Welcome to Scribd, the world's digital library. Read, publish, and share books and documents. See more
Download
Standard view
Full view
of .
Look up keyword
Like this
3Activity
0 of .
Results for:
No results containing your search query
P. 1
Djivani Qnare

Djivani Qnare

Ratings: (0)|Views: 1,464|Likes:
Published by Novoe71

More info:

Published by: Novoe71 on Aug 08, 2011
Copyright:Attribution Non-commercial

Availability:

Read on Scribd mobile: iPhone, iPad and Android.
download as DOC, PDF, TXT or read online from Scribd
See more
See less

12/12/2012

pdf

text

original

 
Ջիվանի
ՋԻՎԱՆՈՒ ՔՆԱՐԸ
ՋԻՎԱՆԻ
«Անթև թռչնակ է աշուղը...»1Այո, աշուղն «անթև թռչնակ է», նա այնտեղ է, որտեղ սպասում էնրան ժողովուրդը։ Աշուղի ճշմարիտ խոսքը ոգեշնչում, սփոփում էնրան, մարգարեաբար են հնչում երգչի իմաստուն խոսքերը.«Դառն ցավերը մարդու վրա չեն մնա երկար», «ոչ ուժեղը թողպարծենա, ոչ տկարը տխրի», «բնականից աղքատություն չկա, չէ».«կանցնին այս օրերը, էլ ետ չեն դառնա, մեզի կժամանեն երջանիկօրեր»։Բայց ո՞ր աշուղն է այնքան սիրվել ժողովրդի կողմից, այնքանըղձալի համարվել նրա համար, որքան Ջիվանին, ո՞վ է նրա չափշրջել հայաբնակ քաղաքներն ու գյուղերը, ուր նրա երևալը միտեսակ տոն ո* հանդես է համարվել։ Հյուրընկալ գյուղացուխրճիթում, արհեստավորի անշուք հարկի տակ, քաղաքներիսրճարաններում զրնգացել է նրա ջութակը՝ թովիչ հնչյուններով։Ջիվանու շուրջ կես դար ընդգրկող (1860—1909)ստեղծագործությունն անցել է հայ հասարակական կյանքի բարդէտապներ՝ լի մեր ժողովրդի համար բախտորոշ անցքերով։Զիվանին իր գրական քայլերն սկսեց այն ժամանակ, երբ դեռ չէինմոռացվել 1827—1828 թվականների ռուս-պարսկական և ապառուս-տաճկական պատերազմների արյունոտ նախճիրիսարսափները, երբ մայր երկիրն արյունով էր ներկված։ Իսկճակատագրի ողորմածությամբ մարդկային սպանդից մազապուրծփախած բյուրավոր տարագիր ընտանիքների, այդ թվում ևբանաստեղծի ծնողների շուրթերից դեռ լսվում էին իրենց կորցրածհայրենի օջախների անհույս կարոտի հառաչանքները։ Դրանհետևեցին 1860-ական թվականների հայկական դաժան ջարդերը՝Արևմըտյան Հայաստանում, ապա թուրքական յաթաղանի՝ 1877—78 տարիների կոտորածը։Մեր ժողովրդի գոյությանը հասցրած մահացու վերքերը դեռչսպիացած՝ եկավ 1895թ. «կարմրագույն տարվա» զարհուրելի
 
եղեռնը, որի ժամանակ ոչնչացավ իր պատվի ու գոյության համարմարտնչող ժողովրդի մեծ մասը։Թուրք տիրողները բռնել էին երկուևկես միլիոն անզեն ուանօգնական ժողովրդի ֆիզիկական բնաջնջման ուղին և դրանովջանում էին մեկընդմիշտ «լուծել» հայկական հարցը, ազատվելնրա հետ կապված բոլոր տեսակի «գլխացավանքներից»։«Հիմա մեր և Անգլիո շահերը կպահանջեն,— ասում էր Թուրքիայիայդ ժամանակի խոշոր պետական գործիչներից մեկը՝ Քամիլփաշան,— որ փոքր Ասիո (մենք և Անգլիա, Հայաստան բառը ոչմիայն չենք ճանաչեր, այլ այդ անունը հնչող կզակները պետք էջախջախենք) մեր ունեցած երկրները ազատ մնան օտարինմիջամտութենեն և միջամտության ամեն առիթներեն։ Ուստի այդսուրբ նպատակն կպահանջեր, որ որևիցե կասկածելի տարրըանհետ ընենք, որպեսզի ապագան ապահովենք։ Ուրեմն այդ հայազգը վերցնելու, անհետ և անճետ ընելու ենք..., և եթե հայ ազգըբնաջինջ լինի և քրիստոնյա Եվրոպա կրոնակից մը փնտրե և չիգտնի տաճկական ասիո մեջ կթողա զմեզ հանգիստ»
1
:Եթե այս ամենին ավելացնենք կապիտալիզմի զարգացմանհետևանքով Անդրկովկասում դասակարգային շերտավորմանխորացումն ու այդ պատճառով հասարակության ստորին խավերինհասնող զրկանքներն ու ստորացումը, 1905 թվականի ռուսականառաջին հեղափոխությունը, ցարական պրովակատորներիդավադրությամբ Անդրկովկասի եղբայրական երկու ժողովրդների՝թուրքերի և հայերի միջև սարքած կոտորածները, որ հետապնդումէին հեղափոխական շարժման հրդեհն Անդրկովկասումհանգցնելու նպատակ, այն ժամանակ պարզ կդառնա, թե որքանմեծ և աննախադեպ անցքերով հարուստ է Ջիվանու ապրածժամանակաշրջանը։ Սակայն դժբախտաբար տաղանդավորաշուղի կյանքի մասին քիչ տեղեկություններ են հասել մեզ։ Եղածնյութերն էլ պահպանվել են շնորհիվ աշուղի որդու՝բազմավաստակ գիտնական Գարեգին Լևոնյանի ջանքերի։Մինչդեռ Ջիվանու փոքրիշատե ամբողջական կենսագրությունըհնարավորություն կտար ընթերցողին և ուսումնաոիրողներին լրիվու ամբողջական պատկերացում ստանալ նրա հասարակականգործունեության ու ստեղծագործական կյանքի մասին։ Ավելիճշգրիտ կհասկացվեր նրա երգերը, որոնք գրվել են քաղաքականաննպաստ հանգամանքներում, գրաքննական խստություններիպայմաններում։19-րդ դարասկզբի երրորդ տասնամյակի վերջին տեղի ունեցածռուս-պարսկական և ապա ռուս-թուրքական պատերազմներիհետևանքով հայ-
 
1
«Փորձ» 1879 թիվ, նո. 7-8:կական շատ նահանգներ իրար հետևից սկսեցին դատարկվել։Ֆիզիկական բնաջնջումից փրկվելու համար հարյուր հազարավորսահմանն անցկացողների մեջ էր Բենկոյենց Գասպարիբազմանդամ ընտանիքը, որը մահվան սարսափի տակ թողել էր իրպապենական տունն ու տեղը, հայրենի Բասենը և հանգրվանգտել պատմական Հայաստանի Գուգարաց աշխարհիգավառներից մեկի՝ այժմյան Սովետական ՎրաստանիԱխալքալաքի շրջանի Կարզախ գյուղում։ Այդ ընտանիքում 1846 թ.ծնվում է Բենկոյենց Ստեփանեի չորրորդ զավակը՝ փոքրիկՍերովբեն, օրը մեր գրականության մեջ հայտնի դարձավ Ջիվանիանունով։Դառն ու անուրախ է եղել փոքրիկ Սերովբեի մանկությունը, զուրկայդ հասակին հատուկ անհոգ օրերից։ Բախտը նրան չի ժպտացելնաև երիտասարդության տարիներին և հետագա ամբողջ կյանքիընթացքում: Վիշտն ու զրկանքը եղել են նրա անբաժանուղեկիցները։Բախտի քվեատափից վիճակ եմ հանել,Դուրս է եկել ախն ու հառաչանքը ինձ...Ծերովբեն ընդամենը վեց տարեկան էր, երբ պանդխտության մեջմեռավ նրա հայրը՝ Ստեփանեն, կնոջն ու հինգ երեխաներինթողնելով եղբոր խնամքին։Փոքրիկ Սերովբեն, որին հայրը Ջիվանիկ
1
քնքշական անունով էրկոչում, և որը, ի պատիվ հոր, հետագայում աշուղական մականունդարձրեց, հորից զրկվելով, մոր վրա է կենտրոնացնում իրմանկական հոգու սերն ու կարոտը։ Սակայն այդ միակմխիթարությունն էլ երկար չտևեց։ Շուտով հորեղբայր Մարտիրոսըկարիքից ստիպված՝ ամուսնացնում է եղբոր այրուն և ուղարկումուրիշ գյուղ։ Անտեր որբուկները լաց ու կականով ճանապարհ ենգնում մորը մինչև դիմացի բլրակը, կանգնած սպասում, մինչևսիրելի գլխաշորը ծածկվում է բլրի հետևը։ Ու այնուհետև ամենառավոտ կանուխ ոտաբոբիկ ու գլխաբաց մի մանուկ թաքուն վազէր տալիս դեպի բլրալանջը, թաթիկը դնում ճակատին ու երկա՜ր,երկա՜ր նայում, թե արդյոք չի՞ երևում մոր գլխաշորը։ Բայցճանապարհներն ամայի էին, հանդ ու արոտը խորթ, և միայնկաքավի թախծոտ կղկղոցն էր գալիս հեռվից։ Նա էլ էր մորըկորցրել... Տղան հեկեկալով տուն էր վերադառնում, ուր նրանսպասում էին հորեղբոր կնոջ անեծքն ու ծեծը:Սերովբեի նկատմամբ հետզհետե ավելանում էին հորեղբոր«անգութ ու չար» կնոջ դաժանությունները, որը հաճախ ծեծում էր

Activity (3)

You've already reviewed this. Edit your review.
1 hundred reads
1 thousand reads
Aram Shishmanyan liked this

You're Reading a Free Preview

Download
scribd
/*********** DO NOT ALTER ANYTHING BELOW THIS LINE ! ************/ var s_code=s.t();if(s_code)document.write(s_code)//-->