You are on page 1of 2

Ֆիզկուլտդադար

-1-

Ծուռթաթ արջը մեծ ոտքերով ,

Անցավ փոքրիկ արահետով ,

Ճամփին հոգնեց , մի քիչ նստեց ,

Ոտքի կանգնեց , նորից քայլեց :

Արջը մի քիչ տանձ հավաքեց ,

Լողաց լճի ջրում կապույտ ,

Թիակն առավ թիավարեց ,

Հետո հոգնեց , դարձավ տուն:

-2-

Երկարականջ նապաստակը

Ցատկոտում էր բացատում ,

Ուտում կաղամբ , կրծում գազար,

Թռչկոտում արևի տակ :

Մեկ էլ գայլը մոտեցավ ,

Նապաստակը հենց տեսավ ,

Ոտիկներով թափ առավ ,

Վազեց ու իր տուն մտավ:


Գտիր քո պատկերը /մաթեմատիկական դիդակտիկ խաղ /

Նպատակը ՝ ամրապնդել երկրաչափական պատկերների իմացությունը ,


երաժշտության բնույթին համապատասխան շարժումներ կատարելով քայլել
պատկերի շուրջ :

Նախօրոք հատակին գծվում են ուղղանկյուն , քառակուսի , շրջան և


եռանկյուն:Դաստիարակը պայմանավորվում է , թե որ երաժշտության ներքո , որ
պատկերի շուրջ պետք է քայլել : Հնչում է քայլերգ , քայլում են ուղղանկյան շուրջ ,
վալս՝ քառակուսու , օրորոցային՝ շրջանի, հայկական երաժշտություն ՝ եռանկյան :

Որ երեխան շփոթվում է, ժամանակավորապես խաղից դուրս է մնում :

You might also like