You are on page 1of 18

Նախաբան

Ողջույն, սիրելի՛ եղբայրներ եւ քույրեր։ Այսօրվա գրական երեկոյի շրջանակներում միասին դիտելու
ենք մի ներկայացում, որի թեման շատ հարազատ է ոչ միայն ամեն մի հայի սրտին, այլեւ բնորոշ է
առօրյա խոսքին, գրչին ու մտքին։ Խոսքը հայոց գրերի գյուտի մասին է: Հայոց այբուբենը 405
թվականին, ինչպես փարոս, վառվել է Մ. Մաշտոցի սրտում եւ դարձել հայ ազգի գոյության
նախադրյալը։ Սա, անշուշտ, այն ծրագիրն էր, որն Աստված էր որոշել մեր ազգի համար։ Նորություն չէ
ամենեւին, որ մարդն իր անվերջանալի փնտրտուքների պատասխանները երբեմն գտնում է երազում։
Ո՜վ ասես, թե հյուր չի կարող գալ մարդուն իր երազում, ինչե՜ր ասես, որ չեն կարող կատարվել նրա հետ
այնտեղ, ուր ժամանակն ու տարածությունը կորցնում են իրենց իշխանությունը։ Նմանատիպ դեպքեր
պատահել է նաև շատ հայտնի մարդկանց հետ իրենց բացահայտումների ճանապարհին:
Մեր ներկայացման հերոսն անմասն չի մնացել այս իրականությունից։ Նա մերօրյա գիտնական է,
պատրաստվում է իր գիտական թեզի պաշտպանությանը, որի թեման հայոց գրերի գյուտն է։
Թեզ գրած եւ գրող յուրաքանչյուր ուսանող փորձառաբար գիտի, որ այդ ընթացքում մարդու գիշերն ու
ցերեկը, իրականությունն ու երազը խառնվում են իրար։
Իսկ թե ինչու, ինչպես եւ շատ այլ հարցերի պատասխանները գտնելու համար եկեք դիտենք
ներկայացումը։ Խնդրում եմ ևս մեկ անգամ ստուգեք համոզվելու համար, որ հեռախոսները դրված են
անձայն ռեժիմի վրա։ Բոլորիս մաղթում ենք հաճելի դիտում:

Հայոց գրերի գյուտը - գիտությո՞ւն, թե՞ հայտնություն


Մուտք
Տեսարան1

Հերոսը, թուղթը ձեռքին, մատիտն ականջի հետևում դրած, դուրս է գալիս բեմ։
- 5 օր, ընդամենը 5 օ՞ր․ հավատս չի գալիս։ Իսկ ես դեռ անելիքս, ինչպես հարկն է, չեմ ավարտել։ Ավելի
շուտ՝ կարևոր հարցերի պատասխանները դեռ օդում են։ Այստեղ են ասել՝ To be or not to be։ Ինձ այս
պահին խիստ անհրաժեշտ է հրաշք։ -մոտենում է թութակին ու ասում,- այ դու, գիտե՞ս՝ որտեղ կարելի
է գտնել հրաշք։

- Հլը կրկնի՛ր ինձ հետ, հրաշք, հը-րաշք, ապա ապա, ասում եմ ասա, հը-րաշք։ Էէէէէ, քեզնից էլ հույս չկա։
Լավ, անցնեմ գործիս։ Նախաբանն էլ է պատրաստ, մնում է եզրակացությունը խելքի բերել։ Եվ
այսպես-թեքվում է թութակի կողմը և ասում- կարդում եմ, ուշադի՛ր լսիր, հլը տես լա՞վ եմ սկսել։
(Կարդում է եզրակացությունը)
Ուսումնասիրելով միջազգային հայտնի հեղինակների՝ հայոց գրերի գյուտի մասին
կատարած աշխատությունները, վերլուծելով այդ թեմայի կարևորության և
արդիականության վերաբերյալ տարբեր ժամանակաշրջանների տեսություններն ու
հոդվածները՝ հանգեցինք հետևյալ եզրակացության
1. Հայոց գրերի գյուտը 5-րդ դարի մարդկային մտքի հանճարեղության հստակ վկայությունն
է։
2. Գրերի գյուտն ունեցել է իր մեծ նշանակությունն ազգային ինքնության ձևավորման և
ազգապահպանման գործում։
3. Հայոց գիրը, ունենալով ավելի քան մեկուկես հազարամյակի կյանք, մինչ այժմ չի կորցրել
իր արդիականությունը։
4. Հայոց գրերի գյուտը... ։
Ուշադիր հայացքն ուղղելով դեպի թութակը։ Ի՞նչ ես ապշած վրաս նայում։
- Դե ասա, որ հրաշք է, հը՞։ (Թութակն էլի ձայն չի հանում) Ուրիշների թութակներն այսքանը լսելուց հետո
հիմա մի դեսերտացիա էլ իրենք գրած կլինեին, իսկ դու մի բառ էլ ասել չես կարողանում։ Այ քեզ
հաջողություն․ անունով էլ Էյնշտեյնն ես։
- Լավ կարելի է թեյ խմել։ (թեյն ըմպում է ու թերթում սեղանի վրա դրված գրքերից մեկը)

1
Գիտնականի ընկերները թակում են դուռը և ներս գալիս․
- Ընկեր 2 Կարելի է, չէ՞։
- Գիտնական Իհարկե, ձեզ միշտ էլ կարելի է։
- Ընկեր 1 Ասեցինք, գանք տեսնենք դեռ ո՞ղջ ես, թե՞...։
- Ընկեր 2 Քեզ լրիվ տվել ես գիտությանը, ընկերներիդ էլ՝ մոռացել։ Ապրես դու։
- Գիտնական Ինչպես տեսնում եք՝ դեռ շնչում եմ։ Դե լավ, ի՞նչ եք կանգնել։ Ես էլ ուզում էի թեյ խմել։
Լավ է եկաք։
- Ընկեր 1 Սա տո՞ւն է, թե՞ լաբորատորիա։
Գիտնական- Մոտակա 5 օրը սա լաբորատորիա է։
- Ընկեր 1- Մի տես` ինչ գրքեր ենք պեղել հատուկ քեզ համար։
- Ընկեր 2 Ընկերներ ունես, աշխարհը չունի։
- Ընկեր 1 Չմոռանաս առաջին էջում հիշատակել մեր՝ համահեղինակներիս անունները։
- Գիտնական Լավ, բավական է գլուխս արդուկեք․ տվե՛ք տեսնեմ՝ ինչ եք բերել։
Ընկեր 1-ը գրքերը դնում է սեղանին։
Գիտնականը վերցնում է վերևի գիրքը, թերթում մի քանի էջ ու սկսում կարդալ։
- Ընկեր 2 Թերթում է գիրքը և կարդում։
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի...

Ընթերցելուց հետո,

- Ընկեր 1 Ասում են, թե միանգամից


Կյանքում ոչինչ չի կատարվում։
- Ընկեր 2 Բայց ինչ կլիներ, եթե գոնե մի բան կատարվեր միանգամից, գոնե այս անգամ։
- Գիտնական Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի անգամ ինձ,
Թե ես ի՞նչ եմ գերադասում,
Ի՞նչ եմ ուզում
Ու երազում,
Ես կասեի.
Ինչ լինում է՝
Ընկեր 1 ու գիտնական թող որ լինի միանգամի՜ց...
Ընկեր 2 Հատկապես եզրակացություն գրելիս։
(գիրքը փակում է, դնում սեղանին, վերցնում մեկ ուրիշը ու կարդում)
Գիտնական Լավ, ի՞նչ ենք ընկել գրքերի մեջ։ Թեյը մնաց։ Համ դեսերտացիա գրեմ, համ թեյ
պատրաստեմ։ Համ, համ, համ, համ, քանի՞ ախպեր գնամ ու գամ։
Ընկեր 2- հմմմ, հասկացա ակնարկներդ։ Մի նեղվիր, հիմա կպատրաստեմ։
Ընկեր 1- Քո սիրած քաղցրավենիքից էլ ենք բերել։ Կեր, որ ուղեղդ լավ աշխատի։
Ընկեր 2 սեղանի մոտ վերցնում է ափսե, քաղցրավենիք և սկսում դասավորել։
Գիտնական- Իրոք որ՝ ընկերներ ունեմ աշխարհը չունի։ Որ մեկնումեկդ իմ տեղն էլ պաշտպաներ,
աշխահն իմը կլիներ:
Ընկեր 1- Դրա համար էլ չենք պաշտպանի, որ աշխարհը քեզնով չանես։
Գիտնական- Էս մեկը լսեք։ Գիտելիքը մարդուն կշիռ է տալիս, իսկ արարքները՝ փայլ։ - Թոմաս Կառլայ
Ընկեր 1 Իրոք, շատ դիպուկ ու տեղին է ասված։
Ընկեր 2 Դե կշիռը կա, մնաց հասնենք փայլին։
Գիտնական Հիմա մի էստեղ լսեք։
Ընկեր 1 Հապա։
Ընկեր 2 ըհը
Գիտնական- Դու հպարտ չես, իմ հայրենիք,

2
Տրտում ես դու և իմաստուն.
Կիզում է քեզ մի հուր կնիք,
Մի հըմայող ու հին խոստում։
Եվ մի՞թե այդ վշտիդ համար
Չեմ սիրում քեզ այսպես քնքուշ
Եվ խոնարհվում քեզ պես համառ,
Օ, հայրենիք դառն ու անուշ։

Ընկեր 2

...Տեսնում եմ ահա գյուղերը մեր խեղճ,


Եվ թուխ դեմքերն այն տխրության սովոր.
Իմ ժողովուրդը անել վշտի մեջ,
Երկիրն իմ անբախտ և աղետավոր։

Թող հնչե երգն այդ դառն ու ցավածին,


Երգը հայրենի ցավագար ու հին,
Մեզ չի հասկանա օտարերկրացին,
Մեզ չի հասկանա սառն օտարուհին...

Գիտնական Բայց կա հույս


Բաբելոնն է եղել մեր ախոյանը `տես
Անհետ կորել ,անցել է չար մշուշի պես ։
Ասորիքն է եղել մեր թշնամին֊ահա
Դաշտ է տեղը և չըկա քար քարի վրա։
Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կըմնա հավետ։
Գիտնական- Ուղղակի, եթե ամեն մի հայ գիտակցի իր գոյության, հայ լինելու, մեր ունեցածի
կարևորությունը, հաստատ շատ ավելի լավ կլինի ամեն բան։
Ընկեր 1- Եթե միայն։
Ընկեր 2- Թեյի սեղանն արդեն պատրաստ է։ Մեկի համար հայ լինելը 301 թվականից քրիստոնյա
դառնալն ու դրա մասին կաքավելն է։ Մյուսի համար այդ հավատքի հիմքերը պահելը։ Մեկի համար
ծովից ծով Հայաստան գոռալն է, մյուսի համար` ամեն օր դաշտը հերկելը։ Իսկ շատերի համար
հայրենիքը սեփական ստամոքսն է։
Ընկեր 1- Թողնես՝ փողոցում թքեն, թուրքին հայհոյեն, դրոշը համբուրեն, հայրենիք ու հող պահանջեն,
բայց հարկ եղած տեղն էլ երկիրը լքեն։
Ընկեր 2-Փողս լինի, փողս։
Գիտնական- Գոռոզ ու հպարտ ենք մենք․ որքան դատարկ բաներով ենք տարվում։ Իրականում մենք
այնքան քիչ բան գիտենք մեր մեծերի ու մեր հայրերի թողած ժառանգության մասին։ Եթե իմանանք,
հոգ կտանենք նաև պահելու համար։
Ընկեր-2 Մի տեսակ նեղվում եմ, որ էսքան մակերեսային ենք դարձել։ Մենակ մեծ-մեծ խոսելով հո՞ չի։
Օֆ, լավ է, իսկ ի՞նչ ես արել, ո՞ւր ես հասել, ինչե՞ր ես բացահայտել։
Գիտնական- Չեք պատկերացնի՝ որքան հրաշալի բաներ եմ գտել։ Երբեք չէի իմանա այսքան սքանչելի
բաների մասին, եթե հայոց տառերը չուսումնասիրեի։ Պատկերացնում եք, մինչև ուսումնասիրելը
կարծում էի, թե Մաշտոցը նստել է մի ծառի տակ ու, երկնքին նայելով, թելադրել է տառերը, իսկ
Կորյունը, ծնկի եկած նրա առջև, գրի է առել դրանք՝ ինչպես պատկերված են մեզ հայտնի
նկարներում։ Դու մի ասա, ինչ ճանապարհոդությունների, անքուն գիշերների, տքնելու, սխալվելու,
կրկին փորձելու արդյունքում են ծնվել դրանք։ Բայց որ ամենահետաքրքիրն է․․․ Այ էս մեկը դեռ չեմ
ասի, դեռ բացահայտելու բաներ կան, գտնեմ, դա էլ կասեմ։
Ընկեր 2- դե լավ ասա, քեզ մի՛ թանկացրու։
3
Ընկեր 1- իրոք որ։
Գիտնական- կասեմ իհարկե, բայց ոչ հիմա։ Լավ լսեք, Հայոց գրերը գյո՞ւտ էր, թե՞ հայտնություն։
Ընկեր 2- Մի տեսակ, քո պարզելու բանն է դա։
Ծիծաղում են։
Ընկեր 1- Լավ, էսպես որ շարունակենք, հաստատ դու դեռ երկար եզրակացություն չես գրի։
Ընկեր 2- Ճիշտ որ, մենք գնանք, դու քո գործին եղի․ միևնույն է, ինչքան էլ նեղվենք, ունենք այն, ինչ
ունենք։
Գիտնական- Բայց փոխել կարող ենք, եթե հասնենք մտածելու այդ կետին։
Ընկեր 1- Այդ մասին հաջորդ դասին։
Ընկեր 2- Գնանք կոստյում գնենք, որ պաշտպանությանդ ժամանակ շենշող տեսք ունենանք։
Ընկեր 1- Կոստյո՞ւմն է, որ քեզ պիտի գեղեցկացնե։
Ընկեր 2- Հավատա, երբեմն, այո՛։
Գիտնական- Ձեր ներկայությունն ու շենշող տեսքն, ինչպես ասում եք, ինձ, իրոք, այդ օրը շատ
անհրաժեշտ կլինեն։
Ընկեր 2- Դե լավ, շաղակրատելու ժամանակ դեռ կունենանք, գնացինք։
Ընկեր 1- ադիոս, ամիգո։
Գիտնական- ադիոս։

Երազ
Տեսարան 2

Հերոսը փակում է դուռը, վերցնում է ռուբիկ-կուբիկը, որ հավաքի և հավաքելիս ընկնում է քնի մեջ։
-Գիտնական Գիտես Էյնշտեյն, աշխատանքի մեծ մասն արդեն կատարված է, բայց միևնույն ժամանակ
այնպիսի զգացում ունեմ, կարծես, ինչ-որ բան պակաս է։ Մտքերս էլ անընդհատ պտտվում են գլխիս
մեջ ինչպես այս խորանարդի մասնիկները, որոնք դեռ իրենց իրական տեղը չեն գտել։ Երանի․․․․-
հորանջում է- երանի կարողանայի հավաքել այս գլուխկոտրուկը։ Դե արի էդ գիտնականներին
ապացուցիր՝ գյուտ, թե հայտնություն։ Էխ, Էխ, Էյնշտեյն, էնշտեյն։ Պատկերացնում ես երազիս
իսկական Էյնշտեյնը գա, հյուր։ Հետաքրքիր կլիներ։ Հայտնությունն ինչպե՞ս պիտի ապացուցեմ։ Այ
քեզ հրաշք։
Պտտվի՛ր, պտտվի՛ր կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել։ քնով է ընկնում։
Էնշտեյնը հեծանվով ներս է մտնում հետևի դռնով և շվշվացնելով հասնում է կեսին, կորցնում է իր
հավասարակշռությունը, իջնում է հեծանիվից ու ասում․
- Էնշտեյն Կյանքը նման է հեծանվով երթևեկելուն: Հավասարակշռությունը պահելու համար պետք է
շարժվել: Հետաքրքիր է, որ մեկը հավասարակշռությունը կորցնելիս ինչ-որ բան է կորցրել, իսկ մյուսը՝
գտել։ Լավ ասացի, չէ՞։
Սունդուկը կապում է հեծանիվին, բարձրանում է բեմ, փորձում է բացել, չի ստացվում, մետաղալար է մտցնում
սունդուկի մեջ, չի ստացվում բացել։
- Էնշտեյն Երևի այստեղից է բացվում։ Չէ, սա էլ չեղավ։ իսկ եթե այսպես փորձեմ։ Սա էլ չեղավ։ Այ քեզ
հանելուկ, առնվազն գիտնական է հարկավոր լինել՝ սա բացելու համար։
Հիասթափվում է, մոտենում տղայի սեղանին, վերցնում ռուբիկ-կուբիկը և ասում․
- Սա ի՞նչ է,-սկսում է հավաքել,- այ էսպիսի բան էր պետք բացահայտել, սիրելի՛ Էնշտեյն, թե չէ ի՞նչ ես
ընկել հավանականության տեսության հետևից, հըն՞։
(Նայում է դեռ չբացված սունդուկին ու կրկին փորձում բացել՝ ասելով․)
- Էնշտեյն Լավ, բա սա ինչպե՞ս բացենք,- թափ է տալիս, միջից ձայներ են գալիս, իսկ հետո մետաղալարը
կրկին մտցնում է բանալու տեղը ու փորձում կրկին բացել, ներս է մտնում Մենդելեևը և ասում․
- Մենդելեև Զգո՛ւյշ, զգո՛ւյշ, այդ ի՞նչ ես անում։ Բա տե՞նց են սունդուկ բացում, այ քեզ անփութություն։
մի այստեղ տո՛ւր։
Վերցնում է սունդուկը, ուսումնասիրում տարբեր կողմերից․

4
- Մենդելեև (ներկայանում է՝ ձեռքը պարզելով) Մենդելեև․ շատերն ինձ ճանաչում են՝ որպես քիմիկոս և
քիմիական տարրերի պարբերական համակարգի բացահայտող և կազմող, սակայն քչերը գիտեն ինձ՝
որպես սունդուկներ վերանորոգող վարպետ։
Էնշտեյնը զարմացած նայում է Մենդելեևին և ասում․
- Էնշտեյնը Էնշտեյն։
- Մենդելեև Էնշտեյն և վե՞րջ։
- Էնշտեյնը դե, այո՛, պարզապես Էնշտեյն։
- Մենդելեև Հավանականության տեսությունն էլ հավանաբար էլի ես եմ բացահայտել, այո՞։ Բայց վատ
չէր հնչի։ Պատկերացրո՛ւ։ Մենդելեև-հավանականության տեսության հեղինակ։ Հը՞ն, ի՞նչ կասես։
- Էնշտեյնը –Դեմ չեմ։
- Մենդելեև Լավ, իսկ դու որտեղի՞ց հայտնվեցիր այստեղ։ Այն էլ այս միջնադարյան սունդուկով։
- Էնշտեյն Նույն հարցը ես կարող եմ քեզ տալ, հարգարժա՛ն քիմիկոս։
- Մենդելեև Ահան, հրեական հնարքնե՞րդ ես ի գործ դնում, այո՞։ Հարցին հարցով։ Որտեղի՞ց ես գտել
այս սունդուկը։
- Էյնշտեյն Քեզ ի՞նչ։
- Մենդելեև Ինձ ոչինչ, ուղղակի եթե ասես, կհասկանանք՝ ում է պատկանում այն, և ինչ կա այնտեղ։
- Էյնշտեյն Երբեմն ամենալավ բաները մեզ գտնում են այն ժամանակ, երբ մենք դրանց չենք սպասում,
հնարավոր է սա ասվել է հենց նման դեպքերի համար կամ ինչպես ասել է մի հանրահայտ
գիտնական, հավասարակշռությունը պահելու համար հարկավոր է շարժվել, իսկ ինչպես տեսնում ես,
ինչ-որ մեկը կորցրել է իր հավասարակշռությունը։
- Մենդելեև Ի՞նչ հեքիաթներ ես պատմում։ Էյնշտեյն, որտեղի՞ց քեզ այս սունդուկը։
- Էյնշտեյն Դե գտել եմ, ուղղակի գտել եմ։ Չընկնենք մանրուքների հետևից, բացենք, տեսնենք՝ ինչ կա
այս հնամենի սունդուկի մեջ։ Ճիշտ է՝ հետաքրքրասիրությունը կարող է վտանգավոր լինել, բայց
առանց դրա մենք մնում ենք տեղում:
Մենդելեևը Հետաքրքրված հայացքով վերցնում է մետաղալարը, բացում այն։ Հանում են և բացում
մագաղաթը, որի վրա գրված է “Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ”։
— Մենդելեև գրպանից հանում է խոշորացույցը և փորձում կարդալ։ Բան չի հասկանում և ասում է,- Տեսնես
էս ի՞նչ է գրված, երևի ֆրանսերեն է, հը՞ն։
— Էյնշտեյն Ճիշտ է դպրոցում ես շատ վատ եմ սովորել ֆրանսերեն, նույնիսկ կարելի է ասել՝ չեմ
սովորել, մեր մեջ ասած՝ քննություններն էլ չեմ ստացել, բայց տառերը հիշում եմ, սա հաստատ
ֆրանսերեն չէ։
— Մենդելեև Անունով էլ գիտնական ես, հա՞։
— Էյնշտեյն Տեսեք ո՞վ է խոսում, ինչի՞ց է խոսում։ Երևի այդ ե՞ս էի համալսարանի երկրորդ կուրսում
մնացել “գերազանց” առաջադիմության պատճառով։
— Մենդելեև Լավ, չմոռանանք՝ ինչի համար ենք հավաքվել։
— Էյնշտեյն Իսկ ինչի՞ համար ենք հավաքվել։
— Մենդելեև Ալբե՛րտ, ուղեղիդ սինապսները միացրու։
— Էնշտեյն Դե ես ի՞նչ իմանամ՝ ինչ է գրված։ Թեպետ դատելով սունդուկի միջնադարյան նախշերից՝
հավանական է, որ այստեղ գանձերի գաղտնարանի ինչ-որ ծածկագիր է գրված։
— Մենդելեև Քեզ էլ թողնեն՝ ամեն բան հավանականության հետ կապես։
— Էյնշտեյն Դե լավ մեկ այլ բան առաջարկեմ, հավանական է՝ այստեղ գրված են պարբերական
համակարգի քո կողմից չբացահայտված քիմիական տարրերի անունները։
— Մենդելեև Ոնց է երևում, որ քիմիայից (տուկ-տուկ),- ձեռքով երկու անգամ հարվածում է սեղանին,-
Ինչպե՞ս կարող են քիմիական տարրերն այսպիսի տեսք ունենալ։ Էլ չասեմ, որ խոսքը միջնադարյան
սունդուկի մասին է։ Էն ժամանակ ի՞նչ պարբերական համակարգ։
— Էյնշտեյն Պետք է խոստովանեմ, որ իրավացի ես, բայց նաև առաջարկում եմ պրպտենք ու գուցե մի
բան բացահայտենք։
Այս պահին սունդուկի միջի եղածն են նայում․

5
Տեսարան 3

Շփոթված ներս է մտնում Կորյունը՝ ինքն իրեն ասելով.


- Կորյուն Ինչպե՞ս կարող էի նման անփութություն թույլ տալ, հիմա ի՞նչ պատասխան եմ տալու
ուսուցչին։
Տեսնում է սունդուկը գիտնականների ձեռքում և բարկացած ասում․
- Կորյուն Դուք ովքե՞ր եք։ Ի՞նչ գործ ունեք ուրիշի իրերի հետ։
Մենդելեևն ասում է․
- Մենդելեև Երիտասա՛րդ, փաստորեն այդ Դո՞ւք եք Ձեր հավասարակշռությունը կորցրել։
- Էյնշտեյն իսկ Դուք չգիտե՞ք այն հայտնի ասույթը, որ մեկի կորցրածը մյուսի գտածն է, բացի այդ, մենք
ավազակներ չենք․․․
- Կորյուն Իմ իրերն ինձ տվեք, խնդրում եմ։
- Մենդելեև Լավ է իհարկե, որ սունդուկի հավանական տերը գտնվեց։
- Էյնշտեյն Բայց ինչո՞վ կփաստեք, որ այն իրոք ձեզ է պատկանում։
Մենդելեև- Կամ առհասարակ, ո՞վ եք Դուք։
- Կորյուն (Հոգոց է հանում, առանձնանում ու ասում) Ե՞ս…

Մի՞թե հայը հանգիստ ունի, երբ կա աղմուկ:


Ո՞վ արտոնեց հային լինել առանց ճամպրուկ:
Ինչպես մենք ենք մեր սարերը` հին ու կանգուն,
Ներսում՝ հաճախ հրաբորբոք, բայց գանձատուն.
Գիտենք մեր այս սարերի պես թե՛ գանձ կրել,
Թե՛ դարերով մեր խորքերում այն պահպանել։
Միշտ ձգվել վեր` ասես գլուխն ամպերի մեջ,
Բայց հողի հետ տալ ու առնել, գործել անվերջ
Եվ չուրանալ համն ու հոտը մեր բարիքի,
Թախծոտ երգով մեր հին շվին` ըստ կարիքի,
Եվ եղեգնյա հայոց գրչով ճամփա անցնել,
Մեր գրերով մագաղաթը հավերժացնել։

- Մենդելեև Գեղեցիկ է ասված,


Էյնշտեյն - Բայց կարող եք ավելի հասանելի կերպով ասել։ Բան չհասկացա Ձեր ասածից։
- Կորյուն Դա ընկալելու համար Դուք պետք է հայ ծնված լինեիք, կասեմ Ձեզ հասանելի լեզվով․ այնտեղ
դրված է իմ անձնական ինքնահոսը, որով գրի եմ առնում ուսուցչիս մտքերը, եղեգնյա շվի, մրգերի
թագուհին (նուռ) և որ ամենակարևորն է՝ մագաղաթ։
Առանց ավելորդ խոսքերի Մենդելեևը Կորյունին է պարզում նրա իրերը։ Կորյունը վերցնում է իր սունդուկը։
Այդ ընթացքում ներս են մտնում Մաշտոցն ու Սահակ Պարթևը։
- Մաշտոց Սահա՛կ, ի՞նչ ես կարծում, ի՞նչ է հարկավոր երկիրն այս վիճակից դուրս բերելու համար։
- Սահակ Ինչպես կասեր ցանկացած հայ՝ մեզ համախմբվել է պետք, բայց դե հարկավոր է միավորվել ոչ
միայն խոսքով, այլ գործով էլ։
- Մաշտոց Ախ, երկիր իմ Նաիրի, նույնիսկ չգիտեմ՝ ինչպես փարատեմ վերքերը քո խոր, ի՞նչ խոսքեր
գտնեմ քեզ մխիթարելու համար։ Հոգիս հառաչում է, բայց գտնել չի կարողանում լուծումն այն
բազում խնդիրների, որոնք ծառացել են քո առջև։
- Սահակ Երազի իմ երկիր հայրենի,
Հոգսերդ շատ, հույսդ մեծ,
Քարքարոտ երկիր:
Արծվաբուն երկիր:
Իմ պապերն են քեզ շահել,
Իմ եղբայրքն են քեզ պահել,
Քոնն են որդիքն իմ ջահել,
6
Հայրենի երկիր,
Հայաստան:
- Մաշտոց Էհհ,
Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
- Սահակ Մաշտոց, կարծում եմ հարկավոր է լցվել հույսով. այն ինչ կախված էր քեզնից, արել ես։
Աստված մեզ չի թողնի նեղության մեջ, Նա արդեն իսկ մեզ տվել է հայտնություն և այդ հայտնության
հետ տվել է նաև հույս։ Պարզապես պետք է աղոթել ու սպասել։
- Սահակ Իսկ Կորյունն ի՞նչ եղավ, ո՞ւր անհայտացավ, հըն՞։
- Կորյուն Այստեղ եմ, այստեղ, հիմա գալիս եմ։
- Մաշտոց Ովքե՞ր են այս մարդիկ։
- Մենդելեև ներկայանում է՝ ձեռքը պարզելով,- Մենդելեև․ շատերն ինձ ճանաչում են որպես քիմիկոս և
քիմիական տարրերի պարբերական համակարգի բացահայտող ու կազմող, սակայն քչերը գիտեն ինձ
որպես սունդուկներ վերանորոգող վարպետ։
- Էնշտեյն Ալբերտ Էնշտեյն։
- Սահակ Անուններից կարելի է ենթադրել, որ օտարերկրացի եք, այո՞։
- Մաշտոց ո՞ր կողմերից եք, եղբայրնե՛ր։
- Մենդելեև Ռուսական կայսրություն։
- Էյնշտեյն Գերմանիա, Շվեյցարիա, USA։
- Մենդելեև Իսկ դո՞ւք, բարեկամնե՛ր։
- Մաշտոց Մենք Հայոց երկրից ենք։
- Էյնշտեյն Դա ո՞ր կողմերում է։
- Սահակ (հոգոց է հանում)Երկու քարի արանքում։
- Մենդելեև Ինչպե՞ս, կներեք, չընկալեցի։
- Մաշտոց Բյուզանդական կայսրության և Պարթևստանի միջև ընկած երկիրն է։
- Մենդելեև Արմենի՞ա։
- Կորյուն Ուրարտու, Հայասա, Արատտա, Հայք, նույն ինքը ․․․
- Նյուտոն Նույն ինքը Հայաստան․ երկիր, որն առանձնանում է իր հնագույն ծագմամբ և անցած
ճանապարհով․ այդ մասին են վկայում իմ գրադարանի պատմական գրքերը։
- Էյնշտեյն Նյուտո՞ն, դու այստեղ ի՞նչ ես անում։
- Նյուտոն Տե՛ս՝ որքան անվանի մարդիկ են հավաքվել, մի՞թե ձգողականության ուժն ինձ չէր կարող
այստեղ բերել։ Այնուամենայնիվ, թո՛ւյլ տվեք, խոսքս ավարտին հասցնելով՝ ևս մի քանի կարևոր բան
նշել․ Հայաստանը նաև այն երկիրն է, որի Արարատ լեռան վրա է հանգրվանել Նոյան Տապանը։ Այս
ազգը դարեր ի վեր պայքարել ու նահատակվել է իր հավատքի համար, որի վառ օրինակ է 451
թվականին պարսիկների դեմ մղած ահեղ ճակատամարտը։ Երկիր, որն առաջինն է ընդունել
քրիստոնեությունը 301թ-ին որպես պետական կրոն, իսկ այդ երկրում ապրող մարդիկ աչքի են
ընկնում իրենց մտավոր ներուժով և մշակութային հարուստ ժառանգությամբ։
- Էյնշտեյն Այդ շարքում չենք կարող չնշել նաև Անգլիան՝ քո հայրենիքը, որտեղից սկիզբ առան
արդյունաբերական հեղաշրջման նախադրյալները։ Իսկ ինչ վերաբերում է իմ հայրենիքին՝
Գերմանիային, որքան էլ վատ են եղել հարաբերություններս իշխանությունների հետ,
այնուամենայնիվ, չեմ կարող ուրանալ, որ Գերմանիան աշխարհին տվել է հայտնի երաժիշտներ,
տնտեսագետներ և եթե ցանկանում եք, կարող եմ շարունակել։
- Նյուտոն Կարծում եմ՝ կարիք չկա։
- Մենդելեև (նայում է Էյնշտեյնին և ասում) Ես էլ քեզ պես շատ հարցերում դեմ եմ եղել իմ երկրի
իշխանություններին, անհամաձայնություններ ունեցել մի շարք գիտնականների ու
մտավորականների հետ, բայց դրանցից ոչ մեկն ինձ չի խանգարել սիրել իմ երկիրը և գործել հօգուտ
Ռուսական Կայսրության։
- Նյուտոն (Դիմում է Մաշտոցին, Սահակին, Կորյունին) Իսկ դու՞ք․․․
- Կորյուն Իսկ մենք, մենք քիչ ենք․․․
- Մաշտոց սակայն մեզ հայ են ասում:
(Այս ընթացքում գիտնականն աչքերը բացում է, կանգնում, դանդաղ մոտենում երազի հյուրերին)
7
(Մի փոքր դադարից հետո)
- Գիտնական – Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում, բայց մեզ էլ գիտենք՝ մեզ հայ են ասում։
Հայերիս ազգապահպանման գործում նշանակալի դերակատարում է ունեցել 405 թվականի գրերի
գյուտը, որն էլ մեր ազգին հասցրել է մինչև 21-րդ դար։
- Կորյուն 21-րդ դա՞ր, այսինքն հայերս 21-րդ դա՞ր ենք հասել։
- Գիտնական Այո, զարմանալի է, չէ՞ որ դարերի ընթացքում քարտեզի վրայից անհետացել են
Բյուզանդիայի և Հռոմի կայսրության նման հսկաները, սակայն մեզ՝ հայերիս, հաջողվել է ձեռք բերել
պետականություն, պահպանել լեզուն և մշակույթը, ներկայանալ աշխարհին սեփական ուրույն
դիմագծով և ձեռագրով։
- Կորյուն Ներողություն, իհարկե, հարցիս համար, բայց Դուք ո՞վ եք։
- Գիտնական Ես երիտասարդ հայ գիտնական եմ, որը զբաղվում է հայոց գրերի գիտական ակունքների
բացահայտմամբ։ (Իր շուրջը կանգնած գիտնականներին նայելով՝ ասում է)
- Կրթությունն այն է, ինչ մնում է դպրոցում սովորած ամեն ինչը մոռանալուց հետո:- Ալբերտ Էյնշտեյն
19րդ դար,- հայտնի գիտնական, փիլիսոփա, հավանականության տեսության հեղինակ։ Մենդելեև
կրկին 19րդ դար,- Արևի ամբողջական խավարումը տեսնելու համար օդապարիկով հանրահայտ
թռիչք իրականացրած գիտնական, որն իր օրինակով ապացուցեց, լոկ մտածող-խորհրդատու կամ
լաբորատորիայում փորձարկումներ իրականացնող քիմիկոս չէ։ (Նայելով Նյուտոնին ասում է) Ազատ
անկման արագացման մեծություն կամ ինչո՞ւ են խնձորները միշտ ընկնում գետնին ուղղահայաց”-
հարցի հեղինակ, այն բանից հետո, երբ խնձորն ընկավ ուղիղ նրա գլխին։
- Նյուտոն Ախր, քա՞նի անգամ ասեմ՝ ոչ թե գլխին, այլ գետնին, գետնին։
- Գիտնական Անկախ ամեն ինչից՝ Իսահակ Նյուտոն 17-րդ դար։ (Քայլելով մոտենում է Մաշտոցին,
Պարթևին և Կորյունին, և ասում)
Մեր փլատակված-փլուզվածի տեղ
Նա նո՛րը կերտեց, նո՛րը կառուցեց.
Նավաբեկվածի ու սուզվածի տեղ
Անտակ հատակից նո՛րը հարուցեց.
Եվ մենք՝ Նրանով միշտ զինավառված,
Միասին եղանք՝ ցիր ու ցան արված.
Անվերջ կրելով զարկեր ու հարված,
Ու եթե պիտի գիր ու տառ հիշվի,
Ապա Նա ինքն է այն մեծատառը,
Որով հասարակ ու պարզուկ բառը
Աճում է-հասնում խորհըրդանիշի,
Եվ... մարդը ձգվում ու դառնում է Մարդ,
Անցողիկ մարտը՝ հավերժական Մարտ,
Խեղճ տքնությունը՝ զորեղ Տքնություն,
Պաշտողը՝ Պաշտող,
Իսկ հայը՝... Մաշտոց:
(Մոտենում է Սահակ Պարթևին)
Եվ այդ ամենում,
Որ անհաղթ, անել ընթացք էր թվում,
Միայնակ չէր Նա
Իր գիրը ստեղծում։
Նրան իմաստուն մի այր էր օգնում։
Նա մեծ էր նույնքան,
Որքան այն մեկը,
Որ գրի առավ տառերը հայոց,
Քանզի քարոզեց ու եղավ հնոց,
Եղավ հոգևոր մեր հայրը նաև,
Մի՞թե դա Դուք չեք, օ՜, Սահակ Պարթև։
(Մոտենում է Կորյունին)
Եվ նրանց պետք էր օգնական,գրիչ`
8
Անելու գործն իր ամենայն սիրով։
Պետք էր այն մեկը, որ լիներ պատրաստ
Փոթորկուն ծովում լինել առագաստ,
Մեկը, որ կանգներ խնդրին հանդիման,
Եվ չհանձնվեր, լիներ անվարան։
Եվ հայտնվեց նա,
Այն աշակերտը մեծն Մաշտոցի,
Որ գրի առավ վարքն իր ուսուցչի,
Եղավ գրագիր և դեռ ավելի․․․

- Մենդելեև Իսկ ո՞վ կարող է ասել՝ ինչու և ինչպես ենք մենք բոլորս հավաքվել այստեղ։ Ոչ մի կերպ չեմ
կարողանում հասկանալ։
- Գիտնական Ինչ ասես չի կարող պատահել մարդու երազում։ Դուք իմ այսօրվա երազի պատվավոր
հյուրերն եք։ Բայց Ո՞վ, ինչո՞ւ, ինչպե՞ս և այլ հարցերն առաջարկում եմ քննարկել թեյի սեղանի շուրջ։
- Էյնշտեյն Ես լիովին կողմ եմ։
- Սահակ Ես էլ հաճույքով կխմեի հայկական թեյ։

Տեսարան 4
Մոտենում են սեղանին, Գիտնականը բերում է թեյնիկը և լցնում է։ Այդ պահին Նյուտոնը կանգնում է․
Գիտնական Նստե՛ք, ինչո՞ւ եք կանգնել։
Նյուտոն- Ոչ ոչ, ես կկանգնեմ։
Էյնշտեյն- Հավանաբար, վախենում ես՝ թեյը թափվի՞ գլխիդ։
Մենդելեև- Դե, գժվացրի՛ր քո հավանականությամբ։
Նյուտոն- Էլ խոսելու նյութ չունե՞ք, գլխիցս եք խոսում։ Ձեր թեյը խմեք։
Մենդելեև- Դե լավ, արի նստիր, այլևս վտանգավոր ոչինչ չկա։
Գիտնական- Պարոնա՛յք, իսկ Դուք ո՞ր թեյից կցանկանաք խմել։
Էյնշտեյն - մոտենում է, որ նստի։ Ի՞նչ թեյ կառաջարկեք։
Գիտնական- Ունենք անգլիական, հնդկական․․․․
Էյնշտեյն- Իսկ հայկականից ի՞նչ ունեք․․․
Կորյուն- Երբ մենք՝ հայերս, թեյ էինք հավաքում, շատ ազգեր նույնիսկ գոյություն չունեին։
Էյնշտեյն- Այդ ի՞նչ եք ակնարկում։
Գիտնական- Չէ՛, ոչինչ։
Մաշտոց- Նրա ասածը միայն հայկական թեյն ըմպելուց հետո կհասկանաք։
Գիտնական- Օրինակ այս թեյը տասը տարբեր դեղաբույսերի խառնուրդ է, որոնք աճում են
հայոց լեռներում և դաշտավայրերում․
Սահակ Պարթև- Եվ հետաքրքիր է, որ Աստծո ստեղծագործության մեջ բնավ խոտան չկա։
Այդ դեղաբույսերից յուրաքանչյուրն ինչ-որ բանի համար օգտակար է։
Զարմացած ըմպում են։
Մենդելեև- Տեսնես այդ ո՞ր հանճարեղ քիմիկոսի մտքով է անցել այսքան ներդաշնակ
համադրել դրանք։
Էյնշտեյն- Հաստատ ոչ քո, հարգարժա՛ն քիմիկոս։
Նյուտոն- Իրոք որ՝ հանճարեղ է։
Գիտնական- Պարոնա՛յք, ասում եմ՝ գիտնականներին կապում է շրջակա աշխարհի օրենքներն
ու սկզբունքները հասկանալու ձգտումը։
Մենդելեև- Իրավացի եք։
Էյնշտեյն- Հիմա ամբողջ աշխարհին հայտնի՞ են մեր կողմից կատարված
հայտնագործությունները։
Գիտնական- Այո՛, Դուք այն գիտնականներից եք, որոնց հետազոտությունները ընդունելի են և
ունեն համընդհանուր ճանաչում:
Նյուտոն- Շատ հետաքրքիր է՝ Էյնշտեյնն այդ ի՞նչ մեծ հետազոտություն է կատարել։ Ես եթե իր
9
դարում ապրեի, շատ ավելի մեծ գյուտեր կանեի։
Էյնշտեյն- Գլխիս խնձոր չի ընկել, որ ավելի լավ բաներ բացահայտեի։
Նյուտոն- Իսկ երազիդ մեջ հնարավոր չէ՞ր Գալիլեյին ու Արքիմեդին կանչեիր։
Մենդելեև- Իսկ ես կուզեի քո փոխարեն Մարի Կյուրին լիներ, բա՞։ Համ էլ մեզ կարգին
կհուրասիրեր։
Մաշտոց- Ինձ, օրինակ, շատ հաճելի է բոլորիդ մեկ տեղում տեսնել։
Սահակ- Իրոք որ, բոլորդ էլ հաճելի զրուցակից եք։
Գիտնական- Լավ, եթե դեմ չեք, փորձեմ ինձ հետաքրքրող մի քանի հարց տալ։
Մենդելեև Համակ ուշադրությամբ լսում ենք,
Նյուտոն- Ի՞նչ հարցերի մասին է խոսքը:
Գիտնական Նախ, կցանկանայի լսել ձեր կարծիքն այն մասին, թե ինչպիսի գործոններ են
անհրաժեշտ ինչ–որ բացահայտման հասնելու համար։
- Մենդելեև Իմ փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ գիտնականի համար ամենակարևոր պայմանը
հաստատակամությունն է: Ես պարբերական համակարգի վրա մտորել եմ քսան տարի:
- Նյուտոն Համաձայն չեմ, գիտնականի համար ամենակարևոր պայմանն իրերի նկատմամբ ոչ
ստանդարտ մոտեցումն է: Աշխարհում ամեն բան ունի հատուկ օրինաչափություն, բայց քանի՞սն են
հասկանում այդ օրինաչափությունները:
- Էյնշտեյն Հաստատակամությո՜ւն, չգիտեմ ի՜նչ, ինչե՞ր եք խոսում։ Ամենակարևորը ցանկությունն է։
Եթե ցանկություն չլինի, ի՜նչ էլ լինի, սայլը տեղից չի շարժվի։
- Մենդելեև- Պահ պահ պահ, ինչ էլ ասել ասեցիր։ Ցանկություն։ Քսան տարի, բերանո՞վ ես ասում։
Եթե միայն ցանկությունով լիներ, կարող էի պառկել խոտի դեզի վրա և նայել աստղալից երկնքին,
բայց եթե ձախողումների պահին համառ չգտնվեի, սայլը տեղից չէր շարժվի։
Էյնշտեյն- Համոզիչ ես խոսում, բայց մնում եմ իմ կարծիքին․․․․
Մենդելեև- Կզարմանայի, եթե համաձայնեիր, սխալ լինելը քեզ համար չէ։ Ձեր ճիշտ լինելը աքսիոմ է,
ապացույցի կարիք չունի։
Էյնշտեյն- Այնպիսի աքսիոմ է, որ նույնիսկ քո համառությունը դեմ չի կանգնի։
Նյուտոն- Աչքիս լույսը չես (էյնշտեյնին), բայց քեզ հետ համամիտ եմ։
Մենդելեև- Ի՞նչ։ Միայն դու էիր այստեղ պակաս քո ոչ ստանդարտ մոտեցումներով։
Մաշտոց- Պարոնա՛յք, բոլորդ էլ ձեր հերթին ճիշտ եք, այնպես որ՝ վիճելու կարիք ամենևին չկա։
Աշխարհն այնպես է դասավորված, որ որքան էլ մենք ունենանք ցանկություն, համառություն և ոչ
ստանդարտ մոտեցում, բոլոր բացահայտումների ակունքն Աստված է, և հենց Նա էլ մեզ հաջողեց։
Գիտնական Հասկանում եմ, բայց մեր օրերում ոչ մի գիտնականի համար հայտնությունն
արժեքավոր ապացույց չէ։ Գիտությունը հիմնավոր փաստարկներ է պահանջում։
Սահակ Պարթև Իսկ ի՞նչն է ստիպում քեզ մտածել, որ հայտնությունն ապացույց չի կարող լինել։
Գիտնական Այդ դեպքում փորձեք հակառակն ապացուցել։
Մաշտոց Փաստարկի ու հայտնության միջև եղած տարբերություններից մեկն այն է, որ մեկը
տեսանելի է, մյուսը՝ ոչ, օրինակ օդը, անհերքելի է, որ այն գոյություն ունի՝ չնայած անտեսանելի է։
Գիտնական Բայց այն, ինչ համընդհանուր ճանաչում ունի, ապացույց չի պահանջում, չէ՞։
Մենդելեև- Հայտնությունը բառացի կարելի է հասկանալ այսպես․ մի բան, որ քեզնից ծածկված էր ու
գաղտնի, բացահայտվում է։ Այ օրինակ տես, երբ ես բացահայտել էի քիմիական տարրերը, իմ միտքն
օր ու գիշեր միայն աշխատում էր դրանք դասակարգելու ուղղությամբ։ Հավանաբար մի քսան տարի
էլ պետք կլիներ, եթե հայտնապես երազում չտեսնեի պարբերական համակարգը։ Երբ այն հանձնեցի
թղթին, այլևս ապացույցի հարկ չկար։ Եվ եթե մեկը հարցներ՝ ինչու եմ ընտրել հենց այդ
հերթականությունը, պիտի պարզապես պատասխանեի՝ այդ հարցը հարկավոր է տալ Նրան։

10
Նյուտոն Համամիտ եմ, գիտությունն ամենևին չի հերքում այն միտքը, որ աշխարհը ստեղծել է
Աստված, այն միայն ցույց է տալիս, թե որքան բարդ ու զարմանալի է այս աշխարհը։
Էյնշտեյն Գիտե՞ս, Նյուտո՛ն, երբեմն ինձ թվում է, որ Աստված հատուկ է պատահականություններ
թույլ տալիս, որպեսզի գաղտնի պահի Իր միջամտությունը։
Մենդելեև –Եթե մեր նպատակը միայն մեր հաջողությունները լինեն, ապա կարող ենք կորցնել
կյանքի իմաստն ու արժեքը, որ դարձյալ մեզ տրված է Աստծո կողմից:
Գիտնական- Կարծես թե, քիչ–քիչ սկսում եմ հասկանալ ամեն բան։ Ոնց որ Աստվածահայտնության
լույսն իմ մեջ էլ է բացվում։ Հրաշալի է , ուղղակի հրաշալի։
Մենդելեև- ես միշտ էլ հրաշալի բաներ եմ ասում։
Գիտնական- Ոչ, ոչ, դա նկատի չունեմ։ Մի րոպե, հիմա ամեն բան կհասկանաք։ (Մոտեցնում է
գրատախտակը, խնդրում է էյնշտեյնին փակցնել թուղթը գրատախտակին, իսկ գիտնականը գնում է
խոհանոցից սոդա, ջուր և այլ նյութեր բերելու)
Խնդրում եմ՝ սա փակցրեք այստեղ, ես հիմա կվերադառնամ։
Հարգելի Կորյուն, կգա՞ք ինձ հետ։
Կորյուն- Ուսուցի՞չ։ Կորյունը նայում է Մաշտոցին։ Մաշտոցը գլխով համաձայնության նշան է անում։
Ամանները բերում, տալիս են գիտնականների ձեռքը)
Գիտնական- Ահա: Բոլորիդ խնդրում եմ՝ այս նյութով ինչ-որ մի բան գրեք։
Կորյուն- Նայում է թղթին և հարցնում,- սա ի՞նչ է։
Գիտնական- Մի փոքր ժպտալով ասում է,- սա 21-րդ դարի մագաղաթն է։
Կորյուն- Այսքան բարա՞կ։
Գիտնական- Այո՛, այո՛։ Մոտեցե՛ք, պարոնա՛յք։
Մենդելեև- Ես առաջինը կփորձեմ։
Էյնշտեյն- Իսկ ինչու՞ հենց դու։
Մենդելեև- Իսկ ինչու՞ ոչ ես։
Նյուտոն- սկսվեց։
Էյնշտեյն- լավ, լավ։ Ես կսպասեմ։
Հերթով մոտենում ու գրում են թղթի վրա, իսկ վերջում գիտնականը խնդրում է Պարթևին դեղին գույնով
ներկել թուղթը, և թղթի վրա երևում են գրվածքները ։ Գիտնականները զարմացած բացականչում են։
Գիտնական- Ահա և այն հրաշքը, որի մասին ասում էի։ Աստվածահայտնությունն իսկական հրաշք
է։
Նյուտոն- Այսի՞նքն։
Գիտնական- Այսինքն, Հրաշքը կայանում է նրանում, որ տարբեր ժամանակներում ապրող
մարդկանց տրված գիտական բացահայտումները պատկանում են միայն մեկ գրչի և կրում են միայն
մեկի ձեռագիրը։ Հասկանում եք չէ՞, ինչ եմ ասում։
Մաշտոց – Այո, իհարկե, հասկանում ենք, մեզնից յուրաքանչյուրին Աստված տվել է իրեն հատուկ
առաքելություն։ Բայց այդ առաքելությունը դրսևորվել կարող է միայն Աստվածահայտնության լույսի
ներքո։ Ես, օրինակ՝ կյանքիս իմաստը գտա ազգիս համար փրկության ուղի որոնելու մեջ, որը
տեսնում էի միայն և միայն հայոց տառերի ստեղծմամբ։
Նյուտոն Մաշտո՛ց, իսկ Ձեր ստեղծած տառերը կարելի՞ է տեսնել։
Մաշտոց Իմ ստեղծած տառե՞րը, բավականին ամպագոռգոռ է հնչում։
Գիտնական Ես հիմա կմոտեցնեմ մեր ոսկեղենիկ տառերը։
Բերում է պլակատը և տալիս այն Նյուտոնին։
Նյուտոնը, Մենդելեևը և Էյնշտեյնը հետաքրքրված նայում են տառերին։
Էյնշտեյն Այն սունդուկի միջի գրվածքի տառերն էլ այս տառերին նման են։
Կորյուն Ճիշտ նկատեցիք, այն գրված է մեր նորաստեղծ տառերով։
Մենդելեև Կներեք, իհարկե, հետաքրքրությանս համար, եթե գաղտնիք չէ, ի՞նչ է գրված այդ
մագաղաթի վրա։
Մաշտոց Իհարկե, գաղտնիք չէ։ Այն հայոց տառերով առաջին թարգմանված աստվածաշնչյան
նախադասությունն է, որը դրոշմված է յուրաքանչյուր հայի սրտում։
Կորյուն Ճանաչել զիմաստություն և զխրատ,
Բոլոր հայերը ասում են միասին իմանալ զբանս հանճարոյ։
Սահակ Այն փոթորկուն ծովի մեջ հայի վերածնվելու հույսն ու փարոսն է եղել։
Նյուտոն Կարելի է ենթադրել, որ ձեր երկիրն այնքան էլ լավ վիճակում չի եղել։
11
Էյնշտեյնը Իսկ այդ պայմաններում ինչպե՞ս են ստեղծվել դրանք։
Մաշտոց-Արքունիքում պաշտոնավարելու տարիներին արդեն իսկ պարզ էր, որ հայրենիքս կանգնած
է ձուլման վտանգի առջև, և մոտ է հայկական ինքնուրույն պետության անկումը։ Վտանգն ավելի մեծ
էր, քան երբևէ եղել էր։ Մենք ճաշակում էինք մեր հին սխալների դառը պտուղները․ այն մեծ
սխալների, որ գործեցին մեր մեծ պապերը։
Սահակ Պարթև- Եվ այդ դրության մեջ ի՞նչ լույս, երբ մարդը լսում էր իր համար անհասկանալի լեզու:
Կորյուն- Պետք էր միավորվել ու պահպանել հայի ազգային արժեքները՝ լեզուն և հավատը:
Մաշտոց- Լինելով Վաղարշապատում և ստանալով արքայի օժանդակությունը՝ ձեռնամուխ եղանք
ստեղծելու հայոց գրերը։ Սակայն այդ գործը չէր իրականանա՝ առանց Աստծո միջամտության… Եվ
ահա տեսա մի գիշերային երազ, ոչ էլ արթմնի տեսիլք, այլ իմ տրոփող սրտում հոգու աչքերը բացող
քարի վրա գրող ձեռք։ Քարը ձյան նման իր մեջ պահպանում էր գծերի հետքերը ։
Քիչ լռությունից հետո...
Էյնշտեյն- Փաստորեն, ձեր գրերի գյուտը հայտնությա՞ն արդյունք է։
Մաշտոց – Այո՛, և ունի մեծ խորհուրդ ու բազում գաղտնիքներ։ Կորյո՛ւն, զավա՛կս, մեր կատարած
բացահայտումներից մի քանիսով չկիսվե՞նք նրանց հետ։
Կորյունը- Իհարկե, ուսուցի՛չ։ Ուզում է պայուսակից հանել ինքնահոսն ու մագաղաթը։
Գիտնականը- Մի րոպե, ես հիմա ավելի հարմար բան կբերեմ։ Բերում է գրատախտակն ու կավիճը։ Սա
էլ 21-րդ դարի ինքնահոսն է։ Խնդրեմ։ Կարող եք դրանով գրել։
Կորյուն- Մեր այբուբենի տառերն ունեն թվային արժեքներ, ինչը թույլ է տալիս բառերն ու
արտահայտությունները մեկնաբանել թվային տեսանկյունից և ուսումնասիրել դրանց
մաթեմատիկական հատկությունները։ Այբուբենում տառերի քառաշարք դասավորման դեպքում,
կարգաթվի պարզեցումը համընկնում է այն տողին, որում գտնվում է տառը։
Օրինակ՝ Ն տառի կարգաթիվն է 22։ Այն պարզեցնելով՝ ստանում ենք 2+2=4: Ն տառը գտնվում է
այբուբենի 4-րդ տողում: Այսպիսի պարզեցումը հնարավորություն է տալիս կարգաթվերի օգնությամբ
որոշել տառերի թվային մեծությունը կամ հակառակը։ Բացի այդ, առաջին տողում` 1 տառ, երկրորդ
տողում՝ 2 տառ, երրորդ տողում՝ 3 տառ և այսպես շարունակաբար դասավորելիս տառերի
թվաքանակը կազմում է թվաբանական պրոգրեսիա:
Պարթև Հետաքրքիր է նաև այն, որ տառերի որոշ դասավորություններ արտահայտում են
յուրահատուկ երկրաչափական ձևեր, որոնց ուսումնասիրությունը կարող է հանգեցնել հետաքրքիր
վերլուծությունների:
Գիտնական- Ես որոշ հետազոտություններ կատարել եմ արդեն։ Հիմա ցույց կտամ դրանք։ - Բերում
փակցնում է գրատախտակին։
Պարթև- Տեսնում եմ, որ տառերը հաջողությամբ դասավորել ես հավասարակողմ եռանկյան մեջ։
Գիտնական- Շատ հետաքրքիր գործընթաց էր։
Պարթև- Նկատե՞լ ես երեք անկյուններում հայտնված Սուրբ Երրորդության տառերը
Գիտնական- Այո՛։ ՝ Արարիչ, Սուրբ Հոգի և Քրիստոս: Մեկ այլ՝ հավասարակողմ եռանկյան տեսքով
էլ դասավորելիս գագաթնային տառերով կարդացվում է ԽԱՉ:

12
Պարթև - Արդեն պարզ է չէ՞, որ հավասարակողմ եռանկյունն խորհրդանշում է երեք կողմերի՝
Երրորդության հավասարությունը։ Քառակուսի դասավորման դեպքում գագաթնային տառերով
կարդում ենք Տեր Աստված և Զորավոր Քրիստոս, իսկ շեղանկյունաձև դասավորման դեպքում
անկյունային տառերով կարող ենք տեսնել ՀԱՅՔ անվանումը:
Էյնշտեյն Այ քեզ հրաշք։
Պարթև Այո՛, այն նաև հնարավորություն է տալիս ուսումնասիրել բառերի և
բառակապակցությունների հանրահաշվական հատկությունները, որոնք օգտաործվում է
գաղտնագրման համակարգերի և ծածկագրման մեթոդների մշակման համար:
Մենդելեև Ապշեցուցիչ է։
Մաշտոց- Թույլ տվեք ներկայացնել նաև այն կապը, որն առկա է պարբերական համակարգի և
այբուբենի միջև։
Մենդելեև- Այ սա ուրի
Մաշտոց – Թեև դարեր են բաժանում այբուբենը պարբերականից, բայց միևնույն է , այն, ինչ
նկատեցի, առիթ է տալիս խորհելու։
Գիտնական- Ես գիտեմ՝ դուք ինչի մասին եք խոսում։ Շատ ուրախ եմ; որ ինքս մոտեցել եմ այդ
բացահայտմանը։
Մաշտոց- Ես վերցրի մի քանի տարրերի անվանումներ։ Հետո դրանք տարալուծեցի մասնիկների, այլ
կերպ ասած՝ տառերի։ Ինչպես Կորյունն արդեն նշեց՝ յուրաքանչյուր տառի տրված է որոշակի
կարգաթիվ։ Եվ, եթե փորձենք գումարել այդ կարգաթվերը, ապա կստանանք ճիշտ այն կարգաթիվը,
որին համապատասխանում է պարբերականի տվյալ տարրը։ Այ, օրինակ ոսկին։ Եթե ոսկի բառի
յուրաքանչյուր տառի տակ գրենք հայկական այբուբենում նրա կարգաթիվն ու գումարենք, ստացվում
է 79, որը ոսկու կարգաթիվն է։ 24 + 29 + 15 + 11 =79
Գիտնական- Ի՞նչ կասեք, պարո՛ն Մենդելեև։
Կորյուն Դե ինչ, ասե՛ք, որ հանճարեղ է։
Մենդելեև- Սա այն դեպքն է, որտեղ խոսքերն ավելորդ են։
Սահակ- Այո՛, հանճարեղ է, որովհետև Աստծո գործերի վկայությունն է մեր այբուբենը։
Յուրաքանչյուր տառ, և դրանց դասավորությունն անգամ վկայում են, որ Աստված է հեղինակել
դրանք։
Մաշտոց- Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ են խորհրդանշում ա տառի երեք մասնիկները։ Դրանք
նույնացվում են Սուրբ Երրորդության հետ։ Ա տառը նաև հուշում է , որ իրենից առաջ ուրիշը և ոչինչ
չկա. Անդրանիկ, Արարիչ, Առաջնեկ։
Տղա՛ս, ուշադրություն դարձրե՞լ ես բոլոր տառերի շրջանաձև հիմքին։
Գիտնական- Նկատել եմ, որ դրանք նմանվում են Օ տառին։
Մաշտոց, -Ճիշտ ես․ այն իր մեջ կրում է հավերժության խորհուրդը։
Եվ , ի վերջո․ տառերից 7֊րդը՝ Է֊–ն է։ 7֊րդ օրը ամեն բան արարված էր, կատարյալ, այն
կատարելությունն է խորհրդանշում։ Իսկ կարո՞ղ եք կատարել մեկ գործողություն` առանց «Է»–ն
գործածելու։ «Է»_ն ամենուր ու ամեն ժամ մղում է մեզ գործողության, իսկ գործողության մեջ
շարունակ հիշեցնում` Էմմանուել`
Գիտնական- Աստված մեզ հետ է։
Մաշտոց- Կարծում եմ՝ դու ստացար քո հարցերի պատասխանները։

Դիմելով գիտնականին՝ կարծում եմ՝ ստացար հարցերիդ պատասխանները։


Դուռը թակում են։
Գիտնական- Այսպես միայն մորաքույրս է թակում,- բացում է դուռը,- ասացի չէ՞։ Մորաքո՛ւյր, քեզ չէի
սպասում, բայց շատ ուրախ եմ, որ եկել ես, նե՛րս արի։
Մորաքույր- Վա՜յ, իմ խեղճ տղա։ Ի՜նչ գունատ ես երևում։ Պատկերացմում եմ՝որքան հոգնած ես։
(Մորքուրը ափսեի մեջ է տեղավորում մրգեր, չրեր, կոնֆետներ)
Մորքուր-Քեզ վիտամիններ եմ բերել, էս մի քանի շաբաթվա ընթացքում կերածդ երևի մենակ գիրք ա
եղել... Հյուրեր ունե՞ս։ Ի՜նչ լավ է։ Մի, ծանոթացրու, տղա՛ ջան։
Նյուտոն- Նյուտոն։ Շատ հաճելի է ձեզ նման հոգատար կնոջ հետ ծանոթանալ։
Մորքուր-Թագուհի։Ես էլ եմ շատ ուրախ։ Այնքան մտածմունքի մեջ ա գցել այս տղան ինձ, որ
նույնիսկ մոռացա բարևել։
Մաշտոց-Ձեր էությանը համահունչ անուն ունեք, Թագուհի։
13
Գիտնական- Մորաքույրս իմ ճանաչած ամենաբարի կինն է։ Պարզապես նրան թվում է, որ ես միշտ
սոված եմ։
Մենդելև- Ձեր արտաքինին նայելիս ես էլ այդպես կմտածեի։
Մորքուր- Տղա՛ս, իսկ ովքե՞ր են այս մարդիկ։
Գիտնական- Ես հիմա կծանոթացնեմ։
Շարունակում են մոտենալ, հյուրասիրվել ու ներկայանալ։
-Ալբերտ(Մենդելեևը ձեռքից քաշում է)
-Դմիտրի
-Իսահակ
-Մեսրոպ
-Կորյուն։
Մորքուր-Ինչ էլ լավ հայկական անուններ են։
Մենդելև- հատկապես Դմիտրին
(Բոլորտ ծիծաղում են)
Մորաքույր- Հյուրասիրվե՛ք խնդրում եմ։
Էյնշտեին- Ինձ մի հարց հետաքրքրեց։ Ի՞նչ մրգեր են սրանք։ Իսկ այս մեկն ի՞նչ է (մատնացույց
անելով չիրը)։
Կորյուն- Հայկական մրգեր են, իսկ այդ մեկը ծիրանաչիր է։
Գիտնական- փաստորեն հին ժամանակներում էլ է չիր եղել այո՞։
Սահակ- Տղաս, չիրը արքունիքի սեղանի զարդն էր։ Վռամշապուհ արքան բազմիցս է ինձ ու
Մաշտոցին հյուրասիրել։
Մաշտոց- Մենք հայերս նաև շատ համեղ խոհանոց ունենք։
Գիտնական- Մորաքույրս շատ համեղ տոլմա է պատրաստում։
Մորաքույր- Նոր փաթաթել դրել եմ, որ եփի, եկել եմ։ Եթե կուզեք ձեզ էլ մեծ սիրով կհյուրասիրեմ։
Նյուտոն- Ես, որ ջրիկ ճաշից չէի հրաժարվի։
Կորյուն-Տոլման ջրիկ ճաշ չէ։
Էյնշտեյն-Հավանաբար ձեր տաք ուտեստն էլ ձեր արևահամ մրգերի պես համեղ են, այո՞։
Մենդելեև- Ի՞նչ եք ասում, չգնա՞նք, փորձենք։
Պարթև- Իսկապես, շատ համեղ է չիրը։
Մորաքույր- Հենց ծիրանաչրի միջոցով են ամբողջ աշխարհում ճանաչում մեր հայրենիքի համ ու
հոտը։
Մենդելեև- Եվս մեկը կարելի՞ է։
Մորաքույր- Այո՛, իհարկե, համեցե՛ք։
Նյուտոն- Խնձորի չիր ունե՞ք։
Մորաքույր- Դե իհարկե, Խնձորի, սալորի, թզի, անգամ թթի։
Մաշտոց- Շատ համեղ է։
Էյնշտեյն- Բելիսիմո։
Էյնշտեյն- Նյուտո՛ն, կարող ես ասել՝ ինչ է։ ցույց է տալիս նվագարկիչը։
Գիտնական – Նվագարկիչ է։ Երբ ուղեղս հոգնում է, այլևս չեմ կարողանում մտածել, երաժշտությունն
ինձ օգնության է հասնում, որովհետև ինչպես Տուրգենևն էր ասում՝ «Երաժշտությունն էլ գեղեցիկ
հնչյուններում մարմնավորված միտքն է»։
Էյնշեյն – Ասում եք՝ 21-րդ դարում ինչ երաժշտություն են լսում մարդիկ։

14
Գիտնականը միացնում է մի երգ՝ Հովհաննես Թումանյանի բանաստեղծությամբ- Դավիթ Թուջարյան
«Հեռացել է ու վերացել ամենալուռ իմ հոգին»
Երաժշտությունից հետո
Նյուտոն- խորհելու շատ բան, կարծես, կա։
Մենդելեև- Ինչքան հոգի մաքրող խոսքեր էին։ Իսկ հեղինակն ո՞վ է։
Գիտնական- Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանն է։
Մաշտոց- Ուֆ, ուֆ։ Ամենալուռ իմ հոգիիին․․․
Սահակ- Որ միաձուլվում է տիեզերքի խոր մեղեդուն։
Մորաքույր – Վաաայ, տոլման թողել եմ գազօջախի վրա։ Վառվեց․․․․ Տունս վառվեեեց։ Արագ-արագ
փորձում է գնալ։
- Էյնշտեյն- Իրոք որ ծխի հոտ եմ առնում։

— Մորաքույր- Աստված իմ։ Հասնում է դռանը, թեքվում ասում է,- Հետնաբեմում ասում է-Այս դուռն
ինչո՞ւ չի բացվում։ Օգնեցե՛ք։
Մենդելեև- Մենք հիմա ձեզ կօգնենք։ -Թեքվում է մյուսների կողմն ասում,- Պարոնա՛յք, գնացի՞նք։
- Նյուտոն, էյնշտեյն- այո, իհարկե։
- Գիտնական- Մորաքո՛ւյր, հիմա ես էլ կգամ։ Բայց մինչ գամ, քո համադամ ուտեստներով զարմացրու
մեր հյուրերին։
(Օտարերկրացիները վեր են կենում)
Նյուտոն(նայելով հայերին)-Դուք չեք գալի՞ս
Գիտնական- Հանգիստ եղեք, այս իրավիճակը շատ բնորոշ է մորաքրթջս առօրյային։ Ամեն բան
կարգին է։

Տեսարան 5
Մնում են միայն հայերով։
- Սահակ- Բավականին կատակասեր են մեր բարեկամները։
-Կորյուն-Իրոք։
- Մաշտոց- Կյանքի մարտահրավերների մեջ հումորի զգացումը պահելն ամեն մարդու խելքի
բանը չէ։
-Սահակ -Այո՛, այո՛։ Տղա՛ս, ասացիր, որ գիտնական ես, այն էլ 21-րդ դարի գիտնական։ Ի՞նչ
կա– չկա մեր երկրից։ Ինչպիսի՞ն է այն հիմա։ Շա՞տ բան է փոխվել։
- Գիտնական- Նույնիսկ չգիտեմ՝ ինչպես ասեմ։
- Մաշտոց- Ինչպես կա, այնպես էլ ասա։
- Գիտնական - Գիտեք, շատ բան է փոխվել և միևնույն ժամանակ մնացել նույնը։ Այն
խնդիրները, որոնց առջև կանգնած էր հայ ժողովուրդը 5-րդ դարում, հատուկ են նաև մեր
օրերին։ Հայը մնացել է նույն երկու քարի արանքում։
Մաշտոց- Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, բայց ինքը ամենից համառը կառչեց նրան։
- Սահակ - Թվով, գրեթե ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը, ժամանակով
ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը։
Գիտնական- Որքա՜ն անհույս է թվում իր ապագան, բայց և որքա՜ն հուսացող է նա։ Իր
կյանքում երկու բան բնավ չտեսավ. մեկ՝ բախտ, մեկ էլ հուսահատություն։
Կորյուն- Իսկ հայից արդյոք մի բան հասկանո՞ւմ եք։
-Մաշտոց- Էհհհ, Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մի անգամ չի մտնում մեջը՝
աղոթելու։ Աղոթք էլ չի անում առօրյա կյանքում, իր կրոնը երբեք չի քարոզել ուրիշներին։ Եվ
հավատալի՞ բան է, որ իր պատմությունը ամենամեծ կրոնական պատերազմների պատմություն
է, և այս չաղոթող ցեղի Նարեկացու շուրթերից թռավ աղոթքի ամենաբարձր թռիչքը առ
Աստված…
- Գիտնական- Կոտորածներից ամենազարհուրելին ինքը տեսավ և ինքն էր, որ չխրատվեց։
Այդպես էլ չխրատվեց։
- Ա՜խ, ինչքան զոհեր ենք տվել,
15
Որ պահենք այս հողը մի բուռ,
Անունը Հայաստան պահենք:
Արյունի ծովեր ենք տվել,
Որ պահենք այս հողը մի բուռ,
Անունը` Հայաստան պահենք:
Քրտինքի ծովեր ենք տվել,
Որ կորդը բուրաստան պահենք,
Տաճար ու ոստան պահենք:
- Այս մի բուռ քարեղեն հողում,
Այս մի բուռ քարեղեն հողում
Դեռ ինչքան ջանք է հարկավոր,
Որ պահենք հացը հոգևոր:
Եվ պահենք մեր քայլը` այս խենթ
Քառատրոփ թռչող կյանքի հետ:
Եվ պահենք մեզանով լեցուն
Մեր հոգուն տարեկից լեզուն:
- Սեփական մեր բույրը պահենք,
Եվ պահենք մեր համը սեփական,
Սեփական մեր գույնը պահենք,
Եվ ապրենք տանը սեփական:
Եվ տոհմ ու գերդաստան պահենք,
Եվ պահենք այս հողը մի բուռ,
Անունը` Հայաստան պահենք:
Մաշտոց - Միայն և միայն հավատքի ջահը վառ պահելով է, որ հույս կունենանք հասնելու մի
տեղ, ուր հանգիստ կլինենք և ազգին կործանման վտանգ չի սպառնա։
Սահակ - Իրական հավատքի, որից մեր ժողովուրդը դեռ կարծես հեռու է․ դեռ հարկավոր է, որ
յուրաքանչյուր մարդ հասկանա, որ իր սրտում փայփայած կեղծ աստվածները խանգարում և
փչացնում են ոչ միայն իրենց, այլև կողքիններին։ Բաժակի ներսն է պետք մաքրել, դուրսն
ինքնըստինքյան կմաքրվի։ Իսկ դա միայն Աստծո սուրբ խոսքով է հնարավոր։
Մաշտոց - Միայն լույսի առկայությունն է ցրում խավարը, որքան էլ որ այն թանձր լինի։
Ճշմարտությունը ճանաչել և դրան հաղորդ լինել է հարկավոր։
Գիտնական- Ասում են՝ պատմությունը կրկնվելու հատկություն ունի, երբ մարդիկ անհրաժեշտ
դասեր չեն քաղում։ Անկախ ամեն ինչից ես շատ ուրախ եմ, որ հայ եմ։
Մաշտոց- Հիշի՛ր և երբեք մի՛ մոռացիր՝ ով ես դու։

Տեսարան 6
Ձայնագրություն- Ահա դարերի խորքից, պատերազմներից ու ասպատակումներից ավերված
ճամփաներով, հրի ու սրի միջով, դեպի մեզ է գալիս մի հոգնած, վիրավոր, բայց համառ ու տոկուն
ճամփորդ։
— Ո՞Վ ԵՍ ԴՈՒ, ՃԱՄՓՈՐԴ,— հարցնում են գիտնականին։
Գիտնական- Ես նա եմ, ում տանջանքը տասնյակ դարերով է չափվում, իսկ կյանքը՝ տասնյակ
տարիներով միայն... Այն արդար ցորենի արտն եմ ես, որ դարեր շարունակ տրորվել է օտար
այրուձիերի սմբակների տակ, այրվել հրդեհից ու երաշտից, և որից փրկված մի բուռ ցորենը հասել է
գալիքի ցանքին և շռայլ բերք է տալիս... Ի՜նչ կարող էին ինձ անել իմ անհամար դահիճները, երբ նրանք
ընդամենը... սպանել գիտեին, իսկ ես գիտեի ապրելու և հարատևելու աստվածային գաղտնիքը...
Նրանց զենքը տեգն ու յաթաղանն էր, իսկ իմը՝ մուրճն ու գրիչը... իսկ ի՜նչ կարող է անել ամենից զորեղ
տեգը՝ մուրճի առջև, և ամենասուր յաթաղանը՝ գրչի դեմ...
16
— ԻՍԿ Ո՞ՐՆ Է ՔՈ ԵՐԿԻՐԸ, ՃԱՄՓՈՐԴ...
Ընկեր 2- «Այն երկիրն է, որտեղ դարեր շարունակ ներմուծվել է պատերազմ ու աղետ, ոճիր ու
խավար, գազանություն ու բռնություն և արտահանվել լույս ու հանճար, բարություն ու ազատության
տենչ։ Իմ երկիրն այն է, որտեղ գետերը դարեր շարունակ իրենց բաշը ժայռերին են խփել,
անգործությունից գազազել ու պղտորվել՝ ծարավ թողնելով մի քայլ հեռու ընկած հողերը, և նո՜ր էին
միայն ուզում լույս ու կանաչ դառնալ... Այն երկիրը, որի հողը դարեր շարունակ ոռոգվել է դառը
քրտինքով և նոր էր միայն մարդուն տալիս դարերով կուտակած իր քաղցրությունը... Հնոց
մագաղաթների ու գրքերի այն երկիրը, որն իր երեսունվեց տառերի խիզախ ջոկատով դարեր
շարունակ դիմադրել է իրեն ձուլել ու ոչնչացնել սպառնացող բոլոր ոսոխներին... Այն երկիրը, որի,
սկզբում լեռների մեջ կորած, իսկ ապա՝ օտար ափերում կռունկի պես թևածող երգը հիմա հասնում է
արար աշխարհին...»։
— ԵՎ ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՍ ԴՈՒ ԳԱԼԻՍ, ՃԱՄՓՈՐԴ... —
Կորյուն- Հայասա երկրից եմ ես գալիս, որն ինձ պատգամեց, թե «ինքդ քեզ հա՛յ, հայ ասա», և որը
մարդկության հնագույն օրրաններից մեկն է աշխարհում... Նաիրի երկրից եմ ես գալիս, անսանձ
գետերի ինքնիշխան երկրից... Սուինիայից՝ Սևանա լճից եմ գալիս... Ավարայրից եմ ես գալիս...
Որտե՜ղ ասես, որ չեմ եղել ես և որտեղի՜ց ասես, որ չեմ գալիս... Արտաշատից մինչև Տիգրանակերտ և
Վաղարշապատից մինչև Դվին ու Անի ես դար ու դարեր ազատամարտ եմ մղել մի թիզ դարձած հողի
ու մի բուռ մնացած ժողովրդի գոյության... Սյունիքի բարձր ու անառիկ լեռներից եմ ես գալիս, որտեղ
ահեղ հողմերի խաչմերուկում անմա՜ր եմ պահել իմ պետականության անթեղը․․․
- Ո՞վ է, վերջապես, այս զարմանալի ճամփորդը,
ՄԻ՞ԹԵ ԴՈՒ ԱՆՈՒՆ ՉՈՒՆԵՍ, Ի՞ՆՉ Է ՔՈ ԱՆՈՒՆԸ, ՃԱՄՓՈՐԴ...
—Գիտնական - Իմ անո՞ւնը... Բայց մի՞թե մի անուն ունեմ ես, և կարո՞ղ էի միայն մի անուն ունենալ,
երբ ապրել եմ բոլոր դարերում, աշխարհի բոլոր ծայրերում և եղել եմ ռամիկ ու իշխան, ճարտարապետ
ու պատմիչ, ծաղկող ու գրիչ...
Ագապի 1-Ես Մեսրոպ Մաշտոցն եմ... Որ այս հողի վրա հայոց լեզվով և հայերեն տառերով դրոշմեցի
մեր անունը...
Լիլիթ 2– Վարդան զորավարն եմ ես, քաջ Վարդանը, որ անմահ երգ ու զրույց դարձա հայ ժողովրդի
երախտապարտ սրտում...
Դավիթ 3- Խորենացին եմ ես։ Ես էի, որ հայոց պատմության անհուշ ժամանակներից եկող վարարած
գետը դրեցի հունի մեջ, որ խոսի մեր փոքրաթիվ ժողովրդի մեծ սխրանքների մասին...
Անի 4- Ես Անանիա Շիրակացին եմ։ Ես էի, որ առաջինը ցույց տվի իմ ժողովրդին աշխարհի քարտեզը
և Հայաստանի տեղն՝ աշխարհի քարտեզի վրա։
Էմմի 5- Նարեկացին եմ ես, հայոց լեռներից ժայթքած բանաստեղծական այն ամեհի հրաբուխը, որի
դղրդոցը դարեր է սասանում...
Վահե 6-Մխիթար Հերացի բժիշկն եմ ես... Ես էի, որ շրջում էի ավերված Հայաստանի գյուղերում ու
ոստաններում և կռվում մահտարաժամի դեմ, որ հնձում էր ժողովրդին..
Մոնի 7- Երիտասարդ ու ծեր այն գրիչն եմ ես, որը վանքի խցի խավարում, մոմի լույսի տակ, հատիկ –
֊հատիկ տառերով ձեռագիր մատյաններ է արտագրել ու հիշատակարաններ գրել իր ծանր ու դժնի
ժամանակի մասին...
Սաքո 8- Ներսես Շնորհալին եմ ես, որ, Անիի վիշտն ունեմ իմ սրտում․․․
Ագապի 8- Սայաթ-Նովան եմ ես, որ երգի անմահ լեզվով պատմվում եմ դարեդար...
Լիլիթ 9- Կոմիտասն եմ ես, որ մաքրեցի հայոց երգի մշտակարկաչ առուն օտար տիղմից ու
պղտորությունից և նրա կարկաչը լսելի դարձրի արար աշխարհում...
Դավիթ 10- Թումանյանն եմ ես, Լոռու բարձրաբերձ լեռների ու հայոց վշտի խոր անդունդների
երգիչը... Այդ ես չէի գրում. իմ ձեռքով գրում էին հայոց լեռներն ու ձորերը, վիշտն ու հավատը... Հայ
ժողովուրդն էր գրում իմ ձեռքով իր դարեր ասպատակված քարավանի մասին, որն անհատնելի
գանձեր է բերում դարերի խորքից...
Անի 11-Աստղագետ Վիկտոր Համբարձումյանն եմ ես... Փո՜քր է հայոց երկիրը, բայց նրա սահմանը
Բյուրականից մինչև աստղերն է հասնում, և ինձ հետ «Դու»֊ով են խոսում հեռավոր
Աստղասփյուռներն ու Ծիրկաթինները...
Էմմի 12- Այն երիտասարդ հայ բանվորն ու մասնագետն եմ ես, որի ձեռքով պատրաստած գերճշգրիտ
սարքերը հասնում են ոչ միայն աշխարհի հեռավոր ծայրերը, այլև՝ աստղերին ու լուսնին...

17
Վահե 13- Այն թափառական պանդուխտն եմ ես, որը տուն է շինել ու կորցրել աշխարհի բոլոր
երկրներում, և այստեղ, Արարատի ստորոտում նորից կառուցում է իր տունը...
Մոնի 14- Այն աշակերտն եմ ես, որին այսօր, հազար վեցհարյուր տարի ճամփորդելուց հետո, հասել են
Մեսրոպ Մաշտոցի ստեղծած տառերը...
Լիլի 15- Այն փոքրիկ երեխան եմ, որը դեռ չգիտի, որ այն ամենը, ինչ եղել է իրենից առաջ՝ եղել է իր
համար և ի՛նքն է այդ ամենի ժառանգորդն ու շարունակողը...։
— ԲԱՅՑ Ո՞Վ ԵՍ ԴՈՒ, ՎԵՐՋԱՊԵՍ, ՃԱՄՓՈՐԴ...
Բոլորը- Հայաստանն եմ ես, հայ ժողովուրդն եմ ես։
Գիտնական- Հավերժի ճամփորդն եմ ես, որը, դարերի խորքից եկած, միայնակ կամ գայլերով
շրջապատված դեպի դարերն է գնում և որի երթը վերջ ու վախճան չունի, քանի դեռ գեթ մի հայ է
ապրում այս հողագնդում, այս հավերժական արևի ներքո...

Տեսարան 7
Ամբողջ բեմը մթնում է, լսվում է զարթուցիչի ձայնը, բեմի լույսերը վառվում են, գիտնականը կոստյում
հագած կանգնած է ամբիոնի առաջ, սլայդները փոխվում են, գիտնականը անձայն ներկայացնում է դրանք։
Եվ այսպիսով բառով սկսվում է կոչը։

Դարեր են եկել ու անցել, և այս ընթացքում ամեն ոք իր օգուտն է բերել մարդկությանը միայն ու միայն
այն պատճառով, որ գիտակցել է, թե ով է ինքը, ինչ պիտի անի և ինչու անի։
Դարերի խորքից մինչև հիմա էլ վերից մեզ հասած նույն գրչի ձեռագիրն է։ Ունենք այն, ինչ ունենք։ Եվ
Բարձրյալը շռայլ է գտնվել մեր հանդեպ։ Իսկ ո՞րն է մեր անելիքը։ Որպես փաստ, դեռ մեր ընթացքի
եզրագծին չենք հասել։ Եվ հասնել է պետք։ Այն մեզանով պիտի իրականանա։ Էստաֆետը մերն է։
Դարեր ի վեր վառ մնացած մեր ջահը այսօր մեզ է վստահվել։ Տեղ հասցնել է պետք․․․ Ինչ էլ արժենա․․․
Եվ արժե․․․ Միայն թե գիտակցենք, թե որքան պատասխանատու է պահը... Արարատի երկրում սուրբ
դրոշ բարձրացնելու պատիվը... Եվ պիտի հաջողենք։ Բարձրյալն Ինքը թող մեզ հաջողություն տա։
Ուրեմն ի գործ․․․ Հանուն մեր գալիքի և ի նպաստ այն ամենի, որ երկնքից դարեր ի վեր ներդրվել է մեզ
համար․․․ Հանուն երկնքի ուրախության․․․ Հանուն մեր նախնյաց տեսիլքի․․․ Հանուն մեր մատաղ
սերնդի․․․ Հանուն Աստծո և Նրա փառքի․․

18

You might also like