You are on page 1of 6

Թարգմանություն

1. Բժիշկ Լոպեսը շատ անուշադիր (ցրված) էր: Մի անգամ գնացքով


Մադրիդից գնում էր Սևիլյա: Կայարաններից մեկում մտավ տեսուչը և
նրանից խնդրեց տոմսը: Բժիշկը սկսեց փնտրել տոմսը գրպաններում,
բայց այն չգտավ: Տեսուչը,որը նրան ճանաչում էր, նրան շատ սիրալիր
ասաց.
- Կվերադառնամ մի փոքր ավելի ուշ: Բժիշկը մոռացավ տոմսի
մասին: Սևիլյա հասցնելուց մի քանի ժամ առաջ վերադարձավ տեսուչը
և ուղղվեց դեպի պարոն Լոպեսը: Բայց սա դեռ չէր գտել տոմսը:
- Մի´ անհանգստացեք պարոն Լոպես: Խնդիր չկա, - ասաց
տեսուչը:
- Շնորհակալություն, բայց տոմսը անհրաժեշտ է, որ իմանամ ո՞ւր
եմ ճանապարհորդում – պատասխանեց բժիշկը:
2. Իսպանացի երաժիշտների մեջ, առաջին տեղերից մեկն է զբաղեցնում
ջութակահար Պաբլո Սարաստեն: Սարաստեն ծնվել է 1844 թ.
Իսպանիայում: Եղել է ամենալավ ջութակահարը իր
ժամանակաշրջանում: Իր հայրը եղել է երաժիշտ և նրան սովորեցրել է
ջութակ նվագել,մանկությունից սկսած: 7 տարեկան հասակում Պաբլոն
տվեց իր առաջին համերգը Լ Կորունյայում: 3 տարի հետո մի համերգ
տվեց Իսպանիայի թագուհու առջև: Թագուհուն շատ դուր եկավ
երիտասարդ ջութակահարը: Սարաստեն հայտնի է նաև որպես
կոմպոզիտոր: Ջութակահարները հաճախ կատարում են նրա
ստեղծագործությունները:
3. Այն առավոտ Լիլին գնացել էր գնումների: Մի նվեր գնեց իր զարմուհու ՝
Անիտայի համար: Անիտան պատրաստվում էր ամուսնանալ ամսվա
վերջ: Հետո խանութում, Լիլին գնեց դռամապանակ իր մայրիկի համար:
Ի վերջո մտավ օծանելիքների խանութ և գնեց մի սրվակ օծանելիք: Երբ
դուրս եկավ խանութից անձրևում էր: Լիլին չուներ անձրևոց:Նա որոշեց
տաքսի նստել:Արդեն ուզում էր զանգել մի վարորդի, երբ մոտեցավ մի
երիտասարդ:Նրան գրկեց և անցկացրեց փողոցի մյուս կողմը առանց
բառ ասելու:
4. Ձմեռային մի օր էր: Երկնքից ընկնում էին ձյան փաթիլները: Մի
թագուհի նստած էր իր դղյակում ՝ պատուհանի կողքին: Կար էր անում:
Հանկարծ մատը ծակեց ասեղով: Մի կաթիլ արյուն կաթաց հատակին ,
որը ծածկված էր գորգով: Թագուհին շատ վախեցավ, որովհետև
գիտեր, որ շուտով մահանալու էր: Այդպես էր նրան ասել մի կախարդ:
Որոշ ժամանակ անց նրան ծնվեց մի աղջիկ երեխա: Մայրը մահացավ:
Թագավորը նորից ամուսնացավ: Խորթ մայրը շատ գեղեցիկ էր, բայց
աղջկան չէր սիրում:
5. Մի աղվես մի օր գնում էր ճանապարհով: Օգոստոս ամիսն էր: Շոգ էր:
Աղվեսը քաղցած էր և որևէ բան էր փնտրում ուտելու համար: Շուտով
աղվեսը տեսավ մի խաղողի վազ, որտեղ խաղողներ կային: ‹‹ Ի՜նչ լավն
են այս խաղողները››, - ասաց աղվեսը և ուզեց վերցնել դրանք: Աղվեսը
ցատկեց, բայց չկարողացավ վերցնել խաղողները: Այդ ժամանակ
ասաց.
- Այս խաղողները լավը չեն, ինձ դուր չեն գալիս, չեմ կարող ուտել
դրանքև հեռացավ խաղողի վազից:
6. Մի ծերուկ իր սայլով գնում է ճանապարհով: Սայլի մեջ նա տանում է
շատ գետի ձկներ: Ճանապարհին դուրս է գալիս մի աղվես և սպասում է
ճանապարհին առանց շարժվելու ինչպես մեռած: Ծերուկը տեսնում է ,
որ աղվեսը չի շարժվում: Նրան վերցնում դնում է սայլի մեջ և
շարունակում է ճանապարհը: Աղվեսը բացում է աչքերը և սկսում է
նետել այն ինչ ծերուկը որսացել էր: Երբ բոլորը նետում է ,ցատկում է
սայլից և անմիջապես վազում է անտառ: Ծերունին տուն է է
վերադառնում շատ ուրախ: Նա կարծում է ,որ կնոջը բերել է մի աղվես,
վերարկուի համար: Բայց երբ տեսնում է ,որ սայլը դատարկ է
հասկանում է, որ աղվեսը մեռած չէր: Կինը մնում է առանց վերարկու:
7. Մի բարձրահասակ տղա մտածում է, որ արդեն չափահաս է և
սափրվելու կարիք ունի, չնայած դեռ մորուք չունի: Մի օր գալիս է
վարսավիրանոց և սափրիչին (վարսավիրին ) խնդրում է , որ նրան
սափրի: Սափրիչը նրան հրավիրում է նստելու բազմոցին և դուրս գալիս
սրահից: Չի գալիս երկար ժամանակ: Տղան սպասելուց հոգնած,
բղավում է ինչո՞ւ պետք է այդքան սպասի: Սափրիչը նրան
պատասխանում է.
- ‹‹ Արի տեսնենք թե մորուքդ աճե՞լ է ››: Բոլորը ծիծաղում են: Տղան
ամոթից կարմրում է: Վեր է կենում ու արագ գնում:
8. Աշխատանքային օր է : Անդրեսի սենյակում զնգում է զարթուցիչը :
Անդրեսը արթնանում է ուզիզ ժամը 7 -ին և անմիջապես վեր է կենում:
Շատ լավ եղանակ է: Երիտասարդը գնում է լոգասենյակ: Լվացվում է
սառը ջրով և օճառով, և սանրվում է, հետո վերադառնում է սենյակ
հագնվելու: Ամառային կոստյում է հագնում և ուղղվում է գրասենյակ:
Գնում է ոտքով, որովհետև մոտ է աշխատում: Գրասենյակում
աշխատում է 9 –ից մինչև ժամը 1 – ը: Երիտասարդը սովորություն ունի
ուտելու ընկերների հետ: Երեկոյան Անդրեսը վերադառնում է տուն,
ընթրում է և դիտում հեռուստացույց: Նա սիրում է կարդալ արկածային
նովելներ քնելուց առաջ:
9. Պարոն Ֆերնանդո Պերեսը բավականին հայտնի դիվանագետ էր։ Մի օր
եկավ Հավանա։ Օդանավակայանում տեսավ մի ընկերոջ,որը եկել էր
դիմավորելու նրան։Նստեցին մեքենան և ուղղվեցին հյուրանոց։ Իր
հյուրանոցը գտնվում էր 5-րդ Պողոտայում։ Պարոն Պերեսին շատ դուր
եկավ սենյակը, որը նրան ամրագրել էին նախապես։ Թողեց իր
ճամպրուկները հյուրանոցում և գնաց մի պտույտ տալու Հավանայով։
Մտավ մի ռեստորան սուրճ խմելու համար։ Զբոսնեց իր լայն
պողոտաներով, այցելեց հին թաղամասերը։ Արդեն շատ ուշ էր, երբ
վերադարձավ հյուրանոց։ Պառկեց առանց ընթրելու։
10. Բոլոր մեծ քաղաքները ունեն իրենց հյուրանոցները,որոնք
ընկերաբար բացում են իրենց դռները հյուրընկալներին։ Հյուրանոց
հասնելուն պես դուք պետք է ուղղվեք կառավարչին։ Կառավարիչը ձեզ
խնդրում է ,որ ներկայացնեք անձնագիրը և ձեզ է հանձնում
բանալիները։ Բեռնակիրը ուղեկցում է ձեզ ձեր սենյակ և ձեզ օգնում է
տանելու ձեր ուղեբեռը։ Ինչպես ընդհանուր կանոն հյուրանոցների
սենյակները լուսավոր են, մաքուր և հարմարավետ։
Ճանապարհորդների համար կան բոլոր
հարմարությունները`ռեստորան, վարսավիրանոց, փոստ և այլն։ Նաև
կարող եք տալ լվանալու և արդուկելու հագուստը։ Մեր քաղաքում
նույնպես տարբեր հյուրանոցներ կան։
11. Երկուշաբթի էր, շաբաթվա առաջին օրը: Երեխաները պատրաստվում
էին գնալ դպրոց: Խոհանոցում մայրիկը պատրաստում էր մի քանի
բուտերբրոդ:
Հայրիկը պետք է գնար աշխատանքի, բայց մի թերթ էր կարդում:Մայրը
նայեց ժամացույցին և ասաց.
- Սիրելիս, ուշ կհասնես գրասենյակ: 9-ին 20 է պակաս:
- Այս տանը միշտ ինչ-որ բան պակասում է, - պատասխանեց հայրը և
չշարժվեց, շարունակեց կարդալ:
Երեխաները ծիծաղեցին և դուրս եկան տանից: Ժամացույցը խփեց
ժամը 9-ը: Մտավ մայրիկը և ասաց հայրիկին.
- Սիրելիս, միայն ուզում եմ, որ ժամանակին հասնես աշխատանքի:
12. Մի մարդ մտավ մի երաժշտական գործիքների խանութ՝ սաքսաֆոն
գնելու: Վաճառողը նրան ցույց տվեց տարբեր մոդելներ: Տղամարդը
ընտրեց մեկը, ամենամեծը, որը ավելի բարձր էր հնչում քան մնացածը:
Հետո ուղղվեց դեպի վաճառողը:
- Խնդրում եմ ուղարկեք սաքսաֆոնը Մայոր փողոց, համար 20: Ուզում եմ
անմիջապես սկսել սաքսաֆոն նվագել սովորելը:
- Ներեցեք, բայց չեմ կարող անել դա, - պատասխանեց վաճառողը:
- Իսկ այդ ինչո՞ւ, - բացականչեց տղամարդը:
- Որովհետև ես էլ եմ այդ տանը ապրում:
- Տղամարդը շատ բարկացավ և դուրս եկավ շատ դժգոհ:
Վաճառողը մնաց գոհ, որովհետև արդեն չէր ունենա գլխացավեր և
կկարողանար հանգիստ տանը լինել:
13. Երեք ուսանող ժամանեցին մի գյուղ, որտեղ տոնավաճառ կար:
Ուզեցին մի քիչ զվարճանալ: Անցնելով բանջարանոցով, տեսան մի
ծառի տակ մի ավանակ: Ընկերները տարան ավանակին, ծառի տակ
թողնելով ուսանողներից մեկին:
Կենդանու տերը վերադառնալով տեսավ, որ իր ավանակը վերածվել է
մի երիտասարդի:
- Ի՞նչ է սա, - բացականչեց խեղճ մարդը զարմացած:
- Տեր իմ, մի քանի վհուկ ինձ փոխակերպեցին ավանակի դասերս
չսովորելու պատճառով: Այժմ ձեզ խնդրում եմ ինձ թողեք գնամ:
Պետք է շարունակեմ քոլեջում դասերս:
- Գնա՛, - թույլ տվեց գյուղացին:
Բայց, ի՞նչ անեմ ես առանց իմ էշի, - մտածեց ծերուկը և շատ տխրեց:
Հաջորդ օրը գնաց շուկա ուրիշ էշ գնելու համար: Այնտեղ խորամանկ
ընկերները շատ թանկ վաճառեցին իր սեփական էշին խեղճ
պարտիզպանին: Երբ հարևանները իմացան պատմությունը, շատ
ծիծաղեցին:
14. Մի կույր,որը անցնում էր ճանապարհով, բախվեց մի քարի և ընկավ։
Չկարողանալով մենակ շարունակել, նստեց առանց իմանալու ի՞նչ
անել։ Մի փոքր անց լսեց որոշ քայլեր։
- Ընկե՜ր իմ - բղավեց կույրը, - կարող ես ինձ օգնել կողմնորոշվելու այս
ճանապարհը։
- Մեծ հաճույքով - ասաց տղամարդը։ Բայց ես չեմ կարող, ես կաղ եմ և
ինձ դժվար է քայլել։ Դու ընդհակառակը շատ ուժեղ ես թվում։
- Այո, ես ուժեղ եմ, բայց ոչինչ չեմ տեսնում, - ասաց կույրը։
- Մի գաղափար ունեմ, - բացականչեց կաղը, ես քեզ կօգնեմ իմ աչքերով,
իսկ դու ինձ կօգնես քո ոտքերով։
Այսպես կաղը բարձրացավ կույրի մեջքին և երկուսը շարունակեցին
ճանապարհը առանց բախվելու։ Այդ օրվանից սկսած երկու
աղքատները դարձան լավ ընկերներ։
15. Կլարիտան և Էռնեստոն մի օր ծանոթացան կանգառում: Մոտ էին
ապրում: Ամեն օր նույն ավտոբուսն էին նստում, բայց առաջ երբեք
իրար չէին տեսել: Մի անգամ Էռնեստոն մոտեցավ աղջկան և նրան
հարցրեց ինչպե՞ս էր նրա անունը: Կլարիտան նրան դուր եկավ: Լավ
բնավորություն ուներ: Այդ ժամանակից սկսած ամեն օր նրանք
հանդիպում էին, հետո զբոսնում, խոսում էին և ծիծաղում: Մի օր
ժամադրվեցին առաջիկա/հաջորդ շաբաթ օրվա համար, ուզում էին
կինո գնալ: Բայց զանգեցին երիտասարդի ծնողները և ասացին, որ
վերադառնում են ճամփորդությունից շաբաթ օրը: Պետք է գնար
օդանավակայան ծնողներին դիմավորելու: Էռնեստոն զանգեց
Կլարիտային և նրան ամենը ասաց, - խնդրում եմ, որ ինձ ներես, - ասաց
երիտասարդը: Չենք կարողանա գնալ կինո շաբաթ օրը: Կլարիտան մի
փոքր տխրեց, բայց ոչինչ: Սիրահարները գնացին կինոթատրոն կիրակի
օրը:
16.

You might also like