You are on page 1of 10

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Առարկա՝ «Բուսաբանություն»

Դասախոս՝ Դիլանյան

Ուսանող՝ Վլադ Աբրահամյան

Մասնագիտություն, կուրս՝ Ագրոէկոլոգիա, 1-ին կուրս հեռակա

ԵՐԵՎԱՆ

2023

1
Բովանդակություն

Ներածություն............................................................................... 3
Մերկասերմերի առանձնահատկությունները և
բազմազանությունը.....................................................................4
Մերկասերմերի կառուցվածքը և բազմացումը...........................5
Սոճի.............................................................................................. 6
Եղևնի............................................................................................8
Մերկասերմերի դերը և նշանակությունը....................................9
Գրականության ցանկ................................................................10

2
Ներածություն

Մեր մոլորակի մայր ցամաքները , որոնք կազմում են 150 մլն


կմ, մեծ մասամբ
ծածկված են բույսերով։ Նույնիսկ կիզիչ անապատներում չի
դադարում բույսերի կյանքը։ Միայն բևեռների սառցե
տարածքները և լեռների բարձրաբերձ գագաթները չունեն
բուսականւթյուն։ Բույսերի գերակշռող մասն ունի կանաչ գույն։
Բույսերի կյանքը կախված է շրջապատող
միջավայրից(կլիմայից, հողից և այլն), բայց բույսերն էլ իրենց
հերթին ազդում են այդ միջավայրի ստեղծման վրա
մասնակցում են հողառաջացման պրոցեսին, փոխում են
կլիման։ Երկրագնդի մակերեսին ամենուրեք մենք հանդիպում
ենք բուսական աշխարհի ներկայացուցիչների։ Տիպիկ
ներկայացուցիչներն են մերկասերմերը, որոնք վայրի ձևով
աճում են աշխարհի գրեթե բոլոր տեղերում։ Մերկասերմերը
150մլն տարի առաջ գերիշխող դիրք են գրավել երկրագնդում:
Մերկասերմերի տեսակների քանակը կազմում է 600, իսկ
հյուսիսային կիսագնդում կազմավորում են հսկայական
անտառներ՝ տայգա։

3
Մերկասերմերի առանձնահատկությունները և
բազմազանությունը

Սերմնավոր բույսերի առաջին ներկայացուցիչները, որոնք


գրավել են երկրագունդը, մերկասերմերն են։ Դինոզավրերի
անհետացման ժամամակաշրջանում, երբ երկրագնդի կլիման
արդեն չորն էր և սառը, խոնավ արևադարձային
պայմաններին սովոր սպորավոր բույսերի հսկայական
անտառները իրենց տեղը զիջեցին սերմնավոր բույսերին՝
առաջին հերթին մերկասերմերին։ Մերկասերմերն ունեն ավելի
կատարյալ վերարտադրական համակարգ և առավել
զարգացած հյուսվածքներ և օրգաններ քան սպորավորները։
Մերկասերմերը մեծամասամբ ցամաքային, մշտադալար,
հազվադեպ տերևաթափ ծառեր են, թփեր կամ լիանաներ։
Մերկասերմերի հիմնական ներկայացուցիչներն ունեն հզոր
արմատային համակարգ , որի միջոցով անընդհատ
կարողանում են ջուր կլանել հողի ամենախոշոր շերտերից։

Ջրի խնայողության նպատակով մերկասերմերի տերևները


ձևափոխվեցին ասեղնաձև փշերի, որի համար էլ նրանք
երբեմն կոչվում են փշատերևավորներ կամ
ասեղնատերևավորներ։Փշատերև բույսեր են եղևնին, սոճին,
կվենին, մայրին, գիհին, նոճին և այլն։ Երկրագնդի վրա կլիմայի
չորացման և սառեցման հետևանքով ասեղնատերևավորները
անցում կատարեցին սերմերով բազնացման։ Մերկասերմեր են
կոչվում այն բույսերը, որոնց սերմը պատված չէ
պտղապատյանով։ Մերկասերմերը պատկանում են
բարձրակարգ բույսերի դասին։Նրանք բազմանում են կոնի
մեջ։ Մերկասերմերը արտաքնապես չունեն հուսալի
պաշտպանիչ ծածկույթներ և մերկ վիճակում են,որի համար էլ
ստացել են տվյալ անվանումը

4
Մերկասերմերի կառուցվածքը և բազմացումը

Մերկասերմերը ունեն լավ զարգացած վեգետատիվ


օրգաններ՝արմատ,ցողուն և տերևներ։Գոյություն ունի
բույսերի բազմացման երկու սկզբունքորեն տարբեր
եղանակներ՝ սեռական և անսեռ։Սեռական բազմացման կամ
վերարտադրման էությունը բույսի կողմից մասնագիտացված
բջիջների՝ գամետների ձևավորումը, զույգերով դրանց
միաձուլումը և զիգոտի առաջացումն է, որից նոր բույս է
աճում։ Գամետը սեռական բջիջ է , որի կորիզը պարունակում է
քրոմոսոմների հապլոիդ թիվ։ Զուգավորվող գամետները
կարող են տարբերվել ըստ կառուցվածքի(ձևով, մեծությամբ,
շարժունակությամբ), բայց անպայման ֆիզիոլոգիապես,
այսինքն` ըստ սեռի և ժառանգականության։ Գամետների
միաձուլման հետևանքով նոր օրգանիզմում միավորվում են
մայրական և հայրական ժառանգականությունը։
Մերկասերմերին բնորոշ է մասնագիտացված սեռական
բազմացումը։ Այս բույսերը ունեն կատարյալ և տարբերակված
սեռական օրգաններ՝ կոներ։ Տարբերում ենք արական և
իգական կոներ։

Արական կոներում հասունանում են


փոշեհատիկները,որոնցում զարգանում են արական
գամետները՝ սպերմիումները։ Իգական կոներում զարգանում
են իգական գամետները՝ սերմնաբողբոջները։ Արական
կոներում հասունացումից հետո փոշեհատիկները քամու
միջոցով տեղափոխվում են իգական կոների վրա,որոնց
թեփուկների արանքում գտնվում են սերմնաբողբոջները։
Արական գամետների տեղափոխումը սեռական օրգանների
վրա կոչվում է փոշոտում։ Փոշոտումից հետո իգական կոները
կանաչում են, նրանց թեփուկները փակվում և սոսնձվում են
խեժով։ Հաջորդ գարնանը տեղի է ունենում բեղմնավորում և
5
առաջանում է զիգոտ։ Զիգոտից զարգանում է սաղմը, իսկ
սերմնաբողբոջից սերմը։ Մերկասերմերի ամենատարածված
ներկայացուցիչներից են Սոճին և Եղևնին։ Ուսումնասիրենք
մերկասերմերի կենսական շրջանը սովորական սոճու
օրինակով։

Սոճի

Սոճին 30-35մ բարձրության հասնող լուսասեր մշտադալար


ծառ է, որն ապրում է մինչև հարյուր տարի։ Այն ունի հզոր
արմատային համակարգ՝ լավ զարգացած,խորը թափանցող և
մակերեսային արմատներով,որի շնորհիվ կարող է աճել
ինչպես չոր հողերում, ավազուտներում ու ժայռերի վրա,
այնպես էլ ճահճուտներում։ Ճյուղավորումը կողքային է։Բունը
լավ է ձևավորված, կողքային ճյուղերը նրա վրա դասավորված
են օղակներով։ Սոճու փշատերևները դասավորված են
զույգերով,կարճացած ընձյուղների վրա ապրում են 2-3 տարի
և փոխարինվում են աստիճանաբար։ Նրանք ունեն լավ
զարգացած մոմաշերտային ծածկոց կուտիկուլա և քիչ թվով
խորն ընկղմված հերձանցքեր, ինչի շնորհիվ փշատերևների
միջոցով ջրի գոլորշիացումը շատ փոքր է։Սպորառաջացումը
սկսվում է մոտավորապես կյանքի 30-40-րդ
տարում։Սպորոֆիլները խմբված են 2 տեսակի կոներով, որոնք
խիստ տարբերվում են իրարից, բայց ձևավորվում են մեկ
բույսի վրա, արականները դասավորված են խմբերով, իսկ
իգականները՝ մեկական։Արական կոնը առաջանում է թեփուկի
անութում՝ կարճացած ընձյուղի տեղում, նրա երկարությունն է
4-5 մմ, լայնությունը 3-4մմ։ Այն ներկայացնում է ընձյուղ՝լայն
զարգացած առանցքով , որի վրա պարուրաձև դասավորված
են միկրոսպորոֆիլները՝ կղմինդրանման իրար վրա։ Առանցքի
հիմքում կան թեփուկներ, որոնք պաշտպանական դեր են
կատարում։ Միկրոսպորոֆիլը ձվաձև է, բարակ, տափակ,
տակի կողմում 2 միկրոսպորանգիումով։Աշնան դեմ
միկրոսպորանգիումներում ավարտվում է մեծաթիվ մայրական
բջիջների առանձնացումը։Գարնանը տեղի է ունենում
մեյող։Դրա հետևանքով յուրաքանչյուր դիպլոիդ մայրական
բջիջ առաջացնում է 4 միկրոսպոր։Միկրոսպորը միակորիզ է,
նրա սպորամաշկը կազմված է ինտինից և էքղինից և ունի 2
օդային պարկեր, որոնք ծագում են ծածկույթների իրարից
հեռանալու հետևանքով։Հենց այստեղ էլ
միկրոսպորանգիումում , տեղի է ունենում միկրոսպորի ծլումը
և արական գամետների ձևավորումը, որը կոչվում է
ծաղկափոշի։Այն առաջանում է միկրոսպորի մեջ և էլ ավելի մեծ
չափով է ետ զարգացած, քան ավելի առաջ քննարկած
6
տարասպոր բույսերինը։Միկրոսպորի կորիզի բաժանվելու
հետևանքով առաջանում են պրոթալիական բջիջներ, որոնք
շուտով քայքայվում են։Ապա միկրոսպորի կորիզը էլի մեկ
անգամ բաժանվում է և նորից հայտնվում են երկու բջիջներ՝
անթերիդիումային և վեգետատիվ։
Սոճու փոշոտումից մինչև բեղմնավորումը անցնում է
մոտավորապես 13 ամիս։Սերմերը հասունանում են
աշնանը՝փոշոտումից հետո երկրորդ տարին։Մինչ այդ կոները
հասնում են 4-6սմ երկարության։Նրանք երկարավուն
էլիպսաձև են,սրված գագաթով, թեփերը փայտանում են,
կանաչից դառնում են գորշ։Հետևյալ ձմռանը կոները կախվում
են, թեփերը իրարից հեռանում, և սերմերը թափվում
են։Մայրական բույսից անջատվելով՝սերմը կարող է
երկարատև մնալ հանգստի վիճակում և սկսել աճը միայն
բարեհաջող պայմաններստեղծվելու դեպքում։

7
Եղևնի

Եղևնիներն ունենում են մինչև 40մ բարձրություն, ապրում են


200-250 տարի։ Նրանց սաղարթը բրգաձև է, իսկ
փշատերևներն ավելի կարճ քան սոճունը և մեկական են։
Նրանք խիտ ծածկում են ընձյուղը և ապրում 5-7 տարի։
Արմատները մակերեսային են, գլխավոր արմատը թույլ է
զարգացած։ Եղևնին ստվերադիմացկուն ծառ է, բայց
պահանջկոտ հողի նկատմամբ, աճում է բերրի, խոնավ
հողերում, կարող է աճել այլ ծառերի ստվերում։Սովորական
եղևնին տարածված էԱրևմտյան Եվրոպայում։Մեծ
տարածքներում կազմում է մաքուր կամ կեչու և սոճու
խառնուրդով անտառներ։Բնափայտը օգտագործում են որպես
կառուցողական և արհեստագործական նյութ, վառելափայտ,
հումք՝ թուղթ ստանալու համար։Բնափայտթի թորումից
ստացվում է խեժ, կանիֆոլ, մոմախառն կպրաձյութ,
բևեկն։Սիբիրական եղևնին շատ մոտ է սովորական
եղևնուն։Տարբերվում էավելի փոքր իգական կոներով։Իսկ
փշոտ եղևնին աճում է ժայռոտ լեռներում, ունի գեղեցիկ
արծաթափայլ ասեղնատերևներ ,այն լայն մշակում են որպես
դեկորատիվ ծառ։

8
Մերկասերմերի դերը և նշանակությունը

Մերկասերմերը մարդու կյանքում և բնության մեջ բավականին


մեծ դեր են խաղում։ Դրանք մաքրում են մեծ քանակությամբ օդ
և դրանցից կարելի է բազմաթիվ դեղեր պատրաստել։
Մերկասերմ բույսերի բնափայտը թանկարժեք հումք է
արդյունաբերության տարբեր բնագավառների համար։ Եղևնու
բնափայտից թուղթ են ստանում,սոճուց՝ շինանյութ։ Սոճիները
և եղևնիները, ինչպես նաև մյուս փշատերև տեսակներն
անջատում են յուրահատուկ մանրէասպան ցնդող նյութեր,
որոնք կոչվում են ֆիտոնցիդներ։

9
Գրականության ցանկ

1. Վ․Գ․Խրժանովսկի, Ս․Ֆ․Պոնոմարենկո
<<Բուսաբանություն>>, Երևան <<Լույս>>, էջ 273-297
2. Մերկասերմերի առանձնահատկությունները և
բազմազանությունը -
https://www.imdproc.am/p/kensabanvotyvon/7-dasaran/bard
zrakarg-buyseri-entatagavvorutyun-37168/sermnavvor-
buyser-37171/re-47f8aff6-31ed-409c-a703-1923b0b1603a
3. Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների
բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ.
Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ
38-41
4. Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների
բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս.
Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան- Եր.: Աստղիկ
գրատուն, 2013, էջ 53-55

10

You might also like