You are on page 1of 19

Գիտնականները կրկին հաշվել են մայաների օրացույցները

ժամանակագրության ժամանակակից համակարգերին հա-


մապատասխան և խորհրդավոր արձանագրություններից
քաղել են որոշ հետաքրքիր տեղեկություններ...
Պարզվում է` Երկիր մոլորակի վրա 2012 թվականի դեկտեմ-
բերի 23-ին տեղի կունենան որոշ իրադարձություններ: Չէ՞
որ այդ օրը պետք է ավարտվի հինգերորդ Արեգակը:
Ըստ մայաների ժամանակացույցի, ժամանակակից դարաշրջանը սկսվել է 3114  թ., մ.թ.ա.
օգոստոսի 12-ին և ավարտվելու է մ.թ. 2012թ., դեկտեմբերի 23-ին: Ոչ ոք դեռ չի բացատրել, թե
որտեղից են մայաները վերցրել հենց այս թվականները, և ինչն է դրդել նրանց ստեղծել ժամա-
նակի հաշվարկման այսպիսի բարդ համակարգեր:
Բայց հիմա, երբ մայաների կողմից ստեղծված ՙզարթուցիչը՚ շուտով կզանգի, մենք սկսում ենք
հասկանալ, որ նրանք ունեցել են այնպիսի գիտելիքներ, որոնցից կախված էր մարդկային ցե-
ղի ճակատագիրը:
2012 թվականին դեկտեմբերի արևադարձի պահին Արեգակը կհայտնվի Ծիր կաթինի հատվա-
ծում: Այս պարզ հաշվարկը կարող է անել ցանկացած աստղագետ: Երևույթի առանձնահատ-
կությունը կայանում է նրանում, որ Արեգակի` այդ գոտում հայտնվելու ժամանակ պետք է տե-
ղի ունենա աշխարհի վերածնունդը:
Մի խոսքով, մայաների մարգարեությունը վերաբերում է ինչ-որ իրադարձության, որը պետք է
փոխի պատմության ընթացքը: Ոմանք ենթադրում են, որ Երկրի վրա մի նոր դարաշրջան է
սկսելու` հոգևոր լուսավորության դարաշրջան: Մյուսները հակված են հավատալ, որ մայանե-
րը կանխատեսում էին աշխարհի վերջը:
XXI դարի ռացիոնալ-ինտելեկտուալ մթնոլորտում ընդունված չէ լուրջ վերաբերվել աշխարհի
վերջի մասին մարգարեություններին: Սակայն ավելի շատ իմանալով ամենամեծ հնագույն
քաղաքակրթությունների ձեռքբերումների մասին` ինչ-որ ներքին ձայն ստիպում է ականջ դնել
հնագույն առասպելներին: Գուցե ինչ-որ տեղ` երկրային խորքերում, արդեն հասունանում է
մայաների իմաստունների կողմից կանխատեսված սարսափելի երկրաբանական աղետը... 
Նույնիսկ ըստ ժամանակակից չափանիշների, մայաները զարմանահրաշ ճշտությամբ որո-
շում էին այս կամ այն աստղագիտական երևույթները: Թե ինչ են նշանակում իրենց կանխա-
տեսումները 2012 թվականի վերաբերյալ, մենք շուտով կիմանանք...

ԵՐԿՐԱԳՆԴԻ ՎՐԱ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ ՀԱԿԱՆՅՈՒԹ

Երկրային ամպրոպները կարող են առաջացնել հականյութի հոսքեր:


Նման եզրակացության հանգեցին գիտնականները` վերլուծելով տիեզե-
րական գամմա-աստղադիտակի տվյալները: Տիեզերական գամմա-
աստղադիտակը գրանցել է պոզիտրոնի մասնիկներ, որոնց առաջաց-
ման հետևանքով սկսվում է ամպրոպը:
Գյուտն արվել է այսպես կոչված երկրային գամմա-ճառագայթների փայլատակումներին հե-
տևելու ընթացքում: Առաջին հաղորդագրությունները հայտնի են դեռ 1994 թվականից, երևույ-
թը բավականաչափ ուսումնասիրված չէ, սակայն դրա ընդհանուր մեխանիզմը հասկանալի է.
ամպրոպի հետ կապված ուժեղ էլեկտրական դաշտը ձևավորում է էլեկտրոնների հոսք, որն
ուղղվում է Երկրի մակերեսից մի կողմ: Այդ էլեկտրոններն ունենում են շատ բարձր արագու-
թյուն և, ճանապարհին հանդիպելով նյութի ատոմներին, արձակում են արգելակման բնույթ
գամմա-ճառագայթներ:
Այս ազդանշանները հանդիսանում են առաջին ուղղակի վկայություններն այն բանի, որ ամպ-
րոպներն արտադրում են հականյութի ճառագայթների մասնիկներ:
Չորս դեպքերում սարքը ֆիքսում էր գամմա-փայլատակումներ այն պահին, երբ Երկրի վրա
ամպրոպները գտնվում էին հորիզոնից հեռու: Օրինակ, այդ սարքը 2009  թ. դեկտեմբերի 14-ին
տեսել է փայլատակումը Եգիպտոսի վրա գտնվելու ժամանակ այն պահին, երբ ամպրոպը
գտնվում էր 4,5 հազար կմ դեպի հարավ`  Զամբիայում:
Գիտնականները հորիզոնից դուրս տեսնելու դեպքերը բացատրում են հականյութի առկայու-
թյամբ, մասնավորապես, պոզիտրոնների առկայությամբ ամպրոպի ՙբաղադրիչների՚ մեջ:
Էլեկտրոնների հզոր հոսանքները, որոնք առաջանում են կայծակի ժամանակ, հավաքում են
մոտավորապես լուսային արագությունը և ատոմների ու մոլեկուլների հետ բախումների ար-
դյունքում արտադրում են գամմա- ճառագայթներ:

ԳՈՒԴԻՆԻԻ ՀԱՅՏՆԻ ՀՆԱՐՔԸ

Գարի Գուդինիի իսկական անու-


   նը Էրիկ Վայս է: Նա ծնվել է 1874   թ. Հունգարիայում և փոքր տարիքում տեղա-
փոխվել է Միացյալ Նահանգներ: Նա դարձել է հայտնի աճպարար, որը ցուցադ-
րում էր իր ապշեցուցիչ ունակությունները:
Առավել խորհրդավոր հնարքը Գուդինին արել էր իր մահվան մահճում: Նա խոս-
տացել էր, որ հանդերձյալ աշխարհից իր կնոջը` Բեսսին, հաղորդագրություն է ուղարկելու.
ՙՌոզաբելլա՛, հավատա՛՚: Այն կփոխանցվի կոդավորված բառերով, որոնք աճպարարն օգտա-
գործում էր աճպարարություն ցուցադրելիս` մտքերը տարածության վրա կարդալու ժամա-
նակ: Գուդինին մահացել է Հելոուինում 1926 թ. հոկտեմբերի 31-ին:
1929 թ. հունվարին մեդիում Արթուր Ֆորդը տրանսի վիճակում իր հոգևոր ուսուցչի ու առաջ-
նորդի` Ֆլեթչերի միջոցով ասել էր. ՙՌոզաբելլա՛, պատասխանի՛ր, ասա՛ ինձ, աղաչում եմ...
պատասխանի՛ր, տե ՛ս, ասա՛ ինձ, պատասխանի՛ր... պատասխանի՛ր, ասա՛ ինձ՚: Ցնցված
Բեսսը տառ առ տառ արտասանել էր այն բառերը, որոնք նշանակում էին` ՙՌոզաբելլա՛, հավա-
տա՛՚:
Այս իրադարձության մասին հաղորդագրությունը տպագրվել էր ամբողջ աշխարհի թերթերի
առաջին էջում: Բեսսը ստորագրել էր այն հայտարարության տակ, որը վավերացվել էր երեք
մարդու, այդ թվում` հանրամատչելի ամսագրի խմբագրի տեղակալի կողմից: Այնտեղ ասվում
էր. ՙԵս ուզում եմ հայտարարել, որ Արթուր Ֆորդի կողմից ինձ ուղարկված հաղորդագրությու-
նն ամբողջապես ու բառերի համաձայնեցված հաջորդականությամբ այնպիսին է, ինչպիսին
եղել է մեր նախնական պայմանավորվածությունը Գուդինիի հետ՚: 
Թերահավատները պնդում էին, որ Բեսսն ու Ֆորդը պայմանավորվել էին: Հետագայում Բեսսը
հրաժարվել էր իր սեփական գրավոր հայտարարությունից և ընդհուպ մինչև իր մահը` 1943թ.,
շարունակում էր հերքել իր ամուսնու կողմից ստացած հաղորդագրության փաստը: Ետմահու
հաղորդակցության պայմանավորվածությունը լավ չէր մտածված: Բեսսը գիտեր ապագա հա-
ղորդագրության բովանդակությունը, ուստի նա կարող էր այն Ֆորդին փոխանցել հեռազգա-
ցության ճանապարհով: Ինչ վերաբերում է Ֆորդին, նա պարզապես կարող էր օգտագործել
այս դեպքը իր անսովոր հեռազգացողական ունակությունները ցուցադրելու համար:
ԿԼԵՈՊԱՏՐԱ
Աշխարհում նույն անունով եղել են նաև այլ թագուհիներ, բայց
Կլեոպատրան միակն էր` վերջինը փարավոնների մեջ, առաջին
կինը քաղաքական գործիչների մեջ, դիվանագետ, բազում լեզուներ
իմացող, մաթեմատիկոս, գեղեցկուհի ու հրեշ` մեկ անձի մեջ:
Նա ուներ այն ամենը, ինչ ցանկանում էր` սեր, իշխանություն,
հարստություն ու հեղինակություն: Քանի որ գիտեր մի խորաման-
կություն. նպատակին ավելի հեշտ է հասնել, եթե ՙխաբես՚ դրան: Ներքուստ կենտրոնա-
նալ ցանկալի արդյունքի վրա, իսկ արտաքուստ հանգիստ լինել: Իբր, ոչ թե լրջորեն եմ
գործում, այլ խաղալով, թեթևակի: Այսպիսին է ՙպարադոքսալ մտադրության՚ մեթոդը:
Խաղի միջոցով Կլեոպատրան կարող էր հասնել շատ բաների:
 
ԿԼԵՈՊԱՏՐԱՅԻ ՎԵՑ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
 
1. Մտավոր խաղեր: Սեփական կյանքը ինքնահոսի չթողնելու համար հարկավոր է
մտքում միշտ կանոնակարգել բոլոր հնարավոր քայլերը, դավադրություններ հնարել,
կառուցել երկխոսություններ, քայլեր հաշվարկել: Դեպի գահ Կլեոպատրայի ճանա-
պարհը, որը երիտասարդ իշխանուհին զբաղեցրել է 18 տարեկանում, իրենից ներկա-
յացնում էր նախօրոք մտածված բարդ քայլերի բարդ շղթա: Դեպի սեր, դեպի առաջին
զավակով հղիանալը տանող իր ճանապարհը նույնպես մտավոր խաղերի արգասիք
էր: Ըստ Լագիդների ընտանիքի դինաստիական կանոնների` Կլեոպատրան պետք է
դառնար իր կրտսեր եղբոր կինը: Եվ դարձավ, սակայն` միայն ձևականորեն: Իրակա-
նում նա ընտրեց իր համար բոլոր տղամարդկանցից լավագույնին` Կեսարին: Իշխա-
նուհին նրան գրավելու, գայթակղելու ծրագիր էր մշակել: Եվ ահա Կեսարի առջև նա
առաջին անգամ հայտնվեց` դուրս գալով փալասների միջից, որոնք ծառաները բերել
գցել էին Կեսարի ոտքերի տակ: Դա քողարկման միջոց էր և յուրահատուկ կատակ:
Չէ՞ որ ամենահարուստ ու աշխարհահռչակ թագուհին հայտնվեց աղբի միջից: Երես
առած Կեսարը դեռ չէր ունեցել նման հումորի զգացում ունեցող կին և չկարողացավ
դիմադրել գայթակղությանը:
2. Սիրախաղեր` Կլեոպատրայի վեց գաղտնիքներից հերթականը: Տղամարդուն պա-
հելու համար հարկավոր է ամեն օր զարմացնել ու հետաքրքրել նրան: Կեսարին, որը
շատ փորձառու էր սեքսի մեջ, անհնար էր մշտապես կապել նույն շրջազգեստին: Իսկ
Կլեոպատրան չէր փայլում գեղեցկությամբ: Անշուշտ, Կլեոպատրան, ինչպես արևելքի
ցանկացած կին, գիտեր էրոտիկ շատ հնարքներ, սակայն դրանք չէին հիմնական մագ-
նիսը: Ամեն առավոտ նա արթնանում էր կենսուրախ, կարողանում էր ծիծաղեցնել Կե-
սարին և խանդավառել նրան: Երբ Կեսարին հարկավոր էր լինել Հռոմում, եգիպտու-
հին տանում էր նրան համատեղ ճանապարհորդության Նիլ գետով: Ինչպե՞ս: Նա հա-
նելուկներ էր հորինում գետի մասին և կրկին գերեվարում էր Կեսարին:
3. Ամուսնական խաղեր: Ամուսնության մեջ հարկավոր է կարողանալ խուսափել վե-
ճերից և միշտ պատրաստի ունենալ քաղցր մի ՙկարկանդակ՚` սիրելիին շեղելու հա-
մար: Կլեոպատրային հաջողվել էր ամուսնանալ Անտոնիոսի հետ, նույնիսկ վերջի-
նիս կին ունենալու պարագայում: Երբ զորավարը տրամադրություն չէր ունենում կամ
զայրանում էր, Կլեոպատրան անհետանում էր և փորձում էր չերևալ նրա աչքերին,
ինչը միանգամից սթափեցնում էր Անտոնիոսին: Իսկ հետո Կլեոպատրան վերադառ-
նում էր ինչ-որ մի նոր բանով, որը հաճույք էր պատճառում նրան` հազվադեպ գինով,
շքեղ տոնակատարության մտահղացումով: Այսպիսով, Անտոնիոսը մինչև իր մահը
մնաց Կլեոպատրայի հետ:
4. Խաղեր ճակատագրի հետ: Մի վախեցեք փորձել նրան: Եգիպտոսի թագուհին դա
համարում էր շատ օգտակար: Նման մարտավարությունը մեծագույն հաճույք էր
պատճառում` օգտվել նրանից, ինչ առաջարկում է տվյալ պահը: Երբ Անտոնիոսը
կանչում էր Կլեոպատրային վերջինիս կողմից այդքան սպասված ժամադրությանը,
նա հետաձգում էր այն այնքան ժամանակ, մինչև որ նման հանդուգն քայլը դառնում
էր վտանգավոր: Սակայն հենց այդ ժամանակ Կլեոպատրան գաղտնի պատրաստում
էր մեծ անակնկալ` մի հսկա նավ թանկարժեք փայտից, ալ կարմիր առագաստներով,
ֆանտաստիկ բուրմունքով, որը մթնշաղին մոտենում էր Անտոնիոսին ամենամեղմ
երաժշտության ներքո: Երբ Անտոնիոսը ուշքի եկավ, արդեն բավականին մութ էր, այդ
պահին նավի վրա վառվեցին շքեղ լույսերը, ինչից հրամանատարի շունչը կրկին
կանգնեց, և նա արդեն բանակցությունների սկզբից հասկացավ, թե ով է նրանց երկու-
սից մեծն ու գլխավորը:
5. ՙԱնզուգականության՚ խաղեր: Հարկավոր է միշտ ձգտել չնմանվել ուրիշներին ու
հնարել կյանքի իրադարձությունները: Եգիպտուհին Մարկոս Անտոնիոսին գրավելով
բերեց Ալեքսանդրիա հենց այն պահին, երբ ծովը փակ էր նավագնացության համար:
Անտոնիոսը չէր կարող վերադառնալ Հռոմ: Հենց այդ պահին էլ Կլեոպատրան կազ-
մակերպում է ձմեռային արձակուրդները: Նա ստեղծում է 12 մտերիմ ընկերներից մի
խմբակ` ՙԱնզուգական ապրելակերպի միություն՚: Այդ մարդիկ փորձում էին ամեն օրը
դարձնել այնպիսին, որ ոչ ոք չկարողանար այն կրկնել: Ամեն առավոտ ու ամբողջ օրը
Կլեոպատրան հորինում էր տարբեր հաճույքներ` հաճույքների իսկական թատրոն`
անընդհատ թարմացվող ռեպերտուարով: Հրապուրված Անտոնիոսն աստիճանաբար
մոռանում էր Օկտավիային:
6. Խաղեր մահի հետ: Մահվան վախը թունավորում է մեր կյանքը: Մահից չվախենա-
լու համար հարկավոր է այն մանրակրկիտ ուսումնասիրել, ընդգրկել այն որպես
գլխավոր դերակատար կյանքի թատրոնում: Մի օր պարզ դարձավ, որ Կլեոպատրան
և Անտոնիոսը  դատապարտված են: Սակայն նրանք դեռ ժամանակ ունեին, մինչև որ
դաժան Օկտավիոսն իր բանակով կներխուժեր Ալեքսանդրիա: Այդ ժամանակ թագու-
հին լուծարեց ՙանզուգականների՚ խմբակը և հիմնադրեց ՙՄահվան ձգտողների միու-
թյունը՚, որի նպատակն էր ընտելացնել մահը: Կլեոպատրան խնջույքներ էր կազմա-
կերպում դամբարաններում, իր սեփական ձեռքերով դիահերձում էր կատարում, ու-
սումնասիրում էր թույների ազդեցությունը դատապարտյալների վրա: Նա մանրակր-
կիտ հորինում էր իր մահվան սցենարի մանրամասները և արդեն ընտրել էր իր ինք-
նասպանության առավել էկզոտիկ ճանապարհը` օձի խայթը: Օկտավիոսը այդպես էլ
չկարողացավ Ալեքսանդրիայի փողոցներով կապանքների մեջ խայտառակությամբ

տանել հպարտ թագուհուն:

ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԳԱՅԹԱԿՂԻՉՆԵՐՆ ՈՒ ԲՌՆԱԿԱԼՆԵՐԸ ԾՆՎՈՒՄ ԵՆ ԱՏԱՄՆԵՐՈՎ


Նորածինները սովորաբար ծնվում են առանց ատամների: Այսպես է սահմա-
նել բնությունը, որպեսզի մայրը կերակրելու ընթացքում չմերժի երեխային:
Սակայն գոյություն ունի մեկ փաստ. երկու հազար նորածիններից մեկը
ծնվում է դուրս եկած մեկ ատամով: Եվ այդ ժամանակ կրծքով կերակրելը մոր
համար դառնում է իսկական տանջանք: Նա ավտոմատ կերպով սկսում է կերակրել նրան
ավելի քիչ  և ընդհանրապես դադարում է կերակրելուց: Երեխան ուղղակի սկսում է պայքարել
ուտելու համար: Մանկուց նրա մոտ սկսում է զարգանալ ինչ որ բանի պակասության բարդույ-
թը: Եվ հետագայում, ավելի հասուն տարիքում, նա փորձում է լրացնել պակասը: Մարդաբան-
ները պարզել են, որ աշխարհի առաջնորդ-բռնապետների մեծ մասը ծնվել է մեկ ատամով` Հու-
լիոս Կեսարը, Հանիբալը, Նապոլեոնը, Մուսոլինին, Հիտլերը...

ՍԱԼՅԱՄԻՆ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ Է ՍԻՐԱՀԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ, ԻՍԿ ՓՈՔՐ


ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐՈՎ ԱԼԿՈՀՈԼԸ ԽԹԱՆՈՒՄ Է ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՋԻՂԸ

Ստեղծագործական միջավայրում ոգելից խմիչքների


օգտագործումը շատ տարածված է: Իսկ ինչո՞ւ: Պարզվում է` այն
խթանում է գլխուղեղի աջ կիսագնդի աշխատանքը, որը
պատասխանատու է երևակայության, տեսողական պատկերի
ու արտակարգ ստեղծագործական մտահղացումների համար:
Եվ օգտագործման սկզբնական փուլում նպաստում է ստեղծագործական
հայտնագործությունների առաջացմանը:
Իսկ ձախ կիսագունդը, որը պատասխանատու է տրամաբանության ու հիշողության համար,
կապված պատասխանատվության ու ճշգրտության հետ, ալկոհոլից խորապես ընդարմանում
է: Հետևաբար, ալկոհոլի մեծ քանակը ստեղծում է ստեղծագործության հատուկ տեսակ`
բացարձակապես անիմաստ: Որոշ գիտնականներ ասում են, որ այն մարդկանց, ում ձախ
կիսագունդն ավելի ակտիվ է, նույնիսկ օգտակար է երբեմն լիցքաթափվել մեկ կամ երկու
բաժակ խմիչքով և ՙմիացնել՚ աջ կիսագունդը:
Առավել օգտակար է նաև սալյամի ուտելը, որի մեջ գոյություն ունի երեք անգամ ավելի շատ
ֆենիլէթիլամին, քան շոկոլադում: Այս նյութը բարձրացնում է տրամադրությունը, ընդ որում,
ուղեղի այն բջիջների մասնակցությամբ, որոնք աշխատում են սիրահարվածության
ժամանակ:

ԵԹԵ ԴՈՒՔ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՔ ԴԻՄԱՑԻՆԻՆ, ՈՒՐԵՄՆ ԱՌՈՂՋ ԵՔ


Հոգեբույժներն ու հոգեբանները բազմաթիվ միջոցներ են մշակել մարդու առողջական վիճակը
ստուգելու համար: Հոգեկան առողջության չափորոշիչները բազմազան են: Սակայն բոլոր
թեստերն ունեն որոշակի թերություններ: Եվ դրանցից գլխավորն է` հարկավոր է լավ իմանալ
տեսությունը, որպեսզի կյանքում կիրառել այս կամ այն առավել լուրջ թեստը: Եվ ցանկացած
փորձարկում ժամանակ է պահանջում:
Գիտնականները սահմանել են մարդու մտավոր առողջության մեկ պարզ չափանիշ. եթե դուք
ի վիճակի եք ճշգրիտ հասկանալ մեկ այլ մարդու տեսակետը, ուրեմն դուք առողջ եք:

ԵԹԵ ԴՈՒՔ ՀԱՃԱԽ ԾԻԾԱՂԵՔ, ԿԱՐՈՂ ԵՔ ԲԺՇԿԻ ՉԳՆԱԼ

Մենք սկսում ենք ծիծաղել է 12 շաբաթական հասակում: Ծիծաղը դա


պաշտպանական  ռեակցիայի բարձրագույն ձևն է: Ֆրեյդի կարծիքով,
ծիծաղը մեզ օգնում է հաղթահարել հեշտասեր մտքերը: Իսկ Չարլզ
Դարվինն ընդհանրապես կարևոր դեր էր հատկացնում ծիծաղին
էվոլյուցիոն զարգացման մեջ: Այն հանում է լարվածությունը և օգնում է
վերականգնել հոգեկան կայունությունը: Առանց ծիծաղի մենք բոլորս
կխելագարվեինք և ոչ մի առաջընթաց չէինք ապրի:
Բժիշկ Նորման Կազենսը հայտնաբերել է, որ ծիծաղն օգնում է վերականգնել առողջությունը:
Օրինակ, Ամերիկայի  հիվանդանոցներում կան ծիծաղաթերապիայի և ուրախության
սենյակներ: Ինչպե՞ս է դա գործում: Կենսաքիմիայի տեսանկյունից ծիծաղը խանգարում է
կորտիզոլի առաջացմանը, ինչը բացասաբար ազդում է իմունային համակարգի վրա:
Ծիծաղը մեծացնում է նյութափոխանակությունը, խթանում է մկանային հյուսվածքներ և
արյան մեջ ավելացնում է մեծ քանակությամբ դրական հորմոններ: Ծիծաղը կանխում է
դեպրեսիան, սրտի հիվանդությունները և մեծացնում է ցավային շեմը: Եվ, իհարկե,
ընդհանուր առմամբ, ամրացնում է իմունային համակարգը: Գոյություն ունի նույնիսկ մի
ասացվածք, որ եթե ամեն օր ծիծաղես, բժշկի չես դիմի:

ՔՆԻ ՊԱԿԱՍԻՑ ՈՒ ՀԱՄԲԱՎԻՑ ԿԱՐԵԼԻ Է ՄԵՌՆԵԼ


Ֆիզիոլոգիապես առողջ մարդը կարող է մահանալ քնի պակասից: Պարզապես հարկավոր է
արթուն մնալ չորս օր: Իսկ մարդկանց 45%-ը մահացու վախենում է հանդես գալ հանրության
առջև: Այս
երևույթը կոչվում է գալոֆոբիա: Այսպիսով, աշխարհի բնակչության գրեթե կեսի համար հինգ
րոպեանոց համբավը կարող է առնվազն ամենաուժեղ նևրոզի պատճառ դառնալ:

ԵԹԵ ՔՆԵՔ ԵՐԿՈՒ ՓՈՒԼՈՎ, ԿՅԱՆՔՆ ԱՎԵԼԻ ՆԵՐԴԱՇՆԱԿ ԿԼԻՆԻ


Երբեմն պատահում է այնպես, որ դուք արթնանում եք կես գիշերին և չեք կարողանում քնել
մեկ-երկու ժամ: Շուռ ու մուռ եք գալիս անկողնում և կարծում եք, որ դա անքնությունն է, և
նույնիսկ պայքարում եք դրա դեմ: Բայց իրականում դա նորմալ է մարդու օրգանիզմի համար`
քնի ընդմիջում գիշերվա կեսին:  Էմորի համալսարանի մարդաբան Կերոլ Ուորտմանը
պարզել է, որ քնել անհրաժեշտ է երկու, իսկ երբեմն երեք փուլով:
Ժամանակակից աշխարհում ընդունված պատկերացումն այն մասին, որ հարկավոր է ամբողջ
գիշեր անդադար քնել, սխալ է: Օրինակ, քաղաքակրթությունից հեռու մշակույթներում մինչև
հիմա քնում են  արևամուտին, իսկ հետո մոտ կեսգիշերին արթնանում են, մեկ կամ երկու ժամ
զրույց են անում, նույնիսկ պարում են, սիրում են իրար, ծիծաղում են խարույկի շուրջ,
աղոթում են և գնում են նորից քնելու:
Սակայն էլեկտրական լույսը խախտեց մեր կենսաբանական ժամանակացույցը: Թոմաս Վերը`
ամերիկացի հոգեբույժը, մի փորձ է անցկացրել: Նա տեղավորել է փորձի մասնակիցներին
բնական պայմաններում` առանց էլեկտրաէներգիայի, ու սկսել է հետևել նրանց
ժամանակացույցին: Սկզբում նրանք քնում էին անընդմեջ 11 ժամ շարունակ, իսկ հետո նրանց
քունը նույնպես բաժանվեց երկու փուլի: Նրանք քնում էին չորս ժամ, այնունհետ արթնանում
էին,  երկու ժամ արթուն էին մնում և կրկին քնում էին չորս ժամ:
Փորձից հետո կամավորները սկսեցին իրենց ավելի ներդաշնակ զգալ, ավելի հանգիստ,
նրանց մոտ լավացան ստեղծագործական ունակություններն ու երևակայությունը:

ԱՄՈՒՐ ԿԱՊՎԱԾ ՓՈՂԿԱՊՆ ԱԶԴՈՒՄ Է ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Մեր աչքերն աշխատում են ավելի շատ, քան որևէ այլ օրգան: Ծանրաբեռնվածության չափը
հասկանալու համար պատկերացրեք, որ մի օրում հարկավոր է քայլել 80 կիլոմետր: Այո, նման
ծանր աշխատանքից ոտքերը կարող են պոկվել: Բայց աչքերը չեն պոկվում: Մինչդեռ մեր
տեսողության սրությունը կախված մի շարք գործոններից:
Օրինակ, ամուր կապված փողկապը կարող է ազդել տեսողության վրա: Ամերիկացի
գիտնականները երկարատև ուսումնասիրությունների արդյունքում գտել են, որ
տղամարդկանց 67%-ի տեսողական խնդիրները կապված են ձգած օձիքի հետ: Այս դեպքում
արգելափակվում է արյան հոսքը դեպի աչքերը, ինչպես նաև տատանվում է արյան ճնշումը,
որն էլ իր հերթին առաջացնում է խնդիրներ տեսողության հետ:
Գիտնականները նաև խորհուրդ են տալիս քթով խորը ու հավասար շնչել: Դա թույլ է տալիս
ավելի շատ թթվածին ստանալ, որն այդքան հարկավոր է մեր աչքերին:

2012Թ.` ԱՇԽԱՐՀԻ ՎԵ՞ՐՋ…

      Մարդկությունը պատմության ընթացքում միշտ էլ սպասել է աշխարհի վերջին.


666թ., 1000թ., 2000թ. եւ այլն: Եվ, ահա, դրա մասին նորից ենք լսում: Ինչքան
մոտենում է 2012թ.-ը, այնքան շատանում են խոսակցությունները աշխարհի վերջի
մասին: Որպես փաստարկ է բերվում այն, որ այդ տարով է ավարտվում մայաների
օրացույցը: Ողջ միջազգային ցանցը հեղեղված է այս հարցի վերաբերյալ տարբեր
կարծիքներով: Հոլիվուդն էլ, ինչպես միշտ, հետ չի մնում եւ նկարահանել է "2012"
խիստ ազդեցիկ ֆիլմը աշխարհի վերջի մասին:
      Մայաների օրացույցի մասին
շատերն են լսել, սակայն ոչ բոլորն են
հասկանում, թե այն ինչ է նշանակում
եւ ինչպես է աշխատում:
      Իրոք, մայաների օրացույցն
ավարտվում է 2012թ. դեկտեմբերի 12-
ին, սակայն դա ի՞նչ է նշանակում:
Ինչի՞ վրա է հիմնվում նրանց
օրացույցը:
      Մայա ժողովրդի
 
ներկայացուցիչները մեր արեւային համակարգի բոլորաշրջանների մասին շատ ճիշտ
պատկերացում ունեին եւ ենթադրում էին, որ այդ բոլորաշրջանները համընկել են մեր
հոգեւոր ու հավաքական գիտակցության հետ: Նրանցից ամենաէականը անմիջական
կապ ունի 2012թ. մասին կանխագուշակության հետ:
      Մայաները կանխագուշակել են, որ 1999թ.-ից սկսած մենք ունենք 13 տարի,
որպեսզի հասկանանք մեր գիտակցության մեջ կատարվող փոփոխությունները,
որպեսզի շեղվենք ինքնաոչնչացման ուղուց եւ դրա փոխարեն կանգնենք այն ուղու
վրա, որը բացում է մեր գիտակցությունը, որպեսզի մեզ միացնի այն ամենի հետ, ինչ
գոյություն ունի:
      Մայաների ներկայացուցիչները գիտեին, որ մեր Արեւը սինխրոնիզացվում է
հսկայական կենտրոնական գալակտիկայի հետ, եւ դրանից է լույսի կայծ ստանում,
որն էլ ստիպում է Արեւին փայլել: Արեւի մագնիսական դաշտը պարբերաբար
փոփոխվում է, առաջանում են արեւի ուժգին բռնկումներ: Մայաներն ասում էին, որ
այդպիսի բան պատահում է յուրաքանչյուր 5125 տարին մեկ: Նրանք նաեւ ենթադրում
էին, որ դա շեղում է առաջացնում երկրային պտույտում, եւ շարժման այդ
փոփոխության պատճառով էլ գլոբալ աղետներ են պատահել:
      Մայաները ենթադրում էին, որ համընդհանուր գործընթացները, որոնցից է,
օրինակ, գալակտիկայի "շնչառությունը", այնպիսի բոլորաշրջաններ են, որոնք երբեք
չեն փոփոխվում: Փոփոխություններ կատարվում են միայն մարդու գիտակցության
մեջ, որը դրանց միջով անցնում է: Սա ինքնակատարելագործման անփոփոխ ուղին է:
      Հիմնվելով սեփական հետազոտությունների, դիտարկումների վրա` մայաները
կանխագուշակել են, որ իրենց քաղաքակրթության սկզբնական տարեթվից, որը
մ.թ.ա. 3113 թվականն է, մեկ բոլորաշրջան հետո, որն ավարտվում է 2012թ.
դեկտեմբերի 12-ին, արեւը, գալակտիկայի կենտրոնից ստանալով լույսի
սինխրոնացման ուժեղ ճառագայթ, կարող է փոխել իր բեւեռականությունը,
առաջացնել մեծ տիեզերական շեղում, ինչի արդյունքում մարդկային ցեղը կանցնի
դեպի նոր ժամանակաշրջան` Ոսկե դարաշրջան:
      Մայաներն ասում են, որ մենք կկարողանանք անցնել այն դռնով, որը նրանք բաց
են թողել մեզ համար` վերափոխելով մեր քաղաքակրթությունը, բերելով այն
ներդաշնակության: Միայն մեր համընդհանուր ջանքերից է կախված, թե մենք
կկարողանա՞նք արդյոք խուսափել խոշորագույն աղետից, որը կտանի մեր մոլորակը
նոր ժամանակաշրջան` Արեւի վեցերորդ բոլորաշրջանը սկսելու համար:
      Մայաների քաղաքակրթությունը եղել է Արեւի
հինգերորդ բոլորաշրջանի ժամանակ: Նրանցից
առաջ եղել են չորս այլ քաղաքակրթություններ,
որոնք ոչնչացել են խոշոր բնական աղետների
արդյունքում: Մայաները ենթադրում էին, որ
յուրաքանչյուր բոլորաշրջան եղել է մարդկության
հավաքական գիտակցության մեջ միայն մի փուլ:
       Վերջին աղետի ժամանակ
քաղաքակրթությունը ոչնչացել է հսկայական
ջրհեղեղի պատճառով` համարյա ոչ մի կենդանի
էակ չթողնելով: Մայաների կարծիքով, եթե
  նախապես հայտնի լինի բոլորաշրջանի վերջը,
ապա հնարավոր է մարդկությանը նախապատրաստել դրան, թե ինչ է կատարվելու
ապագայում: Հարկավոր է զարգացնել գիտակցությունը նոր քաղաքակրթություն
ստեղծելու համար, որը մարդկության նկատմամբ ավելի շատ ներդաշնակություն եւ կ
արեկցություն կդրսեւորի:
      Մայաները կանխագուշակել են, որ 1999-2012թթ. ողջ մարդկության մեջ մեծ
փոփոխության ժամանակաշրջան է: Պետք է փոխվի մարդկանց անփույթ ու
անտարբեր վերաբերմունքը մեր մոլորակի նկատմամբ, պետք է հոգ տանել եւ
սրտացավ վերաբերվել նրան: Դրա միջոցով մարդկությունը կկարողանա հասկանալ
Տիեզերքի կառուցվածքը: Այսպիսով` մենք կկարողանանք անցնել ավելի բարձր
մակարդակի` հետեւում թողնելով մակերեսային նյութապաշտությունը եւ
ազատվելով տառապանքներից:
Պատրաստեց`
Նաիրա Մկրտչյանը

Մաչու-Պիկչու. <<քաղաք` ամպերի մեջ>>

Ինկերի կառուցած այս քաղաքը ծովի մակարդակից 2460 մ բարձր է, բաղկացած է 70


բակերից եւ բավականին հեռու է Պերուի մայրաքաղաք Լիմայից: Այն Վիլկաբամբա
լեռնաշղթայի վրա է եւ ամբողջությամբ կառուցված է տեղի հայտնի գրանիտով:
Ցավոք, մեզ հայտնի չէ ո’չ նրա բնակիչների իսկական քանակը, ո’չ էլ այդ քաղաքի
իրական անունը: Այս քաղաքը զբոսաշրջիկների համար բաց է եղել 1911թ. հուլիսի 24-
ից: Ամեն օր այս քաղաք այցելում է 2000-ից ավելի զբոսաշրջիկ:

Մաչու- Պիկչուն Լատինական Ամերիկայի հին քաղաքներից մեկն է, որը գտնվում է


Պերուի տարածքում: Նաեւ հաճախ այդ քաղաքն անվանում են<<քաղաք` ամպերի
մեջ>> կամ էլ<<ինկերի կորած քաղաք>>: Մաչու-Պիկչու` (թարգ.<< ՙԾեր սար>>),
քաղաք, որը լի է հետաքրքիր պատմություններով եւ չբացահայտված գաղտնիքներով:

16-րդ դարում իսպանացիները, գրավելով ժամանակակից Պերուի տարածքը, այդպես


էլ չկարողացան հայտնաբերել այս քաղաքը, որտեղ թաքնվել էին ինկերը, որոնք չէին
ցանկանում ենթարկվել իսպանական կառավարությանը:
300 տարի այն համարվել է <<կորած քաղաք>>. ոչ ոք չէր հավատում այդ քաղաքի
գոյության վարկածին: Այն հայտնաբերվել է ԱՄՆ-ի Իլսկովի համալսարանի
գիտնական, պրոֆեսոր Հայրեմ Բինգհեմը, 1911թ. հուլիսի 24-ին: Այստեղ նա
հանդիպեց քրիստոնյա բնակիչների: Ամերիկացի գիտնականները 4 տարի
հետազոտություններ են կատարել` ու միայն դրանց ավարտից հետո հնարավոր եղավ
տեսնել այդ հրաշակերտ ամրոցը` իր աստիճաններով, քարանձավներով եւ այլ
հետաքրքիր կառույցներով:
Այս ամենի շնորհիվ էլ քաղաքը շատ լավ պահպանված է մինչեւ օրս: Բինգհեմը ոչ
միայն բացեց Մաչու-Պիկչուն, այլ նաեւ Պերուից Իլսկովի համալսարան /ԱՄՆ/
տեղափոխեց ինկերի երեք հազար ոսկե քանդակներ, որոնք առ այսօր էլ
պահպանվում են:
Ինկերի մշակույթի մարգարիտն է քաղաք-ամրոց Մաչու-Պիկչուն: 1983թ. այս
հնագույն ճարտարագիտական հրաշակերտ կոթողը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի
հովանավորության տակ: Կարծիք կա, որ Մաչու-Պիկչուի վերջին բնակիչները
մահացել են 17-րդ դարի սկզբին: Սակայն մեկ այլ վարկածի համաձայն` 1532թ. այս
քաղաքի բնակիչներն անհասկանալի կերպով անհետացել են:
Այնուամենայնիվ, այս ամբողջ պատմությամբ հանդերձ Մաչու-Պիկչուն հանգստի ու
ճանապարհորդության կատարյալ վայր է: Այստեղ տարեկան այցելում են հարյուր-
հազարավոր զբոսաշրջիկներ` աշխարհի տարբեր ծեգերից: Հայտնի է, որ Մաչու-
Պիկչու այցելում են նաեւ շատ հայեր, եւ անգամ լուրեր կան, թե այնտեղ տեղի է
ունեցել հայկական ավանդական հարսանեկան արարողություն, բայց դա արդեն մեկ
այլ պատմություն է:
 

Աշխարհն արդեն նոր հրաշալիքներ ունի

Տեղադրվել է 13-03-2010
Մ.թ.ա. IV դարում ապրած մաթեմատիկոս Փիլիոն Ալեքսանդրիացին առաջինն էր, ով
կազմեց աշխարհի 7 հրաշալիքների ցանկը, որն էլ, դարեդար փոխանցվելով, հասավ
մեզ:

Ոչ մի աղբյուր չի նշում, թե նրա ցանկում ինչու էր տեղ գտել ընդամենը յոթ հրաշալիք:
Բազմաթիվ բացատրություններից մեկն էլ այն է, որ «յոթը» բոլոր ժամանակներում
համարվել է կախարդական ու խորհրդավոր թիվ:

«Աշխարհի յոթ հրաշալիքներ» վերնագրով իր աշխատության մեջ Ֆիլիոնն


առանձնացրել էր հետեւյալ կառույցները.
Ալեքսանդրիայի փարոսը,
Շամիրամի կախովի այգիները,
Քեոփսի բուրգը,
Զեւսի արձանը,
Արտեմիսի տաճարը,
Հալիկառնասի դամբարանը,
Հռոդոսի կոթողը:

Ցավոք, մինչ մեր օրերը հրաշալիքներից միայն մեկը` Քեոփսի բուրգն է պահպանվել:
Բայց մ.թ.ա. ծնված գաղափարը հետաքրքրել է նաեւ մերօրյա պատմաբաններին ու
գիտնականներին, եւ նրանք էլ որոշել են կազմել ու մարդկությանը ներկայացնել
այսօրյա հրաշալիքների ցանկը: Ժամանակակից հրաշքների ցանկը կազմվել է
հեռախոսային ու ինտերնետային քվեարկության արդյունքում, իսկ այդ գաղափարի
հեղինակը հայտնի ռեժիսոր Բերնարդ Վեբերն էր: Նա կազմել էր մերօրյա
ամենահայտնի կառույցների ցանկն ու յուրաքանչյուրին առաջարկել ընտրել դրանցից
յոթը: Պարզվում է` քվեարկությանը մասնակցել է 1 000 000 000 մարդ, իսկ
քվեարկության արդյունքները թեեւ միայն վերջերս են հրապարակվել, բայց այն
ավարտվել է 2007 թ-ի հուլիսի յոթին (այն պարզ պատճառով, որ այդպես ստացվում էր
07.07.07):

Աշխարհի յոթ նոր հրաշալիքներ համարվելու «թեկնածուները» բավականին շատ


էին: Ու այս ցանկից դուրս են մնացել այնպիսի հայտնի կառույցներ, ինչպիսիք են`
Սթոունհենչը, Ազատության արձանը, Մոսկվայի Կրեմլը, Էյֆելյան աշտարակը,
Սիդնեյի օպերայի թատրոնի շենքը, Աթենական Ակրոպոլիսը, Ալգամբրան, Անգկոր-
Վատ տաճարը, Այա-Սոֆիա մզկիթը, Գիզայի բուրգերը, Զատկի կղզու քարե
արձանները, Կիյոմիձու-Դերա տաճարը, Նոյշվայնշտայն ամրոցը, հինավուրց
մզկիթները:

Իսկ այժմ ներկայացնենք այն կառույցները, որոնք, բազմաթիվ «մրցակիցներից» առաջ


անցնելով, այսուհետ կկոչվեն աշխարհի յոթ նոր հրաշալիքներ:
Չինական մեծ պատ: Բոլոր ժողովուրդներն ունեն իրենց խորհրդանիշները.
ամերիկացիների համար Ազատության արձանն է, ֆրանսիացիների համար` Էյֆելյան
աշտարակը, ռուսներինը Կրեմլն է, հայերինն էլ` միգուցե Մասիս սարը (ես
հասկանում եմ, որ բիբլիական լեռը ձեռակերտ կառույց չէ, բայց որքան էլ փորձեցի`
առավել հարմար խորհրդանիշ չգտա): Իսկ ահա չինացիների մասին խոսելիս
միանգամից պատկերացնում ենք Չինական մեծ պատը: Այս հնագույն կառույցը
կարող էր իր տեղը գտնել նաեւ անտիկ շրջանի յոթ հրաշալիքների ցանկում, բայց
Փիլիոնը, չգիտես ինչու, շրջանցել էր այն: Այժմ «պատմական անարդարությունը»
շտկվել է: Չինական մեծ պատն իր արժանի տեղն է զբաղեցրել աշխարհի յոթ նոր
հրաշալիքների ցանկում:

Կոլիզեյ: «...Այն կանգնած էր, ինչպես հնագույն Աստված` ողողված ծագող արեւի
լույսերով: Ճնշող լռությունը տեւեց մի քանի վայրկյան, իսկ հետո ասպարեզը դղրդաց
ճիչերից: Հանդիսատեսը արյան ծարավ ուներ. 5000 մարդ էր հավաքվել
գլադիատորական մրցամարտի ականատես լինելուն: Կոլիզեյն այսօր նորից բագին
կդառնա բարբարոսական զոհաբերությունների համար: Եւ այսպես կլինի միշտ . . .»

Ինկերի «կորած քաղաք» Մաչու-Պիկչու: Ինկերի ու ացտեկների հնագույն


քաղաքակրթությունները վաղուց արդեն չկան: Ու նրանց կողմից ստեղծված շատ քիչ
հուշարձաններ ու կոթողներ են մնացել:
Ներկայումս ջունգլիներում հրաշքով պահպանված քաղաքները համաշխարհային
ժառանգություն են համարվում եւ պահպանվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:

Պետրա: Անապատում «մոլորված» վարդագույն քաղաք ժայռերում, որը Հորդանանի


ամենատեսարժան վայրն է համարվում: Ո՞րն է դա. իհարկե Պետրան է: Մինչեւ
վերջերս այս քաղաքով հետաքրքրվում էին միայն պատմաբաններն ու նրանք, ովքեր
հույս ունեին քաղաքի ավերակներում գանձեր գտնել: Բայց 07.07.07-ին իրավիճակն
ամբողջովին փոխվեց, ու Պետրայի մասին կրկին լսեց ամբողջ աշխարհը:

Թաջ-Մահալ: Թաջ-Մահալի մասին ասում են. «Սա ճարտարապետության


նկատմամբ ունեցած սիրո մարմնացումն է»: Բացի դրանից` այն անվանում են
«աննկարագրելի գեղեցկության հուշարձան», «մարմարի մեջ արձանացած պոեմ կամ
երազանք», «Հնդկաստանի մարգարիտ»: Ու իսկապես բավական է նայել Թաջ-
Մահալի նկարին, ու հասկանում ես` բառերով ամեն ինչ արտահայտել հնարավոր չէ:

Քրիստոսի արձանը: Կորկովադո բարձր սարից աննկարագրելի տեսարան է


բացվում` Կոպակաբանա ափը, «Շաքարե գլուխ» կոչվող պիկը եւ Ռիո դե Ժանեյրո
անունով հեքիաթային քաղաքը: Սա քաղաքի հենց այն կետն է, որտեղից պարզապես
հնարավոր չէ տեսնել աշխարհի մերօրյա եւս մեկ հրաշալիքը` Հիսուսի արձանը:
Ինչո՞ւ: Որովհետեւ այս կետն անմիջապես արձանի ոտքերի մոտ է: Քաղաքի որ
կետից էլ նայում ես արձանին, թվում է` Հիսուսն իջնում է երկնքից: Նա բացել է
ձեռքերը` էլի ու էլի ներելով մեզ ու մեր մեղքերը:

Չիչեն-Իցա: Հնագույն Չիչեն-Իցա քաղաքը մայա քաղաքակրթության ամենահայտնի


իցա ցեղախմբի երբեմնի քաղաքական, տնտեսական, առեւտրական ու կրոնական
կենտրոնն էր: Ամենահետաքրքիրն այն է, որ հողատարածքը, որի վրա փռված են
քաղաքի ավերակները, Barbachano ընտանիքի սեփականությունն է:

Չինական մեծ պատ


Ազատության արձան

Էյֆելյան աշտարակ

Կրեմլ

Կոլիզեյ

Մաչու-Պիկչու

Պետրա
Թաջ-Մահալ

Քրիստոսի արձանը

Չիչեն-Իցա
Գիտե՞ք, որ…

Առյուծը գիշատիչ կենդանիներից ամենամեծն է, բայց ունի


ամենափոքր սիրտը:
      Մորեխի լսողության կենտրոնը գտնվում է առջևի թաթերի
վրա: 
     Ջայլամի աչքն ավելի մեծ է, քան ուղեղը: 
     Միայն կոլիբրի թռչունն է, որ կարողանում է դեպի հետ թռչել: 

Հայկական ծագման հոմոսեքսուալիստներն ու


լեսբուհիները
 
Василий I (византийский император) (Բարսեղ Ա Մակեդոնացի)

Պապ, Հայոց Արշակունի թագավորՊապ (մոտ 353-374), Հայոց Արշակունի

թագավոր 370-ից։ Հաջորդել է հորը Արշակ Բ–ին։


Գահին հաստատվել է Հռոմեական կայսրության օժանդակությամբ՝ հայ–հռոմեական միացյալ
բանակով ջախջախելով Հայաստան ներխուժած պարսկական զորքերը։ Չնայած Պապը իշխել է երկրի
համար արտաքին և ներքին ծանր պայմաններում, կարողացել է վերամիավորել Հայաստանից
անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը,
փորձել է ազատվել Հռոմեական կայսրության գերիշխանությունից։ Պապը ստեղծել է մեծաքանակ
բանակ, եկեղեցուց բռնագրաված հողերը շնորհել զինված ծառայություն կրող մանր
ազնվականությունը։ Պապի ինքնուրույն քաղաքականությունն առաջ է բերել Հռոմի դժգոհությունը։

Հայաստանում հռոմեական զորքերի հրամանատար Տերենտիոսը Պապին ամբաստանել է պարսից


արքա Շապուհ II–ի հետ գաղտնի կապ պահպանելու մեջ։ Վաղես կայսրը, խորհրդակցության
պատրվակով, Պապին հրավիրել է Տարսոն և հսկողության տակ առել, սակայն վերջինս իր 300-անոց
թիկնազորով ճեղքել է շրջապատումը և, խուսափելով հետապնդող հռոմեական լեգեոնից, վերադարձել
հայրենիք։ Տերենտիոսին փոխարինած Տրայանոսը կարողացել է շահել Պապի վստահությունը, նրան
հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել։

Григор Ахтамарци

Григор Ахтамарци (гг. рождения и смерти неизвестны), армянский поэт 16 в. В 1512—44


был католикосом в Ахтамаре.

Автор историко-житийных поэм, патриотических и любовных песен, многочисленных


четверостиший (кафа). Г. А. оплакивал истерзанную нашествиями родину, воспевал красоту природы,
любовь к человеку как высшую радость, славил жизнь. Его песня "Прекрасный стих о саде души и тела"
является аллегорическим изображением человеческой жизни. Стихи Г. А. отличаются тонкостью в передаче
чувств, красочностью языка.

  

Сармад

Сармад — поэт, мистик и суфийский святой армяно-еврейского происхождения. Приехал в


Индию из Персии. Был обезглавлен за ересь могольским императором Аурангзебом.
Сармад на короткое время перешёл из иудаизма в ислам, а потом в индуизм. Позднее он
отверг все религии и Бога.
Չեստիտի Բոնո

Հանրահայտ հայազգի երգչուհի Շերի դուստրը` 40-ամյա Չեստիտի Բոնոն,


հայտարարել է տղամարդ դառնալու իր մտադրության մասին, իհարկե`
վիրահատական միջամտությամբ:

Բոնոն հեղինակել է գրքեր, հեռուստաշոուի աստղ է: Նա նաև հոմոսեքսուալիստների ու լեսբուհիների


իրավունքների պաշտպանության ոլորտի ակտիվիստներից է:

 Дочь Шер официально стала мужчиной. 41-летняя Честити Боно сделала операцию по смене пола еще в
2009 году, и в своих интервью не раз признавалась, что это — главное правильное решение ее жизни. Хотя
до полной трансформации ей необходимо еще несколько лет, на днях суд Санта-Моники, где проживает
Честити, признал ее мужчиной. Честити стала лесбиянкой в 18 лет, чем шокировала свою мать, поп-звезду
Шер. Из-за этого дочь и мать не поддерживали отношения долгие годы. Чез Боно, как теперь зовут
мужчину, уже 4 года живет со своей девушкой Дженнифер Элла в Лос-Анджелесе.

  

Джордж Стамболян

George Stambolian born 10 April 1938.

George Stambolian was a scholar of French, and advocate and critic of American literature and
photography. A pioneer of queer literary studies, he also edited many very successful collections
of homosexual fiction including the Men On Men series, and was a regular contributor to The Advocate,
Christopher Street and the New York Native. He died of an AIDS-related illness in December 1991, at his home in
New York.

...На самом деле Сергей Параджанов был бисексуалом — преклонялся как перед женской, так и
перед мужской красотой.

...С ванны и унитаза он стянул бумажные ленты с надписью “продезинфицировано”, одну


из них прикрепил себе на лоб, другую — пониже спины. Через пару минут предстал в
холле перед украинцами — смотрите, мол, я чист, можете со мной общаться: и мозги, и…
все остальное продезинфицировано. А Питеру Бруку он однажды заявил: “Как вы
осмеливаетесь со мной разговаривать? Я официально признанный советский
гомосексуалист. От меня пострадало немало членов КПСС”.

Ваган Текеян

Текеян Ваган Мигранович (1878 - 1945) — армянский поэт — родился в Константинополе.

Путешествовал по Западной Европе, затем жил в Египте. В 1905 в Каире вместе с М.


Кюрчяном основал журнал "Ширак", с 1915 издавал газету "Арев", с 1922 в
Константинополе - "Барцраванк".

В 1901 в Париже был издан первый сборник стихов Текеяна "Раздумья". Опубликовал сборники: "Чудесное
воскресенье" (1914), "С полуночи до зари" (1920), "Любовь" (1933), "Армянские песни" (1943) и др.

Лирическая поэзия Т. — своеобразное сочетание символизма и романтизма. Основа его творчества —


мироощущение гонимого, обездоленного человека, критика буржуазной действительности, тоска по родине.
Взволнованные строки посвятил армянской трагедии 1915 года.

Автор романа "Если изволит господь"


Егише Чаренц

  

You might also like