You are on page 1of 7

§ 3 Կրակոցի մեխանիզմները և կրակոցից առաջացած հետքերը

Կրակված գնդակի վրա հետքերի առաջացումը պայմանավորվում է այն


երևույթներով, որոնք տեղի են ունենում փողանցքում` կրակոցի պահին: Իր
մեխանիկական, քիմիական երևույթներով կրակոցը նախ և առաջ վառոդային լիցքի
այրումն է, որի հետևանքով առաջանում է այն բարձր ճնշումը, որը գնդակին տալիս է
անհրաժեշտ արագություն և շարժման ուղղություն:
Վառոդային լիցքի այրման արագությունը կախված է մի շարք հանգամանքներից,
որոնցից հիմնականներն են. վառոդի տեսակը և որակը, լիցքավորման խտությունը,
հրապատիճի գործունեությունը (հին կամ թույլ հարվածային նյութ ունեցող
հրապատիճով վառոդային լիցքի այրումը դանդաղ է ընթանում):
Կրակոցի հետքերի առաջացումը որոշվում է այն երևույթների
օրինաչափություններով, որոնք տեղի են ունենում կրակելիս: Իսկ որպեսզի կրակոց
արձակվի, հրազենը պետք է լիցքավորել:
Կրակոցի կատարման մեխանիզմը հետևյալն է. 1) Զարկանի` հրապատիճին
հարվածելու պահին առաջանում է վառոդային լիցքի բռնկում։ 2) Այրվող գազերը
ճնշում, հրում են արկին փողանցքից դուրս։ 3) Արկը դուրս է թռչում: Հետո հրազենը
վերալիցքավորվում է (որոշ հրազեններում այն կատարվում է ավտոմատիկորեն):
Այս փուլերից յուրաքանչյուրում առաջանում են հետքեր, որոնք ուսումնասիրվում են
կրիմինալիստիկական հոտազոտություններ կատարելիս:
Այդ հետքերը մնում են պարկուճի և գնդակի վրա: Փողանցքի մակերևույթի հետքերը
գնդակի վրա առաջանում են գնդակի` փողանցքի մակերևույքի վրայով
կոնտակտային շարժման հետևանքով: Այդ դեպքում գնդակը հանդես է գալիս որպես
հետք ընդունող, իսկ փողանցքի մակերևույթը՝ հետք առաջացնող օբյեկտ: Գնդակի
վրա առաջանում են ծավալային, դինամիկ հետքեր:
Այս հետքերը գնդակի վրա ունենում են տրասսաների և քերծվածքների տեսք, որոնք
առաջանում են փողանցքի անհարթություններից:
Կրակելիս գնդակի վրա մնում են ակոսադաշտերի հետքերը, այսինքն՝ ակոսների
նիստերի և նրանց միջև եղած դաշտերի մակերևույթի դրոշմը: Փողանցքից գնդակի
վրա մնացած հետքերից կարևոր են ակոսադաշտերի հետքերը, քանի որ ակոսների
դաշտերում գնդակը ավելի ամուր է հպվում փողանցքի պատերին:

1
Կրակված գնդակով հրազենի նույնացումը հիմնականում կատարվում է այդ հետքերը
հետազոտելով:
Գնդակի վրա առաջանում են ակոսադաշտերի երկու տեսակի հետքեր:
Նախ` առաջանում են հետքեր, որոնք տեղավորվում են մոտավորապես գնդակի
երկայնական առանցքին զուգահեռ: Քանի որ այդ հետքերն առաջանում են գնդակի
շարժման սկզբնական պահին, կոչվում են սկզբնական հետքեր: Այնուհետև
առաջանում են գնդակի երկայնական առանցքի նկատմամբ որոշակի թեքվածություն
ունեցող հետքեր: Թեքությունը համապատասխանում է փողանցքի ակոսների
անկյանը: Այդ հետքերը ընդունված է անվանել երկրորդային հետքեր:
Սկզբնական հետքերը առաջանում են գնդակի ուղղագիծ առաջընթաց և առաջընթաց
պտտական շարժման ժամանակ: Երկրորդային հետքերը առաջանում են,երբ գնդակը
առաջընթաց պտուտական շարժում ունի, այսինքն` շարժվում է ակոսներով:
Սկզբնական հետքերի առաջացման մեխանիզմը հետևյալն է. պարկուճից դուրս գալով
և ստանալով առաջընթաց շարժում, գնդակն իր սկզբնամասով հարվածում է
ակոսադաշտի լցամասի եզրին: Գնդակի առաջընթաց շարժման ընթացքում
ակոսադաշտի եզրը հասնում է այնպիսի դիրքի, երբ գնդակը ակոսները
հաղթահարելու հետևանքով առաջընթաց շարժման հետ մեկտեղ ձեռք է բերում նաև
պտուտակային շարժում: Գնդակի առաջընթաց շարժման ժամանակ ակոսադաշտի
լցամասի եզրը և ակոսադաշտի սկզբնամասի մակերեսը քերում են գնդակի
մակերևույթը, առաջացնելով ակոսադաշտի սկզբնական հետք: Գնդակի հետագա
ընթացքի ժամանակ նրա պատյանի ամբողջ մակերեսը շփվում է ակոսադաշտերի
հետ և նրա վրա կրկին առաջանում են հետքեր, որոնց կարելի է անվանել
երկրորդային հետքեր:
Կրակված գնդակով հրազենի նույնացման համար կարևոր նշանակություն ունեն. ա)
ակոսադաշտերի սկզբնական հետքերի տրասսաները (քերծվածքները), որոնք
արտահայտում են ակոսադաշտի գնդակի մուտքի և լցամասի դեֆեկտներն ու
առանձնահատկությունները, բ) փողանցքի փողաբերանի մասի և փողաբերանի
կտրվածքի տրասսաները (քերծվածքները), որոնք երևում են ակոսադաշտերի
երկրորդային հետքերում:

2
Կրակված գնդակների վրա կարող են մնալ նաև այլ հետքեր (փամփշտատուփից
առաջացած հետքեր, գնդակը փամփշտակալ մղելու հետքեր, պարկուճի փողակի
հետքեր, վառոդահատիկներից գնդակի հատակին մնացած հետքեր և այլն):
Նշված հետքերը, նրանց քանակը, ուղղությունը, լայնությունը, թեքությունը և այլն,
օգտագործվում են հրազենի տեսակը, սիստեմը որոշելու համար, իսկ տրասսաներում
(քերծվածքներում), արտահայտված ակոսադաշտերի միկրոկառուցվածքը` հրազենի
նույնացման համար:
Պարկուճի վրա հետքերն առաջանում են հրազենի տարբեր մասերից. հրազենը
լիցքավորելիս, կրակելիս,կրակված պարկուճը հեռացնելիս: Պարկուճները
փամփշտատուփի մեջ տեղավորելիս փամփուշտի իրանի վրա մնում են
փամփշտակալի բռնիչների հետքերը` երկայնակի քերծվածքների ձևով:
Փամփշտատուփից՝ փամփշտակալ մղելիս, պարկուճի գլխիկի եզրին առաջանում է
փակաղակի հետքը, իսկ փամփուշտը առաջ մղելիս պարկուճի իրանին լրացուցիչ
կարող են առաջանալ սահքի հետքեր՝ քերծվածքների ձևով:
Պարկուճը փամփշտակալ մտնելիս հրապատիճի վրա կարող են առաջանալ
փակաղակի սկզբնամասի թույլ արտահայտված դրոշմները, իսկ գլխիկի եզրին
արտածգիչ մեխանիզմի ատամի հետքերը, քերծված քի ձևով: Կրակոցի ժամանակ
պարկուճի գլխիկի վրա առաջանում է զարկանի գլխիկի հետքը, որի շուրջն
արտահայտվում է փակաղակի առջևի կտրվածքի միկրոկառուցվածքը: Պարկուճի
իրանի վրա առաջանում է նաև փամփշտակալի հետքը: Պարկուճի դուրս նետելու
պահին նրա վրա առաջանում են անդրադարձիչի և փամփշտակալի հետքերը: Նշված
և nրոշ այլ հետքեր (կախված հրազենի մեխանիզմի առանձնահատկություններից)
լայնորեն օգտագործվում են կրիմինալիստիկական փորձաքննություններ
կատարելիս:
Կրիմինալիստիկական նպատակների համար օգտագործվում են նաև ողորկափող
որսորդական հրազենների պարկուճների վրա մնացած հետքերը:
Նման հրացաններից կրակոց արձակելու համար անհրաժեշտ է փամփուշտը մտցնել
փամփշտակալ, փակել հրացանը և սեղմել ձգանը: Վերալիցքավորման համար պետք
է բացել հրացանը և հանել կրակված պարկուճը: Այս փուլերից յուրաքանչյուրում

3
պարկուճը շփվում է հրացանի որոշակի մասերի հետ, որոնք կարող են նրա վրա
հետքեր թողնել:
Հրացանը փակելիս պարկուճի գլխիկի վրա կարող են մնալ կաղապարի վահանիկի
ներքևի մասի հետքերը:
Կրակոցի ժամանակ զարկանի՝ հրապատիճին հարվածելիս, վերջինիս վրա մնում է
պարզ, ստատիկ, ծավալային հետք: Այդ հետքը արտացոլում է զարկանի գլխիկի
մակերևույթի առանձնահատկությունները և հաջողությամբ կարող է օգտագործվել
հրազենի նույնացման համար:
Որսորդական ողորկափող հրացանների պարկուճների վրա մնում են նաև այլ
հետքեր` կախված հրացանի կառուցվածքային առանձնահատկություններից: Այդ
հետքերով հրացանի որոշ մասերի առանձնահատկությունների, ինչպես նաև
պարկուճների վրա փորձարարական ճանապարհով ստացված հետքերի
համեմատական հետազոտման միջոցով կարելի է պարզել, որ, օրինակ, դեպքի
տեղում հայտնաբերված պարկուճը կրակված է հենց այն հրացանից, որը
խուզարկության ժամանակ հայտնաբերվել է մեղադրյալի մոտից: Թեև, անհրաժեշտ է
նկատի ունենալ նաև, որ ոչ բոլոր դեպքերում է, որ այդ հետքերը
կրիմինալիստիկական արժեք են ներկայացնում, քանի որ այդ պարկուճները հաճախ
օգտագործվում են մի քանի անգամ, որը, հասկանալի է, նպաստում է հետքերի
աղավաղմանը (բացառությամբ հրապատիճի վրա մնացած զարկանի գլխիկի հետքի):
Կրակոցից առաջանում են հետքեր արգելքների վրա: Մեծ արագությամբ և ուժով
փողանցքից դուրս թռչելով գնդակը խոցում է իր ճանապարհին եղած արգելքները,
նրանց վրա առաջացնելով վնասվածքներ և այլ հետքեր: Հարվածելով արգելքին նա
կարող է ծակել այն, առաջացնելով միջանցիկ բացվածք` մուտքի, ելքի անցքերով և
միջանցքով: Իսկ եթե գնդակը լռվում, մնում է արգելքի մեջ, ապա առաջանում են
միայն մուտքի անցք և միջանցք: Այսպիսի խոցվածքները կոչվում են «կույր» անցք:
Գնդակի հարվածից առաջացած անցքերը հիմնականում շրջանաձև են, որոնք իրենց
չափերով մոտ են խոցող արկի տրամաչափին: Մուտքի անցքի եզրերը սովորաբար,
գնդակի ճնշման ազդեցությամբ թեքվում են դեպի ներս: Ելքի անցքը ունենում է դուրս
ցցված եզրեր (կան որոշ բացառությեւններ, որոնց մասին կխոսվի ստորև):

4
Ամենից հաճախ մուտքի անցքը իր չափերով փոքր է լինում ելքի անցքից, թեև որոշ
պայմանների առկայությամբ կարող է նկատվել հակառակ պատկերը (օրինակ`
դիմացից, մոտ տարածությունից կրակելիս վառոդային գազերի ազդեցության
հաշվին):
Այնպիսի նյութեր խոցելիս, ինչպիսիք են ապակին, ոսկորը և այլն, խոցվածքը
ունենում է ձագարի ձև՝ լայն մասով դարձած դեպի գնդակի թռիչքի ուղղությունը,
ապակու վրա առաջանում են նաև բազմաթիվ շառավղային ճեղքվածքներ։
Կրակոցի հաջորդականության որոշումը պատուհանի ապակու վրա սովորաբար
պարզ է դառնում ճեղքերի գծերի ուսումնասիրությունից հետո: Այնուհետև ստացված
տվյալները համադրելով կրակոցի ուղղության վերաբերյալ տվյալների հետ,
հնարավոր է դառնում պատասխանել թե որ կրակոցն է արձակվել առաջինը:
Գործվածքների վրա գնդակի խոցվածքները սովորաբար լինում են շրջանաձև,
գնդակի տրամագծից քիչ փոքր:
Փայտի վրա մուտքի անցքը շրջանաձև է, գնդակի տրամագծից քիչ փոքր: Մետաղների
վրա գնդակը առաջացնում է շրջանաձև խոցվածք, անհարթ եզրերով, որոնք ծռվում են
գնդակի թռիչքի ուղղությամբ: Այս հատկանիշները ուսումնասիրելիս, պետք է
անպատճառ նկատի ունենալ նաև, որ մուտքի անցքը ելքի անցքից հնարավոր է
տարբերակել կրակոցի լրացուցիչ հետքերի առկայության պարզաբանման հիման
վրա:
Մուտքի հրազենային անցքը որոշ դեպքերում դժվար է նկատվում, օրինակ՝ թարմ,
հաստ կեղև ունեցող ծառի կամ հաստ, մազմզոտ մահուդի վրա կրակելիս:
Ինքնաշեն հրազեններից, կտրվածքներից կրակելիս, փոխարինող փամփուշտներ,
որսորդական, ինքնաշեն գնդակներ օգտագործելիս մուտքի անցքը կարող է ունենալ
բոլորովին ատիպիկ ձև, գնդակների դեֆորմացիայի կամ ոչ ճիշտ թռիչքի հետևանքով:
Մոտ տարածությունից կոտորակային լիցքերով խոցելիս առաջանում են մուտքի
խոշոր անցքեր: Կրակոցի տարածությունը մեծացնելիս ստացվում է ավելի մեծ անցք,
բայց նրա շրջապատում լինում են ցրված մանր անցքեր առանձին մանրագնդակներից
կամ կոտորակներից: Կրակոցի տարածության հետագա մեծացումից առաջանում են
միայն առանձին, ցրված վնասվածքներ, որոնց միջև եղած տարածությունը մեծանում է
այնքան, որքան մեծ է կրակոցի տարածությունը:

5
Թվարկվածներից բացի արգելքների վրա մնում են նաև կրակոցի լրացուցիչ հետքեր,
որոնք ուղեկցելով հիմնականներին, առաջանում են արգելքի վրա վառոդային
գազերի, փողից արձակված բոցի, մրի, վառողի չայրված մնացորդների, յուղի,
հրապատիճային նյութերի ազդեցությությունից։
Կրակելիս վառոդը չափազանց արագ վերածվում է գազակերպ վիճակի, որը
զարգացնելով ընդարձակման հզոր էներգիա, արկը դուրս է հրում պարկուճից և այն
մեծ ուժով մղում է հրազենի փողանցքը։ Վառոդային գազերի մի մասը մեծ ուժով դուրս
է թռչում փողից` արկի հետևից: Ոչ մեծ տարածության վրա վառոդային գազերը բոլոր
կողմերից ընդարձակվելու հնարավորության շնորհիվ կորցնում են իրենց էներգիան:
Այրվող գազերի ազդեցության ուժը և տարածությունը կախված են մի շարք
պատճառներից, որոնցից են պարկուճում եղած պայթուցիկ նյութերի քանակը և
որակը, նրա այրվելու արագությունը, հրազենի տրամա- չափը, փողի երկարությունը:
Կրակոցի մշտական լրացուցիչ հետքը մաքրման գոտին է (կեղտոտման գոտին):
Ինչպես նշեցինք,հրազենից թռչող գնդակը իր վրա կրում է վառոդային մուր, քերված
մետաղի մասնիկներ (իր և փողանցքի), ժանգ, յուղ: Մուտքի անցքի եզրերին դրանք
նստում են մաքրված գոտու ձևով: Գնդակի մուտքի անցքի շրջանում կարելի է տեսնել
նաև բոցի կամ բարձր ջերմաստիճանի ազդեցության հետքեր այրվածքների և խանձ-
վածքների տեսքով: Այս հետքերը առաջանում են հատկապես այնպիսի
փամփուշտներից կրակելիս, որոնք լիցքավորված են ծխատու վառոդով: Բոցի կամ
բարձր ջերմաստիճանի ազդեցության էֆեկտը կախված է մի շարք պատճառներից,
որոնցից հիմնականներն են, վառոդային լիցքի քանակը, հրազենի փողի
երկարությունը, կրակոցի տարածությունը և խոցվող օբյեկտի նյութը:
Ինչպես ծխատու, այնպես էլ անծուխ վառոդի այրման դեպքում առաջանում է մուր:
Փողանցքում այն հետապնդում է արկին և մոտ տարածությունից կրակելիս նստվածք
է առաջացնում մուտքի անցքի շրջանում: Վառոդային մրի նստվածքի տարածությունը
և խտությունը միևնույն հեռավորությունից կրակելիս, հիմնականում կախված են երեք
պատճառներից` վառոդի տեսակից, քանակից, հրազենի փողի երկարությունը։
Երկարափող հրազենից կրակելիս մրի հետքերը կարելի է հայտնաբերել կրակելու
տեղից 35-40 սմ տարածությունից, իսկ կարճ փող ունեցող հրազենից կրակելիս 20-25
սմ-ից։

6
Մոտիկ տարածությունից կատարված կրակոցից գնդակի մուտքի անցքի շրջանում
կարելի է հայտնաբերել նաև հրապատճից արձակված մետաղական սնդիկի
մնացորդներ, մետաղական փոշի, չայրված վառոդի մնացորդներ, հրազենային յուղի
հետքեր, և այլն

You might also like