You are on page 1of 11

Լոգոյի ստեղծման ոգեշնչումը գտել ենք աշխարհի մ.թ.ա.

6-րդ դարի բաբելոնյան քարտեզի վրա։ Այս քարտեզը Երկրագնդի ամբողջ


մակերևույթը պատկերագրորեն ամբողջացնելու փորձ էր։ Մեջտեղում Բաբելոնն է՝ «տիեզերքի կենտրոնը»։ Երկիրը պարուրված է
«Դառը գետ» անունը կրող Երկրային օվկիանոսով, որը ձևավորում է մի ծոց (այսօրվա Պարսից ծոցը)։ Այն հոսում է երկրի վրա՝
ընդհուպ մինչև Եփրատ։ Բրենդի անվանումը ծագել է վերոնշյալ գետի անունից։ Լոգոն ստեղծելիս և ամբողջ բրենդինգն անելիս մենք
պահում էինք հիշողության մեջ այն հանգամանքը, որ գարեջրագործության ավանդույթներն ու վարպետությունը ծագել են դեռ
մ.թ.ա. 4-րդ դարում, և պետք է ցույց տալ, թե ինչպես է «Dargett»-ը փորձում վերածնել դրանք ժամանակակից Հայաստանում։
2016 թվականի գարնանը Դառգետն իր դռները բացեց հասարակության առջև որպես առաջին քրաֆթ գարեջրատունը
Հայաստանում: Մեր առաքելությունը կարելի է ամփոփել մի քանի բառով. հասցնել քրաֆթ գարեջրի մշակույթը հայ սպառողին՝
առաջարկելով հնարավորինս բարձր որակի գարեջրի մեծ տեսականի: Մեր գարեջրի պահանջարկից ելնելով՝ առաջացավ
ընդլայնման անհրաժեշտություն: 2017 թվականին մեկնարկեց Դառգետ գարեջրի գործարանի շինարարությունը, որը
ավարտվեց 2018 թ.-ի սեպտեմբերին: Այդ պահից սկսած Դառգետ գարեջրի տեսակները հասանելի դարձան մանրածախ
վաճառքի և ավելի քան 350 HoReCa սեգմենտի կետերում: Դառգետը շարունակում է լինել փոքր գարեջրատուն, որը
հավատարիմ է մնում քրաֆթի գաղափարախոսությանը: Գարեջուրը պատրաստվում է գարեջրագործության մեջ կիրառվող
արտադրական վերջին տեխնոլոգիաներին համապատասխան՝ օգտագործելով միայն բարձր որակ ունեցող բաղադրիչներ,
որոնք մեզ են հասնում ամբողջ աշխարհից։ Մեր գարեջրի որևէ տեսակ պաստերիզացված և ֆիլտրված չէ, այն պատրաստվում
է ավանդական մեթոդով՝ հասնելով կատարելության։
Մենք կերտել ենք մեր գարեջուրը՝ կիրառելով գարեջրագործության միջազգային ստանդարտներ, օգտագործելով բարձրորակ
բաղադրիչներ և առաջադեմ սարքավորումներ: Գարեջրի յուրաքանչյուր խմբաքանակ ունի իր պատմությունը, յուրաքանչյուր
տեսակ իր հաջողության սեփական բանաձևը, որպեսզի կարողանանք մատուցել գարեջուր վայելելու հաճույքը մեր
Դառգետասերներին (մարդիկ, ովքեր սիրում են Dargett գարեջուր):
Մենք առանձնանում ենք արդյունաբերական մասշտաբով գարեջուր արտադրողներից: Խաղում ենք համերի և բույրի հետ և
«կյանքի ենք բերում» բացառապես նորը (օրինակ՝ ծիրանի համով Apricot Ale-ը) կամ աշխարհում հայտնի 100-ից ավել տեսակ
թրաֆթ գարեջրից մեկը: Մենք հեղափոխում ենք «գարեջուր» տերմինի ընկալումը և ցույց ենք տալիս, որ այն ավելին է, քան
պարզապես բաց կամ մուգ ու ցորենից պատրաստված խմիչք: Այսպիսով, մեր վերջնական նպատակը մեր երկրում գարեջրի
արտադրության հեղափոխությունն է, և մենք հիմա այս բարդ, բայց ոգեշնչող ուղին ենք բռնել:

Մենք մեր չափը դարձրեցինք Դառգետի ամենամեծ առավելությունը: Ազատ փորձարկում, ստեղծում և համտեսում ենք նոր
բաղադրատոմսեր, անընդհատ ուժեղացնելով և աշխատելով մեր գարեջրի տեսակների վրա, որպեսզի նրանք դառնան
գլուխգործոցներ: Մեր առաքելությունն է ներկայացնել գարեջուր, որը չի լինի պաստերիզացված և ֆիլտրված, և որը սպառողի
համար կլինի ավելի դուրեկան ու թարմ։
Չեխական տիպի դասական գարեջուր։

Դառնությունը արտահայտիչ է, բայց միևնույն ժամանակ


նրբահամ։

Փափուկ և մաքուր համը նպաստում է այս գարեջրի թեթև


ըմպելիությանը։

Հեշտ համադրելի է բոլոր ուտեստների, այդ թվում՝


կարտոֆիլ-ֆրիի, չիպսերի, ընդեղենի հետ։
Բավարական տիպի ցորենի գարեջուր։

Ալկոհոլի պարունակությունը միջին է, իսկ դառնությունը՝


թույլ։

Շնորհիվ այն փաստի, որ Weizen պատրաստված է ցորենից,


այն ունի որոշակի քաղցրություն, որը կարող է հիանալի
համադրվել հացահատիկային ճաշատեսակների,
նախուտեստների, աղցանների, ծովամթերքի և ձկան հետ։
Անունը բխում է այն քաղաքից, որտեղ առաջին անգամ
պատրաստվել է այս գարեջուրը։

Գույնը սաթե է, բույրը՝ թարմ բոված հացի։ Նուրբ


քաղցրությունն ամբողջացնում է այս գարեջրի
առանձնահատկությունը։

Դառնությունը միջինից թույլ է։

Համադրվում է գրեթե ամեն տեսակ սննդի, հատկապես՝ մսի,


պիցցայի, բուրգերի, հացահատիկներից պատրաստված
ճաշատեսակների, պաաստաների հետ։
Այս գարեջուրը անգլիական դասական տեսակի
ամերիկյան մեկնաբանությունն է։

Բաց գույնի, թարմեցնող և արտահայտված


արևադարձային բույրով գարեջուր է, որի դառնությունը
նրբորեն հավասարակշռված է համով։

Pale Ale-ը հատկապես համադրելի է բուրգերների,


պիցցաների, թևիկների, նրբերշիկների, ձկան և
ծովամթերքի հետ։
Բելգիացի վանականների հինավուրց բաղադրատոմսով
պատրաստված այս գարեջուրն ունի վառ արտահայտված,
հաճելի ածիկային բույր, որի մեջ զգացվում են
համեմունքների, տարբեր մրգերի և ալկոհոլի թեթև
երանգներ։

Այն իսկապես փափուկ է և հեշտ ըմպելի, չնայած


ալկոհոլի մեծ ծավալին։

Այն կարելի է մատուցել սթեյքի, կողիկների,


նրբերշիկների, պաստայի, խորովածների և այլ հիմնական
ուտեստների հետ։
Անկրկնելի հայկական ծիրանի ու ցորենի հաճելի
համադրությունը ստեղծում է թեթև մրգային թխվածքի
տպավորություն, որտեղ բացակայում է միայն
քաղցրությունը։

Վառ արտահայտված, հարուստ ծիրանի ու ցորենի բույրերն


ու համային հատկանիշները նպաստում են մրգի և
գարեջրի ներդաշնակ միությանը։

Այս թեթև և մրգային գարեջուրը հետաքրքիր համադրվում է


աղանդերի, նախուտեստների, բանջարեղենի հետ։
Stout-ը կարելի է համարել Դառգետի գլխավոր մուգ
գարեջուրը և այն վայելում է անգամ կանանց համակրանքը։

Նուրբ արտահայտված կարամելի և սուրճի համային


երանգները գալիս են բոված ածիկից։ Դառնությունը
միջինից թույլ է։

Ահա թե ինչու այն հիանալի համադրվում է աղանդերի


(հատկապես դառը շոկոլադի), մսի և պանրի տեսականու
հետ։

You might also like