You are on page 1of 14

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ Եվ ՄԻՋՆԱԴԱՐ

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ
• Վերածնունդ կամ Ռենեսանս (ֆր.
՝ Renaissance, իտալ.՝ Rinascimento), Արևմտյան
և Կենտրոնական Եվրոպայի երկրների
մշակութային և գաղափարական
զարգացման մի դարաշրջան, երբ
միջնադարյան մշակույթից անցում է
կատարվել նոր ժամանակի մշակույթին, (
Իտալիայում՝ 14-16-րդ դարերում, մյուս
երկրներում ՝ 15-16-րդ դարերում)։
ՄՇԱԿՈՒՅԹ

Վերածննդի մշակույթի հիմնական գծերն են աշխարհիկ բնույթը , հումանիստական


 աշխարհայացքը, անտիկ մշակութային ժառանգությանը դիմելը , այն վերածնելը ,
այստեղից էլ Վերածնունդ անվանումը (շրջանառության մեջ է դրել  Ջորջո Վազարին)։
Վերածննդի մշակույթի նախակարապետը միջնադարյան քաղաքային մշակույթն է ,
որի վերելքն առաջացնում էր անտիկ մշակույթի նկատմամբ հետաքրքրություն (
Կարոլինգյան արվեստ)։ Եվրոպայի տնտեսապես առավել զարգացած երկրներում ու
շրջաններում գործարար ակտիվության պայմաններում առաջ է մղվում գործուն
անձնավորությունը, որի դիրքն ու հաջողությունները պայմանավորվում էին ոչ թե
տոհմական ծագումով, այլ սեփական ձեռներեցությամբ և գիտելիքներով։
Ֆեոդալական հարաբերությունները , դասային մեկուսացումը , կրոնական
բարոյախոսությունը, միջնադարյան ավանդույթները մարդու համար նեղ են
դառնում։ Նոր աշխարհայացքի կրողներ դարձան գրականության , բանասիրության ,
իմաստասիրության, արվեստի ներկայացուցիչները։ Մարդը հռչակվեց  տիեզերքի
 կենտրոն, բնության մաս և բնության առավել կատարյալ ստեղծագործություն։
Մարդը, նրա ապրումները , ներաշխարհը , երկրային կյանքը դարձան Վերածննդի
գրականության և արվեստի գլխավոր թեմաները։ Անտիկ ժառանգության և
հումանիստական գաղափարների տարածմանը գործնականում մեծապես
նպաստեց տպագրության գյուտը (Յոհան Գուտենբերգ)։ Ծագելով Իտալիայում՝
Վերածնունդը հենց այդ երկրում էլ ստացավ առավել ավարտուն դասական տեսք։
Վերածնունդը որպես ամբողջական դարաշրջան գոյություն է ունեցել միայն  
Իտալիայում։
ՎԵՐԱԾՆՆԴԻ ԿԵՐՊԱՐՎԵՍՏ

• Վերածննդի կերպարվեստը առավել զարգացման և
կատարելության է հասել Իտալիայում։
Ստեղծագործաբար օգտվելով անտիկ ժառանգությունից ,
հենվելով գիտության նոր նվաճումների վրա՝ այդ
ժամանակաշրջանի իտալացի արվեստագետները ձգտել
են ճշմարտացի պատկերել մարդուն և շրջակա
իրականությունը։ Նրանք արվեստը հարստացրել են
մարդու մարմնի կառուցվածքի ճշմարիտ պատկերմամբ , 
հեռանկարի, լույս ու ստվերի, ծավալի, կրճատումների և
այլ պրոբլեմների մշակմամբ և կիրառմամբ։ Վերածննդի
արվեստագետները կրոնական տեսարաններին
հաղորդել են երկրային բովանդակություն։ Արվեստի
գլխավոր հերոսը դարձել է մարդը։
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

• Վերածննդի շրջանի պրոֆեսիոնալ երաժշտությունը կրել է


ժողովրդականի ազդեցությունը, ներթափանցվել է հումանիստական
 աշխարհընկալումով, որը նախ դրսևորվել է առաջադիմական Art nova
(Նոր արվեստ) ուղղության ներկայացուցիչների 
ստեղծագործությունների մեջ (14-րդ դար, Իտալիա)։ Հոմոֆոն՝
հարմոնիկ երաժշտության ձևավորումից հետո զարգացել են
մենակատարային, վոկալ, վոկալ նվագակցությամբ և գործիքային
պիեսները, օպերան, կանտատը և օրատորիան։ Ի հայտ եկան
աշխարհիկ երաժշտարվեստի բազմազան ժանրեր, որոնցից
են՝ ֆրոտտոլան և վելլանելլան Իսպանիայում, բալլադը Անգլիայում
, մադրիգալը Իտալիայում։ Վերածննդի դարաշրջանում կազմավորվել
են երաժշտական նոր ժանրեր, առաջացել են լյուտնյայի, երգեհոնի,
վյորչինելիի նվագի ազգային դպրոցներ։ Զարգացել է կատարողական 
արվեստը, կատարելագործվել է ջութակը և նրա ընտանիքի
գործիքները։ Ստեղծվել է երաժշտական հատուկ գրականություն։ 
Իտալիայում 15-րդ դարի վերջին հնարվել է նոտագրությունը։
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

• Վերածննդի ճարտարապետությունը դիմել է անտիկ հունա-հռոմեական շինարարական


արվեստի գեղագիտական հիմունքներին, հնարքներին և ձևերին։ Նրանում առաջնակարգ
տեղ են գրավել աշխարհիկ կառույցները՝ հասարակական շենքերը, պալատները,
քաղաքային տները։ Ճարտարապետության մեջ Վերածննդի ոճի հաստատմանը մեծապես
նպաստել են Լ. Բ. Ալբերտիի, Ջ. դա Վինյոլայի, Ա. Պալլադիոյի տեսական տրակտատները։
• 15-րդ դարում Իտալիայի երկնակամարում փայլեց հանճարների մի իսկական
համաստեղություն։ Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո, Ջորջոնե, Ռաֆայել, Տիցիան,
Վերոնոզե և էլի այլ երևելի գեղանկարիչներ, քանդակագործներ ու ճարտարապետներ, որոնք
իրենց հանճարի քուրայում ձուլեցին Իտալիայի «Ոսկե դարը»։ Դա Վերածնունդն էր, ասես
երկար ու տանջալից մղձավանջից արթնացած ու վերստին իրենց գտած ուժեղ, կենսախինդ
մարդկանց դարաշրջանը։ Ամրակուռ, հուժկու, արիասիրտ մարդկանց դարաշրջանը,
հերոսների, որոնք ասես իջել էին հունական արձանների պատվանդաններից և պատրաստ
էին ամեն տեսակ քաջագործությունների։ Բայց վարվելակերպն ավելի վայելչագեղ էր դարձել,
ճաշակներն՝ ավելի նրբին, կեցվածքներն ու դեմքերն արտահայտում էին մեծ կամք ու եռանդ։
Դա աշխարհը ճանաչելու և հասկանալու ծարավի, ստեղծագործելու բուռն կրքով լեցուն
մարդկանց, մեծ արվեստի, մեծ հայտնագործությունների դարաշրջանն էր։ Դա այն
ժամանակն էր, երբ Ֆ. Էնգելսի բառերով ասած՝ «…հիացած Արևմուտքի առջև դիմականգնեց
մի նոր աշխարհ՝ հունական հնադարը…», որի արվեստն օրինակ հանդիսացավ
Վերածնության արվեստի համար և Վերածննդի մեծերն անտիկ կոթողների օրինակով
ստեղծեցին գլուխգործոցներ, որոնք մինչև օրս էլ հիացմունք ու զարմանք են պատճառում
դիտողին։ Դա այն ժամանակ էր, երբ Ֆլորենցիան հավակնում էր երկրորդ Աթենքը դառնալ և
Լորենցո Մեդիչին աչքի առաջ ուներ Պերիկլեսի, իսկ Միքելանջելոն՝ Ֆիդիասի սխրանքը։
ՄԻՋՆԱԴԱՐ
• Միջնադարում կառուցվում էին պարսպապատ բերդեր և
քաղաքներ, ինչպես օրինակ միջնադարյան Անին։
• Եվրոպայի պատմության
 մեջ Միջնադարը (կամ Միջնադարյան ժամանակաշրջանը)
սկվել է 5-րդ դարից և ավարտվել 15-րդ դարում: Այն սկսվել է 
Արևմտյան Հռոմեական կայսրության անկմամբ և
ավարտվել Վերածննդի և 
Հայտնագործությունների ժամանակաշրջանով:
Միջնադարը արևմտյան պատմության ավանդական երեք
բաժանումներից մեկն է, մյուս երկուսն են 
Անտիկ դարաշրջանը, և Ժամանակակից շրջանը:
Միջնադարը իր հերթին բաժանվում է Վաղ, Բարձր և 
Ուշ միջնադարերի:
ՏԵՐՄԻՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Եվ
ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՈՒՄ
• Միջնադարը արևմտյան պատմության ավանդական երեք բաժանումներից մեկն է , մյուս
երկուսն են Անտիկ դարաշրջանը, և Ժամանակակից շրջանը:
• Միջնադարյան գրողները իրենց հերթին պատմությունը բաժանել են
ժամանակաշրջանների, ինչպիսիք են «Վեց դարաշրջանները » կամ «Չորս
կայսրությունները» և համարում էին, որ իրենց ժամանակաշրջանը վերջինն է աշխարհի
կործանումից առաջ: Երբ խոսում էին իրենց ժամանակաշրջանի մասին, այն անվանում
էին «ժամանակակից»: 1330-ական թվականներին հումանիստ և բանաստեղծ 
Ֆրանչեսկո Պետրարկան նախաքրիստոնեական ժամանակաշրջանը կոչում
էր antiqua (կամ «հին») և քրիստոնեական ժամանաշրջանը` nova (կամ «նոր»): 
Լեոնարդո Բրունին առաջին պատմաբանն էր, ով պատմությունը բաժանեց երեք
ժամանակաշրջանի իր Ֆլորենցիայի ժողովրդի պատմություն (1442) աշխատության մեջ:
Բրունին և ավելի ուշ ծնված պատմաբանները պնդում էին, որ Իտալիան վերափոխվել է
Պետրարկայի ժամանակաշրջանից և այդ պատճառով ավելացրեցին ևս մեկ
ժամանակաշրջան նախկին երկուսին: «Միջնադար » տերմինը առաջին անգամ
լատիներենով գործածվել է 1469 թվականին որպես media tempestas կամ «միջին
եղանակներ»: Սկզբնական ժամանակ կային շատ ձևեր, ներառյալ medium aevum կամ
«միջին դար», առաջին անգամ նշվել է 1604 թվականին և media saecula կամ «միջին դարեր»,
առաջին անգամ նշվել է 1625 թվականին: Պատմության բաժանումը երեք
ժամանակաշրջանների դարձավ ստանդարտ, երբ 17-րդ դարի գերմանացի պատմաբան 
Կրիստոֆ Կելլարիուսը բաժանեց պատմությունը երեք ժամանակաշրջանի` Հին, Միջին և
Նոր:
ՀՌՈՄԵԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ

• Ուշ հռոմեական քանդակ, որտեղ ներկայացված են չորս տետրարխները ,


այժմ Վենետիկումէ:
• Հռոմեական կայսրությունը հասավ իր հզորության գագաթնակետին
երկրորդ դարի ընթացքում, իսկ հաջորդ երկու դարերում դանդաղորեն
թուլացավ և կորցրեց վերահսկողությունը իր տարածքների նկատմամբ :
Տնտեսական ճգնաժամը, ներառյալ գնաճը և արտաքին թշնամիների
ճնշումները, բերեցին Երրորդ դարի ճգնաժամին, երբ կայսրերը արագորեն
գահընկեց էին արվում և փոխարինվում նոր ուզուրպատորներով :
Ռազմական ծախսերը երրորդ դարում արագորեն աճում էին
հիմնականում Սասանյան Պարսկաստանի դեմ պատերազմների
 պատճառով:Բանակը քանակային կրկնապակվել էր և հեծելազորը և
ավելի փոքր ստորաբաժանումները փոխարինեցին  Հռոմեական լեգիոնին
 որպես հիմնական մարտավարական ստորաբաժանում : Եկամուտները
մեծացնելու համար բարձրացվեցին հարկերը , անդամավճարները և այլ
պետական վճարներ[: Պահանջվեցին ավելի շատ հարկահավաքներ ,
որպեսզի կարողանան իրականացնել հարկահավաքությունը :
ԲՅՈՒԶԱՆԴԻԱՅԻ ԳՈՅԱՏԵՎՈՒՄ

• Չնայած Արևմտյան Եվրոպան ականատես եղավ նոր թագավորությունների


ձևավորմանը, Արևելյան Հռոմեական կայսրությունը շարունակեց գոյություն
ունենալ, ավելին, ունեցավ տնտեսական վերածնունդ 7-րդ դարի սկզբին :
Կայրության վրա եղան համեմատաբար քիչ հարձակումներ , դրանց մեծ մասը
Բալկաններից էր: Հռոմի ավանդական թշնամի Սասանյան Պարսկաստանի հետ
խաղաղությունը շարունակվեց գրեթե ամբողջ 5-րդ դարում: Կայսրությունը
ավելի մոտ հարաբերություններ ուներ Քրիստոնեական եկեղեցու հետ և ունեին
ջերմ քաղաքական հարաբերություններ, որը չունեին Երևմտյան Եվրոպայում :
Տեղական ձեռքբերումներից էր Հռոմեական իրավունքի կոդավորումը, առաջին
մասը` Թեոդոսիայի կանոնագիրքը ավարտվեց 438 թվականին: Հուստինիանոս
կայսրի օրոք (կառավարել է 527–565), ավարտվեց մեկ այլ մաս, որը կոչվեց  Corpus
Juris Civilis: Հուստինիանոսը նաև կառուցեց Սուրբ Սոֆիայի տաճարը
 Կոստանդնուպոլսում և վերանվաճեց Հյուսիսային Աֆրիկան վանդալներից և
Իտալիան օստգոթերից Բելիսարիոսի (վ. 565) ղեկավարությամբ: Իտալիայի
նվաճումը չավարտվեց 542 թվականին մահաբեր Հուստինիանոսի ժանտախտի
 բռնկման պատճառով և Հուստինիանոսը կառավարման մնացած տարիներն
անցան հիմնականում նվաճված տարածքների պաշտպանությամբ :
ԻՍԼԱՄԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ

Արևելյան կայսրության և Իրանի միջև կրոնական


հակասությունները շարունակվեցին վեցերորդ դարի վերջին և
յորթերորդ դարի սկզբին: Հուդայականությունը ատիվ քարոզվող
կրոններից էր և նվազագույնը մեկ արաբ քաղաքական առաջնորդ
դավանում էր այդ կրոնին Քրիստոնյաները և պարսկական 
Զրադաշտականությունը ակտիվորեն քարոզվում էին 
Արաբական թերակղզում: Բոլոր այս գործընթացները միասին
նպաստեցին Իսլամի ձևավորմանը Արաբիայում Մուհամմադի (վ.
632) կյանքի ընթացքում: Նրա մահից հետո իսլամական զորքերը
նվաճեցին Պարսկաստանի և Արևելյան կայսրության մեծ մասը`
սկսելով Սիրիայից 634-635 թվականներին, այնուհետև հասնելով 
Եգիպտոս 640-641 թվականներին, Պարսկաստան637-642
թվականներին, Հյուսիսային Աֆրիկա յոթերորդ դարի վերջին և 
Պիրենեյան թերակղզի 711 թվականին: 714 թվականի դրությամբ
իսլամական զորքերը վերահսկում էին թերակղզու մեծ մասը , որը
նրանք կոչեցին Ալ-Անդալուս:
ԱՌԵՎՏՈՒՐ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

• 4-րդ և 5-րդ դարերի գաղթը և ներխուժումները փոխեցին Միջերկական ծովի


առևտրային ցանցը: Աֆրիկյան ապրանքները այլևս չէին ներմուծվում Եվրոպա և
7-րդ դարի դրությամբ միայն մի քանի քաղաք էին ներմուծում ապրանքներ
Աֆրիկայից, ինչպիսիք էին Հռոմը և Նեապոլը: 7-րդ դարի վերջին արաբական
արշավանքների ժամանակ Աֆրիկյան որևէ ապրանք այլևս չէր արտահանվում
Արևմտյան Եվրոպա: Դրանց փոխարինեցին տեղում արտադրվող ապրանքները:
Սա բնորոշ էր այն տարածքներին, որոնք չէին գտնվում Միջերկրական ծովի
ավազանին, ինչպիսիք էին Հյուսիսային Գալիան և Բրիտանիան: Ոչ տեղում
արտադրված ապրանքներից էին միայն պերճանքի առարկաները: Եվրոպայի
հյուսիսային մասում առևտրով զբաղվում էին հիմնական տեղում:
• Արևմուտքի Տարբեր գերմանական պետություններում գործում էր
մետաղադրամային համակարգը, որոնք պահպանվել էին հռոմեական կամ
բյուզանդական ձևով: Ոսկին շարունակեց լինել հիմնական դրամական միավորը
մինչև 7-րդ դարի վերջը, երբ նրան փոխարինեցին արծաթե մետաղադրամները:
Ֆրանկների հիմնական արծաթե մետաղադրամն էր դինարը կամ Ֆրանսիական
դինարը, մինչդեռ Անգլոսաքսերը այն կոչեցին փեննի: Այս տարածաշրջաններից
դինարը և փեննին տարածվեցին ամբողջ Եվրոպայով 700-ից 1000 թվականներին:
Պղինձը և բրոնզը չունեին այսպիսի արժեք:
ԵԿԵՂԵՑԻ ԵՎ ՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

• Քրիստոնիեությունը արաբական նվաճումներից առաջ Արևելյան և


Արևմտյան Եվրոպաների գլխավոր միավորող գործոնն էր, սակայն
Հյուսիսային Աֆրիկայի նվաճումը կտրեց այս երկու
տարածաշրջանները կապող ծովային ճանապարհը: Գնալով
Բյուզանդական եկեղեցին տերբերվում էր Արևմտյան եկեղեցուց
լեզվով, փորձով և կարգով: Արևելյան եկեղեցին գործածում էր
հունական հիմքով արևմտյան լատիներենը: Տեսական և քաղաքական
տարբերությունները մեծացան և 8-րդ դարի սկզբին և կոսերին 
պատկերամարտությունը, նվիրապետական ամուսնությունը և
պետության կողմից եկեղեցու վերահսկողությունը կրոնական և
մշակութային տարբերությունները դարձրեցին ավելի շատ քան
նմանությունները: Այս տարանջատումը պաշտոնապես կատարվեց
1054 թվականին երբ Հռոմի պապը և Կոստանդնուպոլսի պատրիարքը
 համաձայնեցին տարանջատել հոգևոր իշխանությունը, և այսպիսով
Քրիստոնեությունը բաժանվեց երկու եկեղեցիների` Արևմտյան ճյուղը
դարձավ Կաթոլիկ եկեղեցի և Երևլյան ճյուղը` Ուղղափառ եկեղեցի:
ԱՐՎԵՍՏ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

• Մի քանի ընդարձակ քարե շինություններ են


կառուցվել Կոնստանդինյան Բազիլիկ ոճով 4-ից 8-րդ
դարի, իսկ մեծ քանակությամբ փոքր շինություններ
կառուցվել են 6-ից 7-րդ դարերում: 8-րդ դարի սկզբին
Կարոլինգյան կայսրությունը վերադարձրեց բազիլիկ
ոճը ճարտարապետության մեջ: Բազիլիկ ոճը
կրառվեց տրանսպորտում և խաչանման
շինություններում: Նորորարություններ տեղի
ունեցան կրոնական ճարտարապետության մեջ,
ներառյալ Խաչակենտրոնը և եկեղեցիների
հուշարձանային մուտքերը, որոնք հիմնականում
գտնվում էին շինությունների արևմտյան
հատվածում:

You might also like