You are on page 1of 2

Ուղեցույց հիվանդների համար

Դեղատուփեր. պատրաստման 3 քայլ


Արտակարգ իրավիճակների տուփ պատրաստելը կարող է դժվար լինել,
հատկապես երբ առողջ լինելու համար հույսը դնում եք նշանակված դեղերի
վրա: Անպայման Ձեր ծրագրում ներառեք նշանակված լրացուցիչ դեղեր: 7-ից 10
օրվա պաշար ունենալը Ձեզ կօգնի աղետից հետո մնալ ինքնուրույն և առողջ :

Ահա երեք քայլեր, որոնք Դուք կարող եք անել՝ պատրաստելու արտակարգ


իրավիճակների դեղատուփ.

Քայլ #1: Ձեր դեղորայքը նորից ձեռք բերեք սպառվելուց 3-ից 7 օր


առաջ:

 Լրացուցիչ դեղեր դրեք Ձեր արտակարգ


իրավիճակների տուփի մեջ:
 Ձեր դեղերը շարունակեք ընդունել
սովորականի նման:

Քայլ #2: Ձեր ապահովագրության մատակարարին խնդրեք Ձեզ


ուղարկել արձակուրդային պաշար (vacation override):
(Արձակուրդային պաշարը Ձեզ հնարավորություն է տալիս ավելի շուտ նորից վերցնել Ձեր
դեղերը կամ Ձեզ տալիս է լրացուցիչ դեղեր:)

 Եթե հաստատվի, Դուք կստանաք


լրացուցիչ դեղեր՝ Ձեր տուփում դնելու
համար:
 Շարունակեք Ձեր դեղերը նորից ստանալ
սովորական ժամանակ:

Քայլ #3: Ձեր դեղերը պատվիրեք հեռախոսով կամ առցանց:

 Եթե ի վիճակի եք պատվիրել 90 օրվա


պաշար, կարող եք ավելի քիչ համավճար
տալ՝ բոլորը միանգամից ստանալով։
 Նորից պատվիրեք երկու ամիս հետո:
 Լրացուցիչ դեղերը դրեք Ձեր արտակարգ
իրավիճակների տուփում:

EPRP-EPRP-0007-01 (02/21/20)

Los Angeles County Department of Public Health


www.publichealth.lacounty.gov
(Armenian)
Կրկնեք այս քայլերը, միչև ունենաք առնվազն 7 օրվա լրացուցիչ պաշար՝ Ձեր
արտակարգ իրավիճակների տուփում պահելու համար:

EPRP-EPRP-0007-01 (02/21/20)

Los Angeles County Department of Public Health


www.publichealth.lacounty.gov
(Armenian)

You might also like