You are on page 1of 2

«Քվանտ» վարժարան

2021-2022 ուստարի
8-րդ դասարանի Ֆիզիկայի ձմեռային քննություն
Տարբերակ 2

Տևողությունը՝ 120ր

Ընտրովի պատասխանով հարցեր (յուրաքանչյուրը 0.5 միավոր)

1. Ո՞րն է ճիշտ առնչությունը.


a) 1Ջ = 1 կգ·մ/վ2
b) 1Ջ = 1 կգ·մ2/վ2
c) 1Ջ = 1 կգ·մ/վ
d) 1Ջ = 1 կգ·մ2/վ
2. Որքա՞ն է մարմնի արագացումը ըստ նկարի.
a) 2 մ/վ2
b) 3 մ/վ2
c) 4 մ/վ2
d) 9 մ/վ2
3. Առանց սկզբնական արագության դեպի վեր նետված մարմնի արագացումը շարժման ընթացքում.
a) Սկզբում աճում է, հետո նվազում
b) Աճում է
c) Նվազում է
d) Մնում է հաստատուն
4. Հետևյալ մեծություններից ո՞րն է վեկտոր.
a) Աշխատանք
b) Իմպուլս
c) Էներգիա
d) Ճանապարհ
5. Ունեք փոխազդող մագնիս և երկաթե դետալ: Ընտրել նրանց փոխազդեցության մասին ճիշտ պնդումը.
a) Մագնիսը դետալին ձգում է միայն էլեկտրամագնիսական բնույթի ուժով, իսկ դետալը մագնիսին՝
միայն գրավիտացիոն
b) Մագնիսը և դետալը միմյանց ձգում են միայն էլեկտրամագնիսական բնույթի ուժերով
c) Մագնիսը և դետալը միմյանց ձգում են էլեկտրամագնիսական և գրավիտացիոն բնույթի ուժերով
d) Մագնիսը դետալին ձգում է էլեկտրամագնիսական և գրավիտացիոն բնույթի ուժերով, իսկ
դետալը մագնիսին՝ միայն գրավիտացիոն
6. m և 2m զանգվածներով գնդերը շարժվում են համապատասխանաբար v և 3v արագություններով`
միմյանց ընդառաջ։ Բախումից հետո գնդերը կպնում են միմյանց և շարունակում են շարժվել որպես մեկ
ամբողջական մարմին։ Որքա՞ն է գնդերի գումարային իմպուլսը բախումից հետո.
a) 2mv
b) 3mv
c) 4mv
d) 5mv
7. Ինչպե՞ս է փոխվում մարմնի կինետիկ էներգիան, եթե նրա վրա ազդող ուժերի համազորը զրո է.
a) Աճում է
b) Նվազում է
c) Չի փոխվում
d) Սկզբում աճում է, հետո նվազում
8. Առանց սկզբնական արագության ազատ ընկնող մարմնի արագությունը անկման 4-րդ վայրկյանի
ընթացքում աճում է մոտավորապես.
a) 10մ/վ-ով
b) 20մ/վ-ով
c) 30մ/վ-ով
d) 40մ/վ-ով
9. Մարմնի կինետիկ էներգիան 16 Ջ-է, իսկ զանգվածը՝ 8 կգ: Որքա՞ն է մարմնի արագությունը.
a) 0.5 մ/վ
b) 2 մ/վ
c) 4 մ/վ
d) 8 մ/վ
10. Կինետիկ էներգիան պայմանավորված է.
a) Շարժմամբ
b) Փոխազդեցությամբ
c) Շարժմամբ և փոխազդեցությամբ
d) Բարձրությամբ

Տեսական հարցեր (յուրաքանչյուրը 2 միավոր)

1. Ձևակերպե՛ք Նյուտոնի երրորդ օրենքը:


2. Ինչո՞վ է պայմանավորված մարմնի պոտենցիալ էներգիան։ Ինչի՞ է հավասար Երկրի հետ փոխազդող
մարմնի պոտենցիալ էներգիան (գրել բանաձևը, թվարկել բանաձևում առկա մեծությունները):

Խնդիրներ (յուրաքանչյուրը 2 միավոր)

1. 30 մ/վ սկզբնական արագություն ունեցող մարմինը հավասարաչափ դանդաղող շարժում է կատարում


4 մ/վ2 արագացմամբ: Ինչքա՞ն ժամանակից հետո մարմինը կանգ կառնի:
2. 40 կգ և 50 կգ զանգվածներով գեղասահորդների ելույթի սկզբում տղան աղջկան հրեց 10 Ն ուժով: Ի՞նչ
արագացում ձեռք բերեց նրանցից յուրաքանչյուրը:
3. Իրար հաջորդող երկու հավասար ժամանակամիջոցներում մեքենան շարժվել է
համապատասխանաբար 10 մ/վ և 15 մ/վ արագություններով: Գտեք մեքենայի միջին արագությունն
ամբողջ շարժման ընթացքում:
4. Հրանոթի զանգվածը 1200 կգ է, նրա արկի զանգվածը՝ 60 կգ: Արկը դուրս է թռչում հրանոթի փողից
հորիզոնական ուղղությամբ 800 մ/վ արագությամբ: Ի՞նչ արագություն է ձեռք բերում հրանոթը
հետհարվածի հետևանքով:
5. Ինչ-որ բարձրությունից ազատ անկում կատարող մարմինը գետնին հասավ 5 վ-ի ընթացքում: Որոշեք
անկման վերջին 2 վայրկյանում մարմնի անցած ճանապարհը:

Բարդ խնդիր (1 միավոր)


Գնդակը կատարում է ազատ անկում H բարձրությունից: Ամեն անգամ գետնին հարվածելուց հետո
գնդակն անդրադառնում և ուղղաձիգ բարձրանում է վեր: Ընդ որում՝ գետնին հարվածելու պահին
գնդակը կորցնում է իր էներգիայի ¼ մասը: Ինչ-որ n-րդ անգամ գետնին հարվածելուց հետո գնդակի
թռիչքի առավելագույն բարձրությունը դառնում է ¼ H-ից փոքր: Գտեք n-ը: Գտեք գնդակի արագությունը
այդ n-րդ հարվածի պահին (հարվածից անմիջապես առաջ):

You might also like