You are on page 1of 5

ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ

ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ
ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄԸ
Բնական պայմաններ

Աննպաստ (անբարենպաստ) Նպաստավոր (բարենպաստ)


 Բնության այն տարրերն ու ուժերը, որոնք բնական պայմաններ բնական պայմաններ
անհրաժեշտ են հասարակությանը, սակայն
անմիջականորեն չեն մասնակցում
տնտեսական գործունեությանը, կոչվում
են բնական պայմաններ:
 Բնական պայմաններ են ռելիեֆը (երկրի
մակերևույթը), կլիման, գետային ցանցը,
հողաբուսական ծածկը և այլն:
 Բնական պայմանները շրջակա միջավայրի
բնական բաղադրիչների ամբողջությունն են,
որոնք նպաստում կամ խոչընդոտում են
մարդու տնտեսական գործունեության
կազմակերպմանը:
 Բնական պայմանների նպաստավոր կամ
աննպաստ լինելը փոփոխական է և
որոշվում է տվյալ պահին հասարակության
ունեցած տնտեսական և տեխնիկական
հնարավորություններով (ներուժով):
 Բնական ռեսուրսները բնության բաղադրիչներն են, որոնք օգտագործվում կամ կարող են
օգտագործվել մարդկանց կողմից տնտեսական գործունեության մեջ:
 Բնական պայմանները ժամանակի ընթացքում կարող են վերածվել բնական ռեսուրսի: 

Արեգակնային էներգիան Արեգակնային էներգիան՝


որպես բնական պայման որպես բնական ռեսուրս

Ո՞ր դեպքում է գետը բնական պայման, իսկ ո՞ր դեպքում՝ ռեսուրս


Բնական ռեսուրսներն՝ ըստ սպառման

սպառվող անսպառ

վերականգնվող չվերականգնվող Արեգակի և Երկրի ընդերքի ջերմությամբ


պայմանավորված ռեսուրսներ (քամու,
արեգակնային, մակընթացության,
երկրաջերմային էներգիաները): 
Սպառվող-չվերականգնվող են
Վերականգնվող են  բոլոր հանքային ռեսուրսները
կենսաբանական (օգտակար հանածոներ):
(բուսական և կենդա
նական)
ռեսուրսները:
 Երկրում (տարածաշրջանում, աշխարհում) ռեսուրսի տվյալ տեսակի պաշարները
բաժանելով այդ նույն տարածքի բնակչության թվին՝ ստանում են մեկ շնչի հաշվով
ռեսուրսապահովվածությունը:
Ռեսուրսապահովվածություն (շունչ) = Պաշար/Բնակչություն (տ/մարդ)

 Երկրում (տարածաշրջանում, աշխարհում) ռեսուրսի տվյալ տեսակի պաշարները


բաժանելով տվյալ պահին շահագործվող (արդյունահանվող) պաշարների տարեկան
քանակին (ծավալին)՝ ստանում են, թե քանի տարի կբավարարի տվյալ ռեսուրսը, եթե
շարունակվի սպառվել ներկա ծավալով: 
Ռեսուրսապահովվածություն (տարի) = Պաշար/ Արդյունահանում (տարիներ) 

1. Հաշվել Արգենտինայի բնակչության ածխի պաշարներով


ապահովվածությունը, եթե նրա բնակչության թվաքանակը 43.8 մլն մարդ
է, իսկ ածխի ընդհանուր պաշարները՝ 550 մլն տ: 
2. Երկրի նավթի պաշարները կազմում են 800 մլն տ, իսկ տարեկան
արդյունահանում են 20 մլն տ նավթ: Գտե՛ք, թե քանի՞ տարի
կբավականացնեն նավթի պաշարները, եթե պահպանվեն
արդյունահանման տրված ծավալները:

You might also like