You are on page 1of 19

Հաստատում եմ՝

/_____________/ Ռ. Վարդանյան

‹‹Քվանտ›› վարժարան, 2022-23 ուստարի


Հայոց լեզվի կիսամյակային քննության թեստի կառուցվածք, նմուշ և հարցաշար
/ձմեռային քննաշրջան/
9-րդ դասարան

Կառուցվածք
Քննական աշխատանքը կազմված է 10 հարցից, գնահատվում է 20 միավորով:

Թեմաներ՝

1. Ուղղագրություն 1 հարց 3 միավոր


2. Դերբայական դարձված 3 հարց 5 միավոր
3. Պարզ և բարդ նախադասություններ 1 հարց 1 միավոր
4. Բարդ համադասական նախադասություն 2 հարց 3 միավոր
5. Բարդ ստորադասական նախադասություն 2 հարց 5 միավոր
6. Կապակցված խոսք 1 հարց 3 միավոր

Քննական աշխատանքի նմուշ

1․ Թեմա՝ Ուղղագրություն

1.Անհրաժեշտության դեպքում լրացրո՛ւ բաց թողած տառերը․


վաղ-րոք, տրտմ-րոր, հ-դս ցնդել, հ-գուտ, ան-ստգյուտ, դող-րոցք, այժմ-ական,
ամենա-ական, ան-րևութանալ, Մար-ամ, հեք-աթ, բամ-ա, փաս-ան, ս-րթնել, անխա-,
ամրակո-, ոսկեծո-, ալեծու-, ա-տորոշել, հորդաբու-, պա-պաջուն, հա-թանակ,
պանդու-տ, սրախո-խո-, ճմ-թել, մ-թմ-թալ, փ-փու-, ս-թս-թալ, կենսաթ-թի-,
դյուրագ-գի-։ (3 միավոր)

2․ Թեմա՝ Դերբայական դարձված


2․ Դո՛ւրս գրիր դերբայական դարձվածը, առանձնացրո՛ւ գերադաս անդամը, նշի՛ր
դերբայի տեսակը։
1․ Հարևաններին արդեն ձանձրացրել էր նրանց՝ առավոտից իրիկուն լսվող
գոռգոռոցը։
2․ Գինով լի բաժակը ձեռքում պահած՝ նա անդադար խոսում էր իր անելիքների
մասին։

1
3․ Դավաճանելով այդ անմեղ մարդկանց՝ նա կարծես ինքն իրեն էր դավաճանում։
4․ Նա ցավից պղտորված աչքերը հառեց անորոշ տարածության և անշարժացավ։
5․ Մենք ողջ խմբով ուխտեցինք հավատարիմ մնալ մեր հայրենիքին։
(2 միավոր)

3․ Որոշի՛ր դերբայական դարձվածների շարահյուսական պաշտոնը։


1․ Նա անընդհատ սխալ քայլեր էր անում համբերություն չունենալու պատճառով։
2․ Հետաքրքրությունից վառվող ամբոխը դեգերում էր մեծ արվեստագետի տան
շուրջը։
3․ Բեշիրը բանբեր ուղարկեց այնտեղ՝ բերդի բանալիները պահանջելու։
4․ Նրան թվում էր, թե հայերը չեն ընդդիմանա՝ վախենալով իր մեծաթիվ զորքերից։
5․ Օրիորդը, տարակուսանքի մեջ ընկղմված, չէր գտնում ո՛չ սփոփանք, ո՛չ հոգեկան
անդորր։ (2 միավոր)

4․ Դերբայական դարձվածների շարադասությունը փոխի՛ր երկու ձևով և


անհրաժեշտության դեպքում կետադրի՛ր։
1․ Անդրեն դանդաղ կապկպեց լարերը՝ աչքերը չհեռացնելով սպայից։
2․Ծխի սև քուլաները, հրեղեն սյունի հետ գալարվելով, ձգվում էին մինչև լեռնային
երկնքի սառն աստղերը։ (1 միավոր)

3․ Թեմա՝ Պարզ և բարդ նախադասություններ

5․ Դո՛ւրս գրիր բարդ ստորադասական նախադասությունները։


1․ Մենք լսել էինք քո ահավոր անունը, տեսությունդ էինք փափագում․ այժմ
բախտավոր ենք՝ քեզ տեսնելով։
2․ Նա շատ շներ ունի, բարակ, նիհար շներ, որոնք ամբողջ օրը քնում են։
3․ Հոգնած կոպերը կծանրանան աչքերի վրա, սակայն նրա զգաստ լսողությունը
կհետևի հաստոցի աղմուկին։
4․ Հագնում էր գորշ վերարկու, սև թավիշե գլխարկ, որի երկար քորոցը նարնջագույն
գլուխ ուներ։ (1 միավոր)

4․ Թեմա՝ Բարդ համադասական նախադասություն


6․ Կետադրի՛ր նախադասությունները։
1․ Նորից պառկեցի գլուխս մտցրի արջենու տակ զգացի նրա սուր հոտը։
2․ Լեռնային սյուքը փսփսում էր ներս բերում պատուհանից անտառի ու գետի
զովությունը։
3․ Վարժարանի շքամուտքի կամարը մարմարակապ է կղմինդրե տանիքը երկկողմ
թեք է սուր գմբեթին թիթեղյա աքաղաղ է տնկված։

2
4․ Ես չէի կարողանում սթափվել պատահածից հետո սակայն ձիապանի խոսքերը ինձ
անսպասելիորեն զգաստացրին և մղեցին նոր ձեռնարկումների։
5․ Օհան ապերը եկավ և մինչև երեկո միասին էինք։
6․ Ես քեզ կօգնեմ այսինքն կփորձեմ բացատրել չհասկացածդ։
(1 միավոր)
7․ Որոշի՛ր բարդ նախադասությունների կապակցման միջոցը.

1․ Հանդեսի օրը եկավ․ գուցե ոչ մի տարի այդ օրն այդքան բազմություն չէր հավաքվել։
2․ Ցավալլուկ և պաղատագին կանչեց Լիլիթին, սակայն լսեց միայն իր ձայնի ունայն
արձագանքը։
3․ Ամայի էր դարձել դրախտը, և թռչունների երգը ձանձրացնում էր նրան։
4․ Անկասկած հիանալի կլիներ, եթե եպիսկոպոսի խոսքերից հետո ապաշխարած այս
մարդը, այլևս ոչ մի ակնթարթ չերկմտելով, շարունակեր ընթանալ դեպի լուսավոր
ապագան։
5․ Նրա երեսին ընդգծված էր ուժգին վճռականություն, որն ունենում է մեծ
նպատակով շատ հեռվից վերջապես տեղ հասած ուղևորը։
(2 միավոր)

5․ Թեմա՝ Բարդ ստորադասական նախադասություն


8․ Որոշի՛ր ստորադաս բաղադրիչի շարահյուսական պաշտոնը։
1․ Մի օր էլ վարպետ Մարգարը տեսավ, որ իրենց տուն են գալիս զինկոմն ու
գյուղապետը։
2․ Երբ այդ նույն օրը մոտեցա քո առանձնատան դռանը, ներսից կոմիտասյան նվագ
լսեցի։
3․ Եվ պատահական չէր, որ նրա շեքսպիրյան բեմադրությունները արվեստի
գլուխգործոցներ էին դառնում։
4․ Հիշողությունը կարող է խամրել ու բթանալ, եթե չի հարստանում սեփական
տառապանքի փորձով։
5․ Նա համառորեն խնդրեց Անդրանիկին ու Մելիքյանին, որ գոնե մի բաժակ գինի
խմեն։
6․ Այդ վեճը չխանգարեց, անշուշտ, որ մենք բարեկամաբար բաժանվեինք։
(3 միավոր)
9․ Կետադրի՛ր և ընդգծի՛ր գերադաս նախադասությունները
1․ Նրան հատկապես տանջում էր այն միտքը թե ինքն անուղղելի մեղք է գործել իր
հարազատների առաջ։
2․ Ծովի երեսը պատել էր թանձր մառախուղը որ հասնելով մինչև կայմերի ծայրերը
իր մեղկ փափկությամբ հոգնեցնում էր մարդու հայացքը։

3
3․ Որքան հրդեհն ընդարձակվում էր այնքան ամբոխի շարժուն օղակը մեծանում էր ու
լայնանում։
4․ Նրա կյանքի մանրամասները քանի որ շարադրված էին պատմական տարբեր
աղբյուրներում հեռու էին գայթակղիչ լինելուց։ (2 միավոր)

6․ Թեմա՝ Կապակցված խոսք


10․ Կազմի՛ր կապակցված խոսք՝ ընտրելով «Գիրք, որ փոխել է իմ կյանքը» կամ
«Գրավիչ առաջարկ» վերնագրերից մեկը։ Մտքերդ շարադրի՛ր 60-80 բառով։
(3 միավոր)

Հարցաշար
1․ Թեմա՝ Ուղղագրություն

Ուղղագրական բառացանկ

դողէրոցք, այժմեական, ամենաէական, աներևութանալ, վայրէջք, միջօրե,


երփներանգ, բազկերակ, Սևանհէկ, պաշտոնեական, երբևիցե, երբևէ, գոմեշ, աշտե,
անէ, հյուլե, ջէկ, պատնեշ, կիսաեփ, մանրէաբան, անէանալ, բարօրություն, բնօրրան,
շորորալ, ոսկեզօծ, հողմակոծ, հանապազօր, գիշերուզօր, անդորրություն, վաղորդյան,
վաղօրոք, տրտմօրոր, երկվորյակ, հօդս ցնդել, հօգուտ, անըստգյուտ, հյուրընկալ,
անակնկալ, ակնդետ, ինքնըստինքյան, մկնդեղ, լուսնկա, մթնկա, առնչվել, առընթեր,
ձեռնտու, անընդհատ, խոյընթաց, ձկնկիթ, գահընկեց, ամբիոն, միլիոն, քամելեոն,
բրաբիոն, ակորդեոն, Նապոլեոն, դաստիարակ, բարյացակամ, խարտյաշ, միլիարդ,
Էլյա, Էմիլյա, Զաքարիա, Եղիա, Բունիաթ, Վոլոդյա, Ասյա հորաքույր, քվեարկել,
ծիածան, միմյանց, միմիայն, հրեա, քրիստոնեական, որդյակ, Մարիամ, հեքիաթ,
բամիա, փասիան, սփրթնել, լեփ-լեցուն, ամրակոփ, ոսկեծոպ, ալեծուփ, խփել,
դարբին, դարպաս, հուսախաբ, անխաբ, անխափան, երփներանգ, խափշիկ,
քարակոփ, հպանցիկ, թպրտալ, հղփանալ, հափշտակել, գլխահակ, առաձգական,
բարվոքել, քողտիկ, քսուք, աքցան, անհարկի, հավաքել, ծեծկռտուք, փնտրտուք,
սրտմաշուկ, սրտխառնուք, վարկաբեկել, վարքուբարք, վարակիչ, կմախք, փակցնել,
զիգզագ, ճաքճքել, աղոթք, այգեկութ, բաղդատել, երդիկ, երթևեկել, զարտուղի,
թատերական, խայտաբղետ, խեղդամահ, խորդուբորդ, ջարդուխուրդ, կարմրախայտ,
կիսափուտ, դեռափթիթ, կորնթարդ, անթարթ, հայթայթել, հորթուկ, ճկույթ, նշտար,
սաղարթ, վաթսուն, քրտնաջան, փտախտ, փթթել, շողոքորթ, մանրակրկիտ,
քրթմնջյուն, խանգարել, խելագար, անբարբառ, ճմռթել, թրթուր, փրփուր, սրթսրթալ,
կենսաթրթիռ, դյուրագրգիռ, կարկառուն, խրտնել, մռթմռթալ, կոխկռտել,

4
արհամարհել, գանգուր, գզվռտոց, զմռսել, ճանկռել, սահմռկեցուցիչ, ախտազերծել,
ախտածին, աղտեղություն, ապուխտ, արնաշաղախ, բաղկացուցիչ, խախտել,
բքախեղդ, գաղտագողի, տախտակ, տաղտկալի, դժոխք, երկնամուխ, ընձուղտ,
թղթատար, թուխս, թախտ, խեղկատակ, կաղկանձել, կարմրախտ, ախտորոշել,
հորդաբուխ, պաղպաջուն, հաղթանակ, պանդուխտ, սրախողխող, ուխտատեղի,
ուխտադրուժ, ուղտապան, ուղտափուշ, սեղմել, անհեթեթ, անշնորհք, ապաշխարել,
նշխար, ընդհանուր, խոնարհվել, խոտհարք, խորին, խորհել, հեղեղատ, սեթևեթել,
ագևոր, գերեվարել, գոտևորել, երթևեկել, կարեվեր, հետևակ, հևիհև, սերկևիլ, սկզբից
ևեթ, ուղևորվել, ուղեվճար

2․ Թեմա՝ Դերբայական դարձված


2․1․Դերբայական դարձվածի գերադաս անդամ
Դո՛ւրս գրիր դերբայական դարձվածը, առանձնացրո՛ւ գերադաս անդամը, նշի՛ր դերբայի
տեսակը։

1․ Այդքան երկար սպասելուց նա ուժասպառ էր եղել։


2․ Եղել էին պահեր, որ այդ մարդուն հավատալը նրան գրեթե անհնար էր թվացել։
3․ Հարևաններին արդեն ձանձրացրել էր նրանց՝ առավոտից իրիկուն լսվող
գոռգոռոցը։
4․ Բոլորը նայեցին իրար՝ ապարդյուն փորձելով կռահել, թե ինչ էր պատահել։
5․ Գինով լի բաժակը ձեռքում պահած՝ նա անդադար խոսում էր իր անելիքների
մասին։
6․ Դավաճանելով այդ անմեղ մարդկանց՝ նա կարծես ինքն իրեն էր դավաճանում։
7․ Համալսարան ընդունվելիս նա գիտեր, թե ինչ է իրեն սպասվում։
8․ Նա ցավից պղտորված աչքերը հառեց անորոշ տարածության և անշարժացավ։
9․ Մեղմ սյուքը կարծես շոյեր նրա՝ ամոթից այրվող այտերը։
10․ Մենք ողջ խմբով ուխտեցինք հավատարիմ մնալ մեր հայրենիքին։
11․ Այդ առնական դեմքի արտահայտությունը մեղմանում էր՝ պայծառանալով երկու
լուսափայլ աչքերով։
12․ Սևաթույր նժույգ հեծած սիգապանծ ասպետը սուրում էր՝ սարեր ու ձորեր
կտրելով։
13․ Անահիտին տեսնելու կարոտը անպատմելի քաղցի ուժ էր ստացել հոգուս մեջ։
14․ Լուսաշող աչքերը խոնարհած՝ կանգնել էր Լիլիթը Աստծո առջև։
15․ Սրդողած մոտենալով պատուհանին՝ Սամվելը հետ քաշեց ծանր կերպասյա
վարագույրը և բացեց փեղկերից մեկը։
16․ Երեսնիվայր պառկած էին ընտանիք ու հարազատներ ունեցող ծանոթ ու
անծանոթ մարդիկ։
17․ Ազգի տունը քանդում է նրան արևելյան և արևմտյան հատվածների բաժանելը։

5
18․ Օ՜, հայե՛ր, ձեր արածն ամեն երևակայությունից վեր է։
19․ Գունավոր բծերով սփռոց հիշեցնող քարտեզի վրա նշված էին պատերազմի
ուղիները։
20․ Ես դրանում համոզվեցի հետագայում՝ առնչվելով դերասաններից մի քանիսի
հետ։
2․2․ Դերբայական դարձվածի կետադրություն
Ընդգծի՛ր դերբայական դարձվածները և կետադրի՛ր նախադասությունները։

1․ Ընդարձակ քարե սանդուղքով վեր բարձրանալով նրանք մտան մի մութ միջանցք։


2․ Այդ մտքից անհանգստացած ու փոքր-ինչ երկյուղած շուռ եկավ դեպի խորհրդավոր
ուղևորը։
3. Տեսնելով նրանց ճանապարհի սկզբում մտա խիտ թփուտների տակ և լավ
թաքնվեցի։
4․ Գուցե փրփրահոս Բասուտա գետը խառնվելով մի ուրիշ կարկաչուն գետի հասնում
է այն լազուր ծովին, որի ափին գույնզգույն ավազի վրա մի օր նստել էին կինը և
նկարիչը անէացած լիովին ու կտրված առօրյայից։
5․ Վարպետ Սարգիսն էր այդ որը ճակատի քրտինքը սրբելով հողոտ բաճկոնը մեջքին
գցելով նստեց մի քարի ծխելու իր նախշազարդ ծխամորճը։
6․ Լիլիթը ականակիտ աղբյուրի մոտ նստած ականջ դրած նրա բյուրեղյա նվագին
նայում էր աստղազարդ երկնքին։
7․ Ես ցանկանալով փոքր-ինչ կտրվել առօրյա հոգսերից մտնում եմ ճամփեզրի մեծ-
մեծ փեղկերով սրճարանը։
8․ Աղջիկը բարձր ու զիլ երգելով հասավ իրենց տուն։
9․ Բոցերի ահռելի լեզուները ընդհարվելով բնության հակառակ տարրի հետ
արձակում էին դիվային քրքիջներ կարծես ծաղրելով թշնամու անզորությունը։
10․ Անբնակ ու խավարչտին այրերի մեջ թաքնվելով կաթողիկոսը հույս ուներ ազատ
մնալու հագարացիների հետապնդումից։
11․ Նախարարները պարսիկներին հարուստ ավարով ճանապարհ դնելով այս անգամ
հույներին գրգռեցին իրենց թագավորի դեմ։
12․ Մուշեղ իշխանը նստած իր Ճերմակը սուրհանդակներ էր ուղարկում տարբեր
ուղղություններով։
13․ Դանդաղ քայերով դուրս գալով արտից լռելյայն ուղղվեց թխկիներով գոտևորված
մոտակա ագարակը հավանաբար այնտեղ պատսպարվելու։
14․ Միրհավի պես թռավ Սոնան հետևից թողնելով տխրություն ու դառնաթախիծ
հուշեր։
15․ Եվան մոտեցավ Ադամին և գլուխը դնելով նրա ուսին մեղմիկ ժպտաց։
16․ Տղան դեպի հայրը վազեց նվեր ստացած տուփերը ցույց տալու։

6
17․ Ամառանոցի ճանապարհին նկատելով մի քանի ձիավորների երիտասարդը
շտապեց դեպի տիկնոջ առանձնասենյակը։
18․ Գիրքը կընթերցես նշումներ անելով և ոչ մի մանրոք չանտեսես։
19․ Անցորդները նկատելով վայր ընկած մարդուն մոտ վազեցին օգնելու։
20․ Կգնամ գյուղ և երկու օր այնտեղ մնալով կվերադառնամ։
21 Ձեռքերը գրպաններում կանգնել էր և չէր խոսում։
22․ Սաքանը թարմ խոտի երկու խուրձ շալակին եկավ տուն։
23․ Նրա հետևում գյուղն էր հատուկենտ լույսերի մեջ քնած։
24․ Բնավորությամբ անհամարձակ ու ոչ գործունյա լինելով հանդերձ նա միևնույն
ժամանակ անուղղելի երազող էր։
25․ Տասնչորսամյա մի տղա հեծանիվ նստած պաղպաղակ ուտելով և շալակին
լրագրի կապոցներ լուռ անցնում է ճանապարհի եզրով։

2․3․ Դերբայական դարձվածի շարահյուսական պաշտոն


Որոշի՛ր դերբայական դարձվածների շարահյուսական պաշտոնը։

1․ Ձյան հաստ շերտի տակ թաքնված խաչը մինչև գարուն չէր նկատվում։
2․ Ոչ ոք չէր հասկանում քահանայի հազիվ լսվող աղոթքի ձայնը։
3․ Տղամարդը երազում էր, որ որսից վերադառնալիս նրան դիմավորի կինը։
4․ Իրիկնապահին պատի տակ նստելը պապիս հին սովորությունն էր։
5․ Ձախողման պատճառը այդ մարդուն վստահելն էր։
6․ Նա միանգամից որոշեց, որ գործի անցնելու ժամանակը եկել է։
7․ Այդ ամենի մասին հիշելիս նա սկսում էր դողալ և չէր կարողանում հանգստանալ։
8․ Մենք եկել ենք այստեղ՝ Ձեզ տեսնելու և Ձեր ծանրակշիռ կարծիքը լսելու։
9․ Աշխատանքը շուտ վերջացնելու դեպքում նրանք կստանային տարաբնույթ
պարգևներ։
10․ Նա անընդհատ սխալ քայլեր էր անում համբերություն չունենալու պատճառով։
11․ Հետաքրքրությունից վառվող ամբոխը դեգերում էր մեծ արվեստագետի տան
շուրջը։
12․ Բեշիրը բանբեր ուղարկեց այնտեղ՝ բերդի բանալիները պահանջելու։
13․ Նրան թվում էր, թե հայերը չեն ընդդիմանա՝ վախենալով իր մեծաթիվ զորքերից։
14․ Օրիորդը, տարակուսանքի մեջ ընկղմված, չէր գտնում ո՛չ սփոփանք, ո՛չ հոգեկան
անդորր։
15․ Չնայած այդքան հոգնած լինելուն՝ նա շարունակում էր քայլել և կանգ չէր առնում։
16․ Սուրհանդակը ձին եռանդով քշելու դեպքում միջօրեից առաջ կարող է հասնել
Անտիոք։

7
17․ Եվ կրկին մարդու առջև հառնում է աշխարհի ստեղծման օրից պատասխան
չունեցող այդ հարցը։
18․ Հուշաքարի վրա փորագրված են ավանում և նրա մատույցներում հերոսաբար
նահատակվածների անունները։
19․ Ամեն ոճրագործ խոստովանանքի կարիք է զգում մենության մեջ՝ թեթևացնելու
համար իր ոճրաբեռ սիրտը։
20․ Ամենասոսկալին սեփական միայնությունն ու անօգնականությունը խորությամբ
ըմբռնելն է։
21․ Գաբրիելից և մյուս հայերից տեղական անձնագիր պահանջողները գաղտնի
ոստիկանության աշխատակիցներ էին։
22․ Ես ապրելու ուժ էի ստանում դահլիճների և հրապարակների՝ հայ երգ ու խոսքով
ոգեշնչված բազմությունից։
23․ Քո պահանջածը Մուշեղ սպարապետը չէր կարող ընդունել։
24․ Գետակը լեռներից դաշտ գահավիժելուն պես խոտորվում է, թեքվում դեպի
Ճորոխ։
25․ Մինչև այժմ ոչ ոք պարսից թագավորին չի հիշեցրել Անհուշ բերդում ցմահ
բանտարկվածների մասին։
2․4․ Դերբայական դարձվածի շարադասություն
Դերբայական դարձվածների շարադասությունը փոխի՛ր երկու ձևով և
անհրաժեշտության դեպքում կետադրի՛ր։
1․ Հին արկղերի մեջ ինչ-որ գիրք փնտրելիս մայրս հանկարծ հայտնաբերեց կորած
թղթապանակը։
2․ Հյուրերի գնալուց հետո կինը մենակությունից լաց եղավ։
3․ Սերը շատ անգամ արագորեն մարում է կարեկցությունից ծնված լինելու
պատճառով։
4․ Մարդ խիղճը կորցնելու դեպքում վերածվում է մի սովորական գազանի։
5․ Սպարապետի մտնելուն պես դահլիճում բոլոր մարդիկ ոտքի կանգնեցին։
6․ Հանկարծ ծոցից հանելով տետրը՝ նկարիչը արագ շարժումով նկարեց կնոջը։
7․ Նա, կանգնած նավի առաջամասում, մտախոհ դիտում էր անդորր ջրի
մակերևույթը։
8․ Չարենցը, Կարսի այգու ուռենիների ստվերում նստած, կարդում էր իր սիրած
գրքերը։
9․ Շատերն ընկան ռազմադաշտում ու հերոսացան հայրենիքը թշնամու
ոտնձգություններից պաշտպանելիս։
10․ Գրավելով այդ բարձունքը՝ Մոնթե Մելքոնյանը լռեցրեց ազգերի հրոսակների
կրակակետերը և շարժվեց առաջ։

8
11․ Հակոբին ճանապարհ դնելիս հայրս՝ այդ ահեղ մարդը, չկարողացավ զսպել
արցունքները։
12․ Ադամը ծանր ու հաստատուն քայլերով հետևում էր նրան՝ աչքերը չհեռացնելով
նրա բոցագույն մազերից։
13․ Իր այդ մարդասիրական քայլն անելով՝ նա գրավեց շատ մարդկանց հոգիները։
14․ Թիֆլիսում պատշաճ ընդունելության չարժանանալով՝ դերասանների խումբը
հիասթափված վերադարձավ հայրենիք։
15․ Հեղհեղուկ հանդիսատեսը իր պաշտամունքի առարկա կուռքի տապալումը
տեսնելիս մոռանում է երեկվա իր հիացմունքը։
16․ Չլինելով գրող կամ գրականագետ՝ Ռոմանոս Մելիքյանը իր հոտառությամբ և
նուրբ ճաշակով հիանալի հասկանում էր գրական երկերը։
17․ Գուսանական և ժողովրդական երգեր լսելու համար Սաթյանը հաճախ էր գալիս
ժողովրդական ստեղծագործության տուն։
18․ Խորամանկ դիվանագետ լինելով հանդերձ՝ նա չկարողացավ ըմբռնել
իշխանական դավերի տրամաբանությունը։
19․ Անդրեն դանդաղ կապկպեց լարերը՝ աչքերը չհեռացնելով սպայից։
20․Ծխի սև քուլաները, հրեղեն սյունի հետ գալարվելով, ձգվում էին մինչև լեռնային
երկնքի սառն աստղերը։
3․ Թեմա՝ Պարզ և բարդ նախադասություններ
3․1․Պարզ և բարդ նախադասությունների տարբերակում

ա)Առանձնացրո՛ւ պարզ և բարդ նախադասությունները։


բ) Դո՛ւրս գրիր պարզ նախադասությունները։
գ) Նշի՛ր, թե քանի բաղադրիչներից են կազմված բարդ նախադասությունները։
1․ Մի օր՝ ճրագալույցին, թախծալուր ղողանջեցին մեր եկեղեցու զանգերը։
2․ Մինչ ես, հագուստս հապշտապ փոխելով, հասա եկեղեցի, այն արդեն լեփ-լեցուն
էր։
3․ Ինչքա՜ն բարություն, աստվածային անմեղություն, սեր, գութ ու կարեկցանք կար
այդ երիտասարդի աչքերում։
4․ Այդ մարդը ձեռքերը խաչեց կրծքին, ակնդետ հայացքը հառեց երկնքին և սկսեց
աղոթք մրմնջալ։
5․ Հմայված ու ամբողջովին մոռացած աշխարհն ու ինքս ինձ՝ նայում էի նրան։
6․ Ընդարձակ հրապարակում, որտեղ Արգիշտիի հուշասյունն էր, արդեն սկսվել էր
բացօթյա տոնախմբություն։
7․ Տանտիրուհին հագել էր դիպակյա զգեստ, որի քղանցքները ու թեզանիքները
հյուսված էին նուրբ դերձաններով։

9
8․ Հրամանն անընդհատ հիշեցնում էր այն մասին, որ նպատակին հասնելու համար
ոչինչ խնայել պետք չէ։
9․ Խայտալով վազում էր սպիտակ ձին՝ լայն կրծքով ճեղքելով լեռնային օդի սառն
ալիքները։
10․ Արևը ոսկևորել էր ձիու մարմար ճակատը, արծաթաձույլ ասպանդակները,
պողպատյա սանձը։
11․ Բարակ լուսինը դողդողում էր, և նրա լույսի տակ եզների շողիքն օրորվում էր
արծաթազօծ օղակների նման։
12․ Մի մթամած օր Պապը, իր կտրիճ թիկնապահներով շրջապատված, դուրս է գալիս
իրեն հատկացված պալատից՝ քառատրոփ վարգով բռնելով հայրենիք տանող
ճանապարհը։
13․ Ընթերցածս գրքերը շուռ տվեցին իմ աշխարհայացքը, հոգեկան աշխարհը, և
թղթից շինված իմ անհամար դղյակները փուլ եկան հոգուս մեջ։
14․ Զարմանում եմ՝ ինչպես կարողացավ ապրել մի ժողովուրդ, որն իր պատմության
ընթացքում այնքան շատ ոսոխներ ուներ։
15․ Արտակը պատուհանից նայում էր այս չնաշխարհիկ գեղեցկությանը, որ ավելի էր
կարծես խոցում վերջին իրադարձություններից բզկտված զգայուն սիրտը։
16․ Ամեն երեկո՝ իր տան բանալիներին նայելիս, ափսոսում էր տանը թողած իրերը։
17․ Վարդանը չկարողացավ իր դժգոհությունը հայտնել իր կնոջ բացակա լինելու
առթիվ։
18․ Այդ խոսքերն ասելիս Մանեն հանկարծ խեղճանում էր, ձայնը երերում էր։
19․ Այդ պահին քաղաքի ամենահետաքրքիր անկյունները ո՛չ զանազան խանութներն
էին, ո՛չ պետական հիմնարկները։
20․ Այս անգամ նա դուրս չվազեց, այլ նստեց խսիրի վրա։
21․ Երեք օր էր, ինչ հայերը, վախենալով գազանացած ամբոխից, փակվել էին իրենց
տներում։
22․ Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև
պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ։
23․ Կիսով չափ փտած այս էջերից լսվում էին ձիերի դոփյուն ու գեղարդների
շառաչուն հարվածների աղմուկ, խորտակվող դարպասների շաչյուն և ճարճատյուն։
24․ Նավապետը՝ փոքր-ինչ կքած ուսերով արևավառ ու լռակյաց մի մարդ, հոտնկայս
ծխում էր իր կարճ ծխամորճը։
25․ Կարծես այս մարդիկ երբևիցե վիշտ չէին տեսել և հիմա հավաքվել էին այստեղ՝
նույն հավատով ընդունելու եկող տարին։
26․ Մի քանի ամիս առաջ՝ գարնան սկզբին, արագոտն սուրհանդակներն Օլիմպոսից
ուղևորվել էին կայսրության բոլոր կողմերը՝ ազդարարելու առաջիկա
խաղամրցումների մասին։

10
27․ Երբեք Հաճի աղան՝ քաղաքի նշանավոր մեծատունը, ադպես շփերթ չէր փոխել
քայլերն իրենց տնից խանութ գնալիս։
28․ Խավարչտին ու լուսնկա գիշերներից մինչև այգաբաց գիտնականը կարդում էր՝
խոտի փափուկ խրձերին նստած։
29․ Ձմեռը գնում-կանգնում է կորնթարդ սարի կատարին։
30․ Հայերի բնօրրանը լեռնային երկիր է՝ ձյունագագաթ բարձունքներով
շրջապատված։

3․2․ Բարդ համադասական և բարդ ստորադասական նախադասությունների


տարբերակում
ա) Դո՛ւրս գրիր բարդ համադասական նախադասությունները։
բ) Դո՛ւրս գրիր բարդ ստորադասական նախադասությունները։

1․ Մենք լսել էինք քո ահավոր անունը, տեսությունդ էինք փափագում․ այժմ


բախտավոր ենք՝ քեզ տեսնելով։
2․ Նա շատ շներ ունի, բարակ, նիհար շներ, որոնք ամբողջ օրը քնում են։
3․ Հոգնած կոպերը կծանրանան աչքերի վրա, սակայն նրա զգաստ լսողությունը
կհետևի հաստոցի աղմուկին։
4․ Հագնում էր գորշ վերարկու, սև թավիշե գլխարկ, որի երկար քորոցը նարնջագույն
գլուխ ուներ։
5․ Մամռոտ քարի վրա երկու փետուր էր ընկած՝ դեղնագույն-սև պուտերով, իսկ թփի
չոր ճյուղերին՝ արյան կաթիլներ։
6․ Ոմանք ասում էին, թե բնավորությունը խիստ է, նույնիսկ կոշտ։
7․ Թեև թևերի տակը սեղմում է, բայց բաճկոնն ուսերից այլևս չի հանում։
8․ Տեղի հայությունը հեռացել էր, նախքան կհասներ գաղթականության ալիքը։
9․ Երբ Շվեյցարիայում բուժվում էր, լսեց սուլթան Համիդի գահընկեց լինելու լուրը։
10․ Հայկանուշ մայրիկը հավերին ոչ միայն կերակրում էր, այլև խոսեցնում էր։
11․ Աղջիկները հարձակվում են փոքրիկ տղայի վրա, իսկ տղան հրում է նրանց, ապա
իրար են խառնվում ու գլորվում կտուրի վրա։
12․ Հայրս խնդրում է՝ ճաշին գաս մեր տուն։
13․ Անցյալ օրը Քարուտի առվով այնպես թռավ, որ մնացինք զարմացած։
14․ Սկսվեց նվագը դանդաղ ու մեղմ, հետո ձայները զորացան, արագացավ չափը։
15․ Գիշերը հասանք հենց այս արահետին և բաժանվեցինք անտառի գլխավոր
ճանապարհից։
16․ Ասացի, որ հայրենիքում վաղուց հայտնի են նրա բանաստեղծությունները։
17․ Դիտելիս թվում է՝ զարդաքանդակը ծածկված է մի անտեսանելի շղարշով։

11
18․ Արդեն երկուսուկես դարից ավելի է, ինչ Վենետիկի Սուրբ Ղազար
կղզումհիմնադրվել է հայկական հոգևոր մի կենտրոն՝ Մխիթարյան միաբանությունը։
19․ Ի լրումն այն ամենի, ինչ գրել էի նախորդ նամակում, ուզում եմ մի
խոստովանություն անել։
20․ Դուք երևի կցանկանայիք իմանալ՝ ինչ հոգսերով եմ շրջապատված եղել
մշտապես։

4․ Թեմա՝ Բարդ համադասական նախադասություն


4․1․ Համադաս նախադասությունների կապակցում և կետադրություն
ա)Կետադրի՛ր նախադասությունները։
բ) Որոշի՛ր համադաս նախադասությունների կապակցման միջոցը։

1․ Նորից պառկեցի գլուխս մտցրի արջենու տակ զգացի նրա սուր հոտը։
2․ Լեռնային սյուքը փսփսում էր ներս բերում պատուհանից անտառի ու գետի
զովությունը։
3․ Վարժարանի շքամուտքի կամարը մարմարակապ է կղմինդրե տանիքը երկկողմ
թեք է սուր գմբեթին թիթեղյա աքաղաղ է տնկված։
4․ Կնոջ պատասխանը հարևանցիորեն կամ հանպատրաստից չէր այլ խորապես
մտածված։
5․ Ցավալլուկ և պաղատագին կանչեց Լիլիթին սակայն լսեց միայն իր ձայնի ունայն
արձագանքը։
6․ Ամայի էր դարձել դրախտը և թռչունների երգը ձանձրացնում էր նրան։
7․ Մոտեցավ սեղանին նայեց փոքրիկ ժամացույցին արդեն ժամը երկուսն էր։
8․ Շուշանիկը կիսատ թողեց խոսակցությունը անցավ մյուս սենյակ մոտեցավ
լուսամուտին վերցրեց խաղաթղթերը սկսեց գուշակել։
9․ Հանդեսի օրը եկավ գուցե ոչ մի տարի այդ օրն այդքան բազմություն չէր հավաքվել։
10․ Այգում խաղաղություն էր ծաղկաթափ էին ծառերը և բողբոջների փոխարեն
նշմարվում էին կանաչ ու մանրիկ պտուղներ։
11․ Ծովն ալեկոծվում էր և նրա ալիքները Սմբատի միտքը տանում էին դեպի
հեռավոր հորիզոններ։
12․ Երեխաները իջան նավից նրանց մազերը շիկավուն էին աչքերը նախշուն հոնքերը
սև։
13․ Գիշերվա անքնությունից աչքերը կարմրել էին նյարդերը գրգռվել նա պատրաստ
էր երեխայի պես լաց լինել։
14․ Աշխատում էր իրենից հեռացնել կուտակվող մտքերը սակայն կամքն անզորացել
էր և ամաչում էր իր հոգին փոթորկող զգացումներից։
15․ Պատերազմի այս օրերին մեր հայրենիքում մեր հրաշալի փոքր ազգի միլիոնավոր
երեխաներ սոված են մնում իսկ մենք դեռ դժգոհ ենք։

12
16․ Օհան ապերը եկավ և մինչև երեկո միասին էինք։
17․ Արդեն խշշում են բարդիների բարձր կատարները իսկ ներքևի ճյուղերը խավարի
մեջ դեռ անշարժ են։
18․ Ես քեզ կօգնեմ այսինքն կփորձեմ բացատրել չհասկացածդ։
19․ Աղմուկից դղրդաց անտառը դեղին տերևներից ցողի խոշոր կաթիլները մետաղի
ծանրությամբ ընկան խաշամի վրա։
20․ Ես չէի կարողանում սթափվել պատահածից հետո սակայն ձիապանի խոսքերը
ինձ անսպասելիորեն զգաստացրին և մղեցին նոր ձեռնարկումների։

4․2․ Ընդհանուր կամ տարբեր ենթականեր համադաս նախադասություններում


Դո՛ւրս գրիր տարբեր ենթականերով նախադասությունները և կետադրի՛ր։

1․ Գիշեր է դառնում ու գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները։


2․ Պաղատագին կոչեց Նվարդի քաղցր անունը և լսեց միայն իր ձայնի արձագանքը։
3․ Դադրած եզները ննջում էին և լուսնի տակ նրանք նման էին մարմարե արձանների։
4․ Մի տնից զուռնայի ձայն է լսում ձին քշում է այս ձայնի վրա։
5․ Ձորերը աստիճանաբար դառնում են կիրճեր և լեռների գագաթները ապառաժներ։
6․ Պատմում են Նազարի զարմանալի քաջագործությունները նկարագրում են նրա
ահռելի կերպարանքը։
7․ Փոշի էր նստել լեռների վրա և չէին երևում իրենց բարձր լեռները։
8․ Ես բռնում էի այդ փողը գիշերային զովի դիմաց և փողը մեղմ քամուց մետաղի ձայն
էր հանում։
9․ Ադամը մեկ-մեկ նայեց անասուններին թռչուններին և զանազան բույսերին
զարմացավ և փառաբանեց մեծ վարպետի անունը։
10․ Ես նորից եմ թերթում իմ տետրը և սրտիս վրա իջնում է անդորր։
11․ Աստված բռնեց դեպի վեր սուրացող կրակը և նրա բեկբեկուն բոցերից ստեղծեց
Լիլիթին։
12․ Ադամը մոռացել էր ինքն իրեն և ոչինչ գոյություն չուներ այլևս նրա համար։
13․ Կռանում եմ թղթի վրա ռունգերս լայնանում են սուսամբարի հոտից ու դողալով
թերթում եմ տետրը։
14․ Հափշտակված էր Լիլիթը դրախտի տեսարաններով անթարթ նայում էր շուրջը
հետ դառնում և նորից նայում։
15․ Ձեզ տեսա և միտքս եկան հազար ու մի հուշեր։
16․ Որոտընդոստ երաժշտությունը թնդաց և տեղ-տեղ սկսեցին պարել զույգերը։
17․ Պճնասեր կանայք պչրանքով սեթևեթում էին և մանրիկ ծիծաղում։
18․ Գարնանը գետակը վարարում է և առաջ է մղում իր աղմկահույզ ալիքները։
19․ Վահրիճը զգուշորեն սողաց փղի տակ ու հապշտապ դաշույնը խրեց նրա փորը։

13
20․ Մամիկոնյան նախարարը հապճեպ ու կողքանց զննեց խոսողին և նորից բոլորը
լռեցին։
21․ Արճճագույն սփռոցի նման ալեվետ ծովը փռված էր չորս կողմը և լսվում էր միայն
պղտոր ջրի ճողփյունը։
22․ Ես բռնում էի նրա ձեռքը և նա իսկույն ևեթ դադարում էր նյարդայնանալ։
23․ Այնտեղ լսվում էր թմբուկների թնդյուն և շեփորը գրոհի էր կոչում առույգ, խրոխտ
ելևէջներով։
24․ Անցավ մի քանի վայրկյան ու դեռ տիրում էր միևնույն խիստ լռությունը։
25․ Ես նայում էի կապտավուն ամպակույտին և մռայլությունը տիրում էր իմ սրտին։
26․ Աղջկա սիրտը բաբախում էր հետաքրքրությունից և արյան ջերմությունը այրում
էր այտերը։
27․ Որմիզդուխտը շնորհակալություն հայտնեց և նրա տխրամած դեմքը փայլեց
ուրախության ժպիտով։
28․ Կարծես թե մի մահաբեր շունչ անցել էր այդ սքանչելի դաշտի վրայով և
մարդկային ամեն արարած ոչնչացրել էր։
29․ Ուղտապանը ծնկի եկավ ուղտի առաջ և խոր հուսահատությամբ սկսեց լաց լինել
առաջին անգամ։
30․ Մենք կանգնած ենք մոտը հաց ենք տալիս նրան։

4․3․ Համադասական շաղկապներ


Նշի՛ր՝ համադասական շաղկապները նախադասության անդամնե՞ր, թե՞
նախադասություններ են կապակցել։ Նախադասությունները կետադրված չեն։
1․ Բլուրների վրա ամբոխն սկսեց գոռալ արձագանքը որոտաց հովտի մեջ և բանակի
վրաններն սկսեցին վառվել։
2․ Հետզհետե վառվող վրանների լույսն ընկավ բլուրների վրա և երևան հանեց
ամբոխի խմբերը։
3․ Զգույշ է միրհավը և դժվար է նրան խփելը։
4․ Մութն ընկնելուն պես եկան Աշոտն ու Օհան ապերը պատմեցին օրվա ամենավառ
դեպքերը։
5․ Իսկույն սկսեցին կարգադրություններ անել և զորագունդը բաժանեցին երեք
հավասար մասի։
6․ Եվ գյուղում և բերդի գլխին ժամանակը սահում է դանդաղ տարիները նույն ծառի
միանման տերևներն են։
7․ Հայրը վերցրեց մերժված խնձորը մի պատառ կծեց և սկսեց աղմուկով ծամել։
8․ Գևորգը երբեք լաց չէր լինում և երբեք չէր զայրանում։
9․ Տատս անհամբերությամբ երբեմն արցունքոտ աչքերով սպասում էր իր պանդուխտ
որդիներից մեկի նամակի ընթերցմանը բայց պապս համառորեն բաց չէր անում։

14
10․ Ձին նստելը կամ այգին գնալ-գալը պապս աշխատանք էր համարում։
11․ Օդը թարմ էր և շնչելն այնպես հաճելի։
12․Սիրում էր նստել սանդուղքների վրա կամ ծառի տակ դրված թախտին։
13․ Տնամերձ ծիրանենու բնից կախված էին տաքդեղի կարմիր շարուկներ և պստլիկ
ժիր մի պառավ վար էր անում շարուկները։
14․ Նա ամբարտավանորեն որսում էր բոլորի հայացքները ստիպում էր նրանց
աչքերը խոնարհել կամ փախցնել։
15․ Երիտասարդը ամուր կոկորդ ու լայն կրծքավանդակ ուներ կարող էր այնպես
գոռալ որ մարդկանց թմբկաթաղանթները թրթռային։
16․ Ահա վերջապես պայթեց փոթորիկը և տարերքը մոլեգնեց։
17․ Լինելով անհողդողդ ու անհյուրընկալ նա առաջվա նման ճնշում էր երկիրը։
18․ Ազատության մեծ երգիչը անկեղծ ու ջերմ տողեր է գրել հայ ժողովրդին։
19․ Թագուհու վրա շատ ազդեց այս դեպքը և նրա վերքերը նորոգվեցին։
20․ Սամվելի անհուն տվայտանքներից ու վիրավորանքից ալեկոծ սիրտը սևակնած
էր։

5․ Թեմա՝ Բարդ ստորադասական նախադասություն


5․1․ Գերադաս և ստորադաս նախադասությունների կապակցում
Որոշի՛ր տրված բարդ ստորադասական նախադասությունների կապակցման միջոցը։

1․ Իշխանուհու հատկանիշներից ոչ մեկը չէր հակասում այն մտքերից որևէ մեկին,


որոնք նա իր արտաքինով ներշնչում էր հենց սկզբից։
2․ Տղամարդկանց բանականությունը ճգնում էր կռահել՝ ինչու է այդ չնաշխարհիկ
էակը հանուն մենության մշտապես հակազդեցություն ցույց տալիս
հասարակությանը։
3․ Անկասկած հիանալի կլիներ, եթե եպիսկոպոսի խոսքերից հետո ապաշխարած այս
մարդը, այլևս ոչ մի ակնթարթ չերկմտելով, շարունակեր ընթանալ դեպի լուսավոր
ապագան։
4․ Նրա երեսին ընդգծված էր ուժգին վճռականություն, որն ունենում է մեծ
նպատակով շատ հեռվից վերջապես տեղ հասած ուղևորը։
5․ Թվում էր՝ չորացել է հիշողության հորդաբուխ աղբյուրը։
6․ Երբ Ղազար աղան զորացրման տարիքին հասավ, հրաժարվեց զինվորական
պաշտոններից և զինվորական տարատեսակ սովորություններից։
7․ Որքան մեծ էր կռվի մեջ նետվելու արգելքը, այնքան էլ զորեղ էր ամբարիշտ
թշնամու դեմ մարտնչելու անհագուրդ իղձը։
8․ Միգուցե այդ մարդը գալիս էր քաղաքի հարավարևելյան կողմում գտնվող
ծովեզրից, որովհետև այդտեղից բերող ճանապարհով էր քայլում։

15
9․ Հասնելով փողոցի ծայրին գտնվող փոքրիկ պուրակին՝ անցորդը կանգ առավ,
որպեսզի հանգստանա սաղարթախիտ ծառերի մեղմօրոր ստվերների ներքո։
10․ Որտեղ ապրում են ամբարտավանությունն ու հիվանդագին նեղացկոտությունը,
այնտեղ անբասիր տաղանդը չի կարող նույնիսկ գիշերել։
11․ Մեր անզուսպ ծիծաղից հայրիկն իսկույն կռահեց, թե ինչ էր պատահել։
12․ Հիշում եմ՝ մայրս թխում էր գրտնակով հարթեցված, ստվարաթղթից էլ բարակ ու
նուրբ լավաշ։
13․ Գիրթ շրջվեց ու տեսավ, որ ծուռումուռ կածանով իր կողմն է գալիս ինը-տասը
տարեկան մի տղա։
14. Երիտասարդը խոնարհաբար խնդրում է այդ աղջկան, որ իր համար բարձր
օձիքով ու գեղեցիկ ասեղնագործությամբ վերնաշապիկ կարի։
15․ Շինծու գովեստներ ասելով ու կեղծ զվարթություն խաղալով՝ տուն գնացինք՝
երևակայելով, որ միլիոնատերեր ենք և ռեստորանների մշտական հաճախորդ։
16․ Գարնան արևային օրերը հիշեցնում էին ինձ, որ շուտով մայիս է գալու։
17․ Ներկաների համար պարզ էր, որ կինը հիվանդի խոսքերին նշանակություն չէր
տալիս։
18․ Նրա արնաշաղախ դեմքն ազդել էր ինձ վրա այնչափ, որ գիշերները երազում
անգամ հալածում էր ինձ։
19․ Աղոթքից հետո սկսվեց դասը, որ հայոց լեզվից էր։
20․ Սկսած այն օրից, որ նա հայտնվեց մեր գյուղում, խռովություն չի պատահել։

5․2․Ստորադաս բաղադրիչների շարահյուսական պաշտոն


Որոշի՛ր ստորադաս բաղադրիչի շարահյուսական պաշտոնը։

1․ Ես գիշերուզօր որոնումներ էի կատարում, որպեսզի մի հարմար աշխատանք


գտնեմ։
2․ Դավիթը կառավարչի ասածը չէր հասկանում, քանի որ չէր լսել խոսակցության
սկիզբը։
3․ Մի օր էլ վարպետ Մարգարը տեսավ, որ իրենց տուն են գալիս զինկոմն ու
գյուղապետը։
4․ Եթե հայերեն գրեր, բնականաբար շատ կհարստացներ մեր լեզուն։
5․ Ծնվել է մի նոր ու խոշոր հայ բանաստեղծ, որ նորովի է ընկալում Հայաստանը։
6․ Երբ այդ նույն օրը մոտեցա քո առանձնատան դռանը, ներսից կոմիտասյան նվագ
լսեցի։
7․ Եվ պատահական չէր, որ նրա շեքսպիրյան բեմադրությունները արվեստի
գլուխգործոցներ էին դառնում։

16
8․ Հայ գրականությունը այլ գրականություններից տարբերվում է նախ նրանով, որ
հայերեն է գրված։
9․ Հիշողությունը կարող է խամրել ու բթանալ, եթե չի հարստանում սեփական
տառապանքի փորձով։
10․ Նա համառորեն խնդրեց Անդրանիկին ու Մելիքյանին, որ գոնե մի բաժակ գինի
խմեն։
11․ Այն ըմբռնումը, որ իր մեջ ազնիվ հայրենասիրություն ունի, երբեք դատապարտելի
չէ։
12․ Մեծ չափով զարգացավ նրա գիտական պաշարը, նախքան կփորձեր իր ուժը
գրականության մեջ։
13․ Նա քո կյանքը կդասավորի, ինչպես դու կկամենաս։
14․ Երբ ֆիդայիները ցրվեցին, բոլորը թաքուն լաց եղան։
15․ Պառավը շփոթվեց, քանի որ այդքան շատ հյուրեր տեսավ իր տանը։
16․ Գիտեմ, որ դու անկեղծորեն ուզում էիր ինձ բարություն անել։
17․ Ինձ շատ զարմացրեց, որ դրսում բերանից կրակ թափող այդ մարդն այդպես
ընկճված էր իր տանը։
18․ Աբգար Հովհաննիսյանը չար չէր, թեև իր լրագրում հաճախ էր ծաղրում
պատվավոր մարդկանց։
19․ Այդ բոլորից արդեն երևում էր, որ մենք հեռու չենք գյուղից։
20․ Անհանգիստ սպասում էի, թե երբ է հասնելու իմ հերթը։
21․ Մայրս մինչև անգամ պարծեցավ, որ զավակն իր կամքով ուսումնարան է
ընդունվել։
22․ Ես տեսնում էի, որ գնացողները խղճում էին մնացողներին՝ որպես բախտից
զրկվածների։
23․ Նրա սև գլխարկն այնքան յուղոտ էր, որ փայլում էր արևի լույսի տակ։
24․ Բոլոր դժբախտությունների բուն արմատն այն է, որ մարդ չի բավարարվում իր
ունեցածով։
25․ Նա մեռնում էր լուռ, որ իր տանջանքով որդիներին ցավ չպատճառի։
26․ Նախ անհրաժեշտ էր խոսել նրանց հետ, ովքեր իրենց այդ գործի նվիրյալներն էին
համարում։
27․ Իմ ամբողջ ողբերգությունն այն էր, որ որ լիովին գիտակցում էի այդ սոսկալի
անկումը։
28․ Մարտի ամենաթեժ պահին տեղեկացրին, որ թշնամու բանակը նահանջում է։
29․ Նա այժմ հույս չուներ սպարապետի վրա ազդելու, որովհետև դեպքերի անակնկալ
ընթացքից խիստ երկյուղած էր։
30․ Այդ վեճը չխանգարեց, անշուշտ, որ մենք բարեկամաբար բաժանվեինք։

17
5․3․ Ստորադաս նախադասության շարադասություն և կետադրություն
ա)Կետադրի՛ր և ընդգծի՛ր գերադաս նախադասությունները։
բ) Որոշի՛ր ստորադաս բաղադրիչի շարադասությունը։

1․ Ընդարձակ հրապարակում որտեղ Արգիշտիի հուշասյունն էր արդեն սկսվել էր


բացօթյա տոնախմբություն։
2․ Նրան հատկապես տանջում էր այն միտքը թե ինքն անուղղելի մեղք է գործել իր
հարազատների առաջ։
3․ Ծովի երեսը պատել էր թանձր մառախուղը որ հասնելով մինչև կայմերի ծայրերը
իր մեղկ փափկությամբ հոգնեցնում էր մարդու հայացքը։
4․ Երբ վրանները հավաքեցին Մարգարը շալակելով մնացած կապոցները ճամփա
ընկավ։
5․ Որպեսզի շնագայլերը չքանդեին կնոջ շիրմաթումբը նա մի ծանր քար գտավ ու
դրեց գերեզմանին։
6․ Որպեսզի հասկանա հոր կառուցած աղբյուրի գաղտնիքը տղան երկար
ուսումնասիրում էր այն։
7․ Երբ հեռվից տեսավ մոտեցող նավը զգաց որ հոգին փոթորկվում է որ ինքն այնքան
ուրախ չէ որքան հուզված։
8․ Եվ որովհետև տեղահանության օրերն էին սկսվել Լառ-Մարգարն էլ բռնեց
անծանոթ հեռուների ճամփաները։
9․ Սմբատին թվում էր վիշտը դրոշմվել է հանգուցյալի պատկերի վրա և եռանդով լի
աչքերի մեջ։
10․ Եթե սպիտակ բեղերը չլինեին արևից խանձված դեմքի վրա սրածայր քիթը երկար
կտուցի կնմանվեր։
11․ Լուսնյակ գիշերներին երբ գյուղը քնում էր հովը սառնություն էր բերում ցերեկվա
շոգից։
12․ Ծովայիններն սկսեցին շտապով բաց անել սյուներին փաթաթված հաստ
պարանները որպեսզի բարձրացնեն խարիսխը և դուրս գան նավահանգստից։
13․ Հենց այդ նախանձը կարծես ավելի բորբոքելու համար դիմացի հարևանուհին որ
մի շաբաթ չէր երևում դուրս եկավ մուտքի դռնից։
14․ Անդամալույծն ամեն օր քնից զարթնում էր թե չէ սկսում էր գոռալ և լաց լինել
երեխայի պես։
15․ Որքան հրդեհն ընդարձակվում էր այնքան ամբոխի շարժուն օղակը մեծանում էր
ու լայնանում։
16․ Նրա կյանքի մանրամասները քանի որ շարադրված էին պատմական տարբեր
աղբյուրներում հեռու էին գայթակղիչ լինելուց։
17․ Նախքան պատանու հարցին պատասխանելը նա ուղեպայուսակից հանեց
զանազան ուտեստներ։

18
18․ Իր կոչը լսեցին թե չէ հին ընկերներից մի քանիսը եկան։
19․ Ով դու որ սուզվել ես գիշերվա խավարում մի լարիր ջանքդ զուր։
20․ Լսել եմ քո մասին, նաև այն բժշկությունների մասին, որ կատարվում են քո
ձեռքով։

6․ Թեմա՝ Կապակցված խոսք


Կազմի՛ր կապակցված խոսք տրված թեմաներով։ Մտքերդ շարադրի՛ր 60-80 բառով։
1․ Ի՞նչը չեմ ների
2․ Ուզում եմ լինել ինքնուրույն
3․ Պետք է լինել համբերատար
4․ Գիրք, որ փոխել է իմ կյանքը
5․ Ժամանակն ու ես

19

You might also like