You are on page 1of 16

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԱՄԲԻՈՆ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Առարկա՝ Շրջակա միջավայրի տնտեսագիտություն


Թեմա՝ Կենսաբազմազանության պահպանման
հիմնախնդիրները ՀՀ-ում
Ֆակուլտետ՝ Ֆինանսներ
Ուսուցում` Հեռակա
Կուրս՝ Երրորդ
Ուսանող՝ Արմեն Մարգարյան
Դասախոս՝ Հարությունյան Ն.

Եղեգնաձոր 2023
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ……………………………………………………………………………...3
ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ…………………………………….4
ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ………………………………………………………………………………5
ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ
ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ………………………………………………………………...6
ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐ………………..11

ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ……………………………………………….12


ԴԻԼԻՋԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ………………………………………………………………14
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ………………………………………………………………………...15
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ……………………………………………..16

2
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի կենսաբազմազանություն, օդային, ցամաքային և ջրային
էկոհամակարգերի կենդանի օրգանիզմների տարատեսակությունը, որը ներառում է
ներտեսակային, միջտեսակային և էկոհամակարգերի բազմազանությունը։
Կենսաբանական բազմազանությունը հասարակության կենսագործունեության,
հարատևության և սոցիալ-տնտեսական զարգացման հիմքն է։

Հայաստանի աշխարհագրական դիրքը և ռելիեֆը նպաստել են


կենսաբազմազանության մեծ տեսականու՝ հարուստ բնաշխարհիկության և
ագրոկենսաբազմազանության ձևավորմանը։ Հայաստանի տարածքում
հայտնաբերված են մոտ 3500 տեսակի բարձրակարգ ծաղկավոր բույսեր, ավելի քան
17500 կենդանատեսակներ, որոնցից մոտ 500-ը՝ ողնաշարավորներ։ Ցածրակարգ
բույսերի և միկրոօրգանիզմների քանակությունն անցնում է մի քանի տասնյակ
հազարից։

Հայաստանի կենսաբազմազանությունը հարուստ է տնտեսապես արժեքավոր


տեսակներով։ Բույսերի մոտ 2000 տեսակներ օժտված են սննդարար, կերային,
դեղատու, ներկատու, եթերայուղատու, մեղրատու, խեժատու, մի շարք կենդանիներ՝
մորթատու, մսատու և այլ հատկանիշներով։ Հասարակության զարգացմանը
զուգընթաց ընդլայնվում է կենսաբազմազանության բաղադրիչների ներգրավումը
մարդու գործունեության տարբեր ոլորտներում։

3
ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Կենսաբազմազանությունն ունի մեծ նշանակություն բնության մեջ տեղի ունեցող
գործընթացների, ինչպես նաև մարդու գոյության համար: Առանց
կենսաբազմազանության հնարավոր չէր լինի մարդու կյանքն Երկիր մոլորակի վրա:
Կենսաբազմազանությունը որպես ռեսուրս հանդիսանում է բազա մարդու նյութա-
էներգետիկական կարիքների համար և կենսական կարևորագույն էլեմենտի՝
թթվածնի մատակարարողը: Այն նպաստում է կենսոլորտի որպես ամբողջական և
գործուն համակարգի պահպանմանը:

Անգնահատելի է կենսաբազմազանության նշանակությունը կենսոլորտի


գոյության ու պահպանության, ինչպես նաև էկոհամակարգերում տեղի ունեցող
բնականոն կենսական գործընթացների կայունության համար:

Կենսաբազմազանության արժեքը ինչպես տեսակների ներսում, այնպես էլ


ամբողջ կենսոլորտի շրջանակներում ճանաչվել է տեսակի և էկոհամակարգի
կենսունակության գլխավոր ցուցանիշներից մեկը և ստացել է « Կենսաբանական
բազմազանության սկզբունք» անվանումը։ Իսկապես, անհատների բնութագրերի
միօրինակության դեպքում մեկ տեսակի ներսում (սկսած մարդուց մինչև բույսերը և
միկրոբները) արտաքին պայմանների որևէ էական փոփոխություն (եղանակ,
համաճարակ և այլն) ավելի քննադատաբար է անրադառնում տեսակների
գոյատևման վրա, քան այն դեպքում, երբ վերջինս ունի ավելի մեծ կենսաբանական
բազմազանության աստիճան։ Սա (այլ մակարդակում) վերաբերում է նաև
տեսակների ամբողջ հարստությանը (կենսաբազմազանությանը) ։

Մարդկության պատմությունը կուտակել է ինչ-որ կենսաբանական տեսակների,


ընտանիքների և նույնիսկ միանշանակ բացասական կամ դրական էկոհամակարգի
վրա կատարված փորձերի բացասական հետևանքների չափազանց կոպիտ և
պարզունակ «նշանակություն» ունեցող մի շարք օրինակներ։

4
ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Կենսաբազմազանության պահպանության նպատակով մշակված սկզբունքները
հիմք են հանդիսացել Գլոբալ Կենսաբազմազանության Ռազմավարության (ԳԿՌ)
մշակման համար: ԳԿՌ-ն մշակման գործընթացին մասնակցել են մի շարք
հաստատություններ և կազմակերպություններ, ինչպիսիք են Համաշխարհային
պաշարների ինստիտուտը, Բնության պահպանության միջազգային միությունը,
ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության
կազմակերպությունը, ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի
կազմակերպությունը: ԳԿՌ-ն կուս տեսավ 1992թ-ին, այն ժամանակ, երբ բազմաթիվ
երկրների կառավարությունների ներկայացուցիչները բանակցում էին
Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի ուղղությամբ:

Այդ փաստաթղթի մշակման ընթացքում օգտագործված կենսաբազմազանության


պահպանության սկզբունքները կարող են օգտակար լինել ընդհանրապես
կենսաբազմազանության պահպանության իրականացման համար: Այդ սկզբունքներն
են.

• Կյանքի յուրաքանչյուր ձև յուրահատուկ է և արժանի է գնահատման մարդու


կողմից:

• Կենսաբազմազանության պահպանությունը ներդրում է, որը կարող է բերել


զգալի տեղական, ազգային և գլոբալ օգուտներ:

• Կենսաբազմազանության պահպանության ծախսերը և օգուտները պետք է ավելի


արդարացի բաշխվեն տարբեր ազգերի և մարդկանց միջև:

• Կենսաբազմազանության պահպանությունը պահանջում է համաշխարհային


տնտեսական զարգացման մոդելների և գործնական իրականացման հիմնարար
փոփոխություններ:

https://teletype.in/@favn/0K6zYCNwJCI

5
ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ
ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ

Կենսաբազմազանությունն ունի մեծ նշանակություն բնության մեջ տեղի ունեցող


գործընթացների, ինչպես նաև մարդու գոյության համար: Առանց
կենսաբազմազանության հնարավոր չէր լինի մարդու կյանքն Երկիր Մոլորակի վրա:
Կենսաբազմազանությունը որպես ռեսուրս հանդիսանում է բազա մարդու նյութա-
էներգետիկական կարիքների համար և կենսական կարևորագույն էլեմենտի՝
թթվածնի մատակարարողը(առաջանում է ֆոտոսինթեզի ընթացքում): Այն նպաստում
է կենսոլորտի որպես ամբողջական և գործուն համակարգի պահպանմանը:

Անգնահատելի է կենսաբազմազանության նշանակությունը կենսոլորտի


գոյության ու պահպանության, ինչպես նաև էկոհամակարգերում տեղի ունեցող
բնականոն կենսական գործընթացների կայունության համար:

«Կենսաբազմազանություն» հասկանցությունը կազմված է երկու բառից՝


կենսաբանական և բազմազանություն ու սովորաբար օգտագործվում է կենդանի
օրգանիզմների կենդանի օրգանիզմների տեսակային բազամզանությունը և
փոփոխականությունը նկարագրելու համար: Լայն իմսատով այն ներառում է
բազմաթիվ այլ չափանիշներ և հանդիսանում «կյանքը Երկրի վրա» հասկացության
հոմանիշ:

Կենսաբանական բազմազանությունը Երկրի վրայի կյաքի ողջ


բազմազանությունն է, որը ներառում է կենդանի բնությունը կազմող բույսերի,
կենդանիների, մանրէների միլիոնավոր տեսակները, դրանց գենային կազմը և բարդ
էկոհամակարգերը:

Կենսաբազմզանության պահպաման համար մշակված է գիտական


ռազմավարություն, որի հիմնական տարրերը 5-ն են.

6
• հազվագյուտ տեսակների հատուկ բուծարաններում

• կենդանիների և բուսյերի վերադարձ գոյության բնական միջավայր

• գենոֆոնդի պահպանություն

• օրենսդրական պահպանություն

• տարածքային պահպանություն

ՀՀ-ում նույնպես կենսաբազմազանության պահպանությունը հրատապ


էկոլոգիական հիմնախնդիրներից մեկն է: Բազմաթիվ բրածո մնացորդներ վկայում են,
որ ՀՀ տարածքում կենսաբազմազանության ձևավորումն անցել է բարդ ու երկար
ճանապարհ: Տարբեր երկրաբանական դարաշրջանների նստվածքային ապարներում
գիտնականները հայտնաբերել են կենդանիների և բույսերի բազամաթիվ տեսակների
գոյության ապացույցներ, ընդ որում ծառաբույսերի տեսակների թիվը կազմել է 169:
Համամատություն համար նշենք, որ ՀՀ-ում ներկայումս աճում է 47 տեսակի ծառ:

Ներկայումս ՀՀ տարածքում հաշվվում են բակտերիաների, ջրիմուռերի և


ցածրակարգ բույսերի մի քանի տասնայակ հազարավոր տեսակներ, ծաղկավոր
բույսերի ավելի քան 3500 տեսակ: ՀՀ կեսաբազմազանությունն ուշագրավ է նաև
նրանով որ այստեղ շատ են հանդիպում էնդեմիկ, ռելիկտային և հազվադեպ
հանդիպող տեսակներ: Սակայն տարեցտարի աշխարհի այդ թվում և ՀՀ
կեսաբազամազանությունը պակասում է:

Գոյություն ունի դրա երկու պատճառ բնական և մարդածին: Դրանցից


ամենաինտենսիվը կենսաբազմազանության կրճատման վրա ազդում է մարդկային
գործոնը:

Ըստ Բնության և բնական պաշարների պահպանության միջազգային միության


տվյալների 1600 թ.-ից մինչև 2000 թ., այսինքն վերջին 400 տարիների ընթացքում
մարդու գործունեության ուղղակի և անուղղակի ազդեցությունների հետևանքով

7
Երկրի վրայից անհետացել են թռչունների ավելի քան 95 և կաթնասունների 62
տեսակ: ՀՀ-ում նույնպես իրականացվում է կենսաբազմազանության պահպանություն
ըստ վերոնշյալ ռազմավարական 5 տարրերի:

Կենսաբազմազանության պահպանման համար ՀՀ-ում գործում են մի շարք


օրենքներ: Բնության պահպանության մասին ՀՀ օրենսդրության (1991թ.) հիմունքերը
սահմանում են ՀՀ բնապահպանական քաղաքականությունը և ուղղված են
ապահովելու բնական միջավայրի պահպանության և օգտագործման
կարգավորմանը, ինչպես նաև անհրաժեշտ իրավական հիմքեր ստեղծելուն՝ ըդերքի,
ջրերի, մթնոլորտային օդի, բուսական և կենդական աշխարհի, անտառների
պահպանության և օգտագործման հարաբերությունները կարգավորող
բնապահպանական օրենսդրության զարգաման համար:

Կենսաբազմազանության պահպանման համար հատկապես կարևոր դրանց


գույքագրումը կամ ասպես կոչված Կարմիր գրքերի ստեղծումը: ՀՀ-ում անհետացող
տեսակների մասին տեղեկատվությունը ներկայացված է ֆլորայի և ֆաունայի
Կարմիր գրքերում:

Մեր երկրի 30000 կմ2ից փոքր տարածքի վրա ներկայացված են Կովկասի ամբողջ
ֆլորայի գրեթե կեսը և տարածաշրջանի բոլոր հիմնական բուսական
համակեցություննե` բացառությամբ խոնավ մերձարևադարձային բուսականության:
Մինչ օրս ՀՀ–ում գործում էր դեռևս 1990 թ–ն հրատարակված «Հայկական ՍՍՀ
Կարմիր գիրք», որտեղ ընդգրկված են 387 տեսակի հազվագյուտ և անհետացող
անոթավոր բույսեր, որոնց ճակատագիրը մնում է մասնագետների ուշադրության
կենտրոնում:

ՀՀ նոր Կարմիր գրքի պատրաստումը իրականացվել է 2007–2009 թթ.


ժամանակահատվածում առկա տվյալների և նոր դաշտային ուսումնասիրությունների
հիման վրա` ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի և Երևանի պետական

8
համալսարանի մասնագետների կողմից: Հարկ է նշել, որ ներկայացվող Կարմիր
գրքում ներառվել են նաև մակրոսկոպիկ սնկեր, որոնք ընդգրկված չեն եղել նախկին
«Կարմիր գրքում»: Տեսակները գնահատելիս, հաշվի են առնվել ծավալուն նոր նյութեր,
որոնք կուտակվել են Կարմիր գրքի առաջին հրատարակության լույս տեսնելուց
հետո` 20 տարվա ընթացքում: ՀՀ նոր Կարմիր գրքի բույսերին վերաբերող մասը
ներառում է 452 տեսակի բույսերի և 40 տեսակի սնկերի նկարագրություն: Բացի
դրանից Կարմիր գրքի երկրորդ բաժնում (մաս Բ) ներկայացվում է տեղեկատվություն
ևս 223 բուսատեսակների մասին, որոնց վիճակը մտահոգիչ է:

Կարմիր գրքի կենդանիներին վերաբերող մասը նույնպես մտահոգիչ է: Վերջին


տարիներին կատարված անողնաշար կենդանիների ուսումնասիրությունը
բացահայտեց Հայաստանում շուրջ 316 էնդեմիկ և 300–ից ավելի հազվագյուտ ու
անհետացող տեսակների առկայությունը: Այդ կենդանիներից են ծղրիդները,
մորեխները, բզեզները, երկրաթևանիները, փափկամարմինները և այլ տեսակներ:
Հանրապետությունում հանդիպող 53 տեսակի սողուններից շատերը հանդիսանում
են հայկական լեռնաշխարհի և կովկասյան ֆաունայի էնդեմիկներ և կանգնած են
անհետացման ճանապարհին:

Այդ տեսակներից են` փոքրասիական տրիտոնը, անդրկովկասյան բազմագույն


մողեսիկը, հանրապետության հյուսիսային շրջաններում տարածված կուսածին
ժայռային մողեսները, անդրկովկասյան սահնօձը, սևագլուխ ռինխոկալամուսը,
Դարևսկու իժը: Կաթնասունների տեսակներից 6-ը, իսկ ձկներից` 4–ը հանդիսանում
են էնդեմիկներ: Առավել վտանգված վիճակում են գտնվում ընձառյուծը, հայկական
մուֆլոնը, բեզոարյան այծը, խայտաքիսը, ջրասամույրը, մանուլը և այլն:

Համաձայն ՀՀ Կարմիր գրքի վարման կարգի՝ ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր


գիրքը քննարկվել է ՀՀ Կարմիր գրքի վարման հանձնաժողովի նիստում, որը տվել է
իր դրական եզրակացությունը: ՀՀ բույսերի և կենդանիների (առանձին գրքերի

9
տեսքով) Կարմիր գիրքը հաստատվել է ՀՀ կառավարության 29.01.10 թ. թիվ 72–
որոշմամբ:

ՀՀ-ում կենսաբազմանության պահպանումը իրականացվում է նաև տարածքային


կտրվածքով: ՀՀ-ում ֆաունայի կենսաբազմազանության պահպանման համար
ստեղծվել է Երևանի կենդանաբական այգին 1940 թ.: Այն իրենից ներկայացնում է
գիտահետազոտական և կրթական օջախ, որտեղ վայրի կենդանիները ապրում,
բազմանում և ցուցադրվում են: Կենդանաբանական այգու 32 տեսակի կենդանիներ և
թռչուններ գրանցված են միջազգային Կարմիր գրքում:

ՀՀ-ում ֆլորայի կենսաբազմազանության պահպաման համար ստեղծվել է նաև


Երևանի բուսաբանական այգին, որտեղ մշակվում, ուսումնասիրվում են բույսեր և
քարոզվում է բուսաբանական գիտելիքներ: Այգին հիմնադրվել է 1935 թ. Այստեղ
աճում են ավելի քան 1200 ծառաթփային և մոտ 2000 տեսակի ջերմատնային բույսեր:
ՀՀ ֆլորան ներկայացված է ավելի քան 1000 տեսակներով: Պահպանվում են նաև մոտ
1000 տեսակ արևադարձային և մերձարևադարձային բուսյեր:

Տարածքային պահպանության մյուս տեսակները են ազգային պարկերը (4 հատ),


արգելոցները (3 հատ), արգելավայրերը (27 հատ) և բնության հուշարձան:

ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆՆ

ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐ

10
Կենսաբազմազանության պահպանմանն ուղղված գլխավոր միջազգային
համաձայնագիրը Կենսաբազմազանության մասին կոնվենցիան է, որը գործում է
1992թ-ից: Մինչ օրս համաձայնագիրը վավերացրել է շուրջ 200 պետություն, այդ
թվում՝ Հայաստանի Հանրապետությունը: Կենսաբազմազանության մասին
կոնվենցիայի հիմքում հետևյալ գաղափարն է.

Կոնվենցիայի նպատակներն են կենսաբազմազանության պահպանումը,


կենսաբազմազանության բաղադրիչների կայուն օգտագործումը, գենետիկական
ռեսուրսների օգտագործումից ստացված օգուտների արդարացի և հավասար
բաշխումը։ Կոնվենցիայի շրջանակում ՀՀ կառավարությունը ընդունել է
Կենսաբազմազանության պահպանման ռազմավարություն և գործողությունների
ծրագիր, 88 հազար հեկտարով ավելացրել է բնության հատուկ պահպանվող
տարածքները, որտեղ կենտրոնացված է Հայաստանի կենդանական և բուսական
աշխարհի մոտ 70%-ը, ինչպես նաև առանձին ծրագրեր են իրականացվում
վտանգված տեսակների պոպուլյացիան պահպանելու և մեծացնելու ուղղությամբ։

Հայաստանը միացել է նաև՝

 «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին»


կոնվենցիային,
 «Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանության մասին»
կոնվենցիային,
 «Միջազգային կարևորության խոնավ տարածքների մասին» կոնվենցիային:

Կենսաբազմազանության պահպանման համար անհրաժեշտ է բոլոր երկրների,


կառավարությունների, համայնքների և անհատների մասնակցությունը, որպեսզի
կարողանանք հոգալ գլոբալ և ազգային կարիքները, իսկ ապագա սերունդներին
չզրկենք կենսական նշանակության ռեսուրսներից և բնական միջավայրից։

https://ampop.am/biodiversity-issues-and-challenges/

ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ

11
Խոսրովի անտառ պետական արգելոցը Բնության Հատուկ Պահպանվող Տարածք
է Հայաստանի Արարատի մարզում: Արգելոցը աշխարհի ամենահին պահպանվող
տարածքներից մեկն է, որն ունի շուրջ 1700 տարվա պատմություն: Այն հիմնադրվել է
4-րդ դարում (334-338) Հայաստանի թագավոր Խոսրով Կոտակի հրամանով, ով ին
անունն է տվել անտառին: Այն հիմնադրվել է Արտաշատ քաղաքի հարակից
տարածքների բնական կլիմայական պայմանների բարելավման և նոր Դվին քաղաքի
բուսական և կենդանական աշխարհի տեսակների պահպանությունն ու
հարստացումը ապահովելու համար։ Ծառայել է արքայական որսի, ռազմական
վարժությունների և զվարճանքի համար։

Այս տարածքը դարձել է պետական արգելոց 1958-ի սեպտեմբերին և ընդգրկում է


շուրջ 23213.5 հա ծովի մակարդակից 700-ից 2800 մ բարձրությունների վրա: Խոսրովի
արգելոցը ստեղծվել է պահպանելու համար գիհու և կաղնու անտառները, չոր
նոսրանտառային, կիսաանապատային և ֆրիգանային լանդշաֆտները, ինչպես նաև
հազվագյուտ կենդանիների և բույսերի գենետիկ ֆոնդը: Այն ներառում է նաև
միջազգային նշանակություն ունեցող ջրաճահճային վայրեր: Խոսրովի անտառային
պետական արգելոցը, իր բազմաթիվ առանձնահատկությունների շնորհիվ, եզակի է
ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Կովկասի էկոհամակարգում:

Հետևյալ պահպանվող տարածքները գտնվում են «Խոսրովի անտառ» պետական


արգելոցի ենթակայության տակ՝

• «Խոսրովի անտառ» պետական արգելոց, որը ներկայումս բաժանված է չորս


շրջանի ՝ Գառնիի (4253 հա), Կաքավաբերդի (4745 հա), Խոսրովի (6860,8 հա) և
Խաչաձորի (7354,7 հա)

• «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայր (95,99 հա)

• «Խոր Վիրապ» պետական արգելավայր (50,28 հա)

Գիտակցելով արգելոցի կարևորությունը ՝ 2013 թվականի օգոստոսի 26-ին


«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ին շնորհվել է պահպանվող
տարածքների եվրոպական դիպլոմ:

12
Տարածաշրջանում արգելոցն առանձնահատուկ է իր բուսական աշխարհի
տեսակային կազմի հարստությամբ և տեսակների մեծ խտությամբ: Հայաստանի 1%-ը
կազմող արգելոցի տարածքում աճում է բույսերի 1849 տեսակներ (Հայաստանի
բուսական աշխարհի ավելի քան 50%-ը, իսկ Կովկասի ֆլորայի մոտ 1/3), որոնք
ներկայացված են 588 ցեղերով և 107 ընտանիքներով:

Բույսերից 80 տեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում:Արգելոցի


տարածքում աճող բուսատեսակներից 24 էնդեմիկ են:

Արգելոցում հանդիպում են 283 տեսակ ողնաշարավոր կենդանիներ, որից

 Թռչուններ - 192 տեսակ


 Կաթնասուններ - 44 տեսակ
 Սողուններ - 33 տեսակ
 Ձկներ – 9 տեսակ
 Երկկենցաղներ - 5 տեսակ:

Ողնաշարավոր կենդանիներից 58 տեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր


գրքում, իսկ 51 տեսակ Բնության Պահպանության Միջազգային Միության Կարմիր
ցուցակում:

ԴԻԼԻՋԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ

13
Դիլիջանի ազգային պարկը զբաղեցնում է Աղստև գետի վերին հոսանքի
ավազանը՝ Հալաբի արևելյան, Միափորիի հյուսիսարևմտյան և Արեգունի
լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերը, մոտ 24000 հեկտար տարածություն։

Կազմակերպվել է 1958 թվականին՝ բուսական և կենդանական աշխարհի


պահպանման, հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների
ստացման նպատակով։ Անտառներն առաջին կարգի են։ Ունեն հողապաշտպան,
ջրակարգավորիչ, գիտական և տնտեսական նշանակություն։ Ազգային պարկի
բուսաշխարհն ընդգրկում է 902 տեսակ ծաղկավոր բույսեր, որոնցից 40-ը՝
հազվագյուտ։ 29 տեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Հիմնական
ծառատեսակներն են՝ հաճարենի, կաղնի, բոխի, լորենի, հացենի, թեղի, սոճի և գիհի։

Դիլիջանի արգելոցում են երրորդական դարաշրջանի


մնացորդ՝ կարմրածառի (մահիկի) պուրակները, որոնցից Աղնաբաթինը (Գետիկի
ավազան) ամենախոշորն է Անդրկովկասում։

Ազգային պարկն ունի հարուստ կենդանական աշխարհ։ Հանդիպում են գորշ արջ,


այծյամ, գորշուկ, քարակզաքիսը անտառային կատու, աղվես, լուսան, պարսկական
սկյուռ, ինչպես նաև բազմաթիվ սողուններ ու երկկենցաղներ։ Կան նաև բազմաթիվ
թռչուններ՝ կովկասյան ցախաքլոր, լեռնային հնդկահավ, գորշ կաքավ, անտառային
կտցար, կեռնեխ և աղավնիներ։ Կլիմայավարժեցվում են ուսսուրական բծավոր
եղջերուն, ազնվացեղ եղջերուն և վայրի խոզը։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

14
Այսպիսով՝ բույսերը, կենդանիները և նույնիսկ մանրէները փոխկապակցված են և
կազմում են էկոհամակարգի մաս: Յուրաքանչյուրի անհետացումը խախտում է
բնության հավասարակշռությունը և սպառնալիքի տակ դնում մարդու
անվտանգությունը, ընդհուպ՝ գոյությունը:

Մարդը բնությունից է ստանում իր գոյության համար անհրաժեշտ ռեսուրսները՝


սնունդ, մաքուր ջուր, թարմ օդ, էներգիա: Այս օգուտները կոչվում են
էկոհամակարգային ծառայություններ, որոնք միշտ չէ, որ ակնհայտ են: Օրինակ՝
մեղուները ոչ միայն մեղր են տալիս, այլև իրականացնում բույսերի փոշոտում՝
ապահովելով մեր սննդի 1/3-ը։

Էյնշտեյնն ասում էր.

«Վերջին մեղվի ոչնչացումից հետո մարդկությունը չորս տարի անց կկործանվի


սովից»:

Իհարկե մարդկությունը, զրկվելով փոշոտող միջատներից, կկարողանա


գոյատևել, բայց առանց գինու, պանրի, պաղպաղակի, սուրճի և այլ մթերքների: Այսօր
մարդու գործունեության հետևանքով բազմաթիվ կենդանիներ և բույսեր արդեն
անհետացել են, իսկ շատերը գտնվում եմ ոչնչացման եզրին։

Երկրագնդի վրա գոյություն ունեն 5-50 մլն տեսակի բույսեր և կենդանիներ: Մինչ
այսօր բացահայտված և ցուցակագրված են միայն մոտ 1.5 մլն-ը: Ներկայումս բույսերի
և կենդանիների անհետացման տեմպերը 50-100 անգամ գերազանցում են բնական
տեմպերը: Տարբեր գնահատականներով ամեն օր անհետանում է 2-20
կենդանատեսակ:

Մարդկության համար մեծ վտանգ է ներկայացնում այն տեսակների ոչնչացումը,


որոնք կապված են պարենի արտադրության հետ: Միայն վերջին 50 տարում
մարդկությունը ոչնչացրել է ձկան արդյունագործական պաշարների մոտ 90%-ը:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

15
1. Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

ՀԱՄԱԼՍԱՐԱՆ - Մագիստրոսի կրթական ծրագիր - Երևան 2010


2. https://www.irtek.am/views/act.aspx?aid=84527&m=%27%27&sc=%20
3. https://ampop.am/biodiversity-issues-and-challenges/
4. https://emanuelagjoyan.blogspot.com/2014/02/blog-post_4096.html

16

You might also like