You are on page 1of 4

Անուն-ազգանուն -------------------------

2019-20 ուստարի
28 նոյեմբերի 2019թ. դասարան՝10-2

Լավագույն աշխատանք 2

Վերջնաժամկետ՝ նոյեմբերի 28

Ծավալը՝ 200 բառ:

Ստորև ներկայացված է հատված Րաֆֆու «Խենթը» վեպից: Կարդա՛ այն և գրի՛ր


վերլուծական աշխատանք՝ պատասխանելով հետևյալ հարցերին.

ա. Ինչպիսի՞ն է տանուտեր Խաչոյի կերպարը՝ որպես տվյալ ժամանակաշրջանում


հայության գերիշխող մտածելակերպի, նահապետականության և ժողովրդական
փորձառության կրող։

բ. Խաչոյի բնավորության ո՞ր գծերն են ուշագրավ, մեկնաբանի՛ր դրանք:

գ. Ինչպե՞ս կմեկնաբանես Խաչոյի «խաղաղ գոյատևման» փիլիսոփայությունը, ի՞նչ


վտանգ է բխում դրանից:

Սեղանը վեր քաղեցին: Խաչոն դեռ նստած էր, իսկ նրա մեծ որդին, Հայրապետը, որ մնաց հոր մոտ,
չիբուխ էր պատրաստում նրա համար: Հոր և որդու մեջ տիրում էր խորին լռություն: Կարծես այս գիշեր
տխրության դևը իր սև թևքերով նստած լիներ այդ խաղաղ ընտանիքի սրտի վրա:
— Ո՞րքան ալյուր տարան քրդերը, — հարցրեց հայրը չիբուխը փոքր ինչ ծխելուց հետո:
— Ուղիղ տասն և երկու բեռն, — պատասխանեց որդին վրդովված ձայնով:
— Ինքը բեկը ախար տասն բեռ խնդրեց:
— Ջվալները իրանց հետ էին բերել, շատ մեծ էին, մինչև բերանները լցրին, կարծես, փողը նաղդ էին
տվել անիծածները:
— Ո՞ւմ եզներով տարան:
— Մեր եզներով. փառք տվեք աստծուն, երբ գոնե եզները կդարձնեն: Ես վախենում եմ, որ եզներին էլ
ալյուրի հետ ուտեն:
— Այդպիսի անազնվություն չի անի բեկը:
— Քրդին ազնվություն ո՞վ է տվել: Միթե քի՞չ է պատահել, որ բեռն էլ տանող անասունի հետ կուլ են
տվել: Ես իրավն ասեմ, այնքան չեմ ցավում այնօրվա հարյուր ոսկու համար և տասներկու բեռ ալյուրի
համար, բայց ինձ այն է նեղացնում, որ ձրի հաց ենք տալիս և այդ հացը մեր ձեռքով, մեր անասուններով
պետք է տանենք և հասցնենք նրանց տանը, որ վայելեն: Այդ ի՞նչ աստուծո պատիժ է: Ես չեմ իմանում
մինչև ե՞րբ այդ քրդերը մեզ թալանեն: Գալիս են, տանում են ու տանում են, և տարածը ետ չես կարող
առնել: Միշտ ուզում են, միշտ ուզում են, ոչ ամոթ ունեն և ոչ խղճմտանք: Կարծես, մեզ աստված նրանց
համար կերակրող է ստեղծել:
— Դու չե՞ս իմանում, որ այդպես է, — պատասխանեց ծերունին, ավելի թունդ կերպով ծխելով իր
չիբուխը, կարծես թե աշխատում էր նրա ծխով խեղդել սրտի բարկությունը: — Ի՞նչ կարող ենք անել,
որդի, եթե մեր կամքով, մեր ձեռքով չտանք, նրանք զոռով կտանեն: Այդ էլ լավ է, որ խնդրելով և
բարեկամության անունով են կողոպտում մեզ:
Անուն-ազգանուն -------------------------

2019-20 ուստարի
28 նոյեմբերի 2019թ. դասարան՝10-2

— Մենք ինքներս ենք սովորեցրել նրանց այդ ավազակությունը, — ասաց որդին, — կարող ենք չտալ, այն
ժամանակ քուրդը ստիպված կլինի ինքն ցանել, և իր քրտինքով աշխատել իր հացը, բայց մենք
սովորեցնում ենք նրանց ծուլություն, սովորեցնում ենք մեր հաշվով ապրել:
— Այդ ուղիղ է, — պատասխանեց հայրը տխուր ձայնով. — բայց մեզ դժվար է և շատ դժվար է
միանգամով ոչնչացնել այն, ինչ որ մեր պապերը տնօրինեցին մեզ համար: Մենք քաղում ենք նրանց
ցանած հիմարությունների դառն պտուղը: Հիմա լսիր, որդի, ես իմանում եմ, որ քո սրտի 32 մեջ եփ է
գալիս ատելությունը, ես իմանում եմ, որ ստրկությունը սաստիկ վշտացնում է քեզ. բայց դարձյալ
հարցնում եմ, ի՞նչ ճար կա, ի՞նչ կարող ենք անել: Եթե ինչ որ ուզում են, չտանք՝ կթշնամանան մեզ հետ.
մեկ էլ տեսար, ոչխարների ամբողջ հոտը սարից հափշտակեցին, տարան: Ո՞ւմը կարող ենք
գանգատվել. ո՞վ կլսե մեր ձայնը: Այն մարդիկը, որ նշանակվել են չարությունը բառնալու և
արդարությունը պաշտպանելու համար, բոլորը ավազակներ են, սկսյալ վալիից, փաշայից մինչև վերջին
մուդիրը և գայմագամը: Մի ավազակ մի ուրիշ ավազակի հետ քույր և եղբայրներ են, և ինչպես ասում են՝
«շունը շնից, երկուսն էլ մի տնից»: Դու ինքդ քո աչքով տեսար, Արզրումի վալին, փոխանակ շղթաներ
ուղարկելու, որ մի այսպիսի երևելի ավազակապետին, որպես Ֆաթթահ-բեկն է, տանեն և խեղդեն,
փոխանակ այդ անելու, նրա համար մի գեղեցիկ ձի ընծա է ուղարկում, մի եղեռնագործի համար, որ մեր
ամբողջ գավառը լցրել է արյունով և արտասուքով: Երբ որ վալին, երկրի նահանգապետը, այսպես է
վարվում, էլ ո՞վ է մնում, որ մենք հայտնենք նրան մեր սրտի ցավը, մնում է միայն աստված, բայց
աստված էլ մեր ձայնը չի լսում, երևի շատ են մեր մեղքերը...
Որդին ոչինչ չպատասխանեց, հայրը շարունակեց.
— Մենք հայ ենք. աստուծո անեծքը գրած է մեր ճակատի վրա. մենք մեր ձեռքով մեր տունը քանդում ենք:
Անմիաբանությունը, երկպառակությունը, նախանձը, թշնամությունը և հազար ու մեկ այս տեսակ
չարություններ շատ ժամանակներից բույն են դրել մեր հոգու մեջ, և մենք կրում ենք այդ մեղքերի
պատիժը: Քուրդը մեղավոր չէ: Եթե մեր մեջ միություն լիներ, եթե մեր մեջ սիրտ լիներ, քուրդը, հիմար և
ծույլ քուրդը ի՞նչ կարող էր անել: Նա հրամայեց կրկին վառել չիբուխը, և որդին կատարելով հոր
ցանկությունը, խոսեց.
— Մենք վեց եղբայրներ ենք, հայր, եթե դու այսօր մի ակնարկություն արած լինեիր, մեր վեցը բավական
կլիներ արտաքսելու մեր տնից Ֆաթթահ-բեկի մոտ երեսուն ձիավորներին, և նրանք մյուս անգամ չէին
համարձակվի այսպես լրբությամբ ոտք կոխել մեր շեմքի վրա:
— Այդ ես իմանում եմ, որդի, բայց ի՞նչ շահ: Դուք կկռվեիք նրանց հետ, գուցե մեկին, երկուսին, շատերին
կսպանեիք, բայց էգուց քրդերի ամբողջ ցեղը կթափվեր մեր տան վրա, և մեզ մեր տան հողի հետ
հավասար կանեին: Ո՞ր հայը կգար մեզ պաշտպանելու: Ոչ ոք: Կարելի է շատերը կուրախանային:
Այդպես է հայը: Բայց քուրդը այդպես չէ: Եթե մի ցեղից մեկին սպանում ես, ամբողջ ցեղը վրեժխնդիր է
լինում նրա արյան համար, որովհետև քրդերի մեջ միություն կա, ցեղի մեկ անդամի արյունը ամբողջ
ցեղին է պատկանում, կարծես թե բոլորը մի ընտանիքի զավակներ լինեին: Բայց մեր մեջ կա՞ այսպիսի
միություն: Ամեն մարդ իր գլխի դարդն է քաշում, ամեն մարդ իր անձի համար է մտածում. ուրիշին ինչ
լինում է, թող լինի. նրան ինչ հոգ, երբ ինքը հանգիստ է, երբ իր մազին չեն դիպչում: Բայց չեն իմանում
տխմարները, որ «մեկը ամենի համար է, իսկ ամենը մեկի համար»:
Ծերունի Խաչոն կարդացած մարդ չէր, բայց կյանքը, փորձը, աշխարհը շատ բաներ սովորեցրել էին
նրան: Բնական խելքը զարգացել էր կյանքի փոթորիկների մեջ, այս պատճառով նրա
դատողությունների մեջ երբեմն գտնվում էին այնպիսի ճշմարտություններ, որ միայն կարող էին
մատչելի լինել այն տեսակ անձերի, որոնք շատ խորին կերպով իմաստասիրել էին մարդկային
կենցաղավարության պայմանները: Նա խոսեց.
— Հանգամանքները մեզ այնպիսի դրության մեջ են դրել, որ ուրիշ կերպ գլուխ պահել չենք կարող.
ստիպված ենք աշխատել, վաստակել և մեր աշխատանքով մեր թշնամուն կերակրել: Ուրիշ ճար չկա:
Մենք պետք է բարեկամություն պահպանենք մեզ կողոպտողի հետ: Ֆաթթահբեկը, իրավ է, մեզ
կողոպտում է, բայց դարձյալ չենք կարող մերժել նրա բարեկամությունը, որքան էլ կեղծ լիներ:
Անուն-ազգանուն -------------------------

2019-20 ուստարի
28 նոյեմբերի 2019թ. դասարան՝10-2

— Ինչո՞ւ, — հարցրեց որդին:


— Նրա համար որ, մեծ ավազակի հետ բարեկամ լինելով, մարդ ազատվում է փոքր ավազակների
ձեռքից: Դրանք բոլորն միմյանց հետ կապված են: Հիմա օտար քրդերը գիտենալով, որ Ֆաթթահբեկը
մեզ հետ լավ է, էլ մեր ոչխարներին, անասուններին և վարուցանքին չեն դիպչում, և եթե մի բան
գողանում են, նա գտնում է և ետ է դարձնում մեզ:
— Դրանից ի՞նչ շահ. հաշիվը միևնույնն է դուրս գալիս, — պատասխանեց որդին,-Ֆաթթահ-բեկը մեզ «մի
ձու է տալիս, բայց փոխարենը մի ձի է ստանում»: Նա չէ թողնում, որ մի ուրիշ քուրդ մեր ոչխարը
գողանա, բայց ինքը, հարկավորած ժամանակ, հարյուրներով ոսկիներ է առնում մեզանից: Մենք նրա
կաթնատու կովն ենք, պահում է, պաշտպանում է նրա համար միայն, որ ինքը վայելե մեր կաթը:
— Այդ բոլորը ճշմարիտ է, որդի, ես հասկանում եմ, — պատասխանեց հայրը. — բայց պետք է այն ևս
հասկանալ, որ հայր մեր պապերից շատ առաջ սովորել է այդ կերպով իր գլուխը պահել: Ես, իհարկե,
չեմ կարդացել, թե ինչ է գրված գրքերի մեջ, բայց մի ժամանակ Ուչքիլիսայի վանքում կար մի
վարդապետ, նա ինձ պատմում էր, թե ամեն ժամանակ, երբ մեր երկրի վրա հարձակվել են թշնամիներ,
հայերը փոխանակ սրով և կրակով դուրս գալու նրանց առջև, հանդիպել են թշնամուն թանկագին
ընծաներով՝ մատուցարանի մեջ լցրած ոսկիներով: Նրանք մեզ սովորեցրին փոխանակ պատժելու,
կաշառել մեր թշնամիներին: Նրանք սովորեցրին կայքը տալ գլուխը ազատելու համար:
— Բայց պետք չէ, որ մենք պապերի սխալը շարունակենք մինչև հավիտյան, - կտրեց որդին հոր խոսքը:
— Հին սխալը միանգամով ուղղել շատ դժվարին է, նա կատարվել է հարյուրավոր տարիների
ընթացքում, և այսքան տարիներ պետք են նրան ուղղելու համար: Եկ դու ժողովրդին հասկացրու, թե
թշնամու հետ այլ կերպ կարելի է վարվել, թե նա էլ մեզ նման մարդ է, թե նրա մարմինը երկաթից շինված
չէ, թե երբ նա զենքերով գալիս է մեզ կողոպտելու, կարելի է զենքով պատասխանել նրան. վերջապես
հազար ու մեկ այս տեսակ քարոզներ կարդա, դու կարծում ես ժողովուրդը կհասկանա՞ քեզ: Նա քեզ
խենթի տեղ կդնե և կծիծաղե քո հիմարությունների վրա: Բայց այս հասկացողությունը նրա մեջ նոր բան
չէ, նա ժառանգել է իր պապերից:
Որդին չպատասխանեց, նա գտնում էր հոր խոսքերի մեջ մի ճշմարտություն, որ անհերքելի էր: Բայց
միևնույն ժամանակ մտածում էր, միթե չէ կարելի փոխել ժողովրդի նախապաշարմունքը: Այս
պատճառով հարցրեց նա.
— Լավ, դիցուք թե մեր պապերը այս ճանապարհով են գնացել և մենք էլ հետևում ենք նրանց օրինակին:
Բայց պետք չէ՞ փոխել ճանապարհը, երբ տեսնում ենք, որ նա տանում է դեպի կորուստ: Պետք չէ՞
հասկացնել ժողովրդին, որ նա մոլորված է:
— Հարկավոր է, բայց ո՞վ պետք է հասկացնե: Այդ պետք է անեն այն մարդիկը, որոնք ընդունել են իրանց
վրա ժողովրդին խրատելու, ճանապարհ ցույց տալու և բան հասկացնելու պարտավորությունը: Այդ
պետք է անեն մեր տերտերները, վարդապետները, բայց նրանք քարոզում են «եթե աջ երեսիդ խփելու
լինեն, ձախն էլ դարձրու»: Այդ պետք է անեն մեր որդիների վարժապետները, բայց մեր ամբողջ
գավառում մի հատ օրինավոր վարժապետ չկա:
— Այդ խոսքերի մեջ քեզ հետ չեմ կարող համաձայնվել, հայր, — ասաց որդին, — ապա ինչո՞ւ քուրդը, որ
ո՛չ տերտեր ունի, ո՛չ վարդապետ ունի և ո՛չ էլ վարժապետ ունի, բայց իմանում է, թե մարդ ինչպես
պետք է վարվի իր նմանների հետ: Ո՞վ սովորեցրեց նրան, թե մարդը առանց զենքի կույր հավի նման է
լինում, ով հասնի, գլխին կտա:
— Քուրդը տերտեր, վարդապետ և վարժապետ չունի, բայց շեյխ ունի, նրա շեյխը, թեև հոգևոր գլուխ է,
բայց ինքն է զենքը կրում, և իր ժողովրդի հետ միասին գնում է հափշտակելու անզեն մարդերի
հարստությունը: Նա երբեք չէ քարոզում, թե այդ բաները մեղք են: Բայց ի՞նչ են քարոզում մեր
տերտերները...
Որդին լուռ էր: Հայրը շարունակեց.
— Այդ բոլոր անբախտությունների մեջ մի մխիթարություն կա, այն է, որ որքան էլ գողանում են մեզանից,
որքան էլ հափշտակում են, դարձյալ մեր ամբարները լիքն են մնամ, բայց քուրդը ուտելու հաց չէ գտնում:
Անուն-ազգանուն -------------------------

2019-20 ուստարի
28 նոյեմբերի 2019թ. դասարան՝10-2

— Գիտե՞ք, հայր, այն առածը, թե «գողը իր համար տուն չի կարող շինել, բայց տուն ունեցողի տունը
կքանդի»: Քուրդը թեև չէ վարում, չէ ցանում, չէ հնձում, իր տանը հաց չէ գտնում, միշտ քաղցած է մնում,
բայց աշխատող հայի հացը ձեռքիցը խլելով, նրան էլ իր նման քաղցած է թողնում: Դու մեր տունը
օրինակ մի բեր, հայր, մտածիր, թե որքան հայեր կան, որոնք քրդերի պատճառով աղքատ են և ուտելու
հաց չունեն:
— Այդ իրավ է, որդի, բայց մի ուրիշ բան էլ կա, այն էլ պետք է գիտենալ: Դու տեսնում ե՞ս ոչխարներին,
այսքան մորթում են, այսքան փչացնում են, բայց դարձյալ նրանք աճում են, բազմանում են և ահագին
հոտեր են կազմում: Իսկ գայլը, թեև կեղեքում է, ուտում է ոչխարներին, բայց միշտ քաղցած է մնում, և
երբեք չէ բազմանում: Դու տեսե՞լ ես գայլերից մի հոտ: Գայլը գազան է, այսօր հափշտակեց մի ոչխար,
կերավ, կշտացավ, էգուց չգիտե, թե ինչով պետք է կերակրվի: Նա պետք է միշտ որսա, բայց որսը ամեն
անգամ չէ պատահում: Որսով ապրողը մի օր կուշտ է լինում, մյուս օրը քաղցած: Քուրդը — գայլ է, իսկ
մենք — ոչխար: Այսպես էր բացատրում ծերունին իր լեզվով այն բանը, որ գիտնականների լեզվում
կոչվում է «կուլտուրական խաղաղ, անարյուն մրցություն»...
Որդին պատասխանեց նրան.
— Ես կարծում եմ, հայր, եթե ոչխարները հովիվներ և պահպանողներ չունենային, այսօր գայլերը ոչ մի
ոչխար չէին թողնի աշխարհում, և դժվար կլիներ ոչխարներին հոտեր կազմել: Մենք, իրավ է, ոչխարներ
ենք, բայց առանց հովիվի: Երբ մեր վիճակը այդպես է, մնում է մեկ բան միայն գայլերից ազատվելու
համար — որ մենք էլ գայլերի նման ատամներ և ճանկեր ունենանք...

Հաջողության չափանիշներ.
1. Ձեր աշխատանքը պիտի ունենա մուտք՝ 1 պարբերություն Րաֆֆու մասին: Ներկայացրե՛ք
գրողի և նրա ապրած ժամանակաշրջանի միջև կապը:
2. Ներկայացրե՛ք, թե ինչպես է տանուտեր Խաչոյի կերպարով Րաֆֆին ցույց տալիս մի ամբողջ
ազգի մտածելակերպը:
3. Ուշադրությու՛ն դարձրեք, թե ինչ վերաբերմունք ունի Հայրապետը հոր մտքերի նկատմամբ:
Ի՞նչ է դա ցույց տալիս:
4. Որպես ամփոփում՝ դուրս բերե՛ք Րաֆֆու ուղերձը: Ինչի՞ է ուզում հասնել հեղինակը, ի՞նչ է
ուզում փոխել:

«Նա քարոզիչ է ամեն մի տողի, ամեն մի նախադասության մեջ» 

Լեո

Րաֆֆու «Խենթ»-ը վեպը ռոմանտիզմի բնորոշումն է։ Րաֆֆին ազատագրական


հոսանքի գրող էր, ով ուզում էր միավորել ամբողջ ազգին, դարձնել բռունցք, որպեսզի
կարողանան պայքարել թշնամու դեմ։ Նա ապրում էր այնպիսի ժամանակշրջանում ,
երբ ագը միասնական չէր և պայքար էին մղում Բայազեթի և Ալաշկերտի համար։

Խաչոն ընտանիքի գլուխն էր, ում ենթարկվում էին բոլորը՝ ըստ նահապետական
ընտանիքի օրենքի։ Խաչոն այն կերպարն էր, ով գերադասում էր տալ իր ունեցածը
քրդերին, քան պայքարել նրանց դեմ, որովհետև հայը միասնական չէ, ուրախանում է
մյուսի դժբախտության վրա , բայց քուրդի « ցեղից մեկին սպանում ես, ամբողջ ցեղը
վրեժխնդիր է լինում նրա արյան համար, որովհետև քրդերի մեջ միություն կա»։

You might also like