You are on page 1of 230

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ,

ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ա.Ս․ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ, Թ․Հ․ ՎԱՐԴԱՆՅԱՆ,


Ա.Ա․ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՃՅՈՒՂԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ
ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Ուսումնական ձեռնարկ

ԵՐԵՎԱՆ 2020
ՃԱՐՏԱՐԱԳԵՏ

1
Հրատարակվում է Հայաստանի ազգային
պոլիտեխնիկական համալսարանի 2018թ.
Գիտական խորհրդի նիստում հաստատված
2019թ.հրատարակչական պլանի
համաձայն:

Մասն. խմբագիրներ, գրախոսներ՝


տնտ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Ռ.Ն.Սարինյան
տնտ.գ.թեկն., պրոֆեսոր Լ.Հ.Աղաջանյան

Հրատ.խմբագիր՝ Ն.Խաչատրյան

Ճյուղի տնտեսագիտություն և կառավարում: Ուսումնական ձեռնարկ/


Ա.Ս.Թադևոսյան, Թ.Հ.Վարդանյան, Ա.Ա.Աբրահամյան,; ՀԱՊՀ. - Եր.:
Ճարտարագետ 2020. 228 էջ:

Ուսումնական ձեռնարկը պատրաստվել է ՀԱՊՀ բակալավրի


կրթական ծրագրերում առկա Ճյուղային տնտեսագիտություն և
կառավարում դասընթացին ներկայացվող պահանջներին
համապատասխան:
Ձեռնարկի նպատակը ընթերցողին ձեռնարկությունների
տնտեսագիտության և կառավարման հիմնական սկզբունքներին
ծանոթացնելն է: Դիտարկվում են կազմակերպության ձևավորումից
մինչև արտադրանքի իրացման շղթայի բոլոր հարցերը:
Նյութում առկա են բազմաթիվ դասակարգումներ և
սահմանումներ, գծանկարներ, աղյուսակներ, որոնք
հնարավորություն են տալիս ակներև պատկերացում կազմել
տնտեսական և կառավարման գործընթացների վերաբերյալ:

2
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ԹԵՄԱ 1. ՃՅՈՒՂ, ՈԼՈՐՏ ԵՎ ԲՆԱԳԱՎԱՌ ՀԱՍԿԱՑՈՒ-
ԹՅՈՒՆՆԵՐԸ: ՏՀՏ ՈԼՈՐՏ.................................. 5
1.1. Տնտեսության ճյուղային կառուցվածք, 5
ոլորտ….
1.2. Կապ և տեղեկատվական տեխնոլոգիաների
ոլորտներ………………………………………………… 8
1.3. Թվային տնտեսության էությունը,
գնահատման 13
մոտեցումները…………………………………………..
ԹԵՄԱ 2. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ………………… 19
2.1. Ձեռնարկություն և նրա ներքին 19
միջավայրը……..
2.2. Ձեռնարկության արտաքին 26
միջավայրը…………..
2.3. Տնտեսական սուբյեկտի 33
կազմակերպաիրավա-կան
ձևերը………………………………………………..
ԹԵՄԱ 3. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՖՈՆԴԵՐ……. 40
ԹԵՄԱ 4. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՖՈՆԴԵՐ…... 50
ԹԵՄԱ 5. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ ԵՎ ԻՆՔԱՐԺԵՔ.. 56
ԹԵՄԱ 6. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԵՎ ՇԱՀՈՒՅԹ... 61
ԹԵՄԱ 7. ԳԻՆ ԵՎ ԳՆԱԳՈՅԱՑՈՒՄ................................... 67
7.1. Գնի հիմնական 67
գործառույթները………………….
7.2. Գնագոյացում…………………………………………… 69
7.3. Հարկերի տեսակներն ու դրանց
նշանակությունը……………………………………..... 76
.
ԹԵՄԱ 8. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ………………………………… 82
ԹԵՄԱ 9. ՄԵՆԵՋՄԵՆԹԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ...................................... 89
9.1. Կառավարման էությունը..................................... 89
9.2. Կառավարումը որպես դպրոցների
հաջորդականություն………………………………… 95
.
ԹԵՄԱ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ
10. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ.................................... 102
10.1. Պլանավորում, ռազմավարական պլանավոր-
ման գործընթաց……………………………………….. 102
3
10.2. Բիզնես 113
ծրագիր…………………………………………
ԹԵՄԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ… 123
11.
11.1. Կազմակերպչական 123
կառուցվածքներ……………..
11.2. Ձեռնարկության արտադրական 143
կառուցվածք….
ԹԵՄԱ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
12. ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ԵՎ ՄՈՏԻՎԱՑԻԱ…………………... 150
12.1. Ձեռնարկության կադրերի կազմն ու
կառուցվածքը......................................................... 150
12.2. Մոտիվացիայի տեսությունները………………….. 155
12.3. Անձնակազմի խթանում և 164
վարձատրություն......
ԹԵՄԱ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ........ 173
13.
ԹԵՄԱ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՄ……………………………………… 181
14.
ԹԵՄԱ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ……………………… 191
15.
ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻ-
ՏԱԿԱՆ ՄԱՍԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԻՊԱՅԻՆ
ՕՐԻՆԱԿՆԵՐ…………………………………………….. 197
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ……………. 226

4
ԹԵՄԱ 1. ՃՅՈՒՂ, ՈԼՈՐՏ ԵՎ ԲՆԱԳԱՎԱՌ
ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ՏՀՏ ՈԼՈՐՏ

1.1. Տնտեսության ճյուղային կառուցվածք, ոլորտ

«էկոնոմիկա» հասկացությունն առաջին անգամ


օգտագործվել է հին հույն գիտնական Քսենոֆոնի կողմից: Այն
բաղկացած է հունական երկու բառից ՝ «օյկոս» - տուն,
տնտեսություն և «նոմոս»՝ օրենք, կանոն: էկոնոմիկա ասելով
Քսենոֆոնը հասկանում էր գիտություն օրենքների մասին կամ
տնային տնտեսության վարման կանոններ: Հետագայում
Արիստոտելը տնտեսություն ասելով նկատի ունենցավ ոչ միայն
գիտությունը, այլև ինքնին տնտեսությունը՝ որպես տնտեսական
գիտության ուսումնասիրման օբյեկտ:
Համախառն հասարակական արդյունքի և ազգային
եկամուտի ստեղծման մեջ մասնակցության տեսակետից
հասարակական արտադրությունը բաժանվում է երկու խոշոր՝
արտադրական և ոչ արտադրական ոլորտի:
Տնտեսության արտադրական ոլորտը ստեղծում է
նյութական ապրանքներ և տրամադրում ծառայություններ
արտադրական նպատակներով, այսինքն՝ այլ
ձեռնարկությունների համար:
Արտադրության ոլորտը ներառում է արդյունաբերությունը,
գյուղատնտեսությունը և անտառային տնտեսությունը,
տրանսպորտը և բեռնափոխադրումները, կապը
(արտադրական ոլորտի ներսում), շինարարությունը,
էներգետիկան, առևտուրը, հանրային սննդի ծառայությունները,
տեղեկատվական-հաշվողական ծառայությունները և
նյութական արտադրության ոլորտում այլ գործունեություններ :
Ոչ արտադրական ոլորտը ծառայություններ է մատուցում
բնակչությանը, այսինքն՝ վերաբաշխում է արտադրված
ազգային եկամուտը:
Ոչ արտադրական ոլորտը ներառում է բնակարանային և
կոմունալ ծառայությունները, ուղևորափոխադրումները, կապը
(սպասարկում է ոչ արտադրական ոլորտները և բնակչությանը),
առողջապահությունը, ֆիզիկական կուլտուրան և սոցիալական
ապահովությունը, հանրային կրթությունը, մշակույթը և

5
արվեստը, գիտությունը և գիտական ծառայությունները,
վարկավորումն ու ապահովագրությունը, վարչական
ապարատի գործունեությունը:
Տնտեսության ճյուղային բաժանումը աշխատանքի
հասարակական բաժանման զարգացման պատմական
գործընթացի արդյունք է:
Ճյուղն այն ձեռնարկությունների և
կազմակերպությունների համախումբն է, որոնք աշխատանքի
հասարակական բաժանման, թողարկվող արտադրանքի,
արտադրական տեխնոլոգիաների, ռեսուրսների օգտագործման
(հումք, հիմնական միջոցներ, աշխատողների մասնագիտական
հմտություններ) համակարգում բնութագրվում են
գործունեության ընդհանրությամբ:
Դրանք կարող են խմբավորվել հետևյալ ձևով.
ա) ճյուղեր, որոնք արտադրում են հումք՝ հետագա
օգտագործման համար (գյուղատնտեսություն,
հանքարդյունաբերություն, անտառային տնտեսություն,
ձկնորսություն).
բ) վերամշակող ճյուղեր (վերամշակում են հումքը՝
վերածելով պատրաստի արտադրանքի).
- սննդի արդյունաբերություն,
- մեքենաշինություն,
- նավթի վերամշակում,
- շինարարություն,
գ) ճյուղեր, որոնք տարբեր ծառայություններ են մատուցում
ընկերություններին և հասարակությանը.
- տրանսպորտ,
- բանկային համակարգ,
- մեծածախ և մանրածախ առևտուր,
- գովազդ կամ մարքեթինգ,
- տեղեկատվություն:
Առաջին երկու ճյուղը բնութագրում են տնտեսության
կառուցվածքը (ներքին կառուցվածքը), երրորդը՝
ենթակառուցվածքը:
Ենթակառուցվածքը միմյանց հետ փոխկապակցված այն
տարբեր օբյելտների համալիրն է, որոնք հանրագումարում
կազմում են համակարգի հիմքը: Տարբերում են արտադրական,

6
սոցիալական, տրանսպորտային, տեղեկատվական և այլ
ենթակառուցվածքներ:
Գործունեության բնագավառ է հասկացվում որպես
նմանատիպ տնտեսական նպատակներ, գործառույթներ և
վարք ունեցող ինստիտուցիոնալ միավորների միություն: Դրանք
սովորաբար ներառում են ձեռնարկության, տնային
տնտեսության, կառավարության և արտաքին ոլորտները:
Ձեռնարկությունների ոլորտը սովորաբար բաժանվում է
ֆինանսականի և ոչ ֆինանսականի:
Ոչ ֆինանսական ձեռնարկությունների բնագավառը
ներառում է կազմակերպություններ, որոնք արտադրում են
ապրանքներ և մատուցում ծառայություններ՝ հետապնդելով
շահույթ, և ոչ առևտրային՝ որոնք չեն հետապնդում շահույթ:
Կախված նրանից, թե ով է վերահսկում գործու նեությունը,
դրանք իրենց հերթին բաժանվում են պետական, ազգային,
մասնավոր և արտասահմանյան ոչ ֆինանսական
ձեռնարկությունների:
Ֆինանսական ձեռնարկությունների բնագավառն
ընդգրկում է ֆինանսական միջնորդությամբ զբաղվող
ինստիտուցիոնալ միավորները:
Կառավարության հիմնարկների բնագավառը ներառում է
օրենսդրականը, դատականը և գործադիր մարմինները,
սոցիալական ապահովագրության ֆոնդերը և նրանց կողմից
վերահսկվող ոչ առևտրային կազմակերպությունները:
Տնային տնտեսության բնագավառը հիմնականում
սպառող միավորներն են, այսինքն `տնային տնտեսությունները
և նրանց կողմից ձևավորված ձեռնարկությունները:
Արտաքին բնագավառը տվյալ երկրի ոչ ռեզիդենտների
(գտնվում են երկրի սահմաններից դուրս)՝ ինստիտուցիոնալ
ստորաբաժանումների համախումբն է՝ իրենց տնտեսական
կապերով, ինչպես նաև դեսպանությունները,
հյուպատոսությունները, ռազմական հենակետերը, միջազգային
կազմակերպությունները, որոնք տեղակայված են տվյալ երկրի
տարածքում:
Ազգային տնտեսության մեջ շուկայի հետ ըստ կապի
աստիճանի հաճախ առանձնացնում են շուկայական և ոչ
շուկայական ոլորտներ:

7
Շուկայական ոլորտը ներառում է արտադրվող
ապրանքները և մատուցվող ծառայությունները, որոնք պետք է
վաճառվեն շուկայում՝ էական ազդեցություն թողնելով դրանց
պահանջարկի վրա, ինչպես նաև ապրանքների և
ծառայությունների փոխանակում բարտերի միջոցով ,
փաստացի աշխատավարձերի վճարում և պատրաստի
ապրանքների պաշարում:
Ոչ շուկայական ոլորտը ապրանքների արտադրությունն է
և ծառայությունների մատուցումը, որոնք նախատեսված են
ուղղակիորեն արտադրողների կամ բիզնեսի
սեփականատերերի կողմից օգտագործման համար, ինչպես
նաև մատուցվում է այլ սպառողներին անվճար կամ այնպիսի
գներով, որոնք պահանջարկի վրա չեն ազդում:
Վերջին ժամանակներս սկսվել է առավել ակտիվ
օգտագործվել Տեղեկատվական և հաղորդակցական
տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտ ձևակերպումը, որն ընդգրկում
է թե՛ հեռահաղորդակցային և թեՙ տեղեկատվական
տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտները` լինելով այս երկուսի
ակտիվ ինտեգրման արդյունքը: Ընդ որում, տեղեկատվական և
հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) ընդարձակ տերմին
է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) համար, որոնք
շեշտում են հաղորդակցության, հեռահաղորդակցության
(հեռախոսային գծեր և անլար ազդանշաններ) և
համակարգիչներ միասնական դերը, ինչպես նաև
ձեռնարկության անհրաժեշտ ծրագրային ապահովումը,
պահեստավորման և աուդիովիզուալ համակարգերը, որոնք
օգտատերերին հնարավորություն են տալիս ստանալ,
պահպանել և փոխանցել տեղեկատվությունը:

1.2. Կապ և տեղեկատվական տեխնոլոգիաների


ոլորտներ

Հեռահաղորդակցության, կապի ճյուղը, կոչված լինելով


բավարարելու հասարակության և անհատի
պահանջմունքները, հաղորդելով տարաբնույթ
տեղեկատվություն, հասարակական աշխատանքի բաժանման
տեսանկյունից հարկ է դիտարկել որպես հասարակական
արտադրության ոլորտի տարր: Վերջինս տնտեսության ոլորտ
8
է` ոչ ֆինանսական ծառայությունների մատուցմամբ և
համարվում է հասարակական ենթակառուցվածքների
հիմնական բաղադրիչը:
Կապի ճյուղն ավելի լայն հասկացություն է, քան
հեռահաղորդակցությունը. այն ներառում է ավանդական
փոստային կապի ծառայություններն ու
հեռահաղորդակցությունը:
Հեռահաղորդակցությունը էլեկտրոնային
սարքավորումների, հեռախոսների, համակարգիչների,
արբանյակների, օպտիկամանրաթելային մալուխների կամ
հաղորդալարերի միջոցով իրականացվող կապն է:
Հեռահաղորդակցության ծառայություններից են՝ շարժական
կապի, անլար կապի, արբանյակային կապի,
օպտիկամանրաթելային և գերարագ կապի և այլն
ծառայությունները:
Կապի և հեռահաղորդակցության ծառայությունները
առանձնահատուկ բնութագրիչներ ունեն, որոնք
պայմանավորված են ճյուղային առանձնահատկություններով:
Առաջին առանձնահատկությունը պայմանավորված է
արտադրվող ապրանքի յուրօրինակությամբ. ի տարբերություն
արդյունաբերական ապրանքների, այն չունի նյութական
արտահայտություն և դիտարկվում է որպես առաքողից
ստացողին տեղեկատվության փոխանցման վերջնական
արդյունք:
Վերջնական ապրանքի ոչ նյութական բնույթով
պայմանավորվում և հիմնավորվում է կապի արտադրության
գործընթացում հումքի ու հիմնական նյութերի
բացակայությունը: Սա իր հերթին անդրադառնում է կապի
ճյուղի արտադրական ռեսուրսների կառուցվածքի վրա.
հիմնականում կապի արտադրական ֆոնդերում շրջանառու
միջոցները (նյութեր, պահեստային մասեր և այլն) կազմում են
մոտ 8%-ը, հիմնական արտադրական ֆոնդերը` 92%-ը: Սա այն
դեպքում, երբ վերամշակող արդյունաբերական ճյուղերում
շրջանառու միջոցները կազմում են համապատասխանաբար
70 և 30%:
Կապի և հեռահաղորդակցության երկրորդ առանձնա-
հատկությունը սերտորեն կապված է առաջինի հետ և
բնութագրվում է ծառայությունների արտադրության ու դրա

9
սպառման գործընթացների միաժամանակ տեղի ունենալու
փաստով:
Հաշվի առնելով այս յուրահատկությունը՝ պարզ է, որ այս
ճյուղի արտադրական գործընթացի վերջնական արդյունքը`
ծառայությունը, չի կարելի պահել որպես պաշար,
պահեստավորել, հանել արտադրական ոլորտից և իրացնել:
Ապրանքի այսպիսի յուրահատկությունը հանգեցնում է խիտ
ծածկույթի, ցանցի ձևավորման և զարգացման պայմաններում
կապի միջոցները սպառողներին առավելագույն չափով
հասանելիության անհրաժեշտությանը:
Ի տարբերություն արդյունաբերության, որտեղ
աշխատանքի առարկան ենթարկվում է նյութական
փոփոխության (մեխանիկական, քիմիական և այլն), դառնում
ապրանք և միայն դրանից հետո օգտագործվում, կապի
արտադրական գործընթացում տեղեկատվությունը՝ որպես
աշխպատանքի առարկա, ենթարկվում է միայն տարածական
տեղափոխման, այսինքն՝ փոխվում է նրա տեղակայվա-
ծությունը: Սա կապի ոլորտի երրորդ յուրահատկությունն է:
Կապի չորրորդ առանձնահատկությունն առաքողի և
ստացողի (սպառողի) միջև տեղեկատվության հաղորդման
գործընթացի երկկողմանի լինելն է: Քանի որ տեղեկատվության
փոխանցման անհրաժեշտություն կարող է առաջանալ երկրի
ցանկացած վայրում գտնվող բաժանորդների միջև, ուստի
պահանջվում է ստեղծել կապի հուսալի և ճյուղավորված ցանց:
Կախված ստեղծվող սպառողական արդյունքի բնույթից՝
կապի ծառայությունները հանդես են գալիս երկու ձևով.
միավոր հաղորդագրությունների` օրինակ, հեռագրերի,
հեռախոսային խոսակցությունների, նամակների, ծանրոցների
և այլ ապրանքների փոխանցում (առաքում), սպառողներին
ցանցին (բաժանորդային գծերի, հեռախոս-ավտոմատների,
ռադիոհանգույցների բաժանորդային հեռագրերի և այլն)
միացման հասանելությունը, կամ բաժանորդների կողմից
տարբեր տեսակի տեղեկատվության հաղորդման և ընդունման
համար օգտագործվող տեխնիկական միջոցների վարձով
տրամադրումը:
Կախված փոխանցվող, հաղորդվող տեղեկատվության
տեսակից` կապի ծառայությունները կարող են բաժանվել 4
խմբի`
10
 տեքստի (հեռագիր, ֆաքս, էլեկտրոնային փոստ),
 ձայնի (հեռախոսային կապ),
 պատկերի (հեռուստատեսություն, Ինտերնետ)
փոխանցման,
 և մուլտիմեդիա ծառայությունների (մեկ ծառայության
մեջ տվյալների, ձայնի և պատկերի միավորում):
Առաջին երեք խմբի ծառայությունների մատուցման
համար օպերատորները կարող են օգտագործել տվյալների,
հեռախոսակապի և տեսատեղեկատվության հաղորդման
առանձին կոմուտացվող ցանցեր: Ցանցերի և
ծառայությունների զուգակցման ու ինտեգրման պայմաններում
բոլոր երեք տեղեկատվությունների հաղորդման համար
ստեղծվում է միասնական կոմուտացվող ցանց, որը թույլ է
տալիս մատուցել հիբրիդային մուլտիմեդիանային
ծառայություններ, որոնք անգլալեզու գրականության մեջ
կոչվում են "triple–play services", այսինքն՝ կապի եռակի
ծառայություն: Այդպիսի ծառայությունները միավորում են
ձայնը, տեսապատկերը (տեքստ, գրաֆիկա, անիմացիա,
իրական օբյեկտներ) ու տվյալներ և ունենում անհավանական
բարձր շուկայական ներուժ` օպերատորների եկամուտների
ավելացման տեսանկյունից:
Ըստ հասանելիության տեսակի տարանջատում են
որոշակի ժամանակի ընթացքում հասանելի (փոստային
առաքումներ, հեռագրերի, հեռախոս-ավտոմատներում և
Ինտերնետային ցանցի կոլեկտիվ հասանելիության կետերում
մատուցվող), ֆիքսված (ֆիքսված հեռախոսացանցերի,
տվյալների հաղորդման Ինտերնետի անհատական
հասանելիության) և շարժական հասանելիության
ծառայություններ (շարժական ռադիոհեռախոսակապ,
փեյջինգային կապ):
Ըստ տեղեկատվության փոխանակման միջոցի, կապի
ծառայությունները կրում են միակողմանի կամ երկկողմանի
բնույթ: Առաջին խմբին են պատկանում ռադիոհեռարձակման
և հեռուստատեսության ավանդական ծառայությունները:
Տեղեկատվության երկկողմանի փոխանակմամբ
ծառայությունների տիպային ձևերն են հեռախոսային և

11
տեսահեռախոսային կապը, տվյալների հաղորդումն ու
Ինտերնետը, տեսա և ձայնային կոնֆերանսները:
Կախված առաքումների արագությունից`
ծառայությունները կարող են լինել հասարակ
(սովորական) և շտապ (շտապ հեռագրեր, ներգոտյա և
միջքաղաքային հեռախոսային խոսակցություններ):
Էլեկտրակապի ցանցով տեղեկատվության հաղորդման
արագությունից կախված՝ ծառայությունները բաժանվում են
ցածրի (հեռախոսակապ, ցածրատիրույթ Ինտերնետ,
երկրորդ սերնդի` 2G շարժական կապ) և բարձրի
(լայնատիրույթ Ինտերնետ, երրորդ, չորրորդ, հինգերորդ
սերնդի` 3G, 4G, 5G շարժական կապ): Լայնատիրույթներին են
դասվում նաև ծառայությունների ինտեգրմամբ թվային
ցանցերը (Integrated Services Digital Network ISDN), որոնք
ապահովում են բոլոր տեսակի տեղեկատվությունների
հաղորդումը` ներառյալ ձայնը, տեքստը և պատկերը` գերհզոր
արագությամբ:
Տեղեկատվական տեխնոլոգիաները հաշվողական
տեխնիկայի, կապի միջոցների կիրառմամբ զարգացած
ծրագրային ապահովում կիրառող և կառավարման
խնդիրների լուծման համար տեղեկատվության հավաքման,
գրանցման, փոխանցման, կուտակման, որոնման, մշակման և
պաշտպանության իրականացման համակարգային
կազմակերպված մեթոդների և միջոցների ամբողջությունն է:
Տեղեկատվական տեխնոլոգիաների մեջ ներառվում են նաև
հաղորդակցական տեխնոլոգիաները, որոնք տեխնիկական
տարբեր միջոցների օգտագործմամբ ապահովում են
տեղեկատվության հաղորդումը տարածության վրա։ Իհարկե,
անժխտելի է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների
կիրառման մեջ տեխնիկական հիմնական միջոցը
համակարգիչն է։ Տեղեկատվական տեխնոլոգիաները, ինչպես
տրված է Լոնգմանի բառարանում. էլեկտրոնային պրոցեսորի
ուսումնասիրումն ու օգտագործումն է՝ տեղեկատվություն
հավաքելու, պահպանելու և այն հասանելի դարձնելու համար։
Տեղեկատվական տեխնոլոգիաները ներառում են.
 համակարգչային տեխնոլոգիաները, ինչպիսիք են
ցանցային ծրագրավորումը (networking),
 համակարգչային սարքավորումները (hardware),
12
 համակարգչային ծրագրերը (software),
 ինտերնետը կամ այն մարդիկ, ովքեր աշխատում են այս
տեխնոլոգիաների հետ։ ՏՏ աշխատանքները ներառում են
համակարգչային ծրագրավորումը, ցանցային
ադմինիստրացիան, համակարգչային ինժեներինգը, վեբ
մշակումը, տեխնիկական աջակցությունը, տեղեկատվական
համակարգերի նախագծումը և սպասարկումը, խաղային
հավելվածների մշակումն ու սպասարկումը և այլն։

1.3. Թվային տնտեսության էությունը, գնահատման


մոտեցումները

Ներկայումս տնտեսական համակարգը զգալի


փոփոխություններ է կրում. զարգանում են տնտեսության նոր
ոլորտները, որոնցից առաջնային նշանակություն ստանում է
թվային տնտեսության դերակատարությունը:
“Թվային տնտեսություն” տերմինն առաջին անգամ
ներկայացնում է Դոն Տապսկոտտը դեռ 1995 թ.: Պետք է
հստակեցնել, որ թվային տնտեսությունն իր էվոլյուցիայի
ընթացքում անվանվել կամ առնվազն անվանվում է Ինտերնետ
տնտեսություն, Նոր տնտեսություն կամ Վեբ տնտեսություն:
Հետաքրքրական է Թոմաս Մասենբուրգի կողմից դեռ 2001
թվականին թվային տնտեսության երեք հիմնական
բաղադրիչների սահմանումը.
 սպասարկող ենթակառուցվածքների առկայություն
(ծրագրային փաթեթներ, ապարատներ,
հեռահաղորդակցություն, ցանցեր և այլն),
 Է-բիզնես (ինչպես են բիզնեսի գործընթացներն
իրականացվում լոկալ և գլոբալ ցանցերում),
 էլեկտրոնային առևտուր (ապրանքների և ծառայությունների
վաճառք առցանց միջավայրում):
1990-ականների վերջերին Նիկոլաս Նեգրոպոնտեն
քննարկման է ներկայացրել տնտեսական համակարգերի
գործունեության նախկին թերությունները (զանգվածային,
նյութական, տրանսպորտային համակարգեր) և ներկայիս
առավելությունները (ոչ նյութական, վիրտուալ, ակնթարթային,
գլոբալ շարժման գործընթաց): Ըստ այս մոտեցման, թվային,

13
ցանցային և հեռահաղորդակցային ենթակառուցվածքները
ձևավորում են գլոբալ հարթակ, որի շուրջը մարդիկ և կազմա-
կերպությունները մշակում են ռազմավարություններ՝
հաղորդակցվելու, համագործակցելու և տեղեկատվություն
որոնելու նպատակով:
Տնտեսության թվայնացման հայեցակարգը,
ռազմավարությունը տարբեր շուկաների վրա թվայնացման
ազդեցության ուսումնասիրումն է, ինչպես նաև թվային
տեղեկատվության, տվյալների օգտագործման
հնարավորության բացահայտումը՝ արդյունավետ
կառավարման տեսակետից: Պետք է փաստել, որ թվայնացման
այս գործընթացը՝ տեխնոլոգիաների ակտիվ կիրառման
պայմաններում, նվազեցնում է ծախսերը, ընդլայնում
տեղեկատվության մշակման, վերլուծության, գնահատման և
փոխանակման գործընթացը: Ընդ որում, փաստ է, որ այն
դարձել է մարքեթինգի հզոր գործիք՝ ապրանքների կամ ծառա-
յությունների առաջխաղացման, սպառողական վարքերի
ուսումնասիրման և դրանց վրա արդյունավետ ազդեցության
առումով:
Ինչպես ներկայացվում է գրականության մեջ,
տնտեսություն թվայնացման անհրաժեշտությունն ունի երկու
պատճառ: Նախ՝ գլոբալացման և ակտիվ ինտեգրման
պայմաններում նոր տնտեսական մոդելների կիրառման
անհրաժեշտությունը դառնում է բացահայտ. թվայնացված
աշխարհում ավանդական ենթադրություններն անհեթեթ են
դառնում, և հստակությունն անհրաժեշտ է: Երկրորդ,
թվայնացման արդյունքում նոր ոճի և ձևի տեղեկատվությունը
պահանջում է նոր մեթոդների մշակում և կիրառում:
Թվայնացումն ուղեկցվում է արագ աճող շուկայական
հարթակներով, պլատֆորմներով, ընդ որում, դրանք
սոցիալական, տնտեսական, քաղաքական և նույնիսկ
հասարակական ինստիտուտների գործունեությանն են
առնչվում (նկ. 1.1):
Հարթակի նշանակությունը և դերը առաջինը
ներկայացնում են Բռեսնահեն և Գրինշտայնը՝ «մի
ռեստուրկտուրային բազայի կառուցումը համատեղելի
բաղադրիչների վրա, որտեղից օգտատերերը կարող են
կառուցել իրենց դիմումները: Հարթակներն առավել
14
հնարավորինս պետք է նույնականացնել, մոտեցնել իրենց
տեխնիկական չափանիշներին, այսինքն՝ ինժեներական
բնութագրերի համար ապարատային և ստանդարտների
համար՝ ծրագրային ապահովումը:

Նկ. 1.1. Հնարավոր տրանզակցիան առցանց միջավայրում

Պետք է փաստել, որ գնագոյացման, արտադրության ու


ծառայության ռազմավարությունների մշակման ժամանակ
հարթակների օգտագործումը տարբերվում է ավանդական
ընկերությունների նմանատիպ գործընթացներից՝ կախված
ցանցային հետևանքների առկայությունից: Ցանցային
էֆեկտներն առաջանում են հարթակների շրջանակներում,
քանի որ մի խմբի մասնակցությունը կարող է օգտակար
ազդեցություն թողնել մեկ այլ խմբի վրա: Շատ հարթակներ
կրկնում են նույնականացված գործընթացներ կամ
ալգորիթմներ և գրեթե ոչինչ չարժեն՝ թույլատրելով
հարթակների լայնածավալ ցանցի ազդեցությունը: Խոշոր
ցանցային էֆեկտների միջոցով պլատֆորմների միջև
մրցակցության վերլուծությունն ավելի բարդ է, քան նույն
խնդրի ուսումնասիրումը ավանդական ընկերությունների
դեպքում (նկ.1.2.):

15
Նկ. 1.2. Ծառայության շուկաների պլատֆորմների
տարբերացումը

Առկա են հսկայածավալ հետազոտություններ՝


տնտեսության թվայնացման ուսումնասիրման հետ կապված,
թե ինչպես ընկերությունները պետք է գործեն, և թե ինչպես են
մրցակցում միմյանց հետ:
Այսօր ԵՄ-ում գործում է թվային տեխնոլոգիաների
ինտեգրում հասկացությունը, որը ներառում է բիզնեսի
թվայնացումը և էլեկտրոնային առևտուրը: Բիզնեսի
թվայնացումն ընդգրկում է 5 բաղադրիչ ՝
1) տեղեկույթի էլեկտրոնային փոխանակումը,
2) RFID՝ ռադիոհաճախականության նույնականացում
(ինդենտիֆիկացում),
3) սոցիալական մեդիան,
4) էլեկտրոնային ինվոյսները կամ էլեկտրոնային
վաճառքները,
5) և ամպային որոշումները:
Էլեկտրոնային առևտուրն ունի չափանիշներ
(ինդիկատորներ).
16
1) տոկոսային օնլայն վաճառքներում միջին և փոքր
ձեռնարկությունների,
2) այդ ընկերությունների վաճառքի ծավալներում
էլեկտրոնային առևտրի տոկոսային չափը,
3) արտասահման օնլայն վաճառքը:
Առկա է նաև թվային ակտիվության ինդեքսը, որը
վերաբերում է միկրոմիջավայրին և գնահատում է ընկերության
համար 12 տարբեր թվային տեխնոլոգիաներ.
1) ինտերնտը՝ հասանելի աշխատակիցների 50%-ին,
2) ՏՀՏ մասնագետների քանակը,
3) բազմաշերտ հասանելիությունը (30Մբ կամ ավելին),
4) բջջային ինտերնետ սարք՝ հասնալի 20%
աշխատակիցներին,
5) կայք,
6) կայք՝ ժամանակակից գործառությներով,
7) սոցիալական ցանցը,
8) ERP-ը՝ ձեռնարկության ռեսուրսների պլանավորման
ծրագրային փաթեթը,
9) CRM-ը` սպառողների հետ փոգործունեության համակարգը,
10) մատակարարման շղթայի կառավարման
տեղեկատվության էլեկտրոնային փոխանակությունը,
11) էլեկտրոնային առևտուր՝ 1% ընդհանուր առևտրում,
12) բիզնեսը՝ դեպի սպառողը (B2C) վեբ վաճառքի 10%-ից ավելին,
քան ընդհանուր վեբ վաճառքը:

Ինքնաստուգման հարցեր և առաջադրանքներ

1 Ի՞նչ է էկոնոմիկան:
2 Որո՞նք են արտադրական և ոչ արտադրական ոլորտները:
3 Ի՞նչ է նշանակում ճյուղ, ինչպե՞ս կարելի է խմբավորել
ճյուղերը:
4 Ի՞նչ է ենթակառուցվածքը: Ենթակառուցվածքի ի՞նչ
տեսակներ կան:
5 Ի՞նչ է բնագավառը, բնագավառի ի՞նչ տեսակներն են
առկա:
6 Որո՞նք են շուկայական և ոչ շուկայական ոլորտները:
7 Որո՞նք են կապի և հեռահաղորդակցության ոլորտները:
8 Ո՞րն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը:
17
9 Որո՞նք են կապի չորս առանձնահատկությունները:
10 Կապի ծառայությունների դասակարգման ի՞նչ
մոտեցումներ կան:
11 Ի՞նչ է թվային տնտեսությունը: Թվային տնտեսության
գնահատման ի՞նչ ցուցանիշներ կան:
12 Ի՞նչ է ներառում թվային տեխնոլոգիաների ինտեգրումը:
13 Ո՞րն է թվային ակտիվության ինդեքսը:

 Առաջադրանք 1
Թվային տնտեսության գնահատման մեթոդով կատարել
DESI-ի գնահատում ՀՀ օրինակով:

 Առաջադրանք 2
Թվային տնտեսության գնահատման մոտեցման հիման
վրա կատարել ՏՀՏ զարգացվածության ինդեքսի գնահատում
ՀՀ համար՝ հաշվելով ՏՀՏ հասանելիության, օգտագործման և
իրազեկման ցուցանիշները:1

1
http://www.itu.int/net4/itu-d/idi/2017/index.html
18
ԹԵՄԱ 2. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ

2.1. Ձեռնարկություն և նրա ներքին միջավայրը

Կազմակերպությունն այն մարդկանց համախումբն է,


ովքեր կոորդինացնում են իրենց գործունեությունը
կազմակերպության նպատակների հաղթահարման համար:
Տարբերակում ենք ֆորմալ և ոչ ֆորմալ
կազմակերպություններ: Վերոհիշյալ ձևակերպումն առավել
վերաբերում է ֆորմալ կազմակերպությանը: Ոչ ֆորմալ
կազմակերպությունը ձևավորվում է ինքնաբերաբար:
Վերջիններս գործում են բոլոր ֆորմալ
կազմակերպություններում:
Կազմակերպությունն իր գործունեությունը ծավալելիս
կարող է նպատակ դնել զբաղվելու ձեռնարկատիրական
գործունեությամբ: Այդ ընկերությունները կոչվում են
ձեռնարկություններ: Ձեռնարկությունները պարտադիր
ենթակա են պետական գրանցման և կարգավորվում են
համապատասխան օրենսդրությամբ:
Բիզնեսը և ձեռներեցությունը շուկայական տնտեսության
հիմնական տարրերից են, առանց որոնց պետությունը չի
կարող ինտենսիվ զարգանալ: Դրանք էական ազդեցություն են
թողնում երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական,
մշակութային զարգացման վրա:
Տարբերենք բիզնես և ձեռնարկատիրություն
հասկացությունները:
Ներկայիս բիզնեսի ամենատարածված սահմանումներից
մեկը հետևյալն է. այն գործողություն է, որն ուղղված է շահույթ
ստանալուն՝ պահանջարկ ունեցող ապրանքների և
ծառայությունների վաճառքի միջոցով: Կան նաև այլ
սահմանումներ, որոնք առավելագույնս հարմարեցված են
իրական պայմաններին: Օրինակ, բիզնեսը
ձեռնարկատիրական գործունեություն է, որն իրականացվում է
շուկայական տնտեսության սուբյեկտների ու պետական
գերատեսչությունների կողմից՝ իրենց իսկ
պատասխանատվության տակ գտնվող կամ փոխառված
միջոցների հաշվին, և որոնց գլխավոր նպատակներն են
շահույթ ստանալը և սեփական ձեռնարկության զարգացումը:
19
Ձեռնարկատիրությունը քաղաքացիների կամ նրանց
կոոպերացման ինքնուրույն գործունեությունն է՝ կապված ռիսկի
հետ, իրականացվող սեփական պատասխանատվությամբ և
ուղղված գույքի օգտագործումից եկամտի ստացմանը,
ապրանքների վաճառքին, ծառայությունների մատուցմանը՝
օրենքին համապատասխան:
Ձեռնարկատիրական գործունեությունը կարելի է
բաժանել արտադրականի, առևտրայինի (կոմերցիոն) և
ֆինանսականի: Յուրաքանչյուր տեսակ ունի իր
առանձնահատկություններն ու հատկանիշները: Սակայն
լինելով հարաբերական իմաստով ինքնուրույն, ձեռնարկատի-
րական գործունեության բոլոր տեսակները փոխկապակցված
են և լրացնում են միմյանց, այսինքն` գործունեության մի
տեսակը կարող է ներառել մյուսին:
Սովորաբար արտադրական ձեռնարկատիրությանը
հետևում է առևտրականը, քանի որ անհրաժեշտ է վաճառել
արտադրանքը: Արտադրությունն ու վաճառքը
փոխկապակցված են ֆինանսական գործառույթների հետ,
պահանջում են դրամական միջոցներ, այդ իսկ պատճառով
արտադրական և առևտրային ձեռնարկատիրությանը համա-
դրվում է ֆինանսականը:
Հարկ է նշել, որ բոլոր ձեռնարկատիրական
գործունեության տեսակներից ամենաբարդը արտադրականն
է, հատկապես հայկական արդի շուկայական
հարաբերություններում, ուստի ձեռնարկատերերի
մեծամասնությունը առավելապես ձգտում է կոմերցիոն և
առևտրամիջնորդային գործունեություն ծավալել:
Առևտրային ձեռնարկատիրության էությունը ապրան-
քադրամական հարաբերությունների ու
ապրանքափոխանակային գործառույթների իրականացում է:
Ի տարբերություն արտադրական ձեռնարկատիրության,
այստեղ ապրանքների արտադրության համար անհրաժեշտ
ռեսուրսների առկայությունն ապահովելու անհրաժեշտություն
չկա: Բայց շատ կարևոր է որոշել ու ճիշտ ընտրություն
կատարել` ինչ գնել, ինչ վերավաճառել և որտեղ: Այս դեպքում
անհրաժեշտություն է առաջանում բացահայտել, թե ինչպիսի
ապրանքներ և ծառայություններ պահանջարկ կունենան,
ինչպիսին կլինեն առքի և վաճառքի գները և այլն:
20
Ֆինանսական ձեռնարկատիրությունը կոմերցիոն
ձեռնարկատիրության տարատեսակ է, քանի որ այստեղ
որպես առք ու վաճառքի օբյեկտ է ինքնատիպ ապրանքը`
դրամը, արժույթը, արժեթղթերը, այսինքն՝ տեղի է ունենում
դրամի և արժեթղթերի առք ու վաճառք՝ հավելավճարի տեսքով
շահույթ ապահվող գներով:
Ձեռնարկությունների չափը որոշելու համար հաճախ
օգտագործվում են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են՝
աշխատողների քանակը, իրացումից ձևավորված եկամուտի,
հասույթի մեծությունը, ակտիվների հաշվեկշռային արժեքները
և այլն:
Ըստ ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության մասին
օրենքի, սուբյեկտները դասակարգվում են՝
1) գերփոքր՝ առևտրային կազմակերպություններ և անհատ
ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային
թվաքանակը կազմում է մինչև 10 մարդ, իսկ նախորդ տարվա
գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ
տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի
գերազանցում 100 մլն դրամը.
2) փոքր՝ առևտրային կազմակերպություններ և անհատ
ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային
թվաքանակը կազմում է մինչև 50 մարդ, իսկ նախորդ տարվա
գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ
տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի
գերազանցում 500 մլն դրամը.
3) միջին՝ առևտրային կազմակերպություններ և անհատ
ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային
թվաքանակը կազմում է մինչև 250 մարդ, իսկ նախորդ տարվա
գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ
տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չեն
գերազանցում համապատասխանաբար 1500 մլն դրամը:
Ընդ որում, այն պարզաբանվում և ներկայացվում է նաև
ըստ ոլորտների (աղյուսակ 2.1)

21
Աղյուսակ 2.1
ՓՄՁ սուբյեկտների դասակարգումն ըստ ՀՀ օրենսդրության ,
ըստ աշխատակիցների քանակի
Ոլորտը Գերփոք Փոքր Միջին
ր
Արդյունաբերության և 5 50 100
նյութական արտադրության
այլ ճյուղեր
Շինարարություն և 5 25 50
էներգետիկա
Գիտություն և կրթություն 5 25 50
Տրանսպորտ, առևտուր և 5 15 30
ծառայություններ

Կազմակերպությունը սահմանելիս անհրաժեշտ է


առանձնացնել դրա հիմնական բնութագրիչները.
1. Միջոցներ, ռեսուրսներ: Կազմակերպության հիմնական
միջոցներն են՝ մարդկային, կապիտալի, հումքի,
տեխնոլոգիաների և տեղեկատվության ռեսուրսները: Օրինակ,
IBM-ը օգտագործում է բաժնետերերի և բանկերի կապիտալը,
որպեսզի գնի հումք և նյութեր, վերազինի ձեռնարկությունը
հաստոցներով ու հոսքագծերով (տեխնոլոգիաներ) և վճարի
աշխատավարձ (մարդկային ռեսուրսներ): Աշխատանքի
ընթացքում հավաքագրվում է տեղեկատվություն թե՛ արտաքին
և թե՛ ներքին միջավայրերի մասին, որն օգնում է
կարգավորելու և կատարելու ուղղումներ` նպատակների
վերահստակեցման և առաջացած խոչընդոտների
հաղթահարման գործընթացում:
2. Կախվածությունը արտաքին միջավայրից:
Կազմակերպությունն ամբողջապես կախված է արտաքին
միջավայրից: Վերջինս կազմված է կազմակերպության վրա
ուղղակի և անուղղակի ազդեցությամբ բազմաթիվ
գործոններից՝ սպառողներ, մատակարարներ, մրցակիցներ,
տնտեսական, քաղաքական ու սոցիալական դաշտեր,
օրենսդրություն և պետության տնտեսական
քաղաքականություն և այլն:
3. Աշխատանքի հորիզոնական բաժանում: Ընդհանուր
աշխատանքի բաժանումը բաղադրիչների կոչվում է
22
հորիզոնական բաժանում: Դասական ձևը ֆինանսների,
մարքեթինգի և արտադրության միջև աշխատանքի
բաժանումն է:
4. Աշխատանքի ուղղահայաց բաժանում: Քանի որ
աշխատանքը բաժանվում է տարբեր բաղադրիչների, ապա
որևէ մեկը պետք է կոորդինացնի խմբերի աշխատանքը,
որպեսզի իրականացվեն դրված նպատակները: Այս առումով
առաջանում է ենթակայության և կառավարման
անհրաժեշտություն:
5. Կառավարման անհրաժեշտություն: Ֆունկցիոնալ
բաժանված աշխատանքային խմբերի առջև դրված
խնդիրները պահանջում են ոչ միայն կոորդինացում, այլև
որոշումների հստակ կատարում և ընդհանուր գործընթացի
կառավարում:
6. Ենթակազմակերպություններ: Կազմակերպության
անբաժանելի մասն են կազմում ենթակազմակերպությունները
և ստորաբաժանումները:
7. Ձեռնարկության էթիկան և կուլտուրան:
Ձեռնարկատիրության էթիկան հնարավոր չէ դիտարկել
առանց բիզնես միջավայրի էթիկայի խնդրի լուծման: Այստեղ
խիստ կարևորվում է նեղ խմբային կուլտուրան կամ կոնկրետ
ձեռնարկության կուլտուրան: Գործնական կուլտուրան
արտաքին տեսքի, զգացմունքի, պահվածքի, մտքի
յուրահատուկ ընկալումն է: Աշխատանքը, աշխատանքային
կոլեկտիվը մշակույթի բաղկացուցիչ տարրերն են:
Ժամանակակից ձեռնարկությունների համար կարևոր է ոչ
միայն շուկա դուրս գալը, այլև այդ շուկայում հաստատվելը:
Բիզնեսի կուլտուրայի խնդիրը կապված է կորպորատիվ (նեղ
խմբային կուլտուրայի) հետ:
Կորպորատիվ կուլտուրան կազմակերպության ինտեգրալ
բնութագիրն է (արժեք, վարվելաձև, գործունեության
արդյունքի գնահատման հնարավորություն): Դա ազնվությունն
է, օրինավորությունը, գործընկերներին չխաբելու ձգտումը,
փոխադարձ շահավետ գործարքի կնքումը, որն առաջ
շարժվելու կարևոր պայմանն է, և բարեկամական
պայմանների հաստատումը:
Կազմակերպության ներքին փոփոխականները
(գործոնները): Կազմակերպության ներքին հիմնական
23
փոփոխականները կամ գործոններն են նպատակները
(միսիան), խնդիրները, կառուցվածքը, տեխնոլոգիաները և
մարդիկ (նկ. 2.1):
1. Նպատակներ: Կազմակերպությունները մարդկանց
խմբեր են, որոնք իրականացնում են ընդհանուր նպատակներ:
Նպատակը ցանկալի արդյունքն է կամ փաստացի վերջնական
վիճակը, որին ձգտում է հասնել մարդկանց համախումբը:
Կազմակերպությունը կարող է ունենալ տարբեր նպատակներ:
Սա հատկապես վերաբերում է բարդ կազմակերպու-
թյուններին: Նպատակային ֆունկցիան սկսվում է ընդհանուր
նպատակդրումներից, որն արտահայտում է կազմակերպու-
թյան գոյության պատճառը: Այն կոչվում է նաև կազմակեր-
պության քաղաքականություն, փիլիսոփայություն կամ
առաքելություն (միսիա): Այստեղ պարզաբանվում է
կազմակերպության կարգավիճակը (ստատուս),
հայտարարագրվում են աշխատանքի սկզբունքները, ղեկա-
վարության իրական նպատակները և տրվում հստակ բնու-
թագրեր: Օրինակ, որպես կազմակերպության
փիլիսոփայության բաղադրիչներ կարող են լինել.
 բոլոր բնագավառներում (առևտուր, արտադրություն,
ծառայություն և այլն) բարձր որակի և վարպետության
հասնելը,
 բարձրագույն տեխնոլոգիաներով ձեռնարկություն
դառնալը և 20%-ի շահույթ ապահովելը,
 որակի՝ որպես առաջնային խնդրի կարևորումը,
 պրոֆեսիանալ մենեջմենթի կիրառումը, մարդկանց
վստահելը և նախաձեռնություններին աջակցությունը,
 ըստ հստակ բաշխված լիազորությունների և
պատասխանատվության որոշումների կայացումը,
 ազնվությունը և պարզությունը աշխատանքում, թիմային
աշխատանքի մոտեցումը բոլոր խնդիրներին,
 մարդիկ պետք է խոսեն և նշեն, որ այս ձեռնարկությունը
լավագույն միջավայրն ու կուլտուրան ունի:
Առաքելությունը չպետք է կախված լինի
կազմակերպության տվյալ իրավիճակից, աշխատանքային
ձևից և մեթոդներից, այլ այն պետք է արտահայտի
նպատակաուղղվածությունն ապագային և ցույց տա, թե որ

24
ուղղությամբ պետք է ջանք գործադրվի և որ արժեքներն են
առավելագույնս գնահատվում:
2.Կառուցվածք: Կազմակերպության կառուցվածքը
ֆունկցիոնալ բնագավառների և կառավարման
մակարդակների միջև տրամաբանական փոխազդեցությունն
է, որը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ
իրականացնել նպատակները: Այստեղ բնութագրիչներ են.
 աշխատանքի հորիզոնական բաժանումը,
 աշխատանքի ուղղահայաց բաժանումը,
 լիազորությունների և պատասխանատվության դաշտերի
ճշգրտումը,
 մարդկանց ընտրությունը և ըստ մասնագիտացման և
արհեստավարժության աշխատանքի փոխանցումը,
 կոորդինացման անհրաժեշտությունը:
3. Խնդիրներ: Խնդիրները գրված աշխատանքներն են,
որոնք պետք է կատարվեն նախօրոք ձևակերպված ձևով և
հստակ ժամանակահատվածում՝ դրված նպատակներին
հասնելու համար: Խնդիրները բաժանվում են հիմնականում
երեք մասի. մարդկային, նյութական (հումք, մեքենաներ) և
տեղեկատվական:
4.Տեխնոլոգիաներ: Ըստ Չարլզ Պերրոուի.
“Տեխնոլոգիաները հումքի վերափոխման միջոցներն են, և
դրանք կարող են լինել մարդիկ, տեղեկատվությունը, նյութերը
և այլն”: Ըստ Լյուիս Դեվիսի. “Տեխնոլոգիաները բարձր
հմտությունների, սարքերի, ենթակառուցվածքների,
գործիքների և համապատասխան տեխնիկական գիտելիքների
համախումբն է՝ անհրաժեշտաբար իրականացնելու
մարդկանց, հումքի, տեղեկատվության ցանկալի
վերափոխում”: Կարևորվում են.
 ստանդարտացումը և մեքենայնացումը՝ մեքենաների և
սարքերի օգտագործումը մարդկանց փոխարեն,
 հոսքագծերի առկայությունը,
 տեխնոլոգիաների դասակարգումը:
5.Մարդիկ: Ղեկավարությունը հասնում է իր առջև դրված
խնդիրների իրականացմանը` օգտագործելով այլ մարդկանց
հմտություններն ու կարողությունները կամ ազդելով նրանց
վարքի վրա: Ինչպես է մարդ իրեն պահում հասարակության
25
մեջ կամ արտադրության գործընթացում, որը համարվում է
տարբեր բնութագրիչների և արտաքին միջավայրի
ազդեցության արդյունք: Բնութագրիչներ են համարվում
ընդունակությունները, ունակությունների և հակվածության
պոտենցիալը, պահանջմունքները, սպասումները, ընկալումնե-
րը, վերաբերմունքը և տեսակետը, արժեքները, միջավայրի
ազդեցությունը և վարքը, խմբերի ազդեցությունը,
լիդերությունը:

Մարդիկ Խնդիրներ

Նպատակներ

Տեխնոլոգիական Կառուցվածք
գործընթաց
Նկ. 2.1. Ներքին միջավայրի գործոնների փոխադարձ կապը

2.2. Ձեռնարկության արտաքին միջավայրը

Կառավարման գործընթացում արտաքին միջավայրն այն


արտաքին ուժերի, գործոնների և պայմանների
ամբողջությունն է, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով
ազդում են կազմակերպության գործունեության վրա:
Նախկինում ձեռնարկության տնօրենները առավել մեծ ուշա-
դրություն էին դարձնում տնտեսական և տեխնիկական
գործոններին: Այժմ փոխվել են մարդկանց հայացքները,
սոցիալական արժեքները, կառավարման մեթոդաբանությունը,
քաղաքականությունն առավել մեծ ազդեցություն է ունենում
տնտեսական միջավայրի վրա, և այս պայմաններում
անհրաժեշտ է արտաքին միջավայրի տարրերի հաշվի
առնումը՝ կառավարչական, մարքեթինգային որոշումների
կայացման գործընթացում:
Արտաքին միջավայրը կազմակերպության անհրաժեշտ
ռեսուրսների հայթայթման հիմնական աղբյուրն է: Սակայն,
26
ինչպես հայտնի է, արտաքին միջավայրի ռեսուրսները
սահմանափակ են, և կազմակերպությունը կարող է նաև
չհայթայթել իրեն անհրաժեշտ չափով ռեսուրսներ, ինչը, ըստ
էության, կսահմանափակի ձեռնարկության գործունեության
շրջանակները: Այս տեսանկյունից կառավարման կարևոր
խնդիրն է արտաքին միջավայրի հետ կազմակերպության և այլ
տնտեսավարող սուբյեկտների փոխհարաբերությունների
կարգավորումը, ինչը հնարավորություն կտա իրականացնել
նրա հիմնական նպատակները:
Կազմակերպության արտաքին միջավայրի գործոնները
բաժանվում են 2 խմբի` ուղղակի և անուղղակի ազդեցության
միջավայրի գործոններ:
Ուղղակի ազդեցության միջավայրի գործոններ: Կազմա-
կերպության ուղղակի ազդեցության արտաքին միջավայրը
բնութագրվում է այնպիսի գործոններով, որոնք
անմիջականորեն և ուղղակի կերպով ազդում են
ձեռնարկության գործունեության ընդհանուր արդյունավե-
տության ու ֆինանսատնտեսական վերջնական արդյունքների
վրա և մշտապես պետք է գտնվեն ղեկավարության
ուշադրության կենտրոնում (նկ.2.2): Դրանց թվին են դասվում
սպառողները (գնորդները), մատակարարները, մրցակիցները,
պետական կարգավորման մարմինները, օրենքներն ու
ենթաօրենսդրական ակտերը և աշխատանքի շուկան:
Մատակարարների անխափան աշխատանքից է կախված
կազմակերպության աշխատանքի արդյունավետությունը,
թողարկվող արտադրանքի որակական և քանակական
ցուցանիշները, քանի որ նրանք են ապահովում հումքի,
նյութերի, կիսաֆաբրիկտների, էներգետիկ և տեղեկատվական
ռեսուրսների անընդհատ մատակարարումը: Բացի նյութական
ռեսուրսների մատակարարներից, գործնականում մեծ դեր և
նշանակություն ունեն նաև կապիտալի մատակարարները.
դրանք հիմնականում ֆինանսավարկային
հաստատություններն են, մասնավորապես` առևտրային և
մասնագիտացված բանկերը, ֆինանսական
ապահովագրական ընկերությունները, միջազգային ֆինան-
սական կազմակերպությունները, որոնք ձեռնարկություններին,
անհրաժեշտության դեպքում, մատակարարում են
ֆինանսական ռեսուրսներ:
27
Պետական
կառավարման
մարմիններ,
օրենքներ

Աշխատանքի Մրցակիցներ
շուկա Կազմակերպությո
ւն

Մատակարարներ Սպառողներ

Նկ. 2.2. Ուղղակի ազդեցության միջավայրի գործոններ

Ձեռնարկության գործունեության արդյունավետության


բարձրացման տեսանկյունից չափազանց կարևոր է
կանխատեսել հնարավոր մրցակիցների ագրեսիվության
աստիճանը, նրանց սպասվելիք վաճառքների ծավալները,
թողարկվելիք արտադրանքի տեխնիկատնտեսական
ցուցանիշները, կոնստրուկտորա-տեխնոլոգիական լուծում-
ները, ապրանքի վաճառքի գները, քանի որ վերոհիշյալ
ցուցանիշներից յուրաքանչյուրը վճռորոշ ազդեցություն կարող
է ունենալ շուկայում սեփական մասնաբաժնի փոփոխության
վրա:
Ինչպես արդարացիորեն նշում է մենեջմենթի տեսաբան
Պիտեր Դրաքերը, գործարարության միակ գլխավոր նպատակը
սպառող “ստեղծելն է”: Շուկայական տնտեսության
ժամանակակից պայմաններում գործարարության հիմնական
չափանիշը (նշանաբանը) դարձել է արտադրությունը ոչ թե
արտադրության, այլ իրացման համար: Սպառողների` որպես
ուղղակի ազդեցության միջավայրի կարևորագույն գործոնների
վերլուծությունն անհրաժեշտ է սկսել հետևյալ ելակետային
տվյալների հավաքագրումով. հավանական սպառողների թիվը,
նրանց աշխարհագրական դիրքը, ժողովրդագրական
բնութագիրը (մասնավորապես բնակչության թիվը,
28
սեռատարիքային կազմը, գնողունակությունը), գնորդների
սոցիալ-հոգեբանական բնութագրերը, ավանդույթներն ու
սովորությունները, մտածելակերպի յուրահատկությունները և
այլն:
Օրենքները և ենթաօրենսդրական ակտերը ուղղակիորեն
ազդում են ձեռնարկության գործունեության վրա: Ընդ որում,
ձեռնարկության ղեկավարության կողմից իրավական
կարգավորման վերլուծությունը, որը ենթադրում է գործող
օրենսդրության, նորմատիվային և այլ ակտերի
ուսումնասիրում, հնարավորություն է ընձեռում սահմանել
ձեռնարկության շահերի պաշտպանության ընդունելի
մեթոդները և կազմակերպաիրավական այլ սուբյեկտների հետ
փոխհարաբերությունների իրավական դաշտը:
Աշխատանքի շուկայի վերլուծությունը, ուղղված այն
բանին, որ բացահայտվեն կազմակերպության անհրաժեշտ
կադրերով ապահովելու հնարավորությունը: Աշխատողների
մասնագիտական որակավորման բարձրացումը կարևորվում է
նաև այն պատճառով, որ այն ոչ միայն որպես թողարկվող
արտադրանքի բարձր որակի և մրցունակության երաշխիք է,
այլ նաև նորամուծությունների էական նախադրյալ:
Կազմակերպության ղեկավարությունը պետք է ուսումնասիրի
աշխատանքի շուկան անհրաժեշտ մասնագիտական
կրթության, տարիքի, բարձրորակ արհեստավարժ կադրերի
հագեցվածության տեսանկյունից:
Անուղղակի ազդեցության միջավայրի
բնութագրությունները: Անուղղակի ազդեցության միջավայրի
գործոնների (նկ.2.3) վերլուծությունը սովորաբար ավելի բարդ
գործընթաց է, քանի որ այս դեպքում անորոշության դաշտն
ավելի ընդարձակ է:
Անուղղակի ներգործության միջավայրի հիմնական
գործոններն են գիտատեխնիկական զարգացման աստիճանը,
տնտեսական իրադրությունը, սոցիալական և քաղաքական
գործոնները, փոխհարաբերությունները բնակչության հետ,
մարդկանց մշակութային-կրթական մակարդակը, միջազգային
գործոնները:

29
Գիտատեխնիկայի
զարգացման
Փոխհարաբերությո մակարդակը
Սոցիալական
ւն բնակչության գործոններ
հետ

Միջազգային Սոցիալ-
գործոններ մշակութայի
Կազմակերպություն ն գործոններ
Այլ գործոններ

Տնտեսական Քաղաքական
գործոններ
Նկ. 2.3. գործոններ
Անուղղակի ազդեցության միջավայրի գործոնները

Տեխնոլոգիան միաժամանակ հանդես է գալիս և որպես


կազմակերպության ներքին միջավայրի փոփոխական և
որպես անուղղակի ազդեցության միջավայրի գործոն: Երկրորդ
դեպքում տեխնոլոգիան քննարկվում է որպես
գիտատեխնիկական առաջադիմության գործոն, քանի որ
տեխնոլոգիայի վիճակի վերլուծությունը հնարավորություն է
ընձեռում ժամանակին բացահայտել այն
հնարավորությունները, որ առաջարկում են գիտությունն ու
տեխնիկան նոր ապրանքատեսակների թողարկման, հին
ապրանքատեսակների բարելավման, արտադրանքի
թողարկման ու վաճառահանման տեխնոլոգիայի նորացման
նպատակով:
Գիտատեխնիկական առաջադիմությունը կազմակերպու-
թյուններին լայն հնարավորություն է ընձեռում ստեղծել
սկզբունքորեն նոր տեխնոլոգիական գործընթացներ և նոր
արտադրատեսակներ:
Գիտատեխնիկական առաջադիմության վերջին
նորությունները, համակարգչային վերջին սերունդները,
լազերային և ռոբոտային տեխնիկան, արբանյակային կապը և
այլն, իրենց անուղղակի ազդեցությունն ունեն
ձեռնարկությունների գործունեության վրա: Եվ ինչպես
կանխատեսել է ամերիկացի հանրահայտ սոցիոլոգ Դանիել

30
Բելը, գիտատեխնիկական առաջադիմության բնագավառում
ապագան պատկանում է մանրանուրբ տեխնոլոգիային:
Տնտեսական իրադրության վերլուծությունը կարևոր
նշանակություն ունի ձեռնարկությունների ընթացիկ և
հետագա գործունեության պլանավորման և կազմակերպման
համար:
Տնտեսական ընդհանուր իրավիճակի վերլուծությունը
ենթադրում է մակրոտնտեսական այնպիսի կարևորագույն
ցուցանիշների վերլուծություն, ինչպիսիք են համախառն
ազգային արդյունքի, ազգային եկամտի մեծություններն ու աճի
տեմպերը, գործազրկության մակարդակը, հարկաբյուջետային
և դրամավարկային քաղաքականությունը, ինֆլացիայի
տեմպերը: Բացի այդ, հետազոտվում են այնպիսի
հաշվարկային ցուցանիշներ, ինչպիսիք են տնտեսության
առանձին ճյուղերում հիմնական կապիտալի նորոգման և
ընդլայնման նպատակով կատարվող կապիտալ ներդրումներ,
բնակչության վճարունակ պահանջարկը, միջազգային
առևտրի կառուցվածքը, երկրի արտահանման և ներմուծման
ծավալը և դինամիկան, արժութային քաղաքականության
ընդհանուր ուղղությունները, վճարային հաշվեկշռի հիմնական
հոդվածները և այլն:
Սոցիալ-մշակութային գործոնների վերլուծությունն
ուղղված է սոցիալական երևույթների և գործընթացների
ուսումնասիրության ու կազմակերպության գործունեության
վրա ազդեցության աստիճանի բացահայտմանը: Օրինակ,
կարևոր գործոն է մարդկանց վերաբերմունքը աշխատանքի
նկատմամբ, կազմակերպության արտաքին միջավայրում
գերիշխող բարոյահոգեբանական կլիման ու աշխատանքային
մթնոլորտը: Պակաս կարևոր նշանակություն չունեն նաև
սոցիո-մշակութային սովորույթները, ավանդույթները:
Կազմակերպության շրջապատող միջավայրի
սոցիալական բաղադրամասերի շարքում կարևոր տեղ են
զբաղեցնում նաև հասարակության ժողովրդագրական
կառուցվածքը, բնակչության աճի տեմպերը, կրթական
մակարդակը, սեռատարիքային կազմը և այլն:
Արտաքին միջավայրի քաղաքական գործոնների
վերլուծությունն անհրաժեշտ է առաջին հերթին նրա համար,
որ ձեռնարկության ղեկավարը հստակ պատկերացում կազմի
31
պետական իշխանության մարմինների քաղաքականության
գլխավոր ուղղությունների մասին:
Քաղաքական գործոնների վերլուծության ժամանակ
պետք է բացահայտել, թե ինչ ծրագրեր են պատրաստվում
իրականացնել տարբեր կուսակցությունները և առաջին
հերթին ընդդիմադիրները, ինչպիսին է կառավարության
վերաբերմունքը տնտեսության կոնկրետ ճյուղերի հետագա
զարգացման նկատմամբ, կարգավորող նոր օրենքների և
իրավական ակտերի ընդունման և իրականացման
արդյունքում ինչ իրավական փոփոխություններ են սպասվում,
ինչ գաղափարախոսություն է իշխում կառավարության
քաղաքականության ընթացքում, որքանով է գործող
կառավարությունը կայուն և արհեստավարժ, և որքանով են
ուժեղ ընդդիմադիր քաղաքական, կուսակցական կառույցները
և այլն:
Եվ վերջապես, չպետք է անտեսվեն բնակչության հետ
փոխհարաբերությունները: Խոսքը, առաջին հերթին,
վերաբերում է տեղական համայնքին, որտեղ գտնվում և
գործում է տվյալ ձեռնարկությունը: Այդ առումով
ձեռնարկության ղեկավարության առաջնահերթ խնդիրներից
մեկը նորմալ փոխհարաբերությունների հաստատումն է
տեղական բնակչության հետ, ինչը սովորաբար
իրականացվում է տեղական համայնքի ֆինանասավորման,
բարեգործական միջոցառումների իրականացման
եղանակներով:
Միջազգային գործոնների վերլուծությունը առաջին
հերթին վերաբերում է այն ձեռնարկություններին և
կազմակերպություններին, որոնք գործում են միջազգային
շուկաներում կամ զբաղվում են արտահանման-ներմուծման
գործառնություններով: Մեկ այլ սահմանման համաձայն
միջազգային գործարարության կառավարումն ու միջազգային
գործոնների վերլուծությունը վերաբերում է գործունեության
այն ոլորտներին, որոնք կապված են ազգային սահմաններից
դուրս ռեսուրսների, ապրանքների, ծառայություների,
աշխատանքների և աշխատուժի տեղաշարժերի հետ:
Վերջին տարիներին ակտիվ քննարկումներ են տեղի
ունենում նաև անորոշության, բնապահպանական,
թվայնացման և այլ նոր գործոնների ազդեցության
32
վերաբերյալ: Օրինակ, անորոշության գործոններին են դասվում
ֆորս-մաժորներ կամ այլ կտրուկ փոփոխություններ, որոնք
կապված չեն վերը թվարկված որևիցե գործոնի հետ:
Բնապհապնական խնդիրներն ամենուր են: Այսօր
ցանկացած ընկերություն առնչվում է այս խնդրի հետ և
ռազմավարությունները մշակվում են՝ հաշվի առնելով գործոնի
ուղղակի ազեդցությունն ընկերության գործունեության վրա :
Թվային տնտեսությունը դինամիկ զարգացում է ապրում՝
ընդգրկելով տնտեսության ճյուղերը, ենթակառուցվածքները,
ընկերությունները: Ընկերությունների արդյունավետ
կառավարումն անհնար է դարձել առանց տեղեկատվական և
հեռահաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման և
ընդհանուր համակարգ ինտեգրման:
Այսպիսով, կազմակերպության արտաքին միջավայրի
վերլուծությունն անհրաժեշտ է իրականացնել
ռազմավարական կառավարման գործընթացում
կազմակերպության գործունեության ուժեղ և թույլ կողմերը
բացահայտելու և համապատասխան միջոցառումներ
ձեռնարկելու նպատակով:

2.3. Տնտեսական սուբյեկտի կազմակերպաիրավական ձևերը

Տնտեսական գործունեություն իրականացնելու համար


անձը պետք է հանդես գա որպես իրավաբանական անձ կամ
որպես անհատ ձեռներեց (տես նկ. 2.4 ):

Տնտեսական գործունեություն

Նկ.2.4. Տնտեսական գործունեության սուբյեկտները


Անհատ ձեռներեց
Անհատ Իրավաբանական
ձեռնարկատերն այն ֆիզիկական անձէ, որն
անձն
(ֆիզիկական անձ)
իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու,
ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել
գործունեություն, որի հիմնական նպատակը գույք
օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ

33
կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ
(եկամուտ) ստանալն է:

Իրավաբանական անձ

Կոոպերտիվներ Ընկերություններ Ընկերակցություննե


ր

Լրացուցիչ Լիակատար
պատասխանատվությ ընկերակցություն
ամբ ընկերություն

Սահմանափակ Վստահության վրա


պատասխանատվությ հիմնված
ամբ ընկերություն ընկերակցություն

Բաժնետիրական
ընկերություն

Բաց բաժնետիրական
ընկերություն

Նկ.2.5. Կազմակերպությունների կազմակերպաիրավական


Փակ բաժնետիրական
ձևերը
ընկերություն
Իրավաբանական անձ է համարվում այն
կազմակերպությունը, որը, որպես սեփականություն ունի
առանձնացված գույք և իր պարտավորությունների համար
պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք
բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային
իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում
հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
34
Իրավաբանական անձինք կարող են լինել իրենց
գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող
(առևտրային) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող
և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ
առևտրային) կազմակերպություններ:
Կոոպերատիվը կամավոր միավորում է, որի նպատակն է
բավարարել իր մասնակիցների նյութական և այլ կարիքները:
Կոոպերատիվի անդամ կարող են լինել քաղաքացիները և
իրավաբանական անձինք, որոնք այն ստեղծելիս միավորում են
իրենց փայավճարները: Կոոպերատիվների ստեղծման
հիմնական նպատակն է առանձին տնտեսավարողների
միջոցների միավորումը՝ արտադրության,
գյուղատնտեսության, առևտրի և այլ ոլորտներում:
Կոոպերատիվները ստեղծվում են ոչ պակաս 5 հոգուց:
Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունը
ընդհանուր առմամբ նման է ՍՊԸ-ին, սակայն ի տարբերություն
վերջինիս, դրա յուրաքանչյուր մասնակից ընկերության
պարտավորությունների համար լրացուցիչ
պատասխանատվություն է կրում իր սեփական գույքով:
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է
համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած
ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է
կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի:
Ընկերության մասնակիցները պատասխանատու չեն
ընկերության պարտավորությունների համար և կրում են
ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը
իրենց ներդրած ավանդների սահմաններում:
Բաժնետիրական ընկերություն է համարվում այն
ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է
որոշակի թվով բաժնետոմսերի: Անձը ներդրում է կատարում
բաժնետիրական ընկերության կապիտալում՝ բաժնետոմս
գնելով, և ձեռք է բերում դիվիդենտներ ստանալու ու
ընկերության կառավարմանը մասնակցելու հնարավորություն:
Բաժնետիրական ընկերությունը կարող է ստեղծվել նաև մեկ
անձի կողմից կամ կազմված լինել մեկ անձից` նրա կողմից
բոլոր բաժնետոմսերը ձեռք բերելու դեպքում:
Բաժնետիրական ընկերությունները լինում են փակ (ՓԲԸ)
և բաց (ԲԲԸ):
35
Բաց բաժնետիրական է համարվում այն ընկերությունը,
որի մասնակիցներն առանց մյուս մասնակիցների
համաձայնության կարող են օտարել իրենց պատկանող
բաժնետոմսերը: Ընկերությունն իրավունք ունի իրականացնել
իր թողարկած բաժնետոմսերի ազատ վաճառք: ԲԲԸ-ի
դեպքում հնարավոր չէ վերահսկել երրորդ անձանց կողմից
բաժնետոմսերի գնումը և վաճառքը՝ հաշվի առնելով, որ չկա
որևէ սահմանափակում բաժնետոմսերի ձեռքբերման և
օտարման հարցում:
Փակ բաժնետիրական է համարվում այնպիսի
ընկերությունը, որի բաժնետոմսերը բախշվում են միայն նրա
հիմնադիրի կամ նախապես որոշված այլ անձանց միջև: Նման
ընկերությունն իրավունք չունի անցկացնելու իր թողարկած
բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն կամ
սահմանափակ թվով անձանց առաջարկել այլ կերպ ձեռք
բերելու դրանք:
Ձեռնարկությունների միավորումները: Լայնածավալ
բիզնեսի համար հատկանշական են դառնում
կազմակերպությունների այնպիսի ձևերը, որոնց հիմքում
ընկած է ձեռնարկությունների միավորումը: Դիտարկենք
այդպիսի կազմակերպությունների կառուցվածքը, որոնք
տարածված են զարգացած երկրներում:
Կորպորացիա. բաժնետիրական ընկերություն է, ուր
միավորված են մի քանի ձեռնարկությունների
գործունեություններ և ընդհանուր նպատակների համակարգ:
Որպես իրավաբանական անձ՝ կորպորացիան
պատասխանատվություն է կրում իր մեջ ներառվող բոլոր
ձեռնարկությունների հարկերի ու այլ պարտավորությունների
մարման համար` հանդես գալով որպես ինքնուրույն
տնտեսվարող սուբյեկտ:
Տնտեսական ասոցիացիաներ. կազմակերպությունների և
ձեռնարկությունների պայմանագրային միավորումներ են,
որոնք ստեղծվում են համանման գործառույթների
իրականացման ու ընդհանուր գործունեության կոորդինացման
համար: Տնտեսական ասոցիացիաները միավորումների
“ամենամեղմ” տեսակն են, այսինքն` դրանցում ընդգրկված
ձեռնարկությունների գործունեությունը սահմանափակվում է

36
նվազագույն չափով: Ասոցիացիաների մասնակիցները
իրավունք ունեն ընդգրկվել ցանկացած այլ ասոցիացիայում:
Կոնցեռններ. ձեռնարկությունների խոշոր միավորումներ
են, սովորաբար մենաշնորհային, որոնք միավորված են
ընդհանուր շահերի սահմանմամբ, պայմանագրերով,
կապիտալով և համատեղ գործունեության մեջ
մասնակցության առկայությամբ: Տվյալ տեսակի միավորում-
ները թույլ են տալիս օգտագործել մեծածավալ արտադրության,
կոմբինացման (խառնում, միավորում) և կոոպերացման
հնարավորությունները` շնորհիվ արտադրատեխնիկական
կապերի առկայության:
Հոլդինգային կազմակերպություններ. ունեն վերահսկող
դիրք մյուս ձեռնարկությունների նկատմամբ` կամ
բաժնետոմսերի և դրամական միջոցների առումով, կամ
ենթակառուցվածքի ձեռնարկությունների տնօրենների
նշանակման բացառիկ իրավունքով:
Կոնսորցիում. ձեռնարկությունների կամավոր
ժամանակավոր միավորում է, որը ստեղծվում է կոնկրետ
նպատակների ու հիմնախնդիրների լուծման, խոշոր
ներդրումային, գիտատեխնիկական, սոցիալական,
բնապահպանական և այլ նախագծերի իրականացման
համար: Կոնսորցիումի մեջ կարող են ընդգրկվել և՛ խոշոր, և՛
փոքր ձեռնարկություններ, որոնք ցանկություն ունեն
մասնակցություն ունենալ նախագծային կամ այլ
ձեռնարկատիրական մտահղացման մեջ, սակայն ինքնուրույն
հնարավորություններ չունեն դրա իրականացման համար:
Ֆինանսաարդյունաբերական խմբավորումներ (ՖԱԽ):
Ֆինանսաարդյունաբերական խմբավորումների տակ
հասկանում ենք իրավաբանական անձանց միավորում, որոնք
գործում են որպես մայր և դուստր ձեռնարկություններ կամ
լրիվ, կամ մասնակիորեն միավորում են իրենց նյութական
(շենքեր,սարքավորումներ, հումք և նյութեր և այլն) և ոչ
նյութական (լիցենզիաները, արժեք ներկայացնող ծրագրային
փաթեթները, արժեթղթերը և այլն) ակտիվները` նպատակ
ունենալով տեխնոլոգիական կամ տնտեսական ինտեգրման
արդյունքում իրականացնել ինվեստիցիոն կամ այլ նախագծեր,
կամ ծրագրեր, ինչպես նաև՝ բարձրացնել մրցունակությունը,

37
ընդլայնել ապրանքների և ծառայությունների իրացման շուկան
և այլն:
Լիակատար է համարվում այն ընկերակցությունը, որի
մասնակիցները, կանոնադրությանը համապատասխան,
ընկերակցության անունից զբաղվում են ձեռնարկատիրական
գործունեությամբ և իրենց պատկանող գույքով
պատասխանատվություն են կրում նրա
պարտավորությունների համար: Լիակատար ընկերներ կարող
են լինել միայն անհատ ձեռնարկատերերը և/կամ
իրավաբանական անձինք, ինչը դժվարացնում է այս
իրավաբանական անձի ստեղծումը:
Վստահության վրա հիմնված ընկերակցությունը
լիակատար ընկերակցության պես ունի լիակատար ընկերներ,
որոնք իրենց ամբողջ գույքով կրում են
պատասխանատվություն պարտավորությունների համար, և
ավանդատուներ (կոմանդիտիստներ), որոնք կրում են
պատասխանատվություն միայն իրենց ներդրած գույքի
սահմաններում և չեն մասնակցում ընկերության
կառավարմանը:
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գոյություն
ունեն ոչ առևտրային կազմակերպությունների մի շարք
կազմակերպա-իրավական ձևեր, ինչպիսիք են՝
հասարակական կազմակերպությունները (ՀԿ),
հիմնադրամները, կրոնական կազմակերպությունները,
իրավաբանական անձանց միությունները, պետական ոչ
առևտրային կազմակերպությունները (ՊՈԱԿ), համայնքային ոչ
առևտրային կազմակերպությունները և այլն: Յուրաքանչյուր
կազմակերպաիրավական տեսակ ունի ընդհանուր և հատուկ
կանոնադրություններ ու կանոնակարգեր՝ պայմանավորված
իր հիմնադրման և գործունեության առանձնահատ-
կություններով: Այս կազմակերպությունները շահույթ չեն
հետապնդում:

Ինքնաստուգման հարցեր և առաջադրանքներ

1 Ի՞նչ է կազմակերպությունը: Որո՞նք են ֆորմալ և ոչ ֆորմալ


կազմակերպությունները:
2 Ինչպե՞ս կարելի է սահմանել բիզնեսը:
38
3 Ի՞նչ է ձեռնարկատիրությունը: Ձեռնարկատիրության ի՞նչ
տեսակներ կան:
4 Ինչպե՞ս են դասակարգում ձեռնարկություններն ըստ
չափի:
5 Որո՞նք են կազմակերպության հիմնական
բնութագրիչները:
6 Որո՞նք են կազմակերպության ներքին փոփոխականները:
7 Որո՞նք են կազմակերպության արտաքին ուղղակի և
անուղղակի գործոնները:
8 Ո՞վ է իրավաբանական անձը և անհատ ձեռներեցը:
9 Կազմակերպաիրավական կառուցվածքի ի՞նչ ձևեր կան:
10 Որո՞նք են ձեռնարկությունների միավորումների
տեսակները:

 Առաջադրանք
Որպես օրինակ ստեղծել տիպային
հեռահաղորդակցության կամ ՏՏ ճյուղի ձեռնարկություն՝
սահմանել առաքելություն, նպատակներ և կատարել ներքին և
արտաքին միջավայրերի վերլուծություն:

39
ԹԵՄԱ 3. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՖՈՆԴԵՐ

Յուրաքանչյուր ձեռնարկություն, անկախ իր


կազմակերպչա-իրավական ձևից, ունի հիմնական և
շրջանառու միջոցներ, ֆոնդեր:
Հիմնական միջոցները ձեռնարկության ոչ ընթացիկ
ակտիվներում ներդրված մասն է:
Ձեռնարկության ոչ ընթացիկ ակտիվները մեկ տարուց
ավելի օգտագործվող այն միջոցներն են, որոնք ձեռք են բերվում
երկարաժամկետ օգտագործման նպատակով և որոնց
օգտագործումից ակնկալվում է ստանալ շահույթ։ Ոչ ընթացիկ
ակտիվները նախատեսված չեն վաճառքի համար։ Դրանց թվին
դասվում են շենքերը, սարքավորումները, գույքը,
համակարգչային ծրագրերը, լիցենզիաները և այլն։
Ընթացիկ ակտիվներ են նյութերը, արտադրանքը,
ապրանքները, վաճառքի գծով դեբիտորական պարտքերը,
դրամական միջոցները և այլն, որոնք վաճառվում,
օգտագործվում և սպառվում են 12 ամսից պակաս ժամկետում։
Հիմնական ֆոնդերը կամ, նաև, հիմնական կապիտալը
միավորում է արտադրվող և չարտադրվող նյութական և ոչ
նյութական ակտիվները: Սրանք աշխատանքային միջոցների
այն համախումբն են, որոնք գործում են իրենց անփոփոխ
բնական տեսքով նորմատիվային ժամանակահատվածում և
իրենց արժեքը պատրաստի արտադրանքին փոխանցում են
մաս-մաս (մասնակիորեն):
Ըստ արտադրական գործընթացում ունեցած
մասնակցության աստիճանի, հիմնական ֆոնդերը
տարանջատվում են ակտիվ և պասիվ միջոցների:
Ակտիվ միջոցները (մեքենաներ, սարքավորումներ)
անմիջականորեն մասնակցում են արտադրության
գործընթացին՝ ստեղծելով նոր արտադրանք, ծառայություն՝
իրենց արժեքը մասնակիորեն փոխանցելով այդ ստեղծված
արդյունքի վրա:
Պասիվ միջոցները (շենքեր, շինություններ) անմիջական
ազդեցություն չունեն արտադրության գործընթացի վրա, բայց
ստեղծում են անհրաժեշտ պայմաններ դրա իրականացման
համար: Սրանք նույնպես իրենց արժեքը մասնակիորեն
փոխանցում են նոր ստեղծվող արդյունքի վրա:
40
Ձեռնարկության հիմնական արտադրական ֆոնդերը
կատարում են տնտեսական շրջապտույտ, որը բաղկացած է
հետևյալ փուլերից. հիմնական ֆոնդերի մաշվածություն,
ամորտիզացիա, հիմնական ֆոնդերի լրիվ վերանորոգման
համար անհրաժեշտ միջոցների կուտակում, դրանց լրիվ
փոխարինում կապիտալ ներդրումների միջոցով:
Հիմնական ֆոնդերի ցանկացած տեսակին բնորոշ է
ֆիզիկական մաշվածության հատկությունը. այսինքն`
ֆիզիկական ուժերի, տեխնիկական և տնտեսական
գործոնների ազդեցության տակ դրանք աստիճանաբար
կորցնում են իրենց սկզբնական հատկությունները, պիտա-
նիությունը և հետագա գործունեության ունակությունը: Ֆիզի-
կական մաշվածությունը մասնակիորեն վերականգնվում է`
հիմնական ֆոնդերի վերանորոգման, վերակառուցման և
արդիականացման միջոցով: Բարոյական մաշվածությունը
տեղի է ունենում այն դեպքում, երբ հնացած ֆոնդերը իրենց
կառուցվածքով, արտադրողականության, արդյու-
նավետության, արտադրանքի թողարկման որակական ցուցա-
նիշներով հետ են մնում նման տիպի նորագույն ֆոնդերից: Այդ
իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում
պարբերաբար փոխարինել հիմնական ֆոնդերը, առավելապես
դրանց ակտիվ մասը: Ընդ որում, արդի տնտեսագիտության
մեջ փոխարինելու անհրաժեշտությունը որոշող գլխավոր
գործոնը համարվում է բարոյական մաշվածությունը:
Ծառայություններ մատուցող, մասնավորապես ՏՀՏ
ձեռնարկությունների և արտադրական ձեռնարկությունների
(մեքենաշինական և այլն) համար հիմնական ֆոնդերի
կառուցվածքը գրեթե նույնն է, բացառությամբ որոշակի տար-
բերությունների, օրինակ, կապի ձեռնարկություններում մեծ
տեսակարար կշիռ ունեն արտադրական սարքավորումները
կամ տրանսպորտային ֆոնդերը, թվային, անալոգային
կոմուտացիոն սարքավորումները և այլն:
Հիմնական ֆոնդերի հաշվառումն ու գնահատումը: Քանի
որ հիմնական ֆոնդերը ձեռնարկության ընդհանուր
ակտիվներում զբաղեցնում են գերակշիռ մասը՝ մոտ 70%,
ուստի դրանց արդյունավետ շահագործումից է կախված
ձեռնարկության հետագա զարգացումը:

41
Հիմնական ֆոնդերի հաշվառումն իրականացվում է
բնաիրային և դրամական ձևերով: Բնաիրային ցուցանիշների
օգնությամբ գնահատումն իրականացվում է հիմնական
ֆոնդերի ըստ խմբավորումների համար առանձին-առանձին:
Օրինակ, շենքերի համար բնական ցուցանիշ են դրանց
քանակը, ընդհանուր և օգտակար մակերեսները` մ2-ներով,
մեքենաների համար` դրանց քանակը, տեսակը, տարիքը և
այլն:
Դրամական ձևով հաշվառումն իրականացվում է
հիմնական ֆոնդերի ընդհանուր մեծության, դրանց
դինամիկայի, կառուցվածքի, ամորտիզացիոն հատկացումների
հաշվառման, կապիտալ ներդրումների արդյունավետության
որոշման համար: Այդ գնահատումներն արվում են ըստ
սկզբնական, վերականգնման, ինչպես նաև մնացորդային
արժեքների:
Գնաճի (ինֆլյացիայի) պայմաններում պարբերաբար
անհրաժեշտություն է առաջանում կատարել հիմնական
ֆոնդերի վերագնահատում` որոշելով դրանց վերականգնման
արժեքը, այսինքն` հիմնական ֆոնդերի վերագնահատումն
իրականացվում է՝ հաշվի առնելով գների մակարդակը, դրանց
բարձրացումը կամ իջեցումը:
Հիմնական ֆոնդերի մնացորդային արժեքը որոշվում է
սկզբնական արժեքի և ամորտիզացիոն հատկացումների
գումարային արժեքների տարբերությամբ: Այլ կերպ ասած՝ դա
հիմնական ֆոնդերի արժեքի այն մասն է, որը չի փոխանցվել
պատրաստվող արտադրանքի կամ մատուցվող
ծառայությունների ինքնարժեքին: Հիմնական ֆոնդերի
մնացորդային արժեքը թույլ է տալիս դատել դրանց
մաշվածության աստիճանի մասին, պլանավորել դրանց
նորացումն ու վերանորոգումը:
Հիմնական ֆոնդերի ամորտիզացիան հիմնական
ֆոնդերի յուրահատկությունն է, որ դրանք իրենց արժեքը
պատրաստի արտադրանքին կամ մատուցված ծառայությանը
փոխանցում են մաս-մաս: Այդ փոխանցումը այնպես է
կատարվում, որ հիմնական ֆոնդերի շահագործման
ընթացքում կատարվի դրանց փոխհատուցում: Հիմնական
ֆոնդերի փոխհատուցումը` արտադրանքի թողարկման,
ծառայությունների մատուցման ծախսերում (ինքնարժեքում)
42
դրանց արժեքի մի մասը ներառելու ճանապարհով, կոչվում է
ամորտիզացիա: Այն իրականացվում է` նպատակ ունենալով
հատկացումները կուտակել դրամական միջոցների,
հետագայում հիմնական ֆոնդերի մասնակի կամ լրիվ
վերանորոգման համար:
Շուկայական տնտեսության պայմաններում
ամորտիզացիոն հատկացումների մեծությունը էական
ազդեցություն ունի ձեռնարկության տնտեսության վրա: Մի
կողմից` ամորտիզացիոն հատկացումների շատ մեծ
մակարդակը մեծացնում է արտադրության ծախսերը, և
հետևաբար, իջեցնում՝ արտադրանքի մրցունակությունը,
ինչպես նաև ստացված շահույթի մակարդակը, որի
հետևանքով կրճատվում են ձեռնարկության հետագա
զարգացման հնարավորությունները:
Մյուս կողմից` ամորտիզացիոն հատկացումների
կրճատումը երկարացնում է հիմնական ֆոնդերի ձեռքբերման
համար ներդրված ֆոնդերի շրջանառությունը, իսկ դա
հանգեցնում է ֆոնդերի հնացմանը և, որպես դրա հետևանք,
մրցունակության նվազեցմանն ու շուկայում գրաված դիրքերի
կորստին:
Հիմնական ֆոնդերի ամորտիզացիոն հատկացումները
հաշվառվում են հետևյալ եղանակներից որևէ մեկով`
 գծային կամ հավասարաչափ,
 նվազող մնացորդի,
 արժեքի դուրսգրումն ըստ օգտակար ծառայության
ժամկետի տարիների թվի,
 արժեքի դուրսգրումն ըստ թողարկված արտադրության/
մատուցված ծառայությունների ծավալի:
Ձեռնարկությունը հիմնական ֆոնդերի առանձին
օբյեկտների համար կարող է կիրառել ամորտիզացիայի
հաշվառման տարբեր եղանակներ, օրինակ, մեքենաների
համար` գծային մեթոդը, հաշվողական տեխնիկայի համար`
նվազող մնացորդի մեթոդը: Ընդ որում, ընդունված մեթոդը
փոփոխման ենթակա չէ տվյալ հիմնական ֆոնդի դեպքում, որի
համար նախապես ընտրվել է ամորտիզացիայի հաշվառման
որոշակի եղանակ:
Հաշվառման գծային մեթոդի դեպքում ամորտիզացիայի
գումարը սահմանվում է ըստ հիմնական ֆոնդի օբյեկտի
43
սկզբնական արժեքի և ընդունված ամորտիզացիոն նորմի, որը
հաշվառվում է` ելնելով օբյեկտի օգտակար ծառայության
ժամանակից:
Ամորտիզացիոն նորմը` սովորաբար մեկ տարվա համար
տոկոսներով արտահայտած ամորտիզացիոն հատկացումների
սահմանված չափաբաժինն է հիմնական ֆոնդերի
յուրաքանչյուր տեսակի համար: Ամորտիզացիոն նորմը կարելի
է արտահայտել հետևյալ բանաձևով`
ՀՖ Ս −Հ Լ
ԱՆ = ×100 ,
ՀՖՍ X Տ
որտեղ ՀՖս-ն հիմնական ֆոնդերի սկզբնական արժեքն է
(դրամ), Տ-ն` տվյալ տեսակի հիմնական ֆոնդերի ծառայության
նորմատիվային ժամկետը:
Օրինակ, եթե բազային կայանի սկզբնական արժեքը 40
մլն դրամ է, լիկվիդացիոն արժեքը կազմում է 5մլն, օգտակար
ծառայության ժամկետը 5 տարի է, ապա ամորտիզացիայի
նորմը կկազմի`
40000000−5000000
ԱՆ = × 100=17.5 % :
5 ×40000000
Իսկ տարեկան ամորտիզացիոն հատկացումները
կկազմեն`
ՀՖՍ × Ա Ն 40000000 ×17.5
ԱՀ= = =7000000 դրամ :
100 100
Նվազող մնացորդի մեթոդով հաշվառումն իրականացվում
է` ելնելով հաշվետու ժամանակաշրջանի սկզբում հիմնական
ֆոնդի մնացորդային արժեքից և օգտակար ծառայության
ժամկետով պայմանավորված ամորտիզացիոն
հատկացումների նորմից: Այնպես որ, ծառայության առաջին
տարում դուրս է գրվում հիմնական ֆոնդի արժեքի զգալի
մասը, այնուհետև դուրսգրման մեծությունը տարեցտարի
նվազում է:
Ամորտիզացիոն հատկացումների հաշվառումն ըստ
հիմնական ֆոնդերի օգտակար ծառայության ժամկետի
տարիների թվի իրականացվում է ըստ օբյեկտի սկզբնական
արժեքի և տարիների հարաբերության, որտեղ համարիչում
օգտագործվում է հիմնական ֆոնդի ծառայության
մնացորդային տարիների թիվը, իսկ հայտարարում`
44
հիմնական ֆոնդի ծառայության ժամկետի թվաքանակների
գումարը:
Օրինակ, հաստոցի սկզբնական արժեքը կազմել է 400 000
դրամ, դրա օգտակար ծառայության ժամկետը կազմում է 5
տարի, իսկ ծառայության ժամկետի թվաքանակների գումարը
կկազմի`
5+4+3+2+1= 15 տարի:
Ամորտիզացիոն հատկացումներն ըստ
համապատասխան տարիների կկազմեն`
1-ին տարին` 5/15=33.3%, 400 000 33,3%= 133,2 հազար
դրամ:
2-րդ տարին` 4/15=26,7%, 400 000 26,7%= 106,8 հազար
դրամ և այդպես շարունակ:
Ամորտիզացիոն հատկացումների սահմանումն ըստ
արտադրության ծավալի իրականացվում է` ելնելով հաշվետու
ժամանակաշրջանում թողարկված արտադրանքի/մատուցված
ծառայությունների ծավալից և հիմնական ֆոնդի սկզբնական
արժեքի ու այդ ֆոնդի ծառայության ողջ
ժամանակահատվածում ենթադրվող արտադրանքի
թողարկման ծավալի հարաբերությունից:
Հիմնական ֆոնդերի շահագործման հիմնական
ցուցանիշները: Հիմնական ֆոնդերի շահագործման
գնահատումն ու հաշվառումը թույլ են տալիս պատկերացում
կազմել ձեռնարկության ընդհանուր գործունեության մեջ
դրանց ունեցած արդյունքի մասին: Իսկ թե ինչպես է այդ
ֆոնդերի շահագործումը (որակական կողմը) ազդում
ձեռնարկության և նրա կառուցվածքի վրա, կարելի է դատել
միայն որոշակի ցուցանիշների գնահատմամբ: Ընդհանրացնող
ցուցանիշներ են համարվում հիմնական ֆոնդերի միջին
տարեկան արժեքը, ֆոնդահատույցը, ֆոնդատարությունը,
ֆոնդազինվածությունը և հիմնական արտադրական ֆոնդերի
շահութաբերությունը:
Հիմնական արտադրական ֆոնդերի միջին տարեկան
արժեքը որոշվում է հետևյալ բանաձևով`
n
ՀՖ Մուտքi × k i m ՀՖԵլք j ×l j
ՀՖՄիջ =ՀՖՍ + ∑ −∑ ,
i 12 j 12

45
որտեղ ՀՖՄուտք-ն տարվա ընթացքում մուտքագրված հիմնական
ֆոնդերի արժեքներն են (դրամ), ՀՖԵլք-ն տարվա ընթացքում
դուրս գրված հիմնական ֆոնդերի արժեքները, k–ն`
յուրաքանչյուր մուտքագրված հիմնական ֆոնդի՝ մինչև տվյալ
տարվա ավարտը ծառայելու ամիսների քանակն է, իսկ l−ն՝
ելքային ՀՖ-երից յուրաքանչյուրի համար
համապատասխանաբար այն ամիսների քանակն է, որ ՀՖ չի
ծառայելու մինչև տարվա ավարտը:
Ֆոնդահատույցի գործակիցը ցույց է տալիս, թե հիմնական
ֆոնդերում ներդրված յուրաքանչյուր 1 դրամը որքան
հատուցում ունի: Այն կարելի է արտահայտել հետևյալ
բանաձևով`
ՀԱ
Գ ՖՀ= ,
ՀՖՄիջ
որտեղ, ԳՖՀ-ն հիմնական ֆոնդերի ֆոնդահատույցն է, ՀԱ–ն`
դիտարկվող ժամանակահատվածում համախառն
արտադրանքի արժեքային արտահայտությունը, ՀՖՄիջ-ն` նույն
ժամանակահատվածում հիմնական ֆոնդերի միջին տարեկան
արժեքը:
Ֆոնդատարության գործակիցը՝ ֆոնդահատույցի
հակադարձ մեծությունն է, որը ցույց է տալիս միավոր
արտադրանքին/ծառայությանն ընկնող հիմնական ֆոնդերի
արժեքը: Այն կարելի է արտահայտել հետևյալ կերպ`
ՀՖՄիջ
Գ ՖՏ= ,
ՀԱ
որտեղ ԳՖՏ-ն ֆոնդատարությունն է:
Ֆոնդահատույցի գործակցի մեծացումն ու
ֆոնդատարության նվազումը վկայում են հիմնական ֆոնդերի
շահագործման բարելավման մասին:
Աշխատանքի ֆոնդազինվածությունը (ՖԶ) որոշվում է
հիմնական ֆոնդերի արժեքի և աշխատողների քանակի (ԱՔ)
հարաբերությամբ`
ՀՖ
ՖԶ= :
ԱՔ
Հիմնական արտադրական ֆոնդերի
շահութաբերությունը` ՀՖՇ –ն, բնութագրում է շահույթի այն

46
մեծությունը, որն ընկնում է 1 դրամի հիմնական ֆոնդերին: Այն
որոշվում է հետևյալ կերպ`
Շ
ՀՖՇ = :
ՀՖ
Բացի վերը նշված ցուցանիշներից, կան նաև հիմնական
ֆոնդերի շահագործման գնահատման այլ ցուցանիշներ, որոնք
կիրառվում են իրականացվող գործունեությանը
համապատասխան:
Առկա են նաև հիմնական միջոցների կառուցվածքը
բնորոշող գործակիցներ:
Կարևոր նշանակություն ունի հիմնական միջոցների
նորացման գործակիցը (ԳՆոր), որը տարվա սկզբի հիմնական
միջոցների արժեքի (ՀՄՏՍ) և տարվա ընթացքում ձեռք բերված
հիմնական միջոցների (ՀՄՁԲ) հարաբերությունն է:
ՀՄ ՁԲ
Գ Նոր= :
ՀՄ ՏՍ
Դուրս գրման տեսակարար կշիռը որոշող գործակիցը (ԳԴԳ)՝
տարվա ընթացքում դուրս գրված հիմնական միջոցների (ՀՄԴԳ)
և տարվա վերջի հիմնական միջոցների արժեքի (ՀՄՏՎ)
հարաբերությունն է:
ՀՄ ԴԳ
Գ ԴԳ = :
ՀՄ ՏՎ
Եվ հիմնական միջոցների աճի գործակիցը (ԳԱճ)՝
տարեվերջյան և տարեսկզբյան հիմնական միջոցների
տարբերության հարաբերությունն է տարեսկզբյան հիմնական
միջոցներին:
ՀՄ ՏՎ−ՀՄ ՏՍ
Գ Աճ= :
ՀՄ ՏՍ

Ինքնաստուգման հարցեր և առաջադրանքներ

1. Որո՞նք են ձեռնարկության ոչ ընթացիկ և ընթացիկ


ակտիվները:
2. Որո՞նք են է ընկերության հիմնական ֆոնդերը/միջոցները:
3. Հիմնական ֆոնդերի ի՞նչ ձևեր կան:
4. Ի՞նչ է ամորտիզացիան, ինչպե՞ս է այն հաշվարկվում:
5. Ի՞նչ է ամորտիզացիոն նորմը:
47
6. Ի՞նչ է հիմնական ֆոնդերի միջին տարեկան արժեքը,
ինչպե՞ս է այն հաշվարկվում:
7. Հիմնական ֆոնդերի շահագործման արդյունավետությունը
բնութագրող ի՞նչ ցուցանիշներ կան, ո՞րն է դրանց
տնտեսական մեկնաբանությունը:
8. Ո՞րն է հիմնական արտադրական ֆոնդերի
շահութաբերությունը:
9. Ի՞նչ է ցույց տալիս հիմնական միջոցների նորացման
գործակիցը:
10. Ի՞նչ է ցույց տալիս դուրս գրման տեսակարար կշիռը
որոշող գործակիցը:
11. Ի՞նչ է հիմնական միջոցների աճի գործակիցը:

 Խնդիր 1
Հաշվել հիմնական միջոցների միջին տարեկան արժեքն
ըստ վերոնշյալ տվյալների։

Ներմուծվել են Դուրս են գրվել


Տարեսկ
Ներմու Քա- Արժե
Հիմնական զբի
ծման նակը, քը, Դուրս գրման Արժեքը,
միջոցներ արժեքը
ամսա- միավո հազ. ամսաթիվը հազ.դր.
(հազ.դր)
թիվը ր դր.
Շենքեր 10 000 մայիս 1 1000 նոյեմբեր 500
Կառույցներ 1 000 - - - - -
Կապի և ՏՏ
սարքավորումն 20 000 մարտ 1 2000 - -
եր
Տրանսպորտայ օգոստ
500 2 50 - -
ին միջոցներ ոս
Գույք 200 - - - հունիս 90

 Խնդիր 2
Հաշվել հիմնական միջոցների դուրս գրման և նորացման
գործակիցները, ֆոնդահատույցն ու ֆոնդատարությունը:
Ձեռնարկության հիմնական միջոցների արժեքը տարվա
սկզբին կազմում է 40 մլն դրամ: Տարվա ընթացքում ներմուծվել
են հիմնական միջոցներ հետևյալ գումարներով` 45 մլն դրամ
հունիսին, 9 մլն դրամ սեպտեմբերին, դուրս են գրվել` 5.9 մլն
դրամ ապրիլին, 21 մլն դրամ մայիսին: Ծառայությունների
տարեկան մատուցումը կազմել է 100 հազ. ժամ, ծառայության
միջին գինը` 25 դրամ/ժ։
48
 Խնդիր 3
Որոշել հիմնական միջոցների կառուցվածքը տարվա
սկզբին և վերջին, ակտիվ և պասիվ մասերի բաժինը տարվա
սկզբին և վերջին, հիմնական միջոցների դուրս գրման և
նորացման գործակիցների արծեքները:
Հիմնական միջոցների արժեքը հունվարի 1-ին կազմել է.

Շենքեր 25 մլն
դրամ
Կառույցներ 12 մլն
դրամ
Կապի և ՏՏ սարքավորումներ 52 մլն
դրամ
Տրանսպորտային միջոցներ 8 մլն դրամ
Արտադրական և տնտեսական
8 մլն դրամ
գույք
Այլ հիմնական միջոցներ 5 մլն դրամ

Ընթացիկ տարվա մարտին շահագործման է հանձնվել


արտադրամասի շենքը 10 մլն դրամ արժեքով, հունիսին գնվել է
սարքավորում 12 մլն դրամ ընդհանուր արժեքով, հոկտեմբերին
դուրս է գրվել բարոյապես և ֆիզիկապես մաշված
սարքավորումը 5մլն դրամ արժեքով:

 Խնդիր 4
Ձեռնարկությունը ձեռք է բերել հաստոց 1000000 դրամ
արժեքով: Ձեռքբերման պահին գնահատվում է հաստոցի
օգտակար ծառայության ժամկետը 5 տարի, իսկ մնացորդային
արժեքը` 20000 դրամ: Հաշվել մաշվածությունը ըստ
մաշվածության հաշվարկման գծային, տարեթվերի
հանրագումարի, նվազող մնացորդի (նվազող գործակիցը 3 է)
մեթոդների և տալ յուրաքանչյուր տարվա հաշվեկշռային
արժեքը:

49
ԹԵՄԱ 4. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՖՈՆԴԵՐ

Ձեռնարկության շրջանառու ֆոնդերը, միջոցները այն


նյութական արժեքներն են, որոնք մասնակցում են
արտադրության գործընթացին՝ իրենց արժեքն ամբողջությամբ
փոխանցելով նոր ստեղծվող արտադրանքին, ծառայությանը:
Աղյուսակի տեսքով ձեռնարկության շրջանառու
միջոցները կարելի է ներկայացնել հետևյալ ձևով (աղյուսակ
4.1)`
Աղյուսակ 4.1
Ձեռնարկության շրջանառու միջոցները
Ձեռնարկության շրջանառու միջոցները
Շրջանառու արտադրական ֆոնդեր

1. Արտադրական պաշարներ
1.1 Հումք և նյութեր և գնովի
կիսաֆաբրիկատներ
Արտադրության ոլորտ

1.2 Օժանդակ նյութեր


1.3 Վառելանյութ
1.4 Տարա-փաթեթավորման
միջոցներ
Նորմավորվող
1.5 Վերանորոգման համար
շրջանառու
նախատեսված պահեստամասեր
միջոցներ
1.6 Ցածրարժեք և արագամաշ
առարկաներ
1.7 Ապագա ժամանակաշրջանի
ծախսեր
2. Անավարտ արտադրություն
3. Պահեստում գտնվող
պատրաստի արտադրանք

Աղյուսակ 4.1-ի շարունակությունը

50
1. Բեռնավորված ապրանքներ,

Շրջանառության ոլորտ
որոնց համար գնորդների

Շրջանառության
կողմից դեռևս վճարում չի
իրականացվել
միջոցներ
Չնորմավորվող
2. Դրամարկղում և բանկային
շրջանառու
հաշիվներում գտնվող
միջոցներ
դրամական միջոցներ
3. Դեբիտորական պարտքեր
4. Այլ հաշիվներում գտնվող
միջոցներ

Շրջանառու արտադրական ֆոնդերն ապահովում են


արտադրական գործընթացի անընդհատությունը, իսկ
շրջանառության միջոցները` թողարկված արտադրանքի
իրացումը շուկայում ու դրամական միջոցների ստացումը՝
դրանով իսկ երաշխավորելով ձեռնարկության կայուն
աշխատանքը:
Շրջանառության ֆոնդերը  ձեռնարկության շրջանառու
միջոցների այն մասն է, որ ապրանքային և դրամական ձևերով
գտնվում է շրջանառության ոլորտում։ Այն ընդգրկում է
պատրաստի արտադրանքի պաշարները (պահեստում և
ճանապարհին), տարաները և նյութական այլ արժեքներ, բոլոր
դեբիտորական պարտքերը և հաշվարկներում գտնվող այլ
միջոցներ, ինչպես նաև դրամական միջոցները (դրամարկղում,
հաշվարկային հաշվում) (տես աղյուսակ 4.1)։
Նյութաարտադրական պաշարների անհրաժեշտությունը
պայմանավորված է նրանով, որ հումքը, նյութերը, վառելիքը,
որոնք անհրաժեշտ են արտադրության իրականացման համար,
պետք է առկա լինեն անընդհատ, իսկ դրան կարելի է հասնել
միայն համապատասխան պաշարների ստեղծմամբ:
Արտադրական ձեռնարկության ներսում գոյություն ունի
ապրանքանյութական արժեքների 3 տեսակ` արտադրական
պաշարներ, անավարտ արտադրություն և պատրաստի
արտադրանք:
Անավարտ արտադրանքն այն է, որը հաշվառման պահին
գտնվում է պատրաստման որևէ փուլում՝ ենթակա չէ իրացման:
Տվյալ պաշարներում ներառվում են այս կամ այն ծավալով
նյութարտադրական արժեքները, ինչպես նաև դրանց

51
ստեղծման համար ծախսված աշխատանքի արժեքը, սպառված
էլեկտրաէներգիան, ջուրը և այլն:
Պատրաստի արտադրանքի պաշարներում ներառվում են
իրացման համար պատրաստի արտադրանքը, ինչպես նաև
պատրաստի արտադրանքի այն մասը, որը գտնվում է
պահեստում: Որպես կանոն, պատրաստի արտադրանքը որոշ
ժամանակ գտնվում է պահեստում, որտեղ այն համալրվում է,
փաթեթավորվում, ապա բեռնավորվում` հասանելի դառնալով
սպառողին:
Եթե շրջանառու արտադրական ֆոնդերը կապված են
անմիջապես արտադրանքի թողարկման
արտադրատնտեսական գործունեության հետ, ապա
շրջանառության միջոցները կապված են պատրաստի
արտադրանքի իրացման և դրա հիման վրա՝ դրամական
միջոցների ստացման հետ: Դրամական միջոցների ստացումը
արտադրատնտեսական գործունեության վերջնական փուլն է
ու գլխավոր նպատակը:
Շրջանառու միջոցների՝ վերը նշված կազմն այս կամ այն
մակարդակով հատկանշական է ձեռնարկությունների
մեծամասնությանը` անկախ դրանց գործունեության ոլորտից:
Դրա հետ մեկտեղ, ծառայություններ մատուցող
ձեռնարկությունների (մասնավորապես կապի և ՏՏ ոլորտի)
շրջանառու միջոցներն ունեն մի շարք
առանձնահատկություններ: Այսպես, քանի որ դրանց մեծամաս-
նությանը հատկանշական է արտադրական գործընթացի
համեմատաբար ոչ շարունակական տևողություն, ապա այս
տեսակի ձեռնարկությունների համար անավարտ
արտադրանքը համեմատաբար մեծ չէ:
Հաջորդ կարևոր առանձնահատկությունը, կապված
ծառայություններ մատուցող ձեռնարկությունների շրջանառու
միջոցների կազմի հետ, այն է, որ դրանցում գրեթե բացակայում
են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ պատրաստի
արտադրանքը պահեստում կամ բեռնավորված արտադրանքը,
ինչպես նաև, ընդհանուր առմամբ, պաշարները:
Շրջանառու միջոցների գնահատումն ու նորմավորումը:
Ձեռնարկության շրջանառու միջոցները գնահատվում են
տարբեր եղանակներով` կախված արտադրանքի վաճառքից և
արտադրական ոլորտում դրանց ունեցած դերից:
52
Շրջանառու միջոցների ընդհանուր մեծությունը որոշվում է
նախապես սահմանված նորմերի և նորմատիվների հիման
վրա:
Շրջանառու միջոցների նորմ ասելով հասկանում ենք այն
ժամանակահատվածը, որի ընթացքում արտադրության համար
ձեռք բերված նյութերը, անցնելով արտադրական
գործընթացով, պատրաստի արտադրանքի տեսքով հասնում են
պահեստ` հետագա իրացման համար: Շրջանառու միջոցների
նորմը հաշվառվում է պաշարների յուրաքանչյուր տեսակի
համար առանձին-առանձին:
Նորմատիվ ասելով հասկանում ենք այն նյութական
պաշարները, որոնք անհրաժեշտ են արտադրական փուլի
լիակատար իրականացման համար: Նորմատիվը հաշվառվում է
շրջանառու միջոցների նորմի (օրերով) և մեկ օրվա
ապրանքանյութական արժեքների (դրամով) արտադրյալով:
Օրինակ, հաշվենք ընթացիկ պաշարների նորմատիվը:
Հումքի և նյութերի ծախսը եռամսյակի (արտադրական
փուլի տևողություն) համար կազմում է 131 400 դրամ, օրերի
քանակը՝ 90 օր, հումքի և նյութերի օրական ծախսը` 1460 դրամ,
պաշարների նորմը` 26 օր, շրջանառու միջոցների
նորմատիվային պահանջն ըստ հումքի և նյութերի կկազմի`
ՆորմՀՆ = 1460 * 26= 38 000 դրամ:
Շրջանառու միջոցների ընդհանուր նորմատիվը կլինի
դրանց առանձին տեսակների նորմատիվների գումարը:
Շրջանառու միջոցների շրջապտույտի ցուցանիշները:
Շրջանառու միջոցների շրջապտույտի բնութագրման համար
կիրառվում են մի շարք ցուցանիշներ: Դրանցից պարզագույնը
շրջանառու միջոցների շրջապտույտի գործակիցն է, որը
հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ԻՀ
Գշրջ = ,
ՇՄ Միջ
որտեղ ԻՀ-ն իրացված արտադրանքից ստացված հասույթն է,
ՇՄմիջ-ը` շրջանառու միջոցների միջին մնացորդը:
Օրինակ, եթե արտադրանքի իրացումից ստացված
հասույթը 200մլն դրամ է, շրջանառու միջոցների միջին
տարեկան մնացորդը՝ 40մլն դրամ, ապա շրջապտույտի
գործակիցը (Գշրջ) կկազմի`Գշրջ=200/40=5:

53
Սա նշանակում է, որ տարվա ընթացքում շրջանառության
մեջ ներդրված յուրաքանչյուր դրամը կատարել է 5
շրջապտույտ:
Գործնականում ընդունված է հաշվարկել նաև
շրջապտույտի տևողությունը`
Տ
Sշրջ = ,
ԳՇրջ
որտեղ Տ–ն այն ժամանակահատվածն է, որի համար
սահմանվում է ցուցանիշը, այն չափվում է օրերով (30,90, 360
օր):
Շրջապտույտի գործակցի հակադարձ մեծությունը
կոչվում է բեռնվածության գործակից:
ՇՄ Միջ
Գբեռ = :
ԻՀ
Այն բնութագրում է մեկ դրամ հասույթին ընկնող
շրջանառու միջոցների մնացորդային արժեքը:
Մեկնաբանենք դրա տնտեսական իմաստը մեր օրինակի
հիման վրա: Ըստ մեր օրինակի, Գբեռ = 40/200=0,20: Սա
նշանակում է, որ մեկ դրամ հասույթին ընկնում են 20 լումա
արժեքով շրջանառու միջոցների պաշարներ:
Աշխատանքային միջոցների օգտագործման արդյունավե-
տությունը կարելի է գնահատել նաև նյութատարության
գործակցով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Նծ
ԳՆտ= ,
Ած
որտեղ ԳՆտ-ն նյութատարության գործակիցն է, դրամ, Նծ–ն`
հումքի, նյութերի, վառելանյութի և այլ նյութական ծախսերի
հանրագումարը, Ած – ն` արտադրանքի ծավալը:

Ինքնաստուգման հարցեր և առաջադրանքներ

1. Որո՞նք են կազմակերպության շրջանառու


ֆոնդերը/միջոցները:
2. Որո՞նք են կազմակերպության շրջանառության
ֆոնդերը/միջոցները:
3. Շրջանառու և շրջանառության ֆոնդերի ի՞նչ տեսակներ
կան:
4. Որո՞նք են նյութաարտադրական պաշարները:
54
5. Որո՞նք են անավարտ ու պատրաստի արտադրանքները:
6. Ի՞նչ են նորմն ու նորմատիվը, ինչպե՞ս են դրանք
հաշվարկվում:
7. Շրջանառու ֆոնդերի շահագործման արդյունավետությունը
բնութագրող ի՞նչ ցուցանիշներ կան, ո՞րն է դրանց
տնտեսական մեկնաբանությունը:

 Խնդիր 1
Գտնել շրջանառու միջոցների այն գումարը, որն
անհրաժեշտ է ձեռնարկությանն իրացված արտադրանքի նույն
ծավալի դեպքում:
Շրջանառու միջոցների միջին մնացորդները 2017թ.
կազմել են 25445 հազար դրամ, իսկ իրացված արտադրանքի
ծավալը այդ նույն տարում` 78950 հազար դրամ: 2018թ.
շրջանառելիության տևողությունը պլանավորվում է կրճատել 3
օրով:

 Խնդիր 2
Հաշվել շրջանառու միջոցների կառուցվածքը 2017 և
2018թթ.: 2017թ. ձեռնարկության շրջանառու միջոցներն
ունեցել են հետևյալ կազմը.
Գումարը (մլն
Շրջանառու միջոցների տարրերը
դրամ)
Արտադրական պաշարներ, այդ թվում՝ 94,92
հումք 50,0
Անավարտ արտադրություն 27,64
Ապագա ժամանակաշրջանների
5,32
ծախսեր
Պատրաստի արտադրանք 30,02
Այլ շրջանառու միջոցներ 62,1

2018 թ. արտադրանքի արտադրության ժամանակ


օգտագործվել է ավելի բարձրորակ հումք, որի գինը բարձր էր
30%-ով: Դա թույլ է տվել կրճատել արտադրական ցիկլի
տևողությունը, որի արդյունքում 50%-ով կրճատվել է անավարտ
արտադրության մեջ ներդրված շրջանառու միջոցների

55
գումարը: Պատրաստի արտադրանքի արժեքը բարձրացել է
25%-ով:

56
ԹԵՄԱ 5. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ ԵՎ ԻՆՔԱՐԺԵՔ

Ծախսերը արտադրության համար անհրաժեշտ


գործոններին՝ արտադրական, ծառայությունների մատուցման
և առևտրային գործունեությանն ուղղված ծախսումների
դրամական արտահայտությունն են:
Արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների
մատուցման) ինքնարժեքը արտադրանքի թողարկման
(աշխատանքների իրականացման և ծառայությունների
մատուցման) գործընթացում ծախսվող հումքի, նյութերի,
վառելիքի, հիմնական միջոցների ամորտազիացիայի,
աշխատանքային ռեսուրսների վարձատրման, ինչպես նաև
դրանց արտադրության և իրացման հետ կապված այլ
ծախսերի արժեքային գնահատականն է: Այդպիսի ծախսերի
մեծությունը կախված է արտադրանքի թողարկման
(արդյունավետ կառավարման) համար անհրաժեշտ
ռեսուրսների ձեռքբերման գներից, ինչպես նաև՝
տեխնոլոգիաների կիրառումից:
Այն գները, որոնցով ձեռք են բերվում արտադրական
ռեսուրսները, կախված չեն ձեռնարկության
գործունեությունից: Դրանք որոշվում են համապատասխան
շուկաներում առաջարկի և պահանջարկի հարաբերակ-
ցությունից: Այդ իսկ պատճառով ձեռնարկության համար
չափազանց կարևոր է արտադրական ծախսերի ձևավորման
տեխնոլոգիական կողմը, որով որոշվում է ներգրավվող
ռեսուրսների որակը և օգտագործման արդյունավետությունը:
Տնտեսական ծախսերը ռեսուրսների համապատասխան
շուկաներում դրանց ձեռք բերման, տեղափոխման,
տեղակայման և այլն գործողությունների վրա կատարված
ծախսերն են:
Ձեռնարկության ներքին ծախսերը վճարներն են
աշխատողների աշխատանքի, վառելիքի, համալրող նյութերի
դիմաց:
Ծախսերն իրենց արժեքը փոխանցում են պատրաստի
արտադրանքին տարբեր ձևերով: Գործնականում
առանձնացվում է երկու տեսակի ծախս` հաստատուն և
փոփոխական:

57
Հաստատուն են այն ծախսերը, որոնց ծավալը չի փոխ-
վում արտադրության ծավալի փոփոխության հետ: Դրանք
ենթակա են վճարման այն դեպքում, երբ նույնիսկ
ձեռնարկությունը արտադրանք չի թողարկում
(ամորտիզացիոն հատկացումներ, շենքերի ու սարքավո-
րումների վարձակալության վճարներ, ապահովագրական
մուծումներ, բարձրագույն կառավարող անձնակազմի
վարձատրություն և այլն):
Փոփոխական են այն ծախսերը, որոնց մեծությունը կախ-
վածության մեջ է գտնվում արտադրության և իրացման ծավալ-
ներից (հումքի, նյութերի, էներգիայի, տրանսպորտային
ծառայությունների, աշխատանքային ռեսուրսների մեծության
հետ կապված ծախսումները և այլն):
Շուկայական տնտեսությունում կարևոր է իմանալ ոչ
միայն փոփոխական ծախսերի մեծությունն առանձին-
առանձին, այլև համախառն կամ ընդհանուր ծախսերի
մեծությունը, որը հաշվարկվում է`
Ծը = Ծհ + Ծփ,
որտեղ Ծհ–ն հաստատուն ծախսերի մեծությունն է, Ծփ-ն`
փոփոխականի:
Ինքնարժեքի հաշվառումն ու կալկուլյացիան: Ըստ
նշանակության, բոլոր ծախսերը խմբավորվում են ըստ
տարրերի և կալկուլյացիոն հոդվածների: Առաջին դեպքում այն
արտահայտում է դրանց (ծախսերի) բաշխումն ըստ
տնտեսական բովանդակության, անկախ այն բանից, թե
ինչպես են դրանք կիրառվել արտադրության այս կամ այն
տեսակի համար, այս կամ այն վայրում:
Ձեռնարկությունների բոլոր տեսակների համար կիրառելի
են, ըստ տնտեսական տարրերի, ծախսերի հետևյալ
խմբավորումները`
 նյութական,
 աշխատանքի վարձատրության,
 հիմնական միջոցների ամորտիզացիոն,
 այլ դրամական:
ՏՀՏ ձեռնարկությունների համար այդ խմբավորումների
տեսակարար կշիռն ամբողջի մեջ կարելի է մոտավորապես
պատկերել հետևյալ ձևով՝

58
Ամոր
տի-
Ընդհ Նյութ
զացի
Տնտեսու ա- ա- Աշխա Այլ
ոն
թյան նուր կան տա- ծախ
հատկ
ճյուղը ծախ ծախ վարձ սեր
ա
սեր սեր
ցումն
եր
Կապ և 100% 18.3% 21.4% 10.7% 43.3%
ՏՏ

Ծախսերի խմբավորումն ըստ կալկուլյացիոն հոդվածների


արտացոլում է դրանց կառուցվածքը` ըստ ծախսման
ուղղության (արտադրությա՞ն, թե՞ դրա սպասարկման) և
ծագման վայրի (հիմնական արտադրություն, օժանդակ
արտադրություն, տնտեսության սպասարկում և այլն):
Կալկուլյացիան (ըստ լատ. Calculatio-հաշվել) ինքնարժեքի
հաշվառումն է ըստ թողարկվող արտադրանքի կամ կատարած
աշխատանքների մեկ միավորի:
Ծախսերի խմբավորումն ըստ կալկուլյացիոն հոդվածների
կարելի է կատարել հետևյալ ձևով`
1) հումք և նյութեր,
2) գնովի իրեր և կիսաֆաբրիկատներ,
3) վառելանյութեր և էլեկտրաէներգիա` տեխնոլոգիական
նպատակների համար,
4) արտադրության աշխատողների աշխատավարձ,
5) ծախսեր՝ կապված մեքենաների և սարքավորումների
պահպանման ու շահագործման հետ,
6) նոր արտադրանքի յուրացման (և պատրաստման) ծախսեր,
7) արտադրամասային ծախսեր,
արտադրամասային ինքնարժեք (1-7-ի գումար),
8) ընդհանուր արտադրական ծախսեր,
9) խոտանից առաջացած կորուստներ,
արտադրական ինքնարժեք (1-9-ի գումար),
10) ոչ արտադրական ծախսեր,
59
լրիվ ինքնարժեք (1-10-ի գումար):

Ծախսերի կալկուլյացիայի ժամանակ տարանջատում են


նաև ուղղակի և անուղղակի ծախսեր:
Ուղղակի ծախսերն անմիջապես կապված են
արտադրության և դրան վերաբերող առանձին տեսակների և
պատվերների հետ: Իսկ անուղղակի ծախսերին են պատկանում
առանձին արտադրամասերի աշխատանքի կամ, օրինակ, ողջ
ձեռնարկության աշխատանքի հետ կապված ծախսերը:
Ծառայություններ մատուցող տնտեսվարող սուբյեկտների
մոտ ծախսերի հաշվառումը որոշակիորեն տարբերվում է
արտադրական և առևտրային գործունեությամբ զբաղվող
ձեռնարկությունների հաշվառումից, չնայած սկզբունքները
նույնն են:
Ծախսերի համակարգային կրճատումը ձեռնարկության
շահութաբերության հիմնական միջոցն է: Ըստ այդմ, կարելի է
տարանջատել ինքնարժեքի իջեցման հետևյալ
ուղղությունները`
 նորարարությունների (գիտահետազոտական
աշխատանքներ) կիրառումը,
 արտադրության կամ ծառայությունների մատուցման և
աշխատանքի կազմակերպման կատարելագործումը,
 ռեսուրսախնայողական տեխնոլոգիական գործընթացների
կիրառումը,
 որակի վերահսկումն ու կառավարումը,
 ամորտիզացիոն ծախսերի կրճատումը` հիմնական
միջոցների ամենաարդյունավետ շահագործման միջոցով,
 հումքի, նյութերի, պաշարների օպտիմալ մակարդակի
սահմանումն ու պահպանումը և այլն:

Ինքնաստուգման հարցեր և առաջադրանքներ

1. Ինչպե՞ս են սահմանվում ծախսերը:


2. Ի՞նչ է ինքնարժեքը:
3. Որո՞նք են ձեռնարկության ծախսերն ըստ տնտեսական
տարրերի:
4. Որո՞նք են հաստատուն և փոփոխական ծախսերը:
5. Ի՞նչ է ինքնարժեքի կալկուլյացիան:
60
6. Ինչպե՞ս են հաշվում ապրանքի/ծառայության ինքնարժեքը:
7. Որո՞նք են ուղղակի և անուղղակի ծախսերը:
8. Որո՞նք են ինքնարժեքի իջեցման ուղղությունները:

 Խնդիր 1
Կատարել յուրաքանչյուր տեսակի կապի սարքավորման
ինքնարժեքի կալկուլյացիան:
Կապի սարքավորումներ թողարկող ընկերության
արտադրական պլանը հետևյալն է՝ ռադիոընդունիչ 2000
միավոր, տվիչներ 4000 միավոր: Ելակետային տվյալները
բերված են աղյուսակում:

Ցուցանիշներ Ընդամե Ըստ յուրաքանչյուր


նը արտադրանքի
Ռադ. Տվիչ
Հումք և նյութեր 140 80 60
Հիմնական աշխատավարձ 200 120 80
Լրացուցիչ աշխատավարձ 80 – –

Պարգևավճար 80 – –
Արտադրական սարքավորման 60 – –
ամորտիզացիա
Շինության ամորտիզացիա 160
Լուսավորման համար ծախսված 40 – –
էլեկտրաէներգիա
Արտադրական էլեկտրաէներգիա 100 40 60
Այլ ծախսեր 200 – –

61
ԹԵՄԱ 6. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԵՎ ՇԱՀՈՒՅԹ

Եկամուտը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում


տնտեսավարող սուբյեկտի տնտեսական օգուտների աճն է
ակտիվների ներհոսքի կամ ավելացման, կամ
պարտավորությունների նվազման տեսքով, որը հանգեցնում է
սեփական կապիտալի աճի՝ բացառությամբ սեփական
կապիտալում ներդրողների կողմից կատարված ներդրումների:
Եկամուտն իր մեջ ներառում է հասույթը և ընկերության
այլ օգուտները:
1

7 2
Ձեռնարկատիրական
գործունեության
Ձեռնարկության Պետության
գլխավոր նպատակը
սնանկացման տնտեսական
վտանգից հիմնական զարգացման հիմք
պաշտպանական
մեխանիզմ

6
3
Հասարակության Շուկայական Կոնկրետ
սոցիալական տնտեսության արտադրական
պահանջմունքների պայմաններում գործունեության
բավարարման ձեռնարկության արդյունավետության
կարևորագույն շահույթ չափանիշ
աղբյուր

Ձեռնարկության
5 Ձեռնարկության զարգացումն 4
շուկայական արժեքի ապահովող
աճի գլխավոր աղբյուր ֆինանսական
Նկ.6.1. Շուկայական տնտեսության պայմաններում
ռեսուրսների
ձեռնարկության շահույթիձավորման
դերը հիմնական
ներքին աղբյուր

Հասույթը այն եկամուտն է, որն առաջանում է


կազմակերպության որոշակի գործունեության ընթացքում և
ունի տարբեր անվանումներ, այդ թվում` վաճառք, վճարներ,
տոկոսներ, շահաբաժիններ, ռոյալթիներ և վարձավճարներ:
Ընկերության շահույթն ընդհանուր սահմանմամբ՝
եկամուտների ու ծախսերի դրական տարբերությունն է.
Շ=Ե-Ծ:
62
Շահույթը շուկայական տնտեսության պարզ և միաժա-
մանակ առավել բարդ տարակարգ (կատեգորիա) է: Պարզ է
այն, որ շահույթը շուկայական տնտեսության հիմքն է և
գլխավոր շարժիչ ուժը, ձեռնարկությունների գործունեության
հիմնական խթանը:
Նկար 6.1-ում ներկայացված է ձեռնարկության շահույթի
դերը շուկայական տնտեսության պայմաններում:
Ձեռնարկության շահույթի առանձին ձևերը առավել
մանրամասնորեն կարելի է ներկայացնել հետևյալ կերպ:
1. Ըստ շահույթի ձևավորման աղբյուրների, որոնք օգտա-
գործվում են նրա հաշվառման մեջ, առանձնացնում են
արտադրանքի իրացումից, գույքի իրացումից և
արտաիրացումային գործողություններից
(օպերացիաներից) շահույթներ: Արտադրանքի`
ապրանքների, աշխատանքների, ծառայությունների
իրացումից շահույթը ձեռնարկությունում նրա հիմնական
ձևն է, որն անմիջականորեն կապված է նրանց
գործունեության ճյուղային առանձնահատկության հետ:
Համանման է հիմնական գործունեությունից շահույթ
տերմինը: Երկու դեպքում էլ այդ շահույթի տակ
հասկացվում է ըստ ձեռնարկության հիմնական
արտադրավաճառքային գործունեության տնտեսվարման
արդյունքը: Գույքի իրացումից շահույթը հիմնական
միջոցների և ոչ նյութական ակտիվների ոչ պիտանի կամ
չօգտագործվող ձևերի վաճառքից եկամուտն է, ինչպես
նաև հումքի, նյութի և այլ ձևերի նյութական արժեքների
շուտ գնված ավելորդ պաշարների վաճառքից եկամուտը`
նվազեցնելով դրանց իրացման հետ կապված ծախսերի
գումարը:
2. Ըստ շահույթի ձևավորման աղբյուրների ձեռնարկության
հիմնական գործունեության ձևերի կտրվածքով
առանձնացնում են օպերացիոն, ինվեստիցիոն և
ֆինանսական գործունեությունից ստացվող շահույթներ:
3. Ըստ շահույթը ձևավորող տարրերի կազմի` տարբերում են
ձեռնարկության մարժինալ (սահմանային), համախառն
(հաշվեկշռային) և մաքուր շահույթ: Այս տերմինների տակ
հասկացվում է, սովորաբար, տնտեսական գործունեության
ընթացքում նրա կողմից կրած ծախսերից ձեռնարկության
63
ստացած մաքուր եկամուտների մաքրման տարբեր
աստիճաններ: Այսպես, մարժինալ (սահմանային) շահույթը
բնութագրում է օպերացիոն գործունեությունից մաքուր
եկամտի գումարը (այդ գործունեությունից ձեռնարկության
համախառն եկամտի գումարը` նվազեցված հարկային
վճարների գումարի չափով) հանած փոփոխական
ծախսերի գումարը: Համախառն շահույթը բնութագրում է
օպերացիոն գործունեությունից մաքուր եկամտի գումարից
հանած բոլոր օպերացիոն ծախսերը, ինչպես հաստատուն,
այնպես էլ փոփոխական (հաշվեկշռային շահույթը
համապատասխանաբար ձեռնարկության մաքուր եկամտի
ամբողջ գումարի և նրա ընթացիկ ծախսերի ամբողջ
գումարի տարբերությունն է): Մաքուր շահույթը
բնութագրում է հաշվեկշռային (կամ համախառն) շահույթի
գումարը՝ նվազեցրած նրա հաշվին հարկային վճարումների
գումարի չափով:
4. Ըստ շահույթի հարկման բնույթի` տարբերում են հարկվող
և հարկման չենթարկվող շահույթ: Շահույթի այս
բաժանումը կարևոր դեր է խաղում ձեռնարկության
հարկային քաղաքականության ձևավորման մեջ, քանի որ
թույլ է տալիս գնահատել այլընտրանքային տնտեսական
օպերացիաները դրանց վերջնական արդյունքի տեսան-
կյունից: Հարկման չենթարկվող շահույթի կազմը կարգա-
վորվում է համապատասխան օրենսդրությամբ:
5. Ըստ շահույթի ձևավորման դիտարկվող
ժամանակաշրջանի` առանձնացնում են նախորդող
ժամանակաշրջանի (ժամանակաշրջան, որը նախորդում է
հաշվետուին), հաշվետու ժամանակաշրջանի և պլանային
ժամանակաշրջանի շահույթներ (պլանավորված շահույթ):
Այսպիսի բաժանումն օգտագործվում է նրա դինամիկայի
համապատասխան տրենդների դրսևորման, հաշիվների
համապատասխան բազիսի կառուցման և այլնի համար
վերլուծության և պլանավորման նպատակներով:
6. Ըստ տնտեսվարման վերջնական արդյունքի` տարբերում
են դրական շահույթ (կամ բուն շահույթ) և բացասական
շահույթ (վնաս):

64
Շահութաբերություն: Ձեռնարկությունների շահու-
թաբերությունը պլանավորվում է երկու ցուցանիշով`
ընդհանուր և հաշվարկային:
Ընդհանուր շահութաբերությունը որոշվում է
ձեռնարկության շահույթի ամբողջ գումարը հարաբերելով
հիմնական ու շրջանառու արտադրական միջոցների միջին
տարեկան արժեքին: Եթե ձեռնարկությունը հագեցված է
արտադրական միջոցներով ու չի ապահովում դրանց բեռնված
աշխատանքը, ապա այլ հավասար պայմաններում կունենա
ավելի ցածր շահութաբերության մակարդակ:
Ըստ հիմնական և շրջանառու միջոցների շահագործման՝
շահութաբերության գործակիցը /ԳՇ/ որոշվում է հետևյալ
բանաձևով.
ԳՇ=
Շ
որտեղ Շ-ն շահույթի ՀՄ
ընդհանուր ×100 ,
մեծություննէ, ՀՄՄիջ-ը՝
Միջ +ՇՄ Միջ
հիմնական արտադրական միջոցների միջին տարեկան
արժեքը, ՇՄՄիջ–ը՝ նորմավորվող շրջանառու միջոցների միջին
տարեկան արժեքը:
Ընդհանուր շահութաբերության մակարդակը համարվում
է ձեռնարկությունների տնտեսական գործունեությունը
գնահատող կարևորագույն ցուցանիշներից մեկը:
Ըստ ինքնարժեքի, շահութաբերությունը որոշվում է
հետևյալ բանաձևով`
Շ
ԳՇ Ի = ×100 ,
Ի
որտեղ Շ-ն հաշվեկշռային շահույթն է, Ի–ն` արտադրանքի լրիվ
ինքնարժեքը:
Արտադրանքի իրացման (ըստ հասույթի)
շահութաբերությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևերով`
Շ
ԳՇ Հ= ×100 ,
Հ
որտեղ Շ-ն արտադրանքի իրացումից ստացված շահույթն է, Հ-
ն արտադրանքի իրացումից ստացված զուտ հասույթն է:
Շահույթի բաշխումը: Համախառն շահույթի
կառավարման քաղաքականության արդյունավետությունը
որոշվում է ոչ միայն նրա ձևավորման արդյունքներով, այլ նաև

65
նրա բաշխման բնույթով: Շահույթի բաշխումը նրա հետագա
օգտագործման ձևավորման գործընթաց է` արտադրության
զարգացման համապատասխան նպատակներով և
խնդիրներով:
Հաշվեկշռային շահույթի բաշխումը ներկայացված է նկար
6.2-ում:

Հաշվեկշռային
շահույթ

Ձեռնարկության զուտ Վճարվող հարկեր


շահույթ

Կուտակման
ֆոնդ
Անհատական Շահութահար
օգտագործման կ
Սպառման
ֆոնդ
Կոլեկտիվ
օգտագործման
Գույքահարկ
Պահուստային
ֆոնդ

Այլ շահույթի բաշխման կառուցվածքը


Նկ.6.2. Հաշվեկշռային Եկամտահա
նպատակներո րկ
վ

Ինքնաստուգման հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ են եկամուտը և հասույթը, որո՞նք են դրանց


տարբերությունները:
2. Ի՞նչ է շահույթը, ինչպե՞ս է այն որոշվում:
3. Ի՞նչ է շահութաբերությունը, շահութաբերության ի՞նչ
ձևեր կան:
4. Ինչպե՞ս է բաշխվում շահույթը, ինչպիսի՞
կառուցվածքով:

66
 Խնդիր 1
ՏՏ ոլորտի ձեռնարկությունը մատուցել է տարեկան
կտրվածքով 3 800 000 դոլլարի ծառայություն, ներառյալ ԱԱՀ,
նախատեսված 3 600 000 դոլլարի փոխարեն: Որոշել
ձեռնարկության կողմից փաստացի ստացված շահույթը,
շեղումը պլանավորվածից, ինչպես նաև պլանավորված և
փաստացի շահութաբերությունները, եթե հայտնի է, որ
ծառայության միավորին ընկնող ինքնարժեքը կազմում է 1.5
դոլլար պլանավորված 1.2 դոլլարի փոխարեն, իսկ մատուցված
ծառայության ծավալը 1 200 000 միավոր է, նախատեսված 1
300 000 միավորի փոխարեն:

 Խնդիր 2
Ձեռնարկությունը մատուցում է ՏՏ ծառայություններ:
Որքան կկազմի երկու տեսակի ծառայություններից ստացվող
շահույթը միասին և ինչպիսի շահութաբերություն կապահովվի
ընդհանուր առմամբ, եթե հայտնի է, որ 1-ի տրամադրման
միավորը (ժամ, և այլն) միջինում արժե 200 դրամ, 2-ից
օգտվելու միավորը (ժամ, կանչ և այլն) 190 դրամ,
յուրաքանչյուր ծառայության մատուցված ծավալը
համապատասխանաբար կազմում է 12000 և 15000 միավոր,
յուրաքանչյուր ծառայության միավորի ինքնարժեքը
համապատասխանաբար 165 և 155 դրամ է:

67
ԹԵՄԱ 7. ԳԻՆ ԵՎ ԳՆԱԳՈՅԱՑՈՒՄ

7.1.Գնի հիմնական գործառույթները

Գինը տնտեսական կարևորագույն կատեգորիաներից է:


Ապրանքները կամ ծառայությունները առք ու վաճառքի
գործառնությունների օբյեկտ են, այսինքն՝ ապրանքները
հանրային արժեք ունեն:
Գինը ապրանքի կամ ծառայության արժեքի դրամային
արտահայտությունն է, կամ, գինը որոշակի գումար է, որի
համար վաճառողը պատրաստ է վաճառել ապրանքը, իսկ
գնորդը պատրաստ է այն գնել:
Արժեքն ապրանքի մեջ իրականացված սոցիալապես
օգտակար աշխատանքն է, ընդ որում, վերջինս պետք է
համապատասխանի դիտարկվող ժամանակահատվածի միջին
պայմաններին, արտադրողականությանը և ինտենսիվությանը:
Յուրաքանչյուր ապրանք աշխատանքի արդյունք է և,
համապատասխանաբար, ունի որոշակի արժեք, ինչը բոլոր
ապրանքները դարձնում է որակապես համասեռ, այսինքն ՝
համեմատելի և համաչափ:
Գոյություն ունի գնի 5 գործառույթ.
1. Հաշվառման և կարգավորման գործառույթը հնարա-
վորություն է տալիս հաշվարկների միջոցով որոշել ապրանքի
արտադրության կամ մատուցվող ծառայության համար
անհրաժեշտ աշխատանքային ծախսումները և դրանց հիման
վրա որոշել ապրանքի շուկայական գինը: Այն կոչվում է նաև
հասարակական աշխատանքի վրա կատարված ծախսերի
հաշվառման և չափման գործառույթ: Գինը կատարում է
հաշվառման գործառույթ, քանի որ ըստ սահմանման՝ այն
արժեքի դրամական արտահայտություն է: Այն ցույց է տալիս
նաև փաստացի արտադրանքի կամ ծառայության համար
ձևավորված պահանջմունքի բավարարման արժեքը:
2. Խթանման գործառույթ: Գինը խթանում է արտադրողին
իր մեջ ընդգրկված շահույթի միջոցով: Գինը խթանող և զսպող
ազդեցություն է ունենում տարբեր տեսակի ապրանքների
արտադրության կամ մատուցվող ծառայությունների վրա:
Գները կարող են խրախուսել թանկացումը կամ, հակառակը,

68
կանխել որոշակի տեսակի ապրանքների արտադրության և
սպառման նվազումը:
Գնի միջոցով կարող եք.
1) ազդել գիտության և տեխնիկայի զարգացման վրա,
2) նպաստել ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործմանը
և կառավարմանը,
3) ազդել արտադրանքի որակական փոփոխությունների վրա.
4) ազդել արդյունքի թողարկման և սպառման կառուցվածքի
վրա:
3. Բաշխման գործառույթ: Տրամաբանությունն այն է, որ
գների միջոցով կատարվում է զուտ ազգային եկամուտի
բաշխումը և վերաբաշխումը: Այս գործառույթի օգնությամբ է
այս կամ այն չափով լուծվում հասարակության մի շարք
սոցիալական խնդիրներ:
Ազգային եկամուտի բաշխումն ու վերաբաշխումը տեղի են
ունենում.
1) տնտեսության տարբեր ոլորտների,
2) սեփականության ձևերի,
3) երկրի տարբեր մարզերի,
4) կուտակային ֆոնդի և սպառման ֆոնդի,
5) բնակչության շերտերի միջև:
4. Գնի առաջարկի և պահանջարկի հավասարակշման
գործառույթ: Գների միջոցով փոխկապակցվում և փոխազդում
են միմյանց հետ պահանջարկը և առաջարկը (արտադրությունն
ու սպառումը): Գինը գործիք է առաջարկի և պահանջարկի
հավասարակշռման համար:
Եթե առաջարկի և պահանջարկի միջև կա
անհամաչափություն, ապա գինը առաջինն է, որ ազդարարում է
դա:
Շուկայում ապրանքների կամ ծառայությունների ծավալի
ոչ բավարարության կամ նվազման պայմաններում գինը
խթանում է առաջարկը, քանի որ տվյալ ապրանքների կամ
ծառայությունների համար սահմանվում են բարձր գներ, ինչն
իր հերթին խթանում է արտադրողների ներհոսք դեպի այս
ապրանքների արտադրության ոլորտներ: Եվ հակառակը,
ապրանքների ավելցուկի դեպքում պահանջարկը նվազում է,
գինը՝ ընկնում:

69
5. Արտադրության ռացիոնալ տեղաբաշխման գործառույթ:
Գնային մեխանիզմի միջոցով արտադրողը ստանում է
տեղեկատվություն այն մասին, թե արդյունաբերության կամ
տնտեսության որ հատվածում նա կարող է ավելի մեծ շահույթ
ստանալ և, բնականաբար, տեղի է ունենում տնտեսության
ճյուղերի միջև կապիտալի տեղաշարժ դեպի այնտեղ, որտեղ
առկա է շահույթի բարձր նորմ: Կապիտալի այս շարժը
նախաձեռնվում և իրկանացվում է ուղղակիորեն
արտադրողների կողմից, որոնց գործունեությունը
մրցակցության և պահանջարկի օրենքների անմիջական
ազդեցության տակ է:
Գների՝ վերը նշված բոլոր գործառույթները իրար հետ սերտ
փոխկապակցված են:
Գինն ունի նաև սոցիալական ֆունկցիա. գներից և դրանց
փոփոխությունից է կախված բարիքների և ծառայությունների
սպառումը, բնակչության կենսամակարդակը, ընտանիքի
սպառողական բյուջեն, սոցիալական խնդիրների լուծումը:
Երկրի տնտեսության սահմաններում իրականացնող
ներքին գործառույթներից բացի, գինը կատարում է նաև
արտաքին տնտեսական գործառույթ՝ որպես արտաքին
տնտեսական կապերի իրականացման և խթանման գործիք:

7.2.Գնագոյացում

Գնագոյացումը վաճառքի հանված արտադրանքի կամ


ծառայության գնի որոշման գործընթացն է:
Գնագոյացումը սովորաբար իրականացվում է որպես
նպատակաուղղված գործունեություն՝ որոշակի
ընթացակարգերի և ընդունված մոտեցումների համաձայն,
շուկայի օրենքներին համապատասխան: Ընկերության կողմից
սահմանվող գները կամ գնային քաղաքականությունը էապես
ազդում է ընկերության ռազմավարության վրա:
Գնագոյացման գործընթացում ձևավորվում է ապրանքի
կամ ծառայության գինը: Առկա է գնագոյացման երկու եղանակ.
1) կենտրոնացված՝ գների ձևավորում և հստակեցում
իրականացվում է պետության (վարչական) կողմից՝ ելնելով
արտադրության և իրացման ծախսերից,

70
2) շուկայական՝ գների ձևավորում տեղի է ունենում
առաջարկի և պահանջարկի փոխազդեցությունից:
Թե՛ առևտրային, թե՛ շահույթ չհետապնդող կազմակերպու-
թյունների հիմնական խնդիրներից մեկը նրանց ապրանքների և
ծառայությունների համար օպտիմալ գնի սահմանումն է:
Գնագոյացումն իրականացվում է ձեռնարկության հատուկ
նպատակներից ելնելով, որոնցից կարելի է առանձնացնել
հետևյալը.
1) գոյատևման ապահովումը. շուկայում առկա է ակտիվ
մրցակցություն կամ կտրուկ փոխվում են հաճախորդների
պահանջմունքները: Իրացումն ապահովելու համար
ընկերությունը սահմանում է ցածր գներ: Գոյատևումը
հնարավոր է այնքան ժամանակ, քանի դեռ գները ծածկում են
ծախսերը,
2) ընթացիկ շահույթի առավելագույն մեծացում. հիմնված է
տարբեր գների պայմաններում պահանջարկի որոշման և
առավելագույն շահույթ ապահովող գնի ընտրության վրա,
բնական է՝ ելնելով ընթացիկ ֆինանսական ցուցանիշների
առաջնահերթությունից:
3) շուկայական մասնաբաժնում լիդերություն. Համարվում
է մի շարք ձեռնարկությունների նախընտրելի նպատակը, որի
համար իրականացնում են գների առավելագույն հնարավոր
նվազեցում: Տրամաբանությունն է՝ շուկայական մեծ
մասնաբաժինի դեպքում կլինեն ամենացածր ծախսեր և
առավելագույն երկարաժամկետ շահույթ,
4) արտադրանքի որակի պայմաններում լիդերություն.
պահանջում է բարձր գներ՝ բարձր որակ ապահովելու համար
հետազոտություններին, նորարարությանը և մշակումներին
ուղղված ծախսերի հատուցման համար:
Գների համակարգը տարբեր տեսակի գների միասնական,
կանոնակարգված ամբողջություն է, որը սպասարկում ու
կարգավորում է ազգային և համաշխարհային շուկաների
տարբեր մասնակիցների հարաբերությունները: Չնայած
շուկայական հարաբերությունների ոլորտում գործում են գների
տարբեր տեսակներ, այնուամենայնիվ, դրանք սերտ
փոխկապակցված են:
Գները լինում են պայմանագրային, պետական և
համաշխարհային:
71
Պայմանագրային գները շուկայական, ազատ գներն են:
Դրանք սահմանվում են՝ հաշվի են առնելով միայն տվյալ
ապրանքի առաջարկի և պահանջարկի փոխազդեցությունը:
Շուկայական տնտեսության մեջ պետական գները չեն
տարածվում միայն պետական ձեռնարկությունների կողմից
արտադրված ապրանքների վրա: Պետական գների
համակարգը բաղկացած է երկու տարրից` ֆիքսված
(կառավարության կողմից կոշտ սահմանված) և կարգավորվող
գներ (հաշվի է առնվում երկրի տնտեսական վիճակը):
Համաշխարհային գները կիրառվում են միջազգային
առևտրում: Այստեղ նույնանուն ապրանքների գները կարող են
լինել տարբեր (հաշվի են առնվում տարածաշրջանի
առանձնահատկությունները, առևտրական գործարքների
ժամկետները և պայմանները):
Ազատ շուկայական հարաբերություններում գները
բազմազան են: Դրանցից են՝ մանրածախ, մեծածախ, գնման,
բացասական, տրանսֆերային, սահող և այլ գները:
Մանրածախ գինը սահմանվում է փոքր քանակությամբ
անձնական սպառման համար վաճառված արտադրանքի
համար, կամ, այն սահմանվում է որպես վաճառքի և գնումների
պայմանագրով բնակչությանը վաճառվող անձնական,
ընտանիքի, տնային օգտագործման համար ապրանքների գին:
Մանրածախ գները ներառում են արտադրության և
շրջանառության ծախսերը, շահույթը, հարկերը և դրանք
ավելացվում՝ հաշվի առնելով շուկայի իրավիճակը:
Մեծածախ գինը սահմանվում է մեծ քանակությամբ
վաճառվող ապրանքների կամ ծառայությունների համար, կամ
մեծածախ գինը վաճառողի կամ մատակարարի կողմից
գնորդին վաճառվող ապրանքի գինն է` դրա հետագա
վերավաճառքի կամ մասնագիտական օգտագործման համար:
Գնման գինը մեծածախի մի տեսակ է, որն օգտագործվում
է ներքին շուկայում պետության կողմից գյուղմթերքի
գնումների համար: Գնման գները տարբերակվում են՝ կախված
ապրանքի որակից և հաշվի առնելով շուկայի
աշխարհագրական դիրքը, կամ այն պայմանագրերով
գնորդների կողմից արտադրողներից գնված
գյուղատնտեսական արտադրանքի գինն է:

72
Բացասական գինը այն գումարն է, որը վաճառողը
պատրաստ է փոխանցել գնորդին` վաճառվող միավորի
ապրանքի հետ միասին:
Այս գին օգտագործվում է վերականգնվող էներգիայի
աղբյուրներ (արևային, քամու և այլն) արտադրող երկներում:
Օրինակ, երբ առաջանում է էլեկտրաէներգիայի արտադրության
կարճաժամկետ ավելցուկ՝ պահանջարկի նկատմամբ կամ,
արտադրության կրճատման դժվարություններ են առաջացել:
Տրանսֆերային գինը ոչ շուկայական գինն է, որը չի
ձևավորվում շուկայական արժեքին համապատասխան, այլ՝
ներքին համաձայնությամբ: Տրանսֆեր բառի նշանակությունն
է` փոխադրում, փոխանցում, ֆինանսական իմաստով
դրամական միջոցների հոսք, որն էլ հստակ ցույց է տալիս
տրանսֆերային գնի ձևավորման նպատակը:
Տրանսֆերային գնագոյացումը փոխկապակցված հարկ
վճարողների միջև կնքվող վերահսկվող գործարքներում
սահմանված ֆինանսական ցուցանիշների որոշման
ընթացակարգն է:
Սահող գինը առևտրային գործարքների մեջ սահմանված
գինն է՝ արտադրության երկար ժամկետ ունեցող ապրանքների
համար և թույլ է տալիս հաշվի առնել արտադրության
ծախսերի փոփոխությունները ամբողջ ժամանակահատվածի
համար: Նման դեպքերում գինը ամրագրված չէ և հաշվարկվում
է լոգարիթմական սկզբունքի համաձայն, այսինքն՝ այն
փոփոխվում է ըստ ծախսերի գումարի փոփոխության,
արտադրության ծախսերի ամբողջ ընթացքում:
Փոփոխական գներն օգտագործվում են, երբ
ձեռնարկությունը պետք է արձագանքի ծախսերի կամ
սպառողների պահանջակի փոփոխություններին:
Արտադրության ծախսերի տատանումը հանգեցնում է գների
նվազման կամ աճի: Ձեռնարկությունն ամենօրյա
սպառողական ապրանքների համար սահմանում է
հաստատուն գին, իսկ որոշ ապրանքների համար` համալիր և
հատով գնման գներ` խրախուսելով համալիր գնումը: Դա
ամրապնդում է սպառողների վստահությունը, քանի որ
բացառվում է սակարկելու անհրաժեշտությունը:
Ճկուն գինը սպառողների համար սակարկելու
հնարավորություն է ստեղծում: Այն սպառողը, որը կարողանում
73
է սակարկել, ապրանքն ավելի ցածր գնով է գնում, քան
մյուսները:
Չափազանց սերտ է կապը ապրանքի գնի և որակի միջև:
Սպառողը հաճախ ենթադրում է, որ բարձր գինը նշանակում է
բարձր որակ, իսկ ցածր գինը, համապատասխանաբար` ցածր
որակ:
Գնագոյացման վրա ազդող գործոններն են՝ ընդհանուր
ծախսերը, ապրանքի կամ ծառայության արժեքը,
մրցակցությունը՝ մրցակիցների գործունեության
ուղղությունները և ինտենսիվությունը , պետության
ազդեցությունը, շուկայում ձևավորված պահանջարկը և
էլաստիկությունը, շուկայի սեգմենտավորումը, սպառողների
կողմից արտադրանքին տրվող սուբյեկտիվ գնահատականները
և այլն:
Գների յուրաքանչյուր տեսակին բնորոշ են ձևավորման
յուրահատկություններ: Միևնույն ռեսուրսի օգնությամբ
արտադրվում են տարբեր ատրադրատեսակներ, հետևապես
մի արտադրանքի գինը չի կարելի սահմանել անկախ մյուս
արտադրատեսակների գնից. օրինակ` բազմաթիվ
արտադրատեսակների գները կախված են վառելիքի, հումքի
և այլ գներից:
Գների համակարգում որոշակի տեղ ունեն բնական
ռեսուրսների գները: Յուրաքանչյուր ֆիրմա միաժամանակ և՛
արտադրող է, և՛ սպառող: Որպես արտադրող շուկայում
իրացնում է իր արտադրանքը, իսկ որպես սպառող` գնում
համապատասխան ռեսուրս: Սերտ փոխկապվածություն
գոյություն ունի գնված ռեսուրսի և իրացված արտադրանքի
քանակի ու գների ձևավորման միջև: Արտադրող ֆիրման
գների միջոցով հաշվարկում է ռեսուրսների ձեռք բերման
ծախսերի մակարդակը, որը ելակետային հիմք է արտադրանքի
ինքնարժեքի հաշվարկման և շահույթի ապահովման համար:
Գների տարաբաժանումը ըստ գնագոյացման փուլերի
արտացոլում է դրանց քանակական
փոխկապակցվածությունը: Վերջինս կազմավորվում է
ապրանքը արտադրողից ապառողին հասցնելու գործընթացին
համընթաց: Ապրանքի շարժման ընթացքում ձևավորված
յուրաքանչյուր փուլի գինը դրան հաջորդող փուլի գինը
կազմավորող տարրն է:
74
Պահանջարկի և առաջարկի հարաբերակցության
ազդեցությամբ փոխանակվող ապրանքների գների շեղումն
արժեքից ընդհանուր բնութ է ստանում և դրսևորվում է ոչ
միան առք ու վաճառքի յուրաքանչյուր առաձին գործողության
մեջ, այլև տվյալ ապրանքների ամբողջ շուկայում: Երբ
պահանջարկն ու առաջարկը հավասարակշռված են, գինն ու
արժեքը համընկնում են: Պահանջարկի աճի դեպքում գնի
մակարդակը կգերազանցի արժեքը, իսկ առաջարկի
ավելացումը կհանգեցնի գնի` արժեքից շեղմանը:
Գինն արժեքից շեղող հաջորդ գործոնը կապված է
ապրանքների սպառողական հատկանիշների փոփոխության
հետ և բնութագրում է ապրանքների օգտակարության
աստիճանը: Այն միաժամանակ ներառում է արտադրանքի
առանձին խմբերի ինչպես որակական, այնպես էլ փոխադարձ
փոխարինելիության հանգամանքը: Տարբեր որակներ ունեցող
ապրանքների գները պետք է համապատասխանեն դրանց
հասարակական օգտակարությանը, քանի որ միայն շուկայում
է դրսևորվում փոխանակային արժեքի տեսքով: Որքան
բարձրանում է ապրանքի օգտակարության աստիճանը,
այնքան գինն ավելի մեծ չափով է շեղվում արժեքից:
Այս կամ այն երևույթի հետազոտման մեթոդների և
եղանակների ամբողջությունը տվյալ գիտության
մեթոդաբանությունն է: Գնագոյացման մեթոդը ապրանքների
ու ծառայությունների գների ձևավորման եղանակ է:
Գնագոյացման օգտագործվող մեթոդների համակարգում
առաջնային նշանակություն ունի ծախսային մեթոդը:
Գնագոյացման ծախսային մեթոդի կիրառման դեպքում
արտադրանքի կամ ծառայությունների իրացման գները պետք
է գերազանցեն արտադրանքի ինքնարժեքը: Մյուս կողմից
ֆիրմայի կողմից արտադրանքի իրացումից ստացված
հասույթը պետք է երաշխավորի ձեռնարկության, ֆիրմայի,
դրանցում աշխատողների և պետության շահերի զուգակցում:
Շուկայական տնտեսության պայմաններում արտադրանքի և
ծառայությունների գները վերջնականապես ձևավորվում են
շրջանառության ոլորտում՝ պահանջարկի և առաջարկի
օրենքի պահանջներին համապատասխան։ Սակայն
գնագոյացման ծախսային մեթոդը պահանջում է ճշտել
արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ
75
ռեսուրսների արդյունահանման, փոխադրման հետ կապված
ծախսերը։
Գնագոյացման կազմակերպման ծախսային մեթոդի
առաջին հիմնական պահանջն այն է, որ ձեռնարկության
արտադրական գործունեության արդյունք հանդիսացող
արտադրանքների կամ ծառայությունների իրացման
շուկայական գները գերազանցեն արտադրանքի լրիվ
ծախսերը:
Գոյություն ունի գնագոյացման նորմատիվային մեթոդ,
որի հիմնական պահանջն է՝ առաջնորդվել ինքնարժեքի բոլոր
հոդվածների գիտականորեն հիմնավորված ծախսային
նորմատիվներով:
Գնագոյացման նորմատիվային մեթոդի պահանջներին
համապատասխան առաջադիմական նորմերն ու
նորմատիվները հաշվարկելիս պահանջվում է հաշվի առնել
բազմաթիվ գործոնների ազդեցությունները, որոնք որոշիչ են
գները կարգավորող ծախսերի ճիշտ հաշվարկման համար։
Գնագոյացման ծախսային և նորմատիվային մեթոդների
միասնությունը պահանջում է հաշվարկել միավոր
արտադրանքի վրա կատարվող ծախսերը և դրան ավելացնել
նախատեսվող շահույթը։
Գնագոյացման ամենատարածված մեթոդը միջին
ծախսերին որոշակի շահույթի ավելացման մեթոդն է: Այս
մեթոդը համարվում է ավելի արդարացի թե՛ գնորդի, թե՛
վաճառողի համար, քանի որ բարձր պահանջարկի դեպքում
վաճառողները չեն նեղում գնորդներին՝ միաժամանակ
ապահովելով իրենց ներդրած կապիտալին համապատասխան
շահույթ:
Գնագոյացման մեթոդների համակարգում լայն
կիրառություն ունեն նաև մաթեմատիկական մեթոդները,
որոնց կիրառումը հնարավորություն է տալիս արտադրության
ծախսերի և գնի մակարդակի վրա ազդող մյուս
փոփոխականների համեմատության միջոցով ընտրել գնի
առավել օպտիմալ մակարդակի որոշման առաջադիմական
տարբերակ։

76
7.3.Հարկերի տեսակներն ու դրանց նշանակությունը

Հարկերը վճարումներ են, որոնք պարտադիր կարգով


կատարում են իրավական և ֆիզիկական անձինք,
անհատները, ձեռնարկությունները, կազմակերպությունները և
այլն: Հարկերի միջոցով պետությունը ազդեցություն է ունենում
տնտեսության վրա: Յուրաքանչյուր հարկատեսակ
բովանդակում է պարտադիր տարրեր, որոնք ցույց են տալիս,
թե ով է հանդիսանում վճարողը, այսինքն՝ հարկման սուբյեկտը
(աշխատող, ձեռնարկություն, ժառանգորդ և այլն), թե որն է
հարկման օբյեկտը (աշխատավարձ, եկամուտ, շահույթ), թե ինչ
միավորով է չափվում հարկման օբյեկտը և որքան է հարկային
դրույքաչափը:
Հիմնական հարկատեսակները ուղղակի և անուղղակի
հարկերն են: Ուղղակի հարկերը գանձվում են պետության
կողմից հարկատուի եկամուտներից և ունեցվածքից: Դրանց
աղբյուրը հանդիսանում են եկամուտը և հարկատուի
ունեցվածքի արժեքը: Դրանք են.
1) շահութահարկը (անձնական),
2) եկամտահարկը (անձնական),
3) գույքահարկը (իրական կամ գույքային),
4) հողի հարկը (իրական կամ գույքային):
Անուղղակի հարկերը սահմանվում են ապրանքների գների
և ծառայությունների սակագների վճարման վրա որպես
հավելուրդ: Անուղղակի հարկերը կախված չեն եկամուտներից
և ունեցվածքի արժեքից: Դրանք են.
1) ավելացած արժեքի հարկը,
2) ակցիզային հարկը:
Հարկերի տնտեսական էությունը, ներքին
բովանդակությունը և դերը բացահայտվում են նրա
ֆունկցիաներում.
 ֆիսկալ. պետական և տեղական համապատասխան
ծախսերի ֆինանսավորման համար ռեսուրսների
ձևավորում,
 բաշխիչ. արտադրության ոլորտների, բնակչության խմբերի
և տարածաշրջանների միջև եկամուտների բաշխում,

77
 սպառման և կուտակման. համաչափության ապահովման
ընթացիկ եկամտի որոշ մասի գանձման միջոցով
բնակչության ընթացիկ սպառման սահմանափակում և
միջոցների ուղղում արտադրության զարգացման
նպատակներին,
 խթանիչ. արտադրության ծավալների աճի և ընդհանուր
տնտեսության զարգացման համար խթանների ստեղծում,
 սահմանափակիչ. որոշ ապրանքատեսակների,
արտադրության, բնակչության աճի տեմպերի
սահմանափակում,
 վերահսկողական. տնտեսավարող սուբյեկտների,
բնակչության, արտադրության ծավալների, ֆինանսական
հոսքերի հաշվառում և վերահսկում,
 սոցիալական. սոցիալական բազմաբնույթ
հիմնախնդիրների լուծում:
Հայաստանի Հանրապետությունում հարկատեսակներն են`
ա) պետական հարկերը.
 Շահութահարկ. շահութահարկը հարկ վճարողների
կողմից պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է:
Հարկատուները շահութահարկի գումարները պետք է որոշեն
յուրաքանչյուր տարվա արդյունքներով` հաշվարկելով
շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ 20
տոկոս դրույքաչափով,
 Եկամտային հարկ. ՀՀ-ում եկամտահարկ են վճարում
(հարկատու են) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ
(այսուհետ՝ ռեզիդենտ) եւ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:
Համախառն եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում
հարկատուի ստացած բոլոր եկամուտների հանրագումարն է՝
անկախ դրանց ստացման աղբյուրներից:
ՀՀ օրենքով եկամուտ են համարվում, մասնավորապես.
ա) աշխատանքի վարձատրությունը եւ դրան
հավասարեցված այլ վճարումները.
բ) գրականության, արվեստի կամ գիտական
աշխատանքի օգտագործման, կամ օգտվելու իրավունքի
համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած
արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ
մոդելից, պլանից, գաղտնի բանաձեւից կամ գործընթացից,

78
էլեկտրոնային հաշվողական մեքենաների եւ տվյալների
բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական,
առեւտրային, գիտական սարքավորումներն օգտագործելու
կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական,
տեխնիկական, կազմակերպական, առեւտրային, գիտական
փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար
ստացվող հատուցումը (այսուհետ՝ ռոյալթի).
գ) փոխառության դիմաց ստացվող տոկոսը եւ այլ
հատուցումը (այսուհետ՝ տոկոս).
դ) շահաբաժինները.
ե) խաղատներում, շահումներով խաղերում ստացած
եկամուտները (շահումները).
զ) մրցույթների եւ մրցությունների, ինչպես նաեւ
վիճակախաղերի իրային շահումները (մրցանակները).
է) մրցույթների եւ մրցությունների, ինչպես նաեւ
վիճակախաղերի դրամական շահումները (մրցանակները).
ը) նվիրատվության եւ օգնության կարգով ստացված
գույքը եւ դրամական միջոցները.
թ) ժառանգության կարգով ստացված գույքը եւ
դրամական միջոցները.
ժ) ապահովագրական հատուցումները.
ի) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված
եկամուտը.
լ) գույքն օտարելուց ստացված եկամուտը.
խ) վարձակալության դիմաց ստացվող վճարը եւ այլ
հատուցումը (այսուհետ՝ վարձավճար),
քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացվող
եկամուտը.
ծ) իրավաբանական անձանց եւ իրավաբանական անձի
կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կողմից
ֆիզիկական անձանց համար կատարված
ապահովագրավճարները՝ բացառությամբ օրենքով
սահմանված պարտադիր սոցիալական ապահովագրության
վճարների։
Բնամթերային (ոչ դրամական) ձեւով ստացված
եկամուտները համախառն եկամտում հաշվի են առնվում (այդ
թվում՝ նաեւ հարկային գործակալի կողմից, սույն օրենքի
դրույթներին համաձայն, հարկը պահելու (գանձելու) դեպքում)
79
պետական հաստատագրված (կարգավորվող), իսկ դրանց
բացակայության դեպքում ազատ (շուկայական) գներով`
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած
կարգով:
Ֆիզիկական անձանց կողմից արտարժույթով ստացված
եկամուտները վերահաշվարկվում են Հայաստանի
Հանրապետության դրամով՝ ելնելով դրանց ստացման օրը
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի
սահմանած արտարժութային փոխարժեքից:
 Ակցիզային հարկ. այս հարկը սույն օրենքով սահմանված
ապրանքների ներմուծման կամ Հայաստանի
Հանրապետության տարածքում այդ ապրանքներն
արտադրողների կողմից դրանց օտարման համար օրենքով
սահմանված կարգով եւ չափով պետական բյուջե վճարվող
անուղղակի հարկ է: Ակցիզային հարկով հարկման ենթակա
ապրանքներն են՝ գարեջուրը, խաղողի եւ այլ գինիները,
գինենյութը, սպիրտը եւ սպիրտային խմիչքները, ծխախոտի
արդյունաբերական փոխարինիչները, սիգարները,
սիգարելաները եւ սիգարետները՝ ծխախոտով կամ դրա
փոխարինիչներով, բենզինը, հում նավթը եւ նավթամթերքները,
դիզելային վառելիքը, նավթային գազերը եւ գազանման այլ
ածխաջրածինները (բացառությամբ բնական գազի):
 Ավելացված արժեքի հարկ - անուղղակի հարկ է, որը
սույն օրենքի համաձայն վճարվում (գանձվում) է պետական
բյուջե՝ ապրանքների ներմուծման, Հայաստանի
Հանրապետության տարածքում դրանց արտադրության ու
շրջանառության, ինչպես նաեւ ծառայությունների մատուցման
բոլոր փուլերում։
 Դրոշմանիշային վճարը զինծառայողների կյանքին և
առողջությանը պատճառված վնասների հատուցումն
ապահովելու նպատակով օրենքով սահմանված կարգով և
չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
վճարվող պարտադիր վճար է, որի վճարման
պարտականությունը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու
ժամանակաշրջանում տվյալ օրենքի համապատասխան
հոդվածի մասով սահմանված չափով դրոշմանիշ գնելու
միջոցով:

80
Օրենքով կարող են սահմանվել վերոհիշյալ
հարկատեսակներին փոխարինող հաստատագրված վճարներ,
շրջանառության հարկեր կամ արտոնագրային վճարներ.
բ) տեղական հարկերը,
 Գույքահարկ. սույն հարկը օրենքով սահմանված անձանց
պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար
օրենքով սահմանված կարգով եւ չափով համապատասխան
բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ
վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Գույքահարկ վճարող են համարվում Հայաստանի
Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում
ստեղծված կազմակերպությունները, միջազգային
կազմակերպությունները եւ դրանց կողմից Հայաստանի
Հանրապետությունից դուրս ստեղծված
կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության
քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաեւ
քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի
Հանրապետության տարածքում պատկանում է սույն օրենքի 4-
րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույքը,
բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական
մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական
բանկի, Հայաստանի Հանրապետության տեղական
ինքնակառավարման մարմինների եւ հիմնարկների:
Եթե հարկվող օբյեկտն ընդհանուր համատեղ
սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի
հարկ վճարողների, ապա գույքահարկի գծով սույն օրենքով
սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են
համապարտ պատասխանատվություն:
Եթե հարկվող օբյեկտն ընդհանուր բաժնային
սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի
հարկ վճարողների, ապա գույքահարկի գծով սույն օրենքով
սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են
պատասխանատվություն՝ յուրաքանչյուրն իր բաժնի չափով:
 Հողի հարկ. Հողի հարկ վճարողներ են հանդիսանում
հողի սեփականատերերը, պետական սեփականություն
հանդիսացող հողի մշտական եւ ժամանակավոր
օգտագործողները:

81
Վարձակալության պայմաններով օգտագործման
տրամադրված հողերի համար հարկը գանձվում է
վարձատուից:
Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար
հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային
գնահատման արժեքը: Գյուղատնտեսական նշանակության
հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի
կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ
եկամուտը:
Վերջին տարիներին ավելացվել են հյուրանոցային և
տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկերը:
Այլ օրենքներով կարող են սահմանվել այլ տեղական
հարկատեսակներ:

Ինքնաստուգման հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է գինը:
2. Ի՞նչ է արժեքը:
3. Որո՞նք են գնի հիմնական գործառույթները:
4. Ի՞նչ է գնագոյացումը:
5. Գնագոյացման ի՞նչ եղանակներ և մեթոդներ են առկա:
6. Գնագոյացումը ձեռնարոկթյան ինչպիսի՞ նպատակներից
ելնելով է իրականացվում:
7. Ի՞նչ է գների համակարգը:
8. Գների ի՞նչ տեսակներ կան:
9. Որո՞նք են գնագոյացման վրա ազդող գործոնները:
10.Ի՞նչ են հարկերը:
11.Որո՞նք են ուղղակի և անուղղակի հարկերը:
12.Որո՞նք են ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմնական
հարկատեսակները:

 Խնդիր 1
Ծրագրային հավելում մշակող և վաճառող ձեռնարկությունը
թողարկել է 15 000 միավոր արտադրանք, միավորի վրա
կատարելով 800 դր ծախս, ձեռնարկությունն ակնկալում է
ապահովել 27% շահութաբերություն: Ինչպիսի գին պետք է
սահմանի ձեռնարկությունը հավելման մեկ միավորի
նկատմամբ, որպեսզի ապահովի նախատեսվող
82
շահութաբերությունը և ներառի պետությանը վճարվող
հարկերը:

83
ԹԵՄԱ 8. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Ներդրումը կամ ինվեստիցիան երկրի ներսում և դրանից


դուրս, տնտեսության տարբեր ճյուղերում կապիտալի
օգտագործումն է` ուղղված պարզ և ընդլայնված
վերարտադրմանը, որն իրականացվում է շահույթ ստանալու
կամ այլ օգտակար արդյունքի հասնելու համար: Ընդհանուր
առմամբ, ներդրումը դրամական միջոցների մուտքագրումն է
տարբեր տիպի ֆինանսական և նյութական հարստության
մեջ:
Շուկայական տնտեսության պայմաններում որպես
ներդրումային արժեքներ հանդես են գալիս դրամական
միջոցները, բանկային դեպոզիտային ավանդները, բանկային
վարկերը, արժեթղթերը (փոխառություններ, բաժնետոմսեր և
այլն), անշարժ և շարժական գույքը (շենքեր, մեքենաներ,
սարքավորումներ և այլ նյութական արժեքներ), հողի և այլ
բնական ռեսուրսների օգտագործման իրավունքը, ինտելեկ-
տուալ արժեքները (արտոնագրված հայտնագործություններ,
հեղինակային իրավունքով ամրագրված գյուտերը, նոու-
հաուները):
Ամենալայն իմաստով ներդնել նշանակում է այսօր
հրաժարվել սեփական դրամական միջոցների
օգտագործումից` ապագայում դրանից ավելի մեծ գումար
ստանալու նպատակով:
Ներդրումն առանձնահատուկ է նրանով, որ ներդրվող
գումարը տրվում է ներկա ժամանակում, իսկ դրա դիմաց
հատուցումը ստացվում է ապագայում, ընդ որում, ստացվող
գումարի մեծությունը նախօրոք հայտնի չէ: Այդ պատճառով էլ
ներդրումները կապված են ռիսկի հետ: Ներդրումներին բնորոշ
է ռիսկի բարձր կամ ցածր մակարդակ: Ռիսկ ասելով
հասկացվում է ներդրումներից ստացված շահույթի
անհամապատասխանության հնարավորությունը սպասվելիք
արժեքների հետ: Ներդրումային ռիսկերը հիմնականում երեքն
են՝ շահույթի հնարավորության չօգտագործում,
շահութաբերության մակարդակի նվազում և ուղղակի
ֆինանսական կորուստներ:

84
Ներդրումները կարելի է դասակարգել՝ տարբեր
սկզբունքներից ելնելով: Բոլոր ներդրումները լինում են իրական
և ֆինանսական: Իրական են այն ներդրումները, որոնք
ուղղված են որևէ նյութական ակտիվի ձեռք բերմանը կամ
ստեղծմանը: Այդպիսի ակտիվներ են հողը, շինությունները,
մեքենաները, սարքավորումները և այլն:
Ֆինանասական է համարվում կապիտալի ներդրումը
տարբեր ֆինանսական ակտիվներում, գլխավորապես՝
արժեթղթերում, եկամուտ ստանալու նպատակով: Այն կարելի է
սահմանել՝ որպես շուկայի գործիքներում կատարվող
երկարաժամկետ ծախսեր (բաժնետոմսեր, պարտատոմսեր):
Ըստ տվյալ նախագծի, եկամուտների վրա այլ հնարավոր
ներդրումների ազդեցության` դրանք դասակարգվում են
կախյալ և անկախ ներդրումների: Անկախ ներդրումների
դեպքում առաջին ներդրումային նախագծից սպասվող
դրամական հոսքերը (կամ ծախսերն ու եկամուտները) չեն
փոփոխվում երկրորդ նախագծի իրականացումից: Կախյալ
ներդրումները լինում են լրացնող և փոխադարձ բացառող:
Լրացնող կախյալ ներդրումները կապված են սիներգետիկ
էֆեկտի հետ, այսինքն` երկրորդ ներդրումային նախագծի
իրականացումը դրական ազդեցություն է ունենում համատեղ
իրականացվող ներդրումների եկամուտների դրամային
հոսքերի վրա: Փոխադարձ բացառող ներդրումային
նախագծերը կախված են այդ նախագծերի իրականացման
տեխնիկապես անհնարինության հետ կամ էլ դրանցից մեկի
իրականացումը նվազեցնում է մյուս նախագծի հնարավոր
դրամական եկամուտները կամ ընդհանրապես բացառում է
դրանք:
Որոշ ներդրումներ պարտադիր են, քանի որ դրանք
չիրականացնելու դեպքում մեծ թվով ձեռնարկությունների
արտադրական գործունեությունը կարող է կանգ առնել: Այլ
ներդրումներ կարող են իրականացվել կամ չիրականացվել,
քանի որ դրանք էական ազդեցություն չեն թողնում
արդյունաբերական ճգնաժամից դուրս գալու և տնտեսության
արդյունավետության բարձրացման վրա: Երկրում պարտադիր
են այն ներդրումները, որոնք կհանգեցնեն սոցիալական
լարվածության մեղմացմանը, քաղաքական և սոցիալ-
տնտեսական կայունության բարձրացմանը: Այսպիսի
85
խնդիրների լուծումը գլխավորն է, քանի որ այն կկասեցնի
երկրից կապիտալի փախուստն ու կստեղծի բարենպաստ
պայմաններ ինչպես հայրենական, այնպես էլ
արտասահմանյան կապիտալի ներգրավման համար:
Ներդրումները լինում են ուղղակի և անուղղակի: Ուղղակի
ներդրումների դեպքում ներդրողը անմիջականորեն ձեռք է
բերում արժեթղթերի տեսքով ֆինանսական ակտիվներ կամ
իրական ակտիվներ:
Անուղղակի ներդրումները արժեթղթերի փաթեթում փայի
կամ գույքային արժեքների ձեռքբերումն է:
Ըստ սեփականության ձևերի (ֆինանսավորման
աղբյուրների) ներդրումները դասակարգվում են պետականի,
մունիցիպալի (քաղաքային կամ գյուղական), մասնավորի,
համատեղի:
Ներդրումները դասակարգվում են նաև ըստ
իրականացման ժամկետների` կարճաժամկետ (մինչև 1
տարի), միջնաժամկետ (1-ից մինչև 3 տարի),
երկարաժամկետ (3 տարուց ավելի):
Ըստ տարածքային պատկանելիության տարբերում են
ազգային կամ ներքին և օտարերկրյա կամ արտաքին
ներդրումներ:
Ներդրումներն անհրաժեշտ են նաև մարդկային
կապիտալի զարգացման, նորամուծությունների` նոր
արտադրատեսակների և տեխնոլոգիաների
գիտակոնստրուկտորական մշակման ասպարեզում:
Ընդհանուր առմամբ, ներդրումը կարելի է համարել
գործիք, որի միջոցով հնարավոր է ներդնել միջոցներ` դրանք
պահպանելու կամ դրանց բաշխումից դրական եկամուտ
ապահովելու նպատակով: Ամենալայն իմաստով, ներդրումները
ապահովում են երկրի տնտեսական զարգացումը և
տնտեսական աճին ուղղված ֆինանսավորման մեխանիզմը:
Ներդրման արդյունավետության գնահատումը: Ինչպես
հայտնի է, ցանկացած տնտեսավարող սուբյեկտի
գործունեության նպատակը շահույթի բարձրացումն է:
Հետևաբար, նախագծեր ընտրելիս պետք է գնահատել դրանց
տնտեսական արդյունավետությունը` առաջին հերթին
հիմնվելով այդ նախագծի վրա կատարված ծախսերի և դրա

86
իրականացման հետևանքով ստացված արդյունքների
համեմատության վրա:
Ներդրված գումարի ապագա արժեքը գտնելու համար
հաշվի են առնում դրամի ժամանակային արժեքը և, օգտվելով
բարդ տոկոսի բանաձևից`
Ժ
Ա Ապ=Ա Ն ( 1+ Տ/100 ) ,
որտեղ ԱԱպ (Future Value)-ն ներդրված գումարի ապագա
արժեքն է, ԱՆ (Present value)–ն` ներդրված գումարի ներկա
արժեքը, Տ–ն` ներդրված գումարի դիմաց տոկոսադրույքը, Ժ–ն`
ներդրման ժամանակահատվածը:
Ներդրումային գործունեության մեջ կիրառվում է
աննուիտետի /տարեվճար/ գաղափարը, որը որոշվում է
հետևյալ բանաձևով (այն կարելի է որոշել համապատասխան
աղյուսակների միջոցով):
( 1+ Տ/ 100 )ժ × Տ/ 100
Ա Աննուիտետ= ժ
:
( 1+ Տ/ 100 ) −1
Օրինակ, վարկի մարման համար այն կիրառվում է որպես
վճարվող հավասար գումարների չափաբաժին, որի մարման
արդյունքում զրոյանում է ամբողջ պարտքը մարման ժամկետի
վերջում: Բացի վերը նշված ցուցանիշներից, ներդրման արդյու-
նավետության մասին պատկերացում կազմելու համար
կիրառվում են այլ ցուցանիշներ:
Գոյություն ունեն ներդրումնների տնտեսական արդյունա-
վետության գնահատման մի շարք ցուցանիշներ: Դիտարկենք
առավել հաճախ օգտագործվող մի քանի ցուցանիշների
հաշվարկային մեթոդները և կատարենք կոնկրետ նախագծի
արդյունավետության հաշվարկ:
Զուտ բերված արժեք (NPV): Զուտ բերված արժեքը
որոշվում է` նախագծի ողջ կենսափուլի ընթացքում ապագա
եկամտի հոսքի ընթացիկ բերված արժեքից հանելով նախագծի
կենսագործման և գործառնության վրա կատարվող ապագա
ծախսերի հոսքի ընթացիկ բերված արժեքը`
( ԵԱ ժ −ԾԱ ժ )
ԶԲԱ = ,,
( 1+ Տ/100 )ժ
որտեղ ԶԲԱ-ն զուտ բերված արժեքն է (net present value), ԵԱժ-
ն` ժ-րդ տարում նախագծից ստացված եկամտի արժեքն է,

87
ԾԱժ-ն` ժ-րդ տարում նախագծի վրա կատարված ծախսերի
արժեքը, Տ-ն` դիսկոնտավորման դրույքը, ժ-ն` նախագծի
կենսափուլի տևողությունը:
ԶԲԱ-ի բացասական լինելու դեպքում ներդրումը
համարվում է ոչ շահավետ, քանի որ դրանով պայմանավորված
դրամական արտահոսքը գերազանցում է ընդհանուր զեղչված
ներհոսքը: Դրական զուտ բերված արժեքը վկայում է ներդրման
նպատակահարմարության մասին, քանի որ դրամական
զեղչված ընդհանուր ներհոսքը գերազանցում է արտահոսքը:
Շահութաբերության ներքին նորմ (IRR):
Շահութաբերության ներքին նորմը (ՇՆՆ) հաշվարկային
տոկոսադրույքն է, որի դեպքում նախագծից ստացված
եկամուտը (շահույթը) հավասարվում է նախագծի վրա
կատարված ծախսերին, այսինքն` այն կարելի է որոշել որպես
հաշվարկային տոկոսադրույք, որի դեպքում ԶԲԱ=0:
Եթե ներդրումային նախագծի ԶԲԱ-ի հաշվարկը
պատասխանում է այն հարցին. թե դիսկոնտի տրված դրույքի
դեպքում ներդրումն արդյունավետ է, թե ոչ, ապա ՇՆՆ-ն
որոշվում է հաշվարկման գործընթացում, որից հետո
համեմատվում է ներդրողի կողմից ներդրված կապիտալի
դիմաց պահանջվող եկամտաբերության նորմայի հետ:
Երբ ՇՆՆ-ն ներդրողի կողմից պահանջվող
եկամտաբերության նորմայից մեծ կամ դրան հավասար է,
ապա տվյալ նախագիծը կարելի է ֆինանսավորել: Հակառակ
դեպքում` տվյալ նախագծում ներդրումները
նպատակահարմար չեն լինի:
Շահութաբերության ներքին նորմը հաշվարկվում է
հետևյալ բանաձևի օգնությամբ.

Շ ՆՆ=
Տ1
+
ԶԲԱ 1
×(Տ2

Տ1
100 ԶԲԱ 1−ԶԲԱ 2 100 100 )
,

որտեղ Տ1-ը զեղչի փոքրագույն տոկոսադրույքն է, Տ2-ն` զեղչի


մեծագույն տոկոսը, ԶԲԱ1-ը` զուտ արժեքը Տ1 տոկոսի դեպքում,
ԶԲԱ2-ը` զուտ արժեքը Տ2-ի դեպքում:
Եթե նախագիծը հաջող է, ապա նրա և՛ ԶԲԱ-ն, և՛ ՇՆՆ-ն
բարձր են: Սակայն հազվադեպ չեն նաև դրանց հակառակ
նշանակությունները: Այդ դեպքում խորհուրդ է տրվում
կողմնորոշվել առաջին հերթին ԶԲԱ-ի ցուցանիշի օգնությամբ,

88
որը հնարավորություն է տալիս առավել օբյեկտիվ մոտենալ
նախագծի ընտրությանը, սակայն հնարավոր են նաև
բացառություններ: Եթե ֆիրմայի սեփական կապիտալը
սահմանափակ է, և այն ունի վարկային կապիտալի ստացման
լայն հնարավորություն, ապա այդ դեպքում ֆիրմայի գլխավոր
նպատակը նրա սահմանափակ կապիտալի առավելագույն աճն
է: Այդ դեպքում ֆիրմայի համար ՇՆՆ-ն կհանդիսանա նախագծի
արդյունավետության գլխավոր ցուցանիշը:
Եկամտաբերության դրույքը որոշվում է նախագծից
ստացված բոլոր դիսկոնտավորված եկամուտների և նրա վրա
կատարված բոլոր դիսկոնտավորված ծախսերի
հարաբերությամբ: Որքան այս ցուցանիշը բարձր է, այնքան լավ:
Ըստ էության, երբ եկամտաբերության ցուցանիշը մեծ է մեկից,
նշանակում է, որ ԶԲԱ-ն դրական է: Այն հաշվարկվում է հետևյալ
բանաձևի օգնությամբ`
ԲԵ
ԵԴ= ,
ԲՆ
որտեղ ԲԵ-ն դրամական հոսքերի ներկա/բերված արժեքն է, ԲՆ-
ն` նախագծի իրականացման համար ներդրված գումարների
բերված արժեքն է:
Որպես ցուցանիշ կարելի է առանձնացնել ներդրման
ետգնման ժամկետը /ԵԺ/, որը նույնպես ներդրման արդյու-
նավետության գնահատման ցուցանիշներից մեկն է: Այն
կարելի է որոշել հետևյալ բանաձևով`

ԵԺ =
∑ ԲՆ ,
∑ ԲԵՄիջ
որտեղ ՆԵմիջ-ը դրամական հոսքերի ներկա արժեքի
միջինացված մեծությունն է, ԲՆ–ն` նախագծի իրականացման
համար ներդրված գումարի բերված արժեքը:

Ինքնաստուգման հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է ներդրումը:
2. Ո՞րն է ներդրումային ռիսկը:
3. Որո՞նք են ներդրումների տեսակները:

89
4. Որո՞նք են ներդրումների արդյունավետության
գնահատման ցուցանիշները: Ինչպե՞ս են դրանք
հաշվարկում:
5. Ի՞նչ է աննուիտետը:

 Խնդիր 1
Ներդրումային նախագծի համար, որի իրականացման
ժամանակահատվածը 4 տարի է, ՏՏ ոլորտի ընկերությանը
անհրաժեշտ է ներդնել 13 200 000 դրամ: Ընդ որում, գումարի
մի մասը վերցվում է վարկի տեսքով: Հաշվել անհրաժեշտ
վարկի ներկա արժեքը, նախագծի զուտ բերված արժեքը,
եկամտաբերության դրույքն ու ետգնման ժամկետը, եթե
հայտնի է, որ շուկայական տոկոսադրույքը կազմում է 12 %,
վարկի մարման ժամկետը 3 տարի է, մարումը կատարվում է
միայն 3-րդ տարվա վերջում` 5 800 000 դրամ, իսկ նախագծի
իրականացման 2-րդ, 3-րդ և 4-րդ տարիներին ակնկալվում է
ստանալ համապատասխանաբար 5 000 000 դրամ, 7 300 000
դր. և 10 200 000 դր.:

 Խնդիր 2
Ներդրողը ցանկանում է ներդրում կատարել ՏՏ ոլորտում:
Ներդրման համար ունի երկու տարբերակ` ներդնել Ա
նախագծում 3 500 000$ 6 տարով, տարեկան 7 %
տոկոսադրույքով, կամ Բ նախագծում 2 700 000$ 5 տարով,
տարեկան 9 % տոկոսադրույքով: Որոշել, թե ներդրման որ
տարում երկու նախագծի ներդրումների գումարները
մոտավորապես կհավասարվեն:

 Խնդիր 3
ՏՏ ընկերությանը տրվել է վարկ 4 500 000$ տարեկան 7%
տոկոսադրույքով 6 ամիս մարման ժամկետով: Կազմել վարկի
մարման աղյուսակը 6 ամսվա համար, եթե մարումը
կատարվում է ամսական հավասարաչափ մարվող
գումարներով (աննուիտետ):

90
ԹԵՄԱ 9. ՄԵՆԵՋՄԵՆԹԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

9.1. Կառավարման էությունը

Տնտեսական կառավարման առաջին օրինակներին


հանդիպում ենք դեռևս մ.թ.ա. IV դարում’ Ուրարտական,
Շումերական թագավորությունների, Հռոմեական կայսրության
և այլ շրջաններում: Հայաստանում այն առավել
արտահայտված էր Երվանդունիների և Արշակունիների
թագավորությունների ժամանակ:
Հայտնի է, որ մենեջմենթը՝ որպես գիտական հայացքների
համակարգ, ձևավորվել է XIX դարի վերջերին և XX դարի
սկզբներին: Արտադրության զարգացման մակարդակը
առաջադրեց լուծումներ պահանջող մի շարք խնդիրներ`
կապված արտադրության տեխնիկական հագեցման,
կառավարչական կառուցվածքի կազմակերպման, աշխա-
տակիցների վերապատրաստման ու շահադրդման, տեխնոլո-
գիական գործընթացների հստակեցման, աշխատակիցների
կողմից դժգոհության արտահայտման, գործադուլների և այլ
հանգամանքների հետ:
ԱՄՆ-ն համարվում է մենեջմենթի, թերևս նաև՝ միջազգային
մենեջմենթի հայրենիքը: Ամերիկյան մենեջերների կողմից
վերոհիշյալ խնդիրների համար լուծումների որոնումը
ձևավորեց մենեջմենթի դասական ուղղվածությունը: Ինչու՞
հատկապես` Միացյալ Նահանգները: Ժամանակին այս երկիրը,
փաստորեն, միակն էր արդյունաբերական երկրների շարքում,
որտեղ մարդիկ հնարավորություն ունեին հաղթահարելու իրենց
սոցիալական ծագման հետ կապված դժվարությունները:
Պետական կառավարման ապարատը խրախուսում էր փոքր և
միջին բիզնեսը: Յուրացման համար առկա էին հսկայական տա-
րածքներ: Զարգացման վրա իրենց դրական ազդեցությունը թո-
ղեցին տնտեսության ընդլայնումն ու խոշոր շուկաների
յուրացումը, 1860-ականներից սկսած` տնտեսական կայուն աճը,
ներդրումների հոսքի ավելացումը (հատկապես Եվրոպական)
դեպի արդյունաբերության առաջատար ճյուղերը,
հանրապետական կուսակցության տնտեսական քաղաքակա-
նությունը (արտահայտում էր արդյունաբերության շահերը),

91
գյուտարարության և ռեսուսրների աճը, ձեռնարկատեր
մագնատների ձևավորումը:
Ի տարբերություն շատ այլ երկրների, Միացյալ
Նահանգներում արդյունաբերական բյուրոկրատիան ավելի
արագ էր աճում ու ծավալվում, քան հենց կառավարչականը: Այս
և մի շարք այլ գործոններ հանգեցրին տնտեսության տարբեր
ճյուղերի, խոշոր ձեռնարկությունների, կառավարման նոր
ուղղությունների և մոտեցումների առաջացմանը: Սակայն այս
գործընթացներից հետ չէր մնում նաև Եվրոպան: Հատկապես
կառավարչական մտքի զարգացման խոշորագույն կենտրոններ
էին Գերմանիան, Անգլիան և Ֆրանսիան, որտեղ կենտրոնանում
էր եվրոպական հիմնական արդյունբերությունը:
Մենջմենթի սահմանումը տրվել է մի շարք
հետազոտողների և գիտնականների կողմից:
Ըստ Մեսկոնի, Հեդոուրիի և Ալբերտի` մենեջմենթը դրված
նպատակներին հասնելու ունակություն է` աշխատանքի,
գիտելիքի և մարդկանց վարքի շարժառիթների
օգտագործմամբ: Կամ` մենեջմենթը պլանավորման,
կազմակերպման, շահադրդման (մոտիվացիայի) և
վերահսկման գործընթաց է, որն անհրաժեշտ է
կազմակերպության նպատակներին հասնելու համար:
Պիտեր Դրաքերը մենեջմենթը համարում է գործունեության
հատուկ տեսակ, որն անկազմակերպ ամբոխին վերափոխում է
արդյունավետ- նպատակասլաց և արտադրողական խմբի:
Կամ, ըստ նույն հեղինակի. Մենեջմենթը դինամիկական տարր
է, որն օժանդակում է ամեն մի ձեռնարկության
կենսունակությանը: Սա արդյունաբերական հասարա-
կությունում ղեկավարների հատուկ դաս է,- ավելացնում է
գիտնականը:
Օքսֆորդի բառարանում մենեջմենթը մեկնաբանվում է
որպես մարդկանց հետ առնչվելու և նրանց ղեկավարելու
գործընթաց, իշխանություն և կառավարման արվեստ,
վարչարարական հմտություններ, հատուկ ունակություններ և
կառավարման համակարգ:
Ռիչարդ Դաֆթը այն ձևակերպում է որպես գործընթաց.
մենեջմենթը կազմակերպության նպատակներին արդյունա-
վետորեն հասնելն է` օգտագործելով կազմակերպության

92
ռեսուրսների պլանավորումը, կազմակերպումը,
առաջնորդումը և վերահսկումը:
Մենեջմենթի արդյունավետության բարձրացման
կարևորագույն գործոններց է մենեջերական աշխատանքի
բաժանումը: Տարանջատում են ֆունկցիոնալ և կառուց-
վածքային բաժանումները.
Ֆունկցիոնալ բաժանում: Այստեղ բաժանման հիմքը
տարբեր գործառույթների հաջորդականությունն ու
աշխատանքային խմբերի գործառույթներն են: Որոշ մենեջեր-
ներ մասնագիտանում են պլանավորման, մյուսները`
կազմակերպման, աշխատանքային ռեսուրսների
կառավարման և այլ բնագավառներում:
Կառուցվածքային բաժանում: Սա ելնում է
կազմակերպության կառուցվածքից և բաժանվում
հորիզոնականի ու ուղղահայացի: Մենեջմենթի
արդյունավետության բարձրացման կարևորագույն
գործոններց է մենեջերական աշխատանքի բաժանումը, որը
ներկայացվում է նկար 9.1.-ում:

Ֆիրմայի
ղեկավարություն

Բարձրագույն
մակարդակ

Միջին մակարդակ

Ցածր մակարդակ

Հետազոտում
Կադրեր Արտադրությո
և մշակում
ւն Ֆինանսնե
Մարքեթինգ
ր
Նկ.9.1. Մենեջմենթի ֆունկցիոնալ և կառուցվածքային
բաժանում

93
Գործառույթներում արտահայտվում է կառավարման
էությունը: Կառավարումը շատ դեպքերում հասկանում են
որպես կառուցվածք (ստատիկ վիճակ) և որպես գործընթաց
(դինամիկ վիճակ): Գործառույթը կառավարման համակարգի
մեկ տարրն է, իսկ կառավարումը` գործառույթների
իրականացման ամբողջությունը:
Կառավարումը բաժանվում է երեք հիմնական փուլերի,
որոնք, իրենց հերթին, տրոհվում են առանձին գործառույթների
(աղյուսակ 9.1):
Աղյուսակ 9.1
Կառավարման փուլերը
Կառավարման Գործառույթնե
փուլերը րը
Կառավարչակ Կանխատեսու
ան որոշումների մ
կայացում Պլանավորում
Որոշման Կազմակերպու
իրականացում մ
Կոորդինացու
մ
Խթանում և
ակտիվացում
Վերահսկում Հաշվառում
Վերլուծությու
ն
Առաջին հայացքից կարող է թվալ, թե նշված փուլերն ու
գործառույթներն ունեն որոշակի հաջորդականություն, սակայն
իրականում այդ բոլոր տարրերը միահյուսված են, լրացնում են
իրար և ամբողջականացնում կառավարման համակարգը:
Կառավարման հիմնական գործառույթները և
համապատասխան գործընթացը ներկայացվում են նկար 9.2-
ում:
1. Պլանավորումն ընդգրկում է կազմակերպության
նպատակների և դրանց հասնելու համար
կազմակերպության անդամների գործողությունների
որոշումը: Այստեղ հիմնական հարցերն են. որտե՞ղ ենք մենք
հիմա գտնվում, ու՞ր ենք ուզում գնալ և ինչպե՞ս ենք ուզում
դա անել:

94
2. Կազմակերպումը նշանակում է կազմակերպության առջև
դրված խնդիրներին համապատասխան կառուցվածքի
մշակում և ընտրություն:
3. Առաջնորդումն աշխատակիցների և սեփական անձի
շահադրդումն է` ըստ համապատասխան պահանջների:
4. Վերահսկումն ընդհանուր գործընթացին հետևելը և
համապատասխան շտկումներ մտցնելն է, ինչը թույլ է տալիս
է կազմակերպությանը հասնել իր առջև դրված
նպատակներին:
Պլանավորում
Նպատակների
ընտրություն և դրանց
ձեռքբերման ուղիների
հստակեցում

Ռեսուրս- Արդյունքներ
ներ Նպատակ-
Մարդ- ների
Վերահսկում Կազմակերպում
կային ձեռքբերում
Կատարվող Պատասխանա
Ֆինանսակ Ապրանքներ
գործունեության տվությունների
ան Ծառայու-
հսկում և և
Հումքային թյուններ
շեղումների լիազորություն-
Տեխնոլոգի Արտադրո-
ուղղում ների բաշխում
ական ղականություն
Տեղեկատվ Արդյունավետո
ական ւթյուն

Առաջնորդում
Աշխատակիցների
Նկ.9.2. Կառավարման գործառույթները
շահադրդում և
հեղինակության
օգտագործում
Ինչպիսի պահանջներ են ներկայացվում մենեջերին,
որպեսզի նա իրականացնի իր բազմաբնույթ և դժվար
աշխատանքը: Այն հետևյալն են.
1. մենեջմենթի գործընթացների և կառավարչական
աշխատանքի էության հասկացություն,
2. մենեջերի լիազորությունների և պատասխանատվության,
կազմակերպության աշխատանքների արդյունավետության
բարձրացման և նպատակների հաղթահարման
հնարավորությունների իմացություն,

95
3. կոմունիկացիոն միջոցների և ժամանակակից
տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման
ունակություն,
4. մարդկային ռեսուրսների կառավարման արվեստին տիրա-
պետում,
5. արտաքին կապերի կազմակերպման ունակություն,
6. ինքնագնահատման, ճիշտ եզրակացությունների հանգելու
ընդունակություն, անընդհատ մասնագիտական
ունակությունների բարձրացում և վերապատրաստում:
7. մենեջմենթի գործընթացների և կառավարչական
աշխատանքի էության հասկացություն,
8. մենեջերի լիազորությունների և պատասխանատվության,
կազմակերպության աշխատանքների արդյունավետության
բարձրացման և նպատակների հաղթահարման
հնարավորությունների իմացություն,
9. կոմունիկացիոն միջոցների և ժամանակակից
տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման
ունակություն,
10. մարդկային ռեսուրսների կառավարման արվեստին տիրա-
պետում,
11.արտաքին կապերի կազմակերպման ունակություն,
12.ինքնագնահատման, ճիշտ եզրակացությունների հանգելու
ընդունակություն, անընդհատ մասնագիտական
ունակությունների բարձրացում և վերապատրաստում:
Ամբողջացնելով կարելի է պնդել, որ կառավարումը մի
համակարգ է, որում այս բոլոր տարրերը հանդես են գալիս
փոխկապակցված (նկ.9.3).

Վերահսկու
մ

Նպատա Պլանա- Կազմա- Մոտի- Արդյունք


կ վորում կերպու վացի
մ ա
Նկ. 9.3. Կառավարման գործընթաց

96
Ներկայումս առկա է վեց հիմնական և կարևորագույն
մոտեցումներ, որոնք տեսականորեն և պրակտիկորեն
զարգացրել են կառավարման գիտությունը:

9.2. Կառավարումը որպես դպրոցների հաջորդականություն

Գիտական կառավարման դպրոց (1880-1940թթ.): Արդյունա-


բերական ձեռնարկությունների վերլուծությունը
հնարավորություն տվեց ամերիկյան երիտասարդ ինժեներ
Ֆրեդերիկ Թեյլորին եզրակացնել, որ ցածր արդյունավետության
հիմնախնդիրը կապված է մենեջմենթի` կառավարման ձևի
հետ: Նա առաջարկեց փոփոխել կառավարման սկզբունքները և
այն իրականացնել՝ իրավիճակների ստույգ ուսումնասիրու-
թյունների վրա հիմնված ընթացակարգերի և նորմերի
համաձայն: Այս սկզբունքը կիրառվեց Bethlehem Steel (Բեթլեհեմ
Ստիլ) ընկերության գործարաններից մեկի երկաթահանքի
բեռնաթափման և պատրաստի արտադրանքի բարձման
հատվածում: Թեյլորի նախնական հետազոտությունները ցույց
տվեցին, որ աշխատանքի ժամանակ ավելորդ շարժման
վերացումը, առավել նորարար սարքերի օգտագործումը և
ընթացակարգերի փոփոխությունը կհանգեցնի
արտադրողականության բարձրացման: Բացի այդ, գիտնա-
կանը առաջարկեց նաև նորմերի կատարման դեպքում մտցնել
աշխատավարձերի բարձրացման համակարգ: Համակարգի
կիրառումից հետո 24 ժամվա ընթացքում աշխատանքի
արդյունավետությունը կտրուկ աճեց:
Թեյլորի փորձերը շարունակեցին այլ հետազոտողներ:
Հենրի Գանտը առաջարկեց իր հանրահայտ “Գանտի գրաֆիկը”,
որն արտահայտում էր արտադրության գործընթացի բոլոր
փուլերի պլանավորված և իրական աշխատանքները:
Գիտական կառավարման դպրոցի զարգացման գործում
մեծ ավանդ ունեցան նաև Լիլիան և Ֆրենկ Հիլբրետ
ամուսինները: Վերջիններիս հետազոտությունները վերաբերում
էին աշխատանքի ընթացքում մարդկանց շարժման
վերլուծություններին: Հատկապես ճանաչում գտան նրանց
կողմից վիրաբույժների աշխատանքի օպտիմալացմանն
ուղղված հետազոտությունները:
97
Մենեջմենթի` դասական ուղղվածությամբ ևս մեկ
գիտական դպրոց է գերմանական գիտնական Մաքս Վեբերի
հետազոտությունները, որոնցում կազմակերպությունը
դիտարկվում է որպես բյուրոկրատական մարմին: Այստեղ
բյուրոկրատիան, ըստ Վեբերի, նշանակում էր
կազմակերպության կառավարում արդյունավետ
սկզբունքներով: Ըստ գիտնականի, բյուրոկրատական
կազմակերպության բնութագրիչ տարրերը հետևյալն են.
1. Աշխատանքի բաժանումը կատարվում է աշխատակիցների
լիազորությունների և պատասխանատվությունների հստակ
որոշակիացման հիման վրա:
2. Պաշտոնները, հաստիքները բաժանվում են ըստ հիերարխիկ
կառուցվածքի և համապատասխան լիազորությունների, ընդ
որում, ամեն մի պաշտոնյա ենթակա է վերադասին:
3. Աշխատակիցների ընտրությունը և առաջխաղացումը
կատարվում է իրենց դասակարգմանը համապատասխան,
որոնց աստիճանը որոշվում է քննության կամ էլ
վերապատրաստման և փորձի կուտակման ընթացքում:
4. Վարչական բոլոր որոշումները գրավոր ձևակերպում են
ստանում, ինչը երաշխավորում է խնդիրների և դրանց
լուծումների հետագա ապահովումը:
5. Մենեջերները չեն համարվում կազմակերպության սեփակա-
նությունը:
6. Մենեջերներն աշխատում են ըստ կանոնների և ընթացակար-
գերի, որը ենթադրում է հուսալիության երաշխավորումը և
նրանց վարքի կանխատեսելիությունը: Կաննոները բոլորի
համար են:
Վարչարարական դպրոց (1920-1940): Թեյլորը և Հիլբրետը
սկսել էին իրենց կարիերան հասարակ բանվորից, ինչը իր ազդե-
ցությունն էր թողել կազմակերպության մասին նրանց
պատկերացումների վրա: Վարչարարական կամ դասական
դպրոցի ներկայացուցիչները ունեին վերին էշելոնի
ղեկավարների աշխատանքային փորձ: Ֆրանսիացի Անրի
Ֆայոլը, որին անվանում են մենեջմենթի հայր, ղեկավարում
էր ածխի արդյունահանման ֆրանսիական մի խոշոր
ընկերություն:
Վարչարարական դպրոցի ներկայացուցիչների
հետազոտություններն ուղղված էին կազմակերպության
98
նպատակների և խնդիրների սահմանման ու կազմակերպման
կատարելագործմանը: Դպրոցի հիմնական նպատակն էր՝
ձևավորել կառավարման համընդհանուր սկզբունքներ: Այդ
սկզբունքները շոշափում էին երկու հիմնական ուղղություն:
Առաջինը կազմակերպության արդյունավետ
կառավարման համակարգի մշակումն էր: Որոշակիացնելով
բիզնեսի հիմնական գործառույթները` նրանք համոզված էին, որ
կարելի է կազմակերպությունը բաժանել ըստ բաժանմունքների
կամ աշխատանքային խմբերի: Ֆայոլի հիմնական ներդրումն
այն է, որ նա կառավարումը դիտում էր որպես հանընդհանուր
գործընթաց և որպես գործառույթներ համարում
պլանավորումը և կազմակերպումը:
Երկրորդ սկզբունքը կազմակերպության կառուցվածքի
մշակումն էր: Ֆայոլը տվեց մենեջմենթի 14 հիմնական
սկզբունքները, որոնցից մի քանիսը մինչ օրս պահպանում են
իրենց նշանակությունը կառավարման տեսության մեջ.
 միասնական ղեկավարություն. ամեն մի աշխատող
հրահանգներ է ստանում միայն մեկ ղեկավարից,
 աշխատանքի բաժանում. ըստ վարչարարական և
տեխնիկական աշխատանքի մասնագիտացումները թույլ են
տալիս հասնել առավել բարձր արդյունքների,
 կառավարման շղթա. լիազորությունների, իշխանությունների
հիերարխիա:
Մարդկային հարաբերությունների և վարքային
գիտությունների դպրոցներ (1930-1950 և 1950-մինչ օրս):
Գիտական կառավարման և վարչարարական դպրոցների
հեղինակները այս կամ այն կերպ առնչվում էին մարդկային
գործոնի հետ՝ բարձրացնելով աշխատավարձերի մեծացման,
խթանման համակարգերի մշակման և նմանատիպ այլ հարցեր:
Հոգեբանական և սոցիոլոգիական գիտությունների ձևավոր-
մանն ու զարգացմանը զուգընթաց, առաջացավ
արտադրության գործընթացի խնդիրների խումբ, որոնք
անմիջականորեն առնչվում էին մարդկային գործոնին` որպես
արտադրության արդյունավետության բարձրացման
գրավական:
Մերի Պարկեր Ֆոլլետին և Էլտոն Մեյոին կարելի է համարել
մարդկային հարաբերությունների դպրոցի հիմնադիրներ:
Ֆոլլետին է պատկանում Մի՛ կախվեք Ձեր պլաններից
99
արտահայտությունը: Կազմակերպության և մենեջերների
փոխհարաբերությունների դինամիկայի
հետազոտություններում նա փորձում էր գտնել հարցերի
պատասխաններ, որոնք արդիական են այսօրվա կազմակեր-
պություններում` էթիկա, իշխանություն, առաջնորդություն,
ենթակաների նվիրվածություն և այլն: Ֆոլլետի դրույթներն
անվանվեցին հումանիտար ուղղվածություն մենեջմենթում:
Դրանք վերլուծում են մարդկանց վարքագիծը աշխատանքային
գործընթացում:
Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Էլթոն Մեյոյի 1924 թ.
փորձերը ամրապնդեցին մարդկային հարաբերությունների
դպրոցի գաղափարները: Նա հայտնաբերեց, որ հստակ
մշակված աշխատանքային գործառույթները և բարձր
աշխատավարձը ոչ միշտ են հանգեցնում
արտադրողականության բարձրացման: Առկա են այլ “ուժեր”,
որոնք առաջանում են մարդկային հարաբերությունների
ժամանակ և որոնք կարող են էական փոփոխությունների
ենթարկել այս համակարգը:
Մարդկային ռեսուրսների հայեցակարգի առավել
ճանաչված հեղինակներ են Աբրահամ Մասլոուն և Դուգլաս
Մաքգրեգորը: Պրակտիկ ֆիզիոլոգ, հոգեբան և գիտնական
Ա.Մասլոուն, հետևելով իր հաճախորդներին, եկավ այն
եզրակացության, որ նրանց խնդիրներից շատերը բխում են
անհատների պահանջմունքների բավարարման
անկարողությունից: Վերլուծությունները հանգեցրին պահանջ-
մունքների հիերարխիայի կառուցմանը (Մասլոուի
պահանջմունքների բուրգ):
Մաքգրեգորը, քննադատելով գիտական կառավարման
դպրոցը և մարդկային հարաբերությունների դպրոցի
նախնական մոտեցումները, տվեց իր հանրահայտ X և Y
տեսությունները (աղյուսակ 9.2): Նա գտնում էր, որ դասական
դպրոցը հիմնված է X տեսության վրա, իսկ առավել
իրատեսական առաջարկում` Y տեսությունը:
Աղյուսակ 9.2
X և Y տեսությունների հիմնական դրույթները
X տեսություն
1. Միջին անհատը թշնամական վերաբերմունք ունի
աշխատանքի նկատմամբ և հնարավորության դեպքում
100
խուսափում է դրանից:
2. Քանի որ շատ մարդիկ հակակրանք ունեն աշխատանքի
նկատմամբ, ապա մենեջերները կազմակերպության
նպատակներին հասնելու համար պարտավոր են
հարկադրել ենթականերին, հսկել և պատիժների
ենթարկել:
3. Միջին անհատը նախընտրում է, որ իրեն ղեկավարեն, չի
ցանկանում պատասխանատվություն վերցնել, առավ
բարձր է գնահատում իր անվտանգությունը և զերծ է
փառասիրությունից:
Y տեսություն
1. Թշնամական վերաբերմունքը սխալական է: Անհատի
ֆիզիկական և մտավոր ջանքերը իրատեսական են:
2. Կազմակերպության նպատակներին հասնելու համար ոչ
իրավական են արտաքին հսկումը և ահաբեկումները,
վախը՝ որպես պատժի միջոց: Անհատը, որը ձգտում է
նպատակների հաղթահարմանը և ընկալում է դրա
կարևորությունը, ցուցաբերում է արդյունավետ
ինքնահսկում և ինքնակառավարում:
3. Որոշակի պայմաններում միջին անհատը ոչ միայն
վերցնում է իր վրա պատասխանատվություն, այլ նաև
պատրաստ է կատարելու լրացուցիչ
պարտականություններ:
4. Շատ աշխատակիցներ հնարավորություն ունեն
զարգացնելու իրենց պատկերացումները,
ստեղծագործական միտքը և վարպետությունը:
5. Ներկայիս արդյունաբերականացված կյանքում միջին
անհատի ինտելեկտուալ պոտենցիալը լիովին չի
օգտագործվում:

Քանակական մոտեցում (1950-ականներից):


Մաթեմատիկան, վիճակագրությունը, ճարտարագիտությունը
հսկայական նշանակություն ունեցան կառավարման
գիտության զարգացման համար: Երկրորդ համաշխարհային
պատերազմի տարիներին ձևավորվեցին աշխատանքային
խմբեր, որոնց խնդիրները ռեսուրսների արագ և արդյունավետ
տեղափոխումն ու օպտիմալացումն էր: Այնուհետև դրանք
հանդիսացան գործառույթների հետազոտման հիմքը: Այսօր
101
գործառույթը սահմանվում է որպես մենեջմենթի բնագավառ,
որն առնչվում է ապրանքների և ծառայությունների
արտադրությանը, դրանց համապատասխան տեխնոլոգիական
գործընթացների օպտիմալացմանը: Այստեղ լայն կիրառում են
ստացել մաթեմատիկական մեթոդները, կանխատեսումները,
մոդելավորումը, գծային և ոչ գծային ծրագրավորումը և այլն:
Նոր բնագավառ է տեղեկատվական հոսքերի, համակարգերի
կառավարումը:
Կառավարման նորագույն Z համակարգը: Ճապոնական
կառավարման համակարգի հաջողությունները միշտ
վերագրվել են թիմային աշխատանքին, որին հակառակ,
ամերիկյան բիզնեսը միշտ ուղղված է եղել անհատի
խրախուսմանը: Այս երկուսի միջև եղած տարբերությունը և նոր
կազմակերպություններում կառավարման սկզբունքները (Z
մոտեցում) ներկայացվում են նկար 9.4-ում:

Ամերիկյան Նոր Ճապոնական


ընկերություն ընկերություններ ընկերություն
Ձև A Ձև Z Ձև J
աշխատակցի ոչ
տևական Ֆիրմայում Ֆիրմայում
աշխատանք մեկ երկարատև երկարատև
ֆիրմայում, աշխատանք, աշխատանք,
որոշումների որոշումների որոշումների
կայացման համաձայնեցում, համաձայնեցում,
անձնավորում, անձնական կոլեկտիվ
անձնական պատասխանա- պատասխանատ
պատասխանա- տվություն, վություն,
տվություն, կարիերայի կարիերայի
գործունեության դանդաղ վերելք, դանդաղ վերելք,
արագ գնահատում թաքնված, ոչ թաքնված, ոչ
և կարիերայի արագ ֆորմալ հսկում՝ ֆորմալ հսկում,
վերելք, հստակ ֆորմալ կարիերան չի
պաշտոնական ընթացակարգերով պլանավորվում,
հսկում, , հետաքրքրությու
նախօրոք կարիերան նների լայն
պլանավորված պլանավորվում է, շրջան:
կարիերա, սակայն ավելի
հետաքրքրություն- իրատեսորեն,
ների նեղ շրջան: հետաքրքրություն-
ների լայն շրջան:

Նկ.9.4. Z տեսության կառավարման հիմնական


բնութագրերը և համեմատությունը ամերիկյան ու ճապոնական
դասական կառավարման հետ
102
Ինքնաստուգման հարցեր և առաջադրանքներ

1. Ինչպե՞ս կարելի է սահմանել մենեջմենթը/կառավարումը:


2. Որո՞նք են մենեջմենթի/կառավարման գործառույթները:
3. Ի՞նչ են ենթադրում կառավարման ֆունկցիոնալ և
կառուցվածքային բաժանումները:
4. Որո՞նք են գիտական և վարչարարական դպրոցների
հիմնական մոտեցումները:
5. Որո՞նք են մարդկային հարաբերությունների և
քանակական դպրոցների հիմնական մոտեցումները:
6. Ի՞նչ է ենթադրում կառավարման Z տեսությունը:

 Առաջադրանք 1
Որպես օրինակ վերցնելով ՏՏ կամ
հեռահաղորդակցության ոլորտի գործող կամ պայմանական
ընկերություն՝ կատարել տվյալ ընկերության կառավարման
գործառույթների վերլուծություն:

 Առաջադրանք 2
Որպես օրինակ վերցնելով ՏՏ կամ
հեռահաղորդակցության ոլորտի գործող կամ պայմանական
ընկերություն՝ վերլուծել, թե կառավարման X, Y, Z, A, Q, J
տեսություններից ո՞րն է առավել նպատակահարմար և՝ ինչու՞:

103
ԹԵՄԱ 10. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ

10.1. Պլանավորում, ռազմավարական պլանավորման


գործընթաց

Պլանավորման էությունը և խնդիրները: Վերծանելով


կառավարման հիմնական գործառույթների
բովանդակությունը՝ կարելի է եզրահանգել, որ
ռազմավարական, կառավարչական որոշումների նախապատ-
րաստումը և ընդունումը կամ պլանավորումը կարևորագույն
տեղ է գրավում այդ ընդհանուր համակարգում: Նախապատ-
վությունը այս գործառույթին տալը պայմանավորված է մի
շարք հանգամանքներով: Առաջինը, որ այս գործառույթով է
սկսվում կառավարման գործընթացը, և կառավարչական
որոշումները վերաճում են փաստացի գործունեության:
Երկրորդ` որոշումների որակից է կախված հետագա գործու-
նեության հաջողությունը: Երրորդ` սա կապում է անցյալը
ցանկալի ապագայի հետ ներկայի միջոցով՝ ապահովելով
գործընթացի իրականացումը:
Պլանավորումը՝ որպես կառավարման կարևորագույն
գործառույթ, հնարավորություն է ընձեռում պարզել,
որոշակիացնել կազմակերպության զարգացման
նպատակները և խնդիրները, հստակեցնել սահմանված
նպատակին հասնելու ուղիներն ու մեթոդները:
Կառավարման այս գործառույթի գլխավոր խնդիրը
ապագայի անորոշության մեջ կազմակերպության
գործունեության նպատակամետ ուղղությունների և դրանց
իրացման մեթոդների կանխատեսումն է: Արևմտյան
տնտեսագետների պատկերավոր արտահայտությամբ.
Պլանավորումը նախօրոք ընդունված որոշումներ են այն
մասին, թե ինչ է պետք անել, երբ անել և ով է կատարելու
այն: Կամ. Պլանավորումը կամուրջ է անցկացնում մեր
ներկա և ցանկալի վիճակների միջև: Որպես պլանավորման
օբյեկտ հանդես են գալիս բազմագործոն սոցիալ- տնտեսական
երևույթները:
Ռազմավարության էությունը: Ռազմավարությունը (հուն.
բառ, նշ.է գեներալի արվեստ) մանրամասն, բազմակողմանի
104
համակարգային պլան է, որը նախատեսված է ապահովելու
ձեռնարկության առաքելությունը և նպատակների
իրականացումը: Առաջին հերթին ռազմավարությունը
ձևավորվում և մշակվում է վերին ղեկավարության կողմից,
բայց դրա իրականացումը կախված է կառավարման բոլոր
ոլորտներից:
Կանխատեսման ու պլանավորման միջև օբեկտիվորեն
առաջանում է ռազմավարության ձևավորման
անհրաժեշտություն: Վերջինիս խնդիրն է՝ որոշել
կազմակերպության զարգացման հիմնական նպատակները,
գլխավոր գերակայությունները, դրանց հասնելու համար
անհրաժեշտ ռեսուրսների ծավալը և բաշխման
ուղղությունները:
Այսպիսով, հնարավոր այլընտրանքներից կատարվում է
ռազմավարության ընտրություն, որի կազմած պլանային
հաշվարկների հիմքը, մշակվելիք պլանը ստանում են
ելակետային հստակ ուղղվածություն: Ուստի, հենվելով
կանխատեսման արդյունքների վրա, ռազմավարությունը
պլանավորում և հստակեցնում է գլխավոր պլանի
բովանդակությունն ու ուղղվածությունը:
Առավել ճիշտ և ընդունելի է ռազմավարության հետևյալ
բնորոշումը. Տնտեսության ռազմավարությունը
կազմակերպության երկարաժամկետ նպատակների,
գերակայությունների ու գործողությունների ինչպես նաև
դրանց իրագործման համար անհարաժեշտ ռեսուրսների
բաշխման գլխավոր ծրագիրն է:
Ռազմավարական պլանավորում: Ռազմավարական
պլանավորման և կառավարման անհրաժեշտությունը և
գործնականում դրանց լայնորեն օգտագործումը
պայմանավորված է եղել տնտեսական համակարգի
փոփոխությունների բնույթով: Հարկ է նշել, որ հեռանկարային
և ռազմավարական պլանավորումները գործնականում բավա-
կանին լայն կիրառում են գտել` սկսած 1970-ական
թվականներից: Այս երկուսի հիմնական տարբերությունը
ապագայի մեկնաբանումն է: Ենթադրվում է, որ հեռանկարային
պլանավորման համակարգում ապագան կարող է
կանխատեսվել աճի՝ պատմականորեն ձևավորված
միտումների արտարկման (էքստրապոլացիայի) ուղիով: Այս
105
դեպքում սովորաբար ընդունում են, որ ապագայում
գործունեության արդյունքներն անցյալի համեմատ պետք է
բարելավվեն, և հենց այս դրույթն էլ կազմում է պլանի հիմքը:
Նման պրակտիկային բնորոշ հետևությունը զարգացման
լավատեսական այն նպատակների սահմանումն է, որոնց հետ,
որպես կանոն, իրական արդյունքները շատ հաճախ չեն
համընկնում: Դրանք կարող են լինել նաև պլանավորվածից
բարձր, սակայն հաճախ ցածր են լինում:
Ռազմավարական պլանավորման համակարգում չի
ենթադրվում, թե ապագան անպայմանորեն պետք է լինի
անցյալից ավելի լավ և այն կարելի է ուսումնասիրել
արտարկման մեթոդով: Ուստի ռազմավարական
պլանավորման ընթացքում կարևորվում է հեռանկարների վեր-
լուծությունը, որի նպատակն է պարզել այն միտումները,
վտանգները, հնարավորությունները, ինչպես նաև առանձին
արտակարգ իրավիճակները, որոնք կարող են փոփոխել
արդեն ձևավորված միտումները:
Ռազմավարական պլանավորումը գործողությունների և
որոշումների մի ամբողջություն է, որը կայացնում է
ղեկավարությունը, և որոնք բերում են յուրօրինակ
ռազմավարության: Ըստ Պիտեր Լորանժի, ռազմավարական
պլանավորումը գործիք է, որն օգնում է ընդունել
կառավարչական որոշումներ:
Ռազմավարական պլանավորման կարևոր խնդիրներից է
ընդունված նպատակային որոշումների ու կազմակերպության
կառուցվածքների, մոտիվացիոն հանակարգերի ու
վերահսկողության միջև ճկուն փոխադարձ կապի
ապահովումը, ինչպես նաև նորամուծությունների ներդրման ու
դրական փոփոխությունների կազմակերպումը:
Լորանժը տեսնում է կառավարչական գործունեության 4
հիմնական տեսակ ռազմավարական պլանավորման
շրջանակներում: Դրանք են՝ ռեսուրսների բաշխում,
ադապտացիան արտաքին միջավայրին, ներքին
կոորդինացիա և կանխատեսում:
Ռազմավարական կառավարումը արդյունք է էվոլյուցիոն
ձևով ռազմավարական պլանավորման, որը կազմում է նրա
էական հիմքը:

106
Այս երկուսի տարբերությունը մեկնաբանվում է այսպես.
ռազմավարական պլանավորումը լավագույն դեպքում ի
վիճակի է կանխատեսել արտաքին միջավայրի ընդհանուր
միտումները և մշակել պաշտպանվածության և
հարմարվողականության մեխանիզմներ, իսկ ռազմավարական
կառավարումը առավել ակտիվ ռազմավարական պլանավո-
րումն է և այն նախատեսում է նաև պատրաստվածություն
կառավարելու կամ ակտիվ ազդեցություն ցուցաբերելու
շուկայական գործընթացին:
Կանխատեսման նշանակությունը և ձևերը:
Ռազմավարական ծրագրի մշակման համար կարևորվում է
կանխատեսումը, որն ընդհանուր առմամբ որևէ երևույթի,
վիճակի փոփոխության կամ զարգացման հեռանկարների
հետազոտման ճշգրտումն է: Տնտեսական երևույթի առումով
կանխատեսումը ապագայում դրանց փոփոխության
հեռանկարների նկարագրությունն է` որոշակի քանակական
ցուցանիշներով, որոնք վերաբերում են արտադրության մեջ
ներգրավված ռեսուրսների (աշխատողների թիվ, հիմնական
ֆոնդեր, հումք, վառելիք, էներգիա), արտադրանքի և
ծառայությունների ծավալին, բնակչության կենսա-
մակարդակին, գների և սակագների համաթվին և այլն:
Կանխատեսման արդյունքները ելակետային հիմք են ծառայում
տնտեսական ու սոցիալական զարգացման
ռազմավարությունների և գործարարության մանրակրկիրտ
ծրագրերի մշակման համար:
Գոյություն ունի կանխատեսման հիմնական երեք խումբ՝
արտարկման, մոդելավորման, փորձագիտական գնահատման:
Արտարկումը երևույթի փոփոխության
օրինաչափությունների կամ միտումների տարածումն է
ապագայում` դրա շարժի բնույթի և ուղղությունների վրա:
Մոդելավորումը երևույթի և դրա վրա ազդող գործոնների
փոխադարձ կապի արտահայտումն է, որը հաշվի է առնվում`
ապագայում երևույթի վարքագծի կոնկրետ տնտեսական
ցուցանիշի փոփոխությունը հաշվարկելու համար:
Փորձագիտական գնահատումը, որը կատարում են տվյալ
բնագավառի մասնագետները, ելնելով երևույթի փոփոխության
օրինաչափություններից, լրացնում է նախորդ երկու եղանակով

107
ստացված տեսական ցուցանիշների և դրանց համակցության
փոփոխության պատկերը՝ ավելի ճշգրտելով այն:
Կանխատեսման արդյունքները ելակետային հիմք են
ծառայում տնտեսական ռազմավարության և
գործարարության ծրագրի մշակման համար: Կանխատեսման,
տնտեսական ռազմավարության և գործարար ծագրերի կապը
ներկայացվում է հետևյալ կերպ.
Ռազմավարական մենենջմենթ: Ռազմավարական
մենենջմենթը ձևավորված որոշումների և համապատասխան
գործունեությունների համախումբն է` նպատակ ունենալով
ռազմավարության ներդրմամբ ապահովելու արտաքին
միջավայրում կազմակերպության բարձր մրցակցային վիճակը
և դրված նպատակների իրականացումը:
Ռազմավարական պլանավորումը ապագայի
մանրակրկիտ, պարբերաբար նախապատրաստումն է, որը
ներկայացվում է հետևյալ տեսքով.

Արտաքին Կառավարման
միջավայրի ուժեղ և թույ
Կազմակերպության Կազմակերպության
գնահատում և կողմերի
առաքելությունը նպատակներ
վերլուծություն հետազոտություն

Ռազմավարության Ռազմավարության Ռազմավարական


Ռազմավարության
իրականացում ընտրություն այլընտրանքների
գնահատում
հետազոտում

Նկ. 10.1. Ռազմավարական պլանավորման համակարգը

Առաքելություն և նպատակների ձևավորում:


Առաքելության հայտարարումը իր մեջ ընդգրկում է
ինֆորմացիա այն մասին, թե ինչ կազմակերպություն է և ինչ
նպատակով է այն հիմնականում գոյատևում: Իսկ նպատակը
նշանակում է, որ աշխատողները հասկանում են, թե ինչպիսի
որոշակի արդյունքների է ձգտում կազմակերպությունը կամ
ստորաբաժանումը:
Նպատակն ապագայի այն վիճակն է, որին փորձում է
հասնել կազմակերպությունը: Պլանը կազմակերպության
108
տրանսպորտն է` դրված նպատակներին հասնելու համար:
Պլանավորման գործընթացը սկսվում է առաքելության
շարադրումով: Նպատակ ասելով հասկացվում է ապագա
ցանկալի իրավիճակի իրականացումը: Այն որոշակիացվում է
ըստ բովանդակության, ծավալի և ժամանակի:
Ըստ տարբեր չափանիշների, գրականության մեջ
նպատակները դասակարգվում են հետևյալ խմբերում.
 բարձրագույն և ստորադաս,
 հիմնական և օժանդակ (ծանրակշիռ լինելն է պայմանա-
վորում գերակայությունը),
 ըստ նպատակների բովանդակության (շուկայական նպա-
տակներ՝ ազդեցություն, իրացում, շուկայի բաժին.
ֆինանսական նպատակներ՝ շահույթ, շահութաբերություն.
արտադրանքի և հասարակության հետ կապված
նպատակներ՝ որակ, սոցիալական պատասխանա-
տվություն, ձեռնարկության գործունեության
երաշխիքների ապահովում և այլն):
Կողմնորոշումը միայն դեպի շահույթը՝ որպես առավել
հաճախ հանդիպող նպատակ, երբեմն թերի է նկարագրում
ձեռնարկատիրական գործունեության մոտիվները: Առավել
տիպական են համալիր նպատակները, ընդ որում,
գերակայությունները կարող են սահմանվել՝ կախված
միջավայրի պայմանների փոփոխությունից կամ կառավարման
համակարգից:
Նպատակների հիրարխիան: Կազմակերպության
արդյունավետ մշակված նպատակները ներկայացնում են
նպատակների հիրարխիայի կառուցվածքը. ցածր մակարդակի
նպատակների հասնելը թույլ է տալիս հասնել ավելի բարձր
նպատակների:
Գործառնական նպատակները ապահովում են հասնել
տակտիկական խնդիրներին, տակտիկականը՝
ռազմավարական խնդիրներին:
Նպատակների բնութագրումը: Կազմակերպության
նպատակները բոլոր մակարդակներում պետք է ունենան
հետևյալ բնութագրիչները.
1. Կոնկրետություն և չափելիություն: Հնարավորության
սահմաններում նպատակները պետք է ունենան քանակական
արտահայտություններ:
109
2. Բոլոր վճռական արդյունքների ընդգրկում: Մենեջերները
պետք է առանձացնեն մի քանի վճռական ոլորտներ.ոչ շատ,
քան 4 – 5` ամեն մի բաժանմունքի կամ գործունեության տեսակի
համար: Վճռական ոլորտը գործունեության տեսակ է, որից
հիմնականում կախված է կազմակերպության աշխատանքի
արդյունքը:
3. Դժվարահասանելի, բայց իրական նպատակներ:
Մենեջմենթի խնդիրներից մեկը ռեսուրսների հսկումն է
(ժամանակ, տեխնիկա և ֆինանսական միջոցներ):
4. Ճիշտ որոշված ժամանակաշրջան: Դրված նպատակները
ենթադրում են հստակ ժամանակաշրջան, որի ընթացքում
պետք է իրականացվեն խնդիրները (այսինքն սահմանային
ժամանակի որոշում, որի դեպքում պետք է հասնել դրված
արդյունքների):
5. Ուղղակի կապ պարգևատրության համակարգի հետ: Սրանից
ելնելով` ղեկավարությունը ունենում է կոնկրետ պատկերացում
աշխատանքի ընթացքի և ձեռնարկության արդյունավետ
նպատակների մասին: Բայց պետք է ոչ միայն որոշել
կազմակերպության նպատակները, այլ նաև` երբ պետք է այդ
նպատակին հասնել: Բոլոր նպատակներն ունեն որոշակի
ժամանակային բնութագիր: Պլանավորման ընթացակարգում
կարող են լինել երկարատև, միջին տևողության և
կարճաժամկետ նպատակներ:

ԱՆՈՒՂՂԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ

Փոխհարաբերու- Գիտատեխնիկա- Սոցիալական


թյուններ կան զարգացման գործոններ
բնակչության հետ աստիճանը

ՈՒՂՂԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ


Սոցիո-մշակութային գործոններ

Պետական
կառավարման
Միջազգային գործոններ

մարմիններ, օրենքներ

Աշխատանքի
շուկա Մրցակիցներ
Կազմակեր-
պություն

110 Մատակարարներ Սպառողներ

Տնտեսական Քաղաքական
գործոններ գործոններ
Նկ.10.2. Ձեռնարկության արտաքին միջավայրի գործոնները
Արտաքին միջավայրի վերլուծություն (Նկ.10.2.): Սա այն
ընթացակարգն է, որի միջոցով ռազմավարություն մշակողները
հսկում են ֆիրմայի արտաքին միջավայրը` որոշելով ֆիրմայի
հնարավորությունները և վտանգները: Արտաքին միջավայի
վերլուծությունը օգնում է ձեռնարկությանը կանխատեսել
հնարավորությունները, ճշգրիտ գնահատել ժամանակը և
կանխատեսելի դարձնել անորոշությունը:
Ռազմավարական պլանավորման ընթացքում արտաքին
միջավայրի վերլուծությունը ներառում է 3 հիմնական հարց.
1. որտեղ է այժմ կազմակերպության` տվյալ պահին
գտնվելու վայրը,
2. կազմակերպության ապագայում գտնվելու վայրը,
3. ղեկավարության կողմից ձեռնակվելիք
միջոցառումները` կազմակերպությունը տեղափոխելու համար
և տեղափոխման վայրը:
Կազմակերպության ներքին ուժեղ և թույլ կողմերը:
Հաջորդ խնդիրը, որին հանդիպում է ղեկավարությունը՝
կազմակերպության ներքին ուժեղ և թույլ կողմերի
բացահայտումն է:
Առանձնացվում են կազմակերպության վեց հիմնական
ներքին ուղղություն, որոնք հետազոտության խիստ կարիք
ունեն: Դրանք ներկայացվում են աղյուսակ 10.1-ում
Աղյուսակ 10.1
Կազմակերպության վեց հիմնական ներքին ուղղություն
Մենեջմենթ և
կազմակերպություն Ֆինանսներ Մարքեթինգ
Մենեջմենթի որակ Շահույթի նորմա Բաշխման միջոցներ

Անձնակազմի որակ Սեփական և Շուկայի բաժինը


փոխառու միջոցների
հարաբերակցություն Գովազդի արդյունավետություն
Կենտրոնացման
աստիճան Պաշարների ծավալ Գնորդի բավարարվածություն

Կազմակերպչական Արտադրանքի որակը


կառուցվածք Ներդրումների
վերադարձման Ծառայության մակարդակը
Պլանավորման, նորման

111
ինֆորմացիայի Կադրերի հոսունությունը առև-
և հսկման համակարգ Վարկունակություն տըրական աշխատանքներում

Աղյուսակ 10.1-ի շարունակություն


Մարդկային Գիտական
Արտադրություն ռեսուրսներ հետազոտություններ և
մշակումներ
Գործարանի դիրքը Աշխատողների փորձը Կիրառական
և կրթությունը հետազոտություններ
Սարքավորումների
տարիքը Հարաբերությունները Լաբորատորիաների
արհմիությունների հնարավորությունները
Գնման համակարգ հետ
Հետազոտությունների ծրագիր
Որակի հսկում Կադրեի
հոսունություն,
Նոր արտադրանքի մշակում
Արտադրողականություն/ գործալքումների
Նոր տեխնոլոգիաների մշակում
արդյունավետություն հաճախություն

Բավարարվածություն
աշխատանքից
Բողոքներ

Ռազմավարության այլընտրանքներ: Կազմակերպության


առջև դրված է 4 հիմնական այլընտրանք: Դրանք են՝
սահմանափակ աճ, աճ ընդհանրապես, կրճատում կամ այս
բոլորից երկուսի, կամ ավելիի համակցում:
Ռազմավարության ընտրություն: Ռազմավարության
ընտրությունից է կախված ձեռնարկության առավելագույն
արդյունավետությունը: Ռազմավարության ընտրության մեջ մեծ
դեր են խաղում ռիսկի, անցյալ տարիների ռազմավարության,
կառավարիչների վերաբերմունքի և ժամանակի գործոննները:
Ռազմավարության ընտրությունը կախված է
ձեռնարկության արդյունավետ գործունեությունից: Որպեսզի
այն արդյունավետ լինի, ղեկավարությունը պետք է լիարժեք
պատկերացում ունենա կազմակերպության ներկայի և
ապագայի վերաբերյալ: Ռազմավարության ընտրության մեջ
մեծ դեր են խաղում տարբեր գործոններ: Դրանցից են`
1) ռիսկը,
2) նախորդ ռազմավարությունների իմացություն. հաճախ
գիտակցաբար թե անգիտակցաբար ղեկավարությունը
գտնվում է անցյալ տարիների ռազմավարական
այլընտրանքների ազդեցության տակ,
3) բաժնետերերի վերաբերմունք,
112
4) ժամանակի գործոնը. որոշումներ ընդունելու ժամանակ
կարող է նպաստել ձեռնարկության հաջողությանը կամ անհա-
ջողությանը: Նույնիսկ լավ մտքերը անհաջող պահին կարող են
բերել ձեռնարկության փլուզման:
Ռազմավարական պլանը իմաստ է ստանում այն
ժամանակ, երբ այն սկսում է իրականացվել: Պլանավորման
հիմնական տարրերն են.
1) Մարտավարություն. Որի համաձայն`
ղեկավարությունն ընտրում է կարճաժամկետ նպատակներ,
որոնց հիման վրա ձևավորվում են երկարաժամկետ
նպատակները: Հաճախ մշակվում են կարճաժամկետ
նպատակներ` համաձայնեցված երկարաժամկետ
նպատակների հետ: Այդպիսի կարճաժամկետ ռազմավա-
րությունը կոչվում է մարտավարություն (տակտիկա):
2) Քաղաքականություն: Երկարաժամկետ և
մարտավարական պլանների ձևավորումից հետո
ղեկավարությունը պետք է սկսի լրացուցիչ կողմնորոշումը,
որպեսզի խուսափի այդ պլանների սխալ իրականացումից:
Պլանի այդպիսի փուլերի իրականացումը կախված է
քաղաքականության ընտրությունից: Քաղաքականությունը
ամբողջ ղեկավարության գործողություններն են և ընդունած
որոշումները, որոնք հեշտացնում են նպատակին հասնելը:
3) Ընթացակարգ. Կազմակերպությունը ղեկավարելու
համար հաճախ մեկ քաղաքականությունը քիչ է լինում, և այդ
դեպքում ղեկավարությունը մշակում է ընթացակարգեր:
Կազմակերպությունը, ինչպես նաև մարդիկ կարող են հաղթել`
օգտագործելով անցած փորձերը ապագա որոշումներում:
Հիշեցումը, թե ինչ է եղել առաջ, կարող է օգնել սխալներից
խուսափելուն: Ընթացակարգը այնպիսի գործընթաց է, որը
պետք է ընդունել որոշակի վիճակներում:
1. Կանոններ: Կանոնները ընթացակարգերից
տարբերվում են նրանով, որ սրանք որոշակի և սահմանափակ
հարցեր են:
Ռազմավարական պլանի իրականացման ղեկավարում:
Պլանավորման հիմնական խնդիրներից մեկը ռեսուրսների
ավելի արդյունավետ բաշխումն է: Այստեղ կարևորվում է
բյուջեյի կազմումը և հաստատումը: Բյուջեն ռեսուրսների

113
բաշխման մեթոդ է, որը ներկայացվում է քանակական
գնահատականներով:
Նպատակների կառավարում: Ինչպես գիտենք, հսկումը
հիմնվում է պլանավորման վրա: Որպեսզի հսկումը լինի
արդյունավետ, այն պետք է սերտորեն կապել պլանավորման
հետ:
Նպատակների կառավարումը ներկայացվում է որպես 4
փոխկապակցված և փոխադարձ փուլերից գործընթաց.
1) պարզ, կարճ ձևակերպված նպատակների մշակում,
2) իրատեսական պլանների իրականացման մշակում,
3) աշխատանքի և արդյունքների պարբերաբար հսկում,
չափում և գնահատում,
4) պլանավորված արդյունքների հասնելու ուղղորդված
միջոցառումներ:
Ռազմավարական պլանի գնահատումը կարևորագույն նշա-
նակություն ունի երկարաժամկետ հաջողության ապահովման
համար: Այն իրականացվում է աշխատանքի արդյունքների և
նպատակների համեմատության ճանապարհով: Որպեսզի այն
արդյունավետ լինի, անհրաժեշտ է անցկացնել համակարգված
և անընդհատ: Գոյություն ունեն չափանիշներ ինչպես
քանակական, այնպես էլ որակական, որոնք օգտագործվում են
գնահատման գործընթացում: Դրանք են.
Քանակական. Շուկայում չափաբաժինը, իրացման
ծավալների աճը, գործադուլների պատճառով կորցրած օրերի
քանակ, ծախսերի չափը և արտադրության
արդյունավետությունը, կադրերի հոսունություն, աշխատանքի
դուրս չգալը, աշխատակիցների բավարարվածությունը, մաքուր
շահույթը, բաժնետոմսի կուրսը, դիվիդենտների նորման,
կապիտալից շահույթը, արժեթղթերին համապատասխան վճա-
րումները:
Որակական. Բարձորակ մասնագետների ընդգրկումը,
հաճախորդներին սպասարկման ծավալների ընդլայնումը,
շուկայի մասին գիտելիքների խորացումը, վտանգների իջեցումը
և շուկայի հնարավորությունների օգտագործումը:
10.2. Բիզնես ծրագիր

Բիզնես-պլանը փաստաթուղթ է, որում ձևավորվում են


անհատ ձեռներեցի, ձեռնարկության նպատակները, տրվում

114
նրա տնտեսական հիմնավորումը, որոշվում ռեսուրսների ձեռք
բերման և ապրանքի վաճառքի ուղիները, որոնք անհրաժեշտ են
վերջնական ֆինանսական արդյունքի հասնելու համար:
Որպես կանոն, բիզնես-ծրագիրը մշակվում է մի քանի
տարվա (սովորաբար 1-3) հաշվով՝ տարեկան կտրվածքով:
Նրանում նշվում է նախագծի էությունը՝ գործունեության
տեսակը, արտադրության և իրացման համար առաջարկվող
ապրանքը կամ ծառայությունը, նրա տնտեսական
հիմնավորումը, պահանջարկի և առաջարկի վիճակը,
սպաողները, մրցակիցները, արտադրական, մարքեթինգային և
կազմակերպչական ծրագրերը, որոնք անհրաժեշտ են
նախագծի կենսագործման և վերջնական ֆինանսական
արդյունքների հասնելու համար:
Բիզնես-ծրագիրը, նրա բաժինների բովանդակությունը և
մշակման կարգը: Ներկայումս գործող պետական ու
հատկապես ոչ պետական ձեռնարկությունները պարտավոր են
ինքնուրույնաբար ուսումնասիրել շուկան, որոշել՝ ինչ և որքան
արտադրել, ինչպես և ինչպիսի գներով վաճառել արտադրանքը,
ինչ աղբյուրներից հայթայթել անհրաժեշտ ռեսուրսներ և
ֆինանսական միջոցներ, ըստ էության՝ լուծել կազմա-
կերպության գոյատևման խնդիրը:
Բոլոր այս հարցերի հիմնավոր պատասխանները կազմում
են այն փաստաթղթի բովանդակությունը, որը կոչվում է բիզնես-
ծրագիր: Այն ոչ միայն ձեռնարկության գործունեության
համալիր ծրագիր է, այլ նաև ներդրողների, գործընկերների հետ
հարաբերությունների կարևոր նախադրյալ:
Ենթադրենք գնվել է որևիցե ձեռնարկություն, և որպեսզի
արդյու-նավետ կազմակերպվի նրա գործունեությունը,
անհրաժեշտ է կազմել նրա բիզնես-ծրագիրը: Ամենագլխավորը
փաստաթղթերի համալիրն է, որը կարող է ներկայացվել (կամ
տրամադրվել) ցանկացած ֆինանսական կազմակերպությանը
կամ էլ պոտենցիալ ներդրողին: Այն տալիս է ֆինանսական
կարիքների մասին անհրաժեշտ ու լիարժեք պարզա-բանում և
ամենագլխավորը` հավաստի ինֆորմացիա ձեռնարկության
մասին:
Կա բիզնես-ծրագրի 4 հիմնական բաժին, որոնք
հատկապես հաշվի են առնում ներդրողները: Այդ բաժիններն են.
1. կառավարչական անձնակազմը,
115
2. ընթացիկ ու պլանավորվող ֆինանսական ցուցանիշները,
3. արտադրվող ապրանքներն ու մատուցվող
ծառայությունները,
4. մարքեթինգի պլանը:
Ներկայացնենք բիզնես-ծրագրի առանձին բաժինների
բովանդակությունը և մշակման կարգը
1.Տիտղոսաթերթ: Բիզնես-ծրագրի այս բաժնի նպատակն է
պատ-կերացում տալ նախագծի մասին: Այս բաժինը
կարևորվում է նրանով, որ ներդրողին հնարավորություն է
ընձեռում միանգամից որոշել, թե նախագիծը իր համար ինչ
հետաքրքրություն է ներկայացնում:
Սովորաբար, բիզնես-ծրագրի տիտղոսաթերթում
արտացոլվում են.
 ձեռնարկության լրիվ անվանումը (հիմնադիրների
անվանումը և հասցեն),
 տեղեկություններ սեփականատիրոջ կամ
հիմնադիրների, ձեռնարկության կարգավիճակի և
առաջարկվող ծրագրի էության մասին,
 ծրագրի ընդհանուր արժեքը, ֆինանսավորման
արտաքին աղբյուրների պահանջը և նրա ենթադրվող եղանակը
(փայավճարներ, բաժնետոմսերի թողարկում, վարկեր, գրանտ,
առանձնաշնորհ և այլն),
 տվյալ փաստաթղթի բնութագիրը, որը ենթակա չէ
հրապարակման, քանի որ այն կոմերցիոն է և ընդհանրապես
բիզնեսի գաղտնիքն ու ծրագիրը մշակողների հեղինակային
իրավունքն է:
2.Ներածական մաս: Այս բաժնի գլխավոր խնդիրը
թաքնված ներդրողի հետաքրքության ամրապնդումն է
ծրագրի նկատմամբ` նրա առավել հիմնարար, կարևոր
դրույթների համառոտ լուսաբանման հիման վրա: Կախված
բիզնես-ծրագրի ընդանուր ծավալից՝ տվյալ բաժնի չափը կարող
է կազմել 2-4 մեքենագրական էջ: Այս բաժնում պարզաբանվում
են հետևյալ հարցերը.
• ձեռներեցի կողմից շուկայական իրավիճակի
վերլուծության անցկացման հիման վրա արտադրանքի տվյալ
տեսականու (ըստ ծառայությունների ձևերի) պահանջարկի
գնահատականը և ապագայում նրա փոփոխման
հեռանկարները,
116
• ծրագրի տնտեսական հիմնավորումը հեռանկարի
հաշվով, այսինքն` բիզնես-ծրագրի ընթերցողին համոզել այն
բանում, որ նախագծվող ապրանքը (ծառայությունը) մեծ
պահանջարկ կունենա և դրանից կօգտվեն մեծ թվով
սպառողներ (հաճախորդներ),
• ծրագրի կենսագործման համար կապիտալի անհրաժեշտ
չափը, դրա օգտագործման ուղղությունները, սեփական
միջոցներով ձեռներեցի մասնակցությունը :
Ներդրողը բիզնես-ծրագրի մասին դատում է` սկսած
ներածական մասից: Հարկ է նշել, թե կոնկրետ ինչպիսի
գործունեությամբ է զբաղվելու ձեռներեցը, որքան դրամական
միջոցներ են անհրաժեշտ ներդնել, ինչպիսի առաջարկ է
ապահովում, և ինչու է ձեռներեցը համոզված, որ
ձեռնարկությունը կհասնի հաջողության:
Բիզնես-ծրագրի այս բաժնի մշակմանը խորհուրդ է տրվում
ձեռնա-մուխ լինել այն բանից հետո, երբ արդեն պատրաստ են
մյուս բաժինները:
3. Ձեռնարկության գործունեության իրավիճակի
վերլուծություն և մրցակցություն: Բիզնես-ծրագրի այս բաժնի
խնդիրը ծրագրի գլխավոր նպատակի, գաղափարի
տնտեսական հիմնավորումն է: Դրա համար էլ այս բաժնում
բերվում են մարքեթինգային համալիր հետազոտությունների
արդյունքները` ըստ հետևյալ ցուցանիշների նախորդ մի քանի
տարիների հաշվով.
1. ապրանքի վաճառքի (ծառայությունների մատուցման)
դինամիկան (փոփոխական զարգացումը) ճյուղում,
ձեռնարկության գործունեության տվյալ ոլորտում և նրա աճի
կանխատեսվող տեմպերը,
2. գնագոյացման միտումները (գների մակարդակը և
դրանց փոփոխությունը, գնագոյացման հիմնական գործոնները ,
գների փոփոխման նկատմամբ (hաճախորդների)
հակազդեցությունը),
3. մրցակիցների բազմակողմանի բնութագիրը (նրանց
ուժեղ և թույլ կողմերը, զարգացման մարտավարության
հնարավոր գնահատականը),
4. սպառողների (հաճախորդների) բնութագիրը, շուկայի
հիմնական հատվածների առանձնացումը, սպառողական
նախապատվությունների գործոնները:
117
Այս բաժնում պետք է փնտրել հետևյալ հարցերի
պատասխանները.
ա) որքան են եղել ճյուղում ապրանքի (ծառայությունների)
վաճառքի ծավալները վերջին 3…5 տարում,
բ) ինչպիսի՞ աճի տեմպ է ապահովում,
գ) այդ ճյուղում վերջին երեք տարում քանի նոր
ձեռնարկություն է հիմնադրվել,
դ) վերջին տարիներին ապրանքի (ծառայության) ի՞նչ նոր
տեսակներ են արտադրվել (մատուցվել),
ե) ի՞նչ ռեսուրսների, գործոնների հաշվին կարելի է առաջ
անցնել մրցակիցներից:
4.Բիզնես–ծրագրի էությունը: Այս բաժնում շարադրվում է
ծրագրի հիմնական գաղափարը: Կապիտալ ներդրողը հստակ
պետք է պատկերացնի նրա էությունը, ձեռնարկության
տնտեսական նախա-դրյալները և միջոցներով
ապահովվածությունը: Այդ կապակցությամբ տվյալ բաժնում
արտացոլվում են հետևյալ խնդիրները.
1. ձեռներեցի հիմնական նպատակները՝ անկախ
սեփականության ձևից (սեփական նոր գործը սկսելը, նոր
ապրանքի նախագծում և շուկա թափանցում, նոր շուկաների
նվաճումը, շուկայի հատվածների ընդլայնում),
2. սպառողների (հաճախորդների) բնութագիրը,
3. արտադրանքի տեսական ու մանրամասն
նկարագրումը, որի չափանիշները պետք է
համապատասխանեն շուկայի ընտրված հատվածի
պահանջներին,
4. մշակման փուլերը և լիցենզիան արտոնագրային
իրավասությունը և ապրանքի (ծառայության)
պաշտպանվածությունն անբարեխիղճ մրցակցությունից ,
5. ձեռնարկության բնութագիրը ծրագրի կենսագործման
համար, գտնվելու վայրի առավելությունները և թերությունները,
6. ծրագրի ընդհանուր արժեքը, կապիտալ ներդրումների
չափը, սեփական ֆինանսական ռեսուրսներով
ապահովվածությունը, արտադրական, մարքեթինգային և
արտադրության կազմակերպման ու կառավարման ծախսերը:
Այս բաժինը մշակելու համար հարկ է պատասխանել
հետևյալ հարցերին.
ա) ինչպիսի՞ ապրանք է առաջադրվում արտադրել,
118
բ) նկարագրել առաջարկվող ապրանքը (ծառայությունը)
ներառյալ լիցենզիան, պատճենահանումը կամ ապրանքային,
ֆիրմային նշանները (ծառայությունների մատուցման,
սպասարկումների տեխնոլոգիան),
գ) որտե՞ղ է տեղաբաշխվելու ֆիրման,
դ) տարածքը` շենքը ենթակա՞ է նորոգման, ինչքա՞ն
կկազմեն նորոգման, վարձակալման ծախսերը,
ե) դա ձեր սեփական տարածքը, շենքն է, թե՞
առաջարկվում է այն վարձակալել,
զ) հարմա՞ր է այդ շենքը, տարածքը,
է) ինչպիսի՞ մասնագիտությունների աշխատողներ են ձեզ
անհրաժեշտ և որքա՞ն,
ը) գրասենյակի, արտադրամասի համար ինչպիսի՞
կահավորում, սարքավորումներ են անհրաժեշտ,
թ) կարելի՞ է այդ սարքավորումները վարձակալել, թե
հարկ է այն գնել,
ժ) ունե՞ք ձեռներեցության փորձ,
ի) ունե՞ք ղեկավար աշխատանքի փորձ,
լ) նշեք ձեր մասին. տարիքը, կրթությունը, հակումները,
նախասիրոթյունները, հետաքրքրությունները ,
խ) ինչու՞ եք որոշել դառնալ ձեռներեց,
ծ) ինչո՞վ եք համոզված ձեր հաջողության մեջ,
կ) ո՞ր փուլում է գտնվում ձեր նոր ապրանքի նախագծումը:
5.Մարքեթինգի ծրագիր: Այս բաժնում հստակ ձևով
որոշվում են մարքեթինգի բոլոր տարրերը՝ ցույց տալով , թե ի՞նչ
պետք է կատարել, ու՞մ կողմից, ե՞րբ և դրա համար ի՞նչ
միջոցներ են անհրաժեշտ: Հարկ է պատասխանել հետևյալ
հարցերին.
1. ապրանքի(ծառայությունների) գները,
2. իրացման ուղղությունները,
3. պահանջմունքների ձևավորումը (ֆոս) և իրացման
խթանումը (սթիս) միասին` ֆոսսթիս (FOSSTIS),
4. գովազդի կազմակերպումը,
5. նոր ապրանքի (ծառայության) նախագծումը,
6. նպատակային ցուցանիշները:
6. Արտադրական (ծառայությունների մատուցման)
ծրագիր: Այս բաժինը բովանդակում է այն բոլոր խնդիրների

119
ցանկը, որոնք ծագում են արտադրության ոլորտում, և դրանց
լուծման ձևերը:
Այս բաժնի մշակման ժամանակ հարկ է լուսաբանել
հետևյալ հանգամանքները.
• արտադրության (ծառայությունների մատուցման)
ծավալները և տեսականին,
• արտադրական հզորությունները, որոնք անհրաժեշտ են
արտադրական ծրագրերի կատարման համար,
• տեխնոլոգիական գործընթացի նկարագիրը,
• ենթակապալառուները, արտադրական տարածքները,
հնարավոր մատակարարները և անհրաժեշտ հումքն ու
նյութերը,
• արտադրանքի ինքնարժեքը և իջեցման
հնարավորությունները:
7. Կազմակերպական պլան: Բիզնես-ծրագրի այս բաժնի
խնդիր-ները կապված են նախագծի մշակման ուղղությամբ
կազմակերպչական միջոցառումների ապահովման հետ:
Գործող ձեռնարկությունների առումով այն կապված է դրանց
կազմակերպական և կառավարման կառուցվածքների
համապատասխանելիության աստիճանի հետ: Այս բաժնի
կառուցվածքը, հարկ է, որ ընդգրկի հետևյալ տարրերը.
• ձեռնարկության կազմակերպչաիրավական ձևը,
• արտադրական, կազմակերպական, մարքեթինգային և
կառավարման կառուցվածքները,
• ձեռներեցների և ղեկավար անձնակազմի բնութագրերը ,
• կադրային քաղաքականությունը և անձնակազմի հետ
տարվող աշխատանքի վիճակը:
Այս բաժինը մշակելու համար անհրաժեշտ է տալ հետևյալ
հարցերի պատասխանները.
ա) ինչպիսի՞ն է հիմնադրվող ձեռնարկության
սեփականության ձևը,
բ) եթե խոսքը վերաբերում է ընկերակցությանը,
նկարագրեք գործընկերների և կանոնադրական հիմնադրամի
համաձայնագրի էությունը,
գ) եթե խոսքը վերաբերում է բաժնետիրական
ընկերության ստեղծմանը, նկարագրեք հիմնադիրներին,
հիմնական փայատերերին և թե փայաբաժնի ո՞ր մասն է

120
տնօրինում ձեռնարկության տնօրինությունը (հիմնական
կապիտալի ո՞ր մասը),
դ) ինչքա՞ն բաժնետոմս և ինչպիսի՞ տեսակի (ձայների
իրավունքով և առանց ձայների իրավունքի) բաժնետոմսեր են
արդեն թողարկված: Որքա՞ն է նախատեսվում թողարկել ևս,
ե) ներկայացնել տնօրենների խորհրդի անդամներին
(ազգանունները, հասցեները, համառոտ կենսագրական և
աշխատանքային տեղեկությունները),
զ) ո՞վ է իրավասու ստորագրել ֆինանսական
փաստաթղթերը,
է) ո՞վ է ընդգրկված ձեռնարկության ղեկավար
անձնակազմում,
ը) ինչպե՞ս են բաշխվում պարտականությունները
ղեկավար անձնակազմի միջև,
թ) ի՞նչ չափով աշխատավարձ է նախատեսվում
ձեռնարկության ղեկավար անձնակազմի համար:
8. Ռիսկի գնահատում: Բիզնես-ծրագրի այս բաժնում բնու-
թագրվում են այն հիմնահարցերը և դժվարությունները, որոնց
հետ հարկ կլինի առճակատվել ծրագրի կենսագործման
ժամանակաշրջանում:
Կապիտալ ներդրողը պետք է համոզվի, որ ձեռներեցը լուրջ
է մոտենում գործին և պատրաստ է գնալ ռիսկի,
բարդությունների, որոնք միշտ էլ ուղեկցում են նույնիսկ
ամենալավ մշակված ծրագրերի իրականացմանը: Այս բաժնում
հիմնավորվում են հնարավոր բոլոր տնտեսական
(ապահովագրվող և չապահովագրվող) և ֆինանսական
ռիսկերը ու դրանց մեղմացնող հանգամանքները:
9. Ֆինանսական պլան: Բիզնես-ծրագրի այս բաժնի
խնդիրն է տալ ամբողջ նախագծի տնտեսական գնհատականը՝
ծախսերի փոխհա-տուցման, շահույթի նորմայի,
շահութաբերության մակարդակի և ձեռնարկության
ֆինանսական կարևորություն տեսանկյունից: Այս բաժինն
ընդգրկում է մի շարք ֆինանսական փաստաթղթեր, դրանք են.
 եկամուտների և ծախսերի ամփոփ հաշվեկշիռը
(եկամուտները, ինքնարժեքը, համախառն շահույթը, հարկերը,
զուտ շահույթը): Սովորաբար, ծրագրի կենսագործման առաջին
տարում հաշվեկշիռը կազմվում է ամիսների կտրվածքով, իսկ

121
հետագա ժամանակաշրջանի հաշվով՝ տարեկան
հաշվարկումով,
 դրամական մուտքերի և ծախսերի՝այսինքն
ֆինանսական պլանը նույն պարբերականությամբ (մուտքեր և
վճարումներ ըստ ուղղությունների և առկա դրամի մնացորդը),
 ֆինանսական հաշվեկշռային պլան՝ առաջին տարվա
հաշվով (ակտիվներ, պասիվներ, սեփական կապիտալ),
 ըստ աղբյուրների ֆինանսական պլան (սեփական
ֆինանսական միջոցներ, վարկեր),
 դրամական միջոցների օգտագործումը:
10. Ամփոփ բաժին: Բիզնես-ծրագրի մշակումը սկսվում է
վերջին ամփոփ բաժնից: Այն, իհարկե, պետք է ամփոփվի
ծրագրի ավարտին, երբ պատրաստ են բոլոր բաժինները, և
հստակ է ծրագիրը: Ամփոփ բաժինը կապված է ծրագրի համար
պահանջվող սեփական և փոխառու կապիտալի պահանջի
հիմնավորման հաշվարկների հետ:
Այն չպետք է գերազանցի 4, իսկ բիզնես-ծրագիրը` 25
մեքենագիր էջը: Այն պետք է շարադրվի պարզ, հստակ և
տնտեսապես հիմնավորված:
Բիզնես-ծրագրի ամփոփիչ բաժնի վերջին էջը պետք է
նվիրվի վերջնական ֆինանսական արդյունքին, որին կցվում են
նաև առանձին հաշվարկներ` հավելվածների ձևով:
Բիզնես-ծրագիրը բոլոր ձեռներեցների համար ուղեցույց
աստղ է, որով էլ կազմակերպում է ձեռնարկության
տնտեսաֆինանսական գործունեությունը:
Բիզնես-ծրագրի մշակման հիմնական փուլերը և
հիմնահարցերը: Ըստ բիզնես-ծրագրի հիմնական բաժինների
կառուցվածքի և բովանդակության չափի, կարելի է
եզրակացնել, որ նրա մշակման համար որոշակի ժամանակ է
պետք: Այդ կապակցությամբ հիմնական որոշումների մշակման
և ընդունման համար անհրաժեշտ տեղեկատվության
հավաքումը տևական գործընթաց է: Պարզ է, որ բիզնես-ծրագրի
տնտեսական հիմնավորվածությունը որոշակի չափով կախված
է նրա տեղեկատվական հիմքի հավաստիությունից: Բիզնես-
ծրագրի մշակման սկիզբը կապված է մարքեթինգային
հետազոտու-թյունների և իրավիճակի վերլուծության հետ:
Առաջին հերթին, անհրա-ժեշտ է գնահատել ձեռնարկության
ընթացիկ վիճակը: Դրա համար տրվում է ձեռնարկության և
122
թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների)
ընդհանուր բնութագիրը, գնահատվում է հիմնական ֆոնդերի,
կազմակերպական և կառավարման կառուցվածքների վիճակը,
տեխնոլոգիան և գիտատեխնիկական ծառայության
մակարդակը, սպասարկող շուկաները և սպառողների
հիմնական խմբերը, ինչպես նաև կադրային ռեսուրսները,
անձնակազմի աշխատանքային գործունեության ձեռնար-
կության ֆինանսական վիճակը:
Որոշելով ձեռնարկության ուժեղ և թույլ կողմերը ` հիմք
կստեղծվի մարտավարական զարգացման և բիզնես-ծրագրի
մշակման համար:
Մյուս կողմից` ձեռնարկության ներքին իրավիճակի
վերլուծությունը լրացվում է մարքեթինգային միջավայրի
վիճակի ուսումնասիրությամբ, որը պետք է բնութագրի
տնտեսական իրավիճակը շուկայում: Հարկ է նաև գնահատել
տարբեր տնտեսական իրավիճակ ստեղծող գործոնների
ազդեցությունը, որոշել սպառողական առավելությունների
(նախապատվության) համակարգը, տալ հիմնական
մրցակիցների բնութագիրը: Նշված հետազոտությունների
հիման վրա բացահայտվում են ձեռնար կության և նրա
կառուցվածքային ստորաբաժանումների թաքնված
հնարավորությունները, որոնք կարող են օգտագործվել որպես
հիմք զարգացման մարտավարության մշակման համար: Ընդ
որում, կարող է մշակվել մի քանի տարբերակ. արտադրության
հիմնական ուղղության (մասնագիտացման) և
ապրանքատեսականու պահպանումը, արտադրության
դիվերսիֆիկացիան, արտադրական կարողությունների վերա-
կառուցումը, թողարկվող արտադրանքի նորացումը, շուկայի
բաժնեմասի ընդլայնումը` ի հաշիվ մարքեթինգի համալիր
տարրերի զարգացման: Այնուհետև կատարվում է այդ
հնարավորությունների վերլուծություն ու ընտրվում է լավագույն
տարբերակը և ընդունվում կառավարչական, մարքեթինգային
օպտիմալ որոշում:
Ընդունված նախագիծը բովանդակում է հիմնական
նպատակը, որը պետք է կենսագործել գործնական կյանքում:
Ելնելով դրանից՝ որոշվում են առանձին կառուցվածքային
ստորաբաժանումների և ծառայությունների խնդիրները և
զարգացման ուղղությունները: Նման տեղեկատվությունը
123
աշխատանքների ընդհանուր կարգի և գրաֆիկի (ժամանակա-
ցույցի) հետ մեկտեղ հասցվում է անմիջական կատարողներին,
որոնք էլ մշակում են որոշակի ծրագրերի միջոցառումներ՝ ըստ
իրենց ստորաբաժանման զարգացման ուղղությունների:
Հաջորդ փուլերում տեղի է ունենում ծրագրերի
ամբողջացում, ուղղում և բիզնես-ծրագրի վերջնական
տարբերակի հաստատում:

Ինքնաստուգման հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է պլանավորումը:
2. Ի՞նչ է ռազմավարությունը:
3. Ո՞րն է ռազմավարական պլանավորումը: Ինչպիսի՞ քայլեր
է ենթադրում այն:
4. Որո՞նք են կանխատեսման ձևերը:
5. Ի՞նչ է ռազմավարական մենեջմենթը և ի՞նչ
գործընթացներ է ենթադրում:
6. Ի՞նչ է բիզնես ծրագիրը:
7. Որո՞նք են բիզնես ծրագրի հիմնական բաժինները և ի՞նչ
են ներառում:

 Առաջադրանք 1
Որպես օրինակ վերցնելով ՏՏ կամ
հեռահաղորդակցության ոլորտի գործող կամ պայմանական
ընկերություն՝ դիտարկել տվյալ ընկերության ռազմավարական
պլանավորման գործընթացը՝ վերլուծելով թույլ և ուժեղ
կողմերը:

124
ԹԵՄԱ 11. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ

11.1.Կազմակերպչական կառուցվածքներ

Կազմակերպումը` որպես գործընթաց, բազմաթիվ


խնդիրների, մարդկանց փոխադարձ հարաբերությունների
անընդհատ կոորդինացումն է:
Կամ` կազմակերպումը ձեռնարկության կառուցվածքի
ձևավորման գործընթացն է, որը տալիս է մարդկանց
արդյունավետ աշխատելու հնարավորություն և միասին
հասնելու դրված նպատակներին:
Կազմակերպման գործընթացն ունի երկու հիմնական
ուղղություն.
 Ըստ ռազմավարության և համապատասխան
նպատակների` կազմակերպությունը բաժանել
ենթակազմակերպությունների:
 Հստակեցնել լիազորությունները, ապահովել դրանց
փոխադարձ կապը և փոխանցել համապատասխան
աշխատանքը:
Ֆիրմայի կառուցվածքը պետք է լինի իր ռազմավարության
իրականացման օժանդակողը և անհրաժեշտ միջոցը: Այլ կերպ՝
կառուցվածքը պետք է համապատասխանի ֆիրմայի
առաքելությանը, դրանից բխող խնդիրներին և ակնկալվող
արդյունքներին:
Կազմակերպումը, ինչպես և մենեջմենթի այլ
գործառույթները, պետք է հնարավորություն ընձեռեն` հաշվի
առնելու ընդհանուր համակարգի փոփոխականների
ազդեցությունը: Գլխավոր փոփոխականները, մասնավորապես՝
ֆիրմայի ռազմավարությունը, չափերը կամ համապատասխան
տեխնոլոգիաները, նույնպես կազմում են այն միջավայրը,
որտեղ գործում է ֆիրման:
Կազմակերպչական գործառույթի լիակատար ընկալման
համար անհրաժեշտ է հասկանալ աշխատանքի փոխանցում,
պատասխանատվություն և լիազորություն
հասկացությունները:
Աշխատանքի փոխանցումը խնդիրների և
լիազորությունների փոխանցումն է այն անձին, որը ստանձնում
է պատասխանատվություն` իրականացնելու դրանք:
125
Պատասխանատվությունը պարտավորությունն է`
իրականացնելու առկա խնդիրները և պատասխան տալու՝
դրանց բավարար լուծման համար: Իհարկե, պետք է հասկանալ,
որ պատասխանատվությունը չի փոխանցվում:
Լիազորությունը սահմանափակ իրավունք տալն է:
Վերջինս սահմանում է տվյալ անձի կողմից ձեռնարկության
ռեսուրսների օգտագործումը և որոշ անձանց ջանքերի
ուղղորդումը առաջադրված խնդիրների կատարմանը:
Լիազորությունը կցվում է պաշտոնին, հաստիքին և ոչ թե
անձին:
Այստեղ առկա է երկու գործընթաց, որոնցով տրվում են
լիազորությունները: Առաջինը դասականն է և այն
ներկայացվում է հետևյալ տեսքով.

ê³Ñٳݳ¹ñáõ- سëݳíáñ ´³ÅÝ»ï»ñ»ñ îÝûñ»ÝÝ»ñÇ


ÃÛáõÝ ¨ ë»÷³Ï³Ýáõ-ÃÛ³Ý ËáñÑáõñ¹
ûñ»ÝùÝ»ñ ÇÝëïÇïáõï

êïáñÇÝ ØÇçÇÝ ì»ñÇÝ Ü³Ë³·³Ñ


ѳñÃáõÃÛ³Ý Ñ³ñÃáõÃÛ³Ý Ñ³ñÃáõÃÛ³Ý
ջϳí³ñÝ»ñ ջϳí³ñÝ»ñ ջϳí³ñÝ»ñ

Երկրորդը լիազորության ընդունումն է, որը ներկայացվում


է հետևյալ ձևերով:

Ենթական համաձայն
է պահանջի հետ
Ղեկավարն ունի
լիազորություն
Ղեկավարը
պահանջում է

Ղեկավարը
չունի
լիազորություն

Բնականաբար,Ենթական համաձայն
լիազորության սահմաններն
չէ պահանջի հետ
աստիճանաբար մեծանում են կառավարման բարձր

126
օղակներում: Սակայն այստեղ նույնպես լիազորությունները
սահմանափակ են:
Կազմակերպության ներսում փոխանցվող
լիազորությունների սահմանները խիստ փոփոխական են, և
սրանց համապատասխան բովանդակությունն էլ
պայմանավորում է դրանց բնույթը, ինչը հնարավորություն է
տալիս տարբերակել գծային և շտաբային լիազորու-
թյունները:
Գծային են համարվում այն լիազորությունները, որոնք
ղեկավարից փոխանցվում են ենթակային: Շտաբային
լիազորությունների իրավասություններն առնչվում են
կառավարման օղակներին, ստորաբաժանումներին`
ձևավորելով կառավարման ապարատը: Շտաբային
լիազորությունների ծագումը հետևանք է այն բանի, որ գծային
լիազորությունները չեն բավարարում կազմակերպությանը:
Ներկայումս գործող կառավարման ապարատներում
ձևավորվում են շտաբային լիազորությունների հետևյալ
հիմնական տեսակները.
 խորհրդատվական,
 պարտադիր համաձայնեցման,
 զուգահեռ,
 ֆունկցիոնալ:
Վարչական ապարատի ձևավորման հիմքում ընկած է Մաքս
Վեբերի Բյուրոկրատիայի տեսությունը. աշխատանքի
հստակ բաժանումը.
 կառավարման հիրարխիկ հարթություների առկայությունը,
ընդ որում, ամեն մի հարթություն ենթարկվում է և
ղեկավարվում,
 ֆորմալ կանոնների և չափորոշիչների փոխադարձ կապված
համակարգի առկայություն,
 անձնականի դրսևորման բացակայություն,
 աշխատանքի ընդունում` որակավորման պահանջներին
խիստ համապատասխան:
Կառավարման ժամանակակից ապարատները
բազմազան են, սակայն դրանք բոլորն էլ ունեն նաև որոշակի
ընդհանրություն, որոնք հնարավորություն են տալիս
դասակարգել դրանք ըստ հետևյալ խմբավորումների.
խորհրդատվական, սպասարկող և անձնական ապարատներ:
127
Գծային լիազորությունների փոխանցումը և դրան
համապատասխան ձևավորվող կառավարման շղթան
կարևորագույն դեր են կատարում կազմակերպության
գործունեության կոորդինացման համար: Առկա է երկու
հիմնական հասկացություն, որոնք բնութագրում են
կոորդինացումը և գծային լիազորությունը:
1. Համաձայն միանձնյա ղեկավարման սկզբունքի՝
աշխատողը պետք է ստանա լիազորություն մի անձից և
պատասխանատու լինի նրան: Ենթական չի կարող շրջանցել իր
անմիջական ղեկավարին և դիմել առավել բարձրին: Եվ
հակառակը: Իհարկե, եթե կազմակերպության կառավարման
հարթությունները շատ են, ապա տեղաշարժվող ինֆորմացիան
և ընդունված որոշումները կարող են փոխանցվելիս դանդաղել:
Սակայն, ինչպես նկատում է Պիտեր Դրաքերը, այս համակարգն
իրեն արդարացրել է:
2. Կառավարման նորմի սահմանափակում: Սա
աշխատակիցների որոշակի քանակի անմիջական
ենթակայությունն է ղեկավարին: Տեսաբանները համարում են,
որ ենթակաների լավագույն թվակաքանակը 7…10-ն է: Սակայն
այստեղ ազդեցություն են թողնում նաև ղեկավարի անձնական
ունակություններն ու փորձը, ենթակաների
կատարողականությունն ու պատասխանատվությունը և այլն,
որոնք և կարող են փոփոխել այս մոտեցումը:
Այսօր մի շարք կազմակերպություններում ղեկավարներին
ենթարկվում են 30…40 աշխատակից: Որպես թվաքանակի
ավելացման գործոններ` Ռիչարդ Դաֆթը նշում է.
 ենթակաների կողմից կատարվող հաստատուն
խնդիրները,
 կրկնվող, միատիպ խնդիրները,
 բոլոր ենթակաները գտնվում են մեկ տարածքում
(սենյակում),
 ենթականերն աշխատում են հստակ, և վերահսկում չի
պահանջվում,
 բացատրվում են կատարվող խնդիրների ընթացակարգը
և կանոնները,
 մենեջերները կարող են ինքնուրույն լուծել կադրային
խնդիրները,

128

մենեջերի ղեկավարման ձևը և անձնական
նախընտրությունները համապատասխանում են
լավագույն կառավարման նորմին:
Կազմակերպչական կառուցվածքը ձևավորվում է
աշխատանքի հորիզոնական և ուղղահայաց բաժանման
արդյունքում: Աշխատանքի հորիզոնական բաժանման
արդյունքում ձևավորվում են կառուցվածքի տարրերը, իսկ
ուղղահայաց բաժանման դեպքում` կառավարման հարթու-
թյունները:
Լավագույն կառուցվածքն այն է, որը թույլ է տալիս
կազմակերպությանը արդյունավետ շփվել արտաքին
միջավայրի հետ, նպատակամետ և արդյունավետորեն բաշխել
և ուղղել իր աշխատակիցների ջանքերը, բավարարել
սպառողների պահանջները և հասնել նպատակների
իրականացմանը բարձր արդյունավետությամբ:
Եվս մեկ կազմակերպության կառուցվածքի բնութագիր է
դեպարտամենտացումը կամ կազմակերպության բաժանումը
բաժանմունքների, ենթակազմակերպությունների:
Մենեջերների խնդիրներն է՝ միավորել կառավարման շղթան:
Ելնելով այս խնդրից, տարբերակում են կազմակերպության
կազմակերպչական կառուցվածքի ձևավորման հինգ
հիմնական մոտեցում: Ֆունկցիոնալ, դիվիզոնային և
մատրիցային մոտեցումները վերագրվում են դասականին
(բաժանմունքների ձևավորում և նրանց միջև փոխադարձ
հարաբերությունների կայացումը արտահայտվում է
կառավարման շղթայով):
Առավել նոր են համարվում թիմային և ցանցային
մոտեցումները, որոնք հնարավորություն են տալիս դիմակայել
ներկա գլոբալացման գործընթացներին և արագ փոփոխվող
միջավայրին:
Ֆունկցիոնալ մոտեցում: Ֆիրմաների մեծ մասն իրենց
գործունեությունն սկսում է առանց որևէ պաշտոնական
կառուցվածքի: Հետագայում աճելով՝ նրանք ստիպված են
լինում ֆունկցիոնալ ստորաբաժանումներ կազմավորել
(օրինակ` ֆինանսներ, արտադրություն, մարքեթինգ և այլն),
որոնք արտահայտում են ֆիրմայի արժեքաստեղծ գործունեու-
թյունը: Ֆունկցիոնալ բաժանումը կազմակերպության
բաժանումն է առանձին տարրերի, որոնցից ամեն մեկն ունի իր
129
հստակ խնդիրներն ու պարտականությունները: Այս
ֆունկցիաները կոորդինացվում և վերահսկվում են
բարձրաստիճան ղեկավարության կողմից:
Այսպիսի կառուցվածքում որոշումների կայացումը
կենտրոնացված է: Այս մոտեցումը նախատեսում է, որ
պաշտոնների խմբավորման միջոցով բաժանմունքների
ստեղծումը կատարվում է նրանց գործունեության տեսակի,
համապատասխանության, իրավասության և ռեսուրսների
օգտագործման նմանակության հիման վրա:
Իհարկե, գործունեության նույն բնույթով
աշխատակիցների խումբն ունի իր առավելությունները: Այս
համակարգում աշխատակիցները ստանում են հնարավորու-
թյուն` սերտորեն համագործակցելու և կոորդինացնելու իրենց
գործողությունները, ինչպես նաև արդյունավետորեն
օգտագործելու առկա ռեսուրսները: Աշխատակիցների երկար
տարիների փորձը և մասնագիտացումը հնարավորություն է
տալիս արագ արձագանքել առկա խնդիրներին և տալ
համապատասխան լուծումներ: Ֆունկցիոնալ
ենթակառուցվածքները մասնագիտացման որակական
բարձրացման հնարավորություն են ընձեռում: Կարիերայի
զարգացումը կախված է աշխատողի մասնագիտական
ունակություններից, ինչը շահադրդում է աշխատակիցներին:
Այս առումով ձեռնարկությունում միշտ առկա են բարձր
որակավորում ունեցող մասնագետներ, որոնք առավել բարդ
որոշումների կայացման գործընթացում համարվում են փորձա-
գետներ:
Տնօրենների խորհուրդ

Տնօրեն

Փոխտնօրեն Փոխտնօրեն Փոխտնօրեն Փոխտնօրեն


արտադրությա ֆինասների, իրացման ընդհանուր
ն գծով սոցիալական հարցերի հարցերի
հարցերի գծով գծով
գծով

արտադրամաս արտադրամաս արտադրամաս արտադրամաս


130
1 2 3 4
Նկ. 11.1. Ֆունկցիոնալ կառուցվածք

Բացի այդ, ֆունկցիոնալ կառուցվածքը նախատեսում է


որոշումների կայացման կենտրոնացված գործընթաց: Որոշ
դեպքերում այս կառուցվածքը բնութագրվում է կառավարման
բարձր նորմով (խոշոր բաժանմունքներ կամ
դեպարտամենտներ): Այստեղ առկա է հաղորդակցության և
աշխատանքի կոորդինացման բարձր աստիճան:
Ֆունկցիոնալ կառուցվածքի բացասական կողմերից է
ենթաբաժանմունքների միջև ֆորմալ սահմանների
առկայությունը, որը, բնականաբար, կարող է հանգեցնել նրանց
համեմատաբար վատ հաղորդակցմանը և աշխատանքի վատ
կոորդինացմանը: Քանի որ կառավարման շղթան ձգվում է
հիերարխիայով դեպի վեր, ապա որոշումը՝ կապված մեկ
բաժանմունքի հետ, ձևավորում է ուղղահայաց շղթա:
Թերություններից է նաև բաժանմունքների միջև
պատասխանատվության բաշխումը: Յուրաքանչյուր
բաժանմունքի աշխատակիցները ջանքերն ուղղում են, նախ`
իրենց խնդիրների հաղթահարմանը, և եթե առաջանում են
վերջնական արտադրանքի հետ կապված խնդիրներ, ապա
հաճախ որևիցե մեկը պատասխանատվությունը չի վերցնում
իր վրա՝ խոտանը վերացնելու համար:
Եվ վերջապես, աշխատակիցների նեղ մասնագիտացումը
հնարավորություն չի ընձեռում նրանցում այլ ունակությունների
հայտնաբերման, որոնք կարող էին ձեռնարկությանն օգուտ
բերել՝ դրանք այլ ուղղություններում օգտագործելու դեպքում:
Ընդհանրացված` Ռիչարդ Դաֆտը ներկայացնում է այս
կառուցվածքի առավելություններն ու թերությունները:

Ֆունկցիոնալ կառուցվածքի առավելություններն ու


թերությունները
Առավելությունները Թերությունները
 Ռեսուրսների  Գործառութային
արդյունավետ բաժանմունքների միջև թույլ
օգտագործում փոխադարձ կապ և խիստ
 Մասնագիտացման և կենտրոնացում իրենց
զարգացման խորացում խնդիրների վրա, անտեսելով այլ
 Ֆունկցիոնալ բաժանմունքներինը
131
բաժանմունքներում  Դանդաղ ռեակցիա
կարիերայի աճ արտաքին փոփոխություններին
 Վերադասի կողմից  Հիերարխիայի երկարում
ղեկավարման և  Աշխատակիցների կողմից
վերահսկման հեշտացում կազմակերպչական խնդիրների
 Տվյալ գործառույթում ընկալման
բարձր կոորդինացիա սահմանափակություն
 Բարձացված  Աշխատակիցների
խնդիրների տեխնիկական ընդհանուր ուսուցման
լուծման բարձր կազմակերպման
մակարդակ հիմնախնդիրներ

Ստորաբաժանումների կառուցվածքային մոտեցում: Դեռ


նախորդ դարի սկզբներին մի շարք կորպորացիաների
տնօրեններ նկատեցին, որ ֆունկցիոնալ կառուցվածքը հնարա-
վորություն չի տալիս բավարարելու արագ փոփոխվող
պահանջմունքները: Այն արգելակում էր նաև ֆիրմաների
զարգացումը և ընդլայնումը գործունեության նոր ճյուղերում և
բնագավառներում: Բաժանմունքները ձևավորվում են ըստ
թողարկվող արտադրատեսակի: Արդյունքում` մի շարք
կորպորացիաներ խնդրի լուծումն իրականացրին` վերանայելով
և մեկնարկելով իրենց բիզնեսը նոր` ստորաբաժանումների
կառուցվածքներին անցնելով:
Ստորաբաժանումների կառուցվածքներում
ենթակազմակերպությունները ինքնուրույն օղակներ են: Ամեն
մի ենթակազմակերպությունում առաջանում են ֆունկցիոնալ
բաժանմունքներ:
Այս կառուցվածքները հաճախ լինում են ապրանքային,
ծրագրային, աշխարհագրական կամ այլ միավորներ: Նման
կառուցվածքը, բնականաբար, համապատասխանում է խոշոր
ֆիրմաներին: Վերջիններս իրենց արտադրանքով
կողմնորոշված են դեպի տարբեր շուկաներ, ինչպես նաև ամեն
մի ստորաբաժանում հաճախ ներկայացնում է անկախ բիզնես
միավոր:
Այս կառուցվածքի ամենատարածված ձևն ապրանքայինն
է: Ապրանքատեսականու ընդլայնման դեպքում հորիզոնական
տարբերակումը ավելի է ընդլայնվում: Կոորդինացման և
վերահսկողության խնդիրները լուծելու համար ձեռնար-
132
կությունները որդեգրում են ապրանքային բաժանման
կառուցվածքը: Ապրանքային բաժանման դեպքում
յուրաքանչյուր ստորաբաժանում պատասխանատու է տվյալ
ապրանքային գծի (կամ բիզնեսի ոլորտի) համար (նկ. 11.2):

Գլխամաս

X Y Z
ապրանքայ ապրանքայ ապրանքայ
ին գծի ին գծի ին գծի
բաժանմուն բաժանմուն բաժանմուն
ք ք ք

Բաժանմունքի Բաժանմունք Բաժանմունք Բաժանմունքի


արտադրություն ի մարքեթինգ ի ֆինանսներ մատակարար
ում

գործարաններ իրացման հաշվապահությու գնումների


բաժիններ ն բաժին

Նկ. 11.2. Ստորաբաժանումների կառուցվածքային


մոտեցում

Կան նաև կազմակերպչական, ռեգիոնալ և միջազգային


կառուցվածքներ: Արտասահմանյան շուկաներ թափանցելիս
ֆիրմաները պատմականորեն խմբավորել են իրենց
միջազգային գործունեությունը առանձին ստորաբաժանման
մեջ: Ընդ որում, դա տեղի է ունեցել անկախ սկզբնական
բաժանման բնույթից: Միջազգային ստորաբաժանումը
կազմավորվում է աշխարհագրական սկզբունքով:
Միջազգայնորեն ընդլայնվելիս արտադրական
ձեռնարկությունները սկզբում պարզապես արտահանում են
իրենց տեղական արտադրանքը, որը վաճառվում է
արտասահմանյան ստորաբաժանումների կողմից: Այսինքն`
133
նկարում պատկերված երկիր 1 և 2 բաժինները վաճառում են X
և Y բաժանմունքների արտադրած ապրանքները: Հետագայում,
եթե այդ երկրներում արտադրելը ավելի նպատակահարմար է
դառնում, երկիր 1 և 2 բաժիններին ավելացվում է նաև
արտադրական ֆունկցիոնալ միավորը: Հնարավոր է, որ
առանձին երկրներում կարիք լինի ստեղծելու նաև
ապրանքային բաժանման միավորներ:

Գլխամաս

X Y Միջազգային
ապրանքային ապրանքային ստորաբաժան
գծի տեղական գծի տեղական ում
բաժանմունք բաժանմունք

Ֆունկցիոն Ֆունկցիոն Երկիր 1 Երկիր 2


ալ ալ X, Y X, Y
միավորներ միավորներ ապրանքներ ապրանքներ

Ֆունկցիոն
Նկ. 11.3. Միջազգային բաժանման կառուցվածքը
Ֆունկցիոն
ալ ալ
միավորներ միավորներ
Հարվարդի համալսարանում կատարված
ուսումնասիրություններից մեկով բացահայտվել է, որ
միջազգային ձեռնարկությունների 60 տոկոսը սկզբնապես
որդեգրում է հենց այս կառուցվածքը: Սակայն այդպիսի
կրկնակի կառուցվածքը հայրենական և արտասահմանյան
ստորաբաժանումների միջև հակասությունների և
կոորդինացման հիմնախնդիրների աղբյուր է: Միջազգային
ստորաբաժանման ղեկավարը պետք է ներկայացնի բոլոր
երկրների բաժանմունքների շահերը, որի պատճառով երկրների
բաժանմունքի կառավարիչը կազմակերպության
հիերարխիայում ստանում է ավելի ցածր դիրք, քան` տեղական
ֆունկցիոնալ կամ ապրանքային խմբերի ղեկավարները: Դա
հակասում է միջազգայնորեն ընդլայնվելու և այդ միջավայրում
կազմակերպվելու սկզբունքներին: Բացի այդ, տեղական և
արտասահմանյան գործունեությունները բավականին
134
մեկուսացված են իրարից, ինչը հանգեցնում է նոր
արտադրատեսակների համաշխարհային ներդրման
դանդաղեցմանը և խոչընդոտում է հմտությունների
փոխանակմանը:
Այս խնդիրների հետ կապված՝ միջազգային ընդլայնումը
շարունակող ֆիրմաները հաճախ հրաժարվում են միջազգային
բաժանման կառուցվածքից և անցնում համաշխարհային
տարածքային բաժանման կառուցվածքին:
Համաշխարհային տարածքային բաժանման
կառուցվածքին (worldwide area structure) առավել
նախապատվություն են տալիս քիչ արտադրատեսակներ
ունեցող և ֆունկցիոնալ բաժանման վրա հիմնված
կորպորացիաները: Նրանք աշխարհը բաժանում են
տարածաշրջանների, ընդ որում, դա կարող է լինել մեկ երկիր
(եթե այդ երկրի շուկան բավականաչափ մեծ է) կամ երկրների
խումբ:
Յուրաքանչյուր տարածաշրջանի մասնաճյուղը մեծապես
անկախ և ինքնուրույն միավոր է, որն ունի արժեքաստեղծ
գործողությունների իր սեփական համալիրը: Գործառույթների և
ռազմավարական որոշումների արտոնությունը տրված է տվյալ
տարածքային միավորներին, իսկ գլխամասը որոշում է
համընդհանուր ռազմավարությունը և իրականացնում է
ֆինանսական վերահսկողություն:

Գլխամաս

ԱՄՆ Եվրոպ Լատինական Աֆրիկ Ասիա


ա Ամերիկա ա

Նկ. 11.4.. Համաշխարհային տարածքային բաժանման


կառուցվածքը

135
Այս կառուցվածքը նպաստում է տեղային
ընկալունակությանը, սակայն հատվածավորելով
կազմակերպությունը, հաճախ զրկում է նրան փորձառության
կորի, տեղակայումից ստացվող տնտեսումների և
հմտությունների փոխանակման առավելություններից:
Համաշխարհային ապրանքային բաժանումը (worldwide
product division) նախընտրում են լայն ապրանքատեսականի
ունեցող կորպորացիաները, որոնք իրենց երկրում սկզբնապես
ունեցել են ապրանքային բաժանման կառուցվածք: Այստեղ
յուրաքանչյուր ապրանքային ստորաբաժանում օժտված է
բավականաչափ ինքնուրույնությամբ և պատասխանատու է իր
սեփական արժեքաստեղծ ֆունկցիաների համար: Գլխամասն
իրականացնում է կորպորացիայի ընդհանուր
ռազմավարությունը և ֆինանսական վերահսկողությունը :

Գլխամաս

X ապրանքային Y ապրանքային Z ապրանքային


խմբի խմբի խմբի
համաշխարհային համաշխարհային համաշխարհային
ստորաբաժանում ստորաբաժանում ստորաբաժանում

Տարածք 1 Տարածք 2
Տեղական Միջազգայի
ն

Ֆունկցիոնալ Ֆունկցիոնալ
Նկ. 11.5. Համաշխարհային
միավորներ ապրանքային բաժանման
միավորներ
կառուցվածքը

Համաշխարհային ապրանքային բաժանման


կառուցվածքը կոչված է հաղթահարելու միջազգային կամ
համաշխարհային տարածքային բաժանման դեպքերում
առաջացող կոորդինացման խնդիրները: Այն թույլ է տալիս
136
արժեքաստեղծ գործողությունները կենտրոնացնել
ամենահարմար վայրերում՝ ապահովելով տեղակայումից
տնտեսման և փորձառության կորի օգուտները, ինչպես նաև
դյուրին է դարձնում նոր արտադրատեսակների ներդրումն ու
հմտությունների փոխանցումը: Նման կառուցվածքի
թերությունն այն է, որ տարածքային բաժանմունքների
կառավարիչները ենթարկվում են ապրանքային ստորաբա-
ժանումների ղեկավարներին, ինչը զգալիորեն
սահմանափակում է կորպորացիայի տեղային ընկալունակու-
թյունը:
Այս կառուցվածքի առավելություններից է համարվում
արտաքին միջավայրի փոփոխություններին արագ, օպերատիվ
և ճկուն արձագանքման հնարավորությունը: Վերջինս
հանգեցնում է ֆիրմայի կողմից սպառողների
պահանջմունքների բավարարման բարձր աստիճանի
արդյունավետության: Առկա է նաև ֆունկցիոնալ բաժանմունք-
ների գործունեության կոորդինացման բարելավում:
Վերջապես, այս կառուցվածքը հնարավորություն է
ընձեռում վերին օղակի ղեկավարությանը` հստակ բաշխելու
պատասխանատվությունը ըստ ստացված արդյունքների:
Ակնհայտ է, որ հիմնական թերություններն են ռեսուրսների
կրկնակիությունը և դրա հետևանքով առաջացած բարձր
ծախսերը:
Ռիչարդ Դաֆտը ներկայացնում է այս կառուցվածքային
խմբի առավելությունները և թերությունները աղյուսակի
տեսքով:

Ստորաբաժանումների կառուցվածքների
առավելություններն ու թերությունները
Առավելություններ Թերություններ
 Բարձր ճկունություն և  Կրկնությունը
արագ ռեակցիա արտաքին ենթակազմակերպություննե
միջավայրի րում
փոփոխություններին  Տեխնիկական և
 Սպառողների պահանջների մասնագիտական
նկատմամբ մեծ ուշադրություն զարգացման ցածր
 Ֆունկցիոնալ աստիճան
ենթակազմակերպությունների  Թույլ կոորդինացիա այլ
137
միջև կոորդինացիայի բարձր ենթակազմակերպություն-
մակարդակ ների միջև
 Պատասխանատվության  Սահմանափակ
հստակ բաժանում վերահսկում վերադասի
ենթակազմակերպությունների կողմից
միջև,  Մրցակցություն
 Շեշտադրումը դեպի ռեսուրսների
ապրանքը օգտագործման հարցում
 Ընդհանուր ղեկավարման
գիտելիքների զարգացում

Մատրիցային մոտեցում: Փորձելով բավարարել տեղային


ընկալունակության և ծախքերի կրճատման հակասական
պահանջները՝ բազմաթիվ կորպորացիաներ որդեգրել են գլոբալ
մատրիցային կառուցվածքը (global matrix structure): Դասական
գլոբալ մատրիցային կառուցվածքում հորիզոնական
տարբերակումը զուգահեռաբար իրականացվում է
ապրանքային և աշխարհագրական բաժանման
հարթություններում (տես նկ.11.6.):

Գլխամաս

Տարածաշրջ Տարածաշրջա Տարածաշրջ


ան 1 ն2 ան 3
X ապրանքային
ստորաբաժանու
մ

Y ապրանքային
ստորաբաժանու
մ

Z ապրանքային
ստորաբաժանու
Նկ. 11.6. Գլոբալ մատրիցային կառուցվածք
մ
Կառուցվածքի գաղափարական հիմքն այն է, որ տվյալ
արտադրատեսակի հետ կապված գործնական որոշումների
պատասխանատվությունը պետք է կիսվի ապրանքային
բաժանմունքի և տարածքային ստորաբաժանումների միջև: Սա
138
նշանակում է, որ օրինակ` տարածաշրջան 1-ում X ապրանքի
առաջարկը և նրան վերաբերող մարքեթինգային ու գործարար
ռազմավարությունները պետք է որոշվեն այդ տարածքի
ղեկավարության և X ապրանքային բաժանմունքի կառավարչի
փոխհամաձայնությամբ: Գործնականում այս կարգի կրկնակի
որոշումներ իրականացնելու համար ապրանքային և
աշխարհագրական ստորաբաժանումներին տրվում է
հավասար կարգավիճակ, ընդ որում, անհատ մենեջերները
պատկանում են երկու տարբեր հիերարխիայի և գտնվում
կրկնակի ենթակայության տակ: Մատրիցային կառուցվածքի
արդյունավետությունը մեծամասամբ կախված է մենեջերների
գործունեությունից:
Ցավոք, գլոբալ մատրիցային համակարգը միշտ չի գործում
տեսությանը համապատասխան: Մատրիցը հաճախ վերածվում
է ոչ ճկուն բյուրոկրատական համակարգի: Երբեմն կարիք է
լինում այնքան հանդիպումներ և ժողովներ անցկացնել, որ
գործն առաջ տանելու ժամանակ չի մնում, իսկ շուկաների
փոփոխություններին արագ արձագանքելն անհնարին է
դառնում: Կրկնակի հիերարխիան կարող է հանգեցնել նաև
իշխանության համար շարունակական պայքարի և պատաս-
խանատվությունների ճապաղման: Որևէ նախագծի
տապալման գործում կողմերը միշտ էլ կարող են մեղադրել
մեկմեկու:
Այս խնդիրների հետ կապված` վերազգային
կորպորացիաներից շատերը փորձում են կառուցել ճկուն
մատրիցային համակարգեր, որոնք հիմնված են համընդհանուր
կորպորատիվ կուլտուրայի և ընկալման, ոչ թե` կարծր
հիերարխիայի վրա: Այս կորպորացիաներում արժևորվում են ոչ
պաշտոնական փոխհարաբերություններն ու կառուցվածքը:
Այստեղ արդեն կարևորագույն դեր են սկսում խաղալ
ընկերության մենեջերների և աշխատողների մարդկային
հատկանիշները` մարդամոտությունը, համաձայնության
հասնելու ունակությունները, փոխզիջման գնալու պատրաս-
տակամությունը, ֆիրմայի ընդհանուր շահերը նեղ
անձնականից գերադասելու ընդունակությունը և այլն:
Այսպիսով, ընկերության համար որքան էլ որ կարևոր է
ճիշտ կառուցվածքի ընտրությունը, այդ կառուցվածքը չի գործի`
առանց դրանում ընդգրկված մարդկանց ճիշտ վարվելակերպի:
139
Մատրիցային կառուցվածքներում երկակիությունը
կառավարման շղթայում համարվում է հիմնական
հակասությունը: Այն հանգեցնում է ֆունկցիոնալ
բաժանմունքների միջև տարաբնույթ բախումների: Ավելանում է
ժողովներին, քննարկումներին և այլ միջոցառումներին
հատկացվող ժամանակը: Այս կառուցվածքին անցման
դեպքերում բացառված չեն նաև կառավարման
հավասարակշռության խաթարման օրինակները: Դրա
պահպանումը հաճախ ստիպում է վերադառնալ դեպի
նախկինը:
Սակայն առկա են մի շարք կորպորացիաներ (IBM, General
Electric, Ford Motors և այլն), որոնք փայլուն կերպով օգտագործում
են կառուցվածքային այս մոտեցումը և հասել են լուրջ
հաջողությունների:
Կառուցվածքի առավելություններից է փոփոխվող
միջավայրին արագ հարմարվելը: Այն թույլ է տալիս
արդյունավետորեն օգտագործել մարդկային ռեսուրսները՝
տեղափոխելով նրանց մեկ բաժանմունքից մյուսը: Ինչ խոսք,
վերջինս նպաստում է նաև կադրերի վերապատրաստմանը և
գիտելիքների ձեռքբերմանը:
Մատրիցային կառուցվածքը հնարավորություն է տալիս
նաև թիմային աշխատանքների, որոնց արդյունքներն այսօր
շեշտադրվում են որպես արդյունավետության բարձրացման
օրինակներ և նոր մոտեցումներ:
Ռիչարդ Դաֆտը ամբողջացնում է այս կառուցվածքի
առավելությունները և թերությունները աղյուսակի տեսքով:

Մատրիցային կառուցվածքի առավելություններն ու


թերությունները
Առավելությունները Թերությունները
 առավել արդյունավետ են  խառնաշփոթություն
օգտագործվում ռեսուրսները կառավարման շղթայում
 արտաքին միջավայրի  սուր հակասությունների
փոփոխությունների ծագում մատրիցի ներսում
նկատմամբ ճկունություն և  բազմաթիվ ժողովներ,
հարմարվողականություն խորհրդակցություններ
 ղեկավարման ընդհանուր և  անհրաժեշտություն`
նեղ մասնագիտական աշխատակիցներին ուսուցանելու
վերապատրաստում միջմարդկային
140
 բոլոր բաժանմունքները հարաբերությունների տարրերը
ձեռք են բերում փորձ  մատրիցի մի կողմի` մյուսների
վրա ուժային ազդեցության բարձր
հավանականություն

Թիմային մոտեցում: Առանձնահատուկ ուշադրության է


արժանի այս մոտեցումը: Ուղղահայաց թիմային շղթան
վերահսկման կարևորագույն միջոց է, սակայն այն հանգեցնում
է ընտրության և կոորդինացիայի գործընթացի
դանդաղեցմանը: Այս առումով մի շարք ֆիրմաներ փոխանցում
են որոշակի իրավասություններ ներքևի օղակներին՝
ձևավորելով այստեղ աշխատանքային թիմեր, որոնց
անդամներն ավելի մոտիվացված են խնդիրների կատարմանը:
Այս մոտեցումը հնարավորություն է տալիս կազմակերպությանն
արագ հարմարվել արտաքին միջավայրի փոփոխություններին:
Տարբերակում են.
Բազմաֆունկցիոնալ թիմեր. սրանք ընդգրկում են տարբեր
ֆունկցիոնալ բաժանմունքների աշխատակիցների, որոնք
պատասխանատվություն են կրում իրականացնելու
առաջադրված խնդիրները: Որպես կանոն, այս ներկայա-
ցուցիչները հաշվետու են իրենց բաժանմունքների
ղեկավարներին, սակայն կարևորվում է նաև խմբի, թիմի
նկատմամբ հաշվետվության և միասնականության
գաղափարը: Այս մոտեցումը իր տարածումն է գտել հատկապես
բարձրագույն տեխնոլոգիաների բնագավառում, որտեղ
իրականանում են տարբեր նախագծեր:
Մշտական թիմեր. այստեղ աշխատանքային խմբերը
գործում են որպես ֆորմալ բաժանմունքներ: Վերջինս նման է
ստորաբաժանումների մոտեցմանը, սակայն թիմերը
քանակապես ավելի փոքր են՝ 20…30 աշխատակից:
Հաճախ ֆիրմայի վերակազմակերպումը և
վերակառուցումը մշտական թիմերի իրականացվում է, այսպես
կոչված, ռեինժիներինգ (re-engineering) գործընթացի
արդյունքում: Վերջինս կազմակերպության բիզնես
գործարքների կտրուկ վերափոխումն է, որոնց նպատակն է
ապրանքների և ծառայությունների որակական նոր
աստիճանին հասնելը և ծախսերը նվազեցնելը:

141
Նկ.11.7. Թիմային կառուցվածք

Թիմային փոխհարաբերությունների ստեղծումը


հնարավորություն է տալիս հաղթահարել ֆունկցիոնալ
կառուցվածքի թերությունները (օրինակ, որոշումների
կայացման գործընթացի հիերարխիայով մեկ բարձրացում),
ինչպես նաև օգտագործել նրա առավելությունները
(կազմակերպության մասշտաբը, գիտելիքների փոխանցման
ակտիվությունը և ուսուցման խորացումը): Այն հատկապես
արտահայտվում է գլոբալ կորպորացիաներում, որտեղ տեղի են
ունենում տարբեր մշակույթների պատկանող մենեջերների և
մասնակիցների ակտիվ փոխադարձ շփումներ: Վերջիններս ոչ
միայն մասնագիտական ոլորտում են, այլ նաև տեղի է ունենում
միմյանց մշակույթների ընկալման, ինտեգրման ակտիվ
գործընթաց, ինչը էական ազդեցություն է թողնում ընդհանուր
խնդրների իրականացման ընթացակարգի վրա:
Ի տարբերություն այլ կառուցվածքների, այստեղ թիմի
անդամները քաջատեղյակ են իրենց գործընկերների
հիմնախնդիրներին և արագ են գտնում փոխադարձաբար
համատեղելի, փոխզիջումային որոշումներ: Անմիջական
մասնակցություն ունենալով նախագծերի իրականացմանը՝
աշխատակիցներն ավելի շահադրդված են, նպատակաուղղված
իրենց հանձնարարված խնդիրների իրականացմանը: Այստեղ
որոշ չափով նեղանում է նաև վերահսկման գործառույթը:
Սակայն առկա են նաև մի շարք թերություններ:
Բնականաբար, բազմաֆունկցիոնալ թիմի անդամներին են
ներկայացվում պահանջներ, որոնք մի քանի անգամ ավելի
բարդ են, քան ֆունկցիոնալ բաժանմունքներում: Պահանջվում
են լրացուցիչ աշխատանք և ջանքեր: Մեծանում է նաև
ժամանակի կորուստը, որն անհրաժեշտ է տարբեր
քննարկումների և արդյունքների ամփոփման համար:

142
Առկա է նաև թիմին ինտեգրվելու խնդիրը: Հաճախ որոշ
անդամների հավակնոտությունը և մեծամտությունը,
աշխատանքի յուրովի ընկալումը, ինքնաբացահայտման
բացարձականացումը, սեփական առավելությունների ավելի
ակտիվ ցուցաբերումը կամ թույլ և տարրական գիտելիքները և
դրանց անհամապատասխանությունը թիմի առջև դրված
խնդիրներին հանգեցնում են հակասությունների, որոնք
վերաճում են բախումների: Այս առումով թիմի անդամների
ընտրության գործընթացը դառնում է խիստ կարևոր`
հատկապես տվյալ խնդրի անմիջական պատասխանատուին
հնարավորության ընձեռում` հավաքագրելու և կազմակերպելու
իր թիմը:
Հաճախ այս մոտեցումը հանգեցնում է առավել ապակեն-
տրոնացման, որը բացասական է դիտվում բաժանմունքների
ղեկավարների կողմից և ազդում վերջնական որոշումների վրա:
Ռիչարդ Դաֆտը ամբողջացնում է այս կառուցվածքի
առավելությունները և թերությունները:

Թիմային կառուցվածքի առավելություններն ու


թերությունները
Առավելությունները Թերությունները
 թույլ է տալիս մի քանի  ավելանում է
առավելություններով օգտագործել ժողովներին,
ֆունկցիոնալ կառուցվածքը, քննարկումներին
 վերացնում է բաժանմունքների հատկացվող
միջև եղած արգելքները, ժամանակը, նվազում`
 արագացնում է դեպի սպառողների աշխատատարությունը,
պահանջարկը կողմնորոշված  ոչ ցանկալի
որոշումների կայացումը, ապակենտրոնացման
 բարոյական միջավայրի աստիճան,
բարելավում, աշխատակիցների  կոնֆլիկտներ.
ընդգրկում աշխատանքի
գործընթացում,
 վարչարարական մակարդակների
կրճատում
Ցանցային մոտեցում: Վերջին տարիներին գլոբալացման
զարգացումները հանգեցրին, այսպես կոչված, դինամիկ
ցանցային կազմակերպությունների առաջացմանը: Այս
կառուցվածքում առանցքային ֆիրման (բրոքերը)
143
վերաբաշխում է հիմնական ֆունկցիաները պայմանագրային
հիմքունքներով վերցված տարբեր աշխատակիցների կամ
ֆիրմաների միջև :
Օրինակ, հայկական որևիցե ֆիրմայում նախագծված
չիպը կարող է արտադրվել Թայվանում, ճապոնական
դիստրիբյուտորն այն կիրացնի Հարավային Կորեայում: Այս
ամենը կիրականացնի առանցքային ֆիրման, որը գտնվում է
ԱՄՆ-ում և մյուսների հետ աշխատում է պայմանագրային
հիմունքներով:
Այս կառուցվածքի հիմնական առավելությունն է
մրցունակությունը` գլոբալ մասշտաբով: Այն ձեռք է բերվում
աշխարհով մեկ սփռված ահռելի ռեսուրսների՝ հատկապես
աշխատանքային արդյունավետ օգտագործման արդյունքում:

Նախագծող Արտադրող

Բրոքեր

Մարդկային
ռեսուրսների Վաճառող
գործակալությ
ուն 11.8. Ցանցային կառուցվածք

Հաջորդը կառուցվածքի ճկունությունն է՝ ճիշտ պահին և


ժամանակին ստանալ համապատասխան ծառայությունը
(խորհրդատվություն, նախագծում, հաստոցների տեղադրում և
այլն) և պայմանագրերի կնքումը նոր մատակարարների հետ:
Արդյունքում` առկա է արագ կողմնորոշումը դեպի նոր
ապրանքները և հարմարեցումը շուկայի պահանջներին:
Գոյություն ունեն են կառավարման հիերարխիայի 2-3
աստիճան, որոնք էականորեն փոխում են որոշումների
կայացման մոտեցումների նկատմամբ պահանջները:
Որպես թերություն միաարժեքորեն նշվում է անմիջական
վերահսկման բացակայությունը: Թերի են նաև կորպորատիվ
կուլտուրայի զարգացումները:
Ռիչարդ Դաֆտը ամբողջացնում է այս կառուցվածքի
առավելությունները և թերությունները՝
144
Ցանցային կառուցվածքի առավելություններն ու
թերությունները
Առավելություններ Թերություններ
 մրցունակություն  անմիջական հսկման
միջազգային միջավայրում, բացակայություն,
 աշխատակիցների բարձր  կազմակերպչական
բավարարվածություն, տարրերի հնարավոր
ճկունություն, կորուստ,
 վարչարարական  աշխատակիցների
անձնակազմի պահանջարկի չեզոքություն
կրճատում

11.2. Ձեռնարկության արտադրական կառուցվածք


Արտադրական գործընթացի կազմակերպումը
բնորոշվում է ձեռնարկության և նրա ստորաբաժանումների
արտադրական կառուցվածքի ձևավորմամբ:
Ձեռնարկության արտադրական կառուցվածք ասելով
հասկանում են նրա արտադրական ստորաբաժանումների
կազմը և հիմնական արտադրանքի պատրաստման
գործընթացում նրանց ունեցած փոխադարձ կապերի բնույթը:
Ձեռնարկության արտադրական կառուցվածքը չպետք է
շփոթել նրա կազմի հետ: Ձեռնարկության արտադրական
կառուցվածքը ընդգըրկում է հիմնական և օժանդակ
արտադրամասերը և արտադրական նշանակության
սպասարկող տնտեսություները: Մինչդեռ, ձեռնարկության
կազմում մտնում են նաև աշխատողներին սպասարկող
տնտեսություններ և հիմնարկներ (բնակարանային-կոմունալ
տնտեսություն, բուժհիմնարկություն, մանկապարտեզ,
ճաշարան, ակումբ և այլն), ինչպես նաև կառավարման և
պահպանության ծառայություններ (գործարանային
վարչություն, անցագրային բաժին, հրշեջ պահպանություն և
այլն):
Ձեռարկության արտադրական կառուցվածքի վրա
ազդում են հետևյալ հիմնական գործոնները.

145
1. թողարկվող արտադրանքի բնույթը, նրա
կառուցվածքային տեխնոլոգիական
առանձնահատկությունները,
2. արտադրանքի թողարկման ծավալը և նրա
պատրաստման աշխատատարությունը,
3. մասնագիտացման և կոոպերացման ձևերն ու
աստիճանը,
4. արտադրության տեսակը:
Ձեռնարկության արտադրական կառուցվածքը դինամիկ
է: Վերոհիշյալ գործոնների ազդեցությամբ այն փոփոխվում է,
առաջանում են նոր ստորաբաժանումներ, փոխվում է դրանց
միջև փոխադարձ կապերի բնույթը: Արտադրական
կառուցվածքի առավել պարզեցումը ձեռք է բերվում
արտադրական գործընթացների համալիր ավտոմատացման
դեպքում:
Ձեռնարկության հիմնական արտադրական միավորը
արտադրա-մասն է, որը կատարում է արտադրական
գործընթացի որոշակի մասը` իր մասնագիտացմանը
համապատասխան: Արտադրամասը ստեղծվում է հիմնական
բանվորների անհրաժեշտ քանակության առկայության դեպ-
քում, որը համապատասխանում է պատրաստվող
արտադրանքի աշխատատարությանը և ապահովում
կառավարման արդյունավետությունը:
Արտադրամասերը բաղկացած են տեղամասերից, իսկ
վերջիններս ընդգրկում են համապատասխան
աշխատանքային տեղեր:
Աշխատանքային տեղը ձեռնարկության արտադրական
կառուց-վածքի սկզբնական օղակն է: Դրանց ցանկը և քանակը
որոշվում է` ելնելով մշակման տեխնոլոգիայից, արտադրության
ծավալից և արտադրանքի պատրաստման
աշխատատարությունից:
Արտադրական կառուցվածքի վրա ամենամեծ
ազդեցությունը թողնում են ձեռնարկության և նրա
ստորաբաժանումների մասնագի-տացման ձևերը և
աստիճանը: Ձեռնարկության մասնագիտացումը կա-րող է
իրականցվել առարկայական, տեխնոլոգիական և
գործառութային ձևերով: Ամեն մի ձևին համապատասխանում

146
է ձեռնարկության արտադրական ստորաբաժանումների
որոշակի կազմ:
Օրինակ, առարկայական մասնագիտացման դեպքում
ձեռնարկությունը ներառում է արտադրական գործընթացի
բոլոր փուլերը, որին մասնակցում են` հիմնական, օժանդակ ու
սպասարկման արտադրամասերը և տնտեսությունները:
Տեխնոլոգիական մասնագիտացման դեպքում
ձեռնարկությունը ներառում է արտադրական գործընթացի
միայն մեկ փուլը` օժանդակ և սպասարկման
արտադրամասերի մասնակցությամբ: Մասերի արտադրանքի
մասնագիտացման դեպքում ձեռնարկությունը սովորաբար
ներառում է արտադրական գործընթացի երկու փուլ`
նախապատրաստական և մշակման կամ մշակման ու
հավաքման` ոչ մեծ օժանդակ և սպասարկման
արտադրամասերի մասնակցությամբ: Նկար 11.9-ում բերված է
ձեռնարկության արտադրական կառուցվածքի օրինակ:
Առարկայական մասնագիտացման դեպքում
արտադրամասում պատրաստվում է մեկ կամ սահմանափակ
անվանացանկի արտադրանք: Առարկայական
մասնագիտացման արտադրամասերում կիրառվում են
բազմաբնույթ սարքավորումներ: Դրանք, որպես կանոն,
ընգրկում են արտադրության բոլոր երեք`
նախապատրաստական, մշակման և հավաքման փուլերը:
Միաժամանակ զգալիորեն պարզեցվում են
միջարտադրամասային կապերը, եթե մշակման բոլոր գործառ-
նությունները կենտրոնացվում են մեկ արտադրամասում: Սա
հանգեցնում է օպերատիվ կառավարման բարելավմանը,
տրանսպորտային գործառույթների կրճատմանը և
արտադրական ցիկլի փոքրացմանը:

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

147

Հիմնական Օժանդակ Սպասարկող


Արտադրամասեր արտադրամասե ծառայություն
ր

Մեխանիկա- Տրանսպորտայ
Նախապատրա Մեխանիկակա Հավաքման վերանորոգման ին
ստական ն փորձարկման

Պլաստմասայի Գործիքաշինակա
Դրոշմման ն Պահեստային
Վերջնական
հավաքման
Ջերմամշակմա
Գալվանա- Փորձարկման
Մամլման պատման փաթեթա-
վորման Էներգետիկակա
ն (կաթսայատուն
և այլն)
Դարբնոցային Ներկապատմա
ն

Նկ.11.9. Ձեռնարկության արտադրական կառուցվածքի օրինակ

Տեխնոլոգիական մասնագիտացման դեպքում


արտադրամասում կատարվում է տեխնոլոգիական
գործընթացի որևէ առանձին փուլ, օրինակ, ձուլման
արտադրամաս, դարբնոցային, մեխանիկական, հա-վաքման
արտադրամասեր և այլն: Այդպիսի արտադրամասերում
կիրառ-վում են տվյալ կառույցին յուրահատուկ միատիպ
սարքավորումներ: Տեխնոլոգիական գործընթացը բաղկացած է
մեկ կամ մի քանի գործառույթներից, որոնք կատարվում են
լայն անվանացանկի արտադրության հիման վրա:
Արտադրամասերի տեխնոլոգիական մասնագիտացումը
նպաստում է նոր տեխնոլոգիայի ներդրմանը և
սարքավորումների լավագույն օգտագործմանը (դրանք կարելի
է ծանրաբեռնել տարբեր արտադրանքներով): Միաժամանակ,
արտա-դրությունը հեշտ է վերադասավորել նոր տեխնիկան
յուրացնելիս: Սակայն այս դեպքում արտադրամասերի միջև
ստեղծվում են բարդ կապեր, խախտվում է ուղղահոսության
սկզբունքը, երկարում են տրանսպորտային գործընթացները,
մեծանում է արտադրական ցիկլը:
Տեղամասերի կազմակերպումը նույնպես կատարվում է
առարկա-յական և տեխնոլոգիական մասնագիտացմամբ:
Առաջինի դեպքում տեղամասում տեղադրվում են տարբեր
տեսակի սարքավորումներ, որոնք մասնագիտանում են մեկ
148
կամ կառուցվածքատեխնոլոգիապես համասեռ մի քանի
մեքենամասերի մշակման գծով: Այս սկզբունքը կիրառվում է
խոշոր սերիական և զանգվածային արտադրության
պայմաններում: Երկրորդ դեպքում տեղամասում տեղադրվում
են միատիպ սարքավորումներ, որոնք կատարում են
տեխնոլոգիական գործընթացի առանձին գործառույթներ:
Օրինակ, խառատային, հղկման տեղամասեր և այլն: Մշակվող
մասերի անվանացանկը լայն է, որի պատճառով էլ այս
սկզբունքը կիրառվում է մանր սերիական և հատային
արտադրության պայմաններում:
Բացի նշված երկու սկզբունքից, գործարաններում
հանդիպում են նաև խառը մասնագիտացման տեղամասեր:
Արտադրամասի ձևավորման սկզբունքը որոշվում է ըստ
նրա տեղամասերի կազմավորման սկզբունքի: Եթե
արտադրամասի բոլոր տեղամասերը կազմավորվել են
առարկայական (տեխնոլոգիական) սկզբունքով, ապա
արտադրամասի կազմավորման սկզբունքը կլինի
առարկայական (տեխնոլոգիական): Եթե առանձին
տեղամասեր կազմա-վորվել են առարկայական, իսկ մյուսները`
տեխնոլոգիական սկզբունքով, ապա արտադրամասի
կազմավորման սկզբունքը կլինի առարկայական-
տեխնոլոգիական:
Առարկայական սկզբունքով կազմավորված
արտադրամասում տեղամասերի միջև արտադրական կապեր
չկան, քանի որ յուրաքանչյուր տեղամաս փակ ցիկլով
մասնագիտացված օղակ է:
Տեխնոլոգիական սկզբունքով կազմավորված
արտադրամասում տեղամասերի միջև կան արտադրական
սերտ կապեր, որոնց շնորհիվ բոլոր տեղամասերը միասին
թողարկում են մեկ ընդհանուր արտադրանք:
Առարկայական-տեխնոլոգիական սկզբունքով
կազմավորված արտադրամասում որոշ տեղամասերի միջև
կան արտադրական կապեր:
Ձեռնարկության արտադրական կառուցվածքի
տեսակները դասակարգվում են ըստ հետևյալ հատկանիշների.
1. ըստ ստորաբաժանումների կազմի կամ
արտադրական գործընթացի փուլերի,
2. ըստ մասնագիտացման ձևերի,
149
3. ըստ ստորաբաժանումների կազմավորման
սկզբունքների:
Ըստ առաջին հատկանիշի, տարբերում են
արտադրական կառուց-վածքի հետևյալ տիպերը.
• լրիվ տեխնոլոգիական ցիկլով ձեռնարկություններ:
Սրանք ընդգրկում են բոլոր նախապատրաստական, մշակման
և հավաքման արտադրամասերը, օժանադակ ու
սպասարկման ստորաբաժանումների ամբողջ համալիրը,
• ոչ լրիվ տեխնոլոգիական ցիկլով ձեռնարկություններ:
Սրանք մեխանիկահավաքման գործարաններ են, որոնք
ընդգրկում են մշակման և հավաքման արտադրամասերը,
ինչպես նաև օժանդակ և սպասարկման
ստորաբաժանումները: Այս գործարանները
նախապատրաստվածքները ստանում են կոոպերացման
կարգով,
• հավաքման ձեռնարկություններ: Սրանք արտադրանք
են թողարկում այլ մասնագիտացված ձեռնարկություններից
ստացված արտադրանքի մասերի, հանգույցների և
ագրեգատների հիման վրա: Հավաքման ձեռնարկություններն
ունեն հավաքման արտադրամասեր և օժանդակ ու
սպասարկման ստորաբաժանումներ,
• նախապատրաստվածքների արտադրության
ձեռնարկություններ: Սրանք ունեն տեխնոլոգիական
մասնագիտացում և ընդգրկում են նախապատրաստական
արտադրամասեր ու սպասարկման ստորաբաժանումներ,
• առանձին արտադրանքի մասերի արտադրության
ձեռնարկու-թյուններ: Սրանք ունեն արտադրանքի մասերի
մասնագիտացում և ընդգրկում են նախապատրաստական ու
մշակման արտադրամասերը և օժանդակ ու սպասարկման
ստորաբաժանումները:
Ըստ երկրորդ հատկանիշի, արտադրական
կառուցվածքը բաժանվում է հետևյալ տիպերի.
 առարկայական սկզբունքով կազմավորված
ձեռնարկություն-ներ: Այս դեպքում արտադրամասերը
կազմավորվում են առարկայական սկզբունքով և նրանց միջև
բացակայում են արտադրական կապերը: Այդպիսի կառուցվածք
ունեն առարկամասային և առարկայական մասնագիտացման
ձեռնարկությունները,
150
 տեխնոլոգիական սկզբունքով կազմավորված
ձեռնարկություններ: Այս դեպքում արտադրամասերը
կազմավորվում են տեխնոլոգիական սկզբունքով, և նրանց միջև
արտադրական կապեր կան: Այդպիսի կառուցվածք ունեն
տեխնոլոգիական, իսկ երբեմն էլ` առարկայական
մասնագիտացման ձեռնարկությունները,
 առարկայական-տեխնոլոգիական սկզբունքով
կազմավորված ձեռնարկություններ:

Ինքնաստուգման հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է կազմակերպումը և ի՞նչ ուղղություններ ունի:


2. Ի՞նչ է լիազորությունը:
3. Ի՞նչ է պատասխանատվությունը:
4. Ո՞րն է գծային լիազորությունը:
5. Ո՞րն է ֆունկցիոնալ կառուցվածքը:
6. Ի՞նչ է համաշխարհային ապրանքային բաժանումը:
7. Ո՞րն է մատրիցային կառուցվածը:
8. Ո՞րն է ցանցային կառուցվածքը:
9. Ո՞րն է թիմային կառուցվածքը:

 Առաջադրանք
Որպես օրինակ ստեղծել տիպային
հեռահաղորդակցության կամ ՏՏ ճյուղի ձեռնարկություն՝ ըստ
գործունեության տեսակի սահմանելով կազմակերպչական
կառուցվածքը:

151
ԹԵՄԱ 12. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ
ԵՎ ՄՈՏԻՎԱՑԻԱ

12.1. Ձեռնարկության կադրերի կազմն ու կառուցվածքը

Կադրերը յուրաքանչյուր ձեռնարկության կարևորագույն


ռեսուրսն են, որոնց ճիշտ ընտրության և աշխատանքի որակից
մեծամասամբ կախված է ձեռնարկության գործունեության
արդյունավետությունը:
Ձեռնարկության կադրերը ձեռնարկության աշխատողների
հիմնական (հաստիքային) կազմն է: Կախված իրենց կատարման
գործառույթներից՝ ձեռնարկության կադրերը բաժանվում են
հետևյալ տարատեսակների` հիմնական և օժանդակ
աշխատողներ, ղեկավարներ, մասնագետներ, ծառայողներ:
Մասնագիտության ներսում աշխատողներին կարելի է
դասակարգել ըստ իրենց որակավորման աստիճանի:
Աշխատանքային ուղղությունը հատուկ տեսական
գիտելիքների և գործնական հմտությունների համախումբ է,
որոնք անհրաժեշտ են արտադրության կամ ծառայության որևէ
ոլորտում որոշակի աշխատանքների իրականացման համար:
Մասնագիտությունը` գործունեության տեսակ է տվյալ
բնագավառի շրջանակներում, որն ունի յուրահատուկ
առանձնահատկություններ և աշխատողներից պահանջում է
հատուկ գիտելիքներ և ունակություններ:
Որակավորումը` գիտելիքների և գործնական
ունակությունների համախումբ է, որը թույլ է տալիս
իրականացնել որոշակի դժվարության աշխատանքներ:
Ըստ որակավորման աստիճանի` աշխատողներին կարելի է
դասա-կարգել հետևյալ կերպ` առանց որակավորման, ցածր
որակավորմամբ, որակավորմամբ, բարձր որակավորմամբ:
Ղեկավարները բաշխվում են ըստ կառուցվածքի և
կառավարման բաղադրիչների: Ինչպես գիտենք, ըստ
կառավարման կառուցվածքի, ղեկավարները տարանջատվում
են գծայինի և ֆունկցիոնալի, իսկ ըստ կառավարման օղակների`
բարձր (high), միջին (middle) և ցածր (low) օղակների ղեկավարների:
Մասնագետները այն աշխատողներն են, որոնք զբաղվում են
ինժե-ներատեխնիկական, տնտեսական աշխատանքներով`

152
ինժեներները, տնտեսագետները, հաշվապահները,
իրավախորհրդատուները և այլք:
Ծառայողները այն աշխատողներն են, որոնք իրականացնում
են փաստաթղթերի պատրաստումը և ձևավորումը, հաշվառումն
ու վերահսկումը, տնտեսական սպասարկումը` գործավարները,
գանձա-պահները, հաշվառուները և այլք:
Վերոհիշյալ կատեգորիայի աշխատակիցների քանակության
հարա-բերակցությունը դրանց՝ ընդհանուրի մեջ տոկոսներով
արտահայտած, անվանում են կադրերի կառուցվածք:
Կադրերի պլանավորումն ու ընտրությունը: Կադրերի
պլանա-վորման և հաշվառման ժամանակ տարանջատում են
ներկայության, ցուցակային և միջին ցուցակային կազմերը:
Ներկայության կազմը` աշխատողների նվազագույն
անհրաժեշտ քանակն է, որոնք յուրաքանչյուր օր պարտավոր են
ներկայանալ աշխատանքի` սահմանված ժամկետներում
հանձնարարությունները կատարելու համար:
Ցուցակային կազմը` հաստատուն և ժամանակավոր բոլոր
աշխատողներն են, որոնք հաշվառվում են ձեռնարկությունում:
Դրանց կազմում են ինչպես տվյալ պահին աշխատանք
կատարողները, այնպես էլ նրանք, ովքեր գտնվում են հերթական
արձակուրդներում, գործուղման մեջ գտնվողները,
հիվանդության կամ այլ պատճառներով աշխատանքի
չհաճախողները: Աշխատողների ցուցակային կազմը կարող է
սահմանվել որոշակի ամսաթվի համար:
Միջին ցուցակային կազմը սահմանվում է որպես
ժամանակաշրջանի օրացուցային բոլոր օրերի (ներառյալ
արձակուրդային և տոն օրերը) կտրվածքով աշխատողների
ցուցակային կազմի գումարի հարա-բերությունը նույն
ժամանակաշրջանի լրիվ օրացուցային օրերի քանակին:
Գոյություն ունեն աշխատողների նկատմամբ պահանջարկի
(Նմարդ) հաշվառման հետևյալ մեթոդները` ըստ արտադրական
ծրագրի աշխատատարության, ըստ արտադրողականության
նորմի, ըստ սպասարկման նորմի, ըստ աշխատատեղերի:
Ձեռնարկության կադրերը հաստատուն մեծություն չեն
կարող լինել, աշխատողների մի մասը կարող է ազատվել
աշխատանքից, մյուսներն` ընդունվել: Դրա հետ կապված`
որոշվում է կադրերի հոսունության ինդեքսը (Գհոս)`

153
Ա Հեռ
Գ Հոս= ×100 ,
Ա Միջ
որտեղ ԱՀեռ–ը որոշակի ժամանակահատվածում հեռացող
կամ հեռացվող աշխատողների քանակն է, մարդ, ԱՄիջ–ն` նույն
ժամանակահատվածում աշխատողների միջին ցուցակային
թվաքանակը, մարդ:
Սովորաբար հոսունության ինդեքսները հաշվարկվում են մեկ
տարվա համար, չնայած որ դրանք կարող են հաշվարկվել նաև
եռամսյակի կտրվածքով, ինչը թույլ է տալիս հաշվի առնել
սեզոնային տատանումները:
Աշխատանքի պլանավորումն ու նորմավորումը:
Աշխատանքի կազմակերպումը միջոցառումների համախումբ է`
ուղղված աշխատողների աշխատանքի և արտադրության
միջոցների միավորմանը` նպատակ ունենալով հասնել
աշխատանքի արտադրողականության բարձրացմանը և
պահպանել աշխատողների աշխատունակությունն ու
առողջությունը: Աշխատանքի կազմակերպումը կոչված է
ստեղծելու առավել բարենպաստ պայմաններ աշխատուժի
նորմալ գործունեության և վերարտադրության, ինչպես նաև
աշխատանքը առավել գրավիչ ու բովանդակալից դարձնելու
համար:
Աշխատանքի կազմակերպման հիմնական ուղղություններն
են`
• աշխատանքի բաժանման և կոոպերացիայի ձևերի
կատարելագործումը,
• կադրերի որակավորման բարձրացումը և
վերապատրաստումը,
• աշխատանքի մեթոդների և ձևերի ռացիոնալացումը,
• աշխատատեղերի կազմակերպման ու սպասարկման
բարելավումը,
• աշխատանքի պայմանների բարելավումը,
• աշխատանքի կարգուկանոնի ամրապնդումը,
• աշխատանքի շահադրդման փորձի կատարելագործումը,
• աշխատանքի նորմավորման կատարելագործումը:
Աշխատանքի նորմավորումը աշխատանքի կազմակերպման
ինքնուրույն ուղղվածություն է:
Աշխատանքի նորմավորումը` աշխատանքային ծախսերի
չափի սահմանումն է` առավել ռացիոնալ
154
կազմակերպչատնտեսական պայմաններում որոշակի
գործառույթի կամ որոշակի ծավալով աշխատանքների
իրականացման աշխատանքային նորմերի տեսքով:
Աշխատանքային նորմերը տարանջատվում են`
ժամանակային, արտադրման, սպասարկման և
կառավարելիության նորմերի:
Ելնելով արտադրության խնդիրներից ու ձևերից
աշխատանքի տեխնիկական նորմավորման խնդիրն է`
սահմանել վերոհիշյալ նորմերից մեկը.
• ժամանակի նորմը` որոշակի
կազմակերպչատեխնիկական պայմաններում միավոր
արտադրանքի թողարկման/ծառայությունների մատուցման կամ
տվյալ ծավալով աշխատանքների իրականացման համար
պահանջվող ժամաքանակն է, մարդ/ժամ, մարդ/րոպե և այլն:
• Արտադրման նորմը` միավոր ժամանակահատվածում
սահմանված աշխատանքների այն ծավալն է, որը պետք է
իրականացվի աշխատանքային համապատասխան
որակավորում ունեցող աշխատողի կամ աշխատողների խմբի
կողմից որոշակի կազմակերպչա- տեխնիկական պայմաններում:
Արտադրման նորմը` (Hարտ), հակադարձ-համեմատական է
աշխատանքային ծախսումների նորմին`
Տ×Ա մասն
ԱՆ= ,
ԾՆ
որտեղ Տ-ն աշխատանքային ժամանակի տևողությունն է, ժամ
կամ հերթափոխ, Ամասն–ը` աշխատանքների կատարմանը
մասնակցող աշխատողների թվաքանակը, ԾՆ-ը` միավոր
աշխատանքի աշխատանքային ծախսի նորմը:
• սպասարկման նորմը` արտադրական օբյեկտների
(սարքավորման միավորների) քանակն է, որը ենթակա է
սպասարկման միավոր ժամանակահատվածում
համապատասխան որակավորում ունեցող աշխատողի կամ
աշխատողների խմբի կողմից:
• թվաքանակի նորմը` որոշակի մասնագիտացված
աշխատողների թվաքանակն է, որն անհրաժեշտ է կոնկրետ
արտադրական, վարչական գործառույթների կամ
աշխատանքների ծավալի իրականացման համար,

155
• կառավարման նորմը` աշխատողների կամ
կառուցվածքային ստորաբաժանումների այն քանակն է, որը
պետք է կառավարի մեկ մենեջերը:
Աշխատանքի արդյունավետության բարձրացման համար
աշխա-տողների համար սահմանվում է նորմավորված
առաջադրանք` աշխատանքի ծավալ, որը նրանք պարտավոր են
կատարել աշխատանքային հերթափոխի, աշխատանքային
ամսվա կամ այլ միավոր աշխատաժամանակի ընթացքում:
Աշխատանքի նորմերի սահմանման համար կիրառում են
քրոնո-մետրաժի, աշխատանքային օրվա նկարահանման և
աշխատանքային ժամանակի կորուստների ուսումնասիրման
ընտրանքային մեթոդները:
Քրոնոմետրաժը` հիմնական աշխատանքի կրկնվող
տարրերի, ինպես նաև նախապատրաստական և ավարտական
աշխատանքների առանձին տարրերի դիտարկման տեսակ է:
Դրա հիմնական նպատակը արտադրական գործընթացի
կրկնվող տարրերի տևողության սահմանումն է աշխատանքի
նորմերի ու նորմատիվների մշակման, ընդունված նորմերի
վերահսկման, աշխատանքի ռացիոնալ մեթոդների ու ձևերի
ուսումնասիրման համար:
Աշխատանքային օրվա նկարահանումը` դիտարկման
տեսակ է, որի դեպքում չափվում են, առանց բացառության,
աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքն
իրականացնողի կողմից ժամանակի բոլոր ծախսումները:
Աշխատանքի արտադրողականությունը տնտեսական
կարևորագույն ցուցանիշներից մեկն է, որը բնութագրում է
աշխատանքի ծախսումների արդյունավետությունը` ինչպես
առանձին աշխատողի, այնպես էլ ձեռնարկության ողջ
կոլլեկտիվի տեսանկյունից:
Աշխատանքի արտադրողականության հիմնական
ցուցանիշներից են արտադրանքի արտադրողականությունը և
աշխատատարությունը:
Արտադրանքի արտադրողականությունը` (Ա), որոշվում է
որպես ամսվա, եռամսյակի, տարվա կտրվածքով թողարկված
արտադրանքի քանակի (Ք) հարաբերությունը տվյալ
արտադրանքի թողարկման համար անհրաժեշտ
աշխատանքային ժամաքանակին (Ժ), այսինքն`
Ա=Ք/Ժ:
156
Աշխատատարությունը` արտադրանքի
արտադրողականության հակադարձ մեծությունն է, որը
ենթադրում է մեկ միավոր արտադրանք թողարկելու համար
անհրաժեշտ աշխատանքի բոլոր ծախսումները:
Արտադրանքի արտադրողականությունը աշխատանքի
արտադրողականության բնութագրման հիմնական
համապիտանի և ընդունված ցուցանիշն է: Կախված
արտադրանքի թողարկման ծավալի չափման միավորից՝
տարանջատում են աշխատանքի արտադրողականության
որոշման երեք մեթոդ` բնաիրային, աշխատանքային և
արժեքային-նյութական: Աշխատանքի արտադրողականության
չափման բնաիրային մեթոդը բնութագրում է միավոր
ժամանակահատվածում արտադրանքի արտադրության
բնական արտահայտությունը:
Աշխատանքի արտադրողականության բնաիրային
ցուցանիշներն արտահայտվում են կիլոգրամներով, մետրերով,
հատերով և այլն: Աշխատանքի արտադրողականության
չափման աշխատանքային մեթոդը բնութագրվում է
աշխատանքային ժամանակի նորմատիվային ծախսերի և
փաստացի ծախսերի հարաբերությամբ: Աշխատանքի
արտադրողականության գնահատման արժեքային/նյութական
մեթոդը գտել է առավել լայն կիրառություն, հատկապես
տարատեսակ արտադրանք թողարկող ձեռնարկություններում,
քանի որ այս դեպքում ընդունելի է դառնում տարատեսակ
աշխատանքների համեմատումը` դրանք միևնույն դրամական
միավորով արտահայտելու միջոցով:

12.2. Մոտիվացիայի տեսություններ

Արժեքները ինքնամոտիվացիոն միջոցներ են, որոնք


հնարավորություն են տալիս հասկանալու, թե տվյալ անհատի
կյանքում ինչն է կարևոր: Անձնական արժեքների
բացահայտումը կօգնի պարզաբանելու, թե ինչպիսի
պայմանների առկայության դեպքում անհատը կարող է
բավարարված լինել աշխատանքից: Այն կօգնի հասկանալ, որ
աշխատանքային անբավարարվածության պատճառը
անձնական որոշ արժեքներով է պայմանավորված: Մարդիկ
հաճախ ընտրում են այն աշխատանքը, որը ֆինանսապես

157
շահավետ է: Բացահայտելով սեփական արժեքները՝ անհատը
կարող է ավելի ճիշտ որոշումներ կայացնել՝ ելնելով իր համար
աշխատանքի կարևորության աստիճանից: Երբ անհատը
ճշտում է իր արժեքների համակարգը, սովորում է պլանավորել
իր կարիերան, ապա նա կարողանում է հասկանալ, թե ինչու է
գոյություն ունեցող բազմաթիվ հնարավորություններից ընտրել
այս կամ այն աշխատանքը:
Անհատի ներքին մղումները, կարիքները նույնպես ազդում
են կարիերայի ընտրության վրա: Աշխատողի ցանկալի վարքը
ապահովելու և կառավարելու համար, ի շահ
կազմակերպության նպատակների իրագործման, անհրաժեշտ
է ուսումնասիրել այն պահանջմունքները, որոնք դրդում են
աշխատողին գործելու այս կամ այն կերպ: Պահանջմունքների
և շահերի հիման վրա ձևավորվում են անհատին մոտիվացնող
գործոնները:
Մոտիվացիան սեփական անձի և այլ անձանց
շահադրդումն է՝ ուղղված ձեռնարկության և աշխատողների
նպատակների և շահերի համադրման միջոցով առաջադրված
խնդիրների համատեղ լուծմանը:
Կառավարման տեսությունը հարուստ է մոտիվացիայի
խնդրին առնչվող տարբեր մոտեցումներով և մեկնաբանու-
թյուններով: Առավել տարածված է այն մոտեցումը, ըստ որի
մարդու մոտիվները ծագում ու ձևավորվում են՝ համաձայն
պահանջմունքների և շահերի, և նրան մղում գործելու այս կամ
այն կերպ:
Ընդունված է մոտիվացիայի տեսությունները բաժանել 2
խմբի՝ բովանդակային և գործընթացային:
Բովանդակային տեսությունը հիմնավորում է ինդենտի-
ֆիկացված ներքին դրդումները, որոնք ստիպում են մարդկանց
գործել այդպես և ոչ այլ կերպ:
Գործընթացային տեսությունը ավելի ժամանակակից է և
հիմնավորվում է առաջին հերթին նրանով, թե մարդիկ իրենց
ինչպես են պահում կամ ինչպիսի վարք են դրսևորում այս կամ
այն իրավիճակներում` ընկալելով և վերարտադրելով դրանք:
Որպեսզի հասկանալի լինի բովանդակային և գործընթա-
ցային մոտիվացիոն տեսությունների էությունը,
ուսումնասիրենք, թե ինչ են պահանջմունքները:

158
Պահանջմունքներ: Հոգեբանները, ուսումնասիրելով մարդ-
կանց, պարզել են, որ պահանջմունքները ծառայում են որպես
գործողության մոտիվ: Եթե մարդը պահանջմունք ունի, ապա
նրա մեջ արթնանում է նպատակաուղղվածություն՝ այն
բավարարելու համար: Արթնացումը ինչ-որ բանի պակասի
զգացողություն է, որն ունի որոշակի ուղղվածություն: Դա
վարքային պահանջմունքների ցուցաբերումն ու
կենտրոնացումն է՝ նպատակին հասնելու համար: Նպատակն
այս դեպքում պահանջմունքների բավարարման միջոց է:
Այսինքն, պահանջմունքը ինչ-որ բանի անբավարարվա-
ծությունն է: Տարբերակում են առաջնային և երկրորդային
պահանջմունքներ: Առաջնային են ֆիզիոլոգիական կամ
բնազդային պահանջմունքները: Երկրորդային են հոգեբանական
պահանջմունքները` հաջողության, իշխանության ձգտումը և
այլն:
Երբ մարդու մոտ առաջանում է անբավարարվածություն,
նա ձգտում է այն բավարարել: Այս մղումը, երբ
նպատակաուղղված է, կոչվում է շահադրդում: Նպատակի
հաղթահարումից հետո բավարարվածությունն ազդեցություն է
թողնում մարդու ապագա վարքի վրա: Ընդհանուր դեպքում
մարդու մոտիվացիոն մոդելը ներկայացված է գծանկար 1 –ում:
Պահանջմուն Դրդում Վարք Նպատակ
ք կամ (գործողու-
մոտիվներ թյուններ)

Բավարարված
պահանջմունքների արդյունք.
1. բավարարում,
2. մասնակի բավարարում,
3. անբավարարվածություն:

Նկ. 12.1. Մոտիվացիայի մոդելը

Խրախուսում: Մոտիվացիայի քննարկման ժամանակ


խրախուսումը ունի ավելի լայն իմաստ: Խրախուսումն այն
ամենն է, ինչ անձը թանկ և կարևոր է համարում իր համար:
Խրախուսումը լինում է ներքին և արտաքին կամ
նյութական և բարոյական: Ներքին խրախուսումը առաջանում է
159
աշխատանքից, իսկ արտաքինը՝ արտաքին միջավայրից:
Օրինակ, աշխատավարձ, գովասանք և այլն: Խրախուսումը
աշխատավարձի համակարգի լրացումն է:
Մոտիվացիայի բովանդակային տեսություն: Այս
տեսությունը ներկայացնում են Աբրահամ Մասլոուն, Ֆրեդերիկ
Հերցբերգը և Դեվիդ Մակ-Կլելլանդը:
Հիերարխիկ պահանջմունքներն ըստ Մասլոուի: Մասլոուն,
ձևավորելով իր տեսությունը 40-ականներին, ընդունեց, որ մար-
դիկ ունեն բազմաթիվ պահանջմունքներ, դրանք բաժանելով
հինգ հիմնական մասի.
1. Ֆիզիոլոգիական` սնունդ, հանգիստ, սեքս և այլն:
2. Անվտանգության և ապագայի նկատմամբ վստահություն:
3. Սոցիալական` ընդունվելը այլ մարդկանց կողմից,
պատկանելությունը որևիցե խմբին և այլն:
4. Հարգանքի` ինքնահարգանքի, շրջապատող միջավայրի
հարգանքը և այլն:
5. Ինքնաբացահայտում` նպատակներին հասնելը և այլն:
Դրանք ներկայացվում են նկար 12.2.-ում:
Ըստ Մասլոուի՝ ներքին պահանջմունքները բավարարելուց
հետո միայն կարելի է անցնել վերին պահանջմունքների բավա-
րարմանը: Սակայն առավել ուշ տարբեր գիտնականների վերլու-
ծությունների արդյունքները ցույց տվեցին տվյալ մոտեցման թե-
րությունը: Հաջորդականության գաղափարը միշտ չէ, որ
պահպանվում է: Սակայն Մասլոուի տեսությունը հսկայական
առաջընթաց ապահովեց ձեռնարկությունների, անհատի
սոցիալ-հոգեբանական կառավարման խնդիրները լուծելիս:

Ինքնաարտահայտո
ւմ

Բարձր կարգի
պահանջմունքներ Հարգանք

Սոցիալական,
պատկանելիությո
160 ւն
Ցածր կարգի Անվտանգությու
պահանջմունքներ նև
ապահովություն
Ֆիզիլոգիական
Նկ 12.2. Պահանջմունքների բուրգն ըստ Մասլոուի

Մասլոուի տեսության քննադատությունը հիմնականում


այն է, որ նրան չի հաջողվել հաշվի առնել մարդկանց
անհատական պահանջմունքները և դրանց տարբերություն-
նները:
Ամերիկացի գիտնական Ֆրեդերիկ Հերցբերգը եկավ
այն եզրակացության, որ աշխատանքում կան հիգիենիկ և
մոտիվացիոն պահանջմունքներ (գործոններ): Ըստ նրա,
մարդուն բնորոշ են երկու խումբ պահանջմունք: Առաջին խմբի
պահանջմունքները բնորոշում է անհատին որպես
կենսաբանական էակի և պայմանավորում են հիգիենիկ
գործոնների դերը: Երկրորդ խումբը բնորոշում է անհատին
որպես սոցիալական էակի և պայմանավորված է մոտիվացիոն
գործոններով: Աշխատանքի հիգիենիկ գործոններնն են՝ ֆիր-
մայի քաղաքականությունը, միջանձնյա փոխհարաբե-
րությունները, աշխատանքային պայմանները, աշխատանքի
կազմակերպումը և այլն: Մոտիվացիոն գործոններն են՝
աշխատանքային առաջխաղացման, կատարելագործման հնա-
րավորությունները, պատասխանատվությունը, աշխատանքի
արդյունքների ճանաչումը և այլն:

Հիգիենիկ Մոտիվացիոն
 Ֆիրմայի քաղաքականութ-  Հաջողություն
յուն և ադմինիստրացիա  Առաջխաղացում
 Աշխատանքի պայմաններ  Աշխատանքի արդյունքների
 Աշխատավարձ ընդունում և հաստատում
 Ղեկավարների, ենթակա-  Պատասխանատվության մեծ
ների հետ մարդկային հարաբե- աստիճան
րություններ  Ստեղծագործական և գործ-
 Աշխատանքի անմիջական նական աճի հնարավորություն
հսկման աստիճան

161
Հերցբերգի և Մասլոուի տեսությունների համեմատումը
տվեց հետևյալ արդյունքը.
Ինքնաարտահայտում՝ Մոտիվացիոն գործոն
հարգանք
Սոցիալական, Հիգիենիկ գործոններ
անվտանգության,
ֆիզիոլոգիական

Մակ-Կլելլանդի տեսություն: Վերջինս ուշադրություն էր


դարձնում վերին հարթությունների պահանջմունքներին և նշում
դրանցից երեք հիմնականները` իշխանություն, հաջողություն և
մասնակցություն:
Մակ-Գրեգորը, որի գաղափարները լայն տարածում ստա-
ցան 60-70 ական թվականներին, տվեց իր հանրահայտ X և Y տե-
սությունները (աղյուսակ 2.4): “X” տեսությանը հակադրեց իր “Y”
տեսությունը՝ հիմնված այն պատկերացման վրա, որ մարդն
անկախ է, կրում է պատասխանատվություն և ձգտում է զար-
գացման ու աճի: “X” տեսության հիմքում ընկած է իշխանության
կիրառմամբ ղեկավարելն ու հսկելը, իսկ մարդը հանդես է գալիս
միայն որպես իներտ օբյեկտ: Մինչդեռ ըստ “Y” տեսության, կա-
րևոր է անհատի համար ստեղծել այնպիսի պայմաններ,
որոնցով նա իր անձնական նպատակներին կարող է հասնել՝
ձեռնարկության գործունեության նպատակների,
հաջողությունների հետ համակցելով իր շահերը:

X և Y տեսությունների հիմնական դրույթները

162
X տեսություն
 Միջին անհատը ունի թշնամական վերաբերմունք աշխատանքի
նկատմամբ և հնարավորության դեպքում խուսափում է դրանից:
 Քանի որ շատ մարդիկ աշխատանքին վերաբերվում են հակա-
կրանքով, ապա մենեջերները կազմակերպության
նպատակներին հասնելու համար պարտավոր են պարտադրել
ենթականերին, հսկել և ենթարկել տույժերի:
 Միջին անհատը նախընտրում է, որ իրեն ղեկավարեն, չի ցանկա-
նում պատասխանատվություն կրել, առավել գնահատում է իր
անվտանգությունը և չունի բարձր նկրտումներ:
Y տեսություն
 Թշնամական վերաբերմունքը սխալական է: Անհատի
ֆիզիկական և մտավոր ջանքերը իրատեսական են:
 Կազմակերպության նպատակներին հասնելու համար
իրավական չեն արտաքին հսկումը և ահաբեկումները, վախը՝
որպես պատժի միակ ձև: Անհատը, որը ձգտում է նպատակների
հաղթահարմանը և ընկալում է դրանց կարևորությունը,
ցուցաբերում է արդյունավետ ինքնահսկում և
ինքնակառավարում:
 Որոշակի պայմաններում միջին անհատը ոչ միայն պատասխա-
նատվություն է վերցնում է իր վրա, այլև պատրաստ է կատարելու
լրացուցիչ պարտականություններ:
 Շատ աշխատակիցներ հնարավորություն ունեն զարգացնելու
իրենց պատկերացումների շրջանակը, նորարարական միտքը և
վարպետությունը:
 Ներկա արդյունաբերականացված կյանքում ամբողջությամբ չի
օգտագործվում միջին անհատի ինտելեկտուալ պոտենցիալը:

Գործընթացային տեսություն: Այս տեսության


ուղղություններն են ակնկալումների, արդարության տեսություն-
ները և Պորտեր-Լոուերի մոդելը:
Ակնկալումների տեսություն: Այս տեսությունը
առանձնահատուկ տեղ է տալիս մոտիվացիայի 3 գործոններին.
ա. Աշխատանքի ծախսումներ-արդյունք, օրինակ՝ շրջանա-
վարտը կարող է ակնկալել, որ եթե գործադրի լրացուցիչ ջանքեր,
սովորի բարձր գնահատականներով, կատարի փայլուն ավար-
տական աշխատանք, իր արտադրական և նախաավարտական
պրակտիկաները անցկացնի որևիցե հեղինակային ֆիրմայում,
տիրապետի օտար լեզուների և քոմփյութերային գրագիտությա-
նը, ապա ավարտելուց հետո կստանա համապատասխան աշ-
163
խատանք: Եթե ստացվում է, որ գործադրված ջանքերի և
հասած արդյունքների միջև ուղղակի կապ չկա, ապա ըստ
ակնկալման տեսության՝ շրջանավարտի մոտիվացիան
կթուլանա:
բ. Արդյունքների հետ կապված ակնկալում-խրախուսում:
Մեր օրինակում շրջանավարտը ստանում է իր ակնկալած
աշխա-տանքը և համապատասխան այդ հաստիքի կամ
աշխատանքի՝ իր խրախուսումը, պարգևատրությունը
(աշխատավարձ, հաճելի կոլեկտիվ, ճանաչված ֆիրմա՝ իր
կերպարով և կուլտուրայով, կարիերայի զարգացում և այլն):
գ. Ենթադրվող հարաբերական բավարարվածություն կամ
անբավարարվածություն: Եթե խրախուսումը կամ պարգևատ-
րումը ցածր է, այսինքն՝ ստացված պարգևատրման արժեքը
մարդու համար մեծ չէ, ապա գործունեություն ծավալելու, առա-
վել ակտիվ աշխատելու մոտիվացիան այս դեպքում կթուլանա:
Այս գործոնների փոխկապվածությունը ներկայացվում է -
նկար 12.3-ում:
Ակնկալում, որ Ակնկալում, որ Ակնկալվող
ջանքերը կտան արդյունքին պարգևատրմա
ցանկալի կհետևի ն արժեքը
արդյունք սպասվող
խրախուսում
Բավարարվ. Մոտիվացի
Արդյունք- կամ ա
Աշխատանք- Խրախուսում անբավարար
Արդյունք վածություն

Նկ. 12. 3. Ակնկալումների բանաձևը

Արդարության տեսություն: Այս տեսության համաձայն՝


մարդիկ սուբյեկտիվորեն են մոտենում վարձատրությանը, խրա-
խուսմանը՝ իրենց գործադրած ջանքերին համապատասխան և
համեմատում այն այլ աշխատողներին տրվածի հետ: Եթե համե-
մատության արդյունքում անհատը ճշտում, պարզում է իր
համար, որ առկա է անարդար մոտեցում, այսինքն՝ նկատում է,
որ իր գործընկերը նույն աշխատանքի դիմաց ստացել է ավելի
բարձր խրախուսման միավոր, արժեք, ապա նրա մեջ
առաջանում է հոգեբանական լարվածություն, և արդյունքում՝
նվազում է շահադրդվածությունը, մոտիվացիան: Մարդիկ
164
կարող են վերականգնել հավասարակշռությունը կամ
արդարությունը, եթե փոխեն ծախսած ջանքերի չափը կամ էլ
խրախուսման աստիճանը: Այն աշխատողները, որոնք գտնում
են, որ ուրիշների հետ համեմատած իրենք լիովին չեն
պարգևատրվել, կարող են սկսել աշխատել ավելի պակաս
ինտենսիվ և հակառակը:
Պորտեր-Լոուերի մոդել: Լայման Պորտերի և Էդվարդ
Լոուերի մշակած մոտիվացիայի մոդելը ներառում է
ակնկալումների և արդարության տեսությունների տարրեր
(նկար 12.4):

Կարողություն
Պարգևա- և բնութագիր Պարգևատրու
տրումների 4 մ
արժեքը 8
1

Ջանքեր Ներքին
Արդյունքնե պարգևատ
3 ր րում
6 7ա Բավարարված
Ջանքեր- ություն
պարգևատրում 9
հավանակա-
նության Աշխատողի
գնահատականը դերի Արտաքին
2 գնահատու պարգևատրու
Նկ.
մ 12.4. Պորտեր-Լոուերի մոդելը
մ
5 7բ
Բերված մոդելում մոտիվացիան արդյունք է պահանջմունք-
ների, ակնկալումների և աշխատողի կողմից արդարացի վար-
ձատրության ընկալման:
Այս մոդելի համաձայն, արդյունքները, որոնց հասել են
աշխատակիցները, կախված են 3 գործոնից` ջանքերից,
կարողություններից և աշխատանքի դերի գնահատականից:
Ջանքերի կիրառման աստիճանը որոշվում է խրախուսման,
պարգևատրման արժեքով և վստահության աստիճանով:
Մոդելում ներառվում է նաև պարգևատրման և արդյունքների
փոխհարաբերությունը:
Ջանքերը, իրենց հերթին, կախված են պարգևատրումից:
Արդյունքները կարող են կախված լինել ներքին պարգևատրու-
165
մից, ինչպես, օրինակ, կատարած աշխատանքից հաճույք ստա-
նալուց, ինքնահարգանքի զգացումից և արտաքին պարգևա-
տրումից՝ ղեկավարների գովեստից, պարգևավճարից և այլն:
Ընդհատ գիծը դեպի պարգևատրում տրվել է նրա համար, որ-
պեսզի ցույց տրվի, որ արդարության տեսության համապա-
տասխան՝ մարդիկ ունեն պարգևատրման արդարության իրենց
սեփական գնահատականը: Բավարարվածությունը արտաքին
և ներքին պարգևատրումների արդյունքն է, արտաքին ու
ներքին պարգևատրումների համախումբը:
Մոտիվացիոն համակարգի ձևավորման ժամանակ առանձ-
նահատուկ մոտեցում պետք է ցուցաբերվի աշխատողների
առանձին կատեգորիաների նկատմամբ, այսինքն՝
կառավարման բարձր հարթություններում կիրառվող մոտե-
ցումները նույն ազդեցությունը չեն կարող ունենալ
կառավարման մյուս հարթություններում:

12.3. Անձնակազմի խթանում և վարձատրություն

Խթանման ենթահամակարգի հիմքում ընկած են հետևյալ


սկզբունքները.
• համակարգայնություն,
• հարմարվողունակություն,
• կոմպլեքսայնություն (լիակազմություն),
• արդյունավետություն,
• ազգային առանձնահատկությունները հաշվի առնելը:
Անձնակազմի խթանման ձևերը բաժանվում են չորս խմբի.
1) Հիմնական նյութական պարգևատրումը դիտվում է
որպես բազիս` ցանկացած երկրի և աշխատանքային
պայմանների համար: Միջազգային ֆիրմայում աշխատողի
վարձավճարը կազմում է ընդհանուր պարգևատրման 40...70%-ը:
Երկրորդ մակարդակը` հավելավճարները, լրացուցիչ
մուծումները, պարգևները կազմում են ընդհանուր վճարումների
մինչև 60%-ը:
2) Փոխհատուցումը ֆիրմայում աշխատողների խթանման
գործիք-ների հավաքածուն է: Դա տեղական և միջազգային
միջավայրում պարգևատրման համակարգի միջև եղած
հիմնական տարբերությունն է: Ֆիրմաները փոխհատուցում են
աշխատողի փոխադրման հետ կապված իրական և ենթադրվող
166
ծախսերը, ինչպես նաև տրամադրում են սոցիալական վճարներ
և արտոնություններ:
3) Ոչ նյութական խթանումը ներկայացնում է
աշխատակիցների շահադրդման դասական ձևը (նոր
աշխատանք, երախտագիտություն), ինչպես նաև խաղեր,
մրցույթներ և ընդհանուր ու հատուկ ուսուցման ծրագրեր:
4) Միացված խթանումն օգտագործում է նյութական, ոչ
նյութական ձևերի համակցումը և դառնում է խթաման ու
փոխհատուցման լրացման ձև: Աշխատողների շահադրդման
տարբեր եղանակները (նվերներ, մրցանակներ,
ապահովագրական ծրագրեր) ուղղված են նրանց կողմից
օրինապահության ամրապնդմանը ներկա պահին և նրանց
աշխատանքի ակտիվության մեծացմանը ապագայում:
Աշխատանքի վճարման պրակտիկան անմիջական
ազդեցություն է ունենում ֆիրմաների մրցակցային
առավելությունների վրա ինչպես տեղային, այնպես էլ գլոբալ
մասշտաբներով: Աշխատավարձի չափը կախված է հետևյալ
գործոններից`
• բիզնեսում ներդրված միջոցները,
• տվյալ տարածաշրջանում մասնագիտության
պահանջարկը և առաջարկը,
• ապրելու արժեքը,
• երկրի օրենսդրությունը,
• գործատու-աշխատող-արհմիություն
հարաբերությունների առանձնահատկությունը :
Վճարման ձևը (հավելավճար, մրցանակ, փոխհատուցում)
իր հերթին կախված է սովորույթներից, հարկերից և
կառավարության պահանջներից: Ֆիրմաները հաճախ
սահմանում են ավելի բարձր աշխատավարձ, քան մյուս
ընկերությունները, որպեսզի գործող կազմակերպություններից
ներգրավեն բարձրորակ աշխատուժ:
Յուրաքանչյուր երկրում կարող են լինել սեփական
լրացուցիչ բարիքներ, դրա համար բացի հիմնական վճարից,
աշխատողին տրա-մադրվում է հատուկ բարիքների
հավաքածու: Այդ բարիքները կարող են վերաբերել նյութական ,
ոչ նյութական կամ խառը խթանմանը:
Զբաղվածության երաշխիքը շատ երկրներում կարող է
ընկալվել որպես բարիք: Հաճախ աշխատողներին հեռացնելը
167
ընդհանրապես հնարավոր չէ կամ էլ շատ թանկ է: Դրա համար
ֆիրմաները վերանայում են զբաղվածության երաշխավորումը ,
որպես լրացուցիչ խթան` տեղացի աշխատողների համար:
Ֆիրման կամ նրա առանձին աշխատողները կարող են
պատասխա-նատվություն կրել արտադրական
վնասվածության և հասցված նյութական վնասի համար:
Ապահովագրման և անվտանգության տեխնիկայի վրա արված
ծախսերի չափը տարբեր երկրներում կարող է տարբեր լինել:
Սակայն արտասահմանյան գործողությունների իրականացման
ժամանակ ֆիրմաները այդ ծախսերը մտցնում են
փոխհատուցման ծրագրի մեջ:
Աշխատանքի վրա կատարված ծախսերն անընդհատ
փոփոխվում են, դրա համար ֆիրմաները պետք է հաշվի առնեն
հետևյալ գործոնները.
• արտադրողականության մակարդակի փոփոխությունը,
• փոփոխությունները աշխատանքի վճարման
տարիֆներում,
• տարիֆների փոխանցումը արտասահմանյան արժույթի:
Աշխատանքի վարձատրությունը: Ձեռնարկության
աշխատողների աշխատանքի վարձատրությունը՝
արտադրական կամ ծառայությունների մատուցման
գործընթացում ներգրավված աշխատանքային ռեսուրսների
վարձատրությունն է: Հիմնականում այն սահմանվում է
կատարված աշխատանքի քանակով և որակով, սակայն դրա
վրա ազդում են նաև զուտ շուկայական գործոններ, օրինակ,
աշխատանքի պահանջարկն ու առաջարկը, ձևավորված
կոնյունկտուրան, տարածքային առանձնահատկությունները,
իրավական նորմերը և այլն:
Գոյություն ունեն ձեռնարկության կողմից աշխատանքի
վարձա-տրության արդյունավետ կազմակերպման որոշակի
սկզբունքներ`
1) Աշխատանքի վարձատրության միջոցները պետք է լինեն
իրական վաստակված, այսինքն` գումարը պետք է ուղղակի
կախված լինի ձեռնարկության գործունեության արդյունքներից ,
ստացված եկամուտներից, ռեսուրսների օգտագործման
ռացիոնալությունից, ընթացիկ ծախսերի խնայումից:
2) Աշխատավարձը պետք է որպես խթանիչ գործոն լինի:
Ցածր աշխատավարձը չի խթանում արդյունավետ
168
աշխատանքին` աշխա-տավարձը վերածելով սոցիալական
վճարի:
3) Աշխատանքի վարձատրությունը պետք է իրականացվի`
հաշվի առնելով քանակի, որակի, ինտենսիվության,
աշխատանքի բարդության, պայմանների և աշխատողների
որակավորման գործոնները:
4) Յուրաքանչյուր աշխատող պետք է տեսնի
աշխատավարձի և իր անձնական ու կոլեկտիվ աշխատանքի
արդյունքի միջև կապը:
Այս սկզբունքներն իրականացվում են
ձեռնարկություններում աշխատանքի դիմաց վճարման
մեխանիզմի, տարիֆային համակարգի, աշխատավարձի ձևի և
համակարգի, տարբեր կատեգորիաների աշխա-տողների
աշխատանքի վարձատրության կազմակերպման միջոցով:
Տարիֆային համակարգը նախատեսված է տարբեր
ճյուղերի և կատեգորիաների, տարբեր բարդության
աշխատանք իրականացնող աշխատողների աշխատանքի
վարձատրության տարանջատման համար: Այն բաղկացած է
երեք տարրերից` տարիֆային դրույքներից, տարիֆային
ցանցերից և տարիֆային-որակավորման տեղեկատուներից:
Տարիֆային դրույքները որոշում են միավոր ժամանակում
(օրինակ, ժամ, օր, ամիս և այլն) աշխատանքի վարձատրման
չափը: Տարիֆային դրույքները սահմանվում են` կախված
աշխատանքի ծանրությունից, վնասակարությունից ու
ինտենսիվությունից:
Տարիֆային ցանցերը սահմանում են աշխատանքային
հարա-բերակցությունը` կախված դրա որակավորումից :
Արդյունաբերական ձեռնարկություններից
մեծամասնություններում, կախված որակավորու-մից,
աշխատողներն ու աշխատանքները բաժանվում են վեց
տարիֆային կարգերի:
Տարիֆային ցանցը բնութագրվում է տարիֆային
գործակցով և տարիֆների չափերով: Տարիֆային գործակիցը
տվյալ տարիֆային կարգի դրույքաչափի և տարիֆային
առաջին կարգի դրույքաչափի հարաբերությունն է:
Աշխատանքի տարիֆիկացումը և դրանց տարիֆային
կարգերի տրամադրումը իրականացվում է Միասնական
տարիֆային տեղեկա-տուի համաձայն: Տեղեկատուները և
169
դրանց կիրառման ձևերը սահման-վում են Հայաստանի
Հանրապետության Կառավարության կողմից, չնայած այն
բանին, որ ներկայումս աշխատանքի տարիֆիկացումը կրում է
ավելի շուտ ձևական բնույթ, և առավել կիրառական է
աշխատանքի ինդեքսավորման գաղափարը:
Ներկայումս, սեփականության տարաբնույթ ձևերի
առկայության պայմաններում ձեռնարկություններն ու
կազմակերպությունները սկսել են կիրառել աշխատանքի
վարձատրման այնպիսի ոչ ավանդական մեթոդ, ինչպիսին է ոչ
տարիֆային համակարգը:
Աշխատանքի վարձատրության ոչ տարիֆային համակարգը
աշխա-տողի աշխատավարձը լրիվ կախվածության մեջ է դնում
ողջ կոլեկտիվի աշխատանքի վերջնական արդյունքից:
Վարձատրության այսպիսի համակարգում չեն սահմանվում
հստակ դրույքաչափեր:
Ղեկավարների, մասնագետների և ծառայողների
աշխատանքի վարձատրությունն իրականացվում է, որպես
կանոն, համաձայն աշխա-տանքային պայմանագրում
սահմանված դրույքաչափերի:
Աշխատաքնի շահադրդման կարևոր բաղադրիչներից է
աշխա-տանքի վարձատրության օպտիմալ կազմակերպման
ձևերի ընտրու-թյունը: Տարանջատում են աշխատանքի
վարձատրության երկու հիմնական ձև` գործարքային և
ժամավճարային, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ունի իր
տարատեսակները:
Աշխատանքի գործարքային վարձատրության դեպքում
աշխատա-վարձը հաշվարկվում է իրականացված
աշխատանքի կամ թողարկված արտադրանքի յուրաքանչյուր
միավորի համար: Աշխատանքի գործար-քային
վարձատրությունը խթանում է աշխատողի որակավորման
բարձրացմանը՝ ապահովելով նրա նյութական շահերը
աշխատանքի արտադրողականության նկատմամբ:
Գործարքային վարձատրությունն ունի հետևյալ
ենթահամակար-գերը` ուղղակի գործարքային, պրոգրեսիվ-
գործարքային, պարգևավճա-րային-գործարքային, ակորդային,
անուղղակի-գործարքային և այլն:
Ուղղակի գործարքայյին վարձատրման ժամանակ
աշխատավարձը հաշվարկվում է մատուցված
170
ծառայությունների կամ թողարկված արտադրանքի
միավորների քանակի և դրանց միավորի գնի արտադրյալի
միջոցով: Յուրաքանչյուր միավորի գինը որոշվում է հետևյալ
բանաձևով`
P=T/Hարտ կամ` P=T*Hժամ ,
որտեղ T–ն կատարվող աշխատանքի ժամային տարիֆային
դրույքաչափն է, հազ. դրամ, Hարտ - ը` արտադրության
ժամային նորմը, Hժամ – ը` միավոր արտադրանքի կամ
աշխատանքի ժամանակի նորմը:
Պրոգրեսիվ-գործարքային վարձատրության դեպքում
սահմանված նորմի սահմաններում թողարկված արտադրանքը
վճարվում է ուղղակի գործարքային վճարման դրույքաչափերով,
իսկ նորմի գերակատարված մասը` բարձրացված
դրույքաչափերով:
Պարգևավճարային-գործարքային վարձատրության
պայման-ներում աշխատավարձը բաղկացած է երկու` ուղղակի
գործարքային և պարգևավճարային մասերից (նորմի կամ
որակական ցուցանիշների գերակատարման ժամանակ):
Ակկորդային վարձատրման համակարգի դեպքում
աշխատանքի վարձատրության չափը սահմանվում է ողջ
արտադրանքի կամ մատուց-ված ծառայությունների համար:
Անուղղակի-գործարքային վարձատրության ժամանակ
աշխատող-ների աշխատավարձը կախված է այն
աշխատողների աշխատանքի արդյունքից, ում իրենք
սպասարկում են:
ժամավճարային անվանում են վարձատրության
համակարգը, որի դեպքում աշխատավարձը սահմանվում է ըստ
նախապես սահմանված դրույքաչափերի կամ փաստացի
աշխատած ժամաքանակի: Ժամավճա-րային համակարգն ունի
երկու հիմնական տարատեսակ` պարզ-ժամավճարային և
պարգևավճարային-ժամավճարային:
Պարզ-ժամավճարային համակարգի դեպքում աշխատողը
ստանում է լրիվ տարիֆային դրույքաչափը, այն դեպքում, երբ
նա կատարել է ողջ հանձնարարությունը, իսկ եթե
հանձնարարությունը մասամբ չի կատարվել, ապա այն
համամասնորեն կրճատվում է:
Պարգևավճարային-ժամավճարային վարձատրության
համակարգի դեպքում աշխատողը, բացի իր կողմից
171
իրականացված աշխատանքի դիմաց վճարվող դրույքաչափից,
ստանում է նաև պարգևավճար` որոշակի քանակական և
որակական ցուցանիշների նվաճման համար: Իրականում
տնտեսագիտության մեջ կարող են հանդիպել աշխատանքի
վարձատրության այլ ձևեր, որոնք ոչ այլ ինչ են, քան վերը նշված
ձևերի ենթաձևավորումները:
Աշխատանքի վարձատրության ընդհանուր գումարը
բաղկացած է հիմնական և լրացուցիչ աշխատավաձերից:
Հիմնական աշխատավարձն ընդգրկում է տարիֆային
աշխա-տավարձը և պարգևավճարը: Բացի հիմնական
աշխատավարձից, աշխատողը կարող է ստանալ նաև
լրացուցիչ աշխատավարձ, որը ներառում է գիշերային
աշխատանքի դիմաց վարձատրությունը, աշակերտների
պատրաստման դիմաց վարձատրությունը և այլն:
Տարանջատում են նաև անվանական (նոմինալ) և իրական
աշխատավարձեր հասկացությունները:
Անվանական (նոմինալ) աշխատավարձն այն գումարն է, որը
ստանում է աշխատողը աշխատանքի որոշակի
ժամանակահատվածում: Իրական աշխատավարձը ցույց է
տալիս, թե սպառողական ապրանքների ինչպիսի
քանակություն կարելի է ձեռք բերել անվանական
աշխատավարձով գների և տարիֆների տվյալ պայմաններում`
հաշվի առնելով գնաճի մակարդակը:
Աշխատանքի վարձատրության ժամանակ կիրառվում է
աշխատավարձի ֆոնդ հասկացությունը:
Աշխատավարձի ֆոնդը դրամական վճարների այն գումարն
է, որը վճարվում է տարիֆային դրույքների, գործարքային գների,
դրույքա-չափերի, պարգևավճարների և աշխատանքի այլ
տեսակների վճարում-ների համար: Օրինակ, գործարքային
աշխատողների համար աշխատավարձի ֆոնդը կլինի`
Աֆ=Տդ*Ֆ*Թաշխ*ԱՐն,
որտեղ Տդ-ն տարիֆային դրույքն է՝ նախատեսված
արտադրական պլանային ծրագրի միջին կարգով, Ֆ-ն` մեկ
միջին ցուցակային աշխատողի արդյունավետ աշխատանքի
տարեկան ֆոնդը, Թաշխ-ը` գործարքային աշխատողների
պլանային թվաքանակն է, ԱՐն-ը` պլանային
ժամանակաշրջանում արտադրանքի նորմերի կատարման
գործակիցը:
172
Ինքնաստուգման հարցեր և առաջադրանքներ

1. Որո՞նք են ձեռնարկության կադրերը: Ինչպե՞ս են


դասակարգվում:
2. Ի՞նչ է կադրերի հոսունությունը, ինչպե՞ս է այն
հաշվարկվում:
3. Ի՞նչ է աշխատանքի նորմավորումը: Նորմերի ի՞նչ
տեսակներ կան:
4. Ի՞նչ է աշխատանքի արտադրողականությունը և
աշխատատարությունը:
5. Ի՞նչ է մոտիվացիան:
6. Ի՞նչ է ենթադրում մոտիվացիայի բովանդակային
տեսությունը:
7. Ի՞նչ է ենթադրում մոտիվացիայի գործընթացային
տեսությունը:
8. Որո՞նք են Մասլոուի բուրգի մակարդակները:
9. Ի՞նչ է ենթադրում արդարության տեսությունը:
10.Ի՞նչ է ենթադրում սպասումների/ակնկալիքների
տեսությունը:
11.Որոնք են անձնակազմի խթանման ձևերը:
12.Ի՞նչ է տարիֆային համակարգը, դրույքները, ցանցերը և
գործակիցը:
13.Ի՞նչ է ոչ տարիֆային համակարգը:
14.Որո՞նք են աշխատանքի վարձատրության ձևերը:
15.Ի՞նչ է աշխատավարձի ֆոնդը, ինչպե՞ս է այն հաշվարկվում

 Առաջադրանք 1
Դիտարկեք այնպիսի իրավիճակ, երբ Դուք հանդիսանում
եք տարբեր ազգություն, մշակույթ, ինչպես նաև լեզվական ու
գիտելիքների տեսանկյունից տարբեր ունակություններով
աշխատակիցներ ունեցող ընկերության ղեկավար: Կատարեք
վերլուծություն. մոտիվացիոն տեսություններից ո՞րը/որո՞նք են
ըստ Ձեզ առավել նպատակահարմար և ուշադրությանն
արժանի տվյալ ընկերության համար և ինչու:

 Առաջադրանք 2

173
Վերլուծեք ՏՏ կամ հեռահաղորդակցության ոլորտի
ընկերության կամ դրա որևէ ստորաբաժանման մոտիվացիոն
ռազմավարությունը՝ օգտվելով Պորտեր-Լոուերի մոդելի
ալգորիթմից:

174
ԹԵՄԱ 13. ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Վերահսկումը գործընթաց է, որն ապահովում է


կազմակերպության առջև դրված խնդիրների հաղթահարումը:
Այն կառավարման եզրափակիչ գործառույթն է, առանց որի
անհնար է արդյունավետորեն իրականացնել կառավարման
մյուս գործառույթները` պլանավորումը, կազմակերպումը և
մոտիվացիան:
Անրի Ֆայոլը գտնում է. Վերահսկումն այն հաստատումն
է, որ ամեն ինչ ընթանում է ըստ նախօրոք հաստատված պլանի,
գոյություն ունեցող փաստաթղթերի, նորմերի և գործող
սկզբունքներին համապատասխան:
Վերահսկման խնդիրն է հնարավորինս արագ
բացահայտել կազմակերպության համար անբարենպաստ
իրավիճակները, գործունեության վերաբերյալ բացթողումներն
ու թերությունները, հնարավորություն ընձեռել
ղեկավարությանը ձեռնարկելու համապատասխան
միջոցառումներ դրանց շտկման ուղղությամբ:
Ղեկավարները սկսում են իրականացնել վերահսկման
գործառույթը սկսած այն ժամանակից, երբ նրանք ձևակերպում
են նպատակներն ու խնդիրները և սկսում ստեղծել
կազմակերպությունը:
Ըստ Պիտեր Դրակերի. վերահսկումը և որոշակի
ուղղություւնները հոմանիշներ են:
Ինչու՞ է անհրաժեշտ վերահսկումը:
1.Անորոշություն: Արտաքին միջավայրի
փոփոխությունները` քաղաքական, տնտեսական սոցիալական
ոլորտում, միջազգային իրադրության սրումը և այլն, այն
գործոններն են, որոնց կանխատեսումը բավականին բարդ է:
Այս միջավայրի բացասական ազդեցությունը իր
համապատասխան հետևանքն է թողնում նաև ներքին
միջավայրի վրա: Վերահսկումն անհրաժեշտ է այս
անորոշության գործոնի նվազեցման և ռիսկերից խուսափելու
համար:
2.Ճգնաժամային իրավիճակների ձևավորման
զգուշացումը. Սխալները և հիմնախնդիրները, որոնք առաջ են
գալիս ձեռնարկության ներսում` իրավիճակների վերլուծության

175
ժամանակ, կարող են բարդանալ կամ խոշորանալ, եթե դրանք
ժամանակին չվերացվեն:
3.Հաջողության պահպանումը. Պատասխանելով այն
հարցին, թե ինչքանով է կազմակերպությունը հասել իր առջև
դրված նպատակներին, ղեկավարությանը հնարավորություն է
տալիս որոշել, թե որ ուղղություններով են առկա
հաջողությունները և որտեղ կան անհաջողություններ:
Վերլուծելով պատճառները, կազմակերպությունը ստանում է
հնարավորություն բավականին արագ կողմնորոշվել` վերացնել
ներքին միջավայրի թույլ կողմերը, հակազդել արտաքին
միջավայրի բացասական ազդող գործոններին, ապահովել
նպատակներին հասնելու տեմպերը և այլն:
4.Վերահսկողության ընդլայնումը. Վերահսկումը
կառավարման կարևորագույն և բարդ գործառույթն է: Այն
չպետք է կատարվի միայն մենեջերի կողմից, այլ յուրաքանչյուր
ղեկավար, անկախ իր դիրքից, պետք է իրականացնի
վերահսկում` որպես իր պարտականությունների անբաժան
մաս, եթե նույնիսկ նրան ոչ ոք դա չի հանձնարարել:
Ըստ իրականացման ժամանակի տարբերում են
վերահսկման հետևյալ տեսակները` նախնական, ընթացիկ և
եզրափակիչ:

Նախնական Ընթացիկ Եզրափակիչ


վերահսկում վերահսկում վերահսկում

Նկ. 13.1. Վերահսկման հիմնական ձևերի իրականացումը ըստ


Ä³Ù³Ý³Ï ժամանակահատվածների

Նախնական վերահսկումը սկսվում է պլանավորման և


կազմակերպության կառուցվածքի ընտրությունից կամ՝ մինչ
իսկական աշխատանքի մեկնարկը:
Հիմնական միջոցներն են որոշակիացված կանոնների,
ընթացակարգերի, նորմերի ձևավորումը և դրանց ներդրումը:
176
Այնուհետև վերահսկումը իրականացվում է երեք հիմնական
բնագավառներում` հումքային (հումքի որակական
պարամետրերի հսկում, ճշգրտում, մատակարարի ընտրում և
հստակեցում), ֆինանսական (բյուջեի ձևավորում) և
աշխատանքային (աշխատակիցների հավաքագրում ըստ
հմտությունների, կրթության, փորձի, աշխատաքային ստաժի և
այլն) ռեսուրսների:
Ընթացիկ վերահսկումը իրականացվում է բուն
աշխատանքային գործընթացում. սա առավելապես
ենթակաների հսկումն է: Այստեղ կարևորվում է.
 Հետադարձ կապի համակարգը: Այս համակարգը
հնարավորություն է տալիս ղեկավարին ի հայտ բերել մի շարք
անկանխատեսելի հիմնախնդիրներ և ընդունել
համապատասխան որոշումներ:
 Հետադարձ կապի կազմակերպչական համակարգեր:
Եզրափակիչ վերահսկումն իրականացվում է
աշխատանքների փաստացի ավարտի ժամանակ: Այն ունի
երկու հիմնական գործառույթ.
1. Տալիս է տեղեկատվություն և ըստ այդմ ձևավորում
հնարավորություն նմանակային աշխատանքներն
ապագայում պլանավորելու համար:
2. Բարձրացնում է աշխատակիցների մոտիվացիան:
Վերահսկման գործընթացը բաղկացած է հետևյալ երեք
փուլից (տես նկ.13.2).
 Ստանդարտների և չափանիշների մշակում:
 Փաստացի ձեռք բերված արդյունքների համադրում
ստանդարտների հետ:
 Ճշգրտող գործողությունների իրականացում:
Ստանդարտների հստակեցում: Ստանդարտները
կոնկրետ նպատակներ են, որոնք ձևավորվում են
պլանավորման ընթացքում: Նպատակները, որոնք կարող են
ընդունվել որպես վերահսկման ստանդարտներ, ունեն երկու
կարևորագույն առանձնահատկություն` ժամանակային
հատված և կոնկրետ չափանիշ: Օրինակ, 2021 թվականին
հասնել 12% տնտեսական աճի, կամ 2022-ին ստանալ 100 000
դոլլար շահույթ:

177
Արդյունքների
Վարքագծի
Ստանդարտնե համեմատում
ընտրում
րի դրում ստանդարտնե
րի
հետ

Սահմանել
շեղումների
մասշտաբը
Ոչինչ
Չափել չձեռնարկել
Արդյունավետո
ւ-թյան արդյունքները
Վերացնել
ցուցանիշների
Արդյունավետ շեղումները
մշակում
տեղեկացնել
ստանդարտնե Վերանայել
րի և ստանդարտնե
Նկ.13.2. Վերահսկման գործընթաց
արդյունքների րը
մասին
Օրինակ, գրեթե բոլոր ձեռնարկություններում պարտադիր
պետք է սահմանվեն հետևյալ ստանդարտները.
1. արտադրանքի ծավալը,
2. վաճառքի ծավալներ և շահույթի մեծություն,
3. շահութաբերության մակարդակը,
4. իրացվելիության և ֆինանսական կայունության
գործակիցները և այլն:
Երկրորդ փուլը փաստացի ձեռք բերված
արդյունքների համադրումն է ստանդարտներին:
Համադրման արդյունքում ձեռնարկության ղեկավարությանը
հայտնի է դառնում, թե ինչպես են կատարվում մշակված
ծրագրային ցուցանիշները և որ գործողությունները պետք է

178
նախապատրաստվեն իրականացման համար, եթե առկա են
շեղումներ:
Այստեղ անհրաժեշտ է պարզել թույլատրվող
շեղումների մասշտաբը: Օրինակ, մեր բերված տարբերակում
եթե ստացվել է 11.8% տնտեսական աճ, ապա այն ընդունելի է:
Կարևորվում է նաև բացառության սկզբունք
հասկացությունը: Մեր օրինակում, ասենք նույն 0.2% շեղումը
կարելի է բացառություն անել, բայց եթե դրա հետ համատեղ
մեծանում է բացասական սալդոն, ապա անհրաժեշտ է լուրջ
հետևություններ անել:
Արդյունքների չափումը թույլատրում է ճշտել, թե ինչ չափով
են հասցվել ստանդարտներին: Այստեղ կարևորվում է չափման
մեծության հստակեցումը:
Այնուհետև անհրաժեշտ է ինֆորմացիայի փոխանցումը և
տարածումը: Կարևորվում է դրա ճիշտ և ժամանակին
կատարումը:
Վերջնական փուլը ձեռնարկության վարքի հստակեցումն
է: Այս առումով առկա է երեք վարքագիծ` ոչինչ չձեռնարկել,
վերացնել շեղումները կամ վերանայել ստանդարտները:
Որպեսզի վերահսկումը լինի արդյունավետ, Նյումանը
առաջարկում է`
1. Կիրառել այն ստանդարտները, որոնք ընդունվում և
ընկալելի են աշխատակիցների կողմից: Մարդիկ պետք է զգան,
որ ստանդարտները, որոնք օգտագործվում են գործունեության
գնահատման համար, բավականին օբյեկտիվ ցուցաբերում են
նրանց աշխատանքը: Բացի այդ, նրանք պետք է հասկանան՝
իրենք ինչով և ինչպես են օգնում իրենց կազմակերպությանը
հաղթահարելու դրված նպատակները: Եթե աշխատակիցները
տեսնում են, որ վերահսկման համապատասխան դրված
ստանդարտները ամբողջական չեն և ոչ օբյեկտիվ, ապա նրանք
կարող են մերժել դրանք:
2. Կիրառել երկկողմանի շփումներ: Եթե ենթակայի մոտ
առաջանում են ինչ-որ խնդիրներ՝ վերահսկման համակարգի
հետ կապված, ապա պետք է հնարավորություն լինի քննարկել
դրանք` չվախենալով, որ ղեկավարությունը կվիրավորվի:
Նյումանը համարում է, որ յուրաքանչյուր ղեկավար, որն
իրականացնում է վերահսկողություն` սկսած նախագահից
մինչև խմբի ղեկավար, պետք է մանրամասն քննարկի իր
179
ենթակաների հետ, թե ինչ սպասվող արդյունքներ պետք է
օգտագործել որպես ստանդարտներ:
3. Խուսափել անչափ վերահսկումից: Ղեկավարությունը
չպետք է ծանրաբեռնի իր ենթականերին վերակսկողության
բազմաթիվ տեսակներով, հակառակ դեպքում այն կբերի լրիվ
խառնաշփոթության և գործունեության տապալման:
4. Դնել կոշտ, բայց հասանելի ստանդարտներ:
Վերահսկման մշակման ժամանակ անհրաժեշտ է
ուշադրություն դարձնել մոտիվացիային: Հստակ և պարզ
ստանդարտը հաճախ ստեղծում է մոտիվացիա այն բանով, որ
ճիշտ հուշում է աշխատակիցներին, թե կազմակերպությունը
նրանցից ինչ է սպասում:
5. Ստանդարտներին հասնելուն համապատասխան
պարգևատրում: Եթե կազմակերպության ղեկավարությունը
ուզում է, որ աշխատակիցները շահադրդված լինեն, ապա
անհրաժեշտ է արդարացի պարգևատրվեն աշխատակիցները`
որն առավել կմոտիվացնի նրանց դրված ստանդարտներին
արդյունավետ հասնելու համար:
Վերահսկման արդյունավետության բնութագրիչներն են.
1. Վերահսկման ստրատեգիական ուղղվածությունը:
Որպեսզի վերահսկումը լինի արդյունավետ, անհրաժեշտ է որ
նա բխի կազմակերպության առաքելությունից կամ ունենա
ռազմավարական բնույթ: Այս առումով անհիմն է բացարձակ
վերահսկում իրականացնել ասենք սովորական օպերացիների
նկատմամբ, այլ պետք է այն կենտրոնացնել այն
բնագավառներում, որոնք որոշում են կազմակերպության
ռազմավարությունը:
2. Կողմնորոշում դեպի արդյունքները: Վերահսկման
վերջնական նպատակ չէ միայն հավաքել ինֆորմացիա, դնել
ստանդարտներ և ի հայտ բերել պրոբլեմը, այլ լուծել խնդիրները՝
վերացնելով շեղումները: Արդյունքների մասին ինֆորմացիան
կարևորվում է միայն այն ժամանակ, երբ այն տրվում է այն
անձանց, որոնք կարող են դրանց հիման վրա որոշումներ
կայացնել փոփոխությունների մասին: Երբ վերահսկումը
բացակայում է, ապա անհրաժեշտ է խնդիրները գտնել
իրավունքների և լիազորությունների, պարտականությունների
կատարման դաշտերում:

180
3. Գործին համապատասխան: Այստեղ կարևորվում է
վերհսկումը կատարել օբյեկտիվորեն և կարևորել այն ինչ
անհրաժեշտ է: Ոչ արդյունավետ վերահսկումը միմիայն
խանգարում է հետագա գործունեությանը և ավելացնում
շեղումները:
4. Ճիշտ ժամանակին վերահսկում: Սա չի նշանակում
միայն նրա արագության և հաճախականության պահպանման
մեջ, այլ ժամանակային ինտերվալների կամ
գնահատականների, որոնք ադեկվատ են վերահսկման
բնույթին: Օրինակ, մանրածախ առևտրի խանութին կարող է
պետք լինել բավականին ճշգրիտ շաբաթական ինֆորմացիա
պահեստային պաշարների վերաբերյալ:
5. Վերահսկման ճկունություն: Վերահսկումը, ինչպես և
պլանները, պետք է լինի ճկուն և հարմարվի միջավայրի
փոփոխություններին: Եթե կարելի է գուշակել մի
անկանխատեսելի բան, ապա վերահսկողությունը դառնում է ոչ
անհրաժեշտ: Պլանների աննշան փոփոխությունները հաճախ
լինում են կապակցված լուրջ փոփոխությունների անհրա-
ժեշտությամբ: Օրինակ` ֆիրման, որը արտադրում է 100 տարբեր
տեսակի ապրանքներ, պետք է օգտագործի պաշարների
վերահսկման մեթոդները, որպեսզի հսկի յուրաքանչյուր
քանակի ապրանքների ավելացումը կամ նվազեցումը:
6. Վերահսկման պարզություն: Վերահսկման
պարզությունը պահանջում է քիչ ջանքեր և այն տնտեսում է
ժամանակը և ռեսուրսները: Բայց ամենագլխավորը այն է, որ
եթե վերահսկման համակարգը շատ բարդ է, և մարդիկ չեն
հասկանում այն, ապա այդպիսի վերահսկման համակարգը չի
կարող լինել արդյունավետ:
7. Վերահսկման տնտեսվարություն: Բնականաբար այն
պետք է լինի ֆինանսապես շահավետ:
8. Վերահսկումը միջազգային մակարդակով: Երբ կազմա-
կերպությունը իրականացնում է իր բիզնեսը միջազգային
շուկաներում, ապա վերահսկման գործառույթը ձեռք է բերում
բարդության լրացուցիչ աստիճան: Այստեղ ավելանում են մի
շարք հիմնախնդիրներ, որոնք կապված են միջազգային
բիզնեսի հետ: Ինչքան գլոբալ է բիզնեսը, այնքան բարդ է
իրականացնել վերահսկման գործառույթը: Լրացուցիչ գործոնը,
որը բարդացնում է վերահսկման իրավիճակը, կապված է
181
հնարավոր կոմունիկացիոն խնդիրների, տվյալ պետության
օրենսդրական դաշտի և այլ պատճառների հետ: Խորհուրդ է
տրվում.
 Պարբերաբար խորհրդատվություն անցկացնել ֆիրմայի
շտաբ-գրասենյակում համապատասխան
արտասահմանյան բաժանմունքների և մասնաճյուղերի
անձնակազմի հետ:
 Իրականացնել կորպորացիայի կենտրոնական գրասենյակի
ղեկավարության այցելություններ արտասահմանյան
մասնաճյուղեր և կազմակերպություններ:
 Արտասահմանյան մասնաճյուղերի մենեջերներին գործուղել
կենտրոնական շտաբ-գրասենյակից:
 Իրականացնել տարբեր տեսակի բյուջետաֆինանսական
վերահսկումներ:

Ինքնաստուգման հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է վերահսկումը:
2. Ինչու՞ է անհրաժեշտ վերահսկումը:
3. Վերահսկման ի՞նչ ձևեր կան:
4. Որո՞նք են ըստ Նյումանի այն գործողությունները, որոնք
արդյունավետ կդարձնեն վերահսկումը:
5. Որո՞նք են վերահսկման արդյունավետության
բնութագրիչները:

 Առաջադրանք
Որպես օրինակ դիտարկել տիպային
հեռահաղորդակցության կամ ՏՏ ճյուղի ձեռնարկություն:
Վերլուծել, թե վերահսկման ինչպիսի տարբերակներ են պետք
կիրառել տվյալ ձեռնարկության կառավարման գործընթացում
և ինչու՞:

182
ԹԵՄԱ 14. ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՄ

էությունը և գործընթացը: Հասարակության,


կազմակերպության, ընտանիքի հաջողության բանալին այն
սոցիալ-հոգեբանական մթնոլորտն է, որում թե՛ մարդիկ և թե՛
խմբերը ձգտում են համագործակցել: Հաղորդակցումը,
փոխգործունեությունը էական նշանակություն ունեն ինչպես
մեր ներքին՝ հոգևոր, այնպես էլ արտաքին՝ աշխատանքից մեր
բավարարվածության գործընթացի վրա:
Մենք զգում ենք մեր գործընկերների կողմից մեզ
խրախուսման ու հարգանքի կարիքը: Մենք սովորում ենք
մյուսների օրինակով և նրանց կողմից տրվող խորհուրդներով:
Մենք էլ, մեր հերթին, օրինակ ենք ծառայում, օժանդակում և
առաջնորդում մյուսներին:
Թե ինչպիսին է մեր վերաբերմունքը մյուսների նկատմամբ,
կախված է մասամբ մեր հարաբերություններից և մասամբ էլ մեր
հաղորդակցման հմտություններից: Մենք օգտագործում ենք մեր
հմտությունները որպես գործիք, երբ ղեկավարում ենք, սովորեց-
նում, համոզում մյուսներին: Սակայն միշտ չէ, որ մենք ենք կառա-
վարում մեր միջանձնային վարքը. այդ հմտությունները գործի են
դրվում մեր կողմից ենթագիտակցաբար: Գործադրվելով ողջ
կյանքի ընթացքում, դրանք դառնում են մեզ համար մեր առօրյա
արձագանքը (ռեակցիան):
Հաղորդակցումը, կազմակերպության կամ անձի, հսկայա-
կան նշանակություն ունի նաև նպատակների հաղթահարման
գործընթացում:
Ըստ ուսումնասիրությունների՝ ամերիկացիների 73%-ը,
անգլիացիների 63%-ը, ճապոնացիների 85%-ը այն համարում են
հիմնական արգելքը կազմակերպության նպատակների
հաղթահարման գործում:
Մեկ այլ ուսումնասիրությամբ պարզվել է, որ մենեջերները
իրենց աշխատանքային ժամանակի 59%-ը ծախսում են հանդի-
պումների և նիստերի, 6%-ը՝ հեռախոսային խոսակցություն-
ների, 22%-ը՝ թղթավարության, 3%-ը՝ գործուղումների և 10%-ը՝
չպլանավորված հանդիպումների վրա:
Այս ուսումնասիրություններով ապացուցվում են, որ հաղոր-
դակցումը հսկայական նշանակություն ունի կառավարման
արդյունավետության բարձրացման գործում:
183
Հաղորդակցումը բաժանվում է`
 կազմակերպության և իր միջավայրերի միջև,
 կազմակերպության հարթությունների և
ենթակազմակերպությունների միջև:
Մինչ հաղորդակցման հիմնախնդիրների առավել խոր վեր-
լուծությունը, փորձենք որոշակիացնել, թե ինչ ենք հասկանում
հաղորդակցում ասելով:
Տարբեր ձևակերպումներից առավել հարմար է հետևյալը.
հաղորդակցման գործընթացը երկու և ավելի մարդկանց
միջև ինֆորմացիայի փոխանակումն ու ընկալումն է, որի նպա-
տակն է որոշակի վարքի շահադրդումը կամ ազդեցությունը դրա
վրա:
Երկու անձի փոխազդեցությունը, փոխադարձ շփումը են-
թադրում է, որ նրանք փոխանակվում են դերերով և
փորձում աշխարհն ընկալել դիմացինի աչքերով, կանխատեսել
զրուցակցի արձագանքը (ռեակցիան):
Շատերը կարծում են, որ շփվելուց հեշտ գործ չկա, եթե այն
չի հետապնդում այլ մտադրություններ: Սակայն չպետք է մո-
ռանալ այն հնարավոր շեղումների, սխալների մասին, որոնք
առաջանում են ինֆորմացիայի տրման և ընդունման գործըն-
թացում: Մենք բոլորս շատ հաճախ լսում կամ կրկնում ենք.
Կներեք, բայց Դուք ինձ ճիշտ չհասկացաք, կամ. Կներեք,
բայց ես այդ նկատի չունեի:
Այսպիսով, սոցիալական փոխազդեցության վերլուծության
պարզագույն մոտեցումը սկսվում է հաղորդակցման տարրերի
ուսումնասիրությունից (նկար 14.1): Դրանք հիմնականում չորսն
են:

Առաքող Հաղորդո Ուղի Ստացո


ւմ ղ
Նկ. 14.1. Հաղորդակցման գործընթացի հիմնական
տարրերը

Առաքողը փորձում է իր միտքը կամ գաղափարը


փոխանցել մյուսներին, գտնել իրեն անհրաժեշտ ինֆորմացիան,
արտահայտել իր մտքերը կամ զգացմունքները: Այստեղ կարևոր
է ճիշտ նպատակադրումը: Նա կոդավորում է իր ուղերձը՝
184
ընտրելով և օգտագործելով համապատասխան խորհրդա-
նիշների համակարգ:
Հաղորդումը գաղափարի ձևակերպումն է: Ինֆորմացիան
առաքվում է նախօրոք ընտրված ուղու միջոցով (գրավոր, հեռա-
խոսային, բանավոր և այլն): Ստացողը ապակոդավորում է
ուղերձը և մեկնաբանում նրա նշանակությունը: Կոդավորումը և
ապակոդավորումը սխալների հնարավոր աղբյուրներն են:
Այս գործընթացը անցնում է մի քանի փուլ.
1. Մտքի, գաղափարի ծագում: Այստեղ կարևոր է ճիշտ
նպատակադրումը: Ենթականերին պետք է հստակ
բացատրել դրվող խնդիրը և կատարման ընթացքը:
2. Կոդավորում և ուղու ընտրում: Կարևոր է թե ինչ ուղի է
ընտրել ուղարկողը` գրավոր թե բանավոր, հեռախոսային թե
Էլ. փոստով,
3. Փոխանցում` ֆիզիկական:
4. Դեկոդավորում` վերաձևակերպում ըստ ստացողի:
Կարևորագույն խնդիր է հետադարձ կապը (նկար 14. 2.):
Այն կարևոր է այնքանով, որ ունի վերահսկաման
նշանակություն:
Մենք միաժամանակ առաքող և ստացող ենք, կոդավորում
և ապակոդավորում ենք ուղերձները, երբեմն ճիշտ հարմար-
վելով ալիքին: Երբեմն էլ բաց ենք թողնում ինֆորմացիայի մի
մասը կամ փոխանցում այն սխալ ընտրած ուղիներով, ինչը, իր
հերթին, տեղիք է տալիս շեղումների ու թյուրիմացության£ Մեր
հաղորդած ուղերձն անցնում է ընդունողի ակնկալածի, ենթա-
դրությունների, վարքի ֆիլտրերով և հաճախ մեր ուղերձը
(մտադրությունը) կարող է խեղաթյուրվել:
Երբ խոսում ենք, խոսքն է ուղերձ, երբ գրում ենք՝
գրավորն է, երբ նկարում ենք՝ նկարն է, երբ ձեռնածում ենք՝ մեր
ձեռքերի շարժումը, մեր դեմքի արտահայտությունն են մեր
ուղերձները: Մեր ուղերձն իր ճանապարհն անցնում է
ուղու միջոցով:

Ձևակերպու Կոդավորու Փոխանցու Դեկոդավորու


185 մէ մև մէ մէ
գաղափարը ընտրում է
ուղին

Ուղարկող Գաղափա Հաղորդու Ստացո Հասկացվե


ր մ ղ լ է թե ոչ

Աղմուկ

Դեկոդավորո
ւմ
Հաղորդում Ուղի Հաղորդում
Կոդավորու
մ

Նկ. 14.2. Հետադարձ կապի ապահովման ուղիները

Ուղերձը հասցեագրված է ստացողին, և դրա նշաններն


ու կոդերը պետք է տեղ հասնեն նրան հասկանալի ձևով: Սա էլ
հենց ուղերձի ապակոդավորումն է:
Ուղերձի կոդավորման և ապակոդավորման վրա ազդում
են մի շարք գործոններ՝ հաղորդակցվելու հմտությունը և փորձը,
վերաբերմունքը դիմացինի կամ ստացված տեղեկատվության
վերաբերյալ, գիտելիքների, սոցիալ-մշակութային, ազգային ար-
ժեքների համակարգը և այլն:
Կարևորագույն խնդիր է հետադարձ կապը, որը բերված է
նկար 14.3-ում: Այն կարևոր է այնքանով, որ ունի վերահսկման
նշանակություն և որոշ չափով ապահովում է տեղեկատվության
ստույգ փոխանցումը:
Միակողմ հաղորդակցման ընթացքում ինֆորմացիան
անցնում է մեկ ուղղությամբ՝ առաքողից ստացողը, առանց
հետադարձ կապի: Երկկողմանին սկսվում է ստացողի
պատասխանով: Վերջինս նշանակում է, որ ոչ միայն ստացողն է
հետադարձ
Առաքողկապի մեջ մտնում, այլև առաքողն
Ստացող իր հերթին
պատրաստ է ընդունելու և պատասխանելու: Նման փոխանա-
հաղորդակցում
Միակողմանի

կության ընթացքում տեղեկատվությունը լիովին հասանելի է


երկու կողմին:
4.
3. Ուղի Ապակոդավորում
հաղորդակցում
Երկկողմանի

186
5. Ուղերձի
ընկալում

8. Ուղի
6. Ուղերձի
մտահղացում

7. Îá¹³íáñáõÙ
Նկ 14.3. Հաղորդակցման գործընթացի մոդելը

Հետադարձ կապը հաղորդակցման արդյունավետության


լավարկման հզոր միջոց է, քանի որ դրա շնորհիվ կարող ենք դա-
տել, թե մեր սկզբնական ուղերձն ինչ հաջողությամբ է փոխանց-
վել և ինչքանով է ճիշտ մեկնաբանվել:
Հաղորդակցման ուղիները: XX դարը հաղորդակցման
բնագավառում նշվեց մեծ հայտնագործություններով:
Դարասկզբին հեռախոսի հայտնվելը նշանակալիորեն
կրճատեց երես առ երես հաղորդակցումը: 60-ականներին
պատճենահանող սարքի ստեղծման շնորհիվ գործածությունից
դուրս եկավ ածխե մատիտը՝ հեշտացնելով և արագացնելով
փաստաթղթերի բազմացումը: 80-ականներին էլեկտրոնային
բազմազան սարքերի հայտնվելը էապես փոփոխեց և
զարգացրեց հաղորդակցման աշխարհը, որն իր հերթին
արագացրեց բիզնեսի աշխարհի ռիթմը, նպաստեց նոր տիպի
փոխհարաբերությունների ձևավորմանը:
Ներկայումս Էլեկտրոնային սարքերի շնորհիվ այլևս պար-
տադիր չէ գտնվել աշխատանքային գրասենյակում. մարդը մատ-
չելի է ամենուր և յուրաքանչյուր պահին: Վերանում են աշխա-
տանքային ժամի ու ժամանցի սահմանները, ուղղահայաց հա-
ղորդակցման աստիճանները դադարում են խոչընդոտ
հանդիսանալուց:
Եթե հեռախոսի մուտքն ու կիրառումը հնարավորություն
ստեղծեցին վերբալ ուղերձների առաքման, ապա վերջին տաս-
նամյակում էլեկտրոնային փոստի և ԻՆՏԵՐՆԵՏ-ի շնորհիվ

187
գրավոր խոսքի առաքումն ու ստացումը դարձավ անմիջական,
վայրկենական:
Էլեկտրոնային հաղորդակցումը հեղափոխություն էր թե՛
մարդկանց միջև կապի մատչելիության և թե՛ այդ կապի
ուղղակիության իմաստով:
Ցավոք, այս կապն ունի նաև իր թերությունները:
Էլեկտրոնային նամակը չունի դեմ առ դեմ հաղորդակցման
առավելությունները:
Տեսակոնֆերանսները տեսաժողովները աստիճանաբար
փոխարինում են ավանդական հավաքներին: Սակայն արա-
գությամբ և հարմարավետությամբ հանդերձ, դրանք զրկում են
գործընկերներին իրար տեսնելու, փոխադարձ շփվելու, մի
թիմում զգալու հնարավորությունից:
Միջանցիկ հաղորդակցության կարևորագույն խնդիրները
արգելքներն են: Դրանք են`
1. ընկալումները,
2. սեմենտիկական հիմնախնդիրները,
3. ոչ վերբալ հաղորդակցությունը,
4. ոչ որակյալ հետադարձ կապը,
5. վատ լսելը կամ լսելու ունակությունը:
Մարդիկ կարող են տարբեր ինֆորմացիաները
մեկնաբանել տարբեր ձևով: Այստեղ դեր են խաղում մարդկանց
արժեքների համակարգը, կրթության մակարդակը, փորձը,
գիտելիքները, պահանջմունքները և այլն:
Սեմենտիկան ուսումնասիրում է սիմվոլների և
նշանակությունների օգտագործումը բառերի միջոցով: Օրինակ,
round (շրջան) անգլիական բառը ունի 79 նշանակություն:
Ոչ վերբալային կոմունիկացիան օգտագործում է
ցանկացած սիմվոլները` բացի բառերից: Հայացքը, դեմքի
արտահայտությունը, ժպիտը, ունքերի շարժը և այլն համարվում
են ոչ վերբա հաղորդակցության տարրեր:
Մենք առաքում և ստանում ենք ոչ վերբալ հաղորդակցումը
հիմնականում առանց գիտակցության ջանքերի, և դրանով
հանդերձ՝ այն կարող է տեղեկատվության հզոր աղբյուր հանդի-
սանալ: Փորձելով հասկանալ դիմացինի զգացմունքները, մենք
նայում ենք նրա դեմքին, ուշադրություն դարձնում ձայնի տա-
տանումներին և վերջում միայն՝ խոսքերին: Փորձելով
օգտագործել այս միջոցը գիտակցաբար՝ մենք աշխատում ենք
188
թաքցնել մեր հուզմունքը, լարվածությունը դեմքի արտահայտու-
թյամբ կամ մարմնի զանազան դիրքերով և կամ հակառակը,
ընդգծելով մեր հուզմունքն ու ապրումները, եթե մեզ
անհրաժեշտ է գրավել դիմացինի ուշադրությունը: Սակայն
դժվար է ասել, թե ինչքանով մեզ կհաջողվի համոզիչ լինել
մյուսների աչքում: Մեր իրական զգացմունքերը մատնում են
մեզ, և մեծ տարբերություն կա, թե ինչ տպավորություն
առաջացրինք ու ինչ տպավորություն էինք փորձում թողնել...
Թյուրիմացությունների ու շեղումների
հաճախականությունը, դրանց հետևանքների լրջությունը
հետզհետե մեծանում են հաղորդակցման միջոցների
բարդացմանը զուգընթաց:
Մարդն իր ժամանակի 70%-ն անցկացնում է
հաղորդակցման մեջ՝ կամ առաքողի, կամ ստացողի դերում: Նա
կարող է կիրառել նշանների մի ամբողջություն, որը կգործի
վերբալ և ոչ վերբալ ուղիներով: Սրանք իրենց առանձին
նշանակությունը և դերն ունեն:
Բանավոր հաղորդակցումը բաղկացած է երեք հիմնական
տարրից: Դրանք են՝
 բառերի իմաստը,
 ձայնը՝ ինտոնացիան, որով արտասանվել են բառերը և որը
դրանց որոշակի երանգ է հաղորդում,
 ոչ վերբալ կամ ժեստային հաղորդակցումը, դեմքի արտա-
հայտությունը, շարժումները, մարմնի դիրքը, տեղաշարժը,
որն ուղեկցում է վերբալ հաղորդակցմանը:

Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ այս


երեք գործոնը ունեն իրենց միջինացված արժեքները (նկար 14.4):

Բառերի իմաստ
7%

Ինտոնացիա
38%
Ժեստեր 55%

189
Նկ. 14.4 Հաղորդակցման ընթացքում երեք հիմնական
տարրի տոկոսային արժեքները

Սա նշանակում է՝ երբ մենք տեղեկատվության առաքողն ենք,


ապա մեր հաղորդած ինֆորմացիայի 55%-ն ընկալվում է մեր դեմ-
քի, ժեստերի և դիրքի արտահայտությամբ, 38%-ը` ինտոնացիայի
և ձայնի տատանման միջոցով և միայն 7%-ը՝ բառերի օգնությամբ:
Ակնհայտ է, որ կարևոր է ոչ թե այն, ինչ ասվում է, այլ՝ թե
ինչպես է արտասանվում ասվածը: Ոչ վերբալ միջոցները
հաղորդում են մտքերն ու զգացումները ավելի արդյունավետ
ձևով, քան ցանկացած, թեկուզ մեծ փութաջանությամբ
ընտրված բառերը: Մեր զգացմունքների մասին բառերից ավելի
հասկանալի խոսում են ժեստերը: Այն դեպքում, երբ
խոսքային և ոչ վերբալ հաղորդումները հակասական են,
ստացողը տարակուսանքի մեջ է ընկնում: Որպես կանոն, նման
դեպքերում մարդիկ ավելի շատ վստահում են զրուցակցի
վարքին և ոչ թե նրա խոսքին:
Տեղին է հիշատակել այն հիմնական սկզբունքները, որոնք
ընկած են ցանկացած հաղորդակցման հիմքում:
 գոյություն չունի առանձին միայն վերբալ հաղորդակցում,
այն միշտ ուղեկցվում է ոչ վերբալով.
 հակառակ դրան, հնարավոր է, որ ոչ վերբալ
հաղորդակցումը կայանա առանց վերբալի.
 լռությունը, անգամ հաղորդակցվելու մերժումը նույնպես ըն-
թանում է ոչ վերբալ հաղորդակցմամբ.
 հաճախ մենք չենք գիտակցում, որ ոչ վերբալ հաղորդակց-
ման մեջ ենք:
Ի վերջո, եթե մենք որոշ չափով կարող ենք վերահսկել, ուղ-
ղել մեր ասածը, դանդաղեցնել կամ արագացնել բանավոր խոս-
քը, մեր հաղորդակցմանն ուղեկցող ոչ վերբալ հաղորդակցումը
մեզ չի ենթարկվում: Եթե փորձում ենք հավաստիացնել խոսակ-
ցին մեր ասածի անկեղծության մեջ, մեր վերբալ ուղերձն ու ոչ
վերբալը պետք է ներդաշնակ լինեն:
Ուրեմն, ոչ վերբալ հաղորդակցումը դառնում է վերլուծու-
թյան ու իմացության գործիք՝ դիմացինին ճանաչելու, նրա ան-
կեղծության, իրական մտադրությունների մասին դատելու
համար:

190
Ոչ վերբալ հաղորդակցումը՝ խոսքի լրացնող,
երանգավորող մասը, ընդարձակ և ոչ լիակատար
ուսումնասիրված ոլորտ է: Հագուստի ու օծանելիքի,
սանրվածքի ու ձայնի ելևէջների և արտաքինի այլ տարրերին
հավելյալ իմաստ ու դեր հաղորդելուն զուգահեռ, ժեստոլոգիան
կարևոր նշանակություն է ստանում ոչ վերբալ հաղորդակցման
բացատրության և հատկապես կիրառման համար: Այս
նորաստեղծ տերմինը հետզհետե ավելի ու ավելի կարևոր
դարձող հաղորդակցման այս առանձնահատուկ ոլորտի զար-
գացման մասին է վկայում:
Այն միաժամանակ ուսումնասիրում է մարմնի “լեզուն”, վեր-
լուծում, մեկնաբանում դրա օգտագործումը: Ժեստոլոգիան
ուսումնասիրում է նաև մարմնի՝ գոտու օգտագործման ձևերն ու
այդ գոտում տեղաշարժվելու նշանակությունը, ընդգրկում քայլ-
վածքի, մարմնի նստած ու կանգնած դիրքի, ձեռքերի, գլխի ու
վերջապես դիմաշարժության ուսումնասիրությունը:
Ժեստոլոգիան պարալեզու է, որ ուղեկցում, լրացնում է
վերբալ ուղերձը՝ հաստատելով կամ կասկածի տակ դնելով այն:
Անկախ իրենից, առաքողը փոփոխում է, թուլացնում, անգամ հա-
կասում իր վերբալ ուղերձի իմաստին, բնազդաբար ընտրելով
մարմնի այս կամ այն դիրքը, խաչելով ձեռքերը, խաղալով փող-
կապի հետ, մոտենալով կամ հեռանալով խոսակցից: Եվ փորձերի
արդյունքում հաստատվել է, որ վերբալ և ոչ վերբալ ուղերձների
միջև ներդաշնակության բացակայության դեպքում խոսակցի
մեջ, որպես ճշմարիտ. առաջին հերթին տպավորվում է ոչ վերբալ
ուղերձը:

Ինքնաստուգման հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է հաղորդակցումը:
2. Որո՞նք են հաղորդակցման գործընթացի հիմնական
տարրերը:
3. Ինչու՞ է կարևորվում հետադարձ կապը:
4. Ինչպիսի՞ հիմնական սկզբունքներ են ընկած
հաղորդակցման հիմքում:
5. Ի՞նչ է ոչ վերբալ հաղորդակցումը:
6. Ի՞նչ է ժեստոլոգիան:

191
 Առաջադրանք
Դիտարկել իրավիճակ ձեռնարկության ղեկավարի և
աշխատակիցների միջև: Վերլուծել, պարզելով, թե ինչպիսի՞
վերբալ և ոչ վերբալ հաղորդակցման տարրեր կարող է
կիրառել ընկերության ղեկավարը և հակառակը՝
աշխատակիցը, որպեսզի ավելի արդյունավետ դարձնի
հաղորդակցումը:

192
ԹԵՄԱ 15. ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Որոշման կայացման փուլերը: Ինչպես հաղորդակցման


մեջ մտնելը, այնպես էլ որոշում ընդունելը ունակություն,
հմտություն են, որոնք զարգանում են փորձի ձեռք բերմանը
զուգընթաց: Ամեն օր ակտիվ գործունեությամբ զբաղվող
մենեջերը ընդունում է հարյուրավոր, իսկ կյանքի ընթացքում՝
հազարավոր որոշումներ:
Որոշումը այլընտրանքներից ընտրությունն է:
Սակայն հասարակության կառավարման մեջ այն ավելի
պարբերական բնույթի գործընթաց է, քան անհատի անձնական
կյանքում: Անհատի որոշումներն անդրադառնում են, առաջին
հերթին, նրա սեփական անձի վրա: Մենեջերների կայացրած
որոշումները վերաբերում են ոչ միայն իրենց, այլ նաև կազմա-
կերպություններին և այլ աշխատողների: Որոշումները կարող
են խիստ ազդցություն ունենալ բազմաթիվ մարդկանց
կարիերայի զարգացման վրա: Անհատի
պատասխանատվության զգացումը կարևոր դեր է կատարում
որոշումների ընդունման գործընթացում:
Ինչպես հաղորդակցությունը, այնպես էլ որոշումների կա-
յացումը անդրադառնում են մենեջերի կարիերայի զարգացման
բոլոր փուլերի վրա: Որոշումների ընդունումը կարիերայի
պլանավորման ամենօրյա աշխատանքի մի մասն է: Ինչպես
նշում է պրոֆեսոր Ֆրենկ Հարիսոնը. Որոշումների ընդունումը
պլանավորման և զարգացման ինտեգրալային մասն է:
Որոշումների ընդունման բնագավառում սոցիոլոգ,
հոգեբան Մինցբերգը տարբերակում է աշխատակցի 4
հիմնական դերակատարություն՝ ձեռնարկչատիրություն,
ռեսուրսների բաշխում, աշխատանքում խաթարումների
վերացում և համաձայնության հասնելը: Քանի որ ցանկացած
անձի աշխատանքի բնույթը կախված է կառավարման այն
մակարդակից, որտեղ նա գտնվում է, ապա բնական է, որ
կայացվող որոշումներն իրենց բնույթով տարբեր են:
Ընդհանրապես որոշումները լինում են.
Կազմակերպչական որոշումներ: Սա ընտրություն է, որը
պետք է անի մենեջերը, որպեսզի կատարի իր պարտավորու-
թյունները` ըստ զբաղեցրած պաշտոնի: Մենեջերի կայացրած

193
որոշումների նպատակն է ապահովել կազմակերպության առջև
դրված խնդիրների լուծումը:
Ծրագրավորված որոշումներ: Սա սահմանված հաջորդա-
կանությամբ քայլերի և գործողությունների իրականացման
արդյունք է: Ծրագրավորումը կարելի է համարել կարևոր և
օժանդակ միջոց՝ արդյունավետ պլանավորմանը վերաբերող
որոշումների ընդունման համար: Անհատի համար շատ կարևոր
է վստահությունն այն բանում, որ որոշումների ընդունման ըն-
թացակարգը իրականում ճիշտ է և ընդունելի՝ իր ինքնագնա-
հատմանը համապատասխան: Ակնհայտ է, եթե
ծրագրավորված ընթացակարգը սխալ է, ապա ընդունվող
որոշումը կլինի ոչ արդյունավետ, իսկ անհատը կկորցնի իր
ժամանակը, կարիերայի զարգացման հնարավորությունը,
գործատուն՝ հարգանքը իր աշխատողների և կազմա-
կերպությունից դուրս այն մարդկանց շրջանում, որոնց վրա
անդրադառնում է ընդունված որոշումը:
Չծրագրավորված որոշումներ: Այս տիպի որոշումները
անհրաժեշտ են այն իրավիճակներում, որոնք ինչ-որ չափով նոր՝
են կամ չպլանավորված: Չծրագրավորվածների թվին կարելի է
դասակարգել որոշումների հետևյալ տիպերը՝ ինչպիսին պետք է
լինի վերաբերմունքը աննախադեպ առաջարկին, առաջխա-
ղացմանը և այլնին, կազմակերպության նոր վերա-
ձևակերպված նպատակները, ինչպես բարձրացնել արդյունա-
վետությունը նոր պայմաններում, ինչպես կատարյալ դարձնել
կազմակերպչական կառուցվածքը, ինչպես ուժեղացնել
ենթակաների մոտիվացիան, ինչպիսին են զարգացման իմ
հնարավորությունները փոփոխված պայմաններում և այլն:
Փոխզիջումներ: Ցանկացած որոշում իր մեջ ընդգրկում է
փոխզիջման տարրեր: Օրինակ, առաջարկվող աշխատանքին
անհամապատասխան ցածր վարձատրություն, բայց
կարիերայի զարգացման հետագա հնարավորություն, թիմում
աշխատելու կարևորությունը, կազմակերպության
հեղինակությունը և այլն:
Որոշումների կայացման մոտեցումներն են`
1. Ինտուիտիվ որոշումներ: Ինտուիտիվ որոշումը
ընտրություն է՝ արված զգացումների հիման վրա, և ընկալվում է
որպես ճիշտ: Անձը, որը կայացնում է որոշումը, չի զբաղվում այլ-
ընտրանքների գիտակցական քննարկումով` կողմ կամ դեմ,
194
և կարիք չունի նույնիսկ իրավիճակի վերլուծության: Այն, ինչը
մենք անվանում ենք վեցերորդ զգայարան, հենց ինտուիտիվ
որոշման հիմքն է:
2. Դատողություների վրա հիմնված որոշումներ: Նման
որոշումները կայացվում են գիտելիքների և ունեցած փորձի,
փորձառության հիման վրա: Անհատը օգտագործում է
գիտելիքները, հենվում առողջ դատողության վրա, ընտրում է
որոշումը, որը հանգեցրել է հաջողության անցյալում:
3. Արդյունավետ որոշումներ: Արդյունավետ և դատո-
ղությունների վրա հիմնված որոշումների միջև տարբերությունն
այն է, որ առաջինը կախված չէ անցյալի փորձից: Արդյունավետ
որոշումը հիմնվում է օբյեկտիվ վերլուծական գործընթացի վրա:
Արդյունավետ որոշման փուլերն են.
 խնդրի սահմանումը և ախտորոշումը,
 այլընտրանքնային լուծումների առաջքաշումը,
 այլընտրանքների գնահատումը,
 ընտրության կայացումը,
 որոշման իրագործումը,
 որոշման գնահատումը:

Հիմնախնդրի Սահմանափակ Այլընտրանքների


ախտորոշում ումների և որոշակիացում և
չափանիշների գնահատում
ձևակերպում

Որոշման
գնահատում Որոշման Ընտրության
կայացում կայացում

1. Հիմնախնդրի ախտորոշում: Գոյություն ունի


հիմնախնդրի դիտարկման երկու միջոց: Սակայն շատ հաճախ
հիմնախնդիրը դիտարկում են միայն որպես իրավիճակ, որտեղ
ինչ-որ բան պետք է տեղի ունենար, բայց չի եղել:
Հիմնախնդրի ախտորոշման առաջին փուլը, բարդություն-
ների կամ առկա հնարավորությունների (օրինակ, մասնա-
գիտությանը հարմար, բարձր աշխատավարձով աշխատանքի
փնտրում, հաճելի կոլեկտիվ, պրոֆեսիոնալ անձնակազմ,
աշխատանքային լավ պայմաններ, ֆիրմայի հեղինակություն ու
195
կուլտուրա և այլն) հայտանիշների գիտակցումն ու
հստակեցումն է: Հայտանիշ հասկացությունը գործածվում է
այստեղ բժշկագիտական իմաստով: Կազմակերպության
հիվանդության” հայտանիշներն են՝ ցածր շահույթը,
իրացումը, արտադրողականությունը և որակը, հաճախակի
ծախսերը, բազմաթիվ բախումները, սոցիալ-հոգեբանական
լարված իրավիճակը, միանձնյա ղեկավարման ոճը և այլն:
2. Որոշման կայացման սահմանափակումների և չա-
փանիշների ձևակերպումը: Երբ ախտորոշվում է
հիմնախնդիրը՝ որոշում կայացնելու համար, ապա պետք է
պատկերացում ունենալ նաև հաջորդ քայլերի, ապագա ծրա-
գրերի, նպատակների մասին: Անհրաժեշտ գործընթաց է համա-
պատասխան սահմանափակումների և չափանիշների ձևակեր-
պումը, որն էլ հենց հաջորդ փուլի հիմքն է: Որպես
սահմանափակումներ՝ մեր օրինակի համար կարող են լինել
արտադրական ձեռնարկությունների ներկա ստագնացիոն
իրավիճակը, ինժեներական կադրերի նկատմամբ
պահանջարկի բացակայությունը, տնտեսությունում կտրուկ
կառուցվածքային փոփոխությունները, օրենսդրական դաշտի ոչ
լիակատարությունը, որոշ գործող ձեռնարկությունների
գտնվելու վայրը, ցածր վարձատրությունները, պարգևատրման
և կարիերայի հետագա զարգացման բացակայությունը,
կադրերի ընտրման նկատմամբ հովանավորչական քաղա-
քականությունը և այլն:
Որպես չափանիշներ՝ այսօր ձեռնարկությունները ներկա-
յացնում են՝ նախաձեռնությունը, գիտելիքների բարձր պաշարը
(բարձր առաջադիմություն, ավարտական աշխատանքի գերա-
զանց պաշտպանություն), լրացուցիչ հմտությունները (քոմփյու-
թերային ծրագրերի և օտար լեզվի իմացություն), պրակտիկայի
և որոշ աշխատանքային փորձի առկայությունը,
հաղորդակցության հմտությունները, թիմային աշխատանքին
պատրաստվածությունը և այլն:
3. Այլընտրանքների որոշակիացում: Այս փուլը այլ-
ընտրանքների դիտարկումն է: Վերադառնալով մեր օրինակին՝
շրջանավարտը, երիտասարդը այսօր, որպես կանոն, ունի
սահմանափակ ընտրության տարբերակներ` շարունակել
ուսումը մագիստրատուրայում, ասպիրանտուրայում, դիմել
դրամաշնորհային ծրագրերի՝ ուսումը արտասահմանում
196
շարունակելու համար, աշխատանք փնտրել ԻՆՏԵՐՆԵՏ կամ
զբաղվածության կենտրոններում, դիմել ծանոթներին ու բա-
րեկամներին և այլն:
4. Այլընտրանքների գնահատում: Շրջանավարտը,
գտնելով մեկ-երկու աշխատանքի առաջարկ, անցնում է դրանց
մանրամասն քննարկմանն ու նախնական գնահատմանը:
Դիտարկվում են ընտրված յուրաքանչյուր այլընտրանքի
(գործատուի պահանջների) դրական և բացասական կողմերը,
զարգացման միտումները, հեռանկարները և դրանց
համապատասխանությունը անհատի կարողություններին ու
թերություններին, ձգտումներին և ապագա պլաններին:
5. Այլընտրանքի ընտրություն: Եթե քննարկումները
կատարվել են բազմակողմանիորեն, հաշվի են առնվել խնդրի
բոլոր կողմերը և հանգամանորեն գնահատվել, ապա մնում է
կատարել համապատասխան ընտրություն՝ կայացնել որոշում
և նախապատրաստվել գործատուի հետ հանդիպմանն ու
հարցազրույցին:
6. Իրականացում: Փայլուն հարցազրույցի և ինքնաներ-
կայացման արդյունքում (Ձեր առավելությունների և կարողութ-
յունների ճիշտ ներկայացմամբ), Դուք ընտրվում եք և անցնում
աշխատանքի: Սկսվում է Ձեր աշխատանքային փոր-
ձառությունը:
Որոշումների կայացման գործընթացի վրա ազդող
գործոններն են`
 անհատի անձնական գնահատականները,
 որոշումների ընդունման միջավայրը: Այստեղ հսկայական
դեր են խաղում միջավայրի որոշակիությունը, ռիսկը,
ժամանակն ու անորոշությունը՝ կապված փոփոխվող
ներքին և հատկապես արտաքին միջավայրի հետ:
 տեղեկատվական սահմանափակումները,
 վարքային սահմանափակումները:

Ինքնաստուգման հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է որոշումը:
2. Որոշումների կայացման ինչպիսի՞ ձևեր կան:
197
3. Որո՞նք են արդյունավետ որոշումներ կայացնելու հիմնական
գործընթացները:
4. Ի՞նչ է ենթադրում որոշման կայացման
սահմանափակումների և չափանիշների ձևակերպումը:
5. Որո՞նք են որոշումների կայացման վրա ազդող գործոնները:

 Խնդիր 1.
ՏՏ ոլորտի ձեռնարկությունը պետք է կայացնի որոշում 3
արտադրանքի թողարկման ծավալի պլանավորման
վերաբերյալ: Ընդ որում, պլանավորումն իրականացվում է
շուկայի անորոշ կոնյուկտուրայի պայմաններում: 1-ին
իրավիճակ՝ կոնյուկտուրայի վատթարացում, 2-րդ իրավիճակ՝
կոնյուկտուրայի կայունացում և 3-րդ՝ կոնյուկտուրայի
բարելավում: Իրավիճակների տեղի ունենալու
հավանականությունը ներկայացվում է հետևյալ կերպ՝ P1=0,5
P2=0,3 P3=0,2:
Թողարկվող արտադրանքների՝ ծրագրային ապահովման,
բջջային հավելումների և ցանցի անվտանգության
համակարգերի նկատմամբ պահանջարկը կարելի է
ներկայացնել հետևյալ ձևով՝

Իրավիճ 1-ին իրավիճակ 2-րդ իրավիճակ 3-րդ իրավիճակ


Արտ. տեսակ
1-ին 55 70 60
արտադրանք
2-րդ 100 25 50
արտադրանք
3-րդ 75 50 90
արտադրանք

198
ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՍԻ
ԿԱՏԱՐՄԱՆ ՏԻՊԱՅԻՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ

1. Արտադրանքի ինքնարժեքի և միավոր գնի հաշվարկ

Արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների


մատուցման) ինքնարժեքը արտադրանքի թողարկման
(աշխատանքների իրականացման և ծառայությունների
մատուցման) գործընթացում ծախսվող հումքի, նյութերի,
վառելիքի, հիմնական միջոցների ամորտազիացիայի,
աշխատանքային ռեսուրսների վարձատրման, ինչպես նաև
դրանց արտադրության և իրացման հետ կապված այլ
ծախսերի արժեքային գնահատականն է:
Արտադրանքի ինքնարժեքի մեջ մտնող ծախսերը
դասակարգվում են ըստ տնտեսական տարրերի և ըստ
կալկուլյացիոն հոդվածների:
Ներկայումս կիրառվում է ծախսերի ըստ կալկուլյացիոն
հիմնական հոդվածների հետևյալ դասակարգումը`
1. hումք և նյութեր,
2. գնովի կիսաֆաբրիկատներ և համալրող առարկաներ,
3. էներգիա և վառելանյութ տեխնոլոգիական նպատակների
համար,
4. արտադրության մեջ անմիջականորեն զբաղված
բանվորների հիմնական աշխատավարձ,
5. արտադրության մեջ անմիջականորեն զբաղված լրացուցիչ
աշխատավարձ,
6. սարքավորումների շահագործման և պահպանման
ծախսեր,
7. ընդհանուր արտադրական ծախսեր:
արտադրամասային ինքնարժեք (1-7 կետերի գումարը),
8. ընդհանուր տնտեսական ծախսեր,
9. արտադրական այլ ծախսեր,
արտադրական ծախսեր (1-9 կետերի գումարը),
10. արտաարտադրական ծախսեր,
լրիվ ինքնարժեք (1-10 կետերի գումարը):
Սարքը, որի ինքնարժեքն ու միավորի գինը ենթակա է
որոշման, ռադիոընդունիչ է:
Հաշվարկի համար ելքային տվյալներն են հանդիսանում`
199
- սարքավորման թողարկման համար ծախսվող հումքը և
նյութերի անվանացանկը, միավոր արտադրանքին ընկնող
ծախսերի նորմատիվը, կիլոգրամի/գրամի գինը,
- արտադրվող սարքավորման քանակը` ընդունել 10000
միավոր:
- սարքավորման մեջ մտնող գնովի կիսաֆաբրիկատների ու
համալրող առարկաների քանակն ու անվանացանկը,
- ժամանակի ամփոփ նորմերը, աշխատանքի կարգն ու
աշխատավարձի ձևերը,
- ժամավճարային և գործարքային պարգևատրման չափերը
(26%),
- լրցուցիչ աշխատավարձի չափերը (15%),
- սարքավորումների պահպանման և շահագործման
ծախսերի դրույքաչափերը,
- ընդհանուր արտադրական ծախսերի դրույքաչափը (95%),
- ընդհանուր տնտեսական ծախսերի դրույքաչափը (120%)
- ոչ արտադրական ծախսերի դրույքաչափը (արտադրանքի
ինքնարժեքի 2%-ը):

1.1.Հումքի և նյութերի ծախսի որոշումը

Հիմնական հումքի և նյութերի արժեքը որոշվում է հետևյալ


բանաձևով`
Ծհն = ∑Քi*Գi,
որտեղ Քi-ն i-րդ տեսակի նյութի ծավալն է (կգ/գ), Գi -1կգ/գ i-րդ
տեսակի նյութի գինը (դրամ): Հաշվարկային արդյունքները
բերված են աղյուսակ 1-ում:
Աղյուսակ 1
Միավոր
Նյութի տեսակն ու Նյութի Սարքի նյութի
նյութի գինը,
անվանումը ծախս,կգ արժեքը, դրամ
դրամ
Զոդ ПОС-78 0,15 1750 262
Պողպատ CT-5 0,27 1300 351
Ֆլյուս ФКСп 0,025 400 10
Ապակե
0,1 550 55
մանրաթելФкс1-30
Լաք YP-317 0,1 3000 300
Սպիրտ 0,08 300 240
Ընդամենը 1218
200
Ընդամենը` 1218*10000=12180000 դրամ:

1.2. Գնովի կիսաֆաբրիկատների և համալրող առարկաների


ծախսի հաշվարկ

Գնված բաղադրիչների և կիսաֆաբրիակտների արժեքը


որոշվում է հետևյալ բանաձևով`
Ծկֆհա = ∑Քi*Գi,
որտեղ Քi-ն i-րդ տեսակի գնված բաղադրիչների քանակն է,
հատ, Գi-ն i-րդ գնված բաղադրիչի միավորի գինը, դրամ:
Հաշվարկի արդյունքները բերված են աղյուսակ 2-ում:
Աղյուսակ 2
Մեկ սարքին Մեկ սարքին
Բաղադրիչի Միավորի
ընկնող ընկնող
անվանումն ու տեսակը գինը, դրամ
քանակ, հատ արժեք, դրամ
Միկրոսխեմա 1 2200 2200
Տրանզիտոր 10 700 7000
Դիոդ 18 50 900
Ռեզիստոր МЛТ0,25 8 100 800
Ալեհավաք 1 2250 2250
Ենթակառուցվածքայի
4 200 800
ն ռեզիստոր
Էլեկտրոնային
26 80 2080
կոնդեսատորներ
Միակցիչներ 6 50 300
Տրանսֆորմատորներ 1 800 800
Ապահովիչներ 1 250 250
Ապահովիչի
1 500 500
պահպանիչ
Կոճակներ 5 150 750
Ընդհամենը 15165

Ընդամենը` 15165*10000=151650000 դրամ:

1.3. Էլեկտրաէներգիայի ծախսի հաշվարկ

Ուժային սարքավորումները և հաստոցները


աշխատեցնելու համար էլեկտաէներգիայի տարեկան ծախսը
որոշվում է հետևյալ բանաձևով`

201
Է=ՎxԱԷ,
որտեղ Վ-ն էլեկտրաէներգիայի տարեկան ծախսն է, ԱԷ-ն 1 կվ/ժ
էլեկտրաէներգիայի արժեքն է (50 դրամ, ըստ գործարանային
գների)
Վ=ՀտհՖհԳբԿմ/Ղ1Ղ2,
որտեղ Հտհ.-ն հաստոցների էլեկտրաշարժիչների ընդհանուր
հզորությունն է և Հ=1կՎտ, Ֆհ-ն` հաստոցների
աշխատաժամանակի տարեկան իրական ֆոնդը` 25 օր, Գբ-ն`
հաստոցների բեռնվածության միջին գործակիցը՝ 0.9, Կմ–ն՝
կորուստներն են ցանցում՝ 0.8, Ղ1-ը՝ միաժամանակ աշխատող
հաստոցների շարժիչի Օ.Գ.Գ.՝ 0.95, Ղ2-ը՝ շարժիչի Օ.Գ.Գ.-ն՝ 0.9,
Գբ.=0.9, Կմ=0.8, Ղ1=0.95, Ղ2=0.9, Վ=1000/0.95*0.9 = 1169,5կՎտ/ժ, Է=
1169,5*50≈50000 դրամ/ամսական և 50000*12=600000
դրամ/տարեկան:

1.4. Արտադրական բանվորների հիմնական աշխատավարձի


հաշվարկը

Արտադրական բանվորների հիմնական աշխատավարձի


մեջ մտնում են`
● գործարքային դրույքաչափերով աշխատավարձը,
● ժամավճարային աշխատավարձը,
● պարգևավճարը:
Գործարքային աշխատավարձն ըստ տարիֆային
համակարգի որոշվում է հետևյալ բանաձևով`
Ահիմ.= Ժդ.*Աարտ.,
որտեղ Ժդ.-ն ժամային դրույքաչափն է, Աարտ.-ն՝ արտադրանքի
աշխատատարությունը, ժամային նորմը:
Հաշվարկման արդյունքները բերված են աղյուսակ 3-ում:
Աղյուսակ 3
Գործառույթի Վճարման ձև Աշխատան Ժաման Ժամայի Տարիֆայ
հաջորդական քի կարգը ա- ն ին
-ություն կային դրույք ֆոնդ
նորմ
Նախապատ- Գործարքա- 4 30 3500 105000
րաստում պարգևա-
վճարային
Մշակում Գործարքա- 3 50 5000 250000
պարգևա-
վճարային
202
Կարգավորու Գործարքա- 4 30 5000 150000
մ պարգևա-
վճարային
Տեղակայում Գործարքա- 4 40 4500 180000
պարգևա-
վճարային
Ընդամենը 685 000

Պարգևատրման չափը որոշվում է հետևյալ բանաձևով`


Պ= Ահիմ * Պդ/100%,
որտեղ Պդ-ն պարգևատրման դրույքաչափն է (%):
Պ = 685000*26/100% = 178100 դրամ:
Ընդամենը հիմնական աշխատավարձը կկազմի`
685000+178100=863100 դրամ/ամսական կամ`
863100*12= 10357200 դրամ/տարեկան:

1.5. Արտադրական բանվորների լրացուցիչ աշխատավարձի


հաշվարկը

Լրացուցիչ աշխատավարձի մեջ մտնում են`հերթական և


լրացուցիչ գործողումների, արձակուրդների վճարները,
պետական հանձնարարականների կատարման հետ կապված
ծախսերը և այլն: Արտադրական աշխատակիցների լրացուցիչ
աշխատավարձը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Ա լր. = ԸԱհիմ. * Ալր.դ/100,
որտեղ ԸԱլր.դ–ն ընդհանուր հիմնական աշխատավարձն է, իսկ
Ալր.դ-ն՝ լրացուցիչ աշխատավարձի դրույքաչափը (%):
Մեր օրինակի համար՝
Ալր. =(685000+178100)*15/100 = 129465 դրամ/ամսական կամ` 129465
*12=1553580 դրամ/տարեկան:

1.6. Սարքավորումների պահպանման և շահագործման


ծախսերի հաշվարկը

Սարքավորումների պահպանման և շահագործման


ծախսերի թվին են պատկանում ամորտիզացիոն, ընթացիկ
վերանորոգման, տրանզիտորային միջոցների, գործիքների և
հարմարանքների վերանորոգման և այլ ծախսերը:
203
Սարքավորումների պահպանման և շահագործման ծախսերի
թվին են պատկանում ամորտիզացիոն, ընթացիկ
վերանորոգման, տրանզիստորային միջոցների, գործիքների և
հարմարանքների վերանորոգման և այլ ծախսերը:
Հիմնական արտադրական միջոցների տարեկան
ամորտիզացիան (ԱՏ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ԱՏ=ՀԱ/Ն,
որտեղ ՀԱ-ն հիմնական միջոցների սկզբնական արժեքն է, Ն-ն՝
հիմնական միջոցների օգտակար գործունեության ժամկետը:

Աղյուսակ 4
Ամորտիզացիոն
Հիմնական Հիմնական հատկացումներ
միջոցի միջոցի
ՀՄ օգտակար
անվանումն ու սկզբնակա
գործողության Ամորտիզացի
տեսակը ն արժեքը
ժամկետ, ոն ծախս
տարի
Արտադրական
շենքեր, 320 000 000 20 16000000
շինություններ
Հաստոցներ,
սարքավորումն 45 000 000 5 9000000
եր
Ընդամենը 25000000

Սարքավորումների պահպանման և շահագործման


ծախսերի գումարը որոշվում է հետևյալ կերպ`
Ծպ.շ. = Ահիմ * Ծպ.շ.դ./100,

204
որտեղ Ծպ.շ.դ.-ն սարքավորումների պահպանման և
շահագործման ծախսերի դրույքաչափն է, Ահիմ.–ը՝
արտադրական բանվորների տարեկան հիմնական
աշխատավարձը: Մեր օրինակի համար՝
Ծպ.շ. = 10357200 * 0,01=103572 դրամ:
Սարքավորումների ընթացիկ վերանորոգման ծախսը
որոշվում է հետևյալ բանաձևով`
Ծը.վ. = Ահիմ * Ծը.վ.դ./100,
որտեղ Ծը.վ.դ.-ն սարքավորումների ընթացիկ վերանորոգման
դրույքաչափն է: Այն կկազմի՝
Ծը.վ. = 10357200 * 0,06=621432 դրամ:

Աղյուսակ 5
Ծախսի անվանումը Դրույքաչա Տարեկան
փը ծախսը
Սարքավորումների 1% 103572
պահպանման և շահագործման
ծախսեր
Սարքավորումների ընթացիկ 6% 621432
վերանորոգում
Սարքավորումների - 25 000 000
ամորտիզացիա
Ընդամենը 25725004

1.7. Ընդհանուր արտադրական ծախսերի հաշվարկը

Ընդհանուր արտադրական ծախսերի մեջ մտնում են


առանձին արտադրական կառույցների, ամորտիզացիոն,
պահպանման և ընթացիկ վերանորոգման, խնայողությունների
և հայտնագործությունների, վերահսկողական և այլ
աշխատանքների հետ կապված ծախսերը: Այս ծախսերը
որոշվում են հետևյալ բանաևով`
205
ԸԱԾ= Ահիմ* ԸԱԾ/100,
որտեղ ԸԱԾ-ն ընդհանուր արտադրական ծախսերի տոկոսն է:
Մեր օրինակի համար՝
ԸԱԾ = 10357200*95/100 = 9839340 դրամ:

1.8. Ընդհանուր տնտեսական ծախսերի հաշվարկը

Ընդհանուր տնտեսավարման ծախսերի մեջ մտում են ձեռ-


նարկության ընդհանուր կառավարման-վարչական`
գործարանը կառավարող անձնակազմի աշխատավարձի,
գործուղման, տպագրական, փոստային-հեռագրային ծախսերը
և այլ ծախսեր: Այն որոշվում է հետևյալ բանաձևով`
ԸՏԾ = Ա հիմ* ԸՍԾ/100,
որտեղ ԸՏԾ -ն ընդհանուր տնտեսավարման ծախսերի տոկոսն
է:
ԸՏԾ = 10357200*120/100 = 12428640 դրամ:

1.9. Արտաարտադրական ծախսերի հաշվարկը

Արտաարտադրական ծախսերի մեջ մտնում են


փաթեթավորման, արտադրանքի տեղափոխման, գովազդի և
այլ ծախսեր: Այն հաշվարկվում են հետևյալ կերպ`
ԱԱԾ = Ի արտ.*ԱԱԾտկ,
որտեղ Իարտ.–ն արտադրական ինքնարժեքն է, ԱԱԾտկ-ն՝
արտադրականի տեսակարար կշիռը ինքնարժեքի մեջ: Մեր
օրինակի համար՝
ԱԱԾ = 225416764*0,02 = 1235012 դրամ:

1.10. Սարքի ընդհանուր ինքնարժքի կալկուլյացիան

Լրիվ ինքնարժեքի կալկուլյացիան բերված է աղյուսակ 5-


ում:
Աղյուսակ 5
N Ծախսերի հոդվածի անվանումը գումարը,
դրամ
1 Հումք և նյութեր 12180000
.
2 Գնովի կիսաֆաբրիկատներ և համալրող 151650000

206
. առարկաներ
3 Էներգիա և վառելանյութ 600000
.
4 Հիմնական աշխատավարձ 10357200
.
5 Լրացուցիչ աշխատավարձ 1553580
.
6 Սարքավորումների պահպանման և 25725004
. շահագործման ծախսեր
7 Ընդհանուր արտադրական ծախսեր 9839340
.
Արտադրամասային ինքնարժեք 212988124
8 Ընդհանուր տնտեսական ծախսեր 12428640
.
Արտադրական ինքնարժեք 225416764
9 Արտաարտադրական ծախսեր 1235012
Լրիվ ինքնարժեք 226651776

Սարքավորման միավորի լրիվ ինքնարժեքը կկազմի`


Իլրիվ=226651776/10000=22665,1776 դրամ:

1.11. Շահույթի և միավորի գնի հաշվարկը

Սարքի գնի հաշվարկը իրականացվում է արտադրական


ծախսերին ուղղված մեթոդով: Ձեռնարկության գինն իր մեջ
ընդգրկում է ձեռնարկության շահույթն ու լրիվ ինքնարժեքը:
Ձեռնարկության շահույթի հաշվարկն իրականացվում է
հետևյալ բանաձևով`
Շ = Ի լրիվ*Շ/100,
որտեղ Իլրիվ –ը սարքավորման լրիվ ինքնարժեքն է, Շ–ն
ձեռնարկության շահույթի դրույքաչափը՝ տոկոսներով
արտահայտված: Մեր օրինակի համար՝
Շ = 22665,1776 *25/100 = 5666.2944 դրամ:
Ձեռնարկության գնի հաշվարկը իրականացվում է հետևյալ
կերպ`
Գձեռ = Իլրիվ + Շ:
Մեր օրինակի համար՝
Գձեռ = 22665,1776 +5666.2944 = 28331.472≈28330 դրամ:

207
Սարքավորման բացթողնման գինը որոշվում է հետևյալ
բանաձևով`
Գբաց. = Գձեռ + ԱԱՀ,
որտեղ Գբաց.–ը սարքավորման բացթողնման գինն է, ԱԱՀ-ն՝
ավելացված արժեքի հարկը (20%).
Գբաց. = 28330 + 28330*20/100=33996 դրամ:
Այսպիսով, կատարված հաշվարկների արդյունքում
ստացանք, որ ռադիոընդունիչ սարքավորման միավորի լրիվ
ինքնարժեքը կկազմի 22665 դրամ, իսկ գինը` 33996 դրամ:

208
2. Ներդրման արդյունավետության գնահատումը բջջային
ցանցի նախագծում

Նախատեսվում է կառուցել տեղային բջջային ցանց, որի


համար անհրաժեշտ է 20 կայաններ: Տարեկան մատուցվող
բջջային կապի ծառայությունը գնահատվում է 50մլն ժամ:
Կայանի արժեքը գործարանում կազմում է 800000 դոլար,
տեղափոխման և տեղադրման արժեքը գնահատվում է 200000
դոլար, շինարարական այլ աշխատանքները, կապուղիների
տեղակայումը գնահատվում է 4 մլն դոլար: Տարեկան
շահագործման ծախսերը կազմում են 0.5 ցենտ՝ մեկ ժամ
ծառայության համար: Նախատեսվում է, որ ծառայության գինը
կկազմի 7 ցենտ մեկ ժամ ծառայության համար:
Կապիտալ ներդրումների ֆինանսավորման 70%-ը
կատարվելու է Եվրոպական վերակառուցման և զարգացման
բանկի կողմից տրվող վարկի հաշվին: Վարկը կտրամադրվի 10
տարի ժամկետով, 7% տարեկան տոկոսադրույքով: Վարկի
դիմաց վճարները կկատարվեն 10 հավասարաչափ
վճարումներով: Հաշվարկային ժամկետն ընդունել 20 տարի:
Շահութաբերության ցանկալի (մինիմալ) նորման հավասար է
10%, շահութահարկը կազմում է 20%, առաջին երկու տարին
շահութահարկ չի գանձվում: Անհրաժեշտ է գնահատել
ներդրման արդյունավետությունը` հաշվի առնելով
արդյունավետության գնահատման հիմնական ցուցանիշները:

2.1. Վարկի մարման գրաֆիկը

( 1+ Տ/ 100 )ժ × Տ/ 100
Ա Աննուիտետ = ժ
=16800000× 0.14238=2392000,
( 1+ Տ/100 ) −1

209
Աղյուսակ 1
Պարտքի Պարտքի
մնացորդը Տարեվճա Տոկոսայի Մարվող մնացորդը
Տար տարվա ր ն վճար գումար տարվա
ի սկզբին (հազար (հազար (հազար վերջին
(հազար դոլար) դոլար) դոլար) (հազար
դոլար) դոլար)
1 16800 2392 1176 1216 15584
2 15584 2392 1091 1301 14283
3 14283 2392 1000 1392 12891
4 12891 2392 902 1490 11401
5 11401 2392 798 1594 9807
6 9807 2392 687 1705 8102
7 8102 2392 567 1825 6277
8 6277 2392 439 1953 4324
9 4324 2392 303 2090 2234
10 2234 2392 158 2234 0

2.2. Դրամական հոսքերի հաշվարկ

Աղյուսակ 2
Կապիտալ ներդրումներ

Փոխառու միջոցների մարում


Ֆինանսական ծախսեր (%)

Շահույթ մինչև հարկումը


Շինարարական ծախսեր

Շահագործման ծախսեր
Տեղափոխման ծախսեր
Հիմնական միջոցներ

Շահութահարկ (20%)
Վարկային միջոցներ

Դրամակամ հուսքեր
Ամորտիզացիա

Ամորտիզացիա
Զուտ շահույթ
Ընդամենը

Հասույթ
Տարի

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
0 1600 400 400 2400 1680 - - - - - - - - - (7200
0 0 0 0 0 )
1 350 250 120 117 874 0 874 120 121 858
0 0 6 0 6
2 350 250 120 109 959 0 959 120 130 858
0 0 1 0 1
3 350 250 120 100 105 210 840 120 139 648
0 0 0 0 0 2
4 350 250 120 902 114 230 918 120 149 628
0 0 8 0 0
5 350 250 120 798 125 250 100 120 159 608
0 0 2 2 0 4
6 350 250 120 687 136 273 109 120 170 585

210
0 0 3 0 0 5
7 350 250 120 567 148 297 118 120 182 561
0 0 3 6 0 5
8 350 250 120 439 161 322 128 120 195 536
0 0 1 9 0 3
9 350 250 120 303 174 349 139 120 209 508
0 0 7 8 0 0
10 350 250 120 158 189 378 151 120 223 480
0 0 2 4 0 4
11 350 250 120 - 205 410 164 120 - 2840
0 0 0 0 0
12 350 250 120 - 205 410 164 120 - 2840
0 0 0 0 0
13 350 250 120 - 205 410 164 120 - 2840
0 0 0 0 0
14 350 250 120 - 205 410 164 120 - 2840
0 0 0 0 0
15 350 250 120 - 205 410 164 120 - 2840
0 0 0 0 0
16 350 250 120 - 205 410 164 120 - 2840
0 0 0 0 0
17 350 250 120 - 205 410 164 120 - 2840
0 0 0 0 0
18 350 250 120 - 205 410 164 120 -- 2840
0 0 0 0 0
19 350 250 120 - 205 410 164 120 - 2840
0 0 0 0 0
20 350 250 120 - 205 410 164 120 - 2840
0 0 0 0 0

2.3. Նախագծի զուտ բերված արժեքի (NPV) հաշվարկը

Աղյուսակ 3
Տարինե Ապագա Դիսկոնտավորման Ներկա
ր արժեքը գործակիցը` r= 10 % դրույքի արժեքը
(FV) դեպքում (PV)
0 (7200) 1.000 (7200)
1 858 0.9091 780
2 858 0.8264 709
3 648 0.7513 487
4 628 0.6830 429
5 608 0.6209 378
6 585 0.5645 330
7 561 0.5132 288
8 536 0.4665 250
9 508 0.4241 215
10 480 0.3855 185
11 2840 0.3505 995
211
12 2840 0.3186 905
13 2840 0.2897 823
14 2840 0.2633 748
15 2840 0.2394 680
16 2840 0.2176 618
17 2840 0.1978 562
18 2840 0.1799 511
19 2840 0.1635 464
20 2840 0.1486 422
Ընդամե 27470 - 3579
նը

Արդյունքում ստացվում է, որ ԶԲԱ (NPV) = 3579 հազար դոլար


> 0: Դրական զուտ բերված արժեքը վկայում է ներդրման
արդյունավետ լինելու մասին, քանի որ դրամական զեղչված
ընդհանուր ներհոսքը գերազանցում է արտահոսքը:
Կամայականորեն ընդունենք, որ դիսկոնտավորման
դրույքը` Տ(r)=12% է, այս դեպքում ԶԲԱ=1726 հազ. դոլար, իսկ եթե
ընդունենք այն հավասար 15%, ապա ԶԲԱ=-293 հազար դոլար:
Հետևաբար, դիսկոնտավորման այն դրույքաչափը, որի
դեպքում ԶԲԱ =0, գտնվում է 12 և 15 տոկոսների միջակայքում:
Այս դեպքում ՇՆՆ-ն կստացվի.

Ստացվեց ՇՆՆ%+ 1726000


>Տ¿,12 հետևաբար
%+0.855 × 3 %=14.57 %%−12 %
նախագիծը ընդունելի է:
ՇՆՆ=12 × (15 )=¿
Հաշվարկի արդյունքները1726000− (−293000 ) են աղյուսակի տեսքով
ներկայացված
(աղ. 4):

2.4. Նախագծի ՇՆՆ (IRR) ցուցանիշի հաշվարկման


արդյունքները

Աղյուսակ 4 (հազ. դոլար)

212
Հաշվարկ 1 Հաշվարկ 2
Ապագա
Տարին արժեք Ներկա Ներկա
եր (FV) r=12% արժեք r=15% արժեք(P
(PV) V)
0 (7200) 1.000 (7200) 1.000 (7200)
1 858 0.8929 766 0.8696 746
2 858 0.7972 684 0.7561 649
3 648 0.7118 461 0.6575 426
4 628 0.6355 399 0.5718 359
5 608 0.5674 345 0.4972 302
6 585 0.5066 296 0.4323 253
7 561 0.4523 253 0.3759 211
8 536 0.4039 216 0.3269 175
9 508 0.3606 183 0.2843 144
10 480 0.3220 154 0.2472 119
11 2840 0.2875 816 0.2149 610
12 2840 0.2567 729 0.1869 531
13 2840 0.2292 651 0.1625 462
14 2840 0.2046 581 0.1413 401
15 2840 0.1827 518 0.1229 349
16 2840 0.1631 463 0.1069 304
17 2840 0.1456 414 0.0929 264
18 2840 0.1300 369 0.0808 229
19 2840 0.1161 330 0.0703 200
20 2840 0.1037 295 0.0611 173
Ընդ. 27470 - 1726 - (293)
Բացի վերը նշված ցուցանիշներից, մեր նախագծի
արդյունավետության մասին պատկերացում կազմելու համար
հաշվենք ևս մի քանի ցուցանիշ:
Այժմ հաշվարկենք նախագծի եկամտաբերության դրույքը,
որը հաշվարկվում է հետևյալ բանաձևի օգնությամբ`
ԲԵ
ԵԴ= ,
ԲՆ
որտեղ ԲԵ-ն դրամական հոսքերի ներկա/բերված արժեքն է, ԲՆ-
ն` նախագծի իրականացման համար ներդրված գումարների
բերված արժեքը:

213
Մեր օրինակի համար եկամտաբերության դրույքը
կկազմի`
ԵԴ=10779/7200=1.5 :
Քանի որ ԵԴ=1,5>1, ապա հետևում է, որ մեր կողմից
նախագծում կատարված ներդրումները փոխհատուցվում են:
Տվյալ օրինակի համար հաշվենք նաև կատարված
ներդրման ետգնման ժամկետը, որը կրկին ներդրման
արդյունավետության գնահատման ցուցանիշներից մեկ ն է: Այն
կարելի է որոշել հետևյալ բանաձևով`

ԵԺ =
∑ ԲՆ ,
∑ ԲԵՄիջ
որտեղ ՆԵմիջ-ը դրամական հոսքերի ներկա արժեքի
միջինացված մեծությունն է, ԲՆ–ն` նախագծի իրականացման
համար ներդրված գումարի բերված արժեքը:
Այդ նպատակով նախ՝ հաշվենք տարեկան միջին
եկամտաբերությունը ներկա արժեքով` մեր օրինակի համար
այն կկազմի`
ԲԵմիջ = 10779/20=538,95 հազ.դոլ.:
Հետևաբար, տվյալ նախագծի համար ԵԺ կկազմի`
ԵԺ=7200/538.95=13.36տարի:
Այս նախագծի համար ներդրման ետգնման ժամկետը
ստացվեց մոտ 13,36 տարի, և հաշվի առնելով, որ մեր
նախագծի իրականացման տևողությունը տարի է, ապա
կարելի է հետևություն անել, որ ետգնման ժամկետը գտնվում է
նախագծի իրականացման սահմաններում, ինչը կրկին
վկայում է ներդրման արդյունավետության մասին:
Հաշվի առնելով վերը հաշվարկված բոլոր ցուցանիշները՝,
կարելի է եզրակացնել, որ բջջային կապի նախագծում
կատարված ներդրումները արդյունավետ են, լրիվ
կփոխհատուցվեն և ետգնման ժամկետը նախագծի ընդունելի
ժամանակահատվածի շրջանակներում է:

214
3. Կորպորատիվ տեղեկատվական համակարգի, փաթեթի
ինքնարժեքի և գնի հաշվարկ

Հաշվարկի համար ելքային տվյալներն են.


- փաթեթի մեջ մտնող համալրող առարկաների քանակն ու
անվանացանկը;
- ժամանակի ամփոփ նորմերը, աշխատանքի կարգն ու
աշխատավարձի ձևերը,
- ժամավճարային և գործարքային պարգևատրման չափերը
(23%),
- լրացուցիչ աշխատավարձի չափերը (15%),
- սարքավորումների պահպանման և շահագործման
ծախսերի դրույքաչափերը,
- ընդհանուր տնտեսական ծախսերի դրույքաչափը (113%)։

3.1. Համալրող առարկաների ծախսի հաշվարկ

Գնված բաղադրիչների և կիսաֆաբրիակտների արժեքը


որոշվում է հետևյալ բանաձևով`
Ծկֆհա = ∑Քi*Գi,
որտեղ Քi-ն i-րդ տեսակի գնված բաղադրիչների քանակն է,
հատ, Գi-ն՝ i-րդ գնված բաղադրիչի միավորի գինը: Հաշվարկի
արդյունքները բերված են աղյուսակ 3.1-ում:
Աղյուսակ 3.1
Մեկ փաթեթին Մեկ փաթեթին
Բաղադրիչի Միավորի
ընկնող ընկնող
անվանումն ու տեսակը գինը.դրամ
քանակ.հատ արժեք.դրամ
Արագամաշ
6 250000 1500000
առարկաներ
Գրասենյակային
տարրեր /ֆլեշ կրիչ, 1 15000 15000
ներկանյութ և այլն/:
Ընդամենը 1515000
Ընդամենը` 1515000 դրամ:

3.2. Էլեկտրաէներգիայի ծախսի հաշվարկ

215
Համակարգիչները և կապի ու ՏՏ այլ սարքավորումները
աշխատեցնելու համար էլեկտրաէներգիայի տարեկան ծախսը
որոշվում է հետևյալ բանաձևով`
Է=ՎxԱԷ,
որտեղ Վ-ն էլեկտրաէներգիայի տարեկան ծախսն է, ԱԷ-ն՝ 1կվ/ժ
էլեկտրաէներգիայի արժեքը (50 դրամ, ըստ գործարանային
գների):
Վ=ՀտհՖհԳբԿմ/Ղ1Ղ2,
որտեղ Հտհ-ն հաստոցների էլեկտրաշարժիչների ընդհանուր
հզորությունն է՝ Հ=1կՎտ, Ֆհ-ն՝ հաստոցների
աշխատաժամանակի տարեկան իրական ֆոնդը՝ 25 օր, Գբ-ն՝
հաստոցների բեռնվածության միջին գործակիցը՝ 0.9, Կմ–ն՝
կորուստներն են ցանցում՝ 0.8, Ղ1-ը՝ միաժամանակ աշխատող
հաստոցների շարժիչի Օ.Գ.Գ.-ն՝ 0.95, Ղ2-ը՝ շարժիչի Օ.Գ.Գ.-ն՝
0.9, Գբ.=0.9, Կմ=0.8, Ղ1=0.95, Ղ2=0.9:
Մեր օրինակի համար՝
Վ=1000/0.95*0.9 = 1169,5կՎտ/ժ, Է= 1169,5*50≈50000
դրամ/ամսական և 50000*12=600000 դրամ/տարեկան:

3.3. Աշխատողների հիմնական աշխատավարձի հաշվարկը

Աշխատողների հիմնական աշխատավարձի մեջ մտնում


են`
● գործարքային դրույքաչափերով աշխատավարձ,
● ժամավճարային աշխատավարձ,
● պարգևավճար:
Գործարքային աշխատավարձն ըստ տարիֆային
համակարգի որոշվում է հետևյալ բանաձևով`
Ահիմ.= Ժդ.*Աարտ.,
որտեղ Ժդ.-ն ժամային դրույքաչափն է, Աարտ.-ն՝ ժամային նորմը:
Հաշվարկման արդյունքները բերված են աղյուսակ 3.2-ում:

Աղյուսակ 3.2
Գործառույթի Ժամանա- Ժամային Տարիֆայի
Վճարման ձև
հաջորդական. կային նորմ դրույք ն ֆոնդ
Գործարքա-
Նախագծում 25 3500 87500
պարգևա-վճարային
216
Գործարքա-
Մշակում 30 5000 150000
պարգևա-վճարային
Գործարքա-
Կարգավորում 25 5000 125000
պարգևա-վճարային
Գործարքա-
Թեստավորում 27 4500 121500
պարգևա-վճարային
Ընդամենը 484000

Պարգևատրման չափը որոշվում է հետևյալ բանաձևով`


Պ= Ահիմ * Պդ/100%,
որտեղ Պդ-ն պարգևատրման դրույքաչափն է՝ տոկոսներով
արտահայտված:
Պ= 484000*23/100=111320 դրամ:
Ընդամենը հիմնական աշխատավարձը կկազմի`
484000+11132=595320 դրամ/ամսական կամ`
595320*12=7143840 դրամ/տարեկան:

3.4. Աշխատողների լրացուցիչ աշխատավարձի հաշվարկը

Լրացուցիչ աշխատավարձի մեջ մտնում են` հերթական և


լրացուցիչ գործողումների, արձակուրդների վճարները,
պետական հանձնարարականների կատարման հետ կապված
ծախսերը և այլն: Աշխատողների լրացուցիչ աշխատավարձը
հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Ա լր. = ԸԱհիմ. * Ալր.դ/100,
որտեղ ԸԱլր.դ–ն ընդհանուր հիմնական աշխատավարձն է, իսկ
Ալր.դ-ն՝ լրացուցիչ աշխատավարձի դրույքաչափը:
Ալր. =595320*15/100=89298 դրամ/ամսական կամ
89298*12=1071576 դրամ/տարեկան:

3.5․ Սարքավորումների պահպանման և շահագործման


ծախսերի հաշվարկը

Սարքավորումների պահպանման և շահագործման


ծախսերի թվին են պատկանում ամորտիզացիոն, ընթացիկ
վերանորոգման, տրանզիտորային միջոցների, գործիքների,
հարմարանքների վերանորոգման և այլ ծախսերը:
Սարքավորումների պահպանման և շահագործման ծախսերի
թվին են պատկանում ամորտիզացիոն, ընթացիկ
217
վերանորոգման, տրանզիստորային միջոցների, գործիքների և
հարմարանքների վերանորոգման և այլ ծախսերը:
Հիմնական միջոցների տարեկան ամորտիզացիան (ԱՏ)
հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ԱՏ=ՀԱ/Ն,
որտեղ ՀԱ-ն հիմնական միջոցների սկզբնական արժեքն է, Ն-ն՝
հիմնական միջոցների օգտակար գործունեության ժամկետը:
Աղյուսակ 3.3
Ամորտիզացիոն
Հիմնական Հիմնական հատկացումներ
միջոցի միջոցի
անվանումն ու սկզբնական ՀՄ օգտակար
տեսակը արժեքը գործողության Ամորտիզացի
ժամկետ, ոն ծախս
տարի
Սարքավորումնե
1515000 5 303000
ր

Ընդամենը 303000

Սարքավորումների պահպանման և շահագործման


ծախսերի գումարը որոշվում է հետևյալ կերպ`
Ծպ.շ. = Ահիմ*12 * Ծպ.շ.դ./100,
որտեղ Ծպ.շ.դ.-ն սարքավորումների պահպանման և
շահագործման ծախսերի դրույքաչափն է, Ահիմ.–ը՝
աշխատողների տարեկան հիմնական աշխատավարձը:
Ծպ.շ. = 484000*12*1.4/100=81312դրամ:
Սարքավորումների ընթացիկ վերանորոգման ծախսը
որոշվում է հետևյալ բանաձևով`
Ծը.վ. = Ահիմ *12 * Ծը.վ.դ./100,
որտեղ Ծը.վ.դ-ն սարքավորումների ընթացիկ վերանորոգման
դրույքաչափն է:
Ծը.վ. =484000*12*6.2/100=360096 դրամ:
Աղյուսակ 3.4
Ծախսի անվանումը Դրույքաչա Տարեկան
փը ծախսը
Սարքավորումների պահպանման և 1.4 81312
շահագործման ծախսեր
218
Սարքավորումների ընթացիկ 6.2 360096
վերանորոգում
Սարքավորումների ամորտիզացիա - 303000
Ընդամենը 744408

3.6. Տարածքի վարձակալության ծախսի հաշվարկը

Գործունեության արդյունավետության հիմնական


պայմաններից մեկը տարածքի ճիշտ ընտրությունն է:
Վարձակալվող տարածքը գտնվում է Երևան ք. բիզնես
կենտրոններից մեկում: Այս տարածքում անհրաժեշտ
տարածքի վարձակալության ամսական ծախսը կկազմի 70000
դրամ կամ 70000*12=840000 դրամ տարեկան։

3.7․ Ընդհանուր տնտեսական ծախսերի հաշվարկը

Ընդհանուր տնտեսավարման ծախսերի մեջ մտում են


ձեռնարկության ընդհանուր կառավարման-ադմինիստրատիվ`
կառավարող անձնակազմի աշխատավարձի, գործուղման,
տպագրական, փոստային-հեռագրային ծախսերը և այլ
ծախսեր: Այն որոշվում է հետևյալ բանաձևով`
ԸՏԾ = Ա հիմ* ԸՍԾ/100,
որտեղ ԸՏԾ-ն ընդհանուր տնտեսավարման ծախսերի տոկոսն
է:
ԸՏԾ =484000*113/100=546920 դրամ:

3.8. Համակարգի/փաթեթի ինքնարժքի կալկուլացիան

Ինքնարժեքի կալկուլացիան բերված է աղյուսակ 3.5-ում:

Աղյուսակ 3.5

N Ծախսերի հոդվածի անվանումը գումարը,


դրամ
1. Համալրող առարկաներ 1515000
2. Էլեկտրաէներգիա 120000

219
3. Հիմնական աշխատավարձ 484000
4. Լրացուցիչ աշխատավարձ 1071576
5. Սարքավորումների պահպանման և 744408
շահագործման ծախսեր
6. Տարածքի վարձակալություն 840000
7 Ընդհանուր տնտեսական ծախսեր 546920

Ինքնարժեք 5321904

Համակարգի ինքնարժեքը կկազմի`


Ի=5321904դրամ:

3.9. Շահույթի և միավորի գնի հաշվարկը

Համակարգի գինն իր մեջ ընդգրկում է ընկերության


շահույթն ու ինքնարժեքը: Շահույթի հաշվարկն
իրականացվում է հետևյալ բանաձևով`
Շ = Ի լրիվ*Շ/100,
որտեղ Ի–ն համակարգի ինքնարժեքն է, Շ – ն՝ շահույթի
դրույքաչափը: Մեր օրինակի համար.
Շ = 5321904*25/100=1330476 դրամ :
Գնի հաշվարկը իրականացվում է հետևյալ կերպ`
Գ = Ի + Շ:
Մեր օրինակի համար.
Գ =5321904+1330476=6652380 դրամ:
Համակարգի բացթողնման գինը որոշվում է հետևյալ
բանաձևով`
Գբաց. = Գ + ԱԱՀ,
որտեղ Գբաց.–ը համակարգի/փաթեթի բացթողնման գինն է,
ԱԱՀ-ն՝ ավելացված արժեքի հարկը (20%):
Գբաց.
=6652380+6652380*20/100=6652380+1330476=7982856
դրամ:
Այսպիսով, կատարված հաշվարկների արդյունքում
ստացանք, որ կորպորատիվ տեղեկատվական համակարգի
ինքնարժեքը կկազմի 5321904 դրամ, իսկ գինը` 7982856
դրամ:

220
221
4. ՆԱԽՆԱԿԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԱՎԱՐՏԱԿԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ

Աղյուսակ4.1
Սարքավորման ինքնարժեքի և միավորի գնի հաշվարկի
տվյալներ

Սարք.պահպ.և շահ.ծախս.
Մատյանի համարը

արտ.ծախ. %

տնտ.ծախ. %

Շահույթ, %
. Լր.աշխ,%

ընթ.վեր.ծախս.
Սարք.պահպ.և
շինություններ,
Արտբանվ

սարքավորում
Արտ. շենքեր,

շահ.ծախս. %
Հաստոցներ,

ծախ. %
Ընդհ.

Ընդհ.
ներ, դրամ

Արտ.
Ժամային. նորմ,

Սարք.
դրամ
Պարգվճ.%
ժամ

%
320 000
1 20 25 30 35 14 22 000 45250000 1.2 4 93 110 2 11

2 35 25 40 30 13 23 300000000 45750000 1.4 5 92 115 3 12


321 000
3 26 30 25 30 14 24 000 46250000 1.6 7 98 120 2.5 13

4 25 37 26 18 18 25 310000000 46750000 1.8 6.5 98 125 2 14

5 25 30 30 25 15 26 318000000 47250000 2 6 96 130 2.3 15

6 23 35 35 25 13 27 326000000 47750000 2.2 5.5 98 135 2.5 16

7 30 27 25 25 16 28 334000000 48250000 2.4 5 94 132 2.4 17

8 30 26 30 32 15 26 342000000 48750000 2.1 4.5 95 129 2.7 18

9 35 20 35 25 14 24 350000000 48350000 1.8 4 98 126 2.5 19

10 30 35 30 25 13 22 358000000 47950000 1.5 4.7 93 123 2.4 20

11 30 26 30 30 12 23 366000000 47550000 1.2 5.4 93 120 2.4 21

12 18 25 18 37 18 25 374000000 47150000 0.9 6.1 92 117 2.4 22

13 25 25 25 30 19 23 382000000 46750000 0.6 6.8 98 114 2.1 23

14 25 23 25 35 12 24 390000000 46350000 1 6.6 94 111 2.6 24

15 25 30 25 27 15 23 398000000 45950000 1.4 6.2 93 113 2.5 25

16 32 30 32 26 14 22 406000000 45550000 1.8 5.2 94 115 2.4 17

17 30 30 25 25 12 22 399000000 45150000 2.2 4.4 95 117 2.2 18

18 40 40 20 25 15 24 392000000 44750000 2.6 4.8 94 119 2.3 19

19 25 25 35 30 13 25 385000000 44350000 2.5 5.1 95 121 2.4 20

20 26 26 26 37 15 26 378000000 44450000 1.9 4 96 123 2.4 21

222
21 30 30 25 30 12 27 371000000 44550000 1.3 5 97 125 2.3 22

22 35 35 25 35 16 28 364000000 44650000 0.7 5.2 93 127 2.5 23

23 25 25 23 27 12 26 357000000 44750000 1 7.1 92 129 2.4 12

24 30 30 30 26 16 24 350000000 44850000 1.3 4.7 93 131 2.4 13

25 35 35 30 20 14 22 343000000 44950000 1.6 4.4 93 133 2.6 14

26 30 30 35 35 13 23 336000000 45050000 1.9 5.3 92 135 2.7 15

27 30 30 30 26 15 25 329000000 45150000 2.2 4.5 94 131 2.4 16

28 25 18 30 25 13 22 322000000 45250000 2.5 5.3 94 127 2.4 22

29 32 25 18 25 14 23 315000000 45350000 2.3 4.4 92 123 2.8 23

30 35 30 25 28 15 24 308000000 45450000 2 5.7 98 119 2.5 24

31 26 25 25 30 16 22 301000000 45550000 1 4.5 94 115 2.4 22

223
Աղյուսակ 4.2
Նախագծի ներդրումների արդյունավետության գնահատման
հաշվարկի տվյալներ
Շահ Վարկի
Մատուց միավո Նախա
ագ. մարմա Շահո
վ. ր Վար գծի
Մատյ ծախս ն Վարկի ւյթի
Ծառայ.Ծ ծառայ կի իրակա Շահ
անի երը ժաման տոկոսա ընդու
ավալը, ության գում նացմ. ութա
համ միավ. ակա- դրույքը, նելի
հատ, վաճառ արը, Ժամկե հարկ
արը ծառա հատվ % նորմ,
ժամ, քի % տը,
յ.հա- ածը, %
րոպե գինը, $ տարի
մար, $ տարի

1 50000000 0.06 0.007 60 6 7 11 10 20%

2 52000000 0.07 0.005 65 5 6 11 11 20%

3 51000000 0.08 0.006 70 6 6 11 12 20%

4 55000000 0.09 0.007 75 6 8 11 13 20%

5 56000000 0.07 0.008 72 7 6 11 14 20%

6 53000000 0.05 0.009 74 6 6 11 15 20%

7 50000000 0.07 0.007 68 5 7 11 12 20%

8 51000000 0.06 0.005 69 7 6 11 11 20%

9 54000000 0.06 0.006 73 6 8 11 14 20%

10 52000000 0.07 0.007 71 6 7 11 11 20%

11 51000000 0.06 0.008 66 5 6 11 10 20%

12 54000000 0.05 0.009 73 7 8 11 12 20%

13 52000000 0.07 0.008 69 5 9 11 16 20%

14 51000000 0.06 0.009 70 7 6 11 13 20%

15 54000000 0.07 0.007 73 6 7 11 12 20%

16 51000000 0.06 0.005 65 7 6 11 14 20%

17 55000000 0.06 0.006 72 6 8 11 11 20%

18 52000000 0.07 0.007 70 5 6 11 10 20%

19 53000000 0.05 0.007 71 7 8 11 10 20%

20 51000000 0.07 0.008 72 5 7 11 13 20%

21 52000000 0.08 0.009 74 7 8 11 12 20%

22 52000000 0.07 0.008 72 5 7 11 12 20%

23 54000000 0.06 0.009 71 7 6 11 16 20%

24 51000000 0.05 0.005 72 5 7 11 14 20%

25 54000000 0.07 0.006 74 7 6 11 11 20%

224
26 56000000 0.06 0.007 66 6 8 11 15 20%

27 54000000 0.07 0.008 65 5 7 11 12 20%

28 53000000 0.06 0.009 68 7 6 11 13 20%

29 52000000 0.07 0.008 66 6 7 11 10 20%

30 51000000 0.05 0.009 71 5 6 11 13 20%

31 52000000 0.07 0.009 70 5 8 11 11 20%

225
Աղյուսակ 4.3
Համակարգի/փաթեթի ինքնարժեքի և գնի հաշվարկի
տվյալներ

Սարք.պահպ.և շահ.ծախս.
Մատյանի համարը

տնտ.ծախ. %
արտ.ծախ. %

Շահույթ, %
. Լր.աշխ,%

ընթ.վեր.ծախս.
Սարք.պահպ.և
շինություններ,
Արտբանվ

սարքավորում
Արտ. շենքեր,

շահ.ծախս. %
Հաստոցներ,

ծախ. %
Ընդհ.

Ընդհ.
ներ, դրամ

Արտ.
Ժամային. նորմ,

Սարք.
դրամ
Պարգվճ.%
ժամ

%
2 2 3 3 320 000 4525000
1 0 5 0 5 14 22 000 0 1.2 4 93 110 2 11
3 2 4 3 30000000 4575000
2 5 5 0 0 13 23 0 0 1.4 5 92 115 3 12
2 3 2 3 321 000 4625000
3 6 0 5 0 14 24 000 0 1.6 7 98 120 2.5 13
2 3 2 1 31000000 4675000
4 5 7 6 8 18 25 0 0 1.8 6.5 98 125 2 14
2 3 3 2 31800000 4725000
5 5 0 0 5 15 26 0 0 2 6 96 130 2.3 15
2 3 3 2 32600000 4775000
6 3 5 5 5 13 27 0 0 2.2 5.5 98 135 2.5 16
3 2 2 2 33400000 4825000
7 0 7 5 5 16 28 0 0 2.4 5 94 132 2.4 17
3 2 3 3 34200000 4875000
8 0 6 0 2 15 26 0 0 2.1 4.5 95 129 2.7 18
3 2 3 2 35000000 4835000
9 5 0 5 5 14 24 0 0 1.8 4 98 126 2.5 19
3 3 3 2 35800000 4795000
10 0 5 0 5 13 22 0 0 1.5 4.7 93 123 2.4 20
3 2 3 3 36600000 4755000
11 0 6 0 0 12 23 0 0 1.2 5.4 93 120 2.4 21
1 2 1 3 37400000 4715000
12 8 5 8 7 18 25 0 0 0.9 6.1 92 117 2.4 22
2 2 2 3 38200000 4675000
13 5 5 5 0 19 23 0 0 0.6 6.8 98 114 2.1 23
2 2 2 3 39000000 4635000
14 5 3 5 5 12 24 0 0 1 6.6 94 111 2.6 24
2 3 2 2 39800000 4595000
15 5 0 5 7 15 23 0 0 1.4 6.2 93 113 2.5 25
3 3 3 2 40600000 4555000
16 2 0 2 6 14 22 0 0 1.8 5.2 94 115 2.4 17
3 3 2 2 39900000 4515000
17 0 0 5 5 12 22 0 0 2.2 4.4 95 117 2.2 18
4 4 2 2 39200000 4475000
18 0 0 0 5 15 24 0 0 2.6 4.8 94 119 2.3 19
2 2 3 3 38500000 4435000
19 5 5 5 0 13 25 0 0 2.5 5.1 95 121 2.4 20
2 2 2 3 37800000 4445000
20 6 6 6 7 15 26 0 0 1.9 4 96 123 2.4 21
3 3 2 3 37100000 4455000
21 0 0 5 0 12 27 0 0 1.3 5 97 125 2.3 22
3 3 2 3 36400000 4465000
22 5 5 5 5 16 28 0 0 0.7 5.2 93 127 2.5 23

226
2 2 2 2 35700000 4475000
23 5 5 3 7 12 26 0 0 1 7.1 92 129 2.4 12
3 3 3 2 35000000 4485000
24 0 0 0 6 16 24 0 0 1.3 4.7 93 131 2.4 13
3 3 3 2 34300000 4495000
25 5 5 0 0 14 22 0 0 1.6 4.4 93 133 2.6 14
3 3 3 3 33600000 4505000
26 0 0 5 5 13 23 0 0 1.9 5.3 92 135 2.7 15
3 3 3 2 32900000 4515000
27 0 0 0 6 15 25 0 0 2.2 4.5 94 131 2.4 16
2 1 3 2 32200000 4525000
28 5 8 0 5 13 22 0 0 2.5 5.3 94 127 2.4 22
3 2 1 2 31500000 4535000
29 2 5 8 5 14 23 0 0 2.3 4.4 92 123 2.8 23
3 3 2 2 30800000 4545000
30 5 0 5 8 15 24 0 0 2 5.7 98 119 2.5 24
2 2 2 3 30100000 4555000
31 6 5 5 0 16 22 0 0 1 4.5 94 115 2.4 22

227
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Ա.Գասպարյան, Գ.Արևշատյան. Արտադրության կազմակերպումը


կապի ճյուղում: Ուսումնական ձեռնարկ.-Եր.: Ճարտարագետ 2009թ.-128
էջ:
2. Ա. Թադևոսյան, Ա. Մանուկյան, Վ. Օդաբաշյան. Միջազգային
մենեջմենթ. տեսության և փորձի վերլուծություն - Եր.: ՙՃարտարագետ,
2004թ., 300 էջ
3. Աշխատանքը թիմերում և բախումների կառավարում:
Ուսումնական ձեռնարկ/ Կ.Գևորգյան, Ա.Թադևոսյան, Ջ.Ասատրյան,
Է.Կյուրեղյան: ՀՊՃՀ, Երևան 2003, 152 էջ:
4. Գ.Արևշատյան, Ա.Գասպարյան. Ներդրումների և նախագծերի
կառավարումը կապի ոլորտում Ճարտարագետ 2009թ.-127 էջ:
5. Գործնական մենեջմենթ.Հատոր 1: Ա.Շահոյան, Ա.Թադևոսյան,
Լ.Սիմոնյան: Երևան , ճարտարագետ, 2003, 264 էջ:
6. Ժամանակի և սթրեսի կառավարում: Ուսումնական ձեռնարկ/
Կ.Գևորգյան, Ա.Թադևոսյան, ՀՊՃՀ, Երևան 2003, 144 էջ:
7. Մենեջմենթ: Յու.Սուվարյանի ընդհանուր խմբագրությամբ, ԵՐԺՏԻ
Եր., Տնտեսագետ, 1999:
8. Агарков, А.П. Экономика и управление на предприятии / А.П. Агарков [и др.]. -
М.: Дашков и Ко, 2013. -400.
9. Аксенов, А.П. Экономика предприятия: Учебник / А.П. Аксенов, И.Э. Берзинь,
Н.Ю.Иванова; Под ред. С.Г. Фалько. -М.: КноРус, 2013. -350 c.
10. Базилевич, А.И. Экономика предприятия (фирмы): Учебник для бакалавров / В.Я.
Горфинкель, А.И. Базилевич, Л.В. Бобков. -М.: Проспект, 2013. –640c.
11. Балашов А.И.: Производственный менеджмент (организация производства) на
предприятии. -СПб.: Питер, 2009.
12. Волков, О.И. Экономика предприятия: Учебное пособие / О.И. Волков, В.К.
Скляренко. -М.: НИЦ ИНФРА-М, 2013. -264 c
13. Гаврилов Д.А.: Управление производством на базе стандарта MRP II. -СПб.:
Питер, 2008
14. Елисеева Т.П.: Экономика и анализ деятельности предприятий. -Ростов н/Д:
Феникс, 2011.12.КарликА.Е.и др.;//под ред. А.Е. Карлика, М.Л. Шухгальтер:
Экономика предприятия. -СПб.: Питер, 2009.1
15. Комплексный экономический анализ хозяйственной деятельности :учебное
пособие для вузов / [А. И. Алексеева, Ю. В. Васильев, А. В.Малеева, Л. И.
Ушвицкий].-2-е изд., перераб. и доп.-М.:КНОРУС,2009.-687с.
16. Мескон М., Альберт М., Хедоури Ф. Основы менеджмента/ Под ред. Евенко Л.И.-
М.: Дело, 1994.
17. Михайлов И.В., Табачникас Б.И., Яковлева Т.В. Экономика предприятия: Уч.
Пособие. –СПб.: Изд-во РГПУ им. А. И. Герцена, 2005. –62 с.

228
18. Организация производства и управление предприятием: учебник / под ред. О.Г.
Туровца. -3-е изд. -М.: ИНФРА-М, 2011. -505 с.
19. Пашкус В.Ю., Старобинская Н.М. Стратегическое планирование: Учебно-
методический комплекс. –СПб.: Изд-во РГПУ им. А.И. Герцена, 2008. –111с.
20. Пашкус Н.А., Яковлева Т.В. Моделирование деятельности предприятия: Учебное
пособие. –СПб.: КультИнформПресс, 2012. –49с.
21. ПоздняковВ.Я. Экономика отрасли: учебное пособие для вузов/В. Я. Поздняков,
С. В. Казаков.-М.:ИНФРА-М,2009.-307с.
22. Степанов В.И.: Нормирование расхода материальных ресурсов. -М.: Академия,
2009.23.Фокина О.М.: Практикум по экономике организации (предприятия). -М.:
Финансы и статистика, 2008.
23. Чалдаева, Л.А. Экономика предприятия: Учебник для бакалавров / Л.А. Чалдаева.
-М.: Юрайт, 2013. -410 c.
24. Ричард Дафт, Менеджмент, С-Пб. М 2002.
25. Питер Друкер. Практика менеджмента.:-М.: 2001.
26. Джозеф А.Ковелло, Бриан Дж. Хейзелгрен, Бизнес-планы. Полное справочное
руководство: Пер с англ.-М:Издательство БИНОМ. 1998.-352с.
27. С.В. Кучерявенко, Сборник практических задач и упражнений по курсу
«Менеджмент»: Изд-во Томского политехнического института:-Томск: 2012. – 106с.
28. Сборник бизнес-планов: с комментариями и рекоминдациями/Под
ред.В.М.Попова. –М.:ГНОМН и Д, 2001.-360с.
29. Ricky W. Griffin, Management, 11th Edition, South-Western/ Cengage Learning,
Mason, OH, USA, 2013.

229
Ա.Ս․ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ, Թ․Հ․ ՎԱՐԴԱՆՅԱՆ, Ա.Ա․ԱԲՐԱՀԱՄՅԱՆ,

ՃՅՈՒՂԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ
ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Ուսումնական ձեռնարկ

Հրատ.խմբագիր՝ Ն.Խաչատրյան

230

You might also like