման արդյունքները
Չափման արդյունքները մտցնել համակարգիչ
Տվյալները վերլուծության ենթարկել Mathcad, Matlab, Excel ևն ծրագրերով
 Նկատենք, որ այս օսցիլոգրաֆն ունի մուտքի երկու կանալ։ Այդ կանալների
ղեկավարման բռնակները գտնվում են էկրանի աջ կողմում։
Ինչպես օգտագործել օսցիլոգրաֆը։
 Միացրեք սնուցումը։
 Միացրեք սարքը։ Նրա էկրանի աջ կողմի ներքևի մասում կա կոճակ։
 Վրան գրված է "Line" և ցույց է տալիս "0" և "1" դիրքերը։ Սեղմեք այդ
կոճակը։
 Մուտքի ելուստներին տվեք ազդանշան։
o Օսցիլոգրաֆը կարող է ունենալ մեկից ավելի ազդանշանների մուտքի
հնարավորություն։ Նման դեպքում ընտրեք 1 կանալը։
 Համոզվեք, որ կարգաբերած պարամետրերը համապատասխանում են
ազդանշանին։ Օրինակ՝

- 267 -
o Եթե ունեք 1000 Հց ազդանշան, ապա ազդանշանի պարբերությունը 1
միլիվրկ է (0,001 վրկ) և պետք չէ, որ ժամանակի սանդղակը դրվի
այնպես, որ դիտեք միայն միկրովրկ տվյալները ու էլի շատ բան չեք
տեսնի, եթե ցուցադրեք 10 վրկ-անոց տվյալներ։
o Եթե ունեք 10 միլիՎոլտ ազդանշան, ապա շատ բան չեք տեսնի, եթե
օսցիլոգրաֆը կարգաբերեք 20 Վ լրիվ սանդղակի վրա։
Ընդհակառակը, 20 Վ ազդանշանից շատ բան չեք տեսնի, եթե
օսցիլոգրաֆը դրվի 10 միլիՎոլտ սանդղակի վրա։
Օսցիլոգրաֆի հետ ծանոթանալու նպատակով կարող եք ցուցադրել
սինուսոիդալ ազդանշան։ Կարելի է փորձել հետևյալ արժեքները
 1 Վ (2վ պիկից պիկ) ազդանշան։ Այլ խոսքով, այն ունի 1 Վ պիկի արժեք ու -1 Վ
բացասական պիկի արժեք։
 Հաճախությունը 1000 Հց (այսինքն 1 կՀց)։
 Սինուսոիդալ ազդանշան։ Այլ խոսքով այն ունի սինուս ալիքի տեսք։

Կոմպարատոր

Համակարգիչները դատարկ տարածության մեջ չեն գտնվում։ Նրանք տարբեր


եղանակներով փոխկապակցվում են արտաքին աշխարհի հետ։ Կարող եք նստել
ստեղնաշարի մոտ ու տպել։ Այդ ընթացքում օգտվում եք համակարգչի ինտերֆեյսից։
Սեղմում եք մկնիկի կոճակը ու դա մի այլ ինտերֆեյս է։
Հաճախ անհրաժեշտ է լինում չափիչ սարքավորումները համակարգիչի հետ
նույնպես փոխկապել։
 Համակարգիչի հսկման համակարգը ջերմաստիճանի արժեքի կարիք ունի,
որպեսզի հաշվարկի, թե երբ պետք է բացվի փականը։
 Համակարգիչի հսկման համակարգը լարման կարգաբերման կարիք ունի,
որպեսզի հսկի շարժիչի պտտման արագությունը։
Նման և այլ տեսակ կարիքները ցույց են տալիս, թե ինչու է ինտերֆեյսի շղթան
անհրաժեշտ։
Ուշ թե շուտ կոմպարատոր օգտագործելու անհրաժեշտություն կունենաք։ Ահա թե
ինչ է անհրաժեշտ իմանալ կոմպարատորի վերաբերյալ։

- 268 -
 Անհրաժեշտ է «զրո-մեկ» ազդանշան ստանալ, որը կախված կլինի անալոգային
ազդանշանի իր արժեքային թույլատրելի սահմանը գերազանցելու արժեքից։
o Կարողանանք ցանկալի ազդանշան ստանալու համար օգտագործել
կոմպարատոր
o Կարողանանք կոմպարատորի լարային միացումները ճիշտ կատարել։
Ի՞նչ է կոմպարատորը
Կամպարատորը այն ամենապարզ շղթան է, որն ազադնշաններ է փոխանակում
անալոգային և թվային միջավայրերի միջև։
 Պարզ ասած, կոմպարատորը համեմատում է երկու անալոգային
ազդանշանները և առաջացնում մեկ բիթ թվային ազդանշան։ Ստորև ցույց է
տված կոմպարատորի սիմվոլը։

 Կոմպարատորի ելքը բավարարում է հետևյալ կանոններին՝


o Եթե V+ -ը V-–ից մեծ է, ապա ելքը 1 է։
o Եթե V+ -ը V-–ից փոքր է, ապա ելքը 0 է։

Իրական կոմպարատորներ
LM339-ը մի սովորական կոմպարատոր է, որը չորս կոմպարատորից բաղկացած չիպ
է։ Բոլոր չորս կոմպարոտորներն էլ ունեն ելքի բաց կոմպարատոր։ Այժմ դրանք
կքննարկենք։
 Ստորև պատկերված է ելքի շղթան, ուր երևում է, թե ինչպես է կոմպարատորը
իր ելքում միացվում տրանզիստորի հետ և թե ինչպես է տրանզիստորի
կոլեկտորը միացվում չիպի ելքի ելուստին։

Այս վիճակում անհրաժեշտություն չկա շատ բան իմանալ տրանզիստորների մասին։


Անհրաժեշտ է միայն իմանալ այն, որ տրանզիստրը այս իրավիճակում գործում է
անջատիչի պես։ Տրանզիստրը ոչ միշտ է գարծում այդպես, սակայն այս իրավիճակում
դա այդպես է։
 Երբ կոմպարատորի ելքը 1 է, ապա ինչպես ցույց է տված հոսանքը հոսում
կոմպարատորից դեպի տրամզիստորի բազա, էմիտերից դեպի հող։
 Երբ հոսանք է հոսում, ապա տրանզիստորը գործում է անջատիչի պես այնպես,
որ թույլ է տալիս հոսանքին հոսել կոլեկտորից դեպի էմիտեր ու հող։

- 269 -
Կոմպարատորը միացվում է այնպես, որ սպառիչը տեղադրվում է 5 Վոլտի և չիպի
կոլեեկտորի միջև, ինչպես ստորև։

Վերջում ցույց տանք LM339 միացման կոնտակտները։

- 270 -
Թվա-անալոգային փոխակերպիչ
Համակարգիչի շարժիչը որոշակի արագությամբ պտտվելու համար լարման կարիք
ունի։ Համակարգիչը պետք է լարում գեներացնի և այն պետք է տրվի շարժիչին։ Եթե
համակարգիչը լարում է հաշվարկում, ապա թվա-անալոգային փոխակերպիչը
համակարգիչից կարող է վերցնել թվային ազդանշան ու անհրաժեշտ լարում
գեներացնել։
Կան բազմաթիվ այլ իրավիճակներ ևս, երբ համակարգիչը որոշակի նպատակների
համար կարիք ունի առանձնահատուկ լարում ունենալու ։
Թվա-անալոգային պարզ փոխակերպիչ

Սկսենք մի պարզ շղթա քննելուց։ Այդ շղթան երեք մուտքանի լարման օպերացիոն
ուժեղարար է։

 Ամեն մի մուտքի լարում կամ 0 Վ է կամ 5 Վ և ներկայացնում է


տրամաբանական 0 կամ 1։
 Մուտքի ռեզիստորներն ընտրված են այնպես, որ ոչ բոլորն են իրար հավասար։
 Ռեզիստորների դիմադրությունները հարաբերվում են ինչպես Rc = 2Rb =
4Ra։

Որպեսզի հասկանանք, թե ինչպես է աշխատում այս շղթան, անհրաժեշտ է


ստանալ ելքի լարման արտահայտությունը, որում մուտքի երկուական
համակարգով մեկը արտահայտում է ելքի լարումը։ Ելքի լարման համար ունենք
այսպիսի արտահայտություն՝

Vout = (RfVa /Ra) + (RfVb /Rb) + (RfVc /Rc)

Հարկավոր է մեկնաբանել ելքի լարման այս արտահայտությունը, երբ մուտքը


ներկայացվում է երկուական թվով։
Քննենք այս արտահայտությունը ելքի լարման համար, օգտվելով ռեզիստորների
համար մեր ունեցած առնչությունից։

Rc = 2Rb = 4Ra

- 271 -
Այս դեպքում ելքի լարման արտահայտությունը կդառնա՝

Vout = (RfVa /Ra) + (RfVb /Rb) + (RfVc /Rc)


Vout = (RfVa /Ra) + (RfVb /2Ra) + (RfVc /4Ra)

Ամեն մի մուտքի լարում կամ զրո է (0) կամ հինգ (5) Վոլտ, ներկայացնելով կամ զրո
կամ մեկ։ Թեև չպետք է խառնել Բուլյան հանրահաշվի փոփոխականները
սովորական հանրահաշվի փոփոխականների հետ, սակայն մենք դա պատրաստվում
ենք անել։ Ուզում ենք ասել, որ

Va = 5A2
Vb = 5A1
Vc = 5Ao

Հետևաբար,
Vout = (Rf/4Ra)(4Va + 2Vb + Vc )
Vout = (5Rf/4Ra)(4A2 + 2A1 + Ao )
Մնում է պատասխանել այն հարցին, թե ինչ է (4A2 + 2A1 + Ao )։
(4A2 + 2A1 + Ao )-արտահայտությունը կարելի է դիտարկել որպես A2, A1 և Ao- ով
ներկայացված երկուական համակարգի թիվ։ Այս աղյուսակը ցույց է տալիս դրանց
համարժեքությունը։

A2 A1 Ao Binary # 4A2+2A1+Ao
0 0 0 0 0
0 0 1 1 1
0 1 0 2 2
0 1 1 3 3
1 0 0 4 4
1 0 1 5 5
1 1 0 6 6
1 1 1 7 7
Այլ խոսքով, A2 -ը 4 բիթ է, A1 -ը 2 բիթ և Ao -ն 1 բիթ։

Այս ամենից հետո շղթայի համար գալիս ենք հետևյալ եզրահանգման՝

- 272 -
 Մուտքերը կարելի է դիտարկել որպես երկուական թիվ, որը կարող է լինել (0)-
ից (7).
 Ելքը մի լարում է, որը համեմատական է երկուական թվով մուտքին։
 Շղթան փոխակերպում է երկուական ներկայացմամբ թիվը նույն թվի անալոգ
տարբերակի։ Այս շղթան թվա-անալոգային փոխակերպիչ է՝ կարճ Թ/Ա
փոխակերպիչ։

Ի՞նչ անենք, եթե ուզում ենք ավելի շատ բիթերով թվի ազդանշան փոխակերպել։ Այս
հարցի պատասխանը բավականին ակնհայտ է։

 Մուտքի ավելի շատ դիմադրություններ են անհրաժեշտ։


 Դիմադրությունները պետք է ընտրվեն 2-ի հարաբերությամբ։
 Ամենաքիչ կարևոր բիթը ունի ամենամեծ դիմադրություն։
 Ավելի կարևոր բիթերն ունեն 2 անգամ փոքր դիմադրություն։

Դիտարկենք Թ/Ա փոխակերպող որոշ շղթաներ։

 Թ/Ա փոխակերպիչի կիրառության օրինակ է համակարգիչի ներսում


գեներացված ազդանշանների փոխակերպումը լարման համակարգիչից դուրս։
Նմանատիպ օգտակար փոխակերպման օրինակներից են հսկման
համակարգերը, որտեղ հսկման ազդանշանը կարող է հաշվարկվել
համակարգիչի կողմից (կիրառելով հսկման որոշ հայտնի ալգորիթմներ) և
այնուհետև փոխակերպվել լարման՝ օգտագործելով Թ/Ա փոխակերպիչ։ Այդ
լարումը ի վերջո ի թիվս շատ այլ բաների կարող է օր․ աշխատեցնել պոմպի
շարժիչը։
 Թ/ Ա փոխակերպումներ իրականացվում են նաև շատ ավելի մեծ
համակարգերի սահմաններում։

Հնարավոր է կարծեք, որ երբևէ Թ /Ա փոխակերպիչ չեք օգտագործել։ Սակայն դա


այդպես չէ։ Հիմա կհամոզվենք, թե ինչու։

Նախ, մեզ անհրաժեշտ է ունենալ թվային ազդանշանների աղբյուր նրանց


անալոգային ազդանշանների փոխակերպելու համար։ Այդպիսի աղբյուրի
ամենասովորական տեսակ է սի դի երաժշտությունը։ Տեսնենք, թե ինչ է տեղի
ունենում սի դի երաժշտության նվագի ժամանակ։ (Նշենք, որ գիտակցաբար ենք
ընդգծում երաժշտական CD արտահայտությունը, քանի որ ցանկանում ենք շեշտել,
որ դա ծրագրային ֆայլերի CD չէ)։

 CD -ի մակերևույթին կան փոքր փոսիկներ։ Դուք չեք կարող աչքով տեսնել


նրանց, բայց նրանք կան։

- 273 -
 Ցածր հզորության լազերը թարթելով ընկնում է սի դի սկավառակի վրա և
անդրադառնում։ Որտեղ փոսիկներ կան անդրադարձումը այլ ձևով է
կատարվում։ Սա նշանակում է, որ անդրադարձված լազերային ազդանշանը
կարող է օգտագործվել սի դի վրայի զրոներն ու մեկերը կարդալու համար։
 Այսպիսով, երբ սի դին պտտվում է, զրոների և մեկերի հաջորդականություն է
գեներացվում ու հաղորդվում։
 Այդ զրոների ու մեկերի հաջորդականությունը փոխակերպվում է անալոգային
լարման, որն ուժեղացվում է ու փոխանցվում ականջակալներին կամ
դինամիկներին։
 Այսպիսով, տեսնում ենք, որ մինչ այս արդեն գործ ունեցել ենք Ա/Թ
փոխակերպիչի հետ (եթե, իհարկե, երբևէ օգտագործել եք սի դի նվագարկիչ)։

- 274 -
Ստանդարտ ռեզիստորների դիմադրությունները (±5%)

1.0 10 100 1.0K 10K 100K 1.0M


1.1 11 110 1.1K 11K 110K 1.1M
1.2 12 120 1.2K 12K 120K 1.2M
1.3 13 130 1.3K 13K 130K 1.3M
1.5 15 150 1.5K 15K 150K 1.5M
1.6 16 160 1.6K 16K 160K 1.6M
1.8 18 180 1.8K 18K 180K 1.8M
2.0 20 200 2.0K 20K 200K 2.0M
2.2 22 220 2.2K 22K 220K 2.2M
2.4 24 240 2.4K 24K 240K 2.4M
2.7 27 270 2.7K 27K 270K 2.7M
3.0 30 300 3.0K 30K 300K 3.0M
3.3 33 330 3.3K 33K 330K 3.3M
3.6 36 360 3.6K 36K 360K 3.6M
3.9 39 390 3.9K 39K 390K 3.9M
4.3 43 430 4.3K 43K 430K 4.3M
4.7 47 470 4.7K 47K 470K 4.7M
5.1 51 510 5.1K 51K 510K 5.1M
5.6 56 560 5.6K 56K 560K 5.6M
6.2 62 620 6.2K 62K 620K 6.2M
6.8 68 680 6.8K 68K 680K 6.8M
7.5 75 750 7.5K 75K 750K 7.5M
8.2 82 820 8.2K 82K 820K 8.2M
9.1 91 910 9.1K 91K 910K 9.1M

- 275 -
Ստանդարտ կոնդենսատորների ունակությունները (±10%)

10pF 100pF 1000pF .010 µ F .10 µ F 1.0 µ F 10 µ F


12pF 120pF 1200pF .012 µ F .12 µ F 1.2 µ F
15 pF 150pF 1500pF .015 µ F .15 µ F 1.5 µ F
18 pF 180pF 1800pF .018 µ F .18 µ F 1.8 µ F
22 pF 220pF 2200pF .022 µ F .22 µ F 2.2 µ F 22 µ F
27 pF 270pF 2700pF .027 µ F .27 µ F 2.7 µ F
33 pF 330pF 3300pF .033 µ F .33 µ F 3.3 µ F
39 pF 390pF 3900pF .039 µ F .39 µ F 3.9 µ F
47 pF 470pF 4700pF .047 µ F .47 µ F 4.7 µ F 47 µ F
56 pF 560pF 5600pF .056 µ F .56 µ F 5.6 µ F
68 pF 680pF 6800pF .068 µ F .68 µ F 6.8 µ F
82 pF 820pF 8200pF .082 µ F .82 µ F 8.2 µ F

Ստանդարտ ինդուկտորների ինդուկտիվությունները

nH, µH nH, µH nH, µH nH, µH


1.0 10 100 1000
1.1 11 110 1100
1.2 12 120 1200
1.3 13 130 1300
1.5 15 150 1500
1.6 16 160 1600
1.8 18 180 1800
2.0 20 200 2000
2.2 22 220 2200
2.4 24 240 2400
2.7 27 270 2700
3.0 30 300 3000
3.3 33 330 3300
3.6 36 360 3600
3.9 39 390 3900
4.3 43 430 4300
4.7 47 470 4700
5.1 51 510 5100
5.6 56 560 5600

- 276 -
6.2 62 620 6200
6.8 68 680 6800
7.5 75 750 7500
8.2 82 820 8200
8.7 87 870 8700
9.1 91 910 9100

Զեների դիոդ կամ ստաբիլիտրոն

Զեների դիոդը կամ ստաբիլիտրոնը ըստ էության սովորական PN անցումով դիոդ է,


սակայն հատուկ նախագծված է ունենալ նախասահմանված հետադարձ ցածր
ծակման լարում, որը բարձր հետադարձ լարմանն առավելություն է տալիս։ Զեների
դիոդը լարման կարգավորիչի ամենապարզ տեսակն է ու այն կետը, որտեղ զեների
դիոդը ծակվում է կամ սկսում է հոսանք հաղորդել, կոչվում է «Զեների լարում» ( Vz )։
Զեների դիոդը նման է ընդհանուր օգտագործման PN անցումով ազդանշանային
դիոդին։ Երբ այն գործում է դեպի առաջ ուղղությամբ, ապա իրեն դրսևորում է որպես
սովորական ազդանշանային դիոդ՝ անցկացնելով նոմինալ հոսանք, սակայն հենց որ
Զեների դիոդի վրա կիրառվող հետադորձ լարումը գերազանցում է սարքի
նախանշված շեմը, վրա է հասնում VB ծակման լարում, կիսահաղորդիչի բաժանման
սահմանում տեղի է ունենում հեղեղանման ծակում ու դիոդով սկսում է հոսանք հոսել՝
սահմանափակելով լարման այդ աճը։
Զեների դիոդով հոսող հոսանքն աժմ դրամատիկորեն աճում է մինչև շղթայի լարման
մաքսիմալ արժեքը, որը սովորաբար սահմանափակված է հաջորդաբար միացված
ռեզիստորներով ու երբ այն հասնում է հետադարձ հագեցման՝ հոսանքը մնում է
բավականին հաստատուն կիրառված լարումների լայն տիրույթում։ Այդ ծակման VB
լարման կետը կոչվում է զեների լարում և կարող է տարածվել 1Վ –ից փոքր արժեքից
մինչև մի քանի հարյուր Վոլտ։
Այն կետը, որում զեների լարումը հոսանք է սկսում անցկացնել դիոդի միջով,
հնարավոր է շատ ճշգրտորեն կարգավորել (մինչև 1% ճշտությամբ) դիոդի
կիսահաղորդչային կառուցվացքի լեգիրացման պրոցեսում, դիոդին տալով ծակման
յուրահատուկ ( Vz ) լարում, օր․4,3Վ կամ 7,5Վ։

- 277 -
Զեների դիոդի Վոլտ-ամպերային բնութագիրը

սիմվոլ
Ուղիղ
հոսանք
Կաթոդ անոդ Առաջ
(K) (A) ուղղված
տիրույթ

Հակառակ
ուղղություն

Ուղիղ
միացում

Զեների
ծակման
տիրույթ

հակադարձ
Զեների հոսանք
հաստատուն
լարում

Զեների դիոդն օգտագործվում է իր հակադարձ տիրույթում կամ հակադարձ ծակման


ռեժիմում, այսինքն՝ դիոդի անոդը միացվում է սնուցման բացասական բևեռին։
Վերևում ներկայացված I-V բնութագրից կարելի տեսնել, որ զեների դիոդն իր
հակադարձ միացման ռեժիմում ունի համարյա հաստատուն բացասական լարում
անկախ դիոդով հոսող հոսանքի արժեքից և մնում է հաստատունին մոտ նույնիսկ
հոսանքի շատ մեծ փոփոխության դեպքում՝ քանի դեռ զեների դիոդի հոսանքի
արժեքը մնում է ծակման IZ(min) հոսանքի ու մաքսիմում ռեժիմի IZ(max) հոսանքի միջև։
Ինքնահսկման այս ունակությունը կարելի առավելագույնս օգտագործել
կարգավորելու կամ կայունացնելու համար սնման լարումը աղբյուրի կամ բեռնման
լարման տատանումներից։ Այն կարևոր փաստը, որ դիոդի երկայնքով լարումը
ծակման տիրույթում համարյա հաստատուն է, հանգեցնում է նրան, որ զեների դիոդը
կարելի է կիրառել որպես լարման կարգավորիչ։
Կարգավորիչի գործառույթն այն է, որ անկախ սնման լարման տատանումներից կամ
բեռնման հոսանքի տատանումներից, նա պետք է ապահովի հաստատուն ելքային
լարում իրեն զուգահեռ միացված բեռնմանը։ Զեների դիոդը կշարունակի լարումը

- 278 -
կարգավորել՝ մինչև հակադարձ ծակման տիրույթում դիոդի հասանքն ընկնի IZ(min)
մինիմալ արժեքից ցած։
Զեների դիոդը որպես կարգավորիչ
Զեների դիոդը կարող է օգտագործվել կայուն ելքի լարում ստանալու համար՝
ունենալով թույլ ծփանք բեռնման հոսանքի փոփոխվող արժեքից կախված։ Լարման
աղբյուրից հասանքը սահմանփակող (RS) ռեզիստորով անցկացնելով փոքր հոսանք
դիոդ միջով՝ զեների դիոդը կանցկացնի բավական հոսանք՝ առաջացնելով Vout
լարման անկում։
Հայտնի է, որ ուղղիչից ստացվող հաստատուն հոսանքի ելքի լարումը ունի
պուլսացիաներ, որը վերադրվում է հաստատուն հոսանքի լարմանը ու երբ փոխվում
է բեռնման արժեքը՝ փոխվում է նաև ելքի լարումը։ Ողղիչի ելքին միացնելով մի պարզ
զեների դիոդի կայունարար շղթա՝ ինչպես ներկայացված է ստորև, կարելի ստանալ
ավելի կայուն ելքի լարում։
Զեների դիոդի լարման կարգավորիչ

Հաստ․ հոսանքի
մուտքի լարում
ուղղիչից

RS ռեզիստորը հաջորդաբար միացված է զեների դիոդին, որպեսզի սահմանափակի


դիոդով հոսող հոսանքը, իսկ այս զուգակցման երկայնքով տրված է սնման VS լարում։
Կայունացված ելքի Vout լարումը վերցված է զեների դիոդի վրայից։ Զեների դիոդը իր
կաթոդ ելուստով միացված է հաստատուն հոսանքի սնման դրական բևեռին, այնպես
որ այն հակառակ է տեղադրված ու գործում է իր ծակման վիճակում։ RS ռեզիստորն
ընտրված է այնպես, որ այն սահմանափակում է շղթա ներհոսող հոսանքի մաքսիմալ
արժեքը։
Եթե շղթային բեռնում միացված չէ, ապա բեռնման հոսանքը կլինի զրո՝ ( IL = 0 ) ու
ամբողջ հոսանքը կհոսի զեների դիոդի միջով, որն էլ իր հերթին կցրի մաքսիմում
հզորություն։ Մեծ արժեքով RL բեռնման ռեզիստորի ու հաջորդաբար միացված փոքր
RS դիմադրությամբ ռեզիստորի միացման դեպքում նույնպես առաջ կգա դիոդի
հոսանքի մեծ արժեք։ Այդ պատճառով մեծանում է դիոդի կողմից էներգիայի ցրման
պահանջները, այնպես որ հաջորդաբար միացված ռեզիստորի արժեքն ընտրելիս
հարկավոր է զգուշություն ցուցաբերել, որպեսզի չգերազանցվի զեների դիոդի

- 279 -
մաքսիմում հզորության սահմանը այդ չբեռնված կամ բարձր իմպեդանսով
իրավիճակներում։
Բեռնումը զեների դիոդին միացված է զուգահեռ, այնպես որ RL երկայնքով լարումը
միշտ այնքան է, ինչքան զեների լարումը ( VR = VZ )։ Ծակման տիրույթում բեռնման
տակ գործելիս զեների դիոդի լարումը կայուն մնալու համար զեների հոսանքը իր
մինիմալ արժեքից միշտ բարձր պետք է լինի։ Իսկ հոսանքի վերին սահմանը կախված
է սարքի հզորության կարգից։ Սնման VS լարումը պետք է մեծ լինի VZ –ից։
Զեների դիոդով կայունարարի շղթայում կա մի փոքր խնդիր։ Դիոդը երբեմն կարող է
առաջացնել էլեկտրական խանգարումներ հաստատուն հոսանքի սնուցման վերին
շերտում, երբ փորձում է լարումը կայունացնել։ Սովորաբար դա նրա
կիրառությունների մեծ մասում խնդիր չէ, սակայն զեների ելքին մեծ ունակոիթյամբ
կոնդենատաոր զուգակցելիս կարող է կայունացման լրացուցիչ կարիք առաջանալ։
Հիմա մի փոքր ամփոփենք։ Զեների դիոդը միշտ գործում է իր հակադարձ ձևով
տեղադրված տիրույթում։ Կարելի է նախագծել լարման կարգավորիչ՝ օգտագործելով
զեների դիոդ՝ ստանալով բեռնման երկայքով ելքի հաստատուն լարում մուտքի
լարման կամ բեռնման հոսանքի փոփոխություններից անկախ։ Զեների լարման
կարգավորիչը բաղկացած է մուտքի VS լարմանը հաջորդաբար միացված հոսանքը
սահմանափակող RS ռեզիստրից, RL բեռնմանը զուգահեռ հակադարձ դիրքով
միացված զեների դիոդից։ Որպես կայունացված ելքի լարում միշտ ընտրվում է այն,
ինչ որ դիոդի ծակման լարումն է։
Զեների դիոդի օրինակ 1
Անհրաժեշտ է ունենալ 5,0Վ կայուն սնուցում, ստանալով այն 12Վ հաստատուն
հոսանքի սնման մուտքի աղբյուրից։ Զեների դիոդի մաքսիմում PZ հզորության
արժեքը 2 Վատտ է։ Օգտագործելով վերևում պատկերված զեների դիոդի լարման
կարգավորիչը, հաշվել՝
ա) Զեների դիոդով հոսող մաքսիմում հոսանքը՝
հզորություն 2Վատտ
Մաքսիմում հոսանքը = = = 400մԱ
լարում 5Վ
բ) Հաջորդաբար միացված RS ռեզիստորի մինիմալ դիմադրությունը՝
VS − VZ 12Վ − 5Վ
Rs = = = 17,5 Օհմ
IZ 400մԱ
գ) Բեռնման հոսանքը, եթե զեների դիոդի երկայնքով միացված է 1kΩ դիմադրություն՝
VZ 5Վ
IL = = = 5 մԱ
R L 1000Օհմ
դ)Լրիվ բեռնման զեների IZ հոսանքը՝
IZ = IS − IL = 400մԱ − 5մԱ = 395մԱ

Զեների դիոդի լարումները


Ինչպես որ զեների դիոդը կարողանում է առաջացնել եզակի կայուն ելքի լարում,
այնպես էլ զեների դիոդները հնարավոր է իրար հետ ու սովորական սիլիկոնային

- 280 -
դիոդների հետ հաջորդաբար միացնելով ստանալով ելքի բազմապիսի հիմնային
լարումներ, ինչպես ցույց է տրված ստորև։
Հաջորդաբար միացված զեների դիոդներ

Կոնկրետ շղթայի համար կարելի է կատարել զեների դիոդների առանձին արժեքների


համապատասխան ընտրություններ, ընդսմին հաշվի առնելով, որ սովորական
սիլիկոնային դիոդի համար լարման անկումը ուղիղ միացման դեպքում միշտ մոտ
0,6-0,7 Վ է։ Սնման Vin լարումն, իհարկե, պետք է լինի ավելի բարձր ելքի հիմնային
լարման ամենաբարձր արժեքից ու մեր վերևի օրինակում այն հավասար է 19Վ։
Հիմնական էլեկտրոնային շղթաներում զեների դիոդի տիպիկ օրինակը 500 մՎատտ
BZX55 սերիան է կամ 1,3Վատտ, BZX85 սերիան, որոնց մոտ զեների դիոդի լարումն
օր․ C7V5 հավասար է 7,5Վ և նրա հղման համարն է BZX55C7V5։
500մՎատտ սերիայի զեների դիոդներն առկա են 2,4Վ –ից մինչև մոտ 100Վ ու
սովորաբար ունեն արժեքների նույն շարքը, ինչ որ 5% (E24) սերայի ռեզիստորներն
իրենց անհատական լարման արժեքներով հանդերձ։ Ներքևի աղյուսակում
ներկայացված են այդ փոքրիկ, բայց շատ կարևոր դիոդների արժեքները։
Զեների դիոդների լարումների ստանդարտ արժեքները

BZX55 զեների դիոդ 500մՎատտ հզորությամբ


2,4Վ 2,7Վ 3,0Վ 3,3Վ 3,6Վ 3,9Վ 4,3Վ 4,7Վ
5,1Վ 5,6Վ 6,2Վ 6,8Վ 7,5Վ 8,2Վ 9,1Վ 10Վ
11Վ 12Վ 13Վ 15Վ 16Վ 18Վ 20Վ 22Վ
24Վ 27Վ 30Վ 33Վ 36Վ 39Վ 43Վ 47Վ
BZX85 զեների դիոդ 1,3Վատտ հզորությամբ
3,3Վ 3,6Վ 3,9Վ 4,3Վ 4,7Վ 5,1Վ 5,6Վ 6,2Վ
6,8Վ 7,5Վ 8,2Վ 9,1Վ 10Վ 11Վ 12Վ 13Վ
15Վ 16Վ 18Վ 20Վ 22Վ 24Վ 27Վ 30Վ
33Վ 36Վ 39Վ 43Վ 47Վ 51Վ 56Վ 62Վ

- 281 -
Զեների դիոդով հատվող շղթաներ

Մինչ այժմ մենք դիտարկում էինք, թե ինչպես կարող է զեների դիոդն օգտագործվել
հաստատուն հոսանքի լարումը կարգավորելու համար։ Իսկ ինչ՞ տեղի կունենա, եթե
մուտքի լարումը կայուն հաստատուն հոսանք չէ, այլ փոփոխական ալիքի տեսքով է։
Արդյո՞ք զեների դիոդն ինչ որ ձևով կազդի անընդհատ փոփոխվող ազդանշանի վրա։
Դիոդի հատող ու կտրող շղթաները այն շղթաներն են, որոնք օգտագործվում են
ձևավորելու ու ձևափոխելու մուտքի փոփոխական հոսանքի ալիքի տեսքը՝
առաջացնելով այլ տեսքի ելքի ալիք շղթայի դասավորությունից կախված։ Դիոդի
հատող շղթաները կոչվում են նաև սահմանափակիչներ, քանի որ նրանք
սահմանափակում կամ կտրում են մուտքի փոփոխական ազդանշանի դրական (կամ
բացասական) ծայրամասերը։ Քանի որ զեների հատող շղթաները սահմանափակում
կամ մասնակի կտրում են իրենց երկայնքով կիրառված փոփոխական ազդանշանը,
նրանք հիմնականում օգտագործվում են շղթաները պաշտպանելիս կամ ալիքային
ձևավորման շղթաներում։
Օրինակ, եթե ուզում ենք հատել ելքի ալիքը +7,5Վ –ում, ապա պետք է օգտագործենք
7,5Վ զեների դիոդ։ Եթե ելքի ալիքը փորձում է գերազանցել 7,5Վ սահմանը, ապա
զեների դիոդը կկտրի ավելցուկային մուտքի լարումը, առաջացնելով հարթ գագաթով
ալիք՝ պահելով այն հաստատուն +7,5Վ ելքի լարման տակ։ Նկատենք, որ ուղիղ
միացմամբ դիրքում զեների դիոդը դեռևս դիոդ է ու երբ ելքի փոփոխական հոսանքի
ալիքը դառնում է բացասական -0,7Վ ցածր, ապա զեների դիոդը միանում է
սովորական սիլիկոնային դիոդի նման ու ելքը հատում է -0,7Վ –ում, ինչպես ցույց է
տված ստորև։

- 282 -
Քառակուսային ալիքի ազդանշան

մի զեների
Սինուս- դիոդով հատում
ոիդալ
ալիք Ելքի ալիք

երկու զեների
դիոդով
հատում

Սինուս-
ոիդալ
ալիք Ելքի ալիք

Հետևի մասերով իրար միացված զեների դիոդները կարելի է օգտագործել որպես


փոփոխական հոսանքի կարգավորիչ, առաջացնելով հումորային լեզվով ասած
«աղքատ մարդու քառակուսային ալիքի գեներատոր»։ Օգտագործելով այս
դասավորությունը, կարող ենք կտրել ալիքը դրական +8,2Վ ու բացասական -8,2Վ
տիրույթում 7,5Վ զեների դիոդով։
Օրինակ, եթե ցանկանում ենք կտրել ալիքը երկու տարբեր մինիմում և մաքսիմում
արժեքների միջև, ասենք թե +8Վ ու -6Վ, ապա հարկավոր է օգտագործել երկու
տարբեր տիրույթներով զեների դիոդներ։ Նկատենք, որ ելքը փաստացի կկտրի ալիքը
+8,7Վ ու -6,7Վ արժեքների միջև դիոդների դեպի առաջ ուղղված դիրքով հավելյալ
լարման պատճառով։
Այլ խոսքով, կունենանք 15,4Վ պիկից պիկ լարում սպասված 14Վ փոխարեն, քանի որ
առաջ ուղղված դիրքով լարումն ընկնում է դիոդի երկայնքով՝ ավելացնելով ևս 0,7Վ
ամեն մի ուղղությամբ։
Նմանատիպ կտրող դասավորությունը բավական տարածված է էլեկտրոնային
շղթաները բարձր լարումներից պաշտպանելիս։ Ընդհանուր դեպքում սնման մուտքի
ելուստների երկայնքով տեղադրվում են երկու զեների դիոդներ և նորմալ
գործունեության ընթացքում զեների դիոդներց մեկը անջատված է ու դիոդները
ունենում են թույլ կամ ոչ մի ազդեցություն։ Սակայն, եթե մուտքի լարման ալիքը
գերազանցում է իր սահմանը, ապա զեների դիոդները միանում են ու կտրում մուտքի
լարման ավելցուկը՝ պաշտպանելով շղթան։

- 283 -
Թարթող լուսադիոդի շղթաներ

Սույն փորձնական աշխատանքի նպատակն է ստիպել լուսադիոդի լույսին թարթել։


Դրա համար կան մի քանի տարբեր հնարավոր ձևեր։ Կարելի է դա իրականացնել՝
օգտագործելով ռելեներ։ Կամ կարելի է դա անել՝ օգտագործելով տրանզիստորներ։
Կարելի դա անել նաև օգտագործելով միկրոհսկիչ։

Ռելեների միջոցով թարթող լուսադիոդ


Անհրաժեշտ է հավաքել ստորև պատկերված շղթան։

Այնտեղ առկա է մի մարտկոց, ռելե (կարմիր քառակուսու մեջ) և լամպ։ Երբ ռելեն
լարման տակ է հայտնվում, անջատիչն անջատում է լարումը էլեկտրամագնիսից և
փոխարենը միացնում է լամպի լարումը , այնպես որ այն կսկսի լույս տալ։
Սակայն երբ ռելեն այլևս լարման տակ չի գտնվում, ապա այն անջատվում է ու
դադարեցնում լամպին տրվող լարումը և կրկին էլեկտրամագնիսին է լարում տալիս։
Այնուհետև ցիկլը սկսվում է նորից կրկնվել։ Այս շղթայում խնդիրն այն է, որ
փոխանջատումը այնքան արագ է կատարվում, որ հնարավոր չէ թարթող լույսը
փաստացի նկատել։ Խնդիրը լուծելու համար կարելի է ժամանակի հապաղում
իրականացնել՝ օգտագործելով ռեզիստոր և էլեկտրոլիտիկ կոնդենսատոր։

- 284 -
Երբ վերևի շղթայում սնուցում է միացվում ու կոնդենսատորը ռելեյի կոճով սկսում է
լիցքավորվել, ապա լուսադիոդը մի անգամ կարճ ժամանակով կվառվի ։ Մի փոքր անց
ռելեյի կոճն իրեն ուրիշ դիրքի է բերում։ Դա ստիպում է լուսադիոդին հանգչել։
Կոնդենսատորը լիցքաթափվում է ռելեյի կոճի միջով։ Երբ կոնդենսատորը լրիվ
լիցքաթափվում է, ռելեն վերադառնում է իր նախնական վիճակին և կրկին միացնում
լուսադիոդը։ Այնուհետև այս ցիկլը կրկնվում է։

Երկու թարթող լուսադիոդների շղթա


Տրանզիստորների միջոցով թարթող լուսադիոդի այս շղթան կոչվում է միակայուն
մուլտիվիբրատոր։ Այն կայուն չէ, սակայն շարունակում է մի տրանզիստորից հետո
անընդհատ մյուսը միացնել։ Երբեմն անվանում են նաև ֆլիպ-ֆլոպ։

Այս շղթան դժվար է հասկանալ։ Ըստ էության երկու C1 և C2 կոնդենսատորները


մեկընդմեջ լիցքավորվում ու լիցքաթափվում են՝ դրանով միացնելով ու անջատելով

- 285 -
տրանզիստորները։ Երբ տրանզիստորը միացված է, ապա այն թույլ է տալիս իրենով
հոսանք հոսել, այնպես որ համապատասխան լուսադիոդը վառվում է։

Հիշողության բջջիջ
Երկու տրանզիստորներ կարող են ևս մի գործողություն անել։ Նրանք կարող են նաև
հիշել։ Այստեղ պատկերված է մի շղթա։ Սեղմելով A անջատիչը՝ վառում ենք
լուսադիոդը և սեղմելով B անջատիչը՝ հանգցնում ենք լուսադիոդը։ Շղթան «հիշում է»
կամ մնում է ամեն մի վիճակում, որոնք կոչվում են կայուն վիճակներ։ Այս շղթայի
տեխնիկական անվանումն է երկկայուն մուլտիվիբրատոր կամ երկկայուն անջատիչ։
Սա է համակարգիչի ողջ հիշողության հիմքը։

Երբ սեղմում ենք A անջատիչը, ապա տրանզիստորի բազայի լարումը կորչում է և A


տրանզիստորը անջատվում է։
Տրանզիստորը միանում է R1 և R2 ռեզիստորների վրայով և լուսադիոդը վառվում է։
Երբ անջատիչը բաց է թողնված, ապա B տրանզիստորի կոլեկտորի լարումը 0,6 Վ-ից
ցածր է և երկու տրանզիստորներն էլ մնում են այս վիճակում։
B անջատիչը սեղմելիս լուսադիոդը հանգչում է։ (A տրանզիստորը միանում է R3, R4 –ի
և լուսադիոդի վրայով ու քանի որ լուսադիոդով շատ փոքր հոսանք է հոսում ՝ հազիվ
թե տեսնեք նրան լույս տալիս)։ A տրանզիստորի կոլեկտորի լարումը 0,6 Վ ից փոքր է
ու երկու տրանզիստորներն էլ մնում են այդ վիճակում։

- 286 -
Ավտոմարտկոցների կողակցումը

Գոյություն ունի նստած մարտկոցով ավտոմեքենայի շարժիչի գործարկման մի պարզ


մեթոդ՝ մի այլ նորմալ մարտկոցի կողակցման օգնությամբ։ Դրա համար ձեռքի տակ
անհրաժեշտ է ունենալ 12,6Վ վերալիցքավորվող ևս մի ավտամարտկոց և նստած
մարտկոցին միացնելու համար համապատասխան մալուխ իր կցիչներով։ Այս պարզ
գործողության էությունը կայանում է նրանում, որ երկու մարտկոցները միացվում են
իրար զուգահեռ։ Սակայն հարկավոր է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում
իրականում։ Սրա բացատրությունը շատ բարդ է։ Բացատրության համար կարիք կա
օգտագործել տեխնիկական տերմիններ։
Նստած
մարտկոց

Լավ Շարժիչի
մարտկոց բլոկ
Ավտոմեքենայի նստած մարտկոցը լրիվ լիցքավորված չէ, սակայն այն ունի լիցքի
որոշ տոկոս ու երբ այն որոշ ժամանակ մնում է ոչ լրիվ լիցքավորված վիճակում,
ապա լարումն 12,6Վ-ից ընկնում է 12Վ՝ 25% ավել քիչ լիցքով։ Սակայն երբ
ցանկանում եք մեքենան գործի գցել, ապա լարումն ընկնում է մինչև 7Վ -ից էլ ցածր և
ստարտերը շարժիչին չի կարողանում պտտել։
Պատճառը կայանում է հետևյալում։ Երբ մարտկոցը լրիվ լիցքավորված է, ապա
ստարտերի էլեկտրաշարժիչի կողմից վերցվող հոսանքը հավասար է 300Ա։ Սա
մոտավորապես հավասար է 11Վ x 300 Ա= 3300 Վատտ = 4.4ձիաուժ։ (1ձիաուժ
=735,49875 Վատտ)։ Սակայն երբ լարումն ընկնում է մինչև 7Վ, ապա հոսանքը
ընկնում է մինչև 190Ա և փոխանցվում է 7Վ x 190 Ա= 1336 Վատտ = 1,8 ձիաուժ։ Սա
նորմալի միայն 40% -ն է ու այդ պատճառով մեքենան գործի չի գցվում։
Եկեք դիտարկենք հետևյալ կերպ։ Եթե ունենք բոլորովին նոր 7Վ մարտկոց, ապա
մեքենան չի գործարկվի։ Երբ սնուցումը 7Վ է,ապա ստարտերի էլեկտրաշարժիչը
կստանա միայն 190Ա հոսանք։
Այդ պատճառով հարկավոր է բարձրացնել լարումը։
Դա անելու համար նստած մարտկոցին զուգահեռ կողակցում ենք 12,6Վ մարտկոց։
Նստած մարտկոցի լարումն անմիջապես բարձրանում է 12,6 Վ։ Դա կարող է տևել 2
րոպե, սակայն նստած մարտկոցը կողակցված մարտկոցից կստանա փոքր հոսանք

- 287 -
(1-ից մինչև 10Ա) և այդպիսի միացումը կտա 12,6Վ լարում։ Ստարտերի շարժիչը
միացումից հետո արդեն կստանա 300 Ա հոսանք։ Զարմանալիորեն նստած
մարտկոցի բջիջները կտան 200Ա հոսանք և կողակցված մարտկոցն իր հերթին կտա
100 Ա հոսանք։ Հոսանքի փաստացի բաժնեմասերը կախված կլինեն այդ երկու
մարտկոցներից, սակայն հաջողության գաղտնիքը կայանում է նրանում, որ կցումից
լարումը մարտկոցի ելուստներում աճում է։
Կողակցվող մարտկոցի հզորությունն էական չէ։ Այն կարող է լինել 7Ա·ժ-ից մինչև
40Ա·ժ։ Մեքենան գործարկելիս մենք օգտվում են նրա հզորության միայն շատ փոքր
մասից և համարյա ցանկացած մարտկոց կարճ ժամանակով 200Ա հոսանք ի վիճակի
է տալ։
Մեքենայի մարտկոցի լարումը շատ կարևոր է։ Ստարտերի էլեկտրաշարժիչի խլած
հզորությունը որոշվում է հետևյալ բանաձևով՝ P(Վատտ) = V2/R։ Քանի որ
դիմադրությունը մնում է հաստատուն, ապա 7Վ լարումը առաջացնում է 7x7=49
միավոր, իսկ 11Վ լարումը առաջացնում է 11x11=121 միավոր։ Սա է տալիս վերևում
պարզաբանված 40%-ից մինչև 100% հարաբերակցությունը։

Աղմկարարներ

Արտակարգ ազդանշանի սիմուլյատոր


Ներկայացված ձայնային ազդանաշանի շղթան առաջացնում է ոստիկանական,
հրշեջ և այլ արտակարգ ծառայությունների սիրենաներ, որոնք առաջացնում են
բարձրուցածր փոփոխվող ոռնոց։

- 288 -
Շղթայի հիմքն է կազմում երկու տրանզիստորանի թարթիչը, որի առաջին
տրանզիստորի բազային կիրառված է հաճախային մոդուլյացիա։ Երբ սեղմակի
կոճակը սեղմվում է, ապա տատանման հաճախությունը ցատկում է պիկի արժեք ու
երբ կոճակը բաց է թողնվում է՝ապա 22մկՖ ունակությամբ կոնդենսատորի վրա
լարման աճման ու անկման պատճառով հաճախությունն ընկնում է։ Փոփոխության
տեմպը որոշվում է կոնդենսատորի ունակությամբ ու սեղմակի 100կՕհմ ռեզիստորով։
Տատանումներն ի վերջո դադարում են, եթե սեղմակը չի սեղմվում ու հոսանքի
սպառումը ընկնում է մինչև չնչին մակարդակ, այնպես որ անջատիչի կարիք չի
լինում։
0,1մկՖ որոշում է ձայնի բարձրությունը։ 0,047մկՖ կտա ավելի բարձր ձայն, իսկ 0,001
մկՖ կտա 15կՀց –ից 30կՀց ուլտրաձայնային ազդանշան, որը կարող է հետաքրքիր
ազդեցություն ունենալ հարևան շների վրա։ PNP –ի կոլեկտորից դեպի NPN բազա
33կՕհմ ռեզիստորը լայնացնում է խոսափողի պուլսը՝ տալով ավելի մեծ ծավալ։
Թարթող շղթան սնում է PNP տրանզիստորը, որը սնում է խոսափողին։
Տրանզիստորը շատ կիրառություններում կարող է լինել փոքր ազդանշանի
տրանզիստոր՝ ինչպես 2N4403-ը, քանի որ այն շնորհիվ արագ միացման ու
անջատման շատ հզորություն չի սպառի։ Խոսափողի հետ հաջորդաբար միացված 100
Օհմ ռեզիստորն ու 100մկՖ կոնդենսատորը սահմանափակում են հոսանքը մինչև
60մԱ ու ավելի բարձր ձայն ստանալու համար դրանք կարելի է փոխարինել կարճ
միացմամբ այնքան ժամանակ, քանի դեռ տրանզիստորը ի վիճակի է դիմանալ աճած
հոսանքին։ Սրա նախատիպը կարճ միացված վիճակում հոսեցնում է 120մԱ հոսանք,
որը 2N4403 համար նորմալ է։
Տրանազիստորների փոխարինումը նուրբ գործ է։ Հարկավոր է նախ փորձել որևէ
ցածր ազդանշանային տրանզիստոր, սակայն խուսափել բարձր հաճախային
տիպերից, այնպես որ ի վերջո չստանաք ռադիոհաճախային անցանկալի
տատանումներ։

Ռեզիստորի ստուգումը

Որպեսզի ստուգվի ռեզիստորի դիմադրությունը, այն անհրաժեշտ է շղթայից հանել։


Շրջակա բաղադրիչները կարող են ազդել ցուցմունքի վրա ու իջեցնել արժեքը։
Ռեզիստորները շատ հազվադեպ են փոխում իրենց արժեքը, սակայն եթե այն չափից
շատ տաքանում ու վնասվում է, ապա դիմադրությունը կարող է աճել։ Կարող եք
չափել ռեզիստորի դիմադրությունը շղթայում մեկ մի, այնուհետև մյուս ուղղությամբ,
քանի որ շրջակա բաղադրիչները կարող է դիոդներ պարունակեն ու դա կփոխի
ցուցմունքը։
Կարող եք ռեզիստորը ստուգել նաև նրա ջերմաստիճանի աճը զգալով։ Այն շատ տաք
է դառնում ու դուք չեք կարողանում մատը վրան պահել։ Որոշ մետաղե ժապավենով
ռեզիստորներ նախագծված են դիմանալ շատ բարձր ջերմաստիճանների։

- 289 -
Այրված ռեզիստոր
Այրված ռեզիստորի դիմադրությունը երբեմն հնարավոր է որոշել արտաքին ծածկը
հեռացնելով, եթե այն պատրաստված է սպիրալաձև ռեզիստիվ նյութից։ Հնարավոր է
գտնել այն այրված կետը, ուր սպիրալը վնասվել է։

Նորմալ 1Կ ռեզիստոր

Այրված տիրույթ

Այրված ռեզիստոր

Հարկավոր է սպիրալի այդ այրված կետը շատ զգուշորեն մաքրել ու համոզվել, որ


հնարավոր է լավ կոնտակտ ապահովել սպիրալի ու ռեզիստորի ելուստների միջև։
Չափեք վնասված սպիրալի երկու ծայրերի ու ելուստների միջև դիմադրությունը ու
ստացված արդյունքները գումարեք իրար։ Այդպիսով կստանաք ռեզիստորի
մոտավոր դիմադրությունը։ Կարելի է վնասված մասի համար արժեքը մի փոքր
մեծացնել։
Այս ձևը փաթաթված լարով վնասված ռեզիստորների համար ևս շատ հարմար է։
Հնարավոր է դրանք իրարից առանձնացնել ու չափել ամեն մի նիքրոմե մասի
դիմադրությունը և գումարելով ստանալ լրիվ դիմադրությունը։
Կա վնասված ռեզիստորի դիմադրությունը որոշելու ևս մի եղանակ։
Վերցրեք վնասված բաղադրիչի հզորությանը հավասար մի քանի ռեզիստորներ ու
սկսեք ամենամեծ արժեքից։ Օգտակար է իմանալ ռեզիստորի դիմադրության
տիրույթը՝ ասենք 10 Օհմ-ից 100 Օհմ կամ 1 ԿՕհմ-ից 10 ԿՕհմ, սակայն դա այնքան էլ
էական չէ։
Սկսեք ամենամեծ արժեքից ու միացրեք շղթան։ Կարող եք կատարել լարման թեստեր,
ու եթե գիտեք ելքի սպասվելիք լարումը, փոքրացրեք դիմադրությունը մինչև ցանկալի
լարում ստանալը։
Եթե չգիտեք սպասվելիք լարումը, ուրեմն փոքրացրեք դիմադրության արժեքը մինչև
շղթան կաշխատի ինչպես նախատեսված է։
Սա է ամենալավ խորհուրդը այն իրավիճակում, երբ ռեզիստորի արժեքը հայտնի չէ։
Կա արժեքը որոշելու ևս մի մեթոդ։ Դրա համար անհրաժեշտ է չափել լարման
անկումը ու հոսանքի արժեքը։ Բազմապատկելով դրանք իրար՝ կստանաք ռեզիստորի
հզորությունը և այն պետք է ավելի փոքր լինի փոխարինված ռեզիստորի
հզորությունից։

- 290 -
Կոնդենսատորի ստուգումը

Էլեկտրոլիտիկ կոնդենսատոր (1մկՖ) կերամիկական կոնդենսատոր (1նՖ)

Կոնդենսատորները ստուգման ենթակա ամենադժվար բաղադրիչներից են։ Դրա


պատճառն այն է, որ նրանք տեստերի վրա ցուցմունք չեն տալիս ու նրանց արժեքը
կարող է տարածվել 1պՖ-ց մինչև 100 000մկՖ։ Փչացած կոնդենսատորը տեստերով
ստուգելիս կարող է «բաց» լինել ու լավ կոնդենսատորը նույնպես կարող է «բաց» լինել։
Դրա համար հարկավոր է ունենալ ունակություն չափող սարք։

Կոնդենսատորի լարման վարկանիշը


Կոնդենսատորներն ունեն լարման վարկանիշ, որը նշվում է որպես նրանց
աշխատանքային լարում։ Այն ցույց է տալիս թույլատրելի ամենաբարձր լարումը, որ
կարելի է կիրառել նրա երկայնքով առանց վնաս պատճառելու։ Պոլի, փայլար ու
կերամիկական կոնդենսատորների լարման վարկանիշը սովորաբար հաստատուն
հոսանքի 50Վ-ից 500Վ է։ Կան նաև 1կՎ-ից 5կՎ լարման վարկանիշով կերամիկական
կոնդենսատորներ։ Էլեկտրոլիտիկ կոնդենսատորները սովորաբար լինում են 6Վ, 10Վ,
16Վ, 25Վ, 50Վ, 100Վ, 150Վ և 450Վ վարկանիշով։

Կոնդենսատորի չափսը որպես ծփանքի չափանիշ


Կոնդենսատոր չափսը կախված է մի քանի չափանիշերից՝ գլխավորապես նրա
ունակության արժեքից (օր․ միկրոՖարադներ) ու լարման վարկանիշից։ Սակայն կա
ևս մի չափանիշ, որը ամենակարևորն է։ Դա նրա ծփանքի չափանիշն է։ Ծփանքի
չափանիշը՝ դա լարման տատանումների այն քանակն է, որին կարող է առանց
չափից շատ տաքանալու դիմանալ (էլեկտրոլիտիկ) կոնդենսատորը։ Երբ հոսանքը
ներհոսում ու արտահոսում է էլեկտրոլիտիկից, այն տաքանում է ու սա կարող է ի
վերջո չորացնել կոնդենսատորը, երբ կոնդենսատորի ներսի հեղուկի որոշ
քանակություն կապանքներով ցնդում է։ Սա շատ դանդաղ ընթացող պրոցես է,
սակայն տարիների հետ կոնդենսատորը կորցնում է իր ունակությունը։
Եթե ունեք նույնատիպ երկու 1000 մկՖ 35Վ էլեկտրոլիտիկներ ու դրանցից մեկը ավելի
փոքր է, ապա այն շղթայում գործելիս ավելի շատ կտաքանա, կարճ կյանք կունենա
ու այդ պատճառով հարկավոր է ընտրել ավելի մեծ էլեկտրոլիտիկը։

- 291 -
Չի կարելի 63Վ վարկանիշ ունեցող կոնդենսատորը տեղադրել100Վ շղթայում, քանի
որ մեկուսիչը կվնասվի ու կոնդենսատորը շղթան կկարճի։ Լավ է 0,22մկՖ 50Վ
կոնդենսատորը փոխարինել 0,22մկՖ 250Վ –ով։

Նախքան որևէ կոնդենսատոր ստուգելը ու հատկապես էլեկտրոլիտիկները,


հարկավոր է նախ տեսնել, արդյո՞ք այն վնասված, գերտաքացած չէ կամ արտահոսք
չունի։ Էլեկտրոլիտիկի վերին մասի փքվածության պատճառը ներքին ջերմությունն ու
ճնշումն է ու դա հանգեցնում է էլեկտրոլիտիկի չորացման։ Ցանկացած տաք կամ ջերմ
էլեկտրոլիտիկ արտահոսք է ցուցաբերում, իսկ կերամիկական կոնդենսատորների
մասերի բացակայությունը ցույց է տալիս, որ ինչ որ բան սխալ է ընթացել։

Տեստերով հնարավոր է ստուգել երկու բան․


1․ Կարճ շղթայի առկայությունը կոնդենսատորի ներսում
2․1մկՖ բարձր ունակություն
Կարճ միացման դեպքում հնարավոր է կոնդենսատորը ստուգել շղթայում։ Հարկավոր
է օգտվել x1 Օհմ տիրույթից։ Որպեսզի ստուգվի կոնդենսատորի արտահոսքը,
անհրաժեշտ է այն լրիվ կամ գոնե մի ելուստը շղթայից հեռացնել։ Օգտվեք տեստերի
x10 կՕհմ տիրույթից։ 1 մկՖ-ից բարձր ունակությամբ արժեքների դեպքում կարելի է
օգտվել անալոգային չափիչ սարքից, որպեսզի պարզվի, թե արդյո՞ք այն
լիցքավորվում է։ Սլաքը սկզբում ցուցանակի վրայով կշարժվի՝ ցույց տալով, որ
կոնդենսատորը լիցքավորվում է, իսկ այնուհետև կանշարժանա։ Ցանկացած
չդադարող շարժում ցույց կտա, որ կոնդենսատորը արտահոսք ունի։
Կարող եք շուռ տալ ելուստները և տեսնել, արդյո՞ք սլաքը շարժվում է հակառակ
ուղղությամբ։ Դա ցույց է տալիս, որ կոնդենսատորը լիցքավորված է։ 1մկՖ ցածր
արժեքների դեպքում լիցքավորմանը այն չի արձագանքում ու սլաքը չի
տեղաշարժվում։
Թվային տեստերի դեպքում սա չի աշխատում, քանի որ տեստերի դիմադրության
տիրույթը որևէ հոսանք չի առաջացնում ու էլեկտրոլիտիկը չի լիցքավորվում։
Ունակություն ստուգելու սարք գնելու փոխարեն ավելի էժան կլինի կասկածելի
կոնդեսատորը կամ էլեկտրոլիտիկը փոխել։
Կոնդենսատորները կարող են առաջացնել շատ անսովոր անսարքություններ ու ոչ
մի տեստային սարք չի կարող այն հայտնաբերել։
Դեպքերի մեծ մասում ավելի հեշտ է մի այլ կոնդենսատոր կասկածելիին զուգահեռ
զոդել ու տեսնել կամ լսել արդյունքը։
Դրանով բավական կտնտեսեք ձեր ժամանակը, փոխանակ բաղադրիչը հեռացնելու
ու այն սարքով ստուգելու ու հնարավոր է դա որևէ ճշգրիտ ցուցմունք չտա, քանի որ
լրիվ լարումն ու հեսանքը առկա չեն։
Անիմաստ բան է նույնիսկ մտածելը, որ հնարավոր է կոնդենսատորի նման
կրիտիկական բաղադրիչը սարքով ստուգել։ Դրանով դուք ձեզ խաբում եք։ Եթե
տեստային սարքը ցույց է տալիս, որ բաղադրիչը սարքին է, ապա այլ տեղերում
կսկսեք անսարքություն փնտրել ու իզուր ժամանակ կկորցնեք։
- 292 -
Կոնդենսատորի փոխարինումը
Միշտ հարկավոր է կոնդենսատորը փոխարինել ճշգրիտ նույն տիպով։
Կոնդենսատորը շղթայում կարող է լինել քիչ կարևոր կամ կարող է լինել ծայրահեղ
կարևոր։ Արտադրողը կարող է անհաջողություների պատճառով տարիներ կորցրած
լինի մինչև ճիշտ տիպի ընտրությունը։
Կոնդենսատորը չունի պարզապես միայն «ունակության արժեք»։
Այն կարող է նաև «ռելսերն ամրացնող» էֆեկտ ունենալ։
Այլ խոսքով, կոնդենստորն ունի նաև արագ արձագանքելու ու կամ էներգիա կլանելու
կամ փոխանցելու ունակություն՝ շղթայի ռելսերի վրա կայծերի կամ ծփանքի
առաջացումը կանխելու համար։
Դրա պատճառը նրա կառուցվածքն է։ Որոշ կոնդենսատորներ պարզապես մետաղի
թիթեղներ են, իսկ որոշներ փաթաթված են կոճի տեսքով։ Որոշ կոնդենսատորներ մեծ
են, իսկ որոշներ փոքր։
Դրանք բոլորը տարբեր ձևի են արձագանքում, երբ լարումը ծփանք է դրսևորում։
Ոչ միայն այս, այլև որոշ կոնդենսատորներ շատ կայուն են ու այս բոլոր
հատկությունները կոնդենսատորի ընտրության հարցում վճռորոշ են դառնում։
Կոնդենսատորի սխալ ընտրության պատճառով դուք կարող եք ամբողջովին ավերել
շղթայի աշխատանքը։
Ոչ մի կոնդենսատոր կատարյալ չի ու երբ այն լիցքավորվում ու լիցքաթափվում է,
ապա ունակության հետ հաջորդաբար միացված փոքր արժեքով դիմադրության
նշաններ է ցույց տալիս։ Սա հայտնի է որպես համարժեք հաջորդական
դիմադրություն։ Այն կոնդենսատորին որոշակիորեն ստիպում է թեթևակիորեն ավելի
դանդաղ լիցքավորվել կամ լիցքաթափվել։
Հարկավոր է կոնդենսատորը փոխարինել իրեն նույնականով։
Սակայն, եթե նույն անսարքության պատճառով մի քանի անգամ նորոգում եք
կատարել, ապա հարկավոր է հետաքրքրվել մյուս մասնագետներից, արդյո՞ք
կոնդենսատորներն անսարք խմբաքանակով չեն ստացվել։
Եղել են դեպքեր, երբ նորոգվել են հեռուստացույցներ ու ֆաքս մեքենաներ, որտեղ
կոնդենսատորները վատն են եղել ու դրանց հետագա փոխարինումը լուծել է
խնդիրը։
Որոշ կոնդենսատորներ նախատեսված են բարձր հաճախությունների, մյուսները
ցածր հաճախությունների համար։

Զատող կոնդենսատորներ
Զատող կոնդենսատորը կարող է կատարել մինչև երեք գործողություն։ Այն ծառայում
է որպես փոքրիկ մարտկոց, որն ընդունակ է էներգիայի փոքր քանակ փոխանցել, երբ
շղթայում լարումն ընկնում է ու նաև կլանել էներգիայի կարճ պուլսը, երբ գծում
լարումը հանկարծակի աճում է։
Զատող կոնդենսատորները լինում են 100 նանոՖարադից մինչև 1000 մկՖ։

- 293 -
100նՖ կոնդենսատորները նախատեսված են կլանել լարման փոռթկումներն ու նաև
ունեն բարձր հաճախային տիրույթում ռելսերը համահարթեցնող ազդեցություն։
Դրանք ցածր հաճախային տիրույթում, ինչպիսին է ձայնային հաճախությունը՝
ազդեցություն չունեն։
Այս կոնդենսատորները հիմնականում կերամիկական են, ունեն շատ ցածր ներքին
իմպեդանս ու այդ պատճառով գործում են բարձր հաճախային տիրույթում։
10մկՖ բարձր կոնդենսատորները զատման համար են ու համարյա միշտ
էլեկտրոլիտիկ են։
Զատում նշանակում է սնման ռելսերի ամրացում։ էլեկտրոլիտիկը գործում է ճիշտ
փոքրիկ վերալիցքավորվող մարտկոցի նմանությամբ՝ շղթայի մի քանի
բաղադրիչներին հարթ ու կայուն լարում ապահովելով։
Էլեկտրոլիտիկը սովորաբար սնվում է լարման անկում առաջացնող ռեզիստորով ու
այդ ռեզիստորը լիցքավորում է կոնդենսատորը ու էլեկտրոլիտիկին
հնարավորություն տալիս ստեղծել առանձին սնուցում։
Այս երկու բաղադրիչները միասին օգնում են վերացնել լարման փոռթկումները,
քանի որ էլեկտրոլիտիկը առանձին չի կարող փոռթկումները վերացնել, եթե
անմիջապես միացված է սնման ռելսերին, քանի որ նրա ներքին իմպեդանսը բարձր է
ու փոռթկումները չեն կլանվում։
Զատող կոնդենսատորների ստուգումը շատ դժվար է։
Նրանք հազվադեպ են փչանում, սակայն եթե նախագիծը տառապում է անհայտ
հանկարծակի ժամանակավոր անսարքություններից ու լարման փոռթկումներից,
ապա ամենաճիշտը սալիկի տակ 100նՖ բարձր զատող կոնդենսատոր ավելացնելն է
ու բոլոր էլեկտրոլիտիկների փոխարինումը։
Որոշ փոքր էլեկտրոլիտիկներ գործարանային դեֆեկտի պատճառով կարող են
չորանալ ու սալիկի վրա դրանց բոլորի փոխարինումը կլուծի խնդիրը։
Զատող կոնդենսատորի որոշ ֆունկցիաներից են՝
Ծփանքի վերացումը- ուժեղարարի ֆոնային ղզզոցը կամ բզզոցը։
Հանկարծակի անսարքություններն ու փոռթկումները
Շարժիչի աղմուկը- ցածր հաճախային ձայնը (առաջանում է ելքի կողմից սնման
ռելսերի վրա ծփանք վերադրելու պատճառով և որը նախաուժեղարարի կողմից
կլանվում ու ուժեղացվում է) կրճատելու կամ վերացնելու նպատակով փուլերի
իրարից առանձնացում։

Ինչպե՞ս լիցքաթափել կոնդենսատորը


Չի կարելի օգտագործել պտտուտակահան ու ելուստները կարճ միացնել, քանի որ դա
ներքնապես կվնասի կոնդենսատորն ու պտտուտակահանը։
Հարկավոր է օգտագործել 1կՕհմ 3Վատտ կամ 5 Վատտ ռեզիստոր- կցիչներով մի
քանի վրկ միացնել ելուստներն իրար՝ ամբողջովին այն լիցքաթափելով։
Համոզվելու համար, որ էներգիան լրիվ հեռացվել է, ստուգեք այն տեստերով։

- 294 -
Կոնդենսատորի գույների կոդը

ջերմաստճանային
թիվ թիվ բազմապատկիչ ճշտություն ճշտություն
գույն գործակից
A B D (T) > 10pf (T) < 10pf
(TC)

Սև 0 0 x1 ± 20% ± 2.0pF

դարչնագույն 1 1 x10 ± 1% ± 0.1pF -33x10-6

կարմիր 2 2 x100 ± 2% ± 0.25pF -75x10-6

նարնջագույն 3 3 x1,000 ± 3% -150x10-6

դեղին 4 4 x10,000 ± 4% -220x10-6

կանաչ 5 5 x100,000 ± 5% ± 0.5pF -330x10-6

կապույտ 6 6 x1,000,000 -470x10-6

մանուշակագույն 7 7 -750x10-6

գորշ 8 8 x0.01 +80%,-20%

սպիտակ 9 9 x0.1 ± 10% ± 1.0pF

ոսկեգույն x0.1 ± 5%

արծաթագույն x0.01 ± 10%

Կարճ միացում

Շղթայի համարյա ցանկացած բաղադրիչ կարող է փչանալ ու առաջացնել կարճ


միացում կոչվող երևույթը։ Դա հիմնականում նշանակում է, որ տվյալ բաղադրիչն
ավելի շատ հոսանք է խլում, քան նորմալն ու այն կարող է ամբողջովին փչանալ կամ
պարզապես շատ հոսանք խլել և շղթայի աշխատանքը կարող է թեթևակի թուլանալ։
Բաղադրիչի դիմադրությունը կարող է փոքրանալ չնչին մեծությամբ, սակայն դա
կարող է բերել շատ մեծ ազդեցության շղթայի աշխատանքի վրա։
Օրինակ, հեռուստապատկերի խողովակի կամ մոնիտորի լծի փաթույթի երկու
հորիզոնական կամ ուղղահայաց գալարներ կարող են առկայծում ստեղծել, կպչել
իրար ու էկրանի վրա փոքրացնել պատկերի չափսերը, սակայն փաթույթի
դիմադրությունը չափելով հնարավոր չէ տարբերություն նկատել։ Այսպիսի բան
կարող է տեղի ունենալ նաև շարժիչի ու տրանսֆորմատորի փաթույթների հետ։

- 295 -
Եթե կարճ միացումը մոտակա երկու գալարների միջև է, ապա դիմադրության
փոփոխությունը շատ չնչին կլինի։ Եթե կարճ միացումը երկու տարբեր շերտերի միջև
է, ապա դիմադրությունը կփոքրանա ու այն հնարավոր է հայտնաբերել։
Երբ կարճ միացում է տեղի ունենում, ապա փաթույթը վեր է ածվում
տրանսֆորմատորի։ Ավելի ճիշտ ասած՝ վեր է ածվում ավտոտրանսֆորմատորի։
Ստորև ներկայացված A պատկերում կարող եք տեսնել նորմալ փաթույթը՝

B պատկերը ցույց է տալիս երկու գալարների միասնական կցումը ու եթե


հաղորդալարն էմալապատ է, ապա ծածկույթն այնպես է վնասվում, որ երկու
գալարների պղնձե հաղորդալարերը իրար են հպվում։ Սա կոչվում է կարճված
գալար։
C պատկերում կարող եք տեսնել երկու գալարների հպումը։
D պատկերում կարճ միացված գալարի ազդեցությունը փաթույթի վրա ցույց տալու
համար այն տեղաշարժված է սիմվոլի մյուս կողմը։
Կարճ միացված գալարը ելքում ցատկալար ունեցող տրանսֆորմատորի
երկրորդային փաթույթի ճիշտ նմանն է։
Դա երկրորդային փաթույթում շատ մեծ հոսանք կառաջացնի։
Շատ մեծ հոսանք է հոսում կարճված գալարով ու դա փոխում է մնացյալ փաթույթի
աշխատանքը։
1․Դեպքերի մեծ մասում կարճ միացումը հնարավոր է գրանցել բաղադրիչի կողմից
արձակված լրացուցիչ ջերմությամբ։

- 296 -
2․Հաջորդ քայլին հարկավոր է անջատել սնուցումը և չափել բաղադրիչի
դիմադրությունը։ Եթե այն սպասվածից փոքր է, ուրեմն բաղադրիչը փչացել է։
3․Հաջերդ քայլին հարկավոր է չափել լարումը բաղադրիչի երկայնքով։ Եթե այն
նորմալից բարձր է, ուրեմն բաղադրիչը փչացել է։
4․Հաջորդ քայլին հարկավոր է չափել բաղադրիչի խլած հոսանքը։ Եթե այն նորմալից
բարձր է, ուրեմն բաղադրիչը փչացել է։
5․Եթե բաղադրիչը ինդուկտոր է, ինչպես ասենք շարժիչը, կոճը կամ
տրանսֆորմատորը, ապա կարող եք օգտվել ինդուկտիվություն չափող սարքից։
Համեմատեք լավ փաթույթը վնասվածի հետ։ Երբեմն դեֆեկտը անհայտանում է,
որովհետև վնասված տեղում բաղադրիչի աշխատանքի ընթացքում է կայծ
առաջանում։
Ներքին ու արտաքին կարճ միացումներ
Ներքին կարճ միացումը դա երկու փաթույթների իրար հետ կարճ միացումն է, իսկ
փաթույթի ու կարկասի միջև դիմադրությունը շատ բարձր է։ Արտաքին կարճ
միացումը՝ դա բաղադրիչի փաթույթի ու իր միջուկի միջև կարճ միացումն է, երբ
գալարներից մեկը կարճ միանում է երկաթե միջուկին, որի վրա այն փաթաթված է։
Սա կարող է կարևոր չլինել, քանի դեռ մի այլ գալար նույնպես կարճ չի միացել
մետաղե միջուկին ու առաջացրել նույն փաթույթի գալարի հետ ներքին խնդիր։
Կարճ միացման հակառակը բաց շղթան է։
Սա հիմնականում առաջանում է կոտրված ելուստից կամ կոնտակտից կամ էլ
այրված կամ թթվից ու կամ ջրի ու լարման (հոսանքի) գալվանական ազդեցությունից
քայքայված լարից։
1. Բաց շղթայի դեպքում նրանով հոսանք չի հոսի։
2. Բաց շղթայի ամեն մի ծայրում լարումը նույնը չի լինի։
3. Չափեք հոսանքը բաց շղթայի երկայնքով ու պարզեք, թե արդյոք ավելցուկ
հոսանք է հոսում։
4. Բաց շղթայի երկու ծայրերն իրար միացրեք ու տեսեք, արդյո՞ք շղթան նորմալ
աշխատում է։

- 297 -
Կոճերի, ինդուկտորների ու լուծերի ստուգումը

Կոճերը, ինդուկտորները, դրոսելներն ու լուծերը պարզապես հաղորդալարի


կոճեր են։ Հաղորդալարը կարող է փաթաթված լինել մետաղե կամ ֆերիտե
կարկասի շուրջ։
Տպասալիկի վրա այն նշվում է "L" տառով։
Դուք կարող եք ստուգել այս բաղադրիչի էլեկտրական անընդհատությունը
փաթույթի ծայրերի միջև ու նաև համոզվել, որ փաթույթի ու միջուկի միջև
հաղորդականություն չկա։
Փաթույթը կարող է ունենալ 1Օհմ-ից փոքր կամ 100Օհմ-ից մեծ դիմադրություն։
Հաղորդալարի կոճը կոչվում է նաև ինդուկտոր և այն կարող է ունենալ շատ
պարզ բաղադրիչի տեսք, սակայն գործել շատ բարդ ձևով։
Կարևոր է հասկանալ, որ գալարները մեկուսացված են, սակայն մեկուսիչ
մակերևույթի թեթևակի վնասվածքը կարող է պատճառ դառնալ գալարների
էլեկտրապես իրար հպվելուն ու դա կոչվում է կարճված գալար կամ կարելի
ասել ինդուկտորն ունի կարճված գալարներ։
Երբ դա տեղի է ունենում, ապա ինդուկտորը շղթային թույլ է տալիս ավելի շատ
հոսանք հոսել։ Սա ստիպում է ապահովիչին այրվել։
Ինդուկտորի ստուգման ամենաարագ ձևը նրա փոխարինումն է նորով, սակայն
եթե ուզում եք չափել ինդուկտիվությունը, ապա կարող եք օգտվել
ինդուկտիվություն չափող սարքից։ Այնուհետև կարող եք արդյունքը
համեմատել հայտնի լավ բաղադրիչինի հետ։
Կարճ միացված գալարով ինդուկտորը կունենա շատ փոքր կամ զրո
ինդուկտիվություն, սակայն եթե անսարքության պատճառը երկու գալարների
միջև գեներացվող բարձր լարումն է, ապա չեք կարող գրանցել
անսարքությունը, երբ այն շղթայում չի աշխատում։
Փչացած լուծերը (և հորիզոնական և ուղղահայաց փաթույթները) կարող են
էկրանի վրա պատկերի չափսի փոքրացման պատճառ դառնալ և կամ ծռել կամ
առաջացնել եզակի հորիզոնական գիծ։
Հեռուստացույցի կամ մոնիտորի էկրանը ամենալավ տեստի սարքն է, քանի որ
այն ցուցադրում է անսարքությունը։ Անիմաստ է փորձել շարունակել ստուգել
փաթույթները, քանի որ ի վիճակի չեք լինի ստուգել դրանք լրիվ
աշխատանքային պրոցեսում։ Այս անսարքությունը կարող է ի հայտ չգալ, եթե
կիրառվում է ցածր լարում (տեստերի լարում)։
- 298 -
Ինդուկտորների չափումն ու թեստը
Ինդուկտորները չափվում են ինդուկտիվություն չափող սարքերով, սակայն
որոշ ինդուկտորների արժեքներ շատ փոքր են և որոշ գործիքներ ճշգրիտ
ցուցմունք ցույց չեն տալիս։ Դրա համար կարելի է մի ավելի մեծ ինդուկտոր
չափել ու գրանցել ցուցմունքը։ Այնուհետև միացնել երկու ինդուկտորները
հաջորդաբար ու գրանցել ցուցմունքը։ Այդ ձևով նրանց արժեքները գումարվում
են (ինչպես ռեզիստորների մոտ): Այս ձևով կարող եք չափել շատ փոքր
ինդուկտորներ։

Անջատիչների ու ռելեների ստուգումը

Անջատիչներն ու ռելեները ունեն կոնտակտներ, որոնք մեխանիկորեն բացվում


ու փակվում են։ Կարող ենք ստուգել նրանց անընդհատությունը։ Սակայն
երբեմն այս բաղադրիչները կոնտակտների վրա կեղտի կուտակման կամ
դրանց քայքայվելուպատճառով կարող են պատահականորեն չաշխատել, որը
տեղի է ունենում անջատիչները բացելիս կայծ առաջանալու պատճառով։
Դրանց ստուգման ամենալավ ձևը գործող լարման ու հոսանքի տակ ստուգելն
է, քանի որ հաճախ կայծելու հետևանքով չեն գործում։ Անջատիչը կարող է
աշխատել 49 անգամ, այնուհետև ամեն 50-երորդ գործողության ընթացքում
ձախողվել։ Նույնը նաև ռելեների մոտ է։ Այն կարող է կոնտակների
մաշվածության պատճառով ամեն 50 գործողության ընթացքում ընդհամենը մի
անգամ ձախողել։
Եթե կոնտակտները բավարար մեծ ուժով ու մակերեսով իրար չեն կպչում,
ապա կոնտակտով հոսող հոսանքը ջերմություն կառաջացնի, որը կվնասի
մետաղն ու երբեմն նաև կկրճատի մետաղների իրար հպման ճնշման ուժը։
Սա առաջացնում է էլ ավելի շատ կայծում ու ի վեջո անջատիչը տաքանում ու
այրվում է։ Անջատիչները էլեկտրական սարքավորումների ու տան
հաղորդալարերերի այրման հիմնական պատճառն են։
Ռելեն նույնպես ունի կոնտակտների խումբ, որոնք կարող են խնդիրներ
առաջացնել։

- 299 -
Կան ռելեների շատ տարբեր տեսակներ և դրանք հիմնականում կարելի
բաժանել երկու խմբի։
1․Էլեկտրամագնիսական ռելեն մագնիսական ուժով աշխատող ռելե է։ Այդ
ուժն առաջանում է կոճի միջով հոսող հոսանքի պատճառով։ Ռելեն բացում ու
փակում է մի խումբ կոնտակտներ։ Կոնտակտները թույլ են տալիս հոսանքին
հոսել ու այդ հոսանքը կարող է վնասել կոնտակտները։ Միացրեք 5Վ կամ 12Վ
(կամ 24Վ) կոճին ու լսեք կոնտակտների փակման կտտոցը։ Ստուգելու համար
այդ կետերում չափեք դիմադրությունը։ Կոնտակտների վրա հարկավոր է
բեռնում ապահովել՝ համոզվելու համար, որ նրանք մաքուր են ու ի վիճակի են
հոսանք հաղորդել։
Կոճը երկու ուղղություններով էլ կարող է աշխատել։
Եթե դա այդպես չէ, ապա ռելեն երևի CMOS ռելե է կամ էլ պինդ ամբողջական
ռելե է։
2․ Էլեկտրոնային ռելեն (պինդ ամբողջական ռելեն) փաթույթներ չունի։ Այն
աշխատում է օպտո-շղթայակցման սկզբունքով, ելքում ցածր դիմադրություն
առաջացնելու համար օգտագործում է լուսադիոդ, լուսակտիվ SCR կամ Opto-
TRIAC ։ Ռելեն ակտիվացնող երկու կոնտակտները պետք է միացվեն 5Վ-ին
(կամ12Վ-ին) ճիշտ ձևով, քանի որ լարումը տրվում է լուսադիոդով ու նրան
հաջորդաբար միացված ռեզիստորով։ Լոսադիոդը լույս է արձակում ու
ակտիվացնում լուսազգայուն սարքը։

պինդ ամբողջական ռելե բեռնում

Դիոդների ստուգումը

Դիոդները կարող են ունենալ 4 տեսակի անսարքություն՝


1․Բաց շղթա երկու ուղղություններով
2․Ցածր դիմադրություն երկու ուղղություններով
3․ծակված
4․Ձախողում բեռնման տակ
Դիոդի ստուգումը անալոգային չափիչ սարքով
Դիոդը անալոգային սարքով կարելի է ստուգել է դիմադրության որևէ տիրույթի վրա։

- 300 -
(Բարձր դիմադրության տիրույթն ավելի լավ է- այն երբեմն այդ տիրույթի համար
ունենում է բարձր լարման մարտկոց, սակայն դա ստուգման վրա չի ազդում)։
Հարկավոր է հիշել երկու բան՝
1․ Երբ դիոդը չափվում է մի ուղղությամբ, ապա սլաքը ընդհանրապես չպետք է
շարժվի։ Սա նշանակում է, որ դիոդը թարս է տեղադրված։ Այն ոչ մի հոսանք հոսել
թույլ չի տա։ Այնպես որ սլաքը չի շարժվի։
Իսկ երբ դիոդը միացվում է հակառակ ձևով, ապա սլաքը ցուցանակով մոտ 80% աջ
(դեպի վեր) կշարժվի։ Այդ դիրքը ցույց է տալիս դիոդների ելուստներով լարման
անկումը ու դա դիմադրության արժեք չէ։ Եթե փոխեք դիմադրության տիրույթը, ապա
սլաքը չափիչ սարքի ներքին դիմադրության պատճառով թեթևակի կշարժվի մի այլ
դիրք։ Սա նշանակում է, որ դիոդը ուղիղ է միացված։ Սա ցույց է տալիս, որ դիոդը
սարքին է։
Ի տարբերություն Շոտկեյի դիոդի՝ նորմալ դիոդի մոտ սլաքը կկանգնի մի փոքր այլ
դիրքի վրա։ Դրա պատճառը հանգույցով անցման լարման տարբեր անկումներն են։
Սակայն դրանով դիոդը ստուգում ենք շատ ցածր լարման տակ ու այն կարող է
շղթայում առկա բարձր լարման կամ հոսանքի պատճառով ձախողվել։
2․ Անալոգային չափիչ սարքի ելուստներից սև գույնը միացված է մարտկոցի
դրական բևեռին ու ստորև ցույց է տրված աշխատող դիոդի համար ցուցմունքները
միացման երկու դեպքերում

սա համարժեք շղթան է

Դիոդի ստուգումը թվային տեստերով կատարվում է «Դիոդ» կարգաբերման վրա,


քանի որ թվային տեստերը դիմադրության որոշ կարգաբերումներում ելուստներով
հոսանք չի անցկացնում ու ճշգրիտ արդյունք չի տալիս։

- 301 -
Ամենաճիշտը կասկածելի դիոդի փոխարինումն է նորով։ Պատճառն այն է, որ դիոդն
ունի մի շարք բնութագրիչներ, որոնք սովորական պարզ սարքով հնարավոր չէ
ստուգել։ Որոշ դիոդներ ունեն բարձր հաճախության տակ արագ վերականգման
հատկություն։ Նրանք շատ արագ հաղորդում ու անջատում են, այնպես որ ալիքը
մշակվում է ճշտորեն ու էֆեկտիվորեն։
Եթե դիոդը փոխարինվում է սովորական դիոդով, ապա այն կտաքանա, քանի որ
չունի բարձր արագության բնութագրիչ։
Այլ դիոդներ իրենց երկայնքով ունեն լարման թույլ անկում ու երբ սովորական դիոդ է
օգտագործվում, ապա այն տաքանում է։ Փչանալիս դիոդների մեծ մասում կարճ
միացում է առաջանում։ Սա հնարավոր է ստուգել ցածր դիմադրության տիրույթում
(x1 կամ x10 Օհմ տիրույթ) երկու ուղղություններով։
Դիոդը կարող է վնասվելով դառնալ նաև բաց շղթա։ Այս անսարքությունը գտնելու
համար ստուգվող դիոդին զուգահեռ կարելի տեղադրել մի այլ նույնական դիոդ։
Ծակված դիոդը կարելի է հայտնաբերել մի ուղղությամբ ցածր, իսկ մյուսով թեթևակի
արժեքով։
Այնուամենայնիվ, այսպիսի դեֆեկտը կարելի է հայտնաբերել միայն շղթայի
աշխատանքի ընթացքում։ Շղթայի ելքը կլինի ցածր ու երբեմն դիոդը կտաքանա
(նորմալից շատ)։
Դիոդը կարող է բացվել լրիվ բեռնման տակ ու աշխատել մեկընդմեջ։ Դիոդները
մակերեսային մոնտաժում հանդիպում են զույգերով, իսկ կամրջակում լինում են 4
հատ։
Դրանցից պատահում են նաև զույգերով, որը նման է 3 ելուստանի տրանզիստորի։
Դիոդի մակերևույթի ծայրի գիծը ցույց է տալիս կաթոդը ու դուք չեք կարող ասել, որ
դա դրական ելուստն է։ Նկարագրման ճիշտ ձևն է ասել, որ այն կաթոդի ելուստն է։
Մյուս ելուստը անոդն է։ Կաթոդը սահմանվում է որպես մի էլեկտրոդ, որով
էլեկտրական հոսանքը դուրս է գալիս սարքից։
Ստորև ներկայացված պատկերում ցույց են տված դիոդների տարբեր տեսակներ։

- 302 -
Փոփոխական հոսանքի ուղղիչի կամրջակի փչացած դիոդ
Կամրջակի դիոդներից մեկը կարող է բացվել (ցանկացած այլ դիոդ կառաջացնի նույն
էֆեկտը) ու առաջացնել ելքի այնպիսի լարում, որը կարող է թեթևակի ցածր լինել
սկզբնական լարումից։ Փաստացի լարման անկումը կախված կլինի շղթայի կողմից
վերցվող հոսանքից ու տանսֆորմատորի պահանջվող լարումը արտադրելու
ունակությունից ու կիսաալիքի գործողության ընթացքում առկա հոսանքից։ Լարումն
ամեն մի կիսապարբերության ընթացքում (երբ դիոդներից ոչ մեկը շղթային էներգիա
չի փոխանցում) ստացվում է էլեկտրոլիտիկից ու նրա չափսը կորոշի ծփանքի չափը,
որն առաջանում է դիոդի փչանալուց հետո։ Ծփանքը կլինի 100-ից 1000 անգամ ավելի
մեծ, կախված ֆիլտրող կոնդենսատորից։
Գտնելու համար փչացած դիոդը, պարզապես վերցրեք մի որևէ դիոդ ու միացված
վիճակում այն հերթով տեղադրեք կամրջակի ամեն մի դիոդի երկայնքով։
Կամրջակային ուղղիչի դեպքում պուլսացիայի հաճախությունը կլինի հիմնական
հաճախության կրկնապատիկը ու նրա ծփանքը կլինի շատ փոքր, եթե ընտրված է
ճիշտ արժեքով էլեկտրոլիտիկ։ Երբ դիոդը փչանում է, ապա ծփանքի հաճախությունը
հավասար կլինի հիմնական հաճախությանն ու ամպլիտուդը զգալի կմեծանա։ Դուք

- 303 -
նույնիսկ կարող է ֆոնային բզզոցի ձայն լսեք աուդիո սարքավորումից։ Եթե չեք
կարողանում գտնել փչացած դիոդ, ապա կարող է փչացած լինել ֆիլտրող
կոնդենսատորը։ Անջատեք սարքը ու ֆիլտրող կոնդենսատորի երկայնքով
ցատկալարերով մի էլեկտրոլիտիկ միացրեք։ Միացրեք սնուցումը և ստուգեք, արդյո՞ք
բզզոցը նվազեց։

Դիոդներից մեկն այրվել է

Ամենաճիշտը դիոդն իրեն համարժեքով փոխարինումն է, սակայն շատ հաճախ դա


հնարավոր չէ։ Շատ դիոդներ ունեն անսովոր նշագրումներ կամ գույներ կամ
անընթեռնելի տառեր։ Սա միայն ընդհանուր ցուցում է, քանի որ շատ դիոդներ ունեն
հատուկ բնութագրիչներ, հատկապես բարձր-հաճախային շղթաներում
օգտագործվողները։
Սակայն, եթե հուսահատվել եք սարքը չաշխատելուց, ապա կան մի քանի քայլեր-
պարզեք՝ դիոդը ազդանշանային, ուժային, թե զեների դիոդ է։
Ազդանշանային դիոդի համար փորձեք 1N4148։
Ուժային (1 Ա) դիոդի համար փորձեք 1N4004 (մինչև 400Վ համար)։
Ուժային (3 Ա) դիոդի համար փորձեք 1N5404 (մինչև 400Վ համար)։
Բարձր-հաճախային դիոդի համար փորձեք UF4004 (մինչև 400Վ համար)։
Եթե բարձր արագության կիրառություններում տեղադրեք սովորական դիոդ, ապա
այն շատ արագ կտաքանա։
Անհայտ զեների դիոդը փոխարինելիս սկսեք լարման ցածր արժեքներից, ինչպիսիք
են 6,2Վ ու տեսեք, արդյո՞ք շղթան աշխատում է։
Դիոդի չափսն ու ելուստների հաստությունը դիոդի հոսանք հաղորդելու մեծության
մասին գաղափար կտա։
Ելուստները կարճ թողեք, քանի որ տպասալիկը գործում է որպես ջերմակլանիչ։
Դիոդը սառը պահելու համար ելուստների վրա կարող եք նաև թևիկներ
հարմարեցնել։

- 304 -
Լարման կարգավորիչների անսարքությունը

Լարման կարգավորիչը վերցնում է մուտքի բարձր լարումն ու տալիս է ֆիքսված ելքի


լարում։ Մուտքի լարումից 4Վ –ով քիչ ելքի լարում ունենալով՝ կարգավորիչը կտա
ֆիքսված ելքի լարում համարյա առանց ծփանքի։
Լարման կարգավորիչներին անվանում են նաև «3- ելուստանի կարգավորիչներ» կամ
«IC կարգավորիչներ»- չնայած այս անվանումը հազվադեպ է օգտագործվում։
Մեծ մասամբ լարման կարգավորիչը բավական տաքանում է ու այդ պատճառով ունի
հաճախ փչանալու համբավ։
Եթե կարգավորիչը չի տաքանում, ապա կամ այն կամ փչացել է կամ էլ շղթան չի
աշխատում։
Կարգավորիչը կարող է միայն իջեցնել լարումը։ Այն չի կարող մեծացնել հոսանքը։
Սա նշանակում է, որ շղթային տրվող հոսանքը պետք է առկա լինի նաև
կարգավորիչը սնուցող շղթայից։
Բոլոր կարգավորիչներն ունեն իրարից տարբեր ելուստներ, այնպես որ հարկավոր է
պարզել մուտքի ու ելքի ելուստների դասավորությունն ու համոզվել, որ առկա է
առնվազն 4Վ լարման տարբերություն։ Որոշ կարգավորիչներ կարող են աշխատել
1Վ-ից փոքր լարման տարբերությամբ, այնպես որ հարկավոր է կարդալ տիպը
բնորոշող փաստաթուղթը։
Որոշ կարգավորիչներ կոչվում են «բացասական լարման կարգավորիչներ» և մուտքի
լարումը պետք է լինի բացասական ու ելքի լարումը լինի բացասական։
Լարման կարգավորիչը հարկավոր է ստուգել սնուցումը միացված վիճակում։
Համոզվեք, որ ելուստներին որևէ կոնտակտներ չեն կարող կարճ միացում
առաջացնել, քանի որ դա կփչացնի կարգավորիչը կամ սնման շղթան։
Սնուցումն անջատված կամ կարգավորիչը շղթայից հեռացված վիճակում կարող եք
այն ստուգել դիմադրության վրա դրված տեստերով։ Եթե որև դիմադրություն շատ
ցածր կամ զրո Օհմ է, ուրեմն կարգավորիչը փչացել է։

- 305 -
Տրանսֆորմատորի անսարքությունը

Բոլոր տրանսֆորմատորներն ու կոճերը ստուգվում են միևնույն ձևով։ դրանց մեջ են


մտնում կոճերը ինդուկտորները լուծերը, ուժային տրանսֆորմատորները,
անդրադարձ տրանսֆորմատորները, անջատիչային տրնասֆորմատորները և
կարկասի շուրջ փաթույթ ունեցող ցանկացած սարք։ Բոլոր այս սարքերն էլ կարող են
փչանալ։ Հաղորդալարի ծածկույթը կոչվում է մեկուսիչ լաք կամ «էմալ» ու այն կարող
է ճաքել կամ գերտաքանալ կամ վիբրացիայի ո ւկամ շարժման հետևանքով վնասվել։
Երբ երկու գալարներ իրար են կպչում, ապա շատ հետաքրքիր բան է տեղի ումեմում։
Փաթույթը վեր է ածվում երկու առանձին փաթույթների։

Կդիտարկենք կոճի նման մեկ փաթույթի դեպքը։ Դա ցույց է տված վերևի նկարի
առաջին մասում, ուր փաթույթը փաթաթված է կարկասի շուրջ ու կրկին ետ
փաթաթած, առաջացնելով երկու շերտ։ Ներքևի և վերևի շերտերն իրար են կպչում
նկարում պատկերված կետում ու հոսանքը, որը սկզբում հոսում էր A, B, C, D կետերով,
այժմ անցնում է A և D-ով։
B C փաթույթները դառնում են առանձին փաթույթ, ինչպես ցույց է տված երկրորդ
պատկերում։ Այլ խոսքով կոճը դառնում է տրանսֆորմատոր, որի երկրորդային
փաթույթը կարճ միացված է՝ ինչպես ցույց է տված երրորդ պատկերում։
Երբ տրանսֆորմատորի ելքը կարճ միացվում է, ապա այն շատ մեծ հոսանք է խլում,
քանի որ առաջանում է կարճ շղթա։ Այդ կարճ շղթան ստիպում է տրանսֆորմատորին
շատ ուժեղ տաքանալ։
Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ որևէ կոճ կամ տրանսֆորմատոր կարճված
փաթույթ է ունենում։ Կարճված փաթույթները կարող է լինեն մի գալարով կամ մի
քանի գալարներով։
Այս տիպի անսարքությունը հնարովոր չէ ստուգել տեստերով, քանի որ պարզ չէ, թե
ինչքան է աշխատող կոճի կամ փաթույթի դիմադրությունը ու վնասված փաթույթի
դիմադրությունը կարող է փոքր լինել ընդամենը 0,001Օհմ-ով։
Սակայն եթե տրանսֆորմատորը կամ կոճը չափվում է ինդուկտիվություն չափող
սարքով, ապա ծփացող կամ փոռթկացող լարում է անցնում կոճի մեջ՝ առաջացնելով
մագնիսական հոսք, այնուհետև այդ մագնիսական հոսքը փլվում է ու էներգիան
անցնելով փաթույթի մեջ՝ լարման ալիք է առաջացնում։ Ինդուկտիվության գործիքը
կարդում է դա ու Հենրիներով (միլիՀենրի կամ միկրոՀենրի) ինդուկտիվության
ցուցմունք է տալիս։

- 306 -
Սա արվում է տրանսֆորմատորը շղթայից հեռացված վիճակում ու կատարելը կարող
է շատ դժվար լինել, քանի որ տրանսֆորմատրների մեծ մասը մի քանի միացումներ
ունի։
Եթե կոճը կամ տրանսֆորմատորը կարճված գալար ունի, ապա մագնիսական հոսքի
էներգիան կանցնի կարճված գալարների մեջ ու հոսանք կառաջացնի։ Փաթույթից
համարյա ոչ մի լարում չի գրանցվի։
Ինդուկտիվության չափիչ գործիքի ցուցմունքը կլինի ցածր կամ շատ ցածր ու դուք
պետք է աշխատեք, եթե այն ճիշտ է։
Սակայն անսարք տրանսֆորմատորը կամ կոճը չափելիս կա մի բարդ խնդիր։ Այն
կարող է շարքից դուրս գալ միայն լարում կիրառելիս։
Գալարների միջև կարող է լարումը կայծ առաջացնել կամ արանքով ցատկ կատարել
ու խնդիր առաջացնել։ Տեստերով այս խնդիրը հնարավոր չէ պարզել։
Երկրորդ, ինդուկտիվություն չափող սարքը կարող է ցուցմունք տալ, բայց դուք չեք
իմանա, արդյո՞ք այն ճիշտ է։ Դրա համար հարկավոր է օգտագործել ավելի
կատարյալ սարք։
Անսարք տրանսֆորմատորը ստոգելու մի ձև է նաև այն շղթային միացնելն ու
տաքանալն ստուգելը, երբ երկրորդային փաթույթին ոչ մի բան միացված չէ։
Այն չպետք է տաքանա։
Կարճված գալարների հայտնաբերումը հեշտ գործ չէ, քանի որ արդյունքները
համեմատելու համար հարկավոր է ունենալ ճիշտ նույնանման ևս մի սարքին
բաղադրիչ։
Երբ կարճված գալար է առաջանում, ապա տրանսֆորմատորների մեծ մասը ուժեղ
տաքանում է։ Այն կարող է լարում փոխանցել, սակայն ջերմություն է առաջանում ու
տրանսֆորմատորից սկսում է հոտ գալ։

- 307 -
Տրանզիստորների անսարքությունը

Տրանզիստորի կոլեկտորի ու էմիտերի միջև հոսող հոսանքը ջերմություն է


առաջացնում ու բարձրացնում տրանզիստորի ջերմաստիճանը։ Անհրաժեշտ է
ջերմությունը տրանզիստորից հեռացնել, հակառակ դեպքում այն կարող է բավական
բարձր լինել ու վնասել սարքի ներսի P-N անցումը։ Ուժային տրանզիստորները շատ
ջերմություն են առաջացնում ու այդ պատճառով սովորաբար ամրացվում են թևեր
ունեցող ալյումինի կտորի վրա, որը կոչվում է ջերմակլանիչ։
Այն ջերմությունը ցրում է ու հնարավորություն տալիս դիմանալ ավելի մեծ հոսանքի։
Ցածր հզորությամբ ազդանշանային տրանզիստորները սովորաբար ջերմակլանիչի
կարիք չեն ունենում։ Որոշ տրանզիստորներ ունեն մետաղական մարմին կամ
հարմարություն ավելի մեծ ջերմակլանիչի հետ միացնելու համար։ Եթե
տրանզիստորը միացված է ջերմակլանիչին փայլարե տափողակով, ապա այն կարող
է վնասվել կամ ճաքել ու կարճ միացում առաջացնել։ Կամ մետաղի մի փոքր կտոր
կարող է ծակել փայլարը։ Երբեմն ջերմությունը փայլարով փոխանցելու համար
սպիտակ գույնի ջերմակլանիչ բաղադրանյութ է օգտագործվում։ Սա շատ կարևոր է,
քանի որ փայլարը ջերմության շատ վատ հաղորդիչ է ու մաքսիմալ
ջերմահաղորդում ապահովելու համար հարկավոր է բաղադրանյութ քսել։
Տրանզիստորները կարող են փչանալ տարբեր ձևերով։ Նրանք ունեն դեպի առաջ ու
հետադարձ լարման դասակարգումներ ու եթե այն գերազանցվում է, ապա
տրանզիստորը կարող է հաղորդել ու փչանալ։ Որոշ դեպքերում բարձր լարումը
կարող է ծակել տրանզիստորն ու այն կարող է մեկ մեկ փչանալ։ Փաստացի այն
կարող է շատ ավելի արագ փչանալ լարման փոռթկումից, քան հոսանքի
գերբեռնումից։
Այն կարող է ցանկացած երկու ելոստների միջև կարճվելով փչանալ, ընդսմին
դեպքերի մեծ մասում դա կոլեկտոր-էմիտեր անցումն է։ Սակայն փչանալիս կարող է

- 308 -
կարճ միացում առաջանալ բոլոր երեք ելուստների միջև։ Կարճված տրանզիստորը
թույլ կտա մեծ հոսանք հոսել ու այլ բաղադրիչների տաքանալու պատճառ դառնալ։
Տրանզիստորները կարող են առաջացնել նաև բաց շղթա բազայի ու կոլեկտորի,
բազայի ու էմիտերի կամ կոլեկտորի ու էմիտերի միջև։
Տրանզիստորը ստուգելու առաջին քայլը նրա տաքանալու նշանները ստուգելն է։
Հնարավոր է այն այրվի, հալվի կամ պայթի։ Եթե սարքը անջատված է, ապա կարող
եք ստուգել, թե արդյո՞ք այն անսովոր տաք չէ։ Ձեր զգացած ջերմության քանակը
համեմատական կլինի տրանզիստորի տակի ջերմակլանիչի չափսերին։ Եթե
տրանզիստորը ջերմակլանիչ չունի ու այն շատ տաք է, ապա կասկածանք է
առաջանում։
Չի կարելի կպչել տրանզիստորին, եթե այն 220 Վ փոփոխական հոսանքի շղթայի մաս
է կազմում։ Միշտ հարկավոր է նախքան բաղադրիչին կպչելը սարքը նախորոք
անջատել։
Տրանզիստորի փոխարինումը
Եթե ճշգրիտ փոխարինում չեք ճարում, ապա տրանզիստորի փոխարինման
ուղեցույցում նայեք նրա մոտակա համարժեքը։
Կարևոր պարամետրերն են․
-լարումը
-հոսանքը
-հզորությունը
-աշխատելու մաքսիմում հաճախությունը
Փոխարինվող մասը պետք է ունենա օրիգինալին հավասար կամ ավելի բարձր
պարամետրեր։
Ի՞նչ է հարկավոր հիշել․
-տրանզիստորի բևեռայնությունը՝ PNP կամ NPN։
-առվազն նույն լարումը, հոսանքը ու հզորությունը
-ցածրհաճախային կամ բարձրհաճախային տիպը
-ստուգեք փոխարինվող մասի ելուստները
-տրանզիստորը հեռացնելիս տպասալիկը չվնասելու համար օգտագործեք
ապազոդող պոմպ
-ստուգեք փայլարե տափողակը և ջերմակլանիչ բաղադրանյութը
-ձգեք պնդողակը կամ պտուտակը ոչ շատ ձիգ ու ոչ շատ թույլ
-հորիզոնական ելուստներով ու ինտեգրված դիոդ ունեցող տրանզիստորները պետք է
փոխարինվեն նույն տիպի հետ

- 309 -
Էլեկտրական շարժիչի ստուգումը

Շարժիչի աշխատանքի ստուգման միակ ճիշտ ձևը այն է, որ հարկավոր է ունենալ


երկու միատեսակ շարժիչներ և ստուգել պտտական մոմենտը՝ միացնելով դրանք
ցածր լարման աղբյուրին ու փորձել մատներով կանգնեցնել լիսեռը։ Դա կտա երկու
արդյունք։ Նախ, դրանով կպարզեք շարժիչի պտտական մոմենտը։ Դա լիսեռի
պտտման էֆֆեկտն է։ Շարժիչի պտտական մոմենտը հաշվարկելու ձև լարմամբ ու
հոսանքով գոյություն չունի։
Անհայտ ֆակտորը՝ դա մագնիսների (հաստատուն մագնիսներ) ստեղծած
մագնիսական դաշտի ուժն է և դրանով է որոշվում պտտական մոմենտը։
Երկրոդ, զգալով լիսեռը հնարավոր է պարզել, թե արդյո՞ք պտտական մոմենտը
համաչափ է ողջ պտույտի ընթացքում։
Ունենալով երկու միատեսակ շարժիչներ, կարող ենք ստուգել, արդյոք նրանցից մեկը
ունի ավելի թույլ պտտական մոմենտ։

Շարժիչներում համարյա ոչ մի բան չի կարող փչանալ, բացի նրանց խոզանակներից։


Եթե խոզանակները մաշվում են, ապա առաջանում է լրացուցիչ դիմադրություն
խոզանակի ու կոմուտատորի շփման տեղում և սա հնարավոր է պարզել՝
հնարավորություն տալով լիսեռին դանդաղ պտտվել ու զգալով դիմադրությունը
պտտման ընթացքում։ 3 -բևեռանի շարժիչը կունենա երեք դիրք, որտեղ ուժը
ամենամեծն է ու յուրաքանչյուր դիրք կտա նույն զգացողությունը։ 5 բևեռանի շարժիչը
կունենա ամենամեծ ուժի 5 դիրք։
Եթե դիմադրության ուժը թույլ է կամ համաչափ չէ, ապա շարժիչը փչացած է։
Հնարավոր չէ տեստերով ստուգել շարժիչը, քանի որ փաթույթի դիմադրությունը շատ
փոքր է ու երբ շարժիչը պտտվում է, ապա պտույտի պատճառով առաջանում է

- 310 -
հետադարձ լարում՝ մեծացնելով չափիչ սարքի ցուցմունքը, որը կլինի սխալ
ցուցմունք։

Միկրոշարժիչները ներսի միջուկ չեն ունենում։ Սա նշանակում է, որ 3 փաթույթները


փաթաթված են մի մեքենայով, այնուհետև ձև տալով թեթևակի ծռվել են ու սոսնձվել։
Կենտրոնում տեղադրված է մի 3 բևեռանի շրջանաձև մագնիս ու ռոտորը պտտվում է
դրա շուրջ։
Այս տիպի շարժիչը բավական էֆեկտիվ է, քանի որ խարիսխը պտտման կենտրոնից
ունի ամենամեծ հեռավորությունը ու շարժիչը շատ արագ հասնում է իր պտտման
առավելագույն արագությանը։
Եթե լսեք քերծող աղմուկ, ապա դա կարող է լինել փաթույթը։
3 -բևեռանի, 5- բևեռանի և միկրո շարժիչներ կան տպիչներում, սիդի նվագարկիչների
բացող մեխանիզմներում, խաղերում, ուղղաթիռներում, ավտոմեքենաներում և դրանք
հազվադեպ են փչանում։

Էլեկտրական բաղադրիչների ստուգումը շղթայի մեջ

Հնարավոր է ստուգել շղթայի էլեկտրական բաղադրիչները անմիջապես շղթայի մեջ,


սակայն շրջապատող բաղադրիչներն արդյունքների վրա ազդեցություն կունենան։
Հարկավոր է միացնել նախագիծն ու տարբեր կետերում լարումը ստուգելու համար
օգտվել լարման ցուցմունքի վրա դրված տեստերից։ Լավ է ունենալ սարքի սխեման,
այնպես որ կիմանաք, թե ամեն մի կետում ինչ լարում պետք է լինի։
Այս եղանակով հնարավոր է պարզել միայն սպասվելիքից մեծ շեղումները։
Ակնհայտորեն առաջին հերթին հարկավոր է փնտրել այրված բաղադրիչները։
Այնուհետև զգալ տրանզիստորի տիպի բաղադրիչների գերտաքացումը։
Փնտրել էլեկտրոլիտիկ կոնդենսատորները, որոնք կարող է չորացած լինեն։ Երբեմն
դրանք փոխում են իրենց գույնը կամ թեթևակի ուռչում են։
Եթե դրանք տաք բաղադրիչների կողքին են, ապա չոր կլինեն։
Կարելի է մի քիչ փող ծախսելով փոխել սարքի մի քանի մասերում եղած բոլոր
էլեկտրոլիտիկները, քանի որ չոր էլեկտրոլիտիկը դժվար է հայտնաբերել։
- 311 -
Տրանզիստորի ստուգումը շղթայում նախ արվում է սնուցումը միացված վիճակում։
Այդ ձևով դա ավելի արագ է կատարվում։
Չափեք լարումը հողի ու կոլեկտորի միջև։
Մեծ մասամբ կստանաք հիմնականի մոտ կեսի չափի լարում։ Եթե այն զրո է կամ մոտ
հիմնական լարմանը, ապա խնդիր կունենաք։
Անջատեք սնուցումը և օգտվելով ցածր Օհմի վրա դրված տեստերից, չափեք
ելուստների մեջ բոլոր վեց ռեզիստորների դիմադրությունները։
Երկու ելուստների միջև երկու ուղղություններով ցածր դիմադրությունը
անսարքության նշան է։
Ռեզիստորների դիմադրությունը համարյա երբեք չի մեծանում։ Օրնակ, 22կՕհմ-ը
երբեք 50կՕհմ-ին չի մոտենա։

Սակայն ցածր դիմադրությամբ ռեզիստորը կայրվի և դուք կկարդաք շրջակա


բաղադրիչների դիմադրությունը։
Մի մոռացեք, որոշ ցածր արժեքով ռեզիստորներ նախագծված են այրվելու (կոչվում
են դյուրահալ ռեզիստորներ) ու ամեն անգամ գտնելով ցածր արժեքով վնասված
ռեզիստոր, անհրաժեշտ է ստուգել կից կիսահաղորդիչը։
Հնարավոր է արագ փոխել ռեզիստորն ու միացնել շղթան տեսնելու, թե արդյո՞ք այն
կրկին կայրվի։
Այնուհետև կարող եք թեկուզ հետևել շղթային ու գտնել կարճված կիսահաղորդիչը։
Միշտ էլ հաճելի է տեսնել անսարքությունը ու նոր այն վերացնել։
Երբեմն տրանզիստորը ծակվում է միայն լարման առկայությամբ կամ էլ դա կարող է
կախված լինել այլ բաղադրիչների ազդեցությունից։
Երբ սարքի մի մասը անջատված է, կարող եք ստուգել դիմադրությունների
արժեքները։ Գլխավորապես հարկավոր է փնտրել չոր հանգույցներն ու
անընդհատությունը։ Չոր հանգույցներն առաջանում են տրանսֆորմատորների
վերջույթներում ու ցանկացած այլ տաքացող բաղադրիչների մոտ։ Փոխանակ չոր
հանգույցներ գտնելու վրա ժամանակ վատնելու, ավելի լավ է զոդիչով ու
զոդանյութով թարմացնել հանգույցների կապը։

- 312 -
Կարող է կարիք լինի ստուգել հետքի անընդհատությունը ու դա կարող է տպասալիկի
մի կողմից մյուս կողմը անցնել։
Օգտվեք ցածր Օհմի վրա դրված տեստերից ու համոզվեք, որ ունեք զրո Օհմ։
Շատ վտանգավոր է որևէ նախագծում ստուգում կատարելը տեստերը Ամպերի կամ
միլիԱմպերի վրա դրված վիճակում։
Հնարավոր չէ ստուգել բաղադրիչով հոսող հոսանքը տեստերի կոնտակտները
բաղադրիչի ծայրերին հպելով։ Դրանով շղթայի մնացյալ մասը պարզապես կդնեք
գերբեռնվածության տակ ու խնդիր կառաջանա։ Պարզելու համար, արդյո՞ք հոսանք է
հոսում թեկուզև շղթայով կամ ցածր արժեքով ռեզիստորով, միացրեք նախագիծն ու
չափեք բաղադրիչի երկայնքով լարումը կամ էլ լարումը նախ նրա մի ծայրում, ապա
նաև մյուս ծայրում։
Լարման անկումը ցույց է տալիս, որ հոսանք է հոսում։

Այրված ապահովիչի անալիզ

Այրված ապահովիչի տեսքը կարող է շատ բան ասել շղթայի անսարքության


վերաբերյալ։
Եթե ապհովիչի ապակե խողովակը ամբողջությամբ սևացել է, նշանակում է
ապահովիչը շատ արագ է վնասվել։ Սա ցույց է տալիս, որ նրանով շատ բարձր
հոսանք է անցել։ Կախված ապահովիչի հոսանքի դասից, կարող եք փնտրել այն
բաղադրիչները, որոնք վնասվելիս կարող են բարձր հոսանք հաղորդել, ինչպիսիք են՝
ուժային տրանզիստորները, դաշտային տրանզիստորները, կոճերը,
էլեկտրոլիտիկները։ Նախքան սնուցումը միացնելը հարկավոր է ստուգել մուտքի
դիմադրությունը։ Դա արվում է ցածր Օհմ դիմադրության տիրույթում նախ մի
ուղղությամբ, ապա տեստերի կոնտակտների դիրքը շուռ տալով տեսնելու համար,
արդյո՞ք դիմադրությունը փոքր է հակառակ ուղղությամբ։
Սկզբում ցուցմունքը կարող է լինել շատ փոքր, որովհետև էլեկտրոլիտիկներին
լիցքավորվելու ժամանակ է պետք ու եթե ցուցմունքը աստիճանաբար աճում է, ապա
սնման մուտքը կարճ միացում չունի։ Գերբեռնում կարող է պատահել, երբ սնման
լարումը աճում է մինչև վերջնական արժեքը, այնպես որ երբեմն հարկավոր է
ապահովիչ տեղադրել ու սպասել, թե ինչքան կտևի մինչև այրվելը։
Ապահովիչի արագ ու դանդաղ այրումը
Կան ապահովիչների տարբեր չափսեր, ձևեր ու դասեր։ Դրանք բոլորն էլ հոսանքի
դասեր են, քանի որ ապահովիչը լարման դաս չունի։ Որոշ ապահովիչներ հատուկ
նախատեսված են մեքենաների համար, քանի որ տեղադրվում են ապահովիչի
հատուկ բներում։

- 313 -
Ապահովիչը կարող է նախագծվել 50մԱ, 100մԱ, 250մԱ, 315մԱ, 500մԱ, 1Ա, 1,5Ա, 2Ա,
3Ա, 3,15Ա, 5Ա, 10Ա, 15Ա, 20Ա, 25Ա, 30Ա, 35Ա, 50Ա և ավելի բարձր ամպերաժով։
Որոշ ապահովիչներ արագ այրվող են, իսկ որոշներ դանդաղ այրվող։

Սովորական ապահովիչը բաղկացած է բարակ հաղորդալարի կարճ կտորից։ Այն


կարող է լինել նաև հաղորդալարի հանգույց, որն իր կենտրոնում ավելի բարակ է։ Դա
այն մասն է, որն այրվում է։ Նորմալ ապահովիչը արագ այրվող ապահովիչն է։
Օրինակ, 1Ա ապահովիչը անվնաս կմնա, եթե մինչև 1,25Ա հոսանք հոսի։ Երբ շղթան
միացվում է, այն կարող է շատ կարճ ժամանակ ունենալ 2-3Ա հոսանք ու նորմալ 1Ա
ապահովիչը շատ կտաքանա, հաղորդալարը կձգվի, բայց չի այրվի։ Դուք կարող եք
տեսնել հաղորդալարի շարժումը սնուցումը միացնելիս։ Երբ հոսանքը աճում է մինչև
2Ա, ապա ապահովիչը դեռևս անվնաս կմնա։ Անհրաժեշտ է մոտ 3Ա հոսանք
հաղորդալարը մինչև շիկացման աստիճան տաքացնելու ու այրելու համար։
Եթե հոսանքը աճում է մինչև 5Ա, ապա հաղորդալարը ցնդում է (վառվում է) ու
ածխանման սև նստվածք է առաջանում խողովակի վրա։ Դանդաղ այրվող
ապահովիչը պատրաստված է մի փոքր ավելի հաստ հաղորդալարից ու այն
պատրաստված է երկու հաղորդալարերից, որոնք մեջտեղում իրար են միացված
ցածր ջերմաստիճանում հալմվող զոդանյութով։ Երբեմն լարերից մեկը զսպանակ է ու
երբ հոսանքը աճում է մինչև 2,5Ա՝ լարերում ջերմություն է առաջանում, հալեցնում է
զոդանյութը ու երկու լարերը իրարից ետ են ցատկում։ Դանդաղ այրվող ապահովիչը
թույլ կտա իրենով անցնել ավելի բարձր հոսանքի փոռթկումներ ու լարը չի տաքանա
ու կախվի։
Այդպիսով, ապահովիչը աստիճանաբար չի վնասվի ու երկար ժամանակ կմնա
կատարյալ վիճակում։
Ապահովիչը էլեկտրոնային սարքին վնասվելուց չի պաշտպանում։ Այն գործում է
սարքը փչանալուց հետո։
Այդպիսով, այն պաշտպանում է սնուցումը վնասված շղթային բարձր հոսանք
մատակարարելուց։
Եթե դանդաղ այրվող ապահովիչի զոդանյութը հալվել է, ապա այն կարող է լինել
թեթևակի գերբեռնման պատճառով, ժամանակի ընթացքում ապահովիչի թեթևակի
թուլացումից կամ հոսանքի դասը կարող է լինել շատ ցածր։ Կարող եք փորձարկել մի
այլ ապահովիչ ու տեսնել, թե ինչ տեղի կունենա։

- 314 -
Կարող եք փոխել արագ այրվող (նորմալ) ապահովիչը դանդաղ այրվողով, եթե արագ
գործող ապահովիչը սարքը միացնելիս քայքայման պատճառով արդեն մի քանի
անգամ փոխվել է։
Սակայն չեք կարող դանդաղ գործող ապահովիչը փոխել արագ գործող ապահովիչով,
քանի որ ամեն անգամ սարքը միացնելիս այն թեթևակի կվնասվի ու վերջապես
կփչանա։

- 315 -

You might also like