You are on page 1of 4

Հաստատում եմ՝

«Քվանտ» վարժարանի տնօրեն


Ռ. Վարդանյան
2020-21 ուս․ տարի
Ֆիզիկայի ամառային տարեկան-ամփոփիչ քննություն
7-րդ դասարան

Քննական տարբերակի կառուցվածք

Գումարային միավորը՝ 20 միավոր


Աշխատանքի համար տրվող ժամանակը՝ 120 րոպե

Ընտրովի պատասխանով հարցեր – 8 հարց՝ յուրաքանչյուրը 1 միավոր,


Հակիրճ պատասխան պահանջող (տեսական) հարցեր – 2 հարց՝ յուրաքանչյուրը 2 միավոր,
Խնդիրներ – 4 խնդիր՝ յուրաքանչյուրը 2 միավոր,
Խնդիրների ընտրությունն ըստ մակարդակների՝
1 խնդիր 1-ին մակարդակից,
2 խնդիր 2-րդ մակարդակից,
1 խնդիր 3-րդ մակարդակից։

Ընտրովի պատասխանով և տեսական հարցերի թեմաները

1․ Մեխանիկական շարժում: Շարժման և դադարի հարաբերականությունը։


2․ Նյութական կետ: Հետագիծ: Ճանապարհ։
3․ Հավասարաչափ շարժում: Արագություն: Հավասարաչափ շարժման գրաֆիկական պատկերումը։
4․ Իներցիայի երևույթը։ Մարմինների փոխազդեցությունը։
5․ Մարմնի զանգված: Նյութի խտություն:
6․ Ուժ: Տիեզերական ձգողության ուժ։ Ծանրության ուժ։ Մարմնի կշիռ։
7․ Առաձգականության ուժ: Հուկի օրենքը։
8․ Շփման ուժեր։
9․ Մեխանիկական աշխատանք։ Հզորություն։
10․ Պարզ մեխանիզմներ։ Լծակի կանոնը։ Թեք հարթություն։ Ճախարակ:
11. Մեխանիզմի ՕԳԳ։
12․ Ճնշման ուժ և ճնշում։
13․ Պասկալի օրենքը։
14․ Հիդրոստատիկ ճնշում։ Հեղուկի ճնշումն անոթի հատակին և պատերին։
15․ Հաղորդակից անոթներ։ Հաղորդակից անոթներում հեղուկների հավասարակշռության պայմանները։
16․ Մթնոլորտային ճնշում։
17․Հեղուկի և գազի ազդեցությունը նրա մեջ ընկղմված մարմինների վրա։ Արքիմեդի օրենքը։
Խնդիրների ցանկ
(Ֆիզիկայի խնդիրների ժողովածու, 7-րդ դասարան, Մամյան Ա․, Անանիկյան Տ.)

2.10, 2.20, 3.13, 4․10, 4.11, 4.31, 4.32, 4.46, 4.47, 5.18, 5.19, 6.18, 6.19, 7.23, 7.31, 8.6, 8․7, 9.3, 9․5, 9․14, 9.17, 10․3,
10.5, 11․13, 11.15, 12.17, 12․18, 13.11, 13.14, 13․24, 14.5, 14.6, 14․14, 14.17, 15.3, 15․4, 15․23, 15.24, 16․10, 16.11,
16․27, 16.28, 17․24, 17.25, 18․4, 18.7, 21.5. 21․6, 22․14, 22.15:
Տարբերակի նմուշ

Ընտրովի պատասխանով հարցեր (յուրաքանչյուրը 1 միավոր)

1. Ի՞նչ է կատարվում մարմնի հետ, որի վրա այլ մարմիններ չեն ազդում.
A. Եթե շարժվում էր, կանգնում է:
B. Եթե դադարի վիճակում էր, շարժվում է:
C. Կամ գտնվում է դադարի վիճակում, կամ շարժվում է ուղղագիծ և հավասարաչափ:
D. Ճիշտ պատասխան նշված չէ:
2. Նշված խտություններից ո՞րն է ամենափոքրը.
կգ կգ
A. 1 մ 3 C. 1 սմ 3
կգ կգ
B. 1 D. 1
լ դմ 3
3. Ինչի՞ց է կախված ուժի ազդեցության հետևանքը.
A. Ուժի կիրառման կետից:
B. Ուժի ուղղությունից:
C. Ուժի թվային արժեքից:
D. Բոլոր վերը թվարկվածներից:
4. Ինչի՞ վրա է ազդում մարմնի կշիռը և ինչպե՞ս է այն ուղղված.
A. Հենարանի վրա դրված կամ կախոցից կախված մարմնի վրա, ներքև:
B. Հենարանի վրա դրած մարմնի վրա, վերև:
C. Հենարանի կամ կախոցի վրա, ներքև:
D. Հենարանի կամ կախոցի վրա, վերև:
5. Որքա՞ն է 800Ն կշռով 4 ոտք ունեցող սեղանի գործադրած ճնշումը հատակի վրա, եթե նրա մեկ ոտքի՝
հատակի հետ հպման մակերեսը 25սմ2 է.
A. 32 կՊա C. 8 կՊա
B. 0.8 կՊա D. 80 կՊա
6. Ջրի մեջ ընկղմելուց հետո 4.5կգ զանգվածով դետալի կշիռը նվազեց 15Ն-ով: Որքա՞ն է ջրի մեջ մարմնի
վրա ազդող Արքիմեդի ուժը: Որքա՞ն է մարմնի կշիռը ջրի մեջ:
A. 15 Ն, 45 Ն C. 30 Ն, 45 Ն
B. 15 Ն, 30 Ն D. 30 Ն, 4.5 Ն
7. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք.
A. Երբ մարմինը շարժվում է:
B. Երբ մարմնի վրա ուժ է ազդում:
C. Երբ մարմինը շարժվում է իներցիայով:
D. Երբ մարմինը շարժվում է և նրա վրա շարժման ուղղությամբ ուժ է ազդում:
8. Նկարում պատկերված ճախարակներից որո՞նք են անշարժ.
A. 1, 2 և 4 C. 1, 2 և 3
B. 1 և 3 D. 3 և 4
Տեսական հարցեր (յուրաքանչյուրը 2 միավոր)

1. Բացատրել իներցիայի երևույթը: Բերեք առօրյա կյանքում հանդիպող օրինակներ, որոնցում


դրսևորվում է իներցիայի երևույթը (նվազագույնը 2 օրինակ):

2. Նկարագրեք հեղուկի ազդեցությունը նրա մեջ ընկղմված մարմնի վրա: Իչպե՞ս է ուղղված և ի՞նչ
մեծություններից է կախված Արքիմեդի ուժը: Ներկայացրեք հեղուկի մեջ ընկղմված մարմնի լողալու
պայմանները:

Խնդիրներ (յուրաքանչյուրը 2 միավոր)

1. Որոշեք, թե քանի լիտր ջուր է հարկավոր 1մ 50սմ երկարություն, 40սմ լայնություն և 80սմ բարձրություն
ունեցող ակվարիումը լցնելու համար:

2. Ի՞նչ ուժ պետք է կիրառել 100կգ զանգվածով բեռը շարժական ճախարակով բարձրացնելու համար, եթե
ճախարակի զանգվածը 10կգ է:

3․ Տղան, մուրճով հարվածելով մեխի գլխիկին 30Ն ուժով, այն խրում է պատի մեջ։ Ինչքա՞ն է ճնշումը մեխի
գլխիկին և պատին, եթե մեխի գլխիկի մակերեսը 40մմ2 է, իսկ սուր ծայրի մակերեսը՝ 0,1մմ2 ։

4. 1կգ զանգվածով և 0.72մ երկարությամբ համասեռ ձողի ծայրերից կախված են 1կգ և 2կգ զանգվածներով
բեռներ: Ձողի մեջտեղից ինչ հեռավորության վրա է գտնվում հենակետը, եթե այն գտնվում է
հավասարակշռության վիճակում:

You might also like