You are on page 1of 5

ԲԱՅԻ ՍԵՌԸ


ԲԱՅՆ ՈՒՆԻ ԵՐԵՔ ՍԵՌ

 Ներգործական
 կրավորական
 չեզոք
ՆԵՐԳՈՐԾԱԿԱՆ ՍԵՌ

Ներգործական սեռի բայերը ցույց են տալիս ենթակայի


կատարած այնպիսի գործողություն, որի համար պահանջվում է
կրող առարկա:
Ներգործական սեռի բայերը ընդունում են ո՞ւմ, ի՞նչ հարցերը,
որոնց պատասխանը լինում է հայցական հոլովով դրված
լրացումը: Այդ լրացումը կոչվում է ուղիղ խնդիր:

Օրինակ
 Երեխան կոտրեց ապակին:
 Տղան ճանաչեց իր մանկության ընկերոջը:
Այս նախադասություններում ապակին, ընկերոջը բառերն ուղիղ
խնդիրներ են:
ԿՐԱՎՈՐԱԿԱՆ ՍԵՌ
Ներգործական սեռի բայերից վ ածանցով կազմվում են
կրավորականներ:
Կրավորական սեռի բայերը ցույց են տալիս այնպիսի գործողություն,
որը ենթական կրում է իր վրա մի ուրիշ առարկայից:
Կրավորական սեռի բայերն ընդունում են ինչի՞ց, ումի՞ց, ո՞ւմ կողմից
հարցերը, որոնց պատասխանը լինում է բացառական հոլովով դրված
կամ կողմից բառով կազմված լրացումը:
Այդ լրացումը կոչվում է ներգործող խնդիր:

Օրինակ
• Հակառակորդի ավտոմեքենան կանգնեցվել և գլորվել է ձորը
պարտիզանների կողմից:
ՉԵԶՈՔ ՍԵՌ
Չեզոք սեռի բայերը ցույց են տալիս այնպիսի գործողություն,
որով ենթական ոչ ներգործում է մեկ ուրիշի վրա, ոչ էլ ուրիշից
կրում է իր վրա:
Մոտենալ, կորչել, ծաղկել` չեզոք սեռի բայեր են: Այս բայերը չեն
կարող ստանալ վ ածանց և վերածվել կրավորականի: Սրանք չեն
կարող ունենալ ո՛չ ուղիղ, ո՛չ ներգործող խնդիր լրացում, չեն
կարող ստանալ վ ածանց և վերածվել կրավորականի:
Չեզոք սեռի որոշ բայեր ձևով նման են կրավորականներին`
հարձակվել, զբաղվել, հուսահատվել բայերից վ ածանցը դուրս չի
գալիս:

You might also like