Իոսիֆ Պալյան

ՃՇՀԱՀ դոցենտ, տեխ. գիտ. թեկնածու
ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՄՈՏԱՎՈՐ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱՆ
ՀԱՄԱՅՆՔԻ
ԹԱՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՄԱՐ` ԵԼՆԵԼՈՎ ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ
ՓՈՐՁԻՑ
Վերջին տարիներին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերի (Հաիթի, Չիլի,
Չինաստան, Ճապոնիա, Նեպալ և այլն) փորձը ցույց տվեց, որ սեյսմիկ վտանգի աճին
զուգնթաց, ավելի արագ աճում է սեյսմիկ ռիսկը մեծ, միջին մեծության և անգամ փոքր
քաղաքների համար, որոնց կառուցապատման և բնակչության խտությունները
անընդհատ աճում են:
Նեպալի 2015 թվականի ապրիլի 25-ի 7,8 մագնիտուդայի ավերիչ երկրաշարժը և
նրան
հաջորդած
7
մագնիտուդը
գերազանցող
բազմաթիվ
ետցնցումները /աֆթերշոկեր/, 2010 թ. հունվարի 12-ի Հաիթիի երկրաշարժը ցույց
տվեցին, որ այդ երկրները ի վիճակի չեն ինքնուրույն հաղթահարել երկրաշարժի ծանր
հետևանքները: Անգամ Ճապոնիայի պես հզոր և զարգացած երկիրը դեռ չի
հաղթահարել 2011 թ. մարտի 11-ի 8,9 մագնիտուդայի երկրաշարժի հետևանքները, որն
ուղեկցվեց ցունամիով և վնասեց օվկիանոսի ափին կառուցված ատոմային
էլեկտրակայանը: Այսպիսով սեյսմիկ վտանգը մեծանում է, իսկ բնակչության աճի և
քաղաքների խտության մեծացմանը զուգընթաց աճում է նաև սեյսմիկ ռիսկը և
երկրաշարժերը դառնում են ավելի ու ավելի վտանգավոր:
1988 թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի ծանր հետևանքների, անգամ
մակերեսային քննությունը ցույց տվեց, որ անճշտություններ ու սխալներ են եղել
սեյսմիկ
շրջանացման
և
միկրոշրջանացման
քարտեզներում,
սեյսմակյուն
շինարարության նորմերում, շենքերի կոնստրուկտիվ լուծումներում, նախագծերում և
այլն, չխոսելով շինարարության ցածր որակի և այլ գործոնների մասին [2, 3, 4]: Իհարկե,
երկրաշարժից հետո կատարվեցին լայնածավալ մակրոսեյսմիկ հետազննումներ ոչ
միայն մեր երկրի, այլ տարբեր երկրներից մեզ օգնության հասած մասնագետների
կողմից, սակայն այդ հետազոտությունների վիճակագրական լուրջ ամփոփում
չկատարվեց, որը թույլ կտար հասկանալ, թե վերը նշված գործոններից որն ինչ չափով է
ազդել առանձին վերցրած մի շենքի, մի թաղամասի կամ ամբողջ քաղաքի շենքերի
քանդվելու հանգամանքի վրա:
1988 թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից և Հայաստանի անկախացումից
հետո շենքերի նախագծումը հանրապետությունում կատարվում է սեյսմակայուն
շինարարության խստացված նորմերով [5], իսկ շինարարությունը իրականացվում է
հիմնականում միաձույլ երկաթբետոնից: Դա հատկապես նկատելի է Երևանի
կենտրոնում, որտեղ միաձույլ երկաթբետոնից կառուցվում են բազմահարկ
հասարարական և բնակելի շենքեր` հիմնականում շրջանակակապային սխեմայի:
Սակայն միշտ չէ, որ այդպես է եղել: Խորհրդային շրջանում, հատկապես 1960-ական
թվականներից սկսած, երբ իրականացվում էր աննախընթաց մեծ ծավալի
արդյունաբերական, հասարակական և բնակելի շինարարություն, շենքերը ավելի
հաճախ կառուցվում էին հավաքովի երկաթբետոնից: Նախագծային ինստիտուտներում
մշակվում էին տարբեր կոնստրուկտիվ լուծումներով շենքեր, օրինակ` 111 սերիայի 9
հարկանի կարկասապանելային, AI-451 КП սերիայի խոշորապանել, IA -450 սերիայի

կոմպլեքս կոնստրուկցիայի 5 հարկանի շենքերը, որոնք սկզբնական շրջանում
կառուցվում էին Երևանում, այնուհետև հանրապետության մյուս քաղաքներում:
Այսօր դժվար է պատկերացնել, թե ինչպիսի հսկայական ծավալներով էր
կատարվում բնակելի շինարարությունը Խորհրդային Հայաստանում, հատկապես
Երևանում և հանրապետության մյուս քաղաքներում, ինչը հազիվ թե կրկնվի երբևէ:
Պատկերացնելու համար կարելի է բերել մի քանի թվային օրինակ: Ավան համայնքի 10
թաղամասերը, որոնցից յուրաքանչյուրում կան 10-ից 20 շենք, կառուցվել է 10
տարում /ընդամենը 134 շենք/, այսինքն տարեկան կառուցվել է մեկ թաղամաս, իսկ
այդպիսի թաղամասերի թիվը Երևանում մոտ մեկ տասնյակ էր, այսինքն Երևանում
տարեկան կառուցվում էր մոտ 100 շենք: Լենինականում /այժմ Գյումրի/ 1978-1988
թվականներին, այսինքն 10 տարում կառուցվել էր 111 սերիայի կարկասապանելային
238 շենք /տարեկան մոտ 24 շենք/, որի 80 տոկոսը /մոտ 190 շենք/ փլուզվեցին, իսկ
կանգուն մնացած 20 տոկոսը /48 շենք/ քանդվեցին պայթեցման միջոցով, քանի որ
պիտանի չէին հետագա շահագործման համար:
Այսպիսով, սեյսմիկ ռիսկի գնահատումը համալիր խնդիր է, որի լուծումը կապ
ունի ինչպես սեյսմիկ վտանգի ճիշտ կանխատեսման, այնպես էլ շենքերի
սեյսմակայունության կամ խոցելիության մակարդակի ճիշտ գնահատման հետ: Այդ
խնդրի լուծման առաջին մոտեցումը հանդիսանում է ՀՀ ՍՊԱԾ-ում ստեղծված և
միջազգային փորձաքննություն անցած Երևանի տարածքի սեյսմիկ վտանգի
հարաբերությունը շենքերի և կառույցների սեյսմակայունությանը: Սակայն պետք է
շարունակել սեյսմիկ ռիսկի որոշման աշխատանքները, ներգրավելով այդ գործում նաև
ուսանողների և մագիստրանտների:
ԵՃՇՊՀ-ի գիտական աշխատությունների ժողովածուի 2010 թ. III հատորում լույս
տեսավ մեր` «Սեյսմիկ ռիսկի գնահատման մոտավոր մեթոդ Երևանի առանձին
թաղամասերի համար» հոդվածը [1], որը հիմնված էր մեր ղեկավարությամբ
կատարված մագիստրանտական ավարտական երեք աշխատանքների վրա /այն
տեղադրված է նաև մեր www.spitakseism.info ինտերենտային կայքում/: Այն ժամանակ
հետազոտվել էին ընդամենը 4` Ավանի Սայաթ Նովա, Աջափնյակի 15 և 16 /Նորաշեն/ և
էտալոնային Նազարբեկյան թաղամասերը: Չնայած վիճակագրական նյութի
սակավությանը, արվել էին որոշ կարևոր եզրակացություններ նշված թաղամասերի
սեյսմիկ ռիսկի մոտավոր գնահատման հիմնավորվածության տեսանկյունից:
Այդ եզրակացություններից հիմնականը այն էր, որ Սպիտակի երկրաշարժի ծանր
հետևանքները բավարար չափով չեն ուսումնասիրված Հայաստանի Հանրապետության
բնակավայրերի և առաջին հերթին մայրաքաղաք Երևանի «ննջարանային»
թաղամասերի սեյսմիկ ռիսկի որոշման տեսանկյունից, որոնցում շատ են կառուցված
այն նույն սերիաներով նախագծված շենքեր, որոնցից կային կառուցված Աղետի
գոտում և մասնավորապես Լենինականում /այժմ Գյումրի/: Կատարելով Սպիտակի
երկրաշարժի ծանր հետևանքների բոլոր ուսումնասիրությունների ամփոփում և
անհրաժեշտ եզրահանգումներ, կարելի է նշված շենքերի սեյսմիկ խոցելիությունը
որոշել Սպիտակի երկրաշարժի փորձի հիման վրա: Երևանի «ննջարանային»
թաղամասերում կան կառուցված նաև շենքեր, որոնք աղետի գոտում չեն եղել:
Այդպիսի շենքերի սեյսմիկ խոցելիություն որոշելու համար անհրաժեշտություն է
առաջանում
կատարել
համեմատական
վերահաշվարկներ
սեյսմակայուն
շինարարության ներկայում գործող [5] և նախկինում գործած նորմերով:
Մյուս եզրակացությունն այն էր, որ սեյսմիկ ռիսկի ամբողջական գնահատում
Երևան քաղաքի համար հնարավոր է, եթե կատարված է սեյսմիկ ռիսկի գնահատում

առանձին, հատկապես «ննջարանային» թաղամասերի համար, ինչը թույլ կտա
Երևանի համար կատարել սեյսմիկ ռիսկի վերջնական գնահատում` ամբողջական
ամփոփման միջոցով:
2010-15 թվականներին կատարված մագիստրանտական ավարտական 6
աշխատանքերի միջոցով հետազոտվեցին Ավանի ևս 9 թաղամաս, Էրեբունու 2
թաղամաս և Նոր Նորքի 2 թաղամաս: Մտադրություն կա շարունակել այս
աշխատանքները, սակայն արդեն այժմ կարելի է որոշ ամփոփումներ անել Ավան
համայնքի սեյսմիկ ռիսկի որոշման համար, քանի որ այդ համայնքի բոլոր 10
թաղամասերը բավարար չափով արդեն ուսումնասիրվել են:
Համառոտ ներկայացնենք Ավան համայնքի այդ 10 թաղամասերի տվյալները, որոշ
լուսանկարներով և վիճակագրական տվյալներով:
Հատկանշականը այդ 10
թաղամասերի համար այն է, որ Խորհրդային շրջանում Սայաթ Նովա, Հ.
Հովհաննիսյան, Ա. Իսահակյան, Վ. Բրյուսով և Հ. Թումանյան թաղամասերը
կառուցապատվել են հիմնականում երկու տիպի 9 հարկանի 111 սերիայի
կարկասպանելային և 9 հարկանի АI-451 КП սերիայի խոշորապանել շենքերով,
որոնցից կառուցված են եղել նաև աղետի գոտում, մասնավորապես Լենինականում
/այժմ Գյումրի/: Դ. Վարուժան թաղամասը կառուցապատված է միայն АI-451 КП
սերիայի խոշորապանել շենքերով, այդ պատճառով այն կարող է համարվել
էտալոնային: Չարենց թաղամասը կառուցապատված է միայն 538 սերիայի 14 հարկանի
Բադալյանի կոնստրուկցիաների շենքերով, որոնցից աղետի գոտում չեն եղել և,
որոնցից կան կառուցված նաև Պ. Դուրյան, Ն. Քուչակ և Գ. Նարեկացի թաղամասերում:
Վերջապես Գ. Նարեկացի թաղամասում կան կառուցված 2 բլոկից կազմված 16
հարկանի կարկասապանելային շենքեր, որոնցից, նույնպես, աղետի գոտում չեն եղել:
Ավան համայնքի 10 թաղամասերի շենքերի վերաբերյալ վիճակագրական տվյալները
բերված են աղյուսակ 1-ում, որտեղից երևում է, որ Ավանը կառուցապատված է
հիմնականում 5 տարբեր սերիաների շենքերով, որոնցից միայն երկուսն են եղել
աղետի գոտում: Ստորև բերված է թաղամասերի վիճակագրական և սեյսմիկ ռիսկի
գնահատման տվյալները, որոնք ամփոփված են աղյուսակ 1-ում: Նկատենք, որ Ավանի
թաղամասերի գրունտային պայմանները ըստ սեյսմիկ հատկությունների համեմատելի
են Լենինականի Եռանկյունի և Վարդբաղ թաղամասերի գրունտային պայմանների
հետ, ինչը մեզ թույլ է տալիս կատարել սեյսմիկ ռիսկի նման մոտավոր գնահատում:
1. Ավանի Սայաթ Նովա թաղամաս
Ավանի Սայաթ Նովա թաղամասում կառուցվել են 9 հարկանի 111 սերիայի
կարկասապանելային 8 շենք /չորսը՝ 1 մուտքանի, երեքը՝ 2 մուտքանի և մեկը` 3
մուտքանի/, ինչպես նաև 9 հարկանի մի մուտքանի АI-451 КП սերիայի խոշորապանել
6 շենք: Բոլոր շենքերի համար հաշվարկային սեյսմայնությունը եղել է 8 բալ:
Բնակիչների թիվը մոտ 1828 է: Ընդ որում 9 հարկանի 111 սերիայի
կարկասապանելային
շենքերում ապրողների թիվը 1152 է, իսկ 9 հարկանի
խոշորապանել շենքերում ապրողներինը՝ 676:
9 հարկանի 111 սերիայի կարկասպանելայի շենքերի սեյսմիկ խոցելություն մեծ
է /հնարավոր տուժողների քանակը մոտ 80%/, խոշորապանելային շենքերինը` 0ական:
Ելնելով Սայաթ Նովա թաղամասում կառուցված այդ երկու տիպի շենքերի
քանակների կամ դրանցում ապրող բնակիչների թվի հարաբերակցությունից` կարելի է
որոշել սեյսմիկ ռիսկը, որը Սայաթ Նովա թաղամասի համար մոտավորապես կկազմի

50%, այսինքն Սպիտակի ուժի երկրաշարժի դեպքում, որ ազդել է Լենինականում,
Սայաթ Նովա թաղամասի շենքերի 50 տոկոսը կվնասվեն:
2. Ավանի Հ. Հովհաննիսյան թաղամաս
Այդ թաղամասում կառուցվել են 111 սերիայի կարկասապանելային 9 շենք, որից ութը՝
1 մուտքանի և մեկը՝ 3 մուտքանի, ինչպես նաև 9 հարկանի մի մուտքանի АI-451 КП
սերիայի
խոշորապանել 2 շենք: Բոլոր շենքերի համար հաշվարկային
սեյսմայնությունը եղել է 8 բալ: Բնակիչների թիվը մոտ 1736 է: Ընդ որում 9 հարկանի
կարկասապանելային շենքերում ապրողների թիվը 1435 է, իսկ 9 հարկանի
խոշորապանել շենքերում ապրողներինը՝ 301:
Ելնելով Հ.Հովհաննիսյան թաղամասում կառուցված այդ երկու տիպի շենքերի
քանակների կամ դրանցում ապրող բնակիչների թվի հարաբերակցությունից`
կարելի է որոշել սեյսմիկ ռիսկը, որը մոտավորապես կազմում է 65%, այսինքն`
Սպիտակի ուժի երկրաշարժի դեպքում, որ ազդել է Լենինականում, Հ.Հովհաննիսյան
թաղամասի շենքերի 65%-ը կվնասվեն:
3. Ավանի Ա. Իսահակյան թաղամաս
Ա. Իսահակյան
թաղամասում կառուցվել են 9 հարկանի 111 սերիայի
կարկասապանելային 9 շենք /երեքը՝ 1 մուտքանի, հինգը՝ 2 մուտքանի և մեկը՝ 3
մուտքանի/, նույն սերիայի 2 հարկանի 1 շենք, ինչպես նաև 9 հարկանի մի մուտքանի
АI-451 КП սերիայի խոշորապանել 3 շենք: Բոլոր շենքերի համար հաշվարկային
սեյսմայնությունը եղել է 8 բալ: Բնակիչների թիվը մոտ 2049 է: Ընդ որում 9 հարկանի
կարկասապանելային շենքերում ապրողների թիվը 1668 է, իսկ 9 հարկանի
խոշորապանել շենքերում ապրողներինը՝ 383:
Ելնելով Ա. Իսահակյան թաղամասում կառուցված այդ երկու տիպի շենքերի
քանակների կամ դրանցում ապրող բնակիչների թվի հարաբերակցությունից`
կարելի է որոշել սեյսմիկ ռիսկը, որը մոտավորապես կազմում է 62%, այսինքն`
Սպիտակի ուժի երկրաշարժի դեպքում, որ ազդել է Լենինականում, Ա.Իսահակյան
թաղամասի շենքերի 62%-ը կվնասվեն:
4. Ավանի Դ. Վարուժան թաղամաս
Դ. Վարուժան թաղամասում կառուցվել են 9 հարկանի АI-451 КП սերիայի
խոշորապանել 7 շենք /երեքը՝ 1 մուտքանի և չորսը՝ 2 մուտքանի շենք: Բոլոր շենքերի
համար հաշվարկային սեյսմայնությունը եղել է 8 բալ: Դ.Վարոււժան թաղամասի
բնակիչների թիվը մոտ 918 մարդ է:
Ինչպես նշեցինք, AI 451 КП-1с/1 սերիայի խոշորապանել 9 հարկանի շենքերը
հիանալի դիմացան երկրաշարժին, գրեթե ոչ մի վնասվածք չստացան և հիմա էլ
շահագործվում են Գյումրիում (նախկին Լենինական): Լենինականում Սպիտակի
երկրաշարժի ուժգնությունը գնահատվել է 9 բալ: Սպասվող ամենաուժեղ երկրաշարժի
ուժգնությունը Երևանի համար նույնպես 9 բալ է, հետևաբար այդ շենքերը
սեյսմակայուն են, այսինքն ամբողջ թաղամասի համար սեյսմիկ ռիսկը կարելի է
գնահատել 0%:
5. Ավանի Վ. Բրյուսով թաղամաս
Վ.
Բրյուսով
թաղամասում
կառուցվել
են
9
հարկանի
111
սերիայի
կարկասապանելային երկու շենք, ինչպես նաև 9 հարկանի մի մուտքանի А1-451 КП
սերիայի
խոշորապանել 8 շենք: Բոլոր շենքերի համար հաշվարկային

սեյսմայնությունը եղել է 8 բալ: Բնակիչների թիվը մոտ 1704 է: Ընդ որում 9 հարկանի
կարկասապանելային շենքերում ապրողների թիվը 325 է, իսկ 9 հարկանի
խոշորապանել շենքերում ապրողներինը՝ 1379:
Ելնելով Վ. Բրյուսով թաղամասում կառուցված այդ երկու տիպի շենքերի
քանակների կամ դրանցում ապրող բնակիչների թվի հարաբերակցությունից`
կարելի է որոշել սեյսմիկ ռիսկը, որը մոտավորապես կազմում է 16%, այսինքն`
Սպիտակի ուժի երկրաշարժի դեպքում, որ ազդել է Լենինականում, Վ.Բրյուսով
թաղամասի շենքերի 16%-ը կվնասվեն:
6. Ավանի Ե. Չարենց թաղամաս
Ավանի Չարենց թաղամասում կառուցվել են մի մուտքանի, 14 հարկանի 538 սերիայի
Բադալյանի կոնստրուկցիայի 10 շենք: Բոլոր շենքերի համար հաշվարկային
սեյսմայնությունը, ամենայն հավանականությամբ, եղել է 7 բալ, քանի որ գրունտները
համարվել են ժայռային:
Համաձայն գործող նորմերի, շրջանակային սխեմայի հավաքովի-միաձույլ
կոնստրուկցիայի շենքերի հարկերի թիվը 3 սեյսմիկ գոտու համար չպետք է մեծ լինի 5ից, ավելի հարկայնության դեպքում դրանք պետք է լինեն կոշտության
դիաֆրագմաներով: Դուրյան թաղամասում Բադալյանի կոնստրուկցիաներով շենքերը
14 հարկանի են, առանց կոշտության դիաֆրագմաների, ինչը մեծացնում է այդ շենքերի
սեյսմիկ խոցելիությունը:
Այն շենքերի համար, որոնք չեն եղել աղետի գոտում, սեյսմիկ խոցելիության
որոշման տարբեր մոտեցումներ են հնարավոր /վերահաշվարկ նախկին և ներկայում
գործող նորմերով [5] և դրանց արդյունքների համեմատություն և այլն/: 14 հարկանի,
շրջանակային սխեմայի Բադալյանի կոնստրուկցիայի շենքի դեպքում մենք փորձել ենք
օգտագործել իրական նախագծի սյուների ամրանավորման տոկոսի և գործող
նորմերով հաշվարկի արդյունքում ստացվող ամրանի պահանջվող մակերեսի տոկոսի
համեմատությունը: Ըստ գործող նորմերի վերահաշվարկի,
շենքի առաջին հարկի
սյուներում երկու անգամ ավելի շատ ամրանավորում է պահանջվում, քան իրականում
կա կառուցված շենքի սյուներում, ինչը վկայում է շենքի բավական բարձր սեյսմիկ
խոցելիության մասին: Հաշվի առնելով այդ շենքերի ամրության մեծ պաշարը, որը
պայմանավորված է դրանց հավաքովի-միաձույլ լինելու հանգամանքով, սեյսմիկ ռիսկը
Չարենց թաղամասի համար մոտավորապես կկազմի 30%:
7. Ավանի Պ. Դուրյան թաղամաս
Ավանի Դուրյան թաղամասում կան 9 հարկանի 111 սերիայի կարկասապանելային 12
շենք, 9 հարկանի 129 սերիայի խոշորապանել 7 շենք ինչպես նաև 14 հարկանի մի
մուտքանի 538 սերիայի Բադալյանի կոնստրուկցիայի 4 շենք: Բոլոր շենքերի համար
հաշվարկային սեյսմայնությունը, ամենայն հավանականությամբ, եղել է 7 բալ, քանի որ
գրունտները համարվել են ժայռային:
Հաշվի առնելով Սպիտակի երկրաշարժի փորձը, առաջին մոտավորությամբ
կարելի է ասել, որ հաշվարկային ուժի երկրաշարժի ազդեցության դեպքում 111
սերիայի 12 շենքի 8-ը կփլվեն:
9 հարկանի 129 սերիայի խոշորապանել շենքերի աղետի գոտում չեն եղել: Ինչպես
նշվեց Լենինականում /այժմ Գյումրի/ կառուցված են եղել 9 հարկանի АI-451КП-1с/1
սերիայի խոշորապանելային 16 շենքերը, որոնք լավ էին դիմացել ավերիչ
երկրաշարժին, շնորհիվ իրենց ռացիոնալ կոնստրուկտիվ լուծման: Ելնելով

երկրաշարժի փորձից, կարող ենք համարել, որ 129 սերիայի խոշորապանել շենքերը,
նույնպես, սեյսմակայուն են և
կդիմանան գործող նորմերով սահմանված
հաշվարկային ուժի երկրաշարժի ազդեցությանը:
Բադալյանի կոնստրուկցիայի շենքերի վերահաշվարկի արդյունքները ցույց են
տալիս, որ հաշվարկային ուժի ազդեցության դեպքում սեյսմիկ բեռնվածքների
մեծությունը ըստ 2006 թ. նորմերի [5] երկու անգամ ավելի մեծ կլինի, քան ըստ 1969 թ.
նորմերի, որոնց համաձայն դրանք նախագծվել են: Դուրյան թաղամասում Բադալյանի
կոնստրուկցիաներով շենքերը 14 հարկանի են, առանց կոշտության դիաֆրագմաների,
ինչը մեծացնում է այդ շենքերի սեյսմիկ խոցելիությունը, և հնարավոր է, որ դրանք
գործող նորմերով նախատեսված հաշվարկային ուժի երկրաշարժի ազդեցության
դեպքում կվնասվեն և, նույնիսկ, կքանդվեն:
Այսպիսով, առաջին մոտավորությամբ կարելի է համարել, որ գործող նորմերով
նախատեսված հաշվարկային ուժի երկրաշարժի ազդեցության դեպքում Դուրյան
թաղամասի 23 շենքից 10 կվնասվեն, այսինքն սեյսմիկ ռիսկը Դուրյան թաղամասի
համար մոտավորապես կազմում է 43%:
8. Ավանի Հ. Թումանյան թաղամաս
Ավանի Հ. Թումանյան
թաղամասում կառուցվել են 9 հարկանի 111 սերիայի
կարկասապանելային 10 շենք /վեցը՝ 1 մուտքանի, չորսը՝ 2 մուտքանի/, ինչպես նաև 9
հարկանի մի մուտքանի АI-451 КП սերիայի խոշորապանել 5 շենք: Բոլոր շենքերի
համար հաշվարկային սեյսմայնությունը եղել է 8 բալ: Բնակիչների թիվը մոտ 2190 է:
Ընդ որում 9 հարկանի 111 սերիայի կարկասապանելային շենքերում
ապրողների թիվը 1540 է, իսկ 9 հարկանի խոշորապանել շենքերում
ապրողներինը՝ 650:
9 հարկանի 111 սերիայի կարկասպանելայի շենքերի սեյսմիկ խոցելություն մեծ
է /հնարավոր տուժողների քանակը մոտ 80%/, խոշորապանելային շենքերինը 0-ական:
Ելնելով Հ. Թումանյան թաղամասում կառուցված այդ երկու տիպի շենքերի քանակների
կամ դրանցում ապրող բնակիչների թվի հարաբերակցությունից` կարելի է
որոշել սեյսմիկ ռիսկը, որը մոտավորապես կազմում է 56%, այսինքն` Սպիտակի
ուժի երկրաշարժի դեպքում, որը ազդել է Լենինականում, Հ. Թումանյան թաղամասի
բնակիչների 56%-ը կտուժեն:
9. Ավանի Ն. Քուչակ թաղամաս
Ն. Քուչակ թաղամասում կառուցվել են 9 հարկանի մի մուտքանի АI-451 КП սերիայի
խոշորապանել 12 շենք և 14 հարկանի Բադալյանի կոնստրուկցիայի 1 շենք: Բոլոր
շենքերի համար հաշվարկային սեյսմայնությունը եղել է 7 բալ: Բնակիչների թիվը մոտ
814 է: Ընդ որում 14 հարկանի 538 սերիայի /Բադալյանի կոնստրուկցիայի/ շենքում
ապրողների թիվը 164 է, իսկ 9 հարկանի խոշորապանել շենքերում ապրողներինը՝
650:
Ինչպես նշեցինք, AI 451 КП սերիայի խոշորապանել 9 հարկանի շենքերը
հիանալի դիմացան երկրաշարժին, ոչ մի վնասվածք չստացան և հիմա էլ
շահագործվում են Գյումրիում (նախկին Լենինական): Լենինականում Սպիտակի
երկրաշարժի ուժգնությունը գնահատվել է 9 բալ: Սպասվող ամենաուժեղ երկրաշարժի
ուժգնությունը Երևանի համար նույնպես 9 բալ է, հետևաբար այդ շենքերը
սեյսմակայուն են: 14 հարկանի Բադալյանի կոնստրուկցիայով շենքի խոցելիությունը

գնահատվել է 30%, այսինքն ամբողջ թաղամասի համար սեյսմիկ ռիսկը կարելի է
գնահատել 6%:
10. Ավանի Գ. Նարեկացի թաղամաս
Գ. Նարեկացի թաղամասում կառուցվել են 9 հարկանի մի մուտքանի А1-451 КП
սերիայի
խոշորապանել 9 շենք, 14 հարկանի 538 սերիայի /Բադալյանի
կոնստուկցիայի/ 4 շենք և 16 հարկանի 2 բլոկից կազմված կարկասպանելային 5 շենք:
Բոլոր շենքերի համար հաշվարկային սեյսմայնությունը եղել է 7 բալ: Բնակիչների թիվը
մոտ 2916 է: Ընդ որում 9 հարկանի խոշորապանել շենքերում ապրողների թիվը
916 է, 14 հարկանի Բադալյանի կոնստրուկցիաներով շենքերում ապրողներինը՝
599, իսկ 16 հարկանի 2 բլոկից կարկասապանելային շենքերում ապրողներինը` 1400:
14 և 16 հարկանի շենքերի խոցելությունը ընդունվել է 30%, իսկ 9 հարկանի
խոշորապանել շենքերինը` 0-ական: Ելնելով Գ. Նարեկացի թաղամասում կառուցված
այդ երեք տիպի շենքերի քանակների կամ դրանցում ապրող բնակիչների թվի
հարաբերակցությունից` կարելի է որոշել սեյսմիկ ռիսկը, որը մոտավորապես
կազմում է 23%, այսինքն` Սպիտակի ուժի երկրաշարժի դեպքում, որ ազդել է
Լենինականում, Գ. Նարեկացի թաղամասի բնակիչների 23%ը կտուժեն:
Սեյսմիկ ռիսկի գնահատումը Ավան համայնքի համար
Ամփոփելով Ավան համայնքի բոլոր թաղամասերի սեյսմիկ ռիսկի գնահատման
վերլուծությունը /տես աղյ. 1/, կարելի է գնահատել սեյսմիկ ռիսկը ամբողջ Ավան
համայնքի համար:
Աղյուսակ 1-ը հնարավորություն է տալիս մոտավոր գնահատել սեյսմիկ ռիսկը
ինչպես առանձին թաղամասերի, այնպես էլ ամբողջ Ավան համայնքի համար: Դրա
համար պետք է յուրաքանչյուր թաղամասի համար հնարավոր տուժածների թիվը
բաժանել
բնակիչների լրիվ թվի վրա: Օրինակ` սեյսմիկ ռիսկը Սայաթ Նովա
թաղամասի համար կլինի.
921
⋅ 100 ≈ 50%
1828
:
Նման ձևով ստանում ենք սեյսմիկ ռիսկի մոտավոր արժեքները մյուս
թաղամասերի համար. Սայաթ Նովա-50%, Հովհաննիսյան-66%, Իսահակյան-65%,
Դանիել Վարուժան-0%, Բրյուսով-14%, Դուրյան-44%, Չարենց-30%, Թումանյան-55%,
Քուչակ-7%, Նարեկացի-20%: Ստացվում է, որ սեյսմիկ ռիսկը մեծ է Հ.Հովհաննիսյան և
Ա. Իսահակյան թաղամասերի համար (մոտ 65%), և փոքր է Դ.Վարուժան և Ն. Քուչակ
թաղամասերի համար (0-6%):
Ավան համայնքի համար սեյսմիկ ռիսկը մոտավորապես 34% է, երբ հնարավոր
տուժածների թիվը 7032 է, իսկ բնակիչների լրիվ թիվը` 20437:
7032
⋅ 100 ≈ 34%
20437
:
Հասկանալի է, որ սեյսմիկ ռիսկի գնահատման այս մոտավոր մեթոդի միջոցով
ստացված արդյունքները ներկայացնում են հետազոտված թաղամասի վիճակը այն
դեպքում, եթե տեղի է ունենում նորմերով նախատեսված հաշվարկային ուժի
երկրաշարժ, ինչի հավանականությունը մեծ չէ /50 տարում 0,1/, սակայն մենք

պարտավոր ենք հաշվի առնել այդ վտանգը և մոտավոր պատկերացում ունենալ
հետևանքների մասին: Այս աշխատանքի շարունակությունը կարող է դառնալ սեյսմիկ
ռիսկի նվազեցումը նշված թաղամասի համար, որը բարդ խնդիր է, սակայն դրանով
նույնպես պետք է զբաղվել՝ ելնելով աղետի գոտու վերականգման և շենքերի
սեյսմակայունության բարձրացման կուտակված փորձից:
Աղյուսակ 1
Ավան համայնքի շենքերի հաշվառման ամփոփիչ աղյուսակ
Շենքի
տիպը
N

1
2

111
451

1
2

111
451

1
2

111
451

1

451

1
2

451
111

1
2
3

538
129
111

1

538

1
2

111
451

1

451

Կառուցմա
ն թիվը

Հարկ.
թիվը

Մուտք.
քանակ
ը

Շենքեր
ի
քանակ
ը

Բնակիչնե
րի թիվը

Սայաթ Նովա թաղամաս
1977-1979
9
1-3
8
1152
1979-1981
9
1
6
676
Ընդամենը
1828
Հ. Հովհաննիսյան թաղամաս
1977-1979
9
1-3
9
1435
1979
9
1
2
301
1736
Ա. Իսահակյան թաղամաս
1976-1978
9
1-4
10
1668
1975-1980
9
1
3
383
2051
Դ. Վարուժան թաղամաս
1986
9
1-2
7
918
Վ. Բրյուսով թաղամաս
1981-1984
9
1-3
8
1379
1981
9
1
2
325
1784
Պ. Դուրյան թաղամաս
1981
14
1
4
790
1980-1985
9
3
7
1380
1980-1982
9
2
12
2040
4210
Ե. Չարենց թաղամաս
1980-1981
14
1
10
2060
Հ. Թումանյան թաղամաս
1976-1977
9
1-2
10
1540
1977-1980
9
1
5
680
2220
Ն. Քուչակ թաղամաս
1977-1979
9
1
12
650

Հնարավոր
տուժածներ
ի թիվը

921
0
921
1148
0
1148
1334
0
1334
0
0
260
260
237
0
1632
1869
618
1232
0
1232
0

2

538

1981

1
2

451
538
2
բլոկից

1978-1979
1979-1990

3

1983-1990

14

1

1

164
714
Գ. Նարեկացի թաղամաս
9
1
9
916
14
1
4
600
16
2
5
1400

50
50
0
180
420

2916
Ընդամենը Ավան համայնքի համար

134

600
20437

7032

Եզրակացություն
Խորհրդային տարիներին Երևանում կառուցված բնակելի շենքերի ճակատագիրը
մտահոգիչ է, քանի որ Սպիտակի երկրաշարժի փորձը ցույց տվեց, որ նրանցից
շատերի սեյսմակայունության հարցը խնդրահարույց է, և անհրաժեշտություն կա
կուտակել տեղեկատվություն ոչ միայն առանձին շենքերի սեյսմիկ խոցելիության
վերաբերյալ, այլ նաև տեղեկատվություն հավաքել առանձին թաղամասերի սեյսմիկ
ռիսկի վերաբերյալ և դրանց միջոցով գնահատել սեյսմիկ ռիսկը Երևանի քաղաքի
համար: Ներկա հոդվածում, որը մագիստրանտական ավարտական աշխատանքների
ամփոփումն է, իրականցված է սեյսմիկ ռիսկի մոտավոր գահատում Երևանի Ավան
համայնքի համար` ելնելով Սպիտակի երկրաշարժի փորձից: Վերլուծությունից երևում
է, որ սեյսմիկ ռիսկը մեծ է Հ. Հովհաննիսյան և Ա. Իսահակյան թաղամասերի համար
(մոտ 65%), փոքր է Դ. Վարուժան և Ն. Քուչակ թաղամասերի համար (0-6%), իսկ
ամբողջ Ավան համայնքի համար սեյսմիկ ռիսկը մոտավորապես 34% է: Հոդվածում չեն
բերված Ավան համայնքի թաղամասերի շենքերի լուսանկարները և թաղամասերի
արբանյակային քարտեզները, որոնց ընթերցողը կարող է ինքնուրույն ծանոթանալ
ինտերնետի միջոցով:

Օգտագործված գրականություն
1. Պալյան Ի. Ս. Սեյսմիկ ռիսկի գնահատման մոտավոր մեթոդ Երևանի առանձին
թաղամասերի համար: ԵՃՇՊՀ-ի գիտական աշխատությունների ժողովածու, Երևան,
2010, հատոր III (39), էջ 109-116, նաև www.spitakseism.info կայքում:
2. Трагедия Спитака не должна повториться. (к 10-летию Спитакского землетрясения).
Отв. ред. академик НАН РА Э.Е. Хачиян. Изд. ”Воскан Ереванци”, Ереван, 1998, 264 стр.
3. Պալյան Ի. Ս. Սպիտակի երկրաշարժի դասերը և աղետի գոտու վերականգնման
խնդիրները: Երևան, 1989 թ., 35 էջ, www.spitakseism.info կայքում, հունվար 2008 թ.:
4. Պալյան Ի. Ս. Սպիտակի երկրաշարժ. 25-ամյա վաղեմության վավերագրեր:
Ճարտարապետություն և շինարարություն, հատոր 12, Երևան, 2013 թ. էջ 30-49:
5. ՀՀՇՆ II-6.02-2006: Սեյսմակայուն շինարարություն: Նախագծման նորմեր: Երևան,
2006 թ.:
7 դեկտեմբերի 2015 թ.

Related Interests